10 Ժամանակների լրութեան տնտեսութեան համար, որ ամեն բան բովանդակուի Քրիստոսումը, ինչ որ երկնքումն է՝ եւ ինչ որ երկրումը, նորանում.
11 Որով որ էլ ստացանք ժառանգութիւնը մենք առաջուց որոշուած լինելով, նորա յառաջադրութեան պէս, որ ամեն բան յաջողում է իր կամքի խորհուրդների պէս.
12 Որ մենք գովասանք լինենք նորա փառքին, որ առաջուց մեր յոյսը Քրիստոսի վերայ ենք դրել։
13 Որ նորանում եւ դուք յուսացաք, երբոր ճշմարտութեան խօսքը լսեցիք՝ ձեր փրկութեան աւետարանը, որին էլ երբոր հաւատացիք՝ խոստմունքի Սուրբ Հոգովը կնքուեցաք։
14 Որ մեր ժառանգութեան գրաւն է, մինչեւ ստացուածքի փրկութիւնը, նորա փառացը գովասանքի համար։
15 Նորա համար ես էլ լսելով ձեր հաւատքը, որ ունիք Տէր Յիսուսի վերայ, եւ ձեր սէրը դէպի ամեն սուրբերը,
16 Չեմ դադարում ձեզ համար գոհութիւն տալուց՝ ձեզ իմ աղօթքներումը յիշելով.
17 Որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Աստուածը՝ փառքի Հայրը տայ ձեզ իմաստութեան եւ յայտնութեան հոգի՝ իր գիտութինովը.
18 Որ ձեր սրտերի աչքերը լուսաւորուելով՝ գիտենաք, թէ ի՞նչ է նորա կոչումի յոյսը, եւ ի՞նչ է իր ժառանգութեան փառաւոր մեծութիւնը սուրբերումը.
19 Եւ ի՞նչ է նորա զօրութեան գերազանց մեծութիւնը մեզանում, որ հաւատացինք, իր կարող զօրութեան յաջողութեան պէս,
20 Որ Քրիստոսումը գործադրեց՝ նորան մեռելների միջից յարուցանելով, եւ իր աջ կողմը նստեցրեց երկնաւորներումը,
21 Ամեն իշխանութիւնից եւ պետութիւնից եւ զօրութիւնից եւ տէրութիւնից վեր՝ եւ ամեն անունից վեր՝ որ անուանվում է, ոչ միայն այս աշխարհքումը, այլ եւ այն հանդերձեալումը։
22 Եւ ամեն բան հնազանդեցրեց նորա ոտների տակ, եւ նորան գլուխ դրաւ եկեղեցուն՝ բոլոր բաների վերայ,
23 Որ է նորա մարմինը, այն լրումը որ ամենն ամենի մէջ լրացնում է։
1 Պօղոս՝ Յիսուս Քրիստոսի առաքեալ Աստուծոյ կամքովը. Այն սուրբերին որ Եփեսոսումն են, եւ Քրիստոս Յիսուսումը հաւատացեալներին.
2 Շնորհք լինի ձեզ եւ խաղաղութիւն Աստուած՝ մեր Հօրիցը, եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։
3 Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը. Որ մեզ օրհնեց ամեն հոգեւոր օրհնութիւնով երկնաւոր բաներումը Քրիստոսով։
4 Ինչպէս որ ընտրեց մեզ նորանով աշխարհքի ստեղծելուցն առաջ, որ մենք սուրբ եւ անարատ լինենք նորա առաջին սիրով.
5 Մեզ առաջուց սահմանելով, որ իրան որդեգիր լինենք Յիսուս Քրիստոսի ձեռովն՝ իր կամքի հաճութեան պէս,
6 Իր փառաւոր շնորհքի գովասանքի համար. որ նորանով շնորհք ցոյց տուաւ մեզ այն Սիրելիովը։
7 Որով ունինք փրկութիւնը նորա արիւնովը՝ մեղքերի թողութիւնը իր շնորհքի մեծութեան չափովը.
8 Որ աւելացաւ մեզանում ամեն իմաստութիւնով եւ գիտութինով.
9 Ցոյց տալով մեզ իր կամքի խորհուրդն իր հաճութեան պէս. որ առաջուց դրաւ իրանում.
10 Վասնզի նորա ստեղծուածն ենք՝ Քրիստոս Յիսուսով հաստատուած բարի գործերի համար. որոնց համար Աստուած առաջուց պատրաստեց մեզ, որ նորանցում վարուինք։
11 Վասն որոյ յիշեցէք որ դուք՝ մի ժամանակ հեթանոսներ մարմնով, որ անթլփատութիւն են կոչուած՝ մարմնի մէջ ձեռքով արած թլփատութեան կողմանէ,
12 Որ այն ժամանակ առանց Քրիստոսի էիք, եւ հեռացած Իսրայէլի քաղաքակցութիւնիցը. եւ օտարացած խոստմունքի ուխտերիցը, յոյս չ’ունէիք. եւ անաստուած էիք աշխարհքումս։
13 Բայց հիմա Յիսուս Քրիստոսի ձեռովը դուք՝ որ ժամանակով հեռաւոր էիք, մօտաւոր եղաք Քրիստոսի արիւնովը։
14 Վասնզի նա է մեր խաղաղութիւնը որ երկուսին մէկ արաւ եւ մէջ տեղի բաժանող պատը՝ թշնամութիւնը քանդեց իր մարմնովը.
15 Հրամաններով դրած պատուիրանքների օրէնքը խափանելով. որ իրանով երկուսին մէկ նոր մարդ ստեղծէ, խաղաղութիւն անելով.
16 Եւ երկուսին մէկ մարմնով հաշտեցնէ Աստուծոյ հետ՝ իր խաչովը, թշնամութիւնը նորանով սպանելով։
17 Եւ եկաւ աւետարանեց խաղաղութիւն ձեզ հեռաւորներիդ՝ եւ խաղաղութիւն մօտաւորներին։
18 Վասնզի նորանով երկուսս մէկ Հոգով ունինք մօտենալը Հօր մօտ։
19 Ուրեմն այսուհետեւ այլ եւս օտար եւ պանդուխտ չէք, այլ սուրբերի հետ քաղաքացիներ եւ Աստուծոյ ընտանիքներ,
20 Առաքեալների եւ մարգարէների հիմքի վերայ շինուած. որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է.
21 Որ նորանում բոլոր շինուածքը միասին յարմարուած աճում է, որ լինի սուրբ տաճար Տէրով.
22 Որ նորանում դուք էլ նորա հետ շինվում էք Աստուծոյ բնակարան Հոգով։
1 Եւ դուք, որ մեռած էիք յանցանքներումը եւ մեղքերումը.
2 Որոնցում մի ժամանակ գնում էիք այս աշխարհքի սովորութեան պէս՝ օդի իշխանութեան իշխանի պէս, այն հոգու պէս՝ որ հիմա ներգործում է ապստամբութեան որդիների մէջ.
3 Որոնց մէջ մենք ամենս էլ մի ժամանակ ման էինք գալիս մեր մարմնի ցանկութիւններումը՝ մարմնի եւ մտքի կամքը կատարելով, եւ բնութեամբ բարկութեան որդիք էինք ինչպէս ուրիշներն էլ.
4 Բայց Աստուած, որ մեծ է ողորմութեամբ, իր շատ սէրի համար որ սիրեց մեզ,
5 Երբ որ մեռած էինք յանցանքներում, մեզ կենդանի արաւ Քրիստոսի հետ. Շնորհքով էք փրկուած։
6 Նորա հետ մեզ յարոյց, եւ նորա հետ երկնաւորներումը նստեցրեց՝ Քրիստոս Յիսուսումը։
7 Որ նոր եկող դարերում յաւիտեան ցոյց տայ իր շնորհքի գերազանց մեծութիւնը, Քրիստոս Յիսուսի մեզ վերայ ցոյց տուած քաղցրութիւնովը։
8 Որովհետեւ շնորհքով էք փրկուած հաւատքի ձեռովը. Եւ սա ոչ թէ ձեզանից է, այլ Աստուծոյ պարգեւն է.
9 Ոչ թէ գործերից, որ մէկը չ’պարծենայ։
10 Որ հիմա իշխանութիւններին եւ պետութիւններին երկնաւորներումն եկեղեցու ձեռովը յայտնուի Աստուծոյ բազմապատիկ իմաստութիւնը,
11 Այն յաւիտենական յառաջադրութեան պէս, որ մեր Տէր Քրիստոս Յիսուսի ձեռովն արաւ.
