1

1 Սաւուղի մահուանից եւ ամաղէկացիներին կոտորելուց յետոյ Դաւիթը վերադարձաւ եւ երկու օր մնաց Սիկեղակում։

2 Երրորդ օրը Սաւուղի բանակատեղիից մարդ եկաւ, որի հագուստները պատառոտուած էին, իսկ գլխին հող էր ածուած։ Երբ նա Դաւթի

3 Դաւիթը հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս»։ Նա պատասխանեց. «Փախել եմ Իսրայէլի բանակատեղիից»։

4 Դաւիթն ասաց նրան. «Ի՞նչ է պատահել, պատմի՛ր ինձ»։ Մարդն ասաց. «Ժողովուրդը պատերազմի դաշտից փախաւ, շատերը վիրաւոր

5 Դաւիթն իրեն լուր բերող երիտասարդին հարցրեց. «Ի՞նչ գիտես, որ Սաւուղն ու նրա որդի Յովնաթանը մեռան»։

6 Լուր բերող երիտասարդն ասաց. «Դիպուածով Գեղբուա լերան վրայ էի գտնւում եւ ահա տեսայ, որ Սաւուղն ընկել էր իր նիզակի

7 Ասացի. «Ահա այստեղ եմ»։

8 Նա ասաց ինձ. «Ո՞վ ես դու»։ Ասացի՝ «Ամաղէկացի եմ»։

9 Նա ասաց ինձ. «Խոցի՛ր ու սպանի՛ր ինձ։ Խաւարն է պատել ինձ, բայց շունչս դեռ վրաս է»։

10 Խոցեցի ու սպանեցի նրան, որովհետեւ գիտէի, որ նիզակի վրայ ընկնելուց յետոյ չէր ապրելու։ Առայ նրա գլխից թագը,

11 Դաւիթն իր հագուստները բռնելով՝ պատառոտեց։ Իրենց հագուստները պատառոտեցին նաեւ նրա մօտ գտնուող մարդիկ։

12 Նրանք ողբացին, լաց եղան ու մինչեւ երեկոյ ծոմ պահեցին սրով ընկած Սաւուղի, նրա որդի Յովնաթանի, Յուդայի երկրի ժողովրդի

13 Դաւիթն ասաց իրեն լուր բերող երիտասարդին. «Որտեղի՞ց ես դու»։ Մարդն ասաց. «Մի պանդուխտ ամաղէկացու որդի եմ ես»։

14 Դաւիթն ասաց նրան. «Ինչպէ՞ս չվախեցար ձեռք բարձրացնել ու սպանել Տիրոջ օծեալին»։

15 Դաւիթն իր ծառաներից մէկին կանչելով՝ ասաց. «Մօտեցի՛ր ու սպանի՛ր սրան»։ Նա հարուածեց, ու մարդը մեռաւ։

16 Դաւիթն ասաց նրան. «Քո արիւնը թող քո գլխին լինի, քանզի քո բերանը քո մասին վկայութիւն տուեց՝ ասելով. «Ես սպանեցի

17 Դաւիթը Սաւուղի ու նրա որդի Յովնաթանի վրայ այս ողբը յօրինեց եւ պատուիրեց այս ողբը ուսուցանել Յուդայի երկրի

18 Այն գրուած է Արդարութեան գրքում։

19 Բլուրների բարձունքներում իբրեւ արձան կանգնի՛ր, Իսրայէ՜լ, վիրաւոր ընկած քո զօրաւոր որդիների համար։

20 Մի՛ յայտնէք Գէթում եւ լուր մի՛ տարածէք Ասկաղոնի փողոցներում, որ այլազգիների դուստրերը երբեք չհրճուեն,եւ անթլփատների

21 Ո՜վ Գեղբուայի լեռներ, թող ձեզ վրայ ցօղ չիջնի, անձրեւ չգայ ձեզ վրայ, եւ ոչ էլ պտղատու այգիներ լինեն։

22 Քանզի այստեղ է, որ հզօրների վահանը ջարդուեց, Սաւուղի վահանը չօծուեց իւղով։ Յովնաթանի աղեղը զուր յետ չքաշուեց

23 Սաւուղն ու Յովնաթանն իրենց կենդանութեան ժամանակ միմեանց սիրելի էին, գեղեցիկ ու վայելուչ, իրենց մահուան ժամանակ էլ

24 Իսրայէլի դուստրե՜ր, լա՛ց եղէք Սաւուղի վրայ, լա՛ց եղէք նրա վրայ, ով ձեզ զարդարուն կարմիր զգեստներ էր հագցնում, ձեր

25 Հզօրներն ինչպէ՞ս ընկան պատերազմի մէջ։ Յովնաթա՜ն, քո բարձունքների վրայ խոցուեցիր։

26 Ցաւում եմ քեզ համար, եղբա՜յր իմ Յովնաթան։ Ինձ շատ սիրելի էիր, քո սէրը կանանց սիրուց բարձր էր։

27 Ինչպէ՞ս ընկան հզօրները, եւ ջարդուփշուր եղան ռազմի գործիքները։

2

1 Դրանից յետոյ Դաւիթը հարց տալով Տիրոջը՝ ասաց. «Արդեօք գնա՞մ Յուդայի քաղաքներից որեւէ մէկը»։ Տէրն ասաց նրան. «Գնա՛»։

2 Տէրն ասաց՝ «Քեբրոն»։ Դաւիթն իր երկու կանանց՝ յեզրայէլացի Աքինովամի եւ կարմեղացի Նաբաղի կին Աբիգեայի հետ եկաւ

3 Դաւիթն իր հետ եկած մարդկանց, ամէն մէկին իր ընտանիքով բերեց, եւ նրանք բնակուեցին Քեբրոն քաղաքում։

4 Եկան Հրէաստանի մարդիկ եւ այնտեղ Դաւթին Յուդայի տան վրայ թագաւոր օծեցին։ Դաւթին յայտնեցին, թէ Գաղաադի Յաբիս

5 Դաւիթը Գաղաադի Յաբիս բնակավայրի առաջնորդների մօտ պատգամաւորներ ուղարկեց եւ ասաց նրանց. «Օրհնեալ լինէք Տիրոջից, որ

6 Արդ, Տէրը ձեր նկատմամբ ողորմութիւն եւ արդարութիւն թող ցուցաբերի, իսկ ես այդ բարի գործի համար հատուցելու եմ ձեզ։

7 Թող ձեր ձեռքերը զօրանան, ու դուք քաջասիրտ լինէք։ Մեռաւ ձեր տէրը՝ Սաւուղը, եւ Յուդայի տունն ինձ իր վրայ թագաւոր է

8 Սաւուղի զօրավար Ների որդի Աբենները Սաւուղի որդի Յեբուսթէին առաւ տարաւ բանակատեղի

9 եւ նրան թագաւոր դարձրեց Գաղաադաստանի, Թասիրի, Յեզրայէլի, Եփրեմի, Բենիամինի երկրների եւ ամբողջ Իսրայէլի վրայ։

10 Սաւուղի որդի Յեբուսթէն քառասուն տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ Իսրայէլի վրայ։ Նա երկու տարի թագաւորեց։ Միայն

11 Քեբրոնում, Յուդայի երկրի վրայ Դաւիթը թագաւորեց եօթը տարի վեց ամիս։

12 Ների որդի Աբենները եւ Սաւուղի որդի Յեբուսթէի ծառաները բանակատեղիներից եկան Գաբաւոն։

13 Շարուհիի որդի Յովաբը եւ Դաւթի ծառաները ելան Քեբրոնից եւ նրանց հանդիպեցին Գաբաւոնի աղբիւրի մօտ։ Սրանք աղբիւրի այն

14 Աբեններն ասաց Յովաբին. «Թող քո կտրիճները ելնեն ու մրցեն մեր առջեւ»։

15 Յովաբն ասաց. «Թող մրցեն»։ Բենիամինի ու Սաւուղի որդի Յեբուսթէի կողմից ելան տասներկու երիտասարդներ. Դաւթի կողմի՛ց էլ

16 Ամէն մէկը ձեռքով բռնեց իր մրցակցի գլխից ու սուրը խրեց իր մրցակցի կողը։ Բոլորն այնտեղ ընկան ու մեռան։ Եւ այդ տեղի

17 Այդ օրը սաստիկ պատերազմ եղաւ, եւ Աբենները իսրայէլացիների հետ պարտուեց Դաւթի զինուորներից։

18 Այնտեղ էին Շարուհիի երեք որդիները՝ Յովաբը, Աբեսսան եւ Ասայէլը։ Ասայէլը դաշտի այծեամի պէս թեթեւաքայլ էր։

19 Ասայէլը հետապնդեց Աբեններին եւ նրան հալածելիս աջ ու ձախ չխոտորուեց։

20 Աբենները յետ նայեց եւ ասաց. «Դո՞ւ ես, Ասայէ՜լ»։ Սա ասաց. «Ես եմ»։

21 Աբեններն ասաց. «Խոտորուի՛ր աջ կամ ձախ, բռնի՛ր կտրիճներից մէկին ու վերցրո՛ւ նրա զէնքերը»։ Ասայէլը, սակայն, չուզեց

22 Աբենները մի անգամ եւս ասաց Ասայէլին. «Հեռո՛ւ մնա ինձանից, որ քեզ գետին չխփեմ, թէ չէ ի՞նչ երեսով պիտի ներկայանամ

23 Գնա՛ քո եղբայր Յովաբի մօտ»։ Ասայէլը չուզեց յետ կանգնել, Աբենները նիզակով հարուածեց նրա կողին, եւ նիզակը զիստից

24 Յովաբն ու Աբեսսան Աբենների յետեւից ընկած հետապնդում էին նրան, եւ երբ Գայի դիմաց, Գաբաւոնի անապատի ճանապարհի վրայ

25 Բենիամինի որդիները հաւաքուելով Աբենների շուրջը՝ մի բլրի վրայ կանգ առան։

26 Աբենները ձայն տուեց Յովաբին. «Մի՞թէ սուրն անդադար բնաջնջելու է, կամ մի՞թէ չգիտես, որ սրա վերջը դառնութիւն կը լինի։

27 Յովաբն ասաց. «Կենդանի է Տէրը։ Եթէ դու խօսած չլինէիր, ժողովուրդը այգաբացին վեր էր կենալու, եւ ամէն մէկը հալածելու էր

28 Յովաբը փող հնչեցրեց, ամբողջ ժողովուրդը կանգ առաւ, այլեւս չհալածեց իսրայէլացիներին, եւ պատերազմը դադարեց։

29 Աբեններն ու նրա մարդիկ ամբողջ գիշերը շարժուեցին դէպի արեւելք, անցան Յորդանան գետը, բոլոր մօտակայ վայրերը ու եկան

30 Յովաբը Աբեններին հալածելուց հրաժարուեց, հաւաքեց ամբողջ ժողովրդին, աշխարհագիր արեց ու տեսաւ,

31 որ Դաւթի մարդկանցից կոտորուել էին տասնինը մարդ եւ Ասայէլը, իսկ Դաւթի զինուորները Բենիամինի որդիներից ու Աբենների

32 Վերցրին Ասայէլին ու նրան թաղեցին Բեթղեհէմում, իր հօր գերեզմանի մէջ։ Յովաբն ու իր մարդիկ գնացին եւ արշալոյսին հասան

3

1 Սաւուղի տան ու Դաւթի տան միջեւ սաստիկ պատերազմ եղաւ։ Դաւթի տունը գնալով հզօրանում էր, իսկ Սաւուղի տունը գնալով

2 Քեբրոնում Դաւիթը որդիներ ունեցաւ։ Նրա անդրանիկը յեզրայէլացի Աքինոոմայից ծնուած Ամմոնն էր,

3 երկրորդը կարմեղացի Աբիգեայից ծնուած Դաւիան էր, երրորդը Գեսուրի արքայ Թողմիի դուստր Մաաքայից ծնուած Աբեսաղոմն էր,

4 չորրորդը Ագգիթի որդի Ադոնիան էր, հինգերորդը Ամիտաղի որդի Սափատիան էր,

5 վեցերորդը Դաւթի Եգղաթա կնոջից ծնուած Յեթրամն էր։ Դաւիթը այս որդիներին ունեցաւ Քեբրոնում։

6 Երբ Սաւուղի տան եւ Դաւթի տան միջեւ պատերազմ էր տեղի ունենում, Աբենները Սաւուղի տունն էր կառավարում։

7 Սաւուղն ունէր մի հարճ, որի անունը Ռեսփա էր։ Նա Յուղի դուստրն էր։ Սաւուղի որդի Յեբուսթէն ասաց Աբեններին.

8 «Ինչո՞ւ ես պառկում իմ հօր հարճի հետ»։

9 Աբենները խիստ բարկանալով Յեբուսթէի խօսքի համար՝ նրան ասաց. «Միթէ՞ ես շան գլուխ եմ։ Քո հօր տան, նրա եղբայրներին ու

10 Աստուած Աբեններին այսպէս ու սրանից աւելին թող անի, եթէ Դաւթի նկատմամբ չանեմ այն, ինչ Տէրը երդուեց նրան՝ ասելով,

11 թէ՝ «Թագաւորութիւնը վերցնելու եմ Սաւուղից եւ Դաւթի թագաւորութիւնն եմ հաստատելու Իսրայէլի ու Յուդայի երկրի վրայ

12 Յեբուսթէն վախից այլեւս չկարողացաւ պատասխան տալ Աբեններին։

13 Աբեններն անմիջապէս պատգամաւորներ ուղարկելով Թեսաղմի երկիր, Դաւթի մօտ՝ ասաց. «Ինձ հետ քո ուխտը կնքի՛ր, եւ ես քեզ

14 Դաւիթն ասաց. «Բարի։ Ես քեզ հետ ուխտ կը կնքեմ, բայց քեզանից մի բան եմ խնդրում. ինձ չներկայանաս, եթէ ինձ տեսնելու

15 Դաւիթը Սաւուղի որդի Յեբուսթէի մօտ պատգամաւորներ ուղարկեց՝ ասելով. «Ինձ տո՛ւր իմ կին Մեղքողին, որին ես ստացել եմ

16 Յեբուսթէն մարդ ուղարկեց ու Մեղքողին առաւ իր ամուսնուց՝ Սեղղայի որդի Փաղտիէլից։

17 Նրա ամուսինը լալով գնում էր նրա յետեւից մինչեւ Բարակիմ։ Աբեններն ասաց նրան. «Յե՛տ դարձիր»։ Եւ նա յետ դարձաւ։

18 Աբենները խօսելով Իսրայէլի ծերերի հետ՝ ասաց. «Երկար ժամանակ խնդրում էիք, որ Դաւիթը թագաւորի ձեզ վրայ։

19 Հիմա իրագործեցէ՛ք, քանզի Տէրը խօսելով Դաւթի մասին՝ ասել է. «Իմ ծառայ Դաւթի ձեռքով եմ փրկելու Իսրայէլը այլազգիների

20 Աբեններն այս բանն ասաց Բենիամինին։ Աբենները գնաց Քեբրոն Դաւթին յայտնելու այն, ինչ հաճելի էր թուացել Իսրայէլին եւ

21 Աբենները քսան մարդկանցով եկաւ Քեբրոն, Դաւթի մօտ, եւ Դաւիթը Աբենների ու նրա հետ եկած մարդկանց համար խրախճանք

22 Աբեններն ասաց Դաւթին. «Գնամ եւ ամբողջ Իսրայէլին հաւաքեմ իմ տէր արքայի շուրջը, քեզ հետ ուխտ դնեմ, եւ դու թագաւորես

23 Դաւիթն Աբեններին յետ ուղարկեց, եւ սա գնաց խաղաղութեամբ։

24 Դաւթի մարդիկ եւ Յովաբը եկան ասպատակութիւնից՝ իրենց հետ բազում աւար բերելով։ Յովաբը Քեբրոնում, Դաւթի մօտ չէր, երբ սա

25 Յովաբն ու նրա ամբողջ զօրքը եկան։ Յովաբին յայտնեցին, թէ Ների որդի Աբենները եկել է Դաւթի մօտ, սա նրան արձակել է, եւ

26 Յովաբը մտնելով Դաւիթ արքայի մօտ՝ ասաց. «Այդ ի՞նչ ես արել. Աբենները եկել է քեզ մօտ, եւ դու ինչո՞ւ նրան խաղաղութեամբ

27 Մի՞թէ չգիտես Ների որդի Աբենների չարութիւնը։ Նա եկել է քեզ խաբելու, իմանալու քո ելումուտը եւ տեղեկանալու այն ամենին,

28 Յովաբը դուրս եկաւ Դաւթի մօտից, պատգամաւորներ ուղարկեց Աբենների ետեւից, որոնք եւ նրան վերադարձրին Սէիրմի ջրհորից։

29 Դաւիթն այդ մասին չգիտէր։ Յովաբն Աբեններին բերեց Քեբրոն, դարպասից ներս տարաւ իբր թէ նրան գաղտնի բան յայտնելու

30 Դրանից յետոյ Դաւիթն իմանալով այդ մասին՝ ասաց. «Ես եւ իմ թագաւորութիւնը Տիրոջ առաջ յաւիտեան անպարտ ենք Ների որդի

31 Թող Յովաբի եւ նրա հօր ամբողջ տան վրայ ընկնի մեղքը, եւ Յովաբի տնից անպակաս լինեն սերմը ծորողը, բորոտը, ցուպով շրջող

32 Յովաբն ու նրա եղբայր Աբեսսան հետապնդում էին Աբեններին այն բանի համար, որ նա Գաբաւոնում, պատերազմի ժամանակ, սպանել

33 Դաւիթը Յովաբին ու նրա հետ եղած ամբողջ ժողովրդին ասաց. «Պատառոտեցէ՛ք ձեր հագուստները, քո՛ւրձ հագէք ու ողբացէ՛ք

34 Դաւիթ արքան գնում էր դագաղի յետեւից։ Աբեններին թաղեցին Քեբրոնում։ Արքան բարձրաձայն լաց եղաւ նրա գերեզմանի վրայ։

35 Արքան Աբեններին ողբալով ասում էր. «Մի՞թէ Աբենները պիտի մեռնէր այնպէս, ինչպէս մի անզգամ է մեռնում։ Միթէ Նաբաղի

36 Քո ձեռքերը կապուած չէին, քո ոտքերը չէին շղթայուած։ Քեզ չբերեցին, ինչպէս անիրաւ Նաբաղին էին բերել, բայց դու ընկար

37 Ամբողջ ժողովուրդը հաւաքուեց նրան ողբալու։ Ամբողջ ժողովուրդը եկաւ Դաւթին ընթրիք տալու, քանի դեռ ցերեկ էր, սակայն

38 Ամբողջ ժողովուրդը իմացաւ այդ, նրան հաճելի թուաց այն ամբողջ բարութիւնը, որ արքան գործել էր ժողովրդի համար։

39 Նրանք՝ բոլոր իսրայէլացիներն այդ օրը իմացան, որ արքայի հրամանով չի եղել Ների որդի Աբենների սպանութիւնը։

40 Արքան ասաց իր ծառաներին. «Չգիտէ՞ք, որ այսօր Իսրայէլի մի մեծ առաջնորդ ընկաւ,

41 որ այսօր նա ինձ արիւնակից էր եւ արքայի կողմից էր նշանակուած։ Սակայն այս մարդիկ՝ Շարուհիի որդիները, ինձնից աւելի

4

1 Երբ Սաւուղի որդի Յեբուսթէն լսեց, որ Աբենները մահացել է Քեբրոնում, նրա ձեռքերը թուլացան, իսկ բոլոր իսրայէլացիները

2 Սաւուղի որդի Յեբուսթէն ունէր գնդերի երկու զօրապետներ, որոնցից մէկի անունն էր Բաանա, իսկ միւսինը՝ Ռեքաբ։ Սրանք

3 Բերոթը Բենիամինի երկրի մասն էր կազմում։ Բերոթացիները Գեթթայի էին փախել եւ իբրեւ պանդուխտ այնտեղ են ապրում մինչեւ

4 Սաւուղի որդի Յովնաթանն ունէր հինգ տարեկան մի կաղ որդի։ Սաւուղի եւ նրա որդի Յովնաթանի մահուան գոյժը Յեզրայէլից

5 Բերոթացի Ռեմոնի որդիները՝ Ռեքաբն ու Բաանան, գնացին եւ օրուայ տօթ ժամին մտան Յեբուսթէի տունը։ Սա կէսօրին ննջում էր

6 Տան դռնապանը ցորեն մաքրելիս նիրհել էր ու քուն մտել։

7 Ռեքաբ եւ Բաանա եղբայրները գաղտագողի տուն մտան։ Յեբուսթէն սենեակում ննջում էր իր անկողնում։

8 Հարուածեցին նրան, սպանեցին, կտրեցին նրա գլուխը եւ այն վերցնելով՝ ամբողջ գիշերը գնացին արեւելեան ճանապարհով։

9 Դաւիթը Բերոթացի Ռեմոնի որդիներ Ռեքաբին ու նրա եղբայր Բաանային պատասխանեց՝ ասելով. «Վկայ է Տէրը, որ ինձ փրկեց ամէն

10 Նա, ով պատմել էր ինձ, թէ մեռաւ Սաւուղը, նրան թւում էր, թէ ինձ աւետիս էր տալիս, իսկ ես բռնեցի նրան Սիկեղակում ու

11 Արդ, դուք՝ չա՛ր մարդիկ, իր տանը, անկողնում սպանել էք արդար մարդու։ Հիմա ես նրա արիւնը պէտք է պահանջեմ ձեզանից, ձեզ

12 Դաւիթը հրաման տուեց իր զինուորներին, որոնք սպանեցին նրանց, կտրեցին նրանց ձեռքերն ու ոտքերը եւ դրանք կախեցին Քեբրոնի

5

1 Իսրայէլի բոլոր ցեղերը եկան Քեբրոն, Դաւթի մօտ, ու խօսելով նրա հետ՝ ասացին.

2 «Մենք քո ոսկորը եւ քո մարմինն ենք։ Անցեալում, երբ Սաւուղը մեր թագաւորն էր, դու էիր իսրայէլացիներին առաջնորդողը եւ ի

3 Իսրայէլի բոլոր ծերերը եկան Քեբրոն, արքայի մօտ, եւ Դաւիթ արքան նրանց հետ ուխտ դրեց Քեբրոնում, Տիրոջ առջեւ։ Նրանք

4 Դաւիթը երեսուն տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ քառասուն տարի թագաւորեց.

5 եօթը տարի վեց ամիս թագաւորեց Քեբրոնում Յուդայի երկրի վրայ եւ երեսուներեք տարի Երուսաղէմում՝ ամբողջ Իսրայէլի ու

6 Դաւիթն իր զօրքով գնաց Երուսաղէմ, այդ երկրում բնակուող յեբուսացիների դէմ։ Դաւթին ասացին, թէ՝ «Դու այստեղ չես մտնի,

7 Դաւիթը գրաւեց Սիոնն ու նրա ամրոցը, որ Դաւթի քաղաքն է։

8 Այդ օրը Դաւիթն ասաց. «Ով որ ուզում է կոտորել յեբուսացիներին, թող սրով յարձակուի կաղերի, կոյրերի եւ Դաւթի անձն

9 Դաւիթն ապրեց ամրոցում, եւ այն կոչուեց Դաւթի քաղաք։ Նա շուրջանակի, ծայրից ծայր քաղաք շինեց եւ իր համար էլ տուն

10 Դաւիթը գնալով հզօրանում էր, եւ ամենակալ Տէրը նրա հետ էր։

11 Տիւրոսի արքայ Քիրամը դեսպաններ ուղարկեց Դաւթի մօտ, նաեւ եղեւնափայտ, փայտի հիւսներ ու քարի վարպետներ, որոնք Դաւթի

12 Դաւիթը համոզուեց, որ Տէրն է իրեն Իսրայէլի թագաւոր հաստատել եւ իր թագաւորութիւնը բարձրացրել իր ժողովրդի՝

13 Դաւիթը Քեբրոնից Երուսաղէմ գալուց յետոյ ուրիշ կանայք ու հարճեր եւս առաւ։

14 Դաւիթն ուրիշ տղաներ եւ աղջիկներ էլ ունեցաւ։ Երուսաղէմում նրա ունեցած որդիների անունները սրանք են.

15 Սամաաթ, Յեսիբաթ, Նաթան, Գաղամաան, Յեբաար,

16 Թեմեսուս, Եղփաղատ, Նագեդ, Նափեկ, Յեննաթա, Եղիսամիս, Բաղիգադ եւ Եղիփաղէտ։

17 Այլազգիները լսելով, թէ Դաւիթը Իսրայէլի թագաւոր է օծուել, բոլորը ելան Դաւթի վրայ յարձակուելու։

18 Երբ Դաւիթն այդ իմացաւ, իջաւ ամրոցը։ Այլազգիները եկան ու հաւաքուեցին Տիտանների հովիտներում։

19 Դաւիթը հարցրեց Տիրոջը՝ ասելով. «Յարձակուե՞մ այլազգիների վրայ, նրանց իմ ձեռքը կը մատնե՞ս»։ Տէրն ասաց Դաւթին.

20 Դաւիթն եկաւ Խրամատների վրայից եւ այնտեղ կոտորեց այլազգիներին։ Դաւիթն ասաց. «Տէրն իմ թշնամիներին իմ ձեռքով կոտորեց

21 Նրանք այնտեղ թողեցին իրենց աստուածներին, եւ Դաւիթն ու իրեն ընկերակցող մարդիկ առան դրանք։

22 Այլազգիները կրկին ոտքի ելան ու հաւաքուեցին Տիտանների հովիտներում։

23 Դաւիթը հարցրեց Տիրոջն՝ ասելով. «Յարձակուե՞մ այլազգիների վրայ, նրանց իմ ձեռքը կը մատնե՞ս»։ Տէրն ասաց. «Մի՛

24 Երբ Լացի անտառից շարժման ձայն լսես, այն ժամանակ յարձակուի՛ր նրանց վրայ, որովհետեւ այն ժամանակ է, որ Տէրը դուրս է

25 Դաւիթն արեց այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել նրան։ Եւ նա կոտորեց այլազգիներին Գաբաւոնից մինչեւ Գազերա։

6

1 Դաւիթը կրկին հաւաքեց Իսրայէլի բոլոր երիտասարդներին՝ մօտաւորապէս եօթանասուն հազար հոգի։

2 Դաւիթը, նրա հետ եղած ամբողջ ժողովուրդն ու Յուդայի երկրի իշխաններից ոմանք ելան գնացին այն զառիվերով, որով

3 Դաւիթը Տիրոջ տապանակը դրեց նոր սայլի վրայ, վերցրեց այն Ամինադաբ Բլրացու տնից։

4 Ամինադաբի որդիները՝ Օզան ու նրա եղբայրներն էին քշում տապանակը կրող սայլը, իսկ միւս եղբայրները ընթանում էին տապանակի

5 Դաւիթն ու իսրայէլացիները Տիրոջ առաջ տաւիղներ, հնչեղ նուագարաններ, քնարներ, սրինգներ էին նուագում, թմբուկներ,

6 Երբ եկան Ամինադաբի կալը, Օզան իր ձեռքը գցեց Աստծու տապանակին, որ այն բռնի։ Նա այն բռնեց, որովհետեւ լծկան զուարակն

7 Տէրը բարկացաւ Օզայի վրայ եւ նրա յանդգնութեան համար հարուածեց նրան այնտեղ, եւ նա մեռաւ այնտեղ, Տիրոջ տապանակի մօտ,

8 Դաւիթը տրտմեց, որ Տէրը մահացու հարուածեց Օզային նրա մեծ յանդգնութեան համար։

9 Այդ տեղը մինչեւ այսօր Օզայի Հարուած է կոչւում։ Այդ օրը Դաւիթը վախեցաւ Տիրոջից եւ ասաց. «Տիրոջ տապանակը ինչպէ՞ս մտնի

10 Դաւիթը չուզեց Տիրոջ ուխտի տապանակը տանել իր մօտ՝ Դաւթի քաղաքը, եւ Դաւիթը, շեղելով ճանապարհը, այն տարաւ գեթացի

11 Տիրոջ տապանակը երեք ամիս մնաց գեթացի Աբեդդարի տանը։ Տէրն օրհնեց Աբեդդարին ու նրա ամբողջ տունը։

12 Այդ մասին յայտնեցին Դաւթին՝ ասելով. «Տէրն Աստծու տապանակի համար օրհնել է Աբեդդարի տունն ու նրա ունեցած ամէն

13 Տապանակը տանողների հետ գնում էին պարողների եօթը խմբեր, զուարակ ու գառներ էին զոհ մատուցում։

14 Դաւիթը Տիրոջ առաջ տաւիղ էր նուագում։ Նա պատմուճան էր հագել։

15 Դաւիթն ու Իսրայէլի ամբողջ տունը Տիրոջ տապանակը հանեցին ուրախութեան աղաղակ արձակելով ու փող հնչեցնելով։

16 Երբ տապանակը Դաւթի քաղաքին մօտեցաւ, Սաւուղի դուստր Մեղքողը նայում էր պատուհանից եւ տեսնելով, որ Դաւիթ արքան Տիրոջ

17 Տիրոջ տապանակը բերեցին ու դրեցին իր տեղը, վրանի մէջ, որ Դաւիթը դրա համար էր կանգնեցրել։

18 Դաւիթը Տիրոջ առջեւ ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցեց։ Երբ Դաւիթն աւարտեց ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր

19 Նա Իսրայէլի բոլոր բնակիչներին՝ Դանից մինչեւ Բերսաբէէ, տղամարդկանց թէ կանանց, ամէն մէկին բաշխեց հացի մի բլիթ,

20 Դաւիթը յետ դարձաւ իր տունն օրհնելու. նրան ընդառաջ ելաւ Սաւուղի դուստր Մեղքողը եւ, ողջունելով նրան, ասաց. «Վայե՞լ էր

21 Դաւիթն ասաց Մեղքողին. «Ես պիտի պարեմ Տիրոջ առջեւ։ Օրհնեալ է Տէր Աստուածը, որն ինձ ընտրեց եւ ոչ թէ քո հօրն ու նրա

22 Ահա այդ Տիրոջ առաջ ես պիտի երգեմ ու պարեմ։ Եւ դեռ էլ աւելի պիտի մերկանամ, քո աչքին անարգ պիտի երեւամ ու դրանով էլ

23 Եւ Սաւուղի դուստր Մեղքողը մինչեւ իր մահուան օրը զաւակ չունեցաւ։

7

1 Երբ Դաւիթը բնակուեց իր տանը, եւ Տէրը նրան ազատեց շրջապատի իր թշնամիներից, արքան ասաց Նաթան մարգարէին.

2 «Ահաւասիկ ես բնակւում եմ եղեւնափայտից պատրաստուած տան մէջ, բայց Աստծու տապանակը վրանից մէջ է գտնւում»։

3 Նաթանն ասաց արքային. «Ամէն ինչ, որ մտքիդ մէջ կայ, գնա՛ եւ արա՛, քանզի Տէրը քեզ հետ է»։

4 Նոյն գիշերը Տէրը խօսեց Նաթանի հետ եւ ասաց. «Գնա՛ եւ ասա՛ իմ ծառայ Դաւթին.

5 այսպէս է ասում Տէրը. «Դու ինձ համար բնակուելու տուն չպէտք է շինես,

6 որովհետեւ տան մէջ չեմ բնակուել այն օրից, որ իսրայէլացիներին հանեցի Եգիպտոսից։

7 Ես շրջում եմ՝ իջեւանելով վրաններում։ Ամենուրեք, որ շրջել եմ իսրայէլացիների մէջ, մի՞թէ երբեւիցէ խօսել եմ Իսրայէլի

8 Արդ, այսպէ՛ս ասա իմ ծառայ Դաւթին. Այսպէ՛ս է ասում ամենակալ Տէրը. «Ես քեզ վերցրել եմ ոչխարների հօտից, որ Իսրայէլի իմ

9 Ես քեզ հետ էի ամենուրեք, ուր գնում էիր, քո առջեւից քո բոլոր թշնամիներին ոչնչացրի եւ քեզ անուանի դարձրի երկրի վրայ

10 Իսրայէլի իմ ժողովրդի համար տեղ պիտի որոշեմ ու ամրացնեմ նրան այնտեղ, որ նա առանձին բնակուի եւ այլեւս հոգս չունենայ,

11 ինչպէս եղել էր այն օրերից ի վեր, երբ Իսրայէլի իմ ժողովրդի վրայ դատաւորներ կարգեցի։ Քեզ պիտի ազատեմ քո բոլոր

12 Եւ երբ քո կեանքի օրերը լրանան եւ քո նախնիների գիրկը գնաս, քեզանից յետոյ քո յետնորդը հանդիսացող զաւակիդ պիտի

13 Նա է իմ անուան համար տուն շինելու, եւ ես նրա աթոռը կանգուն պիտի պահեմ յաւիտեան։

14 Հայր պիտի լինեմ նրան, եւ նա ինձ որդի պիտի լինի, եւ եթէ նա անիրաւութիւն գործի, պիտի յանդիմանեմ նրան ու խրատեմ

15 Բայց նրան ողորմութիւն չեմ զլանայ, ինչպէս զլացայ նրանց, որոնց իմ առաջից վանեցի։

16 Յաւիտեան հաստատուն պիտի լինեն նրա անունն ու թագաւորութիւնը իմ առաջ, նրա աթոռը յաւիտեան կանգուն պիտի մնայ իմ առաջ»։

17 Այս բոլոր խօսքերն ու ամբողջ տեսիլքը նոյն ձեւով Նաթանը հաղորդեց Դաւթին։

18 Դաւիթ արքան գնաց ու նստելով Տիրոջ առաջ՝ ասաց. «Ո՞վ եմ ես, Տէ՛ր իմ, Տէ՛ր, եւ ի՞նչ է իմ տունը, որ ինձ այսքան սիրեցիր։

19 Տէ՛ր իմ, Տէ՛ր, դոյզն չափով իսկ չնուաստացայ քո առաջ։ Դու խօսեցիր քո ծառայի տան մասին երկար ժամանակի համար։ Մի՞թէ այս

20 Դաւիթն էլ ի՞նչ ասի քեզ, քանզի դու, Տէ՛ր իմ, Տէ՛ր, ճանաչում ես քո ծառային։

21 Քո ծառայի համար եւ ըստ քո սրտի ինձ հասցրիր այս փառքին, որպէսզի քո ծառային իմացնես, որ ինձ պէտք է բարձրացնես, Տէ՛ր

22 Ըստ մեր ականջներով լսածի, քեզ նման մէկը չկայ, եւ քեզանից բացի ուրիշ Աստուած չկայ։

23 Եւ երկրի վրայ ո՞ր ազգն է Իսրայէլի քո ժողովրդի պէս, որին Աստուած ինքը առաջնորդեց՝ փրկելու իր ժողովրդին, որպէսզի

24 Քո Իսրայէլին յաւիտեան քեզ ժողովուրդ հաստատեցիր քեզ համար, եւ դու, ո՜վ Տէր, նրանց համար Աստուած եղար։

25 Արդ, Տէ՜ր իմ, քո ծառայի ու նրա տան համար ասած խօսքդ յաւիտեան հաստատի՛ր եւ ասածիդ պէս արա՛, որ քո անունը յաւիտեան

26 Տէ՜ր ամենակալ, ամբո՛ղջ Իսրայէլի Աստուած, քո ծառայ Դաւթի տունը թող կանգուն մնայ քո առջեւ,

27 որովհետեւ դու ես Իսրայէլի ամենակալ Տէր Աստուածը։ Թող քո անունը յաւիտեան փառաւորուի, դու քո ծառայի ականջին յայտնեցիր

28 Եւ արդ, Տէ՜ր իմ, Տէ՛ր, դու ես Աստուած, քո խօսքերը ճշմարիտ են, եւ դու ես քո ծառային այս ամբողջ բարիքը խոստացել։

29 Ուստի հիմա օրհնի՛ր քո ծառայի տունը, որ յաւիտեան քո առջեւ լինի, քանզի դու ես, Տէ՜ր իմ, Տէ՛ր, որ ասել ես դա, եւ քո

8

1 Դրանից յետոյ Դաւիթը յարձակուեց այլազգիների վրայ, փախուստի մատնեց նրանց, այլազգիների ձեռքից վերցրեց քաղաքին յարող

2 Դաւիթը հարուածեց մովաբացիներին, նրանց գետին պառկեցրեց եւ չափեց պարանով. ամէն երկու պարան չափեց սպանելու եւ ամէն

3 Մովաբացիները Դաւթի հարկատու հպատակները դարձան։ Երբ Դաւիթը գնում էր իր իշխանութիւնը Եփրատի վրայ հաստատելու,

4 Դաւիթը նրանից հազար մարտակառք, եօթը հազար հեծեալ ու քսան հազար հետեւակ գերի վերցրեց։ Դաւիթը բոլոր մարտակառքերը

5 Դամասկոսից եկան ասորիները, որ օգնեն Սուբայի արքայ Ադրաազարին, բայց Դաւիթը ասորիներից քսաներկու հազար մարդ կոտորեց։

6 Դաւիթը Ասորիքում, Դամասկոսի մօտ բերդապահ զօրքեր դրեց, եւ ասորիները Դաւթի հարկատու ծառաները դարձան։ Տէրը

7 Դաւիթն առաւ Սուբայի արքայ Ադրաազարի ծառաների ոսկէ ապարանջանները եւ բերեց Երուսաղէմ։

8 Եգիպտոսի արքայ Սաւսակիմը դրանք յետ վերցրեց, երբ նա Սողոմոնի որդի Ռոբովամի օրօք յարձակուեց Երուսաղէմի վրայ։ Դաւիթ

9 Եմաթի արքայ Թովուն լսելով, որ Դաւիթը ջախջախել է Ադրաազարի բոլոր զօրքերին, իր որդի Եդդուրային ուղարկեց Դաւիթ արքայի

10 Նա շնորհաւորեց նրան այն բանի համար, որ ջախջախել էր Ադրաազարին, քանզի սա Թովուի թշնամին լինելով՝ իր դէմ բուռն

11 Դաւիթ արքան այս ամէնը Տիրոջը նուիրաբերեց, ինչպէս նուիրաբերել էր իր յաղթած բոլոր ազգերից՝ եդոմայեցիներից,

12 այլազգիներից, ամաղէկացիներից եւ Սուբայի արքայի՝ Ռոբի որդի Ադրաազարից գրաւած արծաթն ու ոսկին։

13 Դաւիթն անուանի դարձաւ։ Երբ վերադառնում էր, Դաւիթը Գաբեղեմում հարուածեց ասորիներին եւ տասնութ հազար մարդ կոտորեց։

14 Նա Եդոմի մէջ՝ եդոմայեցիների երկրի բոլոր տեղերում բերդապահ զօրքեր դրեց, եւ բոլոր եդոմայեցիները դարձան արքայի

15 Աստուած Դաւթին ամբողջ Իսրայէլի վրայ թագաւոր կարգեց, եւ սա իրաւունք ու արդարութիւն էր գործադրում իր ամբողջ ժողովրդի

16 Շարուհիի որդի Յովաբը զօրքի հրամանատարն էր, Աքիի որդի Յոսափատը դիւանապետ էր,

17 Աքիտոբի որդի Սադոկը եւ Աբիաթարի որդի Աքիմելէքը քահանաներ էին, Ասան քարտուղար էր,

18 Յովիդայէի որդի Բանեան խորհրդական էր, քերեթիները, փելեթիներն ու Դաւթի որդիները արքունի իշխաններ էին։

9

1 Դաւիթն ասաց. «Սաւուղի տնից մնացած մարդ կա՞յ, որ Յովնաթանի սիրուն նրան բարերարութիւն անեմ»։

2 Սաւուղի տնից Սիբա անունով մի ծառայ կար։ Կանչեցին նրան Դաւթի մօտ, եւ արքան հարցրեց նրան. «Դո՞ւ ես Սիբան»։

3 Սա պատասխանեց. «Ես եմ, քո ծառան»։ Արքան հարցրեց. «Սաւուղի տնից մնացած մարդ կա՞յ, որ նրան Աստծու ողորմածութիւնը ցոյց

4 Սիբան ասաց արքային. «Յովնաթանն ունի ոտքերից հաշմուած մի որդի»։ Արքան ասաց. «Ո՞ւր է նա»։ Սիբան պատասխանեց արքային.

5 Դաւիթ արքան մարդ ուղարկելով՝ նրան վերցրեց լադաբարացի Ամիէլի որդու՝ Մաքիրի տնից։

6 Սաւուղի որդի Յովնաթանի որդի Մեմփիբոսթէն եկաւ Դաւիթ արքայի մօտ, ընկաւ երեսնիվայր եւ երկրպագութիւն արեց նրան։ Դաւիթն

7 Նա ասաց. «Ահաւասիկ ես քո ծառան եմ»։ Դաւիթը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետեւ քո հայր Յովնաթանի սիրուն քեզ

8 Մեմփիբոսթէն գետին խոնարհուեց եւ ասաց. «Քո ծառան ո՞վ է, որ մի մեռեալ շան վրայ, ինչպիսին ես եմ, ուշադրութիւն ես

9 Արքան կանչելով Սաւուղի ծառայ Սիբային՝ ասաց. «Այն ամէնը, ինչ պատկանում էր Սաւուղին ու նրա ամբողջ տանը, տալիս եմ քո

10 Դու, քո որդիներն ու քո ծառաները կը մշակէք նրա հողը, հացը կը բերէք քո տիրոջ տունը, որ ուտեն։ Քո տիրոջ որդի

11 Սիբան ունէր տասնհինգ որդի եւ քսան ծառայ։ Սիբան ասաց արքային. «Ըստ ամենայնի, ինչ որ իմ տէր արքան հրամայեց իր

12 Մեմփիբոսթէն ունէր մի փոքրիկ որդի, որի անունը Միքա էր։ Սիբայի տան բոլոր բնակիչները Մեմփիբոսթէի ծառաներն էին։

13 Մեմփիբոսթէն բնակւում էր Երուսաղէմում, քանի որ միշտ արքայի սեղանից էր ուտում։ Նա երկու ոտքից կաղ էր։

10

1 Դրանից յետոյ մեռաւ ամոնացիների արքան, եւ նրա որդի Անոնը թագաւորեց նրա փոխարէն։

2 Դաւիթն ասաց. «Մարդասիրութիւն անենք Նաասի որդի Անոնի նկատմամբ, որովհետեւ նրա հայրն էլ իմ նկատմամբ էր մարդասիրութիւն

3 Ամոնացիների իշխաններն ասացին իրենց տէր Անոնին. «Մի՞թէ Դաւիթը հօրդ մեծարելու համար է քեզ մխիթարողներ ուղարկել։ Ո՛չ։

4 Դաւիթն իր իշխաններին քեզ մօտ է ուղարկել լրտեսելու համար»։ Եւ նա Դաւթի իշխաններին բռնեց, նրանց մօրուքները ածիլեց եւ

5 Այս մարդկանց հետ պատահածի մասին պատմեցին Դաւթին, նա նրանց ընդառաջ մարդ ուղարկեց, քանզի այդ մարդիկ խիստ անարգուած

6 Երբ ամոնացիները տեսան, որ անարգել են Դաւթի ժողովրդին, մարդ ուղարկեցին եւ Ռոբի ու Սուբայի ասորիներից վարձեցին քսան

7 Դաւիթ արքան այդ լսելով՝ Յովաբին ընտիր զօրքով ուղարկեց նրանց դէմ։

8 Ամոնացիները պատերազմելու համար ճակատ կազմեցին ասորիների Սուբա քաղաքի դարպասի մօտ, իսկ ռոբացիները, ստոբացիներն ու

9 Յովաբը տեսնելով, որ իր վրայ յարձակւում են առջեւից ու յետեւից, բոլոր իսրայէլացիներից ընտրեց երիտասարդներ եւ

10 Զօրքի մնացած մասը նա յանձնեց իր եղբօրը՝ Աբեսսային։ Նրանք ճակատ կազմեցին ամոնացիների դէմ։

11 Նա ասաց. «Եթէ ասորիներն ինձ նեղեն, դուք ինձ օգնութեան կը հասնէք, իսկ եթէ ամոնացիները քեզ նեղեն, մենք օգնութեան կը

12 Կորովի՛ եղիր, զօրավիգ լինենք մեր ժողովրդի ու մեր Աստծու քաղաքների բնակիչներին, եւ Տէրը կ՚անի իր աչքին հաճելի

13 Յովաբն իր զօրքով պատերազմի ելաւ ասորիների դէմ, եւ ասորիները փախան նրա առաջից։

14 Ամոնացիները երբ տեսան, որ ասորիները փախչում են, իրենք եւս փախուստի դիմեցին Աբեսսայի առաջից եւ մտան քաղաք։ Յովաբը

15 Երբ ասորիները տեսան, որ իրենք պարտուեցին Իսրայէլից, մէկտեղ հաւաքուեցին։

16 Ադրաազարը մարդ ուղարկեց եւ գետի այն կողմի ասորիներին հաւաքեց Քաղամակում։ Նրանք եկան հասան Եղամ, եւ Ադրաազարի իշխան

17 Դաւթին յայտնեցին այդ մասին։ Նա հաւաքեց բոլոր իսրայէլացիներին, անցաւ Յորդանան գետը եւ հասաւ Քաղամակ։ Ասորիները Դաւթի

18 Ասորիները փախան իսրայէլացիների առաջից, եւ Դաւիթը ասորիների եօթը հարիւր մարտակառքերն ու քառասուն հազար հեծեալները

19 Ադրաազարին հպատակ բոլոր թագաւորները երբ տեսան, որ իրենք Իսրայէլից պարտութիւն են կրել, անձնատուր եղան, Իսրայէլի հետ

11

1 Հետեւեալ տարին, երբ թագաւորները արշաւի էին ելնելու, Դաւիթը Յովաբին իր ծառաների ու բոլոր իսրայէլացիների հետ

2 Երեկոյեան կողմ, երբ Դաւիթն իր անկողնից ելնելով ման էր գալիս թագաւորական պալատի տանիքի վրայ, տեսաւ, որ մի կին

3 Այդ կինը արտաքինով շատ գեղեցիկ էր։ Դաւիթը մարդ ուղարկեց ու հարցուփորձ արեց այդ կնոջ մասին։ Նրան ասացին. «Չէ՞ որ դա

4 Դաւիթը պատգամաւորներ ուղարկեց, բերել տուեց նրան եւ մտաւ նրա ծոցը։ Նա դաշտանից նոր էր մաքրուել։ Կինը վերադարձաւ իր

5 Նա մարդ ուղարկեց Դաւթի մօտ եւ ասաց. «Յղի եմ ես»։ Դաւիթը մարդ ուղարկեց Յովաբի մօտ՝ ասելով. «Ինձ մօ՛տ ուղարկիր քետացի

6 Եւ Յովաբը Ուրիային ուղարկեց Դաւթի մօտ։

7 Եկաւ Ուրիան, ներկայացաւ Դաւթին։ Դաւիթը հարցրեց Յովաբի ողջութեան, զինուորների առողջութեան ու պատերազմի վիճակի մասին։

8 Ուրիան ասաց. «Ամէն ինչ բարեյաջող է»։ Դաւիթն ասաց Ուրիային. «Ելի՛ր, գնա՛ քո տունը եւ լուա՛ ոտքերդ»։ Ուրիան դուրս

9 Ուրիան քնեց արքայի տան դռանը նրա ծառաների հետ. նա իր տունը չգնաց։

10 Դաւթին պատմեցին՝ ասելով, թէ Ուրիան իր տունը չի գնացել։ Դաւիթն ասաց Ուրիային. «Չէ՞ որ ճանապարհից ես եկել, ինչո՞ւ քո

11 Ուրիան ասաց Դաւթին. «Աստծու ուխտի տապանակը, Իսրայէլի ու Յուդայի երկրի բանակները վրաններում են բնակւում, իմ տէր

12 Դաւիթն ասաց Ուրիային. «Այսօր էլ այստեղ մնա՛, եւ վաղը քեզ կ՚արձակեմ»։ Այդ օրը Ուրիան մնաց Երուսաղէմում։

13 Յաջորդ օրը Դաւիթը կանչեց նրան։ Սա կերաւ նրա մօտ, խմեց ու հարբեց եւ երեկոյեան քնեց իր անկողնում, իր տիրոջ ծառաների

14 Առաւօտեան Դաւիթը նամակ գրեց Յովաբին եւ Ուրիայի միջոցով ուղարկեց նրան։

15 Նամակում գրուած էր. «Ուրիային ուղարկի՛ր պատերազմի թէժ տեղերը, իսկ դուք յե՛տ քաշուեցէք նրանից, որ նա վիրաւորուի ու

16 Երբ Յովաբը քաղաքը պաշարել էր, Ուրիային ուղարկեց այնտեղ, ուր գիտէր, թէ զօրաւոր մարդիկ կան։

17 Քաղաքի մարդիկ պատերազմի ելան Յովաբի դէմ։ Դաւթի զօրքից մարդիկ ընկան եւ մեռան։ Մեռաւ նաեւ քետացի Ուրիան։

18 Յովաբը մարդ ուղարկեց եւ արքային պատմեց ամէն ինչ, որ պատահել էր պատերազմում։

19 Նա պատգամաբերին պատուիրեց՝ ասելով. «Հէնց որ պատերազմի բոլոր դէպքերն արքային պատմես ու վերջացնես եւ տեսնես, թէ արքան

20 Ո՞վ սպանեց Ների որդի Յերոբովաղի որդի Աբիմելէքին։

21 Չէ՞ որ մի կին նրա վրայ պարսպի վրայից երկանաքարի մի բեկոր նետեց, եւ նա մեռաւ Թամասում։ Ինչո՞ւ էք մօտեցել պարսպին»,

22 Յովաբի պատգամաբերը գնաց Երուսաղէմ, արքայի մօտ, հասաւ ու հաղորդեց Դաւթին ամէն ինչ՝ պատերազմի բոլոր դէպքերը, ինչպէս

23 Պատգամաբերն ասաց Դաւթին. «Այդ մարդիկ մեզանից ուժեղ էին։

24 Նրանք դուրս եկան մեր դէմ, մենք նրանց հալածեցինք մինչեւ քաղաքի դարպասը, բայց աղեղնաւորները պարսպի վրայից նետեր

25 Դաւիթն ասաց պատգամաբերին. «Այսպէս կ՚ասես Յովաբին. «Եղածի համար մի՛ անհանգստացիր, որովհետեւ սուրը երբեմն այսպէս է

26 Երբ Ուրիայի կինը լսեց, որ իր ամուսինը՝ Ուրիան սպանուել է, ողբաց իր մարդու մահը։

27 Երբ սուգն անցաւ, Դաւիթը մարդ ուղարկեց, նրան իր տունը բերեց, սա դարձաւ նրա կինը եւ նրա համար որդի ծնեց։ Դաւթի այս

12

1 Տէրը Նաթան մարգարէին ուղարկեց Դաւթի մօտ։ Սա, գալով նրա մօտ, ասաց. «Մի քաղաքում երկու մարդ կար. մէկը հարուստ էր,

2 Հարուստն ունէր շատ ու շատ հօտեր ու նախիրներ, իսկ աղքատը ոչինչ չունէր, բացի մի փոքրիկ էգ գառնուկից, որը ծախու էր

3 Գառնուկը մեծացաւ նրա ու նրա որդիների հետ։ Նա ուտում էր նրա հացից, նրա բաժակից խմում, նրա ծոցում էր քնում.

4 դա կարծես նրա դուստրն էր։ Այդ հարուստ մարդու մօտ մի անցորդ եկաւ։ հարուստը չուզեց իր հօտերից ու արջառներից մի

5 Դաւիթը խիստ բարկանալով այդ մարդու վրայ՝ ասաց Նաթանին. «Կենդանի է Տէրը. այդ բանն անող մարդը արժանի է մահուան։

6 Նա այդ գառնուկի համար եօթնապատիկ պէտք է հատուցի այն բանի փոխարէն, որ նա արեց. այսինքն՝ մորթեց ուրիշի միակ գառը»։

7 Նաթանն ասաց Դաւթին. «Դո՛ւ ես այն մարդը, որ արել է այդ բանը։ Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Ես եմ, որ քեզ

8 քեզ յանձնեցի քո տիրոջ՝ Սաւուղի տունը, քո տիրոջ կանայք քո գրկում են, քեզ տուեցի Իսրայէլն ու Յուդայի երկիրը, եւ եթէ

9 Ինչո՞ւ Տիրոջ խօսքն անարգեցիր նրա աչքի առաջ չարիք գործելով։ Դու սրով սպանեցիր քետացի Ուրիային եւ նրա կնոջը քեզ

10 Արդ, սուրը յաւիտեանս թող չհեռանայ քո տնից փոխարէնն այն բանի, որ ինձ անարգեցիր եւ քետացի Ուրիայի կնոջը քեզ կնութեան

11 Այսպէս է ասում Տէրը. «Ահա ես քո դէմ չարիք կը յարուցեմ քո տնից. աչքերիդ առաջ քո կանանց պիտի վերցնեմ եւ տամ քո

12 Դու այդ բանը ծածուկ արեցիր, իսկ ես այն անելու եմ ամբողջ Իսրայէլի աչքի առաջ, օրը ցերեկով»։

13 Դաւիթն ասաց Նաթանին. «Մեղանչել եմ Տիրոջ դէմ»։ Նաթանն ասաց Դաւթին.

14 «Տէրը ներեց քո մեղքը, եւ դու չես մեռնի, բայց քանի որ դրանով թշնամիներին առիթ տուեցիր Տիրոջը հայհոյելու, քեզանից

15 Նաթանը գնաց իր տունը, եւ Տէրը հարուածեց Դաւթի համար Ուրիայի կնոջ ծնած մանկանը, եւ սա հիւանդացաւ։

16 Դաւիթը մանկան համար աղաչեց Աստծուն. Դաւիթը ծոմ պահեց ու գիշերը գետնին քնեց։

17 Պալատականները ելան գնացին նրա մօտ, որ նրան գետնից բարձրացնեն, բայց նա չուզեց գետնից վեր կենալ եւ նրանց հետ հաց

18 Երբ եօթներորդ օրը մանուկը մեռաւ, պալատականները վախենում էին Դաւթին յայտնել, թէ մանուկը մեռաւ, քանզի ասում էին.

19 Դաւիթը տեսնելով, որ պալատականները փսփսում են եւ հասկանալով, որ մանուկը մահացել է, ասաց պալատականներին. «Մի՞թէ

20 Դաւիթը գետնից վեր կացաւ, լուացուեց ու օծուեց, փոխեց իր զգեստները, մտաւ Աստծու տունն ու երկրպագեց նրան։ Ապա նա իր

21 Նրա առաջ հաց դրեցին, ու նա կերաւ։ Պալատականները նրան ասացին. «Այս ի՞նչ արեցիր մանկան համար. քանի նա կենդանի էր, ծոմ

22 Դաւիթն ասաց. «Քանի մանուկը կենդանի էր, ծոմ էի պահում ու լալիս, որովհետեւ մտածում էի. «Ո՞վ գիտի, գուցէ Տէրը ողորմի,

23 Հիմա որ մանուկը մեռաւ, ես ինչո՞ւ ծոմ պահեմ, մի՞թէ կարող եմ նրան յետ կեանքի կոչել։ Ես եմ նրա մօտ գնալու, իսկ նա ինձ

24 Դաւիթը մխիթարեց իր կնոջը՝ Բերսաբէէին։ Դաւիթը գնաց նրա մօտ, պառկեց նրա հետ, կինը յղիացաւ ու ծնեց որդի։ Դաւիթը նրա

25 Տէրը սիրեց նրան, Նաթան մարգարէի միջոցով պատգամ յղեց, եւ սա մանկան անունը Տիրոջ համար Յեդեդի դրեց։

26 Յովաբը Ռաբաթում պատերազմում էր ամոնացիների դէմ եւ գրեթէ գրաւել էր թագաւորանիստ քաղաքը։

27 Յովաբը պատգամաբերներ ուղարկեց Դաւթին՝ ասելով.

28 «Ռաբաթի դէմ պատերազմել եմ եւ գրաւել ջրերի քաղաքը։ Արդ, հաւաքի՛ր մնացած ժողովրդին, քաղաքի դիմաց բանա՛կ դիր ու

29 Դաւիթը հաւաքեց ամբողջ ժողովրդին, գնաց Ռաբաթ ու պատերազմելով գրաւեց այն։

30 Նա նրանց թագաւոր Մեղքոմի գլխից վերցրեց թագը, որի քաշը մի տաղանդ ոսկի էր եւ զարդարուած էր թակարժէք քարերով։ Դա

31 Նա դուրս հանեց այդտեղի ժողովրդին, նրանց լծեց սղոցի ու երկաթէ կացինների աշխատանքների, գործի դրեց աղիւսի փռում։ Նա

13

1 Դաւթի որդի Աբեսաղոմը ունէր շատ գեղեցիկ մի քոյր, որի անունն էր Թամար։ Դաւթի որդի Ամոնը սիրեց նրան։

2 Ամոնը նեղւում էր այն աստիճան, որ հիւանդացաւ իր քոյր Թամարի պատճառով։ Թամարը կոյս էր, եւ Ամոնի համար դժուար էր նրան

3 Ամոնն ունէր Յովնադաբ անունով մի ընկեր, որը Դաւթի եղբայր Սամաայի որդին էր։ Յովնադաբը շատ խորագէտ մարդ էր։

4 Սա ասաց Ամոնին. «Ինչո՞ւ ես դու այդպէս օրէցօր հիւծւում, ո՜վ արքայորդի, եւ ինձ չես պատմում»։ Ամոնը նրան ասաց. «Իմ

5 Յովնադաբն ասաց նրան. «Պառկի՛ր քո անկողնում, հիւա՛նդ ձեւացիր, ու երբ հայրդ գայ քեզ տեսնելու, կ՚ասես նրան. «Թող իմ

6 Արքան եկաւ նրան տեսնելու։ Ամոնն ասաց արքային. «Թող իմ քոյր Թամարը գայ ինձ մօտ, իմ աչքի առաջ ուտելու համար բլիթներ

7 Դաւիթը մարդ ուղարկեց տուն, Թամարի մօտ՝ ասելով. «Գնա՛ քո եղբայր Ամոնի տունը եւ նրա համար կերակո՛ւր պատրաստիր»։

8 Թամարը գնաց իր եղբայր Ամոնի տունը, ուր նա պառկած էր, վերցրեց ալիւրը, խմոր շաղեց, նրա աչքի առաջ բլիթներ պատրաստեց ու

9 Թամարն առաւ տապակը եւ դատարկեց նրա առաջ, սակայն նա չուզեց ուտել։ Ամոնն ասաց. «Իմ մօտ գտնուող բոլոր մարդկանց դո՛ւրս

10 «Կերակուրը տա՛ր սենեակ, որ քո ձեռքից ուտեմ»։ Թամարն առաւ իր պատրաստած բլիթները,

11 տարաւ իր եղբայր Ամոնի սենեակը ու մօտեցրեց նրան, որ ուտի։

12 Նա բռնելով նրան՝ ասաց. «Եկ պառկի՛ր ինձ հետ, քո՛յր իմ»։ Թամարն ասաց նրան. «Ո՛չ, եղբա՛յր, ինձ մի՛ բռնացիր, քանզի

13 Դու էլ մի՛ արա այդ անզգամութիւնը։ Ես ինչպէ՞ս տանեմ իմ նախատինքը։ Դու անզգամներից մէկը կը լինես Իսրայէլում։ Արդ,

14 Ամոնը չուզեց լսել նրան ու ձեռքը գցելով բռնութիւն գործադրեց եւ պառկելով նրա հետ՝ բռնաբարեց նրան։

15 Ամոնը դրանից յետոյ շատ մեծ ատելութեամբ լցուեց Թամարի դէմ, այնպէս որ աւելի մեծ էր ատելութիւնը, որով ատեց նրան, քան

16 Թամարը նրան ասաց. «Դուրս քշելով ինձ՝ աւելի մեծ չարիք ես գործում, քան այն, որ արեցիր ինձ հետ»։

17 Ամոնը, սակայն, չուզեց լսել նրան եւ, կանչելով իր տան վերակացու սպասաւորին, ասաց նրան. «Դո՛ւրս հանիր սրան իմ մօտից եւ

18 Թամարի վրայ գունագեղ կոճակներով ասեղնագործ պարեգօտ կար. այդպիսի զգեստներ էին հագնում թագաւորների կոյս դուստրերը։

19 Թամարը մոխիր վերցնելով՝ ածեց իր գլխին, պատառոտեց կոճակներով զարդարուն պարեգօտը, որ հագել էր, ձեռքը դրեց իր գլխին եւ

20 Նրա եղբայր Աբեսաղոմը հարցրեց նրան. «Մի՞թէ քո եղբայր Ամոնը քեզ հետ պառկեց։ Արդ, քո՛յր իմ, լո՛ւռ մնա, որովհետեւ նա քո

21 Արքան այս բաները լսելով՝ խիստ բարկացաւ, սակայն չվրդովեց իր որդի Ամոնի հոգին, քանի որ նա իր անդրանիկ որդին էր, եւ

22 Աբեսաղոմը Ամոնի մասին վատ կամ լաւ բան չասաց, բայց Աբեսաղոմն ատում էր Ամոնին այն բանի համար, որ նա բռնաբարել էր իր

23 Երեք տարի անց, երբ Աբեսաղոմը Եփրեմի երկրին մերձակայ Բեթմարոն բնակավայրում պէտք է խուզէր իր ոչխարները, իր մօտ

24 Աբեսաղոմը գալով արքայի մօտ՝ ասաց նրան. «Ահաւասիկ քո ծառայի ոչխարները խուզելու ժամանակն է։ Արքան ու նրա ծառաները քո

25 Արքան ասաց Աբեսաղոմին. «Ո՛չ, որդեա՛կ իմ, ամէնքս թող չգնանք ու չծանրաբեռնենք քեզ»։ Նա պնդեց, սակայն արքան չուզեց

26 Աբեսաղոմն ասաց. «Այդ դէպքում գոնէ ինձ հետ թող գայ իմ եղբայր Ամոնը»։

27 Արքան ասաց. «Ինչո՞ւ նա գնայ քեզ հետ»։ Աբեսաղոմը պնդեց, եւ արքան նրա հետ ուղարկեց Ամոնին ու իր բոլոր որդիներին։

28 Աբեսաղոմը թագաւորավայել խրախճանք սարքեց։ Նա պատուիրեց իր ծառաներին՝ ասելով. «Տեսէ՛ք, երբ որ Ամոնը հարբի գինուց, եւ

29 Քաջասի՛րտ եղէք ու զօրացէ՛ք»։ Եւ Աբեսաղոմի զինուորները Ամոնին արեցին այն, ինչ հրամայել էր Աբեսաղոմը։ Արքայի բոլոր

30 Մինչ նրանք ճանապարհին էին, գոյժը հասաւ Դաւթին, թէ Աբեսաղոմը կոտորել է արքայի բոլոր որդիներին, նրանցից ոչ ոքի

31 Ելաւ արքան, իր զգեստները պատառոտեց ու գետին ընկաւ։ Բոլոր ծառաները նրա շուրջն էին կանգնել իրենց պատառոտուած

32 Դաւթի եղբայր Սամաայի որդի Յովնադաբն ասաց. «Մի՛ ասա, իմ տէ՛ր արքայ, թէ՝ «Արքայի բոլոր որդիները մեռան», քանի որ միայն

33 Արդ, թող իմ արքան այդ բանն իր սրտին մօտիկ չընդունի եւ չասի, թէ՝ «Արքայի բոլոր որդիները մեռան»։ Միայն Ամո՛նը մեռաւ»։

34 Եւ Աբեսաղոմը փախաւ։ Դիտանոցի երիտասարդ պահակն իր աչքերը բարձրացնելով՝ տեսաւ, որ մի խումբ մարդիկ են գալիս լերան

35 Յովնադաբն ասաց արքային. «Ահա արքայի որդիներն են գալիս։ Ինչ որ ասաց քո ծառան, այդպէս էլ եղաւ»։

36 Երբ նա խօսքը վերջացրեց, ահա եկան արքայի որդիները եւ իրենց ձայնը բարձրացնելով՝ լաց եղան։ Արքան էլ իր բոլոր ծառաների

37 Աբեսաղոմը փախաւ ու գնաց Գեսուրի արքայ Եմիուդի որդի Թոլմելեմի մօտ, Մաքուլի երկիրը։ Դաւիթը ամբողջ ժամանակ սուգ էր

38 իսկ Աբեսաղոմը փախել ու գնացել էր Գեսուր, ուր մնաց երեք տարի։

39 Դաւիթ արքայի զայրոյթը Աբեսաղոմի դէմ հանդարտուեց, որովհետեւ նա մխիթարուել էր մեռած Ամոնի համար։

14

1 Շարուհիի որդի Յովաբն իմացել էր, որ արքայի սիրտը վերստին տաքացել է Աբեսաղոմի հանդէպ։

2 Յովաբը մարդ ուղարկեց Թեկուէ եւ այնտեղից մի ճարպիկ կին բերելով՝ ասաց նրան. «Սգաւոր ձեւացի՛ր՝ սգոյ հագուստներ հագի՛ր,

3 Կը գնաս արքայի մօտ եւ նրա հետ այսպէս կը խօսես»։ Եւ Յովաբը նրան յայտնեց այն, ինչ պէտք է ասէր։

4 Թեկուացի կինը մտաւ արքայի մօտ եւ երեսնիվայր գետին խոնարհուելով՝ ասաց.

5 «Փրկի՛ր ինձ, արքա՛յ, փրկի՛ր»։ Արքան ասաց նրան. «Ի՞նչ է եղել քեզ»։ Նա ասաց. «Ես մեծ տագնապի մէջ եմ։

6 Մի այրի կին եմ ես, ամուսինս մահացել է։ Քո աղախինը երկու որդի ունէր։ Երկուսը դաշտում կռուեցին, ու ոչ ոք չբաժանեց

7 Ամբողջ ազգատոհմը վեր է կացել քո աղախնի դէմ՝ ասելով. «Իր եղբօրը սպանողին յանձնի՛ր, որ նրան սպանենք իր եղբօր արեան

8 Արքան ասաց. «Ողջութեամբ գնա՛ քո տունը, եւ ես կը կարգադրեմ քո հարցը»։

9 Թեկուացի կինն ասաց. «Թող ինձ վրայ, արքա՛յ, եւ իմ տան վրայ լինի մեղքը, իսկ արքան ու նրա աթոռն անպարտ թող լինեն»։

10 Արքան ասաց. «Ո՞վ է քեզ հետ խօսելու։ Նրան ինձ մօ՛տ բեր, եւ նա այլեւս քեզ չի մօտենայ»։

11 Կինն ասաց. «Թող արքան յիշի իր Տէր Աստծուն, որ չշատանան վրէժի համար արիւն թափողները եւ իմ որդուն չսպանեն»։ Դաւիթն

12 Կինն ասաց. «Թո՛յլ տուր, որ քո աղախինը մի խօսք ասի իր տէր արքային»։

13 Արքան ասաց. «Խօսի՛ր»։ Կինն ասաց. «Ինչո՞ւ այդպիսի բան ես մտածում Աստծու ժողովրդի մասին, կամ թէ արքայի՞ բերանից ելաւ

14 որ նա մեռնի եւ, ինչպէս գետին թափած ջուրը, այլեւս չհաւաքուի, Աստուած նրա հոգին չառնի, եւ որեւէ մէկը չմտածի իրենից

15 Արդ, եկել եմ իմ տէր արքային ասելու այս խօսքերը, որպէսզի, երբ ժողովուրդն ինձ տեսնի, ասի, թէ՝ «Քո աղախինը խօսել է

16 Քանզի արքան պէտք է լսի ու ինձ փրկի այն մարդու ձեռքից, որն ուզում է ինձ ու իմ որդուն Աստծու ժառանգութիւնից զրկել»։

17 Եւ կինն ասաց. «Թող իմ տէր արքայի խօսքը բարով կատարուի, քանզի իմ տէր արքան նման է Աստծու հրեշտակի, որը պատրաստ է

18 Արքան պատասխանեց եւ ասաց կնոջը. «Ինձանից մի՛ թաքցրու այն, ինչ քեզանից հարցնելու եմ»։

19 Կինն ասաց. «Ասա՛, տէ՛ր իմ արքայ»։ Արքան ասաց. «Քո ասած այս բոլոր խօսքերի մէջ արդեօ՞ք Յովաբի մատը չկայ»։ Կինն ասաց

20 Այս խօսքի ձեւը փոխելու նպատակով է, որ քո ծառայ Յովաբն արեց այս բանը։ Իմ տէր արքան իմաստուն է Աստծու հրեշտակի պէս եւ

21 Արքան գնաց եւ ասաց Յովաբին. «Ահաւասիկ անում եմ ըստ քո ասածի. գնա յե՛տ դարձրու, բե՛ր պատանի Աբեսաղոմին»։

22 Յովաբը երեսնիվայր գետին ընկնելով՝ երկրպագեց արքային, օրհնեց նրան։ Յովաբն ասաց. «Այսօր քո ծառան իմացաւ, որ շնորհ է

23 Յովաբը ելաւ գնաց Գեսուր եւ Աբեսաղոմին բերեց Երուսաղէմ։

24 Արքան ասաց. «Թող իր տունը վերադառնայ եւ թող իմ երեսը չտեսնի»։ Աբեսաղոմն իր տունը վերադարձաւ եւ արքայի աչքին

25 Ամբողջ Իսրայէլի մէջ Աբեսաղոմի պէս գեղեցիկ ու գովելի տղամարդ չկար։ Ոտքի ծայրից մինչեւ գլուխը նա ոչ մի արատ չունէր։

26 Երբ իր գլխի մազերը կտրում էր, - իսկ նա ամէն տարուայ սկզբին էր կտրում, քանի որ մազերը խիստ ծանրանում էին նրա վրայ, -

27 Աբեսաղոմը երեք տղայ եւ մէկ աղջիկ ունեցաւ, որի անունն էր Թամար։ Նա տեսքով շատ գեղեցիկ կին էր եւ, դառնալով Սողոմոնի

28 Աբեսաղոմը երկու տարի մնաց Երուսաղէմում, բայց արքայի աչքին չերեւաց։

29 Աբեսաղոմը մարդ ուղարկեց Յովաբի մօտ, որ սա այցելի արքային, բայց Յովաբը չուզեց նրա մօտ գնալ։ Երկրորդ անգամ Աբեսաղոմը

30 Աբեսաղոմն ասաց իր ծառաներին. «Տեսէ՛ք, իմ արտի մօտ գտնուող Յովաբի արտը լի է գարիով, գնացէ՛ք եւ հրկիզեցէ՛ք այն»։

31 Յովաբը ելաւ եկաւ Աբեսաղոմի տունը եւ ասաց նրան. «Ինչո՞ւ են քո ծառաները հրկիզել իմ արտը»։

32 Աբեսաղոմն ասաց Յովաբին. «Ես քեզ մօտ մարդ էի ուղարկել, թէ՝ «Ե՛կ այստեղ, որ քեզ ուղարկեմ արքայի մօտ՝ ասելու համար, թէ

33 Յովաբը մտնելով արքայի մօտ՝ հաղորդեց նրան նրա ասածը։ Արքան կանչեց Աբեսաղոմին, որը մտնելով արքայի մօտ՝ երեսնիվայր

15

1 Դրանից յետոյ Աբեսաղոմը մարտակառքեր, երիվարներ եւ առջեւից վազող յիսուն հոգի սուրհանդակ հաւաքեց։

2 Աբեսաղոմը կանուխ վեր էր կենում ու կանգնում դարպասի ճանապարհին։ Ով գալիս էր արքայի դատաստանին դատ ներկայացնելու,

3 Աբեսաղոմն ասում էր նրան. «Քո գործերը արդար են ու դիւրին, բայց արքայի մօտ քեզ ոչ ոք ունկնդիր չի լինի»։

4 Աբեսաղոմը մտածում էր. «Եթէ որեւէ մէկն ինձ դատաւոր նշանակէր այս երկրի վրայ, եւ ամէն ոք, որ վէճ կամ դատ ունենար, ինձ

5 Երբ որեւէ մէկը նրան էր մօտենում գլուխ տալու, նա երկարում էր ձեռքը, մարդուն դէպի իրեն էր քաշում ու համբուրում նրան։

6 Աբեսաղոմն այսպէս էր վարւում այն բոլոր իսրայէլացիների նկատմամբ, ովքեր դատի համար գալիս էին արքայի մօտ։ Աբեսաղոմն

7 Չորս տարի լրանալուց յետոյ Աբեսաղոմն ասաց իր հօրը.

8 «Գնամ ու Քեբրոնում կատարեմ Տիրոջը խոստացած իմ ուխտը, քանզի Ասորիքի Գեսուր քաղաքում բնակուելիս ծառադ ուխտեց Տիրոջը՝

9 Արքան նրան ասաց. «Գնա՛ խաղաղութեամբ»։

10 Նա վեր կացաւ ու գնաց Քեբրոն։ Աբեսաղոմը պատգամաւորներ ուղարկելով Իսրայէլի բոլոր ցեղերին՝ ասաց. «Երբ եղջերափողի ձայն

11 Աբեսաղոմի հետ գնացին երկու հարիւր հրաւիրեալներ, որոնք գնում էին միամիտ, ամենեւին տեղեակ չլինելով անցուդարձին։

12 Աբեսաղոմը զոհերը մատուցելու ժամանակ մարդ ուղարկեց ու իր Գոլա քաղաքից կանչեց Դաւթի խորհրդական թեկուացի Աքիտոփէլին։

13 Գուժկան հասաւ Դաւթին, թէ Իսրայէլի մարդիկ անցել են Աբեսաղոմի կողմը։

14 Դաւիթն ասաց Երուսաղէմում իր հետ եղող բոլոր ծառաներին. «Ելէ՛ք փախչենք, որովհետեւ մեզ փրկութիւն չկայ Աբեսաղոմի

15 Արքայի ծառաներն ասացին իրեն. «Ամէն ինչ, որ մեր տէր արքան կամենայ, ծառաներս պատրաստ ենք կատարելու»։

16 Թագաւորն ելաւ, եւ նրա ամբողջ տունը ոտքով գնաց նրա յետեւից։ Արքան իր հարճերից տասը կին թողեց, որ տունը պահպանեն։

17 Արքան դուրս ելաւ, եւ նրա բոլոր ծառաները ոտքով գնալով կանգնեցին անապատում գտնուող ձիթենու մօտ։

18 Նրա բոլոր ծառաները մէկ առ մէկ անցնում էին նրա կողքով. բոլոր քերեթիները, օփելեթիներն ու բոլոր գեթացիները՝ վեց հարիւր

19 Արքան ասաց գեթացի Եթթիին. «Ինչո՞ւ ես դու էլ գնում մեզ հետ, յե՛տ դարձիր ու մնա՛ եկող արքայի մօտ, քանզի օտար մարդ ես

20 Մի՞թէ քեզ տեղահան պիտի անեմ, որ գաս մեզ հետ, երբ ինքս էլ չգիտեմ, թէ ուր եմ գնում եւ ուր պիտի գնամ։ Դու յե՛տ դարձիր,

21 Եթթին պատասխան տուեց արքային՝ ասելով. «Կենդանի է Տէրը, եւ կենդանի է իմ տէր արքան. որտեղ լինի իմ տէր արքան, մեռած թէ

22 Արքան ասաց Եթթիին. «Արի՛ ինձ հետ»։ Եւ գեթացի Եթթին գնաց իր հետ եղած բոլոր ծառաներով ու ամբողջ բազմութեամբ հանդերձ։

23 Ամբողջ երկիրը բարձրաձայն լալիս էր։ Ամբողջ զօրքը անցնում էր Կեդրոնի հեղեղատով։ Արքան նոյնպէս անցաւ Կեդրոնի

24 Սադոկն ու նրա հետ բոլոր ղեւտացիները Տիրոջ ուխտի տապանակը հանեցին Բեթարից։ Նրանք կանգնեցրին Աստծու տապանակը եւ այն

25 Արքան ասաց Սադոկին. «Աստծու տապանակը յե՛տ տար քաղաք եւ դի՛ր իր տեղը։ Եթէ Աստծու առաջ շնորհ գտնեմ, նա ինձ յետ կը

26 Բայց եթէ ասի, թէ՝ «Դու ինձ հաճելի չես», թող ինձ անի այն, ինչ նրա աչքին հաճելի է»։ Արքան ասաց Սադոկ քահանային.

27 «Այնպէս արէք, որ դու խաղաղութեամբ քաղաք վերադառնաս, եւ քո որդի Աքիմաասն ու Աբիաթարի որդի Յովնաթանը՝ ձեր երկու

28 Ես բանակատեղի եմ դնելու Ռաբոթ անապատում եւ կը մնամ, մինչեւ որ ձեզանից լուր ստանամ»։

29 Եւ Սադոկն ու Աբիաթարը տապանակը յետ դարձրին Երուսաղէմ, եւ այն մնաց այնտեղ։

30 Դաւիթը բարձրանում էր Ձիթենեաց զառիվերով, բարձրանում էր ու լալիս։ Նա ծածկել էր գլուխը, բոբիկ էր գնում, եւ ամբողջ

31 Դաւթին յայտնեցին՝ ասելով. «Աքիտոփէլն էլ ապստամբների հետ է, Աբեսաղոմի մօտ»։ Դաւիթն ասաց. «Տէ՜ր Աստուած իմ, խափանի՛ր

32 Դաւիթը հասաւ Հռոս, ուր երկրպագեց Աստծուն։Եւ ահա նրան ընդառաջ եկաւ արաքացի Քուսին՝ Դաւթի բարեկամը, իր պատմուճանը

33 Դաւիթն ասաց. «Եթէ ինձ հետ գաս, ինձ վրայ բեռ կը լինես,

34 իսկ եթէ յետ դառնաս քաղաք եւ ասես Աբեսաղոմին, թէ՝ «Քո եղբայրներն անցան, արքան յուզուած հետեւում էր ինձ, ու հայրդ եւս

35 Ահա այնտեղ քեզ հետ կը լինեն Սադոկ եւ Աբիաթար քահանաները, եւ եթէ որեւէ բան լսես արքայի տնից, յայտնի՛ր Սադոկ ու

36 Ահա նրանց հետ են իրենց երկու որդիները՝ Սադոկի որդի Աքիմաասն ու Աբիաթարի որդի Յովնաթանը։ Նրանց միջոցով ինձ

37 Դաւթի բարեկամ Քուսին եկաւ քաղաք, եւ Աբեսաղոմը մտաւ Երուսաղէմ քաղաքը։

16

1 Դաւիթը հազիւ էր հեռացել Հռոսից, երբ Մեմփիբոսթէի ծառայ Սիբան նրան ընդառաջ եկաւ երկու բեռնաւորուած էշերով։ Դրանց վրայ

2 Արքան ասաց Սիբային. «Այդ ի՞նչ է»։ Սիբան ասաց. «Էշերը արքայի համար են, որ նստի, հացն ու արմաւը՝ ծառաների համար, որ

3 Արքան հարցրեց. «Ո՞ւր է քո տիրոջ որդին»։ Սիբան պատասխանեց արքային. «Նա մնացել է Երուսաղէմում, քանզի ասել է.

4 Արքան ասաց Սիբային. «Թող քո՛նը լինի ամէն ինչ, որ Մեմփիբոսթէին է պատկանում»։ Սիբան գլուխը խոնարհելով՝ ասաց. «Շնորհ

5 Դաւիթ արքան եկաւ մինչեւ Բաւուրիմ, եւ ահա այնտեղից, Սաւուղի տան ազգականներից մի մարդ մէջտեղ ելաւ։ Դա Գերայի որդի

6 Սա դուրս եկաւ անիծելով եւ քարեր շպրտելով Դաւթի ու ամենքի վրայ, որոնք Դաւթի հետ էին։ Ամբողջ ժողովուրդն ու բոլոր

7 Սեմէին, նրան անիծելով, այսպէս էր ասում. «Դո՛ւրս եկ, դո՛ւրս եկ, արիւնարբո՛ւ եւ անօրէ՛ն մարդ։

8 Տէրը Սաւուղի տան թափած ամբողջ արիւնը քո դէմ դարձրեց, քանի որ նրա փոխարէն դո՛ւ թագաւորեցիր։ Տէրը քո թագաւորութիւնը

9 Շարուհիի որդի Աբեսսան ասաց Դաւթին. «Ինչո՞ւ է մի սատկած շուն այսպէս անիծում իմ տէր արքային։

10 Թող գնամ ու կտրեմ նրա գլուխը»։ Արքան ասաց. «Դուք ինձ հետ ի՞նչ գործ ունէք, Շարուհիի՛ որդիներ։ Թողէ՛ք նա այդպէս

11 Դաւիթն ասաց Աբեսսային ու իր բոլոր ծառաներին. «Եթէ ինձնից սերուած իմ որդին իմ մահն է ուզում, որչա՜փ եւս առաւել

12 Թերեւս Տէրը, տեսնելով իմ տառապանքները, ինձ բարիք հատուցի այսօրուայ անէծքի փոխարէն»։

13 Դաւիթը եւ իր հետ եղած մարդիկ գնացին իրենց ճանապարհով, իսկ Սեմէին գնում էր լերան կողքով, նրան մօտիկ, գնում էր ու

14 Արքան ու նրան ընկերակցող ամբողջ տանջուած զօրքը եկան ու հանգստացան այնտեղ։

15 Աբեսաղոմը եւ բոլոր իսրայէլացիները մտան Երուսաղէմ։ Նրանց հետ էր նաեւ Աքիտոփէլը։

16 Երբ Դաւթի բարեկամ արաքացի Քուսին եկաւ Աբեսաղոմի մօտ, Քուսին ասաց Աբեսաղոմին. «Կեցցէ՜ արքան»։

17 Աբեսաղոմն ասաց Քուսիին. «Ա՞յդ է բարեկամիդ նկատմամբ ունեցած սէրդ, ինչո՞ւ չես գնացել քո բարեկամի հետ»։

18 Քուսին ասաց Աբեսաղոմին. «Այդպէս չէ. ում որ ընտրի Տէրը, ում որ ընտրեն իսրայէլացիները, այս ժողովուրդն ու բոլոր

19 Բացի այդ, ես ո՞ւմ պիտի ծառայեմ, եթէ ոչ նրա որդուն։ Ինչպէս որ ծառայել եմ քո հօրը, այդպէս էլ կը ծառայեմ քեզ»։

20 Աբեսաղոմն ասաց Աքիտոփէլին. «Խորհո՛ւրդ տուէք, թէ ի՞նչ պէտք է անենք»։

21 Աքիտոփէլն ասաց Աբեսաղոմին. «Մտի՛ր քո հօր հարճերի ծոցը, որոնց նա թողել էր իր տունը պահպանելու համար, եւ ամբողջ

22 Աբեսաղոմի համար վրան խփեցին տանիքում, եւ Աբեսաղոմը բոլոր իսրայէլացիների աչքի առաջ մտաւ իր հօր հարճերի ծոցը։

23 Աքիտոփէլի խորհուրդը, որ նա տալիս էր այդ օրերին, այնպիսին էր, կարծես մարդ Աստծուց էր խորհուրդ հարցնում։ Այդպիսին էր

17

1 Աքիտոփէլն ասաց Աբեսաղոմին. «Թող տասներկու հազար մարդ ընտրեմ, այս գիշեր գնամ ու հետապնդեմ Դաւթին եւ գիշերով նրա դէմ

2 Նա յոգնած է ու ձեռքերը թուլացած։ Նրան խուճապի կը մատնեմ, նրա հետ եղած զօրքը կը փախչի, ու կը սպանեմ միայն արքային։

3 Ամբողջ զօրքը քեզ մօտ կը բերեմ, ինչպէս հարսն է իր ամուսնու մօտ գալիս, եւ միայն մէկ մարդու կեանքին վերջ կը տամ, իսկ

4 Այս խօսքը ճշմարիտ թուաց Աբեսաղոմին եւ Իսրայէլի բոլոր ծերերին։

5 Աբեսաղոմն ասաց. «Կանչեցէ՛ք արաքացի Քուսիին, եւ լսենք, թէ նա ինչ կ՚ասի»։

6 Քուսին եկաւ Աբեսաղոմի մօտ, եւ Աբեսաղոմը հաղորդեց նրան այն խօսքերը, որ ասել էր Աքիտոփէլը։ Նա աւելացրեց. «Հետեւե՞նք

7 Քուսին ասաց Աբեսաղոմին. «Աքիտոփէլի այս անգամ տուած խորհուրդը լաւ չէ»։

8 Քուսին աւելացրեց. «Դու ինքդ ճանաչում ես հօրդ եւ նրա մարդկանց, որ նրանք շատ զօրեղ են եւ դառնացած սրտով, որովհետեւ

9 Նա հիմա թաքնուած է բլուրներից մէկում կամ այլ տեղում, եւ եթէ յարձակուենք նրա վրայ, առաջինը ինքը կը գրոհի, եւ այն

10 Նա հզօր մարդ է, եւ նոյնիսկ նա, ով առիւծի սիրտ ունի, նրա առաջ կը թուլանայ, որովհետեւ ամբողջ Իսրայէլը գիտի, թէ ուժեղ

11 Ուստի ես քեզ այսպիսի խորհուրդ կը տամ. հաւաքի՛ր բոլոր իսրայէլացիներին՝ Դանից մինչեւ Բերսաբէէ, ծովեզրի աւազի չափ, եւ

12 Այն ժամանակ նրա վրայ կը հասնենք այն տեղերից մէկում, ուր նրան կը գտնենք. կը շրջապատենք նրան, ինչպէս ցօղն է իջնում

13 Իսկ եթէ նա քաղաք մտնի, այն ժամանակ ամբողջ Իսրայէլն այդ քաղաքը պարաններ տանելով՝ նրա մարդկանց քարշ կը տայ մինչեւ

14 Աբեսաղոմն ու բոլոր իսրայէլացիներն ասացին. «Արաքացի Քուսիի խորհուրդն աւելի լաւ է, քան Աքիտոփէլի խորհուրդը»։ Տէրը

15 Արաքացի Քուսին ասաց Սադոկ ու Աբիաթար քահանաներին. «Աքիտոփէլը այսպէս եւ այսպէս խորհուրդ տուեց Աբեսաղոմին ու Իսրայէլի

16 Արդ, շուտափոյթ կերպով մա՛րդ ուղարկեցէք ու իմա՛ց տուէք Դաւթին՝ ասելով. «Այս գիշեր Ռաբոթ անապատում մի՛ մնա, այլ անցիր

17 Յովնաթանն ու Աքիմաասը Ռոգելի աղբիւրների մօտ էին, եւ մի աղախին գնաց ու նրանց պատմեց, որ գնան ու յայտնեն Դաւիթ

18 Մի պատանի, սակայն, տեսաւ նրանց ու յայտնեց Աբեսաղոմին։ Նրանք երկուսով գնացին Բաւուրիմ ու մտան մի մարդու տունը, ուր

19 Կինը խուփն առաւ ու փակեց ջրհորը, դրա վրայ թուզ փռեց իբր չորացնելու համար, ու ոչինչ չիմացուեց։

20 Աբեսաղոմի ծառաներն եկան այդ կնոջ մօտ, նրա տունը եւ հարցրին. «Ո՞ւր են Աքիմաասն ու Յովնաթանը»։ Կինը նրանց պատասխանեց.

21 Նրանց գնալուց յետոյ սրանք ջրհորից դուրս եկան եւ գնացին Դաւիթ արքայի մօտ ու պատմեցին՝ ասելով. «Ելէ՛ք ու անցէ՛ք գետը,

22 Դաւիթն ու նրա հետ եղող ամբողջ ժողովուրդը առաւօտեան, նախքան լուսանալը ելան ու անցան Յորդանան գետը։ Ոչ ոք չմնաց, որ

23 Աքիտոփէլը երբ տեսաւ, որ իր խորհուրդը ի դերեւ ելաւ, համետեց իր էշը, ելաւ գնաց քաղաք, իր տունը, եւ իր տանը

24 Դաւիթը հասաւ Բանակատեղիներ, իսկ Աբեսաղոմն ինքը եւ նրա հետ ամբողջ Իսրայէլը անցան Յորդանան գետը։

25 Աբեսաղոմը Յովաբի փոխարէն իր զօրքի հրամանատար կարգեց Ամեսայիին։ Ամեսային որդին էր յեզրայելացի մի մարդու, որի անունն

26 Աբեսաղոմը եւ ամբողջ Իսրայէլը բանակատեղի դրեցին Գաղաադի երկրում։

27 Երբ Դաւիթը Բանակատեղիներ հասաւ, Նաասի որդի Վեսբին՝ Ամոնի որդիներից՝ Ռաբաթից, Ամիէլի որդի լադաբարցի Մաքիրը եւ

28 ծածկոցներ, տասը կաթսաներ, բրուտի անօթներ,

29 ցորեն, գարի, ալիւր, փոխինդ, ոլոռ, ոսպ, մեղր, կարագ, ոչխարներ ու կաթնակեր հորթեր եւ մատուցեցին Դաւթին ու նրա հետ

18

1 Դաւիթն իր հետ եղած զօրքի աշխարհագիր անցկացրեց եւ նրանց վրայ հազարապետներ ու հարիւրապետներ կարգեց։

2 Դաւիթը զօրքի մէկ երրորդ մասը յանձնեց Յովաբի, մէկ երրորդ մասը Շարուհիի որդու՝ Յովաբի եղբայր Աբեսսայի եւ մէկ երրորդ

3 «Ես էլ պէտք է ձեզ հետ դուրս գամ»։ Նրանք ասացին. «Դու չպէտք է դուրս գաս, որովհետեւ եթէ փախչենք, նրանք մեզ

4 Արքան նրանց ասաց. «Ինչ որ ձեզ համար հաճելի է, ես այն կ՚անեմ»։ Եւ արքան մնաց դարպասի մօտ, իսկ ամբողջ ժողովուրդը

5 Արքան պատուէր տուեց Յովաբին, Աբեսսային ու Եթթիին՝ ասելով. «Խնայեցէ՛ք իմ պատանեակ Աբեսաղոմին»։ Եւ ամբողջ զօրքը լսեց,

6 Ամբողջ զօրքը դուրս եկաւ անտառ, Իսրայէլի դէմ, եւ կռիւ եղաւ Եփրեմի անտառում։

7 Իսրայէլի զօրքը պարտուեց Դաւթի ծառաներից. այդ օրը մեծ կոտորած եղաւ՝ քսան հազար հոգի ընկաւ։

8 Պատերազմն այստեղից տարածուեց ամբողջ երկրի վրայ։ Այդ օրն անտառն աւելի շատ զինուոր կլանեց, քան սուրը կոտորեց։

9 Աբեսաղոմը Դաւթի ծառաների դէմ դուրս եկաւ։ Աբեսաղոմն իր ջորին էր հեծել, եւ ջորին մի մեծ կաղնու թաւ ոստերի տակը մտաւ։

10 Մի մարդ տեսաւ ու պատմեց Յովաբին, թէ՝ «Ահա տեսայ Աբեսաղոմին կաղնու ծառից կախուած»։

11 Յովաբն ասաց իրեն լուր տուող մարդուն. «Տեսել ես, բայց ինչո՞ւ նրան գետին չտապալեցիր։ Ես այսօր քեզ յիսուն սիկղ արծաթ

12 Մարդն ասաց Յովաբին. «Եթէ քո ձեռքից նոյնիսկ հազար սիկղ արծաթ ստանայի, իմ ձեռքը արքայի որդու վրայ չէի բարձրացնի,

13 Արքայի համար ոչ մի բան թաքուն չէր մնայ, եւ դու ինքդ էլ հեռու կը մնայիր»։

14 Յովաբն ասաց. «Դրա համար էլ քեզ մօտ չեմ մնայ»։ Եւ Յովաբը երեք նետ վերցրեց եւ դրանցով խոցեց Աբեսաղոմի սիրտը, մինչ նա

15 Յովաբի զինակիրներից տասը երիտասարդներ շրջապատեցին եւ խփելով Աբեսաղոմին՝ սպանեցին նրան։

16 Յովաբը եղջերափող հնչեցրեց, եւ զօրքը նրա հետ վերադարձաւ, որպէսզի չհետապնդեն իսրայէլացիներին, որովհետեւ Յովաբը

17 Յովաբը վերցրեց Աբեսաղոմի դիակն ու այն նետեց անտառում մի մեծ, շատ խորունկ վիհի մէջ։ Բոլոր իսրայէլացիները փախան՝ ամէն

18 Աբեսաղոմը կենդանի եղած ժամանակ իր համար կոթող էր կանգնեցրել։ Նա կոթող էր կանգնեցրել նաեւ Յաբինում, Թագաւորների

19 Սադոկի որդի Աքիմաասն ասաց. «Գնամ, աւետիս տանեմ արքային, քանզի Տէրն արդար գործ արեց՝ նրան ազատելով իր թշնամիների

20 Յովաբն ասաց նրան. «Դու այսօր աւետիս տանող մարդ չես, մի ուրիշ օր աւետիս կը տանես։ Այսօր պէտք չէ աւետիս տանել, քանզի

21 Նա ասաց Քուսիին. «Գնա յայտնի՛ր արքային, ինչ որ տեսար»։ Քուսին խոնարհ գլուխ տուեց Յովաբին ու դուրս եկաւ։

22 Սադոկի որդի Աքիմաասը դարձեալ ասաց Յովաբին. «Ի՞նչ կը լինի, եթէ ես էլ վազեմ Քուսիի յետեւից»։ Յովաբն ասաց. «Դու ինչո՞ւ

23 Աքիմաասն ասաց. «Ի՞նչ կը լինի, եթէ վազեմ։» Յովաբն ասաց նրան. «Վազի՛ր»։ Աքիմաասը վազեց Կեքարի ճանապարհով եւ Քուսիից

24 Դաւիթը նստել էր երկու դարպասների միջեւ։ Պահակակէտի դիտորդը դարպասի տանիքի վրայով գնաց դէպի պարիսպը եւ իր հայեացքը

25 Նա աղաղակելով՝ այդ մասին յայտնեց արքային։ Արքան ասաց. «Եթէ մենակ է, աւետիս է բերում»։ Նա գալիս, մօտենում էր։

26 Դիտորդը վազող մի ուրիշ մարդ էլ տեսաւ եւ դարպասի մօտից աղաղակեց՝ ասելով. «Ահա մի մարդ եւս մենակ վազում է»։ Արքան

27 Դիտորդն ասաց. «Տեսնում եմ, որ առաջինի վազքը նման է Սադոկի որդի Աքիմաասի վազքին»։ Արքան ասաց. «Նա բարի մարդ է եւ

28 Աքիմաասն աղաղակելով ու երեսնիվայր գետին ընկնելով՝ ասաց արքային. «Ողջո՛յն։ Օրհնեալ է քո Տէր Աստուածը, որ ոչնչացրեց

29 Արքան ասաց. «Ո՞ղջ է իմ երիտասարդ Աբեսաղոմը»։ Աքիմաասն ասաց. «Ո՜վ արքայ, երբ քո ծառայ Յովաբն ինձ՝ քո ծառային

30 Արքան ասաց. «Մի կո՛ղմ քաշուիր»։ Նա մի կողմ քաշուեց ու կանգնեց։

31 Հասաւ Քուսին եւ ասաց արքային. «Իմ տէր արքայ, աւետիս եմ բերել, Տէրն այսօր քեզ պաշտպանեց քեզ վրայ բոլոր ձեռք

32 Արքան հարցրեց Քուսիին. «Ո՞ղջ է իմ երիտասարդ Աբեսաղոմը»։ Քուսին ասաց. «Այդ երիտասարդի նման դառնան իմ արքայի

33 Արքան խռովուեց, բարձրացաւ դարպասի վերնատունը եւ ողբալով այս էր ասում. «Որդի՜ս, Աբեսաղո՜մ, Աբեսաղո՜մ, որդեա՜կ իմ,

19

1 Յովաբին յայտնեցին, թէ արքան լալով ողբում էր Աբեսաղոմի մահը։

2 Այդ օրը յաղթանակը սուգի վերածուեց ամբողջ զօրքի համար, քանզի զօրքն այդ օրը լսել էր, թէ արքան տխրեց իր որդու համար։

3 Այդ օրը զօրքը գաղտագողի էր քաղաք մտնում այնպէս, ինչպէս ամօթահար զօրքը փախչում է պատերազմից։

4 Արքան իր երեսը ծածկեց եւ բարձրաձայն ողբալով՝ ասում էր. «Որդեա՜կ իմ Աբեսաղոմ, Աբեսաղո՜մ, որդեա՜կ իմ»։

5 Յովաբը մտնելով պալատ, արքայի մօտ՝ ասաց. «Դու այսօր ամօթով ես թողնում քո բոլոր ծառաներին, որոնք փրկեցին քեզ, քո

6 Սիրում ես քեզ ատողներին եւ ատում՝ քեզ սիրողներին։ Դու այսօր ցոյց տուեցիր, որ քեզ համար ոչինչ են քո իշխաններն ու

7 Արդ, վե՛ր կաց եւ սի՛րտ տուր քո ծառաներին, քանզի երդւում եմ Տիրոջ անունով, որ, եթէ այսօր դուրս չգաս, այս գիշեր քեզ

8 Արքան ելաւ ու նստեց դարպասի մօտ։ Ամբողջ զօրքին յայտնեցին՝ ասելով. «Ահա արքան նստել է դարպասի մօտ»։ Ամբողջ զօրքը

9 Ամբողջ ժողովուրդը Իսրայէլի բոլոր ցեղերի խղճմտանքին էր դիմում՝ ասելով. «Դաւիթ արքան մեզ փրկեց մեր բոլոր թշնամիներից,

10 Աբեսաղոմը, որին մեզ թագաւոր օծեցինք, մեռել է պատերազմում։ Հիմա ինչո՞ւ չէք խօսում արքային յետ դարձնելու մասին»։

11 Բոլոր իսրայէլացիների ասած այդ խօսքերը հասան արքային, եւ Դաւիթ արքան մարդ ուղարկեց Սադոկ եւ Աբիաթար քահանաների մօտ՝

12 Դաւիթն ասաց Յուդայի ցեղին. «Դուք իմ ոսկորն ու մարմինն էք, ինչո՞ւ էք վերջինը մնում արքային իր տունը յետ բերողների

13 Ամեսայիին ասացէ՛ք. «Դու իմ ոսկորն ու մարմինը չե՞ս։ Աստուած ինձ այսպէս ու աւելին անի, եթէ դու ամէն ժամանակ իմ զօրքի

14 Դաւիթը Յուդայի երկրի բոլոր մարդկանց սրտերը մէկ մարդու սրտի պէս դէպի իրեն դարձրեց, եւ սրանք պատգամաւորներ ուղարկեցին

15 Արքան վերադարձաւ ու եկաւ մինչեւ Յորդանան գետը։ Յուդայի երկրի մարդիկ եկան Գաղգաղա՝ արքային դիմաւորելու եւ Յորդանան

16 Յեմինայի որդի Գերայի որդի բաւուրիմացի Սեմէին շտապեց ու Յուդայի երկրի մարդկանց հետ, իր հետ ունենալով Բենիամինի

17 Սաւուղի տան ծառայ Սիբան իր տասնհինգ որդիների եւ քսան ծառաների հետ եկաւ, որ կազմակերպի արքայի անցումը Յորդանան

18 Լաստեր պատրաստեցին, որ անցկացնեն արքայի ընտանիքը եւ նրա ողորմածութեանն արժանանան։

19 Մինչ արքան Յորդանան գետն էր անցնում, Գերայի որդի Սեմէին երեսնիվայր ընկաւ արքայի առաջ։

20 Նա ասաց արքային. «Թող իմ տէր արքան մոռանայ իմ անօրէնութիւնը, չյիշի, որ իր ծառան յանցանք է գործել այն օրը, երբ իմ

21 Թագաւորն այն թող մոռանայ, քանզի քո ծառան գիտի, որ մեղք է գործել, եւ այսօր ահաւասիկ Յովսէփի ամբողջ տնից ես եմ

22 Շարուհիի որդի Աբեսսան պատասխան տալով՝ ասաց. «Մի՞թէ Սեմէին չի մեռնելու այն բանի փոխարէն, որ նա անիծեց Տիրոջ

23 Դաւիթն ասաց. «Ի՞նչ եմ արել ես ձեզ, Շարուհիի՛ որդիներ, որ այսօր իմ դէմ դաւաճանութիւն էք անում։ Այսօր Իսրայէլից ոչ ոք

24 Եւ արքան ասաց Սեմէիին. «Դու պիտի չմեռնես»։ Եւ արքան երդուեց նրան։

25 Սաւուղի որդի Յովնաթանի որդի Մեմփիբոսթէն արքային ընդառաջ եկաւ։ Նա արքայի գնալու օրուանից մինչեւ նրա խաղաղութեամբ

26 Երբ նա մտաւ Երուսաղէմ եւ ընդառաջ ելաւ արքային, արքան ասաց նրան. «Ինչո՞ւ ինձ հետ չեկար, Մեմփիբոսթէ՛»։

27 Մեմփիբոսթէն նրան ասաց. «Տէ՛ր իմ արքայ, ծառաս ինձ խաբեց, քանզի քո ծառան ասաց նրան, թէ «Համետի՛ր էշը, որ հեծնեմ ու

28 Իսկ նա՝ քո ծառան, տէ՛ր իմ արքայ, քեզ մօտ ինձ զրպարտել է։ Տէ՛ր իմ արքայ, որպէս Աստծու հրեշտակ, բարի գործեր ես արել։

29 Արդ, արա՛, ինչ քո աչքին բարի է. թէեւ իմ հօր ամբողջ տունը իմ տէր արքայի առաջ մահուան արժանի մարդիկ են, բայց դու քո

30 Արքան նրան ասաց. «Ինչո՞ւ ես ասում այդ խօսքերը։

31 Ասել եմ, որ դու եւ Սիբան բաժանէք ագարակը»։ Մեմփիբոսթէն ասաց արքային. «Նա նոյնիսկ ամբողջը թող առնի, քանի որ արքան

32 Գաղաադացի Բերզելին եկաւ Ռոգելիմից եւ արքային անցկացրեց Յորդանան գետով՝ նրան ընկերակցելով մինչեւ Յորդանան գետի միւս

33 Բերզելին շատ ծեր մարդ էր, ութսուն տարեկան։ Նա էր, որ արքային կերակրել էր, երբ վերջինս բնակւում էր Բանակատեղիներում,

34 Արքան ասաց Բերզելիին. «Դու ե՛կ ինձ հետ, եւ ես քո ծերութեան օրերին քեզ կը կերակրեմ Երուսաղէմում»։

35 Բերզելին ասաց արքային. «Ինչքա՞ն են իմ կեանքի օրերը, որ արքայի հետ գնամ Երուսաղէմ։

36 Այսօր ես ութսուն տարեկան եմ։ Միթէ կարո՞ղ եմ լաւը վատից տարբերել, կամ թէ ծառադ արդեօք կերածի ու խմածի համը կ՚առնի՞,

37 Ինչո՞ւ ծառադ բեռ լինի իր տէր արքային։ Քո ծառան արքայի հետ հազիւ անցնի Յորդանան գետը։ Ինչո՞ւ արքան ինձ այդ

38 Քո ծառան թող ապրի ու մեռնի իր քաղաքում, իր հօր ու մօր գերեզմանի մօտ։ Թող քո ծառայ Քամաա՛մն անցնի իմ տէր արքայի հետ,

39 Արքան ասաց. «Թող Քամաա՛մն անցնի ինձ հետ, եւ ես նրան կ՚անեմ այն, ինչ բարի է իմ աչքին։ Ամէն ինչ, որ դու ինձանից

40 Ամբողջ ժողովուրդն անցաւ Յորդանան գետը. անցաւ եւ արքան։ Արքան համբուրեց Բերզելիին, օրհնեց նրան, եւ սա իր տեղը

41 Արքան գնաց Գաղգաղա, Քամաամն էլ անցաւ գնաց նրա հետ։ Յուդայի երկրի ամբողջ ժողովուրդը եւ Իսրայէլի ժողովրդի կէսը գնացին

42 Բոլոր իսրայէլացիները եկան ու ասացին արքային. «Ինչո՞ւ մեր եղբայրները՝ Յուդայի երկրի մարդիկ, քեզ փախցրին եւ արքային

43 Յուդայի երկրի մարդիկ պատասխանեցին իսրայէլացիներին՝ ասելով. «Որովհետեւ արքան մեզ աւելի հարազատ է։ Եւ ինչո՞ւ էք դժգոհ

44 Իսրայէլացիները Յուդայի երկրի մարդկանց պատասխանեցին՝ ասելով. «Մենք տասն անգամ աւելի իրաւունք ունենք արքային մօտ, քան

20

1 Բոքորիի որդի յեմինացի Սաբէէ անունով անօրէն մի մարդ յոխորտաց։ Նա եղջերափող հնչեցնելով՝ ասաց. «Մենք ո՛չ Դաւթի մօտ

2 Ամբողջ Իսրայէլը Դաւթից բաժանուելով՝ Բոքորիի որդի Սաբէէին հետեւեց, իսկ Յուդայի երկրի մարդիկ իրենց թագաւորի հետ

3 Դաւիթը եկաւ Երուսաղէմ, իր տուն։ Թագաւորն այն տասը հարճերին, որոնց թողել էր տունը պահպանելու համար, առաւ եւ նրանց

4 Արքան ասաց Ամեսայիին. «Երեք օրուայ ընթացքում ինձ մօտ կը հաւաքես Յուդայի երկրի մարդկանց, եւ դու էլ այստեղ կը գաս»։

5 Ամեսային գնաց կանչելու Յուդայի երկրի մարդկանց, սակայն արքայի նշանակած ժամանակին չհասցրեց։

6 Դաւիթն ասաց Աբեսսային. «Հիմա Բոքորիի որդի Սաբէէն աւելի մեծ չարիք կը գործի, քան Աբեսաղոմը։ Վերցրո՛ւ քո տիրոջ

7 Նրան հետապնդելու ելան Աբեսսան ու Յովաբի մարդիկ, քերեթիները, օփելեթիներն ու բոլոր ուժեղ մարդիկ։ Սրանք դուրս եկան

8 Երբ նրանք Գաբաւոնի մեծ քարի մօտ էին, նրանց դիմաց ելաւ Ամեսային։ Յովաբը հագել էր իր զրահաւոր թիկնոցը, դրա վրայ

9 Յովաբն ասաց Ամեսայիին. «Ինչպէ՞ս ես, եղբա՛յր»։ Եւ Յովաբն աջ ձեռքով բռնեց Ամեսայիի մօրուքը, որ նրան համբուրի։

10 Ամեսային չզգուշացաւ Յովաբի ձեռքի սրից, եւ Յովաբը դա խրելով նրա որովայնը՝ փորոտիքը գետին թափեց։ Յովաբը հարուածը

11 Յովաբի զինուորներից մէկը եկաւ ու կանգնելով Ամեսայիի մօտ՝ ասաց. «Ով սիրում է Յովաբին կամ Դաւթին, թող գնայ Յովաբի ու

12 Ամեսայիի դիակն արնաշաղախ ընկած էր ճանապարհի մէջտեղը։ Երբ այդ մարդը տեսաւ, որ մարդիկ տեղում մնացել են կանգնած,

13 Երբ դիակը ճանապարհից հեռացրեց, իսրայէլացիները հետեւեցին Յովաբին, որ հետապնդեն Բոքորիի որդի Սաբէէին։

14 Սաբէէն անցաւ Իսրայէլի բոլոր ցեղերի մարդկանց միջով մինչեւ Աբէլ ու Բեթմաքա, եւ բոլոր առաւել ընտիր զինուորները

15 Նրանք նրան բռնելու համար պաշարեցին Աբէլն ու Բեթմաքան, քաղաքի դիմաց հողաբլուր կուտակեցին։ Այն նրանց իբրեւ պատուար

16 Մի իմաստուն կին պարսպից ձայն տուեց՝ ասելով. «Լսեցէ՛ք, լսեցէ՛ք, ասացէ՛ք Յովաբին, որ մօտ գայ, ես նրա հետ խօսեմ»։

17 Յովաբը մօտեցաւ նրան, ու կինն ասաց. «Դո՞ւ ես Յովաբը»։ Սա ասաց. «Ես եմ»։ Կինն ասաց նրան. «Լսի՛ր քո աղախնի խօսքերը»։

18 Յովաբն ասաց. «Ես եկել եմ լսելու»։ Կինն ասաց. «Նախկինում այսպիսի խօսքեր էին ասում. «Թող գնան Աբէլին ու Դանին

19 Ես Իսրայէլի հաւատարիմ խաղաղարարներից եմ, իսկ դու ուզում ես կործանե՞լ Իսրայէլի այս քաղաքը։ Ինչո՞ւ ես բնաջնջում Տիրոջ

20 Պատասխան տուեց Յովաբն ասելով. «Քա՛ւ լիցի ինձ, քա՛ւ լիցի, թէ բնաջնջեմ ու կոտորեմ։

21 Հարցը դա չէ։ Մի մարդ կայ Եփրեմի լեռից, Սաբէէ անունով, Բոքորիի որդին, որ ձեռք է բարձրացրել Դաւիթ արքայի վրայ։ Ինձ

22 Կինը գնաց ժողովրդի մօտ, իր իմաստնութիւնը գործադրելով՝ համոզեց բոլոր քաղաքացիներին, որ կտրեն Բոքորիի որդի Սաբէէի

23 Յովաբը Իսրայէլի ամբողջ զօրքի հրամանատարն էր, Յովիդայի որդի Բանեան հրամանատարն էր քերեթիների ու օփելեթիների,

24 Ադոնիրամը հարկերի վերակացուն էր, Աքիլոթի որդի Յոսափատը դիւանապետ էր,

25 Սուդայէն՝ քարտուղար, Սադոկն ու Աբիաթարը քահանաներ էին,

26 իսկ Յարիմի որդի Իրասը Դաւթի քահանան էր։

21

1 Երեք տարի իրար յետեւից սով եղաւ Դաւթի օրօք, եւ Դաւիթը դիմեց Տիրոջը։ Տէրն ասաց. «Սաւուղի եւ նրա տան արիւնահեղութեան

2 Դաւիթ արքան կանչեց գաբաւոնացիներին ու խօսեց նրանց հետ։ Գաբաւոնացիները իսրայէլացիներ չէին, այլ ամորհացու արիւնից

3 Դաւիթն ասաց գաբաւոնացիներին. «Ի՞նչ անեմ ձեզ, ինչո՞վ քաւութիւն անեմ, որ օրհնէք Տիրո ջ ժառանգութիւնը»։

4 Գաբաւոնացիներն ասացին նրան. «Մենք արծաթ ու ոսկի չենք ուզում Սաւուղից ու նրա ցեղից, ոչ էլ որեւէ իսրայէլացու մահն ենք

5 Նրանք ասացին արքային. «Թող մեռնի նա, ով մեզ կոտորեց ու հալածեց, ով վճռել էր մեզ ոչնչացնել։

6 Որպէսզի նրանք վերանան Իսրայէլի բոլոր սահմաններից, մեզ յանձնեցէ՛ք նրա որդիներից եօթը հոգի, որ նրանց կախենք Տիրոջ

7 Արքան խնայեց Սաւուղի որդի Յովնաթանի որդի Մեմփիբոսթէին այն երդումի համար, որ Դաւիթն ու Սաւուղի որդի Յովնաթանը տուել

8 Դաւիթն առաւ Սաւուղից սերուած Այիայի դուստր Ռեսփայի երկու որդիներին՝ Երմոնթիին ու Յեբուսթէին, Սաւուղի դուստր Մերոբի

9 Նրանք եօթն էլ միասին զոհուեցին։ Նրանք մեռան հնձի առաջին օրերին, գարու հնձի սկզբում։

10 Այիայի դուստր Ռեսփան գարու հնձի սկզբում քուրձ առաւ ու գցեց ապառաժի վրայ գտնուող նրանց դիակների վրայ, մինչեւ որ

11 Դաւթին յայտնեցին, թէ ինչ էր արել Այիայի դուստր Ռեսփան՝ Սաւուղի հարճը։ Նրանց դիակները փտեցին, եւ Յովասի որդի Դանը,

12 Դաւիթը գնաց եւ Սաւուղի ու նրա որդի Յովնաթանի ոսկորները վերցրեց Գաղաադի Յաբիս բնակավայրի բնակիչներից, որոնք թաքուն

13 Նա այնտեղից հանեց Սաւուղի ու նրա որդի Յովնաթանի ոսկորները, հաւաքեց նաեւ Բենիամինի երկրում կախուածների ոսկորները եւ

14 Նրանք արեցին այն ամէնը, ինչ արքան հրամայել էր, եւ Աստուած դրանից յետոյ լսեց երկրից եկող ձայնը։

15 Դարձեալ պատերազմ եղաւ այլազգիների եւ իսրայէլացիների միջեւ։ Դաւիթն ու նրա մարդիկ պատերազմեցին այլազգիների դէմ։

16 Յեսբէացի Աբեսսան, որը Ռափայի որդիներից էր, եւ որի նիզակը երեք հարիւր սիկղ կշիռ ունեցող պղնձից էր, ու ինքն էլ մէջքին

17 Շարուհիի որդի Աբեսսան, սակայն, օգնութեան եկաւ Դաւթին եւ, հարուածելով այլազգուն, սպանեց նրան։ Այն ժամանակ Դաւթի

18 Դրանից յետոյ Գեթում կրկին պատերազմ եղաւ այլազգիների դէմ։ Այն ժամանակ օսացի Սոբաքը սպանեց Սեփտոնին, որը Ռափայի

19 Դարձեալ պատերազմ եղաւ Ռոբում այլազգիների դէմ, եւ բեթղեհէմացի Արիոդիմի որդի Եղէանան սպանեց գեթացի Գողիաթին, որի

20 Դարձեալ պատերազմ եղաւ Գեթում։ Այդ ժամանակ մի մարդ կար Մաով անունով, որի ձեռքերի ու ոտքերի մատները վեց-վեց հատ էին՝

21 Նա ծնուել էր Ռափայից եւ նախատում էր իսրայէլացիներին։ Նրան սպանեց Դաւթի եղբայր Սամաայի որդի Յովնաթանը։

22 Սրանք չորսը ծնուել էին Ռափայի տանը, Գեթում, եւ ընկան Դաւթի ու նրա մարդկանց ձեռքով։

22

1 Այն օրը, երբ Տէրը Դաւթին փրկել էր իր բոլոր թշնամիներից ու Սաւուղի ձեռքից, Դաւիթը Տիրոջն ուղղեց օրհնութեան հետեւեալ

2 «Տէրն իմ վէմն է, ամրութիւնն ու փրկիչը։

3 Թող Աստուած ինձ պահապան լինի. ես նրան եմ ապաւինել։ Նա է իմ հովանաւորը, իմ փրկութեան եղջիւրը, իմ պաշտպանն ու իմ

4 Անիրաւ մարդկանցից փրկի՛ր ինձ, Տէ՜ր։ Օրհնեալ Տիրոջն եմ աղերսում, որ ազատուեմ իմ թշնամիներից։

5 Ինձ պաշարեցին մահաբեր թուլութիւնները, ինձ խռովեցին անօրէնութեան հեղեղները։

6 Մահուան երկունքն ինձ պատեց, մահուան որոգայթներ ծառացան իմ առաջ։

7 Իմ նեղութեան մէջ Տիրոջը պիտի դիմեմ, իմ Աստծուն աղաղակեմ, ու նա իր սուրբ տաճարից պիտի լսի իմ ձայնը, իմ աղաղակը նրա

8 Երկիրը դողաց, ալեկոծուեց ու ցնցուեց, երկնքի հիմքերը դղրդացին ու տապալուեցին, քանզի Տէրը բարկացել էր դրանց վրայ։

9 Նրա բարկութիւնից ծուխ ելաւ, ու նրա բերանից՝ լափող հուր։

10 Նրանից կայծակներ արձակուեցին, նա խոնարհեցրեց երկինքն, ու ինքը ցած իջաւ։

11 Մառախուղ կար նրա ոտքերի տակ։ Նա նստեց քերովբէների վրայ ու թռաւ, սաւառնեց հողմերի թեւերի վրայ։

12 Նա իրեն խաւարով պատեց, խաւարով ծածկեց իր վրանըու ջրի խաւարով թանձրացրեց ամպերը։

13 Նրա առաջ եղած լոյսի ցոլքից հրէ կայծակներ բորբոքուեցին։

14 Տէրը երկնքից որոտաց, ու Բարձրեալը ձայն տուեց։

15 Նա իր նետերն արձակեց՝ ցրեց դրանք, կայծակներ փայլատակեցրեց ու զարհուրեցրեց դրանք։

16 Ծովի ակունքներն ի յայտ եկան, Տիրոջ սաստից ու նրա բարկութեան հողմ արտաշնչելուց երեւան եկան հիմքերը տիեզերքի։

17 Նա երկնքի բարձունքներից ինձ ձեռք երկարեց եւ ինձ դուրս բերեց յորդառատ ջրերից։

18 Նա ինձ կորզեց իմ ուժեղ թշնամիների ու ինձ ատողների բռնութիւնից, քանզի նրանք ինձանից հզօր էին։

19 Նեղ օրեր ունեցայ, սակայն Տէրն ինձ նեցուկ եղաւ։ Նա ինձ դուրս բերեց անդորր մի տեղ ու փրկեց ինձ, քանզի նա ինձ սիրեց։

20 Տէրն ինձ հատուցեց ըստ իմ արդարութեան,

21 եւ ըստ իմ ձեռքերի մաքրութեան պիտի հատուցի ինձ Տէրը։

22 Ես պահել եմ Տիրոջ պատգամները եւ իմ Աստծու դէմ ամբարշտութիւն չեմ գործել։

23 Նրա բոլոր օրէնքներն իմ առաջ են, եւ ես նրա պատգամներից չեմ շեղուել։

24 Նրա առաջ անբիծ եմ եղել եւ նախօրօք հեռու մնացել անօրէնութիւնից։

25 Տէրն ինձ թող հատուցի ըստ իմ արդարութեանու ըստ իմ ձեռքերի մաքրութեան, որ կան Տիրոջ աչքի առաջ։

26 Սրբի հետ սուրբ պիտի լինես, կատարեալի հետ՝ կատարեալ։

27 Ընտրեալի հետ ընտրեալ պիտի լինես, իսկ ծուռի հետ՝ ծուռ։

28 Դու պիտի փրկես տնանկ ժողովրդին, իսկ ամբարտաւանների աչքերը պիտի խոնարհեցնես։

29 Դո՛ւ ես իմ ճրագը, Տէ՜ր, եւ դո՛ւ ես լուսաւորելու իմ խաւարը։

30 Քեզնով միայնակ զինուած պիտի վազեմ եւ իմ Աստծու շնորհիւ պիտի անցնեմ պարսպի վրայով։

31 Իմ հզօ՜ր Աստուած, քո ճանապարհն անարատ է։ Տիրոջ խօսքը ճշմարիտ է, նա հովանաւոր է բոլոր իրեն ապաւինողներին։

32 Ո՞վ է հզօր, բացի քեզանից, Տէ՜ր, եւ ո՞վ է արարիչ, բացի մեր Աստծուց։

33 Հզօր է Տէրը, որն ինձ հզօրացնում է զօրութեամբ, իմ ճանապարհներն անարատ դարձնում։

34 Նա իմ ոտքերը հաստատուն է պահում, ինչպէս եղջերուներինը, եւ ինձ բարձունքների վրայ է կանգնեցնում։

35 Նա իմ ձեռքը պատերազմի է սովորեցնում եւ իմ բազուկներով պղնձէ աղեղ ձգում։

36 Դու ես ինձ տուել իմ փրկութեան պաշտպանութիւնը, իմ հնազանդութիւնն ընդարձակել է իմ ճանապարհը։

37 Իմ ոտքերը չեն դողացել։ Ես պիտի հալածեմ իմ թշնամիներին,

38 նրանց պիտի կոտորեմ ու յետ պիտի չդառնամ, մինչեւ որ իսպառ չոչնչացնեմ նրանց։

39 Ես խորտակելու եմ նրանց, որ ոտքի չկանգնեն։ Նրանք պիտի ընկնեն իմ ոտքերի տակ։

40 Դու ինձ զօրութեամբ պիտի գօտեպնդես, որ պատերազմեմ, եւ դու իմ դէմ ելնողներին իմ ձեռքը պիտի յանձնես։

41 Դու իմ թշնամիներին իմ առջեւից փախուստի մատնեցիր ու իմ ատելիներին կոտորեցիր։

42 Նրանք պիտի աղաղակեն, բայց ոչ ոք նրանց չպիտի օգնի։ Նրանք Տիրոջը դիմեցին, բայց նա չլսեց նրանց։

43 Ես նրանց պիտի կոխոտեմ ինչպէս գետնի հողըեւ պիտի տրորեմ ինչպէս փողոցի ցեխը։

44 Դու ինձ կը փրկես ժողովուրդների կռուից եւ ինձ կը կանգնեցնես ազգերի գլխին։ Ինձ անծանօթ ժողովուրդը ծառայեց ինձ եւ

45 Օտարների որդիները կեղծաւորութիւն արեցին իմ առաջ։

46 Օտարների որդիները վերանալու են, կոտորուելու են իրենց թաքստոցներում։

47 Կենդանի է Տէրը, եւ օրհնեալ է իմ պահապանը։Բարձրանալու է Տէրը՝ իմ փրկութեան պահապանը։

48 Հզօր է Տէրը, նա վրէժխնդիր է, ժողովուրդներին հպատակ է դարձնում ինձ։

49 Նա ինձ պիտի փրկի իմ թշնամիներից եւ ինձ վրայ յարձակուողներից աւելի վեր պիտի դասի ինձ, անիրաւ մարդուց պիտի փրկի ինձ։

50 Այս բանի համար ազգերի մէջ պիտի գոհանամ քեզանից, Տէ՜ր, եւ քո անունը պիտի գովերգեմ իմ սաղմոսներում։

51 Նա թագաւորի փրկութիւնն ապահովում է եւ ողորմութիւն է անում իր օծեալ Դաւթին ու նրա սերնդին մինչեւ յաւիտեան»։

23

1 Ահա եւ Դաւթի վերջին խօսքերը. «Հաւատարիմ է Յեսսէի որդի Դաւիթը, հաւատարիմ է նա, որին Տէրը բարձրացրեց եւ իբրեւ Աստծու

2 Գեղեցիկ են Իսրայէլի երգերը։ Տիրոջ հոգին իմ մէջ խօսեց, նրա խօսքն իմ լեզուի վրայ է։

3 Իսրայէլի Աստուածն ասաց, ինձ հետ խօսեց Իսրայէլի պահապանը. ես այլաբանութեամբ ասացի մարդկանց. « Ո՞վ կարող է դիմանալ

4 Արեգակն առաւօտեան ծագում է, եւ նրա լոյսը չի պակասում, ինչպէս անձրեւից յետոյ կանաչն է բարձրանում երկրի վրայ։

5 Մի՞թէ այդպիսին չէ իմ տունը հզօր Աստծու մօտ։ Նա ինձ հետ յաւիտենական ուխտ է դրել, որը բոլոր ժամանակներում պէտք է

6 Անօրէնները թող չբողբոջեն. նրանք նման են դուրս գցուող փշերի, որոնք ձեռքով չեն բռնւում,

7 այլ երկաթով ու նիզակի ծայրով են նետւում կրակի մէջ եւ այրւում են իրենց ամօթից»։

8 Սրանք են Դաւթի զօրավարների անունները. քանանացի Յեբուսթէ՝ նոյն ինքը ասոնացի Ադինոն մէկ երրորդ մասի հրամանատար։ Սա

9 Նրանից յետոյ գալիս է Եղեանան՝ նրա հօրեղբօրորդին, սոսացու որդին, որը Դաւթի երեք զօրավարներից մէկն էր։ Երբ սա

10 Նա վեր կացաւ ու այլազգիներին այնքան հարուածեց, որ ձեռքը կպաւ սրին։ Տէրն այդ օրը մեծ փրկութիւն պարգեւեց։ Զօրքը մնաց,

11 Սրանից յետոյ գալիս է արուկացի Սիսի որդին՝ Սամաան։ Այլազգիները հաւաքուել էին Ծնօտ կոչուող վայրում։ Այնտեղ կար մի

12 իսկ նա դաշտում ամուր կանգնեց ու փրկեց զօրքին, հարուածեց այլազգիներին, ու Տէրը մեծ փրկութիւն պարգեւեց։

13 Երեսուն զօրավարներից երեքը գնացին Կասովա, Ոդողոմի քարայրը, Դաւթի մօտ։ Այլազգիների գնդերը բանակատեղի էին դրել

14 Դաւիթն այն ժամանակ ամրոցում էր։ Այն ժամանակ այլազգիների բանակատեղին Բեթղեհէմում էր։

15 Դաւիթը ջուր խմելու ցանկութիւն ունեցաւ եւ ասաց. «Ո՞վ ինձ Բեթղեհէմի դարպասի մօտ գտնուող ջրհորի ջրից ջուր կը բերի, որ

16 Այլազգիների գնդերը Բեթղեհէմում էին։ Երեք զօրավարները ճեղքեցին այլազգիների բանակը, ջուր հանեցին Բեթղեհէմի դարպասի

17 Նա չուզեց խմել այն, այլ նուիրեց Տիրոջը։ Նա ասաց. «Քա՛ւ լիցի ինձ, ո՜վ Տէր, որ այդ բանն անեմ։ Մի՞թէ ես կը խմեմ իրենց

18 Եւ Աբեսսան՝ Յովաբի եղբայրը՝ Շարուհիի որդին, այս երեքի գլխաւորն էր։ Նա իր նիզակով երեք հարիւր հակառակորդ էր սպանել։

19 Նա անուանի էր երեքի մէջ, նրանցից աւելի փառաւորուած, նրանց գլխաւորը, բայց նա այն երեքի աստիճանին չհասաւ։

20 Բազում գործեր կատարած կաբէէղացի մի զօրաւոր մարդու՝ Յովիդայէի որդի Բանեան սպանել էր մովաբացի Արիէլի երկու որդիներին։

21 Նա էր սպանել եգիպտացի յաղթանդամ մի մարդու։ Այդ եգիպտացու ձեռքին կար կամրջի գերան յիշեցնող մի նիզակ։ Նա յարձակուելով

22 Այս բանն արել էր Յովիդայէի որդին՝ Բանեան։ Նա անուանի էր երեք զօրավարների մէջ։

23 Նա այդ երեքից ամենից փառաւորն էր, սակայն առաջին երեքին չէր հասնի։ Դաւիթը նրան իր շտեմարանների վերակացու էր

24 Յովաբի եղբայր Ասայէլ, որը երեսուն զօրավարներից մէկն էր։

25 Բեթղեհէմում ապրող նրա հօրեղբօր՝ Եղիուդի որդի Եղեանա,

26 ռուդացի Սամաա, կեղոթացի Սեղղոմ, փեղղատացի Աղղաս,

27 թեկուացի Եսկաթի որդի Իրաս, ասոթացու որդիներից անաթոթացի Աբիեզեր,

28 աղիոյացի Եղղոն, նետոփատացի Նոերէ, Փամփանի որդի Աղափ, նեփղաթացի Անտովէ,

29 եփրաթացի Բենիամինի որդիների Գաբաեթի բնակավայրից՝ Ռիբայի որդի Եթթի, Գովասի ձորից՝ Ադդայի,

30 Նաքաղայի Ադդայի դաշտավայրերից՝ Աբիեղբոն,

31 ղադաբարացի Գասբիէ,

32 բարասամացի Ասմոն,

33 սաղաբոնացի Եղիաս, Ասանի որդի Յովնաթան,

34 արոդացի Սամնան, արաթիրացի Աբեդի որդի Եղիա, ասիբացիներից Ամաքի որդի Աղիփաղեթ,

35 գաղամոնացի Աքիտոփէլի որդի Եղիաբ, կարմեղացի Ասարէ, երքացի Տուուր,

36 Նաթանի որդի Գաղա, որը մեծ ուժի տէր գաղաադացու որդին էր, ամմանացի Եղիէ,

37 Շարուհիի որդի Յովաբի կապարճակիր բեքրոթացի Գեղորէ, յեթերացի Իրաս,

38 բեթանացի Գարէի, քետացի Ուրիա։ Ընդամէնը՝ երեսունեօթը հոգի։

39 Հեղեղատից արաբոթացի Գադաբիէլից սերուած նաեւ ուրիշներ։

24

1 Տիրոջ բարկութիւնը դարձեալ բորբոքուեց Իսրայէլի վրայ։ Նա Դաւթին գրգռեց նրանց դէմ՝ ասելով. «Գնա՛ հաշուառում կատարի՛ր

2 Արքան իր մօտ գտնուող զօրքի հրամանատար Յովաբին ասաց. «Շրջի՛ր Իսրայէլի բոլոր ցեղերի մէջ՝ Դանից մինչեւ Բերսաբէէ,

3 Յովաբն ասաց արքային. «Տէրը թող ժողովրդին հարիւրապատիկ աւելացնի, ու դա թող տեսնեն իմ տէր արքայի աչքերը, բայց իմ տէր

4 Արքան իր ասածը պարտադրեց Յովաբին ու զօրքի հրամանատարներին։ Յովաբն ու զօրքի բոլոր հրամանատարները ելան արքայի մօտից,

5 Նրանք անցան Յորդանան գետը եւ կանգ առան Արոյեր քաղաքի աջ կողմը, որը Գադի ու Եղիազարի ձորի միջեւ է։

6 Եկան Գաղաադ, Թաբասոն, Եսթոն ու Ադասէ, հասան Դան ու Սիդոնի շրջակայքը։

7 Նրանք անցան Տիւրոսի Մափսար բնակավայրը եւ քանանացիների ու խեւացիների բոլոր քաղաքները, հարաւի կողմից եկան Յուդայի

8 Ամբողջ երկիրը շրջեցին եւ ինն ամիս քսան օր լրանալուց յետոյ եկան հասան Երուսաղէմ։

9 Յովաբը մարդահամարի տուեալները յանձնեց արքային. Իսրայէլն ունէր ութ հարիւր հազար սուսերակիր զինուոր, իսկ Յուդայի

10 Դաւթի սիրտը ցաւեց մարդկանց հաշուառումից յետոյ։ Դաւիթն ասաց Տիրոջը. «Մեծ մեղք գործեցի արուածի համար։ Արդ, ո՜վ Տէր,

11 Երբ Դաւիթն առաւօտեան զարթնեց, Տէրը Դաւթին ուղղուած խօսք ասաց տեսանող մարգարէ Գադի միջոցով։

12 Տէրն ասաց. «Գնա խօսի՛ր Դաւթի հետ եւ նրան ասա՛. «Այսպէս է ասում Տէրը. երեք բան եմ առաջարկում քեզ, ընտրի՛ր նրանցից

13 Գադը եկաւ Դաւթի մօտ, պատմեց ու ասաց. «Ընտրի՛ր որն ուզում ես. կա՛մ քո երկրում երեք տարի սով պիտի լինի, կա՛մ երեք

14 Դաւիթն ասաց Գադին. «Բոլոր կողմերից ես խիստ ծանր կացութեան մէջ եմ։ Քանի որ շատ ու շատ են Տիրոջ ողորմածութիւնները,

15 Եւ Տէրն Իսրայէլին մահ ուղարկեց առաւօտից մինչեւ ճաշի ժամ։ Մահ սկսուեց ժողովրդի մէջ. Դանից մինչեւ Բերսաբէէ եօթանասուն

16 Աստծու հրեշտակն իր ձեռքը

17 մեկնեց Երուսաղէմի վրայ, որ ոչնչացնի այն, սակայն Տէրը զղջաց այդ չար աղէտի համար եւ ասաց ժողովրդին ոչնչացնող

18 Տիրոջ հրեշտակը յեբուսացի Ոռնայի կալի մօտ էր։ Երբ Դաւիթը տեսաւ ժողովրդին կոտորող հրեշտակին, ասաց Տիրոջը. «Ահաւասիկ

19 Այդ օրը Գադը Դաւթի մօտ գալով՝ ասաց նրան. «Վե՛ր կաց ու յեբուսացի Ոռնայի կալում Տիրոջ համար զոհասեղան կանգնեցրո՛ւ»։

20 Գադի խօսքերին անսալով՝ Դաւիթը գնաց, ինչպէս Տէրն էր պատուիրել։

21 Երբ Ոռնան տեսաւ իր մօտ եկող արքային ու նրա ծառաներին, ընդառաջ գնաց նրանց եւ երկրպագեց տիրոջը՝ երեսնիվայր գետին

22 Ոռնան ասաց. «Ինչո՞ւ է եկել իմ տէր արքան իր ծառայի մօտ»։ Դաւիթն ասաց. «Կալը քեզանից գնելու, որ Տիրոջ համար զոհասեղան

23 Ոռնան ասաց Դաւթին. «Թող իմ տէր արքան առնի ու Տիրոջը զոհ մատուցի այն, ինչ հաճելի է նրա աչքին։ Ահաւասիկ եզներ

24 Ոռնան ամէն ինչ տալով արքային՝ ասաց նրան. «Թող քո Տէր Աստուածը քեզ օրհնի»։

25 Արքան ասաց Ոռնային. «Ո՛չ, այդպէս չէ։ Պէտք է քեզանից փողով գնեմ, իմ Տէր Աստծուն ձրի ողջակէզ չեմ մատուցի»։

26 Դաւիթը կալն ու եզները գնեց յիսուն սիկղ արծաթով։ Դաւիթն այնտեղ Տէր Աստծու համար զոհասեղան շինեց եւ նրա վրայ