1

1 Պատում, որ տեսաւ Ամբակում մարգարէն:

2 Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր, աղօթեմ, բայց դու չլսես, զրկուած՝ ձայն տամ քեզ, եւ դու չփրկես:

3 Ինչո՞ւ ինձ ջանք ու յոգնութիւն պատճառեցիր՝ թշուառութիւն եւ ամբարշտութիւն տեսնելու: Իմ առաջ եղաւ դատաստանը, եւ

4 Այդ պատճառով օրէնքը խափանուեց, եւ արդարութիւնը գլուխ չի գալիս. քանի որ ամբարիշտը ճնշում է արդարին, դրա համար էլ

5 Տեսէ՛ք, արհամարհողնե՛ր, նայեցէ՛ք, մեծապէ՛ս զարմացէք եւ չքուեցէ՛ք, որովհետեւ մի բան պիտի անեմ ես ձեր օրերին, որին

6 Ահա ես կ՚արթնացնեմ քաղդէացիներին՝ դաժան եւ արագընթաց մի ազգ, որ արշաւում է երկրի լայնքով մէկ՝ ժառանգելու այն

7 Նա ահեղ է ու սարսափելի, եւ նրա դատաստանը իր կողմից կը լինի, ինքն է վճռում իր դատաստանը, եւ իր իշխանութիւնը իրեն է

8 Ընձառիւծներից առաւել արագ կը վազեն նրանց ձիերը. աւելի արագ, քան արաբական գայլերը, նրանց զինեալները կ՚ասպատակեն, կը

9 Նրանց դէմ կանգնող ամբարիշտների վերջը կը գայ: Գերիներ կը կուտակի աւազի չափ:

10 Նա թագաւորների հետ զեխութիւն կ՚անի, բռնակալները նրան խաղալիք կը դառնան, բոլոր ամրոցների հետ խաղ կ՚անի, հող կը

11 Այն ժամանակ կը փոխուի նրա միտքը, նա անց կը կենայ եւ կը դառնայ բարեհաճ. սա է իմ Աստծու զօրութիւնը:

12 Արդարեւ, դու չե՞ս մեր Տէր Աստուածը սկզբից, ուրեմն չենք մեռնի. Տէ՛ր, նրան դատաստանի ենթարկեցիր եւ ստեղծեցիր ինձ, որ

13 Մաքուր է քո աչքը՝ չարիք տեսնելուց հեռու. կատարուածին նայել չես կարող. ինչո՞ւ նայեցիր արհամարհողներին եւ չնկատեցիր,

14 Մարդկանց ծովի ձկների՞ պէս ես դարձնում եւ սողունների՞ պէս, որոնք առաջնորդ չունեն:

15 Բաբելոնը նրանց կարթով հանեց, ձգեց իր ցանցով եւ հաւաքեց իր ուռկաններով:

16 Այդ պատճառով կ՚ուրախանայ եւ կը ցնծայ նրա սիրտը, դրա համար զոհ կը մատուցի իր ուռկանին եւ խունկ կը ծխի իր ցանցին,

17 Այդ պատճառով նա կը տարածի իր ցանցը եւ երբեք չի խնայի կոտորելու ազգերին:

2

1 Իմ պահակակէտում կը կանգնեմ, կը բարձրանամ ժայռի վրայ եւ կը տեսնեմ, թէ ինչ կը խօսի ինձ հետ եւ ինչ պատասխան կը տայ իմ

2 Պատասխանեց ինձ Տէրը եւ ասաց. «Պարզորոշ գրի՛ր այդ տեսիլքդ տախտակի վրայ, որպէսզի ով որ կարդայ, համարձակ կարդայ.

3 որովհետեւ տեսիլքիդ կատարման համար տակաւին ժամանակ կայ,այն կը ծագի անպայման եւ ոչ իզուր տեղը: Բայց եթէ ուշանայ,

4 Եւ եթէ որեւէ մէկը երկմտի, իմ անձը բարեհաճ չի լինի նրա նկատմամբ»:

5 Արդարեւ արդարը հաւատքով կ՚ապրի, իսկ կասկածողն ու արհամարհողը ամբարտաւան մարդ է եւ ոչինչ աւարտին չի հասցնի: Ով իր

6 Արդարեւ, սրանք, այս բոլորը նրա մասին պատմութիւններ չե՞ն յօրինի. նրան կը մտցնեն երգերի մէջ եւ կ՚ասեն. «Վա՜յ նրան, ով

7 որովհետեւ յանկարծ կ՚ելնեն նրան ուտողները, կը զարթնեն նրա դաւաճանները, եւ դու աւար կը դառնաս նրանց համար:

8 Քանի որ դու կողոպտեցիր բազում ազգերի, ժողովուրդների ամբողջ մնացորդացը քե՛զ կը կողոպտի մարդկանց արեան, երկրի, քաղաքի

9 Վա՜յ նրան, ով իր տան համար ագահութիւն կ՚անի,իր բոյնը բարձր տեղ կը դնիչար ձեռքերից ազատելու համար:

10 Քո տան ամօթը հաստատեցիր.ոչնչացրիր բազում ազգերի եւ դու յանցանք գործեցիր.

11 քանի որ քարը հիմքից կ՚աղաղակի, եւ որդը փայտի միջից այդ մասին ձայն կը տայ:

12 Վա՜յ նրան, ով քաղաքը արեան վրայ է կառուցումեւ քաղաք է հաստատում անիրաւութեամբ:

13 Այդ բոլորը Ամենակալ Տիրոջ կողմից չի՞ լինում. շատ ժողովուրդներ պակասեցին կրակի պատճառով, եւ շատ ազգեր նուազեցին,

14 որպէսզի երկիրը լցուի Տիրոջ փառքի գիտութեամբ, ինչպէս ծովերը ծածկող բազում ջրերն են:

15 Վա՜յ նրան, ով ընկերոջը պղտոր հրապոյրներով է արբեցնում, արբեցնում է, որպէսզի նայի նրանց մերկութեանը:

16 Փառքի փոխարէն անարգանքով լիացար. դու էլ խմի՛ր, շարժուի՛ր եւ դողա՛: Պաշարեց քեզ Տիրոջ Աջի բաժակը, եւ անարգութիւն

17 քանի որ Լիբանանի ամբարշտութիւնը կը ծածկի քեզ, գազանների թշուառութիւնը կը զարհուրեցնի քեզ՝ մարդկանց արեան, երկրի,

18 Ինչ օգուտ ունի քանդակուած արձանը, երբ քանդակեցին, ձուլեցին այն.սուտ երեւոյթ. իսկ ստեղծողը յոյսը դրեց իր ստեղծածի

19 Վա՜յ նրան, ով փայտին ասում է՝ սթափուի՛ր եւ զարթնի՛ր, իսկ քարին՝ բարձրացի՛ր, մինչ դրանք աչքի առաջ գտնուող երեւոյթ

20 Սակայն Տէրը իր սուրբ տաճարի մէջ է, եւ ամբողջ երկիրը թող վախենայ նրանից:

3

1 Ամբակում մարգարէի աղօթքը՝ երգով:

2 «Տէ՛ր, քո լուրը լսեցի եւ վախեցայ, նայեցի քո գործերին եւ զարհուրեցի. դու կը ճանաչուես երկու գազանների միջեւ, երբ

3 Աստուած Թեմանից կը գայ, սուրբը՝ զով եւ անտառախիտ լեռից. նրա փառքը ծածկեց երկինքը, նրա օրհնութեամբ լցուեց երկիրը

4 Նրա ճառագայթները լոյսի պէս կը լինեն, եւ եղջիւրներ կային նրա ձեռքում: Նա ուժգին սէր հաստատեց իր զօրութեան նկատմամբ:

5 Նրա առջեւից լուրը կը գնայ եւ դաշտ դուրս կը գայ նրանից յետոյ:

6 Նա կանգնեց, եւ շարժուեց երկիրը. նայեց, եւ հալուեցին ազգերը, լեռները բռնութեամբ խորտակուեցին, եւ հալուեցին

7 Նրա ընթացքը յաւիտենական տեսայ, զարհուրեցին եթովպացիների վրանները եւ Մադիամի երկրի վրանները:

8 Մի՞թէ գետերի դէմ ես բարկանում, Տէ՛ր, քո բարկութիւնը գետերի՞ վրայ է ընկնում, կամ քո ասպատակութիւնը՝ ծովերի՞ վրայ,

9 Շատ ձիգ կը լարես քո աղեղը իշխանութեան դէմ, - ասում է Տէրը, - երկիրը գետերով պատռուեց:

10 Քեզ կը տեսնեն ժողովուրդները եւ երկունքի ցաւեր կ՚ունենան. դու ես հաստատում ջրերի ընթացքը: Անդունդները ձայն տուեցին

11 Բարձրացաւ արեգակը, եւ լուսինը կանգնեց իր տեղում: Քո նետերը կը թռչեն լոյսի մէջ, եւ քո զէնքերի փայլը կը լինի

12 Սպառնալիքներով խոնարհեցրիր երկիրը եւ բարկութեամբ կը տկարացնես ազգերին:

13 Ելար քո ժողովրդի փրկութեան համար՝ փրկելու քո օծեալներին. մահ բերեցիր անօրէնների գլխին. կապանքներ բարձրացրիր ամբողջ

14 Ապուշ դարձնելով խորտակեցիր բռնակալների գլուխը: Նրանք կը սասանուեն դրանից, կ՚արձակեն իրենց երասանները ինչպէս

15 Ծով հանեցիր քո ձիերը՝ շատ ջրեր պղտորելու:

16 Նայեցի, եւ իմ սիրտը զարհուրեց իմ շրթների աղօթքների ձայնից, դող ընկաւ ոսկորներիս մէջ, եւ փորս անհանգստացաւ ներսից:

17 քանզի եթէ անգամ թզենին իր պտուղը չտայ, որթատունկը ծնունդ չունենայ, ձիթենին բերք չտայ, դաշտերը կերակուր չտան, հօտերը

18 ես պիտի ուրախանամ Տիրոջով, ուրախանամ իմ փրկիչ Աստուծով:

19 Տէր Աստուածն է իմ զօրութիւնը, նա կը հաստատի իմ ոտքերը մինչեւ վերջ եւ ինձ բարձունք կը հանի՝ յաղթելու իր երգով»: