1

10 Եւ ժողովրդի բոլոր բազմութիւնը դուրսն աղօթք էին անում խնկարկութեան ժամանակին։

11 Եւ Տիրոջ հրեշտակը երեւեցաւ նորան՝ կանգնած խնկի սեղանի աջ կողմին։

12 Եւ Զաքարիան տեսնելով շփոթուեցաւ, եւ վախ ընկաւ նորա վերայ։

13 Եւ հրեշտակն ասեց նորան. Մի վախենար, Զաքարիա. Որովհետեւ քո աղօթքը լսուեցաւ, եւ քո կինն Եղիսաբեթը մի որդի կ’ծնի քեզ, եւ նորա անունը Յովհաննէս կ’դնես։

14 Եւ քեզ ուրախութիւն եւ ցնծութիւն կ’լինի, եւ շատերը նորա ծնունդովը կ’ուրախանան։

15 Որովհետեւ նա մեծ կ’լինի Տիրոջ առաջին. Եւ գինի եւ օղի չի խմիլ, եւ դեռ իր մօր որովայնիցը Սուրբ Հոգով կ’լցուի։

16 Եւ Իսրայէլի որդիներից շատերին կ’դարձնէ դէպի իրանց Տէր Աստուածը։

17 Եւ ինքն կ’գայ նորա առաջից Եղիայի հոգովը եւ զօրութիւնովը, որ հայրերի սրտերը դէպի որդիքը դարձնէ, եւ անհնազանդները՝ արդարների իմաստութեան մէջ, որ Տիրոջ համար բարեկարգ ժողովուրդ պատրաստէ։

18 Եւ Զաքարիան ասեց հրեշտակին. Ես ի՞նչով ճանաչեմ այդ. Որովհետեւ ես ծեր եմ, եւ իմ կինն իր օրերն անց է կացրել։

19 Եւ հրեշտակը պատասխանեց եւ ասեց նորան. Ես Գաբրիէլն եմ, որ Աստուծոյ առաջին կանգնում եմ, եւ ուղարկուեցայ քեզ հետ խօսելու եւ այս բաները քեզ աւետիք տալու։

20 Եւ ահա համր կ’լինես, եւ չես կարենալ խօսել, մինչեւ այն օրն՝ որ այս բաները կ’լինին. Որովհետեւ չ’հաւատացիր իմ այս խօսքերին՝ որ իրանց ժամանակին կ’կատարուին։

21 Եւ ժողովուրդը սպասում էր Զաքարիային, եւ զարմանում էին նորա տաճարի մէջ ուշանալու համար.

22 Եւ երբոր դուրս եկաւ, չէր կարենում խօսել նորանց հետ. Եւ իմացան՝ որ տաճարի մէջ տեսիլք է տեսել. Եւ նա նշաններով էր խօսում նորանց հետ, եւ մնում էր պապանձուած։

23 Եւ եղաւ, երբոր նորա պաշտօնի օրերը կատարուեցան, գնաց իր տունը։

24 Եւ այն օրերից յետոյ նորա կին Եղիսաբեթը յղացաւ, եւ հինգ ամիս իր անձը ծածուկ պահում էր եւ ասում.

25 Թէ այսպէս արաւ ինձ Տէրն այս օրերումն, որ ինձ վերայ նայեց՝ որ իմ նախատինքը մարդկանց միջից վեր առնէ։

26 Եւ վեցերորդ ամսումը Գաբրիէլ հրեշտակն Աստուածանից ուղարկուեցաւ Գալիլեայի մի քաղաք, որի անունը Նազարէթ էր,

27 Մի կոյսի մօտ, որ նշանուած էր մի մարդի, որի անունը Յովսէփ էր՝ Դաւիթի տանիցը. Եւ այն կոյսի անունը Մարիամ էր։

28 Եւ հրեշտակը նորա մօտ գալով ասեց. Ողջոյն քեզ, ով շնորհընկալ. Տէրը քեզ հետ. Օրհնեալ ես դու կանանց մէջ։

29 Եւ նա նորան տեսնելով շփոթուեցաւ նորա խօսքի համար, եւ իր մտքումը մտածում էր, թէ ի՛նչպիսի բան պիտի լինի այս ողջոյնը։

30 Եւ հրեշտակը ասեց նորան. Մի վախենար, Մարիամ. Որովհետեւ Աստուածանից շնորհք գտար։

31 Եւ ահա կ’յղանաս՝ եւ որդի կ’ծնես. Եւ նորա անունը Յիսուս կ’դնես։

32 Նա մեծ կ’լինի, եւ Բարձրեալի Որդի կ’կոչուի. Եւ Տէր Աստուածը նորա Դաւիթ հօր աթոռը կ’տայ նորան. Եւ նա յաւիտեան կ’թագաւորէ Յակոբի տան վերայ.

33 Եւ նորա թագաւորութեանը վերջ չի լինիլ։

34 Եւ Մարիամն ասեց հրեշտակին. Սա ի՞նչպէս կ’լինի. Ըստ որում ես այր չ’գիտեմ։

35 Հրեշտակը պատասխանեց եւ ասեց նորան. Սուրբ Հոգին կ’գայ քեզ վերայ, եւ Բարձրեալի զօրութիւնը քեզ վերայ կ’հովանաւորէ, վասն որոյ եւ այն ծնուած սուրբն էլ Աստուծոյ Որդի կ’կոչուի։

36 Եւ ահա քո ազգականն՝ Եղիսաբեթը, նա էլ մի որդիով յղի է իր ծերութիւնումը. Եւ սա այն ամուլ կոչուածի վեցերորդ ամիսն է։

37 Որովհետեւ Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ։

38 Մարիամն էլ ասեց. Ահա Տիրոջ աղախինն եմ. Թող քո խօսքի պէս լինի ինձ։ Եւ հրեշտակը գնաց նորանից։

39 Մարիամն այն օրերումը վերկացաւ՝ շտապելով լեռնակողմը գնաց՝ Յուդայի քաղաքը.

40 Եւ Զաքարիայի տունը մտաւ, եւ Եղիսաբեթին բարեւեց։

41 Եւ եղաւ, երբոր Եղիսաբեթը Մարիամի բարեւը լսեց, երեխան նորա որովայնումը խաղաց. Եւ Եղիսաբեթը Սուրբ Հոգիով լցուեցաւ։

42 Եւ մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց. Օրհնեալ ես դու կանանց մէջ. Եւ օրհնեալ է քո որովայնի պտուղը.

43 Եւ սա ի՞նչ տեղից է ինձ, որ իմ Տիրոջ մայրն ինձ մօտ եկաւ։

44 Որովհետեւ ահա, երբոր քո բարեւի ձայնն իմ ականջներին հասաւ, երեխան որովայնումս ուրախանալով խաղաց։

45 Եւ երանի նորան, որ հաւատաց, թէ այն բաները կ’կատարուին, որ Տէրիցն իրան ասուած են։

46 Եւ Մարիամը ասեց. Թող իմ անձը փառաւորէ Տիրոջը։

47 Եւ իմ հոգին ուրախացաւ իմ Փրկիչ Աստուծովը։

48 Որովհետեւ իր աղախնի խոնարհութեանը մտիկ տուաւ, որովհետեւ ահա այսուհետեւ բոլոր ազգերը կ’երանեն ինձ։

49 Որովհետեւ Հզօրը մեծամեծ բաներ արաւ ինձ, եւ սուրբ է նորա անունը։

50 Եւ նորա ողորմութիւնը ազգից ազգ նորանից վախեցողներին վերայ է։

51 Զօրութիւն արաւ իր բազուկովը, ցրուեց ամբարտաւաններին իրանց սրտի մտածմունքովը։

52 Զօրաւորներին աթոռներից իջեցրեց, եւ խոնարհներին բարձրացրեց։

53 Սովածներին բարիքներով լցրեց, եւ հարուստներին դատարկ արձակեց։

54 Իր Իսրայէլ ծառային օգնեց իր ողորմութիւնը յիշելով.

55 Ինչպէս մեր հայրերի հետ խօսեց, Աբրահամին եւ նորա զաւակին՝ մինչեւ յաւիտեան։

56 Եւ Մարիամը մնաց նորա մօտ երեք ամիսի չափ. Եւ յետոյ դարձաւ իր տունը։

57 Եւ Եղիսաբեթի ծնելու ժամանակը լրացաւ, եւ որդի ծնեց։

58 Եւ նորա դրացիները եւ ազգականները լսեցին, թէ Տէրն իր ողորմութիւնը մեծ արաւ նորա վերայ. Եւ ուրախանում էին նորա հետ։

59 Եւ եղաւ՝ ութերորդ օրումն եկան երեխային թլփատելու, եւ նորան իր հօր անունովը Զաքարիա էին կոչում։

60 Եւ նորա մայրը պատասխանեց եւ ասեց. Ոչ, այլ Յովհաննէս կոչուի։

61 Եւ ասեցին նորան, թէ Ոչ ոք չ’կայ քո ազգումը, որ այդ անունով կոչվում լինի։

62 Եւ նշաններով հարցնում էին նորա հօրը, թէ ի՞նչ է կամենում որ նա կոչուի։

63 Եւ նա տախտակ խնդրեց, գրեց եւ ասեց, Դորա անունը Յովհաննէս է. Եւ ամենքը զարմացան։

64 Եւ իսկոյն նորա բերանը եւ լեզուն բացուեցաւ. Եւ խօսում էր՝ Աստուծուն օրհնելով։

65 Եւ ահ ընկաւ ամենքի վերայ, որ նորանց չորս կողմովը բնակվում էին. Եւ Հրէաստանի բոլոր լեռնակողմումը այս ամեն բաները պատմվում էին։

66 Եւ բոլոր լսողներն իրանց սրտերումն էին դնում եւ ասում. Այս երեխան ի՞նչ պիտի լինի։ Եւ Տիրոջ ձեռը նորա հետ էր։

67 Եվ նորա հայրը՝ Զաքարիան Սուրբ Հոգիով լցուեցաւ, մարգարէացաւ եւ ասեց.

68 Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որ այցելութեան եկաւ, եւ փրկութիւն արաւ իր ժողովրդի համար։

69 Եւ փրկութեան եղջիւր վերկացրեց մեզ համար իր Դաւիթ ծառայի տանը։

70 Ինչպէս որ խօսեց յաւիտենից իր սուրբ մարգարէների բերանովը.

71 Փրկութիւն մեր թշնամիներիցը. Եւ բոլոր մեզ ատողների ձեռիցը.

72 Որ մեր հայրերի վերայ ողորմութիւն անէ, եւ իր սուրբ ուխտը յիշէ.

73 Այն երդումը, որ մեր հայր Աբրահամին երդուաւ, որ մեզ տայ,

74 Որ մեր թշնամիների ձեռիցն ազատուած աներկիւղ պաշտենք իրան

75 Սրբութիւնով եւ արդարութիւնով նորա առաջին մեր կեանքի բոլոր օրերումը։

76 Եւ դու, երեխայ, Բարձրեալի մարգարէ կ’կոչուիս. Որովհետեւ կ’գնաս Տիրոջ երեսի առաջից նորա ճանապարհները պատրաստելու,

77 Որ նորա ժողովրդին տաս փրկութեան գիտութիւնը իրանց մեղքերի թողութեան մէջ,

78 Մեր Աստուծոյ գթած ողորմութեան համար, որով ծագող արեգակը վերեւիցը այցելեց մեզ.

79 Որ լոյս տայ խաւարումն եւ մահի ստուերումը նստողներին. Որ մեր ոտները դէպի խաղաղութեան ճանապարհն ուղղէ։

80 Եւ երեխան աճում էր եւ զօրանում էր հոգիով. Եւ անապատներումն էր, մինչեւ այն օրն որ նա երեւեցաւ Իսրայէլին։

1 Որովհետեւ շատերը ձեռնարկեցին մեր մէջ հաստատուած բաների պատմութիւնը վերստին կարգել.

2 Ինչպէս մեզ աւանդեցին սկզբիցն ականատես եւ խօսքին սպասաւոր լինողները,

3 Ես էլ, որ սկզբիցը բոլոր բաներին ճշմարտութիւնով հետեւեցի, կամեցայ կարգաւ գրել քեզ, ո՛վ պատուականդ Թէոփիլէ.

4 Որ իմանաս այն բաների ստուգութիւնը, որ սովորեցիր։

5 Հրէաստանի թագաւոր Հերովդէսի օրերումը մի քահանայ կար անունը Զաքարիա, Աբիայի դասակարգութիւնիցը, եւ նորա կինն Ահարօնի աղջիկներիցը, եւ նորա անունն Եղիսաբեթ։

6 Երկուսն էլ Աստուծոյ առաջին արդար էին, եւ Տիրոջ բոլոր պատուիրանքներումը եւ իրաւունքներումը գնում էին անարատ։

7 Եւ նորանք զաւակ չ’ունէին, որովհետեւ Եղիսաբեթը ամուլ էր. Եւ երկուսն էլ իրանց օրերը անց էին կացրել։

8 Եւ եղաւ, երբոր նա քահանայութիւն էր անում իրան հասած դասակարգութեան օրերումը Աստուծոյ առաջին,

9 Քահանայութեան սովորութեան պէս, իրան ընկաւ, որ Տիրոջ տաճարը մտնէ խնկարկութիւն անելու։

2

10 Եւ հրեշտակն ասեց նորանց. Մի վախենաք, որովհետեւ ահա մեծ ուրախութիւն եմ աւետում ձեզ, որ բոլոր ժողովրդին պիտի լինի.

11 Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցաւ Դաւիթի քաղաքումը. Որ է Քրիստոս Տէրը։

12 Եւ այս լինի ձեզ նշան. Մի երեխայ կ’գտնէք խանձարուրներով պատած, եւ մսուրի մէջ դրած։

13 Եւ յանկարծակի այն հրեշտակի հետ եղաւ երկնաւոր զօրքի մի բազմութիւնը, որ Աստուծուն օրհնում էին եւ ասում.

14 Փառք Աստուծոյ բարձունքումը, եւ երկրի վերայ՝ խաղաղութիւն, եւ մարդկանց մէջ հաճութիւն։

15 Եւ եղաւ երբոր հրեշտակները նորանցից վերացան երկինքը, այն հովիւ մարդիկն իրար ասեցին. Եկէք գնանք մինչեւ Բեթլէհէմ, եւ տեսնենք այս եղած բանը, որ Տէրը ցոյց տուաւ մեզ։

16 Եւ շտապելով եկան եւ գտան Մարիամին եւ Յովսէփին, եւ երեխային՝ մսուրի մէջ դրած։

17 Եւ երբոր տեսան՝ իմացրին այն բանն, որ այս երեխայի համար ասուեցաւ նորանց։

18 Եւ բոլոր լսողները զարմացան այն բաների համար, որ հովիւները նորանց հետ խօսեցան։

19 Իսկ Մարիամն այս բոլոր բաները պահում էր, եւ իր սրտումը մտածում էր։

20 Եւ հովիւները ետ դառան. Աստուծուն փառաբանում եւ օրհնում էին այն բոլոր բաների համար, որ լսեցին եւ տեսան, ինչպէս որ նորանց ասուեցաւ։

21 Եւ երբոր ութ օր լրացաւ, որ մանուկը թլփատուէր, նորա անունը Յիսուս կոչուեցաւ, այն որ հրեշտակիցը կոչուած էր՝ նա դեռ արգանդումը չ’յղացուած։

22 Եւ երբոր նորա մաքրուելու օրերը լրացան, Մովսէսի օրենքի պէս, նորան տարան Երուսաղէմ, որ Տիրոջ առաջին կանգնեցնեն։

23 Ինչպէս Տիրոջ օրէնքումը գրուած է, թէ Ամեն արու որ արգանդ բանայ, Տիրոջը սուրբ պիտի կոչուի։

24 Եւ որ Տիրոջ օրէնքումը ասուածին պէս պատարագ բերեն մի զոյգ տատրակ, կամ աղաւնու երկու ձագ։

25 Եւ ահա Երուսաղէմումը մի մարդ կար, որի անունը Սիմէօն էր, եւ այս մարդը արդար եւ աստուածավախ էր, եւ սպասում էր Իսրայէլի մխիթարութեանը, եւ Սուրբ Հոգի կար նորա վերայ։

26 Եւ նորան պատգամ էր եղած Սուրբ Հոգիիցը, որ մահ չի տեսնիլ, մինչեւ որ Տիրոջ Քրիստոսին կ’տեսնէ։

27 Եւ Հոգիովն եկաւ տաճարը, եւ երբոր ծնողքը Յիսուս երեխային բերին, որ օրէնքի սովորութեան պէս նորա վերայ անեն,

28 Նա էլ առաւ նորան ընդունեց իր գիրկը, եւ Աստուծուն օրհնեց, եւ ասեց.

29 Հիմա արձակում ես քո ծառային, ով Տէր, քո խօսքի պէս խաղաղութիւնով.

30 Որովհետեւ իմ աչքերը տեսան քո փրկութիւնը,

31 Որ պատրաստեցիր ամեն ժողովուրդների առաջին։

32 Լոյս՝ հեթանոսներին լուսաւորելու, եւ փառք՝ քո Իսրայէլ ժողովրդի համար։

33 Եւ Յովսէփը եւ նորա մայրը զարմացել էին այն բաների վերայ, որ նորա համար խօսվում էին։

34 Եւ Սիմէօնն օրհնեց նորանց, եւ նորա մայր Մարիամին ասեց, Ահա այս մանուկը կայ Իսրայէլի մէջ շատերի համար ընկնելու եւ կանգնելու եւ հակառակութեան նշան։

35 Եւ իսկ քո անձովը սուր կ’անցնէ, որ շատ սրտերից խորհուրդներ յայտնուին։

36 Եւ այնտեղ էր Աննա մարգարէուհին՝ Փանուէլի աղջիկն՝ Ասերի ցեղիցը. Սա ինքը շատ օրեր էր անցրել, եւ իր կուսութեան ժամանակիցն եօթը տարի էր ապրել մարդու հետ.

37 Եւ ութսուն եւ չորս տարուայ չափ որբեւայրի էր, որ տաճարիցը չէր հեռանում. Ծոմերով եւ աղօթքներով գիշեր ու ցերեկ ծառայում էր Աստուծուն։

38 Սա էլ նոյն ժամումը վերկացաւ՝ Տէրիցը գոհանում էր եւ խօսում էր նորա մասին այն ամենին որ Երուսաղէմի մէջ փրկութեան սպասում էին։

39 Եւ երբոր ամենը Տիրոջ օրէնքի պէս կատարեցին, ետ դառան Գալիլեա՝ իրանց Նազարէթ քաղաքը։

40 Երեխան էլ աճում էր եւ զօրանում հոգիով՝ իմաստութիւնով լցուած. Եւ Աստուծոյ շնորհքը նորա վերայ էր։

41 Եւ նորա ծնողքը տարուց տարի Երուսաղէմ էին գնում զատկի տօնին։

42 Եւ երբոր նա տասնեւերկու տարեկան եղաւ, նորանք տօնի սովորութեան պէս Երուսաղէմ գնացին,

43 Եւ երբոր օրերը կատարելուց յետոյ ետ դառան, Յիսուս տղան Երուսաղէմումը մնաց. Եւ չ’իմացան Յովսէփը եւ նորա մայրը,

44 Եւ կարծելով, թէ նա ճանապարհակիցների հետ կ’լինի, մի օրուայ ճանապարհ եկան՝ եւ նորան որոնում էին ազգականների եւ ծանօթների մէջ։

45 Եւ երբոր նորան չ’գտան, ետ դառան Երուսաղէմ եւ որոնում էին նորան։

46 Եւ երեք օրից յետոյ եղաւ, որ նորան տաճարի մէջ գտան, վարդապետների մէջ նստած՝ նորանց ականջ էր դնում, եւ նորանցից հարցնում էր։

47 Եւ ամենքն, որ նորանից լսում էին, զարմանում էին նորա իմաստութեան եւ պատասխանների վերայ։

48 Եւ երբոր նորան տեսան, շատ սքանչացան. Եւ նորա մայրն ասեց նորան. Որդեակ, ի՞նչու համար մեզ այսպէս արիր. Ահա, հայրդ եւ ես ցաւելով որոնում էինք քեզ։

49 Եւ նա նորանց ասեց. Ի՞նչու համար էիք ինձ որոնում. Դուք չ’գիտէի՞ք թէ պէտք է, որ ես իմ Հօր տանը լինեմ։

50 Եւ նորանք չ’հասկացան այն խօսքը որ նորանց հետ խօսեց։

51 Եւ նա նորանց հետ իջաւ եւ գնաց Նազարէթ. Եւ նորանց հնազանդ էր. եւ նորա մայրը այս բոլոր բաները պահում էր իր սրտումը։

52 Եւ Յիսուսը զարգանում էր իմաստութիւնով եւ հասակով, եւ շնորհքով՝ Աստուծոյ եւ մարդկանց մօտ։

1 Եւ այն օրերումն եղաւ, որ հրաման դուրս եկաւ Օգոստոս կայսերից, որ բոլոր աշխարհ գրուի։

2 Սա առաջին աշխարհագիրն եղաւ Կիւրենի՝ Սիւրիայի կուսակալութեան ժամանակումը։

3 Եւ ամենքը գնում էին գրուելու՝ ամեն մէկն իր քաղաքը։

4 Յովսէփն էլ Գալիլեայիցը՝ Նազարէթ քաղաքիցը գնաց Հրէաստան Դաւիթի քաղաքն, որ Բեթլէհէմ է կոչվում. Որովհետեւ նա Դաւիթի տանիցը եւ ազգիցն էր.

5 Որ գրուի իր նշանած Մարիամի հետ, որ յղի էր։

6 Եւ եղաւ երբոր նորանք այնտեղ էին. Նորա ծնելու օրերը լրացան։

7 Եւ իր անդրանիկ որդին ծնեց, եւ պատեց խանձարուրներով եւ մսուրի մէջ դրաւ. Որովհետեւ այն իջեւանումը տեղ չ’կար նորանց համար։

8 Եւ այն տեղումը հովիւներ կային դաշտումը կացող, որ գիշերն իրանց հօտերը պահում էին։

9 Եւ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց նորանց առաջին, եւ Տիրոջ փառքը նորանց շուրջը ծագեց. Եւ մեծ վախով վախեցան։

3

10 Եւ ժողովուրդները նորան հարցնում էին եւ ասում. Ապա ի՞նչ անենք։

11 Եւ նա պատասխանեց եւ ասեց նորանց. Նա որ երկու հանդերձ ունի, թող մինը չ’ունեցողին տայ. Եւ նա էլ, որ կերակուր ունի, թող նոյնպէս անէ։

12 Եւ մաքսաւորներն էլ եկան մկրտուելու, եւ նորան ասեցին. Վարդապետ, ի՞նչ անենք։

13 Նա էլ ասեց նորանց. Ձեզ հրամայածիցն աւելի պահանջելով ոչ մի բան մի առնէք։

14 Եւ զինուորներն էլ էին հարցնում նորան եւ ասում. Ապա մենք ի՞նչ անենք, նորանց էլ ասեց. Ոչ մէկին մի հարստահարէք, ոչ էլ զրպարտութիւն արէք, եւ ձեր թոշակովը բաւականացէք։

15 Ժողովուրդն էլ դեռ սպասելիս եւ ամենքն իրանց սրտերումն մտածելիս՝ Յովհաննէսի համար, թէ մի՛ գուցէ նա լինի Քրիստոսը,

16 Յովհաննէսն ամենին պատասխանեց եւ ասեց. Ես ջրով եմ մկրտում ձեզ. Բայց ինձանից աւելի զօրաւորն է գալիս, որ ես արժանի չեմ նորա կօշիկների կապերը լուծելու. Նա ձեզ Սուրբ Հոգով եւ կրակով կ’մկրտէ։

17 Որ հոսելին նորա ձեռքին է, եւ նա իր կալը կ’սրբէ, եւ ցորենն իր ամբարը կ’ժողովէ, իսկ դարմանը կ’այրէ անշէջ հրով։

18 Եւ ուրիշ էլ շատ բաներ յորդորելով աւետարանում էր ժողովրդին։

19 Բայց Հերովդէս չորրորդապետը՝ նորանից յանդիմանուած իր եղբայր Փիլիպպոսի կնկայ Հերովդիայի մասին, եւ այն ամեն չար գործերի համար, որ Հերովդէսն արաւ,

20 Ամենի վերայ սա էլ աւելացրեց, որ Յովհաննէսին բանտի մէջ դրաւ։

21 Եւ բոլոր ժողովրդի մկրտուելու ժամանակին եղաւ, որ երբոր Յիսուսն էլ մկրտուեցաւ՝ եւ աղօթք էր անում, երկինքը բացուեցաւ,

22 Եւ Սուրբ Հոգին մարմնաւոր տեսիլքով աղաւնու պէս իջաւ նորա վերայ. Եւ երկնքիցը ձայն եղաւ որ ասում էր. Դու ես իմ սիրելի Որդին, ես քեզ հաւանեցի։

23 Եւ ինքն Յիսուս սկսած էր երեսուն տարեկանի չափ լինել, որ ինչպէս կարծվում էր, Յովսէփի որդին էր. Եւ նա Հեղիին. Եւ նա Մատթատի.

24 Եւ նա Ղեւիի. Եւ նա Մեղքիի. Եւ նա Յաննէի. Եւ նա Յովսէփի.

25 Եւ նա Մատաթիայի. Եւ նա Ամովսի. Եւ նա Նաւումի. Եւ նա Եսղիի. Եւ նա Նանգէի,

26 Եւ նա Մաաթի. Եւ նա Մատաթիայի. Եւ նա Սէմէիի. Եւ նա Յովսէփի. Եւ նա Յուդայի.

27 Եւ նա Յովհաննայի. Եւ նա Րէսայի. Եւ նա Զօրաբաբէլի. Եւ նա Սաղաթիէլի. Եւ նա Նէրէիի.

28 Եւ նա Մեղքիի. Եւ նա Ադդէիի. Եւ նա Կովսամի. Եւ նա Եղմովդադի. Եւ նա Էրի.

29 Եւ նա Յովսէսի. Եւ նա Եղիազարի. Եւ նա Յովրիմի. Եւ նա Մատթատի. Եւ նա Ղեւիի.

30 Եւ նա Սիմէօնի. Եւ նա Յուդայի. Եւ նա Յովսէփի. Եւ նա Յովնանի. Եւ նա Եղիակիմի.

31 Եւ նա Մելիայի. Եւ նա Մայնանի. Եւ նա Մատտաթայի. Եւ նա Նաթանի. Եւ նա Դաւիթի.

32 Եւ նա Յեսսէի. Եւ նա Ովբէդի. Եւ նա Բոոսի. Եւ նա Սաղմոնի, եւ նա Նաասոնի.

33 Եւ նա Ամինադաբի. Եւ նա Արամի. Եւ նա Եսրոնի. Եւ նա Փարէսի. Եւ նա Յուդայի.

34 Եւ նա Յակոբի. Եւ նա Իսահակի. Եւ նա Աբրահամի. եւ նա Թարայի. Եւ նա Նաքովրի.

35 Եւ նա Սերուքի. Եւ նա Ռագաւի. Եւ նա Փաղեկի. Եւ նա Եբերի. Եւ նա Սաղայի.

36 Եւ նա Կայնանի. Եւ նա Արփաքսադի. եւ նա Սէմի. Եւ նա Նոյի. Եւ նա Ղամէքի.

37 Եւ նա Մաթուսաղայի. Եւ նա Ենովքի. Եւ նա Յարեդի. Եւ նա Մաղաղիէլի. Եւ նա Կայնանի.

38 Եւ նա Ենովսի. Եւ նա Սէթի. Եւ նա Ադամի. եւ նա Աստուծոյ։

1 Տիբերիոս կայսեր տէրութեան տասնեւհինգերորդ տարում, Պոնտացի Պիղատոսի Հրէաստանի վերայ կուսակալութեան ժամանակին, եւ Հերովդէսի՝ Գալիլեայի վերայ չորրորդապետութեան ժամանակին, եւ նորա եղբայր Փիլիպպոսի՝ Իտուրացիների եւ Տրաքոնացիների երկրի վերայ չորրորդապետութեան ժամանակին, եւ Լիւսանիայի Աբելինացիների վերայ չորորդապետութեան ժամանակին,

2 Աննայի եւ Կայիափայի քահանայապետութեան օրերումը Աստուծոյ խօսքն եղաւ Զաքարիայի որդի Յովհաննէսին անապատումը։

3 Եւ նա եկաւ Յորդանանի ամեն կողմերը, ապաշխարութեան մկրտութիւնը քարոզելով մեղքերի թողութեան համար.

4 Ինչպէս Եսայիա մարգարէի խօսքերի գրքումը գրուած է՝ որ ասում է Կանչողի ձայնը անապատումը. Պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը, եւ ուղիղ արէք նորա շաւիղները։

5 Ամեն ձոր լցուի, եւ ամեն սար եւ բլուր խոնարհուի. Եւ դժուարները հեշտ լինեն, եւ խորտուբորտները հարթ ճանապարհներ լինեն.

6 Եւ ամեն մարմին Աստուծոյ փրկութիւնը կ’տեսնէ։

7 Եւ այն ժողովուրդներին, որ դուրս էին եկած նորանից մկրտուելու, ասեց. Իժերի զաւակներ, ո՞վ սովորեցրեց ձեզ փախչել այն գալու բարկութիւնիցը։

8 Արդ ապաշխարութեան արժանի պտուղներ արէք. Եւ մի սկսէք ասել ձեր միջումը՝ մենք Աբրահամն ունինք հայր. Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ Աստուած կարող է այս քարերիցը որդիներ հանել Աբրահամի համար։

9 Բայց արդէն կացինն էլ ծառերի արմատի մօտ դրած է. արդ ամեն ծառ որ բարի պտուղ չէ բերում, կ’կտրուի եւ կրակի մէջ կ’գցուի։

4

10 Որովհետեւ գրուած է, թէ Իր հրեշտակներին կ’հրամայէ քեզ համար, որ քեզ պահեն.

11 Եւ որ ձեռքերի վերայ քեզ վեր առնեն, որ երբէք քո ոտքը քարի չ’դպցնես։

12 Յիսուսը նորան պատասխանեց եւ ասեց, թէ Ասուած է՝ Մի փորձիր քո Տէր Աստուծուն։

13 Եւ սատանան երբոր բոլոր փորձութիւնը կատարեց, հեռացաւ նորանից մինչեւ մի ժամանակ։

14 Եւ Յիսուսը Հոգիի զօրութիւնովը ետ դառաւ Գալիլեա. Եւ նորա համբաւը դուրս գնաց այն գաւառի ամեն կողմերը։

15 Եւ նա սովորեցնում էր նորանց ժողովարաններումը, եւ ամենից փառաւորվում էր։

16 Եւ եկաւ Նազարէթ, ուր որ մեծացել էր. Եւ իր սովորութեան պէս շաբաթ օրը ժողովարանը մտաւ, եւ կանգնեց որ կարդայ։

17 Եւ Եսայիա մարգարէի գիրքը տուին նորան. Եւ երբոր գիրքը բացաւ՝ այն տեղը գտաւ, ուր գրուած էր.

18 Տիրոջ Հոգին ինձ վերայ է. Որի համար էլ օծեց ինձ. Նա ինձ ուղարկել է աղքատներին աւետարանելու, սրտով կոտրուածներին բժշկելու,

19 Գերիներին թողութիւն քարոզելու, եւ կոյրերին տեսութիւն. Խոցուածներին արձակելու ազատելով, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու։

20 Եւ գիրքը խփեց՝ պաշտօնեային տուաւ, նստեց, եւ ժողովարանի մէջ ամենքի աչքերը նորան էին մտիկ տալիս։

21 Եւ նա սկսեց ասել նորանց, թէ Այսօր այս գիրքը կատարուեցաւ ձեր ականջներումը։

22 Եւ ամենքը վկայում էին նորան, եւ զարմանում էին այն շնորհաց խօսքերի վերայ, որ դուրս էին գալիս նորա բերանիցը. Եւ ասում էին. Չէ՞ որ սա Յովսէփի որդին է։

23 Եւ նա նորանց ասեց, Ի հարկէ՝ այս առակը կ’ասէք ինձ. Բժի՛շկ, քո անձը բժշկիր. որչափ բաներ լսեցինք՝ Կափառնայումի մէջ եղած, քո հայրենիքումը այստեղ էլ արա։

24 Եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Ոչ մի մարգարէ ընդունելի չէ իր հայրենիքումը։

25 Եւ ճշմարտութեամբ ասում եմ ձեզ, թէ Եղիայի օրերին Իսրայէլի մէջ շատ որբեւայրիներ կային, երբոր երկինքը երեք տարի եւ վեց ամիս փակուեցաւ, այնպէս որ բոլոր երկրի վերայ մեծ սով եղաւ։

26 Եւ Եղիան նորանցից ոչ ոքի մօտ չ’ուղարկուեցաւ, բայց միայն Սիդոնացիների Սարեփթան՝ մի որբեւայրի կնոջ մօտ։

27 Եւ շատ բորոտներ կային Իսրայէլի մէջ Եղիսէ մարգարէի ժամանակին. Եւ նորանցից ոչ ոք չ’սրբուեցաւ, բայց միայն Նէեման Ասորին։

28 Եւ ամենքը բարկութիւնով լցուեցան ժողովարանի մէջ, երբոր այս լսեցին։

29 Եւ վեր կացան՝ նորան քաղաքիցը դուրս հանեցին, եւ տարան նորան մինչեւ այն սարի գլուխը որի վերայ նորանց քաղաքը շինուած էր, որ բարձր տեղիցը վայր գցեն նորան։

30 Իսկ նա նորանց միջովն անցաւ գնաց։

31 Եւ իջաւ Կափառնայում՝ Գալիլեացիների քաղաքը, եւ շաբաթ օրը սովորեցնում էր նորանց։

32 Եւ նորանք զարմանում էին նորա վարդապետութեան վերայ, որ նորա խօսքը իշխանութիւնով էր։

33 Եւ ժողովարանումը մի մարդ կար, որ պիղծ դեւի ոգի ունէր, եւ մեծ ձայնով աղաղակեց,

34 Եւ ասեց. Թող տուր. Ի՞նչ բան ունիս մեզ հետ, Յիսուս Նազովրեցի. Եկար մեզ կորցնելո՞ւ. գիտեմ քեզ, դու ով ես, Աստուծոյ Սուրբը։

35 Յիսուսը սաստեց նորան եւ ասեց. Պապանձիր եւ դուրս եկ դորանից. Եւ դեւը նորան գետինը զարկեց մէջ տեղը՝ եւ դուրս եկաւ նորանից, եւ ոչ մի վնաս չ’տուաւ նորան։

36 Եւ զարմանք եղաւ ամենքի վերայ, եւ իրար հետ խօսում էին եւ ասում. Սա ի՞նչ բան է, որ իշխանութիւնով եւ զօրութիւնով պիղծ ոգիներին սաստում է, եւ նորանք դուրս են գալիս։

37 Եւ նորա համբաւը գնում էր շրջակայքի ամեն տեղը։

38 Եւ վերկացաւ ժողովարանիցը, եւ մտաւ Սիմօնի տունը.

39 Սիմօնի զոքանչն էլ սաստիկ տենդով բռնուած էր. Եւ նորան աղաչեցին նորա համար։

40 Եւ նա նորա մօտը կանգնեց՝ սաստեց տենդին. Եւ տենդը թողեց նորան. Եւ նա իսկոյն վերկացաւ՝ եւ ծառայում էր նորանց։

41 Եւ արեգակը մտնելիս՝ ամենքը, որ կերպ կերպ ցաւերով հիւանդներ ունէին, նորանց բերում էին նորա մօտ. Նա էլ նորանց ամեն մէկի վերայ ձեռք էր դնում՝ եւ բժշկում նորանց։

42 Շատերից էլ դեւեր էին դուրս գալիս, աղաղակում էին եւ ասում, թէ Դու ես Քրիստոսը Աստուծոյ Որդին, եւ նա սաստելով նորանց թոյլ չէր տալիս որ խօսեն. Որովհետեւ գիտէին որ նա Քրիստոսն է։

43 Եւ երբոր ցերեկ եղաւ, դուրս եկաւ գնաց անապատ տեղ. Եւ ժողովուրդները որոնում էին նորան, եւ եկան մինչեւ նորա մօտ. Եւ արգելում էին նորան, որ չ’գնայ իրանցից։

44 Նա էլ ասեց նորանց, Ես ուրիշ քաղաքներին էլ պէտք է Աստուծոյ արքայութիւնը աւետարանեմ, որովհետեւ իսկ սորա համար ուղարկուեցայ։

45 Եւ քարոզում էր Գալիլեայի ժողովարանների մէջ։

1 Եւ Յիսուսը Սուրբ Հոգիով լցուած Յորդանանիցը ետ դառաւ եւ Հոգիովը տարուեցաւ անապատը։

2 Քառասուն օր սատանայիցը փորձուեցաւ. Եւ այն օրերումը ոչինչ չ’կերաւ, եւ երբոր նորանք լրացան, սովեց։

3 Եւ սատանան նորան ասեց. Եթէ Աստուծոյ որդի ես, ասիր այդ քարին որ հաց լինի։

4 Եւ Յիսուսը նորան պատասխանեց եւ ասեց. Գրուած է, թէ Ոչ միայն հացով կ’ապրի մարդ, այլ Աստուծոյ ամեն խօսքովը։

5 Եւ սատանան նորան մի բարձր սար հանեց՝ եւ աշխարհի բոլոր թագաւորութիւնները ցոյց տուաւ նորան մի վայրկեանի մէջ։

6 Եւ սատանան ասեց նորան. Այս բոլոր իշխանութիւնը եւ սորանց փառքը քեզ կ’տամ. որ ինձ է տրուած. Եւ ում որ կամենում եմ տալիս եմ սորան։

7 Արդ դու, եթէ իմ առաջը ընկած երկրպագութիւն անես, բոլորը քոնը կ’լինի։

8 Եւ Յիսուսը նորան պատասխանեց եւ ասեց. Գնա յետս, սատանայ. Որովհետեւ գրուած է, թէ քո Տէր Աստուծուն պէտք է երկրպագութիւն անես, եւ նորան միայն պաշտես։

9 Եւ նա տարաւ նորան Երուսաղէմ, եւ տաճարի աշտարակի վերայ կանգնեցրեց եւ ասեց նորան. Եթէ Աստուծոյ որդի ես, այստեղից քեզ վայր գցիր.

5

10 Այնպէս էլ Զեբեդեայի որդիներին՝ Յակոբոսին եւ Յովհաննէսին, որ Սիմօնի ընկերներն էին, եւ Յիսուսը Սիմօնին ասեց. Մի վախենար՝ այսուհետեւ մարդիկ որսող կ’լինես։

11 Եւ նաւերը հանեցին ցամաքը, ամեն բաները թողեցին, եւ նորա ետեւիցը գնացին։

12 Եւ եղաւ, երբոր նա քաղաքներիցը մէկումն էր, ահա մի մարդ՝ բորոտութիւնով լիքը, երբոր Յիսուսին տեսաւ, երեսի վերայ ընկնելով, նորան աղաչեց՝ եւ ասեց. Տէր, եթէ կամենաս, կարող ես ինձ սրբել։

13 Եւ նա իր ձեռքը մեկնելով դպաւ նորան եւ ասեց. Կամենում եմ, սրբուիր. Եւ շուտով բորոտութիւնը հեռացաւ նորանից։

14 Եւ ինքը պատուիրեց նորան, որ ոչ ոքի չ’ասէ, այլ թէ՝ Գնա, անձդ ցոյց տուր քահանային, եւ քո սրբութեան համար ընծան բեր, ինչպէս Մովսէսը հրամայեց՝ նորանց վկայութեան համար։

15 Բայց նորա վերայ խօսակցութիւնը առաւել եւս տարածվում էր, եւ շատ ժողովուրդներ ժողովվում էին՝ որ լսեն եւ իրանց հիւանդութիւններիցը բժշկուին նորանով։

16 Իսկ նա քաշվում էր անապատ տեղերանք, եւ աղօթք էր անում։

17 Եւ մէկ օր եղաւ, որ ինքը սովորեցնում էր. Եւ Փարիսեցիները եւ օրէնքի վարդապետները նստած էին, որ Գալիլեայի ամեն գիւղաքաղաքներիցը եւ Հրէաստանից եւ Երուսաղէմիցը հաւաքուած էին. Եւ Տիրոջ զօրութիւնը կար նորանց բժշկելու համար։

18 Եւ ահա մարդիկ մահիճով մի մարդ էին բերում, որ անդամալոյծ էր, եւ ուզում էին նորան ներս տանել, եւ նորա առաջը դնել։

19 Եւ երբոր չ’գտան թէ որ տեղով նորան ներս տանեն՝ այն ամբոխի պատճառովը, վեր ելան կտուրը, եւ օճորքիցը կախեցին նորան մահիճովը մէջտեղը Յիսուսի առաջին։

20 Եւ նա նորանց հաւատքը տեսնելով նորան ասեց. Ով մարդ, քո մեղքերը թողուած լինեն քեզ։

21 Եւ դպիրները եւ Փարիսեցիները սկսեցին խորհել եւ ասել. Սա ո՞վ է, որ հայհոյանք է խօսում. ո՞վ կարող է մեղք թողել՝ բացի միայն Աստուած։

22 Յիսուսն էլ երբոր նորանց խորհուրդներն իմացաւ, պատասխանեց եւ նորանց ասեց. Ի՞նչ էք խորհում ձեր սրտերումը.

23 Ո՞րն է աւելի հեշտ. Ասել՝ Մեղքերդ թողուած լինեն քեզ, թէ ասել՝ Վեր կաց եւ ման եկ։

24 Բայց որ իմանաք, թէ մարդի Որդին իշխանութիւն ունի երկրի վերայ մեղքեր թողելու. Անդամալոյծին ասեց. Քեզ եմ ասում, Վեր կաց եւ մահիճդ առ, եւ գնա քո տունը։

25 Եւ նա իսկոյն նորանց առաջին վեր կացաւ, իր վերայ առաւ այն՝ ինչի վերայ պառկած էր, եւ գնաց իր տունը՝ Աստուծուն փառաւորելով։

26 Եւ զարմանք բռնեց ամենքին, եւ փառք էին տալիս Աստուծուն. Եւ ահով լցուեցան, եւ ասում էին, թէ Նորանշան բաներ տեսանք այսօր։

27 Եւ նորանից յետոյ Յիսուսը դուրս գնաց եւ մի մաքսաւոր տեսաւ՝ անունը Ղեւի, մաքս առնելու տեղը նստած, եւ նորան ասեց, Իմ ետեւից եկ։

28 Եւ նա ամեն բան թողեց, վերկացաւ գնաց նորա ետեւից։

29 Եւ Ղեւին նորան մեծ ընդունելութիւն արաւ իր տան մէջ. Եւ շատ բազմութիւն կար մաքսաւորների եւ ուրիշների, որ նորանց հետ սեղան էին նստել։

30 Եւ նորանց դպիրները եւ Փարիսեցիները տրտնջում էին նորա աշակերտների մօտ եւ ասում. Ի՞նչու էք մաքսաւորների եւ մեղաւորների հետ ուտում եւ խմում։

31 Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Առողջները կարօտ չեն բժշկի, այլ հիւանդները։

32 Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղաւորներին՝ ապաշխարութեան։

33 Նորանք էլ ասեցին նորան. Ի՞նչու Յովհաննէսի աշակերտները ստէպ ծոմ են պահում եւ աղօթքներ են անում, նոյնպէս էլ Փարիսեցիները. Իսկ քո աշակերտները ուտում են եւ խմում։

34 Նա էլ ասեց նորանց. Մի՞թէ կարող էք հարսանիքի տղաներին, քանի որ փեսան նորանց հետ է, ծոմ պահել տալ։

35 Բայց օրեր կ’գան, երբոր փեսան վեր կ’առնուի նորանցից. Ապա այն օրերումը ծոմ կ’պահեն։

36 Մի առակ էլ ասեց նորանց թէ Ոչ ով մի նոր հանդերձի կարկատան հին հանդերձի վերայ չի գցիլ. Ապա թէ ոչ, այն նորն էլ կպատառէ, եւ հնի հետ չի միաբանուիլ այն կտորը որ նորիցն է։

37 Եւ ոչ ով նոր գինի հին տկերի մէջ չի ածիլ. Ապա թէ ոչ, նոր գինին տկերը կ’պատառէ. Ինքն էլ կ’թափուի, տկերն էլ կ’կորչեն։

38 Այլ նոր գինին նոր տկերի մէջ պէտք է ածուի, եւ երկուսն էլ կ’պահուին։

39 Եւ ոչ ով չ’կայ, որ հինը խմէ շուտով նորը կամենայ, որովհետեւ ասում է, թէ Հինն աւելի քաղցր է։

1 Եւ եղաւ, երբոր ժողովուրդը նորա վերայ կիտվում էր Աստուծոյ խօսքը լսելու, եւ ինքը Գեննեսարէթի ծովակի մօտ կանգնած էր.

2 Եւ երկու նաւ տեսաւ՝ ծովակի մօտ կանգնած, ձկնորսներն էլ նորանցից դուրս էին եկած՝ եւ ուռկանները լուանում էին։

3 Եւ նա մտաւ այն նաւերի մէկի մէջ որ Սիմօնինն էր, եւ խնդրեց նորան նաւը ցամաքիցը մի քիչ ներս տանել. Նստեց եւ նաւիցը սովրեցնում էր ժողովուրդներին։

4 Եւ երբոր խօսելուց դադարեց, Սիմօնին ասեց. Նաւը դէպի խորը տար, եւ ձեր ուռկանները գցեցէք որսի։

5 Եւ Սիմօնը պատասխանեց եւ ասեց նորան. Վարդապետ, բոլոր գիշերն աշխատեցանք՝ եւ ոչինչ չ’բռնեցինք, բայց քո խօսքի համար ուռկանը կ’գցեմ։

6 Եւ երբոր այս արին, ձկների մի մեծ բազմութիւն ներս փակեցին, եւ նորանց ուռկանը պատառվում էր։

7 Եւ նշան էին անում միւս նաւի մէջ լինող ընկերներին, որ գան իրանց օգնեն. Եւ նորանք եկան, եւ երկու նաւը լցրին մինչեւ որ թաղվում էին։

8 Սիմօն Պետրոսն էլ տեսնելով ընկաւ Յիսուսի ծնկերի առաջին եւ ասեց. Ինձանից դուրս գնա, որ ես մեղաւոր մարդ եմ, Տէր։

9 Որովհետեւ ահ պատեց նորան եւ ամենքին էլ, որ նորա հետ էին, այն ձկների որսի համար որ բռնեցին։

6

10 Եւ չորս կողմովը նորանց ամենի վերայ նայելով ասեց այն մարդին. Ձեռքդ մեկնիր, նա էլ այնպէս արաւ. Եւ նորա ձեռքը առողջացաւ միւսի պէս։

11 Նորանք էլ կատաղութիւնով լցուեցան, եւ իրար հետ խօսում էին, թէ ի՞նչ անեն Յիսուսին։

12 Եւ այն օրերումն եղաւ, որ ելաւ սարը աղօթք անելու, եւ բոլոր գիշերն անցրեց աղօթք անելով դէպի Աստուած։

13 Եւ երբոր առաւօտ եղաւ, կանչեց իր աշակերտները, եւ ընտրեց նորանցից տասնեւերկուսին, որոնց առաքեալ էլ անուանեց.

14 Սիմօնին, որին Պետրոս էլ անուանեց, եւ նորա եղբայրը՝ Անդրէասին, Յակոբոսին եւ Յովհաննէսին, Փիլիպպոսին եւ Բարթողոմէոսին.

15 Մատթէոսին եւ Թովմասին, Յակոբոս Ալփեանին, եւ Նախանձայոյզ կոչուած Սիմօնին.

16 Եւ Յակոբի Յուդային, Եւ Յուդա Իսկարիովտացուն, որ մատնիչ էլ դառաւ։

17 Եւ իջաւ նորանց հետ՝ մի տափարակ տեղ կանգնեց. Եւ այնտեղ էր նորա աշակերտների ժողովը եւ ժողովրդի մի մեծ բազմութիւն բոլոր Հրէաստանից եւ Երուսաղէմից եւ Տիւրոսի եւ Սիդօնի ծովեզերքից,

18 Որ եկան նորանից լսելու, եւ իրանց հիւանդութիւններիցը բժշկուելու. Եւ պիղծ ոգիներից չարչարուողները. Եւ բժշկվում էին։

19 Եւ բոլոր ժողովուրդը ուզում էր դպչել նորան, որովհետեւ նորանից զօրութիւն էր դուրս գալիս եւ ամենին բժշկում։

20 Եւ նա իր աչքերը դէպի իր աշակերտները բարձրացրեց՝ եւ ասեց. Երանի աղքատներիդ, որ ձերն է Աստուծոյ արքայութիւնը։

21 Երանի հիմա սովածներիդ, որ պիտի կշտանաք. երանի հիմա լացողներիդ, որ պիտի ծիծաղիք։

22 Երանի ձեզ, երբոր մարդիկ ձեզ ատեն, եւ երբոր ձեզ ջոկեն եւ նախատեն, եւ ձեզ վերայ չար անուն հանեն՝ մարդի Որդու պատճառովը։

23 Ուրախ եղէք այն օրումը եւ ցնծացէք, որ ահա ձեր վարձքը շատ է երկնքումը. որովհետեւ այդպէս էին անում մարգարէներին նորանց հայրերը։

24 Բայց վայ ձեզ՝ հարուստներիդ, որ ձեր մխիթարութիւնն ընդունեցիք։

25 Վայ ձեզ՝ որ կշտացել էք, որ պիտի սովիք. վայ ձեզ՝ որ հիմա ծիծաղում էք, որ սուգ պիտի անէք, եւ լաց պիտի լինիք։

26 Վայ ձեզ՝ երբոր ամեն մարդիկ ձեզանից բարի ասեն, որովհետեւ այդպէս էին անում սուտ մարգարէներին նորանց հայրերը։

27 Բայց ձեզ՝ որ լսում էք, ասում եմ. Սիրեցէք ձեր թշնամիներին, բարի արէք ձեզ ատողներին։

28 Օրհնեցէք ձեզ անիծողներին, աղօթք արէք ձեզ նեղացնողների վերայ։

29 Քո մեկ երեսին զարկողին միւսն էլ դէմ արա. Եւ նա՝ որ քո վերարկուն քեզանից հանում է, շապիկդ էլ մի արգելիր նորանից։

30 Ամենին՝ որ ուզում է քեզանից, տուր, եւ քոնը առնողիցը ետ մի առնիր։

31 Եւ ինչպէս կամենում էք՝ որ մարդիկ ձեզ անեն, նոյնպէս էլ դուք արէք նորանց։

32 Եւ եթէ դուք ձեզ սիրողներին սիրէք, ի՞նչ շնորհք է ձեզ, որովհետեւ մեղաւորներն էլ են իրանց սիրողներին սիրում։

33 Եւ եթէ ձեր բարերարներին բարի անէք, ի՞նչ շնորհք է ձեզ, որովհետեւ մեղաւորներն էլ են այնպէս անում.

34 Եւ եթէ փոխ էք տալիս նորանց՝ որ նորանցից ետ առնելու յոյս ունիք, ի՞նչ շնորհք է ձեզ. Որովհետեւ մեղաւորներն էլ են մեղավորներին փոխ տալիս, որ հաւասար չափը ետ առնեն։

35 Բայց սիրեցէք ձեր թշնամիներին, եւ բարի արէք եւ փոխ տուէք ոչինչ ակնկալելով. Եւ ձեր վարձքը շատ կ’լինի, եւ Բարձրեալի որդիք կ’լինիք. Որովհետեւ նա քաղցր է երախտամոռների եւ չարերի վերայ։

36 Ուրեմն ողորմած եղէք, ինչպէս ձեր Հայրն էլ ողորմած է։

37 Եւ մի դատէք, եւ չէք դատուիլ. Մի դատապարտէք, եւ չէք դատապարտուիլ. արձակեցէք՝ եւ կ’արձակուիք։

38 Տուէք եւ կ’տրուի ձեզ. Լաւ չափով՝ թափ տրուած շարժուած լիփ լիքը կ’տան ձեր գոգը. որովհետեւ այն չափովը որ չափէք, նորանով կ’չափուի ձեզ։

39 Մի առակ էլ ասեց նորանց, Մի՞թէ կարող է կոյրը կոյրին առաջնորդել, չէ՞ որ երկուսն էլ փոսը կ’ընկնեն.

40 Աշակերտն իր վարդապետիցը բարձր չէ. Բայց ամեն կատարեալն իր վարդապետի պէս կ’լինի։

41 Եւ ի՞նչու քո եղբօր աչքումը շիւղը տեսնում ես, եւ քո աչքի միջի գերանը չէս նշմարում։

42 Կամ ի՞նչպէս կարող ես եղբօրդ ասել. Եղբայր, թող քո աչքի միջի շիւղը հանեմ, բայց քո աչքի միջի գերանը չես տեսնում. Կեղծաւոր, առաջ քո աչքիցը գերանը հանիր, եւ ապա մտիկ կ’տաս, որ քո եղբօր աչքիցը շիւղը հանես։

43 Որովհետեւ բարի ծառ չ’կայ, որ չար պտուղ բերէ. Եւ ոչ էլ չար ծառ, որ բարի պտուղ բերէ։

44 Որովհետեւ ամեն մէկ ծառ իր պտղիցն է ճանաչվում. Որովհետեւ փշերից թուզ չեն քաղում, եւ ոչ մորենուցը խաղող են կթում։

45 Բարի մարդն իր սրտի բարի գանձիցը բարի է բղխում, եւ չար մարդն իր սրտի չար գանձիցը չար է բղխում, որովհետեւ սրտի աւելացածիցն խօսում է նորա բերանը։

46 Եւ ի՞նչու էք ինձ Տէր Տէր կոչում, եւ չէք անում այն որ ասում եմ։

47 Ամեն ով որ ինձ մօտ է գալիս եւ իմ խօսքերը լսում՝ եւ նորանց անում, ցոյց տամ ձեզ՝ թէ ո՞ւմ նման է։

48 Նման է մի տուն շինող մարդի, որ փորեց եւ խորացրեց, եւ հիմը ժայռի վերայ դրաւ, եւ երբոր ջրի հեղեղներ եղան, գետն այն տանը զարկեց, եւ չ’կարողացաւ շարժել նորան, որովհետեւ ժայռի վերայ էր հաստատուած։

49 Բայց իմ խօսքերը լսող եւ չ’անողը, նման է մի մարդի՝ որ տունը հողի վերայ շինեց առանց հիման. Որ գետը նորան զարկեց, եւ չուտով վայր ընկաւ. Եւ այն տան կործանումը մեծ եղաւ։

1 Եւ երկրորդի առաջին շաբաթ օրումն եղաւ որ նա անցնում էր արտերի միջով, եւ նորա աշակերտները հասկ էին պոկում՝ ափի մէջ շփում եւ ուտում։

2 Եւ Փարիսեցիներից ոմանք ասեցին նորանց. Այդ ի՞նչու էք անում, որ շաբաթ օրն օրէնք չէ։

3 Եւ Յիսուսը նորանց պատասխանեց եւ ասեց. Դուք չէ՞ք կարդացել այն որ Դաւիթն արաւ, երբոր սովեց ինքը եւ նորա հետ լինողները.

