10 Եթէ ասենք թէ մեղք չ’գործեցինք, ստախօս ենք անում նորան, եւ նորա խօսքը մեզանում չէ։
1 Այն որ սկզբիցն էր, որ լսեցինք, որ մեր աչքերովը տեսանք, որին նայեցինք, եւ մեր ձեռքերը շօշափեցին՝ կեանքի Բանի համար.
2 (Եւ կեանքը յայտնուեցաւ, եւ մենք տեսանք, եւ վկայում ենք, եւ պատմում ենք ձեզ յաւիտենական կեանքը, որ Հօր մօտ էր եւ երեւեցաւ մեզ։)
3 Այն որ տեսանք եւ լսեցինք, պատմում ենք ձեզ, որ դուք էլ հաղորդութիւն ունենաք մեզ հետ. Եւ մեր հաղորդութիւնը Հօր հետ եւ նորա Որդի Յիսուս Քրիստոսի հետ։
4 Եւ սա գրում ենք ձեզ, որ ձեր ուրախութիւնը կատարեալ լինի։
5 Եւ սա է այն աւետիքը, որ նորանից լսեցինք եւ պատմում ենք ձեզ, թէ Աստուած լոյս է, եւ ոչ մի խաւար չ’կայ նորանում։
6 Եթէ ասենք թէ հաղորդութիւն ունինք նորա հետ, եւ խաւարի մէջ ման գանք, սուտ ենք ասում եւ ճշմարտութիւնը չենք անում։
7 Բայց եթէ լոյսի մէջ ման գանք ինչպէս նա է լոյսի մէջ, հաղորդութիւն ունինք իրար հետ, եւ նորա Որդի Յիսուս Քրիստոսի արիւնը մեզ սրբում է ամեն մեղքից։
8 Եթէ ասենք թէ մեղք չ’ունինք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտութիւնը չ’կայ մեզանում։
9 Ապա թէ մեր մեղքերը խոստովանենք, նա հաւատարիմ է եւ արդար որ մեր մեղքերը թողէ մեզ, եւ սրբէ մեզ ամեն անիրաւութիւնից։
10 Նա որ իր եղբօրը սիրում է, լոյսի մէջ է մնում, եւ գայթակղութիւն չ’կայ նորանում։
11 Բայց նա որ իր եղբօրն ատում է, խաւարումն է, եւ խաւարի մէջ է ման գալիս, եւ չ’գիտէ թէ ուր է գնում, որովհետեւ խաւարը կուրացրեց նորա աչքերը։
12 Գրում եմ ձեզ, որդեակներ, որ ձեր մեղքերը թողուած են ձեզ նորա անունի համար։
13 Գրում եմ ձեզ, հայրեր, որ ճանաչեցիք նորան որ սկզբիցն է. Գրում եմ ձեզ, երիտասարդներ, որ դուք յաղթեցիք չարին։
14 Գրում եմ ձեզ, մանկունք, որ ճանաչեցիք Հօրը. Գրեցի ձեզ, հայրեր, որ ճանաչեցիք նորան որ սկզբիցն է. Գրեցի ձեզ, երիտասարդներ, որ դուք զօրաւոր էք. Եւ Աստուծոյ խօսքը բնակվում է ձեզանում, եւ դուք յաղթել էք չարին։
15 Մի սիրէք աշխարհքը. Եւ ոչ էլ այն որ աշխարհքի մէջ է։
16 Եթէ մէկն աշխարհքը սիրէ, Հօր սէրը նորանում չէ. Որովհետեւ ամեն ինչ որ աշխարհքումն է՝ մարմնի ցանկութիւնը, աչքերի ցանկութիւնը եւ այս կեանքի ամբարտաւանութիւնը, Հօրիցը չէ, այլ աշխարհքիցն է։
17 Եւ աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան։
18 Որդեակներ, վերջի ժամանակն է, եւ ինչպէս լսեցիք թէ Նեռը գալիս է, եւ այժմ շատ նեռեր են եղել, որ սորանից իմանում ենք թէ վերջի ժամանակն է։
19 Մեզանից դուրս գնացին, բայց մեզանից չէին. որովհետեւ եթէ մեզանից լինէին, ապա մեզ հետ մնացած կ’լինէին. բայց որ յայտնի լինեն թէ նորանք ամենը մեզանից չեն։
20 Եւ դուք օծութիւն ունիք այն սուրբիցը եւ ամեն բան գիտէք։
21 Չ’գրեցի ձեզ իբր թէ ճշմարտութիւնը չ’գիտէք, այլ թէ գիտէք նորան, եւ՝ թէ ամեն ստութիւն այն ճշմարտութիւնիցը չէ։
22 Ո՞վ է ստախօսը, եթէ ոչ նա որ ուրանում է թէ Յիսուսը չէ Քրիստոսը. Նա Նեռն է, որ ուրանում Հօրը եւ Որդուն։
23 Ամեն ով որ Որդուն ուրանում է, Հօրն էլ չ’ունի. նա որ Որդուն դաւանում է, Հօրն էլ ունի։
24 Արդ այն որ դուք լսեցիք սկզբիցը, թող բնակուէ ձեզանում. Եթէ բնակուէ ձեզանում այն որ սկզբիցը լսեցիք, դուք էլ կ’բնակուէք Որդու եւ Հօր մէջ։
25 Եւ սա է այն խոստմունքը որ նա աւետարանեց մեզ, այսինքն յաւիտենական կեանքը։
26 Այս բաները գրեցի ձեզ՝ ձեզ մոլորեցնողների մասին։
27 Եւ այն օծութիւնը, որ դուք նորանից ընդունեցիք բնակվում է ձեզանում. Եւ դուք պէտք չ’ունիք որ մէկը սովորեցնէ ձեզ. այլ ինչպէս այն օծութիւնը սովորեցնում է ձեզ ամեն բանի համար, ճշմարիտ էլ է եւ սուտ չէ. Եւ ինչպէս նա սովորեցրեց ձեզ, կացէք նորանում։
28 Եւ հիմա, որդեակներ, կացէք նորանում. որ երբոր նա կ’յայտնուի, համարձակութիւն ունենանք, եւ չ’ամաչենք նորանից նորա գալուստի ժամանակումը։
29 Եթէ գիտէք որ նա արդար է, կ’իմանաք թէ ամեն ով որ արդարութիւն է անում, նորանից է ծնուած։
1 Իմ որդեակներս, սա գրում եմ ձեզ որ չմեղանչէք, եւ եթէ մէկը մեղանչէ, բարեխօս ունինք Հօր մօտ Յիսուս Քրիստոս արդարին։
2 Եւ նա քաւութիւն է մեր մեղքերի համար. Եւ ոչ միայն մերինների բայց բոլոր աշխարհքի էլ։
3 Եւ սորանով գիտենք որ ճանաչեցինք նորան, եթէ նորա պատուիրանքները պահենք։
4 Ով որ ասում է թէ Ճանաչեցի նորան եւ նորա պատուիրանքները չէ պահում, ստախօս է, եւ ճշմարտութիւնը չ’կայ նորանում։
5 Բայց ով որ նորա խօսքը պահէ, իրաւի Աստուծոյ սէրը նորանում կատարեալ է. սորանով ճանաչում ենք որ նորանում ենք։
6 Ով որ ասում է թէ նորանում եմ բնակվում, պէտք է, ինչպէս որ նա գնաց, ինքն էլ այնպէս գնայ։
7 Եղբայրներ, ոչ թէ մի նոր պատուիրանք եմ գրում ձեզ, այլ հին պատուիրանքը որ սկզբիցն ունէիք եւ հին պատուիրանքն այն խօսքն է որ լսեցիք սկզբիցը։
8 Դարձեալ նոր պատուիրանք եմ գրում ձեզ, որ ճշմարիտ է նորանում եւ ձեզանում. որ խաւարն անցնում է, եւ ճշմարիտ լոյսն արդէն երեւում է։
9 Ով որ ասում է, թէ լոյսի մէջ է եւ իր եղբօրն ատում է, մինչեւ հիմա խաւարի մէջ է։
10 Սորանով են յայտնի Աստուծոյ Որդիքը եւ սատանայի որդիքը։ Ամեն ով որ արդարութիւն չէ անում, նա Աստուածանից չէ, եւ ոչ էլ նա՝ որ իր եղբօրը չէ սիրում։
11 Որովհետեւ սա է պատուիրանքը, որ սկզբիցը լսեցիք, որ իրար սիրենք։
12 Ոչ թէ այնպէս ինչպէս որ Կայէնն էր չարիցը եւ իր եղբօրն սպանեց. Եւ ի՞նչու համար սպանեց նորան, որովհետեւ իր գործերը չար էին եւ իր եղբօրինը արդար։
13 Մի զարմանաք, եղբարքս, եթէ աշխարհքս ատէ ձեզ։
14 Մենք գիտենք որ մահիցը ի կեանք փոխուեցանք. Որովհետեւ եղբայրներին սիրում ենք. Բայց ով որ չէ սիրում եղբօրը, մնում է մահի մէջ։
15 Ամեն ով որ իր եղբօրն ատում է, մարդասպան է եւ գիտէք որ ամեն մարդասպան յաւիտենական կեանք չ’ունի հաստատուած իրանում.
16 Սորանով գիտացինք [Քրիստոսի] սէրը, որ նա իր անձը տուաւ մեզ վերայ. Եւ մենք պարտենք մեր եղբայրների վերայ դնել մեր անձերը։
17 Ով որ այս աշխարհքի ապրանքն ունենայ, եւ տեսնէ իր եղբայրը կարօտ մի բանի, եւ իր գութը փակէ նորանից, ի՞նչպէս Աստուծոյ սէրը բնակուած կ’լինի նորանում։
18 Որդեակներ, չ’սիրենք խօսքով եւ ոչ էլ լեզուով, այլ գործով եւ ճշմարտութիւնով։
19 Եւ սորանով ենք ճանաչում թէ ճշմարտութիւնիցն ենք, եւ նորա առաջին ի հանդէս բերենք մեր սրտերը.
20 Որ եթէ մեր սիրտը մեղադրէ մեզ, այլ Աստուած մեր սրտիցն աւելի մեծ է եւ ամեն բան գիտէ։
21 Սիրելիներ, եթէ մեր սրտերը չ’մեղադրեն մեզ, համարձակութիւն ունինք առ Աստուած։
22 Եւ ինչ որ խնդրենք կ’առնենք նորանից. Որովհետեւ նորա պատուիրանքները պահում ենք, եւ նորա առաջին հաճոյ եղածները անում ենք։
23 Եւ սա է նորա պատուիրանքը, որ հաւատանք նորա Որդի Յիսուս Քրիստոսի անունին, եւ իրար սիրենք, ինչպէս նա պատուիրանք տուաւ մեզ։
24 Եւ նա որ նորա պատուիրանքները պահում է, մնում է նորանում եւ նա սորանում. եւ սորանից գիտենք թէ բնակվում է մեզանում՝ այն Հոգուցը որ տուաւ մեզ։
1 Տեսէք թէ Հայրն ինչպիսի սէր շնորհեց մեզ, որ Աստուծոյ որդիք կոչուինք, սորա համար աշխարհքը չէ ճանաչում մեզ, որ նորան չ’ճանաչեց։
2 Սիրելիներ, հիմա Աստուծոյ որդիք ենք, եւ տակաւին յայտնուած չէ թէ ինչ պիտի լինենք. Բայց գիտենք թէ, երբոր նա կ’յայտնուի, նորան նման կ’լինենք, որովհետեւ կ’տեսնենք նորան ինչպէս որ է։
3 Եւ ամեն ով որ այս յոյսն ունի իրանում, սրբում է իր անձն ինչպէս որ նա սուրբ է։
4 Ամեն ով որ մեղք է գործում, նա անօրէնութիւն էլ է անում, եւ մեղքն է անօրէնութիւնը։
5 Եւ գիտէք որ նա յայտնուեցաւ որ մեր մեղքերը վեր առնէ. Եւ նորանում մեղք չ’կայ։
6 Ամեն ով որ նորանում մնում է՝ չէ մեղանչում. Եւ ամեն ով որ մեղանչում է, չէ տեսել նորան եւ ոչ էլ ճանաչել նորան։
7 Մանկունք, ոչ ոք ձեզ չ’խաբէ. նա որ արդարութիւն է անում, արդար է, ինչպէս Նա էլ արդար է։
8 Եւ նա որ մեղք է անում, սատանայիցն է. Որովհետեւ սատանան հէնց սկզբիցը մեղանչում է, նորա համար յայտնուեցաւ Աստուծոյ Որդին, որ սատանայի գործերը քանդէ։
9 Ամեն ով որ Աստուածանից է ծնուած, մեղք չէ անում. որովհետեւ նորա սերմը նորանում մնում է, եւ չէ կարող մեղանչել, որովհետեւ Աստուածանից է ծնուած։
10 Սորանում է սէրը, որ ոչ թէ մենք սիրեցինք Աստուծուն, այլ որ նա սիրեց մեզ, եւ ուղարկեց իր Որդուն քաւութիւն մեր մեղքերի համար։
11 Սիրելիներ, եթէ Աստուած այսպէս սիրեց մեզ, ապա մենք էլ պէտք է իրար սիրենք։
12 Աստուծուն երբէք մէկը չէ տեսել. Եթէ իրար սիրենք Աստուած մեզանում է բնակվում, եւ նորա սէրը կատարեալ է մեզանում։
13 Սորանով գիտենք, որ մենք նորանում ենք բնակուած եւ նա մեզանում. Որ իր Հոգուցը տուաւ մեզ։
14 Եւ մենք տեսանք եւ վկայում ենք, որ Հայրն իր Որդուն ուղարկեց աշխարհքի Փրկիչ լինելու։
15 Ով որ դաւանէ թէ Յիսուսն է Աստուծոյ Որդին, Աստուած նորանում է բնակվում եւ նա Աստուածանում։
16 Եւ մենք ճանաչեցինք եւ հաւատացինք այն սէրը, որ Աստուած ունի մեզ վերայ. Աստուած սէր է, եւ ով որ մնում է սէրի մէջ, Աստուծոյ մէջ է բնակվում, եւ Աստուած նորանում։
17 Սորանում է սէրը կատարեալ մեզ հետ, որ համարձակութիւն ունենանք դատաստանի օրումը. որովհետեւ ինչպէս նա է, այնպէս էլ մենք ենք այս աշխարհքումը։
18 Վախ չ’կայ սէրի մէջ. Այլ կատարեալ սէրը հեռացնում է վախը. Որովհետեւ վախը տանջանք ունի. Բայց նա որ վախենում է, կատարեալ չէ սէրի մէջ։
19 Մենք սիրենք նորան, որովհետեւ առաջ նա սիրեց մեզ։
20 Եթէ մէկն ասէ թէ Սիրում եմ Աստուծուն եւ իր եղբօրն ատէ, նա ստախօս է. Որովհետեւ նա որ իր տեսած եղբօրը չէ սիրում, Աստուծուն որ չէ տեսել ի՞նչպէս կարող է սիրել։
21 Եւ այս պատուիրանքն ունինք նորանից, թէ նա որ Աստուծուն սիրում է, իր եղբօրն էլ սիրէ։
1 Սիրելիներ, ամեն հոգու մի հաւատաք. այլ փորձեցէք հոգիները թէ արդեօք Աստուածանից են. որովհետեւ շատ սուտ մարգարէներ են դուրս եկել աշխարհք։
2 Սորանով ճանաչեցէք Աստուծոյ Հոգին. ամեն հոգի որ խոստովանում է Յիսուս Քրիստոսին մարմնով եկած, Աստուածանից է։
3 Եւ ամեն հոգի որ չէ խոստովանում Յիսուս Քրիստոսին մարմնով եկած, Աստուածանից չէ. Եւ նա Նեռի հոգին է, որ լսեցիք թէ գալիս է, եւ հիմա արդէն աշխարհքումն է։
4 Դուք Աստուածանից էք, որդեակներ, եւ յաղթեցիք նորանց. Որովհետեւ աւելի մեծ է նա որ ձեզանում է, քան թէ նա որ աշխարհքիս մէջ է։
5 Նորանք աշխարհքիցն են. Նորա համար աշխարհքիցն են խօսում. եւ աշխարհքը լսում է նորանց։
6 Մենք Աստուածանից ենք. ով որ Աստուծուն ճանաչում է՝ լսում է մեզ, ով որ Աստուածանից չէ, չէ լսում մեզ. Սորանից ենք ճանաչում ճշմարտութեան Հոգին եւ խաբէութեան հոգին։
7 Սիրելիներ, իրար սիրենք, որ սէրն Աստուածանից է. Եւ ամեն ով որ սիրում է Աստուածանից է ծնուած, եւ ճանաչում է Աստուծուն։
8 Նա որ չէ սիրում, Աստուծուն չէ ճանաչել. որովհետեւ Աստուած սէր է։
9 Սորանով Աստուծոյ սէրն երեւեցաւ մեզանում, որ Աստուած իր միածին Որդուն ուղարկեց աշխարհք, որ նորանով կեանք ունենանք։
10 Ով որ հաւատում է Աստուծոյ Որդուն, վկայութիւնն ունի իր անձումը. Ով որ չէ հաւատում Աստուծուն, ստախօս է արել նորան. Որովհետեւ չ’հաւատաց այն վկայութեանն, որ Աստուած վկայեց իր Որդու մասին։
11 Եւ սա է վկայութիւնը, որ Աստուած յաւիտենական կեանք տուաւ մեզ. եւ այս կեանքը նորա Որդու մէջ է։
12 Ով որ Որդուն ունի, նա կեանքն ունի. Եւ ով որ Աստուծոյ Որդուն չ’ունի, կեանքը չ’ունի։
13 Այս բաները գրեցի ձեզ՝ Աստուծոյ Որդու անունին հաւատացեալներիդ, որ գիտենաք թէ յաւիտենական կեանք ունիք։
14 Եւ սա է այն համարձակութիւնը որ ունինք դէպի նորան, թէ ինչ որ նորա կամքի պէս խնդրում ենք, լսում է մեզ։
15 Եւ եթէ գիտենք թէ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք որ առնում ենք մեր խնդրուածքներն, որ խնդրեցինք նորանից։
16 Եթէ մէկը տեսնէ իր եղբօրը որ մեղանչել է եւ այնպիսի մեղքով որ դէպի մահ չէ, թող խնդրէ, եւ Աստուած կեանք կ’տայ նորան այսինքն նորան որ մեղանչել է ոչ թէ դէպի մահ. կայ մեղք որ դէպի մահ է, նորա համար ես չեմ ասում որ խնդրես։
17 Ամեն անիրաւութիւն մեղք է. Եւ կայ մեղք որ դէպի մահ չէ։
18 Գիտենք որ ամեն ով որ Աստուածանից է ծնուած, մեղք չէ գործում, բայց նա որ Աստուածանից է ծնուած, իր անձը պահում է, եւ չարը չէ մօտենում նորան։
19 Գիտենք որ Աստուածանից ենք, եւ բոլոր աշխարհքը չարութեան մէջ է կենում։
20 Եւ գիտենք որ Աստուծոյ Որդին եկաւ եւ մեզ միտք տուաւ, որ ճշմարիտը ճանաչենք. Եւ ճշմարիտումն ենք, այսինքն նորա որդի Յիսուս Քրիստոսումը, նա է ճշմարիտ Աստուածը եւ յաւիտենական կեանքը։
21 Որդեակներ, պահեցէք ձեր անձերը կուռքերիցը։
1 Ամեն ով որ հաւատում է թէ Յիսուսն է Քրիստոսը, Աստուածանից է ծնուած եւ ամեն ով որ ծնողին սիրում է, նորանից ծնուածին էլ սիրում է։
2 Սորանով ենք ճանաչում թէ Աստուծոյ որդիներին սիրում ենք, երբոր սիրում ենք Աստուծուն, եւ նորա պատուիրանքները պահում։
3 Որովհետեւ սա է Աստուծոյ սէրը որ նորա պատուիրանքները պահենք. եւ նորա պատուիրանքները ծանր չեն։
4 Որովհետեւ ամեն ով որ Աստուածանից է ծնուած յաղթում է աշխարհքին. Եւ սա է յաղթութիւնն, որ աշխարհքին յաղթեց, այսինքն մեր հաւատքը։
5 Եւ ո՞վ է որ յաղթում է աշխարհքին, եթէ ոչ նա, որ հաւատում է, թէ Յիսուսն Աստուծոյ Որդին է։
6 Սա է որ եկաւ ջրով եւ արիւնով՝ Յիսուս Քրիստոսը. Ոչ թէ միայն ջրով, բայց ջրով եւ արիւնով. Եւ Հոգին է վկայողը. Որովհետեւ Հոգին է ճշմարտութիւնը։
7 Որովհետեւ երեք են որ [երկնքումը վկայում են, Հայրը եւ Բանը եւ Սուրբ Հոգին. Եւ այս երեքը մի են։
8 Եւ երեք են որ երկրումը] վկայում են. Հոգին, եւ ջուրը, եւ արիւնը. Եւ այս երեքը միաբան են։
9 Եթէ մարդկանց վկայութինն ընդունում ենք, Աստուծոյ վկայութիւնն աւելի մեծ է. որովհետեւ սա է Աստուծոյ վկայութիւնն, որ վկայեց իր Որդու մասին։