1

1 Յեսուի վախճանուելուց յետոյ իսրայէլացիները հարցնում էին Տիրոջը եւ ասում. «Մեզնից ո՞վ առաջինը դուրս կը գայ պատերազմի

2 Տէրն ասաց. «Յուդայի՛ ցեղը պէտք է դուրս գայ, քանի որ երկիրը նրա ձեռքն եմ յանձնել»։

3 Եւ Յուդան իր եղբայր Շմաւոնին ասաց. «Վե՛ր կաց գնանք ինձ հետ իմ կալուածքը եւ քանանացիների դէմ պատերազմենք, ես էլ քեզ

4 Յուդան գնաց, եւ Տէրը քանանացիներին ու փերեզացիներին յանձնեց նրա ձեռքը, եւ նա Բեզեկում նրանցից տասը հազար մարդ

5 Բեզեկում գտան Ադոնիբեզեկին, նրա դէմ պատերազմեցին եւ ջարդեցին քանանացիներին ու փերեզացիներին։

6 Ադոնիբեզեկը փախաւ, բայց նրան հետապնդեցին, հասան նրան եւ կտրեցին նրա ձեռքերի ու ոտքերի մատները։

7 Ադոնիբեզեկն ասաց. «Եօթանասուն թագաւորներ, որոնց ձեռքերի ու ոտքերի մատները կտրուած էին, հաւաքում էին իմ սեղանի տակի

8 Յուդայի որդիները պատերազմեցին Երուսաղէմի դէմ, գրաւեցին այն, սրի քաշեցին եւ քաղաքը հրով այրեցին։

9 Դրանից յետոյ Յուդայի որդիներն իջան պատերազմելու լերան կողմում, հարաւում եւ դաշտավայրում բնակուող քանանացիների դէմ։

10 Յուդան գնաց Քեբրոնում բնակուող քանանացիների վրայ, եւ Քեբրոնը դուրս եկաւ նրա դէմ։ Քեբրոնի անունն առաջ Կարիաթարբոկ

11 Այնտեղից յարձակուեցին Դաբիրի բնակիչների վրայ։ Դաբիրի անունն առաջ Նամակաց քաղաք էր։

12 Քաղէբն ասաց. «Ով որ հարուածի Նամակաց քաղաքին եւ գրաւի այն, իմ դուստր Ասքային նրան կնութեան կը տամ»։

13 Եւ գրաւեց այն Քաղէբի կրտսեր եղբօր՝ Կենեզի որդի Գոդոնիէլը, եւ Քաղէբն իր դուստր Ասքային նրան կնութեան տուեց։

14 Երբ աղջիկը գնում էր, Գոդոնիէլը յորդորեց նրան, որ իր հօրից ագարակ խնդրի։ Աղջիկը տրտնջաց, աղաղակեց էշի վրայից եւ

15 Ասքան նրան ասաց. «Ինձ օրհնութիւն տո՛ւր. որովհետեւ ինձ հարաւային երկիր տուիր, տո՛ւր ինձ նաեւ ջրի աղբիւրներ»։ Եւ

16 Մովսէսի աներոջ՝ Կինեցի Յոբաբայի որդիները, Արմաւենիների քաղաքից գնացին Յուդայի որդիների մօտ, Յուդայի անապատը, որը

17 Յուդան գնաց իր եղբայր Շմաւոնի հետ, եւ նրանք հարուածեցին, նզովեցին ու կոտորեցին Սեփաթում բնակուող քանանացիներին եւ

18 Յուդան չառաւ Գազան ու նրա սահմանները, Ասկաղոնն ու նրա սահմանները, Ակկարոնն ու նրա սահմանները, Ազոտոսն ու նրա

19 Տէրը Յուդայի հետ էր։ Յուդան գրաւեց լեռը, բայց հովիտների բնակիչներին չկարողացաւ տիրել, որովհետեւ Ռեքաբը զատեց նրանց,

20 Քեբրոնը տուին Քաղէբին, ինչպէս ասել էր Մովսէսը։ Քաղէբը այնտեղից ժառանգութիւն ստացաւ Ենակի որդիների երեք քաղաքները եւ

21 Բենիամինի որդիները Երուսաղէմում բնակուող յեբուսացիներին չնուաճեցին, եւ յեբուսացիները բնակւում են այնտեղ Բենիամինի

22 Յովսէփի որդիներն իրենք էլ գնացին Բեթէլի դէմ, եւ Տէրը նրանց հետ էր։

23 Իսրայէլի տոհմը բանակատեղի դրեց Բեթէլում. այդ քաղաքի անունն առաջ Լուզա էր։

24 Պահապանները մի մարդ տեսան, որ դուրս էր գալիս այդ քաղաքից, բռնեցին նրան եւ ասացին. «Ցո՛յց տուր մեզ քաղաքի մուտքը, եւ

25 Նա նրանց ցոյց տուեց քաղաքի մուտքը, եւ նրանք քաղաքը սրի քաշեցին, իսկ այն մարդուն եւ նրա ազգատոհմը ազատ արձակեցին։

26 Այդ մարդը գնաց Քետիմ երկիրը, այնտեղ քաղաք շինեց եւ նրա անունը Լուզա դրեց, եւ այդ է նրա անունը մինչեւ այսօր։

27 Մանասէն որպէս ժառանգութիւն չստացաւ Բեթսանը, այսինքն՝ Սկիւթուպոլիսը, նրա աւանները եւ նրա արտերը, Թանաքը եւ նրա

28 Երբ Իսրայէլը հզօրացաւ, քանանացիներին հարկի տակ գցեց, բայց նրանց իսպառ չվերացրեց։

29 Եփրեմն էլ չվերացրեց Գազերում բնակուող քանանացիներին, եւ քանանացիները բնակուեցին նրանց մէջ Գազերում ու Եփրեմին

30 Զաբուղոնն էլ չվերացրեց Կեդրոնի բնակիչներին ու Ամանի բնակիչներին, եւ քանանացիները բնակուեցին նրանց մէջ եւ նրանց

31 Ասերը չվերացրեց Ակքովի բնակիչներին, որոնք նրան հարկատու եղան, նաեւ Դորի, Սիդոնի, Դալափի, Աքազիփի, Ելփայի, Ափէկի,

32 Ասերացիները բնակուեցին այդ երկրում ապրող քանանացիների մէջ, որովհետեւ չկարողացան վերացնել նրանց։

33 Նեփթաղիմը չվերացրեց Բեթսամիւսի բնակիչներին, ոչ էլ Բեթանաթի բնակիչներին։ Նեփթաղիմը բնակուեց այդ երկրում ապրող

34 Ամորհացիները Դանի որդիներին նեղեցին լերան վրայ, որովհետեւ նրանց թոյլ չէին տալիս իջնել հովիտները։

35 Եւ ամորհացիները շարունակեցին բնակուել Մրտենիների լերան վրայ։ Այնտեղ, Մրտաստանում եւ Սաղապինում արջեր եւ աղուէսներ

36 Ամորհացիները Ակրաբիմի զառիվայրի վրայ, Վէմից վեր սահմանակից էին եդոմայեցիներին։

2

1 Տիրոջ հրեշտակը Գաղգաղայից դուրս եկաւ Լացատեղը, Բեթէլ եւ Իսրայէլի տուն ու ասաց նրանց. «Այսպէս է ասում Տէրը. «Տէրը

2 Դուք այս երկրի բնակիչների հետ դաշինք մի՛ կնքէք, ոչ էլ նրանց չաստուածների հետ, մի՛ երկրպագէք նրանց, այլ խորտակեցէ՛ք

3 Եւ ես ասացի. ՛՛Այլեւս չեմ տեղաշարժի այս ժողովրդին, որին շարունակ կոտորեցի եւ նրան չեմ քշի ձեր առաջից։ Նրանք ձեզ

4 Երբ Տիրոջ հրեշտակն այս խօսքերն ասաց Իսրայէլի բոլոր որդիներին, ժողովուրդը ձայն բարձրացրեց ու լաց եղաւ։

5 Դրա համար էլ այն տեղի անունը Լալօնք դրին. եւ այնտեղ Տիրոջը զոհ մատուցեցին։

6 Յեսուն արձակեց ժողովրդին, եւ իսրայէլացիները գնացին ամէն մէկն իր տունը եւ ամէն մէկն իր կալուածքը՝ երկիրը

7 Եւ ժողովուրդը Տիրոջը ծառայեց Յեսուի կենդանութեան բոլոր օրերում եւ այն ծերերի կենդանութեան բոլոր օրերում, որոնք

8 Տիրոջ ծառայ Յեսուն՝ Նաւէի որդին, վախճանուեց հարիւր տասը տարեկան հասակում,

9 եւ նրան թաղեցին իր ժառանգութիւնը հանդիսացող երկրի լերան վրայ, Թամնաթարէսում, Եփրեմի լերան վրայ, Գայաս լերան

10 Վախճանուեց նաեւ այդ ամբողջ սերունդը։ Դրանից յետոյ եկաւ ուրիշ սերունդ, որ չէր ճանաչում ո՛չ Տիրոջը եւ ո՛չ էլ այն

11 Իսրայէլացիները Տիրոջ առաջ չարիք գործեցին եւ Բահաղիմին պաշտեցին.

12 թողին իրենց հայրերի Տէր Աստծուն, որ նրանց հանել էր Եգիպտացիների երկրից, գնացին օտար աստուածների՝ իրենց շուրջը եղած

13 լքեցին նրան եւ պաշտեցին Բահաղին ու Աստարտներին։

14 Սաստիկ զայրացաւ Տէրն իսրայէլացիների վրայ եւ նրանց մատնեց կողոպտիչների ձեռքը, որոնք կողոպտեցին նրանց։ Տէրը մատնեց

15 Տիրոջ ձեռքը չարիք պատճառելու համար նրանց վրայ էր, ինչպէս որ ասել էր Տէրը եւ ինչպէս որ երդուել էր. եւ Տէրը խիստ

16 Տէրը նրանց համար դատաւորներ կարգեց եւ նրանց փրկեց կողոպտիչների ձեռքից։ Բայց նրանք դատաւորներին էլ չլսեցին,

17 որովհետեւ օտար աստուածների հետեւելով՝ կռապաշտութիւն արեցին, երկրպագեցին նրանց եւ բարկացրին Տիրոջը։ Շուտով

18 Եւ երբ Տէրը նրանց համար դատաւորներ կարգեց, Տէրն այդ դատաւորների հետ էր եւ նրանց փրկում էր թշնամիների ձեռքից

19 Եւ երբ դատաւորը մեռնում էր, նրանք դառնում, նորից անօրէնութիւն էին անում իրենց հայրերից աւելի՝ գնալով օտար

20 Եւ սաստիկ բարկացաւ Տէրն իսրայէլացիների վրայ եւ ասաց. «Քանի որ այս ազգը զանց արեց իմ ուխտը, որը ես դրել եմ նրանց

21 ես էլ այլեւս չեմ քշի նրանց առաջից ոչ մի մարդու այն ազգերից, որ կենդանի թողեց Նաւէի որդի Յեսուն։

22 Նա թողեց, որ նրանցով փորձեմ իսրայէլացիներին, թէ արդեօք նրանք կը զգուշանա՞ն եւ Տիրոջ ճանապարհով կը գնա՞ն, թէ՞ ոչ,

23 Եւ Տէրը թողեց այդ ազգերին, շուտով չվերացրեց նրանց եւ չմատնեց նրանց Յեսուի ձեռքը։

3

1 Սրանք են այն ազգերը, որոնց թողեց Յեսուն, որպէսզի Աստուած նրանցով փորձի իսրայէլացիներին, ամենքին, որոնք չգիտէին

2 (միայն նրա համար, որ պատերազմել սովորեցնեն իսրայէլացիների սերունդներին, նրանց, որոնք առաջուց չգիտէին պատերազմել).

3 նա թողեց այլազգիների հինգ նախարարութիւնները, բոլոր քանանացիներին, սիդոնացիներին եւ Լիբանանում Բաղհերմոն սարից

4 Նրանցով պիտի փորձէր իսրայէլացիներին եւ իմանար, թէ կը լսե՞ն արդեօք Տիրոջ պատուիրանները, որ նա տուել էր նրանց

5 Եւ իսրայէլացիները բնակուեցին քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խեւացիների, յեբուսացիների եւ

6 Նրանց աղջիկներին իրենց համար կին առան եւ իրենց աղջիկներին տուին նրանց տղաներին, պաշտեցին նրանց չաստուածներին։

7 Իսրայէլացիները չարիք գործեցին Տիրոջ առաջ, մոռացան իրենց Տէր Աստծուն եւ պաշտեցին Բահաղին եւ անտառները։

8 Տէրը սաստիկ բարկացաւ իսրայէլացիների վրայ եւ նրանց մատնեց Միջագետքի ասորեստանցիների արքայ Քուսարսաթեմի ձեռքը, եւ

9 Իսրայէլացիները աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, Տէրը Իսրայէլի համար մի փրկիչ մէջտեղ հանեց. նրանց տուեց Գոդոնիէլին՝

10 Գոդոնիէլի մէջ Տիրոջ հոգին բնակուեց, եւ նա Իսրայէլում դատաւորութիւն արեց։ Նա պատերազմի դուրս եկաւ Քուսարսաթեմի դէմ,

11 Երկիրը քառասուն տարի հանգստացաւ։ Ապա Կենեզի որդի Գոդոնիէլը մեռաւ։

12 Իսրայէլացիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ. եւ Տիրոջ առաջ չարիք գործելու պատճառով Տէրը Իսրայէլի դէմ

13 Նա հաւաքեց նրանց դէմ Ամոնի եւ Ամաղէկի բոլոր որդիներին, գնաց հարուածեց Իսրայէլին եւ տիրեց Արմաւենիների քաղաքին։

14 Տասնութ տարի իսրայէլացիները ծառայեցին Մովաբի արքայ Եգղոմին։

15 Իսրայէլացիները աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, եւ Տէրը նրանց համար մի փրկիչ մէջտեղ հանեց՝ յիմենեցի մի մարդու՝ Գերայի

16 Աւոդն իր համար մէկ կանգուն երկարութեամբ երկսայրի սուր շինեց, կապեց այն իր աջ ազդրին թիկնոցի տակից եւ գնաց

17 ու ընծաները մատուցեց Մովաբի արքայ Եգղոմին։ Եգղոմը շատ գէր մարդ էր։

18 Երբ Աւոդն իր ընծաները տուեց վերջացրեց եւ արձակեց ընծաները բերողներին, Եգղոմը վերադարձաւ Գաղգաղայում եղած կուռքերի

19 Աւոդն ասաց. «Ո՛վ արքայ, քեզ ծածուկ ասելու խօսք ունեմ»։ Եգղոմն ասաց. «Լռի՛ր»։ Եւ ամենքին ասաց. «Հեռո՛ւ գնացէք»։ Եւ

20 Նա միայնակ նստած էր իր ամարանոցի վերնատանը։ Աւոդն ասաց. «Ո՛վ արքայ, ես քեզ համար Աստծու պատգամ ունեմ հաղորդելու»։

21 Երբ նա վեր կացաւ, Աւոդն իր ձախ ձեռքը մեկնեց, քաշեց սուրն իր աջ ազդրից եւ Եգղոմի կողը խրեց,

