10 Եւ հիմա յայտնուեցաւ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի երեւելովը. որ խափանեց մահն եւ լոյսի մէջ բերաւ կեանքն ու անմահութիւնը աւետարանի միջոցով,
11 Որին ես քարոզիչ եւ առաքեալ կարգուեցայ, եւ հեթանոսների վարդապետ։
12 Որ այդ պատճառով էլ չարչարանքները կրում եմ. Բայց ամօթ չեմ համարում. որովհետեւ գիտեմ թէ ո՞ւմ եմ հաւատացել. Եւ համոզուած եմ թէ նա կարող է իմ աւանդը պահել մինչեւ այն օրը։
13 Ունեցիր ողջամիտ խօսքերի օրինակը, որ ինձանից լսեցիր հաւատքով եւ սիրով որ Քրիստոս Յիսուսումն է։
14 Այն բարի աւանդը պահիր Սուրբ Հոգովը, որ բնակուած է մեզանում։
15 Սա գիտես, որ ինձանից ետ քաշուեցան այն ամենը որ Ասիայումն էին. Որոնցից են Փիգելոս եւ Հերմոգինէս։
16 Տէրը ողորմութիւն տայ Ոնեսիփորոսի տանը, որ շատ անգամ հանգստացրեց ինձ, եւ իմ կապանքն ամօթ չ’համարեց.
17 Այլ երբոր Հռովմումն էր, շատ ջանքով որոնեց ինձ եւ գտաւ։
18 Տէրը տայ նորան որ ողորմութիւն գտնէ Տէրիցն այն օրումն. Եւ թէ որքան ծառայութիւն արաւ ինձ Եփեսոսումը որ դու ինքդ լաւ գիտես։
1 Պօղոս Յիսուս Քրիստոսի առաքեալ Աստուծոյ կամքովը, կեանքի խոստմունքի պէս, որ Քրիստոս Յիսուսումն է,
2 Տիմոթէոս՝ սիրելի որդուս, շնորհք, ողորմութիւն եւ խաղաղութիւն լինի Աստուած Հօրիցը եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսիցը։
3 Շնորհակալ եմ Աստուածանից, որին պաշտում եմ իմ նախնիքներից. Մաքուր խղճմտանքով, որ անպակաս յիշում եմ քեզ իմ աղօթքներումը գիշեր եւ ցերեկ,
4 Ցանկանալով քեզ տեսնել երբ յիշում եմ քո արտասուքը, որ ուրախութիւնով լցուիմ.
5 Միտքս բերելով այն անկեղծ հաւատքը որ քեզանում է. Որ առաջ քո Լօիդա տատումը եւ քո Եւնիկէ մօրումը բնակուեցաւ, համոզուած եմ որ քեզանում էլ։
6 Այդ պատճառով միտքդ եմ բերում որ արծարծես Աստուծոյ այն շնորհքն, որ քեզանում է իմ ձեռքերը քեզ վերայ դնելովը։
7 Որովհետեւ Աստուած չ’տուաւ մեզ երկչոտութեան հոգի, այլ զօրութեան եւ սէրի եւ զգաստութեան։
8 Ուրեմն ամօթ մի համարիր մեր Տիրոջ վկայութիւնը, եւ ոչ էլ ինձ որ նորա կապուածն եմ. այլ միասին չարչարուիր աւետարանի համար Աստուծոյ զօրութեան համեմատ,
9 Որ փրկեց մեզ, եւ սուրբ կոչումով կանչեց. ոչ թէ մեր գործերի համեմատ, այլ իր յառաջադրութեան եւ շնորհքի համեմատ, որ տրուեցաւ մեզ Քրիստոս Յիսուսումը յաւիտենական դարերից առաջ,
10 Վասն որոյ ամեն բանի համբերում եմ ընտրուածների համար. որ նորանք էլ հասնեն այն փրկութեան, որ Քրիստոս Յիսուսումն է յաւիտենական փառքի հետ։
11 Ճշմարիտ է այս խօսքը, որ եթէ հետը մեռանք՝ հետն էլ կ’ապրենք։
12 Եթէ համբերենք, հետն էլ կ’թագաւորենք, եւ եթէ ուրանանք, նա էլ կ’ուրանայ մեզ։
13 Եւ եթէ չ’հաւատանք, նա հաւատարիմ կ’մնայ, իր անձը չէ կարող ուրանալ։
14 Այս բանը յիշեցրու Տիրոջ առաջին վկայութիւն դնելով, որ խօսքերով կռիւ չ’անեն, որ ոչինչի պիտանի չէ եւ լսողներին է միայն կործանում։
15 Ջանք արա որ քո անձն ընտիր կանգնեցնես Աստուծոյ առաջին իբր մի մշակ առանց ամօթի, որ ճշմարտութեան խօսքն ուղիղ մատակարարես։
16 Բայց պիղծ ունայնախօսութիւնիցը ետ քաշուիր. Որովհետեւ աւելի առաջ կ’գնան ամբարշտութեան մէջ։
17 Եւ նորանց խօսքերը քաղցկեղի պէս ճարակում է. որոնցից են Հիմենոսը եւ Փիլետոսը,
18 Որոնք ճշմարտութիւնիցը մոլորել են, ասելով թէ մեռելների յարութիւնն արդէն եղած է. Եւ կործանում են ոմանց հաւատքը։
19 Բայց Աստուծոյ հաստատ հիմքը կանգնած է եւ այս կնիքն ունի, թէ Տէրը ճանաչում է նորանց որ իրն են. Եւ թէ ետ կենայ անիրաւութիւնից այն ամենն որ Քրիստոսի անունն կանչում է։
20 Բայց մի մեծ տան մէջ ոչ միայն ոսկեղէն եւ արծաթեղէն անօթներ կան. Այլ փայտէ եւ հողէ էլ. կան որ պատիւի համար են, եւ կան որ անարգութեան համար են։
21 Եթէ մէկը իր անձը մաքրէ այդպիսիներից, նա պատուական անօթ կ’լինի՝ սրբուած եւ իր Տիրոջն օգտակար՝ ամեն բարի գործերի համար պատրաստուած։
22 Երիտասարդական ցանկութիւններիցը փախիր. այլ հետեւիր արդարութեան, հաւատքի, սէրի, խաղաղութեան, Տիրոջ անունը սուրբ սրտանց իրանց վերայ կանչողների հետ։
23 Բայց յիմար եւ անկիրթ վիճաբանութիւններից ետ քաշուիր. Իմանալով որ կռիւներ են ծնում։
24 Բայց Տիրոջ ծառային պէտք չէ կռիւ անել, այլ ամենի հետ հեզահոգի լինել, սովորեցնող, ոխ չ’պահող,
25 Հակառակողներին հանդարտութիւնով խրատել. թերեւս Աստուած նորանց ապաշխարութիւն տայ ճշմարտութիւնն իմանալու համար,
26 Եւ սատանայի որոգայթիցն զգաստանալու, որից նորանք որսացուել են նորա կամքին ծառայելու համար։
1 Արդ դու, իմ որդեակ, զօրացիր այն շնորհքովը որ Քրիստոս Յիսուսումն է։
2 Եւ այն բաները որ ինձանից լսեցիր շատ վկաներով, յանձնիր հաւատարիմ մարդկանց որ կարող լինեն ուրիշներին սովորեցնել։
3 Իսկ դու նեղութիւնները կրիր ինչպէս Քրիստոս Յիսուսի բարի զինուոր.
4 Ոչ մի զինուորութիւն անող այս աշխարհքի գործերովը չէ զբաղվում, որպէս զի զօրապետին հաճոյ լինի։
5 Եւ եթէ մէկը մրցէ էլ՝ պսակ չի ստանալ եթէ օրինաւորապէս չ’մրցէ։
6 Աշխատող հողագործն առաջ պէտք է պտղիցը վայելէ։
7 Իմացիր ինչ որ ասում եմ. Տէրը քեզ իմաստութիւն տայ ամեն բանի մէջ։
8 Յիշիր Յիսուս Քրիստոսին մեռելների միջից յարութիւն առածին, որ Դաւիթի սերունդիցն է, իմ աւետարանի համեմատ,
9 Որի համար չարչարվում եմ մինչեւ կապանքի մէջ լինել չարագործի պէս. բայց Աստուծոյ խօսքը կապուած չէ։
10 Բայց դու հետեւեցիր իմ վարդապետութեանը, վարմունքին, դիտաւորութեանը, հաւատքին, երկայնմտութեանը, սէրին, համբերութեանը,
11 Հալածմունքներին, չարչարանքներին. Ինչպէս որ եղան ինձ Անտիոքումը եւ Իկոնիոնումը եւ Լիւստրայումը. Ինչպիսի հալածանքների համբերեցի. եւ ամենիցն ինձ ազատեց Տէրը։
12 Եւ ամենը որ կամենում են աստուածպաշտութեամբ ապրիլ Քրիստոս Յիսուսումը, հալածանք պիտի կրեն.
13 Բայց չար եւ խաբեբայ մարդիկն յառաջ կ’գնան չարութեան մէջ, մոլորեցնելով եւ մոլորելով։
14 Բայց դու հաստատ կաց նորանցում, որ սովորեցիր եւ հաւատացիր. Եւ գիտենալով թէ ումից սովորեցիր.
15 Եւ որ մանկութիւնիցդ սուրբ գրքերը գիտես, որ կարող են քեզ իմաստուն անել փրկութեան համար այն հաւատքի ձեռովն որ Քրիստոս Յիսուսումն է։
16 Ամեն Գիրք աստուածաշունչ են եւ օգտակար՝՝, վարդապետութեան, եւ յանդիմանութեան, եւ ուղղելու, եւ արդարութեան խրատելու համար.
17 Որ Աստուծոյ մարդը կատարեալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստուած։
1 Սա գիտացիր, որ յետի օրերումը չար ժամանակներ կ’գան։
2 Որովհետեւ մարդիկ կ’լինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ,
3 Անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր,
4 Մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր քան թէ աստուածասէր։
5 Որ աստուածպաշտութեան կերպարանքն ունին, բայց նորա զօրութիւնն ուրացած են. նորանցից էլ ետ քաշուիր։
6 Որովհետեւ սորանցից են որ տունէ տուն են մտնում, եւ գերի անում մեղքերով բեռնաւորուած տկարամիտ կնիկներին, որ կերպ կերպ ցանկութիւններով վարուած են.
7 Որ ամեն ժամանակ սովորում են, եւ երբէք դէպի ճշմարտութեան գիտութիւնը չեն կարողանում գալ,
8 Այլ ինչպէս որ Յանէսը եւ Յամրէսը Մովսէսին հակառակ կեցան, այնպէս էլ սորանք են հակառակ կենում ճշմարտութեանը, մարդիկ՝ մտքով ապականուած, անպիտան՝ հաւատքի համար։
9 Բայց աւելի չեն յառաջանալ. Որ սորանց անմտութիւնն ամենին յայտնի կ’լինի. ինչպէս նորանցն էլ եղաւ։
10 Կրէսկէսը Գաղատիա. Տիտոսը՝ Դաղմատիա. Ղուկասն է միայն ինձ հետ.
11 Մարկոսին առնես հետդ բերես. Որ ինձ ծառայութեան համար պէտք է։
12 Տիւքիկոսին ուղարկեցի Եփեսոս։
13 Վերարկուն, որ Տրովադայումն Կարպոսի մօտ թողեցի, գալիս՝ բեր, գրքերն էլ, մանաւանդ մագաղաթները։
14 Աղեքսանդրոս դարբինն ինձ շատ չարութիւն արաւ. Տէրը նորան հատուցում տայ իր գործերի պէս։
15 Դու էլ նորանից զգուշացիր. Որ նա շատ հակառակ կեցաւ մեր խօսքերին։
16 Ատեանումն առաջին անգամ պատասխանելիս՝ ոչ ով չ’կանգնեց իմ կողմը, այլ ամենքը ինձ թողեցին. թող չ’համարուի նորանց։
17 Իսկ Տէրն ինձ մօտ կանգնեց, եւ զօրացրեց ինձ որ ինձանով քարոզութիւնը հաստատուի, եւ բոլոր հեթանոսները լսեն. եւ ես ազատուեցայ առիւծի բերանիցը։
18 Եւ կ’փրկէ ինձ Տէրն ամեն չար բանից եւ կ’ազատէ կ’հասցնէ իր երկնային արքայութեանը. որին լինի փառք յաւիտեանս յաւիտենից. Ամէն։
19 Բարեւ տուր Պրիսկէին եւ Ակիւղային, եւ Ոնեսիփորի տանը,
20 Երաստոսը մնաց Կորնթոսումը. Եւ Տրոփիմոսին հիւանդ թողեցի Մելիտոսումը։
21 Շտապիր որ ձմեռիցն առաջ գաս։ Բարեւ է տալիս քեզ Եւբուղոսը, եւ Պուդէսը եւ Լինոսը, եւ Կլաւդիան եւ բոլոր եղբարքը։
22 Տէր Յիսուս Քրիստոսը քո հոգու հետ լինի. Շնորհք ձեզ հետ։ Ամէն։
1 Արդ այս վկայութիւնը դնում եմ Աստուծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի առաջին որ դատելու է կենդանիներին եւ մեռելներին իր յայտնութիւնումը ու թագաւորութիւնումը.
2 Խօսքը քարոզիր. Վերայ հասիր թէ ժամանակին լինի թէ ժամանակից դուրս, յանդիմանիր, սաստիր, յորդորիր ամեն երկայնմտութիւնով եւ վարդապետութիւնով։
3 Որովհետեւ ժամանակ կ’գայ որ ողջամիտ վարդապետութեանը չեն համբերիլ. այլ իրանց յատուկ ցանկութիւնների համեմատ վարդապետներ կ’դիզեն իրանց վերայ, իրանց լսելիքների մարմաջելու պէս։
4 Եւ իրանց լսելիքը ճշմարտութիւնիցը ետ կ’դարձնեն եւ առասպելների ետեւից կ’մոլորին։
5 Բայց դու արթուն կաց ամեն բանի մէջ նեղութիւններ կրելով. աւետարանչի գործը գործիր. Քո պաշտօնը կատարիր։
6 Որովհետեւ ես արդէն նուիրվում եմ, եւ իմ բաժնուելու ժամանակը հասած է։
7 Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հաւատքը պահեցի.
8 Այսուհետեւ մնում է ինձ արդարութեան պսակը, որ Տէրը կ’տայ ինձ այն օրումը՝ արդար դատաւորը. Եւ ոչ միայն ինձ, այլ եւ ամենին, որ սիրեցին նորա յայտնութիւնը։
9 Շտապիր որ շուտով ինձ մօտ գաս. Որովհետեւ Դեմասը թողեց ինձ եւ այս աշխարհքը սիրեց, եւ գնաց Թեսաղոնիկէ.