1 Արիմաթէմ Սիբայից՝ Եփրեմի լեռից եկած Եղկանա անունով Նասիբ Եփրեմցի մի մարդ կար։ Նա Թոկիի որդի Հեղիի որդի Յերեմիէլի
2 Նա երկու կին ունէր. մէկի անունն էր Աննա, իսկ երկրորդինը՝ Փեննանա։
3 Փեննանան ունէր որդիներ, իսկ Աննան որդի չունէր։ Այդ մարդը տարէցտարի ելնում էր իր Արիմաթէմ քաղաքից, գնում էր Սելով
4 Եղկանան իր զոհ մատուցած օրը իր կին Փեննանային, նրա որդիներին ու դուստրերին բաժիններ տուեց։
5 Իսկ Աննային մէկ բաժին տուեց, քանզի նա որդի չունէր։ Եղկանան, սակայն, Աննային առաւել էր սիրում, քան Փեննանային, քանզի
6 Եղկանան տրտմել էր, որ Տէրը փակել էր նրա արգանդը, որպէսզի նրան որդի չպարգեւի։
7 Նա ամէն տարի Տիրոջ տունը գալով՝ այդպէս էր վարւում, բայց Աննան տրտմում էր, լալիս եւ ոչինչ չէր ուտում։
8 Նրա ամուսին Եղկանան ասաց նրան. «Աննա»։ Սա ասաց. «Այստեղ եմ, տէ՛ր»։ Եղկանան ասաց նրան. «Ինչո՞ւ ես լալիս, ինչո՞ւ չես
9 Նրա հետ ուտելուց յետոյ Աննան եկաւ Սելով ու կանգնեց Տիրոջ առջեւ։
10 Հեղի քահանան նստել էր մի աթոռի վրայ, Տիրոջ տաճարի սեմի մօտ։ Նա վշտահար հոգով աղօթեց Տիրոջը ու դառնօրէն լաց եղաւ եւ
11 «Իսրայէլի Տէ՛ր Աստուած, զօրութիւնների՛ Տէր, եթէ կամենաս տեսնել քո աղախնի տառապանքները, ինձ յիշես ու արու զաւակ տաս
12 Նա երկար աղօթեց Տիրոջ առաջ, եւ Հեղի քահանան հետեւելով նրա շրթունքներին՝ նկատեց, որ աղօթում է մտքում. շրթունքները
13 Ձայնը լսելի չէր, բայց Տէրը լսեց նրան։
14 Հեղին կարծեց, թէ նա հարբած է, ուստի Հեղիի սպասաւորն ասաց Աննային. «Մինչեւ ե՞րբ հարբած վիճակում ես մնալու, սթափուի՛ր
15 Պատասխան տալով Աննան ասաց. «Ո՛չ, Տէ՛ր, այդպէս չէ։ Ես վշտացած սրտով կին եմ։ Ո՛չ գինի եմ խմել, ո՛չ էլ հարբած եմ։ Ես
16 Քո աղախնին անզգամ կին մի՛ համարիր, ես իմ բազում տրտմութիւնից եւ իմ տխրութիւնից մտամոլոր կանգնել եմ մինչեւ այժմ»։
17 Պատասխան տուեց Հեղին եւ ասաց. «Գնա՛ խաղաղութեամբ եւ Իսրայէլի Աստուածը թող կատարի նրանից հայցած քո բոլոր
18 Աննան ասաց. «Քո աղախինը շնորհ գտաւ քո առաջ»։ Եւ կինը գնաց իր ճանապարհով, մտաւ իր կացարանը, կերաւ ու խօսեց իր
19 Առաւօտ կանուխ նրանք երկրպագեցին Տիրոջը եւ գնացին իրենց ճանապարհով։ Եղկանան մտաւ Արիմաթէմում գտնուող իր տունը ու
20 Տէրը նրան յիշեց, եւ կինը յղիացաւ։ Երբ ժամանակը հասաւ, ծնեց որդի, որի անունը դրեց Սամուէլ՝ ասելով, թէ՝ «Նրան
21 Նրա ամուսինը՝ Եղկանան ու իր ամբողջ ընտանիքը եկան Սելով՝ տարուայ զոհը մատուցելու։
22 Նա իր ուխտ արած ընծաներն ու ամբողջ ունեցուածքի տասանորդը ընծայեց։ Բայց Աննան չգնաց նրա հետ եւ ասաց իր ամուսնուն.
23 Նրա ամուսին Եղկանան նրան ասաց. «Արա՛ այնպէս, ինչպէս յարմար ես գտնում. նստի՛ր այստեղ մինչեւ նրան կտրես կրծքից։ Թող
24 Դրանից յետոյ նրանք գնացին Սելով՝ իրենց հետ վերցնելով երեք տարեկան մի զուարակ, կլոր հացեր, մէկ արդուի չափ ընտիր
25 Նրանք նրան ընծայեցին Տիրոջը։ Նրա հայրը մորթեց զոհը, որ ամէն տարի մատուցում էր Տիրոջը։ Նա մօտ բերեց մանկանը եւ
26 Աննան՝ մանկան մայրը, նրան տարաւ Հեղիի մօտ՝ ասելով. «Աղաչում եմ, տէ՛ր իմ, ինչպէս ճիշտ է, որ դու կենդանի ես, այնպէս
27 Տէրը կատարեց իրենից հայցած իմ խնդրանքը։
28 Արդ, իբրեւ դրա հատուցում, նրան նուիրում եմ Տիրոջը. ինչքան որ ապրի, թող ծառայի Տիրոջը»։
29 Եւ նրանք այնտեղ երկրպագեցին Տիրոջը։
1 Աննան աղօթել սկսեց ու ասաց. «Սիրտս ամրացաւ իմ Տիրոջ շնորհիւ, գլուխս բարձր եմ պահում Տիրոջ շնորհիւ, բերանս լայն
2 Տիրոջ նման սուրբ չկայ, մեր Աստծու նման արդար չկայ,
3 եւ քեզանից բացի սուրբ չկայ։ Մի՛ պարծենաք ու մի՛ խօսէք ամբարտաւան բաներ, մեծախօսութիւն թող չլսուի ձեր բերանից, քանզի
4 Հզօրների աղեղները տկարացան, իսկ տկարները զօրութիւն ստացան։
5 Հացով կշտացածները հիւծուեցին, իսկ քաղցածները երկրում բնակուեցին, ամուլը եօթը որդի ծնեց, իսկ բազմածինը դադարեց որդի
6 Տէրն է սպանում եւ ապրեցնում, իջեցնում գերեզման եւ դուրս բերում այնտեղից։
7 Տէրն է աղքատացնում ու հարստացնում, ստորացնում ու բարձրացնում։
8 Գետնից բարձրացնում է տնանկին, աղքատին հանում աղբանոցից, որ նրանց նստեցնի ժողովրդի իշխանների հետ ու փառքի գահին
9 Նա ուխտաւորի ուխտն է կատարում, արդարների տարիներն է օրհնում։Ուժեղն իր շնորհքով չէ, որ հզօր է։ Տէրը տկարացնում է իր
10 Տէրը երկինք ելաւ ու որոտաց, ինքն է, որ արդար է դատելու երկիրն իր չորս ծագերով, զօրութիւն տալու մեր թագաւորներին եւ
11 Եւ նրանք մանկանը թողնելով այնտեղ՝ Տիրոջ առջեւ, գնացին Արիմաթէմ, իրենց տունը։Մանուկ Սամուէլը Հեղի քահանայի մօտ
12 Հեղի քահանայի որդիները, սակայն, անզգամ էին եւ չէին ճանաչում Տիրոջը։
13 Զոհ մատուցելիս քահանան ժողովրդից պահանջում էր հետեւեալը. միսը եփուելիս քահանայի սպասաւորը, եռաժանի պատառաքաղը
14 Այսպէս էին վարւում բոլոր իսրայէլացիների զոհերի հետ, որոնք գալիս էին զոհեր մատուցելու Սելովում, Տիրոջ տանը։
15 Նախքան ճարպն այրելը գալիս էր քահանայի սպասաւորը եւ ասում զոհ մատուցողին. «Քահանային խորովելու միս տո՛ւր, եւ ես
16 Զոհ մատուցողն ասում էր. «Թող նախ ճարպն այրուի, ինչպէս օրէնքն է, ապա ա՛ռ այնքան, ինչքան սիրտդ ցանկանայ»։
17 Իսկ նա ասում էր. «Ո՛չ, հիմա՛ տուր, ապա թէ ոչ՝ բռնի կ՚առնեմ»։ Այդ երիտասարդների մեղքերը շատ էին Տիրոջ առաջ։
18 Մանուկ Սամուէլը, քաթանէ վակաս հագած, Տիրոջ առջեւ ծառայութիւն էր անում։
19 Մայրն ամէն տարի կարճ վերարկու էր պատրաստում ու բերում նրան, երբ իր ամուսնու հետ բարձրանում էր ամենամեայ զոհը
20 Հեղին օրհնելով Եղկանային ու նրա կնոջը՝ ասաց. «Տիրոջը քո նուիրած այս մանկան փոխարէն Տէրը քեզ թող այդ կնոջից զաւակներ
21 Տէրն այցելեց Աննային, սա յղիացաւ ու ծնեց եւս երեք տղայ ու երեք աղջիկ։Մանուկ Սամուէլն էլ մեծացաւ Տիրոջ առջեւ։
22 Հեղին շատ էր ծերացել եւ տեղեակ էր այն ամենին, ինչ նրա որդիներն անում էին իսրայէլացիների նկատմամբ եւ թէ ինչպէս
23 Նա նրանց ասաց. «Ինչո՞ւ էք այնպիսի բաներ անում, որ ես այդ բաները լսեմ Տիրոջ ամբողջ ժողովրդի բերանից։
24 Մի՛ արէք, որդեակնե՛ր, իմ լսած լուրը բարի չէ, դուք Աստծու ժողովրդին չէք ծառայում։
25 Եթէ մարդը մեղանչում է մարդու դէմ, ապա պէտք է աղօթի Տիրոջը, իսկ եթէ Տիրոջ դէմ է մեղանչում, ո՞վ պէտք է նրա համար
26 Եւ մանուկ Սամուէլը շարունակում էր մեծանալ եւ հաճելի էր դառնում Տիրոջն ու մարդկանց։
27 Աստծու հրեշտակը եկաւ Հեղիի մօտ եւ ասաց. «Այսպէս է ասում Տէրը. «Երբ քո հօր նախնիները Եգիպտացիների երկրում փարաւոնի
28 եւ Իսրայէլի բոլոր ազգատոհմերի միջից ընտրեցի քո հօ՛ր տունը, որպէսզի նրանք ինձ համար քահանայագործեն, որ իմ
29 Ինչո՞ւ ես ժպիրհ աչքով նայում իմ խնկերին ու զոհերին եւ ինձանից աւելի ես փառաւորում քո որդիներին, այն աստիճան, որ
30 Ահա թէ ինչու Իսրայէլի Տէր Աստուածն այսպէս է կարգադրում. «Ասել եմ, որ քո տունը եւ քո հօր տունը իմ առջեւ պէտք է
31 Ահա օրեր պիտի գան, երբ պիտի սպանեմ քո սերնդին եւ քո հօր տան սերնդին, որպէսզի ծեր չլինի քո տան մէջ։
32 Ու ողբագին պիտի նայես այն բոլոր բարութիւններին, որ Տէր Աստուածն անելու է Իսրայէլին, եւ քո տան մէջ բնաւ ծեր չի
33 Միայն մէկի՛ն պիտի թողնեմ իմ զոհասեղանի մօտ, որպէսզի նուաղեն նրա աչքերը, եւ հալումաշ լինի նրա սիրտը։ Քո տան բոլոր
34 Թող քեզ նշան լինի այս բանը, որ գալու է քո երկու որդիների՝ Օփնիի եւ Փենեէսի գլխին. նրանք երկուսն էլ նոյն օրն են
35 Ես ինձ համար հաւատարիմ մի քահանայ մէջտեղ պիտի հանեմ, որ կատարի այն ամէնը, ինչ կայ իմ մտքում եւ հոգում։ Նրա սերունդը
36 Այնպէս պիտի լինի, որ քո տնից ով կենդանի մնայ, մի արծաթի չնչին կտորի եւ մի նկանակ հացի համար գայ նրան երկրպագելու եւ
1 Պատանի Սամուէլը Հեղի քահանայի առջեւ Տիրոջը ծառայութիւն էր անում։ Այդ օրերին Տիրոջ խօսքը հազուագիւտ էր, եւ տեսիլք
2 Եւ պատահեց, որ այդ ժամանակ Հեղին ննջում էր իր սենեակում. նրա աչքերն սկսել էին տկարանալ, ու նա չէր կարողանում
3 Աստծու տաճարի ճրագը դեռ չէր հանգել, եւ Սամուէլը ննջում էր Տիրոջ տաճարում, ուր գտնւում էր Աստծու տապանակը։
4 Տէրը կանչեց՝ ասելով. «Սամուէ՛լ, Սամուէ՛լ»։ Սա պատասխանեց. «Ահա այստեղ եմ»։
5 Նա Հեղիի մօտ վազելով՝ ասաց. «Ահա ես այստեղ եմ, ինչո՞ւ կանչեցիր ինձ»։ Նա ասաց. «Ես քեզ չեմ կանչել, վերադարձի՛ր ու
6 Նա վերադարձաւ ու քնեց։ Տէրը կրկին կանչեց. «Սամուէ՛լ, Սամուէ՛լ»։ Վեր կացաւ Սամուէլը, երկրորդ անգամ գնաց Հեղիի մօտ ու
7 Սամուէլը, նախ, անծանօթ էր Տիրոջը, եւ Տիրոջ խօսքը նրան դեռ չէր յայտնուել։
8 Նորից՝ երրորդ անգամ Տէրը կանչեց Սամուէլին, որը վեր կացաւ, գնաց Հեղիի մօտ եւ ասաց. «Ահա այստեղ եմ, ինչո՞ւ կանչեցիր
9 Հեղին հասկացաւ, որ Տէրն է կանչում պատանուն։ Հեղին ասաց Սամուէլին. «Վերադարձի՛ր, որդեա՛կ, ու ննջի՛ր։ Եւ եթէ որեւէ
10 Գնաց Սամուէլն ու պառկեց իր տեղում։ Տէրն եկաւ, կանգնեց եւ, ինչպէս նախորդ անգամները, կանչեց նրան. «Սամուէ՛լ,
11 Սամուէլն ասաց. «Խօսի՛ր, Տէ՛ր, քո ծառան լսում է»։ Տէրն ասաց Սամուէլին. «Ահա ես Իսրայէլի մէջ այնպիսի բաներ պիտի անեմ,
12 Այդ օրը Հեղիի նկատմամբ պիտի կատարեմ այն ամէնը, ինչ նրա տան համար ասել եմ, սկզբից մինչեւ վախճանը։
13 Ինչպէս ասել եմ իրեն, իր որդիների գործած անօրէնութիւնների համար մինչեւ վերջ իր սերնդից վրէժ պիտի լուծեմ, որովհետեւ
14 Աւելին. երդուել եմ Հեղիի տան վրայ, որ նրա տան անօրէնութիւնը խնկերով եւ զոհերով քաւութիւն չի ստանալու յաւիտեան»։
15 Սամուէլը ննջեց մինչեւ առաւօտ եւ վաղ առաւօտեան, զարթնելով, բացեց Տիրոջ տան դռները։
16 Սամուէլը վախեցաւ տեսիլքը պատմել Հեղիին։
17 Հեղին Սամուէլին ասաց. «Սամուէ՛լ, որդեա՛կ»։ Սա ասաց. «Ահա այստեղ եմ»։ Նա ասաց. «Ինչ խօսքեր որ քեզ ասաց Տէրը, մի՛
18 Սամուէլն ամէն ինչ պատմեց նրան՝ նրանից ոչինչ չթաքցնելով։ Հեղին ասաց. «Տէրը թող անի այն, ինչ բարի է իր համար»։
19 Սամուէլը մեծացաւ, Տէրը նրա հետ էր, եւ նրա ասած խօսքերից ոչ մէկը գետնին չմնաց։
20 Ամբողջ Իսրայէլը, Դանից մինչեւ Բերսաբէէ, իմացաւ, որ Սամուէլը դարձել է Տիրոջ մարգարէ։
21 Տէրը կրկին երեւաց Սելովում։ Տէրը Սամուէլին երեւաց ըստ իր ասած խօսքի։ Սամուէլը հաւատարմութեամբ դարձաւ Տիրոջ մարգարէն
1 Այդ օրերին այլազգիները յարձակուեցին Իսրայէլի վրայ։ Իսրայէլը նրանց դէմ պատերազմի ելաւ եւ Աբենեզերում բանակատեղի
2 Այլազգիները ճակատամարտ տուին Իսրայէլի դէմ, պատերազմն սկսուեց, եւ Իսրայէլը այլազգիներից պարտուեց։
3 Ռազմի դաշտում չորս հազար զինուոր ընկաւ։ Երբ զօրքը վերադարձաւ բանակատեղի, Իսրայէլի ծերերն ասացին. «Ինչո՞ւ Տէրն այսօր
4 Ժողովուրդը մարդիկ ուղարկեց Սելով, որոնք այնտեղից բերեցին քերովբէների միջեւ նստած զօրութիւնների Տիրոջ ուխտի
5 Երբ Տիրոջ ուխտի տապանակը բանակատեղի բերուեց, ամբողջ Իսրայէլը մեծաձայն աղաղակեց, եւ երկիրը թնդաց։
6 Լսելով աղաղակի ձայնը՝ այլազգիներն ասացին. «Այս ի՜նչ բարձրագոչ աղաղակ է եբրայեցիների բանակատեղիում»։
7 Նրանք իմացան, որ Տիրոջ տապանակն են բերել բանակատեղի։ Այլազգիները վախեցան ու ասացին. «Նրանց աստուածները եկել են
8 Վա՜յ մեզ, քանզի այսպիսի բան չկար երէկ ու նախորդ օրը։ Վա՜յ մեզ, ո՞վ կը փրկի մեզ այդ հզօր աստուածների ձեռքից։ Սրանք
9 Գօտեպնդուեցէ՛ք եւ տղամա՛րդ եղէք, ո՛վ այլազգիներ, չլինի թէ ստրուկ դառնաք եբրայեցիներին, ինչպէս որ ձեզ նրանք ստրուկ
10 Այլազգիները պատերազմեցին նրանց դէմ, եւ բոլոր իսրայէլացիները փախան դէպի իրենց յարկերը։ Շատ մեծ կոտորած եղաւ, եւ
11 Աստծու տապանակը գերուեց, իսկ Հեղիի երկու որդիները՝ Օփնին ու Փենեէսը սպանուեցին։
12 Այդ օրը մի համինացի մարդ բանակատեղիից վազելով եկաւ Սելով։ Նա պատառոտել էր իր զգեստները եւ գլխին հող ածել։
13 Երբ հասաւ, Հեղին տաճարի դռան առաջ նստած էր աթոռին ու ճանապարհին էր նայում, քանզի նրա սիրտը տագնապի մէջ էր Աստծու
14 Հեղին, լսելով աղաղակը, ասաց. «Այդ ի՞նչ աղաղակ է»։ Մարդն շտապ եկաւ, որ գոյժը հաղորդի Հեղիին։
15 Հեղին իննսունութ տարեկան էր, աչքերն այնքան էին տկարացել, որ չէր տեսնում։ Հեղին իրեն շրջապատող մարդկանց ասաց. «Այս
16 Մարդը շուտափոյթ մտաւ Հեղիի մօտ եւ ասաց նրան. «Ես եկել եմ բանակից, ռազմադաշտից այսօր եմ փախել»։ Հեղին ասաց. «Ի՞նչ է
17 Պատանին պատասխանեց. «Իսրայէլացիները այլազգիների առջեւից փախան, ժողովուրդը մեծ կոտորածի ենթարկուեց, քո երկու
18 Եւ երբ նա յիշեց Աստծու տապանակը, Հեղին աթոռից յետ ընկաւ դռան մօտ, նրա ողնաշարը ջարդուեց եւ մեռաւ, քանի որ ծեր ու
19 Հեղիի հարսը՝ Փենեէսի կինը, յղի էր, ծննդաբերելու օրերը մօտ էին, եւ երբ Աստծու տապանակի գերուելու եւ իր սկեսրայրի ու
20 Երբ նա մեռնում էր, նրան շրջապատող կանայք ասացին. «Մի՛ վախեցիր, քանզի տղայ ծնեցիր»։ Նա պատասխան չտուեց եւ
21 Աստծու տապանակի, սկեսրայրի եւ իր ամուսնու պատճառով մանկանը կոչեցին «Վայ քաբոթ»՝
22 ասելով. «Իսրայէլի փառքը վերացաւ», որովհետեւ Տիրոջ տապանակը գերուեց, նրա սկեսրայրն ու ամուսինը մեռան։
1 Այլազգիները Աստծու տապանակը վերցրին ու այն Աբենեզերից տարան Ազոտոս։
2 Այլազգիները Տիրոջ տապանակը դրեցին Դագոնի տաճարը եւ կանգնեցրին Դագոնի կողքին։
3 Յաջորդ օրը վաղ առաւօտեան զարթնեցին ազոտացիները, մտան Դագոնի տաճարը եւ տեսան, որ Դագոնը Տիրոջ տապանակի առջեւ
4 Երբ յաջորդ առաւօտ նորից կանուխ զարթնեցին, տեսան, որ Դագոնը Տիրոջ ուխտի տապանակի առջեւ երեսնիվայր ընկած է, Դագոնի
5 Այդ պատճառով է, որ Դագոնի քրմերն ու բոլոր նրանք, ովքեր մտնում են Դագոնի տաճարը, մինչեւ օրս Ազոտոսի Դագոնի տաճարի
6 Եւ Տիրոջ ձեռքը բարձրացաւ Ազոտոսի վրայ, թութքով հիւանդացրեց նրանց, նրանց դաշտերում վխտալ տուեց մկներին, եւ քաղաքում
7 Այս դէպքը տեսնելով՝ Ազոտոսի բնակիչներն ասացին. «Աստծու տապանակը թող չմնայ մեզ մօտ, քանզի նրա ձեռքը բարձրացաւ մեր եւ
8 Նրանք մարդ ուղարկեցին եւ այլազգիների բոլոր իշխաններին իրենց մօտ հաւաքելով՝ ասացին. «Ինչ անենք Իսրայէլի Աստծու
9 Երբոր տապանակը այնտեղ փոխադրուեց, Տիրոջ ձեռքը բարձրացաւ այդ քաղաքի վրայ, շատ մեծ խռովութիւն բարձրացաւ, Տէրը քաղաքի
10 Աստծու տապանակը ուղարկեցին Ասկաղոն։ Երբ Աստծու տապանակը մտաւ Ասկաղոն, ասկաղոնացիները բողոք բարձրացրին՝ ասելով.
11 Մարդ ուղարկեցին, հաւաքեցին այլազգիների բոլոր իշխաններին ու ասացին. «Իսրայէլի Աստծու տապանակը յե՛տ ուղարկեցէք, թող
12 Մահից ազատուելով կենդանի մնացած մարդիկ թութքով էին տառապում, եւ քաղաքի աղաղակը երկինք բարձրացաւ։
1 Տիրոջ տապանակը եօթը ամիս մնաց այլազգիների երկրում։ Նրանց երկրում Տէրը վխտալ տուեց մկներին։
2 Այլազգիներն իրենց քրմերին, գուշակներին եւ կախարդներին կանչեցին ու ասացին. «Ի՞նչ անենք Տիրոջ տապանակը, մեզ խորհուրդ
3 Նրանք ասացին. «Եթէ Իսրայէլի Տէր Աստծու ուխտի տապանակը ուղարկէք, այն դատարկ մի՛ ուղարկէք, այլ անպատճառ պատուհասի
4 Նրանք ասացին. «Պատուհասի վերացման ինչպիսի՞ զոհաբերութիւն մատուցենք»։ Նրանք պատասխանեցին. «Այլազգիների իշխանների
5 Արդ, կերտեցէ՛ք ձեր յետոյքների քանդակները, ձեր երկիրն ապականող մկների արձանիկները եւ փառաւորեցէ՛ք Տիրոջը, որ նա
6 Ինչո՞ւ էք ձեր սրտերը կարծրացնում այնպէս, ինչպէս Եգիպտոսն ու փարաւոնն էին կարծրացրել իրենց սրտերը։ Չէ՞ որ Աստուած
7 Բերէ՛ք անդրանկածին երկու երինջ, որոնք դեռ ձագ չեն բերել։ Երինջները սայլին լծեցէ՛ք, իսկ յետեւից եկող հորթերին գոմում
8 Վերցրէ՛ք Տիրոջ տապանակը եւ այն դրէ՛ք սայլի վրայ, իսկ պատուհասի վերացման համար մատուցուող ոսկէ ընծաները դրէ՛ք քուրձէ
9 Հրեցէ՛ք սայլը եւ թողէ՛ք, որ գնայ։ Հետեւեցէ՛ք եւ տեսէ՛ք. եթէ դէպի իր սահմանը՝ Բեթսամիւս է գնում, ուրեմն մեզ մեծամեծ
10 Այլազգիներն այդպէս էլ արեցին։ Նրանք բերեցին անդրանկածին երկու երինջ, դրանք լծեցին սայլին, իսկ դրանց հորթերը պահեցին
11 Սայլի վրայ դրեցին Տիրոջ տապանակը, քուրձէ տոպրակի մէջ դրուած մկների ու իրենց յետոյքների ոսկէ քանդակները։
12 Երինջները ուղիղ Բեթսամիւսի ճանապարհը բռնեցին. նրանք ջանում էին առանց աջ ու ձախ խոտորուելու մի շաւիղով գնալ։
13 Բեթսամիւսի բնակիչները հովիտներում ցորեն էին հնձում։ Նրանք իրենց հայեացքը բարձրացնելով՝ տեսան Տիրոջ ուխտի տապանակը
14 Սայլը մտաւ բեթսամիւսացի Օսէի դաշտը։ Այնտեղ՝ սայլի կանգնած տեղում, մի մեծ քար կանգնեցրին, սայլի փայտերը կոտրեցին,
15 Ղեւտացիները վերցրին Տիրոջ ուխտի տապանակը, քուրձէ տոպրակն ու դրա միջի ոսկէ քանդակները եւ դրեցին մեծ քարի վրայ։
16 Այլազգիների հինգ իշխանները այս բանը տեսնելուց յետոյ նոյն օրը վերադարձան Ակկարոն։
17 Պատուհասի վերացման համար այլազգիների ընծայած ոսկէ քանդակներից մէկը Ազոտոսի համար էր, մէկը՝ Գազայի համար, մէկն՝
18 իսկ ոսկէ մկները այլազգիների հինգ իշխաններին պատկանող բոլոր քաղաքների թուի համեմատ էին, որոնք պարսպապատ քաղաքներից
19 Տէրը նրանցից յիսուն հազար եօթանասուն մարդ կոտորեց։ Ժողովուրդը սգի մէջ էր, քանզի Տէրը ժողովրդին մեծամեծ հարուածներ
20 Բեթսամիւսացի մարդիկ ասացին. «Ո՞վ կարող է կանգնել այս սուրբ Տէր Աստծու առաջ, եւ մեզանից ո՞ւմ մօտ կը գնայ Տիրոջ ուխտի
21 Եւ Կարիաթարիմի բնակիչների մօտ պատգամաւորներ ուղարկեցին, որ նրանց ասեն. «Այլազգիները վերադարձրին Տիրոջ ուխտի
1 Կարիաթարիմցիները եկան, այնտեղից հանեցին Տիրոջ ուխտի տապանակը եւ այն տարան Ամինադաբի տունը, որը բլրի վրայ էր։ Նրա
2 Տապանակը Կարիաթարիմում դնելու օրից յետոյ բազում օրեր անցան, քսան տարի, եւ ամբողջ Իսրայէլը հայեացքը չէր կտրում
3 Սամուէլը խօսելով Իսրայէլի ամբողջ ժողովրդի հետ՝ ասաց. «Եթէ դուք ձեր ամբողջ սրտով դարձ էք կատարել դէպի Տէրը, ապա ձեր
4 Եւ իսրայէլացիները Բահաղիմներին ու Աստարոթի անտառները հեռու վանեցին եւ միայն Տիրոջը ծառայեցին։
5 Սամուէլն ասաց. «Բոլոր իսրայէլացիներին հաւաքեցէ՛ք Մասեփաթում, եւ ես ձեզ համար աղօթելու եմ Տիրոջը»։
6 Հաւաքուեցին Մասեփաթում, ջուր հանեցին ու թափեցին գետին, Տիրոջ առջեւ, այդ օրը ծոմ պահեցին եւ ասացին. «Մեղանչել ենք
7 Երբ այլազգիները լսեցին, թէ իսրայէլացիները հաւաքուել են Մասեփաթում, նրանց իշխանները յարձակուեցին Իսրայէլի վրայ։
8 Իսրայէլացիներն ասացին Սամուէլին. «Մի՛ դադարիր աղաղակելուց քո Տէր Աստծուն մեզ համար, որ այլազգիների ձեռքից փրկի
9 Սամուէլն առաւ մի ծծկեր գառնուկ եւ ամբողջ ժողովրդի մասնակցութեամբ նրան ողջակէզ արեց Տիրոջը։ Սամուէլը դիմեց Տիրոջը
10 Մինչ Սամուէլը ողջակէզ էր մատուցում, այլազգիները մօտեցան, որ պատերազմեն Իսրայէլի դէմ։ Այդ ժամանակ Տէրը բարձր ձայնով
11 Իսրայէլացիները Մասեփաթից ելան, հարուածեցին այլազգիներին ու կոտորեցին նրանց մինչեւ Բեթքորի սահմանները։
12 Սամուէլը մի քար վերցնելով՝ կանգնեցրեց Մասեփաթի ու հին Բեթսանի միջեւ եւ այն կոչեց Աբենեզեր, այսինքն՝ «Օգնականի քար»՝
13 Տէրն այլազգիներին խեղճացրեց, եւ նրանք այլեւս Իսրայէլի սահմանների վրայ չյարձակուեցին։ Սամուէլի ապրած բոլոր օրերին
14 Այն քաղաքները, որ այլազգիները գրաւել էին իսրայէլացիներից, Ասկաղոնից մինչեւ Գէթ, վերադարձրին ու յանձնեցին Իսրայէլին,
15 Իր կեանքի բոլոր օրերին Սամուէլը դատաւորութիւն արեց իսրայէլացիներին։
16 Նա ամէն տարի գնում էր Բեթէլ, Գաղաադ եւ Մասեփաթ, շրջում էր Իսրայէլի բոլոր սրբագործուած վայրերում եւ դատաւորութիւն
17 Վերադառնալով Արիմաթեմ, որտեղ իր տունն էր, նա այնտեղ դատաւորութիւն արեց իսրայէլացիներին ու Տիրոջ համար զոհասեղան
1 Երբ Սամուէլը ծերացաւ, իր որդիներին Իսրայէլի դատաւորներ կարգեց։
2 Սրանք են նրա որդիների անունները. անդրանիկը՝ Յովէլ, երկրորդի անունը՝ Աբիա։
3 Նրանք դատաւորներ էին Բերսաբէէում։
4 Նրա որդիները, սակայն, չգնացին իրենց հօր ճանապարհով, այլ, ընչաքաղցութեան յետեւից ընկնելով՝ կաշառք էին վերցնում եւ
5 Բոլոր իսրայէլացի տղամարդիկ հաւաքուեցին, եկան Սամուէլի մօտ՝ Արիմաթէմ, եւ ասացին նրան.
6 «Դու, ահա, ծերացել ես, իսկ քո որդիները քո ճանապարհով չեն գնում։ Արդ, մեզ վրայ մի թագաւոր դի՛ր, որ մեզ դատաւորութիւն
7 Այս բանը Սամուէլին դուր չեկաւ, քանզի ասել էին, թէ՝ «Մեզ թագաւոր տո՛ւր, որ մեզ համար դատաւորութիւն անի»։
8 Սամուէլն աղօթեց Տիրոջը, եւ Տէրն ասաց Սամուէլին. «Լսի՛ր ժողովրդի ձայնը, ինչ էլ որ նա ասի քեզ։ Նրանք ոչ թէ քե՛զ
9 Նրանց Եգիպտոսից դուրս գալու օրուանից մինչեւ այսօր նրանք ինձ լքեցին ու պաշտեցին օտար աստուածներ։ Եւ ինչ որ արեցին իմ
10 Արդ, դու լսի՛ր նրանց խօսքը, բայց նրանց տեղեակ պահի՛ր, բացատրի՛ր թագաւորի իրաւունքները, որ իշխելու է իրենց վրայ»։
11 Սամուէլը Տիրոջ բոլոր պատգամները հաղորդեց իրենից թագաւոր խնդրող ժողովրդին։
12 Նա ասաց. «Ձեզ վրայ իշխող թագաւորը հետեւեալ իրաւունքներն է ունենալու. նա պիտի վերցնի ձեր որդիներին եւ նրանց
13 Նրանց իր հազարապետներն ու հարիւրապետները պիտի դարձնի, նրանք իր հունձը պիտի հնձեն, այգիները քաղեն, իր զէնքերն ու
14 Ձեր դուստրերին անուշահոտութիւն պատրաստողներ, խոհարարներ ու հացթուխներ պիտի դարձնի,
15 ձեր անդաստանները, ձեր այգիներն ու ձեր ընտիր ձիթենիները վերցնելով՝ իր ծառաներին պիտի տայ։
16 Ձեր հանդերից ու ձեր այգիների բերքից նա տասանորդ պիտի ստանայ եւ տայ իր ներքինիներին եւ ծառաներին։
17 Ձեր ծառաներն ու աղախինները, ձեր ընտիր արջառներն ու աւանակները ձեզնից պիտի վերցուեն եւ իր համար տասանորդ պիտի լինեն։
18 Ձեր հօտերից նա տասանորդ պիտի ստանայ, եւ դուք նրա ծառաները պիտի դառնաք։
19 Այն ժամանակ դուք բողոքելու էք ձեր ընտրած թագաւորի դէմ, սակայն Տէրը ձեզ չի լսելու այդ օրը, քանզի դուք ինքներդ ձեզ
20 Ժողովուրդը չուզեց լսել Սամուէլին եւ ասաց նրան. «Ո՛չ, թող մէկը թագաւորի մեզ վրայ։
21 Մենք եւս այլ ազգերի նման լինենք, թող մեր թագաւորը մեզ դատի, մեր առջեւից ընթանայ եւ մեզ պատերազմի առաջնորդի»։
22 Սամուէլը լսեց ժողովրդի բոլոր ասածները եւ դրանք յայտնեց Տիրոջը։
23 Տէրն ասաց Սամուէլին. «Լսի՛ր նրանց եւ նրանց վրայ թագաւո՛ր դիր»։ Սամուէլն ասաց իսրայէլացիներին. «Թող ամէն ոք իր
1 Բենիամինի որդիներից սերուած Կիս անունով մի ուժեղ մարդ կար, որ որդին էր Աբիէլի, եւ սա որդին՝ Արէդի, եւ սա թոռը՝
2 Նա Սաւուղ անունով բարի ու թիկնեղ մի որդի ունէր։ Իսրայէլացիների մէջ նրանից բարետես մարդ չկար, բոլոր մարդիկ մէկ գլխով
3 Մի անգամ կորան Սաւուղի հօր աւանակները։ Կիսն ասաց իր որդի Սաւուղին. «Վերցրո՛ւ ծառաներից մէկին, եւ ելէ՛ք, գնացէ՛ք
4 Նրանք գնացին, անցան Եփրեմի լեռը, անցան Սարիսի երկիրը՝ չգտան աւանակները, անցան Սադիմի երկիրը՝ չկային աւանակները,
5 Երբ հասան Սիփ, Սաւուղն ասաց իր հետ եկած ծառային. «Արի՛ վերադառնանք։ Կարող է հայրս, աւանակները մոռացած, մե՛զ համար
6 Ծառան ասաց նրան. «Այս քաղաքում է ապրում Աստծու մարդը։ Նա պատուաւոր մարդ է եւ ինչ որ ասում է, անպայման կատարւում է։
7 Արի՛ գնանք նրա մօտ, թերեւս մեզ ցոյց տայ այն ճանապարհը, որով պէտք է գնանք»։ Սաւուղն ասաց իր հետ եկած ծառային. «Եթէ
8 Ծառան նորից պատասխան տալով Սաւուղին՝ ասաց. «Ես ունեմ քառորդ սիկղ արծաթ։ Այն կը տաս Աստծու մարդուն, եւ նա ցոյց կը
9 (Հին ժամանակներում երբ իսրայէլացիները գնում էին Աստծուց խորհուրդ հայցելու, այսպէս էին ասում. «Եկէ՛ք գնանք տեսանողի
10 Սաւուղն իր ծառային ասաց. «Ճիշտ ես ասում, արի՛ գնանք»։
11 Եւ նրանք գնացին այն քաղաքը, ուր գտնւում էր Աստծու մարդը։ Մինչ նրանք բարձրանում էին դէպի քաղաք տանող զառիվերը, նրանց
12 Նրանք հարցրին աղջիկներին. «Այստե՞ղ է ապրում տեսանողը»։ Աղջիկները պատասխան տալով՝ ասացին. «Այստեղ է, ահա ձեր առջեւն
13 Եթէ հիմա մտնէք քաղաք, նրան կը գտնէք այնտեղ, որովհետեւ դեռ չի գնացել Բամա՝ ուտելու, եւ ժողովուրդը չի ուտի, մինչեւ որ
14 Արդ, շո՛ւտ գնացէք, որ նրան հիմա այնտեղ գտնէք»։ Նրանք գնացին քաղաք եւ երբ մտան քաղաքամէջ, Սամուէլն էլ Բամա
15 Սաւուղի գնալուց մի օր առաջ Տէրը Սամուէլին յայտնել էր նրա մասին ու ասել. «Վաղը այսինչ ժամին Բենիամինի երկրից մի մարդ
16 Նա իմ ժողովրդին պիտի փրկի այլազգիների ձեռքից, քանզի ականատես եղայ ժողովրդիս տառապանքներին, եւ նրա աղաղակը ինձ
17 Սամուէլը տեսաւ Սաւուղին, եւ Տէրն ասաց նրան. «Ահաւասիկ սա է այն մարդը, որի մասին ասել եմ քեզ, թէ՝ «Նա է ղեկավարելու
18 Սաւուղը քաղաքամիջում մօտենալով Սամուէլին՝ հարցրեց. «Ասա՛ ինձ, ո՞րն է տեսանողի տունը»։
19 Պատասխան տուեց Սամուէլը եւ ասաց Սաւուղին. «Տեսանողը ես ինքս եմ։ Իմ առջեւից գնալով բարձրացի՛ր Բամա։ Այսօր ինձ հետ
20 Երեք օր առաջ կորցրած քո աւանակների համար մի՛ մտածիր, քանզի դրանք գտնուել են։
21 Եւ ո՞ւմ է պատկանում Իսրայէլի փառքը, եթէ ոչ քեզ եւ քո հօր ամբողջ տոհմին»։ Պատասխան տուեց Սաւուղն՝ ասելով. «Չէ՞ որ ես
22 Սամուէլը Սաւուղին ու նրա ծառային տարաւ ճաշասրահ, նրանց նստեցրեց շուրջ երեսուն հիւրերի ամենավերին շարքում։
23 Սամուէլն ասաց խոհարարին. «Բե՛ր ինձ այն բաժինը, որ քեզ տուի ու պատուիրեցի, որ քեզ մօտ պահես»։
24 Խոհարարը եփեց ազդրը՝ վրայի մսով եւ այն դրեց Սաւուղի առջեւ։ Սամուէլն ասաց Սաւուղին. «Ահաւասիկ այս է մնացել, առջեւդ
25 Նա Բամայից իջաւ քաղաք։ Սաւուղի համար տանիքի վրայ անկողին գցեցին, ու նա քնեց։
26 Երբ առաւօտեան նրանք զարթնեցին, Սամուէլը Սաւուղին տանիքից կանչելով՝ ասաց. «Ե՛կ, արձակելու եմ քեզ»։ Սաւուղն իջաւ, եւ
27 Երբ նրանք հասան քաղաքի սահմանին, Սամուէլն ասաց Սաւուղին. «Ասա՛ քո ծառային, որ մեզանից առաջ անցնի»։ Եւ նա առաջ
1 Սամուէլն առաւ իւղի սրուակն ու թափեց նրա գլխին։ Նա համբուրեց նրան եւ ասաց. «Մի՞թէ Տէրը չէ, որ քեզ իշխան օծեց իր
2 Եւ թող այս նշան լինի, թէ Տէրն է քեզ օծողը. ինձնից հեռանալուց յետոյ երկու մարդ պիտի գտնես Ռաքէլի գերեզմանի մօտ,
3 Երբ այնտեղից կը գնաս եւ կը հասնես մինչեւ Դեբորայի կաղնին, այնտեղ երեք մարդու կը հանդիպես, որոնք Աստծու մօտ՝ Բեթէլ
4 Քո առողջութիւնը հարցնելով՝ նրանք քեզ երկու հաց կը նուիրեն, եւ դու կ՚առնես նրանց ձեռքից։
5 Ապա կը հասնես Աստծու բլուրը, ուր այլազգիների մի գունդ կայ։ Երբ քաղաք մտնես, կը հանդիպես Բամայից դուրս եկող
6 Քո Տիրոջ հոգին կը շարժուի քեզ վրայ, դու էլ մարգարէութիւն կ՚անես նրանց հետ եւ ուրիշ մարդ կը դառնաս։
7 Երբ այս նշանները քեզ վրայ կատարուեն, ինչ որ ձեռքիցդ գայ, բոլորն էլ արա՛, քանզի Աստուած քեզ հետ է։
8 Ինձանից առաջ Գաղգաղա պէտք է իջնես։ Այնտեղ ես կը գամ քեզ մօտ, որպէսզի ողջակէզներ եւ խաղաղութեան զոհեր մատուցեմ։ Եօթը
9 Երբ նա շուռ եկաւ, որ գնայ Սամուէլի մօտից, Աստուած նրան ուրիշ սիրտ տուեց, եւ նոյն օրը այդ բոլոր նշանները
10 Երբ նա մօտեցաւ բլրին, մարգարէների խումբը նրան ընդառաջ գնաց, նրա վրայ Աստծու հոգին շարժուեց, եւ նա նրանց մէջ
11 Երբ նախկինում նրան տեսնողները բոլորն էլ ճանաչեցին իրեն, թէ ինչպէս նա մարգարէների մէջ մարգարէութիւն է անում, մէկը
12 Նրանցից մէկը պատասխանեց եւ ասաց. «Ո՞վ է նրա հայրը, եթէ ոչ՝ Կիսը»։ Այս առթիւ ասացուածք ստեղծուեց, թէ՝ «Սաւո՞ւղն էլ
13 Մարգարէութիւն անելը վերջացնելուց յետոյ նա բարձրացաւ բլուրը։
14 Սաւուղի ազգականը հարցրեց նրան ու նրա ծառային. «Ո՞ւր էիք գնացել»։ Նրանք պատասխանեցին. «Աւանակները փնտռելու։ Բայց երբ
15 Ազգականն ասաց Սաւուղին. «Պատմի՛ր ինձ, Սամուէլը քեզ ի՞նչ ասաց»։
16 Սաւուղն ասաց իր ազգականին. «Նա մեզ յայտնեց, որ աւանակները գտնուել են»։ Նա, սակայն, թագաւորութեան մասին Սամուէլի
17 Սամուէլը ամբողջ ժողովրդին հաւաքելով Տիրոջ առաջ, Մասեփաթում, իսրայէլացիներին ասաց.
18 «Այսպէս խօսեց Իսրայէլի Տէր Աստուածը եւ ասաց. «Ես եմ, որ իսրայէլացիներին հանեցի Եգիպտոսից, փրկեցի ձեզ եգիպտացիների
19 բայց դուք այսօր անարգեցիք Աստծուն, որ ձեզ փրկել է ձեր շուրջը գտնուող ու ձեզ նեղութիւն պատճառող ժողովուրդներից։ Իսկ
20 Սամուէլն Իսրայէլի բոլոր ցեղերին իրար մօտ բերեց, եւ վիճակն ընկաւ Բենիամինի ցեղին։
21 Նա մօտ բերեց Բենիամինի ցեղին ըստ ազգատոհմերի, եւ վիճակն ընկաւ Մատտարիի ազգատոհմին։ Նա մօտ բերեց Մատտարիի
22 Նա փնտռեց նրան, բայց չգտաւ։ Սամուէլը կրկին հարցրեց Տիրոջը. «Արդեօ՞ք այդ մարդն էլի այստեղ կը գայ»։ Տէրն ասաց.
23 Նա վազեց ու նրան այնտեղից առնելով՝ կանգնեցրեց ժողովրդի մէջ։ Բոլոր մարդիկ Սաւուղից մի գլխով ցածր էին։
24 Սամուէլն ասաց ամբողջ ժողովրդին. «Տեսա՞ք Տիրոջ ընտրած մարդուն, ձեր ամենքի մէջ նրա նմանը չկայ»։ Ամբողջ ժողովուրդը
25 Սամուէլը ժողովրդին յայտնեց թագաւորի իրաւունքները, գրեց մատեանում եւ դրեց Տիրոջ առաջ։ Սամուէլն արձակեց ամբողջ
26 Սաւուղը գնաց իր տունը, Գաբաա։ Նրա հետ գնացին զօրեղ մարդիկ, որոնց սրտերը Տէրը դրդել էր, որ լինեն Սաւուղի հետ։
27 Բայց կային նաեւ չար մարդիկ, որոնք ասում էին. «Ո՞վ է սա, որ մեզ պիտի փրկի»։ Եւ նրանք քամահրեցին նրան ու ընծաներ
1 Մէկ ամիս անց Նաաս Ամոնացին եկաւ Գաղաադի Յաբիս քաղաքի շուրջը բանակ դրեց։ Յաբիսի բոլոր բնակիչներն ասացին Նաաս
2 Նաաս Ամոնացին նրանց ասաց. «Ձեզ հետ դաշինք կը կնքեմ այն պայմանով, որ բոլորդ հանէք ձեր աջ աչքը։ Եւ ես դրանով ամբողջ
3 Յաբիսի բնակիչները ասացին Նաասին. «Մեզ եօթը օր ժամանակ տո՛ւր, որ պատգամաւորներ ուղարկենք Իսրայէլի բոլոր սահմանները,
4 Պատգամաւորները եկան Գաբաա, Սաւուղի մօտ եւ այդ խօսքերը հաղորդեցին ժողովրդին։
5 Ժողովուրդն իր ձայնը բարձրացրեց ու լաց եղաւ։ Սաւուղն առաւօտեան գալով դաշտից՝ հարցրեց. «Ի՞նչ է պատահել, որ ժողովուրդը
6 Երբ Սաւուղը լսեց այս բանը, Տիրոջ հոգին շարժուեց նրա վրայ, եւ նրա բարկութիւնը սաստիկ բորբոքուեց։
7 Նա մի զոյգ եզ առաւ, կտոր-կտոր արեց դրանք ու պատգամաւորների միջոցով Իսրայէլի բոլոր սահմաններն ուղարկեց՝ ասելով. «Ով
8 Սաւուղը Բեզեկում զօրահաւաք արեց. Իսրայէլի բոլոր մարդիկ վեց հարիւր հազար հոգի էին, իսկ Յուդայի ցեղի մարդիկ՝
9 Նա ասաց եկած պատգամաւորներին. «Այսպէս կ՚ասէք Գաղաադի Յաբիս քաղաքի բնակիչներին. «Վաղը, երբ արեգակը տաքացնի երկիրը,
10 Յաբիսի բնակիչներն ասացին Նաաս Ամոնացուն. «Վաղը ձեզ անձնատուր կը լինենք, եւ մեզ հետ վարուեցէք այնպէս, ինչպէս հաճելի
11 Հետեւեալ օրը Սաւուղը ժողովրդին բաժանեց երեք գնդի։ Առաւօտեան նրանք մտան նրանց բանակի մէջ եւ ամոնացիներին կոտորեցին
12 Ժողովուրդն ասաց Սամուէլին. «Այդ ո՞վ էր ասում, թէ Սաւուղը չի կարող թագաւորել մեզ վրայ, մեզ յանձնի՛ր այդ մարդկանց, որ
13 Սամուէլն ասաց. «Այսօր ոչ ոք չի սպանուելու, որովհետեւ Տէրն այսօր փրկութիւն պարգեւեց Իսրայէլին»։
14 Սամուէլը խօսելով ժողովրդի հետ՝ ասաց. «Գնանք Գաղգաղա եւ թագադրութեան տօնակատարութիւն անենք»։
15 Ամբողջ ժողովուրդը գնաց Գաղգաղա եւ այնտեղ, Գաղգաղայում, Տիրոջ առջեւ Սամուէլը Սաւուղին թագաւոր օծեց։ Խաղաղութեան
1 Սամուէլը բոլոր իսրայէլացիներին ասաց. «Ահա ես լսեցի այն ամէնը, ինչ դուք ինձ ասացիք, եւ ես ձեզ վրայ թագաւոր դրեցի։
2 Հիմա ձեզ թագաւորն է առաջնորդում։ Ես ծերացել եմ, պէտք է հանգստանամ, բայց իմ որդիները ահա ձեր մէջ են։ Իմ վաղ հասակից
3 Ես, ահա, կանգնած եմ ձեր առաջ, եւ դուք Տիրոջ ու նրա օծեալի ներկայութեամբ ասացէ՛ք, թէ ես ո՞ւմ եզն եմ խլել կամ աւանակը
4 Պատասխան տուէ՛ք ինձ, որպէսզի ես հատուցեմ ձեզ»։ Սամուէլին ասացին. «Մեր դէմ չես մեղանչել, մեզ չես զրկել, մեզ չես
5 Սամուէլն ասաց ժողովրդին. «Տէրը եւ նրա օծեալը այսօր թող վկայ լինեն իմ եւ ձեր միջեւ, որ իմ ձեռքում ոչինչ չէք գտել»։
6 Սամուէլը խօսեց ժողովրդի հետ եւ ասաց. «Թող վկայ լինի Մովսէսին ու Ահարոնին իր ծառաները դարձրած եւ մեր հայրերին
7 Արդ, առա՛ջ եկէք, որ ես ձեզ դատեմ Տիրոջ առաջ եւ պատմեմ ձեզ այն բոլոր բարերարութիւնները, որ Տէրն արել է ձեզ ու ձեր
8 Երբ Յակոբն ու նրա որդիները Եգիպտոս մտան, եւ եգիպտացիները ճնշեցին նրանց, մեր հայրերն աղաղակեցին Տիրոջը, եւ Տէրն
9 Նրանք, սակայն, իրենց Տէր Աստծուն մոռացան, եւ նա նրանց մատնեց Ասորի արքայ Յաբինի զօրավար Սիսարայի, այլազգիների եւ
10 Նրանք աղաղակեցին Տիրոջը՝ ասելով. «Մենք մեղանչել ենք, քանզի Տիրոջը թողնելով՝ ծառայեցինք Բահաղիմներին ու անտառներին։
11 Տէրն առաքեց Յերոբովաղին, Բարակին, Յեփթայէին ու Սամփսոնին եւ ձեզ փրկեց շրջակայ թշնամիների ձեռքից, ու դուք բնակուեցիք
12 Երբ տեսաք, թէ Նաաս Ամոնացին յարձակուել է ձեր երկրի վրայ, ասացիք. «Այդպէս չէ, այլ մի թագաւոր պիտի իշխի մեզ վրայ,
13 Արդ, ահաւասիկ այն թագաւորը, որին խնդրեցիք ու ընտրեցիք, Տէրը ձեզ թագաւոր տուեց։
14 Եթէ վախենաք Տիրոջից, ծառայէք նրան, հնազանդուէք նրան, չհակառակուէք Տիրոջ ասածին, դուք ու ձեզ վրայ իշխող թագաւորը
15 Իսկ եթէ չհնազանդուէք Տիրոջը, հակառակ գնաք Տիրոջ ասածին, ապա Տիրոջ ձեռքը ձեր եւ ձեր թագաւորի դէմ կը լինի։
16 Արդ, սպասեցէ՛ք եւ տեսէ՛ք այն մեծագործութիւնները, որ Տէրը ձեր աչքերի առջեւ պիտի անի։
17 Չէ՞ որ այսօր ցորենի հնձի ժամանակ է. ես Տիրոջը պիտի աղաղակեմ, եւ նա ձեզ որոտ ու անձրեւ պիտի տայ։ Դուք կ՚իմանաք ու կը
18 Սամուէլը Տիրոջն աղաղակեց, ու Տէրը նոյն օրը որոտ եւ անձրեւ ուղարկեց։
19 Ամբողջ ժողովուրդը սաստիկ վախեցաւ Տիրոջից ու Սամուէլից։ Բոլորն ասացին Սամուէլին. «Քո Տէր Աստծուն աղօ՛թք արա քո
20 Սամուէլն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցէք, դուք թէեւ գործել էք այս բոլոր չարիքները, բայց Տիրոջ ճանապարհից մի՛ խոտորուէք
21 Մի՛ գնացէք սուտ աստուածների յետեւից, որոնք ձեզ ոչ մի օգուտ չեն տայ եւ չեն փրկի, քանզի նրանք աստուածներ չեն։
22 Տէրն իր մեծ անուան պատուի համար իր ժողովրդին չի լքի, քանզի Տէրը բարեհաճութեամբ է ձեզ իր ժողովուրդը դարձրել։
23 Քաւ լիցի, որ ես մեղանչեմ Տիրոջ դէմ՝ հրաժարուելով ձեզ համար աղօթելուց։ Ծառայեցէ՛ք Տիրոջը, եւ ես ձեզ ցոյց կը տամ բարի
24 Երկի՛ւղ կրեցէք Տիրոջից եւ ձեր ամբողջ սրտով, ճշմարտութեամբ ծառայեցէ՛ք նրան, քանզի տեսաք, թէ մեզ համար ինչ մեծ գործեր
25 իսկ եթէ չարագործութիւնը շարունակէք, թէ՛ դուք, թէ՛ ձեր թագաւորը կորստեան կը մատնուէք»։
1 Սաւուղը Իսրայէլում մէկ տարի թագաւորելուց յետոյ յաջորդ՝ երկրորդ տարում իսրայէլացիներից երեք հազարանոց զօրք հաւաքեց։
2 Երկու հազարն իր հետ Մաքմասում էին, Բեթէլ լերան վրայ, իսկ հազարը՝ Յովնաթանի հետ, Բենիամինի երկրի Գաբաա քաղաքում։
3 Յովնաթանը կոտորեց բլրի վրայ բնակուող այլազգի Նասիբին, եւ այլազգիներն այդ իմացան։ Սաւուղը շեփոր հնչեցրեց ամբողջ
4 Բոլոր իսրայէլացիները լսելով այդ՝ ասացին. «Սաւուղը կոտորել է այլազգի Նասիբին, եւ Իսրայէլն ատելի է դարձել
5 Այլազգիները եւս հաւաքուեցին պատերազմելու Իսրայէլի դէմ եւ յարձակուեցին Իսրայէլի վրայ երեսուն հազար մարտակառքերով ու
6 Իսրայէլացիները տեսնելով որ իրենց տեղը նեղ է, եւ չեն կարող մօտենալ նրանց, թաքնուեցին քարայրներում, գոմերում, ժայռերի
7 իսկ ոմանք անցան Յորդանան գետն ու գնացին Գադի եւ Գաղաադի երկիրը։ Սաւուղը դեռ Գաղգաղայում էր, եւ ամբողջ ժողովուրդը
8 Նա եօթը օր սպասեց, ինչպէս նշանակել էր Սամուէլը, սակայն Սամուէլը Գաղգաղա չեկաւ, եւ մարդիկ սկսեցին նրան լքել։
9 Սաւուղն ասաց. «Մօ՛տ եկէք, որ ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցեմ»։
10 Եւ ինքը ողջակէզ մատուցեց։ Երբ ողջակէզ մատուցելը վերջացրեց, եկաւ Սամուէլը։ Սաւուղն ընդառաջ գնաց նրան դիմաւորելու եւ
11 Սամուէլն ասաց. «Այդ ի՞նչ ես արել»։ Սաւուղն ասաց. «Երբ տեսայ, որ իմ ժողովուրդն սկսեց ինձ լքել, եւ դու չեկար քո
12 իսկ այլազգիները հաւաքուեցին Մաքմասում, մտածեցի, թէ այլազգիները հիմա կը գան իմ դէմ, Գաղգաղա, իսկ ես Տիրոջ առջեւ դեռ
13 Սամուէլն ասաց Սաւուղին. «Զուր տեղ ես արել, քանի որ չես պահել իմ պատուիրանը, որ Տէրն էր պատուիրել։ Տէրը քեզ Իսրայէլի
14 բայց հիմա քո թագաւորութիւնը այլեւս չի շարունակուելու։ Տէրն իր սրտին հաճելի մարդ պիտի փնտռի, որ նրան իշխան դարձնի իր
15 Սամուէլը վեր կացաւ եւ Գաղգաղայից գնաց իր ճանապարհով։ Մնացած զօրքը միացաւ Սաւուղին, որ դիմադրի իրենց վրայ յարձակուող
16 Սաւուղը, նրա որդի Յովնաթանն ու նրա հետ եղած զօրքը հաստատուեցին Բենիամինի երկրի Գաբաա քաղաքում, իսկ այլազգիները
17 Այլազգիների բանակից դուրս եկան երեք գնդեր, որ աւերածութիւն գործեն։ Մի գունդը դիմեց դէպի Օփիր տանող ճանապարհը, դէպի
18 միւս գունդը՝ դէպի Բեթորոն տանող ճանապարհը, իսկ երրորդ գունդը՝ Գաբաայից դէպի Սաբայի անապատի Գայի տանող ճանապարհը։
19 Ամբողջ Իսրայէլի երկրում մի դարբին չգտնուեց, քանզի այլազգիներն ասել էին. «Այնպէս անենք, որ եբրայեցիները սուր կամ
20 Բոլոր իսրայէլացիներն իրենց գերանդին, գործիքները, կացինը եւ մանգաղը նորոգելու համար գնում էին այլազգիների երկիրը։
21 Այգեկութի ժամանակ էր, եւ ամէն մի գործիքի արժէքը երեք սիկղ էր։ Խոփի, կացնի եւ մանգաղի գինը նոյնն էր։
22 Այնպէս պատահեց, որ Մաքմասում պատերազմի օրերին Սաւուղի եւ նրա որդի Յովնաթանի հետ եղած մարդկանց ձեռքին սուր կամ
23 Այլազգիների բանակից մի գունդ եկաւ, որ անցնի Մաքմասից այն կողմ, իսկ իր հօր համար վեր չհանեց։
1 Մի օր Սաւուղի որդի Յովնաթանն իր կապարճակրին ասաց. «Ե՛կ անցնենք այլազգիների կիրճից այն կողմ»։
2 Այդ մասին նա իր հօրը իմաց չտուեց։ Սաւուղը նստած էր բլրի գլխին, Մագդողի նռնենու տակ։ Նրա հետ եղած ժողովուրդը մօտ վեց
3 Եւ Աքիա անունով մէկը կար, որը Ղեւիի որդու Փենեէսի որդու Քաբիէլի եղբայր Աքիտոբի որդին էր։ Ղեւին Սելովում Աստծու
4 Յովնաթանը ուզում էր անցնել այլազգիների ճամբարը, որ գտնւում էր կիրճի մէջ, բայց այդտեղ տանող ճանապարհի այս ու այն
5 Այս քարաժայռերից մէկը հիւսիսի կողմից Մաքմասի դիմաց էր ուղղուած, իսկ միւսը՝ հարաւային կողմից՝ դէպի Գաբայէ։
6 Յովնաթանն ասաց իր կապարճակիր ծառային. «Ե՛կ անցնենք այս անթլփատների կիրճը, թերեւս Տէրը յօգուտ մեզ ինչ-որ բան անի,
7 Զինակիրն ասաց նրան. «Արա՛ այն, ինչ սիրտդ է ուզում։ Ահա ես քեզ հետ եմ, ինչ քո սիրտն է ուզում, նոյնն էլ՝ իմ սիրտը»։
8 Յովնաթանն ասաց. «Ահաւասիկ մենք ուղղւում ենք այդ մարդկանց կողմը. մագլցելով կը գնանք նրանց մօտ։
9 Եթէ մեզ ասեն. «Այնտեղ կա՛նգ առէք, մինչեւ ձեզ կանչենք», ապա տեղում կը կանգնենք եւ նրանց չենք մօտենայ։
10 Բայց եթէ ասեն. «Մօտեցէ՛ք մեզ», այն ժամանակ կ՚ելնենք կը գնանք, քանզի պարզ կը լինի, որՏէրը նրանց մեր ձեռքն է մատնել։
11 Նրանք երկուսով մտան այլազգիների կիրճը։ Այլազգիներն ասացին. «Ահա եբրայեցիները ելնում են իրենց ծակերից, ուր թաքնուել
12 Կիրճերի պահապաններն ասացին Յովնաթանին ու կապարճակրին. «Մօտեցէ՛ք մեզ, որ մենք ձեզ մի բան յայտնենք»։ Յովնաթանն ասաց
13 Յովնաթանը մագլցելով գնաց, կապարճակիրն էլ՝ նրա հետ։ Այլազգիները յարձակուեցին Յովնաթանի վրայ, իսկ Յովնաթանը սպանեց
14 Այս առաջին կոտորածի ժամանակ Յովնաթանն ու նրա կապարճակիրը մօտաւորապէս քսան հոգու սպանեցին նետերով ու ձեռքով նետուած
15 Դաշտում, բանակում ու կիրճում եղած ամբողջ ժողովրդի մէջ սոսկում ընկաւ, հարուածող գունդը զարհուրեց եւ չէր ուզում
16 Սաւուղի դէտերը Բենիամինի երկրի Գաբաա քաղաքից տեսան, որ բանակը, իրեն կորցրած, այս ու այն կողմ է գնում։
17 Սաւուղն իր հետ եղած զօրքին ասաց. «Ստուգեցէ՛ք ու տեսէ՛ք, մեզանից ո՞վ է հեռացել»։ Ստուգեցին եւ տեսան, որ Յովնաթանն ու
18 Սաւուղն ասաց Աքիային. «Մօտեցրո՛ւ եփուդդ» (քանզի նա եփուդ էր կրում, եւ Աստծու տապանակն այդ օրը իսրայէլացիների մօտ
19 Մինչ Սաւուղը քահանայի հետ էր խօսում, այլազգիների բանակում աղաղակը գնալով աւելանում էր։ Սաւուղը քահանային ասաց.
20 Սաւուղն ու նրա հետ նաեւ ամբողջ ժողովուրդը գնացին, հասան պատերազմի դաշտը։ Մարդիկ իրենց սրերն ուղղեցին իրար դէմ, եւ
21 Եւ այն ծառաները, որոնք առաջ իսրայէլացիների հետ էին, բայց այլազգիների հետ բանակ էին եկել, շուռ եկան եւ միացան
22 Բոլոր իսրայէլացիները, որոնք թաքնուած էին Եփրեմի լերան վրայ, լսելով այլազգիների փախուստի մասին, խմբուեցին ու իրենք
23 Այդ օրը Տէրը փրկեց Իսրայէլին, եւ պատերազմը հասաւ մինչեւ Բեթաւան։
24 Սաւուղի հետ եղած ամբողջ ժողովուրդը մօտաւորապէս տասը հազար էր։ Պատերազմը տարածուել էր Եփրեմի լերան բոլոր
25 Եւ ժողովուրդը հաց չկերաւ, թէեւ ամբողջ երկիրը ճաշ էր ուտում։
26 Այնտեղ՝ դաշտի դիմաց, անտառ կար, ուր մեղու էին պահում։ Ժողովուրդը մտաւ մեղուանոցը։ Մարդիկ, անցնելով, քրթմնջում էին,
27 Յովնաթանը չիմանալով, թէ իր հայրը երդուել էր տուել ժողովրդին, իր ձեռքի գաւազանի ծայրը երկարեց, խրեց մեղրի խորսխի
28 Զինուորներից մէկը նրան ասաց. «Քո հայրը խստագոյնս երդուեցրեց ժողովրդին՝ ասելով. «Անիծեալ լինի այն մարդը, որ մինչեւ
29 Դրա համար էլ ժողովուրդը թուլացած էր։ Երբ Յովնաթանն այդ իմացաւ, ասաց. «Հայրս երկիրը կորստեան է մատնել. տեսէ՛ք, թէ
30 Եթէ ժողովուրդն այսօր կերած լինէր իր թշնամուց վերցրած աւարից, այլազգիներին մեծամեծ հարուածներ կը հասցնէր»։
31 Այդ օրը նա Մաքմասում կոտորեց այլազգիներին, իսկ ժողովուրդը սաստիկ յոգնել էր։
32 Մարդիկ ընկան աւարի վրայ, առան ոչխարները, արջառներն ու հորթերը, գետնի վրայ մորթեցին ու կերան արնաշաղախ միսը։
33 Սաւուղին յայտնեցին՝ ասելով, թէ՝ «Ժողովուրդը Տիրոջ դէմ մեղանչեց, քանզի արնաշաղախ միս կերաւ»։ Սաւուղն ասաց. «Գեթթամից
34 Սաւուղն աւելացրեց. «Ժողովրդի մէջ ցրուեցէ՛ք եւ նրան ասացէ՛ք, որ ամէն մէկն իր արջառն ու ոչխարը այստեղ բերի, սրա վրայ
35 Սաւուղն այդտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց։ Սա առաջին զոհասեղանն էր, որ նա շինեց Տիրոջ համար։
36 Սաւուղն ասաց. «Գիշերը հետապնդենք այլազգիներին, մինչեւ լոյսը բացուելը կողոպտենք նրանց եւ նրանցից ոչ մի մարդ կենդանի
37 Սաւուղն Աստծուն հարցրեց. «Այլազգիներին հետապնդե՞նք, նրանց իսրայէլացիների ձեռքը կը մատնե՞ս»։
38 Տէրը այդ օրը պատասխան չտուեց նրան։ Սաւուղն ասաց. «Հաւաքեցէ՛ք այստեղ բոլոր իսրայէլացիներին, որ իմանանք ու տեսնենք,
39 Եթէ մեղքը նոյնիսկ իմ որդի Յովնաթանինն էլ լինի, նա մահապատժի կ՚ենթարկուի»։
40 Ամբողջ ժողովրդից ոչ ոք չպատասխանեց։ Այն ժամանակ նա ասաց բոլոր իսրայէլացիներին. «Դուք ծառայութիւն կատարեցէ՛ք, իսկ ես
41 Սաւուղն ասաց. «Իսրայէլի Տէ՛ր Աստուած, ինչո՞ւ այսօր քո ծառային պատասխան չտուեցիր. եթէ անօրէնութիւնն այսօր կատարել եմ
42 Սաւուղն ասաց. «Վիճա՛կ գցեցէք իմ ու իմ Յովնաթան որդու վրայ, եւ ում վրայ որ Տէրը վիճակ հանի, մահապատժի թող
43 Վիճակն ընկաւ Յովնաթանի վրայ։ Սաւուղն ասաց Յովնաթանին. «Ասա՛ ինձ, ի՞նչ ես արել»։ Յովնաթանը պատմեց նրան՝ ասելով. «Իմ
44 Սաւուղն ասաց նրան. «Աստուած այսպէս ու սրանից աւելին անի, եթէ դու այսօր մահապատժի չենթարկուես»։
45 Ժողովուրդն ասաց Սաւուղին. «Քաւ լիցի, այսօր մահապատժի թող չենթարկուի նա, ով Իսրայէլին այս մեծ փրկութիւնը պարգեւեց։
46 Սաւուղը դադարեց այլազգիներին հետապնդելուց, եւ այլազգիներն իրենց տեղը գնացին։
47 Սաւուղն սկսեց թագաւորել, եւ նա որպէս ժառանգութիւն ստացաւ Իսրայէլը։ Պատերազմեց իր շուրջը գտնուող բոլոր թշնամիների
48 Նա մեծ քաջագործութիւններ արեց, յաղթեց ամաղէկացիներին եւ Իսրայէլը փրկեց այն ոտնակոխ անողների ձեռքից։
49 Սաւուղի որդիներն էին Յովնաթանը, Յեսսուրը եւ Մեղքիսաւէն, իսկ նրա երկու դուստրերի անուններն էին. մեծինը՝ Մերոբ, իսկ
50 Նրա կինը Աքիմասի դուստր Աքինոամն էր։ Նրա զօրավարը Ների որդի Աբեններն էր, որը Սաւուղի ազգականի որդին էր։
51 Կիսը՝ Սաւուղի հայրը, եւ Ները՝ Աբենների հայրը, Աբիէլի որդի Յամինի որդիներն էին։ Նրանք բոլորը երեսունութ հոգի էին։
52 Սաւուղի ամբողջ իշխանութեան ընթացքում սաստիկ պատերազմ տեղի ունեցաւ այլազգիների դէմ, եւ Սաւուղն իր տեսած բոլոր
1 Սամուէլն ասաց Սաւուղին. «Ինձ Տէրն է առաքել, որ քեզ թագաւոր օծեմ իմ ժողովրդի՝ իսրայէլացիների վրայ։
2 Արդ, լսի՛ր Տիրոջ պատգամները։ Այսպէս է ասում զօրութիւնների Տէրը. «Հիմա Իսրայէլի դէմ Ամաղէկի արածների համար վրէժ եմ
3 Արդ, գնա՛ եւ կոտորի՛ր ամաղէկացիներին ու յարիմացիներին եւ ոչնչացրո՛ւ այն ամէնը, ինչ նրանց է պատկանում։ Նրանցից ոչ ոք
4 Սաւուղը հրաման տուեց ժողովրդին եւ հաշուառում անցկացրեց Աղիմում։ Չորս հարիւր հազարանոց հետեւակ զօրք կար, երեսուն
5 Սաւուղը եկաւ մինչեւ Ամաղէկի քաղաքները եւ բանակը դարանամուտ եղաւ հեղեղատում։
6 Սաւուղն ասաց կինեցիներին. «Խո՛յս տուէք, հեռացէ՛ք ամաղէկացիներից, որ ձեզ էլ նրանց հետ չկոտորեմ, քանզի Եգիպտոսից
7 Կինեցիները Ամաղէկի զօրքից հեռացան։ Սաւուղը Ամաղէկի զօրքին ջախջախեց Եւիլատայից մինչեւ Եգիպտոսի դիմաց գտնուող Սուր
8 Նա կենդանի բռնեց Ամաղէկի թագաւոր Ագագին, իսկ Յարիմի ամբողջ ազգատոհմը սրի քաշեցին։
9 Սաւուղը եւ ամբողջ ժողովուրդը, սակայն, կենդանի թողեցին Ագագին, խնայեցին ընտիր ոչխարների, արջառների հօտերը, պտղատու
10 Տէրը խօսքն ուղղեց Սամուէլին՝ ասելով. «Զղջացել եմ, որ թագաւոր եմ օծել Սաւուղին, քանզի ինձնից շուռ է եկել եւ իմ
11 Սամուէլը տրտմեց եւ ամբողջ գիշերն աղօթեց Տիրոջը։
12 Սամուէլն առաւօտ կանուխ զարթնեց ու գնաց իսրայէլացիներին դիմաւորելու։ Սամուէլին յայտնեցին՝ ասելով. «Սաւուղը եկել է
13 Սամուէլը եկաւ Սաւուղի մօտ, երբ նա Տիրոջը ողջակէզներ էր մատուցում Ամաղէկից բերած աւարի լաւագոյն մսից։ Երբ Սամուէլը
14 Սամուէլն ասաց. «Հապա ի՞նչ է ոչխարների այս ձայնը, որ իմ ականջին է հասնում, եւ արջառների ձայնը, որ լսում եմ»։
15 Սաւուղն ասաց. «Ամաղէկի երկրից բերեցի, քանզի ժողովուրդը ընտիր ոչխարներն ու արջառները ողջ պահեց, որ զոհ մատուցեն քո
16 Սամուէլն ասաց Սաւուղին. «Լսի՛ր, քեզ յայտնեմ այն, ինչ այս գիշեր Տէրն ասաց ինձ»։
17 Նա ասաց նրան. «Խօսի՛ր»։ Եւ Սամուէլն ասաց Սաւուղին. «Չէ՞ որ դու փոքր էիր, երբ Իսրայէլի ազգատոհմերի զօրավար դարձար,
18 Տէրը քեզ ճանապարհ դրեց՝ ասելով. «Գնա՛ եւ ինձ դէմ մեղանչած Ամաղէկի ժողովրդին կոտորի՛ր, պատերա՛զմ մղիր, մինչեւ որ
19 Ինչո՞ւ չլսեցիր Տիրոջ ձայնը եւ աւարի վրայ ընկնելով՝ չարիք գործեցիր Տիրոջ առջեւ»։
20 Սաւուղն ասաց Սամուէլին. «Ես անսացի ժողովրդի ձայնին եւ գնացի այն ճանապարհով, որով Տէրն էր առաքել ինձ. Ամաղէկի
21 Ժողովուրդն այդ աւարից առաւ ընտիր ոչխարների հօտեր ու արջառներ, որպէսզի Գաղգաղայում մորթելով՝ Տէր Աստծու համար զոհեր
22 Սամուէլն ասաց. «Միթէ Տիրոջ համար աւելի հաճելի՞ են ողջակէզներն ու զոհերը, քան Տիրոջ ձայնին անսալը։ Հնազանդութիւնն
23 Կախարդութիւն անելը մեղք է, եւ կուռքերը միայն ցաւ ու տառապանք են պատճառում։ Քանի որ արհամարհեցիր Տիրոջ խօսքը, Տէրն
24 Սաւուղն ասաց Սամուէլին. «Մեղանչեցի՝ զանց անելով Տիրոջ եւ քո խօսքերը։
25 Վախեցայ ժողովրդից եւ նրա ձայնին անսացի։ Արդ, ների՛ր իմ մեղքը, ինձ հետ վերադարձի՛ր, որ քո Տէր Աստծո՛ւն երկրպագեմ»։
26 Սամուէլն ասաց Սաւուղին. «Ես քեզ հետ չեմ վերադառնայ, քանզի արհամարհեցիր Տիրոջ խօսքը, եւ Տէրը քեզ մերժեց իբրեւ
27 Սամուէլը երեսը դարձրեց, որ գնայ, բայց Սաւուղը բռնեց նրա թիկնոցի ծայրից ու պատռեց այն։
28 Սամուէլն ասաց նրան. «Տէրն այսօր քո վրայից վերցրեց Իսրայէլի թագաւորութիւնը եւ այն տալու է քեզանից լաւ ընկերոջդ։
29 Իսրայէլը երկու մասի է բաժանուելու, եւ Տէրն իր խօսքից յետ չի դառնալու ու չի զղջալու, քանզի նա մարդ չէ, որ զղջայ։
30 Նա սպառնացող է»։ Սաւուղն ասաց. «Մեղանչել եմ, սակայն հիմա ժողովրդի ծերերի ու իսրայէլացիների առաջ ինձ պատուի՛ր,
31 Սամուէլը Սաւուղի մօտ վերադարձաւ, եւ Սաւուղը Տիրոջը երկրպագութիւն արեց։
32 Սամուէլն ասաց. «Ինձ մօ՛տ բերէք Ամաղէկի թագաւոր Ագագին»։ Ագագը դողալով մօտեցաւ եւ ասաց. «Մի՞թէ այսպէս դառն է մահը»։
33 Սամուէլն ասաց Ագագին. «Ինչպէս որ քո սուրը կանանց որդեկորոյս դարձրեց, նոյն ձեւով էլ որդեկորոյս կը լինի քո մայրը
34 Սամուէլը գնաց Արիմաթէմ, իսկ Սաւուղը ելաւ գնաց Գաբաա, իր տունը։
35 Սամուէլը մինչեւ իր մահուան օրը այլեւս չտեսաւ Սաւուղին, քանզի Սամուէլը Սաւուղի համար սուգ էր անում։ Եւ Տէրը զղջացել
1 Տէրն ասաց Սամուէլին. «Մինչեւ ե՞րբ պէտք է սգաս Սաւուղին, ես նրան զրկել եմ Իսրայէլի վրայ թագաւորելուց։ Քո եղջիւրը
2 Սամուէլն ասաց. «Ինչպէ՞ս երթամ։ Սաւուղը կը լսի, եւ ինձ կը սպանի»։ Տէրն ասաց. «Դու քեզ հետ մի երինջ վերցրո՛ւ եւ ասա՛,
3 Եւ Յեսսէին հրաւիրի՛ր զոհաբերութիւն անելու ու ինչ որ պիտի անես, ես կ՚ասեմ։ Դու կ՚օծես նրա՛ն, որին քեզ կ՚ասեմ»։
4 Սամուէլն արեց այն, ինչ Տէրն ասել էր, ու եկաւ Բեթղեհէմ։ Քաղաքի ծերերը զարհուրած դիմաւորեցին նրան՝ ասելով. «Քո մուտքը
5 Նա ասաց. «Խաղաղութեամբ է, Տիրոջը զոհաբերութիւն անելու եմ եկել։ Մաքրուեցէ՛ք ու ինձ հետ ուրա՛խ եղէք այսօր»։ Նա
6 Երբ նրանք մտնում էին, նա Եղիաբին տեսնելով՝ ասաց. «Իրօք, Տիրոջ օծեալն իր առջեւ է»։
7 Տէրը, սակայն, ասաց Սամուէլին. «Նրա տեսքին մի՛ նայիր եւ ոչ էլ հասակի բարձրութեանը, քանզի ես նրան չեմ ընտրել։ Աստուած
8 Յեսսէն կանչեց Ամինադաբին ու նրան անցկացրեց Սամուէլի առջեւից։ Սամուէլն ասաց. «Տէրը սրան չի ընտրել»։
9 Յեսսէն Սամուէլի առջեւից անցկացրեց Սամաային, եւ Սամուէլն ասաց. «Ոչ էլ սրան է ընտրել Տէրը»։
10 Յեսսէն Սամուէլի առջեւից անցկացրեց իր եօթը որդիներին էլ, բայց Սամուէլն ասաց Յեսսէին.
11 «Տէրը դրանցից որեւէ մէկին չի ընտրել»։ Սամուէլը Յեսսէին ասաց. «Այսքա՞ն են քո որդիները»։ Յեսսէն ասաց. «Մի փոքրիկ տղայ
12 Յեսսէն մարդ ուղարկեց ու բերել տուեց նրան։ Նա խարտեաշ էր, սիրուն աչքերով ու Տիրոջ համար գեղանի տեսքով։
13 Տէրն ասաց Սամուէլին. «Վե՛ր կաց, օծի՛ր Դաւթին, քանզի նա լաւ է»։ Սամուէլը իւղով լի եղջիւրն առաւ եւ իր եղբայրների մէջ
14 Տիրոջ հոգին վերացաւ Սաւուղից, եւ Տիրոջ կողմից առաքուած մի չար ոգի նեղում էր նրան։
15 Ծառաներն ասացին նրան. «Ահա Տիրոջ կողմից առաքուած մի չար ոգի խեղդում է քեզ։
16 Թող քո առաջ կանգնած ծառաներդ խօսեն եւ խնդրեն մեր Տիրոջը, որ գտնեն մի մարդու, որ գիտի նուագել, եւ հէնց որ Աստծուց
17 Սաւուղն իր ծառաներին ասաց. «Գտէ՛ք մի մարդ, որ լաւ է նուագում, եւ նրան բերէ՛ք ինձ մօտ»։
18 Ծառաներից մէկն ասաց. «Ես տեսել եմ Բեթղեհէմացի Յեսսէի տղային, որ գիտի սաղմոս ասել, շնորհալի մարդ է ու պատերազմիկ,
19 Սաւուղը պատգամաւորներ ուղարկելով Յեսսէի մօտ՝ ասաց. «Ինձ մօ՛տ ուղարկիր քո որդի Դաւթին՝ քո հօտի պահապանին»։
20 Յեսսէն առաւ մի արդու հաց, մի տիկ գինի ու մի ուլ եւ իր որդի Դաւթի հետ ուղարկեց Սաւուղին։
21 Դաւիթն եկաւ Սաւուղի մօտ ու կանգնեց նրա առջեւ։ Սաւուղը նրան շատ սիրեց, եւ նա նրա կապարճակիրը դարձաւ։
22 Սաւուղը Յեսսէին լուր ուղարկեց՝ ասելով. «Դաւիթը թող ինձ մօտ մնայ, քանզի իմ առաջ նա շնորհ գտաւ»։
23 Եւ երբ չար ոգին իջնում էր Սաւուղի վրայ, Դաւիթը առնում էր քնարը եւ նուագում իր ձեռքով, հանգստացնում էր Սաւուղին։
1 Այլազգիներն իրենց զօրքը հաւաքեցին, որ պատերազմեն։ Նրանք հաւաքուեցին Հրէաստանի Սոկքով վայրում եւ բանակեցին Սոկքովի
2 Սաւուղն ու իսրայէլացիները նոյնպէս համախմբուեցին հովիտներում եւ պատերազմի ճակատ կազմեցին այլազգիների դէմ։
3 Այլազգիները լերան այն կողմում էին, իսկ իսրայէլացիները լերան այս կողմում էին. նրանց միջեւ հովիտ կար։
4 Այլազգիների ճակատից գէթցի մի զօրեղ մարդ դուրս եկաւ, որի անունն էր Գողիաթ։ Նրա հասակի բարձրութիւնը վեց կանգուն եւ
5 գլխին սաղաւարտ կար, հագել էր պղնձից ու երկաթից լանջապանակ, մի զրահ, որի քաշը հինգ հազար սիկղ էր։
6 Նրա ազդրերին պղնձէ սռնապաններ կային, իսկ թիկունքին՝ պղնձէ վահան։
7 Նրա գեղարդի բունը նման էր ոստայնանկների գլանի, իսկ նրա երկաթէ տէգը վեց հարիւր սիկղ էր կշռում։ Նրա զինակիրն իր
8 Նա եկաւ կանգնեց, ձայն տուեց իսրայէլացիների բանակին՝ ասելով. «Ինչո՞ւ էք մեր դէմ ելել պատերազմելու։ Չէ՞ որ ես այլազգի
9 Եթէ նա կարողանայ կռուել իմ դէմ եւ ինձ սպանել, մենք ձեզ ծառայ կը լինենք, իսկ եթէ ես յաղթեմ ու սպանեմ նրան, դո՛ւք մեզ
10 Այլազգին աւելացրեց. «Ահաւասիկ ես այսօր Իսրայէլի զօրքը խայտառակելու եմ։ Մի մարդ տուէ՛ք, եւ ես ու նա երկուսով
11 Երբ Սաւուղն ու բոլոր իսրայէլացիները լսեցին այլազգու խօսքերը, ահաբեկուեցին, շատ վախեցան։
12 Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքից եփրաթացի մի մարդ կար, նրա անունը Յեսսէ էր։ Նա մի որդի ունէր։ Յեսսէն ութ որդի ունէր։
13 Յեսսէի երեք աւագ որդիները Սաւուղի հետ պատերազմի էին գնացել։ Պատերազմի գնացած որդիների անուններն էին. անդրանիկ
14 Դաւիթը կրտսերն էր, իսկ երեք աւագ որդիները գնացել էին Սաւուղի հետ։
15 Դաւիթը Սաւուղի մօտից վերադարձաւ, որ Բեթղեհէմում գտնուող իր ոչխարներն արածեցնի։
16 Այն այլազգին քառասուն օր, առաւօտ կանուխ ու երեկոյեան, գալիս արձանացած կանգնում էր իսրայէլացիների առաջ։
17 Յեսսէն ասաց իր որդի Դաւթին. Այս մէկ արդու խարկած ցորենը եւ տասը նկանակը ա՛ռ ու շտապի՛ր բանակ, տո՛ւր քո եղբայրներին։
18 Նաեւ իմացի՛ր, թէ եղբայրներդ ողջ-առո՞ղջ են, եւ հարցրո՛ւ, թէ որեւէ բանի պէտք ունե՞ն»։
19 Սաւուղը եւ բոլոր իսրայէլացիները Կաղնու հովտում էին հաւաքուել, որ այլազգիների դէմ պատերազմեն։
20 Դաւիթը վաղ առաւօտեան վեր կացաւ եւ ոչխարներին թողնելով հովիւներին՝ այդ բաներն առաւ ու գնաց, ինչպէս Յեսսէն էր
21 Իսրայէլացիները եւ այլազգիները միմեանց դէմ էին կանգնել ճակատ առ ճակատ։
22 Դաւիթն իր բերածները յանձնեց բանակի մթերապահին եւ վազեց դէպի զօրքը ու հետաքրքրուեց իր եղբայրների առողջութեամբ։
23 Մինչ նա խօսում էր, այլազգիների ճակատից դուրս եկաւ յամինացի այն փղշտացին, որի անունն էր Գողիաթ։ Նա գէթացի էր։ Նա
24 Բոլոր իսրայէլացիներն այդ մարդուն տեսնելով՝ նրա առաջից փախան եւ սաստիկ վախեցան։
25 Իսրայէլացիներն ասացին. «Տեսա՞ք այս մարդուն, որն Իսրայէլին խայտառակելու է դուրս եկել։ Ով որ սպանի նրան, արքան մեծ
26 Դաւիթն իրեն շրջապատող մարդկանց ասաց. «Ի՞նչ կ՚անեն այն մարդուն, որ այլազգուն կը սպանի եւ Իսրայէլի նախատինքը կը
27 Եւ ժողովուրդը նոյն խօսքերը կրկնելով՝ նրան ասաց. «Այսպէս ու այսպէս կը լինի այն մարդը, որ կը սպանի նրան»։
28 Երբ նրա աւագ եղբայր Եղիաբը լսեց նրա զրոյցը այդ մարդկանց հետ, Դաւթի վրայ խիստ բարկանալով՝ ասաց. «Դու ինչո՞ւ ես եկել
29 Դաւիթն ասաց. «Ի՞նչ եմ արել, բան էր՝ ասացինք»։
30 Եւ նրանից հեռանալով՝ նոյն հարցը տուեց, եւ մարդիկ նոյն խօսքերով պատասխան տուեցին։
31 Դաւթի խօսակցութիւնը յայտնի դարձաւ, եւ երբ այդ մասին պատմեցին Սաւուղին, նա նրան կանչել տուեց իր մօտ։
32 Դաւիթն ասաց Սաւուղին. «Գողիաթի պատճառով իմ տիրոջ սիրտը թող չկոտրուի։
33 Քո ծառան կը գնայ ու կը մենամարտի այդ այլազգու դէմ»։ Սաւուղն ասաց Դաւթին. «Գուցէ չկարողանաս գնալ կռուել այլազգու
34 Դաւիթն ասաց Սաւուղին. «Քո ծառան իր հօր ոչխարներն էր արածեցնում, եւ երբ առիւծ կամ արջ էր գալիս եւ հօտից ոչխար էր
35 ես նրան հետապնդում էի, զարկում եւ կորզում ոչխարը նրա երախից։ Իսկ եթէ ինձ վրայ էր յարձակւում, բռնում էի նրա
36 Քո ծառան առիւծ էլ է սատկեցրել, արջ էլ։ Նոյն կերպ կը վարուեմ ես այդ անթլփատ այլազգու հետ։ Արդ, ինչո՞ւ չգնամ, չսպանեմ
37 Դաւիթն ասաց. «Եթէ Տէր Աստուած ինձ փրկել է առիւծի ու արջի ճանկերից, ինձ կը փրկի նաեւ այդ անթլփատ այլազգու ձեռքից»։
38 Սաւուղն ասաց. «Գնա՛, Տէրը քեզ հետ թող լինի»։ Սաւուղը Դաւթի ուսերին գցեց իր թիկնոցը, գլխին դրեց պղնձէ սաղաւարտը եւ
39 Դաւիթը նրա սուրը կապեց թիկնոցի վրայից եւ գնալ-գալիս մէկ երկու անգամ սայթաքեց։ Դաւիթը Սաւուղին ասաց. «Սրանցով չեմ
40 Նա ձեռքն առաւ ցուպը եւ հեղեղատից հինգ ողորկ քարեր ընտրելով՝ դրեց իր հովուական տոպրակի մէջ, որի մէջ սովոր էր քարեր
41 Այլազգին նոյնպէս եկաւ ու մօտեցաւ Դաւթին։
42 Նրա վահանակիրն իր առջեւից էր գնում։ Երբ այլազգին նայեց ու տեսաւ Դաւթին, արհամարհեց նրան, քանզի նա խարտեաշ ու
43 Այլազգին ասաց Դաւթին. «Ինչպէ՞ս թէ, մի՞թէ ես շուն եմ, որ ցուպով ու քարերով ես գալիս ինձ վրայ»։ Դաւիթն ասաց. «Դու
44 «Ե՛կ ինձ մօտ, եւ ես քո մարմինը կը տամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին»։
45 Դաւիթն ասաց այլազգուն. «Դու ինձ վրայ ես յարձակւում սրով, գեղարդով եւ վահանով, իսկ ես քեզ վրայ եմ յարձակւում
46 Տէրը քեզ այսօր իմ ձեռքը կը մատնի, ես կը սպանեմ քեզ, քո գլուխը կը կտրեմ, քո լէշն ու այլազգիների բանակի դիակները
47 այս ամբողջ բազմութիւնը կ՚իմանայ, թէ Տէրը սրով ու գեղարդով չէ, որ փրկում է, քանզի սա Տիրոջ պատերազմն է, եւ Տէրը ձեզ
48 Վեր կացաւ այլազգին ու եկաւ մօտեցաւ Դաւթին, իսկ Դաւիթն շտապեց եւ այլազգու դէմ ճակատելու գնաց։
49 Դաւիթը ձեռքը մտցրեց տոպրակի մէջ, այնտեղից մի քար առաւ ու այն պարսատիկով նետելով՝ հարուածեց այլազգու ճակատին։ Քարը
50 Այսպիսով Դաւիթը պարսատիկով ու քարով յաղթեց այլազգուն, հարուածեց ու սպանեց նրան։
51 Դաւթի ձեռքին, սակայն, սուր չկար, ուստի Դաւիթը վազեց, կանգնեց այլազգու վրայ, բռնեց նրա սուրը, բռնելով քաշեց հանեց
52 Երբ այլազգիները տեսան, թէ իրենց հզօր մարդը մեռաւ, փախան։ Իսրայէլացիների ու Յուդայի երկրի մարդիկ վեր կենալով՝
53 Իսրայէլացիները այլազգիներին հալածելուց յետոյ վերադարձան ու կողոպտեցին նրանց բանակատեղին։
54 Դաւիթը վերցրեց այլազգու գլուխը եւ այն բերեց Երուսաղէմ, իսկ նրա զէնքերը բերեց իր վրանը։
55 Երբ Սաւուղը տեսաւ այլազգու դէմ յարձակուած Դաւթին, ասաց զօրքի հրամանատար Աբեններին. «Աբեննե՛ր, ո՞ւմ որդին է այս
56 Աբեններն ասաց. «Կենդանի է քո անձը, արքա՛յ, չգիտեմ»։ Արքան ասաց. «Հարցրո՛ւ եւ իմացի՛ր, թէ ո՞ւմ որդին է այդ
57 Երբ Դաւիթը վերադարձաւ այլազգուն սպանելուց յետոյ, Աբենները նրան տարաւ Սաւուղի մօտ։ Այլազգու գլուխը Դաւթի ձեռքին էր։
58 Սաւուղը հարցրեց նրան. «Ո՞ւմ որդին ես դու, պատանի՛»։ Դաւիթն ասաց. «Քո ծառայ Յեսսէ Բեթղեհէմացու որդին եմ»։
1 Երբ Դաւիթը Սաւուղի հետ խօսակցութիւնը վերջացրեց, Յովնաթանը հոգով կապուեց Դաւթին։
2 Յովնաթանը նրան իր անձի պէս սիրեց։ Նոյն օրը Սաւուղն իր մօտ վերցրեց նրան ու չթողեց, որ նա վերադառնայ իր հօր տունը։
3 Յովնաթանը Դաւթի հետ ուխտ դրեց, քանզի Յովնաթանը նրան իր անձի պէս էր սիրում։
4 Յովնաթանն իր թիկնոցը հանեց ու տուեց Դաւթին, նաեւ իր զինուորական համազգեստը, նոյնիսկ իր սուրը, աղեղն ու գօտին։
5 Դաւիթը գնում էր ամէն տեղ, ուր Սաւուղն ուղարկում էր նրան, եւ նա գնալով իմաստուն էր դառնում։ Սաւուղը նրան
6 Երբ նրանք պատերազմից գալիս էին, եւ Դաւիթը այլազգուն սպանելուց յետոյ վերադառնում էր, Իսրայէլի բոլոր քաղաքներից
7 Պարող կանայք երգելով ասում էին. «Սաւուղը հազար, իսկ Դաւիթը բազմահազար մարդկանց սպանեց»։
8 Սաւուղը զայրացաւ այդ խօսքերի համար եւ ասաց. «Բազմահազարը Դաւթին վերագրեցին, իսկ ինձ՝ հազարը։ Արդ, նրան ի՞նչ է
9 Այն օրից Սաւուղը ծուռ աչքով էր նայում Դաւթին։
10 Հետեւեալ օրը Աստծուց ուղարկուած չար ոգին պատեց Սաւուղին, եւ սա ցնորամիտ դարձաւ իր տան մէջ։ Դաւիթն, ինչպէս միշտ, իր
11 Նա իր մտքում ասաց. «Գեղարդով հարուածեմ ու Դաւթին պատին գամեմ»։ Սաւուղը նետեց գեղարդը, բայց Դաւիթը երկու անգամ
12 Սաւուղը Դաւթի ներկայութիւնից վախենում էր, որովհետեւ Տէրը նրա հետ էր, իսկ Սաւուղից հեռացել էր։
13 Սաւուղը նրան հազարապետ կարգելով՝ իր մօտից հեռացրեց, եւ Դաւիթը ժողովրդի մէջ ելումուտ էր անում։
14 Դաւիթն ամէն գործում խելամիտ էր, եւ Տէրը նրա հետ էր։
15 Երբ Սաւուղը տեսաւ, որ նա չափազանց իմաստուն է, երկիւղ էր կրում նրանից։
16 Բոլոր իսրայէլացիներն ու Յուդայի երկրի բնակիչները սիրում էին Դաւթին, քանզի նա էր նրանց մօտ ելումուտ անողը։
17 Սաւուղն ասաց Դաւթին. «Ահա իմ մեծ աղջկան՝ Մերոբին քեզ կնութեան եմ տալու, միայն թէ դու ինձ քաջաբար ծառայի՛ր ու Տիրոջ
18 Դաւիթն ասաց Սաւուղին. «Ո՞վ եմ ես, ի՞նչ է իմ ապրուստը, եւ ի՞նչ է իմ հօր ազգատոհմը Իսրայէլի մէջ, որ արքային փեսայ
19 Եւ այդ ժամանակ, երբ Սաւուղի դուստր Մերոբը կնութեան պիտի տրուէր Դաւթին, Մոլաթացի Եզրիէլի՛ն կնութեան տրուեց։
20 Սաւուղի դուստր Մեղքողը սիրեց Դաւթին, ու երբ այդ մասին յայտնեցին Սաւուղին, դա նրան հաճելի թուաց։
21 Սաւուղը մտածեց. «Նրան կնութեան տամ, որ նա նրա համար որոգայթ դառնայ»։ Եւ այլազգիների ձեռքը Սաւուղի վրայ էր։ Սաւուղն
22 Սաւուղն իր ծառաներին պատուիրեց՝ ասելով. «Դաւթի հետ ծածուկ խօսելով՝ ասացէ՛ք. «Արքան քեզ հաւանել է, եւ նրա բոլոր
23 Սաւուղի ծառաները այս խօսքերը Դաւթի ականջին հասցրին։ Դաւիթն ասաց. «Ձեզ թւում է հե՞շտ բան է արքային փեսայ դառնալը։ Ես
24 Սաւուղի ծառաները հաղորդեցին նրան Դաւթի պատասխանը։ Սաւուղն ասաց. «Այսպէ՛ս ասացէք Դաւթին.
25 «Արքան գլխագին չի ուզում, այլ միայն այլազգիների հարիւր անթլփատութիւն, որպէսզի արքայի թշնամիներից վրէժ լուծի»։
26 Սաւուղի ծառաներն այս խօսքերը հաղորդեցին Դաւթին, ու Դաւթին հաճելի թուաց արքային փեսայ դառնալը։
27 Պայմանաւորուած ժամկէտը դեռ չէր վերջացել, որ Դաւիթն իր մարդկանցով վեր կացաւ եւ այլազգիներից հարիւր մարդ սպանեց,
28 Սակայն երբ Սաւուղը տեսաւ ու հասկացաւ, թէ Տէրը Դաւթի հետ է, եւ ամբողջ Իսրայէլը սիրում է նրան, սկսեց առաւել եւս
29 Եւ Սաւուղը միշտ թշնամութեամբ էր վերաբերւում Դաւթին։
30 Այլազգիների իշխանները ոտքի ելան. նրանք երկար ժամանակ էին նախապատրաստւում դրան. ամէն անգամ Դաւիթն աւելի խորագէտ էր
1 Սաւուղը խօսեց իր Յովնաթան որդու եւ իր բոլոր ծառաների հետ՝ Դաւթին սպանելու համար։
2 Սաւուղի որդի Յովնաթանը, սակայն, շատ էր սիրում Դաւթին եւ այս բանը հաղորդեց նրան՝ ասելով. «Իմ հայրը մտադիր է քեզ
3 Ես դուրս կը գամ ու կը կանգնեմ հօրս մօտ, այն դաշտում, ուր դու կը լինես։ Ես իմ հօր հետ կը խօսեմ քո մասին, կը տեսնեմ,
4 Եւ Յովնաթանը Դաւթի մասին նպաստաւոր խօսքեր ասելով իր հօրը՝ Սաւուղին, աւելացրեց. «Թող արքան իր ծառայ Դաւթի դէմ մեղք
5 Նա իր անձը վտանգի ենթարկելով՝ սպանել է այլազգուն՝ Գողիաթին, Տէրը մեծ փրկութիւն է շնորհել, եւ ամբողջ Իսրայէլն այդ
6 Սաւուղն անսաց Յովնաթանի խօսքին ու երդուեց՝ ասելով. «Կենդանի է Տէրը. նա չպիտի մեռնի»։
7 Յովնաթանը կանչեց Դաւթին եւ հաղորդեց նրան այս բոլոր խօսքերը։ Յովնաթանը Դաւթին տարաւ Սաւուղի մօտ, եւ նա Դաւթին
8 Դարձեալ պատերազմ եղաւ, ու Դաւիթը դուրս եկաւ այլազգիների դէմ պատերազմի։ Նա նրանց շատ մեծ ջարդ տուեց, եւ նրանք փախան
9 Տիրոջ չար ոգին իջաւ Սաւուղի վրայ. սա, գեղարդը ձեռքին, իր տանը նստած էր, իսկ Դաւիթը քնար էր նուագում։
10 Սաւուղը փորձեց Դաւթին գեղարդով պատին գամել, սակայն նա Սաւուղի հարուածից խոյս տուեց. գեղարդը պատին խրուեց, իսկ
11 Այդ գիշեր Սաւուղը մարդ ուղարկեց Դաւթի տունը, որ հետեւեն եւ առաւօտեան սպանեն նրան։ Դաւթի կին Մեղքողն այդ մասին նրան
12 Մեղքողը Դաւթին պատուհանից իջեցրեց, եւ սա փախչելով փրկուեց։
13 Մեղքողը մի խրտուիլակ բերեց ու դրեց մահճի վրայ, նաեւ այծի լեարդ ու սնարին՝ մազի կծիկ եւ ծածկոցով ծածկեց։
14 Սաւուղը մարդ ուղարկեց Դաւթին բռնելու. եկան ասացին Սաւուղին, թէ նա հիւանդ է։
15 Դարձեալ մարդ ուղարկեց Դաւթի յետեւից՝ ասելով. «Մահիճով հանդերձ նրան ինձ մօտ բերէ՛ք, որ սպանեմ»։
16 Մարդիկ եկան եւ տեսան, որ մահճի մէջ խրտուիլակ էր դրուած, այծի լեարդ եւ սնարին՝ մազի կծիկ։
17 Սաւուղն ասաց Մեղքողին. «Ինչո՞ւ ինձ այսպէս խաբեցիր, իմ թշնամուն բաց թողեցիր, եւ նա փրկուեց»։ Մեղքողն ասաց Սաւուղին.
18 Դաւիթը փախչելով փրկուեց, եկաւ Արիմաթէմ, Սամուէլի մօտ, նրան պատմեց ամէն ինչ, որ Սաւուղն արել էր իր նկատմամբ։
19 Սաւուղին իմաց տուեցին, թէ՝ «Ահա Դաւիթը Ռամայի Նաւաթ բնակավայրում է»։
20 Սաւուղը մարդիկ ուղարկեց, որ բռնեն Դաւթին, բայց երբ նրանք տեսան մարգարէութիւն անող մարգարէների ժողովն ու նրանց
21 Սաւուղին պատմեցին եղելութիւնը, նա այլ մարդկանց ուղարկեց, եւ սրանք եւս մարգարէացան։ Սաւուղը կրկին ուրիշ մարդկանց
22 Սաւուղը խիստ բարկացաւ, ինքը գնաց Արիմաթէմ ու հասնելով մինչեւ Սոկքովի մեծ ջրհորը՝ հարցրեց. «Ո՞ւր են Սամուէլն ու
23 Նրան ասացին. «Ռամայի Նաւաթ բնակավայրում»։ Նա այնտեղից գնաց Ռամայի Նաւաթ բնակավայրը, Աստծու հոգին իջաւ նրա վրայ, եւ
24 Նա հանեց իր զգեստները ու նրանց առջեւ մարգարէանում էր։ Ամբողջ գիշեր ու ցերեկ նա մերկ ընկած էր գետնին։ Դրա համար են
1 Դաւիթը Ռամայի Նաւաթ բնակավայրից փախաւ եկաւ Յովնաթանի մօտ ու ասաց նրան. «Ի՞նչ եմ արել, ո՞րն է յանցանքս, ի՞նչ մեղք եմ
2 Յովնաթանը նրան ասաց. «Քա՛ւ լիցի, դու չպիտի մեռնես։ Հայրս ոչ մի մեծ կամ փոքր գործ չի բռնում առանց ինձ յայտնելու, եւ
3 Այդպիսի բան չկայ»։ Պատասխան տուեց Դաւիթը Յովնաթանին՝ ասելով. «Քո հայրը լաւ գիտի, որ ես շնորհ եմ գտել քո աչքում, եւ
4 Յովնաթանն ասաց Դաւթին. «Դու ինչ որ կը կամենաս, ես կ՚անեմ քեզ համար»։
5 Դաւիթն ասաց Յովնաթանին. «Ահա վաղը նորալուսին է, ես պէտք է արքայի հետ նստէի հաց ուտելու, սակայն ինձ թո՛ղ, որ մինչեւ
6 Եթէ հայրդ իմ մասին հարցնի, կ՚ասես, թէ՝ «Դաւիթն իր քաղաքը՝ Բեթղեհէմ գնալու արտօնութիւն խնդրեց ինձանից, քանզի այնտեղ
7 Եթէ ասի՝ «Լաւ է», ապա քո ծառայի համար խաղաղութիւն է, իսկ եթէ խիստ պատասխան տայ, իմացի՛ր, որ նա չար գործ է նիւթել։
8 Դու ողորմի՛ր քո ծառային, քանզի ինձ հետ Տիրոջն ուխտ ես դրել, եւ եթէ քո ծառան որեւէ յանցանք ունի, դու ինքդ սպանի՛ր
9 Յովնաթանն ասաց. «Քա՛ւ լիցի։ Եթէ ես իմանամ, որ հայրս քո դէմ չարիք է նիւթել, քո քաղաքում իսկ քեզ կը յայտնեմ»։
10 Դաւիթն ասաց Յովնաթանին. «Ո՞վ պէտք է ինձ յայտնի, թէ քո հայրը խստութեամբ է պատասխանել»։
11 Յովնաթանը Դաւթին ասաց. «Գնա՛ ու սպասի՛ր դաշտում»։ Եւ երկուսով դաշտ գնացին։
12 Յովնաթանն ասաց Դաւթին. «Երդւում եմ Իսրայէլի Տէր Աստուծով, որ երբ իմ հօրը երեք անգամ քննելով տեսնեմ, թէ նա արդեօք
13 Տէրը Յովնաթանին այսպէս եւ սրանից աւելին թող անի, եթէ չբացայայտեմ հօրս չարութիւնը քո հանդէպ եւ քեզ չյայտնեմ։ Այդ
14 Իսկ եթէ ես կենդանի մնամ, դու ինձ գթասրտութիւն ցոյց տո՛ւր.
15 եթէ մեռնեմ, քո գթասրտութիւնը իմ տնից չկտրես յաւիտեան։ Նոյնիսկ այն ժամանակ, երբ Տէրը Դաւթի թշնամիներին երկրի երեսից
16 Յովնաթանի անունը համարում պէտք է ունենայ Դաւթի տանը, եւ Տէրը Դաւթի թշնամիներից պէտք է վրէժ առնի»։
17 Յովնաթանը Դաւթին կրկին երդուեցրեց իր սիրով, քանզի նրան իր անձի պէս էր սիրում։
18 Յովնաթանը նրան ասաց. «Վաղը նորալուսին է։ Քեզ պիտի փնտռեն։ Քո տեղը դատարկ տեսնելով՝ քո մասին պիտի հարցնեն։
19 Երեք օր կը մնաս, ապա կը գաս այն վայրը, ուր թաքնուել էիր գործի օրը։ Կը նստես Երգաբ կոչուող քարի մօտ։
20 Ես երեք նետ կ՚արձակեմ, իբրեւ թէ նպատակակէտի վրայ,
21 ու կ՚ուղարկեմ պատանեակին՝ ասելով. «Գնա՛ նետերը գտի՛ր»։ Եթէ ասեմ պատանեակին՝ «Քեզանից այս կողմ է նետը, այս կողմում
22 Իսկ եթէ ասեմ պատանեակին՝ «Քեզանից այն կողմ է նետը», գնա՛, քանզի Տէրն է քեզ արձակել։
23 Իմ ու քո ասածների համար Տէրը վկայ է իմ ու քո միջեւ յաւիտեան»։
24 Դաւիթը թաքնուեց դաշտում։ Նորալուսին եկաւ, եւ արքան սենեակ մտաւ հաց ուտելու։
25 Արքան, ըստ սովորութեան, նստեց պատի մօտ դրուած աթոռին։ Յովնաթանը վեր կացաւ։ Աբենները նստել էր Սաւուղի մօտ, իսկ Դաւթի
26 Այդ օրը Սաւուղը ոչինչ չասաց, որովհետեւ մտածեց, թէ նրան մի բան է պատահել, երեւի մաքուր չէ կամ չի մաքրուել։
27 Հետեւեալ օրը, նորալուսնի երկրորդ օրն էլ Դաւթի տեղը դատարկ էր։ Սաւուղն ասաց իր որդի Յովնաթանին. «Յեսսէի որդին ինչո՞ւ
28 Յովնաթանը պատասխանեց Սաւուղին. «Նա ինձնից արտօնութիւն խնդրեց ու գնաց իր քաղաքը՝ Բեթղեհէմ։
29 Նա ասաց. «Արձակի՛ր ինձ, քանզի այդ քաղաքում մեր ազգատոհմը զոհ է մատուցելու։ Եղբայրներս ինձ կանչել են, եւ եթէ հիմա քո
30 Սաւուղը բարկացաւ Յովնաթանի վրայ եւ ասաց նրան. «Պոռնկորդի՛, մատնի՛չ, միթէ չգիտե՞մ, որ դու դաշնակից ես Յեսսէի որդուն։
31 Ինչքան ժամանակ որ Յեսսէի որդին կենդանի է, քո թագաւորութիւնը հաստատուն չի լինի։ Հիմա մա՛րդ ուղարկիր ու պատանի Դաւթին
32 Յովնաթանը պատասխան տուեց իր հայր Սաւուղին՝ ասելով. «Ինչո՞ւ պէտք է մեռնի, ի՞նչ է արել նա»։
33 Եւ Սաւուղը Յովնաթանի վրայ բարձրացրեց գեղարդը, որ նրան սպանի։ Յովնաթանն իմանալով, որ հայրը Դաւթին սպանելու չար
34 սեղանից վեր կացաւ եւ նորալուսնի երկրորդ օրը հաց չկերաւ։ Նա տխրեց Դաւթի համար, քանզի հայրը Դաւթին անարգել էր։
35 Առաւօտեան Յովնաթանը դաշտ գնաց, ինչպէս որ պայմանաւորուել էին ինքն ու Դաւիթը։
36 Նրա հետ մի փոքրիկ պատանի կար։ Նա ասաց պատանեակին. «Վազիր գտի՛ր այն նետերը, որ ես պիտի արձակեմ»։ Նա նետեր արձակեց,
37 Երբ պատանեակը գնաց մինչեւ այն տեղը, ուր Յովնաթանը նետեր էր արձակել,
38 Յովնաթանը կանչեց պատանեակի յետեւից՝ ասելով. «Նետը քեզնից այն կողմ է»։ Ապա Յովնաթանը պատանեակի յետեւից կանչեց.
39 Յովնաթանի պատանին նետերը հաւաքեց ու բերեց իր տիրոջը։ Պատանեակը, սակայն, ոչինչ չգիտէր, եւ միայն Յովնաթանն ու Դաւիթը
40 Յովնաթանն իր գործիքները տուեց պատանեակին՝ ասելով նրան. «Գնա մտի՛ր քաղաք»։
41 Տղան գնաց, իսկ Դաւիթն Երգաբ կոչուող քարից դուրս եկաւ, իր երեսի վրայ գետին ընկաւ եւ նրան երեք անգամ երկրպագութիւն
42 Յովնաթանն ասաց Դաւթին. «Գնա՛ խաղաղութեամբ, ինչպէս որ մենք Տիրոջ անուամբ երդուեցինք՝ ասելով, որ Տէրը յաւիտեան վկայ
43 Դաւիթը վեր կացաւ ու գնաց, իսկ Յովնաթանը մտաւ քաղաք։
1 Դաւիթը եկաւ Նոմբա, Աքիմելէք քահանայի մօտ։ Աքիմելէքը նրան տեսնելով՝ զարհուրեց ու ասաց. «Ինչո՞ւ ես մենակ, ինչո՞ւ ոչ
2 Դաւիթն ասաց Աքիմելէք քահանային. «Արքան այսօր ինձ մի գործ է յանձնարարել եւ ասել է ինձ. «Ոչ ոք չիմանայ, թէ ինչու եմ
3 Արդ, եթէ հինգ նկանակ ունես քո ձեռքի տակ, տո՛ւր ինձ։ Կամ էլ իմ պէտքերի համար տո՛ւր, ինչքան որ կայ»։
4 Աստծու քահանան պատասխան տալով՝ ասաց Դաւթին. «Ես անմաքուր հաց չունեմ, ունեմ սուրբ հաց։ Եթէ քո ծառաները կանանց չեն
5 Դաւիթը պատասխանեց քահանային՝ ասելով. «Կանանցից հեռու ենք մնացել երէկուանից ու նախորդ օրուանից։ Ճանապարհ ընկնելու
6 Աքիմելէք քահանան տուեց նրան առաջաւորութեան հացից, քանի որ այնտեղ սովորական հաց չկար, այլ միայն՝ առաջաւորութեան հաց,
7 Այն օրն այդտեղ էր գտնւում Սաւուղի ծառաներից մէկը, որը Տիրոջ առջեւ դիւահարութեամբ էր բռնուած։ Նրա անունն էր Դովեկ
8 Դաւիթն ասաց Աքիմելէքին. «Այստեղ ձեռքիդ տակ գեղարդ կամ սուր կա՞յ։ Իմ սուրն ու զէնք ու զրահը հետս չեմ վերցրել, քանի
9 Քահանան ասաց. «Ահա այլազգի փղշտացի Գողիաթի սուրը, որին սպանեցիր Եղա հովտում։ Դա շորով փաթաթուած ու դրուած է վակասի
10 Դաւիթն այդ օրը ելաւ ու փախաւ Սաւուղի առաջից եւ եկաւ Գէթի արքայ Անքուսի մօտ։
11 Անքուսի ծառաներն ասացին նրան. «Սա Դաւիթը չէ՞, այն երկրի թագաւորը։ Սրա համար չէ՞, որ պար բռնող կանայք երգում էին ու
12 Դաւիթն այս խօսքերը պահեց իր յիշողութեան մէջ եւ սաստիկ վախեցաւ Գէթի արքայ Անքուսից։
13 Նա իր դէմքն այլակերպեց, այդ օրը նրանց առջեւ խելագար ձեւացաւ։ Նա նուագում պարում էր քաղաքի դռների մօտ, լորձունքները
14 Անքուսն ասաց իր ծառաներին. «Դուք տեսնում էք, որ այս մարդը դիւահար է։
15 Ինչո՞ւ էք նրան ինձ մօտ բերել։ Մի՞թէ ես դիւահարներին կարօտ եմ, որ նրան բերել էք ինձ մօտ, որպէսզի դիւահարութիւն անի։
1 Դաւիթն այնտեղից գնաց եւ ապաստանեց Օդողոմի քարայրում։ Նրա եղբայրներն ու նրա հօր ամբողջ տունը լսեցին այդ եւ եկան
2 Նրա մօտ հաւաքուեցին բոլոր տառապեալները, բոլոր պարտապաններն ու դժգոհները, եւ նա նրանց առաջնորդը դարձաւ։ Նրա մօտ չորս
3 Այնտեղից Դաւիթը գնաց Մովաբի Մասեփաթ քաղաքը եւ ասաց Մովաբի արքային. «Թող իմ հայրն ու մայրը քեզ մօտ մնան, մինչեւ որ
4 Նա աղաչեց Մովաբի արքային, եւ նրանք նրա մօտ բնակուեցին այնքան ժամանակ, քանի դեռ Դաւիթը քարանձաւում էր։
5 Գադ մարգարէն ասաց Դաւթին. «Մի՛ մնա քարանձաւում, այլ վեր կաց գնա՛ Յուդայի երկիրը»։ Դաւիթը գնաց եւ հաստատուեց Սարիթ
6 Սաւուղն իմացաւ, որ Դաւիթն իր մարդկանցով յայտնուել է։ Սաւուղը Ռամայի ներքին դաշտի բլրին էր նստել։ Գեղարդը նրա ձեռքին
7 Սաւուղը խօսելով իրեն շրջապատող ծառաների հետ՝ ասաց. «Լսեցէ՛ք, Բենիամինի՛ որդիներ, արդեօ՞ք Յեսսէի որդին ձեզ ամենքիդ
8 Ինչո՞ւ ամէնքդ իմ դէմ միաբանել էք, եւ ինձ յայտնող չկայ, որ իմ որդին դաշինք է կնքել Յեսսէի որդու հետ։ Ձեր մէջ ինձ
9 Պատասխան տուեց Դովեկ Ասորին, որը Սաւուղի ջորիներն էր արածեցնում, եւ ասաց. «Ես տեսայ Յեսսէի որդուն, որ եկել էր Նոմբա
10 Նա նրա մասին հարցրեց Տիրոջը, նրան պաշար տուեց, ինչպէս նաեւ այլազգի Գողիաթի սուրը»։
11 Արքան մարդ ուղարկեց ու կանչել տուեց Աքիտոբի որդի Աքիմելէք քահանային ու նրա հօր բոլոր որդիներին՝ Նոմբայում գտնուող
12 Սաւուղն ասաց. «Լսի՛ր, Աքիտոբի՛ որդի»։ Սա ասաց. «Լսում եմ, խօսի՛ր, տէ՛ր»։
13 Սաւուղն ասաց նրան. «Ինչո՞ւ դու եւ Յեսսէի որդին միաբանել էք իմ դէմ, դու նրան հաց ու սուր ես տուել, նրա համար Աստծուն
14 Աքիմելէքը պատասխանեց արքային՝ ասելով. «Քո ծառաների մէջ ո՞վ կայ Դաւթի պէս հաւատարիմ։ Նա քո՝ արքայիդ փեսան է եւ քո
15 Մի՞թէ ես այսօր եմ սկսել նրա համար Աստծուն խնդրել։ Քա՛ւ լիցի, որ արքան իր ծառայի վրայ կամ իմ հօր տան վրայ այդպիսի
16 Սաւուղ արքան ասաց. «Դու մահապատժի կ՚ենթարկուես, Աքիմելէ՛ք, դու եւ քո հօր ամբողջ տունը»։
17 Արքան ասաց իրեն շրջապատող թիկնապահներին. «Գնացէ՛ք ու Տիրոջ քահանաներին սպանեցէ՛ք, քանզի նրանք հովանաւորում են
18 Արքան ասաց Դովեկին. «Դու գնա՛ ու սպանի՛ր Աստծու քահանաներին»։ Դովեկ Ասորին գնաց ու կոտորեց Տիրոջ քահանաներին։ Այդ
19 Բոլորը կտաւից պարեգօտ կրողներ էին։ Քահանաների քաղաք Նոմբան սրի քաշուեց. սրախողխող եղան տղամարդ թէ կին, երեխայ թէ
20 Աքիտոբի որդի Աքիմելէքի մի որդին փրկուեց։ Նրա անունն էր Աբիաթար։ Նա փախաւ Դաւթի մօտ։
21 Աբիաթարը Դաւթին յայտնեց, որ Սաւուղը կոտորել է Տիրոջ բոլոր քահանաներին։
22 Դաւիթն ասաց Աբիաթարին. «Այն օրը գիտէի, որ Դովեկ Ասորին անպայման կը յայտնի Սաւուղին։ Քո հօր տան բոլոր զոհուած
23 Նստի՛ր ինձ մօտ եւ մի՛ վախեցիր, քանզի ուր որ ինձ համար տեղ փնտռեմ, քեզ համար էլ կը փնտռեմ, եւ դու ինձ մօտ ապահով կը
1 Դաւթին յայտնեցին՝ ասելով. «Այլազգիները պատերազմում են Կէիլայի դէմ եւ կողոպտում են կալերը»։
2 Դաւիթը Տիրոջը հարցրեց՝ ասելով. «Գնա՞մ ջարդեմ այդ այլազգիներին»։ Տէրն ասաց Դաւթին. «Գնա՛, ջարդի՛ր այլազգիներին ու
3 Դաւթի մարդիկ ասացին նրան. «Մենք այստեղ՝ Հրէաստանի մէջ, վախենում ենք։ Ի՞նչ կը լինի մեր վիճակը, եթէ գնանք Կէիլա ու
4 Դաւիթը երկրորդ անգամ հարցրեց Տիրոջը, եւ Տէրը նրան պատասխան տուեց՝ ասելով. «Վեր կաց գնա՛ Կէիլա, քանզի ես
5 Դաւիթն իր մարդկանցով գնաց Կէիլա եւ մարտնչեց այլազգիների դէմ, որոնք նրա առջեւից փախան։ Նա նրանց մեծ հարուածներ
6 Երբ Աքիմելէքի որդի Աբիաթարը Դաւթի մօտ էր փախել եւ Դաւթի հետ էլ գալիս էր Կէիլա, իր ձեռքին ունէր պարեգօտը։
7 Երբ Սաւուղին յայտնեցին, թէ Դաւիթը եկել է Կէիլա, Սաւուղն ասաց. «Աստուած նրան իմ ձեռքն է մատնել, քանզի մտել ու
8 Սաւուղն ամբողջ ժողովրդին հրամայեց գնալ Կէիլա, գտնել Դաւթին ու նրա մարդկանց։
9 Դաւիթը Սաւուղի մասին իմացաւ, որ նա չարութիւնից չի հրաժարուել։
10 Դաւիթն ասաց Աբիաթար քահանային. «Բե՛ր Տիրոջ պարեգօտը»։ Դաւիթն ասաց. «Ո՛վ Իսրայէլի Տէր Աստուած, քո ծառան լսեց, որ
11 Արդեօք, ինչպէս քո ծառան լսել է, Սաւուղը հիմա կ՚իջնի այստեղ, կը պաշարի՞։ Յայտնի՛ր քո ծառային, Իսրայէլի Տէ՛ր
12 Տէրն ասաց. «Կը պաշարի»։ Դաւիթն ասաց. «Արդեօք կէիլացիներն ինձ եւ իմ մարդկանց Սաւուղի ձեռքը կը մատնե՞ն»։ Տէրն ասաց.
13 Վեր կացան Դաւիթն ու նրա հետ եղող մարդիկ, մօտաւորապէս չորս հարիւր մարդ, ելան Կէիլայից ու գնացին ուր որ կարող էին
14 Դաւիթը բնակւում էր անապատի մէջ, Մասերեթի կիրճերում եւ մնում էր Զիփ անապատի միգապատ լերան վրայ, մթին երկրում։
15 Երբ Դաւիթը տեսաւ, որ Սաւուղը դուրս է եկել իրեն որոնելու, մնաց անապատում, Նոր Զիփի միգապատ լերան վրայ։
16 Սաւուղի որդի Յովնաթանը վեր կացաւ ու գնաց Նոր Զիփ՝ Դաւթի մօտ, եւ նրա ձեռքերը Տիրոջ կողմից զօրացան։
17 Յովնաթանն ասաց նրան. «Մի՛ վախեցիր, որովհետեւ իմ հայր Սաւուղի ձեռքը քեզ չի գտնի, եւ դու կը թագաւորես Իսրայէլի վրայ,
18 Իմ հայր Սաւուղն էլ գիտի, որ դա այդպէս է»։ Նրանք երկուսով ուխտ դրեցին Տիրոջ առջեւ։ Դաւիթը մնաց Նորում, իսկ Յովնաթանը
19 Զիփացիներն իրենց մռայլ երկրից ելան գնացին բլուրը, Սաւուղի մօտ եւ ասացին. «Չէ՞ որ Դաւիթն ահա մեզ մօտ է թաքնուած,
20 Արդ, ո՛վ արքայ, քանի որ դա շատ ես ցանկանում, անպայման արի՛ մեզ մօտ, որ նրան շրջափակենք ու քո՝ արքայիդ ձեռքը
21 Սաւուղն ասաց նրանց. «Օրհնեալ էք դուք Տիրոջից, քանզի ինձ ցաւակից էք։
22 Արդ, գնացէ՛ք, աւելի լա՛ւ պատրաստուեցէք, դիտեցէ՛ք ու յայտնաբերեցէ՛ք, թէ նա ուր ոտք կը դնի։ Շո՛ւտ հասէք այն տեղը,
23 Քննեցէ՛ք ու տեսէ՛ք ամէն տեղ, ուր թաքնուած է, եւ վերադարձէ՛ք ինձ մօտ ստոյգ տեղեկութիւններով, որ ձեզ հետ գնանք։ Եթէ
24 Եւ զիփացիները վեր կացան ու գնացին Սաւուղի մօտից։Դաւիթը եւ նրա մարդիկ Մաոնի անապատում էին, Հեսեմոնի աջ կողմում, դէպի
25 Սաւուղն ու նրա մարդիկ գնացին Դաւթին փնտռելու։ Երբ Դաւթին իմաց տուեցին, նա իջաւ ու նստեց Մաոնի անապատում, քարի վրայ։
26 Սաւուղն ու իր մարդիկ գնում էին լերան այս կողմով, իսկ Դաւիթն իր մարդկանցով՝ լերան այն կողմով։ Դաւիթը Սաւուղից թաքուն
27 Եւ ահա մի լրաբեր եկաւ Սաւուղի մօտ եւ ասաց. «Շտապ արի՛ այստեղ, որովհետեւ այլազգիները արշաւել են երկրի վրայ»։
28 Սաւուղը Դաւթին հետապնդելուց դադարեց, որ գնայ այլազգիների դէմ։ Այդ պատճառով այս վայրը կոչուեց Բաժանուած վէմ։
1 Դաւիթը գնաց ու բնակուեց Գադդայի կիրճերում։
2 Երբ Սաւուղը վերադարձաւ այլազգիներին հետապնդելուց, նրան լուր բերեցին՝ ասելով. «Ահաւասիկ Դաւիթը Գադդայի անապատում է»։
3 Իր հետ վերցնելով ամբողջ Իսրայէլից հաւաքուած երեք հազար ընտիր մարդկանց՝ Սաւուղը գնաց փնտռելու Դաւթին ու նրա մարդկանց
4 Նա ոչխարների փարախների հանդիպեց ճանապարհի վրայ, ուր մի քարայր կար։ Սաւուղը մտաւ այնտեղ հանգստանալու։ Դաւիթն ու նրա
5 Նրանք Դաւթին ասացին. «Ահա այս այն օրն է, որի համար Տէրը քեզ ասել է, թէ՝ «Քո թշնամիներին քո ձեռքը պիտի մատնեմ»։ Նրան
6 Դրանից յետոյ Դաւիթը խղճի խայթ զգաց, որ նրա թիկնոցի մի ծայրը կտրել է։
7 Դաւիթն իր մարդկանց ասաց. «Երդւում եմ Տիրոջ անունով, որ այդ բանը չեմ անի իմ տիրոջ՝ Տիրոջ կողմից օծեալ մարդու
8 Դաւիթն այս խօսքերով համոզեց իր մարդկանց ու թոյլ չտուեց, որ Սաւուղի վրայ յարձակուեն ու սպանեն։ Սաւուղը դուրս եկաւ
9 Դաւիթը նրանից յետոյ վեր կացաւ, դուրս եկաւ քարայրից եւ աղաղակեց նրա յետեւից՝ ասելով. «Իմ տէ՛ր արքայ»։ Սաւուղը յետ
10 Դաւիթն ասաց Սաւուղին. «Ինչո՞ւ ես մարդկանց խօսքին հաւատում, որ ասում են, թէ՝ «Դաւիթը քեզ սպանել է ուզում»։
11 Ահա այսօր քո աչքերը տեսան, որ այս քարայրի մէջ Տէրը ինչպէս էր քեզ իմ ձեռքը մատնել, բայց ես չուզեցի քեզ սպանել,
12 Տե՛ս, հա՛յր իմ, ահա քո թիկնոցի մի ծայրն իմ ձեռքին է. ես կտրեցի քո հանդերձի ծայրը, բայց չսպանեցի քեզ։ Իմացի՛ր ու
13 Թող Տէրը դատ անի իմ ու քո միջեւ եւ իմ վրէժը քեզնից առնի, բայց իմ ձեռքը քո վրայ չի բարձրանայ։
14 Ինչպէս հին առակն է ասում՝ «Անօրէն ձեռքից է գալիս վնասը, իսկ իմ ձեռքը քո վրայ չի բարձրանայ»։
15 Արդ, ո՞ւմ յետեւից ես ընկել, ո՜վ Իսրայէլի արքայ, եւ ո՞ւմ ես հալածում. սատկած շան կամ մի լուի յետեւի՞ց ես ընկել։
16 Թող Տէրը դատաւոր ու իրաւարար լինի իմ եւ քո միջեւ։ Թող Տէրը տեսնի ու դատի եւ ինձ արդարութիւն անի»։
17 Երբ Դաւիթն աւարտեց Սաւուղին ուղղուած այս խօսքերը, Սաւուղն ասաց. «Այդ քո՞ ձայնն է, որդեա՛կ իմ Դաւիթ»։ Եւ Սաւուղն իր
18 Սաւուղն ասաց Դաւթին. «Դու աւելի արդար մարդ ես, քան ես, քանզի դու ինձ բարիք հատուցեցիր, իսկ ես քեզ չարիք հատուցեցի։
19 Դու այսօր ինձ պատմեցիր, որ բարիք ես արել. թէ ինչպէս Տէրն այսօր ինձ քո ձեռքն էր մատնել, իսկ դու ինձ չսպանեցիր։
20 Եթէ մէկն իր թշնամուն նեղութեան մէջ բռնելով՝ նրան ազատ է արձակում, որ բարով գնայ իր ճանապարհը, ինչպէս դու արեցիր
21 Արդ, ես գիտեմ, որ դու անպայման կը թագաւորես, եւ Իսրայէլի թագաւորութիւնը քո ձեռքում հաստատ կը մնայ։
22 Ուրեմն, երդուի՛ր ինձ Տիրոջ անունով, որ ինձնից յետոյ իմ սերունդը չես վերացնի եւ իմ անունը չես արատաւորի իմ հօր
23 Եւ Դաւիթը երդուեց Սաւուղին։ Սաւուղը գնաց իր տեղը, իսկ Դաւիթն ու իր մարդիկ եկան Մասարայի կիրճերը։
1 Մեռաւ Սամուէլը, եւ ամբողջ Իսրայէլը հաւաքուեց ու ողբաց նրան։ Նրան թաղեցին Արիմաթէմի իր տանը։ Դաւիթը վեր կացաւ ու
2 Մաոնում մի մարդ կար, որի հօտերը Կարմեղոսում էին։ Նա շատ հարուստ էր. ունէր երեք հազար ոչխար, հազար այծ։ Իր հօտերը
3 Նրա անունը Նաբաղ էր, իսկ կնոջ անունը՝ Աբիգեա։ Կինը լի էր իմաստութեամբ եւ շատ բարետես էր, իսկ ամուսինը դաժան էր,
4 Այդ օրերին Դաւիթը լսեց, թէ Նաբաղ կարմեղացին խուզում է իր հօտերը։
5 Դաւիթը տասը ծառաների ուղարկեց՝ նրանց ասելով. «Բարձրացէ՛ք Կարմեղոս, գնացէ՛ք Նաբաղի մօտ, իմ անունից նրա ողջութիւնը
6 «Այս օրերին ողջ լինես դու ու քո տունը եւ ինչ գործ որ բռնես, յաջող լինի։
7 Լսել եմ, թէ խուզում ես քո հօտերը։ Քո հովիւները մեզ հետ էին այստեղ, անապատում, եւ որքան մնացել են մեզ հետ,
8 Հարցրո՛ւ քո ծառաներին, եւ նրանք կ՚ասեն քեզ։ Այս ծառաները թող շնորհ գտնեն քո առաջ, քանզի բարի օրում եկան. ինչ որ
9 Դաւթի ծառաները եկան եւ այդ խօսքերը Դաւթի անունից ասացին Նաբաղին։
10 Նա ըմբոստացաւ եւ Դաւթի ծառաներին պատասխան տուեց՝ ասելով. «Ո՞վ է Դաւիթը, կամ Յեսսէի որդին ո՞վ է։ Այս օրերին բազմացել
11 Ուրեմն առնեմ իմ հացը, գինին եւ խուզողների համար մորթուած անասուններս ու տամ այս մարդկանց, որոնց որտեղից լինելը
12 Դաւթի ծառաները ճանապարհից վերադարձան եկան եւ այդ խօսքերը հաղորդեցին Դաւթին։
13 Դաւիթն ասաց իր մարդկանց. «Ամէն մէկը իր սուրը թող կապի մէջքին»։ Բոլորը իրենց սրերը կապեցին իրենց մէջքին։ Դաւիթը
14 Ծառաներից մէկը Նաբաղի կնոջը՝ Աբիգեային պատմեց՝ ասելով. «Դաւիթն անապատից պատգամաբերներ է ուղարկել մեր տիրոջը
15 Այդ մարդիկ մեր նկատմամբ շատ բարեացակամ էին. որքան նրանց հետ բաց դաշտում էինք, մեզ վնաս չէին տուել, եւ մեզանից ոչ մի
16 Ինչքան նրանց հետ էինք եւ արածեցնում էինք ոչխարները, նրանք մեզ համար պարիսպ եղան գիշեր ու ցերեկ։
17 Արդ, տե՛ս ու իմացի՛ր, թէ ինչ ես անելու, քանզի մեր տիրոջ ու նրա ամբողջ տան վրայ չարիք է հասել. նա այնպիսի դաժան մարդ
18 Աբիգեան շտապեց, առաւ երկու հարիւր նկանակ, երկու տիկ գինի, հինգ եփած ոչխար, հինգ արդու բոված ցորեն, մէկ զամբիւղ
19 Նա ասաց ծառաներին. «Առա՛ջ անցէք ինձնից, ես կը գամ ձեր յետեւից»։
20 Նա այդ մասին իր ամուսին Նաբաղին չյայտնեց։ Երբ նա, աւանակին հեծած, լերան ծածուկ տեղերով իջնում էր, ահա Դաւիթն ու նրա
21 Դաւիթն ասաց. «Ուրեմն ի զուր էր, որ Նաբաղի ամէն ինչը պահպանեցի այնտեղ, անապատում։ Նրա ունեցածից ոչ մի բան չկորաւ,
22 Աստուած Դաւթին այսպէս եւ այսպէս անի, եթէ մինչեւ վաղն առաւօտ Նաբաղի ամբողջ տնից պատին միզող մէկ արու թողնեմ»։
23 Երբ Աբիգեան Դաւթին տեսաւ, աւանակից շտապ իջնելով՝ Դաւթի առաջ ընկաւ, երկրպագեց նրան մինչեւ գետին եւ նրա ոտքերն
24 «Մեղքն ինձ վրայ լինի, տէ՛ր, բայց թող քո աղախինը խօսի քեզ հետ, եւ դու լսի՛ր քո աղախնի խօսքերը։
25 Իմ տէրը այդ դաժան Նաբաղի արարքը իր սրտին մօտ թող չընդունի, քանի որ ինչպէս իր անունն է, այնպէս էլ ինքն է։ Նրա անունը
26 Արդ, կենդանի է Տէրը, եւ կենդանի ես դու. Տէրն է քեզ արգելել անպարտ արիւն թափելը եւ այդ բանից քո ձեռքը հեռու է պահել։
27 Հիմա ընդունի՛ր այս ընծան, որ քո աղախինն իր տիրոջն է բերում, այն տո՛ւր իմ տիրոջ հետ գտնուող ծառաներին։
28 Ների՛ր քո աղախնի յանցանքը, քանզի Տէրն իմ տիրոջ համար հաստատուն տուն պիտի շինի, քանի որ իմ տիրոջ պատերազմները Տէրն է
29 Եթէ որեւէ մէկը քո դէմ դուրս գայ քեզ հալածելու եւ քո կեանքն ուզենայ խլել, իմ տիրոջ հոգին թող Տէր Աստծու կենաց ծրարի
30 Եւ երբ Տէրը իմ տիրոջ համար խոստացած այս բոլոր բարիքները կատարի եւ քեզ, ըստ իր պատգամի, Իսրայէլի վրայ առաջնորդ
31 իմ տիրոջ սրտում թող չլինի վատութիւն ու գայթակղութիւն, որ ի զուր արդար արիւն թափի։ Թող իմ տիրոջ ձեռքը ուրիշի վրայ
32 Դաւիթն ասաց Աբիգեային. «Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որ քեզ այսօր ինձ ընդառաջ ուղարկեց։
33 Օրհնեալ լինի քո խոհեմութիւնը, եւ օրհնեալ լինես դու, որ արգելք հանդիսացար ինձ այսօր, եւ ես չգնացի արիւն թափելու ու
34 Բայց կենդանի է Իսրայէլի Տէր Աստուածը, որ այսօր ինձ արգելք հանդիսացաւ չարիք գործելու քո հանդէպ. քանզի եթէ շտապ
35 Դաւիթը նրա ձեռքից առաւ այն ամէնը, ինչ բերել էր, եւ ասաց նրան. «Գնա՛ քո տունը խաղաղութեամբ։ Տե՛ս, քո խօսքը լսեցի ու
36 Աբիգեան գնաց Նաբաղի մօտ։ Նրա տանը թագաւորական խնջոյքի պէս խրախճանք էր, Նաբաղը զուարթացել էր եւ շատ հարբել։ Կինը
37 Առաւօտեան երբ Նաբաղը գինուց սթափուեց, կինը այդ բաները պատմեց, Նաբաղի սիրտը մահացու հարուած ստացաւ, եւ նա կարծես քար
38 Տասը օր անց Տէրը հարուածեց Նաբաղին, եւ նա մեռաւ։
39 Երբ Դաւիթը լսեց Նաբաղի մահը, ասաց. «Օրհնեալ է Տէր Աստուածը, որ Նաբաղից կրած իմ նախատինքի դատաստանն ինքը տեսաւ, իր
40 Դաւթի ծառաները եկան Կարմեղոս, Աբիգեայի մօտ, խօսեցին նրա հետ՝ ասելով. «Դաւիթը մեզ ուղարկեց քեզ մօտ, որ քեզ իրեն
41 Նա վեր կացաւ ու գլուխը մինչեւ գետին խոնարհելով՝ ասաց. «Քո աղախինը պատրաստ է ստրկուհի լինել եւ իր տիրոջ ծառաների
42 Աբիգեան անմիջապէս վեր կացաւ, հեծաւ աւանակը եւ իր հետ հինգ ծառայող աղջիկներ վերցնելով՝ գնաց Դաւթի ծառաների յետեւից։
43 Դաւիթը Եզրայէլից Աքինովամին էլ կնութեան էր առել. այս երկուսն էլ դարձան նրա կինը, իսկ Սաւուղն իր Մեղքող դստերը, որը
1 Զիփացիները Մռայլ լեռից գնացին դէպի բլուրը, Սաւուղի մօտ, եւ նրան ասացին. «Դաւիթը թաքնուել է մեզ մօտ, Եքեղատի բլրի
2 Սաւուղը վեր կացաւ եւ իսրայէլացի երեք հազար ընտիր մարդկանցով իջաւ Դաւթին որոնելու Զիփ անապատում։
3 Սաւուղը բանակատեղի դրեց Եքեղատի բլրի վրայ, Հեսեմոնի դիմաց, ճանապարհի վրայ։
4 Դաւիթը նստել էր անապատում եւ երբ տեսաւ, որ Սաւուղն իր յետեւից անապատ է գալիս, լրտեսներ ուղարկեց եւ իմացաւ, որ
5 Դաւիթը վեր կացաւ, գաղտագողի եկաւ այն տեղը, ուր մնում էր Սաւուղը, եւ գտաւ նրա քնած տեղը։ Այնտեղ էր Ների որդի
6 Դաւիթը խօսելով Աքիմելէք քետացու եւ Յովաբի եղբայր Շարուհու որդի Աբեսսայի հետ՝ ասաց. «Ո՞վ ինձ հետ բանակատեղի կը մտնի
7 Աբեսսան ասաց. «Ե՛ս քեզ հետ կը մտնեմ»։ Եւ Դաւիթն ու Աբեսսան գիշերը մտան զօրքի մէջ։ Սաւուղը ննջում էր գահաւորակի
8 Աբեսսան ասաց Դաւթին. «Տէրն այսօր քո թշնամուն ձեռքդ մատնեց. արդ, գեղարդով մէկ անգամից գետին գամեմ սրան եւ էլ
9 Դաւիթն ասաց Աբեսսային. «Մի՛ սպանիր նրան, քանզի ո՞վ կարող է ձեռք բարձրացնել Տիրոջ օծեալի վրայ եւ թողութիւն ստանալ»։
10 Դաւիթն ասաց. «Կենդանի է Տէրը։ Միայն Տէրը կարող է պատժել նրան. կա՛մ նրա օրհասը կը գայ, ու ինքը կը մեռնի, կա՛մ թէ
11 Քա՛ւ լիցի, որ ես իմ ձեռքը բարձրացնեմ Տիրոջ օծեալի վրայ։ Միայն թէ վերցրո՛ւ նրա սնարի մօտ դրուած այդ գեղարդն ու այդ
12 Դաւիթն առաւ նրա սնարի մօտ դրուած գեղարդն ու ջրի կուժը, եւ գնացին։ Ոչ ոք ոչինչ չտեսաւ կամ չիմացաւ կամ չզարթնեց,
13 Դաւիթն այն կողմ անցաւ, բարձրացաւ լերան գագաթը եւ կանգնեց հեռւում. իր ու Սաւուղի զօրքի միջեւ երկար տարածութիւն կար։
14 Դաւիթը դիմեց զօրքին ու Աբեններին ասաց. «Պատասխան չե՞ս տալիս, Աբեննե՛ր»։ Սա ասաց. «Ո՞վ ես դու, որ արքայի մօտ ինձ
15 Դաւիթն ասաց Աբեններին. «Չէ՞ որ դու քաջ մարդ ես։ Իսրայէլում ո՞վ կայ քեզ նման։ Ինչո՞ւ քո տէր արքային չես պահպանում։
16 Լաւ բան չես անում։ Կենդանի է Տէրը։ Դուք՝ Տիրոջ օծեալ ձեր արքային պահպանողներդ, մահուան էք արժանի։ Արդ, ո՞ւր են
17 Սաւուղը ճանաչեց Դաւթի ձայնը եւ ասաց. «Այդ քո՞ ձայնն է, որդեա՛կ իմ Դաւիթ»։ Դաւիթն ասաց. «Քո ծառան եմ, տէ՛ր իմ
18 Եւ աւելացրեց. «Ինչո՞ւ է իմ տէրն ընկել իր ծառայի յետեւից։
19 Ինչո՞վ եմ մեղանչել եւ ի՞նչ վնաս եմ հասցրել։ Արդ, իմ տէր արքան թող լսի իր ծառայի խօսքերը. «Եթէ Աստուած է քեզ շարժել
20 Նրանք ինձ ասացին. «Գնա ծառայի՛ր օտար աստուածների»։ Արդ, իմ արիւնը Տիրոջ առջեւ գետին թող չթափուի, քանի որ Իսրայէլի
21 Սաւուղն ասաց. «Մեղք եմ գործել։ Վերադարձի՛ր, որդեա՛կ իմ Դաւիթ։ Քեզ չար բան չեմ անի այն բանի համար, որ իմ անձը քո
22 Պատասխան տուեց Դաւիթն՝ ասելով. «Ահաւասիկ արքայի գեղարդը։ Թող ծառաներից մէկը գայ եւ վերցնի սա։
23 Թող Տէրն ամէն մէկին ըստ իր արդարութեան եւ հաւատարմութեան հատուցի։ Տէրն այսօր քեզ իմ ձեռքը մատնեց, բայց ես չկամեցայ
24 Եւ ահա, ինչպէս քո անձը այսօր իմ աչքին պատուական երեւաց, իմ անձն էլ Տիրոջ առջեւ այնպէս պատուական թող երեւայ, ինձ
25 Սաւուղն ասաց Դաւթին. «Օրհնեալ ես դու, որդեա՛կ իմ Դաւիթ, դու յաջողութիւն ես գտնելու եւ զօրանալով զօրանալու ես»։
26 Դաւիթը գնաց իր ճանապարհով, իսկ Սաւուղը վերադարձաւ իր տեղը։
1 Դաւիթն իր մտքում ասաց. «Վերջապէս ես մի օր Սաւուղի ձեռքով կորչելու եմ։ Այլազգիների երկիրը փախչելուց լաւ բան չկայ։
2 Դաւիթը վեր կացաւ, եւ ինքն ու իր հետ եղող վեց հարիւր մարդիկ անցան գնացին Գէթի արքայ Մովաքի որդի Անքուսի մօտ։
3 Ինքը Դաւիթն ու իր մարդիկ, ամէն մէկն իր ընտանիքով, եւ Դաւիթն էլ իր երկու կանանց՝ Աքինովամ Յեզրայէլացու եւ Նաբաղ
4 Երբ Սաւուղին տեղեկացրին, թէ Դաւիթը փախել է Գէթ, նա այլեւս չհետապնդեց նրան։
5 Դաւիթն ասաց Անքուսին. «Եթէ քո ծառան քո առաջ շնորհ է գտել, ինձ տե՛ղ տուր երկրի քաղաքներից մէկում, որ այնտեղ մնամ.
6 Այն ժամանակ Անքուսը նրան տուեց Սիկեղակը, եւ այդ պատճառով Սիկեղակը Հրէաստանի արքաներին է պատկանել։ Այդպէս է մինչեւ
7 Դաւիթը այլազգիների երկրում բնակուեց չորս ամիս։
8 Դաւիթն ու նրա մարդիկ ելնում ու ասպատակում էին բոլոր գեսերացիների, գեզերացիների ու ամաղէկացիների վրայ, որոնք
9 Դաւիթը հարուածեց այդ երկիրը եւ ողջ չթողեց ո՛չ տղամարդ եւ ո՛չ կին։ Նա աւար էր առնում ոչխարների հօտեր, արջառներ,
10 Անքուսը հարցրեց Դաւթին. «Ո՞ր կողմն արշաւեցիք այսօր»։ Դաւիթը պատասխանեց Անքուսին. «Հրէաստանի հարաւային կողմերը եւ
11 Տղամարդ ու կին ողջ չթողեցի, որ Գէթ բերեմ, որպէսզի, Գէթ գալով, մեր մասին լուր չբերեն, թէ՝ «Այս բոլորը Դաւիթն է
12 Անքուսը Դաւթին շատ էր վստահում՝ ասելով. «Այս մարդը Իսրայէլի իր ժողովրդի մօտ իրեն վարկաբեկել է. թող ինձ մօտ մինչեւ
1 Այդ օրերին այլազգիներն իրենց զօրքերը հաւաքելով՝ պատերազմի ելան ընդդէմ Իսրայէլի։ Անքուսն ասաց Դաւթին. «Լա՛ւ իմացիր,
2 Դաւիթն ասաց Անքուսին. «Այդպէս թող լինի։ Հիմա դու կ՚իմանաս, թէ քո ծառան ինչ է անելու»։ Անքուսն ասաց Դաւթին. «Այդպէս
3 Սամուէլը մահացել էր, նրան ողբացել էր ամբողջ Իսրայէլը ու նրան թաղել իր քաղաք Արիմաթէմում։ Սաւուղը երկրից վերացրել էր
4 Այլազգիները հաւաքուեցին ու եկան բանակատեղի դրեցին Սոմանում։ Սաւուղն էլ հաւաքեց բոլոր իսրայէլացիներին ու բանակատեղի
5 Երբ Սաւուղը տեսաւ այլազգիների բանակը, վախեցաւ, նրա սիրտը մեծ ահ ընկաւ։
6 Սաւուղը Տիրոջը հարց տուեց, սակայն Տէրը նրան պատասխան չտուեց ո՛չ երազով, ո՛չ գուշակութեամբ, ո՛չ էլ մարգարէների
7 Սաւուղն ասաց իր ծառաներին. «Մի ոգեհարց կին գտէ՛ք, որ գնամ նրա մօտ ու հարց տամ նրան»։
8 Ծառաներն ասացին նրան. «Ահա մի ոգեհարց կին կայ Այենդորում»։ Սաւուղը ծպտուեց, ուրիշ զգեստներ հագաւ ու գնաց երկու
9 Կինն ասաց. «Դու ինքդ գիտես, թէ ինչ էր արել Սաւուղը. թէ ինչպէս ոգեհարցներին ու գուշակներին վերացրեց երկրից։
10 Արդ, ինչո՞ւ ես ինձ սպանելու համար իմ անձի դէմ որոգայթ լարում»։ Սաւուղը նրան Տիրոջ անունով երդուեց՝ ասելով. «Կենդանի
11 Կինն ասաց. «Ո՞ւմ ոգին կանչեմ»։ Նա ասաց. «Սամուէլի ոգին կանչի՛ր»։
12 Կինը տեսնելով Սամուէլին՝ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց Սաւուղին. «Ինչո՞ւ ինձ խաբեցիր, չէ՞ որ դու հէնց Սաւուղն ես»։
13 Արքան նրան ասաց. «Մի՛ վախեցիր, ասա՛, ո՞ւմ տեսար»։ Կինն ասաց նրան. «Գետնից դուրս եկող աստուածներ եմ տեսնում»։
14 Սաւուղն ասաց նրան. «Ի՞նչ նկատեցիր»։ Նա ասաց. «Մի կանգնած մարդ երկրից ելնում էր, եւ նրա վրայ թիկնոց կար»։ Սաւուղն
15 Սամուէլն ասաց Սաւուղին. «Ինչո՞ւ ինձ կանչելով նեղութիւն տուեցիր ինձ»։ Սաւուղն ասաց. «Սաստիկ նեղ վիճակում եմ,
16 Սամուէլն ասաց. «Ինչո՞ւ ես ինձ հարցնում։ Տէրը քեզնից հեռացաւ եւ քո ընկերոջ հետ եղաւ։
17 Տէրը քեզ հետ վարուեց այնպէս, ինչպէս իմ միջոցով յայտնել էր։ Տէրը քո ձեռքից խլելու է թագաւորութիւնդ եւ տալու է քո
18 որովհետեւ չլսեցիր Տիրոջ ձայնը եւ նրա սաստիկ բարկութիւնը Ամաղէկի վրայ ի գործ չդրեցիր։
19 Այդ պատճառով էլ Տէրն այսօր քեզ հետ այդպէս է վարւում։ Տէրը Իսրայէլին քեզ հետ միասին մատնելու է այլազգիների ձեռքը,
20 Սաւուղն անմիջապէս ամբողջ հասակով գետնի վրայ վայր ընկաւ, խիստ զարհուրեց Սամուէլի խօսքերից, ու իր մէջ այլեւս ուժ
21 Կինը մտաւ Սաւուղի մօտ ու տեսնելով, որ նա մեծ տագնապի մէջ է, ասաց նրան. «Ես՝ քո աղախինը, հնազանդուել եմ քեզ, կեանքս
22 Հիմա էլ դո՛ւ լսիր քո աղախնի խօսքերը։ Քո առջեւ մի պատառ հաց դնեմ ու կե՛ր եւ ուժ կը ստանաս, որ քո ճանապարհը գնաս»։
23 Նա չուզեց ուտել, սակայն իր ծառաներն ու կինը ստիպեցին նրան, ու Սաւուղը տեղի տալով՝ գետնից վեր կացաւ ու նստեց աթոռին։
24 Կինը տանը կերակրուած մի հորթ ունէր, անմիջապէս մորթեց դա։ Ալիւր առնելով՝ շաղեց, բաղարջ հաց եփեց եւ տուեց Սաւուղին ու
25 Նրանք կերան, վեր կացան ու նոյն գիշերը գնացին։
1 Այլազգիներն իրենց բոլոր բանակները հաւաքեցին Ափեկում, իսկ իսրայէլացիները բանակ դրին Յեզրայէլի Այենդոր բնակավայրում։
2 Այլազգիների իշխանները հարիւրներով ու հազարներով էին առաջ շարժւում, իսկ Դաւիթն ու իր մարդիկ գնում էին Անքուսի
3 Այլազգիների իշխաններն ասացին. «Ովքե՞ր են դրանք, որ անցնում են»։ Անքուսն իր նախարարներին ասաց. «Չէ՞ որ դա Իսրայէլի
4 Այլազգիների իշխանները խոժոռ նայելով Դաւթին՝ ասացին Անքուսին. «Յե՛տ դարձրու այդ մարդուն, թող գնայ այնտեղ, ուր
5 Սա այն Դաւիթը չէ՞, որի համար պար բռնելով երգում էին, թէ՝ «Սաւուղը հազար կոտորեց, իսկ Դաւիթը՝ բազմահազարներ»։
6 Անքուսը կանչեց Դաւթին ու ասաց նրան. «Կենդանի է Տէրը. դու իմ աչքին շիտակ եւ բարի մարդ ես, հաճելի է ինձ հետ բանակ
7 Բայց դու իշխանների աչքին լաւ չես երեւում։ Արդ, դարձի՛ր ու գնա՛ խաղաղութեամբ եւ մի՛ արա այն, ինչ իշխանների աչքին վատ
8 Դաւիթն ասաց Անքուսին. «Ի՞նչ եմ արել քեզ. քեզ մօտ ապրելու օրից մինչեւ այս օրը ծառայիդ մէջ ի՞նչ վատ բան ես նկատել,
9 Պատասխան տուեց Անքուսը Դաւթին՝ ասելով. «Գիտեմ, որ դու իմ աչքին Աստծու հրեշտակի պէս բարի ես, բայց այլազգիների
10 Արդ, դու եւ քո տիրոջ ծառաները, որոնք քեզ հետ են եկել, առաւօտ կանուխ վե՛ր կացէք գնացէ՛ք այնտեղ, ուր ձեզ նշանակել եմ։
11 Դաւիթն ու նրա մարդիկ առաւօտեան կանուխ վեր կացան, որ գնան, այլազգիների երկիրը պահպանեն, իսկ այլազգիները դուրս եկան
1 Երբ Դաւիթն ու նրա մարդիկ երրորդ օրը մտան Սիկեղակ, ամաղէկացիներն ասպատակել էին հարաւակողմը եւ Սիկեղակը։ Նրանք
2 Թշնամին չէր սպանել տղամարդկանց եւ կանանց, այլ գերել էր ու գնացել իր ճանապարհով։
3 Դաւիթն ու իր մարդիկ երբ մտան քաղաք, տեսան, որ այն հրկիզուած է, իսկ իրենց կանայք, տղաներն ու աղջիկները՝ գերուած։
4 Դաւիթը եւ իր մարդիկ իրենց ձայնը բարձրացրին ու լաց եղան այնքան, որ նրանց վրայ լալու ուժ այլեւս չմնաց։
5 Գերուել էին նաեւ Դաւթի երկու կանայք՝ Աքինովամ Յեզրայելացին ու Կարմեղացի Նաբաղի կինը՝ Աբիգեան։
6 Դաւիթը մեծ տագնապի մէջ էր. ժողովուրդն ուզում էր նրան քարկոծել, որովհետեւ ամէն մէկի սիրտը կսկծում էր իր տղաների ու
7 Դաւիթն ասաց Աքիմելէքի որդի Աբիաթար քահանային. «Մօտեցրո՛ւ պարեգօտդ»։ Աբիաթարը մօտեցրեց պարեգօտը Դաւթին։
8 Դաւիթը հարցրեց Տիրոջը եւ ասաց. «Հետապնդե՞մ այդ ելուզակներին, կը հասնե՞մ նրանց»։ Տէրն ասաց. «Հետապնդի՛ր եւ անպայման
9 Դաւիթն իր հետ վերցնելով վեց հարիւր մարդ՝ եկաւ մինչեւ Բոսորի հեղեղատը, իսկ ուժասպառ եղածները մնացին տեղում։
10 Դաւիթն այդ չորս հարիւր մարդկանցով հետապնդեց թշնամուն, իսկ երկու հարիւր մարդ էլ մնաց նստած Բոսորի հեղեղատի այն
11 Նրանք դաշտում մի եգիպտացու գտան, բռնեցին ու բերեցին դաշտ, Դաւթի մօտ։ Նրան հաց տուեցին, ու նա կերաւ, ջուր խմեցրին,
12 Նա կերաւ եւ ուժ առաւ, քանզի երեք օր ու երեք գիշեր ո՛չ հաց էր կերել, ո՛չ ջուր խմել։
13 Դաւիթը ասաց. «Դու ո՞ւմ մարդն ես, որտեղի՞ց ես»։ Պատանեակն ասաց. «Ես եգիպտացի եմ, մի ամաղէկացու ծառայ։ Տէրս ինձ լքեց,
14 Մենք ասպատակեցինք Քերեթի հարաւային կողմերը, Հրէաստանի կողմերը եւ Քաղէբի հարաւակողմը, իսկ Սիկեղակը հրի մատնեցինք»։
15 Դաւիթն ասաց նրան. «Ինձ այդ ելուզակների մօտ կ՚առաջնորդե՞ս»։ Եգիպտացին ասաց նրան. «Երդուի՛ր, որ ինձ չես սպանի, չես
16 Եգիպտացին նրան այնտեղ տարաւ, եւ Դաւիթը տեսաւ, որ նրանք ցրուած էին ամբողջ դաշտում, ուտում ու խմում էին եւ
17 Դաւիթը նրանց վրայ յարձակուեց եւ Արուսեակի երեւալուց մինչեւ երեկոյ ու միւս օրը կոտորեց նրանց այնպէս, որ ոչ մի
18 Դաւիթն ազատեց այն բոլորին, որոնց գերեվարել էին ամաղէկացիները։ Նա փրկեց նաեւ իր երկու կանանց։
19 Նրանց ունեցածից ոչ մի բան չէր պակասել. փոքրից մինչեւ մեծը, տղաներին եւ աղջիկներին եւ այն ամէնը, ինչ առել էին
20 Դաւիթն առաւ բոլոր հօտերն ու արջառները եւ տարաւ աւարի առջեւից։ Աւարի համար ասում էին. «Սա Դաւթի աւարն է»։
21 Դաւիթը եկաւ ուժասպառ եղած երկու հարիւր զինուորների մօտ, որոնք չէին կարողացել Դաւթի յետեւից գնալ եւ մնացել էին
22 Դաւթի հետ պատերազմի գնացած դաժան ու անզգամ մարդիկ ասացին. «Քանի որ սրանք մեզ հետ չեկան, ուստի մենք էլ մեր փրկած
23 Դաւիթն ասաց. «Եթէ Տէրը թշնամուն յանձնել է մեր ձեռքը եւ մեզ պահել է, ուրեմն այդ բանը մի՛ արէք, եղբայրնե՛ր։ Չէ՞ որ
24 Ո՞վ կը լսի ձեր խօսքերը, չէ՞ որ նրանք ձեզնից թոյլ չեն։ Պահապանների բաժինը հաւասար պէտք է լինի պատերազմի գնացողների
25 Աւարը հաւասարապէս պէտք է բաժանուի»։ Եւ այդ օրուանից մինչեւ այսօր դա իբրեւ օրէնք ու իրաւունք կիրառւում է Իսրայէլի
26 Դաւիթը եկաւ Սիկեղակ եւ աւարից ուղարկեց Յուդայի երկրի ծերերին ու իր ընկերներին՝ ասելով.
27 «Ահա ձեզ Տիրոջ թշնամիների աւարից բաժին եմ հանում, ո՜վ Բեթէլի ու հարաւային Ռամաթի,
28 Եթերի ու Արոյերի, Եփթամոթի, Եսթամայի,
29 Երաքէլի եւ յերեմելացիների ու կինեցիների քաղաքների, Ռամայի,
30 Բորասանի ու Աթաքի, Քեբրոնի ու բոլոր այն վայրերի բնակիչներ,
31 ուր Դաւիթն ու իր մարդիկ արշաւել են»։
1 Այլազգիները պատերազմ մղեցին Իսրայէլի դէմ, եւ իսրայէլացիները այլազգիների առաջ փախուստի դիմելով՝ վիրաւոր ընկան
2 Այլազգիները հետապնդելով Սաւուղին ու նրա որդիներին՝ սպանեցին Սաւուղի որդիներին՝ Յովնաթանին, Ամինադաբին ու
3 Պատերազմը Սաւուղի դէմ սաստկացաւ, կորովի աղեղնաւորները գտան նրան, եւ նա վիրաւորուեց կողոսկրից ներքեւ։
4 Սաւուղն ասաց իր կապարճակրին. «Սուրդ մերկացրո՛ւ եւ դրանով ինձ մահացու խոցի՛ր։ Չլինի, թէ անթլփատները գան, ինձ խոցոտեն
5 Սաւուղն առաւ իր սուրը եւ իրեն նետեց դրա վրայ։ Երբ կապարճակիրը տեսաւ, թէ Սաւուղը մեռաւ, ինքը եւս իրեն նետեց սրի վրայ
6 Մեռան Սաւուղը, իր երեք որդիներն ու իր կապարճակիրը. նրա բոլոր մարդիկ նոյն օրը միասին մեռան։
7 Երբ հովտի այն կողմում ու Յորդանան գետի այն կողմում գտնուող իսրայէլացիները տեսան, թէ իսրայէլացիները փախան, եւ թէ
8 Հետեւեալ օրը այլազգիները եկան դիակները կողոպտելու։ Նրանք գտան Գեղբուա լերան վրայ ընկած Սաւուղին ու նրա երեք
9 Նրան շուռ տուեցին, վերցրին զէնքերը եւ կտրեցին գլուխը։ Նրանք աւետաբերներ ուղարկեցին այլազգիների երկրի չորս կողմը՝
10 Սաւուղի զէնքերը դրեցին Աստարտիոնի տանը եւ
11 սպանուածների մարմինները կախեցին Բեթսանի պարսպից։
12 Երբ գաղաադացիների Յաբիս բնակավայրի բնակիչները լսեցին այն մասին, թէ ինչ էին արել այլազգիները Սաւուղին,
13 բոլոր զօրեղ մարդիկ վեր կացան, ամբողջ գիշեր գնացին, Բեթսանի պարսպից վերցրին Սաւուղի ու նրա որդի Յովնաթանի
14 Այնուհետեւ նրանց ոսկորներն առնելով՝ թաղեցին Յաբիսի դաշտում եւ եօթը օր ծոմ պահեցին։