22 սրի կոթն էլ խրեց վէրքի մէջ։ Ճարպը ծածկեց վէրքի բերանը, որովհետեւ նա սուրը նրա կողից չհանեց։

23 Նա դուրս եկաւ պատշգամբ, անցաւ սրահը, նրա դէմ փակեց վերնատան դռները, կողպեց, եւ ինքը դուրս ելաւ գնաց։

24 Նրա ծառաները ներս մտան, տեսան, որ վերնատան դռները փակուած են, եւ ասացին. «Գուցէ սենեակում նստել է բնական կարիքի

25 Կանգնեցին ու մնացին ամօթից, եւ ոչ ոք բաց չէր անում վերնատան դռները։ Առան բանալին, բաց արին եւ տեսան, որ ահա իրենց

26 Մինչ նրանք իրարանցման մէջ էին, Աւոդը փախաւ Սիրոթա, եւ ոչ ոք ուշ չդարձրեց նրա վրայ։ Նա անցաւ կուռքերի մօտով եւ փախաւ

27 Երբ Աւոդը եկաւ Իսրայէլ, փող փչեց Եփրեմի լերան վրայ։ Իսրայէլացիները նրա հետ իջան լեռից, եւ ինքը նրանց առջեւում էր։

28 Նա ասաց նրանց. «Իջէ՛ք իմ ետեւից, որովհետեւ մեր Տէր Աստուածը մեր թշնամի մովաբացիներին մեր ձեռքը մատնեց»։ Նրանք իջան

29 Այդ օրը մովաբացիներից կոտորեցին մօտ տասը հազար մարդ՝ նրանց բոլոր պատերազմողներին ու բոլոր զօրաւոր մարդկանց, եւ

30 Այդ օրը մովաբացիներն ընկճուեցին Իսրայէլի ձեռքի տակ, եւ երկիրն ութսուն տարի հանգստացաւ։ Աւոդը նրանց դատաւորը եղաւ

31 Աւոդից յետոյ մէջտեղ ելաւ Անաթի որդի Սամեգարը, որն արօրի մաճով այլազգիներից վեց հարիւր մարդ կոտորեց, աւար առաւ

4

1 Իսրայէլացիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ։ Սամեգարը մեռաւ։

2 Տէրը նրանց մատնեց քանանացիների արքայ Յաբինի ձեռքը, որը թագաւորում էր Ասորում։ Նրա զօրագլուխը Սիսարան էր, որը

3 Իսրայէլացիներն աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, որովհետեւ Յաբինը ինը հարիւր երկաթէ կառքեր ունէր եւ քսան տարի սաստիկ

4 Այն ժամանակ Իսրայէլում դատաւորութիւն էր անում մարգարէուհի Դեբորան՝ Լաբիդոթի կինը։

5 Նա բնակւում էր արմաւենու տակ, Ռամայի եւ Բեթէլի միջեւ, Եփրեմի լերան վրայ։ Իսրայէլացիները նրա մօտ էին գնում դատաստանի

6 Դեբորան մարդ ուղարկեց եւ Նեփթաղիմի Կադէսից կանչեց Բարակին՝ Աբինէէմի որդուն եւ նրան ասաց. «Չէ՞ որ Իսրայէլի Տէր

7 եւ տանես քեզ հետ Կիսոնի հեղեղատը, Յաբինի զօրագլուխ Սիսարայի, նրա զօրքերի ու նրա կառքերի դէմ, եւ Տէրը նրանց քո ձեռքը

8 Բարակը նրան ասաց. «Եթէ ինձ հետ գաս, կը գնամ, իսկ եթէ չգաս ինձ հետ, չեմ գնայ, որովհետեւ ես չգիտեմ այն օրը, երբ Տէրն

9 Դեբորան նրան ասաց. «Անշուշտ կը գնամ քեզ հետ, բայց իմացի՛ր, որ քաջութիւնը քոնը չի լինի քո գնացած ճանապարհին,

10 Բարակը Զաբուղոնին եւ Նեփթաղիմին հրաւիրեց Կադէս։ Տասը հազար մարդ նրա ետեւից գնացին. Դեբորան նոյնպէս գնաց նրա հետ։

11 Կինեցիների մերձաւորները բաժանուել էին կինեցիներից՝ Մովսէսի աներոջ Յոբաբի որդիներից, եւ իրենց վրանը կանգնեցրել էին

12 Սիսարային իմաց տուին, որ Աբինէեմի որդի Բարակը ելել է Թաբոր լեռը։

13 Սիսարան իր բոլոր կառքերը՝ ինը հարիւր երկաթէ կառքեր եւ իր հետ եղող բոլոր զօրքերը Ազգերի Արիսոթից Կիսոնի հեղեղատում

14 Դեբորան ասաց Բարակին. «Վե՛ր կաց, որովհետեւ սա է այն օրը, որ Տէրը Սիսարային քո ձեռքը մատնեց։ Ահա Տէրն է քո առաջ»։

15 Տէրը զարհուրեցրեց Սիսարային եւ նրա բոլոր կառքերն ու նրա ամբողջ բանակը խորտակեց Բարակի առաջ սրի բերանով։ Սիսարան

16 Բարակը, կառքերն ու բանակը հետապնդելով, գնաց մինչեւ Ազգերի անտառը։ Սիսարայի ամբողջ բանակն ընկաւ սրի բերանով, եւ ոչ

17 Սիսարան հետիոտն փախաւ գնաց կինեցի Քաբերի կնոջ՝ Յայէլի վրանը, որովհետեւ Ասորի արքայ Յաբինի եւ կինեցի Քաբերի տան

18 Յայէլն ընդառաջ ելաւ Սիսարային եւ ասաց նրան. «Դէպի ինձ շո՛ւռ արի, տէ՛ր իմ, շո՛ւռ արի եւ մի՛ վախեցիր»։ Եւ նա գնաց

19 Սիսարան ասաց նրան. «Մի քիչ խմելու ջուր տո՛ւր ինձ, ծարաւ եմ»։ Եւ նա բաց արեց կաթի տիկը, խմեցրեց նրան եւ ծածկեց նրա

20 Սիսարան նրան ասաց. «Կանգնի՛ր դու վրանի դռան մօտ, եւ եթէ մէկը քեզ մօտ գայ եւ քեզ հարցնի ու ասի, թէ՝ այդտեղ մարդ

21 Եւ կինը ծածկեց նրան նրա ծածկոցով։ Ապա Քաբերի կին Յայէլն առաւ վրանի ցիցը, բռնեց մուրճն իր ձեռքին, կամացուկ մտաւ նրա

22 Եւ ահա Բարակը, հետապնդելով, գալիս էր Սիսարայի ետեւից։ Յայէլը նրան ընդառաջ ելաւ եւ ասաց նրան. «Ե՛կ այստեղ, քեզ ցոյց

23 Տէր Աստուած այդ օրը իսրայէլացիների առաջ նուաստացրեց քանանացիների Յաբին թագաւորին։

24 Եւ իսրայէլացիների ձեռքը գնալով զօրանում էր քանանացիների Յաբին արքայի վրայ, մինչեւ որ նրանց բնաջինջ արեցին։

5

1 Այդ օրը Դեբորան եւ Աբինէեմի որդի Բարակը օրհներգեցին ու ասացին.

2 «Իսրայէլի զօրավարներին առաջնորդելու համար, Ժողովրդի յօժարութեան համարՕրհնեցէ՛ք Տիրոջը։

3 Լսեցէ՛ք, թագաւորնե՛ր,Ունկնդի՛ր եղէք, նախարարնե՛ր,Ես Տիրոջն եմ երգում,Սաղմոս եմ ասում Իսրայէլի Աստծուն։

4 Տէ՛ր, երբ դու դուրս եկար Սէիրից,Երբ չուեցիր Եդոմի դաշտերից,Երկիրը շարժուեց, եւ երկինքը տակնուվրայ եղաւ,Ամպերը ջուր

5 Լեռները շարժուեցին Սինայի Տէր Ելովայի երեսից,Իսրայէլի Տէր Աստծու երեսից։

6 Անաթի որդի Սամեգարի օրերին,Յայէլի օրերինՊակասեցին թագաւորները,Գնացին շաւիղներով, խոտոր ճանապարհներով գնացին։

7 Իսրայէլի մէջ զօրավարներ չմնացին, չմնացին,Մինչեւ որ մէջտեղ ելաւ Դեբորան,Մինչեւ որ մէջտեղ ելաւ Իսրայէլի մայրը։

8 Գարու հացի նման փափագեցին օտար, սնոտի աստուածների.Այն ժամանակ դեռեւս անյայտ նոր գեղարդներով պատերազմեցին իշխանների

9 Իմ սիրտն Իսրայէլի իշխանների կողմն է.Ժողովրդի զօրաւորնե՛ր,Օրհնեցէ՛ք Տիրոջը։

10 Կէսօրին սպիտակ ձիեր հեծնողնե՛ր,Դատաւորների ատեան գնացողնե՛ր,

11 Ձա՛յն տուէք նուագածուներին ցնծացողների մէջ.Այնտեղ թող գովաբանեն արդարութիւնը Տիրոջ,Նա զօրացրեց արդարութիւնն

12 Արթնացի՛ր, արթնացի՛ր, Դեբորա՛,Արթնացրո՛ւ բիւրաւորներին ժողովրդի հետ.Արթնացի՛ր, արթնացի՛ր, խօսի՛ր երգերով։Զօրացած՝

13 Այնժամ մեծացաւ նրա զօրութիւնը,Տէրն ի՛նձ ենթարկեց ինձնից ուժեղներին։

14 Եփրեմի ժողովուրդը նրանց պատժեց հովիտներում.Քո եղբայր Բենիամինը հետեւեց քո ժողովրդին։Իմ մօտից խուզարկուներ իջան

15 Իսաքարի զօրավարները Դեբորայի եւ Բարակի հետ էին,Եւ Բարակն իր ոտքերը տարածեց հովիտների վրայ։Ռուբէնի տոհմերումՄեծամեծ

16 Ինչո՞ւ են նստել Մոսփաթեմի մէջԵւ լսում են տագնապողների գոչիւնը,Որպէսզի անցնեն Ռուբէնի կողմը։Մեծամեծ յուզմունք է

17 Գադը Յորդանան գետի այն կողմում էր բնակւում.Դա՛ն, ինչո՞ւ ես պանդուխտ մնացել նաւերի մէջ։Ասերը ծովի եզերքին է

18 Զաբուղոնի ժողովուրդն իրեն դնում է մահուան վտանգի մէջ,Եւ Նեփթաղիմի ժողովուրդն իրեն դնում է վտանգի մէջ դաշտի

19 Թագաւորներ եկան եւ պատերազմեցին,Այն ժամանակ տագնապեցին քանանացիների թագաւորները Թանաքի մէջ,Մակեդդովի ջրերի

20 Երկնքից պատերազմեցին աստղերն իրենց շրջաններից,Պատերազմեցին Սիսարայի դէմ։

21 Կիսոնի հեղեղատը քշեց նրանց,Կադեսիմի հեղեղատը,Կիսոնի հեղեղատը։Թող ես կոխոտեմ նրանց,Թող իմ ոտքը զօրանայ։

22 Այն ժամանակ կտոր-կտոր եղան Մադդարոթի ձիերի սմբակները։Իմ կրունկները գետնին հաւասարեցրին նրանց ահարկու հպարտութիւնը։

23 «Նզովեցէ՛ք Մարոզ քաղաքը, - ասում է Տիրոջ հրեշտակը, - Անիծելով անիծեցէ՛ք նրա բնակիչներին,Որովհետեւ Տիրոջն օգնութեան

24 Օրհնեալ լինի կանանց մէջ Յայէլը՝Կինեցի Քաբերի կինը,Օրհնեալ լինի նա կանանց մէջ իր վրանում։

25 Սիսարան ջուր խնդրեց, իսկ նա կաթ տուեց,Իշխանների ամանով կարագ մատուցեց։

26 Իր ձախ ձեռքը ցցին մեկնեց,Աջը մուրճին՝ իսպառ ջախջախելու եւ ոչնչացնելու։Սպանեց Սիսարային,Ցիցը մեխեց նրա քունքի

27 Նա ծանրացած ընկաւ նրա ոտքերի,Ընկաւ նրա ծնկների միջեւ,Այնտեղ կորացաւ, մինչեւ որ գետին փռուեց, ընկաւ թշուառականը։

28 Սիսարայի մայրը նայում էր վանդակաւոր պատուհանից,Տեսնում էր Սիսարայի մօտից եկողներին,Իսկ նրա կառքն ուշանում էր

29 Նրա իշխանների իմաստուն կանայք պատասխան են տալիս նրան ու ասում,Հէնց ինքն էլ իր խօսքերին պատասխան է տալիս ու ասում.

30 « Աւար բաշխողները չեն գտնի նրան,Որ բարիք անեն բարեկամներին՝ ամէն մէկին բաժանելով իր աւարը։Նրա աղիքները ճմլեց

31 Նկարազարդ, գոյնզգոյն երանգներով աւարը,Գոյնզգոյն, նկարազարդ հիւսուածքներով նարօտը նրա պարանոցի վրայ»։

32 Այսպէս թող կորչեն քո բոլոր թշնամիները, Տէ՛ր,Իսկ նրան սիրողները թող լինեն այնպէս, ինչպէս արեւը, որ ծագում է իր

33 Եւ երկիրը խաղաղուեց քառասուն տարի։

6

1 Իսրայէլացիները Տիրոջ առաջ չարիք գործեցին, եւ Տէրը նրանց եօթը տարի մադիամացիների ձեռքը մատնեց.

2 եւ մադիամացիների ձեռքը ծանրացաւ Իսրայէլի վրայ։ Իսրայէլացիները մադիամացիների պատճառով իրենց համար ապաստաններ շինեցին

3 Երբ իսրայէլացիները վարուցանք էին անում, մադիամացիները, ամաղէկացիները եւ Արեւելքի բնակիչները ելնում, յարձակւում էին

4 բանակատեղի էին դնում նրանց մօտ եւ փչացնում հողի բերքը մինչեւ Գազայի սահմանները։ Իսրայէլին հանգիստ չէին տալիս, չէին

5 Նրանք իրենց ոչխարներով վեր էին կենում, բերում էին իրենց վրանները եւ մորեխի պէս բազմութեամբ վրայ էին հասնում։ Նրանց

6 Եւ Իսրայէլը մադիամացիների պատճառով շատ աղքատացաւ։ Իսրայէլացիները աղաղակեցին Տիրոջը։

7 Եւ երբ Իսրայէլացիները մադիամացիների պատճառով աղաղակեցին Տիրոջը,

8 Տէրն իսրայէլացիների մօտ մարգարէ ուղարկեց եւ ասաց նրանց. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Ես եմ, որ հանեցի

9 փրկեցի ձեզ եգիպտացիների ձեռքից եւ բոլոր ձեզ նեղողների ձեռքից, քշեցի նրանց ձեր առաջից եւ նրանց երկիրը ձեզ տուի։

10 Եւ ձեզ ասացի.՛ ՛Ես եմ ձեր Տէր Աստուածը, մի՛ վախեցէք ամորհացիների աստուածներից, որոնց երկրում դուք բնակւում էք՛՛,

11 Եւ Տիրոջ հրեշտակը եկաւ ու նստեց Եսրէի հօր՝ Յովասի կաղնու տակ, որը Եփրայում էր գտնւում։ Նրա որդի Գեդէոնը կալում

12 Տիրոջ հրեշտակը երեւաց նրան եւ ասաց. «Տէրը քեզ հետ է, ով զօրաւոր կտրիճ»։

13 Գեդէոնը նրան ասաց. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր իմ, եթէ Տէրը մեզ հետ է, ինչո՞ւ այս բոլոր չարիքները եկան մեզ վրայ, ո՞ւր են

14 Տիրոջ հրեշտակը նայեց նրան ու ասաց. «Գնա՛ քո այդ զօրութեամբ եւ փրկի՛ր Իսրայէլը մադիամացիների ձեռքից։ Չէ՞ որ ահա ես

15 Գեդէոնը նրան ասաց. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր իմ, ինչո՞վ փրկեմ ես Իսրայէլը. ահա իմ հազարաւոր մարդիկ ամենից աղքատն են

16 Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Տէրը քեզ հետ է, եւ դու մադիամացիներին կը ջարդես, ինչպէս մէկ մարդու»։

17 Գեդէոնն ասաց. «Եթէ ես քո աչքի առաջ շնորհ եմ գտել, ինձ մի նշան ցո՛յց տուր, որ դու ես ինձ հետ խօսում,

18 մի՛ գնա այստեղից, մինչեւ որ քեզ մօտ գամ եւ իմ զոհը բերեմ ու դնեմ քո առաջ»։ Նա ասաց. «Ես եմ, եւ կը նստեմ այստեղ,

19 Գեդէոնը ներս մտաւ, այծերի հօտից մի ուլ մորթեց եւ մէկ արդու ալիւրից բաղարջ պատրաստեց, միսը դրեց ափսէի վրայ, արգանակը

20 Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Վերցրո՛ւ դու այդ միսն ու բաղարջ հացը, դի՛ր այս քարի վրայ, իսկ արգանակը վրա՛ն թափիր»։ Եւ

21 Տիրոջ հրեշտակն իր ձեռքի գաւազանի ծայրը մեկնեց եւ հասցրեց մսին ու բաղարջին։ Քարից կրակ դուրս եկաւ ու լափեց բաղարջ

22 Գեդէոնը տեսաւ, որ նա Տիրոջ հրեշտակն է, եւ ասաց. «Ո՜հ, ո՜հ, Տէ՛ր, Տէ՛ր, տեսայ ես Տիրոջ հրեշտակին երես առ երես»։

23 Տէրը նրան ասաց. «Խաղաղութիւն քեզ, մի՛ վախեցիր, չես մեռնի»։

24 Եւ Գեդէոնն այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց, այն կոչեց «Տիրոջը խաղաղութիւն»։ Դա այնտեղ է մինչեւ այսօր։ Եւ մինչդեռ

25 այդ գիշեր Տէրը նրան ասաց. «Ա՛ռ դու քո հօր պարարտ եզն ու եօթը տարեկան երկրորդ եզը եւ քանդի՛ր քո հօրը պատկանող Բահաղի

26 եւ զոհասեղան շինի՛ր քո Տէր Աստծու համար, որը քեզ երեւաց Մանոզ լերան գլխին, պատերազմի տեղում. վերցրո՛ւ երկրորդ եզը

27 Գեդէոնն իր ծառաներից տասներեք մարդ առաւ եւ արեց այնպէս, ինչպէս նրան ասաց Տէրը։ Եւ որովհետեւ իր հօր տնեցիներից ու

28 Առաւօտը կանուխ քաղաքի մարդիկ վեր կացան եւ տեսան, որ կործանուած է Բահաղի զոհասեղանը, նրա մօտի անտառը կտրտուած է, եւ

29 Եւ իրար ասացին. «Ո՞վ արեց այս բանը»։ Պրպտեցին, քննեցին եւ ասացին, թէ այդ բանը Յովասի որդի Գեդէոնն է արել։

30 Քաղաքի մարդիկ ասացին Յովասին. «Դո՛ւրս հանիր քո որդուն, նա պէտք է մեռնի, որովհետեւ կործանել է Բահաղի զոհասեղանը եւ

31 Յովասն իր դէմ ելած մարդկանց ասաց. «Միթէ դո՞ւք պէտք է պաշտպանէք այժմ Բահաղի դատը, եւ կամ դո՞ւք պէտք է ազատէք նրան։

32 Եւ այդ օրը նրան անուանեց Յերոբոաղ, այսինքն՝ Բահաղի դատաստան, որովհետեւ քանդել էր նրա զոհասեղանը։

33 Իսկ բոլոր մադիամացիները, ամաղէկացիները եւ Արեւելքի բոլոր բնակիչները հաւաքուեցին միասին եւ եկան, բանակատեղի դրին

34 Տիրոջ հոգին զօրացրեց Գեդէոնին, նա եղջերափող փչեց, եւ Աբիեզերի ցեղի մարդիկ նրան խրախուսելով գնացին նրա ետեւից։

35 Մանասէի ամբողջ ցեղին պատգամաւորներ ուղարկեց, կանչեց, եւ սրանք էլ գնացին նրա ետեւից։ Պատգամաւորներ ուղարկեց նաեւ

36 Գեդէոնն ասաց Աստծուն. «Եթէ փրկելու ես Իսրայէլն իմ ձեռքով, ինչպէս որ ասել ես,

37 ահա ես կալի մէջ խուզած բուրդ կը դնեմ. եթէ միայն խուզած բրդի վրայ անձրեւ լինի, իսկ ամբողջ գետինը՝ չոր, կ՚իմանամ, որ

38 Այդպէս էլ եղաւ. յաջորդ օրն առաւօտ կանուխ Գեդէոնը վեր կացաւ, քամեց բուրդը, եւ բրդից մի կոնք լիքը ջուր թափուեց։

39 Գեդէոնն ասաց Աստծուն. «Թող քո բարկութիւնը չբորբոքուի ինձ վրայ, մի անգամ եւս խօսեմ եւ մի անգամ էլ բրդով փորձեմ։ Այս

40 Եւ այն գիշերն Աստուած այդպէս արեց. միայն բրդի վրայ չորութիւն եղաւ, իսկ ամբողջ գետնի վրայ՝ անձրեւ։

7

1 Յերոբոաղը, այսինքն՝ Գեդէոնը, եւ նրա հետ եղած ամբողջ զօրքը կանուխ վեր կացան եւ բանակատեղի դրին Արէդի աղբիւրի մօտ,

2 Տէրն ասաց Գեդէոնին. «Քեզ հետ եղող զօրքը շատ է, չեմ ուզում մադիամացիներին նրանց ձեռքը մատնել, որ չլինի թէ Իսրայէլն

3 Տէրը նրան ասաց. «Խօսի՛ր ի լուր ժողովրդի եւ ասա՛. «Ով որ վախկոտ է, թող ետ դառնայ»։ Եւ գնացին Գաղաադ սարից. զօրքից

4 Տէրն ասաց Գեդէոնին. «Զօրքը տակաւին շատ է, իջեցրո՛ւ նրանց ջրի մօտ, այնտեղ նրանց փորձութեան կ՚ենթարկեմ քեզ համար. ում

5 Նա զօրքն իջեցրեց ջրի մօտ, եւ Տէրը Գեդէոնին ասաց. «Ովքեր շան նման լեզուով լակեն այդ ջրից, նրանց առանձին կը

6 Եւ ովքեր լակեցին ձեռքով ու լեզուով, նրանց բոլորի թիւը եղաւ երեք հարիւր մարդ. մնացած ժողովուրդը ջուր խմելու համար

7 Տէրն ասաց Գեդէոնին. «Այն երեք հարիւր մարդկանցով, որոնք լակեցին ջուրը, ձեզ կը փրկեմ եւ մադիամացիներին քո ձեռքը կը

8 Եւ նրանք ժողովրդի պաշարն ու նրանց եղջերափողերն իրենց ձեռքն առան, եւ Գեդէոնը Իսրայէլի բոլոր մարդկանց իրենց

9 Այդ գիշեր Տէրը նրան ասաց. «Շտապ վեր կաց իջի՛ր այստեղից բանակատեղի, որովհետեւ նրան քո ձեռքն եմ մատնում.

10 իսկ եթէ վախենում ես դու մենակ իջնել, նախ դու իջիր բանակատեղի քո ծառայ Փարայի հետ։

11 Կը լսես, թէ ինչ են խօսում, եւ այն ժամանակ կը զօրանան քո ձեռքերը, եւ կ՚իջնես բանակատեղի։ Եւ նա իր ծառայի հետ իջաւ

12 Մադիամացիները, ամաղէկացիները եւ Արեւելքի բոլոր բնակիչները բանակ էին դրել ծործորների մէջ մորեխների պէս մեծ

13 Գեդէոնը բանակատեղի մտաւ եւ լսեց, որ մի մարդ իր ընկերոջը երազ էր պատմում. «Երազ տեսայ, ասում է, ահա գարէ մի հաց

14 Նրա ընկերը պատասխան տուեց եւ ասաց. «Դա ուրիշ բան չէ, եթէ ոչ իսրայէլացի Յովասի որդի Գեդէոնի սուրը. Տէրը նրա ձեռքն է

15 Երբ Գեդէոնը լսեց երազի պատմութիւնն ու նրա մեկնութիւնը, երկրպագեց Տիրոջը, վերադարձաւ իսրայէլացիների բանակն ու ասաց.

16 Նա այդ երեք հարիւր մարդուն երեք գնդի բաժանեց եւ ամենքի ձեռքը տուեց եղջերափողեր եւ սափորների մէջ դրուած ջահեր։

17 Եւ ասաց նրանց. «Ի՛նձ նայեցէք եւ նո՛յնն արէք. ահա ես մտնում եմ բանակի մէջ եւ ինչպէս որ ես անեմ, այդպէս էլ դո՛ւք

18 Երբ ես եւ բոլոր ինձ հետ եղողները կը փչենք եղջերափողերը, դուք էլ փչեցէ՛ք եղջերափողերը ամբողջ բանակի շուրջը եւ

19 Գեդէոնը եւ նրա հետ հարիւր մարդ կէս գիշերուայ սկզբին հասան բանակի ծայրը՝ զարթեցնելով միայն պահապաններին, փչեցին

20 Այն երեք գնդերն էլ փչեցին եղջերափողերը, կոտրատեցին սափորները։ Նրանք իրենց ձախ ձեռքով առան ջահերը, իսկ աջ ձեռքով

21 Ամէն մէկն առանձին կանգնեց բանակի շուրջը, եւ ամբողջ բանակը վազեց. փող փչեցին եւ փախան։

22 Երբ այն երեք հարիւր եղջերափողերը հնչեցին, Տէրն այնպէս արեց, որ ամբողջ բանակի մէջ ամէն մարդ սուրն իր ընկերոջ վրայ

23 Իսրայէլացիները իրար ձայն տուին Նեփթաղիմից, Ասերից եւ ամբողջ Մանասէից ու հետապնդեցին մադիամացիներին։

24 Գեդէոնը պատգամաւորներ ուղարկեց Եփրեմի բոլոր սահմանները եւ ասաց. «Իջէ՛ք մադիամացիներին ընդառաջ եւ գրաւեցէ՛ք ջրերի

25 Բռնեցին մադիամացիների երկու իշխաններին՝ Օրեբին եւ Զեբին. Օրեբին սպանեցին Սորորեբայում, իսկ Զեբին՝ Ակեբզեբայում,

8

1 Եփրեմի մարդիկ Գեդէոնին ասացին. «Այս ի՞նչ բան է, որ արեցիր մեզ հետ. մեզ չկանչեցիր, երբ մադիամացիների դէմ

2 Նա նրանց ասաց. «Ես հիմա ի՞նչ եմ արել ձեր արածի համեմատ. մի՞թէ Եփրեմի ճռաքաղը Աբիեզերի խաղողաքաղից լաւ չէ.

3 Տէրը ձեր ձեռքը մատնեց մադիամացիների իշխաններին՝ Օրեբին եւ Զեբին. ես ի՞նչ կարողացայ անել ձեզ հետ համեմատած»։ Երբ նա

4 Գեդէոնը եկաւ Յորդանան գետը եւ իր հետ եղող երեք հարիւր մարդկանց հետ գետն անցաւ սպառուած եւ քաղցած։

5 Նա ասաց Սոքքոթի մարդկանց. «Ուտելու հա՛ց տուէք այս զօրքին, որ ինձ հետ է, որովհետեւ նրանք քաղցած են, իսկ ես կը

6 Սոքքոթի իշխաններն ասացին. «Մի՞թէ Զեբէիի եւ Սաղմանայի ձեռքն արդէն քո բռունցքի մէջ է, որ մենք քո զօրքին հաց տանք»։

7 Գեդէոնն ասաց. «Եթէ այդպէս չէ, ապա երբ Տէրը Զեբէիին ու Սաղմանային իմ ձեռքը տայ, ես ձեր մարմինները կը ծուատեմ անապատի

8 Այնտեղից նա գնաց Փանուէլ եւ նրանց հետ նոյն ձեւով խօսեց։ Փանուէլի մարդիկ նրան պատասխան տուեցին այնպէս, ինչպէս

9 Գեդէոնը խօսեց Փանուէլի մարդկանց հետ եւ ասաց. «Երբ ես նորից վերադառնամ խաղաղութեամբ, այդ աշտարակը պիտի քանդեմ»։

10 Զեբէին եւ Սաղմանան Կարկարում էին գտնւում, եւ նրանց բանակը նրանց հետ էր. բոլորը մօտ տասնհինգ հազար մարդ, որ մնացել

11 Գեդէոնը բարձրացաւ վրանաբնակների ճանապարհով, Նաբաէի արեւելեան կողմից, որ գտնւում է Նաբէի դիմաց, ու հարուածեց

12 Զեբէին եւ Սաղմանան փախան, իսկ նա հետապնդեց նրանց, ձերբակալեց մադիամացիների երկու թագաւորներին՝ Զեբէիին ու

13 Յովասի որդի Գեդէոնը պատերազմից ետ դարձաւ Արէսի զառիվայրից։

14 Սոքքոթի մարդկանցից նա մի պատանեակ բռնեց եւ նրան հարցուփորձ արեց։ Սա նրա համար գրաւոր տուեց Սոքքոթի իշխանների ու

15 Գեդէոնը եկաւ Սոքքոթի իշխանների մօտ եւ ասաց նրանց. «Ահա Զեբէին եւ Սաղմանան, որոնց համար ինձ նախատեցիք՝ ասելով.

