10 Որովհետեւ շատ անհնազանդներ, զրախօսներ, խաբեբաներ կան, մանաւանդ նորանք որ թլփատութիւնիցն են։
11 Որոնց պէտք է պապանձեցնել, որ ամբողջ տները կործանում են, սովորեցնելով այն որ արժան չէ պիղծ շահի պատճառով։
12 Նորանցից մէկը՝ հէնց իրանց յատուկ մարգարէ՝ ասեց. Կրետացիք միշտ ստախօս են, չար գազաններ, դատարկափոր։
13 Այս վկայութիւնը ճշմարիտ է. նորա համար սաստիկ յանդիմանիր նորանց, որ առողջ լինեն հաւատքումը.
14 Եւ մտիկ չ’տան Հրէական առասպելներին եւ այն մարդկանց պատուիրանքներին որ ճշմարտութիւնիցը թեքուած են։
15 Ամեն բան սուրբ է սուրբերին. բայց պիղծերին եւ անհաւատներին ոչ մի բան սուրբ չէ, այլ պղծուած է նորանց միտքը եւ խորհուրդները։
16 Խոստովանում են թէ Աստուծուն գիտեն, բայց իրանց գործերովն ուրանում են նորան. Պիղծ են եւ անհնազանդ եւ ամեն բարի գործի համար անպիտան։
1 Պօղոս Աստուծոյ ծառայ եւ Յիսուս Քրիստոսի առաքեալ. Աստուծոյ ընտրուածների հաւատքի եւ աստուածապաշտական ճշմարտութեան գիտութեան համեմատ,
2 Յաւիտենական կեանքի յոյսովը, որ յաւիտենական դարերից առաջ խոստացաւ անսուտ Աստուածը.
3 Բայց իր ժամանակին յայտնեց իր խօսքը քարոզութիւնով, որ ինձ հաւատացուեցաւ մեր Փրկիչ Աստուծոյ հրամանի համեմատ.
4 Տիտոս՝ սիրելի որդուս, մեր հասարակաց հաւատքի համեմատ, շնորհք, ողորմութիւն եւ խաղաղութիւն լինի Աստուած Հօրիցը եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը՝ մեր Փրկչիցը։
5 Նորա համար թողի քեզ Կրետէի մէջ որ պակասորդները ուղղես, եւ ամեն մէկ քաղաքում երէցներ կարգես, ինչպէս ես քեզ պատուիրեցի.
6 Եթէ մէկն անարատ է, մէկ կնկան մարդ, հաւատացեալ որդիք ունենայ որոնց վերայ անառակութեան գանգատ չ’կայ կամ անհնազանդ չեն։
7 Որովհետեւ եպիսկոպոսը պէտք է անարատ լինի ինչպէս Աստուծոյ տնտես. Ոչ յանդուգն, ոչ բարկացող, ոչ գինեմոլ, ոչ զարկող, ոչ պիղծ շահ սիրող։
8 Այլ հիւրասէր, բարեսէր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժկալ.
9 Հաստատ բռնելով վարդապետութեան հաւատարիմ խօսքը, որ կարող լինի ողջամիտ վարդապետութիւնով յորդորել էլ, եւ հակառակողներին յանդիմանել էլ։
10 Բան չ’թագցնեն, այլ կատարեալ բարի հաւատարմութիւն ցոյց տան. որ մեր Փրկիչ Աստուծոյ վարդապետութիւնը զարդարեն ամեն բաների մէջ։
11 Որովհետեւ Աստուծոյ շնորհքը երեւեցաւ. Որ փրկարար է, ամեն մարդկանց համար.
12 Որ խրատում է մեզ, որ ուրանանք ամբարշտութիւնը եւ աշխարհական ցանկութիւնները. Եւ խոհեմութեամբ եւ արդարութեամբ եւ աստուածպաշտութեամբ ապրենք այս աշխարհումը.
13 Սպասելով այն երանելի յոյսին եւ մեծ Աստուծոյ եւ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի փառքի յայտնութեանը,
14 Որ իր անձը մեզ համար տուաւ, որ մեզ ամեն անօրէնութիւնից փրկէ, եւ սրբէ իրան համար յատուկ ժողովուրդ շինէ բարի գործերի նախանձաւոր։
15 Այդ բաները խօսիր եւ յորդորիր եւ յանդիմանիր բոլոր սաստկութիւնով. ոչ ով քեզ չ’անարգէ։
1 Բայց դու խօսիր ինչ որ կ’վայելէ ողջամիտ վարդապետութեանը։
2 Ծերերը զգաստ լինեն, ծանրաբարոյ, խոհեմ, ողջամիտ՝ հաւատքով, սիրով, համբերութեամբ.
