1 Սրանք են այն պատգամները, որ Մովսէսը տուեց բոլոր իսրայէլացիներին Յորդանան գետի այն կողմում՝ անապատի արեւմտեան
2 Սէիր լերան վրայով տասնմէկ օրուայ ճանապարհ է Քորեբից Կադէսբառնեայ։
3 Քառասուներորդ տարուայ տասնմէկերորդ ամսուայ առաջին օրը Մովսէսը բոլոր իսրայէլացիներին ասաց այն ամէնը, ինչ Տէրը նրանց
4 Եսեբոնում բնակուող ամորհացիների արքայ Սեհոնին եւ Աստարոթում ու Եդրայինում բնակուող Բասանի արքայ Օգին հարուածելուց
5 Յորդանան գետի այն կողմում՝ Մովաբի երկրում, Մովսէսն սկսեց յայտնել այս օրէնքներն՝ ասելով.
6 «Մեր Տէր Աստուածը մեզ հետ խօսելով Քորեբում՝ ասաց. «Բաւական է որքան բնակուեցիք այս լերան վրայ։
7 Ելէք գնացէ՛ք դուք այստեղից, մտէ՛ք ամորհացիների լեռը, նրանց մօտ, ովքեր բնակւում են Արաբայի շուրջը՝ դէպի լեռներն ու
8 Տեսէ՛ք, ահա ձեզ յանձնեցի այդ երկիրը. մտէ՛ք ու իբրեւ սեփականութիւն ստացէ՛ք այդ երկիրը, որը ես երդուեցի տալ ձեր
9 «Ես ձեզ հետ խօսել եմ դեռ այն ժամանակ եւ ասել.
10 «Ես միայնակ չեմ կարող ձեզ առաջնորդել։ Մեր Տէր Աստուածը ձեզ բազմացրել է, եւ ահա դուք այսօր երկնքի աստղերի չափ շատ
11 Մեր հայրերի Տէր Աստուածը, ինչպէս որ կաք, հազարապատիկ թող աւելացնի եւ օրհնի ձեզ, ինչպէս խոստացել է ձեզ։
12 Ես ինչպէ՞ս կարող եմ միայնակ կրել ձեր նեղութիւնները, քաշել ձեր հոգսերն ու հանդուրժել ձեր հակամարտութիւնները։
13 Արդ, ձեր ցեղերի միջից առանձնացրէ՛ք իմաստուն, խոհեմ ու շրջահայեաց մարդկանց, որպէսզի նրանց ձեզ վրայ իշխաններ կարգեմ։
14 Դուք ինձ պատասխան տուեցիք եւ ասացիք, թէ՝ «Լաւ է, եթէ քո ասածը անես»։
15 Այն ժամանակ ես ձեզանից վերցրի ցեղապետներ, իմաստուն, շրջահայեաց ու խոհեմ մարդկանց, նրանց նշանակեցի ձեզ առաջնորդներ՝
16 Դեռ այն ժամանակ ես պատուիրելով ասացի ձեր դատաւորներին. «Լսեցէ՛ք ձեր եղբայրների միջեւ եղած խնդիրները եւ ամէն մարդու
17 Դատաստան անելիս կողմնակալութիւն չանէք։ Հաւասարապէս կը դատէք փոքրին ու մեծին։ Ոչ մէկի հանդէպ աչառութիւն մի՛ արէք,
18 Դեռ այն ժամանակ ես ձեզ պատուիրել եմ այն ամէնը, ինչ պէտք է անէք»։
19 «Քորեբից չուելով ու ամորհացիների լեռնային ճանապարհով, ինչպէս մեր Տէր Աստուածը պատուիրել էր մեզ, անցանք ձեր տեսած
20 Ես ձեզ ասացի. «Եկաք մինչեւ ամորհացիների լեռը, որ մեր Տէր Աստուածը տալիս է ձեզ։
21 Տեսաք, որ ահա մեր Տէր Աստուածը երկիրը ձեր աչքի առջեւ բաժանել է մեր միջեւ։ Ելէ՛ք եւ ժառանգեցէ՛ք երկիրն այնպէս,
22 Բոլորդ, սակայն, մօտենալով ինձ՝ ասացիք. «Մեզանից առաջ մարդիկ ուղարկենք, թող հետախուզեն երկիրը, մեզ թող յայտնեն մեր
23 Ինձ ընդունելի թուացին այդ խօսքերը։ Ես ձեզանից վերցրի տասներկու մարդ՝ ամէն մի ցեղից մէկ տղամարդ։
24 Նրանք գնացին դէպի լեռը, հասան մինչեւ Ողկոյզի ձորն ու հետախուզեցին այն։
25 Նրանք վերցրին երկրի պտուղներից, վերադարձան մեզ մօտ եւ մեզ տեղեկութիւն բերելով՝ ասացին. «Լաւ է այն երկիրը, որ Տէր
26 Դուք չկամեցաք գնալ, չլսեցիք մեր Տէր Աստծու խօսքը
27 եւ տրտնջալով ձեր վրաններում՝ ասացիք. «Տէրը մեր հանդէպ իր ունեցած ատելութիւնից է, որ մեզ դուրս հանեց եգիպտացիների
28 Ձեր եղբայրները վախ գցեցին ձեր սրտերն՝ ասելով. «Այդ երկրի մարդիկ մեզանից մեծ, բազմանդամ ու հզօր են, նրանց քաղաքները
29 Ես ասացի ձեզ. «Մի՛ վախեցէք, մի՛ զարհուրէք նրանցից։
30 Մեր Տէր Աստուածը, որ գնում է ձեր առջեւից, ձեր փոխարէն կը պատերազմի նրանց դէմ, ինչպէս ձեր աչքի առջեւ ձեզ համար դա
31 եւ այս անապատում, ինչպէս որ տեսաք։ Որովհետեւ քո Տէր Աստուածը խնամեց քեզ այնպէս, ինչպէս ծնողն է խնամում իր որդուն։
32 Այս խօսքից յետոյ էլ չհաւատացիք,
33 որ ձեր Տէր Աստուածը ձեր երթի ժամանակ գնում է ձեր առջեւից, որպէսզի ձեզ համար տեղ ընտրի, որպէսզի ձեր ուղին ցոյց տալու
34 «Տէրը լսեց ձեր խօսքերը, բարկացաւ ու երդուեց՝ ասելով.
35 «Այս մարդկանցից ոչ ոք չի տեսնելու այն լաւ երկիրը, որ երդուել էի տալ նրանց հայրերին,
36 բացի Յեփոնէի որդի Քաղէբից։ Նա պիտի տեսնի այն, ես նրան ու նրա որդիներին պիտի տամ այն երկիրը, ուր պիտի հասնեն,
37 Եւ Տէրը ձեր պատճառով բարկանալով ինձ վրայ՝ ասաց. «Դու էլ չես մտնի այնտեղ,
38 այլ Նաւէի որդի Յեսուն՝ քո սպասաւորը. նա՛ պիտի մտնի այնտեղ։ Նրան զօրացրո՛ւ, որովհետեւ նա է այդ երկիրը յանձնելու
39 Ձեր յետնորդներն ու որդիները, որոնց վերաբերեալ ասացիք, թէ իբր գերի կ՚ընկնեն նրանք, եւ բոլոր մատաղ այն մանուկները,
40 Դուք վերադարձէ՛ք եւ Կարմիր ծով տանող ճանապարհով գնացէ՛ք անապատը»։
41 Այն ժամանակ դուք պատասխան տուեցիք ինձ՝ ասելով. «Մեղք գործեցինք մեր Տէր Աստծու առջեւ։ Ելնենք ու պատերազմ տանք,
42 Տէրն ինձ ասաց. «Նրանց ասա՛. մի՛ բարձրացէք լեռը, պատերազմ մի՛ մղէք, քանի որ ես ձեզ հետ չեմ։ Ձեզ կը ջախջախեն ձեր
43 Տիրոջ խօսքերը յայտնեցի ձեզ, բայց դուք չլսեցիք ինձ, զանց առաք Տիրոջ խօսքը, ընդվզեցիք եւ լեռը բարձրացաք։
44 Այդ լերան վրայ բնակուող ամորհացիները մեղուների պէս ձեր դէմ ելնելով՝ հալածեցին, կոտորեցին ձեզ Սէիրից մինչեւ Հերմա։
45 Դուք նստած լաց էիք լինում Տիրոջ առջեւ, բայց Տէրը չլսեց ձեր ձայնը, ձեզ չանսաց։
46 Դուք Կադէսում նստեցիք երկար ժամանակ, այնքան, որքան նախկինում էիք նստել այնտեղ»։
1 «Կարմիր ծով տանող ճանապարհով մենք վերադարձանք, եկանք անապատ, ինչպէս Տէրն էր ասել ինձ, եւ շատ օրեր պտտուեցինք Սէիր
2 Տէրն ինձ ասաց. «Բաւական է որքան պտտուեցիք լերան շուրջը։ Այժմ ուղղութիւն վերցրէ՛ք դէպի հիւսիս։
3 Ժողովրդիդ պատուիրի՛ր՝ ասելով.
4 «Դուք, ահա, անցնում էք Սէիրում բնակուող ձեր եղբայրների՝ Եսաւի որդիների սահմանը։ Նրանք ձեզանից պիտի վախենան։
5 Խիստ զգո՛յշ եղէք, նրանց դէմ պատերազմ չհրահրէք, որովհետեւ նրանց երկրից մի ոտնաչափ անգամ հող չեմ տալու ձեզ, քանի որ
6 Ուտելիքը նրանցից գնեցէ՛ք ու կերէ՛ք, ջուրը նրանցից առէ՛ք արծաթով ու խմեցէ՛ք։
7 Մեր Տէր Աստուածը քեզ օրհնել է քո ձեռնարկած բոլոր գործերում։ Իմացի՛ր, թէ ինչպէս անցար մեծ ու հսկայական անապատը։ Ահա
8 Մենք Սէիրում բնակուող մեր եղբայրների՝ Եսաւի որդիների կողքով, Արաբայի ճանապարհով անցանք Եդոմից ու Գասիոնգաբերից,
9 Տէրն ինձ ասաց. «Թշնամութիւն մի՛ արէք մովաբացիների հետ, նրանց դէմ պատերազմ մի՛ հրահրէք, որովհետեւ նրանց երկրից ձեզ
10 (Նախկինում Օմմինի յետնորդներն էին ապրում այնտեղ՝ մի մեծ, բազմանդամ ու հզօր ազգ, նման Ենակիմի որդիների։
11 Սրանք էլ Ռափիմի ցեղին էին պատկանում, ինչպէս եւ Ենակիմի որդիները, եւ մովաբացիները նրանց անուանում են օմմինեաններ։
12 Սէիրում նախ բնակւում էին քոռեցիները։ Եսաւի որդիները, սակայն, կոտորեցին նրանց, հալածեցին եւ բնակուեցին նրանց
13 Արդ, վե՛ր կացէք գնացէ՛ք ու անցէ՛ք Զարեդ ձորով»։
14 Կադէսբառնեայից մինչեւ Զարեդ ձորն անցնելը տեւեց երեսունութ տարի։ Այդ ընթացքում պատերազմող բանակի բոլոր տղամարդիկ
15 Աստծու ձեռքը նրանց վրայ էր, որպէսզի նրանց կորստեան մատնի բանակատեղիում։ Եւ նրանք բոլորն էլ ընկան։
16 Երբ ժողովրդի միջից վերացան պատերազմող բոլոր տղամարդիկ, Տէրը խօսեց ինձ հետ եւ ասաց.
17 «Դու այսօր Մովաբի սահմանով կ՚անցնես Սէիր։
18 Դուք կը մօտենաք Ամոնացիների երկրի սահմաններին։
19 Նրանց հետ թշնամութիւն մի՛ արէք, նրանց դէմ պատերազմ մի՛ հրահրէք, որովհետեւ Ամոնացիների երկիրն իբրեւ սեփականութիւն
20 (Երկիրը Ռափնային էր պատկանում, քանի որ նախ ռափայինեան ցեղերն էին բնակւում այնտեղ։ Ամոնացիները նրանց անուանում էին
21 Նրանք ենակիմեանների նման մեծ, բազմամարդ ու հզօր ազգ էին։ Տէրը սրանց վերացրեց մէջտեղից, եւ ենակիմեանները բնակուեցին
22 Տէրն ինչ որ արեց Եսաւի՝ Սէիրում բնակուող յետնորդների նկատմամբ, նոյնն արեց քոռեցիների նկատմամբ. կոտորեց նրանց, եւ
23 Խեւացիները, որոնք բնակւում էին Ասիրոթից մինչեւ Գազա, ու Գամիրքից դուրս եկած գամիրցիները կոտորեցին նրանց ու նրանց
24 Արդ, վե՛ր կացէք գնացէք Առնոնի ձորը։ Ահա քո ձեռքն եմ յանձնում Եսեբոնի արքայ ամորհացի Սեհոնին։ Սկսի՛ր տիրել նրա
25 Այսօրուանից սկսի՛ր ահ ու սարսափ տարածել երկնքի տակ գտնուող բոլոր ազգերի վրայ։ Ով որ լսի քո անունը, պիտի դողայ, եւ
26 «Կեդմոթի անապատից բանագնացներ ուղարկեցի Եսեբոնի արքայ Սեհոնի մօտ խաղաղութեան առաջարկով եւ ասացի.
27 «Պիտի անցնեմ քո երկրով։ Ճանապարհով կը գնամ, աջ կամ ձախ չեմ թեքուի։
28 Արծաթով պարէն վաճառի՛ր ինձ, որ ուտեմ, արծաթով ջուր վաճառի՛ր ինձ, որ խմեմ, միայն թէ քայլելով անցնեմ։
29 Թող լինի այնպէս, ինչպէս որ Սէիրում բնակուող Եսաւի յետնորդները եւ Արոյերում բնակուող մովաբացիները վարուեցին ինձ հետ,
30 Եսեբոնի արքայ Սեհոնը, սակայն, չկամեցաւ, որ մենք անցնենք նրա երկրով, որովհետեւ մեր Տէր Աստուածը խստացրել էր նրա ոգին
31 Տէրն ինձ ասաց. «Ահա սկսել եմ Եսեբոնի արքայ ամորհացի Սեհոնին ու նրա երկիրը յանձնել քեզ։ Սկսի՛ր վիճակ գցելով ժառանգել
32 Եսեբոնի արքայ Սեհոնն ինքն ու իր ժողովուրդը Սիասարում պատերազմի ելան մեր դէմ։
33 Մեր Տէր Աստուածը նրան մատնեց մեր ձեռքը, մենք կոտորեցինք նրան, նրա որդիներին ու նրա ամբողջ ժողովրդին։
34 Այդ ժամանակ նուաճեցինք նրա բոլոր քաղաքները, մէկ առ մէկ աւերեցինք նրա բոլոր քաղաքները, սպանեցինք նրա կանանց ու
35 Միայն հօտերը աւար վերցրինք եւ կողոպտեցինք Առնոնի ձորի եզերքին գտնուող Արոյերի քաղաքներն
36 ու ձորում գտնուող քաղաքը, մինչեւ Գաղաադի սահմանները։ Քաղաք չմնաց, որ փրկուէր մեր ձեռքից. բոլոր քաղաքները Տէր
37 բացի Ամոնացիների երկրից, որին չմօտեցանք, ինչպէս նաեւ Յաբոկի ձորի բոլոր աւաններից ու լեռնային բոլոր քաղաքներից,
1 «Այդտեղից վերադառնալով գնացինք Բասան տանող ճանապարհով։ Բասանի արքայ Օգը, ինքն ու իր ամբողջ ժողովուրդը Սեդրայինում
2 Տէրն ինձ ասաց. «Նրանից մի՛ վախեցիր, որովհետեւ քո ձեռքն եմ մատնելու նրան, նրա ամբողջ ժողովրդին ու նրա ամբողջ երկիրը։
3 Եւ մեր Տէր Աստուածը Բասանի արքայ Օգին ու նրա ամբողջ ժողովրդին մատնեց մեր ձեռքը։ Մենք կոտորեցինք նրանց այնպէս, որ
4 Այդ ժամանակ մենք նուաճեցինք նրա բոլոր քաղաքները։ Քաղաք չկար, որ նրանից խլած չլինէինք։ Բասանի Օգ թագաւորը Արգոբ
5 Բոլոր քաղաքներն ամրացրել էին բարձր պարիսպներով, դարպասներով ու դռնափակերով, բացի փերեզացիների չամրացուած
6 Նրանց կոտորեցինք այնպէս, ինչպէս Եսեբոնի արքայ Սեհոնին։ Մէկ առ մէկ աւերեցինք բոլոր քաղաքները, կոտորեցինք կանանց ու
7 Բոլոր անասունները աւար առանք ու քաղաքները կողոպտեցինք։
8 Այդ ժամանակ ամորհացիների երկու թագաւորներից գրաւեցինք Յորդանան գետի այն կողմում գտնուող երկիրը Առնոնից մինչեւ
9 Փիւնիկեցիները Հերմոնն անուանում էին Սանիոր, իսկ ամորհացիները՝ Սանիր։
10 Միսորի բոլոր քաղաքները, ամբողջ Գաղաադը, ամբողջ Բասանը մինչեւ Եղքա ու Եդրային Օգի թագաւորութեան քաղաքներն էին
11 Ռափայինեաններից մնաց միայն Բասանի թագաւոր Օգը։ Նրա մահճակալը, որ երկաթից էր, հիմա գտնւում է Ամոնի յետնորդների
12 «Այդ երկիրն այն ժամանակ ժառանգեցինք Առնոնի ձորի եզերքում գտնուող Արոյերից սկսած։ Գաղաադի ձորի կէսն ու նրա քաղաքները
13 Գաղաադի մնացած մասն ու ամբողջ Բասանը՝ Օգի թագաւորութիւնը, նաեւ Արգոբի ամբողջ գաւառն ու ամբողջ Բասանը, որը
14 Մանասէի որդի Յայիրը գրաւեց Արգոբի ամբողջ գաւառը մինչեւ Գարգասիի ու Ոմքատիի սահմանները, եւ Բասանն այն իր անունով
15 Ես Մաքիրին տուեցի Գաղաադը,
16 իսկ Ռուբէնի ու Գադի ցեղերին տուեցի Գաղաադից մինչեւ Առնոնի ձորն ընկած երկիրը, որի սահմանն անցնում է ձորի միջով եւ
17 Արաբան ու Յորդանան գետը նրա սահմանն են Քեներեթից մինչեւ Արաբայի ծովը՝ Աղի ծովը, որը գտնւում է Փասգայից արեւելք՝
18 Այն ժամանակ ես ձեզ պատուիրեցի՝ ասելով. «Մեր Տէր Աստուածը այս երկիրը ձեզ տուեց որպէս ժառանգութիւն։ Ձեզանից ով խիզախ
19 Իսկ ձեր կանայք, երեխաները եւ անասունները (գիտեմ, որ շատ անասուն ունէք) թող բնակուեն ձեր այն քաղաքներում, որ ես
20 մինչեւ որ մեր Տէր Աստուածը տեղաւորի ձեր եղբայրներին, ինչպէս որ ձեզ տեղաւորեց, որպէսզի նրանք էլ ժառանգեն այն երկիրը,
21 Այն ժամանակ ես Յեսուին պատուիրեցի՝ ասելով. «Ձեր աչքերով իսկ տեսաք այն ամէնը, ինչ Տէր Աստուածն արեց այդ երկու
22 Մի՛ վախեցէք, որովհետեւ մեր Տէր Աստուածն ինքն է պատերազմելու ձեր փոխարէն»։
23 «Այդ ժամանակ աղաչեցի Տէր Աստծուն՝ ասելով.
24 «Տէ՛ր, Տէ՛ր, դու սկսեցիր քո ծառային ցոյց տալ քո մեծութիւնն ու զօրութիւնը, ամուր ձեռքն ու հզօր բազուկը։ Երկնքում կամ
25 Արդ, շնո՛րհ արա, որ անցնեմ, տեսնեմ Յորդանան գետից այն կողմ գտնուող լաւ երկիրը, սքանչելի լեռն ու Անդրլիբանանը»։
26 Տէրը ձեր պատճառով զայրացաւ ու ինձ չլսեց։ Տէրն ինձ ասաց. «Բաւական է, այլեւս ինձ հետ այդ մասին չխօսես։
27 Բարձրացի՛ր Կոփուած լերան գագաթը, աչքերովդ նայի՛ր ծովի, հիւսիսի, հարաւի ու արեւելքի ուղղութեամբ, աչքերովդ տե՛ս,
28 Քո պատուէրները տո՛ւր Յեսուին, զօրացրո՛ւ, քաջալերի՛ր նրան, որովհետեւ նա է անցնելու իմ այդ ժողովրդի գլուխը, եւ նա է
29 Այն ժամանակ մենք հաստատուեցինք հովտում, Փոգորի տան մօտ»։
1 «Արդ, Իսրայէ՜լ, լսի՛ր այն օրէնքներն ու կանոնները, որ այսօր ուսուցանում եմ քեզ։ Դրանք պէտք է կիրառէք, որպէսզի ապրէք,
2 Ոչ մի բառ չաւելացնէք իմ ասածին ու ոչ մի բառ չկրճատէք դրանից։ Պահպանեցէ՛ք մեր Տէր Աստծու այն պատուիրանները, որ ես
3 Դուք ձեր աչքերով տեսաք, թէ Տէրն ինչ արեց Բելփեգորին։ Մեր Տէր Աստուածը ձեր միջից վերացրեց նրանց, ովքեր հետեւում էին
4 իսկ դուք, որ յարեցիք ձեր Տէր Աստծուն, բոլորդ էլ կենդանի էք մնացել մինչ այսօր։
5 Տեսէ՛ք, ես ձեզ օրէնք ու կանոն սովորեցրի այնպէս, ինչպէս Տէրն ինձ պատուիրել էր, որպէսզի դրանք կիրառուեն այն երկրում,
6 Պահպանեցէ՛ք ու կիրառեցէ՛ք այդ պատուիրանները, որովհետեւ դրանց մէջ է ձեր իմաստնութիւնն ու խոհեմութիւնը բոլոր ազգերի
7 Որովհետեւ այդ ո՞ր մեծ ազգն է, որի Աստուածն իր մօտ, իր մէջ է, ինչպիսին մեր բոլորի Տէր Աստուածն է, որին կարող ենք
8 Եւ այդ ո՞ր մեծ ազգն է, որն ունի այնպիսի արդար օրէնքներ ու կանոններ նման այս օրէնքներին, որ ես այսօր հաղորդում եմ
9 «Նայի՛ր ինքդ քեզ եւ եղի՛ր չափազանց զգոյշ. մի՛ մոռացիր այն բոլոր բաները, որ տեսան քո աչքերը. քո կեանքի բոլոր օրերում
10 Կը պատմես այն օրուայ մասին, երբ ձեր Տէր Աստծու առջեւ ի մի հաւաքուելու համար կանգնեցիք Քորէբում։ Այդ ժամանակ Տէրն
11 Դուք, մօտենալով, կանգնեցիք լերան ստորոտին։ Լեռն այրւում էր, եւ կրակը բարձրանում էր մինչեւ երկինք։ Խաւար, մէգ ու
12 Տէրը կրակի միջից խօսեց ձեզ հետ։ Դուք լսեցիք պատգամախօսի ձայնը, բայց նրա կերպարանքը չտեսաք, այլ միայն ձայնը լսեցիք։
13 Նա հաղորդեց իր ուխտը, պատուիրեց, որ կատարէք տասը պատուիրանները, եւ դրանք գրեց քարէ երկու տախտակների վրայ։
14 Այդ ժամանակ նա ինձ պատուիրեց, որ ձեզ ուսուցանեմ օրէնքներն ու կանոնները, եւ դուք դրանք կիրառէք այն երկրում, ուր
15 Չափազանց զգո՛յշ եղէք. այն օրը, երբ Տէրը Քորէբ լերան վրայ կրակի միջից խօսում էր ձեզ հետ, դուք նրա կերպարանքը չտեսաք։
16 Անօրէնութիւն մի՛ արէք, կուռքեր չստեղծէք տղամարդու կամ կնոջ կերպարանքով,
17 երկրի վրայ գտնուող որեւէ անասունի կերպարանքով, երկնքի տակ թռչող որեւէ թռչունի կերպարանքով,
18 երկրի վրայ սողացող որեւէ սողունի կերպարանքով, երկրի տակ՝ ջրերի մէջ գտնուող որեւէ ձկան կերպարանքով,
19 կամ դէպի երկինք նայելով. արեգակը, լուսինը, աստղերն ու երկնքի բոլոր զարդերը տեսնելով չմոլորուէք, դրանց չերկրպագէք ու
20 Աստուած իր հովանաւորութեամբ ձեզ հանեց երկաթէ հնոցից՝ Եգիպտոսից, որպէսզի լինէք իր սեփական ժողովուրդը, ինչ որ է՛ք
21 Տէրը ձեր ասած խօսքերի համար բարկացաւ ինձ վրայ եւ երդուեց, որ ես չեմ անցնի Յորդանան գետի այն կողմը եւ չեմ մտնի այն
22 Արդ, ես ահա մեռնում եմ այս երկրում՝ առանց անցնելու Յորդանան գետի այն կողմը։ Դուք, սակայն, պիտի անցնէք ու ժառանգէք
23 Զգո՛յշ եղէք, չլինի թէ մոռանաք մեր Տէր Աստծու ձեզ տուած այն ուխտը, թէ՝ «Որեւէ արարածի կերպարանք ունեցող կուռք
24 որովհետեւ քո Տէր Աստուածը լափող կրակ է, նախանձոտ Աստուած։
25 Եթէ որդիներ, որդիների որդիներ ծնես ու այդ երկրում երկար ժամանակ ապրես եւ անօրինութիւն անես՝ որեւէ արարածի
26 ապա այսօր երդւում եմ ձեզ երկինքն ու երկիրը վկայ, որ կը վերանաք Յորդանան գետի այն կողմում գտնուող երկրից, ուր դուք
27 Տէրը ձեզ կը ցրի բոլոր ազգերի մէջ, սակաւաթիւ կը լինէք այն ազգերի մէջ, ուր Տէրը կը տանի ձեզ։
28 Այնտեղ կը պաշտէք մարդու ձեռքով կերտուած ուրիշ աստուածներ՝ փայտից ու քարից պատրաստուած, որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ
29 Եթէ այնտեղ նեղութեան մէջ գտնուելով ձեր ամբողջ հոգով ու էութեամբ ցանկանաք փնտռել ու գտնել ձեր Տէր Աստծուն, ապա նրան
30 Այս բոլորը իրականութիւն կը դառնայ վերջին օրերին, եւ դու կը դիմես քո Տէր Աստծուն, կը լսես նրա ձայնը,
31 որովհետեւ Աստուած ողորմած է. նա քեզ չի լքի ու քեզ չի կործանի, չի մոռանայ քո հայրերին տուած եւ երդումով հաստատած
32 Երկնքի մի ծայրից սկսած մինչեւ երկնքի միւս ծայրը հարցրէ՛ք ձեզանից առաջ եղած այս օրերի մասին (երբ Աստուած մարդ էր
33 թէ՝ «Մի որեւէ ազգ կրակի միջից խօսող կենդանի Աստծու ձայնը լսե՞լ է», ինչպէս դու լսեցիր ու կենդանի մնացիր,
34 թէ՝ «Աստուած յօժա՞ր էր մտնել ու ազգերի միջից իր համար ազգ ընտրել փորձութեամբ, նշաններով, հնարքներով, պատերազմով,
35 Ուստի պէտք է իմանաս, որ նա է Տէր Աստուածը, եւ նրանից բացի այլ Աստուած չկայ։
36 Երկնքից լսելի եղաւ նրա խօսքը, որպէսզի խրատի քեզ, երկրի վրայ ցոյց տուեց քեզ իր մեծ կրակը, եւ դու կրակի միջից լսեցիր
37 որովհետեւ նա սիրում է քո հայրերին։ Նա բոլոր ազգերի միջից նախընտրեց նրանց յետնորդներին՝ ձեզ, եւ ինքն իր մեծ
38 որպէսզի դու հալածես մեծամեծ ու քեզանից հզօր ազգեր, որպէսզի նա քեզ տանի ու իբրեւ սեփականութիւն քեզ տայ նրանց երկիրը,
39 Արդ, իմացի՛ր այսօր եւ ի մտի ունեցիր, որ քո Տէր Աստուածը Աստուած է վերեւում՝ երկնքում, եւ ներքեւում՝ երկրի վրայ, եւ
40 Պահպանի՛ր նրա օրէնքներն ու պատուիրանները, որոնք ես պատգամում եմ քեզ այսօր, որպէսզի լաւ լինի քեզ ու քեզանից յետոյ
41 Այն ժամանակ Մովսէսը Յորդանան գետի այն կողմում, արեւելեան մասում առանձնացրեց երեք քաղաքներ,
42 որպէսզի այնտեղ փախչի այն մարդասպանը, որ իր մերձաւորին սպանում է անգիտութեամբ, եւ որին չէր ատում նախապէս, որպէսզի նա
43 Դրանք են՝ Ռուբէնի երկրի դաշտում գտնուող անապատային Բոսոր քաղաքը, Գադի երկրի Գաղաադում գտնուող Ռամոթ քաղաքը եւ
44 Սա է այն օրէնքը, որ Մովսէսը հաղորդեց իսրայէլացիներին։
45 Սրանք են այն պատուիրանները, օրէնքներն ու կանոնները, որ Մովսէսը յայտնեց իսրայէլացիներին, երբ սրանք դուրս էին գալիս
46 Յորդանանի գետի այն կողմում, Փոգորի տան մօտ գտնուող ձորում, Եսեբոնում ապրող ամորհացիների արքայ Սեհոնի երկրում, եւ
47 Իսրայէլացիները գրաւեցին ամորհացի երկու թագաւորների՝ Սեհոնի երկիրն ու Բասանի Օգ թագաւորի երկիրը, որոնք գտնւում էին
48 Առնոնի ձորի եզերքին գտնուող Արոյերից սկսած մինչեւ Սեհոնի լեռը, այսինքն՝ Հերմոնը,
49 ամբողջ Արաբան, որ գտնւում է Յորդանան գետից այն կողմ՝ արեւելեան մասում, մինչեւ Արաբայի ծովը՝ Կոփածոյ լերան ստորոտը։
1 Մովսէսը կանչեց բոլոր իսրայէլացիներին եւ ասաց նրանց. «Իսրայէ՛լ, լսի՛ր այն օրէնքներն ու կանոնները, որ ես այսօր
2 Մեր Տէր Աստուածը ուխտ արեց ձեզ Քորէբում։
3 Տէրն այդ ուխտը արեց ոչ թէ ձեր հայրերին, այլ՝ ձեզ, իսկ դուք բոլորդ կենդանի էք այսօր։
4 Տէրը դէմ յանդիման խօսեց ձեզ հետ լերան վրայ, կրակի միջից։
5 Ես այն ժամանակ կանգնած էի Տիրոջ ու ձեր միջեւ, որպէսզի ձեզ յայտնեմ Տիրոջ պատգամները, որովհետեւ դուք վախենում էիք
6 «Ես եմ քո Տէր Աստուածը, որ քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից։
7 Իմ աչքի առջեւ օտար աստուածներ չունենաս,
8 վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրայ, երկրի տակ՝ ջրերի մէջ գոյութիւն ունեցող որեւէ արարածի կերպարանքով քեզ
9 դրանց չերկրպագես ու դրանց չծառայես, որովհետեւ ես եմ քո Տէր Աստուածը՝ մի նախանձոտ Աստուած։ Ես հայրերի գործած մեղքերի
10 Դրա փոխարէն ես ողորմածութիւն եմ ցուցաբերում ինձ սիրողների ու իմ հրամանները կատարողների հազար սերունդների նկատմամբ։
11 Քո Տէր Աստծու անունը սուտ բանի համար չարտասանես, որովհետեւ քո Տէր Աստուածը չի արդարացնի նրան, ով իր անունը սուտ
12 Հետեւի՛ր, որ շաբաթ օրը սուրբ պահես, ինչպէս պատուիրել է քեզ քո Տէր Աստուածը։
13 Վեց օր կ՚աշխատես եւ կը կատարես քո բոլոր գործերը,
14 իսկ եօթներորդ օրը քո Տէր Աստծու շաբաթ օրն է. դու, քո տղան ու աղջիկը, քո ծառան ու աղախինը, քո եզը, էշն ու բոլոր
15 Յիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, եւ քո Տէր Աստուածը այնտեղից քեզ դուրս բերեց ամուր ձեռքով ու հզօր
16 Պատուի՛ր քո հօրն ու քո մօրը, ինչպէս պատուիրել է քեզ քո Տէր Աստուածը, որպէսզի լաւ լինի քեզ համար, եւ երկար ապրես այն
17 Մի՛ շնացիր։
18 Մի՛ սպանիր։
19 Մի՛ գողացիր։
20 Քո մերձաւորի մասին սուտ վկայութիւն մի՛ տուր։
21 Քո մերձաւորի կնոջը մի՛ ցանկացիր. աչք մի՛ ունեցիր ո՛չ քո ընկերոջ տան, ո՛չ նրա հանդի, ո՛չ նրա ծառայի, ո՛չ նրա աղախնի,
22 Տէրը կրակի միջից բարձր ձայնով այս պատգամները յղեց ձեր ժողովրդին լերան վրայ, որը խաւարով, մէգով ու մառախուղով էր
23 «Երբ դուք կրակի միջից ձայնը լսեցիք, եւ լեռը բորբոքուած էր կրակով, ձեր ցեղերի իշխաններն ու ձեր ծերերը ինձ մօտենալով՝
24 «Տէր Աստուածը, ահա, մեզ ցոյց տուեց իր փառքն ու իր մեծութիւնը, նրա ձայնը լսեցինք կրակի միջից։ Այդ օրը համոզուեցինք,
25 Արդ, չմեռնենք, որովհետեւ այս մեծ կրակը մեզ կը սպանի. եթէ միւս անգամ դարձեալ լսենք մեր Տէր Աստծու ձայնը, ապա կը
26 Որովհետեւ միս ու արիւնից կազմուած այդ ո՞ր մարդն է, որ կրակի միջից լսել է կենդանի Աստծու ձայնը, ինչպէս մենք ենք
27 Մօտեցի՛ր ու լսի՛ր, ինչ որ մեր Տէր Աստուածը կ՚ասի եւ մեզ հաղորդի՛ր այն ամէնը, ինչ մեր Տէր Աստուածը կ՚ասի քեզ։ Մենք
28 Տէրը լսեց ինձ ասած ձեր խօսքերը, եւ Տէրն ասաց ինձ. «Լսեցի ժողովրդի այն խօսքերը, որ ասացին քեզ։ Նրանք ամէն ինչ ճիշտ
29 Ո՞վ կարող է նրանց սրտերը այնպէս անել, որ երկնչեն ինձանից ու պահեն իմ պատուիրանները բոլոր օրերում, որպէսզի յաւիտեան
30 Արդ, գնա՛ եւ ասա՛ նրանց. «Վերադարձէ՛ք ձեր տները»։
31 Դու մնա՛ այստեղ, ինձ մօտ, որպէսզի քեզ հաղորդեմ այն պատուիրանները, օրէնքներն ու կանոնները, որ պիտի սովորեցնես նրանց,
32 Հետեւեցէ՛ք, որ դրանք գործադրէք այնպէս, ինչպէս պատուիրել է ձեզ ձեր Տէր Աստուածը։ Չշեղուէք ո՛չ աջ, ո՛չ ձախ,
33 գնացէ՛ք այն ճանապարհով, որ պատուիրել է ձեզ մեր Տէր Աստուածը, որպէսզի տեղաւորի ձեզ ու բարիք գործի ձեզ համար, եւ դուք
1 «Սրանք են այն պատուիրանները, օրէնքներն ու կանոնները, որ մեր Տէր Աստուածը հրամայեց ուսուցանել ձեզ, որպէսզի դրանք
2 Դու, քո որդիներն ու քո որդիների որդիները ձեր կեանքի բոլոր օրերին պէտք է երկնչէք մեր Տէր Աստծուց, պէտք է պահէք նրա
3 Լսի՛ր, Իսրայէ՛լ, եւ հետեւի՛ր, որ կատարես դրանք, որպէսզի լաւ լինի քեզ համար, ու դուք չափազանց բազմանաք, ինչպէս քո
4 Մովսէսն այնուհետեւ շարունակեց. «Լսի՛ր, Իսրայէ՛լ, մեր Տէր Աստուածը մէկ Տէր է։
5 Քո Տէր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էութեամբ ու քո ամբողջ ուժով։
6 Այս պատգամները, որ այսօր հաղորդում եմ քեզ, կը պահես մտքիդ ու հոգուդ մէջ։
7 Դրանք կը հաղորդես քո որդիներին եւ դրանց մասին կը խօսես, երբ տանը նստած ես, ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր
8 Դրանք որպէս նշան կը կապես քո ձեռքին, որ մնան անշարժ քո աչքերի առջեւ,
9 դրանք կը գրես քո տների մուտքին ու դռների վրայ»։
10 «Եւ երբ քո Տէր Աստուածը քեզ տանի այն երկիրը, որ երդուեց տալ քո հայր Աբրահամին, Իսահակին ու Յակոբին, եւ քեզ տայ
11 ամէն տեսակի բարիքներով լցուած տներ, որոնք դու չես լցրել, փորուած ջրհորներ, որոնք դու չես բացել, այգիներ ու
12 եւ ուտես ու յագենաս,
13 ապա այն ժամանակ զգո՛յշ եղիր, որ չմոռանաս Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից քեզ դուրս բերած քո Տէր Աստծուն։
14 Օտար աստուածների, ձեր շուրջը գտնուող ժողովուրդների աստուածների յետեւից մի՛ գնա,
15 որովհետեւ քո Տէր Աստուածը որ ձեր մէջ է, նախանձոտ Աստուած է։ Այնպէս չլինի, որ քո Տէր Աստուածը սրտմտելով բարկանայ ու
16 Քո Տէր Աստծուն մի՛ փորձիր, ինչպէս փորձեցիք Փորձութեան վայրում։
17 Անսասա՛ն պահիր քո Տէր Աստծու քեզ հաղորդած պատուիրանները, օրէնքներն ու կանոնները։
18 Կատարի՛ր այն, ինչ բարի ու հաճելի է քո Տէր Աստծու առջեւ, որպէսզի լաւ լինի քեզ համար, եւ դու մտնես ու ժառանգես այն
19 որպէսզի Նա հալածի բոլոր թշնամիներին քո առջեւից, ինչպէս ասել է։
20 Եւ երբ վաղը քո որդին քեզ հարցնի ու ասի, թէ՝ «Այդ ի՞նչ պատուիրաններ, օրէնքներ ու կանոններ են, որ մեր Տէր Աստուածը
21 ապա քո որդուն կ՚ասես. «Եգիպտոսում փարաւոնի ստրուկներն էինք մենք, եւ Տէր Աստուածը ամուր ձեռքով ու հզօր բազկով մեզ
22 Տէրը Եգիպտացիների երկրում փարաւոնի ու նրա տան վրայ մեր ներկայութեամբ սոսկալի նշաններ եւ մեծագործութիւններ արեց։
23 Նա մեզ դուրս բերեց այդտեղից, որպէսզի բերի այստեղ, մեզ տայ այն երկիրը, որ երդուել էր տալ մեր հայրերին։
24 Տէրը մեզ պատուիրեց գործադրել բոլոր այս օրէնքները, յաւիտեանս երկնչել մեր Տէր Աստծուց, որպէսզի լաւ լինի մեզ համար մեր
25 Մեզ համար ողորմածութիւն կը լինի, եթէ հետեւենք, որ մեր Տէր Աստծու առջեւ գործադրուեն բոլոր այս պատուիրանները, ինչպէս
1 «Երբ քո Տէր Աստուածը քեզ տանի այն երկիրը, ուր պիտի մտնես այն ժառանգելու համար, եւ քո առջեւից հալածի մեծ ու բազմաթիւ
2 եւ քո Տէր Աստուածը նրանց մատնի քո ձեռքը, կը հարուածես, կ՚ոչնչացնես նրանց։ Նրանց հետ ուխտ չդնես եւ նրանց չխնայես։
3 Նրանց հետ խնամութիւն չհաստատես. քո աղջկան նրա որդուն չտաս, նրա աղջկան քո որդու համար կին չառնես,
4 որովհետեւ քո որդուն իմ դէմ կ՚ապստամբեցնեն. նա օտար աստուածներ կը պաշտի, եւ Տէրը սաստիկ կը բարկանայ ձեզ վրայ ու
5 Այսպէս կը վարուէք նրանց հետ. քարուքանդ կ՚անէք նրանց բագինները, ջարդուփշուր կ՚անէք նրանց արձանները, կը կոտորէք նրանց
6 Դու ես քո Տէր Աստծու սուրբ ժողովուրդը, եւ քո Տէր Աստուածը քե՛զ է ընտրել, որ դու լինես իր սեփական ժողովուրդը, քան թէ
7 Տէրը բարեհաճեց ու ընտրեց ձեզ ոչ նրա համար, որ դուք բոլոր ազգերից բազմամարդ էք, քանի որ դուք բոլոր ազգերից սակաւաթիւ
8 այլ նրա համար, որ Տէրը սիրում էր ձեզ եւ ուզում էր պահել այն երդումը, որ նա տուել էր ձեր հայրերին։ Տէրն ամուր ձեռքով
9 Պէտք է իմանաս, որ քո Տէր Աստուածն է Աստուածը, հաւատարիմ Աստուածը։ Նա պահում է իրեն սիրող եւ իր պատուիրանները պահող
10 իսկ իրեն ատողներին փոխհատուցում է՝ նրանց սպանելով։ Նա իրեն ատողներին պատժում է առանց յապաղելու, ուղղակի
11 Պէտք է պահես քեզ հաղորդած իմ պատուիրանները, օրէնքներն ու կանոնները»։
12 «Եթէ ենթարկուես այս բոլոր օրէնքներին եւ պահես ու գործադրես դրանք, ապա քո Տէր Աստուածը կը կատարի իր արած ուխտն ու
13 Նա կը սիրի, կ՚օրհնի ու կը բազմացնի քեզ։ Նա կ՚օրհնի քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը՝ ցորենը, գինին ու իւղը,
14 Օրհնեալ կը լինես դու, քան բոլոր ազգերը։ Դու եւ քո անասունները ամուլ ու ստերջ չէք լինի։
15 Տէրը քեզանից կը վերացնի բոլոր հիւանդութիւնները։ Եգիպտացիների բոլոր սոսկալի ցաւերը, որոնք դու տեսար եւ իմացար, Տէրը
16 Դու կը սպառես աւարն այն բոլոր ազգերի, որոնց քո ձեռքն է մատնել քո Տէր Աստուածը։ Քո աչքը թող չխնայի նրանց, եւ չպաշտես
17 «Եթէ քո մտքում ասես, թէ՝ «Այդ ազգի մարդիկ մեզանից շատ են, ես ինչպէ՞ս կարող եմ կոտորել նրանց»,
18 ապա մի՛ վախեցիր նրանցից։ Լաւ յիշի՛ր, թէ քո Տէր Աստուածը ինչ բերեց փարաւոնի, նրա ծառաների ու բոլոր եգիպտացիների
19 ինչպիսի մեծամեծ փորձանքներ, որ քո աչքերը տեսան, ինչպիսի նշաններ, մեծագործութիւններ, որ նա արեց ամուր ձեռքով եւ հզօր
20 Քո Տէր Աստուածը նրանց վրայ իշամեղուներ կ՚ուղարկի, մինչեւ որ կոտորուեն վերապրողները եւ նրանք, որ թաքնուել են
21 Մի՛ վախեցիր նրանց ներկայութիւնից, որովհետեւ քո մեծ ու հզօր Տէր Աստուածը քո մէջ է։
22 Քո Տէր Աստուածը այդ ազգերին քո ներկայութիւնից կը վերացնի սակաւ առ սակաւ։ Դու չես կարող նրանց միանգամից կոտորել,
23 Քո Տէր Աստուածը նրանց կը յանձնի քո ձեռքը եւ նրանց կը կոտորի մեծ պատուհասների մատնելով, մինչեւ որ մէջտեղից վերացնի
24 Նա նրանց թագաւորներին կը յանձնի քո ձեռքը, եւ դու նրանց անունները կը ջնջես երկրի երեսից։ Ոչ ոք չի կանգնի քո դէմ,
25 Նրանց կռածոյ աստուածները կ՚այրես հրով։ Դրանց վրայ եղած արծաթի ու ոսկու վրայ աչք չունենաս, չվերցնես դրանք, որպէսզի
26 Այդպիսի պիղծ բան չտանես քո տունը, որպէսզի դու էլ դրա նման նզովուած չլինես։ Դու պէտք է բոլորովին զզուես եւ պիղծ
1 «Տեսէ՛ք, որ կատարուեն ձեզ հաղորդած իմ բոլոր պատուիրանները, որպէսզի ապրէք, բազմապատկուէք, մտնէք ու ժառանգէք այն
2 Յիշի՛ր այն ամբողջ ճանապարհը, որով Տէրը քեզ առաջնորդեց անապատի միջով, որպէսզի քեզ տանջելով փորձի ու իմանայ, թէ ինչ
3 Նա տանջեց քեզ, սովահար արեց, կերակրեց քեզ մանանայով, որին ծանօթ չէիր, եւ որին ծանօթ չէին նաեւ քո հայրերը, որպէսզի
4 Քո զգեստները չմաշուեցին, քո ոտքերը քառասուն տարի կոշտուկներով չպատուեցին։
5 Հոգուդ մէջ պիտի համոզուես, որ ինչպէս մարդ խրատում է իր որդուն, այնպէս էլ քո Տէր Աստուածը պիտի խրատի քեզ։
6 Պահի՛ր քո Տէր Աստծու պատուիրանները, որպէսզի գնաս նրա ճանապարհներով եւ երկիւղ կրես նրանից։
7 Քո Տէր Աստուած քեզ կը տանի լաւ ու բերրի մի երկիր, ուր ջրերի վտակներ ու երկրի խորքերից աղբիւրներ են բխում դաշտերում
8 Դա ցորենի, գարու եւ գինու, այգիների ու նռնենիների երկիր է, ձիթենիների, իւղի ու մեղրի երկիր,
9 ուր առանց նեղութիւն զգալու քո հացը պիտի ուտես եւ նրանում ոչ մի բանի կարօտ պիտի չլինես։ Դա մի երկիր է, որի քարերը
10 Կ՚ուտես, կը յագենաս ու կ՚օրհնես քո Տէր Աստծուն այն լաւ երկրում, որ նա տուել է քեզ։
11 Զգո՛յշ եղիր, չլինի թէ մոռանաս քո Տէր Աստծուն, չպահես նրա պատուիրանները, նրա այն կանոններն ու օրէնքները, որ ես
12 Այնպէս չլինի, որ ուտելուց ու կշտանալուց յետոյ, գեղեցիկ տներ կառուցելուց ու դրանց մէջ բնակուելուց յետոյ,
13 քո արջառն ու ոչխարը բազմանալուց յետոյ, քո արծաթն ու ոսկին շատանալուց յետոյ, քո ունեցած ամէն ինչը բազմանալուց յետոյ,
14 գոռոզամտանաս ու մոռանաս քո Տէր Աստծուն, որը քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից,
15 քեզ անցկացրեց մեծ ու ահազդու անապատի միջով, ուր օձն ու կարիճն են խայթում, ծարաւը տանջում, ուր ջուր չկար, բայց նա
16 Նա քեզ անապատում կերակրեց քո հայրերին անծանօթ մանանայով, որպէսզի քեզ տանջի ու փորձի եւ վերջում բարութիւն անի քեզ։
17 Մի՛ ասա քո մտքում, թէ՝ «Իմ ուժով ու ձեռքի զօրութեամբ եմ տիրացել ես այս մեծ հարստութեան»,
18 այլ յիշի՛ր քո Տէր Աստծուն, որովհետեւ նա է քեզ ուժ տալիս այդ հարստութեան հասնելու համար, որպէսզի հաստատի իր այն
19 Եթէ պատահի, որ մոռանաս քո Տէր Աստծուն, գնաս օտար աստուածների յետեւից, ծառայես ու երկրպագես դրանց, ապա այսօր երդւում
20 Եթէ չլսէք ձեր Տէր Աստծու ձայնը, կը կորչէք այնպէս, ինչպէս կորան միւս ազգերը, որոնց վերացրեց Տէրը ձեր առջեւից»։
1 «Լսի՛ր, Իսրայէ՜լ։ Այսօր դու անցնում ես Յորդանան գետից այն կողմ, որպէսզի մտնես ու նուաճես քեզանից մեծ ու հզօր
2 մեծ, բազմամարդ ու բարձրահասակ մի ժողովուրդ՝ Ենակի յետնորդներին, որոնց դու ինքդ ճանաչում ես։ Դու լսել ես այն խօսքը,
3 Դու այսօր կ՚իմանաս, որ քո Տէր Աստուածն ինքը, որպէս լափող կրակ, գնալու է քո առջեւից։ Նա կոտորելու է, ոչնչացնելու է
4 Երբ քո Տէր Աստուածը քո առջեւ սպանի նրանց, քո մտքում մի՛ ասա, թէ՝ «Իմ արդար լինելու համար է, որ Տէրը ինձ բերել է
5 Ոչ թէ քո արդար լինելու եւ քո հոգու մաքուր լինելու համար ես մտնում նրանց երկիրը, որպէսզի ժառանգես այն, այլ այդ
6 Դու այսօր կ՚իմանաս, թէ քո արդար լինելու համար չէ, որ քո Տէր Աստուածը իբրեւ ժառանգութիւն քեզ լաւ երկիր է տալիս,
7 «Յիշի՛ր, մի՛ մոռացի՛ր, թէ որքան ես անապատում բարկացրել քո Տէր Աստծուն։ Այն օրից սկսած, ինչ դուրս եկաք Եգիպտացիների
8 Քորէբում բարկացրիք Տիրոջը, եւ Տէրը զայրացաւ ձեզ կոտորելու աստիճան,
9 երբ ես լեռն էի բարձրանում, որպէսզի ստանամ քարէ տախտակները, ուխտի այն տախտակները, որ Տէրը խոստացել էր տալ ձեզ։ Ես
10 Տէր Աստուածն ինձ տուեց իր իսկ ձեռքով գրած քարէ երկու տախտակներ։ Դրանց վրայ գրուած էին բոլոր այն պատգամները, որ Տէրը
11 Քառասուն օր, քառասուն գիշեր յետոյ Տէրն ինձ տուեց քարէ երկու տախտակները՝ ուխտի տախտակները։
12 Տէրն ինձ ասաց. «Վե՛ր կաց, շուտ իջի՛ր այստեղից, որովհետեւ անօրէն դարձաւ Եգիպտոսից քո դուրս բերած ժողովուրդը։ Նրանք
13 Տէրն ինձ ասաց. «Քեզ հետ խօսել եմ մէկ անգամ, երկու անգամ ու ասում եմ. ՚Տեսայ քո այդ ժողովրդին. այդ ժողովուրդը
14 Թո՛յլ տուր ինձ, որ կոտորեմ նրանց, նրանց անունը ջնջեմ երկրի երեսից եւ քեզ աւելի մեծ, հզօր ու բազմամարդ ազգ դարձնեմ,
15 Ես դարձեալ իջայ լեռից՝ երկու տախտակներն իմ ձեռքին, իսկ լեռը բորբոքուած էր կրակով։
16 Տեսնելով, որ մեր Տէր Աստծու առջեւ մեղք էք գործել՝ ձեզ համար ձուլածոյ կուռքեր էք պատրաստել, շեղուել էք այն ուղուց,
17 վերցրի իմ ձեռքի երկու տախտակները եւ ձեր աչքի առջեւ ջարդուփշուր արեցի»։
18 Առաջինի նման երկրորդ անգամ քառասուն օր, քառասուն գիշեր Տիրոջ առջեւ աղաչեցի, հաց չկերայ, ջուր չխմեցի ձեր գործած
19 Ես վախենում էի նրա բարկութիւնից ու զայրոյթից, որովհետեւ Տէրը բարկացել էր ձեզ վրայ ձեզ կոտորելու աստիճան։ Այս անգամ
20 Նա խիստ բարկացել էր նաեւ Ահարոնի վրայ, ուզում էր սպանել նրան։ Ես այս անգամ էլ աղօթեցի Ահարոնի համար,
21 ձեր գործած մեղքը՝ հորթը վերցրի ու այրեցի կրակով, փշուր-փշուր արեցի ու մանրեցի այն աստիճան, որ մանր փոշու վերածուեց։
22 Դուք ձեր Տէր Աստծուն բարկացրել էք Կրակի, Փորձութեան ու Ցանկութեան գերեզմանի մէջ։
23 Եւ երբ Տէրը ձեզ ուղարկեց Կադէսբառնեայից, ասաց. «Ելէ՛ք ու ժառանգեցէ՛ք այն երկիրը, որ տալու եմ ձեզ», դուք չէիք
24 Դուք Տիրոջ հրամանին անհնազանդ էիք այն օրուանից ի վեր, ինչ այն ձեզ ծանուցուեց։
25 Ես Տիրոջ առջեւ աղաչեցի քառասուն օր, քառասուն գիշեր։ Ես աղաչեցի, որովհետեւ Տէրն ասում էր, որ կը կոտորի ձեզ։
26 Ես Տիրոջ առջեւ աղօթք անելով՝ ասացի. «Տէ՛ր, Տէ՛ր, աստուածների թագաւոր, մի՛ կոտորիր քո ժողովրդին ու քո ընտրած
27 Յիշի՛ր քո ծառաներին՝ Աբրահամին, Իահակին ու Յակոբին, որոնց երդուեցիր քո անունով։ Քո ժողովրդի խստութեան,
28 Չլինի այնպէս, որ այն երկրի բնակիչները, որտեղից դուրս բերեցիր մեզ, ասեն. «Քանի որ Տէրը չկարողացաւ նրանց տանել այն
29 Սրանք քո ժողովուրդն են ու քո ընտրած մարդիկ, որոնց քո հզօր զօրութեամբ ու հզօր բազկով ես դուրս բերել Եգիպտացիների
1 «Այն ժամանակ Տէրն ինձ ասաց. «Երկու քարէ տախտակ կոփի՛ր նախկինների նման ու բարձրացի՛ր լեռը։ Փայտից տապանակ պատրաստի՛ր
2 եւ ես այդ տախտակների վրայ կը գրեմ այն նոյն պատգամները, որ գրուած էին քո ջարդած առաջին տախտակների վրայ։ Դրանք կը
3 Ես կարծր փայտից տապանակ պատրաստեցի, առաջինների պէս երկու քարէ տախտակներ կոփեցի եւ բարձրացայ լեռը։ Երկու տախտակներն
4 Նա նախկինում գրածի նման երկու տախտակների վրայ գրեց այն տասը պատուիրանները, որ Տէրը ձեզ հաղորդել էր լերան վրայ,
5 Ես նորից իջայ լեռից ու տախտակները դրեցի տապանակի մէջ. եւ դրանք այնտեղ են մնում, ինչպէս պատուիրել էր ինձ Տէրը։
6 Իսրայէլացիները Յակիմի որդիների Բերոթ բնակավայրից չուեցին դէպի Սադայի։ Ահարոնը մեռաւ այնտեղ ու այնտեղ թաղուեց։ Նրա
7 Այնտեղից չուեցին դէպի Գադգադ, Գադգադից՝ դէպի Ետակա՝ ջրի վտակների երկիրը։
8 Այդ ժամանակ Տէրը Ղեւիի ցեղին առանձնացրեց, որ նրանք տանեն Տիրոջ ուխտի տապանակը, կանգնեն Տիրոջ առջեւ, ծառայեն նրան ու
9 Այդ իսկ պատճառով ղեւտացիներն իրենց եղբայրների մէջ բաժին ու ժառանգութիւն չունեն, քանի որ Տէրն ինքն է նրանց բաժինն ու
10 Քառասուն օր, քառասուն գիշեր ես մնացի լերան վրայ, եւ Տէրն ինձ լսեց այս անգամ էլ ու չուզեց կոտորել ձեզ։
11 Տէրն ինձ ասաց. «Գնա՛, քայլի՛ր քո այդ ժողովրդի առջեւից, որպէսզի նրանք մտնեն ու ժառանգեն այն երկիրը, որ երդումով
12 «Արդ, Իսրայէ՛լ, ի՞նչ է պահանջում քեզանից քո Տէր Աստուածը. միայն այն, որ երկնչես քո Տէր Աստծուց, ընթանաս նրա ցոյց
13 պահես քո Տէր Աստծու պատուիրաններն ու նրա օրէնքները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, որպէսզի քեզ համար լաւ լինի։
14 Երկինքն ու երկինքների երկինքը, երկիրն ու նրա մէջ գտնուող ամէն ինչ պատկանում են քո Տէր Աստծուն։
15 Տէրը, սակայն, բարեհաճ գտնուեց ու սիրեց ձեր հայրերին եւ նրանցից յետոյ ընտրեց ձեզ՝ նրանց յետնորդներին, բոլոր ազգերի
16 Վերացրէ՛ք ձեր խստասրտութիւնը եւ մի՛ յամառէք,
17 որովհետեւ մեր Տէր Աստուածը աստուածների Աստուած է, տէրերի Տէր, մեծ, հզօր ու ահաւոր Աստուած, որ ոչ մէկին աչառութիւն
18 Նա պաշտպանում է պանդխտի, որբի ու այրու իրաւունքները, սիրում է օտարականին, նրան տալիս է հաց ու հագուստ։
19 Դուք էլ սիրեցէ՛ք պանդխտին, որովհետեւ դուք էլ պանդուխտ էիք Եգիպտացիների երկրում։
20 Երկնչի՛ր քո Տէր Աստծուց, պաշտի՛ր նրան, յարի՛ր նրան եւ երդուի՛ր նրա անունով,
21 որովհետեւ նա քո պարծանքն է, քո այն նոյն Աստուածը, որ քեզ համար մեծ ու փառաւոր գործեր արեց, ինչպէս ինքդ էլ ես
22 Քո նախնիները եօթանասուն հոգով եկան Եգիպտոս, իսկ հիմա քո Տէր Աստուածը քեզ երկնքի աստղերի չափ բազմամարդ է դարձրել»։
1 «Քո կեանքի բոլոր օրերին պէտք է սիրես քո Տէր Աստծուն, պահես նրա պատգամները, օրէնքները, պատուիրաններն ու կանոնները։
2 Այսօր պէտք է իմանաք, որ խօսքը չի վերաբերում ձեր որդիներին, որոնք ո՛չ գիտեն, ո՛չ էլ տեսել են քո Տէր Աստծու խրատը,
3 նրա նշաններն ու զարմանահրաշ գործերը, որ նա արեց Եգիպտոսում եգիպտացիների արքայ փարաւոնի եւ նրա ամբողջ երկրի հանդէպ։
4 Նաեւ այն, թէ Տէրն ինչ բերեց եգիպտացիների զօրքերի, նրանց կառքերի ու երիվարների գլխին, թէ ինչպէս նրանց ջրասոյզ արեց
5 Նաեւ այն, թէ ինչ արեց ձեզ համար անապատում, մինչեւ որ եկաք այս վայրը։ Նաեւ այն,
6 թէ ինչ բերեց Դաթանի ու Աբիրոնի գլխին, որոնք Ռուբէնի ցեղից Եղիաբի որդիներն էին, թէ ինչպէս երկիրն իր երախը բանալով
7 Խօսքը վերաբերում է ձեզ, քանի որ ձեր աչքերով իսկ տեսաք Տիրոջ բոլոր մեծամեծ գործերը, որ նա արեց ձեր մէջ մինչեւ
8 «Պահեցէ՛ք, ուրեմն, նրա բոլոր պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ ձեզ, որպէսզի ապրէք, բազմանաք, մտնէք ու
9 որպէսզի երկար ապրէք այն երկրում, որ Տէրը երդուեց տալ ձեր հայրերին եւ նրանցից յետոյ՝ նրանց զաւակներին, մի երկիր, ուր
10 Այն երկիրը, ուր դուք մտնելու էք ժառանգելու համար, նման չէ Եգիպտացիների երկրին, որտեղից դուք դուրս եկաք. մի երկիր,
11 Այն երկիրը, ուր դուք պիտի մտնէք ժառանգելու համար, լեռնային ու հովտային երկիր է. այն ոռոգւում է երկնքից թափուող
12 Դա մի երկիր է, որը քո Տէր Աստուածն է խնամում, տարուայ սկզբից մինչեւ տարուայ վերջը քո Տէր Աստծու աչքը միշտ նրա վրայ
13 Եթէ ուշադրութեամբ լսես նրա բոլոր պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ քեզ, այն է՝ սիրես քո Տէր Աստծուն,
14 ապա նա ձեր երկրին կը տայ ըստ ժամանակի պահանջուող առաջին ու վերջին անձրեւը, որպէսզի կարողանաս ամբարել քո ցորենը,
15 Նա քո դաշտերին խոտ կը տայ քո անասունի համար։ Կ՚ուտես եւ կը յագենաս։
16 Զգո՛յշ եղէք, չլինի թէ ամբարտաւանանան ձեր հոգիները, մեղք գործէք, օտար աստուածներ պաշտէք ու երկրպագէք նրանց։
17 Այն ժամանակ Տէրը խիստ կը զայրանայ ձեզ վրայ, արգելք կը դնի երկնքի վրայ, անձրեւ չի լինի, հողն իր բերքը չի տայ, եւ
18 Այս խօսքերը ի պահ դրէ՛ք ձեր մտքում ու ձեր հոգում։ Դրանք որպէս նշան կապեցէ՛ք ձեր ձեռքերին, որ մշտապէս մնան ձեր
19 Դուք դրանք սովորեցրէ՛ք ձեր որդիներին եւ դրանց մասին խօսեցէ՛ք տանը նստելիս ու ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր
20 Դրանք գրեցէ՛ք ձեր տների մուտքերին ու դռների վրայ,
21 որպէսզի ձեր կեանքը երկար լինի, իսկ ձեր որդիների կեանքը այն երկրի վրայ, որ Տէրը երդուել է տալ ձեր հայրերին, լինի
22 Եթէ ուշադրութեամբ լսէք այս բոլոր պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ ձեզ, որ անէք, այն է՝ սիրէք ձեր Տէր
23 ապա Տէրը ձեր առջեւից կը հեռացնի այդ բոլոր ազգերին, եւ դուք կը նուաճէք ձեզանից մեծ ու հզօր ազգերին։
24 Բոլոր այն վայրերը, ուր կը կոխեն ձեր ոտքերը, ձերը կը լինեն. անապատից մինչեւ Անդրլիբանան, Եփրատ մեծ գետից մինչեւ
25 Ոչ ոք ձեզ չի դիմադրի, ձեր ահն ու սարսափը ձեր Տէր Աստուածը կը սփռի ամբողջ երկրի վրայ, ուր ոտք կը դնէք դուք, ինչպէս
26 «Ես այսօր, ահա, ձեր առջեւ դնում եմ օրհնութիւններ ու անէծքներ։
27 Օրհնութիւն կը ստանաք, եթէ լսէք ձեր Տէր Աստծու պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ ձեզ,
28 եւ անէծքներ՝ եթէ չլսէք ձեր Տէր Աստծու պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ ձեզ, շեղուէք այն ճանապարհից, որ ես
29 Երբ քո Տէր Աստուածը քեզ տանի այն երկիրը, դէպի ուր անցնում ես Յորդանան գետով, որպէսզի ժառանգես այն, ապա օրհնութի՛ւն
30 Չէ՞ որ դրանք Յորդանան գետի այն կողմում են, Քանանացիների երկրի արեւմտեան ճանապարհի յետեւում, Գաղգաղի մօտ, բարձր
31 Եւ դուք անցէ՛ք Յորդանան գետով՝ մտնելու եւ ժառանգելու համար այն երկիրը, որ Տէր Աստուածը տալու է ձեզ որպէս
32 Զգո՛յշ եղէք, որ կատարէք նրա բոլոր հրամանները եւ կանոնները, որ ես այսօր դնում եմ ձեր առաջ»։
1 «Սրանք են այն հրամաններն ու կանոնները, որոնք դուք հետեւողականօրէն պիտի կատարէք այն երկրում, որը ձեր հայրերի Տէր
2 Ոչնչացրէ՛ք բարձր լեռների, բլուրների վրայ ու վարսաւոր ծառերի տակ գտնուող բոլոր վայրերը, ուր միւս ազգերը պաշտել են
3 Քարուքա՛նդ արէք նրանց բագինները, ջարդուփշո՛ւր արէք նրանց կոթողները, խորտակեցէ՛ք նրանց յուշասիւները եւ կրակի
4 Չաստուածների անունները վերացրէ՛ք այդ վայրերից, բայց այդպէս մի՛ վարուէք ձեր Տէր Աստծու նկատմամբ։
5 Նրան պիտի պաշտէք այն տեղում, որ ձեր Տէր Աստուածը պիտի ընտրի ձեր ցեղերից մէկի տարածքում, եւ այն պիտի կոչէք նրա
6 Այդտե՛ղ կը մատուցէք ձեր ողջակէզները, զոհերը, կը տաք ձեր տասանորդները, պարգեւները, ձեր ուխտած, խոստացած եւ կամաւոր
7 Դուք եւ ձեր ընտանիքների անդամները կ՚ուտէք ձեր Տէր Աստծու առջեւ եւ կ՚ուրախանաք այն ամէնի համար, ինչ արել էք ձեր
8 Մի՛ արէք այն ամէնը, ինչ որ այսօր մենք այստեղ չենք անում. իւրաքանչիւրը իրեն հաճելի բանն է անում.
9 եւ մինչեւ այսօր դուք չէք հասել հանգստի ու ժառանգութեան այն երկիրը, որ մեր Տէր Աստուածը տալու է մեզ։
10 Երբ անցնելով Յորդանան գետը՝ բնակուէք այն երկրում, որ մեր Տէր Աստուածը իբրեւ ժառանգութիւն է տալու ձեզ, եւ երբ Նա ձեր
11 այն ժամանակ մեր Տէր Աստծու ընտրած վայրը կը կոչէք նրա անունով եւ այնտեղ կը բերէք այն ամէնը, ինչ ես այսօր պատգամում
12 Մեր Տէր Աստծու առջեւ կ՚ուրախանաք դուք, ձեր տղաներն ու աղջիկները, նաեւ ձեր ծառաներն ու աղախինները, ձեր յարկի տակ
13 Զգո՛յշ եղիր, որ քո ողջակէզները չմատուցես ուր որ պատահի.
14 քո ողջակէզները կը մատուցես քո քաղաքներից մէկում, այնտեղ, ուր կ՚ընտրի քո Տէր Աստուածը։ Այնտեղ կը կատարես այն ամէնը,
15 Որքան ցանկանաս, կարող ես մորթել եւ քո Տէր Աստծու օրհնութեամբ ուտել այն միսը, որ Նա տուել է քեզ բոլոր քաղաքներում։
16 Արիւնը, սակայն, չպէտք է ուտէք, այլ իբրեւ ջուր այն պէտք է գետին թափէք։
17 Չհամարձակուես քո ցորենի, գինու, իւղի տասանորդը, արջառի ու ոչխարի առաջնածինը, քո ուխտ արած ամէն ինչը, քո խոստացած
18 Դու, քո տղան ու քո աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքներում բնակուող պանդուխտը դրանք կ՚ուտէք ձեր Տէր Աստծու
19 Զգո՛յշ եղիր, որ ղեւտացուն չլքես այնքան ժամանակ, քանի դեռ ապրում ես երկրի վրայ։
20 Եթէ քո Տէր Աստուածը իր խոստացածի համաձայն ընդարձակի քո սահմանները, եւ եթէ ցանկանաս միս ուտել ու ասես, թէ՝ «Միս եմ
21 Իսկ եթէ քեզանից հեռու լինի այն վայրը, որ քո Տէր Աստուածը ընտրել է, որպէսզի իր անունով կոչես այն, ապա Աստծու քեզ
22 Ինչպէս ուտւում են այծեամն ու եղջերուն, այդպէս էլ կ՚ուտես դա։ Քեզ հետ բնակուող անմաքուր ու մաքուր մարդիկ նոյնպէս
23 Զգո՛յշ եղիր, որ արիւնը չուտես, որովհետեւ արիւնն անասունի հոգին է։
24 Հոգին մսի հետ չուտես. այն իբրեւ ջուր գետին թափի՛ր,
25 այն մի՛ կեր, որպէսզի լաւ լինէք դու եւ քեզանից յետոյ գալիք քո սերունդները, եթէ բարի ու հաճելի գործ կատարես քո Տէր
26 Քո սրբութիւնները, եթէ ունես, քո ուխտած բաները վերցնելով՝ կը գաս այն վայրը, որը քո Տէր Աստուածը կ՚ընտրի իր համար,
27 Կ՚անես քո ողջակէզները. միսը կը դնես քո Տէր Աստծու զոհասեղանի վրայ, զոհի արիւնը կը թափես քո Տէր Աստծու զոհասեղանի
28 Զգո՛յշ եղիր ու լսի՛ր. կը կատարես այն ամէնը, ինչ պատգամում եմ քեզ, որպէսզի յաւիտեանս լաւ լինի քեզ եւ քո որդիների
29 «Եթէ քո Տէր Աստուածը քո առջեւ ազգեր կոտորի, եւ դու նրանց երկիրն իբրեւ ժառանգութիւն ստանալու համար մտնես այդ երկիրն
30 ապա զգո՛յշ եղիր, որ քո առջեւ նրանց կոտորուելուց յետոյ չգնաս նրանց հետքերով, չհետաքրքրուես նրանց կուռքերով ու չասես,
31 Նոյն կերպ չվարուես քո Տէր Աստծու նկատմամբ, որովհետեւ նրանք իրենց կուռքերի համար անում են գարշելի բաներ, որոնք ատելի
32 Զգո՛յշ եղիր, որ կատարես այն ամէնը, ինչ ես այսօր պատգամում եմ քեզ։ Դրա վրայ ոչինչ մի՛ աւելացրու եւ դրանից ոչինչ մի՛
1 «Եթէ ձեր միջից մի մարգարէ կամ երազահան երեւան գայ եւ քեզ մի նշան կամ հրաշք ցոյց տայ,
2 քեզ ասած նշանը կամ հրաշքը կատարուի, եւ յետոյ նա ասի՝ «Գնանք պաշտենք ձեզ անծանօթ օտար աստուածներ»,
3 ապա այդ մարգարէի կամ երազահանի խօսքերը մի՛ լսէք, որովհետեւ Տէր Աստուածը փորձում է ձեզ, իմանալու համար, թէ ձեր
4 Ձեր Տէր Աստծու յետեւի՛ց գնացէք, նրանից երկնչեցէ՛ք, նրա պատուիրանները կատարեցէ՛ք, նրա ասածը լսեցէ՛ք ու նրան
5 թող այն մարգարէն կամ երազահանը մեռնի, որովհետեւ աշխատում է քեզ ապստամբեցնել քո Տէր Աստծու դէմ, որը քեզ դուրս բերեց
6 Եթէ քո հօր կամ մօր կողմից քո եղբայրը, քո տղան կամ քո աղջիկը, քո ծոցում պառկող կինդ կամ անձիդ պէս սիրելի բարեկամդ
7 որոնք ձեր շուրջը գտնուող, քեզ մօտիկ կամ քեզանից հեռու ազգերի աստուածներ են երկրի մի ծայրից մինչեւ երկրի միւս ծայրը,
8 ապա չհամաձայնուես նրա հետ, չլսես, չխնայես, չգթաս ու չպատսպարես նրան։
9 Ամենուր կը յայտնես այդ մասին. նախ քո ձեռքը թող բարձրանայ նրան սպանելու համար, որից յետոյ թող բարձրանայ ամբողջ
10 Քարկոծելով կը սպանէք նրան, որովհետեւ նա ուզում էր քեզ ապստամբեցնել քո Տէր Աստծու դէմ, որը քեզ դուրս բերեց
11 Ամբողջ Իսրայէլն այդ լսելով թող զարհուրի, եւ ձեր միջից ոչ ոք թող չյանդգնի կատարել նման չար արարք։
12 Եթէ քո Տէր Աստծու՝ բնակուելու համար քեզ տուած քաղաքներից որեւէ մէկում լսես,
13 թէ՝ «Մեր միջից անօրէն մարդիկ դուրս ելան ու յեղաշրջեցին իրենց քաղաքի բոլոր բնակիչներին»՝ ասելով, թէ՝ «Գնանք ու
14 ապա կը քննես, հարցուփորձ կ՚անես եւ մանրակրկիտ կը ստուգես նրանց։ Եւ եթէ իրօք հաւաստի է, որ այդ սրբապղծութիւնը տեղի է
15 ապա սրի հարուածներով կը կոտորէք այդ երկրի բոլոր բնակիչներին, նզովելով կը նզովէք այդ քաղաքն ու այն ամէնը, ինչ կայ
16 Նրա բոլոր աւարը կը հաւաքես այդ քաղաքի հրապարակի վրայ եւ քո Տէր Աստծու առջեւ քաղաքն ու նրա ամբողջ աւարը կը հրկիզես։
17 Նրա նզովուած իրերից ոչ մի բան չպէտք է անցնի քո ձեռքը։ Տէրը կը մեղմի իր բարկութիւնը, գթառատ կը լինի քո նկատմամբ,
18 Եթէ լսես քո Տէր Աստծու ձայնը, այսինքն՝ պահես նրա բոլոր պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, քո Տէր Աստծու
1 «Դուք ձեր Տէր Աստծու որդիներն էք։ Սգի մէջ գտնուելիս ձեր մարմնի վրայ կտրուածքներ չանէք եւ ձեր ճակատները չխփէք,
2 որովհետեւ դուք ձեր Տէր Աստծու սուրբ ժողովուրդն էք։ Ձեր Տէր Աստուածը ձեզ է ընտրել, որ երկրի երեսին գտնուող բոլոր
3 «Ամէն մի գարշելի բան մի՛ կերէք։
4 Սրանք են այն անասունները, որ կարող էք ուտել. արջառ, հօտի ոչխար, արու այծ,
5 եղջերու, այծեամ, գոմէշ, իշայծեամ, այծքաղ, վայրի այծ եւ ընձուղտ։
6 Կ՚ուտէք նաեւ թաթը ճեղքուած, կճղակաբաշխ ու որոճացող բոլոր անասունները։
7 Մի՛ կերէք այն անասունները, որոնք որոճում են, բայց թաթը ճեղքուած կամ կճղակաբաշխ չեն։ Ուղտը, նապաստակն ու ճագարը
8 Խոզը թէեւ ճեղքուած թաթ ունի ու կճղակաբաշխ է, բայց չի որոճում. ուստի նա ձեզ համար անմաքուր է. մի՛ կերէք նրա միսը եւ
9 Սրանք են ջրային այն կենդանիները, որ կարող էք ուտել. կ՚ուտէք ջրային բոլոր այն կենդանիները, որոնք լողակ ու թեփուկ
10 Մի՛ կերէք բոլոր այն կենդանիները, որոնք լողակ ու թեփուկ չունեն. դրանք ձեզ համար անմաքուր են։
11 Բոլոր մաքուր թռչունները կարող էք ուտել։
12 Սրանք են այն թռչունները, որ չպէտք է ուտէք. արծիւ, անգղարծիւ, անգղ,
13 գետարծիւ, ցին եւ այն, ինչ դրանց ցեղակից է, նոյնպէս եւ
14 որի եւ այն, ինչ դրան ցեղակից է,
15 ջայլամ, բու, ճայ,
16 արագիլ, կարապ, հողամաղ,
17 քաջահաւ, սոխակ, ագռաւ,
18 հաւալուսն, քաղադր եւ այն, ինչ դրանց ցեղակից է, նաեւ՝ յոպոպ եւ չղջիկ։
19 Թռչող բոլոր զեռունները ձեզ համար անմաքուր թող լինեն, դրանք մի՛ կերէք։
20 Կ՚ուտէք բոլոր մաքուր թռչունները։
21 Ոչ մի սատկած անասունի միս չուտէք։ Այն կը տաք ձեր քաղաքներում գտնուող պանդխտին, որ ուտի, կամ էլ կը վաճառէք օտար
22 «Քո սերմանած բոլոր արմտիքների, քո դաշտերի բերքի տասանորդը կը յանձնես ամէն տարի։
23 Դա կ՚ուտես քո Տէր Աստծու առջեւ, այն վայրում, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը, որպէսզի իր անունը յայտնուի այնտեղ։ Այդտեղ
24 Իսկ եթէ ճանապարհը հեռու է քեզանից, եւ դու չես կարող տանել քո տասանորդը, քանի որ քեզանից հեռու է այն վայրը, որ
25 կը վաճառես քո տասանորդը արծաթի դիմաց եւ այդ արծաթը վերցնելով ձեռքդ՝ կը գնաս այն վայրը, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը։
26 Այդ արծաթով կը գնես այն ամէնը, ինչ ինքդ կը կամենաս՝ արջառ, ոչխար, գինի, ոգելից խմիչք կամ այն ամէնը, ինչ ինքդ կը
27 Քո քաղաքներում գտնուող ղեւտացուն աչքաթող չանես, որովհետեւ նա ո՛չ բաժին ունի, ո՛չ էլ ժառանգութիւն քեզ հետ։
28 Երեք տարի անցնելուց յետոյ կ՚առանձնացնես այդ տարուայ բերքի բոլոր տասանորդները եւ կը պահես քո քաղաքներում։
29 Կը գայ ղեւտացին, որը ո՛չ բաժին ունի, ո՛չ էլ ժառանգութիւն քեզ հետ, կը գան քո քաղաքներում բնակուող եկուորը, որբն ու
1 «Ամէն եօթը տարին մէկ թողութիւն կ՚անես։
2 Թողութեան կարգն այս է. եթէ քո մերձաւորին պարտք ես տուել, եւ նա պէտք է վերադարձնի դա, ապա կը զիջես, չես պահանջի դա
3 Քեզ պատկանող, բայց օտար մարդու փոխ տրուած բանը կը պահանջես, բայց ինչ որ եղբայրդ քեզ պարտք է, այն կը զիջես։
4 Թող ձեր մէջ կարիքաւորներ չլինեն, եւ քո Տէր Աստուածը քեզ օրհնի այն երկրում, որ քեզ է տալու իբրեւ ժառանգութիւն,
5 Եթէ ամէն կերպ լսես քո Տէր Աստծու ձայնը՝ պահես ու կատարես բոլոր պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ,
6 քո Տէր Աստուածը կ՚օրհնի քեզ, ինչպէս խոստացել է քեզ։ Շատ ազգերի փոխ կը տաս, բայց ինքդ պարտք չես վերցնի, բազում
7 Եւ եթէ քո Տէր Աստծու քեզ տուած երկրի քաղաքներից որեւէ մէկում քո եղբայրների մէջ մէկը կարիքաւոր լինի, ապա նրանից երես
8 այլ առատաձե՛ռն եղիր նրա նկատմամբ, նրան պարտք տո՛ւր այնքան, որքան կը խնդրի նա իր կարօտութեան մէջ։
9 Զգո՛յշ եղիր, չլինի թէ մտքումդ ծածուկ չար բան լինի եւ ասես, թէ՝ «Մօտ է եօթներորդ տարին՝ թողութեան տարին», եւ
10 Տո՛ւր նրան, պա՛րտք տուր նրան այնքան, որքան անհրաժեշտ է։ Պարտք տալուց յետոյ մի՛ տրտմիր, որովհետեւ դրա համար քո Տէր
11 Քանի որ կարիքաւորներն անպակաս են լինելու երկրի վրայ, դրա համար էլ այս բանը պատուիրելով՝ ասում եմ. «Քո աղքատ եղբօր
12 Եթէ եբրայեցի քո եղբայրը կամ եբրայեցի մի կին վաճառուի քեզ, ապա վեց տարի նա թող ծառայի քեզ, իսկ եօթներորդ տարում նրան
13 Երբ նրան ազատ արձակես, ձեռնունայն չարձակես.
14 նրան կը տաս քո ոչխարներից, քո ցորենից ու քո հնձանի բարիքից։ Ինչպէս որ քո Տէր Աստուածը օրհնեց քեզ, դու էլ նրա՛ն
15 Յիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, եւ քո Տէր Աստուածը քեզ փրկեց այնտեղից։ Դրա համար էլ քեզ
16 Եթէ ծառան քեզ ասի՝ «Քեզանից չեմ հեռանայ», քանի որ սիրել է քեզ ու քո ընտանիքը, որովհետեւ նրա համար յարմար է քեզ մօտ
17 ապա հերիւնը կը վերցնես, դռան սեմի վրայ կը ծակես նրա ականջը, եւ նա ցմահ կը դառնայ քո ստրուկը։ Նոյն կերպ կը վարուես
18 Քեզ ծանր թող չթուայ, եթէ քեզանից ազատ արձակես քո ստրուկներին, քանի որ նրանք վեց տարի շարունակ վարձկանի վարձով են
19 «Քո նախիրներում ու հօտերում ծնուած բոլոր առաջին ծնունդների որձերին կը նուիրաբերես քո Տէր Աստծուն։ Քո առաջնածին եզը
20 Տարէցտարի դու եւ քո ընտանիքը կ՚ուտէք քո Տիրոջ առջեւ այն վայրում, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը։
21 Եթէ այդ անասունը արատաւոր լինի՝ կաղ, կոյր կամ որեւէ ուրիշ արատ ունենայ, դրան քո Տէր Աստծուն զոհ մի՛ բեր,
22 այլ կե՛ր քո քաղաքներում։ Այնտեղ գտնուող անմաքուր ու մաքուր մարդիկ միասին կարող են ուտել այն, ինչպէս ուտում են
23 Արիւնը, սակայն, չուտես, այլ իբրեւ ջուր կը թափես գետին»։
1 «Պահի՛ր Կանխոց ամիսը, կատարի՛ր քո Տէր Աստծու զատիկը, որովհետեւ Կանխոց ամսին, գիշերով դուրս եկաք Եգիպտոսից։
2 Քո Տէր Աստծու համար կը մորթես զատիկը՝ ոչխարներ ու արջառներ կը զոհես այն վայրում, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը,
3 Դրա հետ թթխմորով բան չուտես։ Դրա հետ եօթը օր բաղարջ՝ չարչարանաց հաց կ՚ուտես, որովհետեւ տագնապով դուրս եկաք
4 Քո բոլոր բնակավայրերում եօթը օր թթխմորով բան չերեւայ, եւ մինչեւ յաջորդ առաւօտ չմնայ այն մսից, որ մորթել ես առաջին
5 Չհամարձակուես քո զատիկը մորթել քո քաղաքներից մէկում, որոնք քո Տէր Աստուածը տալու է քեզ.
6 զատիկը կը մորթես այն վայրում, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը, որպէսզի իր անունը յայտնուի այնտեղ, կը զոհես երեկոյեան՝
7 Կ՚եփես, կը խորովես ու կ՚ուտես այն վայրում, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը, եւ վաղ առաւօտեան կը վերադառնաս քո տունը։
8 Վեց օր բաղարջ հաց կ՚ուտես, իսկ եօթներորդ օրը ելքի օրն է՝ քո Տէր Աստծու տօնը։ Այդ օրը ոչ մի գործ չես կատարի, բացի
9 «Եօթը շաբաթ կը հաշուես՝ սկսած քո մանգաղը գործի դնելու օրից։ Այդ օրուանից կը սկսես հաշուել եօթը շաբաթ
10 եւ Շաբաթների տօնը կատարելով քո Տէր Աստծու համար՝ կը տաս քո ունեցածի չափով, ինչպէս որ քո Տէր Աստուածը օրհնեց քեզ։
11 Դու, քո տղան ու քո աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքներում բնակուող ղեւտացին ու ձեզ հետ բնակուող պանդուխտը,
12 Յիշի՛ր, որ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, եւ հետամո՛ւտ եղիր, որ կատարես այս պատուիրանները»։
13 «Տաղաւարահարաց տօնը կը կատարես եօթը օր, երբ կը հաւաքես քո կալի ու քո հնձանի արգասիքը։
14 Տօնդ կատարելիս կ՚ուրախանաք դու, քո տղան ու աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքներում բնակուող ղեւտացին,
15 Քո Տէր Աստծու համար եօթը օր տօն կը կատարես այն վայրում, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը։ Եթէ քո Տէր Աստուածը օրհնի քո
16 Քո բոլոր արական սեռի մարդիկ տարուայ մէջ երեք անգամ՝ Բաղարջակերաց տօնի, Շաբաթների տօնի եւ Տաղաւարահարաց տօնի ժամանակ
17 Իւրաքանչիւրը թող ըստ իր կարողութեան տայ՝ քո Տէր Աստծու քեզ տուած օրհնութեան համեմատ»։
18 «Քո Տէր Աստծու քեզ տուած բոլոր քաղաքներում ըստ ցեղերի դատաւորներ ու օրէնսգէտներ կը կարգես, որպէսզի ժողովրդին դատեն
19 աչառութիւն չանեն ու կաշառք չվերցնեն, որովհետեւ կաշառքը կուրացնում է իմաստուն մարդկանց աչքերը, խեղաթիւրում արդար
20 Արդար դատ կ՚անէք, որպէսզի ապրէք, մտնէք ու ժառանգէք այն երկիրը, որ Տէր Աստուածը տալու է ձեզ։
21 Ոչ մի տեսակ ծառ մի՛ տնկիր քո Տէր Աստծու զոհասեղանի մերձակայքում, հեթանոսական նուէրներ մի՛ ընդունիր,
22 քեզ համար սիւն մի՛ կանգնեցրու, մի բան, որ ատել է քո Տէր Աստուածը»։
1 «Եթէ արջառը կամ ոչխարը որեւէ արատ կամ թերութիւն ունենայ, ապա դա մի՛ զոհիր քո Տէր Աստծու համար, որովհետեւ դա պիղծ է
2 Եթէ քո միջավայրում, քո Տէր Աստծու քեզ տուած քաղաքներից մէկում գտնուի մի տղամարդ կամ կին, որ քո Տէր Աստծու առջեւ չար
3 գնայ, պաշտի օտար աստուածներ, երկրպագի նրանց, արեգակին կամ լուսնին կամ երկնքի զարդերից որեւէ մէկին, որոնք ես չեմ
4 ապա խստօրէն հարցուփորձ կ՚անես։ Եթէ իրօք այդպիսի բան եղել է՝ պղծութիւնը կատարուել է Իսրայէլի մէջ,
5 ապա այդ չար բանը կատարած տղամարդուն կամ կնոջը կը բերես ձեր քաղաքի դռների մօտ, եւ քարկոծելով կը սպանէք նրանց։
6 Երկու կամ երեք մարդկանց վկայութեամբ պէտք է մեռնի մահուան դատապարտուածը. մէկ մարդու վկայութեամբ չի կարելի նրան
7 Նախ վկաները թող քար նետեն նրա վրայ՝ սպանելու նրան, ապա՝ ամբողջ ժողովուրդը։ Դրանով դու չարը ձեր միջից վերացրած կը
8 Եթէ քո քաղաքներում արիւնահեղութեան, դատարանի վճռի, կռուի, հակառակութեան վերաբերեալ դատական մի գործում կողմնորոշուել
9 Կը գնաս ղեւտացի քահանաների եւ այդ օրուայ դատաւորի մօտ, եւ նրանք գործը քննելով՝ քեզ կը յայտնեն վճիռը։
10 Այդտեղ՝ քո Տէր Աստծու ընտրած վայրում, կ՚արձակես այն վճիռը, որ կը յայտնեն քեզ։ Խստօրէն հետեւի՛ր, որ կատարես ճիշտ
11 Կը կիրառես այն օրէնքները եւ կ՚արձակես այն վճիռները, որ նրանք կը հաղորդեն քեզ։ Նրանց ասածից ո՛չ աջ կը շեղուես, ո՛չ
12 Այն մարդը, որ գոռոզամտութեան պատճառով կը գործի առանց լսելու քո Տէր Աստծուն ծառայող քահանայի կամ այդ օրուայ դատաւորի
13 եւ ամբողջ ժողովուրդն այդ լսելով՝ կը վախենայ ու այլեւս չի գոռոզամտանայ»։
14 «Եթէ մտնես այն երկիրը, որ քո Տէր Աստուածը տալու է քեզ, ժառանգես այն ու բնակուես նրա մէջ եւ ասես՝ «Մենք էլ առաջնորդ
15 ապա առաջնորդ կը նշանակես նրան, որին կ՚ընտրի քո Տէր Աստուածը։ Քո իսրայէլացի եղբայրների՛ց քեզ իշխան կը նշանակես։
16 որպէսզի նա չբազմացնի իր երիվարները եւ ժողովրդին դէպի Եգիպտոս չվերադարձնի, որովհետեւ Տէրն ասել է, թէ՝ «Այլեւս նոյն
17 Եւ թող նա չբազմացնի իր կանանց թիւը, չգայթակղուի եւ շատ արծաթ ու ոսկի չկուտակի։
18 Երբ նա իր իշխանութեան գլուխ անցնի, նրա համար կը գրես այս երկրորդ օրէնքը այն մատեանում, որի բնօրինակը ղեւտացի
19 Այդ պատճէնը պէտք է մնայ իշխանի մօտ, եւ նա իր կեանքի բոլոր օրերին դրանք պէտք է կարդայ, որպէսզի սովորի երկնչել քո Տէր
20 նրա համար, որ չմեծամտանայ իր ցեղակիցների մօտ, պատուիրաններից աջ կամ ձախ չշեղուի, որպէսզի իր ու իր որդիների
1 «Ղեւտացի քահանաները՝ Ղեւիի որդիները, իսրայէլացիների հետ բաժին ու ժառանգութիւն չպէտք է ունենան։ Տիրոջն արուած
2 Նրանք իրենց եղբայրների մէջ բաժին չպէտք է ունենան, որովհետեւ Տիրոջը ծառայելն է նրանց բաժինը, ինչպէս որ Տէրն ասել է
3 Զոհեր մատուցող ժողովուրդը իբրեւ բաժին քահանային պէտք է յատկացնի հետեւեալը. եթէ զոհը արջառ է կամ ոչխար, քահանային
4 Նրանց պէտք է տաս նաեւ քո ցորենի, գինու, իւղի առաջին բերքը, քո ոչխարների առաջին խուզից ստացած բուրդը,
5 որովհետեւ Տէրը քո բոլոր ցեղերի միջից Ղեւիին է ընտրել, որպէսզի նա ու նրա որդիները յաւիտեանս կանգնեն ձեր Տէր Աստծու
6 Իսկ եթէ իսրայէլացիներին պատկանող մի քաղաքից գայ այնտեղ բնակուող ղեւտացին եւ ըստ իր ցանկութեան գայ Տիրոջ ընտրած
7 որպէսզի Տէր Աստծու առջեւ այնտեղ կանգնած իր ղեւտացի բոլոր եղբայրների նման ծառայի քո Տէր Աստծուն,
8 ապա թող ուտի իրեն հասանելիք բաժինը՝ անկախ իր հայրական ունեցուածքից ստացած եկամուտներից»։
9 «Եթէ մտնես Տէր Աստծու քեզ տուած երկիրը, չիւրացնես այդտեղ ապրող ազգերի գարշելի սովորութիւնները։
10 Ձեր մէջ թող չգտնուի այնպիսի մէկը, որն իր տղային կամ աղջկան կրակի բովից անցկացնի, կախարդութեամբ կամ գուշակութեամբ
11 մոգութիւններով զբաղուի, վհուկ կամ սուտ մարգարէ լինի, ոգեհարցութեամբ զբաղուի,
12 որովհետեւ Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղւում է այդպիսի բաներով. այդպիսի գարշելի բաների համար է, որ Տէրը նրանց
13 Քո Տէր Աստծու առջեւ կատարեալ պէտք է լինես։
14 Քո ժառանգելիք երկրի մարդիկ հաւատում են հմայութիւններին ու կախարդութիւններին, բայց քո Տէր Աստուածը քեզ այդպէս
15 Քո եղբայրների միջից քո Տէր Աստուածը ինձ նման մարգարէ պիտի մէջտեղ հանի, նրա՛ն կը լսէք,
16 քանի որ, երբ Քորէբում հաւաքուել էիք, ձեր Տէր Աստծուն խնդրելով՝ ասում էիք. «Այլեւս չլսենք մեր Տէր Աստծու ձայնը, այդ
17 Այն ժամանակ Տէրն ինձ ասաց. «Ճիշտ է այն ամէնը, ինչ նրանք ասացին.
18 ես նրանց եղբայրներից քեզ նման մի մարգարէ մէջտեղ կը հանեմ, իմ պատգամները կը դնեմ նրա բերանը, եւ նա նրանց կ՚ասի այն,
19 Այն մարդը, որ չի լսի իմ անունից խօսող մարգարէին, նրանից վրէժ կը լուծեմ։
20 Իսկ եթէ մարգարէն յանդգնի իմ անունից ասել այնպիսի բաներ, որ ես չեմ հրամայել ասել, կամ եթէ խօսի օտար աստուածների
21 Եթէ ձեր մտքում ասէք՝ «Ինչպէ՞ս իմանանք, թէ Տէրը չի ասել այդ խօսքերը»,
22 ապա իմացէ՛ք. եթէ Տիրոջ անունից մարգարէի ասածը չի կատարւում, չի լինում, ապա դա Տիրոջ ասած խօսքը չէ. մարգարէն
1 «Երբ քո Տէր Աստուածը կոտորի այն ազգերին, որոնց երկիրը քո Տէր Աստուածը տալու է քեզ, երբ ժառանգես այն եւ բնակուես
2 այն ժամանակ քո Տէր Աստծու քեզ տուած երկրի մէջ երեք քաղաք կ՚առանձնացնես։
3 Նկատի առնելով ճանապարհները, երեքի կը բաժանես քո Տէր Աստծու քեզ բաժին տուած երկիրը, որպէսզի այդ քաղաքները ապաստան
4 Այդ քաղաքները փախչելով՝ այդտեղ ապաստան թող գտնի այն մարդասպանը, որ նախապէս թշնամութիւն չի ունեցել իր այդ մերձաւորի
5 ինչպէս, օրինակ՝ նա, ով իր մերձաւորի հետ մայրու անտառ է մտնում ծառ կտրելու, կացնով փայտ կտրելու համար բարձրացնում է
6 Այնպէս չլինի, որ սպանուածի արիւնակից հարազատը, որի սիրտը այրւում է, սպանողին հետապնդի, եթէ անգամ ճանապարհը հեռու է,
7 Դրա համար էլ քեզ պատուիրում եմ ու ասում հետեւեալը. երեք քաղաք կ՚առանձնացնես քեզ համար։
8 Եթէ քո Տէր Աստուածը ընդարձակի քո սահմանները, ինչպէս Տէրը երդուել է քո հայրերին, եւ Տէրը քեզ տայ քո հայրերին
9 եթէ լսես ու կատարես այսօր քեզ հաղորդած իմ բոլոր այս պատուիրանները, այն է՝ սիրես քո Տէր Աստծուն, յաւիտեանս ընթանաս
10 որպէսզի քո Տէր Աստծու քեզ ժառանգութիւն տուած երկրում անմեղ արիւն չթափուի, ձեր մէջ ոչ ոք արիւնապարտ չլինի։
11 Եթէ մէկն ատի իր մերձաւորին եւ նրա դէմ դաւ նիւթի, յարձակուի նրա վրայ, հարուածելով սպանի նրան ու փախչի այդ քաղաքներից
12 ապա նրա քաղաքի ծերերը պէտք է մարդ ուղարկեն, վերցնեն նրան այնտեղից ու յանձնեն սպանուածի արեան վրէժը պահանջող
13 Դու նրան չպէտք է խնայես։ Իսրայէլի միջից կը վերացնես անմեղ արիւնը, որպէսզի լաւ լինի քեզ համար»։
14 «Մի՛ խախտիր քո մերձաւորի այն սահմանները, որ քո հայրերը քեզ ժառանգութիւն են տուել, եւ որը քո Տէր Աստուածը այդ
15 «Որեւէ մէկի անօրէնութիւնները, յանցանքներն ու կատարած մեղքերն ապացուցելու համար մէկ մարդու վկայութիւնը բաւական չէ։
16 Եթէ մի վկայ սուտ վկայութիւն տայ մի մարդու մասին եւ մեղադրի նրան անօրէնութեան մէջ,
17 ապա երկուսն էլ, որոնց մէջ հակառակութիւն կայ, պէտք է կանգնեն Տիրոջ առջեւ, քահանաների առջեւ, այդ օրուայ դատաւորների
18 եւ դատաւորները պէտք է արդարութեամբ քննեն գործը։ Եթէ հաստատուի, որ վկան սուտ վկայութիւն տալով է մեղադրել իր եղբօրը,
19 ապա նրա նկատմամբ կը կիրառէք այն պատիժը, որ նա մտադիր էր հասցնել իր եղբօրը։ Դրանով չարը կը վերացնէք ձեր միջից։
20 Ուրիշներն այդ լսելով՝ կը վախենան եւ այլեւս չեն յանդգնի այդպիսի չար բան անել ձեր մէջ։
21 Նրան մի՛ խնայէք։ Կեանքի դիմաց՝ կեանք, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք»։
1 «Եթէ պատերազմի ելնես քո թշնամիների դէմ եւ տեսնես, որ նրանց նժոյգները, հեծեալներն ու ռազմի դաշտ եկած ժողովուրդը
2 Երբ հասնի պատերազմելու ժամը, քահանան մօտ գալով՝ թող խօսի ժողովրդի հետ
3 եւ ասի նրանց. «Լսեցէ՛ք, իսրայէլացինե՜ր, ահաւասիկ դուք այսօր պատերազմի էք ելնում ձեր թշնամիների դէմ։ Ձեր սրտերը թող
4 որովհետեւ մեր Տէր Աստուածը ձեզ հետ գնում է ձեր առջեւից, որպէսզի ձեզ հետ պատերազմելով ձեր թշնամիների դէմ՝ փրկի ձեզ»։
5 Զօրահաւաք կազմակերպած սպաները թող խօսեն ժողովրդի հետ եւ ասեն. «Այն մարդը, որը նոր տուն է կառուցել, բայց
6 Այն մարդը, որն այգի է տնկել, բայց դեռ դրա բերքը չի վայելել, թող գնայ ու վերադառնայ իր տունը. չլինի թէ պատերազմի
7 Այն մարդը, որը մի աղջկայ հետ նշանուել է, բայց նրա հետ դեռ չի ամուսնացել, թող գնայ ու վերադառնայ իր տունը. չլինի թէ
8 Սպաները դարձեալ թող խօսեն ժողովրդի հետ եւ ասեն. «Այն մարդը, որ վախենում է, թուլասիրտ է, թող գնայ ու վերադառնայ իր
9 Երբ սպաները վերջացնեն ժողովրդի հետ խօսելը, զօրքի հրամանատարներ թող նշանակուեն բանակն առաջնորդնելու համար։
10 Եթէ մօտենաս մի քաղաքի, նախ նրա բնակիչներին խաղաղութեան կոչ կ՚անես։
11 Եթէ խաղաղութիւնն ընդունեն եւ քո առջեւ բաց անեն դարպասները, ապա այդ քաղաքի մէջ գտնուող ամբողջ ժողովուրդը հարկատու եւ
12 Իսկ եթէ չհնազանդուեն քեզ եւ պատերազմեն քո դէմ, ապա կը պաշարես քաղաքը,
13 մինչեւ որ քո Տէր Աստուածը այն մատնի քո ձեռքը. եւ դու սրակոտոր կ՚անես նրա բոլոր արական սեռի բնակիչներին,
14 կը խնայես կանանց, ապրանքներն ու բոլոր անասունները։ Քաղաքում գտնուող ամէն ինչ ու մնացած մարդկանց աւար կը վերցնես եւ
15 Նոյն կերպ կը վարուես քեզանից շատ հեռու գտնուող բոլոր քաղաքների հետ, որոնք այդ ազգերի քաղաքներից չեն։
16 Քո Տէր Աստծու քեզ իբրեւ սեփականութիւն տուած երկրի քաղաքների բնակիչներից ոչ մէկին կենդանի չթողնէք,
17 ամբողջապէս ոչնչացրէ՛ք նրանց՝ քետացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խեւացիներին, յեբուսացիներին
18 որպէսզի սրանք ձեզ չսովորեցնեն անել իրենց այն բոլոր գարշելի բաները, որ նրանք անում են իրենց չաստուածների համար։
19 Եթէ նստել պաշարել ես մի քաղաք, եւ այն գրաւելու համար պէտք լինի երկար ժամանակ պատերազմել նրա դէմ, ապա կացնահարելով
20 Կտրի՛ր ու կոտորի՛ր այն ծառը, որ գիտես, թէ պտղատու չէ, այն կտրի՛ր ու կտրատի՛ր եւ դրանով քո դէմ պատերազմող քաղաքի
1 «Եթէ քո Տէր Աստծու իբրեւ ժառանգութիւն քեզ տուած երկրում, դաշտի մէջ ընկած մի սպանուած գտնուի, ու չիմանան, թէ ով է
2 ապա թող ելնեն քո ծերերն ու քո դատաւորները եւ չափեն սպանուածի եւ նրա շուրջը գտնուող քաղաքների միջեւ ընկած
3 Սպանուածի վայրին առաւել մօտիկ քաղաքի ծերերը արջառների միջից թող վերցնեն չբանեցուած ու լուծ չկրած մի երինջ,
4 այդ քաղաքի ծերերն այդ երինջը թող իջեցնեն ապառաժուտ մի ձորի մէջ, ուր ո՛չ վար է արուած, ո՛չ սերմ ցանուած, եւ այդ
5 Ղեւտացի քահանաները, որոնց քո Տէր Աստուածն է ընտրել, որպէսզի կանգնեն նրա առջեւ, օրհնութիւն տան նրա անունով, թող
6 Սպանուածին առաւել մօտիկ գտնուող քաղաքի բոլոր ծերերը իրենց ձեռքերը թող լուան ձորում ջլակոտոր արուած երինջի գլխի վրայ
7 եւ պատասխան տալով՝ թող ասեն. «Մեր ձեռքերը չեն թափել այս արիւնը, եւ մեր աչքերը չեն տեսել։
8 Տէ՜ր, քաւութի՛ւն արա քո փրկած Իսրայէլի ժողովրդին, որպէսզի անմեղ արիւնը Իսրայէլի քո ժողովրդին չվերագրուի«։ Դրանով
9 Այս ձեւով դու ձեր միջից կը սրբես անմեղ արիւնը, եթէ ուզում ես քո Տէր Աստծու առջեւ բարին ու հաճելին անել»։
10 «Երբ պատերազմի ելնես քո թշնամիների դէմ, եւ քո Տէր Աստուածը նրանց մատնի քո ձեռքը, աւար վերցնես նրանց ունեցուածքը
11 եւ գերեվարուածների մէջ գեղեցիկ կին տեսնես, ցանկաս տիրանալ նրան ու նրան կին առնել քեզ,
12 ապա նրան կը տանես քո տունը, կ՚ածիլես նրա գլուխը,
13 կը կտրես նրա եղունգները, կը հանես նրա գերութեան զգեստները։ Նա թող նստի քո տանը ու մէկ ամիս թող սուգ անի իր հօր ու
14 Եթէ դու նրանից գոհ չլինես, ապա նրան ազատ կ՚արձակես։ Նրան արծաթով չվաճառես ու նրան չստորացնես, քանի որ լլկել ես
15 «Եթէ մի տղամարդ երկու կին ունենայ, որոնցից մէկը սիրելի լինի, իսկ միւսն՝ ատելի, եւ նրանք՝ սիրելի ու ատելի այդ
16 ու երբ վրայ հասնի իր ունեցուածքը որդիներին ժառանգութիւն տալու օրը, ապա այդ մարդն անտես անելով ատելի կնոջ անդրանիկ
17 նա պարտաւոր է անդրանիկ ճանաչել ատելի կնոջ որդուն եւ իր ունեցածից նրան հասանելիք բաժնի կրկնապատիկը տալ, որովհետեւ նա
18 «Եթէ մէկն ունի անառակ ու անզգամ որդի, որն իր հօրն ու մօրը չի լսում, որին խրատում են, բայց նա չի անսում նրանց,
19 ապա նրա հայրն ու մայրը նրան թող տանեն իրենց քաղաքի ծերերի մօտ, իրենց հրապարակի դարպասի առջեւ,
20 եւ ասեն իրենց քաղաքի մարդկանց. «Մեր այս որդին անառակ է ու անզգամ. նա մեր ասածը չի լսում, որկրամոլ է ու հարբեցող»։
21 Այն ժամանակ այդ քաղաքի մարդիկ քարկոծելով թող սպանեն նրան։ Դրանով դուք չարը վերացրած կը լինէք ձեր միջից, իսկ
22 «Եթէ մէկը մահուան դատապարտուելու արժանի յանցանք կատարի, նա մեռնելու արժանի լինի, ու նրան կախեն ծառից,
23 ապա նրա մարմինը ծառի վրայ գիշերը թող չմնայ. նոյն օրն իսկ կը թաղէք նրան, որովհետեւ Աստծուց անիծուած է նա, ով կախուած
1 «Չլինի թէ ճանապարհի վրայ տեսնես քո իսրայէլացի եղբօր մոլորուած արջառը կամ ոչխարը եւ անտես անես դրանք. անպատճառ պէտք
2 Եթէ քո եղբայրը քեզ մօտիկ վայրում չի ապրում կամ դու չես ճանաչում նրան, ապա դրանք կը բերես քո տունը. դրանք թող մնան
3 Նոյն կերպ կը վարուես նրա էշի հետ, նոյն կերպ կը վարուես նրա զգեստների հետ, նոյն կերպ կը վարուես քո եղբօր կորցրած
4 Երբ կը տեսնես, որ եղբօրդ էշը կամ եզը ընկած է ճանապարհի վրայ, ապա դրանց կողքով անտարբեր չանցնես, այլ տիրոջն օգնելով՝
5 Կինը տղամարդու զգեստ չպէտք է հագնի, իսկ տղամարդն էլ կանացի զգեստ չպէտք է հագնի, որովհետեւ քո Տէր Աստծու առջեւ պիղծ
6 Եթէ քո ճանապարհին, քո առջեւ, ծառի թէ գետնի վրայ թռչունի ձագերի կամ ձուերի բոյն պատահի, եւ մայրը թուխս նստած
7 ազատ կ՚արձակես մօրը, իսկ ձագերին կը վերցնես քեզ, որպէսզի բարիք գործած լինես եւ երկրի վրայ երկարակեաց լինես։
8 Նոր տուն կառուցելիս բազրիք կը շինես տանիքի շուրջը, որպէսզի, եթէ մէկն այնտեղից ընկնի, դու քո տան մէջ սպանութիւն
9 Այգուդ մէջ տարբեր սերմեր չցանես, որպէսզի այգու բերքն ու քո ցանած սերմի բերքը իրար հետ հաւասարապէս չապականուեն։
10 Վար անելիս էշն ու եզը միասին չլծես։
11 Տարբեր նիւթերից՝ բրդից ու վուշից գործուած հագուստ չհագնես։
12 Ինչ էլ որ հագնես, քո հագած զգեստի չորս կողմերի վրայ մանուածոյ ծոպեր կը դնես»։
13 «Եթէ մէկը կին առնի՝ ամուսնանայ նրա հետ, բայց ատի նրան,
14 նրան բամբասելով մեղքեր բարդի նրա վրայ, նրա անունը վարկաբեկելով ասի՝ «Այս կնոջ հետ ամուսնացայ, բայց երբ մերձեցայ,
15 ապա աղջկայ հայրն ու մայրը իրենց դստերն առնելով՝ աղջկայ կուսութեան նշանը թող ցուցադրեն դռան մօտ, ծերերի առջեւ։
16 Աղջկայ հայրը թող ասի ծերերին. «Իմ այս աղջկան կնութեան տուեցի այս մարդուն։
17 Սա նրան ատելով՝ բամբասում է ու զրպարտում, թէ՝ ՚Քո աղջկան կոյս չգտայ՚։ Ահա իմ աղջկայ կուսութեան նշանները»։ Այն
18 Այդ քաղաքի ծերերը թող կանչեն ու յանդիմանեն այդ մարդուն։
19 Նրանից թող գանձեն հարիւր սիկղ, յանձնեն հօրը այն բանի դիմաց, որ նա վարկաբեկել է իսրայէլացի կոյսի անունը։ Նա թող մնայ
20 Իսկ եթէ ճիշտ լինի նրա ասածը՝ աղջկայ կուսութեան ապացոյց չգտնեն,
21 ապա աղջկան թող բերեն իր հօր դուռը, եւ քաղաքի բնակիչները քարկոծելով թող սպանեն նրան, որովհետեւ իսրայէլացիների մէջ
22 Եթէ գտնուի մի տղամարդ, որ շնանում է ամուսնացած կնոջ հետ, կը սպանէք երկուսին էլ՝ կնոջ հետ շնացող տղամարդուն ու այդ
23 Եթէ քաղաքում մի տղամարդ հանդիպի մարդու հետ նշանուած կոյս աղջկայ եւ պառկի նրա հետ,
24 ապա երկուսին էլ կը բերէք իրենց քաղաքի դարպասների մօտ եւ քարկոծելով կը սպանէք նրանց. աղջկան կը սպանէք այն բանի
25 Եթէ տղամարդը դաշտում հանդիպի նշանուած մի աղջկայ եւ բռնութեամբ պառկի նրա հետ, ապա կը սպանէք աղջկան բռնաբարած
26 իսկ աղջկան ոչինչ չէք անի, քանի որ աղջիկը մահուան արժանի բան չի արել. սա նման է այն դէպքին, երբ մէկը յարձակւում է իր
27 Նա դաշտի մէջ է հանդիպել նրան, նշանուած աղջիկը դիմադրել է, եւ ոչ ոք չի եղել, որ օգնէր նրան։
28 Եթէ մէկը չնշանուած կոյս աղջկայ հանդիպի ու բռնութեամբ պառկի նրա հետ,
29 ապա աղջկան բռնաբարող տղամարդը աղջկայ հօրը պէտք է տայ յիսուն երկդրամեան արծաթ, իսկ աղջիկը պէտք է դառնայ նրա կինը։
30 Ոչ ոք իրաւունք չունի ամուսնանալու իր հօր կնոջ հետ եւ այդպիսով երեւան հանելու իր հօր ամօթոյքը»։
1 «Ամորձիքը ճզմած կամ կռտած մարդն իրաւունք չունի Աստծու ժողովարանը մտնելու։
2 Պոռնկորդին իրաւունք չունի Տիրոջ ժողովարանը մտնելու։
3 Ամոնացին ու մովաբացին իրաւունք չունեն Տիրոջ ժողովարանը մտնելու։ Նրանց մինչեւ տասներորդ սերունդը թող յաւիտեան Տիրոջ
4 որովհետեւ Եգիպտոսից դուրս գալու ճանապարհին նրանք հացով ու ջրով ձեզ ընդառաջ չելան եւ որովհետեւ քո դէմ վարձեցին
5 Քո Տէր Աստուածը, սակայն, չկամեցաւ լսել Բաղաամին, եւ քո Տէր Աստուածն անէծքը վերածեց օրհնութեան, քանի որ քո Տէր
6 Քո կեանքի բոլոր օրերին, մինչեւ յաւիտեան նրանց հետ հաշտութեամբ չխօսես։
7 Եդոմայեցուց մի՛ խորշիր, որովհետեւ նա քո եղբայրն է։ Եգիպտացուց մի՛ խորշիր, որովհետեւ պանդուխտ էիր նրա երկրում։
8 Նրանց երրորդ սերունդը կարող է մտնել Տիրոջ ժողովարանը»։
9 «Եթէ պատերազմի ելնես քո թշնամիների դէմ, զգուշացի՛ր ամէն տեսակ չար բաներից։
10 Եթէ ձեր մէջ գտնուի մի մարդ, որն իր երազախաբութեան պատճառով անմաքուր է դարձել, ապա թող բանակատեղիից դուրս ելնի եւ
11 Երեկոյեան նա իր մարմինը պէտք է լուայ ջրով եւ արեւը մայր մտնելու ժամանակ մտնի բանակատեղի։
12 Բանակատեղիից դուրս առանձնացուած մի տեղ պէտք է ունենաս ու այնտեղ արտաքնոց գնաս։
13 Քո գօտուց կախուած պէտք է ունենաս մի ցից, որպէսզի, երբ արտաքնոց գնաս, դրանով փոս բացես եւ քո աղտեղութիւնն այնտեղ
14 որովհետեւ քո Տէր Աստուածը շրջում է քո բանակատեղիում, որպէսզի փրկի քեզ եւ քո թշնամուն քո ներկայութեամբ մատնի քո
15 «Իր տիրոջից փախչելով քեզ մօտ եկած ստրուկին մի՛ յանձնիր նրա նախկին տիրոջը.
16 նա թող բնակուի քեզ հետ ու քեզ հետ տեղաւորուի այնտեղ, ուր նա յարմար է գտնում։ Նրան նեղութիւն մի՛ պատճառէք։
17 Իսրայէլի դուստրերի մէջ բոզ չպէտք է լինի, իսկ Իսրայէլի տղաների մէջ՝ իգացող։ Իսրայէլի դուստրերին կռապաշտութեան նուէր
18 Պոռնկի վարձը կամ շնացող տղամարդու գինը որեւէ ուխտ կատարելու համար քո Աստծու տուն չտանես, որովհետեւ քո Տէր Աստծու
19 Քո եղբօրը վաշխով արծաթ չտաս, կամ շահ ստանալու ակնկալիքով ու տոկոսներով՝ կերակուր։
20 Ամէն ինչ կարող ես փոխ տալ օտարին ու քո եղբօրը, որպէսզի քո Տէր Աստուածը օրհնի քեզ քո բոլոր գործերում այն երկրում,
21 Եթէ ուխտ ես անում քո Տէր Աստծուն, ապա մի՛ յապաղիր այն կատարել, որովհետեւ քո Տէր Աստուածը պահանջելով պահանջելու է
22 Եթէ չես ցանկանում ուխտել, ապա դա մեղք չի համարուի քեզ։
23 Ինչ որ դուրս է գալիս քո շրթունքներից, զգո՛յշ եղիր, որ անես այնպէս, ինչպէս որ ուխտել ես քո Տէր Աստծուն։ Տո՛ւր այն
24 Եթէ մտնես քո մերձաւորի արտը, ապա հասկը կարող ես քաղել ձեռքով, բայց քո մերձաւորի արտում մանգաղ չգործածես։
25 Եթէ մտնես քո մերձաւորի այգին, ապա խաղող կարող ես ուտել մինչեւ յագենալդ, բայց ամանի մէջ լցնելով չտանես»։
1 «Եթէ մէկը կին է առնում ու մերձենում նրան, բայց այնպէս է պատահում, որ, նրա մէջ անարգութեան հանգամանք նկատելով,
2 Եթէ այս կինն ամուսնանայ մի այլ մարդու հետ,
3 եւ վերջին ամուսինն էլ ատի նրան, ապա սա էլ թող գրի բաժանուելու թուղթ, տայ նրա ձեռքը եւ նրան արձակի իր տնից։ Եթէ
4 ապա նրան արձակող առաջին ամուսինը իրաւունք չունի նրա պղծուելուց յետոյ նրան նորից կնութեան առնելու, որովհետեւ դա
5 «Եթէ մի տղամարդ նոր է ամուսնացել, ապա նա պատերազմի թող չգնայ. նրա վրայ ոչ մի պարտականութիւն թող չդրուի, ազատ թող
6 Աղօրիքի վերին ու ստորին մասերը գրաւ չվերցնես, որովհետեւ այդպիսով դրա տիրոջ կեանքն ես գրաւ վերցրած լինում։
7 Եթէ որեւէ մարդագող իր եղբայրներից՝ իսրայէլացիներից մէկին գողանալով վաճառի, ապա գողը պէտք է մահուան դատապարտուի։
8 Զգուշացի՛ր բորոտութիւնից, հետամուտ եղի՛ր, որ կատարես բոլոր այն օրէնքները, որ քեզ կը հաղորդեն ղեւտացի քահանաները,
9 Յիշեցէ՛ք, թէ ձեր Տէր Աստուածը ինչ արեց Մարիամին, երբ դուք Եգիպտոսից ճանապարհ էիք ընկել։
10 Եթէ քո մերձաւորը որեւէ բան է պարտք քեզ, ապա գրաւ վերցնելու համար նրա տունը չմտնես.
11 կանգնի՛ր դրսում, եւ պարտք ունեցող մարդը ինքը թող գրաւը հանի դուրս։
12 Եթէ աղքատ է այդ մարդը, ապա երբ դու գիշերը պառկում ես, նրա գրաւ տուած զգեստը թող քեզ մօտ չլինի,
13 այլ արեւը մայր մտնելու ժամանակ նրա գրաւը կը վերադարձնես. նա թող պառկի իր զգեստով, օրհնի քեզ, եւ դա քո Տէր Աստծու
14 Մի՛ զլացիր վարձ տալ քո աղքատ ու կարիքաւոր եղբայրներին կամ քո քաղաքներում գտնուող եկուորներին.
15 նոյն օրը տո՛ւր նրա վարձը, քանի դեռ արեւը մայր չի մտել, որովհետեւ նա տնանկ է, եւ դա է նրա յոյսը։ Նա քո մասին թող
16 Հայրերը չպէտք է մեռնեն որդիների փոխարէն, ոչ էլ որդիները պէտք է մեռնեն հայրերի փոխարէն։ Ամէն մարդ պէտք է մեռնի իր
17 Եկուորի, որբի ու այրու իրաւունքը մի՛ ոտնահարիր, այրու զգեստները գրաւ մի՛ վերցրու,
18 որովհետեւ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, եւ քո Տէր Աստուածը քեզ փրկեց այնտեղից։ Դրա համար էլ պատուիրում եմ քեզ
19 Երբ քո արտը հնձելուց յետոյ խուրձ մոռանաս քո արտում, մի՛ վերադարձիր այն վերցնելու համար. դա թող պատկանի աղքատին,
20 Երբ քաղես քո այգին, քաղից յետոյ ճռաքաղ չանես. դա թող պատկանի եկուորին, որբին ու այրուն։ Յիշի՛ր, որ ստրուկ էիր
21 Եթէ ձիթապտուղ ես քաղում, քաղից յետոյ մի՛ վերադարձիր պտղաքաղ անելու համար. դա թող պատկանի եկուորին, որբին ու այրուն։
22 Յիշի՛ր, որ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, որի համար էլ պատուիրում եմ քեզ կատարել այս բաները»։
1 «Եթէ վէճ լինի մարդկանց միջեւ, ապա թող դատարան ներկայանան, ու դատ թող լինի։ Թող արդարացնեն արդարին, իսկ մեղաւորին
2 Եթէ մեղաւորը գանահարութեան է արժանի, ապա նրան թող պառկեցնեն դատաւորների առջեւ եւ նրանց առջեւ նրան թող գանահարեն ըստ
3 քառասուն հարուած, բայց ոչ աւելի։ Իսկ եթէ նրան դրանից աւելի գանահարեն, ապա դա քո առջեւ կատարուած անարգանք կը լինի քո
4 Կալում աշխատող եզան դունչը չկապես»։
5 «Եթէ եղբայրներն ապրում են միասին, եւ նրանցից մէկը առանց զաւակ ունենալու մեռնի, ապա մեռած եղբօր կինը օտարի հետ թող
6 Սրանցից ծնուած երեխան թող գրանցուի մահացած եղբօր անունով, որպէսզի նրա անունը Իսրայէլից չջնջուի։
7 Իսկ եթէ եղբայրը չցանկանայ ամուսնանալ իր մահացած եղբօր կնոջ հետ, ապա կինը թող դուրս գայ քաղաքի դարպասի մօտ, ծերերի
8 Այն ժամանակ իր քաղաքի ծերերը թող կանչեն մահացածի եղբօրը, խօսեն նրա հետ։ Եթէ նա կանգնի ու ասի՝ «Չեմ ուզում
9 ապա նրա եղբօր կինը մօտենալով ծերերին՝ նրա ոտքից թող հանի մի կօշիկը, թքի նրա երեսին եւ պատասխան տալով՝ ասի. «Այսպէս
10 Նրա անունն Իսրայէլի մէջ թող կոչուի ՚ բոբկացած մարդու տուն՚»։
11 «Եթէ երկու մարդ՝ երկու ազգակից իսրայէլացի եղբայրներ կռուեն միմեանց հետ, եւ նրանցից մէկի կինը իր ամուսնուն ազատելու
12 ապա առանց խղճալու պէտք է կտրես նրա ձեռքը։
13 Տոպրակիդ մէջ նոյն չափի՝ ծանր ու թեթեւ կշռաքարեր թող չլինեն։
14 Քո տանը նոյն չափսը երկար ու կարճ թող չլինի։
15 Ճշգրիտ ու արդար կշռաքարեր պէտք է ունենաս, ճշգրիտ ու արդար չափ ունենաս, որպէսզի երկար ապրես այն երկրում, որ քո Տէր
16 որովհետեւ քո Տէր Աստծու համար պիղծ է նա, ով վարւում է այդ կերպ, ով անարդարութիւն է գործում»։
17 «Յիշի՛ր, թէ ինչ արեց քեզ Ամաղէկը, երբ Եգիպտոսից դուրս գալու համար ճանապարհ էիր ընկել,
18 թէ ինչպէս ճանապարհին ելաւ քո դէմ, կոտորեց քո բանակի վերջապահներին ու յոգնելու պատճառով յետ ընկածներին, երբ դու
19 Եւ երբ քո Տէր Աստուածը քեզ ազատի քո շրջապատում գտնուող քո բոլոր թշնամիներից այն երկրում, որ քո Տէր Աստուածը վիճակով
1 «Երբ մտնես այն երկիրը, որ քո Տէր Աստուածը քեզ է տալու իբրեւ սեփականութիւն, երբ ժառանգես այն ու բնակուես այնտեղ,
2 ապա կը վերցնես քո Տէր Աստծու քեզ տուած երկրի պտուղների առաջին բերքը, կը լցնես զամբիւղի մէջ եւ կը գնաս այնտեղ, ուր
3 Կը գնաս այդ ժամանակ քահանայութիւն անողի մօտ եւ կ՚ասես նրան. «Այսօր գոհութիւն եմ յայտնում իմ Տէր Աստծուն, քանի որ
4 Այն ժամանակ քահանան քո ձեռքից վերցնելով զամբիւղը՝ այն թող դնի քո Տէր Աստծու զոհասեղանի առջեւ։
5 Պատասխան տալով՝ կ՚ասես քո Տէր Աստծու առջեւ. «Իմ հայրը թողեց Ասորեստանն ու իջաւ Եգիպտոս, այնտեղ պանդուխտ մնաց
6 Եգիպտացիները չարչարեցին, ճնշեցին, տաժանակիր աշխատանքի լծեցին մեզ։
7 Մենք աղաղակ բարձրացրինք դէպի մեր հայրերի Աստուածը, Տէրը լսեց մեր ձայնը, տեսաւ մեր տառապանքները, չարչարանքն ու
8 եւ Տէրն ինքը մեծ զօրութեամբ, ամուր ձեռքով ու հզօր բազկով, մեծամեծ տեսիլքներով, նշաններով ու զարմանահրաշ գործերով
9 մեզ բերեց այս վայրը, մեզ տուեց այս երկիրը, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում։
10 Արդ, ահա բերել եմ Տիրոջ ինձ տուած երկրի բերքի երախայրիքը, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում»։ Այնտեղ երկրպագութիւն
11 այնտեղ կ՚ուրախանաք դու, ղեւտացին ու քեզ մօտ բնակուող պանդուխտը բոլոր այն բարիքների համար, որ քո Տէր Աստուածը տուել
12 «Երբ քո երկրի բոլոր տասանորդները տաս վերջացնես, երկրորդ տարում տասանորդ կը տաս այս անգամ ղեւտացուն, եկուորին, որբին
13 Այն ժամանակ քո Տէր Աստծու առջեւ կ՚ասես. «Ինչ որ սուրբ էր, իմ տնից դուրս տարայ, ըստ Տէր Աստծու ինձ տրուած հրամանների
14 Վշտիս օրերին դրանից չկերայ ու որեւէ պիղծ նպատակի չնուիրեցի, դրանից որեւէ մեռելի բաժին չհանեցի։ Լսեցի իմ Տէր Աստծու
15 Արդ, նայի՛ր քո սուրբ բնակութեան վայրից՝ երկնքից, եւ օրհնի՛ր քո ժողովրդին՝ իսրայէլացիներին եւ նրանց տուած քո երկիրը,
16 «Այսօր քո Տէր Աստուածը քեզ պատուիրում է, որ կատարես այս բոլոր օրէնքներն ու կանոնները. դրանք կը պահէք ու կը կատարէք
17 Քո Տէր Աստծուն ընտրի՛ր այսօր, որպէսզի նա քեզ Աստուած լինի. կ՚ընթանաք նրա ճանապարհով, կը պահպանէք նրա օրէնքներն ու
18 Տէրն այսօր քեզ ընտրեց, որ լինես նրա սեփական ժողովուրդը, ինչպէս որ խոստացել է քեզ, որպէսզի պահես նրա բոլոր
19 եւ բոլոր ազգերից բարձր լինես։ Նա քեզ դարձրել է անուանի, բարգաւաճ ու փառաւոր, որպէսզի ըստ իր խոստման լինես քո Տէր
1 Մովսէսն ու Իսրայէլի ծերերը պատուիրեցին ու ասացին. «Պահեցէ՛ք բոլոր այն պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ ձեզ։
2 Երբ անցնէք Յորդանան գետով այն երկիրը, որ ձեր Տէր Աստուածը տալու է ձեզ, այնտեղ մեծամեծ քարեր կը կանգնեցնէք ու կը
3 Երբ անցնէք Յորդանան գետով ու մտնէք այն երկիրը, որ ձեր հայրերի Տէր Աստուածը տալու է ձեզ, մի երկիր, ուր կաթ ու մեղր է
4 Երբ անցնէք Յորդանան գետով, այսօր իմ պատուիրած այդ քարերը կը կանգնեցնէք Գեբաղ լերան վրայ եւ դրանք կը ծեփէք։
5 Այնտեղ քո Տէր Աստծու համար քարէ զոհասեղան կը պատրաստես։ Դրան երկաթ չպէտք է դիպչի։
6 Չյղկուած քարերով կը պատրաստես քո Տէր Աստծու զոհասեղանը։ Դրա վրայ քո Տէր Աստծու համար ողջակէզներ կը մատուցես։
7 Այնտեղ քո Տէր Աստծու համար փրկութեան զոհ կը մատուցես, կ՚ուտես ու կը կշտանաս այնտեղ, կ՚ուրախանաս քո Տէր Աստծու առջեւ
8 եւ քարերի վրայ խիստ պարզորոշ կը գրես այս բոլոր օրէնքները»։
9 Մովսէսը, քահանաներն ու ղեւտացիները խօսելով բոլոր իսրայէլացիների հետ՝ ասացին. «Լո՛ւռ մնա ու լսի՛ր, Իսրայէ՜լ։ Այսօր
10 Լսի՛ր քո Տէր Աստծու ասածը, կատարի՛ր նրա բոլոր պատուիրաններն ու օրէնքները, որ ես այսօր պատգամում եմ քեզ»։
11 Եւ Մովսէսն այդ օրը ժողովրդին պատուիրելով՝ ասաց.
12 «Ահա անուններն այն ցեղերի, որոնք ժողովրդին օրհնելու համար Յորդանան գետն անցնելուց յետոյ պիտի կանգնեն Գարիզին լերան
13 Եւ ահա անուններն այն ցեղերի, որոնք ժողովրդին անիծելու համար պիտի կանգնեն Գեբաղ լերան վրայ. Ռուբէն, Գադ, Ասեր,
14 Ղեւտացիները պատասխան տալով՝ բարձրաձայն պէտք է ասեն բոլոր իսրայէլացիներին.
15 «Անիծեալ լինի այն մարդը, որը կոփածոյ ու ձուլածոյ կուռք կը պատրաստի ու այն կը թաքցնի, քանի որ Տիրոջ համար
16 «Անիծեալ լինի այն մարդը, որը կ՚անարգի իր հօրը կամ իր մօրը»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»։
17 «Անիծեալ լինի այն մարդը, որը կ՚ոտնահարի եկուորի, որբի ու այրու իրաւունքները»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս
18 «Անիծեալ լինի այն մարդը, որը կը խախտի իր հարեւանի սահմանները»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»։
19 «Անիծեալ լինի այն մարդը, որը կը մոլորեցնի կոյրին ճանապարհի վրայ»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»։
20 Անիծեալ լինի այն մարդը, որը կը պառկի իր հօր կնոջ հետ, քանի որ դրանով բացած կը լինի իր հօր ամօթոյքը»։ Եւ ամբողջ
21 «Անիծեալ լինի այն մարդը, որը կը կենակցի անասունի հետ»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»։
22 Անիծեալ լինի այն մարդը, որը կը պառկի իր հօրենական կամ մօրենական կողմից իր քրոջ հետ»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի.
