1

10 Որովհետեւ հիմա մարդկա՞նց եմ հաճեցնում, թէ Աստուծուն. կամ ուզում եմ մարդկա՞նց հաճոյ լինել. Եթէ տակաւին մարդկանց հաճոյ լինէի, Քրիստոսի ծառայ չէի։

11 Իմացնում եմ ձեզ, եղբարք, այն աւետարանը, որ ինձանից աւետարանուեցաւ, որ նա մարդից չէ։

12 Որովհետեւ ես էլ ոչ մարդից առայ նորան, եւ ոչ էլ սովորեցի. այլ Յիսուս Քրիստոսի յայտնութիւնովը։

13 Վասնզի դուք իմ վարքը լսել էք, որ մի ժամանակ Հրէութեան մէջ էի. որ չափիցը դուրս հալածում էի Աստուծոյ եկեղեցին, եւ կործանում էի նորան։

14 Եւ Հրէութեան մէջ իմ հասակակիցների շատերից յառաջադէմ էի իմ ազգի մէջ, աւելի նախանձաւոր լինելով իմ հայրենական աւանդութիւնների համար։

15 Բայց երբոր բարեհաճեց Աստուած, որ իմ մօր որովայնիցն ինձ որոշել եւ իր շնորհքովն կանչել է,

16 Որ իր Որդին ինձանով յայտնէ. որ նորան հեթանոսների միջումն աւետարանեմ. Այն ժամանակ իսկոյն մարմնի եւ արիւնի հետ խորհուրդ չ’արի.

17 Եւ ոչ էլ գնացի Երուսաղէմ նորանց մօտ, որ ինձանից առաջ առաքեալներ էին. Այլ գնացի Արաբիա, եւ կրկին դարձայ Դամասկոս։

18 Այնուհետեւ երեք տարուց յետոյ գնացի Երուսաղէմ, Պետրոսին տեսնելու. Եւ տասնեւհինգ օր նորա մօտ եղայ։

19 Եւ առաքեալներից մի ուրիշին չ’տեսայ, բայց միայն Տիրոջ եղբայր Յակոբին։

20 Բայց ինչ որ ձեզ գրում եմ, ահա Աստուծոյ առաջին, որ սուտ չեմ ասում։

21 Յետոյ եկայ Սիւրիայի եւ Կիլիկիայի կողմերը։

22 Եւ երեսով անծանօթ էի Հրէաստանի եկեղեցիներին՝ որ Քրիստոսումն էին։

23 Բայց միայն լսել էին, թէ Նա որ մի ժամանակ մեզ հալածում էր, հիմա այն հաւատքն է աւետարանում որ առաջ կործանում էր։

24 Եւ ինձանով փառաւորում էին Աստուծուն։

1 Պօղոս առաքեալ ոչ թէ մարդկանցից եւ ոչ թէ մարդի ձեռով, այլ Յիսուս Քրիստոսի եւ Հայր Աստուծոյ ձեռովը, որ մեռելներից յարութիւն տուաւ նորան։

2 Եւ ամեն եղբարքը՝ որ ինձ հետ են. Գաղատիայի եկեղեցիներիդ։

3 Շնորհք լինի ձեզ եւ խաղաղութիւն Հայր Աստուածանից եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսից,

4 Որ իր անձը մեր մեղքերի համար տուաւ, որ մեզ այս չար աշխարհքիցը փրկէ՝ Աստուծոյ եւ մեր Հօր կամքի պէս։

5 Որին լինի փառք յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

6 Զարմանում եմ որ այսպէս շուտով փոփոխվում էք ձեզ Քրիստոսի շնորհքի մէջ կանչողից դէպի ուրիշ աւետարան։

7 Որ ուրիշը չ’կայ. միայն թէ կան ոմանք որ ձեզ խռովեցնում են, եւ կամենում են Քրիստոսի աւետարանը փոխել։

8 Բայց եթէ մենք էլ, կամ երկնքիցը մի հրեշտակ աւետարանէ ձեզ նորանից ուրիշ քան թէ որ մենք աւետարանեցինք ձեզ, նզովուած լինի։

9 Ինչպէս առաջ ասեցինք՝ եւ հիմա դարձեալ ասում եմ, եթէ մէկն աւետարանէ ձեզ նորանից ուրիշ քան որ դուք առաք՝ նզովուած լինի։

2

10 Բայց միայն որ աղքատները յիշենք. որ ես էլ ջանք արի նոյնն անելու։

11 Բայց երբ որ Պետրոսը եկաւ Անտիոք, ես նորան հակառակ կեցայ, որ մեղադրելի էր։

12 Վասնզի մի քանի մարդիկ դեռ չ’եկած Յակոբիցը, նա անխտիր ուտում էր հեթանոսների հետ. Բայց երբոր եկան, ետ էր քաշվում եւ իր անձը ջոկում, վախենալով նորանցից որ թլփատութիւնիցն էին։

13 Եւ նորա հետ ուրիշ Հրէաներն էլ կեղծաւորութիւն արին. Մինչեւ որ Բառնաբասն էլ ծռուեցաւ նորանց կեղծաւորութիւնովը։

14 Բայց երբոր տեսայ, որ աւետարանի ճշմարտութեան համեմատ ուղիղ չեն գնում, ամենքի առաջին ասեցի Պետրոսին. Եթէ դու, Հրէայ լինելովդ, հեթանոսի պէս ես վարվում եւ ոչ թէ Հրէայի պէս, էլ ի՞նչու ես բռնադատում հեթանոսներին որ Հրէայի պէս վարուին։

15 Մենք որ բուն Հրէաներ ենք, եւ ոչ թէ հեթանոսների միջից մեղաւորներ.

16 Գիտենք որ մարդ օրէնքի գործերիցը չէ արդարանում, բայց միայն Յիսուս Քրիստոսի հաւատքիցը. Եւ մենք Յիսուս Քրիստոսին հաւատացինք, որ Քրիստոսի հաւատքիցն արդարանանք, եւ ոչ թէ օրէնքի գործերիցը. որովհետեւ օրէնքի գործերիցն ոչ մի մարմին չի արդարանալ։

17 Իսկ եթէ մենք՝ որ ուզում ենք Քրիստոսով արդարանալ, ինքներս էլ մեղաւոր գտնուինք, ուրեմն Քրիստոսը մեղքի՞ պաշտօնեայ է. Քաւ լիցի։

18 Վասնզի՝ եթէ այն որ քանդեցի՝ նորան կրկին շինեմ, ապա ես ինքս իմ անձը մեղաւոր եմ երեւեցնում։

19 Որովհետեւ ես օրէնքովն օրէնքին մեռայ, որ ապրեմ Աստուծուն. Ես Քրիստոսի հետ խաչուած եմ։

20 Եւ կենդանի եմ, ոչ թէ այլ եւս ես, այլ Քրիստոս է կենդանի ինձանում. Եւ ինչ որ հիմա կենդանի եմ մարմնով՝ Աստուծոյ Որդու հաւատքովն եմ կենդանի. որ ինձ սիրեց եւ իր անձը ինձ համար մատնեց։

21 Եւ ես Աստուծոյ շնորհքը չեմ անարգում, որովհետեւ եթէ արդարութիւնն օրէնքիցն էր, ուրեմն Քրիստոսը զուր տեղը մեռաւ։

1 Ապա տասնեւչորս տարուց յետոյ դարձեալ գնացի Երուսաղէմ, Բառնաբասի հետ, եւ Տիտոսին էլ ինձ հետ առայ։

2 Եւ գնացի յայտնութիւնով. եւ նորանց իմացրի այն աւետարանը՝ որ քարոզում եմ հեթանոսների մէջ, եւ մասնաւորապէս նորանց՝ որ մեծ կարծուած էին. որ չ’լինի թէ զուր տեղը վազեմ կամ վազած լինեմ։

3 Բայց Տիտոսն էլ որ ինձ հետ էր՝ Հելլենացի լինելով, չ’բռնադատուեցաւ թլփատուելու։

4 Եւ այն ներս պրծած սուտ եղբայրների պատճառով, որ ներս պրծան մեր ազատութիւնը լրտեսելու համար, որ Քրիստոս Յիսուսումն ունինք, որ մեզ ծառայեցնեն։

5 Որոնց մի ժամ էլ ականջ չ’դրինք՝ հնազանդ լինելու համար, որ աւետարանի ճշմարտութիւնը ձեզանում հաստատ մնայ։

6 Բայց այն մեծ կարծուածների համար, թէ մի բան լինին, (թէ ինչ էին մի ժամանակ, նա ես հոգս չեմ անում. Աստուած աչառութիւն չէ անում.) որ այն մեծ կարծուածներն այնպիսի բան չիմացրին ինձ։

7 Բայց ընդհակառակը, երբոր տեսան թէ անթլփատութեան աւետարանն ինձ հաւատացուած է, ինչպէս Պետրոսին թլփատութեան աւետարանը.

8 (Որովհետեւ նա որ Պետրոսին յաջողեց թլփատութեան առաքելութիւնում, ինձ էլ յաջողեց հեթանոսների մէջ։)

9 Եւ երբոր իմացան այն շնորհքը որ ինձ տրուած էր, Յակոբոսը եւ Կեփասը եւ Յովհաննէսը, որ սիւներ էին կարծուած, ինձ եւ Բառնաբասին աջ ձեռը տուին հաղորդակցութեան համար. Որ մենք հեթանոսների մէջ լինենք, եւ նորանք թլփատութեան մէջ։

3

10 Որովհետեւ որոնք որ օրէնքի գործերից են, անէծքի տակ են. Վասնզի գրուած է թէ Անիծեալ լինի ամեն մարդ, որ չէ կենում օրէնքի գրքի մէջի բոլոր գրուածներումը, որ ամենն անէ։

11 Եւ թէ օրէնքովն ոչ ով չէ արդարանում Աստուծոյ առաջին, դա յայտնի է. Որովհետեւ Արդարը հաւատքիցը կ’ապրէ։

12 Բայց օրէնքը հաւատքիցը չէ այլ՝ Նորանց կատարող մարդը կ’ապրէ նորանով։

13 Քրիստոս գնեց մեզ օրէնքի անէծքիցը մեզ համար անէծք լինելով. (վասնզի գրուած է թէ Անիծեալ լինի ամեն փայտից կախուածը։)

14 Որ Աբրահամի օրհնութիւնը հեթանոսների մէջ լինի Քրիստոս Յիսուսով, որ մենք Սուրբ Հոգու խոստմունքն ընդունենք հաւատքով։

15 Մարդկօրէն եմ ասում, եղբարք. ապաքէն մի մարդի հաստատուած կտակը ոչ ով չէ անարգում. Եւ ոչ էլ նորա վերայ ուրիշ հրաման աւելացնում։

16 Եւ Աբրահամին խոստացուեցան այն խոստմունքները, եւ նորա զաւակին. Չէ ասում, Եւ զաւակներին՝ ինչպէս շատերին, այլ ինչպէս մէկին. Եւ քո զաւակին. որ է Քրիստոսը։

17 Բայց սա եմ ասում. Այն կտակը, որ առաջուց Աստուածանից հաստատուած էր Քրիստոսի վերայ, չորս հարիւր եւ երեսուն տարուց յետոյ եղած օրէնքը չի քանդիլ որ խոստմունքը խափանուի։

18 Որովհետեւ եթէ ժառանգութիւնն օրէնքից լիներ, ապա խոստմունքից չէր. Բայց Աստուած խոստմունքով շնորհեց Աբրահամին։

19 Արդ օրէնքն ի՞նչ է. նա յանցանքների պատճառով աւելացաւ. մինչեւ որ գայ այն զաւակը, որին եղաւ խոստմունքը հրեշտակներով կարգուած միջնորդի ձեռով։

20 Բայց միջնորդը մէկի չէ, սակայն Աստուած մէկ է։

21 Ուրեմն օրէնքը Աստուծոյ խոստմունքներին հակառա՞կ է. Քաւ լիցի. որովհետեւ եթէ օրէնք տրուած լինէր որ կարող լինէր կենդանի անել, ապա իրաւի օրէնքից կ’լինէր արդարութիւնը։

22 Բայց գիրքը փակեց ամենքը մեղքի ներքեւ, որ խոստմունքը Յիսուս Քրիստոսի հաւատքիցը տրուի հաւատացողներին։

23 Դեռ որ հաւատքը չէր եկած՝ օրէնքի ներքեւ փակուած պահվում էինք այն հաւատքի համար, որ պէտք էր յայտնուէր։

24 Ուրեմն օրէնքը մեզ համար դաստիարակ եղաւ դէպի Յիսուս Քրիստոսը, որ հաւատքից արդարանանք։

25 Բայց երբոր հաւատքն եկաւ, այլեւս դաստիարակի տակ չենք։

26 Որովհետեւ ամենքդ Աստուծոյ որդիք էք Քրիստոս Յիսուսի հաւատքովը։

27 Վասնզի ամենքդ՝ որ Քրիստոսումը մկրտուեցաք, Քրիստոսին հագած էք։

28 Այլ եւս ոչ Հրէայ կայ եւ ոչ Յոյն, ոչ ծառայ կայ եւ ոչ ազատ, ոչ արու կայ եւ ոչ էգ. որովհետեւ դուք ամենքդ մէկ էք Քրիստոս Յիսուսումը։

29 Ապա եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի զաւակ էք՝ եւ խոստմունքի համեմատ ժառանգներ։

1 Ով անմիտ Գաղատացիներ, ո՞վ կախարդեց ձեզ որ ճշմարտութեանը չ’հնազանդիք. Որոնց համար աչքերի առաջին նկարագրուեցաւ Յիսուս Քրիստոսը խաչուած ձեր մէջ։

2 Այս միայն կամենում եմ սովորիլ ձեզանից. օրէնքի գործերի՞ցն ընդունեցիք Հոգին՝ թէ հաւատքի լսելուցը։

3 Այդքան անմի՞տ էք. հոգով սկսեցիք, եւ հիմա մարմնո՞վ էք վերջանում։

4 Այնքան նեղութիւններ զո՞ւր տեղը կրեցիք. Թէ որ զուր էլ լինի։

5 Արդ ձեզ Հոգին բաժանողը եւ ձեր միջումը զօրութիւններ գործողը, օրէնքի գործերի՞ց է թէ հաւատքի լսելուցը։

6 Ինչպէս որ Աբրահամը հաւատաց Աստուծուն, եւ այն նորա համար արդարութիւն համարուեցաւ։

7 Ուրեմն գիտացէք. Թէ նորանք որ հաւատքիցն են, նորանք են Աբրահամի որդիք։

8 Գիրքն էլ առաջուց գիտենալով, որ Աստուած հաւատքիցն է արդարացնում հեթանոսներին՝ առաջուց Աբրահամին խոստացաւ, թէ Քեզանում պիտի օրհնուին բոլոր ազգերը։

9 Ուրեմն նորանք որ հաւատքից են, օրհնվում են հաւատացեալ Աբրահամի հետ։

4

10 Օրեր էք զանազանում եւ ամիսներ եւ ժամանակներ եւ տարիներ։

11 Վախենում եմ ձեզանից՝ որ մի գուցէ զուր տեղն աշխատեցի ձեր միջումը։

12 Ինձ նման եղէք, որովհետեւ ես էլ ձեզ նման եմ. Եղբարք, աղաչում եմ ձեզ, դուք ինձ ոչ մի վնաս չէք տուել։

13 Եւ գիտէք որ մարմնի տկարութիւնով աւետարանեցի ձեզ առաջի անգամը.

14 Եւ իմ փորձանքն՝ որ իմ մարմնումն էր, չ’անարգեցիք եւ չ’արհամարհեցիք, այլ ինչպէս Աստուծոյ հրեշտակ ընդունեցիք ինձ՝ ինչպէս Քրիստոս Յիսուսին։

15 Արդ ի՞նչ էր այն ձեր երանութիւնը. Որովհետեւ վկայում եմ ձեզ համար, որ եթէ կարելի էր՝ ձեր աչքերն էլ կ’հանէիք եւ ինձ կ’տայիք։

16 Ուրեմն թշնամի՞ եղայ ձեզ՝ ձեզ հետ ճշմարիտը խօսելովս։

17 Նախանձով են ձեզ համար, ոչ թէ ’ի բարին. Այլ կամենում են արգելել մեզ որ նորանց համար նախանձաւոր լինիք։

18 Սակայն լաւ է բարի բանում ամեն ժամանակ նախանձաւոր լինել, եւ ոչ թէ միայն երբ որ ձեզ մօտ լինեմ։

19 Իմ որդեակներ, որ ձեզ կրկին ծնում եմ ցաւով, մինչեւ որ Քրիստոսը կերպարանուի ձեզանում։

20 Կամենում էի որ հիմա ձեզ մօտ գամ եւ ձայնս փոխեմ. Որովհետեւ տարակուսած եմ ձեզ համար։

21 Ասեցէք ինձ դուք, որ կամենում էք օրէնքի տակ լինել, օրէնքը չէ՞ք լսում։

22 Որովհետեւ գրուած է, թէ Աբրահամը երկու որդիք ունէր, մինն աղախնիցը, եւ միւսն ազատիցը։

23 Բայց նա որ աղախնիցն էր՝ մարմնի կողմանէ էր ծնուած, եւ նա որ ազատիցն՝ խոստմունքի համեմատ։

24 Այս բաները այլաբանօրէն են. Որ նորանք երկու կտակարաններն են, մէկը Սինա սարիցը ծառայութեան մէջ ծնուած՝ որ է Հագարը։

25 Որովհետեւ Հագարը Սինա սարն է՝ Արաբիայումն, որ հաւասար է այժմեան Երուսաղէմին, որ իր զաւակներովը հանդերձ ծառայ է։

26 Բայց վերին Երուսաղէմն ազատ է, որ մեր ամենիս մայրն է։

27 Որովհետեւ գրուած է թէ, Ցնծա, ով ամուլ՝ որ չէիր ծնում, գոչիր եւ աղաղակիր դու՝ որ ծնելու ցաւ չէիր քաշում. Որովհետեւ աւելի շատ են թողուածի որդիքը քան թէ արամբիինը։

28 Իսկ մենք, եղբարք, Իսահակի պէս խոստմունքի որդիք ենք։

29 Բայց ինչպէս որ այն ժամանակ մարմնի կողմանէ ծնուածը հալածում էր նորան՝ որ հոգու կողմանէ էր, այնպէս էլ հիմա։

30 Բայց գի՞րքն ինչ է ասում. Դուրս հանիր աղախնին ու նորա որդուն. որ աղախնի որդին ժառանգութիւն չ’պիտի ստանայ ազատի որդու հետ։

31 Սորա համար, եղբարք, աղախնի որդիք չենք, այլ ազատի։

1 Բայց ասում եմ. Քանի ժամանակ որ ժառանգը երեխայ է՝ ծառայից ոչինչ տարբերութիւն չ’ունի, թէ եւ ամեն բանի տէր է։

2 Բայց վերակացուների եւ տնտեսների ներքեւ է մինչեւ հօր որոշած ժամանակը։

3 Այնպէս էլ մենք, քանի որ երեխաներ էինք՝ աշխարհքի սկզբունքների ներքեւ ծառայութեան մէջ էինք։

4 Բայց երբոր ժամանակի լրումն եկաւ, Աստուած ուղարկեց իր Որդին՝ կնկանից ծնուած՝ եւ օրէնքի ներքեւ եղած,

5 Որ օրէնքի տակ լինողներին փրկէ, որ որդեգրութիւնն ընդունենք։

6 Եւ որովհետեւ դուք որդիք էք, Աստուած իր Որդու Հոգին ուղարկեց ձեր սրտերի մէջ, որ աղաղակում է Աբբա Հայր։

7 Ուրեմն այլ եւս ծառայ չես՝ այլ որդի. եւ եթէ որդի՝ Աստուծոյ ժառանգ էլ Քրիստոսով։

8 Բայց այն ժամանակ որ Աստուծուն չ’գիտէիք, ծառայում էիք նորանց որ ի բնէ աստուածներ չեն։

9 Բայց հիմա որ ճանաչեցիք Աստուծուն, մանաւանդ թէ Աստուածանից ճանաչուեցաք, ի՞նչպէս էք կրկին ետ դառնում դէպի այն տկար եւ աղքատ սկզբունքները, որոնց կամենում էք դարձեալ ծառայել։

5

10 Ես ձեզ վերայ յոյս ունիմ Տէրովը՝ որ ուրիշ բան չէք մտածիլ. եւ ձեզ խռովեցնողը դատապարտութիւն կ’քաշէ ով որ էլ լինի։

11 Բայց ես, եղբարք, եթէ տակաւին թլփատութիւն եմ քարոզում, էլ ի՞նչու համար եմ հալածվում. ուրեմն խաչի գայթակղութիւնը խափանուած է։

12 Երանի թէ բոլորովին կտրուէին նորանք որ ձեզ խռովեցնում են։

13 Որովհետեւ դուք ազատութեան համար էք կանչուել, եղբարք. միայն թէ ձեր ազատութիւնը պատճառ չ’տայ մարմնին. այլ սիրով ծառայեցէք իրար։

14 Որովհետեւ բոլոր օրէնքն այս մէկ խօսքումն է կատարվում. Քո ընկերին քո անձի պէս սիրիր։

15 Բայց եթէ իրար կծէք եւ ուտէք, զգուշացէք որ իրարից չ’փճանաք։

16 Բայց ասում եմ. Հոգով գնացէք, եւ մարմնի ցանկութիւնը չէք կատարիլ։

17 Որովհետեւ մարմինը ցանկանում է հոգուն հակառակ, եւ հոգին մարմնին հակառակ. Եւ սորանք իրար հակառակ են, որ մի գուցէ այն որ դուք կամենում էք՝ այն անէք։

18 Բայց եթէ Հոգուց էք առաջնորդվում, օրէնքի տակ չէք.

19 Եւ յայտնի են մարմնի գործերը, որ են՝ շնութիւն, պոռնկութիւն, պղծութիւն, գիճութիւն,

20 Կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւններ, կռիւներ, նախանձներ, բարկութիւններ, հակառակութիւններ, երկպառակութիններ, բաժանմունքներ,

21 Չար նայուածներ, սպանութիւններ, արբեցութիւններ, անառակութիւններ, եւ ինչ որ սորանց նման են. Որ առաջուց ասում եմ ձեզ, ինչպէս էլ առաջուց ասում էի, թէ այսպիսի բաներ գործողներն Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ։

22 Բայց հոգու պտուղն է՝ սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն,

23 Քաղցրութիւն, բարութիւն, հաւատք, հեզութիւն, ժուժկալութիւն. այնպիսիների դէմ օրէնք չ’կայ։

24 Բայց նորանք որ Քրիստոսինն են, իրանց մարմինը խաչ հանեցին կիրքերովը եւ ցանկութիւններովը միասին։

25 Եթէ Հոգով ենք ապրում, Հոգով վարուինք։

26 Սնապարծ չ’լինինք իրար գրգռելով, եւ իրար վերայ նախանձելով։

1 Արդ այն ազատութիւնովը որ Քրիստոսը մեզ ազատեց, հաստատ կացէք եւ դարձեալ ծառայութեան լծի տակ մի մտնէք։

2 Ահա ես Պօղոսս ասում եմ ձեզ, որ եթէ թլփատուիք, Քրիստոսը ձեզ օգուտ չի անիլ։

3 Եւ դարձեալ վկայում եմ ամեն մարդի համար որ թլփատվում է, թէ նա պարտական է բոլոր օրէնքը կատարելու։

4 Խափանուած էք Քրիստոսից դուք, որ օրէնքով էք կամենում արդարանալ. շնորհքիցն ընկած էք։

5 Որովհետեւ մենք Հոգով հաւատքիցն ենք սպասում արդարութեան յոյսին։

6 Վասնզի Քրիստոս Յիսուսումը ոչ թլփատութինն է մի բան կարող, եւ ոչ անթլփատութիւնը. այլ հաւատքը որ սիրով գործում է։

7 Լաւ էիք վազում, ձեզ ո՞վ ետ կանգնեցրեց՝ որ չ’հնազանդիք ճշմարտութեանը։

8 Այդ համոզումը նորանից չէ որ կանչեց ձեզ։

9 Մի քիչ խմորը բոլոր զանգուածը խմորեցնում է։

6

10 Ուրեմն քանի որ ժամանակ ունինք, բարի գործենք ամենին, մանաւանդ հաւատքի ընտանիներին։

11 Տեսէք թէ ինչպիսի գրերով գրեցի ձեզ իմ ձեռովը։

12 Որոնք որ կամենում են հաճոյ երեւել մարմնի կողմանէ, նորանք ստիպում են ձեզ՝ որ թլփատուիք. միայն որ Քրիստոսի խաչի համար չ’հալածուին։

13 Որովհետեւ այն թլփատուածներն իրանք էլ օրէնքը չեն պահում. Այլ կամենում են որ դուք թլփատուիք, որ ձեր մարմնովը պարծենան։

14 Սակայն ինձ քաւ լիցի պարծենալ, բայց միայն մեր Տէր Յիսուս Քրիստոսի խաչովն. որ նորանով աշխարհքն ինձ համար խաչուած է, եւ ես էլ աշխարհքին։

15 Որովհետեւ Քրիստոս Յիսուսումը ոչ թլփատութիւնը մի բան է, եւ ոչ անթլփատութիւնը, բայց նոր արարածը։

16 Եւ այն ամենն որ այս կանոնի համեմատ են վարվում, խաղաղութիւն լինի նորանց վերայ եւ ողորմութիւն, եւ Աստուծոյ Իսրայէլին վերայ։

17 Սորանից յետոյ թող մէկը չ’աշխատեցնէ ինձ. որ ես կրում եմ Տէր Յիսուսի վէրքի նշաններն իմ մարմնի մէջ։

18 Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը, եղբարք, ձեր հոգու հետ լինի. Ամէն։

1 Եղբարք, եթէ մէկը յանկարծ բռնուի մի յանցանքով, դուք որ հոգեւոր էք, այնպիսին հաստատեցէք հեզութեան հոգով, զգուշացիր քո անձին, որ դու էլ չ’փորձուիս։

2 Իրար բեռը վեր առէք, եւ այսպէս Քրիստոսի օրէնքը կատարեցէք։

3 Որովհետեւ եթէ մէկը համարում է թէ մին բան է եւ չէ, նա իր անձը խաբում է։

4 Բայց ամեն մէկը թող իր գործը կշռէ, եւ ապա միայն իր անձի վերայ պարծանք կ’ունենայ, եւ ոչ թէ ուրիշի վերայ.

5 Որ ամեն մէկն իր բեռը պիտի վեր առնէ։

6 Խօսքին աշակերտողը թող վարդապետին մասնակից անէ ամեն բարի բաներով։

7 Մի խաբուիք. Աստուած չի ծաղրուիլ։

8 Որովհետեւ ինչ որ մարդ սերմէ, այն էլ կ’հնձէ. իր մարմնի մէջ սերմողը մարմնիցն ապականութիւն կ’հնձէ. Եւ Հոգու մէջ սերմողը Հոգուցն յաւիտենական կեանք կ’հնձէ։

9 Եւ չ’ձանձրանաք բարին գործելուցը, որովհետեւ իր ժամանակին կ’հնձենք՝ եթէ չ’թուլանանք։