10 Որ դուք լաւագոյնն ընտրէք, որ մաքուր լինիք եւ առանց գայթակղութեան Քրիստոսի օրումը,
11 Արդարութեան պտուղներով լցուած՝ Յիսուս Քրիստոսի ձեռովը, Աստուծոյ փառքի եւ գովասանքի համար։
12 Կամենում եմ, եղբարք, որ գիտենաք, թէ ինչ բան որ իմ մասին եղաւ, աւելի աւետարանի յառաջադիմութեան համար յաջողուեցաւ։
13 Մինչեւ որ իմ կապանքները Քրիստոսումը յայտնի եղան բոլոր պալատին եւ ուրիշ ամենին էլ.
14 Եւ Տէրումը եղբայրներից շատերը իմ կապանքներովը քաջալերուած աւելի համարձակ եղան Աստուծոյ խօսքը առանց վախի խօսելու։
15 Ոմանք նախանձով եւ հակառակութեան պատճառով, եւ ոմանք էլ բարեյօժար մտքով քարոզում են Քրիստոսին։
16 Եւ ոմանք հակառակութիւնից են քարոզում Քրիստոսին, եւ ոչ թէ անկեղծ. կարծելով թէ իմ կապանքների վերայ նեղութիւն բերեն։
17 xԻսկ ոմանք սէրից. Գիտենալով որ Աւետարանի ջատագովութեան համար կանգնած եմ։
18 Բայց ի՞նչ. Ինչ կերպով էլ որ լինի, թէ պատճառանքով՝ եւ թէ ճշմարտութիւնով՝ Քրիստոսն է քարոզվում. Եւ սորա համար ուրախ եմ՝ եւ ուրախ էլ կ’լինիմ։
19 Վասնզի գիտեմ, թէ այս բանը վերջապէս ինձ փրկութեան պատճառ կ’լինի ձեր աղօթքովը՝ եւ Յիսուս Քրիստոսի Հոգու ձեռնտուութիւնովը։
20 Իմ ակնկալութեան եւ յոյսի համեմատ ոչ մի բանով ամօթ չեմ լինիլ, այլ բոլոր համարձակութիւնով ինչպէս ամեն ժամանակ, հիմա էլ Քրիստոսը փառաւորուի իմ մարմնումը, թէ կեանքով եւ թէ մահով։
21 Վասնզի ինձ համար կեանքը Քրիստոս է, եւ մեռնիլը՝ շահ։
22 Բայց եթէ մարմնի մէջ ապրիլը իմ գործիս պտուղ է բերում, էլ չ’գիտեմ՝ թէ ո՞րն ընտրեմ։
23 Երկու կողմից էլ նեղ տեղ եմ. Փափաքելով դուրս գալ եւ Քրիստոսի հետ լինել. Որ շատ աւելի լաւ է.
24 Բայց մարմնումը կենալը աւելի հարկաւոր է ձեզ համար։
25 Եւ հաստատ համոզուած սա գիտեմ. Որ կ’կենամ եւ կ’մնամ ձեր ամենի հետ, որ դուք զարգանաք եւ ուրախ լինիք հաւատքով։
26 Որ ձեր պարծանքը աւելի լինի Քրիստոս Յիսուսով ինձանով՝ իմ դարձեալ ձեզ մօտ գալու համար։
27 Միայն թէ Քրիստոսի աւետարանին վայելող կերպով գնացէք. Որ՝ թէ գամ եւ տեսնեմ ձեզ, եւ թէ հեռու լինիմ եւ լսեմ ձեր մասին, որ հաստատ էք մէկ հոգով եւ մէկ շունչով պատերազմիք աւետարանի հաւատքի համար։
28 Եւ ոչ մի բանով մի զարհուրիք հակառակորդներիցը, որ դա նորանց համար նշան է կորուստի, եւ ձեզ համար՝ փրկութեան։
29 Եւ ձեզ Աստուածանից այդ շնորհք եղաւ Քրիստոսի համար, ոչ միայն հաւատալ նորան, այլ նորա համար չարչարուիլ էլ։
30 Նոյն պատերազմն ունենալով՝ որ ինձանում տեսաք, եւ հիմա ինձանից լսում էք։
1 Պօղոս եւ Տիմոթէոս՝ Յիսուս Քրիստոսի ծառաները. Ամեն սուրբերին Քրիստոս Յիսուսումը, որ Փիլիպպէումն են, եպիսկոպոսների եւ սարկաւագների հետ.
2 Շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղութիւն Աստուած մեր Հօրիցը, եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։
3 Գոհանում եմ իմ Աստուածանից ամեն ժամանակ որ ձեզ յիշում եմ,
4 Որ ամեն ժամանակ իմ ամեն աղաչանքներումը ձեր ամենի համար աղօթք եմ անում ուրախութիւնով.
5 Ձեր աւետարանին հաղորդ լինելու համար այն առաջի օրիցը մինչեւ հիմա։
6 Եւ հաստատ համոզուած եմ սորան, թէ նա որ ձեզանում սկսեց այս բարի գործը, կ’կատարէ էլ մինչեւ Յիսուս Քրիստոսի օրը։
7 Ինչպէս որ պէտք է ինձ մտածել այս բանը ձեր ամենի համար. Որովհետեւ ձեզ իմ սրտի մէջ ունիմ իմ կապանքներումը, եւ աւետարանի ջատագովութեան եւ հաստատութեան ժամանակ. որ դուք ամենդ ինձ հետ շնորհքին հաղորդ եղաք։
8 Վասնզի Աստուած ինձ վկայ է, թէ ինչպէս ձեր ամենիդ փափաքում եմ Յիսուս Քրիստոսի գութովը.
9 Եւ սա աղօթք եմ անում, որ ձեր սէրն էլ աւելի եւ աւելի հարստանայ գիտութիւնով եւ ամեն հասկացողութիւնով.
10 Որ Յիսուսի անունովը կրկնուի ամեն ծունկ երկնաւորների եւ երկրաւորների եւ երկրի տակ լինողների,
11 Եւ ամեն լեզու դաւանէ, թէ Յիսուս Քրիստոսը Տէր է Հօր Աստուծոյ Փառքի համար։
12 Ուրեմն, իմ սիրելիներ, ինչպէս ամեն ժամանակ հնազանդեցիք՝ ոչ միայն իմ ներկայութիւնումը, այլ հիմա էլ աւելի իմ բացակայութիւնումը, ահով եւ դողալով գործեցէք ձեր անձերի փրկութիւնը։
13 Վասն զի Աստուած է՝ որ ներգործում է ձեզանում կամենալն էլ՝ անելն էլ իր հաճութեան պէս։
14 Ամեն բան գործեցէք առանց տրտնջանքի եւ վիճաբանութիւնների։
15 Որ լինիք անբիծ եւ անարատ՝ որդիք Աստուծոյ առանց մեղադրանքի այն կամակոր եւ ծռած ազգի մէջ. որոնց միջումը երեւիք ինչպէս լոյս տուողներ աշխարհքի մէջ.
16 Կեանքի խօսքը պահելով ինձ պարծանք լինելու համար Քրիստոսի օրումը. որ զուր տեղը չ’վազեցի, եւ զուր չ’աշխատեցի։
17 Բայց թէեւ ընծայուիմ ձեր հաւատքի պատարագի եւ պաշտամունքի վերայ՝ ուրախ եմ, եւ ձեր ամենի հետ ուրախանում եմ։
18 Այնպէս էլ դուք ուրախ եղէք, եւ ինձ հետ ուրախացէք։
19 Բայց յոյս ունիմ Տէր Յիսուսումը, որ Տիմոթէոսին շուտով ուղարկեմ ձեզ մօտ, որ սիրտս էլ հանգստանայ, երբոր ձեր վիճակն իմանամ։
20 Վասնզի մէկը չ’ունիմ միասիրտ, որ մտերմաբար հոգս տանէ ձեզ համար։
21 Վասնզի ամենքն իրանց բաներն են որոնում եւ ոչ թէ Յիսուս Քրիստոսինը։
22 Բայց դուք գիտէք նորա ընտիր լինելը, որ ինչպէս մի որդի իր հօրը՝ այնպէս ինձ հետ ծառայեց աւետարանին։
23 Ուրեմն յոյս ունիմ որ սորան ուղարկեմ իսկոյն, երբոր իմ անձի մասին կ’տեղեկանամ։
24 Բայց վստահ եմ Տէրումը, որ ինքս էլ շուտով գամ։
25 Միայն հարկաւոր համարեցի՝ որ Եպափրոդիտոս եղբօրը՝ գործիս եւ զինուորութեանս ընկերին, այն ձեր առաքեալին, եւ իմ պէտք լինող բաների պաշտօնեային ուղարկեմ ձեզ մօտ։
26 Վասնզի ինքն էլ խիստ փափաք ունէր ձեզ ամենիդ տեսնելու եւ հոգս էր քաշում՝ որ լսել էիք թէ նա հիւանդացաւ։
27 Եւ իրաւի որ հիաւանդացաւ մերձ ի մահ, բայց Աստուած ողորմեց նորան. Ոչ միայն նորան, այլ ինձ էլ, որ տրտմութիւն տրտմութեան վերայ չ’ունենամ։
28 Ուրեմն աւելի շտապով ուղարկեցի նորան, որ տեսնելով նորան դարձեալ ուրախ լինիք, եւ ես էլ առանց տրտմութեան լինեմ։
29 Արդ ընդունեցէք նորան Տէրումն ամեն ուրախութիւնով, եւ այնպիսիներին պատուական համարեցէք։
30 Վասն զի Քրիստոսի գործի համար մինչեւ մահի մօտեցաւ. Իր անձը վտանգի մէջ գցելով, որ ձեր ինձ ծառայելու պակասութիւնը լրացնէ։
1 Արդ եթէ մխիթարութիւն կայ Քրիստոսով, եթէ սէրի սփոփութիւն, եթէ Հոգու հաղորդութիւն, եթէ գթածութիւն եւ ողորմութիւն.
2 Ապա լցրէք իմ ուրախութիւնը, որ նոյն միտքն ունենաք, նոյն սէրն ունենալով, միաշունչ մի եւ նոյնը խորհէք։
3 Ոչ մի բան չ’լինի գրգռումով, եւ ոչ էլ սնապարծութինով. այլ խոնարհութիւնով թող մէկը միւսին իր անձիցն աւելի լաւ համարէ։
4 Մինակ ձեր անձերի բաներին մտիկ չ’տաք, այլ ամեն մէկն իր ընկերի բաներին էլ։
5 Ձեր ամեն մէկը թող այն մտածէ, որ էլ Քրիստոս Յիսուսումն էր.
6 Որ Աստուծոյ կերպարանքումը լինելով, յափշտակութիւն չ’համարեց Աստուծուն հաւասար լինել։
7 Այլ իր անձն ունայնացրեց, եւ ծառայի կերպարանք առնելով՝ մարդկանց նման լինելով եւ կերպարանքով մարդի պէս գտնուելով.
8 Իրան խոնարհեցրեց, եւ հնազանդ եղաւ մինչեւ ի մահ՝ եւ այն էլ խաչի մահ։
9 Նորա համար էլ Աստուած շատ բարձրացրեց նորան, եւ նորան մի անուն շնորհեց, որ ամեն անունից աւելի բարձր է.
10 Որ ճանաչեմ նորան՝ եւ նորա յարութեան զօրութիւնը՝ եւ նորա չարչարանքի մասնակից լինելը, նորա մահուան կերպարանակից լինելով.
