1

1 Տէրը կանչեց Մովսէսին, խօսեց նրա հետ վկայութեան խորանից՝ ասելով. «Խօսի՛ր իսրայէլացիների հետ եւ ասա՛ նրանց.

2 «Եթէ ձեզնից որեւէ մէկը անասուններից զոհ է մատուցելու, ապա խոշոր կամ մանր եղջերաւոր անասուն թող մատուցի։

3 Եթէ նա արու արջառ է մատուցելու որպէս ողջակէզ, ապա այն թող լինի ոչ արատաւոր։ Վկայութեան խորանի դռան մօտ թող բերի

4 Նա իր ձեռքը թող դնի զոհուող անասունի գլխին, որպէսզի այն Տիրոջ համար ընդունելի լինի, իսկ իր անձի համար՝ քաւութիւն։

5 Զուարակը թող մորթեն Տիրոջ առաջ։ Քահանաները՝ Ահարոնի որդիները, արիւնը թող բերեն ու շաղ տան վկայութեան խորանի դռան

6 Ողջակիզուելիք անասունը մորթազերծ անելուց յետոյ թող բաժանեն մասերի։

7 Քահանաները՝ Ահարոնի որդիները, զոհասեղանի վրայ կրակ թող վառեն եւ փայտ դիզեն կրակի վրայ։ Ահարոնի որդիները՝

8 կտրտուած մասերը, գլուխն ու ճարպը թող դնեն զոհասեղանի կրակի համար դիզուած փայտի վրայ։

9 Փորոտիքն ու ոտքերը թող լուանան ջրով, քահանաներն այդ բոլորը թող դնեն զոհասեղանի վրայ, որովհետեւ ողջակիզուող զոհը

10 Իսկ եթէ Տիրոջ համար ողջակիզուող մանր եղջերաւոր անասունը գառ կամ ուլ է, թող այն լինի արու եւ ոչ արատաւոր։

11 Զոհ մատուցողն իր ձեռքը թող դնի նրա գլխին, այն թող մորթեն զոհասեղանի հիւսիսային կողմում, Տիրոջ առաջ, եւ Ահարոնի

12 Զոհը թող բաժանեն մասերի, նոյնպէս գլուխն ու ճարպը. քահանաները թող այն դնեն զոհասեղանի կրակի համար դիզուած փայտի

13 իսկ փորոտիքն ու ոտքերը թող լուանան ջրով։ Թող քահանան այդ ամէնը բերի ու դնի զոհասեղանի վրայ, որովհետեւ ողջակիզուող

14 Իսկ եթէ Տիրոջ համար ողջակիզուողը թռչուն է, ապա տատրակ կամ աղաւնի թող լինի զոհաբերուողը։

15 Քահանան այն թող բերի զոհասեղանի մօտ, պոկի գլուխը, թող դնի սեղանի վրայ եւ արիւնը շաղ տայ զոհասեղանի յատակին։

16 Թող հանի նաեւ քարճիկը եւ նրան կից մասերը նետի այնտեղ, ուր մոխիրն են թափում՝ զոհասեղանի մօտ։

17 Ապա թող ջարդի թեւերը, բայց երկու մասի թող չբաժանի։ Քահանան այն թող դնի զոհասեղանին, կրակի համար դիզուած փայտի վրայ,

2

1 «Եթէ մէկը անարիւն զոհ է մատուցում Տիրոջը, նրա մատուցածը ընտիր ալիւր թող լինի։ Դրա վրայ թող իւղ լցնի ու կնդրուկ դնի։

2 Այն թող տանի քահանաների՝ Ահարոնի որդիների մօտ, քահանան թող վերցնի իւղած ընտիր ալիւրից մի բուռ ու բերուած ամբողջ

3 Այդ զոհաբերութիւնից մնացածը պէտք է պատկանի Ահարոնին ու նրա որդիներին։ Դա Տիրոջը մատուցուող ամենասուրբ

4 Եթէ մէկը որպէս անարիւն զոհ է մատուցում թոնրի մէջ եփուածը, ապա Տիրոջը որպէս զոհ թող մատուցի իւղած ընտիր ալիւրից

5 Եթէ քո զոհաբերածը տապակի մէջ եփուած բան է, ապա իւղած ընտիր ալիւրի բաղարջ թող լինի։

6 Դա մաս-մաս կ՚անես, դրանց վրայ իւղ կը լցնես, որովհետեւ դա Տիրոջը մատուցուող զոհաբերութիւն է։

7 Եթէ քո մատուցած անարիւն զոհաբերութիւնը կասկարայի վրայ է եփուած, ապա ընտիր ալիւրը պէտք է իւղած լինի։

8 Այսպէս պատրաստուած եւ Տիրոջը մատուցուող նուիրաբերութիւնը կը տանես քահանայի մօտ։ Քահանան զոհասեղանին մօտենալով՝

9 մի կտոր թող կտրի Աստծուն իբրեւ յիշատակ նուիրաբերուող զոհից եւ այն դնի զոհասեղանին։ Դա Տիրոջը մատուցուող անուշահոտ

10 Ինչ որ մնայ այդ նուիրաբերութիւնից, թող պատկանի Ահարոնին ու նրա որդիներին։ Դա ամենասուրբ զոհաբերութիւններից է։

11 Տիրոջը մատուցուող բոլոր անարիւն զոհաբերութիւնները առանց թթխմորի կը պատրաստէք։ Թթխմորով ու մեղրով պատրաստուած որեւէ

12 Այն կը մատուցէք Տիրոջը իբրեւ երախայրիքի ընծայաբերում, բայց զոհասեղանի վրայ այն չայրէք, ինչպէս որ այրում էք Տիրոջն

13 Ձեր ամէն մի զոհաբերութիւնը Տիրոջը թող աղով աղուի. ձեր զոհաբերութիւններից չպակասեցնէք Աստծու ուխտի աղը. բոլոր

14 Եթէ Տիրոջը զոհաբերութիւն պիտի անես նոր բերքից, ապա դա թող լինի մաքրած, բոված ու խոշոր աղացած ցորենը։

15 Դրա վրայ իւղ կը լցնես ու կնդրուկ կը դնես։ Դա զոհաբերութիւն է։

16 Քահանան թող վերցնի ցորենի եւ իւղի մի մասը որպէս յիշատակի բաժին, ինչպէս նաեւ ամբողջ կնդրուկը. դա Տիրոջն

3

1 «Եթէ Տիրոջը մատուցուող զոհաբերութիւնը փրկութեան համար է, եւ մատուցուողը արջառ է, ապա այն, արու լինի թէ էգ, Տիրոջ

2 Զոհ մատուցողն իր ձեռքը թող դնի զոհաբերուող անասունի գլխին եւ մորթի վկայութեան խորանի դռան մօտ։ Ահարոնի որդիները՝

3 Փրկութեան համար զոհաբերուածից Տիրոջը թող ընծայ մատուցեն փորի ճարպաթաղանթն ու փորոտիքի ողջ ճարպը,

4 թող պոկեն երկու երիկամները, դրանց վրայի ճարպը եւ լեարդի բլթակը երիկամներով հանդերձ։

5 Ահարոնի որդիները՝ քահանաները, այն որպէս ողջակէզ թող դնեն զոհասեղանին, կրակի համար դիզուած փայտի վրայ։ Դա Տիրոջն

6 Եթէ Տիրոջը մատուցուող զոհաբերութիւնը փրկութեան համար է, եւ մատուցուողը ոչխար է, արու լինի թէ էգ, թող անարատ

7 Եթէ զոհաբերուողը գառ է, այն թող մատուցեն Տիրոջ առաջ։

8 Զոհ մատուցողն իր ձեռքը թող դնի զոհաբերուող կենդանու գլխին եւ այն մորթի վկայութեան խորանի դռան մօտ։ Ահարոնի

9 Փրկութեան համար զոհաբերուող անասունից Տիրոջը ընծայ թող մատուցեն. թող հանեն կենդանու ամբողջ դմակն ու մէջքը զիստերով

10 փորի ճարպաթաղանթը, փորոտիքի ամբողջ ճարպը, երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպն ու լեարդի բլթակը երիկամներով

11 Այս ամէնը քահանան թող դնի զոհասեղանին որպէս Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ։

12 Եթէ զոհաբերուողը այծ է, ապա զոհ մատուցողն այն թող բերի Տիրոջ առաջ

13 եւ իր ձեռքը թող դնի կենդանու գլխին։ Թող դա մորթեն վկայութեան խորանի դռան մօտ, Տիրոջ առաջ, իսկ Ահարոնի որդիները՝

14 Նրանք Տիրոջը դրանից որպէս ընծայ թող մատուցեն փորի ճարպաթաղանթը եւ փորոտիքի ամբողջ ճարպը,

15 երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը։ Լեարդի բլթակը թող պոկեն երիկամներով հանդերձ։

16 Քահանան դրանք թող դնի զոհասեղանին իբրեւ Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ։

17 Բոլոր ճարպերը Տիրոջը պիտի պատկանեն.

18 ուր էլ բնակուելիս լինէք, դա յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների համար։ Ճարպ եւ արիւն երբեք չպիտի ուտէք»։

4

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.

2 «Խօսի՛ր Իսրայէլիացիների հետ ու ասա՛. «Եթէ մէկն ակամայ մեղք է գործում Տիրոջ հանդէպ, Տիրոջ որեւէ պատուիրանի դէմ անում

3 եւ եթէ նա օծուած քահանայապետ է, ապա նրա գործած մեղքը տարածւում է ամբողջ ժողովրդի վրայ։ Իր գործած մեղքը քաւելու

4 Նա զուարակը թող բերի վկայութեան խորանի դռան մօտ, Տիրոջ առաջ, իր ձեռքը թող դնի զուարակի գլխին Տիրոջ առաջ, եւ

5 Օծեալ քահանան իր ձեռքով առնելով զուարակի արիւնից, այն թող տանի վկայութեան խորան։

6 Քահանան իր մատը թող թաթախի արեան մէջ, այդ արիւնից թող եօթն անգամ իր մատով շաղ տայ Տիրոջ առաջ, սրբարանը բաժանող

7 Քահանան Տիրոջ առաջ զուարակի արիւնից թող քսի վկայութեան խորանում գտնուող խնկարկութեան սեղանի եղջիւրաւոր անկիւններին։

8 Նա թող հանի գործուած մեղքերի քաւութեան համար զոհաբերուող զուարակի ամբողջ ճարպը, թող հանի նաեւ փորի ճարպաթաղանթը եւ

9 Թող պոկի երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը եւ լեարդի բլթակը երիկամներով հանդերձ։

10 Թող անի այնպէս, ինչպէս վարւում էր փրկութեան համար զոհաբերուող զուարակի դէպքում. քահանան այս ամէնը թող դնի

11 Զուարակի մորթը, նրա ամբողջ մարմինը գլխի ու ոտքերի, փորի ու կղկղանքի հետ՝

12 զուարակն ամբողջութեամբ թող հանեն բանակատեղիից դուրս, մի մաքուր տեղ, ուր մոխիրն են թափում, եւ փայտի կրակի վրայ թող

13 Եթէ իսրայէլացի ողջ ժողովուրդն անգիտակցաբար ակամայ մոլորուի, եւ այդ բանը վրիպած լինի ժողովրդի աչքից, եթէ խախտի Տիրոջ

14 իսկ դրանից յետոյ գիտակցի իր կատարած մեղքը, ապա ժողովուրդն իր գործած մեղքը քաւելու համար նախրից ոչ արատաւոր մի

15 ժողովրդի ծերերը Տիրոջ առաջ իրենց ձեռքը թող դնեն զուարակի գլխին եւ զուարակը թող մորթեն Տիրոջ առաջ։

16 Օծեալ քահանան զուարակի արիւնից թող տանի վկայութեան խորան,

17 եւ մատը թաթախելով զուարակի արեան մէջ՝ Տիրոջ առաջ եօթն անգամ թող շաղ տայ սրբարանի վարագոյրի դիմաց։

18 Քահանան այդ արիւնից թող քսի վկայութեան խորանում Տիրոջ առաջ դրուած խնկարկութեան սեղանի եղջիւրաւոր անկիւններին, իսկ

19 Ամբողջ ճարպը թող պոկի կենդանուց եւ դնի զոհասեղանին։

20 Այդ զուարակի հետ թող վարուի այնպէս, ինչպէս վարւում էր մեղքերի քաւութեան համար զոհաբերուող զուարակի դէպքում։ Նոյն

21 Զուարակն ամբողջութեամբ պէտք է հանեն բանակատեղիից դուրս եւ այրեն այն, ինչպէս նախորդ զուարակն այրեցին, որովհետեւ դա

22 Եթէ իշխանն է մեղք գործում՝ խախտում է Տէր Աստծու պատուիրաններից մէկնումէկը, այսինքն՝ անում է մի բան, որ չպէտք է

23 բայց եւ գիտակցի իր կատարած մեղքը, ապա նա թող զոհաբերի մի նոխազ, արու եւ ոչ արատաւոր։

24 Նա իր ձեռքը թող դնի նոխազի գլխին, թող այն մորթեն այնտեղ, ուր ողջակէզներ են մորթում Տիրոջ առաջ, քանի որ սա մեղքերի

25 Քահանան մեղքերի քաւութեան համար զոհաբերուող կենդանու արեան մէջ մատը թաթախելով՝ թող քսի ողջակէզների զոհասեղանի

26 Նրա ամբողջ ճարպը թող դնի զոհասեղանին, ինչպէս փրկութեան համար զոհաբերուող կենդանու ճարպն են դնում։ Քահանան այդ կերպ

27 Եթէ երկրի ժողովրդից մի մարդ ակամայ մեղք գործի՝ խախտի Տիրոջ պատուիրաններից մէկնումէկը, մի բան, որ չպիտի անէր, եթէ

28 բայց գիտակցի, որ ինքը մեղք է գործել, իր գործած մեղքը քաւելու համար ոչ արատաւոր մի այծ թող մատուցի որպէս զոհ։

29 Նա ձեռքը թող դնի այծի գլխին, եւ մեղքերի քաւութեան համար զոհաբերուող այծը թող մորթեն այնտեղ, ուր ողջակէզներն են

30 Քահանան մեղքերի քաւութեան համար զոհաբերուող կենդանու արիւնից մատով առնելով՝ թող քսի ողջակէզների զոհասեղանի

31 Նա թող պոկի ամբողջ ճարպն այնպէս, ինչպէս փրկութեան համար ողջակիզուող կենդանուց են պոկում, եւ քահանան թող այն հանի

32 Եթէ իբրեւ զոհ ոչխար է մատուցւում, ապա այն ոչ արատաւոր էգ ոչխար թող լինի։

33 Զոհաբերողն իր ձեռքը թող դնի մեղքերի քաւութեան համար զոհաբերուող կենդանու գլխին, եւ այն թող մորթեն այնտեղ, ուր

34 Քահանան մեղքերի քաւութեան համար զոհաբերուող կենդանու արիւնից մատով առնելով՝ թող քսի ողջակէզների զոհասեղանի

35 Նա թող պոկի նրա ամբողջ ճարպն այնպէս, ինչպէս պոկում են փրկութեան համար ողջակիզուող ոչխարի ճարպը։ Քահանան այն թող դնի

5

1 «Յանցաւոր է այն մարդը, որ լսում է մէկի երդումը, վկայ է լինում դրան, տեսնում է դա կամ դրան տեղեակ է լինում եւ այդ

2 Նա, ով կը դիպչի պիղծ իրերի կամ դիակի կամ գազանից յօշոտուած կենդանու կամ մի պիղծ բանի կամ անասունների ու պիղծ

3 Եթէ մէկը դիպչի մի մարդու պղծութեան կամ նրա բազում պղծութիւններին, որոնց դիպչելիս մարդ կեղտոտւում է, եւ եթէ նա

4 Նա, ով խոստանայ չար կամ բարի գործ կատարել եւ այդ խոստումը հաստատի երդմամբ, եւ եթէ նա մոռանայ, իսկ յետոյ յիշի այդ,

5 Նա պէտք է խոստովանի իր մեղքերին։

6 Տիրոջ նկատմամբ կատարած իր յանցանքների ու գործած մեղքերի համար նա հօտից մի էգ գառ կամ մի էգ ուլ թող զոհ մատուցի։

7 Իսկ եթէ կարողութիւն չունի ոչխար զոհ մատուցելու, իր գործած մեղքերի համար երկու տատրակ կամ աղաւնիների երկու ձագ թող

8 Նա դրանք թող բերի քահանայի մօտ։ Քահանան նախ թող ներս տանի այն, որ մեղքերի քաւութեան համար է, գլուխը պոկի, բայց

9 Նա զոհասեղանի պատի վրայ թող շաղ տայ մեղքերի համար զոհ մատուցուածի արեան մի մասը, իսկ մնացած արիւնը թող թափի

10 Երկրորդ թռչունը թող ողջակէզ անի, ինչպէս որ կարգն է։ Այդպէս քահանան քաւութիւն կը տայ նրա գործած մեղքերին, եւ նա

11 Եթէ նա ի վիճակի չէ զոյգ տատրակներ կամ աղաւնիների երկու ձագեր մատուցելու, իր գործած մեղքերի թողութեան համար որպէս

12 Նա այն թող տանի քահանայի մօտ, եւ քահանան դրանից մի բուռ վերցնելով իբրեւ յիշատակի բաժին՝ թող դնի Տիրոջ ողջակէզների

13 Այդպէս քահանան քաւութիւն կը տայ նրա գործած մեղքին, եւ նա թողութիւն կը ստանայ։ Մնացեալը թող պատկանի քահանային,

14 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.

15 «Նա, ով կը սխալուի ու Տիրոջ սրբութիւնների հանդէպ ակամայ մեղք կը գործի, իր յանցանքի համար թող Տիրոջը մատուցի իր

16 Նա թող հատուցի սրբութիւններին հասցրած վնասները, դրան աւելացրած նաեւ սրբազան իրերի արժէքի մէկ հինգերորդ մասը, եւ տայ

17 Նա, ով մեղանչում է ու խախտում Տիրոջ պատուիրաններից մէկնումէկը, այսինքն՝ անում է մի բան, որ չպէտք է անէր, բայց

18 Իր յանցանքի թողութեան համար իր հօտից նա քահանայի մօտ թող բերի մէկ արծաթ արժողութեամբ ոչ արատաւոր մի խոյ, որով

19 յանցանք էր գործել Տիրոջ հանդէպ»։

6

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.

