10 Աղաչում եմ ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովը, որ ամենդ միեւնոյն խօսքն ունենաք, եւ երկպառակութիւններ չ’լինին ձեր մէջ. Այլ միեւնոյն մտքի եւ միեւնոյն կարծիքի մէջ հաստատուած լինիք։
11 Որովհետեւ ձեր մասին ինձ լուր հասաւ, եղբարք, Քղուէի ընտանիքիցը, թէ հակառակութիւններ կան ձեզանում։
12 Եւ այս եմ ասում՝ որ ձեզանից ամեն մէկն ասում է. Ես Պօղոսեան եմ, եւ Ես Ապողոսեան, եւ Ես Կեփասեան, եւ՝ Ես Քրիստոսեան։
13 Բաժանո՞ւած է Քրիստոսը. Մի՞թէ Պօղոսը խաչուեցաւ ձեզ համար՝ կամ Պօղոսի՞ անունովը մկրտուեցաք։
14 Գոհանում եմ Աստուածանից որ ես ձեզանից ոչ մէկին չ’մկրտեցի. Բայց միայն Կրիսպոսին եւ Գայիոսին. Որ մէկը չ’ասէ,
15 Թէ իմ անունովը մկրտեցի։
16 Եւ Ստեփանի տունն էլ մկրտեցի. Էլ չ’գիտեմ, թէ մի ուրիշն էլ մկրտեցի։
17 Որովհետեւ Քրիստոս չ’ուղարկեց ինձ մկրտելու, այլ աւետարանը քարոզելու. ոչ թէ խօսքի իմաստութեամբ, որպէսզի ունայն չ’լինի Քրիստոսի խաչը։
18 Որովհետեւ խաչի խօսքը կորածների համար յիմարութիւն է, բայց մեզ փրկուածներիս համար Աստուծոյ զօրութիւն է։
19 Որովհետեւ գրուած է. Իմաստունների իմաստութիւնը կ’կորցնեմ, եւ խելօքների խորհուրդները կ’անարգեմ։
20 Ո՞ւր է իմաստուն, ո՞ւր է դպիր, ո՞ւր է այս աշխարհքի քննող. չէ՞ որ Աստուած այս աշխարհքի իմաստութիւնը յիմարացրեց։
21 Ուրեմն՝ որովհետեւ Աստուծոյ իմաստութեան մէջ աշխարհքը իմաստութիւնով չ’ճանաչեց Աստուծուն, Աստուած հաճեց որ քարոզութեան յիմարութիւնովը ապրեցնէ հաւատացեալներին։
22 Եւ որովհետեւ Հրէաները նշան են ուզում, եւ Յոյներն իմաստութիւն են խնդրում.
23 Մենք էլ քարոզում ենք խաչեալ Քրիստոսը, Հրէաներին գայթակղութիւն եւ Յոյներին յիմարութիւն։
24 Բայց այն կանչուած Հրէաներին եւ Յոյներին, Քրիստոսը քարոզում ենք Աստուծոյ զօրութիւն եւ Աստուծոյ իմաստութիւն։
25 Վասնզի Աստուծոյ յիմարն աւելի իմաստուն է քան թէ մարդիկ եւ Աստուծոյ տկարն աւելի զօրաւոր է քան թէ մարդիկ։
26 Հէնց ձեր կոչումին մտիկ արէք, եղբայրներ, որ ոչ թէ շատ իմաստուններ մարմնի կողմանէ, եւ ոչ թէ շատ զօրաւորներ, եւ ոչ թէ շատ ազնուականներ.
27 Այլ այս աշխարհքի յիմարներին Աստուած ընտրեց՝ որ ամաչեցնէ իմաստուններին. Եւ աշխարհքիս տկարներին Աստուած ընտրեց՝ որ ամաչեցնէ զօրաւորներին։
28 Եւ աշխարհքիս անտոհմներին եւ անարգուածներին Աստուած ընտրեց՝ եւ ոչինչներին, որ մի բան լինողներին ոչնչացնէ։
29 Որպէսզի ոչ մի մարմին չ’պարծենայ նորա առաջին։
30 Եւ դուք նորանից էք Յիսուս Քրիստոսումը՝ որ Աստուածանից մեզ համար եղաւ իմաստութիւն, եւ արդարութիւն եւ սրբութիւն եւ փրկութիւն։
31 Որ ինչպէս գրուած է, Նա որ պարծենում է՝ թող Տէրովը պարծենայ։
1 Պօղոս՝ Յիսուս Քրիստոսի կանչուած առաքեալ Աստուծոյ կամքովը, եւ Սոսթենէս եղբայր.
2 Աստուծոյ եկեղեցուն, որ Կորնթոսումն է, Յիսուս Քրիստոսումը սրբուածներիդ՝ կանչուած սուրբերիդ՝ այն ամենի հետ, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունը կանչում են ամեն տեղ, իրանցը եւ մերը։
3 Շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղութիւն Աստուած մեր Հօրիցը՝ եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։
4 Ամեն ժամանակ գոհանում եմ իմ Աստուածանից ձեր մասին, Աստուծոյ այն շնորհքի համար՝ որ տրուած է ձեզ Քրսիտոս Յիսուսումը.
5 Որ ամեն բանի մէջ հարստացաք նորանով՝ ամեն խօսքով եւ ամեն գիտութիւնով։
6 Ինչպէս Քրիստոսի վկայութիւնը հաստատուեցաւ ձեր մէջ։
7 Որ դուք չ’պակասուիք ոչ մի շնորհքով մեր Տէր Յիսուս Քրիստոսի յայտնութեանը սպասելով.
8 Որ եւ կ’հաստատէ ձեզ մինչեւ վերջը՝ անմեղադրելի մեր Տէր Յիսուս Քրիստոսի օրումը։
9 Հաւատարիմ է Աստուած՝ որի ձեռով կանչուեցաք դէպի նորա Որդու՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի հաղորդութիւնը։
10 Բայց մեզ յայտնեց Աստուած իր Հոգովը. Որովհետեւ Հոգին ամեն բաները քննում է, եւ Աստուծոյ խորքն էլ։
11 Որովհետեւ մարդկանցից ո՞վ գիտէ մարդի բաները եթէ ոչ մարդի հոգին, որ նորանում է. այնպէս էլ Աստուծոյ բաներն ոչ ով չ’գիտէ, եթէ ոչ Աստուծոյ Հոգին։
12 Եւ մենք ոչ թէ այս աշխարհքի հոգին առանք, այլ այն Հոգին՝ որ Աստուածանից է. Որ ճանաչենք այն բաները որ Աստուածանից տրուեցաւ մեզ։
13 Որն էլ խօսում ենք՝ ոչ թէ մարդկային իմաստութեան սովորած խօսքերով, այլ Սուրբ Հոգու սովորեցրածներովը՝ հոգեւորներն հոգեւորների հետ համեմատելով։
14 Բայց շնչաւոր մարդն Աստուծոյ Հոգու բաները չէ ընդունում. որովհետեւ նորանք յիմարութիւն են նորա համար. եւ չէ կարող էլ գիտենալ՝ որովհետեւ հոգեւոր կերպով են քննվում։
15 Բայց հոգեւոր մարդը ամեն բան քննում է, եւ ինքը ոչ ոքից չէ քննվում։
16 Որովհետեւ ո՞վ գիտաց Տիրոջ միտքը, որ բան սովորեցնէ նորան. բայց մենք Քրիստոսի միտքն ունինք։
1 Եւ ես էլ, եղբարք, որ ձեզ մօտ եկայ, ոչ թէ խօսքի կամ իմաստութեան գերազանցութիւնովն եկայ Աստուծոյ վկայութիւնը ձեզ պատմելու։
2 Որովհետեւ միտքս չէի դրած՝ մի ուրիշ բան գիտենալ ձեր մէջ բայց միայն Յիսուս Քրիստոսին՝ եւ այն էլ խաչուածին։
3 Եւ ես տկարութիւնով եւ վախով եւ շատ դողով եղայ ձեզ մօտ։
4 Եւ իմ խօսքը եւ քարոզութիւնը ոչ թէ մարդկային իմաստութեան պատիր խօսքերովն եղաւ, այլ Հոգու եւ զօրութեան ապացուցութեամբը.
5 Որ ձեր հաւատքը մարդկանց իմաստութիւնով չ’լինի՝ այլ Աստուծոյ զօրութիւնովը։
6 Բայց իմաստութիւն ենք խօսում կատարեալների հետ, եւ ոչ թէ այս աշխարհքի իմաստութիւնը, եւ ոչ էլ այս աշխարհքի իշխաններինը՝ որ պիտի խափանուին։
7 Այլ Աստուծոյ ծածուկ իմաստութիւնն ենք խօսում խորհրդով, որ Աստուած յաւիտենից առաջ սահմանեց նորան մեր փառքի համար։
8 Որն այս աշխարհքի իշխաններիցն ոչ ով չ’ճանաչեց. քանզի եթէ ճանաչած լինէին՝ փառքի Տիրոջը չէին խաչ հանիլ.
9 Այլ ինչպէս գրուած է. Ինչ որ աչք չ’տեսաւ եւ ականջ չ’լսեց եւ մարդի սիրտ չ’ընկաւ, այն պատրաստեց Աստուած իրան սիրողների համար։
10 Աստուծոյ շնորհքի չափովը՝ որ ինձ տրուած է, իմաստուն ճարտարապետի պէս հիմք դրի. Բայց ուրիշը շինում է. միայն թէ ամեն մէկը մտիկ տայ թէ ինչպէս է շինում։
11 Որովհետեւ ոչ ով ուրիշ հիմք չէ կարող դնել՝ քան թէ որ դրուած է, որ է Յիսուս Քրիստոսը։
12 Եթէ մէկն այս հիման վերայ շինէ ոսկի, արծաթ, ազնիւ քարեր, փայտ, խոտ, եղէգն.
13 Ամեն մէկի գործը պիտի յայտնուի. որ օրը կ’երեւեցնէ. որովհետեւ կրակով պիտի յայտնուի. Եւ ամեն մէկի գործը թէ ինչպէս է, կրակը կ’փորձէ։
14 Եթէ մէկի գործը՝ որ շինեց՝ հաստատ կենայ, վարձք կ’առնէ.
15 Եւ եթէ մէկի գործն այրուի՝ վնաս կ’քաշէ բայց ինքը կ’ապրէ. այլ այնպէս՝ ինչպէս թէ կրակով։
16 Չ’գիտէ՞ք որ դուք Աստուծոյ տաճար էք եւ Աստուծոյ Հոգին բնակուած է ձեզանում։
17 Եթէ մէկն Աստուծոյ տաճարն ապականէ, նորան էլ Աստուած կ’ապականէ. Որովհետեւ Աստուծոյ տաճարը սուրբ է՝ որ դուք էք։
18 Ոչ ով իր անձը չ’խաբէ. Եթէ ձեզանից մէկը կարծում է թէ իմաստուն է այս աշխարհքումը, թող նա յիմար լինի՝ որ իմաստուն լինի։
19 Որովհետեւ այս աշխարհքի իմաստութիւնը յիմարութիւն է Աստուծոյ առաջին. Վասնզի գրուած է՝ թէ իմաստուններին բռնում է իրանց խորագիտութեան մէջ։
20 Եւ դարձեալ թէ Տէրը ճանաչում է իմաստունների մտածմունքները, որ ունայն են։
21 Ուրեմն ոչ ով չ’պարծենայ մարդկանցով.
22 Որովհետեւ ամեն բան ձերն է. Թէ Պօղոսը, թէ Ապողոսը, թէ Կեփասը, թէ աշխարհքը, թէ կեանքը, թէ մահը, թէ ներկայ բաները, թէ գալու բաները, ամեն բան ձերն է։
23 Դուք Քրիստոսինը եւ Քրիստոսը Աստուծունը։
1 Եւ ես, եղբարք, չ’կարողացայ ձեզ հետ խօսել ինչպէս հոգեւորների հետ, այլ ինչպէս մարմնաւորների հետ, ինչպէս մանուկների հետ Քրիստոսումը.
2 Կաթ խմեցրի ձեզ, եւ ոչ թէ կերակուր. որովհետեւ տակաւին չէիք կարող, այլ հիմա էլ դեռ չէք կարող։
3 Որովհետեւ տակաւին մարմնաւոր էք. վասնզի տակաւին նախանձ եւ կռիւ եւ բաժանումներ կան ձեզանում. Չէ՞ որ մարմնավոր էք եւ մարդկօրէն էք վարվում։
4 Որովհետեւ երբոր մէկն ասէ, Ես Պօղոսեան եմ, եւ միւսը Ես Ապողոսեան. Չէ՞ որ մարմնավոր էք։
5 Արդ ո՞վ է Պօղոսը կամ ո՞վ է Ապողոսը. միայն պաշտօնեաներ, որոնց ձեռովը հաւատացիք. եւ ամեն մէկին՝ ինչպէս Տէրը տուաւ։
6 Ես տնկեցի, Ապողոսը ջուր տուաւ, բայց Աստուած մեծացրեց։
7 Ուրեմն ոչ տնկողն է մի բան, ոչ էլ ջուր տուողը. Բայց աճեցնող Աստուածը։
8 Տնկողը եւ ջուր տուողը մէկ են. բայց ամեն մէկն իր վարձքը կ’առնէ իր աշխատանքի չափովը։
9 Որովհետեւ մենք Աստուծոյ գործակիցներ ենք. Դուք Աստուծոյ մշակութիւնը՝ Աստուծոյ շինուածն էք։
10 Մենք յիմար ենք Քրիստոսի համար, իսկ դուք՝ իմաստուն Քրիստոսումը. մենք տկար՝ իսկ դուք զօրաւոր. Դուք փառաւորուած իսկ մենք անարգուած։
11 Մինչեւ այս օրուայ ժամը սովում էլ ենք՝ ծառաւում էլ, մերկ էլ գնում ենք եւ գլխներս զարկվում էլ է եւ աստանդական ման ենք գալիս։
12 Եւ աշխատում ենք մեր ձեռքերովը գործելով. բամբասում են մեզ, իսկ մենք օրհնում ենք. Հալածում են եւ մենք համբերում ենք.
13 Հայհոյում են, մենք աղաչանք ենք անում. ինչպէս աւելուք եղանք աշխարհքին՝ ամենի ջնջոց լինելով մինչեւ հիմա։
14 Ոչ թէ ձեզ ամաչեցնելով եմ այս գրում. Այլ ինչպէս իմ սիրելի որդիներին խրատում եմ։
15 Որովհետեւ թէ եւ տասը հազար վարդապետներ ունենաք Քրիստոսումը, բայց ոչ թէ շատ հայրեր. վասնզի Քրիստոս Յիսուսում ես ծնեցի ձեզ աւետարանովը։
16 Ուրեմն աղաչում եմ ձեզ՝ որ ինձ նմանող լինիք։
17 Նորա համար Տիմոթէոսին ուղարկեցի ձեզ մօտ, որ իմ սիրելի եւ հաւատարիմ որդին է Տէրով. որ ձեզ յիշեցնէ իմ ճանապարհները՝ որ Քրիստոսումն են, ինչպէս ամեն տեղ ամեն եկեղեցիներումը սովորեցնում եմ։
18 Մի քանիսը հպարտացել են իբր թէ ես չեմ գալ ձեզ մօտ։
19 Բայց շուտով կ’գամ ձեզ մօտ, եթէ Տէրը կամենայ. Եւ կ’հասկանամ ոչ թէ հպարտացածների խօսքերը, այլ զօրութիւնը։
20 Որովհետեւ Աստուծոյ արքայութիւնը ոչ թէ խօսքով է՝ այլ զօրութիւնով։
21 Ի՞նչպէս էք կամենում, գաւազանո՞վ գամ ձեզ մօտ, թէ սիրով եւ հեզութեան հոգով։
1 Թող ամեն մարդ այսպէս համարէ մեզ՝ ինչպէս Քրիստոսի պաշտօնեաներ եւ Աստուծոյ խորհուրդների տնտեսներ։
2 Արդ տնտեսների մէջ այն է պահանջվում որ մէկը հաւատարիմ գտնուի։
3 Բայց ինձ համար ոչինչ բան է՝ որ ձեզանից դատուիմ, կամ մարդկային դատաստանից. Այլ ես իմ անձն էլ չեմ դատում։
4 Որովհետեւ իմ անձի համար ես բան չ’գիտեմ. բայց սորանով չեմ արդարանում. Որովհետեւ ինձ դատողը Տէրն է։
5 Ուրեմն ժամանակից առաջ մի դատէք. Մինչեւ Տէրը գայ՝ որ խաւարի ծածուկ բաները կ’բերէ էլ լոյսի մէջ, եւ սրտերի խորհուրդները կ’յայտնէ, եւ այն ժամանակ ամեն մէկին գովասանք կ’լինի Աստուածանից։
6 Այս բանը, եղբարք, իմ անձի եւ Ապողոսի վերայ օրինակ բերի ձեզ համար. որ մեզանից սովորէք գրուածիցն աւելի բան չ’խորհել. որ չ’լինի թէ մէկը մէկի վերայ հպարտանայ ընկերի պատճառովը։
7 Որովհետեւ ո՞վ է քեզ որոշում. ի՞նչ ունիս դու՝ որ չես առել. Եւ եթէ առել ես, ի՞նչու ես պարծենում չ’առածի պէս։
8 Արդէն կշտացած էք, արդէն հարստացաք, առանց մեզ թագաւորեցիք եւ երանի թէ թագաւորէիք, որ մենք էլ ձեզ հետ թագաւորէինք։
9 Որովհետեւ ինձ այսպէս է երեւում՝ թէ Աստուած մեզ առաքեալներիս շատ յետին արաւ՝ մահապարտների պէս. Որովհետեւ աշխարհքի տեսարան եղանք, հրեշտակների էլ՝ մարդկանց էլ։
10 Եւ ոչ թէ ամենեւին այս աշխարհքի պոռնիկների հետ, կամ ագահների հետ, կամ յափշտակողների հետ, կամ կռապաշտների հետ, ապա թէ ոչ՝ պէտք էր ձեզ որ հէնց աշխարհքիցը դուրս գնայիք։
11 Բայց հիմա գրեցի ձեզ՝ չ’խառնուիլ, որ եթէ մէկը, որ եղբայր է անուանուած, լինի պոռնիկ, կամ ագահ, կամ կռապաշտ, կամ նախատող, կամ արբեցող, կամ յափշտակող, այնպիսիին հետ հաց էլ չ’ուտել։
12 Որովհետեւ ինձ ի՞նչ պէտք է՝ որ դրսիններին էլ դատեմ. չէ՞ որ դուք ներսիններին պիտի դատէք։
13 Իսկ դրսիններին Աստուած կ’դատէ. բայց դուք չարը ձեր միջիցը վեր առէք։
1 Առ հասարակ լսվում է ձեր մէջ պոռնկութիւն, եւ այնպիսի պոռնկութիւն՝ որ հեթանոսների մէջ էլ չ’կայ, այնպէս որ մէկն իր հօր կինն ունենայ։
2 Եւ դուք հպարտացած էք՝ եւ աւելի սուգ չէ՞ք մտնում՝ որ ձեր միջիցը վեր առնուի նա, որ այն բանը գործեց։
3 Որովհետեւ ես՝ թէ եւ մարմնով բացակայ եմ բայց հոգով ներկայ՝ արդէն վճռել եմ ներկայ լինողի պէս՝ նորան, որ այնպիսի բան գործեց,
4 Մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովը՝ ձեր եւ իմ հոգու մէկ տեղ ժողովուելու ժամանակ մեր Տէր Յիսուս Քրիստոսի զօրութեան հետ,
5 Այնպիսին մատնել սատանային՝ մարմինը կորչելու համար. Որ հոգին ապրի մեր Տէր Յիսուսի օրումը։
6 Ձեր պարծանքը լաւ չէ. Չ’գիտէ՞ք որ մի փոքր խմորը բոլոր զանգուածը խմորեցնում է։
7 Դէն գցեցէք հին խմորը, որ նոր զանգուած լինէք, ինչպէս որ անխմոր էք. որովհետեւ մեր զատիկը մորթուեցաւ մեզ համար՝ Քրիստոսը։
8 Ուստի տօն կատարենք ոչ թէ հին խմորով, եւ ոչ էլ չարութեան եւ անզգամութեան խմորովը, այլ մաքրութեան եւ ճշմարտութեան չ’խմորուածովը։
9 Գրեցի ձեզ թղթումը՝ չ’խառնուիլ պոռնիկների հետ։
10 Ոչ իգացողները, որ արուագէտները, ոչ գողերը ոչ ագահները, ոչ արբեցողները, ոչ նախատողները, եւ ոչ յափշտակողները Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ։
11 Եւ մի քանիներդ այսպէսներ էիք, բայց լուացուեցաք՝ բայց սրբուեցաք՝ բայց արդարացաք Տէր Յիսուսի անունովը եւ մեր Աստուծոյ Հոգովը։
12 Ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ամենն օգուտ չէ. Ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ես չ’պիտի մի բանի իշխանութեան տակ լինիմ։
13 Կերակուրները փորի համար, եւ փորը կերակուրների համար. Բայց Աստուած սորան էլ նորանց էլ կ’խափանէ. Միայն թէ մարմինը պոռնկութեան համար չէ, այլ Տիրոջ համար. եւ Տէրը մարմնին համար։
14 Բայց Աստուած, որ մեր Տիրոջն էլ յարութիւն տուաւ, ձեզ էլ կ’յարուցանէ իր զօրութեամբը։
15 Չ’գիտէ՞ք՝ որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են. Ապա Քրիստոսի անդամներն առնեմ պոռնիկի անդա՞մ շինեմ. Քաւ լիցի։
16 Կամ թէ չ’գիտէ՞ք, որ նա՝ որ պոռնիկին յարում է, մէկ մարմին է նորա հետ. Որովհետեւ Երկուսն, ասում է, մէկ մարմին կ’լինին։
17 Եւ նա՝ որ Տիրոջն է յարում՝ մէկ հոգի է նորա հետ։
18 Փախէք պոռնկութիւնիցը. Ամեն մեղք որ մարդ գործէ, իր մարմնիցը դուրս է. Բայց պոռնկութիւն անողն, իր մարմնի մէջ է մեղանչում։
19 Կամ թէ չ’գիտէ՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են՝ որ ձեզանում է, որ նորան Աստուածանից ունիք. եւ ձերինը չէք։
20 Որովհետեւ մեծ գնով գնուեցաք. Ուստի փառաւորեցէք Աստուծուն ձեր մարմնումը եւ ձեր հոգումն՝ որ Աստուծունն են։
1 Ձեզանից մէկն՝ եթէ բան ունենայ իր ընկերի հետ, համարձակվո՞ւմ է անիրաւների առաջին դատուիլ եւ ոչ թէ սուրբերի առաջին։
2 Կամ թէ չ’գիտէ՞ք որ սուրբերն աշխարհքս կ’դատեն. Եւ եթէ ձեզանով աշխարհքը դատվում է, ապա չէք արժան անարգ բաների դատաստան անելու։
3 Չ’գիտէ՞ք որ մենք հրեշտակներին կ’դատենք. Էլ ո՞րքան աւելի երկրաւոր բաները։
4 Եթէ երկրաւոր բաների համար դատաստան ունիք, եկեղեցու ցած մարդկանցը ձեզ համար դատաւոր նստեցրէք։
5 Ձեզ ամաչեցնելու համար եմ ասում. Այնքան մի իմաստուն մարդ էլ չկա՞յ ձեր միջումը, որ կարող լինի իրավունք որոշել իր եղբայրների մէջ։
6 Այլ եղբայր եղբօր հետ դատաստան է գնում, եւ այն էլ անհաւատների առաջին։
7 Եւ հէնց արդէն բոլորովին պակասութիւն է ձեր միջումը որ դատաստաններ ունիք իրար հետ. ի՞նչու չէք աւելի դուք զրկվում. Եւ ի՞նչու չէք աւելի դուք անիրաւութիւն քաշում։
8 Բայց դուք էք զրկում եւ անիրաւութիւն անում, եւ այն էլ ձեր եղբայրներին։
9 Կամ թէ չ’գիտէ՞ք որ անիրաւներն Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ։ Մի խաբուիք. Ոչ պոռնիկները, ոչ կռապաշտները, ոչ շնացողները,
10 Բայց ամուսնացածներին պատուիրում եմ, ոչ թէ ես՝. Այլ Տէրը, որ կինը չ’բաժանուի իր մարդիցը։
11 Ապա եթէ բաժանուի էլ, թող առանց ամուսնանալու մնայ՝ կամ իր մարդին հետ հաշտուի. Եւ որ մարդն էլ կինը չ’թողէ։
12 Բայց ուրիշներին ես եմ ասում, ոչ թէ Տէրը. Եթէ մի եղբայր անհաւատ կին ունի, եւ նա հաճի նորա հետ բնակուել՝ թող նորան չ’թողէ։
13 Եւ մի կին՝ որ անհաւատ մարդ ունի, եւ նա հաճի նորա հետ բնակուել՝ թող նորան չ’թողէ։
14 Որովհետեւ անհաւատ մարդը սրբուած է կնկանովը, եւ անհաւատ կինը սրբուած է մարդովը. ապա թէ ոչ՝ ձեր որդիքը պիղծ կ’լինէին. Բայց հիմա սուրբ են։
15 Բայց եթէ անհաւատը բաժանվում է, թող բաժանուի. Այսպիսի բաների մէջ մի եղբայր կամ քոյր գերի եղած չէ. Աստուած մեզ կանչեց խաղաղութեան մէջ։
16 Որովհետեւ ի՞նչ գիտես, կին, գուցէ քո մարդը կ’ապրեցնես. Կամ ի՞նչ գիտես, մարդ, գուցէ քո կինը կ’ապրեցնես.
17 Միայն թէ ամեն մէկին ինչպէս Տէրը բաժին է տուել. Ամեն մէկն ինչպէս Աստուած կանչեց նորան, այնպէս գնայ. Եւ ես այնպէս եմ ամեն եկեղցիներումը պատուէր տալիս։
18 Մէկը թլփատո՞ւած կանչուեցաւ, թող անթլփատ չ’ձեւանայ. Մէկը անթլփատութիւնո՞ւմ կանչուեցաւ՝ թող չ’թլփատուի.
19 Թլփատութիւնն ոչինչ է, եւ անթլփատութիւնն ոչինչ. այլ Աստուծոյ պատուիրանքների պահելը։
20 Ամեն մէկն՝ որ կոչումի մէջ որ կանչուեցաւ, նորանում կենայ։
21 Ծառա՞յ կանչուեցար, հոգս մի անիր. Բայց եթէ կարենաս ազատ էլ լինել՝ աւելի նա գործածիր։
22 Որովհետեւ Տէրով կանչուած ծառան՝ Տիրոջ ազատն է. Այնպէս էլ ազատ կանչուածը Քրիստոսի ծառայ է;
23 Մեծ գնով գնուեցաք՝ մարդկանց ծառայ մի լինիք։
24 Ամեն մէկն ինչ կոչումի մէջ որ կանչուեցաւ, եղբարք, թող նորանում մնայ Աստուծոյ առաջին։
25 Բայց կոյսերի համար հրաման չ’ունիմ Տէրիցը. Միայն խրատ եմ տալիս ինչպէս Տէրիցը ողորմութիւն գտած՝ հաւատարիմ լինելու համար։
26 Արդ ես համարում եմ թէ այսպէս լաւ է ներկայ նեղութեան պատճառով, որ լաւ է մարդին՝ այնպէս լինել։
27 Կնկայ հետ կապուա՞ծ ես՝ մի աշխատիր արձակուելու. Կնկանից արձակուա՞ծ ես՝ կին մի որոնիր։
28 Բայց եթէ ամուսնանաս, չ’մեղանչեցիր. Եւ եթէ մի կոյս ամուսնանայ, չ’մեղանչեց. Միայն թէ այնպիսիները մարմնի նեղութիւն կ’ունենան. Իսկ ես խնայում եմ ձեզ։
29 Բայց սա եմ ասում, եղբարք, թէ ժամանակս կարճ է այսուհետեւ, որ կին ունեցողներն էլ չ’ունեցողների պէս լինէին.
30 Եւ լաց լինողներն չ’լացողների պէս. Եւ ուրախացողները չ’ուրախացողների, եւ ծախու առնողները չ’ունեցողների պէս.
31 Եւ այս աշխարհքը գործածողները չար կերպով չ’գործածողների պէս. Որովհետեւ այս աշխարհի կերպարանքն անցնում է։
32 Բայց կամենում եմ որ դուք առանց հոգսի լինիք. Չ’ամուսնացողը Տիրոջ բաների համար է հոգս անում, թէ ինչպէս հաճոյ լինի Տիրոջը։
33 Բայց ամուսնացածը աշխարհի բաների համար է հոգս անում, թէ ինչպէս հաճոյ լինի կնկանը։
34 Եւ իրարից տարբեր են կինը եւ կոյսը. Չ’ամուսնացած կոյսը Տիրոջ բաների համար է հոգս անում՝ որ սուրբ լինի մարմնով եւ հոգով, իսկ ամուսնացած կինը աշխարհքի բաների համար է հոգս անում, թէ ինչպէս հաճոյ լինի մարդին։
35 Միայն թէ՝ սա ես ձեր շահի համար եմ ասում. Եւ ոչ թէ որ ձեզ համար որոգայթ գցեմ. Այլ պարկեշտութեան համար՝ եւ առանց արգելքի Տիրոջը ծառայելու համար։
36 Բայց եթէ մէկն ամօթ համարէ իր կոյսի համար՝ թէ չափահասութիւնից անցել է, եւ այնպէս պէտք է լինել, ինչ որ կամենում է թող անէ. Չէ մեղանչում. Թող ամուսնանան։
37 Բայց նա՝ որ իր սրտի մէջ հաստատ է՝ եւ պէտք էլ չունի, նա իր կամքի վերայ իշխանութիւն ունի, եւ նա վճռեց իր սրտումն՝ որ իր կոյսը պահէ, նա լաւ է անում։
38 Նոյնպէս եւ նա՝ որ իր կոյսը մարդի է տալիս, լաւ է անում, եւ նա՝ որ մարդի չէ տալիս, աւելի լաւ է անում։
39 Կինը կապուած է օրէնքով քանի ժամանակ որ նորա մարդը կենդանի է. Բայց եթէ նորա մարդը ննջէ, ազատ է ում հետ որ կամենայ ամուսնանալու, միայն թէ Տէրով։
40 Բայց էլ աւելի երանելի է թէ որ այնպէս կենայ՝ իմ խրատի պէս. այսպէս եմ համարում, թէ ես էլ ունիմ Աստուծոյ Հոգին։
1 Բայց այն բաների համար՝ որ ինձ գրեցիք, ասում եմ թէ Լաւ է մարդիս որ կնկայ չ’մօտենայ։
2 Սակայն պոռնկութեան պատճառով՝ թող ամեն մարդ իր կինն ունենայ. Եւ ամեն մէկ կին թող իր մարդն ունենայ։
3 Մարդը թող իր կնկայ պարտքը վճարէ. Եւ այնպէս էլ կինն իր մարդին։
4 Կինն իր մարմնի վերայ իշխանութիւն չ’ունի, այլ մարդը. Այնպէս էլ մարդն իր մարմնի վերայ իշխանութիւն չ’ունի, այլ կինը։
5 Իրար մի զրկէք. Բայց միայն իրար հետ միաբանուելով մի քիչ ժամանակի համար, որ ծոմապահութեան եւ՝՝ աղօթքի պարապուիք. Եւ դարձեալ մէկտեղ դարձէք, որ սատանան չ’փորձէ ձեզ՝ ձեր անժուժկալութեան պատճառովը.
6 Բայց այս թոյլ տալով եմ ասում, եւ ոչ թէ հրամանով։
7 Որովհետեւ կամենում եմ՝ որ ամեն մարդ ինձ պէս լինէր. բայց ամեն մարդ իր յատուկ շնորհքն ունի Աստուածանից. Մէկն այսպէս եւ միւսն այնպէս։
8 Սակայն ամուրիներին եւ որբեւայրիներին ասում եմ, թէ Լաւ է նորանց համար՝ որ ինձ պէս մնան։
9 Ապա եթէ ժուժկալութիւն չ’ունին, թող ամուսնանան. Որովհետեւ աւելի լաւ է ամուսնանալ, քան թէ վառուիլ։
10 Որովհետեւ եթէ մէկը տեսնէ քեզ՝ որ գիտութիւն ունիս՝ կուռքի տան մէջ սեղան նստած, չէ՞ որ նորա խղճմտանքը, որ տկար է, համարձակութիւն կ’ստանայ զոհուած բանն ուտելու։
11 Եւ այն տկար եղբայրը կ’կորչի քո գիտութեան պատճառովը, որի համար Քրիստոսը մեռաւ։
12 Եւ այսպէս եղբայրների դէմ մեղանչելով, եւ այն տկարների խղճմտանքը զարկելով Քրիստոսի դէմ մեղք էք գործում։
13 Վասն որոյ՝ եթէ կերակուրն իմ եղբօրը գայթակղեցնում է, ես յաւիտեան միս չեմ ուտիլ, որ իմ եղբօրը չ’գայթակղեցնեմ։
1 Բայց կուռքի զոհերի համար գիտենք, որովհետեւ ամենքս գիտութիւն ունինք. գիտութիւնը հպարտացնում է, բայց սէրը շինում է։
2 Եթէ մէկը կարծում է թէ բան գիտէ, նա դեռ բան չ՛գիտաց՝ ինչպէս պէտք է գիտել։
3 Բայց եթէ մէկը Աստուծուն սիրէ, նա ճանաչուած է նորանից։
4 Արդ կուռքի զոհուած կերակուրների համար գիտենք, որ կուռքը ոչինչ է աշխարհքում. եւ որ ուրիշ ոչ մի Աստուած չ’կայ բացի այն մէկը։
5 Որովհետեւ թէպէտեւ կան որ աստուածներ են անուանվում՝ թէ երկնքումը թէ երկրիս վերայ, ինչպէս որ շատ աստուածներ կան եւ շատ տէրեր,
6 Բայց մեզ համար մէկ Աստուած կայ՝ Հայրը, որիցն են ամեն բաները, եւ մենք նորա համար. եւ մէկ Տէր Յիսուս Քրիստոս որով են ամեն բաները, եւ մենք նորանով։
7 Սակայն ամենը այս գիտութիւնը չ’ունին. որովհետեւ ոմանք կուռքի մասին խղճմտանքով են ուտում մինչեւ հիմա իբրեւ կուռքերին զոհուած, եւ նորանց խղճմտանքը տկար լինելով՝ պղծվում է։
8 Բայց կերակուրը մեզ չի կանգնեցնիլ Աստուծոյ առաջին. Որ եթէ ուտենք՝ մի բանով չենք աւելանալ, եւ եթէ չ’ուտենք՝ մի բանով չենք պակասիլ։
9 Միայն թէ զգոյշ կացէք՝ որ այդ ձեր իշխանութիւնը գայթակղութիւն չ’լինի տկարներին։
10 Կամ չէ՞ որ մանաւանդ մեզ համար է ասում. Որովհետեւ մեզ համար գրուեցաւ, որ հերկողը պէտք է յոյսով հերկէ. Եւ կասողն իր յոյսը վայելելու յոյսովը կասէ։
11 Եթէ մենք ձեզանում հոգեւորները սերմեցինք, մեծ բա՞ն է որ ձեզանից մարմնաւորները հնձենք։
12 Եթէ ուրիշները ձեզ վերայ այդ իշխանութիւնը վայելում են, ո՞չ առաւել եւս մենք. բայց մենք այս իշխանութիւնը չ’բանեցրինք. Այլ ամեն բանի համբերում ենք, որ արգելք չ’դնենք Քրիստոսի աւետարանին։
13 Չ’գիտէ՞ք թէ նորանք՝ որ տաճարումը գործում են, տաճարիցն են ուտում. Եւ նորանք՝ որ սեղանի պաշտօնեաներ են, սեղանիցն են բաժին առնում։
14 Այնպէս էլ Տէրը հրաման տուաւ աւետարանը քարոզողներին աւետարանիցն ապրել։
15 Բայց ես սորանցից ոչ մէկն էլ չ’բանեցրի. Եւ այս բաները չ’գրեցի որ՝ ինձ այդպէս լինի. որովհետեւ աւելի լաւ է ինձ մեռնել, քան թէ մէկն իմ պարծանքը ունայնացնէ։
16 Որովհետեւ եթէ աւետարանը քարոզեմ, դա ինձ պարծանք չէ. որովհետեւ դա հարկ է դրուած ինձ վերայ. Եւ վայ է ինձ, եթէ աւետարանը չ’քարոզեմ։
17 Վասնզի եթէ յօժար կամքով անեմ այս, վարձք ունիմ. Իսկ եթէ ակամայ՝ տնտեսութիւնը յանձնուած է ինձ։
18 Ապա ի՞նչ է իմ վարձքը. Այն որ՝ աւետարանելիս ձրի տամ Քրիստոսի աւետարանը, որ աւետարանի մէջ իմ իշխանութիւնը գէշ կերպով չ’բանեցնեմ։
19 Որովհետեւ ամենից ազատ լինելով, իմ անձը ամենքին ծառայ արի, որ շատերին շահեմ։
20 Հրէաներին Հրէայի պէս եղայ, որ Հրէաներին շահեմ։
21 Օրէնքի տակ լինողներին օրէնքի տակ լինողի պէս եղայ, որ օրէնքի տակ լինողներին շահեմ. օրէնք չ’ունեցողներին օրէնք չ’ունեցողի պէս եղայ. (իբր չէ թէ ես Աստուծոյ առաջին օրէնք չ’ունէի, այլ Քրիստոսի օրէնքի տակ էի) որ օրէնք չ’ունեցողներին շահեմ։
22 Տկարներին տկարի պէս եղայ, որ տկարներին շահեմ. ամենին ամեն բան եղայ, որ ինչ եւ իցէ մի քանիսին ապրեցնեմ։
23 Այս անում եմ աւետարանի համար, որ նորան կցորդ լինիմ։
24 Չգիտէ՞ք, թէ ասպարէզի մէջ վազողներն՝ ամենքն են վազում. Բայց մէկն է յաղթանակն առնում. դուք այնպէս վազեցէք որ հասնէք։
25 Եւ ամեն ով որ մրցում է ամեն բանից ժուժկալ է լինում. Հիմա նորանք մրցում են որ մի ապականելի պսակ առնեն, իսկ մենք՝ անապականելի։
26 Ուրեմն ես այնպէս եմ վազում, ոչ թէ ինչպէս անստոյգ. Այնպէս եմ մրցում ոչ թէ ինչպէս օդին զարկելով։
27 Այլ իմ մարմինը ճնշում եմ եւ նուաճում, որ մի գուցէ ուրիշներին քարոզելով, ինքս անպիտան գտնուիմ։
1 Չէ՞ որ առաքեալ եմ, չէ՞ որ ազատ եմ, չէ՞ որ մեր Տէր Յիսուս Քրիստոսին տեսայ, չէ՞ որ դուք իմ գործն էք Տէրով։
2 Թէեւ ուրիշներին առաքեալ չ’լինեմ, բայց հէնց ձեզ առաքեալ եմ որ իմ առաքելութեան կնիքը դուք էք Տէրով։
3 Իմ պատասխանը ինձ քննողների դէմ սա է
4 Մի՞թէ մենք իշխանութիւն չ’ունինք ուտելու եւ խմելու.
5 Մի՞թէ իշխանութիւն չ’ունինք քոյր կին ման ածելու մեզ հետ, ինչպէս ուրիշ առաքեալները եւ Տիրոջ եղբարքը, եւ Կեփասը։
6 Կամ մի՞թէ միայն ես եւ Բառնաբասը իշխանութիւն չ’ունինք չ’գործելու։
7 Ո՞վ է որ երբէք իր պաշարովն զինուորութիւն անէ. ո՞վ է որ այգի տնկէ՝ եւ նորա պտղիցը չ’ուտէ. ո՞վ է որ հօտ արածեցնէ՝ եւ հօտի կաթնիցը չ’ուտէ։
8 Մի՞թէ ես այս բաները մարդի կերպով եմ ասում, կամ չէ՞ որ օրէնքն էլ է ասում այս բաները։
9 Որովհետեւ Մովսէսի օրէնքումը գրուած է՝ Կալի մէջ աշխատող եզան դունչը մի կապիր. Մի՞թէ Աստուած եզների համար էր հոգս անում։
1 Չեմ կամենում, եղբարք, որ չ’գիտենաք՝ թէ մեր հայրերն ամենն էլ ամպի տակն էին. եւ ամենը ծովի միջովն անցան։
2 Եւ ամենը Մովսէսով մկրտուեցան ամպումը եւ ծովումը։
3 Եւ ամենն էլ նոյն հոգեւոր կերակուրը կերան։
4 Եւ ամենն էլ նոյն հոգեւոր խմելիքը խմեցին. Որովհետեւ այն հոգեւոր վէմիցն էին խմում՝ որ գնում էր նորանց հետ. Եւ այն վէմն էր Քրիստոսը։
5 Բայց Աստուած նորանցից շատերին չ’հաւանեց. որովհետեւ անապատումը փռուած ընկան։
6 Եւ սորանք մեզ օրինակի համար եղան. Որ մենք չար բաների ցանկացող չ’լինենք, ինչպէս նորանք ցանկացան։
7 Եւ կռապաշտ մի լինիք ինչպէս նորանցից ոմանք. Ինչպէս գրուած է, թէ Ժողովուրդը նստեց ուտելու եւ խմելու, եւ վերկացան որ խաղան։
8 Եւ պոռնկութիւն էլ չ’անենք, ինչպէս նորանցից ոմանք պոռնկութիւն արին, եւ մէկ օրում քսանեւերեք հազար մարդ վայր ընկան։
9 Եւ Քրիստոսին էլ չ’փորձենք, ինչպէս նորանցից էլ ոմանք փորձեցին, եւ օձերիցը սատակեցին։
10 Եւ չ’տրտնջանք էլ ինչպէս նորանցից էլ ոմանք տրտնջացին, եւ սատակչի ձեռովը կորան։
11 Եւ այն ամենն օրինակի համար էր նորանց հանդիպում, բայց մեզ խրատի համար գրուեցաւ, որոնց դարերի վերջը հասաւ։
12 Ուրեմն ով որ համարում է թէ հաստատ կանգնած է, թող զգոյշ լինի, որ վայր չ’ընկնի։
13 Ձեզ ուրիշ փորձութիւն չէ պատահել բացի մարդկային փորձութիւնից. բայց Աստուած հաւատարիմ է, որ չի թողիլ ձեզ ձեր կարողութիւնիցը վեր փորձուելու, այլ փորձութեան հետ ելքն էլ կ’պատրաստէ, որ կարողանաք համբերել։
14 Նորա համար, իմ սիրելիք, փախէք կռապաշտութիւնիցը։
15 Ինչպէս իմաստունների հետ եմ խօսում, դուք ինքներդ դատեցէք այն որ ասում եմ։
16 Այն օրհնութեան բաժակը, որ օրհնում ենք, չէ՞ որ հաղորդութիւն է Քրիստոսի արիւնի. այն հացը, որ կտրում ենք, չէ՞ որ հաղորդութիւն է Քրիստոսի մարմնին։
17 Որովհետեւ մէկ հաց, մէկ մարմին ենք մենք շատերս. Վասնզի ամենքս այն մէկ հացիցն ենք վայելում։
18 Տեսէք Իսրայէլին մարմնի կողմանէ. չէ՞ որ զոհուածներն ուտողները մասնակից են սեղանին։
19 Արդ ի՞նչ ասեմ. մի՞թէ կուռքը մի բան է, եւ կամ թէ կուռքերի զոհուածները մի բա՞ն են։
20 Բայց այն որ հեթանոսները զոհում են, դեւերին են զոհում, եւ ոչ թէ Աստուծուն. Իսկ ես չեմ կամենում, որ դուք դեւերին մասնակից լինէք. չէք կարող Տիրոջ բաժակը խմել եւ դեւերի բաժակը.
21 Չէք կարող Տիրոջ սեղանիցը վայելել՝ եւ դեւերի սեղանիցը։
22 Կամ թէ Տիրոջը նախանձի գրգռե՞նք. մի՞թէ նորանից աւելի զորաւոր ենք։
23 Ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ամեն բան օգուտ չէ. ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ամեն բան շինութիւն չէ տալիս։
24 Ոչ ով միայն իր անձի օգուտը չ’որոնէ, այլ ամեն մէկն ընկերինն էլ։
25 Ամեն ինչ որ սպանդանոցումը ծախվում է, կերէք առանց մի բան քննելու խղճմտանքի պատճառով։
26 Որովհետեւ Տիրոջն է երկիրը եւ նորա բոլոր լիութիւնը։
27 Եթէ անհաւատներից մէկը կանչէ ձեզ, եւ դուք կամենաք գնալ, ամեն բան որ ձեր առաջին դրուի, կերէք, առանց մի բան քննելու խղճմտանքի պատճառով։
28 Բայց եթէ մէկն ասէ ձեզ, թէ Դա կուռքի զոհուած բան է, մի ուտէք՝ նորա պատճառովը որ իմացրեց, եւ խղճմտանքի պատճառովը. Որովհետեւ Տիրոջն է երկիրը եւ նորա բոլոր լիութիւնը։
29 Բայց խղճմտանք եմ ասում՝ ոչ թէ ձերը, այլ ընկերինը. որովհետեւ ի՞նչու իմ ազատութիւնը պիտի դատուի ուրիշի խղճմտանքից։
30 Թէ որ ես շնորհակալութիւնով վայելում եմ, ի՞նչու հայհոյուիմ այն բանի համար՝ որի համար ես գոհանում եմ։
31 Ուրեմն՝ թէ ուտէք թէ խմէք, թէ ինչ գործ էլ որ անէք, ամեն բան Աստուծոյ փառքի համար արէք։
32 Առանց գայթակղութիւն տալու եղէք Հրէաներին եւ Յոյներին եւ Աստուծոյ եկեղեցուն։
33 Ինչպէս ես էլ ամեն բանով ամենին հաճոյ եմ լինում. իմ անձի օգուտը չ’որոնելով, բայց շատերինը որ փրկուին։
1 Ինձ նմանող եղէք, ինչպէս ես էլ Քրիստոսի։
2 Արդ գովում եմ ձեզ, եղբարք, որ իմ ամեն բաները յիշում էք, եւ ինչպէս պատուիրեցի ձեզ, այն պատուէրները պահում էք։
3 Բայց կամենում եմ որ դուք գիտենաք, թէ ամեն մարդի գլուխը Քրիստոսն է, եւ կնկայ գլուխը՝ մարդը, եւ Քրիստոսի գլուխն՝ Աստուած։
4 Ամեն մարդ՝ երբոր աղօթք է անում կամ մարգարէանում՝ եւ գլուխը ծածկած ունենայ, անպատիւ է անում իր գլուխը։
5 Եւ ամեն կին՝ երբոր աղօթք է անում կամ մարգարէանում բաց գլխով, անպատիւ է անում իր գլուխը. Վասնզի մի եւ նոյնն է թէ ածիլուած է։
6 Որովհետեւ եթէ կինը չ’ծածկուի, թող ուրեմն իր մազերն էլ կտրէ. բայց եթէ կնկան ամօթ է մազերը կտրելը կամ ածիլելը, թող ծածկուի։
7 Սակայն մարդին պէտք չէ որ իր գլուխը ծածկէ, որովհետեւ Աստուծոյ պատկերը եւ փառքն է. Բայց կինը մարդի փառքն է։
8 Քանզի ոչ թէ մարդն է կնկանիցը, այլ կինն է մարդիցը։
9 Եւ որովհետեւ ոչ թէ մարդը կնկան համար ստեղծուեցաւ, այլ կինը մարդի համար։
10 Նորա համար պէտք է, որ կինը շուք դնէ գլխի վերայ հրեշտակների համար։
11 Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը։
12 Որովհետեւ ինչպէս որ կինը մարդիցը եղաւ, այնպէս էլ մադը կնկայ միջոցովն է. բայց ամենն Աստուածանից։
13 Դուք ինքներդ դատեցէք. Մի կնկայ վայելո՞ւմ է որ չ’ծածկուած աղօթք անէ Աստուծուն։
14 Կամ հէնց բնութիւնն ինքը չէ՞ սովորեցնում ձեզ, որ եթէ մարդը երկար մազեր ունենայ, այն անարգանք է նորան։
15 Բայց եթէ կինն երկար մազեր ունի, այն փառք է նորան. Որովհետեւ երկար մազերը հագուստի տեղ է տրուած նորան։
16 Բայց եթէ մէկը կամենում է հակառակել, մենք այնպիսի սովորութիւն չ’ունինք, եւ ոչ էլ Աստուծոյ եկեղեցիները։
17 Բայց այս էլ պատուիրելովս չեմ գովում, որ դուք ոչ թէ դէպի լաւագոյնն այլ դէպի վատթարն էք ժողովվում։
