1

10 Աշխարհքումն էր, եւ աշխարհքը նորանով եղաւ, եւ աշխարհքը նորան չ’ճանաչեց։

11 Իրանների մէջ եկաւ, եւ իրանները նորան չ’ընդունեցին։

12 Բայց որոնք որ նորան ընդունեցին, իշխանութիւն տուաւ նորանց Աստուծոյ որդիներ լինելու՝ նորանց, որ նորա անունին հաւատում են։

13 Որոնք ոչ արիւնից եւ ոչ մարմնի կամքից, եւ ոչ մարդի կամքից, այլ Աստուածանից ծնուեցան։

14 Եւ Բանը մարմին եղաւ՝ եւ բնակուեց մեր մէջ. եւ նորա փառքը տեսանք՝ ինչպէս Հօրից եղած միածնի փառք՝ շնորհքով եւ ճշմարտութիւնով լիքը։

15 Յովհաննէսը վկայում է նորա համար. Եւ աղաղակեց եւ ասեց, Սա էր, որի համար ասում էի, թէ Ինձանից յետոյ եկողը, ինձանից առաջ եղաւ. որովհետեւ ինձանից առաջ էր։

16 Եւ նորա լիութիւնիցը մենք ամենքս առանք շնորհք շնորհքի տեղ։

17 Որովհետեւ օրէնքը Մովսէսի ձեռովը տրուեցաւ. շնորհքը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի ձեռովն եղաւ։

18 Աստուծուն ոչ ով երբէք չէ տեսել. բայց միածին Որդին, Հօր ծոցումը լինողը, նա պատմեց։

19 Եւ այս է Յովհաննէսի վկայութիւնը, երբոր Հրէաներն Երուսաղէմից քահանաներ ու Ղեւտացիներ ուղարկեցին նորա մօտ, որ հարցնեն նորան, թէ Դու ո՞վ ես։

20 Եւ նա խոստովանեց եւ չ’ուրացաւ. Եւ խոստովանեց, թէ Ես չեմ Քրիստոսը։

21 Եւ նորան հարցրին. Ապա ո՞վ, Եղիա՞ն ես. Եւ նա ասեց. Չեմ. մարգարէ՞ն ես դու. Եւ նա պատասխանեց, Ոչ։

22 Արդ ասեցին նորան. Ապա ո՞վ ես, որ պատասխան տանք մեզ ուղարկողներին. Ի՞նչ ես ասում քեզ համար։

23 Ասեց. Ես եմ անապատումը կանչողի ձայնը, թէ Ուղղեցէք Տիրոջ ճահապարհը, ինչպէս Եսայիա մարգարէն ասեց։

24 Եւ ուղարկուածները Փարիսեցիներիցն էին։

25 Եւ նորան հարցրին եւ ասեցին. Ապա ի՞նչու ես մկրտում, եթէ դու ոչ Քրիստոսն ես եւ ոչ Եղիան, եւ ոչ մարգարէն։

26 Յովհաննէսը պատասխանեց նորանց եւ ասեց. Ես ջրով եմ մկրտում. բայց ձեր միջումը կայ մէկը, որին դուք չ’գիտէք։

27 Նա է ինձանից յետոյ եկողը, որ ինձանից առաջ եղաւ. Որ ես արժանի չեմ, նորա կօշիկների կապը արձակելու։

28 Սա Բեթաբարայումն եղաւ Յորդանանի այն կողմին ուր որ Յովհաննէսը մկրտում էր։

29 Հետեւեալ օրը Յովհաննէսը տեսնում է Յիսուսին իրան մօտ գալիս, եւ ասում է. Ահա Աստուծոյ Գառը, որ վեր է առնում աշխարհքի մեղքը։

30 Սա է, որի համար ես ասում էի, թէ Ինձանից յետոյ մի մարդ է գալիս, որ ինձանից առաջ եղաւ, որովհետեւ ինձանից առաջ էր։

31 Եւ ես նորան չ’գիտէի. Այլ որ նա յայտնի լինի Իսրայէլին, նորա համար ես եկայ ջրով մկրտելու։

32 Եւ վկայեց Յովհաննէսը եւ ասեց թէ Տեսնում էի Հոգին, որ աղաւնու պէս վայր էր գալիս երկնքիցը եւ նորա վերայ մնում։

33 Եւ ես չ’գիտէի նորան. Բայց նա որ ինձ ուղարկեց ջրով մկրտելու, նա ասեց ինձ թէ Որի վերայ որ տեսնես Հոգին վայր է գալիս եւ նորա վերայ մնում, նա է Սուրբ Հոգով մկրտողը։

34 Եւ ես տեսայ եւ վկայեցի թէ Սա է Աստուծոյ Որդին։

35 Հետեւեալ օրը դարձեալ կանգնած էր Յովհաննէսը, եւ նորա աշակերտներիցը երկուսը։

36 Եւ մտիկ տուաւ Յիսուսին, որ ման էր գալիս, եւ ասեց. Ահա Աստուծոյ Գառը։

37 Եւ այն երկու աշակերտները լսեցին նորանից՝ որ խօսում էր, եւ գնացին Յիսուսի ետեւից։

38 Յիսուսն էլ դարձաւ նորանց տեսաւ, որ գնում էին իր ետեւից, եւ ասեց նորանց. Ի՞նչ էք ուզում. Նորանք ասեցին նորան. Ռաբբի, (որ թարգմանուած ասվում է՝ վարդապետ.) ո՞րտեղ ես կենում։

39 Նորանց ասեց. Եկէք եւ տեսէք. Եկան եւ տեսան թէ որտեղ էր կենում. Եւ այն օրը նորա մօտ մնացին. Ժամն էլ տասի մօտ էր։

40 Անդրէասը՝ Սիմօն Պետրոսի եղբայրն՝ այն երկուսից մէկն էր, որ Յովհաննէսիցը լսեցին եւ նորա ետեւից գնացին։

41 Սա առաջ գտնում է իր Սիմօն եղբօրն եւ նորան ասում. Մեսիան գտել ենք, (որ թարգմանվում է Քրիստոս)։

42 Եւ բերաւ նորան Յիսուսի մօտ. Յիսուսն էլ նորան մտիկ տուաւ եւ ասեց. Դու Սիմօնն ես՝ Յովնանի որդին. Դու պիտի կոչուիս Կեփաս, (որ թարգմանվում է Պետրոս)։

43 Հետեւեալ օրը կամեցաւ Յիսուսը դուրս գնալ Գալիլեա. Եւ գտնում է Փիլիպպոսին, եւ ասում նորան. Իմ ետեւից եկ։

44 Փիլիպպոսն էլ Բեթսայիդայիցն էր, Անդրէասի եւ Պետրոսի քաղաքիցը։

45 Փիլիպպոսն էլ գտնում է Նաթանայէլին եւ ասում նորան. Նա որի մասին գրեց Մովսէսն օրէնքումը, եւ մարգարէներն էլ, գտանք՝ Յովսէփի որդի Յիսուսին՝ Նազարէթիցը։

46 Եւ Նաթանայէլը նորան ասեց. Կարելի՞ որ Նազարէթիցը մի բարի բան լինի. Փիլիպպոսը նորան ասեց. Եկ եւ տես։

47 Յիսուսը տեսաւ Նաթանայէլին իրան մօտ գալիս՝ եւ ասեց նորա համար. Ահա ճիշդ Իսրայէլացի. Որի մէջ նենգութիւն չ’կայ։

48 Նաթանայէլն ասում է նորան. Ի՞նչ տեղից ես ճանաչում ինձ. Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Փիլիպպոսը դեռ քեզ չ’կանչած քեզ տեսայ որ թզենու տակն էիր.

49 Նաթանայէլը պատասխանեց եւ ասեց. Ռաբբի, դու Աստուծոյ Որդին ես. Դու ես Իսրայէլի թագաւորը։

50 Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Որովհետեւ ես ասեցի քեզ թէ թզենու տակ տեսայ քեզ, հաւատո՞ւմ ես. Սորանցից էլ աւելի մեծ բաներ կ’տեսնես։

51 Եւ նորան ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, այսուհետեւ կ’տեսնէք երկինքը բացուած, եւ Աստուծոյ հրեշտակներին մարդի Որդու վերայ ելնելիս եւ իջնելիս։

1 Սկզբումն էր Բանը. Եւ Բանն Աստուծոյ մօտ էր. Եւ Բանն Աստուած էր։

2 Նա սկզբումն Աստուծոյ մօտ էր։

3 Ամեն ինչ նորանով եղաւ, եւ առանց նորան ոչինչ չ’եղաւ, ինչ որ եղաւ։

4 Նորանով էր կեանքը, եւ կեանքը մարդկանց լոյսն էր։

5 Եւ լոյսը խաւարումը լոյս է տալիս. եւ խաւարը չ’իմացաւ նորան։

6 Մի մարդ եղաւ Աստուածանից ուղարկուած, անունը Յովհաննէս։

7 Սա վկայութեան համար եկաւ, որ այն Լոյսի համար վկայէ. Որ ամենքը նորանով հաւատան։

8 Նա չէր Լոյսը, այլ որ Լոյսին համար վկայէ։

9 Այն էր ճշմարիտ Լոյսը, որ ամեն մարդի լուսաւորում է, որ գալիս է աշխարհքը։

2

10 Եւ նորան ասեց. Ամեն մարդ առաջ լաւ գինին է տալիս. Եւ երբոր արբենան, այն ժամանակ վատը. Դու լաւ գինին մինչեւ հիմա պահեցիր։

11 Նշանների սկիզբը Յիսուսն այս արաւ Գալիլեայի Կանայումը. Եւ իր փառքը յայտնեց. Եւ նորա աշակերտները հաւատացին նորան։

12 Սորանից յետոյ Յիսուսն իջաւ Կափառնայում, ինքն եւ իր մայրը եւ իր եղբայրները եւ իր աշակերտները. Եւ շատ օրեր չ’մնացին այնտեղ։

13 Եւ Հրէաների զատիկը մօտ էր, եւ Յիսուսը ելաւ Երուսաղէմ։

14 Եւ տաճարումը գտաւ եզներ եւ ոչխարներ եւ աղաւնիներ ծախողներին, եւ սեղանաւորներին նստած.

15 Եւ չուանից խարազան շինեց, եւ ամենին տաճարիցը դուրս հանեց՝ ոչխարներն էլ եւ եզներն էլ, եւ սեղանաւորների պղինձները ցրուեց եւ տախտակները կործանեց։

16 Եւ աղաւնի ծախողներին ասեց. Դորանց վեր առէք այստեղից. իմ Հօր տունը մի շինէք առուտուրի տուն։

17 Եւ նորա աշակերտները յիշեցին, թէ գրուած է, Քո տան նախանձը կերաւ ինձ։

18 Արդ Հրէաները պատասխանեցին եւ ասեցին նորան. Ի՞նչ նշան ես ցոյց տալիս մեզ, որ անում ես այդ։

19 Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Քանդեցէք այդ տաճարը, եւ երեք օրում կ’կանգնեցնեմ նորան։

20 Հրէաներն էլ ասեցին. Այս տաճարը քառասունեւվեց տարում շինուեցաւ, եւ դու երեք օրումը կ’կանգնեցնե՞ս դորան։

21 Բայց նա իր մարմնի տաճարի համար էր ասում։

22 Արդ երբոր նա մեռելների միջից յարութիւն առաւ, նորա աշակերտները յիշեցին, թէ նա ասեց նորանց այս բանը. Եւ հաւատացին գրքին՝ եւ այն խօսքին որ ասեց Յիսուսը։

23 Եւ երբոր Երուսաղէմումն էր զատկի տօնին, շատ մարդիկ հաւատացին նորա անունին. Տեսնելով նորա այն նշանները, որ անում էր։

24 Բայց Յիսուս ինքն իր անձը չէր հաւատում նորանց. Որովհետեւ ինքն ամենը գիտէր։

25 Եւ որովհետեւ պէտք չէր որ մէկը վկայէր մարդի համար. որովհետեւ ինքը գիտէր թէ ինչ կար մարդումը։

1 Եւ երրորդ օրը հարսանիք էր Գալիլեայի Կանայումը, եւ Յիսուսի մայրն այնտեղ էր։

2 Յիսուսն էլ կանչուեցաւ այն հարսանիքը եւ նորա աշակերտներն էլ։

3 Եւ երբոր գինին պակասեց, Յիսուսի մայրն ասեց նորան. Գինի չ’ունին։

4 Յիսուսը նորան ասեց, Քեզ ի՞նչ բան կայ ինձ հետ, կին. իմ ժամանակը դեռ չէ հասել։

5 Նորա մայրն ասեց սպասաւորներին. Ինչ որ ասէ ձեզ, արէք։

6 Այնտեղ վեց քարէ կարասներ կային Հրէաների մաքրուելու համար, որոնցից ամեն մէկը երկու կամ երեք մար էին տանում։

7 Յիսուսը նորանց ասեց. Այդ կարասները ջրով լցրէք. Եւ նորանց լցրին մինչեւ վերը։

8 Եւ նորանց ասեց. Հիմա առէք եւ տարէք սեղանապետին. Եւ նորանք տարան։

9 Եւ երբոր վերակացուն այն գինի դառած ջուրը ճաշակեց, (եւ չ’գիտէր թէ ինչ տեղից է. Բայց սպասաւորները գիտէին՝ որ ջուրը լցրել էին) սեղանապետը փեսային կանչեց,

3

10 Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Դու ես Իսրայէլի վարդապետը, եւ այս չ’գիտե՞ս։

11 Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ, թէ ինչ որ գիտենք՝ խօսում ենք, եւ ինչ որ տեսանք՝ վկայում ենք. եւ մեր վկայութիւնը չէք ընդունում։

12 Եթէ երկրաւոր բաներն ասեցի ձեզ, եւ չէք հաւատում, ապա ի՞նչպէս կ’հաւատաք, եթէ երկնաւոր բաներն ասեմ։

13 Եւ ոչ ով վեր չ’ելաւ երկինքը, եթէ ոչ երկնքից իջնողը՝ մարդի Որդին՝ նա որ երկնքումն է։

14 Եւ ինչպէս Մովսէսն օձը բարձրացրեց անապատումը, այնպէս պէտք է մարդի Որդուն բարձրացուիլ.

15 Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։

16 Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։

17 Որովհետեւ Աստուած իր Որդին չ’ուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատէ, այլ որ աշխարհքը նորանով փրկուի։

18 Նորան հաւատացողը չի դատապարտուիլ, իսկ չ’հաւատացողն արդէն դատապարտուած է. Որովհետեւ չ’հաւատաց Աստուծոյ միածին Որդու անունին։

19 Եւ սա է դատաստանը, որ լոյսն եկաւ աշխարհքը, եւ մարդիկ խաւարն աւելի սիրեցին քան թէ լոյսը, որովհետեւ նորանց գործերը չար էին։

20 Որովհետեւ ամեն չար գործողը ատում է լոյսին, եւ չէ գալիս դէպի լոյսը, որ նորա գործերը չ’յանդիմանուին։

21 Իսկ ճշմարտութիւն գործողը գալիս է դէպի լոյսը, որ նորա գործերը յայտնուին, ու Աստուծով գործուեցան։

22 Սորանից յետոյ եկաւ Յիսուսը եւ նորա աշակերտները Հրէաստանի երկիրը. Եւ այնտեղ նորանց հետ մնում՝ եւ մկրտում էր։

23 Եւ Յովհաննէսն էլ Այենոնումն էր մկրտում՝ Սաղեմի մօտ. Որովհետեւ այնտեղ շատ ջուր կար. Եւ գալիս էին եւ մկրտվում էին։

24 Որովհետեւ Յովհաննէսը դեռ բանտի մէջ չէր գցուած։

25 Արդ Յովհաննէսի աշակերտները Հրէաների հետ վեճ ունեցան մաքրութեան համար։

26 Եւ Յովհաննէսի մօտ եկան եւ ասեցին նորան. Ռաբբի, նա որ Յորդանանի այն կողմումն էր քեզ հետ, որի համար դու վկայեցիր, ահա նա մկրտում է, եւ ամենքը նորա մօտ են գալիս։

27 Յովհաննէսը պատասխանեց եւ ասեց. Մարդ չէ կարող ոչինչ վեր առնել, եթէ երկնքիցը տրուած չ’լինի նորան։

28 Դուք ինքներդ վկայում էք ինձ համար, որ ասեցի ձեզ, թէ Ես Քրիստոսը չեմ, այլ թէ նորա առաջից ուղարկուած եմ։

29 Հարսն ունեցողն է փեսայ. բայց փեսայի բարեկամը, որ կանգնած է եւ լսում է նորան, ուրախութիւնով ուրախանում է փեսայի ձայնի համար. Արդ իմ այս ուրախութիւնը լցուած է։

30 Նորան պէտք է աճել, եւ ինձ փոքրանալ։

31 Վերեւից եկողն ամենից վեր է. երկրիցը լինողը երկրիցն է եւ երկրիցն է խօսում. երկնքից եկողն ամենից վեր է.

32 Ինչ որ տեսաւ եւ լսեց, նա է վկայում. Եւ նորա վկայութիւնը ոչ ով չէ ընդունում։

33 Նորա վկայութիւնն ընդունողը կնքեց, թէ Աստուած ճշմարիտ է։

34 Որովհետեւ նա որին Աստուած ուղարկեց, Աստուծոյ բանն է խօսում. Որովհետեւ Աստուած Հոգին չափով չէ տալիս։

35 Հայրը սիրում է Որդուն, եւ ամեն բան նորա ձեռն է տուել։

36 Որդուն հաւատացողը յաւիտենական կեանք ունի. Իսկ Որդուն չ’հնազանդողը կեանքը չի տեսնիլ, այլ Աստուծոյ բարկութիւնը մնում է նորա վերայ։

1 Եւ Փարիսեցիներիցը մի մարդ կար՝ անունը Նիկոդեմոս՝ Հրէաների իշխան։

2 Սա գիշերը Յիսուսի մօտ եկաւ եւ ասեց նորան. Ռաբբի, գիտենք որ Աստուածանից վարդապետ ես եկել. Որովհետեւ ոչ ով չէ կարող այդ նշաններն անել՝ որ դու ես անում, եթէ Աստուած նորա հետ չ’լինի։

3 Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. Եթէ մէկը վերստին չ’ծնուի՝ կարող չէ Աստուծոյ արքայութիւնը տեսնել։

4 Նիկոդեմոսը նորան ասեց. Մարդ ի՞նչպէս կարող է ծնուիլ՝ որ ծեր է. Մի՞թէ կարող է երկրորդ անգամ իր մօր արգանդը մտնել եւ ծնուիլ։

5 Յիսուսը պատասխանեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. եթէ մէկը ջրից եւ Հոգուց չ’ծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայութիւնը մտնել։

6 Մարմնիցը ծնուածը մարմին է. Եւ Հոգուցը ծնուածը հոգի է։

7 Մի զարմանար՝ որ ասեցի քեզ թէ Պէտք է ձեզ՝ վերստին ծնուիլ։

8 Քամին որտեղ ուզում է՝ փչում է, եւ նորա ձայնը լսում ես. Բայց չգիտես թէ ո՞ր տեղից է գալիս եւ ո՞ր տեղ է գնում. Այսպէս է ամեն Հոգուցը ծնուածը։

9 Նիկոդեմոսը պատասխանեց եւ ասեց նորան. Այդ ի՞նչպէս կարող է լինիլ։

4

10 Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան, Եթէ Աստուծոյ պարգեւը գիտենայիր, եւ թէ ով է նա, որ քեզ ասում է, թէ Տուր ինձ խմել, ապա դու նորանից կ’խնդրէիր, եւ նա կենդանի ջուր կ’տար քեզ։

11 Կինը նորան ասեց. Տէր, դու դոյլ էլ չ’ունիս, եւ հորը խոր է. Ապա ո՞րտեղից ունիս կենդանի ջուրը։

12 Մի՞թէ դու աւելի մեծ ես քան է մեր հայր Յակոբը, որ այս հորը տուաւ մեզ. Եւ ինքը սորանից խմեց, եւ նորա որդիքը եւ նորա անասունները։

13 Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան, Ամեն այդ ջրիցը խմողը դարձեալ կ’ծարաւի. Բայց ով որ խմէ այն ջրիցը որ ես կ’տամ նորան, նա յաւիտեան չի ծարաւիլ։

14 Այլ այն ջուրը, որ ես կ’տամ նորան, ջրի աղբիւր կ’լինի նորանում, որ յաւիտենական կեանքի համար կ’բղխէ։

15 Կինը նորան ասեց. Տէր, տուր ինձ այն ջուրը, որ չ’ծարաւիմ, եւ չ’գամ այստեղ ջուր հանելու։

16 Յիսուսը նորան ասեց. Գնա կանչիր քո մարդին, եւ եկ այստեղ։

17 Կինը պատասխանեց եւ ասեց. Ես մարդ չ’ունիմ. Յիսուսը նորան ասեց. Լաւ ասեցիր թէ Մարդ չ’ունիմ.

