10 Ամեն ժամանակ իմ աղօթքներումն աղաչելով՝ որ լինի թէ մի անգամ յաջողուի ինձ՝ Աստուծոյ կամքովը ձեզ մօտ գալ։
11 Որովհետեւ շատ ցանկանում եմ ձեզ տեսնել, որ մի հոգեւոր շնորհք հաղորդեմ ձեզ ձեր հաստատուելու համար.
12 Այսինքն՝ որ ձեզ հետ մխիթարուիմ մեր փոխադարձ՝ իմ եւ ձեր հաւատքի միջոցով։
13 Եղբարք, չեմ կամենում որ դուք չ’գիտենաք, թէ շատ անգամ միտքս դրի որ ձեզ մօտ գամ, (թէեւ մինչեւ հիմա արգիլուեցայ.) որ ձեր միջումն էլ պտուղ ունենամ՝ ինչպէս եւ ուրիշ հեթանոսների մէջ։
14 Որովհետեւ ես Յոյներին եւ Բարբարոսներին, իմաստուններին եւ անմիտներին պարտական եմ։
15 Այնպէս՝ իմովսանն յօժար եմ ձեզ էլ, որ Հռովմումն էք՝ աւետարանը քարոզել։
16 Որովհետեւ ես Քրիստոսի աւետարանը ամօթ չեմ համարում. Որովհետեւ Աստուծոյ զօրութիւն է փրկելու համար ամեն հաւատացողին, առաջ Հրէային՝ եւ յետոյ Յոյնին։
17 Որովհետեւ Աստուծով արդարութիւնը նորանով յայտնվում է՝ հաւատքից հաւատքի մէջ. Ինչպէս գրուած է թէ Արդարը հաւատքից կ’ապրի։
18 Որովհետեւ Աստուծոյ բարկութիւնն երկնքիցը յայտնվում է մարդկանց ամեն ամբարշտութեան եւ անիրաւութեան վերայ, որ ճշմարտութիւնն անիրաւութիւնով բռնում են։
19 Որովհետեւ Աստուծոյ գիտելիքը յայտնի է նորանցում. Որ Աստուած յայտնեց նորանց։
20 Որովհետեւ նորա աներեւոյթ բաները աշխարհքի սկզբիցն ստեղծուածներովն իմացուելով տեսնվում են, որ է՝ նորա մշտնջենաւոր զօրութիւնը եւ Աստուածութիւնը, այնպէս որ անպատասխան մնան։
21 Որովհետեւ Աստուծուն ճանաչելով, նորան Աստուծոյ պէս չ’փառաւորեցին՝ կամ շնորհակալ չ’եղան. այլ իրանց մտածմունքներումն ունայնացան եւ նորանց անմիտ սրտերը խաւարուեցան։
22 Ասելով թէ իմաստուն են՝ յիմարեցան.
23 Եւ անեղծ Աստուծոյ փառքը փոխեցին եղծանելի մարդի եւ թռչունների եւ չորքոտանիների եւ սողունների պատկերի նմանութեան հետ.
24 Նորա համար Աստուած էլ նորանց մատնեց իրանց սրտերի ցանկութեան մէջ՝ պղծութեան համար. որ խայտառակեն իրանց մարմիններն իրանց անձերումը։
25 Որոնք Աստուծոյ ճշմարտութիւնը ստութեան հետ փոխեցին. Եւ երկրպագեցին եւ պաշտեցին ստեղծուածներին քան թէ Ստեղծողին. Որ օրհնեալ է ի յաւիտեանս. Ամէն։
26 Նորա համար Աստուած մատնեց նորանց անարգ կիրքերի. Եւ նորանց էգերը բնական գործածութիւնը փոխեցին անբնականի հետ։
27 Այնպէս էլ արուները կնոջ բնական գործածութիւնը թողելով, իրանց ցանկութիւններովն իրար հետ բորբոքուեցան. Արուներն արուների հետ խայտառակութիւն էին գործում, եւ այն փոխարէնը՝ որ արժան էր իրանց մոլութեանն՝ իրանց անձերումը ընդունում էին։
28 Եւ ինչպէս որ չ’ընտրեցին՝ Աստուծուն ունենալ իրանց գիտութեան մէջ, Աստուած մատնեց նորանց անարգ մտքի որ անարժան բաներ գործեն.
29 Որոնք լցուած են ամեն անիրաւութիւնով, պոռնկութիւնով, անզգամութիւնով, ագահութիւնով, չարութինով, լիքը նախանձով, մարդասպանութիւնով, կռիւով, նենգութիւնով, չարաբարութիւնով.
30 Քսուներ, բամբասողներ, աստուածատողներ, թշնամանողներ, ամբարտաւաններ, գոռոզներ, չար բաներ հնարողներ, ծնողների անհնազանդներ.
31 Անմիտներ, ուխտադրուժներ, անգութներ, անհաշտներ, անողորմներ.
32 Որ Աստուծոյ իրաւունքները հասկանալով՝ թէ այսպիսի բաներ գործողները մահի արժանի են, ոչ թէ միայն այս բաներն անում են, այլ գործողներին էլ կամակից են լինում։
1 Պօղոս Յիսուս Քրիստոսի ծառայ՝ կանչուած առաքեալ՝ Աստուծոյ աւետարանի համար որոշուած,
2 Այն որ առաջուց խոստացաւ իր մարգարէների ձեռովը սուրբ գրքերումը,
3 Իր Որդու համար, ու մարմնի կողմանէ Դաւիթի զաւակիցն եղաւ.
4 Եւ Աստուծոյ Որդի սահմանուեցաւ զօրութիւնով՝ սրբութեան Հոգու կողմանէ՝ մեռելներից յարութիւն առնելուցը, մեր Տէր Յիսուս Քրիստոսի համար,
5 Որով ընդունեցինք շնորհք եւ առաքելութիւն՝ հաւատքի հնազանդութեան համար ամեն ազգերի մէջ նորա անունի համար.
6 Որոնց միջումը դուք էլ Յիսուս Քրիստոսի կանչուածներն էք.
7 Ձեզ ամենիդ՝ որ Հռովմումն էք՝ Աստուծոյ սիրելիներիդ՝ կանչուած սուրբերիդ, շնորհք լինի ձեզ եւ խաղաղութիւն Աստուածանից՝ մեր Հօրիցը եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։
8 Առաջ գոհանում եմ Աստուածանից Յիսուս Քրիստոսի ձեռովը ձեր ամենի համար. Որ ձեր հաւատքը բոլոր աշխարհքի մէջ պատմվում է։
9 Որովհետեւ Աստուած ինձ վկայ է, որին ես պաշտում եմ իմ հոգովը նորա Որդու աւետարանումը, թէ ինչպէս անդադար ձեզ յիշում եմ։
10 Իսկ փառք եւ պատիւ եւ խաղաղութիւն ամեն բարի գործողին. Առաջ Հրէային՝ եւ յետոյ Յոյնին։
11 Որովհետեւ Աստուծոյ մօտ աչառութիւն չ’կայ։
12 Որովհետեւ նորանք՝ որ առանց օրէնքի մեղք գործեցին, առանց օրէնքի էլ կ’կորչեն. Եւ նորանք՝ որ օրէնքի տակ մեղք գործեցին օրէնքով կ’դատուին։
13 (Որովհետեւ ոչ թէ օրէնքը լսողներն են Աստուծոյ առաջին արդար, այլ օրէնքը կատարողները կ’արդարանան։
14 Ուրեմն երբոր հեթանոսները՝ որ օրէնք չ’ունին՝ բնութեամբ օրէնքի գործերն անեն, սորանք թէեւ օրէնք չ’ունին իրանք են իրանց համար օրէնք.
15 Որոնք ցոյց են տալիս թէ օրէնքի գործը նորանց սրտերումը գրուած է՝ նորանց խղճմտանքի վկայութիւնովը, եւ իրանց խորհուրդների իրար յանդիմանելովը, կամ թէ իրաւունք տալովը.)
16 Այն օրը՝ որ Աստուած մարդկանց ծածուկ բաները կ’դատէ իմ աւետարանի համեմատ Յիսուս Քրիստոսի ձեռովը։
17 Ահա դու Հրէայ ես անուանվում, եւ կռթնվում ես օրէնքի վերայ, եւ պարծենում ես Աստուծով։
18 Եւ նորա կամքը գիտես, եւ զանազանում ես տարբեր բաները օրէնքիցը խրատուած լինելով,
19 Եւ քո անձի վերայ վստահութիւն ունիս՝ որ կոյրերի առաջնորդ ես. Եւ խաւարեալների լոյս.
20 Անմիտների խրատիչ, երեխաների վարդապետ. Որ օրէնքի գիտութեան եւ ճշմարտութեան կերպարանքն ունիս օրէնքումը.
21 Արդ դու՝ որ ուրիշին սովորեցնում ես, քո անձին չե՞ս սովորեցնում. Դու որ քարոզում ես չ’գողանալ, գողանո՞ւմ ես։
22 Որ ասում ես շնութիւն չ’գործել՝ շնութիւ՞ն ես գործում. Դու՝ որ կռքերիցը գարշում ես՝ սրբապղծութի՞ւն ես անում։
23 Դու՝ որ օրէնքովը պարծենում ես, օրէնքին դէմ գործելով Աստուծուն անարգո՞ւմ ես։
24 Որովհետեւ Աստուծոյ անունը ձեր պատճառովը հայհոյվում է հեթանոսների մէջ, ինչպէս եւ գրուած է։
25 Արդ թլփատութիւնը շահաւոր է՝ թէ որ օրէնքը պահող ես. Ապա եթէ օրէնքի դէմ յանցաւոր ես, քո թլփատութիւնն անթլփատութիւն եղաւ։
26 Բայց թէ որ անթլփատութիւնն օրէնքի իրաւուոնքները պահէ, չէ՞ որ նորա անթլփատութիւնը՝ թլփատութիւն կ’համարուի։
27 Եւ ի բնէ անթլփատութիւնը՝ օրէնքը կատարելով կ’դատապարտէ քեզ, որ գրով եւ թլփատութիւնով օրէնքի դէմ յանցաւոր ես.
28 Որովհետեւ նա չէ Հրէայ՝ որ դրսի երեւույթով է, եւ այն չէ թլփատութիւնը՝ որ մարմնով դրսի երեւոյթով է.
