1

1 Յոսիա թագաւորը Տիրոջ զատիկը կատարեց Երուսաղէմում. Տիրոջ զատկի գառը մորթեցին առաջին ամսի տասնչորսին։

2 Ըստ իրենց ծառայութեան օրերի՝ նա Տիրոջ տաճարում քահանաներ կանգնեցրեց, որոնք քահանայական պատմուճաններ էին հագած,

3 եւ ասաց ղեւտացի սպասաւորներին. «Մաքրեցէ՛ք ձեր անձերը եւ պատրաստեցէ՛ք ձեզ ըստ Տիրոջ ուխտի տապանակի սրբութեան, թող

4 Արդ, պաշտամո՛ւնք մատուցեցէք ձեր Տէր Աստծուն, հաւաքեցէ՛ք ու պատրաստեցէ՛ք Իսրայէլի բոլոր ազգերին եւ կանգնեցրէ՛ք նրանց

5 ինչպէս սահմանել եւ գրել է Իսրայէլի Դաւիթ թագաւորը եւ հրահանգել նրա որդի մեծն Սողոմոնը. թող ղեւտացիները ըստ իրենց

6 Ըստ առաջին կարգերի հերթականութեան՝ մորթեցէ՛ք զատկի գառը, պատրաստեցէ՛ք զոհերն ու զատիկը կատարեցէ՛ք ըստ Տիրոջ այն

7 Եւ իբրեւ պարգեւ Յոսիան ժողովրդին տուեց երեսուն հազար գառներ եւ ուլեր, երեք հազար հորթեր։

8 Այս բոլորը, թագաւորի հրամանի համաձայն, տրուեց ժողովրդին, քահանաներին եւ ղեւտացիներին։ Բացի դրանից, նա Քեղկիա եւ

9 Յեքոնիասը, Սամէասն ու նրա եղբայր Նաթանայէլը, Ռաբիասը, Օզիէլը եւ Յորամը, որոնք հազարապետներ էին, զատկի համար

10 Վերցնելով այս բոլորը՝ քահանաները մեծ շուքով, ամենայն վայելչութեամբ եւ բազմազան ձեւերով պատրաստեցին Բաղարջակերաց

11 եւ, ըստ իրենց տոհմերի եւ հայրերի կարգի, կանգնեցին ժողովրդի առաջ, ինչպէս գրուած է Մովսէսի գրքում, մատուցելու համար

12 Ահա այսպէս նրանք առաւօտեան կրակի վրայ խորովեցին ու պատրաստեցին Տիրոջ զատիկը. մնացած հում միսը անուշահոտ

13 Սրանից յետոյ քահանայապետները զատիկը պատրաստեցին իրենց եւ իրենց եղբայրների՝ Ահարոնի որդիների համար,

14 որովհետեւ քահանաները ճարպ էին մատուցում կրակը բորբոքելու համար, ղեւտացիներն իրենք էլ զատիկը պատրաստեցին թէ՛ իրենց

15 Ասափի որդիները՝ սաղմոսների երգիչները, նոյնպէս զատիկը պատրաստեցին իրենց համար, ինչպէս սահմանել էր Դաւիթ թագաւորը

16 Դռնապանները, որոնցից իւրաքանչիւրը հսկում էր իր դռան վրայ՝ ըստ ամէն օրուայ կարգի, քանի որ իրենք էլ Ղեւիի որդիներ

17 Այդ օրը բոլորը միաբան կատարեցին Տիրոջ զոհը

18 եւ, ինչպէս հրամայել էր Յոսին թագաւորը, Տիրոջ զատիկը մատուցեցին սեղանի վրայ։

19 Այն իսրայէլացիները, որ այդ ժամանակ գտնւում էին այնտեղ, եօթը օր կատարեցին Տիրոջ զատիկը եւ Բաղարջակերաց տօնը։

20 Երբեք այդպիսի զատիկ չէր եղել Իսրայէլում, քանի որ ոչ ոք նման զատիկ չէր արել Սամուէլ մարգարէի ժամանակից ի վեր։

21 Իսրայէլի բոլոր թագաւորներն էլ այսպիսի զատիկ չէին արել, ինչպէս արեց Յոսիա թագաւորը, նաեւ քահանաները, ղեւտացիները,

22 Այդ զատիկը Յոսիան կատարեց իր թագաւորութեան տասնութերորդ տարում։

23 Յոսիա թագաւորի գործերը ուղիղ էին իր Տէր Աստծու առաջ, եւ նա Տիրոջը ծառայում էր իր ամբողջ սրտով ու մտքով։

24 Բայց նրանից առաջ եղել են ուրիշ թագաւորներ, որոնց մասին ստոյգ գրուած է, թէ նրանք մեղանչել, անօրէնութիւն են գործել

25 Յոսիա թագաւորի այս բոլոր առաքինի գործերից յետոյ եգիպտացիների Փարաւոն թագաւորը եկաւ պատերազմելու Կարքամուսում՝

26 Եգիպտացիների թագաւորը բանագնաց ուղարկեց նրա մօտ եւ ասաց. «Ի՞նչ կայ իմ եւ քո միջեւ, ո՛վ Հրէաստանի թագաւոր,

27 չէ՞ որ Տէր Աստուածն ինձ չի ուղարկել քեզ մօտ, այլ ես գնում եմ պատերազմելու Եփրատի կողմերում։ Այժմ Տէրը ինձ հետ է, եւ

28 Բայց Յոսիան յետ չդարձրեց իր մարտակառքը, այլ ձեռնամուխ եղաւ նրա դէմ պատերազմելու, չլսեց Երեմիա մարգարէի խօսքերը, որ

29 Նա համախմբեց զօրքը, իջաւ Եդդաւուսի դաշտ՝ այնտեղ ճակատամարտ տալու Փարաւոնի դէմ. եւ իշխաններն էլ իջան Յոսիա թագաւորի

30 Յոսիա թագաւորն ասաց իր ծառաներին. «Ինձ դո՛ւրս տարէք ռազմադաշտից, ես խիստ թուլացել եմ»։ Ծառաներն անմիջապէս նրան

31 Յոսիան բարձրացաւ իր երկրորդ կառքը եւ հասնելով Երուսաղէմ՝ վախճանուեց։ Նրան թաղեցին իր հայրերի գերեզմանատանը։

32 Ամբողջ ժողովուրդը ողբաց եւ սգաց Յոսիայի վրայ, իսկ Երեմիա մարգարէն ողբ հիւսեց Յոսիայի մասին։ Մինչեւ այսօր կանայք

33 Այս բոլորի մասին գրուած է Իսրայէլի թագաւորների պատմութիւնների գրքում, նաեւ նրա կատարած գործերի, նրա

34 Յոսիայի մահից յետոյ նրա տոհմից թագաւոր դարձրին Յեքոնիային՝ Յոսիայի որդուն։ Յեքոնիան քսաներեք տարեկան էր, երբ

35 Նա Հրէաստանի եւ Երուսաղէմի վրայ թագաւորեց երեք ամիս։ Եգիպտացիների թագաւորը արգելեց, որ նա թագաւորէր Երուսաղէմում

36 եւ, իբրեւ ծախս, հրեաներից պահանջեց հարիւր տաղանդ արծաթ եւ մէկ տաղանդ ոսկի։

37 Եգիպտացիների թագաւորը նրանց վրայ թագաւոր կարգեց Յովակիմին՝ Յեքոնիայի եղբօրը, եւ Յովակիմը թագաւորեց Հրէաստանի եւ

38 Յովակիմը կալանաւորեց Իսրայէլի տան մեծամեծներին ու իշխաններին, եւ իր եղբօրը՝ Զարային, հանեց Եգիպտացիների երկրից եւ

39 Յովակիմը քսանհինգ տարեկան էր, երբ թագաւորեց Հրէաստանի ու Երուսաղէմի վրայ եւ չարիքներ գործեց Տիրոջ առաջ։

40 Բաբելացիների արքայ Նաբուքոդոնոսորը յարձակուեց նրա վրայ, նրան կապեց պղնձէ կապանքներով եւ տարաւ Բաբելոն։

41 Նաբուքոդոնոսորը վերցրեց նաեւ Տիրոջ տան սպասքից, տարաւ ու Բաբելոնում դրեց իրենց կուռքերի տանը՝ պահելու համար։

42 Նրա այս բոլոր գործերի՝ նրա պղծութիւնների եւ անօրէնութիւնների մասին գրուած է թագաւորների ժամանակագրութիւնների

43 Նրա փոխարէն թագաւորեց Յովակիմը՝ նրա որդին, որ տասնութ տարեկան էր։

44 Նա թագաւորեց երեք ամիս եւ տասն օր Երուսաղէմում եւ չարիք գործեց Տիրոջ առաջ։

45 Մէկ տարի յետոյ Նաբուքոդոնոսորը վերցրեց ու տարաւ նրան Բաբելոն՝ Տիրոջ տան գանձերով հանդերձ։

46 Նաբուքոդոնոսորը Հրէաստանի եւ Երուսաղէմի թագաւոր կարգեց Սեդեկիային։ Սեդեկիան քսանմէկ տարեկան էր եւ թագաւորեց տասնմէկ

47 Նա եւս չարիք գործեց Տիրոջ առաջ եւ յետ չկանգնեց իր չարիքներից, չլսեց Երեմիա մարգարէի խօսքերը, որ նա ասել էր նրան

48 Նա հաւատարիմ չմնաց իր երդմանը, որ Տիրոջ անունով տուել էր Նաբուքոդոնոսոր արքային, այլ դրժեց երդումը եւ հեռացաւ

49 Ժողովրդի իշխաններն ու քահանաներն էլ ամբարշտութիւններ արեցին, անօրէն եղան, բազմացրին իրենց պղծութիւններն աւելի, քան

50 Նրանց հայրերի Աստուածն իր հրեշտակներին ու մարգարէներին ուղարկեց նրանց մօտ, որպէսզի դարձի գան, որովհետեւ խնայում էր

51 բայց նրանք արհամարհեցին Տիրոջ հրեշտակներին. այն օրը, երբ Տէրը խօսում էր նրանց հետ, նրանք ձեռ էին առնում եւ ծաղրում

52 Տէրը բարկացաւ նրանց ազգի վրայ եւ նրանց ամբարշտութեան պատճառով նրանց դէմ բերեց քաղդէացիների թագաւորներին,

53 որոնք սրով սպանեցին նրանց երիտասարդներին, նրանց արիւնը թափեցին սուրբ տաճարի շուրջը, չխնայեցին նրանց մանուկներին,

54 Աստուած նրանց ձեռքը յանձնեց այս բոլորը՝ թէ՛ Տիրոջ տան բոլոր մեծ ու փոքր անօթները, թէ՛ Տիրոջ տապանակի կայքն ու

55 Նրանք հրկիզեցին Տիրոջ տաճարը, քարուքանդ արեցին Երուսաղէմի պարիսպը, կրակի մատնեցին նրա աշտարակները, եւ հասաւ նրա

56 Իսկ մնացածներին, սրի առաջ գցած, գերի տարան Բաբելոն։

57 Սրանց եւ իրենց որդիները մնացին ստրկութեան մէջ մինչեւ պարսիկների թագաւորների ժամանակը, մինչեւ որ կատարուեց Տիրոջ այն

58 «Մինչեւ Տէրը բարեհաճի, որ թափուր այս երկիրը տօնի իր շաբաթները, ամբողջ ժամանակ այն պիտի լինի անապատ, պիտի լրանայ

2

1 Պարսկաստանի թագաւոր Կիւրոսի թագաւորութեան առաջին տարում կատարուեց Տիրոջ այն խօսքը, որ նա ասել էր Երեմիա մարգարէի

2 Տէրն արթնացրեց Կիւրոս թագաւորի ոգին, եւ Կիւրոսը հրամայեց իր ամբողջ թագաւորութեան մէջ ազդարարել եւ ասել.

3 «Այսպէս ասաց Պարսկաստանի Կիւրոս թագաւորը. ինձ յայտնեց Իսրայէլի Տէր Աստուածը, որ բովանդակ տիեզերքի թագաւորն է եւ

4 կանխանշանով ցոյց տուեց ինձ, որ ես նրա համար տաճար կառուցեմ Հրէաստանի Երուսաղէմ քաղաքում։

5 Արդ, ով էլ որ լինի, ում մօտ էլ որ մարդ լինի հրեաների ցեղերից, - թող Տէր Աստուածը լինի նրա հետ, - նա կարող է ելնել

6 Եւ բոլոր նրանք, ովքեր կը մնան իրենց բնակավայրում, թող օգնեն նրանց ոսկով ու արծաթով, ձիերով ու այլ անասուններով

7 եւ թող իրենց ունեցուածքից նուէրներ տան Տիրոջ տաճարին, որը գտնւում է Երուսաղէմում։

8 Թող իշխաններ նշանակուեն ըստ ազգերի, ըստ Յուդայի ազգի եւ Բենիամինի ցեղի տոհմապետերի, քահանաների եւ ղեւտացիների ու

9 եւ թող բոլորն օգնեն արծաթով, ոսկով, ձիերով, անասուններով եւ նուիրեն Տիրոջը, ում սիրտն ինչքան կը կամենայ»։

10 Եւ Կիւրոսը բերել տուեց Տիրոջ սուրբ սպասքը, որը Նաբուքոդոնոսորը բերել էր Երուսաղէմից եւ դրել էր իրենց կուռքերի տանը

11 Պարսկաստանի Կիւրոս թագաւորը բերել տուեց այն եւ հրամայեց սպասքը տալ իր գանձապետ Միթրիդատին։

12 Միթրիդատը հաշուեց եւ տուեց Յուդայի հանդերձապետ Սամանասարին։

13 Ահա Տիրոջ սպասքի թիւը. ոսկեղէն սպասք՝ հազար, արծաթէ սպասք՝ նոյնպէս հազար, արծաթէ դանակներ՝ քսանինը, ոսկէ ափսէներ՝

14 Ոսկէ եւ արծաթէ այդ ամբողջ կայքն ու սպասքը, որ բերեցին, հինգ հազար չորս հարիւր վաթսունինն էր։

15 Այդ ամէնը տուեցին Սամանասարի ձեռքը, եւ նա բոլոր գերիների հետ դրանք վերցրեց եւ Բաբելոնից բերեց Երուսաղէմ։

16 Պարսկաստանի Արտաշէս արքայի թագաւորութեան ժամանակ Հրէաստանի եւ Երուսաղէմի շրջակայ բնակիչները ամբաստանութեան մի նամակ

17 Նամակը գրուած էր այսպէս. «Արտաշէ՛ս թագաւոր, տէ՛ր մեր, քո ծառաները՝ Ռաթիմոսը, որ երկրպագում է քեզ, Սամելիոս գրագիրը,

18 Արդ, տէ՛ր մեր եւ թագաւո՛ր, թող քեզ յայտնի լինի հրեաների մասին, որ երբ նրանք քեզնից հեռացան եւ եկան մեզ մօտ, գնացին

19 Արդ, եթէ նրանք շինեն այս քաղաքը եւ աւարտեն նրա պարիսպը, ապա նրանք ոչ միայն հարկ չեն տայ ոչ մէկին, այլեւ ոտքի կը

20 որովհետեւ, պարծենալով, նրանք յոյսը կը դնեն իրենց տաճարի վրայ։

21 Այժմ մեզ թւում է լաւ կը լինի, որ դու նկատի ունենաս այս բաները, տէ՛ր մեր թագաւո՛ր, քննես եւ տեսնես, թէ ինչ են գրել

22 գտնես նրանց յիշատակարանների մատեանը եւ իմանաս, որ այս քաղաքը ապստամբների քաղաք է,

23 որ սրա թագաւորներն ու հրեաներն ապստամբներ են, սրա բնակիչները միշտ սուտ են երդուել, եւ հէնց դրա համար էլ աւերուել ու

24 Արդ, ծանուցում ենք քեզ՝ մեր տիրոջն ու թագաւորիդ, որ եթէ այս քաղաքը վերաշինուի, եւ սրա պարիսպները վերականգնուեն, ապա

25 Այն ժամանակ Արտաշէս թագաւորը գրեց Ռաթիմոսին, Բելտէթմոսին, գրագիր Սամելիոսին եւ բոլոր նրանց, որոնք բնակւում էին

26 «Կարդացի, - ասում է, - ձեր թուղթը, որ գրեցիք ինձ։ Ես հրամայեցի, որ նայեն յիշատակարանների մատեանները, եւ իմացայ, որ

27 որ զօրաւոր պատերազմողներ են եղել, որոնք բնակուել են այդ բոլոր կողմերում եւ դրա մէջ, որ հզօր ու խիստ թագաւորներ են

28 Այժմ, ահա, ես հրամայեցի, որ դուք այդ մարդկանց արգելէք վերաշինել այդ քաղաքը,

29 իսկ դուք յանձն առէք ջանք չխնայել, որպէսզի էլ աւելի չշատանայ դրանց չարութիւնը՝ մեզ ընդդիմանալու եւ մեր

30 Երբ Արտաշէս թագաւորի թուղթը կարդացին Ռաթիմոսի, գրագիր Սամելիոսի եւ նրանց հետ ուրիշ շատերի համար, սրանք անմիջապէս

31 Եւ այսպէս խափանուեց Տիրոջ տաճարի շինարարութիւնը Երուսաղէմում՝ մինչեւ Պարսկաստանի Դարեհ արքայի թագաւորութեան երկրորդ

3

1 Դարեհ թագաւորը մեծ խրախճանք սարքեց, հրաւիրեց իր բոլոր իշխաններին եւ իր գերդաստանի ընդոծիններին, մարերի, պարսիկների

2 եւ այն բոլոր նախարարներին, զօրապետներին եւ նրանց հետ նաեւ կառավարիչներին, որոնք գտնւում էին Հնդկաստանից մինչեւ

3 Նրանք կերան, խմեցին, յագեցան եւ ուրախացան։ Երբ խրախճանքն աւարտուեց, Դարեհ թագաւորը մտաւ իր սենեակը, բազմեց իր գահին

4 Այն ժամանակ, երեք պատանիներ, որ նրա սենեկապաններն էին, մինչ թագաւորը դեռ քնած էր, սենեակի ներսում կանգնել էին նրան

5 «Եկէ՛ք իւրաքանչիւրս մի բան ասենք. եւ ով իր ընկերոջից աւելի իմաստուն եւ ուժեղ բան ասի, թող Դարեհ թագաւորը մեծամեծ

6 թող նրան ծիրանի զգեստներ հագցնի, խմելու եւ ուտելու համար ոսկի սպասք տայ, նստելու եւ քնելու համար՝ ոսկեղէն

7 Թող նա իր իմաստութեան համար նստի Դարեհի երկրորդ աթոռին եւ կոչուի Դարեհի ազգական»։

8 Այդ ժամանակ նրանցից իւրաքանչիւրը գրեց իր խօսքը։ Նրանք կնքեցին եւ դրեցին Դարեհ արքայի սնարին ու ասացին.

9 «Երբ արթնանայ, այդ գրութիւնները կը տանք նրան. թող թագաւորն ու պարսիկ երեք մեծամեծ իշխաններ ընտրեն եւ ում խօսքը

10 Առաջինը գրեց եւ ասաց. «Գինին է բոլորից յաղթողն ու զօրաւորը»։

11 Երկրորդը գրեց եւ ասաց. «Թագաւորն է բոլորից յաղթողն ու զօրաւորը»։

12 Երրորդը գրեց եւ ասաց. «Կանայք են բոլորից յաղթողն ու զօրաւորը, բայց ճշմարտութիւնը յաղթում է բոլորին»։

13 Երբ թագաւորը արթնացաւ, վերցրեց գրութիւնները, որ տուեցին նրան, կարդաց

14 եւ մարդ ուղարկեց կանչելու պարսիկների ու մարերի բոլոր մեծամեծներին՝ նախարարներին, սպարապետներին, կառավարիչներին եւ

15 Նստեցին մի դահլիճում եւ բոլորի առաջ կարդացին գրութիւնները։

16 Թագաւորն ասաց. «Այստե՛ղ կանչեցէք պատանիներին, թող մեկնաբանեն իրենց խօսքերը»։

17 Երբ կանչուած պատանիները եկան նրանց առաջ, բոլորը նրանց ասացին. «Բացատրեցէ՛ք մեզ ձեր այս գրածները»։

18 Առաջինը, որ գինու զօրութեան մասին էր գրել, սկսեց խօսել եւ այսպէս ասաց. «Ո՜վ մարդիկ, մի՞թէ ամենից զօրաւորը գինին չէ.

19 թագաւորների ու տառապեալների միտքը նա դարձնում է նոյնը, այդպէս էլ տիրոջն ու ծառայինը, հարուստներինն ու աղքատներինը։

20 Գինին շեղում է բոլորի միտքը եւ դարձնում դէպի ուրախութիւն։ Նրանք երբեք չեն յիշում տրտմութիւն եւ որեւէ ցաւ,

21 քանզի գինին բոլորի սրտերը լցնում է զուարթութեամբ եւ մեծութեամբ.

22 երբ խմում են, էլ չեն յիշում թագաւորներին կամ իշխաններին եւ դառնում մեծախօս։ Մարդ երբ խմում է, չի յիշում անգամ

23 եւ երբ անցնում է գինու ազդեցութիւնը, չի էլ յիշում, թէ ինչ է արել։

24 Ո՛վ մարդիկ, մի՞թէ զօրաւորը գինին չէ, որ ստիպում է այս բոլորն անել»։ Եւ այս ասելով՝ նա լռեց։

4

1 Երկրորդը, որ գրել էր թագաւորի զօրութեան մասին, սկսեց խօսել եւ ասաց.

2 «Ո՛վ մարդիկ, մի՞թէ ճիշտ չէ, որ մարդիկ հզօրացել են, տիրել ծովին ու ցամաքին եւ այն ամենին, ինչ կայ նրանց մէջ։

3 Իսկ հզօր թագաւորը տիրում է ամբողջ երկրին եւ մարդկանց. ինչ որ նա ասում կամ հրամայում է, կատարում են անմիջապէս.

4 Իսկ եթէ նրանց ուղարկի պատերազմելու թշնամիների դէմ, ապա նրանք իսկոյն կը գնան, կը պատրաստեն մարտական մեքենաներ,

5 կը սպանեն եւ կը մեռնեն, բայց չեն կարող զանց առնել թագաւորի հրամանը. իսկ եթէ յաղթեն, բոլոր բարիքները կը բերեն

6 Ոչ միայն պատերազմող զօրականները, այլեւ այն մշակները, որ հող են հերկում, ցանում են եւ հնձում, նրանք եւս իրենց բերքից

7 Թագաւորն է միայն, որ հզօր իշխան է բոլորի վրայ. եթէ հրամայում է սպանել, կը սպանեն, ապրեցնել՝ կ՚ապրեցնեն,

8 կառուցել՝ կը կառուցեն, քանդել՝ կը քանդեն,

9 եթէ հրամայում է տնկել՝ կը տնկեն։

10 Չէ՞ որ ամբողջ երկիրը ենթակայ է թագաւորի ուժին եւ լսում է նրա հրամանը. արքան ինքը ինչ որ կամենում է, այն է անում.

11 մինչդեռ միւս բոլորը նրա շուրջը պատրաստ՝ պահպանում են նրան, լսում նրա հրամանները եւ չեն համարձակւում ըստ իրենց կամքի

12 Արդ, ո՛վ մարդիկ, մի՞թէ զօրաւորը թագաւորը չէ, որի հրամանի խօսքը լինում է այսքան հզօր, եւ նա իշխում է բոլորի վրայ»։

13 Երրորդը, որ ասել էր կանանց զօրութեան եւ ճշմարտութեան մասին, Զորոբաբէլն էր։ Նա սկսեց խօսել եւ ասաց.

14 «Ո՛վ մարդիկ, եթէ մեծազօր է թագաւորը կամ բազմաթիւ այլ մարդիկ, կամ թէ զօրաւոր է գինին, ապա ո՞վ է, որ յաղթում եւ

15 քանզի նրանք են, որ ծնում են թագաւորներին. բոլոր այն մարդիկ, որոնք տիրում են ծովին ու ցամաքին, ծնուել են նրանցից։

16 Կանայք են, որ ծնել եւ սնել են նաեւ այն մշակներին, որոնք այգիներ են տնկում եւ գինի ստանում դրանցից։

17 Նրանք են, որ հագուստներ են պատրաստում տղամարդկանց համար, որոնցով զարդարւում եւ փառաւորւում են նրանք. տղամարդիկ էլ,

18 Եթէ տղամարդիկ ոսկի, արծաթ եւ ամէն տեսակ բարիքներ էլ հաւաքելիս լինեն, տեսնելով մի գեղեցիկ կին՝ շրջւում են դէպի նա,

19 բերանները բաց նայում եւ ամբողջ սրտով սիրում են նրան՝ ոսկուց, արծաթից եւ բոլոր բարիքներից առաւել։

20 Տղամարդը թողնելով իր հօրն ու մօրը, որ ծնել ու սնել են իրեն, նաեւ իր երկիրը, գնում է կնոջ հետ,

21 եւ հոգով այնպէս է միանում նրան, որ մինչեւ իսկ չի յիշում ո՛չ հօրը, ո՛չ մօրը եւ ո՛չ էլ իր երկիրը։

22 Հէնց սրանից էլ արժէ, որ դուք իմանաք, թէ ձեր կանայք սիրում են ձեզ, քանզի այն ամէնը, ինչ դուք անում էք եւ վաստակում,

23 Եթէ մարդ իր սուրը վերցնելով՝ գնայ հեռու ճանապարհ, եւ ինչ-որ բան ձեռք բերի՝ աւազակութիւն անի կամ գողանայ, նաւարկի

24 գազանների պատահի կամ անցնի խաւար տեղերով, երբ գողանայ, յափշտակի, անցնի բոլոր նեղութիւններից, ապա պիտի գայ եւ իր

25 որովհետեւ մարդ կնոջն աւելի է սիրում, քան իր հօրն ու մօրը։

26 Շատերն են իրենց խելքը կորցրել եւ իրենց կանանց պատճառով դարձել ծառաներ,

27 շատերն են մատնուել կորստի, մեռել ու սպանուել, սխալուել ու ընկել մեծ մեղքերի մէջ՝ կանանց պատճառով։

28 Հիմա դուք ինձ չէք հաւատում. ահա այդ մեծ թագաւորը. անձնիշխան է չէ՞ ինքը. մարդկանցից ամէն մէկը չի համարձակւում

29 Բայց ես տեսել եմ, թէ ինչպէս թագաւորի հարճի աղջիկը, որ նստել էր թագաւորի աջ կողմում,

30 թագաւորի գլխից վերցնելով թագը՝ դնում էր իր գլխին,

31 ապտակում թագաւորին, բայց թագաւորը դրա համար չէր բարկանում, այլ բերանը բացած՝ նայում էր նրան. եթէ աղջիկը ծիծաղում

32 Արդ, ո՛վ մարդիկ, մի՞թէ զօրաւորը կանայք չեն, որ անում են այս բոլորը»։

33 Թագաւորն ու նրա մեծամեծները այդ ժամանակ սկսեցին նայել մէկը միւսին, ընկերն՝ ընկերոջը։ Զորոբաբէլն սկսեց խօսել

34 «Ո՛վ մարդիկ, ճիշտ չէ՞, որ կանայք են զօրաւոր. մեծ է երկիրը, բարձր է երկինքը, արագընթաց է արեգակը, քանզի արշաւելով

35 Արդեօ՞ք մեծ չէ Նա, որ ստեղծել է այս բոլորը։ Արդարեւ, մեծ է ճշմարտութիւնը եւ ամէն ինչից զօրաւոր։

36 Ամբողջ երկիրը ապաւինում է ճշմարտութեանը, երկինքը օրհնում է ճշմարտութիւնը, ամէն ինչ սասանւում եւ դողում է նրա առաջ.

37 Անիրաւ է գինին, անիրաւ է թագաւորը, անիրաւ են նաեւ կանայք, անիրաւ են բոլոր մարդկանց որդիները, անիրաւ են նաեւ նրանց

38 Իսկ ճշմարտութիւնը կայ, մնում է եւ զօրաւոր է յաւիտենապէս, կենդանի է նա, եւ նրա իշխանութիւնը՝ յաւիտենական։

39 Աչառութիւն չկայ նրա մէջ, նա չի փոփոխւում երբեք, այլ միշտ հաստատում է արդարութիւնը, մերժում չարութիւնն ու

40 Անիրաւութիւն չկայ նրա դատաստանի մէջ. ճշմարտութիւնն է թագաւորների հզօրութիւնը, նրանց իշխանութիւնն ու նրանց

41 Այս խօսքն ասաց եւ լռեց։ Այդ ժամանակ բոլոր հաւաքուածները բարձրաձայն աղաղակեցին եւ ասացին. «Մեծ է ճշմարտութիւնը, ե՛ւ

42 Իսկ թագաւորն ասաց նրան. «Խնդրի՛ր, ինչ որ ուզում ես, եւ ես կը տամ գրուածից աւելին, քանզի դու բոլորից իմաստուն

43 Այն ժամանակ Զորոբաբէլն ասաց թագաւորին. «Յիշի՛ր այն ուխտը, որ արեցիր Երուսաղէմը վերաշինելու մասին այն օրը, երբ

44 Դու ասացիր. «Երբ Կիւրոսը գրաւեց Բաբելոնը, գնաց եւ առանձնացրեց այնտեղ Երուսաղէմի կայքն ու սպասքը եւ ուխտ արեց

45 Նոյնպէս եւ դու, ո՛վ թագաւոր, ուխտեցիր շինել Տիրոջ տաճարը, որ այրեցին եդոմայեցիները, երբ քաղդէացիները Հրէաստանը

46 Այժմ, ահա, աղաչում եմ քեզ, տէ՛ր իմ եւ թագաւո՛ր, խնդրում եմ քեզանից. այս մեծ պարգեւը շնորհի՛ր դու ինձ. սրա համար

47 Այն ժամանակ Դարեհ թագաւորը վեր կացաւ եւ համբուրեց Զորոբաբէլին։ Նրա համար թղթեր գրեց բոլոր գաւառապետներին, տեղերի

48 Թագաւորը թուղթ գրեց նաեւ Ասորիքի, Փիւնիկէի եւ Լիբանանի կողմերի կառավարիչներին, որպէսզի նրանք Լիբանանից մայրի

49 Գրեց նաեւ բոլոր հրեաներին, որոնք Հրէաստան էին վերադառնում իր թագաւորութիւնից, նրանց ազատեց հարկերից եւ բոլոր

50 որ բոլոր այն վայրերում, ուր բնակւում են նրանք, հարկ չտան եւ լինեն ազատ, որ բոլոր եդոմացիները հրեաներին տան այն

51 որ տաճարի շինութեան համար արքունիքից տան տարեկան քսան տաղանդ, մինչեւ որ տաճարը կառուցուի։

52 Նաեւ ողջակէզների զոհասեղանի համար զոհեր տան բոլոր այն օրերին, ինչպէս գրուած է Օրէնքում, եւ անխափան մատուցեն

53 Բոլոր նրանք, ովքեր վերադառնում են Երուսաղէմ, թող վերաշինեն քաղաքը, ազատ լինեն եւ հարկ չվճարեն՝ թէ՛ իրենք ու իրենց

54 նաեւ հրամայեց գրել, որ ամէն տեսակ մթերք եւ պատմուճան տան քահանաներին՝ Տիրոջ պաշտամունքը կատարելու համար։

55 Գրեց, որ ղեւտացիներին ռոճիկ տան, մինչեւ որ աւարտուի Տիրոջ տաճարի շինութիւնը, եւ Երուսաղէմը վերաշինուի։

56 Գրեց նաեւ, որ բոլոր նրանց, ովքեր պահպանում են քաղաքը, հողաբաժիններ տան եւ ռոճիկ։

57 Նա Բաբելոնից ուղարկեց տաճարի այն ամբողջ կայքն ու սպասքը, որ առանձնացրել էր Կիւրոսը. եւ ամէն բան, որ ասել էր

58 Երբ Զորոբաբէլը դուրս եկաւ թագաւորի մօտից, ձեռքերը բարձրացրեց դէպի երկինք, դէպի Երուսաղէմի կողմը, օրհնեց երկնքի Տէր

59 «Քեզանից է յաղթութիւնը, քեզանից է իմաստութիւնը եւ քեզ է վայել փառքը.

60 ես քո ծառան եմ եւ օրհնում եմ քեզ, որ իմաստութիւն տուեցիր ինձ, ես գոհութիւն եմ մատուցում քեզ՝ մեր հայրերի Աստծուն»։

61 Նա վերցրեց թղթերն ու գնաց։ Եկաւ Բաբելոն, ամէն ինչ պատմեց իր եղբայրներին։

62 Նրանք օրհնեցին իրենց հայրերի Աստծուն, քանի որ Տէրը նրանց ազատութիւն շնորհեց։

63 Թոյլ տուեց գերութիւնից վերադառնալ եւ վերաշինել Երուսաղէմն ու Տիրոջ տաճարը, որն այդ քաղաքում կոչուեց իր անունով։ Եւ

5

1 Այս բոլորից յետոյ նրանք ընտրեցին տոհմերի, ազգերի ու ցեղերի նահապետներ ու առաջնորդներ, որպէսզի իրենց կանանց,

2 Դարեհը նրանց հետ ուղարկեց հազար ձիաւոր, որպէսզի նրանք ապահով հասնեն Երուսաղէմ,

3 յետոյ թմբուկների, փողերի եւ այլ նուագարանների նուագով, պարով եւ մեծ ուրախութեամբ նրանց ճանապարհեց Երուսաղէմ։

4 Ըստ իրենց հայրերի անունների եւ ըստ իրենց ազգատոհմերի, ահա սրանք են անուններն այն մարդկանց, որ վերադարձան Երուսաղէմ.

5 Քահանաներից՝ Ահարոնի որդի Փենեէսի որդիները, Յոսեդեկի որդի Յեսուն, Յուդայի ցեղից, Փարէսի տոհմից, Դաւթի ազգից՝

6 հէնց նա, որ Դարեհ արքայի առաջ իմաստուն խօսքեր ասաց Նիսան ամսին՝ նրա թագաւորութեան երկրորդ տարուայ առաջին ամսին։

7 Սրանք բոլորը հրեաներ էին, որոնց թոյլ տրուեց գերութիւնից վերադառնալ Երուսաղէմ. սրանց գերի էր տարել Բաբելոնի

8 Սրանք վերադարձան Երուսաղէմ եւ բնակութիւն հաստատեցին Հրէաստանում՝ իւրաքանչիւրն իր քաղաքում։ Նրանց առաջնորդներն էին

9 Ահա եւ նրանց ազգերի տոհմապետների եւ իշխանների անուններն ու թիվը. Փորոսի որդիները՝ երկու հազար հարիւր

10 Արէսի որդիները՝ եօթը հարիւր եօթանասունվեց.

11 Նեփթաղիմ Մովաբացու որդիները, Յեսուի եւ Ռովաբի որդիները՝ երկու հազար ութ հարիւր տասներկու.

12 Ելամի որդիները՝ երկու հազար երկու հարիւր յիսունչորս. Զատոնայի որդիները՝ ինը հարիւր քառասունհինգ. Բորքիայի որդիները՝

13 Բանիայի որդիները՝ վեց հարիւր քառասունութ. Բերիայի որդիները՝ վեց հարիւր քսաներեք. Արդիայի որդիները՝ երեք հազար երեք

14 Ադոնիկամի որդիները՝ վեց հարիւր եօթանասունեօթը. Բոսորիայի որդիները՝ երկու հազար վեց հարիւր վեց. Ադինայի որդիները՝

15 Ազերեղեկիայի որդիները՝ իննսուներկու. Իլանայի որդիները եւ Զետայի որդիները՝ վաթսունեօթը. Ազարիայի որդիները՝ չորս

16 Գերդալի որդիները՝ վեց հարիւր երեսուներկու. Անանիայի որդիները՝ հարիւր քսան. Արոմի որդիները՝ երեք հարիւր քսաներեք.

17 Արսիփուրի որդիները՝ հարիւր տասներկու. Բետերի որդիները՝ երեք հազար իննսունհինգ. Բեթլոմի որդիները՝ հարիւր քսաներեք։

18 Նատոբի մարդիկ յիսունհինգ հոգի էին, Նատտայինը՝ հարիւր յիսունութ, Բեթսամոթինը՝ քառասուներկու,

19 Կարիաթարիմինը՝ քսանհինգ, Քափիրինը եւ Թերոնինը՝ եօթը հարիւր քառասունութ, Քադիասիայինը եւ Ամիդայինը՝ չորս հարիւր

20 Կիմարինը եւ Կաբէսինը՝ վեց հարիւր քսանմէկ, Մակալոնինը՝ հարիւր քսաներկու,

21 Բետոլիամայինը՝ յիսուներկու։

22 Նեփիսայի որդիները՝ հարիւր յիսունվեց մարդ. Կալամոլի որդիները եւ Օնիայի որդիները՝ եօթը հարիւր քսանհինգ.

23 Երեքոյի որդիները՝ երեք հարիւր քառասունհինգ, Սանասսի որդիները՝ երեք հազար երեք հարիւր երեսունմէկ։

24 Քահանաների որդիները. Յեսուի որդի Յեդդուտի որդիները՝ ինը հարիւր երեսուներկու. Եմմերի որդիները՝ հազար յիսուներկու.

25 Փասորի որդիները՝ հազար երկու հարիւր քառասունհինգ. Քարմիայի որդիները՝ հազար տասնեօթը։

26 Իսկ ղեւտացիների որդիների թիւը այս էր. Յեսուինը՝ մէկ, Կոդոլիայինը՝ Բանիայինը եւ Սուդիայինը՝ եօթանասունչորս։

27 Քահանաների ազգատոհմից կային սաղմոս երգողներ. Ասափի որդիները՝ հարիւր քառասունութ մարդ։

28 Դռնապաններից՝ Սալոմիայի որդիները, Ատերի որդիները, Տոլմանիայի որդիները, Գակուբիայի որդիները, Ատերի որդիները, Սաբէի

29 Քահանաների ծառաները. Ասիփի որդիները, Տաբալի որդիները, Կերի որդիները, Սուի որդիները, Փալիայի որդիները, Լաբանիայի

30 Ակուդի որդիները, Ուտի որդիները, Կեդաբի որդիները, Ադաբի որդիները, Սուբայիմի որդիները, Աստանի որդիները, Կաթուի

31 Յաբուի որդիները, Դեսանի որդիները, Նորի որդիները, Ասէբի որդիները, Գազերի որդիները, Օքոզիայի որդիները, Փանիայի

32 Փասալոթի որդիները, Դեդանի որդիները, Կութի որդիները, Քարէսի որդիները, Բարքուսի որդիները, Սեսարի որդիները, Թումայի

33 Սողոմոնի ծառաների որդիները. Սափփիոթի որդիները, Փարիդի որդիները, Յեելի որդիները, Լոզոնի որդիները, Սաելի որդիները,

34 Ագիայի որդիները, Փաքարիայի որդիները, Սաբիայի որդիները, Սարոթի որդիները, Մասսիայի որդիները, Գասայի որդիները, Ադուսի

35 Քահանաների եւ Սողոմոնի բոլոր ծառաները միասին՝ երեք հարիւր եօթանասուներկու մարդ։

36 Բաբելոնից էին վերադարձել թէ՛ սրանք եւ թէ՛ սրանց իշխանները՝ Թերմալէթը, Թելեսիասը, Քարաթալան եւ Ալլաարը։

37 Կային նաեւ ուրիշներ, որ չկարողացան ցոյց տալ ո՛չ իրենց հայրերի տոհմը եւ ո՛չ էլ իրենց սերունդը, թէ իրենք

38 Քահանաներից, որոնք քահանայական ծառայութեան մէջ էին, իրենց նախնիների տոհմերը չկարողացան ցոյց տալ նաեւ Նորդիայի

39 Նրանց անունները փնտռեցին մատեաններում՝ ըստ իրենց տոհմերի եւ ըստ իրենց բնակավայրերի, բայց չգտան. նրանց հեռացրին

40 Նէմիան եւ Ատթարիան նրանց ասացին, որ նրանք սուրբ բաներին չմօտենան այնքան ժամանակ, քանի դեռ որեւէ քաանայապետ չի

41 Բոլոր իսրայէլացիները, ներառեալ տասներկու եւ աւելի բարձր տարիք ունեցողները, չհաշուած ծառաներին եւ աղախիններին,

42 նրանց ծառաներն ու աղախինները՝ եօթը հազար երեք հարիւր երեսունեօթը մարդ. սաղմոս երգողներն ու պաշտամունքի

43 Նրանց հետ կար չորս հարիւր երեսունհինգ ուղտ, եօթը հազար քառասունվեց ձի, երկու հարիւր քառասունհինգ ջորի եւ հինգ հազար

44 Նրանց իշխաններն ու տոհմապետները եկան, մտան Աստծու տաճարի տեղը, որ գտնւում է Երուսաղէմում, ուխտ արեցին, որ տաճարը

45 ի նպաստ գործի, իւրաքանչիւրն ըստ իր կարողութեան, տաճարի գանձանակին տալիս էր ոսկի՝ հազար մնաս, արծաթ՝ հինգ հազար մնաս

46 Քահանաները, ղեւտացիները եւ ժողովուրդը բնակուեցին Երուսաղէմում եւ մօտիկ վայրերում, իսկ սաղմոսասաց պաշտօնեաները,

47 Եօթներորդ ամսին բոլոր իսրայէլացիները իրենց բնակավայրերից վեր կացան եւ միահամուռ հաւաքուեցին Երուսաղէմում, ընդարձակ

48 Յոսեդեկի որդի Յեսուն ու նրա եղբայրները, քահանաների ամբողջ բազմութիւնը, Սաղաթիէլի որդի Զորոբաբէլն ու նրա եղբայրները

49 նրա վրայ ողջակէզներ մատուցելու համար ըստ այն կարգի, ինչպէս գրուած է Աստծու մարդու՝ Մովսէսի գրքում։

50 Հրեաները հաւաքուեցին, զատուեցին երկրի հեթանոս այլազգիներից, կանգնեցրին զոհասեղանն իր նախկին տեղում, ու թէեւ

51 Նրանք կատարեցին Տաղաւարահարաց տօնն այն կարգով, ինչպէս գրուած էր Մովսէսի օրէնքներում եւ մատուցում էին ամենօրեայ

52 Նրանք մատուցում էին նաեւ ըստ ժամանակների սահմանուած ողջակէզները՝ շաբաթ օրերի եւ ամէն ամսամտի ողջակէզները եւ, ըստ

53 Եւ բոլոր նրանք, որ ուխտ էին արել Աստծուն, եօթներորդ ամսի ամսամտին սկսեցին ողջակէզներ մատուցել Տէր Աստծուն, մինչդեռ

54 Նրանք քարհատներին ու հիւսներին փող ու մթերք տուեցին,

55 սիդոնացիներին եւ տիւրոսացիներին՝ նոյնպէս, որպէսզի նրանք Լիբանանից մայրի շինափայտ բերեն, նաւերով հասցնեն Յոպպէ

56 Սաղաթիէլի որդի Զորոբաբէլը, Յոսեդեկի որդի Յեսուն եւ նրանց եղբայրները, քահանաներն ու ղեւտացիները, նաեւ բոլոր նրանք,

57 Նրանք Տէր Աստծու տան հիմքերը գցեցին գերութիւնից Հրէաստան եւ Երուսաղէմ վերադառնալու երկրորդ տարուայ երկրորդ ամսի

58 Քսան տարեկանից բարձր ղեւտացիներին նրանք յանձնարարեցին Տիրոջը սպասաւորելու գործը, իսկ Յեսուն, նրա որդիներն ու

59 Քահանայապետները, երկար զգեստներ հագած, դասաւորուել էին նուագարաններ ու շեփորներ ձեռքերին, իսկ ղեւտացիները՝ Ասափի

60 սաղմոսներ էին երգում եւ օրհնում Աստծուն՝ ըստ նուագարանների ու երգերի այն կարգի, որ սահմանել էր Իսրայէլի Դաւիթ

61 Նրանք բարձրաձայն օրհնում եւ գոհութիւն էին մատուցում Տէր Աստծուն, որ նրա բարերարութիւնը եւ փառքը յաւիտենական է

62 Եւ ամբողջ ժողովուրդը լիաշունչ շեփորներ էր փչում, բարձրաբարբառ գոչում եւ օրհնում էր Տիրոջը, որ նա կանգնեցնում է իր

63 Եկան եւ շինարարութեան վայր մտան ղեւտացի այն քահանայապետները, որոնք, ըստ իրենց հայրերի նահապետութեան, գահերէցներ եւ

64 Ոմանք բարձրաձայն լալիս էին, ոմանք շեփորներ էին փչում, ոմանք արձակում ուրախութեան կանչեր, եւ այդ ձայները խառնուել

65 որ բազմութիւնը, ժողովրդի լացի ձայներից, չէր կարողանում լսել շեփորների ձայնը, թէեւ բազմաթիւ շեփորներ էին փչում, եւ

66 Յուդայի ու Բենիամինի ազգի թշնամիները լսեցին, եկան տեսնելու եւ իմանալու, թէ ինչ էր նշանակում շեփորների այդ ձայնը,

67 եւ իմացան, որ Բաբելոնի գերութիւնից վերադարձած հրեաները կառուցում են Իսրայէլի Տէր Աստծու տաճարը։

68 Նրանք մօտեցան Զորոբաբէլին, Յոսեդեկի որդի Յեսուին եւ այլ իշխանների ու տոհմապետների եւ ասացին նրանց. «Թողէ՛ք մենք էլ

69 որովհետեւ ինչպէս դուք, այնպէս էլ մենք ենք լսում ձեր Տէր Աստծուն, մենք էլ ենք նրան զոհեր մատուցում այստեղից ձեր

70 Զորոբաբէլը, Յոսեդեկի որդի Յեսուն եւ Իսրայէլի միւս իշխաններն ու տոհմապետները նրանց ասացին. «Մեզ վայել չէ, որ մենք

71 միայն մե՛նք պիտի կառուցենք մեր Աստծու տաճարը, ինչպէս որ հրամայել է մեզ Պարսկաստանի Կիւրոս թագաւորը»։

72 Սրանք հէնց այն ազգերն էին, որ միացել էին Յուդայի երկրի թշնամիներին

73 եւ արգելք եղել Կիւրոս թագաւորի ժամանակ տաճարը կառուցելուն, քանի որ նա հրամայել էր տաճարը կառուցել իր կենդանութեան

6

1 Դարեհ արքայի երկրորդ տարում Անգէ եւ Զաքարիա մարգարէները Իսրայէլի Տէր Աստծու անունով մարգարէութիւն էին անում

2 Այդ ժամանակ էլ Սաղաթիէլի որդի Զորոբաբէլը եւ Յոսեդեկի որդի Յեսուն սկսեցին կառուցել Տիրոջ տաճարը Երուսաղէմում՝ Տիրոջ

3 Նոյն ժամանակ նրանց մօտ եկան Սիսինը՝ Ասորիքի կողմերի եւ փիւնիկեցիների իշխանը, Սաթրուբազանն ու նրանց ընկերները եւ

4 «Ո՞ւմ հրամանով էք կառուցում այդ տաճարը եւ նրա գաւիթները, կամ այդ ովքե՞ր են կամեցել այդ տաճարը կառուցել եւ աւարտել»։

5 Տիրոջ կողմից, սակայն, շնորհ էր իջել քահանաների եւ հրեաների վրայ,

6 եւ նրանք չարգելեցին նրանց կառուցել, մինչեւ որ գրէին Դարեհ թագաւորին եւ հրաման առնէին նրանից։

7 Ահա այն նամակի պատճէնը, որ նրանք գրեցին եւ ուղարկեցին Դարեհ արքային.

8 «Սիսինը՝ Ասորիքի եւ փիւնիկեցիների իշխանը, Սաթրուբազանը եւ նրանց հետ միասին Ասորիքի եւ փիւնիկեցիների գործակալներն ու

9 Թող յայտնի լինի քեզ, տէ՛ր մեր եւ թագաւո՛ր, որ մենք գնացինք, հասանք Հրէաստան երկիրը, մտանք Երուսաղէմ քաղաքը, այնտեղ

10 տեսանք, որ նրանք կառուցում են Տիրոջ մեծաշուք եւ սքանչելի տաճարը կոփածոյ եւ խոշոր քարերով, որոնք պատերի մէջ կապում

11 Այն ժամանակ մենք հարցրինք աւագներին եւ ասացինք. «Ո՞ւմ հրամանով էք կառուցում այդ տունը, կամ ո՞ւմ խօսքով էք գցում նրա

12 Հարցնում էինք, որպէսզի քեզ յայտնենք այդ մասին, մատնանշենք նրանց առաջնորդներին, գրենք այն մարդկանց անունները, որոնք

13 Նրանք մեզ պատասխանեցին ու ասացին. «Մենք Տէր Աստծու ծառաներն ենք, Նրա, որ ստեղծել է երկինքն ու երկիրը։

14 Այս տաճարը շատ տարիներ առաջ կառուցուած է եղել Իսրայէլի մի հզօր ու մեծ թագաւորի ձեռքով,

15 բայց երբ մեր հայրերը դառնացրին Իսրայէլի Տէր Աստծուն եւ մեղք գործեցին նրա առաջ, Նրա, որ ստեղծել է երկինքն ու երկիրը,

16 Բայց Բաբելոնում Կիւրոսի թագաւորութեան հաստատուելու առաջին տարում, Կիւրոս արքան հրովարտակ գրեց եւ հրամայեց կառուցել

17 եւ ամբողջ կայքը, ոսկէ եւ արծաթէ այն սպասքը, որ Նաբուքոդոնոսոր արքան վերցրել էր Երուսաղէմի Տիրոջ տաճարից եւ տարել ու

18 Արքան պատուիրեց նրանց, որ այդ կայքն ու սպասքը բերեն Երուսաղէմ, դնեն Տիրոջ տաճարում եւ հրաման տուեց այս տաճարը

19 Երբ Սամանասարը վերադարձաւ Երուսաղէմ, այդ ժամանակ էլ գցեց այս տաճարի հիմքերը, եւ մենք այդ օրից մինչեւ այժմ կառուցում

20 Արդ, տէ՛ր մեր եւ թագաւո՛ր Դարեհ, հրամայի՛ր, որ մատենադարաններում, ուր պահւում են Կիւրոս թագաւորի յիշատակարանների

21 եւ գտնեն, որ Կիւրոս թագաւորի հրամանով եւ նրա խօսքով են Տիրոջ տունը կառուցում Երուսաղէմում, ապա վերահասու եղիր

22 Այն ժամանակ Դարեհ թագաւորը հրամայեց փնտռել թագաւորական մատենադարաններում, որոնք գտնւում էին Բաբելոնում։ Մարաստանի

23 «Կիւրոսի թագաւորութեան առաջին տարի. Կիւրոս արքան հրամայեց կառուցել Տիրոջ տունը Երուսաղէմում, ուր բաց կրակի վրայ

24 Նա հրամայեց տաճարը կառուցել այս չափերով. բարձրութիւնը՝ վաթսուն կանգուն, լայնութիւնը՝ վաթսուն կանգուն. երեք շարք

25 Իսկ այն կայքը, ոսկեղէն եւ արծաթեղէն սպասքը, որ Նաբուքոդոնոսորը Բաբելոն էր բերել Տիրոջ տանից, որ գտնւում էր

26 Ի յաւելումն այս հրամանի, Դարեհ արքան գրում է այսպէս. «Սիսինին՝ ամբողջ Ասորիքի եւ փիւնիկեցիների իշխանին,

27 Ես հրամայեցի, որ այդ տունը կառուցուի ամբողջապէս, եւ դուք օգնէք Երուսաղէմ վերադարձած հրեաներին, որպէսզի նրանք

28 Ես հրամայեցի, եւ իմ պատուէրն է, որ այդ մարդկանց նպաստ տաք Ասորիքի կողմերի եւ փիւնիկեցիների հարկերից՝ Տիրոջ տան

29 նմանապէս նաեւ՝ ցորեն, աղ, գինի ու ձէթ, եւ այդ բոլորը թող ճշտօրէն կատարուի տարէցտարի՝ ըստ այն չափերի եւ ժամկէտների,

30 Թող այդ ամէնը տրուի օր ըստ օրէ, անխափան, որպէսզի դարձեալ Տէր Աստծուն զոհեր մատուցեն յանուն թագաւորի ու նրա զօրքերի

31 Ես հրամայեցի, որ նա, ով կը խուսափի կամ զանց կ՚առնի իմ հրամանը, թող պատժուի, անձամբ տանջանքների ենթարկուի, թող կախեն

32 քանի որ այն տեղի համար, որ կոչւում է Տիրոջ անունով, իմ թագաւորութեան մէջ բոլոր ազգերին հրամայուած էր տալ ամէն բան,

33 Ես՝ Դարեհ թագաւորը, հրամայեցի այս բոլորը կատարել մեծագոյն ճշտութեամբ եւ խստութեամբ»։

7

1 Այն ժամանակ Սիսինը՝ Ասորիքի կողմերի եւ փիւնիկեցիների մեծ իշխանը, Սաթրուբազանը եւ նրանց ընկերները, որոնք արգելել էին

2 սկսեցին վերահսկել եւ հոգ տանել գործի համար՝ գործակցելով հրեաների աւագների եւ քահանայապետների հետ։

3 Գործը յաջողութեամբ առաջ էր ընթանում, մանաւանդ որ նրանց օգնում էին Անգէ եւ Զաքարիա մարգարէները։

4 Եւ, ըստ Իսրայէլի Տէր Աստծու հրամանի եւ ըստ Կիւրոսի ու Դարեհի կամքի, աւարտուեց տաճարը։

5 Դարեհ թագաւորի վեցերորդ տարում աւարտուեց սուրբ տաճարը, ադար ամսի քսանին, Դարեհի թագաւորութեան վեցերորդ տարում։

6 Իսրայէլացիները, քահանաներն ու ղեւտացիները եւ բոլոր նրանք, որ վերադարձել էին գերութիւնից, կատարեցին այդ գործը

7 Նրանք մատուցեցին Տիրոջ տան նաւակատիքի զոհերը. հարիւր արջառ, երկու հարիւր խոյ, չորս հարիւր գառ եւ

8 ամբողջ Իսրայէլի մեղքերի համար՝ տասներկու նոխազ, ըստ Իսրայէլի տասներկու ցեղերի թուի։

9 Եւ, ըստ ազգերի, նշանակուեցին քահանաներ եւ ղեւտացիներ, որոնք երկար պարեգօտներ էին կրում Իսրայէլի Տէր Աստծու առաջ

10 Իսրայէլացիները, որոնք վերադարձել էին գերութիւնից, Տիրոջ զատկի տօնը կատարեցին առաջին ամսի տասնչորսերորդ օրը,

11 ինչպէս եւ բոլոր նրանք, որ վերադարձել էին գերութիւնից։

12 Մաքրուած ղեւտացիները մորթեցին Տիրոջ զատկի գառը գերութիւնից վերադարձած բոլոր իսրայէլացիների համար, իրենց եղբայրների,

13 Կերան գերութիւնից վերադարձած իսրայէլացիները եւ բոլոր նրանք, որ զատուել էին հեթանոսների պղծութիւններից՝ փնտռելով

14 Նրանք Բաղարջակերաց զատիկը կատարեցին եօթը օր եւ ուրախ եղան Տիրոջ առաջ,

15 որովհետեւ Տէրը դէպի իրենց դարձրեց Ասորեստանի թագաւորի սիրտը եւ հզօրացրեց իրենց ձեռքը՝ Իսրայէլի Տէր Աստծու գործի

8

1 Այս բոլոր դէպքերը կատարուելուց յետոյ Պարսկաստանում թագաւորեց Արտաշէս արքան։ Նրա մօտ գնաց Եզրասը, որը որդին էր

2 սա՝ Ադուկի, սա՝ Աքիտոբի, սա՝ Ամարէթի, սա՝ Ազեկի, սա՝ Մարերոթի, սա՝ Զարիայի, սա՝ Սեուիայի, սա՝ Բոկիայի, սա՝

3 Ահա այս Եզրասը, որ Իսրայէլի Աստծու կողմից Մովսէսին տրուած օրէնքների հմուտ օրէնսգէտ էր, վերադարձաւ Բաբելոնից։

4 Թագաւորը մեծ պատուի արժանացրեց նրան։ Եզրասը շնորհ գտաւ նրա առաջ, եւ թագաւորը մեծ բարեհաճութեամբ յարգեց նրա

5 Եզրասի հետ Երուսաղէմ վերադարձան իսրայէլացիները՝ քահանայապետների եւ ղեւտացիների, սաղմոսասաց սպասաւորների,

6 Նրանք վերադարձան Արտաշէս արքայի թագաւորութեան եօթներորդ տարուայ հինգերորդ ամսին, իսկ Բաբելոնից դուրս էին եկել

7 Նոյն տարուայ հինգերորդ ամսի ամսամտին էլ նրանք մտան Երուսաղէմ, եւ Տէրը յաջողութիւն տուեց Եզրասին ու նրանց

8 Եզրասը, որ ամբողջապէս լցուած էր իմաստութեամբ եւ անթերի գիտէր Տիրոջ բոլոր պատուիրանները, Իսրայէլի ժողովրդին

9 Այդ ժամանակ Եզրաս քահանային՝ Տիրոջ Օրէնքի մատենագրին, հասաւ Արտաշէս թագաւորի հրովարտակը, ուր գրուած էր այսպէս.

10 «Արտաշէս թագաւորը ողջունում է Եզրաս քահանային՝ Տիրոջ Օրէնքի մատենագրին։

11 Մարդասիրական ցանկութեամբ կշռադատելով ամէն բան՝ ես հրամայեցի Հրէաստանի ցեղերի բոլոր մարդկանց, ովքեր կամաւոր ուզում

12 թող գնան բոլոր նրանք, ովքեր փափագում են մեկնել Հրէաստան եւ Երուսաղէմ, ինչպէս հրամայեցինք մենք՝ ես եւ իմ եօթը

13 Թող նրանք վերադառնան եւ կատարեն այն ամէնը, ինչ պահանջում է Օրէնքը.

14 Երուսաղէմում թող զոհեր մատուցեն Իսրայէլի Տէր Աստծուն, ինչպէս խոստացանք մենք՝ ես եւ իմ սիրելիները։ Այն ամբողջ ոսկին

15 Թող բաբելացիների այս երկրից Տէր Աստծու քահանաները վերցնեն նուիրաբերութիւնները եւ տանեն Երուսաղէմ. ոսկի ու արծաթ,

16 եւ ընծայուած միւս բոլոր զոհերը, եւ Երուսաղէմում Տիրոջ սեղանի վրայ մատուցեն Աստծուն։

17 Այն ամէնը, ինչ դու կամենում ես անել քո եղբայրների հետ միասին, արա՛. ըստ քո Տէր Աստծու կամքի էլ վարուի՛ր թէ՛ ոսկու

18 եւ թէ՛ քահանայական կայքի ու Տիրոջ այն սպասքի հետ, որ կը տանէք Երուսաղէմ՝ Տէր Աստծու տաճարի կարիքների համար.

19 այդ ամէնը դի՛ր քո Տէր Աստծու առաջ, Երուսաղէմում,

20 իսկ աւելորդ եւ տաճարի այլ կարիքների համար եղած բաները թող դնեն թագաւորական գանձատանը։

21 Ես՝ Արտաշէս թագաւորը, հրամայեցի Ասորեստանի եւ քանանացիների կողմերի գանձապահներին, որ նրանք Եզրաս քահանային՝

22 նոյն ձեւով՝ հարիւր քոռ ցորեն, հարիւր մար գինի եւ նոյնքան ձէթ.

23 նաեւ օրինական միւս բաները՝ բարձրեալ Տէր Աստծու պաշտամունքը կատարելու համար, որպէսզի նրա ցասումը չգայ իմ

24 Ձեր քահանաների ու ղեւտացիների, սաղմոսասաց պաշտօնեաների ու դռնապանների, քահանաների ծառաների եւ Տիրոջ տան

25 որ ոչ ոք իշխանութիւն չունենայ նրանցից հարկ կամ այլ տուրք պահանջելու։

26 Իսկ դու, Եզրա՛ս, ըստ քո իմաստութեան, որ Աստուած տուել է քեզ, Ասորիքի եւ փիւնիկեցիների կողմերում դատելու եւ

27 Իսկ բոլոր նրանց, որ զանց կ՚առնեն քո Տէր Աստծու Օրէնքը եւ չեն հնազանդուի մեր թագաւորական օրէնքներին, քեզ իշխանութիւն

28 Այն ժամանակ Եզրասը՝ Տիրոջ Օրէնքի մատենագիրն ասաց. «Օրհնուած է մեր հայրերի Տէր Աստուածը, որ այս ամենի համար շնորհ

29 Իսկ ինձ մեծապէս պատուի արժանացրեց թագաւորի առաջ, նրա բոլոր խորհրդականների եւ սիրելիների առաջ, նրա բոլոր մեծամեծների

30 եւ ես լցուեցի անբաւ հրճուանքով՝ իմ Տէր Աստծու օգնութեամբ»։ Դրանից յետոյ Եզրասը հաւաքեց իսրայէլացի այն բոլոր

31 Ըստ իրենց հայրերի նահապետութեան եւ ըստ իրենց ցեղերի բաժանման, սրանք են ահա այն իշխանները, որոնք Եզրասի հետ ելան

32 Փենէեսի որդիներից՝ Գերսոնը, Իթամարի որդիներից՝ Գամայէլը,

33 Դաւթի որդիներից՝ Փարէսը, Փորոսիայի որդիներից՝ Զաքարիասը եւ նրա հետ գերի տարուածներից հարիւր յիսուն մարդ.

34 Փաաթի որդիներից՝ Մովաբը, Ելիան, Օնիասը, Զարեան եւ նրա հետ երկու հարիւր մարդ.

35 Զաթսէսի որդիներից՝ Յեզոնիասը, Յեթելեան եւ նրա հետ երեք հարիւր մարդ.

36 Ադինոբի որդիներից՝ Յովնաթանը եւ նրա հետ երեք հարիւր յիսուն մարդ. Ելամեսիայի որդիներից՝ Գոդողիան եւ նրա հետ

37 Սափատիայի որդիներից՝ Միքայէլի որդի Զաքարիասը եւ նրա հետ եօթանասուն մարդ.

38 Յովաբի որդիներից՝ Եզելիայի որդի Աբադիսերը եւ նրա հետ երկու հարիւր տասներկու մարդ.

39 Բանիայի որդիներից՝ Յոսափի որդի Ասալիմոթը եւ նրա հետ հարիւր վաթսուն մարդ.

40 Բէերի որդիներից՝ Բերիայի որդի Զաքարիան եւ նրա հետ քսանութ մարդ.

41 Ուստաթի որդիներից՝ Կատանի որդի Յովհաննէսը եւ նրա հետ հարիւր տասը մարդ.

42 Ադոնիկամի որդիներից՝ Էսփատայի որդիները, որոնց անուններն են՝ Ելիփալատ, Դեւուէլ, Սամեաս եւ նրանց հետ եօթանասուն մարդ.

43 Եզրասը նրանց հաւաքեց Թերա կոչուած գետի եզերքին, ուր օթեւանեցին երեք օր, ազգահամար կատարեց,

44 բայց քահանաների որդիներից եւ ղեւտացիներից ոչ մէկին չգտաւ նրանց մէջ։

45 «Ես մարդ ուղարկեցի Եղիազարի մօտ, եւ ինձ մօտ եկան Սամեասը, Օրիբոնը, Նաթանը, Եննատանը, Զաքարիան եւ Մոսոլաբոնը.

46 սրանք իշխաններ էին եւ օրէնքի վարդապետներ։ Ես նրանց ասացի, որ գնան գանձապահների պետի՝ Լոգէոնի մօտ,

47 պատուիրեցի նրանց, որ Լոգէոնին, նրա եղբայրներին եւ տեղում գտնուող միւս գանձապահներին ասեն, որ նրանք Տիրոջ տան համար

48 Եւ նրանք բերեցին այնպիսի մարդիկ, որոնք զօրաւոր էին Տիրոջ խօսքը քարոզելու գործում եւ լաւ գիտէին Տիրոջ օրէնքը։ Դրանք

49 Քանունիայի որդիներից՝ Ասեբիան, Անունոնը եւ նրա եղբայր Օսետանը իր որդիների հետ՝ քսան մարդ.

50 քահանաների այն ծառաներից, որոնց Դաւիթ թագաւորը նշանակել էր ղեւտացիներին սպասաւորելու համար գլխաւորներ, նրանց

51 Մենք ծոմ պահեցինք այնտեղ, աղօթք մատուցեցինք մեր Տէր Աստծուն, խնդրեցինք, որ նա դիւրութիւն եւ յաջողութիւն տայ մեզ,

52 քանի որ մենք ծանր էինք համարել թագաւորից հետեւակ կամ հեծեալ ուղեկիցներ խնդրել՝ մեր թշնամիներից զգուշանալու համար։

53 Մենք թագաւորին ասացինք, որ մեր Տէր Աստծու զօրութիւնը մեզ հետ է եւ բոլոր նրանց հետ, ովքեր խնդրում են նրան։

54 Այս բոլորի համար էր, ահա, որ ծոմ պահեցինք եւ աղաչեցինք, որ Տէրը պահպանի մեզ, յաջողութիւն տայ մեզ՝ մեր ճանապարհին։

55 Ցեղերի քահանաների գլխաւորներից ընտրեցինք տասներկու մարդ՝ Եսեբիային, Ասեմիային՝ իրենց տասը եղբայրների հետ միասին։

56 Կշռեցինք ու նրանց տուեցինք արծաթն ու ոսկին, Տիրոջ տան համար քահանայական կայքն ու սպասքը, որ մեզ էին նուիրել

57 Ես կշռեցի եւ նրանց տուեցի վեց հարիւր յիսուն տաղանդ արծաթ, հարիւր տաղանդ արծաթէ սպասք, հարիւր տաղանդ ոսկէ սպասք,

58 ոսկէ այլ անօթներ՝ քսան, նաեւ մաքուր, ոսկեգոյն եւ զուտ պղնձէ անօթներ՝ տասներկու։

59 Ես նրանց ասացի. «Ե՛ւ դուք էք սուրբ Տիրոջ համար, ե՛ւ այս ամբողջ սպասքն է սուրբ Տիրոջ համար, լինի ոսկեղէն թէ

60 Արթո՛ւն կացէք եւ պահպանեցէ՛ք դրանք, մինչեւ որ հասցնէք քահանաների ու ղեւտացիների գլխաւորներին, Իսրայէլի

61 Թող Տիրոջ տաճարի պահապանները՝ քահանայապետներն ու ղեւտացիները, վերցնեն արծաթը, ոսկին, սպասքն ու անօթները եւ տանեն,

62 Յետոյ վեր կացանք եւ Թերա գետի մօտից ճանապարհ ընկանք. դա առաջին ամսի տասներկուերորդ օրն էր։ Մենք, Տիրոջ ձեռքով

63 Երբ երեք օր հանգստացանք Երուսաղէմում, չորրորդ օրը կշռեցինք արծաթն ու ոսկին եւ մեր Տէր Աստծու տանը տուեցինք Ուրիայի

64 որի հետ էին Փենեէսի որդի Եղիազարը, Յեսովի որդի Յոսաբոդոսը, Սաբանիայի որդի Մեթորը եւ այլ ղեւտացիներ։

65 Մենք կշռով ու հաշուով դրանք տուեցինք նրանց՝ նոյն օրն էլ գրանցելով կշիռն ու հաշիւը։

66 Նրանք, որ ինձ հետ գերութիւնից վերադարձել էին բաբելացիների մօտից, զոհեր մատուցեցին Իսրայէլի Տէր Աստծուն, տասներկու

67 իննսուն խոյ, եօթանասուներկու գառ, տասներկու նոխազ՝ Իսրայէլի փրկութեան համար, եւ այս բոլոր զոհերը մատուցեցին

68 Թագաւորի գրաւոր հրամանը տուեցին թագաւորի գործակալներին՝ Ասորիքի եւ փիւնիկեցիների իշխաններին եւ գաւառապետներին, եւ

69 Այս ամէնը կատարուելուց յետոյ իսրայլացիների նահապետներն ու իշխանները եկան իմ առաջ եւ ասացին. «Իսրայէլացիների ամբողջ

70 խառնակուեցին հեթանոսների, այլազգիների եւ ամէն տեսակ անհաւատների պղծութիւնների հետ, քանանացիների եւ քետացիների,

71 քանզի ամուսնացան նրանց աղջիկների հետ՝ թէ՛ իրենք եւ թէ՛ իրենց որդիները։ Խառնակուեց իրենց սուրբ սերմը երկրի

72 Երբ ես լսեցի այս խօսքերը, պատառոտեցի հագուստներս, սկսեցի ողբալ եւ փետել գլխիս ու մօրուքիս մազերը, եւ այդպէս

73 Բոլորը, ովքեր լսեցին իմ ողբերի ձայնը, որ Իսրայէլի Տէր Աստծու համար էր, եւ տեսնելով այն, ինչ ես արեցի նրանց

74 նոր միայն ես վեր կացայ, հագուստներս այդպէս պատառոտուած, ողբալով ծնկի իջայ եւ, ձեռքերս տարածելով դէպի Տէր Աստուած,

75 «Տէ՛ր, մենք ամաչում եւ դողում ենք քո երեսի առաջ,

76 քանզի մեր մեղքերը մեր գլուխներից էլ աւելի վեր բարձրացան,

77 մեր անօրէնութիւնները, սկսած մեր հայրերի տարիներից ու ժամանակներից, բարձրացան երկնքից էլ վեր, եւ մենք մեծ մեղքերի

78 Մեր մեղքերի ու մեր հայրերի յանցանքների համար էր, որ մենք մատնուեցինք գերութեան մեր եղբայրների հետ, մեր թագաւորների

79 Եւ հիմա որքա՜ն մեծ է քո ողորմածութիւնը մեր նկատմամբ, Տէ՛ր, որ մեզնից արմատ, սերունդ եւ անուն թողեցիր քո սրբութեան

80 մեզ համար յայտնի դարձրիր մեր Տէր Աստծու տաճարի լոյսը եւ մեզ, մեր ստրկութեան մէջ, կերակուր տուեցիր։

81 Մեր գերութեան մէջ քո ձեռքը չլքեց մեզ, դու օգնական Տէր եղար մեզ եւ արեցիր այնպէս, որ մենք շնորհ գտնենք Պարսկաստանի

82 փառաւորեց մեր Տէր Աստծու տաճարը, վերականգնեց եւ վերաշինեց Սիոնը, որ անապատ էր, եւ մեզ վերստին հաստատեց Հրէաստանում

83 Եւ հիմա, այս ամենից յետոյ, քո առաջ ի՞նչ պատասխան տանք քեզ, Տէ՛ր, քանզի մենք անտեսեցինք քո օրէնքն ու հրամանները,

84 «Այն երկիրը, որը գնում ես դու ժառանգելու, պղծուած է այդ երկրի ազգերի պղծութիւններով եւ լեցուն է նրանց

85 Արդ, նրանց աղջիկներից դու կանայք չառնես քո որդիների համար, ոչ էլ քո աղջիկներին կնութեան կը տաս նրանց որդիներին

86 եւ ոչ էլ ամէն ժամանակ խաղաղութիւն փնտռիր նրանց հետ. դու զօրաւոր կը լինես այդ երկրի բարիքները ուտելով, եւ քո

87 Թէեւ այն դէպքերը, որ մէկ անգամ կատարուեցին մեզ հետ մեր չար գործերի եւ մեղքերի պատճառով, բայց դու, Տէ՛ր, բազում

88 եւ մեզ այսպիսի սերունդ ու արմատ տուեցիր, մինչդեռ մենք դարձեալ շեղուեցինք քո օրէնքից եւ խառնակուեցինք այս երկրի

89 բայց դու մեզ վրայ չբարկացար այն աստիճան, որ մեզնից այսպիսի սերունդ ու արմատ չմնար եւ ոչ էլ՝ մեր անունը։

90 Դու, Տէ՛ր Աստուած Իսրայէլի, արդար ես եւ ճշմարիտ, դու իսպառ չոչնչացրիր մեր սերունդը, եւ մեր սերունդն ու արմատը

91 Արդ, ահաւասիկ մենք, մեր անօրէնութիւններով, կանգնած ենք քո առաջ եւ այլեւս չենք կարող կանգնել քո երեսի դէմ, որովհետեւ

92 Երբ Եզրասը աղօթում էր այս խոստովանութիւններով եւ սաստիկ ողբերով, նա երեսնիվայր ընկած էր գետնին, Տիրոջ տաճարի առջեւ։

93 Այդ ժամանակ իսրայէլացիներից Իելուի որդի Յեքոնիան ձայն տուեց եւ ասաց Եզրասին. «Մենք մեղանչել ենք մեր Տէր Աստծու դէմ՝

94 այժմ, այսօր էլ, անօրէնութիւնները մեր մէջ են. եկէ՛ք երդուենք Տիրոջ առաջ, դուրս հանենք եւ հեռացնենք այլազգիներից մեր

95 ինչպէս որ հրամայում է մեր Տէր Աստծու օրէնքը։

96 Շո՛ւտ, վե՛ր կաց, կատարի՛ր այդ գործը, քանզի քո ձեռքին են մեր բոլոր գործերը. մենք քեզ հետ ենք, եւ ինչ որ դու

97 Եզրասը վեր կացաւ, երդուել տուեց ցեղերի իշխաններին, քահանաներին, ղեւտացիներին եւ ամբողջ Իսրայէլին, որ վարուեն ըստ

9

1 Եզրասը վեր կացաւ Տիրոջ տաճարի գաւթից, գնաց Ելիասիբի որդի Յովհաննայի տունը, գիշերեց այնտեղ,

2 բայց ո՛չ հաց կերաւ եւ ո՛չ էլ ջուր խմեց, այլ միայն ողբաց ժողովրդի գործած անօրէնութիւնների եւ մեծ մեղքերի համար։

3 Ամբողջ Հրէաստանում եւ Երուսաղէմում մունետիկն ազդարարում էր, որ բոլոր նրանք, ովքեր վերադարձել են գերութիւնից, գան

4 իսկ նրանք, ովքեր երկու, երեք օրուայ ընթացքում չեն ներկայանայ, նրանք պիտի դատուեն առաջնորդների եւ ծերերի կողմից,

5 Եւ երեք օրուայ ընթացքում Երուսաղէմում հաւաքուեցին Յուդայի ազգի ու Բենիամինի ցեղի բոլոր մարդիկ, իններորդ ամսին, ամսի

6 Ամբողջ բազմութիւնը, Եզրասի հետ միասին, նստեց Տիրոջ տան ընդարձակ գաւթում՝ սարսռալով եւ դողալով ձմռան ցրտից։

7 Եզրասը կանգնեց եւ ասաց նրանց. «Դուք մեղք էք գործել, կին էք առել այլազգիների աղջիկներից եւ անօրէնութիւն էք աւելացրել

8 Արդ, խոստովանեցէ՛ք եւ փա՛ռք տուէք մեր հայրերի Տէր Աստծուն,

9 կատարեցէ՛ք նրա կամքը, զատուեցէ՛ք եւ բաժանուեցէ՛ք երկրի բոլոր հեթանոսներից եւ ձեր այլազգի կանանցից»։

10 Ամբողջ բազմութիւնը միասին բարձրաձայն աղաղակեց եւ ասաց.

11 «Ինչպէս որ դու ասացիր, այնպէս էլ կ՚անենք. բայց մենք մեծ բազմութիւն ենք, ժամանակն էլ ձմեռ է, եւ մենք չենք կարող

12 Դրա համար գործը յանձնարարեցէ՛ք իշխաններին եւ առաջնորդներին, թող ամէն տեղ ում տանն այլազգի կին կայ, ժամանակին գնան

13 թող իւրաքանչիւր տեղի ծերերն ու դատաւորները վճռեն գործը եւ Տիրոջ բարկութիւնը հեռացնեն մեզնից մեր գործած այս մեծ

14 Այս գործը յանձն առան Ազայէլի որդի Յովնաթանը եւ Թոկիայի որդի Եզեկիան, իսկ Մոսոլամոսը, Ղեւին ու Սաբատէոսը միացան

15 եւ նրանք ամէն ինչ արեցին այնպէս, ինչպէս հրամայեցին գերութիւնից վերադարձածները։

16 Եզրասն անուն առ անուն ընտրեց քահանայ, իշխան եւ տոհմապետ մարդիկ. նրանք տասներորդ ամսի ամսամտին նստեցին խորհրդի՝

17 Մինչեւ առաջին ամիսը նրանք հաւաքեցին եւ բերեցին այն տղամարդկանց, որոնք ամուսնացած էին այլազգի կանանց հետ. բերեցին

18 Հաւաքուածների մէջ գտնուեցին քահանաներ, որոնք ունէին այլազգի կանայք եւ խառնակուել էին ամբարիշտների հետ.

19 դրանք Յոսեդեկի որդի Յեսովի եւ նրա եղբօր որդիներից էին. Մաթելան, Եղիազարոսը, Յորիբոսը եւ Յովադանը,

20 որոնք սկսեցին դուրս հանել իրենց այլազգի կանանց եւ մէկական խոյեր մատուցել առանց գիտութեան գործած իրենց մեղքերի

21 Յետոյ Եմմորի որդիներից՝ Անանիան, Բադդէոսը, Մանասը, Սամաէասը, Յերիէլը եւ Ազարիասը.

22 Փասուրի որդիներից՝ Ելիանասը, Մասսիասը, Իսմայէլը, Նաթանայէլը, Սկեթլեդոսը եւ Սալթոսը.

23 Ղեւտացիների որդիներից՝ Յոզապտոսը, Սեմիսը եւ Կոնոսը, որ նոյն ինքը Սալիտասն է, Փաթէասը, որ նոյն ինքը Յուդասն է, եւ

24 Սաղմոսասաց պաշտօնեաներից՝ Ելիասիբոսը եւ Բաքուրոսը։

25 Դռնապաններից՝ Սալոիմոսը եւ Տոլբանէսը։

26 Իսրայէլացիներից՝ Փորոսի որդիներից՝ Յերամասը, Յեդդիասը, Մելքիասը, Միալէսը, Եղիազարոսը, Ասաբիասը եւ Բանեասը։

27 Եղիակիմի որդիներից՝ Մատթանիասը, Զաքարիասը, Յեզորիէլը, Յովադիոսը, Յերիմոթը եւ Այէդիասը։

28 Զաթոմի որդիներից՝ Ելիադասը, Ելիասիմոսը, Օթոնիասը, Արիմոթը, Սաբաթոսը եւ Զարգէասը։

29 Բեբէի որդիներից՝ Յովհաննէսը, Անանիասը, Յոզաբդոսը եւ Եմաթոսը։

30 Մանիի որդիներից՝ Ելամոսը, Սամումոսը, Յեդէոսը, Յասուբոսը, Յաստելոսը եւ Յերեմոթը։

31 Ադդիի որդիներից՝ Նաթոսը, Մոոսիասը, Զակունոսը, Նաիդասը, Մատաթիասը, Եսթէլը, Բալունոսը եւ Մանասէն։

32 Աննասի որդիներից՝ Ելիոնասը, Ասսէասը, Մելքիասը, Սաբէոսը, Սիմոնը եւ Քոսամէոսը։

33 Ասոմատի որդիներից՝ Աննէոսը, Մատաթիասը, Բանէուսը, Ելիփալատը, Մանասէն եւ Սեմէին։

34 Բաանի որդիներից՝ Երեմիասը, Մոմդիոսը, Իսմաերոսը, Յուէլը, Մամբդէն, Պէդիասը, Անոսը, Րաբասիոնը, Անասիբոսը,

35 Նաումի որդիներից՝ Զազիկեասը, Լաբադիասը, Եդեսիուէլը եւ Բենեսիասը։

36 Սրանք էին բոլոր այն տղամարդիկ, որոնք կին էին առել այլազգիներից եւ որոնք էլ ազատ արձակեցին իրենց կանանց եւ իրենց

37 Իսրայէլացի քահանաներն ու ղեւտացիները բնակուեցին Երուսաղէմում եւ նրա գաւառում եօթներորդ ամսի ամսամտին, իսկ

38 Ամբողջ բազմութիւնը, միաբանուած, հաւաքուեց տաճարի դռան առջեւ, արեւելեան կողմը, ընդարձակ մի տեղ։

39 Նրանք ասացին Եզրաս քահանայապետին՝ Օրէնքի մեկնիչին, որ նա բերի Իսրայէլի Տէր Աստծու կողմից Մովսէսին տրուած օրէնքների

40 Եզրասը մէջտեղ բերեց օրէնքների գիրքը, ցոյց տուեց բոլոր տղամարդկանց ու կանանց եւ բոլոր քահանաներին։

41 Տաճարի դռան առջեւ, ընդարձակ հրապարակում, առաւօտից մինչեւ կէսօր նա կարդում էր Տիրոջ օրէնքները, բոլոր տղամարդկանց եւ

42 Եզրաս քահանան՝ Տիրոջ Օրէնքի մեկնիչը, կանգնում էր փայտակերտ բեմի վրայ, որ պատրաստել էին նրա համար։

43 Նրա մօտ, աջ կողմից, կանգնում էին Մատաթին, Սամուսը, Անանիասը, Ազարիասը, Ուրիասը, Եզեկիասը եւ Բաալսամոսը,

44 իսկ ձախ կողմից՝ Փալթէոսը, Միսայէլը, Մելքիասը, Լոթասը, Ուբոսը, Նաբարիասը եւ Զաքարիասը։

45 Եզրասը, Օրէնքի գիրքը ձեռքին, մեծ պատուով բազմում էր բոլորի առաջ, իսկ ամբողջ բազմութիւնը նստում էր նրա դիմաց։

46 Երբ նա բացեց Օրէնքի գիրքը, ամբողջ բազմութիւնը ոտքի կանգնեց։ Եզրասն օրհնեց բարձրեալ Տէր Աստծուն, զօրութիւնների

47 իսկ ամբողջ բազմութիւնը միաձայն բացականչում էր՝ ամէն։ Բոլորն իրենց ձեռքերը բարձրացրած դէպի վեր՝ երեսնիվայր ընկնում

48 Տիրոջ Օրէնքը ժողովրդին ուսուցանում էին նաեւ ղեւտացիները՝ Յեսուսը, Աննուսը, Ասրաբիասը, Յադինոսը, Յակուբոսը,

49 Սրանք ժողովրդի համար կարդում եւ բացատրում էին Տիրոջ Օրէնքը։

50 Ատտարատէսը դիմելով Եզրաս քահանային՝ Տիրոջ Օրէնքի մեկնիչին եւ ղեւտացիներին, որոնք Օրէնքը սովորեցնում էին ժողովրդին,

51 «Այս օրը սրբութեան օր է Տիրոջ համար, եւ դուք ազատ էք Տիրոջ Օրէնքը լսելուց.

52 ցրուեցէ՛ք, գնացէ՛ք եւ պարարտ մի՛ս կերէք, քաղցր ըմպելիքներ խմեցէ՛ք եւ ուղարկեցէ՛ք նաեւ նրանց համար, ովքեր չունեն.

53 եւ որովհետեւ Տիրոջ համար սուրբ է այս օրը, թող ոչ ոք տխուր չդարձնի այն, քանզի Տէր Աստուածն է, որ մեզ արժանացրեց

54 Ղեւտացիները նոյնպէս ամբողջ ժողովրդին հրամայեցին եւ ասացին. «Այս օրը սուրբ է, եւ թող ոչ ոք տխուր չդարձնի այն»։

55 Ապա ասացին ժողովրդին. «Ով ունի, թող ուտի, խմի, ուրախ լինի եւ տայ նաեւ նրան, ով չունի. թող բոլորն էլ այսօր շատ ուրախ