10 Պոռնիկներին, արուագէտներին, մարդագողներին, սուտ ասողներին, սուտ երդում անողներին. եւ եթէ ուրիշ ինչ հակառակ է ողջամիտ վարդապետութեանը,
11 Երանելի Աստուծոյ փառաւոր աւետարանի համեմատ, որն ինձ հաւատացուեցաւ։
12 Եւ շնորհակալ եմ ինձ մեր Տէր Յիսուս Քրիստոսումը զօրացնողիցը, որ ինձ հաւատարիմ համարեց եւ սպասաւորութեան մէջ դրաւ,
13 Որ առաջուց հայհոյիչ եւ հալածող եւ թշնամանող էի, բայց ողորմութիւն գտայ, որովհետեւ չ’գիտենալով էի գործում անհաւատութիւնով։
14 Բայց էլ աւելի շատ եղաւ մեր Տիրոջ շնորհքը հաւատքով եւ սիրով որ Քրիստոս Յիսուսումն է։
15 Ճշմարիտ է այս խօսքը եւ ամեն ընդունելութեան արժանի, որ Քրիստոս Յիսուսն աշխարհք եկաւ մեղաւորները փրկելու, որոնց առաջինը ես եմ։
16 Սակայն նորա համար ողորմութիւն գտայ, որ Յիսուս Քրիստոսը առաջ ինձանում ցոյց տայ բոլոր երկայնմտութիւնը՝ օրինակ լինելու նորանց, որ պիտի հաւատան նորան յաւիտենական կեանքի համար։
17 Բայց յաւիտենից Թագաւորին, այն անեղծին եւ աներեւոյթին, այն մէկ Աստուծուն լինի պատիւ եւ փառք յաւիտեանս յաւիտենից. Ամէն։
18 Այս պատուիրանքն աւանդում եմ քեզ, Տիմոթէոս որդեակ, առաջուց քեզ վերայ եղած մարգարէութիւնների պէս, որ նորանցով պատերազմիս բարի պատերազմը.
19 Ունենալով հաւատք եւ բարի խղճմտանք, որ մի քանիսը դէն գցելով հաւատքումը նաւակոծութիւն քաշեցին.
20 Որոնցից են Հիմենոսը եւ Աղեքսանդրոսը, որոնց մատնեցի սատանային որ խրատուին չ’հայհոյել։
1 Պօղոս Յիսուս Քրիստոսի առաքեալ մեր Փրկիչ Աստուծոյ եւ Յիսուս Քրիստոսի՝ մեր յոյսին հրամանովը.
2 Տիմոթէոս՝ սիրելի որդուս՝ հաւատքով, շնորհք, ողորմութիւն եւ խաղաղութիւն լինի Աստուած մեր Հօրիցը եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսիցը։
3 Ինչպէս որ աղաչեցի քեզ, որ Եփեսոսումը մնաս Մակեդոնիա գնալիս, որ պատուիրես ոմանց որ օտար ուսմունք չ’սովորեցնեն.
4 Եւ մտիկ չ’տան առասպելների եւ ազգահամարների, որ վերջ չ’ունին, որ աւելի վիճաբանութիւններ են գրգռում, քան թէ Աստուծոյ շինութիւնը հաւատքով։
5 Իսկ պատուիրանքի վախճանը սէրն է սուրբ սրտից, եւ բարի խղճմտանքով, եւ անկեղծ հաւատքից.
6 Որոնցից ոմանք խոտորելով ունայն խօսքերի ետեւից գնացին,
7 Կամենում են օրէնքի վարդապետ լինել, եւ իրանք չեն իմանում ոչ այն որ խօսում են, եւ ոչ էլ այն բաները որ պնդում են։
8 Եւ գիտենք որ օրէնքը բարի է, եթէ մէկն օրինաւորապէս գործածէ նորան,
9 Սա իմանալով, որ արդարին օրէնք չ’կայ, այլ անօրէններին եւ անհնազանդներին, ամբարիշտներին, եւ մեղաւորներին, անսուրբներին, եւ պիղծերին, հայրասպաններին, եւ մայրասպաններին, մարդասպաններին,
10 Այլ ինչպէս կ’վայելէ աստուածպաշտութիւնը յանձն առած կանանց՝ բարի գործերով։
11 Կինը թող հանդարտութեամբ սովորէ ամեն հնազանդութիւնով։
12 Կնկան հրաման չեմ տալիս, որ սովորեցնէ, եւ ոչ էլ մարդին վերայ իշխէ, այլ որ լուռ կենայ։
13 Որովհետեւ Ադամն առաջ ստեղծուեցաւ եւ յետոյ Եւան։
14 Եւ Ադամ չ’խաբուեցաւ այլ կինը խաբուելով մեղք գործեց։
15 Սակայն կ’ապրի որդեծնութեան համար, եթէ կենայ հաւատքի եւ սէրի եւ սրբութեան մէջ պարկեշտութեան հետ։
1 Արդ աղաչում եմ, ամենից առաջ աղօթք անել, խնդրուածք, աղաչանք, գոհութիւն ամեն մարդկանց համար,
2 Թագաւորների եւ ամեն իշխանաւորների համար. Որ խաղաղ եւ հանդարտ կեանք վարենք, բոլոր աստուածպաշտութիւնով եւ սրբութիւնով։
3 Որովհետեւ սա բարի եւ ընդունելի է մեր Փրկիչ Աստուծոյ առաջին,
4 Որ կամենում է որ ամեն մարդիկ փրկուին, եւ ճշմարտութեան գիտութեանը գան։
5 Որովհետեւ մէկ Աստուած կայ, եւ մէկ միջնորդ Աստուծոյ եւ մարդկանց մէջ Քրիստոս Յիսուս մարդը,
6 Որ իր անձը ամենի համար փրկանք տուաւ, որ վկայութիւն լինի իր ժամանակներումը։
7 Որին ես քարոզիչ եւ առաքեալ կարգուեցայ (ճշմարիտն եմ ասում, սուտ չեմ խօսում). հեթանոսների վարդապետ՝ հաւատքի եւ ճշմարտութեան մէջ։
8 Արդ կամենում եմ, որ մարդիկ ամեն տեղ աղօթք անեն, սուրբ ձեռքեր վեր բարձրացնեն առանց բարկութեան եւ երկմտութեան։
9 Այնպէս էլ կանայքը վայելուչ հագուստով ամօթխածութիւնով եւ պարկեշտութիւնով իրանց անձերը զարդարեն, ոչ թէ հիւսուածներով, կամ ոսկիով կամ մարգարիտներով կամ թանգագին հանդերձներով.
10 Եւ սորանք առաջ թող փորձուին, եւ յետոյ այն պաշտօնը մտնեն, եթէ անարատ լինեն։
11 Այնպէս էլ նորանց կանայքը պէտք է ծանրաբարոյ լինեն. Ոչ թէ չարախօս, այլ զգաստ, ամեն բանի մէջ հաւատարիմ։
12 Սարկաւագները մէկ կնկան մարդ լինին, իրանց որդկանցը եւ իրանց տներին բարի վերակացու։
13 Որովհետեւ պաշտօնը լաւ կատարողներն իրանց անձերի համար բարի աստիճան են շահում, եւ շատ համարձակութիւն՝ այն հաւատքումը որ Քրիստոս Յիսուսումն է։
14 Սա գրում եմ քեզ յուսալով որ շուտով քեզ մօտ գամ։
15 Իսկ եթէ ուշանամ, որ գիտենաս թէ ի՞նչպէս պէտք է Աստուծոյ տան մէջ վարուիլ. Որ է կենդանի Աստուծոյ եկեղեցի, սիւն եւ հաստատութիւն ճշմարտութեան։
16 Եւ յայտնապէս մեծ է Աստուածպաշտութեան խորհուրդը. Աստուած յայտնուեցաւ մարմնում, արդարացաւ Հոգով, երեւեցաւ հրեշտակներին, քարոզուեցաւ հեթանոսներին, հաւատացուեցաւ աշխարհքումը եւ վերացաւ փառքով։
1 Ճշմարիտ է այս խօսքը, եթէ մէկը եպիսկոպոսութեան է ցանկանում բարի գործի է ցանկանում։
2 Բայց եպիսկոպոսին պէտք է անարատ լինել, մէկ կնկան մարդ, զգաստ, խոհեմ, պարկեշտ, հիւրասէր, սովորեցնելու յարմար.
3 Ոչ գինեմոլ, ոչ զարկող, այլ հանդարտ, կռիւ չ’անող, ոչ արծաթասէր.