29 Այլ նա՝ որ ծածուկ Հրէայ է, եւ սրտի թլփատութիւնը հոգով՝ եւ ոչ թէ գրով. որի գովասանքը ոչ թէ մարդկանցից է, այլ Աստուածանից։
1 Նորա համար առանց պատասխան տալու ես, ով մարդ՝ ով որ էլ լինես, որ դատում ես. որովհետեւ ինչով որ ուրիշին դատում ես, քեզ ես դատապարտում. Որ դու նոյնն ես գործում որ ինքդ դատում ես։
2 Բայց մենք գիտենք, որ Աստուծոյ դատաստանը ճշմարտութեամբ է նորանց վերայ, որ այսպիսի բաներ գործում են։
3 Իսկ, ով մարդ, որ դատում ես այսպիսի բաներ գործողներին, եւ որ դու նոյնն ես գործում, մի՞թէ կարծում ես՝ թէ դու կ’պրծնիս Աստուծոյ դատաստանիցը։
4 Կամ թէ նորա քաղցրութեան առատութիւնը եւ համբերութիւնը եւ երկայնմտութիւնը արհամարհո՞ւմ ես. չ’գիտենալով որ Աստուծոյ քաղցրութիւնը քեզ ապաշխարութեան է տանում։
5 Բայց դու քո խստութիւնովը եւ անզեղջ սրտովը բարկութիւն ես կիտում քո անձի համար՝ բարկութեան եւ այն Աստուծոյ արդար դատաստանի յայտնութեան օրումը,
6 Որ նա ամեն մէկին իր գործերի պէս հատուցումը կ’տայ.
7 Նորանց, որ բարի գործերի մէջ են յարատեւում, եւ փառք եւ պատիւ եւ անապականութիւն են որոնում, յաւիտենական կեանք.
8 Բայց նորանց՝ որ հակառակութիւնից են՝ եւ ճշմարտութեան անհնազանդ եւ անիրաւութեան ետեւից գնացած, բարկութիւն եւ սրտմտութիւն.
9 Նեղութիւն եւ տառապանք այն ամեն մարդի վերայ՝ որ չարութիւն է գործում. առաջ Հրէայի՝ եւ յետոյ Յոյնի։
10 Ինչպէս որ գրուած է, թէ Արդար չ’կայ՝ մէկն էլ չ’կայ։
11 Չ’կայ իմացող, չ’կայ Աստուծուն խնդրող,
12 Ամենքը խոտորեցան, միասին անպիտան եղան. Չ’կայ բարութիւն անող, մինչեւ մէկն էլ չ’կայ։
13 Նորանց կոկորդը բաց գերեզման է, եւ իրանց լեզուներովը նենգութիւն են անում. իժերի թոյն կայ նորանց շրթունքների տակ։
14 Որոնց բերանը անէծքով եւ դառնութիւնով լիքն է։
15 Որոնց ոտները շուտագնաց են արիւն թափելու համար։
16 Կործանում եւ թշուառութիւն է նորանց ճանապարհներումը։
17 Եւ խաղաղութեան ճանապարհը չ’ճանաչեցին։
18 Աստուծոյ երկիւղը նորանց աչքերի առաջին չէ։
19 Բայց գիտենք, թէ ամեն ինչ որ օրէնքն ասում է նորանց է ասում, որ օրէնքի տակ են. որ ամեն բերան խփուի, եւ բոլոր աշխարհք Աստուծոյ առաջին դատապարտ լինի։
20 Որովհետեւ օրէնքի գործերիցը ոչ մի մարմին չի արդարանալ նորա առաջին. Որովհետեւ օրէնքովը լինում է մեղքի գիտութիւն։
21 Բայց հիմա առանց օրէնքի Աստուծոյ արդարութիւնը յայտնուած է, օրէնքից եւ մարգարէներից վկայուած լինելով.
22 Այսինքն Աստուծոյ արդարութիւնը որ Յիսուս Քրիստոսի հաւատքիցն է, այն ամենի համար եւ ամենի վերայ, որ հաւատում են. որովհետեւ խտրութիւն չ’կայ։
23 Որովհետեւ ամենքը մեղանչեցին, եւ Աստուծոյ փառքիցը պակասուած են.
24 Ձրի են արդարանում նորա շնորհքովը՝ այն փրկոււթեան ձեռովը՝ որ Յիսուս Քրիստոսումն է։
25 Որին Աստուած առաջուց սահմանեց քաւութիւն լինելու համար հաւատալով նորա արիւնովը, որ իր արդարութիւնը ցոյց տայ՝ այն առաջուց գործուած մեղքերի թոյլտուութեան համար՝ Աստուծոյ ներելու ժամանակին։
26 Որ իր արդարութիւնը երեւացնէ այս ժամանակումը. Որ ինքն լինի արդար եւ արդարացնող նորան՝ որ Յիսուսի հաւատքիցն է.
27 Հիմա ո՞ւր է պարծանքը. Խափանուեցաւ. Ո՞ր օրէնքով, գործերի՞ օրէնքովը. Ոչ, այլ հաւատքի օրէնքովը։
28 Ուրեմն համարում ենք, որ մարդը հաւատքով է արդարանում առանց օրէնքի գործերի։
29 Մի՞թէ Աստուած միայն Հրէաներինն է, եւ հեթանոսներինն էլ չէ. Այո, հեթանոսներինն էլ է։
30 Որովհետեւ մէկ Աստուած է՝ որ արդարացնում է թլփատութիւնը հաւատքից եւ անթլփատութիւնը նոյն հաւատքովը։
31 Արդ մի՞թէ օրէնքը խափանում ենք հաւատքովը. Քաւ լիցի. Այլ օրէնքը հաստատում ենք։
1 Արդ ի՞նչ է Հրէայի առաւելութիւնը, կամ ի՞նչ է թլփատութեան օգուտը։
2 Շատ, ամեն կերպով. Առաջ հէնց նա որ Աստուծոյ պատգամները նորանց հաւատացուեցան։
3 Բայց ի՞նչ. Եթէ ոմանք չ’հաւատացին, մի՞թէ նորանց անհաւատութիւնն Աստուծոյ հաւատքը կ’խափանէ. քաւ լիցի։
4 Արդ թող Աստուած ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ սուտ. Ինչպէս գրուած է, Որ արդար լինես քո խօսքերումը, եւ յաղթես քո դատուելումը։
5 Բայց եթէ մեր անիրաւութիւնն Աստուծոյ արդարութիւնը յայտնի երեւացնում է, ի՞նչ ասենք. Մի՞թէ անիրաւ է Աստուած, որ բարկութիւնը բերում է։
6 Մարդի կերպով եմ ասում, քաւ լիցի. ապա Աստուած ի՞նչպէս կ’դատէ աշխարհքը։
7 Որովհետեւ եթէ Աստուծոյ ճշմարտութիւնն իմ ստութիւնովն աւելացաւ նորա փառքի համար, էլ ի՞նչու եմ ես մեղաւորի պէս դատվում։
8 Եւ ի՞նչու համար այնպէս չ’անենք ինչպէս չարախօսվում ենք, եւ ինչպէս ոմանք ասում են մեզ համար, թէ ասում լինինք, թէ Չար գործենք՝ որ բարին գայ. Որոնց դատաստանը արդար է։
9 Եւ հիմա ի՞նչ. Աւելի՞ ենք. Ամենեւին ոչ. Որովհետեւ առաջ մեղադրեցինք Հրէաներին եւ հեթանոսներին, թէ ամենքը մեղքի տակ են.
10 Արդ ի՞նչպէս համարուեցաւ. Երբոր թլփատութիւնո՞ւմ էր՝ թէ անթլփատութիւնումը. Ոչ թէ թլփատութիւնում այլ անթլփատութիւնում։
11 Եւ թլփատութեան նշանն առաւ իբրեւ արդարութեան կնիք այն հաւատքի որ անթլփատութիւնումն էր, որ նա հայր լինի այն ամեն հաւատացեալների՝ որ անթլփատութիւնիցն են՝ որ նորանց էլ համարուի արդարութիւնը։
12 Եւ թլփատութեան հայր համարուի ոչ միայն նորանց՝ որ թլփատութիւնիցն են, այլ նորանց էլ՝ որ այն հաւատքի հետքովն են գնում, որ մեր հայր Աբրահամն անթլփատութիւնումն ունէր։
13 Որովհետեւ ոչ թէ օրէնքովը եղաւ Աբրահամին կամ նորա զաւակին այն խոստմունքը թէ նա աշխարհքի ժառանգն է, այլ հաւատքի արդարութիւնիցը։
14 Որովհետեւ եթէ օրէնքից լինողներն են ժառանգ, ապա հաւատքն ունայն էր՝ եւ խոստմունքը կ’խափանուէր։
15 Որովհետեւ օրէնքը բարկութիւն է գործում. Որովհետեւ ուր օրէնք չ’կայ՝ օրինազանցութիւն էլ չ’կայ։
16 Սորա համար հաւատքիցն է, որ շնորհքով լինի. որ խոստմունքը հաստատ լինի ամեն զաւակի համար, ոչ միայն օրէնքիցը լինողի համար, այլ նորա համար էլ որ Աբրահամի հաւատքիցն է, որ մեր ամենի հայրն է։
17 Ինչպէս որ էլ գրուած է, թէ Շատ ազգերի հայր արի քեզ Աստուծոյ առաջին, որին հաւատաց, որ մեռելներին կենդանի է անում՝ եւ չ’լինող բաները լինողի պէս է կանչում։
18 Որ առանց յոյսի՝ յոյսով հաւատաց՝ թէ շատ ազգերի հայր կ’լինի. Ինչպէս ասուեցաւ՝ թէ Այնպէս պիտի լինի քո զաւակը։
19 Եւ չ’տկարացաւ հաւատքով, այսինքն մտիկ չ’արաւ իր մարմնին որ արդէն մեռած էր, ինքը իբրեւ հարիւրամեայ լինելով, եւ ոչ էլ Սառայի արգանդի մեռած լինելուն։
20 Եւ Աստուծոյ խոստմունքի համար չ’երկմտեց անհաւատութիւնով, այլ զօրացաւ հաւատքով, եւ Աստուծուն փառք տուաւ։
21 Եւ իր մտքումը համոզուած էր, թէ նա որ խոստացաւ, կարող է եւ անել։
22 Նորա համար էլ արդարութիւն համարուեցաւ նորան։
23 Բայց ոչ միայն նորա համար գրուեցաւ թէ նորան համարուեցաւ արդարութիւն.
24 Այլ մեզ համար էլ, որ մեզ պիտի համարուի, որ հաւատում ենք նորան՝ որ մեր Տէր Յիսուս Քրիստոսին յարութիւն տուաւ մեռելներից.
25 Որ մատնուեցաւ մեր յանցանքների համար. Եւ յարութիւն առաւ մեզ արդարացնելու համար։
1 Արդ ի՞նչ ասենք, թէ մեր Աբրահամ հայրը գտաւ մարմնի կողմանէ։
2 Որովհետեւ եթէ Աբրահամը գործերով արդարացած լինէր՝ պարծանք կ’ունենար. Բայց ոչ թէ Աստուծոյ առաջին։
3 Որովհետեւ գիրքն ի՞նչ է ասում. Աբրահամը հաւատաց Աստուծուն, եւ արդարութիւն համարուեցաւ նորան։
4 Բայց նորան՝ որ գործք է անում, վարձքը չէ համարվում շնորհքի պէս, այլ պարտքի պէս։
5 Բայց նորան՝ որ գործք չէ անում այլ հաւատում է նորան, որ ամբարշտին արդարացնում է, նորա հաւատքը համարվում է արդարութիւն։
6 Ինչպէս որ Դաւիթն էլ այն մարդի երանութիւնն է ասում, որին Աստուած արդարութիւն է համարում առանց գործերի։
7 Երանի նորանց՝ որոնց անօրէնութիւնները թողուեցան, եւ որոնց մեղքերը ծածկուեցան։
8 Երանի է այն մարդին, որին Տէրը մեղք չի համարիլ։
9 Արդ այս երանութիւնը՝ թլփատութեան վերա՞յ է՝ կամ թէ անթլփատութեան վերայ էլ է. Որովհետեւ ասում ենք՝ թէ Աբրահամի հաւատքն արդարութիւն համարուեցաւ։
10 Որովհետեւ թէ որ դեռ թշնամի էինք, Աստուծոյ հետ հաշտուեցանք նորա Որդու մահովը, ո՞րքան աւելի որ հաշտուած ենք, կ’ապրինք նորա կեանքովը։
11 Եւ ոչ միայն այսքան. այլ Աստուծով էլ պարծենում ենք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը, որով հիմա հաշտութիւնն ընդունեցինք։
12 Սորա համար՝ ինչպէս մէկ մարդի ձեռովը մեղքը մտաւ աշխարհքը, եւ այն մեղքովն էլ մահը. Եւ այսպէս մահն ամեն մարդկանց վերայ տարածուեցաւ, ըստ որում ամենքը մեղանչեցին։
13 (Որովհետեւ մինչեւ օրէնքը՝ մեղք կար աշխարհքումը, բայց մեղքը չէ համարվում քանի որ օրէնք չ’կայ։
14 Բայց մահը թագաւորեց Ադամից մինչեւ Մովսէսը Ադամի մեղքի նման չ’մեղանչողների վերայ էլ. որ օրինակ է նորան որ գալու էր։
15 Բայց շնորհքն այնպէս չէ՝ ինչպէս յանցանքը. Որովհետեւ եթէ մէկի յանցանքովը շատերը մեռան, էլ ո՞րքան աւելի Աստուծոյ շնորհքն ու պարգեւը մէկ մարդի՝ Յիսուս Քրիստոսի շնորհքովն աւելացաւ շատերի վերայ։
16 Եւ պարգեւն այնպէս չէ՝ ինչպէս այն մէկ մեղանչողից եղածը, որովհետեւ դատաստանն այն մէկ մեղքիցը դէպի դատապարտութիւն տարաւ. Բայց շնորհքը շատ մեղքերից արդարութեան մէջ է տանում։
17 Որովհետեւ եթէ մէկի մեղքովը մահը թագաւորեց այն մէկի ձեռովն, էլ ո՞րքան աւելի նորանք, որ ընդունում են շնորհքի լիութիւնն ու արդարութեան պարգեւները կեանքով կ’թագաւորեն՝ այն մէկ Յիսուս Քրիստոսի ձեռովը։)
18 Արդ ուրեմն՝ ինչպէս որ մէկի յանցանքովն ամեն մարդկանց վերայ դատապարտութիւն եկաւ, նոյնպէս էլ մէկի արդարութիւնովն ամեն մարդկանց վերայ կեանքի արդարութիւն է գալիս։
19 Որովհետեւ ինչպէս որ մէկ մարդի անհնազանդութիւնովը շատերը մեղաւորներ եղան, այնպէս էլ մէկի հնազանդութիւնովը շատերը արդարներ կ’լինին։
20 Բայց օրէնքը մէջ ընկաւ՝ որ յանցանքը շատանայ. Բայց ուր որ աւելի եղաւ մեղքը, այնտեղ աւելի եւս շատացաւ շնորհքը։
21 Որպէս զի ինչպէս մեղքը թագաւորեց մահի ձեռովը, այնպէս էլ շնորհքը թագաւորէ արդարութիւնով յաւիտենական կեանքի մէջ՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։
1 Արդ մենք՝ հաւատքով արդարացած լինելով Աստուծոյ հետ խաղաղութիւն ունինք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։
2 Որով ընդունեցինք հաւատքով այս շնորհքի մէջ մտնելն էլ, որ նորանում կանգնած ենք, եւ պարծենում ենք Աստուծոյ փառքի յոյսովը։
3 Եւ ոչ միայն այսքան, այլ նեղութիւնների մէջ էլ պարծենում ենք. գիտենալով որ նեղութիւնը համբերութիւն է գործում,
4 Համբերութիւնը՝ փորձառութիւն, փորձառութիւնը՝ յոյս.
5 Յոյսն էլ չէ ամաչեցնում. որովհետեւ Աստուծոյ սերը փռուած է մեր սրտերի մէջ Սուրբ Հոգու ձեռովը՝ որ տրուեցաւ մեզ։
6 Որովհետեւ երբոր մենք դեռ տկար էինք՝ Քրիստոսը մեզ համար իր ժամանակումն ամբարիշտների տեղ մեռաւ։
7 Վասնզի հազիւ թէ մի արդարի համար մէկը մեռնի. (բայց մի բարի մարդի համար իցէ թէ մէկը համարձակի մեռնիլ.)
8 Բայց Աստուած յայտնեց իր սէրը դէպի մեզ, որ՝ երբոր մենք դեռ մեղաւոր էինք՝ Քրիստոսը մեզ համար մեռաւ.
9 Ապա որքա՞ն աւելի հիմա, որ արդարացանք նորա արիւնովը կ’փրկուինք նորանով բարկութիւնիցը։
10 Որովհետեւ այն որ մեռաւ՝ մեղքին մեռաւ մէկ անգամ, եւ այն որ կենդանի է՝ Աստուծուն է կենդանի։
11 Նոյնպէս էլ դուք ձեր անձերը մեղքին մեռած համարեցէք, եւ Աստուծուն կենդանի՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսի ձեռովը։
12 Սորա համար թող մեղքը չ’թագաւորէ ձեր մահկանացու մարմնի մէջ, որ հնազանդիք նորա ցանկութիւններին։
13 Եւ ձեր անդամները անիրաւութեան գործիք մի ներկայացնէք մեղքին. այլ ձեր անձերը ներկայացրէք Աստուծուն՝ ինչպէս մեռելներից կենդանացածներ, եւ ձեր անդամներն արդարութեան գործիք՝ Աստուծուն.
14 Որովհետեւ մեղքը չի տիրիլ ձեզ վերայ. Որովհետեւ օրէնքի տակ չէք, այլ շնորհքի տակ։
15 Արդ ի՞նչ. Մե՞ղք գործենք, որովհետեւ օրէնքի տակ չենք՝ այլ շնորհքի տակ. Քաւ լիցի։
16 Դուք չգիտէ՞ք, թէ ում որ ձեր անձերը ծառայ էք ներկայացնում՝ նորան հնազանդելու, ծառաներ էք նորան որին հնազանդում էք. Թէ մեղքին՝ դէպի մահ, եւ թէ հնազանդութեան՝ դէպի արդարութիւն։
17 Բայց շնորհակալութիւն Աստուծոյ. Որ մեղքի ծառայ էիք, բայց սրտով հնազանդեցիք այն վարդապետութեան օրինակին՝ որին յանձնուեցաք՝՝։
18 Ուրեմն դուք մեղքիցն ազատուած՝ ծառայեցիք արդարութեանը։
19 Մարդկօրէն եմ ասում ձեր մարմնի տկարութեան համար. Որ ինչպէս ձեր անդամները ծառայ ներկայացրիք պղծութեանն ու անօրէնութեանը՝ անօրէնութեան համար, նոյնպէս էլ հիմա ձեր անդամները ծառայ ներկայացրէք արդարութեանը սրբանալու համար։
20 Որովհետեւ երբոր մեղքի ծառայ էիք՝ ազատ էիք արդարութիւնիցը։
21 Արդ ի՞նչ պտուղ ունէիք այն ժամանակ, որոնց համար հիմա ամօթ էք քաշում. որովհետեւ նորանց վերջը մահ է։
22 Բայց հիմա որ մեղքիցն ազատուած եւ Աստուծոյ ծառայ եղած էք՝ ձեր պտուղն ունիք սրբանալու համար, եւ նորա վերջը յաւիտենական կեանքն է։
23 Որովհետեւ մեղքի վարձքը մահն է. բայց Աստուծոյ շնորհքը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։
1 Արդ ի՞նչ ասենք. մնա՞նք մեղքի մէջ, որ շնորհքը շատանայ։
2 Քաւ լիցի. մենք որ մեռանք մեղքին, էլ ի՞նչպէս դեռ կ’ապրենք նորանում։
3 Կամ չ’գիտէ՞ք՝ թէ քանիներս որ Յիսուս Քրիստոսով մկրտուեցանք՝ նորա մահուանը մկրտուեցանք։
4 Մկրտութիւնովը նորա հետ թաղուեցանք մահի մէջ. Որ ինչպէս Քրիստոսը Հօր փառքովը մեռելների միջից յարութիւն առաւ, այնպէս մենք էլ կեանքի նորոգութեան մէջ ման գանք։
5 Որովհետեւ եթէ նորա մահի նմանութիւնովը նորա հետ տնկուեցանք, ապա նորա յարութեանն էլ նման կ’լինինք։
6 Այս գիտենալով, որ մեր հին մարդը նորա հետ խաչուեցաւ, որ մեղքի մարմինը խափանուի, որ այլ եւս չ’ծառայենք մեղքին։
7 Որովհետեւ նա որ մեռնում է՝ արդարացած է մեղքիցը։
8 Եւ եթէ Քրիստոսի հետ մեռանք, հաւատում ենք՝ որ նորա հետ էլ կ’ապրենք։
9 Գիտենալով որ՝ Քրիստոսը մեռելների միջից յարութիւն առած լինելով, այլ եւս չէ մեռնում, եւ մահը նորա վերայ այլ եւս չէ տիրում։
10 Իսկ ես մեռայ, եւ այն պատուիրանքն՝ որ կեանքի համար էր, ինձ մահի պատճառ եղաւ։
11 Որովհետեւ մեղքը առիթ առած պատուիրանքովը՝ խաբեց ինձ եւ նորանով սպանեց։
12 Ուրեմն՝ օրէնքը սուրբ է՝ եւ պատուիրանքն էլ սուրբ եւ արդար եւ բարի։
13 Ապա բարի՞ն ինձ մահ եղաւ. Քաւ լիցի. Այլ մեղքը. Որ մեղքն երեւի որ բարիովն ինձ մահ գործեց. Որ մեղքն աւելի եւս մեղաւոր լինի պատուիրանքի ձեռովը։
14 Որովհետեւ գիտենք՝ որ օրէնքը հոգեւոր է. Բայց ես եմ մարմնաւոր՝ մեղքի տակ ծախուած։
15 Որովհետեւ ինչ որ գործում եմ չ’գիտեմ. Որովհետեւ ոչ թէ ինչ որ կամենում եմ՝ այն եմ գործում. Այլ ինչ որ ատում եմ, այն եմ գործում։
16 Եւ եթէ ինչ որ չեմ կամենում՝ այն եմ գործում, օրէնքի համար վկայում եմ՝ թէ բարի է։
17 Արդ ուրեմն ոչ թէ ես եմ գործում այն, այլ ինձանում բնակուած մեղքը։
18 Որովհետեւ գիտեմ որ ինձանում (այսինքն իմ մարմնումը) մի բարի բան չէ բնակվում. Քանզի կամենալն կայ իմ մօտը. Բայց բարին անելը չեմ գտնում։
19 Քանզի ոչ թէ բարին՝ որ կամենում եմ, անում եմ. Այլ չարը՝ որ չեմ կամենում, այն եմ գործում։
20 Ուրեմն եթէ այն որ չեմ կամենում ես, այն եմ անում. Էլ ես չեմ անում այն, բայց ինձանում բնակուած մեղքը։
21 Ուրեմն գտնում եմ այդ օրէնքը՝ որ երբ ես կամենում եմ բարին անել, չարն իմ մօտը կայ։
22 Որովհետեւ ես հաւանում եմ Աստուծոյ օրէնքին՝ ներսի մարդովը։
23 Բայց տեսնում եմ ուրիշ օրէնք իմ անդամներումը՝ որ իմ մտքի օրէնքի դէմ պատերազմում է, եւ ինձ գերի է բռնում այն մեղքի օրէնքովը՝ որ իմ անդամներումն է։
24 Ես ի՜նչ խեղճ մարդ եմ. Ո՞վ կ’ապրեցնէ ինձ այս մահի մարմնիցը։
25 Շնորհակալ եմ Աստուածանից մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։ Արդ ուրեմն ես ինքս մտքով ծառայում եմ Աստուծոյ օրէնքին, իսկ մարմնով մեղքի օրէնքին։
1 Կամ չ’գիտէ՞ք, եղբարք, (որովհետեւ օրէնք գիտացողների հետ եմ խօսում) որ օրէնքը մարդի վերայ տիրում է՝ քանի որ նա կենդանի է։
2 Որովհետեւ մարդ ունեցող կնիկը՝ իր կենդանի մարդի հետ կապուած է օրէնքով. Բայց եթէ մարդը մեռնի՝ մարդի օրէնքիցն արձակուած է։
3 Ուրեմն՝ քանի որ մարդը կենդանի է՝ նա շնացող է կոչվում, եթէ ուրիշ մարդի գնայ. Բայց եթէ մարդը մեռնի, օրէնքիցն ազատ է՝ որ շնացող չ’լինի եթէ ուրիշ մարդի գնայ։
4 Այսպէս էլ, եղբարք, դուք Քրիստոսի մարմնովը մեռաք օրէնքին՝ որ ուրիշի լինիք՝ նորան որ մեռելների միջից յարութիւն է առել, որ պտուղ բերենք Աստուծուն։
5 Որովհետեւ քանի որ մարմնով էինք, մեղքերի կիրքերը՝ որ օրէնքովն էին՝ զօրանում էին մեր անդամներումը, որ մենք պտուղ բերենք մահին։
6 Բայց հիմա արձակուեցանք օրէնքիցը մեռնելով նորան՝ որով որ բռնուած էինք, որպէս զի հոգու նորոգութիւնովը ծառայենք՝ եւ ոչ թէ գրի հնութիւնովը։
7 Արդ ի՞նչ ասենք. Օրէնքը մե՞ղք է. Քաւ լիցի. բայց ես մեղքը չէի գիտենալ՝ եթէ ոչ օրէնքով. Եւ ցանկութիւնը չէի ճանաչել՝ եթէ օրէնքը չէր ասել՝ Մի ցանկանար։
8 Մեղքը առիթ առնելով պատուիրանքովը, ինձանում ամեն ցանկութիւն գործեց. որովհետեւ առանց օրէնքի մեղքը մեռած է։
9 Եւ ես առանց օրէնքի մի ժամանակ կենդանի էի. Բայց երբոր պատուիրանքը եկաւ, մեղքը կենդանացաւ։
10 Եւ եթէ Քրիստոսը ձեզանում է՝ ապա մարմինը մեռած է մեղքի համար, եւ հոգին կենդանի է արդարութեան համար։
11 Եւ եթէ Յիսուսին մեռելներից յարուցանողի Հոգին ձեզանում բնակուած է, ապա Քրիստոսին մեռելներից յարուցանողը ձեր մահկանացու մարմիններն էլ կ’կենդանացնէ իր Հոգովը, որ ձեզանում բնակուած է։
12 Ապա ուրեմն, եղբարք, պարտական ենք ոչ թէ մարմնին՝ մարմնի պէս ապրելու։
13 Որովհետեւ եթէ մարմնաւորապէս ապրէք՝ կ’մեռնէք. Բայց եթէ հոգով մարմնի գործերն սպանէք՝ կ’ապրէք։
14 Որովհետեւ որոնք որ Աստուծոյ Հոգովն են վարվում, նորանք Աստուծոյ որդիք են։
15 Որովհետեւ դուք ծառայութեան հոգին չ’առաք որ դարձեալ վախենաք. այլ որդեգրութեան հոգին առաք, որով աղաղակում ենք՝ Աբբա, Հայր։
16 Նոյն ինքն Հոգին վկայութիւն է տալիս մեր հոգուն հետ, որ մենք Աստուծոյ որդիք ենք։
17 Եւ եթէ որդիք՝ ապա ժառանգներ էլ, Աստուծոյ ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ. որ եթէ նորա չարչարանքներին կցորդ ենք՝ փառքին էլ մասնակից լինինք։
18 Որովհետեւ այնպէս եմ դատում որ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու այն գալու փառքին հետ, որ մեզանում պիտի յայտնուի։
19 Որովհետեւ ստեղծուածների եռանդալից ակնկալութիւնը Աստուծոյ որդկանց յայտնութեանն է սպասում։
20 Նորա համար որ ստեղծուածները հնազանդեցին ունայնութեան, ոչ թէ կամքով այլ նորա համար՝ որ հնազանդեցրեց այն յոյսով,
21 Որ՝ ստեղծուածներն իրանք էլ ապականութեան ծառայութիւնիցը կ’ազատուին՝ Աստուծոյ որդկանց փառաւոր ազատութեան մէջ մտնելով։
22 Որովհետեւ գիտենք որ բոլոր ստեղծուածները մինչեւ հիմա միասին հառաչում են եւ ցաւի մէջ են։
23 Եւ ոչ միայն նորանք, այլ ինքներս էլ որ Հոգու առաջին պտուղն ունինք, մենք էլ մեր անձերումը հառաչում ենք՝ որդեգերութեանն սպասելով այսինքն մեր մարմնի ազատութեանը։
24 Որովհետեւ յոյսով փրկուեցանք. բայց յոյսը որ տեսնվում է, յոյս չէ. Վասնզի այն բանը, որ մէկը տեսնում է՝ էլ ի՞նչպէս կ’յուսայ։
25 Բայց եթէ այն որ չենք տեսնում, նորան յոյս ունինք, ապա համբերութեամբ սպասում ենք։
26 Այսպէս էլ Հոգին օգնում է մեր տկարութիւններին, որովհետեւ թէ ինչ բանի համար պիտի աղօթք անենք՝ ինչպէս արժան է, չ’գիտենք. բայց ինքը Հոգին անբարբառ հառաչանքով բարեխօս է լինում։
27 Եւ սրտերը քննողը գիտէ թէ ինչ է Հոգու խորհուրդը. որովհետեւ Աստւծուն վայելած կերպով սուրբերի համար բարեխօսում է։
28 Բայց գիտենք, որ Աստուծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դէպի բարին նորանց՝ որ նախասահմանելովը կանչուած են։
29 Որովհետեւ նորանց որ առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահամանեց իր Որդու պատկերին կերպարանակից լինելու. որ նա անդրանիկ լինի շատ եղբայրների մէջ։
30 Եւ որոնց առաջուց սահմանեց, նորանց կանչեց էլ. Եւ որոնց կանչեց, նորանց արդարացրեց էլ. Եւ որոնց արդարացրեց, նորանց փառաւոր էլ արաւ։
31 Ապա ի՞նչ ասենք այս բաների համար. եթէ Աստուած մեր կողմն է՝ ո՞վ է մեզ հակառակ.
32 Որ իր Որդին էլ չ’խնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նորան. Էլ ի՞նչպէս նորան հետ ամեն բան չի շնորհիլ մեզ։
33 Ո՞վ է որ Աստուծոյ ընտրուածների դէմ մեղադիր լինի. Աստուած է որ արդարացնում է։
34 Ո՞վ է որ դատապարտէ. Քրիստոսը որ մեռաւ եւ աւելի՝ որ յարութիւն էլ առաւ եւ Աստուծոյ աջ կողմն է, որ մեզ համար բարեխօս էլ է։
35 Ապա ո՞վ կ’բաժանէ մեզ Քրիստոսի սէրիցը. Տառապա՞նք, թէ նեղութի՞ւն, թէ հալածա՞նք, թէ սո՞վ, թէ մերկութի՞ւն, թէ վտա՞նգ, թէ սո՞ւր։
36 Ինչպէս գրուած է, թէ Քեզ համար մեռցնվում ենք բոլոր օրը եւ մորթուելու ոչխարի պէս համարուեցանք։
37 Բայց այս ամեն բաներումն առաւել եւս յաղթում ենք նորա միջոցովը՝ որ մեզ սիրեց,
38 Որովհետեւ հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կեանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանութիւններ, ոչ զօրութիւններ, ոչ ներկայ բաներ, ոչ գալու բաներ,
39 Եւ ոչ բարձրութիւն, ոչ խորութիւն, եւ ոչ մէկ ուրիշ ստեղծուած բան կարող է մեզ բաժանել Աստուծոյ սէրիցը՝ որ մեր Տէր Յիսուս Քրիստոսումն է։
1 Ուրեմն հիմա դատապարտութիւն չ’կայ Յիսուս Քրիստոսումը լինողների համար, որ մարմնաւորապէս չեն վարվում, այլ հոգեւորապէս՝՝։
2 Որովհետեւ կեանքի հոգու օրէնքը Յիսուս Քրիստոսումն՝ ազատեց ինձ մեղքի եւ մահի օրէնքիցը։
3 Որովհետեւ այն որ անկարելի էր օրէնքին, որ տկար էր մարմնի պատճառովը, Աստուած իր Որդին ուղարկելով մեղքի մարմնի նմանութիւնովը եւ մեղքի համար՝ մեղքին դատապարտեց այն մարմնումը.
4 Որ օրէնքի արդարութիւնը կատարուի մեզանում, որ մարմնաւորապէս չենք վարվում՝ այլ հոգեւորապէս։
5 Որովհետեւ մարմնաւոր լինողները մարմնի բաներն են մտածում. Իսկ հոգեւոր լինողները՝ հոգու բաները։
6 Որովհետեւ մարմնի խորհուրդը մահ է. Եւ հոգու խորհուրդը՝ կեանք եւ խաղաղութիւն։
7 Որովհետեւ մարնի խորհուրդը Աստուծոյ դէմ թշնամութիւն է. Որովհետեւ Աստուծոյ օրէնքին չէ հնազանդում, եւ կարող էլ չէ։
8 Եւ նորանք՝ որ մարմնով են, չեն կարող Աստուծուն հաճոյ լինիլ։
9 Բայց դուք մարմնով չէք՝ այլ հոգով, եթէ Աստուծոյ Հոգին ձեզանում բնակուած է. իսկ եթէ մէկը Քրիստոսի Հոգին չ’ունի՝ նա նորանը չէ։
10 Եւ ոչ միայն այսքան. Բայց Ռեբեկան էլ որ մէկից յղացաւ՝ մեր հայր Իսահակիցը.
11 Քանզի նորանք տակաւին չ’ծնուած, եւ մի բարի կամ չար բան էլ չ’գործած, որպէս զի ընտրութեան պէս Աստուծոյ նախասահմանութիւնը հաստատ մնայ,
12 Ոչ թէ գործերիցն՝ այլ կանչողիցը, ասուեցաւ նորան.
13 Թէ մեծը պիտի ծառայէ փոքրին. Ինչպէս գրուած է, Յակոբին սիրեցի, եւ Եսաւին ատեցի։
14 Հիմա ի՞նչ ասենք. մի՞թէ Աստուծոյ մօտ անիրաւութիւն կայ. Քաւ լիցի։
15 Որովհետեւ Մովսէսին ասում է. Կ’ողորմիմ ում որ կ’ողորմիմ, եւ կ’գթամ ում որ կ’գթամ։
16 Ապա ուրեմն ոչ կամեցողիցն է, եւ ոչ էլ վազողիցը, այլ Աստուածանից որ ողորմում է։
17 Որովհետեւ գիրքն ասում է Փարաւօնին, թէ հէնց նորա համար գրգռեցի քեզ որ քեզանում ցոյց տամ իմ զօրութիւնը, եւ իմ անունն ամեն երկրի մէջ պատմուի։
18 Ապա ուրեմն ում որ կամենում է ողորմում է. Եւ ում կամենում է խստացնում է։
19 Ապա ինձ կ’ասես, Էլ ի՞նչու է մեղադրում. նորա կամքին ո՞վ հակառակ կ’կենայ։
20 Բայց դու ո՞վ ես, մարդ, որ Աստուծուն դէմ պատասխան ես տալիս. Մի՞թէ ստեղծուածը կ’ասէ իր Ստեղծողին՝ թէ Ինչո՞ւ այդպէս արիր ինձ։
21 Մի՞թէ բրուտը իշխանութիւն չ’ունի հողի վերայ, որ միեւնոյն զանգուածիցը շինէ մէկը պատիւի անօթ, եւ միւսը անարգութեան։
22 Եւ ի՞նչ եթէ Աստուած՝ կամենում էր ցոյց տալ բարկութիւնը եւ յայտնել իր զօրութիւնը, շատ երկայնմտութեամբ համբերեց բարկութեան անօթներին՝ որ կորուստի համար պատրաստուած էին.
23 Եւ որ յայտնի ցոյց տայ իր փառքի մեծութիւնը՝ ողորմութեան անօթների վերայ, որոնց առաջուց պատրաստեց փառքի համար.
24 Որ մեզ էլ կանչեց, ոչ թէ միայն Հրէաներից, այլ հեթանոսներից էլ.
25 Ինչպէս որ Ովսէէի գրքումն էլ ասում է. Այն որ իմ ժողովուրդը չէ, ինձ ժողովուրդ կ’կանչեմ. Եւ չ’սիրուածը սիրուած.
26 Եւ կ’լինի որ այնտեղ որ ասուեցաւ նորանց՝ թէ դուք իմ ժողովուրդ չէք, այնտեղ նորանք կենդանի Աստուծոյ որդիք կ’կոչուին։
27 Եսայիան աղաղակում է Իսրայէլի համար. Թէեւ Իսրայէլի որդկանց համարը ծովի աւազին պէս շատ լինի, միայն մնացորդը կ’փրկուի։
28 Որովհետեւ մի կարճ եւ համառօտ բան կ’անէ Տէրը արդարութեամբ. Տէրը մի կարճ բան կ’անէ երկրի վերայ։
29 Եւ ինչպէս որ Եսայիան առաջուց ասեց. Եթէ Սաբաւովթ Տէրը մեզ համար սերունդ չէր թողել, մենք Սոդոմի պէս կ’լինէինք եւ Գոմորին կ’նմանէինք։
30 Արդ ի՞նչ ասենք. թէ հեթանոսները, որ արդարութեան ետեւից չէին գնում, արդարութեան հասան՝ այն արդարութեանն որ հաւատքիցն է։
31 Բայց Իսրայէլը որ գնում էր արդարութեան օրէնքի ետեւից, արդարութեան օրէնքին չ’հասաւ։
32 Ի՞նչու համար. Որովհետեւ ոչ թէ հաւատքիցը, այլ իբր օրէնքի գործերիցը ուզում էին արդարանալ. որովհետեւ գայթակղութեան քարի վերայ գլորուեցան։
33 Ինչպէս գրուած է. Ահա ես Սիօնի մէջ գայթակղութեան քար եւ գլորուելու վէմ եմ դնում. Եւ ամեն նորան հաւատացողը չի ամաչիլ։
1 Ճշմարիտն եմ ասում Քրիստոսումը՝ եւ սուտ չեմ ասում, իմ խղճմտանքն էլ վկայում է ինձ Սուրբ Հոգով։
2 Որ մեծ տրտմութիւն է ինձ եւ անպակաս ցաւ իմ սրտին.
3 Որ կ’խնդրէի՝ ես ինքս նզովուած լինիլ Քրիստոսիցն իմ եղբայրների եւ մարմնաւոր ազգականների համար.
4 Որոնք Իսրայէլացի են. որոնցն է որդեգրութիւնը, եւ փառքը եւ ուխտերը, եւ օրինադրութիւնը եւ պաշտօնը եւ խոստումները.
5 Որոնց են հայրերը՝ եւ որոնցից է Քրիստոսը մարմնի կողմանէ, որ է ամենի վերայ Աստուած, օրհնեալ յաւիտեանս. Ամէն։
6 Բայց ոչ իբր թէ Աստուծոյ խօսքը գետինն է ընկել. որովհետեւ ոչ թէ ամենքը որ Իսրայէլիցն են՝ նորանք են Իսրայէլը։
7 Եւ ոչ թէ նորանք որովհետեւ Աբրահամի սերունդ են, ամենքը որդիք են. այլ Իսահակով քեզ համար սերունդ պիտի կոչուի։
8 Այսինքն՝ ոչ թէ մարմնի որդիքն են Աստուծոյ որդիք. այլ խոստման որդիքն են սերունդ համարվում։
9 Որովհետեւ խոստման խօսքը սա է. Թէ Այս ժամանակումը կ’գամ եւ Սառային որդի կ’լինի։
1 Եղբարք, իմ սրտի փափաքը եւ դէպի Աստուած աղօթքը Իսարյէլի համար փրկութեան մասին է։
2 Որովհետեւ վկայում եմ նորանց՝ որ Աստուծոյ նախանձն ունին, բայց գիտութեամբ չէ։
3 Որովհետեւ Աստուծոյ արդարութիւնը չ’գիտենալով, եւ իրանց արդարութիւնը կանգնեցնել կամենալով՝ Աստուծոյ արդարութեանը չ’հնազանդեցին։
4 Վասնզի օրէնքի վախճանը Քրիստոսն է ամեն հաւատացողի համար դէպի արդարութիւն։
5 Որովհետեւ Մովսէսը գրում է այն արդարութեան համար որ օրէնքիցն է, Թէ այս բաներն անող մարդը կ’ապրի նորանցով։
6 Բայց հաւատքից լինող արդարութիւնը այսպէս է ասում. Չ’ասես քո սրտումը, Ո՞վ վեր կելնէ երկինքն, այսինքն Քրիստոսին վայր բերելու համար։
7 Կամ՝ ո՞վ կ’իջնէ անդունդն այսինքն Քրիստոսին մեռելների միջից հանելու համար։
8 Բայց գիրքն ի՞նչ է ասում. Մօտիկ է քեզ խօսքը, քո բերանումն ու քո սրտումն է, այսինքն հաւատքի խօսքն որ մենք քարոզում ենք։
9 Որովհետեւ եթէ բերանովդ Յիսուսին Տէր դաւանես, եւ սրտումդ հաւատաս թէ Աստուած յարութիւն տուաւ նորան մեռելներից, կ’ապրես։
10 Քանզի սրտով հաւատում ենք արդարանալու համար, եւ բերանով դաւանում ենք փրկուելու համար։
11 Որովհետեւ գիրքն ասում է. Ամեն ով որ հաւատայ նորան՝ չի ամաչիլ։
12 Որովհետեւ խտրութիւն չ’կայ Հրէայի եւ Յոյնի մէջ. որովհետեւ նոյն Տէրը ամենի Տէրն է, առատ ամենի համար՝ որ կանչում են նորան։
13 Վասնզի ամեն ով որ Տիրոջ անունը կանչէ կ’ապրի։
14 Արդ ի՞նչպէս կանչեն, որին չ’հաւատացին. Եւ ի՞նչպէս հաւատան, որից չ’լսեցին. Եւ ի՞նչպէս լսեն առանց քարոզողի.
15 Եւ ի՞նչպէս քարոզեն, եթէ չ’ուղարկուին. Ինչպէս գրուած է, Որպէ՜ս գեղեցիկ են նորանց ոտները՝ որ խաղաղութիւն են քարոզում եւ բարի բաներ են աւետիք տալիս։
16 Բայց ոչ թէ ամենքը հնազանդ եղան աւետարանին։ Որովհետեւ Եսայիան ասում է. Տէր, ո՞վ հաւատաց մեր լուրին։
17 Ուրեմն հաւատքը լսելուցն է, եւ լսելը՝ Աստուծոյ խօսքիցը։
18 Բայց ես ասում եմ. Մի՞թէ չ’լսեցին. մանաւանդ որ նորանց ձայնը դուրս գնաց բոլոր երկիրը. եւ նորանց խօսքը՝ մինչեւ աշխարհքի ծայրերը։
19 Բայց ասում եմ. Մի՞թէ Իսրայէլը չ’գիտաց. Առաջ Մովսէսն է ասում. Ես ձեզ նախանձաւոր կ’շինեմ մի ոչինչ ժողովրդով, եւ մի անմիտ ազգով կ’կսկծացնեմ ձեզ։
20 Բայց Եսայիան աւելի համարձակում է եւ ասում. Ես գտնուեցայ նորանցից որ ինձ չէին որոնում. Յայտնի եղայ նորանց որ ինձ համար չէին հարցնում։
21 Բայց Իսրայէլին ասում է. Բոլոր օրն իմ ձեռքերը մեկնեցի դէպի մի անհնազանդ եւ հակառակող ժողովուրդ։
1 Արդ ասում եմ, Մի՞թէ Աստուած դէն գցեց իր ժողովուրդը. Քաւ լիցի. որովհետեւ ես էլ Իսրայէլացի եմ՝ Աբրահամի սերունդիցն, Բենիամինի ցեղիցը։
2 Աստուած դէն չ’գցեց իր ժողովուրդը որին առաջուց ճանաչեց. Կամ թէ չ’գիտէ՞ք թէ գիրքն ինչ է ասում Եղիայի համար գրուածքումը. Ի՞նչպէս նա Իսրայէլի դէմ գանգատում է Աստուծոյ առաջին.
3 Տէր, քո մարգարէներին կոտորեցին եւ քո սեղանները կործանեցին. Եւ միայն ես մնացի, եւ իմ անձն որոնում են։
4 Բայց աստուածային պատգամն ի՞նչ է ասում նորան. Եօթը հազար մարդ թողի ինձ համար, որ Բահաղին ծունր չ’դրին։
5 Հէնց այսպէս էլ այս ժամանակումը շնորհքի ընտրութեան պէս մի մնացորդ եղաւ։
6 Բայց եթէ շնորհքով է՝ էլ գործերից չէ. Ապա թէ ոչ՝ շնորհքն էլ շնորհք չի լինիլ. Բայց եթէ գործերից է, էլ շնորհք չէ. Ապա թէ ոչ՝ գործն էլ գործ չէ։
7 Ուրեմն ի՞նչ. այն որ Իսրայէլը որոնում էր՝ նորան չ’հասաւ, բայց ընտրուածները հասան, եւ միւսները կուրացան։
8 Ինչպէս գրուած է. Աստուած տուաւ նորանց թմրութեան հոգի. աչքեր՝ որ չ’տեսնեն, եւ ականջներ՝ որ չ’լսեն, մինչեւ այս օրուայ օրը։
9 Եւ Դաւիթն ասում է. Նորանց սեղանը թող որոգայթ լինի նորանց՝ եւ որս եւ գայթակղութիւն՝ եւ հատուցումն նորանց համար։
10 Թող նորանց աչքերը խաւարուին՝ որ չ’տեսնեն. Եւ նորանց թիկունքները միշտ ծռեցրու։
11 Ուրեմն ասում եմ. Մի՞թէ գլորուեցան՝ որ կործանուին. Քաւ լիցի. բայց նորանց գլորուելովը հեթանոսների փրկութիւնն եղաւ որ նախանձի գրգռէ նորանց։
12 Բայց եթէ նորանց յանցանքը աշխարհքին մեծութիւն է, եւ նորանց նուաստութիւնը հեթանոսների մեծութիւն, էլ ո՞րքան աւելի նորանց լիութիւնը։
13 Բայց ձեզ հեթանոսներիդ ասում եմ, Որովհետեւ ես հեթանոսների առաքեալ եմ՝ իմ պաշտօնը փառաւոր կ’անեմ.
14 Որ գուցէ իմ մարմինը լինողներին նախանձի գրգռեմ, եւ նորանցից մի քանիսն ապրեցնեմ։
15 Քանզի եթէ նորանց մերժումը աշխարհքի հաշտութիւն է, ապա նորանց ընդունելութի՞ւնն ինչ է, եթէ ոչ՝ կենդանութիւն մեռելներից.
16 Եւ եթէ երախայրին սուրբ է՝ ապա զանգուածն էլ. Եւ եթէ արմատը սուրբ է՝ ապա ճիւղերն էլ։
17 Բայց եթէ ճիւղերիցը ոմանք կոտրուեցան, եւ դու որ վայրի ձիթենի էիր՝ նորանցում պատուաստուեցար, եւ հաղորդ եղար արմատին՝ եւ ձիթենու պարարտութեանը,
18 Մի պարծենար այն ճիւղերի դէմ. Բայց եթէ պարծենաս, դու չես արմատը վեր բռնում, այլ արմատը՝ քեզ։
19 Արդ կ’ասես, Ճիւերը կոտրուեցան՝ որ ես պատուաստուիմ։
20 Լաւ. Նորանք անհաւատութիւնով կոտրուեցան, եւ դու հաւատքով հաստատուեցար. մի ամբարտաւանանար, այլ վախեցիր։
21 Որովհետեւ եթէ Աստուած բնական ճիւղերին չ’խնայեց, մի գուցէ քեզ էլ չ’խնայէ։
22 Արդ տես Աստուծոյ քաղցրութիւնը եւ սաստկութիւնը. Կործանուածների վերայ սաստկութիւնը, եւ քեզ վերայ քաղցրութիւնը, եթէ այն քաղցրութիւնումը կենաս. Ապա թէ ոչ՝ դու էլ կ’կտրուիս։
23 Եւ նորանք էլ՝ եթէ անհաւատութիւնումը չ’կենան՝ կ’պատուաստուին. Որովհետեւ Աստուած կարող է դարձեալ պատուաստել նորանց։
24 Վասնզի եթէ դու ի բնէ վայրի ձիթենուցը կտրուեցար եւ բնութեան դէմ բարի ձիթենու վերայ պատուաստուեցար, էլ ո՞րքան աւելի նորանք որ բնական են կ’պատուաստուին իրանց ձիթենու վերայ։
25 Որովհետեւ չեմ կամենում, եղբարք, որ չ’գիտենաք այս խորհուրդը, որ ձեր անձերումը իմաստուն չ’լինիք, որ մի մասով Իսրայէլին կուրութիւն եղաւ, մինչեւ որ հեթանոսների լրութիւնը մտնէ։
26 Եւ այսպէս բոլոր Իսրայելը կ’ապրի. Ինչպէս գրուած է, թէ Սիօնիցը Փրկիչը կ’գայ՝ եւ ամբարշտութիւնները դէն կ’գցէ Յակոբիցը։
27 Եւ այս է իմ ուխտը նորանց հետ, երբոր նորանց մեղքերը վեր կ’առնեմ։
28 Աւետարանի նկատմամբ նորանք թշնամի են ձեր պատճառովը, ընտրութեան նկատմամբ՝ սիրելի են հայրերի համար։
29 Որովհետեւ Աստուծոյ շնորհքը եւ կոչումը զղջալ չ’ունի։
30 Վասնզի ինչպէս դուք էլ մի ժամանակ չէիք հաւատում Աստուծուն, եւ հիմա ողորմութիւն գտաք նորանց անհաւատութիւնովը,
31 Այնպէս էլ նորանք հիմա չ’հաւատացին ձեր ողորմութիւնովը. Որ նորանք էլ ողորմութիւն գտնեն։
32 Որովհետեւ Աստուած ամենին անհաւատութեան մէջ արգիլեց որ ամենին ողորմի։
33 Ո՜վ Աստուծոյ մեծութեան եւ իմաստութեան եւ գիտութեան խորութիւնը. ինչպէ՜ս անքննելի են նորա դատաստանները, եւ անհասկանալի են նորա ճանապարհները։
34 Որովհետեւ ո՞վ գիտաց Տիրոջ միտքը, կամ ո՞վ եղաւ նորա խորհրդակից։
35 Կամ ո՞վ նորան առաջուց մի բան տուաւ, որ նորա հատուցումն առնէ նորանից։
36 Որովհետեւ նորանից եւ նորանով եւ դէպի նա է ամեն բան. նորան փառք յաւիտեան. Ամէն։
1 Արդ աղաչում եմ ձեզ, եղբարք, Աստուծոյ ողորմութիւնովը, որ ձեր մարմինները ներկայացնէք կենդանի, սուրբ եւ Աստուծոյ ընդունելի պատարագ, որ է ձեր բանաւոր պաշտօնը։
2 Եւ մի կերպարանուիք այս աշխարհքի կերպարանքովը. այլ նորոգուեցէք ձեր մտքի նորոգութեամբը, որ դուք քննէք թէ ի՞նչ է Աստուծոյ կամքը՝ բարին, հաճելին եւ կատարեալը։
3 Որովհետեւ Աստուծոյ շնորհքովն՝ որ ինձ տրուած է՝ ասում եմ ձեր մէջ ամենին, բան չ’մտածել նորանից աւելի, քան թէ արժան է մտածել, այլ մտածել պարկեշտ կենալ այնպէս՝ ինչպէս որ Աստուած ամեն մէկին հաւատքի չափը բաժանեց։
4 Որովհետեւ ինչպէս մէկ մարմնի մէջ շատ անդամներ ունինք, եւ այն ամեն անդամները միեւնոյն գործը չ’ունին,
5 Այնպէս էլ շատերս մէկ մարմին ենք Քրիստոսումը, բայց ամեն մէկը միմեանց անդամ ենք։
6 Միայն թէ զանազան պարգեւներ ունինք այն շնորհքի պէս որ մեզ տրուած է. թէ մարգարէութիւն՝ հաւատքի չափովը մարգարէանանք.
7 Թէ պաշտօն՝ պաշտօնում լինինք. թէ մէկը սովորեցնող է՝ վարդապետութեան մէջ լինի։
8 Թէ մխիթարող է՝ մխիթարութեան մէջ. բաշխողը՝ զուարթութիւնով. վերակացու դրուածը՝ ջանքով. Ողորմողը՝ յօժարութիւնով։
9 Սէրն առանց կեղծաւորութեան. չարն ատեցէք, բարիին հետեւեցէք։
10 Եղբայրսիրութիւնում իրար վերայ գթած եղէք. պատիւ տալու մէջ իրար առաջ անցէք։
11 Ջանքի մէջ՝ թոյլ չ’լինիք. Հոգովը ջերմեռանդ եղէք, Տիրոջը ծառայեցէք։
12 Յուսով ուրախացէք, նեղութեան համբերեցէք, աղօթքում յարատեւեցէք։
13 Սրբերի պիտոյքներին հաղորդ եղէք. հիւրասիրութեան հետեւեցէք։
14 Ձեզ հալածողներին օրհնեցէք, օրհնեցէք եւ մի անիծէք։
15 Ուրախացողների հետ ուրախացէք, եւ լացողների հետ լացէք։
16 Իրար վերայ միեւնոյն խորհուրդը ունեցէք. բարձր բաները մի խորհիք. Այլ խոնարհների հետ խոնարհուեցէք. ձեր անձերումը իմաստուն մի լինիք։
17 Մէկին չարի տեղ չար մի հատուցանէք. ամեն մարդկանց առաջին բարի խորհուրդ ունեցէք։
18 Եթէ կարելի է՝ որքան ձեզանից է կախուած՝ ամեն մարդկանց հետ խաղաղութիւն ունեցէք։
19 Ձեր անձերի համար վրէժխնդրութիւն մի անէք, սիրելիներ. Այլ բարկութեան տեղ տուէք. Որովհետեւ գրուած է՝ Վրէժխնդրութիւնն իմն է. Ես հատուցումը կ’տամ, ասում է Տէրը։
20 Արդ եթէ քո թշնամին սոված է, հաց տուր նորան. Եւ եթէ ծարաւ է, ջուր տուր նորան. Որովհետեւ այս անելով կրակի կայծեր կ’ժողովես նորա գլխի վերայ։
21 Մի յաղթուիր չարիցը, այլ բարիովը յաղթիր չարին։
1 Ամեն անձը թող հնազանդէ բարձր իշխանութիւններին. որովհետեւ չ’կայ իշխանութիւն որ չէ Աստուածանից. Եւ ներկայ իշխանութիւններն Աստուածանից են կարգուած։
2 Ուրեմն իշխանութեանը հակառակողը Աստուծոյ հրամանին է հակառակում. Եւ հակառակողներն իրանց անձերին դատաստան կ’ընդունին։
3 Որովհետեւ իշխանները բարի գործերի համար վախի պատճառ չեն, այլ չար գործերի. Կամենո՞ւմ ես որ իշխանութիւնիցը չ’վախենաս, բարին գործիր, եւ նորանից գովասանք կ’ընդունիս։
4 Որովհետեւ սպասաւոր է նա Աստուծոյ քեզ համար դէպի բարին. Ապա եթէ չարը գործես՝ վախեցիր. Որովհետեւ զուր տեղը սուրը չէ կրում. Որովհետեւ նա սպասաւոր է Աստուծոյ՝ վրէժխնդիր բարկութիւն բերելու չարը գործողի համար։
5 Վասնորոյ պէտք է հնազանդ լինել՝ ոչ միայն բարկութեան համար, այլ խղճմտանքի համար էլ։
6 Սորա համար հարկ էլ էք վճարում. Որովհետեւ նորանք սպասաւորներ են Աստուծոյ որ իսկ այս բանին հոգ են տանում։
7 Ուրեմն ամենին վճարեցէք եղած պարտքը. Ում որ հարկ պարտ էք՝ հարկը, ում որ մաքս՝ մաքսը, ում որ վախ՝ վախը, ում որ պատիւ՝ պատիւը։
8 Ոչ ովի ոչինչ պարտական չ’մնաք՝ բացի իրար սիրելուց. որովհետեւ ընկերին սիրողը՝ օրէնքը կատարել է։
9 Վասն զի այն Մի շնարը, Մի սպանաները, Մի գողանարը, Մի սուտ վկայերը, եւ Մի ցանկանարը, եւ ուրիշ ինչ պատուիրանք էլ որ կայ, այս խօսքումն է բովանդակվում, Քո ընկերը սիրիր քո անձի պէս։
10 Սէրն իր ընկերին չար չի անիլ. Ուրեմն օրէնքի լրումը սէրն է։
11 Եւ այս արէք իմանալով ժամանակը. Որ ժամ է արդէն քնիցն զարթնել. Որովհետեւ հիմա մեզ աւելի մօտ է փրկութիւնը՝ քան թէ այն ժամանակ՝ որ հաւատացինք։
12 Գիշերն անցաւ գնաց, եւ ցերեկը մօտեցել է. ուրեմն դէն գցենք խաւարի գործերը, եւ հագնենք լոյսի զէնքերը։
13 Ինչպէս ցերեկումը՝ պարկեշտութեամբ ման գանք. ոչ թէ անառակութիւններով եւ արբեցութիւններով եւ խառն անկողիններով եւ պղծութիւններով, ոչ հակառակութիւնով եւ ոչ նախանձով։
14 Բայց Տէր Յիսուս Քրիստոսին հագէք. եւ մարմնի համար խնամք մի տանիք դէպի ցանկութիւն։
1 Բայց հաւատքի մէջ տկար լինողին ընդունեցէք առանց կարծիքների վերայ վիճելու։
2 Մէկը հաւատում է՝ թէ ամեն բան կարող է ուտել. Բայց տկարը բանջար է ուտում։
3 Ուտողը չ’անարգէ չ’ուտողին. Եւ չ’ուտողը չ’դատէ ուտողին. Որովհետեւ Աստուած ընդունեց նորան.
4 Դու ո՞վ ես՝ որ ուրիշի ծառային դատում ես. Իր Տիրոջ համար է կանգնում կամ ընկնում. Բայց կ’կանգնի, որովհետեւ Աստուած կարող է կանգնեցնել նորան։
5 Մէկը օրն օրից աւելի է համարում, իսկ միւսն ամեն օր մէկ է համարում. Ամեն մէկը թող իր միտքը հաճեցնէ։
6 Օրին մտիկ անողը Տիրոջ համար է մտիկ անում. Եւ օրին մտիկ չ՛անողը, Տիրոջ համար չէ մտիկ անում. Եւ ուտողը Տիրոջ համար է ուտում, որովհետեւ Աստուածանից գոհանում է. Եւ չ’ուտողը Տիրոջ համար չէ ուտում, եւ Աստուածանից գոհանում է։
7 Որովհետեւ մեզանից ոչ ով ինքն իրան համար չէ ապրում, եւ ոչ ով ինքն իրան համար չէ մեռնում։
8 Որովհետեւ եթէ ապրենք՝ Տիրոջ ենք ապրում, եւ եթէ մեռնենք՝ Տիրոջ ենք մեռնում. Ուրեմն թէ ապրենք եւ թէ մեռնենք՝ Տիրոջն ենք։
9 Վասնզի նոյն իսկ նորա համար էլ Քրիստոսը մեռաւ եւ կենդանացաւ՝ որ մեռելների եւ կենդանիների վերայ տիրէ։
10 Բայց դու ի՞նչու համար ես դատում քո եղբօրը, կամ ի՞նչու ես քո եղբօրն անարգում. որովհետեւ ամենս Քրիստոսի ատեանի առաջին պիտի կանգնենք։
11 Որովհետեւ գրուած է՝ Ես կենդանի եմ, ասում է Տէրը. Որ ամեն ծունկ ինձ պիտի կրկնուի եւ ամեն լեզու խոստովան լինի Աստուծուն։
12 Ուրեմն մեզանից ամեն մէկն իր անձի համար պիտի հաշիւ տայ Աստուծուն։
13 Այսուհետեւ այլեւս իրար չ’դատենք. Այլ աւելի այս դրէք ձեր մտքումը, որ եղբօր գլորում կամ գայթակղութիւն չ’դնէք։
14 Գիտեմ եւ հաստատ իմանում եմ Տէր Յիսուսումը, որ ոչ մի բան պիղծ չէ ինքն իրանով. բացի ով որ մի բան պիղծ է համարում, նորա համար պիղծ է։
15 Բայց եթէ կերակուրի պատճառով քո եղբայրը տրտմում է, դու այլ եւս նորա հետ սիրով չես վարվում, քո կերակուրովը մի կորցնիր նորան, որի համար Քրիստոսը մեռաւ։
16 Արդ ձեր բարի բանը չ’չարախօսուի։
17 Որովհետեւ Աստուծոյ արքայութիւնն ուտելիք եւ խմելիք չէ. Այլ արդարութիւն եւ խաղաղութիւն եւ ուրախութիւն Սուրբ Հոգովը։
18 Վասնզի նա որ սորանցում Քրիստոսին ծառայում է, Աստուծուն հաճելի է, եւ մարդկանց գովելի։
19 Ապա ուրեմն խաղաղութեան եւ միմեանց շինութեան բաների ետեւից գնանք։
20 Կերակուրի պատճառով մի քանդիր Աստուծոյ գործը. ամեն բան մաքուր է. Բայց չար է այն մարդի համար՝ որ գայթակղութիւն տալով է ուտում։
21 Լաւ է միս չ’ուտել եւ գինի չ’խմել, եւ այն բանը չ’անել՝ որ նորանով քո եղբայրը գլորվում է կամ գայթակղում է կամ տկարանում է։
22 Դու հաւա՞տք ունիս. Քեզ համար ունեցիր Աստուծոյ առաջին. երանի նորան՝ որ իր անձը չ’դատապարտէ նորանով, որ ընդունում է։
23 Իսկ նա որ խղճմտանք է անում, եթէ ուտէ դատապարտուած է, որովհետեւ հաւատքից չէ. եւ ամեն ինչ որ հաւատքից չէ, մեղք է։
1 Մենք որ զօրաւոր ենք՝ պէտք է տկարների տկարութիւնը վեր առնենք, եւ միայն մեր անձերին հաճոյ չ’լինինք։
2 Ապա մեզանից ամեն մէկը թող հաճոյ լինի ընկերին դէպի բարին՝ շինութեան համար։
3 Որովհետեւ Քրիստոսն էլ ոչ թէ իր անձին հաճոյ եղաւ, այլ ինչպէս գրուած է, թէ Քեզ նախատողների նախատինքներն ինձ վերայ ընկան։
4 Նորա համար ինչ որ գրուեցաւ՝ մեր սովորելու համար գրուեցաւ, որ համբերութեամբ եւ գրքերի մխիթարութեամբը յոյսն ունենանք։
5 Եւ համբերութեան եւ մխիթարութեան Աստուածը տայ ձեզ միեւնոյն բանը խորհել իրար հետ Քրիստոս Յիսուսի կամքի համեմատ։
6 Որ միաբան մէկ բերանով փառաւորէք Աստուծուն, եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրը։
7 Վասնորոյ իրար ընդունեցէք, ինչպէս Քրիստոս էլ մեզ ընդունեց Աստուծոյ փառքի համար։
8 Բայց ասում եմ թէ Յիսուս Քրիստոսը թլփատութեան սպասաւոր եղաւ Աստուծոյ ճշմարտութեան համար, որ հայրերի խոստումները հաստատէ։
9 Բայց հեթանոսները ողորմութեան համար փառաւորում են Աստուծուն, ինչպէս գրուած է թէ Սորա համար կ’գոհանամ քեզանից հեթանոսների մէջ, եւ քո անունին սաղմոս կ’ասեմ։
10 Եւ դարձեալ ասում է. Ուրախացէք, ով հեթանոսներ, նորա ժողովրդի հետ։
11 Եւ դարձեալ՝ Օրհնեցէք Տիրոջը, ամեն հեթանոսներ, եւ գովեցէք նորան, ամեն ժողովուրդներ։
12 Եւ դարձեալ Եսայիան ասում է. Յեսսէի արմատը կ’լինի, եւ նա որ հեթանոսների համար իշխան կ’կանգնի, նորան յոյս կ’դնեն հեթանոսները։
13 Եւ յոյսի Աստուածը լեցնէ ձեզ ամեն ուրախութիւնով եւ խաղաղութիւնով, հաւատալու մէջ, որ յուսով աւելանաք Սուրբ Հոգու զօրութիւնովը։
14 Եւ ես ինքս էլ, եղբարքս, ձեզ համար հաստատ եմ, որ դուք լիքն էք բարութինով, լեցուած ամեն գիտութիւնով, որ կարող էք իրար էլ խրատել։
15 Բայց համարձակեցի, եղբարք, փոքր ի շատէ գրել ձեզ. Իբր թէ ձեզ յիշեցնեմ Աստուածանից ինձ տրուած այն շնորհքի պատճառովը.
