10 Որ դուք գնաք ինչպէս արժանի է Տիրոջը, ամեն բանի մէջ հաճոյ լինելով նորան, ամեն բարի գործով պտղաբեր լինիք եւ աճիք Աստուծոյ գիտութեան մէջ.
11 Ամեն զօրութիւնով զօրացած իր փառքի զօրութեան համեմատ, ամեն համբերութեան եւ երկայնմտութեան մէջ ուրախութիւնով.
12 Եւ գոհութիւն տաք Հօրը որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի վիճակին լոյսումը.
13 Որ փրկեց մեզ խաւարի իշխանութիւնիցը, եւ փոխադրեց մեզ իր սիրելի Որդու արքայութեան մէջ,
14 Որի ձեռովն ունինք փրկութիւն նորա արիւնովը՝ մեղքերի թողութիւնը.
15 Որ աներեւոյթ Աստուծոյ պատկերն է՝ ամեն ստեղծուածներից առաջ ծնուած։
16 Վասն զի նորանով ամեն բան ստեղծուեցաւ ինչ որ երկնքումն՝ եւ ինչ որ երկրիս վերայ է՝ երեւողները եւ չ’երեւողները, թէ աթոռները, թէ տէրութիւնները, թէ պետութիւնները, թէ իշխանութինները. ամեն բաները նորանով՝ եւ նորա համար ստեղծուեցան։
17 Եւ նա ամենից առաջ է, եւ ամեն բան նորանով է հաստատ.
18 Եւ նա է մարմնի այսինքն եկեղեցու գլուխը, որ նա է սկիզբը, մեռելների անդրանիկը. որպէս զի ամեն բանի մէջ նա լինի առաջինը։
19 Որովհետեւ Աստուած հաճեց, որ նորանում Աստուածութեան բոլոր լիութիւնը բնակուի։
20 Եւ նորանով ամենը հաշտեցնէ իրան հետ, խաղաղութիւն անելով նորա ձեռովը նորա խաչի արիւնովը, թէ երկրիս վերայ թէ երկնքումը լինողներին։
21 Եւ ձեզ էլ, որ մի ժամանակ օտարացած եւ թշնամի էիք մտքով չար գործերումը,
22 Հիմա հաշտեցրեց իր մսեղէն մարմնի մէջ իր մահի ձեռովը, որ ձեզ սուրբ, եւ անբիծ, եւ անարատ կանգնեցնէ իր առաջին։
23 Եթէ հաւատքի մէջ հիմնուած եւ հաստատ կենաք, եւ առանց շարժուելու այն աւետարանի յոյսիցը՝ որ լսեցիք, որ երկնքի տակ լինող բոլոր արարածներին քարոզուեցաւ. որին ես Պօղոսս պաշտօնեայ եղայ։
24 Հիմա ուրախ եմ իմ չարչարանքներումը ձեզ համար, եւ լրացնում եմ Քրիստոսի նեղութիւնների պակասը իմ մարմնումը նորա մարմնի տեղ որ է եկեղեցին,
25 Որի ես պաշտօնեայ եղայ, Աստուծոյ այն տնտեսութեան պէս, որ ինձ տրուած է ձեզ համար Աստուծոյ խօսքը կատարելու համար.
26 Այն խորհուրդը որ ծածկուած էր յաւիտենից եւ դարերից, իսկ հիմա յայտնուեցաւ իր սուրբերին.
27 Որոնց Աստուած կամեցաւ ցոյց տալ, թէ ինչ է այս խորհուրդի փառաւոր ճոխութիւնը հեթանոսներումը, որ է Քրիստոսը ձեզանում՝ այն փառքի յոյսը։
28 Որին մենք քարոզում ենք ամեն մարդի խրատելով եւ ամեն մարդի սորվեցնելով ամեն իմաստութիւնով, որ ամեն մարդի կատարեալ կանգնեցնենք Քրիստոս Յիսուսումը.
29 Որի համար էլ աշխատում եմ ճիգ թափելով նորա ներգործութեան չափովը, որ ինձանում ներգործում է զօրութիւնով։
1 Պօղոս՝ Յիսուս Քրիստոսի առաքեալ Աստուծոյ կամքովը, եւ Տիմոթէոս եղբայրը.
2 Կողոսայում լինող սուրբերին եւ հաւատացեալ եղբայրներին Քրիստոսումը։ Շնորհք լինի ձեզ հետ՝ եւ խաղաղութիւն Աստուած մեր Հօրիցը՝ եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։
3 Գոհանում ենք Աստուածանից եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրիցը՝ ամեն ժամանակ ձեզ համար աղօթք անելով.
