1 Ադամ, Սէթ, Ենոս,
2 Կայնան, Մաղաղայէլ, Յարեդ,
3 Ենոք, Մաթուսաղա, Ղամէք,
4 Նոյ։Նոյի որդիները՝ Սէմ, Քամ, Յաբեթ։
5 Յաբեթի որդիները՝ Գամեր, Մագոգ, Մադայի, Յովիդան, Եղիսան, Թոբէլ, Մոսոք եւ Թիրաս։
6 Գամերի որդիները՝ Ասքանազ, Հռիփաթ եւ Թորգոմա։
7 Յովիդանի որդիները՝ Ելիսա եւ Թարսիս, կիտացիները եւ հռոդացիները։
8 Քամի որդիները՝ Քուս եւ Մեստրեմ, Փուդ եւ Քանան։ Քուսի որդիները՝ Սաբա, Եւիլա, Սաբաթա, Հռեգմա եւ Սաբակաթա։
9 Հռեգմայի որդիները՝ Սաբա եւ Դեդան։
10 Քուսը ծնեց Նեմրոթին. սա սկսեց հզօր որսորդ դառնալ երկրի վրայ։
11 Մեստրեմը ծնեց լութիմացիներին, լաբիինացիներին, անաիմացիներին, նեփթաբիմացիներին, պատրոսիիմացիներին եւ
12 որոնցից էլ առաջացան փղշտացիները, նաեւ՝ քափթորիիմացիներին։
13 Քանանը ծնեց իր անդրանիկ որդուն՝ Սիդոնին, քանանացիներին,
14 յեբուսացիներին, ամորհացիներին, գերգեսացիներին,
15 խեւացիներին, արուկեցիներին, արսենացիներին,
16 արադացիներին, սամարացիներին եւ ամաթացիներին։
17 Սէմի որդիները՝ Եղամ, Ասսուր, Արփաքսադ, Ղուդ եւ Արամ։ Արամի որդիները՝ Յուս, Եմող, Գաթեր եւ Մոսոք։
18 Արփաքսադը ծնեց Կայինանին, Կայինանը ծնեց Սաղային, Սաղան ծնեց Եբերին։
19 Եբերն ունեցաւ երկու որդի. մէկի անունը Փաղէկ էր, քանզի նրա օրօք երկիրը բաժանուեց, իսկ նրա եղբօր անունն էր Հեկտան։
20 Հեկտանը ծնեց Ելմոդադին, Սաղափին, Արամոթին,
21 Կեդրուրանին, Եզէլին, Դեկլանին, Կամաանին, Աբիմէէլին, Սաբային,
22 Սուփիրին, Եւիին եւ Յորամին։
23 Սրանք ամէնքը Հեկտանի որդիներն են։
24 Սէմի որդիները՝ Ելամ, Ասսուր, Արփաքսադ, Կայինան, Սաղա, Եբեր,
25 Փաղէկ, Ռագաւ, Սերուք, Նաքոր, Թառայ,
26 Աբրամ, նոյն ինքը՝ Աբրահամ։
27 Աբրահամի որդիները՝ Իսահակ եւ Իսմայէլ։
28 Իսմայէլի որդիները՝
29 Նաբէոթ, Կեդար,
30 Նաբդեէլ, Մաբսան, Մասմա, Իդումա, Մասսէ, Քոդադ, Թաման, Իտուր, Նափէս եւ Կեդմա։
31 Սրանք են Իսմայէլի որդիները։
32 Աբրահամի հարճի՝ Քետուրի որդիները. նա ծնեց Եմրանին, Հեկսանին, Մադանին, Մադիանին, Հեսբոկին եւ Սովիվէին։ Հեկսանի
33 Մադիանի որդիները՝ Գեփար, Օփեր, Ենոք, Աբիդա եւ Ելդա։ Սրանք ամէնքը Քետուրի որդիներն են։
34 Աբրահամը ծնեց Իսահակին։ Իսահակի որդիները՝ Եսաւ եւ Յակոբ։
35 Եսաւի որդիները՝ Եղիփազ, Հռագուէլ, Յէուլ, Եգղոմ եւ Կորէ։
36 Եղիփազի որդիները՝ Թեման, Օմար, Սոփար, Գոթոմ եւ Կենէզ։ Եղիազարի հարճ Թամարը նրա համար ծնեց Ամաղէկին։
37 Ռագուէլի որդիները՝ Նաքէթ, Զարեհ, Սոմէ եւ Մոզէ։
38 Սէիրի որդիները՝ Ղոտան, Սոբաղ, Սեբեգոն, Անա, Դեսոն, Ասար եւ Հռիսոն։
39 Ղոտանի որդիները՝ Քոռի, Էման։ Ղոտանի քոյրը՝ Թամնա։
40 Սոբաղի որդիները՝ Գողամ, Մանաքաթ, Գեբէլ, Սոփար եւ Յովնան։ Սեբեգոնի որդիները՝ Այիա եւ Օնան։ Անայի որդին՝ Դեսոն, իսկ
41 Դեսոնի որդիները՝ Ադամա, Եսեբամ, Յեթրան եւ Քառան։ Ասարի որդիները՝ Բաղտան, Ազուկամ, Յովակիմ եւ Ուկամ։
42 Դեսոնի որդիները՝ Օս եւ Առան։
43 Սրանք են այն թագաւորները, որոնք թագաւորեցին Եդոմում, նախքան իսրայէլացիների թագաւորելը։ Սեփորի որդին Բաղակն էր, եւ
44 Մեռաւ Բաղակը, եւ նրա փոխարէն թագաւորեց Յոբաբը՝ բոսորացի Զարեհի որդին։
45 Մեռաւ Յոբաբը, եւ նրա փոխարէն Թեմնացիների երկրում թագաւորեց Ասոմը։
46 Մեռաւ Ասոմը, եւ նրա փոխարէն թագաւորեց Ադադը՝ Բարադի որդին, որը Մովաբի դաշտում կոտորեց մադիամացիներին։
47 Նրա քաղաքի անունը Գէթեմ էր։ Մեռաւ Ադադը, եւ նրա փոխարէն թագաւորեց մասեկացի Սամաան։
48 Մեռաւ Սամաան, եւ նրա փոխարէն թագաւորեց Սաւուղը, որը գետեզերքի մօտ գտնուող Ռոբոթ բնակավայրից էր։
49 Մեռաւ Սաւուղը, եւ նրա փոխարէն թագաւորեց Աքոբորի որդի Բաղաենոնը։
50 Մեռաւ Աքոբորի որդի Բաղաենոնը, եւ նրա փոխարէն թագաւորեց Ադադը։ Նրա քաղաքի անունը Փոգոր էր, իսկ նրա կնոջ անունը՝
51 Մեռաւ Ադադը։
52 Սրանք են Եդոմի երկրի իշխանները. իշխան Թամանա, իշխան Գոլա, իշխան Յեթեր,
53 իշխան Ելիսակամաս, իշխան Եղաս,
54 իշխան Փինոն, իշխան Կենէզ, իշխան Թեման, իշխան Սարսար, իշխան Մագեդիէլ, իշխան Զափոսիիմ։
55 Սրանք Եդոմի երկրի իշխաններն են։
1 Սրանք են Իսրայէլի որդիների անունները. Ռուբէն, Շմաւոն, Ղեւի, Յուդա,
2 Իսաքար, Զաբուղոն, Դան, Յովսէփ, Բենիամին, Նեփթաղիմ, Գադ, Ասեր։
3 Յուդայի որդիները՝ Էր, Օնան եւ Սելոմ. այս երեքին Յուդայի համար ծնեց քանանացի մի մարդու դուստր Շաւան։ Յուդայի
4 Նրա հարս Թամարը ծնեց Փարէսին ու Զարային։
5 Յուդայի բոլոր որդիները թուով հինգ էին։ Փարէսի որդիները՝ Եսրոմ ու Յեմուէլ։
6 Զարայի որդիները՝ Զամրի, Եթան, Եման, Քաղքաղ եւ Դարա, ընդամէնը՝ հինգ որդի։
7 Քարմիի որդին էր Աքարը, որ դժբախտութիւն բերեց Իսրայէլին՝ Աստծուն վերապահուած աւարից բաժին առնելով։
8 Եթանի որդին էր Ազարիան։ Եսրոմի որդիները, որ ծնուեցին նրա համար, էին
9 Յերամէլը, Օրամը, Օքոբէլը եւ Արամը։
10 Արամը ծնեց Ամինադաբին, Ամինադաբը ծնեց Յուդայի տան իշխան Նաասոնին։
11 Նաասոնը ծնեց Սաղմանին.
12 Սաղմանը ծնեց Բոոսին. Բոոսը ծնեց Օբէդին, Օբէդը ծնեց Յեսսէին։
13 Յեսսէն ծնեց իր անդրանիկ որդի Եղիաբին, երկրորդ որդի Ամինադաբին, երրորդ որդի Սամաային,
14 չորրորդ որդի Նաթանայէլին, հինգերորդ որդի Հռադային, վեցերորդ որդի Ասոմին, եօթներորդ որդի Դաւթին։
15 Նրանց քոյրերն են Սարուիան եւ Աբիգեան։
16 Սարուիան ունեցաւ երեք որդի՝ Աբեսսա, Յովաբ եւ Ասայէլ։
17 Աբիգեան ծնեց Ամեսային, իսկ Ամեսայի հայրն էր իսմայէլացի Յեթրին։
18 Եսրոնի որդի Քաղեբը կին առաւ Ազուբային, որից ծնուեց Երիմոթը։
19 Սրանք են նրա որդիները. Յովասար, Սոբաբ եւ Օռնա։ Մեռաւ Ազուբան, եւ Քաղեբը կին առաւ Եփրաթին, իսկ սա նրա համար ծնեց
20 Օրը ծնեց Օրիին։ Օրին ծնեց Բեսելիէլին։
21 Դրանից յետոյ Եսրոնը պառկեց Գաղաադի հօր՝ Մաքիրի դստեր հետ, եւ նրան կնութեան առաւ, երբ ինքը վաթսուն տարեկան էր։
22 Նա ծնեց Սեգուբին. Սեգուբը ծնեց Յայիրին։ Սա Գաղաադում քսաներեք քաղաք ունէր։
23 Նա գրաւեց Գեսուրից ու Արամից Յայիրի գիւղերը, Կանաթն ու նրա աւանները՝ վաթսուն քաղաք. այս ամէնը Գաղաադի հօր՝ Մաքիրի
24 Եսրոնի մեռնելուց յետոյ Եփրաթա եկաւ Քաղեբը, եւ Եսրոնի կին Աբիան ծնեց Ասդոմին՝ Թեկուայի հօրը։
25 Եսրոնի անդրանիկ որդու՝ Յերեմիէլի որդիներն էին. անդրանիկ որդին՝ Հռամանը, Բաանը, Առանը եւ սրա եղբայր Ասոմը։
26 Յերեմիէլը ուրիշ կին էլ ունէր, որի անունն էր Ատարա։
27 Սա Ունոմի մայրն էր։ Յերեմիէլի անդրանիկ որդու՝ Հռամայի որդիներն էին Մաասը, Յաբինը եւ Ակորը։
28 Ունոմի որդիներն էին Սամային եւ Յադային։
29 Սամայիի որդիներն էին Նաբադն ու Աբիսուրը. Աբիսուրի կնոջ անունն էր Աբիսեա, որը ծնեց Ազաբարին, Մոլիլին։
30 Նաբադի որդիներն են Սաղադը եւ Ափփեմը։
31 Սաղադը մեռաւ անորդի, նա ժառանգ չունէր։ Ափփեմի որդին Յեսսին էր։
32 Յեսսիի որդին էր Սոսանը։ Սոսանի որդին էր Աղային։ Աղայիի որդիներն էին Աքիսաման, Յեթերն ու Յովնաթանը։
33 Յեթերը մեռաւ առանց որդի ունենալու։ Յովնաթանի որդիներն են Փաղէթը եւ Օզազան։
34 Սրանք Յերեմիէլի որդիներն են։ Սոսանը չունէր որդիներ, այլ միայն դուստրեր։ Սոսանն ունէր մի եգիպտացի ծառայ, որի անունն
35 Սոսանն իր դստերը կնութեան տուեց իր ծառայ Յոքաղին, որը ծնեց Եթթիին։
36 Եթթին ծնեց Նաթանին. Նաթանը ծնեց Աբէդին.
37 Աբէդը ծնեց Օփղաղին. Օփղաղը ծնեց Օբէդին. Օբէդը ծնեց Յէուին.
38 Յէուն ծնեց Ազարիասին. Ազարիասը ծնեց Քեղղէսին. Քեղղէսը ծնեց Եղէասային.
39 Եղէասան ծնեց Սոսոմէին. Սոսոմէն ծնեց Սաղղումին.
40 Սաղղումը ծնեց Յեքոնիասին.
41 Յեքոնիասը ծնեց Եղիսամային։
42 Յերեմիէլի եղբայր Քաղեբի որդիներն էին. Մաեսան՝ նրա անդրանիկ որդին, որը Զիփի հայրն էր, եւ Մարիսան, որ Քեբրոնի հայրն
43 Քեբրոնի որդիները՝ Կորխ, Թափփսի, Հռոկոմ եւ Սեմաա։
44 Սեմաան ծնեց Հռաամին՝ Յերակայի հօրը։
45 Յերական ծնեց Սաղամային, որի որդին էր Մաոնը՝ Բեթսորի հայրը։
46 Քաղեբի հարճ Գեփան ծնեց Առանին, Յոսային ու Գեզուէին։
47 Ադայի որդիներն էին Հռագեմը, Օթամը, Գերսոմը, Փաղէտը, Գեփան եւ Սագափը։
48 Քաղեբի հարճ Մոքան ծնեց Սեբերին եւ Թաքնային։
49 Նա ծնեց նաեւ Սագափին՝ Մադենայի հօրը, Սաւուղին՝ Մաքամենայի ու Բաղայի հօրը։ Քաղեբի դուստրը Ասքան էր։
50 Սրանք են Քաղեբի որդիները։ Եփրաթայի անդրանիկ որդի Օրի որդիները. Սոբաղ՝ Կարիաթարիմի հայրը, Սաղոմոն՝ Բեթղամոնի հայրը,
51 Բեթղէէմի հայրը, Արի՝ Բեթեգորի հայրը։ Կարիաթարիմի հայր Սոբաղի որդիներն էին
52 Արան, Եսին, Ամանիթը, Թիւմասփայէն, Հռիաթիաւրը, Եթաղիմը, Եփիթինը, Սամաթինը, Յեմասարինը։
53 Սրանցից են առաջացել սարաթացիները եւ եսթաւուղացիները։
54 Սաղոմոնի որդիներն էին Բեթղեհէմը, Նետոփաթին, Ատարոթը, Յովաբի ցեղը, մանաթացիների կէս ցեղը, Եսարային։
55 Գաբէսում բնակուող ուսեալների տոհմերն էին ագաթացիները, սամաթացիները եւ սոկաթացիները։ Սրանք են Հռեքաբի տան հայր
1 Սրանք են Դաւթի որդիները, որ նա ծնեց Քեբրոնում. անդրանիկ որդին՝ Ամոնը՝ ծնուած յեզրայէլացի Աքինովամից, երկրորդը՝
2 երրորդը՝ Աբեսաղոմը՝ Գեսուրի թագաւոր Թողմայի դուստր Մոքայի որդին,
3 չորրորդը՝ Ադոնիան՝ Ագիթի որդին, հինգերորդը՝ Սափատիասը՝ ծնուած Աբիտաղից, վեցերորդը՝ Յեթրամը՝ ծնուած իր Աղգեա կնոջից։
4 Սրանք ծնուեցին Քեբրոնում։ Նա այնտեղ թագաւորեց եօթը տարի եւ վեց ամիս, իսկ երեսուներեք տարի թագաւորեց Երուսաղէմում։
5 Երուսաղէմում ծնուածներն են Սամաան, Սոբաբը, Նաթանը եւ Ամիէլի դուստր Բերսաբէէից ծնուած Սողոմոնը։
6 Նաեւ Յեբաարը, Եղիսաման, Եղիփալէտը, Նագեբը,
7 Նափեկը, Նափիին, Եղիսաման եւ Եղիթադան։
8 Սրանք Դաւթի տասնինը որդիներն են, չհաշուած նրա հարճերից ծնուած որդիները։
9 Եւ Թամարը նրանց քոյրն էր։
10 Սողոմոնի որդիները՝ Հռոբովամ, սրա որդին՝ Աբիաս, սրա որդին՝ Ասա,
11 սրա որդին՝ Յոսափատ, սրա որդին՝ Յորամ, սրա որդին՝ Օքոզիաս, սրա որդին՝ Յովաս,
12 սրա որդին՝ Ամասիա, սրա որդին՝ Ազարիա, սրա որդին՝ Յովաթամ,
13 սրա որդին՝ Աքազ, սրա որդին՝ Եզեկիա, սրա որդին՝ Մանասէ, սրա որդին՝ Ամոս,
14 սրա որդին՝ Յոսիա։
15 Յոսիայի որդիները. անդրանիկը՝ Յովաքազ, երկրորդը՝ Յովակիմ, երրորդը՝ Սեդեկիա, չորրորդը՝ Աղում։
16 Յովակիմի որդիները. Յեքոնիաս եւ Սեդեկիաս։
17 Յեքոնիասի որդիները՝ Ասիր, սրա որդիները՝ Սաղաթիէլ, Մեղքիրամ,
18 Փադայիաս, Սոսամով, Նաբատիաս, Սանեսար եւ Յեքոնիաս։
19 Սաղաթիէլի որդիները՝ Զօրաբաբէլ եւ Սեմէի։ Զօրաբաբէլի որդիները՝ Մասողամոս, Անանիաս եւ նրանց քոյր Սաղոմէ։
20 Նաեւ՝ Ասեբա, Օող, Բարաքիաս, Ասադիաս եւ Ասոբասէդ՝ ընդամէնը ութ հոգի։
21 Անանիասի որդին՝ Փալետիա, սրա որդին՝ Յեսիա, սրա որդին՝ Հռափայիա, սրա որդին՝ Օռնա, սրա որդին՝ Աբդիա, սրա որդին՝
22 Սեքենիայի որդին՝ Սամայիա, Սամայիայի որդիները՝ Քետտուս, Յովել, Բերիա, Նովադիա, Սափատ եւ Սափեք՝ ընդամէնը վեց հոգի։
23 Նովադիայի որդիները՝ Եղիոնէ, Եզեկիաս, Եսրիկամ՝ ընդամէնը երեք հոգի։
24 Եղիոնէի որդիները՝ Օդուիա, Եղիասիբ, Փադայիա, Ակկուբ, Յովնան, Գաղայիա եւ Անանիա՝ ընդամէնը եօթը հոգի։
1 Յուդայի որդիները՝ Փարէս, Եսրոմ, Քարմի, Օր, Սուբաղ, իսկ սրա որդին՝ Կերիա։
2 Սուբաղը ծնեց Յեթին, Յեթը ծնեց Աքիսայիին ու Ղադային։ Սրանք Սարաթիայի սերունդն են։
3 Սրանք են Ետամի որդիները. Յեսրայէլ, Յեսմա եւ Գաբէս, իսկ նրանց քրոջ անունն էր Եսեղեփոն։
4 Գեդուրի հայրը Փանուէլն էր, իսկ Օսանի հայրը՝ Եզերը։ Սրանք են Բեթղեհէմի հայր Եփրաթայի անդրանիկ որդի Օրի որդիները։
5 Թեկուայի հայր Ասքուրը երկու կին ունէր՝ Աաղա ու Նոոբա։
6 Նոոբան ծնեց Օքոզամին, Նեփադին, Թեմանին եւ Ասթերանին։
7 Սրանք բոլորը Նոոբայի որդիներն են։ Աաղայի որդիները՝ Նարեթ, Ասաար եւ Եթնադի։
8 Եւ Կոսը ծնեց Եգնոբին եւ Սոբեբային։Սրանք են Յարիմի որդու՝ Հռեքաբի եղբօր սերունդները։
9 Գաբէսը առաւել յայտնի էր, քան իր եղբայրները, եւ մայրը նրա անունը Իգաբէս դրեց՝ ասելով. «Ծնեցի նրան Գաբէսի նման»։
10 Իգաբէսը դիմեց Իսրայէլի Աստծուն՝ ասելով. «Օրհնի՛ր ինձ, ընդարձակի՛ր իմ սահմանները, ձեռքդ ինձ վրայ թող լինի, եւ
11 Եսքասի հայր Քաղեբը ծնեց Մաքիրին, որն Ասաբոնի հայրն էր։
12 Ասպաթոնը ծնեց Յատրոփային, Փեսէին, Թանային՝ Նաասա քաղաքի հօրը, կենէզացի Եսեղոնի եղբօրը։ Սրանք Հռեփի բնակիչներն են։
13 Կենէզի որդիները՝ Գոթոնիէլ եւ Սարայիա, իսկ Գոթոնիէլի որդին՝ Աթաթ։
14 Մանաթին ծնեց Գոփորային, իսկ Սարայիան ծնեց Գերսասիմի հայր Յաբաբին։ Արդարեւ, սրանք հիւսներ էին։
15 Յեփոնէի որդի Քաղեբի որդիները՝ Եռաղա եւ Նաամ, իսկ Արամի որդին՝ Կենէզ։
16 Յայէլի որդիները՝ Ղեզիփաղի, Զեփա, Թիրա եւ Եսրայէլ։
17 Եսրայէլի որդիները՝ Յեթեր, Մորադ ու Գափեր։ Աղոնը ծնեց Յեթերին, Մարոնին, Յեսմային, Այեսբային՝ Սեթեմոնի հօրը։
18 Նրա կինը ծնեց Յարեդին՝ Գեդորի հօրը, Յաբարին՝ Սաքոնի հօրը, եւ Յեքթիէլին՝ Զոնանի հօրը։ Սրանք են Մորեդի կնոջ՝ փարաւոնի
19 Օդիայի կնոջ՝ Նաքիմի քրոջ որդիները՝ Կեսիայի հայր Դանա, Հոմամի հայր Սիմէոն, իսկ Կէիլայի հայր Նայեմի որդիները՝ Օտարմի,
20 Սիմիունի որդիները՝ Ամնոն, Անանից ծնուած Հռաննոն եւ Թիղոն։ Յեսսէի որդի՝ Զոքաթ ու Զոքաթի որդիները։
21 Յուդայի որդի Սեղումի որդիները. Ղեքադի հայրը՝ Էրը, Մադէսի հայրը՝ Դադաան եւ նրանց սերունդները՝
22 Եբդաթ, Աբուստան, Նեսոբա, Յովակիմ՝ Քուզեբի բնակիչները, Յովաս, Սարափ, որոնք Մովաբում բնակուեցին, եւ Աբեթարը նրանց
23 Սրանք բրուտներ էին, որոնք բնակւում էին Անատիմում ու Սադերայում թագաւորի հետ, նրա թագաւորութեան մէջ։ Սրանք զօրացան
24 Շմաւոնի որդիները՝ Նաբուէլ, Յամին, Յարիբ, Զարեհ, Սաւուղ։
25 Սաւուղի որդին՝ Սաղէմ, սրա որդին՝ Բասան, սրա որդին՝ Ասեման, սրա որդին՝ Մազբա,
26 սրա որդին՝ Ամուէլ, սրա որդին՝ Սաբուդ, սրա որդին՝ Զաքուր, սրա որդին՝ Սեմէի։
27 Սեմէին ունէր վեց որդիներ ու տասը դուստրեր, բայց նրա եղբայրները շատ որդիներ չունէին. նրանց ամբողջ տոհմը Յուդայի
28 Նրանք բնակուեցին Բերսաբինում, Սամաայում, Մոլադայում, Սերսուղայում,
29 Բաաղայում, Քուասոմում, Թուղադայում,
30 Բաթուղում, Երմայում, Սիկիլակում,
31 Բեթմարայում, Քաբորայում, Կեսսէոսիմում եւ Բարուասէորիմի տանը։ Սրանք էին նրանց քաղաքները մինչեւ Դաւիթ արքան։
32 Նրանց քաղաքներն էին նաեւ Երամը, Երեմոնը, Թոքանը, Եսանը, Թեկենը՝ հինգ քաղաք։
33 Այս բոլոր քաղաքների շուրջը, մինչեւ Բաաղ սփռուած նրանց բնակավայրերի կալուածքների ու նրանց տէրերի անունները սրանք են.
34 Մոսոբաբ, Ամաղէկ, Ամասիայի որդի Յոսիա,
35 Յովէլ, Ասիէլի որդի Սարիայի որդի Սաբիայի որդի Յեսու,
36 Եղիոնէ, Յեկեբա, Յասթէ, Յասուիա, Ասայիա, Եդիէլ, Իսմայէլ, Բանեա,
37 Սամուայի որդի Սամարիայի որդի Յեդիայի որդի Աղոնի որդի Սեփերի որդի Զուզա։
38 Այս անուն առ անուն յիշուածները իրենց տոհմերի իշխաններն էին, որոնց հայրերի տոհմերը շատ էին բազմացել։
39 Սրանք գնացին հասան մինչեւ Գերարա, մինչեւ Գայի արեւելեան կողմը, որ իրենց հօտերի համար արօտավայր որոնեն։
40 Նրանք գտան բազմաթիւ ու հարուստ արօտավայրեր, մի ընդարձակ երկիր իրենց առաջ, ուր խաղաղութիւն ու հանդարտութիւն էր
41 Անուն առ անուն յիշատակուած այս մարդիկ Յուդայի Եզեկիա արքայի օրօք եկան եւ կոտորեցին նրա բնակիչներին, այնտեղ բնակուող
42 Նրանցից՝ Շմաւոնի որդիներից հինգ հարիւր մարդ գնաց Սէիր լեռը, իսկ Յեթեսիայի որդիներ Փաղատիան, Նովադիան, Հռափայիան ու
43 Նրանք կոտորեցին Ամաղէկից այստեղ հաստատուած վերապրածներին եւ այստեղ բնակուեցին մինչեւ այսօր։
1 Իսրայէլի անդրանիկ ծննդի՝ Ռուբէնի որդիները։ Թէեւ նա էր անդրանիկը, սակայն, իր հօր անկողինը պղծելու պատճառով, հայրն իր
2 Թէեւ Յուդան զօրաւոր էր իր եղբայրների մէջ եւ նրանց իշխանը, բայց օրհնութիւնը Յովսէփին տրուեց։
3 Իսրայէլի անդրանիկ ծննդի՝ Ռուբէնի որդիները. Ենոք եւ Փաղղուս, Եսրոմ եւ Քարմի։
4 Յովէլի սերունդը. Սեմէի, Բեբենա,
5 Գոգ,
6 Սեմէի, Բաաղ, Բէէղա, որին գերեց Ասորեստանի Թագղաթփաղասար արքան։
7 Նա էր Ռուբէնի ցեղի իշխանը։ Երբ նրա եղբայրներն իրենց տոհմերով ազգահամարի մէջ էին գրւում, նրանց իշխաններն էին Յովէլն
8 Յովէլի որդի Ամայի որդի Օզուզի որդի Իբաղէին բնակուեց Արոյերում, Նաբաւում ու Բելմաոնում։
9 Նա բնակուեց արեւելքում՝ Եփրատ գետից մինչեւ անապատ, որովհետեւ Գաղաադում նա շատ անասուններ ունէր։
10 Սաւուղի օրօք նրանք պատերազմեցին երկրի բնակիչների դէմ, եւ Գաղաադից դէպի արեւելք՝ վրանաբնակները նրանց ձեռքը գերի
11 Գադի որդիները բնակուեցին նրանց դիմաց՝ Բասանից մինչեւ Մեղքէ։ Դրանք են. գլխաւորը՝ Յովէլ,
12 երկրորդը՝ Սափա, ապա Անայի, որ գրագիր էր Բասանում։
13 Նրանց եղբայրները բնակուեցին ըստ իրենց ազգատոհմերի տների. դրանք են. Միքայէլ, Մոսողաամ, Սոբայէ, Յորէ, Յաքան, Ազիա եւ
14 Այս եօթը Աբիքայիայի որդիներն էին. ինքը՝ Ուրիի որդին, սա՝ Ադայի որդին, սա՝ Գաղաադի որդին, սա՝ Միքայէլի որդին, սա՝
15 սա՝ Աբդիէլի որդին, սա՝ Գունի որդին։ Աբիքայիան նրանց ազգատոհմերի իշխանն էր,
16 որոնք բնակւում էին Գաղաադում, Բասանում եւ նրանց աւաններում, Սարոնի շրջակայ բոլոր գաւառներում, մինչեւ նրանց
17 Նրանք ազգահամարի մէջ մտան Յուդայի արքայ Յովաթամի եւ Իսրայէլի արքայ Յերոբովամի օրօք։
18 Ռուբէնի ու Գադի որդիները եւ Մանասէի կէս ցեղի մարդիկ զօրաւոր էին։ Նրանք պատերազմի սովոր էին՝ վահաններ ու սրեր
19 Նրանք պատերազմի ելան հագարացիների, տուրեցիների, նափեսացիների, նաբեդոնացիների եւ նաբիմացիների դէմ։
20 Նրանք յարձակուեցին նրանց վրայ։ Հագարացիները յանձնուեցին նրանց իրենց վրաններով հանդերձ, որովհետեւ պատերազմի ժամանակ
21 Նրանք աւար առան հագարացիների մթերանոցը. հինգ հազար ուղտ, երկու հարիւր յիսուն հազար ոչխար, երկու հազար էշ. գերեցին
22 Շատերն սպանուեցին, որովհետեւ պատերազմը Աստծուց եղաւ։ Իսրայէլացիները բնակուեցին նրանց բնակավայրերում մինչեւ իրենց
23 Մանասէի կէս ցեղը բնակուեց ու բազմացաւ Բասանի երկրից մինչեւ Բաաղերմոն եւ Սանիր, Ահերմոնի լեռից մինչեւ Լիբանան։
24 Սրանք են նրանց տոհմատների իշխանները. Օփեր, Յեսսի, Ելիէլ, Եզիէլ, Յերեմիա, Յոդիա եւ Իգիէլ, որոնք զօրեղ մարդիկ էին,
25 Նրանք, սակայն, ուխտադրուժ եղան իրենց հայրերի Աստծու հանդէպ, լքեցին նրան ու գնացին այն օտար երկրների աստուածների
26 Եւ Աստուած Իսրայէլի դէմ գրգռեց Ասորեստանի արքայ Փանոքի հոգին ու Սուբի արքայ Թագղաթփաղասարի հոգին, որոնք գերեցին
1 Ղեւիի որդիները՝ Գերսոն, Կահաթ եւ Մերարի։
2 Կահաթի որդիները՝ Ամրամ, Սահառ, Քեբրոն եւ Օզիէլ։
3 Ամրամի որդիները՝ Ահարոն, Մովսէս եւ Մարիամ։ Ահարոնի որդիները՝ Նաբադ եւ Աբիուդ, Եղիազար եւ Իթամար։
4 Եղիազարը ծնեց Փենէէսին, Փենէէսը ծնեց Աբեսսուին,
5 Աբեսսուն ծնեց Բորքիին, Բորքին ծնեց Օզիային,
6 Օզիան ծնեց Արէասին, Արէասը ծնեց Մարէոթին,
7 Մարէոթը ծնեց Ամարիասին, Ամարիասը ծնեց Աքիտոբին,
8 Աքիտոբը ծնեց Սադոկին, Սադոկը ծնեց Աքիմաասին,
9 Աքիմաասը ծնեց Ազարիասին, Ազարիասը ծնեց Յոնասին,
10 Յոնասը ծնեց Ազարիասին։
11 Սա քահանայ էր Աստծու այն տանը, որ Երուսաղէմում շինել էր Սողոմոնը։
12 Ազարիասը ծնեց Ամարիասին, Ամարիասը ծնեց Աքիտոբին, Աքիտոբը ծնեց Սադոկին,
13 Սադոկը ծնեց Սելլումին, Սելլումը ծնեց Քեղկիասին, Քեղկիասը ծնեց Ազարիասին,
14 Ազարիասը ծնեց Սարէասին, Սարէասը ծնեց Յոսեդեկին։
15 Յոսեդեկը Նաբուքոդոնոսորի ձեռքը գերի ընկաւ Յուդայի երկրի ու Երուսաղէմի հետ։
16 Ղեւիի որդիները՝ Գերսոն, Կահաթ եւ Մերարի։ Գերսոնի որդիների անուններն են Ղոբենի եւ Սեմէի։
17 Կահաթի որդիները՝ Ամրամ, Սահառ, Քեբրոն եւ Օզիէլ։
18 Մերարիի որդիները՝ Մոողի եւ Մուսի։
19 Սրանք Ղեւիի տոհմերն են ըստ ընտանիքների։
20 Գերսոնի որդի Ղոբենիից սերուեցին սրա որդի Յեթթին,
21 սրա որդի Յովաքը, սրա որդի Աբդիուն, սրա որդի Զարան, սրա որդի Յաթրին։
22 Կահաթի որդիները՝ Սահառ, սրա որդի Կորխ, սրա որդի Ասիր,
23 սրա որդի Եղկանա, սրա որդի Աբիսափ, սրա որդի Ասիր, սրա որդի Օզիաս,
24 սրա որդի Աթ, սրա որդի Ուրիէլ, սրա որդի Սաւուղ։
25 Եղկանայի որդիները՝ Ամաս, Աքիմոթ,
26 սրա որդի Եղկանա, սրա որդի Սուփի, սրա որդի Կանաթ,
27 սրա որդի Եղիաթ, սրա որդի Յերոամ, սրա որդի Եղկանա։
28 Սամուէլի որդիները. նրա անդրանիկը՝ Յովէլ, երկրորդը՝ Աբիա։
29 Մերարիի որդիները՝ Մոոլի, Նաբար,
30 սրա որդի Ղոբենի, սրա որդի Սեմէի, սրա որդի Օզա, սրա որդի Սամաա, սրա որդի Անգիա, սրա որդի Ասիա։
31 Սրանք են նրանք, որոնց Դաւիթը կարգեց Աստծու տան երգիչների վրայ, երբ ուխտի տապանակը հաստատուեց այնտեղ։
32 Նրանք վկայութեան խորանի առջեւ երգեցողութեան իրենց պաշտօնը կատարեցին, մինչեւ որ Սողոմոնը Երուսաղէմում շինեց Տիրոջ
33 Ահա Կահաթի ցեղից սպասաւորութեան կոչուածներն ու նրանց որդիները. Սամուէլի թոռ Էմանը՝ Կահաթի սերնդից սաղմոսերգու
34 սա՝ Եղկանայի, սա՝ Յերեմիէլի, սա՝ Ելիեղի, սա՝ Թոկիի,
35 սա՝ Սուփիի, սա՝ Եղկանայի, սա՝ Մաաթի, սա՝ Ամասիի,
36 սա՝ Եղկանայի, սա՝ Յովէլի, սա Ազարիայի, սա՝ Սափանի,
37 սա՝ Թաաթի, սա՝ Ասիրի, սա՝ Բիասափի, սա՝ Կորխի,
38 սա՝ Յեսարի, սա՝ Կահաթի, սա՝ Ղեւիի, սա՝ Իսրայէլի։
39 Նրա եղբայրն էր Ասափը, որը նրա աջ կողմում էր կանգնում։ Ասափը որդին էր Բարաքիի, եւ սա՝ Սամաայի,
40 սա՝ Միքայէլի, սա՝ Բաասիայի, սա՝ Միքիայի,
41 սա՝ Աթանիի, սա՝ Ազարիայի, սա՝ Յադիայի,
42 սա՝ Ուրիի, սա՝ Զամմայի, սա՝ Սեմէիի,
43 սա՝ Յեթթիի, սա՝ Գերսոնի, եւ սա՝ Ղեւիի։
44 Մերարիի որդիները՝ նրանց եղբայրները, կանգնում էին ձախ կողմում։ Դրանք են՝ Էթանը՝ որդին Կիսանի, եւ սա՝ որդին Աբդիի,
45 սա՝ Ասեբիի, սա՝ Ամեսսիի, սա՝ Քեղկիի,
46 սա՝ Ամասիայի, սա՝ Բաանի, սա՝ Սեմերի,
47 սա՝ Ամոողի, սա՝ Մուսիի, սա՝ Մերարիի, եւ սա՝ Ղեւիի։
48 Եւ նրանց եղբայրները, ըստ իրենց տոհմատների, ղեւտացիներ էին, որոնք նշանակուած էին Աստծու տան խորանին սպասաւորութիւն
49 Ահարոնը եւ իր որդիները ողջակէզների զոհասեղանին ու խնկերի զոհասեղանին խունկ ծխելով՝ կատարում էին սրբութիւնների
50 Սրանք են Ահարոնի որդիները. Եղիազար, սրա որդին՝ Փենէէս,
51 սրա որդին՝ Աբիսու, սրա որդին՝ Բոկա, սրա որդին՝ Օզիա, սրա որդին՝ Զարա,
52 սրա որդին՝ Մերաոթ, սրա որդին՝ Ամարիաթ, սրա որդին՝ Աքիտոբ, սրա որդին՝ Սադոկ,
53 սրա որդին՝ Աքիմաս։
54 Կահաթի տոհմից սերուած Ահարոնի որդիները գիւղերում ու աւաններում բնակավայրեր ունեցան, որովհետեւ դրանք էին նրանց բաժին
55 Նրանց տուեցին Յուդայի երկրում գտնուող Քեբրոնն իր շրջակայ արուարձաններով,
56 իսկ քաղաքի դաշտերն ու գիւղերը տուեցին Յեփոնէի որդի Քաղեբին։
57 Ահարոնի որդիներին տուեցին ապաստանի քաղաքները՝ Քեբրոնն ու Ղոբնան իրենց արօտավայրերով, Եղոնը իր արօտավայրերով,
58 Յեսթերը իր արօտավայրերով, Դաբիրը իր արօտավայրերով,
59 Ասանը իր արօտավայրերով, Բեթսամիւսը իր արօտավայրերով եւ Բեթերը իր արօտավայրերով։
60 Բենիամինի ցեղին տուեցին Գաբէէն իր արօտավայրերով, Գաղեմէթը իր արօտավայրերով, Ղաբեէն իր արօտավայրերով, Անաթոթը իր
61 Մանասէի կէս ցեղից սերուած Կահաթի որդիներին՝ այս տոհմի մնացած անդամներին, վիճակահանութեամբ տասը քաղաք տրուեց,
62 իսկ Գերսոնի որդիներին, ըստ իրենց տոհմերի, այն է՝ Իսաքարի ցեղից, Ասերի ցեղից, Նեփթաղիմի ցեղից եւ Բասանում բնակուող
63 Մերարիի որդիներին, ըստ իրենց տոհմերի, այն է՝ Ռուբէնի ցեղից, Գադի ցեղից եւ Զաբուղոնի ցեղից վիճակահանութեամբ տրուեց
64 Այսպիսով իսրայէլացիները ղեւտացիներին տուեցին այս քաղաքներն իրենց շրջակայ արօտավայրերով։
65 Յուդայի ցեղից, Շմաւոնի ցեղից ու Բենիամինի որդիների ցեղից վիճակահանութեամբ բաժին հանեցին այս քաղաքները, որ
66 Կահաթի որդիների տոհմերին տուեցին Եփրեմի ցեղի սահմաններում գտնուող քաղաքներ.
67 նրանց տուեցին ապաստանի քաղաքները՝ Եփրեմի լերան վրայ գտնուող Սիւքէմն իր արօտավայրերով, Գազերը իր արօտավայրերով,
68 Յեկնամը իր արօտավայրերով, Բեթորոնը իր արօտավայրերով,
69 Ելոթը իր արօտավայրերով եւ Գեթրեմոնը իր արօտավայրերով։
70 Մանասէի կէս ցեղից Եները իր արօտավայրերով, Իբղաաման իր արօտավայրերով տրուեցին Կահաթի որդիների տոհմի մնացած
71 Գերսոնի որդիներին, ըստ իրենց տոհմերի, Մանասէի կէս ցեղից տրուեցին Բասանի Գողոն բնակավայրը իր շրջակայ արօտավայրերով
72 Իսաքարի ցեղից տուեցին Կեթէսը իր արօտավայրերով, Կադիրը իր արօտավայրերով,
73 Ամոսը իր արօտավայրերով եւ Անամը իր արօտավայրերով։
74 Ասերի ցեղից տուեցին Մասաղը իր արօտավայրերով, Աւդոնը իր արօտավայրերով,
75 Յակակը իր արօտավայրերով եւ Հռոթը իր արօտավայրերով։
76 Նեփթաղիմի ցեղից տուեցին Գալիլիայում գտնուող Կեդէսը իր արօտավայրերով, Քամովը իր արօտավայրերով եւ Կարիաթարիմը իր
77 Մերարիի մնացած որդիներին Զաբուղոնի ցեղից տուեցին Յեկոմանը իր արօտավայրերով, Կադէսը իր արօտավայրերով, Հռեմոնը իր
78 նաեւ Երիքովում, Յորդանան գետի եզերքին, Յորդանան գետից արեւմուտք գտնուող մասը, Ռուբէնի ցեղից տուեցին անապատում
79 Կադեթոթը իր արօտավայրերով եւ Մոփասաթը իր արօտավայրերով։
80 Գադի ցեղից տուեցին Գաղաադում գտնուող Ռամոթը իր արօտավայրերով, Մանայեմը իր արօտավայրերով,
81 Յեսեբոնը իր արօտավայրերով եւ Յազերը իր արօտավայրերով։
1 Սրանք են Իսաքարի որդիները. Թողա, Փուա, Յասուբ եւ Սամրամ՝ ընդամէնը չորս հոգի։
2 Թողայի որդիները՝ Օզի, Հռափայիաս, Յերիէլ, Յեմու, Յեբամ եւ Սամուէլ, որոնք իրենց տոհմատների իշխաններն էին։ Թուղն ու
3 Օզիի որդին էր Յեզեբիասը, Յեզեբիասի որդիները՝ Միքայէլ, Աբդիաս, Յովէլ եւ Յիսիաս, որոնք բոլորն էլ իշխաններ էին։
4 Նրանց հետ, ըստ իրենց ազգատոհմի, ըստ իրենց տոհմատների, պատերազմի համար պատրաստ կային երեսունվեց հազար զօրաւոր
5 Նրանց եղբայրները Իսաքարի բոլոր տոհմերի մէջ քաջազուններ էին։ Նրանց ընդհանուր թիւը կազմում էր ութսունեօթը հազար հոգի։
6 Բենիամինի որդիները՝ Բաղէէ, Բոքոր, Ադիէլ՝ ընդամէնը երեք հոգի։
7 Սրանք են Բաղէէի որդիները. Ասեբոն, Օզի, Օզիէլ, Երեմոթ, Ուրի՝ ընդամէնը հինգ հոգի, որոնք իրենց տոհմատների քաջազուն
8 Բոքորի որդիները՝ Զամարիաս, Յովաս, Ելիեզեր, Ելիոլէ, Նաւ, Ամարիա, Երիմոթ, Աբիու, Անաթոթ եւ Ելմեթեմ.
9 սրանք բոլորը Բոքորի որդիներն էին, իրենց տոհմերի քաջազուն իշխանները, եւ նրանց թիւը քսան հազար երկու հարիւր էր։
10 Աբդիէլի որդին էր Բաղաանը, Բաղաանի որդիները՝ Յէոս, Բենիամին, Աւոդ, Քանաան, Եդան, Թարսիս եւ Աքիսաար։
11 Սրանք բոլորը Աբդիէլի որդիներն էին, իրենց տոհմի քաջազուն իշխանները, որոնք քաջութեամբ պատերազմի էին ելնում, եւ որոնց
12 Նաեւ Սափիմ ու Աբիմ։ Սորայի որդին էր Սոբուն, սրա որդին՝ Յաթերը։
13 Նեփթաղիմի որդիները՝ Յասիէլ, Գոնի, Սահառ, Սելլում։ Նեփթաղիմի մայրը Բալլան էր։
14 Մանասէի որդին էր Եսրիէլը, որին ծնել էր Մանասէի ասորի հարճը, եւ որը ծնել էր նաեւ Գաղաադի հօրը՝ Մաքիրին։
15 Մաքիրը կին գտաւ Յափինի, նաեւ Սեփոնի համար։ Մաքիրի քրոջ անունն էր Մոոքա։ Մաքիրը երկրորդ որդի ունեցաւ, որի անունն էր
16 Մաքիրի կին Մոոքան որդի ծնեց եւ անունը դրեց Փարէս։
17 Սրա եղբօր անունն էր Սորոմ, իսկ սրա որդու անունը՝ Ուղամա։ Ուղամայի որդին էր Բադիմը։
18 Սրանք են Մանասէի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդիները։ Նրա քոյր Մալէքէթը ծնեց Էսուդին, Աբիեզերին եւ Մոողային։
19 Սեմիրի որդիներն էին Այինը, Սիւքէմը, Ղակէիան եւ Անիամը։
20 Եփրեմի որդին՝ Մեսթաղա, սրա որդին՝ Բարադ, սրա որդին՝ Թաաթ, սրա որդին՝ Եղիադ, սրա որդին՝ Նոմեէ, սրա որդին՝ Զարեդ,
21 սրա որդին՝ Սոթէլ, սրա որդին՝ Եզեր, սրա որդին՝ Եղէադ։ Սրանց սպանեցին այդ երկրում ծնուած գեթացիները, քանզի սրանք եկել
22 Նրանց հայր Եփրեմը բազում օրեր սուգ արեց։ Եկան նրա եղբայրները նրան մխիթարելու։
23 Նա պառկեց իր կնոջ հետ, սա յղիացաւ ու ծնեց որդի, որի անունը դրեց Բարիա, քանզի ասում էր, թէ՝ «Չար ժամանակ ծնուեց իմ
24 Եփրեմի դուստրն էր Սառան։ Սառան մնացած իր մարդկանց հետ շինեց ներքին եւ վերին Բեթորոնը։
25 Օզանի որդին էր Սէէրան,
26 սրա որդիները՝ Հռափայէ եւ Հռասէթ, սրա որդին՝ Թաղէ, սրա որդին՝ Զոոդա, սրա որդին՝ Թաան,
27 սրա որդին՝ Ամիուդ, սրա որդին՝ Եղիսամա,
28 սրա որդին՝ Նուն, եւ սրա որդին՝ Յեսու։ Նրանց կալուածքներն ու բնակավայրը Բեթէլում էին, Բեթէլի գիւղերը արեւելեան
29 մինչեւ Մանասէի որդիների սահմանները, Բեթսանն իր գիւղերով, Թանաքն իր գիւղերով, Գաղաադն իր գիւղերով, Մակեդդոն իր
30 Ասերի որդիները՝ Յեսնա, Յասուր, Յեսովա, Յեսու, Աբարիա եւ նրանց քոյր Սարա։
31 Աբարիայի որդիները՝ Քաբեր եւ Մելքիէլ. սա Զեբեթի հայրն է։
32 Քաբերը ծնեց Յափաղէտին, Սոմերին, Քոթամին եւ սրանց քոյր Սողամին։
33 Յափաղէտի որդիները՝ Թեսեքի, Բամայէլ եւ Ասիթ։ Սրանք էին Յափաղէտի որդիները։
34 Սոմերի որդիները՝ Աքիու, Հռաադա, Օբդա, Արամ։
35 Սոփարի եղբայր Ելամի որդիները՝ Յամանա, Սեղէս եւ Ամաաղ։
36 Սոփարի որդիները՝ Առնափար, Սուաղ, Բարի, Յեմրա,
37 Բասար, Օդ, Սեմա, Սաղիսա, Յեթեր եւ Բեէրա։
38 Յեթերի որդիները՝ Յափինա, Փասփա եւ Արա։
39 Օղի որդիները՝ Օրեք, Անիէլ եւ Հռայիէլ։
40 Սրանք բոլորը Ասերի որդիներն են, բոլորը տոհմերի իշխաններ ու պետեր, ընտիր քաջազուններ, իշխաններ եւ առաջնորդներ։
1 Բենիամինը առաջինը ծնեց Բաղէին, երկրորդը՝ Ասբէղին, երրորդը՝ Արային, չորրորդը՝ Նովային, հինգերորդը՝ Հռափային։
2 Բաղէի որդիներն էին
3 Արեդը, Գերան, Աբիուդը,
4 Աբիսուէն, Նեէմանը, Գերան,
5 Սոփանը, Քիրամը եւ Սովիմը։
6 Սրանք են Օդի որդիները, եւ սրանք են տոհմերի իշխանները, որ բնակւում էին Գաբայում եւ գերեվարուեցին դէպի Մանաքաթ։
7 Նաեւ՝ Նեէման, Աքիան եւ Գերան՝ նոյն ինքը Եգղամը, որը ծնեց Օզային ու Աքիադին։
8 Եւ Գաարիմը նրան տեղ հասցնելուց յետոյ ծնեց Մովամին, Օսիմին ու Բաարային։
9 Նրա կին Ադան ծնեց Յոբաբին, Սաբիային, Մոսային, Մեղքամին,
10 Յէուսին, Սեբիային եւ Մարմային։
11 Սրանք Յոսիմից սերուած տոհմերի իշխաններն են։ Մեսիմը ծնեց Աքիտոբին եւ Աղփաղային։
12 Աղփաղայի որդիները՝ Օւէտ, Միսայէլ, Սեմեր (որ կառուցեց Օնողն ու Ղոդը եւ նրա գիւղերը), Բարիգա ու Սամա։
13 Սրանք են Եղամում բնակուող տոհմերի իշխանները, որ դուրս քշեցին Գեթի բնակիչներին։
14 Նրանց եղբայրները՝ Մոսէք, Յարիմաթ,
15 Աղաբադիա, Արոդ, Յադեր,
16 Միքայէլ, Յեսփաք, Յովաքա եւ Յեզիաս։ Բարիադայի որդիներն են
17 Զաբդաիան, Մոքողամը, Ազակին, Աբարը,
18 Յեսամարին, Եսիեղան եւ Յոբաբը։ Եղփաղի որդիներն են
19 Յաքիմը, Զէքրին, Զաբդին,
20 Եղիոնէն, Սաղթին, Ելիէլը,
21 Աղաիան, Բերիգան, Բարեան եւ Սամարիամը։ Ամարիայի որդիներն են
22 Յեսփանը, Օբեդը, Ելիէլը,
23 Աբդոնը, Մեքրին, Անանը,
24 Անանիան, Ամբրին, Աեղամը, Անաթոթիան,
25 Աթինը, Յեփադիան եւ Փանուէլը։ Սոսեկի որդիներն են
26 Սամերիան, Սարայիան, Գոթողիասը,
27 Արասիասը, Հեղիասը, Զէքրին եւ Երոմի որդիները։
28 Սրանք տոհմերի իշխաններն են, Երուսաղէմում բնակուող իրենց սերնդի առաջնորդները։
29 Գաբաւոնի հայրը բնակուեց Գաբաւոնում։ Նրա կնոջ անունն էր Մաաքա։
30 Նրա որդիները՝ անդրանիկը՝ Սաբդոն, ապա՝ Յեսուր, Կիս, Բաղաամ, Ներ, Նաբադ
31 եւ Գեդուր. սրա եղբայրներն էին Զաքուրն ու Մաղողոթը, որը ծնել էր Սամաային։
32 Սրանք բնակուեցին Երուսաղէմում, իրենց եղբայրների դիմաց, իրենց եղբայրների հետ։
33 Ները ծնեց Կիսին. Կիսը ծնեց Սաւուղին. Սաւուղը ծնեց Յովնաթանին, Մեղքիսաւէին, Ամինադաբին եւ Իսմայէլին։
34 Յովնաթանը ծնեց Մեմփիբաաղին. Մեմփիբաաղը ծնեց Միքային։
35 Միքայի որդիներն են Փիդոնը, Մաղոքը, Թարէն եւ Քաազը։
36 Քաազը ծնեց Յովիդային. Յովիդան ծնեց Գաղեմաթին, Ազոթին, Զամարիային։
37 Զամարիան ծնեց Մեսսային. Մեսսան ծնեց Բաանային։
38 Սրա որդին է Հռափեան, սրա որդին՝ Եղէասը, սրա որդին՝ Եսէլը։ Եսէլը վեց որդի ունէր, որոնց անուններն են. անդրանիկինը՝
39 Սրանք բոլորը Եսէլի որդիներն էին։ Նրա եղբայր Եսեղկանի որդիները՝ անդրանիկը՝ Ուղամ, երկրորդը՝ Աւաս, երրորդը՝ Եղիփաղէտ։
40 Եղկամի որդիները քաջազուն, աղեղնաւոր մարդիկ էին, որոնք բազմացրին իրենց որդիներին ու որդիների որդիներին։ Նրանց թիւը
1 Իսրայէլի բոլոր ցեղերը, իրենց մեղքերի համար Բաբելոն տարաբնակեցուածներով հանդերձ, գրանցուած են Իսրայէլի ու Յուդայի
2 Իսրայէլի քաղաքներում իրենց կալուածքների առաջին բնակիչները քահանաներն ու ղեւտացիներն էին։
3 Երուսաղէմում բնակուեց Յուդայի որդիների, Բենիամինի որդիների եւ Եփրեմի ու Մանասէի որդիների մի մասը։
4 Նաեւ Յուդայի որդի Փարէսի որդի Ամարիի որդի Ամիութի որդի Գոթին,
5 Սեղոմի որդիներից՝ նրա անդրանիկ որդի Ասեան ու սրա որդիները,
6 Զարայի որդիներից՝ Յէիէլը եւ նրա եղբայրները՝ ընդամէնը վեց հարիւր իննսուն հոգի,
7 Բենիամինի որդիներից՝ Ասանուի որդի Դովիայի որդի Մոսոմի որդի Սաղոմը,
8 Յերեմի որդի Յեբնան, Սոքորի որդի Օզիայի որդի Եղամը, Յեբանի որդի Ռագուէլի որդի Սափատի որդի Մասաղամը
9 եւ նրանց եղբայրներն ըստ իրենց ցեղերի՝ ընդամէնը ինը հարիւր յիսունվեց մարդ։ Սրանք բոլորն էլ իրենց տոհմերի պետեր էին՝
10 Քահանաներից՝ Յոդայէն, Յովաբիբը, Աքինը,
11 Աստծու տան առաջնորդ Աքիտոբի որդի Մարիոթի որդի Սադոկի որդի Մոսողոմի որդի Քեղկիի որդի Ազարիասը,
12 Քեղկիի որդի Փասուրի որդի Յերեմի որդի Օբդիասը, Մոսողոմի որդի Եզրի որդի Ադիէլի որդի Մասէն, Ասերի որդի Ղաամոթը
13 եւ նրանց եղբայրները, որոնք, թուով ընդամէնը հազար եօթը հարիւր իննսուն հոգի, իրենց տոհմատների իշխաններն էին եւ Աստծու
14 Ղեւտացիներից բնակւում էին Մերարիի թոռ Ասաբիայի որդի Եզրիկամի որդի Ասոբի որդի Սամաան,
15 Բագբագը, Արէսը, Գողէղը եւ Ասափի որդի Զէքրիի որդի Միքայի որդի Մաթանիասը,
16 Իդիթոնի որդի Գողաղի որդի Սամեայի որդի Օբդիասը, նետոփատացիների գիւղերում բնակուող Եղկանայի որդի Ասայի որդի
17 դռան պահապաններ Սալլոմը, Ակուբը, Տեղմանը, Եմանը եւ նրանց եղբայրները, ընդ որում Սալլոմը իշխան էր։
18 Սրանք մինչեւ այսօր պահպանում են թագաւորի դռան արեւելեան կողմը, այսինքն՝ Ղեւիի որդիների գնդերի դռները։
19 Նաեւ Կորխի որդի Աբիսափի որդի Կորէի որդի Սաղոմն ու նրա հօրական տնից եղբայրները, կորխացիները սպասաւորութեան գործի
20 Եղիազարի որդի Փենէեսը նրանց իշխանն էր Տիրոջ առջեւ, եւ սրանք նրա հետ էին։
21 Մոսողոմի որդի Զաքարիասը վկայութեան խորանի դռան պահապանն էր։
22 Դռան պահպանութեան համար ընտրուածները երկու հարիւր տասներկու հոգի էին։ Սրանք իրենց սրահներում էին մնում, եւ այդ էր
23 Սրանք եւ իրենց որդիները նշանակուել էին Տիրոջ տան՝ խորանի տան դռների վրայ, որ պահպանեն
24 դռները չորս կողմից՝ արեւելքից, ծովի կողմից, հիւսիսից ու հարաւից։
25 Նրանց եղբայրները մնում էին իրենց սրահներում եւ ամէն եօթը օրը մէկ, ժամանակ առ ժամանակ մտնում էին նրանց մօտ,
26 քանզի չորս զօրեղ հաւատարիմ մարդկանց էր վստահուած դռների պահպանութիւնը։ Ղեւտացիներն էին, որ նշանակուած էին
27 նրանց էին վստահուած բանալիները, ուստի նրանք էին ամէն առաւօտ բաց անում տաճարի դռները։
28 Նրանցից ոմանք նշանակուած էին պաշտամունքի սպասքի վերակացուներ, որ հաշուով բերեն սպասքը ու հաշուով էլ տանեն։
29 Նրանցից ոմանց յանձնուած էր սրբազան կահկարասիի, ընտիր ալիւրի, գինու, իւղի, կնդրուկի եւ այլ խնկերի հսկողութիւնը։
30 Քահանաների որդիներից ոմանք իւղ եփողներ եւ խունկ պատրաստողներ էին։
31 Ղեւտացիներից Մատաթիասը, որը կորխացի Սաղոմի անդրանիկ որդին էր, պէտք է կատարէր զոհաբերութեան եւ քահանայապետի տապակի
32 Կահաթացի Բանեասը իր եղբայրների միջից առաջաւորաց հացի վերակացու էր կարգուած. նա ամէն շաբաթ պէտք է պատրաստէր այն։
33 Սրանք սաղմոսերգուներ էին, ղեւտացիների տոհմերի իշխաններ, որոնց յանձնարարուած էր օրուայ սպասաւորութիւնը։ Սրանք օր ու
34 Սրանք ղեւտացիների տոհմերի իշխաններն էին, ամէն մէկն իր ցեղի իշխանը։ Սրանք բնակուեցին Երուսաղէմում։
35 Գաբաւոնի հայրը՝ Յէէլը, բնակուեց Գաբաւոնում։ Նրա կնոջ անունն էր Մոոքա։
36 Նրա անդրանիկ որդին էր Աբդոնը, իսկ միւսների անուններն էին՝ Յասիր, Կիս, Բաաղ, Ներ, Նաբադ,
37 Գեդուր։ Զաքուրի եղբայրներն էին Այիոնը, Զէքրին ու Մակեղոթը։
38 Մակեղոթը ծնեց Սամաային, եւ սրանք իրենց եղբայրների մէջ ու իրենց եղբայրների հետ բնակուեցին Երուսաղէմում։
39 Ները ծնեց Կիսին. Կիսը ծնեց Սաւուղին. Սաւուղը ծնեց Յովնաթանին, Մեղքիսաւէին, Ամինադաբին ու Բաաղին։
40 Յովնաթանի որդի Մեմփիբաաղը ծնեց Միքային։
41 Միքայի որդիներն էին Փիոնը, Մաղոքն ու Թարան։
42 Բաաղը ծնեց Յովադային. Յովադան ծնեց Գաղեմոթին ու Ազեմոթին. Զամրին ծնեց Մասային.
43 Մասան ծնեց Բանարին։ Սրա որդին էր Ափան, սրա որդին՝ Եղէասարը, եւ սրա որդին՝ Եսսէլը։ Եսսէլի որդիները վեցն էին։
44 Ահա նրանց անունները. անդրանիկը՝ Եզրիկամ, ապա՝ Իսմայէլ, Սարիա, Աբդիա, Ամարիա եւ Անան։ Սրանք են Եսսէլի որդիները։
1 Այլազգիները պատերազմեցին իսրայէլացիների դէմ, որոնք փախան այլազգիների առջեւից եւ սպանուած ընկան Գեղբուա լեռների
2 Այլազգիները հետապնդեցին Սաւուղին ու նրա որդիներին։ Այլազգիները սպանեցին Յովնաթանին, Ամինադաբին եւ Մեղքիսաւէին՝
3 Պատերազմում պարտութիւն կրեց Սաւուղը՝ նետերով խոցուած. նա նետահար էր եղել։
4 Սաւուղն ասաց իր կապարճակրին. «Հանի՛ր սուրդ եւ դրանով սպանի՛ր ինձ։ Չլինի, թէ անթլփատները գան ու անարգանքի ենթարկեն
5 Երբ նրա կապարճակիրը տեսաւ, որ Սաւուղը մեռաւ, ինքն էլ իր սրի վրայ նետուեց ու մեռաւ։
6 Այդ օրը մեռան Սաւուղն ու իր որդիները. նրա ամբողջ ընտանիքը միաժամանակ մեռաւ։
7 Երբ հովտում գտնուող բոլոր իսրայէլացիները տեսան, թէ իսրայէլացիները փախել են, իսկ Սաւուղն ու նրա որդիներն սպանուել,
8 Հետեւեալ օրը եկան այլազգիները, որ կողոպտեն սպանուածներին։ Նրանք գտան Գեղբուա լերան վրայ սպանուած Սաւուղին ու նրա
9 մերկացրին նրան, տարան գլուխն ու զէնքերը եւ ուղարկեցին այլազգիների երկիրը, որ ամէն տեղ աւետիս տան իրենց կուռքերին ու
10 Նրա զէնքերը դրեցին իրենց աստծու տանը, իսկ գլուխը՝ Դագոնի տանը։
11 Գաղաադում բնակուող բոլոր մարդիկ լսեցին, թէ ինչ էին արել այլազգիները Սաւուղի եւ իսրայէլացիների նկատմամբ։
12 Բոլոր քաջարի մարդիկ ելան Գաղաադից եւ առնելով Սաւուղի ու նրա որդիների մարմինները՝ բերեցին Յաբիս ու նրանց ոսկորները
13 Սաւուղը մեռաւ իր այն անօրէնութիւնների պատճառով, որ գործել էր Տիրոջ դէմ, Տիրոջ խօսքը չպահելով՝ վհուկներից խորհուրդ
14 Տէրը սպանել էր նրան ու թագաւորութիւնը վերադարձրել Յեսսէի որդի Դաւթին։
1 Բոլոր իսրայէլացիները Քեբրոն, Դաւթի մօտ գալով՝ ասացին. «Ահաւասիկ, մենք քո ոսկորն ու քո մարմինն ենք։
2 Անցեալում, մինչ Սաւուղն արքայ էր, դու էիր հովուութիւն անում Իսրայէլին։ Եւ քո Տէր Աստուածը քեզ ասաց. «Դո՛ւ պիտի
3 Եկան Իսրայէլի բոլոր ծերերը արքայի մօտ, Քեբրոն, ու Դաւիթը Տիրոջ առջեւ նրանց հետ ուխտ դրեց Քեբրոնում։ Նրանք Դաւթին
4 Արքան ու նրա մարդիկ գնացին Երուսաղէմ, որ Յեբուսն է։ Այնտեղ էին յեբուսացիները, որոնք այդ երկրի բնակիչներն էին։
5 Յեբուսի բնակիչներն ասացին Դաւթին.«Դու այստեղ չպիտի մտնես»։ Իսկ նա գրաւեց Սիոնի ամրոցը, այսինքն՝ Դաւթի քաղաքը։
6 Դաւիթն ասաց. «Ով յեբուսացիներին առաջինը կը սպանի, նա էլ իշխան ու զօրավար կը լինի»։ Սարուհիի որդի Յովաբը առաջինը
7 Դաւիթը նստեց ամրոցում եւ այդ պատճառով նա կոչեց այն Դաւթի քաղաք։
8 Նա շուրջանակի ամրացրեց այն քաղաքը, որ պատերազմելով էր գրաւել։
9 Դաւիթը գնալով հզօրանում էր, որովհետեւ ամենակալ Տէրը նրա հետ էր։
10 Սրանք են Դաւթի զօրքի այն հրամանատարները, որոնք նրա թագաւորութեան մէջ նրա հետ ու ամբողջ Իսրայէլի հետ հզօրանում էին,
11 Ահա Դաւթի հզօր մարդկանց անուանացանկն ու նրանց ու թիւը.Աքամանի որդի Իզբաամը՝ երեք զօրավարներից առաջինը։ Սա էր, որ
12 Նրանից յետոյ գալիս է աքուքացի Դոդայի որդի Եղեազարը։ Սա երեք հզօրներից էր
13 եւ Փասասոդոմում Դաւթի հետ էր։ Այլազգիներն այստեղ էին հաւաքուել պատերազմի։ Դաշտի մի մասը լի էր գարիով, եւ ժողովուրդը
14 Նա եկել կանգնել էր այդ մասում եւ այն պաշտպանել։ Երեք զօրավարները հարուածեցին այլազգիներին, եւ Տէրը մեծ փրկութիւն
15 Երեսուն իշխաններից երեքը իջան Դաւթի մօտ, Օդողոմի քարայրի մօտերքում գտնուող ժայռի մօտ, իսկ այլազգիները բանակ էին
16 Դաւիթն այդ ժամանակ ամրոցում էր, իսկ այլազգիների զօրքը՝ Բեթղեհէմում։
17 Դաւիթը ծարաւը յագեցնել ցանկանալով՝ ասաց. «Ո՞վ ինձ խմելու ջուր կը բերի Բեթղեհէմի ջրհորից, որը դարպասի մօտ է»։
18 Եւ այդ երեք զօրավարները այլազգիների բանակը ճեղքելով՝ ջուր հանեցին Բեթղեհէմի դարպասի մօտ գտնուող ջրհորից, բերեցին
19 «Աստուած թող ինձ ների։ Ինչպէ՞ս կարող եմ ես այդ բանն անել. դա պիտի նշանակէր խմել այդ մարդկանց արիւնը, քանի որ իրենց
20 Յովաբի եղբայր Աբեսսան երեքի գլխաւորն էր։ Սա էր, որ միայնակ սուր էր բարձրացրել երեք հարիւր հոգու վրայ եւ նրանց
21 Սա անուանի էր երեքի մէջ։ Սա աւելի նշանաւոր էր, քան միւս երկուսը։ Սա նրանց գլխաւորն էր, սակայն այն երեքի հետ չէր
22 Յովիդայէի որդի Բանեասը հզօր մարդու որդի էր։ Նա բազում գործեր էր արել Կասբէէլում։ Նա էր, որ սպանել էր Արիէլ Բանիայի
23 Նա սպանել էր նաեւ հինգ կանգուն հասակ ունեցող մի աժդահայ եգիպտացի մարդու՝ զինուած ոստայնանկի գլանի չափ մեծ նիզակով։
24 Այս բանն արել էր Յովիդայէի որդի Բանեասը, որի անունն այդ երեք հզօր մարդկանց մէջ է։
25 Նա այս երեքի մէջ աւելի նշանաւոր էր, սակայն այն երեքի հետ չէր կարող մրցել։ Դաւիթը նրան իր տոհմի վերակացու կարգեց։
26 Սրանք էին զօրքի հզօր մարդիկ. Յովաբի եղբայր Ասայէլը, բեթղեհէմացի Գոդայի որդի Եղեանանը,
27 արորացի Սամոթը, փաղոնացի Աքիգեղէսը,
28 թեկուացու որդի Օրէն, անաթոթացի Աբիեզէրը,
29 ասոթացի Սոբաքը, օնացի Եղիաքը,
30 նետոփաթացի Մովարէն, նետոփաթացի Բաանի որդի Եղեադը,
31 Բենիամինի բլրից Հռեփայի որդի Եթային, փարաթոնացի Բանեասը,
32 Նեքեղ բնակավայրից Ուրին, սարափթացի Գաասաբիէլը,
33 բարսամացի Ազամոթը,
34 գոթնացի Ասամի որդի սաղաբոնացի Եղիաբան,
35 արարացի Մադէի որդի Յովնաթանը, արարացի Աքարի որդի Աքիաբը, Օրի որդի Եղիբաաղը,
36 քուրաթացի Փերոմէն, փելոնացի Աքիան,
37 կարմելացի Ասարան, Ասբիայի որդի Նոարէն,
38 Նաթանի եղբայր Յովէլը, Ագարի որդի Մաբարը,
39 ամոնացի Սեղեկովը, Սարուեայի որդի Յովաբի կապարճակիր աբերոնացի Նաարը,
40 ուրեթացի Իրասը, հեթերացի Գաբեթը,
41 քետացի Ուրիասը,
42 Սեղքայի որդի Սոողի որդի Զաբադը, որը Ռուբէնի ցեղից էր՝ երեսուն իշխանների գլխաւորը,
43 Մաաքայի որդի Անանը, մատթանացի Յոսափատը,
44 աստարոթացի Օզիասը, քոթանացու որդիներ Սամաան եւ Յեւեղը, որոնք արարացիներ էին,
45 Սամարիի որդի Յեդիէլն ու նրա եղբայր Յովազան, որոնք աթոսացիներ էին,
46 մաոնացի Յեդիէլը, Այիրաբն ու սրա որդին՝ Յոսէն, որոնք եղնամացիներ էին, մովաբացի Յեթեման, Աղիէլը, Օբէդը եւ Յասիէլը,
1 Սրանք են, որ եկան Դաւթի մօտ, Սիկեղակ, երբ նրան դեռ նեղում էր Կիսի որդի Սաւուղը, եւ սրանք են այն հզօրները, որոնք
2 եւ թէ՛ աջ, թէ՛ ձախ ձեռքերով աղեղներով հարուածներ հասցնում եւ պարսատիկներով քարեր ու նետեր արձակում։ Բենիամինից
3 իշխան Աքիեզերը, սաբամոթացի Սամայի որդի Յովասը, Ազմոթի որդիներ Յեզեէլն ու Ափաղէտը, Բարաքիա եւ Յէուլ անաթացիները,
4 գաբաւոնացի Սամէասը, որը հզօր էր այն երեսունի մէջ եւ երեսունի գլխաւորն էր։ Եկան նաեւ Յերեմիասը, Եզեկիէլը, Յովնանը,
5 Եղիսաղը, Յարիմութը, Բաաղիան, Սամարիան, Սափատիասը Արիբեղից,
6 Եղկանան, Յեսիայը, Ելիէլը, Յոզարայը, Յեզբաման, որոնք ակորացիներ էին,
7 Յովէլն ու Զաբադիան՝ գեդորացի Յերոմի որդիները։
8 Գաղաադից հեռանալով՝ անապատից Դաւթի մօտ եկան քաջազուն մարդիկ, որոնք, ռազմիկներ լինելով, կրում էին վահաններ ու
9 Եզերը իշխանն էր, Աբդիասը՝ երկրորդը, Եղիաբը՝ երրորդը,
10 Մասմանը՝ չորրորդը, Յերեմիասը՝ հինգերորդը,
11 Եթթին՝ վեցերորդը, Ելիէլը՝ եօթներորդը,
12 Յովնանը՝ ութերորդը, Եղզաբաթը՝ իններորդը,
13 Յերեմիասը՝ տասներորդը, Մաքաբանան՝ տասնմէկերորդը։
14 Սրանք Գադի որդիներից սերուած զօրահրամանատարներն էին. ամենափոքրը մի հարիւրեակ ունէր ձեռքի տակ, իսկ ամենամեծը՝
15 Սրանք են, որ անցան Յորդանան գետը առաջին ամսում, երբ ջրերը յորդել էին ափերից, եւ հալածեցին հովիտների բոլոր
16 Դաւթին օգնութեան եկան նաեւ Բենիամինի ու Յուդայի ցեղի որդիները։
17 Դաւիթը ընդառաջ գնալով նրանց՝ ասաց. «Եթէ խաղաղութեամբ էք եկել ինձ մօտ, իմ սիրտը ձեզ հետ կը լինի, իսկ եթէ եկել էք, որ
18 Եւ երեսնեակի հրամանատար Ամեսսան Հոգուց ներշնչուելով՝ ասաց. «Յեսսէի որդի Դաւի՛թ, գնացէ՛ք դու եւ քո ժողովուրդը,
19 Մանասէից սերուած մարդիկ էլ անցան Դաւթի կողմը, երբ այլազգիները Սաւուղի դէմ պատերազմի էին ելել, սակայն նա չօգնեց
20 Երբ նա Սիկեղակ էր գնում, նրա կողմն անցան Մանասէից սերուած Եդնան, Յոզաբադը, Եղիուն եւ Սաղթին՝ Մանասէից սերուած
21 Նրանք Դաւթի հետ յարձակուեցին ասպատակողների վրայ, որովհետեւ իրենք ուժեղ էին, եւ ամէնքն էլ զօրքի հրամանատարներ էին։
22 Այսպիսով օրէցօր Դաւթի մօտ էին գալիս նոր ուժեր, մինչեւ որ Դաւթի բանակը Աստծու բանակի պէս հզօր դարձաւ։
23 Սրանք են զօրքի այն հրամանատարների անունները, որոնք եկան Դաւթի մօտ, Քեբրոն, որպէսզի, Աստծու ասածին համապատասխան,
24 Յուդայի ցեղի որդիներից սերուած վահանակիրներ ու նիզակակիրներ, վեց հազար ութ հարիւր հոգի, բոլորն էլ կորովի
25 Եկան նաեւ Շմաւոնի որդիներից սերուած քաջարի պատերազմողներ, թուով եօթը հազար հարիւր հոգի,
26 Ղեւիի որդիներից սերուածներ՝ չորս հազար վեց հարիւր հոգի։
27 Եկաւ նաեւ Յուդասը՝ Ահարոնի որդիների առաջնորդը, որի հետ կար երեք հազար եօթը հարիւր հոգի։
28 Նաեւ՝ երիտասարդ, քաջարի Սադոկն իր հօր տնից՝ քսաներկու հրամանատարներով։
29 Բենիամինի որդիներից՝ Սաւուղի եղբայրներից կար երեք հազար հոգի։ Նրանցից շատերը Սաւուղի տան վերակացուներ էին։
30 Եփրեմի որդիներից՝ քսան հազար ութ հարիւր քաջազուն կտրիճներ, անուանի մարդիկ, ըստ իրենց տոհմատների։
31 Մանասէի կէս ցեղից՝ տասնութ հազար հոգի, որոնք անուանապէս նշանակուած էին, որ թագաւոր օծեն Դաւթին։
32 Իսաքարի որդիներից, որոնք իմաստնութիւնն ունէին ժամանակի համեմատ կռահելու, թէ ինչ պէտք է անի Իսրայէլը իշխանութեան
33 Զաբուղոնից սերուածներից, որոնք ամէն տեսակ զէնքերով պատերազմի գնացողներ էին, եկան յիսուն հազար հոգի, որ օգնեն
34 Նեփթաղիմից սերուածներից եկան հազար հրամանատարներ, որոնց հետ կային երեսուն հազար վահանաւորներ եւ նիզակակիրներ,
35 Դանից սերուածներից՝ պատերազմի պատրաստ քսանութ հազար ութ հարիւր հոգի։
36 Ասերից սերուածներից՝ ռազմի ելնելու ընդունակ քառասուն հազար հոգի,
37 Յորդանան գետի այն կողմում գտնուող Ռուբէնի ցեղից, Գադի ցեղից եւ Մանասէի կէս ցեղից սերուածներից՝ ամէն տեսակ ռազմական
38 Պատերազմող, մարտի պատրաստ, ուրախ սրտով այս բոլոր մարդիկ եկան Քեբրոն, որ Իսրայէլի թագաւոր օծեն Դաւթին։ Մնացած
39 Նրանք այնտեղ մնացին երեք օր, կերան ու խմեցին, որովհետեւ իրենց իսրայէլացի եղբայրները պատրաստութիւն էին տեսել նրանց
40 Նրանց մերձաւորները, մինչեւ իսկ Իսաքարի, Զաբուղոնի եւ Նեփթաղիմի ցեղերը, ուղտերով, էշերով, ջորիներով ու եզներով
1 Դաւիթը խորհրդակցեց հազարապետների ու հարիւրապետների եւ բոլոր իշխանների հետ։
2 Դաւիթն ասաց հաւաքուած բոլոր իսրայէլացիներին. «Եթէ գտնում էք, որ սա բարի գործ է ձեզ համար, եւ մեր Տէր Աստուածն է մեզ
3 մեզ մօտ բերենք մեր Աստծու տապանակը, քանզի Սաւուղի ժամանակներից ի վեր այդ հարցով չզբաղուեցին»։
4 Բոլոր հաւաքուածներն ասացին. «Այդպէս անենք». որովհետեւ ժողովուրդն այս խօսքերը արդարացի համարեց։
5 Դաւիթը բոլոր իսրայէլացիներին հաւաքեց Եգիպտոսի սահմաններից սկսած մինչեւ Եմաթ, որ Աստծու տապանակը տանեն Յարիմ
6 Դաւիթը հանել տուեց այն, եւ ամբողջ Իսրայէլը գնաց Յուդայի երկրում գտնուող Դաւթի քաղաքը, որ այնտեղից բերեն Տէր Աստծու՝
7 Աստծու տապանակը դրեցին Ամինադաբի տնից բերուած մի նոր սայլի վրայ, եւ Օզան ու նրա եղբայրները քշում էին սայլը։
8 Դաւիթն ու բոլոր իսրայէլացիները եռանդագին պարում էին Աստծու առջեւ, սաղմոսներ երգելով, տաւիղներով, քնարներով,
9 Նրանք եկան մինչեւ Քելոնի կալը, եւ Օզան ձեռքը մեկնեց, որ բռնի տապանակը, որովհետեւ եզը տեղից շարժել էր այն։
10 Տէրը խիստ զայրացաւ Օզայի վրայ ու սպանեց նրան, որովհետեւ համարձակուել էր իր ձեռքը մեկնել տապանակին։ Նա տեղնուտեղը
11 Դաւիթը տրտմեց, քանզի Տէրը մահացու հարուածել էր Օզային։
12 Այդ վայրը մինչեւ այսօր կոչւում է Օզայի հարուած։ Այդ օրը Դաւիթը Աստծուց վախենալով՝ ասաց. «Ես ինչպէ՞ս Աստծու տապանակն
13 Եւ Դաւիթը տապանակն իր մօտ՝ Դաւթի քաղաքը չփոխադրեց, այլ ճանապարհը շեղեց ու տարաւ քետացի Աբեդդարի տունը։
14 Աստծու տապանակը երեք ամիս մնաց Աբեդդարի տանը, եւ Աստուած օրհնեց Աբեդդարին եւ այն ամէնը, ինչ նա ունէր։
1 Տիւրոսի արքայ Քիրամը Դաւթի մօտ ուղարկեց դեսպաններ, մայրի փայտ, որմնադիրներ ու ատաղձագործներ, որ տուն շինեն նրա
2 Դաւիթը հասկացաւ, որ Տէրն է իրեն ընտրել Իսրայէլի վրայ իշխելու համար, քանզի Իսրայէլի ժողովրդի համար նրա
3 Դաւիթն այլ կանայք եւս առաւ Երուսաղէմում, որոնցից ծնուեցին ուրիշ տղաներ ու աղջիկներ։
4 Ահա անունները նրանց, որոնք ծնուեցին Երուսաղէմում. Սամաաս, Սոբաբ, Նաթան, Սողոմոն,
5 Յեբաար, Ելիսաւ, Ելիփաղէտ,
6 Նագեթ, Նափատ, Յափիէ,
7 Ելիսամա, Բաղիադա եւ Ելիփաղատ։
8 Երբ այլազգիներն իմացան, թէ Դաւիթը ամբողջ Իսրայէլի վրայ թագաւոր է օծուել, ելան Դաւթին գտնելու։ Դաւիթն այդ լսելով՝
9 Եկան նաեւ այլազգիները, եւ նրանք միմեանց հանդիպեցին Հսկաների հովտում։
10 Դաւիթն Աստծուն հարցրեց՝ ասելով. «Յարձակուե՞մ այլազգիների վրայ, դու նրանց իմ ձեռքը կը մատնե՞ս»։ Տէրը նրան ասաց.
11 Դաւիթը ելաւ գնաց Բաաղփարասին եւ կոտորեց նրանց։ Դաւիթն ասաց. «Աստուած իմ թշնամիներին ջախջախեց իմ ձեռքով, պատառոտեց
12 Նրանք իրենց աստուածներին այնտեղ թողեցին, եւ Դաւիթը պատուիրեց դրանք հրով այրել։
13 Այլազգիները կրկին յարձակուեցին, եւ նրանք իրար հանդիպեցին Հսկաների հովտում։
14 Դաւիթը դարձեալ հարցրեց Աստծուն, եւ Աստուած նրան ասաց. «Մի՛ գնա նրանց յետեւից, շո՛ւռ արի եւ նրանց թո՛ղ տանձենիների
15 Երբ տանձենիների կատարների շարժման ձայն լսես, այն ժամանակ ելի՛ր պատերազմի, քանզի Աստուած քո առջեւից գնալով՝
16 Դաւիթն արեց այնպէս, ինչպէս Աստուած պատուիրել էր նրան, եւ նա կոտորեց այլազգիների բանակը Գաբաթոնից մինչեւ Գազերա։
17 Դաւթի անունն ամբողջ երկրում հռչակուեց, եւ Տէրը նրա երկիւղը տարածեց բոլոր ազգերի վրայ։
1 Դաւիթն իր համար տներ կառուցեց Դաւթի քաղաքում, իսկ Աստծու տապանակի համար տեղ պատրաստեց, դրա համար վրան կանգնեցրեց։
2 Այն ժամանակ Դաւիթն ասաց. «Ոչ ոք իրաւունք չունի վերցնելու Աստծու տապանակը, բացի ղեւտացիներից, որովհետեւ Տէրն է նրանց
3 Եւ Դաւիթը բոլոր իսրայէլացիներին հաւաքեց Երուսաղէմում, որ Տիրոջ տապանակը դրա համար պատրաստուած տեղը բերեն։
4 Դաւիթը հաւաքեց Ահարոնի որդիներին ու ղեւտացիներին.
5 Կահաթի որդիներից՝ Ուրիէլ իշխանին եւ նրա հարիւր քսան ցեղակից եղբայրներին,
6 Մերարիի որդիներից՝ Սայիաս իշխանին եւ նրա երկու հարիւր յիսուն ցեղակից եղբայրներին,
7 Գերսոնի որդիներից՝ Յովէլ իշխանին եւ նրա հարիւր երեսուն ցեղակից եղբայրներին,
8 Ելիսափանի որդիներից՝ Սամայիաս իշխանին եւ նրա երկու հարիւր ցեղակից եղբայրներին,
9 Քեբրոնի որդիներից՝ Ելիէլ իշխանին եւ նրա ութսուն ցեղակից եղբայրներին,
10 Օզիէլի որդիներից՝ Ամինադաբ իշխանին եւ նրա հարիւր տասներկու ցեղակից եղբայրներին։
11 Դաւիթը կանչեց Սադոկ ու Աբիաթար քահանաներին ու ղեւտացիներին՝ Ուրիէլին, Ասայիասին, Յովէլին, Սամայիասին, Ելիէլին,
12 եւ ասաց նրանց. «Դուք ղեւտացիների տոհմերի իշխաններն էք, մաքրուեցէ՛ք դուք ու ձեր եղբայրները եւ Աստծու տապանակը բերէ՛ք
13 Չէ՞ որ առաջին անգամ Աստուած մեզ մահացու հարուած հասցրեց այն պատճառով, որ դուք այնտեղ չէիք։ Յիրաւի, մենք տապանակի
14 Քահանաներն ու ղեւտացիները մաքրուեցին, որ բերեն Իսրայէլի Աստծու տապանակը։
15 Ղեւտացիների որդիները վերցրին Աստծու տապանակը՝ դրա բռնակները դնելով իրենց ուսերին, ինչպէս Մովսէսն էր գրաւոր
16 Դաւիթն ասաց ղեւտացիների իշխաններին. «Ձեր եղբայրներին ասացէ՛ք, որ սաղմոսներ երգեն նուագարաններով, քնարներով,
17 Եւ ղեւտացիները առանձնացրին Յովէլի որդի Նամանին ու նրա եղբայրներից Բարաքիայի որդի Ասափին ու նրա եղբայր Մերարիի
18 Ապա նրանց հետ իրենց երկրորդ դասի եղբայրներ Զաքարիասին, Յովէլին, Սեմիրամոթին, Եէլին, Անանիասին, Եղիաբին, Բանեասին,
19 Աման, Ասափ եւ Եթան նուագածուները թնդացնում էին պղնձէ նուագարանները։
20 Զաքարիասը, Օզիէլը, Սեմիրամոթը, Ելիէլը, Անանիասը, Եղիաբը, Մասեասը եւ Նաթայիասը քնար էին ածում ըստ Աղեմոթի։
21 Մատաթիասը, Ելիփաղատը, Մակեղիան, Աբէդդոմը, Յեւէլը եւ Օզիասը սրինգ էին նուագում ըստ Սենեթիասի՝ բարձր ձայն հանելու
22 Ղեւտացիների իշխան Քոնենիասը երգեցողութիւնն էր ղեկավարում, քանզի քաջահմուտ էր։
23 Բարաքիասն ու Եղկանան տապանակի դռնապաններն էին։
24 Սոբենիաս, Յոսափատ, Նաթանիէլ, Աման, Զաքարիաս, Բանեաս եւ Ելիեզեր քահանաները Աստծու տապանակի առջեւից գնալով՝ շեփորներ
25 Դաւիթը, Իսրայէլի ծերերն ու հազարապետները գնացին, որ Տիրոջ ուխտի տապանակը ուրախութեամբ հանեն Աբեդդարի տնից։
26 Երբ Աստուած ուժ տուեց իշխաններին, որ սրանք կարողանան կրել Տիրոջ ուխտի տապանակը, եօթը զուարակ եւ եօթը խոյ
27 Դաւիթը բեհեզէ պատմուճան էր հագել։ Բոլոր ղեւտացիներն ու սաղմոսերգուները բարձրացրին Տիրոջ ուխտի տապանակը, իսկ
28 Ամբողջ Իսրայէլը Տիրոջ ուխտի տապանակը տարաւ տօնական աղաղակներով, շեփորով ու ծնծղաներով, քնարներ ու տաւիղներ
29 Երբ Աստծու տապանակը հասաւ Դաւթի քաղաքը, Սաւուղի դուստր Մեղքողը պատուհանից դուրս նայեց ու տեսնելով, որ Դաւիթ արքան
1 Աստծու տապանակը ներս տարան ու դրեցին այն վրանի մէջ, որ Դաւիթն էր պատրաստել դրա համար, եւ ողջակէզներ ու խաղաղութեան
2 Դաւիթը վերջացնելով ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցելը՝ Տիրոջ անունից օրհնեց ժողովրդին։
3 Բոլոր իսրայէլացիներին՝ թէ՛ տղամարդկանց եւ թէ՛ կանանց, ամէն մէկին տուեց փռի մէկ նկանակ եւ մէկ պատառ կասկարայի մսից։
4 Դաւիթը Տիրոջ ուխտի տապանակի առջեւ երգելու, փառք տալու եւ Իսրայէլի Տէր Աստծուն օրհնելու համար ղեւտացիներից
5 Գլխաւորն էր Ասափը, նրա օգնականը՝ Զաքարիասը։ Յեէլը, Սեմիրամոթը, Յայէլը, Մատաթիասը, Եղիաբը, Բանեասը, Աբէդդոմն ու
6 իսկ Բանեաս ու Օզիէլ քահանաները փողերով շարունակ նուագում էին Աստծու ուխտի տապանակի առաջ։
7 Այդ օրն էր, որ Դաւիթը Ասափին ու նրա եղբայրներին առաջին անգամ Տիրոջն օրհնաբանելու յանձնարարութիւն տուեց։
8 Երգ։ Գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջը եւ հնչեցրէ՛ք նրա անունը, պատմեցէ՛ք ժողովուրդներին նրա գործերը,
9 երգեցէ՛ք նրա համար ու օրհնաբանեցէ՛ք նրան, պատմեցէ՛ք բոլորին Տիրոջ սքանչելագործութիւնները.
10 օրհնեցէ՛ք նրա սուրբ անունը, նրան հաճելի լինել կամեցողների սիրտը թող ուրախ լինի։
11 Տիրո՛ջը փնտռեցէք ու հզօր կը լինէք, միշտ նրա ներկայութի՛ւնը փնտռեցէք։
12 Յիշեցէ՛ք նրա կատարած սքանչելագործութիւնները, նշաններն ու բերանի դատաստանները։
13 Ո՜վ Իսրայէլի զաւակներ, նրա ծառանե՛ր, Յակոբի՛ որդիներ եւ նրա ընտրեալնե՛ր,
14 նա է մեր Տէր Աստուածը, նրա դատաստանները բովանդակ երկրի վրայ են։
15 Յաւիտեան թող յիշեն նրա ուխտը, պատուիրած խօսքերը մինչեւ հազար սերունդ,
16 այն ուխտը, որ նա դրեց Աբրահամի հետ, եւ իր երդումը՝ Իսահակի հետ։
17 Նա այն հաստատեց Յակոբի համար որպէս օրէնք, իսկ Իսրայէլի համար՝ որպէս յաւիտենական ուխտ՝
18 ասելով. «Քեզ եմ տալու Քանանի երկիրը, ձեր ժառանգութեան բաժինը»։
19 Նրանք սակաւաթիւ էին եւ պանդուխտ այնտեղ։
20 Մի ազգից միւս ազգի մօտ գնացին նրանք, մի թագաւորութիւնից անցան մի այլ ժողովրդի մօտ։
21 Տէրը չթողեց, որ որեւէ մէկը կեղեքի նրանց եւ նրանց սիրուն սաստեց թագաւորներին՝ ասելով.
22 «Իմ օծեալներին մի՛ մօտեցէք եւ իմ մարգարէների հանդէպ չար մի՛ եղէք»։
23 Օրհնաբանեցէ՛ք Տիրոջը, համա՛յն աշխարհի մարդիկ, օրըստօրէ պատմեցէ՛ք նրա կատարած փրկագործութիւնը։
24 Հեթանոսներին պատմեցէ՛ք նրա փառքը եւ բոլոր ժողովուրդներին՝ նրա հրաշագործութիւնները,
25 քանզի մեծ է Տէրը, յոյժ օրհնեալ եւ բոլոր աստուածներից աւելի ահաւոր.
26 ազգերի բոլոր աստուածները կուռքեր են, իսկ Աստուած երկինքն է արարչագործել»։
27 Փա՜ռք եւ գովութի՜ւն նրա առաջ, զօրութի՜ւն ու պարծա՜նք նրա բնակութեան տեղին։
28 Ո՜վ ազգատոհմեր, փա՛ռք տուէք Տիրոջը, փա՛ռք տուէք Տիրոջը եւ զօրութիւն.
29 Տիրոջ անուանը փա՛ռք տուէք, ընծանե՛ր բերէք ու մատուցեցէ՛ք նրա առաջ, երկրպագեցէ՛ք Տիրոջը նրա սուրբ սրահում,
30 թող ամբողջ երկիրը վախենայ նրանից, թող երկիրը հաստատուն մնայ եւ չսասանուի։
31 Երկինքը թող ուրախ լինի, եւ երկիրը թող ցնծայ, թող հեթանոսներին ասեն՝ Տէրը թագաւորեց։
32 Ծովն իր պարունակութեամբ, լիութեամբ թող մռնչի, թող ցնծան ծառերն անտառի եւ դրա մէջ եղած ամէն ինչ.
33 թող ուրախ լինեն ողջ ծառերն անտառի, քանզի Տէրն է եկել դատելու երկիրը։
34 Գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջը, քանզի բարի է նա, եւ յաւերժ է նրա ողորմածութիւնը։
35 Եւ աղաղակեցէ՛ք. «Փրկի՛ր մեզ, ո՜վ մեր փրկութեան Աստուած, փրկի՛ր մեզ մեր թշնամիներից, որ օրհնենք քո սուրբ անունը եւ
36 Օրհնեալ լինի Իսրայէլի Տէր Աստուածը յաւիտեանս յաւիտենից, եւ բոլոր ժողովուրդներն ասեն՝ Ամէն։ Եւ նրանք օրհնաբանեցին
37 Դաւիթն այնտեղ Տիրոջ ուխտի տապանակի առջեւ թողեց Ասափին ու նրա եղբայրներին, որ ամենօրեայ ծառայութիւնը շարունակ
38 Աբդոդոմն ու նրա եղբայրները վաթսունութ հոգի էին։ Աբդոդոմը Իդիթունի որդին էր, իսկ Օսէէն դռնապանն էր։
39 Սադոկ քահանային ու նրա քահանայ եղբայրներին նա թողեց Տիրոջ վրանի առջեւ Գաբաւոնում գտնուող Բամայում,
40 որպէսզի ամէն առաւօտ եւ երեկոյ Տիրոջը ողջակէզներ մատուցեն ողջակէզների զոհասեղանի վրայ եւ ըստ ամենայնի կատարեն այն,
41 Սադոկի հետ էին Եմանն ու Իդիթունը, ինչպէս նաեւ միւս ընտրեալները, որ օրհնեն Տիրոջը, քանզի յաւիտենական է նրա
42 Նրանք ունէին շեփորներ, ծնծղաներ ու քնարներ, որ դրանցով Աստծուն փառաբանեն, իսկ Իդիթունի որդիները դռան պահապաններն
43 Ամբողջ ժողովուրդը ցրուեց, ամէն մէկը գնաց իր տունը, Դաւիթն էլ եկաւ, որ օրհնի իր տունը։
1 Երբ Դաւիթը բնակուեց իր տանը, ասաց Նաթան մարգարէին. «Ահա ես բնակւում եմ մայրի փայտից կառուցուած իմ տանը, իսկ Տիրոջ
2 Նաթանն ասաց Դաւթին. «Ինչ որ կայ սրտումդ, արա՛, քանզի Աստուած քեզ հետ է»։
3 Եւ այդ գիշեր Տէրը խօսքն ուղղելով Նաթանին՝ ասաց.
4 «Գնա՛ եւ ասա՛ իմ ծառայ Դաւթին, թէ Տէրն այսպէս է ասում. «Դու ինձ համար բնակուելու տուն չպիտի շինես,
5 քանզի իսրայէլացիներին Եգիպտոսից հանելուց մինչեւ այսօր երբեք տան մէջ չեմ բնակուել, այլ անտուն վրանաբնակ եմ եղել։
6 Ամենուրեք, որ իսրայէլացիների հետ եմ եղել, մի՞թէ որեւէ բան եմ ասել Իսրայէլի ցեղերից որեւէ մէկին կամ նրա
7 Արդ, հետեւեա՛լն ասա իմ ծառայ Դաւթին. «Այսպէս է ասում ամենակալ Տէրը. Ես քեզ արօտավայրից՝ ոչխարների յետեւից վերցրի,
8 Ուր որ գնում էիր, ամենուրեք քեզ հետ էի. ոչնչացրի քո բոլոր թշնամիներին քո առաջից ու երկրի վրայ եղած մեծամեծերի
9 Արդ, Իսրայէլի իմ ժողովրդի համար տեղ պիտի որոշեմ, դու նրան պիտի հաստատես, եւ նա առանձին պիտի բնակուի, ոչ մի հոգս
10 ինչպէս սկզբում, այն օրերին, երբ Իսրայէլի իմ ժողովրդի վրայ դատաւորներ էի կարգել, քեզ ենթարկել քո բոլոր թշնամիներին։
11 Եւ երբ քո օրերը լրանան, դու կը ննջես քո նախնիների հետ։ Քեզնից յետոյ քեզնից ծնուած քո զաւակին պիտի բարձրացնեմ եւ
12 Նա ինձ համար տուն պիտի շինի, իսկ ես նրա գահը յաւիտենական պիտի դարձնեմ։
13 Ես նրան հայր պիտի լինեմ, իսկ նա ինձ որդի պիտի լինի։ Իմ ողորմածութիւնը նրանից չեմ պակասեցնելու, ինչպէս որ այն զլացել
14 Նա հաւատարիմ պիտի լինի իմ տան նկատմամբ, եւ նրա թագաւորութիւնը յաւիտենական պիտի լինի, նրա գահը՝ հաստատուն մինչեւ
15 Եւ Նաթանն այս բոլոր խօսքերը եւ այս ամբողջ յայտնութիւնը նոյնութեամբ պատմեց Դաւթին։
16 Եկաւ Դաւիթ արքան ու նստելով Տիրոջ առջեւ՝ ասաց. «Ո՞վ եմ ես, Տէ՛ր Աստուած, եւ կամ ի՞նչ է իմ տունը, որ ինձ սիրեցիր
17 Կարծես այս բաները քիչ երեւացին քո աչքին, Աստուա՛ծ, հիմա էլ երկար ժամանակ խօսեցիր քո ծառայի մասին, վերաբերուեցիր ինձ
18 Ի՞նչ խօսք աւելացնի Դաւիթը քեզ փառաւորելու համար. ինքդ ճանաչում ես քո ծառային
19 եւ ըստ քո սրտի արեցիր այս ամբողջ մեծութիւնը, Տէ՛ր։
20 Քեզ նման ոչ ոք չկայ, եւ քեզնից բացի այլ Աստուած չկայ՝ դատելով այն բոլոր խօսքերից, որ լսել ենք մեր ականջներով։
21 Եւ չկայ երկրի վրայ այնպիսի ազգ, ինչպէս Իսրայէլի քո ժողովուրդն է, որին Աստուած առաջնորդեց, որ փրկի իր ժողովրդին։ Դու
22 Քո իսրայէլացի ժողովրդին յաւիտենապէս ժողովուրդ դարձրիր քեզ, եւ դու նրանց համար Աստուած եղար։
23 Արդ, Տէր իմ, այն խօսքը, որ ասացիր քո ծառայի եւ նրա տան մասին, թող հաստատ լինի յաւիտեան։
24 Դու ասացիր, Տէ՛ր, ամենակալ Տէ՛ր Աստուած Իսրայէլի, թէ քո ծառայ Դաւթի տունը թող կանգուն մնայ քո առջեւ,
25 քանզի դու, Տէ՛ր, քո ծառայի ականջին յայտնեցիր, թէ քեզ համար տուն եմ կառուցելու, եւ դրա համար քո ծառան աղօթք է անում
26 Արդ, Տէ՛ր, դու ես Աստուած, եւ դու ասացիր այդ բարի խօսքերը քո ծառայի մասին։
27 Սկսի՛ր այսուհետեւ օրհնել քո ծառայի տունը, որ յաւիտեան լինի քո առջեւ, քանզի, Տէ՛ր, դո՛ւ օրհնեցիր եւ օրհնի՛ր նրան
1 Դրանից յետոյ Դաւիթը հարուածեց այլազգիներին, վանեց նրանց, այլազգիների ձեռքից գրաւեց Գէթն ու նրա գիւղերը։
2 Նա հարուածեց Մովաբին, եւ մովաբացիները դարձան Դաւթի հարկատու ծառաները։
3 Դաւիթը Եմաթում հարուածեց Սուբայի արքայ Ադրազարին, երբ սա գնում էր իր իշխանութիւնը հաստատելու Եփրատ գետի վրայ։
4 Նրանից վերցրեց հազար մարտակառք, եօթը հազար ձիաւոր ու քսան հազար հետեւակ։ Դաւիթը ջարդեց բոլոր մարտակառքերը՝ թողնելով
5 Դամասկոսից եկան ասորիները, որ օգնեն Սուբայի արքայ Ադրազարին։ Դաւիթը սպանեց քսաներկու հազար ասորի։
6 Նա Ասորիքում՝ Դամասկոսի մօտ բերդապահ զօրք դրեց, եւ նրանք Դաւթի հարկատու ծառաները դարձան։ Տէրը հովանաւորեց Դաւթին
7 Դաւիթը Ադրազարի թիկնապահներից առաւ ոսկէ մանեակները եւ բերեց Երուսաղէմ։
8 Դաւիթը Մատեբեթից եւ Ադրազարի բարգաւաճ քաղաքներից խիստ շատ պղինձ վերցրեց։ Եւ դրանով է, որ Սողոմոնը պատրաստեց պղնձէ
9 Երբ Եմաթի արքայ Թովուն լսեց, թէ Դաւիթը հարուածել է Սուբայի արքայ Ադրազարի բոլոր զօրքերին,
10 իր որդի Ադուրամին ուղարկեց Դաւիթ արքայի մօտ նրա առողջութիւնը հարցնելու եւ շնորհաւորելու նրան, քանզի իր դէմ
11 Դաւիթը բոլոր ազգերից՝ եդոմացիներից, մովաբացիներից, ամոնացիներից, այլազգիներից եւ ամաղեկացիներից գրաւած արծաթի ու
12 Եւ Շարուհիի որդի Աբեսսան Ալոնի հովտում հարուածեց տասնութ հազար եդոմացիների
13 ու հովտում բերդապահ զօրք դրեց։ Եդոմացիները Դաւթի ծառաները դարձան, եւ Տէրը փրկեց Դաւթին ամենուրեք, ուր նա գնում էր։
14 Դաւիթը թագաւորեց ամբողջ Իսրայէլի վրայ, եւ նա իրաւունք ու արդարութիւն էր ի գործ դնում իր ամբողջ ժողովրդի մէջ։
15 Շարուհիի որդի Յովաբը զօրքի հրամանատար էր, Աքիլուդի որդի Յոսափատը՝ դիւանապետ,
16 Աքիտոբի որդի Սադոկը եւ Աբիաթարի որդի Աբիմելէքը՝ քահանաներ, Սուսան՝ գլխաւոր քարտուղար,
17 Յովիդայէի որդի Բանեասը՝ քերեթիների ու օփելեթիների վերակացու, իսկ Դաւթի որդիները՝ արքայի առաջին փոխանորդները։
1 Դրանից յետոյ մեռաւ ամոնացիների Նաաս արքան, եւ նրա փոխարէն թագաւորեց նրա որդին՝ Անանը։
2 Դաւիթն ասաց. «Եկէք ողորմածութիւն ցոյց տանք Նաասի որդի Անանի նկատմամբ, ինչպէս որ նրա հայրն էր ինձ ողորմածութիւն ցոյց
3 Ամոնի իշխաններն ասացին Անանին. «Քո հօր յիշատակը մեծարելո՞ւ համար է Դաւիթը մխիթարողներ ուղարկել, չէ՞ որ նրա ծառաները
4 Եւ Անանը բռնեց Դաւթի ծառաներին, ածիլեց նրանց մօրուքը, նրանց պատմուճանները պատռեց մէջտեղից մինչեւ վեր ու արձակեց
5 Եկան ու Դաւթին պատմեցին այդ մարդկանց մասին։ Նա մարդ ուղարկեց, որ դիմաւորեն նրանց, որովհետեւ նրանք խիստ անարգուած
6 Երբ ամոնացիները տեսան, որ Դաւթի զօրքը անարգանք կրեց, Անանը եւ ամոնացիները հազար տաղանդ արծաթ ուղարկեցին եւ իրենց
7 վարձեցին երեսուներկու հազար մարտակառք, Մովաբի արքային ու նրա զօրքին։ Սրանք եկան բանակատեղի դրեցին Մեդաբայի դիմաց։
8 Դաւիթը լսեց եւ ուղարկեց Յովաբին ու հզօրների գունդը։
9 Ամոնացիները դուրս եկան եւ պատերազմի շարուեցին քաղաքի դարպասի մօտ, իսկ այն եկած թագաւորները դաշտում առանձին ճակատ
10 Երբ Յովաբը տեսաւ, որ նրանք պատերազմի են դուրս եկել իր դէմ թէ՛ առջեւից, թէ՛ յետեւից, ընտրեց բոլոր երիտասարդ
11 իսկ զօրքի մնացած մասը նա յանձնեց իր եղբայր Աբեսսային եւ նրանց շարեց ամոնացիների դիմաց։
12 Նա ասաց. «Եթէ ասորիները մեր նկատմամբ գերակշռութիւն ունենան, դու ինձ օգնութեան կը հասնես, իսկ եթէ ամոնացիները քո
13 Քաջասի՛րտ եղիր եւ թող զօրանանք յանուն մեր ժողովրդի եւ մեր Աստծու քաղաքների։ Տէրը թող անի այն, ինչ նրա աչքին բարի է
14 Յովաբն իր հետ եղած զօրքով ասորիների դէմ պատերազմի ելաւ, եւ սրանք փախուստի դիմեցին։
15 Երբ ամոնացիները տեսան, թէ ասորիները փախան, իրենք եւս փախուստի դիմեցին Յովաբի եւ նրա եղբայր Աբեսսայի առջեւից ու մտան
16 Երբ ասորիները տեսան, թէ իսրայէլացիները իրենց յաղթեցին, պատգամաւորներ ուղարկեցին եւ դուրս բերեցին Եփրատ գետի այն
17 Երբ Դաւթին պատմեցին այդ մասին, նա հաւաքեց բոլոր իսրայէլացիներին, անցաւ Յորդանան գետն ու գնաց նրանց դէմ։ Նա իր զօրքը
18 Ասորիները փախան Դաւթի առջեւից։ Դաւիթը ասորիներից եօթը հազար մարտակառքի հեծեալներ ու քառասուն հազար հետեւակ կոտորեց,
19 Երբ Ադրազարի ծառաները տեսան, որ իրենք պարտուած են Իսրայէլից, Դաւթի հետ հաշտութիւն կնքեցին, նրա իշխանութեան տակ
1 Պատահեց, որ յաջորդ տարի, երբ թագաւորները պատերազմի էին ելել միմեանց դէմ, Յովաբը հաւաքեց բոլոր զօրագնդերը եւ
2 Յովաբը գրաւեց Ռաբաթը եւ կործանեց այն։ Դաւիթը նրանց Մեղքոմ թագաւորի գլխից առաւ թագը։ Պարզուեց, որ դրա ոսկին մի
3 Այն դրեցին Դաւթի գլխին։ Շատ-շատ աւար վերցրեց նա, այնտեղի ժողովրդին դուրս բերեց, չարաչար աշխատեցրեց՝ սղոցներով
4 Դրանից յետոյ Գազերում կրկին պատերազմ եղաւ այլազգիների դէմ։ Այն ժամանակ ուսթացի Սուբաքէն յարձակուեց հսկաների
5 Դարձեալ պատերազմ եղաւ այլազգիների դէմ, եւ Յայիրի որդի Եղէանան յարձակուեց գէթացի Գողիադի եղբայր Ղէէմիի վրայ, որի
6 Դարձեալ պատերազմ եղաւ Գէթում։ Այնտեղ կար մի շատ հսկայ մարդ, որի մատները վեց-վեց լինելով՝ ընդամէնը քսանչորս մատ
7 Նա լուտանք էր թափում Իսրայէլի վրայ, ուստի Դաւթի եղբօր որդի Սամաայի որդի Յոնադաբը սպանեց նրան։ Սրանք Գէթի Հռափա
1 Սատանան ելաւ Իսրայէլի մէջ ու դրդեց Դաւթին մարդահամարի ենթարկելու Իսրայէլը։
2 Դաւիթն ասաց Յովաբին եւ իր զօրքի հրամանատարներին. «Գնացէք հաշուառո՛ւմ կատարեցէք Իսրայէլի մէջ Բերսաբէէից մինչեւ Դան
3 Յովաբն ասաց. «Տէրը հարիւրապատիկ թող աւելացնի իր ժողովրդին, ու իմ տիրոջ աչքը տեսնի, որ ամէնքը ծառայում են նրան։
4 Սակայն երբ արքան իր ասածը պարտադրեց Յովաբին, սա ելաւ, անցաւ Իսրայէլի բոլոր սահմաններով ու եկաւ Երուսաղէմ։
5 Յովաբը Իսրայէլի ժողովրդի մարդահամարի տվեալները յանձնեց Դաւթին։ Ամբողջ Իսրայէլում մէկ միլիոն մարդ կար եւ հարիւր
6 Ղեւիի ու Բենիամինի ցեղերի մարտիկներն այդ թուի մէջ չէին մտնում, քանզի արքայի խօսքը Յովաբի սրտովը չէր։
7 Այս ամբողջ կատարուածը չար երեւաց Տիրոջ աչքին, եւ նա հարուածեց Իսրայէլին։
8 Դաւիթն ասաց Աստծուն. «Շատ մեղանչեցի այս բաներն անելով, ուստի ների՛ր քո ծառայի չար արարքը, քանզի շատ յիմարացայ»։
9 Տէրը տեսանող Գադի հետ խօսելով՝ ասաց.
10 «Գնա խօսի՛ր Դաւթի հետ եւ ասա՛. «Այսպէս է ասում Տէրը. ՚ Երեք բան եմ դնելու քո առջեւ, դրանցից մէկն ընտրի՛ր, եւ ես այն
11 Գադը գալով Դաւթի մօտ՝ ասաց. «Այսպէս է ասում Տէրը. «Ընտրութի՛ւն կատարիր. երեք պայման եմ դնելու.
12 կա՛մ երեք տարի սով կը լինի, կա՛մ երեք ամիս հալածական կը լինես քո թշնամիներից, եւ քո թշնամիների սուրը քեզ կը սպանի,
13 Դաւիթն ասաց Գադին. «Այս երեքն էլ ինձ համար մեծ դժբախտութիւն են, բայց աւելի լաւ է ես Տիրոջ ձեռքն ընկնեմ, որովհետեւ
14 Տէրը մահ սփռեց Իսրայէլում, եւ իսրայէլացիներից եօթանասուն հազար մարդ մեռաւ։
15 Աստուած հրեշտակին առաքեց Երուսաղէմ, որ կոտորի մարդկանց։ Հազիւ էր նա սկսել կոտորածը, որ Տէրը տեսաւ ու զղջաց իր
16 Դաւիթն աչքերը բարձրացրեց ու տեսաւ Տիրոջ հրեշտակին, որ կանգնած էր երկնքի ու երկրի միջեւ եւ ձեռքի մերկացրած սուրը
17 Դաւիթն ասաց Աստծուն. «Չէ՞ որ ես եմ հրամայել մարդահամար կազմել, ես եմ մեղանչել, ես եմ չարիք գործել, այս անմեղ հօտը
18 Տիրոջ հրեշտակն ասաց Գադին. «Ասա՛ Դաւթին, որ նա ելնի ու Տիրոջ համար զոհասեղան կանգնեցնի յեբուսացի Ուռնայի կալում»։
19 Եւ Դաւիթը գնաց Տիրոջ խօսքի համաձայն, որ ասուել էր Տիրոջ անունով։
20 Ուռնան դարձաւ, երբ տեսաւ արքային ու նրա չորս որդիներին, որոնք թաքնուել էին նրա հետ։ Ուռնան կալում ցորեն էր կալսում։
21 Երբ Դաւիթն եկաւ Ուռնայի մօտ, սա կալից դուրս ելաւ ու երեսնիվայր գետին ընկաւ։
22 Դաւիթն ասաց Ուռնային. «Քո այդ կալատեղն ի՛նձ տուր, որ ես այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեմ, եւ ժողովրդի կոտորածը
23 Ուռնան ասաց Դաւթին. «Վերցրո՛ւ այն, իմ արքան թող անի այն, ինչ իրեն լաւ է թւում։ Բացի այդ, ես կը տամ իմ եզները
24 Դաւիթ արքան ասաց Ուռնային. «Այդպէս չէ։ Պէտք է այն գնեմ այնքան արծաթով, ինչքան արժէ։ Ես չեմ առնի այն, ինչ քոնն է,
25 Եւ Դաւիթն այդ տեղի համար կշռով վեց հարիւր սիկղ արծաթ տուեց Ուռնային։
26 Դաւիթը Տիրոջ համար զոհասեղան շինեց այնտեղ, ողջակէզներ եւ փրկութեան զոհեր մատուցեց, Տիրոջն աղօթեց, եւ Տէրը լսեց ու
27 Տէրն ասաց հրեշտակին. «Քո սուրը դի՛ր իր պատեանը»։
28 Երբ Դաւիթը տեսաւ, որ Տէրը լսեց ու պատասխանեց նրան յեբուսացի Ուռնայի կալում, այնտեղ զոհեր մատուցեց։
29 Տիրոջ սրբարանը, որ Մովսէսը պատրաստել էր անապատում, եւ ողջակէզների զոհասեղանն այն ժամանակ Գաբաւոնի Բամա բնակավայրում
30 եւ Դաւիթը Աստծուն հարցում անելու համար չէր կարող գնալ դրա մօտ, որովհետեւ Տիրոջ հրեշտակի սուրը սարսափեցնում էր նրան։
1 Դաւիթն ասաց. «Այս է Տէր Աստծու տունը, եւ այս է Իսրայէլի ողջակէզների զոհասեղանը»։
2 Դաւիթը հրամայեց հաւաքել դրսից Իսրայէլի երկիրը եկած բոլոր մարդկանց եւ նշանակեց քարհատներ, որ քարեր կոփեն ու շինեն
3 Դաւիթը շատ երկաթ հաւաքեց դռների բեւեռների ու դռների համար. նա երկաթէ շրջանակներ պատրաստել տուեց, հաւաքեց շատ առատ
4 մայրի փայտեր, որոնց թիւ ու սահման չկար, քանզի սիդոնացիներն ու տիւրացիները առատօրէն մայրի փայտ էին բերում Դաւթին։
5 Դաւիթն ասաց. «Սողոմոն որդիս փոքր մանուկ է, իսկ տունը, որ պէտք է կառուցուի Տիրոջ համար, պէտք է լինի մեծ, ամբողջ
6 Նա կանչեց իր որդի Սողոմոնին եւ պատուիրեց նրան Իսրայէլի Տէր Աստծու անուան տուն շինել։
7 Դաւիթն ասաց Սողոմոնին. «Որդեա՛կ իմ, մտքումս կար Տէր Աստծու անուան տուն շինել,
8 բայց Աստծու խօսքն ինձ հասաւ, թէ՝ «Շատ արիւն ես թափել եւ մեծամեծ պատերազմներ ես մղել, ուստի դու իմ անուան տուն չես
9 Ահա դու մի որդի կ՚ունենաս, որը հանգիստ մարդ կը լինի։ Ես նրան հանգստութիւն եմ տալու շրջակայ բոլոր թշնամիներից, նրա
10 Նա իմ անուան տուն է կառուցելու։ Նա ինձ որդի է լինելու, ես նրան՝ հայր, եւ նրա թագաւորութեան աթոռը Իսրայէլում
11 Արդ, որդեա՛կ իմ, Տէրը քեզ հետ թող լինի ու յաջողութիւն տայ քեզ, որ շինես քո Տէր Աստծու տունը, ինչպէս որ նա ասել է քո
12 Թող Տէրը քեզ հանճար եւ իմաստնութիւն տայ ու զօրացնի քեզ Իսրայէլի վրայ, որ պահպանես քո Տէր Աստծու օրէնքները։
13 Դու յաջողութիւն կ՚ունենաս, եթէ պահպանես այն պատուիրաններն ու օրէնքները, որ Տէրը Մովսէսին պատգամել էր Իսրայէլի
14 Ես իմ աղքատութեան մէջ Տիրոջ տան համար պատրաստել եմ հարիւր հազար տաղանդ ոսկի, հազար անգամ հազար տաղանդ արծաթ, իսկ
15 բայց դու աւելացրո՛ւ եղածները, որ աւելի շատ լինեն արհեստաւորներ, որմնադիրներ, հիւսներ եւ ամէն տեսակ հմուտ
16 իսկ ոսկին, արծաթը, պղինձն ու երկաթը կան անթիւ քանակութեամբ։ Արդ, վե՛ր կաց ու գործի՛ր, քանի որ Տէրը քեզ հետ է»։
17 Դաւիթը Իսրայէլի բոլոր իշխաններին պատուիրեց օգնել իր որդի Սողոմոնին՝ ասելով.
18 «Չէ՞ որ Տէրը ձեզ հետ է եւ ձեզ հանգիստ է տուել ամէն կողմից, քանզի նա ձեր ձեռքն է յանձնել այս երկրի նախկին
19 Արդ, ձեր սրտերն ու հոգիները թող փնտռեն մեր Տէր Աստծուն, ելէ՛ք եւ շինեցէ՛ք մեր Տէր Աստծու սրբարանը, որպէսզի Տիրոջ
1 Դաւիթը տարիքն առել, ծերացել էր, ուստի նրա փոխարէն Իսրայէլի վրայ թագաւորեց իր որդի Սողոմոնը։
2 Դաւիթը հաւաքեց Իսրայէլի բոլոր իշխաններին, քահանաներին եւ ղեւտացիներին։
3 Հաշուառման մէջ մտած եւ երեսուն տարեկանից բարձր տարիք ունեցող ղեւտացիների թիւը երեսունութ հազար էր։
4 Նրանցից քսանչորս հազարը Տիրոջ տան գործերի վերակացուներ էին, վեց հազարը՝ դատաւորներ,
5 չորս հազարը՝ դռնապաններ եւ չորս հազարը՝ Տիրոջն օրհնելու համար պատրաստուած նվագարաններ ունեցող օրհներգուներ։
6 Դաւիթն ամենօրեայ պաշտամունքի նշանակեց Ղեւիի որդիներին՝ Գերսոնի, Կահաթի ու Մերարիի ազգատոհմերից։
7 Գերսոնի որդիներն էին Ելէադանն ու Սեմէին։
8 Իսրայէլի իշխան Ելէադանի որդիներն էին Եթոմն ու Յովէլը։
9 Սեմէիի որդիներն էին Սալոմիթը, Ազիէլն ու Արանը։ Սրանք Ելէադանի տոհմից սերուած երեք իշխաններ էին։
10 Սեմէիի որդիներն էին նաեւ Յեթը, Զիզան, Յովասն ու Բերիան։ Սրանք Սեմէիի չորս որդիներն էին։
11 Յեթը գլխաւորն էր, իսկ Զիզան՝ երկրորդը։ Յովասն ու Բերիան շատ որդիներ չունեցան եւ մարդահամարի մէջ մէկ տոհմ կազմեցին։
12 Կահաթի որդիներն էին Ամրամը, Իսահառը, Քեբրոնն ու Օզիէլը՝ չորս հոգի։
13 Ամրամի որդիներն էին Ահարոնն ու Մովսէսը։ Որոշուեց, որ Ահարոնն ինքը եւ իր որդիները յաւիտեան մաքուր լինեն
14 Մովսէսը՝ Աստծու մարդը, եւ նրա որդիները համարուեցին Ղեւիի ցեղի յետնորդներ։
15 Մովսէսի որդիներն էին Գերսամն ու Եղիազարը։
16 Գերսամի որդին էր իշխան Սուբայէլը։
17 Եղիազարի որդին էր իշխան Ռաբիան։ Եղիազարն ուրիշ որդի չունեցաւ, մինչդեռ Ռաբիան շատ որդիներ ունեցաւ։
18 Իսահառի որդիներն էին իշխաններ Սաւուղն ու Մովէն։
19 Քեբրոնի որդիներն էին Յերիան՝ գլխաւորը, Ամարիան՝ երկրորդը, Օզիէլը՝ երրորդը, եւ Յեկեմիասը՝ չորրորդը։
20 Օզիէլի որդիներն էին Միքիան՝ գլխաւորը, եւ Յեսիասը՝ երկրորդը։
21 Մերարիի որդիներն էին Մոողին ու Մուսին։ Մոողիի որդիներն էին Եղիազարն ու Կիսը։
22 Եղիազարը մեռաւ՝ չունենալով որդիներ։ Նա միայն դուստրեր ունէր, որոնց հետ ամուսնացան Կիսի որդիները՝ նրանց զարմիկները։
23 Մուսիի որդիներն էին Մողին, Եդերն ու Արիմոթը՝ երեք հոգի։
24 Սրանք են Ղեւիի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող որդիներն ըստ իրենց ազգատոհմերի, իրենց ցեղերի իշխաններն
25 Դաւիթն ասել էր, որ Տէր Աստուածը հանգստութիւն է տուել Իսրայէլի իր ժողովրդին եւ բնակեցրել Իսրայէլում յաւիտեան։
26 Ղեւտացիները այլեւս չէին կրելու խորանն ու սպասաւորութեան նրա բոլոր անօթները,
27 քանզի, Դաւթի վերջին խօսքի համաձայն, հաշուի առնուեցին Ղեւիի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող որդիները։
28 Դաւիթը նրանց նշանակեց Ահարոնի որդիների օգնականներ, որպէսզի պաշտամունք կատարեն Տիրոջ տանը, սրահներում, սենեակներում
29 կատարեն առաջաւորութեան հացի, ընտիր ալիւրի, անթթխմոր բլիթների, բաղարջների, տապակում եփածի, իւղով տապակուածի
30 Նաեւ ամէն առաւօտ վեր կենալով օրհնեն ու փառաւորեն Տիրոջը, նոյն բանը կատարեն երեկոյեան,
31 շաբաթ օրերին, ամսագլուխներին, տօներին Տիրոջը մատուցեն բոլոր ողջակէզները ըստ նշուած քանակի ու հրամանի՝ ամէն ժամ այս
32 Նրանք պէտք է պահպանէին վկայութեան խորանը եւ օգնէին իրենց եղբայրներին՝ Ահարոնի որդիներին, Տիրոջ տանը սպասաւորութիւն
1 Ահարոնի որդիների դասակարգումը։Ահարոնի որդիներն են Նաբադը, Աբիուդը, Եղիազարն ու Իթամարը։
2 Նաբադն ու Աբիուդը իրենց հօրից շուտ մեռան եւ որդիներ չունէին։ Ահարոնի որդիներ Եղիազարն ու Իթամարը քահանայ դարձան։
3 Դաւիթը նրանց՝ Եղիազարի որդիներից Սադոկին եւ Իթամարի որդիներից Աքիմելէքին նշանակեց ըստ իրենց թուահամարի, պաշտօնի ու
4 Եղիազարի որդիների մէջ գտնուեցին աւելի շատ զօրաւոր իշխաններ, քան Իթամարի որդիների մէջ։ Նա նրանց նոյնպէս պաշտօնների
5 Նրանց նշանակեց ըստ իրենց ընկած վիճակի, քանի որ «սրբութիւնների վերակացուներ» եւ «Տիրոջ տան առաջնորդներ» թէ՛ Եղիազարի
6 Ղեւտացիներից Նաթանայէլի որդի Սամէաս քարտուղարը նրանց գրանցեց արքայի, իշխանների, Սադոկ քահանայի եւ Աբիաթարի որդի
7 Առաջին վիճակն ընկաւ Յարիբին, երկրորդը՝ Յադինային,
8 երրորդը՝ Քարէմին, չորրորդը՝ Սեուրինին,
9 հինգերորդը՝ Մեղքիային, վեցերորդը՝ Մերիային,
10 եօթներորդը՝ Ակկուսին, ութերորդը՝ Աբիային,
11 իններորդը՝ Յեսուին, տասներորդը՝ Սեքենիային,
12 տասնմէկերորդը՝ Ելիասիբին, տասներկուերորդը՝ Սաղակիմին,
13 տասներեքերորդը՝ Օփփային, տասնչորսերորդը՝ Իզբայէլին,
14 տասնհինգերորդը՝ Բելգային, տասնվեցերորդը՝ Եմմերին,
15 տասնեօթներորդը՝ Եզիրին, տասնութերորդը՝ Ափեսէին,
16 տասնիններորդը՝ Օփեթիային, քսաներորդը՝ Եզեկիէլին,
17 քսանմէկերորդը՝ Յաքինին, քսաներկուերորդը՝ Գամուէլին,
18 քսաներեքերորդը՝ Դալայիային, քսանչորսերորդը՝ Մոզիային։
19 Այս է նրանց դասակարգումը իրենց պաշտամունքը կատարելու համար Տիրոջ տունը մտնելիս, ըստ իրենց իրաւունքի, որ հաստատել էր
20 Ղեւիի ազգատոհմի մնացած որդիներն էին. Ամրամի որդիներից՝ Տուբայէլը, Յուդայիան, Աբադիան.
21 Աբիայի որդիներից՝ իշխան Յեսիասը,
22 Սարայիսի որդիներից՝ Ալամոթը, Սալոնի որդիներից՝ Յանաթը,
23 Քեդրոնի որդիներից՝ առաջինը Յեդիուն, երկրորդը՝ Ամասիասը, երրորդը՝ Յեզիէլը, չորրորդը՝ Յեկիմասը։
24 Օզիէլի որդիներից՝ առաջինը Միքիան, երկրորդը՝ Յուսան, Միքայի որդին՝ Սամերը,
25 եւ Միքայի եղբայրը՝ Յեսիէն, Յեսիէի որդին՝ Զաքարիասը։
26 Մերարիի որդիները՝ Մոողին ու Մուսին, եւ սրա որդին՝ Օզիան, սրա որդին՝
27 Բոնիան, Մերարիի որդիները՝ Զակքուրն ու Օբդիան,
28 Մոողի որդին՝ Եղիազարը, սրա որդին՝ Կիսը, Կիսի որդին՝ Իսմայէլը։
29 Մուսիի որդիները՝ Մոողին, Յեդերն ու Յերիմոթը։
30 Սրանք ղեւտացիների որդիներն են ըստ իրենց ազգատոհմերի։
31 Ինչպէս իշխանների տոհմերը, նոյնպէս եւ իրենց կրտսերագոյն եղբայրները Ահարոնի որդիների նման վիճակ հանեցին Դաւիթ արքայի,
1 Դաւիթ արքան եւ զօրքի հրամանատարները ծառայութեան համար նշանակեցին Ասափի, Եմանի ու Իդիթումի որդիներին, որոնք երգում
2 Ասափի որդիները՝ Զակքուր, Յովսէփ, Նաթանիաս եւ Յեսիէլ։ Ասափի որդիները գործում էին թագաւորի հրահանգով։
3 Իդիթումի որդիները՝ Գոդողիաս, Սուրի, Յէիմ, Սեմէի, Ասաբիաս եւ Մատթանիաս։ Այս վեցն իրենց հայր Իդիթումի հետ քնարի
4 Եմանի որդիներն էին՝ Բոկքիաս, Մատթանիաս, Օզիէլ, Սոբայէլ, Յերիմոթ, Անանիաս, Անան, Ելէաթան,Գեթողաթի, Հռեմոթի, Եզեր,
5 Սրանք բոլորը Եմանի որդիներն էին, որոնք Աստծու խօսքերով ու փող հնչեցնելով փառաբանում էին արքային։ Աստուած Եմանին
6 Արքայի, Ասափի, Իդիթումի եւ Եմանի մօտ, Տիրոջ տանը նրանք բոլորն իրենց հօր հետ օրհներգեր էին երգում ծնծղաների,
7 Տիրոջ երգերը սովորելու ընդունակ այս շնորհալի մարդիկ իրենց եղբայրներով հանդերձ երկու հարիւր ութսունութ հոգի էին։
8 Ամենօրեայ սպասաւորութեան համար վիճակ հանեցին թէ՛ փոքրն ու մեծը, թէ՛ փորձառու երգիչը եւ թէ՛ սկսնակը։
9 Առաջինն սպասարկելու վիճակն ընկաւ Ասափին, նրա որդիներին ու եղբայրներին. առաջինը՝ Յովսէփին, երկրորդը՝ Գոդողիային, իր
10 երրորդը՝ Զակքուրին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
11 չորրորդը՝ Եզրիին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
12 հինգերորդը՝ Նաթանիասին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
13 վեցերորդը՝ Բոկիասին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
14 եօթներորդը՝ Յեսուէլին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
15 ութերորդը՝ Իսիասին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
16 իններորդը՝ Մատթանիասին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
17 տասներորդը՝ Սեմէիին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
18 տասնմէկերորդը՝ Եզրիէլին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
19 տասներկուերորդը՝ Ասաբիասին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
20 տասներեքերորդը՝ Սուբայէլին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
21 տասնչորսերորդը՝ Մատաթիասին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
22 տասնհինգերորդը՝ Յերիմոթին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
23 տասնվեցերորդը՝ Անանիասին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
24 տասնեօթներորդը՝ Եզբակատանին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
25 տասնութերորդը՝ Անանիին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
26 տասնիններորդը՝ Մելեթիին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
27 քսաներորդը՝ Ալիաթին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
28 քսանմէկերորդը՝ Յեթիրիին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
29 քսաներկուերորդը՝ Գեդդելթիին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
30 քսաներեքերորդը՝ Մազիոթին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
31 քսանչորսերորդը՝ Ռոմեթիեզերին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի։
1 Ահա եւ դռնապանների դասակարգումները. Կորխի սերնդից՝ Ասափի որդիներից Կորիսի որդի Մոսողամ եւ Մասելամիա։
2 Զաքարիայի որդիները՝ անդրանիկը՝ Յազիէլ, երկրորդը՝ Աբդիաս, երրորդը՝ Նաթանա, չորրորդը՝ Յովէլ,
3 հինգերորդը՝ Օդամ, վեցերորդը՝ Յովնաթան, եօթներորդը՝ Ելիովէ։
4 Իդիթոմի որդիները՝ անդրանիկը՝ Սամէաս, երկրորդը՝ Յովազաբադ, երրորդը՝ Յովաթա, չորրորդը՝ Սաքար, հինգերորդը՝ Նաթանայէլ,
5 վեցերորդը՝ Ամիէլ, եօթներորդը՝ Իսաքար, ութերորդը՝ Փելաթի։ Արդարեւ, Աստուած օրհնել էր Իդիթոմին։
6 Նրա անդրանիկ որդի Սամէասը ծնեց որդիներ, որոնք իրենց հօր տան գլխաւորներն էին, քանզի հզօր էին։
7 Սեմայի որդիները՝ Ադոոնի, Ռափայէլ, Յոբեդ, Ելզաբեթ, Աքիու եւ իր եղբայրները, որոնք զօրեղ մարդիկ էին, Ելիու, Սամաքիաս
8 Սրանք բոլորը Աբդեդոմի որդիներն էին. իրենք, իրենց որդիներն ու եղբայրները հզօր մարդիկ էին ու վարժ սպասաւորութիւն էին
9 Մասողամայի որդիներն ու եղբայրները տասնութ քաջարի մարդիկ էին։
10 Մերարիի որդիներից Յեսամն ունէր Շամարի անունով մի որդի, որին տրուած էր գլխաւորի դերը. թէեւ նա անդրանիկը չէր, սակայն
11 Երկրորդը Քեղկիան էր, երրորդը՝ Նաաբէլը, չորրորդը՝ Զաքարիան։ Սրանք բոլորը Ուսայի որդիներն ու եղբայրներն էին՝ ընդամէնը
12 Վիճակով սրանց բաժին ընկաւ դռների պահպանութիւնը. նրանք ամէն շաբաթ իրենց եղբայրների հետ ծառայութիւն էին անելու Տիրոջ
13 Տարբեր դռների համար, ըստ իրենց ընտանիքների, վիճակ գցեցին նաեւ փոքրն ու մեծը։
14 Արեւելեան դռան վիճակն ընկաւ Սեմէիին ու նրա որդի Զաքարիային։ Իմաստուն Յովադի համար վիճակ գցեցին, եւ նրան բաժին ընկաւ
15 Աբդեդոմին ու նրա որդիներին բաժին ընկաւ հարաւային կողմը, Ասափի տան դիմացը։
16 Երրորդ վիճակը գցեցին Օվասայի համար։ Նրան բաժին ընկաւ արեւմտեան կողմը՝ զառիվերի վրայ գտնուող ներքին սենեակի դռնով
17 Ամէն օր վեցական ղեւտացի էին կանգնում հիւսիսային կողմում, չորսական՝ հարաւային կողմում, չորսական՝ Ասափի տան մօտ եւ
18 Արեւմտեան մասում չորս հոգի էին, իսկ ճանապարհի վրայ՝ երկուական՝ իրար փոխարինելու համար։
19 Սա է Կորխի որդիների եւ Մերարիի որդիների դռնապանների դասակարգումն ըստ վիճակի։
20 Ղեւտացիներն իրենց եղբայրներով հանդերձ Տիրոջ տան գանձերն ու սրբութիւնների սրբութեան գանձերն էին հսկում։
21 Նրանք Գերսամի որդի Լաադանի որդիներն էին։ Լաադանից էին սերում նրա ազգատոհմի իշխանները։ Գերսամից ծնուած Լաադանի որդին
22 որի որդիներն էին Զեթամը եւ Յովէլը, եղբայրներ, որոնք Տիրոջ տան գանձերի վերակացուներն էին։
23 Ամրիմից ու Իսահառից էին սերուել Քեբրոնն ու Օզիէլը։
24 Մովսէսի որդի Գերսամի որդի Սեբիէլը գանձերի վերակացուն էր։
25 Նրա եղբայր Եղիազարի որդին Աբիան էր, սրա որդին՝ Յուսէէն, սրա որդին՝ Յորամը, սրա որդին՝ Զեքրին, սրա որդին՝ Սալամիթը,
26 որն իր եղբայրներով վերակացու էր այն բոլոր սրբազան գանձերի, որ նուիրել էին Դաւիթը, տոհմերի իշխանները,
27 Դրանք աւար էին վերցուած քաղաքներից, եւ դրանց մի մասը յատկացուած էր, որ Աստծու տան շինութեան աշխատանքները թերի
28 Այն ամէնը, ինչ նուիրել էին Սամուէլ տեսանողը, Կիսի որդի Սաւուղը, Ների որդի Աբենները, Շարուհիի որդի Յովաբը, Սաղոմոթի
29 Յեսսարին, Քոնոնիան եւ սրա որդիները Իսրայէլի արտաքին գործերն էին տնօրինում, որ գրագրութիւն ու դատ անեն Քեբրոնիայում։
30 Սադիասն ու իր եղբայրները, որոնց տոհմը հազար եօթը հարիւր հզօր մարդուց էր բաղկացած, Իսրայէլի գործերն էին տնօրինում
31 Քեբրոնից էր սերուած եւ Քեբրոնի ամբողջ ազգատոհմի իշխանն էր Ուրիասը։ Դաւթի թագաւորութեան քառասուներորդ տարում
32 որի երկու հազար եօթը հարիւր ցեղակից եղբայրները հզօր լինելով՝ տոհմերի իշխաններ էին դարձել։ Դաւիթը նրանց Ռուբէնի ու
1 Իսրայէլացիներից սերուած ազգատոհմերի նահապետների, հազարապետների, հարիւրապետների, արքայի համար հաշուառում կատարող
2 Առաջին ամսուայ առաջին դասի գլխաւորը Բալէէլի որդի Յեզբաալն էր։ Այդ դասի մէջ կար քսանչորս հազար հոգի։
3 Առաջին ամսում զօրքի բոլոր հրամանատարների գլխաւորը Փարէսի որդիներից մէկն էր։
4 Երկրորդ ամսում դասի գլխաւորները՝ զօրքի իշխաններն էին Դուդային, Դաքոթին ու Մագալաւոթը, իսկ դասի մէջ կար քսանչորս
5 Երրորդ ամսում երրորդ դասի գլխաւորը քահանայապետ Յովադի որդի Բանեասն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։
6 Ինքը Բանեասը Երեսնեակի մէջ ամենահզօրն էր, ուստի նա Երեսնեակի գլխաւորն էր։
7 Չորրորդ ամսում դասի գլխաւորը Յովաբի եղբայր Ասայէլն էր, նաեւ նրա որդի Զաբդէասը եւ նրանից յետոյ՝ նրա եղբայրները։ Նրա
8 Հինգերորդ ամսում հինգերորդի գլխաւորը Իղիայի որդի Սաթիոթն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։
9 Վեցերորդ ամսում վեցերորդի գլխաւորը թեկուացի Եկդէսի որդի Էկէսն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։
10 Եօթներորդ ամսում եօթներորդի գլխաւորը Եփրեմի որդիներից փալոմցի Քելն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։
11 Ութերորդ ամսում ութերորդի գլխաւորը Զարայի ընտանիքից եկիեսթայիցի Ուսաքն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։
12 Իններորդ ամսում իններորդի գլխաւորը Բենիամինի երկրից անաթոթացի Աբիեզերն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։
13 Տասներորդ ամսում տասներորդի գլխաւորը Զարայի ընտանիքից նետոպաթցի Մաարին էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։
14 Տասնմէկերորդ ամսում տասնմէկերորդի գլխաւորը Եփրեմի որդիներից փարաթոնցի Բանաիասն էր, որի դասում կար քսանչորս հազար
15 Տասներկուերորդ ամսում տասներկուերորդի գլխաւորը Գոթոնիէլի տոհմից նետոպաթցի Քալդային էր, որի դասում կար քսանչորս
16 Իսրայէլի ցեղերից Ռուբէնի ցեղի իշխանը Զեքրիի որդի Եղիազարն էր, Շմաւոնինը՝ Մակքայի որդի Սափատիասը,
17 Ղեւիինը՝ Կամուէլի որդի Ասաբիան, Ահարոնինը՝ Սադոկի որդին,
18 Յուդայինը՝ Դաւթի եղբայրներից Եղիաբը, Իսաքարինը՝ Միքայէլի որդի Ամարիասը,
19 Զաբուղոնինը՝ Աբդիայի որդի Սամէասը, Նեփթաղիմինը՝ Օզիէլի որդի Յաբիմութը,
20 Եփրեմինը՝ Օզիայի որդի Օսերը, Մանասէի կէս ցեղինը՝ Փալդիայի որդի Յովէլը,
21 Գաղաադում գտնուող Մանասէի կէս ցեղինը՝ Զաբդիայի որդի Յադային, Բենիամինի որդիներինը՝ Աբենների որդի Ասիէլը,
22 Դանինը՝ Յորամի որդի Եզրիէլը։ Սրանք են Իսրայէլի ցեղերի նահապետները։
23 Դաւիթը հաշուառման չենթարկեց սրանցից քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցողներին, քանզի Տէրն ասել էր, թէ՝
24 Շարուհիի որդի Յովաբը սկսեց հաշուառման ենթարկել ժողովրդին, սակայն չաւարտեց, եւ այդ պատճառով Տէրը բարկացաւ Իսրայէլի
25 Արքայի գանձերի վերակացուն Մոդիէլի որդի Ազմոթն էր, իսկ գիւղերի ցանքատարածութիւնների, բնակութեան վայրերի, բերդերի
26 Հողը մշակող երկրագործների վերակացուն Քելուբի որդի Եզրասն էր,
27 ագարակներինը՝ արիմաթացի Սեմէին, գիւղերում գինու շտեմարաններինը՝ Սեփինի որդի Զաբդին,
28 դաշտային ձիթենիներինն ու վայրի թզենիներինը՝ Գեդէոնի որդի Բալդանան, ձէթի շտեմարաններինը՝ Յովասը։
29 Հովիտներում արածող արջառների վերակացուն էր Ադայիայի որդի Սոփատը,
30 ուղտերինը՝ իսմայէլացի Ուբիասը, աւանակներինը՝ մարաթոնացի Յադիասը,
31 հօտերինը՝ հագարացի Յովազը։ Սրանք բոլորը Դաւիթ արքայի ստացուածքների վերակացուներն էին։
32 Դաւթի հօրեղբայր Յովնաթանը, որ մի իմաստուն մարդ էր ու ատենադպիր, դարձել էր խորհրդական։ Աքիմենի որդի Յեիէլը արքայի
33 Աքիտոփէլը արքայի խորհրդականն էր,
34 իսկ Քուսին՝ արքայի մտերիմ բարեկամը։ Աքիտոփէլից յետոյ մերձաւոր լինելու տեսակէտից գալիս էին Բանեասի որդի Յովիդայիան
1 Դաւիթը Իսրայէլի բոլոր իշխաններին, գլխաւոր դատաւորներին, արքային հերթով սպասարկող բոլոր իշխաննեերին, հազարապետներին,
2 Դաւիթը կանգնեց ժողովականների մէջ եւ ասաց. «Լսեցէ՛ք ինձ, իմ եղբայրնե՛ր եւ իմ ժողովո՛ւրդ։ Նպատակ եմ դրել Տիրոջ ուխտի
3 Սակայն Աստուած ինձ ասաց. «Դու ինձ համար իմ անունը կրող տուն չպիտի շինես, քանզի դու պատերազմող մարդ ես եւ շատ արիւն
4 Աստուած բոլոր ազգերից ընտրեց Իսրայէլին, իր թագաւորութիւնը հաստատուն պահելու համար ամբողջ Իսրայէլից ընտրեց Յուդայի
5 Տէրն ինձ բազում որդիներ տուեց, բայց իմ բոլոր որդիներից ընտրեց իմ Սողոմոն որդուն, որ նա Իսրայէլում նստի Տիրոջ
6 Աստուած ասաց ինձ. «Քո Սողոմոն որդին է շինելու իմ տունն ու իմ գաւիթը, քանզի նրան եմ ընտրել որպէս որդի, եւ ես եմ նրան
7 Նրա թագաւորութիւնը յաւիտեան հաստատուն կը դարձնեմ, եթէ պահի իմ պատուիրաններն ու օրէնքները, ինչպէս պահել է մինչեւ
8 Արդ, ես Տիրոջ ամբողջ ժողովրդի առջեւ եւ ի լուր մեր Աստծու պարտաւորեցնում եմ ձեզ. պահել-պահպանել մեր Տէր Աստծու բոլոր
9 Եւ դու, որդի՛ իմ Սողոմոն, ճանաչի՛ր քո հայրերի Աստծուն, ծառայի՛ր նրան ամբողջ սրտով ու յօժար մտքով, քանզի Տէրը քննում
10 Այժմ տե՛ս, Տէրը քեզ է ընտրել, որ իր համար տուն կառուցես որպէս սրբավայր։ Ուրեմն զօրացի՛ր եւ իրագործի՛ր»։
11 Դաւիթն իր որդի Սողոմոնին տուեց տաճարի, նրա սենեակների, գանձարանների, վերնատների, ներքին շտեմարանների եւ քաւութեան
12 եւ դրա այն օրինակը, որ ունէր իր մտքում Տիրոջ տան գաւիթների, շուրջը գտնուող շտեմարանների, Տիրոջ տան մթերանոցների ու
13 Նա տուեց քահանաների ամենօրեայ սպասաւորութեան, Տիրոջ տանը ղեւտացիների պարտականութիւնների եւ Տիրոջ տան սպասաւորութեան
14 Նրան տուեց նաեւ ոսկէ ու արծաթէ անօթների,
15 աշտանակների ու ճրագների,
16 առաջաւորութեան սեղանի եւ ամէն մի սեղանի ոսկու, ոսկէ ու արծաթէ բոլոր իրերի,
17 մեծ պատառաքաղների, բաժակների, ոսկէ ու արծաթէ տաշտերի եւ ոսկէ ու արծաթէ առարկաների, խնկամանների ամէն մէկի կշռաչափը։
18 Նա նրան յայտնեց նաեւ խնկերի զոհասեղանների մաքուր ոսկու կշռաչափը եւ նմուշն այն քերովբէների, որոնք իրենց թեւերը
19 Դաւիթը Տիրոջ ձեռքով գրուած ամէն ինչ տուեց Սողոմոնին, մի գրութիւն, որի մէջ կայ իմաստութիւն եւ իրագործման ծրագիր։
20 Դաւիթն ասաց իր որդի Սողոմոնին. «Զօրացի՛ր ու քա՛ջ եղիր, գործի՛ր եւ մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր, քանզի իմ Տէր
21 ինչպէս նաեւ քահանաների, Աստծու տանը մատուցուելիք բոլոր պաշտամունքների համար ղեւտացիների ամենօրեայ սպասաւորութեան
1 Դաւիթ արքան ասաց բոլոր ժողովականներին. «Իմ որդի Սողոմոնը, որին Տէրն ընտրեց իր համար, փոքր է, իսկ գործը՝ մեծ, քանզի
2 Ըստ իմ կարողութեան պատրաստեցի իմ Աստծու տան շինանիւթերը՝ ոսկի, արծաթ, պղինձ, երկաթ, փայտ, անկիւնների ու կամարների
3 Եւ իմ Աստծու տան հանդէպ իմ ունեցած սիրուց մղուած, բացի սրբութիւնների տան համար իմ նուիրած ոսկուց ու արծաթից,
4 Սոփերից բերուած երեք հազար տաղանդ ոսկի եւ եօթը հազար տաղանդ ընտիր արծաթ, որպէսզի վարպետները դրանցով պատեն տաճարի
5 Այսօր կը գտնուի՞ մէկը, որ յօժար լինի նուէր մատուցելու Տիրոջը»։
6 Տոհմերի պետերը, իսրայէլացիների իշխանները, հազարապետները, հարիւրապետները, գործերի վերակացուները եւ արքունի
7 պարտաւորուեցին Տիրոջ տան շինութեան համար տալ հինգ հազար տաղանդ ոսկի, տասը հազար դահեկան, տասը հազար տաղանդ արծաթ,
8 Ով թանկարժէք քար ունէր, տուեց Տիրոջ տան գանձարանին՝ այն յանձնելով Եսրոմի որդի Յերիէլին։
9 Ժողովուրդն ուրախացաւ, որ մարդիկ Տիրոջը նուէրներ են մատուցում սրտանց։
10 Մեծապէս ուրախացաւ Դաւիթ արքան ու ժողովականների առջեւ օրհնեց Տիրոջը՝ ասելով.«Յաւիտեանս յաւիտենից օրհնեալ ես,
11 Քոնն է, Տէ՜ր, մեծութիւնը, զօրութիւնը, փառքը, յաղթութիւնն ու հզօրութիւնը, քանզի դու ես, որ տիրում ես երկնքում ու
12 Բոլոր թագաւորներն ու ազգերը դողում են քո առջեւ, քեզանից է բխում մեծութիւնն ու փառքը, դու ես ամենքի իշխանը, Տէ՛ր, եւ
13 Արդ, Տէ՜ր, փառաբանում ենք քեզ եւ օրհներգում քո փառաւոր անունը։
14 Ո՞վ եմ ես, եւ ո՞վ է քո ժողովուրդը, որ կարողանայինք յօժարամիտ լինել քեզ համար անելու այս բոլորը։ Չէ՞ որ քոնն է ամէն
15 Մենք պանդուխտ ենք քո առջեւ եւ օտարական, ինչպէս մեր բոլոր հայրերը։ Մեր օրերը երկրի վրայ ստուերի են նման, եւ մենք
16 Մեր Տէ՜ր Աստուած, այս ամէնը, որ ես պատրաստել եմ քո սուրբ անուան տունը կառուցելու համար, քեզնից է գալիս, եւ ամէն ինչ
17 Գիտեմ, Տէ՜ր, որ դու ես քննում սրտերը եւ սիրում ես արդարութիւնը։ Մենք յօժար սրտով ենք այս ամէնն ընծայում, եւ ես
18 Ո՜վ Տէր, Աբրահամի, Իսահակի եւ Իսրայէլի մեր հայրերի Աստուած, յաւիտեան պահի՛ր այս բանը քո ժողովրդի սրտում ու մտքում
19 Իմ Սողոմոն որդուն բարի սի՛րտ տուր, որ պահի-պահպանի քո պատուիրանները, քո վկայութիւններն ու քո օրէնքները եւ աւարտին
20 Դաւիթն ասաց բոլոր ժողովականներին. «Օրհնեցէ՛ք ձեր Տէր Աստծուն»։ Եւ բոլոր ժողովականները օրհնեցին իրենց հայրերի Տէր
21 Յաջորդ օրը Դաւիթը հազար զուարակ, հազար խոյ ու հազար գառ ողջակիզեց դրանց համապատասխան ընծաներով եւ առատ զոհեր
22 Այն օրը ուրախութեամբ կերան ու խմեցին Տիրոջ առջեւ, երկրորդ անգամ գահ բարձրացրին Դաւթի որդի Սողոմոնին, Տիրոջ առջեւ
23 Սողոմոնը նստեց իր հօր՝ Դաւթի գահին։ Նա յաջողութիւնների հասաւ, նրան հնազանդուեց ամբողջ Իսրայէլը։
24 Իշխանները, հզօր մարդիկ եւ իր հայր Դաւիթ արքայի բոլոր որդիները հնազանդուեցին նրան։
25 Տէրն ի վերուստ բարձրացրեց Սողոմոնին բոլոր իսրայէլացիների առաջ, նրան այնպիսի թագաւորական փառք տուեց, որի նմանը
26 Յեսսէի որդի Դաւիթը Իսրայէլի վրայ թագաւորեց քառասուն տարի.
27 Քեբրոնում՝ եօթը տարի եւ Երուսաղէմում՝ երեսուներեք տարի։
28 Նա վախճանուեց խոր ծերութեան մէջ, առաջացած տարիքում, հարստութեան մէջ ու փառքով։ Նրա Սողոմոն որդին թագաւորեց նրա
29 Դաւիթ արքայի մնացած՝ առաջին եւ վերջին գործերը, նրա ամբողջ թագաւորութեան ու զօրութեան մասին,
30 ինչ որ կատարուել էր նրա ժամանակ թէ՛ Իսրայէլում եւ թէ՛ երկրի միւս թագաւորութիւններում, նկարագրուած են Սամուէլ