1 Սրանք են Իսրայէլի այն որդիների անունները, որոնք իրենց հօր հետ մտան Եգիպտոս, իւրաքանչիւրն իր ամբողջ ընտանիքով մտաւ.
2 Ռուբէն, Շմաւոն, Ղեւի, Յուդա,
3 Իսաքար, Զաբուղոն եւ Բենիամին,
4 Դան եւ Նեփթաղիմ, Գադ եւ Ասեր։
5 Յակոբից սերուած բոլոր մարդիկ եօթանասունհինգ հոգի էին։ Յովսէփը գտնւում էր Եգիպտոսում։
6 Վախճանուեց Յովսէփը. նաեւ նրա բոլոր եղբայրներն ու ամբողջ սերունդը։
7 Իսրայէլի որդիները, սակայն, աճեցին ու բազմացան։ Նրանք խիստ բազմացան ու հզօրացան, որովհետեւ երկիրը նպաստում էր նրանց
8 Գահ բարձրացաւ մի ուրիշ թագաւոր, որը Յովսէփին չէր ճանաչում։ Նա իր ժողովրդին ասաց.
9 «Իսրայէլի որդիների սերունդը մեծ է զօրութեամբ եւ զօրանում է մեզնից աւելի։
10 Արդ, եկէք ինչ-որ բան հնարենք նրանց դէմ, գուցէ աւելի բազմանան, եւ երբ պատերազմ ծագի, նրանք միանան թշնամիներին ու մեր
11 Եւ նա վերակացուներ կարգեց նրանց վրայ, որ գործի լծելով՝ չարչարեն նրանց։ Նրանք փարաւոնի համար կառուցեցին Փիդոն,
12 Բայց որքան ճնշում էին նրանց, նրանք այնքան աւելի էին բազմանում ու անչափ հզօրանում։
13 Եգիպտացիները զզուեցնում էին Իսրայէլի որդիներին, բռնութիւն գործադրելով նեղում էին նրանց, տաժանակիր աշխատանքի էին
14 նրանց կեանքը մաշում կաւի, աղիւսաշինութեան ու դաշտային բոլոր գործերի մէջ՝ բռնութեամբ ստիպելով նրանց, որ ծառայեն։
15 Եգիպտացիների արքան դիմեց եբրայեցիների մանկաբարձներին. նրանցից մէկի անունը Սեփորա էր, իսկ երկրորդի անունը՝ Փուա։ Եւ
16 ասաց. «Երբ երկունքով բռնուած եբրայեցի կանանց մօտ գնաք ծննդաբերութեան օգնելու, եթէ ծնուածը արու լինի, սպանեցէ՛ք
17 Մանկաբարձները, աստուածավախ լինելով, չարեցին այն, ինչ եգիպտացիների արքան հրամայել էր իրենց. նրանք ողջ էին թողնում
18 Եգիպտացիների արքան կանչեց մանկաբարձներին ու ասաց նրանց. «Ինչո՞ւ էք այդպէս վարւում, ինչո՞ւ էք ողջ թողնում
19 Մանկաբարձները պատասխանեցին փարաւոնին. «Եբրայեցի կանայք եգիպտացի կանանց նման չեն. նրանք ծննդաբերում են մինչեւ որ
20 Նրանք ծննդաբերում էին, եւ Աստուած բարութիւն էր անում մանկաբարձներին, ուստի ժողովուրդը խիստ բազմանում էր ու անչափ
21 Քանի որ մանկաբարձները աստուածավախ էին, նրանք տուն-տեղ դրին։
22 Փարաւոնն իր ամբողջ ժողովրդին հրամայելով՝ ասաց. «Եբրայեցիներից ծնուած բոլոր արու զաւակներին գե՛տը նետեցէք, իսկ բոլոր
1 Այնտեղ էր գտնւում Ղեւիի ցեղից մի մարդ, որն ամուսնացաւ Ղեւիի դուստրերից մէկի հետ։
2 Սա յղիացաւ ու ծնեց մի արու զաւակ։ Տեսնելով, որ նա գեղեցիկ է, երեք ամիս թաքցրին նրան։
3 Երբ այլեւս չէին կարող նրան թաքցնել, նրա մայրն առաւ եղէգից հիւսուած մի զամբիւղ, այն ծեփեց կպրաձիւթով, դրա մէջ դրեց
4 Մանկան քոյրը հեռուից հետեւում էր՝ տեսնելու համար, թէ ինչ կը պատահի նրան։
5 Այդ ժամանակ էր, որ փարաւոնի դուստրն եկաւ գետում լողանալու, իսկ նրա նաժիշտները քայլում էին գետի ափով։ Ծանծաղուտի մէջ
6 Նա բացեց եւ տեսաւ երեխային։ Երեխան լաց էր լինում զամբիւղում։ Փարաւոնի դուստրը, խղճալով նրան, ասաց. «Եբրայեցիների
7 Մանկան քոյրն ասաց փարաւոնի դստերը. «Ուզո՞ւմ ես, որ եբրայեցիներից մի դայեակ կին կանչեմ, նա թող կերակրի այդ մանկանը»։
8 Փարաւոնի դուստրն ասաց՝ «գնա՛»։ Աղջիկը գնաց ու կանչեց մանկան մօրը։
9 Փարաւոնի դուստրը նրան ասաց. «Վերցրո՛ւ այդ մանկանը եւ կերակրի՛ր նրան ինձ համար։ Ես կը տամ քո վարձը»։ Կինը վերցրեց
10 եւ մանուկը նրան որդեգիր դարձաւ։ Նա նրան Մովսէս կոչեց ասելով՝ ջրից եմ հանել նրան։
11 Շատ օրեր յետոյ, երբ Մովսէսը մեծացաւ, գնաց իր ազգակիցների՝ իսրայէլացիների մօտ, ականատես եղաւ նրանց չարչարանքներին։
12 Մովսէսն այս ու այն կողմ նայեց եւ ոչ ոքի չտեսնելով, սպանեց եգիպտացուն եւ նրան թաղեց աւազի տակ։
13 Յաջորդ օրը նա տեսաւ իրար հետ կռուող երկու եբրայեցիների եւ անիրաւութիւն անողին ասաց. «Ինչո՞ւ ես ծեծում ընկերոջդ»։
14 Սա պատասխանեց. «Ո՞վ է քեզ իշխան ու դատաւոր կարգել մեզ վրայ, թէ՞ ինձ էլ ես ուզում սպանել, ինչպէս որ երէկ սպանեցիր
15 Երբ փարաւոնը լսեց այդ դէպքի մասին, պահանջեց, որ սպանեն Մովսէսին։ Մովսէսը փախաւ փարաւոնի պատճառով ու բնակուեց
16 Մադիամի երկիրը գալով՝ նա նստեց մի ջրհորի մօտ։ Մադիանացիների քուրմն ունէր եօթը դուստր, որոնք արածեցնում էին իրենց
17 Բայց եկան ուրիշ հովիւներ եւ աղջիկներին հեռու քշեցին։ Մովսէսը ոտքի ելաւ եւ պաշտպանեց նրանց, ջուր հանեց ու ջրեց նրանց
18 Աղջիկներն եկան իրենց հօր՝ Հռագուէլի մօտ։ Սա նրանց հարցրեց. «Ինչո՞ւ այսօր օրը ցերեկով վերադարձաք»։
19 Նրանք պատասխանեցին. «Մի եգիպտացի տղամարդ մեզ փրկեց այդ հովիւների ձեռքից, ջուր հանեց ու ջրեց մեր ոչխարները»։
20 Հայրը հարցրեց իր դուստրերին. «Իսկ ո՞ւր է նա, ինչո՞ւ թողեցիք այդ մարդուն։ Արդ, կանչեցէ՛ք նրան, որ հաց ուտի»։
21 Եւ Մովսէսը բնակուեց այդ մարդու մօտ, եւ սա իր դուստր Սեփորային Մովսէսին կնութեան տուեց։
22 Կինը յղիացաւ ու ծնեց որդի, որին Մովսէսը Գերսամ անուանեց ասելով՝ ես պանդուխտ եմ օտար երկրում։
23 Շատ օրեր անց մեռաւ եգիպտացիների թագաւորը։ Իսրայէլացիները, որոնք տանջւում էին տաժանակիր աշխատանքի մէջ, աղաղակ
24 յիշեց իր ուխտը, որ կապել էր Աբրահամի, Իսահակի ու Յակոբի հետ։
25 Աստուած իր հայեացքն ուղղեց իսրայէլացիներին։ Նա յայտնուեց նրանց։
1 Մովսէսն արածեցնում էր իր աներոջ՝ Յոթորի՝ մադիանացիների քրմի ոչխարները։ Նա ոչխարները տարաւ անապատ ու հասաւ Աստծու
2 Տիրոջ հրեշտակը երեւաց նրան մորենու միջից կրակի բոցով։ Մովսէսը տեսնում էր, որ մորենին հրով վառւում էր, բայց չէր
3 Մովսէսն ինքն իրեն ասաց. «Գնամ տեսնեմ այս մեծ տեսարանը։ Ինչպէ՞ս է, որ մորենին չի այրւում»։
4 Երբ Տէրը նկատեց, որ Մովսէսը տեսնելու համար մօտ է գնում, մորենու միջից ձայն տուեց նրան ու ասաց. «Մովսէ՛ս, Մովսէ՛ս»։
5 Աստուած ասաց. «Մի՛ մօտեցիր այստեղ։ Կօշիկներդ հանի՛ր քո ոտքերից, որովհետեւ այն վայրը, ուր կանգնած ես դու, սուրբ հող
6 Եւ աւելացրեց. «Ես քո հօր Աստուածն եմ, Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը ու Յակոբի Աստուածը»։ Եւ Մովսէսը շուռ
7 Տէրն ասաց Մովսէսին. «Ես ականատես եղայ Եգիպտոսում գտնուող իմ ժողովրդի կրած տառապանքներին,
8 լսեցի վերակացուների պատճառով նրանց բարձրացրած աղաղակը, տեղեակ եմ նրանց վշտերին։ Ես իջայ, որ նրանց փրկեմ
9 Արդ, ահաւասիկ իսրայէլացիների աղաղակը հասել է ինձ. ես տեսայ այն տառապանքները, որ նրանք կրում են եգիպտացիների ձեռքից։
10 Արդ, արի՛ քեզ ուղարկեմ եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ, որ իմ ժողովրդին՝ իսրայէլացիներին հանես Եգիպտացիների
11 Մովսէսն ասաց Աստծուն. «Ես ո՞վ եմ, որ գնամ եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ եւ իսրայէլացիներին հանեմ Եգիպտացիների
12 Աստուած ասաց. «Ես քեզ հետ կը լինեմ, եւ երբ այս լերան վրայ Աստծուն պաշտէք, այդ քեզ համար նշան կը լինի, որ ե՛ս եմ
13 Մովսէսն ասաց Աստծուն. «Ես կը գնամ իսրայէլացիների մօտ ու նրանց կ՚ասեմ. «Ձեր հայրերի Աստուածն է առաքել ինձ ձեզ մօտ»։
14 Աստուած ասաց Մովսէսին. «Ես այն Աստուածն եմ, որ Է»։ Եւ աւելացրեց. «Այսպէս կ՚ասես իսրայէլացիներին. «Որ Է-ն առաքեց ինձ
15 Աստուած դարձեալ ասաց Մովսէսին. «Այսպէս կ՚ասես իսրայէլացիներին. «Ձեր հայրերի Տէր Աստուածը՝ Աբրահամի Աստուածը,
16 Արդ, գնա հաւաքի՛ր իսրայէլացի ծերերին ու նրանց ասա՛. «Ձեր հայրերի Տէր Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը
17 Ես ասում եմ. «Ձեզ հանելու եմ Եգիպտացիների՝ չարչարանքների երկրից եւ տանելու եմ Քանանացիների, Քետացիների,
18 Նրանք կը լսեն քեզ։ Դու իսրայէլացի ծերերի հետ կը մտնես եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ եւ կ՚ասես նրան. «Եբրայեցիների
19 Ես գիտեմ, որ եգիպտացիների արքան թոյլ չի տայ, որ դուք գնաք, բայց հզօր մի ձեռք կը ստիպի նրան։
20 Ես ձեռքս մեկնելով պիտի հարուածեմ Եգիպտոսին իմ բոլոր զարմանահրաշ գործերով, որ պիտի գործեմ նրանց մէջ, եւ դրանից յետոյ
21 Ես եգիպտացիների ներկայութեամբ շնորհներ եմ տալու իմ ժողովրդին, որ երբ դուրս գաք, ձեռնունայն դուրս չգաք։
22 Ամէն մի կին իր հարեւանից կամ իր հարեւանութեամբ բնակուողից թող ուզի ոսկէ ու արծաթէ անօթներ եւ զգեստներ։ Դուք կը
1 Պատասխան տուեց Մովսէսն ու ասաց. «Եթէ ինձ չհաւատան, իմ ասածը չլսեն, (քանի որ նրանք կարող են ասել, թէ՝ Աստուած քեզ չի
2 Տէրն ասաց նրան. «Այդ ի՞նչ է քո ձեռքին»։ Սա ասաց. «Գաւազան»։
3 Նա ասաց. «Գետի՛ն գցիր դա»։ Մովսէսը գետին գցեց գաւազանը, այն օձ դարձաւ, եւ Մովսէսը փախաւ դրանից։
4 Տէրն ասաց Մովսէսին. «Երկարի՛ր ձեռքդ եւ բռնի՛ր դրա պոչից»։ Նա երկարեց ձեռքն ու բռնեց պոչից, եւ օձը գաւազան դարձաւ իր
5 «Այդպէս կ՚անես, որպէսզի քեզ հաւատան, որ քեզ երեւացել է նրանց հայրերի Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը
6 Տէրը նորից ասաց նրան. «Ձեռքդ ծոցդ դի՛ր»։ Նա ձեռքը դրեց իր ծոցը, ապա հանեց այն իր ծոցից, եւ ձեռքը ձեան նման
7 Աստուած ասաց. «Ձեռքդ ծոցդ դի՛ր»։ Նա ձեռքը դրեց իր ծոցը, յետոյ հանեց այն իր ծոցից, եւ ձեռքը վերստացաւ իր մարմնի
8 Աստուած ասաց. «Եթէ չհաւատան քեզ եւ չունկնդրեն առաջին նշանի ձայնին, ապա կը հաւատան քո երկրորդ նշանին։
9 Եթէ պատահի, որ չհաւատան երկու նշաններին էլ, չանսան քո ասածին, ապա գետից ջուր կը վերցնես, կը թափես գետին, եւ գետից
10 Մովսէսն ասաց Տիրոջը. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, մինչեւ օրս ես պերճախօս չեմ եղել, ոչ իսկ երբ սկսեցիր խօսել քո ծառայի
11 Տէրն ասաց Մովսէսին. «Ո՞վ է մարդուն բերան տուել, կամ ո՞վ է ստեղծել խուլին ու համրին, տեսնողին ու կոյրին։ Մի՞թէ ոչ
12 Արդ, գնա՛, ես կը բացեմ քո բերանը, քեզ կը սովորեցնեմ, որ ասես այն, ինչ պէտք է ասել»։
13 Մովսէսն ասաց. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, մի այլ կարող մարդու ընտրիր, նրան ուղարկիր»։
14 Տէրը խիստ բարկացաւ Մովսէսի վրայ ու ասաց. «Մի՞թէ ղեւտացի Ահարոնը քո եղբայրը չէ։ Գիտեմ, որ նա քո փոխարէն փայլուն կը
15 Կը խօսես նրա հետ եւ իմ պատգամները կը դնես նրա շրթներին։ Ես կը բացեմ քո բերանն ու նրա բերանը, ձեզ կը սովորեցնեմ այն,
16 Ժողովրդի հետ քո փոխարէն նա կը խօսի, նա կը լինի քո խօսափողը, իսկ դու նրա համար կը լինես ներշնչող Աստուած։
17 Այն գաւազանը, որ օձ դարձաւ, կ՚առնես ձեռքդ եւ դրանով նշաններ կը գործես»։
18 Մովսէսը գնաց իր աներոջ՝ Յոթորի մօտ ու ասաց նրան. «Վերադառնամ Եգիպտոսում գտնուող իմ եղբայրների մօտ եւ տեսնեմ, թէ
19 Այս դէպքերից բազում օրեր անց, երբ վախճանուել էր եգիպտացիների արքան, Տէրը Մադիամում ասաց Մովսէսին. «Գնա՛,
20 Մովսէսը, առնելով իր կնոջն ու երեխաներին, նրանց նստեցրեց գրաստների վրայ ու վերադարձաւ Եգիպտոս։ Մովսէսն իր ձեռքն առաւ
21 Տէրն ասաց Մովսէսին. «Եգիպտոս գնալիս ու վերադառնալիս փարաւոնի առաջ ջանա՛, որ անես բոլոր այն նշանները, որոնք անելու
22 Դու կ՚ասես փարաւոնին. «Այսպէս է ասում Տէրը. իմ անդրանիկ որդին Իսրայէլն է։
23 Քեզ ասացի՝ ազա՛տ արձակիր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ։ Իսկ եթէ չուզենաս ազատ արձակել նրան, այդ դէպքում ես կը սպանեմ
24 Ճանապարհին, իջեւանում, Մովսէսին հանդիպեց Տիրոջ հրեշտակը, որն ուզում էր սպանել նրան։
25 Սեպփորան, վերցնելով մի սուր քար, թլփատեց իր անթլփատ որդուն եւ հրեշտակի ոտքերն ընկնելով՝ ասաց. «Ահա կատարուեց իմ
26 Հրեշտակը հեռացաւ նրանից, քանի որ նա ասել էր, թէ՝ «Կատարուեց իմ մանկան թլփատութեան կարգը»։
27 Տէրն ասաց Ահարոնին. «Գնա՛ անապատ՝ Մովսէսին ընդառաջ»։ Նա գնաց, նրան հանդիպեց Աստծու լերան վրայ ու համբուրեց նրան։
28 Մովսէսն Ահարոնին յայտնեց իրեն ուղարկող Տիրոջ բոլոր պատգամներն ու բոլոր այն նշանները, որ պատուիրել էր իրեն կատարել։
29 Մովսէսն ու Ահարոնը գնացին եւ հաւաքեցին իսրայէլացիների ամբողջ ծերակոյտը։
30 Ահարոնը նրանց հաղորդեց բոլոր այն պատգամները, որ Տէրը յայտնել էր Մովսէսին, եւ Մովսէսը նշաններ գործեց ժողովրդի առաջ։
31 Ժողովուրդը հաւատաց եւ ուրախացաւ, որ Աստուած այցելել է իսրայէլացիներին, ականատես եղել իրենց տառապանքներին։
1 Այնուհետեւ Մովսէսն ու Ահարոնը եկան փարաւոնի մօտ ու ասացին նրան. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Արձակի՛ր իմ
2 Փարաւոնն ասաց. «Ո՞վ է նա, որի ձայնին անսալով՝ պիտի ազատ արձակեմ իսրայէլացիներին։ Այդ Տիրոջը ես չեմ ճանաչում եւ
3 Նրան ասացին. «Եբրայեցիների Աստուածն է կանչել մեզ իր մօտ։ Արդ, երեք օրուայ ճանապարհ պիտի գնանք անապատով, որպէսզի զոհ
4 Եգիպտացիների արքան նրանց ասաց. «Մովսէս եւ Ահարոն, դուք ինչո՞ւ էք մարդկանց կտրում իրենց գործից։ Ամէն մէկը թող գնայ
5 Եւ փարաւոնը շարունակեց. «Ահա երկրիս մէջ խիստ բազմանում է ժողովուրդը, նրանց գործից չկտրենք»։
6 Փարաւոնն այդ օրը ժողովրդի գործավարներին ու նրանց վերակացուներին հրամայեց՝ ասելով.
7 «Այդ մարդկանց այլեւս յարդ չտաք աղիւս շինելու համար, ինչպէս տալիս էիք մինչեւ օրս։ Իրենք թող գնան ու իրենց համար յարդ
8 որ, որքան առաջ էին նրանք աղիւս շինում, նոյնքան էլ շինեն այսուհետեւ. բան չպակասեցնէ՛ք։ Անգործ մնալու պատճառով է, որ
9 Թող մարդկանց գործն է՛լ աւելի ծանրանայ, որպէսզի դրանով զբաղուեն եւ ոչ թէ դատարկ բաների մասին մտածեն»։
10 Ժողովրդի գործավարները եւ նրանց վերակացուները խիստ ծանր աշխատանքի լծեցին նրանց եւ, դիմելով ժողովրդին, ասացին.
11 Դուք ինքներդ գնացէ՛ք, ձեզ համար յարդ հաւաքեցէ՛ք, ուր որ գտնէք, բայց սահմանուած չափից ոչինչ չպիտի պակասի»։
12 Ժողովուրդը սփռուեց ամբողջ Եգիպտոսով մէկ, որպէսզի եղէգ հաւաքի յարդ պատրաստելու համար։
13 Գործավարներն ստիպում էին նրանց անընդհատ աշխատել՝ ասելով. «Ձեր ամենօրեայ գործն արէք այն չափով, ինչպէս որ երբ յարդ
14 Եւ իսրայէլացի գործավարները տանջանքի էին ենթարկւում փարաւոնի՝ իրենց վրայ նշանակած վերակացուներից, որոնք ասում էին.
15 Իսրայէլացի գործավարները գնացին բողոքեցին փարաւոնին՝ ասելով. «Ինչո՞ւ ես այդպէս վարւում քո ծառաների հետ։
16 Քո ծառաներին յարդ չեն տալիս, բայց հրամայում են, որ աղիւս շինենք։ Քո ծառաներն, ահա, տանջանքի մէջ են։ Դու կեղեքում ես
17 Փարաւոնը նրանց ասաց. «Դուք ծոյլ ու անբան մարդիկ էք, դրա համար էլ ասում էք. «Գնանք զոհ մատուցենք մեր Աստծուն»։
18 Արդ, գնացէք աշխատեցէ՛ք, որովհետեւ ոչ ոք ձեզ յարդ չի տալու, բայց դուք աղիւսի սահմանուած քանակը պէտք է տաք»։
19 Իսրայէլացիների գործավարները, տեսնելով իրենց այս ծանր կացութիւնը, իրար մէջ ասացին. «Ոչ ոք չի նուազեցնի աղիւս շինելու
20 Նրանք հանդիպեցին Մովսէսին ու Ահարոնին, որոնք փարաւոնի պալատից ելնելով՝ գալիս էին իրենց մօտ։
21 Նրանք ասացին նրանց. «Թող Աստուած աչքի առաջ ունենայ ձեզ եւ դատի, քանի որ մեր հօտը գարշելի դարձրիք փարաւոնի ու նրա
22 Դիմելով Տիրոջը՝ Մովսէսն ասաց. «Տէ՛ր, ինչո՞ւ չարչարեցիր քո ժողովրդին եւ ինչո՞ւ ուղարկեցիր ինձ։
23 Այն պահից, երբ մտայ փարաւոնի պալատը քո անունից նրա հետ խօսելու համար, նա չարչարեց ժողովրդին, իսկ դու երբեք չես
1 Տէրն ասաց Մովսէսին. «Հիմա կը տեսնես, թէ ինչ եմ անելու փարաւոնին։ Նա հզօր ձեռքի միջոցով պիտի արձակի նրանց, եւ
2 Աստուած խօսեց Մովսէսի հետ եւ ասաց նրան. «Ե՛ս եմ Տէրը։
3 Ես երեւացի Աբրահամին, Իսահակին ու Յակոբին։ Նրանց Աստուածը ես եմ, իմ անունը Տէր է, բայց ես դա նրանց չյայտնեցի։
4 Ես նրանց հետ ուխտ եմ կնքել, որ նրանց տամ Քանանացիների երկիրը, ուր նրանք պանդխտեցին։
5 Ես լսեցի հեծեծանքը իսրայէլացիների, որոնց եգիպտացիները ստրկացրել են, եւ յիշեցի ձեզ տուած իմ ուխտը։
6 Գնա՛ իսրայէլացիների մօտ ու ասա՛ նրանց. «Ե՛ս եմ Տէրը։ Ես ձեզ ազատելու եմ եգիպտացիների բռնութիւնից, ձեզ փրկելու եմ
7 Ձեզ պիտի դարձնեմ իմ ժողովուրդը եւ պիտի լինեմ ձեր Աստուածը։ Դուք պիտի գիտենաք, որ ե՛ս եմ ձեր Տէր Աստուածը, որ ձեզ
8 եւ ձեզ տանելու եմ այն երկիրը, որ երդուեցի տալ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին։ Այն ձեզ եմ տալու որպէս ժառանգութիւն,
9 Մովսէսը այս բանը հաղորդեց իսրայէլացիներին, բայց նրանք չլսեցին նրան վհատութեան եւ տաժանակիր աշխատանքի պատճառով։
10 Տէրը, խօսելով Մովսէսի հետ, ասաց. «Մտի՛ր ու խօսի՛ր եգիպտացիների արքայ փարաւոնի հետ,
11 որ նա իսրայէլացիներին արձակի Եգիպտացիների երկրից»։
12 Մովսէսը, Տիրոջը դիմելով, ասաց. «Իսրայէլացիներն իսկ ինձ չլսեցին, փարաւոնն ինձ ինչո՞ւ պիտի լսի։ Ես ճարտարախօս չեմ»։
13 Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ իսրայէլացիներին ու եգիպտացիների արքայ փարաւոնին ուղղուած հրաման տուեց՝ հանելու
14 Ահա Մովսէսի ու Ահարոնի ընտանիքների առաջնորդների անունները. Իսրայէլի անդրանիկ որդի Ռուբէնի որդիներն են՝ Ենոքն ու
15 Շմաւոնի որդիներն են՝ Յամուէլը, Յամինը, Ահոդը, Յաքինը, Սահառն ու Սաւուղը, որը փիւնիկեցի կնոջից էր ծնուել։ Սրանք
16 Ղեւիի որդիների անունները, ըստ իրենց ընտանիքների, հետեւեալն են. Գեթսոն, Կահաթ եւ Մերարի։ Ղեւին ապրեց հարիւր
17 Գեթսոնի որդիներն են՝ Լոբենին եւ Սեմէին՝ իրենց նահապետների ընտանիքներով։
18 Կահաթի որդիներն են՝ Ամրամը, Սահառը, Քեբրոնն ու Ոզիէլը։ Կահաթն ապրեց հարիւր երեսուներեք տարի։
19 Մերարիի որդիներն են՝ Մոոլին ու Մուսին։ Սրանք Ղեւիի ընտանիքներն են ըստ իրենց ցեղերի։
20 Ամրամն ամուսնացաւ իր հօրեղբօր դուստր Յոքաբեէթի հետ, եւ սա նրանից ունեցաւ Ահարոնին, Մովսէսին ու նրանց քոյր Մարիամին։
21 Սահառի որդիներն են՝ Կորխը, Նափեգն ու Զեքրին։
22 Ոզիէլի որդիներն են՝ Միսայէլը, Ելիսափանն ու Սեթրին։
23 Ահարոնն ամուսնացաւ Ամինադաբի դուստր, Նաասոնի քոյր Եղիսաբէթի հետ։ Սա նրանից ունեցաւ Նաբադին, Աբիուդին, Եղիազարին ու
24 Կորխի որդիներն են՝ Ասիրը, Եղկանան ու Բիասափը։ Սրանք Կորխի յետնորդներն են։
25 Ահարոնի որդի Եղիազարը ամուսնացաւ Փուտիէլի դուստրերից մէկի հետ, եւ սա նրանից ունեցաւ Փենեէսին։ Սրանք են ղեւտացիների
26 Այս Ահարոնին ու Մովսէսին էր, որ Աստուած ասաց՝ իսրայէլացիներին հանել իրենց զօրքով հանդերձ Եգիպտացիների երկրից։
27 Եւ սրանք էին, որ դիմեցին եգիպտացիների արքայ փարաւոնին՝ դուրս հանելու Եգիպտոսից իսրայէլացիներին։
28 Սրանք այն Մովսէսն ու Ահարոնն են, որոնց օրօք Տէրը Եգիպտացիների երկրում խօսելով Մովսէսի հետ՝
29 ասաց նրան. «Ե՛ս եմ Տէրը։ Եգիպտացիների արքայ փարաւոնին հաղորդի՛ր այն ամէնը, ինչ ասում եմ քեզ»։
30 Եւ Մովսէսը, դիմելով Տիրոջը, ասաց. «Չէ՞ որ ես անվարժ եմ խօսում, փարաւոնն ինձ ինչպէ՞ս կը լսի»։
1 Տէրն ասաց Մովսէսին. «Ահա ես քեզ փարաւոնի համար մի աստուած դարձրի, իսկ քո եղբայր Ահարոնը թող լինի քո մարգարէն։
2 Դու Ահարոնին կը յայտնես այն ամէնը, ինչ կը պատուիրեմ քեզ, իսկ քո եղբայր Ահարոնը թող դիմի փարաւոնին, որ սա
3 Ես կը կարծրացնեմ փարաւոնի սիրտը, բայց եւ կը բազմապատկեմ իմ նշաններն ու զարմանահրաշ գործերը Եգիպտացիների երկրում,
4 փարաւոնը ձեզ չի լսի, ես իմ ձեռքը կը դնեմ Եգիպտոսի վրայ եւ իմ զօրութեամբ մեծապէս վրէժխնդիր լինելով՝ Եգիպտացիների
5 Եւ եգիպտացիները կ՚իմանան, որ ե՛ս եմ Տէրը։ Ես իմ ձեռքը կը մեկնեմ դէպի Եգիպտոս եւ իսրայէլացիներին դուրս կը հանեմ
6 Մովսէսն ու Ահարոնը արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր պատուիրել իրենց. նրանք այդպէս էլ արեցին։
7 Մովսէսն ութսուն տարեկան էր, իսկ Ահարոնը՝ ութսուներեք տարեկան, երբ նրանք խօսեցին փարաւոնի հետ։
8 Տէրը, դիմելով Մովսէսին ու Ահարոնին, ասաց.
9 «Եթէ փարաւոնը խօսի ձեզ հետ ու ասի՝ «Մեզ նշան կամ զարմանահրաշ գործ ցոյց տուէ՛ք», այն ժամանակ քո եղբայր Ահարոնին
10 Մովսէսն ու Ահարոնը մտան փարաւոնի մօտ եւ արեցին այնպէս, ինչպէս իրենց պատուիրել էր Տէրը։ Ահարոնը գաւազանը գցեց
11 Փարաւոնը կանչեց եգիպտացի իմաստուններին ու կախարդներին։ Եգիպտացի մոգերը նոյնն արեցին իրենց կախարդութեամբ։
12 Իւրաքանչիւրն իր գաւազանը գցեց գետին, եւ դրանք վիշապներ դարձան, բայց Ահարոնի գաւազանը կուլ տուեց նրանց գաւազանները։
13 Կարծրացաւ փարաւոնի սիրտը, եւ նա չլսեց նրանց, ինչպէս որ ասել էր Տէրը։
14 Տէրն ասաց Մովսէսին. «Փարաւոնի սիրտը կարծրացել է. նա որոշել է չարձակել ժողովրդին։
15 Առաւօտեան գնա՛ փարաւոնի մօտ։ Երբ նա դէպի գետը կը գնայ, կանգնի՛ր գետի եզերքին, նրա դիմաց, եւ քո ձեռքն ա՛ռ այն
16 Դու նրան կ՚ասես. «Եբրայեցիների Տէր Աստուածն է ուղարկել ինձ քեզ մօտ՝ ասելով. «Արձակի՛ր իմ ժողովրդին, որ նա պաշտի ինձ
17 Տէրն այսպէս է ասում. «Սրանով կ՚իմանաս, որ ե՛ս եմ Տէրը. ահա ես իմ ձեռքի գաւազանով կը հարուածեմ գետի ջրին, եւ այն կը
18 Գետի մէջ եղած ձկները կը սատկեն, գետը կը նեխի, եւ եգիպտացիները չեն կարողանայ գետից ջուր խմել»։
19 Տէրն ասաց Մովսէսին. «Ահարոնին ասա՛, որ առնի գաւազանը եւ ձեռքը մեկնի Եգիպտոսի ջրերի վրայ՝ նրանց գետերի վրայ, նրանց
20 Մովսէսն ու Ահարոնը արեցին այնպէս, ինչպէս որ իրենց պատուիրել էր Տէրը. փարաւոնի ու նրա պաշտօնեաների առաջ Ահարոնը վեր
21 Գետում եղած ձկները սատկեցին, գետը նեխեց, եւ եգիպտացիները չէին կարողանում գետից ջուր խմել։ Եգիպտացիների ամբողջ
22 Իրենց կախարդութեամբ նոյնն արեցին նաեւ եգիպտացի մոգերը։ Կարծրացաւ փարաւոնի սիրտը, եւ, ինչպէս որ ասել էր Տէրը, նա
23 Փարաւոնը վերադարձաւ, մտաւ իր պալատը։ Այս դէպքը չէր ազդել նրա վրայ։
24 Բոլոր եգիպտացիները հորեր փորեցին գետի շուրջը, որպէսզի խմելու ջուր ունենան, որովհետեւ գետից չէին կարողանում ջուր
25 Եօթը օր էր անցել, որ Տէրը հարուած էր հասցրել գետին։
1 Տէրն ասաց Մովսէսին. «Մտի՛ր փարաւոնի մօտ ու ասա՛ նրան. «Այսպէս է ասում Տէրը. արձակի՛ր իմ ժողովրդին, որ նա պաշտի ինձ։
2 Եթէ չուզենաս արձակել, ես, ահա, գորտերով կ՚ապականեմ քո բովանդակ երկիրը։
3 Գետի մէջ գորտեր կը վխտան, եւ դրանք, գետից դուրս գալով, կը մտնեն քո պալատները, քո սենեակների պահարանները, քո
4 Գորտերը կը բարձրանան նաեւ քեզ վրայ, քո ժողովրդի ու քո պաշտօնեաների վրայ»։
5 Տէրն ասաց Մովսէսին. «Քո եղբայր Ահարոնին ասա՛. «Ձեռքիդ գաւազանը մեկնի՛ր գետի վրայ, ջրանցքների, ճահիճների վրայ եւ
6 Ահարոնն իր ձեռքը մեկնեց եգիպտացիների ջրերի վրայ ու գորտեր դուրս բերեց։ Գորտերն ելան ու ծածկեցին Եգիպտացիների
7 Իրենց կախարդութիւններով նոյնն արեցին նաեւ եգիպտացի մոգերը եւ գորտեր դուրս բերեցին Եգիպտացիների երկրի վրայ։
8 Կանչելով Մովսէսին ու Ահարոնին՝ փարաւոնն ասաց. «Աղօթեցէ՛ք Տիրոջը, որ նա գորտերը հեռացնի ինձնից ու իմ ժողովրդից, որ
9 Մովսէսն ասաց փարաւոնին. «Ժամանակ սահմանի՛ր, թէ ե՛րբ աղօթեմ քեզ համար, քո պաշտօնեաների ու քո ժողովրդի համար, որպէսզի
10 Նա ասաց. «Վաղը»։ Սա ասաց. «Թող ասածիդ պէս լինի, եւ դու կ՚իմանաս, որ մեր տէր Աստծուց բացի մի ուրիշ աստուած չկայ։
11 Գորտերը կը չքանան քո պալատներից, քո, քո ծառաների, քո ժողովրդի մօտից եւ կը մնան միայն գետի մէջ»։
12 Մովսէսն ու Ահարոնը դուրս ելան փարաւոնի մօտից։ Մովսէսն աղօթեց Տիրոջը, որպէսզի գորտերը հեռանան, ինչպէս որ խոստացել էր
13 Տէրն արեց այնպէս, ինչպէս որ խնդրել էր Մովսէսը։ Գորտերը չքացան տներից, բակերից ու դաշտերից։
14 Դրանք հաւաքեցին կոյտ-կոյտ, եւ երկիրը լցուեց գարշահոտութեամբ։
15 Երբ փարաւոնը տեսաւ, որ դժուարութիւնը վերացել է, նորից կարծրացաւ նրա սիրտը, նա չլսեց նրանց, ինչպէս որ ասել էր Տէրը։
16 Տէրն ասաց Մովսէսին. «Ահարոնին ասա՛, որ ձեռքի գաւազանը մեկնի ու հարուածի գետնին, որպէսզի մժեղ լինի մարդկանց,
17 Այդպէս էլ արեցին. Ահարոնն իր գաւազանը մեկնեց ու հարուածեց գետնին։ Մժեղ եղաւ մարդկանց, անասունների ու Եգիպտացիների
18 Իրենց կախարդութիւններով նոյնը ուզեցին անել նաեւ մոգերը, որպէսզի մժեղ հանեն, բայց չկարողացան։ Մժեղ լցուեց մարդկանց
19 Մոգերն ասացին փարաւոնին. «Սրա մէջ Աստծու մատը խառն է»։ Կարծրացաւ փարաւոնի սիրտը, եւ նա, ինչպէս որ ասել էր Տէրը,
20 Տէրն ասաց Մովսէսին. «Առաւօտեան վե՛ր կաց, գնա կանգնի՛ր փարաւոնի առաջ, երբ նա դէպի գետը կը գնայ։ Նրան կ՚ասես. «Այսպէս
21 Իսկ եթէ չուզենաս արձակել իմ ժողովրդին, ես, ահա, շնաճանճեր կ՚ուղարկեմ քեզ վրայ, քո պաշտօնեաների ու քո ժողովրդի վրայ
22 Նոյն օրը ես զարմանահրաշ գործեր կ՚անեմ իմ ժողովրդի բնակած Գեսեմ երկրում, եւ այնտեղ շնաճանճեր չեն լինի, որպէսզի
23 Ես պիտի բաժանեմ իմ ժողովրդին քո ժողովրդից։ Վաղն իսկ այդ նշանը կը կատարուի քո երկրում»։
24 Եւ Տէրն այդպէս էլ արեց։ Բազում շնաճանճեր թափուեցին փարաւոնի պալատների, նրա պաշտօնեաների տների ու Եգիպտացիների
25 Կանչելով Մովսէսին ու Ահարոնին՝ փարաւոնն ասաց. «Գնացէ՛ք, այս երկրում զո՛հ մատուցէք ձեր տէր Աստծուն»։
26 Մովսէսն ասաց. «Ընդունուած չէ, որ եգիպտացիների պիղծ անասունները զոհ մատուցենք մեր տէր Աստծուն, քանի որ, եթէ
27 Ուրեմն՝ երեք օրուայ ճանապարհ գնանք դէպի անապատ եւ զոհ մատուցենք մեր տէր Աստծուն, ինչպէս որ մեզ ասել է Տէրը»։
28 Փարաւոնն ասաց. «Ես արձակում եմ ձեզ, անապատում զո՛հ մատուցէք ձեր տէր Աստծուն։ Միայն թէ հեռու չգնաք։ Արդ, նաեւ ինձ
29 Մովսէսն ասաց. «Ես քեզնից կը հեռանամ, կ՚աղօթեմ Աստծուն, եւ վաղն իսկ շնաճանճերը կը չքանան փարաւոնի, նրա պաշտօնեաների
30 Մովսէսը փարաւոնի մօտից դուրս ելաւ եւ աղօթեց Աստծուն։
31 Տէրն արեց այնպէս, ինչպէս որ ասել էր Մովսէսը. շնաճանճերը վերացրեց փարաւոնի, նրա պաշտօնեաների ու ժողովրդի վրայից։ Մի
32 Բայց դրանից յետոյ էլ փարաւոնի սիրտը կարծրացաւ, եւ նա չուզեց արձակել ժողովրդին։
1 Տէրն ասաց Մովսէսին. «Գնա՛ փարաւոնի մօտ ու նրան ասա՛, որ այսպէս է ասում եբրայեցիների Տէր Աստուածը. «Արձակի՛ր իմ
2 Իսկ եթէ չուզենաս արձակել իմ ժողովրդին եւ դեռ պահես նրան,
3 Տիրոջ ձեռքը, ահա, կ՚իջնի դաշտում գտնուող քո անասունների հօտերի՝ ձիերի, էշերի, ուղտերի, արջառների ու ոչխարների վրայ,
4 Ես զարմանահրաշ գործեր կ՚անեմ՝ եգիպտացիների հօտերը եւ իսրայէլացիների հօտերը կը զատորոշեմ, եւ ոչ մի իսրայէլացու
5 Եւ Աստուած ժամկէտ նշանակեց ու ասաց. «Վաղն իսկ Տէրը կ՚իրագործի այդ բանը երկրի վրայ»։
6 Եւ Տէրը յաջորդ օրն իսկ արեց այդ բանը. եգիպտացիների բոլոր անասունները սատկեցին, իսկ իսրայէլացիների ոչ մի անասուն
7 Երբ փարաւոնը տեսաւ, որ իսրայէլացիների ոչ մի անասուն չի ոչնչացել, կարծրացաւ նրա սիրտը, եւ նա ժողովրդին չարձակեց։
8 Տէրը Մովսէսին ու Ահարոնին ասաց. «Լիքը ձեռքով հնոցի մոխիր վերցրէ՛ք, Մովսէսը փարաւոնի ու նրա պաշտօնեաների առաջ այն
9 Մոխիրը թող թափուի Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ։ Խոցեր թող առաջանան մարդկանց ու անասունների վրայ եւ ուռուցքներ՝
10 Նրանք վերցրին հնոցի մոխիրը, եւ Մովսէսը փարաւոնի առաջ այն շաղ տուեց դէպի երկինք։ Մարդկանց ու անասունների վրայ խոցեր
11 Մոգերը խոցերի պատճառով չէին կարողանում Մովսէսի առաջ կանգնել, որովհետեւ խոցեր առաջացան նաեւ մոգերի ու Եգիպտացիների
12 Տէրը կարծրացրեց փարաւոնի սիրտը, եւ, ինչպէս որ ասել էր Տէրը Մովսէսին, փարաւոնը չլսեց նրանց։
13 Տէրն ասաց Մովսէսին. «Առաւօտեան վե՛ր կաց, կանգնի՛ր փարաւոնի առաջ ու նրան ասա՛, որ այսպէս է ասում եբրայեցիների Տէր
14 այլապէս այս անգամ ամէն տեսակ փորձանքներով պիտի պատուհասեմ նաեւ քեզ, քո պաշտօնեաներին ու քո ժողովրդին, որպէսզի
15 Որովհետեւ իմ ձեռքը մեկնելով՝ մահացու հարուած պիտի հասցնեմ քեզ ու քո ժողովրդին, եւ դու պիտի վերանաս երկրի երեսից։
16 Ես քեզ խնայեցի այն նպատակով, որ քեզ ցոյց տամ իմ զօրութիւնը, եւ իմ անունը յայտնի լինի ողջ երկրում,
17 բայց դու դեռեւս ձեռքիդ տակ ես պահում իմ ժողովրդին եւ չարչարում նրան։
18 Ես, ահա, վաղն իսկ, հէնց այս ժամին այնպիսի սաստիկ կարկուտ տեղացնեմ, որպիսին դեռեւս չի եղել Եգիպտոսում իր գոյութեան
19 Արդ, շտապի՛ր հաւաքել քո անասունները եւ այն ամէնը, ինչ ունես դաշտում, որովհետեւ դաշտում գտնուող ու դեռեւս տուն չմտած
20 Փարաւոնի պաշտօնեաներից նա, ով մի անգամ տեսել էր Տիրոջ սարսափը, իր ծառաներին ու անասունները հաւաքեց տան մէջ,
21 իսկ ով չանսաց Տիրոջ խօսքերին, դաշտում թողեց իր ծառաներին ու անասունները։
22 Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր դէպի երկինք, եւ թող կարկուտ թափուի Եգիպտացիների երկրի վրայ, ինչպէս նաեւ մարդկանց
23 Մովսէսը ձեռքը մեկնեց դէպի երկինք, Տէրը որոտ ու կարկուտ ուղարկեց, եւ երկրի վրայ սկսեց կրակ թափուել։ Տէրը կարկուտ
24 Կարկուտ էր տեղում, բայց կարկուտի մէջ բորբոքուած կրակ կար։ Կարկուտն այնքան խոշոր էր, որ նմանը չէր եղել Եգիպտացիների
25 Կարկուտը հարուածեց Եգիպտացիների ամբողջ երկիրը, այն ամէնը, ինչ դաշտում էր մնացել՝ մարդուց սկսած մինչեւ անասուն։
26 Իսրայէլացիների ապրած Գեսեմ երկրում, սակայն, կարկուտ չտեղաց։
27 Փարաւոնը մարդ ուղարկելով՝ կանչեց Մովսէսին ու Ահարոնին եւ ասաց նրանց. «Մեղք եմ գործել։ Այսուհետեւ Տէրն արդար է, իսկ
28 Ինձ համար աղօթեցէ՛ք Տիրոջը, որ Աստծու որոտը, կարկուտն ու կրակը դադարեն մեզ վրայ թափուելուց։ Ես ձեզ կ՚արձակեմ,
29 Մովսէսն ասաց նրան. «Երբ դուրս կը գամ այս քաղաքից, ձեռքս կը մեկնեմ առ Աստուած, եւ ձայները կը դադարեն, կարկուտ ու
30 Բայց գիտեմ, որ դու եւ քո պաշտօնեաները դեռեւս չէք վախենում տէր Աստծուց»։
31 Կտաւատն ու գարին կարկտահարուեցին, որովհետեւ գարին հասած էր, կտաւատը՝ սերմնակալած,
32 իսկ ցորենն ու հաճարը կարկտահար չեղան, որովհետեւ դեռ չէին հասունացած։
33 Մովսէսը փարաւոնի մօտից ելաւ ու գնաց քաղաքից դուրս, ձեռքը մեկնեց Տիրոջը, եւ ձայներն ու կարկուտը դադարեցին, անձրեւ
34 Երբ փարաւոնը տեսաւ, որ անձրեւը, կարկուտն ու ձայները դադարել են, դարձեալ մեղք գործեց. նա կարծրացրեց իր ու իր
35 Կարծրացաւ փարաւոնի սիրտը, եւ նա իսրայէլացիներին չարձակեց, ինչպէս որ յայտնել էր Տէրը Մովսէսի միջոցով։
1 Դիմելով Մովսէսին՝ Տէրն ասաց. «Մտի՛ր փարաւոնի մօտ, որովհետեւ ես կարծրացրել եմ նրա ու նրա պաշտօնեաների սիրտը, որպէսզի
2 որպէսզի դուք պատմէք ձեր որդիներին ու ձեր որդիների որդիներին, թէ որքան եմ ես ծաղրուծանակի ենթարկել եգիպտացիներին,
3 Մովսէսն ու Ահարոնը մտան փարաւոնի մօտ եւ ասացին նրան. «Այսպէս է ասում եբրայեցիների Տէր Աստուածը. «Մինչեւ ե՞րբ չես
4 Եթէ չկամենաս արձակել իմ ժողովրդին, ես, ահա, վաղն իսկ, հէնց այս ժամին շատ մորեխ կը թափեմ քո սահմաններից ներս։
5 Դրանք կը ծածկեն ողջ երկրի երեսը, եւ դու չես կարողանայ տեսնել երկիրը։ Դրանք կը խժռեն բոլոր մնացած այն բաները, որ ձեզ
6 Քո պալատները, քո պաշտօնեաների եւ Եգիպտացիների ամբողջ երկրի բոլոր տները այնպէս կը լցուեն մորեխներով, որ ո՛չ ձեր
7 Փարաւոնի պաշտօնեաներն իրեն ասացին. «Այս խոչընդոտը մինչեւ ե՞րբ պիտի լինի մեր առաջ։ Արձակի՛ր մարդկանց, որպէսզի պաշտեն
8 Եւ նրանք Մովսէսին ու Ահարոնին վերադարձրին փարաւոնի մօտ։ Փարաւոնը նրանց ասաց. «Գնացէք պաշտեցէ՛ք ձեր տէր Աստծուն։
9 Մովսէսն ասաց. «Կը գնանք մենք մեր երիտասարդներով ու ծերերով, մեր տղաներով ու աղջիկներով, կը գնանք մեր արջառների ու
10 Փարաւոնն ասաց նրանց. «Թող այդպէս լինի։ Տէրը ձեզ հետ։ Քանզի արձակում եմ ձեզ. բայց մի՞թէ ձեր ունեցուածքն էլ եմ ազատ
11 Այդպէս չի լինի։ Նախ թող գնան միայն տղամարդիկ եւ պաշտեն Աստծուն, քանի որ դուք հէնց այդ էիք ուզում»։ Եւ նրանց
12 Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր Եգիպտացիների երկրի վրայ, եւ մորեխ պիտի ելնի Եգիպտացիների երկրի վրայ եւ պիտի
13 Մովսէսը ձեռքը մեկնեց դէպի երկինք, եւ Տէրը մի ամբողջ ցերեկ ու գիշեր հարաւային հողմ բարձրացրեց երկրի վրայ։ Երբ առաւօտ
14 ու ցրեց Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ, նրա սահմաններից ներս։ Ո՛չ դրանից առաջ էր այդքան մորեխ եղել, եւ ո՛չ էլ
15 Մորեխը ծածկեց ամբողջ երկիրը, եւ երկիրը բուսականութիւնից զրկուեց։ Մորեխը կերաւ երկրի այն ողջ բուսականութիւնն ու
16 Փարաւոնն շտապ կանչեց Մովսէսին ու Ահարոնին եւ ասաց. «Ես մեղք գործեցի ձեր տէր Աստծու եւ ձեր դէմ։
17 Արդ, ներեցէ՛ք իմ այս յանցանքը եւս եւ աղաչեցէ՛ք ձեր տէր Աստծուն, որ ինձ ազատի այս մորեխներից»։
18 Մովսէսը գնաց փարաւոնի մօտից եւ աղօթեց Աստծուն։
19 Աստուած ծովի կողմից սաստիկ հողմ բարձրացրեց, հողմն առաւ մորեխն ու լցրեց Կարմիր ծովը։ Եգիպտացիների ամբողջ երկրում
20 Տէրը կարծրացրեց փարաւոնի սիրտը, եւ նա չարձակեց իսրայէլացիներին։
21 Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր դէպի երկինք, եւ Եգիպտացիների երկրի վրայ թող խաւար լինի՝ թանձրամած խաւար»։
22 Մովսէսը ձեռքը մեկնեց դէպի երկինք, եւ Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ երեք օր խաւար, մէգ ու մութ եղաւ։
23 Երեք օր եղբայրն իր եղբօրը չտեսաւ, երեք օր ոչ ոք իր անկողնուց վեր չելաւ, մինչդեռ բոլոր իսրայէլացիների բոլոր
24 Փարաւոնը, կանչելով Մովսէսին ու Ահարոնին, ասաց նրանց. «Գնացէք պաշտեցէ՛ք ձեր տէր Աստծուն, ձեր ունեցուածքը վերցրէ՛ք
25 Մովսէսն ասաց. «Ողջակիզութեան ու զոհաբերութեան անասուններ դու ի՛նքդ մեզ պիտի տաս, որ մատուցենք մեր տէր Աստծուն։
26 Մեր անասուններն էլ մեզ հետ պիտի գնան, մենք մի կճղակ անգամ չենք թողնելու այստեղ, որովհետեւ մեր տէր Աստծուն դրանցից
27 Տէրը կարծրացրեց փարաւոնի սիրտը, եւ փարաւոնը չուզեց արձակել նրանց։
28 Փարաւոնն ասաց. «Հեռացի՛ր ինձնից, զգո՛յշ եղիր, այլեւս չհամարձակուես իմ աչքին երեւալ, որովհետեւ այն օրը, որ երեւաս
29 Մովսէսն ասաց. «Դու արդէն ասացիր. այլեւս աչքիդ չեմ երեւայ»։
1 Տէրն ասաց Մովսէսին. «Մի պատուհաս էլ պիտի հասցնեմ փարաւոնին ու Եգիպտոսին, որից յետոյ փարաւոնը ձեզ կ՚արձակի այստեղից։
2 Արդ, ժողովրդին գաղտնի յայտնի՛ր, որ իւրաքանչիւր տղամարդ եգիպտացի իր ընկերոջից եւ իւրաքանչիւր կին իր եգիպտացի
3 Տէրը շնորհ պարգեւեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ, եւ սրանք զարդեր տուին նրանց։ Մովսէսը եգիպտացիների, փարաւոնի,
4 Մովսէսն ասաց փարաւոնին. «Այսպէս է ասում Տէրը. «Կէս գիշերին ես կը մտնեմ Եգիպտոս,
5 եւ Եգիպտացիների երկրում կը մեռնեն բոլոր անդրանիկ զաւակները՝ իր գահին բազմած փարաւոնի անդրանիկ որդուց սկսած մինչեւ
6 Եւ Եգիպտացիների ամբողջ երկրում այնպիսի մեծ աղաղակ կը բարձրանայ, որի նմանը չի եղել, եւ այդպիսին չի էլ լինի։
7 Բայց իսրայէլացիների շրջանում մի շուն անգամ չի կլանչելու մարդկանց ու անասունների վրայ, որպէսզի իմանաս, թէ ինչպիսի
8 Այս բոլոր ծառաներդ պիտի գան ծնրադրեն իմ առաջ, երկրպագեն ինձ ու ասեն. «Ելէք գնացէ՛ք դու եւ քո ողջ ժողովուրդը, որին
9 Եւ Մովսէսը փարաւոնի մօտից դուրս ելաւ խիստ զայրացած։ Տէրն ասաց Մովսէսին. «Փարաւոնը ձեզ չպիտի լսի, որպէսզի ես
10 Մովսէսն ու Ահարոնը Եգիպտացիների երկրում փարաւոնի առաջ արեցին այս բոլոր նշաններն ու զարմանահրաշ գործերը։ Տէրը
1 Տէրը Եգիպտացիների երկրում խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց.
2 «Այս ամիսը թող ձեզ համար ամիսների սկիզբը լինի. այն թող տարուայ առաջին ամիսը լինի։
3 Դու խօսի՛ր իսրայէլացի ողջ ժողովրդի հետ ու ասա՛. «Այս ամսի տասներորդ օրը ամէն մարդ թող մի ոչխար առնի ըստ իր
4 Եթէ մի ընտանիքի անդամները այնքան քիչ են, որ չեն կարող մէկ ոչխար ուտել, ապա ընտանիքի մեծը, ըստ ընտանիքի թուի թող
5 Ձեր այդ ոչխարը որեւէ պակասութիւն թող չունենայ, լինի արու, մէկ տարեկան ու անարատ։ Այն կարող է գառ կամ ուլ լինել։
6 Այն կը պահէք մինչեւ այս ամսի տասնչորսերորդ օրը, եւ իսրայէլացիները այն թող մորթեն երեկոյեան։
7 Թող վերցնեն նրա արիւնից ու քսեն այն տան դռան սեմին երկու տեղ ու դռան շրջանակի վերեւը այն տան, ուր այն ուտելու են։
8 Այդ գիշեր թող ուտեն կրակի վրայ խորոված միսը, այն թող ուտեն բաղարջ հացով ու դառն խոտերով։
9 Դրանք հում կամ խաշած չուտէք, այլ՝ կրակի վրայ խորովելով։ Կ՚ուտէք նաեւ ոչխարի գլուխը, ոտքերն ու փորոտիքը։
10 Առաւօտեան դրանից ոչինչ թող չմնայ։ Ոչխարի ոսկորները մի՛ ջարդէք, այլ, ինչ որ աւելանայ դրանից, կրակով կ՚այրէք։
11 Եւ կ՚ուտէք այսպէս. ձեր գօտիները թող ձեր մէջքին լինեն, ձեր կօշիկները՝ ձեր ոտքերին, ձեր ցուպերը՝ ձեր ձեռքին։ Արագ
12 Այդ գիշեր ես պիտի անցնեմ Եգիպտացիների ամբողջ երկրով եւ պիտի պատուհասեմ Եգիպտացիների երկրի բոլոր արու
13 Եւ նշուած արիւնը այն տների վրայ, ուր ուտելու էք, թող ձեզ նշան լինի։ Ես, տեսնելով այդ արիւնը, պիտի խնայեմ ձեզ, եւ
14 Այդ օրը ձեզ համար յիշարժան թող լինի, եւ դուք, իբրեւ Տիրոջ տօն, այդ օրը տօնեցէ՛ք սերնդէսերունդ։ Դա, իբրեւ կարգ,
15 «Եօթը օր բաղարջ հաց կ՚ուտէք, առաջին իսկ օրից սկսած ձեր տնից կը վերացնէք թթխմորը։ Բոլոր նրանք, ովքեր առաջին օրից
16 Առաջին օրը թող սուրբ հռչակուի։ Ձեզ համար թող սուրբ լինի նաեւ նուիրական եօթներորդ օրը։ Այդ օրերին ոչ մի աշխատանք
17 Իմ այս պատուիրանները կը պահէք, որպէսզի այդ օրը ես ձեր ժողովրդին հանեմ Եգիպտացիների երկրից։ Այդ օրը, իբրեւ կարգ, ձեր
18 Առաջին ամսուայ տասնչորսերորդ օրուայ երեկոյից սկսած բաղարջ հաց կ՚ուտէք մինչեւ ամսի քսանմէկերորդ օրուայ երեկոն։
19 Եօթը օր ձեր տներում թթխմոր չպիտի լինի։ Բոլոր նրանք, ովքեր թթխմորով հաց կ՚ուտեն, կը վերացուեն Իսրայէլի ժողովրդի
20 Ձեր երկիրն եկած եկուորներ լինեն թէ տեղաբնակներ, ոչ ոք թթխմորով հաց թող չուտի։ Ձեր բոլոր բնակավայրերում բաղարջ հաց
21 Մովսէսը կանչեց բոլոր իսրայէլացի ծերերին ու նրանց ասաց. «Գնացէ՛ք, ձեր իւրաքանչիւր ընտանիքի համար մի ոչխար առէ՛ք եւ
22 Վերցրէ՛ք մի խուրձ ծոթրին, այն թաթախեցէ՛ք դռան մօտ եղած արեան մէջ եւ դրանով նշան արէ՛ք դռան սեմին երկու տեղ եւ դռան
23 Տէրն անցնելու է եգիպտացիներին կոտորելու համար։ Նա, տեսնելով դռան սեմին երկու տեղ եւ դռան շրջանակի վերեւում եղած
24 Այս խօսքերը մինչեւ յաւիտեան օրէնք թող լինեն քեզ եւ քո որդիների համար։
25 Երբ կը մտնէք այն երկիրը, որ Տէրը, իր խոստման համաձայն, տալու է ձեզ, կը կատարէք այդ ծիսակատարութիւնը։
26 Եթէ պատահի, որ ձեր որդիները հարցնեն ձեզ, թէ՝ «Ի՞նչ է նշանակում այս ծիսակատարութիւնը»,
27 նրանց կը պատասխանէք, որ Տիրոջ համար զատկի զոհն է սա, այն Տիրոջ, որ Եգիպտոսում եգիպտացիներին կոտորելիս խնայեց
28 Իսրայէլացիները գնացին ու արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին ու Ահարոնին. նրանք այդպէս էլ արեցին։
29 Երբ կէս գիշեր եղաւ, Տէրը Եգիպտացիների երկրում կոտորեց եգիպտացի բոլոր անդրանիկ զաւակներին՝ իր գահին բազմած փարաւոնի
30 Գիշերը վեր կացան փարաւոնն ինքը, նրա բոլոր պաշտօնեաներն ու բոլոր եգիպտացիները։ Եգիպտացիների ամբողջ երկրում մեծ
31 Փարաւոնը գիշերով կանչեց Մովսէսին ու Ահարոնին եւ ասաց նրանց. «Դուք եւ իսրայէլացիներդ վեր կացէք գնացէ՛ք իմ ժողովրդի
32 Ձեզ հետ տարէ՛ք նաեւ ձեր արջառն ու ոչխարը, ինչպէս որ ասացիք, բայց ինձ էլ օրհնեցէ՛ք»։
33 Եւ եգիպտացիներն ստիպում էին իսրայէլացի ժողովրդին, որ շտապ դուրս գան երկրից, որովհետեւ ասում էին. «Նրանց պատճառով
34 Ժողովուրդն իր հունցած, բայց դեռեւս չհասած խմորը շորերի մէջ փաթաթելով՝ ուսն առաւ։
35 Իսրայէլացիներն արեցին այնպէս, ինչպէս իրենց հրամայել էր Մովսէսը. եգիպտացիներից նրանք ուզեցին ոսկեայ, արծաթեայ զարդեր
36 Տէրը շնորհ պարգեւեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ. սրանք զարդեր տուին նրանց։ Այսպիսով նրանք կողոպտեցին
37 Իսրայէլացիները՝ վեց հարիւր հազար տղամարդ, հետիոտն, բացի մնացած բազմութիւնից, Ռամեսից մեկնեցին Սոկքոթ։
38 Նրանց հետ ճանապարհ ընկաւ մի խառնիճաղանջ բազմութիւն, մեծ քանակութեամբ արջառ, ոչխար ու այլ անասուն։
39 Նրանք Եգիպտոսից բերած ու դեռ չհասած խմորով բաղարջ հաց եփեցին, որովհետեւ այն դեռ չէր խմորուել, քանի որ եգիպտացիները
40 Իսրայէլացիներն իրենք ու իրենց հայրերը Եգիպտացիների երկրում եւ Քանանացիների երկրում ապրեցին չորս հարիւր երեսուն
41 Տիրոջ ամբողջ ժողովուրդը գիշերով Եգիպտացիների երկրից դուրս եկաւ։
42 Իսրայէլացիները Տիրոջ հրամանով այդ գիշերը անքուն մնացին, որպէսզի նա նրանց դուրս բերի Եգիպտացիների երկրից. դա Տիրոջ
43 Տէրը Մովսէսին ու Ահարոնին ասաց. «Սա է զատկի կարգը. ոչ մի օտարական չպիտի ուտի դրանից։
44 Որեւէ մէկը իր ծառային ու փողով գնուած ստրուկին թող թլփատի եւ թլփատուելուց յետոյ միայն թող նա ուտի դրանից։
45 Պանդուխտն ու վարձկանը թող չուտեն դրանից։
46 Տա՛ն մէջ պէտք է ուտուի այն. միսը տնից դուրս չպիտի հանէք եւ դրա ոսկորը չպիտի ջարդէք։
47 Իսրայէլի ողջ ժողովուրդը պէտք է կատարի դա։
48 Եթէ մի օտարական մօտենայ ձեզ եւ ուզենայ կատարել Տիրոջ զատիկը, դու պէտք է թլփատես նրա բոլոր արու զաւակներին, եւ
49 Օրէնքը հաւասարապէս տարածւում է եւ՛ տեղաբնակի, եւ՛ ձեզ մօտ ապրել ցանկացող օտարականի վրայ»։
50 Բոլոր իսրայէլացիներն արեցին այնպէս, ինչպէս պատուիրել էր Տէրը Մովսէսին ու Ահարոնին. նրանք այդպէս էլ արեցին։
51 Ահա այդ օրն էր, որ Տէրը բոլոր իսրայէլացիներին հանեց Եգիպտացիների երկրից։
1 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
2 «Ինձ նուիրաբերի՛ր բոլոր իսրայէլացիների անդրանիկ զաւակներին, ամէն մի նախածին, մարդ թէ անասուն, որովհետեւ իմն է»։
3 Մովսէսն ասաց ժողովրդին. «Յիշեցէ՛ք այս օրը, երբ դուք դուրս եկաք Եգիպտոսից՝ ստրկութեան այս տնից, որովհետեւ Տէրը ձեզ
4 որովհետեւ դուք այսօր, գարնանային վաղահաս բերքի ամսին էք դուրս գալիս։
5 Երբ քո Տէր Աստուածը քեզ տանի քո հայրերին խոստացած Քանանացիների, Քետացիների, Ամորհացիների, Խեւացիների,
6 Եօթը օր բաղարջ հաց կ՚ուտէք, իսկ եօթներորդ օրը Տիրոջ տօնը կը լինի. բաղարջ հաց կ՚ուտէք։
7 Ձեր տանը թթխմորով հաց չլինի, քո ողջ երկրի սահմաններում թթխմոր չերեւայ։
8 Այդ օրը քո որդուն կը պատմես՝ ասելով. «Դա կատարւում է ի յիշատակ այն բանի, ինչ արել է ինձ Տէր Աստուածը, երբ դուրս էի
9 Ասածս նշան արա՛ ձեռքիդ վրայ, նաեւ նշան՝ ճակատիդ, որ յիշես։ Տիրոջ օրէնքները թող քո բերանում լինեն, քանի որ Տիրոջ
10 Այս օրէնքները կը պահպանէք տարէցտարի ձեր կեանքի բոլոր օրերում»։
11 «Երբ քո Տէր Աստուածը քեզ կը տանի Քանանացիների երկիրը, ինչպէս խոստացել է քեզ ու քո հայրերին, եւ այն կը տայ քեզ,
12 Տիրոջ համար կ՚առանձնացնես անդրանիկ բոլոր արու ծնունդներին եւ քո արջառների ու ոչխարների առաջնածիններին, որոնք պիտի
13 Առաջնածին էշը կը փոխանակես ոչխարի հետ, իսկ եթէ չուզենաս փոխանակել, ապա դա փրկագին կը տաս։ Քո որդիների բոլոր
14 Եթէ դրանից յետոյ որդիդ հարցնի քեզ ու ասի, թէ՝ «Ի՞նչ է այս», նրան կ՚ասես, թէ՝ «Տէրը հզօր ձեռքով է հանել մեզ
15 Երբ փարաւոնի սիրտը կարծրացաւ ու մեզ չարձակեց, Տէրը Եգիպտացիների երկրում կոտորեց բոլոր անդրանիկներին՝ մարդկանց
16 Ասածս նշան արա՛ ձեռքիդ վրայ, նաեւ նշան՝ ճակատիդ, որ յիշես, թէ Տէրը ինչպէս է հզօր ձեռքով մեզ հանել Եգիպտոսից»։
17 Երբ փարաւոնն արձակեց ժողովրդին, Աստուած նրանց կարճ ճանապարհով՝ Փղշտացիների երկրով չառաջնորդեց, որովհետեւ Աստուած
18 Դրա համար Աստուած ժողովրդին շրջանցիկ՝ անապատի ճանապարհով տարաւ դէպի Կարմիր ծով։ Իսրայէլացիները Եգիպտացիների երկրից
19 Մովսէսն իր հետ տարաւ Յովսէփի ոսկորները, որովհետեւ Յովսէփը, երդուեցնելով Իսրայէլի որդիներին, ասել էր. «Երբ Տէրը ձեզ
20 Սոկքոթից դուրս գալով՝ իսրայէլացիները եկան եւ կայք հաստատեցին Ոթոմում՝ անապատի եզրին։
21 Աստուած ցերեկը նրանց առաջնորդում էր ամպի սիւնով, որպէսզի ճանապարհ ցոյց տայ նրանց, իսկ գիշերը՝ հրէ սիւնով, որպէսզի
22 Ցերեկը ամպի սիւնը, իսկ գիշերը հրէ սիւնը միշտ ամբողջ ժողովրդի աչքի առաջ էր։
1 Տէրը, խօսելով Մովսէսի հետ, ասաց.
2 «Իսրայէլացիներին ասա՛, որ վերադառնան, կայք հաստատեն Մագդողի ու ծովի միջեւ գտնուող հանգրուանում, Բեէղսեպփոնի դիմաց։
3 Փարաւոնը իսրայէլացիներիդ մասին կ՚ասի, թէ՝ «Մոլորուել են այս երկրում, որովհետեւ անապատը շրջափակել է նրանց»։
4 Ես պիտի կարծրացնեմ փարաւոնի սիրտը, նա պիտի հետապնդի նրանց,
5 իսկ ես պիտի փառաւորուեմ փարաւոնի ու նրա ամբողջ զօրքի առաջ։ Եւ բոլոր եգիպտացիները պիտի իմանան, որ ե՛ս եմ Տէրը»։ Եւ
6 Եգիպտացիների արքային յայտնեցին, թէ՝ «Ժողովուրդը փախել է»։ Փարաւոնի ու նրա պաշտօնեաների սրտերն ըմբոստացան ժողովրդի
7 Փարաւոնը լծեց իր կառքը եւ իր հետ տարաւ իր ամբողջ ժողովրդին։ Նա վերցրեց վեց հարիւր ընտիր կառքեր, եգիպտացիների ամբողջ
8 Տէրը կարծրացրեց եգիպտացիների արքայ փարաւոնի սիրտը, եւ սա հետապնդեց իսրայէլացիներին։ Իսրայէլացիները գնում էին՝
9 Եգիպտացիները հետապնդեցին նրանց ու նրանց գտան ծովեզերքի մօտ՝ կայք հաստատած։ Փարաւոնի ողջ հեծելազօրն ու կառքերը, նրա
10 Փարաւոնը մօտեցաւ։ Իսրայէլացիները բարձրացնելով իրենց աչքերը՝ տեսան, որ եգիպտացիները կայք են հաստատել իրենց
11 Իսրայէլացիները աղաղակ բարձրացրին առ Աստուած ու Մովսէսին ասացին. «Իբր թէ Եգիպտացիների երկրում գերեզմաններ չկայի՞ն,
12 Մի՞թէ Եգիպտացիների երկրում քեզ չասացինք, թէ՝ «Թո՛յլ տուր, որ ծառայենք եգիպտացիներին»։ Մեզ համար աւելի լաւ կը լինէր,
13 Մովսէսն ասաց ժողովրդին. «Քաջալերուեցէ՛ք, պի՛նդ կացէք եւ կը տեսնէք Տիրոջ արած փրկութիւնը, որ նա պարգեւելու է ձեզ
14 Տէ՛րը պիտի պատերազմի ձեր փոխարէն, դուք լո՛ւռ մնացէք»։
15 Տէրն ասաց Մովսէսին. «Ինչո՞ւ ես կանչում ինձ։ Ասա՛ իսրայէլացիներին, որ շարժուեն գնան։
16 Իսկ դու ա՛ռ գաւազանդ, ձեռքդ մեկնի՛ր ծովի վրայ, ճեղքի՛ր այն, եւ իսրայէլացիները թող մտնեն ծովի մէջ ու անցնեն ինչպէս
17 Ես կը կարծրացնեմ փարաւոնի եւ բոլոր եգիպտացիների սիրտը, սրանք նրանց յետեւից ծով կը մտնեն, եւ ես կը փառաւորուեմ
18 Բոլոր եգիպտացիները կը գիտենան, որ ե՛ս եմ Տէրը, երբ փառաւորուեմ փարաւոնի, նրա կառքերի ու հեծելազօրի առաջ»։
19 Իսրայէլացիների բանակի առջեւից գնացող Աստծու հրեշտակը ելաւ ու անցաւ գնաց նրանց յետեւը։ Վերացաւ ամպի սիւնը նրանց
20 Ամպի սիւնը մտաւ եգիպտացիների ու իսրայէլացիների բանակների միջեւ։ Խաւար ու մէգ պատեց։ Գիշերն անցաւ, բայց ողջ գիշերը
21 Մովսէսը ձեռքը մեկնեց ծովի վրայ, եւ հարաւային հողմի ուժով ողջ գիշեր ծովը յետ մղուեց. բացուեց ծովի յատակը, ջուրը
22 Իսրայէլացիները մտան յատակը բացուած ծովի մէջ ու առաջ շարժուեցին ինչպէս ցամաքով։ Ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից
23 Եգիպտացիները հետապնդեցին նրանց, եւ փարաւոնի ամբողջ հեծելազօրը, նրա կառքերն ու հեծեալները նրանց յետեւից մտան ծովը։
24 Առաւօտեան Տէրը հրի ու ամպի սեան միջով նայեց եգիպտացիների բանակին եւ խուճապի մատնեց եգիպտացիների բանակը.
25 նա կաշկանդեց նրանց կառքերի անիւները, եւ նրանք դժուարութեամբ էին առաջ շարժւում։ Եգիպտացիներն ասացին. «Հեռո՛ւ փախչենք
26 Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր ծովի վրայ, եւ ջրերը թող միանան ու ծածկեն եգիպտացիներին, նրանց կառքերն ու
27 Մովսէսը ձեռքը մեկնեց ծովի վրայ, եւ ջրերն առաւօտեան վերադարձան իրենց տեղը։ Եգիպտացիները փորձեցին փախչել ջրից, բայց
28 եւ, նորից իրար միացնելով ծովի ջրերը, ծածկեց կառքերը, հեծեալներին եւ փարաւոնի բոլոր զօրքերին, որոնք ծով էին մտել
29 Իսրայէլացիները ծովի միջով կարծես ցամաքի վրայով էին գնում, իսկ ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էր դարձել։
30 Տէրն այդ օրը իսրայէլացիներին փրկեց եգիպտացիների ձեռքից։
31 Իսրայէլացիները տեսան եգիպտացիների դիակները, որոնք ծովի ափ էին նետուած։ Իսրայէլացիները տեսնելով Տիրոջ հզօր ձեռքը,
1 Այդ ժամանակ Մովսէսն ու իսրայէլացիները հետեւեալ օրհներգն ուղղեցին Աստծուն՝ ասելով. «Օրհնենք Տիրոջը, որ փառքով է
2 Տէրը ինձ համար ընդունելի օգնական եղաւ, նա ինձ համար փրկութիւն եղաւ։
3 Նա՛ է իմ Աստուածը, եւ ես նրան եմ փառաւորելու։ Նա իմ հօր Աստուածն է, եւ ես պիտի մեծարեմ նրան։ Տէրը խորտակում է
4 Նա փարաւոնի կառքերն ու զօրքերը ծովը թափեց,նաեւ ընտիր հեծեալներին ու զօրավարներին։ Նրանք ջրասոյզ եղան Կարմիր ծովում։
5 Ծովը ծածկեց նրանց, նրանք քարի պէս ընկղմուեցին ծովի յատակը։
6 Քո աջը, Տէ՛ր, զօրութեամբ փառաւորուեց, քո աջը, Տէ՛ր, խորտակեց թշնամուն։
7 Դու փառքի հզօրութեամբ ջարդուփշուր արեցիր հակառակորդներին, առաքեցիր քո բարկութիւնը, եւ այն հրոյ ճարակ դարձրեց նրանց
8 Քո զայրոյթի հողմից ճեղքուեցին ջրերը, պարիսպների նման դիզուեցին ջրերը, ծովի մէջ քարացան ալիքները։
9 Թշնամին ասաց. «Հետապնդեմ ու հասնեմ նրանց, բաժանեմ աւարը եւ դրանցով յագուրդ տամ ինձ։ Սրի քաշեմ նրանց, որ իմ ձեռքը
10 Դու քո հողմն առաքեցիր, նրանց ծածկեց ծովը, եւ նրանք կապարի նման սուզուեցին ջրերի խորքը։
11 Աստուածների մէջ, Տէ՛ր, ո՞վ կայ քեզ նման, եւ կամ ո՞վ կարող է նմանուել քեզ՝ փառաւորեալդ սրբերի մէջ, փառքով
12 Աջ ձեռքդ մեկնեցիր, եւ երկիրը կուլ տուեց նրանց։
13 Արդարութեամբ առաջնորդեցիր քո այս ժողովուրդին, որին փրկեցիր, քո զօրութեամբ մխիթարեցիր նրան քո սուրբ բնակավայրում։
14 Ժողովուրդները լսեցին լուրն այս ու բարկացան։ Սարսափը պատեց Քանանացիների երկրի բնակիչներին։
15 Խուճապահար եղան Եդոմի դատաւորներն ու մովաբացիների իշխանները։ Դող բռնեց նրանց, հալումաշ եղան Քանանացիների երկրի
16 Թող պատեն նրանց ահն ու սարսափը, քո բազկի հզօրութեամբ թող քարանան նրանք, մինչեւ որ անցնի քո ժողովուրդը, Տէ՛ր, մինչեւ
17 Տա՛ր, բնակեցրո՛ւ նրանց այն լերան վրայ,որ ժառանգութիւնն է քո,քո պատրաստած բնակավայրում, որ սրբութիւն ես դարձրել,
18 Տէրը յաւիտենական, առաւել քան յաւիտենական թագաւոր է»։
19 Երբ փարաւոնի հեծելազօրն իր կառքերով ու հեծեալներով ծով մտաւ, Տէրը նրա վրայ թափեց ծովի ջրերը, իսկ իսրայէլացիները
20 Մարիամ մարգարէն՝ Ահարոնի քոյրը, իր ձեռքն առաւ թմբուկը, եւ բոլոր կանայք գնացին նրա յետեւից՝ թմբուկ խփելով ու
21 Առաջից գնում էր Մարիամն ու ասում. «Օրհնենք Տիրոջը, քանզի նա փառքով է փառաւորուած. նա երիվարներն ու հեծեալներին ծովը
22 Մովսէսը իսրայէլացիներին Կարմիր ծովից տարաւ հասցրեց Սուր կոչուած անապատը։ Նրանք երեք օրուայ ճանապարհ գնացին անապատի
23 Եկան Մեռա, բայց Մեռայում էլ չկարողացան ջուր խմել, որովհետեւ այն դառն էր։ Դրա համար Մովսէսն այդ վայրն անուանեց
24 Ժողովուրդը տրտնջաց Մովսէսի դէմ ու ասաց. «Ի՞նչ խմենք»։
25 Մովսէսն աղաղակեց առ Աստուած. եւ Տէրը նրան մի փայտ ցոյց տուեց։ Մովսէսն այն նետեց ջրի մէջ, եւ ջուրը քաղցրահամ դարձաւ։
26 «Եթէ ուշադիր լսես քո տէր Աստծու ձայնը, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատուիրաններին ու
27 Եւ եկան հասան Եղիմ։ Այնտեղ կային ջրի տասներկու աղբիւր ու եօթանասուն արմաւենի։ Նրանք կայք հաստատեցին այնտեղ, ջրի
1 Իսրայէլացի ամբողջ ժողովուրդը Եղիմից ճանապարհ ընկաւ ու եկաւ Սին անապատը, որը գտնւում է Եղիմի ու Սինայի միջեւ։
2 Եգիպտացիների երկրից դուրս գալու երկրորդ ամսուայ տասնհինգերորդ օրը իսրայէլացի ողջ ժողովուրդը անապատում դժգոհեց
3 Իսրայէլացիներն ասացին նրանց. «Աւելի լաւ կը լինէր Տիրոջ հարուածների զոհը դառնայինք Եգիպտացիների երկրում, երբ մսով լի
4 Տէրն ասաց Մովսէսին. «Ահա ես ձեզ հաց կը թափեմ երկնքից։ Իմ ժողովուրդը թող վեր կենայ ու այն հաւաքի, ինչքան անհրաժեշտ է
5 Վեցերորդ օրը թող պատրաստեն նախորդ իւրաքանչիւր օրուայ համար հաւաքածի կրկնապատիկը»։
6 Մովսէսն ու Ահարոնը ասացին իսրայէլացի ամբողջ ժողովրդին. «Երեկոյեան կ՚իմանաք, որ Տէրն է ձեզ հանել Եգիպտացիների
7 իսկ առաւօտեան ականատես կը լինէք Տիրոջ փառքին, որովհետեւ նա լսել է Աստծու հանդէպ ձեր տրտունջը։ Մենք ովքե՞ր ենք, որ
8 Մովսէսն ասաց. «Տէրը լսեց մեր դէմ ուղղուած ձեր տրտունջը, դրա համար էլ նա երեկոները ձեզ ուտելու միս, իսկ առաւօտները
9 Մովսէսն ասաց Ահարոնին. «Իսրայէլացի ամբողջ ժողովրդին յայտնի՛ր. «Մօտեցէ՛ք Տիրոջը, որովհետեւ նա լսեց ձեր տրտունջը»։
10 Մինչ Ահարոնը խօսում էր իսրայէլացի ամբողջ ժողովրդի հետ, նրանք նայեցին դէպի անապատ, եւ ահա Տիրոջ փառքը երեւաց ամպի
11 Տէրը խօսելով Մովսէսի հետ՝ ասաց.
