1 Յայտնութիւն Յիսուս Քրիստոսի, որի միջոցով Աստուած ցոյց տուեց իր ծառաներին, ինչ որ լինելու է շուտով. եւ իմացրեց այն՝
2 որը վկայեց Աստծու խօսքը եւ Յիսուս Քրիստոսի վկայութիւնը. ինչ որ տեսաւ, ինչ որ կար եւ ինչ որ լինելու էր այնուհետեւ:
3 Երանի՜ նրանց, որ կարդում են այս մարգարէութեան խօսքերը եւ երանի՜ նրան, ով լսում եւ պահում է այն, ինչ որ գրուած է նրա
4 Յովհաննէսից՝ Ասիայում գտնուող եօթը եկեղեցիներին: Շնո՜րհ ձեզ եւ խաղաղութի՜ւն նրանից, որ Է, որ Էր, եւ որը գալու է.
5 եւ Յիսուս Քրիստոսից՝ հաւատարիմ վկայից, որ անդրանիկն է մեռելների միջից եւ իշխանը երկրի թագաւորների. նա, որ սիրեց մեզ
6 եւ մեզ թագաւորներ ու քահանաներ դարձրեց Աստծու եւ իր Հօր համար. նրան փա՜ռք եւ զօրութի՜ւն յաւիտեանս յաւիտենից. Ամէն:
7 Ահա՛ւասիկ նա, որ գալու է ամպերի հետ, եւ նրան պիտի տեսնեն բոլոր աչքերը, նաեւ նրանք, որ խոցեցին նրան. եւ երկրի բոլոր
8 «Ես եմ Ալ`ան եւ ես եմ Օմեղան», - ասում է Տէր Աստուածը, - նա, որ Է, որ Էր եւ որ գալու է. Ամենակալը:
9 Ես՝ Յովհաննէսը՝ ձեր եղբայրը եւ Յիսուս Քրիստոսի միջոցով ձեր վիճակակիցը նեղութեան, թագաւորութեան եւ համբերութեան,
10 Կիրակի օրը Հոգին եկաւ ինձ վրայ, եւ իմ յետեւից լսեցի փողի ձայնի նման մի բարձր ձայն, որ ասում էր ինձ. «Ես եմ Ալ`ան եւ
11 ինչ որ տեսնում ես, գրի՛ր գրքում եւ տո՛ւր, որ տանեն եօթը եկեղեցիներին, որ գտնւում են Եփեսոսում, Զմիւռնիայում,
12 Դարձայ այդ ձայնի կողմը՝ տեսնելու համար, թէ ո՛վ է ինձ հետ խօսողը: Եւ իմ դառնալու ժամանակ տեսայ եօթը ոսկէ
13 եւ եօթը ճրագակալների մէջտեղում՝ մէկին, նման մարդու Որդուն՝ մինչեւ ոտքերը հասնող երկար պատմուճան հագած եւ կրծքին
14 եւ նրա գլուխն ու մազերն էին ինչպէս սպիտակ բուրդ եւ ինչպէս ձիւն. եւ նրա աչքերը՝ ինչպէս կրակի բոց.
15 եւ նրա ոտքերը՝ նման հնոցի մէջ ծխացող հրաշէկ պղնձի. եւ նրա ձայնը՝ ինչպէս առատահոս ջրերի ձայն:
16 Եւ իր աջ ձեռքում ունէր եօթը աստղեր. նրա բերանից ելնում էր սրած երկսայրի սուր, եւ նրա երեսը փայլում էր ինչպէս
17 Եւ երբ տեսայ նրան, ընկայ նրա ոտքերին ինչպէս մեռել. եւ իր աջը դրեց իմ վրայ ու ասաց ինձ. «Մի՛ վախեցիր, ես եմ Սկիզբը
18 ես եմ կեանքը, ես եմ, որ մեռայ. եւ ահա՛ւասիկ կենդանի եմ յաւիտեանս յաւիտենից»: Ամէն: «Եւ ունեմ մահուան ու դժոխքի
19 Գրի՛ր, ինչ որ դու տեսնում ես, ինչ որ կայ եւ ինչ որ այսուհետեւ սահմանուած է, որ լինի:
20 Բացատրեմ խորհուրդը այն եօթը աստղերի, որ դու տեսար իմ աջ ձեռքին, ինչպէս եւ եօթը ոսկէ ճրագակալները. եօթը աստղերը եօթը
1 «Եփեսոսի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպէս է ասում նա, որ եօթը աստղեր ունի իր աջ ձեռքում եւ շրջում է եօթը ոսկէ
2 Գիտեմ քո գործերը, քո աշխատանքները, քո համբերութիւնը եւ որ չես կարող տանել չարերին. փորձեցիր նրանց, որ իրենք իրենց
3 Եւ համբերեցիր ու վշտացար իմ անուան համար եւ տանջուեցիր:
4 Բայց քո դէմ ասում եմ՝ թողեցիր քո առաջին սէրը:
5 Յիշի՛ր այժմ որտեղի՛ց որ ընկար, ապաշխարի՛ր եւ քո նախկին գործերն արա՛, ապա թէ ոչ ես իսկոյն կը գամ եւ կը շարժեմ քո
6 Արդ, այս գործերն արա՛, որպէսզի ատես Նիկողայոսի գործերը, որին ատում եմ ես:
7 Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. ով յաղթի, ես նրան թոյլ կը տամ ուտելու կեանքի
8 «Գրի՛ր նաեւ Զմիւռնիայի եկեղեցու հրեշտակին. «Այսպէս է ասում Անսկիզբը եւ Անվախճանը, որ մեռաւ եւ կենդանացաւ.
9 տեսայ քո գործերը, նեղութիւնը եւ աղքատութիւնը (իսկ քո աղքատութիւնը հարստութիւն պիտի դառնայ), նաեւ հայհոյութիւնը
10 Մի՛ երկնչիր այն բանի համար, որ պիտի չարչարուես. ահա բանսարկուն պատրաստ է ձեզնից մի քանիսին բանտ նետելու, որպէսզի
11 Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Սուրբ Հոգին ասում է եկեղեցիներին. ով յաղթի, չպիտի վնասուի երկրորդ մահից»:
12 «Գրի՛ր նաեւ Պերգամոնի եկեղեցու հրեշտակին. «Այսպէս է ասում նա, ով սրած երկսայրի սուրն ունի.
13 տեսայ քո գործերը եւ գիտեմ, որ բնակւում ես այնտեղ, ուր Սատանայի աթոռն է. բայց պահում ես իմ անունը. նաեւ չուրացար իմ
14 Բայց քո դէմ մի փոքր բան ունեմ ասելու. այն, որ քեզ մօտ կայ վարդապետութիւնը Բաղաամի, այն մարդու, որ Բաղակին
15 Նոյնպէս եւ դու ունես նիկողայոսեանների վարդապետութիւնը, որ ես ատում եմ:
16 Արդ, ապաշխարի՛ր, ապա թէ ոչ իսկոյն կը գամ եւ կը մարտնչեմ նրանց դէմ իմ բերանի սրով:
17 Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. ով յաղթի, նրան թոյլ կը տամ, որ ուտի թաքցուած
18 «Գրի՛ր նաեւ Թիւատիրի եկեղեցու հրեշտակին. «Այսպէս է ասում Աստծու Որդին, որի աչքերը նման են կրակի բոցի, եւ նրա
19 տեսայ քո գործերը, սէրը, հաւատը եւ քո ծառայութիւնը համբերութեամբ, քանի որ քո վերջին գործերն աւելի շատ են, քան
20 Բայց շատ բան ունեմ ասելու քո դէմ. այն, որ դու հանդուրժեցիր Յեզաբէլին՝ այդ կնոջը, որ ինքն իրեն մարգարէ է անուանում
21 Եւ նրանց ժամանակ տուի ապաշխարելու իրենց պոռնկութեան համար, բայց չապաշխարեցին:
22 Ահա՛ւասիկ, ես հնո՛ցն եմ գցում նրան, իսկ նրա գործակիցներին, որոնց հետ նա շնացաւ՝ մեծամեծ նեղութիւնների մէջ, եթէ
23 Եւ պիտի կոտորեմ նրանց որդիներին, եւ բոլոր եկեղեցիները պիտի իմանան, որ ե՛ս եմ, որ զննում եմ երիկամներն ու սրտերը եւ
24 Բայց ասում եմ ձեզ, դուք, որ Թիւատիրում էք եւ չէք պահում այս վարդապետութիւնը, դուք, որ չիմացաք, - ինչպէս ասում են, -
25 այլ, ինչ որ ունէք, պահեցէ՛ք, մինչեւ որ ես գամ:
26 Եւ ով յաղթի ու իմ գործերը պահի մինչեւ վերջ, նրան իշխանութիւն պիտի տամ ազգերի վրայ.