4 Ինչպէս նա Աստուծոյ տունը մտաւ, եւ առաջաւորութեան հացերն առաւ եւ կերաւ, եւ իր հետ լինողներին էլ տուաւ. որոնց օրէնք չէր ուտել, բացի միայն քահանաներին։

5 Եւ ասեց նորանց, թէ Մարդի Որդին տէր է շաբաթի էլ։

6 Եւ մի ուրիշ շաբաթ օր էլ եղաւ, որ ժողովարանը մտաւ՝ եւ սովորեցնում էր. Եւ այնտեղ մի մարդ կար, եւ նորա աջ ձեռքը չորացած էր։

7 Եւ դպիրները եւ Փարիսեցիները սպասում էին նորան, թէ շաբաթ օրումը կ’բժշկէ՞, որ նորանից չարախօսելու պատճառ գտնեն։

8 Նա էլ գիտէր նորանց խորհուրդները, եւ այն մարդին, որի ձեռքը չորացած էր, ասեց. Վեր կաց, եւ կանգնիր մէջ տեղը. Եւ նա վեր կացաւ կանգնեց։

9 Արդ Յիսուսը ասեց նորանց. Հարցնում եմ ձեզանից. Ի՞նչ է արժան շաբաթ օրը, բարի՞ բան անել՝ թէ չար գործել. Հոգի ապրեցնե՞լ՝ թէ կորցնել։

7

10 Եւ այն ուղարկուած մարդիկը ետ դառան տուն, եւ հիւանդ ծառային բժշկուած գտան։

11 Եւ հետեւեալ օրը եղաւ, որ Նային ասուած քաղաքն էր գնում, եւ նորա հետ գնում էին նորա աշակերտներից շատերը եւ շատ ժողովուրդ։

12 Եւ երբոր մօտեցաւ քաղաքի դռանը, ահա մի մեռել էին դուրս բերում՝ իր մօր միածնունդ որդին. Եւ նա որբեւայրի էր. Եւ քաղաքիցն էլ մի մեծ բազմութիւն կար նորա հետ։

13 Եւ Տէրը նորան տեսաւ՝ գթաց նորա վերայ եւ ասեց նորան. Մի լար։

14 Եւ մօտ եկաւ՝ դագաղին դպաւ. Եւ տանողները կանգնեցին. Եւ ասեց. Երիտասարդ, քեզ եմ ասում՝ Վեր կաց։

15 Եւ մեռելը վերկացաւ, նստեց եւ սկսեց խօսել. Եւ նորան տուաւ իր մօրը։

16 Եւ ահ բռնեց ամենքին, եւ Աստուծուն փառք էին տալիս եւ ասում, թէ Մի մեծ մարգարէ է վեր կացել մեր մէջ, եւ թէ Աստուած իր ժողովրդին այցելել է։

17 Եւ այս ձայնը նորա համար դուրս գնաց բոլոր Հրէաստանը եւ բոլոր շրջակայքը։

18 Եւ Յովհաննէսին պատմեցին իր աշակերտներն այս բոլոր բաների համար։

19 Եւ Յովհաննէսն իր աշակերտներից երկուսին կանչեց իրան մօտ, ուղարկեց Յիսուսի մօտ եւ ասեց. Դո՞ւ ես այն որ գալու է, թէ ուրիշի սպասենք։

20 Այն մարդիկն էլ նորա մօտ գալով ասեցին. Յովհաննէս Մկրտիչը մեզ ուղարկել է քեզ մօտ՝ եւ ասում է, Դո՞ւ ես այն որ գալու է, թէ ուրիշի սպասենք։

21 Եւ այն ժամին շատերին բժշկեց հիւանդութիւններից եւ հարուածներից եւ չար ոգիներից, եւ շատ կոյրերին տեսնել շնորհեց։

22 Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց, Գնացէք Յովհաննէսին պատմեցէք ինչ որ տեսաք եւ լսեցիք. որ կոյրերը տեսնում են, կաղերը գնում են, բորոտները սրբվում էն, խուլերը լսում են, մեռելները յարութիւն են առնում, աղքատներին աւետարան է քարոզվում։

23 Եւ երանելի է նա, որ ինձ վերայ չի գայթակղիլ։

24 Եւ երբոր Յովհաննէսի ուղարկած մարդիկը գնացին, սկսեց ժողովուրդների հետ Յովհաննէսի համար ասել, Ի՞նչ տեսնելու դուրս գնացիք անապատը, մի եղէ՞գ քամուց շարժուած։

25 Ապա ի՞նչ տեսնելու դուրս գնացիք, մի մա՞րդ՝ փափուկ հանդերձներ հագած. Ահա նորանք որ փառաւոր հանդերձներում եւ փափկութիւնում են՝ թագաւորների պալատներումն են։

26 Ապա ի՞նչ տեսնելու դուրս գնացիք, մի մարգարէ՞. Այո, ասում եմ ձեզ, որ մարգարէից էլ աւելին։

27 Սա այն է, որի համար գրուած է, թէ Ահա իմ հրեշտակն ուղարկում եմ քո առաջից, որ պատրաստէ քո ճանապարհը քո առաջին։

28 Որովհետեւ ասում եմ ձեզ, որ կանանց ծնուածների մէջ Յովհաննէս Մկրտչից աւելի մեծ մարգարէ ոչ ով չ’կայ. Բայց Աստուծոյ արքայութեան միջի փոքրագոյնը նորանից մեծ է։

29 Եւ բոլոր ժողովուրդն երբոր այս լսեցին՝ եւ մաքսաւորները՝ Աստուծուն արդարացրին Յովհաննէսի մկրտութիւնովը մկրտուելով։

30 Բայց Փարիսեցինէրը եւ օրինականները անարգեցին Աստուծոյ խորհուրդն իրանց անձերի համար՝ նորանից չ’մկրտուելով։

31 Տէրն էլ ասեց.՝՝ Արդ ո՞ւմ նմանցնեմ այս ազգի մարդիկը. Եւ ո՞ւմ են նման։

32 Նման են այն երեխաներին որ հրապարակներումը նստած են եւ իրար կանչում են եւ ասում. Մենք փող հնչեցինք ձեզ համար՝ եւ դուք պար չ’եկաք, ողբ երգեցինք եւ չ’լացիք։

33 Որովհետեւ Յովհաննէս Մկրտիչն եկաւ, ո՛չ հաց էր ուտում, ո՛չ էլ գինի խմում, եւ ասում էք՝ դեւ ունի։

34 Մարդի Որդին եկաւ, ուտում է եւ խմում է, եւ ասում էք. Ահա ուտող եւ գինի խմող մարդ, մաքսաւորների եւ մեղաւորների բարեկամ։

35 Եւ իմաստութիւնը արդարացաւ բոլոր իր որդիներիցը։

36 Փարիսեցիներից մէկն աղաչում էր նորան, որ հաց ուտէ իր հետ. Եւ նա մտաւ Փարիսեցիի տունը սեղան նստեց։

37 Եւ ահա այն քաղաքումը մի կին կար, որ մեղաւոր էր, երբոր իմացաւ, թէ նա Փարիսեցիի տանը սեղան է նստած, մի շիշ անուշահոտ իւղ բերաւ։

38 Եւ նորա ոտների մօտ նորա ետեւից կանգնած, լաց էր լինում, եւ սկսեց արտասունքով նորա ոտները թրջել, եւ իր գլխի մազերովը սրբում էր, եւ նորա ոտները համբուրում էր, եւ իւղովն օծում։

39 Եւ Փարիսեցին էլ, որ նորան կանչել էր, երբոր տեսաւ, իր մտքումն ասում էր. Սա եթէ մի մարգարէ էր, ապա կ’գիտենար՝ թէ ով կամ ինչպիսի կին է նա, որ իրան մօտենում է, որովհետեւ մեղաւոր է։

40 Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Սիմօն, մի բան ունիմ քեզ ասելու. Նա էլ ասեց. Ասիր, Վարդապետ. Եւ ասեց.

41 Մի փոխ տուող երկու պարտական ունէր, մէկը հինգ հարիւր դահեկան էր պարտական եւ միւսը յիսուն։

42 Եւ երբոր նորանք բան չ’ունէին վճարելու, երկուսին էլ շնորհեց. Արդ նորանցից ո՞րն աւելի կ’սիրէ նորան, x ասիր։

43 Սիմօնն էլ պատասխանեց եւ ասեց. Ինձ այսպէս է երեւում, թէ նա՝ որ նորան շատ շնորհեց. Նա էլ ասեց նորան. Ուղիղ դատեցիր։

44 Եւ դառնալով դէպի կինը, Սիմօնին ասեց. Տեսնո՞ւմ ես այս կինը. Ես քո տունը մտայ, իմ ոտներին դու ջուր չես տուել, բայց սա իր արտասունքովը թրջեց ոտներս, եւ իր գլխի մազերովը սրբեց։

45 Դու ինձ համբոյր չես տուել. Իսկ սա՝ քանի որ այստեղ եմ մտել՝ ոտներս համբուրելուց չ’դադարեց։

46 Դու իւղով չ’օծեցիր իմ գլուխը. Սա անուշահոտ իւղով օծեց իմ ոտները։

47 Վասնորոյ ասում եմ քեզ. Սորա շատ մեղքերն իրան թողուած կ’լինին, որովհետեւ շատ սիրեց. Բայց որին որ քիչ կ’թողուի՝ նա քիչ կ’սիրէ։

48 Եւ նորան ասեց. Քո մեղքերը թողուած լինին քեզ։

49 Եւ նորա հետ սեղան նստողներն սկսեցին իրանց մտքումն ասել. Սա ո՞վ է, որ մեղք էլ է թողում։

50 Եւ նա ասեց այն կնկանը. Քո հաւատքն ապրեցրեց քեզ. Գնա խաղաղութիւնով։

1 Եւ իր բոլոր խօսքերը ժողովրդի ականջներին խօսելը կատարելուց յետոյ մտաւ Կափառնայում։

2 Եւ մի հարիւրապետի ծառայ հիւանդացած մեռնելու մօտ էր, որ պատուական էր նորա համար։

3 Եւ նա Յիսուսի համար լսելով, Հրէաներից ծերեր նորա մօտ ուղարկեց՝ նորան աղաչելով, որ գայ իր ծառային ապրեցնէ։

4 Նորանք էլ Յիսուսի մօտ եկան՝ նորան թախանձանօք աղաչում էին եւ ասում, թէ Արժանի է նա, որ այս անես նորան։

5 Որովհետեւ մեր ազգին սիրում է, եւ ժողովարանն էլ նա շինեց մեզ համար։

6 Եւ Յիսուսը նորանց հետ գնաց. Երբոր նա տանիցը տակաւին շատ հեռու չէր, հարիւրապետը բարեկամներ ուղարկեց նորա մօտ եւ ասեց նորան. Տէր, մի յոգնիր, որովհետեւ արժանի չեմ, որ իմ յարկի տակ մտնես։

7 Նորա համար ես իմ անձն էլ արժանավոր չ’համարեցի՝ քեզ մօտ գալու. Այլ խօսքով ասիր, եւ ծառաս կ’բժշկուի։

8 Որովհետեւ ես էլ իշխանութեան տակ դրուած մարդ եմ, որ իմ ձեռի տակ զինուորներ ունիմ, եւ սորան ասում եմ՝ Գնա, եւ նա գնում է. Եւ ուրշին՝ Եկ, եւ գալիս է. Եւ իմ ծառային՝ Այս բանն արա, եւ անում է։

9 Եւ Յիսուսը այս լսելով՝ զարմացաւ նորա վերայ, եւ դարձաւ իր ետեւից գնացող ժողովրդին ասեց. Ասում եմ ձեզ՝ թէ Իսրայէլի մէջ էլ այսպիսի հաւատք չ’գտայ։

8

10 Նա էլ ասեց. Ձեզ տրուած է Աստուծոյ արքայութեան խորհուրդները գիտենալ, բայց ուրիշներին՝ առակներով խօսում եմ. որ տեսնելով չ’տեսնեն, եւ լսելով չ’իմանան։

11 Արդ առակն այս է. Սերմը Աստուծոյ խօսքն է։

12 Ճանապարհի մօտինն էլ նորանք են, որ լսում են եւ յետոյ սատանան գալիս է եւ խօսքը նորանց սրտիցը հանում է, որ չ’հաւատան՝ եւ փրկուին։

13 Ապառաժի վերայիններն էլ նորանք են, որ երբոր կ’լսեն, խօսքը ուրախութիւնով ընդունում են. Սակայն սորանք արմատ չ’ունին. Մի առ ժամանակ հաւատում են, բայց փորձութեան ժամանակին հեռանում են։

14 Փշերի մէջ ընկողն էլ նորանք են, որ խօսքը լսած են լինում, բայց հոգսերից եւ հարստութիւնից եւ կեանքի զուարճութիւններից՝ գնալով խեղդվում են, եւ անպտուղ են լինում։

15 Բայց այն պարարտ երկրի միջինը, նորանք են, որ բարի եւ յօժար սրտով խօսքը լսում եւ ընդունում են, եւ համբերութիւնով պտուղ են տալիս։

16 Ոչ ով ճրագ չի վառիլ եւ անօթով թագցնիլ՝ կամ մահիճի տակ դնիլ. Այլ ճրագակալի վերայ կ’դնէ, որ ներս մտնողները լոյսը տեսնեն։

17 Որովհետեւ ծածուկ բան չ’կայ՝ որ չ’յայտնուի. Եւ ոչ թագուն բան, որ չ’իմացուի եւ յայտնուի։

18 Ուրեմն տեսէք թէ ինչպէս էք լսում. որովհետեւ ով որ ունի, նորան կ’տրուի, եւ ով որ չ’ունի, այն էլ որ կարծում է թէ ունի, նորանից վեր կ’՛առնուի։

19 Եւ նորա մայրը եւ նորա եղբայրները նորա մօտ եկան, եւ չէին կարողանում բազմութեան պատճառով նորա մօտ հասնել։

20 Նորան իմաց արին եւ ասեցին. Մայրդ եւ եղբայրներդ դուրսը կանգնած ուզում են քեզ տեսնել։

21 Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Իմ մայրը եւ իմ եղբայրները նորանք են, որ Աստուծոյ խօսքը լսում են եւ անում։

22 Եւ մէկ օր եղաւ, որ նա նաւ մտաւ, եւ նորա աշակերտներն էլ, եւ նա ասեց նորանց. Անց կենանք ծովակի միւս կողմը. Եւ ճանապարհ ընկան։

23 Եւ երբոր նաւով գնում էին՝ նա քնեց. Եւ քամու փոթորիկ ընկաւ այն ծովակի մէջ, եւ նաւը լցվում էր, եւ վտանգի մէջ էին։

24 Եւ մօտ եկան. Նորան արթնացրին եւ ասեցին. Վարդապետ, վարդապետ, կորչում ենք. Նա էլ վերկացաւ, եւ քամուն եւ ջրի ալէկոծութեանը սաստեց, եւ հանդարտեցին, եւ խաղաղութիւն եղաւ։

25 Եւ ասեց նորանց. Ո՞ւր է ձեր հաւատքը, եւ նորանք խիստ վախեցան զարմացան, եւ իրար ասում էին. Սա ո՞վ է արդեօք որ քամիներին եւ ջրերին էլ է հրաման տալիս, եւ հնազանդում են սորան։

26 Եւ նաւով գնացին Գադարացիների երկիրը, որ Գալիլեայի դիմացի կողմն է։

27 Եւ նա դուրսը ցամաքը գնալիս, քաղաքիցը մի մարդ պատահեց նորան, որ դեւեր ունէր բաւական ժամանակից հետէ, եւ հագուստ չէր հագած եւ տան մէջ չէր կենում այլ գերեզմաններումը։

28 Եւ Յիսուսին որ տեսաւ, աղաղակեց եւ նորա առաջին ընկաւ, եւ մեծ ձայնով ասեց. Քեզ ի՞նչ բան կայ ինձ հետ, Յիսուս՝ Որդի բարձրեալ Աստուծոյ. Աղաչում եմ քեզ՝ մի տանջիր ինձ։

29 Որովհետեւ նա պիղծ ոգուն հրամայում էր որ այն մարդուցը դուրս գայ. Որովհետեւ շատ ժամանակ էր որ յափշտակել էր նորան, եւ շղթաներով ու ոտնակապերով կապուած պահվում էր, բայց կապանքները կտրում էր, եւ դեւիցը անապատ տեղեր էր տարվում։

30 Յիսուսն էլ նորան հարցրեց՝ եւ ասեց. Անունդ ի՞նչ է. Նա էլ ասեց. Լեգէոն, որովհետեւ շատ դեւեր էին մտած նորա մէջ։

31 Եւ աղաչում էին նորան, որ չ’հրամայէ նորանց գնալ անդունդը։

32 Եւ այնտեղ շատ խոզերի մի երամակ կար, որ այն սարի վերայ արածում էին, եւ նորանք աղաչում էին նորան, որ հրաման տայ իրանց մտնել նորանց մէջը. Եւ նա հրաման տուաւ նորանց։

33 Դեւերն էլ այն մարդիցը դուրս եկան՝ խոզերի մէջ մտան. Եւ երամակն այն գահավէժ տեղիցը վազեց ծովակի մէջ եւ խեղդուեցաւ։

34 Խոզարածներն էլ որ տեսան այն եղած բաները, փախան եւ գնացին քաղաքի եւ ագարակների մէջ պատմեցին։

35 Եւ դուրս ելան այն եղած բանը տեսնելու։ Եւ Յիսուսի մօտ եկան, եւ նստած գտան այն մարդը որից դեւերը դուրս էին եկել, հագուած եւ զգաստացած Յիսուսի ոտների մօտ. Եւ վախեցան։

36 Եւ նորանք էլ որ տեսել էին, պատմեցին նորանց, թէ ինչպէս փրկուեցաւ դիւահարը։

37 Եւ Գադարացիների շրջակայքի բոլոր բազմութիւնը աղաչեցին նորան որ իրանցից գնայ որ մեծ ահով բռնուած էին. Նա էլ նաւ մտաւ՝ ետ դառաւ։

38 Եւ այն մարդն էլ, որից դեւերը դուրս էին եկել, նորան աղաչում էր, որ նորա հետ լինի. Բայց Յիսուսը արձակեց նորան եւ ասեց.

39 Դարձիր քո տունը, եւ պատմիր ինչ որ Աստուած քեզ արաւ. Եւ նա գնաց քարոզում էր բոլոր քաղաքումը ինչ որ Յիսուսը իրան արաւ։

40 Եւ եղաւ երբոր Յիսուսը ետ դառաւ, ժողովուրդն ընդունեց նորան. Որովհետեւ ամենքն սպասում էին նորան։

41 Եւ ահա մի մարդ եկաւ՝ անունն Յայրոս, եւ նա ժողովարանի իշխան էր. Եւ Յիսուսի ոտներն ընկնելով աղաչում էր նորան, որ իր տունը մտնէ։

42 Որովհետեւ մի միածնունդ աղջիկ ունէր, իբր տասնեւերկու տարեկան, եւ նա մեռնում էր. Եւ նորա գալու ժամանակ՝ ժողովուրդները նեղում էին նորան։

43 Եւ մի կին կար տասնեւերկու տարուց հետէ տեռատեսութեան մէջ, որ իր բոլոր ինչքը բժիշկների ծախսելով չէր կարողացել ոչ մէկից բժշկուիլ։

44 Սա մօտ եկաւ ետեւիցը, նորա հանդերձի ծայրին դպաւ. Եւ իսկոյն նորա արիւնի վազելը կանգնեց։

45 Եւ Յիսուսը ասեց. Ո՞վ է որ ինձ դպաւ. Եւ երբոր ամենքն ուրանում էին, ասեց Պետրոսը եւ նորա հետ լինողները. Վարդապետ, ժողովուրդները սեղմում են քեզ եւ նեղում, եւ դու ասում ես, Ո՞վ է որ ինձ դպաւ։

46 Եւ Յիսուսը ասեց. Մէկը դպաւ ինձ. որովհետեւ ես իմացայ՝ որ զօրութիւն դուրս եկաւ ինձանից։

47 Եւ երբոր տեսաւ կինը, որ ծածուկ չ’մնաց, դողալով եկաւ՝ նորա առաջին ընկաւ, եւ բոլոր ժողովրդի առաջին պատմեց նորան, թէ ինչ պատճառով նորան դպաւ, եւ թէ ինչպէս իսկոյն բժշկուեցաւ։

48 Նա էլ ասեց նորան. Քաջացիր, դուստր, քո հաւատքը բժշկեց քեզ, գնա խաղաղութիւնով։

49 Եւ նա տակաւին խօսելիս ժողովրդապետի տանիցը մէկն եկաւ, եւ նորան ասեց, թէ Աղջիկդ մեռաւ. Մի աշխատացնիր վարդապետին։

50 Բայց Յիսուսը երբոր լսեց, նորան պատասխանեց եւ ասեց. Մի վախենար, միայն հաւատա, եւ կ’ապրի։

51 Եւ երբոր տունն էր մտնում, ոչ ոքի չ’թողեց ներս մտնել, բայց միայն Պետրոսին, եւ Յակոբոսին եւ Յովհաննէսին, եւ աղջկայ հօրը եւ մօրը։

52 Եւ ամենքը լաց էին լինում եւ նորա վերայ սուգ անում. Եւ նա ասեց, Լաց մի լինիք, մեռած չէ, այլ քնած է։

53 Բայց ծաղր էին անում նորան, գիտենալով՝ որ մեռել է։

54 Իսկ նա ամենքին դուրս հանեց, եւ նորա ձեռքիցը բռնելով՝ կանչեց եւ ասեց. Աղջիկ, վեր կաց.

55 Եւ նորա հոգին դարձաւ, եւ նա իսկոյն կանգնեց. Եւ հրամայեց, որ նորան բան տան ուտելու։

56 Եւ նորա ծնողքը զարմացան. եւ նա պատուիրեց, որ ոչ ոքի չ’ասեն եղածը։

1 Եւ նորանից յետոյ եղաւ, որ նա ման էր գալիս քաղաքները եւ գիւղերը քարոզելով եւ Աստուծոյ արքայութիւնն աւետարանելով. Եւ այն տասնեւերկուսն էլ նորա հետ.

2 Եւ մի քանի կանայք, որ չար ոգիներից եւ հիւանդութիւններից բժշկուած էին. Մագդաղենացի կոչուած Մարիամը, որ նորանից եօթը դեւ էին դուրս եկել.

3 Եւ Յովհաննան՝ Հերովդէսի տան տեսուչ՝ Քուզայի կինը, եւ Շուշանը, եւ շատ ուրիշներ, որ իրանց ստացուածքներիցը նորան ծառայութիւն էին անում։

4 Եւ երբոր մեծ բազմութիւն էր հաւաքուած, եւ ամեն մէկ քաղաքից նորա մօտ եկան, առակով ասեց.

5 Սերմ ցանողը դուրս գնաց իր սերմը ցանելու. Եւ նա սերմելիս՝ որը ճանապարհի մօտ ընկաւ՝ եւ կոխուեցաւ, եւ երկնքի թռչունները նորան կերան։

6 Եւ ուրիշը ապառաժի վերայ ընկաւ. Եւ բուսնելու ժամանակին չորացաւ՝ հիւթի պակասութեան պատճառովը։

7 Եւ ուրիշն ընկաւ փշերի մէջ, եւ փշերը նորա հետ բուսան եւ խեղդեցին նորան։

8 Եւ ուրիշն ընկաւ այն բարի եւ պարարտ երկրի վերայ. Եւ բուսաւ՝ հարիւրապատիկ պտուղ տուաւ. Այս բաները խօսելիս՝ աղաղակեց. Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ։

9 Աշակերտներն էլ նորան հարցնում էին, թէ Ի՞նչ է այն առակը։

9

10 Եւ առաքեալները դարձան եւ պատմեցին նորան ինչ որ արին. Եւ նորանց առաւ եւ գնաց առանձին մի անապատ տեղ՝ մի քաղաքի մօտ, որ կոչվում էր Բեթսայիդա։

11 Եւ ժողովուրդներն իմանալով, նորա ետեւից գնացին. Եւ նորանց ընդունեց եւ նորանց հետ Աստուծոյ արքայութեան մասին խօսում էր, եւ նորանց՝ որ բժշկութեան կարօտ էին՝ բժշկում էր։

12 Եւ օրն սկսեց տարաժամել. Տասնեւերկուքն էլ մօտ եկան եւ ասեցին նորան. Արձակիր այդ ժողովուրդը, որ շրջակայ գիւղերը եւ ագարակները գնան, իջեւանեն, եւ կերակուր գտնեն. Որովհետեւ այստեղ անապատ տեղում ենք։

13 Եւ նորանց ասեց. Դուք տուէք դորանց ուտել. Նորանք էլ ասեցին. Մենք հինգ հացից եւ երկու ձկնից աւելի չ’ունինք, եթէ ոչ՝ գնանք այդ բոլոր ժողովրդի համար կերակուր գնենք։

14 Որովհետեւ հինգ հազարի չափ մարդիկ էին։ Եւ նա իր աշակերտներին ասեց. Նստեցրէք դորանց դաս դաս յիսուն յիսուն։

15 Եւ այնպէս արին, եւ ամենքին նստեցրին։

16 Եւ այն հինգ հացն եւ երկու ձուկն առաւ, դէպի երկինքը նայեց, օրհնեց նորանց եւ կտրեց, եւ տալիս էր աշակերտներին, որ ժողովրդի առաջին դնեն։

17 Ամենքը կերան եւ կշտացան. Եւ կտորների փշրանքները վեր առան տասնեւերկու քթոց։

18 Եւ եղաւ, երբոր նա առանձին աղօթք էր անում, աշակերտներն էլ նորա հետ էին. Եւ հարցրեց նորանց եւ ասեց. Ժողովուրդներն ինձ համար ո՞վ են ասում, թէ լինեմ։

19 Նորանք էլ պատասխանեցին եւ ասեցին. Յովհաննէս Մկրտիչը, ուրիշներն էլ՝ Եղիան, ուրիշներն էլ, թէ Առաջի մարգարէներից մէկը յարութիւն է առել։

20 Եւ նորանց ասեց. Բայց դուք ո՞վ էք ասում ինձ համար թէ լինեմ. Պետրոսը պատասխանեց եւ ասեց. Աստուծոյ Քրիստոսը։

21 Նա էլ սաստեց նորանց, եւ պատուիրեց՝ որ այս բանը ոչ ոքի չ’ասեն։

22 Եւ ասեց, թէ Պէտք է մարդի Որդին շատ չարչարուի եւ անարգուի ծերերիցը եւ քահանայապետներիցը եւ դպիրներիցը, եւ սպանուի եւ երրորդ օրումը յարութիւն առնէ։

23 Եւ ամենքին ասում էր, Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ ամեն օր իր խաչն առնէ եւ իմ ետեւից գայ։

24 Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ապրեցնել՝ կ’կորցնէ նորան. Եւ ով որ իր անձն կորցնէ ինձ համար՝ նա կ’ապրեցնէ նորան։

25 Քանզի ի՞նչ օգուտ է մարդի, որ բոլոր աշխարհքս ստանայ, եւ իր անձը կորցնէ, կամ վնասուի։

26 Որովհետեւ ով որ ինձ եւ իմ խօսքերն ամօթ համարէ, մարդի Որդին էլ նորան ամօթ կ’համարէ, երբոր գայ իր, եւ Հօր եւ սուրբ հրեշտակների փառքովը։

27 Բայց ճշմարիտ ասում եմ ձեզ. Այստեղ կանգնածներիցը ոմանք կան, որ մահ չեն ճաշակիլ, մինչեւ որ Աստուծոյ արքայութիւնը տեսնեն։

28 Եւ եղաւ, որ այս խօսքերիցն ութ օրի չափ յետոյ, Պետրոսին եւ Յովհաննէսին եւ Յակոբին առաւ՝ եւ վեր ելաւ սարը աղօթք անելու։

29 Եւ եղաւ որ նա աղօթք անելիս, նորա երեսի կերպարանքն ուրիշ կերպ եղաւ. Եւ նորա հագուստը սպիտակ փայլուն եղաւ։

30 Եւ ահա երկու մարդ խօսում էին նորա հետ, որ Մովսէսն եւ Եղիան էին.

31 Նորանք փառքով երեւեցած խօսում էին նորա վախճանի համար, որ Երուսաղէմումը կատարուելու էր։

32 Բայց Պետրոսը եւ նորա հետ լինողները քնով ծանրացած էին, եւ երբոր զարթնեցին՝ տեսան նորա փառքը, եւ այն երկու մարդկանցը որ նորա մօտ կանգնած էին։

33 Եւ եղաւ որ նորանք նորանից հեռանալիս, Պետրոսն ասեց Յիսուսին. Վարդապետ, լաւ է մեզ համար այստեղ կենալ. Եւ երեք տաղաւար շինենք, մէկը քեզ համար, եւ մէկը Մովսէսին, եւ մէկը Եղիային. Եւ չ’գիտէր թէ ինչ էր խօսում։

34 Եւ երբոր նա այս ասում էր մի ամպ եկաւ եւ նորանց վերայ հովանի արաւ. Եւ վախեցան, երբոր այն ամպի մէջ մտան։

35 Եւ ձայն եղաւ ամպիցն, որ ասեց. Դա է իմ սիրելի Որդին, դորան լսեցէք։

36 Եւ այն ձայնն որ եղաւ, Յիսուսը մինակ գտնուեցաւ. Եւ նորանք լռեցին, եւ այն օրերումն ոչ ոքի ոչինչ չ’պատմեցին այն բաներիցն, որ տեսան։

37 Եւ հետեւեալ օրը եղաւ որ նորանք սարիցն իջնելիս, շատ ժողովուրդ նորա առաջին եկաւ։

38 Եւ ահա ժողովրդիցը մի մարդ աղաղակեց եւ ասեց. Վարդապետ, աղաչում եմ քեզ, մտիկ տուր իմ որդուն, որովհետեւ միածնունդս է։

39 Եւ ահա ոգի բռնում է նորան, եւ նա յանկարծ գոռում է, եւ նորան գետնով է տալիս փրփրեցնելով, եւ հազիւ հեռանում է նորանից՝ նորան կոտրատելուց յետոյ։

40 Եւ ես քո աշակերտներին աղաչեցի, որ հանեն նորան, բայց չ’կարողացան։

41 Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Ով անհաւատ եւ թիւր ազգ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ եւ համբերեմ ձեզ. Քո որդին այստեղ բեր։

42 Եւ նա դեռ մօտ գալիս՝ դեւը գետնով զարկեց նորան եւ շատ սաստիկ թափահարեց։

43 Իսկ Յիսուսը սաստեց պիղծ ոգուն, եւ երեխային բժշկեց. Եւ նորան տուաւ իր հօրը։

44 Եւ ամենքը զարմանում էին Աստուծոյ մեծափառութեան վերայ։ Եւ երբոր ամենքը զարմանում էին այն բոլոր բաների վերայ, որ Յիսուսը անում էր, իր աշակերտներին ասեց. Այս խօսքերը դուք ձեր ականջներումը դրէք. Որովհետեւ մարդի Որդին մարդկանց ձեռն է մատնուելու։

45 Բայց նորանք չէին իմանում այն խօսքը եւ ծածկուած էր նորանցից, որ չ’հասկանան նորան. Եւ վախենում էին հարցնել նորան այն բանի համար։

46 Մի խորհուրդ էլ մտաւ նորանց մէջ՝ այն թէ՝ նորանցից ո՞վ լինի մեծը։

47 Յիսուսն էլ նորանց սրտերի մտածմունքներն իմանալով մի երեխայ առաւ՝ եւ նորան կանգնեցրեց իրան մօտ,

48 Եւ ասեց նորանց. Ով որ այս երեխային ընդունի իմ անունովը, ինձ է ընդունում. Եւ ով որ ինձ ընդունի, ինձ ուղարկողին է ընդունում. Որովհետեւ ով որ ձեր ամենիդ մէջ փոքրագոյն է, նա մեծ կ՛լինի։

49 Յովհաննէսն էլ պատասխանեց եւ ասեց. Վարդապետ, մէկը տեսանք, որ քո անունովը դեւեր էր հանում, եւ արգիլեցինք նորան, որովհետեւ մեզ հետ չէ ման գալիս։

50 Եւ Յիսուսը նորանց ասեց. Մի արգիլեք նորան. որովհետեւ ով որ մեզ հակառակ չէ, մեր կողմն է։

51 Եւ եղաւ, երբոր նորա վերանալու օրերը կատարվում էին, նա իր երեսը հաստատեց՝՝ որ գնայ Երուսաղէմ։

52 Եւ իր երեսի առաջին պատգամաւորներ ուղարկեց. Եւ գնացին՝ Սամարացիների մի գիւղը մտան, որ նորա համար բան պատրաստեն։

53 Բայց նորանք չ’ընդունեցին նորան, որ նորա երեսը ուղղուած էր Երուսաղէմ գնալու։

54 Երբոր նորա աշակերտները՝ Յակոբոսը եւ Յովհաննէսը տեսան՝ ասեցին. Տէր՝ կամենո՞ւմ ես ասենք, կրակ իջնէ երկնքիցը եւ նորանց սատկեցնէ ինչպէս Եղիան էլ արաւ։

55 Նա էլ դարձաւ՝ սաստեց նորանց եւ ասեց. Դուք չ’գիտէք՝ թէ ո՛ր հոգու էք դուք։

56 Որովհետեւ մարդի Որդին չ’եկաւ՝ մարդկանց հոգիները կորցնելու, այլ ապրեցնելու. Եւ գնացին ուրիշ գիւղ։

57 Եւ եղաւ որ նորանք գնալիս, ճանապարհին մի մարդ նորան ասեց. Ես քո ետեւիցը կ’գամ՝ ո՛րտեղ որ գնաս, Տէր։

58 Յիսուսն էլ նորան ասեց. Աղուէսները որջեր ունին, եւ երկնքի թռչունները բոյներ. Բայց մարդի Որդին տեղ չ’ունի, որ գլուխը դնէ։

59 Մի ուրիշին էլ ասեց. Իմ ետեւիցն եկ. Եւ նա ասեց. Տէր, հրաման տուր, որ գնամ առաջ իմ հայրը թաղեմ։

60 Յիսուսը նորան ասեց. Թող մեռելներն իրանց մեռելներին թաղեն. Իսկ դու գնա Աստուծոյ արքայութիւնը քարոզիր։

61 Մի ուրիշն էլ ասեց. Տէր, քո ետեւից կ’գամ. Միայն թէ առաջ հրաման տուր ինձ, որ իմ տանը բարեւ մնա ասեմ։

62 Յիսուսն էլ նորան ասեց. Ոչ ով որ ձեռքը մաճի վերայ է դնում եւ ետեւին մտիկ անում, յարմար չէ Աստուծոյ արքայութեան համար։

1 Եւ իր տասնեւերկու աշակերտներին մէկտեղ կանչեց, եւ նորանց զօրութիւն եւ իշխանութիւն տուաւ բոլոր դեւերի վերայ, եւ հիւանդութիւններ բժշկելու։

2 Եւ նորանց ուղարկեց Աստուծոյ արքայութիւնը քարոզելու, եւ հիւանդներին բժշկելու։

3 Եւ ասեց նորանց. Ոչինչ վեր չ’առնէք ճանապարհի համար. Ոչ գաւազան, ոչ պարկ, ոչ հաց, ոչ արծաթ, ոչ երկու երկու վերարկու ունենալ։

4 Եւ ո՛ր տուն որ մտնէք՝ այնտեղ մնացէք, եւ այնտեղից դուրս գնացէք։

5 Եւ որոնք որ ձեզ չ’ընդունեն, այն քաղաքիցը դուրս գնալիս, ձեր ոտներիցը փոշին էլ թօթափեցէք՝ նորանց վկայութիւն լինելու համար։

6 Եւ նորանք դուրս գնացին՝ եւ ման էին գալիս գիւղերը աւետարանը քարոզելով, եւ ամեն տեղ բժշկութիւններ անելով։

7 Եւ Հերովդէս չորրորդապետը լսեց նորանից եղած բոլոր գործերը. Եւ տարակուսանաց մէջ էր նորա համար՝ որ ոմանք ասում էին,

8 Թէ Յովհաննէսը մեռելներից յարութիւն է առել, եւ ոմանք էլ, թէ Եղիան յայտնուել է. Եւ ուրիշները, թէ Առաջի մարգարէներից մէկը յարութիւն է առել.

9 Եւ Հերովդէսն ասեց. Յովհաննէսին գլխատեցի. Բայց սա ո՞վ է, որի մասին ես այսպիսի բաներ եմ լսում. եւ ուզում էր տեսնել նորան։

10

1 Սորանից յետոյ Տէրն ուրիշ եօթանասուն հոգի էլ կարգեց. Եւ նորանց երկու երկու իր երեսի առաջին ուղարկեց այն բոլոր քաղաքներն եւ տեղերն, որտեղ որ ինքը գնալու էր։

2 Եւ ասում էր նորանց. Հունձքը շատ է, բայց մշակները քիչ. ուրեմն աղաչեցէք հունձքի Տիրոջը, որ մշակներ հանէ իր հունձքը։

3 Գնացէք. ահա ես ուղարկում եմ ձեզ ինչպէս գառներ գայլերի մէջ։

4 Վեր մի առնէք ոչ քսակ, ոչ պարկ, ոչ կօշիկներ. Եւ ճանապարհին ոչ ոքի բարեւ չ’տաք։

5 Եւ որ տուն որ մտնէք, առաջ ասեցէք՝ խաղաղութիւն այս տանը։

6 Եւ թէ որ այնտեղ խաղաղութեան որդի լինի, ձեր խաղաղութիւնը նորա վերայ կ’մնայ. Ապա թէ ոչ՝ դէպի ձեզ ետ կ’դառնայ։

7 Եւ այն տանը մնացէք, նորանց ունեցածիցը կերէք եւ խմեցէք. որովհետեւ մշակն իր վարձքին արժանի է. Տանից տուն մի փոխուիք։

8 Եւ որ քաղաք որ մտնէք, եւ ձեզ ընդունեն, կերէք՝ ինչ որ կ՛դնեն ձեր առաջին։

9 Եւ նորա միջի հիւանդներին բժշկեցէք. Եւ նորանց ասեցէք՝ թէ Աստուծոյ արքայութիւնը մօտեցել է ձեզ վերայ։

10 Բայց որ քաղաք որ մտնէք, եւ ձեզ չ’ընդունեն՝ դուրս նորա հրապարակները գալով ասեցէք.

11 Այն փոշին էլ, որ ձեր քաղաքիցը մեզ կպել է, թօթափում ենք ձեզ վերայ. Միայն թէ սա գիտացէք, որ Աստուծոյ արքայութիւնը մօտեցել է ձեզ։

12 Եւ ասում եմ ձեզ, որ Սոդոմացիների համար աւելի հեշտ կ’լինի այն օրումը՝ քան թէ այն քաղաքին։

13 Վա՛յ քեզ, Քորազին. Վայ քեզ, Բեթսայիդա. որովհետեւ եթէ Տիւրոսի եւ Սիդօնի մէջ եղած լինէին այն զօրութիւնները՝ որ ձեր մէջ եղան, վաղուց քուրձի եւ մոխրի մէջ նստած ապաշխարել էին։

14 Սակայն Տիւրոսի եւ Սիդօնի համար աւելի հեշտ կ’լինի դատաստանումը քան թէ ձեզ։

15 Եւ դու՝ Կափառնայում, որ մինչեւ երկինքը բարձրացած ես, մինչեւ դժոխքը պիտի ցածանաս։

16 Ձեզ լսողը, ինձ է լսում. եւ ձեզ անարգողը, ինձ է անարգում. եւ ինձ անարգողը, ինձ ուղարկողին է անարգում։

17 Եւ այն եօթանասունքը ուրախութիւնով ետ դառան եւ ասեցին, Տէր, դեւերն էլ հնազանդում են մեզ քո անունովը։

18 Եւ նորանց ասեց. Տեսնում էի սատանային, որ կայծակի պէս երկնքիցը վայր էր ընկնում։

19 Ահա իշխանութիւնը տուի ձեզ, կոխել օձերի եւ կարիճների վերայ եւ թշնամու բոլոր զօրութեանը վերայ, եւ ձեզ ոչինչ չի վնասիլ։

20 Սակայն նորա համար մի ուրախանաք՝ որ ոգիները ձեզ հնազանդում են, բայց առաւել ուրախացէք, որ ձեր անունները գրուած են երկնքումը։

21 Նոյն ժամումն Յիսուսը Հոգովը ցնծաց եւ ասեց. Գոհանում եմ քեզանից, Հայր, երկնքի եւ երկրի Տէր, որ իմաստուններից եւ գիտուններից այս բաները ծածկեցիր եւ մանուկների յայտնեցիր։ Այո, ով Հայր. Որովհետեւ այսպէս հաճոյ եղաւ քո առաջին։

22 Ամեն բան տրուեցաւ ինձ իմ Հօրիցը. եւ ոչ ով չ’գիտէ թէ ով է Որդին, բայց միայն Հայրը. Եւ ով է Հայրը՝ բայց միայն Որդին, եւ ում որ Որդին կամենայ յայտնել։

23 Եւ դարձաւ դէպի աշակերտներն առանձին՝ եւ ասեց. Երանի այն աչքերին՝ որ տեսնում են այն որ դուք էք տեսնում։

24 Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ շատ մարգարէներ եւ թագաւորներ կամեցան տեսնել այն որ դուք էք տեսնում, եւ չ’տեսան. Եւ լսել այն որ դուք էք լսում, եւ չ’լսեցին։

25 Եւ ահա մէկ օրինական վերկացաւ՝ նորան փորձում էր ասելով. Վարդապետ, ի՞նչ գործեմ որ յաւիտենական կեանքը ժառանգեմ։

26 Նա էլ ասեց նորան. Օրենքումն ի՞նչ է գրուած, ի՞նչպէս ես կարդում։

27 Նա էլ պատասխանեց եւ ասեց. Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտիցը, քո բոլոր անձիցը, քո բոլոր զօրութիւնիցը, եւ քո բոլոր մտքիցը. Եւ քո ընկերին՝ քո անձի պէս։

28 Եւ նորան ասեց. Ուղիղ պատասխանեցիր. Այդ արա՝ եւ կ’ապրես։

29 Իսկ նա՝ որովհետեւ կամենում էր իր անձն արդարացնել՝ Յիսուսին ասեց. Եւ իմ ընկերն ո՞վ է։

30 Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Մի մարդ Երուսաղէմից իջնում էր Երիքով. Եւ ավազակների ձեռք ընկաւ, նորանք էլ մերկացրին նորան՝ եւ խոցոտեցին նորան, կիսամահ թողեցին գնացին։

31 Եւ դիպուածով մի քահանայ էր իջնում նոյն ճանապարհովը, եւ նորան տեսաւ՝ անցաւ։

32 Նոյնպէս էլ մի Ղեւտացի այն տեղը հասաւ եկաւ եւ տեսաւ՝ անցաւ։

33 Մի Սամարացի էլ, որ ճանապարհորդում էր, եկաւ այնտեղ եւ նորան տեսնելով գթաց։

34 Եւ մօտ եկաւ՝ նորա խոցերը փաթաթեց՝ վերան ձէթ եւ գինի ածելով. Եւ իր անասունի վերայ դրած տարաւ նորան մի իջեւան, եւ նորան հոգ տարաւ։

35 Եւ հետեւեալ օրն երբոր այն տեղիցը դուրս էր գնում, երկու դահեկան հանեց եւ իջեւանի տիրոջը տուաւ եւ ասեց նորան. Դորան հոգ տար, եւ ինչ որ աւելի ծախք անես, ես միւսանգամ ետ դառնալիս կ’վճարեմ քեզ։

36 Հիմա այն երեքից ո՞րն է երեւում քեզ՝ թէ ընկեր է եղել այն աւազակների ձեռք ընկած մարդին։

37 Նա էլ ասեց. Նա՝ որ ողորմութիւն արաւ նորան։ Ապա Յիսուսը նորան ասեց. Գնա, դու էլ այնպէս արա։

38 Եւ եղաւ որ նորանք գնալիս, ինքն էլ մի գիւղ մտաւ. Եւ մի կին՝ անունը Մարթա՝ ընդունեց նորան իր տունը։

39 Եւ նա մի քոյր ունէր՝ անունը Մարիամ. Եւ սա Յիսուսի ոտների մօտ նստեց, եւ լսում էր նորա խօսքերը։

40 Մարթան էլ ծառայութեան համար շատ զբաղմունքի մէջ էր, եկաւ կանգնեց եւ ասեց. Տէր, հոգդ չէ՞ որ քոյրս ինձ մինակ թողեց ծառայելու. Ուրեմն ասիր դորան, որ օգնէ ինձ։

41 Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Մարթա, Մարթա, դու հոգս ես քաշում եւ շատ բաներով զբաղուած ես.

42 Բայց մէկ բան է պէտք. Մարիամը բարի բաժինն ընտրեց, որ վեր չի առնուիլ նորանից։

11

1 Եւ եղաւ որ մի տեղ աղօթք էր անում. Եւ երբոր դադարեց, իր աշակերտներից մէկն ասեց նորան. Տէ՛ր, սովորեցրու մեզ աղօթք անելը, ինչպէս Յովհաննէսն էլ իր աշակերտներին սովորեցրեց։

2 Եւ ասեց նորանց. Երբոր աղօթք անէք, ասեցէք. Մեր Հայր, որ երկնքումն ես, քո անունը սուրբ լինի. Քո արքայութիւնը գայ։ Քո կամքը լինի՝ ինչպէս երկնքումն այնպէս էլ երկրիս վերայ։

3 Մեր ամեն օրուայ հացը օրէցօր տուր մեզ։

4 Եւ թող մեզ մեր մեղքերը. Որովհետեւ մենք էլ թողում ենք ամենին, որ պարտական է մեզ. Եւ մեզ փորձանքի մէջ մի տանիր, այլ փրկիր մեզ չարիցը։

5 Եւ նորանց ասեց. Ձեզանից ո՞վ է, որ բարեկամ ունենայ, եւ կէս գիշերին նորա մօտ գնայ, եւ նորան ասէ. Բարեկամ, ինձ երեք հաց փոխ տուր.

6 Որովհետեւ իմ բարեկամն ինձ մօտ եկաւ ճանապարհիցը, եւ ես բան չ’ունիմ՝ որ նորա առաջին դնեմ։

7 Եւ նա պատասխանէ ներսիցն եւ ասէ. Մի յոգնեցնիր ինձ. Դուռն արդէն փակուած է, եւ երեխաներս ինձ հետ անկողնումն են. Չեմ կարող վեր կենալ եւ տալ քեզ։

8 Ասում եմ ձեզ, Եթէ վեր էլ չ’կենայ եւ նորան տայ նորա բարեկամ լինելու համար, սակայն նորա թախանձանքի համար վեր կ’կենայ եւ կ’տայ նորան ինչ որ էլ պէտք լինի։

9 Եւ ես ասում եմ ձեզ, Խնդրեցէք՝ եւ կտրուի ձեզ, որոնեցէք եւ կ’գտնէք, դուռը թակեցէք՝ եւ կ’բացուի ձեզ։

10 Որովհետեւ ամեն ով որ խնդրում է՝ առնում է, եւ ով որ որոնում է՝ գտնում է, եւ ով որ դուռը թակում է՝ բացվում է նորան։

11 Եւ ձեզանից ո՞ր հօրիցն իր որդին հաց ուզէ, մի՞թէ քար կ’տայ նորան. Կամ եթէ ձուկ՝ մի՞թէ ձկան տեղ օձ կ’տայ նորան։

12 Եւ կամ ձու ուզէ, մի՞թէ կարիճ կ՝տայ նորան։

13 Արդ եթէ դուք, որ չար էք՝ գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը, էլ ո՞րքան աւելի երկնաւոր Հայրը Սուրբ Հոգին կտայ նորանց, որ ուզում են նորանից։

14 Եւ մի դեւ էր հանում, որ համր էր. Եւ եղաւ որ դեւը դուրս գալիս համրը խօսեց. Եւ ժողովուրդները զարմացան։

15 Եւ նորանցից ոմանք ասեցին. Դա դեւերի իշխան՝ Բէեղզեբուղովն է հանում դեւերը։

16 Ուրիշներն էլ փորձելով մի նշան էին խնդրում նորանից երկնքիցը։

17 Բայց նա նորանց մտածմունքները իմանալով ասեց նորանց. Ամեն թագաւորութիւն, որ իր մէջ բաժանուած է՝ կ’աւերուի, եւ տուն՝ տան դէմ բաժանուած կ’կործանուի։

18 Ապա եթէ սատանան ինքն իրան դէմ բաժանուած է, նորա թագաւորութիւնն ի՞նչպէս կ’կենայ. Որովհետեւ ասում էք, թէ ես Բէեղզեբուղովն եմ հանում դեւերը։

19 Եթէ ես Բէեղզեբուղովն եմ հանում դեւերը, ապա ձեր որդիքն ի՞նչով են հանում. Դորա համար նորանք կ’լինին ձեր դատաւորները։

20 Բայց եթէ ես Աստուծոյ մատովն եմ հանում դեւերն, ուրեմն Աստուծոյ արքայութիւնը ձեզ վերայ հասել է։

21 Երբոր զօրաւորը զինուորուած իր տունը պահէ, նորա ստացուածքը խաղաղութեան մէջ են։

22 Բայց եթէ նորանցից էլ աւելի զօրաւորը գայ՝ նորան յաղթէ, նորա զէնքերը՝ որ յոյսն նորանց վերայ էր դրել, կ’հանէ եւ նորա աւարը կ’բաժանէ։

23 Ով որ ինձ հետ չէ՝ ինձ հակառակ է, եւ ով որ ինձ հետ չէ ժողովում՝ ցրվում է։

24 Երբոր պիղծ ոգին դուրս է գալիս մարդիցը՝ անջուր տեղերանքում ման է գալիս եւ հանգիստ որոնում. Եւ երբոր չէ գտնում՝ ասում է. Ետ դառնամ իմ տունը՝ որտեղից դուրս եկայ։

25 Եւ գալիս՝ նորան սրբուած եւ զարդարուած է գտնում։

26 Այն ժամանակ գնում է եւ իրանից էլ աւելի չար եօթը ոգիներ է առնում՝ եւ մտնում բնակվում է այնտեղ, եւ այն մարդի յետինն աւելի չար է լինում քան թէ առաջինը։

27 Եւ եղաւ որ նա այս խօսելիս, ժողովրդի միջիցը մի կին ձայն բարձրացրեց եւ ասեց. Երանի այն որովայնին՝ որ քեզ կրեց, եւ այն ծծերին՝ որ քեզ ծծեցրին։

28 Նա էլ ասեց. Այո՛, երանի նորանց, որ Աստուծոյ խօսքը լսում են եւ նորան պահում։

29 Եւ երբոր ժողովուրդները նորա վերայ դիզվում էին, սկսեց ասել. Այս ազգը չար է. Նշան է խնդրում, եւ նշան չի տրուիլ սորան՝ բայց միայն Յովնան մարգարէի նշանը։

30 Որովհետեւ ինչպէս Յովնանը նշան եղաւ Նինուէացիների համար, այնպէս էլ մարդի Որդին այս ազգին կ’լինի։

31 Հարաւի թագուհին դատաստանումը վեր կ’կենայ այս ազգի մարդկանց հետ եւ կ’դատապարտէ նորանց, որովհետեւ երկրի ծայրերիցն եկաւ Սողոմոնի իմաստութիւնը լսելու, եւ ահա Սողոմոնիցն էլ աւելին է այստեղ։

32 Նինուէի մարդիկը դատաստանումը վեր կկենան այս ազգի հետ եւ կդատապարտեն սորան, որովհետեւ նորանք Յովնանի քարոզութիւնովն ապաշխարեցին. Եւ ահա Յովնանիցն էլ աւելին է այստեղ։

33 Ոչ ով ճրագը չէ վառում եւ թագուն տեղ դնում եւ ոչ գրուանի տակ, այլ ճրագակալի վերայ, որ ներս մտնողները լոյսը տեսնեն։

34 Մարմնի ճրագը աչքն է, արդ երբոր աչքդ պարզ է, բոլոր մարմինդ էլ լուսաւոր կ’լինի. Բայց երբոր չար է, մարմինդ էլ խաւար կ’լինի։

35 Ուրեմն՝ զգոյշ կաց, մի գուցէ այն լոյսը, որ քեզանում է, խաւար լինի։

36 Եթէ բոլոր մարմինդ լուսաւոր է եւ ոչ մի խաւար մասը չ’կայ, բոլորը լուսաւոր կ’լինի. Ինչպէս երբոր ճրագն իր ճառագայթովը լուսաւորէ քեզ։

37 Եւ նա այս խօսելիս, մի Փարիսեցի աղաչում էր նորան, որ նորա մօտ հաց ուտէ. Եւ նա մտաւ սեղան նստեց։

38 Փարիսեցին էլ տեսնելով զարմացաւ, որ ճաշիցն առաջ չ’լուացուեց։

39 Տէրն էլ ասեց նորան. Հիմա դուք Փարիսեցիներդ բաժակի եւ ամանի դրսի կողմը սրբում էք. բայց ձեր ներսը լիքն է յափշտակութիւնով եւ չարութիւնով։

40 Անմիտներ, չէ՞որ դուրսը անողը ներսն էլ արաւ։

41 Բայց ձեր ունեցածիցը ողորմութիւն տուէք, եւ ահա ամեն բաներ սուրբ են ձեզ համար։

42 Բայց վայ ձեզ Փարիսեցիներիդ, որ անանուխի եւ փեգենայի եւ ամեն բանջարի տասանորդ էք տալիս, եւ Աստուծոյ իրաւունքը եւ սէրը զանց էք անում. Այս պէտք էր անել, եւ նորանք չ’թողել։

43 Վայ ձեզ Փարիսեցիներիդ, որ սիրում էք ժողովարանների մէջ առաջի աթոռները, եւ հրապարակներում՝ բարեւները։

44 Վայ ձեզ՝ դպիրներիդ եւ Փարիսեցիներիդ, կեղծաւորներ, որ դուք այն գերեզմանների պէս էք, որ անյայտ են, եւ մարդիկը որ նորանց վերայ գնում են չ’գիտեն։

45 Եւ պատասխանեց օրինականներից մէկը եւ ասեց նորան. Վարդապետ, այդ ասելով մեզ էլ ես նախատինք տալիս։

46 Նա էլ ասեց, Եւ ձեզ օրինականներիդ էլ վայ. որովհետեւ դժուար տանելի բեռներով բեռնում էք մարդկանց, եւ դուք ձեր մատների մէկովը չէք մօտենում այն բեռներին։

47 Վայ ձեզ որ մարգարէների գերեզմանները շինում էք, եւ հէնց ձեր հայրերը սպանեցին նորանց։

48 Ապա ուրեմն վկայում էք եւ հաւանում էք ձեր հայրերի գործերին. Որովհետեւ նորանք կոտորեցին նորանց, եւ դուք շինում էք նորանց գերեզմանները։

49 Սորա համար Աստուծոյ իմաստութիւնն էլ ասեց. Մարգարէներ եւ առաքեալներ կ’ուղարկեմ նորանց մօտ, եւ նորանցից կ’սպանեն եւ կ’հալածեն։

50 Որ բոլոր մարգարէների արիւնը, որ աշխարհքի սկզբիցը թափուած է, այս ազգիցը պահանջուի։

51 Աբէլի արիւնիցը մինչեւ Զաքարիայի արիւնը, որ սեղանի եւ տաճարի մէջ կորաւ. Այո՛, ասում եմ ձեզ, այս ազգիցը կ’պահանջուի։

52 Վայ ձեզ՝ օրինականներիդ, որ գիտութեան բանալիքը վեր էք առել. Դուք չէք մտել, եւ մտնողներին էլ արգիլել էք։

53 Եւ երբոր այս բաներն ասում էր նորանց, դպիրները եւ Փարիսեցիներն սկսեցին սաստիկ ստիպել, եւ շատ բաների համար նորա հետ հակառակել.

