1 Դաւիթ արքան տարիքն առել, ծերացել էր. նրան զգեստներով ծածկում էին, բայց նա չէր տաքանում։
2 Նրա ծառաներն ասացին. «Թող մեր տէր արքայի համար մի կոյս աղջիկ գտնեն, որ նա կանգնի արքայի առջեւ եւ հոգ տանի նրան, նրա
3 Մի գեղեցիկ աղջիկ որոնեցին Իսրայէլի ամբողջ տարածքում, գտան սոմնացի Աբիսակին ու նրան բերեցին արքայի մօտ։
4 Աղջիկը շատ գեղեցիկ էր, տաքացնում էր արքային ու ծառայում նրան, բայց արքան չմերձեցաւ նրան։
5 Ադոնիան՝ Ագիթի որդին, վեր-վեր թռչելով, ասաց. «Ես պէտք է թագաւորեմ»։ Եւ նա կառքեր ու հեծեալներ պատրաստեց։ Յիսուն
6 Հայրը նրան երբեք չարգելեց, չասաց, թէ՝ «Ինչո՞ւ այդ արեցիր»։ Ինքն էլ դէմքով գեղեցիկ էր ու ծնուել էր Աբեսաղոմից յետոյ։
7 Նա խորհրդակցեց Շարուհիի որդի Յովաբի եւ Աբիաթար քահանայի հետ, ու նրանք օգնեցին Ադոնիային։
8 Սադոկ քահանան, Բանեան՝ Յովիդայէի որդին, Նաթան մարգարէն, Սեմէին, Ռէին եւ Դաւթի քաջարի մարդիկ Ադոնիայի հետ չէին։
9 Եւ Ադոնիան ոչխարներ, եզներ ու գառներ մորթեց Զոոլեթի քարի մօտ, որը Ռոգէլի երկրին մօտ է։ Նա կանչեց իր բոլոր
10 բայց Նաթան մարգարէին, Բանեասին, քաջարի մարդկանց եւ իր Սողոմոն եղբօրը չկանչեց։
11 Նաթան մարգարէն խօսելով Սողոմոնի մօր՝ Բերսաբէէի հետ, ասաց. «Չե՞ս լսել, որ Ադոնիան՝ Ագիթի որդին, թագաւոր է դարձել, եւ
12 Արդ, ե՛կ քեզ մի խորհուրդ տամ, որ փրկես քո եւ Սողոմոն որդուդ կեանքը։
13 Գնա՛ Դաւիթ արքայի մօտ, խօսի՛ր նրա հետ եւ ասա՛. «Չէ՞ որ դու ինքդ, տէ՛ր իմ արքայ, երդուելով քո աղախնին, ասացիր, թէ՝
14 Երբ կը սկսես խօսել արքայի հետ, ես կը մտնեմ ու կը լրացնեմ քո խօսքերը»։
15 Բերսաբէէն մտաւ սենեակ, արքայի մօտ։ Արքան շատ էր ծերացել, եւ սոմնացի Աբիսակն սպասարկում էր արքային։
16 Բերսաբէէն խոնարհուեց ու երկրպագեց արքային։ Արքան հարցրեց. «Ի՞նչ է խնդրանքդ»։
17 Նա պատասխանեց. «Իմ տէ՛ր արքայ, դու քո Տէր Աստուծով երդուեցիր քո աղախնին ու ասացիր, թէ՝ «Իմ որդի Սողոմոնն է
18 բայց ահա Ադոնիան է թագաւորել, եւ դու, տէ՛ր իմ արքայ, այդ չես իմացել։
19 Բազում արջառներ, ոչխարներ ու գառներ է մորթել, կանչել է արքայի բոլոր որդիներին, Աբիաթար քահանային ու զօրքի
20 Տէ՛ր իմ արքայ, ամբողջ Իսրայէլն իր հայեացքը յառել է քեզ վրայ, որ յայտնես նրանց, թէ ով պիտի նստի իմ տէր արքայի աթոռին
21 Եթէ իմ տէր արքան գնայ իր նախնիների գիրկը, ես ու իմ որդի Սողոմոնը մեղապարտ կը համարուենք»։
22 Մինչ նա խօսում էր արքայի հետ, եկաւ Նաթան մարգարէն։
23 Յայտնեցին արքային, թէ՝ «Ահաւասիկ եկել է Նաթան մարգարէն»։ Սա մտաւ արքայի մօտ ու մինչեւ գետին երեսնիվայր գլուխ տուեց
24 Նաթանն ասաց. «Տէ՛ր իմ արքայ, դո՞ւ ես ասել, թէ՝ «Ադոնիան թագաւորելու է ինձնից յետոյ եւ նստելու է իմ աթոռին»։
25 Այսօր նա իջել է, մորթել բազում արջառներ, ոչխարներ ու գառներ, կանչել արքայի բոլոր որդիներին, զօրքի հրամանատարներին
26 իսկ ինձ՝ քո ծառային, Սադոկ քահանային, Յովիդայէի որդի Բանեային եւ քո Սողոմոն ծառային չի կանչել։
27 Արդեօ՞ք այս բանն իմ տէր արքայի հրամանով է կատարուել։ Դու, սակայն, քո ծառային չես յայտնել, թէ իրենից յետոյ ո՛վ պիտի
28 Պատասխան տուեց Դաւիթ արքան՝ ասելով. «Ինձ մօ՛տ կանչեցէք Բերսաբէէին»։ Սա մտաւ նրա մօտ ու կանգնեց նրա դիմաց։
29 Արքան երդուեց՝ ասելով. «Կենդանի է Տէրը, որ փրկել է իմ կեանքը ամէն նեղութիւնից։
30 Ինչպէս երդուելով Իսրայէլի Տէր Աստուծով ասել եմ, թէ՝ «Քո Սողոմոն որդին է թագաւորելու ինձնից յետոյ, եւ իմ փոխարէն նա
31 Բերսաբէէն երեսնիվայր գետին խոնարհուեց ու գլուխ տալով արքային՝ ասաց. «Յաւիտեան կեցցէ՛ իմ տէր Դաւիթ արքան»։
32 Դաւիթ արքան ասաց. «Ինձ մօ՛տ կանչեցէք Սադոկ քահանային, Նաթան մարգարէին ու Յովիդայէի որդի Բանեային»։
33 Սրանք եկան արքայի մօտ։ Արքան ասաց նրանց. «Առէ՛ք ձեզ հետ ձեր տիրոջ ծառաներին, իմ որդի Սողոմոնին իմ ջորու վրայ
34 Սադոկ քահանան ու Նաթան մարգարէն այնտեղ նրան թող Իսրայէլի թագաւոր օծեն։ Եղջերափողեր հնչեցրէ՛ք եւ բացականչեցէ՛ք՝
35 Ապա նրա յետեւից գնալով՝ քաղա՛ք բարձրացէ՛ք, եւ նա թող գայ, նստի իմ աթոռին ու թագաւորի իմ փոխարէն, քանզի ես եմ
36 Յովիդայէի որդի Բանեան պատասխան տալով արքային՝ ասաց. «Թող այդպէս լինի, թող Տէր Աստուածն իմ տէր արքայի խօսքը հաստատի։
37 Ինչպէս Տէրն իմ արքայ տիրոջ հետ էր, նոյնպէս թող լինի նաեւ Սողոմոնի հետ, թող բարձրացնի նրա աթոռը առաւել, քան իմ տէր
38 Սադոկ քահանան, Նաթան մարգարէն, Յովիդայէի որդի Բանեան, քերեթիներն ու օփելեթիները եկան եւ Սողոմոնին նստեցրին Դաւիթ
39 Սադոկ քահանան իւղով լի եղջիւրն առաւ խորանից եւ օծեց Սողոմոնին, եղջերափող հնչեցրեց, եւ ամբողջ ժողովուրդը բացականչեց՝
40 Բոլոր մարդիկ եկան նրա հետ, պարեր պարելով մեծ ուրախութիւն արեցին, երկիրը դղրդաց նրանց ձայնից։
41 Երբ Ադոնիան ու նրա բոլոր հիւրերը աւարտեցին ուտելը, լսեցին ուրախութեան աղմուկ-աղաղակը։ Յովաբը լսելով եղջերափողի
42 Մինչ նա խօսում էր, եկաւ Աբիաթար քահանայի որդի Յովնաթանը։ Ադոնիան նրան ասաց. «Նե՛րս մտիր, քանզի զօրաւոր մարդ ես դու
43 Յովնաթանը պատասխան տալով՝ ասաց Ադոնիային. «Յիրաւի, մեր տէր Դաւիթ արքան թագաւոր դարձրեց Սողոմոնին։
44 Նա Սադոկ քահանային, Նաթան մարգարէին, Յովիդայէի որդի Բանեային, քերեթիներին ու օփելեթիներին ուղարկեց նրա հետ, նրան
45 եւ Սադոկ քահանան ու Նաթան մարգարէն նրան թագաւոր օծեցին Գեհոնում։ Ապա այնտեղից ուրախութեամբ եկան, ու քաղաքը դղրդաց։
46 Սողոմոնը նստեց արքայական գահին։
47 Արքայի ծառաները մտան, որ շնորհաւորեն մեր տէր Դաւիթ արքային։ Նրանք ասացին. «Թող Աստուած քո Սողոմոն որդու անունը
48 «Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որն այսօր իմ զաւակին արժանացրեց իմ աթոռին, եւ իմ աչքերը այդ տեսնում են»։
49 Ադոնիայի բոլոր հիւրերը զարհուրեցին ու վեր կացան, եւ ամէն մէկը գնաց իր ճանապարհով։
50 Ադոնիան վախենալով Սողոմոնից՝ ելաւ գնաց ու զոհասեղանի եղջիւրներից բռնեց։
51 Սողոմոնին յայտնեցին՝ ասելով. «Ահա Ադոնիան վախեցաւ Սողոմոն արքայից։ Նա բռնել է զոհասեղանի եղջիւրները եւ ասում է.
52 Սողոմոնն ասաց. «Եթէ նա առաքինի մարդ լինի, նրանից ոչ մի մազ չի պակասի ու գետին չի ընկնի, իսկ եթէ ուզենայ չար գործ
53 Սողոմոն արքան մարդ ուղարկեց, եւ Ադոնիային իջեցրին զոհասեղանից։ Ադոնիան եկաւ, խոնարհուեց Սողոմոն արքայի առաջ, իսկ
1 Երբ մօտեցան Դաւթի մահուան օրերը, նա դիմելով իր որդի Սողոմոնին՝ ասաց.
2 «Ըստ այս աշխարհի կարգի, ես անցայ իմ կեանքի ճամփան։ Դու զօրացի՛ր, տղամարդ եղի՛ր,
3 պահի՛ր քո Տէր Աստծու հրամանները՝ գնա՛ նրա ճանապարհով, պահի՛ր նրա պատուիրանները, նրա օրէնքները, նրա հրամաններն ու
4 Եւ Տէրը կ՚իրագործի իր խօսքը, որ ասաց իմ մասին, թէ՝ «Եթէ քո որդիները հաստատ պահեն իրենց ընթացքը եւ իրենց ամբողջ
5 Դու ինքդ գիտես, թէ ինչ է արել ինձ Շարուհիի որդի Յովաբը, ինչ է արել Իսրայէլի երկու զօրապետերին՝ Ներէի որդի Աբեններին
6 Գործի՛ր ըստ քո իմաստնութեան եւ նրա ալեւոր մազերը խաղաղութեամբ մի՛ իջեցրու դժոխք։
7 Գաղաադացի Բերզելիի որդիներին ողորմութի՛ւն արա, նրանք թող քո սեղանից ուտողների հետ լինեն, որովհետեւ նրանք ինձ աջակից
8 Ահա քեզ հետ է բաւուրիմացի Յեմինի որդի Գերայի որդի Սեմէին։ Սա ինձ ծանր անէծքներով անիծել է այն օրը, երբ գնում էի իմ
9 Նրան անպարտ մի՛ համարիր, քանզի դու իմաստուն մարդ ես, գիտես, թէ ինչ պէտք է անես նրա ալեւոր մազերն արեամբ դժոխք
10 Եւ Դաւիթը գնաց իր նախնիների գիրկը։ Նա թաղուեց Դաւթի քաղաքում։
11 Դաւիթն Իսրայէլի վրայ թագաւորեց քառասուն տարի. Քեբրոնում թագաւորել էր եօթը տարի, իսկ Երուսաղէմում՝ երեսուներեք տարի։
12 Սողոմոնը նստեց իր հօր՝ Դաւթի գահին, երբ տասներկու տարեկան էր։ Նրա թագաւորութիւնը շատ հաստատուն էր։
13 Ագիթի որդի Ադոնիան Սողոմոնի մայր Բերսաբէէի մօտ գալով՝ խոնարհուեց նրա առաջ։ Բերսաբէէն հարցրեց. «Բարի՞ նպատակով ես
14 Եւ նա աւելացրեց. «Ես խօսքեր ունեմ քեզ ասելու»։
15 Բերսաբէէն ասաց. «Խօսի՛ր»։ Ադոնիան ասաց նրան. «Դու ինքդ էլ գիտես, թէ իմն էր թագաւորութիւնը, եւ ամբողջ Իսրայէլն իր
16 Արդ, մի բան եմ խնդրելու քեզնից, եւ դու չպէտք է մերժես ինձ»։ Բերսաբէէն ասաց. «Յայտնի՛ր խնդրանքդ»։
17 Ադոնիան ասաց. «Ասա՛ Սողոմոն արքային (եւ նա քեզ չի մերժի), որ ինձ կնութեան տայ սոմնացի Աբիսակին»։
18 Բերսաբէէն ասաց. «Բարի, ես այդ մասին կը խօսեմ արքայի հետ»։
19 Բերսաբէէն գնաց Սողոմոն արքայի մօտ, որ խօսի նրա հետ Ադոնիայի մասին։ Արքան ոտքի կանգնեց նրա առջեւ, համբուրեց նրան,
20 Բերսաբէէն ասաց նրան. «Մի փոքր խնդրանք ունեմ քեզնից, ինձ մի՛ մերժիր»։ Արքան ասաց. «Խնդրի՛ր, մա՛յր իմ, ես քեզ չեմ
21 Բերսաբէէն ասաց. «Սոմնացի Աբիսակը թող քո եղբօրը՝ Ադոնիային կնութեան տրուի»։
22 Պատասխան տուեց Սողոմոն արքան եւ ասաց իր մօրը. «Իսկ ինչո՞ւ ես Ադոնիայի համար սոմնացի Աբիսակին խնդրում, նրա համար
23 Սողոմոն արքան երդուեց Տիրոջ անունով՝ ասելով. «Թող Աստուած ինձ այսպէս անի եւ աւելին էլ անի. Ադոնիայի խնդրածը իր իսկ
24 Արդ, կենդանի է Տէրը, որ ինձ հաստատեց ու նստեցրեց իմ հայր Դաւթի գահին, ինձ համար տուն շինեց, ինչպէս խոստացել էր
25 Եւ Սողոմոն արքան ուղարկեց Յովիդայէի որդի Բանեային, որը սպանեց նրան։ Եւ այդ օրը մեռաւ Ադոնիան։
26 Աբիաթար քահանային արքան ասաց. «Գնա՛ քո ագարակը՝ Անաթոթ։ Այսօր դու մահուան ես արժանի, սակայն քեզ չեմ սպանի, քանզի իմ
27 Եւ Սողոմոնը Աբիաթարին զրկեց Տիրոջ քահանայութիւնից, որպէսզի կատարուի Տիրոջ այն խօսքը, որ Սելովում ասել էր Հեղիի տան
28 Լուրը հասաւ Յովաբին, որը Ադոնիայի համակիրն էր եւ չէր հետեւել Սողոմոնին։ Յովաբը փախաւ մտաւ Տիրոջ վրանը եւ բռնեց
29 Սողոմոնին յայտնեցին, թէ Յովաբը փախել մտել է Տիրոջ վրանը եւ բռնել զոհասեղանի եղջիւրներից։ Սողոմոնը լուր ուղարկեց
30 Յովիդայէի որդի Բանեան գնաց Տիրոջ վրանը, Յովաբի մօտ եւ ասաց նրան. «Այսպէս է կարգադրել արքան, ելի՛ր այդտեղից»։ Յովաբն
31 Արքան ասաց նրան. «Գնա՛ եւ արա՛ նրան այն, ինչ ինքը ցանկացել է. սպանի՛ր նրան ու թաղի՛ր եւ այսօր վերացրո՛ւ ինձնից ու
32 Տէրը նրա հեղած անմեղ արիւնը թող նրա գլխին դարձնի, որովհետեւ նա սրով սպանել է իրենից աւելի արդար եւ քաջ երկու
33 Նրանց արիւնը թող յաւիտեան դառնայ նրա ու նրա զաւակների գլխին, իսկ Տէրը յաւիտենական խաղաղութիւն թող պարգեւի Դաւթին,
34 Յովիդայէի որդի Բանեան վերադարձաւ Յովաբի մօտ, սպանեց նրան ու թաղեց անապատում գտնուող նրա տան մէջ։
35 Արքան Յովիդայէի որդի Բանեային նրա փոխարէն զօրավար կարգեց, թագաւորութիւնը փոխադրեց Երուսաղէմ եւ Սադոկ քահանային
36 Արքան լուր ուղարկեց, կանչեց Սեմէիին եւ ասաց նրան. «Քեզ համար տո՛ւն շինիր Երուսաղէմում, այնտեղ ապրի՛ր եւ այնտեղից
37 Այն օրը, որ ելնես եւ Կեդրոնի հեղեղատն անցնես, լա՛ւ իմացիր, որ կը մեռնես, եւ քո արիւնը քո գլխին կը լինի»։ Արքան այդ
38 Սեմէին ասաց արքային. «Բարի է այն, որ ասացիր, իմ տէ՛ր արքայ, քո ծառան այդպէս էլ կ՚անի»։ Եւ Սեմէին Երուսաղէմում
39 Երեք տարի անց Սեմէիի երկու ծառաները փախան Գեթի արքայ Մաաքի որդի Անքուսի մօտ։ Սեմէիին յայտնեցին, թէ՝ «Ահա քո երկու
40 Վեր կացաւ Սեմէին, համետեց իր էշը ու գնաց Անքուսի մօտ՝ իր ծառաներին որոնելու։ Սեմէին գնաց ու իր ծառաներին բերեց
41 Սողոմոնին յայտնեցին, թէ Սեմէին Երուսաղէմից գնացել է Գեթ եւ վերադարձրել իր ծառաներին։
42 Արքան մարդ ուղարկելով՝ կանչեց Սեմէիին եւ ասաց նրան. «Չէ՞ որ քեզ երդուեցրի Տիրոջ անունով ու վկայութիւն տուեցի՝
43 Արդ, ինչպէ՞ս է, որ չպահեցիր Տիրոջը տուած իմ երդումն ու քեզ տուած իմ պատուէրը»։
44 Արքան ասաց Սեմէիին. «Դու ինքդ գիտես քո սրտի չարութիւնը, որ արել ես իմ հայր Դաւթի նկատմամբ։
45 Տէրը քո չարիքները քո գլխին է թափելու, իսկ Սողոմոն արքան օրհնեալ է, եւ Դաւթի աթոռը Տիրոջ առաջ թող յաւիտեան հաստատ
46 Եւ Սողոմոն արքան հրաման տուեց Յովիդայէի որդի Բանեային, որը եկաւ ու սպանեց Սեմէիին, եւ սա մեռաւ։
1 Երբ Սողոմոնի թագաւորութիւնն ամրապնդուեց, նախքան իր տան, Տիրոջ տան ու Երուսաղէմի շուրջանակի պարսպի շինարարութեան
2 Ժողովուրդը խունկ էր ծխում բարձունքների վրայ, քանզի մինչ այդ դեռ չէր շինուել Տիրոջ անուան տունը։
3 Սողոմոնը, հնազանդուելով իր հայր Դաւթի յորդորներին, սիրեց Տիրոջը, բայց ինքն էլ էր բարձունքներում զոհեր մատուցում ու
4 Արքան ելաւ գնաց Գաբաւոն՝ այնտեղ զոհ մատուցելու, քանզի այդտեղ աւելի բարձր էր ու մեծ։ Սողոմոնը Գաբաւոնում գտնուող այդ
5 Տէրը Սողոմոնին երեւաց գիշերուայ քնի մէջ։ Տէրն ասաց Սողոմոնին. «Որեւէ բան խնդրի՛ր քեզ համար»։
6 Սողոմոնն ասաց. «Դու մեծ ողորմածութիւն արեցիր իմ հայր Դաւթին, եւ նա էլ քեզ հետ, քո առջեւից ընթացաւ ճշմարտութեամբ,
7 Արդ, իմ Տէ՛ր Աստուած, դու քո ծառային դրել ես իմ հայր Դաւթի փոխարէն, իսկ ես դեռ պատանի եմ եւ չգիտեմ իմ անելիքը։
8 Քո ծառան քո ընտրած ժողովրդի մէջ է, մի ժողովուրդ, որը բազմամարդ է, անթիւ ու անհամար։
9 Իմաստնութի՛ւն տուր քո ծառային, որ նա կարողանայ արդարութեամբ լսել ու դատել քո ժողովրդին, խելամտութիւն ունենայ
10 Տիրոջը հաճելի եղաւ Սողոմոնի այս խնդրանքը,
11 եւ Տէրն ասաց նրան. «Քանի որ դու այդ բանը խնդրեցիր ինձնից, խնդրեցիր ոչ թէ կեանքի երկար օրեր, հարստութիւն կամ քո
12 ուստի քո ասածի համաձայն եմ վարուելու. քեզ տալիս եմ իմաստուն ու հանճարեղ միտք, այնպէս որ ո՛չ քեզնից առաջ է քո նմանը
13 Քեզ տալիս եմ նաեւ այն, ինչ դու չխնդրեցիր՝ հարստութիւն ու փառք, այնպէս որ քո ապրած կեանքի օրերին թագաւորներից ոչ ոք
14 Եւ եթէ ընթանաս իմ ճանապարհով, կատարես իմ հրամաններն ու պատուիրանները, ինչպէս ընթացել էր քո հայր Դաւիթը, ապա քո
15 Սողոմոնը զարթնեց եւ տեսաւ, որ դա երազ էր։ Նա եկաւ Երուսաղէմ, կանգնեց Սիոնում գտնուող Տիրոջ ուխտի տապանակի դէմ
16 Այդ ժամանակ երկու անառակ կանայք եկան ու կանգնեցին արքայի առջեւ։
17 Կանանցից մէկն ասաց. «Լսի՛ր ինձ, տէ՛ր իմ, ես եւ այս կինը մի տան մէջ էինք։ Ես երեխայ ունեցայ այդ տանը։
18 Այնպէս պատահեց, որ երրորդ օրն այս կինն էլ ծնեց։ Մենք էինք միայն տանը, մեր երկուսից բացի ուրիշ ոչ ոք չկար տանը։
19 Գիշերը սրա որդին մեռաւ, որովհետեւ նա իր երեխայի վրայ էր պառկել։
20 Սա գիշերուայ կէսին զարթնել է, վերցրել իմ մանկանն իմ գրկից, երբ ես՝ քո աղախինը, քնած եմ եղել, պառկեցրել է իր ծոցում,
21 Առաւօտեան վեր կացայ, որ կուրծք տամ իմ որդուն, բայց տեսայ, որ մեռած է։ Ցերեկը մի լաւ դիտեցի նրան եւ տեսայ, որ դա իմ
22 Միւս կինն ասաց. «Ո՛չ, մեռածը քո որդին է, իմ որդին կենդանին է»։ Առաջին կինն ասում էր. «Ո՛չ, կենդանին իմ որդին է, իսկ
23 Այսպէս վիճեցին արքայի առջեւ։ Արքան ասաց նրանց. «Դու ասում ես, թէ՝ «Այս կենդանին է իմ որդին, մեռածը նրա որդին է»,
24 Արքան ասաց. «Սուրն ի՛նձ բերէք»։ Սուրը բերեցին թագաւորի մօտ։
25 Արքան ասաց. «Կտրեցէ՛ք, երկու կէս արէ՛ք այս կենդանի ծծկեր մանկանը, նրա մի կէսը տուէ՛ք սրան ու միւս կէսը՝ նրան»։
26 Այն կինը, որի որդին կենդանի էր, ցաւից գալարուեց իր որդու համար։ Նա ասաց արքային. «Լսի՛ր ինձ, տէ՛ր, կենդանի մանկանը
27 Պատասխան տուեց արքան՝ ասելով. «Նրա՛ն տուէք կենդանի մանկանը, ով ասաց, թէ՝ «Դրա՛ն տուէք, միայն թէ մի՛ սպանէք
28 Եւ ամբողջ Իսրայէլը լսելով արքայի վճռած դատաստանը՝ երկնչեց արքայից, քանզի տեսաւ, որ նրա մէջ դատաստան վարելու Աստծու
1 Սողոմոն արքան թագաւորում էր Իսրայէլի վրայ,
2 ու սրանք էին նրա իշխանները. Սադոկի որդի Ազարիան՝ քահանայ,
3 Սիսայի որդիներ Ելիարեփն ու Աքիան՝ քարտուղարներ, Աքիլիդի որդի Յոսափատը՝ դիւանապետ,
4 Յովիդայէի որդի Բանեան՝ սպարապետ, Սադոկն ու Աբիաթարը՝ քահանաներ,
5 Նաթանի որդի Ազարիան՝ գործավարների վերակացու, Նաթանի որդի Զաբութը՝ քահանայ եւ արքայի բարեկամ,
6 Աքիսարը՝ տան վերակացու, Ելիակը՝ հազարապետ, Սափի որդի Ելիափը՝ իշխան, եւ Աբդովի որդի Ադոնիրամը՝ հարկերի վերատեսուչ։
7 Սողոմոնն ամբողջ Իսրայէլում ունէր տասներկու գործակալներ, որոնցից ամէն մէկը տարուայ մէջ մէկ ամիս ուտեստեղէն էր
8 Ահա նրանց անունները. Օրի որդի Բէինը՝ Եփրեմի լերան վրայ,
9 Դակարի մի որդին՝ Մաքմասում, Սալաբիմում, Բեթսամիւսում ու Այիլոմում մինչեւ Բեթանան,
10 Եսդի որդին՝ Արաբոթում։ Սրան էին պատկանում Սոքովն ու ամբողջ Օփերի երկիրը։
11 Ամինադաբի որդին՝ ամբողջ Նեփադորում։ Սողոմոնի դուստր Տափաթը սրա կինն էր։
12 Այելոթի որդի Բաանան՝ Թանաքում, Մաքդովում եւ Սանի ամբողջ տանը, որը Ելսարթանի մօտ է, Եզրայէլից ներքեւ, եւ տարածւում է
13 Գարերի որդի Եկմաալը՝ Ռամոթ Գաղաադում։ Սրան էին պատկանում Մանասէի որդի Յայիրի աւանները Գաղաադում, Երգաբի գաւառը
14 Ադդովի որդի Այինադաբը՝ Մայենեմում,
15 Աքիմասը՝ Նեփթաղիմում։ Սա Սողոմոնի դուստր Մասեմաթին կնութեան էր առել։
16 Քուսիի որդի Բաանասը՝ Ասերում եւ Բաալոթում։
17 Փարուայի որդի Յոսափատը՝ Իսաքարում։
18 Ելի որդի Սեմէին՝ Բենիամինում։
19 Ադայի որդի Գաբերը՝ Գաղաադի երկրում, ամորհացիների թագաւոր Սեհոնի ու Բասանի թագաւոր Օգի երկրում։ Նաբիփը՝ Յուդայի
20 Իսրայէլը ծովեզերքի աւազի չափ շատ բնակիչներ ունէր, որոնք ուտում էին, խմում եւ ուրախանում։
21 Սողոմոնը տիրում էր թագաւորութիւններին այլազգիների գետի երկրից մինչեւ Եգիպտոսի սահմանները։ Բերում էին ընծաներ ու
22 Սողոմոնն օրական սպառում էր երեսուն քոռ ընտիր ալիւր, քառասուն քոռ ալիւր,
23 տասն ընտիր եզներ, արօտավայրում կերակրուած քսան կով եւ հարիւր ոչխար, չհաշուած եղջերուները, այծեամներն ու տեսակ-տեսակ
24 քանզի նա իշխում էր գետից այս կողմ գտնուող բոլոր երկրների վրայ՝ Թափսայից մինչեւ Գազա, գետի այս կողմում եղած բոլոր
25 Սողոմոնի իշխանութեան օրօք Յուդայի երկրում եւ Իսրայէլում, Դանից մինչեւ Բերսաբէէ, մարդիկ իրենց որթատունկերի ու
26 Սողոմոնն ունէր քառասուն հազար մատակ լծկան ձիեր եւ տասներկու հազար երիվարներ։
27 Գործակալները Սողոմոն արքային ամէն ամիս պարէն էին մատակարարում, արքայի սեղանից ոչ մի բան չէր պակասում։
28 Որտեղ որ գտնւում էր արքան, ըստ իւրաքանչիւրի վրայ դրուած հարկի, այնտեղ էին բերում նաեւ գարի ու յարդ նժոյգների եւ
29 Տէրը Սողոմոնին տուեց ընդունակութիւն, շատ խոր իմաստնութիւն, ծովեզերքի աւազի չափ լայնախոհ սիրտ։
30 Սողոմոնի իմաստնութունը շատ աւելի խորն էր, քան բոլոր նախորդ մարդկանց ու Եգիպտոսի իմաստունների հանճարը։
31 Նա բոլոր մարդկանցից առաւել իմաստուն դարձաւ, աւելի իմաստուն, քան զարաացի Գեթանը, Եմանը եւ Մաւուլի որդիներ Քալքալն ու
32 Սողոմոնը երեք հազար առակ է գրել, իսկ նրա օրհներգութիւնների թիւը հինգ հազար է։
33 Նա խօսել է ծառերի մասին՝ Լիբանանի մայրիից մինչեւ պատն ի վեր մագլցող զոպան, պատմել է անասունների, թռչունների ու
34 Բոլոր կողմերից, նրա իմաստնութեան համբաւը լսած երկրի բոլոր թագաւորների մօտից մարդիկ գալիս էին լսելու Սողոմոնի
1 Տիւրոսի Քիրամ արքան իր ծառաներին ուղարկեց Սողոմոնի մօտ, որովհետեւ լսել էր, թէ նրան թագաւոր են օծել իր հայր Դաւթի
2 Սողոմոնը լուր ուղարկեց Քիրամին՝ ասելով.
3 «Դու ինքդ գիտես, որ իմ հայր Դաւիթը շրջակայ երկրների պարտադրած պատերազմների պատճառով չկարողացաւ իմ Տէր Աստծու անուան
4 Արդ, իմ Տէր Աստուածն ինձ հանգիստ է տուել, եւ շրջապատում չկայ ո՛չ դաւադիր, ո՛չ չար պատահար։
5 Ես որոշել եմ իմ Տէր Աստծու անուան տունը շինել, ինչպէս Տէր Աստուածը պատուիրել է իմ հայր Դաւթին՝ ասելով. «Իմ անուան
6 Արդ, հրամա՛ն տուր, որ ինձ համար Լիբանանից փայտ կտրեն, եւ իմ ստրուկների հետ լինեն նաեւ քո ստրուկները։ Ես քեզ կը տամ
7 Երբ Քիրամը լսեց Սողոմոնի խօսքերը, շատ ուրախանալով՝ ասաց. «Օրհնեալ է այսօր Տէր Աստուածը, որ Դաւթին իմաստուն որդի է
8 Քիրամը Սողոմոնին լուր ուղարկեց՝ ասելով. «Իմացայ այն ամէնն, ինչ ինձ յայտնեցին քո ուղարկած մարդիկ։ Ես կը կատարեմ քո
9 իմ ստրուկները Լիբանանից եղեւնափայտ ու մայրի կ՚իջեցնեն ծով, ես դրանցից լաստեր կը պատրաստեմ ծովի վրայ, դրանք բերել կը
10 Քիրամը Սողոմոնին եղեւնափայտ ու մայրի էր տալիս այնքան, ինչքան նա ուզում էր,
11 իսկ Սողոմոնը Քիրամին տալիս էր քսան հազար քոռ ցորեն ու քսան հազար սափոր զտուած ձիթաիւղ, որ Սողոմոնն ամէն տարի
12 Տէրը Սողոմոնին իմաստնութիւն տուեց, ինչպէս խոստացել էր նրան, խաղաղութիւն հաստատուեց Քիրամի ու Սողոմոնի միջեւ, եւ
13 Սողոմոնը գլխաահարկ դրեց ամբողջ Իսրայէլում։ Հարկ էր դրուած երեսուն հազար մարդու վրայ,
14 որոնցից տասը հազարին ամէն ամիս ուղարկում էր Լիբանան։ Սրանք մէկ ամիս մնում էին Լիբանանում եւ երկու ամիս՝ իրենց
15 Սողոմոնը լեռներում ունէր եօթանասուն հազար բեռնակիր եւ ութսուն հազար քարհատ,
16 բացի երեք հազար հինգ հարիւր գործակալ ղեկավարներից, որ Սողոմոնը նշանակել էր գործաւորների վրայ։
17 Արքայի հրամանով տան հիմքի համար բերեցին մեծ ու ընտիր ապառաժ քարեր, անտաշ քարեր։
18 Սողոմոնի մարդիկ, Քիրամի մարդիկ ու Բիբլոսի բնակիչները տաշեցին, երեք տարի փայտ ու քար պատրաստեցին Աստծու տան
1 Իսրայէլացիների՝ Եգիպտոսից դուրս գալու չորս հարիւր քառասուներորդ տարում եւ Սողոմոն արքայի՝ Իսրայէլի վրայ թագաւորելու
2 Սողոմոն արքայի՝ Տիրոջ համար շինած տան երկարութիւնն էր վաթսուն կանգուն, լայնութիւնը՝ քսան կանգուն, բարձրութիւնը՝
3 Տան առջեւի կամարակապ բակի երկարութիւնը քսան կանգուն էր՝ ինչքան տան բարձրութիւնն էր, իսկ տան ճակատի կողմի
4 Տունն ունէր գաղտնի դիտելու պատուհաններ։
5 Նա տան պատից դուրս, տան պատերի երկայնքով, տաճարի ու սրբարանի շուրջը պատուար շինեց, չորս կողմը սենեակներ կառուցեց։
6 Ներքին յարկը հինգ կանգուն լայնութիւն ունէր, միջինը՝ վեց կանգուն լայնութիւն, իսկ երրորդը՝ եօթը կանգուն լայնութիւն,
7 Տունը շինուեց ապառաժ ու անմշակ քարերով, եւ մուրճի կամ երկաթէ որեւէ գործիքի ձայն չլսուեց դրա շինութեան ժամանակ։
8 Ներքին յարկի գաւթի դուռը տան աջ կողմում էր. այստեղից ոլորապտոյտ սանդուղքներով ելնում էին միջին յարկը, իսկ միջինից՝
9 Տունը կառուցեց-վերջացրեց, տունը երեսապատեց միմեանց շաղկապուած տախտակներով ու քանդակազարդ եղեւնափայտով։
10 Ամբողջ տան շուրջը վերնախարիսխ շինեց հինգ կանգուն բարձրութեամբ եւ վերնախարիսխը պատեց եղեւնափայտով։
11 Տէրը խօսքն ուղղելով Սողոմոնին՝ ասաց.
12 «Ահա տուն ես շինում։ Եթէ ըստ իմ հրամանների ընթանաս, իմ օրէնքներն ի գործ դնես, պահես իմ բոլոր պատուիրաններն ու
13 կը բնակուեմ Իսրայէլի ժողովրդի մէջ եւ չեմ լքի իմ իսրայէլացի ժողովրդին»։
14 Սողոմոնը կառուցեց-աւարտեց տունը։
15 Տան պատերը ներսից երեսապատեց եղեւնափայտով. տան յատակից մինչեւ պատերն ու գերանները ներսից շուրջանակի փայտով
16 տան յետեւում քսան կանգուն երկարութեամբ մի պատ շինեց, ներսում յատակից մինչեւ գերանները երեսապատեց փայտով ու այն
17 Տունը՝ ներքին տաճարը, քառասուն կանգուն էր։
18 Տան ներսից կամարները, վերնախարիսխները երեսապատեց քանդակազարդ եղեւնափայտով։ Ամէն ինչ եղեւնափայտով էր ծածկուած
19 Սրբարանը տան մէջ էր, ներսում։ Այն շինուել էր, որպէսզի այնտեղ դրուի Տիրոջ ուխտի տապանակը։
20 Սրբարանը քսան կանգուն երկարութիւն, քսան կանգուն լայնութիւն եւ քսան կանգուն բարձրութիւն ունէր։ Այն դրուագել տուեց
21 Սողոմոնը եղեւնափայտէ զոհասեղան պատրաստեց։ Նա տունը ներքուստ մաքուր ոսկով պատեց եւ սրբարանի դիմացը վարագոյր քաշեց
22 Նա ամբողջ տունը ոսկով պատեց։ Սրբարանի ամբողջ ներքնամասը երեսապատեց ոսկէ թիթեղներով։
23 Սրբարանի ներսում դրեց նոճու փայտից պատրաստուած երկու քերովբէներ։ Մէկի բարձրութիւնը տասը կանգուն էր։
24 Նրա մի թեւը հինգ կանգուն էր, միւսը թեւը՝ նոյնպէս հինգ կանգուն. մի թեւի ծայրից միւս թեւի ծայրը տասը կանգուն էր։
25 Երկրորդ քերովբէն նոյն չափն ու նոյն ձեւն ունէր։
26 Մի քերովբէի բարձրութիւնը տասը կանգուն էր, նոյնը եւ՝ երկրորդ քերովբէինը։
27 Երկու քերովբէները դրեց ներսի սենեակում եւ նրանց թեւերը տարածեց. մի քերովբէի մէկ թեւը հասնում էր մի պատին, իսկ
28 Նա քերովբէները ոսկով պատեց։
29 Տան բոլոր պատերի վրայ ներսից ու դրսից շուրջանակի քանդակեց, փորագրեց քերովբէներ, արմաւենիներ ու բարձրաքանդակներ։
30 Նա տան ներքին ու արտաքին յատակը ոսկով երեսապատեց։
31 Նա սրբարանի մուտքի դուռը շինեց գիհի փայտից։ Դուռը պատի մէկ հինգերորդ մասն էր կազմում։
32 Իւղաթաթախ փայտից շինուած երկու փեղկերի վրայ քերովբէներ, արմաւենիներ փորագրեց եւ դրանք ոսկով երեսապատեց. ոսկին
33 Տաճարի մուտքի դռան դրանդիկները նոյնպէս գիհիի քառակուսի փայտերից էին։
34 Երկու դռները մայրի փայտից էին, ամէն մի դուռը երկփեղկ էր, իսկ փեղկերը բացւում-փակւում էին ծխնիներով։
35 Երկրորդ դռան վրայ ոսկով դրուագուած էին քերովբէներ, արմաւենիներ, եւ այդ դրուագները պատուած էին ոսկով, որ իջնում էր
36 Նա ներքին սրահը շինեց երեք շարք անտաշ քարով եւ պարիսպ կառուցեց եղեւնափայտով։
37 Տիրոջ տան հիմքը դրուեց Սողոմոնի թագաւորութեան չորրորդ տարուայ Զի ամսին,
38 եւ տասնմէկերորդ տարուայ Բուլ ամսին, այսինքն՝ ութերորդ ամսին տունն աւարտուեց իրեն անհրաժեշտ ամէն ինչով ու ամէն
1 Սողոմոնն իր տունը տասներեք տարի կառուցեց եւ ամբողջովին աւարտեց այն։
2 Տունը շինեց Լիբանանի անտառի փայտով։ Տունն ունէր հարիւր կանգուն երկարութիւն, յիսուն կանգուն լայնութիւն եւ երեսուն
3 Նաեւ կառուցեց մի յարկ սիւների վրայ։ Կառոյցը քառասունհինգ սիւն ունէր. ամէն մի շարքի վրայ տասնհինգ սիւն։
4 Երեք պատուարներն ու երեք միջնորմները կանգնած էին իրար դէմ առ դէմ։
5 Բոլոր դռներն ու միջնորմները քառակուսի էին, պատուարով։ Դռները երեք շարքով իրար դիմաց էին։
6 Նա յիսուն կանգուն երկարութեամբ ու երեսուն կանգուն լայնութեամբ սիւնազարդ կամարակապ դահլիճ կառուցեց։ Իրար միացուած
7 Նա կառուցեց նաեւ կամարակապ գահասրահ եւ դատաստան էր անում այդ կամարակապ ատեանում։ Այդ յարկը յատակից մինչեւ ձեղուն
8 Նրա տան մէջ, ուր բնակւում էր, կար նոյն ձեւով կառուցուած կամարակապ մի սրահ։ Փարաւոնի դստեր համար, որը Սողոմոնի կինն
9 Ամէն ինչ շինուած էր ընտիր քարերից. անտաշ քարերը հիմքից մինչեւ առաստաղ ներսից ու դրսից իրար էին ագուցուած ըստ իրենց
10 Մեծ սրահի պատի հիմքը նա կառուցել էր մեծ-մեծ քարերով, որոնք ունէին տասը եւ ութ կանգուն երկարութիւն,
11 իսկ վերեւի մասը կառուցել էր նոյն չափի անտաշ ու ընտիր քարերով։ Պատերը երեսապատուած էին եղեւնափայտով։
12 Մեծ սրահը շուրջանակի երեք կարգ անտաշ քարերից էր եւ երեսապատուած եղեւնափայտով։ Տիրոջ տան սրահը՝ Տիրոջ տան ներքին
13 Սողոմոն արքան մարդ ուղարկեց ու Քիրամ անունով մի մարդու բերել տուեց Տիւրոսից։
14 Սա Նեփթաղիմի ցեղից մի այրի կնոջ որդի էր։ Նրա հայրը տիւրոսցի էր, պղնձի վարպետ եւ ամէն տեսակ պղնձի գործերի մէջ մեծ
15 պատրաստեց տան կամարակապ սրահի երկու ձուլածոյ սիւները՝ ամէն մի սիւնի բարձրութիւնը տասնութ կանգուն, իսկ սիւների
16 Նա երկու խոյակ պատրաստեց, որոնք պէտք է դրուէին պղնձաձոյլ սիւների վրայ, նրանց գլխին։ Մի խոյակի բարձրութիւնը հինգ
17 Նա պատրաստեց վանդակակերպ երկու ցանց խոյակը ծածկելու համար։
18 Վանդակակերպ երկու ցանց էլ պատրաստեց երկրորդ խոյակը զարդարանքով ծածկելու համար։ Նա երկու սիւների համար պատրաստեց
19 Սիւնի գլխին գտնուող երկրորդ խոյակի վրայ, կամարի մօտ դրեց մի պսակ, որն ունէր չորս կանգուն երկարութիւն, եւ վրան
20 Երկու սիւների խոյակների վերեւից դրեց պսակներ, իսկ երկրորդ խոյակի շուրջը՝ կարգով շարուած երկու հարիւր նռնաձեւ
21 Նա սիւներ կանգնեցրեց տաճարի սրահում։ Մի սիւն կանգնեցրեց ու այն անուանեց Յաքում. երկրորդ սիւնը կանգնեցրեց ու անունը
22 Սիւների գլխին շուշանաձեւ զարդեր քանդակեց։ Այսպիսով աւարտուեցին սիւների հետ կապուած աշխատանքները։
23 Նա պատրաստեց նաեւ մի ձուլածոյ աւազան, որի երկարութիւնը մի ծայրից մինչեւ միւս ծայրը տասը կանգուն էր։ Այն կլոր էր։
24 Դրա եզրերից ներքեւ տասը կանգուն շուրջանակի յենարաններ կային, եւ երկու շարք մոյթեր ձուլուած-ամրացուած էին դրա
25 Ձուլածոյ աւազանը դրուած էր տասներկու եզների վրայ. երեքը դէպի հիւսիս էին նայում, երեքը՝ դէպի ծով, երեքը՝ դէպի հարաւ,
26 Աւազանի պղնձի հաստութիւնը մի թիզ էր. դրա շուրթը բաժակի շուրթի նման էր. դրա վրայ ծաղկած շուշան էր քանդակուած։
27 Նա պղնձէ տասը պատուանդաններ շինեց. մէկ պատուանդանի երկարութիւնը հինգ կանգուն էր, լայնութիւնը՝ չորս կանգուն,
28 Պատուանդաններն այսպիսի կառուցուածք ունէին. փոսիկները յաջորդում էին միմեանց, եւ դրանց միջեւ ելուստներ կային։
29 Ելուստների միջեւ գտնուող փոսիկների վրայ պատկերուած էին առիւծներ, եզներ ու քերովբէներ, իսկ փոսիկների վրայ պատկերուած
30 Ամէն մի պատուանդան պղնձէ չորս անիւ ու պղնձէ սռնի ունէր, եւ չորս անկիւններին, աւազանի տակ, մարդու ուսի նմանութիւն
31 Դրա բերանը ներքին խոյակից մինչեւ վեր մէկ կանգուն էր. այդ բերանը խարսխի պէս կլոր էր ու մէկուկէս կանգուն լայնութիւն
32 Սռնիով իրար միացուած չորս անիւներն ամրացուած էին աւազանի տակից, իսկ անիւներն էլ ամրացուած էին պատուանդանին։ Ամէն մի
33 Անիւները սարքուած էին կառքի անիւների նման. դրանց սռնիները, շրջանակները, ճաղերը եւ ամէն ինչը ձուլածոյ էին։
34 Ամէն մի պատուանդանի չորս անկիւններն ունէին չորս ելուստներ, եւ ելուստները պարանոցի հետ միաձոյլ էին։
35 Պատուանդանի վերեւում կէս կանգուն բարձրութեամբ կար բոլորակ մի պսակ, եւ պատուանդանի գլխի վերեւում գտնուող դրա
36 Դրա բռնակների ու խորշերի վրայ քանդակեց ներսի կողմից շուրջանակի միմեանց դիմաց կանգնած քերովբէներ, առիւծներ ու
37 Այս նոյն օրինակով սարքեց բոլոր տասը պատուանդանները. բոլորը նոյն ձեւը, նոյն չափն ու նոյն զարդերն ունէին։
38 Նա պղնձէ տասը տաշտեր պատրաստեց. ամէն մի տաշտ քառասուն սափոր էր տանում եւ չորս կանգուն բարձրութիւն ունէր։ Ամէն մի
39 Ուսի վրայ ամրացուած հինգ պատուանդանները տեղադրեց տան աջ կողմում, միւս հինգը՝ տան ձախ կողմում, իսկ աւազանը տեղադրեց
40 Քիրամը շինեց կաթսաներ, երեսին տաք ջուր ցանելու անօթներ ու կոնքեր։ Քիրամն աւարտեց բոլոր այն գործերը, որ արել էր
41 երկու սիւն ու սիւների շուրջանակի քանդակազարդ խոյակներ, երկու ցանց, որոնցով պէտք է ծածկէին սիւների շուրջանակի
42 երկու ցանցերի չորս հարիւր նռնաձեւ զարդերը, երկու շարք նռնաձեւ քանդակներ ամէն մի վանդակին, որոնցով պէտք է ծածկէին
43 Նաեւ տասը պատուանդաններ ու պատուանդանների վրայ դրուած տասը տաշտեր,
44 մէկ աւազան ու աւազանի տակ ամրացուած տասներկու պղնձաձոյլ եզներ,
45 կաթսաներ, երեսին տաք ջուր ցանելու անօթներ, կոնքեր եւ ամբողջ կահկարասին, որ Քիրամն արել էր Տիրոջ համար Սողոմոն
46 Արքան դրանք ձուլել էր տուել կաւային թանձր հողի մէջ, Սոկքոթի ու Սիրարթամի միջեւ ընկած Յորդանան գետի ափին։
47 Սողոմոն արքան այդպէս տեղում թողեց ամբողջ այդ իրերը, քանզի թուով չափազանց շատ էին դրանք, եւ օգտագործուած պղնձին չափ
48 Սողոմոն արքան պատրաստել տուեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկէ զոհարանն ու ոսկէ սեղանը, որի վրայ մատուցւում էր
49 մաքուր ոսկուց պատրաստուած աշտանակները, որոնցից հինգը դրուած էր սրբարանի դիմաց՝ աջ կողմում, եւ հինգը՝ ձախ կողմում,
50 Ոսկուց էին ներքնատան՝ սրբութիւնների սրբութեան դռներն ու տաճարի տան դռները։
51 Այսպիսով աւարտուեցին Տիրոջ տունը կառուցելու համար Սողոմոն արքայի ձեռնարկած բոլոր գործերը։ Եւ Սողոմոն արքան տարաւ իր
1 Այն ժամանակ Սողոմոն արքան Իսրայէլի բոլոր ծերերին՝ ցեղերի բոլոր բարձրաստիճան գլխաւորներով եւ իսրայէլացիների
2 Իսրայէլի բոլոր տղամարդիկ Սողոմոն արքայի մօտ հաւաքուեցին Անթանիամ ամսին, տօնին, այսինքն՝ եօթներորդ ամսին։
3 Եկան Իսրայէլի բոլոր ծերերը, եւ քահանաները վերցնելով դուրս բերեցին Տիրոջ տապանակը,
4 վկայութեան խորանն ու վկայութեան խորանի մէջ եղած ամբողջ սուրբ սպասքը։ Այն վերցրին քահանաներն ու ղեւտացիները։
5 Սողոմոն արքան ու նրա մօտ հաւաքուած Իսրայէլի ամբողջ ժողովուրդը նրա հետ տապանակի առջեւից գնալով՝ անթիւ ու անհամար
6 Քահանաները Տիրոջ ուխտի տապանակը ներս տարան, իր տեղը՝ սրբութիւնների սրբութեան տան սրբարանը, եւ տեղադրեցին
7 Քերովբէները թեւերը տարածել էին տապանակի վրայ, եւ նրանք վերեւից ծածկում էին դրա սրբութիւնները։
8 Լծակներն այնպէս էին տեղաւորել, որ դրանց գլուխները սրբարանի դիմաց երեւում էին սրբութիւններից, բայց դրսից չէին
9 Տապանակի մէջ ոչինչ չկար, բացի քարէ երկու տախտակներից՝ ուխտի տախտակներից։ Դրանք այնտեղ դրել էր Մովսէսը Քորէբում, երբ
10 Երբ քահանաները ելան սրբարանից, ամպ լցուեց Տիրոջ տունը,
11 եւ քահանաներն ամպի պատճառով չէին կարողանում սպասաւորութիւն անել, քանզի Տիրոջ փառքը լցրել էր տունը։
12 Այդ ժամանակ Սողոմոնն ասաց. «Տէրն ասել է՝ «Ես հովանի պիտի լինեմ մէգ ու մշուշով»։
13 Ես քեզ համար բնակութեան տուն շինեցի, որ քո աթոռը հաստատ լինի յաւիտեան»։
14 Արքան երեսը դարձրեց ու օրհնեց Իսրայէլի ամբողջ ժողովրդին. եւ Իսրայէլի ամբողջ ժողովուրդը կանգնած էր։
15 Նա ասաց. «Օրհնեալ լինի Իսրայէլի Տէր Աստուածն այսօր, որն իր բերանով խօսեց իմ հայր Դաւթի մասին եւ իր ձեռքով կատարեց
16 ասելով. «Այն օրից, որ իմ ժողովրդին՝ Իսրայէլին Եգիպտոսից դուրս բերեցի, Իսրայէլի ցեղերին պատկանող ոչ մի վայր չընտրեցի
17 Իմ հայր Դաւթի մտքում եղել էր Իսրայէլի Տէր Աստծու անուանով տուն շինելու նպատակը,
18 եւ Տէրն ասել էր իմ հայր Դաւթին. «Քանի որ մտքումդ դրել ես իմ անունով տուն շինել, լաւ ես արել, որ այն դրել ես
19 բայց դո՛ւ չես շինելու տունը, այլ՝ քո որդին, որ սերուելու է քեզնից, նա է շինելու իմ անուանով տունը»։
20 Եւ Տէրը կատարեց իր ասած խօսքը, ու ես փոխարինեցի իմ հօրը՝ Դաւթին, նստեցի Իսրայէլի աթոռին, ինչպէս ասել էր Տէրը, եւ
21 այնտեղ տապանակի համար տեղ պատրաստեցի, ուր դրուած է Տիրոջ ուխտը, որ նա ուխտել էր մեր հայրերի հետ, երբ նրանց դուրս
22 Սողոմոնը ամբողջ Իսրայէլի ժողովրդի ներկայութեամբ կանգնեց Տիրոջ զոհասեղանի առջեւ, ձեռքերը երկինք տարածեց
23 եւ ասաց. «Տէ՛ր Աստուած Իսրայէլի, չկայ քեզ նման Աստուած վերեւում՝ երկնքում, ու ներքեւում՝ երկրի վրայ. դու պահում ես
24 Դու պահեցիր քո ծառային՝ իմ հայր Դաւթին տուած խոստումդ. ինչ որ քո բերանով ասել էիր, քո ձեռքով էլ կատարեցիր, ինչպէս
25 Արդ, Տէ՛ր Աստուած Իսրայէլի, կատարի՛ր քո Դաւիթ ծառային՝ իմ հօրը տուած քո այն խոստումը, թէ՝ «Մարդ չի պակասելու
26 Արդ, Տէ՛ր Աստուած Իսրայէլի, թող իրագործուեն քեզ ծառայ իմ հայր Դաւթին ասած քո խօսքերը։
27 Մի՞թէ Աստուած բնակուելու է մարդկանց հետ երկրի վրայ։ Եթէ երկինքն ու երկնքի անսահմանութիւնները քեզ բաւական չեն, ապա
28 Արդ, լսի՛ր քո ծառայի աղօթքներն ու իմ խնդրանքները, Տէ՛ր Աստուած Իսրայէլի, լսի՛ր քո ծառայի պաղատագին աղօթքները, որ նա
29 Քո աչքերը գիշեր-ցերեկ թող բաց լինեն այն տեղի վրայ, որի համար ասացիր, թէ քո անունն այնտեղ պէտք է լինի. լսի՛ր այն
30 Լսի՛ր քո ծառայի ու Իսրայէլի քո ժողովրդի ձայնը, որոնք աղօթքի են կանգնել այստեղ. լսի՛ր քո բնակութեան վայրում՝
31 ու ների՛ր նրան, ով կը մեղանչի իր մերձաւորի դէմ։ Եթէ մէկը մի մարդու անիծելով մեղք գործելուց յետոյ գայ ու այս տանը,
32 ապա լսի՛ր նրան երկնքում ու քաւութի՛ւն արա նրան։ Դատի՛ր Իսրայէլի քո ժողովրդին, դատապարտի՛ր անօրէնին ու նրանից
33 Եթէ քո դէմ մեղանչելու պատճառով Իսրայէլի քո ժողովուրդը պարտուի թշնամիներից, բայց դառնայ դէպի քեզ, փառք տայ քո
34 ապա լսի՛ր նրան երկնքում, ների՛ր Իսրայէլի քո ժողովրդի մեղքերը եւ վերադարձրո՛ւ նրանց այն երկիրը, որ տուել ես նրանց
35 Եթէ քո դէմ մեղանչելու պատճառով երկինքը փակուի, ու անձրեւ չլինի, իսկ նրանք աղօթք անեն այս վայրում, փառք տան քո
36 ապա լսի՛ր երկնքում եւ ների՛ր քո ծառաների ու Իսրայէլի քո ժողովրդի մեղքերը, որպէսզի ցոյց տաս նրանց բարի ճանապարհը,
37 Եթէ երկրի վրայ սով լինի, ժանտախտ, խորշակահարութիւն, դեղնախտ, մորեխ կամ թրթուր, եւ թշնամին նեղի նրան իր քաղաքներից
38 եւ եթէ Իսրայէլի քո ամբողջ ժողովրդից որեւէ մէկը մի աղօթք կամ մի աղերսանք անի, եւ մարդիկ, իրենց սրտի ցաւը գիտենալով,
39 ապա լսի՛ր երկնքում՝ քո բնակութեան տեղում, ների՛ր նրանց, կատարի՛ր նրանց խնդրանքը, ամէն մէկի հոգին ճանաչելով՝
40 Թող մարդիկ երկիւղ կրեն քեզնից իրենց կեանքի բոլոր օրերում, որչափ որ ապրեն մեր հայրերին տուած քո երկրի երեսին։
41 Եթէ Իսրայէլի քո ժողովրդին չպատկանող մի օտարական գայ հեռու երկրից,
42 ուր լսած լինի քո մեծ անուան, ամուր ձեռքի ու հզօր բազկի մասին, գայ եւ աղօթք անի այս տեղում,
43 ապա նրան եւս լսիր երկնքում՝ քո բնակութեան տեղում, եւ ըստ ամենայնի կատարի՛ր այդ օտարականի քեզնից խնդրածը, որպէսզի
44 Եթէ քո ժողովուրդը պատերազմի ելնի իր թշնամիների դէմ այն ճանապարհով, որ դու կ՚ուղարկես նրանց, եւ եթէ նրանք աղօթքի
45 ապա երկնքից լսի՛ր նրանց աղօթքն ու խնդրանքը, իրաւադա՛տ եղիր նրանց նկատմամբ։
46 Եթէ մեղանչեն քո դէմ (քանզի չկայ մարդ, որ չմեղանչի), եւ նրանց վրայ բարկանաս ու նրանց մատնես թշնամիների ձեռքը, եւ
47 եւ եթէ գերի տարուած երկրում զղջան իրենց հոգում, դառնան դէպի քեզ, աղաչեն քեզ գերութան երկրում եւ ասեն՝ «Մեղանչեցինք,
48 եւ ապա իրենց թշնամիների երկրում, ուր տարել ես նրանց, քեզ դիմեն իրենց ամբողջ սրտով եւ ամբողջ հոգով, քեզ աղօթք անեն
49 ապա լսի՛ր երկնքում՝ քո բնակութեան վայրում, նրանց աղօթքներն ու խնդրանքները, իրաւադա՛տ եղիր նրանց նկատմամբ,
50 ների՛ր քո դէմ գործած նրանց անիրաւութիւնները, քո հանդէպ թոյլ տուած բոլոր անարգանքները, գո՛ւթ տուր նրանց
51 քանզի նրանք քո ժողովուրդն են եւ քո ժառանգութիւնը, որոնց դուրս բերեցիր Եգիպտոսից՝ երկաթէ հնոցի միջից։
52 Թող քո աչքերն ու ականջները բաց լինեն քո ծառայի ու Իսրայէլի քո ժողովրդի աղերսանքների հանդէպ, որ լսես նրանց բոլոր
53 քանզի, դու ես նրանց քեզ համար ժառանգորդ ընտրել բոլոր ազգերի միջից, ինչպէս ասել ես քո ծառայ Մովսէսի միջոցով, երբ մեր
54 Երբ Տիրոջ զոհասեղանի առաջ ծնկաչոք ու ձեռքերը դէպի երկինք տարածած Սողոմոնն աւարտեց Տիրոջն ուղղուած այս բոլոր
55 կանգնեց ու մեծաձայն օրհնեց Իսրայէլի ամբողջ ժողովրդին՝ ասելով.
56 «Օրհնեալ է Տէրն այսօր, որ, ինչպէս խոստացել էր, հանգիստ է տուել Իսրայէլի իր ժողովրդին։ Իր ծառայի՝ Մովսէսի միջոցով
57 Մեր Տէր Աստուածը թող մեզ հետ լինի, ինչպէս մեր հայրերի հետ էր,
58 մեզ թող չլքի, այլ այնպէս առաջնորդի, որ մեր սրտերը նրանից չխոտորուեն, ընթանանք նրա նշած ճանապարհով, պահենք մեր
59 Տէր Աստծու առջեւ մատուցած այս պաղատանքի խօսքերս ցերեկ ու գիշեր թող հասնեն մեր Տէր Աստծուն, որպէսզի իր ծառային ու
60 որ երկրի բոլոր ժողովուրդները ճանաչեն, թէ Տէրը Աստուած է, եւ ուրիշ աստուած չկայ։
61 Մեր սրտերը հաւատարիմ թող լինեն մեր Տէր Աստծու նկատմամբ, որպէսզի մենք մաքուր սրտով ընթանանք ըստ նրա հրամանների եւ
62 Արքան ու բոլոր իսրայէլացիները նրա հետ Տիրոջ առջեւ զոհեր մատուցեցին։
63 Սողոմոն արքան Տիրոջը քսաներկու հազար արջառ, հարիւր քսան հազար ոչխար մատուցեց իբրեւ խաղաղութեան զոհաբերում։ Արքան ու
64 Այդ օրը արքան սրբագործեց սրահի մէջտեղը, որը Տիրոջ տան դիմաց էր. այնտեղ արեց ողջակէզներ, ընծայաբերումներ,
65 Սողոմոնն ու նրա հետ նաեւ Իսրայէլի ամբողջ ժողովուրդը Եմաթի արեւմուտքից մինչեւ Եգիպտոսի հեղեղատը այդ օրը մեր Տէր
66 Ութերորդ օրը Սողոմոնն արձակեց ժողովրդին, նրանք օրհնեցին արքային, եւ ամէն մէկը ուրախ ու զուարթ գնաց իր բնակութեան
1 Երբ Սողոմոնն աւարտեց Տիրոջ տան եւ արքունի տան շինութիւնը, ինչպէս նաեւ այն բոլոր գործերը, որ նա կամենում էր կատարել,
2 Տէրը երկրորդ անգամ երեւաց նրան, ինչպէս երեւացել էր նրան Գաբաւոնում։
3 Տէրը նրան ասաց. «Լսեցի իմ առջեւ արած աղօթքի ձայնդ ու կատարած պաղատանքներդ եւ արեցի այն ամէնը, ինչ դու խնդրում էիր
4 Եթէ դու քո հայր Դաւթի նման մաքուր սրտով, ուղիղ ճանապարհով ընթանաս իմ առջեւից, կատարես այն ամէնը, ինչ պատուիրեցի
5 ապա քո աթոռը Իսրայէլի վրայ յաւիտեան կանգուն կը պահեմ, ինչպէս խոստացել եմ քո հայր Դաւթին՝ ասելով, թէ՝ «Քո տոհմից
6 Իսկ եթէ դուք եւ ձեր որդիները ինձնից խոտորուէք, չպահէք իմ պատուիրաններն ու հրամանները, որ Մովսէսը տուեց ձեզ, գնաք ու
7 Իմ անուան համար սրբագործուած այս տունը աչքից կը գցեմ, Իսրայէլը բոլոր ժողովուրդների մօտ խայտառակ ու ծաղրի առարկայ կը
8 Եւ եթէ այս բարձր տան կողքից ամէն անցնող զարմանալով ու սուլելով հարց տայ, թէ՝ «Ինչո՞ւ է Տէրն այսպէս արել այս երկիրն
9 ապա նրան պիտի պատասխանեն. «Քանի որ նրանք լքեցին իրենց Տէր Աստծուն, որը նրանց հայրերին դուրս էր բերել Եգիպտոսից,
10 Քսան տարուայ ընթացքում, երբ Սողոմոնը կառուցում էր երկու տները՝ Տիրոջ տունն ու արքունի տունը,
11 Տիւրոսի Քիրամ արքան Սողոմոնին մատակարարել էր եղեւնափայտ, մայրի փայտ, ոսկի եւ այն ամէնը, ինչ Սողոմոնն ուզել էր։ Այն
12 Քիրամը եկաւ Տիւրոսից ու գնաց Գալիլիա, որպէսզի տեսնի Սողոմոնի իրեն նուիրած քաղաքները, սակայն դրանք նրան դուր չեկան։
13 Նա ասաց. «Եղբա՛յր, այս ի՞նչ քաղաքներ ես դու ինձ նուիրել»։ Եւ նա դրանց անունը Սահմաններ դրեց։ Դրանք մինչեւ այսօր էլ
14 Եւ Քիրամը Սողոմոնին հարիւր քսան տաղանդ ոսկի բերեց։
15 Սողոմոն արքայի սահմանած մարդահարկի նպատակն այն էր, որ կառուցի Տիրոջ տունը եւ արքունի տունը, Մելոնը եւ
16 որոնք Եգիպտոսի փարաւոն արքային էին պատկանում։ Փարաւոնը գնացել, նուաճել ու հրով այրել էր Գազերը, սպանել
17 Սողոմոնը վերակառուցեց Գազերը, ներքին Բեթերոնը,
18 Բալաթն ու Թերմոթը այդ երկրի անապատում,
19 իրեն պատկանող բոլոր բնակելի քաղաքները, ռազմակառքերի, բոլոր երիվարների համար սահմանուած քաղաքները եւ այն շենքերը, որ
20 Որպէսզի գլուխ չբարձրացնեն Իսրայէլի ցեղին չպատկանող եւ երկրում ամորհացիներից, քետացիներից, փերեզացիներից,
21 Սողոմոնը նրանց հարկատու ծառայութեան ենթարկեց, ինչպէս որ են մինչեւ այսօր։
22 Սողոմոնը իսրայէլացիներին ծանր աշխատանքի չլծեց, քանի որ նրանք պատերազմողներ էին, իր ծառաները, իր իշխանները, իր
23 Սողոմոնի գործերի վերակացուները հինգ հարիւր յիսուն իշխաններ էին, որոնք հսկում էին գործաւոր ժողովրդին։
24 Փարաւոնի դուստրը Դաւթի քաղաքից դուրս գալով՝ եկաւ այն տունը, որ Սողոմոնը կառուցել էր իր համար։ Այդ ժամանակ էր, որ
25 Սողոմոնը տարեկան երեք անգամ ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր էր մատուցում այն զոհասեղանի վրայ, որը Տիրոջ համար էր
26 Եդոմի երկրում, Կարմիր ծովի եզրին, Ելաթի մօտ գտնուող Գասիոնդաբերում Սողոմոն արքան նաւեր պատրաստեց,
27 իսկ Քիրամը Սողոմոնի ծառաների հետ ծովի նաւարկութեան հմուտ նաւորդներ ուղարկեց այդ նաւերով։
28 Սրանք եկան Սոփերա եւ այնտեղից չորս հարիւր քսան տաղանդ ոսկի բերեցին ու յանձնեցին Սողոմոն արքային։
1 Սաբայի թագուհին, լսելով Սողոմոնի համբաւի, Տիրոջ անուան ու Սողոմոնի իմաստնութեան մասին, եկաւ նրան փորձելու
2 Նա եկաւ Երուսաղէմ շատ մեծ շքախմբով, խնկեր, շատ առատ ոսկի ու թանկարժէք ակնեղէն բարձած ուղտերով։ Նա մտաւ Սողոմոնի մօտ
3 Սողոմոնը մեկնում էր նրա բոլոր խօսքերը. չկար այնպիսի մի բան, որ արքան սխալուէր կամ չմեկնէր։
4 Կինը, տեսնելով Սողոմոնի ամբողջ իմաստնութիւնը, կառուցած տները,
5 նրա խորտիկները, նրա ծառաների դասակարգութիւնը, պաշտօնեաների կարգապահութիւնն ու հանդերձանքը, նրա մատռուակներին ու
6 Նա ասաց Սողոմոն արքային. «Ինչ որ իմ երկրում լսել էի քո գործերի ու իմաստնութեան մասին, ճիշտ է։
7 Ես չէի հաւատում ինձ ասուած խօսքերին, մինչեւ որ անձամբ չեկայ եւ աչքերովս չտեսայ։ Քո իմաստնութեան եւ քո բարութեան
8 Երանելի են քո կանայք ու ծառաները, որ քո առջեւ կանգնած՝ ամէն օր լսում են քո ամբողջ իմաստնութիւնը։
9 Օրհնեալ լինի քո Աստուածը, որ բարեհաճել է քեզ տալ Իսրայէլի գահը։ Տէրն Իսրայէլը յաւիտեան սիրելու համար քեզ է հաստատել
10 Նա Սողոմոնին նուիրեց հարիւր քսան տաղանդ ոսկի, շատ առատ խունկ եւ թանկագին քարեր։ Ոչ մի անգամ այդքան շատ եւ անուշահոտ
11 Սոփերից ոսկով բարձուած Քիրամի նաւը բերեց նաեւ խիստ շատ անտառանիւթ եւ թանկագին քարեր։
12 Արքան անտառանիւթից Տիրոջ տան եւ արքունի տան համար մոյթեր պատրաստեց, իսկ երաժիշտների համար՝ քնարներ ու տաւիղներ։
13 Սողոմոն արքան Սաբայի թագուհուն տուեց ամէն ինչ, որ նա ուզեց ու խնդրեց, չհաշուած այն ամէնը, որ Սողոմոն արքան իր
14 Մէկ տարուայ ընթացքում Սողոմոնի ստացած ոսկին կշռում էր վեց հարիւր վաթսունվեց տաղանդ,
15 չհաշուած հպատակներից, վաճառականների հասոյթից եւ գետի այն կողմում գտնուող բոլոր թագաւորներից ու երկրի կառավարիչներից
16 Սողոմոն արքան երեք հարիւր նիզակ պատրաստել տուեց կռածոյ ոսկուց՝ երեք հարիւր դահեկան ծախսելով մէկ նիզակի վրայ,
17 եւ երեք հարիւր վահան կռածոյ ոսկուց՝ մէկ ու կէս կիլոգրամ կշռով ոսկի ծախսելով ամէն մի վահանի վրայ։
18 Արքան դրանք զետեղեց Լիբանանի փայտից կառուցուած տանը։ Արքան փղոսկրէ մեծ գահ պատրաստել տուեց եւ այն պատեց մաքուր
19 Գահը վեց աստիճան ունէր, գահի թիկունքին եզան գլուխներ էին քանդակուած։ Գահաթոռի երկու կողմերին երկու յենաթեւ կար, եւ
20 Վեց աստիճանների այս ու այն կողմերում տասներկու առիւծներ կային։ Այսպիսի գահ չէր եղել ոչ մի թագաւորութեան մէջ։
21 Սողոմոն արքայի ամբողջ սպասքը ոսկուց էր։ Ոսկի էին նաեւ լուացարանները, իսկ Լիբանանի փայտից կառուցուած տան ամբողջ
22 Սողոմոն արքան Թարսիսի ծովում նաւ ունէր Քիրամի նաւերի հետ, եւ երեք տարին մէկ Թարսիսից մի նաւ էր գալիս՝ բեռնուած
23 Սողոմոնն իր հարստութեամբ ու իմաստնութեամբ գերազանցեց աշխարհի բոլոր թագաւորներին,
24 եւ աշխարհի բոլոր թագաւորները փափագում էին տեսնել նրա երեսը, լսել նրա իմաստնութիւնը, որը Տէրն էր դրել նրա սրտում։
25 Նրանցից իւրաքանչիւրն ամէն տարի բերում էր իր ընծան՝ արծաթէ, ոսկէ անօթներ, հանդերձներ, զմուռս ու խնկեր, ձիեր ու
26 Սողոմոնը հաւաքեց ռազմակառքեր ու հեծեալներ։ Նա ունէր քառասուն հազար մատակ ձիեր, տասներկու հազար երիվարներ, որոնց
27 Արքան արծաթն ու ոսկին Երուսաղէմում հասարակ քարի նման բան դարձրեց, իսկ եղեւնափայտը՝ դաշտի մոլաթզենիների նման առատ։
28 Սողոմոնի երիվարները բերւում էին Եգիպտոսից եւ Թեկուայից, որտեղից դրանք գնում էին նրա վաճառականները։
29 Արծաթ վճարելով ռազմակառքեր էին բերում Եգիպտոսից։ Ամէն մի ձի հարիւր յիսուն արծաթ արժէր։ Այդ ապրանքները վաճառւում էին
1 Սողոմոն արքան կնամոլ էր. նա կնութեան առաւ շատ օտար կանանց. փարաւոնի աղջկան, սովաբացի, ամոնացի, եդոմայեցի, ասորի,
2 եւ այլ ազգերի պատկանող բազմաթիւ օտար կանանց, որոնց մասին Տէրն ասել էր իսրայէլացիներին. «Չխառնուէք նրանց հետ, նրանք
3 Նա եօթը հարիւր կին եւ երեք հարիւր հարճ ունէր, եւ կանայք խոտորեցրին նրա սիրտը։
4 Սողոմոնի ծերութեան օրերին կանայք նրա սիրտը խոտորեցրին օտար աստուածների կողմը, եւ նա ամբողջ հոգով չկապուեց իր Տէր
5 Սողոմոնը պաշտեց սիդոնացիների գարշելի կուռք Աստարտին ու ամոնացիների գարշելի կուռք Մեղքոմին։
6 Սողոմոնը չարութիւն գործեց Աստծու առաջ եւ չընթացաւ Տիրոջ ճանապարհով, ինչպէս որ ընթացել էր իր հայր Դաւիթը։
7 Այն ժամանակ Սողոմոնը Երուսաղէմի դիմաց, լերան վրայ մի մեհեան կառուցեց մովաբացիների կուռք Քամոսի համար, ինչպէս եւ
8 Նոյն բանն արեց նա նաեւ իր բոլոր օտարազգի կանանց աստուածների համար. նրա կանայք խունկ էին ծխում եւ իրենց կուռքերին
9 Տէրը բարկացաւ Սողոմոնի վրայ, որովհետեւ նրա սիրտը խոտորուել էր Իսրայէլի Տէր Աստծուց, որը երկու անգամ երեւացել
10 ու պատուիրել էր նրան, որ օտար աստուածների յետեւից ամենեւին չգնայ, այլ պահի եւ կատարի այն, ինչ Տէր Աստուածը
11 Տէրն ասաց Սողոմոնին. «Քանի որ այդպէս վարուեցիր՝ չպահեցիր իմ հրամաններն ու պատուիրանները, որ պատգամել էի քեզ, ես կը
12 Բայց, յանուն քո հայր Դաւթի, քո կենդանութեան ժամանակ չեմ անի դա, այլ որդո՛ւդ ձեռքից կը խլեմ թագաւորութիւնը։
13 Ամբողջ թագաւորութիւնը չեմ խլի, այլ, յանուն իմ ծառայ Դաւթի եւ իմ ընտրած Երուսաղէմ քաղաքի, մէ՛կ ցեղ կը յանձնեմ քո
14 Եւ Տէրը մի թշնամի յարուցեց Սողոմոնի դէմ՝ եդոմայեցիների թագաւորական սերնդից եդոմայեցի Ադերին։
15 Երբ Դաւիթը կոտորում էր Եդոմը, զօրագլուխ Յովաբը գնացել էր սպանուածներին թաղելու եւ կոտորելու Եդոմի բոլոր արու
16 Յովաբը եւ բոլոր իսրայէլացիները վեց ամիս մնացին Եդոմում, մինչեւ որ կոտորեցին եդոմացի բոլոր արու ծնունդներին։
17 Այդ ժամանակ Ադերն ինքը եւ իր հօր բոլոր ծառաները փախել-գնացել էին Եգիպտոս։ Ադերն այդ ժամանակ մանուկ էր։
18 Նրանք Մադիամ քաղաքից եկել էին Փարան, Փարանից իրենց հետ վերցրել մարդկանց ու եկել Եգիպտոս՝ եգիպտացիների արքայ
19 Ադերը փարաւոնի առաջ մեծ շնորհ էր գտել, եւ փարաւոնը նրան կնութեան էր տուել իր «Մեծ տիկնոջ»՝ Թեկեմինայի քրոջը։
20 Թեկեմինայի քոյրը Ադերի համար ծնել էր մի որդի՝ Գանեբաթին։ Թեկեմինան նրան մեծացրել էր փարաւոնի որդիների հետ եւ
21 Երբ Ադերը Եգիպտոսում լսեց, թէ Դաւիթը վախճանուել է, եւ թէ զօրագլուխ Յովաբը մահացել է, ասաց փարաւոնին. «Արձակի՛ր ինձ,
22 Փարաւոնն ասաց Ադերին. «Ի՞նչդ է պակաս ինձ մօտ, որ ուզում ես գնալ քո երկիրը»։ Ադերը նրան ասաց. «Անպայմա՛ն արձակիր
23 Տէրը Սողոմոնի դէմ հանեց Եղիադայի որդի Ռազոնին, որը փախել էր իր տիրոջից՝ Սուբայի արքայ Ադրաազարից։
24 Երբ Դաւիթը նրանց կոտորում էր, Ռազոնի մօտ մարդիկ էին հաւաքուել, եւ նա գնդի հրամանատար էր եղել։ Նրանք գնացին Դամասկոս
25 եւ Իսրայէլի թշնամին դարձաւ Սողոմոնի թագաւորութեան ամբողջ ընթացքում։ Խժդժութիւններ անելուց բացի, Ադերը ոխ ունէր
26 Իր արքայի դէմ ձեռք բարձրացրեց նաեւ Սարիրայում ապրող եփրաթացի Նաբադի որդի Յերոբովամը, որի մօր անունը Սարուա էր՝ մի
27 Սողոմոն արքան կառուցել էր միջնաբերդը եւ լցրել իր հօր՝ Դաւթի քաղաքի խրամատը։
28 Յերոբովամը մի քաջարի մարդ էր, եւ երբ Սողոմոնը տեսաւ, որ նա գործունեայ երիտասարդ է, նրան նշանակեց Յովսէփի տան
29 Այդ ժամանակ էր, որ Յերոբովամը ելաւ Երուսաղէմից, եւ ճանապարհին նրան հանդիպեց սիլոնացի Աքիա մարգարէն ու ճանապարհից մի
30 Աքիան իր նոր զգեստը բռնեց ու պատառոտեց տասներկու կտոր անելով։
31 Նա ասաց Յերոբովամին. «Ա՛ռ քեզ տասը կտոր, քանզի Իսրայէլի Տէր Աստուածը այսպէս է ասում. «Ահա ես Սողոմոնի
32 իսկ երկու ցեղը թող նրան մնայ յանուն իմ ծառայ Դաւթի եւ յանուն Երուսաղէմ քաղաքի, որն ընտրեցի Իսրայէլի բոլոր ցեղերին
33 որ նա ինձ լքեց եւ երկրպագեց սիդոնացիների գարշելի կուռք Աստարտին, Մովաբի կուռք Քամոսին եւ ամոնացիների զազրելի կուռք
34 Բայց ես ամբողջ թագաւորութիւնը չխլեցի նրա ձեռքից (որպէսզի իր թագաւորութեան բոլոր օրերում հակառակութեամբ հատուցեմ իր
35 Թագաւորութիւնը խլելու եմ նրա ձեռքից եւ քեզ եմ յանձնելու տասը ցեղ,
36 իսկ նրա որդուն պիտի տամ երկու ցեղ, որպէսզի իմ ծառայ Դաւթի ճրագը միշտ վառ մնայ իմ առջեւ՝ իմ Երուսաղէմ քաղաքում, որն
37 Ես քեզ եմ ընտրում, դու կը թագաւորես այն ամենի վրայ, որ քո սիրտը կը կամենայ, թագաւոր կը լինես Իսրայէլի վրայ։
38 Եթէ պահես այն ամէնն, ինչ քեզ պատուիրելու եմ, ընթանաս իմ ճանապարհով ու գործես այն, ինչ հաճելի է ինձ, հետեւես իմ
39 եւ քեզ կը յանձնեմ Իսրայէլը։ Այս պատճառով պիտի տանջեմ Դաւթի սերունդը, բայց ոչ ընդմիշտ»։
40 Սողոմոնը ուզում էր սպանել Յերոբովամին, բայց Յերոբովամը փախաւ-գնաց Եգիպտոս, եգիպտացիների Սաւսակիմ արքայի մօտ եւ մնաց
41 Սողոմոնի մնացած գործերը եւ ամէն ինչ, որ նա արել է, նրա իմաստնութիւնները չէ՞ որ գրի են առնուած Սողոմոնի գործերի
42 Սողոմոնը Երուսաղէմի եւ ամբողջ Իսրայէլի վրայ թագաւորեց քառասուն տարի։
43 Սողոմոնը գնաց իր նախնիների գիրկը, նրան թաղեցին իր հայր Դաւթի քաղաքում, ու նրա փոխարէն թագաւորեց նրա որդի Ռոբովամը։
1 Ռոբովամ արքան գնաց Սիկիմ, որովհետեւ ամբողջ Իսրայէլը եկել էր Սիկիմ նրան թագաւոր օծելու։
2 Երբ դա լսեց Նաբատի որդի Յերոբովամը, որը տակաւին Եգիպտոսում էր Սողոմոն արքայից փախչելուց ի վեր, Եգիպտոսից վերադարձաւ
3 Յերոբովամը եւ հաւաքուած բոլոր իսրայէլացիները եկան ու խօսելով Ռոբովամ արքայի հետ՝ ասացին.
4 «Քո հայրը ծանր լուծ էր դրել մեզ վրայ։ Արդ, դու թեթեւացրո՛ւ քո հօր սահմանած խիստ ծառայութիւնն ու մեզ վրայ դրած ծանր
5 Ռոբովամն ասաց նրանց. «Գնացէ՛ք եւ երեք օրից դարձեալ եկէ՛ք ինձ մօտ»։ Նրանք գնացին։
6 Ռոբովամ արքան խորհրդակցեց ծերերի հետ, որոնք շրջապատում էին իր հայր Սողոմոնին նրա կենդանութեան օրօք, եւ ասաց. «Ի՞նչ
7 Նրան ասացին. «Եթէ դու այսօր ժողովրդին ծառայութիւն մատուցես, զիջող լինես, ընդառաջես եւ բարի խօսքեր ասես, նրանք
8 Ռոբովամը, սակայն, մերժեց ծերերի տուած խորհուրդը եւ խորհրդակցեց իր սննդակից ու իր առաջ կանգնած երիտասարդների հետ՝
9 ասելով. «Ի՞նչ խորհուրդ էք տալիս, որ պատասխան տանք այս ժողովրդին, որ խօսեց ինձ հետ ու ասաց. «Թեթեւացրո՛ւ այն լուծը,
10 Իր սննդակից ու իր առաջ կանգնած երիտասարդներն ասացին. «Այսպէս կ՚ասես այն մարդկանց, որ քեզ հետ խօսելով ասել են. «Քո
11 «Իմ ճկոյթը հօրս մէջքից հաստ է։ Արդ, եթէ իմ հայրը ձեզ վրայ ծանր լուծ էր դրել, ապա ես կ՚աւելացնեմ ձեր լուծը. իմ հայրը
12 Երրորդ օրն ամբողջ Իսրայէլը եկաւ Ռոբովամ արքայի մօտ, ինչպէս արքան ասել էր նրանց. «Վերադարձէ՛ք ինձ մօտ երրորդ օրը»։
13 Արքան խստութեամբ պատասխան տուեց ժողովրդին եւ, մերժելով ծերերի տուած խորհուրդը,
14 Ռոբովամը նրանց հետ խօսեց ըստ երիտասարդների տուած խորհրդի՝ ասելով. «Եթէ իմ հայրը ծանր լուծ էր դրել ձեզ վրայ, ապա ես
15 Թագաւորը չլսեց ժողովրդին, որովհետեւ Տէրն էր խոտորել նրան, որպէսզի Տէրը հաստատի իր այն խօսքը, որ սիլոնացի Աքիայի
16 Երբ ամբողջ Իսրայէլը տեսաւ, որ արքան չլսեց իրեն, պատասխան տուեց ժողովուրդն արքային՝ ասելով. «Մենք կիսելու ի՞նչ
17 Իսրայէլացիները գնացին իրենց վրանները, իսկ Յուդայի երկրի քաղաքներում բնակուող իսրայէլացիների վրայ թագաւորեց
18 Ռոբովամ արքան հարկահաւաքների պետ Ադոնիրամին ուղարկեց հարկ հաւաքելու, բայց ամբողջ Իսրայէլը քարկոծելով սպանեց նրան,
19 Այսպիսով Իսրայէլը ապստամբեց Դաւթի տան դէմ։ Եւ այդպէս է մինչեւ այսօր։
20 Երբ ամբողջ Իսրայէլը լսեց, թէ Յերոբովամը վերադարձել է, մարդ ուղարկեցին, նրան ժողովի կանչեցին ու թագաւոր օծեցին
21 Ռոբովամը մտաւ Երուսաղէմ եւ զօրահաւաք արեց Յուդայի տնից ու Բենիամինի ցեղից։ Հարիւր ութսուն հազար երիտասարդ
22 Տէրը խօսեց Աստծու մարդ Սամեայի հետ՝ ասելով.
23 «Խօսի՛ր Յուդայի երկրի արքայ Սողոմոնի որդի Ռոբովամի եւ Յուդայի ու Բենիամինի ամբողջ տան եւ մնացած մարդկանց հետ ու
24 «Այսպէս է ասում Տէրը. մի՛ ելէք ու մի՛ պատերազմէք ձեր եղբայրների՝ իսրայէլացիների դէմ, եւ թող իւրաքանչիւրը վերադառնայ
25 Յերոբովամը Եփրեմի լերան վրայ կառուցեց Սիկիմը եւ այնտեղ էր բնակւում։ Այնուհետեւ այնտեղից ելաւ ու շինեց Փանուէլը։
26 Յերոբովամն ասաց իր մտքում. «Իմ թագաւորութիւնը նորից կը վերադառնայ Դաւթի տուն,
27 եթէ այս մարդիկ գնան ու զոհ մատուցեն Երուսաղէմում, Տիրոջ տանը։ Այն ժամանակ այս մարդկանց միտքը կը հակուի դէպի Տէրն ու
28 Արքան խորհեց ու երկու ոսկէ հորթ պատրաստելով՝ ասաց ժողովրդին. «Բաւական է մինչեւ Երուսաղէմ գնաք։ Ահա քո աստուածները,
29 Նա կուռքերից մէկը դրեց Դանում, իսկ միւսը՝ Բեթէլում։
30 Այսպիսով մեղք գործուեց, որովհետեւ ժողովուրդը գնում էր մինչեւ Դան՝ հորթերից մէկին երկրպագելու։
31 Նա բարձունքների վրայ կառուցեց նաեւ մեհեաններ եւ Ղեւիի ցեղին չպատկանող մարդկանց քրմեր դարձրեց։
32 Յերոբովամը տօն կատարեց, ութերորդ ամսի տասնհինգերորդ օրը տօնական օր սահմանեց, ինչպէս Յուդայի երկրում էր, եւ Բեթէլում
33 Բեթէլում, ութերորդ ամսի տասնհինգերորդ օրը սահմանած տօնին՝ զոհասեղանի վրայ զոհեր մատուցեց իսրայէլացիների համար։
1 Երբ Յերոբովամը զոհ մատուցելու համար կանգնած էր զոհասեղանի առաջ, Տիրոջ թելադրանքով Յուդայի երկրից Բեթէլ եկաւ Աստծու
2 Նա Տիրոջ խօսքն ուղղելով զոհասեղանին՝ ասաց. «Սեղա՛ն, ո՜վ սեղան, այսպէս է ասում Տէրը. «Դաւթի տանը Յոսիա անունով մի
3 Իր ասածը հաստատելու համար ասաց. «Այս է նշանը, որ Տէրն է ասել. «Հիմա դա կը փլուի, իսկ դրա վրայի իւղոտուած մոխիրը կը
4 Երբ Յերոբովամ արքան լսեց Աստծու մարդու Բեթէլում գտնուող զոհասեղանին ուղղուած խօսքերը, իր ձեռքը մեկնեց զոհասեղանի
5 զոհասեղանը փլուեց, իսկ դրա վրայի իւղոտուած մոխիրը թափուեց, ըստ այն նշանի, որ տուել էր Աստծու մարդը Տիրոջ խօսքով։
6 Յերոբովամ արքան ասաց Աստծու մարդուն. «Աղաչի՛ր քո Տէր Աստծուն, աղօթի՛ր ինձ համար, որ ձեռքս դէպի ինձ քաշուի»։ Աստծու
7 Արքան, խօսելով Աստծու մարդու հետ, ասաց. «Տո՛ւն մտիր ինձ հետ, ճաշի՛ր, եւ ես քեզ պարգեւ կը տամ»։
8 Աստծու մարդն ասաց արքային. «Եթէ քո տան կէսն էլ ինձ տաս, չեմ մտնի քո տունը, ոչ էլ հաց կ՚ուտեմ եւ ջուր կը խմեմ
9 քանզի Տէրն ինձ այսպիսի պատուէր է տուել. «Հաց չուտես այդտեղ, ջուր չխմես եւ չվերադառնաս այն ճանապարհով, որով գնացել
10 Նա գնաց հեռացաւ Բեթէլից, բայց ոչ այն ճանապարհով, որով եկել էր։
11 Մի ծեր մարգարէ էր բնակւում Բեթէլում։ Նրա որդիներն եկան ու նրան պատմեցին այն բոլոր դէպքերը, որ այդ օրը Բեթէլում
12 Հայրը հարցրեց նրանց. «Ո՞ր ճանապարհով գնաց նա»։ Որդիները ցոյց տուեցին նրան այն ճանապարհը, որով գնացել էր Յուդայի
13 Նա ասաց որդիներին. «Թամբեցէ՛ք էշը»։ Թամբեցին էշը, եւ նա նստեց էշի վրայ,
14 գնաց Աստծու մարդու յետեւից եւ նրան գտաւ կաղնու տակ նստած։ Ծերը հարցրեց. «Դո՞ւ ես Յուդայի երկրից եկած Աստծու մարդը»։
15 Նա ասաց. «Ե՛կ ինձ հետ տուն եւ հա՛ց կեր»։
16 Սա ասաց. «Չեմ կարող քեզ հետ վերադառնալ եւ քեզ մօտ գալ, հաց ուտել ու ջուր խմել այնտեղ,
17 քանզի Տէրն ինձ այսպիսի հրաման է տուել. «Հաց չուտես այդտեղ, ջուր չխմես եւ չվերադառնաս այն ճանապարհով, որով գնացել
18 Նա ասաց նրան. «Ես էլ եմ մարգարէ քեզ պէս. Տիրոջ հրեշտակը խօսեց ինձ հետ՝ ասելով. «Նրան քեզ մօտ՝ քո տունը տար, թող հաց
19 Նա խաբելով տարաւ նրան իր հետ. սա հաց կերաւ ու ջուր խմեց։
20 Եւ մինչ սեղան էին նստել,
21 Տէրը խօսեց նրան այն մարգարէի հետ, որ Աստծու մարդուն իր տունն էր բերել։ Սա խօսելով Յուդայի երկրից եկած Աստծու մարդու
22 եկար, հաց կերար ու ջուր խմեցիր այնտեղ, որի մասին Տէրն ասել էր քեզ. «Հաց չուտես, ջուր չխմես»։ Արդ, քո դիակը քո
23 Երբ հաց ուտելուց ու ջուր խմելուց յետոյ նա թամբեց մարգարէի էշն ու գնաց,
24 ճանապարհին նրան հանդիպեց մի առիւծ, որը յօշոտեց նրան։ Նրա դիակն ընկած էր ճանապարհին, էշը նրա կողքին էր կանգնած, իսկ
25 Եկան անցորդներ, տեսան ճանապարհին ընկած դիակն ու դիակի մօտ կանգնած առիւծը, մտան այն քաղաքը, ուր այդ ծերունի մարգարէն
26 Երբ այս բանը լսեց Աստծու մարդուն ճանապարհից յետ դարձրած մարգարէն, ասաց. «Դա Աստծու մարդն է, որը Տիրոջ խօսքը չլսեց,
27 Նա խօսեց իր որդիների հետ՝ ասելով. «Համետեցէ՛ք էշը»։
28 Նրանք համետեցին։ Նա գնաց ու գտաւ ճանապարհին ընկած նրա դիակը, իսկ էշն ու առիւծը կանգնած էին դիակի մօտ։ Առիւծը չէր
29 Մարգարէն առաւ Աստծու մարդու դիակը, դրեց իր էշի վրայ եւ բերեց իր քաղաքը, որ ողբան նրա վրայ ու թաղեն նրան։
30 Մարգարէն նրա դիակը թաղեց իր գերեզմանում։ Նրա վրայ լաց եղան եւ ասացին. «Վա՜յ, եղբա՛յր»։
31 Նրա վրայ ողբալուց յետոյ ծերն ասաց իր որդիներին. «Երբ մեռնեմ, ինձ կը թաղէք այն գերեզմանում, ուր թաղուեց Աստծու
32 որովհետեւ անպայման կը կատարուի Տիրոջ այն խօսքը, որ ասուեց Բեթէլում գտնուող զոհասեղանի ու Սամարիայի բարձրադիր
33 Այս բաներից յետոյ էլ Յերոբովամը չհրաժարուեց իր չարիքներից. նա ժողովրդի մի մասին մեհեանների քրմեր էր դարձնում. ով
34 Ահա թէ ինչպէս Յերոբովամի տունը մեղք գործեց, եւ դրա համար էլ նա բնաջնջուեց ու վերացաւ երկրի երեսից։
1 Այն ժամանակ հիւանդացաւ Յերոբովամի որդի Աբիան,
2 եւ Յերոբովամն ասաց իր կնոջը. «Վե՛ր կաց, կերպարանափոխուի՛ր, որ չիմանան, թէ դու Յերոբովամի կինն ես, եւ գնա՛ Սելով։
3 Հա՛ց վերցրու Աստծու մարդու համար, նրա որդիների համար՝ բլիթներ, չամիչ ու մի սափոր մեղր, գնա՛ նրա մօտ, եւ նա քեզ պիտի
4 Յերոբովամի կինն այդպէս էլ արեց. նա վեր կացաւ գնաց Սելով, մտաւ Աքիայի տունը, սակայն Աքիայի տեսողութիւնը վատացել էր,
5 Տէրն ասաց Աքիային. «Յերոբովամի կինը եկել է քեզնից բան հարցնելու իր հիւանդ որդու մասին, իսկ դու այսպէս եւ այսպէս
6 Երբ կինը ներս մտաւ, արդէն կերպարանափոխուած էր։ Երբ Աքիան դռան բացուելուց եւ ներս մտնելուց յետոյ լսեց նրա ոտնաձայնը,
7 Գնա՛ եւ ասա՛ Յերոբովամին. այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Ես քեզ բարձրացրի ժողովրդի միջից, քեզ Իսրայէլի իմ
8 ես թագաւորութիւնը խլեցի Դաւթի տնից ու քեզ յանձնեցի, սակայն դու չեղար իմ ծառայ Դաւթի նման, որը պահում էր իմ
9 Դու աւելի շատ չարութիւն գործեցիր, քան քո բոլոր նախորդները. դու օտար աստուածներ ու ձուլածոյ կուռքեր պատրաստել
10 Դրա համար Յերոբովամի տան վրայ չարիք պիտի բերեմ, Յերոբովամի տնից մինչեւ վերջ պիտի բնաջնջեմ բոլոր նրանց, ովքեր միզում
11 Յերոբովամի տնից ով քաղաքում մեռնի, շները պիտի ուտեն նրան, իսկ ով դաշտում մեռնի, երկնքի թռչունները պիտի կտցեն»։ Ահա
12 Իսկ դու վեր կաց գնա՛ քո տունը, եւ երբ քո ոտքերը քաղաք մտնեն, երեխան կը մեռնի,
13 եւ ամբողջ Իսրայէլը կ՚ողբայ ու կը թաղի նրան։ Յերոբովամի մարդկանցից միայն նրա որդին կը մտնի գերեզման, քանի որ
14 Տէրը իր համար մի թագաւոր պիտի հանի Իսրայէլի դէմ, որը այսօր իսկ բնաջինջ պիտի անի Յերոբովամի տունը։
15 Եւ արդ, ի՞նչ մնաց։ Տէրը պիտի հարուածի Իսրայէլին, եւ նա պիտի նմանուի ջրի մէջ շարժուող եղէգի։ Նա իսրայէլացիներին պիտի
16 Տէրը կորստեան պիտի մատնի Իսրայէլին Յերոբովամի մեղքերի համար, որը մեղանչեց եւ Իսրայէլին էլ մեղանչել տուեց»։
17 Յերոբովամի կինը վեր կացաւ ու գնաց Սարիրա։ Նա հազիւ էր տան դռնից ներս մտել, որ երեխան մեռաւ,
18 եւ ամբողջ Իսրայէլը ողբաց նրան ու թաղեց, ինչպէս որ Տէրն էր նախօրօք յայտնել իր ծառայ Աքիա մարգարէի միջոցով։
19 Յերոբովամի մնացած գործերի մասին, թէ նա ինչ պատերազմներ մղեց, որքան ժամանակ թագաւորեց, գրուած է Իսրայէլի թագաւորների
20 Յերոբովամը թագաւորեց քսաներկու տարի եւ գնաց իր նախնիների գիրկը։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդի Նաբադը։
21 Սողոմոնի որդի Ռոբովամը թագաւորեց Յուդայի երկրի վրայ։ Քառասունմէկ տարեկան էր Ռոբովամը, երբ թագաւոր օծուեց, եւ
22 Ռոբովամը չար գործեր արեց Տիրոջ առաջ. նա նմանուեց իր նախնիներին՝ ընթացաւ նրանց գործած մեղքերի ճանապարհով։
23 Նրանք իրենց համար մեհեաններ ու կուռքեր շինեցին ամէն բարձր բլրի վրայ եւ ամէն տերեւաշատ ծառի տակ։
24 Նրանք խոտորուեցին այդ երկրի այն ազգերի նման, որոնք գարշելի բաներ էին անում, եւ որոնց քշել էր Տէրը իսրայէլացիների
25 Այն տարում, երբ Ռոբովամը թագաւոր օծուեց, Եգիպտոսի արքայ Սաւսակիմը յարձակուեց Երուսաղէմի վրայ,
26 վերցրեց Տիրոջ տան, ինչպէս նաեւ արքայի տան բոլոր գանձերը, ոսկէ նիզակները, որոնք Դաւիթը աւար էր վերցրել Սուբայի արքայ
27 Ռոբովամ արքան դրանց փոխարէն պղնձէ վահաններ շինեց եւ դրանք յանձնեց պահակազօրքի զօրագլուխներին, որոնք պահպանում էին
28 Երբ արքան մտնում էր Տիրոջ տունը, պահակազօրքը օգտագործում էր դրանք ու յետոյ կախում զինարանում։
29 Ռոբովամի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ արել է նա, չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների
30 Ռոբովամն ու Յերոբովամը միշտ պատերազմի մէջ էին։
31 Ռոբովամը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց իր նախնիների մօտ, Դաւթի քաղաքում։ Նրա ամոնացի մօր անունը Նաամա էր։ Նրա
1 Նաբատի որդի Յերոբովամի թագաւորութեան տասնութերորդ տարում Յուդայի երկրի վրայ թագաւորեց Ռոբովամի որդի Աբիուն։
2 Նա երեք տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մայրը Աբեսաղոմի դուստր Մաաքան էր։
3 Նա գնաց նախկինում Տիրոջ առաջ իր հօր գործած բոլոր մեղքերի ճանապարհով, նրա սիրտն ուղիղ չէր իր Տէր Աստծու առջեւ,
4 Տէր Աստուածը, սակայն, յանուն Դաւթի նկատմամբ ունեցած իր սիրոյ, Երուսաղէմում թողել էր մի ժառանգ, որպէսզի նրանից յետոյ
5 քանի որ Դաւիթն իր ամբողջ կեանքի ընթացքում ուղիղ էր ընթացել Տիրոջ առջեւ, չէր շեղուել այն ուղուց, որ պատուիրել էին
6 Իրենց կենդանութեան բոլոր օրերում Աբիուն ու Յերոբովամը իրար դէմ պատերազմ էին մղում։
7 Աբիուի մնացած գործերն ու նրա արարքները չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։
8 Աբիուն գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց Դաւթի քաղաքում։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդի Ասան։
9 Իսրայէլի արքայ Յերոբովամի թագաւորութեան քսաներորդ տարում Ասան թագաւորեց Յուդայի երկրի վրայ։
10 Նա քառասունմէկ տարի իշխեց Երուսաղէմում։ Նրա մայրը Աբեսաղոմի դուստր Մաաքան էր։
11 Ասան իր նախնի Դաւթի նման ուղիղ ընթացք ունեցաւ Տիրոջ առջեւ,
12 երկրից վերացրեց սոդոմական մեղքը, ջնջեց ամէն տեսակ մոլորութիւնները, որ գործել էին իր նախորդները։
13 Նա իր մայր Մաաքային զրկեց «Մեծ տիկին» կոչումից, քանզի նա իր մեհեանում ծէս էր կատարել։ Ասան կործանեց նրա կուռքերը եւ
14 Թէեւ մեհեանները չվերացրեց, սակայն իր ամբողջ կեանքում նրա սիրտն ամբողջովին ուղիղ էր Տիրոջ նկատմամբ։
15 Նա բերեց իր հօր սիւները, նաեւ իրեն պատկանող արծաթէ ու ոսկէ սիւներն ու անօթները եւ դրեց Տիրոջ տանը։
16 Իրենց կենդանութեան բոլոր օրերում Ասան ու Իսրայէլի արքայ Բաասան իրար դէմ պատերազմ էին մղում։
17 Իսրայէլի արքայ Բաասը յարձակուեց Յուդայի երկրի վրայ եւ կառուցեց Ռաման, որ որեւէ մէկը ելումուտ չունենայ Յուդայի արքայ
18 Ասան վերցրեց Տիրոջ տան գանձարանում եւ թագաւորական տան գանձարանում եղած ամբողջ արծաթն ու ոսկին, տուեց իր ծառաների
19 «Դաշինք թող կնքուի իմ ու քո միջեւ, ինչպէս որ եղել է իմ հօր ու քո հօր միջեւ։ Ահաւասիկ քեզ ընծայ եմ ուղարկում արծաթ
20 Ադերի որդին լսեց Ասա արքային, իր իշխաններին ուղարկեց Իսրայէլի քաղաքների դէմ, հարուածեց Այինը, Դանը, Աբէլ Բեթմաաքան
21 Երբ Բաասան լսեց այդ, ընդհատեց Ռամայի շինութիւնը եւ վերադարձաւ Թերսա։
22 Ասա արքան Յուդայի երկրի բոլոր մարդկանց, որոնք Ենակիմում էին, հրամայեց, որ հանեն բերեն Ռամայի քարերն ու փայտերը, որ
23 Ասայի մնացած գործերը, նրա զօրութիւնը եւ այն ամէնը, ինչ նա արել է, նաեւ իր կառուցած քաղաքը, չէ՞ որ նկարագրուած են
24 Ասան գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց իր նախնիների մօտ, Դաւթի քաղաքում։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յոսափատը։
25 Յերոբովամի որդի Նաբատը Իսրայէլում թագաւորեց Յուդայի արքայ Ասայի թագաւորութեան երկրորդ տարում։ Նա Իսրայէլում
26 Նա չար գործեր արեց Տիրոջ առաջ, ընթացաւ իր հօր գործած մեղքերի ճանապարհով եւ դրանցով էլ Իսրայէլը մեղքի մէջ գցեց։
27 Նրա դէմ դաւ նիւթեց Աքիայի որդի Բաասան, որն Իսաքարի տան վրայ էր իշխում։ Բաասան նրան սպանեց այլազգիների բնակավայրում,
28 Բաասան նրան սպանեց Յուդայի երկրի Ասա արքայի թագաւորութեան երկրորդ տարում, եւ նրա փոխարէն ինքը թագաւորեց։
29 Երբ թագաւոր դարձաւ, կոտորեց Յերոբովամի ամբողջ տունը եւ Յերոբովամի տնից ոչ մի մարդու կենդանի չթողեց, բոլորին
30 որովհետեւ Յերոբովամն ինքը շատ մեղքեր էր գործել եւ Իսրայէլին էլ մեղքերի մէջ էր գցել ու դրանով զայրացրել էր Իսրայէլի
31 Նաբատի մնացած գործերն ու այն ամէնը, ինչ արել է նա, չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։
32 Իրենց կենդանութեան բոլոր օրերում Ասան ու Իսրայէլի արքայ Նաբատը իրար դէմ պատերազմ էին մղում։
33 Յուդայի երկրի արքայ Ասայի թագաւորութեան երրորդ տարում ամբողջ Իսրայէլի վրայ թագաւորեց Աքիայի որդի Բաասան։ Նա
34 Նա չար գործեր արեց Տիրոջ առաջ, գնաց Նաբատի որդի Յերոբովամի գործած մեղքերի ճանապարհով եւ դրանցով Իսրայէլն էլ մեղքերի
1 Տէրը Անանիայի որդի Յէուի միջոցով խօսքն ուղղելով Բաասային՝ ասաց.
2 «Թէեւ ես քեզ երկրի փոշուց բարձրացրի եւ իմ ժողովուրդ Իսրայէլին առաջնորդ դարձրի, սակայն դու գնացիր Յերոբովամի
3 Դրա համար ես թշնամի եմ յարուցելու Բաասայի ու նրա տան դէմ եւ քո տունը Նաբատի որդի Յերոբովամի տան նման եմ դարձնելու։
4 Բաասայի տնից ով քաղաքում մեռնի, շները պիտի ուտեն նրան, իսկ ով դաշտում մեռնի, երկնքի թռչունները պիտի կտցեն»։
5 Բաասայի մնացած գործերը, նրա քաջագործութիւններն ու այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի
6 Բաասան գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց Թերսայում։ Ասա արքայի թագաւորութեան քսաներորդ տարում նրա փոխարէն
7 Արդէն ասել ենք, թէ Տէրը Անանիայի որդի Յէու մարգարէի միջոցով խօսել էր Բաասայի, նրա տան եւ այն բոլոր չարիքների մասին,
8 Յուդայի երկրի արքայ Ասայի թագաւորութեան քսանվեցերորդ տարում Թերսայում Իսրայէլի վրայ երկու տարի թագաւորեց Բաասայի
9 Նրա ծառայ Զամբրին՝ հեծելազօրի կէս մասի հրամանատարը, ըմբոստացաւ նրա դէմ, երբ նա Թերսայում հանդերձարանի պետ Արսայի
10 Զամբրին Յուդայի երկրի Ասա արքայի թագաւորութեան քսանեօթներորդ տարում խփեց սպանեց նրան եւ նրա փոխարէն թագաւոր դարձաւ։
11 Երբ նա թագաւորեց ու նստեց գահին, կոտորեց Բաասայի ամբողջ տոհմը՝ նրա մերձաւորներին ու բարեկամներին, կենդանի չթողեց
12 Զամբրին Բաասայի ամբողջ տոհմը բնաջնջեց, ինչպէս որ Տէրը Յէու մարգարէի միջոցով յայտնել էր Բաասայի տան մասին։
13 Այս բոլորը եղան Բաասայի բոլոր մեղքերի, նրա որդի Ելայի մեղքերի պատճառով, քանի որ նրանք մեղանչել էին տուել Իսրայէլին՝
14 Ելայի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։
15 Յուդայի երկրի արքայ Ասայի թագաւորութեան քսանեօթներորդ տարում Զամբրին Թերսայում թագաւորեց եօթը օր։ Այդ ժամանակ
16 Երբ բանակատեղիում գտնուող ժողովուրդը լսեց, որ Զամբրին զօրք է հաւաքել ու սպանել արքային, ապա նոյն օրը զօրահրամանատար
17 Ամրին բոլոր իսրայէլացիների հետ գնաց Գաբաթոնից ու եկաւ պաշարեց Թերսան։
18 Երբ Զամբրին տեսաւ, որ քաղաքը շուտով գրաւելու են, մտաւ արքունի սենեակներից մէկը եւ արքունի տունը հրի մատնեց։
19 Նա մեռաւ Տիրոջ առաջ իր գործած մեղքերի համար, քանզի գնացել էր Նաբատի որդի Յերոբովամի գործած մեղքերի ճանապարհով եւ
20 Զամբրիի մնացած գործերն ու նիւթած դաւադրութիւնները չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։
21 Այն ժամանակ Իսրայէլի ժողովուրդը երկուսի բաժանուեց. ժողովրդի կէսը յարեց Գոնաթի որդի Թամնիին, որպէսզի նրան թագաւոր
22 Յաղթեցին Ամրիի հետեւորդները, իսկ Գոնաթի որդի Թամնիին յարող ժողովուրդը պարտութիւն կրեց։ Այն ժամանակ մեռան Թամնին ու
23 Յուդայի երկրի Ասա արքայի թագաւորութեան երեսունմէկերորդ տարում Ամրին թագաւորեց Իսրայէլի վրայ եւ իշխեց տասներկու
24 Ամրին Սեմերոն լեռը նրա տիրոջից՝ Սամերից գնեց երկու տաղանդ արծաթով, լեռը շէնացրեց եւ շէնացրած այդ լեռը նախկին տիրոջ՝
25 Ամրին Տիրոջ առջեւ չարիք գործեց, բոլոր իրենից առաջ եղածներից աւելի չարութիւն գործեց,
26 գնաց Նաբատի որդի Յերոբովամի ընթացած բոլոր ճանապարհներով, գործեց այն մեղքերը, որով մեղանչել տուեց Իսրայէլին եւ իր
27 Ամրիի մնացած գործերը, այն ամէնը, ինչ նա արել է, նրա քաջագործութիւնները չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների
28 Ամրին գնաց իր նախնիների գիրկը, թաղուեց Սամարիայում, եւ իր փոխարէն թագաւորեց իր որդին՝ Աքաաբը։
29 Ամրիի որդի Աքաաբը թագաւորեց Իսրայէլի վրայ։ Յուդայի երկրի արքայ Ասայի թագաւորութեան երեսունութերորդ տարում Ամրիի
30 Ամրիի որդի Աքաաբը Տիրոջ առջեւ առաւել չար գտնուեց, քան իր բոլոր նախորդները։
31 Բացի այն, որ նա գործում էր Նաբատի որդի Յերոբովամի նոյն մեղքերը, նա կին առաւ սիդոնացիների արքայ Յոբաղի դուստր
32 երկրպագեց նրան եւ Սամարիայում կառուցած գարշելի կուռքերի տանը Բահաղի համար զոհասեղան կանգնեցրեց։
33 Աքաաբը կուռք կանգնեցրեց եւ իր գործերով առաւել բարկացրեց Աստծուն, քան իրենից առաջ եղած Իսրայէլի բոլոր թագաւորները։
34 Նրա օրօք բեթէլացի Աքիէլը կառուցեց Երիքովը, իր անդրանիկ որդի Աբիրոնի հետ դրա հիմքերը դրեց, իսկ կրտսեր որդի Սեգուբի
1 Գաղաադի Թեզբէ գիւղից սերած Եղիա մարգարէն ասաց Աքաաբին. «Կենդանի է երկնային զօրութիւնների Տէր Աստուածը, Իսրայէլի
2 Տէրը խօսեց Եղիայի հետ եւ ասաց.
3 «Գնա՛ այստեղից դէպի արեւելք ու թաքնուի՛ր Քոռաթի հեղեղատի մօտ, որը Յորդանան գետի դիմացն է։
4 Այնտեղ հեղեղատի ջրից կը խմես, իսկ ես հրամայել եմ ագռաւներին, որ քեզ այնտեղ կերակրեն»։
5 Եղիան գնաց եւ արեց Տիրոջ ասածի համաձայն. նա գնաց ու նստեց Քոռաթի հեղեղատի մօտ, Յորդանան գետի դիմաց։
6 Ամէն առաւօտ ագռաւները հաց ու միս էին բերում նրան, ինչպէս նաեւ հաց ու միս՝ երեկոները, իսկ ջուրը նա հեղեղատից էր
7 Որոշ ժամանակ անց հեղեղատը ցամաքեց, որովհետեւ անձրեւ չէր տեղում երկրի վրայ։
8 Տէրն իր խօսքն ուղղեց Եղիային՝ ասելով.
9 «Վե՛ր կաց եւ գնա՛ սիդոնացիների Սարեփթա քաղաքը եւ այնտե՛ղ մնա։ Ես մի այրի կնոջ պատուիրել եմ, որ քեզ այնտեղ կերակրի»։
10 Եղիան գնաց Սարեփթա ու հասաւ քաղաքի դարպասը։ Մի կին այնտեղ փայտ էր հաւաքում։ Եղիան ձայն տալով նրան՝ ասաց. «Ինձ համար
11 Կինը գնաց բերելու։ Եղիան նրա յետեւից ձայն տալով՝ ասաց. «Ինձ համար մի պատառ հաց բե՛ր»։
12 Կինն ասաց. «Կենդանի է քո Տէր Աստուածը. ես մի նկանակ էլ չունեմ, բացի սափորում եղած մի բուռ ալիւրից եւ կուժի մէջ եղած
13 Եղիան ասաց նրան. «Քաջալերուի՛ր, գնա՛ եւ արա՛ այնպէս, ինչպէս ասացիր, սակայն նախ ինձ համար մի փոքրիկ նկանակ
14 Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Ալիւրը չի պակասելու սափորում, եւ կուժի իւղը չի նուազելու մինչեւ այն օրը, երբ
15 Կինը գնաց եւ արեց այնպէս, ինչպէս ասել էր Եղիան։ Եղիան, կինն ու նրա որդիները կերան։
16 Այդ օրուանից սափորում ալիւր չպակասեց, եւ կուժի մէջ իւղ չնուազեց, ինչպէս որ Եղիայի միջոցով ասել էր Տէրը։
17 Այս դէպքերից յետոյ այնպէս պատահեց, որ տանտիկնոջ որդին հիւանդացաւ։ Հիւանդութիւնն այնքան ծանր էր, որ տղայի մէջ շունչ
18 Այրին ասաց Եղիային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, ո՜վ Աստծու մարդ, եկել ես ինձ մօտ, որ մեղքե՞րս յիշեցնես ու որդո՞ւս
19 Եղիան ասաց կնոջը. «Տո՛ւր ինձ քո որդուն»։ Նա երեխային վերցրեց նրա գրկից, տարաւ վերնատուն, ուր ինքն էր բնակւում, եւ
20 Եղիան աղաղակելով ասաց. «Ո՜վ Տէր, ահա տեսնում ես այս այրի կնոջը, որի մօտ ես բնակւում եմ։ Դու չարչարեցիր նրա որդուն
21 Նա երեք անգամ փչեց մանկան վրայ եւ աղաղակեց Տիրոջն՝ ասելով. «Տէ՜ր իմ Աստուած, այս երեխայի շունչը իրե՛ն վերադարձրու»։
22 Այդպէս էլ եղաւ. նա աղաղակեց, Տէրը լսեց Եղիայի ձայնը, երեխայի շունչը վերադարձաւ նրա մարմնի մէջ, ու նա կենդանացաւ։
23 Եղիան առաւ մանկանը, վերնատնից տուն իջեցրեց նրան, տուեց իր մօրը՝ ասելով. «Տես, որ կենդանի է քո որդին»։
24 Կինն ասաց Եղիային. «Հիմա համոզուեցի, որ դու Աստծու մարդն ես, եւ Տիրոջ ճշմարիտ խօսքն է քո բերանում»։
1 Որոշ ժամանակ անցնելուց յետոյ, երրորդ տարում, Եղիային հասաւ Տիրոջ խօսքը, որն ասում էր. «Գնա՛ ու երեւացի՛ր Աքաաբին,
2 Եղիան գնաց Աքաաբին ներկայանալու, իսկ Սամարիայում սաստիկ սով էր։
3 Աքաաբը կանչեց իր հազարապետ Աբդիուին։ Աբդիուն սաստիկ երկիւղ էր կրում Տիրոջից.
4 երբ Յեզաբէլը կոտորում էր Տիրոջ մարգարէներին, Աբդիուն հարիւր մարգարէի տարաւ եւ նրանց յիսուն-յիսուն թաքցրեց
5 Արքան ասաց Աբդիուին. «Ե՛կ շրջենք այս երկրում, փնտռենք ու գտնենք բոլոր աղբիւրներն ու հեղեղատները, թերեւս խոտ գտնենք
6 Նրանք իրենց միջեւ բաժանեցին շրջելու ենթակայ տեղերը։ Աքաաբը մի ճանապարհով գնաց առանձին, իսկ Աբդիուն մի այլ
7 Երբ Աբդիուն ճանապարհին էր, Եղիան նրան ընդառաջ ելաւ միայնակ։ Աբդիուն անմիջապէս ընկաւ երեսի վրայ ու ասաց. «Մի՞թէ դու
8 Եղիան ասաց. «Ես եմ։ Գնա ասա՛ քո տիրոջը. «Ահա Եղիան»։
9 Աբդիուն ասաց. «Ի՞նչ մեղք եմ գործել, որ քո ծառային մատնում ես Աքաաբի ձեռքը, որպէսզի սպանի ինձ։
10 Կենդանի է քո Տէր Աստուածը. չկայ ազգ կամ թագաւորութիւն, ուր իմ տէրը մարդ ուղարկած չլինի քեզ որոնելու, սակայն երբ
11 Արդ, ինձ ասում ես, թէ՝ «Գնա՛ ու պատմի՛ր քո տիրոջը, թէ՝ ՛՛Ահա այստեղ է Եղիան՛՛»։
12 Եթէ ես քո մօտից գնամ, եւ Տիրոջ հոգին քեզ վերցնի տանի մի երկիր, որը չգիտեմ, իսկ ես գնամ յայտնեմ Աքաաբին, եւ նա չգտնի
13 Չէ՞ որ քո ծառան մանկութիւնից ի վեր երկիւղ է կրում Տիրոջից։ Մի՞թէ չեն պատմել իմ տիրոջը, որ, երբ Յեզաբէլը կոտորում էր
14 Եւ հիմա ասում ես ինձ՝ «Գնա ասա՛ քո տիրոջը, թէ՝ ՛՛Ահա այստեղ է Եղիան՛՛», որ նա էլ ինձ սպանի»։
15 Եղիան, սակայն, ասաց. «Կենդանի է զօրութիւնների Տէրը, որի առջեւ կանգնած եմ. ես այսօր երեւալու եմ Աքաաբին»։
16 Աբդիուն գնաց Աքաաբի մօտ ու նրան պատմեց կատարուածը։ Աքաաբը վեր կացաւ ու գնաց Եղիային դիմաւորելու։
17 Երբ Աքաաբը տեսաւ Եղիային, ասաց. «Այդ դո՞ւ ես Իսրայէլը տակնուվրայ անողը»։
18 Եղիան ասաց. «Ես չեմ Իսրայէլը տակնուվրայ անողը, այլ՝ դու եւ քո հօր տունը, որ, լքելով ձեր Տէր Աստծուն, գնացել էք
19 Արդ, մա՛րդ ուղարկիր եւ ինձ մօտ, Կարմելոս լերան վրայ հաւաքի՛ր ամբողջ Իսրայէլին, Բահաղի չորս հարիւր յիսուն
20 Աքաաբը մարդ ուղարկեց Իսրայէլի չորս կողմերը եւ մարգարէներին հաւաքեց Կարմելոս լերան վրայ։
21 Եղիան մօտենալով ամբողջ ժողովրդին՝ ասաց. «Մինչեւ ե՞րբ պիտի կաղաք երկու ոտքով։ Եթէ Տէրը Աստուած է, գնացէ՛ք նրա
22 Եղիան ասաց ժողովրդին. «Միայն ես եմ մնացել Տիրոջ մարգարէ, Բահաղի մարգարէները չորս հարիւր յիսուն հոգի են, մեհեանների
23 Արդ, թող մեզ երկու եզ տան, նրանք թող իրենց համար ընտրեն մէկին, կտրատեն այն ու դնեն փայտերի վրայ, սակայն կրակ թող
24 Դրանից յետոյ դուք դիմեցէ՛ք ձեր աստուածներին, իսկ ես՝ իմ Տէր Աստծուն։ Այն աստուածը, որ հրով կը պատասխանի, նա՛ է
25 Եղիան ասաց ամօթի՝ Աստարտի մարգարէներին. «Ընտրեցէ՛ք ձեզ համար մի զուարակ եւ առաջինը դուք սկսեցէ՛ք, քանի որ բազմամարդ
26 Նրանք առան իրենց տրուած զուարակը եւ այդպէս արեցին. նրանք առաւօտից մինչեւ կէսօր դիմելով Բահաղին՝ ասում էին. «Լսի՛ր
27 Երբ կէսօր եղաւ, թեզբացի Եղիան ծաղրեց նրանց՝ ասելով. «Բարձրաձա՛յն կանչեցէք, չէ՞ որ աստուած է, թերեւս զբաղուած է, կամ
28 Նրանք բարձրաձայն կանչում էին եւ, ըստ իրենց օրէնքի, սրերով ու գեղարդներով իրենք իրենց կտրատում էին, մինչեւ որ արիւն
29 Երբ երեկոն մօտենում էր, նրանք դեռ ոգեկոչում էին մինչեւ զոհ մատուցելու ժամանակը, սակայն ոչ մի ձայն չկար։ Այն ժամանակ
30 Եղիան ասաց ժողովրդին. «Մօտեցէ՛ք ինձ»։ Ամբողջ ժողովուրդը մօտեցաւ նրան։
31 Նա նորոգեց Տիրոջ կործանուած զոհասեղանը, առաւ տասներկու քար ըստ Իսրայէլի ցեղերի թուի, ինչպէս Տէրն ասել էր նրան՝
32 Նա քարերից Տիրոջ անունով զոհասեղան շինեց, նրա շուրջը փոս փորեց, որ կարող էր երկու գրիւ սերմ տանել,
33 ապա փայտ դիզեց զոհասեղանի վրայ, կտրատեց զուարակը, դրա կտրատուած մասերը դասաւորեց զոհասեղանին դրուած փայտերի վրայ։
34 Նա ասաց. «Չորս սափոր ջո՛ւր բերէք եւ թափեցէ՛ք ողջակէզի ու ջարդուած փայտերի վրայ»։ Ապա ասաց. «Դարձեա՛լ արէք»։ Նրանք
35 Ջուրը հոսում էր զոհասեղանի շուրջը, եւ փոսը լցուեց ջրով։
36 Զոհի մատուցման ժամին Եղիան երկինք աղաղակելով՝ ասաց. «Աբրահամի, Իսահակի ու Իսրայէլի Տէ՛ր Աստուած, թող այսօր
37 Լսի՛ր ինձ, Տէ՜ր, պատասխանի՛ր ինձ հրով, որ այս ժողովուրդը գիտենայ, թէ դու ես Տէր Աստուածը, եւ դու յետ դարձրիր այս
38 Եւ երկնքից կրակ ընկաւ Տիրոջից, լափեց ողջակէզն ու փայտերը, կլանեց փոսի հողն ու ջուրը։
39 Երբ ամբողջ ժողովուրդը տեսաւ դա, ընկաւ երեսնիվայր եւ ասաց. «Արդարեւ, Տէրն Աստուած է, Տէրն Աստուած է»։
40 Եղիան ասաց ժողովրդին. «Բռնեցէ՛ք Բահաղի մարգարէներին, որ նրանցից ոչ ոք չփախչի»։ Բռնեցին նրանց։ Եղիան ամենքին իջեցրեց
41 Եղիան ասաց Աքաաբին. «Ելի՛ր, կե՛ր ու խմի՛ր, որովհետեւ անձրեւի ձայն է լսւում»։
42 Աքաաբն ելաւ, որ ուտի եւ խմի, իսկ Եղիան բարձրացաւ Կարմելոս լերան գագաթը։ Նա մինչեւ գետին խոնարհուեց, երեսն առաւ
43 ու ասաց իր ծառային. «Ելի՛ր ու նայի՛ր ծով տանող ճանապարհի կողմը»։ Ծառան ելաւ, նայեց ու ասաց. «Ոչինչ չկայ»։ Եղիան
44 Ծառան եօթն անգամ գնաց եւ այնպէս պատահեց, որ, եօթներորդ անգամը հազիւ լրացած, մարդու ձեռքի չափ մի փոքրիկ ամպ ջուր էր
45 Երբ սա այս ու այն կողմ էր դառնում, երկինքը մթնեց ամպերով ու հողմով, եւ սաստիկ անձրեւ սկսեց տեղալ։
46 Աքաաբը լալով գնաց Յեզրայէլ։ Տիրոջ ձեռքը Եղիայի վրայ էր, որն իր մէջքը պինդ կապելով՝ վազեց Աքաաբի առջեւից մինչեւ որ
1 Աքաաբը իր կնոջը՝ Յեզաբէլին պատմեց այն ամէնը, ինչ Եղիան արել էր, եւ թէ ինչպէս նա բոլոր մարգարէներին սրակոտոր էր
2 Յեզաբէլը սուրհանդակ ուղարկեց Եղիայի մօտ՝ ասելով. «Եթէ դու Եղիան ես, իսկ ես՝ Յեզաբէլը, ապա թող աստուածներն ինձ
3 Եղիան վախեցաւ, ելաւ գնաց, հեռացաւ այդտեղից, եկաւ Յուդայի երկրի Բերսաբէէ քաղաքը։ Այնտեղ թողնելով իր ծառային՝
4 ինքը մէկ օրուայ ճանապարհ գնաց դէպի անապատ եւ նստեց բեւեկնի մի ծառի տակ։ Նա իր մահը ցանկացաւ՝ ասելով. «Բաւական է,
5 Նա քուն մտաւ, ննջեց ծառի տակ։ Եւ ահա մէկը նրան մօտենալով՝ ասաց. «Ելի՛ր ու կե՛ր»։
6 Եղիան նայեց եւ տեսաւ իր սնարից կախուած հաճարի նկանակ եւ ջրի կուժ։ Նա ելաւ, կերաւ, խմեց եւ դարձեալ ննջեց։
7 Տիրոջ հրեշտակը երկրորդ անգամ նրան մօտենալով՝ ասաց. «Ելի՛ր, կե՛ր, որովհետեւ երկար ճանապարհ ես գնալու»։
8 Նա վեր կացաւ, կերաւ ու խմեց եւ այդ կերակրի զօրութեամբ քառասուն օր ու քառասուն գիշեր քայլեց մինչեւ Աստծու Քորէբ
9 Նա մտաւ քարայրն ու այնտեղ օթեւանեց։ Եւ ահա նրան հասաւ Տիրոջ խօսքը, որն ասում էր. «Ինչո՞ւ ես այստեղ, Եղիա՛»։
10 Եղիան ասաց. «Նախանձախնդրութիւն ունեցայ ամենակալ Տիրոջ համար, քանզի իսրայէլացիները լքեցին քեզ, քո զոհասեղանները
11 Տէրն ասաց. «Վաղն առաւօտեան կ՚ելնես ու կը կանգնես լերան վրայ, Տիրոջ առջեւ։ Տէրը կ՚անցնի, մի սաստիկ հողմ կը
12 Երկրաշարժից յետոյ կրակ կը թափուի, սակայն Տէրը կրակի մէջ չի լինի։ Կրակից յետոյ մեղմ օդի ձայն կը լինի»։
13 Երբ Եղիան լսեց Աստծու ասածը, իր կաշուէ վերարկուով ծածկեց երեսը, եկաւ ու կանգնեց քարայրից ներս։ Եւ ահա մի ձայն ասաց
14 Եղիան ասաց. «Նախանձախնդրութիւն ունեցայ ամենակալ Տիրոջ համար, քանզի իսրայէլացիները դրժեցին քո ուխտը, քո
15 Տէրն ասաց նրան. «Վերադարձի՛ր քո ճանապարհով, գնա՛ Դամասկոսի անապատով, եւ երբ հասնես, Ազայէլին ասորիների թագաւոր
16 Ամեսսէի որդի Յէուին՝ Իսրայէլի թագաւոր, իսկ աբելմաուլացի Սափատի որդի Եղիսէէին կ՚օծես մարգարէ քո փոխարէն։
17 Այնպէս կը լինի, որ Ազայէլի սրից ազատուածին Յէուն կը սպանի, իսկ Յէուի սրից ազատուածին՝ Եղիսէէն։
18 Իսրայէլում կը թողնես եօթը հազար տղամարդ՝ այնպիսի մարդիկ, որ չեն ծնրադրել Բահաղին եւ շրթունքներով նրան չեն
19 Նա գնաց այնտեղից ու գտաւ Սափատի որդի Եղիսէէին, որը տասներկու եզով վար էր անում, եւ եզները զոյգ-զոյգ նրա առաջ էին,
20 Եղիսէէն թողեց եզներն ու վազեց Եղիայի յետեւից՝ ասելով. «Թող նախ համբուրեմ հօրս ու մօրս, ապա հետեւեմ քեզ»։ Եղիան
21 Վերադառնալով՝ նա մի զոյգ եզ վերցրեց, մորթեց եւ հերկելու գործիքները տաքացնելով՝ խորովեց դրանց միսը, բաժանեց
1 Ադերի որդին՝ ասորիների արքան հաւաքեց իր ամբողջ զօրքը եւ բոլոր երիվարներով ու մարտակառքերով ելաւ ու պաշարեց
2 Նա սուրհանդակներ ուղարկելով քաղաք, Իսրայէլի արքայ Աքաաբի մօտ՝
3 ասաց նրան. «Այսպէս է ասում Ադերի որդին. «Քո արծաթն ու ոսկին իմն են, քո կանայք ու գեղեցիկ որդիները իմն են»։
4 Իսրայէլի արքան պատասխան տալով՝ ասաց. «Քո ասածի պէս, տէ՛ր իմ արքայ, քոնն եմ ես, եւ քոնն է իմ ամէն ինչը»։
5 Սուրհանդակները նորից եկան ու ասացին. «Այսպէս է ասում Ադերի որդին. «Ես լուր էի ուղարկել, որ քո արծաթն ու ոսկին, քո
6 Արդ, վաղն այս ժամին կ՚ուղարկեմ իմ ծառաներին, որոնք խուզարկելու են քո եւ քո ծառաների տները եւ ինչ որ իրենց աչքերին
7 Իսրայէլի արքան կանչեց երկրի բոլոր ծերերին եւ ասաց. «Իմացէ՛ք ու տեսէ՛ք, որ նա չարիք է ուզում, քանզի ինձ մօտ մարդ էր
8 Ծերերն ու ամբողջ ժողովուրդը նրան ասացին. «Մի՛ լսիր նրան ու յանձնառու մի՛ լինիր»։
9 Եւ նա Ադերի սուրհանդակներին ասաց. «Ձեր տէր արքային ասացէ՛ք. «Ինչի համար որ առաջին անգամ մարդ էիր ուղարկել քո
10 Ադերի որդին նրա մօտ մարդ ուղարկելով՝ ասաց. «Այսպէս եւ այսպէս թող անեն ինձ աստուածները եւ աւելին թող անեն, եթէ
11 Իսրայէլի արքան պատասխան տուեց ու ասաց. «Շա՜տ եղաւ, թող կուզիկը չպարծենայ ուղիղ կանգնողի նման»։
12 Նա այս պատասխան խօսքերը լսեց, երբ որ բոլոր թագաւորների հետ վրաններում գինարբուքի մէջ էր։ Նա ասաց իր ծառաներին.
13 Եւ ահա մի մարգարէ մօտեցաւ Իսրայէլի Աքաաբ արքային ու ասաց. «Այսպէս է ասում Տէրը. «Տեսնո՞ւմ ես այս մեծ ամբոխը. ահա
14 Աքաաբը հարցրեց. «Ո՞ւմ միջոցով»։ Մարգարէն ասաց. «Այսպէս է ասում Տէրը. «Գաւառների իշխանների ծառաների միջոցով»։ Աքաաբը
15 Աքաաբը հաշուեց գաւառների իշխանների ծառաներին ու տեսաւ, որ նրանք երկու հարիւր երեսուն հոգի են։ Ապա հաշուեց ամբողջ
16 Ադերի որդին եւ նրա երեսուներկու դաշնակից թագաւորները գինով հարբած էին Սոկքովում։
17 Նախ յարձակում գործեցին գաւառների իշխանների ծառաները։ Լուր ուղարկեցին Ադերի որդուն, պատմեցին նրան ու ասացին.
18 Ադերի որդին ասաց նրանց. «Եթէ խաղաղութեան համար են դուրս եկել, կենդանի՛ բռնեցէք նրանց, եթէ պատերազմի համար են եկել,
19 Քաղաքից դուրս եկան գաւառների իշխանների ծառաները, նրանց յետեւից՝ նաեւ զօրքը,
20 եւ ամէն մէկն սպանեց նրան, ով հանդիպեց իրեն։ Ասորիները փախան, եւ իսրայէլացիները հալածեցին նրանց։ Ասորիների արքան՝
21 Իսրայէլի արքան առաջ շարժուեց, վերցրեց երիվարներն ու մարտակառքերը եւ ասորիներին մեծ հարուածներ հասցրեց։
22 Մարգարէն մօտեցաւ Իսրայէլի արքային ու ասաց նրան. «Զօրացի՛ր ու իմացի՛ր, տե՛ս, թէ ինչ ես անելու, քանզի յաջորդ տարի
23 Ասորիների արքայի ծառաներն ասացին նրան. «Իսրայէլի Աստուածը լեռների Աստուած է եւ ոչ թէ դաշտերի Աստուած, այդ պատճառով
24 Այս բա՛նն արա. թագաւորներին գահընկե՛ց արա եւ նրանց փոխարէն նախարարնե՛ր նշանակիր։
25 Քո կորցրած զօրքերի փոխարէն զօրքեր կը տանք, երիվարների փոխարէն՝ երիվարներ, մարտակառքերի փոխարէն՝ մարտակառքեր. նրանց
26 Հետեւեալ տարին Ադերի որդին աշխարհագիր անցկացրեց Ասորիքում, ելաւ գնաց Ափեկա, որ պատերազմի Իսրայէլի դէմ։
27 Իսրայէլացիները նոյնպէս աշխարհագիր անցկացրին եւ երկու գնդի բաժանուելով՝ եկան կանգնեցին նրանց առջեւ։ Իսրայէլացիները
28 Աստծու մարդը մօտենալով Իսրայէլի արքային՝ ասաց. «Այսպէս է ասում Տէրը. «Քանի որ ասորիներն ասացին, թէ՝ Աստուած լեռների
29 Նրանք, ճակատ կազմած, եօթը օր իրար դէմ դիմաց էին, իսկ եօթներորդ օրը պատերազմը բորբոքուեց։ Իսրայէլացիները մէկ օրում
30 իսկ մնացածները փախան իրենց քաղաքը՝ Ափեկա, եւ պարիսպը փուլ եկաւ մնացած քսանեօթը հազար ասորիների վրայ։ Ադերի որդին
31 Նրա ծառաներն ասացին. «Մենք լսել ենք, որ Իսրայէլի տան թագաւորները ողորմած են։ Մեր մէջքերին քուրձեր կապենք, մեր
32 Նրանք իրենց մէջքերին քուրձեր ու գլուխներին չուաններ կապեցին եւ ասացին Իսրայէլի թագաւորին. «Քո ծառան՝ Ադերի որդին,
33 Նրա մարդիկ այս յաջող առիթից օգտուելով՝ նուէրներ տուեցին եւ այս խօսքերը նրա բերանից առնելով՝ ասացին. «Քո եղբայրը՝
34 Ադերի որդին ասաց. «Այն քաղաքները, որ իմ հայրը գրաւել էր քո հօրից, քեզ եմ վերադարձնում։ Դու հարկեր կը վերցնես
35 Մարգարէների որդիներից մէկը Տիրոջ խօսքին անսալով՝ ասաց իր ընկերոջը. «Հարուածի՛ր ինձ»։ Մարդը, սակայն, չուզեց
36 Նա ասաց նրան. «Քանի որ Տիրոջ ձայնին չհնազանդուեցիր, հէնց որ ինձնից հեռանաս, մի առիւծ քեզ կը բզկտի»։ Երբ սա հեռացաւ
37 Նա մի ուրիշ մարդու հանդիպելով՝ ասաց. «Հարուածի՛ր ինձ»։ Այս մարդը հարուածեց ու վիրաւորեց նրան։
38 Մարգարէն եկաւ եւ կանգնելով ճանապարհին՝ սպասեց թագաւորին ու չճանաչուելու համար շորով կապեց իր աչքը։
39 Երբ արքան անցնում էր այնտեղից, նա ասաց արքային. «Երբ ես՝ քո ծառան, պատերազմ էի գնացել, մի մարդ ինձ մօտ բերելով
40 Եւ մինչ քո ծառան այս ու այն կողմ էր նայում, նա արդէն չկար»։ Իսրայէլի արքան նրան ասաց. «Իմ ըմբռնումով դա դաւ է,
41 Սա անմիջապէս շորը հեռացրեց աչքերից, եւ Իսրայէլի արքան ճանաչեց նրան. նա այնտեղի մարգարէներից էր։
42 Մարգարէն ասաց նրան. «Այսպէս է ասում Տէրը. «Քանի որ դու վտանգաւոր մարդուն ազատեցիր իմ ձեռքից, ուստի դու քո կեանքով
43 Իսրայէլի արքան գնաց իր տունը, Սամարիա, տխուր ու հուսահատ։
1 Այս դէպքերից յետոյ այսպիսի մի բան պատահեց. յեզրայէլացի Նաբոթը մի այգի ունէր Սամարիայի Աքաաբ արքայի կալի մօտ։
2 Արքան Նաբոթին ասաց. «Ի՛նձ տուր քո այգին, որ ինձ համար բանջարանոց դառնայ, որովհետեւ այն իմ տան մօտ է։ Դրա փոխարէն
3 Նաբոթն ասաց արքային. «Թող իմ Աստուածն այնպէս չանի, որ իմ հայրերի ժառանգութիւնը քեզ տամ»։
4 Աքաաբն իր տունը եկաւ խռոված եւ անտրամադիր այն խօսքերի պատճառով, որ յեզրայէլացի Նաբոթն ասել էր, թէ՝ «Իմ հայրերի
5 Նրա մօտ եկաւ կինը՝ Յեզաբէլը, խօսեց նրա հետ եւ ասաց. «Ինչո՞ւ է հոգիդ խռովուած, եւ հաց չես ուտում»։
6 Աքաաբն ասաց. «Յեզրայէլացի Նաբոթին ասացի. «Ինձ տուր քո այգին արծաթի դիմաց եւ եթէ չուզենաս, դրա փոխարէն քեզ ուրիշ
7 Նրա կին Յեզաբէլն ասաց. «Դու այդպէ՞ս ես թագաւորութիւն անում Իսրայէլի վրայ։ Վե՛ր կաց, հա՛ց կեր ու սթափուի՛ր, եւ ես
8 Նա հրովարտակ գրեց Աքաաբի անունով, կնքեց նրա մատանիով եւ հրովարտակն ուղարկեց ծերերին ու նրա քաղաքի ազատներին, որոնք
9 Հրովարտակում այսպէս էր գրուած. «Ծո՛մ պահեցէք եւ Նաբոթին ժողովրդի մէջ գլխաւոր տեղում նստեցրէ՛ք,
10 իսկ նրա դիմաց թող նստեն երկու անօրէն մարդիկ, որ վկայեն նրա մասին ու ասեն, թէ՝ «Դու օրհնեցիր Աստծուն ու արքային», եւ
11 Այդ քաղաքում բնակուող ծերերն ու ազատները արեցին այնպէս, ինչպէս որ գրուած էր Յեզաբէլի՝ նրանց ուղարկած
12 Ծոմապահութիւն նշանակեցին, Նաբոթին նստեցրին ժողովրդի մէջ գլխաւոր տեղում,
13 եկան երկու անօրէններ, նստեցին նրա դիմաց եւ վկայեցին ամբողջ ժողովրդի առաջ, թէ Նաբոթն ապստամբել է, ասացին, թէ՝
14 Լուր ուղարկեցին Յեզաբէլին, թէ՝ «Նաբոթը քարկոծուելով մեռաւ»։
15 Երբ Յեզաբէլը լսեց, որ Նաբոթը քարկոծուել ու մահացել է, ասաց Աքաաբին. «Գնա ժառանգի՛ր յեզրայէլացի Նաբոթի այգին, որը
16 Երբ Աքաաբը լսեց, թէ յեզրայէլացի Նաբոթը մեռել է, իր զգեստները պատառոտեց ու քուրձ հագաւ։ Դրանից յետոյ Աքաաբը եկաւ ու
17 Տէրը խօսելով թեզբացի Եղիայի հետ՝ ասաց.
18 «Վեր կաց գնա՛ Իսրայէլի Աքաաբ արքայի մօտ, Սամարիա։ Նա գնացել է Նաբոթի այգին ժառանգելու։
19 Կը խօսես նրա հետ ու կ՚ասես. այսպէս է ասում Տէրը. «Քանի որ սպանեցիր ու ժառանգեցիր նրա ունեցուածքը, ապա դրա համար
20 Աքաաբն ասաց Եղիային. «Ո՜վ իմ թշնամի, գտա՞ր ինձ»։ Եղիան ասաց. «Գտայ, քանզի իզուր հպարտացար՝ չարիք գործելով Տիրոջ
21 Ահա ես քեզ պիտի պատուհասեմ, քեզ վրայ կրակ պիտի թափեմ, Աքաաբի տոհմից պիտի կոտորեմ բոլոր նրանց, ովքեր պատին են
22 Քո տունը դարձնելու եմ Նաբատի որդի Յերոբովամի տան նման եւ Աքիայի որդի Բաասի տան նման, որովհետեւ դու բարկացրիր ինձ եւ
23 Տէրը Յեզաբէլի մասին ասաց. «Շները պիտի ուտեն նրան Յեզրայէլի պարսպի մօտ»։
24 Աքաաբ թագաւորի մարդկանցից քաղաքում մեռածներին շներն են ուտելու, իսկ դաշտում մեռածների դիակները երկնքի թռչուններն են
25 Իզուր ամբարտաւանացաւ Աքաաբը՝ չարիք գործելով Տիրոջ առջեւ։ Նրան իր կինը՝ Յեզաբէլը յիմարացրեց։
26 Նա կուռքեր պաշտելով՝ անօրէն դարձաւ, արեց այն ամէնը, որ ամորհացին էր արել, որին Տէրը հալածել էր իսրայէլացիների
27 Այս խօսքերը լսելով՝ արքան զղջաց Տիրոջ առջեւ, լալով գնաց, պատառոտեց իր պատմուճանը, քուրձ հագաւ իր մարմնի վրայ եւ ծոմ
28 Տէրը Աքաաբի մասին ասաց իր ծառայ Եղիային.
29 «Տեսա՞ր, որ զղջաց իմ առջեւ։ Եւ քանի որ ընդունեց իր մեղքերը, նրան չարիք չեմ պատճառի իր կենդանութեան օրօք, այլ նրա
1 Երեք տարի պատերազմ չեղաւ Ասորիքի ու Իսրայէլի միջեւ։
2 Երրորդ տարում Յուդայի երկրի արքայ Յոսափատը եկաւ Իսրայէլի արքայի մօտ։
3 Իսրայէլի արքան ասաց իր ծառաներին. «Գիտէ՞ք, որ Գաղաադ երկրի Ռամաթ քաղաքը մերն է, իսկ մենք լռել ենք, այն չենք գրաւում
4 Յոսափատն ասաց Իսրայէլի արքային. «Մի ենք ես եւ դու, մի են իմ զօրքն ու քո զօրքը, մի են իմ երիվարներն ու քո
5 Յուդայի երկրի արքայ Յոսափատն ասաց Իսրայէլի արքային. «Ապա Տիրոջ կամքը հարցրո՛ւ այսօր»։
6 Իսրայէլի արքան հաւաքեց բոլոր մարգարէներին, մօտաւորապէս չորս հարիւր մարդ, եւ հարցրեց նրանց. «Գաղաադի Ռամաթ քաղաքի
7 Յոսափատն ասաց Իսրայէլի արքային. «Այստեղ արդեօք Տիրոջ մարգարէ կա՞յ, թէ՞ ոչ, որ նրա՛ միջոցով Տիրոջը հարցնենք»։
8 Իսրայէլի արքան ասաց Յոսափատին. «Այստեղ կայ մի մարդ, որի միջոցով կարելի է հարցնել Տիրոջը, սակայն ես ատում եմ նրան,
9 Իսրայէլի արքան մի ներքինի կանչելով՝ ասաց. «Անմիջապէս այստե՛ղ բեր Յեմլէի որդի Միքիային»։
10 Իսրայէլի արքան եւ Յուդայի երկրի արքայ Յոսափատը արքայական զգեստներով նստել էին ամէն մէկն իր աթոռին, Սամարիայի
11 Քանանի որդի Սեդեկիան, որը երկաթէ եղջիւրներ էր սարքել տուել, ասաց. «Այսպէս է ասում Տէրը. «Սրանցո՛վ ես հարուածելու
12 Բոլոր մարգարէները նոյնպէս մարգարէանում էին՝ ասելով. «Գնա՛ Գաղաադի Ռամաթ քաղաքը եւ յաջողութիւն կ՚ունենաս. Տէրը քո
13 Սուրհանդակը, որ գնացել էր Միքիային կանչելու, նրան ասաց. «Ահաւասիկ բոլոր մարգարէները միաբերան բարի բան են գուշակում
14 Միքիան ասաց. «Կենդանի է Տէրը. ինչ որ Տէրն ինձ ասի, ա՛յն կը հաղորդեմ»։
15 Նա եկաւ արքայի մօտ, եւ արքան հարցրեց նրան. «Միքիա՛, Գաղաադի Ռամաթ քաղաքի դէմ պատերազմելու գնա՞մ, թէ՞ տեղում մնամ»։
16 Արքան ասաց նրան. «Քեզ կրկին եմ երդուեցնում, որ ինձ ճշմարտութիւնն ասես յանուն Տիրոջ»։
17 Միքիան ասաց. «Ո՛չ, այդ չէ ճշմարտութիւնը։ Ես տեսել եմ, թէ ինչպէս բոլոր իսրայէլացիները ցրուած են լեռների վրայ իբրեւ
18 Իսրայէլի արքան ասաց Յուդայի արքայ Յոսափատին. «Ես քեզ չասացի՞, թէ նա ինձ համար բարի բան չի մարգարէանայ, այլ միայն՝
19 Միքիան ասաց. «Այդպէս չէ, ոչ թէ իմ, այլ Տիրո՛ջ պատգամը լսիր։ Ես, արդարեւ, տեսայ Իսրայէլի Տէր Աստծուն՝ նստած իր
20 Տէրն ասաց. «Ո՞վ կը խաբի Իսրայէլի արքայ Աքաաբին, որ ելնի յարձակուի Գաղաադի Ռամաթ քաղաքի վրայ եւ սպանուի»։ Մէկն
21 Եւ ահա մարգարէի մի ոգի ելաւ ու կանգնելով Տիրոջ առջեւ՝ ասաց. «Ես կը խաբեմ նրան»։ Տէրը նրան ասաց. «Ի՞նչ միջոցով»։
22 Նա պատասխանեց. «Կ՚ելնեմ ու սուտ ոգի կը դառնամ նրա բոլոր մարգարէների բերանում»։ Տէրն ասաց. «Դու իրօք կը խաբես, դու
23 Եւ ահա Տէրը սուտ ոգի դրեց քո այդ բոլոր մարգարէների բերանում, եւ Տէրը չարիք է որոշել քեզ համար»։
24 Քանանի որդի Սեդեկիան մօտեցաւ ու խփելով Միքիայի ծնօտին՝ ասաց. «Տիրոջ ո՞ր ոգին է, որ ինձնից դուրս գալով՝ խօսեց քո
25 Միքիան ասաց. «Դու ինքդ կը տեսնես այն օրը, երբ սենեակից սենեակ կը վազես թաքնուելու համար»։
26 Իսրայէլի արքան ասաց. «Բռնեցէ՛ք Միքիային եւ յանձնելով Ամոն քաղաքապետին ու արքայորդի Յովասին՝
27 ասացէ՛ք. «Այսպէս է հրամայում արքան։ ՛՛Բանտարկեցէ՛ք սրան, եւ թող մի կտոր հաց ուտի ու մի կում ջուր խմի, մինչեւ որ ողջ
28 Միքիան ասաց. «Եթէ դու ողջ եւ առողջ վերադառնաս, ուրեմն Տէրը չէ, որ խօսել է իմ բերանով»։ Ապա աւելացրեց. «Լսեցէ՛ք,
29 Իսրայէլի արքան Յուդայի երկրի արքայ Յոսափատի հետ շարժուեց դէպի Գաղաադի Ռամաթ քաղաքը։
30 Իսրայէլի արքան ասաց Յուդայի երկրի արքայ Յոսափատին. «Ես կը կերպարանափոխուեմ եւ այդպէս կը մտնեմ պատերազմ, իսկ դու
31 Ասորիների արքան պատուէր էր տուել իր մարտակառքերի պետերին՝ ասելով. «Մի՛ մարտնչէք մեծի կամ փոքրի դէմ, այլ միայն՝
32 Երբ մարտակառքերի պետերը տեսան Յուդայի երկրի արքայ Յոսափատին, ասացին միմեանց. «Թւում է, թէ սա է Իսրայէլի թագաւորը»։
33 Երբ մարտակառքերի պետերը տեսան, թէ նա չէ Իսրայէլի արքան, յետ դարձան։
34 Նրանցից մէկը ուժգին ձգեց իր աղեղը եւ ճեղքելով Իսրայէլի արքայի զրահը՝ խոցեց նրա թոքը։ Սա ասաց իր մարտակառքի պետին՝
35 Այդ օրը, սակայն, պատերազմը սաստկացաւ, եւ արքան այգաբացից մինչեւ երեկոյ մնաց իր մարտակառքում, ասորիների դէմ։ Արիւնը
36 Արեգակը մայր մտնելիս մունետիկը յայտնեց զօրքին. «Ամէն ոք իր քաղաքը, իր երկիրը թող գնայ, որովհետեւ արքան մեռել է»։
37 Արքային բերեցին Սամարիա եւ Սամարիայում էլ թաղեցին։
38 Սամարիայի ջրաւազաններում լուացին մարտակառքերը, խոզերն ու շները լիզեցին նրա արիւնը, իսկ բոզերը լողացան նրա արեան
39 Աքաաբի մնացած գործերը, նրա բոլոր արարքները, նրա կառուցած փղոսկրեայ տունը, կառուցապատած բոլոր քաղաքները՝ այս ամէնը
40 Աքաաբը գնաց իր նախնիների գիրկը, եւ նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Օքոզիան, իսկ Յուդայի երկրի վրայ թագաւորում էր
41 Իսրայէլի թագաւոր Աքաաբի թագաւորութեան չորրորդ տարում թագաւորեց Յոսափատը։
42 Նա երեսունհինգ տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, ու քսանհինգ տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մայրը Սալալի դուստր
43 Նա իր հօր՝ Ասայի ճանապարհով գնաց, չխոտորուեց, արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջեւ։
44 Նա, սակայն, բարձրադիր մեհեանները չվերացրեց, որովհետեւ ժողովուրդը տակաւին զոհ էր մատուցում եւ խունկ ծխում
45 Յոսափատը խաղաղութեան դաշինքի մէջ էր Իսրայէլի արքայի հետ։
46 Յոսափատի մնացած գործերը, կատարած քաջագործութիւններն ու պատերազմները չէ՞ որ նկարագրուած են Յուդայի թագաւորների
47 Նա երկրից մաքրեց սոդոմական մեղք գործողներին, որոնք մնացել էին իր հօր օրերից։
48 Այդ ժամանակ Եդոմում թագաւոր չկար։
49 Յոսափատ արքան Թարսիսի նաւեր պատրաստեց, որ գնան Օփիր՝ ոսկի ձեռք բերելու, սակայն նաւերը տեղ չկարողացան հասնել,
50 Այդ ժամանակ Աքաաբի որդի Օքոզիան ասաց Յոսափատին. «Թող քո ծառաները գնան իմ ծառաների հետ, եւ քո նաւերն՝ իմ նաւերի
51 Յոսափատը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց իր հայրերի մօտ, իր նախահայր Դաւթի քաղաքում։ Նրա փոխարէն թագաւորեց նրա
52 Աքաաբի որդի Օքոզիան Սամարիայում Իսրայէլի վրայ թագաւորեց Յուդայի երկրի արքայ Յոսափատի թագաւորութեան տասնեօթներորդ
53 Նա չար գործեր արեց Տիրոջ առջեւ, գնաց իր հայր Աքաաբի ու իր մայր Յեզաբէլի, Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի
54 Նա ծառայեց Բահաղիմներին, երկրպագեց նրանց եւ դրանով իսկ բարկացրեց Իսրայէլի Տէր Աստծուն՝ ըստ ամենայնի կրկնելով իր