2 «Ով մեղք գործի, ով արհամարհելով խախտի Տիրոջ պատուիրանները, ով իր մերձաւորին խաբի նրա տուած աւանդի, իրեն ի պահ

3 կամ կորած մի բան գտնի, բայց ուրանայ, որ գտել է, եւ դրա համար սուտ երդում տայ, այսինքն՝ անի այն ամէնը,

4 որոնցով նա մեղք է գործած լինում, բայց գիտակցի, որ մեղանչել, յանցանք է գործել, նա պէտք է հատուցի իր կատարած

5 իր հասցրած վնասի համար, իրեն ի պահ տրուած աւանդը կորցնելու համար, կորած բանը գտնելը ուրանալու եւ սուտ երդում տալու

6 Իր գործած մեղքի համար նա Տիրոջը զոհ պէտք է մատուցի մէկ արծաթ արժողութեամբ ոչ արատաւոր մի խոյ, քանի որ մեղք գործեց։

7 Քահանան Տիրոջ առաջ քաւութիւն եւ թողութիւն թող տայ նրան այն մեղքերի համար, որ նա գործել է»։

8 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. «Կարգադրի՛ր Ահարոնին ու նրա որդիներին եւ ասա՛.

9 «Այս է ողջակէզի կարգը. զոհասեղանի վրայ այն պէտք է մնայ ամբողջ գիշեր՝ մինչեւ առաւօտ, եւ զոհասեղանի վրայ այրուող

10 Քահանան կտաւէ պատմուճան պիտի հագնի եւ կտաւէ անդրավարտիք՝ իր մարմնի վրայ։ Կրակից առաջացած ողջակէզի ճարպամոխիրը նա

11 Նա պիտի հանի իր պատմուճանը, պիտի հագնի մի այլ պատմուճան ու ողջակէզը պիտի տանի բանակատեղիից դուրս, մի մաքուր տեղ։

12 Զոհասեղանի վրայ վառուող կրակը պիտի չհանգի։ Դրա համար քահանան առաւօտները դրա վրայ փայտ պիտի աւելացնի, դրա վրայ պիտի

13 Կրակը միշտ պիտի վառուի զոհասեղանի վրայ ու երբեք չհանգի»։

14 «Այս է Տիրոջ առաջ, զոհասեղանի վրայ Ահարոնի որդիների՝ քահանաների զոհ մատուցելու կարգը.

15 քահանան իբրեւ յիշատակ մի բուռ պիտի առնի նուիրաբերուող ընտիր ալիւրից՝ նրա վրայ դրուած իւղով ու կնդրուկով հանդերձ, եւ

16 Մնացած ալիւրը պիտի ճաշակեն Ահարոնն ու նրա որդիները։ Բաղարջը պիտի ուտուի մի սուրբ վայրում, այն պիտի ուտեն վկայութեան

17 Թթխմորով պիտի չեփուի այն. դա Տիրոջը մատուցուող ընծաների մի մասն է կազմում։ Դրանք սրբութիւնների սրբութիւն են։ Նոյն

18 Քահանաների ընտանիքների բոլոր արու անդամները թող ուտեն դրանից։ Այս թող լինի ձեր սերունդների մէջ Տիրոջը մատուցուելիք

19 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.

20 «Այս է Ահարոնի եւ նրա որդիների ընծան, որ նրանց օծուելու օրը պիտի մատուցուի Տիրոջը։ Մէկ տասներորդ գրիւ ընտիր ալիւր՝

21 Իւղով հունցելուց յետոյ տապակի մէջ պիտի պատրաստուի այն։ Դա կտրտուած, մաքուր վիճակում պիտի մատուցուի իբրեւ Տիրոջն

22 Այս բանը պիտի կատարի այն քահանան, որն Ահարոնի որդիներից է եւ օծուել է նրա փոխարէն։ Տիրոջ հաստատած այս յաւիտենական

23 Քահանայի բոլոր զոհաբերութիւնները ողջակէզ պէտք է լինեն, դրանցից ոչ մի բան չպիտի ուտուի»։

24 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.

25 «Դիմի՛ր Ահարոնին ու նրա որդիներին եւ ասա՛. «Մեղքերի թողութեան համար զոհ մատուցելու կարգը այս է. մեղքերի թողութեան

26 Զոհ մատուցող քահանան դրանից պէտք է ուտի։ Թող նա ուտի սուրբ վայրում՝ վկայութեան խորանի բակում։

27 Ով որ ձեռք տայ դրա մսին, կը սրբանայ, եւ ում զգեստի վրայ ցանեն դրա արիւնից, նա պէտք է լուացուի սուրբ վայրում։

28 Կաւէ այն անօթը, որի մէջ կ՚եփուի միսը, պէտք է ջարդել, իսկ եթէ պղնձէ անօթի մէջ եփուի, պէտք է այն քերել ու ջրով

29 Քահանաների ընտանիքների բոլոր արու անդամները թող ուտեն դրանից, որովհետեւ դա Տիրոջը մատուցուող սրբութիւնների

30 Այն ամէնը, ինչ զոհ է մատուցւում մեղքերի քաւութեան համար, նոյնպէս անասունների արիւնը, որ վկայութեան խորան է բերւում,

7

1 «Յանցանքի համար խոյ զոհաբերելու կարգը հետեւեալն է. դա սրբութիւնների սրբութիւն է։

2 Այնտեղ, ուր ողջակէզներն են մորթում, Տիրոջ առաջ պէտք է մորթեն նաեւ յանցանքի համար զոհաբերուող խոյը։ Նրա արիւնը

3 Քահանան թող առնի նրա ամբողջ ճարպը, դմակը, ճարպաթաղանթը, փորոտիքի ամբողջ ճարպը,

4 պոկի որովայնում գտնուող երկու երիկամները, դրանց վրայի ճարպն ու լեարդի բլթակը երիկամներով հանդերձ։

5 Քահանան այդ բոլորը թող դնի զոհասեղանին իբրեւ Տիրոջը մատուցուող զոհ, քանի որ դա յանցանքի քաւութեան համար է։

6 Քահանայի ընտանիքի բոլոր արու անդամները թող ուտեն դրանից. սուրբ վայրում թող ուտեն, քանի որ դա սրբութիւնների

7 Յանցանքի համար զոհուող անասունի հետ թող վարուեն այնպէս, ինչպէս մեղքերի համար զոհուող անասունի։ Դրանց կատարման կարգը

8 Որեւէ մէկի ողջակէզը մատուցող քահանան թող ստանայ ողջակէզի մորթին։

9 Թոնրի, կասկարայի կամ տապակի մէջ պատրաստուած հացեղէնը, որ զոհաբերւում է, թող պատկանի այն քահանային, որ կատարում է

10 իսկ իւղով հունցուած, ինչպէս նաեւ չհունցուած բոլոր զոհաբերումները պիտի հաւասարապէս պատկանեն Ահարոնի որդիներից

11 «Փրկութեան համար Տիրոջը մատուցուելիք զոհաբերութեան կարգը այս է.

12 եթէ գոհութեան համար է մատուցւում այն, որպէս գոհութեան զոհաբերում թող մատուցեն իւղով հունցուած ընտիր ալիւրի բաղարջ

13 Փրկութեան համար գոհութեան այս զոհաբերութեան հետ ընծայ թող մատուցեն նաեւ բաղարջ կարկանդակներ։ Տիրոջը մատուցուող

14 փրկութեան համար արիւն հոսեցնող քահանային թող պատկանի։ Նրան թող պատկանի նաեւ փրկութեան համար մատուցուող գոհութեան

15 որը պիտի ուտուի նույն օրը, երբ զոհ է մատուցւում. Յաջորդ օրուայ համար դրանից բան չպէտք է մնայ։

16 Եթէ մէկը կամովին է խոստանում Տիրոջ համար զոհ մատուցել, ապա զոհի միսը թող ուտուի զոհի մատուցման օրը եւ յաջորդ օրը,

17 մինչեւ երրորդ օրը, կրակով թող այրուի։

18 Եթէ նա իր փրկութեան համար զոհաբերած անասունի մսից ուտի երրորդ օրը, մատուցուածը ընդունելի զոհաբերութիւն չի լինի,

19 Այն միսը, որ կը դիպչի որեւէ աղտեղութեան, թող չուտուի, այլ կրակով թող այրուի։ Միայն մաքուր մարդն իրաւունք ունի միս

20 Տիրոջը մատուցուած փրկութեան զոհից ճաշակած անմաքուր մարդը պիտի կորչի իր ժողովրդի միջից։

21 Նա, ով կը դիպչի որեւէ պիղծ բանի՝ մարդու պղծութեան կամ պիղծ անասունների եւ կամ ամէն մի գարշելի բանի, եւ ապա կ՚ուտի

22 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.

23 «Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ ասա՛. «Արջառի, ոչխարի ու այծի ճարպ պիտի չուտէք։

24 Սատկած ու գազանի յօշոտած անասունների ճարպը թող օգտագործուի ամէն ինչի համար, բայց ոչ ուտելու համար։

25 Ով որ ուտի Տիրոջը զոհաբերուած անասունների ճարպից, կը կորչի իր ժողովրդի միջից։

26 Ձեր բոլոր բնակարաններում թռչունների եւ ամէն տեսակ անասունների արիւնը պիտի չուտէք։

27 Արիւն ուտող ամէն ոք կը կորչի իր ժողովրդի միջից»։

28 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.

29 «Իսրայէլի որդիներին ասա՛. «Ով որ փրկութեան զոհ կը մատուցի Տիրոջը, նա իր փրկութեան զոհից Տիրոջը մաս պիտի հանի։

30 Նա իր ձեռքով պիտի զոհը մատուցի Տիրոջը. կրծքի ճարպն ու լեարդի բլթակը պիտի դնի Տիրոջ առաջ,

31 իսկ քահանան այն պիտի հանի զոհասեղան, կուրծքը պիտի տրուի Ահարոնին ու նրա որդիներին։

32 Բացի այդ, ձեր փրկութեան զոհերի աջ թեւը որպէս հասանելի տուրք կը տաք քահանային։

33 Ահարոնի որդիներից ով որ փրկութեան արիւն ու ճարպ է մատուցում, նրան էլ բաժին թող հասնի աջ թեւը։

34 Որովհետեւ Իսրայէլի որդիներից ես առայ ձեր փրկութեան համար ինձ մատուցուած անասունների կուրծքն ու թեւը եւ դրանք տուեցի

35 Ահարոնի ու նրա որդիների քահանայ օծուելու օրը Տիրոջը նուիրաբերուող ընծաներից իրենց հասանելիք բաժինը այս է։ Այս է

36 երբ Իսրայէլի որդիների միջից քահանայ օծեց նրանց։ Դա նրանց մէջ յաւիտենական կարգ է սերնդից սերունդ։

37 Այս է ողջակէզների, մեղքերի, յանցանքների ու փրկութեան համար զոհեր մատուցելու կարգը։

38 Այսպէս պատուիրեց Տէրը Իսրայէլի որդիներին Սինա լերան վրայ այն օրը, երբ նա Սինայի անապատում կարգադրեց Տիրոջ համար

8

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.

2 «Ա՛ռ Ահարոնին ու նրա որդիներին, նրանց զգեստներն ու օծութեան իւղը, մեղքերի քաւութեան համար զոհաբերուելիք զուարակը,

3 եւ ամբողջ ժողովրդին հաւաքի՛ր վկայութեան խորանի դռան մօտ»։

4 Մովսէսն արեց այնպէս, ինչպէս Տէրը հրամայել էր իրեն. նա հաւաքեց ժողովրդին վկայութեան խորանի դռան մօտ։

5 Մովսէսն ասաց ժողովրդին. «Այս բանն է կարգադրել Տէրը»։

6 Մովսէսն Ահարոնին ու նրա որդիներին տարաւ եւ ջրով լողացրեց նրանց։

7 Նա Ահարոնին հագցրեց պատմուճանը, գօտի կապեց նրա մէջքին, դրա վրայ հագցրեց թիկնոցը, յետոյ դրա վրայ դրեց վակասը,

8 վակասի ժապաւէնով զգեստներն ամրացրեց միմեանց։ Դրա վրայ կապեց լանջապանակը, վերջինիս վրայ դրեց Յանդիմանութիւնն ու

9 Նրա գլխին դրեց խոյրը, խոյրի վրայ, երեսի կողմից՝ նուիրագործուած եւ մաքուր ոսկէ թիթեղը, ինչպէս Տէրն էր պատուիրել

10 Մովսէսն առնելով օծութեան իւղից՝ եօթն անգամ ցանեց զոհասեղանի վրայ։

11 Նա օծեց զոհասեղանը, սրբագործեց այն ու դրա ամբողջ սպասքը, ինչպէս նաեւ լուացարանն ու դրա պատուանդանը. նա սրբագործեց

12 Մովսէսն օծութեան իւղ ածեց Ահարոնի գլխին, օծեց ու սրբագործեց նրան։

13 Մովսէսը մօտիկ բերեց Ահարոնի որդիներին, նրանց հագցրեց պատմուճանները, նրանց մէջքերին կապեց գօտիները, գլուխներին դրեց

14 Մովսէսն այնուհետեւ մօտ բերեց մեղքերի քաւութեան համար զոհաբերուելիք զուարակը։ Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը

15 Մովսէսն առաւ նրա արիւնից եւ իր մատով շուրջանակի քսելով զոհասեղանի եղջիւրաւոր անկիւններին՝ սրբագործեց զոհասեղանը։ Եւ

16 Նա սրբագործեց այն, որպէսզի քաւութեան զոհաբերութիւն կատարի դրա վրայ։ Մովսէսն առաւ փորոտիքի ամբողջ ճարպը, լեարդի

17 Նա զուարակի մնացած մասերը՝ մորթին, միսն ու կղկղանքը բանակատեղիից դուրս այրեց կրակով, ինչպէս Տէրն էր հրամայել

18 Մովսէսը մօտ բերեց ողջակէզի համար նախատեսուած խոյը։ Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը դրեցին խոյի գլխին,

19 եւ Մովսէսը մորթեց խոյը, նրա արիւնը թափեց զոհասեղանի շուրջը։

20 Նա խոյը բաժանեց մասերի, առաւ գլուխը, կտրտուած մասերն ու ճարպը, փորոտիքն ու ոտքերը լուաց ջրով։

21 Մովսէսը խոյն ամբողջութեամբ դրեց ողջակէզների զոհասեղանին որպէս Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ, քանի որ դա Տիրոջը

22 Մովսէսը մօտ բերեց երկրորդ խոյը, որպէսզի կատարուի քահանաներին սրբագործելու ծէսը։ Ահարոնն ու նրա որդիները իրենց

23 եւ Մովսէսը մորթեց այն։ Մովսէսն առաւ դրա արիւնից, քսեց Ահարոնի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին ու նրա աջ

24 Մովսէսը մօտ բերեց Ահարոնի որդիներին, այդ արիւնից քսեց նրանց աջ ականջների բլթակներին, նրանց աջ ձեռքերի բթամատներին

25 Նա առաւ ճարպը, դմակը, ճարպաթաղանթը, լեարդի բլթակը, երիկամներն ու դրանց վրայի ճարպը եւ աջ թեւը։

26 Նա Տիրոջ առաջ գտնուող եւ քահանաներին սրբագործելու ծէսի համար նախատեսուած մի բաղարջ կարկանդակ վերցրեց սկուտեղից,

27 Նա այդ ամէնը դրեց Ահարոնի ձեռքերի ու նրա որդիների ձեռքերի վրայ եւ դրանք ընծայաբերեց Տիրոջ առաջ։

28 Մովսէսը դրանք վերցնելով նրանց ձեռքերից՝ զոհասեղանի վրայ դրեց որպէս նրանց քահանայ ձեռնադրելու համար կատարուած

29 Մովսէսն առաւ խոյի կուրծքը եւ Տիրոջ առաջ խոյի նուիրաբերման շարժում արեց։ Դա եղաւ Մովսէսին յատկացուած բաժինը, ինչպէս

30 Մովսէսը, վերցնելով օծութեան իւղից ու զոհասեղանի վրայի արիւնից, ցանեց Ահարոնի ու նրա զգեստների, նրա որդիների ու

31 Նա սրբագործեց Ահարոնին ու նրա զգեստները, նրա հետ նաեւ՝ նրա որդիներին ու նրանց զգեստները։ Մովսէսն ասաց Ահարոնին ու

32 Հացի ու մսի մնացորդները կրակով կ՚այրէք։

33 Վկայութեան խորանի դռնից եօթն օր դուրս չգաք, մինչեւ չլրանայ ձեր քահանայ օծուելու համար սահմանուած օրը, որովհետեւ

34 (ինչպէս եւ կատարուեց իսկ)։ Տէրը այդպէս է պատուիրել կատարել, որպէսզի քաւուեն ձեր մեղքերը։

35 Վկայութեան խորանի դռանը եօթն օր՝ գիշեր ու ցերեկ կը նստէք եւ Տիրոջ պահպանութեան կարգը կը կատարէք, որպէսզի չմեռնէք։

36 Ահարոնն ու նրա որդիները կատարեցին այն ամէնը, ինչ Տէրն էր կարգադրել Մովսէսին։

9

1 Ութերորդ օրը Մովսէսը կանչեց Ահարոնին, նրա որդիներին ու Իսրայէլի մեծերին։ Մովսէսն ասաց Ահարոնին.