18 Որովհետեւ դու հինգ մարդ ես ունեցել, եւ նա որ հիմա ունիս, քո մարդը չէ. Դա ճշմարիտ ասեցիր։

19 Կինը նորան ասեց. Տէր, տեսնում եմ որ դու մարգարէ ես։

20 Մեր հայրերը այս սարումը երկրպագութիւն արին. Եւ դուք ասում էք, թէ Երուսաղէմումն է այն տեղն, ուր պէտք է երկրպագութիւն անել։

21 Յիսուսը նորան ասեց. Կին, հաւատա ինձ, որ ժամանակ կ’գայ, որ այն ժամանակ ոչ այս սարումը կ’երկրպագէք Հօրը, եւ ոչ էլ Երուսաղէմումը։

22 Դուք երկրպագում էք նորան, որ դուք չ’գիտէք. Մենք երկրպագում ենք նորան, որ գիտենք. որովհետեւ փրկութիւնը Հրէաներիցն է։

23 Բայց ժամանակ կ’գայ, եւ հիմա է, որ ճշմարիտ երկրպագողները հոգով եւ ճշմարտութիւնով կ’երկրպագեն Հօրը, որովհետեւ Հայրն էլ այսպէս է ուզում իր երկրպագողներին։

24 Աստուած Հոգի է, եւ նորան երկրպագողները պէտք է հոգով եւ ճշմարտութիւնով երկրպագեն։

25 Կինն ասեց նորան. Գիտեմ, որ Մեսիան պիտի գայ (որ Քրիստոս է կոչվում). Երբոր նա կ’գայ, ամեն բան կ’պատմէ մեզ։

26 Յիսուսը նորան ասեց. Ես եմ, որ քեզ հետ խօսում եմ։

27 Եւ սորա վերայ եկան նորա աշակերտները, եւ զարմանում էին, որ կնկայ հետ խօսում էր. Բայց ոչ ոք չ’ասեց, Ի՞նչ ես ուզում, կամ ի՞նչ ես խօսում դորա հետ։

28 Կինն էլ իր կուժը թողեց, եւ գնաց քաղաք, եւ մարդկանց ասեց.

29 Եկէք տեսէք մի մարդ, որ ինձ ասեց բոլորը ինչ որ գործել եմ. Արդեօք նա՞ է Քրիստոսը։

30 Եւ դուրս ելան քաղաքիցը, եւ նորա մօտ էին գալիս։

31 Եւ այն միջոցին աշակերտները խնդրում էին նորան եւ ասում. Ռաբբի, կեր։

32 Նա էլ ասեց նորանց. Ես կերակուր ունիմ ուտելու, որ դուք չ’գիտէք։

33 Աշակերտներն էլ իրար ասում էին. Արդեօ՞ք մի մարդ դորան բան բերաւ ուտելու։

34 Յիսուսն ասեց նորանց. Իմ կերակուրը նա է, որ ինձ ուղարկողի կամքն անեմ, եւ նորա գործը կատարեմ։

35 Մի՞թէ դուք չէք ասում, թէ Դեռ չորս ամիս կայ, եւ հունձքը կ’գայ. Ահա ես ասում եմ ձեզ. Բարձրացրէք ձեր աչքերը, եւ տեսէք արտերը, որ սպիտակացել են եւ արդէն հնձին հասել։

36 Եւ հնձողը վարձք է առնում, եւ յաւիտենական կեանքի մէջ պտուղ ժողովում. Որ սերմողը եւ հնձողը իրար հետ ուրախանան։

37 Որովհետեւ սորանում ճշմարիտ է այն խօսքը, թէ Ուրիշ է սերմողը, եւ ուրիշ է հնձողը։

38 Ես ուղարկեցի ձեզ հնձել այն, որ դուք չ’աշխատեցիք. Ուրիշներն աշխատեցին, եւ դուք նորանց աշխատանքի մէջը մտաք։

39 Եւ Սամարացիների այն քաղաքիցը շատերը հաւատացին նորան այն կնկայ խօսքի համար, որ վկայում էր, թէ Ասեց ինձ բոլորը ինչ որ գործել էի։

40 Արդ երբոր Սամարացիները նորա մօտ եկան, նորան աղաչեցին, որ իրանց մօտ մնայ. Եւ երկու օր մնաց այնտեղ։

41 Եւ էլ շատերը հաւատացին նորան՝ նորա խօսքի համար։

42 Եւ այն կնկան էլ ասում էին, թէ Այլ եւս քո խօսքերի պատճառով չենք հաւատում. Որովհետեւ մենք ինքներս լսեցինք, եւ գիտենք որ ճշմարտապէս սա է աշխարհի Փրկիչը՝ Քրիստոսը։

43 Եւ երկու օրից յետոյ այնտեղից դուրս եկաւ գնաց Գալիլեա։

44 Որովհետեւ Յիսուսն ինքը վկայեց, թէ Մարգարէն իր հայրենիքումը պատիւ չ’ունի։

45 Բայց երբոր Գալիլեա եկաւ, Գալիլեացիներն ընդունեցին նորան. տեսնելով այն բոլորն, որ տօնին արաւ Երուսաղէմումը. Որովհետեւ նորանք էլ եկել էին այն տօնին։

46 Եւ Յիսուսը դարձեալ եկաւ Գալիլեայի Կանան, ուր ջուրը գինի արաւ. Մի ազնուական մարդ կար, որի որդին Կափառնայումի մէջ հիւանդ էր։

47 Նա լսելով թէ Յիսուսը Հրէաստանիցն եկել է Գալիլեա, եկաւ նորա մօտ եւ աղաչում էր, որ իջնէ եւ իր որդուն բժշկէ. Որովհետեւ մեռնելու մօտ էր։

48 Յիսուսն էլ նորան ասեց, Եթէ նշաններ եւ հրաշքներ չ’տեսնէք՝ չէք հաւատալ։

49 Ազնուականը նորան ասեց. Տէր, իջիր դեռ քանի որ չէ մեռել երեխաս։

50 Յիսուսը նորան ասեց. Գնա, քո որդին կենդանի է. Եւ մարդը հաւատաց այն խօսքին՝ որ Յիսուսը նորան ասեց, եւ գնաց։

51 Եւ դեռ որ իջնում էր, նորա ծառաները նորան դիմաւորեցին եւ աւետիս տուին եւ ասեցին թէ Քո տղան կենդանի է։

52 Նա էլ նորանց հարցնում էր այն ժամի համար, որ նորանում սկսեց լաւանալ. Եւ նորան ասեցին թէ Երէկ ժամը եօթին տենդը թողեց նորան։

53 Այն ժամանակ հայրն իմացաւ, թէ նոյն ժամին է, որ Յիսուսը նորան ասեց թէ Քո որդին կենդանի է. Եւ հաւատաց ինքը եւ նորա բոլոր տունը։

54 Սա դարձեալ երկրորդ նշանն արաւ Յիսուսը, երբոր Հրէաստանիցն եկաւ Գալիլեա։

1 Եւ երբոր Տէրն իմացաւ, որ Փարիսեցիները լսեցին, թէ Յիսուսը աւելի աշակերտներ է անում եւ մկրտում քան թէ Յովհաննէսը,

2 (Թէպէտեւ Յիսուսը ինքը չէր մկրտում՝ այլ նորա աշակերտները.)

3 Հրէաստանի երկիրը թողեց եւ դարձեալ եկաւ Գալիլեա։

4 Եւ պէտք էր որ Սամարիայի միջովն անցնէր։

5 Արդ նա Սամարիայի մի քաղաքն եկաւ, անունը Սիւքար, այն տեղի մօտ, որ Յակոբը տուաւ իր որդի Յովսէփին։

6 Եւ Յակոբի մի աղբիւրը կար այնտեղ. Եւ Յիսուսը ճանապարհիցը վաստակած այն աղբիւրի վերայ նստեց. Եւ ժամը վեցին դէմ էր։

7 Արդ Սամարիայից մի կին եկաւ, որ ջուր հանէ. Յիսուսը նորան ասեց. Ինձ ջուր տուր խմեմ։

8 Որովհետեւ նորա աշակերտները քաղաքն էին գնացել, որ կերակուր առնեն։

9 Սամարացի կինն էլ ասեց նորան. Դու որ Հրէայ ես, ի՞նչպէս ես ինձանից ջուր ուզում խմել, որ մի Սամարացի կին եմ. Որովհետեւ Հրէաները չեն խառնվում Սամարացիների հետ։

5

10 Հրէաներն էլ ասեցին բժշկուածին. Շաբաթ է. արժան չէ քեզ, որ մահիճդ վեր առնես։

11 Նա պատասխանեց նորանց. Նա՝ որ ինձ բժշկեց, նա ասեց ինձ. Մահիճդ առ եւ ման եկ։

12 Արդ հարցրին նորան եւ ասեցին. Ո՞վ է այն մարդը, որ քեզ ասեց. Մահիճդ առ եւ ման եկ։

13 Բայց բժշկուածը չ’գիտէր թէ ո՛վ է. Որովհետեւ Յիսուսը այն տեղի ամբոխի պատճառովը խոյս տուաւ։

14 Սորանից յետոյ Յիսուսը նորան գտաւ տաճարումը՝ եւ նորան ասեց. Ահա առողջացար, այլ եւս չ’մեղանչես, որ էլ աւելի չար բան չ’լինի քեզ։

15 Մարդը գնաց եւ Հրէաներին պատմեց, թէ Յիսուսն է, որ նորան առողջացրել է։

16 Եւ նորա համար Հրէաները Յիսուսին հալածում էին, եւ ուզում էին նորան սպանել, որ շաբաթ օրն անում էր այն բանը։

17 Եւ Յիսուսը պատասխանեց նորանց. Իմ Հայրը մինչեւ հիմա գործում է, եւ ես էլ գործում եմ։

18 Նորա համար Հրէաներն էլ աւելի ուզում էին սպանել նորան. Որ ոչ թէ միայն շաբաթ օրն էր քանդում, այլ Աստուծուն էլ իրան Հայր էր ասում, իր անձն Աստուծուն հաւասար անելով։

19 Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ թէ Որդին իրանից կարող չէ ոչինչ անել, թէ որ չ’տեսնէ Հօրն անելիս. Որովհետեւ ինչ որ նա անում է, հէնց Որդին էլ այն բանը նորա նման է անում։

20 Որովհետեւ Հայրը սիրում է Որդուն, եւ ամեն բան ցոյց է տալիս նորան, որ ինքն անում է, եւ սորանցից էլ աւելի մեծ մեծ գործեր ցոյց կ’տայ նորան, որ դուք զարմանաք։

21 Որովհետեւ ինչպէս որ Հայրը մեռելներին յարուցանում է եւ կենդանի անում, այնպէս էլ Որդին, որոնց որ կամենում է, կենդանի է անում։

22 Որովհետեւ Հայրը ոչ մէկին էլ չէ դատում, այլ ամեն դատաստանը տուաւ Որդուն.

23 Որ ամենքը պատուեն Որդուն, ինչպէս որ պատուում են Հօրը. Որդուն չ’պատուողը՝ Հօրն էլ չէ պատուում, որ ուղարկեց նորան։

24 Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. թէ իմ խօսքը լսողը, եւ ինձ ուղարկողին հաւատացողը, յաւիտենական կեանք ունի. Եւ դատաստան չի մտնիլ, այլ մահիցը փոխուեցաւ դէպի կեանք։

25 Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ թէ ժամանակ կ’գայ՝ եւ հիմա է, որ մեռելներն Աստուծոյ Որդու ձայնը կ’լսեն, եւ լսողները կ’ապրին։

26 Որովհետեւ ինչպէս որ Հայրն իր անձումը կեանք ունի, այնպէս էլ Որդուն տուաւ՝ որ իր անձումն կեանք ունենայ։

27 Եւ նորան իշխանութիւն տուաւ, որ դատաստան էլ անէ. որովհետեւ մարդի Որդի է։

28 Սորա վերայ մի զարմանաք. Որովհետեւ ժամանակ կ’գայ, որ ամենքը՝ որ գերեզմաններումն են, նորա ձայնը կ’լսեն։

29 Եւ դուրս կ’գան նորանք որ բարի են գործել՝ դէպի կեանքի յարութիւնը, եւ նորանք որ չար են արել՝ դէպի դատաստանի յարութիւնը։

30 Ես ինձանից չեմ կարող ոչինչ անել. Ինչպէս լսում եմ՝ այնպէս եմ դատում, եւ իմ դատաստանն արդար է. որովհետեւ իմ կամքը չեմ որոնում, այլ ինձ ուղարկող Հօր կամքը։

31 Եթէ ես ինձ համար վկայեմ իմ վկայութիւնը ճշմարիտ չէ։

32 Ուրիշն է որ ինձ համար վկայում է. Եւ ես գիտեմ որ ճշմարիտ է այն վկայութիւնը, որ վկայում է ինձ համար։

33 Դուք ուղարկեցիք Յովհաննէսի մօտ. եւ նա վկայութիւն տուաւ ճշմարտութեանը։

34 Իսկ ես ոչ թէ մարդկանցից եմ առնում վկայութիւնը. Այլ սա ասում եմ, որ դուք ապրիք։

35 Նա այն ճրագն էր՝ որ վառվում էր եւ լոյս էր տալիս. եւ դուք կամեցաք մի առ ժամանակ ուրախանալ նորա լոյսովը։

36 Բայց ես աւելի մեծ վկայութիւն ունիմ քան թէ Յովհաննէսը, այսինքն այն գործերն, որ Հայրն ինձ տուաւ, որ կատարեմ նորանց. Նոյն այն գործերն՝ որ գործում եմ, ինձ համար վկայում են, թէ Հայրն ուղարկեց ինձ։

37 Եւ ինձ ուղարկող Հայրն ինքն ինձ համար վկայեց. Դուք ոչ նորա ձայնը լսեցիք երբէք, եւ ոչ նորա կերպարանքը տեսաք.

38 Եւ ոչ նորա խօսքն ունիք բնակուած ձեզանում. Որովհետեւ այն որ նա ուղարկեց դուք չէք հաւատում նորան։

39 Քննեցէք գրքերը որ դուք կարծում էք թէ նորանցով ունիք յաւիտենական կեանք, եւ նորանք են որ ինձ համար վկայում են։

40 Եւ դուք չէք կամենում ինձ մօտ գալ, որ կեանք ունենաք։

41 Ես մարդկանցից փառք չեմ առնում։

42 Բայց ճանաչում եմ ձեզ, որ Աստուծոյ սէրը չ’ունիք ձեր անձերումը։

43 Ես իմ Հօր անունովն եկայ, եւ ինձ չէք ընդունում. Եթէ ուրիշը գայ իր անունովը, նորան կ’ընդունիք։

44 Ի՞նչպէս կարող էք դուք հաւատալ, որ իրարից էք փառք առնում, եւ այն փառքը որ միայն Աստուածանից է, չէք որոնում։

45 Մի կարծէք, թէ ես Հօր մօտ ամբաստանութիւն կ’անեմ ձեզանից. կայ որ ձեզանից ամբաստանութիւն է անում՝ Մովսէսը, որի վերայ դուք ձեր յոյսը դրել էք։

46 Որովհետեւ եթէ դուք Մովսէսին հաւատայիք, ինձ էլ կ’հաւատայիք. որովհետեւ նա ինձ համար գրեց։

47 Բայց եթէ նորա գրածներին չէք հաւատում, ի՞նչպէս իմ խօսքերին կ’հաւատաք։

1 Սորանից յետոյ տօն էր Հրէաների. Եւ Յիսուսը վեր ելաւ Երուսաղէմ։

2 Եւ Երուսաղէմում Ոչխարաց դռան մօտ մի աւազան կայ, որ Եբրայեցերէն Բեթհեզդա է կոչվում, որ հինգ սրահ ունի։

3 Նորանցում խիստ շատ հիւանդներ կային՝ պառկած. Կոյրեր, կաղեր, չորացածներ, [որ ջրի շարժուելուն էին սպասում։

4 Որովհետեւ Տիրոջ հրեշտակը ժամանակ ժամանակ վայր էր գալիս այն աւազանը եւ ջուրը շարժում. Եւ ջրի շարժուելուց յետոյ նորա մէջ առաջ մտնողը բժշկվում էր՝ ինչ հիւանդութիւն էլ որ ունենար։]

5 Եւ այնտեղ մի մարդ կար, որ երեսուն եւ ութ տարի էր հիւանդութեան մէջ։

6 Երբոր Յիսուսը նորան պառկած տեսաւ, եւ գիտաց, թէ արդէն շատ ժամանակից է, նորան ասեց. Կամենո՞ւմ ես առողջ լինիլ։

7 Հիւանդը պատասխանեց նորան. Տէր, մարդ չ’ունիմ, որ երբոր ջուրը շարժվում է՝ ինձ աւազանի մէջ գցէ. Եւ մինչեւ որ ես գալիս եմ, ուրիշն ինձանից առաջ իջնում է մէջը։

8 Յիսուսը նորան ասեց. Վեր կաց, մահիճդ առ եւ ման եկ։

9 Եւ մարդն իսկոյն ողջացաւ, եւ վեր առաւ իր մահիճը եւ ման էր գալիս. եւ օրը շաբաթ էր։

6

10 Յիսուսն էլ ասեց. Մարդկանցը նստեցրէք. Եւ շատ խոտ կար այն տեղը. Եւ մարդիկը նստեցին համարով իբր հինգ հազար։

11 Եւ Յիսուսը հացերն առաւ՝ գոհացաւ եւ բաժանեց աշակերտներին, եւ աշակերտներն էլ նստողներին, նոյնպէս էլ ձկներիցը որչափ որ կամեցան։

12 Եւ երբոր կշտացան, ասեց իր աշակերտներին. Ժողովեցէք աւելացած կտորները՝ որ բան չ’կորչի։

13 Եւ ժողովեցին, եւ կտորներիցը տասնեւերկու կողով լցրին այն հինգ գարիէ հացիցը, որ ուտողներիցն աւելացաւ։

14 Բայց մարդիկն՝ երբոր տեսան այն նշանն որ արաւ Յիսուսը, ասում էին թէ Սա է ճշմարտապէս այն մարգարէն որ պիտի աշխարհք գար։

15 Յիսուսն էլ իմանալով թէ գալու են իրան յափշտակեն, որ թագաւոր շինեն իրան, դարձեալ մինակ գնաց սարը։

16 Եւ երբ որ իրիկուն եղաւ, նորա աշակերտները իջան ծովի եզրը.