27 եւ նա նրանց պիտի հովուի երկաթէ գաւազանով ու նրանց պիտի փշրի ինչպէս բրուտի անօթ:
28 Նոյնպէս եւ ե՛ս ստացայ իշխանութիւնը իմ Հօրից: Եւ նրանց պիտի տամ առաւօտեան աստղը:
29 Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին»:
1 «Գրի՛ր նաեւ Սարդիկէի եկեղեցու հրեշտակին. «Այսպէս է ասում նա, ով ունի Աստծու եօթը Հոգիները եւ եօթը աստղերը. տեսայ քո
2 Արթո՛ւն եղիր եւ զօրացի՛ր այսուհետեւ, քանի որ մօտ ես մեռնելու. քանզի քո գործերը Աստծու առաջ կատարեալ չգտայ:
3 Արդ, յիշի՛ր, թէ ինչպէ՛ս լսեցիր խօսքը. եւ պահի՛ր այն ու ապաշխարի՛ր. իսկ եթէ չարթնանաս, կը գամ ինչպէս գող, եւ իմ
4 Սակայն Սարդիկէում մի քանի հոգի ունես, որոնք չկեղտոտեցին իրենց զգեստները եւ շրջում են սպիտակ զգեստների մէջ, որոնց
5 Ով յաղթի, այսպէս սպիտակ կը հագնի, եւ նրա անունը չի ջնջուի կեանքի գրքից. եւ նրա անունը պիտի խոստովանեմ իմ Հօր առաջ
6 Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին»:
7 «Գրի՛ր նաեւ Փիղադեղփիայի եկեղեցու հրեշտակին. «Այսպէս է ասում Սուրբը, Ճշմարիտը, որ ունի Դաւթի բանալին. բաց է անում,
8 տեսայ քո գործերը. ահա քո առաջ դրի բաց դուռը, որը ոչ ոք չի կարող փակել, քանի որ, թէեւ քիչ զօրութիւն ունես, բայց
9 Ահա՛ւասիկ ես յանձնում եմ քեզ Սատանայի ժողովից եղողներին. նրանք իրենց մասին ասում են, թէ հրեաներ են, բայց չեն. եւ
10 Քանի որ պահեցիր իմ համբերութեան խօսքը, ես էլ քե՛զ պիտի պահեմ քո փորձութեան ժամին, որ պիտի գայ ամբողջ տիեզերքի վրայ՝
11 Ահա շուտով գալիս եմ. պահի՛ր ինչ որ ունես, որպէսզի ոչ ոք չառնի քո պսակը:
12 Ով յաղթի, նրան իմ Աստծու տաճարին սիւն պիտի դարձնեմ. եւ նա այլեւս այնտեղից դուրս չի գալու. եւ նրա վրայ պիտի գրեմ իմ
13 Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին»:
14 «Գրի՛ր նաեւ Լաւոդիկէի եկեղեցու հրեշտակին. «Այսպէս է ասում Ամէնը՝ հաւատարիմ եւ ճշմարիտ վկան՝ Աստծու արարածների
15 գիտեմ քո գործերը, դու, որ ո՛չ սառն ես եւ ո՛չ տաք. երանի դու սառն լինէիր եւ կամ տաք.
16 իսկ դու գաղջ ես՝ ո՛չ տաք, ո՛չ էլ սառն. հիմա պիտի փսխեմ քեզ իմ բերանից,
17 քանի որ ասում ես. «Հպարտ եմ եւ առաւել հարստացայ ու ոչ մի բանի կարօտ չեմ». բայց չգիտես, թէ ողորմելի ես դու, թշուառ
18 Արդ, մի խորհուրդ տամ քեզ. ա՛ռ, գնի՛ր ինձնից կրակի բովով անցած ոսկի, որ հարստանաս. գնի՛ր սպիտակ զգեստներ, որ հագնես,
19 Ում սիրում եմ ես, նրան յանդիմանում եմ եւ խրատում: Նախանձախնդի՛ր եղիր ուրեմն եւ ապաշխարի՛ր:
20 Ահա՛ւասիկ ես դռան առաջ եմ եւ բախում եմ. եթէ մէկը ականջ դնի իմ ձայնին եւ բաց անի դուռը, կը մտնեմ նրա մօտ եւ կ՚ընթրեմ
21 Ով յաղթի, նրան թոյլ կը տամ նստելու ինձ հետ իմ աթոռին, ինչպէս որ ես յաղթեցի եւ նստեցի իմ Հօր աթոռին:
22 Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին»:
1 Եւ սրանից յետոյ տեսայ, որ ահա երկնքի դռները բացուած էին. եւ առաջին փողի ձայնը, որ լսեցի, խօսում էր ինձ հետ ու
2 Եւ իսկոյն Հոգին բռնեց ինձ: Եւ ահա տեսայ մի աթոռ այնտեղ, երկնքում.
3 եւ աթոռի վրայ նստել էր մէկը՝ յասպիս եւ սարդիոն քարերի տեսքով.
4 եւ քահանաներ աթոռի շուրջ՝ զմրուխտի տեսքով. եւ այդ աթոռի շուրջ՝ քսանչորս աթոռներ, իսկ աթոռների վրայ նստել էին
5 Եւ այդ աթոռից ելնում էին փայլատակումներ, ձայներ եւ որոտներ. եւ աթոռի առաջ կային բորբոքուած կրակի եօթը ջահեր, որ
6 Եւ աթոռի առաջ՝ ապակէ ծով, նման սպիտակ բիւրեղի, եւ աթոռի մէջտեղում ու աթոռի շուրջը՝ չորս կենդանիներ՝ առջեւից ու
7 Եւ առաջին կենդանին նման էր առիւծի. եւ երկրորդ կենդանին՝ նման ցլի. եւ երրորդ կենդանին ունէր մարդու դէմք, իսկ չորրորդ
8 Եւ չորս կենդանիները, որոնցից ամէն մէկը շուրջանակի ունէր վեց թեւ եւ ներսից լի էր աչքերով, զօր ու գիշեր չէին դադարում
9 Եւ երբ կենդանիները փառք եւ պատիւ եւ գոհութիւն էին մատուցում աթոռի վրայ նստածին՝ յաւիտեանս յաւիտենից կենդանի եղողին,
10 քսանչորս երէցներն ընկնում էին աթոռի վրայ նստածի առաջ եւ երկրպագում յաւիտեանս յաւիտենից կենդանի եղողին եւ իրենց
11 «Մեր սուրբ Տէ՛ր Աստուած, արժանի ես ընդունելու փառք եւ պատիւ եւ զօրութիւն, որովհետեւ դո՛ւ ստեղծեցիր բոլորը, եւ քո
1 Տեսայ նաեւ աթոռի վրայ նստողի աջ ձեռքում մի գիրք՝ գրուած ներսից եւ դրսից ու կնքուած եօթը կնիքով:
2 Եւ տեսայ մի զօրաւոր հրեշտակ, որ կանչում էր բարձր ձայնով. «Ո՞վ է արժանի բաց անելու գիրքը եւ քանդելու նրա կնիքները»:
3 Եւ ոչ ոք կար, ո՛չ երկնքում, ո՛չ երկրի վրայ, ո՛չ էլ երկրի տակ, որ կարողանար բանալ գիրքը, որովհետեւ չէին տեսել այն:
4 Եւ ես ուժգին լաց էի լինում, քանի որ չգտնուեց մէկը, որ արժանի լինէր բաց անելու գիրքը եւ նայելու նրա մէջ:
5 Եւ երէցներից մէկն ինձ ասաց. «Լաց մի՛ եղիր. ահա՛ յաղթեց առիւծը, որ Յուդայի ցեղից է, Դաւթի արմատից, որ բաց է անելու
6 Եւ տեսայ, որ աթոռի եւ չորս կենդանիների ու երէցների միջեւ կար մի Գառ՝ մորթուած. նա ունէր եօթը եղջիւր եւ եօթը աչք, որ
7 Եւ նա եկաւ վերցրեց գիրքը աթոռի վրայ նստողի աջ ձեռքից:
8 Եւ երբ առաւ գիրքը, չորս կենդանիներն ու քսանչորս երէցներն ընկան Գառան առաջ. եւ իւրաքանչիւրն ունէր քնար եւ խնկով լի
9 Եւ նոր երգեր էին երգում ու ասում. «Արժանի ես առնելու այդ գիրքը եւ բաց անելու դրա կնիքները, քանի որ մորթուեցիր եւ
10 Եւ նրանց թագաւորներ ու քահանաներ դարձրիր մեր Աստծուն, որպէսզի թագաւորեն երկրի վրայ»:
11 Տեսայ նաեւ ու լսեցի ձայնը բազում հրեշտակների, որոնք կանգնած էին աթոռի եւ չորս կենդանիների ու քահանաների շուրջը. եւ
12 Նրանք ասում էին բարձր ձայնով. «Արժանի է այդ մորթուած Գառը ընդունելու մեծութիւն, իմաստութիւն, զօրութիւն, պատիւ, փառք
13 Լսեցի նաեւ, որ երկնքում, երկրի վրայ եւ ծովում եղած բոլոր արարածները, ինչպէս նաեւ դրանց մէջ եղած ամէն ինչ ասում էին.
14 Եւ չորս կենդանիներն ասում էին՝ Ամէն: Եւ երէցներն ընկնում էին նրա առաջ ու երկրպագում:
1 Տեսայ նաեւ, որ Գառը բացեց եօթը կնիքներից մէկը. եւ չորս կենդանիներից մէկից լսեցի մի ձայն, նման որոտի ձայնի, որ ասում
2 Եւ ահա տեսայ մի սպիտակ ձի. եւ նա, ով հեծել էր նրա վրայ, աղեղ ունէր. եւ նրան պսակ տրուեց. եւ եկաւ յաղթողը, որ յաղթի:
3 Եւ երբ բացեց երկրորդ կնիքը, մի ձայն լսեցի երկրորդ կենդանուց, որ ասում էր՝ գալիս եմ:
4 Եւ ելաւ ուրիշ, մի կարմիր ձի. եւ ով հեծել էր նրա վրայ, նրան արտօնուած էր վերացնել խաղաղութիւնը երկրից, որպէսզի
5 Եւ երբ բացեց երրորդ կնիքը, մի ձայն լսեցի երրորդ կենդանուց, որ ասում էր՝ գալիս եմ: Եւ տեսայ ահա մի սեւ ձի. եւ ով
6 Եւ չորս կենդանիների միջից ձայն լսեցի. «Մի կապիճ ցորեն՝ մէկ դենարի, եւ երեք կապիճ գարի՝ մէկ դենարի. եւ ձէթ ու գինուն
7 Եւ երբ բացեց չորրորդ կնիքը, չորրորդ կենդանուց լսեցի մի ձայն, որ ասում էր՝ գալիս եմ:
8 Եւ տեսայ ահա դեղնաւուն մի ձի. եւ ով նստել էր նրա վրայ, ունէր Մահը. եւ Դժոխքը գնում էր նրա յետեւից: Եւ նրան
9 Եւ երբ բացեց հինգերորդ կնիքը, խորանի տակ տեսայ հոգիներն այն բոլոր մարդկանց, որոնք սպանուել էին Աստծու խօսքի եւ այն
10 Նրանք ասում էին բարձր ձայնով. «Սո՛ւրբ եւ ճշմարի՛տ Տէր, մինչեւ ե՞րբ պիտի չդատես եւ մեր արեան վրէժը չլուծես երկրի
11 Եւ նրանց տրուեցին սպիտակ զգեստներ. եւ ասուեց նրանց, որ մի փոքր ժամանակ հանգստանան, մինչեւ որ ամբողջանան իրենց
12 Եւ երբ բացեց վեցերորդ կնիքը, տեսայ, որ մեծ երկրաշարժ եղաւ. եւ արեգակը սեւ դարձաւ ինչպէս այծի մազից հիւսուած
13 Եւ երկնքի աստղերը թափուեցին երկրի վրայ ինչպէս տերեւը թզենու, որ ուժգին շարժւում է հողմից.
