1

1 Այս դէպքերից յետոյ, Արտաշէսի օրօք, -

2 այս Արտաշէսը տիրում էր Հնդկաստանից մինչեւ Եթովպիա՝ հարիւր քսանեօթը գաւառի, -

3 երբ նա Սուսա քաղաքում նստեց գահին,

4 իր թագաւորութեան երրորդ տարում խնջոյքի հրաւիրեց իր սիրելիներին ու մեծամեծներին, նաեւ այլ ազգերի՝ պարսիկների ու

5 Նա հարիւր ութսուն օր նրանց ցոյց տուեց իր թագաւորութեան հարստութիւնը՝ իր ուրախութեան ու վայելչութեան փառքը։

6 Երբ խնջոյքի օրերն աւարտուեցին, յաջորդ անգամ կրկին հրաման տուեց խնջոյքի կանչելու իր ռամիկ քաղաքացիներին արքունի տան

7 Գաւիթը զարդարուած էր բեհեզներով ու կերպասներով, որոնք շարուած ու կապուած էին ծիրանի ու բեհեզի հիւսածոյ թելերով՝

8 Այնտեղ կային թագաւորի ոսկէ ու արծաթէ սափորներ եւ գաւաթներ, որոնք ունէին երեսուն հազար քանքարի գին։

9 Գինին առատ էր եւ արքայավայել։ Բայց այս խնջոյքը չեղաւ այնպէս, ինչպէս կարգն էր, որովհետեւ թագաւորը ցանկացել էր, որ իր

10 Իսկ թագաւորի կինը՝ Ասթինէն, Արտաշէս թագաւորի ապարանքում խնջոյք արեց կանանց համար։

11 Եօթներորդ օրը թագաւորը, որի սիրտը լցուած էր ուրախութեամբ, ասաց Ամանին, Բազանին, Թառային, Բուրազէին, Աթելթային,

12 որ կնոջը կանչեն արքունիք, որպէսզի թագադրի նրան եւ բոլոր իշխաններին ու ազգերին ցոյց տայ նրա գեղեցկութիւնը, որովհետեւ

13 Իսկ Ասթինէն չուզեց լսել հրամանը՝ ներքինիների հետ գալու նրա մօտ։ Թագաւորը տրտմեց, խիստ բարկացաւ

14 եւ իր սիրելիներին պատմեց Ասթինէի վարմունքը։ Թագաւորն ասաց. «Այժմ դատ ու դատաստան արէ՛ք»։

15 Եւ նրա մօտ մտան Արքինէոսը, Առնաթեւը եւ Մալիսեարը՝ պարսիկների եւ մարերի այն իշխանները, որ արքայի մերձաւորներն ու

16 սրանք յայտնեցին, թէ օրէնքով ինչ պէտք անել թագաւորի կին Ասթինէին, քանի որ չէր կատարել ներքինիների միջոցով իրեն

17 Այն ժամանակ Մուրթքէն ասաց արքային. «Տիկնանց տիկին Ասթինէն հակառակուեց ոչ թէ միայն արքային, այլեւ՝ արքայի բոլոր

18 Այսպէս անհնազանդ կը լինեն նաեւ պարսիկների ու մարերի իշխանների բոլոր կանայք.

19 երբ նրանք լսեն թագաւորի կնոջ այս արհամարհանքը, համարձակ կարող են անարգել իրենց ամուսիններին։

20 Արդ, եթէ արքան կամենայ եւ հաճելի թուայ նրան, թող այդ կինն այլեւս չմտնի արքայի մօտ, եւ թող արքան նրա տիկնութիւնը տայ

21 Եւ երբ այս օրէնքը կը հրապարակես քո թագաւորութեան մէջ, կանայք՝ աղքատներից մինչեւ մեծամեծները, մեծ յարգանքով կը

22 Այս խօսքը հաճելի թուաց արքային եւ նրա բոլոր իշխաններին, եւ թագաւորն արեց այնպէս, ինչպէս ասաց Մուրթքէն։

23 Նա հրովարտակ ուղարկեց իր ամբողջ թագաւորութեան բոլոր գաւառները, որ այդ հրամանը դրուի բոլոր կանանց վրայ։

2

1 Այս դէպքերից յետոյ թագաւորի բարկութիւնը հանդարտուեց, եւ նա Ասթինէին այլեւս չյիշեց իսկ, որովհետեւ մտքում պահում էր

2 Թագաւորի սպասաւորներն ասացին. «Թող արքայի համար փնտռեն տեսքով գեղեցիկ կոյս աղջիկներ.

3 թող արքան հրամայի իր թագաւորութեան բոլոր երկրներում նշանակել գաւառապետներ, որոնք կ՚ընտրեն կոյս աղջիկներ եւ բերել կը

4 Թող Ասթինէի փոխարէն թագաորի այն կինը, որ հաճելի կը լինի արքային»։ Արքային հաճելի թուացին այս խօսքերը, եւ նա այդպէս

5 Սուսա քաղաքում կար Բենիամինի ցեղից մի հրեայ մարդ. նրա անունն էր Մուրթքէ. սա որդին էր Յայիրի, սա՝ Սեմէի, եւ սա՝

6 Մուրթքէն գերի էր բերուել Երուսաղէմից այն գերիների հետ, որոնց գերեվարել էր Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան։

7 Նա դաստիարակել էր մի մանկան՝ իր հօրեղբայր Ամինադաբի դստերը, որի անունը Եսթեր էր։ Նրան վերցնելով իր հօրից ու մօրից՝

8 Աղջիկը տեսքով շատ գեղեցիկ էր։ Երբ թագաւորի հրամանը տարածուեց, Սուսա քաղաքում հաւաքուեցին բազմաթիւ աղջիկներ, որոնք

9 Աղջիկը նրան հաճելի թուաց եւ շնորհ գտաւ նրա առաջ։ Օգէն շտապեց նրան տալ իր բաժին օճառն ու այլ պարագաներ, նաեւ եօթը

10 Եսթերը չյայտնեց իր ազգութիւնն ու գաւառը, որովհետեւ Մուրթքէն նրան պատուիրել էր չյայտնել։

11 Մուրթքէն ամէն օր գնում էր շրջելու կանանց տան մօտ ու տեսնելու, թէ ինչ է պատահելու Եսթերին,