17 Եւ նաւը մտնելով գնացին ծովի այն կողմը՝ Կափառնայում. Եւ արդէն մթնել էր, եւ Յիսուսը չէր եկել նորանց մօտ։

18 Եւ ծովն էլ սաստիկ քամու փչելուցը յուզվում էր։

19 Եւ երբոր թիավարելով քսանեւհինգ կամ երեսուն ասպարէզի չափ առաջ էին գնացել, տեսան Յիսուսին ծովի վերայ քայլելով գալիս, որ նաւին մօտենում էր եւ վախեցան։

20 Նա էլ ասեց նորանց. Ես եմ մի վախենաք։

21 Եւ կամենում էին նորան ընդունել նաւի մէջ. Եւ նաւը շուտով հասաւ այն երկիրը, որ գնում էին։

22 Հետեւեալ օրն այն ժողովուրդը, որ ծովի այն կողմին էր, տեսնելով որ ուրիշ նաւ չ’կար այնտեղ մէկիցը ջոկ՝ որ նորա աշակերտները նորա մէջ մտան. Եւ որ Յիսուսը իր աշակերտների հետ նաւը չէր մտած, բայց միայն նորա աշակերտները գնացին։

23 (Բայց Տիբերեայիցը ուրիշ նաւեր եկան այն տեղի մօտ, ուր հացը կերան Տիրոջ գոհանալովը։)

24 Արդ երբոր ժողովուրդը տեսաւ, որ Յիսուսն այնտեղ չէ, եւ ոչ էլ նորա աշակերտները, իրանք էլ նաւերը մտան եւ եկան Կափառնայում, Յիսուսին որոնելով։

25 Եւ երբոր նորան ծովի այն կողմին գտան, նորան ասեցին. Ռաբբի, ե՞րբ եկար այստեղ։

26 Յիսուսը պատասխանեց նորանց եւ ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Դուք ինձ որոնում էք՝ ոչ թէ նորա համար որ նշաններ տեսաք, բայց որ հացիցը կերաք եւ կշտացաք։

27 Գործեցէք ոչ թէ կորչելու կերակուրի համար, այլ այն կերակուրի, որ մնացող է յաւիտենական կեանքի մէջ, որ մարդի Որդին կ’տայ ձեզ. որովհետեւ Աստուած Հայրը կնքեց նորան։

28 Արդ նորան ասեցին. Ի՞նչ անենք, որ Աստուծոյ գործերը գործենք։

29 Յիսուսն էլ պատասխանեց եւ նորանց ասեց. Սա է Աստուծոյ գործը, որ հաւատաք նորան, որին նա ուղարկեց։

30 Եւ նորան ասեցին. Ապա դու ի՞նչ նշան ես անում, որ տեսնենք եւ հաւատանք, ի՞նչ ես գործում։

31 Մեր հայրերը անապատումը մանանան կերան. Ինչպէս գրուած է թէ Երկնքիցը հաց տուաւ նորանց ուտելու։

32 Յիսուսն էլ նորանց ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Ոչ թէ Մովսէսը տուաւ ձեզ այն հացը երկնքից, այլ իմ Հայրը տալիս է ձեզ երկնքից ճշմարիտ հացը։

33 Որովհետեւ Աստուծոյ հացը նա է՝ որ երկնքիցն է իջնում, եւ որ աշխարհքին կեանք է տալիս։

34 Նորանք էլ ասեցին. Տէր, ամեն ժամանակ տուր մեզ այդ հացը։

35 Յիսուսն էլ նորանց ասեց. Ես եմ կեանքի հացը. ինձ մօտ եկողը չի սովիլ, եւ ինձ հաւատացողը երբէք չի ծարաւիլ։

36 Բայց ես ասեցի ձեզ, թէ տեսաք էլ ինձ, եւ չէք հաւատում։

37 Այն ամենը որ Հայրն ինձ տալիս է, ինձ մօտ կ’գայ. եւ ինձ մօտ եկողին ես դուրս չեմ հանիլ։

38 Որովհետեւ ես իջայ երկնքիցը, որ ոչ թէ իմ կամքն անեմ, այլ ինձ ուղարկողի կամքը։

39 Սա է ինձ ուղարկող Հօր կամքը, որ այն ամենը որ նա ինձ տուաւ. Նորանից չ’կորցնեմ. Այլ յետին օրումը յարուցանեմ նորան։

40 Եւ սա է ինձ ուղարկողի կամքը. որ ամեն ով որ տեսնէ Որդուն եւ հաւատայ նորան, յաւիտենական կեանք ունենայ. Եւ ես յետին օրումը կ’յարուցանեմ նորան։

41 Հրէաներն էլ տրտնջում էին նորանից, որ ասեց, թէ Ես եմ երկնքից իջած հացը։

42 Եւ ասում էին. Չէ՞ որ սա Յիսուսն է Յովսէփի որդին, որի հօրը եւ մօրը ճանաչում ենք. Ապա սա ի՞նչպէս է ասում, Ես երկնքիցն եմ իջել։

43 Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Մի տրտնջաք իրար հետ։

44 Ոչ ով կարող չէ ինձ մօտ գալ, եթէ Հայրն՝ որ ինձ ուղարկեց՝ չ’քաշէ նորան. Եւ ես յետին օրումը կ’յարուցանեմ նորան։

45 Գրուած է մարգարէների մէջ թէ Եւ ամենքն Աստուածանից սովորած կ’լինին. Արդ ամեն ով որ Հօրիցը լսում եւ սովորում է, գալիս է ինձ մօտ։

46 Իբր չէ թէ մէկը տեսել է Հօրը. բայց միայն նա, որ Աստուածանից է. Նա տեսել է Հօրը։

47 Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Ինձ հաւատացողը յաւիտենական կեանք ունի.

48 Ես եմ կեանքի հացը։

49 Ձեր հայրերը մանանան կերան անապատումը, եւ մեռան.

50 Սա է այն հացը, որ երկնքիցն է իջնում որ եթէ մէկը սորանից ուտէ, չի մեռնիլ։

51 Ես եմ կենդանի հացն, որ երկնքիցն է իջել։

52 Եթէ մէկն այս հացիցն ուտէ, յաւիտեան կ’ապրի. եւ այն հացն՝ որ ես կ’տամ՝ իմ մարմինն է, որ ես նորան աշխարհքի կեանքի համար կ’տամ։

53 Հրէաներն էլ իրար հետ կռվում էին եւ ասում. Սա ի՞նչպէս կարող է իր մարմինը տալ մեզ ուտելու համար։

54 Յիսուսն էլ նորանց ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, եթէ մարդի Որդու մարմինը չ’ուտէք եւ նորա արիւնը չ’խմէք, կեանք չ’ունիք ձեր անձերումը։

55 Իմ մարմինը ուտողը եւ իմ արիւնը խմողը յաւիտենական կեանք ունի. Եւ ես յետին օրումը կ’յարուցանեմ նորան։

56 Որովհետեւ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, եւ իմ արիւնը ճշմարիտ խմելիք է։

57 Իմ մարմինն ուտողը եւ իմ արիւնը խմողը մնում է ինձանում, եւ ես նորանում։

58 Ինչպէս ինձ ուղարկեց կենդանի Հայրը, եւ ես կենդանի եմ Հօր համար. Այնպէս էլ նա որ ինձ ուտում է, կենդանի կ’լինի ինձ համար։

59 Սա է այն հացը՝ որ երկնքիցն է իջել. Ոչ թէ ինչպէս ձեր հայրերը մանանան կերան եւ մեռան. Այս հացն ուտողը յաւիտեան կ’ապրի։

60 Այս ասեց ժողովարանումը երբ որ Կափառնայումի մէջ սովորեցնում էր։

61 Եւ նորա աշակերտներից շատերը որ լսեցին, ասեցին. Խիստ է այդ բանը, ո՞վ կարող է լսել դորան։

62 Բայց երբոր Յիսուսը գիտաց իր անձնումը, թէ իր աշակերտները տրտնջում էին դորա համար, նորանց ասեց. Դա գայթակղեցնո՞ւմ է ձեզ։

63 Ապա ի՞նչ էք մտածելու եթէ մարդի Որդին տեսնէք՝ վեր գնալիս, ուր որ առաջ էր։

64 Հոգին է կենդանացնողը, մարմինը ոչինչ օգուտ չէ տալիս. Այն բանն որ ես ձեզ հետ խօսեցի, հոգի է եւ կեանք է։

65 Բայց ձեզանից կան ոմանք, որ չեն հաւատում, որովհետեւ Յիսուսը սկզբիցը գիտէր թէ ով են չ’հաւատացողները, եւ ով է նա՝ որ պիտի մատնէր նորան։

66 Եւ ասեց. Նորա համար ասեցի ձեզ՝ թէ ոչ ով կարող չէ ինձ մօտ գալ, եթէ իմ Հօրիցը տրուած չ’լինի նորան։

67 Սորանից յետոյ նորա աշակերտներից շատերը ետ գնացին, եւ այլեւս ման չէին գալիս նորա հետ։

68 Յիսուսն էլ ասեց այն տասնեւերկուսին, Մի՞թէ դուք էլ ուզում էք գնալ։

69 Սիմօն Պետրոսն էլ պատասխանեց նորան. Տէր, ո՞ւմ մօտ գնանք. յաւիտենական կեանքի խօսքեր ունիս դու։

70 Եւ մենք հաւատացինք եւ ճանաչեցինք, թէ դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստուծոյ Որդին։

71 Յիսուսը պատասխանեց նորանց. Չէ՞ որ ես ձեզ տասնեւերկուսիդ ընտրեցի, եւ ձեզանից մէկը սատանայ է։

72 Եւ սա Իսկարիովտացի Սիմօնեան Յուդայի մասին էր ասում. Որ նա էր մատնելու նորան. Եւ ինքը տասնեւերկուսից մէկն էր։

1 Սորանից յետոյ Յիսուսը գնաց Գալիլեայի Տիբերեա ծովի միւս կողմը։

2 Եւ շատ ժողովուրդ գնում էր նորա ետեւից. Որովհետեւ տեսնում էին նորա նշանները, որ անում էր հիւանդների վերայ։

3 Յիսուսն էլ վեր ելաւ սարը, եւ նստեց իր աշակերտների հետ այնտեղ։

4 Եւ Հրէաների զատիկի տօնը մօտ էր։

5 Յիսուսն էլ իր աչքերը բարձրացրեց եւ տեսաւ, որ շատ ժողովուրդ էր գալիս իրան մօտ. Ասեց Փիլիպպոսին. Ի՞նչ տեղից հաց առնենք, որ դորանք ուտեն։

6 Բայց այս ասեց՝ նորան փորձելով. Որովհետեւ ինքը գիտէր թէ ինչ պիտի անէր։

7 Փիլիպպոսը պատասխանեց նորան. Երկու հարիւր դահեկանի հաց բաւական չէ դորանց, որ ամեն մէկը մի քիչ առնէ։

8 Նորա աշակերտներից մէկը, Անդրէասը՝ Սիմօն Պետրոսի եղբայրն՝ ասեց նորան.

9 Այստեղ մէկ տղայ կայ, որ հինգ գարիէ հաց ունի եւ երկու փոքր ձուկ. բայց սա ի՞նչ է այդչափ մարդկանց համար։

7

10 Երբոր նորա եղբայրները գնացին, այն ժամանակ ինքն էլ գնաց այն տօնին, ոչ թէ յայտնի, այլ իբր գաղտնաբար։

11 Եւ Հրէաները որոնում էին նորան այն տօնումը եւ ասում, Ո՞րտեղ է նա։

12 Եւ ժողովուրդների մէջ շատ զրոյց կար նորա համար. ոմանք ասում էին թէ Բարի մարդ է. Ուրիշներն էլ ասում էին. Ոչ, այլ ժողովրդին մոլորեցնում է։

13 Սակայն ոչ ով համարձակ չէր խօսում նորա վերայ՝ Հրէաների վախի համար։

14 Եւ երբոր տօնն արդէն կէս եղաւ, Յիսուսը վեր ելաւ տաճարը եւ սովորեցնում էր։

15 Եւ Հրէաները զարմանում էին եւ ասում. Սա ի՞նչպէս գիտէ գիրքերը առանց սովորած լինելու։

16 Յիսուսը պատասխանեց նորանց եւ ասեց. Իմ վարդապետութիւնն իմը չէ, այլ ինձ ուղարկողինն է։

17 Եթէ մէկը կամենում է նորա կամքն անել, նա կ’իմանայ այս վարդապետութեան համար, թէ արդեօք Աստուածանի՞ց է, կամ եթէ ես իմ անձիցն եմ խօսում։

18 Իր անձիցը խօսողը, իր անձի փառքն է որոնում. Բայց նա որ իրան ուղարկողի փառքն է որոնում, նա ճշմարիտ է եւ անիրաւութիւն չ’կայ նորանում։

19 Չէ՞ որ Մովսէսը տուաւ ձէզ օրէնքը, եւ ձեզանից ոչ ով չէ կատարում օրէնքը։

20 Ի՞նչու էք ուզում ինձ սպանել. Ժողովուրդը պատասխանեց եւ ասեց. Դեւ ունիս. Ո՞վ է ուզում քեզ սպանել։

21 Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Մի գործ գործեցի, եւ ամենքդ զարմացել էք։

22 Նորա համար Մովսէսը ձեզ տուաւ թլփատութիւնը, (ոչ թէ Մովսէսիցն է, այլ հայրերիցը.) եւ շաբաթ օրը մարդ էք թլփատում։

23 Եթէ մարդ շաբաթ օրումը թլփատութիւն է ընդունում, որ Մովսէսի օրէնքը չ’քանդուի, ինձ բարկանո՞ւմ էք, որ ես ամբողջ մարդ բժշկեցի շաբաթ օրը։

24 Աչքի երեւութով մի դատէք, այլ ուղիղ դատաստան արէք։

25 Արդ Երուսաղէմացիներից ոմանք ասում էին. Չէ՞ որ սա նա է, որին ուզում են սպանել։

26 Եւ ահա համարձակ խօսում է, եւ ոչինչ չեն ասում դորան. մի գուցէ իրաւ իշխաններն էլ իմացան, որ սա է ճշմարտապէս Քրիստոսը։

27 Բայց սորան գիտենք, թէ որ տեղից է. Իսկ Քրիստոսն երբոր գայ, ոչ ոք չի գիտենալ թէ որ տեղից է։

28 Յիսուսն էլ՝ սովորեցնելիս աղաղակեց տաճարումն ասելով՝ Ինձ էլ գիտէք եւ գիտէք էլ թէ ինչ տեղից եմ. Եւ ես իմ անձիցը չեմ եկել. Այլ ճշմարիտ է ինձ ուղարկողը որին դուք չ’գիտէք։

29 Իսկ ես գիտեմ նորան, որովհետեւ նորանից եմ, եւ նա ուղարկեց ինձ։

30 Եւ ուզում էին բռնել նորան. Բայց ոչ ով ձեռք չ’ձգեց նորա վերայ. Որովհետեւ նորա ժամը դեռ չէր հասել։

31 Եւ ժողովրդից շատերը հաւատացին նորան եւ ասում էին թէ երբոր Քրիստոս գայ, արդեօ՞ք դորանցից աւելի նշաններ կ’անէ, քան որ սա արաւ։

32 Եւ Փարիսեցիները լսեցին ժողովրդից, որ այդ բաները տրտնջում էին նորա համար. Եւ Փարիսեցիները եւ քահանայապետներն սպասաւորներ ուղարկեցին, որ բռնեն նորան։

33 Յիսուսն էլ ասեց նորանց. Դեռ մի քիչ ժամանակ ձեզ հետ եմ, եւ գնում եմ ինձ ուղարկողի մօտ։

34 Ինձ կ’որոնէք եւ չէք գտնիլ, եւ որտեղ որ ես եմ, դուք չէք կարող գալ։

35 Հրէաներն էլ իրար ասեցին. Դա ո՞րտեղ է գնալու, որ մենք չ’գտնենք դորան. Արդեօ՞ք Հելլենացիների ցրուած ժողովուրդների մօտն է գնալու եւ Հելլենացիներին է սովորեցնելու։

36 Ի՞նչ է այն խօսքն, որ ասեց թէ Ինձ կ’որոնէք եւ չէք գտնիլ, եւ որտեղ որ ես եմ, դուք չէք կարող գալ։

37 Եւ տօնի վերջին մեծ օրումը Յիսուսը կանգնած էր, աղաղակեց եւ ասեց. Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ, եւ խմէ։

38 Ինձ հաւատացողը, ինչպէս գիրքն ասում է, Նորա փորիցը կենդանի ջրերի գետեր կ’բղխին։

39 Սա ասեց այն Հոգու համար, որ ընդունելու էին նորա հաւատացողները, որովհետեւ դեռ Սուրբ Հոգին տրուած չէր, որովհետեւ Յիսուսը դեռ չէր փառաւորուած։

40 Արդ ժողովրդից շատերը, երբոր այս խօսքը լսեցին, ասում էին. Սա ճշմարտապէս այն մարգարէն է։

41 Ուրիշներն՝ ասում էին. Սա Քրիստոսն է. Եւ էլ ուրիշներն ասում էին. Մի՞թէ Քրիստոսը Գալիլեայիցը կ’գայ։

42 Չէ՞ որ գիրքն ասում է, Քրիստոսը Դաւիթի սերունդիցը եւ Բեթլէհէմ գիւղիցը կ’գայ, որտեղ Դաւիթն էր։

43 Եւ տարաձայնութիւն եղաւ ժողովրդի մէջ նորա համար։

44 Եւ նորանցից ոմանք կամեցան բռնել նորան. Բայց ոչ ոք ձեռք չ’ձգեց նորա վերայ։

45 Եւ սպասաւորները եկան քահանայապետների եւ Փարիսեցիների մօտ. Եւ սորանք ասեցին նորանց. Ի՞նչու համար նորան չ’բերիք։

46 Սպասաւորները պատասխանեցին. Երբէք մի մարդ այսպէս չ’խօսեց ինչպէս այս մարդը։

47 Փարիսեցիներն էլ պատասխանեցին եւ ասեցին. Մի՞թէ դուք էլ մոլորուեցիք։

48 Մի՞թէ իշխաններիցն կամ Փարիսեցիներից մէկը հաւատա՞ց նորան։

49 Այլ այդ ռամիկ ժողովուրդը, որ օրէնքը չ’գիտէ, անիծուած են։

50 Նիկոդեմոսը, որ գիշերը նորա մօտ էր եկել, նորանցից մէկը լինելով, ասեց նորանց.

51 Մի՞թէ մեր օրէնքը մի մարդի դատում է, եթէ առաջ չ’լսէ նորանից եւ չ’գիտենայ, թէ ինչ է գործում։

52 Պատասխանեցին եւ ասեցին նորան. Մի՞թէ դու էլ ես Գալիլեայիցը. Քննիր եւ տես, որ Գալիլեայիցը մարգարէ դուրս չէ եկել։

53 Եւ ամեն մէկը գնաց իր տունը։

1 Եւ սորանից յետոյ Յիսուսը ման էր գալիս Գալիլեայի մէջ. Որովհետեւ չէր կամենում Հրէաստանումը ման գալ, որովհետեւ Հրէաները որոնում էին սպանել նորան։

2 Եւ Հրէաների տաղաւարահարաց տօնը մօտիկ էր։

3 Եւ նորա եղբայրներն ասեցին նորան. Այստեղից դուրս եկ եւ գնա Հրէաստան, որ քո աշակերտներն էլ տեսնեն քո գործերը, որ գործում ես.

4 Որովհետեւ ոչ ով չ’կայ՝ որ թագուն մի բան անէ, եւ ուզէ ճանաչուած լինել. Եթէ դու այդ բաները գործում ես, քո անձը յայտնիր աշխարհքին։

5 Որովհետեւ իր եղբայրներն էլ չէին հաւատում նորան։

6 Յիսուսն էլ ասեց նորանց. Իմ ժամանակը դեռ հասած չէ, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է.

7 Աշխարհքը կարող չէ ձեզ ատել. Բայց ինձ ատում է, որ ես նորա համար վկայում եմ, թէ նորա գործերը չար են։

8 Դուք գնացէք այն տօնին, ես դեռ չեմ գնում այն տօնին, որովհետեւ իմ ժամանակը դեռ լրացած չէ։

9 Սա որ նորանց ասեց, մնաց Գալիլեայումը։

8

10 Յիսուսն էլ վեր նայեց, ոչ ոքին չ’տեսաւ այն կնկանից ջոկ, եւ ասեց նորան. Ով կին, ո՞ւր են [քեզ ամբաստանողները]. Ոչ ով քեզ չ’դատապարտե՞ց։

11 Նա էլ ասեց. Ոչ, ով Տէր. Եւ Յիսուսն էլ ասեց նորան. Ես էլ չեմ քեզ դատապարտում. Գնա, եւ այսուհետեւ մեղք մի գործիր։

12 Արդ Յիսուսը դարձեալ խօսեց նորանց հետ եւ ասեց. Ես եմ աշխարհքի լոյսը. Ով որ իմ ետեւից գայ, նա խաւարումը չի գնալ, այլ կեանքի լոյսը կ’ընդունի։

13 Փարիսեցիներն էլ ասեցին նորան. Դու ես քո անձի համար վկայում. Քո վկայութիւնը ճշմարիտ չէ։

14 Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Թէեւ ես վկայեմ իմ անձի համար, իմ վկայութիւնը ճշմարիտ է. Որովհետեւ գիտեմ թէ որտեղից եկայ եւ որտեղ եմ գնում. բայց դուք չ’գիտէք, թէ որտեղից եմ գալիս, եւ որտեղ եմ գնում։

15 Դուք մարմնի համեմատ էք դատում. ես չեմ դատում ոչ մէկին էլ։

16 Եւ եթէ ես դատեմ էլ, իմ դատաստանը ճշմարիտ է. որովհետեւ ես միայն չեմ, այլ ես եւ ինձ ուղարկող Հայրը։

17 Եւ ձեր օրէնքումն էլ գրուած է թէ Երկու մարդկանց վկայութիւնը ճշմարիտ է։

18 Ես եմ, որ ինձ համար վկայում եմ, եւ վկայում է ինձ համար ինձ ուղարկող Հայրը։

19 Եւ ասում էին նորան. Ո՞ւր է քո Հայրը. Յիսուսը պատասխանեց. Ոչ ինձ գիտէք, եւ ոչ իմ Հօրը. եթէ ինձ գիտենայիք, իմ Հօրն էլ կ’գիտենայիք։

20 Այս բանը Յիսուսը գանձատան մէջ խօսեց նորանց հետ տաճարումը սովորեցնելիս. Եւ ոչ ով չ’բռնեց նորան. Որովհետեւ դեռ նորա ժամը չէր հասել։

21 Յիսուսը դարձեալ ասեց նորանց. Ես գնում եմ, եւ ինձ կ’որոնէք. եւ ձեր մեղքի մէջ կ’մեռնիք. Որտեղ որ ես եմ գնում, դուք չէք կարող գալ։

22 Հրէաներն էլ ասում էին. Մի՞թէ ինքն իրան կ’սպանէ, որ ասում է, թէ Որտեղ որ ես եմ գնում, դուք չէք կարող գալ։

23 Եւ ասեց նորանց. Դուք ներքեւիցն էք, ես վերեւիցն եմ. դուք այս աշխարհքիցն էք, ես այս աշխարհքիցը չեմ։

24 Արդ ես ասեցի ձեզ, թէ Ձեր մեղքի մէջ կ’մեռնիք. որովհետեւ եթէ չ’հաւատաք թէ ես եմ, ձեր մեղքի մեջ կ’մեռնիք։

25 Եւ նորանք ասեցին նորան. Դու ո՞վ ես. Եւ Յիսուսն ասեց նորանց. Այն, որ սկզբից ձեզ հետ խօսում եմ։

26 Շատ բան ունիմ ձեզ համար խօսելու եւ դատելու. Բայց ինձ ուղարկողը ճշմարիտ է. եւ ես ինչ որ նորանից լսեցի, այն եմ խօսում աշխարհքի մէջ։

27 Չ’իմացան, թէ Հօր համար էր ասում նորանց։

28 Յիսուսն էլ ասեց նորանց. Երբոր մարդի Որդին կ’բարձրացնէք, այն ժամանակ կ’իմանաք, թէ ես եմ. Եւ իմ անձիցը ոչինչ չեմ անում. այլ ինչպէս իմ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խօսում։

29 Եւ ինձ ուղարկողն ինձ հետ է. ինձ մինակ չէ թողել Հայրը, որովհետեւ ես միշտ նորան հաճելի բաներն եմ անում։

30 Երբոր նա այս բաները խօսում էր, շատերը հաւատացին նորան։

31 Եւ Յիսուսն իրան հաւատացած Հրէաներին ասեց. Եթէ դուք իմ խօսքի մէջ կենաք, ճշմարտապէս իմ աշակերտներն էք։

32 Եւ ճշմարտութիւնը կ’ճանաչէք. Եւ ճշմարտութիւնը կ’ազատէ ձեզ։

33 Պատասխանեցին նորան. Մենք Աբրահամի զաւակ ենք, եւ ոչ ոքի երբէք չենք ծառայել. Դու ի՞նչպէս ես ասում, թէ ազատ կ’լինիք։

34 Յիսուսը պատասխանեց նորանց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ամեն ով որ մեղք է գործում, մեղքի ծառայ է։

35 Ծառան էլ յաւիտեան չէ կենում տան մէջ. Որդին կենում է յաւիտեան։

36 Ուրեմն եթէ Որդին ազատէ ձեզ, յիրաւի ազատ կ’լինիք։

37 Գիտեմ որ Աբրահամի զաւակ էք. բայց ուզում էք ինձ սպանել. Որովհետեւ իմ խօսքը տեղ չ’ունի ձեզանում։

38 Ես ինչ որ տեսայ իմ Հօր մօտ, խօսում եմ. Եւ դուք՝ ինչ որ ձեր հօրիցը տեսաք, անում էք։

39 Պատասխանեցին եւ ասեցին նորան. Մեր Հայրն Աբրահամն է. Յիսուսը նորանց ասեց. Եթէ Աբրահամի որդիք լինէիք, Աբրահամի գործերը կ’գործէիք։

40 Բայց հիմա ուզում էք ինձ սպանել, մի մարդի, որ ճշմարտութիւնն եմ խօսել ձեզ. որ Աստուածանից լսեցի. Այդ բանն Աբրահամը չ’արաւ։

41 Դուք ձեր հօր գործերն էք անում. Եւ ասեցին նորան. Մենք պոռնկութիւնից չենք ծնուած. մէկ Հայր ունինք, այսինքն Աստուած.

42 Յիսուսն էլ նորանց ասեց. Եթէ ձեր հայրն Աստուած լինէր, ինձ կ’սիրէիք. որովհետեւ ես Աստուածանից դուրս ելայ եւ եկայ. Որովհետեւ ոչ թէ իմ անձիցն եկայ, այլ նա ուղարկեց ինձ։

43 Ի՞նչու համար իմ խօսքը չէք իմանում. Նորա համար որ դուք չէք կարող իմ խօսքը լսել։

44 Դուք ձեր սատանայ հօրիցն էք, եւ կամենում էք ձեր հօր ցանկութիւններն անել. Նա սկզբիցը մարդասպան էր, եւ ճշմարտութեան մէջ չ’կեցաւ, որովհետեւ ճշմարտութիւն չ’կայ նորանում. Երբոր սուտն է խօսում, իրաններիցն է խօսում, որովհետեւ ստախօս է եւ ստութեան հայրը։

45 Բայց ես, որովհետեւ ճշմարտութիւն եմ խօսում, ինձ չէք հաւատում։

46 Ձեզանից ո՞վ կարող է ինձ մեղքի համար յանդիմանել. Բայց եթէ ճշմարտութիւնն եմ ասում, ի՞նչու չէք հաւատում ինձ։

47 Աստուածանից լինողը Աստուծոյ խօսքերը լսում է. Նորա համար դուք չէք ականջ դնում, որ Աստուածանից չէք։

48 Հրէաները պատասխանեցին եւ ասեցին նորան. Չէ՞ որ մենք լաւ ենք ասում, թէ դու Սամարացի ես, եւ դեւ ունիս։

49 Յիսուսը պատասխանեց. Ես դեւ չ’ունիմ, այլ իմ Հօրը պատուում եմ, եւ դուք անպատուում էք ինձ։

50 Եւ ես իմ փառքը չեմ որոնում. Կայ որոնողը եւ դատողը։

51 Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Եթէ մէկն իմ խօսքը պահէ, նա մահ չի տեսնիլ յաւիտեան։

52 Հրէաներն էլ ասեցին նորան. Հիմա իմացանք, որ դեւ ունիս. Աբրահամը մեռաւ եւ մարգարէներն էլ. Եւ դու ասում ես Եթէ մէկն իմ խօսքը պահէ, մահ չի ճաշակիլ յաւիտեան։

53 Մի՞թէ դու աւելի մեծ ես քան մեր հայր Աբրահամը, որ մեռաւ եւ մարգարէներն էլ մեռան. Դու քեզ ո՞վ ես անում։

54 Յիսուսը պատասխանեց. Եթէ ես իմ անձը փառաւորեմ, իմ փառքը ոչինչ է. Հայրն է ինձ փառաւորողը, որի համար դուք ասում էք, թէ ձեր Աստուածն է.

55 Եւ դուք չէք ճանաչում նորան. Բայց ես գիտեմ նորան. Եւ եթէ ասեմ, թէ ես չ’գիտեմ նորան, ձեզ նման ստախօս կ’լինիմ. Բայց ես գիտեմ նորան, եւ նորա խօսքը պահում եմ։

56 Աբրահամ՝ ձեր հայրը ցանկացաւ, որ իմ օրը տեսնէ, եւ տեսաւ, եւ ուրախացաւ էլ։

57 Հրէաները նորան ասեցին. Դու դեռ յիսուն տարեկան չես, եւ Աբրահամի՞ն տեսար։

58 Յիսուսը նորանց ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Աբրահամի լինելուց առաջ եմ ես։

59 Եւ նորանք քարեր վեր առան, որ նորա վերայ գցեն. Բայց Յիսուսը ծածկուեցաւ, եւ դուրս ելաւ գնաց տաճարից՝ [ նորանց միջովն անցնելով. Եւ այսպէս գնաց։]

1 Եւ Յիսուսը գնաց Ձիթենեաց սարը։

2 Եւ առաւօտանց դարձեալ եկաւ տաճարը, եւ բոլոր ժողովուրդը նորա մօտ էր գալիս. Եւ նա նստած սովորեցնում էր նորանց։

3 Դպիրները եւ Փարիսեցիները մի կին բերին նորա մօտ՝ շնութեան մէջ բռնուած, եւ նորան մէջտեղը կանգնեցնելով,

4 Նորան ասեցին. Վարդապետ, այս կինը բռնուել է յայտնապէս շնանալիս։

5 Եւ օրէնքումը Մովսէսը պատուիրեց մեզ, որ այսպիսիները քարկոծուին. Հիմա դու ի՞նչ ես ասում։

6 Բայց այս բանն ասում էին՝ նորան փորձելով, որ չարախօսեն նորանից։ Յիսուսն էլ դէպի ցած ծռուելով՝ մատովը գրում էր հողի վերայ։

7 Բայց երբոր ստիպում էին հարցնելով նորան, վեր նայեց՝ եւ ասեց. Ձեզանից ով որ անմեղ է, թող առաջ նա քար գցէ դորա վերայ։

8 Եւ դարձեալ դէպի ցած ծռուելով՝ գրում էր հողի վերայ։

9 Նորանք էլ երբոր սա լսեցին եւ իրանց խղճմտանքիցը յանդիմանուեցան՝ մէկը մէկի ետեւից դուրս էին գնում, ծերերիցն սկսած մինչեւ յետինները. Եւ Յիսուսը միայն մնաց, եւ կինը կանգնած մէջտեղը։

9

10 Եւ նորան ասում էին. Ապա աչքերդ ի՞նչպէս բացուեցան։

11 Նա պատասխանեց եւ ասեց. Մի մարդ՝ անունը Յիսուս, ցեխ շինեց եւ աչքերիս քսեց, եւ ինձ ասեց. Գնա Սիլովամի աւազանը, եւ լուացուիր. Գնացի եւ լուացուեցայ, եւ տեսնում եմ։

12 Եւ նորան ասեցին. Ո՞ւր է նա. Ասեց. Չ’գիտեմ։

13 Փարիսեցիների մօտ տարան նորան, որ մի ժամանակ կոյր էր։

14 Եւ շաբաթ օր էր, երբոր Յիսուսը ցեխը շինեց եւ նորա աչքերը բացաւ։

15 Փարիսեցիները դարձեալ հարցնում էին նորան, թէ ի՛նչպէս տեսաւ. Եւ նա նորանց ասեց. Ցեխ դրաւ իմ աչքերի վերայ, եւ լուացուեցայ, եւ տեսնում եմ։

16 Եւ Փարիսեցիներից ոմանք ասեցին. Այն մարդն Աստուածանից չէ, որ շաբաթը չէ պահում. Ուրիշներն ասում էին, Ի՞նչպէս կարող է մի մեղաւոր մարդ այսպիսի նշաններ անել. եւ բաժանմունք կար նորանց մէջ։

17 Դարձեալ ասեցին կոյրին. Դու ի՞նչ ես ասում նորա համար, որ աչքերդ բացաւ. Եւ նա ասեց, թէ Մարգարէ է։

18 Եւ Հրէաները չէին հաւատում նորա համար, թէ կոյր էր եւ բացուեցաւ. Մինչեւ որ աչքը բացուածի ծնողներին կանչեցին.

19 Նորանց հարցրին եւ ասեցին. Սա՞ է ձեր որդին, որի համար ասում էք դուք, թէ Կոյր ծնուեցաւ. Ապա ի՞նչպէս է հիմա տեսնում։

20 Նորա ծնողները պատասխանեցին եւ ասեցին. Գիտենք, որ սա է մեր որդին, եւ թէ կոյր ծնուեցաւ.

21 Բայց թէ հիմա ի՞նչպես է տեսնում, չգիտենք, կամ ո՞վ բացաւ նորա աչքերը, մենք չ’գիտենք. Ինքը չափահաս է. Իրան հարցրէք. Թող ինքը խօսի իրան համար։

22 Նորա ծնողներն այս ասեցին, որովհետեւ Հրէաներիցը վախենում էին. Որովհետեւ Հրէաները արդէն միասին որոշել էին, որ եթէ մէկը Քրիստոս դաւանէ նորան, ժողովարանիցը դուրս լինի։

23 Նորա համար նորա ծնողներն ասեցին, թէ Ինքը չափահաս է, իրանից հարցրէք։

24 Յետոյ երկրորդ անգամ կանչեցին այն մարդին, որ կոյր էր, եւ նորա ասեցին. Աստուծուն փառք տուր. մենք գիտենք, որ այն մարդը մեղաւոր է։

25 Նա էլ պատասխանեց եւ ասեց. Թէ մեղաւոր է, ես չ’գիտեմ. Մի բան գիտեմ, որ կոյր էի եւ հիմա տեսնում եմ։

26 Եւ դարձեալ ասեցին նորան. Ի՞նչ արաւ քեզ. Ի՞նչպէս բացաւ աչքերդ։

27 Նորանց պատասխանեց. Արդէն ձեզ ասեցի եւ չ’լսեցիք. Ի՞նչու էք դարձեալ կամենում լսել. Մի՞թէ դուք էլ էք կամենում նորան աշակերտ լինել։

28 Նորանք նախատեցին նորան եւ ասեցին. Դու ես նորա աշակերտ. Իսկ մենք Մովսէսի աշակերտներն ենք։

29 Մենք գիտենք, որ Աստուած Մովսէսի հետ խօսեց. բայց սորան չ’գիտենք թէ ո՞րտեղից է։

30 Մարդը պատասխանեց եւ նորանց ասեց. Հէնց դա է զարմանալին որ դուք չ’գիտէք թէ ո՞ր տեղից է, եւ նա իմ աչքերը բացաւ։

31 Եւ գիտենք, որ Աստուած մեղաւորներին չէ լսում. Այլ եթէ մէկը աստուածապաշտ է՝ եւ նորա կամքը կատարում է, նորան լսում է։

32 Աշխարհքի սկզբից հետէ չէ լսուած որ մէկը կոյր ծնուածի աչքերը բացած լինի։

33 Եթէ սա Աստուածանից չէր, ոչինչ չէր կարող անել։

34 Պատասխանեցին եւ նորան ասեցին. Դու բոլորովին մեղքի մէջ ես ծնուել, եւ դո՞ւ ես մեզ սովորեցնում. Եւ դուրս արին նորան։

35 Յիսուսը լսեց, որ նորան դուրս արին. Եւ նորան գտաւ եւ ասեց նորան. Դու հաւատո՞ւմ ես Աստուծոյ Որդուն։

36 Նա պատասխանեց եւ ասեց. Տէր, ո՞վ է նա՝ որ հաւատամ նորան։

37 Յիսուսն էլ նորան ասեց. Տեսար էլ նորան. եւ քեզ հետ խօսողն էլ նա ինքն է։

38 Եւ նա ասեց. Հաւատում եմ, Տէր, եւ երկրպագեց նորան։

39 Եւ Յիսուսն ասեց. Ես դատաստանի համար եկայ այս աշխարհքը, որ չ’տեսնողները տեսնեն, եւ տեսնողները կուրանան։

40 Եւ Փարիսեցիներից ոմանք որ նորա հետ էին, լսեցին այս, եւ ասեցին նորան. Մի՞թէ մենք էլ կոյր ենք։

41 Յիսուսը նորանց ասեց. Եթէ կոյր լինէիք, մեղք չէիք ունենալ. Բայց հիմա ասում էք, թէ Տեսնում ենք. Նորա համար ձեր մեղքերը մնում են։

1 Եւ անցկենալիս մի մարդ տեսաւ ծնունդից կոյր։

2 Եւ նորա աշակերտները հարցրին նորան եւ ասեցին. Ռաբբի, ո՞վ է մեղանչել, սա՞ թէ իրան ծնողքը, որ կոյր է ծնուել։

3 Յիսուսը պատասխանեց. Ոչ դա է մեղանչել, եւ ոչ էլ իրան ծնողքը. այլ որ Աստուծոյ գործերը յայտնի լինին դորանում։

4 Ինձ պէտք է նորա գործերը գործել, որ ինձ ուղարկեց, քանի որ օր կայ. Գիշերը գալիս է, որ այն ժամանակ ոչ ով կարող չէ գործել։

5 Քանի որ աշխարհքումն եմ, լոյս եմ աշխարհքի.

6 Այս ասելով թքեց գետինը, եւ թուքիցը ցեխ շինեց, եւ ցեխը քսեց կոյրի աչքերի վերայ,

7 Եւ նորան ասեց. Գնա լուացուիր Սիլովամի աւազանումը, (որ թարգմանվում է՝ Ուղարկուած.) եւ նա գնաց լուացուեցաւ, եկաւ եւ տեսնում էր։

8 Բայց դրացիները եւ նորանք որ առաջուց տեսել էին նորան, որ կոյր էր, ասում էին՝ Չէ՞ որ սա է այն նստող մուրացողը.

9 Ուրիշներն ասում էին, թէ Նա է. Ուրիշներն էլ, թէ Նորան նման է. Բայց ինքն ասում էր թէ Ես եմ։

10

1 Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Ով որ դռնովը չէ մտնում ոչխարների գաւիթը, այլ ուրիշ կողմից է վեր ելնում, նա գող է եւ աւազակ։

2 Բայց դռնովը մտնողը, ոչխարների հովիւն է։

3 Դռնապանը նորա համար բաց է անում. Եւ ոչխարները նորա ձայնը լսում են, եւ նա իր ոչխարներն իրանց անունովը կանչում է, եւ նորանց դուրս է հանում։

4 Եւ երբոր իր ոչխարները դուրս է հանում, նորանց առաջից գնում է, եւ ոչխարները գնում են նորա ետեւից. Որովհետեւ նորա ձայնը ճանաչում են։

5 Բայց օտարի ետեւից չեն գնում. Այլ նորանից փախչում են, որովհետեւ օտարների ձայնը չեն ճանաչում։

6 Այս առակը Յիսուսը ասեց նորանց. Բայց նորանք չ’գիտէին թէ ինչ էր այն որ խօսում էր նորանց հետ։

7 Յիսուսը դարձեալ նորանց ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Ես եմ ոչխարների դուռը։

8 Ամենքը՝ որ ինձանից առաջ եկան, գողեր են եւ աւազակներ. Եւ ոչխարներն էլ նորանց չ’լսեցին։

9 Ես եմ դուռը. Եթէ մէկն ինձանով ներս մտնէ, կ’ապրի. Եւ կ’մտնէ եւ դուրս կ’գայ, եւ արօտ կ’գտնէ։

10 Գողը չէ գալիս, բայց միայն որ գողանայ եւ սպանէ եւ կորցնէ. Ես եկայ որ կեանք ունենան, եւ էլ աւելի ունենան։

11 Ես եմ բարի հովիւը. Բարի հովիւն իր անձը դնում է ոչխարների համար։

12 Բայց վարձկանը որ հովիւ չէ, որ ոչխարներն իրանը չեն, տեսնում է գայլին գալիս, եւ թողում է ոչխարները եւ փախչում. Եւ գայլը յափշտակում է նորանց եւ ցրվում է ոչխարներին։

13 Եւ վարձկանը փախչում է, որովհետեւ վարձկան է, եւ ոչխարների համար հոգս չ’ունի։

14 Ես եմ բարի Հովիւը, եւ ես իմիններին ճանաչում եմ, եւ իմիններիցն էլ ճանաչվում եմ։

15 Ինչպէս Հայրն է ինձ ճանաչում, ես էլ ճանաչում եմ Հօրը, եւ իմ անձը դնում եմ ոչխարների համար։

16 Եւ ուրիշ ոչխարներ էլ ունիմ, որ այս գաւիթիցը չեն, եւ նորանց էլ պէտք է բերեմ. Եւ իմ ձայնին կ’լսեն, եւ մի հօտ եւ մի հովիւ կ’լինին։

17 Նորա համար իմ Հայրը սիրում է ինձ, որ իմ անձը դնում եմ, որպէս զի դարձեալ առնեմ նորան։

18 Ոչ ով նորան վեր չէ առնում ինձանից. Այլ ես ինքս եմ ինձանից դնում նորան. ես իշխանութիւն ունիմ նորան դնելու եւ իշխանութիւն ունիմ նորան դարձեալ առնելու. այս պատուէրն առայ իմ Հօրիցը։

19 Արդ դարձեալ բաժանմունք եղաւ Հրէաների մէջ այս խօսքերի համար։

20 Եւ նորանցից շատերն ասում էին թէ Դեւ ունի, եւ գժվում է. Ի՞նչու էք ականջ դնում դորան։

21 Ուրիշներն ասում էին. Այս խօսքերը դիւահարի խօսքեր չեն. մի՞թէ դեւը կարող է կոյրի աչքերը բանալ։

22 Այն ժամանակ Երուսաղէմումը նաւակատիք տօն եղաւ, եւ ձմեռն էր։

23 Եւ Յիսուսը ման էր գալիս տաճարումը Սողոմոնի սրահի մէջ։

24 Հրէաներն էլ նորան շրջապատեցին եւ ասեցին նորան. Մինչեւ ե՞րբ ես պահում մեր հոգիները տարակուսանքի մէջ. Եթէ դու ես Քրիստոսը, համարձակ ասիր մեզ։

25 Յիսուսը պատասխանեց նորանց. Ասեցի ձեզ, եւ չէք հաւատում. այն գործերը որ իմ Հօր անունովը գործում եմ, նորանք վկայում են ինձ համար։

26 Բայց դուք չէք հաւատում. Որովհետեւ իմ ոչխարներիցը չէք, ինչպէս որ ասեցի ձեզ։

27 Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նորանց, եւ իմ ետեւից գալիս են։

28 Եւ ես յաւիտենական կեանք եմ տալիս նորանց, եւ նորանք յաւիտեան չեն կորչիլ, եւ ոչ ով չի յափշտակիլ նորանց իմ ձեռիցը։

29 Իմ Հայրը որ նորանց տուաւ ինձ, ամենից մեծ է, եւ ոչ ով կարող չէ իմ Հօր ձեռիցը յափշտակել նորանց։

30 Ես եւ Հայրը մի ենք։

31 Հրէաները դարձեալ քարեր վեր առան, որ նորան քարկոծեն։

32 Յիսուսը նորանց պատասխանեց. Շատ բարի գործեր ցոյց տուի ձեզ իմ Հօրիցը. Նորանցից ո՞ր գործի համար էք ինձ քարկոծում։

33 Հրէաները պատասխանեցին եւ ասեցին. Բարի գործի համար քեզ չենք քարկոծում, այլ հայհոյութեան համար. Եւ որ դու մարդ լինելով՝ քո անձն Աստուած ես անում։

34 Յիսուսը նորանց պատասխանեց. Գրուած չէ՞ ձեր օրէնքումը, թէ Ես ասեցի՝ Աստուածներ էք։

35 Եթէ նորանց Աստուածներ է ասում, որ Աստուծոյ խօսքն եղաւ նորանց. (եւ կարելի չէ որ գիրքը եղծանուի.)

36 Ապա նորան որ Հայրը սրբեց եւ ուղարկեց աշխարհք, դուք ասո՞ւմ էք, թէ Հայհոյում ես, որ ասեցի, թէ Աստուծոյ Որդի եմ։

37 Եթէ իմ Հօր գործերը չեմ գործում, մի հաւատաք ինձ։

38 Ապա եթէ գործում եմ, թէեւ ինձ էլ չ’հաւատաք, գոնէ գործերին հաւատացէք, որ ճանաչէք եւ հաւատաք, թէ Հայրն ինձանում է եւ ես նորա մէջ։

39 Դարձեալ ուզում էին նորան բռնել, բայց նորանց ձեռիցը դուրս եկաւ։

40 Եւ դարձեալ գնաց Յորդանանի այն կողմը, այն տեղը, որ Յովհաննէսն էր առաջուց եւ մկրտում էր. Եւ այնտեղ էր կենում։

41 Եւ շատերը նորա մօտ եկան եւ ասում էին. Թէ Յովհաննէսը ոչ մի նշան չ’գործեց։

42 Բայց բոլորն ինչ որ Յովհաննէսը նորա համար ասեց, ճշմարիտ էր. եւ այնտեղ շատերը հաւատացին նորան։

11

1 Եւ մի հիւանդ կար, անունը Ղազարոս, Բեթանիայիցը, Մարիամի եւ նորա քոյր Մարթայի գիւղիցը։

2 Մարիամն էլ նա էր, որ Տիրոջը իւղով օծեց եւ նորա ոտները սրբեց իր մազերովը. Որի եղբայրը Ղազարոսը հիւանդ էր։

3 Եւ նորա քոյրերն ուղարկեցին նորա մօտ եւ ասեցին. Տէր, ահա նա՝ որին դու սիրում ես՝ հիւանդացել է։

4 Յիսուսն էլ երբոր լսեց, ասեց. Այն հիւանդութիւնը մեռնելու համար չէ, այլ Աստուծոյ փառքի համար. Որ Աստուծոյ Որդին նորանով փառաւորուի։

5 Եւ Յիսուսը սիրում էր Մարթային եւ նորա քրոջը եւՂազարոսին։

6 Եւ երբոր լսեց, թէ նա հիւանդ է, այն ժամանակ երկու օր մնաց այն տեղը, ուր որ էր.

7 Ապա նորանից յետոյ ասեց աշակերտներին. Եկէք դարձեալ գնանք Հրէաստան։

8 Աշակերտներն ասեցին նորան. Ռաբբի, հիմա Հրէաներն ուզում էին քեզ քարկոծել. Եւ դարձեալ այնտե՞ղ ես գնում։

9 Յիսուսը պատասխանեց. Չէ՞ որ օրը տասնեւերկու ժամ ունի. եթէ մէկը ցերեկը ման գայ, չի սահիլ. Որովհետեւ այս աշխարհքի լոյսը տեսնում է։

10 Իսկ եթէ մէկը գիշերը ման գայ, կ’սահի. Որովհետեւ լոյս չ’կայ նորանում։

11 Այս ասեց, եւ սորանից յետոյ ասեց նորանց. Մեր Ղազարոս բարեկամը քնեց. Բայց կ’գնամ, որ զարթնեցնեմ նորան։

12 Եւ նորա աշակերտներն ասեցին նորան. Տէր, թէ որ քնել է՝ կ’առողջանայ։

13 Բայց Յիսուսը նորա մահուան համար էր ասել. Նորանք էլ կարծում էին, թէ քուն քնելու համար էր ասում։

14 Այն ժամանակ Յիսուսը յայտնի ասեց նորանց. Ղազարոսը մեռաւ։

15 Եւ ես ուրախ եմ ձեզ համար, որ ես այնտեղ չէի, որ դուք հաւատաք ինձ. Բայց գնանք նորա մօտ։

16 Եւ ասեց Թովմասը (Երկուորեակ կոչուածը) աշակերտակիցներին. Մենք էլ գնանք նորա հետ մեռնենք։

17 Յիսուսն էլ եկաւ՝ նորան արդէն չորս օր գերեզմանի մէջ դրուած գտաւ։

18 Եւ Բեթանիան մօտ էր Երուսաղէմին տասնեւհինգ ասպարէզի չափով։

19 Եւ Հրէաներից շատերը եկել էին Մարթայի եւ Մարիամի մօտ, որ մխիթարեն նորանց իրանց եղբօր մասին։

20 Արդ երբոր Մարթան լսեց, թէ Յիսուսը գալիս է, գնաց նորան դիմաւորելու. Բայց Մարիամը տանը նստած էր։

21 Եւ Մարթան ասեց Յիսուսին. Տէր, եթէ այստեղ լինէիր, իմ եղբայրը չէր մեռնիլ։

22 Բայց հիմա էլ գիտեմ, թէ ինչ որ Աստուածանից խնդրես, Աստուած կ’տայ քեզ։

23 Յիսուսը նորան ասեց. Քո եղբայրը յարութիւն կ’առնէ։

24 Մարթան նորան ասեց. Գիտեմ որ յարութիւն կ’առնէ յարութիւնումը՝ յետին օրը։

25 Յիսուսը նորան ասեց. Ես եմ յարութիւնը եւ կեանքը. ինձ հաւատացողը թէեւ մեռնի էլ, կ’ապրի։

26 Եւ ամեն ով որ կենդանի է եւ ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնիլ. Հաւատո՞ւմ ես սորան։

27 Նորան ասեց. Այո, Տէր, ես հաւատացել եմ, թէ դու ես Քրիստոսն՝ Աստուծոյ Որդին, որ պէտք է աշխարհք գայիր։

28 Եւ երբոր այս ասեց, գնաց թագուն կանչեց իր Մարիամ քրոջը, եւ ասեց. Վարդապետը եկել է եւ կանչում է քեզ։

29 Նա երբոր լսեց, շուտով վերկացաւ, եւ եկաւ նորա մօտ։

30 Յիսուսը դեռ չէր եկել գիւղը, այլ այն տեղն էր, ուր որ Մարթան եկաւ նորա առաջը։

31 Բայց Հրէաները, որ տանը նորա հետ էին եւ նորան մխիթարում էին, երբոր Մարիամին տեսան, թէ շուտով վերկացաւ եւ գնաց, նորա ետեւից գնացին. Ասելով թէ Գերեզմանն է գնում, որ այն տեղ լայ։

32 Բայց երբոր Մարիամ այն տեղ եկաւ, ուր Յիսուսն էր, եւ տեսաւ նորան, նորա ոտներն ընկաւ եւ ասեց նորան. Տէր, եթէ այստեղ լինէիր, իմ եղբայրը չէր մեռնիլ։

33 Յիսուսն էլ երբոր նորան տեսաւ որ լաց էր լինում, եւ նորա հետ եկած Հրէաներն էլ՝ որ լաց են լինում, իր հոգովը խռովեց եւ յուզուեց։

34 Եւ ասեց. Ո՞ւր դրիք նորան. Նորան ասեցին. Տէր, եկ եւ տես։

35 Յիսուսը արտասուեց։

36 Հրէաներն ասում էին. Տես ի՜նչպէս էր սիրում նորան։

37 Նորանցից էլ ոմանք ասում էին. Մի՞թէ սա որ կոյրի աչքերը բացաւ, չէր կարող անել՝ որ սա էլ չ’մեռներ,

38 Եւ Յիսուսը դարձեալ խռոված եկաւ գերեզմանը. Եւ այն մի քարայր էր, եւ մի քար նորա վերայ դրուած։

39 Յիսուսը ասեց. Այդ քարը վեր առէք. Մեռելի քոյրը՝ Մարթան ասեց նորան. Տէր, արդէն հոտած է. Որովհետեւ չորս օրուայ է։

40 Յիսուսը նորան ասեց. Չ’ասեցի՞ քեզ, որ եթէ հաւատաս, Աստուծոյ փառքը կ’տեսնես։

41 Եւ քարը վեր առան, ուր որ մեռելը դրուած էր. Յիսուսն էլ իր աչքերը դէպի վեր բարձրացրեց եւ ասեց. Հայր, գոհանում եմ քեզանից, որ ինձ լսեցիր։

42 Եւ ես գիտէի, որ միշտ լսում ես ինձ. բայց այս շրջակայ ժողովրդի համար ասեցի, որ հաւատան թէ դու ուղարկեցիր ինձ։

43 Եւ այս ասելով՝ մեծ ձայնով աղաղակեց. Ղազարոս, դուրս եկ։

44 Եւ մեռելը դուրս եկաւ՝ ոտները եւ ձեռքերը պատանով կապած, եւ երեսը վարշամակով պատած։ Յիսուսը նորանց ասեց. Արձակեցէք դորան, եւ թողէք գնայ։

45 Եւ Հրէաներից շատերը, որ Մարիամի մօտ էին եկել եւ տեսան ինչ որ արաւ Յիսուսը, հաւատացին նորան։

46 Բայց նորանցից ոմանք գնացին Փարիսեցիների մօտ, եւ ասեցին նորանց ինչ որ Յիսուսն արաւ։

47 Եւ քահանայապետները եւ Փարիսեցիները ատեան ժողովեցին, եւ ասեցին. Ի՞նչ անենք, որ այդ մարդը շատ նշաններ է անում։

48 Եթէ դորան այդպէս թողենք, ամենքը կ’հաւատան դորան, եւ Հռովմայեցիք կ’գան վեր կ’առնեն մեր երկիրն էլ եւ ազգն էլ։

49 Եւ նորանցից մէկը՝ Կայիափան, որ այն տարուայ քահանայապետն էր, ասեց նորանց. Դուք ոչինչ չ’գիտէք,

50 Եւ չէք էլ մտածում, որ լաւ է մեզ համար՝ որ մէկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան թէ բոլոր ազգը կորչի։

51 Բայց սա իրանից չ’ասեց. Այլ որովհետեւ այն տարուայ քահանայապետն էր, մարգարէացաւ՝ թէ Յիսուսը պիտի մեռնէր ազգի համար։

52 Եւ ոչ թէ միայն ազգի համար, այլ որ նա Աստուծոյ ցրուած որդիքն էլ մէկտեղ ժողովէ։

53 Արդ այն օրից հետէ խորհուրդ արին, որ նորան սպանեն։

54 Յիսուսն էլ համարձակ չէր ման գալիս Հրէաների մէջ. Այլ այն տեղից գնաց մի երկիր, անապատի մօտ, Եփրայեմ ասուած քաղաքը. Եւ այնտեղ կենում էր իր աշակերտների հետ։

55 Եւ Հրէաների զատիկը մօտ էր, եւ այն գաւառից շատերը զատկից առաջ վեր ելան Երուսաղէմ, որ իրանց անձերը սրբեն։

56 Եւ որոնում էին Յիսուսին, եւ իրար ասում էին՝ տաճարումը կանգնած. Ինչպէս է երեւում ձեզ. Մի՞թէ այս տօնին չի գալ. Բայց քահանայապետները եւ Փարիսեցիները հրաման էին տուել, որ՝ եթէ մէկը գիտենայ թէ ուր է, իմաց տայ, որ բռնեն նորան։

12

1 Եւ Յիսուսը զատկից վեց օր առաջ եկաւ Բեթանիա, որտեղ մեռած Ղազարոսն էր, որին մեռելներից յարութիւն տուաւ։

2 Եւ այնտեղ հացկերութիւն արին նորա համար. Եւ Մարթան ծառայում էր, եւ Ղազարոսը նորա հետ սեղան նստողներից մէկն էր։

3 Մարիամն էլ մի լիտր նարդոսի ազնիւ մեծագին իւղ առաւ, Յիսուսի ոտները օծեց, եւ իր մազերովը սրբում էր նորա ոտները. Եւ տունը լցուեցաւ իւղի հոտովը։

4 Եւ ասեց նորա աշակերտներից մէկը՝ Յուդա Սիմօնեան Իսկարիովտացին, որ նորան մատնելու էր՝

5 Ի՞նչու համար այդ իւղը երեք հարիւր դենարի չ’ծախուեցաւ, եւ աղքատներին տրուեցաւ։

6 Բայց սա ասեց, ոչ թէ որովհետեւ աղքատների համար նորա հոգն էր. Այլ որ գող էր՝ եւ քսակը ունէր, եւ ընկածը պահում էր։

7 Յիսուսն էլ ասեց. Թոյլ տուր դորան, նա իմ պատանքի օրուան համար էր պահել այդ։

8 Որովհետեւ աղքատներին միշտ ձեզ հետ ունիք. Բայց ինձ միշտ չունիք։

9 Եւ Հրէաներից շատ ժողովուրդ գիտաց, թէ նա այնտեղ է, եւ եկան, ոչ թէ միայն Յիսուսի համար, այլ որ Ղազարոսին էլ տեսնեն, որին մեռելներից յարութիւն տուաւ։

10 Քահանայապետներն էլ խորհուրդ արին, որ Ղազարոսին էլ սպանեն։

11 Որովհետեւ Հրէաներից շատերը նորա պատճառովը գնում էին եւ հաւատում էին Յիսուսին։

12 Նորա հետեւեալ օրը շատ ժողովուրդ, որ եկել էին տօնին, երբոր լսեցին, թէ Յիսուսը գալիս է Երուսաղէմ,

13 Արմաւի ծառերի ճղեր առան, եւ դուրս գնացին նորա առաջին, աղաղակում էին. Ովսաննայ, օրհնեալ է նա որ Տիրոջ անունովը գալիս է, Իսրայէլի թագաւորը։

14 Եւ Յիսուսը մի աւանակ գտաւ, եւ նորա վերայ նստեց. Ինչպէս գրուած է՝ թէ

15 Մի վախենար, Սիօնի աղջիկ, ահա քո թագաւորը գալիս է՝ էշի աւանակի վերայ նստած։

16 Եւ նորա աշակերտներն առաջ չ’իմացան այս բաները. բայց երբ որ Յիսուսը փառաւորուեցաւ՝ այն ժամանակ յիշեցին, թէ այս նորա համար գրուած էր. Եւ այն բանը արին նորան։

17 Եւ ժողովուրդը՝ որ նորա հետ էր, վկայում էր, թէ Ղազարոսին գերեզմանիցը դուրս կանչեց. Եւ մեռելներից յարութիւն տուաւ նորան։

18 Եւ նորա համար էլ ժողովուրդը գնաց նորա առաջին, որ լսեցին թէ նա արել էր այն նշանը։

19 Բայց Փարիսեցիներն իրար մէջ ասում էին. Տեսնո՞ւմ էք, որ ոչինչ օգուտ չ’ունիք. Ահա աշխարհքը նորա ետեւից գնաց։

20 Եւ կային ոմանք Հելլենացիք՝ նորանցից, որ եկել էին այնտեղ, որ երկրպագեն այն տօնումը։

21 Նորանք եկան Փիլիպպոսի մօտ որ Գալիլեայի Բեթսայիդայիցն էր, նորան խնդրում էին եւ ասում. Տէր, կամենում ենք Յիսուսին տեսնել։

22 Փիլիպպոսը գալիս է Անդրէասին ասում. Անդրէասը եւ Փիլիպպոսը ասում են Յիսուսին։

23 Յիսուսն էլ պատասխանեց նորանց՝ եւ ասեց. Ժամը հասաւ, որ մարդի Որդին փառաւորուի։

24 Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. եթէ ցորենի հատը հողի մէջ չ’ընկնի եւ մեռնի, ինքը մինակ կ’մնայ. Բայց եթէ մեռնի, շատ պտուղ կ’բերէ։

25 Իր անձը սիրողը՝ կ’կորցնէ նորան, եւ իր անձն ատողը այս աշխարհքումը, յաւիտենական կեանքի մէջ կ’պահէ նորան։

26 Եթէ մէկը ծառայէ ինձ, թող նա իմ ետեւից գայ. Եւ ուր ես եմ, այնտեղ էլ իմ պաշտօնեան կ’լինի. Եթէ մէկը ծառայէ ինձ, Հայրը կ’պատուէ նորան։

27 Հիմա իմ անձը խռոված է. Եւ ի՞նչ ասեմ. Հայր, ազատիր ինձ այս ժամիցը. սակայն իսկ սորա համար եկայ այս ժամի մէջ։

28 Հայր, փառաւորիր քո անունը։ Եւ երկնքիցը ձայն եկաւ, թէ Փառաւորեցի էլ եւ դարձեալ կ’փառաւորեմ։

29 Եւ ժողովուրդը, որ կանգնած էր եւ լսում էր, ասում էին, Որոտմունք եղաւ. Ուրիշներն ասում էին. Հրեշտակ խօսեց նորա հետ։

30 Յիսուսը պատասխանեց եւ ասեց. Այս ձայնը ոչ թէ ինձ համար եղաւ, այլ ձեզ համար։

31 Հիմա դատաստան է այս աշխարհքի. հիմա այս աշխարհքի իշխանը դուրս կ’գցուի։

32 Եւ ես երբոր բարձրանամ երկրիցը, ամենքին կ’քաշեմ ինձ մօտ։

33 Եւ այս ասում էր, որ ցոյց տայ, թէ ինչպիսի մահով պիտի մեռնի։

34 Ժողովուրդը պատասխանեց նորան. Մենք օրէնքիցը լսեցինք, թէ Քրիստոսը յաւիտեան կ’կենայ. Եւ դու ի՞նչպէս ես ասում, թէ պէտք է մարդի Որդին բարձրանայ. Ո՞վ է այն մարդի Որդին։

35 Յիսուսն էլ ասեց նորանց. Մի քիչ ժամանակ դեռ լոյսը ձեզ հետ է. գնացէք, քանի որ լոյսն ունիք, որ խաւարը ձեզ չ’հասնէ. Եւ խաւարումը գնացողը չ’գիտէ, թէ ո՞ւր է գնում։

36 Քանի որ լոյսն ունիք, հաւատացէք լոյսին, որ լոյսի որդիք լինիք։ Յիսուսը այս բանը խօսեց, եւ գնաց թագցուեցաւ նորանցից։

37 Եւ թէպէտ նա այնքան նշաններ արել էր նորանց առաջին, նորանք չէին հաւատում նորան.

38 Որ Եսայիա մարգարէի խօսքը կատարուի, որ ասեց. Տէր, ո՞վ հաւատաց մեր լուրին, եւ Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնուեցաւ։

39 Նորա համար չէին կարողանում հաւատալ. Որ Եսայիան դարձեալ ասում է.

40 Նորանց աչքերը կուրացրեց, եւ նորանց սրտերը թմրացրեց, որ աչքով չ’տեսնեն, եւ սրտով չիմանան, եւ դառնան՝ եւ ես բժշկեմ նորանց։

41 Եսայիան սա ասեց, երբոր նորա փառքը տեսաւ, եւ նորա համար խօսեց։

42 Բայց եւ այնպէս իշխաններիցը շատերը հաւատացին նորան. սակայն Փարիսեցիների պատճառովը չէին դաւանում, որ ժողովարանիցը դուրս չ’գցուին։

43 Որովհետեւ մարդկանց փառքն աւելի սիրեցին քան թէ Աստուծոյ փառքը։

44 Եւ Յիսուսը աղաղակում էր եւ ասում. Ինձ հաւատացողը չէ թէ ինձ է հաւատում, այլ ինձ ուղարկողին։

45 Եւ ինձ տեսնողը, ինձ ուղարկողին է տեսնում։

46 Ես լոյս եկայ աշխարհքը, որ ամեն ինձ հաւատացողը խաւարի մէջ չ’մնայ։

47 Եւ եթէ մէկն իմ խօսքերին լսէ եւ չ’հաւատայ, ես չեմ դատիլ նորան. որովհետեւ ես չ’եկայ որ աշխարհքը դատեմ, այլ որ փրկեմ աշխարհքը։

48 Ինձ անարգողը եւ իմ խօսքերը չ’ընդունողը ունի իրան դատողին. այն խօսքն՝ որ ես խօսեցի, նա կ’դատէ նորան յետին օրը։

49 Որովհետեւ ես իմ անձիցը չ’խօսեցի. Բայց ինձ ուղարկող Հայրը, նա պատուէր տուաւ ինձ, թէ ինչ պիտի ասեմ եւ ինչ պիտի խօսեմ։

50 Եւ գիտեմ, որ նորա պատուիրանքը յաւիտենական կեանք է. Ուրեմն ինչ որ ես խօսում եմ, ինչպէս Հայրն ասեց ինձ՝ այնպէս եմ խօսում։

13

1 Զատկի տօնիցն առաջ՝ Յիսուսը գիտաց, որ իր ժամը հասել է, որ այս աշխարհքիցը փոխուի դէպի Հայրը, իրաններին՝ որ այս աշխարհքումն են՝ սիրեց. Եւ մինչեւ վերջը սիրեց նորանց։

2 Եւ երբոր ընթրիք էր լինում, սատանան արդէն Յուդա Սիմօնեան Իսկարիովտացու սրտի մէջ էր գցել, որ մատնէ նորան։

3 Յիսուսը գիտենալով որ Հայրն ամեն բան իր ձեռն է տուել, եւ որ Աստուածանից դուրս եկաւ, եւ Աստուծոյ մօտ է գնում.

4 Ընթրիքիցը վերկացաւ եւ հանդերձները վայր դրաւ, եւ մի ղենջակ առաւ իր մէջքը պատեց։

5 Յետոյ ջուր ածեց կոնքը, եւ սկսեց աշակերտների ոտները լուանալ, եւ այն ղենջակովը սրբել որ մէջքին պատած էր։

6 Եւ Սիմօն Պետրոսի մօտ եկաւ. Եւ նա նորան ասեց. Տէր, դո՞ւ ես իմ ոտները լուանում։

7 Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց սորանից յետոյ կ’իմանաս։

8 Պետրոսը նորան ասեց. Դու իմ ոտները չես լուանալ յաւիտեան. Յիսուսը պատասխանեց նորան. Եթէ քեզ չ’լուանամ, ինձ հետ բաժին չ’ունիս։

9 Սիմօն Պետրոսն ասեց նորան. Տէր, ոչ թէ իմ ոտները միայն, այլ իմ ձեռքերը եւ գլուխն էլ։

10 Յիսուսը նորան ասեց. Լուացածին բան պէտք չէ, բացի ոտները լուանալ. Այլ բոլորովին մաքուր է. եւ դուք մաքուր էք, բայց ոչ թէ ամենքդ։

11 Որովհետեւ գիտէր իրան մատնիչին. Նորա համար ասեց, Ոչ թէ ամենքդ մաքուր էք։

12 Եւ երբոր նորանց ոտները լուացաւ, իր հանդերձներն առաւ՝ եւ դարձեալ սեղան նստեց եւ նորանց ասեց. Գիտէ՞ք ես ինչ արի ձեզ։

13 Դուք ինձ կանչում էք Վարդապետ եւ Տէր, եւ լաւ էք ասում, որովհետեւ եմ։

14 Արդ եթէ ես Տէրս եւ Վարդապետս՝ ձեր ոտները լուացի, դուք էլ պէտք է իրար ոտները լուանաք։

15 Որովհետեւ ես ձեզ օրինակ տուի, որ ինչպէս ես ձեզի արի, դուք էլ անէք։

16 Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Ծառան իր տէրիցը մեծ չէ. Ոչ էլ ուղարկուածը մեծ է իրան ուղարկողիցը։

17 Եթէ այս գիտէք, երանելի էք՝ թէ որ այս անէք։

18 Ձեր բոլորիդ համար չեմ ասում. Ես գիտեմ նորանց, որ ընտրեցի. Բայց որ գրուածը կատարուի, թէ Նա որ ինձ հետ հաց էր ուտում, ինձ դէմ իրան կրունկը բարձրացրեց։

19 Հիմիկուց ասում եմ ձեզ՝ լինելուց առաջ, որ երբոր լինի՝ հաւատաք թէ ես եմ։

20 Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Ով որ ընդունէ նորան, որ ես կ’ուղարկեմ, ինձ է ընդունում. Եւ ինձ ընդունողը ինձ ուղարկողին է ընդունում։

21 Յիսուսն այս ասելով տրտմեց հոգովը, եւ վկայեց եւ ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Ձեզանից մէկը կ’մատնէ ինձ։

22 Աշակերտներն էլ իրար մտիկ էին տալիս տարակուսած, թէ ո՞ւմ համար է ասում։

23 Եւ նորա աշակերտներից մէկը Յիսուսի գոգին նստած էր, որին Յիսուսը սիրում էր։

24 Սիմօն Պետրոսը նորան ակնարկեց որ հարցնէ թէ նա ո՞վ է, որի համար ասում է։

25 Եւ նա Յիսուսի լանջքովն ընկած, ասեց նորան. Տէր, նա ո՞վ է։

26 Յիսուսը պատասխանեց. Նա է՝ որ ես պատառը թաց կ’անեմ եւ նորան կ’տամ. Եւ պատառը թաց արաւ եւ տուաւ Յուդա Սիմօնեան Իսկարիովտացուն։

27 Եւ պատառիցը յետոյ սատանան մտաւ նորա մէջ. Եւ Յիսուսը նորան ասեց. Ինչ որ անում ես՝ շուտով արա։

28 Եւ այս բանը սեղան նստողներից ոչ ով չ’իմացաւ, թէ ի՞նչ պատճառով ասեց նորան։

29 Որովհետեւ ոմանք կարծում էին, թէ որովհետեւ Յուդան քսակն ունէր, Յիսուսը նորան ասեց, թէ առ՝ ինչ որ այս տօնին պէտք է մեզ. Կամ թէ աղքատներին բան տայ։

30 Եւ նա երբոր պատառն առաւ, շուտով դուրս գնաց, եւ գիշեր էր։

31 Եւ երբոր դուրս գնաց, Յիսուսն ասեց. Հիմա մարդի Որդին փառաւորուեցաւ. Եւ Աստուած նորանում փառաւորուեցաւ։

32 Եթէ Աստուած նորանում փառաւորուեցաւ, Աստուած էլ նորան կ’փառաւորէ իր անձումը. եւ շուտով կ’փառաւորէ նորան։

33 Որդեակք, տակաւին մի քիչ ժամանակ էլ ձեզ հետ եմ. Ինձ կ’որոնէք, եւ ինչպէս Հրէաներին ասեցի, թէ Որտեղ որ ես եմ գնում, դուք չէք կարող գալ. Եւ հիմա էլ ձեզ եմ ասում։

34 Նոր պատուիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրէք. Ինչպէս ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրէք։

35 Սորանով կ’գիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք։

36 Սիմօն Պետրոսը նորան ասեց. Տէր, ո՞ւր ես գնում. Յիսուսը պատասխանեց նորան. Որ տեղ որ ես գնում եմ, դու հիմա չես կարող իմ ետեւից գալ. բայց յետոյ իմ ետեւից կ’գաս։

37 Պետրոսը նորան ասեց. Տէր, ի՞նչու չեմ կարող հիմա քո ետեւից գալ. իմ անձը քեզ համար կ’դնեմ։

38 Յիսուսը պատասխանեց նորան. Քո ա՞նձը կ’դնես ինձ համար. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ, որ հաւը դեռ չի խօսիլ, որ դու երեք անգամ կ’ուրանաս ինձ։

14

1 Ձեր սիրտերը թող չ’խռովին. Աստուծուն հաւատացէք, եւ ինձ հաւատացէք։

2 Իմ Հօր տանը շատ բնակարաններ կան. Ապա թէ ոչ ես ձեզ կ’ասէի. Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։

3 Եւ եթէ գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձեալ կ’գամ եւ ձեզ ինձ մօտ կ’առնեմ. որ ուր ես եմ, դուք էլ լինիք,

4 Եւ որ տեղ որ ես գնում եմ՝ գիտէք, եւ ճանապարհը գիտէք։

5 Թովմասը նորան ասեց. Տէր, մենք չ’գիտենք թէ որ տեղ ես գնում. Եւ ի՞նչպէս կարող ենք ճանապարհը գիտենալ։

6 Յիսուսը նորան ասեց. Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը. ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով։

7 Եթէ ինձ գիտենայիք, իմ Հօրն էլ կ’գիտենայիք. Եւ սորանից յետոյ կ’գիտենաք նորան եւ տեսաք նորան։

8 Փիլիպպոսը նորան ասեց. Տէր, Հայրը ցոյց տուր մեզ, եւ բաւական է մեզ։

9 Յիսուսը նորան ասեց. Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, եւ ինձ չ’ճանաչեցի՞ր, Փիլիպպոս. ինձ տեսնողը Հօրը տեսաւ. Եւ դու ի՞նչպէս ես ասում. Հայրը ցոյց տուր մեզ։

10 Չե՞ս հաւատում, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրն ինձանում է. Այն բանն՝ որ ես խօսում եմ ձեզ հետ, իմ անձիցը չեմ խօսում. Բայց Հայրը՝ որ ինձանում բնակած է, նա է գործում այդ գործերը։

11 Հաւատացէք ինձ, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրն ինձանում է։

12 Ապա թէ ոչ, իսկ այն գործերի համար հաւատացէք ինձ. ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ինձ հաւատացողը այն գործերն որ ես գործում եմ, նա էլ կ’գործէ, եւ նորանցից էլ աւելի մեծ բաներ կ’գործէ. Որովհետեւ ես իմ Հօր մօտ եմ գնում։

13 Եւ ինչ որ էլ խնդրէք իմ անունովը, այն կ’անեմ, որ Հայրը փառաւորուի Որդումը։

14 Եթէ իմ անունովը մի բան խնդրէք, ես կ’անեմ։

15 Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք։

16 Եւ ես Հօրը կ’աղաչեմ եւ ուրիշ Մխիթարիչ կ’տայ ձեզ. Որ մնայ ձեզ հետ յաւիտեան։

17 Ճշմարտութեան Հոգին, որին աշխարհքս կարող չէ ընդունել. Որ չէ տեսնում նորան. Եւ ոչ. Էլ ճանաչում նորան. Բայց դուք նորան ճանաչում էք, որովհետեւ ձեզ մօտ է մնում եւ ձեզ հետ կ’լինի։

18 Ձեզ որբ չեմ թողիլ. կ’գամ ձեզ մօտ։

19 Մի փոքր ժամանակ էլ, եւ աշխարհքն էլ չի տեսնիլ ինձ, բայց դուք կ’տեսնէք ինձ. որովհետեւ ես կենդանի եմ, եւ դուք կենդանի կ’լինիք։

20 Այն օրը դուք կ’ճանաչէք, որ ես իմ Հօր մէջ եմ, եւ դուք ինձանում, եւ ես ձեզանում։

21 Ով որ իմ պատուիրանքներն ունի եւ նորանց պահում է, նա է ինձ սիրողը. Եւ ինձ սիրողն իմ Հօրիցը կ’սիրուի. Եւ ես կ’սիրեմ նորան, եւ ինձ կ’յայտնեմ նորան։

22 Ասեց նորան Յուդան՝ ոչ թէ Իսկարիովտացին. Տէր, ի՞նչ է, որ մեզ կ’յայտնես քեզ՝ եւ աշխարհքին ոչ։

23 Յիսուսը պատասխանեց եւ նորան ասեց. Եթէ մէկն ինձ սիրում է, իմ խօսքը կ’պահէ եւ իմ Հայրը կ’սիրէ նորան. եւ նորա մօտը կ’գանք եւ բնակութիւն կ’անենք նորա մօտ։

24 Ինձ չ’սիրողը իմ խօսքերը չէ պահում. եւ այն խօսքը որ լսում էք՝ իմը չէ, այլ ինձ ուղարկող Հօրը։

25 Այս խօսեցի ձեզ հետ՝ քանի որ ձեզ մօտ եմ։

26 Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կ’ուղարկէ իմ անունովը, նա ամեն բան կ’սովորեցնէ ձեզ, եւ կ’յիշեցնէ ձեզ ամեն ինչ որ ձեզ ասեցի։

27 Խաղաղութիւն եմ թողում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. Ոչ թէ ինչպէս աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ. ձեր սիրտը չ’խռովի եւ չ’վախենայ։

28 Լսեցիք, որ ես ասեցի ձեզ, թէ Գնում եմ, եւ կ’գամ ձեզ մօտ. եթէ ինձ սիրէիք, ապա ուրախ կ’լինէիք՝ որ ասեցի, Հօր մօտ եմ գնում. որովհետեւ իմ Հայրը մեծ է ինձանից։

29 Եւ հիմա ասեցի ձեզ՝ լինելուց առաջ. Որ երբոր լինի, հաւատաք։

30 Այլ եւս շատ չեմ խօսիլ ձեզ հետ, որովհետեւ այս աշխարհքի իշխանը գալիս է, եւ ինձանում ոչինչ չ’ունի։

31 Այլ որպէս զի աշխարհքը իմանայ, թէ ես սիրում եմ Հօրը. եւ ինչպէս Հայրը պատուիրեց ինձ, այնպէս եմ անում. Վեր կացէք, գնանք այս տեղից։

15

1 Ես եմ ճշմարիտ որթը, եւ իմ Հայրը մշակն է։

2 Ամեն ճիւղ, որ ինձանում է եւ պտուղ չէ բերում, Նա կտրում է նորան. Եւ ամեն պտուղ բերողին մաքրում է, որ էլ աւելի պտղաբեր լինի։

3 Դուք արդէն մաքուր էք այն խօսքի համար, որ ձեզ հետ խօսեցի։

4 Կացէք ինձանում՝ եւ ես ձեզանում. Ինչպէս որ ճիւղն իր անձիցը կարող չէ պտուղ բերել, եթէ որթումը չ’մնայ, այսպէս ոչ էլ դուք՝ եթէ ինձանում չ’մնաք։

5 Ես որթն եմ՝ դուք ճիւղերը. Նա որ ինձանում մնում է, եւ ես նորանում, նա շատ պտուղ է բերում. Որովհետեւ առանց ինձ չէք կարող ոչինչ անել։

6 Եթէ մէկն ինձանում չէ մնում, նա դուրս կ’գցուի ինչպէս ճիւղը, եւ կ’չորանայ. Եւ ժողովում են նորանց եւ կրակի մէջ գցում, եւ այրվում է։

7 Եթէ կենաք ինձանում՝ եւ իմ խօսքերը ձեզանում կենան, ինչ որ էլ կամենաք, կ’խնդրէք, եւ կ’լինի ձեզ։

8 Սորանով փառաւորուեցաւ իմ Հայրը, որ շատ պտուղ բերէք. Եւ իմ աշակերտները լինիք։

9 Ինչպէս իմ Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի. Կացէք իմ սէրի մէջ։

10 Եթէ իմ պատուիրանքները պահէք, իմ սէրի մէջը կ’կենաք. Ինչպէս ես իմ Հօր պատուիրանքները պահեցի, եւ կենում եմ նորա սէրի մէջ։

11 Այս բաները խօսեցի ձեզ հետ, որ իմ ուրախութիւնը ձեզանում մնայ, եւ ձեր ուրախութիւնը լցուած լինի։

12 Սա է իմ պատուիրանքը, որ իրար սիրէք, ինչպէս որ ես ձեզ սիրեցի։

13 Ոչ ով նորանից աւելի մեծ սէր չ’ունի, որ մէկն իր անձը դնէ իր բարեկամների համար։

14 Դուք իմ բարեկամներն էք, եթէ անէք ինչ որ ես պատուիրում եմ ձեզ։

15 Այլ եւս ծառայ չեմ ասում ձեզ, որովհետեւ ծառան չ’գիտէ, թէ իր տէրն ինչ է գործում. Բայց ձեզ բարեկամ ասեցի, որովհետեւ ամեն ինչ որ լսեցի իմ Հօրիցն, իմացրի ձեզ։

16 Ոչ թէ դուք ինձ ընտրեցիք. Այլ ես ընտրեցի ձեզ, եւ ձեզ դրի, որ դուք գնաք եւ պտուղ բերէք. Եւ ձեր պտուղը մնայ. որպէսզի ինչ որ իմ Հօրիցը խնդրէք իմ անունովը, տայ ձեզ։

17 Սա եմ պատուիրում ձեզ, որ իրար սիրէք։

18 Եթէ աշխարհքը ձեզ ատում է, գիտացէք, որ ինձ ձեզանից առաջ է ատել։

19 Եթէ այս աշխարհքիցը լինէիք, ապա աշխարհքն իրանը կ’սիրէր. բայց որովհետեւ աշխարհքիցը չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհքիցը, նորա համար աշխարհքն ատում է ձեզ։

20 Յիշեցէք այն խօսքն, որ ես ասեցի ձեզ թէ ծառան իր Տէրիցը մեծ չէ. Եթէ ինձ հալածեցին, ձեզ էլ են հալածելու. եթէ իմ խօսքը պահեցին՝ ձերն էլ կ’պահեն։

21 Բայց այս ամենը կ’անեն ձեզ իմ անունի համար. Որովհետեւ չ’ճանաչեցին ինձ ուղարկողին։

22 Եթէ ես չէի եկել եւ նորանց հետ խօսել, նորանք մեղք չէին ունենալ. բայց հիմա պատճառանք չ’ունին իրանց մեղքի համար։

23 Ինձ ատողն իմ Հօրն էլ է ատում։

24 Եթէ այն գործերը չէի գործել նորանց միջումը, որ մէկ ուրիշը չ’գործեց, մեղք չէին ունենալ. Բայց հիմա տեսան էլ, եւ ատեցին ինձ էլ եւ իմ Հօրն էլ։

25 Այլ այս եղաւ որպէսզի այն խօսքը կատարուի, որ նորանց օրէնքումը գրուած է, թէ Զուր տեղն ատեցին ինձ։

26 Բայց երբոր Մխիթարիչը կ’գայ, որ ես Հօրիցը կ’ուղարկեմ ձեզ, ճշմարտութեան Հոգին, որ Հօրիցն է դուրս գալիս, նա կ’վկայէ ինձ համար։

27 Եւ դուք էլ կ’վկայէք, որովհետեւ սկզբիցն ինձ հետ էք։

16

1 Այս խօսեցի ձեզ հետ, որ չ’գայթակղիք։

2 Իրանց ժողովարաններիցը ձեզ դուրս կ’հանեն. Եւ ժամանակ էլ կ’գայ՝ որ ամեն ով որ սպանէ ձեզ, կ’կարծէ, թէ Աստուծուն պաշտօն է մատուցանում։

3 Եւ սա կ’անեն ձեզ. Որովհետեւ ոչ Հօրը ճանաչեցին եւ ոչ ինձ։

4 Այս էլ խօսեցի ձեզ հետ, որ երբոր ժամանակը գայ, սորանք յիշէք, թէ ես ասեցի ձեզ։ Բայց այս բաներն սկզբիցը չ’ասեցի ձեզ. Որովհետեւ ես ձեզ հետ էի։

5 Բայց հիմա ինձ ուղարկողի մօտ եմ գնում. Եւ ձեզանից ոչ մէկը չէ հարցնում ինձ, թէ Ո՞ւր ես գնում։

6 Այլ որովհետեւ այս բաները խօսեցի ձեզ հետ, տրտմութիւնը լցրեց ձեր սիրտը։

7 Բայց ես ճշմարտութիւնն եմ ասում ձեզ, թէ լաւ է ձեզ համար, որ ես գնամ. Որովհետեւ եթէ չ’գնամ, Մխիթարիչը չի գալ ձեզ մօտ. բայց եթէ գնամ, նորան կ’ուղարկեմ ձեզ մօտ։

8 Եւ նա՝ երբոր գայ՝ աշխարհքին կ’յանդիմանէ մեղքի համար, եւ արդարութեան համար, եւ դատաստանի համար։

9 Մեղքի համար, որովհետեւ ինձ չեն հաւատում։

10 Արդարութեան համար, որովհետեւ ես իմ Հօր մօտ եմ գնում, եւ ինձ այլ եւս չէք տեսնիլ։

11 Եւ դատաստանի համար, որովհետեւ այս աշխարհքի իշխանը դատապարտուած է։

12 Տակաւին շատ բան ունիմ ձեզ ասելու, բայց հիմա չէք կարող տանիլ։

13 Բայց երբոր նա՝ ճշմարտութեան Հոգին կ’գայ, նա կ’առաջնորդէ ձեզ ամեն ճշմարտութեան մէջ. Որովհետեւ իր անձիցը չի խօսիլ, այլ ինչ որ կ’լսէ՝ կ’խօսի, եւ գալու բաները կ’պատմէ ձեզ։

14 Նա ինձ կ’փառաւորէ, որովհետեւ իմիցը կ’առնէ եւ կ’պատմէ ձեզ։

15 Ամեն ինչ որ Հայրն ունի՝ իմն է. Նորա համար ասեցի ձեզ, թէ իմիցը կ’առնէ եւ կ’պատմէ ձեզ։

16 Մի քիչ ժամանակ էլ, եւ չէք տեսնիլ ինձ. Եւ դարձեալ մի քիչ, եւ կ’տեսնէք ինձ. որովհետեւ ես Հօր մօտ եմ գնում։

17 Նորա աշակերտներից ոմանք իրար ասում էին. Սա ի՞նչ է, որ ասում է մեզ. Մի քիչ ժամանակ՝ եւ չէք տեսնիլ ինձ, եւ դարձեալ մի քիչ, եւ կ’տեսնէք ինձ. Եւ, թէ Ես Հօր մօտ եմ գնում։

18 Եւ ասում էին. Ի՞նչ է այն որ ասում է՝ Քիչ ժամանակ. Մենք չ’գիտենք, թէ ինչ է խօսում։

19 Եւ Յիսուսը իմացաւ, որ ուզում էին հարցնել իրան, եւ ասեց նորանց. Դորա՞ համար էք հարցնում իրար, որ ասեցի, թէ Մի քիչ ժամանակ, եւ չէք տեսնիլ ինձ, եւ դարձեալ մի քիչ, եւ կ’տեսնէք ինձ։

20 Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Որ դուք լաց կ’լինիք եւ կ’ողբաք եւ աշխարհքը կ’ուրախանայ. Դուք կ’տրտմիք, այլ ձեր տրտմութիւնն ուրախութիւն կ’լինի։

21 Կինը, երբոր ծնում է, տրտմութիւն ունի, որ նորա ժամանակը հասել է, բայց երբոր երեխան ծնեց, նեղութիւնն էլ չէ յիշում այն ուրախութեան համար, որ մի մարդ ծնուեցաւ աշխարհքի մէջ։

22 Եւ դուք էլ հիմա տրտմութիւն ունիք, բայց դարձեալ կ’տեսնեմ ձեզ, եւ ձեր սիրտը կ’ուրախանայ. Եւ ձեր ուրախութիւնը ոչ ոք չի առնիլ ձեզանից։

23 Եւ այն օրը ոչինչ չէք հարցնիլ ինձ. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ինչ որ Հօրիցը խնդրէք իմ անունովը, կ’տայ ձեզ։

24 Մինչեւ հիմա ոչինչ չ’խնդրեցիք իմ անունովը. Խնդրեցէք եւ կ’առնէք, որ ձեր ուրախութիւնը կատարեալ լինի։

25 Այս բաներն առակներով խօսեցի ձեզ հետ. Բայց ժամանակ կ’գայ, որ էլ առակով չեմ խօսիլ ձեզ հետ. Այլ յայտնապէս կ’պատմեմ ձեզ Հօր համար։

26 Այն օրումն իմ անունովը կ’խնդրէք. Եւ չեմ ասում ձեզ, թէ ես ձեզ համար կ’աղաչեմ Հօրը։

27 Նորա համար որ Հայրն ինքը սիրում է ձեզ. Որովհետեւ դուք ինձ սիրել էք եւ հաւատացել էք, թէ ես Աստուածանից դուրս եկայ։

28 Հօրիցը դուրս եկայ եւ եկայ աշխարհք. Դարձեալ թողում եմ աշխարհքը եւ գնում եմ Հօր մօտը։

29 Աշակերտները նորան ասեցին. Ահա հիմա յայտնի ես խօսում, եւ ոչ մի առակ չես ասում։

30 Հիմա գիտենք, որ դու բոլորը գիտես. Եւ պէտքդ չէ, որ մէկը հարցնէ քեզ. Սորանով հաւատում ենք, թէ դու Աստուածանից դուրս եկար։

31 Յիսուսը պատասխանեց նորանց. Հիմա հաւատում է՞ք։

32 Ահա ժամանակ կ’գայ, եւ հիմա եկած է, որ ամեն մէկդ կ’ցրուիք իր տեղը, եւ ինձ մինակ կ’թողէք. բայց ես մինակ չեմ. Որովհետեւ Հայրն ինձ հետ է։

33 Այս բաները խօսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղութիւն ունենաք. աշխարհքումը նեղութիւն կ’ունենաք. բայց քաջացէք, ես յաղթել եմ աշխարհքին։

17

1 Յիսուսը այս խօսեց, եւ իր աչքերը բարձրացրեց դէպի երկինքը եւ ասեց. Հայր, ժամը հասել է, փառաւորիր քո Որդուն, որ քո Որդին էլ քեզ փառաւորէ.

2 Ինչպէս նորան իշխանութիւն տուիր ամեն մարմնի վերայ որ յաւիտենական կեանք տայ այն ամենին՝ որ տուիր նորան։

3 Եւ սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. Եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին։

4 Ես քեզ փառաւորեցի երկրի վերայ. այն գործը կատարեցի, որ տուիր ինձ՝ որ անեմ։

5 Եւ հիմա, փառաւորիր ինձ դու, Հայր, քեզ մօտ այն փառքովը, որ աշխարհքի լինելուցն առաջ ունէի քեզ մօտ։

6 Քո անունը յայտնեցի այն մարդկանց, որ աշխարհքիցը տուիր ինձ. Քոնն էին, եւ ինձ տուիր նորանց. Եւ քո խօսքը պահեցին։

7 Հիմա իմացան, որ այն ամենը որ ինձ տուիր՝ քեզանից է.

8 Որովհետեւ այն խօսքն՝ որ ինձ տուիր, ես նորանց տուի. Եւ նորանք ընդունեցին, եւ ճշմարտութեամբ իմացան, որ քեզանից դուրս եկայ. Եւ հաւատացին, թէ դու ուղարկեցիր ինձ։

9 Ես նորանց համար եմ աղաչում, ոչ թէ աշխարհքի համար եմ աղաչում. Այլ նորանց համար՝ որ ինձ տուիր, որ քոնն են։

10 Եւ ինչ որ իմն է, բոլորը քոնն է. եւ ինչ որ քոնն է՝ իմն է. Եւ ես փառաւորուած եմ նորանցում։

11 Եւ ես՝ այլ եւս աշխարհքումս չեմ, իսկ նորանք աշխարհքումս են, եւ ես քեզ մօտ եմ գալիս. Ով Սուրբ Հայր, պահիր նորանց քո անունովը, որոնց տուիր ինձ, որ մէկ լինեն ինչպէս մենք։

12 Երբոր ես աշխարհքումը նորանց հետ էի, ես էի պահում նորանց քո անունովը. Նորանց որ տուիր ինձ, պահեցի. եւ նորանցից ոչ մէկը չ’կորաւ. Բայց միայն կորուստի որդին, որ գրուածը կատարուի։

13 Բայց հիմա ես քեզ մօտ եմ գալիս. Եւ այս բանը խօսում եմ աշխարհքումը, որ իմ ուրախութիւնը կատարեալ ունենան իրանց անձերումը։

14 Եւ քո խօսքը նորանց տուի, եւ աշխարհքը նորանց ատեց, որովհետեւ աշխարհքիցը չեն, ինչպէս ես էլ աշխարհքիցը չեմ։

15 Ես չեմ աղաչում, որ աշխարհքիցը վեր առնես նորանց. այլ որ նորանց պահես չարիցը։

16 Այս աշխարհքիցը չեն, ինչպէս ես էլ աշխարհքիցը չեմ։

17 Նորանց սուրբ արա քո ճշմարտութիւնովը. քո խօսքը ճշմարտութիւն է։

18 Ինչպէս դու ինձ ուղարկեցիր աշխարհք, ես էլ նորանց ուղարկեցի աշխարհք։

19 Եւ ես նորանց համար իմ անձը սուրբ եմ անում, որ նորանք էլ ճշմարտութիւնով սրբուած լինեն։

20 Բայց ոչ թէ միայն նորանց համար եմ աղաչում, այլ նորանց համար էլ, որ նորանց խօսքովը կ’հաւատան ինձ։

21 Որ ամենքը մէկ լինեն, ինչպէս դու, Հայր, ինձանում, եւ ես քեզանում, որ նորանք էլ մեզանում մէկ լինեն. Որ աշխարհքը հաւատայ, թէ դու ուղարկեցիր ինձ։

22 Եւ ես այն փառքն՝ որ ինձ տուիր՝ նորանց տուի, որ մէկ լինեն՝ ինչպէս մենք էլ մէկ ենք։

23 Ես նորանցում՝ եւ դու ինձանում, որ կատարեալ լինեն միութիւնում, որպէսզի աշխարհքը գիտենայ, թէ դու ուղարկեցիր ինձ. Եւ սիրեցիր նորանց՝ ինչպէս ինձ սիրեցիր։

24 Հայր, նորանք որ ինձ տուիր, կամենում եմ, որ ինչ տեղ որ ես եմ՝ նորանք էլ ինձ հետ լինեն. Որ իմ փառքը տեսնեն, որ տուիր ինձ. որովհետեւ աշխարհքի հիմնելուցն առաջ սիրեցիր ինձ։

25 Արդար Հայր, աշխարհքը չ’ճանաչեց քեզ. բայց ես ճանաչեցի քեզ, եւ սորանք ճանաչեցին որ դու ուղարկեցիր ինձ։

26 Եւ ես քո անունը ճանաչեցրի նորանց, եւ կ’ճանաչեցնեմ. Որ այն սէրն, որով ինձ սիրեցիր՝ նորանցում լինի, եւ ես էլ նորանցում։

18

1 Յիսուսը այս ասելուց յետոյ իր աշակերտների հետ դուրս գնաց Կեդրոն հեղեղատի միւս կողմը, որտեղ մի պարտէզ կար. Որի մէջ մտաւ ինքը եւ իր աշակերտները։

2 Յուդան՝ նորան մատնողն էլ գիտէր այն տեղը. որովհետեւ Յիսուսը շատ անգամ ժողովուել էր այնտեղ իր աշակերտների հետ։

3 Եւ Յուդան զինուորների գունդը եւ քահանայապետներից եւ Փարիսեցիներից սպասաւորներ առնելով եկաւ այնտեղ ջահերով եւ լապտերներով եւ զէնքերով։

4 Բայց Յիսուսը՝ երբոր գիտաց այն ամեն բաները, որ գալիս էին իր վերայ, դուրս եկաւ նորանց ասեց. Ո՞ւմ էք ուզում։

5 Պատասխանեցին նորան. Յիսուս Նազովրեցուն. Յիսուսը նորանց ասեց. Ես եմ. Յուդան՝ նորան մատնողն էլ կանգնած էր նորանց հետ։

6 Երբոր ասեց նորանց թէ Ես եմ, նորանք ետ ետ գնացին, եւ գետնի վերայ ընկան։

7 Եւ դարձեալ հարցրեց նորանց, Ո՞ւմ էք ուզում. Եւ նորանք ասեցին. Յիսուս Նազովրեցուն։

8 Յիսուսը պատասխանեց. Ձեզ ասեցի թէ Ես եմ. Արդ թէ որ ինձ էք ուզում, թող տուէք դորանց, որ գնան։

9 Որ կատարուի այն խօսքը որ ասեց, թէ Նորանց որ ինձ տուիր, նորանցից ոչ մէկն էլ չ’կորցրի։

10 Բայց Սիմօն Պետրոսը, որ սուր ունէր, քաշեց նորան եւ քահանայապետի ծառային զարկեց, եւ նորա աջ ականջը կտրեց գցեց. Եւ այն ծառայի անունը Մաղքոս էր։

11 Յիսուսն էլ Պետրոսին ասեց. Սուրդ դիր պատեանի մէջը. այն բաժակը որ իմ Հայրը տուաւ ինձ, ես այն չ’խմե՞մ։

12 Եւ զինուորների գունդը եւ հազարապետը եւ Հրէաների սպասաւորները բռնեցին Յիսուսին, եւ կապեցին նորան.

13 Եւ տարան նորան առաջ Աննայի մօտ. Որովհետեւ Կայիափայի աներն էր, որ այն տարուայ քահանայապետն էր։

14 Սա այն Կայիափան էր, որ Հրէաներին խրատ տուաւ, թէ Լաւ է, մէկ մարդ կորչի ժողովրդի համար։

15 Եւ Սիմօն Պետրոսը եւ միւս աշակերտը գնում էին Յիսուսի ետեւից։ Այն աշակերտը ծանօթ էր քահանայապետին, եւ Յիսուսի հետ մտաւ քահանայապետի սրահը։

16 Պետրոսն էլ դռան մօտ կանգնած էր դուրսը. Այն միւս աշակերտը որ քահանայապետին ծանօթ էր, դուրս եկաւ եւ դռնապանին ասեց, եւ Պետրոսին ներս մտցրեց։

17 Եւ այն աղջիկը՝ որ դռնապան էր՝ Պետրոսին ասեց. Մի՞թէ դու էլ այն մարդի աշակերտներիցն ես. Եւ նա ասեց. Չեմ։

18 Ծառաներն ու սպասաւորներն էլ կանգնել էին՝ կրակ արած, որովհետեւ ցուրտ էր, եւ տաքանում էին. Պետրոսն էլ նորանց հետ կանգնած էր եւ տաքանում էր։

19 Եւ քահանայապետը Յիսուսին հարցրեց նորա աշակերտների համար եւ նորա վարդապետութեան համար։

20 Յիսուսը պատասխանեց նորան. Ես յայտնի խօսեցի աշխարհքին. Ես միշտ սովորեցրի ժողովարանումը եւ տաճարումը, որտեղ ամեն տեղից Հրէաները ժողովվում են, եւ ծածուկ ոչինչ չ’խօսեցի։

21 Ի՞նչու ես ինձ հարցնում. Լսողներին հարցրու, թէ ես ինչ խօսեցի նորանց. Ահա նորանք գիտեն, ես ինչ եմ ասել։

22 Երբոր նա սա ասեց, սպասաւորներից մէկը, որ այնտեղ կանգնած էր, Յիսուսին ապտակ տուաւ եւ ասեց. Այդպէ՞ս ես պատասխանում քահանայապետին։

23 Յիսուսը նորան պատասխանեց. Եթէ չար խօսեցի, վկայիր այն չարի համար. Բայց եթէ բարի, ի՞նչու ես զարկում ինձ։

24 Եւ Աննան նորան կապած ուղարկեց Կայիափա քահանայապետի մօտը։

25 Եւ Սիմօն Պետրոսը կանգնած տաքանում էր. նորան ասեցին, Մի՞թէ դու էլ նորա աշակերտներիցն ես. Նա ուրացաւ եւ ասեց՝ Չեմ։

26 Եւ քահանայապետի ծառաներիցը մէկը, որ ազգական էր նորան, որի ականջը Պետրոսը կտրեց, ասեց. Չէ՞ որ ես տեսայ քեզ այն պարտէզումը նորա հետ։

27 Եւ Պետրոսը դարձեալ ուրացաւ. եւ շուտով հաւը խօսեց։

28 Եւ Կայիափայի մօտիցը Յիսուսին տարան պալատը. Եւ առաւօտ էր. եւ իրանք չ’մտան պալատի մէջ, որ չ’պղծուին, այլ որ զատիկն ուտեն։

29 Եւ Պիղատոսը դուրս եկաւ նորանց մօտ եւ ասեց. Այդ մարդի դէմ ի՞նչ գանգատ էք առաջ բերում։

30 Պատասխանեցին եւ ասեցին նորան. Եթէ սա չարագործ չ’լինէր, ապա նորան չէինք մատնիլ քեզ։

31 Պիղատոսն էլ նորանց ասեց. Դուք առէք նորան, եւ ձեր օրէնքի համեմատ դատեցէք նորան։ Հրէաներն էլ նորան ասեցին. Մեզ օրենք չէ ոչ ոքի սպանել։

32 Որ Յիսուսի խօսքը կատարուի, որ ասեց, ցոյց տալով՝ թէ ինչպիսի մահով է մեռնելու։

33 Պիղատոսը դարձեալ մտաւ պալատը, Յիսուսին կանչեց եւ նորան ասեց. Դո՞ւ ես Հրէաների թագաւորը։

34 Յիսուսը նորան պատասխանեց. Դու քեզանի՞ց ես ասում այդ, թէ ուրիշներն ասեցին քեզ ինձ համար։

35 Պիղատոսը պատասխանեց. Մի՞թէ ես էլ Հրէայ եմ. Քո ազգը եւ քահանայապետները քեզ մատնեցին ինձ. Ի՞նչ ես արել։

36 Յիսուսը պատասխանեց. Իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը չէ. Եթէ իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը լինէր, ապա իմ ծառաները կռիւ կ’անէին որ չ’մատնուիմ Հրէաների ձեռը. Բայց հիմա իմ թագաւորութիւնն այս տեղից չէ։

37 Պիղատոսն էլ ասեց նորան. Ապա ուրեմն դու թագաւո՞ր ես. Պատասխանեց Յիսուսը. Դու ես ասում որ ես թագաւոր եմ. Ես դորա համար եմ ծնուել եւ եկել աշխարհք, որ ճշմարտութեանը վկայեմ. ամեն ով որ ճշմարտութիւնիցն է՝ իմ ձայնը լսում է։

38 Պիղատոսը նորան ասեց. Ի՞նչ է ճշմարտութիւնը։ Եւ սա ասելով դարձեալ դուրս գնաց Հրէաների մօտ եւ նորանց ասեց. Ես ոչ մի յանցանք չեմ գտնում նորանում։

39 Բայց ձեզ սովորութիւն է, որ զատկին մի մարդ արձակեմ ձեզ համար. Արդ կամենո՞ւմ էք, որ Հրէաների թագաւորն արձակեմ ձեզ համար։

40 Եւ ամենքը դարձեալ աղաղակեցին եւ ասում էին, Ոչ թէ դորան՝ այլ Բարաբբային. եւ այդ Բարաբբան մի աւազակ էր։

19

1 Այն ժամանակ Պիղատոսն առաւ Յիսուսին եւ ծեծեց։

2 Եւ զինուորները փշերից պսակ շինեցին դրին նորա գլխին, եւ ծիրանի հանդերձ հագցրին նորան։

3 Եւ ասում էին. Ողջ կաց, ով Հրէաների թագաւոր. Եւ ապտակներ էին տալիս նորան։

4 Պիղատոսը դարձեալ դուրս գնաց եւ նորանց ասեց. Ահա նորան դուրս եմ բերում ձեզ մօտ, որ գիտենաք թէ ես ոչ մի յանցանք չեմ գտնում նորանում։

5 Եւ Յիսուսը դուրս եկաւ, փշեղէն պսակը եւ ծիրանի հագուստը հագած. Եւ Պիղատոսը նորանց ասեց. Ահա այն մարդը։

6 Երբոր քահանայապետները եւ սպասաւորները նորան տեսան, աղաղակեցին՝ եւ ասեցին. Խաչիր, խաչիր։ Պիղատոսը նորանց ասեց. Դուք առէք դորան եւ խաչեցէք. Որովհետեւ ես յանցանք չեմ գտնում դորանում։

7 Հրէաները պատասխանեցին նորան. Մենք օրէնք ունինք, եւ մեր օրէնքի համեմատ պէտք է մեռնի. որովհետեւ իր անձն Աստուծոյ Որդի արաւ։

8 Երբոր Պիղատոսը այս խօսքը լսեց, էլ աւելի վախեցաւ։

9 Եւ դարձեալ մտաւ պալատը, եւ Յիսուսին ասեց. Դու ի՞նչ տեղից ես. եւ Յիսուսը չ’պատասխանեց նորան։

10 Պիղատոսն էլ ասեց նորան. Ինձ հետ չե՞ս խօսում. Մի՞թէ չ’գիտես, որ ես իշխանութիւն ունիմ քեզ խաչելու, եւ իշխանութիւն ունիմ քեզ արձակելու։

11 Յիսուսը պատասխանեց. Դու ոչինչ իշխանութիւն չէիր ունենալ ինձ վերայ, եթէ վերեւիցը տրուած չ’լինէր քեզ. Նորա համար՝ նա որ ինձ մատնեց քեզ, նորա մեղքն աւելի մեծ է։

12 Եւ նորանից յետոյ Պիղատոսը որոնում էր նորան արձակել. Բայց Հրէաներն աղաղակում էին եւ ասում. Եթէ դորան արձակես՝ կայսրի բարեկամ չես. ամեն ով որ իր անձը թագաւոր է կոչում, նա կայսրին հակառակ է խօսում։

13 Պիղատոսն էլ երբոր այս խօսքը լսեց, Յիսուսին դուրս բերաւ, եւ բեմի վերայ նստեց, այն տեղը՝ որ Քարայատակ էր կոչվում, եւ Եբրայեցերէն Կաբբաթա։

14 Եւ զատկի ուրբաթն էր՝ ժամը իբր վեցը, եւ Հրէաներին ասեց. Ահա ձեր թագաւորը։

15 Իսկ նորանք աղաղակում էին, Վեր առ, վեր առ՝ եւ խաչիր դորան. Պիղատոսը նորանց ասեց. Ձեր թագաւո՞րը խաչեմ։ Քահանայապետները պատասխանեցին. Մենք թագաւոր չ’ունինք բացի կայսրից։

16 Այն ժամանակ նորան տուաւ նորանց ձեռը, որ խաչուի։

17 Եւ նորանք առան տարան Յիսուսին. եւ խաչափայտն ինքը վերկալած, դուրս գնաց այն տեղը, որ Գագաթն էր ասվում, որ Եբրայեցերէն Գողգոթա է կոչվում։

18 Այնտեղ խաչ հանեցին նորան. Եւ նորա հետ երկու ուրիշին՝ այս կողմին եւ այն կողմին, եւ Յիսուսին՝ մէջտեղը։

19 Պիղատոսը մի տախտակ էլ գրեց, եւ խաչի վերայ դրաւ. Եւ գրուած էր. ՅԻՍՈՒՍ ՆԱԶՈՎՐԵՑԻ ԹԱԳԱՒՈՐ ՀՐԷԻՑ։

20 Եւ այս տախտակը Հրէաներից շատերը կարդացին. Որովհետեւ քաղաքին մօտ էր այն տեղը ուր որ Յիսուսը խաչուեցաւ. Եւ գրուած էր Եբրայեցերէն, Յունարէն եւ Լատիներէն։

21 Եւ Հրէաների քահանայապետներն ասեցին Պիղատոսին. Մի գրիր Հրէաների թագաւոր, այլ թէ Նա ասեց, թէ Թագաւոր եմ Հրէաների։

22 Պիղատոսը պատասխանեց. Ինչ որ գրեցի՝ գրեցի։

23 Բայց զինուորներն՝ երբոր Յիսուսին խաչ հանեցին, նորա հանդերձներն առան՝ եւ չորս բաժին արին, ամեն մէկ զինուորի համար մի բաժին. Բայց պատմուճանը՝ որովհետեւ առանց կարի էր, վերեւիցը վայր բոլորը հիւսուած.

24 Ուստի իրար ասեցին. Դորան չ’պատառենք, այլ վիճակ գցենք դորա վերայ, թէ ումը լինի. Որ գիրքը կատարուի, որ ասում է թէ իմ հանդերձներն իրանց մէջ բաժանեցին եւ իմ պատմուճանի վերայ վիճակ գցեցին. Եւ զինուորներն արին այդ բանը։

25 Եւ Յիսուսի խաչի մօտ կանգնած էին նորա մայրը, եւ նորա մօր քոյրը՝ Մարիամը Կղէովպայի կինը, եւ Մարիամ Մագդաղենացին։

26 Յիսուսն էլ տեսնելով իր մօրը եւ այն աշակերտին՝ որ սիրում էր, որ մօտիկ կանգնած էր, իր մօրն ասեց. Ով կին, ահա քո որդին։

27 Յետոյ ասեց աշակերտին. Ահա քո մայրը. Եւ այն ժամանակից այն աշակերտն իրան մօտ առաւ նորան։

28 Սորանից յետոյ Յիսուսն իմանալով, որ ամեն բան արդէն լրացած է, որպէս զի գրուածը կատարուի՝ ասեց. Ծարաւ եմ։

29 Եւ մի աման կար քացախով լիքն. Եւ նորանք մի սպունգ լցրին քացախով եւ զոպայի մշտիկի վերայ դրած նորա բերանին մօտեցրին։

30 Եւ երբոր Յիսուսը քացախն առաւ՝ ասեց. Կատարուած է. Եւ գլուխը խոնարհեցրեց՝ հոգին աւանդեց։

31 Բայց Հրէաները, որովհետեւ ուրբաթ օր էր, որպէս զի մարմինները չ’մնան խաչի վերայ շաբաթ օրը, որովհետեւ այն շաբաթ օրը մեծ էր, Պիղատոսին աղաչեցին, որ նորանց սրունքները ջարդեն, եւ վեր առնուին։

32 Զինուորներն էլ եկան եւ առաջինի սրունքները ջարդեցին, այնպէս էլ միւսինը որ նորա հետ խաչուած էր։

33 Բայց երբոր Յիսուսի մօտ եկան եւ տեսան նորան արդէն մեռած, նորա սրունքները չ’ջարդեցին։

34 Այլ զինուորներից մէկը գեղարդով նորա կողը խոցեց. եւ շուտով արիւն եւ ջուր դուրս եկաւ։

35 Եւ նա որ այս տեսաւ՝ վկայեց. Եւ նորա վկայութիւնը ճշմարիտ է. Եւ նա գիտէ որ ճշմարիտ է ասում, որ դուք հաւաաք։

36 Որովհետեւ այս բաները եղան, որ գրուածը կատարուի, թէ Նորա ոսկորը չ’պիտի փշրուի։

37 Եւ դարձեալ մի ուրիշ գրուած ասում է, թէ Մտիկ կ’տան նորան, որ խոցեցին։

38 Սորանից յետոյ Պիղատոսին աղաչեց Յովսէփը, որ Արիմաթիայիցն էր, (որ աշակերտ լինելով Յիսուսին, բայց Հրէից վախի պատճառովը ծածկուած էր) որ Յիսուսի մարմինը վեր առնէ. Եւ Պիղատոսը հրաման տուաւ. Եւ նա եկաւ եւ վեր առաւ Յիսուսի մարմինը։

39 Նիկոդեմոսն էլ եկաւ՝ (որ առաջ Յիսուսի մօտ էր եկել գիշերով.) եւ զմուռս բերաւ հալուէի հետ խառնած՝ հարիւր լիտրի չափ։

40 Եւ Յիսուսի մարմինն առան, եւ այն խնկերի հետ կտաւներով պատեցին, ինչպէս Հրէաներին օրէնք էր պատել։

41 Եւ այն տեղը, ուր որ խաչուեցաւ, մի պարտէզ կար, եւ այն պարտէզումը մի նոր գերեզման, որ նորանում երբէք ոչ ոք չէր դրուած։

42 Եւ այնտեղ դրին Յիսուսին Հրէաների ուրբաթի համար, որովհետեւ գերեզմանը մօտ էր։

20

1 Եւ միաշաբաթի օրը Մարիամ Մագդաղենացին առաւօտանց՝ տակաւին մութ՝ գալիս է գերեզմանը, եւ տեսնում է քարը գերեզմանից վեր առած։

2 Ապա վազում է գալիս Սիմօն Պետրոսի եւ միւս աշակերտի մօտ, որին Յիսուսը սիրում էր, եւ ասում նորանց. Տիրոջը վեր առան գերեզմանիցը, եւ չ’գիտենք թէ որտեղ դրին նորան։

3 Եւ դուրս եկաւ Պետրոսը եւ միւս աշակերտը, եւ գալիս էին գերեզմանը։

4 Եւ երկուսը միասին վազում էին. Եւ միւս աշակերտը վազեց շուտով անցաւ Պետրոսիցը, եւ առաջ եկաւ գերեզմանը։

5 Եւ ծռելով տեսնում է կտաւները դրած. Բայց ներս չ’մտաւ։

6 Սիմօն Պետրոսն էլ հասաւ որ նորա ետեւից գալիս էր, եւ մտաւ գերեզմանը, եւ տեսնում է կտաւները դրած.

7 Եւ վարշամակը՝ որ նորա գլխի վերայ էր, կտաւների հետ չէր, այլ ջոկ ծալած մի առանձին տեղ։

8 Այն ժամանակ միւս աշակերտն էլ ներս մտաւ, նա որ առաջ էր գերեզմանը եկել, տեսաւ եւ հաւատաց։

9 Որովհետեւ տակաւին չ’գիտէին գիրքը, թէ Պէտք է նա մեռելներից յարութիւն առնէ։

10 Եւ աշակերտները դարձեալ իրանց տունը գնացին։

11 Բայց Մարիամը գերեզմանի մօտ կանգնած էր դուրսը եւ լաց էր լինում. Եւ լաց լինելիս ծռուեց մտիկ տուաւ գերեզմանի մէջ.

12 Եւ տեսնում է երկու հրեշտակ՝ սպիտակ հանդերձներով նստած, մէկը գլխի կողմին, եւ միւսը ոտների կողմին, որտեղ որ Յիսուսի մարմինը դրուած էր։

13 Եւ նորանք ասեցին նորան. Ով կին, ի՞նչու ես լաց լինում. Նորանց ասեց. Նորա համար որ իմ Տիրոջը վեր առան, եւ չ’գիտեմ՝ թէ ուր դրին նորան։

14 Եւ երբոր սա ասեց, դարձաւ իր յետին կողմը, եւ Յիսուսին տեսաւ՝ կանգնած. եւ չ’գիտէր թէ Յիսուսն է։

15 Յիսուսը նորան ասեց. Կին, ի՞նչու ես լաց լինում, ո՞ւմ ես որոնում. Նա էլ կարծելով թէ պարտիզպանն է, ասեց նորան. Տէր, եթէ դու վեր առար նորան, ասիր ինձ՝ ուր ես դրել նորան, որ ես վեր առնեմ նորան։

16 Յիսուսը նորան ասեց. Մարիամ. Եւ նա դարձաւ եւ ասեց նորան. Ռաբբունի, որ կ’թարգմանուի Վարդապետ։

17 Յիսուսը նորան ասեց. Մի դպչիր ինձ, որովհետեւ դեռ չեմ վեր ելլել իմ Հօր մօտ. Բայց դու գնա իմ եղբայրների մօտ, եւ նորանց ասիր. Ես վեր եմ ելնում իմ Հօր մօտ եւ ձեր Հօր մօտ, իմ Աստուծոյ մօտ եւ ձեր Աստուծոյ մօտ։

18 Մարիամ Մագդաղենացին գալիս է աշակերտներին պատմում, թէ նա տեսաւ Տիրոջը, եւ թէ նա այս բաներն իրան ասեց։

19 Եւ նոյն օրը, միաշաբաթի իրիկունը երբոր դռները փակուած էին, այնտեղ ուր որ աշակերտները ժողովուած էին Հրէաների վախիցը, Յիսուսը եկաւ եւ նորանց մէջ կանգնեց, եւ նորանց ասեց. Խաղաղութիւն ձեզ։

20 Եւ սա ասելով իր ձեռքերը եւ իր կողը ցոյց տուաւ նորանց. Եւ աշակերտներն ուրախացան՝ երբոր Տիրոջը տեսան։

21 Յիսուսը դարձեալ ասեց նորանց. Խաղաղութիւն ձեզ, ինչպէս իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։

22 Եւ սա ասելով փչեց նորանց վերայ եւ ասեց. Առէք Սուրբ Հոգին։

23 Որոնց մեղքը որ թողէք՝ թողուած կ’լինի նորանց. Որոնցը որ պահէք՝ պահուած կ’լինի։

24 Բայց Թովմասը՝ տասնեւերկուսից մէկը՝ Երկուորեակ կոչուածը նորանց հետ չէր, երբոր Յիսուսը եկաւ։

25 Միւս աշակերտներն ասում էին նորան, թէ Տիրոջը տեսանք. Իսկ նա ասեց նորանց, Եթէ նորա ձեռքերումն բեւեռների նշանը չ’տեսնեմ, եւ իմ մատը չ’դնեմ բեւեռների տեղը, եւ իմ ձեռքը չ’կոխեմ նորա կողը, չեմ հաւատալ։

26 Եւ ութ օրից յետոյ աշակերտները դարձեալ ներսումն էին, եւ Թովմասն էլ նորանց հետ. Յիսուսը՝ դռները փակ լինելով՝ եկաւ եւ նորանց միջումը կանգնեց եւ ասեց. Խաղաղութիւն ձեզ։

27 Յետոյ Թովմասին ասեց. Բեր քո մատը այստեղ, եւ տես իմ ձեռքերը, եւ քո ձեռքը բեր եւ իմ կողը կոխիր, եւ մի լինիր անհաւատ՝ այլ հաւատացեալ։

28 Եւ Թովմասը պատասխանեց եւ ասեց նորան. Ով իմ Տէրը, եւ ով իմ Աստուածը։

29 Յիսուսը նորան ասեց. Որովհետեւ տեսար ինձ՝ հաւատացիր. երանի նորանց, որ չեն տեսել եւ հաւատում են։

30 Յիսուսը ուրիշ էլ շատ նշաններ արաւ իր աշակերտների առաջին, որ չեն գրուած այս գրքումը։

31 Բայց սորանք գրուեցան՝ որ հաւատաք, թէ Յիսուսն է Քրիստոսը՝ Աստուծոյ Որդին. եւ որ հաւատալով կեանք ունենաք նորա անունովը։

21

1 Սորանից յետոյ Յիսուսը դարձեալ իր անձը յայտնեց իր աշակերտներին Տիբերեայ ծովի եզրին մօտ. Եւ այսպէս յայտնեց։

2 Միասին էին Սիմօն Պետրոսը, եւ Երկուորեակ անուանուած Թովմասը, եւ Նաթանայէլը՝ որ Գալիլեայի Կանայիցն է, եւ Զեբեդիայի որդիքը, եւ նորա աշակերտներիցն ուրիշ երկուս էլ։

3 Սիմօն Պետրոսը նորանց ասեց. Ես գնում եմ ձուկ բռնելու. Նորան ասեցին. Մենք էլ գանք քեզ հետ. Գնացին եւ շուտով մտան նաւը, եւ այն գիշերը ոչինչ չ’բռնեցին։

4 Երբոր արդէն առաւօտ եղաւ, Յիսուսը ծովի եզրումը կանգնած էր, սակայն աշակերտները չ’ճանաչեցին, թէ Յիսուսն է։

5 Իսկ Յիսուսը նորանց ասեց. Տղերք, ուտելու բան ունի՞ք. Պատասխանեցին նորան, Ոչ։

6 Նա էլ ասեց նորանց. Ուռկանը նաւի աջ կողմը գցեցէք, եւ կ’գտնէք. Նորանք էլ գցեցին, եւ՝ էլ չէին կարողանում քաշել՝ ձկների շատութեան պատճառովը։

7 Այն աշակերտը որ Յիսուսը սիրում էր նորան՝ Պետրոսին ասեց, Տէրն է նա։ Սիմօն Պետրոսը երբոր լսեց՝ թէ Տէրն է, վերարկուն իրան վերայ առաւ, որովհետեւ մերկ էր, եւ զինքը ծովը գցեց։

8 Իսկ միւս աշակերտները եկան նաւակովը. Որովհետեւ ցամաքիցը հեռու չէին. Այլ երկու հարիւր կանգունի չափ, եւ ուռկանը ձկներովը քաշում էին։

9 Երբոր դուրս եկան ցամաքը, տեսան ածուխի կրակ վառած, եւ նորա վերայ դրած ձուկ եւ հաց։

10 Յիսուսը նորանց ասեց. Բերէք այդ ձկներից՝ որ հիմա բռնեցիք։

11 Սիմօն Պետրոսը նաւը մտաւ եւ ուռկանը քաշեց դէպի ցամաքը՝ մեծ մեծ ձկներով լիքը՝ հարիւր յիսունեւերեք հատ. Եւ այդքան լինելով՝ ուռկանը չ’պատառուեցաւ։

12 Յիսուսը նորանց ասեց. Եկէք ճաշեցէք. Եւ աշակերտներիցը ոչ ով չէր համարձակում հարցնել՝ թէ Դու ո՞վ ես. Որովհետեւ գիտէին, որ Տէրն է։

13 Յիսուսն էլ եկաւ՝ եւ հացն առաւ՝ եւ նորանց տուաւ, եւ նոյնպէս էլ ձուկը։

14 Սա երրորդ անգամն է որ Յիսուսը իր աշակերտներին երեւեցաւ, մեռելներից յարութիւն առնելուց յետոյ։

15 Եւ երբոր ճաշեցին, Յիսուսն ասեց Սիմօն Պետրոսին. Սիմօն Յովնանի որդի, սիրո՞ւմ ես ինձ դորանցից աւելի, նորան ասեց. Այո, Տէր, դու գիտես՝ որ ես սիրում եմ քեզ, նորան ասեց. Արածեցրու իմ գառները։

16 Դարձեալ ասեց նորան. Սիմօն Յովնանի որդի, սիրո՞ւմ ես ինձ. Նորան ասեց. Այո, Տէր, դու գիտես որ ես սիրում եմ քեզ. նորան ասեց, Արածեցրու իմ ոչխարները։

17 Երրորդ անգամն ասեց նորան. Սիմօն Յովնանի որդի, սիրո՞ւմ ես ինձ։ Պետրոսը տրտմեցաւ. Որովհետեւ երրորդ անգամ նորան ասեց՝ թէ Սիրո՞ւմ ես ինձ. Եւ նորան ասեց. Տէր, դու ամեն բան գիտես, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ. Յիսուսը նորան ասեց. Արածեցրու իմ ոչխարները։

18 Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ, երբոր պատանի էիր՝ ինքդ էիր գօտիդ կապում՝ եւ ման գալիս որտեղ որ ուզում էիր. Բայց երբոր կ’ծերանաս, ձեռքերդ կ’մեկնես. Եւ ուրիշը գօտի կ’կապէ, եւ կ’տանէ՝ որտեղ որ չես ուզիլ։

19 Սա ասեց՝ ցոյց տալով թէ նա ի՛նչ մահով կ’փառաւորէ Աստուծուն. Եւ սա ասելուց յետոյ, նորան ասեց. Իմ ետեւիցը եկ.

20 Պետրոսն էլ դարձաւ՝ տեսաւ այն աշակերտին, որին Յիսուսը սիրում էր, որ ետեւիցը գալիս էր, նա՝ որ էլ նորա լանջքովն ընկաւ ընթրիքի ժամանակին եւ ասեց. Տէր, ո՞վ է քեզ մատնողը։

21 Պետրոսը սորան տեսնելով, Յիսուսին ասեց. Տէր, բայց սա ի՞նչ։

22 Յիսուսը նորան ասեց. Եթէ ես կամենում եմ, որ դա կենայ, մինչեւ ես գամ. Քե՞զ ինչ. Դու իմ ետեւիցը եկ։

23 Եւ այս խօսքը դուրս եկաւ եղբայրների մէջ, թէ այն աշակերտը չի մեռնիլ. Բայց Յիսուսը չ’ասեց նորան, թէ չի մեռնիլ. Այլ եթէ կամենում եմ որ դա կենայ մինչեւ ես գամ. Քե՞զ ինչ։

24 Սա այն աշակերտն է, որ այս բաների համար վկայում է, եւ այս բաներն էլ գրեց, եւ գիտենք որ նորա վկայութիւնը ճշմարիտ է։

25 Բայց ուրիշ էլ շատ բաներ կան, որ Յիսուսը արաւ, որոնք եթէ մէկ մէկ գրուած լինէին, կարծում եմ թէ աշխարհքս էլ բաւական չէր լինիլ այն գրուած գրքերը տանելու։ Ամէն։