14 եւ երկինքը գալարուեց ինչպէս մագաղաթեայ գիրք. եւ բոլոր լեռներն ու կղզիները շարժուեցին իրենց տեղից:
15 Եւ երկրի թագաւորներն ու իշխանները, հազարապետներն ու մեծամեծները, հզօրներն ու բոլոր ծառաները ու բոլոր ազատները
16 Եւ լեռներին ասում էին՝ ընկէ՛ք մեր վրայ, եւ բլուրներին, թէ՝ ծածկեցէ՛ք մեզ.
17 որովհետեւ եկաւ նրա բարկութեան մեծ օրը. եւ ո՞վ կարող է կանգնել նրա առաջ:
1 Եւ դրանից յետոյ տեսայ չորս հրեշտակներ, որոնք կանգնել էին երկրի չորս անկիւններին եւ պահել էին երկրի չորս հողմերը,
2 Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ, որ ելաւ արեւելքից եւ ունէր կենդանի Աստծու կնիքը. եւ բարձր ձայնով աղաղակեց այն չորս
3 Եւ ասում էր. «Վնաս մի՛ տուէք երկրին. ո՛չ ծովին, ո՛չ ծառերին. սպասեցէ՛ք, մինչեւ որ կնիք դնեմ իմ Աստծու ծառաների
4 Եւ լսեցի, որ կնքուածների թիւը հարիւր քառասունչորս հազար է՝ իսրայէլացիների բոլոր ցեղերից կնքուած.
5 Յուդայի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Ռուբէնի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Գադի ցեղից՝ տասներկու հազար
6 Ասերի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Նեփթաղիմի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Մանասէի ցեղից՝ տասներկու հազար
7 Շմաւոնի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Ղեւիի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Իսաքարի ցեղից՝ տասներկու հազար
8 Զաբուղոնի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Յովսէփի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Բենիամինի ցեղից՝ տասներկու հազար
9 Եւ դրանից յետոյ տեսայ մի մեծ բազմութիւն, - որին թիւ չկար, - բոլոր հեթանոսներից եւ բոլոր ազգերից, բոլոր լեզուներից
10 Բարձր ձայնով աղաղակում էին եւ ասում. «Փրկութիւնը մեր Աստծո՛ւնն է, որ նստում է աթոռի վրայ, ինչպէս եւ՝ Գառա՛նը»:
11 Եւ բոլոր հրեշտակները կանգնած էին աթոռի եւ երէցների ու չորս կենդանիների շուրջը եւ երեսի վրայ ընկնում էին աթոռի առաջ
12 ասելով. «Ամէն: Օրհնութի՜ւն, փա՜ռք, իմաստութի՜ւն, գոհութի՜ւն, պատի՜ւ, զօրութի՜ւն եւ կարողութի՜ւն մեր Տէր Աստծուն
13 Եւ երէցներից մէկն ինձ ասաց. «Սրանք, որ սպիտակ զգեստներ են հագել, ովքե՞ր են եւ կամ որտեղի՞ց են գալիս»:
14 Ես նրան ասացի. «Տէ՛ր, գիտես դու»:
15 Եւ նա ինձ ասաց. «Սրանք նրանք են, որ գալիս են մեծ նեղութիւններից եւ իրենց զգեստները լուացին ու սպիտակեցրին Գառան
16 Այդ պատճառով են նրանք կանգնած Աստծու աթոռի առաջ եւ զօր ու գիշեր պաշտում են նրան իր տաճարի մէջ: Եւ նա, որ նստում է
17 Ո՛չ քաղց են զգալու, ո՛չ էլ ծարաւելու են. եւ նրանց չի վնասելու ո՛չ արեգակը, ո՛չ էլ տօթը:
18 Եւ Գառը, որ իր աթոռի մէջտեղում է, պիտի հովուի նրանց ու պիտի առաջնորդի նրանց դէպի կեանքի աղբիւրը կենդանի ջրի, քանզի
1 Եւ երբ բացեց եօթներորդ կնիքը, երկնքում լռութիւն եղաւ մօտ կէս ժամ:
2 Եւ տեսայ եօթը հրեշտակներ, որ կանգնած էին Աստծու առաջ. եւ նրանց եօթը փող տրուեց:
3 Եւ մի ուրիշ հրեշտակ եկաւ ու կանգնեց խորանի մօտ. նա ունէր ոսկէ խնկաման. եւ նրան շատ խունկ տրուեց, որպէսզի աղօթք
4 Եւ հրեշտակների ձեռքերից խնկի ծուխը, ինչպէս աղօթք սրբերի, ելաւ Աստծու առաջ:
5 Եւ հրեշտակը խնկամանը լցրեց խորանի կրակից ու այն գցեց երկրի վրայ. եւ եղաւ որոտ եւ ձայներ եւ փայլատակում եւ մեծ
6 Եւ եօթը հրեշտակները, որ ունէին եօթը փողերը, պատրաստուեցին դրանք հնչեցնելու:
7 Եւ առաջին հրեշտակը հնչեցրեց փողը. եւ եղաւ կարկուտ եւ հուր՝ արիւնով խառնուած. եւ գցուեց երկրի վրայ. եւ երկրի մէկ
8 Փող հնչեցրեց նաեւ երկրորդ հրեշտակը. եւ մի բան, ինչպէս մի մեծ հրդեհուած լեռ, ընկաւ ծովը, եւ ծովի մէկ երրորդ մասը
9 եւ ծովային կենդանիների մէկ երրորդ մասը կոտորուեց, եւ կենդանի ինչ շունչ որ կար, ոչնչացաւ:
10 Փող հնչեցրեց նաեւ երրորդ հրեշտակը. եւ երկնքից ընկաւ մի մեծ աստղ՝ հրաբորբոք ինչպէս ջահ. եւ ընկաւ գետերի ու
11 Եւ աստղի անունն էր Դառնութիւն. եւ ջրի դառնութիւնից շատեր մեռան:
12 Փող հնչեցրեց նաեւ չորրորդ հրեշտակը. եւ զարկուեց արեգակի մէկ երրորդ մասը, լուսնի մէկ երրորդ մասը եւ աստղերի մէկ
13 Եւ տեսայ ու լսեցի երկնքի մէջ թռչող հրեշտակի ձայնը, որ ասում էր բարձր ձայնով. «Վա՜յ, վա՜յ, վա՜յ երկրի վրայ
1 Փող հնչեցրեց նաեւ հինգերորդ հրեշտակը. եւ տեսայ, որ մի աստղ ընկաւ երկնքից: Եւ նրան տրուեց անդունդների գբի բանալին:
2 Գբից ծուխ էր բարձրանում, ինչպէս մեծ հնոցի ծուխը: Խաւարեց արեգակը, ինչպէս նաեւ՝ օդը:
3 Գբից մորեխ էր դուրս գալիս երկրի վրայ. եւ նրանց տրուեց զօրութիւն՝ նման կարիճի խայթոցների զօրութեան.
4 եւ նրանց ասուեց, որ չվնասեն երկրի խոտին, ոչ էլ ծառերին, այլ միայն՝ երկրային այն մարդկանց, որոնք իրենց ճակատի վրայ
5 Եւ նրանց հրաման տրուեց, որ չսպանեն նրանց, այլ հինգ ամիս չարչարեն. եւ նրանց չարչարանքը նման էր կարիճի խայթոցների,
6 Եւ այն օրերին մարդիկ մահը պիտի փնտռեն, բայց չպիտի գտնեն, պիտի ուզենան մեռնել, բայց մահը պիտի փախչի նրանցից:
7 Եւ մորեխը նման էր պատերազմի պատրաստուող ձիուն. եւ նրանց գլուխների վրայ կարծես ոսկէ պսակ կար. նրանց երեսները նման
8 եւ նրանց մազերը՝ կնոջ մազերի, եւ նրանց ատամները՝ առիւծի ատամների:
9 Եւ նրանք ունէին զրահներ, որոնք նման էին երկաթէ զրահների. եւ նրանց թեւերի ձայնը նման էր կառք քաշող բազում ձիերի
10 Նրանք ունէին պոչեր՝ նման կարիճների պոչերի, եւ խայթոցներ՝ իրենց պոչերին. եւ իշխանութիւն ունէին հինգ ամիս չարչարելու
11 Եւ իրենց վրայ որպէս թագաւոր ունէին դժոխքի հրեշտակին. եւ նրա անունը եբրայերէն Աղբադոն էր, որ հայերէն լեզուով կոչւում
12 Ահա՛ւասիկ անցաւ մէկ վայը, եւ գալու են դեռ երկու վայեր:
13 Փող հնչեցրեց նաեւ վեցերորդ հրեշտակը. եւ այն չորս կենդանիներից, որ Աստծու խորանի առաջ էին, լսեցի մի ձայն,
14 որ ասում էր վեցերորդ հրեշտակին, որը փող ունէր. «Եփրատ գետի վրայ կապուած չորս հրեշտակներին արձակի՛ր»:
15 Եւ արձակուեցին չորս հրեշտակները, որոնք պատրաստ կանգնած էին ժամուայ, օրուայ, ամսուայ եւ տարուայ համար, որպէսզի
16 Եւ նրանց հեծեալ զօրքերի քանակը բիւր բիւրաւոր եւ հազար հազարաւոր էր. իմացայ նրանց թիւը:
17 Եւ տեսիլքում տեսայ ձիեր ու նրանց վրայ՝ հեծեալներ, որոնք ունէին հրէ զրահներ եւ ծծմբով հրդեհուած յակինթներ. եւ ձիերի
18 Եւ մարդկութեան մէկ երրորդ մասը կոտորուեց այս հարուածներից՝ այն կրակից, ծխից եւ ծծմբից, որ ելնում էին նրանց բերանից.
19 որովհետեւ ձիերի զօրութիւնը իրենց բերաններում է եւ իրենց պոչերի վրայ. եւ նրանց պոչերը նման էին օձի. եւ ունէին
20 Եւ մարդկութեան մնացած մասը, որ չմեռաւ այս հարուածներից, չապաշխարեց, ոչ էլ յետ կանգնեց իր ձեռքի գործերից՝ դեւերին եւ
21 Եւ նրանք չապաշխարեցին իրենց մարդասպանութիւնից, կախարդութիւնից, պոռնկութիւնից եւ գողութիւնից:
1 Տեսայ նաեւ մի այլ զօրաւոր հրեշտակ, որ իջնում էր երկնքից՝ ամպի մէջ փաթաթուած եւ իր գլխին՝ ծիածան. եւ նրա երեսը նման
2 Եւ նա իր ձեռքում ունէր մի բացուած գրքոյկ. նա իր աջ ոտքը դրեց ծովի վրայ, իսկ ձախը՝ ցամաքի վրայ:
3 Եւ աղաղակեց բարձր ձայնով, ինչպէս մռնչում է առիւծը. եւ երբ աղաղակեց, եօթը որոտները թնդացին իրենց ձայներով.
4 եւ երբ եօթը որոտները թնդացին, ուզում էի գրել. բայց երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ծածկի՛ր, ինչ որ խօսեցին
5 Եւ այն հրեշտակը, որին տեսել էի եւ որն իր ոտքը դրել էր ծովի վրայ, իսկ միւս ոտքը՝ ցամաքի վրայ, իր աջ ձեռքը բարձրացրեց
6 նա երդուեց Նրանով, որ յաւիտեան կենդանի է, որ ստեղծեց երկիրը եւ ինչ որ կայ նրա մէջ, թէ այլեւս չկայ ժամանակ.
7 այլ այն օրը, երբ եօթներորդ հրեշտակը իր փողը հնչեցնի, պիտի կատարուի Աստծու խորհուրդը, որ աւետարանուեց իր ծառաների՝
8 Եւ այն ձայնը, որ լսել էի երկնքից, դարձեալ խօսեց ինձ հետ եւ ասաց. «Գնա՛, ա՛ռ այն գրքոյկը, որը, բացուած, իր ձեռքում
9 Եւ ես, գնալով հրեշտակի մօտ, նրանից խնդրեցի գրքոյկը. եւ նա ինձ ասաց. «Ա՛ռ սա եւ կե՛ր, եւ քո որովայնում դառն պիտի
10 Եւ հրեշտակից վերցրի բացուած գրքոյկը ու կուլ տուի. եւ իմ բերանում մեղրի պէս էր այն. իսկ երբ կերայ, իմ որովայնը
11 Եւ հրեշտակն ինձ ասաց. «Պէտք է, որ դու վերստին մարգարէանաս ժողովուրդների, այլ ազգերի, լեզուների եւ երկրի թագաւորների
1 Այնուհետեւ ինձ տրուեց չափելու մի եղէգ, որ նման էր գաւազանի. եւ հրեշտակը կանգնած էր ու ասում էր ինձ. «Վե՛ր կաց եւ
2 Իսկ այն գաւիթը, որ տաճարից դուրս է, թո՛ղ այն եւ մի՛ չափիր, քանի որ այն տրուել է հեթանոսներին: Նրանք քառասուներկու
3 Եւ իմ երկու վկաներին պիտի պատուիրեմ, որ մարգարէանան հազար երկու հարիւր վաթսուն օրեր՝ քուրձ հագած»:
4 Սրանք երկու ձիթենիներն ու երկու ճրագներն են, որ կան Աստծու առաջ՝ երկրի վրայ:
5 Եւ ովքեր ուզենան նրանց վնասել, կրակ պիտի ելնի նրանց բերանից եւ պիտի լափի իրենց թշնամիներին: Եւ ովքեր ուզենան նրանց
6 Երկու վկաներն իշխանութիւն ունեն փակելու երկինքը, որպէսզի իրենց մարգարէութեան օրերում անձրեւ չտեղայ. իշխանութիւն
7 Եւ երբ նրանք աւարտեն իրենց վկայութեան բոլոր օրերը, այն ժամանակ անդունդներից ելնող գազանը պիտի պատերազմի նրանց դէմ,
8 Եւ նրանց դիակը ընկած պիտի մնայ իրենց մեծ քաղաքի հրապարակների մէջ, որ խորհրդանշականօրէն կոչւում է Սոդոմ եւ Եգիպտոս,
9 Եւ նրանց պիտի տեսնեն բոլոր ցեղերն ու ժողովուրդները եւ բոլոր լեզուներն ու ազգերը, որովհետեւ նրանց դիակը ընկած պիտի
10 Եւ երկրի վրայ բնակուողները պիտի ուրախանան ու ցնծան նրանց մահուան վրայ, նոյնիսկ ընծաներ եւ նուէրներ պիտի տանեն
11 Երեքուկէս օր յետոյ կենդանութեան հոգին Աստծուց պիտի մտնի նրանց մէջ, եւ նրանք պիտի վեր կենան կանգնեն իրենց ոտքերի
12 Եւ լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր նրանց. «Վե՛ր ելէք, եկէ՛ք այստեղ»: Եւ նրանք ելան երկինք՝ ամպերով. եւ իրենց
13 Այդ իսկ ժամին մեծ երկրաշարժ եղաւ, եւ քաղաքի մէկ տասներորդ մասը գետնի տակ թաղուեց. երկրաշարժից մեռաւ եօթը հազար
14 Ահա՛ւասիկ անցաւ երկրորդ վայը, եւ երրորդ վայը գալու է շուտով:
15 Եւ երբ եօթներորդ հրեշտակը փող հնչեցրեց, երկնքում լսուեց մի ձայն, որն ասաց. «Ամբողջ տիեզերքի թագաւորութիւնը եղաւ մեր
16 Եւ քսանչորս երէցները, որ նստած էին իրենց գահերին, Աստծու առաջ, ընկան իրենց երեսների վրայ, երկրպագեցին Տէր Աստծուն
17 «Գոհութիւն ենք մատուցում քեզ, Ամենակա՛լ Տէր Աստուած, դու, որ Է-ն ես եւ ես, ձեռքդ առար քո մեծ զօրութիւնը եւ
18 Հեթանոսները զայրացան. բայց հասաւ քո բարկութիւնը, ժամանակը՝ դատելու մեռելներին, տալու վարձը քո ծառաներին՝
19 Եւ երկնքում բացուեց Աստծու տաճարը, ու երեւաց Աստծու տապանակը իր տաճարի մէջ. եւ եղան փայլատակումներ, ձայներ,
1 Եւ երկնքում մեծ նշան երեւաց. մի կին՝ արեգակն իր վրայ առած, լուսինն իր ոտքերի տակ եւ իր գլխի վրայ մի պսակ՝ տասներկու
2 Նա յղի էր ու ճչում էր երկունքի մէջ եւ բազում ցաւերով մօտ էր ծնելու:
3 Եւ երկնքում երեւաց մի այլ նշան. ահա հրակարմիր մի մեծ վիշապ, որ ունէր եօթը գլուխ եւ տասը եղջիւր. նրա գլուխների վրայ
4 Եւ նրա պոչը քաշում տանում էր երկնքի աստղերի մէկ երրորդ մասը. ու դրանք գցեց երկրի վրայ: Վիշապը կանգնած էր այն կնոջ
5 Եւ կինը ծնեց մի արու զաւակ, որ իշխելու էր բոլոր ազգերի վրայ երկաթէ գաւազանով: Եւ նրա որդին յափշտակուեց տարուեց
6 Եւ կինը փախաւ դէպի անապատ, ուր նրան տեղ էր պատրաստուել Աստծու կողմից, որպէսզի այնտեղ կերակրուի հազար երկու հարիւր
7 Եւ երկնքում պատերազմ եղաւ: Միքայէլը եւ իր հրեշտակները կռւում էին վիշապի դէմ. վիշապը կռւում էր իր զօրքերով,
8 բայց նրանք չկարողացան դիմադրել. եւ երկնքում նրանց համար տեղ չգտնուեց:
9 Եւ ընկաւ մեծ վիշապը՝ առաջին օձը, որ կոչւում է Բէեղզեբուղ եւ Սատանայ եւ որ մոլորեցրեց ամբողջ աշխարհը. եւ նրա հետ
10 Եւ երկնքից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր. «Այժմ եկաւ մեր Աստծու զօրութիւնը, փրկութիւնն ու արքայութիւնը եւ նրա
11 Մեր եղբայրները յաղթեցին նրան Գառան արիւնով եւ նրա վկայութեան խօսքով: Եւ չհամաձայնեցին վիշապի հետ նոյնիսկ ի գին
12 Դրա համար թող ուրախ լինի երկինքը եւ բոլոր նրանք, որ բնակւում են նրա մէջ. վա՜յ ձեզ, երկի՛ր եւ ծո՛վ, որովհետեւ ձեր
13 Եւ երբ վիշապը տեսաւ, թէ ինքը երկիր ընկաւ, հետապնդեց այն կնոջը, որ արու զաւակ էր ծնել:
14 Եւ կնոջը տրուեց մեծ արծուի երկու թեւ, որպէսզի թռչի անապատ, իր տեղը, այնտեղ, ուր, հեռու օձից, կերակրւում էր երեք եւ
15 Ապա օձը իր բերանից հեղեղի պէս ջուր թափեց կնոջ յետեւից, որպէսզի նրան ընկղմի:
16 Եւ երկիրն օգնեց կնոջը. բացեց իր բերանը եւ կուլ տուեց այն ջուրը, որը վիշապը թափել էր իր բերանից:
17 Եւ վիշապը զայրացաւ կնոջ դէմ ու գնաց պատերազմելու ընդդէմ նրա միւս զաւակների, որոնք պահում էին Աստծու պատուիրանները
18 Եւ նա կանգնեց ծովի աւազի վրայ:
1 Եւ տեսայ, որ ծովից մի գազան էր ելնում. նա ունէր եօթը գլուխ եւ տասը եղջիւր. նրա եղջիւրների վրայ կար տասը խոյր, իսկ
2 Եւ այն գազանը, որին տեսայ, նման էր յովազի, իսկ նրա ոտքերը նման էին արջի ոտքերի, եւ նրա բերանը՝ առիւծի բերանի: Եւ
3 Գազանի գլուխներից մէկը մահացու վիրաւորուած էր. բայց նրա մահացու վէրքը առողջանում էր. եւ ամբողջ երկիրը զարմացաւ
4 Եւ երկրպագեցին վիշապին, որ իր իշխանութիւնը տուել էր գազանին. եւ ասացին. «Ո՞վ է նման այս գազանին, կամ ո՞վ կը
5 Եւ նրան տրուեց բերան՝ խօսելու մեծ-մեծ բաներ եւ հայհոյութիւն: Եւ քառասուներկու ամիս նրան իշխանութիւն տրուեց:
6 Եւ նա իր բերանը հայհոյանքով բացեց Աստծու դէմ եւ հայհոյեց նրա անունը, նրա խորանը եւ երկնային բնակավայրը:
7 Եւ նրան իշխանութիւն տրուեց բոլոր ազգերի եւ լեզուների ու ժողովուրդների վրայ,
8 որպէսզի նրան երկրպագեն բոլոր նրանք, որ բնակւում են երկրի երեսին, եւ որոնց անունները աշխարհի սկզբից գրուած չեն
9 Ովքեր ականջ ունեն լսելու, թող լսեն,
10 քանզի կան ոմանք, որոնք պիտի գերեվարուեն, կան ոմանք, որոնք սրով պիտի մեռնեն, եւ կան ոմանք, որոնք ինքնասպան պիտի
11 Եւ տեսայ մի ուրիշ գազան, որ ելնում էր երկրից եւ ունէր երկու եղջիւրներ՝ նման գառան եղջիւրների, եւ խօսում էր՝ ինչպէս
12 Եւ նա առաջին գազանի ամբողջ իշխանութիւնն էր ի գործ դնում նրա առաջ եւ ստիպում էր, որ երկիրն ու նրա բոլոր բնակիչները
13 Եւ բազում նշաններ էր կատարում ու երկնքից կրակ էր իջեցնում երկրի վրայ մարդկանց աչքերի առաջ.
14 եւ մոլորեցնում էր երկրի վրայ բնակուողներին այն նշաններով, որ թոյլատրուած էին, որ նա կատարէր գազանի առաջ: Երկրի
15 Եւ նրան իշխանութիւն տրուեց, որպէսզի շունչ տայ գազանի արձանին, որ արձանը խօսի, եւ երկրի բոլոր բնակիչները երկրպագեն
16 եւ ստիպի բոլորին՝ փոքրերին եւ մեծամեծներին, հարուստներին եւ աղքատներին, ազատներին ու ծառաներին, որ դրոշմ դնեն նրանց
17 Եւ ոչ ոք չկարողանայ գնել ու վաճառել, եթէ չունենայ գրի դրոշմը եւ գազանի անունն ու նրա անուան թիւը:
18 Այստե՛ղ է ահա իմաստութիւնը: Ով խելք ունի, թող հաշուի գազանի թիւը, որ մարդու անուան թիւ է. եւ նրա անուան թիւը այս է՝
1 Եւ ես տեսայ. ահա Գառը կանգնած էր Սիոն լերան վրայ. եւ նրա հետ՝ հարիւր քառասունչորս հազար հոգի, որոնք նրա եւ նրա Հօր
2 Եւ երկնքից մի ձայն լսեցի, որ նման էր առատահոս ջրերի եւ ուժեղ որոտի ձայնի. եւ իմ լսած ձայնը նման էր իրենց քնարները
3 Նրանք նոր երգեր էին երգում գահի առաջ, չորս կենդանիների առաջ եւ երէցների առաջ. եւ ոչ ոք չի կարող սովորել նրանց
4 Սրանք այն մարդիկ են, որոնք չխառնակուեցին կանանց հետ եւ կոյսեր են. սրանք գնում են Գառան յետեւից, ուր էլ նա գնայ:
5 Եւ սրանց բերանում սուտ խօսք չգտնուեց, որովհետեւ անբիծ են:
6 Եւ տեսայ երկնքի մէջ թռչող մի ուրիշ հրեշտակ, որ յաւիտենական աւետիս ունէր քարոզելու երկրի վրայ բոլոր ազգերին եւ
7 Եւ նա ասում էր բարձր ձայնով. «Վախեցէ՛ք Աստծուց եւ փա՛ռք տուէք նրան, որովհետեւ եկել է նրա դատաստանի ժամը. եւ
8 Եւ մի երկրորդ հրեշտակ գալիս է նրա յետեւից եւ ասում. «Ընկա՜ւ, ընկա՜ւ մեծն Բաբելոնը գինու հարբեցողութիւնից, ցասումից
9 Եւ մի երրորդ հրեշտակ գալիս էր նրանց յետեւից եւ բարձր ձայնով ասում. «Ով որ երկրպագեց գազանին ու նրա արձանին եւ կամ
10 այդպիսին պիտի խմի Աստծու ցասման բաժակից, որ անխառն լցուած է նրա բարկութեան բաժակի մէջ, եւ նա պիտի տանջուի, հրով եւ
11 Եւ նրանց ծուխը պիտի բարձրանայ յաւիտեանս յաւիտենից. եւ գիշեր ու ցերեկ հանգիստ չպիտի ունենան նրանք, ովքեր երկրպագեցին
12 Եւ այստե՛ղ է ահա սրբերի համբերութիւնը, որոնք պահում են Աստծու պատուիրանները եւ Յիսուսի հանդէպ իրենց հաւատը:
13 Եւ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր ինձ. «Գրի՛ր. երանի՜ այն մեռելներին, որոնք այժմուանից իսկ ննջեցին ի Տէր: Հոգին
14 Ապա ես տեսայ մի սպիտակ ամպ. եւ ամպի վրայ նստել էր մէկը՝ նման մարդու Որդուն. նա իր գլխին ունէր ոսկէ պսակ, եւ իր
15 Եւ մի ուրիշ հրեշտակ ելաւ երկնքից, աղաղակեց բարձր ձայնով եւ ասաց. «Դո՛ւ, որ նստած ես այդ ամպի վրայ, շարժի՛ր քո այդ
16 Եւ նա, ով նստել էր ամպի վրայ, շարժեց իր գերանդին երկրի վրայ ու հնձեց երկրի բոլոր բնակիչներին:
17 Եւ մի ուրիշ հրեշտակ դուրս ելաւ երկնքում գտնուող տաճարից. եւ սա էլ ունէր սրած գերանդի:
18 Եւ զոհասեղանից դուրս ելաւ մի ուրիշ հրեշտակ, որ իշխանութիւն ունէր կրակի վրայ. նա բարձր ձայնով աղաղակեց այն
19 Եւ հրեշտակը նետեց իր գերանդին երկրի վրայ, քաղեց նրա խաղողը եւ գցեց Աստծու մեծ հնձանի մէջ:
20 Եւ հնձանը կոխոտուեց քաղաքից դուրս. եւ հնձանից արիւնը հոսում ու բարձրանում էր մինչեւ ձիու սանձերը. եւ նրա
1 Եւ տեսայ երկնքում մեծ եւ զարմանահրաշ մի այլ նշան. տեսայ եօթը հրեշտակներ, որոնք ունէին վերջին եօթը պատուհասները,
2 Տեսայ նաեւ ապակէ ծովի նման մի բան՝ խառնուած կրակով. եւ նրանք, որ յաղթեցին գազանին, նրա արձանին, նրա անուան թուին եւ
3 նրանք Աստծու առաջ երգում էին Մովսէսի երգերը եւ Գառան երգերը՝ ասելով. «Տէ՛ր Աստուած Ամենակալ, մեծամեծ եւ սքանչելի են
4 Եւ ո՞վ է, որ չի երկնչելու եւ չի փառաւորելու քո սուրբ անունը, որովհետեւ դու ես միայն սուրբ եւ արժանի երկրպագութեան.