12 քանզի մօտեցել էր աղջկայ՝ թագաւորի մօտ մտնելու ժամանակը։ Արդէն լրանում էր տասներկու ամիսը, որովհետեւ աղջիկների

13 Եւ աղջիկը նոր միայն մտնում էր արքայի մօտ։ Ում որ ներքինին կամենում էր տալ արքայի ձեռքը, նա նրա հետ մտնում էր

14 Երեկոյեան աղջիկը մտնում էր թագաւորի մօտ, իսկ ցերեկը վերադառնում իր ընկերուհիների եւ կանանց պահապան ներքինի Օգէի

15 Երբ լրացաւ Մուրթքէի հօրեղբայր Ամինադաբի դուստր Եսթերի՝ արքայի մօտ մտնելու ժամանակը, աղջիկը զանց չարեց ոչ մի բան, որ

16 Եսթերն արքայի մօտ մտաւ տասներկուերորդ՝ Ադար ամսին, որ հայերէն Արեգ ամիսն է, նրա թագաւորութեան եօթներորդ տարում։

17 Եսթերն արքային շատ հաճելի թուաց, նա բոլոր կանանցից աւելի շնորհների արժանացաւ, եւ արքան նրա գլխին դրեց կանանց թագը։

18 Ապա թագաւորն իր բոլոր սիրելիների եւ իր զօրականների համար խնջոյք արեց եւ պատուեց Եսթերի հարսանիքը։ Նա հրամայեց

19 Իսկ Եսթերը չյայտնեց իր հայրենի գաւառն ու երկիրը, որովհետեւ Մուրթքէն այսպէս էր պատուիրել. երկնչել Աստծուց եւ կատարել

20 Այդ ժամանակ տրտմեցին արքայի երկու ներքինիները, որոնք նրա դռան պահապաններն էին, որովհետեւ նրանք Մուրթքէին նախանձում

21 Այս բանը յայտնի եղաւ Մուրթքէին. նա յայտնեց Եսթերին, իսկ Եսթերն էլ յայտնեց արքային սպանութեան այդ մտադրութիւնը։

22 Արքան կշտամբեց երկու ներքինիներին ու նրանց կախաղան հանեց։ Թագաւորը հրամայեց ճշտութեամբ արձանագրել այս դէպքերը, եւ

3

1 Սրանից յետոյ այնպէս եղաւ, որ Արտաշէս արքան փառաւորեց Համանին՝ Դաթուբէի եւ նրա ընկերների հետ միասին. նրան բարձրացրեց

2 Բոլորը, ովքեր թագաւորի տանն էին, երկրպագում էին Համանին, որովհետեւ թագաւորը հրամայել էր այդպէս անել։ Բայց Մուրթքէն

3 Թագաւորի մեծամեծները խօսեցին Մուրթքէի հետ ու ասացին. «Մուրթքէ՛, ինչո՞ւ ըստ թագաւորի հրամանի, չես երկրպագում

4 Թէեւ նրանք ամէն օր այդ մասին խօսում էին նրա հետ, բայց նա չէր լսում նրանց. նրանք Համանի առջեւ ամբաստանեցին

5 Երբ Համանն իմացաւ, որ նա չի երկրպագում իրեն, շատ զայրացաւ.

6 նա մտածեց, թէ ինչպէս կորստեան մատնի Արտաշէս արքայի թագաւորութեան տակ եղած հրեաներին։

7 Արտաշէսի թագաւորութեան տասներկուերորդ տարում խորհուրդ արեցին թուահամարի վիճակ գցելու. նա օրից օր ու ամսից ամիս

8 Նա խօսեց արքայի հետ ու ասաց. «Կայ մի ազգ, որ ցրուած է ժողովուրդների եւ քո ամբողջ թագաւորութեան մէջ։ Այդ ազգը բոլոր

9 Արդ, եթէ արքան կամենայ, նրանց կորստեան մատնելու հրաման կը տայ, իսկ ես արքունի գանձերին կ՚աւելացնեմ տասը հազար արծաթ

10 Եւ արքան հանեց իր մատանին ու այն տուեց Համանի ձեռքը, որպէսզի նա գրի ու կնքի հրաման՝ հրեաներին կոտորելու մասին։

11 Թագաւորն ասաց Համանին. «Արծաթդ պահի՛ր քեզ, իսկ այդ ազգի հետ արա՛, ինչպէս որ կամենում ես»։

12 Եւ առաջին ամսին, տասներեքերորդ օրը կանչեցին արքունի գրագիրներին, որոնք, ինչպէս նրանց հրամայել էր Համանը, Արտաշէսի

13 Սուրհանդակների միջոցով հրովարտակներն ուղարկուեցին Արտաշէսի իշխանութեան բոլոր կողմերը՝ տասներկուերորդ ամսին, որ

14 Հրովարտակի հրամանն այսպէս էր.

4

1 Երբ Մուրթքէն իմացաւ կատարուած դէպքերի մասին, պատռեց իր պատմուճանը, քուրձ հագաւ եւ իր գլխին մոխիր ցանեց ու ընթացաւ

2 Նա եկաւ մինչեւ արքունի տան դռներն ու կանգնեց. եւ որովհետեւ նա քուրձ էր հագել եւ մոխիր ցանել գլխին, արժանի չէր

3 Բոլոր գաւառներում, ուր որ կարդում էին հրովարտակը, հրեաները աղաղակ էին բարձրացնում, մեծ սուգ ու կոծ անում, քուրձ էին

4 Տիկնանց տիկնոջ ներքինիներն ու նաժիշտները մտան ու այդ մասին պատմեցին Եսթերին։ Երբ նա իմացաւ թագաւորի տուած հրամանի

5 Եսթերը կանչեց իր ներքինի Առնաթեւին, որ մշտապէս լինում էր նրա մօտ, եւ նրան ուղարկեց Մուրթքէից ճշմարտութիւնն

6 Մուրթքէն իրազեկ դարձրեց նրան կատարուած դէպքերի մասին, ինչպէս որ դրանք եղել էին, նաեւ այն մասին, որ Համանը խոստացել

7 Եւ նա Սուսա քաղաքում նրանց կոտորելու մասին կարդացուած հրովարտակի պատճէնը տուեց ներքինուն, որպէսզի ցոյց տայ Եսթերին։

8

9 Առնաթեւը Մուրթքէին պատմեց Եսթերի բոլոր խօսքերը։

10 Մուրթքէն ասաց Առնաթեւին. «Դու գնա՛ եւ ասա՛ նրան. «Եսթե՛ր, դու մտքումդ մի՛ ասա, թէ այս թագաւորութեան մէջ բոլոր

11 եթէ դու այս ժամանակ չլսես ու լռես, ապա այլ տեղից հրեաներին օգնութիւն եւ փրկութիւն կը լինի, իսկ դու եւ քո հօր տունը

12 Եւ Եսթերը ներքինուն կրկին ուղարկեց Մուրթքէի մօտ եւ ասաց.

13 «Դու գնա՛ եւ հաւաքի՛ր Սուսա քաղաքում եղած հրեաներին, ինձ համար ծո՛մ պահեցէք եւ երեք օր՝ ո՛չ ցերեկը, ո՛չ գիշերը

14 Եւ Մուրթքէն գնաց ու արեց՝ ինչպէս իրեն պատուիրել էր Եսթերը։

5

1 Եսթերն ասաց. «Իմ այս օրը նշանաւոր է. եթէ արքան կամենայ, դու եւ Համանը կը գաք իմ խնջոյքին, որ տալու եմ այսօր»։

2 Թագաւորն ասաց. «Շտապ կանչեցէ՛ք Համանին, եւ կատարենք Եսթերի ասածը»։ Նրանք երկուսով եկան Եսթերի ասած խնջոյքին։

3 Եւ մինչ նրանք գինի էին խմում, արքան ասաց Եսթերին. «Ի՞նչ ես կամենում, Եսթե՛ր տիկին, ինչ էլ խնդրես՝ կը տամ քեզ»։

4 Եսթերն ասաց. «Իմ աղաչանքն ու խնդրանքն այս է.

5 եթէ ես շնորհ գտայ արքայի առջեւ, թող գան արքան եւ Համանը խնջոյքին, որ ձեզ համար կրկին տալու եմ վաղը»։

6 Համանն արքայի մօտից ելաւ մեծ ուրախութեամբ։ Երբ Համանը թագաւորի տանը տեսաւ Մուրթքէին՝ հրեայ մարդուն, շատ բարկացաւ։

7 Ապա նա մտաւ իր տունը, կանչեց իր սիրելիներին ու իր կին Զոսարրային

8 եւ նրանց պատմեց իր մեծութեան ու փառքի մասին, որ իրեն տուել էր թագաւորը, եւ թէ ինչպէս իրեն դարձրել էր իր

9 Համանն ասաց. «Եսթեր տիկինն իր խնջոյքին արքայի հետ չկանչեց ուրիշ մէկին, բացի ինձանից. եւ վաղը կրկին հրաւիրեց ինձ։

10 Բայց ինձ համար հաճելի չէ, երբ թագաւորի տանը տեսնում եմ Մուրթքէին՝ հրեայ մարդուն»։

11 Իր կին Զոսարրան եւ իր սիրելիներն ասացին նրան. «Հրամա՛ն տուր, որ յիսուն կանգուն բարձրութեամբ մի կախաղան պատրաստեն.

6

1 Այդ գիշեր Տէր Աստուած փախցրեց արքայի քունը։ Արքան ասաց իր ատենադպրին, որ նա իր առջեւ բերի եւ կարդայ հրովարտակի

2 Սա գտաւ հրովարտակը, որ գրուած էր Մուրթքէի մասին, թէ նա ինչպէս թագաւորին յայտնել էր այն երկու ներքինիների մասին,

3 Թագաւորն ասաց. «Իսկ ի՞նչ շնորհ կամ պատիւ տուեցինք Մուրթքէին»։ Արքայի սպասաւորներն ասացին. «Երբ իմացար քո նկատմամբ

4 Արքան ասաց. «Ո՞վ է իմ գաւթում»։ Համանը եկել էր թագաւորից հրաման առնելու, որ Մուրթքէին կախի այն կախաղանից, որ

5 Արքայի սպասաւորներն ասացին. «Ահա Համանը դրսում է»։ Արքան ասաց. «Թող ներս գայ»։

6 Ապա թագաւորն ասաց Համանին. «Ի՞նչ անեմ ես այն մարդուն, որին կամենում եմ մեծարել»։ Համանը մտածեց ու իր մտքում ասաց.

7 Եւ ասաց արքային. «Այն մարդուն, որին արքան կամենում է մեծարել, թող նրա համար բերեն արքայական պատմուճանը

8 եւ այն նժոյգը, որին հեծնում է արքան, եւ թող դրանք տան արքայի սիրելիներից պատուարժան մէկին,

9 որպէսզի նա պատմուճանը հագցնի այն մարդուն, որին սիրում է արքան, եւ նրան նստեցնի արքայական նժոյգին. թող քաղաքի

10 Եւ արքան ասաց Համանին. «Լա՛ւ ասացիր. այդ կ՚անես իմ տան խնամակալի՝ հրեայ Մուրթքէի համար. թող քո ասած խօսքերից որեւէ

11 Համանն առաւ պատմուճանն ու արքայական նժոյգը, հագցրեց Մուրթքէին, նրան նստեցրեց նժոյգին եւ տարաւ քաղաքի փողոցներով. նա

12 Ապա Մուրթքէն վերադարձաւ արքունի ապարանք, իսկ Համանը գնաց իր տունը՝ գլուխը կախած եւ տրտմութեամբ լի։

13 Համանն իր կին Զոսարրային պատմեց, թէ ինչ էր պատահել իր հետ։ Նրա սիրելիներն ու կինն ասացին նրան. «Եթէ Մուրթքէն

14 Եւ մինչ նրանք դեռ խօսում էին, երկու ներքինիներն եկան Համանին կանչելու տիկնոջ ճաշին։

7

1 Թագաւորն ու Համանը եկան տիկնոջ գինարբուքին։

2 Երկրորդ օրն էլ, մինչ գինի էին ըմպում, արքան ասաց Եսթերին. «Ի՞նչ է պէտք քեզ, Եսթե՛ր տիկին, եւ ի՞նչ է քո խնդրանքը կամ

3 Եսթերը պատասխանեց ու ասաց. «Եթէ քո առջեւ շնորհ գտայ, արքա՛յ, իմ խնդրանքը մի անձ է միայն, եւ թող իմ աղաչական խօսքն

4 Արդարեւ, ես եւ իմ ժողովուրդը վաճառուեցինք կորստեան, ստրկութեան ու յափշտակութեան համար, թէ՛ մենք եւ թէ՛ մեր

5 Արքան ասաց. «Ո՞վ է եւ ո՞ւր է նա, ով համարձակուեց անել այս բաները»։

6 Եսթերն ասաց. «Այդ թշնամի մարդը Համանն է, որ չար է, նա՛ արեց»։ Համանն ահաբեկուեց եւ խիստ վախեցաւ արքայից ու

7 Թագաւորը վեր կացաւ ճաշից ու մտաւ արքունի ծաղկանոցը, իսկ Համանը ցանկանում էր հրաժեշտ տալ տիկնոջը, քանզի մեծ վախի մէջ

8 Թագաւորը վերադարձաւ ծաղկանոցից ու տեսաւ, որ Համանն ընկած էր տիկնոջ գահոյքի առջեւ եւ նրան աղաչում էր իր փրկութեան

9 Ներքինիներից մէկը՝ Բուգաթանը, ասաց արքային. «Ահա Համանն արքայի սիրելի Մուրթքէի համար նաեւ յիսուն կանգուն մի կախաղան

10 Եւ Համանին կախեցին այն կախաղանից, որ նա պատրաստել էր Մուրթքէի համար։ Ապա թագաւորը հանդարտուեց իր բարկութիւնից։

8

1 Այդ նոյն օրը թագաւորը Եսթերին նուիրեց քսու Համանի գանձը։ Թագաւորը կանչեց Մուրթքէին, քանզի Եսթերը նրան յայտնեց, որ

2 Թագաւորը վերցրեց այն մատանին, որ հանել էր Համանի մատից, եւ այն տուեց Մուրթքէին. իսկ Եսթերը Մուրթքէին նշանակեց

3 Նա շարունակեց խօսել արքայի հետ, ընկաւ նրա ոտքերի առջեւ եւ աղաչում էր, որ վերացուի այն պատուհասը, որ ծրագրել էր

4 Եւ արքան ոսկի գաւազանը մեկնեց Եսթերին։ Եսթերը վեր կացաւ, որ գնայ արքայի սենեակը։

5 Եսթերն ասաց. «Եթէ դու կամենաս, եւ եթէ ես շնորհ եմ գտել քո առաջ, թող արքան սուրհանդակներ ուղարկի եւ վերադարձնի

6 Ես ինչպէ՞ս կարող եմ տեսնել իմ ժողովրդին հասած չարիքը եւ կամ ինչպէ՞ս կարող եմ միայն ե՛ս ապրել իմ հայրենի գաւառի

7 Թագաւորն ասաց Եսթերին. «Եթէ Համանի ամբողջ գոյքն ու հարստութիւնը քեզ նուէր տուեցի եւ նրան էլ կախաղան հանեցի,

8 Արդ, դուք գրեցէ՛ք իմ խօսքով եւ իմ հրամանով, ինչպէս դուք կը ցանկանաք, եւ թող այն կնքուի իմ մատանիով, որովհետեւ ինչ

9 Արտաշէսի թագաւորութեան քսաներեքերորդ տարուայ Նիսան ամսի, որ Արեգն ամիսն է, առաջին օրը կանչեցին գրագիրներին եւ,

10 Հրովարտակները կնքուեցին թագաւորի մատանիով եւ մէկ օրում, Ադար ամսի տասներեքին, սուրհանդակների միջոցով ուղարկուեցին

11 օգնական եւ թիկունք լինելու միմեանց՝ հատուցելու համար իրենց թշնամիներին, ինչպէս որ կը կամենան։

12 Այս հրովարտակի պատճէնները թող ցոյց տրուելով կարդացուեն իմ թագաւորութեան մէջ՝ բոլորի աչքի առաջ. ովքեր պատրաստուել

13 Սուրհանդակները ելան փութով կատարելու թագաւորի կարգադրութիւնը։ Հրամանը գրուեց եւ դրուեց Սուսա քաղաքում։ Եւ այն

14 Մուրթքէն դուրս ելաւ թագաւորի մօտից։ Նա հագել էր արքայական պատմուճանը, գլխին ոսկի պսակ ունէր եւ բեհեզից ու ծիրանուց

15 Հրեաների համար մեծ լոյս ծագեց, եւ նրանք շատ ուրախացան։

16 Բոլոր քաղաքներում ու գաւառներում, ուր կարդում էին արքունի հրամանները, խնդութիւն եւ ուրախութիւն էր լինում նրանց

9

1 Տասներկուերորդ ամսին, որ Ադարն ամիսն է, նրա տասներեքերորդ օրը եկաւ հասաւ արքունիքից գրուած հրովարտակը։ Այդ նոյն օրը

2 Նրանցից ոչ մէկը ամենեւին չէր ընդդիմանում հրեաներին, քանզի վախենում էին նրանցից

3 այն պատճառով, որ նրանց նախարարների վրայ կարգուած իշխանները, կուսակալները եւ արքունի պաշտօնեաները պատւում էին

4 Արքայի հրովարտակով իր ամբողջ թագաւորութեան մէջ Մուրթքէի անունը յիշատակելու հրաման էր տրուած։

5 Սուսա քաղաքում հրեաները կոտորեցին մօտ հինգ հարիւր մարդ.

6 Փարակնին եւ Նեստէնին, Դոփոնին եւ Փազգային,

7 Փարդաթային եւ Բարէային, Սարաբաքային եւ Մարմասիսին,

8 Արուփէսնին, Արսէսնին եւ Արբութեթանին,

9 որոնք որդիներն էին հրեաների թշնամի Համանի, որը Բերգէի որդի Ամադոթի որդին էր։

10 Այն օրը նրանք ոչինչ չյափշտակեցին։ Արքային ներկայացրին Սուսա քաղաքում կոտորուածների թիւը։

11 Արքան ասաց Եսթերին. «Հրեաները Սուսա քաղաքում հինգ հարիւր մարդ են կոտորել. իսկ ի՞նչ ես կարծում, քաղաքից դուրս

12 Եսթերն ասաց արքային. «Թո՛ղ արքան հրեաներին թոյլ տայ, որ վաղն էլ այդպէս անեն, որ նրանք կախեն Համանի որդիներին»։

13 Արքան հրաման տուեց այդպէս անել. Համանի որդիների մարմինները դուրս բերել եւ քաղաքում գտնուող հրեաների մօտ կախաղան

14 Ադար ամսի տասնչորսերորդ օրը հրեաները հաւաքուեցին Սուսայում ու կոտորեցին երեք հարիւր մարդ, բայց որեւէ բան

15 Իսկ նրա թագաւորութեան այլ վայրերում մնացած հրեաները հաւաքուեցին ու օգնում էին միմեանց։ Նրանք իրենց հանգիստ ու

16 Ադար ամսի տասներեքին եւ ոչինչ չյափշտակեցին։ Նոյն ամսի տասներեքերորդ օրը նրանք հանգստացան եւ այդ օրը հռչակեցին

17 Սուսա քաղաքի հրեաները հաւաքուեցին տասնչորսերորդ օրը, բայց չհանգստացան. նրանք տասնհինգերորդ օրը հռչակեցին ցնծութեան

18 Այս պատճառով էլ ամբողջ երկրում եւ բոլոր գաւառներում հրեաներն ուրախութեան տօն են անում Ադար ամսի տասնչորսերորդ օրը,

19 Մուրթքէն այս դէպքերը գրի առաւ յիշատակարանների մատեաններում եւ ուղարկեց Արտաշէս արքայի իշխանութեան տակ գտնուող մօտիկ

20 որպէսզի այս օրերը՝ Ադար ամսի տասնչորսը եւ տասնհինգը, իբրեւ կարգ, հաստատեն ուրախութեան տօնի օրեր,

21 որովհետեւ այս երկու օրերին հրեաները հանգիստ գտան իրենց թշնամիներից։ Դա Ադար ամսին էր, երբ նրանց սուգը դարձաւ

22 ինչպէս նրանց գրել է Մուրթքէն,

23 թէ ինչպէս Ամադոթի որդի Համան Մակեդոնացին պատերազմ էր տուել իրենց դէմ, թէ ինչքան նա վիճակ էր գցել եւ օր նշանակել

24 կամ ինչպէս էր մտել արքայի մօտ եւ ուզում էր Մուրթքէին կախաղան հանել տալ, թէ ինչքան չար գործեր էր ձեռնարկել հրեաների

25 Սրա համար էլ ահա այս օրերը կոչուեցին փուրիմի օրեր, որովհետեւ, ըստ այս հրովարտակի խօսքերի, ժամանակը իրենց բարբառով

26 Հրեաները դա ընդունեցին եւ յանձն առան. նրանք սովորեցնում էին նաեւ իրենց որդիներին ու նրանց յետնորդներին,

27 որպէսզի նրանք սերնդից սերունդ չփոխեն յիշատակի այդ ամիսն ու օրերը, քաղաքներում եւ գաւառներում տօնեն պահոց այդ օրերը,

28 Ամինադաբի դուստր Եսթերը, նաեւ հրեայ Մուրթքէն գրեցին եւ հաստատեցին այս հրովարտակը, որպէսզի միշտ պահպանուի այդ տօնը։

29 Մուրթքէն ու Եսթերն առանձին-առանձին ընդունեցին այս կարգը, ուխտ արեցին եւ կատարեցին իրենց խորհուրդը։

30 Եսթերը երդումով հաստատեց այդ կարգը յաւիտենական ժամանակների համար, եւ այն գրուեց յիշատակարանների մատեանում։

10

1 Արտաշէս թագաւորը գրեց ծովի եւ ցամաքի վրայ իր ունեցած իշխանութեան,

2 իր հզօրութեան, իր քաջութեան, իր մեծութեան եւ իր թագաւորական փառքի մասին։ Ահա այդ բոլորը գրուած է պարսիկների եւ

3 Այնտեղ գրուած է նաեւ, որ Մուրթքէն Արտաշէսից իշխանութիւն էր ստացել, մեծ էր նրա թագաւորութեան մէջ, հրեաներից

4 Նա ասում էր, թէ՝

5 «Աստծուց եղաւ այս բանը»՝ յիշելով այս դէպքերի մասին իր տեսած երազը, քանի որ դրանից մի բան անգամ զանց չեղաւ։

6 Նա տեսել էր մի փոքրիկ աղբիւր, որ մեծ գետ էր դարձել, տեսել էր լոյս, արեւ եւ շատ ջուր։ Գետը Եսթերն է, որի հետ

7 Իսկ երկու վիշապները, - ասում էր, - ես եմ եւ Համանն ու այն ազգերը,

8 որ ժողովուել էին՝ կորստեան մատնելու հրեաների անունը, որ Իսրայէլ է։

9 Նրանք կանչեցին Աստծուն ու ապրեցին. Տէրը ապրեցրեց իր ժողովրդին. Տէրը մեզ փրկեց մեր բոլոր չարիքներից։ Աստուած

10 Այսպէս, Աստուած ստեղծեց երկու վիճակ՝ մէկն իր ժողովրդի, միւսը բոլոր հեթանոսների համար։

11 Այս երկու վիճակներն էլ իրենց ժամին ու ժամանակին, դատաստանի օրը եկան Աստծու առջեւ՝ բոլոր հեթանոսների մէջ։

12 Յիշեց Աստուած իր ժողովրդին եւ արդարացրեց իր ժառանգութիւնը։

13 Ադար ամսի այս օրերը՝ տասնչորսերորդ օրը եւ նոյն ամսի տասնհինգերորդ օրը թող տօն լինեն նրանց համար, թող ժողովուրդը

11

1 Պտղոմէոսի եւ Կլէոպատրայի թագաւորութեան չորրորդ տարում ղեւտացի քահանայ Դոսիթէոսը եւ նրա որդի Պտղոմէոսը տօների կարգի