54 Եւ նորան աչքի տակ առած՝ ուզում էին, նորա բերանիցը մի բան որսալ, որ ամբաստանեն նորան։

12

1 Այն միջոցին երբոր հազարներով ժողովուրդները դիզվում էին՝ մինչեւ որ իրար կոխ էին տալիս, սկսեց իր աշակերտներին ասել. Առաջ ձեր անձերը զգոյշ պահեցէք Փարիսեցիների խմորիցը, որ է կեղծաւորութիւնը։

2 Որովհետեւ ոչինչ չ’կայ ծածուկ, որ չ’յայտնուի. Եւ թագուն, որ չ’իմացուի։

3 Ուստի ինչ որ խաւարումն ասեցիք, լոյսի մէջ կ’լսուի. Եւ ինչ որ ներսի սենեակներումն ականջում խօսեցիք, կտուրների վերայ կ’քարոզուի։

4 Բայց ասում եմ ձեզ՝ իմ բարեկամներին. Մի վախենաք նորանցից՝ որ մարմինն սպանում են, եւ նորանից յետոյ աւելի բան չ’ունին՝ որ անեն։

5 Բայց ցոյց տամ ձեզ, թէ ումից պէտք է վախենաք. Նորանից վախեցէք, որ սպանելուց յետոյ իշխանութիւն ունի գեհենի մէջ գցելու. Այո՛, ասում եմ ձեզ՝ Նորանից վախեցէք։

6 Չէ՞ որ հինգ ճնճղուկ երկու դանկի են ծախվում. Եւ նորանցից մէկն էլ Աստուծոյ առաջին մոռացուած չէ։

7 Բայց ձեր գլխի բոլոր մազերն էլ համարուած են. Ուրեմն մի վախենաք. Որովհետեւ դուք շատ ճնճղուկներից աւելի լաւ էք։

8 Իսկ ասում եմ ձեզ, թէ Ամեն ով որ ինձ մարդկանց առաջին դաւանէ, մարդի Որդին էլ նորան կ’դաւանէ Աստուծոյ հրեշտակների առաջին։

9 Եւ ով որ ինձ ուրանայ մարդկանց առաջին, նա էլ կ’ուրացուի Աստուծոյ հրեշտակների առաջին։

10 Եւ ամեն ով որ մարդի Որդու դէմ բան ասէ, կ’թողուի նորան. Բայց ով որ Սուրբ Հոգու դէմ հայհոյեց, նորան չի թողուիլ։

11 Եւ երբոր տանեն ձեզ ժողովարանները եւ դատաւորների եւ պետութիւնների առաջին, հոգս մի՛ անէք՝ թէ ինչպէս եւ ի՛նչ պատասխանէք, կամ ի՛նչ ասէք։

12 Որովհետեւ Սուրբ Հոգին նոյն ժամումը կ’սովորեցնէ ձեզ՝ թէ ինչ պէտք է խօսել։

13 Եւ ժողովրդիցը մէկն ասեց նորան. Վարդապետ, իմ եղբօրն ասիր, որ ժառանգութիւնն ինձ հետ բաժանէ։

14 Նա էլ ասեց նորան. Մարդ, ո՞վ կարգեց ինձ ձեզ վերայ դատաւոր կամ բաժանարար։

15 Եւ նորանց ասեց. Տեսէք եւ զգոյշ կացէք ագահութիւնիցը, որ մարդիս ստացուածքի առաւելութիւնիցը չէ նորա կեանքը։

16 Եւ նորանց մի առակ խօսեց եւ ասեց. Մի հարուստ մարդի արտը առատ պտուղ տուաւ։

17 Եւ նա իր մտքումը մտածում էր եւ ասում. Ի՞նչ անեմ, որ տեղ չունիմ որ իմ պտուղներն այնտեղ ժողովեմ։

18 Եւ ասեց. Այս կ’անեմ. Իմ շտեմարանները կ’քանդեմ, եւ աւելի մեծերը կ’շինեմ, եւ իմ բոլոր բերքերն ու բարիքները այնտեղ կ’ժողովեմ։

19 Եւ իմ անձին կ’ասեմ. Ով անձն, շատ բարիքներ ունիս շատ տարիների համար ամբարուած. Հանգստացիր, կեր, խմիր, զուարճացիր։

20 Բայց Աստուած նորան ասեց. Ա՛նմիտ. հէնց այս գիշեր հոգիդ քեզանից ետ կ’պահանջեն. ապա այս որ պատրաստեցիր՝ ո՞ւմ կ’լինի։

21 Այսպէս էլ նա՝ որ իր անձի համար գանձ է հաւաքում, եւ Աստուծով չէ հարուստ։

22 Իր աշակերտներին էլ ասեց. Դորա համար ասում եմ ձեզ. հոգս մի անէք ձեր կեանքի համար՝ թէ ինչ պիտի ուտէք. Ոչ էլ մարմնի համար՝ թէ ինչ պիտի հագնիք։

23 Հոգին աւելի է կերակուրիցը, եւ մարմինը՝ հագուստիցը։

24 Մտիկ արէք ագռաւներին. Որ ոչ սերմում են եւ ոչ հնձում են. Որոնք ոչ շտեմարաններ ունին եւ ոչ ամբարներ, եւ Աստուած կերակրում է նորանց. Դուք ո՞րքան աւելի արժէք ունիք թռչուններիցը։

25 Ձեզանից ո՞վ կարող է իր հոգս անելովն իր հասակի վերայ մի կանգուն աւելացնել։

26 Արդ եթէ ամենափոքր բանի համար կարող չէք, ի՞նչու էք ուրիշ բաների համար հոգս անում։

27 Մտիկ արէք շուշաններին. Ինչպէս են մեծանում. Ոչ ջանք են անում եւ ոչ մանում. Բայց ասում եմ ձեզ Սողոմոնն էլ իր բոլոր փառքի մէջ նորանց մէկի նման չ’հագաւ։

28 Իսկ եթէ յանդի խոտն, որ այսօր կայ եւ էգուց փռան մէջ է գցվում, Աստուած այնպէս է հագցնում, ո՞րքան եւս առաւել ձեզ, թերահաւատներ։

29 Եւ դուք մի որոնէք թէ ինչ ուտէք կամ ինչ խմէք, եւ մի գրգռուիք։

30 Որովհետեւ այդ բոլոր բաներն աշխարհքի հեթանոսներն են որոնում. Բայց ձեր Հայրը գիտէ՝ որ դորանք ձեզ պէտք են։

31 Սակայն Աստուծոյ արքայութիւնը խնդրեցէք, եւ այդ բոլորը կ’աւելանայ ձեզ։

32 Մի վախենար, փոքր հօտ. որովհետեւ ձեր Հայրը հաճեցաւ, որ արքայութիւնը տայ ձեզ։

33 Ձեր ստացուացքը ծախեցէք եւ ողորմութիւն տուէք. ձեզ համար չ’հինացող քսակներ շինեցէք՝ անպակաս գանձ՝ երկնքումը, որտեղ գող չէ մօտենում եւ ոչ էլ ցեց է ապականում։

34 Որովհետեւ որտեղ որ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սրտերը կ’լինին։

35 Թող ձեր գօտիները պինդ կապուած լինին մէջքին, եւ ճրագները վառուած։

36 Եւ դուք նման եղէք մարդկանց, որ սպասում են իրանց տիրոջը, թէ նա երբ ետ կ’դառնայ հարսանիքից. Որ երբոր գայ եւ դուռը թակէ, շուտով բանան նորա համար։

37 Երանի այն ծառաներին, որ տէրը գալիս՝ արթուն գտնէ նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ գօտին մէջքը կ’կապէ եւ նորանց սեղան կ’նստեցնէ եւ առաջ եկած կ’ծառայէ նորանց։

38 Եւ եթէ երկրորդ կամ երրորդ պահին գայ՝ եւ այնպէս գտնէ, երանի այն ծառաներին։

39 Բայց սա իմացէք, որ եթէ տան տէրը գիտենար՝ թէ գողն որ ժամին կ’գայ. Արթուն կ’կենար եւ թող չէր տալ իր տունը ծակել։

40 Արդ դուք էլ պատրաստ եղէք, որովհետեւ այն ժամին, որ չէք կարծում, մարդի Որդին կ’գայ։

41 Եւ Պետրոսը ասեց նորան. Տէր, այդ առակը մե՞զ ես ասում, թէ ամենքին էլ։

42 Տէրն էլ ասեց. Ուրեմն ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն տնտեսը, որին իր տէրը իր գերդաստանի վերայ կարգեց, որ նորանց կերակուրը տայ ժամանակին։

43 Երանի այն ծառային, որ իր տէրը՝ երբոր գայ, այնպէս անելիս գտնէ նորան։

44 Ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ իր բոլոր ստացուածքների վերայ կ’դնէ նորան։

45 Բայց եթէ այն ծառան իր սրտումն ասէ, Իմ տէրն ուշանում է գալու, եւ սկսէ ծառաներին եւ աղախիններին ծեծել, ուտել ու խմել եւ արբենալ,

46 Կ’գայ այն ծառայի տէրն այն օրը, որ նա չէ սպասում, եւ այն ժամին, որ նա չ’գիտէ, եւ նորան միջիցը կ’կտրէ, եւ նորա բաժինն անհաւատարիմների հետ կ’դնէ։

47 Եւ այն ծառան, որ իր տիրոջ կամքը գիտենալով չէ պատրաստէլ եւ ոչ էլ արել նորա կամքի պէս, շատ ծեծ կ’ուտէ։

48 Եւ նա որ չ’գիտենալով ծեծի արժանի բան գործեց, քիչ կ’ծեծուի. Այն ամենին որ շատ տրուեց՝ նորանից շատ կ’ուզուի. Եւ ում որ շատ պահ տրուեց՝ նորանից էլ աւելի կ’պահանջեն։

49 Ես եկայ որ կրակ գցեմ երկրիս վերայ. Եւ ի՞նչ ուզում եմ, եթէ արդէն իսկ բորբոքուել է։

50 Բայց մի մկրտութիւն ունիմ մկրտուելու. Եւ ի՜նչպէս հոգս եմ քաշում, մինչեւ որ կատարուի։

51 Կարծո՞ւմ էք թէ ես եկայ խաղաղութիւն տալ երկրիս վերայ. Ոչ, ասում եմ ձեզ, այլ բաժանմունք։

52 Որովհետեւ այսուհետեւ հինգ հոգի մէկ տան մէջ բաժին բաժին կ’լինին, երեքը երկուսի դէմ, եւ երկուսն երեքի դէմ։

53 Հայրը կ’բաժանուի որդուցը, եւ որդին հօրիցը, մայրն աղջկանիցը, եւ աղջիկը մօրիցը, սկեսուրը հարսիցը, եւ հարսն իր սկեսրիցը։

54 Եւ ժողովուրդներին էլ ասեց. Երբոր տեսնում էք արեւմուտքիցն ամպ դուրս գալիս, շուտով ասում էք. Անձրեւ կ’գայ, եւ այնպէս է լինում.

55 Եւ հարաւային քամին փչելիս, ասում էք՝ թէ Շոք կ’լինի, եւ այնպէս է լինում.

56 Կեղծաւորներ, երկրի եւ երկնքի երեսը գիտէք փորձել. Բայց ի՞նչպէս չէք այս ժամանակը փորձում։

57 Եւ ի՞նչու իսկ ձեզանից էլ չէք ընտրում արժանին։

58 Երբոր քո ոսոխի հետ իշխանի մօտ ես գնում, ճանապարհին տուր տալիքը, որ նորա ձեռիցն ազատուիս. Մի գուցէ քեզ դատաւորի մօտ քաշէ, եւ դատաւորը քեզ դահճին մատնէ, եւ դահիճը բանտի մէջ գցէ։

59 Ասում եմ քեզ. Այնտեղից դուրս չես գալ, մինչեւ որ վերջի լուման էլ չ’վճարես։

13

1 Նոյն ժամանակը եկան ոմանք եւ պատմեցին նորա այն Գալիլեացիների մասին, որոնց արիւնը Պիղատոսը իրանց զոհի հետ խառնեց։

2 Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Կարծո՞ւմ էք, թէ այդ Գալիլեացիներն աւելի մեղաւոր էին քան թէ բոլոր Գալիլեացիները, որ այդպիսի բաներ քաշեցին։

3 Ոչ, ասում եմ ձեզ. Այլ եթէ չ’ապաշխարէք, ամենքդ էլ այնպէս կ’կորչէք.

4 Կամ այն տասնեւութ հոգին, որոնց վերայ Սելովամի միջի աշտարակը վայր ընկաւ, եւ նորանց սպանեց. Կարծո՞ւմ էք, թէ նորանք աւելի պարտաւոր էին քան թէ Երուսաղէմումը բնակող բոլոր մարդիկը։

5 Ո՛չ, ասում եմ ձեզ. Այլ եթէ չ’ապաշխարէք, ամենքդ էլ այնպէս կ’կորչէք։

6 Այս առակն էլ ասեց. Մի մարդ իր այգու մէջ մի թզենի էր տնկել. Եւ եկաւ, նորա վերայ պտուղ որոնելու, եւ չ’գտաւ։

7 Եւ այգեպանին ասեց. Ահա երեք տարի է, որ գալիս եմ պտուղ որոնելու այդ թզենու վերայ, եւ չեմ գտնում. Կտրիր դորան, ի՞նչու դա երկիրն էլ խափանէ։

8 Նա էլ պատասխանեց եւ ասեց. Տէր, այս տարի էլ թող դորան, մինչեւ որ դորա չորս կողմովը փորեմ եւ աղբ ածեմ։

9 Թերեւս պտուղ բերէ, ապա եթէ ոչ, եկող տարի կտրիր դորան։

10 Եւ ժողովարաններից մէկումը սովորեցնում էր շաբաթ օրը։

11 Եւ ահա մի կին կար, որ հիւանդութեան ոգի ունէր տասնեւութ տարիից ի վեր. Եւ կծկուած էր, եւ ամենեւին չէր կարողանում ուղիղ կանգնել։

12 Եւ Յիսուսը նորան տեսնելով, իրան մօտ կանչեց եւ ասեց նորան. Ով կին, արձակուած ես քո հիւանդութիւնիցը։

13 Եւ ձեռքը դրաւ նորա վերայ, եւ նա շուտով ուղղուեցաւ եւ փառաւորում էր Աստուծուն։

14 Իսկ ժողովարանի գլխաւորը շատ բարկացած, որ Յիսուսը շաբաթ օրը բժշկեց, պատասխանեց եւ ասեց ժողովրդին. Վեց օր կայ, որ նորանցում պէտք է գործել. Հիմա այն օրերը եկէք բժշկուեցէք, եւ ոչ թէ շաբաթ օրը։

15 Տէրն էլ պատասխանեց նորան եւ ասեց. Կեղծաւոր, ձեզանից ամեն մէկը շաբաթ օրն իր եզը կամ էշը չէ՞ արձակում մսուրիցը եւ տանում ջուր տալիս։

16 Բայց սա՝ Աբրահամի աղջիկը լինելով, որին սատանան ահա տասնեւութ տարի է որ կապել էր, արժան չէ՞ր որ շաբաթ օրն այն կապանքիցն արձակուէր։

17 Եւ երբոր նա այս ասեց, ամօթով էին լինում ամենքը, որ հակառակում էին նորան. Եւ բոլոր ժողովուրդն ուրախանում էր այն ամեն փառաւոր գործերի համար, որ նորանով լինում էին։

18 Եւ ասում էր. Աստուծոյ արքայութիւնն ինչի՞ նման է. Եւ ի՞նչի նմանեցնեմ նորան։

19 Մանանեխի հատի նման է, որը մի մարդ առաւ իր պարտէզի մէջ ցանեց. Եւ մեծացաւ եւ մեծ ծառ եղաւ, եւ երկնքի թռչունները նորա ճղերի վերայ բնակուեցին։

20 Եւ դարձեալ ասեց. Ինչի՞ նմանեցնեմ Աստուծոյ արքայութիւնը.

21 Նման է խմորի. Որ նորան մի կին առաւ եւ երեք չափ ալիւրի մէջ թագցրեց, մինչեւ որ բոլորը խմորուեցաւ։

22 Եւ ման էր գալիս քաղաքները եւ գիւղերը՝ եւ սովորեցնում էր. Եւ ճանապարհ ընկած գնում էր դէպի Երուսաղէմ.

23 Եւ մէկն ասեց նորան. Տէր, մի՞թէ քիչ են փրկուողները. Նա էլ ասեց նորանց.

24 Ջանք արէք որ նեղ դռնովը ներս մտնէք. Որովհետեւ ասում եմ ձեզ, Շատերը կուզեն մտնել եւ չեն կարողանալ։

25 Նորանից յետոյ որ տան տէրն կ’ելլէ եւ դուռը կ’փակէ. Եւ կ’սկսէք դուրսը կանգնել եւ դուռը թակել եւ ասել. Տէր Տէր, բաց մեզ. Եւ նա պատասխանելով կ’ասէ ձեզ. Չեմ ճանաչում ձեզ, թէ ինչ տեղից էք։

26 Այն ժամանակ կ’սկսէք ասել. Մենք քո առաջին կերանք եւ խմեցինք, եւ դու մեր հրապարակներումը սովորեցրիր։

27 Եւ կ’ասէ. Ասում եմ ձեզ, Ես չեմ ճանաչում ձեզ, թէ ի՛նչ տեղից էք. հեռու կացէք ինձանից, բոլոր անիրաւութիւն գործողներդ։

28 Այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը. երբոր կ’տեսնէք Աբրահամին եւ Իսահակին եւ Յակոբին եւ բոլոր մարգարէներին Աստուծոյ արքայութեան մէջ, իսկ ձեզ՝ դուրս հանած։

29 Եւ կ’գան արեւելքից եւ արեւմուտքից, եւ հիւսիսից եւ հարաւից, եւ կնստեն Աստուծոյ արքայութիւնումը։

30 Եւ ահա յետիններ կան՝ որ առաջիններ կ’լինին. Եւ առաջիններ կան՝ որ յետիններ կ’լինին։

31 Նոյն օրումը մի քանի Փարիսեցիներ մօտ եկան եւ նորան ասեցին. Դուրս եկ եւ գնա այստեղից. Որովհետեւ Հերովդէսը կամենում է քեզ սպանել։

32 Եւ նորանց ասեց. Գնացէք ասեցէք այն աղուէսին. Ահա դեւեր եմ հանում եւ բժշկութիւններ եմ կատարում այսօր եւ էգուց. Եւ երրորդ օրը կ’կատարուիմ։

33 Սակայն այսօր եւ էգուց եւ միւս օրը պէտք է գնամ. Որովհետեւ կարելի չէ որ մի մարգարէ Երուսաղէմիցը դուրս կորչի։

34 Երուսաղէմ, Երուսաղէմ, մարգարէները կոտորող, եւ քեզ մօտ ուղարկուածները քարկոծող. Քանի՞ անգամ կամեցայ քո որդիները ժողովել ինչպէս հաւն իր ձագերը թեւերի տակն է ժողովում. Եւ չ’կամեցաք։

35 Ահա ձեր տունը աւերակ է թողվում ձեզ. Բայց ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Ինձ էլ չէք տեսնիլ, մինչեւ գայ ժամանակն, որ ասէք. Օրհնեալ է Տիրոջ անունով եկողը։

14

1 Եւ եղաւ, երբոր նա մի շաբաթ օր Փարիսեցիների իշխանների մէկի տունը մտաւ հաց ուտելու. Եւ նորանք սպասում էին նորան։

2 Եւ ահա մի ջրգողուած մարդ կար նորա առաջին։

3 Եւ Յիսուսը պատասխանեց եւ օրինականներին եւ Փարիսեցիներին ասեց թէ Արժա՞ն է շաբաթ օրը բժշկութիւն անել։

4 Եւ նորանք լռեցին. Եւ նա բռնեց բժշկեց նորան եւ արձակեց։

5 Եւ պատասխանեց նորանց եւ ասեց. Ձեզանից որի՞ էշը կամ եզը ջրհորի մէջ ընկնի, եւ նա շուտով չի հանիլ նորան շաբաթ օրը։

6 Եւ չ’կարողացան պատասխանել նորան այդ բանի համար։

7 Եւ այն կանչուած մարդկանց էլ մի առակ խօսեց, տեսնելով՝ թէ ինչպէս առաջի տեղերն էին ընտրում. Եւ ասեց նորանց.

8 Երբոր մէկից հարսանիք ես կանչվում, մի նստիր առաջի բարձի վերայ. Մի գուցէ քեզանից մի առաւել պատուաւորը լինի կանչուած նորա կողմից։

9 Եւ նա՝ որ քեզ եւ նորան կանչեց, գայ եւ քեզ ասէ. Սորան տեղ տուր. Եւ այն ժամանակ սկսես ամօթով վերջի տեղը նստել։

10 Բայց երբոր կանչվում ես, գնա վերջի տեղը նստիր. Որպէս զի, երբոր քեզ կանչողը գայ, ասէ քեզ. Բարեկամ, վերեւ նստիր. Այն ժամանակ քեզ հետ նստողների առաջին փառք կ’լինի քեզ։

11 Որովհետեւ ամեն ով որ իր անձը բարձրացնում է՝ կ’խոնարհուի. Եւ ով որ իր անձը խոնարհեցնում է, կ’բարձրանայ։

12 Եւ իրան կանչողին էլ ասեց. Երբոր ճաշ կամ ընթրիք ես անում, մի կանչիր քո բարեկամներին, եւ ոչ քո եղբայրներին, եւ ոչ քո ազգականներին, եւ ոչ քո հարուստ հարեւաններին, մի գուցէ նորանք էլ նորա փոխարէն կանչեն քեզ եւ հատուցում լինի քեզ։

13 Այլ երբոր հացկերութիւն ես անում, կանչիր աղքատներին, խեղերին, կաղերին, կոյրերին։

14 Եւ երանելի կլինիս. Որովհետեւ բան չ’ունին որ փոխարէն վճարեն քեզ. Որովհետեւ արդարների յարութեան ժամանակին կ’լինի քեզ հատուցումը։

15 Եւ երբոր սեղան նստողներից մէկն այս բաները լսեց, նորան ասեց. Երանի նորան, որ Աստուծոյ արքայութիւնումը հաց կ’ուտէ։

16 Եւ նա ասեց նորան. Մի մարդ մեծ ընթրիք արաւ եւ շատերին հրաւիրեց։

17 Եւ ընթրիքի ժամանակին իր ծառան ուղարկեց, որ հրաւիրածներին ասէ. Եկէք, որովհետեւ արդէն ամենը պատրաստ է։

18 Եւ ամենքն սկսեցին մէկ մէկ ետ քաշուիլ. Առաջինն ասեց նորան. Ագարակ առայ, եւ պէտք է գնամ՝ նորան տեսնեմ. Աղաչում եմ քեզ, ինձ հրաժարուած համարիր։

19 Եւ միւսն ասեց. Հինգ լուծ եզ առայ, եւ գնում եմ որ նորանց փորձեմ. Աղաչում եմ քեզ, ինձ հրաժարուած համարիր։

20 Եւ միւսն ասեց. Կին եմ առել, եւ նորա համար չեմ կարող գալ։

21 Եւ այն ծառան եկաւ, այս բաները պատմեց իր տիրոջը. Այն ժամանակ տան տէրը բարկացած ասեց իր ծառային. Դուրս գնա շուտով քաղաքի հրապարակները եւ փողոցները, եւ աղքատներին եւ խեղերին, եւ կաղերին եւ կոյրերին մտցրու այստեղ։

22 Եւ ծառան ասեց. Տէր, եղաւ ինչպէս հրամայեցիր, եւ դեռ էլ տեղ կայ։

23 Եւ տէրն ասեց ծառային. Դուրս գնա ճանապարհները եւ ցանգերը, եւ ստիպիր որ մտնեն, որ իմ տունը լցուի։

24 Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ այն կանչուած մարդկանցից ոչ մէկն իմ ընթրիքը չի ճաշակիլ։

25 Եւ շատ ժողովուրդներ գնում էին նորա հետ. Եւ դարձաւ նորանց ասեց.

26 Եթէ մէկն ինձ մօտ գայ, եւ չատէ իր հօրը եւ մօրը, կնոջը եւ որդիներին, եւ եղբայրներին եւ քոյրերին, եւ հէնց իր անձին էլ. Նա չէ կարող իմ աշակերտ լինիլ։

27 Եւ ով որ իր խաչը վեր չ’առնէ եւ իմ ետեւից գայ, նա չէ կարող իմ աշակերտ լինիլ։

28 Որովհետեւ ձեզանից ով է, որ կամենայ աշտարակ շինել, եւ առաջ չ’նստի եւ ծախսը հաշուէ թէ աւարտելու համար բաւական բան ունի՞։

29 Որ մի գուցէ երբոր հիմքը դնէ եւ չ’կարողանայ աւարտել, ամեն տեսնողներն սկսեն ծաղր անել նորան,

30 Եւ ասել. Թէ Այս մարդն սկսեց շինել, եւ չ’կարողացաւ աւարտել։

31 Կամ ո՞ր թագաւոր է, որ գնայ ուրիշ թագաւորի հետ պատերազմ անելու. Մի՞թէ չի նստել առաջ խորհուրդ անիլ՝ թէ տասը հազարով կարո՞ղ է դէմ կենալ նորան, որ քսան հազարով գալիս է իր վերայ։

32 Ապա թէ ոչ, քանի որ նա հեռու է, պատգամաւոր կ’ուղարկէ՝ եւ կ’աղաչէ որ խաղաղութիւն անէ։

33 Արդ այսպէս էլ ձեզանից ամեն մէկն, որ իր բոլոր ինչքիցը չ’հրաժարուի, չէ կարող ինձ աշակերտ լինել։

34 Աղը լաւ բան է. Բայց եթէ աղն անհամանայ, ի՞նչով պիտի համեղանայ։

35 Ոչ հողի համար է պիտանի եւ ոչ աղբի համար, այլ դուրս կ’գցեն նորան. Ով որ լսելու ականջ ունի, թող լսէ։

15

1 Եւ բոլոր մաքսաւորներն եւ մեղաւորները մօտենում էին նորան, որ լսեն նորանից։

2 Եւ Փարիսեցիներն եւ դպիրները տրտնջում էին եւ ասում, թէ Սա ընդունում է մեղաւորներին եւ նորանց հետ ուտում։

3 Եւ այս առակն ասեց նորանց։

4 Ձեզանից ո՞վ է այն մարդը, որ հարիւր ոչխար ունենայ, եւ նորանցից մէկը կորցնէ. Չի՞թողիլ իննսուն եւ ինը անապատումը, եւ այն կորածի ետեւից գնալ, մինչեւ որ գտնէ նորան։

5 Եւ երբոր գտնէ, ուրախանալով իր ուսերի վերայ կ’դնէ նորան։

6 Եւ տուն գալով, բարեկամներին եւ դրացիներին կ’կանչէ եւ նորանց կ’ասէ. Ուրախացէք ինձ հետ. Որովհետեւ իմ կորած ոչխարը գտայ։

7 Ասում եմ ձեզ, թէ այսպէս ուրախութիւն կ’լինի երկնքումը մէկ մեղաւորի համար, որ ապաշխարէ, քան թէ իննսուն եւ ինն արդարների համար, որոնց ապաշխարհութիւն պէտք չէ։

8 Կամ ո՞վ է այն կինը, որ տասը դրամ ունենայ, եւ եթէ մէկ դրամ կորցնէ, ճրագ չի՞ վառիլ եւ տունն աւելել եւ սաստիկ որոնել, մինչեւ որ գտնէ։

9 Եւ երբոր կ’գտնէ, բարեկամներին եւ դրացիներին կ’կանչէ եւ կ’ասէ. Ուրախացէք ինձ հետ. Որովհետեւ դրամը գտայ, որ կորցրել էի։

10 Ասում եմ ձեզ, այսպէս էլ Աստուծոյ հրեշտակների առաջին ուրախութիւն կ’լինի մէկ մեղաւորի համար որ կ’ապաշխարէ։

11 Եւ ասեց. Մի մարդ երկու որդի ունէր.

12 Եւ նորանցից փոքրն ասեց հօրը. Հայր, տուր ինձ ինչ որ բաժին կ’հասնէ ինձ ստացուածքիցդ, եւ նա ապրանքը բաժանեց նորանց։

13 Եւ շատ օր չ’անցած՝ փոքր որդին ամեն բաները ժողովեց հեռու երկիր գնաց. Եւ այնտեղ իր ստացուածքը վատնեց, անառակ ապրելով։

14 Եւ երբոր բոլորը հատցրեց, սաստիկ սով եղաւ այն երկրումը եւ ինքն սկսեց չքաւորել։

15 Եւ գնաց այն երկրի քաղաքացիների մէկի մօտ մտաւ. Եւ նա նորան ուղարկեց իր յանդը որ խոզ արածեցնէ։

16 Եւ նա ցանկանում էր՝ իր փորն լեցնել այն եղջիւրներովն, որ խոզերն ուտում էին, բայց ոչ ով չէր տալիս նորան։

17 Եւ ինքն իրան գալով ասեց. Քանի՜ վարձկաններ ունի իմ հայրը՝ հացով լցուած. Եւ ես այստեղ սովամահ կորչում եմ։

18 Վեր կենամ գնամ իմ հօր մօտ, եւ նորան ասեմ. Հայր, մեղանչեցի երկնքի դէմ եւ քո առաջին։

19 Եւ այլեւս արժանի չեմ քո որդի կոչուելու. Ինձ քո վարձկանների մէկի պէս արա։

20 Եւ վերկացաւ եկաւ իր հօր մօտ, Եւ դեռ որ նա հեռու էր, հայրը տեսաւ նորան եւ գութը շարժեց. Եւ վազեց՝ նորա վզովն ընկաւ, եւ համբուրեց նորան։

21 Եւ որդին ասեց նորան. Հայր, մեղանչեցի երկնքի դէմ եւ քո առաջին, եւ այլ եւս չեմ արժանի քո որդի կոչուելու։

22 Հայրն էլ ասեց իր ծառաներին. Առաջի պատմուճանը հանեցէք եւ հագցրէք նորան, եւ մատանի դրէք նորա ձեռքին, եւ կօշիկներ նորա ոտներին։

23 Եւ մսացու եզը բերէք մորթեցէք, եւ ուտենք՝ ուրախ լինենք.

24 Որ այս իմ որդին մեռած էր, եւ կենդանացաւ. Եւ կորած էր, եւ գտնուեցաւ. Եւ սկսեցին զուարճանալ։

25 Եւ նորա մեծ որդին յանդումն էր. Եւ երբոր եկաւ տանը մօտեցաւ, երգերի եւ պար գալու ձայնը լսեց։

26 Եւ ծառաներից մէկին կանչեց իրան մօտ, հարցնում էր թէ այդ ի՞նչ է։

27 Նա էլ ասեց նորան. Թէ Եղբայրդ եկել է, եւ քո հայրը մսացու եզը մորթեց, որովհետեւ ողջ եւ առողջ ընդունեց նորան։

28 Եւ նա բարկացաւ, եւ չէր ուզում ներս մտնել, բայց հայրը դուրս եկաւ, աղաչում էր նորան։

29 Նա էլ պատասխանեց եւ ասեց հօրը. Ահա այսքան տարի է, որ քեզ ծառայում եմ, եւ քո պատուէրից երբէք դուրս չեմ եկել. Բայց ինձ երբէք մի ուլ չ’տուիր, որ իմ բարեկամների հետ ուրախ լինէի։

30 Իսկ երբոր այդ քո որդին եկաւ, որ քո ստացուածքը պոռնիկների հետ կերաւ, մսացու եզը մորթեցիր դորա համար։

31 Նա էլ ասեց նորան. Որդեակ, դու ամեն ժամանակ ինձ հետ ես, եւ ամեն ինչ որ իմս է՝ քոնն է։

32 Բայց ուրախ լինել եւ խնդալ պէտք էր. որ այս քո եղբայրը մեռած էր եւ կենդանացաւ. Կորած էր եւ գտնուեցաւ։

16

1 Եւ իր աշակերտներին էլ ասեց. Մի հարուստ մարդ կար, որ մի տնտես ունէր. Եւ նորանից գանգատ եղաւ նորան, իբր թէ նա վատնում է նորա ստացուածքը։

2 Եւ նորան կանչեց եւ ասեց. Սա ի՞նչ է որ ես լսում եմ քեզանից. Տուր քո տնտեսութեան համարը. Որովհետեւ այլ եւս կարող չես տնտես լինել։

3 Տնտեսն էլ իր մտքումն ասեց. Ի՞նչ անեմ, որ իմ տէրը տնտեսութիւնն ինձանից առնում է. Հերկել չեմ կարող, մուրանալու ամաչում եմ։

4 Գիտեմ ինչ կ’անեմ, որ՝ երբոր տնտեսութիւնից դուրս գամ, ինձ ընդունեն իրանց տները։

5 Եւ իր տիրոջ պարտականներին մի մի իրան մօտ կանչեց եւ ասեց առաջինին. Ի՞նչքան ես պարտական իմ տիրոջը։

6 Նա էլ ասեց. Հարիւր մար ձէթ. Եւ նորան ասեց. Առ գիրդ, եւ նստիր՝ շուտով գրիր յիսուն։

7 Յետոյ միւսին ասեց. Դո՞ւ ինչքան ես պարտական. Նա էլ ասեց. Հարիւր քոռ ցորեն. Եւ նորան ասեց. Առ գիրդ եւ գրիր ութսուն։

8 Եւ տէրը գովեց անիրաւ տնտեսին, որ իմաստութիւնով գործեց. Որովհետեւ այս աշխարհքի որդիքը լոյսի որդիներիցն իմաստուն են իրանց ցեղի մէջ։

9 Եւ ես ասում եմ ձեզ. Անիրաւ մամոնայից բարեկամներ արէք ձեզ համար. Որ երբոր պակասուիք, յաւիտենական բնակարանների մէջ ընդունեն ձեզ։

10 Քիչ բանի մէջ հաւատարիմը, շատ բանի մէջ էլ հաւատարիմ է. Եւ քիչ բանի մէջ անիրաւը, շատ բանի մէջ էլ անիրաւ է։

11 Արդ թէ որ անիրաւ մամոնայի մէջ հաւատարիմ չեղաք, ճշմարիտ հարստութիւնն ո՞վ կ’տայ ձեր ձեռը։

12 Եւ եթէ օտար բանի մէջ հաւատարիմ չեղաք, ձերն ո՞վ կ’տայ ձեզ։

13 Ոչ մի ծառայ չէ կարող երկու տիրոջ ծառայել. Որովհետեւ կամ մինին կ’ատէ եւ միւսին կ’սիրէ. Կամ մինին կ’պատուէ եւ միւսին կ’արհամարհէ. Կարող չէք Աստուծոյ ծառայել եւ մամոնային։

14 Այս բոլոր բաները լսում էին Փարիսեցիները, որ արծաթասէր էին, եւ ծիծաղում էին նորա վերայ։

15 Եւ նորանց ասեց. Դուք էք, որ մարդկանց առաջին ձեր անձերը արդարացնում էք, բայց Աստուած գիտէ ձեր սրտերը. որովհետեւ մարդկանց առաջին բարձրը պիղծ է Աստուծոյ առաջին։

16 Օրէնքը եւ մարգարէները մինչեւ Յովհաննէսն են. Նորանից յետոյ Աստուծոյ արքայութիւնն է աւետարանվում, եւ ամեն մարդ ջանք է անում ուժով մտնել նորա մէջ։

17 Եւ աւելի հեշտ է որ երկինքն եւ երկիրս անցնեն, քան թէ օրէնքի մէկ պզտիկ նշանագիրը վայր ընկնէ։

18 Ամեն ով որ արձակում է իր կինը եւ ուրիշն առնում, շնութիւն է գործում, եւ ով որ մարդից արձակուած կին է առնում՝ շնութիւն է գործում։

19 Եւ մի հարուստ մարդ կար, եւ շատ ազնիւ ծիրանի եւ բեհեզ էր հագնում. Եւ ամեն օր փառաւոր զուարճութիւն էր անում։

20 Մի աղքատ մարդ էլ կար, անունը Ղազարոս. Որ նորա դռան մօտ գցուած էր խոցերով լիքը.

21 Եւ ցանկանում էր իրան կշտացնել այն փշրանքներիցն, որ հարուստի սեղանիցն ընկնում էին. Այլ եւ շներն էլ գալիս էին եւ նորա խոցերը լիզում էին։

22 Եւ եղաւ որ աղքատը մեռաւ, եւ հրեշտակները նորան տարան Աբրահամի գոգը. Հարուստն էլ մեռաւ եւ թաղուեցաւ։

23 Եւ դժոխքումն՝ մինչ տանջանքի մէջ էր գտնվում, իր աչքերը բարձրացրեց, հեռուանց Աբրահամին տեսաւ, եւ Ղազարոսին էլ նորա գոգումը։

24 Եւ նա աղաղակեց եւ ասեց. Հայր Աբրահամ, ինձ ողորմիր, եւ Ղազարոսին ուղարկիր, որ իր մատի ծայրը թրջէ ջրով, եւ իմ լեզուն հովացնէ. Որովհետեւ այս կրակի բոցի մէջ տանջվում եմ։

25 Աբրահամն էլ ասեց. Որդեակ, յիշիր, որ դու ընդունեցիր քո բարիքը քո կեանքումը, եւ նմանապէս էլ Ղազարոսը՝ չարչարանքները. Եւ հիմա սա այստեղ մխիթարվում է, իսկ դու տանջվում ես։

26 Եւ ի վերայ այսր ամենայնի մեր եւ ձեր մէջ մեծ անդունդ է հաստատուած, որ այստեղից ձեզ մօտ անցնել ուզողները չ’կարողանան, եւ ոչ էլ այդտեղից մեզ մօտ անցնեն։

27 Եւ ասեց. Ուրեմն աղաչում եմ քեզ, հայր, որ դորան ուղարկես իմ հօր տունը.

28 Որովհետեւ ես հինգ եղբայր ունիմ. Որ նորանց վկայութիւն տայ, որ նորանք էլ չգան այս տանջանքի տեղը։

29 Աբրահամն ասեց նորան, Նորանք Մովսէսին եւ մարգարէներին ունին, թող նորանց լսեն։

30 Նա էլ ասեց. Ոչ, հայր Աբրահամ, այլ եթէ մեռելներից մէկը նորանց մօտ գնայ, կ’ապաշխարեն։

31 Եւ նորան ասեց. Եթէ Մովսէսին եւ մարգարէներին ականջ չեն դնում, չեն էլ համոզուիլ՝ եթէ մեռելներից մէկը յարութիւն առնէ։

17

1 Եւ աշակերտներին ասեց. Անկարելի է, որ գայթակղութիւններ չ’գան. Բայց վայ նորան որի ձեռովը կ’գան։

2 Աւելի լաւ է նորան, որ նորա վզիցը մի էշի ջաղացի քար կախուէր եւ ծովը գցուէր, քան թէ այս փոքրներից մէկին գայթակղեցնէ։

3 Զգոյշ կացէք ձեր անձերին։ Եթէ քո եղբայրը մեղանչէ քեզ դէմ, յանդիմանիր նորան. Եւ եթէ ապաշխարէ, ներիր նորան։

4 Եւ եթէ օրը եօթն անգամ քեզ դէմ մեղանչէ՝ եւ եօթն անգամ քեզ մօտ դառնայ եւ ասէ՝ Ապաշխարում եմ, ներիր նորան։

5 Եւ առաքեալներն ասեցին Տիրոջը. Մեր հաւատքն աւելացրու։

6 Եւ Տէրն ասեց. Եթէ մանանեխի հատի չափ հաւատք ունենայիք, այս թզենուն կ’ասէիք. Պոկուիր եւ ծովի մէջ տնկուիր, եւ նա կ’հնազանդէր ձեզ։

7 Բայց ձեզանից ո՞վ է նա, որ մի հողագործ կամ մի հովիւ ծառայ ունենայ, որ երբոր յանդիցը գայ տուն մտնէ, շուտով ասէ նորան, թէ Եկ սեղան նստիր։

8 Այլ չի՞ ասիլ նորան, թէ պատրաստիր ինչ որ իրիկունս պիտի ուտեմ, եւ գօտիդ կապիր ինձ ծառայիր, մինչեւ որ ուտեմ եւ խմեմ, եւ յետոյ դու էլ կ’ուտես եւ կ’խմես։

9 Մի՞թէ այն ծառայիցը շնորհակալ կ’լինի, որ այն բոլոր իրան հրամայուածներն արաւ. Չ’կարծեմ։

10 Այնպէս էլ դուք, երբոր բոլոր ձեզ հրամայուած բաներն անէք, ասեցէք, թէ Մենք անպիտան ծառաներ ենք. Որովհետեւ այն ենք արել, ինչ որ պարտական էինք անելու։

11 Եւ եղաւ՝ երբոր նա Երուսաղէմ էր գնում, ինքը Սամարիայի եւ Գալիլեայի միջովն էր անցնում։

12 Եւ նա մի գիւղ մտնելիս, տասը բորոտ մարդիկ պատահեցան նորան, որ հեռուանց կանգնեցին,

13 Եւ իրանց ձայնը բարձրացրին եւ ասեցին. Յիսուս՝ Վարդապետ, մեզ, ողորմիր։

14 Եւ երբոր տեսաւ՝ ասեց նորանց. Գնացէք ձեր անձերը քահանաներին ցոյց տուէք. Եւ եղաւ, որ նորանք գնալիս՝ սրբուեցան։

15 Եւ նորանցից մէկն, երբոր տեսաւ թէ բժշկուեցաւ, ետ դառաւ՝ բարձր ձայնով փառաւորում էր Աստուծուն։

16 Եւ իր երեսի վերայ ընկաւ նորա ոտների առաջին, եւ գոհանում էր նորանից. Եւ ինքը Սամարացի էր։

17 Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Չէ՞ որ տասն էլ սրբուեցան. Ապա այն ինն ո՞ւր են։

18 Ետ դառնողներ չ’գտնուեցան, որ Աստուծուն փառք տան, բացի այս այլազգին։

19 Եւ ասեց նորան. Վեր կաց՝ գնա. Քո հաւատքն ապրեցրեց քեզ։

20 Երբոր Փարիսեցիներիցն հարցուեցաւ, թէ Աստուծոյ արքայութիւնն ե՞րբ պիտի գայ, պատասխանեց նորանց եւ ասեց. Աստուծոյ արքայութիւնը դրսի նշանով չի գալ։

21 Ոչ էլ կ’ասեն, թէ Ահա այստեղ է, կամ՝ ահա այնտեղ է. Որովհետեւ ահա Աստուծոյ արքայութիւնը հէնց ձեր ներսումն է։

22 Աշակերտներին էլ ասեց. Օրեր կ’գան, որ դուք կ’ցանկանաք մարդի Որդու օրերից մէկը տեսնել, եւ չէք տեսնիլ։

23 Եւ ձեզ կ’ասեն՝ Ահա այստեղ է, կամ՝ ահա այնտեղ է, չ’գնաք եւ ետեւիցը չ’հետեւիք։

24 Որովհետեւ ինչպէս կայծակն որ փայլում երկնքի տակիցը՝ լոյս է տալիս մինչեւ երկնքի միւս տակը, այնպէս էլ կ’լինի մարդի Որդին իր օրումը։

25 Բայց առաջ պէտք է որ նա շատ չարչարուի եւ անարգուի այս ազգիցը։

26 Եւ ինչպէս եղաւ Նոյի օրերումն, այնպէս էլ կ’լինի մարդի Որդու օրերումը։

27 Ուտում էին եւ խմում էին՝ կին էին առնում՝ եւ մարդի էին գնում, մինչեւ այն օրն որ Նոյը մտաւ տապանը, եւ ջրհեղեղն եկաւ եւ ամենքին կորցրեց։

28 Նմանապէս էլ ինչպէս Ղովտի օրերումն եղաւ. Ուտում էին, խմում էին, առնում էին՝ ծախում էին, տնկում էին՝ շինում էին։

29 Եւ այն օրն որ Ղովտը Սոդոմիցը դուրս եկաւ, կրակ եւ ծծումբ տեղաց երկնքիցը եւ ամենքին կորցրեց։

30 Նոյն կերպովն էլ կ’լինի այն օրումը, որ մարդի Որդին կ’յայտնուի։

31 Այն օրումն ով որ կտրի վերայ լինի եւ իր բաները տան մէջ, թող չ’իջնէ նորանց առնելու. Եւ յանդումը լինողն էլ այնպէս թող ետ չ’դառնայ։

32 Յիշեցէք Ղովտի կինը։

33 Ով որ ուզէ իր անձն ապրեցնել, կ’կորցնէ նորան. Եւ ով որ կորցնէ նորան, կ’ապրեցնէ նորան։

34 Ասում եմ ձեզ. Նոյն գիշերումն երկու հոգի մէկ մահիճի մէջ կ’լինին, մէկը կ’առնուի եւ միւսը կ’թողուի։

35 Երկու հոգի միասին աղալու վերայ կ’լինին, մէկը կ’առնուի եւ միւսը կ’թողուի. Եւ երկու հոգի արտումը կ’լինին, մէկը կ’առնուի եւ միւսը կ’թողուի։

36 Եւ պատասխանեցին եւ նորան ասեցին. Տէր, ո՞րտեղ։

37 Նա էլ ասեց նորանց. Որտեղ մարմինն է, արծիւներն էլ այնտեղ կ’հաւաքուին։

18

1 Մի առակ էլ ասեց նորանց՝ նորա վերայ թէ պէտք է ամեն ժամանակ աղօթք անել եւ չ’ձանձրանալ։

2 Եւ ասեց. Մի դատաւոր կար մի քաղաքում, որ Աստուածանից չէր վախենում, եւ մարդից չէր ամաչում։

3 Եւ մի որբեւայրի էլ կար այն քաղաքումը, եւ նորա մօտ էր գալիս եւ ասում, Իրաւունք արա ինձ իմ ոսոխիցը։

4 Եւ նա մի ժամանակ չ’կամեցաւ. Նորանից յետոյ իր մտքումն ասեց. Թէեւ Աստուածանից չեմ վախենում, եւ մարդկանցից չեմ ամաչում,

5 Սակայն որովհետեւ այս որբեւայրին յոգնեցնում է ինձ, իրաւունք անեմ նորան, որ վերջապէս չ’գայ ինձ ձանձրացնէ։

6 Եւ Տէրն ասեց. Լսեցէք թէ անիրաւ դատաւորն ի՛նչ է ասում։

7 Բայց Աստուած մի՞թէ իր ընտրեալների համար իրաւունք չի անիլ, որ ցերեկ եւ գիշեր աղաղակում են դէպի նա, թէեւ նորանց վերայ երկայնամիտ էլ լինի։

8 Ասում եմ ձեզ թէ Շուտով իրաւունք կ’անէ նորանց համար։ Սակայն մարդի Որդին գալիս՝ արդեօք հաւատք կ’գտնէ՞ երկրի վերայ։

9 Ոմանց էլ, որ իրանցում վստահ էին, թէ արդար են եւ ուրիշներին ոչինչ էին համարում, այս առակն ասեց.

10 Երկու մարդ վեր ելան տաճարն աղօթք անելու. Մէկը Փարիսեցի եւ միւսը մաքսաւոր։

11 Փարիսեցին առանձին կանգնած այս էր աղօթք անում. Ով Աստուած, գոհանում եմ քեզանից, որ չեմ ինչպէս ուրիշ մարդիկը՝ յափշտակող, անիրաւ, շնացող, կամ ինչպէս էլ այս մաքսաւորը.

12 Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում, եւ իմ բոլոր ստացուածքներիցը տասանորդ եմ տալիս։

13 Եւ մաքսաւորը հեռու կանգնած իր աչքերն էլ չէր կամենում դէպի երկինքը բարձրացնել. Այլ իր կուրծքը ծեծում էր եւ ասում. Ով Աստուած, ողորմիր ինձ մեղաւորիս։

14 Ասում եմ ձեզ, թէ սա արդարացած իջաւ իր տունը քան թէ նա. որովհետեւ ամեն ինքն իրան բարձրացնողը կ’խոնարհուի, եւ ինքն իրան խոնարհեցնողը կ’բարձրանայ

15 Երեխաներ էլ էին բերում նորա մօտ, որ նորանց դպչի. Աշակերտներն էլ երբոր տեսան, յանդիմանում էին նորանց։

16 Բայց Յիսուսը նորանց իրան մօտ կանչեց, եւ ասեց. Թոյլ տուէք երեխաներին ինձ մօտ գալ, եւ մի արգիլէք դորանց. որովհետեւ այդպիսիներինն է Աստուծոյ արքայութիւնը։

17 Ճշմարիտ ասում եմ ձեզ թէ Ով որ Աստուծոյ արքայութիւնը չ’ընդունի ինչպէս երեխայ՝ նա չի մտնիլ նորա մէջ։

18 Եւ մէկ իշխան հարցրեց նորան եւ ասեց. Բարի վարդապետ, ի՞նչ գործեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ։

19 Յիսուսն էլ նորան ասեց. Ի՞նչու ես ինձ բարի ասում. Ոչ ով բարի չէ բացի մէկը՝ Աստուած։

20 Պատուիրանքները գիտես. Մի շնար, Մի սպանիր, Մի գողանար, Մի սուտ վկայիր, Պատուիր քո հօրը եւ մօրը։

21 Նա էլ ասեց. Այդ ամենն իմ երեխայութիւնիցը պահել եմ։

22 Յիսուսն էլ երբոր այս լսեց՝ նորան ասեց. Մի բան տակաւին պակաս է քեզ. ամեն ինչ որ ունիս՝ ծախիր, եւ աղքատներին տուր, եւ գանձ կ’ունենաս երկնքումը, եւ եկ հետեւիր ինձ։

23 Նա էլ այս լսելով տրտմեց. Որովհետեւ սաստիկ հարուստ էր։

24 Յիսուսն էլ երբոր նորան տրտմած տեսաւ, ասեց. Ի՛նչպէս դժուար կ’մտնեն Աստուծոյ արքայութիւնը նորանք, որ ստացուածքներ ունին։

25 Որովհետեւ աւելի հեշտ է որ ուղտն ասեղի ծակով անցնէ, քան թէ հարուստն Աստուծոյ արքայութիւնը մտնէ։

26 Եւ նորանք որ լսեցին՝ ասում էին. Էլ ո՞վ կարող է փրկուիլ։

27 Նա էլ ասեց. Այն բաներն որ կարելի չեն մարդկանց մօտ, կարելի են Աստուծոյ մօտ։

28 Եւ Պետրոսն ասեց. Ահա մենք բոլորը թողեցինք եւ քո ետեւից եկանք։

29 Նա էլ ասեց նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ թէ Ոչ ով չ’կայ, որ թողել է տուն, կամ ծնողներ, կամ եղբայրներ, կամ կին, կամ որդիք՝ Աստուծոյ արքայութեան համար,

30 Որ բազմապատիկ չ’առնէ այս ժամանակումը, եւ այն գալու աշխարհքումը յաւիտենական կեանքը։

31 Եւ այն տասնեւերկուսին մօտն առաւ եւ ասեց նորանց. Ահա վեր ենք ելնում Երուսաղէմ. Եւ կ’կատարուին մարգարէների ձեռովն մարդի Որդու համար բոլոր գրուածները։

32 Որովհետեւ հեթանոսներին կ’մատնուի, եւ ծաղր կ’լինի, կ’նախատուի, եւ նորա վերայ կ’թքուի։

33 Եւ կ’ծեծեն կ’սպանեն նորան. Եւ երրորդ օրը յարութիւն կ’առնէ։

34 Եւ նորանք սորանցից ոչինչ չ’իմացան, եւ խօսքը ծածկուած էր նորանցից, եւ ասածները չէին իմանում։

35 Եւ եղաւ, որ նա Երիքովին մօտենալիս, մի կոյր ճանապարհի վերայ նստած մուրացկանութիւն էր անում։

36 Եւ երբոր ժողովրդի անցնելը լսեց, հարցնում էր՝ թէ Դա ի՞նչ է։

37 Եւ պատմեցին նորան, թէ Յիսուս Նազովրեցին է անցնում։

38 Եւ նա աղաղակեց եւ ասեց. Յիսուս՝ որդի Դաւթի, ինձ ողորմիր։

39 Եւ նորանք՝ որ առաջից գնում էին, յանդիմանում էին նորան, որ լռէ. Իսկ նա էլ աւելի էր աղաղակում. Որդի Դաւթի, ինձ ողորմիր։

40 Յիսուսն էլ կանգնեց եւ հրամայեց, որ նորան իրան մօտ բերեն. Եւ երբոր նա մօտ եկաւ, հարցրեց նորան եւ ասեց.

41 Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ. Եւ նա ասեց. Տէր, որ տեսնեմ։

42 Եւ Յիսուսն էլ ասեց նորան. Տես. քո հաւատքը ապրեցրեց քեզ։

43 Եւ իսկոյն տեսնում էր, եւ նորա ետեւից գնում էր՝ Աստուծուն փառաւորելով. Եւ բոլոր ժողովուրդը որ տեսաւ՝ օրհնութիւն էր տալիս Աստուծուն։

19

1 Եւ մտած՝ Երիքովի միջովն անցնում էր։

2 Եւ ահա մի մարդ՝ անունով Զաքէոս կոչուած, որ նա մաքսապետ էր, եւ ինքը հարուստ էր։

3 Եւ ուզում էր Յիսուսին տեսնել թէ ով է, բայց բազմութեան պատճառով չէր կարողանում. Որովհետեւ հասակով կարճ էր։

4 Եւ առաջ վազեց՝ վեր ելաւ մի ժանտաթզենի, որ տեսնէ նորան. Որովհետեւ այնտեղովը պիտի անցնէր։

5 Եւ երբոր այն տեղն եկաւ, Յիսուսը վեր նայեց եւ նորան ասեց. Զաքէ, շուտ արա իջիր. Որովհետեւ ինձ այսօր պէտք է քո տանը կենալ։

6 Նա էլ շտապելով իջաւ եւ ուրախութիւնով ընդունեց նորան։

7 Եւ բոլոր տեսնողները տրտնջում էին եւ ասում թէ Մեղաւոր մարդի մօտ մտաւ հանգիստ առնելու։

8 Զաքէոսն էլ կանգնեց եւ Տիրոջն ասեց. Տէր, ահա իմ ինչքերի կէսն աղքատներին կ’տամ. եւ եթէ մէկին զրպարտութիւնով զրկել եմ՝ չորեքպատիկ կ’վճարեմ։

9 Յիսուսն էլ նորան ասեց թէ Այսօր փրկութիւն եղաւ այս տանը. որովհետեւ սա էլ Աբրահամի որդի է.

10 Որովհետեւ մարդի Որդին եկաւ, որ որոնէ եւ ապրեցնէ կորածին։

11 Եւ դեռ որ նորանք այս բաները լսում էին, մի առակ աւելացրեց եւ ասեց, որովհետեւ Երուսաղէմին մօտենում էր, եւ նորանք կարծում էին, թէ Աստուծոյ արքայութիւնը իսկոյն յայտնուելու է։

12 Ապա ասեց. Մի ազնուական գնաց հեռու երկիր, որ թագաւորութիւն առնէ իրան համար եւ ետ դառնայ։

13 Եւ իր տասը ծառաներին կանչեց, տասը մնաս տուաւ նորանց, եւ ասեց նորանց. Բանեցրէք մինչեւ որ գամ։

14 Բայց նորա քաղաքացիներն ատում էին նորան. Եւ նորա ետեւիցը պատգամաւորներ ուղարկեցին եւ ասեցին. Չենք ուզում որ դա թագաւորէ մեզ վերայ։

15 Եւ եղաւ՝ որ նա թագաւորութիւնն առած ետ դառաւ եւ ասեց որ կանչեն այն ծառաներին, որոնց տուել էր արծաթը, որ իմանայ թէ ով ինչ շահուեցաւ։

16 Եւ առաջինն եկաւ եւ ասեց. Տէր, քո մնասը շահեց տասը մնաս։

17 Եւ նորան ասեց. Լաւ, բարի ծառայ, որովհետեւ քիչումը հաւատարիմ եղար, տասը քաղաքի վերայ իշխանութիւն ունեցիր։

18 Եւ երկրորդն եկաւ եւ ասեց. Տէր, քո մնասը հինգ մնաս շահեց։

19 Նորան էլ ասեց. Դու էլ հինգ քաղաքի վերայ եղիր։

20 Եւ ուրիշն էլ եկաւ եւ ասեց. Տէր, ահա քո մնասը՝ որ վարշամակի մէջ պատած պահում էի։

21 Որովհետեւ վախենում էի քեզանից. Որովհետեւ դու խիստ մարդ ես. Վեր ես առնում ինչ որ չես դրել, եւ հնձում ես ինչ որ չես սերմել.

22 Եւ ասեց նորան. Քո բերանիցը դատում եմ քեզ, չար ծառայ. գիտէիր որ ես խիստ մարդ եմ, որ վեր եմ առնում ինչ որ չեմ դրել, եւ հնձում եմ ինչ որ չեմ սերմել։

23 Էլ ի՞նչու իմ արծաթը սեղանաւորներին չ’տուիր, որ ես գայի շահով ետ առնէի նորան։

24 Եւ այնտեղ կանգնողներին ասեց. Առէք դորանից մնասը, եւ տուէք տասը մնասն ունեցողին։

25 Եւ նորան ասեցին. Տէր, տասը մնաս ունի։

26 Սորա համար ասում եմ ձեզ, թէ ամեն ունեցողին կ’տրուի. Եւ չունեցողիցը ինչ էլ որ ունի, վեր կ’առնուի։

27 Իսկ այն իմ թշնամիներին, որ չէին ուզում, որ ես նորանց վերայ թագաւորեմ, այստեղ բերէք եւ սպանեցէք իմ առաջին։

28 Եւ երբոր այս ասեց, առաջ գնաց, որ վեր ելնէ Երուսաղէմ։

29 Եւ եղաւ երբոր Բեթփագէին եւ Բեթանիային մօտեցաւ, այն սարին մօտ որ Ձիթենեաց սար է կոչվում, իր աշակերտներից երկուսին ուղարկեց եւ ասեց.

30 Գնացէք այդ դիմացի գիւղը, եւ երբոր մէջը մտնէք, մի կապած աւանակ կ’գտնէք, որի վերայ երբէք ոչ մի մարդ նստած չէ. Նորան արձակեցէք բերէք։

31 Եւ եթէ մէկը հարցնէ ձեզ՝ թէ Ի՞նչու էք արձակում, նորան այսպէս ասեցէք թէ Տիրոջը պէտք է սա։

32 Ուղարկուածներն էլ երբոր գնացին, այնպէս գտան ինչպէս նորանց ասեց։

33 Եւ նորանք աւանակն արձակելիս՝ նորա տէրերն ասեցին նորանց. Ի՞նչու էք արձակում այդ աւանակը։

34 Նորանք էլ ասեցին. Տիրոջը պէտք է սա։

35 Եւ նորան բերին Յիսուսի մօտ. եւ իրանց հանդերձները աւանակի վերայ գցեցին, եւ Յիսուսին հեծեցրին։

36 Եւ նորա գնալու ժամանակին իրանց հանդերձները փռում էին ճանապարհի վերայ։

37 Եւ երբոր նա արդէն մօտեցաւ Ձիթենեաց սարի զառիվայրին, աշակերտների բոլոր բազմութիւնն ուրախութիւնով սկսեց օրհնել Աստուծուն բարձր ձայնով՝ այն բոլոր զօրութիւնների համար որ տեսել էին։

38 Եւ ասում էին. Օրհնեալ է Տիրոջը անունովն եկող թագաւորը. խաղաղութիւն լինի երկնքումը եւ փառք բարձունքներումը։

39 Եւ Փարիսեցիներից ոմանք ժողովրդի միջիցը նորան ասեցին. Վարդապետ, յանդիմանիր աշակերտներիդ։

40 Եւ նա պատասխանեց եւ ասեց՝ Ասում եմ ձեզ՝ որ եթէ սորանք լռեն, քարերն են աղաղակելու։

41 Եւ երբոր մօտեցաւ, տեսաւ քաղաքը, լացաւ նորա վերայ եւ ասեց.

42 Եթէ դո՜ւ էլ իմանայիր՝ գոնեա այս օրուայ օրը քո խաղաղութեան մասին. Բայց հիմա ծածկուեցաւ քո աչքերիցը։

43 Որովհետեւ օրեր կգան քեզ վերայ, եւ քո թշնամիները չորս կողմովդ պատնէշ կ’պատեն, եւ կ’պաշարեն քեզ եւ ամեն կողմից քեզ կնեղացնեն.

44 Եւ հիմնայատակ կ’անեն քեզ եւ քո որդիքն էլ քո միջումը. Եւ չեն թողիլ քո միջումը քար քարի վերայ. փոխանակ որ չ’ճանաչեցիր քեզ այցելելու ժամանակը։

45 Եւ տաճարը մտաւ սկսեց դուրս հանել նորանում ծախողներին եւ առնողներին.

46 Եւ նորանց ասեց. Գրուած է թէ Իմ տունն աղօթքի տուն է, եւ դուք նորան աւազակների այր էք արել։

47 Եւ ամեն օր սովորեցնում էր նորանց տաճարումը. բայց քահանայապետները եւ դպիրները եւ ժողովրդի գլխաւորներն ուզում էին կորցնել նորան։

48 Եւ չէին գտնում թէ ինչ անեն. Որովհետեւ բոլոր ժողովուրդը նորանից կախուած էր լսելով։

20

1 Եւ եղաւ որ այն օրերի մէկին նա տաճարումը ժողովրդին սովորեցնելիս եւ աւետարանելիս, քահանայապետները եւ դպիրները ծերերին հետ վերայ հասան։

2 Եւ ասեցին նորան. Ասիր մեզ, ի՞նչ իշխանութիւնով ես անում այդ բաները, կամ ո՞վ է այդ իշխանութիւնը քեզ տուողը։

3 Եւ նա պատասխանեց եւ ասեց նորանց. Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, եւ ասեցէք ինձ.

4 Յովհաննէսի մկրտութիւնը երկնքի՞ցն էր, թէ մարդկանցից։

5 Եւ նորանք իրանց միջումը միտք արին եւ ասեցին.

6 Եթէ ասենք, Երկնքիցը. Կ’ասէ. Ապա ի՞նչու չ’հաւատացիք նորան. Եւ եթէ ասենք, Մարդկանցից, բոլոր ժողովուրդը կ’քարկոծէ մեզ. որովհետեւ համոզված են թէ Յովհաննէսը մարգարէ է։

7 Եւ պատասխանեցին թէ չ’գիտեն, թէ ո՛ր տեղից է։

8 Եւ Յիսուսն էլ նորանց ասեց. Ես էլ ձեզ չեմ ասիլ՝ թէ ինչ իշխանութիւնով եմ անում այս բաները։

9 Եւ սկսեց այս առակն ասել ժողովրդին. Մի մարդ այգի տնկեց, եւ մշակների տուաւ նորան, եւ ինքն օտարութիւն գնաց շատ ժամանակով։

10 Եւ ժամանակին մի ծառայ ուղարկեց մշակների մօտ, որ այգու պտղիցն իրան տան. Բայց մշակները ծեծեցին նորան եւ դատարկ ետ ուղարկեցին։

11 Եւ նորա վերայ մի ուրիշ ծառայ էլ ուղարկեց. Եւ նորանք նորան էլ ծեծեցին, անպատիւ արին եւ դատարկ ետ ուղարկեցին։

12 Եւ նորա վերայ մի երրորդին էլ ուղարկեց. Նորանք նորան էլ վիրաւորեցին դուրս հանեցին։

13 Եւ այգու տէրն ասեց. Ի՞նչ անեմ. Իմ սիրելի որդին ուղարկեմ. Գուցէ նորան տեսնելով ամաչեն։

14 Բայց մշակներն երբոր նորան տեսան՝ իրար հետ խորհուրդ արին եւ ասեցին. Սա է ժառանգը. Եկէք սպանենք սորան. Որ ժառանգութիւնը մերը լինի։

15 Եւ այգուցը դուրս հանեցին նորան եւ սպանեցին. Արդ՝ այգու տէրն ի՞նչ կ’անէ նորանց։

16 Կ’գայ եւ այն մշակներին կ’կորցնէ, եւ այգին ուրիշների կ’տայ։ Լսողներն էլ ասեցին. Քաւ լիցի։

17 Իսկ նա մտիկ տուաւ նորանց եւ ասեց. Ապա ի՞նչ է այն գրուածը թէ Այն քարն՝ որ շինողներն անարգեցին նա անկիւնի գլուխ եղաւ։

18 Ամեն այս քարի վերայ ընկնողը կ’փշրուի, եւ ում վերայ որ նա ընկնի, կ’ջարդէ նորան։

19 Եւ քահանայապետներն եւ դպիրները նոյն ժամումն ուզում էին ձեռք ձգել նորա վերայ, բայց ժողովրդիցը վախեցան. Որովհետեւ իմացան, որ իրանց համար ասեց այն առակը։

20 Եւ դարանամուտ լինելով խաբեբայ մարդիկ ուղարկեցին, որ կեղծաւորութիւնով իրանց անձերն արդար էին ցոյց տալիս, որ խօսքով բռնեն նորան՝ տէրութեան եւ կուսակալի իշխանութեանը նորան մատնելու համար։

21 Եւ նորան հարցրին եւ ասեցին. Վարդապետ, գիտենք որ ուղիղ ես խօսում եւ սովորեցնում, եւ երեսպաշտութիւն չես անում. Այլ ճշմարտութիւնով սովորեցնում ես Աստուծոյ ճանապարհը։

22 Արժա՞ն է մեզ՝ Կայսրին հարկ տալ թէ ոչ։

23 Նորանց խորամանկութիւնը հասկանալով, ասեց նորանց. Ի՞նչու էք ինձ փորձում. Ցոյց տուէք ինձ մի դահեկան։

24 Ո՞ւմ պատկերը եւ գիրն ունի սա։ Պատասխանեցին եւ ասեցին. Կայսեր։

25 Եւ նա ասեց նորանց. Ուրեմն կայսրինը կայսրին տուէք, եւ Աստուծունը Աստուծուն։

26 Եւ չ’կարողացան խօսքով բռնել նորան ժողովրդի առաջին. Եւ նորա պատասխանի վերայ զարմանալով լռեցին։

27 Սադուկեցիներիցը, որ հակառակում են թէ յարութիւն չ’կայ, ոմանք մօտ եկան եւ հարցրին նորան,

28 Եւ ասեցին. Վարդապետ, Մովսէսը գրեց մեզ, Եթէ մէկի եղբայրը մեռնէ, որ կին ունենայ, եւ ինքն անզաւակ մեռնէ, որ նորա եղբայրն այն կինն առնէ եւ իր եղբօր համար զաւակ յարուցանէ։

29 Հիմա եօթն եղբարք կային, եւ առաջինը կին առաւ եւ առանց զավակի մեռաւ։

30 Եւ երկրորդն առաւ այն կինը, եւ նա էլ մեռաւ առանց զավակի։

31 Երրորդն էլ առաւ նորան. Այսպէս այն եօթն էլ, եւ որդիք չ’թողեցին, եւ մեռան։

32 Եւ ամենից յետոյ այն կինն էլ մեռաւ։

33 Արդ յարութեան ժամանակին նորանցից որի՞ն պիտի լինի կին. Որովհետեւ այն եօթն էլ կին առան նորան։

34 Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Այս աշխարհքի որդիքը կին են առնում եւ մարդի են գնում։

35 Բայց նորանք որ արժանի լինին այն աշխարհքին հասնելու եւ մեռելներից յարութիւն առնելու, ոչ կին կ’առնեն եւ ոչ մարդի կ’գնան։

36 Եւ ոչ իսկ կարող են մեռնել, որովհետեւ հրեշտակների հաւասար են եւ Աստուծոյ որդիք, յարութեան որդիք լինելով։

37 Բայց թէ մեռելները յարութիւն կ’առնեն, Մովսէսն էլ մարգարէացաւ մորենու մօտ, ինչպէս Տիրոջ համար ասում է՝ Աբրահամի Աստուած եւ Իսահակի Աստուած եւ Յակոբի Աստուած։

38 Իսկ Աստուած մեռելներինը չէ, այլ կենդանիներինը. որովհետեւ ամենքը կենդանի են նորա համար։

39 Դպիրներից ոմանք պատասխանեցին եւ ասեցին. Վարդապետ, լաւ ասեցիր.

40 Եւ այլեւս չէին համարձակում նորանից ոչ մի բան հարցնելու։

41 Եւ նորանց ասեց. Ի՞նչպէս են ասում Քրիստոսի համար՝ թէ Դաւիթի որդի է։

42 Եւ Դաւիթն ինքը Սաղմոսների գրքումն ասում է. Տէրն իմ Տիրոջն ասեց՝ Իմ աջ կողմը նստիր,

43 Մինչեւ որ քո թշնամիները ոտներիդ պատուանդան դնեմ։

44 Արդ եթէ Դաւիթը Տէր է կոչում նորան, ապա ի՞նչպէս է նորա որդի։

45 Եւ երբոր բոլոր ժողովուրդը լսում էր, ասեց իր աշակերտներին.

46 Զգոյշ կացէք դպիրներիցը, որ փառաւոր պատմուճաններով կամենում են ման գալ եւ սիրում են հրապարակներումը բարեւ առնելը, եւ ժողովարանների մէջ առաջին աթոռները, եւ ընթրիքներումը վերեւի տեղերը։

47 Որ որբեւայրիների տներն ուտում են, եւ պատճառանքով երկար աղօթք են անում. Նորանք աւելի դատապարտութիւն կ’ընդունեն։

21

1 Եւ մտիկ տուաւ, տեսաւ հարուստներին, որ իրանց տուրքը գանձանակն էին գցում։

2 Մի որբեւայրի աղքատ կին էլ տեսաւ, որ երկու լումայ գցեց այնտեղ։

3 Եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ այս աղքատ որբեւայրին ամենիցն աւելի գցեց։

4 Որովհետեւ նորանք ամենքն իրանց աւելացածներիցը գցեցին Աստուծոյ ընծաների մէջ, իսկ սա իր կարօտութիւնիցն իր բոլոր ապրուստն՝ որ ունէր՝ գցեց։

5 Եւ երբոր ոմանք ասում էին տաճարի համար թէ Գեղեցիկ քարերով եւ նուէրներով զարդարուած է, ասեց.

6 Այդ բոլորն որ տեսնում էք, օրեր կ’գան, որ այդտեղ քար քարի վերայ չի թողուիլ որ չ’քանդուի։

7 Եւ հարցրին նորան եւ ասեցին. Վարդապետ, ե՞րբ կ’լինին սորանք եւ ի՞նչ է նշանը՝ երբոր սորանք լինին։

8 Նա էլ ասեց. Զգոյշ կացէք՝ մի խաբուիք. Որովհետեւ շատերը կ’գան իմ անունովը եւ կ’ասեն, թէ Ես եմ. Եւ ժամանակը մօտեցաւ. Արդ նորանց ետեւից մի գնաք։

9 Բայց երբոր պատերազմներ եւ խռովութիւններ կ’լսէք, մի զարհուրիք. Որովհետեւ պէտք է որ առաջ նա լինի, բայց դեռ շուտով վերջը չէ։

10 Այն ժամանակ նորանց ասեց. Ազգ ազգի վերայ կ’կենայ եւ թագաւորութիւն թագաւորութեան վերայ։

11 Եւ մեծամեծ գետնաշարժներ եւ տեղ տեղ սովեր եւ մահտարաժամներ կ’լինին. Եւ երկնքիցն ահաւոր բաներ եւ մեծամեծ նշաններ կ’լինին։

12 Բայց այս բոլոր բաներիցն առաջ իրանց ձեռները ձեզ վերայ կ’ձգեն եւ կ’հալածեն. Ժողովարանների եւ բանտերի մէջ կ’մատնեն, եւ կ’տանեն թագաւորների եւ կուսակալների առաջ՝ իմ անունի համար։

13 Եւ սա կ’լինի ձեզ վկայութեան համար։

14 Արդ ձեր սրտի մէջ դրէք, որ առաջուց հոգս չ’անէք պատասխանելու համար։

15 Որովհետեւ ես բերան եւ իմաստութիւն կ’տամ ձեզ. որին չեն կարողանալ հակառակ խօսիլ եւ ոչ ընդդիմանալ ձեր բոլոր հակառակորդները։

16 Եւ կ’մատնուիք ծնողներից եւ եղբայրներից եւ ազգականներից եւ բարեկամներից էլ, եւ ձեզանից կ’սպանեն։

17 Եւ բոլորին ատելի կ’լինիք իմ անունի համար։

18 Եւ ձեր գլխիցը մի մազ չի կորչիլ։

19 Եւ ձեր համբերութեամբը կ’շահէք ձեր հոգիները։

20 Բայց երբոր կ’տեսնէք Երուսաղէմը զօրքերով շրջապատուած, այն ժամանակ գիտացէք, թէ նորա աւերումը մօտ է։

21 Այն ժամանակ նորանք, որ Հրէաստանումն են, թող սարերը փախչեն. Եւ նորանք, որ նորա միջումն են, թող հեռանան. Եւ նորանք, որ նորա գաւառներումն են, թող չ’մտնեն նորա մէջ։

22 Որովհետեւ այն օրերը վրէժխնդրութեան օրեր են, որ ամեն գրուածները կատարուին։

23 Բայց այն օրերումը վա՛յ յղիներին եւ ծիծ տուողներին. Որովհետեւ մեծ նեղութիւն կ’լինի երկրիս վերայ, եւ բարկութիւն այդ ժողովրդի վերայ։

24 Եւ սրի բերանով կ’ընկնեն, եւ բոլոր հեթանոսների մէջ գերի կ’տարուին. Եւ Երուսաղէմը հեթանոսներից ոտնակոխ կ’լինի, մինչեւ որ հեթանոսների ժամանակները կատարուին։

25 Եւ նշաններ կ’լինին արեգակումը եւ լուսնումը եւ աստղերումը, եւ երկրի վերայ հեթանոսները խռովութեամբ կ’տագնապին, ծովը կ’գոչէ եւ կ’ծփան ալիքները։

26 Որովհետեւ մարդկանց սրտերը կ’նուաղին վախից եւ այն բաների սպասելուցն, որ բոլոր աշխարհքի վերայ պիտի գան. որովհետեւ երկնքի զօրութիւնները կ’շարժուին։

27 Եւ այն ժամանակ կ’տեսնեն մարդի Որդին ամպերի վերայ եկած զօրութեամբ եւ մեծ փառքով։

28 Եւ երբոր այս բաները կ’սկսեն լինիլ, վեր նայեցէք եւ բարձրացրէք ձեր գլուխները. որ ձեր փրկութիւնը մօտ է։

29 Եւ նորանց մի առակ ասեց. Տեսէք թզենին եւ բոլոր ծառերը։

30 Երբոր արդէն բողբոջած են, տեսնելով՝ ինքներդ իմանում էք, թէ ամառը մօտ է։

31 Այնպէս էլ դուք երբոր այս բոլոր բաները եղած տեսնէք, գիտացէք, որ Աստուծոյ արքայութիւնը մօտ է։

32 Ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ այս ազգը չի անցնիլ, մինչեւ այս բոլորը լինի։

33 Երկինքը եւ երկիրս կ’անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնիլ։

34 Զգոյշ կացէք անձներիդ, մի գուցէ ձեր սրտերը ծանրանան շատակերութիւնով եւ արբեցութիւնով եւ ապրուստի հոգսերով, եւ այն օրը յանկարծ հասնէ ձեզ վերայ.

35 Որովհետեւ որոգայթի պէս կ’հասնէ այն ամենքի վերայ, որ բոլոր երկրի երեսի վերայ բնակած են։

36 Ուրեմն արթուն կացէք, եւ ամեն ժամանակ աղօթք արէք, որ արժանի լինիք ազատուիլ այն բոլոր բաներիցը, որ պիտի լինին, եւ կանգնել մարդի Որդու առաջին։

37 Եւ ցերեկները տաճարումը սովորեցնում էր եւ գիշերները դուրս էր գալիս եւ կենում այն սարումն, որ Ձիթենեաց սար էր կոչվում։

38 Եւ ժողովուրդն առաւօտանց կանուխ գնում էր տաճարը նորա մօտ նորանից լսելու։

22

1 Եւ բաղարջակերաց տօնը մօտեցաւ, որ զատիկ է կոչվում։

2 Եւ քահանայապետները եւ դպիրները որոնում էին, թէ ինչպէս սպանեն նորան. Որովհետեւ ժողովրդիցը վախենում էին։

3 Սատանան էլ մտաւ Իսկարիովտացի ասուած Յուդայի մէջ, որ տասնեւերկուսի թուիցն էր։

4 Եւ գնաց քահանայապետների եւ իշխանների հետ խօսք կապեց, թէ նորան ինչպէս մատնէ նորանց։

5 Եւ նորանք ուրախացան եւ խոստացան արծաթ տալ նորան։

6 Եւ նա խօսք տուաւ եւ յարմար ժամանակ էր որոնում՝ որ նորան մատնէ նորանց առանց ամբոխի։

7 Եւ բաղարջակերաց օրն եկաւ, որ նորանում պէտք էր զատիկը մորթել։

8 Եւ Պետրոսին եւ Յովհաննէսին ուղարկեց եւ ասեց. Գնացէք զատիկը պատրաստեցէք մեզ համար որ ուտենք, եւ նորանք ասեցին.

9 Ի՞նչտեղ ես կամենում, որ պատրաստենք։

10 Նա էլ ասեց նորանց. Ահա երբոր քաղաքը կ’մտնէք, մի մարդ կ’պատահի ձեզ, որ ջրի կուժ է կրում. Նորա ետեւից գնացէք այն տունն, ուր որ նա կ’մտնէ։

11 Եւ տան տիրոջն ասեցէք. Վարդապետն ասում է քեզ, Ո՞ւր է այն օթեւանը, ուր ես զատիկն ուտեմ իմ աշակերտների հետ։

12 Եւ նա ձեզ մի մեծ վերնատուն ցոյց կ’տայ սարքուած. Այնտեղ պատրաստեցէք։

13 Եւ նորանք գնացին այնպէս գտան, ինչպէս որ ասեց նորանց. Եւ զատիկը պատրաստեցին։

14 Եւ երբոր ժամն եղաւ, նա սեղան նստեց. Եւ տասնեւերկու առաքեալներն էլ նորա հետ։

15 Եւ նորանց ասեց. Ցանկանալով ցանկացայ՝ այս զատիկը ձեզ հետ ուտել իմ չարչարուելուցն առաջ։

16 Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ սորանից էլ երբէք չեմ ուտիլ, մինչեւ որ կատարուի Աստուծոյ արքայութիւնումը։

17 Եւ բաժակն առաւ՝ գոհացաւ եւ ասեց. Առէք դորան եւ ձեր միջումը բաժանեցէք։

18 Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ որթի բերքիցն էլ չեմ խմիլ, մինչեւ որ Աստուծոյ արքայութիւնը գայ։

19 Եւ հաց առաւ, գոհացաւ, կտրեց եւ նորանց տուաւ, եւ ասեց. Այս է իմ մարմինը, որ ձեզ համար տրվում է. այս արէք իմ յիշատակի համար։

20 Այնպէս էլ ընթրիքից յետոյ բաժակն առաւ, եւ ասեց. Այս բաժակը նոր ուխտն է իմ արիւնովը, որ ձեզ համար թափվում է։

21 Սակայն ահա իմ մատնողի ձեռքն ինձ հետ սեղանի վերայ է։

22 Եւ մարդի Որդին գնում է ինչպես սահմանուած է. Բայց վայ այն մարդին, որի ձեռովը կ’մատնուի։

23 Եւ նորանք սկսեցին հարցուփորձ անել իրանց մէջ, թէ իրանցից ո՞վ է արդեօք նա, որ այն բանը գործելու է։

24 Նորանց միջումը մի վէճ էլ եղաւ, թէ իրանցից ո՞վ պիտի մեծ համարուի։

25 Եւ նա ասեց նորանց. Ազգերի թագաւորները տիրապետում են նորանց վերայ, եւ նորանց վերայ իշխանութիւն անողները բարերար են կոչվում։

26 Բայց դուք ոչ այնպէս. այլ ձեր միջի մեծը՝ թող փոքրագոյնի պէս լինի, եւ առաջնորդը ծառայողի պէս։

27 Որովհետեւ ո՞վ է մեծ. Սեղան նստո՞ղը թէ ծառայողը. Չէ՞որ սեղան նստողը. բայց ես ձեր միջումը ծառայողի պէս եմ։

28 Իսկ դուք էք, որ միշտ ինձ հետ կենում էիք իմ փորձութիւններումը։

29 Եւ ես ուխտում եմ ձեզ թագաւորութիւն՝ ինչպէս իմ Հայրն էլ ինձ թագաւորութիւն ուխտեց.

30 Որ ուտէք եւ խմէք իմ սեղանի վերայ իմ արքայութիւնումը, եւ աթոռների վերայ նստէք՝ Իսրայէլի տասնեւերկու ցեղերին դատաստան անելու համար։

31 Եւ Տէրն ասեց. Սիմօն, Սիմօն. Ահա սատանան ձեզ ուզեց, որ մաղէ ցորենի պէս.

32 Բայց ես աղաչեցի քեզ համար, որ քո հաւատքը չ’պակասի. եւ դու երբոր դառնաս, եղբայրներիդ հաստատիր։

33 Նա էլ ասեց նորան. Տէր, ես պատրաստ եմ քեզ հետ բանտը եւ մահն էլ գնալու։

34 Եւ նա ասեց. Ասում եմ քեզ, Պետրոս, այսօր հաւը չի խօսիլ, մինչեւ որ դու երեք անգամ ուրանաս՝ թէ ինձ չ’գիտես։

35 Եւ նորանց ասեց. Երբոր ուղարկեցի ձեզ առանց քսակի, եւ պարկի եւ կօշիկների, մի՞թէ կարօտացաք մի բանի։

36 Նորանք էլ ասեցին. Ոչինչի. Ապա ասեց նորանց. Բայց հիմա քսակ ունեցողը թող առնէ, այնպէս էլ պարկը. Եւ չ’ունեցողը՝ թող իր հանդերձը ծախէ եւ իրան համար սուր առնէ։

37 Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ դեռ այս գրուածն էլ պէտք է կատարուի ինձանում, թէ Անօրէնների հետ համարուեցաւ. Որովհետեւ ինչ որ ինձ համար ասուած է, կատարվում է։

38 Նորանք էլ ասեցին. Տէր, ահա այստեղ երկու սուր կայ. Եւ նա ասեց նորանց. Բաւական է։

39 Եւ դուրս ելաւ իր սովորութեան պէս գնաց Ձիթենեաց սարը, եւ աշակերտներն էլ նորա ետեւից գնացին։

40 Եւ երբոր այն տեղը հասաւ, նորանց ասեց. Աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք։

41 Եւ ինքը նորանցից հեռացաւ մի քարընկէցի չափ, ծունր դրաւ, աղօթք էր անում,

42 Եւ ասում. Հայր, եթէ կամիս այս բաժակը անցրու ինձանից. սակայն ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի։

43 Եւ հրեշտակ երեւեցաւ նորան երկնքիցը, եւ զօրացնում էր նորան. Եւ նա տագնապի մէջ լինելով, աւելի եռանդով էր աղօթք անում։

44 Եւ նորա քրտինքն էր ինչպէս արիւնի կաթիլներ, որ թափվում են երկրի վերայ։

45 Եւ աղօթքիցը վերկացաւ եկաւ իր աշակերտների մօտ, եւ նորանց քնի մէջ գտաւ տրտմութիւնից.

46 Եւ ասեց նորանց. Ի՞նչու էք քնում. վեր կացէք, աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք։

47 Եւ նա տակաւին խօսելիս, ահա մի ամբոխ. Եւ Յուդա կոչուածը՝ այն տասնեւերկուսիցը մէկը՝ գնում էր նորանց առաջին. Եւ մօտեցաւ Յիսուսին, որ համբուրէ նորան.

48 Յիսուսն էլ նորան ասեց. Յուդա, համբոյրո՞վ ես մարդի Որդին մատնում։

49 Երբոր նորա հետ լինողները տեսան, թէ ինչ է լինելու, նորան ասեցին. Տէր, սրով զարկե՞նք։

50 Եւ նորանցից մէկը քահանայապետի ծառային զարկեց, եւ նորա աջ ականջը կտրեց։

51 Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Թող տուէք մինչ այս. Եւ նորա ականջին դպաւ եւ բժշկեց նորան։

52 Եւ Յիսուսն ասեց իրան վերայ եկած քահանայապետներին եւ տաճարի իշխաններին եւ ծերերին. Ինչպէս մի աւազակի՞ վերայ դուրս եկաք սրերով եւ բիրերով։

53 Ես որ ամեն օր ձեզ հետ էի տաճարումը, ձեռք չ’ձգեցիք ինձ վերայ. բայց սա ձեր ժամն է եւ խաւարի իշխանութիւնը։

54 Եւ նորան բռնեցին տարան, եւ մտցրին քահանայապետի տունը. Պետրոսն էլ հեռուանց գնում էր նորա ետեւից։

55 Եւ երբոր սրահի մէջ կրակ էին վառել եւ չորս կողմով նստել, Պետրոսն էլ նստեց նորանց միջումը։

56 Մի աղախին տեսնելով նորան՝ լոյսի մօտ նստած, դիտեց նորա վերայ եւ ասեց. Սա էլ նորա հետ էր։

57 Բայց նա ուրացաւ եւ ասեց. Ով կին, ես նորան չ’գիտեմ։

58 Եւ քիչ մի յետոյ ուրիշը տեսաւ նորան եւ ասեց. Դու էլ նորանցից ես. Պետրոսն էլ ասեց. Ով մարդ, չեմ։

59 Եւ մէկ ժամի չափ էլ որ անցաւ, մէկ ուրիշը վիճում էր եւ ասում. Ճշմարիտ որ սա էլ նորա հետ էր. Որովհետեւ Գալիլեացի է։

60 Պետրոսն էլ ասեց. Մարդ, ես չ’գիտեմ, թէ դու ի՛նչ ես ասում. Եւ իսկոյն նա դեռ ասելիս՝ հաւը խօսեց։

61 Եւ Տէրը դարձաւ մտիկ տուաւ Պետրոսին, եւ Պետրոսը յիշեց Տիրոջ խօսքը, որ ասեց նորան, թէ Մինչեւ հաւի խօսելը, երեք անգամ կ’ուրանաս ինձ։

62 Եւ Պետրոսը դուրս գնաց դառնապէս լացաւ։

63 Եւ Յիսուսին պահող մարդիկը ծաղր էին անում նորան եւ ծեծում։

64 Եւ նորա աչքերը ծածկում էին եւ երեսին զարկում, եւ նորան հարցնում էին եւ ասում. Մարգարէացիր՝ ո՞վ է նա, որ քեզ զարկեց։

65 Եւ ուրիշ շատ բաներ էլ հայհոյանքով խօսում էին նորա դէմ։

66 Եւ երբոր առաւօտ եղաւ, ժողովրդի ծերակոյտը` քահանայապետները եւ դպիրները ժողովուեցան, եւ նորան հանեցին տարան իրանց ատեանը, եւ ասեցին. Եթէ դու Քրիստոսն ես, ասիր մեզ։

67 Եւ նորանց ասեց. Եթէ ասեմ ձեզ, դուք չէք հաւատալ։

68 Եւ եթէ ձեզ հարցնեմ էլ, ինձ պատասխան չէք տալ, կամ ինձ արձակել։

69 Բայց այսուհետեւ մարդի Որդին նստած կ’լինի Աստուծոյ զօրութեան աջ կողմը։

70 Եւ ամենքն ասեցին. Ուրեմն դո՞ւ Աստուծոյ Որդին ես. Եւ նա ասեց նորանց. Դուք էք ասում, որ ես եմ։

71 Նորանք էլ ասեցին. Էլ ի՞նչ պէտք է մեզ վկայութիւն, որ մենք ինքներս լսեցինք դորա բերանիցը։

23

1 Եւ նորանց բոլոր բազմութիւնը վեր կացաւ, եւ նորան տարան Պիղատոսի մօտ։

2 Եւ սկսեցին ամբաստանութիւն անել նորանից եւ ասել. Սորան գտանք որ ազգին մոլորեցնում էր՝ եւ արգելում էր կայսրին հարկ տալ՝ ինքն իրան համար ասելով, թէ Քրիստոս՝ թագաւորն է։

3 Բայց Պիղատոսը հարցրեց նորան եւ ասեց. Դո՞ւ ես Հրէից թագաւորը. Նա պատասխանեց նորան եւ ասեց. Դու ասեցիր։

4 Պիղատոսն էլ ասեց քահանայապետներին եւ ժողովուրդներին. Ես մի յանցանք չեմ գտնում այս մարդումը։

5 Բայց նորանք սաստկացնում էին եւ ասում թէ Ժողովուրդները խռովեցնում է բոլոր Հրէաստանի մէջ սովորեցնելով՝ Գալիլեայիցն սկսած մինչեւ այստեղ։

6 Պիղատոսն էլ երբոր Գալիլեան լսեց, հարցրեց, թէ այդ մարդը Գալիլեացի՞ է.

7 Եւ իմանալով թէ Հերովդէսի իշխանութիւնիցն է, տանել տուաւ նորան Հերովդէսի մօտ, որ նա էլ այն օրերը Երուսաղէմումն էր։

8 Հերովդէսն էլ Յիսուսին տեսնելով շատ ուրախացաւ. որովհետեւ շատ ժամանակից ուզում էր տեսնել նորան. որովհետեւ նորա համար շատ բաներ էր լսել. Եւ յոյս ունէր թէ մի նշան կ’տեսնէ նորանից եղած։

9 Շատ խօսքերով հարցնում էր նորան, բայց նա ոչինչ պատասխան չ’տուաւ նորան։

10 Քահանայապետները եւ դպիրները կանգնած էին, եւ շատ սաստիկ ամբաստանութիւն էին անում նորանից։

11 Հերովդէսն էլ իր զինուորների հետ անարգեց նորան. Եւ ծաղր անելուց յետոյ մի փառաւոր հանդերձ հագցրեց նորան, եւ ետ տանել տուաւ Պիղատոսի մօտ։

12 Եւ Պիղատոսն ու Հերովդէսը բարեկամ եղան այն օրը միմեանց հետ. Որովհետեւ առաջ իրար դէմ թշնամութեան մէջ էին։

13 Պիղատոսն էլ կանչեց քահանայապետներին եւ իշխաններին եւ ժողովրդին,

14 Եւ նորանց ասեց. Դուք այս մարդն ինձ մօտ բերիք իբրեւ ժողովուրդը մոլորեցնող եւ ահա ձեր առաջին դատելով ոչ մի յանցանք չ’գտայ այս մարդումն այն բաների համար, որ դուք ամբաստանութիւն էք անում դորանից։

15 Եւ ոչ էլ Հերովդէսը. Որովհետեւ ձեզ տանել տուի նորա մօտ. Եւ ահա մեռնելու արժանի ոչինչ չէ գործել դա։

16 Արդ պատժեմ դորան՝ եւ արձակեմ։

17 Որովհետեւ հարկաւոր էր, որ տօնի ժամանակին մի մարդ արձակէր նորանց համար։

18 Իսկ նորանք բոլոր բազմութեամբ աղաղակում էին եւ ասում. Վեր առ դորան, եւ արձակիր մեզ համար Բարաբբային.

19 Որ քաղաքումն եղած մի խռովութեան եւ մարդասպանութեան համար բանտն էր գցուած։

20 Եւ Պիղատոսը դարձեալ խօսեց դէպի նորանց. Կամենալով արձակել Յիսուսին։

21 Իսկ նորանք աղաղակում էին եւ ասում. Խաչիր, խաչիր դորան։

22 Եւ նա երրորդ անգամ ասեց նորանց. Ապա ի՞նչ չար բան գործեց սա. Ոչինչ մեռնելու յանցանք չ’գտայ սորանում. Կ’պատժեմ սորան եւ կ’արձակեմ.

23 Բայց նորանք բարձր ձայնով ստիպում էին եւ խնդրում էին, որ նա խաչուի. Եւ նորանց եւ քահանայապետների աղաղակը զօրանում էր։

24 Եւ Պիղատոսը վճռեց, որ նորանց խնդիրքը լինի։

25 Արձակեց նորանց համար խռովութեան եւ մարդասպանութեան համար բանտի մէջ գցուածը, որին խնդրում էին. Եւ Յիսուսին մատնեց նորանց կամքին։

26 Եւ երբոր նորան տանում էին, Սիմօն Կիւրենացի ասուած մէկին բռնեցին, որ յանդիցը գալիս էր. Խաչը նորա վերայ դրին, որ Յիսուսի ետեւից տանէ։

27 Եւ շատ ժողովուրդ էր գնում նորա ետեւից. Եւ կանայք էլ, որ կոծ եւ սուգ էին անում նորա վերայ։

28 Յիսուսն էլ դարձաւ՝ նորանց ասեց. Երուսաղէմի աղջիկներ, լաց մի լինիք ինձ վերայ, այլ լաց եղէք ձեզ վերայ եւ ձեր որդկանց վերայ։

29 Որովհետեւ ահա օրեր կ’գան, որ կ’ասեն. Երանի ամուլներին եւ այն որովայններին, որ չ’ծնեցին եւ այն ծծերին, որ չ’ծծեցրին։

30 Այն ժամանակ կ’սկսեն ասել սարերին, Մեզ վերայ ընկէք, եւ բլուրներին՝ Ծածկեցէք մեզ։

31 Որովհետեւ եթէ կանանչ փայտին են անում այս բաներն, ապա չորին ի՞նչ կ՛լինի։

32 Ուրիշ երկու մարդիկ էլ տարան, չարագործներ, որ նորա հետ սպանեն։

33 Եւ երբոր եկան այն տեղը որ Գագաթն էր կոչվում, այնտեղ խաչեցին նորան. Եւ այն չարագործներին, մէկը աջ կողմին եւ միւսը ձախ կողմին։

34 Եւ Յիսուսն ասեց. Հայր, թողիր դորանց. որովհետեւ չ’գիտեն թէ ի՛նչ են անում. Եւ նորա հանդերձները բաժանելիս, վիճակ գցեցին։

35 Եւ ժողովուրդը կանգնած մտիկ էր անում. իշխաններն էլ նորանց հետ ծաղր էին անում՝ եւ ասում. Ուրիշներին ապրեցրեց, թող իրան էլ ապրեցնէ, եթէ դա է Քրիստոսն, Աստուծոյ ընտրուածը։

36 Զինուորներն էլ էին ծաղր անում նորան. Եւ մօտ գալով քացախ էին տալիս նորան.

37 Եւ ասում. Եթէ դու ես Հրէաների թագաւորը, փրկիր քո անձը։

38 Եւ մի գիր էր գրուած նորա վերայ, Յունարէն, Հռովմայեցերէն եւ Եբրայեցերէն գրերով, թէ ԱՅՍ Է ՀՐԷԱՆԵՐԻ ԹԱԳԱՒՈՐԸ։

39 Եւ այն կախուած չարագործներից մէկը հայհոյում էր նորան եւ ասում. Եթէ դու ես Քրիստոսը, փրկիր քո անձը եւ մեզ։

40 Իսկ միւսը պատասխանեց սաստելով նորան՝ եւ ասեց. Եւ դու չե՞ս վախենում Աստուածանից, որ հէնց նոյն պատժի մէջ ես։

41 Ու մենք՝ իրավունքով ենք պատժուած. Որովհետեւ մեր արած գործերին արժանի հատուցումն ենք առնում. Իսկ սա ոչ մի անտեղի բան չ’գործեց։

42 Եւ ասեց Յիսուսին. Տէր, ինձ յիշիր, երբոր գաս քո թագաւորութիւնովը։

43 Եւ Յիսուսը ասեց նորան. Ճշմարիտ ասում եմ քեզ, Դու այսօր ինձ հետ դրախտումը կ’լինիս։

44 Եւ ժամը վեցի դէմ էր. Եւ բոլոր երկրի վերայ խաւար եղաւ մինչեւ ինը ժամը.

45 Եւ արեգակը խաւարուեցաւ, եւ տաճարի վարագոյրը միջիցը ճղուեցաւ։

46 Եւ Յիսուսը մեծ ձայնով կանչեց եւ ասեց. Հայր, հոգիս քո ձեռն եմ աւանդում. եւ այս ասելով հոգի տուաւ։

47 Եւ հարիւրապետը եղածը տեսնելով, Աստուծոյ փառք տուաւ եւ ասեց. Յիրաւի՜ այս մարդն արդար էր։

48 Եւ բոլոր ժողովուրդները, որ այս տեսարանը դիտելու համար եկել էին, եղած բաները տեսնելով՝ իրանց կուրծքերը թակում էին եւ ետ դառնում։

49 Նորա բոլոր ծանօթներն էլ հեռուանց կանգնած էին, եւ այն կանայքն էլ, որ Գալիլեայիցը նորա ետեւից եկել էին եւ տեսնում էին այս բաները։

50 Եւ ահա մի մարդ՝ անունը Յովսէփ, որ խորհրդական էր, բարի եւ արդար մարդ.

51 (Սա չէր միաբանուել նորանց խորհրդի եւ գործերի հետ.) Հրէաների Արիմաթիա քաղաքիցը. որ ինքն էլ հէնց սպասում էր Աստուծոյ արքայութեանը.

52 Սա գնաց Պիղատոսի մօտ եւ Յիսուսի մարմինը խնդրեց։

53 Եւ վայր բերաւ նորան, ազնիւ կտաւով պատեց, եւ քարից փորած գերեզմանի մէջ դրաւ՝ ուր երբէք մի մարդ դրուած չէր։

54 Եւ օրը ուրբաթ էր, եւ շաբաթ էր լուսանում։

55 Եւ այն կանայք էլ, որ Գալիլեայիցը նորա հետ եկել էին՝ գնում էին նորա ետեւից, տեսան գերեզմանը, եւ թէ ինչպէս դրուեցաւ նորա մարմինը։

56 Եւ ետ դառան խնկեր եւ իւղեր պատրաստեցին. Բայց շաբաթ օրը հանդարտ մնացին պատուիրանքի համեմատ։

24

1 Բայց միաշաբաթի օրը առաւօտանց կանուխ եկան գերեզմանը, եւ բերին այն խնկերը, որ պատրաստեցին. Եւ ոմանք էլ նորանց հետ։

2 Եւ քարը գերեզմանիցը հեռու թաւալած գտան։

3 Եւ երբոր ներս մտան, Տէր Յիսուսի մարմինը չ’գտան։

4 Եւ եղաւ երբոր նորա համար շատ հիացել էին, ահա երկու մարդ հասան նորանց լուսաւոր հանդերձներով։

5 Եւ երբոր նորանք ահով լցուեցան, եւ իրանց երեսները դէպի երկիր խոնարհեցրին, նորանց ասեցին. Ի՞նչ էք կենդանին մեռելների մէջ որոնում։

6 Այստեղ չէ, այլ յարութիւն առաւ. յիշեցէք ինչպէս նա ձեզ հետ խօսեց, երբոր Գալիլեայումն էր.

7 Որ ասում էր, թէ պէտք է մարդի Որդին մեղաւոր մարդկանց ձեռը մատնուի՝ եւ խաչուի եւ երրորդ օրը յարութիւն առնէ։

8 Եւ նորա խօսքերը յիշեցին։

9 Եւ գերեզմանիցը ետ դառան եւ այս բոլոր բաները պատմեցին տասնեւմէկին եւ բոլոր ուրիշներին։

10 Եւ էին Մարիամ Մագդաղենացին, եւ Յովհաննան, եւ Յակոբոսի մայր Մարիամը, եւ նորանց հետ ուրիշներն էլ, որ այս բաները ասում էին առաքեալներին։

11 Եւ նորանց խօսքերը ցնորք երեւեցաւ նորանց առաջին, եւ չէին հաւատում նորանց։

12 Բայց Պետրոսը վեր կացաւ վազեց գերեզմանը, եւ ծռելով տեսաւ կտաւները մինակ դրուած. Եւ գնաց եղածի վերայ իր մտքումը զարմանալով։

13 Եւ ահա նորանցից երկուսը միեւնոյն օրը մի գիւղ էին գնում, որ վաթսուն ասպարէզ Երուսաղէմիցը հեռու էր, անունն Էմմաուս։

14 Եւ նորանք իրար հետ խօսում էին այն բոլոր անցած բաների համար։

15 Եւ եղաւ որ նորանք խօսելիս եւ վիճաբանելիս, հէնց ինքն Յիսուսը մօտեցաւ եւ գնում էր նորանց հետ։

16 Բայց նորանց աչքերը բռնուած էին, որ չճանաչեն նորան։

17 Եւ նորանց ասեց. Այդ ի՞նչ բաներ են, որ դորանց համար իրար հետ վիճում էք գնալիս, եւ տրտմած էք։

18 Եւ պատասխանեց նորանցից մէկը, անունը Կղէոպաս, եւ ասեց նորան. Դո՞ւ ես միայն բնակվում Երուսաղէմումն, որ չ’իմացար այն բաները, որ այս օրերը եղան նորանում։

19 Եւ նա ասեց նորանց. Ո՞ր բաներ. Եւ նորանք ասեցին. Յիսուս Նազովրեցու մասին, որ մի մարգարէ մարդ էր, զօրաւոր գործերով Աստուծոյ եւ բոլոր ժողովրդի առաջին։

20 Թէ ինչպէս մեր քահանայապետները եւ իշխանները մահի դատաստանի մատնեցին նորան, եւ խաչեցին նորան։

21 Իսկ մենք յոյս ունէինք թէ նա է, որ Իսրայէլին փրկելու էր. Այլ այսու ամենայնիւ սա երրորդ օրն է, որ այս բաները եղան։

22 Բայց մի քանի կանայք էլ մեր միջիցը զարմացրին մեզ, որ առաւօտանց կանուխ գնացին գերեզմանը։

23 Եւ նորա մարմինը չ’գտած՝ եկան եւ ասեցին, թէ հրեշտակների տեսիլք են տեսել, որ ասում էին, թէ նա կենդանի է։

24 Եւ մեզանից ոմանք գնացին գերեզմանը, եւ իսկ այնպէս գտան, ինչպէս կանայքն ասեցին, բայց նորան չ’տեսան։

25 Եւ նա ասեց նորանց. Ով անմիտներ եւ թուլասիրտներ, հաւատալու այն բոլոր բաներին, որ մարգարէները խօսեցին։

26 Չէ՞ որ պէտք էր՝ որ Քրիստոսը այս չարչարանքները քաշէր եւ իր փառքը մտնէր։

27 Եւ սկսելով Մովսէսիցը եւ բոլոր մարգարէներիցը մեկնում էր նորանց՝ ինչ որ գրքերի մէջ գրուած էր իր մասին։

28 Եւ մօտեցան այն գիւղին, ուր որ գնում էին. եւ նա այնպէս էր ցոյց տալիս, թէ աւելի հեռու տեղ է գնում։

29 Եւ նորանք բռնադատեցին նորան եւ ասեցին. Մնա մեզ հետ, որովհետեւ իրիկուայ դէմ է եւ օրն իջել է. Եւ նա մտաւ որ նորանց հետ մնայ։

30 Եւ եղաւ երբոր նա նորանց հետ սեղան նստեց, հաց առաւ՝ օրհնեց, կտրեց եւ տուաւ նորանց։

31 Եւ նորանց աչքերը բացուեցան եւ նորան ճանաչեցին. Եւ նա աներեւոյթ եղաւ նորանցից։

32 Եւ իրար ասեցին. Չէ՞ որ մեր սրտերը բորբոքվում էին մեզանում, երբոր ճանապարհին մեզ հետ խօսում էր, եւ ինչպէս գրքերը բաց էր անում մեզ համար։

33 Եւ նոյն ժամին վերկացան՝ ետ դառան Երուսաղէմ, եւ այն տասնեւմէկին ժողովուած գտան, եւ նորանց հետ լինողներին.

34 Որ ասում էին թէ Արդարեւ Տէրը յարութիւն է առել, եւ երեւացել Սիմօնին։

35 Եւ նորանք պատմում էին այն որ ճանապարհին եղաւ, եւ թէ ինչպէս իրան ճանաչեցրեց իրանց՝ հաց կտրելու ժամանակին։

36 Եւ նորանք այս խօսելիս, Յիսուսն ինքը կանգնեց նորանց միջումը եւ նորանց ասեց. Խաղաղութիւն ձեզ։

37 Եւ նորանք զարհուրելով վախեցած, համարում էին, թէ ոգի են տեսնում։

38 Եւ նորանց ասեց. Ի՞նչու էք շփոթուած. Ի՞նչու համար խորհուրդներ են վերկենում ձեր սրտերումը։

39 Տեսէք իմ ձեռքերը եւ իմ ոտները, որ ես ինքս եմ. շօշափեցէք ինձ եւ տեսէք. Որովհետեւ ոգին մարմին եւ ոսկերք չ’ունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ։

40 Եւ սա որ ասեց, ձեռքերն ու ոտները ցոյց տուաւ նորանց։

41 Եւ քանի որ դեռ չէին հաւատում ուրախութիւնից եւ զարմացած էին, ասեց նորանց. Կերակուր ունի՞ք այս տեղ։

42 Եւ նորանք խորոված ձկան կտոր տուին նորան՝ եւ մեղրախորիսխ։

43 Եւ առաւ կերաւ նորանց առաջին։

44 Եւ ասեց նորանց. Այս այն բաներն են՝ որ ձեզ հետ խօսեցի, քանի որ ես ձեզ հետ էի, թէ պէտք է կատարուի Մովսէսի օրենքումը եւ մարգարէներումը եւ սաղմոսներումը բոլոր ինձ համար գրուածները։

45 Այն ժամանակ նորանց միտքը բացաւ, որ գրքերը իմանան։

46 Եւ նորանց ասեց թէ Այսպէս է գրուած, եւ այսպէս պէտք էր Քրիստոսին չարչարուիլ եւ երրորդ օրը մեռելների միջից յարութիւն առնել.

47 Եւ նորա անունովը ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն քարոզուիլ բոլոր ազգերի մէջ Երուսաղէմից սկսած։

48 Եւ դուք այս բաների համար վկաներ էք։

49 Եւ ահա ես իմ Հօր խոստմունքը կուղարկեմ ձեզ վերայ. Դուք էլ նստեցէք Երուսաղէմ քաղաքումը, մինչեւ վերեւիցը զօրութիւն հագնիք։

50 Եւ նորանց հանեց մինչեւ Բեթանիա. Եւ իր ձեռքերը բարձրացրեց եւ օրհնեց նորանց։

51 Եւ եղաւ որ նա նորանց օրհնելիս, ջոկուեց նորանցից, եւ վերանում էր երկինքը։

52 Եւ նորանք երկրպագեցին նորան, եւ մեծ ուրախութիւնով ետ դառան Երուսաղէմ։

53 Եւ ամեն ժամանակ տաճարումն էին. Գովում եւ օրհնում էին Աստուծուն։ Ամէն։