23 «Անիծեալ լինի այն մարդը, որն իր մերձաւորին կը սպանի նենգութեամբ»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»։
24 «Անիծեալ լինի այն մարդը, որը կաշառք կը վերցնի անմեղ մարդ սպանելու համար»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող
25 «Անիծեալ լինի այն մարդը, որը չի պահում այս օրէնքները եւ դրանք չի կատարում»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս
1 «Եթէ լսէք մեր Տէր Աստծու ասածները, որ ես այսօր ձեզ եմ պատգամում, այն է՝ հետեւելով նրա պատուիրաններին՝ կատարէք
2 Այս բոլոր օրհնութիւնները կ՚իջնեն քեզ վրայ ու կը գտնեն քեզ, եթէ լսես քո Տէր Աստծու ձայնը։
3 Օրհնեալ կը լինես դու քաղաքում եւ օրհնեալ՝ դաշտում։
4 Օրհնեալ կը լինեն քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը, քո արջառների նախիրները եւ քո ոչխարների հօտերը։
5 Օրհնեալ կը լինեն քո շտեմարաններն ու քո ամբարները։
6 Օրհնեալ կը լինես դու միշտ՝ ելնես թէ մտնես։
7 Քո Տէր Աստուածը քո առջեւ կը կոտորի քո թշնամիներին ու հակառակորդներին։ Նրանք քո դէմ կ՚ելնեն մէկ ճանապարհով, բայց
8 Տէրը օրհնութիւն կ՚առաքի քեզ, քո շտեմարաններին ու բոլոր այն գործերին, որոնց կը ձեռնարկես այն երկրում, որ քո Տէր
9 Եթէ լսես մեր Տէր Աստծու ասածը եւ ընթանաս նրա ճանապարհով, ապա քո Տէր Աստուածը քեզ իր սուրբ ժողովուրդը կը դարձնի,
10 Եւ երկրի բոլոր ազգերը կը տեսնեն, որ քո վրայ է դրուած Տիրոջ անունը, ու քեզանից կը վախենան։
11 Քո Տէր Աստուածը քեզ կը բազմացնի բարիքներով՝ քո որովայնի ծնունդներով, քո երկրի բերքով, քո ոչխարների ծնունդներով այն
12 Տէրը քեզ համար կը բացի իր բարիքների շտեմարանը՝ երկինքը, որպէսզի ժամանակին անձրեւ տայ քո երկրին, կ՚օրհնի քո
13 Եթէ լսես քո Տէր Աստծու պատուիրանները, որ պահելու եւ կատարելու համար հաղորդում եմ քեզ այսօր, ապա բազում ազգերի վրայ
14 Դու չպիտի խախտես այն խօսքերը, որ ես պատգամում եմ քեզ այսօր, չպիտի շեղուես ո՛չ աջ եւ ո՛չ ձախ, որ չգնաս օտար
15 «Իսկ եթէ չլսես քո Տէր Աստծու ասածը՝ չպահես ու չկատարես նրա բոլոր պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, ապա
16 Անիծեալ կը լինես դու քաղաքում եւ անիծեալ՝ դաշտում։
17 Անիծեալ կը լինեն քո շտեմարաններն ու քո ամբարները։
18 Անիծեալ՝ քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը, քո արջառների նախիրներն ու ոչխարների հօտերը։
19 Անիծեալ կը լինես դու միշտ՝ մտնելիս թէ ելնելիս։
20 Տէրը քեզ աղքատ ու կարիքաւոր կը դարձնի եւ ձեռնարկած ու ձեռնարկելիք բոլոր գործերդ անյաջողութեան կը մատնի, մինչեւ որ
21 Տէրը մահ կը սփռի քեզ վրայ, մինչեւ որ սպանի ու վերացնի քեզ այն երկրից, ուր մտնելու ես այն ժառանգելու համար։
22 Տէրը քեզ կը տանջի տարակուսանքներով, տենդով եւ սարսուռով, շլութեամբ ու երկիւղով, խորշակով ու դժգունութեամբ, եւ սրանք
23 Քո գլխի վրայ երկինքը պղնձից կը լինի, իսկ քո տակի երկիրը՝ երկաթից։
24 Տէրը քո արտին անձրեւի փոխարէն փոշի կը թափի, երկնքից քեզ վրայ հող կը թափի, մինչեւ որ քեզ սպանի ու կորստեան մատնի։
25 Տէրը թշնամիներիդ առջեւ քեզ պարտութեան կը մատնի. դու նրանց դէմ մէկ ճանապարհով կ՚ելնես, բայց եօթը ճանապարհով կը
26 Ձեր դիակները երկնքի թռչունների ու երկրի գազանների կեր կը դառնան, եւ ոչ ոք չի լինի, որ քշի դրանց։
27 Տէրը քեզ կը հիւանդացնի եգիպտացիների խոցով ու թութքով, սուր քոսով ու բորոտութեամբ, որպէսզի չկարողանաս բուժուել։
28 Տէրը քեզ կը հիւանդացնի մտագարութեամբ, կուրութեամբ ու ցնորամտութեամբ։
29 Օրը ցերեկով կը խարխափես այնպէս, ինչպէս կոյրն է խարխափում խաւարի մէջ, եւ քո ուղիղ ճանապարհը չես գտնի։ Այդ ժամանակ
30 Կին կ՚առնես, բայց մի ուրիշ տղամարդ նրան կը խլի քեզանից։ Տուն կը շինես, բայց ինքդ չես բնակուի նրա մէջ։ Այգի կը
31 Քո արջառը կը մորթուի քո առջեւ, բայց դու չես ուտի դրանից։ Քո էշը կը գողանան քեզանից, բայց դու այն յետ չես դարձնի քեզ
32 Քո տղաներն ու աղջիկները օտար ազգի ձեռքը կը մատնուեն, եւ դու տկարացած կկոցած աչքերով կը նայես նրանց, եւ քո ձեռքը չի
33 Քո երկրի բերքն ու քո ամբողջ վաստակը կ՚ուտի քեզ անծանօթ մի ազգ, եւ դու մշտապէս զրկուած ու խորտակուած կը մնաս։
34 Քո տեսած արհաւիրքներից կը ցնորուես։
35 Տէրը ծնկներդ ու սրունքներդ, ոտքերիդ ծայրից մինչեւ գլուխդ անբուժելի խոցերով կը վարակի, եւ դու չես կարողանայ
36 Տէրը քեզ եւ քո ժողովրդի վրայ նշանակուած իշխաններին կը տանի կը յանձնի այնպիսի մի ազգի ձեռքը, որին ո՛չ դու, ո՛չ քո
37 Զուարճաբանութեան, առակի եւ ծաղրուծանակի նիւթ կը դառնաս բոլոր այն ազգերի մէջ, որոնց կը յանձնի քեզ Տէրը։
38 Շատ սերմ կը ցանես արտում, բայց քիչ բերք կը հաւաքես, որովհետեւ մորեխը պիտի ուտի այն։
39 Այգիներ կը տնկես ու կը մշակես, բայց գինի չես խմի, ուրախութիւն չես ունենայ դրանից, որովհետեւ որդը կերած կը լինի
40 Քո բոլոր սահմաններին ձիթենիներ կը լինեն, բայց իւղով չես օծուի, որովհետեւ քո ձիթենիներն իրենց բերքը թափած կը լինեն։
41 Տղաներ ու աղջիկներ կը ծնես, բայց նրանք քոնը չեն լինի, որովհետեւ գերութեան մատնուած կը լինեն։
42 Քո բոլոր տնկած ծառերն ու հողի բերքը թրթուրը կ՚ուտի։
43 Քեզ մօտ բնակուող եկուորը քեզանից աւելի կը բարձրանայ, իսկ դու գնալով կ՚իջնես։
44 Նա քեզ փող փոխ կը տայ, իսկ դու չես կարողանայ նրան փոխ տալ։ Նա գլուխ կը լինի, իսկ դու՝ պոչ։
45 Քեզ վրայ կ՚իջնեն այս անէծքները, կը հալածեն քեզ, մինչեւ որ կոտորեն, ոչնչացնեն քեզ, քանի որ չլսեցիր քո Տէր Աստծու
46 Քեզ ու քո սերնդի վրայ յաւիտեան նշաններ ու զարմանահրաշ գործեր կը լինեն
47 ի դիմաց այն բանի, որ քո Տէր Աստծուն ուրախութեամբ ու անկեղծ սրտով չպաշտեցիր, հակառակ ամէն ինչի շատութեան։
48 Դրա համար էլ ամէն տեսակ սովի, ծարաւի, մերկութեան ու աղքատութեան մէջ կը ծառայես քո թշնամիներին, որ Տէրը կ՚ուղարկի քո
49 Ինչպէս արծիւն է խոյանում, այնպէս էլ հեռու վայրերից՝ երկրի չորս ծագերից Աստուած քո դէմ կը հանի մի ազգ, որի լեզուն
50 Այդ ազգը կը լինի դէմքով լպիրշ, ծերերին չի խնայի, մանուկներին չի խղճայ։
51 Նա կ՚ուտի քո հօտերից ծնուած անասուններին եւ քո երկրի բերքը։ Նա կը խլի քո ցորենը, գինին, իւղը, կը վերցնի քո
52 Քեզ կը ճնշի քո բոլոր քաղաքներում, մինչեւ որ տապալուեն քո բարձր պարիսպներն ու ամրութիւնները, որոնց վրայ յոյս ես դրել
53 Քո թշնամու քեզ պատճառած տառապանքի ու նեղութեան ժամանակ կ՚ուտես քո որովայնի ծնունդները՝ Տիրոջ քեզ տուած քո տղաների
54 Ձեր մէջ գտնուող ամենափափկակեաց եւ քնքուշ տղամարդը չար աչքով պիտի նայի իր եղբօրը, իր ծոցում պառկող կնոջն ու ողջ
55 որպէսզի նրանցից ոչ մէկին չտայ իր կերած որդիների մսից։ Այսպէս պիտի վարուի նա, որ քո անձկութեան եւ նեղութեան մէջ,
56 Ձեր մէջ գտնուող ամենափափկակեաց եւ քնքուշ կինը, որը քնքուշ ու փափկակեաց լինելու պատճառով փորձ իսկ չի արել երկրի վրայ
57 պիտի խորովի եւ ուտի իր միջից ընկած ընկերքն ու իր իսկ ծնած զաւակին։ Զրկուած լինելու պատճառով նա բոլորից կը թաքցնի դա
58 Եթէ յանձն չառնէք կատարել այս գրքում գրուած օրէնքների բոլոր խօսքերը՝ չվախենաք ձեր Տէր Աստծու պատուական ու սքանչելի
59 ապա Տէրը նոր նշաններով՝ մեծ ու զարմանալի հարուածներով, խոր ու խիստ ցաւերով կը պատուհասի քեզ ու քո սերնդին։
60 Նա քեզ կը հիւանդացնի եգիպտացիների բոլոր վատ հիւանդութիւններով, որոնցից սոսկում էիր, եւ որոնք բուն կը դնեն քո մէջ։
61 Օրէնքների այս գրքում գրուած բոլոր հիւանդութիւններն ու արհաւիրքները Տէրը կը թափի քո գլխին, մինչեւ որ ոչնչացնի քեզ։
62 Թէեւ երկնքի աստղերի չափ շատ էիք, բայց սակաւաթիւ կը մնաք, որովհետեւ չլսեցիք ձեր Տէր Աստծու ասածը։
63 Տէրն ինչպէս որ ուրախանում էր ձեր մէջ ձեզ բարութիւն անելով ու ձեզ բազմացնելով, Տէրը նոյն ձեւով կ՚ուրախանայ ձեր մէջ
64 Քո Տէր Աստուածը քեզ կը ցրի բոլոր ազգերի մէջ՝ երկրի մի ծայրից մինչեւ միւս ծայրը, եւ դու այնտեղ կը պաշտես քեզ ու քո
65 Այդ ազգերի մէջ էլ հանգստութիւն չի տայ քեզ, եւ քո ոտքերը կանգնելու տեղ չեն ունենայ։ Այնտեղ նա քեզ կը տայ տխուր սիրտ,
66 Քո աչքերի առաջ քո կեանքը մազից կախուած կը լինի, գիշեր ու ցերեկ կը զարհուրես ու վստահ չես լինի քո կեանքի համար։
67 Քո սրտի ապրած վախի ու քո աչքերի տեսած դէպքերի պատճառով առաւօտները կ՚ասես. «Ե՞րբ է երեկոյ լինելու», իսկ գիշերները
68 Եւ Տէրը այդտեղից նաւերով, հազարաւոր զօրքերով քեզ կը վերադարձնի Եգիպտոս այն նոյն ճանապարհով, որն այլեւս չէիք
1 Սրանք են ուխտի այն խօսքերը, որ Տէրը պատուիրեց Մովսէսին Մովաբի երկրում հաղորդել իսրայէլացիներին, բացի այն ուխտից, որ
2 Մովսէսը կանչելով բոլոր իսրայէլացիներին՝ ասաց. «Դուք ինքներդ տեսաք այն ամէնը, ինչ ձեր առաջ արեց Տէրը Եգիպտոսում
3 ամուր ձեռքով ու հզօր բազկով կատարուած այն մեծամեծ փորձանքները, նշաններն ու զարմանահրաշ գործերը, որոնց ականատեսը
4 Ձեր Տէր Աստուածը մինչեւ այսօր ձեզ ո՛չ միտք տուեց, որ գիտենաք, ո՛չ աչքեր, որ տեսնէք, ո՛չ ականջ, որ լսէք։
5 Քառասուն տարի նա ձեզ տարաւ անապատով։ Ո՛չ ձեր զգեստները հնացան, ո՛չ ձեր ոտքերի կօշիկները մաշուեցին։
6 Հաց չկերաք եւ գինի ու օղի չխմեցիք, որպէսզի համոզուէիք, որ ես եմ ձեր Տէր Աստուածը,
7 եւ եկաք մինչեւ այս վայրը։ Մեր դէմ պատերազմի ելան Եսեբոնի թագաւոր Սեհոնը, Բասանի թագաւոր Օգը։
8 Հարուածեցինք նրանց ու գրաւեցինք նրանց երկիրը։ Ռուբէնի, Գադի ցեղին ու Մանասէի կէս ցեղին իբրեւ սեփականութիւն տուեցի
9 Հետեւեցէ՛ք, որ կատարէք այս ուխտի բոլոր խօսքերը, որպէսզի իմանաք այն ամէնը, ինչ պիտի անէք։
10 Ձեր Տէր Աստծու առջեւ այսօր, ահա, կանգնած էք դուք բոլորդ՝ ձեր ցեղապետները, ձեր ծերերը, ձեր դատաւորները, ձեր
11 ձեր կանայք ու ձեր որդիները, ձեր մէջ բնակուող եկուորը, ձեր փայտահատից մինչեւ ձեր ջրկիրը,
12 որպէսզի ձեր Տէր Աստծու ուխտի մէջ մտնէք եւ դա հաստատէք նրա նզովքներով, որ ձեր Տէր Աստուածը ուխտեց ձեզ այսօր,
13 որպէսզի ձեզ դարձնի իր ժողովուրդը, եւ Նա լինի ձեզ համար Աստուած, ինչպէս ասել է եւ ինչպէս երդուել է ձեր հայրերին՝
14 Ես ոչ միայն ձեզ համար եմ անում այս ուխտերն ու այս նզովքները,
15 այլեւ նրա՛նց համար, ովքեր այսօր մեզ հետ են՝ մեր Տէր Աստծու առջեւ, նաեւ նրա՛նց համար, ովքեր այսօր մեզ հետ չեն։
16 Դուք ինքներդ էլ գիտէք, թէ ինչպէս ապրեցինք Եգիպտացիների երկրում, թէ ինչպէս անցանք այն ազգերի միջից, որոնց երկրով
17 Դուք տեսաք նրանց գարշելի գործերն ու նրանց կուռքերը, նրանց մօտ գտնուող փայտէ, քարէ, արծաթէ ու ոսկէ իրերը։
18 Ձեր մէջ թող չգտնուի տղամարդ կամ կին, ազգ կամ ցեղ, որի միտքը իր Տէր Աստծուց շեղուած լինելով՝ գնայ ու պաշտի այդ
19 Եթէ լինի մէկը, որ, լսելով այս նզովքի պատգամները, մտածի ու ասի՝ «Թողութիւն թող լինի ինձ, հակառակ որ ես իմ մոլոր
20 Աստուած չի ուզենայ ներել նրան, այլ կը բորբոքուեն նրա բարկութիւնն ու նախանձը այդ մարդու վրայ, նրա վրայ կը թափուեն
21 Ըստ այս օրէնքների գրքում գրուած այս ուխտի բոլոր նզովքների, Տէրը նրան կը մեկուսացնի բոլոր իսրայէլացիներից, որպէսզի
22 Եւ միւս ազգերը, ձեզանից յետոյ եկող ձեր որդիները, հեռու երկրներից եկած օտարները, տեսնելով այդ երկրում տիրող
23 «Ծծումբ ու այրող աղ կայ այնտեղ։ Ոչ մի բան չի ցանուի նրա հողի մէջ ու չի բուսնի, եւ ոչ մի դալար բոյս չի բարձրանայ այդ
24 Բոլոր ազգերը կ՚ասեն. «Ինչո՞ւ Տէրը այդպիսի պատուհաս բերեց այդ երկրի գլխին, ի՞նչ է նրա խոր զայրոյթի եւ այդ բարկութեան
25 Պատասխան կը տան ու կ՚ասեն. «Որովհետեւ դրժեցին իրենց հայրերի Աստծու ուխտը, որ Տէրը արել էր նրանց հայրերի հետ, երբ
26 Նրանք գնացին պաշտեցին օտար աստուածներ, երկրպագեցին դրանց, որոնց չգիտէին. եւ Աստուած դրանք չէր սահմանել նրանց համար։
27 Տէրը սրտմտութեամբ բարկացաւ այդ երկրի վրայ՝ դրա վրայ թափեց այդ օրէնքների մատեանի մէջ գրուած այս ուխտի բոլոր
28 Տէրը շատ խիստ բարկութեամբ, սրտմտութեամբ ու զայրոյթով նրանց դուրս բերեց իրենց երկրից եւ նրանց մինչեւ այսօր նետել է
29 Գաղտնի բաները մեր Տէր Աստծունն են, իսկ յայտնիները՝ մեզ ու մեր որդիներին յաւիտեան, որպէսզի կատարենք այս օրէնքների
1 «Եթէ քեզ հասնեն իմ հաղորդած այս բոլոր պատգամները՝ օրհնութիւնները կամ անէծքները, եւ հոգուդ մէջ յիշես դրանք այն բոլոր
2 դառնաս դէպի քո Տէր Աստուածը, քո ամբողջ հոգով ու էութեամբ լսես նրա խօսքը այն բոլոր գործերում, որ ես հաղորդում եմ քեզ
3 ապա Տէրը կը ների քո բոլոր մեղքերը, կ՚ողորմի քեզ եւ դարձեալ ի մի կը հաւաքի քեզ բոլոր այն ժողովուրդների միջից, որոնց
4 Եթէ դու ցրիւ ես եկել երկրի մի ծայրից մինչեւ միւս ծայրը, այդտեղից էլ կը հաւաքի քեզ քո Տէր Աստուածը։
5 Այնտեղից կը վերցնի քեզ քո Տէր Աստուածը եւ քո Տէր Աստուածը քեզ կը բերի քո հայրերի ժառանգած երկիրը։ Կը ժառանգես այն,
6 Տէրը կը մաքրի քո ու քո սերնդի սիրտը, որպէսզի քո Տէր Աստծուն սիրես քո ամբողջ հոգով ու էութեամբ, որպէսզի ապրէք դու եւ
7 Այն ժամանակ քո Տէր Աստուածը այս նզովքները կը թափի քեզ հալածող քո թշնամիների ու քեզ ատողների գլխին։
8 Դու շուռ կը գաս, կը լսես քո Տէր Աստծու խօսքը եւ կը կատարես նրա պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ քեզ։
9 Քո Տէր Աստուածը քո որովայնի ծնունդներով, քո երկրի բերքով ու քո անասունների ծնունդներով յաջողութիւն կը պարգեւի քեզ
10 եթէ լսես քո Տէր Աստծու ասածը՝ պահես ու կատարես այս օրէնքների գրքում գրուած նրա բոլոր պատուիրանները, նրա օրէնքներն
11 Այն պատուիրանները, որոնք այսօր ես պատգամում եմ քեզ, ո՛չ դժուար են, ո՛չ էլ՝ քեզ անմատչելի։
12 Դրանք ո՛չ երկնքում են, որ ասես, թէ՝ «Մեզնից ո՞վ կ՚ելնի երկինք, որ վերցնի դրանք, որ լսենք եւ կատարենք»,
13 ո՛չ էլ՝ ծովի միւս ափին, որ ասես, թէ՝ «Ո՞վ պիտի անցնի ծովի միւս կողմը, որ մեզ համար վերցնի դրանք, մեզ համար կարդայ,
14 Քեզ չափազանց մօտիկ է այդ խօսքը. քո բերանում, քո սրտում է, եւ դու ի վիճակի ես կատարելու այդ։
15 Այսօր, ահա, քո առջեւն եմ դնում կեանքն ու մահը, բարին ու չարը։
16 Եթէ լսես մեր Տէր Աստծու պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ՝ սիրես քո Տէր Աստծուն, ընթանաս նրա
17 Իսկ եթէ քո միտքը փոխես, չհնազանդուես, մոլորուելով երկրպագես օտար աստուածների ու պաշտես դրանք,
18 ապա այսօր քեզ յայտնում եմ, որ կը կորչէք, երկար չէք մնայ այն երկրում, ուր դուք կ՚անցնէք Յորդանան գետը կտրելով՝ այն
19 Երդւում եմ ձեզ երկնքով ու երկրով, որ ձեր առջեւն եմ դնում կեանքն ու մահը, օրհնութիւններն ու անէծքները։ Ընտրի՛ր
20 Պէտք է սիրես քո Տէր Աստծուն, լսես նրա ասածը, կապուած մնաս նրան, որովհետեւ նա է քո կեանքն ու քո երկարակեցութիւնը,
1 Մովսէսը բոլոր իսրայէլացիներին այս բաները հաղորդելուց յետոյ նրանց ասաց.
2 «Այսօր ես հարիւր քսան տարեկան եմ, այլեւս չեմ կարող ո՛չ գնալ, ո՛չ գալ։ Տէրն ինձ ասել է՝ «Յորդանան գետից այն կողմ
3 Քո Տէր Աստուածը, որ ընթանում է քո առջեւից, Նա՛ պիտի վերացնի քո առջեւից այդ ազգերին, եւ դու պիտի տիրես նրանց։
4 Տէրը նրանց հետ պիտի վարուի այնպէս, ինչպէս վարուեց Սեհոնի ու Օգի հետ՝ Յորդանան գետի այն կողմում գտնուող ամորհացի
5 որ կոտորէք նրանց։ Տէրը նրանց պիտի յանձնի ձեր ձեռքը, եւ դուք նրանց հետ պիտի վարուէք այնպէս, ինչպէս պատուիրել եմ ձեզ։
6 Քա՛ջ եղիր ու զօրացի՛ր, մի՛ երկնչիր ու մի՛ վախեցիր, մի՛ զարհուրիր նրանց ներկայութիւնից, քանի որ քո Տէր Աստուածն ինքը
7 Մովսէսը կանչեց Յեսուին ու բոլոր իսրայէլացիների առջեւ ասաց նրան. «Քա՛ջ եղիր ու զօրացի՛ր, որովհետեւ այս ժողովրդին
8 Քո առջեւից գնացող Տէրը չի լքելու եւ չի անտեսելու քեզ։ Մի՛ երկնչիր, մի՛ վախեցիր»։
9 Մովսէսն այս օրէնքների բոլոր խօսքերը գրեց մատեանում, այն տուեց քահանաներին՝ Տիրոջ ուխտի տապանակը ուսամբարձ տանող
10 Մովսէսն այդ օրը նրանց պատուիրելով՝ ասաց. «Եօթը տարի յետոյ՝ թողութեան տարում, Տաղաւարահարաց տօնին,
11 երբ ամբողջ Իսրայէլը հաւաքուի, որպէսզի Տիրոջ ընտրած վայրում հանդիպէք ձեր Տէր Աստծուն, այս օրէնքները կը կարդաք
12 երբ ժողովուրդը՝ տղամարդիկ, կանայք, երեխաներն ու ձեր քաղաքներում գտնուող եկուորները հաւաքուած կը լինեն, որպէսզի լսեն
13 Նրանց անտեղեակ որդիները թող լսեն ու սովորեն երկնչել մեր Տէր Աստծուց այդ երկրում ապրելու բոլոր օրերին, այն երկրում,
14 Տէրն ասաց Մովսէսին. «Ահա մօտեցան քո մահուան օրերը։ Կանչի՛ր Յեսուին, կանգնեցէ՛ք վկայութեան խորանի դռանը, որպէսզի
15 Տէրն իջաւ ամպի սիւնի ձեւով ու կանգնեց վկայութեան խորանի դռանը։ Խորանի դռանը կանգնեց նաեւ ամպի սիւնը։
16 Տէրն ասաց Մովսէսին. «Ահա դու պիտի մահանաս ու գնաս քո նախնիների մօտ. այս ժողովուրդը պիտի ելնի ու պոռնկանայ՝
17 Այդ օրը սրտմտութեամբ պիտի բարկանամ նրանց վրայ, պիտի լքեմ նրանց, երեսս պիտի թեքեմ նրանցից, նրանք թշնամիների կեր պիտի
18 Ես այդ օրը իմ երեսը պիտի դարձնեմ նրանցից բոլոր այն չարիքների համար, որ նրանք գործեցին, քանի որ յարեցին օտար
19 Ուրեմն գրեցէ՛ք օրհներգութեան այս խօսքերը, դրանք սովորեցրէ՛ք իսրայէլացիներին, դրանք դրէ՛ք նրանց բերանը, որպէսզի այդ
20 Արդարեւ, ես նրանց տանելու եմ այն լաւ երկիրը, որ երդուել եմ տալ նրանց հայրերին, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում։
21 Այն ժամանակ այդ օրհներգութիւնն իբրեւ վկայութիւն նրանց դէմ պիտի ելնի, նրանք ու նրանց յետնորդները պիտի չմոռանան դա։
22 Այդ օրը Մովսէսը գրեց այս օրհներգութիւնը եւ այն սովորեցրեց իսրայէլացիներին։
23 Մովսէսը Նաւէի որդի Յեսուին պատուիրելով՝ ասաց. «Քա՛ջ եղիր ու զօրացի՛ր, որովհետեւ Իսրայէլի որդիներին դու ես տանելու
24 Երբ Մովսէսն այս օրէնքների բոլոր խօսքերը մինչեւ վերջ գրեց մատեանի մէջ ու աւարտեց,
25 նա Տիրոջ ուխտի տապանակը տանող ղեւտացիներին պատուիրելով՝ ասաց.
26 «Օրէնքների այս մատեանն առէ՛ք եւ դրէ՛ք մեր Տէր Աստծու ուխտի տապանակի մի կողմը։ Դա այնտեղ ձեզ համար վկայութիւն թող
27 Ես գիտեմ ձեր ըմբոստութիւնն ու կամակորութիւնը. եթէ այսօր, երբ ես կենդանի եմ ու ձեր մէջ, եւ դուք Աստծու դէմ
28 Արդ, ինձ մօտ հաւաքեցէ՛ք ձեր ցեղապետներին ու ծերերին, ձեր դատաւորներին ու օրէնսգէտներին, որպէսզի նրանց ասեմ բոլոր
29 Գիտեմ, որ իմ մահուանից յետոյ անպայման անօրէնութիւններ էք անելու, շեղուելու էք այն ճանապարհից, որ ես ձեզ պատուիրեցի,
30 Եւ Մովսէսը հաւաքուած բոլոր իսրայէլացիներին մինչեւ վերջ ասաց օրհներգութեան այս խօսքերը.
1 «Երկի՛նք, ակա՛նջ դիր, որ խօսեմ, եւ երկիրը թող լսի իմ բերանի պատգամները։
2 Իմ խօսքը թող ընկալուի իբրեւ անձրեւ, իմ պատգամներն իջնեն իբրեւ ցօղ, իբրեւ սէզի վրայ տեղացող անձրեւ ու խոտի վրայ
3 որովհետեւ Տիրոջ անունը տուեցի։ Օրհնութիւն առաքեցէ՛ք մեր Տէր Աստծուն,
4 Աստուած, որի գործերը ճշմարիտ են, ու նրա ուղիները՝ օրինաւոր։ Աստուած հաւատարիմ է, եւ Նրա մէջ անիրաւութիւն չկայ, Տէրն
5 Սրանք մեղք գործեցին, բայց դրա համար որդիները մեղաւոր չեն։ Սա թիւր ու մոլորուած մի ազգ է։
6 Ո՜վ յիմար ու անմիտ ժողովուրդ, մի՞թէ Տիրոջը դրանով ես հատուցում։ Մի՞թէ նա այն հայրը չէ, որ քեզ շահեց, քեզ արարեց ու
7 Յիշի՛ր անցած օրերը, մտաբերի՛ր անցած սերունդների տարիները, հարցրո՛ւ քո հայրերին, եւ նրանք քեզ կը պատմեն, քո ծերերին,
8 Երբ Բարձրեալն իրարից բաժանեց բոլոր ազգերին, ինչպէս Ադամի որդիներին էր սփռել, ազգերի սահմանները նշանակեց ըստ Աստծու
9 Տիրոջ բաժինն եղաւ իր ժողովուրդը՝ Յակոբը, իսկ իր ժառանգութեան վիճակը՝ Իսրայէլը։
10 Նա հոգաց նրա պէտքերն անապատում, ջրից զուրկ վայրում, ծարաւեցնող տօթից պաշտպանեց նրան, խրատեց ու աչքի լոյսի պէս պահեց
11 Իր բոյնն ու իր ձագերին թեւի տակ առնող արծուի նման գթաց, տարածեց իր թեւերն ու ընդունեց նրան, բարձրացրեց ու իր մէջքին
12 Միայն Տէ՛րն էր տանում նրանց, եւ նրանց հետ օտար աստուած չկար։
13 Նրանց բերեց երկրի բարգաւաճ վայրերը, նրանց կերակրեց արտերի բերքով, ժայռից ծորող մեղրով ու ապառաժ քարից հոսող իւղով
14 Գառների, խոյերի, ցուլերի ու նոխազների ճարպի, ընտիր ցորենի ալիւրի հետ նրանց տալիս էր կովերի կարագ ու մաքիների կաթ,
15 Յակոբը կերաւ ու յագեցաւ, ճարպակալեց ու ըմբոստացաւ այդ սիրելի մարդը։ Գիրացաւ, հաստացաւ ու լայնացաւ, լքեց Տէր
16 Ինձ բարկացրին օտար աստուածներով եւ իրենց գարշելի գործերով դառնացրին ինձ։
17 Ոչ թէ Աստծու, այլ դեւերի համար զոհեր էին մատուցում, այն կուռքերի, որոնց չէին ճանաչում, որոնք նոր էին ու
18 Դու լքեցիր քեզ ծնած քո Աստծուն, մոռացար քեզ կերակրող Աստծուն։
19 Տէրը տեսաւ ու վրդովուեց, սրտմտեց իր տղաների ու աղջիկների բարկութեան համար։ Նա ասաց.
20 «Իմ երեսը կը թեքեմ նրանցից եւ նրանց ցոյց կը տամ, թէ ինչ կը լինի նրանց վախճանը, որովհետեւ սրանք մոլորուած ազգ են,
21 Նրանք ինձ վրդովեցին չաստուածներով, ինձ բարկացրին իրենց կուռքերով, ուրեմն ես էլ նրանց կ՚անհանգստացնեմ իրաւ ազգ չեղող
22 Իմ բարկութիւնից հուր է բորբոքուել։ Դա կ՚այրի մինչեւ դժոխքի խորքերը, կը լափի հողն ու նրա բերքը, կը վառի լեռների
23 Նրանց վրայ չարիք պիտի կուտակեմ ու իմ նետերն սպառեմ նրանց վրայ թափելով։
24 Նրանք պիտի հիւծուեն սովից ու թռչունների կեր ուտելով։ Անբուժելի հիւանդութիւններ եւ ժանիքաւոր գազաններ պիտի ուղարկեմ
25 Դրսից սուրը, իսկ ներսից երկիւղը թող ոչնչացնեն նրանց՝ երիտասարդներին, կոյս աղջիկներին, կաթնակերներին ու ալեւոր
26 Ասացի, որ կը ցրեմ նրանց, մարդկանց միջից կը վերացնեմ նրանց յիշատակը։
27 Բայց այդ բանն անելուց հրաժարուեցի, քանզի նկատի ունէի թշնամիների զայրոյթը. չլինի թէ հակառակորդները երկար ապրեն եւ
28 Սրանք անխոհեմ ազգ են, ու նրանց մէջ իմաստութիւն չկայ։
29 Նրանք չմտածեցին ի մտի ունենալ այս.արդ, կը ստանան ապագայում։
30 Մի մարդ ինչպէ՞ս կարող է հալածել հազարին, եւ երկուսը՝ հետապնդել տասը հազարին, եթէ Աստուած չի ոչնչացնում նրանց։
31 Նրանց աստուածները մեր Աստծու նման չեն, իսկ մեր թշնամիներն անխոհեմ են։
32 Սոդոմի որթատնկից է նրանց որթատունկը, իսկ նրանց վազը՝ Գոմորից։ Նրանց խաղողը լեղի է, նրանց ողկոյզը՝ դառն։
33 Նրանց գինին վիշապների ժահրն է եւ իժերի մահառիթ թոյնը։
34 Մի՞թէ այս ամէնն ինձ մօտ չի հաւաքուած եւ կնքուած չի պահւում իմ գանձարանում։
35 Կը հատուցեմ վրէժխնդրութեան օրը՝ այն ժամանակ, երբ նրանք կը շեղեն իրենց ուղին, որովհետեւ մօտ է նրանց կորստեան օրը, եւ
36 Տէրը դատելու է իր ժողովրդինեւ մխիթարուելու է իր ծառաներով, որովհետեւ տեսել է, որ նրանք հիւծուած են, լքուած ու
37 Եւ Տէրը պիտի ասի. «Ո՞ւր են նրանց աստուածները, որոնց ապաւինում էիք,
38 որոնց զոհերի ճարպն էիք ուտում, նրանց նուիրաբերումների գինին խմում։ Թող վեր կենան, օգնեն, պաշտպան կանգնեն ձեզ։
39 Տեսէք, տեսէք, որ ԵՍ ԵՄ միայն, եւ ինձանից բացի ուրիշը չկայ։ Ես եմ սպանում եւ ես եմ փրկում, ես եմ հիւանդացնում եւ ես
40 Ձեռքս երկինք բարձրացնելով՝ երդւում եմ իմ աջով ու ասում. «Ես յաւիտեան կենդանի եմ,
41 իմ սուսերը սրելու եմ կայծակի նման, իմ ձեռքն է կայացնելու դատաստանի վճիռը, եւ իմ թշնամիներից ես պիտի վրէժ լուծեմ։
42 Իմ նետերը պիտի յագենան արեամբ, իսկ իմ սուրը պիտի խմի վիրաւորների, գերիների եւ ինձ թշնամի իշխանների արիւնը։ Երկի՛նք,
43 Ազգե՛ր, ուրախացէ՛ք նրա ժողովրդի հետ, նրան թող զօրացնեն Աստծու բոլոր հրեշտակները, որովհետեւ նրա որդիների արեան վրէժն
44 Մովսէսը մտաւ ժողովրդի մէջ, եւ ինքն ու Նաւէի որդի Յեսուն օրէնքի բոլոր խօսքերը լսելի դարձրին ժողովրդի ականջին։
45 Մովսէսը, այս խօսքերը բոլոր իսրայէլացիներին հաղորդելուց յետոյ,
46 նրանց ասաց. «Ձեր հոգու մէջ պահեցէ՛ք բոլոր այն խօսքերը, որոնց վրայ այսօր վկայութիւն եմ դնում ձեր առջեւ։ Դրանք
47 Սա ոչ թէ դատարկ խօսք է, այլ ձեր կեանքի էութիւնը։ Դրա համար էլ երկար կ՚ապրէք այն երկրում, որ դուք, անցնելով Յորդանան
48 Տէրը նոյն օրը խօսելով Մովսէսի հետ՝ ասաց.
49 «Բարձրացի՛ր Մովաբի երկրում Երիքովի դիմաց գտնուող Աբարիմ լեռը՝ Նաբաւ լեռը, եւ դիտի՛ր այն երկիրը, որ տալու եմ
50 Գնա վախճանուի՛ր այնտեղ, քո բարձրացած լերան վրայ եւ միացի՛ր քո ժողովրդին, ինչպէս որ Հոր լերան վրայ մեռաւ քո եղբայր
51 Եւ սա՝ ի դիմաց այն բանի, որ իսրայէլացիների ներկայութեամբ Հակառակութեան ջրերի մօտ, Կադէսում՝ Սին անապատում,
52 Դիմացի՛ց պիտի տեսնես այդ երկիրը, բայց այնտեղ պիտի չմտնես»։
1 Այս է այն օրհներգութիւնը, որով Մովսէսը՝ Աստծու մարդը, նախքան մեռնելը օրհնեց իսրայէլացիներին՝
2 ասելով. «Տէրը եկաւ Սինայից եւ մեզ երեւաց Սէիրից։ Նա Կադէսից բիւրաւոր մարդկանց հետ շտապ իջաւ Փառանի լեռից՝ աջ
3 Նա գթաց իր ժողովրդին։ Նրա սրբագործած բոլոր էակները քո ձեռքին են, նրանք քեզ հետ են։
4 Նրա պատգամներից օրէնքներ ստեղծուեցին, որոնք դարձան Յակոբի ժողովրդի սեփականութիւնը։ Դրանք մեզ հաղորդեց Մովսէսը։
5 Երբ ժողովրդի իշխանները ի մի հաւաքուեն Իսրայէլի ցեղերի հետ, իշխան թող լինի Նա իր սիրեցեալների մէջ։
6 Ռուբէնը թող ապրի՝ չմեռնի, նրա ժողովուրդը թուով բազմաքանակ թող լինի»։
7 Յուդայի մասին ասաց հետեւեալը. «Տէ՜ր, լսի՛ր Յուդայի ձայնը եւ այցելի՛ր նրա ժողովրդին։ Թող նրա ձեռքերն իր համար անեն
8 Ղեւիի մասին ասաց. «Ղեւիին տուէ՛ք նրա յայտնութիւնը, իսկ նրա ճշմարտութիւնը՝ այն անարատ մարդուն, որին փորձութեան
9 Նա էր, որ ասում էր իր հօրն ու մօրը, թէ չի տեսել նրանց, չի ճանաչել իր եղբայրներին ու իր որդիներին անգիտացել։ Նա
10 Քո իրաւունքները Յակոբին, քո օրէնքները Իսրայէլին պիտի յայտնեն նրանք։ Երբ բարկանաս, քո զոհասեղանի վրայ նրանք մշտապէս
11 Տէ՜ր, օրհնի՛ր նրա զօրութիւնը եւ ընդունի՛ր նրա ձեռքի գործերը։ Ջարդի՛ր նրա վրայ յարձակուող թշնամիների մէջքը, որպէսզի
12 Բենիամինի մասին ասաց. «Տիրոջ սիրելին ապահով թող ապրի. Աստուած նրա համար հովանի կը լինի ամէն օր, եւ նա Նրա ուսերի
13 Յովսէփի մասին ասաց. «Տէրն օրհնել է նրա երկիրը, ապահովել երկնքի անձրեւով ու ցօղով, անդունդների ընդերքից բխող
14 արեգակի փոփոխութիւնից կախուած բերքով, ամպերը միմեանց վրայ կուտակելով,
15 հինավուրց լեռների գագաթներով, մշտնջենական բլուրների կատարներով,
16 երկրի եղանակի համեմատ տրուող առատութեամբ։ Մորենու մէջ երեւացած Աստծու հաճութիւնը թող իջնի Յովսէփի գլխին՝ եղբայրների
17 Նա գեղեցիկ է ցուլի առաջնածինի նման, նրա եղջիւրները նման են միեղջերուի եղջիւրների։ Դրանցով նա թող պոզահարի բոլոր
18 Զաբուղոնի մասին ասաց. «Ուրախացի՛ր, Զաբուղո՛ն, երբ ճանապարհ ես ելնում գործի համար»։ Իսաքարի մասին ասաց. «Իր
19 Այդտեղ կանչեցէ՛ք մարդկանց ու արդարութեան զոհեր մատուցեցէ՛ք, որովհետեւ ծովի հարստութիւնն ու ծովեզերքի մօտ բնակուող
20 Գադի մասին ասաց. «Թող օրհնեալ լինի Աստուած, որ ընդարձակեց Գադի երկիրը։ Նա հանգստացաւ ինչպէս առիւծը.նա խորտակեց
21 եւ տեսաւ իր իշխանութիւնը, որովհետեւ այնտեղ է բաժանուած Իսրայէլիացիների առաջնորդների հետ միացած իշխանների երկիրը, եւ
22 Դանի մասին ասաց. «Դանը առիւծի ձագ է։ Նա Բասանից ցատկ պիտի կատարի»։
23 Նեփթաղիմի մասին ասաց. «Նեփթաղիմը յագեցած է բարիքներով։ Նա թող լցուի Տիրոջ օրհնութիւններով, թող ժառանգի ծովն ու
24 Ասերի մասին ասաց. «Ասերն օրհնուի թող որդիներից, նա եղբայրներին ընդունելի թող լինի, իր ոտքը թաթախի իւղի մէջ։
25 Նրա կօշիկները երկաթից ու պղնձից թող լինեն։ Քո զօրութիւնը քո օրերի չափ թող լինի։
26 Սիրելի Աստծու նման ոչ ոք չկայ։ Նա բարձրանում է երկինք, որպէսզի դառնայ քո օգնականն ու հաստատուի իր վեհութեամբ։
27 Աստծու իշխանութիւնն ու նրա բազուկների մշտնջենաւոր զօրութիւնը քեզ հովանի թող լինեն։ Նա քո առջեւից թող հալածի
28 Իսրայէլը Յակոբի երկրում թող բնակուի ապահով ու առանձին, ցորենի ու գինու առատութեան մէջ թող ապրի, իսկ երկինքը նրա
29 Երանի՜ քեզ, Իսրայէ՛լ. ո՞վ կարող է նմանուել քեզ,ո՜վ Տիրոջ ընտրեալ ժողովուրդ։ Քո օգնականը թող պաշտպանի քեզ, իսկ քո
1 Մովսէսը Մովաբի երկրի Արաբոթ վայրից բարձրացաւ Նաբաւ լեռը՝ Փոգորի գագաթը, որ գտնւում է Երիքովի դիմաց։ Տէրը նրան ցոյց
2 Նեփթաղիմի ամբողջ երկիրը, Եփրեմի ու Մանասէի ամբողջ երկիրը, Յուդայի ամբողջ երկիրը մինչեւ հեռաւոր ծովը,
3 անապատն ու Երիքովի շրջակայքը, արմաւենիների քաղաքները մինչեւ Սեգոր։
4 Տէրն ասաց Մովսէսին. «Այս է այն երկիրը, որ երդուելով Աբրահամին, Իսահակին ու Յակոբին՝ ասել եմ. «Քո յետնորդներին եմ
5 Եւ Տիրոջ ծառայ Մովսէսը վախճանուեց Մովաբի երկրում, Տիրոջ խօսքի համաձայն։
6 Նրան թաղեցին Գայիում, Փոգորի տան մօտ, եւ ոչ ոք մինչեւ այսօր չգիտի, թէ որտեղ է նրա գերեզմանը։
7 Երբ Մովսէսը վախճանուեց, հարիւր քսան տարեկան էր։ Այդ տարիքում ո՛չ նրա տեսողութիւնն էր վատացել, ո՛չ էլ դէմքը
8 Իսրայէլացիները Մովաբի երկրի Արաբոթ վայրում, Յորդանան գետի մօտ, Երիքովի դիմաց երեսուն օր ողբացին։ Վերջացան Մովսէսի
9 Նաւէի որդի Յեսուն լցուեց իմաստութեան հոգով, որովհետեւ Մովսէսն իր ձեռքը դրել էր նրա վրայ։ Իսրայէլացիները
10 Իսրայէլում այլեւս Մովսէսի նման մարգարէ չելաւ։ Նա մի մարդ էր, որին Տէրը երես առ երես ճանաչեց։
11 Եգիպտացիների երկրում փարաւոնի, նրա պաշտօնեաների հանդէպ կատարուող Տիրոջ առաքած բոլոր նշաններն ու զարմանահրաշ
12 Մովսէսը իսրայէլացիների առջեւ կատարում էր ամուր ձեռքով եւ հզօր բազուկով։