16 Նա առաւ քաղաքի իշխաններին ու ծերերին եւ անապատից՝ փշեր ու տատասկներ եւ դրանցով ձաղկեց Սոքքոթի մարդկանց,

17 Փանուէլի աշտարակը կործանեց եւ կոտորեց քաղաքի մարդկանց։

18 Նա ասաց Զեբէիին եւ Սաղմանային. «Ինչպիսի՞ք էին այն մարդիկ, որոնց կոտորեցիք Թաբորում»։ Նրանք ասացին. «Ինչպիսին դու

19 Գեդէոնն ասաց. «Նրանք իմ եղբայրները, իմ մօր որդիներն էին»։ Եւ երդուեց նրանց ու ասաց. «Կենդանի է Տէրը. եթէ դուք նրանց

20 Եւ իր անդրանիկ որդուն՝ Եթերին ասաց. «Վե՛ր կաց, սպանի՛ր դրանց»։ Բայց պատանին իր սուրը չհանեց, որովհետեւ վախեցաւ,

21 Զեբէին եւ Սաղմանան ասացին. «Վե՛ր կաց եւ դու ի՛նքդ զարկ մեզ, որովհետեւ մարդու ուժը իրեն համեմատ կը լինի»։ Գեդէոնը

22 Իսրայէլի մարդիկ Գեդէոնին ասացին. «Իշխի՛ր մեզ վրայ դու եւ քո որդին ու քո որդու որդին, որովհետեւ դու մեզ փրկեցիր

23 Գեդէոնը նրանց ասաց. «Ես ձեզ վրայ չեմ իշխի, եւ ոչ էլ իմ որդին կ՚իշխի ձեզ վրայ, Տէ՛րը թող իշխի ձեզ վրայ»։

24 Ապա Գեդէոնը նրանց ասաց. «Ձեզանից մի բան եմ խնդրում. ամէն մարդ իր աւարից մի գինդ թող տայ ինձ»։ Նրանք ոսկի գինդեր

25 Նրանք ասացին. «Սիրով կը տանք»։ Եւ փռեցին նրա հանդերձներն, ու ամէն մարդ իր աւարի ոսկի գինդերը այնտեղ գցեց։

26 Նրա խնդրած ոսկի գինդերի կշիռը հազար եօթը հարիւր սիկղ ոսկի եղաւ, բացի շռնչաններից, ապարանջաններից, պսակակալներից եւ

27 Գեդէոնը դրանցով եփուդ շինեց եւ դրեց այն իր Եփրա քաղաքում։ Ամբողջ Իսրայէլը նրան հետեւելով՝ այդ կուռքը պաշտեց, եւ դա

28 Այսպէս մադիամացիներն ենթարկուեցին իսրայէլացիներին եւ այլեւս իրենց գլուխները չբարձրացրին։ Գեդէոնի օրօք երկիրը

29 Յովասի որդի Յերոբոաղը գնաց բնակուեց իր տանը։

30 Գեդէոնը եօթանասուն որդի էր սերնդագործել, որովհետեւ շատ կանայք ունէր։

31 Սիկիմում նրա ունեցած հարճն էլ նրա համար մի որդի ծնեց, եւ Գեդէոնը նրա անունը Աբիմելէք դրեց։

32 Յովասի որդի Գեդէոնը մեռաւ խոր ծերութեան հասակում եւ թաղուեց իր հօր՝ Յովասի գերեզմանում, Եսրէի հօրը պատկանող

33 Երբ Գեդէոնը մեռաւ, իսրայէլացիները նորից բահաղիմեաններին հետեւելով՝ կուռքեր պաշտեցին եւ ուխտ դրին Բահաղ Բերիթի հետ,

34 Իսրայէլացիները չյիշեցին իրենց Տէր Աստծուն, որ նրանց փրկեց իրենց շրջակայքի բոլոր թշնամիներից։ Նրանք Յերոբոաղի,

9

1 Յերոբոաղի որդի Աբիմելէքը գնաց Սիկիմ իր մօր եղբայրների մօտ, խօսեց նրանց հետ եւ իր մօր հօրական ամբողջ ազգատոհմի հետ

2 «Բոլոր սիկիմացիներին ի լուր ասացէ՛ք. «Ո՞րն է լաւ ձեզ համար՝ Յերոբոաղի բոլոր եօթանասո՞ւն որդիների իշխելը ձեզ վրայ,

3 Նրա մօր եղբայրները նրա այս բոլոր խօսքերը հասցրին Սիկիմի բոլոր բնակիչների ականջին, եւ նրանց սիրտը հակուեց Աբիմելէքի

4 եւ նրան տուին Բահաղ Բերիթի ուխտի տնից եօթանասուն արծաթ։ Դրանցով Աբիմելէքը դատարկապորտ եւ ահարկու մարդիկ վարձեց,

5 Նա գնաց Եփրա, իր հօր տունը եւ մի քարի վրայ կոտորեց իր եղբայրներին՝ Յերոբոաղի որդիներին՝ եօթանասուն մարդ։ Ողջ մնաց

6 Սիկիմի բոլոր մարդիկ եւ Մաաղոնի ամբողջ տունը գնացին թագաւոր կարգեցին Աբիմելէքին Կռուի կաղնու մօտ, որ Սիկիմում է։

7 Երբ լուրը հասաւ Յովաթամին, նա գնաց կանգնեց Գարիզին լերան գլխին, ձայնը բարձրացրեց, լաց եղաւ եւ ասաց նրանց. «Լսեցէ՛ք

8 Ծառերը գնացին իրենց համար թագաւոր օծելու եւ ասացին ձիթենուն. «Թագաւորի՛ր մեզ վրայ»։

9 Ձիթենին նրանց ասաց. «Թողնեմ իմ պարարտութիւնը, որով փառաւորում են ինձ Աստուած եւ մարդիկ, եւ գնամ ծառերի՞ վրայ

10 Ծառերն ասացին թզենուն. «Եկ թագաւորի՛ր մեզ վրայ»։

11 Թզենին նրանց ասաց. «Իմ քաղցրութիւնն ու իմ լաւ պտուղները թողած՝ գնամ ծառերի՞ վրայ իշխան լինեմ»։

12 Ծառերն ասացին որթատունկին. «Եկ թագաւորի՛ր մեզ վրայ»։

13 Որթատունկը նրանց ասաց. «Իմ գինին եւ Աստծու ու մարդկանց ուրախութիւնը թողած՝ գնամ ծառերի՞ իշխան լինեմ»։

14 Ծառերն ասացին փշին. «Եկ թագաւորի՛ր մեզ վրայ»։

15 Փուշն ասաց ծառերին. «Եթէ իսկապէս դուք ինձ ձեզ վրայ թագաւոր էք օծում, եկէք ծածկուեցէ՛ք իմ հովանու տակ, եթէ ոչ՝ փշից

16 Արդ, եթէ ճշմարտութեամբ եւ արդարութեամբ վարուեցիք Աբիմելէքին թագաւոր դարձնելով, եթէ լաւ վարուեցիք Յերոբոաղի եւ նրա

17 Իմ հայրը ձեր փոխարէն պատերազմեց, իր կեանքը չխնայեց եւ ձեզ ազատեց մադիամացիների ձեռքից։

18 Իսկ դուք այսօր ելաք իմ հօր տան դէմ եւ կոտորեցիք նրա որդիներին՝ եօթանասուն մարդ մի քարի վրայ եւ նրա աղախնի որդի

19 Եթէ այսօր Յերոբոաղի եւ նրա տան հետ ճշմարտութեամբ եւ արդարութեամբ վարուեցիք, օրհնուած լինէք դուք եւ ուրախացէ՛ք

20 Իսկ եթէ ոչ, թող Աբիմելէքից կրակ դուրս գայ եւ այրի Սիկիմի բնակիչներին ու Մաաղոնի տունը, կամ էլ թող կրակ դուրս գայ

21 Յովաթամը փախաւ ու ազատուեց, գնաց Բերայի ճանապարհով եւ բնակուեց այնտեղ՝ թաքնուելով իր եղբայր Աբիմելէքից։

22 Աբիմելէքն իշխեց Իսրայէլի վրայ երեք տարի։

23 Աստուած չար ոգի ուղարկեց Աբիմելէքի եւ Սիկիմի բնակիչների մէջ, եւ Սիկիմի բնակիչներն արհամարհեցին Աբիմելէքի տունը,

24 որպէսզի Յերոբոաղի եօթանասուն որդիներին հասած անիրաւութիւնը նրա վրայ գայ, եւ նրանց արիւնը հասնի իրենց եղբայր

25 Սիկիմի բնակիչները նրա համար դարան պատրաստեցին լեռների կատարներին եւ կողոպտում էին բոլորին, ովքեր անցնում էին նրանց

26 Իսկ Աբեդդի որդի Գաաղը եւ նրա եղբայրները եկան մտան Սիկիմ, եւ Սիկիմի բնակիչներն ապաւինեցին նրան։

27 Նրանք դուրս եկան դաշտերը, քաղեցին իրենց այգիների խաղողը, տրորեցին հնձաններում, պար բռնեցին, մտան իրենց աստծու

28 Աբեդդի որդի Գաաղն ասաց. «Աբիմելէքն ո՞վ է, եւ Սիքէմի որդին ո՞վ է, որ մենք նրան ծառայենք. նա Յերոբոաղի որդին չէ՞, եւ

29 Երանի թէ այս ժողովրդին իմ ձեռքը տային, եւ ես հեռացնէի Աբիմելէքին եւ ասէի նրան. «Զօրքերդ շատացրո՛ւ եւ դո՛ւրս եկ իմ

30 Քաղաքի իշխան Զեբուղը լսեց Աբեդդի որդի Գաաղի խօսքերը եւ բարկութեամբ լցուեց։

31 Նա Աբիմելէքի մօտ պատգամաւորներ ուղարկեց նուէրներով եւ ասաց. «Ահա Աբեդդի որդի Գաաղն ու նրա եղբայրները եկել են Սիկիմ

32 Հիմա դու եւ քեզ հետ եղող զօրքը գիշերը վե՛ր կացէք եւ դարանամո՛ւտ եղէք դաշտում։

33 Առաւօտեան, հէնց որ արեգակը ծագի, կանուխ վե՛ր կացէք եւ քաղաքի վրայ յարձակուեցէ՛ք։ Երբ նա եւ նրա հետ եղող զօրքը դուրս

34 Աբիմելէքը եւ նրա հետ եղող զօրքը գիշերով վեր կացան եւ չորս գնդով դարան մտան Սիկիմի մօտ։

35 Առաւօտեան Աբեդդի որդի Գաաղը դուրս եկաւ եւ կանգնեց քաղաքի դարպասի առաջ։ Աբիմելէքը եւ նրա հետ եղող ամբողջ զօրքը դուրս

36 Աբեդդի որդի Գաաղը տեսնելով զօրքը՝ Զեբուղին ասաց. «Ահա լեռների գագաթից զօրք է իջնում»։ Զեբուղը նրան ասաց. «Լեռների

37 Գաաղը նորից խօսեց եւ ասաց. «Ահա զօրք է իջնում երկրի պորտից դէպի ծովի կողմը, եւ մի գունդ էլ գալիս է Դիտանոցների

38 Զեբուղը նրան ասաց. «Հիմա ո՞ւր է քո բերանը, որն ասում էր, թէ ո՞վ է Աբեմելէքը, որ մենք ծառայենք նրան։ Չէ՞ որ սա այն

39 Գաաղը դուրս եկաւ Սիկիմի բնակիչների առաջ եւ կռուեց Աբիմելէքի դէմ։

40 Աբիմելէքը նրան հալածեց, նա փախաւ նրա առաջից, եւ շատ վիրաւորներ ընկան մինչեւ քաղաքի դարպասները։

41 Աբիմելէքը մնաց Արիմում, իսկ Զեբուղը Գաաղին եւ նրա եղբայրներին քշեց, որ Սիկիմում չբնակուեն։

42 Յաջորդ օրը ժողովուրդը դաշտ դուրս եկաւ. դա իմացաւ Աբիմելէքը։

43 Նա առաւ զօրքը, երեք գնդի բաժանեց եւ նրանց հետ դարան մտաւ։ Նա տեսաւ, որ զօրքը դուրս է գալիս քաղաքից, յարձակուեց

44 Աբիմելէքը եւ նրա հետ եղող գնդերը կռուեցին եւ կանգնեցին քաղաքի դարպասի մօտ, իսկ երկու գնդերը յարձակուեցին դաշտում

45 Աբիմելէքն այդ ամբողջ օրը պատերազմեց քաղաքի դէմ. նրանք գրաւեցին քաղաքը եւ նրա մէջ եղած ժողովրդին կոտորեցին, քաղաքը

46 Այս լսեցին Սիկիմի աշտարակի բոլոր մարդիկ, եկան Բեթէլ Բերիթի տան ամրոցը։

47 Աբիմելէքին լուր հասաւ, որ Սիկիմի աշտարակի բոլոր մարդիկ հաւաքուել են։

48 Աբիմելէքը եւ նրա հետ եղող ամբողջ զօրքը բարձրացան Սելմոն լեռը, Աբիմելէքը կացինն իր ձեռքն առաւ, մի բեռ փայտ կտրեց,

49 Նրանցից իւրաքանչիւրը մի բեռ փայտ կտրեց, վերցրեց ու գնաց Աբիմելէքի ետեւից. փայտը դրին ամրոցի վրայ եւ ամրոցը հրով

50 Աբիմելէքը գնաց Թեբէս, պաշարեց եւ գրաւեց այն։

51 Քաղաքի մէջ մի ամուր աշտարակ կար, բոլոր տղամարդիկ եւ կանայք ու քաղաքի բոլոր գլխաւորները փախան այնտեղ, փակեցին դուռը

52 Աբիմելէքը եկաւ մինչեւ աշտարակը, կռուեց դրա դէմ եւ մօտեցաւ աշտարակի դռներին։

53 Մի կին երկանաքարի մի կտոր գցեց նրա գլխին եւ ջարդեց Աբիմելէքի գանգը։

54 Աբիմելէքն իսկոյն ձայն տուեց իր կապարճակիր պատանուն եւ նրան ասաց. «Մերկացրո՛ւ քո սուրը եւ սպանի՛ր ինձ. չլինի, թէ

55 Իսրայէլացիները տեսան, որ Աբիմելէքը մեռաւ. նրանցից ամէն մէկը գնաց իր տեղը։

56 Այսպէս Աստուած Աբիմելէքի գլխին թափեց նրա չարիքը, որ նա գործել էր իր հօր դէմ՝ կոտորելով իր եօթանասուն եղբայրներին։

57 Սիկիմի մարդկանց բոլոր չարագործութիւններն Աստուած նրանց գլխին թափեց, եւ Յերոբոաղի որդի Յովաթամի անէծքը նրանց գլխին

10

1 Աբիմելէքից յետոյ Իսրայէլը փրկելու համար մէջտեղ ելաւ Փուայի որդի Թողան, նրա հօրեղբօր որդին՝ Իսաքարի ցեղից։ Նա

2 Նա Իսրայէլում դատաւորութիւն արեց քսաներեք տարի եւ մեռաւ ու թաղուեց Սամարիայում։

3 Նրանից յետոյ մէջտեղ ելաւ գաղաադացի Յայիրը եւ Իսրայէլում դատաւորութիւն արեց քսաներկու տարի։

4 Նա ունէր երեսուներկու որդի, որոնք հեծնում էին երեսուներկու աւանակի վրայ։ Նրանք ունէին երեսուներկու քաղաք։ Նա դրանք

5 Յայիրը մեռաւ եւ թաղուեց Կամոնում։

6 Իսրայէլացիները շարունակեցին Տիրոջ առաջ չարիք գործել եւ պաշտեցին Բահաղիմներին, Աստարոթին, ասորեստանցիների

7 Տէրը բարկութեամբ բորբոքուեց իսրայէլացիների վրայ եւ նրանց մատնեց այլազգիների ձեռքը ու ամոնացիների ձեռքը։

8 Նրանք այն ժամանակ տասնութ տարի ճնշեցին եւ ճզմեցին իսրայէլացիներին, բոլոր իսրայէլացիներին, որոնք Յորդանան գետի այն

9 Ամոնացիներն անցան Յորդանան գետը՝ պատերազմելու Յուդայի դէմ, Բենիամինի դէմ եւ Եփրեմի տան դէմ։ Իսրայէլացիները խիստ

10 Նրանք աղաղակեցին Տիրոջը եւ ասացին. «Մեղանչեցինք քո դէմ, որովհետեւ թողեցինք մեր Աստծուն եւ Բահաղիմներին պաշտեցինք»։

11 Տէրն ասաց իսրայէլացիներին. «Չէ՞ որ եգիպտացիները, ամորհացիները, ամոնացիները, մովաբացիները, այլազգիները,

12 սիդոնացիները, ամաղէկացիները, քանանացիները նեղում էին ձեզ, եւ դուք ինձ աղաղակեցիք, ու ես ազատեցի ձեզ նրանց ձեռքից։

13 Իսկ դուք թողեցիք ինձ եւ օտար աստուածներ պաշտեցիք։ Դրա համար այլեւս ձեզ չեմ փրկելու։

14 Գնացէ՛ք, աղաղակեցէ՛ք այն աստուածներին, որ ձեզ համար ընտրեցիք, թող նրանք փրկեն ձեզ ձեր նեղութեան ժամանակ»։

15 Իսրայէլացիներն ասացին Տիրոջը. «Մենք մեղանչեցիք, արա՛ դու մեզ այն, ինչ որ քեզ հաճելի է թւում, բայց միայն, Տէ՛ր,

16 Եւ նրանք հեռացրին իրենց միջից օտար աստուածներին եւ միայն Տիրոջը պաշտեցին։ Նա չհաշտուեց ժողովրդի հետ, բայց նրա սիրտը

17 Ամոնացիները վեր կացան եւ բանակատեղի դրին Գաղաադում. իսրայէլացիներն էլ վեր կացան եւ բանակատեղի դրին Դիտանոցում։

18 Գաղաադի ժողովրդի իշխաններն իրար ասացին. «Այն մարդը, որ սկսի պատերազմել ամոնացիների դէմ, նա թող լինի Գաղաադի բոլոր

11

1 Գաղաադացի Յեփթայէն հզօր եւ ուժեղ մարդ էր։ Նա որդին էր մի պոռնիկ կնոջ, որը Գաղաադից ունեցաւ Յեփթայէին։

2 Գաղաադի կինը նրա համար որդիներ ծնեց, եւ երբ կնոջ որդիները զօրացան, վռնդեցին Յեփթայէին եւ ասացին նրան. «Դու մեր հօր

3 Յեփթայէն փախաւ իր եղբայրների երեսից եւ բնակուեց Տոբ երկրում։ Յեփթայէի մօտ հաւաքւում էին դատարկապորտ մարդիկ եւ

4 Որոշ ժամանակից յետոյ ամոնացիները պատերազմեցին իսրայէլացիների դէմ։

5 Երբ ամոնացիները պատերազմում էին Իսրայէլի դէմ, Գաղաադի ծերերը գնացին, որ Յեփթայէին Տոբ երկրից վերցնեն։

6 Նրանք ասացին Յեփթայէին. «Ե՛կ եւ մեզ համար զօրավար եղիր, եւ ամոնացիների դէմ պատերազմ տանք»։

7 Յեփթայէն Գաղաադի ծերերին ասաց. «Չէ՞ որ դուք ինձ ատեցիք, հանեցիք իմ հօր տնից եւ հեռացրիք ինձ ձեզնից։ Հիմա, երբ

8 Գաղաադի ծերերն ասացին Յեփթայէին. «Այդպէս չէ, մենք քեզ մօտ ենք եկել, որ մեզ հետ գնաս, եւ պատերազմ տանք ամոնացիների

9 Յեփթայէն ասաց Գաղաադի ծերերին. «Եթէ դուք ինձ վերադարձնէք ամոնացիների դէմ պատերազմելու, եւ Տէրը նրանց իմ ձեռքը

10 Գաղաադի ծերերն ասացին Յեփթայէին. «Տէրը թող մեր մէջ վկայ լինի, որ մենք քո խօսքի համաձայն կ՚անենք»։

11 Յեփթայէն Գաղաադի ծերերի հետ գնաց, եւ ժողովուրդը նրան իր վրայ գլխաւոր եւ առաջնորդ կարգեց։ Յեփթայէն Տիրոջ առաջ

12 Յեփթայէն ամոնացիների թագաւորի մօտ պատգամաւորներ ուղարկեց եւ ասաց. «Դու ինձ հետ ի՞նչ գործ ունես, որ եկել ես ինձ մօտ

13 Ամոնացիների թագաւորը Յեփթայէի պատգամաւորներին ասաց. «Ինչո՞ւ Իսրայէլը գրաւեց իմ երկիրը Եգիպտոսից դուրս գալու

14 Յեփթայէն նորից պատգամաւորներ ուղարկեց ամոնացիների արքայի մօտ

15 եւ ասաց նրան. «Այսպէս են ասում Իսրայէլը եւ Յեփթայէն. «Եգիպտոսից դուրս գալիս Իսրայէլը չգրաւեց Մովաբի երկիրն ու

16 այլ Իսրայէլն անապատով գնաց մինչեւ Կարմիր ծովը եւ եկաւ մինչեւ Կադէս։

17 Իսրայէլը պատգամաւորներ ուղարկեց Եդոմի արքայի մօտ եւ ասաց. ՛՛Թող անցնեմ քո երկրով, բայց Եդոմի արքան չլսեց՛՛։ Մովաբի

18 շրջեց անապատում, պտոյտ տուեց Եդոմի երկրով եւ Մովաբի երկրով, եկաւ Մովաբի երկրի արեւելեան կողմով եւ բանակատեղի դրեց

19 Իսրայէլը պատգամաւորներ ուղարկեց ամորհացիների Սեհոն արքայի մօտ, որ Եսեբոնի եւ ամորհացիների թագաւորն էր, եւ Իսրայէլը

20 Եւ Սեհոնը չկամեցաւ, որ Իսրայէլն անցնի իր սահմաններով։ Սեհոնը հաւաքեց իր ամբողջ ժողովրդին, բանակատեղի դրեց Ասսայում

21 Իսրայէլի Տէր Աստուածը Սեհոնին եւ նրա ամբողջ ժողովրդին իսրայէլացիների ձեռքը մատնեց, եւ ջարդեցին նրանց,

22 եւ Իսրայէլը ժառանգեց այդ երկրում ապրող ամորհացիների երկիրը, ամորհացիների բոլոր սահմանները Առնոնից մինչեւ Յաբոկ եւ

23 Արդ, Իսրայէլի Տէր Աստուածը ամորհացիներին վերացրել է Իսրայէլի իր ժողովրդի առջեւից, դո՞ւ պիտի ժառանգես այն։

24 Չէ՞ որ դու պիտի ժառանգես քո աստծու՝ Քամոսի քեզ ժառանգութիւն տուածը, մենք էլ պիտի ժառանգենք այն ամէնը, ինչ մեր Տէր

25 Արդ, դու Սեպփորի որդի Բաղակից՝ Մովաբի արքայից լա՞ւ ես. միթէ նա վի՞ճեց իսրայէլացիների հետ կամ պատերազմե՞ց նրանց դէմ.

26 Իսրայէլը երեք հարիւր տարի ապրում է Եսեբոնում եւ նրա աւաններում, Արոյերում եւ նրա աւաններում ու Յորդանան գետի ափերի

27 Ես քո դէմ չեմ մեղանչել, իսկ դու իմ դէմ չարիք ես գործում՝ պատերազմելով իմ դէմ։ Իսրայէլացիների եւ ամոնացիների միջեւ

28 Բայց ամոնացիների արքան չանսաց Յեփթայէի յղած խօսքերին։

29 Եւ Տիրոջ հոգին հակուեց Յեփթայէի կողմը։ Նա Գաղաադից, Մանասէից եւ Գաղաադի Դիտանոցից անցաւ ու Գաղաադի Դիտանոցից գնաց

30 Յեփթայէն Տիրոջը ուխտ արեց եւ ասաց. «Եթէ ամոնացիներին իմ ձեռքը մատնես,

31 եւ ես խաղաղութեամբ վերադառնամ ամոնացիների մօտից, իմ տան դռնից ինձ ընդառաջ դուրս եկողին Տիրոջը ողջակէզ կը մատուցեմ»։

32 Եւ Յեփթայէն գնաց ամոնացիների դէմ պատերազմելու, եւ Տէրը նրանց մատնեց նրա ձեռքը։

33 Նա ջարդեց նրանց Արոյերից մինչեւ Սեմենիթի սահմանը, ջարդեց քսան քաղաք՝ մինչեւ այգեստանների Յաբէլը խիստ մեծ կոտորած

34 Յեփթայէն եկաւ Մասեփա, իր տունը, եւ ահա նրա աղջիկը նրան ընդառաջ ելաւ թմբուկներով եւ պարերով։ Նա նրա միակ սիրելի

35 Երբ նրան տեսաւ, պատառոտեց իր զգեստները եւ ասաց. «Վա՜յ ինձ, աղջի՛կս, դու ինձ ընկճեցիր, փորձանքի մէջ գցեցիր,

36 Աղջիկը նրան ասաց. «Եթէ ինձ համար պարտաւորութիւն ես ստանձնել Տիրոջ առաջ, արա՛ ինձ հետ այն, ինչ դուրս է եկել քո

37 Եւ աղջիկն իր հօրն ասաց. «Միայն այս բա՛նն արա ինձ համար. թո՛յլ տուր, որ ես երկու ամիս գնամ ման գամ լեռների վրայ եւ

38 Եւ հայրն ասաց. «Գնա՛»։ Եւ արձակեց նրան երկու ամիս։ Աղջիկը իր ընկերուհիների հետ գնաց եւ լեռների վրայ ողբաց իր

39 Երբ լրացաւ երկու ամիսը, վերադարձաւ իր հօր մօտ, եւ հայրը կատարեց իր արած ուխտը. աղջիկը տղամարդ չէր ճանաչել։ Եւ

40 սահմանուած օրերին, տարուայ մէջ չորս օր, Իսրայէլի աղջիկները հաւաքւում էին ողբալու գաղաադացի Յեփթայէի աղջկան։

12

1 Եփրեմի որդիները հաւաքուեցին, եկան Սեփենա եւ ասացին Յեփթայէին. «Ինչո՞ւ ամոնացիների դէմ պատերազմի ելար եւ մեզ

2 Յեփթայէն նրանց ասաց. «Ես եւ իմ ժողովուրդը զրկուած մարդիկ էինք եւ ամոնացիները խիստ նեղում էին ինձ։ Ես բողոքով դիմեցի

3 Տեսնելով, որ ոչ ոք չի ազատում ինձ, ինքս ինձ վտանգի ենթարկեցի, գնացի ամոնացիների դէմ, եւ Տէրը նրանց իմ ձեռքը մատնեց։

4 Եւ Յեփթայէն հաւաքեց Գաղաադի բոլոր տղամարդկանց ու պատերազմ մղեց Եփրեմի դէմ։ Գաղաադի մարդիկ ջարդեցին եփրեմեաններին,

5 Գաղաադացիները եփրեմեաններից գրաւեցին Յորդանան գետի կիրճերը, եւ երբ եփրեմեանների փախստականներն ասում էին՝ «Թող

6 Նրանց ասում էին. «Մեզ մի նշան տուէ՛ք, ասացէ՛ք՝ հասկ, հասկ»։ Բայց նրանց չէր յաջողւում այդպէս ասել, ուստի բռնում եւ

7 Յեփթայէն վեց տարի դատաւորութիւն արեց Իսրայէլում. գաղաադացի Յեփթայէն մեռաւ եւ թաղուեց իր քաղաքում՝ Գաղաադում։

8 Նրանից յետոյ Իսրայէլում դատաւորութիւն արեց բեթղեհէմացի Եսեբոնը։

9 Նա երեսուն տղայ ունէր եւ երեսուն աղջիկ։ Աղջիկներին մարդու տուեց, իսկ տղաների համար երեսուն կին բերեց դրսից։ Նա

10 Եսեբոնը մեռաւ եւ թաղուեց Բեթղեհէմում։

11 Նրանից յետոյ Իսրայէլում տասը տարի դատաւորութիւն արեց զաբուղոնացի Ելոնը։

12 Զաբուղոնացի Ելոնը մեռաւ եւ թաղուեց Եղիմում՝ Զաբուղոնի երկրում։

13 Նրանից յետոյ Իսրայէլում դատաւոր եղաւ փարաթոնացի Աբդոնը՝ Ելլէքի որդին։

14 Նա քառասուն որդի եւ երեսուն թոռներ ունէր, որոնք հեծնում էին եօթանասուն աւանակներ։ Նա Իսրայէլում դատաւորութիւն արեց

15 Փարաթոնացի Աբդոնը՝ Ելլէքի որդին, մեռաւ եւ թաղուեց Եփրաթոնում, Եփրեմի երկրում, Ամաղէկի լերան վրայ։

13

1 Իսրայէլացիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ, եւ Տէրը նրանց քառասուն տարի այլազգիների ձեռքը մատնեց։

2 Սարաացի մի մարդ կար Դանի ցեղից, նրա անունը Մանովէ էր։ Նրա կինը ամուլ էր եւ զաւակ չէր ունենում։

3 Տիրոջ հրեշտակը երեւաց այս կնոջը եւ ասաց նրան. «Ահա դու ամուլ ես եւ երեխայ չես ունեցել, բայց կը յղիանաս եւ որդի կը

4 Արդ, զգո՛յշ եղիր, գինի եւ օղի չխմես եւ ոչ մի անմաքուր բան չուտես,

5 որովհետեւ ահա դու պիտի յղիանաս եւ մի որդի ծնես։ Նրա գլխին ածելի չպիտի դիպչի, որովհետեւ մանուկը Աստծու ուխտաւոր պիտի

6 Կինը մտաւ իր տունը եւ ասաց իր ամուսնուն. «Աստծու մարդը եկաւ ինձ մօտ, նա Աստծու հրեշտակի նման վեհատեսիլ էր։ Ես նրան

7 Նա ինձ ասաց. «Ահա դու պիտի յղիանաս եւ մի որդի ծնես, հիմա գինի եւ օղի չխմես եւ ոչ մի անմաքուր բան չուտես, որովհետեւ

8 Մանովէն Տիրոջն աղաչեց եւ ասաց. «Աղաչում եմ, Տէ՛ր, Աստծու այն մարդը, որին դու ուղարկեցիր մեզ մօտ, թող դարձեալ գայ

9 Աստուած լսեց Մանովէի ձայնը, եւ Աստծու հրեշտակը նորից եկաւ նրա կնոջ մօտ, երբ նա նստել էր հանդում։ Նրա ամուսին

10 Կինն շտապ գնաց պատմեց իր ամուսնուն եւ ասաց նրան. «Ահա երեւաց ինձ այն մարդը, որ այն օրը եկել էր ինձ մօտ»։

11 Մանովէն վեր կացաւ, գնաց իր կնոջ հետ, եկաւ այն մարդու մօտ եւ ասաց նրան. «Դո՞ւ ես այն մարդը, որ խօսել է այս կնոջ

12 Մանովէն ասաց. «Արդ, երբ քո խօսքերը կատարուեն, ինչպիսի՞ն պէտք է լինեն մանկան կեանքի կանոններն ու գործերը»։

13 Տիրոջ հրեշտակն ասաց Մանովէին. «Թող նա զգուշանայ այն ամենից, որ ասացի այդ կնոջը.

14 որթատունկից ելած ոչ մի բան թող չուտի, գինի եւ օղի չխմի, ոչ մի անմաքուր բան չուտի, թող զգուշանայ այն ամենից, որ

15 Մանովէն ասաց հրեշտակին. «Թող որ քեզ մի փոքր ժամանակ մեզ մօտ պահենք եւ մի ուլ պատրաստենք ու դնենք քո առաջ»։

16 Տիրոջ հրեշտակը Մանովէին ասաց. «Եթէ ինձ պահես էլ, քո հացից չեմ ուտի, իսկ եթէ ուլը ողջակէզ պիտի անես, Տիրո՛ջը

17 Մանովէն ասաց Տիրոջ հրեշտակին. «Ի՞նչ է քո անունը, ասա՛, որ երբ քո խօսքը կատարուի, փառաւորենք քեզ»։

18 Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը, դա մի սքանչելի անուն է»։

19 Մանովէն վերցրեց զոհաբերուելիք ուլը եւ քարի վրայ մատուցեց սքանչելագործ Տիրոջը. Մանովէն եւ նրա կինը նայում էին։

20 Երբ բոցը զոհասեղանից դէպի երկինք բարձրացաւ, Տիրոջ հրեշտակն էլ բարձրացաւ զոհասեղանի բոցի հետ։ Մանովէն ու նրա կինը

21 Տիրոջ հրեշտակն այլեւս չերեւաց Մանովէին ու նրա կնոջը։ Այն ժամանակ Մանովէն իմացաւ, որ նա Տիրոջ հրեշտակն է։

22 Մանովէն ասաց իր կնոջը. «Անպատճառ կը մեռնենք, որովհետեւ տեսանք Աստծուն։

23 Եւ նրա կինը նրան ասաց. «Եթէ Տէրը ուզենար մեզ սպանել, մեր ձեռքից չէր ընդունի ողջակէզն ու զոհը եւ մեզ չէր յայտնի այդ

24 Եւ կինը մի որդի ծնեց ու նրա անունը Սամփսոն դրեց։ Մանուկն աճեց, եւ Տէրը նրան օրհնեց։

25 Տիրոջ հոգին սկսեց շրջել նրա հետ Դանի բանակում, Սարաայի եւ Եսթաւուլի միջեւ։

14

1 Սամփսոնն իջաւ Թամնաթա եւ Թամնաթայում այլազգիների աղջիկների մէջ մի կին տեսաւ, որը հաճելի թուաց նրան։

2 Նա գնաց պատմեց իր հօրն ու մօրը եւ ասաց. «Թամնաթայում այլազգիների աղջիկների մէջ մի կին տեսայ. արդ, նրան ինձ համար

3 Նրա հայրն ու մայրը ասացին նրան. «Մի՞թէ կին չկայ քո եղբայրների աղջիկների եւ իմ ամբողջ ժողովրդի մէջ, որ գնաս կին

4 Նրա հայրն ու մայրը չգիտէին, որ դա Տիրոջից է, որպէսզի նա վրէժ լուծի այլազգիներից։ Այն ժամանակ այլազգիներն իշխում էին

5 Սամփսոնն իր հօր եւ մօր հետ իջաւ Թամնաթա. Սամփսոնը ճանապարհը շեղեց Թամնաթայի այգեստանի մէջ եւ տեսաւ, որ ահա առիւծի

6 Տիրոջ հոգին աջակցեց նրան, եւ նա պատառեց առիւծին ինչպէս մի ուլի, մինչ նրա ձեռքին զէնք չկար։

7 Նա իր արածը չպատմեց իր հօրն ու մօրը։ Նրանք եկան, խօսեցին կնոջ հետ, եւ կինը հաճելի թուաց Սամփսոնին։

8 Մի քանի օր յետոյ, երբ ետ դարձաւ այդ աղջկան կնութեան առնելու, ճանապարհը շեղեց առիւծի դիակը տեսնելու համար եւ տեսաւ,

9 Նա առաւ այն իր բերանը եւ ուտելով գնաց իր հօր եւ մօր մօտ, նրանց էլ տուեց, եւ նրանք կերան։ Բայց նրանց չասաց, թէ մեղրը

10 Նրա հայրն իջաւ այն կնոջ մօտ, եւ Սամփսոնն այնտեղ եօթը օր հարսանիք արեց, որովհետեւ երիտասարդներն այդպէս էին անում։

11 Նրանք զարհուրելով Սամփսոնից՝ նրա մօտ երեսուն ընկեր կարգեցին, որոնք նրա մօտ մնացին։

12 Սամփսոնը նրանց ասաց. «Հիմա ես ձեզ մի հանելուկ կ՚ասեմ. եթէ խնջոյքի այս եօթը օրուայ ընթացքում այն լուծէք եւ գտնէք, ես

13 Իսկ եթէ չկարողանաք լուծել, դուք կը տաք ինձ երեսուն սաւան եւ երեսուն տօնական զգեստներ»։ Նրան ասացին. «Առաջարկի՛ր մեզ

14 Եւ նրանց ասաց. «Ուտողից կերակուր դուրս եկաւ, եւ հզօրից քաղցրութիւն դուրս եկաւ»։ Նրա հանելուկը չկարողացան լուծել

15 Չորրորդ օրը Սամփսոնի կնոջն ասացին. «Խաբի՛ր քո մարդուն, որ հանելուկը քեզ բացատրի, թէ չէ քեզ եւ քո հօր տունը

16 Սամփսոնի կինը լաց եղաւ ամուսնու մօտ եւ ասաց նրան. «Դու ատել ես ինձ եւ չես սիրել, որովհետեւ այն հանելուկը, որ

17 Եւ խնջոյքի եօթը օրերին կինը լաց եղաւ նրա մօտ։ Եօթներորդ օրը Սամփսոնը յայտնեց նրան, որովհետեւ նա թախանձում էր։ Կինն

18 Եօթներորդ օրը արեւամուտից առաջ քաղաքի մարդիկ ասացին Սամփսոնին. «Ի՞նչն է մեղրից քաղցր եւ ի՞նչն է առիւծից հզօր»։

19 Տիրոջ հոգին աջակցեց Սամփսոնին, նա իջաւ Ասկաղոն, այնտեղ երեսուն մարդ սպանեց եւ նրանց տօնական զգեստներն առաւ եւ տուեց

20 իսկ Սամփսոնի կինն ամուսնացաւ նրա կնքահօր հետ, որ նրա ընկերն էր։

15

1 Մի քանի օր յետոյ, ցորենի հնձի օրերին Սամփսոնը մի ուլ վերցնելով՝ այցելեց իր կնոջը եւ ինքն իրեն ասաց. «Մտնեմ սենեակ

2 Նրա հայրն ասաց. «Ես կարծեցի, թէ դու ատեցիր նրան եւ նրան կնութեան տուի քո ընկերոջը։ Չէ՞ որ նրա կրտսեր քոյրը նրանից

3 Սամփսոնն ասաց. «Ես միանգամայն անմեղ կը լինեմ այլազգիներիդ առաջ, եթէ նրանց դէմ չարութիւն անեմ»։

4 Եւ Սամփսոնը գնաց, երեք հարիւր աղուէս բռնեց։ Նա ջահեր վերցրեց եւ աղուէսներին կապեց միմեանց հետ՝ պոչ պոչի, ջահերը

5 Նա ջահերը կրակով վառեց եւ արձակեց այլազգիների հնձի մէջ, այրեց ցորենի շեղջերը, առաջուց հնձուածները, դէզերն ու

6 Այլազգիներն ասացին. «Ո՞վ արեց այս բանը»։ Եւ ասացին. «Թամնացու փեսայ Սամփսոնը, որովհետեւ կնոջ հայրը նրա կնոջն առաւ

7 Սամփսոնը նրանց ասաց. «Եթէ մի այդքան էլ անէք, դարձեալ չեմ հաշտուի, այլ ձեր ամէն մէկից իմ վրէժը պիտի լուծեմ»։

8 Եւ մեծամեծ հարուածներով զարկեց նրանց սրունքներին ու մէջքին, եւ իջաւ բնակուեց Ետեմի քարայրում, հեղեղատի մօտ։

9 Այլազգիները վեր կացան, բանակատեղի դրին Յուդայի երկրի շուրջը եւ տարածուեցին Ելքիի շուրջբոլորը։

10 Յուդայի երկրի մարդիկ նրանց ասացին. «Ինչո՞ւ էք եկել մեզ վրայ»։ Այլազգիներն ասացին. «Եկել ենք Սամփսոնին կապելու, որ

11 Եւ Յուդայի երկրից երեք հազար մարդ իջան Ետեմի քարայրն ու ասացին Սամփսոնին. «Չգիտե՞ս, որ այլազգիներն իշխում են մեզ

12 Նրան ասացին. «Եկել ենք քեզ կապելու եւ այլազգիների ձեռքը մատնելու»։ Սամփսոնը նրանց ասաց. «Երդուեցէ՛ք, որ չէք սպանի

13 Նրանք երդուեցին նրան եւ ասացին. «Ո՛չ, քեզ կը կապենք եւ կը տանք նրանց ձեռքը, բայց քեզ չենք սպանի»։ Եւ նրան կապեցին

14 Նա եկաւ մինչեւ Ծնօտ կոչուած վայրը, այլազգիներն աղաղակեցին եւ ընթացան նրա դէմ յանդիման։ Տիրոջ հոգին աջակից եղաւ

15 Նա գետին տապալուած էշի մի ծնօտ գտաւ, երկարեց իր ձեռքը, վերցրեց այն եւ դրանով հազար մարդ սպանեց։

16 Սամփսոնն ասաց. «Էշի ծնօտով կը բնաջնջեմ նրանց, որովհետեւ էշի ծնօտով կոտորեցի հազար մարդ»։

17 Եւ երբ իր խօսքը վերջացրեց, ծնօտը ձեռքից գցեց եւ այդ տեղն անուանեց Ծնօտի կոտորած։

18 Նա խիստ ծարաւեց, աղաղակեց Տիրոջն ու ասաց. «Դու քո ծառայի ձեռքով յաջողեցրիր այս մեծ փրկութիւնը, իսկ հիմա ծարաւի՞ց

19 Եւ Տէրը Ծնօտ կոչուող վայրում մի անցք բացեց, նրանից ջուր դուրս եկաւ, նա խմեց, ոգի առաւ եւ զովացաւ. այդ պատճառով դրա

20 Սամփսոնը այլազգիների իշխանութեան օրօք Իսրայէլում քսան տարի դատաւոր եղաւ։

16

1 Սամփսոնն այնտեղից գնաց Գազա, այնտեղ մի պոռնիկ կին տեսաւ եւ մտաւ նրա մօտ։

2 Լուրը հասաւ գազացիներին, եւ նրանք ասացին. «Սամփսոնը եկել է այստեղ»։ Շրջապատեցին, ամբողջ գիշերը դարանակալեցին նրան

3 Սամփսոնը քնեց մինչեւ կէսգիշեր. կէսգիշերին վեր կացաւ, պոկեց քաղաքի դարպասների փեղկերը եւ դրանք նիգերով մէկտեղ

4 Դրանից յետոյ նա սիրեց մի կնոջ, որ ապրում էր Սորեկ հեղեղատի եզերքին. նրա անունը Դալիլա էր։

5 Այդ կնոջ մօտ եկան այլազգիների նախարարները եւ ասացին. «Խաբի՛ր նրան եւ տե՛ս, թէ ինչում է նրա մեծ զօրութիւնը, եւ կամ

6 Եւ Դալիլան ասաց Սամփսոնին. «Ասա՛ ինձ, թէ ինչում է քո մեծ զօրութիւնը, եւ քեզ տկարացնելու համար ինչով պէտք է կապել

7 Սամփսոնը նրան ասաց. «Եթէ ինձ կապեն եօթը դալար ճիւղերով, կը տկարանամ եւ կը դառնամ սովորական մարդկանց նման»։

8 Եւ այլազգիների նախարարները բերին եօթը դալար ճիւղեր, եւ Դալիլան նրան կապեց դրանցով

9 ու շտեմարանում դարանակալ նստեց։ Կինը նրան ասաց. «Այլազգիները յարձակուել են քեզ վրայ, Սամփսո՛ն»։ Եւ նա կտրտեց

10 Դալիլան ասաց Սամփսոնին. «Ահա խաբեցիր ինձ եւ սուտ խօսեցիր, գոնէ հիմա ասա՛, թէ ինչով կը կապուես»։

11 Եւ նա ասաց նրան. «Եթէ ինձ կապեն եօթը նոր չուաններով, որոնք գործածուած չլինեն, կը տկարանամ եւ կը լինեմ սովորական

12 Դալիլան առաւ նոր չուաններ, դրանցով կապեց նրան եւ ասաց. «Այլազգիները յարձակուել են քեզ վրայ, Սամփսո՛ն»։ Եւ Դալիլան

13 Դալիլան ասաց Սամփսոնին. «Մինչեւ ե՞րբ պիտի խաբես ինձ եւ սուտ ասես ինձ։ Հիմա ասա՛ ինձ, թէ ինչո՞վ կը կապուես»։ Նա ասաց

14 Եւ Դալիլան քնեցրեց նրան, առաւ նրա գլխի եօթը գիսակները շղթայաձեւ հիւսքերով, ցցերով ամրացրեց պատին եւ ասաց նրան.

15 Դալիլան նրան ասաց. «Ինչպէ՞ս ես ասում, թէ քեզ սիրում եմ, մինչ քո սիրտը շիտակ չէ ինձ հետ. այս երեք անգամ խաբեցիր ինձ

16 Եւ երբ ամբողջ գիշերը նեղեց նրան խօսքերով, թախանձեց եւ հոգին հանեց սպանելու չափ,

17 նա սրտանց պատմեց նրան ամէն ինչ եւ ասաց նրան. «Ածելի չպիտի դիպչի իմ գլխին, որովհետեւ Աստծու ուխտաւոր եմ ես իմ մօր

18 Երբ Դալիլան տեսաւ, որ նա սրտանց պատմեց իրեն ամէն ինչ, մարդ ուղարկեց, կանչեց այլազգիների նախարարներին եւ ասաց.

19 Դալիլան քնեցրեց նրան իր ծնկների մէջ, վարսաւիր կանչեց, որն ածիլեց նրա գլխի եօթը գիսակները։ Նա սկսեց թօշնել, եւ

20 Դալիլան ասաց. «Այլազգիները յարձակուել են քեզ վրայ, Սամփսո՛ն»։ Նա զարթնեց քնից եւ ասաց. «Վեր կենամ եւ անեմ այնպէս,

21 Այլազգիները նրան բռնեցին, հանեցին նրա աչքերը, իջեցրին նրան Գազա, կապեցին երկաթէ կապանքներով, եւ նա բանտում աղօրիք

22 Նրա գլխի մազերն սկսեցին աճել ածիլելուց յետոյ։

23 Այլազգիների նախարարները հաւաքուեցին, որ մեծ զոհ մատուցեն իրենց աստծուն՝ Դագոնին եւ ուրախանան։ Նրանք ասացին. «Մեր

24 Երբ մարդիկ տեսան նրան, օրհնեցին իրենց աստուածներին՝ ասելով. «Մեր աստուածը մեր ձեռքն է մատնել մեր թշնամուն՝ մեր

25 Երբ նրանց սրտերը զուարթացան, ասացին. «Կանչեցէ՛ք Սամփսոնին բանտից, թող մեր առաջ պար գայ»։ Սամփսոնին կանչեցին բանտից

26 Սամփսոնն ասաց իր ձեռքից բռնած պատանուն. «Թո՛յլ տուր ինձ շօշափեմ սիւները, որոնց վրայ հաստատուած է այս տունը, եւ

27 Տունը լի էր տղամարդկանցով եւ կանանցով, այնտեղ էին այլազգիների բոլոր նախարարները, տանիքի վրայ կային մօտ երեք հազար

28 Սամփսոնն աղաղակեց Տիրոջը եւ ասաց. «Տէ՛ր, զօրութիւնների՛ Տէր, յիշի՛ր ինձ եւ զօրացրո՛ւ ինձ այս մի անգամ էլ, Աստուա՛ծ,

29 Եւ Սամփսոնը բռնեց մէջտեղի երկու սիւներից, որոնց վրայ հաստատուած էր տունը, եւ յենուեց նրանց վրայ՝ մէկին աջ ձեռքով,

30 Եւ Սամփսոնն ասաց. «Թող մեռնեմ ես այս այլազգիների հետ»։ Եւ ուժեղ շարժեց։ Տունը փուլ եկաւ բոլոր նախարարների եւ նրա

31 Նրա եղբայրներն ու նրա հօր ամբողջ տունն իջան, վերցրին հանեցին եւ թաղեցին նրան իր հօր Մանովէի գերեզմանում, Սարաայի եւ

17

1 Եփրեմի լերան վրայ Միքա անունով մի մարդ կար։

2 Նա իր մօրն ասաց. «Այն հազար հարիւր արծաթը, որ վերցուել է քեզնից, եւ որի համար անէծք տուիր եւ ասացիր իմ ականջին, թէ՝

3 Եւ նա իր մօրը վերադարձրեց հազար հարիւր արծաթը։ Նրա մայրն ասաց. «Այն արծաթը ես իմ ձեռքով նուիրել եմ Տիրոջը՝ առանձին

4 Իսկ Միքան այդ արծաթը մօրը վերադարձրեց։ Մայրն առաւ երկու հարիւր արծաթ, այն տուեց ձուլողին, նա էլ ձուլածոյ կուռք

5 Միքայի տունը նրա համար աստծու տուն եղաւ։ Եւ նա եփուդ ու թերափ շինեց. ձեռնադրեց իր որդիներից մէկին, եւ սա նրա համար

6 Այդ օրերին Իսրայէլում թագաւոր չկար, եւ ամէն մարդ անում էր այն, ինչ հաճելի էր իր աչքին։

7 Յուդայի ազգատոհմից, Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքից, մի պատանի կար, որ ղեւտացի էր եւ այնտեղ էր բնակւում։

8 Այս մարդը Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքից գնաց պանդխտելու որեւէ տեղ՝ ապաստան գտնելու համար։ Նա ճանապարհորդելով եկաւ

9 Միքան նրան ասաց. «Ո՞րտեղից ես գալիս»։ Նա ասաց. «Ես ղեւտացի եմ, Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքից, գնում եմ պանդխտելու

10 Միքան նրան ասաց. «Մնա՛ ինձ մօտ, ինձ համար հայր եւ քահանայ եղի՛ր, եւ ես քեզ ամէն տարի տասը արծաթ, մի զոյգ զգեստ եւ

11 Ղեւտացին գնաց եւ ապաստանեց այդ մարդու մօտ։ Այս պատանին նրա համար եղաւ ինչպէս իր որդիներից մէկը։

12 Միքան ղեւտացուն ձեռնադրեց, եւ պատանին նրա համար քահանայ եղաւ եւ ապրում էր Միքայի տանը։

13 Միքան ասաց. «Հիմա գիտեմ, որ Տէրն ինձ բարիք արեց, քանի որ այս ղեւտացին ինձ համար քահանայ եղաւ»։ Այն օրերին

18

1 Այն օրերին Դանի ցեղն իր համար բնակուելու կալուածք էր փնտռում, որովհետեւ մինչեւ այդ օրերը Իսրայէլի ցեղերի մէջ նրան

2 Դանի որդիներն իրենց տոհմերից հինգ մարդ ուղարկեցին, իրենց ցեղերի թուի համեմատ, զօրաւոր մարդիկ Սարաայից եւ

3 Եւ մինչդեռ նրանք Միքայի տանն էին, ճանաչեցին ղեւտացի պատանու ձայնը, մտան նրա մօտ եւ ասացին նրան. «Ո՞վ բերեց քեզ

4 Նա ասաց նրանց. «Միքան ինձ համար այս ու այս արեց, ինձ վարձակալեց, եւ ես նրա համար քահանայ եղայ»։

5 Նրան ասացին. «Հապա հարցրո՛ւ Աստծուն, որ իմանանք, թէ յաջող կը լինի՞ մեր գնացած ճանապարհը»։

6 Քահանան նրանց ասաց. «Գնացէ՛ք խաղաղութեամբ, Տիրոջ առաջն է ձեր գնացած ճանապարհը»։

7 Այդ հինգ մարդիկ գնացին Լայիսա, տեսան այնտեղ եղած մարդկանց, որոնք սիդոնացիների նման անհոգ ու հանգիստ ապրում էին։ Այդ

8 Այդ հինգ մարդիկ եկան Սարաա եւ Եսթաւուլ իրենց եղբայրների մօտ։ Նրանց եղբայրներն իրենց ասացին. «Ինչո՞ւ էք նստել»։

9 Նրանք ասացին. «Վե՛ր կացէք գնանք նրանց վրայ, որովհետեւ մենք մտանք շրջեցինք այն երկրում մինչեւ Լայիսա եւ տեսանք, որ

10 Երբ որ գնաք, կը տիրէք մի անհոգ ժողովրդի եւ ընդարձակ երկրի, որովհետեւ Աստուած այն մատնել է մեր ձեռքը։ Դա մի այնպիսի

11 Եւ այնտեղից՝ Սարաայից եւ Եսթաւուլից գնացին Դանի ազգատոհմից վեց հարիւր մարդիկ՝ զինուած պատերազմական զէնքերով։

12 Գնացին բանակատեղի դրին Յուդայի երկրի Կարիաթարիմ վայրում. այդ պատճառով այն տեղը մինչեւ այսօր կոչւում է Դանի

13 Այնտեղից անցան, եկան մինչեւ Եփրեմի լեռը եւ հասան մինչեւ Միքայի տունը։

14 Այդ հինգ մարդիկ, որ գնացել էին լրտեսելու Լայիսա երկիրը, պատասխանեցին եւ ասացին իրենց եղբայրներին. «Գիտէ՞ք, որ այս

15 Եւ նրանք շրջուեցին այնտեղ ու մտան ղեւտացի պատանու տունը՝ Միքայի տունը եւ նրա ողջութիւնը հարցրին։

16 Իսկ Դանի որդիներից պատերազմական զէնքով զինուած այն վեց հարիւր մարդիկ անշարժ կանգնեցին դռան մուտքի մօտ։

17 Իսկ այն հինգ մարդիկ, որոնք գնացել էին երկիրը լրտեսելու, յարձակուեցին, վերցրին կուռքը, եփուդը, թերափը եւ ձուլածոն։

18 Երբ նրանք Միքայի տունը մտան եւ վերցրին կուռքը, եփուդը, թերափը եւ ձուլածոն, քահանան նրանց ասաց. «Ի՞նչ էք անում»։

19 Նրանք ասացին նրան. «Լռի՛ր, ձեռքդ բերանիդ վրայ դի՛ր, ե՛կ մեզ հետ եւ մեզ համար հայր ու քահանայ եղիր. մի՞թէ քեզ համար

20 Քահանայի սիրտը զուարթացաւ, նա վերցրեց եփուդը, թերափը, քանդակած ու ձուլածոյ կուռքերը եւ մտաւ զօրքի մէջ։

21 Նրանք ետ դարձան գնացին եւ նրանց առաջ աւերեցին նրա ամբողջ տունն ու շքեղ ունեցուածքը։

22 Երբ նրանք հեռացան Միքայի տնից, Միքան եւ նրա տանը եղած մարդիկ բողոք բարձրացրին եւ հասան Դանի որդիների յետեւից։

23 Դանի որդիները շուռ եկան եւ ասացին Միքային. «Ի՞նչ է եղել քեզ, ինչո՞ւ ես աղաղակում»։

24 Միքան ասաց. «Ինձ համար իմ շինած աստուածները եւ իմ քահանային առաք ու գնացիք, էլ ի՞նչ մնաց ինձ, եւ ինչո՞ւ էք ասում

25 Դանի որդիներն ասացին նրան. «Քո ձայնը թող չլսուի մեր ետեւից, թէ չէ քեզ կը հանդիպեն բարկացած սրտով մարդիկ եւ կը

26 Եւ Դանի որդիները գնացին իրենց ճանապարհով։ Միքան տեսնելով, որ նրանք իրենից զօրաւոր են, վերադարձաւ իր տունը։

27 Իսկ նրանք վերցրին Միքայի շինածները, նրա քահանային եւ գնացին Լայիսա՝ հանգիստ եւ վստահ ու անհոգ ժողովրդի վրայ, նրանց

28 Ոչ ոք չկար, որ փրկէր նրանց, որովհետեւ Սիդոնից հեռու էին եւ ոչ մի գործ չունէին որեւէ մարդու հետ։ Այդ քաղաքը Ռոբի

29 եւ քաղաքի անունը իսրայէլական ծագում ունեցող իրենց հօր անունով Դան կոչեցին. իսկ նախապէս քաղաքի անունը Լայիսա էր։

30 Դանի որդիներն իրենց համար կանգնեցրին Միքայի քանդակած կուռքը, իսկ Մանասէի որդի Գերսոնի որդի Յովնաթանը՝ ինքը եւ իր

31 Նրանք Միքայի շինած կուռքն իրենց համար պահեցին այնքան ժամանակ, որքան որ Աստծու տունը Սելովի մէջ էր։

19

1 Այն օրերին, երբ Իսրայէլում թագաւոր չկար, Եփրեմի լերան կողմերում մի ղեւտացի պանդուխտ մարդ կար. այդ մարդն իր հարճը

2 Նրա հարճը նրանից խորշեց եւ գնաց իր հօր տունը՝ Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքը եւ այնտեղ մնաց երեք ամիս։

3 Նրա մարդը վեր կացաւ գնաց նրա ետեւից, որ քաղցրութեամբ խօսի, հաշտեցնի նրան իր հետ եւ նորից ետ բերի իր մօտ։ Նրա հետ

4 Նրա աները՝ աղջկայ հայրը, ներս տարաւ նրան, եւ նա նրա մօտ մնաց երեք օր։ Կերան, խմեցին եւ գիշերեցին այնտեղ։

5 Չորրորդ օրը, երբ առաւօտը կանուխ վեր կացան, նրանք ոտքի ելան, որ գնան։ Աղջկայ հայրն ասաց իր փեսային. «Սիրտդ պնդացրո՛ւ

6 Նստեցին, կերան եւ խմեցին երկուսը միասին։ Աղջկայ հայրն ասաց իր փեսային. «Այս գիշեր էլ այստեղ մնա՛, եւ թող սիրտդ

7 Մարդը վեր կացաւ, որ գնայ, բայց նրա աները ստիպեց նրան, եւ նա մնաց ու գիշերեց այնտեղ։

8 Հինգերորդ օրը կանուխ վեր կացաւ, որ գնայ. աղջկայ հայրն ասաց. «Սիրտդ պնդացրո՛ւ հացով եւ զբօսնի՛ր մինչեւ օրը

9 Մարդը վեր կացաւ, որ իր հարճի եւ ծառայի հետ գնայ։ Բայց աղջկայ հայրն ասաց նրան. «Ահա օրը երեկոյ դարձաւ, այստե՛ղ

10 Բայց մարդը չկամեցաւ այնտեղ գիշերել, վեր կացաւ ու գնաց։ Եկաւ հասաւ մինչեւ Յեբուսի դիմաց, այսինքն՝ Երուսաղէմ. նրա հետ

11 Երբ նրանք Յեբուսի դիմացն էին, օրը տարաժամել էր։ Ծառան իր տիրոջն ասաց. «Ե՛կ թեքուենք դէպի յեբուսացիների քաղաքը եւ

12 Տէրը նրան ասաց. «Ճանապարհը չշեղենք դէպի օտարազգիների քաղաքը, որտեղ իսրայէլացիներ չկան, այլ անցնենք մինչեւ Գաբաա»։

13 Եւ իր ծառային ասաց. «Ե՛կ մօտենանք այդ տեղերից մէկին եւ գիշերենք այնտեղ՝ Գաբաայում կամ Հռամայում»։ Եւ անցան գնացին։

14 Երբ մօտեցան Գաբաային, որ Բենիամինի երկիրն է, արեգակը մայր մտաւ։

15 Ճանապարհը շեղեցին, որ մտնեն Գաբաա եւ գիշերեն այնտեղ։ Նա մտաւ ու նստեց քաղաքի հրապարակում, բայց ոչ մի մարդ չկար, որ

16 Եւ ահա երեկոյեան հանդից, իր գործից մի ծեր մարդ էր գալիս։ Այդ մարդը Եփրեմի լեռից էր եւ պանդուխտ էր Գաբաայում, իսկ

17 Բարձրացնելով իր աչքերը՝ քաղաքի հրապարակում նա տեսաւ ուղեւոր մարդուն։ Ծեր մարդն ասաց. «Ո՞ւր ես գնում եւ որտեղի՞ց ես

18 Նա ասաց նրան. «Մենք Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքից գնում ենք մինչեւ Եփրեմի լերան կողմերը, որովհետեւ ես այնտեղացի

19 Մեր էշերի համար յարդ եւ խոտ, իսկ ինձ եւ այս աղջկայ ու ծառայի համար հաց եւ գինի կայ. քո ծառաները ոչ մի բանի

20 Ծեր մարդն ասաց. «Խաղաղութիւն քեզ, քո ամէն պակասութիւնն ինձ վրայ լինի, բայց դու այդ հրապարակում մի՛ գիշերիր»։

21 Եւ նրան տարաւ իր տունը, էշերին խոտ տուեց, նրանք լուացին իրենց ոտքերը, կերան եւ խմեցին։

22 Երբ նրանց սրտերը զուարթանում էին, քաղաքի բնակիչները՝ անօրէն մարդիկ, շրջապատեցին տունը, բախեցին դրսի դուռը եւ

23 Այն մարդը՝ տան տէրը, գնաց նրանց մօտ եւ ասաց. «Ո՛չ, եղբայրնե՛ր, անզգամութիւն մի՛ արէք, այդ մարդն իմ տունը մտնելուց

24 Ահա իմ կոյս աղջիկը եւ այդ մարդու հարճը. նրանց դուրս հանեմ, լլկեցէ՛ք նրանց, արէ՛ք նրանց հետ այն, ինչ հաճելի է ձեզ,

25 Բայց մարդիկ չուզեցին լսել։ Եւ այդ մարդն առաւ իր հարճին ու դուրս հանեց։ Նրանք կենակցեցին նրա հետ եւ լլկեցին նրան

26 Առաւօտեան կինը եկաւ, ընկաւ այն մարդու տան դռան շեմին, որտեղ իր տէրն էր, եւ հոգին փչեց։

27 Առաւօտեան նրա տէրը վեր կացաւ, բացեց տան դուռը, դուրս եկաւ, որ գնայ իր ճանապարհը եւ տեսաւ, որ իր հարճն ընկած էր դռան

28 Եւ նրան ասաց. «Վե՛ր կաց գնանք»։ Նա պատասխան չտուեց, որովհետեւ մեռած էր։ Մարդը նրան վերցրեց դրեց էշի վրայ, վեր կացաւ

29 Երբ մտաւ իր տունը, վերցրեց սուրը, բռնեց իր հարճին եւ ոսկորներն էլ կտրատելով՝ բաժանեց տասներկու մասի եւ դրանք

30 Բոլոր տեսնողներն ասում էին, թէ այդպիսի բան ո՛չ եղել է եւ ո՛չ էլ տեսնուել Եգիպտոսից իսրայէլացիների դուրս գալու

20

1 Բոլոր իսրայէլացիները դուրս եկան, եւ ժողովուրդը՝ Դանից մինչեւ Բերսաբէէ եւ Գաղաադի երկիրը մէկ մարդու պէս հաւաքուեց

2 Ամբողջ ժողովրդի իշխանները եւ Իսրայէլի բոլոր ցեղերը՝ չորս հարիւր հազար սուսերամարտիկ, ներկայացան Աստծու ժողովրդի

3 Բենիամինի ցեղի որդիները լսեցին, որ իսրայէլացիները եկել են Մասեփա։ Իսրայէլացիներն ասացին. «Ասացէ՛ք, թէ ո՞րտեղ

4 Ղեւտացի մարդը՝ սպանուած կնոջ ամուսինը, պատասխան տուեց եւ ասաց. «Ես եւ իմ հարճը եկանք Բենիամինի երկրի Գաբաա վայրը,

5 Գաբաայի բնակիչները ելան իմ դէմ, գիշերով շրջապատեցին տունն իմ շուրջը եւ ուզում էին ինձ սպանել։ Իմ հարճին լլկեցին,

6 Ես էլ առայ իմ հարճին, կտրատեցի նրան եւ ուղարկեցի Իսրայէլի տէրութեան բոլոր սահմանները, որովհետեւ նրանք մեծ յանցանք

7 Ահա մենք ամէնքս իսրայէլացիներ ենք, մեզ խօ՛սք ասացէք ու խորհո՛ւրդ տուէք»։

8 Ամբողջ ժողովուրդը վեր կացաւ մէկ մարդու նման եւ ասաց. «Մեզնից ոչ մի մարդ իր յարկի տակ չի մտնելու, եւ ոչ մի մարդ

9 Ահա թէ ինչ պիտի անենք հիմա Գաբաային. նրա վրայ գնանք վիճակահանութեամբ.

10 Իսրայէլի բոլոր ցեղերից վերցնենք հարիւրից տասը, հազարից հարիւր, տասը հազարից հազար մարդ, որ օրուայ պաշար տանեն բոլոր

11 Եւ բոլոր իսրայէլացիները մէկ մարդու նման հաւաքուեցին եկան քաղաքներից։

12 Իսրայէլի ցեղերը Բենիամինի ամբողջ ցեղի մօտ մարդիկ ուղարկեցին եւ ասացին. «Այդ ի՞նչ չարագործութիւն է, որ եղաւ ձեր մէջ։

13 Հիմա տուէ՛ք Գաբաայի այդ ամբարիշտ մարդկանց՝ Բելիարի որդիներին, որ սպանենք նրանց եւ վերացնենք չարիքն Իսրայէլից»։ Բայց

14 Եւ Բենիամինի ցեղի որդիները հաւաքուեցին իրենց քաղաքներից Գաբաայի մէջ, որ իսրայէլացիների դէմ պատերազմի դուրս գան։

15 Այն օրը իրենց քաղաքներից եկած Բենիամինի ցեղի որդիները քսանհինգ հազար սուսերամարտիկ էին, չհաշուած Գաբաայի

16 որոնք եօթը հարիւր մարդ էին՝ ընտիր երիտասարդներ ամբողջ ժողովրդից՝ երկու ձեռքով էլ գործելու ընդունակ։ Նրանք բոլորն էլ

17 Բոլոր իսրայէլացիները, բացի Բենիամինի ցեղի որդիներից, չորս հարիւր հազար սուսերամարտիկներ էին, բոլորն էլ պատերազմող

18 Վեր կացան գնացին Բեթէլ, եւ իսրայէլացիները հարցրին Աստծուն ու ասացին. «Բենիամինի ցեղի որդիների հետ պատերազմելու

19 Տէրն ասաց. «Յուդան թող լինի առաջնորդը»։ Եւ իսրայէլացիներն առաւօտեան վեր կացան, բանակեցին Գաբաայի մօտ։

20 Իսրայէլացիները ելան Բենիամինի ցեղի դէմ պատերազմելու եւ Գաբաայի մօտ նրանց դէմ պատերազմելու համար ճակատ կազմեցին։

21 Բենիամինի ցեղի որդիները դուրս եկան քաղաքից, եւ այն օրը իսրայէլացիներից քսաներկու հազար մարդ սպանեցին եւ գետին

22 Բայց Իսրայէլի մարդիկ դարձեալ զօրացան եւ նորից ճակատ կազմեցին պատերազմելու համար այն տեղում, որտեղ ճակատել էին

23 Իսրայէլացիները վեր կացան եւ մինչեւ երեկոյ լաց եղան Տիրոջ առաջ եւ Տիրոջը հարցրին ու ասացին. «Շարունակե՞նք պատերազմել

24 Եւ երկրորդ օրը իսրայէլացիները պատերազմի ելան Բենիամինի ցեղի որդիների դէմ։

25 Բենիամինն էլ ելաւ նրանց դէմ պատերազմելու երկրորդ օրը եւ ժողովրդից նորից ութ հազար մարդ սպանեց եւ գետին տապալեց։

26 Բոլոր իսրայէլացիները, ամբողջ ժողովուրդը վեր կացան եկան Բեթէլ, նստեցին լաց եղան Տիրոջ առաջ, ծոմ պահեցին այդ օրը եւ

27 Այդ օրերին այնտեղ էր Տէր Աստծու ուխտի տապանակը։

28 Նրա առաջ այդ օրերին Ահարոնի որդի Եղիազարի որդի Փենէէսն էր կանգնում։ Իսրայէլացիները հարցրին Տիրոջը եւ ասացին. «Նորից

29 Իսրայէլացիները դարանակալներ դրին Գաբաայի շուրջը։

30 Երրորդ օրը իսրայէլացիները դուրս եկան Բենիամինի ցեղի դէմ, ճակատ կազմեցին Գաբաայի մօտ, ինչպէս նախորդ անգամները։

31 Բենիամինի ցեղի որդիները դուրս եկան ժողովրդի դէմ, հեռացան քաղաքից եւ սկսեցին նախորդ անգամների պէս ջարդել-վիրաւորել

32 Բենիամինի ցեղի որդիներն ասացին. «Սրանք մեր առաջ կոտորուելու են, ինչպէս նախորդ անգամ»։ Իսկ իսրայէլացիներն ասացին.

33 Եւ բոլոր իսրայէլացիները վեր կացան իրենց տեղից եւ վերադասաւորուեցին Բաալթամարում։ Իսրայէլացի դարանակալները կռւում

34 Ամբողջ Իսրայէլից տասը հազար ընտիր մարդիկ եկան Գաբաայի դիմաց։ Պատերազմը սաստկացաւ, բայց Բենիամինի ցեղի որդիները

35 Եւ Տէրը Բենիամինի ցեղին հարուածեց իսրայէլացիների առաջ, եւ իսրայէլացիներն այդ օրը Բենիամինի ցեղից քսանհինգ հազար

36 Երբ Բենիամինի ցեղի որդիները տեսան, որ պարտութեան են մատնուած, տեղի տուին իսրայէլացիների առաջ։ Իսրայէլացիները

37 Դարանամուտները յարձակուեցին եւ թափուեցին Գաբաայի վրայ, մտան եւ ամբողջ քաղաքը սրի քաշեցին։

38 Իսրայէլացիները պայմանաւորուել էին դարանակալների հետ, որ կրակ վառեն եւ ծուխ հանեն քաղաքի վրայ։

39 Այդ ազդանշանի վրայ իսրայէլացիները պէտք է ետ քաշուէին պատերազմից։ Բենիամինի ցեղի մարդիկ սկսեցին ջարդել իսրայէլացի

40 Կրակէ ազդանշանը ծաւալուելով բարձրացաւ քաղաքի վրայ ինչպէս ծխի սիւն։ Բենիամինի ցեղի մարդիկ ետ նայեցին եւ տեսան, որ

41 Իսրայէլացիները նորից ետ դարձան, Բենիամինի ցեղի մարդիկ տագնապեցին, որովհետեւ տեսան, որ չարիքը հասել է իրենց վրայ։

42 Նրանք իսրայէլացիներից փախան անապատի ճանապարհով, բայց պատերազմը հասաւ նրանց, եւ քաղաքից դուրս եկող իսրայէլացիներն

43 Բենիամինի ցեղի մարդկանց նրանք ջարդեցին եւ հետապնդեցին Նուից մինչեւ Գաբաայի դիմացը՝ արեւելեան կողմից։

44 Բենիամինի ցեղից ընկան տասնութ հազար մարդ. նրանք բոլորն էլ զօրաւոր մարդիկ էին։

45 Մնացածները, տեսնելով այդ, փախան դէպի անապատ՝ ապաւինելով Ռեմոնի քարայրին։ Ճանապարհին Բենիամինի ցեղից հինգ հազար մարդ

46 Այն օրը Բենիամինի ցեղից ընկածները քսանհինգ հազար սուսերամարտիկներ էին, բոլորն էլ զօրաւոր մարդիկ։

47 Մնացածները՝ վեց հարիւր մարդ, խոյս տալով փախան անապատ՝ ապաւինելով Ռեմոնի քարայրին եւ այնտեղ, Ռեմոնի քարայրում մնացին

48 Իսկ Իսրայէլի մարդիկ յետ դառնալով՝ յարձակուեցին Բենիամինի ցեղի որդիների վրայ, հերթով սրի քաշեցին քաղաքում նրանց,

21

1 Իսրայէլացի տղամարդիկ երդուեցին Մասեփայում եւ ասացին. «Մեզանից ոչ մէկն իր դուստրը Բենիամինի ցեղից մարդու կնութեան

2 Ամբողջ ժողովուրդը եկաւ Մասեփա՝ Բեթէլ, մինչեւ երեկոյ նրանք նստեցին այնտեղ Աստծու առաջ, բարձրացրին իրենց ձայնը,

3 եւ ասացին. «Իսրայէլի՛ Տէր Աստուած, ինչո՞ւ համար այս բանը եղաւ Իսրայէլում, որ այսօր Իսրայէլից մի ցեղ բնաջնջուէր»։

4 Յաջորդ օրը ժողովուրդը կանուխ վեր կացաւ, այնտեղ զոհասեղան շինեցին եւ փրկութեան ողջակէզներ մատուցեցին։

5 Իսրայէլացիներն ասացին. «Իսրայէլի բոլոր ցեղերից ո՞վ է, որ այս հաւաքին, Տիրոջ առաջ Մասեփա չի եկել։ Արդարեւ, մեծ

6 Իսրայէլացիները ցաւեցին իրենց եղբայր Բենիամինի ցեղի համար եւ ասացին. «Այսօր Իսրայէլից մի ցեղ վերացաւ։

7 Հիմա ի՞նչ անենք առանց կնոջ մնացածներին, քանի որ մենք երդուել ենք Տիրոջով, որ մեր աղջիկներից նրանց կնութեան չտանք»։

8 Եւ ասացին. «Իսրայէլի ցեղերից ո՞վ է, որ չի եկել Տիրոջ առաջ Մասեփա»։ Պարզուեց, որ Գաղաադի երկրի Յաբիս բնակավայրից ոչ

9 Եւ ժողովրդին հաշուառման ենթարկեցին։ Նրանց մէջ մարդ չկար Գաղաադի երկրի Յաբիսի տնից։

10 Ժողովուրդն այնտեղ ուղարկեց տասներկու հազար զօրաւոր մարդիկ, նրանց պատուիրեցին եւ ասացին. «Գնացէ՛ք եւ Գաղաադի երկրի

11 Ահա թէ ինչ պիտի անէք. բոլոր արուներին եւ արուի հետ անկողին մտած կանանց կոտորեցէ՛ք»։

12 Եւ Գաղաադի երկրի Յաբիս բնակավայրի բնակիչների մէջ նրանք գտան չորս հարիւր կոյս աղջիկ, որոնք տղամարդու հետ անկողնում

13 Եւ ամբողջ ժողովուրդը մարդ ուղարկեց, որ խօսեն Բենիամինի ցեղի որդիների հետ, որոնք Ռեմոնի քարայրում էին, եւ նրանց

14 Այն ժամանակ Բենիամինի ցեղի մարդիկ վերադարձան իսրայէլացիների մօտ։ Իսրայէլացիները նրանց կնութեան տուին Գաղաադի երկրի

15 Ժողովուրդը ցաւեց Բենիամինի ցեղի համար, որովհետեւ Տէրը Իսրայէլի ցեղերի մէջ ճեղք էր բաց արել։

16 Ժողովրդի ծերերն ասացին. «Ի՞նչ անենք առանց կնոջ մնացած միւսների համար, քանի որ Բենիամինի ցեղի կանայք բնաջնջուեցին»։

17 Եւ ասացին. «Բենիամինի ցեղից ժառանգութիւն է ազատուել, թող Իսրայէլից ցեղ չբնաջնջուի։

18 Բայց մենք չենք կարող մեր աղջիկներից նրանց կնութեան տալ, որովհետեւ մենք՝ իսրայէլացիներս, երդուելով ասացինք.

19 Եւ ասացին. «Ամէն տարի Տիրոջ տօն է լինում Սելովում, որը Բեթէլի հիւսիսում, Բեթէլից Սիկիմ տանող ճանապարհի արեւելեան

20 Նրանք Բենիամինի ցեղի որդիներին պատուիրեցին եւ ասացին.

21 «Գնացէ՛ք, դարա՛ն մտէք այգիներում։

22 Երբ տեսնէք, որ Սելովի աղջիկները, պար բռնած, խմբերով դուրս են գալիս, դո՛ւրս եկէք այգիներից, թող ամէն տղամարդ մի կին

23 Եթէ նրանց հայրերը եւ եղբայրները գան ձեր դէմ բողոքելու, նրանց կ՚ասէք, թէ՝ «Խղճացինք նրանց, որովհետեւ պատերազմի

24 Եւ Բենիամինի ցեղի որդիներն այդպէս արեցին. պարողներից իրենց թուի համեմատ յափշտակելով կանայք առան եւ գնացին,

25 Այն ժամանակ իսրայէլացիները գնացին ամէն մէկն իր ցեղի եւ ազգատոհմի մօտ, եւ այնտեղից ամէն մարդ գնաց իր կալուածքը։ Այն