12 «Լսեցի իսրայէլացիների տրտունջը։ Արդ, խօսի՛ր նրանց հետ ու ասա՛. «Երեկոները միս կ՚ուտէք, իսկ առաւօտները հացով կը
13 Երեկոյեան լորամարգիներ թափուեցին ու ծածկեցին բանակատեղին։
14 Առաւօտեան, երբ ցօղը վերանում էր բանակատեղիի շրջապատից, անապատի երեսին գինձի սպիտակ սերմի նման մանր եւ երկրի վրայի
15 Երբ իսրայէլացիները տեսան այն, իրար ասացին. «Ի՞նչ է սա»։ Որովհետեւ չգիտէին, թէ դա ինչ է։ Մովսէսն ասաց նրանց. «Դա այն
16 Տէրը հետեւեալն է պատուիրել. «Իւրաքանչիւր ոք դրանցից թող հաւաքի այնքան, որքան անհրաժեշտ է մէկ մարդու համար, ըստ ձեր
17 Իսրայէլացիներն այդպէս էլ արեցին. հաւաքեցին ոմանք շատ, ոմանք քիչ։
18 Չափեցին եւ տեսան, որ ումը որ շատ էր, սահմանուած չափից չաւելացաւ, իսկ ումը՝ քիչ, սահմանուած չափից չպակասեց։
19 Մովսէսն ասաց նրանց. «Ոչ ոք մինչեւ առաւօտ դրանից աւելցուկ չթողնի»։
20 Ոմանք, սակայն, Մովսէսին չլսեցին. դրանից աւելցուկ մնաց առաւօտեան։ Դա որդնոտեց ու նեխեց։ Մովսէսը զայրացաւ նրանց վրայ։
21 Դրանից յետոյ ամէն առաւօտ իւրաքանչիւրը հաւաքում էր իրեն պէտք եղածի չափ։ Երբ արեւը տաքացնում էր, այն հալւում էր։
22 Վեցերորդ օրը հաւաքեցին պէտք եղածի կրկնապատիկը՝ ամէն մէկի համար երկուական բաժին։ Ժողովրդի բոլոր առաջնորդները գնացին
23 Մովսէսն ասաց. «Այս է Տիրոջ ասածը. «Վաղը շաբաթ է, Տիրոջ հանգստեան սուրբ օրը։ Ինչ որ եփելու էք, եփեցէ՛ք, ինչ որ
24 Եւ դա թողեցին մինչեւ առաւօտ, ինչպէս նրանց հրամայել էր Մովսէսը. այն չնեխեց, չորդնոտեց։
25 Մովսէսն ասաց. «Այդ կերէ՛ք այսօր, քանի որ Տիրոջ շաբաթ օրն է այսօր, դրանից այսօր դաշտում չէք գտնի։
26 Վեց օր կը հաւաքէք դա, իսկ եօթներորդ օրը՝ շաբաթ օրը դրանից չի լինի»։
27 Եօթներորդ օրը ժողովրդի միջից ոմանք ելան դրանից հաւաքելու, բայց չգտան։
28 Տէրն ասաց Մովսէսին. «Մինչեւ ե՞րբ չպիտի անսաք իմ պատուիրաններին ու օրէնքներին։
29 Տեսաք, որ Տէրը ձեզ հանգստեան օր նշանակեց այս շաբաթ օրը։ Դրա համար էլ նա վեցերորդ օրը ձեզ երկու օրուայ հաց տուեց՝
30 Եւ ժողովուրդը եօթներորդ օրը հանգստացաւ։
31 Իսրայէլացիները իրենց կերածի անունը դրեցին ման։ Դա գինձի սերմի նման սպիտակ էր ու մեղրախորիսխի համ ունէր։
32 Մովսէսն ասաց. «Ահա թէ ինչ հրամայեց Աստուած. «Մի ամանի մէջ մէկ չափ մանանայ լցրէ՛ք եւ այն պահեցէ՛ք ձեր սերունդների
33 Մովսէսն ասաց Ահարոնին. «Մի ոսկէ սափոր ա՛ռ, դրա մէջ մէկ չափ մանանայ լցրո՛ւ եւ դի՛ր Աստծու առաջ՝ պահելու ձեր
34 Եւ Ահարոնն այն ի պահ դրեց Կտակարանների արկղի առաջ։
35 Իսրայէլացիները քառասուն տարի մանանայ կերան, մինչեւ որ հասան մի բնակեցուած շրջան։ Նրանք մանանայ էին ուտում, մինչեւ
36 Մէկ չափը հաւասար է երեք գրիւի մէկ տասներորդ մասի։
1 Իսրայէլացի ամբողջ ժողովուրդը Տիրոջ կարգադրութեան համաձայն խումբ-խումբ գնաց Սին անապատից եւ կայք հաստատեց
2 Ժողովուրդն սկսեց մեղադրել Մովսէսին՝ ասելով. «Մեզ ջո՛ւր տուր, որ խմենք»։ Մովսէսը նրանց ասաց. «Ինչո՞ւ էք ինձ
3 Ժողովուրդն այնտեղ ծարաւ զգալով՝ տրտնջաց Մովսէսի դէմ ու ասաց. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ ծարաւից կոտորուե՞նք
4 Մովսէսը պաղատագին խնդրելով Տիրոջը՝ ասաց. «Ի՞նչ անեմ ես այս ժողովրդին։ Մի քիչ էլ մնայ՝ ինձ կը քարկոծեն»։
5 Տէրն ասաց Մովսէսին. «Գնա՛ ժողովրդի առջեւից, քեզ հետ վերցրո՛ւ ժողովրդի ծերերին, ձեռքդ ա՛ռ քո այն գաւազանը, որով
6 Ես քեզնից առաջ այնտեղ հասնելով՝ կը կանգնեմ Քորէբի ժայռի վրայ։ Կը հարուածես ժայռին, դրանից ջուր կը բխի, եւ քո
7 Մովսէսն իսրայէլացիների ներկայութեամբ այդպէս էլ արեց։ Նա այդ վայրը կոչեց Փորձութիւն եւ Մեղադրանք, որովհետեւ
8 Ամաղէկացիներն եկան ու Ռափիդիմում պատերազմեցին իսրայէլացիների դէմ։
9 Մովսէսն ասաց Յեսուին. «Ուժեղ տղամարդիկ ընտրի՛ր եւ առաւօտեան վեր կենալով պատերազմի՛ր ամաղէկացիների դէմ։ Ես կը գամ ու
10 Յեսուն արեց այնպէս, ինչպէս իրեն ասել էր Մովսէսը. նա պատերազմեց ամաղէկացիների դէմ։ Մովսէսը, Ահարոնն ու Ովրը
11 Երբ Մովսէսը բարձր էր պահում ձեռքերը, առաւելութեան էին հասնում իսրայէլացիները, իսկ երբ իջեցնում էր ձեռքերը,
12 Եւ քանի որ Մովսէսի ձեռքերը յոգնելուց ծանրանում էին, Ահարոնն ու Ովրը մի քար առան եւ նրա տակը դրեցին։ Մովսէսը նստեց
13 Յեսուն սրակոտոր արեց ամաղէկացիներին ու նրանց ողջ զօրքը։
14 Տէրն ասաց Մովսէսին. «Այս դէպքը որպէս յիշատակ գրի՛ առ։ Հաղորդի՛ր Յեսուին, որ ամաղէկացիների յիշատակը ջնջելու եմ երկրի
15 Մովսէսը Տիրոջ համար զոհասեղան շինեց եւ դրա անունը դրեց՝ «Տէրն իմ ապաւէնն է»։
16 Նա ասաց. «Այսպէս կոչեցի, քանի որ Տէրն իր անտեսանելի ձեռքով պատերազմում է ամաղէկացիների դէմ սերնդից սերունդ»։
1 Մադիամի քուրմ Յոթորը՝ Մովսէսի աները, իմացաւ այն ամէնը, ինչ Տէրն արել էր Մովսէսին ու իսրայէլացի ժողովրդին. այն, որ
2 Երբ Մովսէսն իր կին Սեփորային յետ ուղարկեց, Մովսէսի աները՝ Յոթորը, իր հետ վերցրեց Սեփորային
3 ու նրա երկու որդիներին, որոնցից մէկի անունը Գերսամ էր եւ նշանակում էր՝ «Պանդուխտ էի օտար երկրում»,
4 իսկ երկրորդի անունը՝ Եղիազար, որ նշանակում էր՝ «Իմ հօր Աստուածը իմ օգնականն է եւ նա փրկեց ինձ փարաւոնի ձեռքից»։
5 Յոթորը, որ Մովսէսի աներն էր, նրա կնոջ եւ նրա որդիների հետ եկաւ Մովսէսի մօտ՝ անապատ, ուր նա բնակւում էր Աստծու լերան
6 Յայտնեցին Մովսէսին՝ ասելով. «Ահա քո աներ Յոթորը, կինդ ու երկու որդիներդ նրա հետ գալիս են քեզ մօտ»։
7 Մովսէսն ընդառաջ գնաց իր աներոջը, ծնրադրեց նրա առաջ եւ համբուրեց նրան։ Նրանք ողջագուրուեցին խաղաղութեամբ, եւ Մովսէսը
8 Մովսէսն իր աներոջը պատմեց այն ամէնը, ինչ իսրայէլացիների համար Տէրն արել էր փարաւոնի ու եգիպտացիների դէմ, բոլոր այն
9 Յոթորը զարմացաւ այն բոլոր բարեգործութիւնների համար, որ Տէրն արել էր նրանց, եւ թէ ինչպէս էր նրանց ազատել
10 Յոթորն ասաց. «Օրհնեալ լինի Տէրը, որ փրկել է սրանց եգիպտացիների ու փարաւոնի ձեռքից, որ ժողովրդին ազատել է
11 Հիմա գիտեմ, որ Տէրն աւելի մեծ է, քան բոլոր աստուածները։ Դա երեւաց, երբ եգիպտացիները բռնանում էին նրանց վրայ։
12 Մովսէսի աները՝ Յոթորը, ողջակէզ ու զոհ մատուցեց Աստծուն։ Մովսէսը, Ահարոնն ու իսրայէլացի բոլոր ծերերը Մովսէսի աներոջ
13 Առաւօտեան Մովսէսը նստեց ժողովրդին դատելու։ Ողջ ժողովուրդը առաւօտից մինչեւ երեկոյ կանգնել էր Մովսէսի շուրջը։
14 Յոթորը տեսնելով այն ամէնը, ինչ Մովսէսն անում էր ժողովրդի համար, ասաց. «Այդ ի՞նչ ես անում դու ժողովրդին։ Ինչո՞ւ ես
15 Մովսէսն ասաց աներոջը. «Որովհետեւ ժողովուրդը գալիս է ինձ մօտ Աստծուց իրաւունք հայցելու համար։
16 Երբ նրանց միջեւ վէճ է ծագում, գալիս են ինձ մօտ։ Ես դատում եմ նրանցից իւրաքանչիւրին եւ յայտնում Աստծու հրամաններն ու
17 Մովսէսի աները նրան ասաց. «Արածդ ճիշտ չէ»։
18 Սոսկալի տանջանքներով ես տանջւում դու եւ քեզ հետ եղող ամբողջ ժողովուրդը։ Քեզ համար ծանր է այդ գործը, դա միայնակ անել
19 Արդ, լսի՛ր ինձ, ես քեզ խորհուրդ պիտի տամ, եւ Աստուած քեզ հետ կը լինի։ Աստծու մօտ եղի՛ր ժողովրդի ներկայացուցիչը եւ
20 Նրանց տեղեակ կը պահես Աստծու հրամաններին ու օրէնքներին, նրանց ցոյց կը տաս այն ճանապարհը, որով ընթանալու են, եւ այն
21 Դու ողջ ժողովրդի միջից ընտրի՛ր ուժեղ տղամարդկանց՝ աստուածապաշտ, արդարադատ, գոռոզութիւնն ատող մարդկանց ու ժողովրդի
22 Նրանք մշտապէս թող դատեն ժողովրդին, կարեւոր գործերը թող յանձնեն քեզ, իսկ փոքր դատաստանները թող անեն իրենք. դրանով կը
23 Եթէ այս բանն անես, Աստուած կը զօրացնի քեզ, դու կը կարողանաս տոկալ, եւ ողջ ժողովուրդը խաղաղութեամբ կը վերադառնայ իր
24 Մովսէսն անսաց իր աներոջ ասածին եւ արեց այն ամէնը, ինչ նա ասաց իրեն։
25 Մովսէսը բոլոր իսրայէլացիների միջից ընտրեց ուժեղ տղամարդկանց, ժողովրդի վրայ նրանց հազարապետներ, հարիւրապետներ,
26 Նրանք կարեւոր գործերը յանձնում էին Մովսէսին, իսկ փոքր գործերը դատում էին իրենք։
27 Մովսէսը ճանապարհ դրեց իր աներոջը, եւ սա գնաց իր երկիրը։
1 Եգիպտացիների երկրից իսրայէլացիների դուրս գալուց երեք ամիս անց, առաջին իսկ օրը նրանք հասան Սինայի անապատը։
2 Նրանք դուրս գալով Ռափիդիմից, եկան Սինայի անապատը եւ կայք հաստատեցին այնտեղ, անապատում։ Իսրայէլացիները կայք
3 Մովսէսը բարձրացաւ Աստծու լեռը։ Աստուած լերան վրայից կանչեց նրան ու ասաց. «Այսպէս կ՚ասես Յակոբի յետնորդներին եւ կը
4 «Դուք ինքներդ տեսաք, թէ ինչեր բերեցի եգիպտացիների գլխին, իսկ ձեզ, ինչպէս արծիւն է իր թեւերի վրայ առնում, բարձրացրի
5 Արդ, եթէ ուշադիր լսէք իմ ասածը եւ պահէք իմ դրած ուխտը, դուք բոլոր ազգերի մէջ կը լինէք իմ ընտրեալ ժողովուրդը,
6 Դուք կը լինէք ինձ համար որպէս թագաւորութիւն, որպէս քահանայութիւն եւ որպէս սուրբ ազգ։ Իմ այս ասածները դու կը
7 Մովսէսը վերադարձաւ, կանչեց ժողովրդի ծերերին եւ նրանց հաղորդեց բոլոր այն խօսքերը, որ նրան պատուիրել էր Աստուած։
8 Ժողովուրդը միահամուռ պատասխան տուեց ու ասաց. «Այն ամէնը, ինչ ասել է Աստուած, կը կատարենք ու կը հնազանդուենք»։
9 Տէրն ասաց Մովսէսին. «Ահա ես քեզ մօտ պիտի գամ ամպի սեան մէջ, որ ժողովուրդը լսի այն, ինչ ես ասելու եմ քեզ, եւ նա
10 Տէրն ասաց Մովսէսին. «Իջի՛ր, կարգադրի՛ր ժողովրդին, մաքրի՛ր նրանց այսօր եւ վաղը, նաեւ թող լուանան իրենց զգեստները,
11 որպէսզի երրորդ օրը պատրաստ լինեն, որովհետեւ երրորդ օրը Տէրը ողջ ժողովրդի աչքի առաջ իջնելու է Սինա լերան վրայ։
12 Ժողովրդի ու լերան միջեւ տարածութիւն կը թողնես եւ կ՚ասես. «Զգո՛յշ եղէք, լերան վրայ մարդ չբարձրանայ ու դրան չմօտենայ,
13 Լերան մօտեցողին որեւէ ձեռք չդիպչի, որովհետեւ դրան դիպչողը կը քարկոծուի կամ նետահար կը լինի. անասուն լինի, թէ մարդ՝
14 Մովսէսը լեռից իջաւ ժողովրդի մօտ ու մաքրեց նրանց։ Նրանք լուացին իրենց զգեստները։ Մովսէսն ասաց ժողովրդին.
15 «Պատրա՛ստ եղէք, երեք օր կանանց չմերձենաք»։
16 Երրորդ օրն առաւօտեան Սինա լերան վրայ որոտներ լսուեցին, փայլատակումներ ու միգախառն ամպ երեւաց. եւ շեփորի ձայնը
17 Մովսէսը ժողովրդին բանակատեղիից տարաւ Աստծուն ընդառաջ եւ կանգնեցրեց Սինա լերան ստորոտի շուրջը։
18 Սինա լեռն ամբողջովին ծխում էր, քանի որ Աստուած նրա վրայ իջել էր իբրեւ հուր։ Նրա ծուխը բարձրանում էր ինչպէս հնոցի
19 որովհետեւ շեփորի ձայնը տարածւում էր աւելի հեռու եւ հնչում էր չափազանց ուժեղ։ Մովսէսը խօսում էր, իսկ Աստուած
20 Տէրն իջաւ Սինա լերան վրայ, լերան կատարին։ Տէրը Մովսէսին կանչեց լերան գագաթը, եւ Մովսէսը բարձրացաւ այնտեղ։
21 Աստուած խօսեց Մովսէսի հետ՝ ասելով. «Իջի՛ր, կարգադրի՛ր քո ժողովրդին. Աստծուն տեսնելու համար չմերձենան եւ այդ
22 Աստծուն մօտեցող քահանաներն էլ թող մաքրուեն, որպէսզի Տէրը կորստեան չմատնի նրանց»։
23 Մովսէսն ասաց Աստծուն. «Ժողովուրդը չի կարող Սինա լեռը բարձրանալ, որովհետեւ դու ինքդ ես մեզ պատուիրել եւ ասել, թէ՝
24 Տէրն ասաց նրան. «Գնա՛, իջի՛ր ու յետոյ այստեղ բարձրացի՛ր Ահարոնի հետ, բայց քահանաներն ու ժողովուրդը թող չյանդգնեն
25 Մովսէսն իջաւ ժողովրդի մօտ եւ ասաց նրանց.
1 Տէրը յայտնեց հետեւեալ բոլոր պատգամները՝ ասելով.
2 «Ե՛ս եմ քո Տէր Աստուածը, որ քեզ հանեցի Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից։
3 Ինձնից բացի այլ աստուածներ չպիտի լինեն քեզ համար։
4 Վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրայ, եւ երկրի խորքի ջրերի մէջ եղած որեւէ բանի նմանութեամբ քեզ կուռքեր չպիտի
5 Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետեւ ե՛ս եմ քո Տէր Աստուածը՝ մի նախանձոտ Աստուած. հայրերի մեղքերի համար
6 իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչեւ հազարերորդ սերնդին ողորմում եմ։
7 Քո տէր Աստծու անունն զուր տեղը չպիտի արտասանես, որովհետեւ Տէրը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է
8 Յիշի՛ր շաբաթ օրը, որպէսզի սուրբ պահես այն։
9 Վեց օր պիտի աշխատես եւ պիտի կատարես քո բոլոր գործերը։
10 Եօթներորդ օրը քո տէր Աստծու շաբաթ օրն է։ Այդ օրը դու ոչ մի գործ չպիտի անես, ոչ էլ քո տղան ու աղջիկը, քո ծառան ու քո
11 որովհետեւ Տէր Աստուած վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամէնը, ինչ դրանց մէջ է, իսկ եօթներորդ օրը
12 Պատուի՛ր քո հօրն ու քո մօրը, որպէսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրայ, որ Տէր Աստուած տալու է քեզ։
13 Մի՛ սպանիր։
14 Մի՛ շնացիր։
15 Մի՛ գողացիր։
16 Քո հարեւանի դէմ սուտ վկայութիւն մի՛ տուր։
17 Ո՛չ քո մերձաւորի տան, ո՛չ նրա ագարակի վրայ աչք մի՛ ունեցիր։ Ո՛չ քո մերձաւորի կնոջ վրայ, ո՛չ նրա ծառայի վրայ, ո՛չ
18 Ողջ ժողովուրդը լսում էր որոտը, շեփորի ձայնը, տեսնում փայլատակումներն ու ծխացող լեռը։ Ողջ ժողովուրդը զարհուրեց,
19 Մարդիկ ասացին Մովսէսին. «Դո՛ւ խօսիր մեզ հետ, եւ մենք կը հնազանդուենք։ Աստուած թող չխօսի մեզ հետ, թէ չէ կարող ենք
20 Մովսէսն ասաց նրանց. «Սրտապնդուեցէ՛ք, որովհետեւ Աստուած ձեզ փորձելու համար եկաւ ձեզ մօտ, որպէսզի նրա երկիւղը լինի
21 Ժողովուրդը լեռից հեռու էր կանգնած, իսկ Մովսէսը մտաւ մառախուղի մէջ, ուր գտնւում էր Աստուած։
22 Տէրն ասաց Մովսէսին. «Այսպէս կ՚ասես Յակոբի սերնդին եւ կը հաղորդես Իսրայէլի որդիներին. «Դուք ինքներդ տեսաք, որ ես
23 Ձեզ համար ոսկէ ու արծաթէ աստուածներ չպատրաստէք։
24 Ինձ համար հողաշէն զոհասեղան կը պատրաստէք եւ դրա վրայ, ամէն տեղ, ուր կը դնեմ իմ անունը, կը մատուցէք ձեր ողջակէզներն
25 Իսկ եթէ զոհասեղանը քարից կառուցես, դրա քարերը յղկուած թող չլինեն, որովհետեւ եթէ քո ձեռքի գործիքը դիպցնես դրան, ապա
26 Իմ զոհասեղանի վրայ աստիճաններով չբարձրանաս, որպէսզի դրա վրայ քո ամօթոյքը չերեւայ»։
1 «Սրանք են այն կանոնները, որ պիտի յայտնես նրանց.
2 Եթէ գնես եբրայեցի մի ստրուկ, վեց տարի նա թող ծառայի քեզ եւ եօթներորդ տարում առանց փրկագնի ազատ թող արձակուի։
3 Եթէ նա միայնակ է տունդ մտել, միայնակ էլ թող գնայ, իսկ եթէ իր կնոջ հետ է մտել, կինն էլ թող գնայ նրա հետ։
4 Եթէ իր տէրը նրան կին տայ, եւ կինը նրա համար տղաներ եւ աղջիկներ ծնի, ապա կինն ու զաւակները թող պատկանեն նրա տիրոջը,
5 Եթէ ստրուկն առարկելով ասի, թէ՝ «Սիրեցի իմ տիրոջը, իմ կնոջն ու իմ զաւակներին եւ ազատութիւն չեմ ուզում», ապա նրա տէրը
6 այնուհետեւ բերի իր տան դռան սեմի մօտ, հերիւնով ծակի նրա ականջը, եւ նա նրան թող ծառայի ցմահ։
7 Եթէ որեւէ մէկն իր աղջկան որպէս աղախին վաճառի, ապա այդ աղջիկը թող չազատագրուի, ինչպէս ազատագրւում են ստրկուհիները։
8 Եթէ այդ աղախինը, որը սահմանուած էր իր տիրոջ համար, այլեւս հաճելի չլինի նրան, ապա Տէրը թող փրկագնով վաճառի նրան,
9 Եթէ նա իր գնած աղախնին սահմանել է իր որդու համար, նրա հետ թող վարուի այնպէս, ինչպէս վարւում է իր դուստրերի հետ։
10 Եթէ ամուսնացած մի մարդ ամուսնանայ նաեւ մի ուրիշ կնոջ հետ, թող չզրկի նախկին կնոջը գոյութեան միջոցներից, զգեստներից
11 Եթէ ամուսինն այս երեք պահանջները չկատարի նրա նկատմամբ, ապա կինն առանց փրկագնի՝ ձրի, ազատ թող արձակուի»։
12 «Եթէ որեւէ մարդ հարուածի մէկին, եւ սա մահանայ, ապա հարուածողը մահապատժի թող ենթարկուի։
13 Եթէ սպանութիւնը կատարուել է ոչ թէ սպանողի կամքով, այլ Աստուած է մատնել նրան նրա ձեռքը, ապա սպանողին թող ցոյց տրուի
14 Եթէ մէկը չարանենգօրէն սպանի իր մերձաւորին եւ փախուստի դիմելով ապաստանի իմ զոհասեղանին, դարձեալ կ՚առնես նրան ու կը
15 Ով որ հարուածի իր հօրը կամ մօրը, մահապատժի թող ենթարկուի։
16 Եթէ մէկը գողանայ մի իսրայէլացու եւ վաճառի, եւ կամ իր մօտ գտնեն նրան, ապա սա մահապատժի թող ենթարկուի։
17 Ով որ վատաբանի իր հօրն ու իր մօրը, մահապատժի թող ենթարկուի։
18 Եթէ երկու մարդիկ կռուեն, եւ նրանցից մէկը քարով կամ բռունցքով հարուածի միւսին, եւ սա ոչ թէ մահանայ, այլ անկողին
19 ապա եթէ տուժածը ոտքի կանգնի եւ կարողանայ ցուպի օգնութեամբ քայլել, հարուածողը թող անպարտ լինի, բայց տուժածի
20 Եթէ մէկը գաւազանով հարուածի իր ստրուկին կամ իր ստրկուհուն, եւ սրանք մեռնեն նրա հարուածից, ապա տէրը վրէժխնդրութեան
21 իսկ եթէ նրանք մէկ կամ երկու օր ապրեն, տէրը վրէժխնդրութեան չի ենթարկուի, քանի որ նա նրանց իր արծաթով է գնել։
22 Եթէ երկու տղամարդիկ կռուելիս զարնուեն մի յղի կնոջ, եւ կինը պտուղը դեռ չձեւաւորուած վիժի, հարուածողը թող հատուցի
23 Իսկ եթէ պտուղը ձեւաւորուած լինի, ապա թող հատուցի ըստ այս կարգի. կեանքի դիմաց՝ կեանք, աչքի դիմաց՝
24 աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք,
25 խարանի դիմաց՝ խարան, վէրքի դիմաց՝ վէրք, հարուածի դիմաց՝ հարուած։
26 Եթէ մէկը հարուածի իր ստրկի կամ իր ստրկուհու աչքին ու կուրացնի նրան, ապա իր կուրացրած աչքի համար նրանց ազատ թող
27 Եթէ ջարդի իր ստրկի կամ ստրկուհու ատամը, ապա իր ջարդած ատամի համար նրանց ազատ թող արձակի»։
28 «Եթէ մի ցուլ հարուածի մի տղամարդու կամ կնոջ, եւ սրանք մեռնեն, ապա ցուլը թող քարկոծուի, նրա միսը թող չուտեն, իսկ
29 Եթէ ցուլը նախկինում եւս հարուածող է եղել, եւ այդ առթիւ նրա տիրոջը բողոքած են եղել, բայց սա ցուլին մէջտեղից չի
30 Իսկ եթէ տիրոջ վրայ փրկագին նշանակուի, ապա իր խլած կեանքի դիմաց տէրը թող վճարի նշանակուած փրկագինը։
31 Եթէ ցուլը մի տղայի կամ մի աղջկայ հարուածի, նոյն կերպ թող վարուեն նրա հետ։
32 Եթէ ցուլը մի ստրուկի կամ ստրկուհու հարուածի, ցլատէրը նրանց տիրոջը երեսուն սիկղ արծաթ թող վճարի, իսկ ցուլը թող
33 Եթէ մէկը փոս բացելուց կամ ջրհոր փորելուց յետոյ դրանք չծածկի, եւ դրանց մէջ արջառ կամ էշ ընկնի,
34 փոսի տէրը արծաթ թող վճարի անասունի տիրոջը, իսկ լէշը թող յանձնուի իրեն։
35 Եթէ մէկի ցուլը հարուածի մի ուրիշ մարդու ցուլին, եւ սա սատկի, կենդանի մնացած ցուլը թող վաճառեն եւ դրա արժէքը թող
36 Իսկ եթէ նախկինում էլ գիտէին, որ ցուլը հարուածող է եղել, եւ այդ մասին դրա տիրոջը բողոքած են եղել, բայց նա իր ցուլը
1 «Եթէ մէկը արջառ կամ ոչխար գողանայ, մորթի կամ վաճառի այն, ապա մէկ արջառի փոխարէն հինգ արջառ թող հատուցի, իսկ մէկ
2 Եթէ գողին մահացու հարուած հասցնեն տան պատին անցք բացելիս, թող դա սպանութիւն չդիտուի։
3 Իսկ եթէ դէպքը արեւածագից յետոյ կատարուի, սպանողը մահապարտ կը դիտուի եւ մահուան կ՚ենթարկուի։ Եթէ գողը հատուցելու
4 Իսկ եթէ նա բռնուի, եւ գողօնը՝ արջառ, էշ եւ ոչխար, գտնուի իր մօտ, ապա նա կրկնակին թող հատուցի։
5 Եթէ մէկն իր անասունն արածեցնելիս թոյլ է տալիս, որ անասունն արածի ուրիշի հանդում, ապա իր հանդից թող հատուցի ըստ
6 Եթէ մէկը իր հանդի փշերը վառելու համար կրակ անի, եւ նրա վառած կրակը տարածուի ու այրի մէկ ուրիշի կալը կամ ցորենի
7 Եթէ մէկը մի մարդու արծաթ կամ որեւէ այլ իր տայ պահելու, եւ այն գողացուի այդ մարդու տնից, եթէ գողը գտնուի, թող
8 իսկ եթէ գողը չգտնուի, ապա տան տէրը թող Աստծու առաջ երդուի, որ ինքն ամենեւին չի իւրացրել այդ մարդու իրեն պահ տուած
9 Արջառի ու էշի, ոչխարի ու հագուստի եւ ամէն տեսակ բաների կորուստներին վերաբերող եւ վէճ յարուցող խնդիրների իսկութիւնը
10 Եթէ մէկը մի մարդու էշ, եզ, ոչխար կամ որեւէ այլ անասուն ի պահ տայ եւ պահ տրուածը վնասուածք ստանայ, սատկի կամ
11 ապա երկուսի միջեւ թող Աստծուն տրուած երդումը որպէս վկայութիւն լինի։ Նա, ում մօտ անասունը պահ է տրուած եղել, եթէ
12 Իսկ եթէ ապացուցուի, որ իրօք իր մօտից են գողացել, ապրանքի տիրոջը թող հատուցի վնասը։
13 Իսկ եթէ պահ տրուած անասունին մի գազան է յօշոտել, որպէս ապացոյց նա թող բերի անասունի լէշը եւ վնասը չհատուցի։
14 Եթէ մէկը մի իր կամ անասուն խնդրի մէկ ուրիշից, եւ դրանք ջարդուեն, սատկեն կամ յափշտակուեն, իսկ տէրը դրանց մօտ ներկայ
15 Եթէ դէպքը կատարուելիս տէրը աւանդի մօտ ներկայ լինի, աւանդ վերցնողը վնասը թող չհատուցի։ Եթէ դա վարձով է փոխ առել,
16 «Եթէ մէկը խաբի չնշանուած մի կոյսի եւ պառկի նրա հետ, գլխագին թող վճարի ու ամուսնանայ նրա հետ։
17 Եւ եթէ աղջկայ հայրը չհամաձայնի նրան կնութեան տալ իր աղջկան, խաբողը նրա հօրը արծաթ թող վճարի այնքան, ինչքան գլխագին
18 Մի՛ թողէք, որ կախարդներն ապրեն։
19 Ով որ կենակցի անասունի հետ, նրան մահապատժի ենթարկեցէ՛ք։
20 Ով որ կուռքերին զոհ մատուցի, մահապատժի թող ենթարկուի։ Զոհ մատուցեցէ՛ք միայն Տիրոջը։
21 Պանդուխտին մի՛ չարչարէք, մի՛ նեղէք նրան, որովհետեւ դուք եւս պանդուխտ էիք Եգիպտացիների երկրում։
22 Ոչ մի այրի կնոջ կամ որբի մի՛ տանջէք։
23 Եթէ տանջէք նրանց, եւ նրանք բողոք բարձրացնելով դիմեն ինձ, ես կը լսեմ նրանց ձայնը,
24 սաստիկ կը բարկանամ, սրակոտոր կ՚անեմ ձեզ, ձեր կանայք կ՚այրիանան, իսկ ձեր զաւակները որբ կը դառնան։
25 Եթէ արծաթ ես փոխ տալիս աղքատ եղբօրդ, նեղը մի՛ գցիր նրան եւ տոկոսներ մի՛ պահանջիր նրանից։
26 Եթէ գրաւ վերցնես մէկի բաճկոնը, մինչեւ արեւի մայր մտնելը վերադարձրո՛ւ այն,
27 որովհետեւ դա նրա եւ՛ վերարկուն է, եւ՛ նրա մերկութիւնը ծածկող հանդերձը, որով եւ նա քնում է։ Եւ եթէ նա բողոքի ինձ, ես
28 Քո աստուածներին մի՛ վատաբանիր եւ քո ժողովրդի առաջնորդին մի՛ հայհոյիր։
29 Քո կալի ու հնձանի արդիւնքը մի՛ կտրիր ինձնից։
30 Քո որդիներից անդրանիկներին ինձ կը նուիրաբերես։ Նոյն կերպ կը վարուես քո արջառի, ոչխարի ու էշի առաջնածինների հետ։
31 Իմ այս ասածները կատարելով՝ դուք ինձ համար սուրբ մարդիկ կը լինէք։ Գազանի յօշոտած կենդանու միս մի՛ կերէք, այլ շա՛նը
1 «Ականջ մի՛ դիր սուտ լուրերին։Յանձն մի՛ առ յօգուտ անիրաւի անիրաւ վկայ լինել։
2 Մեծամասնութեանը հետեւելով՝ չար գործերի յետեւից մի՛ ընկիր։ Բազմութեանը մի՛ խառնուիր՝ անիրաւութիւն գործելու համար
3 եւ դատի տակ ընկածին յանիրաւի մի՛ խղճա դատաստանի ժամանակ։
4 Եթէ հանդիպես քո թշնամու մոլորուած եզան կամ էշին, դրան կը դարձնես ու կը հասցնես իր տիրոջը։
5 Եթէ տեսնես, որ մէկի գրաստը բեռան ծանրութեան տակ ընկել է, նրա կողքից անտարբեր մի՛ անցիր, այլ նրան օգնելով
6 Մի՛ շեղիր դատի ընթացքը, եթէ նոյնիսկ դատուողը քո ծանօթն է։
7 Հեռու կը մնաս ամէն տեսակ անիրաւ գործերից։ Մահուան չդատապարտես անպարտին ու արդարին։ Մեղաւորին կաշառուելով
8 Կաշառք չվերցնես, որովհետեւ կաշառքը կուրացնում է անգամ պայծառատեսների աչքերը եւ աւերում արդար գործերը։
9 Պանդուխտին մի՛ ճնշիր. դուք գիտէք պանդուխտ մարդկանց վիճակը, որովհետեւ դուք եւս պանդուխտ էիք Եգիպտացիների երկրում»։
10 «Վեց տարի կը մշակես քո հողը եւ կը հաւաքես դրա բերքը։
11 Եօթներորդ տարում չես մշակի այն եւ կը թողնես, որ հանգստանայ։ Քո ցեղի աղքատները թող ուտեն ինքնաբոյս բերքը, իսկ դրանից
12 Վեց օր կ՚աշխատես, իսկ եօթներորդ օրը կը թողնես, որ հանգստանան քո եզն ու էշը, հանգստանան նաեւ քո աղախնու եւ օտարականի
13 Ինչ որ ասացի ձեզ, կը կատարէք։ Օտար աստուածներ մի՛ պաշտէք, նրանց անունները ձեր բերանից չլսուեն»։
14 «Տարուայ մէջ երեք անգամ ինձ համար տօն կը կատարէք։
15 Բաղարջակերաց տօնը կը պահէք։ Նոր բերքի ամսին եօթը օր բաղարջ հաց կ՚ուտէք, ինչպէս պատուիրել եմ ձեզ, որովհետեւ դուք
16 Ինչ էլ որ ցանած լինես քո հանդում, կը կատարես ամառուայ քո առաջին բերքը քաղելու տօնը։ Տօն կը կատարես նաեւ տարուայ
17 Քո ժողովրդի բոլոր արու զաւակները տարուայ մէջ երեք անգամ պէտք է ներկայանան տէր Աստծուն։
18 Քո արած զոհաբերութեան արիւնը թթխմորով հացի վրայ չթափես, եւ իմ տօնին արուած զոհաբերութեան ճարպը մինչեւ առաւօտ
19 Քո առաջին բերքի արդիւնքը կը բերես քո տէր Աստծու տունը։ Գառը իր մօր կաթի մէջ չեփես»։
20 «Եւ ահա ես իմ հրեշտակին ուղարկում եմ քեզ մօտ, որպէսզի նա քո առաջից գնալով՝ քեզ պահպանի ճանապարհին ու տանի այն
21 Զգո՛յշ եղիր անձիդ նկատմամբ, լսի՛ր ու հնազանդուի՛ր նրան, որպէսզի նա չխորշի քեզնից, որովհետեւ նա իմ անունով է
22 Եթէ ուշադիր լսես իմ խօսքը եւ կատարես այն ամէնը, ինչ ասել եմ քեզ, ես կը լինեմ քո թշնամիների թշնամին եւ կը դառնամ քո
23 որովհետեւ իմ հրեշտակը քեզ առաջնորդ կը լինի, քեզ կը տանի ամորհացիների, քետացիների, փերեզացիների, քանանացիների,
24 Չերկրպագես նրանց աստուածներին, չպաշտես նրանց եւ չկատարես այն, ինչ նրանք են կատարում, այլ քարուքա՛նդ արա դրանք եւ
25 Պաշտի՛ր քո տէր Աստծուն, եւ ես կ՚օրհնեմ քո հացն ու ջուրը եւ ձեզնից կը վանեմ հիւանդութիւնները։
26 Քո երկրում անսեռունակ տղամարդ եւ ամուլ կին չեն լինելու։ Ես աւելացնելու եմ քո կեանքի տարիները։
27 Ես պիտի ուղարկեմ իմ ահը, որ դա առաջնորդի քեզ, պիտի սարսափեցնեմ բոլոր այն ազգերին, որոնց երկիրը ոտք պիտի դնես։ Քո
28 Քո առաջից իշամեղուներ պիտի ուղարկեմ, որ քեզնից հեռու քշեն ամորհացիներին, խեւացիներին, քանանացիներին ու քետացիներին։
29 Մի տարուայ ընթացքում չէ, որ պիտի հեռացնեմ նրանց քեզնից, որպէսզի երկիրը անապատի չվերածուի, եւ քո շրջակայքում
30 Կամաց-կամաց պիտի հեռացնեմ դրանց քեզնից, մինչեւ որ բազմանաս ու ժառանգես երկիրը։
31 Քո երկրի տարածքը սահմանելու եմ Կարմիր ծովից մինչեւ Փղշտացիների ծովը եւ անապատից մինչեւ Եփրատ մեծ գետը։ Ձեր ձեռքը
32 Դու նրանց ու նրանց չաստուածների հետ ուխտ չդնես։
33 Նրանք քո երկրում չպիտի բնակուեն, որպէսզի իմ նկատմամբ յանցանքի չմղեն քեզ, որովհետեւ, եթէ ծառայես նրանց
1 Աստուած ասաց Մովսէսին. «Բարձրացէ՛ք Տիրոջ մօտ դու, Ահարոնը, Նաբադը, Աբիուդն ու Իսրայէլի ծերերից եօթանասուն տղամարդ։
2 Աստծուն թող մօտենայ միայն Մովսէսը, իսկ միւսները թող չմօտենան։ Ժողովուրդը նրանց հետ թող չբարձրանայ»։
3 Մովսէսն եկաւ ու ժողովրդին յայտնեց Աստծու բոլոր պատգամներն ու կանոնները։ Ողջ ժողովուրդը միաձայն պատասխան տուեց ու
4 Մովսէսը գրի առաւ Տիրոջ բոլոր պատգամները։ Մովսէսն առաւօտեան վեր կենալով՝ զոհասեղան կառուցեց լերան ստորոտին եւ
5 Նա ուղարկեց իսրայէլացի երիտասարդներ, որոնք ողջակէզներ մատուցեցին, փրկութեան համար Աստծուն հորթեր զոհաբերեցին։
6 Մովսէսն առնելով զոհերի արեան կէսը՝ լցրեց ամանների մէջ, իսկ արեան միւս կէսը հեղեց զոհասեղանի առաջ։
7 Նա, վերցնելով ուխտի գիրքը, կարդաց ի լուր ժողովրդի։ Ժողովուրդն ասաց. «Այն ամէնը, ինչ ասել է Տէրը, կը կատարենք,
8 Մովսէսը, վերցնելով արիւնը, շաղ տուեց ժողովրդի վրայ ու ասաց. «Սա այն ուխտի արիւնն է, որ կնքեց Տէրը ձեզ հետ, որպէսզի
9 Մովսէսը, Ահարոնը, Նաբադը, Աբիուդն ու իսրայէլացի ծերերից եօթանասուն տղամարդ բարձրացան
10 եւ տեսան այն տեղը, ուր կանգնել էր Իսրայէլի Աստուածը։ Նրա կանգնած տեղը կարծես շափիւղայի աղիւսներով էր զարդարուած, եւ
11 Իսրայէլացի ընտրեալներից ոչ մէկը չմեռաւ։ Նրանք յայտնուեցին այնտեղ, ուր գտնւում էր Աստուած։ Եւ կերան ու խմեցին։
12 Տէրն ասաց Մովսէսին. «Բարձրացի՛ր ինձ մօտ՝ լեռը, այնտեղ եղի՛ր, եւ քեզ պիտի տամ քարէ այն տախտակները, որոնց վրայ գրելու
13 Մովսէսն ու նրա սպասաւոր Յեսուն բարձրացան Աստծու լեռը։
14 Մովսէսն ասաց ծերերին. «Հանգստացէ՛ք այստեղ, մինչեւ որ մենք վերադառնանք ձեզ մօտ։ Ահարոնն ու Ովրը ձեզ հետ են։ Եթէ
15 Մովսէսը բարձրացաւ լեռը, եւ ամպը ծածկեց լեռը։
16 Տիրոջ փառքն իջաւ Սինա լերան վրայ, եւ ամպն այն ծածկեց վեց օր։ Տէրը եօթներորդ օրը Մովսէսին կանչեց ամպի միջից։
17 Տիրոջ փառքի տեսիլքը բորբոքուած կրակի նման իջաւ Իսրայէլի որդիների առաջ, լերան գագաթը։
18 Մովսէսը մտաւ ամպի մէջ ու բարձրացաւ լեռը։ Մովսէսը լերան վրայ մնաց քառասուն օր ու քառասուն գիշեր։
1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
2 «Իսրայէլի որդիներին կ՚ասես, որ առնեն ինձ սահմանուած ընծաները։ Թող առնեն նրանցից, ում սրտից են բխում։
3 Սրանք են այն ընծաները, որ դուք կ՚առնէք նրանցից. ոսկի, արծաթ, պղինձ,
4 կապոյտ, ծիրանի եւ կրկնակի կարմիր կտաւ, նրբահիւս բեհեզ, այծի մազ,
5 խոյերի կարմիր ներկուած մորթիներ, կապոյտ ներկուած մորթիներ եւ կարծր փայտեր,
6 լոյսի համար ձէթ եւ օծութեան իւղի ու խնկի համար բաղադրանիւթեր,
7 սարդիոնի քարեր, վակասի վրայ ագուցուելու քարեր եւ պատմուճան։
8 Ինձ համար սրբարան կը կառուցես, եւ ես կ՚երեւամ ձեզ։
9 Դու խորանն ու նրա ամբողջ սպասքը ինձ համար կը պատրաստես ըստ այն օրինակի, որ լերան վրայ ցոյց կը տամ քեզ։ Այսպէս կը
10 Վկայութեան տապանակ կը պատրաստես կարծր փայտից։ Երկուսուկէս կանգուն թող լինի դրա երկարութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա
11 Այն կը պատես մաքուր ոսկով՝ ներսից ու դրսից կ՚ոսկեզօծես այն։ Դրա վրայ շուրջանակի կը դնես ոսկէ պսակ։
12 Դրա համար չորս ոսկէ օղակներ կը ձուլես եւ կը դնես դրա չորս կողմերին. երկու օղակները՝ մի կողմից, եւ երկու օղակները՝
13 Կարծր փայտից լծակներ կը պատրաստես եւ դրանք կը պատես ոսկով։
14 Լծակները կ՚անցկացնես տապանակի կողքերին ամրացուած օղակների մէջ, որպէսզի դրանցով բարձրացնեն տապանակը։
15 Լծակները վկայութեան տապանակի օղակների մէջ թող մնան՝ լինեն դրան ամրացուած։
16 Տապանակի մէջ կը դնես այն պատուիրանները, որ ես պիտի տամ քեզ։
17 Քաւութեան խնկամանի կափարիչը կը պատրաստես մաքուր ոսկուց։ Երկուսուկէս կանգուն թող լինի դրա երկարութիւնը, մէկուկէս
18 Կոփածոյ երկու ոսկեայ քերովբէներ կը պատրաստես եւ դրանք կը դնես կափարիչի երկու ծայրերին։
19 Քերովբէներից մէկը թող լինի կափարիչի մի ծայրին, իսկ միւսը՝ միւս ծայրին։
20 Երկու քերովբէներ կը դնես դրա երկու ծայրերին. թող քերովբէները դէպի վեր տարածեն իրենց թեւերը եւ իրենց թեւերով հովանի
21 Տապանակի մէջ կը դնես այն պատուիրանները, որ ես պիտի տամ քեզ։
22 Ես քեզ կը յայտնուեմ այնտեղ եւ վկայութեան տապանակի կափարիչի վրայ գտնուող երկու քերովբէների արանքից քեզ հետ կը խօսեմ
23 «Սեղան կը պատրաստես կարծր փայտից։ Երկու կանգուն թող լինի դրա երկարութիւնը, մէկ կանգուն՝ դրա լայնութիւնը, եւ
24 Այն կը պատես մաքուր ոսկով։ Դրա վրայ շուրջանակի կը դնես ոսկէ պսակ։
25 Դրա չորս կողմը մէկ թզաչափ բարձրութեամբ շրջանակ կը դնես եւ այն չորս կողմից կը պատիս ոսկով։
26 Եւ չորս ոսկէ օղակներ կը պատրաստես եւ օղակները կը դնես չորս անկիւններին, ուր, պսակից ներքեւ, դրա չորս ոտքերն են։
27 Օղակները կը ծառայեն այն բանին, որ լծակները դրանց մէջ անցկացնելով՝ կը բարձրացնեն սեղանը։
28 Լծակները կը պատրաստես չփչացող փայտից եւ դրանք կը պատես մաքուր ոսկով։ Դրանցից բռնելով՝ կը բարձրացուի սեղանը։
29 Կը պատրաստես դրա խնկամաններն ու սկուտեղները, դրա գաւաթներն ու սկիհները, որոնցով գինի պիտի մատուցես։ Մաքուր ոսկուց
30 Սեղանի վրայ, իմ առաջ, մշտապէս կը դնես առաջաւորութեան հաց»։
31 «Մաքուր ոսկուց աշտանակ կը պատրաստես։ Քանդակազարդ կ՚անես աշտանակը եւ այնպէս, որ բունը, ճիւղերը, սկահակները,
32 Վեց ճիւղեր պէտք է տարածուեն նրա կողքերից. աշտանակի երեք ճիւղերը պէտք է լինեն մի կողմից, իսկ աշտանակի միւս երեք
33 Ամէն մի ճիւղ պէտք է ունենայ գնդիկից ու ծաղկից բաղկացած երեք ընկուզաձեւ սկահակներ։ Միւս ճիւղերն էլ պէտք է ունենան
34 աշտանակի բունը պէտք է ունենայ գնդիկից ու ծաղկից բաղկացած չորս սկահակներ։
35 Իրենց բնի կողքերից դուրս եկած երկու ճիւղերի տակ պէտք է լինի մի գնդիկ։ Իրենց բնի կողքերից դուրս եկած երկու միւս
36 այնպէս, որ նրանց գնդիկներն ու ճիւղերը դուրս եկած լինեն իրենց բնի կողքերից՝ ամբողջութեամբ քանդակազարդ, մէկ կտոր
37 Դրա համար կը պատրաստես եօթը կանթեղ եւ կանթեղները կը դնես աշտանակի վրայ այնպէս, որ դրանք լուսաւորեն դէմից։
38 Դրա ունելիներն ու պատուանդանը կը պատրաստես մաքուր ոսկուց։ Այս ամբողջ սպասքը մի տաղանդ մաքուր ոսկուց կը պատրաստես։
39 Ուշադի՛ր եղիր, կ՚անես ըստ այն օրինակի, որ քեզ ցոյց տրուեց լերան վրայ»։
1 «Նրբահիւս բեհեզից, կապոյտ, ծիրանի եւ կրկնակի կարմիր կտաւից տասշերտանի վարագոյրով խորան կը պատրաստես։ Այն կը
2 Վարագոյրի ամէն շերտի երկարութիւնը պէտք է լինի քսանութ կանգուն, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն։ Բոլոր շերտերի չափսը
3 Հինգ շերտերը պէտք է միացած լինեն իրար։ Իրար պէտք է միացած լինեն նաեւ միւս հինգ շերտերը։
4 Շերտերի կցուածքի մի կողմից մէկ շերտի եզերքին կապոյտ ճարմանդներ պէտք է դնես։ Նոյնը պէտք է անես նաեւ երկրորդ կցուածքի
5 Յիսուն ճարմանդ կը դնես մի շերտի վրայ, յիսուն ճարմանդ էլ՝ կը դնես երկրորդ կցուածքի շերտի կողմից։ Բոլոր ճարմանդները
6 Կը պատրաստես յիսուն ոսկէ օղակներ եւ շերտերը իրար կը միացնես կեռիկներով։ Այսպիսով կը ստացուի մի խորան։
7 Խորանի համար այծի մազից հիւսուած ծածկոց կը պատրաստես։ Տասնմէկ շերտերից թող բաղկացած լինի այն։
8 Ամէն մի շերտի երկարութիւնը պէտք է լինի երեսուն կանգուն, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն։ Տասնմէկ շերտերի չափսը նոյնը
9 Հինգ շերտերը իրար կը միացնես առանձին եւ վեց շերտերը՝ առանձին։ Վեցերորդ շերտը իբրեւ կրկնակի ծածկոց թող կախուի խորանի
10 Յիսուն ճարմանդ կը պատրաստես կցուածքի ամէն շերտի եզերքին, յիսուն ճարմանդ էլ՝ երկրորդ կցուածքի շերտի եզերքին։
11 Կը պատրաստես յիսուն պղնձէ օղակներ եւ ճարմանդները օղակների մէջ անցկացնելով՝ իրար կը միացնես շերտերը։ Կը ստացուի մի
12 Շերտերի աւելացած մասերը կը տեղաւորես վրանի տակ. շերտի այդ աւելացած մասի կէսով կը ծածկես վրանի ծայրամասերը՝ յետեւի
13 Վրանի վարագոյրների երկարութեան աւելացած մասից մի կանգուն թող կախուի այս կողմից եւ մի կանգուն՝ այն կողմից։ Վրանի
14 Վրանի ծածկը կը պատրաստես խոյերի շիկակարմիր մորթուց, իսկ դրա վրայ էլ մի ծածկ կը դնես կապոյտ մորթուց։
15 Վրանի ուղղահայեաց մոյթերը կը պատրաստես կարծր փայտից։
16 Ամէն մոյթի երկարութիւնը տասը կանգուն թող լինի, իսկ ամէն մոյթի հաստութիւնն ու լայնութիւնը մէկուկէս կանգուն թող լինի։
17 Ամէն մի մոյթ թող ունենայ իրար ագուցուած երկու ծղնի։ Այդպէս կը պատրաստես վրանի բոլոր մոյթերը։
18 Վրանի հիւսիսային կողմում կը դնես քսան մոյթեր
19 եւ այդ քսան մոյթերի համար կը պատրաստես քառասուն արծաթէ խարիսխներ. երկու խարիսխ՝ վրանի մի մոյթի երկու կողմերի համար
20 Վրանի միւս՝ հարաւային կողմում նոյնպէս կը դնես քսան մոյթեր իրենց քառասուն արծաթէ խարիսխներով։
21 Երկու խարիսխ՝ մի մոյթի երկու կողմերի համար։
22 Վրանի յետեւի՝ ծովահայեաց կողմում վեց մոյթ կը դնես։
23 Երկու մոյթ կը դնես խորանի անկիւններին՝ յետեւի կողմից։
24 Ներքեւի կողմից դրանք պէտք է իրար հաւասար լինեն։ Նոյն ձեւով հաւասար թող լինեն դրա իրար ագուցուած զոյգ խոյակները։
25 Այսպիսով կը ստացուի ութ մոյթ։ Դրանց խարիսխները արծաթից թող լինեն. տասնվեց խարիսխ։ Երկու խարիսխ՝ մի մոյթի համար նրա
26 Կարծր փայտից նիգեր կը պատրաստես. հինգ նիգ՝ վրանի մի կողմի մոյթի համար,
27 հինգ նիգ՝ վրանի երկրորդ կողմի միւս մոյթի համար եւ հինգ նիգ՝ վրանի թիկունքի՝ ծովահայեաց կողմի մոյթի համար։
28 Մի նիգ էլ մոյթերի մի ծայրից մինչեւ միւսն անցկացուելով՝ դրանք թող միացնի իրար։
29 Մոյթերը կը պատես ոսկով։ Կը պատրաստես ոսկէ օղակներ, որոնց մէջ կը հագցնես նիգերը։ Նիգերը կը պատես ոսկով։
30 Վրանը կը կանգնեցնես այն ձեւով, որ ցոյց տրուեց քեզ լերան վրայ։
31 Կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից վարագոյր կը պատրաստես։ Այն կը զարդարես ասեղնագործուած
32 Այն կ՚ամրացնես կարծր փայտից շինուած եւ ոսկով պատած չորս մոյթերի վրայ։ Դրանց խոյակները թող լինեն ոսկուց, իսկ
33 Վկայութեան տապանակը կը տանես այնտեղ, վարագոյրի ներսի կողմը, եւ վարագոյրը ձեզ համար սրբութիւնը կ՚առանձնացնի
34 Սրբութիւնների սրբութեան տեղում վկայութեան տապանակը կը ծածկես վարագոյրով։
35 Զոհասեղանը կը դնես վարագոյրի դրսի կողմը, իսկ աշտանակը՝ զոհասեղանի դիմաց, վրանի հարաւային կողմում։ Զոհասեղանը կը
36 Կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից կը պատրաստես վրանի դռան առագաստը՝ նկարազարդ մի գործ։
37 Առագաստի համար կարծր փայտից հինգ մոյթ կը պատրաստես եւ դրանք կ՚ոսկեզօծես։ Դրանց խոյակները թող լինեն ոսկուց։ Դրանց
1 «Կարծր փայտից զոհասեղան կը պատրաստես։ Հինգ կանգուն թող լինի դրա երկարութիւնը, հինգ կանգուն՝ լայնութիւնը։ Քառակուսի
2 Դրա չորս անկիւնների վրայ եղջիւրներ կ՚անես այնպէս, որ դրանք միաձոյլ լինեն զոհասեղանի հետ։ Դրանք կը պատես պղնձով։
3 Զոհասեղանի համար շրջանակ կը պատրաստես։ Դրա խուփը, տաշտերը, մեծ պատառաքաղները, կրակարանները եւ ամբողջ սպասքը պղնձից
4 Դրա համար պղնձից վանդակաւոր կասկարայ կը պատրաստես։ Կասկարայի համար չորս կողմից չորս պղնձէ օղակներ կը պատրաստես։
5 Դրանք կը դնես զոհասեղանի կասկարայի տակ՝ ներքեւի մասում։ Կասկարան թող հասնի մինչեւ զոհասեղանի մէջտեղը։
6 Զոհասեղանի համար լծակներ կը պատրաստես՝ լծակներ կարծր փայտից, եւ դրանք կը պատես պղնձով։
7 Լծակները կը մտցնես օղակների մէջ։ Լծակները թող լինեն զոհասեղանի երկու կողմերից, որպէսզի հնարաւոր լինի այն
8 Փայտեայ շինուածքների մէջը դատարկ թող լինի։ Կը պատրաստես ըստ այն օրինակի, որ ցոյց է տրուել քեզ լերան վրայ։ Այդպէս կը
9 «Վրանի առաջ բակ կը շինես, բակի հարաւային կողմում՝ նրբահիւս բեհեզից պատրաստուած առագաստ։ Հարիւր կանգուն թող լինի
10 Մոյթերը թող լինեն քսան հատ, դրանց պղնձէ խարիսխները՝ քսան հատ։ Դրանց օղակներն ու խոյակները թող արծաթից լինեն։
11 Նոյն ձեւով հիւսիսային կողմում առագաստների երկարութիւնը թող լինի հարիւր կանգուն։ Դրանց պղնձէ մոյթերը թող լինեն քսան
12 Ծովահայեաց բակի առագաստների լայնութիւնը թող լինի յիսուն կանգուն։ Դրանց մոյթերը թող լինեն տասը հատ, դրանց
13 Արեւելեան կողմի առաջին բակի առագաստների լայնութիւնը թող լինի յիսուն կանգուն։ Դրանց մոյթերը թող լինեն տասը հատ,
14 Առագաստների մի կողմի բարձրութիւնը թող լինի տասնհինգ կանգուն։ Դրանց մոյթերը թող լինեն երեք, դրանց խարիսխները՝ երեք։
15 Առագաստների միւս կողմի բարձրութիւնը թող լինի տասնհինգ կանգուն։ Դրանց մոյթերը թող լինեն երեք հատ, դրանց խարիսխները՝
16 Բակի դռան վարագոյրի բարձրութիւնը թող լինի քսան կանգուն։ Կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից
17 Բակի շրջակայ բոլոր մոյթերը արծաթապատ թող լինեն, դրանց խոյակները՝ արծաթից, դրանց խարիսխները՝ պղնձից։
18 Բակի երկարութիւնը հարիւր կանգուն թող լինի, լայնութիւնը՝ յիսուն, իսկ բարձրութիւնը՝ տասնհինգ կանգուն։ Առագաստը
19 Վրանի ամբողջ սպասքը, դրա բոլոր գործիքները եւ բակի բոլոր ցիցերը պղնձից թող լինեն»։
20 «Իսրայէլացիներին կարգադրի՛ր, որ քեզ ձիթենու զուլալ, անարատ, ծեծուած ձիթապտղի ձէթ բերեն լոյսի համար,
21 որպէսզի մշտավառ ճրագ լինի վկայութեան խորանում, ուխտի վարագոյրից դուրս։ Եւ Ահարոնն ու նրա որդիները երեկոյից մինչեւ
1 «Դու Իսրայէլի որդիներից քեզ մօտ կը բերես քո եղբայր Ահարոնին, նրա հետ նաեւ նրա որդիներին՝ Նաբադին ու Աբիուդին,
2 Ի պատիւ եւ ի փառս քո եղբայր Ահարոնի սրբազան զգեստներ կը պատրաստես։
3 Դու կը խօսես մտքով իմաստուն բոլոր մարդկանց հետ, որոնց ես իմաստութեան ոգով եմ լցրել, որ նրանք Ահարոնին սրբազան
4 Սրանք են այն զգեստները, որ նրանք պիտի պատրաստեն. մինչեւ ոտքի թաթերը հասնող երկարաւուն զգեստ, ուսի ու լանջի
5 Նրանք թող վերցնեն ոսկի, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւ եւ նրբահիւս բեհեզ։
6 Վակասը թող պատրաստեն մաքուր ոսկուց, կապոյտ, ծիրանի ու կարմիր նրբահիւս բեհեզից՝ այն զարդարելով նուրբ
7 Երկու վակասները թող իրար միանան՝ երկու կողմերից իրար կապուելով։
8 Վակասի վերեւի մասը նոյն ձեւով պէտք է պատրաստուած լինի՝ մաքուր ոսկուց, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս
9 Զմրուխտէ երկու ակնաքար կ՚առնես եւ դրանց վրայ կը փորագրես Իսրայէլի որդիների անունները. նրանցից վեցի անունները կը
10 Դա ակնագործների արուեստին վայել մի գործ պէտք է լինի։
11 Իսրայէլի որդիների անունները կը քանդակես երկու ակնաքարերի վրայ այնպէս, ինչպէս կնիքներն են քանդակում։ Դրանց շուրջը
12 Երկու ակնաքարերը կը զետեղես ուսի վրայ դրուող վակասի վրայ, որպէսզի դրանք Իսրայէլի որդիների յիշատակի ակնաքարերը
13 Օղակ ու ճարմանդ կը պատրաստես մաքուր ոսկուց։
14 Մաքուր ոսկուց կը պատրաստես այդ երկու կապիչները, որոնք ծաղկազարդ մանուածքով հիւսկէններ պէտք է լինեն։ Կապիչները
15 նրանց վտաւակների մօտ, առջեւի կողմից»։
16 «Դատաստանի լանջապանակը նկարազարդ կտորից կը պատրաստես. վակասի նման՝ ոսկուց, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ
17 Քառակուսի կը պատրաստես այն՝ մէկ թիզ երկարութեամբ եւ մէկ թիզ լայնութեամբ։
18 Դրա վրայ ակնաքարերը կը շարես չորս շարք ընդելուզուածքով։ Ակնաքարերի շարքերը այսպէս թող լինեն. առաջինը՝ զմրուխտ,
19 Երկրորդ շարքը՝ նռնաքար, շափիւղայ եւ յասպիս։
20 Երրորդ շարքը՝ գոճազմ, ագատ եւ սուտակ։
21 Չորրորդ շարքը՝ յակինթ, բիւրեղ եւ եղնգաքար։ Դրանք թող դասաւորուեն ըստ իրենց նշուած շարքերի՝ ընդելուզուած, ոսկով
22 Իսրայէլի որդիների անուններով փորագրուած ակնաքարերը թող լինեն թուով տասներկու՝ ըստ նրանց անունների թուի։
23 Լանջապանակի վրայ մաքուր ոսկուց շինուած ոլորուն շղթայ կը պատրաստես։
24 Լանջապանակի վրայ երկու ոսկէ օղակներ կը պատրաստես եւ երկու օղակներ կ՚ամրացնես լանջապանակի երկու ծայրերին։
25 Երկու ոսկէ շղթաներ կ՚անցկացնես լանջապանակի ծայրին գտնուող երկու օղակների մէջ։
26 Երկու շղթաների երկու ծայրերը կը մտցնես երկու օղակների մէջ եւ վակասի առջեւի կողմից տանելով՝ կ՚անցկացնես վակասի ետեւի
27 Երկու ոսկէ օղակներ էլ կը պատրաստես եւ դրանք կ՚ամրացնես լանջապանակի ներքեւի երկու ծայրերին, վակասին կցուած եզրերին։
28 Երկու ոսկէ այլ օղակներ կը պատրաստես եւ դրանք կ՚անցկացնես վակասի երկու ուսերին, ներքեւի կողմից, միմեանց դէմ դիմաց։
29 Լանջապանակի ու վակասի օղակների միջով կապոյտ թել անցկացնելով՝ դրանք թող պինդ ամրացուեն իրար այնպէս, որ լանջապանակը
30 Երբ Ահարոնը սրբարան կը մտնի, նա իր կրծքի վրայ թող կրի Իսրայէլի որդիների անուններով քանդակուած դատաստանի
31 Դատաստանի լանջապանակին կ՚ամրացնես շղթաների ծայրերը եւ լանջապանակի երկու կողմերից կը կապես։ Երկու վահանաձեւ կոճակ կը
32 «Պճղնաւոր ներքին պատմուճան կը պատրաստես ամբողջութեամբ կապոյտ թելով հիւսուած կտաւից։
33 Դրա վերին մասը շուրջանակի կլոր կտրելով՝ բացուածք կը թողնես։ Միացման տեղերը ամբողջական՝ մէկ կտոր թող լինեն, որպէսզի
34 Ներքին պատմուճանների քղանցքներին, ներքեւի մասում մանուած կապոյտ, ծիրանի ու կարմիր թելերով եւ նրբահիւս բեհեզով նռան
35 Ոսկէ զանգակներն ու նռան ծաղկաբողբոջները շուրջանակի թող զարդարեն ներքին պատմուճանների քղանցքները։
36 Դա թող հագնի Ահարոնը, որպէսզի, երբ պաշտամունք է կատարում, Տիրոջ առաջ սրբարան մտնելիս ու ելնելիս լսուեն դրանց
37 Մաքուր ոսկուց թիթեղ կը պատրաստես եւ դրա վրայ, ինչպէս կնիքի վրայ են փորագրում, «Սրբութիւն Տեառն» կը փորագրես։
38 Այն կ՚ամրացնես նրբահիւս կապոյտ ժապաւէնի վրայ։
39 Դա կը կապես Ահարոնի գլխին դրուող խոյրի վրայ՝ ճակատի կողմից։ Ահարոնը պէտք է կրի Իսրայէլի որդիների նուիրած բոլոր
40 Մինչեւ ոտքի թաթերը հասնող երկարաւուն պատուճանը բեհեզից կը պատրաստես։ Բեհեզից կը պատրաստես նաեւ ապարօշն ու նախշազարդ
41 Ահարոնի որդիների համար պատմուճաններ, գօտիներ եւ խոյրեր կը պատրաստես պատուի եւ փառքի համար։
42 Դրանք կը հագցնես քո եղբայր Ահարոնին ու նրա որդիներին։ Կ՚օծես նրանց, կ՚օրհնես ու կը սրբագործես նրանց, որպէսզի ինձ
43 Նրանց համար կտաւից անդրավարտիքներ կը պատրաստես, որպէսզի դրանք նրանց մէջքից մինչեւ սրունքները հասնելով՝ ծածկեն նրանց
44 Ահարոնն ու նրա որդիները թող հագնեն այն, երբ մտնեն վկայութեան խորանը, կամ երբ պաշտամունք կատարելու համար մօտենան
1 «Ահա թէ ինչպէս կը վարուես նրանց հետ։ Կը սրբագործես նրանց, որպէսզի ինձ համար քահանայութիւն անեն։ Հօտից կը վերցնես ոչ
2 նաեւ բաղարջ հաց, իւղով հունցուած բաղարջ կարկանդակներ ու իւղով շաղուած բաղարջ բլիթներ։ Այդ բոլորը իւղով հունցուած
3 Դրանք կը դնես մի սկուտեղի վրայ եւ սկուտեղով էլ կը նուիրաբերես դրանք, ինչպէս նաեւ զուարակն ու երկու խոյերը։
4 Ահարոնին ու նրա որդիներին կը բերես վկայութեան խորանի դռան մօտ եւ նրանց կը լուանաս ջրով։
5 Զգեստներն առնելով՝ քո եղբայր Ահարոնի ներքնազգեստի վրայ կը հագցնես երկարաւուն պատուճանը, վակասն ու լանջապանակը։
6 Խոյրը կը դնես նրա գլխին, իսկ թիթեղեայ սուրբ պսակը կը դնես խոյրի վրայ։
7 Կը վերցնես օծութեան իւղից, կը քսես նրա գլխին եւ կ՚օծես նրան։
8 Մօտ կը բերես նրա որդիներին, նրանց նոյնպէս կը հագցնես զգեստները,
9 Ահարոնի ու նրա որդիների մէջքին կը կապես գօտիները, ապարօշները կը դնես նրանց գլխին եւ նրանց քահանայութիւնը ինձ համար
10 Զուարակը կը բերես վկայութեան խորանի դռան մօտ, եւ Ահարոնն ու նրա որդիները վկայութեան խորանի դռան մօտ իրենց ձեռքերը
11 Զուարակը կը մորթես Տիրոջ առաջ, վկայութեան խորանի դռան մօտ։
12 Կը վերցնես զուարակի արիւնից քո մատով ու կը քսես զոհասեղանի եղջիւրաձեւ անկիւններին, իսկ մնացած ամբողջ արիւնը կը
13 Կը վերցնես փորոտիքը ծածկող ամբողջ ճարպը, լեարդի տակի բլթակը եւ երկու երիկամներն իրենց ճարպի հետ, կը դնես զոհասեղանի
14 Զուարակի միսը, նրա մորթին ու կղկղանքը թող այրեն բանակատեղիից դուրս։ Դա հէնց մեղքերի համար է։
15 Կ՚առնես խոյերից մէկը, եւ Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը կը դնեն խոյի գլխին։
16 Կը մորթես խոյը եւ վերցնելով նրա արիւնը՝ կը հեղես զոհասեղանի շուրջը։
17 Խոյը կը բաժանես մասերի, ջրով կը լուանաս նրա փորոտիքն ու ոտքերը եւ դրանք նրա գլխի հետ կը դնես կտրտած մասերի վրայ։
18 Զոհասեղանի վրայ դրուած ամբողջ խոյը կը լինի Տիրոջն առաքուած անուշահոտ ողջակէզ։ Դա Տիրոջը մատուցուած զոհն է։
19 Կ՚առնես երկրորդ խոյը, եւ Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը կը դնեն խոյի գլխին։
20 Կը մորթես խոյը, կը վերցնես նրա արիւնից եւ կը քսես Ահարոնի աջ ականջի բլթակին, նրա որդիների աջ ականջի բլթակին,
21 Կ՚առնես զոհասեղանի վրայ գտնուող արիւնից ու օծութեան իւղից եւ կը ցանես Ահարոնի ու նրա զգեստների վրայ, նրա որդիների
22 Կ՚առնես խոյի ճարպը, դմակը, փորոտիքը ծածկող ճարպը, լեարդի տակի բլթակը, երկու երիկամներն իրենց ճարպի հետ եւ աջ
23 «Տիրոջ առաջ դրուած բաղարջների սկուտեղից կը վերցնես մի հաց, իւղով հունցուած մի կարկանդակ ու մի բլիթ,
24 այդ ամէնը կը դնես Ահարոնի ձեռքերի վրայ, նրա որդիների ձեռքերի վրայ եւ որպէս ընծայ կը նուիրաբերես Տիրոջը։
25 Դրանք կը վերցնես նրանց ձեռքերից եւ ողջակէզների զոհասեղանի վրայ կ՚այրես իբրեւ անուշահոտ զոհ Տիրոջ առաջ»։ Դա Տիրոջ
26 «Կ՚առնես Ահարոնին քահանայ օծելու համար զոհուած խոյի կուրծքը եւ այն որպէս ընծայ կը նուիրաբերես Տիրոջը, իսկ մնացեալը
27 Կը սրբագործես խոյի կուրծքը որպէս նուիրաբերութիւն, ինչպէս նաեւ՝ նրա զիստը, որը նուիրագործուեց։
28 Եւ այն ամէնը, ինչ Ահարոնի եւ նրա որդիների կողմից որպէս բաժին կը հանուի խոյից, յաւիտենական օրէնք պիտի լինի Ահարոնի
29 Ահարոնի սրբազան զգեստները իրենից յետոյ թող պատկանեն իր որդիներին, որպէսզի նրանք օրհնուեն ու օծուեն այդ զգեստները
30 Եօթը օր այդ զգեստները թող հագնի այն քահանան, որը նրա որդիներից լինելով՝ պիտի փոխարինի նրան, որպէսզի վկայութեան
31 Կը վերցնես նուիրագործութեան խոյը եւ դրա միսը կ՚եփես մի սուրբ վայրում։
32 Ահարոնն ու նրա որդիները թող ուտեն խոյի մսից։ Վկայութեան խորանի դռան մօտ թող ուտեն նաեւ սկուտեղի վրայի բաղարջ հացերը
33 այն բաները, որ իրենց ձեռնադրութեան եւ սրբագործութեան որպէս քաւութիւն ծառայեցին։ Որեւէ օտարական թող դրանցից չուտի,
34 Եթէ նուիրագործութեան զոհի մսից ու հացից մնայ մինչեւ առաւօտ, ապա մնացորդները կ՚այրես կրակով. այն թող չուտուի,
35 Այն ամէնը, ինչ կարգադրում եմ քեզ Ահարոնի ու նրա որդիների վերաբերեալ, կը կատարես։ Եօթը օր կը կատարես նրանց
36 Մեղքերի քաւութեան զուարակը կը զոհես սրբութեան օրը։
37 Զոհ մատուցելու համար զոհասեղանը պէտք է սրբագործուած լինի։ Զոհասեղանը սրբագործելու համար եօթը օր պէտք է այն մաքրես,
38 «Ահա թէ ինչ պիտի զոհես զոհասեղանի վրայ. մշտնջենապէս, ամէն օր մէկ տարեկան ոչ արատաւոր երկու գառ պիտի զոհես
39 Մի գառ կը զոհես առաւօտեան, իսկ երկրորդ գառը կը զոհես երեկոյեան։
40 Ամէն մի գառան հետ կը բերես նաեւ շուրջ մէկուկէս լիտր զտուած իւղ՝ շաղուած երեք կիլոգրամ ընտիր ալիւրի հետ, ինչպէս նաեւ
41 Երկրորդ գառը կը զոհես երեկոյեան այնպէս, ինչպէս առաւօտեան զոհուած գառը՝ բերելով նոյն ընծաները։ Այն որպէս անուշահոտ
42 Ձեր ազգի մէջ դա պիտի լինի վկայութեան խորանի դռան մօտ, Տիրոջ առաջ կատարուող մշտնջենական զոհաբերութիւն։ Ես քեզ
43 Այնտեղ պիտի երեւամ Իսրայէլի որդիներին ու պիտի սրբագործուեմ իմ փառքով։
44 Ես պիտի սրբագործեմ վկայութեան խորանն ու զոհասեղանը, պիտի սրբագործեմ Ահարոնին ու նրա որդիներին, որպէսզի նրանք ինձ
45 Ես պիտի անուանուեմ Իսրայէլի որդիների մէջ եւ պիտի լինեմ նրանց Աստուածը։
46 Նրանք պիտի գիտենան, որ ե՛ս եմ իրենց Տէր Աստուածը, որ իրենց հանեց Եգիպտացիների երկրից, որպէսզի նրանք տան իմ անունը,
1 «Խնկարկութեան սեղան կը պատրաստես կարծր փայտից։
2 Այն կը շինես մէկ կանգուն երկարութեամբ եւ մէկ կանգուն լայնութեամբ. քառակուսի թող լինի։ Երկու կանգուն թող լինի դրա
3 Մաքուր ոսկով կը պատես այն, ինչպէս նաեւ դրա կասկարան, չորս եզերքներն ու եղջիւրաւոր անկիւնները։ Դրա շուրջբոլորը ոսկէ
4 Պսակի ներքեւի մասում, երկու կողմերին մաքուր ոսկուց երկուական օղակներ կը պատրաստես։
5 Դրանք կ՚ամրացնես նրա երկու կողմերին, որպէսզի լծակները օղակների մէջ անցկացնելով կարելի լինի բարձրացնել խնկարկութեան
6 Լծակները կը պատրաստես կարծր փայտից ու դրանք կը պատես ոսկով։
7 Խնկարկութեան սեղանը կը դնես վկայութեան տապանակի առջեւ գտնուող վարագոյրի դիմաց (վկայութեան վրայ գտնուող քաւութեան
8 Ահարոնը դրա վրայ, իբրեւ կարգ, ամէն առաւօտ մանր աղացած խունկ թող ծխի. թող խունկ ծխի դրա վրայ երբ կանթեղներն է
9 Երբ Ահարոնը երեկոյեան վառի կանթեղները, Տիրոջ առաջ, խնկարկութեան սեղանի վրայ միշտ խունկ թող ծխի։ Դա նրանց ազգի մէջ
10 Խնկարկութեան սեղանի վրայ օտար խունկ մի՛ ծխէք, ողջակէզներ, ուտուելիք ու խմուելիք ընծաներ մի՛ մատուցէք։
11 Ահարոնը տարին մէկ անգամ խնկարկութեան սեղանի եղջիւրաւոր անկիւնների վրայ քաւութեան ծէս պէտք է անի. նա այն պէտք է
12 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. «Երբ Իսրայէլի որդիների թիւն իմանալու համար մարդահամար կը կատարես, նրանք Տիրոջը պէտք
13 Մարդահամարի ենթարկուողները պէտք է փրկագին վճարեն սրբարանի երկդրամեանի կէսը։ Երկդրամեանը քսան դանգի է հաւասար։
14 Քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող բոլոր նրանք, ովքեր կ՚անցնեն մարդահամարով, Տիրոջը հասանելիք տուրքը պէտք է
15 Մեծահարուստը թող չաւելացնի, իսկ աղքատը թող չպակասեցնի իսրայէլացիների՝ Տիրոջը որպէս տուրք հասանելիք կէսդրամեանը,
16 Որպէս տուրք Տիրոջ հասանելիք դրամը կը վերցնես Իսրայէլի որդիներից եւ այն կը յատկացնես վկայութեան խորանի
17 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
18 «Պղնձէ լուացարան պատրաստի՛ր։ Պղնձից շինի՛ր նրա պատուանդանը, որպէսզի լուացուեն նրա մէջ։ Այն կը դնես վկայութեան
19 Ահարոնն ու նրա որդիները այդ ջրով կը լուանան իրենց ձեռքերն ու ոտքերը.
20 երբ մտնեն վկայութեան խորանը, ջրով թող լուացուեն, որպէսզի չմեռնեն։ Կամ երբ պաշտամունք կատարելու եւ Տիրոջը ողջակէզներ
21 թող լուանան իրենց ձեռքերն ու ոտքերը, որպէսզի չմեռնեն։ Դա նրանց համար, նրա եւ նրանից յետոյ գալիք նրա յետնորդների
22 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
23 «Վերցրո՛ւ անուշահոտ համեմունքներ. զմռնենու հինգ հարիւր սիկղ ընտիր ծաղիկներ, դրա կէսի չափ՝ երկու հարիւր յիսուն սիկղ
24 հինգ հարիւր սիկղ սրբարանի հիրիկ եւ ձիթապտղի շուրջ վեց լիտր ձէթ։
25 Դրանցից կը պատրաստես սուրբ օծութեան համար իւղ այնպէս, ինչպէս վարպետ իւղագործները ձէթ են պատրաստում։ Այն սուրբ
26 Դրանով կ՚օծես վկայութեան խորանը, վկայութեան տապանակը,
27 զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, աշտանակն ու նրա ամբողջ սպասքը, խնկարկութեան սեղանը,
28 ողջակէզների սեղանն ու նրա ամբողջ սպասքը, աւազանն ու նրա պատուանդանը։
29 Կը սրբագործես դրանք, եւ դրանք կը լինեն սրբութիւնների սրբութիւն։ Ամէն ոք, որ դիպչի դրան, կը մաքրուի։
30 Կ՚օծես Ահարոնին ու նրա որդիներին, կը սրբագործես նրանց, որպէսզի նրանք ինձ համար քահանայութիւն անեն։
31 Կը խօսես Իսրայէլի որդիների հետ ու կ՚ասես. «Այս իւղը ձեր սերունդների մէջ ձեր սուրբ օծութեան համար թող լինի։
32 Մարդու մարմնին թող չքսուի այն։ Ձեզ համար նոյն բաղադրութեամբ նման բան չպատրաստէք, որովհետեւ դա սրբութիւն է եւ ձեզ
33 Ով այդպիսի բան պատրաստի, եւ ով դրանից օտարականի տայ, թող վերանայ իր ժողովրդի միջից»։
34 Տէրն ասաց Մովսէսին. «Վերցրո՛ւ անուշաբոյր համեմունքներ. ստաշխ, եղնգաքար, անուշաբոյր քաղբան եւ մաքուր կնդրուկ։ Դրանք
35 Դրանք իրար խառնելով՝ մաքուր, սուրբ խունկ կը պատրաստես, ինչպէս վարպետ իւղագործներն են պատրաստում։
36 Դրանք մանր կ՚աղաս եւ կը դնես վկայութեան դիմաց՝ վկայութեան խորանի մէջ, ուր պիտի երեւամ քեզ։ Ձեր պատրաստած այդ խունկը
37 Ձեզ համար նոյն բաղադրութեամբ խունկ մի՛ պատրաստէք, որովհետեւ դա ձեզ համար սրբութիւն պիտի լինի Տիրոջ առաջ։
38 Այն մարդը, որ հոտոտելու համար այս բաղադրութեամբ խունկ կը պատրաստի, կը վերանայ իր ժողովրդի միջից»։
1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
2 «Ես, ահա, Յուդայի ազգից ընտրեցի Բեսելիէլին, որը որդին է Ուրիի, իսկ սա՝ որդին Ովրի։
3 Ես նրան լցրի ամէն գործի համար անհրաժեշտ գիտութեան, հանճարի եւ իմաստութեան աստուածային ոգով,
4 որպէսզի նա մտածի ու ստեղծագործի,
5 որպէսզի մշակի ոսկին, արծաթն ու պղինձը, մանի կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւը, զբաղուի արհեստի կատարելութիւն
6 Ահա ես նրան օգնական եմ տալիս Դանի ցեղից Աքիսամի որդի Եղիաբին։ Ամէն մի ուշիմ մարդու հոգու մէջ դրի շնորհ, որպէսզի անի
7 պատրաստի վկայութեան խորանը, կտակարանների տապանակն ու նրա կափարիչը, խորանի ամբողջ սպասքն ու զոհարանը,
8 զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, սուրբ աշտանակն ու նրա բոլոր զարդերը, խնկարկութեան սեղանը,
9 ողջակէզների սեղանն ու նրա բոլոր մասերը, աւազանն ու նրա պատուանդանը,
10 ծիսակատարութեան զգեստները, Ահարոն քահանայի սրբազան զգեստներն ու նրա որդիների՝ ինձ համար քահանայութիւն անելու
11 օծութեան իւղն ու սրբարանի խնկի համեմունքները։ Այս բոլորը, ինչ մի անգամ պատուիրել եմ քեզ, կը պատրաստես»։
12 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. «Իսրայէլի որդիներին հաղորդի՛ր հետեւեալը. «Զգո՛յշ եղէք, պահեցէ՛ք իմ շաբաթ օրերը,
13 որովհետեւ դա ձեր սերնդի մէջ իմ ու ձեր միջեւ դրուած պայմանն է, որպէսզի ճանաչէք, թէ ե՛ս եմ ձեզ սրբագործող Տէրը։
14 Կը պահէք շաբաթ օրերը, որովհետեւ Տիրոջ եւ ձեզ համար դա սրբութիւն է։ Ով այն պղծի, թող մահուան դատապարտուի։ Ամէն ոք,
15 Վեց օր գործ կ՚անես, իսկ եօթներորդ օրը Տիրոջ սուրբ հանգստեան շաբաթ օրն է։ Ով որ շաբաթ օրը գործ կ՚անի, թող մահուան
16 Իսրայէլի որդիները թող պահեն շաբաթ օրերը, որպէսզի դրանք ձեր սերնդի մէջ ի կատար ածուեն որպէս յաւիտենական ուխտ
17 իմ ու Իսրայէլի որդիների միջեւ։ Դա իմ յաւիտենական պայմանն է, որովհետեւ Տէրը վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, իսկ
18 Երբ Աստուած Սինա լերան վրայ աւարտեց իր խօսքը, Մովսէսին տուեց վկայութեան երկու տախտակները՝ Աստծու մատով գրուած քարէ
1 Ժողովուրդը տեսնելով, որ Մովսէսն ուշացաւ լեռից իջնելու, հաւաքուեց Ահարոնի մօտ ու ասաց նրան. «Դե՛հ, մեզ առաջնորդող
2 Ահարոնն ասաց նրանց. «Ձեր կանանց, ձեր տղաների ու աղջիկների ականջներից հանեցէ՛ք ոսկէ գինդերը եւ բերէ՛ք ինձ»։
3 Բոլորը իրենց ականջներից հանեցին ոսկէ գինդերը եւ բերեցին տուեցին Ահարոնին։
4 Ահարոնը դրանք առնելով նրանցից՝ կաղապարի մէջ ձուլեց եւ կերտեց ձուլածոյ մի հորթ։ Նրանք ասացին. «Սա՛ է քո աստուածը,
5 Երբ Ահարոնն այդ տեսաւ, կուռքի առաջ զոհասեղան շինեց։ Ահարոնը յայտարարեց. «Վաղը Տիրոջ տօնն է»։
6 Առաւօտեան վեր կենալով՝ նա ողջակէզներ արեց եւ փրկութեան զոհեր մատուցեց։ Ժողովուրդը նստեց, որ կերուխում անի, ապա վեր
7 Տէրը Մովսէսին ասաց. «Շո՛ւտ արա, գնա իջի՛ր այստեղից, որովհետեւ անօրինութիւն է կատարում քո ժողովուրդը, որին դուրս
8 Նրանք շատ շուտ շեղուեցին այն ճանապարհից, որ ցոյց տուեցիր նրանց։ Նրանք ձուլածոյ հորթ են կերտել, երկրպագում են նրան,
9 Տէրն ասաց Մովսէսին. «Ես տեսնում եմ, որ այս ժողովուրդը կամակոր է։
10 Արդ, թո՛յլ տուր ինձ, որ նրանց վրայ թափեմ իմ զայրոյթը՝ կոտորեմ նրանց, իսկ քեզ մեծ ազգ դարձնեմ»։
11 Մովսէսն աղաչեց իր տէր Աստծուն՝ ասելով. «Տէ՛ր, ինչո՞ւ ես այդպէս խիստ զայրանում քո ժողովրդի վրայ, որին քո մեծ
12 Այնպէս չլինի, որ եգիպտացիներն ասեն. «Չար մտադրութեամբ դուրս բերեց նրանց, որպէսզի լեռների վրայ կոտորի, երկրի երեսից
13 Յիշի՛ր քո ծառաներ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին, որոնց անձովդ երդուեցիր, խօսեցիր նրանց հետ՝ ասելով. «Երկնքի
14 Եւ Տէրը հրաժարուեց պատճառել այն չարիքները, որոնցով սպառնում էր պատժել ժողովրդին։
15 Մովսէսը վերադարձաւ եւ իջաւ լեռից։ Նրա ձեռքին էին վկայութեան երկու տախտակները։ Քարէ տախտակների երկու երեսին՝ այս ու
16 Տախտակներն Աստծու գործն էին, իսկ տախտակների վրայ գրուած գիրը Աստծու արձանագրած գիրն էր։
17 Յեսուն, լսելով աղաղակող ժողովրդի ձայնը, Մովսէսին ասաց. «Բանակատեղիից պատերազմի ձայն է գալիս»։
18 Մովսէսն ասաց. «Դա ո՛չ յաղթանակած կտրիճների ճիչ է, ո՛չ էլ պարտուած զօրքի աղաղակ։ Գինուց ընդարմացած մարդկանց ձայնն է,
19 Երբ Մովսէսը մօտեցաւ բանակատեղիին եւ տեսաւ հորթն ու պարողներին, խիստ զայրացաւ, նետեց ձեռքում եղած երկու տախտակներն
20 Վերցնելով նրանց կերտած հորթը՝ Մովսէսը կրակը նետեց այն, ապա մանրեց, փոշու վերածեց, փոշին խառնեց ջրի մէջ ու տուեց
21 Մովսէսն ասաց Ահարոնին. «Ի՞նչ է արել քեզ այս ժողովուրդը, որ նրան այդպիսի մեծ մեղքերի մղեցիր»։
22 Ահարոնն ասաց Մովսէսին. «Մի՛ զայրացիր, տէ՛ր իմ, որովհետեւ դու ինքդ էլ գիտես, որ քո ժողովուրդը չարամէտ է։
23 Նրանք ասացին. «Մեզ համար առաջնորդող աստուածներ ստեղծիր, որովհետեւ չգիտենք, թէ ինչ պատահեց այն մարդուն՝ Մովսէսին,
24 Ես նրանց ասացի. «Եթէ որեւէ մէկը ոսկի ունի, նրանից հանեցէ՛ք դա եւ բերէ՛ք»։ Նրանք ինձ տուեցին ոսկին, ես այն նետեցի
25 Մովսէսը տեսաւ, որ ժողովուրդը պատուիրանազանց է եղել, որովհետեւ Ահարոնը նրանց յանցագործութեան էր մղել ի չարախնդութիւն
26 Մովսէսը, կանգնելով բանակատեղիի մուտքի մօտ, ասաց. «Ով Տիրոջն է պատկանում, ինձ մօտենայ»։ Նրա շուրջը հաւաքուեցին Ղեւիի
27 Մովսէսը նրանց ասաց. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Իւրաքանչիւրը իր սուրը թող կապի իր ազդրին։ Բանակատեղիի
28 Ղեւիի որդիներն արեցին այնպէս, ինչպէս ասել էր Մովսէսը։ Այդ օրը ժողովրդի միջից շուրջ երեք հազար մարդ կոտորուեց։
29 Մովսէսն ասաց նրանց. «Այսօր իւրաքանչիւրդ ձեր ձեռքով ծառայեցիք Տիրոջը. մէկն սպանեց իր որդուն, միւսն՝ իր եղբօրը, որի
30 Յաջորդ օրը Մովսէսն ասաց ժողովրդին. «Դուք մեծ մեղք էք գործել, բայց ես հիմա կը բարձրանամ Աստծու մօտ, որպէսզի ձեր
31 Մովսէսը վերադարձաւ Տիրոջ մօտ ու ասաց նրան. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, այդ ժողովուրդը մեծ մեղք է գործել, որովհետեւ իր
32 իսկ եթէ չես ներելու, ուրեմն իմ անունը ջնջի՛ր քո մատեանից, ուր գրել ես ինձ»։
33 Տէրն ասաց Մովսէսին. «Ես իմ մատեանից կը ջնջեմ նրան, ով մեղանչել է իմ դէմ։
34 Բայց հիմա գնա՛, իջի՛ր եւ այդ ժողովրդին առաջնորդի՛ր այն վայրը, որի մասին ասել եմ քեզ։ Իմ հրեշտակը կը գնայ քո առաջից։
35 Եւ Տէրը ժողովրդին պատուհասեց այն հորթի համար, որ կերտել էր Ահարոնը։
1 Տէրն ասաց Մովսէսին. «Ելէ՛ք այստեղից դու եւ քո ժողովուրդը, որին դուրս բերեցիր Եգիպտացիների երկրից, եւ գնացէ՛ք այն
2 Ես քո առաջից կ՚ուղարկեմ իմ հրեշտակին, որ հալածի քանանացիներին, ամորհացիներին, քետացիներին, փերեզացիներին,
3 քեզ կը տանեմ այն երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում։ Բայց ես, կամակո՛ր ժողովուրդ, քեզ հետ դուրս չպիտի ելնեմ, որպէսզի
4 Ժողովուրդը, լսելով այդ խիստ խօսքերը, մեծ սուգ արեց, սգաւորի զգեստներ հագաւ, ոչ ոք իր վրայ զարդ չկրեց։
5 Տէրն ասաց Մովսէսին. «Դու իսրայէլացիներին ասա՛. «Դուք կամակոր ժողովուրդ էք։ Զգո՛յշ եղէք, թէ չէ մի այլ պատուհաս էլ կը
6 Իսրայէլացիները Քորեբ լերան մօտ հանեցին իրենց զարդերն ու պատմուճանները։
7 Մովսէսն իր վրանը խփեց բանակատեղիից դուրս՝ առանձին մի տեղում։ Դա կոչուեց Վկայութեան վրան։ Ով ինչ հայցում էր Տիրոջից,
8 Երբ Մովսէսը դէպի վրանն էր գնում, ողջ ժողովուրդը՝ ամէն մէկն իր վրանի դռան մօտ կանգնած, ուշադիր դիտում էր նրան. նրանք
9 Երբ Մովսէսը մտնում էր վրանը, ամպի մի սիւն էր իջնում ու կանգնում վրանի դռան մօտ, եւ Տէրը խօսում էր Մովսէսի հետ։
10 Ողջ ժողովուրդը, տեսնելով վրանի դռան մօտ կանգնած ամպի սիւնը, ոտքի էր կանգնում, իւրաքանչիւրը երկրպագում էր իր վրանի
11 Տէրը Մովսէսի հետ խօսում էր դէմ յանդիման, ինչպէս մէկը կը խօսէր իր բարեկամի հետ, եւ ապա Մովսէսը վերադառնում էր
12 Մովսէսն ասաց Տիրոջը. «Ահա ինձ ասում ես. «Տա՛ր այս ժողովրդին», բայց դու չես յայտնել, թէ ում ես ուղարկելու ինձ հետ։
13 Արդ, եթէ քո շնորհին եմ արժանացել ես, ինձ յայտնապէս երեւայ, որպէսզի իմանամ, թէ ինչով եմ արժանացել քո շնորհին,
14 Տէրն ասաց. «Ես ինքս պիտի գնամ քո առաջից ու պիտի տեղաւորեմ քեզ»։
15 Մովսէսն ասաց նրան. «Եթէ դու ինքդ մեզ հետ չգնաս, ուրեմն ինձ այստեղից մի՛ հանիր։
16 Եւ ինչի՞ց պիտի իմացուի, թէ ես ու քո ժողովուրդն, իրօք, քո շնորհին ենք արժանացել։ Եթէ դու մեզ հետ գնաս, ես ու քո
17 Տէրն ասաց Մովսէսին. «Այդ քո ասածն էլ կը կատարեմ, որովհետեւ դու իմ շնորհին ես արժանացել, եւ քեզ աւելի եմ ճանաչում,
18 Մովսէսն ասաց. «Ցո՛յց տուր ինձ քո փառքը»։
19 Տէրն ասաց. «Ես իմ փառքով կ՚անցնեմ քո առաջից, քո առաջ կը կոչեմ իմ անունը՝ Տէր, կ՚ողորմեմ նրան, ում ողորմելու եմ, եւ
20 Եւ Տէրն աւելացրեց. «Դու չես կարող տեսնել իմ երեսը, որովհետեւ մարդ չի կարող տեսնել իմ երեսն ու կենդանի մնալ»։
21 Տէրը շարունակեց. «Ահա իմ առաջ մի տեղ կայ, կանգնի՛ր այս ժայռի վրայ։
22 Երբ ես անցնեմ իմ փառքով, քեզ կը դնեմ ժայռի ծերպի մէջ եւ իմ ձեռքով կը ծածկեմ քեզ, մինչեւ որ անցնեմ։
23 Իմ ձեռքը քո վրայից կը վերցնեմ, եւ ապա դու ինձ կը տեսնես թիկունքից։ Բայց իմ դէմքը քեզ չի երեւայ»։
1 Տէրն ասաց Մովսէսին. «Դու ինքդ նախկին տախտակների նման քարէ երկու տախտակներ կոփի՛ր եւ ինձ մօտ՝ լեռը բարձրացի՛ր։
2 Պատրա՛ստ եղիր վաղը, որ վաղ առաւօտեան բարձրանաս Սինա լեռը եւ այնտեղ ինձ սպասես լերան գագաթին։
3 Հետդ ոչ ոք թող չբարձրանայ, ոչ ոք ամենեւին չերեւայ լերան վրայ։ Արջառ ու ոչխար չարածեն լերան մօտ»։
4 Մովսէսը նախկինների նմանութեամբ քարէ երկու տախտակներ կոփեց։ Առաւօտեան վեր կենալով՝ Մովսէսը բարձրացաւ Սինա լեռը,
5 Տէրն իջաւ ամպի մեջ, կանգնեց այնտեղ՝ նրա դիմաց, ու կոչեց իր անունը՝ Տէր։
6 Տէրն անցաւ Մովսէսի առաջ՝ ասելով. «Տէր Աստուած եմ, գթացող եւ ողորմած, համբերատար, բարեգութ ու ճշմարիտ, որ
7 արդարութիւնն է պաշտպանում, իր ողորմածութիւնն է ցուցաբերում հազարաւոր սերունդների հանդէպ, վերացնում
8 Մովսէսն իսկոյն խոնարհուելով՝ երկրպագութիւն արեց
9 ու ասաց. «Տէ՛ր, եթէ քո շնորհին եմ արժանացել, ուրեմն իմ Տէրը մեզ հետ թող գնայ, որովհետեւ այս ժողովուրդը կամակոր է։
10 Տէրն ասաց Մովսէսին. «Ահա ես քո ու ամբողջ ժողովրդի առաջ քեզ հետ ուխտ եմ դնում։ Ես այնպիսի զարմանահրաշ գործեր պիտի
11 Ըստ ամենայնի դու ուշադիր եղիր, թէ ինչ եմ կարգադրելու քեզ այսօր։ Ես, ահա, ձեզնից հեռացնելու եմ ամորհացիներին,
12 Զգո՛յշ եղիր, ուխտ չկապես այն երկրի բնակիչների հետ, ուր մուտք ես գործելու։ Չլինի թէ գայթակղուէք։
13 Քարուքանդ կ՚անէք նրանց բագինները, ջարդուփշուր կ՚անէք նրանց արձանները, ամբողջովին կը կտրէք նրանց սրբազան անտառները
14 Օտար աստուածների չերկրպագէք, որովհետեւ Տէր Աստուածը նախանձոտ է, այո՛, Աստուած նախանձոտ է։
15 Չլինի թէ ձեր մարդիկ ուխտ կապեն այդ երկրի բնակիչների հետ եւ նրանց աստուածներին պաշտամունք մատուցելով՝ պոռնկանան,
16 քո տղաներին ամուսնացնես նրանց դուստրերի հետ, քո դուստրերին կնութեան տաս նրանց տղաներին, քո դուստրերը նրանց
17 Քեզ համար աստուածների կուռքեր չձուլես։
18 Կը պահես Բաղարջակերաց տօնը. նոր բերք քաղելու ամսին, ինչպէս պատուիրել եմ քեզ, եօթը օր բաղարջ հաց կ՚ուտես, քանի որ
19 Ինձ պիտի պատկանեն բոլոր մարդկանց անդրանիկ արու զաւակները,
20 նաեւ՝ քո անասունների՝ արջառի ու ոչխարի առաջնածին արուները։ Էշի առաջնածինին կը փոխանակես գառով, իսկ եթէ չփոխանակես
21 Վեց օր կ՚աշխատես, իսկ եօթներորդ օրը կը հանգստանաս։ Կը հանգստանաս նաեւ ցանքի ու հնձի ժամանակ։
22 Եօթնօրեակի տօնը ինձ համար կը կատարես ցորենի հնձի սկզբում, իսկ բերքահաւաքի տօնը՝ տարուայ կէսին։
23 Տարին երեք անգամ քո բոլոր արու երեխաները թող ներկայանան Իսրայէլի տէր Աստծուն,
24 որովհետեւ ես ազգեր պիտի հեռացնեմ քո մօտից, պիտի ընդարձակեմ քո սահմանները, ոչ ոք աչք չպիտի ունենայ քո երկրի վրայ,
25 Ինձ զոհաբերած անասունի արիւնը թթխմորով հացի վրայ չթափես, եւ զատկի տօնի զոհը մինչեւ առաւօտ չմնայ։
26 Քո երկրի առաջին բերքը կը տանես քո տէր Աստծու տունը։Գառը իր մօր կաթի մէջ չեփես»։
27 Տէրն այնուհետեւ ասաց Մովսէսին «Գրի՛ առ այդ պատգամները, որովհետեւ այդ խօսքերով եմ ես ուխտ կապում քեզ հետ եւ Իսրայէլի
28 Մովսէսը Տիրոջ հետ էր քառասուն օր ու քառասուն գիշեր։ Նա հաց չկերաւ, ջուր չխմեց եւ տախտակների վրայ գրի առաւ ուխտի
29 Երբ Մովսէսն իջնում էր Սինա լեռից, ուխտի երկու տախտակները Մովսէսի ձեռքին էին։ Լեռից իջնելիս Մովսէսը չգիտէր, որ Տիրոջ
30 Ահարոնն ու բոլոր իսրայէլացիները, տեսնելով Մովսէսի ճառագող երեսը, վախեցան մօտենալ նրան։
31 Մովսէսը կանչեց նրանց. Ահարոնն ու ժողովրդի բոլոր առաջնորդները գնացին նրա մօտ, եւ Մովսէսը խօսեց նրանց հետ։
32 Ապա նրան մօտեցան բոլոր իսրայէլացիները, եւ Մովսէսը պատմեց նրանց այն ամէնը, ինչ Տէրը խօսել էր իր հետ Սինա լերան վրայ։
33 Երբ Մովսէսը նրանց հաղորդած իր խօսքը վերջացրեց, երեսը ծածկեց քօղով։
34 Երբ Մովսէսը Տիրոջ հետ խօսելու համար ներկայանում էր նրան, հանում էր քօղը մինչեւ այնտեղից հեռանալը։ Եւ երբ հեռանում
35 Իսրայէլացիները տեսնում էին, որ Մովսէսի երեսը ճառագում է։ Մովսէսն այն ժամանակ քօղով ծածկում էր երեսը մինչեւ խօսելու
1 Մովսէսը հաւաքեց ամբողջ իսրայէլացի ժողովրդին ու ասաց նրանց. «Ահա այն բաները, որ Տէրն ասաց, որ պէտք է անել.
2 «Վեց օր պիտի աշխատէք, իսկ եօթներորդ օրը պիտի հանգստանաք. շաբաթ օրը սուրբ է՝ Տիրոջ հանգստեան օրը։ Ով որ այդ օրն
3 Շաբաթ օրը ձեր բոլորի տներում կրակ չպիտի վառուի, որովհետեւ ե՛ս եմ Տէրը»։
4 Մովսէսը, դիմելով իսրայէլի ամբողջ ժողովրդին, ասաց. «Այս է այն պատգամը, որ պատուիրել է Տէրը՝ ասելով.
5 «Դուք ձեր մէջ տուրք հաւաքեցէ՛ք Տիրոջ համար։ Ում սրտով ինչ անցնի, այն թող նուիրի Տիրոջը. ոսկի, արծաթ, պղինձ, կապոյտ,
6 ծիրանի եւ կրկնակի կարմիր գոյնի մանուած թելեր, նրբահիւս բեհեզ, այծի մազ,
7 խոյի կարմիր ներկուած մորթի, կապոյտ ներկուած մորթիներ, կարծր փայտեր,
8 լուսաւորութեան համար ձէթ, օծութեան իւղի համար համեմունքներ, խնկի բաղադրամասեր,
9 սարդիոն քարեր, զմրուխտ քարեր, վակասի եւ երկարաւուն պատմուճանի համար քարեր»։
10 «Ձեր միջի խելահասները թող գան ու անեն այն ամէնը, ինչ պատուիրել է Տէրը.
11 վրանն ու նրա ծածկը, նրա ծոպաւոր վարագոյրներն ու օղակները, նրա տախտակներն ու նիգերը, նրա մոյթերն ու խարիսխները,
12 վկայութեան տապանակը, նրա լծակները, կափարիչը, քօղը, բակի առագաստն ու նրա մոյթերը, զմրուխտ քարերը, խնկերը, օծութեան
13 զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, զոհասեղանի ամպհովանին, նրա լծակներն ու ամբողջ սպասքը, առաջաւորութեան հացը,
14 լոյսի աշտանակն ու նրա բոլոր մասերը, նրա կանթեղներն ու լուսաւորութեան ձէթը,
15 խնկարկութեան սեղանն ու նրա լծակները, օծութեան իւղը, խնկերի համեմունքները, վրանի դռան վարագոյրը,
16 ողջակէզների զոհասեղանն ու նրա պղնձէ կասկարան, նրա լծակներն ու ամբողջ սպասքը,
17 աւազանն ու նրա պատուանդանը, բակի առագաստը, նրա մոյթերն ու խարիսխները,
18 բակի դռան առագաստը, վրանի ցցերն ու բակի ցցերը, դրանց պարանները,
19 այն զգեստները, որոնցով սրբազան պաշտամունք պիտի կատարեն սրբարանում, Ահարոն քահանայի սրբազան զգեստներն ու Ահարոնի
20 Բոլոր իսրայէլացիները գնացին Մովսէսի մօտից,
21 եւ ամէն մէկը բերեց իր սրտից բխածը. նրանք Տիրոջն էին նուիրաբերում այն ամէնը, ինչ անհրաժեշտ էր վկայութեան խորանի, նրա
22 Բոլոր տղամարդիկ, ում մտքով ինչ որ անցնում էր, բերեցին։ Ոմանք՝ իրենց կանանց թանկագին քարերը, գինդերը, մատանիները,
23 Ամէն տղամարդ, ում մօտ կային կապոյտ, ծիրանի եւ կարմիր գոյնի մանուած թելեր, նրբահիւս բեհեզ, այծի մազ, խոյերի կարմիր
24 Նուիրաբերողները արծաթէ ու պղնձէ նուէրներ էին բերում Տիրոջը։ Ում մօտ կահոյքի համար պիտանի կարծր փայտ կար, բերում էր։
25 Բոլոր շնորհալի կանայք իրենց ձեռքով կապոյտ, ծիրանի ու կարմիր գոյնի թելեր ու բեհեզ էին հիւսում եւ նուէր բերում։
26 Բոլոր կանայք յօժարակամ այծերի մազ էին մանում հմտութեամբ։
27 Ցեղապետները բերում էին զմրուխտէ քարեր, վակասի ու լանջապանակի համար անհրաժեշտ քարեր,
28 խնկերի համար համեմունքներ, լուսաւորութեան համար ձէթ ու օծութեան իւղ։
29 Բոլոր տղամարդիկ ու կանայք յօժարակամ գալիս էին կատարելու այն բոլոր գործերը, որ Տէրը պատուիրել էր անել Մովսէսի
30 Մովսէսն ասաց իսրայէլացիներին. «Տեսէ՛ք, Աստուած ընտրել է յատկապէս Յուդայի ցեղից Բեսելիէլին՝ Ուրիի որդուն, որը որդին
31 Աստուած նրան լցրել է ամէն ինչի համար անհրաժեշտ աստուածային իմաստութեան ոգով, հանճարով եւ գիտութեամբ,
32 որպէսզի նա ամէն մի գործ կատարի հմտութեամբ, մշակի ոսկին, արծաթն ու պղինձը,
33 տաշի թանկարժէք քարերը, մշակի փայտը եւ ամէն մի գործ կատարի վարպետօրէն, որովհետեւ Տէրը նրան իմաստութիւն է պարգեւել,
34 ինչպէս որ Դանի ցեղից Աքիսամի որդի Եղիաբին,
35 որոնց իմաստուն միտք պարգեւեց, որպէսզի սրանք սովորեն ու կատարեն սուրբ գործի համար անհրաժեշտ ամէն տեսակ գործեր՝
1 Բեսելիէլը, Եղիաբն ու ընդունակ բոլոր տղամարդիկ, որոնց Տէրը գործի մէջ խելամուտ լինելու համար իմաստութիւն եւ գիտութիւն
2 Մովսէսը կանչեց Բեսելիէլին, Եղիաբին ու բոլոր նրանց, ովքեր ընդունակ էին գործ անելու, եւ որոնց Աստուած իմաստութեան ոգի
3 Նրանք Մովսէսից ստացան այն բոլոր նուէրները, որ իսրայէլացիները բերել էին սրբարանը հանդերձաւորելու համար։ Ամէն առաւօտ
4 Գալիս էին սրբարանի գործերը կատարող բոլոր վարպետները, որպէսզի իւրաքանչիւրն ըստ իր մասնագիտութեան գործադրի իր
5 Նրանք խօսեցին Մովսէսի հետ ու ասացին. «Ժողովուրդը շատ աւելին է բերում, քան անհրաժեշտ է Աստծու հրամայած գործը
6 Մովսէսը կարգադրեց բանակատեղիում յայտարարութիւն անել եւ ասել. «Տղամարդ լինի թէ կին, սրբարանի համար այլեւս նուէրներ
7 Բերում էին միայն իրենց արդէն իսկ գործածները, որպէսզի աւարտեն բոլոր գործերը։ Եւ մարդիկ դադարեցին բերելուց։
8 Գործի ընդունակ բոլոր մարդիկ արհեստաւորների հետ նրբահիւս բեհեզից, կապոյտ, ծիրանի ու կրկնակի կարմիր կտաւից
9 Մէկ շերտի երկարութիւնը քսանութ կանգուն էր, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն։ Բոլոր շերտերի չափսը նոյնն էր։
10 Հինգ շերտերը միացուած էին միւս հինգ շերտերին, իսկ միւս հինգ շերտերն էլ միացուած էին միւս հնգին։
11 Նա կապոյտ ճարմանդներ դրեց մի շերտի եզրին՝ միացման տեղում։
12 Նոյնն արեց միացուող երկրորդ շերտի արտաքին կցուածքի վրայ։
13 Յիսուն ճարմանդ դրեց մի շերտի եւ յիսուն ճարմանդ էլ դրեց երկրորդ կցուածքի շերտի կողմից, որպէսզի ճարմանդներից
14 Խորանի համար այծի մազից հիւսուած ծածկեր պատրաստեց. տասնմէկ շերտից շինեց դրանք։
15 Մէկ շերտի երկարութիւնը երեսուն կանգուն էր, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն։ Տասնմէկ շերտերի չափսը նոյնն էր։
16 Հինգ շերտերը միացրեց առանձին, եւ վեց շերտերն էլ՝ առանձին։
17 Միացման տեղում, շերտերի եզրին դրեց յիսուն ճարմանդ եւ յիսուն ճարմանդ էլ դրեց երկրորդ կցուածքի շերտի եզրին։
18 Պատրաստեց յիսուն պղնձէ օղակներ, եւ դրանք իրար կցեց, որ վրանը միակտուր դառնայ։
19 Խորանի ծածկը պատրաստեց խոյերի կարմիր ներկուած մորթիներից, իսկ կապոյտ մորթուց պատրաստուած ծածկը դրեց վերին կողմից։
20 Խորանի երկու մոյթերը պատրաստեց կարծր փայտից եւ դրեց ուղղահայեաց դիրքով։
21 Մէկ մոյթի երկարութիւնը տասը կանգուն էր, իսկ հաստութիւնն ու լայնութիւնը՝ մէկուկէս կանգուն։
22 Ամէն մի մոյթի վրայ դրեց իրար ագուցուած երկու ծղնի։ Այդպէս պատրաստեց նաեւ խորանի բոլոր մոյթերը։
23 Խորանի համար մոյթեր պատրաստեց. քսան մոյթ դրեց հարաւային կողմում եւ այդ քսան մոյթերի համար պատրաստեց քառասուն
24 մէկ մոյթի երկու կողմերի համար՝ երկու խարիսխ եւ միւս մոյթի երկու կողմերի համար էլ՝ երկու խարիսխ։
25 Վրանի երկրորդ՝ հիւսիսային կողմի համար պատրաստեց քսան մոյթ
26 եւ արծաթէ քառասուն խարիսխ. մէկ մոյթի համար՝ երկու խարիսխ, եւ միւս մոյթի համար էլ՝ երկու խարիսխ։
27 Վրանի յետեւի՝ ծովահայեաց կողմում դրեց վեց մոյթ
28 եւ երկու մոյթ էլ դրեց վրանի անկիւններին՝ յետեւի կողմից։
29 Ներքեւի կողմից նրանք իրար հաւասար էին։ Նոյն ձեւով հաւասար էին գլխի՝ իրար միացուած կողմից։ Նոյն ձեւով շինեց նաեւ
30 Այսպիսով ստացուեց ութ մոյթ։ Դրանց խարիսխներն արծաթից էին, ընդամէնը տասնվեց խարիսխ. մէկ մոյթի համար՝ երկու խարիսխ,
31 Կարծր փայտից նիգեր պատրաստեց. հինգ նիգ՝ վրանի մի կողմի մի մոյթի համար,
32 հինգ նիգ՝ վրանի երկրորդ կողմի միւս մոյթի համար, եւ հինգ նիգ՝ վրանի թիկունքի՝ ծովահայեաց կողմի մոյթի համար։
33 Մէջտեղի նիգը մոյթերի մի ծայրից մինչեւ միւսն անցկացնելով՝ միացրեց իրար։
34 Երկու մոյթերը պատեց ոսկով։ Ոսկուց պատրաստեց նրանց երկու օղակները, որոնց մէջ մտնում էին նիգերը։ Նիգերը պատեց ոսկով։
35 Կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից վարագոյր պատրաստեց։ Այն զարդարեց ասեղնագործուած քերովբէով
36 եւ ամրացրեց կարծր փայտից շինուած չորս մոյթերի վրայ։ Դրանց խոյակները ոսկուց էին, իսկ չորս խարիսխները՝ արծաթից։
37 Վկայութեան խորանի դռան առագաստը պատրաստեց կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից՝ վրան ասեղնագործուած
38 Շինեց խորանի հինգ մոյթերն ու դրանց օղակները, դրանց խոյակները պատեց ոսկով։ Դրանց պղնձէ խարիսխները հինգն էին։
1 Բեսելիէլը տապանակը կառուցեց կարծր փայտից. երկուսուկէս կանգուն էր դրա երկարութիւնը, մէկուկէս կանգուն էր դրա
2 դրա վրայ շուրջանակի ոսկէ պսակ շինեց։
3 Չորս ոսկէ օղակներ ձուլեց դրա չորս կողմերի համար. երկու օղակներ՝ մի կողմից, եւ երկու օղակներ՝ միւս կողմից։ Դրանք
4 Լծակները շինեց կարծր փայտից եւ դրանք պատեց ոսկով։
5 Լծակները տապանակի կողքերից մտցրին օղակների մէջ, որպէսզի դրանցով բարձրացնեն այն։
6 Տապանակի կափարիչը պատրաստեցին մաքուր ոսկուց. երկուսուկէս կանգուն էր դրա երկարութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա
7 Կափարիչի երկու ծայրերի երկու քերովբէները պատրաստեց ոսկուց. կատարեալ մի գործ շինեց դրանք։
8 Մի քերովբէն դրուած էր կափարիչի մի ծայրին, իսկ միւս քերովբէն՝ կափարիչի միւս ծայրին։ Երկու քերովբէները միաձոյլ էին
9 Քերովբէները դէպի վեր էին տարածել իրենց թեւերը եւ իրենց թեւերով հովանի էին անում կափարիչի վրայ։ Կափարիչի վրայ
10 Առաջաւորութեան սեղանը պատրաստեց մաքուր ոսկուց։ Դրա համար ոսկէ չորս օղակներ ձուլեց. երկուսը՝ մի կողմի, եւ երկուսը՝
11 Այն պատեց մաքուր ոսկով եւ դրա համար շուրջանակի ոսկէ պսակներ պատրաստեց։
12 Դրա վրայ շուրջանակի, մէկ թզաչափ բարձրութեամբ շրջանակ դրեց եւ դրա շրջանակի չորս կողմը ոսկէ պսակներ դրեց։
13 Սեղանի համար ոսկէ չորս օղակներ պատրաստեց եւ օղակներն ամրացրեց չորս անկիւններին,
14 որոնք նրա չորս ոտքերի վրայ էին՝ պսակի տակ։ Օղակները լծակների համար իբրեւ ագոյց ծառայեցին, որպէսզի մարդիկ լծակներից
15 Կարծր փայտից երկու լծակներ պատրաստեց, որպէսզի դրանցով բարձրացնեն սեղանը, եւ դրանք պատեց ոսկով։
16 Մաքուր ոսկուց պատրաստեց սեղանի անօթները՝ դրա խնկամաններն ու սկուտեղները, դրա գաւաթներն ու սկիհները, որոնցով գինի են
17 Ոսկուց պատրաստեց լոյսի միաձոյլ աշտանակը՝ բունն ու նրա երկու կողմերի ճիւղերը։ Աշտանակի բնից բաժանւում էին ճիւղերը՝
18 Վեց ճիւղեր էին բաժանւում նրա երկու կողմերից. երեք ճիւղը՝ աշտանակի մի կողմից, եւ երեք ճիւղը՝ աշտանակի միւս կողմից։
19 Մի ճիւղն ունէր գնդիկից ու շուշանաձեւ ծաղկից բաղկացած երեք ընկուզաձեւ սկահակ, եւ միւս ճիւղն էլ ունէր գնդիկից ու
20 Աշտանակի բնի վրայ քանդակուած էին ընկուզաձեւ չորս սկահակներ իրենց գնդիկներով ու շուշանաձեւ ծաղիկներով։
21 Երկու ճիւղերի տակ մէկական գնդիկ ու ծաղիկ՝ բնին ձուլուած։ Այսպէս էին բնից բաժանուած վեց ճիւղերը։
22 Դրանց գնդիկներն ու ծաղիկները միաձոյլ էին՝ բոլորը քանդակուած մի կտոր մաքուր ոսկուց։
23 Դրա եօթը ճրագամանները, ունելիներն ու մոխրակալները մաքուր ոսկուց էին։
24 Մի տաղանդ մաքուր ոսկուց պատրաստեց աշտանակն ու դրա բոլոր մասերը։
25 Նա ոսկեպատ զոհասեղանը պատրաստեց կարծր փայտից։ Այն քառակուսի էր. հինգ կանգուն էր երկարութիւնը, հինգ՚ կանգուն՝
26 Մաքուր ոսկով պատեց այն, ինչպէս նաեւ դրա կափարիչը, բոլոր կողերն ու եղջիւրաւոր անկիւնները։
27 Դրա չորս կողմերի համար պատրաստեց ոսկէ պսակներ, պսակների տակ, երկու կողմերին երկու ոսկէ օղակներ ամրացրեց, որպէսզի
28 Լծակները պատրաստեց կարծր փայտից եւ դրանք պատեց ոսկով։
29 Նա վարպետ իւղագործների՛ նման պատրաստեց օծութեան սուրբ իւղը եւ խնկերի համեմունքները։
1 Զոհասեղանը պղնձապատեց այն բուրվառների պղնձով, որոնք Կորխի ժողովրդի հետ ապստամբած մարդկանց ձեռքին էին։ Կարծր փայտից
2 Զոհասեղանի չորս կողմը պատրաստեց եղջիւրաւոր անկիւններ, որոնք զոհասեղանի հետ միաձոյլ էին։ Նա դրանք պատեց պղնձով։
3 Նա պատրաստեց զոհասեղանի ամբողջ սպասքը՝ խարիսխները, կափարիչը, տաշտերը, մեծ պատառաքաղներն ու բուրվառները։ Դրա ամբողջ
4 Նա բուրվառներից պատրաստեց զոհասեղանի ցանցաւոր կասկարաները, որոնք շրջանակի տակից հասնում էին մինչեւ զոհասեղանի
5 Զոհասեղանի կասկարայի չորս կողմերին ամրացրեց պղնձէ չորս օղակներ, որպէսզի լծակներն անցկացնեն այդ օղակների մէջ։
6 Լծակները շինեց կարծր փայտից եւ դրանք պատեց պղնձով։
7 Լծակներն անցկացրին զոհասեղանի կողքերին գտնուող օղակների մէջ, որպէսզի զոհասեղանը դրանցով բարձրացնեն։ Այն ամբողջովին
8 Պղնձէ աւազանն ու դրա պղնձէ պատուանդանը պատրաստեց ուխտաւոր այն կանանց հայելիների պղնձից, որոնք վրանը խփած օրը
9 Կառուցեց մի բակ, որ դէպի հարաւ էր նայում։ Բակի առագաստները նրբահիւս բեհեզից էին՝ հարիւր կանգուն երկարութեամբ։
10 Դրանց սիւները քսան հատ էին, դրանց պղնձէ խարիսխները՝ քսան հատ։ Սիւների խարիսխներն ու խոյակները արծաթից էին։
11 Հիւսիսային կողմի առագաստն ունէր հարիւր կանգուն երկարութիւն։ Դրա սիւները քսան հատ էին, պղնձէ խարիսխները՝ քսան հատ։
12 Ծովահայեաց բակի առագաստները յիսուն կանգուն էին։ Դրանց սիւները տասը հատ էին, խարիսխները՝ տասը հատ։ Սիւների
13 Արեւելեան կողմի բակի առագաստը յիսուն կանգուն էր,
14 յետեւի կողմի բակի առագաստները տասնհինգ կանգուն էին։ Դրանց սիւները երեք հատ էին, խարիսխները՝ երեք հատ։
15 Բակի դռան միւս կողմի առագաստները տասնհինգ կանգուն էին։ Դրանց սիւները երեք հատ էին, խարիսխները՝ երեք հատ։
16 Խորանի չորս կողմերի բոլոր առագաստները նրբահիւս բեհեզից էին։
17 Սիւների խարիսխները պղնձից էին, սիւների դրուագներն ու դրանց գալարազարդերը՝ արծաթից, դրանց խոյակները՝ արծաթապատ, բակի
18 Բակի դռան վարագոյրները կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից էին եւ նրբահիւս բեհեզով զարդարուած։ Քսան կանգուն էր դրանց
19 Դրանց մոյթերը չորս հատ էին, դրանց պղնձէ խարիսխները՝ չորս հատ։ Դրանց գալարազարդերը արծաթից էին, իսկ դրանց խոյակները՝
20 Բակի ու խորանի չորս կողմերի բոլոր ցցերը պղնձից էին։
21 Ահա վկայութեան խորանի կառուցման պայմանը. կառուցել այնպէս, ինչպէս Աստուած հրամայել էր Մովսէսին, որպէսզի ղեւտացիները
22 Յուդայի ցեղից Բեսելիէլը՝ Ուրիի որդին, որը որդին էր Ովրի, արեց այնպէս, ինչպէս Տէրը հրամայել էր Մովսէսին։
23 Բեսելիէլին օգնում էր Դանի ցեղից Աքիսամի որդի Եղիաբը, որը կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւ եւ նրբահիւս բեհեզ
24 Սրբարանի բոլոր գործերի համար օգտագործուած ոսկու կշիռը, որը գոյացած էր նուէրներից, եղաւ քսանինը տաղանդ եւ եօթը
25 Մարդկանցից հաւաքուած արծաթէ նուէրները կշռում էին հարիւր տաղանդ եւ հազար եօթը հարիւր եօթանասունհինգ սիկղ՝ ըստ
26 Հարիւր տաղանդ արծաթ ձուլուեց խորանի հարիւր խոյակների եւ վարագոյրի խոյակների համար.
27 հարիւր տաղանդ հարիւր խոյակի համար, մէկ տաղանդ ամէն մի խոյակի համար։
28 Հազար եօթը հարիւր եօթանասունհինգ սիկղը գործածուեց մոյթերի գալարազարդերի համար, ոսկով պատուեցին դրանց խոյակները եւ
29 Նուիրուած պղինձը եօթանասուն տաղանդ եւ երկու հազար չորս հարիւր սիկղ էր։
30 Դրանով պատրաստուեցին վկայութեան խորանի դռան խարիսխները, պղնձէ զոհասեղանը, պղնձէ զոհասեղանի կասկարան, զոհասեղանի
31 խորանի բոլոր ցցերը, բակի չորս կողմի բոլոր ցցերը, եւ կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից ու նրբահիւս բեհեզից հիւսուած
1 Պատրաստեց ծիսական զգեստներ, որպէսզի սրբարանում դրանցով պաշտամունք կատարեն։ Պատրաստեց նաեւ սրբարանում Ահարոն
2 Վակասը պատրաստեցին ոսկով, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւով եւ նրբահիւս բեհեզով։
3 Ոսկու թերթերը թել-թել կտրում էին, որպէսզի դրանք կապեն կապոյտ, ծիրանի ու կարմիր ժապաւէնով եւ նրբահիւս բեհեզով։
4 որպէսզի այն ամրացնեն երկու կողմից։
5 Նոյն ձեւով՝ ոսկով եւ կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւով եւ նրբահիւս բեհեզով պատրաստեցին թիկնոցը, ինչպէս Տէրն էր
6 Ոսկով ժապաւինուած եւ ընդելուզուած զմրուխտէ երկու ակնաքարերի վրայ փորագրեցին Իսրայէլի որդիների անուններն այնպէս,
7 Իսրայէլի որդիների յիշատակի ակնաքարերը ամրացրին վակասի ուսին, ինչպէս որ հրամայել էր Տէրը Մովսէսին։
8 Լանջապանակը պատրաստեցին ոսկով, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւով եւ նրբահիւս բեհեզով, բանուածքով, այնպէս, ինչպէս
9 Քառակուսի եւ կրկնածալ արեցին լանջապանակը. այն ունէր մի թզաչափ երկարութիւն եւ մի թզաչափ լայնութիւն։
10 Դրա վրայ կար ակնաքարերի չորս շարք։ Առաջին շարքի վրայ կային սարդիոն, տպազիոն եւ զմրուխտ։ Դա առաջին շարքն էր։
11 Երկրորդ շարքը նռնաքար էր, շափիւղայ եւ յասպիս։
12 Երրորդ շարքը սուտակ էր, մեղեսիկ եւ ագատ։
13 Չորրորդ շարքը ոսկեքար էր, եղնգաքար եւ բիւրեղ՝ ոսկով պատուած եւ ընդելուզուած։
14 Ակնաքարերն ըստ Իսրայէլի որդիների անունների էին։ Նրանց տասներկու անունները գրուած եւ փորագրուած էին ըստ տասներկու
15 Լանջապանակի երկու օղակների վրայ ամրացրին մաքուր ոսկուց պատրաստուած հիւսկէն շղթաներ։
16 Պատրաստեցին ոսկէ երկու կոճակներ եւ ոսկէ երկու օղակներ. ոսկէ երկու օղակներն ամրացրին լանջապանակի վերին երկու
17 Հիւսկէն շղթաները լանջապանակի երկու կողմերից ամրացրին երկու օղակների մէջ, իսկ երկու շղթաների ծայրերը մտցրին երկու
18 Պատրաստեցին ոսկէ երկու այլ օղակներ եւ լանջապանակի ներսի կողմից ամրացրին վակասին կցուած մասի երկու ծայրերին։
19 Լանջապանակի օղակների ու վակասի օղակների միջով կապոյտ ժապաւէն անցկացնելով՝ այդ երկուսը միացրին իրար այնպէս, որ
20 Վակասից բացի ամբողջութեամբ կապոյտ ժապաւէններով հիւսուած կտաւից ներքին պատմուճաններ պատրաստեցին։
21 Դրանց օձիքը հիւսածոյ գործուածքի ճիշտ մէջտեղից էր, օձիքի բացուածքը շուրջանակի չքանդուող եզերք ունէր։
22 Դրանց քղանցքներին մանուած կապոյտ, ծիրանի ու կարմիր ժապաւէններով եւ նրբահիւս բեհեզով նռան ծաղկաբողբոջներ գործեցին։
23 Մաքուր ոսկուց զանգակներ պատրաստեցին եւ զանգակները ներքին պատմուճանների քղանցքներին, շուրջանակի, դրեցին նռնազարդերի
24 Նռնազարդերն ու զանգակները ներքին պատմուճանների քղանցքներին, շուրջանակի, յաջորդում էին միմեանց։ Քահանաները
25 Նրանք բեհեզէ հիւսածոյ զգեստներ պատրաստեցին Ահարոնի ու նրա որդիների համար,
26 ինչպէս նաեւ բեհեզէ ապարօշներ, բեհեզէ խոյր,
27 բեհեզէ անդրավարտիք։
28 Նրանց համար պատրաստեցին բեհեզից եւ մանուած կապոյտ, ծիրանի ու կարմիր ժապաւէններով հիւսուած գօտիներ՝ զարդանախշ մի
29 Սուրբ պսակի թիթեղը պատրաստեցին մաքուր ոսկուց եւ դրա վրայ փորագրեցին «Սրբութիւն Տեառն»։
30 Այն կապեցին կապոյտ մի ժապաւէնով, որպէսզի վերեւի կողմից ամրացնեն խոյրի վրայ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։
31 Աւարտուեց վկայութեան խորանի ամբողջ գործը։ Իսրայէլի որդիներն արեցին ամէն ինչ. ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին,
32 Մովսէսի մօտ, խորան բերեցին զգեստները, վրանի ծածկն ու դրա բոլոր մասերը, դրա ճարմանդները, փայտերը, միջաձողերը, դրա
33 խոյերի կարմիր ներկուած, մշակուած եւ անմշակ մորթիները, կապոյտ վարագոյրները,
34 կտակարանների տապանակը ծածկող վարագոյրը,
35 լծակները, կափարիչը, առաջաւորութեան սեղանն ու դրա ամբողջ սպասքը, առաջաւորութեան հացը,
36 սուրբ աշտանակն ու դրա ճրագամանները, կանթեղներն ու դրա բոլոր մասերը, լուսաւորութեան ձէթը,
37 ոսկէ սեղանը, օծութեան իւղը, խնկերի համեմունքները,
38 վրանի դռան վարագոյրը, վրանը,
39 պղնձէ զոհասեղանը, դրա լծակներն ու ամբողջ սպասքը, աւազանն ու դրա պատուանդանը, բակի առագաստը, դրա սիւներն ու
40 վրանի դռան եւ բակի դռան վարագոյրները, պարաններն ու ցցերը, վկայութեան խորանի ամբողջ սպասքը,
41 սրբարանում պաշտամունք կատարելու սրբազան զգեստները, Ահարոն քահանայի սրբազան զգեստներն ու նրա որդիների քահանայութեան
42 Ինչ Տէրը պատուիրել էր Մովսէսին, Իսրայէլի որդիներն այդ ամէնը կատարեցին։
43 Մովսէսը տեսաւ բոլոր գործերը, որ նրանք կատարել էին այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ Նրանք ճիշտ նոյն ձեւով
1 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
2 «Առաջին ամսի առաջին օրը կը կանգնեցնես վկայութեան խորանը,
3 այնտեղ կը դնես վկայութեան տապանակը եւ տապանակը կը ծածկես վարագոյրով։
4 Ներս կը տանես սեղանը եւ դրա վրայ կը դասաւորես հացը։ Ներս կը տանես աշտանակը, դրա վրայ կը դնես նրա ճրագամանները։
5 Կը տեղաւորես ոսկէ սեղանը, որպէսզի խունկ ծխես վկայութեան տապանակի առաջ։ Վարագոյրի քօղը կ՚իջեցնես վկայութեան խորանի
6 Ողջակէզների զոհասեղանը կը դնես վկայութեան խորանի դռան մօտ եւ շուրջանակի կ՚օծես վրանն ու այն ամէնը, ինչ նրա մէջ է.
7 Աւազանը կը դնես վկայութեան խորանի ու զոհասեղանի միջեւ եւ դրա մէջ ջուր կը լցնես։
8 Բակը շուրջանակի կ՚օծես եւ կ՚իջեցնես բակի դռան քօղը։
9 Կ՚առնես օծութեան իւղը, կ՚օծես խորանն ու այն ամէնը, ինչ դրա մէջ է. կը սրբագործես դա ու դրա ամբողջ սպասքը. այնուհետեւ
10 Կ՚օծես ողջակէզների զոհասեղանն ու դրա ամբողջ սպասքը։
11 Կը սրբագործես զոհասեղանը, եւ դա սրբութիւնների սրբութիւն կը լինի։ Կ՚օծես աւազանն ու նրա պատուանդանը եւ կը սրբագործես
12 Ահարոնին ու նրա որդիներին կը բերես վկայութեան խորանի դուռը եւ նրանց կը լուանաս ջրով։
13 Ահարոնին կը հագցնես սրբազան պատմուճանը, կ՚օծես նրան, կը սրբագործես նրան, եւ նա ինձ համար քահանայութիւն կ՚անի։ Կը
14 Մովսէսն արեց այն ամէնը, ինչ Տէրը պատուիրել էր իրեն. նա հէնց այդպէս էլ արեց։
15 Եգիպտացիների երկրից նրանց դուրս գալու երկրորդ տարուայ առաջին ամսին, ամսուայ սկզբին վրանը կանգնեցուեց։
16 Մովսէսը կառուցեց վրանը, դրեց դրա խարիսխները եւ կանգնեցրեց դրա մոյթերը, դրանց վրայ ամրացրեց խոյակները,
17 տեղադրեց միջաձողերը, տասշերտանի վարագոյրը տարածեց վրանի վրայ։ Վրանի ծածկոցները գցեց դրա վրայ եւ ամրացրեց վրանի
18 Առաւ օրէնքի քարէ տախտակները, դրեց տապանակի մէջ, նիգերն անցկացրեց տապանակի վրայ եւ կափարիչը դրեց տապանակի վրայից։
19 Տապանակը տարաւ խորանի ներսը, վրան քաշելով վարագոյրը՝ ծածկեց վկայութեան տապանակը, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։
20 Սեղանը դրեց վկայութեան խորանի մէջ՝ խորանի հիւսիսային կողմից, խորանի վարագոյրից դուրս։
21 Դրա վրայ Տիրոջ առաջ դասաւորեց առաջաւորութեան հացը, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։
22 Աշտանակը դրեց վկայութեան խորանի մէջ, սեղանի դիմաց, խորանի հարաւային կողմից։
23 Ճրագամանները դրեց դրա վրայ, Տիրոջ առաջ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։
24 Ոսկէ սեղանը դրեց վկայութեան խորանի մէջ, վարագոյրի դիմաց։
25 Համեմունքներից պատրաստուած խունկը դրեց դրա վրայ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։
26 Նա կախեց խորանի դռան վարագոյրը։
27 Ողջակէզների զոհասեղանը դրեց վկայութեան խորանի դռան մօտ եւ դրա վրայ ողջակէզներ ու զոհեր մատուցեց, ինչպէս Տէրն էր
28 Աւազանը դրեց վկայութեան խորանի ու զոհասեղանի միջեւ եւ դրա մէջ ջուր լցրեց,
29 որպէսզի Մովսէսը, Ահարոնն ու նրա որդիները դրանով լուանան իրենց ձեռքերն ու ոտքերը,
30 երբ վկայութեան խորանը մտնեն կամ երբ զոհասեղանին մօտենան պաշտամունք կատարելու։ Նրանք լուացւում էին դրա միջի ջրով,
31 Բակ կառուցեց խորանի
32 ու զոհասեղանի չորս կողմը եւ քաշեց բակի դռան վարագոյրը։ Այսպիսով Մովսէսն աւարտեց իր ամբողջ գործը։
33 Ամպը ծածկեց վկայութեան խորանը, եւ խորանը լցուեց Տիրոջ փառքով։
34 Մովսէսը չէր կարողանում մտնել վկայութեան խորան, որովհետեւ ամպը ծածկել էր այն, եւ խորանը լցուած էր Տիրոջ փառքով։
35 Երբ ամպը վերանում էր խորանի վրայից, Իսրայէլի որդիները չւում էին իրենց ամբողջ բազմութեամբ,
36 իսկ երբ ամպը չէր վերանում, չէին չւում մինչեւ այն օրը, որ ամպը վերանար,
37 որովհետեւ իսրայէլացիների ողջ երթի ընթացքում Տիրոջ ամպը ցերեկները կանգնում էր խորանի վրայ, իսկ գիշերները