5 Եւ ապա տեսայ, որ բացուեց վկայութեան խորանի տաճարը, որ երկնքում էր:
6 Եւ տաճարից դուրս էին ելնում եօթը հրեշտակներ, որոնք ունէին եօթը պատուհասները. նրանք հագել էին մաքուր ու փայլուն կտաւ
7 Եւ չորս կենդանիների կողմից եօթը հրեշտակներին տրուեցին եօթը սկաւառակներ՝ լի ցասումովն Աստծու, որ կենդանի է յաւիտեանս
8 Եւ տաճարը լցուեց Աստծու փառքի եւ նրա զօրութեան ծխով: Եւ ոչ ոք չէր կարող մտնել տաճարը, մինչեւ աւարտուեցին եօթը
1 Եւ տաճարից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր եօթը հրեշտակներին. «Գնացէ՛ք, Աստծու ցասման եօթը սկաւառակները թափեցէ՛ք
2 Առաջին հրեշտակը գնաց եւ իր սկաւառակի պարունակութիւնը թափեց երկրի վրայ. եւ չար պալարներ գոյացան այն մարդկանց վրայ,
3 Երկրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց ծովի մէջ. եւ ջրերը փոխուեցին ու դարձան ինչպէս մեռելի արիւն: Եւ ծովի մէջ եղած
4 Երրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց գետերի եւ ջրերի աղբիւրների մէջ. եւ նրանք արիւն դարձան:
5 Եւ լսեցի հրեշտակից, որ ասում էր. «Արդար է նա, որ Է-ն է եւ է եւ սուրբ է իր գործերում, քանի որ այսպէ՛ս դատաստան արեց.
6 որովհետեւ սրբերի արիւնը եւ մարգարէների արիւնը թափեցին ամբարիշտները, դրա համար էլ արիւն խմել տուեց նրանց, մի բան,
7 Ապա լսեցի այդ զոհասեղանից մի ձայն, որ ասում էր. «Այո՛, Տէ՛ր Աստուած Ամենակալ, արդար ու ճշմարիտ են քո դատաստանները»:
8 Չորրորդ հրեշտակն իր սկաւառակից թափեց արեւի վրայ:
9 Եւ նրան թոյլատրուեց մարդկանց խորշակահար անել կրակով. եւ մարդիկ այրուեցին սաստիկ տապից: Նրանք հայհոյեցին Աստծուն, որ
10 Հինգերորդ հրեշտակն իր սկաւառակից թափեց գազանի գահի վրայ. եւ գազանի թագաւորութիւնը խաւար դարձաւ. մարդիկ ցաւից իրենց
11 Եւ իրենց ցաւերի ու դառն ախտի պատճառով հայհոյեցին երկնքի Աստծուն, եւ սակայն չապաշխարեցին իրենց գործերից:
12 Վեցերորդ հրեշտակն իր սկաւառակից թափեց մեծ Եփրատ գետի վրայ. եւ ցամաքեցին նրա ջրերը, որպէսզի ճանապարհ պատրաստուի
13 Եւ տեսայ, որ վիշապի բերանից, գազանի բերանից եւ սուտ մարգարէի բերանից ելնում էին երեք անմաքուր ոգիներ՝ նման գորտերի.
14 քանզի նրանք դիւական ոգիներ էին, որոնք նշաններ էին գործում, գնում էին ամբողջ աշխարհի թագաւորների մօտ՝ նրանց
15 «Ահա՛ գալիս եմ ինչպէս գող. երանի՜ նրանց, որ արթուն են եւ պահում են իրենց զգեստները, որպէսզի մերկ ման չգան, եւ իրենց
16 Ապա ոգիները թագաւորներին հաւաքեցին մի տեղ, որ եբրայերէն կոչւում է Արմագեդոն:
17 Եօթներորդ հրեշտակն իր սկաւառակից թափեց օդի մէջ. եւ երկնքից ու գահից ելաւ մի բարձր ձայն, որ ասում էր. «Եղա՛ւ»:
18 Եւ իսկոյն եղան փայլատակումներ, ձայներ եւ որոտներ. եւ եղաւ մի մեծ երկրաշարժ, որպիսին չի եղել մարդու ստեղծուելուց ի
19 Եւ մեծ քաղաքը երեք մասի բաժանուեց. եւ ընկան ազգերի քաղաքները. եւ Աստուած յիշեց մեծ Բաբելոնը եւ դրան տուեց իր սաստիկ
20 Եւ բոլոր կղզիները հեռու փախան, ու մէջտեղից վերացան լեռները:
21 Մարդկանց վրայ երկնքից թափուեց խոշոր կարկուտ՝ յիսուն կիլոգրամ կշռով: Եւ մարդիկ հայհոյեցին Աստծուն, - որ երկնքում է,
1 Եւ եկաւ մէկը եօթը հրեշտակներից, որոնք եօթը սկաւառակներ ունէին, խօսեց ինձ հետ եւ ասաց. «Ե՛կ այստեղ, եւ քեզ ցոյց պիտի
2 նրա հետ պոռնկութիւն արեցին երկրի թագաւորները, եւ նրա պոռնկութեան գինուց հարբեցին երկրի բնակիչները»:
3 Եւ հրեշտակը առաւ տարաւ ինձ անապատ՝ Հոգով. եւ տեսայ մի կին, որ նստել էր մի կարմիր գազանի վրայ, որի մարմինը ծածկուած
4 Կինը հագել էր ծիրանի ու կարմիր հագուստ եւ զարդարուած էր ոսկով, մարգարտով եւ թանկագին քարերով. նա իր ձեռքին բռնել էր
5 Եւ նրա ճակատին կար գրուած խորհրդաւոր մի անուն. «Մեծն Բաբելոն, մա՛յր երկրի պոռնիկների եւ գարշելիների»:
6 Եւ տեսայ այդ կնոջը՝ հարբած սրբերի արիւնից եւ բոլոր վկաների արիւնից: Եւ տեսնելով նրան՝ մեծապէս զարմացայ:
7 Հրեշտակն ինձ ասաց. «Ինչո՞ւ զարմացար, ես քեզ կ՚ասեմ իմաստը կնոջ եւ այդ գազանի, որը կրում է նրան եւ որն ունի եօթը
8 «Եւ այդ գազանը, որին տեսար, որ կար, բայց այլեւս չկայ, պատրաստ է ելնելու անդնդից՝ գնալու համար դէպի կորուստ: Եւ
9 Այստե՛ղ է ահա, որ պէտք է իմաստութիւն ունեցող միտք ունենալ: Եօթը գլուխները եօթը լեռներն են, որոնց վրայ նստել էր
10 թագաւորները, որոնք եօթն էին, նրանցից հինգը ընկան, մէկը ապրեց, մէկն էլ դեռ չի եկել. եւ երբ գայ, մնալու կարճ ժամանակ
11 Եւ այն գազանը, որ կար, բայց այլեւս չկայ, նա էլ ութերորդ թագաւորն է. բայց նա այն եօթից մէկն է եւ դէպի կորուստ է
12 Եւ այն տասը եղջիւրները, որ տեսար, տասը թագաւորներ են, որոնք դեռեւս թագաւորութիւն չեն ստացել, բայց կը ստանան եւ մի
13 Սրանք միակամ են եւ իրենց զօրութիւնն ու իշխանութիւնը տալիս են գազանին:
14 Եւ սրանք պատերազմելու են Գառան դէմ, եւ Գառը նրանց յաղթելու է, քանի որ նա Տէրն է տէրերի եւ Թագաւորը՝ թագաւորների. եւ
15 Նաեւ հրեշտակն ասաց ինձ. «Եւ այն ջրերը, որ տեսար, եւ ուր նստած էր պոռնիկը, ժողովուրդներ են, բազմութիւններ, ազգեր եւ
16 Եւ գազանի տասը եղջիւրները, որ տեսար, դրանք պիտի տեսնեն պոռնկին, պիտի ատեն նրան, պիտի ուտեն նրա մարմինը եւ պիտի
17 քանզի Աստուած այս բանը դրեց նրանց սրտում. որ նրանք լինեն միակամ եւ թագաւորութիւնը տան գազանին, մինչեւ որ կատարուի
18 Եւ այն կինը, որին տեսար, մեծ քաղաքն է, որ թագաւորում է երկրի թագաւորների վրայ»:
1 Այնուհետեւ տեսայ մի ուրիշ հրեշտակ, որ իջնում էր երկնքից եւ ունէր մեծ իշխանութիւն. եւ նրա փառքից երկիրը
2 Նա աղաղակեց բարձր ձայնով եւ ասաց. «Ընկա՜ւ մեծն Բաբելոնը, որ եղել էր բնակավայր դեւերի, արգելանոց ամէն տեսակ պիղծ
3 քանի որ նրա կատաղի պոռնկութեան գինուց հարբեցին բոլոր ազգերը եւ երկրի թագաւորները, որոնք պոռնկութիւն արեցին նրա հետ:
4 Ապա երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ելէ՛ք դրա միջից, ժողովո՛ւրդ իմ, որպէսզի մասնակից չլինէք դրա մեղքերին եւ
5 քանի որ դրա մեղքերը դիզուեցին հասան մինչեւ երկինք: Աստուած յիշեց դրա ամբարիշտ արարքները:
6 Եւ նա պիտի հատուցի դրան, ինչպէս որ մեզ հատուցեց: Եւ դա կրկնակին պիտի ստանայ իր գործերի փոխարէն: Եւ դուք կրկնակի՛
7 Որչափ փառաւորեց ինքն իրեն եւ ապրեց զեխութեամբ, այդչափ դրան սո՛ւգ հատուցեցէք, քանի որ իր սրտում ասում էր. «Միշտ
8 Դրա համար միայն մէկ օրում դրա վրայ պիտի հասնեն պատուհասներ՝ մահ, սուգ եւ սով. եւ դա պիտի այրուի կրակով, քանզի հզօր
9 Եւ դրա վրայ պիտի լան ու պիտի ողբան երկրի թագաւորները, որոնք պոռնկացան եւ զուարճացան դրա հետ. նրանք պիտի հեծեծեն,
10 դրա տանջանքների երկիւղից հեռու պիտի կանգնեն եւ ասեն. «Վա՜յ քեզ, մեծ քաղաք Բաբելոն, հզօ՛ր քաղաք, մէկ ժամում եկաւ
11 Եւ երկրի վաճառականները պիտի ողբան ու սգան քո վրայ, քանի որ նրանց ապրանքների հակերը ոչ ոք չի գնում:
12 Եւ չեն լինելու քեզնից ստացուող շահերը ոսկու, արծաթի, թանկարժէք քարերի, մարգարտի, բեհեզի, ծիրանու, ոսկեթել կերպասի
13 կինամոն, ամէն տեսակ խունկ եւ անուշահոտ իւղ, կնդրուկ, գինի, ձէթ, ազնիւ ալիւր եւ ցորեն, եւ ամէն ունեցուածք՝ արջառ ու
14 Եւ քո մարմնին ցանկալի ամէն բան գնա՜ց քեզնից, նաեւ՝ ամէն լուսափայլ վայելչութիւն. պարարտութիւնը, գիրութիւնը եւ
15 Եւ այս բոլորով հարստացած բոլոր վաճառականները քո տանջանքների երկիւղից հեռու պիտի կանգնեն քեզնից եւ լալով ու սուգ
16 «Վա՜յ, վա՜յ մեծ քաղաք, որ հագել էիր բեհեզ, ծիրանի եւ որդան կարմիր ու կրում էիր ոսկէ զարդարանքներ, թանկարժէք քարեր
17 մէկ ժամում քո այնչափ հարստութիւնը վատնուեց»:
18 Եւ ամէն նաւավար ու բոլոր նրանք, որ նաւարկում են տարբեր տեղեր, ամէն նաւաստի եւ բոլոր ձկնորսները, որ ուռկան են գցում,
19 պիտի աղաղակեն՝ տեսնելով նրա այրման ծուխը, ու ասեն. «Ո՞ր քաղաքն էր նման այս մեծ քաղաքին»:
20 Եւ հող պիտի ցանեն իրենց գլուխներին, գուժկանի բարձր ձայնով, լալով ու սգալով պիտի ասեն. «Վա՜յ, վա՜յ մեծ քաղաք, որով
21 Երկի՛նք, սո՛ւրբ առաքեալներ եւ մարգարէնե՛ր, ուրախացէ՛ք դրա վրայ, քանի որ Աստուած դրա հանդէպ ձեր դատաստանը տեսաւ:
22 Ապա մի հզօր հրեշտակ առաւ մի քար, նման մի մեծ երկանաքարի, ու գցեց ծովի մէջ՝ ասելով. «Այսպէս, արձակուելով պիտի ընկնի
23 Եւ քնարահարների ու երաժիշտների, սրնգահարների եւ փողհարների ու թմբկի ձայն այլեւս երբեք չպիտի լսուի քո մէջ.
24 եւ ճրագի լոյս այլեւս երբեք չպիտի երեւայ քո մէջ. եւ երկանքի ձայն, փեսայի ձայն ու հարսի ձայն այլեւս երբեք չպիտի լսուի
25 Եւ քո մէջ գտնուեց ամբողջ արիւնը մարգարէների, սրբերի, ինչպէս նաեւ երկրի վրայ սպանուած բոլոր մարդկանց»:
1 Այնուհետեւ լսեցի՝ ինչպէս բազմութեան մի բարձր ձայն երկնքում, որ ասում էր. «Ալէլուիա՜, փրկութի՜ւն եւ փա՜ռք եւ պատի՜ւ
2 որովհետեւ ճշմարիտ եւ արդար են նրա դատաստանները, քանի որ նա դատեց մեծ պոռնիկին իր պոռնկութեան մէջ եւ նրանից լուծեց
3 Եւ կրկին անգամ օրհներգեցին ու ասացին. «Ալէլուիա՜. եւ նրա ծուխը բարձրանում է յաւիտեանս յաւիտենից»:
4 Եւ ծնկի եկան քսանչորս երէցներն ու չորս կենդանիները եւ երկրպագեցին փառքի գահի վրայ նստած Աստծուն՝ ասելով. «Ամէն.
5 Եւ գահից մի ձայն ելաւ, որ ասում էր. «Օրհներգեցէ՛ք մեր Աստծուն, նրա բոլոր ծառանե՛րդ, եւ դո՛ւք, որ երկնչում էք
6 Եւ լսեցի մի ձայն՝ ինչպէս ձայնը մի մեծ բազմութեան, ինչպէս ձայնը շատ ջրերի եւ ինչպէս ձայնը ուժեղ որոտի, որ ասում էր
7 Ուրախանանք եւ ցնծանք ու փառք տանք նրան, քանի որ հասաւ Գառան հարսանիքի ժամը, եւ կինը՝ նրա հարսը, պատրաստուեց.
8 հարսին տրուեց հագնելու սպիտակ, մաքուր եւ լուսափայլ բեհեզ»: Եւ այդ բեհեզը խորհրդանշում է սրբերի արդարութիւնը:
9 Եւ երէցներից մէկն ինձ ասաց. «Գրի՛ր այս բանը. երանելի՜ են բոլոր նրանք, որ կանչուած են Գառան հարսանիքի ընթրիքին»:
10 Եւ ես ընկնելով նրա ոտքերի առաջ՝ երկրպագեցի նրան. եւ նա ինձ ասաց. «Լսի՛ր, մի՛ ընկիր իմ առաջ, քանզի ես էլ ծառայակիցն
11 Ապա տեսայ երկինքը բացուած. եւ ահա մի սպիտակ ձի. ով հեծել էր նրա վրայ, կոչւում է Հաւատարիմ եւ Ճշմարիտ. նա
12 Նրա աչքերը նման էին կրակի բոցի, եւ նրա գլխի վրայ կային բազում պսակներ: Նա ունէր գրուած մի անուն, որը ոչ ոք չգիտէ,
13 Եւ իր վրայ գցել էր արիւնով ներկուած մի զգեստ. նրա անունն էր՝ Բանն Աստծու:
14 Եւ երկնքի զօրավարներ ու երկնքի զօրքեր ձիերով գնում էին նրա յետեւից՝ հագած մաքուր եւ սպիտակ բեհեզներ:
15 Եւ նրա բերանից ելնում էր սրած սուր, որպէսզի նրանով հարուածի ազգերին. եւ նա պիտի իշխի նրանց վրայ երկաթէ մականով. նա
16 Եւ իր պատմուճանի ու իր մարմնի մասերի վրայ կար գրուած մի գրութիւն՝ Թագաւոր թագաւորների եւ Տէր տէրերի:
17 Տեսայ նաեւ մի ուրիշ հրեշտակ, որ կանգնած էր արեգակի վրայ. նա աղաղակեց բարձր ձայնով՝ երկնքի մէջ թռչող բոլոր
18 եւ պիտի ուտէք թագաւորների մարմիններ, հզօրների մարմիններ եւ երիվարների ու նրանց վրայ նստած ամենայն հեծեալների
19 Ապա տեսայ գազանին, երկրի թագաւորներին եւ նրանց զօրքերին՝ հաւաքուած, որպէսզի պատերազմ մղեն ընդդէմ նրա, ով հեծել էր
20 Եւ բռնուեց գազանը ու նրա հետ եղող սուտ մարգարէն, որ նրա առաջ նշաններ էր գործում. դրանցով մոլորեցնում էր նրանց,
21 Մնացածները մեռան ձիու վրայ հեծնողի սրից, որը ելնում էր նրա բերանից: Եւ բոլոր թռչունները յագեցան նրանց մարմիններից:
1 Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ, որ իջնում էր երկնքից եւ իր ձեռքին ունէր դժոխքի փականքներն ու մեծ շղթաներ:
2 Եւ բռնեց վիշապին՝ հին օձին, որ է բանսարկուն եւ Սատանան. եւ հազար տարով կապեց նրան:
3 Նրան գցեց դժոխքի անդունդների մէջ եւ փակեց ու կնիք դրեց նրա վրայ, որպէսզի այլեւս երբեք չմոլորեցնի ազգերին, մինչեւ որ
4 Տեսայ նաեւ գահեր. նստեցին դրանց վրայ. եւ նրանց իշխանութիւն տրուեց դատելու եւ ընտրելու այն հոգիներին, որոնք Յիսուսին
5 Եւ սրանից յետոյ մեռելներից ոչ ոք չկենդանացաւ, մինչեւ կը լրանար հազար տարին: Ա՛յս է մեռելների առաջին յարութիւնը:
6 Երանի՜ այն սրբերին, որոնք բաժին ունեն առաջին յարութեան մէջ: Սրանց վրայ երկրորդ մահը իշխանութիւն չունի. նրանք պիտի
7 Հազար տարի յետոյ հրեշտակը պիտի արձակի Սատանային եւ պիտի հանի բանտից. եւ սա պիտի ելնի ու պիտի մոլորեցնի բոլոր
8 նրանք պիտի դուրս գան երկրի ամբողջ լայնքով եւ պիտի շրջապատեն սրբերի բանակներն ու սիրելի քաղաքը:
9 Եւ երկնքից, Աստծու մօտից կրակ պիտի իջնի ու պիտի լափի նրանց եւ նրանց զօրագլխին՝ Սատանային, որը մոլորեցրեց նրանց. նա
10 ուր գտնւում էին գազանը եւ սուտ մարգարէն. եւ նրանք պիտի չարչարուեն զօր ու գիշեր:
11 Տեսայ նաեւ մի մեծ, սպիտակ գահ եւ նրան, ով նստել էր դրա վրայ. նրա ներկայութիւնից երկինք ու երկիր երկիւղ կրեցին ու
12 Եւ տեսայ մեռելներ, մեծ ու փոքր, որոնք կանգնել էին գահի առաջ. եւ բաց արուեցին գրքեր. բացուեց նաեւ մի այլ գիրք՝
13 Ծովը տուեց իր մեռելներին, մահն ու դժոխքն էլ՝ իրենց մեռելներին. եւ իւրաքանչիւրը դատուեց ըստ իր գործերի:
14 Մահը եւ դժոխքը նետուեցին կրակէ լճի մէջ:
15 Եւ նա, որի անունը կեանքի գրքում գրուած չգտնուեց, գցուեց կրակէ լճի մէջ:
1 Ապա տեսայ նոր երկինք ու նոր երկիր, քանզի առաջին երկինքն ու երկիրը անցել էին. եւ այլեւս ծով չկար:
2 Եւ տեսայ սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղէմը, որ իջնում էր Աստծուց եւ երկնքից՝ զարդարուած ու պատրաստուած, ինչպէս հարսը իր
3 Եւ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ահա՛ւասիկ Աստծու խորանը, որ մարդկանց մէջ է. նա պիտի բնակուի նրանց հետ, եւ
4 եւ պիտի սրբի նրանց աչքերից ամէն արտասուք. եւ այլեւս մահ չկայ. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցաւ եւ ո՛չ չարչարանք, քանի