4 Երբոր լսեցինք ձեր հաւատքը, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի վերայ, եւ սէրը՝ որ դէպի ամեն սուրբերն ունիք.
5 Այն յոյսի համար՝ որ պահվում է ձեզ համար երկնքումն, որի համար առաջուց լսեցիք աւետարանի ճշմարիտ խօսքովը.
6 Որ հասաւ ձեզ, ինչպէս ամեն աշխարհի մէջ, եւ պտուղ է բերում, ինչպէս ձեր միջումն էլ, այն օրիցն հետէ՝ որ լսեցիք եւ Աստուծոյ շնորհքը ճանաչեցիք ճշմարտութիւնով։
7 Ինչպէս էլ սովորեցիք Եպափրասիցը՝ մեր սիրելի ծառայակցիցը, որ ձեզ համար Քրիստոսի հաւատարիմ պաշտօնեայ է,
8 Որ էլ պատմեց մեզ ձեր սէրը հոգով։
9 Նորա համար մենք էլ այն օրիցը հետէ որ լսեցինք, չենք դադարում ձեզ համար աղօթք անելուց եւ խնդրուածք մատուցանելուց որ լցուիք նորա կամքի գիտութիւնովը, ամեն իմաստութիւնով եւ հոգեւոր հանճարով.
10 Եւ դուք նորանով լցուած էք, որ նա է ամեն իշխանութեան եւ պետութեան գլուխը.
11 Որով դուք թլփատուեցաք անձեռագործ թլփատութիւնով, մարմնական մեղքերի մարմինը մերկանալովը Քրիստոսի թլփատութիւնովը.
12 Թաղուելով նորա հետ մկրտութիւնումը, որով յարութիւն էլ առաք նորա հետ Աստուծոյ ազդեցութեան հաւատքովը, որ յարութիւն տուաւ նորան մեռելներից։
13 Եւ ձեզ որ մի ժամանակ մեռած էիք մեղքերումը եւ ձեր մարմնի անթլփատութիւնումը, իրան հետ կենդանացրեց բոլոր մեղքերը ձեզ շնորհելով։
14 Եւ ջնջեց այն մեզ հակառակ ձեռագիրը հրամաններովը որ մեզ հակառակ էր, եւ նորան վեր առաւ մէջ տեղիցը եւ խաչափայտին վերայ բեւեռեց.
15 Իշխանութիւններին եւ պետութիւններին մերկացնելով, յայտնապէս խայտառակեց եւ նորանց յաղթանակեց իրանում.
16 Արդ թող մէկը չ’դատէ ձեզ ուտելու կամ խմելու համար, կամ տօնի կամ ամսագլխի կամ շաբաթների մասին։
17 Որոնք նոր գալու բաների ստուերներն են, բայց մարմինը Քրիստոսինն է։
18 Ոչ ով չ’զրկէ ձեզ մրցանակիցը՝ ինքնակամ խոնարհութիւնով եւ հրեշտակների կրօնքով՝ միջամուխ լինելով այն բաներին որ չէ տեսած եւ զուր տեղը գոռոզացած է իր մարմնաւոր մտքումը.
19 Եւ չ’բռնելով Գլուխը, որից բոլոր մարմինը յօդուածներով եւ խաղերով հաղորդուած եւ կցուած՝ մեծանում է Աստուծոյ աճմունքովը։
20 Արդ եթէ Քրիստոսի հետ մեռաք այս աշխարհքի սկզբունքներիցը՝ էլ ի՞նչու էք այս աշխարհքի մէջ կենդանիների պէս այսպիսի կանոններով կապվում, թէ
21 Մի մօտենար, մի ճաշակիր, մի դպչիր.
22 Որ ամենն ապականութեան համար են գործածութեամբ, մարդկանց պատուիրանքների եւ վարդապետութիւնների պէս։
23 Որոնք իմաստութեան կերպարանք ունին ինքնահնար կրօնքով եւ խոնարհութիւնով եւ մարմնին չ’խնայելով մի տեսակ չ’պատուելով մարմինը յագեցնելը։
1 Վասն զի կամենում եմ որ գիտենաք դուք, թէ ինչպիսի ճիգ եմ թափում ձեզ համար եւ Լաւոդիկեցիների համար, եւ որոնք իմ երեսը մարմնով չեն տեսել.
2 Որ նորանց սրտերը մխիթարուին սիրով միացած. Եւ կատարեալ իմաստութեան ամեն ճոխութեանը հասնեն, այսինքն Աստուծոյ եւ Հօր եւ Քրիստոսի խորհուրդը իմանալու.
3 Որի մէջ ծածկուած կան իմաստութեան եւ գիտութեան ամեն գանձերը։
4 Բայց սա եմ ասում, որ մի գուցէ մէկը մոլորեցնէ ձեզ հրապուրական խօսքերով։
5 Վասն զի թէեւ մարմնով բացակայ եմ, բայց հոգով ձեզ հետ եմ. ուրախանալով ձեր կարգը տեսնելով, եւ ձեր հաւատքի հաստատութիւնը՝ որ Քրիստոսի վերայ է։
6 Ուրեմն ինչպէս Քրիստոս Յիսուս Տէրն ընդունեցիք՝ նորանում գնացէք.
7 Արմատացած եւ նորանում շինուած, եւ հաւատքումը հաստատուած՝ ինչպէս որ սովորեցիք՝ աճելով նորանում գոհութիւնով։
8 Զգոյշ կացէք՝ մի գուցէ մէկը յափշտակէ ձեզ փիլիսոփայութիւնով եւ դարտակ խաբեբայութիւնով, մարդկանց աւանդութէան պէս, աշխարհքիս սկզբունքների պէս եւ ոչ թէ Քրիստոսի պէս։
9 Որովհետեւ նորանում բնակուած է Աստուածութեան ամեն լիութիւնը մարմնապէս։
10 Եւ հագէք նոր մարդը որ նորոգուած է գիտութիւնով իր ստեղծողի պատկերի պէս։
11 Ուր ոչ Յոյն կայ եւ ոչ Հրէայ, ոչ թլփատութիւն՝ եւ ոչ անթլփատութիւն, խուժ դուժ, Սկիւթացի, ծառայ, ազատ. բայց Քրիստոսն է ամենը եւ ամենի մէջ։
12 Ուրեմն հագէք՝ ինչպէս Աստուծոյ ընտրուածներ՝ սուրբեր եւ սիրելիներ ողորմասիրտ գթածութիւն, քաղցրութիւն, խոնարհութիւն, հեզութիւն, երկայնմտութիւն.
13 Իրար համբերելով, եւ իրար ներելով, եթէ մէկը միւսի դէմ տրտունջ ունենայ, ինչպէս Քրիստոսն էլ ձեզ ներեց, այնպէս էլ դուք.
14 Եւ այս ամենի վերայ հագէք սէրը, որ կատարելութեան կապն է։
15 Եւ Աստուծոյ խաղաղութիւնը իշխէ ձեր սրտերումը, որի մէջ էլ կանչուեցաք մէկ մարմնով, եւ գոհացող եղէք։
16 Քրիստոսի խօսքը բնակուի ձեր միջումն առատապէս ամեն իմաստութիւնով. Իրար սովորեցրէք եւ խրատեցէք, սաղմոսներով եւ օրհնութիւններով եւ հոգեւոր երգերով եւ շնորհքով օրհներգեցէք Տիրոջը ձեր սրտերումը։
17 Եւ ամեն ինչ որ էլ անէք խօսքով կամ գործով, ամենը Տէր Յիսուսի անունովն արէք, գոհութիւն տալով Աստուծուն եւ Հօրը նորա ձեռովը։
18 Կանայք, հնազանդ եղէք ձեր մարդկանցը, ինչպէս կ’վայելէ Տէրումը։
19 Մարդիկ, սիրեցէք ձեր կանանցը, եւ դառն մի լինիք նորանց դէմ։
20 Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին ամեն բանի մէջ. Վասն զի այդ հաճոյ է Տիրոջը։
21 Հայրեր, մի զայրացնէք ձեր որդկանցը, որ չ’վհատին։
22 Ծառաներ, հնազանդ եղէք ամեն բանի մէջ ձեր մարմնաւոր տէրերին ոչ թէ աչքի առաջ ծառայութիւն անելով մարդահաճոյների պէս. Բայց սրտի միամտութեամբ Աստուածանից վախենալով։
23 Եւ ամեն ինչ որ էլ անէք, սրտանց արէք, ինչպէս Տիրոջը, եւ ոչ թէ մարդկանց.
24 Գիտենալով որ Տէրիցը կ’առնէք ժառանգութեան հատուցումը. վասնզի Տէր Քրիստոսին էք ծառայում։
25 Բայց անիրաւը հատուցում կ’ստանայ իր արած անիրաւութեան համար. աչառութիւն չ’կայ։
1 Արդ եթէ Քրիստոսի հետ յարութիւն առաք, ապա խնդրեցէք վերինները, որտեղ Քրիստոսն է նստում Աստուծոյ աջ կողմը։
2 Վերինները մտածեցէք, ոչ թէ երկրի վերայինները.
3 Վասն զի դուք մեռաք՝ եւ ձեր կեանքը ծածկուած է Քրիստոսի հետ Աստուծոյ մէջ։
4 Բայց երբոր Քրիստոս՝ մեր կեանքը կ’յայտնուի, այն ժամանակ դուք էլ նորա հետ կ’յայտնուիք փառքով։
5 Ուրեմն սպանեցէք ձեր անդամները որ երկրի վերայ են, պոռնկութիւնը, պղծութիւնը, կիրքը, չար ցանկութիւնը, եւ ագահութիւնը որ կռապաշտութիւն է։
6 Որոնց համար Աստուծոյ բարկութիւնը գալիս է անհնազանդութեան որդիների վերայ,
7 Որոնց մէջ դուք էլ մի ժամանակ գնացել էք, երբոր կենդանի էիք նորանցում։
8 Բայց հիմա դուք էլ դէն դրէք այն ամենը, բարկութիւնը, սրտմտութիւնը, չարութիւնը, հայհոյութիւնը, ամօթալի խօսքերը ձեր բերանիցը։
9 Սուտ մի խօսիք իրար հետ. հանեցէք հին մարդն իր գործերովը։
10 Բարեւ է տալիս ձեզ Արիստարքոսն՝ իմ գերութեան ընկերը, եւ Բառնաբասի եղբօր որդի Մարկոսը. Որի համար պատուէր առաք, որ եթէ ձեզ մօտ գայ, ընդունիք նորան։
11 Եւ Յիսուսը որ Յուստոս է անուանվում, որոնք թլփատութիւնիցն են. Միայն դորանք են իմ գործակիցները Աստուծոյ արքայութիւնումն, որ ինձ համար էլ մխիթարութիւն եղան։
12 Բարեւ է տալիս ձեզ Եպափրաս՝ Քրիստոսի ծառան, որ ձեզանից է. ամեն ժամանակ ձեզ համար պատերազմում է աղօթքներում, որ կատարեալ եւ լցուած լինիք Աստուծոյ բոլոր կամքումը։
13 Վասնզի վկայում եմ նորա համար որ շատ նախանձ ունի ձեզ համար, եւ նորանց համար որ Լաւոդիկէումն եւ Յերապօլիսումն են։
14 Բարեւ է տալիս ձեզ բժիշկ Ղուկաս սիրելին եւ Դեմասը։
15 Բարեւ տուէք Լաւոդիկէումը լինող եղբայրներին եւ Նիմփային եւ նորա տան եկեղեցուն։
16 Եւ երբոր ձեզ մօտ կարդացուի այս թուղթը՝ Լաւոդիկեցիների եկեղեցումն էլ կարդալ տուէք. Եւ որ Լաւոդիկիայից եկածն էլ դուք կարդաք։
17 Եւ Արքիպոսին ասեցէք. Զգոյշ եղիր այն սպասաւորութեանը որ ընդունեցիր Տէրումը, որ նորան կատարես։
18 Այս բարեւը իմ Պօղոսիս ձեռքովն է, յիշեցէք իմ կապանքը. շնորհքը լինի ձեզ հետ. Ամէն։
1 Տէրեր, իրաւունքը եւ հաւասարը տուէք ծառաներին. Գիտենալով որ դուք էլ Տէր ունիք երկնքումը։
2 Աղօթքին միշտ հետեւեցէք. Եւ արթուն կացէք նորանում գոհութիւնով։
3 Եւ մեզ համար էլ աղօթք արէք, որ Աստուած բանայ մեզ համար խօսքի դուռը խօսել Քրիստոսի խորհուրդը, որի համար էլ կապուած եմ։
4 Որ յայտնեմ նորան՝ ինչպէս ինձ արժան է խօսել։
5 Իմաստութիւնով վարուեցէք դրսինների հետ, եւ ժամանակը գնեցէք։
6 Ձեր խօսքը ամեն ժամանակ շնորհքով՝ աղով համեմած լինի, որ գիտենաք թէ ինչպէս արժան է ձեզ ամեն մէկին պատասխան տալ։
7 Իմ մասին ամենը կ’իմացնէ ձեզ Տիւքիկոս սիրելի եղբայրը եւ հաւատարիմ պաշտօնեան եւ ծառայակիցը Տէրումը,
8 Որին հէնց դորա համար ուղարկեցի ձեզ մօտ, որ իմանայ ձեր մասին եւ մխիթարէ ձեր սրտերը.
9 Ոնեսիմոս հաւատարիմ եւ սիրելի եղբօր հետ, որ ձեզանից է. Նորանք ամենը կ’իմացնեն ձեզ ինչ որ այստեղ լինում է։