16 Որ ես Յիսուս Քրիստոսի սպասաւորն եմ հեթանոսների մէջ. Աստուծոյ աւետարանը մատակարարող, որ հեթանոսների պատարագն ընդունելի լինի՝ Սուրբ Հոգովը սրբուած։
17 Արդ պարծանք ունիմ Քրիստոս Յիսուսին Աստուծոյ առաջին։
18 Որովհետեւ ես չեմ համարձակիլ մի բան խօսել՝ որը Քրիստոս չ’գործեց ինձանով՝ հեթանոսները հնազանդեցնելու համար՝ խօսքով եւ գործքով։
19 Նշանների եւ հրաշքների զօրութիւնով, Աստուծոյ Հոգիի զօրութիւնով. Այնպէս որ ես Երուսաղէմիցն սկսած պտոյտ տալով մինչեւ Լիւրիկացիների կողմերը Քրիստոսի աւետարանովը լցրել եմ։
20 Այնպէս ջանք արի աւետարանը քարոզելու, ոչ թէ որտեղ որ Քրիստոսի անունն անուանուած էր, որ մի գուցէ ուրիշի հիման վերայ շինեմ. Այլ ինչպէս որ գրուած է.
21 Թէ որոնց չէ պատմուած նորա համար՝ կ’տեսնեն, եւ որոնք որ չեն լսել՝ միտք կ’անեն։
22 Սորա համար էլ շատ անգամ արգիլուեցայ ձեզ մօտ գալուց։
23 Բայց հիմա որ այս կողմերումն այլ եւս տեղ չ’ունիմ, եւ շատ տարուց հետէ խիստ փափաք ունիմ ձեզ մօտ գալու,
24 Երբ որ անցկենամ Սպանիա, կ’գամ ձեզ մօտ. Յոյս ունիմ որ անցկենալու ժամանակս տեսնեմ ձեզ. Եւ ձեզանից ճանապարհ գցուիմ այնտեղ, եթէ առաջ մի քիչ ձեզանով լիանամ։
25 Բայց հիմա Երուսաղէմ եմ գնում սուրբերին ծառայութիւն անելու։
26 Որովհետեւ Մակեդոնացիք եւ Աքայեցիք հաճեցան մի հաղորդութիւն անել աղքատ սրբերին որ Երուսաղէմումն են.
27 Հաճեցան, նոյն իսկ պարտական էլ են նորանց. որովհետեւ եթէ հեթանոսները նորանց հոգեւոր բարիքներին մասնակից եղան, պէտք է՝ որ մարմնական բաներում էլ ծառայեն նորանց։
28 Արդ այս որ կատարեմ եւ նորանց պտուղն իր տեղը հասցնեմ, կ’անցնեմ Սպանիա ձեր միջովը։
29 Եւ գիտեմ որ երբոր ձեզ մօտ գամ, Քրիստոսի աւետարանի առատ օրհնութիւնովը կ’գամ։
30 Եւ աղաչում եմ ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը եւ Հոգու սիրովը, որ ինձ պատերազմակից լինիք՝ ինձ համար աղօթքներ անելով դէպի Աստուած.
31 Որ ազատուիմ այն անհնազանդներիցը որ Հրէաստանումն են. Եւ իմ ծառայութիւնը որ Երուսաղէմումն անելու եմ՝ սուրբերին ընդունելի լինի.
32 Որ ուրախութիւնով ձեզ մօտ գամ Աստուծոյ կամքովը, եւ ձեզ հետ հանգիստ առնեմ։
33 Եւ խաղաղութեան Աստուածը ձեր ամենի հետ լինի. Ամէն։
1 Յանձնում եմ ձեզ մեր Փիբէ քոյրը, որ սպասաւոր է Կենքրայի եկեղեցու։
2 Որ նորան ընդունէք Տէրով. Ինչպէս սուրբերին արժան է. Եւ հոգ տանիք նորան ինչ բան որ ձեզանից պէտք ունենայ, որովհետեւ ինքն էլ շատերին խնամք է տարել, եւ իսկ ինձ էլ։
3 Բարեւ տուէք Պրիսկիղային եւ Ակիւղասին՝ իմ գործընկերներին Քրիստոս Յիսուսումը.
4 Որ իմ անձի տեղ իրանց վիզն առաջարկեցին, որոնցից ոչ միայն ես եմ շնորհակալ՝ այլ եւ հեթանոսների բոլոր եկեղեցիները.
5 Եւ նորանց տանը լինող եկեղեցուն. Բարեւ տուէք Եպենետին՝ իմ սիրելուն որ Աքայեայի անդրանիկն է ի Քրիստոս։
6 Բարեւ տուէք Մարիամին՝ որ շատ աշխատեց մեր վերայ։
7 Բարեւ տուէք Անդրոնիկոսին եւ Յունիային՝ իմ ազգականներին, եւ գերութեանս ընկերներին. Որ առաքեալների մէջ երեւելի են՝ որ ինձանից առաջ են եղել Քրիստոսումը։
8 Բարեւ տուէք Ամպղիասին իմ սիրելուն Տէրումը։
9 Բարեւ տուէք Ուրբանոսին՝ մեր գործակցին Քրիստոսումը, եւ Ստաքէսին իմ սիրելուն։
10 Բարեւ տուէք Ապեղեսին՝ որ ընտիր է Քրիստոսումը։
11 Բարեւ տուէք նորանց՝ որ Արիստոբուղոսի տանիցն են. Բարեւ տուէք Հերովդիոնին՝ իմ ազգականին. Բարեւ տուէք նորանց, որ Նարկիսէի տանիցն են Տէրումը։
12 Բարեւ տուէք Տրիփանոսին եւ Տրիփոսին՝ որ աշխատաւորներ են Տէրումը. Բարեւ տուէք Պերսիդէ սիրելուն՝ որ շատ աշխատեց Տէրումը։
13 Բարեւ տուէք Ռուփոսին՝ որ ընտիր է Տէրումը. Եւ նորա եւ իմ մօրը։
14 Բարեւ տուէք Ասիւնկրիտոսին, Փղեգոնտին, Երմասին, Պատրոբային, Երմեսին, եւ եղբայրներին՝ որ նորանց հետ են։
15 Բարեւ տուէք Փիղողոգին եւ Յուլիային եւ Ներէոսին եւ նորա քրոջը եւ Ողիմպիային եւ բոլոր սուրբերին՝ որ նորանց հետ են։
16 Բարեւ տուէք իրար սուրբ համբոյրով. Բարեւ են տալիս ձեզ Քրիստոսի բոլոր եկեղեցիները։
17 Աղաչում եմ ձեզ, եղբարք, որ մտիկ տաք նորանց՝ որ հերձուածներ եւ գայթակղութիւններ են շինում այն վարդապետութիւնիցը դուրս՝ որ դուք սովորեցիք՝ եւ հեռու քաշուեցէք նորանցից։
18 Որովհետեւ այդպիսիները մեր Տէր Քրիստոսին չեն ծառայում, այլ իրանց որովայնին. Եւ քաղցր խօսքերով եւ գովութիւնով խաբում են անմեղների սրտերը։
19 Որովհետեւ ձեր հնազանդութիւնն ամենի ականջը հասաւ. Եւ սորա համար ուրախ եմ ձեզ համար. միայն ուզում եմ՝ որ դուք իմաստուն լինիք դէպի բարին՝ եւ միամիտ դէպի չարը։
20 Եւ խաղաղութեան Աստուածը խորտակէ սատանային ձեր ոտների տակ շուտով. մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը լինի ձեզ հետ. Ամէն։
21 Բարեւ են տալիս ձեզ Տիմոթէոսը իմ գործընկերը, եւ Ղուկիոսը եւ Յասոնը եւ Սոսիպատրոսը իմ ազգականները։
22 Բարեւ եմ տալիս ձեզ ես՝ Տերտիոս, որ այս թուղթը գրեցի Տէրումը։
23 Բարեւ է տալիս ձեզ Գայիոսը՝ իմ եւ բոլոր եկեղեցու հիւրընկալը. բարեւ է տալիս ձեզ Երաստոսը՝ քաղաքիս հոգատարը, եւ Կուարտոս եղբայրը։
24 Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը լինի ձեր ամենի հետ. Ամէն։
25 Բայց նորան, որ կարող է ձեզ հաստատ պահել իմ աւետարանի եւ Յիսուս Քրիստոսի քարոզութեան համեմատ, այն խորհրդի յայտնութեանը համեմատ որ յաւիտենական ժամանակներից լուռ պահուած էր,
26 Բայց հիմա մարգարէական գրքերով յայտնուեցաւ՝ յաւիտենեկան Աստուծոյ հրամանին պէս, եւ հաւատքին հնազանդելու համար բոլոր հեթանոսների մէջ ճանաչուեցաւ.
27 Մի միայն իմաստուն Աստուծուն, Յիսուս Քրիստոսի ձեռովը, նորան փառք յաւիտեանս։ Ամէն։