1

1 Իսրայէլի գերութիւնից եւ Երուսաղէմի աւերածութիւնից յետոյ էր, երբ Երեմիան նստել լաց էր լինում եւ այս ողբերն ասում

2 Նա գիշերը դառնօրէն լաց եղաւ. արցունքներ կան նրա ծնօտներին: Այդ օրը նրա սիրելիների մէջ չգտնուեց մէկը, որ մխիթարիչ

3 Յուդայի երկիրը մատնուեց գերութեան, բազում տառապանքների, նեղութեան, ստրկութեան ու ծառայութեան. նա նստեց հեթանոսների

4 Սիոնի ճանապարհները սուգ բռնեցին, որովհետեւ նրա տարեկան տօներին եկողներ չկան: Նրա դարպասներն ամայացան, նրա

5 Նրան նեղողները՝ կանգնեցին նրա գլխին, նրա թշնամիներն ուրախութեան մէջ են, քանի որ Տէրը խոնարհեցրեց նրան ծանր

6 Սիոնի դուստրերի ամբողջ վայելչութիւնը վերացաւ. նրանց իշխանները նմանուեցին այն խոյերին, որոնք կեր չեն գտնում. նրանք

7 Երուսաղէմը յիշեց իր տառապանքի օրը եւ օրն իր բաժանումի, թախծեց այն բոլոր փափագելի բաների համար, որոնց արժանացել էր

8 Մեղք գործեց Երուսաղէմը, դրա համար էլ նրան մեծարողները խայտառակեցին նրան, քանզի տեսան նրա անարգանքը, եւ նա ինքն էլ,

9 Նրա պղծութիւնն իր ոտքերի առաջ էր, սակայն նա իր վախճանի մասին չմտածեց. առատօրէն արցունք թափեց, բայց ոչ ոք չկար, որ

10 Թշնամին իր ձեռքը երկարեց իմ գանձերին: Ես տեսայ հեթանոսներին, որոնք մտան քո սրբարանը, մինչդեռ նրանց հրամայել էիր, որ

11 Ամբողջ ժողովուրդը հաց էր փնտռում ու հառաչում. ամէն բան, ինչ թանկ էր նրան, ծախսեց հացի համար, որպէսզի պահի ինքն

12 Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, ո՛վ անցորդներ, յե՛տ դարձէք, նայեցէ՛ք, տեսէ՛ք՝ ինձ հասած ցաւերի նման ցաւեր եղե՞լ են արդեօք.

13 Իր բարձունքից կրակ ուղարկեց իմ ոսկորներին, ցանց գցեց իմ ոտքերին եւ ինձ յետ շպրտեց, կործանեց իմ անձը՝ հանապազօրեայ

14 Տէրը կանխաւ ասաց ինձ իմ ամբարշտութեան մասին, իր ձեռքը գցեց եւ իմ պարանոցին ծանրացրեց իր լուծը. իմ զօրութիւնը

15 Նա ջնջեց իմ միջից իմ ընտիր-ընտիր զօրաւորներին, իմ ընտրեալների կոտորածի ժամն ազդարարեց.Տէրը, ինչպէս հնձանում, ճզմեց

16 Ահա թէ ինչու ես ինձ տուել եմ լացի: Աչքն իմ արցունք թափեց, քանզի նրանք, ովքեր իմ մխիթարիչներն էին եւ իմ հոգին ինձ

17 Սիոնն իր բազուկները տարածեց առ Աստուած, բայց չկար ոչ ոք, որ մխիթարէր նրան: Նրա շուրջը նրան նեղողներն են. նրանց մէջ

18 Արդար է Տէր Աստուած, ես դառնացրի նրան: Ո՜վ ժողովուրդներ, բոլորդ լսեցէ՛ք այս եւ տեսէ՛ք իմ ցաւերը. իմ օրիորդներն ու

19 Ես կանչեցի իմ սիրեկաններին, բայց նրանք արհամարհեցին ինձ. իմ քահանաներն ու երէցներն այստեղ, քաղաքի մէջ, մեռան.

20 Նայի՛ր, Տէ՛ր, ես նեղութեան մէջ եմ. ոսկորներս հալումաշ եղան, սիրտս մէջս տրորուեց, դառնացած եմ: Դրսից սուրն ինձ

21 Լսեցէ՛ք, լսեցէ՛ք այս. ես հեծում ու հառաչում եմ, եւ ոչ ոք չկայ, որ մխիթարի ինձ: Իմ բոլոր թշնամիներն իմացան իմ վրայ

22 Բոլոր չար գործերը թող կանգնեն քո առաջ, եւ դու ճռաքա՛ղ արա նրանց այնպէս, ինչպէս ճռաքաղ արիր ինձ իմ բոլոր մեղքերի

2

1 Ինչպէ՜ս խաւարեցրեց Տէրը Սիոնի դստերը իր ցասումով ու բարկութեամբ, Իսրայէլի փառքը երկնքից երկիր նետեց եւ չյիշեց իր

2 Իր ցասման ու բարկութեան օրը Տէրն անխնայ խորտակեց Յակոբի տան գեղեցկութիւնը, քանդեց ու չխնայեց, կործանեց Յուդայի

3 Տէրն իր ցասման ու բարկութեան օրը փշրեց Իսրայէլի բոլոր եղջիւրները եւ նրան յետ շպրտեց իր թշնամիների առաջ: Կրակը պատեց

4 Նրա գիրկը մտաւ իբրեւ թշնամի, իր աջը հաստատեց նրա վրայ եւ սպանեց Սիոնի դստեր բոլոր սիրելիներին, իր ցասումն ու

5 Տէրը, իբրեւ թշնամի, կործանեց Իսրայէլը, կործանեց նրա թագաւորներին, կործանեց նրա բոլոր ամրոցները եւ Յուդայի երկրի

6 Այգու պէս հատեց նրա խորանները, վերացրեց նրա տարեկան տօները. Տէրը մոռացութեան տուեց այն տարեկան տօներն ու շաբաթները,

7 Տէրը մերժեց իր զոհասեղանը, հեռու վանեց իր սրբարանները, կործանեց իր տաճարների պարիսպներն ու աշտարակները. Տիրոջ Տան

8 Սիոնի դստեր պարիսպն ընկաւ ու կործանուեց. լարը քաշեցին եւ բաց չթողեցին իրենց ձեռքերից. աշտարակները սուգ մտան, եւ

9 Նրա դռները գետին տապալեցին, խորտակեցին նրա նիգերը: Նրանց թագաւորներն ու իշխանները հեթանոսների մէջ էին. օրէնք ու

10 Ամէն ինչ իջաւ ու գետնին հաւասարուեց: Սիոնի դստեր ծերերը պապանձուեցին, հող ցանեցին իրենց գլխին, քուրձ հագան:

11 Իմ ժողովրդի դստեր կործանման համար արցունք թափելուց աչքերիս լոյսը խաւարեց, որովայնս տակնուվրայ եղաւ, փառքս լուծուեց

12 Նրանք հաց ու գինի էին խնդրում իրենց մայրերից, մինչ քաղաքի մէջ ընկած ու ցրուած՝ մեռնում, իրենց հոգիներն էին

13 Քո մասին ի՞նչ վկայութիւն բերեմ կամ քեզ ո՞ւմ նմանեցնեմ, դո՛ւստր Երուսաղէմի. ո՞վ պիտի մխիթարի քեզ, Սիոնի կո՛յս աղջիկ.

14 Մարգարէները զուր, խաբուսիկ ու անշահ տեսիլքներ տեսան քեզ համար եւ քեզ չյայտնեցին քո անիրաւութիւնները, որ կարողանայիր

15 Բոլոր անցորդները ծափ զարկին, սուլում էին ու շարժում իրենց գլուխները Սիոնի դստեր վրայ. «Ա՞յս է այն քաղաքը, - ասում

16 Քո բոլոր թշնամիներն իրենց բերանները բացեցին քեզ վրայ, սուլում էին [ կրճտում եւ իրենց ատամները՝ ասելով. «Եկէք կո՛ւլ

17 Տէրն ինչ խօսել էր՝ արեց, կատարեց իր ասածները, ինչ պատուիրել էր հին օրերում. քանդեց ու չխնայեց, քո թշնամիներին քեզ

18 Նրանց սրտերը պիտի աղաղակեն դէպի Սիոնի դստեր պարիսպները, գիշեր ու ցերեկ հեղեղի պէս արցունք պիտի թափեն. մի՛ լռիր, մի՛

19 Վե՛ր կաց խոստովանութեան,գիշերը, քո պահեցողութեան սկզբին, քո սիրտը, ինչպէս ջուր, թափի՛ր Տիրոջ առաջ, ձեռքդ վե՛ր

20 Տե՛ս, ո՛վ Տէր, նայի՛ր՝ ո՞ւմ այսպէս ճռաքաղ արիր, որ կանայք ուտեն իրենց որովայնի պտուղը, ճռաքաղ արիր, ներս տարար,

21 Ծերն ու տղան միասին վախճանուեցին ճանապարհների գլխին, կոյսն ու երիտասարդը քշուեցին գերութեան. քո բարկութեան օրը սրի

22 Պանդխտութեանս օրը, ինչպէս տարեկան տօներին, հրաւիրեցիր, որ նրանք իմ շուրջը հաւաքուեն, բայց ոչ ոք չգտնուեց, որ Տիրոջ

3

1 Ո՛վ զօրաւոր Աստուած, նայի՛ր իմ թշուառութեանը: Իր ցասման գաւազանով նա տիրեց ինձ

2 ու ինձ վրայ խաւար բերեց եւ ոչ թէ լոյս,

3 նաեւ իր ձեռքն հանապազ իմ դէմ դարձրեց:

4 Նա մաշեց իմ մորթն ու մարմինը, իմ բոլոր ոսկորները փշրեց,

5 կուտակեց վրաս եւ պատեց իմ գլխի շուրջը,

6 առանց յապաղելու ինձ խաւարի մէջ նստեցրեց, ինչպէս յաւիտենական մի մեռելի:

7 Կուտակեց դրանք ինձ վրայ, եւ ես այլեւս չեմ կարող խլրտալ, պղնձի նման ծանրացրեց ինձ վրայ,

8 ու թէեւ ասացի, թէ պիտի կանչեմ ու աղաղակեմ, սակայն նա փակել ու կապանք է դրել, որ աղօթքներս իրեն չհասնեն:

9 Իմ ճանապարհներին արգելքներ կանգնեցրեց, խցանեց իմ շարժուելու շաւիղները, ինձ խրտնեցրեց.

10 ինձ համար դարանակալ արջ եւ թաքնուած առիւծ դարձաւ.

11 հետապնդեց ինձ, հասաւ ու հալածեց, ուժասպառ արեց ինձ, կործանեց ինձ:

12 Մտաւ իմ գիրկը, ինձ թիրախ դարձրեց ու լցրեց նետերով.

13 երիկամներս մէջտեղից կիսեց, նետահարեց ինձ,

14 ծաղր դարձրեց իմ ժողովրդի համարեւ խաղք ու խայտառակ յաւիտենապէս:

15 Ինձ լեղի տուեց ուտելու եւ հարբեցրեց դառնութեամբ,

16 իմ ատամները քարերով փշրեց եւ մոխիր տուեց ինձ ուտելու.

17 զրկեց իմ անձը հանգստութիւնից. ես մոռացայ բարութիւնը.

18 կորաւ իմ արիութիւնը, եւ իմ յոյսը՝ առ Տէր:

19 Յիշեցի իմ թշուառութեան ու հալածանքի մասին.

20 միտքս եկան միայն դառնութիւնն ու բարկութիւնը, հոգիս մէջս թուլացաւ.

21 այդ եմ մտաբերում եւ դրա համար էլ համբերում եմ:

22 Անսպառ են Տիրոջ ողորմութիւնները, նրա գթութիւնները չեն նուազում:

23 Ամէն նոր առաւօտի հետ բազմանում է քո ճշմարտութիւնը, Տէ՛ր:

24 Իմ հոգին ասաց, թէ՝ «Նա իմ բաժինն է», ահա թէ ինչու յոյսս պէտք է դնեմ նրա վրայ:

25 Աստուած բարերար է նրանց հանդէպ,ովքեր իրենց յոյսը դնում են նրա վրայ,

26 քանզի այն անձը, ով փնտռում եւ ճշմարտութեամբ ապաւինում է նրան, բարի է եւ Տիրոջ փրկութեամբ հանգստութիւն կը գտնի:

27 Մարդու համար լաւ է, եթէ իր մանկութիւնից կրի խոնարհութեան լուծը:

28 Միայնակ ու լռիկ նա կը նստի իր տանը, որովհետեւ ինքն անձամբ յանձն առաւ քո լուծը:

29 Նա կը խոնարհուի՝ իր բերանով համբուրելու հողը, որովհետեւ նրա համար յոյս կայ.