2 Արտաշէս մեծ արքայի թագաւորութեան երկրորդ տարում, առաջին օրն Ադար ամսի, որ հայերէն Արեգ ամիսն է, երազ տեսաւ

3 Մուրթքէն բնակւում էր Սուսա քաղաքում, մեծ մարդ էր եւ հաւատարիմ պաշտօնեայ թագաւորի տան բոլոր գործերի վրայ։

4 Նա այն գերինից էր, որոնց Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան Երուսաղէմից գերեվարել էր Հրէաստանի արքայ Յեքոնիայի հետ

5 Այս է այն երազը, որ նա տեսաւ. երազում նա լսում էր ալեկոծութեան, որոտի եւ երկրաշարժի ձայն. երկրի վրայ մեծ

6 Եւ ահա երկու շատ մեծ վիշապներ ելնում էին իրար դէմ՝ պատրաստ կռուելու։

7 Նրանցից լսուեց մի բարձր ձայն, եւ նրանց այդ ձայնից բոլոր ազգերը պատրաստուեցին պատերազմի, որպէսզի կռուեն մի արդար

8 Դա խաւարի ու մթի օր էր, տառապանքի ու նեղութիւնների օր, իսկ երկրի վրայ մեծ խառնաշփոթութիւն էր։

9 Խռովքի մատնուեց ամբողջ արդար ազգը՝ իր վրայ հասնող չարիքների պատճառով եւ պատրաստուեց կործանման։ Նրանք կանչեցին

10 Նրանց ձայնից՝ ինչպէս փոքրիկ աղբիւրից, առաջացաւ մի մեծ ու յստակ գետ։

11 Արեգակը ծագեց, խոնարհ մարդիկ բարձրացան եւ ոչնչացրին սնափառներին։

12 Մուրթքէն զարթնեց այս երազից, մտածեց, թէ ինչ էր խորհել Աստուած անել. նա երազը պահում էր իր սրտում, եւ իր ամբողջ

12

1 Մուրթքէն մնաց ապարանքում թագաւորի երկու ներքինիների՝ թագաւորի պալատի պահապաններ Դաբիթի ու Թառայի հետ միասին։

2 Երբ Մուրթքէն իմացաւ ներքինիների միտքը եւ պարզեց նրանց սրտի ցանկութիւնը, թէ նրանք պատրաստուել են ձեռք բարձրացնել

3 Թագաւորը հարցաքննեց երկու ներքինիներին, եւ նրանք ամէն ինչ խոստովանեցին նրան։

4 Թագաւորն այս դէպքերի մասին գրեց յիշատակարաններում. Մուրթքէն եւս գրեց այս դէպքի մասին։

5 Թագաւորը Մուրթքէին հրամայեց մեծ զգուշութեամբ առաւել եւս հոգատար լինել թագաւորի տան նկատմամբ եւ նրան պարգեւներ

13

1 «Ես՝ մեծ արքայ Արտաշէսը, գրում եմ այս հրամանը ձեզ, որ Հնդկաստանից մինչեւ Եթովպիայի կողմերում էք, իշխաններիդ եւ

2 Կամենալով ո՛չ թէ իմ իշխանութեան յարուցած ահով հպարտանալ, այլ քաղցրութեամբ ու խոնարհութեամբ կառավարել, որպէսզի

3 ես հարցրի իմ խորհրդակիցներին, թէ ինչպէս կարելի է գլուխ բերել այս ամէնը։ Եւ Համանը, որի իմաստութիւնը, անփոփոխ

4 մեզ ցոյց տուեց, որ ամբողջ աշխարհի ազգերին խառնուած է մի դժնդակ, օրինազանց ժողովուրդ, որ ընդդիմանում է թագաւորներին,

5 Արդ, միայն այս ազգն է, որ իր բոլոր ցեղերով հակառակ է միւս ազգերին, բոլոր մարդկանց եւ մերժում է օտար օրէնքներն ու

6 Այժմ որոշում եւ այդ մասին ազդարարում ենք մեր այս գրով՝ հաստատուած մեր եւ մեր գործերի կառավարիչ ու թագաւորութեան

7 Թող նրանք այս տարի չարաչար մահով մէ՛կ օրում դժոխք իջնեն։ Միայն այդ ժամանակից, այդ գործերը կատարելուց յետոյ

8 Հրովարտակի պատճէնները գրուեցին եւ տարածուեցին բոլոր գաւառներում։ Երբ հրապարակուեց այս հրամանը, բոլորն սկսեցին

9 «Տէ՛ր Աստուած, Թագաւո՛ր Ամենակալ, քո հրամանին է սպասում ամէն ոք, ոչ ոք չի կարող ընդդիմանալ քեզ, եթէ դու կամենում ես

10 որովհետեւ դու, Տէ՛ր, ստեղծեցիր երկինքն ու երկիրը եւ բոլոր սքանչելիքները.

11 դու տիրում ես ամէն բանի վրայ, եւ ոչ ոք չի կարող հակառակ լինել քո տէրութեանը. դու գիտես ամէն ինչ.

12 որովհետեւ ես ո՛չ հպարտութիւնից, ո՛չ ամբարտաւանութիւնից եւ ո՛չ էլ թշնամանքից ելնելով չերկրպագեցի ամբարտաւան Համանին։

13 Մինչդեռ ես հաճոյքով կը կամենայի համբուրել նրա ոտքերի գարշապարները Իսրայէլի այս տան փրկութեան համար։

14 Բայց ես այս բանն արեցի, որպէսզի փառք չտամ մարդ արարածին, այլ միայն քեզ՝ ճշմարիտ Աստծուդ. ես չեմ երկրպագի որեւէ

15 Արդ, Աբրահամի Տէ՛ր Աստուած, դու խնայի՛ր քո ժողովրդին, քանզի մեր դէմ բարձրացել են ապականիչները, որովհետեւ ցանկանում

16 Մի՛ անտեսիր քո բաժինը, որ դու ինքդ փրկեցիր Եգիպտացիների երկրից։

17 Լսի՛ր, Տէ՛ր, իմ աղօթքի ձայնը եւ քաւի՛չ եղիր քո ժառանգութեանը, մեր սուգն ուրախութեա՛ն փոխիր, որպէսզի մենք՝

18 Եւ բոլոր իսրայէլացիները, իրենց ամբողջ զօրութեամբ, կանչեցին Տիրոջը, քանի որ մահը նրանց առջեւ էր։

14

1 Եսթեր տիկինը մեծ նեղութիւնների մէջ ապաւինել էր Տիրոջը։

2 Նա վրայից հանեց թագաւորութեան փառքի զգեստները եւ հագաւ նեղութեան ու սգի քուրձ, զանազան թանկարժէք իւղերի ու խնկերի

3 Նա բազում թախանձագին աղօթքներ մատուցելով՝ Իսրայէլի Տէր Աստծուն խնդրում էր եւ ասում. «Տէ՛ր իմ եւ Թագաւո՛ր մեր, դո՛ւ

4 Ես իմ ծննդից ի վեր լսում էի իմ հայրենի ազգից,

5 թէ դու, Տէ՛ր, բոլոր ազգերից ընտրեցիր Իսրայէլին եւ նրանց ազգատոհմից՝ մեր հայրերին, իբրեւ յաւիտենական ժառանգութիւն

6 Եւ այժմ, Տէ՛ր, մենք մեղք գործեցինք քո առջեւ, եւ դու մեզ մատնեցիր մեր թշնամիների ձեռքը

7 այն բանի փոխարէն, որ մենք փառաւորեցինք նրանց աստուածներին։ Արդար ես դու, Տէ՛ր։

8 Բայց նրանք չբաւարարուեցին նրանով, որ մենք ծառայում ենք իրենց, այլ իրենց ձեռքերը դրին իրենց կուռքերի վրայ՝

9 երդուելով վերացնել այն, ինչ սահմանել է քո բերանը, եղծանել քո ժառանգութիւնը, փակել քեզ օրհնող բերանները, մարել քո

10 բացել ազգերի բերանները՝ փառաւորելու համար իրենց աստուածներին, որ ոչնչութիւն են, փառաւորելու համար այս ժամանակի

11 Արդ, Տէ՛ր Աստուած, քո ժառանգութեան վիճակը մի՛ մատնիր նրանց ձեռքը, որ ոչինչ են, որպէսզի մեր կործանման վրայ

12 Յիշի՛ր, Տէ՛ր, եւ մի՛ անտեսիր մեզ մեր նեղութեան ժամանակ։ Դու, որ բոլոր թագաւորների Թագաւորն ես եւ տէրերի Տէրը,

13 եւ իմ բերանում դի՛ր դիւրին խօսքեր, որ շնորհ գտնեմ թագաւորի առաջ, շրջի՛ր նրա սիրտը ատելութեամբ դէպի մեր թշնամին՝

14 Իսկ մեզ փրկի՛ր քո բարձր բազկով եւ օգնի՛ր ինձ՝ միայնակիս, որը, բացի քեզնից, ուրիշ օգնական չունի, Տէ՛ր։

15 Տէ՛ր, դու բոլորի սիրտը գիտես եւ ճանաչում ես. ես ատեցի այս անօրէնների փառքը, զզուած եմ այս անթլփատների անկողնուց եւ

16 Դու գիտես, Տէ՛ր, իմ կարիքները, քանզի ինձ համար գարշելի է այս թագը, որ իմ գլխին է. սրանից գարշում եմ՝ ինչպէս կանանց

17 Քո աղախինը չկերաւ Համանի սեղանից, ես չփառաւորեցի թագաւորի գինարբուքը եւ չխմեցի կուռքերին զոհաբերուած նրանց գինուց։

18 Այն օրից, ինչ քո աղախինը մտել է թագաւորի մօտ, մինչեւ այժմ, ուրախացել է միայն քեզանով, Տէ՛ր, Տէ՛ր Աստուած Աբրահամի։

19 Աստուա՛ծ, որ հզօր ես բոլորի վրայ, լսի՛ր մեր՝ անյոյսներիս ձայնը, փրկի՛ր մեզ այն ձեռքերից, որ չարչարում են մեզ,

15

1 Մուրթքէն, պատուիրելով, ասաց նրան, որ Եսթերը մտնի արքայի մօտ, խնդրի նրանից եւ աղաչի ժողովրդի համար։

2 «Յիշի՛ր, - ասաց, - քո տառապանքի օրերը եւ թէ ինչպէս մեծացար իմ ձեռքերի մէջ, որովհետեւ Համանը՝ արքայի երկրորդը, նրա

3 Արդ, Տէր Աստծուն կ՚աղաչես պաղատանքով եւ թագաւորիդ հետ կը խօսես մեր մասին, որպէսզի մեզ փրկես այս մահուանից»։

4 Առնաթեւը մտաւ Եսթերի մօտ եւ նրան ասաց այս բոլոր բաները։

5 Եսթերն ասաց Առնաթեւին.

6 «Դու գնա՛ Մուրթքէի մօտ եւ ասա՛ նրան, թէ թագաւորութեան բոլոր ազգերը գիտեն, որ եթէ որեւէ տղամարդ կամ կին մտնի արքայի

7 Երրորդ օրը, երբ նա վերջացրեց իր աղօթքը, հանեց իր վրայից սգոյ հանդերձը, հագաւ իր ծիրանի զգեստները եւ շատ գեղեցիկ

8 Նա կանչեց իր ամենատես եւ բոլորի փրկիչ Աստծուն, իր հետ վերցրեց իր սիրելի երկու նաժիշտներին,

9 որոնցից մէկը վեր էր բռնել նրա զգեստի քղանցքը,

10 իսկ միւսի ուսով նա գցել էր իր թեւը։

11 Նա ամօթահար՝ վախենում էր իր երիտասարդական գեղեցկութեան համար։ Նրա երեսը զուարթ էր՝ սիրելու համար, բայց նրա սիրտը

12 Նա անցաւ ապարանքի բոլոր դռներով ու կանգնեց թագաւորի առջեւ։ Թագաւորը նստել էր իր արքայական աթոռին ու հագել էր իր

13 Թագաւորը վեր բարձրացրեց իր դէմքը, որ վառւում էր փառքով, եւ նայեց։ Տիկինը շփոթուեց, փոխեց իր գոյնը, թուլացաւ եւ

14 Աստուած թագաւորի հոգին շրջեց դէպի հեզութիւն. թագաւորը շտապ վեր կացաւ, մեծ երկիւղով արագ իջաւ իր աթոռից եւ տիկնոջն

15 «Քեզ ի՞նչ է եղել, Եսթե՛ր տիկին, ես քո եղբայրն եմ, համարձա՛կ եղիր, չե՛ս մեռնի.

16 քանի որ իմ եւ քո հրամանները նոյնն են. մօտեցի՛ր,

17 վերցրո՛ւ ոսկի գաւազանն ու դի՛ր քո՝ տիկնոջդ պարանոցի վրայ»։ Ապա նա համբուրեց նրան ու ասաց.

18 «Խօսի՛ր ինձ հետ»։

19 Եսթերն ասաց նրան. «Ես քեզ տեսայ, տէ՛ր, ինչպէս Աստծու հրեշտակ, եւ իմ սիրտը խռովուեց քո փառքի ահից,

20 քանզի սքանչելի ես, տէ՛ր իմ, եւ քո երեսը լի է շնորհով»։

21 Եւ մինչ նա խօսում էր նրա հետ, երկրորդ անգամ թուլացած ընկաւ թագաւորի ահից։

22 Թագաւորն ու նրա բոլոր ծառաները շատ անհանգիստ էին. թագաւորի սպասաւորներն աղաչում էին տիկնոջը։ Թագաւորն ասաց. «Ի՞նչ

16

1 Այս էր պատճէնն այն հրովարտակի, որ կնքուած էր թագաւորի մատանիով.

2 Ես՝ մեծ թագաւոր Արտաշէսը, ողջունում եմ ձեզ, որ Հնդկաստանից մինչեւ Եթովպիայի կողմերում էք, հարիւր քսանեօթը գաւառների

3 Շատերը, որ շատ անգամ իրենց բարերարների քաղցր վերաբերմունքի շնորհիւ յաճախակի պատիւների են արժանացել, չափից աւելի

4 Նրանք ոչ միայն աշխատում են մեր հպատակներին չարչարել, այլ իրենց յանդգնութեամբ չեն կարողանում հանդուրժել նաեւ մեծերին

5 Այդպիսով նրանք ոչ միայն վերացնում են մարդկանցից երախտագիտութիւն ստանալու հնարաւորութիւնը, այլեւ յղփանալով ու

6 Շատ անգամ շատերը, որ իշխանութեան են նշանակուած եւ որոնց գործ է վստահուած, իրենց համար հանգստութիւն ու մխիթարութիւն

7 Դրա համար էլ այդպիսի մէկը կրեց իր արժանի պատիժը, որը, չարակամութեամբ եւ ատելութեամբ, առանց խորհելու մեզ մօտ

8 Իսկ այժմ պէտք է առաւել զգոյշ լինել, քան նախորդ անգամ, ինչպէս սովորեցրինք ձեզ, որովհետեւ այն անգամ գրուեց միայն

9 Արդ, նայելով թագաւորութեանս, այնպէս արէք, որ այն լինի առանց խռովութեան, քանի որ մենք բոլոր մարդկանց շնորհեցինք

10 Այժմ վերադարձէ՛ք նոյն վիճակին. թող մերժուի նախորդ հրամանը. հարկաւոր է հեզութեամբ ու խաղաղութեամբ ընդառաջել

11 եւ ոչ ինչպէս Ամադոթի որդի Համան Մակեդոնացին, որը իսկապէս օտար լինելով պարսից զարմին եւ այն քաղցր վերաբերմունքին

12 ու մարդասիրութեանը, որ ունենք բոլոր ազգերի նկատմամբ, եւ որոնք խիստ ատելի, մերժելի եւ խորթ էին նրա համար այն

13 բայց նա իր ամբարտաւանութեան մէջ չհանդարտուեց, ջանաց մեքենայութիւն նիւթել՝ հեռացնելու մեզ այս իշխանութիւնից եւ

14 Մեր փրկիչ ու երախտաւոր Մուրթքէին եւ իմ թագաւորութեանը հաւասար չքնաղ ու անարատ Եսթեր տիկնանց տիկնոջը, իր ամբողջ

15 Այս եղանակով նա մտածում էր իմ պարսկական թագաւորութիւնը վերածել աւերի ու անապատի եւ այն կրկին վերադարձնել

16 Իսկ մենք տեսնում ենք, որ բազմահնար այդ սատակչի կողմից կոտորուելու մատնուած հրեաների մէջ չարութեան որեւէ գործ չկայ,

17 Սրանք որդիներն են բարձրեալ, մեծ ու կենդանի Աստծու, որ մեր եւ մեր ազգի թագաւորութիւնը վարում է իր բարութեան եւ սիրոյ

18 Արդ, լաւ կ՚անէք, որ ոչինչ չձեռնարկէք ըստ այն հրովարտակի, որ Համանի հրամանն է եւ ուղարկուած է ձեզ։

19 Նա ինքնագլուխ է արել այդ բանը, դրա համար էլ նա Սուսա քաղաքի դռների մօտ իր ամբողջ ընտանիքով հանդերձ կախաղան է

20 Այս հրովարտակի պատճէնը հանեցէ՛ք, դրէ՛ք տեսանելի տեղերում, տարածեցէ՛ք ամենայն հոգածութեամբ, որպէսզի հրեաները կատարեն

21 Արդ, թող նրանք քաջալերուեն, որովհետեւ ինչպէս նեղութեան ժամանակ նրանց չարչարում էին, թող նրանք այդպէս էլ հատուցեն

22 քանզի Ամենազօր Աստուած հէնց ինքը այդ ընտրեալ ազգի կործանման փոխարէն նրանց ուրախութիւն տուեց։

23 Եւ դուք այժմ ձեր օրէնքով՝ ձեր տարեկան տօներին եւ նշանաւոր օրերին ուրախութիւն կ՚անէք,

24 որպէսզի, ինչպէս մինչեւ հիմա, այնպէս էլ սրանից յետոյ եւս փրկութիւն լինի մեզ եւ պարսիկներիս համար վաստակածներին, իսկ

25 Բոլոր այն քաղաքներն ու գաւառները, որոնք չեն գործի ըստ մեր այս խօսքերի, սրով, հրով եւ ցասումով պիտի աւերուեն եւ