2 «Քեզ համար նախրից, մեղքերի քաւութեան համար, ոչ արատաւոր մի զուարակ ու ողջակէզի համար ոչ արատաւոր մի խոյ վերցրո՛ւ եւ

3 Դիմի՛ր Իսրայէլի մեծերին ու նրանց ասա՛. «Այծերի միջից վերցրէ՛ք մեղքերի քաւութեան համար մի նոխազ, ինչպէս եւ ողջակէզի

4 Նաեւ զուարակ ու խոյ՝ Տիրոջ առաջ փրկութեան ողջակէզ մատուցելու համար, ինչպէս եւ նուիրաբերման համար իւղով հունցուած

5 Նրանք առան ու վկայութեան խորանի առաջ բերեցին, այն ամէնը, ինչ որ Մովսէսն էր հրամայել։ Ամբողջ ժողովուրդը մօտեցաւ ու

6 Մովսէսն ասաց. «Տէրը հրամայեց, որ ա՛յս բանը պէտք է կատարէք. եւ Տիրոջ փառքը պիտի երեւայ ձեզ»։

7 Իսկ Ահարոնին Մովսէսն ասաց. «Մօտեցի՛ր զոհասեղանին եւ քո ողջակէ՛զն արա քո մեղքերի համար, որպէսզի քաւութիւն լինի քեզ

8 Ահարոնը մօտեցաւ զոհասեղանին եւ մորթեց իր մեղքերի քաւութեան զուարակը։

9 Ահարոնի որդիները արիւնը բերեցին նրա մօտ, նա իր մատը թացացրեց արեան մէջ, քսեց զոհասեղանի եղջիւրաւոր անկիւններին, իսկ

10 Մեղքերի քաւութեան զոհի ճարպը, երիկամները եւ լեարդի բլթակը դրեց զոհասեղանին, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին։

11 Միսն ու մորթին կրակով այրեցին բանակատեղիից դուրս։

12 Ապա մորթեց ողջակէզի համար նախատեսուած անասունը, Ահարոնի որդիները արիւնը բերեցին նրա մօտ, եւ նա այն թափեց զոհասեղանի

13 Ողջակէզը նրա մօտ բերեցին կտոր-կտոր արած։ Մովսէսը դա, ինչպէս նաեւ գլուխը, դրեց զոհասեղանին։

14 Փորոտիքն ու ոտքերը նա լուաց ջրով եւ դրեց զոհասեղանին, ողջակէզի վրայ։

15 Դրանից յետոյ մատուցեցին ժողովրդի ընծաները։ Նա առաւ ժողովրդի մեղքերի քաւութեան համար սահմանուած նոխազը եւ այն մորթեց

16 Նա մատուցեց նաեւ ողջակիզուելիք անասունը։

17 Նա արեց այնպէս, ինչպէս կարգն էր։ Նա մօտեցրեց ողջակէզը, մի բուռ վերցրեց դրանից եւ դրեց զոհասեղանին, որպէս յաւելում

18 Նա մորթեց ժողովրդի փրկութեան համար զոհուելիք զուարակն ու խոյը։ Ահարոնի որդիները արիւնը բերեցին նրա մօտ, եւ նա այն

19 Բերեցին նաեւ զուարակի ճարպը, խոյի ճարպն ու դմակը, ճարպաթաղանթը, երկու երիկամները ճարպով հանդերձ, լեարդի բլթակը

20 եւ ճարպերը դրեցին անասունների կրծքերի վրայ։ Ապա կտրեցին հանեցին ճարպը կրծքերի հետ միասին։ Ճարպը դրեցին զոհասեղանի

21 Նա կրծքերը եւ աջ թեւերը նուիրաբերեց Տիրոջ առաջ, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին։

22 Ահարոնն իր ձեռքերը բարձրացնելով՝ օրհնեց ժողովրդին եւ ներքեւ իջաւ մեղքերի քաւութեան, ողջակէզի ու փրկութեան համար

23 Մովսէսն ու Ահարոնը մտան վկայութեան խորանը եւ այնտեղից դուրս գալով՝ օրհնեցին ամբողջ ժողովրդին։ Եւ Տիրոջ փառքը երեւաց

24 Կրակ բխեց Տիրոջից եւ այրեց այն ամէնը, ինչ կար զոհասեղանի վրայ՝ ողջակէզներն ու ճարպը։ Ամբողջ ժողովուրդը տեսաւ դա,

10

1 Ահարոնի երկու որդիները՝ Նաբադն ու Աբիուդը, ամէն մէկը մի բուրվառ վերցնելով, դրանց մէջ կրակ դրեցին, դրա վրայ խունկ

2 Կրակ բխեց Տիրոջից, այրեց նրանց, եւ նրանք մեռան Տիրոջ առաջ։

3 Մովսէսն ասաց Ահարոնին. «Ահա թէ ինչ ասաց Տէրը. «Ինձ պաշտողների մէջ պիտի ցոյց տամ իմ սրբութիւնը եւ իմ ամբողջ ժողովրդի

4 Մովսէսը կանչեց Միսադայիին եւ Ելիսափանին՝ Ահարոնի հօրեղբայր Ոզիէլի որդիներին, եւ ասաց նրանց. «Գնացէ՛ք եւ ձեր

5 Նրանք գնացին եւ բանակատեղիից դուրս հանեցին նրանց իրենց զգեստներով հանդերձ, ինչպէս Մովսէսն էր ասել։

6 Մովսէսն ասաց Ահարոնին ու նրա ողջ մնացած որդիներ Եղիազարին եւ Իթամարին. «Ձեր գլխարկները չհանէք եւ ձեր հագուստները

7 Եւ դուք վկայութեան խորանի դռնից դուրս չգաք, որպէսզի չմեռնէք, որովհետեւ Տիրոջ օծութեան իւղը դեռեւս ձեր վրայ է»։ Եւ

8 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.

9 «Երբ վկայութեան խորան մտնէք կամ երբ զոհասեղանին մօտենաք դու եւ քեզ հետ եղած որդիներդ, գինի կամ օղի չխմէք, որպէսզի

10 Լինելով սթափ, դուք կը կարողանաք տարբերել սուրբը պիղծից, մաքուրը անմաքուրից,

11 ի վիճակի կը լինէք իսրայէլացիներին սովորեցնելու այն բոլոր օրէնքները, որ Տէրը Մովսէսի միջոցով տուեց նրանց»։

12 Մովսէսն ասաց Ահարոնին ու նրա ողջ մնացած որդիներին՝ Եղիազարին եւ Իթամարին. «Տիրոջը մատուցուած անարիւն զոհից

13 Այն կ՚ուտէք մի սուրբ վայրում, որովհետեւ քեզ եւ քո որդիների համար օրէնք է, որ ուտէք Տիրոջը մատուցուած զոհերից։

14 Զոհ մատուցուած անասունի կուրծքը եւ թեւը դու, քո որդիները եւ քո ընտանիքի անդամները քեզ հետ մի սուրբ վայրում պիտի

15 Զոհուած անասունի թեւը եւ կուրծքը, որ նուիրուելու են Աստծուն, ինչպէս նաեւ այրուելու ճարպը Տիրոջ առաջ թող նուէր

16 Մովսէսը շատ փնտռեց մեղքերի քաւութեան համար զոհաբերուած նոխազը, բայց այն արդէն այրուած էր։ Մովսէսը բարկացաւ Եղիազարի

17 եւ ասաց. «Ինչո՞ւ սուրբ վայրում չկերաք մեղքերի քաւութեան համար արուած ողջակէզը։ Չէ՞ որ այն սրբութիւնների սրբութիւն

18 բայց զոհի արիւնից սրբարանից ներս չբերուեց։ Արդ, պէտք է ուտէք մի սուրբ վայրում, ինչպէս ինձ է հրամայուած»։

19 Ահարոնը պատասխանեց Մովսէսին եւ ասաց. «Այսօր, երբ մեղքերի քաւութեան համար զոհաբերութիւն արեցին եւ ողջակէզներ

20 Մովսէսը լսեց նրա ասածը եւ դա հաճելի թուաց նրան։

11

1 Տէրը խօսեց Մովսէսի եւ Ահարոնի հետ ու ասաց.

2 «Դիմեցէ՛ք Իսրայէլի որդիներին եւ ասացէ՛ք. «Սրանք են երկրի վրայ եղած այն անասունները, որ կարող էք ուտել։

3 Կ՚ուտէք բոլոր կճղակաբաշխ՝ թաթերը երկուսի բաժանուած եւ որոճացող կենդանիները։

4 Մի՛ կերէք այն կենդանիները, որոնք թէեւ որոճում են, բայց կճղակաբաշխ չեն, ինչպէս ուղտը, որը թէեւ որոճում է, բայց

5 նապաստակը, որը թէեւ որոճում է, բայց երկկճղակ չէ, ուրեմն նա ձեզ համար պիղծ է,

6 ճագարը, որը թէեւ որոճում է, բայց երկկճղակ չէ, ուրեմն նա ձեզ համար պիղծ է,

7 խոզը, որը թէեւ կճղակաբաշխ է՝ կճղակներ ունի, բայց չի որոճում, ուրեմն նա ձեզ համար պիղծ է։

8 Ո՛չ դրանց միսը կերէք, ո՛չ էլ դրանց դիակին մօտեցէք, քանի որ դրանք ձեզ համար պիղծ են։

9 Ահա թէ ինչ պիտի ուտէք ջրերի մէջ եղած կենդանիներից. նրանք, որ ունեն լողակներ ու թեփուկ եւ ապրում են ջրերում,

10 Ջրերում, ծովերում ու վտակներում ապրող, բայց լողակներ ու թեփուկ չունեցող կենդանիներ մի՛ կերէք, նոյնպէս եւ՝ այն

11 Դրանց միսը չուտէք եւ դրանց դիակներից գարշեցէ՛ք,

12 որովհետեւ ջրի մէջ եղած բոլոր այն կենդանիները, որոնք լողակներ ու թեփուկ չունեն, թող ձեզ համար պիղծ համարուեն։

13 Սրանք են այն թռչունները, որոնցից պէտք է գարշէք եւ որոնց միսը պիտի չուտէք, որովհետեւ ձեզ համար պիղծ են. արծիւ,

14 անգղ, ցին եւ այն, ինչ սրանց նման է։

15 Նաեւ ագռաւ եւ այն, ինչ սրա նման է,

16 ջայլամ, բու, որոր եւ այն, ինչ սրանց նման է,

17 բազէ եւ այն, ինչ սրա նման է, հաւապատիր, հողամաղ,

18 քաջահաւ, սոխակ, հաւալուսն, կարապ,

19 արագիլ, քարադր՚ եւ այն, ինչ սրանց նման է, այլեւ՝ յոպոպ եւ չղջիկ։

20 Չորս ոտքով քայլող ամէն մի թռչնազգի զեռուն թող պիղծ համարուի ձեզ համար։

21 Թռչնազգի զեռուններից կ՚ուտէք դրանք, որոնք քայլում են չորս ոտքով, որոնց ոտքերը գետնի վրայ ոստոստելու համար սրունք

22 Կ՚ուտէք հետեւեալները. ջորեակ եւ այն, ինչ սրա նման է, խարագուլ եւ այն, ինչ սրա նման է, մորեխ եւ այն, ինչ սրա նման է,

23 Թռչնազգի ամէն մի այլ զեռուն, որ չորս ոտք ունի, պիղծ է ձեզ համար. դրանցով չպղծուէք։

24 Դրանց դիակին դիպչող ամէն ոք մինչեւ երեկոյ թող պիղծ համարուի։

25 Ամէն ոք, ով ձեռք կը տայ դրանց դիակին, պէտք է լուանայ իր հագուստները եւ պիղծ համարուի մինչեւ երեկոյ։

26 Կճղակաւոր այն բոլոր անասունները, որոնց կճղակը կիսուած չէ, եւ չեն որոճում, ձեզ համար թող պիղծ համարուեն։ Ով որ դիպչի

27 Չորքոտանի բոլոր այն կենդանիները, որոնք միայն առջեւի թաթերի վրայ են քայլում, ձեզ համար թող պիղծ համարուեն։ Ով դիպչի

28 Ով ձեռք տայ դրանց դիակին, պէտք է լուանայ իր հագուստները. նա պիղծ պէտք է համարուի մինչեւ երեկոյ, որովհետեւ այդ

29 Երկրի վրայ փորսող գնացող բոլոր կենդանիներից ձեզ համար պիղծ են. աքիսը, մուկը, տիտեռը,

30 առնէտը, քամելէոնը, բծաւոր մողէսը, մողէսն ու խլուրդը։

31 Երկրի վրայ փորսող գնացող այս բոլոր կենդանիները պիղծ են ձեզ համար։ Ով որ դիպչի դրանց դիակին, թող պիղծ համարուի

32 Ինչի վրայ որ ընկնի դրանց դիակը, թող պիղծ համարուի, լինի դա փայտից պատրաստուած ամէն տեսակի անօթ, զգեստ, կաշի կամ

33 Եթէ խեցէ որեւէ անօթի մէջ դրանցից ընկնի, անօթի մէջ եղածը թող պիղծ համարուի, իսկ անօթը թող ջարդեն։

34 Ամէն մի կերակուր, որի վրայ կ՚ընկնի այդպիսի պղծուած անօթի ջուրը, թող պիղծ համարուի։ Այդպիսի անօթի մէջ գտնուող ամէն

35 Ինչի վրայ որ ընկնի դրանց դիակը, թող պիղծ համարուի։ Թոնիրներն ու կասկարաները թող ջարդուեն, քանի որ պղծուած են

36 Ջրի աղբիւրները, ջրհորներն ու ջրակոյտերը թող մաքուր համարուեն ձեզ համար։ Ով որ դիպչի դրանց մէջ ընկած դիակին, թող

37 Եթէ դրանց դիակն ընկնի ցանելու սերմացուի վրայ, ապա սերմացուն մաքուր թող համարուի,

38 իսկ եթէ սերմացուի վրայ ջուր թափելուց յետոյ դրա վրայ ընկնեն պիղծ կենդանիների դիակներ, ապա այդ սերմացուն թող անմաքուր

39 Եթէ ձեզ համար ուտելու ենթակայ անասուններից որեւէ մէկը սատկի, ապա դրա դիակին դիպչողը թող մինչեւ երեկոյ պիղծ

40 Ով ձեռք տայ դրա դիակին, նա պէտք է լուանայ իր զգեստները. նա պիղծ պէտք է համարուի մինչեւ երեկոյ։

41 Երկրի վրայ փորսող գնացող ամէն մի կենդանի թող պիղծ համարուի ձեզ համար, ուրեմն եւ թող չուտուի։

42 Մի՛ կերէք բոլոր այն կենդանիները, որոնք սողում են իրենց որովայնի վրայ, բոլոր այն կենդանիները, որոնք սողում են չորս

43 Մի՛ ապականէք ձեզ երկրի վրայ սողացող սողուններով, դրանցով մի՛ պղծուէք եւ դրանց պատճառով անմաքուր մի՛ դարձէք։

44 Ե՛ս եմ ձեր Տէր Աստուածը։ Սրբուեցէ՛ք եւ սո՛ւրբ եղէք, որովհետեւ ես՝ ձեր Տէր Աստուածը, սուրբ եմ։ Դուք ձեզ մի՛ պղծէք

45 Ե՛ս եմ, Տէր Աստուածը, որ ձեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից, որպէսզի ձեզ համար Աստուած լինեմ։ Դուք սուրբ եղէք,

46 Ահա այս է անասունների եւ թռչունների, ջրերում եւ ցամաքում շարժուող բոլոր շնչաւորների վերաբերեալ օրէնքը,

47 որպէսզի դուք կարողանաք զանազանութիւն դնել մաքուրի եւ անմաքուրի միջեւ, եւ որպէսզի Իսրայէլի որդիներին սովորեցնէք, թէ

12

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.

2 «Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ ասա՛ նրանց. «Եթէ որեւէ կին յղիանայ եւ արու զաւակ ծնի, թող նա անմաքուր համարուի

3 Ութերորդ օրը նա թող թլփատի իր որդուն։

4 Դրանից յետոյ երեսուներեք օր էլ նա պէտք է սպասի, որպէսզի մաքրուի իր արիւնը։ Նա ոչ մի մաքուր բանի ձեռք չպիտի տայ եւ

5 Իսկ եթէ նա աղջիկ զաւակ ունենայ, թող եօթը օր անմաքուր համարուի, այսինքն՝ այնքան, ինչքան իր դաշտանի շրջանի համար է

6 Երբ լրանան որդու կամ դստեր ծննդից յետոյ նրա մաքրութեան համար սահմանուած օրերը, նա մէկ տարեկան գառ թող ողջակէզ անի,

7 Քահանան այն թող զոհ մատուցի Տիրոջ առաջ, քաւութիւն տայ նրան, եւ նա կը մաքրուի իր արեան բխումից։ Սա կարգ է նրանց

8 Եթէ ծննդկանն ի վիճակի չէ գառ բերելու, թող առնի երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ՝ մէկը ողջակէզի, իսկ միւսը՝

9 ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՇԿԱՅԻՆ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

13

1 Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց.

2 «Եթէ որեւէ մէկի մարմնի մաշկի վրայ սպի, պալար, բշտիկ եւ կամ բորոտութեան ախտանշան երեւայ, թող դիմի Ահարոն քահանային

3 Քահանան թող զննի նրա մաշկի վրայի վէրքը։ Եթէ վէրքի շուրջն եղած մազերն սպիտակել են, եւ վէրքն աւելի խորն է երեւում քան

4 Եթէ նրա մարմնի մաշկի վրայի վէրքը մաշկից սպիտակ է եւ նրանից խորը չի երեւում, ու մազի գույնն էլ սպիտակ չէ, այլ մուգ

5 Քահանան եօթներորդ օրը պէտք է զննի նրան, եւ եթէ վէրքը նոյն վիճակում է մնացել, մաշկի վրայ չի տարածուել, ապա քահանան

6 Քահանան եօթներորդ օրը պէտք է մի անգամ եւս զննի, եւ երբ տեսնի, որ վէրքը մգացել է, մաշկի գոյնը չի փոխուել, նրան պէտք

7 Իսկ եթէ քահանայի զննելուց եւ մաքուր համարելուց յետոյ վէրքը տարածուի մաշկի վրայ, նա պէտք է վերստին դիմի քահանային,

8 նրան պէտք է անմաքուր համարի, որովհետեւ դա բորոտութեան ախտանշան է։

9 Ուրեմն, եթէ մարդը բորոտութեան վէրք ունենայ, ապա պէտք է գայ Ահարոն քահանայի մօտ։

10 Քահանան պէտք է զննի։ Եթէ մաշկի վրայ սպիտակ պալար կայ, դրա շուրջն եղած մազն սպիտակել է, բայց պալարի մէջ առողջ ու

11 ուրեմն բորոտութիւնը հնացել է նրա մարմնի մաշկի վրայ։ Քահանան պէտք է անմաքուր համարի եւ մեկուսացնի նրան, որովհետեւ նա

12 Եթէ բորոտութիւնը գնալով տարածուի նրա մաշկի վրայ, բորոտութիւնը ծածկի մարմնի ամբողջ մաշկը՝ գլխից մինչեւ ոտքերը, եւ

13 տեսնի, որ բորոտութիւնը տարածուել է մարմնի ամբողջ մաշկի վրայ, ապա մաքուր թող համարի հիւանդին, որովհետեւ նրա մարմինն

14 Այն օրը, երբ այդ մարդու մաշկի վրայ գործող վէրք նկատուի, նա թող անմաքուր համարուի։

15 Քահանան տեսնելով մաշկի վրայ գործող վէրքը՝ թող նրա ամբողջ մարմինը անմաքուր համարի, որովհետեւ դա բորոտութիւն է։

16 Եթէ մաշկի առողջ մասը դարձեալ փոփոխութեան ենթարկուի եւ սպիտակի,

17 հիւանդը պէտք է գայ քահանայի մօտ, եւ քահանան պէտք է զննի նրան։ Եթէ նրա վէրքը սպիտակել է, քահանան թող հիւանդին մաքուր

18 Եթէ մարդ իր մարմնի մաշկի վրայ խոց ունենայ, եւ դա լաւանայ,

19 բայց խոցի տեղում սպիտակ-փայլուն, լուսնասպիտակ կամ կարմրաւուն հետք առաջանայ, ապա նա պէտք է դիմի քահանային։

20 Քահանան պէտք է զննի նրան։ Եթէ վէրքն աւելի խորն է երեւում, քան մաշկը, իսկ վէրքի շուրջն եղած մազերն էլ սպիտակել են,

21 Եթէ քահանան նկատի, որ վէրքի շուրջն եղած մազերը սպիտակ չեն, այլ՝ մուգ, եւ վէրքն էլ մաշկից խորը չէ, ապա քահանան

22 Իսկ եթէ խոցը տարածուի մաշկի վրայ, ապա քահանան նրան թող անմաքուր համարի, քանի որ դա վէրքից առաջացած բորոտութիւն է։

23 Իսկ եթէ փայլ ունեցող վէրքը տեղում մնայ՝ չտարածուի, ապա դա սպի է. քահանան նրան թող մաքուր համարի։

24 Եթէ մարմնի մաշկը կրակով այրուած լինի, նրա մաշկն այրուածքից ապաքինուի, իսկ այրուածքի տեղում փայլուն, սպիտակ,

25 եւ քահանան տեսնի այն ու նկատի, որ մազն սպիտակ՝ փայլուն է դարձել, բշտիկի տեղն աւելի խորն է, քան մաշկը, ուրեմն դա

26 Իսկ եթէ քահանան տեսնի, որ դրա վրայ որեւէ փայլուն հետք կամ սպիտակ մազ չկայ, եւ բշտիկի տեղը մաշկից խորը չէ, գոյնը

27 Եօթներորդ օրը քահանան թող զննի նրան. եթէ տեսնի, որ վէրքը տարածուել է մաշկի վրայ, ուրեմն նրան թող անմաքուր համարի,

28 Եւ եթէ վէրքը նոյն տեղում մնայ՝ չտարածուի մաշկի վրայ, եւ գոյնն էլ մուգ լինի, ուրեմն դա այրուածքի սպի է։ Քահանան

29 Եթէ տղամարդու կամ կնոջ գլխի կամ կզակի վրայ բորոտութեան վէրք լինի, եւ քահանան զննի այն ու նկատի,

30 որ վէրքի տեղն աւելի խորն է, քան մաշկը, դրա վրայի մազը վերածուել է խարտեաշ աղուամազի, ապա քահանան նրան թող անմաքուր

31 Եթէ քահանան նկատի գոնջութեան նշանները, այն, որ վէրքի տեղն աւելի խորը չէ, քան մաշկը, եւ ոչ էլ մազն է խարտեաշ դարձել,

32 Քահանան եօթներորդ օրը թող զննի գոնջութեան հետքերը եւ տեսնելով, որ այն չի տարածուել մաշկի վրայ, մազը խարտեաշ չի

33 թող սափրի մաշկի առողջ մասի մազերը, իսկ հիւանդ մասի մազերը թող չսափրի։ Քահանան հիւանդին թող մեկուսացնի եւս եօթը օր։

34 Քահանան եօթներորդ օրը վէրքը թող զննի եւ տեսնելով, որ սափրելուց յետոյ վէրքը մաշկի վրայ չի տարածուել, եւ վէրքի տեղն

35 Բայց եթէ նրան սափրելուց յետոյ վէրքը տարածուի նրա մաշկի վրայ, եւ քահանան տեսնի, որ վէրքը տարածուել է մաշկի վրայ,

36 նա խարտեաշ մազերի համար թող դարմանուած չհամարի այն, քանի որ հիւանդը անմաքուր է։

37 Եթէ վէրքը մաշկի վրայ չի տարածուել, իսկ դրա շուրջը թուխ մազ է բուսել, ուրեմն հիւանդութիւնն անցել է, հիւանդը մաքուր

38 Եթէ տղամարդու կամ կնոջ մարմնի մաշկի վրայ որեւէ փայլուն, լուսնասպիտակ պսպղուն ախտանշան լինի,

39 եւ քահանան զննելով տեսնի, որ մարմնի մաշկի վրայ փայլուն, լուսնասպիտակ պսպղուն ախտանշան կայ, ապա դա մարմնի մաշկի վրայ

40 Եթէ որեւէ մէկի գլխի մազերը թափուեն, նա հերաթափ է լինում, բայց մաքուր է։

41 Իսկ եթէ նրա գլխի առջեւի մասի մազերը թափուեն, ուրեմն նա ճաղատ է, բայց մաքուր է։

42 Եթէ նրա հերաթափ կամ ճաղատ գլխի վրայ սպիտակ կամ կարմրաւուն վէրք լինի, ապա նրա հերաթափութեան կամ ճաղատութեան տակ

43 Երբ քահանան զննի այն եւ տեսնի, որ հիւանդի ճաղատութեան վէրքը մարմնի մաշկի բորոտութեան նման սպիտակ է կամ կարմրաւուն,

44 Ով բորոտ է,

45 նա պէտք է պատռուած զգեստներ կրի, գլուխը բաց լինի, բերանը՝ ծածկուած, եւ նա անմաքուր պէտք է համարուի։

46 Քանի դեռ հիւանդութիւնը նրա վրայ է, նա անմաքուր պէտք է համարուի։ Նա անմաքուր է։ Նա պէտք է մեկուսացած մնայ, նրա

47 «Եթէ զգեստի վրայ բորոտութեան ախտանշան կայ, լինի այն բրդէ կամ կտաւէ զգեստ,

48 լինի երկար գործուածք, թէ թեւքով, լինի կտաւից թէ բրդից գործուած, անմշակ կամ մշակուած կաշուից կարուած,

49 եթէ այդ ախտանշանը կանաչաւուն կամ կարմրաւուն լինի անմշակ կաշուէ զգեստի, երկար գործուածքի կամ թեւքով զգեստի, ամէն

50 Քահանան պէտք է զննի ախտանշանը եւ ախտաւորուած զգեստը եօթն օր պէտք է մեկուսացնի։

51 Քահանան եօթներորդ օրը պէտք է զննի ախտահարուած զգեստը։ Եթէ ախտանշանը տարածուել է զգեստի, երկար, թեւքով, կտաւէ, բրդէ

52 Քահանան պէտք է վառի ախտահարուած այդ զգեստները, դրանք լինեն երկար թէ թեւքով, բրդից թէ կտաւից պատրաստուած զգեստներ

53 Եթէ քահանան տեսնի, որ վարակը չի տարածուած զգեստի վրայ, դա լինի երկար թէ թեւքով, լինի բրդից կամ կտաւից պատրաստուած

54 թող նա հրամայի, որ լուանան ախտակիր զգեստը։ Այնուհետեւ քահանան ախտակիր զգեստը թող մեկուսացնի եւս եօթը օր։

55 Քահանան թող զննի լուացուած ախտակիր զգեստը։ Եթէ ախտանշանի տեսքը չի փոխուել, ուրեմն այն անմաքուր է, նոյնիսկ եթէ ախտը

56 Իսկ եթէ քահանան տեսնի, որ ախտահարուածը լուացուելուց յետոյ մուգ գոյն է ստացել, ապա այդ մասը թող կտրի-անջատի զգեստից,

57 Եթէ ախտանշանը նորից երեւայ երկար կամ թեւքով զգեստի, ամէն տեսակ կաշուէ առարկայի վրայ, ուրեմն դա սաստկացող

58 կաշուից պատրաստուած ամէն տեսակ առարկայ։ Եթէ լուացուելուց յետոյ ախտանշանը դուրս գայ դրանից, թող մի անգամ եւս

59 Ահա այս թող լինի բրդէ, կտաւէ հագուստի, երկար կամ թեւքով զգեստի կամ ամէն տեսակ կաշուէ առարկայի բորոտութեան մասին

14

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.

2 «Այս թող լինի մաքրուելուց յետոյ բորոտի հետ վարուելու կարգը։ Նրան թող բերեն քահանայի մօտ։

3 Քահանան թող դուրս գայ բանակատեղիից, զննի նրան եւ համոզուելով, որ բորոտութեան ախտանշանը նրա վրայից վերացել է,

4 թող հրաման տայ, որ ապաքինուածի համար բերեն երկու կենդանի մաքուր թռչուն, եղեւնու փայտ, կարմիր մանուածք եւ ծոթրին։

5 Քահանայի հրամանով թռչուններից մէկը թող մորթեն խեցէ անօթի մէջ, ակնաղբիւրի հոսող ջրի վրայ։

6 Ապա քահանան թող վերցնի կենդանի մնացած թռչունը, եղեւնու փայտը, կարմիր մանուածքն ու ծոթրինը եւ դրանք, ինչպէս նաեւ

7 Նա բորոտութիւնից ապաքինուածի վրայ դրանից եօթն անգամ թող ցանի եւ մաքրի նրան, իսկ կենդանի մնացած թռչունը թող բաց

8 Մաքրուածը թող լուանայ իր զգեստները, ածիլի իր մարմնի բոլոր մազերը, լուացուի ջրով եւ դրանից յետոյ թող մաքուր

9 Եօթներորդ օրը նա թող ածիլի իր մարմնի բոլոր մազերը. ե՛ւ գլուխը, ե՛ւ մօրուքը, ե՛ւ յօնքերը. այո՛, պէտք է ածիլի մարմնի

10 Ութերորդ օրը նա թող առնի մէկ տարեկան ոչ արատաւոր երկու գառ, մէկ տարեկան ոչ արատաւոր մի էգ գառ, իւղով հունցուած երեք

11 Մաքրող քահանան մաքրուող մարդուն եւ զոհաբերութեան ընծաները թող բերի վկայութեան խորանի առաջ։

12 Քահանան թող վերցնի մի գառը, այն թող զոհաբերի մեղքերի քաւութեան համար, վերցնի նաեւ մէկ բաժակ իւղը եւ այն որպէս ընծայ

13 Միւս գառը թող մորթի այն վայրում, ուր մորթում են ողջակէզն ու մեղքերի քաւութեան զոհը, այսինքն՝ սուրբ վայրում։ Մեղքերի

14 Քահանան թող վերցնի յանցանքների քաւութեան համար արուած զոհի արիւնից եւ քսի մաքրուողի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի

15 Քահանան վերցնելով բաժակի միջի իւղից՝ այն թող լցնի իր ձախ ձեռքի ափի մէջ։

16 Քահանան իր ձախ ձեռքի ափի իւղի մէջ թող թաթախի աջ ձեռքի մատը եւ այդ մատով եօթն անգամ ցանի Տիրոջ առաջ։

17 Իր ձախ ձեռքի ափի մնացած իւղը քահանան թող քսի մաքրուածի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին եւ նրա աջ ոտքի

18 Քահանան իր ձեռքի ափի մէջ մնացած իւղը թող քսի մաքրուողի գլխին։

19 Քահանան նրան թող քաւութիւն տայ Տիրոջ առաջ։ Քահանան մեղքերի քաւութեան զոհաբերութիւնը կատարելով՝ մաքրուողին քաւութիւն

20 Քահանան թող այդպէ՛ս քաւութիւն տայ մաքրուողի մեղքերին, եւ այդ մարդը թող մաքրուի։

21 Եթէ նա աղքատ է եւ չունի այդ կարողութիւնը, իր կատարած յանցանքի քաւութեան համար թող զոհաբերի մէկ գառ, իւղով հունցուած

22 եւ երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ՝ այն, ինչ կարող է։ Մէկը պիտի մատուցուի մեղքերի քաւութեան համար, իսկ միւսը՝

23 Այս բոլորը նա ութերորդ օրը թող տանի քահանայի մօտ, որ նրան մաքրեն Տիրոջ առաջ, վկայութեան խորանի դռան մօտ։

24 Քահանան, վերցնելով յանցանքի քաւութեան համար զոհաբերուելիք գառն ու իւղի բաժակը, թող մատուցի Տիրոջ առաջ»։

25 Քահանան թող մորթի յանցանքի քաւութեան գառը, ապա, վերցնելով յանցանքի քաւութեան համար զոհաբերուածի արիւնից, թող քսի

26 Քահանան այդ իւղից թող լցնի իր ձախ ձեռքի ափի մէջ,

27 եւ աջ ձեռքի մատով ձախ ձեռքի ափի մէջ եղած իւղից եօթն անգամ թող ցանի Տիրոջ առաջ։

28 Քահանան իր ձեռքում եղած իւղից թող քսի մաքրուողի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին եւ նրա աջ ոտքի բթամատին՝

29 Իր ձեռքի ափի մէջ մնացած իւղը քահանան թող քսի մաքրուողի գլխին եւ քաւութիւն տայ նրան Տիրոջ առաջ։

30 Իր կարողութեան չափով տատրակներից կամ աղաւնիների ձագերից մէկը

31 թող զոհ մատուցի մեղքերի քաւութեան համար, իսկ միւսը անարիւն զոհաբերութեան հետ ողջակէզ անի Տիրոջ առաջ։ Քահանան թող

32 Այս է չափաւոր կարողութեան տէր բորոտի մաքրուելու կարգը»։

33 Տէրը խօսեց Մովսէսի եւ Ահարոնի հետ ու ասաց.

34 «Երբ դուք մտնէք Քանանացիների երկիրը, որը ես ձեզ իբրեւ սեփականութիւն եմ տալու, եւ ձեր սեփականութիւնը հանդիսացող այդ

35 այն ժամանակ տանտէրը թող գայ եւ քահանային պատմի ու ասի, թէ՝ «Ինչ-որ ախտանշան երեւաց իմ տանը»։

36 Քահանայի հրամանով տունը կը դատարկեն, մինչ քահանան այդ տունը կը մտնի զննելու համար, որպէսզի տան մէջ գտնուող ոչ մի

37 Քահանան տան պատերին կը տեսնի ախտանշանը՝ տեղ-տեղ խորն ընկած կանաչաւուն կամ կարմրաւուն բծեր, որոնց մակերեսն աւելի

38 Քահանան, ելնելով տան դռնից դուրս, թող կարգադրի, որ տունը եօթն օր փակի տակ պահուի։

39 Քահանան եօթներորդ օրը նորից թող գայ եւ զննի տունը։ Եթէ տեսնի, որ ախտանշանները տարածուած են տան պատերին,

40 հրաման թող տայ, որ քանդեն-հանեն այն քարերը, որոնց վրայ ախտանշան կայ։ Թող այդ քարերը հանեն քաղաքից դուրս, մի

41 Թող ամբողջութեամբ քերեն տան ներսը եւ քերուածը հանեն քաղաքից դուրս, մի անմաքուր տեղ։

42 Այնուհետեւ թող առնեն յղկուած այլ քարեր, դրանք տեղադրեն հանուած քարերի տեղում, ուրիշ հող բերեն ու ծեփեն տունը։

43 Եթէ քարերը տեղահանելուց, պատերը քերելուց եւ նորից ծեփելուց յետոյ տան մէջ վերստին երեւայ ախտանշանը,

44 ապա քահանան նորից թող մտնի ու զննի. եթէ ախտանշանը տարածուած է տան մէջ, ուրեմն տան մէջ իսկական բորոտութիւն կայ. այդ

45 Պէտք է քանդել տունը եւ նրա փայտերը, նրա քարերն ու տան ամբողջ հողը պէտք է հանել քաղաքից դուրս, մի անմաքուր տեղ։

46 Փակի տակ պահուած բոլոր օրերին ով որ մտնի այդ տունը, մինչեւ երեկոյ թող անմաքուր համարուի։

47 Ով որ քնի այդ տան մէջ, պէտք է լուանայ իր զգեստները։ Նա անմաքուր պէտք է համարուի մինչեւ երեկոյ։ Ով որ ուտի այդ տան

48 Եթէ քահանան գայ մտնի, զննի ու տեսնի, որ այդ տունը ծեփուելուց յետոյ ախտանշանը չի տարածուել տան մէջ, թող այն մաքուր

49 Տունը մաքրելու համար քահանան թող առնի երկու կենդանի մաքուր թռչուն, եղեւնու փայտ, կարմիր մանուածք եւ ծոթրին։

50 Քահանան թռչուններից մէկը թող մորթի խեցէ անօթի մէջ, ակնաղբիւրի հոսող ջրի վրայ։

51 Ապա քահանան թող վերցնի եղեւնու փայտը, կարմիր մանուածքը, ծոթրինն ու կենդանի մնացած թռչունը եւ դրանք թող թաթախի

52 Տունը թող մաքրի թռչունի արեամբ, աղբիւրի ջրով, կենդանի մնացած թռչունով, եղեւնու փայտով, ծոթրինով եւ կարմիր

53 իսկ կենդանի մնացած թռչունը բաց թողնի քաղաքից դուրս, դէպի դաշտ։ Երբ քահանան այդ տան համար քաւութեան զոհաբերութիւն

54 Ահա ա՛յս թող լինի բորոտութեան ու գոնջութեան բոլոր ախտանշանների համար կիրառուող կարգը,

55 նաեւ զգեստի ու տան բորոտութեան,

56 սպիի, ուռուցքի ու բշտիկի,

57 թէ ո՛ր օրը մարդն անմաքուր է եւ ո՛ր օրը՝ մաքուր։ Այս է բորոտութեան վերաբերեալ կարգը։

15

1 Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց.

2 «Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ ու ասա՛ նրանց. «Եթէ որեւէ այր մարդու մարմնից սերմի ծորում լինի, նրա այդ ծորումը

3 Մարմնից սերմ ծորող եւ սերմի ծորումից մարմինը հիւծուող մարդու մաքրուելու կարգը այս է. իր մարմնից ծորում լինելու եւ

4 Ամէն անկողին, որի մէջ սերմի ծորում ունեցողն է քնում, անմաքուր թող համարուի. այն ամէնը, որի վրայ նա կը նստի, թող

5 Ով որ դիպչի նրա անկողնին, պէտք է լուանայ իր զգեստները, իսկ ինքը լուացուի ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ

6 Ով որ նստի սերմի ծորում ունեցողի նստած առարկայի վրայ, պէտք է լուանայ իր զգեստները, իսկ ինքը լուացուի ջրով։ Նա

7 Ով որ դիպչի սերմի ծորում ունեցողի մարմնին, նա պէտք է լուանայ իր զգեստները, իսկ ինքը լուացուի ջրով։ Նա անմաքուր է

8 Եթէ սերմի ծորում ունեցողի թուքը դիպչի մաքուր մարդու, սա պէտք է լուանայ իր զգեստները, իսկ ինքը լուացուի ջրով։ Նա

9 Էշի թամբը, որի վրայ նստած է եղել սերմի ծորում ունեցողը, անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։

10 Ով որ դիպչի սերմի ծորում ունեցողի տակ գտնուող որեւէ իրի, անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։

11 Եթէ սերմի ծորում ունեցողը առանց ձեռքերը լուանալու դիպչի որեւէ մէկին, սա պէտք է լուանայ իր զգեստները, իր մարմինը

12 Խեցէ որեւէ անօթ, որին կը դիպչի սերմի ծորում ունեցողը, պէտք է ջարդուի, իսկ փայտէ բոլոր ամանները պէտք է լուացուեն

13 Երբ սերմի ծորում ունեցողի ծորումը դադարի, նա պէտք է եօթն օր յատկացնի իր մաքրութեան համար. լուանայ իր զգեստները,

14 Ութերորդ օրը պէտք է առնի երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ, բերի Տիրոջ առաջ, վկայութեան խորան եւ տայ քահանային։

15 Քահանան դրանցից մէկը պէտք է զոհի մեղքերի քաւութեան համար, իսկ միւսը զոհի իբրեւ ողջակէզ։ Քահանան այդ ձեւով Տիրոջ

16 Եթէ որեւէ տղամարդ սերմնահոսութիւն ունենայ, նա իր ամբողջ մարմինը պէտք է լուայ ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ

17 Ամէն հագուստ կամ մորթեղէն, որին կը դիպչի տղամարդու սերմը, պէտք է լուացուի ջրով։ Դա անմաքուր է համարւում մինչեւ

18 Երբ մի կին ընդունի տղամարդու սերմը, երկուսն էլ պէտք է լուացուեն ջրով։ Նրանք անմաքուր են համարւում մինչեւ երեկոյ։

19 Այն կինը, որից արիւն է հոսում, եւ այդ արեան հոսումն իր մարմնից է, նա եօթն օր կը լինի իր դաշտանի մէջ։

20 Ով որ դիպչի նրան, անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։

21 Ինչի վրայ որ պառկի այդ կինն իր դաշտանի ընթացքում, եւ ինչի վրայ էլ նստի նա, անմաքուր է համարւում։

22 Ով որ դիպչի նրա անկողնին, պէտք է լուանայ իր զգեստները, իր մարմինը լուայ ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ

23 Ով որ դիպչի մի առարկայի, որի վրայ այդ կինը նստել է, պէտք է լուանայ իր զգեստները, լուացուի ջրով։ Նա անմաքուր է

24 Եթէ որեւէ մէկը դիպչի այն անկողնին, որի վրայ պառկել է այդ կինը, կամ այն առարկային, որի վրայ նստել է նա, անմաքուր է

25 Եթէ մի կնոջ դաշտանն անկանոն է, եւ արիւնը սահմանուած ժամանակից աւելի երկար է հոսում, նրա այդ բոլոր օրերը թող

26 Այն անկողինը, որի մէջ նա կը պառկի իր արիւնահոսութեան օրերին, կանոնաւոր դաշտանի օրերում իր պառկած անկողնի նման

27 Ով որ դիպչի նրան, թող անմաքուր համարուի։ Նա պէտք է լուանայ իր զգեստները եւ իր մարմինը լուայ ջրով։ Նա անմաքուր է

28 Երբ դադարի կնոջ արիւնահոսութիւնը, նա պէտք է հաշուի եօթը օր, ապա մաքուր կը համարուի։

29 Ութերորդ օրը պէտք է առնի երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ, բերի քահանայի մօտ, վկայութեան խորանի դուռը։

30 Քահանան դրանցից մէկը պէտք է զոհի մեղքերի քաւութեան համար, իսկ միւսը՝ իբրեւ ողջակէզ։ Քահանան այդ ձեւով Տիրոջ առաջ

31 Իսրայէլի որդիներին խստօրէն զգուշացրէ՛ք իրենց անմաքրութիւններից, որպէսզի իրենց մէջ գտնուող իմ խորանը չպղծեն ու իրենց

32 Այս է կարգը սերմի ծորում ունեցողի,

33 երազախաբութեան պատճառով անմաքուր դարձածի, արիւնահոսութիւն ունեցող կնոջ, ծորում ունեցողի, տղամարդ լինի թէ կին,

16

1 Տիրոջը օտար կրակ մատուցելիս Ահարոնի որդիների մեռնելուց յետոյ Տէրը խօսեց Մովսէսի հետ։

2 Տէրն ասաց Մովսէսին. «Քո եղբայր Ահարոնին ասա՛. «Թող ամէն վայրկեան վկայութեան տապանակի առաջ գտնուող վարագոյրից ներս

3 Եւ ապա Ահարոնը կը մտնի սրբարան մեղքերի քաւութեան համար նախրի մի զուարակով եւ ողջակէզի համար մի խոյով։

4 Նա սրբագործուած կտաւէ պատմուճանը թող հագնի, մարմնի վրայ՝ կտաւէ անդրավարտիքը, մէջքին կապի կտաւէ գօտին, գլխին դնի

5 Իսրայէլացիների հօտերի միջից նա մեղքերի քաւութեան համար երկու նոխազ թող առնի եւ մէկ խոյ էլ՝ ողջակէզի համար։

6 Ահարոնը մեղքերի քաւութեան համար պիտի զոհաբերի զուարակը եւ դրանով պիտի քաւի իր ու իր ընտանիքի մեղքերը։

7 Նա թող վերցնի երկու նոխազները, դրանք կանգնեցնի Տիրոջ առաջ՝ վկայութեան խորանի դռան մօտ։

8 Ահարոնը երկու նոխազների համար թող վիճակ գցի. մի վիճակը՝ Տիրոջը զոհաբերուելիք նոխազի համար, իսկ միւսը՝ ազատ

9 Ահարոնը թող մօտեցնի իրեն այն նոխազը, որի վրայ արձակուելու վիճակ էր ընկել,

10 թող այն կենդանի կանգնեցնի Տիրոջ առաջ եւ այն արձակելով ու բաց թողնելով դէպի անապատ՝ նրան քաւութիւն թող անի։ Եւ թող

11 Ապա Ահարոնը թող առնի զուարակը իր մեղքերի քաւութեան համար եւ թող քաւութիւն տայ իր եւ իր ընտանիքի մեղքերին։ Նա իր

12 Նա Տիրոջ առաջ գտնուող զոհասեղանի վրայից թող առնի վառուած ածուխներով լի բուրվառը, իր բուռը լցնի մանր աղացած խունկ եւ

13 Նա խունկը թող դնի կրակի վրայ, Տիրոջ առաջ. խնկի ծուխը կը ծածկի վկայութիւնների տապանակի վրայ գտնուող կափարիչը։ Եւ

14 Նա թող առնի զուարակի արիւնից եւ իր մատով ցանի քաւութեան արեւելեան կողմից, իսկ քաւութեան դէմ յանդիման այդ արիւնից իր

15 Տիրոջ առաջ նա թող մորթի ժողովրդի մեղքերի քաւութեան նոխազը եւ դրա արիւնից թող տանի վարագոյրից ներս։ Նա այդ արեան հետ

16 Նա այդ կերպ սրբարանը թող մաքրի իսրայէլացիների պղծութիւններից՝ նրանց կատարած անիրաւութիւններից ու գործած բոլոր

17 Երբ Ահարոնը վկայութեան խորան մտնի եւ քաւութիւն անի, ոչ ոք վկայութեան խորանում չպէտք է լինի, մինչեւ որ նա դուրս գայ։

18 Այնուհետեւ նա թող դուրս գայ եւ գնայ դէպի Տիրոջ առաջ գտնուող զոհասեղանը եւ քաւութեան ծէս կատարի դրա վրայ։ Նա թող

19 Նա այդ արիւնից իր մատով եօթն անգամ թող ցանի դրա վրայ եւ Իսրայէլի որդիների պղծութիւնից թող մաքրի այն ու սրբացնի։

20 Նա այսպիսով թող աւարտի վկայութեան խորանի ու զոհասեղանի սրբագործութիւնը։ Նա թող սրբագործի նաեւ քահանաներին։ Նա թող

21 Ահարոնն իր ձեռքերը թող դնի կենդանի նոխազի գլխին, խոստովանի Իսրայէլի որդիների գործած բոլոր անօրէնութիւնները, նրանց

22 Այս նոխազն իր վրայ պիտի վերցնի իսրայէլացիների գործած բոլոր մեղքերը անմարդաբնակ մի վայրում։ Ահարոնն այդ նոխազը պիտի

23 Ահարոնն այնուհետեւ պիտի մտնի վկայութեան խորանը, պիտի հանի կտաւէ պատմուճանը, որը հագել էր սրբարան մտնելու ժամանակ,

24 Նա սրբարանում իր մարմինը պիտի լուայ ջրով, հագնի իր պատմուճանը եւ, դուրս գալով, զոհաբերի իր ողջակէզն ու ժողովրդի

25 Մեղքերի քաւութեան համար զոհաբերուող կենդանիների ճարպը թող դնեն զոհասեղանի վրայ։

26 Մեղքերի քաւութեան համար նոխազն ազատ արձակողը թող լուանայ իր զգեստները, իր մարմինը լուայ ջրով եւ ապա մտնի

27 Մեղքերի քաւութեան համար զոհաբերուած զուարակն ու նոխազը, որոնց արիւնը քաւութիւն անելու համար բերուած էր սրբարան,

28 Դրանք այրողն այնուհետեւ պէտք է լուանայ իր զգեստները, իր մարմինը լուայ ջրով եւ ապա մտնի բանակատեղի։

29 Սա ձեզ համար յաւիտենական օրէնք թող լինի.Եօթներորդ ամսուայ տասներորդ օրը զրկանքի պիտի ենթարկէք ձեր մարմինը, այդ օրը

30 Այդ օրը ձեզ համար մեղքերի քաւութեան օր պիտի լինի, որպէսզի Տիրոջ առաջ մաքրուէք ձեր գործած բոլոր մեղքերից. արդարեւ

31 որովհետեւ դա շաբաթների Շաբաթ է։ Սա ձեզ համար պիտի լինի հանգստեան օր, եւ դուք զրկանքի պիտի ենթարկէք ձեր մարմինները։

32 Մեղքերի քաւութիւն կարող է տալ այն քահանան, որին օծել են եւ որին իր հօրից յետոյ քահանայագործելու կարո՛ղ կը համարեն։

33 կը սրբագործի սրբութիւնների սրբութիւնը, վկայութեան խորանն ու զոհասեղանը, քաւութիւն կը տայ քահանաներին եւ ամբողջ

34 Իսրայէլի որդիների գործած բոլոր մեղքերի քաւութեան համար սա յաւիտենական օրէնք թող լինի ձեզ»։ Այդ արարողութիւնը տարին

17

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.

2 «Խօսի՛ր Ահարոնի, նրա որդիների ու բոլոր իսրայէլացիների հետ եւ ասա՛ նրանց. «Տէրը այս բանը պատուիրեց ձեզ ու ասաց.

3 Իսրայէլացիներից որեւէ մէկը, եթէ բանակատեղիում արջառ, ոչխար կամ այծ կը մորթի եւ փրկութեան ողջակէզ անելու համար

4 եւ Տիրոջ վկայութեան խորանի դիմաց Տիրոջը զոհ մատուցելու համար վկայութեան խորանի դուռը չի բերի, ապա այդ մարդը

5 Եւ այս նրա համար, որ Իսրայէլի որդիները իրենց զոհելիք անասունները դաշտում մորթելու փոխարէն բերեն Տիրոջ առաջ,

6 Քահանան արիւնը թող թափի զոհասեղանի շուրջը, Տիրոջ դիմաց, վկայութեան խորանի դռանը, ճարպը թող այրի իբրեւ Տիրոջն

7 Նրանք այլեւս իրենց զոհերը թող չզոհաբերեն կուռքերին, որոնց հաւատալով մարդիկ պոռնկանում էին։ Դա ձեզ ու ձեր

8 Նրանց կ՚ասես. «Իսրայէլի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մէջ բնակութիւն հաստատածներից որեւէ մէկը եթէ ողջակէզ կամ զոհ

9 եւ դա Տիրոջը զոհելու համար վկայութեան խորանի դուռը չի բերում, այդ մարդը թող վերացուի իր ժողովրդի կողմից։

10 Եթէ Իսրայէլի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մէջ բնակութիւն հաստատածներից մէկը որեւէ կենդանու արիւն ուտի, ես իմ

11 որովհետեւ ամէն մի մարմնի շունչը իր արիւնն է։ Այդ արիւնը ես եմ տուել ձեզ՝ զոհասեղանի վրայ քաւելու համար ձեր մեղքերը,

12 Դրա համար էլ Իսրայէլի որդիներին ասել եմ. «Ձեզնից ոչ ոք արիւն թող չուտի։ Արիւն թող չուտի նաեւ դրսից եկած ու ձեր մէջ

13 Իսրայէլի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մէջ բնակութիւն հաստատած մէկը եթէ որեւէ երէ կամ ուտելի թռչուն որսայ, պէտք է

14 որովհետեւ ամէն մի մարմնի շունչը իր արիւնն է։ Ես Իսրայէլի որդիներին ասել եմ. «Ոչ մի մարմնի արիւն չուտէք», որովհետեւ

15 Ով մեռելոտի կամ գազանից յօշոտուած կենդանու միս ուտի, լինի նա տեղաբնակ թէ եկուոր, պէտք է լուանայ իր զգեստները, լուայ

16 Իսկ եթէ նա իր զգեստները չլուանայ եւ իր մարմինը չլուայ ջրով, ապա իր կատարած անօրէնութիւնների համար պատասխանատու կը

18

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.

2 «Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ ու նրանց ասա՛. «Ես եմ ձեր Տէր Աստուածը։

3 Մի՛ արէք այն, ինչ արեցիք Եգիպտացիների երկրում, որտեղ պանդուխտ էիք։ Մի՛ արէք այն, ինչ արեցիք նաեւ Քանանացիների

4 Կը կատարէք իմ պատգամները եւ կը պահպանէք իմ հրամանները. դրանցով կ՚առաջնորդուէք։ Ես եմ ձեր Տէր Աստուածը։

5 Պիտի պահպանէք իմ բոլոր հրամաններն ու իմ բոլոր պատգամները. պիտի կատարէք դրանք։ Դրանք կատարող մարդը միայն պիտի փրկուի

6 Որեւէ մէկն իր արիւնակից հարազատին թող չմօտենայ նրա ամօթոյքը բանալու նպատակով, որովհետեւ ես եմ Տէրը։

7 Քո հօր ամօթոյքը կամ քո մօր ամօթոյքը չբանաս, որովհետեւ նա քո մայրն է։ Նրա ամօթոյքը չբանաս։

8 Քո հօր կնոջ ամօթոյքը չբանաս, որովհետեւ դա նաեւ քո հօր ամօթոյքն է։

9 Քո հօրից կամ մօրից ծնուած, քո տան մէջ կամ դրսում ծնուած քրոջդ ամօթոյքը չբանաս։

10 Քո որդու աղջկայ ամօթոյքը կամ քո աղջիկ թոռան ամօթոյքը չբանաս, որովհետեւ դա նաեւ քո՛ ամօթոյքն է։

11 Քո հօր կնոջ դստեր ամօթոյքը չբանաս, որովհետեւ նա նոյն հօրից ծնուած քո քոյրն է։ Նրա ամօթոյքը չբանաս։

12 Քո հօրաքրոջ ամօթոյքը չբանաս, որովհետեւ նա քո արիւնակից հարազատն է։

13 Քո մօրաքրոջ ամօթոյքը չբանաս, որովհետեւ նա քո մօր արիւնակից հարազատն է։

14 Քո հօրեղբօր ամօթոյքը չբանաս եւ նրա կնոջը չմերձենաս, որովհետեւ նա քո ազգականն է։

15 Քո հարսի ամօթոյքը չբանաս, որովհետեւ նա քո որդու կինն է. նրա ամօթոյքը չբանաս։ Նրա որդու աղջկայ կամ աղջիկ թոռան հետ

16 Քո եղբօր կնոջ ամօթոյքը չբանաս, որովհետեւ նրա ամօթոյքը քո եղբօրն է պատկանում։

17 Նրա կնոջ եւ դստեր ամօթոյքը չբանաս։ Նրա որդու աղջկայ եւ նրա աղջիկ թոռան հետ չամուսնանաս, որպէսզի չբանաս նրանց

18 Քենուդ հետ չամուսնանաս, քանի դեռ կինդ ողջ է, որովհետեւ մէկի ներկայութեամբ միւսի ամօթոյքը բանալով՝ խանդ կ՚առաջացնես։

19 Դաշտանի մէջ գտնուող կնոջ ամօթոյքը բանալով՝ նրա հետ չպառկես։

20 Քո ընկերոջ կնոջ հետ մի՛ պառկիր, որպէսզի նրա հետ չպղծուես։

21 Քո սերնդից ոչ մէկին օտար իշխանի ծառայութեանը չյանձնես եւ դրանով իմ անունը չպղծես, քանզի ես եմ Տէրը։

22 Այր մարդու հետ չպառկես, ինչպէս պառկում ես կնոջ հետ, որովհետեւ դա պղծութիւն է։

23 Ոչ մի անասունի հետ չխառնակուես՝ պղծուելով նրա հետ։ Կինը որեւէ անասունի առաջ չկանգնի՝ նրա հետ մերձենալու

24 Այս ամէն տեսակ անմաքուր արարքներով մի՛ պղծուէք, որովհետեւ նման արարքներով պղծուած ժողովուրդներին ես ձեր առջեւից

25 Նրանց պատճառով երկիրը գարշելի դարձաւ, ես վեր հանեցի նրա անօրէնութիւնները, եւ երկիրը զզուեց իր բնակիչներից։

26 Պահպանեցէ՛ք իմ օրէնքներն ու իմ բոլոր պատգամները։ Ո՛չ տեղաբնակը, ո՛չ դրսից եկած ու ձեր մէջ բնակութիւն հաստատած

27 որովհետեւ այդ բոլոր պղծութիւնները կատարեցին ձեզնից առաջ այստեղ ապրած մարդիկ, եւ երկիրը պղծուեց։

28 Խուսափեցէ՛ք նրանց կատարած պիղծ արարքներից, որպէսզի երկիրը ձեր գործած արարքների համար ձեզնից նողկանք չզգայ, ինչպէս

29 Ով որ կատարի նման պիղծ արարքներ, նա կը վերանայ իր ժողովրդի միջից։

30 Կատարեցէ՛ք իմ պահանջները, որպէսզի չկատարէք այն բոլոր օրինազանցութիւնները, որ ձեզնից առաջ կատարուել են այստեղ, եւ

19

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.

2 «Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ նրանց ասա՛. «Սո՛ւրբ եղէք, քանզի ես՝ ձեր Տէր Աստուածը, սուրբ եմ։

3 Թող իւրաքանչիւրդ ակնածի իր հօրից ու իր մօրից։Պահեցէ՛ք իմ շաբաթ օրերը, քանզի ես եմ ձեր Տէր Աստուածը։

4 Մի՛ հետեւէք կուռքերին եւ ձեզ համար ձուլածոյ աստուածներ մի՛ կերտէք։ Ես եմ ձեր Տէր Աստուածը։

5 Եթէ ձեր փրկութեան համար Տիրոջը զոհ մատուցէք, ընդունելի՛ն մատուցեցէք։

6 Զոհը պէտք է ուտուի զոհամատուցման օրն ու յաջորդ օրը, եւ եթէ որեւէ բան մնայ երրորդ օրուան, այն կրակով պէտք է այրուի։

7 Իսկ եթէ մէկն ուտի երրորդ օրը, այն զոհամատուցում չի լինի եւ ընդունելի չի համարուի։

8 Ով երրորդ օրը ուտի այն, մեղք գործած կը լինի, որովհետեւ Տիրոջ սրբութիւնն է պղծած լինում։ Իրենց ժողովրդի միջից թող

9 Դուք՝ ձեր դաշտերի հնձուորներդ, հունձ անելիս ձեր դաշտերը մինչեւ վերջ մի՛ հնձէք եւ հնձի ժամանակ ընկած հասկերը մի՛

10 Ձեր այգում ճռաքաղ մի՛ արէք, եւ ոչ էլ այգեկութից յետոյ ձեր այգում մնացած խաղողի ողկոյզները հաւաքէք։ Դրանք թող մնան

11 Մի՛ գողացէք, մի՛ ստէք, ոչ մէկն իր ընկերոջը թող չզրպարտի։

12 Իմ անունով սուտ երդում մի՛ տուէք եւ ձեր Տէր Աստծու անունը մի՛ պղծէք։ Ես եմ ձեր Տէր Աստուածը։

13 Քո ընկերոջը մի՛ զրկիր իր իրաւունքից եւ նրա ունեցածը մի՛ յափշտակիր։Վարձկանի վարձը մինչեւ յաջորդ առաւօտ թող քեզ մօտ

14 Համրին մի՛ վիրաւորիր, կոյրի ոտքերի առջեւ խոչ ու խութ մի՛ դիր։ Երկնչի՛ր քո Տէր Աստծուց, քանզի ես եմ քո Տէր Աստուածը։

15 Դատ դատաստանի ժամանակ անիրաւութիւն մի՛ արա, աղքատի հանդէպ աչառութիւն մի՛ արա, հարուստին մի՛ շողոքորթիր։ Արդա՛ր

16 Քո ազգակիցների հանդէպ նենգութիւն չգործես եւ քո ընկերոջ արեան թափուելուն պատճառ չդառնաս։Ես եմ ձեր Տէր Աստուածը։

17 Քո հոգում եղբօրդ չատես։ Խստագոյնս յանդիմանի՛ր քո ընկերոջը, որպէսզի նրա պատճառով մեղքեր չգործես։

18 Վրէժխնդիր մի՛ լինիր եւ քո ժողովրդի դէմ ոխ մի՛ ունեցիր։Պիտի սիրես քո ընկերոջը՝ ինչպէս ինքդ քեզ, քանզի ես եմ Տէրը։

19 Պիտի պահպանէք իմ այս օրէնքները.Չթողես, որ քո անասունը այլ տեսակի անասունի հետ խառնակուի։Քո այգում տարբեր սերմեր մի՛

20 Եթէ մի տղամարդ կենակցի մի անազատ կնոջ հետ, որը փրկագնով չի փրկագնուած եւ նրան ազատութիւն չի շնորհուած, եւ որը

21 Տղամարդը, իր գործած յանցանքը քաւելու համար, վկայութեան խորանի դռան առաջ մեղքերի քաւութեան խոյ պիտի մատուցի Տիրոջը։

22 Քահանան յանցանքների քաւութեան խոյը պիտի զոհաբերի Տիրոջ առաջ՝ որպէս քաւութիւն նրա կատարած մեղքերի, եւ թողութիւն պիտի

23 Երբ մտնէք այն երկիրը, որ Տէր Աստուած տալու է ձեզ, ամէն տեսակի պտղատու ծառեր տնկեցէ՛ք եւ նրա անմաքրութիւնը

24 Չորրորդ տարում նրա բոլոր պտուղները պիտի սրբագործուեն Տիրոջ օրհնութեան համար։

25 Հինգերորդ տարում կ՚ուտէք դրա պտուղը։ Այդ տարուց սկսած կարող էք դրա բերքը ուտել եւ պահեստաւորել։

26 Ես եմ ձեր Տէր Աստուածը։ Լեռների վրայ մի կերէ՛ք։ Կախարդութեամբ մի՛ զբաղուէք։ Գուշակութիւններ մի՛ արէք թռչունների

27 Ձեր գլխի մազերը մի՛ հիւսէք եւ ձեր մօրուքին ձեւ մի՛ տուէք։

28 Մահացած որեւէ մէկի յիշատակի համար ձեր մարմնի վրայ կտրուածքներ մի՛ արէք։ Ձեր մարմնի վրայ դաջուածքներ մի՛ արէք։

29 Ես եմ ձեր Տէր Աստուածը։ Մի՛ պղծիր քո դստերը՝ նրան պոռնկացնելով, որպէսզի երկիրը պոռնկութեան մէջ չընկնի ու

30 Իմ շաբաթ օրերը կը պահէք եւ իմ սրբարանին երկիւղածութեամբ կը մօտենաք, քանզի ես եմ Տէրը։

31 Վհուկներին մի՛ հետեւէք եւ ոգեհմաների հետ մի՛ առնչուէք, որպէսզի նրանցով չպղծուէք։

32 Ես եմ ձեր Տէր Աստուածը։ Ալեհեր մարդկանց առաջ ոտքի կը կանգնէք եւ կը պատուէք ծերերին։ Պիտի երկնչես քո Աստծուց։ Ես եմ

33 Եթէ ձեր երկրում օտարական հաստատուի, նրան չնեղէք։

34 Ձեր երկրի տեղաբնակի պէս ընդունեցէ՛ք նրան, եւ եկուորը թող բնակուի ձեզ մօտ։ Նրան սիրի՛ր քո անձի պէս, որովհետեւ դուք

35 Դատ դատաստանի ժամանակ որեւէ մէկի հանդէպ անիրաւութիւն մի՛ արէք։ Անիրաւութիւն մի՛ արէք նաեւ չափելու, կշռաքարերի ու

36 Կշեռքները ճիշտ պէտք է լինեն, կշռաքարերը՝ ճշգրիտ, չափամանները՝ ճշգրիտ, հեղուկաչափը՝ ճշգրիտ։ Ես եմ ձեր Տէր Աստուածը,

37 Կը պահպանէք իմ բոլոր օրէնքները, իմ բոլոր հրամանները. դրանք կը կատարէք, քանզի ես եմ Տէր Աստուածը»։

20

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.

2 «Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ ու նրանց ասա՛. «Եթէ որեւէ իսրայէլացի կամ իսրայէլացիների մէջ բնակութիւն հաստատած որեւէ

3 Ես իմ հայեացքը կը սեւեռեմ նրա վրայ եւ նրան կը վերացնեմ իմ ժողովրդի միջից, քանի որ նա իր զաւակներից մէկին կռապաշտ

4 Եթէ տեղացի բնակիչները անուշադրութեան մատնեն իր զաւակներից որեւէ մէկին կռապաշտ իշխանի ծառայութեանը յանձնած մարդու

5 ապա ես իմ հայեացքը կը սեւեռեմ այդ մարդու եւ նրա ցեղի վրայ, իր ժողովրդի միջից կը վերացնեմ նրան ու նրա հետ բոլոր

6 Վհուկներին ու ոգեհմաներին հետեւելով՝ նրանց հետ պոռնկացող մարդկանց պիտի հետապնդեմ ու վերացնեմ նրանց իրենց ժողովրդի

7 Սրբագործուեցէ՛ք ու սո՛ւրբ եղէք, քանզի ես՝ ձեր Տէր Աստուածը, սուրբ եմ։

8 Պահպանեցէ՛ք ու կատարեցէ՛ք իմ հրամանները։ Ես ձեզ սրբագործող Տէր Աստուածն եմ։

9 Եթէ որեւէ մէկը անիծի իր հօրը կամ իր մօրը, նա մահապատժի թող ենթարկուի։ Եթէ նա բամբասել է իր հօրը կամ իր մօրը,

10 Եթէ որեւէ տղամարդ շնանայ ամուսնացած մի կնոջ կամ իր ընկերոջ կնոջ հետ, մահապատժի թող ենթարկուեն ե՛ւ շնացողը, ե՛ւ

11 Այն տղամարդը, որ կը պառկի իր հօր կնոջ հետ, ուրեմն նա բացած է լինում իր հօրը ամօթոյքը։ Երկուսն էլ թող մահուան

12 Եթէ որեւէ մէկը պառկի իր հարսի հետ, թող երկուսն էլ մահուն դատապարտուեն, քանի որ նրանք ամբարշտացել են եւ մահապարտ են։

13 Եթէ որեւէ տղամարդ մի այլ տղամարդու հետ պառկի, ինչպէս կնոջ հետ, նրանք պղծութիւն գործած կը լինեն։ Երկուսն էլ մահուան

14 Եթէ որեւէ տղամարդ կին առնի մի աղջկայ ու նրա մօրը, դա անօրէնութիւն է։ Կրակի մէջ թող այրուեն նա եւ աղջիկն ու նրա

15 Կենդանու հետ կենակցող տղամարդը թող մահապատժի ենթարկուի, իսկ կենդանուն պէտք է սատկեցնել։

16 Խառնակուելու նպատակով որեւէ կենդանու մերձեցող կնոջն ու կենդանուն սպանեցէ՛ք։ Նրանք թող սպանուեն, քանի որ մահապարտ

17 Եթէ տղամարդն ամուսնանայ իր հօրից կամ մօրից ծնուած խորթ քրոջ հետ եւ տեսնի նրա ամօթոյքը, իսկ խորթ քոյրն էլ տեսնի նրա

18 Եթէ տղամարդը պառկի դաշտանի մէջ գտնուող կնոջ հետ եւ բանայ նրա ամօթոյքը, քանի որ բացել է նրա արեան աղբիւրը, իսկ սա էլ

19 Քո հօրաքրոջ եւ մօրաքրոջ ամօթոյքը չբանաս, որովհետեւ բացած ես լինում մերձաւորներիդ ամօթոյքները։ Նրանք իրենց գործած

20 Եթէ որեւէ տղամարդ պառկի իր քեռու կնոջ հետ, ուրեմն նա բացած է լինում իր քեռուն պատկանող ամօթոյքը։ Նրանք իրենց գործած

21 Եթէ որեւէ տղամարդ պառկի իր եղբօր կնոջ հետ, դա պղծութիւն է. նա բացած է լինում իր եղբօրը պատկանող ամօթոյքը, ուրեմն

22 Կը պահպանէք իմ բոլոր հրամաններն ու իմ բոլոր պատուիրանները եւ կը կատարէք դրանք։ Թող ձեզ չմերժի այն երկիրը, ուր ես

23 Մի՛ հետեւէք այն ժողովուրդների օրէնքներին, որոնց ես վանելու եմ ձեր միջից, որովհետեւ նրանք կատարեցին բոլոր այդ վատ

24 Ես ձեզ ասացի. «Դուք կը ժառանգէք այդ երկիրը, եւ ես ձեզ այն կը տամ իբրեւ սեփականութիւն, մի երկիր, ուր կաթ ու մեղր է

25 Ինքնե՛րդ տարբերակեցէք մաքուր եւ անմաքուր անասունները, մաքուր եւ անմաքուր թռչունները, ձեզ մի՛ պղծէք անմաքուր

26 Ինձ համար սուրբ եղէք, որովհետեւ ես՝ ձեր Տէր Աստուածը, սուրբ եմ։ Ես ձեզ առանձնացրի բոլոր ժողովուրդներից, որպէսզի իմը

27 Եթէ որեւէ տղամարդ կամ կին վհուկ կամ ոգեհմայ լինի, թող մահապատժի ենթարկուի. թող նրանց քարկոծեն, որովհետեւ մահապարտ

21

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. «Խօսի՛ր Ահարոնի որդիների՝ քահանաների հետ եւ նրանց ասա՛. «Թող նրանք անմաքուր

2 բացառութեամբ երբ կը դիպչեն հօր կամ մօր, որդու կամ աղջկայ, եղբօր կամ քրոջ, չամուսնացած եւ իրենց մօտ ապրող քրոջ

3 Քահանան գլխաւոր դէմք լինելով՝ թող անմաքուր չլինի չթոյլատրուող դիակի դիպչելով։

4 Քահանաները ի նշան սգի իրենց գլուխը թող չածիլեն, մօրուքների ծայրերը չկտրեն եւ իրենց մարմնի վրայ դաջուածքներ չանեն։

5 Թող սուրբ լինեն իրենց Աստծու առաջ եւ չարատաւորեն իրենց Աստծու անունը, որովհետեւ իրենք՝ քահանաներն են, որ զոհ են

6 Քահանաները պոռնիկ կամ պղծուած կին չպէտք է առնեն։ Չպէտք է առնեն նաեւ ամուսնուց բաժանուած կին, որովհետեւ քահանան

7 Սրբագործուած քահանան է, որ պիտի մատուցի ձեր Տէր Աստծու պատարագը։ Նա սուրբ պէտք է լինի, քանզի ես՝ Տէրս, որ

8 Եթէ քահանայի դուստրը պոռնկութեամբ պղծուի, նա արատաւորած կը լինի իր հօր անունը. նա պէտք է հրով այրուի։

9 Գլխին օծութեան իւղ ունեցող, պատմուճան հագնելու արժանացած եւ իր եղբայրների մէջ աւագ եղող քահանան ի նշան սգոյ գլխարկը

10 վախճանուած մարդուն չդիպչի, - եթէ նոյնիսկ դա իր հայրը կամ մայրն է, - եւ իրեն չպղծի։

11 Յուղարկաւորութեանը մասնակցելու համար սրբարաններից թող դուրս չգայ, որպէսզի իր Աստծու սրբարանը չպղծի, որովհետեւ նա իր

12 Աւագ քահանան իր ժողովրդի միջից կոյս աղջիկ պիտի առնի։

13 Այրի, ամուսնալուծուած կամ պոռնիկ կին չպիտի առնի, այլ իր ժողովրդի միջից մի կոյս աղջիկ պիտի առնի որպէս կին։

14 Նա իր սերմը չպիտի պղծի իր ժողովրդի մէջ, որովհետեւ ես եմ Տէրը, որ սրբագործում եմ նրան»։

15 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց ասաց.

16 «Խօսի՛ր Ահարոնի հետ եւ նրան ասա՛. «Եթէ քո գալիք սերունդներից որեւէ մէկը մարմնական արատ ունենայ, ուրեմն իր Աստծուն

17 Արատ ունեցող որեւէ մարդ, լինի նա կաղ կամ կոյր, կարճ քթով կամ ականջատ,

18 ձեռքը կամ ոտքը կոտրած,

19 կուզ կամ շիլ, աչքը վնասուած, քոս, քաղցկեղ կամ մէկ ամորձիք ունեցող,

20 մի խօսքով՝ Ահարոն քահանայի սերնդի մէջ մարմնական արատ ունեցող որեւէ մարդ թող չմօտենայ քո Աստծուն զոհ մատուցելու,

21 Այդ սրբութիւններից նա կարող է ուտել,

22 բայց վարագոյրին թող չմօտենայ եւ զոհասեղանին չդիպչի, որովհետեւ նա մարմնական արատ ունի։ Իր Աստծու սրբարանը նա չպէտք է

23 Մովսէսը Ահարոնին, նրա որդիներին ու բոլոր իսրայէլացիներին հաղորդեց Աստծու այս պատգամները։

22

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.

2 «Ահարոնին ու նրա որդիներին ասա՛, որ զգուշութեամբ վարուեն իսրայէլացիների ինձ մատուցած սրբութիւնների հետ, որպէսզի

3 Նրանց կ՚ասես. «Ձեր յետնորդներից մի մարդ, ինչ սերնդի էլ պատկանի, եթէ անմաքուր վիճակում մօտենայ վկայութեան խորանին,

4 Եթէ Ահարոն քահանայի որդիներից մէկը բորոտ է կամ սերմնահոսութիւն ունի, իրաւունք չունի զոհաբերութիւնների մսից ուտելու,

5 ով որ մօտենայ մի պիղծ սողունի կամ մի մարդու, որը պղծուած է ամէն տեսակ պղծութիւններով,

6 ով որ դիպչի դրանց, թող անմաքուր համարուի մինչեւ երեկոյ։ Նա մատուցուած զոհաբերութիւններից չպէտք է ուտի, մինչեւ որ իր

7 Արեւը մայր մտնելուց յետոյ նա մաքուր թող համարուի եւ դրանից յետոյ միայն նա կարող է ուտել մատուցուած սրբութիւններից,

8 Քահանան սատկած կամ գազանից յօշոտուած կենդանու միս չպէտք է ուտի, որպէսզի անմաքուր չդառնայ։ Ես եմ Տէրը։

9 Նրանք պէտք է կատարեն իմ կարգադրութիւնները, որպէսզի մեղք գործած չլինեն եւ իմ պատգամները զանց առնելու պատճառով

10 Որեւէ օտարազգի այդ սրբագործուած ուտելիքից չպէտք է ուտի։ Ո՛չ քահանայի մօտ եկած պանդուխտը, ո՛չ էլ վարձկանը այդ

11 Իսկ եթէ քահանան դրամով մարդ է գնել, այդ մարդը կարող է ուտել այդ ուտելիքից։ Նրա աղախիններից ծնուածները եւս կարող են

12 Եթէ քահանայի դուստրը ամուսնանայ քահանայական ընտանիքից չսերած մի տղամարդու հետ, ապա նա չի կարող ուտել

13 Իսկ եթէ քահանայի դուստրը այրիանայ կամ ամուսնալուծուած լինի եւ առանց զաւակ ունենալու վերադառնայ հայրական տունը, ապա,

14 Եթէ որեւէ մէկն անգիտակցաբար ուտի սրբութիւններից, թող իր կերածի արժէքի վրայ աւելացնի դրա մէկ հինգերորդը եւ

15 Թող նրանք չպղծեն այն սրբութիւնների սրբութիւնները, որ Իսրայէլի որդիներն առանձնացրել են Տիրոջ համար։

16 Նրանք սրբութիւնների սրբութիւնն ուտելով՝ իրենց վրայ բերում են մեղքեր ու յանցանքներ։ Ես եմ դրանք սրբագործող Տէրը»։

17 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.

18 «Խօսի՛ր Ահարոնի, նրա որդիների ու իսրայէլացի ամբողջ ժողովրդի հետ եւ ասա՛ նրանց. «Եթէ Իսրայէլի որդիներից կամ

19 ապա դա թող ընդունելի լինի ձեր կողմից, եթէ այն նախրից բերուած արու եւ ոչ արատաւոր արջառ է, ոչխար կամ այծ։

20 Արատաւոր անասուն չմատուցէք Տիրոջը, որովհետեւ ձեր արածը ընդունելի չի լինի։

21 Եթէ որեւէ մէկը Տիրոջը փրկութեան զոհ մատուցի ըստ իր ուխտի կամ ըստ իր ցանկութեան, լինի դա արուած ուխտ թէ կամաւոր

22 Կոյր, կաղ, ջարդուածք ունեցող, լեզուն կտրած կամ ուռուցք ունեցող, քոսոտ կամ քոր ունեցող անասուն թող չմատուցեն Տիրոջը.

23 Ականջը կտրած կամ պոչատ արջառն ու ոչխարը կարող ես իբրեւ կամաւոր ընծայ մորթել, բայց դա քո արած ուխտի համար ընդունելի

24 Ամորձիքը ճմլուած, ճզմուած, կռտած կամ կտրած կենդանին Տիրոջը չմատուցէք եւ ձեր բնակած երկրում նման բաներ չանէք։

25 Այլազգի մարդուց նման կենդանիներ չառնէք ձեր Աստծուն զոհաբերելու համար, որովհետեւ դրանք թերութիւններ եւ արատներ

26 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.

27 «Նորածին հորթը, գառը կամ ուլը եօթը օր պէտք է մնայ մօր մօտ։ Ութերորդ օրից սկսած եւ դրանից յետոյ այն կարող է

28 Կովը, ոչխարը եւ դրանցից ծնուածները միեւնոյն օրը մի՛ մորթէք։

29 Եթէ Տիրոջը գոհութեան զոհ ես մատուցում, ապա այն մատուցի՛ր այնպէս, որ քո զոհածը ընդունելի լինի։

30 Զոհի միսը պէտք է ուտուի նոյն օրը. այդ մսից յաջորդ օրուան չթողնէք։ Ես եմ Տէրը։

31 Կը պահպանէք իմ պատուիրանները եւ կը կատարէք դրանք, քանզի ես եմ Տէրը։

32 Իմ սուրբ անունը մի՛ արատաւորէք, քանզի ես եմ Տէրը։ Ես սուրբ կը լինեմ Իսրայէլի որդիների մէջ։ Ես եմ ձեզ սրբագործող

33 որ ձեզ հանեց Եգիպտացիների երկրից, որպէսզի ձեր Աստուածը լինի։ Ես եմ Տէրը»։

23

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.

2 «Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ նրանց ասա՛. «Տիրոջը նուիրուած այն տօները, որ սուրբ պիտի կոչէք, հետեւեալներն են.

3 Վեց օր պիտի աշխատես, իսկ եօթներորդ՝ շաբաթ օրը հանգստեան օր է եւ սուրբ՝ Տիրոջը նուիրուած։ Այդ օրը ոչ մի աշխատանք չէք

4 Տիրոջը նուիրուած տօները, որոնք սուրբ են հռչակուած եւ որոնք պիտի նշէք, հետեւեալներն են.

5 Առաջին ամսի տասնչորսերորդ օրուայ երեկոյեան Տիրոջ Զատիկն է։

6 Նոյն ամսի տասնհինգերորդ օրը Տիրոջը նուիրուած Բաղարջակերաց տօնն է. եօթը օր բաղարջ հաց պիտի ուտէք։

7 Նշուած առաջին օրը ձեզ համար սուրբ է։ Ոչ մի առտնին գործ չպիտի անէք։

8 Եօթը օր ողջակէզներ պիտի մատուցէք Տիրոջը, իսկ եօթներորդ օրը սուրբ պէտք է լինի ձեզ համար։ Ոչ մի առտնին գործ չպիտի

9 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.

10 «Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ նրանց ասա՛. «Երբ կը մտնէք այն երկիրը, որ ես տալու եմ ձեզ, եւ կը հնձէք նրա հունձը,

11 Նա խուրձը պէտք է ընծայաբերի Տիրոջը իբրեւ ձեր կողմից արուած ընդունելի նուէր։ Քահանան այն պէտք է ընծայաբերի շաբաթին

12 Խուրձը ընծայաբերելու օրը նաեւ մէկ տարեկան ոչ արատաւոր ոչխար պէտք է ողջակիզէք Տիրոջ համար։

13 Նաեւ զոհաբերուածը՝ իւղով հունցուած երկու տասներորդ գրիւ ընտիր ալիւր պիտի մատուցէք։ Դա Տիրոջը մատուցուող

14 Մինչեւ այդ նուէրները ձեր Աստծուն չընծայէք, բաղարջ կարկանդակ, աղացած աղանձ չուտէք։ Դա յաւիտենական օրէնք թող լինի ձեր

15 Հաշուեցէ՛ք. ուխտի խուրձ մատուցելու շաբաթ օրուայ յաջորդ օրուանից ամբողջ եօթը շաբաթ,

16 մինչեւ վերջին շաբաթուայ յաջորդ օրն անում է յիսուն օր։ Այդ յաջորդ օրն էլ Տիրոջը նոր զոհ կը մատուցէք։

17 Ձեր տներից կ՚ընծայաբերէք ձեր նուէրը՝ երկու բաղարջ կարկանդակ։ Իւրաքանչիւր կարկանդակը պիտի հունցուած լինի երկու

18 Հացերի հետ պիտի մատուցէք մէկ տարեկան ոչ արատաւոր եօթը գառ, նախրից՝ մէկ հորթ եւ ոչ արատաւոր երկու խոյ։ Դրանք ողջակէզ

19 Առաջին հնձից պատրաստուած բաղարջ կարկանդակների հետ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար մէկ նոխազ եւ մէկ տարեկան

20 Քահանան դրանք առաջին բերքից պատրաստուած բաղարջ կարկանդակների հետ որպէս նուէր պիտի ընծայաբերի Տիրոջ առաջ։ Դրանք

21 Այդ օրը կը համարէք անուանի օր, դա սուրբ թող լինի ձեզ համար։ Այդ օրը ոչ մի առտնին գործ չանէք։ Դա յաւիտենական օրէնք

22 Ձեր արտերը հնձելիս կրկին չվերադառնաք չհնձուածը հնձելու կամ հնձի ժամանակ ընկած հասկերը հաւաքելու համար, այլ դրանք

23 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.

24 «Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ ասա՛. «Եօթներորդ ամսի առաջին օրը ձեզ համար հանգստեան օր թող լինի՝ Տիրոջը

25 Այդ օրը ոչ մի առտնին գործ չպիտի անէք, այլ Տիրոջը ողջակէզ պիտի մատուցէք»։

26 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.

27 «Եօթներորդ ամսի տասներորդ օրը Քաւութեան օր է։ Այն ձեզ համար անուանի եւ սուրբ օր թող լինի։ Ամսի իններորդ օրուայ

28 Այդ օրը ոչ մի առտնին գործ չանէք, քանզի դա Քաւութեան օր է ձեզ համար, որպէսզի դուք ձեր մեղքերը քաւէք ձեր Տէր Աստծու

29 Ով այդ օրը իր մարմինը չի զրկի, կը վերանայ իր ժողովրդի միջից։

30 Ով այդ օրը գործ կ՚անի, կը վերանայ իր ժողովրդի միջից։

31 Ոչ մի առտնին գործ չանէք։ Դա յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների մէջ, ձեր բոլոր տներում։

32 Դա շաբաթների շաբաթ թող լինի ձեզ համար։ Ամսի իններորդ օրուայ երեկոյից մինչեւ յաջորդ օրուայ երեկոն զրկեցէ՛ք ձեր

33 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.

34 «Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ նրանց ասա՛. «Եօթներորդ ամսի տասնհինգերորդ օրը ի պատիւ Տիրոջը եօթը օր պիտի նշէք

35 Առաջին օրը թող սուրբ համարուի, այդ օրը ոչ մի առտնին գործ չանէք։

36 Այդ եօթը օրերին ողջակէզներ պիտի մատուցէք Տիրոջը, իսկ եօթներորդ օրը ձեզ համար անուանի եւ սուրբ օր թող լինի։ Ողջակէզ

37 Սրանք են Տիրոջ պատուին կատարուող տօները, որ դուք պիտի նշէք եւ դրանք սուրբ պիտի համարէք, որպէսզի ամէն օր Տիրոջը

38 Սրանք պիտի մատուցուեն բացի այն ընծաներից, որոնք ընծայաբերւում են Տիրոջը շաբաթ օրերը, բացի ձեր ուխտի ընծաներից եւ

39 Եօթներորդ ամսի տասնհինգերորդ օրը, երբ հաւաքէք արտերի բերքը, Տիրոջ պատուին եօթը օր տօն պիտի կատարէք։ Առաջին եւ

40 Առաջին օրը կ՚առնէք ծառերի գեղեցիկ պտուղներ, արմաւենու ճիւղեր, տերեւախիտ ծառերի եւ ուռենիների ճիւղեր, ձորի բարդիների

41 Տարուայ այդ եօթը օրը որպէս Տիրոջ տօն կը տօնէք։ Դա յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների մէջ։ Եօթներորդ ամսին

42 Եօթը օր վրանների մէջ կ՚ապրէք։ Իսրայէլացի բոլոր տեղաբնակները վրանների մէջ թող ապրեն,

43 որպէսզի ձեր բոլոր սերունդներն իմանան, որ, երբ ես իսրայէլացիներին հանում էի Եգիպտացիների երկրից, վրանների մէջ էի

44 Եւ Մովսէսը իսրայէլացիներին պատմեց Տիրոջ տօների մասին։

24

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.

2 «Իսրայէլի որդիներին պատուիրի՛ր, որ լուսաւորութեան համար ձիթապտղի նոր ճզմած մաքուր ձիթաիւղ բերեն քեզ,

3 որպէսզի կանթեղը միշտ վառ մնայ վկայութեան խորանի մէջ, վարագոյրի դրսի կողմը։ Ահարոնն ու նրա որդիները երեկոյից մինչեւ

4 Տիրոջ առաջ, սուրբ աշտանակի վրայ մինչեւ առաւօտ վա՛ռ պահեցէք կանթեղները։

5 Կը վերցնէք ընտիր ալիւր եւ դրանից տասներկու բաղարջ կարկանդակ կը պատրաստէք։ Ամէն մի կարկանդակի քաշը երկու

6 Տիրոջ առաջ, սուրբ սեղանի վրայ դրանք կը դնէք երկու շարքով. ամէն մի շարքի վրայ՝ վեց կարկանդակ։

7 Իւրաքանչիւր շարքի վրայ կը դնես մաքուր կնդրուկ եւ աղ։ Դրանք Տիրոջն ընծայաբերուող հացեր են ի յիշատակ Իսրայէլի

8 Իբրեւ իսրայէլացիների կողմից յաւիտենական ուխտ, իւրաքանչիւր շաբաթ այդ տասներկու հացերը միշտ Տիրոջ առաջ կը դնէք։

9 Այդ հացերը պատկանում են Ահարոնին ու նրա որդիներին։ Նրանք թող այդ հացերը ուտեն մի սուրբ տեղում, քանի որ դա Տիրոջն

10 Իսրայէլացիների մէջ մի մարդ էր ապրում, որը որդին էր եգիպտացի մի տղամարդու, բայց մայրը իսրայէլացի էր։ Բանակատեղիում

11 Իսրայէլացի կնոջ որդին տուեց Տիրոջ անունը եւ հայհոյեց։ Նրան բերեցին Մովսէսի մօտ։ Նրա մօր անունը Սալամիթ էր։ Նա Դանի

12 Այդ մարդուն հսկողութեան տակ պահեցին, որպէսզի Աստծու հրամանով դատեն նրան։

13 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.

14 «Հայհոյող այդ մարդուն հանեցէ՛ք բանակատեղիից դուրս, եւ նրանք, ովքեր լսել են նրա հայհոյանքը, որպէս վկայ թող իրենց

15 Կը խօսես Իսրայէլի որդիների հետ եւ նրանց կ՚ասես. «Ով որ կը հայհոյի Աստծուն, իր մեղքի պատիժը կը կրի։

16 Ով որ կը հայհոյի Տիրոջ անուան, թող մահապատժի ենթարկուի։ Ամբողջ ժողովուրդը թող քարկոծի նրան։ Աստծուն հայհոյողը,

17 Եթէ որեւէ մէկը մարդ ծեծի, եւ սա մեռնի, ծեծողը մահապատժի թող ենթարկուի։

18 Ով անասուն կը սպանի, անասունի տիրոջը նոյնպիսի անասունով թող հատուցի։

19 Եթէ որեւէ մէկը խեղանդամ դարձնի իր մերձաւորին, ինչ որ արել է, նոյնն էլ թող անեն իրեն։

20 Ջարդուածքի դիմաց՝ ջարդուածք, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ։ Ինչ խեղուածք որ մէկը միւսին պատճառի, նոյնով թող

21 Եթէ մարդ է ծեծել, եւ սա մահացել է, ծեծողը մահապատժի թող ենթարկուի։

22 Միեւնոյն օրէնքը թող կիրառուի ե՛ւ օտարականի, ե՛ւ տեղաբնակի նկատմամբ։ Ես եմ ձեր Տէր Աստուածը»։

23 Մովսէսը խօսեց իսրայէլացիների հետ, եւ բանակատեղիից դուրս հանեցին այն մարդուն, որ հայհոյել էր։ Ամբողջ ժողովուրդը

25

1 Տէրը Սինա լերան վրայ խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.

2 «Իսրայէլի որդիներին ասա՛. «Եթէ մտնէք այն երկիրը, որ ես տալու եմ ձեզ, թող հանգստանայ նաեւ այդ հողը, քանի որ Տիրոջ

3 Վեց տարի կը մշակես քո արտը, վեց տարի կ՚էտես քո այգին եւ կը հաւաքես դրանց բերքը։

4 Եօթներորդ տարին հանգստեան շաբաթ թող լինի այդ հողի համար, քանի որ շաբաթը Տիրոջն է պատկանում։ Քո արտը չես մշակի, քո

5 Քո արտում ինքն իրեն աճած բոյսը չես հնձի, Տիրոջը նուիրաբերուելիք խաղողը չես քաղի, քանի որ այդ հողի հանգստեան տարին

6 Հանգստեան տարուայ ինքնաբոյս բերքը կերակուր թող լինի ձեզ՝ քո ծառայի, քո աղախնու, քո վարձկանի, քեզ մօտ բնակութիւն

7 քո անասունի եւ քո երկրի գազանների համար։ Նրա տուած ամբողջ բերքը թող կերակուր լինի նրանց համար։

8 Հանգստեան տարուց սկսած՝ կը հաշուես եօթն անգամ եօթը տարի, եւ եօթն անգամ եօթը տարին կը լինի քառասունինը տարի։

9 Յիսուներորդ տարուայ եօթներորդ ամսի տասներորդ օրը շեփոր հնչեցնելով կ՚ազդարարէք ձեր ամբողջ երկրին։ Քաւութեան օրը ձեր

10 Կը սրբագործէք յիսուներորդ տարին եւ ձեր երկրի բոլոր բնակիչների համար ազատագրում կը յայտարարէք։ Դա ազատագրման տարի

11 որովհետեւ դա ազատագրման ազդարարն է։ Յիսուներորդ տարին թող ձեզ համար յոբելեանական տարի լինի։ Չպէտք է ցանէք, չպէտք է

12 քանզի այդ տարին ազատագրում ազդարարող յոբելեանական տարի է։ Այն թող սուրբ լինի ձեզ համար։ Արտում ինքն իրեն բուսած եւ

13 Ազատագրում հռչակուած յոբելեանական տարում իւրաքանչիւր ոք թող վերադառնայ իր կալուածքը։

14 Եթէ որեւէ մէկը իր մերձաւորին որեւէ բան է վաճառում կամ իր մերձաւորից որեւէ բան է գնում, թող նրան չխաբի։

15 Յոբելեանական տարուց յետոյ եղած տարիների հաշուով պիտի գնես քո մերձաւորից, եւ նա էլ հնձի տարիների հաշուով պիտի վաճառի

16 Ինչքան շատ են լինում մինչեւ ազատագրման տարին ընկած տարիները, այդքան թանկ պիտի գնես, եւ ինչքան քիչ լինեն տարիները՝

17 Եւ ոչ ոք իր մերձաւորին չպէտք է խաբի։ Երկնչի՛ր քո Տէր Աստծուց. ես եմ ձեր Տէր Աստուածը։

18 Կը կատարէք իմ բոլոր պատգամներն ու վճիռները։ Կը պահպանէք ու կը կատարէք դրանք եւ երկրում կ՚ապրէք ապահով.

19 հողը կը տայ իր բերքը, դուք կուշտ կ՚ուտէք եւ երկրում կ՚ապրէք ապահով։

20 Իսկ եթէ ասէք, թէ՝ ի՞նչ պիտի ուտենք այդ եօթներորդ տարում, եթէ չցանենք եւ մեր բերքը չհաւաքենք,

21 ապա իմացէ՛ք, որ վեցերորդ տարում ես ձեզ կ՚ուղարկեմ իմ օրհնութիւնը, եւ հողը երեք տարուայ չափ բերք կը տայ։

22 Ութերորդ տարում կը ցանէք, իսկ հին բերքը կ՚ուտէք մինչեւ իններորդ տարին։ Մինչեւ իններորդ տարուայ բերքը հասնելը

23 Հողը վերջնականապէս չպէտք է վաճառուի, քանզի հողը իմն է, իսկ դուք ինձ մօտ պանդուխտ ու նժդեհ էք։

24 Ձեր կալուածքը եղող ամբողջ հողի համար փրկագին պիտի տաք։

25 Եթէ աղքատանայ քեզ մօտ ապրող եղբայրդ եւ վաճառի իր կալուածքի մի մասը, ապա իր մօտիկ ազգականը կարող է գալ ու վերստին

26 Իսկ եթէ արտ վաճառողը ունեւոր ազգական չունենայ, ու ինքը յետոյ ի վիճակի լինելու գնելու, ապա կարող է իր արտը յետ

27 Նա պէտք է հաշուի եւ հանի վաճառքից յետոյ անցած տարիները եւ մնացածը վճարի նրան, ով գնել էր այն, որից յետոյ արտը նորից

28 Իսկ եթէ նա այդքան կարողութիւն չունենայ, որ կարողանայ հողի տիրոջը հատուցել փոխարժէքը, ապա վաճառուածը մինչեւ

29 Եթէ որեւէ մէկը վաճառի պարսպապատ քաղաքում գտնուող մի բնակելի տուն, ապա նա կարող է այն յետ գնել վաճառքի օրուանից

30 Իսկ եթէ վաճառողը մէկ տարուայ ընթացքում ի վիճակի չլինի այն յետ գնելու, ապա պարսպապատ քաղաքի մէջ եղած տունը թող

31 Պարիսպ չունեցող աւաններում գտնուող տները թող ագարակներ համարուեն։ Դրանք միշտ ենթակայ են յետգնման, եւ այնտեղ

32 Ղեւտացիների քաղաքներում գտնուող տները, որոնք նրանց կալուածքներն են այդ քաղաքում, կարող են միշտ յետ գնուել

33 Եթէ որեւէ մէկը ղեւտացու տուն է գնում, ապա ազատագրման տարում նա նրանց քաղաքներում գտնուող կալուածքների տներից դուրս

34 Ղեւտացիների ագարակները, որոնք քաղաքների շուրջն են գտնւում, վաճառքի ենթակայ չեն, որովհետեւ դրանք նրանց յաւիտենական

35 Եթէ եղբայրդ աղքատանայ եւ ի վիճակի չլինի աշխատելու, նրան պիտի պատսպարես իբրեւ եկուորի ու պանդխտի։ Նա քեզ մօտ պիտի

36 Նրանից վաշխ ու տոկոս չպիտի վերցնես։ Վախեցի՛ր քո Տէր Աստծուց, քանզի ես եմ Տէրը։ Քո եղբայրը թող քեզ մօտ ապրի։

37 Նրան տոկոսով դրամ չպիտի տաս եւ աւելին ստանալու ակնկալութեամբ չէ, որ նրան պիտի կերակրես։

38 Ես եմ ձեր Տէր Աստուածը, որ ձեզ հանեց Եգիպտացիների երկրից, որպէսզի ձեզ տայ Քանանացիների երկիրը եւ լինի ձեր Աստուածը։

39 Եթէ քեզ մօտ ապրող եղբայրդ աղքատանայ եւ քեզ վաճառուի որպէս ծառայ, ապա թող քեզ ստրուկի ծառայութեամբ չծառայի։

40 Նա իբրեւ վարձկան, իբրեւ պանդուխտ թող լինի քեզ մօտ եւ աշխատի մինչեւ ազատագրման տարին։

41 Ազատագրման տարում ինքն իր երեխաների հետ թող ազատ արձակուի եւ վերադառնայ իր ցեղի մօտ, թող գնայ իր հայրենի կալուածքը։

42 Իմ ծառաներն են նրանք, որոնց ես հանել եմ Եգիպտացիների երկրից։ Դրա համար էլ նրանք իբրեւ ստրուկ չեն վաճառուելու։

43 Չարչարանքով չպիտի տանջես նրան։ Երկնչի՛ր քո Տէր Աստծուց։

44 Ինչ ծառայ կամ աղախին էլ որ ուզենաս ունենալ, քո շուրջը եղող ազգերից կը վերցնես,

45 ինչպէս եւ ձեր մէջ ապրող օտարականների զաւակներից ու նրանց ազգականներից։ Որքան զաւակ ունենան ձեր երկրում, բոլորը թող

46 Նրանց իբրեւ ժառանգութիւն կը յանձնէք ձեր գալիք սերունդներին, նրանք առյաւէտ ձեր ստրուկները թող լինեն։ Ձեզնից ոչ ոք իր

47 Եթէ հարստանայ քեզ մօտ հաստատուած եկուորը կամ պանդուխտը, եւ քո աղքատացած եղբայրը վաճառուի քեզ մօտ հաստատուած այդ

48 ապա վաճառուելուց յետոյ նա պէտք է յետ գնուի. նրա եղբայրներից մէկնումէկը փրկավճարով թող գնի նրան։

49 Նրան փրկավճարով պէտք է գնի նրա հօրեղբայրը, հօրեղբօր որդին կամ իր ցեղի արիւնակից ազգականներից մէկը։ Իսկ եթէ ինքը

50 Նա, սկսած իր վաճառուելու տարուանից մինչեւ ազատագրման տարին, թող հաշուի այն պարտքը, որ ինքն ունի իրեն գնած մարդուն։

51 Եթէ դեռ շատ ժամանակ կայ մինչեւ ազատագրման տարին, որպէս փրկագին թող հատուցի իր անձի վաճառքի գնի մէկ մասը։

52 Իսկ եթէ մինչեւ ազատագրման տարին քիչ ժամանակ է մնացել, թող հաշուի եւ ըստ մնացած տարիների տայ իր փրկագինը։

53 Նա վարձկան պիտի համարուի այնքան ժամանակ, որքան տարի որ եղել է նրա մօտ։ Չարչարանքով չպիտի տանջես նրան։

54 Իսկ եթէ այս ձեւերից որեւէ մէկով չի փրկագնուած, ապա ազատագրման տարում թող ազատ արձակուեն ինքն ու իր զաւակները,

55 քանզի իսրայէլացիներն իմ ստրուկներն են, իմ ծառաները, որոնց ես հանել եմ Եգիպտացիների երկրից»։

26

1 Ես եմ ձեր Տէր Աստուածը։«Ձեզ համար ձեռակերտ կամ քանդակուած կուռքեր մի՛ ստեղծէք, ձեզ համար արձան մի՛ կանգնեցրէք եւ

2 Իմ շաբաթ օրերը պիտի պահէք եւ իմ սրբարաններից երկիւղածութիւն պիտի զգաք, քանզի ես եմ Տէրը։

3 Եթէ ըստ իմ հրամանի ընթանաք, իմ պատուիրանները պահպանէք ու կատարէք դրանք, ապա անձրեւ կ՚ուղարկեմ ձեզ իր ժամանակին։

4 Հողն իր բերքը կը տայ, իսկ դաշտերի ծառերը կը տան իրենց պտուղները։

5 Ձեր կալերում աշխատանքը կը տեւի մինչեւ այգեկութ, իսկ ձեր այգեկութները կը տեւեն մինչեւ նոր ցանքսի ժամանակը։ Դուք

6 Ձեր երկրին խաղաղութիւն կը պարգեւեմ, եւ ձեր երկրում պատերազմ չի լինի։ Կը քնէք, եւ չի լինի մէկը, որ ձեզ վախեցնի։ Ձեր

7 Դուք հալածական կ՚անէք ձեր թշնամիներին, եւ նրանք սպանուած կ՚ընկնեն ձեր առաջ։

8 Ձեր հինգ հոգին հալածական կ՚անի հարիւր հոգու, իսկ ձեր հարիւրը՝ բիւրաւորների, ձեր թշնամիները սրի հարուածներից

9 Ես բարի աչքով կը նայեմ ձեզ, կ՚աճեցնեմ ու կը բազմացնեմ ձեզ եւ կը կատարեմ ձեզ տուած իմ խոստումը։

10 Այնքան բերք կը ստանաք, որ նախորդ ու դրանից էլ առաջ ստացած բերքը կը բաւարարի ձեզ, բայց հին բերքը շտեմարանից միշտ

11 Ես իմ ուխտատեղին պիտի հաստատեմ ձեր մէջ, եւ ես ձեզնից չեմ խորշելու։

12 Ես պիտի քայլեմ ձեր մէջ եւ պիտի լինեմ ձեր Աստուածը, իսկ դուք պիտի լինէք իմ ժողովուրդը։

13 Ես եմ ձեր Տէր Աստուածը, որ ձեզ հանեց Եգիպտացիների երկրից, երբ դեռ ստրուկ էիք, քանդեց ձեր ստրկական լծի կապանքները եւ

14 «Բայց եթէ չլսէք ինձ եւ չկատարէք իմ այս բոլոր հրամանները,

15 արհամարհէք դրանք, իմ կարգադրութիւններից ձանձրանալով չկատարէք իմ պատուիրանները, վերացնէք իմ հաստատած ուխտը,

16 ապա ես նոյնը կ՚անեմ ձեր նկատմամբ. տագնապալից տառապանքների կը մատնեմ ձեզ, քոսով ու դեղնախտով կը հիւանդացնեմ ձեզ, որ

17 Ես իմ զայրացած հայեացքը ձեզ վրայ պիտի յառեմ, եւ դուք պիտի ընկնէք ձեր թշնամիների առաջ։ Ձեզ ատողները ձեզ հալածական

18 Եթէ նման պատիժներից յետոյ էլ ինձ չլսէք, ձեր գործած մեղքերի համար եօթնապատիկ աւելի պիտի պատժեմ։

19 Ես պիտի խորտակեմ ձեր ամբարտաւան պարծենկոտութիւնը, երկինքը ձեզ վրայ երկաթի պէս ծանր պիտի դարձնեմ, իսկ ձեր հողը՝

20 Ձեր զօրութիւնը ի չիք պիտի դառնայ, հողը ձեր ցանած սերմի չափով իսկ բերք պիտի չտայ, ոչ էլ երկրի ծառերը պտուղ պիտի տան։

21 Իսկ եթէ դուք շարունակէք շեղուել ուղիղ ճանապարհից ու չկամենաք լսել ինձ, ձեր գործած մեղքերի համեմատ եօթնապատիկ աւելի

22 Ձեզ վրայ պիտի ուղարկեմ երկրի վայրի գազաններ, նրանք պիտի լափեն ձեզ ու պիտի յօշոտեն ձեր անասունները։ Այսպիսով պիտի

23 Իսկ եթէ դրանից յետոյ էլ չխրատուէք ու հակառակուէք ինձ,

24 ես դարձեալ, զայրանալով, պիտի հակառակուեմ ձեզ եւ ձեր գործած մեղքերի համեմատ եօթնապատիկ աւելի պիտի պատժեմ ձեզ։

25 Ձեզ սրակոտոր պիտի անեմ՝ լուծելու համար իմ ուխտի վրէժը։ Եւ եթէ ամրանաք ձեր քաղաքներում, ես ձեզ մահ պիտի ուղարկեմ, եւ

26 Երբ ձեզ նեղեմ հացի պակասութեամբ, տասը կին ձեզ հաց պիտի եփեն մէկ թոնրի մէջ եւ ձեզ հաց պիտի բաժանեն հաշուած կշռով։

27 Եթէ դրանից յետոյ էլ ինձ չանսաք ու հակառակ գնաք ինձ,

28 ես էլ, զայրանալով, պիտի հակառակուեմ ձեզ եւ ձեր գործած մեղքերի համեմատ եօթնապատիկ աւելի պիտի պատժեմ ձեզ։

29 Դուք պիտի ուտէք ձեր տղաների ու ձեր աղջիկների միսը։

30 Ես պիտի կործանեմ ձեր արձանները, պիտի խորտակեմ ձեր փայտեայ ձեռակերտ կուռքերը։ Ձեր դիակները պիտի նետեմ ձեր

31 Ձեր քաղաքները աւերակ պիտի դարձնեմ, պիտի ամայացնեմ ձեր սրբարանները եւ ձեր զոհաբերութիւնների անուշ բոյրը այլեւս չպիտի

32 Պիտի աւերեմ ձեր երկիրը, եւ նրա մէջ ապրող ձեր թշնամիները պիտի զարմանան դրա վրայ։

33 Ձեզ պիտի ցրեմ տարբեր ժողովուրդների մէջ, եւ ձեզ վրայ իջած սուրը պիտի կոտորի ձեզ։ Ձեր երկիրը աւերակ պիտի դառնայ, իսկ

34 Այնքան ժամանակ, որ երկիրը աւերակ պիտի մնայ, պիտի վայելի իր հանգստեան օրերը,

35 իսկ դուք պիտի լինէք ձեր թշնամիների երկրում՝ օտար երկրում։ Այնքան ժամանակ, որ երկիրը աւերակ պիտի մնայ, պիտի վայելի

36 Ձեր թշնամիների երկրում վերապրածներիդ սրտում վախ պիտի գցեմ. նրանք պիտի սարսռան տերեւների սօսափիւնից, նրանք փախուստի

37 Եղբայրը պիտի լքի իր եղբօրը, ինչպէս ռազմի դաշտում, առանց որեւէ մէկից հետապնդուած լինելու։ Դուք չպիտի կարողանաք

38 Դուք պիտի կորչէք ժողովուրդների մէջ, եւ ձեր թշնամիների երկիրը ձեզ կուլ պիտի տայ։

39 Ձեզնից վերապրածները իրենց գործած մեղքերի համար պիտի կոտորուեն իրենց թշնամիների երկրում եւ իրենց հայրերի մեղքերի

40 Այդ ժամանակ է, որ նրանք պիտի խոստովանեն իրենց ու իրենց հայրերի գործած մեղքերը, պիտի համոզուեն, որ յանցանք են գործել

41 նրանք հակառակուեցին ինձ, ես էլ նրանց հակառակուեցի բարկութեամբ եւ ոչնչացրի նրանց իրենց թշնամիների երկրում։ Այնժամ

42 Ես պիտի յիշեմ Յակոբին, Իսահակին եւ Աբրահամին տուած իմ խոստումը, պիտի յիշեմ նաեւ այն երկիրը,

43 որը լքուելով նրանց կողմից, պիտի վայելի իր հանգստեան օրերը, քանի որ այն աւերակ էր դարձել իր բնակիչների պատճառով։

44 Երբ նրանք իրենց թշնամիների երկրում էին, ես նրանց անտես չարեցի եւ ոչ էլ զզուեցի նրանցից նրանց հետ իմ կապած ուխտը

45 Ես պիտի յիշեմ նրանց հետ կապած իմ նախկին ուխտը, երբ բոլոր հեթանոս ժողովուրդների աչքի առաջ նրանց հանում էի

27

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.

2 «Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ նրանց ասա՛. «Եթէ մէկը ուխտ անի Տիրոջը նուէր մատուցելու մի անձի արժէքի չափով, գները

3 քսան տարեկանից մինչեւ վաթսուն տարեկանը՝ սրբարանում գտնուող կշեռքով կշռուած յիսուն երկդրամեան արծաթ։

4 Կնոջ դէպքում՝ երեսուն երկդրամեան։

5 Հինգ տարեկանից մինչեւ քսան տարեկան մանչ զաւակի դէպքում՝ քսան երկդրամեան, իսկ նոյն տարիքի աղջկայ դէպքում՝ տասը

6 Մէկ ամսականից մինչեւ հինգ տարեկան մանչ զաւակի դէպքում՝ հինգ երկդրամեան արծաթ, իսկ նոյն տարիքի աղջկայ դէպքում՝ երեք

7 Եթէ վաթսուն տարեկանից բարձր է տղամարդը, նրա գինն է տասնհինգ երկդրամեան արծաթ, իսկ նոյն տարիքի կնոջը՝ տասը

8 Եթէ որեւէ մէկը աղքատ լինի եւ ի վիճակի չլինի վճարելու այդ գինը, նա պէտք է կանգնի քահանայի առաջ, եւ քահանան նրա համար

9 Եթէ մէկը Տիրոջը ուխտ անի զոհուելու սահմանուած անասուններից զոհ մատուցելու, ինչ էլ որ լինի դա, Տիրոջ համար ընդունելի

10 Միայն թէ լաւը վատի տեղ չպիտի մատուցի, ոչ էլ վատը՝ լաւի։ Եթէ իր ուխտած կենդանու փոխարէն մի այլ կենդանի բերի, ապա

11 Եթէ ուխտած կենդանին զոհաբերութեան ենթակայ անասուններից չէ, որոնք չի կարելի Տիրոջը զոհ մատուցել, այդ կենդանին թող

12 քահանան, ըստ լաւի ու վատի, թող գին սահմանի. ըստ քահանայի սահմանած արժէքի պէտք է գնահատուի այդ կենդանին։

13 Եթէ ուխտ անողը ցանկանայ վճարել իր ուխտած կենդանու արժէքը, ապա դրա վրայ պէտք է աւելացնի նաեւ որոշուած արժէքի մէկ

14 Եթէ մէկը ցանկանայ իր տունը նուիրել Տիրոջը, քահանան թող գին սահմանի՝ նկատի ունենալով տան լաւ կամ վատ վիճակը. ըստ

15 Իսկ եթէ նուիրաբերողը ցանկանայ յետ գնել իր տունը, ապա տան արժէքի վրայ թող աւելացնի դրա մէկ հինգերորդ մասը, եւ տունը

16 Եթէ մէկն իր կալուածքը հանդիսացող ագարակն է ուխտում նուիրել Տիրոջը, ապա դրա արժէքը թող լինի ըստ դրա վրայ ցանուած

17 Եթէ ագարակը նուիրաբերի ազատագրման տարուայ սկզբին, նրա ամբողջ արժէքը պէտք է հաշուուի։

18 Իսկ եթէ իր հանդը նուիրաբերում է ազատագրման տարուց յետոյ, ապա քահանան պէտք է հաշուի մինչեւ ազատագրման տարին ընկած

19 Եթէ ագարակը նուիրողը ցանկանայ այն յետ գնել, դրա գնի վրայ թող աւելացնի գնահատուածի մէկ հինգերորդ չափով արծաթ, որից

20 Իսկ եթէ նուիրաբերողը չցանկանայ յետ գնել իր ագարակը, այլ վաճառի մի ուրիշ մարդու, ապա այն յետ գնելու իրաւունք չունի,

21 բայց վաճառուած ագարակը ազատագրման տարում սրբագործուած նուիրաբերում թող լինի Տիրոջը։ Դա քահանային պատկանող

22 Եթէ նա Տիրոջը նուիրաբերի իր կալուածքը չհանդիսացող, այլ դրամով գնած ագարակ,

23 քահանան պիտի հաշուի մինչեւ ազատագրման տարին մնացած տարիները, եւ յետ գնել ցանկացողը այդ օրը Տիրոջը պիտի վճարի

24 Ազատագրման տարում կալուածքի նախկին տէրը այն յետ պիտի ստանայ։

25 Բոլոր գները պիտի սահմանուեն ըստ սրբազան կշեռքների. մէկ երկդրամեանը քսան դանգ թող լինի։

26 Քո անասունների բոլոր առաջին ծնունդները Տիրոջն են պատկանում։ Այն ոչ ոք չի կարող նուիրաբերել, քանի որ, լինի դա արջառ

27 Եթէ անմաքուր չորքոտանի նուիրաբերի, դրա արժէքի վրայ պէտք է աւելացնի մէկ հինգերորդը, որից յետոյ այն կարող է պատկանել

28 Ով որ իր ունեցածից որեւէ բան է նուիրաբերում Տիրոջը՝ մարդուց սկսած մինչեւ անասուն, ագարակից սկսած մինչեւ սեփական

29 Իւրաքանչիւր մարդ, որը, որպէս ուխտ, Տիրոջն է նուիրաբերւում, չի կարող յետ գնուել, այլապէս նա մահուան կը դատապարտուի։

30 Հողի բերքի, ծառերի պտուղների մէկ տասներորդ մասը Տիրոջն է պատկանում։ Դրանք Տիրոջն են նուիրաբերւում։

31 Եթէ մէկը ցանկանայ յետ գնել իր տասանորդը, նա պէտք է դրա վրայ աւելացնի դրա արժէքի մէկ հինգերորդ մասը, որից յետոյ

32 Տասը արջառից ու ոչխարից մէկը, ինչպէս եւ հովուի գաւազանի տակով անցնող տասը անասունից մէկը պատկանում են Տիրոջը։

33 Խտրութիւն թող չլինի լաւի ու վատի միջեւ, եւ լաւը վատով չփոխարինես։ Իսկ եթէ այնուամենայնիւ փոխարինես, ե՛ւ նա, ե՛ւ

34 Սրանք են այն պատուիրանները, որ Տէրը Սինա լերան վրայ Մովսէսի միջոցով հաղորդեց իսրայէլացիներին։