11 Որպէսզի մեռելների յարութեանը հասնեմ։
12 Ոչ իբր արդէն բռնած լինեմ, կամ թէ արդէն կատարեալ եղած լինեմ, բայց հետեւում եմ որ իցէ թէ հասնեմ նորան, ինչպէս որ էլ հէնց Քրիստոս Յիսուսիցը բռնուած եմ։
13 Եղբարք, ես իմ անձը չեմ համարում որ հասած լինեմ, բայց մէկ բան կայ, ետեւի բաները մոռանալով, դէպի առաջի լինողներն եմ նկրտում։
14 Հետեւում եմ դէպի նպատակը՝ Աստուծոյ վերին կոչումի մրցանակին Քրիստոս Յիսուսումը։
15 Արդ որոնքս կատարեալ ենք, այս մտածենք, եւ եթէ մի բան ուրիշ կերպով մտածէք, այն էլ Աստուած կ’յայտնէ ձեզ։
16 Միայն թէ ինչ որ հասանք, նոյն կանոնով վարուինք, նոյնը մտածենք։
17 Ինձ նմանող եղէք, եղբարք, եւ նայեցէք այն կերպով գնացողներին ինչպէս մեզ օրինակ ունիք։
18 Վասնզի շատերն են գնում, որոնց համար շատ անգամ ասում էի ձեզ. Եւ հիմա էլ լալով ասում եմ, որ Քրիստոսի խաչի թշնամիներ են.
19 Որոնց վերջը կորուստ է, որոնց Աստուածն իրանց որովայնն է. եւ փառքը՝ իրանց ամօթն է. որոնք երկրաւոր բաներն են մտածում։
20 Բայց մեր քաղաքականութիւնը երկնքումն է, որ այնտեղից սպասում ենք Փրկչին՝ Տէր Յիսուս Քրիստոսին.
21 Որ կ’նորոգէ մեր խոնարհ մարմինը որ իր փառաւոր մարմնին կերպարանակից լինի այն զօրութիւնովը, որ կարող է ամեն բան հնազանդեցնել իրան։
1 Այսուհետեւ, իմ եղբարք, ուրախ եղէք Տէրումը, մի եւ նոյն բաները ձեզ գրելը ինձ համար ձանձրութիւն չէ, բայց ձեզ ապահովութիւն է։
2 Զգոյշ կացէք շներիցը. զգոյշ կացէք չար մշակներիցը. զգոյշ կացէք կրճատութիւնիցը։
3 Վասն զի մենք ենք թլփատութիւնը, որ հոգով պաշտում ենք Աստուծուն, եւ պարծենում ենք Քրիստոս Յիսուսովը, եւ մարմնի վերայ վստահութիւն չ’ունինք։
4 Թէ եւ ես վստահութիւն ունիմ մարմնի կողմանէ էլ. Եթէ մի ուրիշը կարծէ որ մարմնով վստահ լինի, աւելի եւս ես։
5 Ութ օրուայ թլփատուած, Իսրայէլի ազգիցը, Բենիամինի ցեղիցը, Եբրայեցի Եբրայեցիներից, օրէնքի կողմանէ Փարիսեցի,
6 Ջերմեռանդութեան կողմանէ հալածող էի եկեղեցուն, օրէնքի արդարութեան մտիկ տալով անարատ էի։
7 Բայց ինչ բան որ ինձ շահ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար։
8 Եւ հէնց ամեն բաներ էլ վնաս եմ համարում իմ Տէր Յիսուս Քրիստոսի գերազանց գիտութեան համար, որի պատճառով ամեն բանից զրկուեցայ, եւ աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ,
9 Եւ նորանում գտնուիմ. եւ ոչ թէ իմ արդարութիւնն ունենամ՝ որ օրէնքիցն է, այլ այն որ Քրիստոսի հաւատքիցն է. Այն արդարութիւնը որ Աստուածանից է հաւատքով.
10 Ես մեծապէս ուրախացայ Տէրումը, որ դուք արդէն դարձեալ միտքերնիդ բերիք հոգալ ինձ համար, ինչպէս էլ հոգում էիք, բայց պատշաճ ժամանակ չէիք գտնում։
11 Ոչ թէ կարօտութեան պատճառով եմ ասում. վասնզի ես սովորեցի ինչի մէջ որ կամ, նորանով բաւական լինել։
12 Գիտեմ պակասութիւն քաշել, եւ աւելութիւնով լինելն էլ. Ամեն բանի մէջ ամենին լաւ տեղեկացած եմ՝ կշտանալն էլ սովելն էլ. Աւելութիւնով ունենալն էլ, պակասութիւն քաշելն էլ։
13 Ամեն բան կարող եմ ինձ զօրացնող Քրիստոսով։
14 Սակայն լաւ արիք որ հաղորդ եղաք ինձ իմ նեղութիւնումը։
15 Դուք ինքներդ էլ, Փիլիպպեցիք, գիտէք, որ աւետարանի սկզբումը՝ երբոր Մակեդոնիայից դուրս եկայ ոչ մի եկեղեցի հաղորդութիւն չ’արաւ ինձ տալու կամ առնելու հաշիւով, բայց միայն դուք։
16 Վասնզի Թեսաղոնիկէի մէջ էլ մի երկու անգամ ինձ պէտք եղած բաները ուղարկեցիք։
17 Իբր ոչ թէ տուրքն եմ ուզում, այլ պտուղն եմ ուզում, որ աւելանայ ձեր հաշիւին։
18 Բայց ես ամեն բան առել եմ, եւ առատութիւն ունիմ. լիքն եմ, որ Եպափրոդիտոսի ձեռովն ընդունեցի այն որ ձեզանից է՝ անուշ հոտ ընդունելի պատարագ՝ Աստուծոյ հաճոյ։
19 Եւ իմ Աստուածը լրացնէ ձեր ամեն կարօտութիւնն իր հարստութեան չափովը՝ փառքով Քրիստոս Յիսուսումը։
20 Բայց Աստուծուն՝ մեր Հօրը փառք լինի յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։
21 Բարեւ տուէք ամեն սուրբերին Քրիստոս Յիսուսումը։
22 Բարեւ են տալիս ձեզ ինձ հետ լինող եղբայրները։
23 Բարեւ են տալիս ձեզ ամեն սուրբերն, մանաւանդ կայսրի տանիցը լինողները։
24 Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեր ամենիդ հետ լինի։ Ամէն։
1 Ուրեմն, իմ սիրելի եւ բաղձալի եղբարք, իմ ուրախութիւնը եւ իմ պսակը. այսպէս հաստատ կացէք Տէրումը, սիրելիներ։
2 Եւոդիային աղաչում եմ, եւ Սիւնտիքին աղաչում եմ, որ միեւնոյնը խորհին Տէրումը։
3 Այո, քեզ էլ եմ աղաչում, իմ հարազատ լծակից, դու էլ օգնիր նորանց, որ ճիգ թափելով աշխատեցին աւետարանումն ինձ հետ միասին եւ Կղեմէսի հետ եւ իմ ուրիշ գործակիցների հետ էլ, որ նորանց անունները կեանքի գրքումն են։
4 Ուրախ եղէք Տէրումն ամեն ժամանակ. Դարձեալ ասում եմ՝ ուրախ եղէք։
5 Ձեր հեզութիւնը թող յայտնի լինի ամեն մարդկանց. Տէրը մօտ է։
6 Ոչինչ հոգս մի անէք. Այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն։
7 Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կ’պահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը։
8 Այսուհետեւ, եղբարք, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թէ առաքինութիւն է, եւ թէ գովութիւն է, այն մտածեցէք։
9 Հէնց այն որ սովորեցիք, եւ ընդունեցիք, եւ լսեցիք, եւ ինձանում տեսաք, այն արէք. եւ խաղաղութեան Աստուածը ձեզ հետ կ’լինի։