1 Արտաշէս արքայի քսաներորդ տարուայ Քասղեւ ամսին այնպէս եղաւ, որ ես Աբիրայի մայրաքաղաք Սուսայում էի։
2 Ինձ մօտ եկան իմ եղբայրներից մէկը եւ Յուդայի երկրի մի քանի մարդիկ։ Ես նրանց հարցրի Երուսաղէմի եւ կենդանի մնացածների
3 Նրանք ասացին ինձ. «Գերութիւնից փրկուածներն այնտեղ՝ իրենց աշխարհում, մեծ նեղութեան ու նախատինքների մէջ են. իսկ
4 Երբ ես լսեցի այս խօսքերը, նստեցի, լալիս էի, օրեր շարունակ սուգ արեցի ու ծոմ պահեցի, աղօթքի կանգնեցի երկնքի Տէր
5 ու ասացի. «Տէ՛ր Աստուած երկնքի եւ երկրի, որ զօրաւոր ես, մեծ եւ ահարկու, պահում ես նրանց ուխտերն ու ողորմութիւնները,
6 Թող քո ականջները լսեն, եւ քո աչքերը՝ տեսնեն։ Այժմ լսի՛ր եւ տե՛ս քո ծառայի աղօթքները, որ այսօր ես մատուցում եմ քեզ
7 որովհետեւ անիրաւօրէն յանցանք գործեցինք եւ չպահեցինք քո օրէնքները, հրամաններն ու հրահանգները, որ քո ծառայ Մովսէսի
8 Տէ՛ր, յիշի՛ր քո խօսքը, որ պատուիրեցիր քո ծառայ Մովսէսին եւ ասացիր. «Եթէ դուք չպահէք իմ օրէնքները, ես էլ ձեզ կը ցրեմ
9 իսկ եթէ դառնաք եւ պահէք իմ օրէնքներն ու կատարէք դրանք, եթէ դուք մինչեւ երկրի ծագերն էլ ցրուած լինէք, ես այնտեղի՛ց
10 Եւ արդ, սրանք քո ծառաներն ու ժողովուրդն են, որոնց փրկեցիր քո մեծ զօրութեամբ եւ բարձր բազկով.
11 բաց մի՛ թող նրանց քո ձեռքից, այլ քո ականջները թող բաց լինեն քո ծառաների աղօթքների համար եւ անսան նրանց
1 Արտաշէս արքայի քսաներորդ տարուայ Նիսան ամսին այնպէս եղաւ, որ արքան ինձնից գինի խնդրեց։ Ես գինին վերցրի եւ տուեցի
2 Երբ նա գինին խմեց, ասաց ինձ. «Ինչո՞ւ է քո դէմքը տխուր եւ տրտում. դրա պատճառը այլ բան չէ, եթէ ոչ քո սրտի
3 Ես խիստ վախեցայ ու թագաւորին ասացի. «Արքա՛յ, դու յաւիտեան ապրած կենաս, ինչո՞ւ իմ դէմքը տխուր եւ տրտում չլինի,
4 Թագաւորն ինձ ասաց. «Դրա համար ի՞նչ ես ուզում խնդրել ինձնից»։ Ես աղօթքի կանգնեցի ու միտքս ուղղելով երկնքի Տէր
5 «Թո՛ղ քո թագաւորութեան վրայ բարութիւն լինի. եթէ քո ծառան քո առջեւ շնորհ գտաւ, եւ եթէ դու կամենում ես, ուղարկի՛ր ինձ
6 Թագաւորը, որի հարճը նստած էր նրա մօտ, ասաց ինձ. «Դու ե՞րբ տեղ կը հասնես եւ կամ ե՞րբ կը վերադառնաս»։ Թագաւորը բարի
7 Ես նրանից ժամկէտ խնդրեցի եւ ասացի թագաւորին. «Եթէ քո առջեւ շնորհ գտայ, տո՛ւր ինձ գետի կողմերի իշխաններին ուղղուած
8 Մի թուղթ էլ տո՛ւր Ասափին, որ արքունի անտառի պահապանն է, որպէսզի ինձ շինափայտ տայ քաղաքի դռների, պարիսպների եւ տան
9 Ես եկայ գետի կողմերի իշխանների մօտ ու նրանց տուեցի թագաւորի թղթերը։ Թագաւորն ինձ հետ ուղարկել էր զօրաւոր
10 Երբ Սանաբալատ իշխանն ու Ամոնի ծառայ Տուբիան լսեցին այս, նրանք իրենց վատ զգացին, որ Իսրայէլի բարօրութեան եւ
11 Եկայ Երուսաղէմ ու այնտեղ մնացի երեք օր։
12 Գիշերը ես վեր կացայ, ինձ հետ նաեւ՝ սակաւաթիւ մարդիկ։ Ես մարդկանց չպատմեցի, թէ Աստուած ինչ դրեց իմ սրտում, որ անեմ
13 Ես դուրս եկայ Հեղեղատի դռնով, անցայ Թզենու հողամասի եզրով եւ գնացի մինչեւ Աղբանոցի դուռը։ Ես ճնշւում էի, որ
14 Ես անցայ Աղբիւրի դռնով՝ Թագաւորի ջրաւազանի մօտով։ Այնտեղ տեղ չկար, որ ես իմ գրաստին հեծած՝ կարողանայի անցնել։
15 Հեղեղատի մօտով, գիշերը ելայ դէպի վեր՝ պարսպի կողմը՝ ճնշուելով պարսպի ճեղքերից, հասայ Ձորի դռան մօտ, ապա վերադարձայ։
16 Պահապանները չիմացան, թէ ինչու էի գնացել կամ ինչ էի անում. ես ոչինչ չէի ասել նաեւ հրեաներին, քահանաներին, անուանի
17 Նրանց ասացի. «Տեսէ՛ք այն չարիքները, որոնց մէջ ենք այժմ, տեսէ՛ք, ինչպէ՜ս Երուսաղէմն անապատ է դարձել, եւ հրկիզուել են
18 Ես նրանց պատմեցի, որ Տիրոջ ձեռքն իմ նկատմամբ բարի էր, ասացի նաեւ թագաւորի խօսքերը, որ նա ասել էր ինձ։ Նրանց ասացի.
19 Եւ նրանց ձեռքերը զօրացան այդ բարի գործերի համար։ Լսելով այդ մասին՝ Սանաբալատը, Ամոնի ծառայ Տուբիան եւ Գեսամ
20 Ես նրանց պատասխանեցի ու ասացի. «Երկնքի եւ երկրի Աստուածը յաջողութիւն տուեց մեզ, մենք նրա սուրբ ծառաներն ենք ու
1 Ելիասիբ մեծ քահանան եւ նրա եղբայր քահանաները ելան եւ շինեցին Ջրմուղի աւազանների դուռը, մաքրեցին այն ու նորոգեցին
2 Երիքովի մարդկանց եւ Զաքուրի ու Ամարի որդիների օգնութեամբ։
3 Եքթիերան դուռը շինեցին Ասանի որդիները. նրանք յարդարելով պատրաստեցին այն իր փականքներով եւ նիգերով։ Նրանց հետ
4 սրանց կողքին՝ Մասիզեբէլի որդի Բարաքի որդի Մոսոլամը, սրա կողքին՝ Բաանի որդի Սադոկը,
5 սրա կողքին՝ Թեկումադորեմի բնակիչները, բայց սրանց անուանի մարդիկ իրենց պարանոցը նրանց ծառայութեան տակ չդրեցին։
6 Հին դուռը նորոգեցին Յուդան՝ Փասեկի որդին, եւ Մեսոլամը՝ Բասոդիայի որդին. սրանք պատրաստեցին այն ու դրեցին նրա
7 Նրանց կողքին, ըստ հերթականութեան, աշխատում էր Ռոսէկէիմի որդի Անանիան, որը երուսաղէմացիներին թողեց նորոգման
8 Նրանից յետոյ աշխատում էր Երուսաղէմի շրջանի իշխան Ռափիան,
9 նրա կողքին՝ Յերոմաքի որդի Յերադիան, իսկ իր տան կողմից, սրա կողքին՝ Սաբանէի որդի Ատտուսը։
10 Պարսպի երկրորդ հատուածի վրայ աշխատում էին Երամի որդի Ելքիասը եւ Փաադմովաբի որդի Ասուբը՝ մինչեւ Թանուրիմի աշտարակը։
11 Սրանց կողքին աշխատում էր Ալոհեմի որդի Սալումը՝ Երուսաղէմի միւս կէսի իշխանը, ինքը եւ իր դուստրերը։
12 Ձորի դռան աշխատանքը յանձն առան Անուն եւ Զանուի բնակիչները. նրանք շինեցին եւ կանգնեցրին դուռը, դրեցին դռնափակերն եւ
13 Իսկ Մոխրոցի դռան աշխատանքը յանձն առաւ Բեթքարամի շրջանի իշխան՝ Ռեքաբի որդի Մելքիան տեղացիների հետ, որոնք շինեցին,
14 Ջրաւազանի աղբիւրի պարսպի նորոգման աշխատանքը յանձն առաւ թագաւորի իշխան Ադիոնը՝ մինչեւ այնտեղ, ուր աստիճաններն իջնում
15 Նրանից յետոյ աշխատում էր Ազբուքի որդի Նէեմասը՝ Բեթսուրի կողմի իշխանը՝ մինչեւ Դաւթի գերեզմանի պարտէզը, մինչեւ
16 Նրանից յետոյ աշխատում էին ղեւտացիները՝ Բանէի որդի Ռայումը, նրանց կողքին Կէիլի կողմերի իշխան Ասաբիան.
17 սրանից յետոյ՝ նրա եղբայրները եւ Կէիլի կողմի իշխան՝ Ադադի որդի Բենային։
18 Սրանից յետոյ Մասփէի իշխան՝ Յեսուի որդի Ազուրը աշխատում էր պարսպի երկրորդ հատուածի վրայ, որ գնում եւ միանում էր
19 Նրանից յետոյ երկրորդ հատուածի անկիւնից մինչեւ Բեթելիասուբի դուռը, ուր նստում էր քահանայապետը, պարսպի նորոգման
20 Նրանից յետոյ, երկրորդ հատուածում, աշխատում էր Ակոմի որդի Ուրիայի որդին՝ Մերամոթը, Բեթելիասուբի դռնից մինչեւ պարսպի
21 Նրանից յետոյ աշխատում էին Աքերի քահանաները։ Սրանցից յետոյ, իրենց տների առջեւ, վերանորոգման աշխատանքը յանձն առան
22 եւ սրանցից յետոյ՝ Ազարիան՝ Անանիայի որդի Մասէայի որդին, իր տան մօտ։
23 Սրանից յետոյ Ենդադի որդի Բանին յանձն առաւ նորոգել պարսպի երկրորդ հատուածը՝ Բեթազարից մինչեւ անկիւնը։
24 Իսկ Ուզայի որդի Փալաքը յանձն առաւ նորոգել շրջադարձի մասը՝ անկեան դիմացը եւ աշտարակը, որ գտնւում էր թագաւորի
25 Նաթանայիմները, որ բնակւում էին Օփալում, նորոգում էին պարիսպը արեւելեան կողմի Ջրի դռան պարտէզից մինչեւ դրսի կողմի
26 Սրանցից յետոյ աշխատանքը յանձն էին առել թէկուացիները՝ մեծ աշտարակի դիմացի երկրորդ հատուածից մինչեւ Սոփէլի պարիսպը։
27 Ձիերի դռան վերեւի հատուածից սկսած աշխատում էին քահանաները՝ ամէն մարդ իր տան դիմաց։
28 Նրանից յետոյ աշխատանքը յանձն առաւ Եմերի որդի Սադոկը՝ իր տան դիմաց, նրանից յետոյ՝ Սեքենիայի որդի Սամէիան, որը
29 Նրանից յետոյ պարսպի նորոգման աշխատանքը մինչեւ Բեթանաթան յանձն առաւ Սարեփի որդի Մելքիան։ Իսկ քաղաքի միւս
30 Ջրաւազանի եւ անկիւնի դռան միջեւ ընկած հատուածի նորոգումը յանձն առան Քելկիան եւ քաղաքի մեծատունները։
1 Երբ Սանաբալաթը լսեց, թէ շինում են պարիսպը եւ կանգնեցնում նրա աշտարակները, վատ զգաց իրեն, զայրացաւ եւ սաստիկ ծաղրում
2 Նա ասում իր եղբայրների առաջ. «Ա՞յս է ձեր զօրութիւնը, ո՛վ սամարացիներ, այդ ինչպէ՞ս են հրեաները շինում ու ամրացնում
3 Նրանց տեսութեան եկած Տուբիա Ամանացին ասում էր. «Ո՛չ, չեն կարող շինել, զոհեր մատուցել կամ ուտել զոհաբերուած ընծաներն
4 Այն ժամանակ մենք ասացինք. «Լսի՛ր մեզ, Տէ՛ր Աստուած մեր, քանզի մենք արժանացանք արհամարհանքի ու թշնամանքի. նրանց
5 եւ թող չծածկուեն նրանց անօրէնութիւնները»։
6 Երբ Սանաբալաթն ու Տուբիան, արաբացիներն ու ամոնացիները լսեցին, թէ յաջողուեց Երուսաղէմի պարսպի շինարարութիւնը, եւ թէ
7 եւ բոլորը հաւաքուեցին՝ միասին գալու եւ պատերազմելու Երուսաղէմի դէմ։
8 Մենք աղօթքի կանգնեցինք մեր Տէր Աստծու առջեւ եւ, թշնամիների պատճառով, մեզ վրայ պահակներ նշանակեցինք ցերեկն ու
9 Հրէաստանի մարդիկ ասացին. «Այսպէս չենք կարողանայ պատերազմել եւ միաժամանակ կառուցել. թող ոմանք զինուած կանգնեն
10 Իսկ մեզ նեղողներն ասում էին. «Չենք թողնի, որ նրանք իմանան, ոչ էլ՝ տեսնեն, թէ ինչպէս ամէն տեղից ելնելով կը մտնենք
11 Երբ տարբեր տեղերում բնակուող հրեաներն եկան եւ մեզ ասացին, թէ ամէն տեղից յարձակուելու են մեզ վրայ,
12 ես ցածր տեղերում, պարսպի ետեւում, յարկերի ներքոյ կանգնեցրի մարդկանց՝ իրենց զէնքով, գեղարդով ու աղեղով հանդերձ։
13 Ես վեր կենալով՝ ասացի կազմ ու պատրաստ կանգնած մարդկանց, նրանց զօրապետներին եւ նրանց, որ տարբեր տեղերի պահապաններն
14 Երբ մեր թշնամիները լսեցին, թէ մենք իմացել եւ զինուել ու պատրաստուել ենք, Աստուած ցրեց նրանց մտադրութիւնը, եւ մենք
15 Եւ այդ օրից սկսած մարդկանց կէսը աշխատանք էր կատարում, իսկ միւս կէսը զինուած էր թշնամու դէմ. ամէն մարդ գեղարդը,
16 Լինում էր ժամանակ, երբ, զէնքը մի ձեռքին, օգնում էր իր եղբօրը, իսկ միւս ձեռքով եղբօրը տալիս էր խիճը կամ շաղախը։
17 Ամէն շինարար իր մէջքին ունէր սուսեր եւ իր ազդրի վրայ՝ միասայրի սուր. եւ այդպէս շինում էին Երուսաղէմի պարիսպը։
18 Ես ասացի զինուած ու պատրաստ կանգնած մարդկանց եւ նրանց իշխաններին. «Այս գործը մեծ եւ ընդարձակ է, իսկ մենք ցրուած ենք
19 հեռու ենք իրարից՝ ամէն մէկն իր եղբօրից։ Արդ, տարբեր տեղերում փողհարներ նշանակենք, եւ երբ մէկը որեւէ տեղից լսի
20 Եւ այդպէս մարդկանց կէսն աշխատում էր, իսկ միւս կէսը զէնքերը պատրաստ բռնած՝ հսկում էր առաւօտը բացուելուց մինչեւ
21 Ես ասացի ժողովրդին. «Եկէ՛ք բնակուենք այս Երուսաղէմ քաղաքի մէջ եւ գիշերը պահակներ դնենք մեր շուրջը, իսկ ցերեկը
22 Ես կանգնեցի, եւ ինձ պահպանող մարդիկ կանգնեցին իմ շուրջը։ Մեզանից որեւէ մէկը չէր հանում իր զգեստները եւ ոչ էլ ձեռքից
1 Այն ժամանակ մեծ աղաղակ սկսուեց ժողովրդի մէջ, կանանց ու տղամարդկանց միջեւ՝ ամէն մարդ իր եղբօր դէմ։
2 Նրանք ասում էին. «Մեր որդիների եւ մեր դուստրերի կերակուրը վերջացաւ, գնանք, մի բան գնենք, որ ապրենք»։
3 Իսկ ոմանք ասում էին. «Մեր դաշտերն ու մեր այգիները գրաւի դնենք, ցորեն առնենք եւ ուտենք»։
4 Կային ոմանք, որ ասում էին. «Մեր ունեցուածքը ծախեցինք, ոսկի ու արծաթ առանք եւ տուեցինք թագաւորի հարկը։
5 Հիմա մեր մարմիններն այնպիսին են, ինչպիսին մեր եղբայրների մարմիններն են, եւ մեր որդիները՝ ինչպէս նրանց որդիներն են։
6 Երբ ես լսեցի աղաղակն ու նրանց խօսքերը, խիստ նեղսրտեցի.
7 ինքս ինձ խորհեցի, նախատեցի նրանց անուանի մարդկանց ու իշխաններին եւ ասացի նրանց. «Դո՞ւք էք ձեր եղբայրներից հարկ
8 ու ասացի նրանց. «Մենք կը փրկենք մեր եղբայր հրեաներին, որոնք վաճառուեցին հեթանոսներին, բայց դա մենք չիմացանք. հիմա՞
9 «Լաւ չէ այդ գործը, որ դուք անում էք, որովհետեւ Աստծուց չէք վախենում. այդ է պատճառը, որ մենք չազատուեցինք
10 Ես ասում եմ իմ եղբայրներին ու ծանօթներին. «Թէ՛ ես եւ թէ՛ դուք փրկանքի համար կը տանք արծաթ ու բերք, որ ուզում են
11 եւ կը վերադարձնենք դրանց դաշտերը, այգիները, ձիթենիներն ու տները. թող մեր արծաթով գնեն ու դրանց համար բերեն ցորեն,
12 Եւ իշխաններն ու այլ մեծամեծներն ասացին. «Կը վերադարձնենք եւ դրանցից ոչինչ չենք պահանջի, կ՚անենք այդպէս, ինչպէս
13 ես իմ վերարկուն ուժգին թափ տուեցի ու ասացի. «Թո՛ղ Աստուած այսպէս թափ տայ ամէն մարդու, որ չի պահի այս խօսքը. թո՛ղ
14 Այն օրից սկսած, երբ ես պատուիրեցի, որ Յուդայի իշխանները չիշխեն նրանց, - դա Արտաշէս արքայի քսաներորդ տարուց մինչեւ
15 Իսկ նախկինում բռնութիւն գործադրած իշխանների հարկը ծանրացրի եւ նրանցից առայ հաց, գինի եւ այլ բաներ, ինչպէս նաեւ՝
16 Իսկ պարսպի գործը յաջող էր ընթանում, եւ ես որեւէ մէկի վրայ չբռնացայ՝ դաշտեր կամ այգիներ առնելով. բոլորն էլ անխափան
17 Հրեաներից հարիւր մարդու եւ մեր շրջակայքում գտնուող այլազգիներից նրանց համար, ովքեր մեզ մօտ էին գալիս, ես ծախսեր էի
18 Օրական մի արջառ, վեց ընտիր ոչխար ու մի ուլ. այս էր իմ մէկ օրուայ ծախսը. տասն օրը մէկ անգամ բոլորին անխնայ գինի էի
19 Թող Աստուած ինձ բարի յիշի այն ամենի համար, ինչ ես արեցի իմ ամբողջ ժողովրդին։
1 Երբ Սանաբալատն ու Տուբիան եւ արաբացիների երկիրն ու մեր թշնամիներից ուրիշ շատերը լսեցին, թէ շինեցի պարիսպը, եւ նրա
2 Սանաբալատն ու Գեսամը մարդ ուղարկեցին ինձ մօտ եւ ասացին. «Ե՛կ եւ միասին հաւաքուենք Օնոյի դաշտավայրի մի գիւղում»։
3 Նրանք ուզում էին չարիք նիւթել իմ դէմ։ Ես նրանց մօտ պատգամաւորներ ուղարկեցի ու ասացի. «Այս գործը, որ ես անում եմ,
4 Նրանք բազում անգամ մարդ ուղարկեցին ինձ մօտ, իսկ ես նրանց տուեցի նոյն պատասխանը։
5 Սանաբալատն ինձ մօտ ուղարկեց իր ծառաներից մի պատանու, որն իր ձեռքին բռնել էր մի բաց նամակ,
6 որի մէջ գրուած էր այսպէս. «Բոլոր ժողովուրդների մէջ լուր է տարածուել, որ դու եւ բոլոր հրեաները ուզում էք ապստամբել
7 այդ պատճառով դու քեզ համար մարգարէներ կարգեցիր, որովհետեւ ուզում ես Երուսաղէմում թագադրուել եւ թագաւորել Հրէաստանի
8 Ես մարդ ուղարկեցի նրա մօտ ու ասացի. «Այդ խօսքերը, որ դու ասում ես, ոչ թէ ուրիշ տեղից են, այլ՝ քեզանից, քո սրտից ես
9 Արդարեւ, բոլորը զարհուրեցնում էին մեզ ու ասում. «Նրանց ձեռքերը կը թուլանան, եւ իրենց գործը չեն կատարի։ Արդ, ես
10 Ես մտայ Մետաբելի որդի Գալայիայի որդու՝ Սեմէի տունը։ Նա փակուել էր իր տանը եւ ինձ ասաց. «Հաւաքուենք Տիրոջ Տանը,
11 Ես ասացի. «Ո՞վ է այն մարդը, որից ես փախչեմ, եւ կամ կա՞յ ինձ նման մի մարդ, որ Տիրոջ Տուն մտնի եւ կարողանայ ապրել»։
12 Ես հասկացայ, որ նա Աստծու ուղարկածը չէ, եւ մարգարէի խօսքը իմ մասին չէր։
13 Տուբիան եւ Սանաբալատը վարձկաններ ու բազում այլ մարդիկ հանեցին իմ դէմ, որպէսզի վախենամ եւ մտնեմ Տիրոջ Տուն, մեղք
14 Թող Աստուած ըստ իրենց նենգութեան յիշի Տուբիային ու Սանաբալատին, որոնք չար բան մտածեցին իմ մասին եւ ստիպում էին սուտ
15 Պարիսպն աւարտուեց Իլուլ ամսի քսանհինգին՝ յիսուներկու օրուայ ընթացքում։
16 Երբ մեր բոլոր թշնամիները եւ մեր շուրջը եղած բոլոր ժողովուրդները լսեցին այդ, զարհուրեցին, եւ նրանց վրայ ահ ու մեծ
17 Այն օրերին հրեաների կողմից մեծ պատուով նամակ է ուղարկւում Տուբիային. Տուբիան գալիս է նրանց մօտ,
18 քանզի նրանք իրար հետ ընտանեկան մեծ կապեր ունէին։ Տուբիան Երայի որդի Սեքենիայի փեսան էր, իսկ նրա որդի Յովնաթանը կին
19 Նրա խօսքերն ինձ էին բերում, իսկ իմ խօսքերը յայտնում էին նրան։ Տուբիան ինձ վախեցնելու համար բազմաթիւ նամակներ էր
1 Երբ պարսպի շինութիւնն աւարտուեց, եւ ես դրեցի նրա դռները, նշանակուեցին դռնապաններ, սաղմոսասացներ եւ ղեւտացիներ։
2 Ես պատուիրեցի իմ եղբայրներին ու Երուսաղէմի իշխան Անանիային (նա հաւատարիմ մարդ էր եւ աւելի երկիւղած Աստծուց, քան
3 եւ ասացի նրանց. «Դռները շուտ չբացէք մինչեւ արեւի ծագելը, եւ քանի դեռ բոլորն արթուն կը լինեն, թող դռները ծածկուած
4 որովհետեւ այս քաղաքը մեծ է եւ ընդարձակ, իսկ ժողովուրդը՝ քիչ, եւ բոլոր ապարանքները դեռեւս շինուած չեն»։
5 Աստուած շնորհ գցեց իմ սիրտը, ես հաւաքեցի անուանի մարդկանց, իշխաններին ու ժողովրդին, գտայ ազգահամարի գիրքն այն
6 «Սրանք են անուններն այն իսրայէլացիների, որոնք ելան գերութիւնից, որոնց պանդխտեցրել էր Բաբելոնի թագաւոր
7 Նրանք եկան Զորոբաբէլի, Յեսուի, Ազարիայի որդի Նէեմիի, Դայելմիայի, Նայեմանի, Մարտէքուի, Բելմանի, Մատատփարաթի, Եզրի,
8 Փարոսի որդիները՝ երկու հազար հարիւր եօթանասուներկու մարդ.
9 Սափատիայի որդիները՝ երեք հարիւր եօթանասուներկու.
10 Արէսի որդիները՝ վեց հարիւր յիսունվեց.
11 Փաաթմովաբի որդիները՝ Յեսուի եւ Յովաբի որդիներից՝ երկու հազար երկու հարիւր տասնութ.
12 Ելամի որդիները՝ հազար երկու հարիւր յիսունչորս.
13 Զաթուի ոդիները՝ ութ հարիւր քառասունհինգ.
14 Զաքուի որդիները՝ եօթը հարիւր վաթսուն,
15 Բանուի որդիները՝ վեց հարիւր քառասունութ.
16 Բիբէի որդիները՝ վեց հարիւր քառասունութ.
17 Ազիայի որդիները՝ երկու հազար երեք հարիւր քսաներկու.
18 Ադոնիկամի որդիները՝ վեց հարիւր յիսունեօթը.
19 Բալուէի որդիները՝ երկու հազար վաթսունեօթը.
20 Ադինի որդիները՝ վեց հարիւր յիսունչորս.
21 Ատտերեզիայի որդիները՝ իննսունութ.
22 Բէասի որդիները՝ երեք հարիւր քսանչորս.
23 Արիբի որդիները՝ հարիւր տասներկու.
24 Բեթլահէմի որդիները՝ հարիւր քսաներեք.
25 Նետոփի որդիները՝ յիսունվեց.
26 Անաթոթի որդիները՝ հարիւր քսանութ.
27 Բեթազմայի որդիները՝ քառասուներկու.
28 Կարիաթարիմ Քաբիրի եւ Բերոթի որդիները՝ ութ հարիւր քառասուներեք.
29 Արամի եւ Գաբի որդիները՝ վեց հարիւր քսանմէկ.
30 Մաքեմարի որդիները՝ հարիւր քսաներկու.
31 Բեթէլի եւ Արիի որդիները՝ հարիւր քսաներեք.
32 Նաբիի ոդիները՝ հարիւր յիսուներկու. Մակեբոսի որդիները՝ հարիւր յիսունվեց.
33 Ելամի որդիները՝ հազար յիսունչորս.
34 Երամի որդիները՝ երեք հարիւր քսան.
35 Երեքովի որդիները՝ երեք հարիւր քառասունհինգ.
36 Լոդադիդի եւ Անոնի որդիները՝ եօթը հարիւր քսաներեք.
37 Անանի որդիները՝ երեք հազար հարիւր երեսուն։
38 Յեսուի տան քահանաներից. Յովիդիայի որդիները՝ ինը հարիւր եօթանասուներեք.
39 Եմերի որդիները՝ հազար յիսուներկու.
40 Փասէուրի որդիները՝ հազար երկու հարիւր քառասունեօթը.
41 Երամի որդիները՝ հազար տասնեօթը։
42 Ղեւտացիներից. Յեսուի որդիներից՝ Կադմիէլը,
43 Ուդայիդի որդիներից՝ եօթանասունչորս։
44 Սաղմոսասաց երգիչներից. Ասափի որդիները՝ հարիւր քառասունութ։
45 Դռնապաններից. Ելումի որդիները, Ատտերի որդիները, Տեմիոնի որդիները, Ակուբի որդիները, Ատիտի որդիները, Սաբէի որդիները՝
46 Նաթանիմացիներից. Սիլի որդիները, Ասիփի որդիները, Տաբոթի որդիները,
47 Սարիասի որդիները, Սիայի որդիները, Փասոնի որդիները, Լաբանի որդիները, Ագաբի որդիները, Ակուդի որդիները, Ուտայի
48 Անանի որդիները, Գադէլի որդիները, Գայարի որդիները,
49 Ռէի որդիները, Ռասոնի որդիները, Նեկոդի որդիները.
50 Գէելամի որդիները, Օզի որդիները, Փեսէի որդիները.
51 Բեսէի որդիները, Մէինոսի որդիները, Նեփովայիսի որդիները, Բաբոկի որդիները, Աքիբի որդիները, Արուրի որդիները,
52 Բասալոթի որդիները, Մէիդի որդիները, Ադասանի որդիները.
53 Բարկուէի որդիները, Սիսարայի որդիները, Թեմայի որդիները.
54 Նեսէի որդիները, Սարիփայի որդիները։
55 Սողոմոնի ծառաների որդիներից՝
56 Սուտի որդիները, Սափարաթի որդիները, Փարեդի որդիները,
57 Յէալէի որդիները, Դորկոնի որդիները, Գադէլի որդիները.
58 Սափատիայի որդիները, Ետէմի որդիները, Փաքարաթի որդիները, Սաբայիմի որդիները, Հեմիմի որդիները։
59 Բոլոր նաթանայիմներն ու Սողոմոնի ծառաների որդիները՝ երեք հարիւր իննսուներկու մարդ։
60 Իսկ Թելան, Օրսան, Քերուբը, Երոնը, Եմերը, որոնք դուրս էին եկել Թեմելիքից, չկարողացան ցոյց տալ իրենց հայրերի տոհմը եւ
61 Դալայի որդիները, Բուայի որդիները, Տուբիայի որդիները, Նեկոդի որդիները՝ վեց հարիւր քառասուներկու մարդ։
62 Քահանաներից. Եբէրի որդիները, Ակոմի որդիները, Ելիսէի որդիները։ Նա կին էր առել Բերզելիա Գաղաադացու աղջիկներից եւ
63 Սրանք փնտռեցին իրենց ազգահամարը մատեաններում, բայց չգտնուեց, եւ հեռացուեցին քահանայութիւնից։
64 Աթարսաթան ասաց նրանց. «Թող չուտեն սրբութիւն սրբոցից, մինչեւ որ չյայտնուի մի քահանայապետ՝ պարզաբանելու այս գործը»։
65 Հաւաքուած ամբողջ ժողովրդի թիւը քառասուն երկու հազար երեք հարիւր վաթսուն մարդ էր,
66 բացի իրենց ծառաներից ու աղախիններից, որոնք եօթը հազար երեք հարիւր երեսունեօթը մարդ էին, իսկ երգիչներն ու
67 Ձիերը՝ եօթը հարիւր երեսունվեց, ջորիները՝ երկու հարիւր քառասունհինգ,
68 ուղտերը՝ չորս հարիւր երեսունհինգ, էշերը՝ վեց հազար քսանեօթը։
69 Իշխանները, ըստ իրենց նախնիների անուան, գործի համար նուէրներ տուեցին. Աթարսաթան գանձատանը տուեց յիսուն ոսկի սկաւառակ
70 Տոհմերի իշխանները գործի համար տուեցին քսան հազար ոսկի եւ տասներկու հազար երկու հարիւր մնաս արծաթ։
71 Մնացած ժողովուրդը տուեց քսան հազար դահեկան, երկու հազար մնասի արծաթէ սպասք եւ քահանայական վաթսունեօթը պատմուճան։
72 Եւ այսպէս քահանաներն ու դռնապանները, սաղմոսասաց երգիչները, ժողովուրդը, նաթանիմացիները եւ ամբողջ Իսրայէլը
1 Ամբողջ ժողովուրդը մի մարդու նման հաւաքուեց հրապարակում՝ Ջրերի դռան դիմաց։ Տիրոջ օրէնքների մեկնիչ Եզրասին ասացին, որ
2 Եզրաս քահանան օրէնքների գիրքը բերեց ժողովի առջեւ. դա եօթներորդ ամսի ամսամտի օրն էր, երբ հաւաքուել էին տղամարդիկ ու
3 Նա տղամարդկանց ու կանանց առջեւ սկսեց կարդալ օրէնքը՝ առաւօտից, երբ ծագում էր արեգակը, մինչեւ կէսօր. բոլորը հասկանում
4 Եզրաս քահանան՝ մեկիչը, կանգնած էր փայտաշէն բեմի վրայ. նրա մօտ, նրա աջ կողմից կանգնած էին Մատաթիասը, Սամէասը,
5 Երբ Եզրաս քահանան ամբողջ ժողովրդի առջեւ բացեց գիրքը (նա ամբողջ ժողովրդի վերակացուն էր), գիրքը բանալու ժամանակ
6 Եզրասն օրհնեց մեծազօր Տէր Աստծուն, իսկ ամբողջ ժողովուրդն ասաց՝ Ամէն։ Նրանք բարձրացրին իրենց ձեռքերը, իսկ երեսները
7 Յեսուսը, Բանեասն ու Սարարիասը օրէնքները բացատրում էին ժողովրդին, եւ ժողովուրդը կանգնած էր ըստ մարդկանց կարգի։
8 Նէեմին, որ նոյն Աթերսասթան է, Եզրաս քահանան՝ մեկիչը, եւ ղեւտացիները, որ բացատրում էին բազմութեանը,
9 ասացին ամբողջ ժողովրդին. «Այս օրը մեր Տէր Աստծու սուրբ օրն է, մի՛ սգացէք եւ մի՛ լացէք»։ Արդարեւ, երբ ժողովուրդը
10 Իսկ ղեւտացիները լռեցնում էին ժողովրդին ու ասում. «Լո՛ւռ եղէք եւ մի՛ տրտմէ՛ք, որովհետեւ սա սուրբ օր է»։
11 Ժողովուրդը գնաց ուտելու եւ ըմպելու, եւ մի բաժին էլ ուղարկեցին նրանց, ովքեր չունէին։ Նրանք մեծապէս ուրախ էին,
12 Երկրորդ օրը օրէնքների մեկնիչ Եզրասի մօտ հաւաքուեցին ամբողջ ժողովրդի իշխանները, տոհմապետները, քահանաներն ու
13 Եւ օրէնքների մէջ գտան, որ գրուած էր, թէ Տէր Աստուած հրամայել էր Մովսէսին, որ իսրայէլացիներին արժան է եօթներորդ ամսի
14 եւ այդ մասին փողեր փչելով ազդարարել իրենց բոլոր քաղաքներում ու Երուսաղէմում։ Այդ ժամանակ Եզրասն ասաց. «Ելէ՛ք լեռը
15 Ժողովրդի մարդիկ ելան, ճիւղեր բերին եւ իրենց համար տաղաւարներ շինեցին, մէկը՝ իր տան տանիքին, մէկը՝ իր տան բակում,
16 Գերութիւնից վերադարձած ամբողջ ժողովուրդը տաղաւարներ շինեց ու նստեց տաղաւարների մէջ, որովհետեւ Նաւէի որդի Յեսուի
17 Եւ Եզրասն օր-օրի, առաջին օրից մինչեւ եօթներորդ օրը, կարդում էր օրէնքների գիրքը։ Նրանք եօթն օր տօն կատարեցին եւ
1 Նոյն ամսի քսանչորսին իսրայէլացիները հաւաքուեցին ու սկսեցին ծոմ պահել, քուրձ հագան ու մոխիր լցրին իրենց գլուխներին։
2 Իսրայէլացիները զատուեցին բոլոր այլազգիներից ու քաւեցին իրենց եւ իրենց հայրերի մեղքերը։
3 Նրանք կանգնած էին իրենց տեղերում՝ ըստ սահմանուած կարգի։ Եզրասը կարդում էր Տէր Աստծու Օրէնքի գիրքը, եւ ամբողջ
4 Նրանք կանգնած էին բարձրադիր մի տեղում։ Եզրասը, ղեւտացիները,Յոսեդեկի որդի Յեսուն, Կադմիէլի որդիները, Սարեբիայի որդի
5 Ղեւտացի Յեսուն եւ Կադմիէլն ասացին. «Եղբայրնե՛ր, օրհնեցէ՛ք մեր Տէր Աստծուն յաւիտեանս յաւիտենից. թո՛ղ օրհնեալ լինի
6 «Դու ես միակ նոյն Տէր Աստուածը, դու ես, որ ստեղծեցիր երկինքը, երկինքների երկինքները եւ նրա բոլոր զօրութիւնները,
7 որովհետեւ դու ես մեր միակ Տէր Աստուածը։ Դու ընտրեցիր Աբրամին, նրան հանեցիր քաղդէացիների երկրից ու նրա անունը դրիր
8 նրա սիրտը գտար հաւատարիմ քո առջեւ եւ նրա հետ ուխտ դրեցիր՝ յաւիտենապէս տալու նրան եւ նրա զաւակին քանանացիների,
9 Դու տեսար մեր հայրերի նեղութիւնները Եգիպտոսում, լսեցիր նրանց աղաղակը Կարմիր ծովի վրայ,
10 նրանց համար հրաշքներ գործեցիր Եգիպտոսում՝ Փարաւոնի, նրա բոլոր ծառաների ու նրա երկրի ամբողջ ժողովրդի վրայ, քանզի
11 Դու Կարմիր ծովը ճեղքեցիր նրանց առջեւ, եւ նրանք անցան ծովի միջով, ինչպէս ցամաքով. նրանց հալածիչներին քարերի նման
12 ցերեկը նրանց առաջնորդեցիր ամպի սիւնով, իսկ գիշերը՝ կրակի սիւնով, որպէսզի լուսաւորես նրանց ճանապարհը, որով գնում
13 Դու իջար Սինայի լերան վրայ ու երկնքից խօսեցիր նրանց հետ, նրանց տուեցիր արդար դատաստաններ ու ճշմարիտ օրէնքներ,
14 քո սուրբ շաբաթները ծանուցեցիր նրանց եւ քո ծառայ Մովսէսի միջոցով նրանց տուեցիր պատուիրաններ, հրամաններ եւ օրէնքներ։
15 Դու երկնքի հացը տուեցիր նրանց՝ կերակրուելու համար, ժայռից ջուր բխեցրիր ու խմեցրիր նրանց, ճանապարհ բացեցիր նրանց
16 Բայց իրենք իսկ՝ մեր հայրերը, գոռոզացան ու անօրինացան, խստացրին իրենց պարանոցները, չլսեցին քո պատուիրանները,
17 իրենց աչքերը շեղեցին քո օրէնքներից, չյիշեցին քո հրաշքները, որ դու արեցիր նրանց համար, այլ խստացրին իրենց
18 Նրանք դարձեալ իրենց համար ձուլածոյ հորթ պատրաստեցին ու ասացին. «Սրա՛նք են այն աստուածները, որ մեզ հանեցին
19 բայց դու, ըստ քո բազում գթութեան ու ողորմութեան, նրանց չթողեցիր անապատում ու չցրեցիր, նրանցից չհեռացրիր ամպի սիւնը,
20 Դու քո բարերար Սուրբ Հոգին տուեցիր նրանց՝ իմանալու օրէնքները, մանանան չհեռացրիր նրանց բերանից, ժայռից ջուր տուեցիր
21 քառասուն տարի նրանց թափառել տուեցիր անապատում, նրանց հագուստները չմաշուեցին, նրանց կօշիկները չհնացան։
22 Դու նրանց առջեւ հարուածեցիր թագաւորներ ու ժողովուրդներ, եւ նրանք բաժանեցին ու ժառանգութիւն առան նրանց երկիրը՝
23 Դու նրանց որդիներին բազմացրիր ինչպէս երկնքի աստղերը եւ բերեցիր նրանց այն երկիրը, որ խոստացել էիր նրանց հայրերին.
24 դու նրանց առջեւ կոտորեցիր քանանացիների երկրի բնակիչներին ու նրանց երկիրը տուեցիր սրանց ձեռքը, կոտորեցիր նրանց
25 Նրանք առան բարձրաբերձ քաղաքներ ու պարիսպներ, ժառանգեցին ամէն տեսակ բարիքներով լի տներ, փորուած եւ պատրաստուած
26 Նրանք հեռացան ու հրաժարուեցին քեզանից, ետ դարձան քո օրէնքներից ու կոտորեցին քո մարգարէներին, որոնք քարոզում էին
27 Դրա համար էլ դու նրանց մատնեցիր իրենց թշնամիների ձեռքը, որոնք նեղեցին նրանց. նրանք իրենց նեղութեան ժամանակ
28 Բայց երբ նրանք հանգստացան, նորից սկսեցին քո առջեւ չարիքներ գործել։ Դու նրանց թողեցիր իրենց թշնամիների ձեռքը, որոնք
29 եւ դարձեալ նրանց պատուիրեցիր դառնալ քո օրէնքներին։ Իսկ նրանք, յիմարացած, անմտութեամբ չհնազանդուեցին քո օրէնքներին
30 Դու նորից համբերատար եղար նրանց նկատմամբ, եւ քո Սուրբ Հոգով ուղարկեցիր մարգարէներին՝ վկայութեան, սակայն նրանք
31 Դու, ըստ քո բազում գթութեան ու ողորմութեան, նրանց իսպառ չթողեցիր եւ մերժելով չհեռացրիր քեզանից, քանզի դու հզօր ես,
32 Այժմ, Տէ՛ր Աստուած մեր, դու, որ զօրաւոր ես ու մեծ, ամենակալ եւ ահարկու, արդար եւ ճշմարիտ, պահի՛ր քո ուխտն ու
33 Դու արդար ես ամէն ինչում, որ մեզ վրայ բերեցիր մեր մեղքերի պատճառով, որովհետեւ ճշմարտութեամբ արեցիր այդ բոլորը,
34 քանի որ մեղանչեցինք թէ՛ մենք, թէ՛ մեր իշխանները, թէ՛ մեր քահանաներն ու մեր հայրերը, եւ քո պատուիրանները
35 Դու մեզ տուեցիր քո գթութիւնները եւ բազում բարութիւնները, տուեցիր մեզ այս լայն, ընդարձակ ու պարարտ երկիրը, բայց մենք
36 Եւ ահա այսօր ստրկութեան մէջ ենք, մենք եւ այս երկիրը, որ տուեցիր մեր հայրերին՝ ազատօրէն ուտելու նրա բերքն ու
37 Արդ, այսօր օտար թագաւորներ են տիրում մեզ վրայ եւ ուտում են այս երկրի բարիքները մեր մեղքերի պատճառով, իսկ մենք,
38 Արդ, այս ամենի համար մենք ուխտ ենք դնում եւ հաւատարիմ կը մնանք մեր ուխտին. հաւատում ենք քո օրէնքներին ու կատարում
1 Ահա սրանք են, որ կնքում են քեզ ուղղուած այս հաւատարմութեան գիրը. Աքալիայի որդի Նէեմիան եւ Սեդեկիայի որդի Սարերան.
2 Ազարիան, Երեմիան,
3 Փասուրը, Ամարիան, Միքիան,
4 Ատտուսը, Ասաբանիան, Մալուքը,
5 Եմաթը, Մերամոթը, Աբդիան,
6 Դանիէլը, Կանաթոնը, Բարուքը.
7 Մեսուլամը, Աբիան, Միամինը,
8 Մադիան, Բելգեէն, Սեմէին։ Սրանք բոլորը քահանաներ են։
9 Ղեւտացիները. Ազանիայի որդի Յեսուսը, Ենադադի որդիներից Բանիան, Գալմիէլը
10 եւ նրա եղբայրներ Սեբանիան, Օգուիան, Կալիտանը, Փելիմանը,
11 Միքան, Ռոբան, Սեբին,
12 Զաքուրը, Սարաբիան, Սատանիան, Սեբանիան,
13 Օդուիան, Բանուէի որդիները։
14 Ժողովրդի իշխանները. Փորխը, Փարադմովաբը, Ելամը եւ Զատթուրան։
15 Բանիայի որդիները.
16 Ազուրաթը, Բերային, Ադոնիան,
17 Բագուն, Եդինատերը,
18 Եզեկիան, Ազուրայիդան,
19 Ասամը, Բեսէին,
20 Արիփը, Անաթոթը, Նորան,
21 Մադափէսը, Մեսուղամը, Եզրը,
22 Մենոզաբէէլը, Զադուկը, Եդոքը,
23 Փալիտան, Անանը, Անիան,
24 Ասէէն, Անանիասը,
25 Ռայումը, Էսաբանանը, Մայալուան,
26 Այիան, Էնանը, Աւնանը.
27 Մալուսը եւ Ռէումը։
28 Նաեւ մնացեալ ժողովուրդը, քահանաներն ու ղեւտացիները, դռնապանները, երգիչները, նաթանացիները եւ մենք բոլորս, որ լսում
29 Եւ նա, ով երբեւէ զանց կ՚առնի քո օրէնքները, այսօր քո առջեւ երդմամբ հաստատում ենք, որ նա նզովքների եւ անէծքների
30 Մեր դուստրերին կնութեան չենք տայ օտար ժողովուրդների տղաներին, եւ հեթանոսների դուստրերին էլ չենք բերի մեր որդիների
31 Այս երկրի ժողովուրդները շաբաթ օրը մեզ մօտ վաճառելու ապրանք չեն բերի. շաբաթ օրը բան չենք գնի նրանցից, որովհետեւ դա
32 Տարէցտարի ողորմութիւն կը տանք երկդրամեանի երրորդ մասը, որպէս Աստծու Տան հարկ.
33 նաեւ՝ սուրբ սեղանի առաջաւորաց հացը, ժամանակ առ ժամանակ տրուող զոհերն ու ողջակէզները, տարեկան տօներին, շաբաթ օրերին,
34 Վիճակ կը գցենք նաեւ փայտ ընծայելու համար, որ տրւում է քահանաներին ու ղեւտացիներին։ Ժամանակ առ ժամանակ, ամէն տարի
35 Ամէն տարի մեր Տէր Աստծու Տան համար կը տանք մեր երկրի առաջին բերքն ու մեր ծառերի պտուղները,
36 մեր անդրանիկ որդիների երկդրամեաններն ու մեր անասունների առաջնածինները, ինչպէս որ գրուած է Մովսէսի օրէնքների մէջ.
37 Կը բերենք նաեւ ցորենի առաջին բերքը եւ ծառերի առաջին պտուղները, գինին ու ձէթը Աստծու Տան գանձատուն, քահանաների մօտ,
38 Ահարոնի որդիներից մի քահանայ կը լինի, որը կը վերցնի տասանորդը ղեւտացիներից, իսկ ղեւտացիներն էլ կը վերցնեն այդ
39 որովհետեւ ղեւտացիների որդիներն ու սպասաւորները դրանք պէտք է մուծեն ամբարների մէջ, այն տեղերում, ուր գտնւում է
1 Ժողովրդի իշխանները նստեցին Երուսաղէմում ու վիճակ գցեցին, որ տասից մէկը, ում էլ ընկնի վիճակը, մնայ սուրբ քաղաք
2 Ժողովուրդն օրհնեց այն մարդկանց, ում վիճակուեց մնալ Երուսաղէմում։
3 Սրանք են երկրի իշխանները, քահանաները, ղեւտացիները, նաթանացիները եւ Սողոմոնի ծառաների որդիները, որոնք բնակուեցին
4 Ովքեր մնացին Երուսաղէմում, Յուդայի ազգից եւ Բենիամինի ազգից էին։ Յուդայի որդիներից սրանք են. Օզիայի որդի Աթեէն,
5 Փարէսի ու Մալասիայի որդիներից՝ Բարուքի որդին, Ալազի որդին, Օզիայի որդին, Ադիայի որդին, Յովարիբի որդին, Զաքարիայի
6 Փարէսի բոլոր որդիները, որոնք մնացին Երուսաղէմում, չորս հարիւր վաթսունութ զօրաւոր այրեր էին։
7 Սրանք են Բենիամինի որդիները. Մեսելոմի որդի Սելոնը, Յովադի որդին, Փադայի որդին, Կոլիի որդին, Մաասայի որդին, Աթիէլի
8 Ապա՝ Դեբէին, Սելէին. բոլորը՝ ինը հարիւր քառասունութ մարդ։
9 Զեքրիի որդի Յովէսը առաջնորդ եւ վերակացու էր նրանց վրայ, իսկ Ասանի որդի Յուդան քաղաքի երկրորդն էր։
10 Քահանաներից սրանք են. Յովարիբի որդի Ագդիդը, Իաքինը,
11 Սարիան, Ելքիայի որդին, Մեսուլամի որդին, Սադոկի որդին, Մարաւոթի որդին եւ Ետոբի որդին։ Սրանց տները Տիրոջ տաճարի մօտ
12 Սրանց եղբայրներն էին, որ անում էին Տիրոջ Տան սպասաւորութեան գործը. բոլորը՝ ութ հարիւր քսաներկու մարդ։ Նաեւ՝
13 եւ նրանց եղբայրները՝ տոհմերի իշխանները, բոլորը՝ երկու հարիւր քառասուներկու մարդ։ Նաեւ՝ Եզրիէլի որդի Ամասիան
14 եւ ամէն ինչով զօրաւոր նրա եղբայրները քսանութ հոգի էին։ Նրանց առաջնորդն ու վերակացուն էր Զեքրիէլը, որ մեծ իշխաններից
15 Ղեւտացիներից՝ Ասուբի որդի Սամէիան եւ Եզրոմի որդին։
16 Մաթանացիներից՝ Միքայի որդին, Յորէբի որդին եւ Սամուի որդիները՝ երկու հարիւր եօթանասունչորս մարդ։
17 Դռնապաններից՝ Ակուբը, Տելամին եւ նրա եղբայրները՝ հարիւր եօթանասուներկու մարդ։
18 Ղեւտացիների առաջնորդներն ու վերակացուները, որոնք մնացին Երուսաղէմում, սրանք են. Բանիի որդի Ազան, Ասաբիայի որդին,
19 որովհետեւ թագաւորը հրաման էր տուել նրանց այնտեղ լինել եւ անխափան սպասաւորել։
20 Իսկ Մեսիզաբիւլի որդի Փաթաւան, որը Յուդայի որդի Զարեհի որդիներից էր եւ թագաւորի մօտ ամէն ինչում վստահուած պաշտօնեայ,
21 բնակւում էր իր ագարակում։ Յուդայի որդիներից, որոնք հաստատուեցին Կարիաթարբայում, Յեսուն եւ Բերսաբէէն էին։ Իսկ
22 եւ իրենց ագարակներն ունէին Բերսաբէէի շրջակայքում։
23 Բենիամինի որդիները հաստատուեցին Գաբայից մինչեւ Մաքմաս։
24 Ղեւտացիների բաժինը Յուդայի եւ Բենիամինի գաւառներում էր։
1 Սրանք են այն քահանաներն ու ղեւտացիները, որոնք եկան Սաղաթիէլի որդի Զորոբաբէլի եւ Յովսեդեկի որդի Յեսուի հետ.
2 Ամարիան, Մալուքը, Ատտուսը եւ Սեքենիան։
3 Սրանք էին քահանաների եւ նրանց եղբայրների առաջնորդները Յեսուի օրերին։
4 Իսկ Յեսուի օրերի ղեւտացիները սրանք էին. Յեսուն, Բանուին, Կադմիէլը, Սարաբիան, Յուդան, Մաթանիան եւ նրանց եղբայրները,
5 Ելիասիբի որդին՝ Յովադէն, Յովադէի որդին՝ Յովնաթանը, եւ Յովնաթանի որդին՝ Յատդուսը։ Յովակիմի օրերին իր եղբայրները
6 Ելիասիբի օրերի ղեւտացիներն էին՝ Յոդան, Յովան, Յովնանը եւ Իդուան, որոնք գրուած էին որպէս տոհմերի իշխաններ։ Այս
7 Ղեւիի որդիները տոհմերի իշխաններ էին՝ գրուած ազգահամարի մատեանում մինչեւ Ելիասիբի որդի Յովնանը։
8 Ղեւտացիների իշխաններն էին՝ Ասաբիան, Արաբիան եւ Յեսուն։ Կադմիէլի որդիները եւ նրա եղբայրները նշանակուած էին նրա մօտ,
9 ըստ հերթական օրերի, ամբողջ օրը, իրենց ժողովների ժամանակ՝ դռնապանների հետ միասին, ինչպէս հրամայել էր Աստծու մարդ
10 Սրանք սպասաւորում էին Յոսեդեկի որդի Յեսուի որդի Յովակիմի օրերին եւ Նէեմիի ու Եզրաս քահանայի՝ Տիրոջ օրէնքների
11 Երուսաղէմի պարսպի նաւակատիքի ժամանակ ղեւտացիներին փնտռեցին իրենց բնակութեան տեղերում, որպէսզի նրանց բերեն Երուսաղէմ
12 Բոլոր նրանք, ովքեր պիտի երգէին եւ սաղմոս ասէին, Երուսաղէմի շրջակայ բոլոր կողմերից՝
13 քաղաքներից, գիւղերից եւ իրենց բնակութեան վայրերից հաւաքուեցին՝ Երուսաղէմ գալու եւ պաշտամունքին սպասաւորելու համար։
14 Բոլոր քահանաներն ու ղեւտացիները մաքրուեցին եւ մաքրեցին ժողովրդին ու մեծ պարսպի դռների դռնապաններին։
15 Պարսպի վրայ բարձրացրին Յուդայի երկրի իշխաններին։ Նրանց յետեւից երգերով ու նուագարաններով երկշարք գնում էին
16 Յոսիան եւ Օզիան, Յուդայի երկրի իշխանների կէսը,
17 Ազարիասը, Եզրան, Մոսոլամը, Յուդան, Բենիամինը, Սամէասը եւ Երեմիասը։
18 Քահանաների որդիներից փող էին փչում Յովնանի որդի Զաքարիասը,
19 Սամայի որդին, Մաթանիայի որդին, Միքայի որդին, Զաքուրի որդին եւ Ասափի որդին։
20 Իսկ նրանց եղբայրներ Սամէիան եւ Եզրիէլը երգում էին Աստծու մարդ Դաւթի նուագած երգերն ու սաղմոսները։ Եզրասը՝ մեկնիչը,
21 Ովքեր երգում էին՝ գնում էին նրա դիմացից։ Նրանք բարձրացան Դաւթի քաղաքի աստիճաններով, այն սանդուղքով, որը տանում էր
22 Նրանք գնում էին դէպի Եքթիերան դուռը, դէպի Անամայէլի աշտարակը, մինչեւ Ջրաւազանի դուռը։ Երգերի ձայնը լսւում էր
23 Այն օրը մեծամեծ զոհեր մատուցեցին եւ շատ ուրախ եղան, որովհետեւ Աստուած նրանց մեծ ուրախաութիւն էր տուել։ Ուրախ էին
24 Այդ օրը գանձատան վրայ մարդիկ նշանակուեցին, որպէսզի վերցնեն առաջին բերքի բաժինն ու տասանորդները եւ այն ընծաները, որ
25 որովհետեւ այս մարդիկ էին սաղմոսներ երգում, նուագում եւ Աստծուն փառաբանում Դաւթի օրերից, երբ երգիչների իշխանն ու
26 Զորոբաբէլի ու Նէեմիի օրերին ամբողջ Իսրայէլը, ըստ սահմանուած կարգի, մաս եւ բաժին էր տալիս երգիչներին եւ
1 Այն օրերին Մովսէսի գիրքը կարդացին ի լուր ժողովրդի։ Նրա մէջ այսպէս էր գրուած. «Թող ամոնացին եւ մովաբացին յաւիտեան
2 որովհետեւ նրանք հացով եւ ջրով ընդառաջ չելան իսրայէացիներին, այլ վարձեցին Բաղաամ գուշակին՝ նրանց անիծելու համար, իսկ
3 Երբ լսեցին այս օրէնքը, հեռացրին իսրայէլացիներին խառնուած բոլոր այլազգիներին։
4 Սրանից առաջ Ելիասիբ քահանան էր նշանակուած մեր Աստծու Տան գանձատան վրայ։ Նա Տուբիային տեղ տուեց
5 եւ այնտեղ նրա համար մեծ գանձատուն շինեց։ Դա նախկինում այն տունն էր, ուր դնում էին ընծաները, կնդրուկն ու սրբարանի
6 Երբ այս ամէնն արուել էր, ես Երուսաղէմում չէի, քանի որ Բաբելոնի Արտաշէս թագաւորի երեսուներկուերորդ տարում գնացել էի
7 ու վերադարձայ Երուսաղէմ։ Ես իմացայ այն բոլոր չարութիւնները, որ Ելիասիբն արել էր Տուբիայի պատճառով, որովհետեւ նրան
8 Այդ բանն ինձ խիստ վրդովեց։ Ես Տուբիայի ամբողջ գոյքը դուրս նետեցի գանձատնից
9 եւ հրամայեցի մաքրել Տիրոջ գանձատունը, այնտեղ վերադարձրի Տիրոջ Տան կայքն ու սպասքը, ընծաներն ու կնդրուկը։
10 Իմացայ նաեւ ու վերահասու եղայ, որ ղեւտացիների բաժինն իրենց չէր տրուել, եւ նրանք գնացել էին իրենց ագարակները։
11 Ես կռուեցի իշխանաւորների հետ ու ասացի. «Ինչո՞ւ Տիրոջ Տնից պակասեցին ուտելիքները»։ Ես հաւաքեցի տաճարի բոլոր
12 Դրանից յետոյ բոլոր հրեաները Տիրոջ տաճարի գանձատուն էին բերում ցորենի, գինու եւ ձէթի տասանորդները։
13 Ես հրամայեցի դրանք տալ Ելիմ քահանային, Սադոկ գրագրին եւ ղեւտացիներից մէկին՝ Փադայիային, եւ նրանց հետ՝ Զաքուրի որդի
14 Թող Աստուած ինձ յիշի այս ամենի համար եւ ինձնից չհեռացնի իր ողորմութիւնը, որովհետեւ ես այս բոլորն արեցի Իսրայէլի Տէր
15 Այն օրերին տեսայ, որ Հրէաստանում շաբաթ օրով հնձաններ էին տրորում, հնձած խրձեր էին բերում Երուսաղէմի դռներով.
16 Ովքեր ձուկ եւ ամէն տեսակ ապրանք էին բերում, նստում էին վաճառքի տեղերում, եւ հրեաները շաբաթ օրը Երուսաղէմի մէջ
17 Ես նախատեցի Երուսաղէմում եղած հրեաներին ու Յուդայի երկրի իշխանաւորներին եւ ասացի նրանց. «Այս ի՞նչ անօրէնութիւն էք
18 Մի՞թէ այսպէս չարեցին ձեր հայրերը, եւ Աստուած նրանց եւ այս քաղաքի վրայ բերեց այս բոլոր չարիքները։ Արդ, դուք ինչո՞ւ
19 Երբ ես կանգնեցրի Երուսաղէմի դռները, շաբաթ օրից առաջ հրամայում էի փակել դռները եւ թոյլ չէի տալիս բացել, մինչեւ որ
20 Մէկ-երկու անգամ բոլոր վաճառողները գիշերեցին Երուսաղէմից դուրս։
21 Ես ասացի նրանց. «Ինչո՞ւ էք դուք քնում պարսպից դուրս. եթէ էլի տեսնեմ այդ անօրէնութիւնը, հրաման կը տամ, որ դուք չգաք
22 Ղեւտացիներին, որոնք մաքրուած էին, ասացի, որ գան ու պահպանեն դռները եւ սրբագործեն շաբաթ օրը։ Դրանից յետոյ շաբաթ
23 Այդ օրերին էր դարձեալ, որ ես տեսայ հրեաների, որոնք ազոտացի, ամոնացի եւ մովաբացի կանայք էին առել։
24 Նրանց որդիներն ու կանանցից ոմանք խօսում էին ազոտերէն, իսկ հրէերէն խօսել չգիտէին։
25 Ես նրանց նախատեցի, նզովեցի ու նրանցից շատերին ծեծեցի։ Աստծու անունով նրանց երդուեցրի, որ իրենց դուստրերին կնութեան
26 «Միթէ այդ պատճառով չէ՞ր, որ մեղանչեց Սողոմոն թագաւորը։ Մեր բոլոր թագաւորներից ո՞վ էր նրա նման իմաստուն. նա սիրելի
27 Արդ, չլսե՛մ, թէ ձեզանից մէկն այսպիսի մեծ չարիք գործի՝ Աստծու առջեւ մեղանչի եւ այլազգի կին առնի»։
28 Յովիդիայի եւ Ելիասիբ մեծ քահանայի որդիների մասին լսեցի, թէ նրանցից մէկի կինը Սանաբալատի դուստրն է, եւ նրան
29 Թող Աստուած նրանց յիշի իրենց ժառանգութեան եւ քահանայական ուխտի մէջ։
30 Ես ղեւտացիներին մաքրեցի բոլոր այլազգիներից եւ, ըստ ծառայութեան օրերի ու կարգի, նշանակեցի նրանց՝ քահանաներին եւ
31 Նաեւ կարգադրեցի, որ իր ժամանակին բերեն ողջակէզների համար պատրաստի ամբողջ փայտը եւ առաջին բերքի իրենց բաժինը։ Թող