1

1 Տիրոջ պատգամը, որ հասաւ Եզեկիայի որդի, Ամարիայի որդի, Գոդողիայի որդի, Քուսիի որդի Սոփոնիային՝ Յուդայի երկրի արքայի՝

2 «Ամէն ինչ կը պակասի երկրի երեսից», - ասում է Տէրը:

3 «Կը պակասի մարդ եւ անասուն, կը պակասեն երկնքի թռչուններն ու ծովի ձկները, կը տկարանան ամբարիշտները, եւ ես կը

4 «Իմ ձեռքը կ՚երկարեմ Յուդայի երկրի վրայ, Երուսաղէմի բոլոր բնակիչների վրայ եւ կը վերացնեմ այդտեղից Բահաղի անունն ու

5 որոնք տանիքի վրայ երկրպագում են երկնքի զօրութիւններին, նրանք, որ երդւում էին Տիրոջ՝ իրենց արքայի անունով, նրանք, որ

6 նրանք, որ չէին փնտռում Տիրոջը, եւ նրանք, որ Տիրոջ կողմը չէին»:

7 Վախեցէ՛ք Տէր Աստծուց, քանի որ մօտիկ է Տիրոջ օրը, որովհետեւ Տէրը պատրաստեց իր զոհերը

8 եւ հրաւիրեց իր հրաւիրեալներին: «Կը լինի այնպէս, որ Տիրոջ զոհի օրը կը պատժեմ իշխաններին, թագաւորի տունը եւ բոլորին,

9 Այն օրը յայտնապէս կը պատժեմ բոլորին դռների շեմքերի առաջ, նրանց, որոնք իրենց Տէր Աստծու Տունը լցնում էին

10 Այն օրը, - ասում է Տէրը, - աղաղակների ձայն կը լինի վիրաւորների դռնից, գոյժ՝ երկրորդ դռնից եւ մեծ բեկում՝

11 Ողբացէ՛ք, Կոտորուածների թաղամասի բնակիչնե՛ր, քանի որ այդ ամբողջ ժողովուրդը նմանուեց քանանացիներին,բնաջնջուեցին

12 Այն օրը ճրագով կը խուզարկեմ Երուսաղէմը եւ կը պատժեմ այն տղամարդկանց, որոնք արհամարհեցին իրենց պահպանութեանը

13 Կը խլուի նրանց զօրութիւնը, եւ նրանց տունը աւերակ կը դառնայ. տներ կը շինեն, բայց չեն բնակուի դրանց մէջ, այգիներ կը

14 Մօտ է Տիրոջ մեծ օրը, մօտ է եւ շատ շուտով կը գայ, Տիրոջ օրուայ ձայնը խիստ է եւ դառն, ուժեղն էլ կը զգայ,

15 այն օրը բարկութեան օր է, նեղութեան եւ վտանգի օր, թշուառութեան եւ կործանումի օր,

16 խաւարի եւ մէգի օր, ամպի եւ մառախուղի օր, շեփորի եւ աղաղակի օրամուր քաղաքների եւ բարձր աշտարակների դէմ:

17 «Մարդկանց նեղութեան կը մատնեմ, եւ նրանք կոյրերի պէս կ՚ընթանան, քանի որ մեղանչեցին Տիրոջ դէմ եւ նրա անունը դրեցին

18 Նրանց արծաթն ու ոսկին նրանց չի կարողանայ փրկել Տիրոջ բարկութեան օրը, եւ նրա վրէժխնդրութեան կրակով կը մաշուի ամբողջ

2

1 Հաւաքուեցէ՛ք եւ քննեցէ՛ք ձեզ, ո՛վ անզգամ ազգեր,

2 քանի դեռ չէք դարձել ինչպէս անցաւոր ծաղիկ, քանի դեռ չի եկել Տիրոջ բարկութեան եւ սրտմտութեան օրը:

3 Փնտռեցէ՛ք Տիրոջը, երկրի բոլո՛ր խոնարհներ, իրաւո՛ւնք արէք, արդարութի՛ւն որոնեցէք եւ պատասխա՛ն տուէք նրանց, որովհետեւ

4 Գազան յափշտակուած կը լինի, Ասկաղոնը կ՚աւերուի, Ազոտոսը միջօրէին կը կործանուի, եւ Ակկարոնը արմատից կը խլուի:

5 Վա՜յ ձեզ, որ բնակւում էք ծովի եզերքում, Կրետէ կղզու բնակիչնե՛ր:Տիրոջ այս պատգամը քո դէմ է, Քանա՛ն՝ երկիրդ

6 եւ Կրետէն հօտերի արօտավայր կը դառնայ եւ ոչխարների գոմ»:

7 Ծովեզերքը Յուդայի տան մնացորդներինը կը լինի, հօտերը այնտեղ կը ճարակեն, եւ Յուդայի երկրի որդիների սիրոյն նրանք

8 «Լսեցի Մովաբի նախատինքը եւ ամոնացիների թշնամանքը, որով նախատում էին իմ ժողովրդին եւ գոռոզաբանում էին իմ սահմանների

9 Դրա համար եմ ես կենդանի, - ասում է Ամենակալ Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, - որ Մովաբը Սոդոմի պէս դառնայ, ամոնացիները՝

10 Եւ դա կը պատահի նրանց՝ իրենց հպարտութեան փոխարէն, քանի որ նախատեցին եւ վատաբանեցին Ամենակալ Տիրոջը:

11 Տէրը սարսափազդու տեսքով կ՚երեւայ նրանց, կը խորտակի ազգերի բոլոր աստուածներին, եւ ազգերը կ՚երկրպագեն նրան՝

12 «Դուք էլ՝ եթովպացինե՛ր, իմ սրից էք հարուածուելու:

13 Իմ ձեռքը կ՚երկարեմ հիւսիսի վրայ եւ կը բնաջնջեմ ասորեստանցուն, Նինուէն ապականութեան կ՚ենթարկեմ՝ անապատի պէս անջրդի

14 կ՚արածեն նրա մէջ հօտերն ու երկրի բոլոր գազանները, գետնառիւծներն ու ոզնիները կ՚ապրեն նրա տներում, գազանները կ՚ոռնան

15 Այսպէս է լինելու վրիժագործ քաղաքը, որ ապրում էր յոյսով, որ ասում էր իր մտքում. «Ես եմ, եւ ոչ ոք չի լինի ինձնից

3

1 Ո՛վ երեւելիդ՝ փրկեա՛լ քաղաք, աղաւնի, որ ո՛չ ականջ դրեց Տիրոջ ձայնին եւ ո՛չ խրատն ընդունեց:

2 Յոյսը չդրեց Տիրոջ վրայ եւ Աստծուն չմօտեցաւ:

3 Նրա իշխանները առիւծի պէս պիտի մռնչեն, եւ նրա դատաւորները՝ արաբական գայլերի պէս, որոնք մինչեւ առաւօտ ոչինչ չեն

4 Նրա մարգարէները այսահար են, արհամարհող: Նրա քահանաները պղծում են սրբութիւնները եւ ամբարշտանում օրէնքը խախտելով:

5 Սակայն արդար Տէրը նրա մէջ է եւ անիրաւութիւն չի անի. ամէն առաւօտ կանուխ իմ դատաստանը ի յայտ կը բերի եւ չի թաքցնի,

6 պահանջելիս չի ճանաչում անիրաւութիւն, երբեք անիրաւութիւն չի անի եւ ապականութեամբ կը կործանի ամբարտաւաններին:

7 Ասացի, թէ՝ «Վախեցէ՛ք ինձնից, խրա՛տ լսեցէք եւ չէք մեռնի երկրի երեսից ամբողջովին, քանի դեռ կը պատժեմ նրանց:

8 Դրա համար սպասի՛ր ինձ, - ասում է Տէրը, - այն օրը, երբ ոտքի կանգնեմ վկայելու: Ազգերի դէմ իմ դատաստանը կը լինի՝ բռնել

9 Այն ժամանակ ժողովուրդներին կը վերադարձնեմ իրենց լեզուն ըստ ազգի, որպէսզի բոլորը Տիրոջ անունը կանչեն, որպէսզի նրանք

10 Եթովպացիների գետերից այն կողմ իմ ցրուածներին կ՚ընդունեմ, եւ նրանք զոհ կը մատուցեն ինձ:

11 Այն օրը չես ամաչի քո բոլոր գործերից, որով ամբարշտացար իմ դէմ, որովհետեւ այն ժամանակ քո միջից պիտի հանեմ քո

12 Քեզ կը թողնեմ հեզ եւ խոնարհ ժողովուրդ:

13 Իսրայէլի մնացորդները կը վախենան Տիրոջ անունից, անիրաւութիւն չեն անի, սնոտի բաներ չեն խօսի, եւ նրանց բերանում նենգ

14 Հրճուի՛ր, դո՛ւստր Սիոնի, բարձրաձայն աղաղակի՛ր, Երուսաղէ՛մ, ուրախացի՛ր եւ զուարճացի՛ր քո ամբողջ սրտով, դո՛ւստր

15 որովհետեւ Տէրը վերացրեց քեզնից քո անիրաւութիւնները, Տէրը քեզ փրկեց քո թշնամիների ձեռքից. Իսրայէլի թագաւորը՝ Տէրը,

16 Այն ժամանակ Տէրը կ՚ասի Երուսաղէմին. «Քաջալերուի՛ր, Սիո՛ն, թող չթուլանան քո ձեռքերը:

17 Հզօրը՝ Տէր Աստուած, քո մէջ է եւ կը փրկի քեզ, ուրախութիւն կը բերի քեզ, կը նորոգի քեզ իր սիրով եւ ուրախ կը լինի քո

18 Վա՜յ ով կը նախատի նրան:

19 Ահա թէ ինչ կ՚անեմ քեզ համար այն ժամանակ. կը փրկեմ ճնշուածին, մերժուածին կ՚ընդունեմ եւ նրանց պանծալի ու հռչակաւոր կը

20 Նրանք կ՚ամաչեն ե՛ւ այն ժամանակ, երբ բարիք կ՚անեմ ձեզ, ե՛ւ այն ժամանակ, երբ կ՚ընդունեմ ձեզ, որովհետեւ անուանի եւ