30 իր ծնօտները դէմ կը տայ հարուածողներին, կը կրի շատ նախատինքներ,

31 բայց Տէրը նրան ընդմիշտ չի մերժի:

32 Նա, ով տառապանքներ տուեց նրան, ինքն էլ իր անսահման ողորմածութեամբ կ՚ողորմի նրան.

33 Տէրը սրտով չի կամենում մարդկանց պատժելեւ նուաստացնել մարդու որդիներին:

34 Երբ մէկը երկրի բոլոր կալանաւորներին իր ոտքերի տակ ստորացնում է եւ մարդուն մատնում Տիրոջ դատաստանին,

35 երբ Բարձրեալի առաջ խեղաթիւրում է մարդու իրաւունքները,

36 երբ դատարանում անիրաւում է մարդուն, « Տէրը չի՞ տեսնում:

37 Նա չասա՞ց, թէ՝ «Այսպէս է ասում Տէրը», եւ կատարուեց:Բարձրեալի բերանը չէ՞ր, որ պատուիրեց, թէ՝

38 «Այնտեղից ո՛չ չարիք պիտի դուրս գայ եւ ո՛չ էլ բարիք»:

39 Մարդը, կենդանի մարդը ինչո՞ւ է տրտնջում իր մեղքերի համար:

40 Մեր ընթացքը քննութեան առնուեց ու յանդիմանուեց. դառնա՛նք դէպի Տէրը,

41 մեր ձեռքերը մեր սրտերի հետ, կարկառենք դէպի երկնքի բարձունքները:

42 Մեղք գործեցինք, ամբարիշտ դարձանք, դրա համար էլ մեր հանդէպ, բարեհաճ չեղար:

43 Պատժելու եկար ցասումով ու բարկութեամբ եւ հալածեցիր մեզ, կոտորեցիր ու չխնայեցիր.

44 երկինքն ամպերով ծածկեցիր, որ մեր աղօթքները քեզ չհասնեն.

45 քամահրեցիր ու հեռացրիր մեզ, հեթանոսների ամբոխի մէջ արհամարհուած ու անարգուած դարձրիր մեզ:

46 Մեր բոլոր թշնամիների բերանները բացել տուիր մեր դէմ:

47 Ահ ու սարսափ եկաւ մեզ վրայ, աւեր ու կոտորած:

48 Իմ ժողովրդի դստեր կործանման պատճառով մեր աչքերը ջրի հեղեղներ թափեցին:

49 Իմ աչքերը լցուեցին արցունքով,

50 բայց ես չեմ լռի եւ ականջ չեմ դնի, մինչեւ որ երկնքից չյայտնուի եւ չտեսնի Տէրը:

51 Իմ քաղաքների բոլոր դուստրերի չափ աչքս արցունք է թափում իմ հոգու համար:

52 Ինչպէս թռչնորսներ, իմ թշնամիները զուր տեղը ինձ որսացին,

53 իմ կեանքը գբի մէջ խեղդեցին, քար դրին ինձ վրայ,

54 գլուխս ջրով հեղեղեցին, ու ես ասացի, թէ՝ «Ահա կործանուեցի»:

55 Տառապանքի գբից քո անունը կանչեցի, Տէ՛ր,

56 եւ դու լսեցիր իմ ձայնը: Քո ականջն իմ աղաչանքներից մի՛ ծածկիր, ազատութի՛ւն տուր ինձ, փրկի՛ր ինձ:

57 Դու մօտեցար, որպէսզի ինձ օգնես, եւ ասացիր, թէ՝ «Այն օրը, երբ ինձ կանչես, չվախենաս»:

58 Դա՛տ արա, ո՛վ Տէր, իմ հոգու դա՛տն արա: Փրկեցիր իմ կեանքը,

59 տեսար իմ խռովքը, իմ դատաստանն արիր, Տէ՛ր:

60 Տեսար իմ ողջ արդարութիւնը, իմացար իմ բոլոր խորհուրդները:

61 Տէ՛ր, լսեցիր նախատինքներն ու իմ նկատմամբ ունեցած բոլոր դիտաւորութիւններն այն մարդկանց,

62 ովքեր իրենց շուրթերը հանապազ իմ դէմ են շարժում:

63 Իրենց խորհուրդներից ես հասկացայ, թէ ինչու են նրանք նստում ու վեր կենում:

64 Նայի՛ր նրանց ամբարտաւան աչքերին, ո՛վ Տէր, եւ նրանց արժանի հատուցումը նրանց գլխի՛ն բեր,

65 հատուցի՛ր նրանց ըստ իրենց սրտերի կարծրութեան,

66 քո ցասմամբ հալածի՛ր նրանց, քո բարկութեամբ ոչնչացրո՛ւ նրանց երկնքի ներքոյ:

4

1 Ինչպէ՜ս խամրեց ոսկին, գունաթափուեց, սպիտակ արծաթը, նրանց թանկագին քարերը հալուեցին ու ցրիւ եկան իրենց ճանապարհների

2 Սիոնի պատուական որդիները, աւելի պատուական, քան թանկագին քարերը, ինչպէ՜ս համարուեցին խեցեղէն ամաններ՝ բրուտների

3 Ինչպէս վիշապներ, նրանք մերկացրին իրենց ստինքները եւ կաթ տուեցին իրենց կորիւններին. իմ ժողովրդի որդիները տանջահար

4 Ծարաւից կաթնակեր մանուկների լեզուներն իրենց քիմքերին կպան. երեխաները հաց խնդրեցին, բայց նրանց հաց կտրող չեղաւ:

5 Ովքեր կերակրով էին սնուել, ճանապարհների վրայ սովամահ եղան, ովքեր գրկերի մէջ գուրգուրանք ու գգուանք էին վայելել,

6 Իմ ժողովրդի դստեր մեղքերն աւելի շատացան, քան կործանուած Սոդոմի անօրէնութիւնները. նրանք փութով վեր էին կենում, բայց

7 Նրանց ազնուական իշխանները,որոնք մաքուր էին, ձեան պէս սպիտակ, կաթի պէս անարատ, փայլուն ինչպէս շափիւղայ, ակնեղէն.

8 այժմ նրանց տեսքն ածուխի նման սեւացաւ, ու ոչ ոք չէր ճանաչում նրանց. նրանց դրել էին ճանապարհների խաչմերուկներում:

9 Սրից հասած վէրքերից դիտապաստ ընկածներն աւելի բախտաւոր էին, քան սովից մեռածները: Խումբ-խումբ շարժւում էին վիրաւոր

10 Գթասիրտ կանանց ձեռքերը եփեցին իրենց մանուկներին, որոնք իմ ժողովրդի դստեր կործանման ժամանակ նրանց համար կերակուր

11 Տէրն ի կատար ածեց իր ցասումն ու բարկութիւնը, թափեց իր ցասումն ու բարկութիւնը եւ կրակ բորբոքեց Սիոնում, որը լափեց

12 Աշխարհում գոյութիւն ունեցող բոլոր երկրների թագաւորները չհաւատացին, թէ թշնամին կարող է ներս մտնել Երուսաղէմի

13 Բայց դա տեղի ունեցաւ նրանց մարգարէների մեղքով, նրանց քահանաների մեղքով, քանզի նրանք այնտեղ թափում էին արդար

14 Ճանապարհների գլխին ցնցուեց ու սասանուեց նրանց զօրութիւնը, մեռածների արեամբ պղծուեցին ու թաթախուեցին այնպէս, որ

15 «Հեռո՛ւ կացէք, պի՛ղծ անուանեցէք նրանց, հեռո՛ւ մնացէք, հեռո՛ւ մնացէք, մի՛ մօտեցէք»: Եւ նրանք շարժուեցին ու բարկացած

16 Մեր կենդանութեան ժամանակ իսկ նուաղեցին մեր աչքերը իզուր օգնութիւն սպասելուց, որովհետեւ զուր տեղը մենք նրանց հսկիչ

17 Տէրն իր երեսը շրջել է նրանցիցեւ այլեւս չի նայելու նրանց: Քահանաները չլսեցին ծերերին, նրանց որդիների նկատմամբ

18 Որսացին մեզ. մի փոքր ժամանակ եւս, եւ մեզ սպանած-բնաջնջած կը լինեն մեր քաղաքներից: Հասել է ժամը, հասել է ժամանակը,

19 Լեռների վրայ մեզ հալածողները թեթեւաշարժ են.նրանք, ինչպէս երկնային արծիւներ, ճախրեցին բարձր լեռների վրայ եւ,

20 Տէր Քրիստոսը մեր անձի շունչն է. իրենց ապականութեամբ նրանք պաշարեցին նրան, մինչդեռ մենք մտածում էինք, թէ կը նստենք

21 Ցնծա՛ եւ ուրախացի՛ր, ո՛վ եդոմայեցիների դուստր, որ բնակւում ես օստացիների այդ երկրում, քեզ էլ կը հասնի այս բաժակը.

22 Քո անօրէնութիւնները պիտի վերջ գտնեն, Սիո՛ն, եւ այլեւս դու չպիտի պատժուես. բայց քեզ, ո՛վ Եդոմի դուստր, քո մեղքերի

5

1 Յիշի՛ր, Տէ՛ր, թէ ինչե՜ր կատարուեցին մեզ հետ, նայի՛ր եւ տե՛ս մեր կրած նախատինքները:

2 Մեր ժառանգութիւնն անցաւ օտար ազգերին, մեր տները՝ օտարականներին:

3 Որբ մնացինք մենք, հայր չկար մեզ համար, մեր մայրերը մեր աչքի առաջ այրիացան:

4 Մեր ջուրը փողով խմեցինք, եւ մեր փայտը գնելու հոգսը միշտ մեր վզին է ծանրացած:

5 Հալածական եղանք եւ հանգստութիւն չգտանք:

6 Եգիպտացիներն ու ասորաստանցիները ձեռք մեկնեցին՝ մեզ հացով կշտացնելու համար:

7 Մեր հայրերը մեղք գործեցին, նրանցից ոչ ոք հիմա չկայ, եւ հայրերի մեղքը մենք ենք քաշում:

8 Մեզ վրայ տիրեցին ծառաները, եւ այլեւս նրանց ձեռքից մեզ փրկող չկայ:

9 Անապատի սրի ահից եկէք մեր պաշարները ներս տանենք:

10 Սոսկալի սովի երեսից մեր կաշին հնացած թոնրի նման ճաք է տուել:

11 Կանանց խայտառակեցին Սիոնում, իսկ կոյսերին՝ Յուդայի երկրի քաղաքներում:

12 Ծերերին կախեցին իրենց բութ մատներից, չխնայեցին նաեւ պառաւներին:

13 Ընտիր ու պատուական մարդիկ ողբում էին բարձրաձայն, իսկ երիտասարդները, փայտածեծ արուելով, ուժասպառ եղան:

14 Ծերերն այլեւս չէին նստում դարպասների մօտ, իսկ ընտրեալ մարդիկ դադարեցին օրհնութիւններ երգելուց:

15 Մեր սրտերը զրկուեցին ուրախութիւնից, եւ մեր օրհներգութիւններն ու պարերը փոխուեցին սգի:

16 Պսակը վայր ընկաւ մեր գլուխներից. վա՜յ մեզ, վա՜յ մեզ, քանզի մենք մեղք գործեցինք:

17 Ահա թէ ինչու ցաւն առաւ մեր սրտերը, ահա թէ ինչու մեր աչքերին խաւարը պատեց Սիոնի լերան վրայ,

18 որն աւերակ է դարձել, եւ աղուէսներն են ելումուտ անում նրա սրահներում:

19 Տէ՛ր, դու կաս յաւիտեան, եւ քո աթոռը մնում է սերնդից սերունդ:

20 Ինչո՞ւ իսպառ մոռացար մեզ, պատժեցիր, թողեցիր ու երկար ժամանակով լքեցիր մեզ:

21 Ե՛տ դարձրու մեզ, ո՛վ Տէր, եւ մենք կը վերադառնանք, նորոգի՛ր մեզ, Տէ՛ր, ինչպէս վաղնջական ժամանակներում:

22 Դու մերժելով մերժեցիր մեզ, քո ցասումն ու բարկութիւնն անչափ բորբոքուեց մեզ վրայ: