1

1 Տիրոջ խօսքը, որ հասաւ Երիի որդի Օսէէին, Յուդայի երկրի թագաւորներ Օզիայի, Յովաթամի, Աքազի եւ Եզեկիայի օրերին եւ

2 Օսէէին տրուած Տիրոջ խօսքի սկիզբը: Տէրը ասաց Օսէէին. «Դու գնա՛ եւ քեզ համար մի պոռնիկ կին ա՛ռ եւ պոռնկութեան

3 Նա գնաց ու առաւ Գոմերին՝ Գաբելայիմի աղջկան, որը յղիացաւ եւ որդի ծնեց նրա համար:

4 Եւ Տէրն ասաց նրան. «Նրա անունը Յեզրայէ՛լ դիր, որովհետեւ մի քիչ ժամանակ եւս, եւ ես Յեզրայէլի արեան վրէժը պիտի

5 Այն օրը պիտի խորտակեմ Իսրայէլի աղեղը Յեզրայէլի հովտում»:

6 Գոմերը երկրորդ անգամ յղիացաւ եւ մի աղջիկ ծնեց, ու Տէրը ասաց նրան. «Նրա անունը դի՛ր Չողորմած, որովհետեւ այլեւս պիտի

7 Բայց Յուդայի որդիներին պիտի ողորմեմ եւ պիտի փրկեմ նրանց, ես՝ իրենց Տէր Աստուածը, բայց չեմ փրկելու նրանց աղեղով, ո՛չ

8 Եւ Չողորմածին կտրեց կաթից: Գոմերը դարձեալ յղիացաւ եւ մի որդի ծնեց:

9 Տէրը ասաց. «Նրա անունը դի՛ր Ոչ Իմ Ժողովուրդ, քանի որ դուք իմ ժողովուրդը չէք, եւ ես ձեր ոչ մի բանը չեմ»:

10 Բայց իսրայէլացիների քանակը ծովի աւազի պէս անչափ ու անթիւ կը լինի. եւ այնտեղ, որտեղ ասուեց՝ «Դուք իմ ժողովուրդը

11 Եւ Յուդայի ու Իսրայէլի որդիները միասին կը հաւաքուեն, իրենց համար մի իշխանութիւն կը հաստատեն եւ կ՚ելնեն այն երկրից,

2

1 «Ձեր եղբօրն ասացէ՛ք՝ «Իմ ժողովո՛ւրդ», եւ ձեր քրոջը՝ «Ողորմած»:

2 Դա՛տ արէք ձեր մօր հետ, դա՛տ արէք, քանի որ նա իմ կինը չէ, եւ ես նրա ամուսինը չեմ:Ես կը վերացնեմ նրա պոռնկութիւնը իմ

3 որովհետեւ նրան կը մերկացնեմեւ նրան կ՚անեմ այնպէս, ինչպէս ծնուած օրը.նրան անբնակ կը դարձնեմ,կը վերածեմ անջուր հողի

4 եւ կը սպանեմ նրան ծարաւից:

5 Նրա որդիներին չեմ գթայ, քանի որ պոռնկութեան որդիներ են,

6 քանի որ չափից դուրս պոռնկացաւ նրանց մայրըեւ ամօթի մէջ թողեց ում որ ծնեց, քանի որ ասաց. «Կը գնամ իմ սիրածների

7 Դրա համար ես կը փակեմ նրա ճանապարհները,կը պատնէշեմ նրա ուղիները, եւ նա իր շաւիղները չի գտնի:

8 Նա կը գնայ իր սիրածների յետեւից եւ չի հասնի նրանց, կը փնտռի, բայց չի գտնի նրանց եւ կ՚ասի. «Կը գնամ եւ կը վերադառնամ

9 Եւ նա չիմացաւ, որ ե՛ս տուեցի նրան ցորենը, գինին եւ ձէթը, բազմացրի նրա դրամը, իսկ նա շատ արծաթէ եւ ոսկէ արձաններ

10 Դրա համար ես կը դառնամ եւ յետ կ՚առնեմ իմ ցորենն իր ժամանակին,իմ գինին եւ իմ ձէթն իրենց ժամանակին եւ կը հանեմ նրա

11 Եւ արդ, կը պարզեմ նրա պղծութիւնը իր սիրածների առաջ, եւ ոչ ոք չի ազատի նրան իմ ձեռքից:

12 Կը խափանեմ նրա բոլոր ուրախութիւնները, նրա տօները, ամսագլուխներն ու շաբաթները եւ նրա բոլոր տօնախմբութիւնները:

13 Կը կործանեմ նրա այգիներն ու թզենիները, որոնց համար մի անգամ ասաց, թէ՝ «Իմ վարձն են սրանք, որ տուեցին ինձ իմ

14 Կը պատժեմ նրան Բահաղիմի օրերի համար, երբ զոհ էր մատուցում նրանց, ականջօղեր էր դնում, իր քառամանեակներն էր գցում,

15 «Դրա համար ահա կը մոլորեցնեմ նրան եւ կը դարձնեմ նրան ինչպէս անապատ, կը խօսեմ նրա սրտին,

16 ապա կը տամ նրան իր ունեցուածքը եւ Աքորի հովիտը՝ բացելու նրա միտքը, եւ նա խոնարհ կը դառնայ այնտեղ, ինչպէս իր

17 Այն օրը, - ասում է Տէրը, - ինձ կ՚անուանի՝ «Իմ ամուսին» եւ Բահաղիմ չի կոչի ինձ:

18 Կը վերացնեմ Բահաղիմի անունները նրա բերանից, եւ այլեւս չեն յիշուի նրանց անունները:

19 Այն օրը ուխտ կը կնքեմ նրանց հետ՝ անապատի գազաններով, երկնքի թռչուններով եւ երկրի սողուններով հանդերձ. եւ աղեղը,

20 Քեզ կը նշանեմ ինձ յաւիտեան, քեզ կը նշանեմ ինձ արդարութեամբ եւ իրաւունքով,ողորմութեամբ եւ գթութեամբ:

21 Քեզ կը նշանեմ ինձ հաւատով,եւ դու կը ճանաչես Տիրոջը:

22 Այն օրը, - ասում է Տէրը, - ես կ՚ունկնդրեմ երկնքին, երկինքը կ՚ունկնդրի երկրին,

23 երկիրը կ՚ունկնդրի ցորենին, գինուն ու ձէթին,եւ նրանք կ՚ունկնդրեն Յեզրայէլին:

24 Ես նրան կը սերմանեմ երկրի վրայ ինձ համար, կը գթամ Չողորմածին, կ՚ասեմ ինձ օտար ժողովրդին՝

25 «Իմ ժողովուրդն ես դու», եւ նա կ՚ասի՝ «իմ Տէր Աստուածն ես դու»:

3

1 Եւ Տէրն ասաց. «Դարձեալ դու գնա՛ եւ սիրի՛ր մի կին, որ սիրի չարութիւնը եւ շնացող լինի, ինչպէս որ Աստուած սիրեց

2 Ես վարձեցի նրան ինձ համար տասնհինգ արծաթով, մի քոռ գարիով եւ մի մատնաչափ գինով:

3 Եւ ասացի նրան. «Շատ օրեր կը նստես ինձ մօտ եւ այլեւս չես պոռնկանայ ու այլեւս ուրիշ տղամարդունը չես լինի»:

4 Արդարեւ, շատ օրեր իսրայէլացիները կը նստեն առանց թագաւորի, առանց իշխանի, առանց զոհաբերութեան, առանց սեղանի, առանց

5 Դրանից յետոյ իսրայէլացիները կը դառնան եւ կը փնտռեն իրենց Տէր Աստծուն ու իրենց Դաւիթ արքային. կը զօրանան Տիրոջով եւ

4

1 Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, իսրայէլացինե՛ր, որովհետեւ Տէրը դատ ունի երկրի բնակիչների հետ.«Չկայ ճշմարտութիւն, չկայ

2 Անէծք, ստութիւն, սպանութիւն, գողութիւն եւ շնութիւն ողողել են երկիրը եւ արիւնը արեան են խառնում:

3 Դրա համար սուգը կը պատի երկիրը, եւ կը նուազեն նրա բոլոր բնակիչները՝

4 անապատի գազանները, գետնի սողունները եւ երկնքի թռչունները,կը պակասեն ծովի ձկները.

5 քանի որ չի լինելու մէկը, որ դատի, ոչ էլ մէկը, որ յանդիմանի»:

6 «Բայց իմ ժողովուրդը նման է քահանային հակաճառողի. նրանք կը տկարանան ցերեկով,եւ մարգարէն էլ կը տկարանայ քեզ հետ. քո

7 Իմ ժողովուրդը նմանուեց նրան, ով իմացութիւն չունի. քանի որ դու մերժեցիր իմացութիւնը, ես էլ քեզ կը մերժեմ, որպէսզի

8 Քահանաները իրենց թուի աճի համեմատ մեղք գործեցին իմ նկատմամբ, նրանց փառքը անարգանքի կը վերածեմ:

9 Իմ ժողովրդի մեղքերով կ՚ուռճանան եւ իրենց անիրաւութեամբ կը հարստացնեն իրենց անձերը:

10 Ինչպէս ժողովուրդը, այնպէս էլ քահանան կը լինի, եւ ես կը պատժեմ նրան, նրա ճանապարհների եւ նրա խորհուրդների համաձայն

11 կ՚ուտեն եւ չեն յագենայ, կը պոռնկանան, բայց յաջողութիւն չեն գտնի, քանի որ լքեցին Տիրոջը՝ ամբողջապէս պոռնկանալու

12 «Գինին եւ հարբեցողութիւնը գրաւեցին իմ ժողովրդի սիրտը:

13 Վիճակաքարեր գցելով խորհուրդ էին հարցնում, եւ քահանաներն իրենց փայտիկներով պատասխանում էին նրանց. պոռնկութեան

14 Լեռների գլխին զոհ էին մատուցում եւ բլուրների վրայ ողջակէզ էին անումկաղնիների, կաղամախիների եւ սաղարթախիտ ծառերի

15 Ես չեմ պատժելու ձեր դուստրերին, երբ պոռնկանան, եւ ձեր հարսներին՝ երբ շնանան, քանի որ այրերն իրենք էին պոռնիկների

16 Բայց դո՛ւ, Իսրայէ՛լ, տգէտ մի՛ լինիր, եւ Յուդայի՛ որդիներ, մի՛ մտէք Գաղգաղա, մի՛ բարձրացէք Ովնի տունեւ մի՛ երդուէք

17 քանի որ Իսրայէլն ինձ համար եղաւ ինչպէս լուծը թօթափած երինջ»:Արդ, Տէրը նրանց որպէս գառ կ՚արածացնի բաց դաշտում:

18 Եփրեմը յարեց կուռքերին, գայթակղութեան մատնեց իր անձը. բոլորը տենչացին քանանացիների կուռքերին, գինի սիրեցին. թողէ՛ք

19 Չափից դուրս պոռնկացան, սիրեցին անպատուութիւնը իրենց հպարտութեան պատճառով:

20 Քամու մրրիկ կը փչի նրանց թեւերի տակ, եւ կ՚ամաչեն իրենց զոհասեղանների համար:

5

1 Լսեցէ՛ք սա, ո՛վ քահանաներ, մտի՛կ արէք, ո՛վ Իսրայէլի տուն,թագաւորի՛ տուն, ակա՛նջ դրէք,քանի որ ձերն է դատաստանը.

2 կը լինէք ինչպէս թակարդ դիտանոցումեւ ինչպէս մի ցանց՝ ձգուած բարձրադիր վայրում,որ որսորդները դրեցին որսի համար:

3 «Ես եմ ձեր ուղղիչը. ես ճանաչեցի Եփրեմին, եւ Իսրայէլը հեռու չէ ինձնից, քանի որ այժմ Եփրեմը պոռնկացաւ, եւ Իսրայէլը

4 Նրանք չմտածեցին վերադառնալ իրենց Աստծուն, որովհետեւ պոռնկութեան չար ոգին նրանց մէջ է,եւ Տիրոջը չճանաչեցին:

5 Իսրայէլի հպարտութիւնը կը խոնարհուի նրա առաջ. ե՛ւ Իսրայէլը, ե՛ւ Եփրեմը կը տկարանան իրենց անօրէնութեան մէջ, կը

6 Նրանք ոչխարներով եւ զոհերով կը գնան Տիրոջը որոնելու եւ չեն գտնի նրան, որովհետեւ նա խուսափեց նրանցից:

7 Նրանք Տիրոջը թողեցին, քանի որ օտար որդիներ ծնուեցին նրանց: Ահա այժմ թրթուրը կ՚ուտի նրանց,նրանց եւ նրանց երկիրը:

8 Փո՛ղ հնչեցրէք բլուրների վրայ, գոռացէ՛ք բարձունքների վրայ, յայտարարեցէ՛ք Ովնի տանը, թէ յիմարացաւ Բենիամինը,

9 եւ Եփրեմը կործանուեց յանդիմանութեան օրերին. «Իսրայէլի ցեղերին հաւատարմութիւն ցոյց տուեցի:

10 Յուդայի երկրի իշխանները նմանուեցին սահմանները փոփոխողների. նրանց վրայ ջրի պէս կը թափեմ իմ կատաղութիւնը:

11 Եփրեմը զրկեց իր թշնամուն եւ ոտնակոխ արեց արդարադատութիւնը, քանի որ սկսեց սնոտի բաների յետեւից գնալ:

12 Ես Եփրեմի համար սարսափ կը լինեմեւ Յուդայի տան համար՝ ինչպէս խայթոց:

13 Եփրեմը տեսաւ իր ախտը, եւ Յուդան՝ իր ցաւերը. Եփրեմը գնաց ասորեստանցիների մօտ եւ պատգամաւորներ ուղարկեց Յարիմի

14 Քանզի ես Եփրեմի համար յովազի պէս եմ եւ Յուդայի տան համար՝ առիւծի նման. կը յարձակուեմ, կը յափշտակեմ,

15 կ՚առնեմ նրանց, ու ոչ ոք չի լինի, որ փրկի. կը գնամ եւ կը վերադառնամ իմ տեղը,մինչեւ որ նրանք կործանուեն եւ փնտռեն

6

1 «Իրենց նեղութիւնների մէջ կը շտապեն ինձ մօտ եւ կ՚ասեն. «Գնանք եւ վերադառնանք մեր Տէր Աստծուն.