18 Որովհետեւ նախ եւ առաջ երբոր մէկտեղ էք ժողովվում եկեղեցու մէջ, լսում եմ որ բաժանումներ կան ձեր մէջ, եւ մասամբ էլ հաւատում եմ։
19 Որովհետեւ հերձուածներ էլ պէտք է լինին ձեր մէջ, որ ընտիր լինողները յայտնի լինեն ձեզանում։
20 Արդ երբոր մէկտեղ էք ժողովվում, սա Տէրունական ընթրիքն ուտել չէ,
21 Որ ամեն մէկն առաջ իր ընթրիքն է անում ուտելու ժամանակ, եւ մէկը սոված է, եւ միւսը արբած։
22 Մի՞թէ տուն չ’ունիք ուտելու եւ խմելու. կամ թէ Աստուծոյ եկեղեցին արհամարհո՞ւմ էք, եւ չքաւորներին ամաչեցնում. Ձեզ ի՞նչ ասեմ. Գովե՞մ ձեզ. Այդ բանումը չեմ գովում։
23 Որովհետեւ ես Տէրիցն ընդունեցի այն որ ձեզ էլ աւանդեցի. որ Տէր Յիսուսն այն գիշերը որ մատնվում էր, հաց առաւ,
24 Եւ գոհանալուց յետոյ կտրեց եւ ասեց. Առէք, կերէք. Այս է իմ մարմինը՝ որ ձեզ համար կոտրվում է. Այս արէք իմ յիշատակի համար։
25 Այնպէս էլ՝ ընթրիքն ուտելուց յետոյ բաժակն առաւ եւ ասեց. Այս բաժակը նոր ուխտն է իմ արիւնովը. Այս արէք՝ քանի անգամ որ խմէք, իմ յիշատակի համար։
26 Որովհետեւ քանի անգամ որ այս հացն ուտէք, եւ այս բաժակը խմէք, Տիրոջ մահը պատմեցէք՝ մինչեւ որ նա կ’գայ։
27 Ուրեմն ով որ այս հացն ուտէ՝ կամ Տիրոջ բաժակը խմէ անարժանութեամբ, նա պարտական կ’լինի Տիրոջ մարմնին եւ արիւնին։
28 Ուրեմն թող մարդ փորձէ իր անձը, եւ ապա այն հացիցն ուտէ՝ եւ այն բաժակիցը խմէ։
29 Որովհետեւ անարժանութեամբ ուտողը եւ խմողը իր անձի համար դատաստան է ուտում եւ խմում, որ չէ որոշում Տիրոջ մարմինը։
30 Նորա համար էլ ձեր միջումը շատ հիւանդներ եւ ցաւագարներ կան. Եւ շատեր էլ ննջած են։
31 Որովհետեւ եթէ մեր անձերը դատէինք, չէինք դատապարտուիլ։
32 Բայց դատուելով Տէրիցը խրատվում ենք. Որ աշխարհքի հետ չ’դատապարտուինք։
33 Ուրեմն, եղբարքս, երբոր ժողովուիք ուտելու համար, իրար սպասեցէք։
34 Ապա եթէ մէկը սոված է՝ թող իր տանն ուտէ. Որ դատապարտութեան համար չ’ժողովուիք. Բայց ուրիշ բաներն՝ երբոր կ’գամ՝ այն ժամանակ կ’պատուիրեմ։
1 Բայց հոգեւոր պարգեւների համար, եղբարք, չեմ կամենում որ չ’գիտենաք։
2 Դուք գիտէք թէ երբ որ հեթանոս էիք, անձայն կուռքերի մօտ էիք տարվում ինչպէս որ առաջնորդվում էիք։
3 Նորա համար յայտնում եմ ձեզ, որ ոչ ով չ’կայ Աստուծոյ Հոգովը խօսող որ Յիսուսին նզովեալ ասէ. եւ ոչ ով չէ կարող Յիսուսին Տէր ասել՝ եթէ ոչ Հոգով Սրբով։
4 Պարգեւները զանազան են, բայց Հոգին նոյնն է։
5 Եւ պաշտօնները զանազան են, բայց Տէրը նոյնն է։
6 Եւ ներգործութիւնները զանազան են, բայց Աստուած նոյնն է, որ ամենը ամենքի մէջ ներգործում է։
7 Բայց ամեն մէկին տրուած է Հոգու յայտնութիւնը օգտի համար։
8 Որովհետեւ մէկին Հոգուցը տրուած է իմաստութեան խօսք. Եւ ուրիշին գիտութեան խօսք՝ նոյն Հոգու չափովը։
9 Միւսին հաւատք նոյն Հոգովը. ուրիշին բժշկութեան պարգեւներ նոյն Հոգովը։
10 Ուրիշին զօրութիւնների ներգործութիւններ. եւ ուրիշին մարգարէութիւն. ուրիշին հոգիների ընտրութիւն. ուրիշին այլ եւ այլ լեզուներ. Ուրիշին լեզուների թարգմանութիւններ։
11 Բայց այս ամենը հէնց մի եւ նոյն Հոգին է ներգործում, ամեն մէկին բաժանելով ինչպէս կամենում է։
12 Ինչպէս էլ մարմինը մէկ է եւ անդամներ շատ ունի, եւ մէկ մարմնի բոլոր անդամները շատ լինելով՝ մարմինը մէկ է, այսպէս էլ Քրիստոսը։
13 Որովհետեւ մենք էլ ամենքս մէկ Հոգով մկրտուեցանք մէկ մարմին լինելու. թէ Հրէաներ, թէ Յոյներ. Թէ ծառաներ, թէ ազատներ, եւ ամենքս մէկ Հոգիից խմեցինք։
14 Որովհետեւ մարմինն էլ մէկ անդամ չէ, այլ շատ։
15 Եթէ ոտքն ասէ. Որովհետեւ ձեռք չեմ՝ մարմնիցը չեմ. Մի՞թէ նորանով մարմնիցը չի լինիլ։
16 Եւ եթէ ականջն ասէ, Որովհետեւ աչք չէմ՝ մարմնիցը չեմ. Մի՞թէ նորանով մարմնիցը չի լինիլ։
17 Եթէ բոլոր մարմինն աչք լինէր, ո՞րտեղ էր լսելիքը. Եւ եթէ բոլոր մարմինը լսելիք լինէր, ո՞րտեղ էր հոտոտելիքը։
18 Բայց հիմա Աստուած անդամները՝ նորանց ամեն մէկը՝ դրաւ մարմնի մէջ ինչպէս կամեցաւ։
19 Եւ եթէ ամենը մէկ անդամ լինէր, ո՞րտեղ էր մարմինը։
20 Բայց հիմա անդամները շատ են, իսկ մարմինը մէկ։
21 Աչքը չէ կարող ձեռքին ասել, Ինձ պէտք չես. Կամ դարձեալ գլուխը ոտներին՝ ինձ պէտք չէք։
22 Այլ մանաւանդ մարմնի այն անդամները՝ որ երեւում են թէ տկարագոյն են, նորանք հարկաւոր են։
23 Եւ նորանք՝ որ կարծում ենք թէ մարմնոյ շատ անարգուածներն են, նորանց առաւել եւս պատիւ ենք անում. Եւ մեր անվայելուչ անդամներն աւելի վայելչութիւն ունին։
24 Եւ մեր վայելուչ անդամները մի բանի պէտք չ’ունին. Բայց Աստուած մարմինը բարեխառնեց, ցածին աւելի պատիւ տալով։
25 Որ մարմնի մէջ տարաձայնութիւն չ’լինի, այլ որ անդամներն իրար համար նոյն հոգսն ունենան։
26 Եւ եթէ մէկ անդամը ցաւում է, բոլոր անդամներն էլ նորա հետ ցաւում են. Եւ եթէ մէկ անդամը փառաւորվում է, բոլոր անդամներն էլ նորա հետ ուրախանում են։
27 Արդ դուք Քրիստոսի մարմինն էք, եւ մէկ մէկ նորա անդամներ։
28 Եւ ոմանց դրաւ Աստուած եկեղեցումը. առաջ՝ առաքեալներին. երկրորդ՝ մարգարէներին. Երրորդ՝ վարդապետներին. յետոյ զօրութիւններ. յետոյ բժշկութիւնների պարգեւներ, օգնութիւններ, կառաւարութիւններ, այլ եւ այլ լեզուներ։
29 Մի՞թէ ամենն առաքեալներ են. Մի՞թէ ամենը մարգարէներ են. Մի՞թէ ամենը վարդապետներ են. Մի՞թէ ամենը զօրութիւններ անող են։
30 Մի՞թէ ամենը բժշկութիւնների պարգեւներ ունին. Մի՞թէ ամենը լեզուներ են խօսում. Մի՞թէ ամենը թարգմանում են։
31 Բայց դուք նախանձաւոր եղէք լաւագոյն պարգեւներին. Եւ ես էլ աւելի գերազանց ճանապարհ ցոյց տամ ձեզ։
1 Եթէ մարդկանց եւ հրեշտակների լեզուներով խօսիմ, բայց սէր չ’ունիմ, ես եղայ ձայն հանող պղինձ, կամ հնչեցող ծնծղայ։
2 Եւ եթէ մարգարէութիւն ունենամ, եւ գիտենամ ամեն խորհուրդները եւ ամեն գիտութիւնը. Եւ եթէ ամեն հաւատքն ունենամ, մինչեւ սարերն էլ տեղափոխելու, բայց սէր չ’ունիմ, ոչինչ եմ։
3 Եւ եթէ իմ ամեն ապրանքներն աղքատներին ուտեցնեմ եւ իմ մարմինը մատնեմ որ այրուի, բայց սէր չ’ունիմ, ես ոչինչ օգուտ չեմ ունենալ։
4 Սէրը երկայնամիտ է՝ քաղցր է. Սէրը չէ նախանձվում, չէ գոռոզանում, չէ հպարտանում։
5 Չէ լրբանում, իրը չէ որոնում, չէ գրգռվում, չարը չէ մտածում.
6 Անիրաւութեան վերայ չէ ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտութեան հետ.
7 Ամեն բանի դիմանում է. Ամեն բան հաւատում է, ամեն բանի համար յոյս ունի, ամեն բանի համբերում է։
8 Սէրը երբէք չի վերջանալ. Եթէ մարգարէութիններ կան՝ կ’խափանուին. Եթէ լեզուներ՝ կ’լռեն. Եթէ գիտութիւն՝ կ’խափանուի։
9 Որովհետեւ փոքր ի շատէ գիտենք. Եւ փոքր ի շատէ մարգարէանում ենք։
10 Բայց երբոր կատարեալը գայ, այս փոքր ի շատէն կ’խափանուի։
11 Երբոր երեխայ էի՝ երեխայի պէս էի խօսում, երեխայի պէս էի մտածում, երեխայի պէս էի համարում. Բայց երբոր մարդ եղայ, այն երեխայութեան բաները խափանեցի։
12 Որովհետեւ հիմա հայելու մէջ օրինակով ենք տեսնում, բայց այն ժամանակ դէմադէմ. Հիմա փոքր ի շատէ եմ տեղեակ, բայց այն ժամանակն այնպէս կ’գիտենամ՝ ինչպէս գիտեցուած եմ։
13 Ապա ուրեմն մնում է հաւատք, յոյս, սէր. Այս երեքը, եւ սորանցից մէծը սէրն է։
1 Սէրին հետեւեցէք, եւ հոգեւոր պարգեւներին նախանձաւոր եղէք. եւ մանաւանդ որ մարգարէանաք։
2 Որովհետեւ լեզուներով խօսողը, մարդկանց հետ չէ խօսում, այլ Աստուծոյ հետ. Որովհետեւ ոչ ով չէ լսում, բայց հոգով խորհուրդներ է խօսում։
3 Իսկ մարգարէացողը, մարդկանց հետ շինութիւն եւ մխիթարութիւն եւ սփոփութիւն է խօսում։
4 Լեզուով խօսողը իր անձն է շինում, իսկ մարգարէացողը եկեղեցին է շինում։
5 Ես կամենում եմ որ դուք ամենդ լեզուներով խօսիք, բայց մանաւանդ որ մարգարէանաք. Որովհետեւ աւելի մեծ է մարգարէացողը, քան թէ լեզուներով խօսողը, միայն եթէ թարգմանէ, որ եկեղեցին շինութիւն առնէ։
6 Բայց հիմա, եղբարք, եթէ ձեզ մօտ գամ եւ լեզուներով խօսիմ, ի՞նչ օգուտ կ’տամ ձեզ՝ եթէ չ’խօսիմ ձեզ հետ կամ յայտնութիւնով, կամ գիտութիւնով, կամ մարգարէութիւնով, կամ վարդապետութիւնով։
7 Այնպէս էլ անշունչ բաները որ ձայն են տալիս, թէ փող թէ քնար, եթէ ձայներով զանազանութիւն չ’անեն, ի՞նչպէս կ’ճանաչուի փողի փչելը, կամ քնարի հնչելը։
8 Որովհետեւ եթէ փողն էլ անորոշ ձայն տայ, ո՞վ կ’պատրաստուի պատերազմի համար։
9 Այսպէս էլ դուք, եթէ լեզուներով բանը յայտնի չ’ասէք, այն խօսածն ի՞նչպէս կ’իմացուի. Որովհետեւ իբր թէ օդի մէջ խօսողներ կ’լինիք։
10 Որովհետեւ այնքան այլ եւ այլ ձայներ կան աշխարհքումը, եւ նորանց ոչ մէկն էլ առանց նշանակութեան չէ։
11 Արդ եթէ ես ձայնի զօրութիւնը չ’գիտենամ, ես խօսողին խուժ կ’լինիմ, եւ խօսողն ինձ համար՝ դուժ։
12 Այսպէս էլ դուք, որովհետեւ հոգեւոր պարգեւներին նախանձաւոր էք, եկեղեցու շինութեան համար ջանք արէք, որ էլ առաւելանաք։
13 Վասնորոյ լեզուով խօսողը, թող աղօթք անէ, որ թարգմանէ էլ։
14 Վասնզի եթէ ես աղօթք անեմ օտար լեզուով, իմ հոգին է աղոթք անում. Բայց միտքս անպտուղ է։
15 Ուրեմն ի՞նչ է, աղօթք անեմ հոգով, աղօթք անեմ մտքով էլ. սաղմոս ասեմ հոգով, սաղմոս ասեմ մտքով էլ։
16 Ապա եթէ դու օրհնես հոգով, նա որ տգէտի տեղն է բռնում ի՞նչպէս Ամէն ասէ քո օրհնութեանը, քանի որ չ’գիտէ թէ ի՛նչ ես ասում։
17 Դու իրաւ որ լաւ ես գոհանում. Բայց միւսը չէ շինվում։
18 Գոհանում եմ իմ Աստուածանից, որ ձեր ամենիցն աւելի լեզուներով խօսում եմ։
19 Բայց եկեղեցու մէջ աւելի կամենում եմ որ հինգ խօսք իմ մտքովը խօսիմ, որ ուրիշներին էլ բան սովորեցնեմ քան թէ բիւրաւոր խօսքեր լեզուներով։
20 Եղբարք, մտքով տղայ մի լինիք. բայց չարութեան կողմանէ տղայ եղէք, իսկ մտքով կատարեալ եղէք։
21 Օրէնքումը գրուած է, թէ Օտար լեզուներով եւ օտար շրթունքներով կ’խօսիմ այս ժողովրդի հետ. Բայց եւ այնպէս ինձ ականջ չեն դնիլ, ասում է Տէրը։
22 Ուրեմն լեզուներն նշանի համար են՝ ոչ թէ հաւատացեալներին, այլ անհաւատներին. Բայց մարգարէութիւնը ոչ թէ անհաւատների համար է, այլ հաւատացեալների։
23 Արդ եթէ բոլոր եկեղեցին մէկ տեղ գայ, եւ ամենքը լեզուներով խօսին. Եւ տգէտներ կամ անհաւատներ մտնեն այնտեղ, մի՞թէ չեն ասիլ թէ դուք գժուած էք։
24 Բայց եթէ ամենը մարգարէանան, եւ մի անհաւատ կամ տգէտ գայ մտնէ, նա ամենիցը կ’յանդիմանուի, ամենիցը կ’քննուի։
25 Եւ այսպէս նորա սրտի գաղտնիքը յայտնի կ’լինի. Եւ ապա երեսի վերայ ընկած Աստուծուն երկրպագութիւն կ’անէ, խոստովանելով թէ արդարեւ Աստուած ձեր միջումն է։
26 Ուրեմն ի՞նչ է, եղբարք. Երբ որ մէկտեղ ժողովուիք, ձեզանից ամեն մէկը սաղմոս ունի, վարդապետութիւն ունի, յայտնութիւն ունի, լեզու ունի, թարգմանութիւն ունի. ամենը շինութեան համար լինի։
27 Եթէ մէկը լեզուով խօսի, թող երկու, եւ եթէ էլ աւելի շատ՝ երեք լինեն. Մէկը միւսից յետոյ. Եւ մէկը թող թարգմանէ։
28 Բայց եթէ թարգմանող չ’կայ, թող լռէ եկեղեցումը. Թող իրան համար եւ Աստուծոյ հետ խօսի։
29 Բայց մարգարէներից թող երկուսը կամ երեքը խօսին, եւ ուրիշները քննեն։
30 Բայց եթէ մի ուրիշին, որ այնտեղ նստած է՝ յայտնութիւն լինի, առաջինը թող լռէ։
31 Որովհետեւ կարող էք մէկ մէկից յետոյ ամենդ մարգարէանալ. Որ ամենը սովորին եւ ամենը մխիթարուին։
32 Եւ մարգարէից հոգիներն էլ մարգարէներին հնազանդում են։
33 Որովհետեւ Աստուած խռովութեան Աստուած չէ, այլ խաղաղութեան, ինչպէս սուրբերի բոլոր եկեղեցիներումը։
34 Ձեր կանայքը եկեղեցիներումը լուռ կենան. Որովհետեւ նորանց հրաման չ’կայ խօսելու, այլ որ հնազանդ լինեն, ինչպէս օրէնքն էլ ասում է։
35 Բայց եթէ մի բան կամենան սովորիլ, թող տան մէջ իրանց մարդկանցից հարցնեն. Որովհետեւ կնկանն անվայել է եկեղեցում խօսել։
36 Կամ թէ Աստուծոյ խօսքը ձեզանի՞ց դուրս եկաւ, կամ միայն ձե՞զ հասաւ։
37 Բայց եթէ մէկը կարծէ՝ թէ նա մարգարէ է կամ հոգեւոր, թող գիտենայ ինչ որ գրեցի ձեզ, որ Տիրոջ պատուիրաններն են։
38 Բայց եթէ մէկը տգէտ է, թող տգէտ լինի։
39 Ուրեմն, եղբարք, ջանք արէք որ մարգարէանաք, եւ լեզուներով խօսելը մի արգելէք։
40 Ամեն բան թող պարկեշտութեամբ եւ կարգով լինի։
1 Իմացնում եմ ձեզ, եղբարք, այն աւետարանը՝ որ աւետարանեցի ձեզ, որն էլ ընդունեցիք, որի մէջ էլ կանգնած էք.
2 Որով փրկվում էլ էք, այն բանով՝ որ ձեզ աւետարանեցի, եթէ ամուր բռնէք նորան. եթէ զուր տեղը չէք հաւատացել։
3 Որովհետեւ ես առաջուց այն տուի ձեզ, որ ես էլ ընդունեցի, թէ Քրիստոս մեր մեղքերի համար մեռաւ՝ գրքերի համեմատ։
4 Եւ թէ թաղուեցաւ, եւ թէ երրորդ օրը յարութիւն առաւ՝ գրքերի համեմատ։
5 Եւ թէ երեւեցաւ Կեփասին, յետոյ այն տասնեւերկուսին։
6 Յետոյ երեւեցաւ հինգ հարիւրից աւելի եղբայրներին մէկ անգամ, որոնցից շատերը մինչեւ հիմա մնում են, բայց մի քանիսն էլ ննջեցին։
7 Եւ յետոյ երեւեցաւ Յակոբին, յետոյ բոլոր առաքեալներին։
8 Ամենից յետոյ՝ իբր թէ մի վիժածի՝ ինձ էլ երեւեցաւ։
9 Որովհետեւ ես առաքեալների յետինն եմ. Որ արժանի չեմ առաքեալ կոչուելու. որովհետեւ Աստուծոյ եկեղեցին հալածեցի։
10 Բայց Աստուծոյ շնորհքովն եմ ինչ որ եմ. Եւ նորա շնորհքն որ ինձանում է ունայն չ’եղաւ. այլ նորանց ամենիցն աւելի աշխատեցի. սակայն ոչ թէ ես, այլ Աստուծոյ շնորհքը որ ինձ հետ է։
11 Արդ թէ ես՝ թէ նորանք, այսպէս ենք քարոզում, եւ դուք այսպէս հաւատացիք։
12 Բայց եթէ Քրիստոսը քարոզվում է՝ թէ մեռելներից յարութիւն է առել, ի՞նչպէս են ձեզանից ոմանք ասում, թէ Մեռելների յարութիւն չ’կայ։
13 Եթէ մեռելների յարութիւն չ’կայ, ապա Քրիստոսն էլ չէ յարութիւն առել։
14 Եւ եթէ Քրիստոսը յարութիւն չէ առել, ուրեմն ունայն է մեր քարոզութիւնը, եւ ունայն է ձեր հաւատքն էլ։
15 Եւ մենք էլ Աստուծոյ սուտ վկաներ ենք գտնվում, որ Աստուծոյ համար վկայեցինք, թէ Քրիստոսին յարութիւն տուաւ, որին չ’յարուցրեց, եթէ արդարեւ մեռելները յարութիւն չեն առնում։
16 Որովհետեւ եթէ մեռելները յարութիւն չեն առնում, ապա Քրիստոս էլ յարութիւն չէ առել.
17 Եւ եթէ Քրիստոս յարութիւն չէ առել՝ ունայն է ձեր հաւատքը. եւ դեռ ձեր մեղքերի մէջ էք։
18 Ուրեմն նորանք էլ, որ Քրիստոսումը ննջեցին, կորան։
19 Եթէ միայն այս կեանքումն ունինք յոյս Քրիստոսի վերայ, ամեն մարդկանցից աւելի ողորմելի ենք։
20 Բայց հիմա Քրիստոսը յարութիւն է առել մեռելներից, ինքը ննջածների առաջինեկ եղաւ։
21 Ուրեմն որովհետեւ մարդով եղաւ մահը, եւ մարդով էլ մեռելների յարութիւնը.
22 Քանզի ինչպէս Ադամով ամենը մեռնում են, այնպէս էլ Քրիստոսով ամենը կենդանանում են։
23 Եւ ամեն մէկն իր կարգումը. Առաջի պտուղը Քրիստոսը եւ յետոյ Քրիստոսինները նորա գալու ժամանակումը։
24 Եւ յետոյ վախճանը, երբ որ թագաւորութիւնը Աստուծուն եւ Հօրը կ’տայ. Երբոր կ’խափանէ ամեն իշխանութիւնը եւ ամեն պետութիւնը եւ զօրութիւնը։
25 Որովհետեւ պէտք է որ նա թագաւորէ, մինչեւ որ բոլոր թշնամիներն իր ոտների տակ դնէ։
26 Յետին թշնամին՝ որ կ’խափանուի՝ մահն է. Վասնզի ամեն բան հնազանդեցրեց նորա ոտների տակ։
27 Բայց երբոր ասէ՝ թէ Ամեն բան հնազանդ է նորան, յայտնի է որ բացի նորանցից որ ամեն բան հնազանդեցրեց նորան։
28 Բայց երբոր ամենը կ’հնազանդի նորան, այն ժամանակ ինքը Որդին էլ կ’հնազանդի նորան՝ որ ամենը հնազանդեցրեց նորան. Որ Աստուած լինի ամենը ամենում։
29 Ապա եթէ ոչ, ի՞նչ կ’անեն մեռելների համար մկրտուողները եթէ արդարեւ մեռելները յարութիւն չ’առնեն. էլ ի՞նչու են նորանց համար մկրտվում։
30 Եւ մենք ի՞նչու ամեն ժամանակ վտանգի մէջ ենք։
31 Երդնում եմ ձեր վերայ ունեցած պարծանքովս, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսումն ունիմ, թէ ես ամեն օր մեռնում եմ։
32 Եթէ մարդկօրէն Եփեսոսումը գազանների կռիւի մէջ մտայ, ի՞նչ օգուտ էր ինձ համար, եթէ մեռելները յարութիւն չեն առնում. ուտենք եւ խմենք, որովհետեւ էգուց կ’մեռնինք։
33 Մի խաբուիք. չար ընկերակցութիւններն ապականում են բարի վարքերը։
34 Արթուն կացէք արդարութեամբ եւ մեղք մի գործէք. որովհետեւ մի քանիսն Աստուծոյ մասին տգէտ են. այս ձեզ ամաչեցնելու համար եմ ասում։
35 Բայց մէկը կ’ասէ. Մեռելներն ի՜նչպէս յարութիւն կ’առնեն, եւ թէ ի՞նչ մարմնով կ’գան։
36 Անմիտ, այն որ դու սերմում ես, չի կենդանանալ՝ եթէ չ’մեռնի։
37 Եւ այն որ սերմում ես, ոչ թէ այն մարմինն ես սերմում որ պիտի բուսնի, այլ մերկ հատը. Թէ ցորենի լինի, թէ ուրիշ սերմունքների։
38 Եւ Աստուած մարմին է տալիս նորան ինչպէս կամենում է, եւ սերմունքների ամեն մէկին իրանց մարմինը։
39 Ամեն մարմին միեւնոյն մարմինը չէ. Ուրիշ է մարդկանց մարմինը, ուրիշ է անասունների մարմինը. Ուրիշ է ձկների մարմինը, ուրիշ է թռչունների մարմինը։
40 Կան երկնաւոր մարմիններ էլ, երկրաւոր մարմիններ էլ. Բայց ուրիշ է երկնաւորների փառքը, եւ ուրիշ է երկրաւորների փառքը։
41 Ուրիշ է արեգակի փառքը, եւ ուրիշ է լուսնի փառքը, եւ ուրիշ է աստղերի փառքը. Որովհետեւ մի աստղ միւսից զանազանվում է փառքով։
42 Այնպէս էլ մեռելների յարութիւնը. Սերմվում է ապականութիւնով, եւ յարութիւն է առնում անապականութիւնով։
43 Սերմվում է անարգութիւնով, եւ յարութիւն է առնում զօրութիւնով։
44 Սերմվում է շնչաւոր մարմին, եւ յարութիւն է առնում հոգեւոր մարմին. Կայ շնչաւոր մարմին, կայ եւ հոգեւոր մարմին։
45 Այսպէս էլ գրուած է, թէ Առաջին մարդն՝ Ադամը կենդանի շունչ եղաւ, երկրորդ Ադամը կենդանարար հոգի։
46 Միայն թէ հոգեւորն առաջ չէ, այլ շնչավորը, եւ յետոյ հոգեւորը։
47 Առաջին մարդը երկրիցն է՝ հողեղէն. Բայց երկրորդ մարդն է Տէրը երկնքից։
48 Ինչպէս հողեղէնը, այնպէս էլ հողեղէնները. եւ ինչպէս երկնաւորը, այնպէս էլ երկնաւորները։
49 Եւ ինչպէս հողեղէնի պատկերը հագանք, երկնաւորի պատկերն էլ պիտի հագնենք։
50 Միայն թէ սա եմ ասում, եղբարք, որ մարմին եւ արիւն չեն կարող Աստուծոյ արքայութիւնը ժառանգել. Եւ ոչ էլ ապականութիւնը ժառանգում է անապականութիւնը։
51 Ահա մի խորհուրդ եմ ասում ձեզ. Ոչ թէ ամենքս կ’ննջենք, այլ ամենքս կ’փոխուինք։
52 Յանկարծ՝ մի ակնթարթում յետին փողի ժամանակին. որովհետեւ փողը կ’փչուի, եւ մեռելները յարութիւն կ’առնեն անապականելի, եւ մենք կ’փոխուինք։
53 Վասնզի պէտք է որ այս ապականացուն հագնէ անապականութիւնը, եւ այս մահկանացուն հագնէ անմահութիւնը։
54 Եւ երբոր այս ապականացուն անապականութիւնը կ’հագնէ, եւ այս մահկանացուն անմահութիւնը, այն ժամանակ կ’լինի այն խօսքը որ գրուած է թէ Մահն ընկղմուեցաւ յաղթութեան մէջ։
55 Ով մահ, ո՞ւր է քո խայթոցը. գերեզման, ո՞ւր է քո յաղթութիւնը։
56 Մահի խայթոցը մեղքն է, եւ մեղքի զօրութիւնը՝ օրէնքը։
57 Բայց շնորհակալութիւնն Աստուծուն, որ տուաւ մեզ յաղթութիւնը մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։
58 Ուրեմն, սիրելի եղբարքս, հաստատ եղէք, անշարժ կացէք, ամեն ժամանակ աւելի առաջացէք Տիրոջ գործումը, գիտացէք, որ ձեր աշխատանքը զուր չէ Տէրումը։
1 Բայց այն տուրք ժողովելու կողմանէ՝ որ սուրբերի համար է, ինչպէս Գաղատացիների եկեղեցիներին պատուիրեցի, այնպէս էլ դուք արէք։
2 Ամեն մէկ միաշաբաթ օրերը ձեզանից ամեն մէկը թող իրան մօտ հաւաքէ՝ ինչ որ կ’յաջողուի։
3 Որ չ’լինի թէ երբոր գամ, այն ժամանակ ժողովելը լինի. Բայց երբոր գամ՝ որոնց որ թղթերով ընտրեցիք, նորանց կ’ուղարկեմ՝ որ ձեր ընծան տանեն Երուսաղէմ։
4 Եւ եթէ ինձ էլ արժան լինի գնալ, թող ինձ հետ գնան։
5 Բայց ձեզ մօտ կ’գամ՝ երբ որ Մակեդոնիայի միջովն կ’անցնիմ. որովհետեւ Մակեդոնիայի միջովը ման կ’գամ։
6 Եւ կարելի է որ ձեզ մօտ կ’մնամ՝ կամ թէ ձմեռը կ’անցնեմ. որ դուք ինձ ճանապարհ դնէք՝ որ տեղ որ գնալու լինեմ։
7 Որովհետեւ չեմ կամենում որ ձեզ հիմա անցնողի պէս տեսնեմ. Յոյս ունիմ որ մի ժամանակ ձեզ մօտ կենամ, եթէ Տէրը հրամայէ։
8 Բայց հիմա Եփեսոսումն եմ կենում՝ մինչեւ Պենտէկոստէն։
9 Վասնզի մեծ եւ արդիւնաւոր դուռ է բացուած ինձ, եւ հակառակողները շատ են։
10 Հիմա եթէ Տիմոթէոսը գայ, նայեցէք որ անվախ լինի ձեզ մօտ. որ Տիրոջ գործն է գործում, ինչպէս որ ես էլ։
11 Արդ մէկը չ’անարգէ նորան. եւ խաղաղութիւնով ճանապարհ դրէք նորան՝ որ ինձ մօտ գայ. Որ սպասում եմ նորան եղբայրների հետ։
12 Իսկ Ապողոս եղբօր համար գիտացէք, որ շատ աղաչեցի նորան որ ձեզ մօտ գայ եղբայրների հետ. Բայց ամենեւին կամք չ’ունէր որ հիմա գար. Բայց կ’գայ երբոր յարմար ժամանակ կ’ունենայ։
13 Արթուն եղէք, հաստատ կացէք հաւատքումը. Արիացէք եւ ուժովացէք։
14 Ձեր բոլոր բաները թող սիրով լինին։
15 Աղաչում եմ ձեզ, եղբարք, գիտէք Ստեփանի տունը, որ Աքայեցիների առաջին պտուղն է, եւ իրանց անձերը սուրբերի ծառայութեան նուիրեցին.
16 Որ դուք էլ հնազանդ լինիք այնպիսիներին, եւ այն ամենին, որ գործի եւ աշխատանքի ընկեր են։
17 Ուրախ եղայ Ստեփանի եւ Փորտունատի եւ Աքայիկոսի գալու համար, որ նորանք ձեր պակասութիւնը լցրին։
18 Որովհետեւ իմ եւ ձեր հոգուն հանգիստ տուին. ուրեմն ճանաչեցէք այնպիսիներին։
19 Բարեւ են տալիս ձեզ Ասիացիների եկեղեցիները. Շատ բարեւ են տալիս ձեզ Տէրով՝ Ակիւղասը եւ Պրիսկիղան այն եկեղեցու հետ՝ որ նորանց տանն է։
20 Բարեւ են տալիս ձեզ բոլոր եղբարքը. բարեւ տուէք իրար սուրբ համբոյրով։
21 Իմ Պօղոսի ձեռքի բարեւն է։
22 Եթէ մէկը Տէր Յիսուսին չ’սիրէ, անիծուած լինի. մարան աթա։
23 Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեզ հետ լինի։
24 Եւ իմ սէրը ձեր ամենի հետ Քրիստոս Յիսուսումն. Ամէն։