5 Եւ գահի վրայ նստողն ինձ ասաց. «Ահա՛ւասիկ ամէն բան նոր եմ դարձնում»: Ապա ինձ ասաց. «Գրի՛ր, այս խօսքերը ճշմարիտ եւ
6 Դարձեալ ինձ ասաց. «Եղաւ. ես Ալ`ան եւ Օմեղան եմ, Սկիզբը եւ Վախճանը. ես ծարաւածներին ձրի պիտի տամ կեանքի ջրի
7 Ով յաղթի, պիտի ժառանգի այս ամէնը. եւ ես նրանց համար Աստուած պիտի լինեմ, եւ նրանք ինձ համար պիտի լինեն որդիներ:
8 Իսկ գալով ծոյլերին ու անհաւատներին, ոճրագործներին եւ պոռնիկներին, կախարդներին եւ կռապաշտներին, հմայողներին եւ բոլոր
9 Եւ ինձ մօտ եկաւ մէկն այն եօթը հրեշտակներից, որոնք ունէին եօթը սկաւառակներ՝ լցուած եօթը վերջին պատուհասներով. եւ նա
10 Եւ առաւ տարաւ ինձ, Հոգով, դէպի մի բարձր ու մեծ լեռ եւ ցոյց տուեց ինձ մեծ եւ սուրբ քաղաքը՝ Երուսաղէմը, որ իջել էր
11 Այն ունէր Աստծու փառքը. եւ նրա մէջ կար մի լուսաւորութիւն՝ նման թանկագին գոհարեղէնի, ինչպէս բիւրեղեայ եւ կենդանի
12 Եւ նրա պարիսպները մեծ ու բարձր էին, ունէր տասներկու դուռ. տասներկու դռներին՝ տասներկու հրեշտակներ. նրանցից
13 Արեւելեան կողմից՝ երեք դուռ, հիւսիսային կողմից՝ երեք դուռ, հարաւային կողմից՝ երեք դուռ, եւ արեւմտեան կողմից՝ երեք
14 Եւ քաղաքի պարիսպն ունէր տասներկու հիմքեր. նրանց վրայ՝ Գառան տասներկու առաքեալների տասներկու անունները:
15 Եւ նա, ով խօսում էր ինձ հետ, իր ձեռքում ունէր ոսկէ եղէգ, որպէսզի չափի քաղաքը եւ նրա դռներն ու նրա պարիսպները:
16 Եւ քաղաքը քառակուսի էր. որչափ որ նրա երկարութիւնն էր, նոյնչափ էլ՝ նրա լայնութիւնը. բարձրութիւնն էլ՝ նոյնը: Նրա
17 Հրեշտակը չափեց նաեւ նրա պարիսպը, որի բարձրութիւնը եօթանասուն մետր էր. հրեշտակի գործածած չափը մարդկանց գործածած չափն
18 Եւ քաղաքի պարիսպների շինուածքը յասպիս քարից էր, իսկ քաղաքը՝ մաքուր ոսկի՝ նման մաքուր ու պայծառ ապակու:
19 Եւ քաղաքի հիմքերը ամէն տեսակ թանկագին քարերից էին: Պարսպի առաջին հիմքը՝ յասպիս, երկրորդը՝ շափիւղայ, երրորդը՝
20 հինգերորդը՝ եղնգաքար, վեցերորդը՝ սարդիոն, եօթներորդը՝ ոսկեքար, ութերորդը՝ բիւրեղ, իններորդը՝ տպազիոն, տասներորդը՝
21 Եւ կային տասներկու դռներ՝ տասներկու միաձեւ մարգարիտներից. ամէն մի դուռ մէկ մարգարտից էր: Եւ քաղաքի տարածքը մաքուր
22 Եւ քաղաքի մէջ տաճար չտեսայ, քանզի Ամենակալ Տէր Աստուածն էր տաճար նրա մէջ, նաեւ՝ Գառը:
23 Եւ քաղաքին պէտք չէին արեգակ ու լուսին, որպէսզի լուսաւորեն այն. քանզի Աստծու փառքն էր լուսաւորում քաղաքը ամէն ժամ,
24 Եւ ազգերը ընթանում էին նրա լոյսով, ու երկրի թագաւորները լոյս էին հագնում նրա փառքից:
25 Նրա դռները չէին փակւում զօր ու գիշեր, այլ միշտ բաց էին. եւ գիշեր չէր լինում նրա մէջ.
26 այն փառք ու պատիւ էր ազգերին:
27 Եւ այնտեղ չպիտի մտնի ոչ մի չարակամ, պիղծ եւ ստախօս մարդ, այլ պիտի մտնեն միայն նրանք, որոնց անունները գրուած են
1 Հրեշտակն ինձ ցոյց տուեց նաեւ սառնորակ կենդանի ջրի մաքուր մի գետ, որ բխում էր Աստծու եւ Գառան գահից ու գնում էր
2 Գետի եզերքին, մէկ եւ միւս կողմում, կար կենաց ծառ, որ տալիս էր տասներկու անգամ պտուղ. ամէն ամիս՝ իր պտուղը. եւ ծառի
3 Եւ այնտեղ այլեւս նզովք չի լինելու. Աստծու եւ նրա Գառան գահը գտնւում էր նրա մէջ. եւ նրա ծառաները պաշտում էին նրան.
4 նրանք տեսնում էին նրա դէմքը, եւ նրա անունը գրուած էր իրենց ճակատների վրայ:
5 Եւ այնտեղ գիշեր չկար. այնտեղ ոչ մի կարիք չկար ճրագի եւ արեւի լոյսի, քանզի Տէր Աստուածը լուսաւորում էր նրանց. եւ
6 Հրեշտակն ինձ ասաց. «Այս խօսքերը վստահելի են եւ ճշմարիտ. սուրբ մարգարէների Տէր Աստուածը իր հրեշտակին ուղարկեց իր այդ
7 «Ահա գալիս եմ շուտով: Երանի՜ նրան, ով պահում է այս մարգարէութեան խօսքը»:
8 Եւ ես՝ Յովհաննէսը, լսեցի եւ տեսայ այս բոլորը. եւ երբ լսեցի ու տեսայ, ծնկի եկայ եւ երկրպագեցի այն հրեշտակին, որ ցոյց
9 Բայց նա ասաց ինձ. «Իմ առաջ ծնկի մի՛ իջիր եւ մի՛ երկրպագիր, քանզի ես էլ ծառայակիցն եմ քո եւ քո եղբայրների, որոնք
10 Եւ դարձեալ ինձ ասաց. «Այս գրքի մարգարէական խօսքերը կնքուած մի՛ պահիր, քանզի ժամանակը մօտ է:
11 Նա, ով ամբարիշտ է, թող ամբարշտութիւն անի, ով կեղտոտ է, թող կեղտոտ լինի, ով արդար է, թող արդարութիւն անի եւ ով սուրբ
12 «Ահա գալիս եմ շուտով, եւ ինձ հետ են իմ վարձերը, որպէսզի հատուցեմ իւրաքանչիւրին ըստ իր գործերի:
13 Ես եմ Ալ`ան եւ Օմեղան, Սկիզբը եւ Վախճանը, Առաջինը եւ Վերջինը»:
14 Երանելի՜ են նրանք, որ պահում են նրա պատուիրանները: Նրանք իրաւունք ունեն ուտելու կենաց ծառից եւ մտնելու քաղաքի
15 Իսկ շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները եւ բոլոր նրանք, որ սիրում են սուտը, դուրս պիտի նետուեն»:
16 «Ես՝ Յիսուսը, ուղարկեցի իմ հրեշտակին, որ այս բանը վկայի ձեզ՝ եկեղեցիներիդ: Ես արմատ եւ սերունդ եմ Դաւթից, պայծառ
17 Հոգին եւ Փեսան, որ գալու եմ»: Եւ ով լսում է, թող ասի՝ ե՛կ: Եւ թող գայ, ով ծարաւ է. նաեւ՝ ով ուզում է առնել կենաց
18 Վկայում եմ ես՝ Յովհաննէսը, ամէն մէկին, ով լսում է այս գրքի մարգարէութեան խօսքերը. եթէ մէկը բան աւելացնի սրա վրայ,
19 եւ եթէ մէկը բան պակասեցնի այս գրքի մարգարէութեան խօսքերից, Աստուած պիտի պակասեցնի եւ պիտի կտրի նրա բաժինը կենաց
20 Ով այս մասին վկայեց, ասաց. «Ես գալիս եմ շուտով»: Ամէն: Ե՛կ, Տէ՛ր Յիսուս Քրիստոս:
21 Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը լինի բոլոր սրբերի վրայ։ Ամէն: