1

1 Երէցիցս՝ ընտրեալ Տիրուհուն եւ նրա որդիներին, նրան, որին ես սիրում եմ ճշմարտութեամբ. եւ ոչ թէ միայն ես, այլ նաեւ

2 որովհետեւ այն ճշմարտութիւնը, որ հաստատուած է մեր մէջ, ձեզ հետ էլ է. եւ դուք յաւիտենապէս մեզ հետ էք:

3 Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից՝ Հօր Որդուց, շնո՜րհ, ողորմութի՜ւն, խաղաղութի՜ւն ձեզ՝ ճշմարտութեամբ եւ սիրով:

4 Չափազանց ուրախ եղայ, որ գտայ քո որդիներից ոմանց, որոնք ընթանում են ճշմարտութեամբ, ըստ այն պատուիրանի, որն ստացանք

5 Եւ այժմ աղաչում եմ քեզ, ո՛վ Տիկին, որ սիրենք միմեանց. ոչ թէ մի նոր պատուիրան եմ գրում քեզ, այլ այն, ինչ որ ի

6 Եւ ա՛յս է սէրը. որ ընթանանք ըստ նրա պատուիրանների: Եւ ա՛յս է պատուիրանը, որ ի սկզբանէ լսեցիք, որպէսզի ըստ այնմ էլ

7 Բազում մոլորեցնողներ են երեւան եկել աշխարհում. ով որ չի խոստովանում Յիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա մոլորեցնող է

8 Զգո՛յշ եղէք ինքներդ ձեր հանդէպ, որպէսզի չկորցնէք ինչ որ վաստակեցիք, այլ ստանաք բովանդակ վարձը:

9 Ամէն ոք, ով առաջ է անցնում եւ չի մնում Քրիստոսի վարդապետութեան մէջ, չի ճանաչում Աստծուն: Ով մնում է վարդապետութեան

10 Եթէ մէկը գայ ձեզ մօտ եւ այս վարդապետութիւնը չունենայ, նրան տուն մի՛ ընդունէք եւ նրան մի՛ ողջունէք:

11 Ով այդպիսի մէկին ասի՝ ողջո՜յն, մասնակից կը լինի նրա չար գործերին:

12 Շատ բան ունէի ձեզ գրելու, բայց չուզեցի գրել թղթով եւ թանաքով, քանի որ յոյս ունեմ անձամբ գալ ձեզ մօտ եւ դէմառդէմ

13 Քեզ ողջունում են քո ընտրեալ քրոջ որդիները: Շնո՜րհ ընդ ձեզ: