1 Պատգամ Նինուէին: Նաւում Ելկեսացու տեսիլքի գիրքը:
2 Տէր Աստուած նախանձոտ է եւ վրէժխնդիր, Տէրը վրէժխնդիր է բարկութեամբ, Տէրը վրէժ է լուծում իր հակառակորդներից, եւ ինքն
3 Համբերատար է Տէրը, մեծ է նրա զօրութիւնը,Տէրը ամենեւին չի արդարացնում մեղապարտին: Նրա ճանապարհը հողմապտոյտով է եւ
4 Սաստում է ծովը, ցամաքեցնում այն, չորացնում բոլոր գետերը: Չորացան Բասանն ու Կարմելոսը, Լիբանանի բոլոր ծաղիկները
5 Լեռները դողացին նրանից, բլուրները սասանուեցին, խախտուեց երկիրը նրա առաջ, ինչպէս նաեւ նրա բոլոր բնակիչները:
6 Նրա բարկութեանն ո՞վ կը դիմանայ, ո՞վ կը կանգնի նրա զայրոյթի եւ սրտմտութեան դէմ: Նրա զայրոյթը հալեցնում է
7 Բարեհաճ է Տէրը նրանց նկատմամբ, ովքեր ապաւինում են նրան նեղ օրերին. Նա ճանաչում է իրենից երկիւղ կրողներին:
8 Հեղեղով վերջ կը տայ իր դէմ ըմբոստացածներին,եւ խաւարը կը հալածի նրա թշնամիներին:
9 Ի՞նչ էք խորհում Տիրոջ դէմ. ինքն է վերջ տալու եւ կրկին անգամ վրէժ չի լուծի նեղութեան մէջ:
10 Մինչեւ իրենց հիմքերը նրանք խոպան պիտի դառնան. բաղեղով պատուածի պէս պիտի սպառուեն եւ լինեն ինչպէս չորացած եղէգ:
11 Քեզնի՛ց պիտի դուրս գայ Տիրոջ դէմ չար խորհուրդը՝ հակառակութեամբ չարիք խորհելու միտքը:
12 Այսպէս ասաց Տէրը բազում ջրերի իշխանների մասին. «Այսպէս պիտի բաժանուեն նրանք, եւ քո մասին այլեւս լուր չի լսուելու:
13 Հիմա պիտի խորտակեմ քո գլխին կախուած նրա գաւազանը եւ քո կապանքները պիտի խզեմ»:
14 Տէրը կը հրամայի քեզ համար, եւ այլեւս չի հռչակուի քո անունը. «Պիտի ջնջեմ քանդակուած եւ ձուլածոյ կուռքերը քո աստծու
15 Ահա արագընթաց են աւետաբերի ոտքերը լեռների վրայ, որ խաղաղութիւն է աւետում: Տօնի՛ր քո տօնը, Յուդայի՛ երկիր, կատարի՛ր
1 Ելաւ նա, ով փչում է քո դէմքին եւ քեզ փրկում նեղութիւնից. հսկի՛ր ճանապարհը, պնդացրո՛ւ մէջքդ, զօրացի՛ր մեծ ուժով.
2 քանզի Տէրը վերադարձրեց Յակոբի հպարտութիւնը Իսրայէլի հպարտութեան նման, քանի որ բոլորովին թօթափեցին նրանց եւ նրա
3 Նրա զօրեղ մարդկանց զէնքը հզօր մարդիկ են, որոնք խաղում էին կրակի հետ. նրանց կառքերի սանձերը կը փայլեն պատերազմի
4 Նրանց տեսքը կրակէ լամպերի նման է, եւ նրանք փայլակի պէս այս ու այն կողմ են գնում:
5 Նրա մեծամեծները կը յիշեն եւ ցերեկը կը փախչեն, կը տկարանան իրենց ճանապարհներին, կը շտապեն դէպի պարիսպները եւ կը
6 Քաղաքների դռները բացուեցին, արքունիքները կործանուեցին, եւ նրանց հարստութիւնը յայտնի դարձաւ:
7 Ինքը ելնում էր, նաժիշտները գալիս էին նրա առաջ եւ, ինչպէս աղաւնիներ, հառաչում էին իրենց սրտերում:
8 Նինուէի ջրերը նման էին աւազանի ջրերի. նրանք փախան քեզնից եւ տեղ չբռնեցին:
9 Չկար մէկը, որ հսկէր.յափշտակում էին արծաթը, յափշտակում էին ոսկին, եւ նրա զարդեղէնին չափ չկար: Ծանրացան աւելի քան նրա
10 Սրտի սոսկում, թօթափում եւ ձգտում, ծնկների թուլացում, ցաւ ամէն մէջքի վրայ, եւ բոլորի երեսները սեւացան պուտուկի նման:
11 Ո՞ւր են առիւծների որջերն ու նրանց կորիւնների որսերը, ո՞ւր գնաց մտաւ առիւծը. չկար մէկը, որ վախեցնէր առիւծի կորիւնին:
12 Առիւծը բաւական որս արեց իր կորիւնների համար, որս խեղդեց իր կորիւնների համար, իր բոյնը լցրեց որսով եւ իր որջը՝
13 «Ահա ես քո դէմ եմ, - ասում է Ամենակալ Տէրը, - ծխով կ՚այրեմ քո զօրքերը, սուրը կ՚ուտի քո առիւծներին, երկրից կը
1 Ո՛վ արեան քաղաք, բոլորովին սուտ, անիրաւութեամբ լի, ուր որսը պէտք է փնտռուի:
2 Հարուածների ձայն, անուի շարժման ձայն, կառքերի շաչիւն, հեծեալների դոփիւն,
3 զէնքի փայլ, սուսերի շող, վիրաւորների թաւալգլոր անկում, հաշիւ չկար նրա ժողովուրդներին: Նրանք պիտի տկարանան իրենց
4 Գեղապանծ պոռնիկ, կախարդների գլխաւոր, որ վաճառում էր ազգը իր պոռնկութեամբ եւ տոհմերը՝ իր կախարդանքներով:
5 «Ահա ես քեզ դէմ եմ, - ասում է Ամենակալ Տէր Աստուածը, - պիտի բացեմ քո յետնամասը, քօղ պիտի գցեմ քո դէմքին, ազգերին
6 Քեզ վրայ պիտի նետեմ քո պղծութիւններն ու աղտեղութիւնները եւ խայտառակ պիտի անեմ քեզ:
7 Եւ այնպէս պիտի լինի, որ ով տեսնի քեզ, պիտի իջնի եւ ասի. «Խե՛ղճ Նինուէ, ո՞վ կը լինի, որ հեծեծի քեզ համար, որտեղի՞ց
8 Բաժի՛ն պատրաստիր, քնա՛ր լարիր, ո՛վ Ամոնի նահանգ, որ բնակւում ես գետերի միջեւ՝ ջրերով շրջապատուած, որի սկիզբը ծովն
9 Եթովպացիներն ու Եգիպտոսը նրա զօրութիւնն են,եւ նա երբեք փախուստի չէր մատնուի. լիբիացիները նրան օգնական դարձան:
10 Սակայն նա էլ սասանուելով գերի կը գնայ, քարին կը խփեն նրա զաւակներին նրա ճանապարհների սկզբում, նրա բոլոր թանկարժէք
11 Եւ դու կը հարբես, կը յիմարանաս, թշնամիներից քեզ համար ոտքի տեղ կը խնդրես:
12 Քո բոլոր ամրոցները նման են ծառի վրայ երեւացող թզի, որ եթէ շարժուի, կ՚ընկնի ուտողների բերանը:
13 Ահա քո ժողովուրդը կանանց նման կը լինի քո մէջ, քո թշնամիների համար անպայման կը բացուեն քո երկրի դռները, եւ կրակը կը
14 Պաշարման համար ջո՛ւր լցրու եւ ամրացրո՛ւ քո ամրոցները. մտի՛ր ցեխի մէջ, կոխոտի՛ր, շաղախի՛ր այն յարդի հետ եւ պնդացրո՛ւ
15 Այնտեղ կրակը կը լափի քեզ, սուրը կը սպանի քեզ, կ՚ուտի քեզ ինչպէս մորեխը եւ կը ծանրանայ ինչպէս ջորեակը:
16 Շատացրիր քո վաճառելիքը երկնքի աստղերի չափ, եկաւ ջորեակը, թռաւ,
17 առաջ գնաց ինչպէս փոքրիկ մորեխը.եւ քո խառնամբոխը նման էր մորեխի, որ ցուրտ օրերին կպչում է ցանկապատին. ծագեց արեւը,
18 Վա՜յ նրանց. քո հովիւները ննջեցին, Ասորեստանի թագաւորը կոտորեց քո զօրքերը, քո ժողովուրդը չուեց լեռները, չկար մէկը,
19 Թարախակալուեցին քո վէրքերը, եւ քո անկումը բուժում չունի. բոլոր նրանք, ովքեր լսեցին քո գոյժը, ծափ կը զարնեն քեզ