4 Իր տանը բարի վերակացու լինող, որ որդիներ ունենայ հնազանդութեան մէջ ամեն պարկեշտութիւնով.
5 (Բայց եթէ մէկն իր տանը վերակացու լինել չ’գիտենայ, ի՞նչպէս նա Աստուծոյ եկեղեցուն խնամք կ’տանի.)
6 Ոչ նորահաւատ որ չ’գոռոզանայ եւ սատանայի դատաստանն ընկնի։
7 Բայց պէտք է նորան, դրսիններիցը բարի վկայութիւն էլ ունենալ. Որ չ’ընկնի նախատինքի եւ սատանայի որոգայթի մէջ։
8 Այնպէս էլ սարկաւագները պէտք է ծանրաբարոյ լինեն. Ոչ երկու լեզուանի, ոչ գինու մոլի. Ոչ ամօթալից շահ սիրող.
9 Այլ հաւատքի խորհուրդը սուրբ խղճմտանքի մէջ ունեցող։
10 Որովհետեւ հէնց սորա համար էլ աշխատում ենք եւ նախատվում, որ յոյս ենք դրել կենդանի Աստուծոյ վերայ, որ Փրկիչ է ամեն մարդկանց, եւ մանաւանդ հաւատացեալներին։
11 Այս բաները պատուիրիր եւ սովորեցրու։
12 Ոչ ոք քո մանկութիւնը չ’անարգէ. այլ օրինակ եղիր հաւատացեալներին խօսքով, վարքով, սիրով, հաւատքով, սրբութիւնով,
13 Մինչեւ որ գամ՝ միտք դիր կարդալուն, յորդորմունքին եւ վարդապետութեանը։
14 Անհոգ մի լինիր այն քեզանում եղած շնորհքի համար. որ քեզ տրուեցաւ մարգարէութիւնով երիցութեան ձեռնադրութեամբը։
15 Սորանք մտածիր, սորանցում կաց, որ քո յառաջադիմութիւնը ամենին յայտնի լինի։
16 Զգոյշ կաց անձիդ եւ վարդապետութեանդ, եւ դորանում յարատեւիր. Որովհետեւ այդ անելով քո անձն էլ կ’ապրեցնես, եւ քեզ լսողներին էլ։
1 Եւ Հոգին յայտնի ասում է թէ յետին ժամանակներումը ոմանք հաւատքիցը կ’հեռանան, եւ մտիկ կ’տան մոլար ոգիների եւ դեւերի վարդապետութիւնների,
2 Ստախօսների կեղծաւորութեամբը, որոնց խղճմտանքը տաղուած է.
3 Որ ամուսնանալուց կ’արգիլեն, կ’հրաժարեն կերակուրներից որ Աստուած ստեղծեց հաւատացեալների եւ ճշմարտութիւնը ճանաչողների համար որ գոհութեամբ վայելեն։
4 Որովհետեւ Աստուծոյ բոլոր ստեղծուածները բարի են, եւ ոչ մի բան խոտան չէ. Երբոր գոհութիւնով ընդունուի։
5 Որովհետեւ սրբվում է Աստուծոյ խօսքովը եւ աղօթքով։
6 Եթէ այս բաները եղբայրներին խրատ տաս, Յիսուս Քրիստոսի բարի պաշտօնեայ կ’լինես, սնուած հաւատքի խօսքերովը, եւ այն բարի վարդապետութիւնովն, որին հետեւեցիր։
7 Եւ պիղծ ու պառաւական առասպելներիցը ետ կաց. Բայց վարժեցրու քո անձը աստուածպաշտութեան։
8 Որովհետեւ մարմնի վարժութիւնը քիչ բանի համար է օգտակար. բայց աստուածպաշտութիւնն ամեն բանի համար օգտակար է, ունենալով այժմեան եւ գալու կենաց խոստմունքը։
9 Ճշմարիտ է այս խօսքը եւ ամեն ընդունելութեան արժանի։
10 Բարի գործերով վկայուած, եթէ երեխաներ է մեծացրել, հիւրեր ընդունել, սուրբերի ոտները լուացել, նեղացածներին ձեռնտու եղել, ամեն բարի գործերին հետեւել։
11 Բայց մատղաշ որբեւայրիներիցը ետ կաց. Որ երբոր ցանկութիւնով լցվում են՝ Քրիստոսի հակառակ՝ կամենում են ամուսնանալ.
12 Եւ դատապարտութիւն են ընդունում, որ առաջին հաւատքը դէն գցեցին։
13 Միանգամայն էլ ծոյլ են սովորում տուները ման գալով. Եւ ոչ թէ միայն ծոյլ այլ եւ շատախօս, եւ հետաքրքիր, եւ խօսում են ինչ որ պէտք չէ։
14 Կամենում եմ որ մատղաշ որբեւայրիներն ամուսնանան, որդիք ծնեն, տնաշէն լինեն. եւ հակառակողին ոչ մի պատճառ չ’տան հայհոյանք անելու։
15 Որովհետեւ արդէն մի քանիսը խոտորուեցան սատանայի ետեւիցը։
16 Եթէ մի հաւատացեալ մարդ կամ հաւատացեալ կին որբեւայրիներ ունենայ, նա թող նորանց խնամք տանէ. Եւ եկեղեցուն ծանրութիւն չ’լինի, որ ճշմարիտ որբեւայրիներին խնամք տանէ։
17 Լաւ վերակացութիւն անող երէցները թող երկուպատիկ պատիւի արժանի լինեն. Մանաւանդ նորանք որ խօսքով եւ վարդապետութիւնով են աշխատում։
18 Որովհետեւ գիրքն ասում է թէ Կալի մէջ աշխատող եզի դունչը չ’կապես. Թէ մշակը արժանի է իր վարձքին։
19 Երէցի վերայ գանգատ մի ընդունիր. բայց միայն երկու կամ երեք վկաներով։
20 Մեղանչողներին ամենի առաջին յանդիմանիր, որ ուրիշներն էլ վախենան։
21 Վկայութիւն եմ դնում Աստուծոյ եւ Յիսուս Քրիստոսի եւ ընտրուած հրեշտակների առաջին, որ այս բաները պահես առանց նախապաշարման. Ոչինչ չ’անելով աչառութեամբ։
22 Ձեռը շուտով մի դնիր մէկի վերայ, եւ ուրիշների մեղքերին մասնակից մի լինիր. Քո անձը սուրբ պահիր։
23 Այսուհետեւ միայն ջուր չ’խմես, այլ մի քիչ գինի գործածիր քո ստամոքսի եւ քո շուտ շուտ տկարանալու համար։
24 Կան մարդիկ, որոնց մեղքերը յայտնի են, եւ առաջուց դատաստանի հասած. Իսկ ոմանցն էլ ետեւիցն են գալիս։
25 Այնպէս էլ բարի գործերը յայտնի են. Եւ ուրիշ կերպ լինողներն էլ չեն կարող ծածկուիլ։
1 Ծերին սաստիկ մի յանդիմանիր, այլ յորդորիր ինչպէս հօր, երիտասարդներին եղբայրների պէս։
2 Պառաւներին մայրերի պէս, մատղաշ կանանցը՝ քոյրերի պէս բոլոր սրբութիւնով։
3 Որբեւայրիներին պատուիր՝ որ ճշմարիտ որբեւայրի են։
4 Բայց եթէ մէկ որբեւայրի որդիք եւ թոռներ ունենայ, թող առաջ սովորեն իրանց ընտանիքումը որդիական սէր ցոյց տալ եւ փոխարէն հատուցանել ծնողներին. որովհետեւ սա բարի է եւ Աստուծոյ առաջին ընդունելի։
5 Իսկ նա որ ճշմարիտ որբեւայրի է եւ մինակ մնացած, նա յոյսը Աստուծոյ վերայ է դնում, եւ գիշեր եւ ցերեկ աղօթքին եւ աղաչանքին հետեւում։
6 Բայց փափկասէր որբեւայրին կենդանոյն մեռած է։
7 Եւ այս բաները պատուիրիր, որ անարատ լինեն։
8 Բայց եթէ մէկը իրանների եւ մանաւանդ ընտանիքների համար խնամք չ’տանի, նա հաւատքիցն ուրացած է եւ անհաւատից էլ չար է։
9 Որբեւայրի նա ընտրուի, որ վաթսուն տարուց պակաս չէ եւ մէկ մարդի կին եղած է.
10 Որովհետեւ արծաթսիրութիւնը ամեն չարիքների արմատն է. Որին մի քանիսը անձնատուր լինելով հաւատքիցը մոլորուեցան, եւ իրանց անձերը շատ ցաւերով խոցեցին։
11 Բայց դու, ով Աստուծոյ մարդ, փախիր սորանցից, եւ հետեւիր արդարութեան, աստուածպաշտութեան, հաւատքի, սէրի, համբերութեան, հեզութեան։
12 Պատերազմիր հաւատքի բարի պատերազմը, եւ բռնիր յաւիտենական կեանքը որի մէջ կանչուեցար, եւ դաւանեցիր բարի դաւանութիւնը շատ վկաների առաջին։
13 Պատուիրում եմ քեզ Աստուծոյ առաջին որ ամեն բան կենդանի է անում, եւ Քրիստոս Յիսուսի առաջին որ բարի դաւանութիւնը վկայեց Պոնտացի Պիղատոսի առաջին.
14 Որ դու պատուիրանքը անբիծ եւ անարատ պահես, մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի յայտնութիւնը։
15 Որ իր ժամանակին ցոյց կ’տայ Երանելին եւ միայն Հզօրը, թագաւորների Թագաւորը, եւ տէրերի Տէրը,
16 Որ միայն նա անմահութիւն ունի անմատոյց լոյսի մէջ բնակուած. որ մարդկանցից ոչ ոք չ’տեսաւ եւ ոչ էլ կարող է տեսնել. նորան լինի պատիւ եւ զօրութիւն յաւիտեանս. Ամէն։
17 Ներկայ աշխարհիս հարուստներին պատուիրիր որ չ’գոռոզանան, եւ ոչ էլ ունայն մեծութեան վերայ յոյս դնեն, այլ կենդանի Աստուծոյ վերայ որ ամեն բան տալիս է մեզ առատապէս վայելելու համար։
18 Բարի գործեն, բարի գործերով հարստանան, առատաձեռն եւ կարօտներին հաղորդող լինեն։
19 Իրանց անձերի համար բարի հիմ գանձեն հանդերձեալի համար, որ յաւիտենական կեանք ձեռք բերեն։
20 Ով Տիմոթէոս, պահիր քեզ տրուած աւանդը, եւ ետ կաց պիղծ ունայնաբանութիւններից եւ սուտանուն գիտութեան հակառակութիւններից.
21 Որ մի քանիսը ընդունելով հաւատքիցը մոլորուեցան. Շնորհքը քեզ հետ լինի։ Ամէն։
1 Նորանք որ ծառայութեան լծի տակ են, թող իրանց տէրերին ամեն պատիւի արժանի համարեն. որ Աստուծոյ անունը եւ վարդապետութիւնը չ’հայհոյուի։
2 Իսկ հաւատացեալ տէրեր ունեցողները թող չ’անարգեն նորա համար որ եղբարք են. Այլ առաւել եւս ծառայեն. Նորա համար որ հաւատացեալ են եւ սիրելի, որ բարերարութեանը մասնակից են. այս բաները սովորեցրու եւ յորդորիր։
3 Իսկ եթէ մէկն ուրիշ կերպ բան սովորեցնէ եւ մտիկ չ’անէ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ողջամիտ խօսքերին, եւ աստուածպաշտութեան համեմատ վարդապետութեանը,
4 Նա գոռոզացած է, ոչինչ չ’իմանալով. այլ ախտացած է վիճաբանութիւնների՝ եւ խօսքերով հակառակելու համար, որ նորանից լինում է նախանձ, կռիւ, հայհոյութիւն, չար կարծիքներ,
5 Դատարկ վէճեր այնպիսի մարդկանց որ մտքով ապականուած եւ ճշմարտութիւնիցը հեռացած են. որ աստուածպաշտութիւնը շահավաճառութիւն են համարում. այնպիսիներիցը ետ քաշուիր։
6 Բայց մեծ շահավաճառութիւն է իրաւ աստուածպաշտութիւնը բաւականութեան հետ միասին։
7 Որովհետեւ ոչինչ չենք բերել աշխարհքս եւ յայտնի է որ ոչինչ էլ չենք կարող դուրս տանիլ։
8 Բայց եթէ կերակուր եւ հագուստ ունինք, նորանցով բաւականանանք։
9 Իսկ նորանք որ կամենում են հարստանալ փորձութեան եւ որոգայթի եւ շատ անմիտ վնասակար ցանկութիւնների մէջ են ընկնում. որ ընկղմում են մարդկանց սատակումի եւ կորուստի մէջ։