2 որովհետեւ նա հարուածեց մեզ եւ ինքն էլ կը բժշկի, վիրաւորեց եւ կը կապի մեր վէրքերը:

3 Երկու օր յետոյ նա կը կենդանացնի մեզ,եւ երրորդ օրը կ՚ելնենք կը կանգնենք նրա առաջ, կը ճանաչենք Տիրոջըեւ հետամուտ կը

4 Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ, կամ ի՞նչ պատճառեմ քեզ, Յուդա՛, որովհետեւ ձեր ողորմութիւնը վաղորդեան ամպի պէս է եւ առաւօտեան

5 Դրա համար հնձեցի ձեր մարգարէներինեւ կոտորեցի նրանց իմ բերանի խօսքով. իմ արդարադատութիւնը իբրեւ լոյս կը ծագի:

6 Քանզի ողորմութիւն եմ ցանկանում եւ ոչ թէ զոհաբերում, Աստծու ճանաչումն աւելի եմ ցանկանում, քան ողջակէզները.

7 բայց նրանք եղան ինչպէս մի մարդ, որ դրժում է ուխտը:

8 Գաղաադն այնտեղ արհամարհեց ինձ, քաղաք, որ սնոտի բաներ է անում եւ խառնում ջրերը:

9 Քո զօրութիւնը աւազակ մարդու զօրութեան պէս է: Քահանաները թաքցրին ճանապարհը, սպանեցին Սիկիմը, որովհետեւ անօրէնութիւն

10 Իսրայէլի տան մէջ տեսայ արհաւիրքներ. այնտեղ պոռնկացաւ Եփրեմը, եւ պղծուեց Իսրայէլը:

11 Յուդան սկսեց այգեկութը,երբ ես գերութիւնից վերադարձրի իմ ժողովրդին»:

7

1 «Իսրայէլին բժշկելիսի յայտ կը գան Եփրեմի չարիքներն ու Սամարիայի չարիքները, քանի որ սխալ բաներ արեցին. գող կը մտնի

2 նրանք միասին կը մրմնջեն, ինչպէս մրմնջում են մարդիկ իրենց մտքում. նրանց բոլոր չարիքները յիշեցի. նրանց խորհուրդները

3 Իրենց չարիքներով ուրախացրին թագաւորինեւ իրենց ստերով՝ իշխաններին:

4 Բոլորը շնացան, ինչպէս թոնիրն է վառւում հաց թխելու համար բորբոքուած կրակից եւ ճարպի զանգուածից, մինչեւ այն խմորուի.

5 այդպէս ձեր թագաւորների օրերինիշխաններն սկսեցին վառուել գինուցեւ ձեռք մեկնեցին չարագործներին,

6 որովհետեւ սրտերն իրենց հնոցի պէս բորբոքուեցին՝ անիծելու նրանց: Գիշերն ամբողջ քնից յագեցաւ Եփրեմը. առաւօտ եղաւ,եւ

7 Բոլորը տաքացան ինչպէս վառուած հնոց, եւ կրակը կերաւ նրանց դատաւորներին. նրանց բոլոր թագաւորներն ընկան, եւ նրանց մէջ

8 Եփրեմը խառնւում էր ժողովուրդներին, Եփրեմը նմանուեց շուռ չտուած հացիկի.

9 օտարները կերան նրա զօրութիւնը, եւ նա չիմացաւ.սպիտակեցին նրա մազերը, եւ նա չզգաց:

10 Իսրայէլի հպարտութիւնը կը խոնարհուի նրա առաջ.նրանք չվերադարձան իրենց Տէր Աստծունեւ չփնտռեցին նրան այս բոլորի մէջ:

11 Եփրեմը նման էր անմիտ աղաւնու, որ սիրտ չունի.Եգիպտոս էին կանչւում, բայց գնացին Ասորեստան:

12 Ուր էլ որ գնան, նրանց վրայ կը գցեմ իմ ցանցը,երկնքի թռչունների նման ցած կը բերեմ նրանց եւ կը պատժեմ նրանց իրենց

13 Վա՛յ նրանց, քանի որ նրանք խոյս տուեցին ինձնից, ողորմելի են, քանի որ ամբարշտացան իմ դէմ: Ես փրկեցի նրանց, իսկ նրանք

14 Նրանց սրտերը չկանչեցին ինձ, այլ ողբում էին իրենց անկողիններում. նրանք ցորենի ու գինու համար ծուատում էին իրենց:

15 Ես խրատեցի նրանցեւ զօրացրի նրանց բազուկները,բայց նրանք չարիք խորհեցին իմ դէմ:

16 Նրանք դարձան անգոյին եւ եղան ինչպէս լարուած աղեղ:Սրով կ՚ընկնեն նրանց իշխանները իրենց լեզուի անսանձ խստութեան

8

1 «Կ՚իջնի նա նրանց կենտրոնում ինչպէս հողը եւ ինչպէս արծիւ՝ Տիրոջ տան վրայ, որովհետեւ անտեսեցին իմ ուխտը եւ իմ օրէնքի

2 Կ՚աղաղակեն դէպի ինձ. «Աստուա՛ծ, ճանաչեցինք քեզ».

3 քանի որ Իսրայէլը հեռացաւ բարիքներից նրանք հալածեցին թշնամուն:

4 Անձամբ թագաւորներ կարգեցին,բայց ոչ իմ միջոցով. տիրեցին, բայց ցոյց չտուեցին ինձ,իրենց արծաթից ու ոսկուց կուռքեր

5 Խորտակի՛ր քո հորթը, Սամարիա՛. իմ բարկութիւնը բորբոքուեց նրանց դէմ. մինչեւ ե՞րբ պիտի չկարողանան մաքրուել Իսրայէլում:

6 Արհեստաւորը պատրաստեց այն, եւ նա Աստուած չէ, քանի որ քո հորթը մոլորեցուցիչ է, Սամարիա՛,

7 որովհետեւ խորշակահար սերմ սերմանեցին, եւ նա էլ կը կործանուի նրանց նման. նրանց ցորենի խուրձը ուժ չի ունենայ խիւս

8 Իսրայէլն ընկղմուեց. այժմ նա ազգերի մէջ դարձաւ ինչպէս անպիտան անօթ:

9 Քանի որ գնացին դէպի ասորեստանցիները,ուրախացաւ Եփրեմն առանձին, սիրեց կաշառքը.

10 դրա համար էլ կը մատնուի ազգերին: Բայց այժմ կ՚ընդունեմ նրանց, եւ մի փոքր կը դադարեն թագաւորներ եւ իշխաններ օծելուց:

11 Եփրեմն առատացրեց զոհասեղանները, եւ նրա սիրելի զոհասեղանները մեղք դարձան նրան:

12 Բազմաթիւ պատգամներ կը գրեմ նրանց,բայց նրա կուռքերը օտարոտի կը համարուեն,նաեւ նրա սիրելի զոհասեղանները:

13 Թէպէտ եւ զոհեր կը մատուցեն եւ դրանց միսը կ՚ուտեն, Տէրը չի ընդունի այն:Այժմ կը յիշի նրանց անիրաւութիւնները եւ վրէժ

14 Իսրայէլը մոռացաւ իր Արարչին,եւ մեհեաններ շինեցին. Յուդան շատացրեց պարսպապատ քաղաքները, բայց ես կրակ կ՚ուղարկեմ նրա

9

1 Մի՛ խնդար, Իսրայէ՛լ, եւ մի՛ ուրախացիր ինչպէս երկրի ժողովուրդները,որովհետեւ պոռնկացար քո Աստծու դէմ, սիրեցիր կաշառքը

2 Կալերն ու հնձանները չճանաչեցին նրանց,եւ գինին խաբեց նրանց:

3 Նրանք չեն բնակուի Տիրոջ երկրում. Եփրեմը կը բնակուի Եգիպտոսում, եւ նրանք ասորեստանցիների մէջ պիղծ բաներ պիտի ուտեն:

4 Տիրոջը գինի չնուիրեցին եւ նրա սիրտը չքաղցրացրին իրենց վրայ, նրանց զոհերը սգոյ հոգեճաշ կը դառնան նրանց, բոլոր նրանք,

5 Ի՞նչ պիտի անէք տարեկան հաւաքի օրը եւ Տիրոջ տօնի օրը:

6 Դրա համար ահա կը գնան դէպի եգիպտացիների թշուառութիւնը. Մեմփիսը կ՚ընդունի նրանց, եւ Մաքմասը կը թաղի նրանց, կորստի կը

7 Հասել են քո վրէժխնդրութեան օրերը, հասել են օրերը քո հատուցման, եւ Իսրայէլը կը չարչարուի ինչպէս յիմարացած մարգարէ,

8 Եփրեմը դիտորդ է Աստծու հետ, մարգարէն գայթակղութեան թակարդ է նրա բոլոր ճանապարհների վրայ. նրանք մոլորութիւն

9 ապականուեցին ինչպէս բարձունքի օրերին. Տէրը կը յիշի նրանց անօրէնութիւնները եւ վրէժ կը լուծի նրանց մեղքերի համար:

10 Գտայ Իսրայէլին՝ ինչպէս խաղող անապատում,եւ տեսայ նրանց հայրերին՝ որպէս պահակ վաղահաս թզենու մէջ: Նրանք մտան Բելփեգոր

11 Եփրեմը թռչունի պէս թռաւ, եւ փառք չի լինի նրանց ծնունդներից, երկունքից եւ յղութիւնից:

12 Թէպէտեւ կը մեծացնեն իրենց որդիներին, սակայն զուրկ կը մնան մարդկանցից:Արդարեւ, վայ է նրանց, թէեւ իմ մարմինը նրանցից

13 Ինչպէս Եփրեմին տեսայ, նրանք իրենց որդիներին որպէս զոհ կանգնեցրին, եւ Եփրեմն սկսեց իր որդիներին դուրս բերել սպանդի:

14 Տո՛ւր նրանց, Տէ՛ր,- ի՞նչ ես տալու նրանց, - տո՛ւր նրանց անորդի արգանդ եւ ցամաքած ստինքներ:

15 «Նրանց ամբողջ չարութիւնը Գաղգաղայում է, ուստի եւ այնտեղ ատեցի նրանց. իրենց չար ընթացքի համար իմ տնից կը հեռացնեմ

16 Ախտահարուեցին Եփրեմի արմատները, չորացան եւ այլեւս պտուղ չեն տայ, որովհետեւ նոյնիսկ եթէ ծնեն, կ՚ոչնչացնեմ նրանց

17 Աստուած կը մերժի նրանց, քանի որ չլսեցին նրան, եւ նրանք մոլորուած կը լինեն ազգերի մէջ:

10

1 Ճիւղառատ պտղալից որթատունկ է Իսրայէլը. նա իր պտուղների առատութեան չափ բազմացրեց իր զոհասեղանները,իր պարարտութեան

2 Նրանք բաժանեցին իրենց սրտերը, նրանք կ՚ապականուեն: Նա կը կործանի նրանց զոհասեղանները,

3 ողբալի կը դառնան նրանց արձանները,

4 քանի որ հիմա կ՚ասեն. «Թագաւոր չունենք, որովհետեւ Տիրոջից չվախեցանք, բայց թագաւորը ի՞նչ կարող է անել մեզ համար»:

5 Եթէ խօսքեր ասի՝ ստայօդ են.ուխտ կը կնքի, եւ արդարադատութիւնը որպէս սէզ կ՚աճի ագարակի անմշակ հողում:

6 Ովնի տան հորթի պէս պանդուխտ կը դառնան Սամարիայի բնակիչները, որովհետեւ նրա ժողովուրդը սուգ արեց նրա վրայ. եւ ինչպէս

7 Եւ նրան կապկպած Ասորեստան կը տանեն որպէս նուէր Յարիմ արքային: Նա կաշառքով կ՚ընդունի Եփրեմին. Իսրայէլը կ՚ամաչի իր

8 Սամարիան մերժեց իր թագաւորին, ինչպէս տաշեղ ջրի երեսին:

9 Կը վերանան Ովնի մեհեանները՝ Իսրայէլի մեղքերը, փուշ ու տատասկ կը բուսնեն նրանց զոհասեղաններին,եւ լեռներին կ՚ասեն,

10 «Այն օրից, երբ բարձունքները գոյութիւն ունեն,Իսրայէլը մեղք գործեց:Այնտեղ տեղաւորուեցին նրանք: Եւ բարձունքի վրայ չի

11 որ եկաւ խրատելու նրանց անօրէնութեան որդիների դէմ.ազգերը կը հաւաքուեն նրանց դէմ՝ խրատելու նրանց իրենց կրկնակի

12 Եփրեմը մարզուած երինջ է, որ սիրում է հակառակութիւնը, բայց ես կը նետուեմ նրա գեղեցիկ պարանոցի վրայ, կը բարձրանամ

13 Ձեզ համար արդարութեան սերմեր ցանեցէ՛ք եւ կենաց պտուղ քաղեցէ՛ք. վառեցէ՛ք ձեզ համար գիտութեան լոյսը, փնտռեցէ՛ք

14 Ինչո՞ւ էք փորփրում ամբարշտութիւնը, փխրեցնում նրա անօրէնութիւնները եւ ուտում ստութեան պտուղը. որովհետեւ յոյս դրեցիր

15 Քո ժողովուրդը կորստեան կը մատնուի, եւ քո բոլոր պարսպապատ ամրոցները կը կործանուեն:Ինչպէս Յերոբովաղի տնից Սաղաման

16 այդպէս էլ կ՚անեն ձեզ, ո՛վ Իսրայէլի տուն, ձեր չարիքների պատճառով»:

11

1 «Առաւօտեան նրանք ընկան, ընկաւ Իսրայէլի թագաւորը: Քանի դեռ մանուկ էր Իսրայէլը,ես սիրեցի նրան եւ Եգիպտոսից կանչեցի

2 Եւ ինչպէս կանչեցի նրանց, այնպէս էլ հեռացան իմ ներկայութիւնից: Նրանք Բահաղիմին էին զոհ մատուցում եւ խնկարկում էին

3 Ես խափանեցի Եփրեմի ընթացքը եւ նրան վերցրի իմ բազուկների վրայ.

4 չիմացան, որ ես բժշկում եմ նրանց:Երբ մարդիկ ապականուեցին, ես կապեցի նրանց իմ սիրոյ կապերով եւ նրանց համար դարձայ

5 Եփրեմը բնակուեց Եգիպտոսում,իսկ ասորեստանցին նրա թագաւորն էր, քանի որ չուզեցին վերադառնալ:

6 Նա սրով տկարացաւ իր քաղաքներում եւ դադարեց կռիւ մղել իր ձեռքերով:Նրանք կը ճաշակեն իրենց խորհուրդների պտուղը:

7 Նրա ժողովուրդը կախուած կը մնայ իր բնակավայրից, եւ Աստուած կը բարկանայ նրա պատուական բաների վրայ ու չի մեծարի նրան:

8 Ինչպէ՞ս վարուեմ քեզ հետ, Եփրե՛մ, ինչպէ՞ս պաշտպան լինեմ քեզ, Իսրայէ՛լ,ինչպէ՞ս վարուեմ քեզ հետ. քեզ կը դարձնեմ ինչպէս

9 Սիրտս շուռ եկաւ, գութս շարժուեց, եւ իմ սաստիկ բարկութեան թելադրանքով չեմ վարուի ու չեմ թողնի, որ Եփրեմը ջնջուի,

10 Տիրոջ յետեւից կը գնան: Նա առիւծի պէս կը մռնչայ. քանի որ նա կը մռնչայ եւ ջրերի որդիներին կ՚ապշեցնի:

11 Որպէս թռչուն կը թռչեն, կը գան Եգիպտոսից, եւ որպէս աղաւնիներ՝ Ասորեստանից. «Կը պատսպարեմ նրանց իրենց տներում», -

12 Եփրեմն ինձ ստութեամբ պաշարեց, իսկ Իսրայէլի եւ Յուդայի տունը՝ անբարշտութեամբ:Բայց այժմ Աստուած ճանաչեց նրանց, եւ

12

1 Սակայն այս Եփրեմը չար է. հետեւեց խորշակին, ամբողջ օրը դատարկ եւ սնոտի բաներ շատացրեց, դաշինք կնքեց ասորեստանցիների

2 Տէրը վէճ ունեցաւ Յուդայի հետ եւ կը պատժի Յակոբին. ըստ նրա ճանապարհի եւ ընթացքի կը հատուցի նրան:

3 Արգանդում նա խաբեց իր եղբօրը եւ իր գործերով ուժ ցոյց տուեց Աստծու դէմ. նա չափուեց Հրեշտակի հետ եւ յաղթեց նրան:

4 Լաց եղան, աղաչեցին ինձ եւ գտան ինձ իմ տանը. այնտեղ խօսք ուղղուեց նրանց,

5 եւ Ամենակալ Տէր Աստուածը կը դառնայ յիշատակը նրանց:

6 «Դու կը դառնաս քո Աստծուն, կը պահպանես ողորմութիւն եւ արդարութիւն եւ ամէն ժամ կը մերձենաս քո Տէր Աստծուն»:

7 Անիրաւութեան կշեռքը Քանանի ձեռքում է, եւ նա սիրեց բռնանալ:

8 Եփրեմն ասաց. «Հարստացայ, հանգիստ գտայ իմ անձի համար». նրա բոլոր վաստակները չեն մնայ նրան, քանի որ անօրէնութիւնների

9 «Բայց ես՝ քո Տէր Աստուածը, որ հանեցի քեզ Եգիպտացիների երկրից, դարձեալ կը բնակեցնեմ քեզ վրանների տակ ինչպէս տօն

10 Կը խօսեմ մարգարէների հետ, կը շատացնեմ տեսիլքները եւ մարգարէների միջոցով կը ներկայանամ:

11 Եթէ Գաղաադը չկար, ապա սուտ էին իշխանները, որ զոհ էին մատուցում Գաղգաղայում, եւ նրանց զոհասեղանները նման էին

12 Յակոբը գնաց ասորիների դաշտը, Իսրայէլը ծառայեց կնոջ համար եւ կնոջ համար պահակութիւն արեց:

13 Տէրը մարգարէի միջոցով Իսրայէլը հանեց Եգիպտոսից, եւ նա պահպանուեց մարգարէի միջոցով:

14 Իսրայէլը ինձ բարկացրեց ու զայրացրեց, նրա արիւնը իր վրայ կը թափուի, եւ Տէրը կը հատուցի նրան նրա նախատինքների համար»:

13

1 Ըստ Եփրեմի խօսքի, նա ստացաւ Իսրայէլի Աստծու վճիռը, նրան հաստատեց Բահաղի համար ու մեռաւ:

2 Այժմ դարձեալ շարունակեցին մեղանչել եւ իրենց համար կուռքերի պատկերների նման ձուլածոյ արձաններ պատրաստեցին իրենց

3 Դրա համար կը լինեն ինչպէս առաւօտեան ամպ եւ վաղորդեան ցօղ, որ անցնում է, ինչպէս փոշի՝ կալից քշուած, եւ ինչպէս ծուխ՝

4 «Ես եմ քո Տէր Աստուածը, որ հաստատեցի երկինքը եւ հաստատեցի երկիրը, ես, որի ձեռքերը հաստատեցին երկնքի բոլոր զօրքերը,

5 Ես էի քեզ հովւում անապատում՝ անշէն երկրում:

6 Նրանք իրենց արօտավայրերի չափ յագեցան եւ զմայլուեցին, գոռոզացան իրենց սրտերով, դրա համար էլ մոռացան ինձ:

7 Ես նրանց համար կը լինեմ ինչպէս յովազ եւ ինչպէս ընձառիւծ Ասորեստանի ճանապարհին:

8 Կը պատահեմ նրանց ինչպէս սոված արջ, կը պատառոտեմ նրանց սրտերի վարագոյրը. անտառի կորիւնները կ՚ուտեն նրանց,եւ վայրի

9 Քո ապականութեան մէջ, Իսրայէ՛լ, ո՞վ է, որ պիտի օգնի քեզ:

10 Ո՞ւր է քո թագաւորը, որ փրկի քեզ քո բոլոր քաղաքներում, որ դատի քեզ, եւ որի մասին ասացիր, թէ՝ «Տո՛ւր ինձ թագաւոր եւ

11 Ես քեզ թագաւոր տուեցի իմ բարկութեամբ եւ յետ վերցրի նրան իմ սրտմտութեամբ:

12 Եփրեմը անիրաւութիւնների կծիկ է, եւ նրա մեղքերը թաքնուած են:

13 Ծննդկանի պէս երկունք կը պատահի նրան. դա է քո իմաստուն որդին. դրա համար այժմ նա չի կարող տոկալ քո որդիների

14 Ես դժոխքից կ՚ազատեմ նրանց եւ մահից կը փրկեմ նրանց: Որտե՞ղ է քո յաղթանակը, մա՛հ, որտե՞ղ է քո խայթոցը, դժո՛խք:

15 Մխիթարութիւնը ծածկուած է իմ աչքերից, քանի որ նա խտրութիւն է դնում եղբայրների միջեւ»: Տէրը նրա վրայ կը բերի խորշակի

14

1 Կը կործանուի Սամարիան, որովհետեւ նա իր Աստծու դէմ դուրս եկաւ. նրանք սրով կ՚ընկնեն, նրանց ծծկեր երեխաները քարի կը

2 Դարձի՛ր, Իսրայէ՛լ, դէպի քո Տէր Աստուածը, քանի որ տկարացար քո անօրէնութիւնների մէջ:

3 Առէ՛ք այս խօսքերը ձեզ հետ, դարձէ՛ք ձեր Տէր Աստծուն եւ ասացէ՛ք նրան. «Դու կարո՛ղ ես ներել մեր մեղքերը, որ

4 Ասորեստանը չի փրկի մեզ, եւ մենք ձի չենք հեծնի ու այլեւս մեր ձեռակերտներին «աստուած մեր» չենք ասի, որովհետեւ նա, որ

5 «Կը վերականգնեմ նրանց բնակարանները եւ ամբողջ սրտով կը սիրեմ նրանց, որովհետեւ անցաւ նրանց դէմ ունեցած իմ

6 Ես ցօղ կը դառնամ Իսրայէլի համար, նա կը ծաղկի ինչպէս շուշան եւ իր արմատները կը կը տարածի ինչպէս լիբանոսը:

7 նա կը դառնայ ինչպէս պտղալից ձիթենի, եւ նրա հոտը կը բուրի ինչպէս կնդրուկի բոյր:

8 Կը դառնան եւ կը նստեն նրա յարկի տակ, կ՚ապրեն եւ ապահով կը լինեն ցորենով, նա կը բողբոջի ինչպէս որթատունկ,

9 եւ նրա յիշատակը կը լինի ինչպէս Լիբանանի գինի Եփրեմի համար: Այլեւս ի՞նչ գործ ունի նա կուռքերի հետ. ե՛ս խոնարհեցրի

10 Ով իմաստուն է, կը հասկանայ այս բաները, ով հանճարեղ է, կ՚իմանայ սրանք, քանի որ ուղիղ են Տիրոջ ճանապարհները.