12 Որով ունինք համարձակութիւնը եւ յուսով մօտենալը նորան հաւատալով։
13 Վասն որոյ աղաչում եմ, որ չ’ձանձրանաք իմ նեղութիւններումը, ձեզ համար որ ձեր փառքն է։
14 Սորա համար կրկնում եմ իմ ծունկերը մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօր առաջին,
15 Որից ամեն նահապետութիւն երկնքումը եւ երկրումս անուն է առնում,
16 Որ իր փառքի հարստութեան պէս տայ ձեզ, որ զօրութեամբ հաստատուիք իր Հոգու ձեռովը ներսի մարդումը։
17 Որ Քրիստոսը հաւատքով բնակուի ձեր սրտերումը. Եւ դուք սիրով արմատ գցած եւ հաստատուած լինիք։
18 Որ ամեն սուրբերի հետ իմանաք, թէ ի՞նչ է լայնութիւնը եւ երկայնութիւնը եւ բարձրութիւնը եւ խորութիւնը.
19 Որ ճանաչէք Քրիստոսի սէրը որ ամեն գիտութիւնից գերազանց է. որ Աստուծոյ ամեն լիութիւնովը լցուիք։
20 Բայց նորան՝ որ կարող է առատութեամբ անել ամեն բաներից աւելի քան որ խնդրում ենք եւ իմանում, այն զօրութեան չափովը՝ որ մեզանում ներգործում է.
21 Նորան փառք լինի եկեղեցումը, որ Քրիստոս Յիսուսումն է, ամեն դարերում յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։
1 Սորա համար ես Պօղոսս՝ Յիսուս Քրիստոսի կապուածս ձեզ հեթանոսներիդ համար.
2 Անշուշտ դուք լսած էք Աստուծոյ շնորհքի այն տնտեսութիւնը, որ ինձ տրուած է ձեզ համար։
3 Որ յայտնութիւնով ցոյց տրուեցաւ ինձ այն խորհուրդը. (ինչպէս առաջուց կարճառօտ գրեցի ձեզ.
4 Որ կարող լինիք կարդալ եւ իմանալ իմ տեղեկութիւնը, որ Քրիստոսի խորհրդի համար է.)
5 Որ ուրիշ դարերում մարդկանց զաւակներին ցոյց չ’տրուեցաւ. ինչպէս հիմա իր սուրբ առաքեալներին եւ մարգարէներին յայտնուեցաւ՝ Հոգով.
6 Որ հեթանոսները ժառանգակիցներ եւ մարմնակիցներ են, եւ Քրիստոսումն խոստմունքի մասնակից՝ աւետարանովը։
7 Որի ես սպասաւորը եղայ՝ Աստուծոյ շնորհքի պարգեւի պէս՝ որ տրուեցաւ ինձ, նորա զօրութեան ներգործելու պէս.
8 Ինձ՝ ամեն սուրբերի յետինիս՝ տրուեցաւ այս շնորհքը, որ հեթանոսների մէջ աւետարանեմ Քրիստոսի անքննելի հարստութիւնը.
9 Եւ ամենին լուսաւորեմ, թէ ի՞նչ է այն խորհրդի տնտեսութիւնը, որ յաւիտեաններից հետէ ծածկուած էր Աստուծոյ մօտ՝ որ ամեն բան ստեղծեց (Յիսուս Քրիստոսով)։
10 Այն վայր իջնողը նոյն ինքն է, որ ամեն երկինքներիցն աւելի բարձր վեր ելաւ, որ ամենը լրացնէ։
11 Եւ նա մի քանիսին տուաւ առաքեալներ լինելու, մի քանիսին մարգարէներ, մի քանիսին աւետարանիչներ, մի քանիսին հովիւներ եւ վարդապետներ,
12 Սուրբերի կատարելութեանը համար, պաշտօնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինութեան համար.
13 Մինչեւ որ ամենքս հասնենք հաւատքի եւ Աստուծոյ Որդին ճանաչելու միութեանը. Եւ կատարեալ մարդ լինենք Քրիստոսի կատարեալ հասակի չափովը.
14 Որ այլ եւս երեխայ չ’լինենք երերուած ու տատանուած վարդապետութեան ամեն քամուցը մարդկանց խաբեբայութիւնովը որ մոլորեցնեն խաբեբայութեան խորամանկութիւնովը։
15 Բայց ճշմարիտ լինելով սէրի մէջ՝ աճինք նորանում ամեն բանով, որ է գլուխը՝ Քրիստոսը.
16 Որից բոլոր մարմինը միասին կազմուելով եւ միասին յարմարուելով ամեն յօդուածի ձեռնտուութեամբը ամեն մէկ անդամի ներգործութեան չափովը մարմնոյ աճիլը գործվում է՝ իր անձը սիրով շինելու համար։
17 Արդ սա եմ ասում եւ վկայում Տէրով, որ դուք այլ եւս չ’գնաք ինչպէս ուրիշ հեթանոսներն են գնում իրանց մտքի ունայնութիւնովը,
18 Որ խաւարուած են մտքով, եւ օտար՝ Աստուծոյ կեանքիցը, այն տգէտութեան պատճառովը որ նորանցում է. իրանց սրտերի կուրութեան համար։
19 Որ անզգայացած՝ իրանց անձերը մատնեցին անառակութեան ամեն պղծութեան գործերի մէջ ագահութիւնով։
20 Բայց դուք Քրիստոսին այսպէս չ’սովորեցիք.
21 Եթէ նորանից լսեցիք, եւ նորանով սովորեցիք՝ ինչպէս որ ճշմարտութիւնն է Յիսուսումը.
22 Որ ձեզանից դուրս հանէք առաջի գնացքի պէս եղող հին մարդը որ խաբեբայութեան ցանկութիւնովն ապականուած է.
23 Եւ ձեր մտքի հոգովը նորոգուէք.
24 Եւ նոր մարդին հագնէք՝ որ Աստուծոյ պատկերին պէս ստեղծուած է՝ ճշմարտութեան արդարութիւնովը եւ սրբութիւնովը։
25 Նորա համար դէն գցելով ստութիւնը՝ խօսեցէք ճշմարտութիւնն ամեն մարդ իր ընկերի հետ, վասնզի իրար անդամ ենք։
26 Բարկանաք՝ մի մեղանչէք. Թող արեգակը ձեր բարկութեան վերայ չ’մտնէ։
27 Եւ տեղի չ’տաք սատանային։
28 Նա որ գողանում էր, թող էլ չ’գողանայ, այլ մանաւանդ աշխատէ իր ձեռներովը բարին գործելով. որ ունենայ տալու՝ պէտք ունեցողին։
29 Ոչ մի գէշ խօսք չ’դուրս գայ ձեր բերանիցը. բայց այն՝ որ բարի է՝ շինութեան համար հարկաւոր, որ շնորհք տայ լսողներին։
30 Եւ մի տրտմեցնէք Աստուծոյ Սուրբ Հոգին, որով կնքուեցաք փրկութեան օրուայ համար։
31 Ամեն դառնութիւն եւ բարկութիւն եւ սրտմտութիւն եւ աղաղակ եւ հայհոյութիւն թող վեր առնուի ձեզանից՝ ամեն չարութեան հետ։
32 Եւ իրար հետ քաղցր եղէք, գթած՝ իրար ներելով, ինչպէս Աստուած էլ Քրիստոսով ձեզ ներեց։
1 Արդ աղաչում եմ ձեզ ես՝ Տիրոջ համար կապուածս, որ այնպէս գնաք ինչպէս որ կ’վայելէ այն կոչումին որի մէջ կանչուեցաք։
2 Ամեն խոնարհութիւնով եւ հեզութիւնով եւ երկայնմտութիւնով, սիրով իրար համբերելով։
3 Ջանալով Հոգու միաբանութիւնը պահել խաղաղութեան կապովը։
4 Մէկ մարմին եւ մէկ հոգի. ինչպէս կոչուեցաք էլ ձեր կոչումի մէկ յոյսի մէջ։
5 Մէկ Տէր, մէկ հաւատք, մէկ մկրտութիւն.
6 Մէկ Աստուած եւ ամենքի Հայր, որ ամենքի վերայ եւ ամենքի հետ՝ եւ ձեր ամենքի մէջ է։
7 Բայց մեր ամեն մէկիս տրուած է շնորհքը՝ Քրիստոսի պարգեւի չափի պէս։
8 Սորա համար ասում է. Թէ Վեր ելաւ բարձրը, գերի առաւ գերութիւնը. Եւ մարդկանց պարգեւներ տուաւ։
9 Այն վեր ելաւը ի՞նչ է, եթէ ոչ՝ որ առաջ վայր իջաւ երկրի ցած կողմերը։
10 Փորձեցէք թէ ինչ է հաճոյ Տիրոջը։
11 Եւ մասնակից մի լինիք խաւարի անպտուղ գործերին. այլ մանաւանդ յանդիմանեցէք։
12 Որովհետեւ նորանց միջումը ծածուկ գործուածները խօսքով ասելն էլ ամօթ է։
13 Բայց ամեն բան՝ լոյսիցը յանդիմանուած՝ յայտնի է լինում. Վասն զի ամեն բան՝ որ յայտնի է լինում, լոյս է։
14 Սորա համար էլ ասում է. Վեր կաց, ով քնած, եւ վեր կանգնիր մեռելներից, եւ Քրիստոսը կ’լուսաւորէ քեզ։
15 Արդ նայեցէք թէ ինչպէս զգուշութեամբ վարուիք. Ոչ թէ ինչպէս անխելքներ,
16 Այլ ինչպէս իմաստուններ. գնեցէք ժամանակը. որ օրերը չար են,
17 Նորա համար մի լինիք անմիտ, այլ իմացէք թէ ինչ է Տիրոջ կամքը։
18 Եւ մի արբենաք գինով, որ նորանում անառակութիւն կայ, այլ լցուեցէք Հոգով,
19 Խօսելով ձեր մէջ սաղմոսներով եւ օրհնութիւններով եւ հոգեւոր երգերով, երգեցէք եւ սաղմոսեցէք ձեր սրտերումը Տիրոջը։
20 Ամեն ժամանակ ամեն բանի համար գոհացէք Աստուածանից եւ Հօրիցը՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովը։
21 Իրար հնազանդ եղէք Աստուծոյ վախովը։
22 Կանայք, հնազանդեցէք ձեր մարդկանցը ինչպէս Տիրոջը։
23 Մարդը կնոջ գլուխն է՝ ինչպէս Քրիստոս էլ եկեղեցու գլուխը, եւ ինքն է մարմնին Փրկիչը։
24 Բայց ինչպէս եկեղեցին հնազանդ է լինում Քրիստոսին, այնպէս էլ կանայք՝ իրանց մարդկանցն ամեն բանի մէջ։
25 Մարդիկ, սիրեցէք ձեր կանանցը, ինչպէս Քրիստոսն էլ սիրեց եկեղեցուն եւ իր անձը մատնեց նորա համար.
26 Որ նորան սրբացնէ՝ մաքրելով ջրի աւազանովը՝ խօսքով.
27 Որ իր առաջին փառաւոր կանգնեցնէ եկեղեցին, որ չ’ունենայ մի արատ կամ խորշոմութիւն կամ ուրիշ բաներ, որ սուրբ եւ անարատ լինի։
28 Այսպէս պէտք է մարդիկ սիրեն իրանց կանանցը, ինչպէս իրանց մարմինները. Ով որ իր կնոջը սիրում է, իրան է սիրում։
29 Վասնզի ոչ ով իր անձը չէ ատել, այլ կերակրում է եւ պահպանում է նորան. Ինչպէս Տէրն էլ եկեղեցին։
30 Որովհետեւ նորա մարմնի անդամներն ենք, նորա մարմնիցը եւ նորա ոսկորներիցը։
31 Սորա համար մարդը կ’թողէ իր հօրը եւ մօրը, եւ իր կնկան կ’յարէ եւ երկուսը մէկ մարմին կ’լինին։
32 Այս խորհուրդը մեծ է, բայց ես Քրիստոսի եւ եկեղեցու վերայ եմ ասում։
33 Սակայն դուք էլ մի ըստ միոջէ ամեն մէկն իր կնկանը թող այնպէս սիրէ ինչպէս իր անձը. եւ կինը վախենայ իր մարդիցը։
1 Արդ նմանող եղէք Աստուծուն ինչպէս սիրելի որդիներ։
2 Եւ սէրով գնացէք, ինչպէս որ Քրիստոսն էլ մեզ սիրեց, եւ իր անձը մեզ համար մատնեց, պատարագ եւ զոհ Աստուծոյ անոյշ հոտ լինելու.
3 Բայց պոռնկութիւն եւ ամեն պղծութիւն, կամ ագահութիւն թող չ’անուանուի ձեզանում՝ ինչպէս սուրբերին կ’վայելէ։
4 Եւ գարշութիւն, կամ յիմար խօսքեր, կամ խեղկատակութիւն, որ չեն վայելում. Այլ մանաւանդ գոհութիւն։
5 Որովհետեւ սա գիտէք, որ ոչ մի պոռնիկ, կամ պիղծ, կամ ագահ, որ կռապաշտ է՝ ժառանգութիւն չ’ունի Քրիստոսի եւ Աստուծոյ արքայութիւնումը։
6 Ոչ ով թող չ’խաբէ ձեզ դարտակ խօսքերով. որովհետեւ այս պատճառով էլ՝ Աստուծոյ բարկութիւնը գալիս է անհնազանդութեան որդիների վերայ։
7 Ուրեմն մասնակից մի լինիք նորանց։
8 Վասնզի մի ժամանակ խաւար էիք, իսկ հիմա լոյս էք Տէրումը. լոյսի որդիների պէս գնացէք։
9 Որովհետեւ Հոգու պտուղը ամեն բարութիւնով է, եւ արդարութիւնով, եւ ճշմարտութիւնով։
10 Այսուհետեւ, եղբայրներս, զօրացէք Տէրով եւ նորա զօրութեան կարողութիւնովը։
11 Եւ Աստուծոյ սպառազինութիւնը հագէք, որ կարող լինիք սատանայի հնարքներին հակառակ կենալ։
12 Որովհետեւ մեր պատերազմը արիւնի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանութիւնների եւ պետութիւնների հետ, այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնաւորների մէջ են։
13 Սորա համար Աստուծոյ սպառազինութիւնն առէք, որ կարող լինիք հակառակ կենալ չարութեան օրումը, եւ ամենը կատարելով հաստատ կանգնել.
14 Արդ հաստատ կանգնեցէք ձեր մէջքերը ճշմարտութեամբ գօտեւորուած, եւ արդարութեան զրահը հագած,
15 Եւ ձեր ոտները կօշիկ հագած խաղաղութեան աւետարանի պատրաստութիւնովը։
16 Եւ ամենի վերայ հաւատքի վահանն առէք. Որով կարող լինիք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել։
17 Եւ փրկութեան սաղաւարտն առէք, եւ Հոգու սուրը՝ որ Աստուծոյ խօսքն է։
18 Ամեն աղօթքով եւ աղաչանքով աղօթք արէք ամեն ժամանակ Հոգով. եւ սորանում հսկեցէք բոլոր յարատեւութեամբ եւ աղաչանքով ամեն սուրբերի համար,
19 Եւ ինձ համար էլ. Որ ինձ խօսք տրուի իմ բերանը բանալու ժամանակ, որ համարձակութիւնով հասկացնեմ աւետարանի խորհուրդը.
20 Որի համար ես պատգամաւոր եմ կապանքներում, որ նորանով համարձակ լինեմ, ինչպէս որ պէտք է ինձ խօսիլ։
21 Բայց որպէսզի դուք էլ գիտենաք ինձ համար, թէ ինչ եմ գործում, ամեն բան կ’իմացնէ ձեզ Տիւքիկոս եղբայրը եւ Տէրում պաշտօնեան.
22 Որին հէնց դորա համար ուղարկեցի ձեզ մօտ, որ մեր մասին տեղեկանաք, եւ նա ձեր սրտերը մխիթարէ։
23 Խաղաղութիւն լինի եղբայրների հետ, եւ սէր՝ հաւատքով Աստուած Հօրիցը եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։
24 Շնորհք լինի այն ամենի հետ, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսին սիրում են անկեղծութեամբ։ Ամէն։
1 Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին Տէրով. Որ այն է արժանը։
2 Պատուիր քո հօրը եւ մօրը, սա է առաջին պատուիրանքը խոստմունքով,
3 Որ քեզ լաւ լինի, եւ երկար ապրես երկրի վերայ։
4 Եւ, հայրեր, մի բարկացնէք ձեր որդկանցը. այլ մեծացրէք նորանց խրատով եւ Տիրոջ ուսմունքովը։
5 Ծառաներ, հնազանդ եղէք ձեր մարմնաւոր տէրերին, վախով եւ դողալով ձեր սրտի միամտութեամբն ինչպէս Քրիստոսին.
6 Ոչ թէ աչքի առաջին ծառայելով մարդկանց հաճոյ լինողների պէս, այլ ինչպէս Քրիստոսի ծառաներ, որ Աստուծոյ կամքն են անում սրտանց,
7 Յօժարութեամբ ծառայելով Տիրոջը եւ ոչ թէ մարդկանց.
8 Գիտենալով որ ամեն մէկն ինչ բարի որ անէ, նոյնը կ’ընդունի Տէրիցը. թէ ծառայ լինի եւ թէ ազատ։
9 Եւ դուք, տէրեր, նոյնն արէք նորանց՝ թողելով սպառնալիքը. գիտացէք որ հէնց ձեզ ինքներիդ էլ Տէր կայ երկնքումը, եւ նորա առաջին երեսպաշտութիւն չ’կայ։