1

1 Պօղոսը, Սիղուանոսը եւ Տիմոթէոսը՝ թեսաղոնիկեցիներիդ եկեղեցուն՝ մեր Հայր Աստուծով եւ Տէր Յիսուս Քրիստոսով:

2 Շնո՜րհ ձեզ եւ խաղաղութի՜ւն: Միշտ գոհութիւն ենք յայտնում Աստծուն ձեզ համար՝ բոլորիդ յիշատակելով մեր աղօթքներում,

3 անդադար յիշելով ձեր հաւատի գործը, սիրոյ վաստակը եւ յոյսի համբերութիւնը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, Աստծու եւ մեր Հօր

4 Սիրելի՛ եղբայրներ, գիտցէ՛ք, որ ընտրուել էք Աստծու կողմից.

5 մեր Աւետարանը միայն խօսքերով չքարոզուեց ձեզ, այլ նաեւ զօրութեամբ, Սուրբ Հոգով եւ կատարեալ վստահութեամբ. գիտէք նաեւ,

6 Եւ դուք, նմանուելով մեզ եւ Տիրոջը, ընդունեցիք Խօսքը բազում նեղութեան մէջ Սուրբ Հոգու ուրախութեամբ՝

7 օրինակ հանդիսանալով բոլոր հաւատացեալներին, որոնք Մակեդոնիայում եւ Աքայիայում են.

8 ձեզնից հնչեց Աստծու խօսքը ոչ միայն Մակեդոնիայում եւ Աքայիայում, այլեւ առ Աստուած ձեր ունեցած հաւատը սփռուեց ամէն

9 քանի որ մարդիկ իրենք իսկ պատմում են մեր մասին. թէ ինչպէս եղաւ մեր մուտքը ձեր մէջ, եւ թէ ինչպէս կուռքերից դարձաք առ

10 եւ սպասելու երկնքից նրա Որդու գալստեան, որին յարութիւն տուեց նա մեռելներից, Յիսուսին, որ պիտի փրկի մեզ վերահաս

2

1 Եղբայրնե՛ր, դուք ինքներդ գիտէք, որ իզուր չեղաւ մեր մուտքը ձեր մէջ,

2 այլ, նախապէս չարչարուելով եւ անարգուելով Փիլիպէում, - ինչպէս որ դուք էլ գիտէք, - մեր Աստուծով համարձակուեցինք

3 որովհետեւ մեր յորդորը ո՛չ մոլորութիւնից է, ո՛չ պղծութիւնից եւ ո՛չ էլ նենգամտութիւնից:

4 Այլ, ինչպէս ընտրուեցինք Աստծուց՝ հաւատարիմ լինելու Աւետարանին, այնպէս էլ խօսում ենք՝ հաճելի լինելու համար ոչ թէ

5 շողոքորթութեան խօսքեր երբեք չգործածեցինք ձեզ մօտ, ինչպէս որ դուք էլ գիտէք. եւ ոչ էլ եղանք ձեր մէջ ագահութիւնից

6 եւ փառք չփնտռեցինք մարդկանցից, ո՛չ ձեզնից եւ ո՛չ էլ ուրիշներից:

7 Կարո՛ղ էինք, որպէս Քրիստոսի առաքեալներ, ծանրութիւն դառնալ ձեզ, բայց համեստ եղանք ձեր մէջ, ինչպէս մի դայեակ, որ

8 Նոյն ձեւով մենք էլ գթացինք ձեզ. յօժար էինք ձեզ տալ ոչ միայն Աստծու Աւետարանը, այլեւ մեր անձը, քանի որ մեր

9 Եղբայրնե՛ր, յիշեցէ՛ք մեր վաստակը եւ ջանքը, երբ գիշեր-ցերեկ աշխատում էինք ձեզնից որեւէ մէկի վրայ ծանրութիւն չլինելու