3 Նոյնպէս էլ պառաւները սրբավայել վարմունքով լինեն, ոչ բանսարկու, ոչ գինեմոլ, այլ բարի խրատ տուող.
4 Որ զգաստացնեն մատղաշ կանանցը՝ լինել այրասէր եւ որդեսէր,
5 Խոհեմ, մաքուր, անարատ, բարեգործ, իրանց մարդկանց հնազանդ, որ Աստուծոյ խօսքը չ’հայհոյուի։
6 Նոյնպէս էլ յորդորիր երիտասարդներին որ խոհեմ լինեն.
7 Ամեն կողմանէ քո անձը բարի գործերի օրինակ դնելով՝ վարդապետութեան մէջ անեղծութիւն, ծանրաբարոյութիւն,
8 Ողջամիտ խօսք անմեղադրելի. Որ հակառակորդը ամաչէ, ձեզ վերայ չար ասելու բան չ’ունենալով։
9 Ծառաներն իրանց տէրերին հնազանդ լինեն, ամեն բաների մէջ հաճոյ լինեն, ոչ թէ հակառակ խօսողեր.
10 Հերձուածող մարդից, երբոր առաջին եւ երկրորդ անգամ խրատել ես, ետ կաց։
11 Գիտենալով որ այնպիսին ծռուած է եւ մեղք է գործում ինքն իր անձը դատապարտելով։
12 Երբոր Արտեմասին կամ Տիւքիկոսին ուղարկեմ քեզ մօտ շտապիր որ գաս Նիկոպօլիս ինձ մօտ. Որովհետեւ որոշել եմ ձմեռն այնտեղ մնալ։
13 Եւ օրինական Զենասին եւ Ապողոսին շուտով ճանապարհ դիր. Եւ նայիր որ ոչ մի բան չ’պակասի նորանց։
14 Բայց մերիններն էլ թող սովորեն բարի գործերի մէջ կենալ հարկաւոր պիտոյքների համար, որ անպտուղ չ’լինին։
15 Բարեւ են տալիս քեզ այն ամենը որ ինձ հետ են. Բարեւ տուր նորանց որ սիրում են մեզ հաւատքով. Շնորհքը ձեր ամենի հետ լինի։ Ամէն։
1 Նորանց միտքը բեր, որ իշխանութիւններին եւ պետութիւններին հնազանդեն, հպատակեն, եւ ամեն բարի գործերի համար պատրաստ լինին.
2 Ոչ մէկին չ’հայհոյեն, կռիւ չ’անեն, հեզ լինեն, ամեն մարդկանց ամեն քաղցրութիւն ցոյց տան։
3 Որովհետեւ մենք էլ էինք մի ժամանակ անմիտ, անհնազանդ, մոլորած, ցանկութիւնների եւ կերպ կերպ անառակութիւնների ծառայողներ, վարվում էինք չարութիւնով եւ նախանձով, ատելի էինք, եւ իրար ատող։
4 Բայց երբ որ մեր Փրկիչ Աստուծոյ քաղցրութիւնը եւ մարդասիրութիւնը յայտնուեցաւ,
5 Ոչ թէ արդարութեան գործերիցը, որ մենք արինք, այլ իր ողորմութեան համեմատ փրկեց մեզ միւսանգամ ծնուելու աւազանովը, եւ Սուրբ Հոգու նորոգութիւնովը,
6 Որ առատութիւնով թափեց մեզ վերայ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի ձեռովը,
7 Որ նորա շնորհքովն արդարացած ժառանգ լինենք յաւիտենական կեանքի յոյսովը։
8 Ճշմարիտ է այս խօսքը եւ կամենում եմ, որ դու այս բաները հաստատես, որ Աստուծուն հաւատացողները ջանք անեն բարի գործերի մէջ կենալու, սորանք են բարի եւ մարդկանց օգտակար։
9 Բայց յիմար վիճաբանութիւններից, ազգահամարներից եւ հակառակութիւններից, եւ օրէնքի կռիւներից ետ քաշուիր. որ անօգուտ եւ ունայն են։