10 Վկայ էք դուք ինքներդ, վկայ է նաեւ Աստուած, թէ ինչպէս սրբութեամբ, արդարութեամբ եւ անբասիր կերպով վարուեցինք ձեզ՝

11 ինչպէս գիտէք էլ, ձեզնից իւրաքանչիւրին, ինչպէս հայրը՝ որդիներին,

12 մխիթարում էինք եւ սփոփում ու վկայութիւն էինք տալիս, որ դուք ընթանաք Աստծուն արժանի կերպով, որը կանչեց ձեզ իր

13 Ահա թէ ինչու մենք շարունակ գոհութիւն ենք տալիս Աստծուն նրա համար, որ, մեզնից Աստծու խօսքի լուրն առնելով, այն

14 որովհետեւ դուք, եղբայրնե՛ր, նմանուեցիք Աստծու այն եկեղեցիներին, որ Հրէաստանում են ի Քրիստոս Յիսուս, քանի որ դուք էլ

15 որոնք եւ սպանեցին Տէր Յիսուսին եւ մարգարէներին ու հալածեցին մեզ եւ Աստծու աչքից ելան ու բոլոր մարդկանց հակառակորդ

16 Արգելում էին մեզ քարոզել հեթանոսներին՝ նրանց փրկութեան համար, որպէսզի ամէն ժամ լցնեն իրենց մեղքի չափը. սակայն նրանց

17 Իսկ մենք, եղբայրնե՛ր, թէպէտեւ միառժամանակ դէմքով զրկուած մնացինք ձեզնից, բայց՝ ո՛չ սրտով. առաւել եւս շտապեցինք

18 Դրա համար, ես՝ Պօղոսը, մէկ անգամ եւ նոյնիսկ երկու անգամ կամեցայ գալ ձեզ մօտ, բայց Սատանան արգելք եղաւ մեզ.

19 քանզի ո՞վ է մեր յոյսը կամ ուրախութիւնը կամ մեր պարծանքի պսակը, եթէ ոչ՝ դո՛ւք ի Տէր, Յիսուս Քրիստոսի առաջ, նրա

20 որովհետեւ դո՛ւք էք մեր փառքը եւ ուրախութիւնը:

3

1 Ի վերջոյ, չհամբերեցինք այլեւս, որովհետեւ բարւոք թուաց մեզ միայնակ մնալ Աթէնքում.

2 բայց ուղարկեցինք Տիմոթէոսին՝ մեր եղբօրն ու Աստծու եւ Քրիստոսի Հօր Աւետարանի մեր գործակցին՝ ամրապնդելու ձեզ եւ

3 որպէսզի չսասանուէք այս նեղութիւնների մէջ. դուք ինքներդ իսկ գիտէք, որ այս բանի համար ենք սահմանուած,

4 քանի որ, մինչ ձեզ մօտ էինք, առաջուց ասում էինք ձեզ, թէ նեղութիւններ են հասնելու մեր վրայ. ինչպէս որ եղաւ իսկ. եւ

5 Դրա համար էլ ես այլեւս չկարողանալով համբերել, մարդ ուղարկեցի՝ իմանալու ձեր հաւատի մասին, այն մտավախութեամբ, որ

6 Բայց հիմա, երբ Տիմոթէոսը ձեր մօտից մեզ մօտ եկաւ եւ ձեր հաւատի ու սիրոյ աւետիսը տուեց մեզ, որ միշտ մեր բարի յիշատակն

7 դրա համար, եղբայրնե՛ր, մխիթարուեցինք ձեզնով, ձեր ունեցած հաւատով մեր բոլոր վշտերի եւ նեղութիւնների մէջ.

8 եւ այժմ կենդանի կը լինենք, եթէ դուք հաստատ մնաք Տիրոջով:

9 Ի՞նչ գոհութիւն կարող ենք մատուցել Աստծուն ձեզ համար այն ամբողջ ուրախութեան պատճառով, որով ուրախանում ենք ձեզ համար

10 գիշեր-ցերեկ թախանձագին աղօթում ենք, որ տեսնենք ձեր երեսը եւ լրացնենք ձեր հաւատի պակասը:

11 Եւ ինքն Աստուած ու մեր Հայրը եւ մեր Տէրը Յիսուս Քրիստոս թող ուղղի մեր ճանապարհները դէպի ձեզ.

12 եւ ինքը Տէրը թող աճեցնի եւ առատացնի ձեր սէրը, որ ունէք միմեանց հանդէպ եւ բոլորի հանդէպ, ինչպէս եւ մենք՝ ձեր հանդէպ:

13 Թող նա ամրացնի ձեր սրտերը, անարատ սրբութեամբ, Աստծու եւ մեր Հօր առաջ, մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալստեան ժամանակ՝ իր

4

1 Ուրեմն, եղբայրնե՛ր, աղաչում ենք ձեզ եւ յորդորում Քրիստոս Յիսուսով, որ ինչպէս սովորեցիք մեզնից, այնպէս ընթանաք եւ

2 Եւ գիտէք, թէ ինչպիսի պատուէրներ տուեցինք ձեզ Տէր Յիսուսով.

3 որովհետեւ Աստծու կամքը ա՛յս է. որ դուք սուրբ լինէք, հեռու մնաք պոռնկութիւնից.

4 ձեզնից իւրաքանչիւր ոք գիտենայ իր մարմինը պահել սրբութեամբ ու պատուով

5 եւ ոչ թէ ցանկութեան կրքով, ինչպէս այլ հեթանոսներ, որ չեն ճանաչում Աստծուն:

6 Թող ոչ ոք այդ բանում չափը չանցկացնի եւ չդիպչի իր եղբօր պատուին, քանզի այդ բոլոր բաների համար Տէրը վրէժխնդիր է,

7 արդարեւ, Աստուած չկոչեց մեզ պղծութեան, այլ՝ սրբութեան:

8 Ահա թէ ինչու, ով անարգում է այս բանը, մարդո՛ւն չի անարգում, այլ՝ Աստծուն, որը եւ Սուրբ Հոգին տուեց ձեզ:

9 Իսկ եղբայրասիրութեան մասին պէտք չէ ձեզ բան գրել, քանի որ դուք ինքներդ իսկ Աստծուց էք սովորել միմեանց սիրել.

10 որովհետեւ այդ նոյնն անում էք բոլոր եղբայրների հանդէպ, որ գտնւում են Մակեդոնիայի բոլոր կողմերում: Եղբայրնե՛ր,

11 ապրէք խաղաղ եւ իւրաքանչիւրդ ձեր գործով զբաղուէք ու աշխատէք ձեր ձեռքերով, ինչպէս որ պատուիրել ենք ձեզ, որպէսզի

12 Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անգէտ լինէք ննջեցեալների մասին, որպէսզի չտխրէք, ինչպէս ուրիշները, որոնք յոյս չունեն:

13 Եթէ հաւատում ենք, թէ Յիսուս մեռաւ եւ յարութիւն առաւ, այդպէս էլ Աստուած Յիսուսի միջոցով ննջեցեալներին ետ կեանքի պիտի

14 Մենք այս բանն ասում ենք Տիրոջ խօսքով. եթէ մենք ողջ մնանք մինչեւ Տիրոջ գալուստը, չպիտի կանխենք ննջեցեալներին,

15 որովհետեւ Տէրն ինքը, ազդարարութեան նշանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստծու շեփորով պիտի իջնի երկնքից, եւ Քրիստոսով

16 ապա եւ մենք, որ կենդանի մնացած պիտի լինենք, նրանց հետ միասին պիտի յափշտակուենք-տարուենք ամպերի վրայից Տիրոջ առաջ

17 Ուրեմն, մխիթարեցէ՛ք միմեանց այս խօսքերով:

5

1 Եղբայրնե՛ր, բայց ժամերի եւ ժամանակների մասին կարիք չկայ ձեզ գրելու,

2 որովհետեւ դուք ինքներդ իսկ ստոյգ գիտէք, թէ Տիրոջ օրը այնպէս է հասնում, ինչպէս գողը՝ գիշերով:

3 Երբ ասեն, թէ՝ խաղաղութիւն եւ ապահովութիւն է, այն ժամանակ յանկարծակի կը հասնի նրանց կործանումը, ինչպէս լինում է յղի

4 Իսկ դուք, եղբայրնե՛ր, խաւարի մէջ չէք, որ այն օրը ձեր վրայ հասնի՝ ինչպէս գողը.

5 որովհետեւ դուք բոլորդ լուսոյ որդիներ էք եւ ցերեկուայ որդիներ: Գիշերինը չենք, խաւարինը չենք:

6 Ուրեմն չքնենք մնանք, ինչպէս՝ ուրիշները, այլ արթուն եւ զգաստ լինենք.

7 որովհետեւ, ովքեր ննջում են, գիշերն են ննջում, եւ ովքեր հարբում են, գիշերն են հարբում.

8 իսկ մենք, որ ցերեկուայ որդիներ ենք, արթո՛ւն լինենք եւ սիրոյ ու հաւատի զրահները հագնենք եւ փրկութեան յոյսի սաղաւարտը

9 որովհետեւ Աստուած մեզ չնախասահմանեց բարկութեան համար, այլ՝ փրկութիւնը ժառանգելու համար՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի

10 նա մեռաւ մեզ համար, որպէսզի արթուն լինենք թէ ննջենք, նրա հետ միասի՛ն ապրենք:

11 Ուստի մխիթարեցէ՛ք եւ ամրապնդեցէ՛ք միմեանց, ինչպէս որ արդէն անում էք:

12 Եղբայրնե՛ր, աղաչում ենք ձեզ, որ ճանաչէք եւ գնահատէք ձեր վաստակաւորներին, Տիրոջ կողմից ձեր վրայ նշանակուած

13 եւ առաւելագոյն սիրոյ արժանի համարեցէ՛ք նրանց՝ իրենց աշխատանքի համար: Խաղաղութի՛ւն ունեցէք միմեանց միջեւ:

14 Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ. խրատեցէ՛ք ստահակներին, քաջալերեցէ՛ք երկչոտներին, օգնակա՛ն եղէք տկարներին, համբերատա՛ր

15 Զգո՛յշ եղէք, չլինի թէ մէկը չարին չարով հատուցի. միշտ միմեանց հանդէպ եւ բոլորի հանդէպ բարին գործելու հետամո՛ւտ եղէք:

16 Ուրա՛խ եղէք միշտ,

17 անդադար աղօթեցէ՛ք,

18 ամէն ինչում գոհութի՛ւն մատուցեցէք, որովհետեւ ա՛յդ է Աստծու կամքը ձեզ համար ի Քրիստոս Յիսուս:

19 Մի՛ հանգցրէք Հոգին,

20 մի՛ արհամարհէք մարգարէութիւնները,

21 փորձեցէ՛ք ամէն ինչ, բարին ամո՛ւր պահեցէք,

22 հեռո՛ւ մնացէք բոլոր չար բաներից:

23 Եւ խաղաղութեան Աստուածն ինքը թող սրբացնի ձեզ ամբողջապէս, եւ ձեր ամբողջ հոգին, շունչը եւ մարմինը թող անարատ պահուի

24 Հաւատարիմ է նա, որ կոչեց ձեզ. նա է դարձեալ, որ նոյնը պիտի անի:

25 Եղբայրնե՛ր, աղօթեցէ՛ք նաեւ մեզ համար:

26 Ողջունեցէ՛ք բոլոր եղբայրներին սուրբ համբոյրով:

27 Երդուել եմ տալիս ձեզ Տիրոջով, որ ընթերցէք այս թուղթը բոլոր սուրբ եղբայրներին:

28 Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ: