10 Եւ շուտով որ ջրիցը դուրս է գալիս՝ տեսաւ երկինքը ճղուած, եւ Աստուծոյ Հոգին աղաւնիի պէս՝ որ իջնում էր նորա վերայ։
11 Եւ ձայն եղաւ երկնքիցը՝ Դու ես իմ սիրելի Որդին, որին ես հաւանեցի։
12 Եւ շուտով Հոգին նորան անապատը հանեց։
13 Եւ նա այնտեղ անապատումն էր քառասուն օր սատանայիցը փորձուելով. Եւ գազանների հետ էր, եւ հրեշտակները ծառայում էին նորան։
14 Եւ Յովհաննէսը մատնուելուց յետոյ, Յիսուսը եկաւ Գալիլեա, քարոզում էր Աստուծոյ թագաւորութեան աւետարանը եւ ասում,
15 Թէ ժամանակը կատարուել է, եւ Աստուծոյ թագաւորութիւնը մօտեցել է. Ապաշխարեցէք, եւ հաւատացէք աւետարանին։
16 Գալիլեացիների ծովի մօտովն անցկենալիս, տեսաւ Սիմօնին եւ նորա եղբայր Անդրէասին, որ ուռկան էին գցում ծովը. Որովհետեւ ձկնորս էին։
17 Եւ Յիսուսը նորանց ասեց. Իմ ետեւից եկէք, եւ ես կ’անեմ ձեզ, որ մարդկանց որսորդ լինիք։
18 Եւ նորանք շուտով իրանց ուռկանները թողեցին եւ նորա ետեւից գնացին։
19 Եւ այնտեղից մի քիչ առաջ գնալով, Յակոբոս Զեբեդեանին եւ նորա եղբայր Յովհաննէսին տեսաւ, որոնք էլ նաւի մէջ ուռկաններ շինում էին, եւ շուտով նորանց կանչեց։
20 Եւ նորանք իրանց հայր Զեբեդէոսին վարձկանների հետ նաւի մէջ թողելով, նորա ետեւից գնացին։
21 Եւ մտնում են Կափառնայում. Եւ շուտով շաբաթ օրը ժողովարանը մտաւ եւ սովորեցնում էր։
22 Եւ զարմանում էին նորա վարդապետութեան վերայ. Որովհետեւ նա նորանց՝ ինչպէս իշխանութիւն ունեցող սովորեցնում էր եւ ոչ թէ դպիրների պէս։
23 Եւ նորանց ժողովարանումը մի մարդ կար՝ պիղծ ոգով, եւ նա աղաղակեց եւ ասեց.
24 Թող տուր. ի՞նչ բան ունիս մեզ հետ, Յիսուս Նազովրեցի. Եկար մեզ կորցնելո՞ւ. Գիտեմ քեզ, թէ ով ես, Աստուծոյ Սուրբդ։
25 Եւ Յիսուսը սաստեց նորան եւ ասեց, Պապանձիր, եւ դորանից դուրս եկ։
26 Եւ պիղծ ոգին սաստիկ թափահարեց նորան, եւ մեծ ձայնով աղաղակելով դուրս եկաւ նորանից։
27 Եւ ամենքը զարմացան, մինչեւ որ իրանց մէջ հարցուփորձ էին անում եւ ասում. Սա ի՞նչ է. Ի՞նչ նոր վարդապետութիւն է դա, որ իշխանութիւնով պիղծ ոգիներին էլ սաստում է՝ եւ հնազանդվում են իրան։
28 Եւ նորա համբաւը շուտով դուրս գնաց Գալիլեայի ամեն կողմերը։
29 Եւ շուտով ժողովարանից դուրս գալով, եկան Սիմօնի եւ Անդրէասի տունը՝ Յակոբի եւ Յովհաննէսի հետ։
30 Եւ Սիմօնի զոքանչը տենդած պառկած էր, եւ շուտով նորա համար ասեցին նորան։
31 Եւ նա մօտ եկաւ վերկացրեց նորան՝ ձեռքիցը բռնելով. Եւ շուտով տենդը թողեց նորան, եւ նա ծառայում էր նորանց։
32 Եւ երբոր իրիկուն եղաւ, արեգակը մար մտնելիս, բոլոր հիւանդներին եւ դիւահարներին նորա մօտ բերին։
33 Եւ բոլոր քաղաքը ժողովուած էր դռան առաջին։
34 Եւ շատ կերպ կերպ ցաւերով հիւանդներին բժշկեց, եւ շատ դեւեր հանեց. Եւ թոյլ չէր տալիս դեւերին որ խօսեն. Որովհետեւ գիտում էին նորան։
35 Եւ լուսածագին առաւօտանց շատ կանուխ վերկացաւ՝ դուրս եկաւ գնաց մի անապատ տեղ, եւ այնտեղ աղօթք էր անում։
36 Եւ Սիմօնը եւ նորա հետ լինողները նորա ետեւից գնացին։
37 Եւ երբոր նորան գտան. Ասեցին նորան, թէ Ամենքը որոնում են քեզ։
38 Եւ նորանց ասեց. Գնանք այդ գիւղաքաղաքներն էլ, որ այնտեղ քարոզեմ. որովհետեւ սորա համար եմ եկած։
39 Եւ բոլոր Գալիլեայի մէջ նորանց ժողովարաններումը քարոզում էր, եւ դեւերը հանում։
40 Եւ մի բորոտ եկաւ նորա մօտ, աղաչում էր նորան եւ ծունր էր դնում առաջին եւ ասում նորան. Թէ որ կամենաս կարող ես ինձ սրբել։
41 Յիսուսն էլ գթալով ձեռքը մեկնեց, նորան դիպաւ, եւ ասեց նորան. Կամենում եմ՝ սրբուիր։
42 Եւ երբոր ասեց նորան, շուտով բորոտութիւնը գնաց նորանից, եւ նա սրբուեցաւ։
43 Եւ նորան սաստելով՝ շուտով դուրս հանեց նորան, եւ ասեց նորան.
44 Զգոյշ կաց՝ ոչ ոքի ոչինչ չ’ասես. Այլ գնա՝ քեզ ցոյց տուր քահանային, եւ քո սրբութեան համար մատուցրու այն, որ Մովսէսը հրամայեց, նորանց վկայութիւն լինելու համար։
45 Եւ նա դուրս գնալով, սկսեց շատ բաներ քարոզել եւ այն բանը տարածել, մինչեւ որ նա այլեւս չէր կարողանում յայտնապէս քաղաքը մտնել, այլ դուրսը անապատ տեղերում էր, եւ ամեն կողմերից գալիս էին նորա մօտ։
1 Աստուծոյ Որդի՝ Յիսուսի Քրիստոսի աւետարանի սկիզբը։
2 Ինչպէս գրուած է մարգարէներումը. Ահա ես իմ հրեշտակն ուղարկում եմ քո երեսի առաջից, որ պատրաստէ քո ճանապարհը քո առաջին.
3 Կանչողի ձայնը անապատումը՝ պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը, եւ շիտակ արէք նորա շաւիղները։
4 Յովհաննէսը անապատումը մկրտում էր, եւ ապաշխարութեան մկրտութիւն քարոզում՝ մեղաց թողութեան համար։
5 Եւ գնում էր նորա մօտ Հրէաստանի բոլոր երկիրն եւ ամեն Երուսաղէմացիք, եւ ամենքը նորանից մկրտվում էին Յորդանան գետումը, իրանց մեղքերը խոստովանելով։
6 Եւ Յովհաննէսը ուղտի բուրդ էր հագած, եւ կաշուց գօտիկ իր մէջքին, եւ նորա կերակուրը մարախ եւ վայրի մեղր էր.
7 Եւ քարոզելով ասում էր, Ինձանից զօրաւորը գալիս է իմ ետեւից, որին ես արժանի չեմ խոնարհուիլ եւ նորա կօշիկների կապն արձակել։
8 Ես ջրով մկրտեցի ձեզ, բայց նա Սուրբ Հոգով կ’մկրտէ ձեզ։
9 Եւ եղաւ այն օրերը՝ որ Յիսուսը եկաւ Գալիլեացիների Նազարէթիցը, եւ մկրտուեցաւ Յովհաննէսիցը Յորդանանի մէջ։
10 Բայց որ իմանաք, թէ Որդին մարդոյ իշխանութիւն ունի երկրի վերայ մեղքեր թողելու. (անդամալոյծին ասեց).
11 Ասում եմ քեզ. Վեր կաց, քո մահիճն առ եւ գնա քո տունը։
12 Եւ նա շուտով վերկացաւ, մահիճն առաւ, եւ ամենի առաջին դուրս գնաց. Մինչեւ որ ամենքը զարմանում էին եւ Աստուծուն փառաւորում ասելով թէ Երբէք այսպիսի բան չենք տեսել։
13 Եւ դարձեալ դէպի ծովի եզրը դուրս գնաց, եւ բոլոր ժողովուրդը նորա մօտ էր գալիս. Եւ նա սովորեցնում էր նորանց։
14 Եւ անցնելիս տեսաւ Ղեւի Ալփեանին՝ նստած մաքսաւորութեան. Եւ նորան ասեց. Իմ ետեւից եկ. Եւ նա վերկացաւ գնաց նորա ետեւից։
15 Եւ եղաւ, երբոր նորա տանը սեղանի վերայ նստած էր, շատ մաքսաւորներ եւ մեղաւորներ էլ Յիսուսի եւ նորա աշակերտների հետ սեղան էին նստած, որովհետեւ շատ մարդիկ էին, որ նորա ետեւից գնում էին։
16 Բայց դպիրները եւ Փարիսեցիները տեսնելով որ մաքսաւորների եւ մեղաւորների հետ ուտում է, ասեցին նորա աշակերտներին. Այդ ի՞նչ է, որ մաքսաւորների եւ մեղաւորների հետ ուտում է եւ խմում է։
17 Եւ Յիսուսը երբոր լսեց, ասեց նորանց. Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիւանդներին. Ես չ’եկայ արդարներին այլ մեղաւորներին ապաշխարութեան կանչելու։
18 Եւ Յովհաննէսի աշակերտները եւ Փարիսեցիները ծոմ էին պահում եւ եկան նորան ասեցին. Ի՞նչու Յովհաննէսի եւ Փարիսեցիների աշակերտները ծոմ են պահում, բայց քո աշակերտները ծոմ չեն պահում։
19 Եւ Յիսուսը նորանց ասեց. Մի՞թէ կարող են հարսնիքի որդիքը ծոմ պահել՝ քանի որ փեսան նորանց հետ է. Քանի որ փեսան իրանց հետ ունին, չեն կարող ծոմ պահել։
20 Բայց օրեր կ’գան, որ փեսան նորանցից վեր կ’առնուի, եւ ապա այն օրերումը ծոմ կ’պահեն։
21 Եւ ոչ ով նոր լաթից կարկատան չի գցիլ հին հանդերձի վերայ, ապա թէ ոչ՝ նորն իր ուժովն այն հնիցն կ’առնէ, եւ պատռուածքն էլ աւելի չար կ’լինի։
22 Եւ ոչ ով նոր գինին հին տկերի մէջ չի ածիլ. Ապա թէ ոչ՝ նոր գինին տկերը կ’պատռէ, եւ գինին կ’թափուի, տկերն էլ կ’կորչեն. Այլ նոր գինին նոր տկերի մէջ պէտք է ածուի։
23 Եւ եղաւ որ նա շաբաթ օրը արտերի միջովն անցնում էր եւ նորա աշակերտներն սկսեցին գնալ հասկ պոկելով։
24 Եւ Փարիսեցիներն ասեցին նորան. Տես, ինչ են գործում շաբաթ օրը, որ արժան չէ։
25 Եւ նա ասեց նորանց. Դուք երբէք չէ՞ք կարդացել, թէ Դաւիթն ինչ արաւ, երբոր պէտք ունէր, եւ սովեց ինքը եւ նորա հետ լինողներն։
26 Ինչպես Աստուծոյ տունը մտաւ Աբիաթար քահանայապետի օրին. Եւ առաջաւորութեան հացերը կերաւ, որ ուրիշի օրէնք չէր ուտել, բայց միայն քահանայից. Եւ իր հետ լինողներին էլ տուաւ։
27 Եւ նորանց ասեց. Շաբաթը մարդի համար եղաւ, եւ ոչ թէ մարդը շաբաթի համար։
28 Ուրեմն մարդի Որդին շաբաթի էլ տէրն է։
1 Եւ դարձեալ մտաւ Կափառնայում մի քանի օրից յետոյ,
2 Եւ լսուեցաւ թէ տանն է, եւ շուտով շատ մարդիկ ժողովուեցան, մինչեւ որ տեղ չ’կար եւ ոչ էլ դռան մօտ. Եւ նա խօսում էր նորանց Աստուծոյ խօսքը։
3 Եւ գալիս էին նորա մօտ, եւ մի անդամալոյծ էին բերում չորս մարդով վեր առած։
4 Եւ երբոր չ’կարողացան մօտենալ նորան ամբոխի պատճառով, այն տան ծածքը քանդեցին, ուր էր Յիսուսը, եւ ծակ բանալով իջեցրին մահիճը, որի վերայ պառկած էր անդամալոյծը։
5 Յիսուսն էլ նորանց հաւատքը տեսնելով, ասեց անդամալոյծին. Որդեակ, թողուած են քեզ քո մեղքերը։
6 Եւ դպիրներից ոմանք այնտեղ նստած էին. Եւ իրանց սրտերումը միտք էին անում.
7 Ի՞նչու համար սա այսպէս հայհոյութիւններ է խօսում. ո՞վ կարող է մեղք թողել, եթէ ոչ մէկը՝ Աստուած։
8 Եւ Յիսուսը իր հոգիի մէջ շուտով գիտաց, թէ իրանց սրտումն այսպէս են միտք անում, եւ ասեց նորանց. Ի՞նչու էք ձեր սրտերումն այդ բաները մտածում։
9 Ո՞րն է հեշտ. Անդամալոյծին ասել՝ Թողուած են քեզ քո մեղքերը, կամ ասել՝ Վեր կաց, քո մահիճն առ եւ ման եկ։
10 Որովհետեւ շատերին բժշկեց. Մինչեւ որ նորա վերայ էին թափվում, որ նորան դպչեն, որոնք որ ցաւ ունէին։
11 Եւ պիղծ ոգիները երբոր նորան տեսնում էին, ընկնում էին նորա առաջը, աղաղակում էին եւ ասում,
12 Թէ Դու Աստուծոյ Որդին ես. Եւ նա շատ սաստում էր նորանց, որ իրան չ’յայտնեն։
13 Եւ վեր ելաւ սարը եւ իր մօտ կանչեց որոնց որ ինքը կամեցաւ. Եւ նորա մօտ գնացին։
14 Եւ տասնեւերկու հոգի կարգեց, որ իր հետ լինին, եւ որ նորանց ուղարկէ՝ քարոզելու.
15 Եւ նորանք իշխանութիւն ունենան ցաւերը բժշկելու՝ եւ դեւերը հանելու։
16 Եւ Սիմօնի անունը Պետրոս դրաւ.
17 Եւ Զեբեդեան Յակոբին՝ եւ Յակոբի եղբայր Յովհաննէսին. Եւ նորանց անունները Բաներեգէս դրաւ, որ է՝ Որոտմունքի որդիք.
18 Եւ Անդրէասին, եւ Փիլիպպոսին, եւ Բարթողոմէոսին, եւ Մատթէոսին, եւ Թովմասին, եւ Յակոբոս Ալփեանին, եւ Թադէոսին, եւ Սիմօն Կանանացուն։
19 Եւ Յուդա Իսկարիովտացուն, նա որ մատնեց էլ նորան։
20 Եւ եկան տուն, եւ դարձեալ հաւաքուեցաւ ամբոխը, մինչեւ որ չ’կարողացան հաց էլ ուտել։
21 Եւ նորա ընտանիքը լսելով դուրս եկան նորան բռնելու. որովհետեւ ասում էին թէ գժուել է։
22 Եւ դպիրները որ Երուսաղէմիցն իջել էին, ասում էին, թէ Բէեղզեբուղ ունի, եւ թէ դեւերի իշխանովն է հանում դեւերը։
23 Եւ նորանց իր մօտ կանչելով՝ առակներով ասում էր նորանց. Ի՞նչպէս սատանան կարող է սատանայ հանել։
24 Եւ եթէ մի թագաւորութիւն իր միջումը բաժանուի, այն թագաւորութիւնը կարող չէ կենալ;
25 Եւ եթէ մի տուն իր միջումը բաժանուի, այն տունը կարող չէ կենալ։
26 Եւ եթէ սատանան իր անձի վերայ վերկացաւ եւ բաժանուած է, կարող չէ կենալ, այլ վերջացած է։
27 Ոչ ոք կարող չէ մի զօրաւորի տունը մտնելով, նորա կարասիքը յափշտակել, եթէ առաջ այն զօրաւորին չ’կապէ, եւ ապա նորա տունը կ’յափշտակէ։
28 Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ թէ Մարդկանց որդիների ամեն մեղքերը եւ հայհոյանքները, որքան որ հայհոյեն էլ, կ’թողուին.
29 Բայց ով որ Սուրբ Հոգուն հայհոյէ, յաւիտեան թողութիւն չի ունենալ. Այլ յաւիտենական դատապարտութեան պարտական կ’լինի։
30 Որովհետեւ ասում էին, թէ պիղծ ոգի կայ նորանում։
31 Եւ յետոյ նորա եղբարքը եւ մայրը եկան, եւ դուրսը կանգնած՝ նորա մօտ ուղարկեցին կանչեցին նորան։
32 Եւ ժողովուրդը նորա չորս կողմովը նստած էր. Եւ ասեցին նորան. Ահա մայրդ եւ եղբարքդ դուրսը քեզ ուզում են։
33 Եւ նա նորանց պատասխանեց եւ ասեց. Ո՞վ է իմ մայրը կամ իմ եղբարքը։
34 Եւ իր չորս կողմովը նստածներին մտիկ տուաւ եւ ասեց. Ահա իմ մայրը եւ իմ եղբարքը.
35 Որովհետեւ ով որ կատարէ Աստուծոյ կամքը, նա է իմ եղբայրը եւ քոյրը եւ մայրը։
1 Եւ դարձեալ ժողովարանը մտաւ, եւ այնտեղ մի մարդ կար՝ ձեռքը չորացած։
2 Եւ սպասում էին նորան՝ թէ արդեօք շաբաթ օրը կ’բժշկէ՞ նորան որ չարախօսեն նորանից։
3 Եւ նա ասեց ձեռքը չորացած մարդին. Կանգնիր մէջտեղը։
4 Եւ ասեց նորանց. Արժա՞ն է շաբաթ օրը բարի գործել՝ թէ չար գործել. Մի հոգի ապրեցնե՞լ՝ թէ սպանել. Իսկ նորանք լռեցին։
5 Նա էլ բարկութիւնով չորս կողմովը նորանց մտիկ տալով՝ նորանց սրտերի կուրութեան համար տրտմած՝ այն մարդին ասեց. Ձեռքդ մեկնիր. Եւ նա մեկնեց, եւ նորա ձեռքը ողջացաւ ինչպէս միւսը։
6 Եւ Փարիսեցիները շուտով դուրս գնացին Հերովդէսեանների հետ նորա դէմ խորհուրդ էին անում, թէ ինչպէս կորցնեն նորան։
7 Եւ Յիսուսը իր աշակերտների հետ ծովի մօտ գնաց. Եւ շատ բազմութիւն նորա ետեւից գնում էին Գալիլեայից եւ Հրէաստանից,
8 Եւ Երուսաղէմից, եւ Եդովմից, եւ Յորդանանի այն կողմիցը, եւ նորանք էլ որ Տիւրոսի եւ Սիդոնի շրջակայիցն էին, շատ բազմութիւն, երբոր լսում էին, թէ ինչ բաներ էր անում, նորա մօտ էին գալիս։
9 Եւ իր աշակերտներին ասեց որ մի պզտիկ նաւ պատրաստ լինի իրան համար այն ամբոխի պատճառով, որ չ’նեղեն նորան։
10 Եւ երբոր մինակ էր, նորա մօտինները այն տասնեւերկուսի հետ հարցրին նորան այն առակը։
11 Եւ նա ասեց նորանց. Ձեզ տրուած է Աստուծոյ արքայութեան խորհուրդը գիտել, բայց նորանց որ դրսի են, ամեն բան առակներով է լինում.
12 Որ տեսնելով տեսնեն՝ եւ չտեսնեն, եւ լսելով լսեն եւ չ’իմանան. Մի գուցէ դառնան, եւ մեղքերը թողուին նորանց։
13 Եւ նորանց ասեց. Դուք չ’գիտէ՞ք այս առակը. Եւ ի՞նչպէս ամեն առակները կ’գիտենաք։
14 Սերմողը Խօսքն է սերմում.
15 Եւ նորանք են ճանապարհի վերայինները, ուր բանը սերմվում է, եւ երբոր լսում են, շուտով գալիս է սատանան եւ վեր առնում նորանց սրտերումը սերմուած խօսքը։
16 Նոյնպէս էլ քարքարուտ տեղը սերմուածները նորանք են, որոնք, երբոր խօսքը լսում են, շուտով ուրախութիւնով ընդունում են նորան.
17 Եւ իրանց մէջ արմատ չ’ունին, այլ առժամանակեայ են. Յետոյ երբոր այն խօսքի համար նեղութիւն կամ հալածմունք է լինում, շուտով գայթակղում են։
18 Եւ փշերի մէջ սերմուածները նորանք են, որ խօսքը լսում են,
19 Բայց աշխարհիս հոգսերը եւ հարստութեան խաբէութիւնը եւ ուրիշ բաների ցանկութիւնները մտնում են խօսքը խեղդում. Եւ անպտուղ է լինում։
20 Բայց այն բարի երկրի վերայ սերմուածները նորանք են, որ խօսքը լսում են, եւ ընդունում են, եւ պտուղ են տալիս՝ մէկը երեսուն, եւ մէկը վաթսուն՝ եւ մէկը հարիւր։
21 Եւ ասեց նորանց. Մի՞թէ ճրագը գալիս է, որ գրուանի կամ մահճի տակ դրուի. Չէ՞ որ ճրագակալի վերայ դրուի։
22 Որովհետեւ ծածուկ բան չ’կայ, որ չ’յայտնուի. Եւ մի թագուն բան չ’եղաւ, որ դէպի յայտնութիւն չ’գար։
23 Եթէ մէկը լսելու ականջ ունի, թող լսէ։
24 Եւ ասեց նորանց. Տեսէք՝ ինչ էք լսում, ինչ չափով որ չափէք, նորանով էլ ձեզ կ’չափուի, եւ կ’աւելանայ ձեզ լսողներիդ։
25 Որովհետեւ ով որ ունի, նորան կ’տրուի. Եւ ով որ չունի, այն էլ որ ունի՝ վեր կառնուի նորանից։
26 Եւ ասում էր. Այսպէս է Աստուծոյ արքայութիւնը, որպէս թէ մի մարդ սերմ գցէր հողի մէջ։
27 Եւ գիշեր ցերեկ քնէ եւ վեր կենայ. Եւ սերմը բուսնէ եւ աճի. Այնպէս որ նա չ’գիտէ։
28 Որովհետեւ երկիրն ինքն իրան պտուղ է բերում, առաջ խոտը, յետոյ հասկը, եւ նորանից յետոյ լցուած ցորեն հասկի մէջ։
29 Բայց երբոր պտուղը կ’տայ, շուտով կ’ուղարկէ մանգաղը, որովհետեւ հունձքը հասել է։
30 Եւ ասում էր, Ինչի՞ նմանեցնենք Աստուծոյ արքայութիւնը, կամ ի՞նչ առակով առակի բերենք նորան։
31 Նման է մանանեխի հատի, որ երբոր հողի մէջ սերմվում է, երկրիս վերայ եղած ամեն սերմերից փոքրն է.
32 Եւ երբոր սերմվում է, բուսնում է եւ ամեն բանջարից աւելի մէծ է լինում, եւ մեծ մեծ ճիւղեր է արձակում, մինչեւ որ կարողանում են երկնքի թռչունները նորա հովանիի տակ բնակուել։
33 Եւ շատ այսպիսի առակներով խօսում էր նորանց հետ խօսքը, ինչպէս որ նորանք կարող էին լսել։
34 Եւ առանց առակի չէր խօսում նորանց հետ, բայց առանձին իր աշակերտներին ամեն բան մեկնում էր։
35 Եւ այն օրն, երբ որ իրիկուն էր լինում, նորանց ասեց. Եկէք անցնենք այն կողմը։
36 Եւ ժողովուրդը թողեցին, եւ նորան նաւովն առան, ինչպէս որ էր նաւումը. Եւ ուրիշ նաւակներ էլ կային նորա հետ։
37 Եւ քամիի մեծ փոթորիկ էր լինում, եւ ալիքները թափում էր նաւի մէջ, մինչեւ որ համարեա արդէն լցվում էր։
38 Եւ ինքը նաւի ետի կողմումը բարձի վերայ քնած էր. Եւ նորան զարթնեցնում են եւ ասում նորան. Վարդապետ, հոգդ չէ՞ որ կորչում ենք։
39 Եւ նա զարթնելով քամիին սաստեց, եւ ասեց ծովին. Լռիր, պապանձուիր. Եւ քամին դադարեց, եւ մեծ խաղաղութիւն եղաւ։
40 Եւ ասեց նորանց. Ի՞նչու այդպէս վախկոտ էք. Ի՞նչպէս հաւատք չ’ունիք։ Եւ նորանք մեծ վախով վախեցան, եւ իրար ասում էին. Սա ո՞վ է արդեօք. Որ քամին էլ ծովն էլ հնազանդվում են սորան։
1 Եւ դարձեալ սկսեց ծովի մօտ սովորեցնել, եւ շատ ամբոխ հաւաքուեցաւ նորա մօտ, մինչեւ որ նաւի մէջ մտաւ. Եւ ծովի վերայ նստեց. Եւ բոլոր ամբոխը ծովի մօտ ցամաքի վերայ էին։
2 Եւ շատ բաներ էր սովորեցնում նորանց առակներով. Եւ իր վարդապետութեան մէջ ասում էր նորանց.
3 Լսեցէք. Ահա սերմ ցանողը դուրս գնաց սերմ ցանելու։
4 Եւ եղաւ որ սերմանելու ժամանակին մի քանին ճանապարհի մօտ ընկաւ, եւ երկնքի թռչունները եկան եւ կերան նորան։
5 Եւ ուրիշն ընկաւ քարքարուտ տեղ. Շատ հող չ’կար, եւ շուտով բուսաւ՝ հողը խոր չ’լինելուն համար։
6 Եւ երբոր արեգակը ծագեց՝ տաքացաւ եւ արմատ չ’ունենալուն համար չորացաւ։
7 Եւ ուրիշն ընկաւ փշերի մէջ, եւ փշերը դուրս եկան եւ խեղդեցին նորան. Եւ պտուղ չ’տուաւ։
8 Եւ ուրիշն ընկաւ բարի երկիրը, եւ պտուղ էր տալիս, որ դուրս եկաւ ու աճեց, եւ մէկը բերում էր երեսուն՝ եւ մէկը վաթսուն՝ եւ մէկը հարիւր։
9 Եւ ասում էր նորանց. Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ։
10 Եւ շատ աղաչում էին նորան, որ իրանց այն աշխարհքիցը դուրս չ’ուղարկէ։
11 Եւ այնտեղ սարի մօտ խոզերի մի մեծ երամակ կար, որ արածում էր։
12 Եւ բոլոր դեւերը նորան աղաչեցին եւ ասեցին. Ուղարկիր մեզ այն խոզերի մէջ, որ նորանց մէջ մտնենք։
13 Եւ Յիսուսը հրաման տուաւ նորանց շուտով. Եւ պիղծ ոգիները դուրս եկան խոզերի մէջ մտան. Եւ երամակն այն գահավէժ տեղիցը ծովի մէջ վազեց. Եւ երկու հազարի չափ էին. Եւ ծովումը խեղդվում էին։
14 Եւ խոզարածները փախան եւ քաղաքումը եւ արտերումը պատմեցին. Եւ դուրս եկան տեսնելու թէ ինչ է այդ եղածը։
15 Եւ Յիսուսի մօտ եկան, եւ դիւահարին տեսան նստած հագուած եւ խելքը գլուխը եկած, նա՝ որ լէգէոնն ունեցել էր. Եւ վախեցան։
16 Եւ տեսնողները պատմեցին նորանց, թէ ինչ եղաւ այն դիւահարին, եւ խոզերի մասին։
17 Եւ սկսեցին աղաչել նորան, որ իրանց սահմաններիցը դուրս գնայ։
18 Եւ երբոր նա նաւը մտաւ, դիւահարն աղաչում էր նորան, որ նորա հետ լինի։
19 Բայց Յիսուսը թոյլ չ’տուաւ նորան, այլ ասեց նորան. Գնա՛ քո տունը քո ընտանիքի մօտ, եւ նորանց պատմիր, թէ Տէրը ինչ բաներ արաւ քեզ, եւ քեզ ողորմեց։
20 Եւ նա գնաց եւ սկսեց Դեկապոլիսի մէջ քարոզել, ինչ բաներ որ Յիսուսը իրան արել էր, եւ ամենքը զարմանում էին։
21 Եւ երբոր Յիսուսը նաւով դարձեալ այն կողմն անցաւ, շատ ժողովուրդ նորա մօտ ժողովուեցան, եւ նա ծովի մօտ էր։
22 Եւ ահա գալիս է ժողովրդապետներից մէկը՝ անունը Յայրոս. Եւ երբոր նորան տեսաւ, ընկաւ նորա ոտները.
23 Եւ նորան շատ աղաչում էր եւ ասում. Թէ Աղջիկս վախճանելու մօտ է, գաս, ձեռքդ նորա վերայ դնես, որպէսզի ազատուի եւ ապրի։
24 Եւ նա նորա հետ գնաց. Եւ շատ ժողովուրդ նորա ետեւից գնում էին, եւ նորան նեղում էին։
25 Եւ մի կին, որ արիւնի տեռատեսութեան մէջ էր տասնեւերկու տարի,
26 Եւ շատ բժիշկներից շատ չարչարուել էր, եւ իր բոլոր ունեցածը ծախսել եւ ոչինչ օգուտ չէր ստացել, այլ էլ աւելի էր դէպի վատը գնացել,
27 Երբոր Յիսուսի համար լսեց, ամբոխի մէջ ետեւիցն եկաւ դպաւ նորա հանդերձին։
28 Որովհետեւ ասում էր, որ Եթէ միայն նորա հանդերձին դպչիմ, կ’փրկուիմ։
29 Եւ շուտով նորա արիւնի աղբիւրը ցամաքուեցաւ. Եւ նա մարմնումը իմացաւ որ այն տանջանքիցը բժշկուեցաւ։
30 Եւ շուտով Յիսուսն իր անձումն իմացաւ, որ իրանից զօրութիւն դուրս գնաց, դարձաւ ամբոխի մէջ եւ ասեց. Ո՞վ դպաւ իմ հանդերձին։
31 Եւ նորա աշակերտներն ասեցին նորան. Տեսնում ես այդ ամբոխը որ նեղացնում է քեզ, եւ ասում ես թէ Ո՞վ դպաւ իմ հանդերձին։
32 Եւ նա նայում էր չորս կողմն, որ տեսնէ այս բանն անողին։
33 Կինն էլ վախենալով եւ դողալով, որովհետեւ գիտէր ինչ եղաւ իրան, եկաւ ընկաւ նորա առաջը, եւ բոլոր ճշմարտութիւնն ասեց նորան։
34 Նա էլ ասեց նորան. Դուստր, քո հաւատքն ազատեց քեզ, գնա խաղաղութեամբ, եւ քո տանջանքիցն առողջ եղիր։
35 Նա դեռ խօսելիս, ժողովրդապետի տանիցը գալիս են եւ ասում թէ Աղջիկդ մեռաւ, էլ ի՞նչու ես աշխատեցնում վարդապետին։
36 Եւ Յիսուսը ասած բանն իսկոյն լսելով, ժողովրդապետին ասեց. Մի՛ վախենար, բայց միայն հաւատա։
37 Եւ ոչ ոքի թոյլ չ’տուաւ որ իր հետ գնայ, բայց միայն Պետրոսին եւ Յակոբին եւ Յակոբի եղբայր Յովհաննէսին.
38 Եւ եկաւ ժողովրդապետի տունը, եւ այնտեղ մեծ ամբոխ տեսաւ եւ լացողներ, եւ շատ աղաղակ անողներ.
39 Եւ ներս մտաւ՝ նորանց ասեց. Ի՞նչու էք շփոթվում եւ լաց լինում. Երեխան մեռած չէ, այլ քնած է։
40 Եւ նորանք ծիծաղում էին նորա վերայ. Բայց նա բոլորին դուրս հանեց, եւ առնելով երեխայի հօրը եւ մօրը եւ իր հետ լինողներին՝ մտաւ այն տեղն ուր երեխան պառկած էր։
41 Եւ երեխայի ձեռքիցը բռնելով ասեց նորան. Տալիթա կումի. Որ թարգմանվում է, Ով աղջիկ, (քեզ եմ ասում,) վեր կաց։
42 Եւ շուտով վեր կացաւ աղջիկը եւ ման էր գալիս, որովհետեւ տասնեւերկու տարեկանի չափ էր. Եւ մէծ զարմանքով զարմացան։
43 Եւ նորանց շատ պատուիրեց, որ ոչ ոք չ’իմանայ այս. Եւ ասեց, որ նորան բան տան ուտելու։
1 Եւ եկան ծովի այն կողմը՝ Գադարացիների երկիրը։
2 Եւ երբոր նաւիցը դուրս եկաւ, նորան իսկոյն պատահեց գերեզմաններիցը մի մարդ պիղծ ոգով,
3 Որի բնակութիւնը գերեզմաններումն էր. Եւ ոչ ոք շղթաներով էլ չէր կարող նորան կապել։
4 Որովհետեւ շատ անգամ ոտների կապերով եւ շղթաներով կապուել էր, բայց նա շղթաները կտրատել եւ ոտների կապերը փշրել էր, եւ ոչ ոք կարող չէր նորան նուաճել։
5 Եւ միշտ գիշեր ու ցերեկ գերեզմաններումը եւ սարերումն աղաղակում էր եւ ինքն իրան ծեծում էր քարերով։
6 Բայց երբոր հեռուանց Յիսուսին տեսաւ, վազեց նորան երկրպագութիւն արաւ.
7 Եւ մեծ ձայնով աղաղակելով ասեց. Քեզ ի՞նչ բան կայ ինձ հետ, Յիսուս՝ բարձրեալ Աստուծոյ Որդի. Աստուծով երդում եմ տալիս քեզ, մի տանջիր ինձ։
8 (Որովհետեւ ասում էր նորան. Դուրս եկ, պիղծ ոգի, այդ մարդիցը։)
9 Եւ հարցրեց նորան. Անունդ ի՞նչ է. Եւ նա պատասխանեց եւ ասեց. Լէգէոն է իմ անունը. Որովհետեւ մենք շատ ենք։
10 Եւ նորանց ասում էր. Որ տուն որ մտնէք, այնտեղ մնացէք, մինչեւ որ այնտեղից դուրս գնաք։
11 Եւ որոնք որ ձեզ չ’ընդունեն, եւ ձեզ ականջ էլ չ’դնեն, այնտեղից դուրս գալիս՝ ձեր ոտների տակի փոշին թօթափեցէք, նորանց վկայութիւն լինելու համար։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. Սոդոմի եւ Գոմորի համար աւելի հեշտ կ’լինի դատաստանի օրումը քան թէ այն քաղաքին։
12 Եւ նորանք դուրս ելան, քարոզում էին, որ ապաշխարեն։
13 Եւ շատ դեւեր էին հանում, եւ շատ հիւանդներին իւղով օծում էին՝ եւ նորանց բժշկում էին։
14 Եւ Հերովդէս թագաւորը լսեց, (որովհետեւ նորա անունը յայտնի եղաւ.) եւ ասում էր, թէ Յովհաննէս Մկրտիչը մեռելների միջից յարութիւն է առել, եւ նորա համար զօրութիւններ են գործվում նորանով։
15 Ուրիշներն ասում էին, թէ Եղիան է. Ուրիշներն էլ ասում էին թէ Մարգարէ է, կամ թէ մարգարէներից մէկի պէս։
16 Եւ երբոր Հերովդէսը լսեց, ասեց. Սա Յովհաննէսն է՝ որի գլուխը ես կտրեցի. Նա մեռելների միջից յարութիւն է առել։
17 Որովհետեւ Հերովդէսն ինքն ուղարկեց, Յովհաննէսին բռնեց եւ նորան կապեց բանտի մէջ իր եղբոր՝ Փիլիպպոսի կին Հերովդիայի համար, որ կին էր առել նորան։
18 Որովհետեւ Յովհաննէսը Հերովդէսին ասում էր, թէ Օրէնք չէ քեզ՝ քո եղբօր կինն ունենալ։
19 Եւ Հերովդիան նորա դէմ ոխ էր պահում, եւ ուզում էր սպանել նորան, եւ չէր կարողանում։
20 Որովհետեւ Հերովդէսը Յովհաննէսից վախենում էր՝ նորան արդար եւ սուրբ մարդ ճանաչելով, եւ պահում էր նորան. Եւ նորանից լսելով՝ շատ բան էր անում, եւ քաղցրութիւնով լսում էր նորան։
21 Եւ մի յարմար օր պատահելով, երբոր Հերովդէսը իր ծննդի օրը ընթրիք էր տալիս իր նախարարներին եւ զօրապետներին եւ Գալիլեացիների մեծամեծներին.
22 Եւ երբոր իսկ Հերովդիայի աղջիկը մտաւ՝ պարեց, եւ Հերովդէսին եւ նորա հետ նստածներին հաճոյ եղաւ. Թագաւորն ասեց աղջկանը. Խնդրիր ինձանից ինչ որ ուզես, եւ ես կ’տամ քեզ։
23 Եւ երդում արաւ նորան՝ թէ ինչ բան որ դու խնդրես ինձանից, կ’տամ քեզ, մինչեւ իմ թագաւորութեան կէսը։
24 Նա էլ դուրս գնաց ասեց իր մօրը, Ի՞նչ խնդրեմ. Եւ նա էլ ասեց, Յովհաննէս Մկրտչի գլուխը։
25 Եւ իսկոյն շտապելով թագաւորի մօտ գնաց, խնդրեց եւ ասեց. Կամենում եմ որ հէնց հիմա սկուտեղի վերայ տաս ինձ Յովհաննէս Մկրտչի գլուխը։
26 Եւ թագաւորը շատ տրտմեց. Բայց իր երդմունքի եւ կանչուած մարդկանց համար չ’կամեցաւ անարգել նորան։
27 Եւ թագաւորը շուտով դահիճ ուղարկեց եւ հրամայեց նորա գլուխը բերել. Նա էլ գնաց գլուխը կտրեց բանտի մէջ։
28 Եւ նորա գլուխը սկուտեղով բերաւ եւ աղջկանը տուաւ նորան, աղջիկն էլ տուաւ իր մօրը։
29 Եւ երբոր նորա աշակերտները լսեցին, եկան նորա մարմինը վեր առան եւ գերեզմանի մէջ դրին։
30 Եւ առաքեալները Յիսուսի մօտ ժողովուեցան, եւ պատմեցին նորան բոլորը՝ թէ՛ ինչ որ արել էին, թէ՛ ինչ որ սովորեցրել էին։
31 Եւ նա ասեց նորանց. Դուք առանձին անապատ տեղ եկէք, եւ մի քիչ հանգիստ առէք. որովհետեւ եկող եւ գնացողները շատ էին, եւ հաց ուտելու էլ ժամանակ չ’ունէին։
32 Եւ նաւով առանձին անապատ տեղ գնացին։
33 Եւ ժողովուրդները տեսան նորանց որ գնում էին, եւ շատերը ճանաչեցին նորան. Եւ ամեն քաղաքներից ոտով այնտեղ էին վազում, եւ նորանից առաջ եկան եւ նորա մօտ հաւաքուեցան։
34 Եւ երբոր Յիսուսը դուրս եկաւ շատ ամբոխ տեսաւ, եւ նորանց վերայ գթաց. Որովհետեւ հովիւ չ’ունեցող ոչխարների պէս էին, եւ սկսեց նորանց շատ բաներ սովորեցնել։
35 Եւ երբոր արդէն շատ ժամանակ էր անցել, նորա աշակերտները մօտ եկան եւ ասեցին, թէ Այս տեղը անապատ է, եւ ժամանակն էլ արդեն ուշ։
36 Արձակիր դորանց, որ չորս կողմի շէները եւ գիւղերը գնան իրանց համար հաց առնեն. Որովհետեւ այստեղ ուտելու բան չ’ունին։
37 Նա էլ պատասխանեց եւ նորանց ասեց. Դուք տուէք դորանց ուտել. Նորանք էլ ասեցին նորան, Գնա՞նք երկու հարիւր դահեկանի հաց առնենք, եւ դորանց տանք որ ուտեն։
38 Նա էլ նորանց ասեց. Քա՞նի հատ հաց ունիք. Գնացէք եւ տեսէք. Երբ որ գիտացին, նորան ասեցին. Հինգ, եւ երկու ձուկ։
39 Եւ հրամայեց նորանց՝ որ ամենքը գունդ գունդ կանանչ խոտի վերայ նստեն։
40 Եւ դաս դաս նստեցին, հարիւր հարիւր՝ եւ յիսուն յիսուն։
41 Եւ այն հինգ հացը եւ երկու ձուկն առած դէպի երկինքը նայեց՝ օրհնեց կտրեց հացերը, եւ իր աշակերտներին տուաւ որ գցեն նորանց առաջը. Եւ այն երկու ձուկը բաժանեց ամենին։
42 Եւ ամենքը կերան եւ կշտացան,
43 Եւ փշրանքներից տասնեւերկու կողով լիքը վեր առան, եւ ձկներիցն էլ։
44 Եւ հացը ուտողները հինգ հազարի չափ մարդիկ էին։
45 Եւ շուտով ստիպեց իր աշակերտներին, որ նաւը մտնեն, եւ առաջ այն կողմը՝ Բեթսայիդա գնան, մինչեւ որ ինքը ժողովուրդին արձակէ։
46 Եւ նորանցից բաժանուելով, վեր ելաւ սարը աղօթք անելու։
47 Եւ երբոր իրիկուն եղաւ, նաւը ծովի մէջտեղն էր, եւ ինքն մինակ ցամաքումը։
48 Եւ տեսաւ նորանց, որ նաւելիս ալէկոծվում էին, որովհետեւ քամին ներհակ էր նորանց. Եւ գիշերուայ չորրորդ պահին ծովի վերայ գնալով՝ նորանց մօտ եկաւ, եւ ուզում էր նորանցից անցնել։
49 Նորանք էլ երբոր տեսան ծովի վերայ գնալիս՝ կարծեցին թէ աչքի երեւոյթ բան լինի, եւ աղաղակ բարձրացրին։
50 Որովհետեւ ամենքը նորան տեսան՝ եւ շփոթուեցան. Եւ շուտով խօսեց նորանց հետ եւ ասեց. Քաջ եղէք, ես եմ, մի վախենաք։
51 Եւ վեր ելավ նաւը նորանց մօտ՝ եւ քամին դադարեց, եւ իրանց մէջ խիստ չափազանց ապշել էին, եւ զարմանում էին.
52 Որովհետեւ այն հացի վերայ էլ չ’իմացան. Որովհետեւ նորանց սիրտը թմրած էր։
53 Եւ այն կողմն անցնելով, Գեննեսարէթի երկիրը եկան, եւ խարիսխը գցեցին։
54 Եւ երբոր նորանք նաւիցը դուրս եկան, այն տեղացիք շուտով ճանաչեցին նորան։
55 Եւ գաւառի կողմերը վազելով՝ սկսեցին հիւանդներին մահիճներով բերել, որտեղ որ լսում էին՝ թէ այնտեղ է։
56 Եւ որտեղ որ մտնում էր՝ գիւղեր թէ քաղաքներ թէ ագարակներ, հիւանդներին հրապարակների մէջ էին դնում, եւ նորան աղաչում էին որ գոնէ հանդերձի ծայրին դպչեն. Եւ որոնք որ դպան նորան, փրկուեցան։
1 Եւ այն տեղից դուրս գնաց, եկաւ իր հայրենիքը. Եւ նորա աշակերտները նորա ետեւից գնում էին։
2 Եւ որովհետեւ շաբաթ էր սկսեց ժողովարանի մէջ սովորեցնել. Եւ շատերը լսելով զարմանում էին եւ ասում. Սորան ո՞րտեղից է այս բաները, կամ սա ի՞նչ իմաստութիւն է՝ որ տրուած է սորան, որ այսպիսի զօրութիւններ էլ են լինում սորա ձեռովը։
3 Չէ՞ որ սա է հիւսը՝ Մարիամի որդին, Յակոբի եւ Յովսէսի եւ Յուդայի եւ Սիմօնի եղբայրը, եւ չէ՞ որ դորա քոյրերը այստեղ մեզ մօտ են. Եւ նորա վերայ գայթակղում էին։
4 Յիսուսն էլ նորանց ասեց. Մի մարգարէ անարգ չէ, բայց միայն իր հայրենիքի եւ իր ազգականների եւ իր տան մէջ։
5 Եւ չէր կարողանում այնտեղ ոչ մի զօրութիւն անել. Բայց միայն մի քանի հիւանդների վերայ ձեռք դրաւ եւ բժշկեց։
6 Եւ նորանց անհաւատութեան համար զարմանում էր։ Եւ ման էր գալիս չորս կողմի գիւղերը եւ սովորեցնում։
7 Եւ տասնեւերկուսին իր մօտ կանչեց, եւ սկսեց նորանց երկու երկու ուղարկել, եւ նորանց իշխանութիւն էր տալիս պիղծ ոգիների վերայ։
8 Եւ նորանց պատուիրում էր, որ ճանապարհի համար ոչինչ վեր չ’առնեն, բայց միայն մի գաւազան. Ոչ պարկ, ոչ հաց, ոչ պղնձէ փող գօտիի մէջ.
9 Այլ հողաթափ հագնեն. Եւ երկու հանդերձ չ’հագնէք ասեց։
10 Որովհետեւ Մովսէսն ասեց. Պատուիր քո հօրը եւ քո մօրը. Եւ նա որ հօրիցը կամ մօրիցը չարախօսութիւն անէ, թող մահով մեռնի։
11 Բայց դուք ասում էք, Եթէ մարդս հօրը կամ մօրը ասէ, Կորբան է (այսինքն պատարագ) այն որ ինձանից պէտք է շահուիս, ազատ է լինում։
12 Եւ այլեւս թոյլ չէք տալիս նորան որ մի բան անէ իր հօրը կամ իր մօրը։
13 Եւ Աստուծոյ խօսքն անարգում էք ձեր աւանդութիւնովն, որ աւանդեցիք. Եւ սորան նման ուրիշ էլ շատ բաներ էք անում։
14 Եւ բոլոր ժողովուրդն իրան մօտ կանչելով ասեց նորանց. Ամենքդ ինձ լսեցէք, եւ հասկացէք։
15 Ոչինչ չ’կայ մարդից դուրս նորա մէջ մտնող, որ կարողանայ պղծել նորան, այլ նորանից այն դուրս եկողներն են որ մարդին պղծում են։
16 Ով որ լսելու ականջ ունի, թող լսէ։
17 Եւ երբոր ամբոխիցը տուն եկաւ, նորա աշակերտները հարցրին նորան այն առակի համար։
18 Եւ նա ասեց նորանց. Դո՞ւք էլ այդչափ անմիտ էք. Չէ՞ք իմանում, որ ամեն ինչ որ դրսիցը մտնում է մարդի մէջ՝ չէ կարող նորան պղծել։
19 Որովհետեւ նորա սիրտը չէ մտնում, այլ փորը, եւ դուրս է գնում արտաքնոցը՝ ամեն կերակուրները սրբելով։
20 Եւ ասում էր թէ Մարդիցը դուրս եկողն է պղծում մարդին։
21 Որովհետեւ ներսիցը մարդկանց սրտիցն են դուրս գալիս չար խորհուրդներ, շնութիւններ, պոռնկութիւններ,
22 Սպանութիւններ, գողութիւններ, ագահութիւններ, չարութիւններ, նենգութիւն, պիղծ ցանկութիւն, չար աչք, հայհոյութիւն, ամբարտաւանութիւն, անզգամութիւն։
23 Այս ամեն չար բաները ներսիցն է դուրս գալիս, եւ մարդին պղծում։
24 Եւ այնտեղից վերկացաւ՝ եւ եկաւ Տիւրոսի եւ Սիդոնի սահմանները. Եւ տուն որ մտաւ՝ չէր ուզում որ մէկն իմանայ, բայց չ’կարողացաւ ծածկուիլ.
25 Որովհետեւ նորա համար լսեց մի կին, որի աղջիկը պիղծ ոգի ունէր. Եկաւ նորա ոտների առաջին ընկաւ։
26 Եւ այն կինը Յոյն էր՝ ազգաւ Փիւնիկ Ասորի. Եւ աղաչում էր նորան, որ դեւն իր աղջկանիցը դուրս հանէ։
27 Յիսուսն էլ ասեց նորան. Թող առաջ երեխաները կշտանան. Որովհետեւ լաւ չէ երեխաների հացն առնել եւ շներին գցել։
28 Նա էլ պատասխանեց եւ ասեց նորան. Այո, Տէր, որովհետեւ շներն էլ սեղանի տակին՝ երեխաների փշրանքից են ուտում։
29 Եւ ասեց նորան, Այս խօսքի համար գնա, դեւը դուրս եկաւ քո աղջկանիցը։
30 Եւ իր տունը որ գնաց, գտաւ դեւը դուրս եկած, եւ աղջիկը մահճի վերայ պառկած։
31 Եւ դարձեալ Տիւրոսի եւ Սիդոնի սահմաններիցը դուրս գնաց, եւ Գալիլեայի ծովի մօտ եկաւ՝ Դեկապոլիսի սահմանների միջից։
32 Եւ մի խուլ եւ դժուարախօս բերին նորան, եւ աղաչում էին, որ ձեռքը դնէ նորա վերայ։
33 Եւ նա նորան ամբոխիցը մի կողմ տարաւ, իր մատները նորա ականջների մէջ դրաւ եւ թքեց, եւ նորա լեզուին դպաւ։
34 Եւ դէպի երկինքը նայելով հառաչեց եւ ասեց նորան. Եփփաթա՝ այսինքն բացուիր։
35 Եւ շուտով նորա ականջները բացուեցան, եւ նորա լեզուին կապն արձակուեցաւ, եւ խօսում էր ուղիղ։
36 Եւ նորանց պատուիրեց՝ որ ոչ ոքի չ’ասեն. Եւ որչափ նա պատուիրում էր նորանց, նորանք էլ աւելի էին հռչակում։
37 Եւ չափից դուրս զարմանում էին եւ ասում. Սա ամեն բան լաւ գործեց. Խուլերին լսել է տալիս՝ եւ համրերին՝ խօսել։
1 Եւ ժողովուեցան նորա մօտ Փարիսեցիները եւ դպիրներից ոմանք, որ Երուսաղէմից եկել էին։
2 Եւ երբոր տեսան, որ նորա աշակերտներից մի քանիսը խառնակ ձեռքով, այսինքն առանց լուանալու հաց էին ուտում, բամբասեցին։
3 Որովհետեւ Փարիսեցիները եւ բոլոր Հրէաները թէ որ մի լաւ չ’լուանան ձեռքերը՝ չեն ուտում. Որովհետեւ պահում են ծերերի աւանդութիւնը։
4 Եւ հրապարակից գալիս, եթէ չ’լուացուին, չեն ուտում. Եւ ուրիշ շատ բաներ կան, որ ընդունեցին պահել, բաժակների եւ անօթների եւ պղնձէ ամանների եւ մահիճների լուացմունքներ։
5 Յետոյ Փարիսեցիները եւ դպիրները հարցրին նորան, թէ Ինչո՞ւ քո աշակերտները ծերերի աւանդութեան համեմատ չեն գնում. Այլ անլուայ ձեռքով հաց են ուտում։
6 Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց, թէ Եսայիան լաւ մարգարէացաւ ձեզ կեղծաւորներիդ վերայ, ինչպէս գրուած է. Այս ժողովուրդը շրթունքներով է պատվում ինձ, իսկ նորանց սիրտը ինձանից հեռացած ջոկուած է։
7 Եւ զուր տեղն են պաշտում ինձ. Սովորեցնելով այնպիսի վարդապետութիւններ, որ մարդկանց պատուէրներ են։
8 Որովհետեւ Աստուծոյ պատուիրանքը թողած՝ պահում էք մարդկանց աւանդութիւնը, անօթների եւ ամանների լուացմունքներ՝ եւ սորանց նման էլ ուրիշ շատ բաներ էք անում։
9 Եւ նորանց ասեց. Լաւ էք անարգում Աստուծոյ պատուիրանքը, որ ձեր աւանդութիւնը պինդ պահէք։
10 Եւ շուտով իր աշակերտների հետ նաւը մտաւ՝ եւ Դաղմանութայի կողմերն եկաւ։
11 Եւ Փարիսեցիները դուրս եկան եւ սկսեցին նորա հետ վիճել. Եւ նորան փորձելով՝ նորանից նշան էին ուզում երկնքիցը։
12 Եւ նա շատ զայրացաւ իր հոգիի մէջ եւ ասեց. Ի՞նչ է, որ այս ազգը նշան է ուզում. Ճշմարիտ ասում եմ ձեզ որ այս ազգին նշան չի տրուիլ։
13 Եւ նորանց թողեց, դարձեալ նաւը մտաւ՝ եւ այն կողմը գնաց։
14 Եւ մոռացան հաց վեր առնել, եւ մէկ հացից աւելի չ’ունէին իրանց հետ նաւի մէջ։
15 Եւ նորանց պատուիրում էր եւ ասում. Զգոյշ կացէք Փարիսեցիների խմորիցը եւ Հերովդէսեանների խմորիցը։
16 Եւ իրար հետ միտք էին անում եւ ասում, Որովհետեւ հաց չ’ունինք։
17 Եւ Յիսուսը իմանալով ասեց նորանց. Ի՞նչ էք միտք անում թէ հաց չ’ունիք. Տակաւին չէ՞ք իմանում եւ չէ՞ք յիշում. Տակաւին թմրա՞ծ է ձեր սիրտը։
18 Աչք ունիք՝ եւ չէ՞ք տեսնում. Եւ ականջ ունիք՝ եւ չէ՞ք լսում. Եւ չէ՞ք յիշում։
19 Երբոր այն հինգ հացը այն հինգ հազարի համար կտրեցի, քանի՞ կողով լիքը վեր առաք նորա կտորները. Եւ նորան ասեցին՝ Տասնեւերկու։
20 Եւ երբոր եօթը հացը չորս հազարին համար, քանի՞ զամբիւղ լիքը վեր առաք նորա կտորները. Եւ նորանք ասեցին, Եօթը։
21 Եւ նորանց ասեց. Ապա ի՞նչպէս չէք իմանում։
22 Եւ գալիս է Բեթսայիդա. Եւ նորա առաջին մի կոյր են բերում եւ նորան աղաչում, որ դպչի նորան։
23 Եւ կոյրի ձեռքիցը բռնեց՝ շէնիցը դուրս հանեց, եւ նորա աչքերի մէջ թքելով, եւ ձեռքը վերան դնելով նորան հարցրեց, թէ մի բան տեսնո՞ւմ է։
24 Եւ նա մտիկ տուաւ եւ ասում էր. Մարդիկը տեսնում եմ որ իբր ծառերի պէս՝ ման են գալիս։
25 Յետոյ ձեռքերը դարձեալ նորա աչքերի վերայ դրաւ եւ նորան նայել տուաւ. Եւ նա ողջացաւ՝ եւ ամեն բան համարձակ տեսնում էր։
26 Եւ նորան ուղարկեց նորա տունն եւ ասեց. Ոչ գիւղը մտնես, ոչ էլ գիւղի մէջ մէկին ասես։
27 Եւ Յիսուսը իր աշակերտների հետ դուրս գնաց Փիլիպպեայ Կեսարիայի գիւղերը, եւ ճանապարհին հարցնում էր իր աշակերտներին եւ ասում. Մարդիկ ինձ համար ո՞վ են ասում, թէ եմ։
28 Նորանք էլ պատասխանեցին. Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշները Եղիան, ուրիշներն էլ՝ Մարգարէներից մէկը։
29 Նա էլ ասեց նորանց. Ապա դուք ո՞վ էք ասում ինձ համար, թէ եմ։ Պետրոսը պատասխանեց եւ նորան ասեց. Դու ես Քրիստոսը։
30 Եւ նա նորանց սաստեց, որ ոչ ոքի չ’ասեն իրան համար։
31 Եւ սկսեց սովորեցնել նորանց, թէ պէտք է մարդի Որդին շատ չարչարուի, եւ անարգուի ծերերիցը եւ քահանայապետներիցը եւ դպիրներիցը, եւ սպանուի եւ երեք օրից յետոյ յարութիւն առնէ։
32 Եւ համարձակ խօսում էր այս խօսքը. Եւ Պետրոսը նորան մի կողմ քաշեց եւ սկսեց սաստել նորան։
33 Եւ նա դառաւ, իր աշակերտներին տեսաւ՝ Պետրոսին սաստեց եւ ասեց. Յե՛տս գնա, սատանայ, որ դու Աստուծոյ բաները չես միտք անում, այլ մարդկանց բաները։
34 Եւ նա ժողովուրդն իր աշակերտների հետ իրան մօտ կանչեց՝ եւ նորանց ասեց. Ով որ ուզում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ իր խաչը վեր առնէ, եւ իմ ետեւից գայ։
35 Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ապրեցնել՝ կ’կորցնէ նորան. Եւ ով որ իր անձն ինձ համար եւ աւետարանի համար կորցնէ, նա կ’ապրեցնէ նորան։
36 Որովհետեւ ի՞նչ օգուտ է մարդի, եթէ բոլոր աշխարհս ստանայ՝ եւ իր անձը կորցնէ։
37 Կամ ի՞նչ փրկանք կ’տայ մարդ իր անձի համար։
38 Որովհետեւ ով որ ինձ եւ իմ խօսքերը ամօթ համարէ այս շնացող եւ մեղաւոր ազգի մէջ, մարդի Որդին էլ նորան ամօթ կ’համարէ երբոր գայ իր Հօր փառքովը եւ սուրբ հրեշտակներովը։
39 Եւ նորանց ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. Թէ այստեղ կանգնածներից ոմանք կան, որ մահ չեն ճաշակիլ, մինչեւ որ չ’տեսնեն Աստուծոյ արքայութիւնը զօրութիւնով եկած։
1 Այն օրերին՝ երբոր խիստ շատ ժողովուրդ կար եւ բան չ’ունէին ուտելու, Յիսուսը իր աշակերտներին կանչեց՝ եւ ասեց նորանց.
2 Խեղճս է գալիս այդ ժողովրդի վերայ. Որովհետեւ արդէն երեք օր է ինձ մօտ են, եւ բան չ’ունին որ ուտեն։
3 Եւ եթէ նորանց սոված արձակեմ իրանց տները, կ’թուլանան ճանապարհին. Որովհետեւ դորանցից ոմանք հեռու տեղից են եկել։
4 Նորա աշակերտները պատասխանեցին նորան. Ո՞ր տեղից կարող է մէկը հացով կշտացնել դորանց այստեղ՝ անապատումս։
5 Եւ նա նորանց հարցրեց՝ Քանի՞ հաց ունիք։ Եւ նորանք ասեցին՝ Եօթը։
6 Եւ նա ժողովրդին հրամայեց, որ գետնի վերայ նստեն. Եւ այն եօթը հացը առաւ, գոհացաւ, կտրեց, եւ իր աշակերտներին էր տալիս, որ գցեն. Եւ նորանք գցեցին ժողովրդի առաջին։
7 Մի քիչ փոքր ձուկեր էլ ունէին. Եւ նա օրհնեց ու ասեց որ նորանց էլ գցեն։
8 Կերան եւ կշտացան. Եւ կտորների աւելացածը եօթը զամբիւղ վեր առան։
9 Եւ ուտողները չորս հազարի չափ էին. Եւ նորանց արձակեց։
10 Եւ նորան հարցրին եւ ասեցին. Ի՞նչ է որ դպիրներն ասում են, թէ Պէտք է առաջ Եղիան գայ։
11 Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Իրաւ Եղիան առաջ կ’գայ, եւ ամեն բան կարգի կ’դնէ. Եւ ինչպէս գրուած է մարդի Որդու համար, թէ շատ պիտի չարչարուի եւ անարգուի։
12 Միայն ասում եմ ձեզ՝ թէ Եղիան եկաւ էլ, եւ ինչեր ուզեցին, նորան արին էլ. Ինչպէս նորա համար գրուած էր։
13 Եւ երբոր եկաւ աշակերտների մօտ, նորանց չորս կողմովը շատ ամբոխ տեսաւ, եւ դպիրներին, որ նորանց հետ վիճում էին։
14 Եւ շուտով բոլոր ժողովուրդը տեսնելով նորան, շատ զարմացան եւ առաջ վազելով նորան բարեւում էին։
15 Եւ նա հարցրեց դպիրներին, Ի՞նչ էիք վիճում նորանց հետ։
16 Եւ ժողովրդի միջից մէկը պատասխանեց եւ ասեց. Վարդապետ, իմ որդին քեզ մօտ բերի, որ համր ոգի ունի։
17 Եւ որտեղ որ նորան հասնում է, գետնով է տալիս նորան. Եւ նա փրփրում է՝ եւ ատամները կրճտում է, եւ ցամաքում է. Եւ քո աշակերտներին ասեցի, որ հանեն նորան, բայց չ’կարողացին։
18 Նա էլ պատասխանեց եւ ասեց նորան. Ով անհաւատ ազգ, մինչեւ ե՞րբ պիտի ձեզ հետ լինեմ. Մինչեւ ե՞րբ պիտի ձեզ համբերեմ. Նորան ինձ մօտ բերէք։
19 Եւ նորան բերին նորա մօտ. եւ նորան որ տեսաւ, շուտով ոգին թափահարեց նորան. Եւ նա գետինն ընկած թաւալում էր փրփրելով։
20 Նորա հօրը հարցրեց, Քանի՞ ժամանակ է, որ այդ եղաւ դորան. Նա էլ ասեց՝ Երեխայութիւնիցը.
21 Եւ շատ անգամ էլ կրակի մէջ գցեց եւ ջրի մէջ, որ դորան կորցնէ, սակայն եթէ մի բան կարող ես, օգնիր մեզ՝ գթալով մեզ վերայ։
22 Յիսուսն էլ նորան ասեց. Այն՝ եթէ կարող ես հաւատալ, ամեն բան կարելի է հաւատացողին։
23 Եւ շուտով տղայի հայրն աղաղակեց եւ արտասուքով ասեց, Հաւատում եմ, Տէր, իմ անհաւատութեանն օգնիր։
24 Եւ երբոր Յիսուսը տեսաւ թէ ամբոխը դիզվում է, պիղծ ոգուն սաստեց եւ ասեց նորան. Համր եւ խուլ ոգի, ես հրամայում եմ քեզ, դորանից դուրս եկ, եւ այլ եւս դորա մէջ չ’մտնես։
25 Եւ նա աղաղակելով եւ սաստիկ թափահարելով նորան, դուրս եկաւ. Եւ նա մեռելի պէս եղաւ. Մինչեւ որ շատերն ասում էին թէ Մեռաւ։
26 Եւ Յիսուսը նորա ձեռքիցը բռնեց, վերկացրեց նորան. Եւ նա կանգնեց։
27 Եւ երբոր նա տուն մտաւ աշակերտներն առանձին հարցրին նորան թէ Մենք ի՞նչու չ’կարողացինք հանել նորան։
28 Եւ նա ասեց նորանց. Այդ ցեղը ուրիշ բանով անկարելի է դուրս գայ, եթէ ոչ աղօթքով եւ ծոմով։
29 Եւ այնտեղից դուրս եկած Գալիլեայի միջովն անցնում էին. Եւ չէր ուզում որ մէկն իմանայ։
30 Որովհետեւ աշակերտներին սովորեցնում էր եւ նորանց ասում թէ մարդի Որդին մարդկանց ձեռքը պիտի մատնուի, եւ նորան կ’սպանեն. Բայց երբոր սպանուի, երրորդ օրումը յարութիւն կ’առնէ։
31 Իսկ նորանք այն խօսքը չէին իմանում, եւ վախենում էին հարցնել նորան։
32 Եւ եկաւ Կափառնայում. Եւ երբոր տանն էր, նորանց հարցնում էր՝ Ի՞նչ էիք ճանապարհին իրար հետ վիճում։
33 Բայց նորանք լռում էին, որովհետեւ ճանապարհին իրար հետ վիճում էին, թէ ո՞վ է մեծը։
34 Եւ նա նստեց տասնեւերկուսին կանչեց եւ ասեց նորանց. Եթէ մէկն ուզում է առաջին լինել, թող ամենից յետին եւ ամենի ծառայ լինի։
35 Եւ մի երեխայ առաւ, կանգնեցրեց նորան նորանց միջումը. Եւ նորան գրկելով ասեց նորանց.
36 Ով որ այսպիսի երեխաներից մէկին իմ անունովն ընդունի՝ ինձ է ընդունում. Եւ ով որ ինձ ընդունի՝ ինձ չէ ընդունում, այլ ինձ ուղարկողին։
37 Եւ Յովհաննէսը նորան պատասխանեց եւ ասեց. Վարդապետ, մէկին տեսանք, որ քո անունովը դեւեր էր հանում, եւ մեր ետեւից չէր գալիս, եւ մենք արգիլեցինք նորան, որովհետեւ մեր ետեւից չէր գալիս։
38 Յիսուսն էլ ասեց. Մի արգիլէք նորան. որովհետեւ ոչ ով չ’կայ՝ որ իմ անունովը մի զօրութիւն անէ, եւ կարողանայ շուտով հայհոյել ինձ։
39 Որովհետեւ ով որ մեզ հակառակ չէ, մեր կողմն է։
40 Որովհետեւ ով որ մի բաժակ ջուր խմեցնէ ձեզ իմ անունովը՝ թէ դուք Քրիստոսինն էք, ճշմարիտ ասում եմ ձեզ, նա չի կորցնիլ իր վարձքը։
41 Եւ ով որ գայթակղեցնէ այս փոքրներից մէկին, որ ինձ հաւատում են, աւելի լաւ էր նորան, որ նորա վզիցը մի ջաղացի քար անցնուի, եւ ծովը գցուի։
42 Եւ եթէ քո ձեռքը քեզ գայթակղեցնէ՝ կտրիր նորան, որովհետեւ լաւ է քեզ որ խեղ մտնես յաւիտենական կեանքը, քան երկու ձեռք ունենաս՝ եւ գեհենը գնաս այն անանցանելի կրակի մէջ.
43 Որտեղ նորանց որդը չէ մեռնում՝ եւ կրակը չէ անցնում։
44 Եւ եթէ քո ոտքը քեզ գայթակղեցնէ՝ կտրիր նորան. Լաւ է քեզ որ կաղ մտնես յաւիտենական կեանքը, քան թէ երկու ոտք ունենաս՝ եւ գեհենը ընկնիս՝ այն անանցանելի կրակի մէջ.
45 Որտեղ նորանց որդը չէ մեռնում՝ եւ կրակը չէ անցնում։
46 Եւ եթէ քո աչքը քեզ գայթակղեցնէ, դուրս հանիր նորան. Լաւ է քեզ՝ որ մէկ աչքով Աստուծոյ արքայութիւնը մտնես, քան թէ երկու աչք ունենաս՝ եւ կրակի գեհենն ընկնիս։
47 Որտեղ նորանց որդը չէ մեռնում՝ եւ կրակը չէ անցնում։
48 Որովհետեւ բոլորը կրակով պէտք է աղանուի, եւ ամեն զոհ աղով պէտք է աղանուի։
49 Աղը բարի է. Իսկ եթե աղն անհամանայ, ի՞նչով պիտի համովացնէք. աղ ունեցէք ձեր անձերումը, եւ իրար հետ խաղաղութիւն արէք։
1 Եւ վեց օրից յետոյ Յիսուսը իր հետն առաւ Պետրոսին եւ Յակոբոսին եւ Յովհաննէսին, եւ հանեց նորանց մինակ առանձին մի բարձր սար եւ այլակերպուեցաւ նորանց առաջին։
2 Եւ նորա հանդերձները փայլուն եղան՝ ձիւնի պէս շատ սպիտակ, որ երկրի վերայ մի թափիչ չէ կարող այնպէս սպիտակացնել։
3 Եւ երեւեցաւ նորանց Եղիան Մովսէսի հետ եւ խօսում էին Յիսուսի հետ։
4 Եւ Պետրոսը պատասխանեց եւ ասեց Յիսուսին. Ռա՛բբի, լաւ է որ մենք այստեղ լինենք. Եւ երեք տաղաւար շինենք, մէկը քեզ եւ մէկը Մովսէսին եւ մէկը Եղիային։
5 Որովհետեւ չ’գիտէր թէ ինչ խօսէր, որովհետեւ զարհուրել էին։
6 Եւ մի ամպ նորանց վերայ հովանի եղաւ. Այն ամպիցը ձայն եկաւ՝ եւ ասեց, Դա է իմ սիրելի Որդին. Դորան լսեցէք։
7 Եւ շուտով որ իրանց շուրջը նայեցին, ոչ ոք չ’տեսան, բայց միայն Յիսուսին իրանց հետ։
8 Եւ սարիցն իջնելիս, նորանց պատուիրեց, որ ոչ մէկին չ’պատմեն ինչ որ տեսան, բայց միայն այն ժամանակն որ մարդի Որդին մեռելների միջից յարութիւն առնէ։
9 Եւ նորանք այն խօսքը պահեցին իրանց մօտ, եւ իրար հարցնում էին, թէ ի՞նչ է այն մեռելների միջից յարութիւն առնելը։
1 Եւ այն տեղից վերկացաւ եկաւ Հրէաստանի սահմանները՝ Յորդանանի այն կողմովը. Եւ ժողովուրդները դարձեալ հաւաքվում էին նորա մօտ, եւ ինչպէս որ սովոր էր՝ դարձեալ սովորեցնում էր նորանց։
2 Բայց Փարիսեցիները մօտ եկան, նորան հարցրին, թէ Արժա՞ն է մարդիս որ կինը արձակէ. Եւ փորձում էին նորան։
3 Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց, Մովսէսն ի՞նչ պատուիրեց ձեզ։
4 Նորանք էլ ասեցին. Մովսէսը հրաման տուաւ՝ արձակման թուղթ գրել, եւ արձակել։
5 Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Նա ձեր քարասրտութեան համար այն պատուիրանքը գրեց ձեզ։
6 Բայց ստեղծագործութեան սկզբիցն Աստուած նորանց արու եւ էգ արաւ, եւ ասեց.
7 Սորա համար մարդ իր հօրը եւ մօրը կ’թողէ, եւ իր կնոջը կ’յարի.
8 Եւ երկուսը մէկ մարմին կ’լինեն. Այնպէս որ այլ եւս երկու չեն՝ բայց մէկ մարմին։
9 Ուրեմն ինչ որ Աստուած միաւորեց՝ թող մարդը չ’բաժանէ։
10 Եւ տանը աշակերտները դարձեալ մի եւ նոյն բանը հարցրին նորանից։
11 Եւ նա ասեց նորանց. Ով որ կինն արձակէ եւ մի ուրիշն առնէ, շնութիւն է գործում նորա դէմ։
12 Եւ եթէ մի կին իր մարդին արձակէ եւ ուրիշ մարդու գնայ, շնութիւն է գործում։
13 Եւ նորա մօտ երեխաներ էին բերում՝ որ դպչի նորանց. Բայց աշակերտները սաստում էին բերողներին։
14 Իսկ երբոր Յիսուսը տեսաւ, բարկացաւ, եւ ասեց նորանց. Թոյլ տուէք երեխաներին ինձ մօտ գան, եւ մի արգիլէք դորանց. Որ այդպիսիներին է Աստուծոյ արքայութիւնը։
15 Ճշմարիտ ասում եմ ձեզ, Ով որ Աստուծոյ արքայութիւնը չ’ընդունի ինչպէս երեխայ, նա չի մտնիլ նորա մէջ։
16 Եւ նորանց առաւ գիրկը, ձեռքը դրաւ նորանց վերայ, եւ օրհնեց նորանց։
17 Եւ այնտեղից ճանապարհը գնալիս, մէկը վազելով եկաւ՝ ծունր դրաւ, նորան հարցնում էր եւ ասում. Բարի վարդապետ, ի՞նչ գործեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ։
18 Յիսուսն էլ ասեց նորան. Ի՞նչու ես ինձ բարի ասում. Ոչ ով բարի չ’կայ, բայց միայն մէկը՝ Աստուած։
19 Պատուիրանքները գիտես՝ Մի շնար, Մի սպանիր, Մի գողանար, Մի սուտ վկայիր, Մի զրկիր, Քո հօրը եւ մօրը պատուիր։
20 Նա էլ պատասխանեց եւ ասեց նորան. Վարդապետ, այդ ամենն իմ երեխայութիւնից պահել եմ։
21 Յիսուսն էլ նորան մտիկ տուաւ՝ նորան սիրեց, եւ ասեց նորան. Մէկ բան պակաս է քեզ, գնա, ինչ որ ունիս ծախիր եւ աղքատներին տուր. Եւ գանձ կ’ունենաս երկնքումը. Եւ խաչն առած՝ եկ ինձ հետեւիր։
22 Նա էլ այն խօսքի համար դժուարացած՝ գնաց տրտմած. Որովհետեւ շատ ինչքի տէր էր։
23 Եւ Յիսուսը շուրջը նայելով՝ ասեց իր աշակերտներին. Ի՞նչքան դժուար է, որ հարստութիւն ունեցողներն Աստուծոյ արքայութիւնը մտնեն։
24 Եւ աշակերտները զարմանում էին նորա խօսքերի վերայ. Բայց Յիսուսը դարձեալ պատասխանեց եւ ասեց նորանց, Որդեակներ, ո՜րքան դժուար է, որ հարստութեան վերայ յուսացողները Աստուծոյ արքայութիւնը մտնեն։
25 Աւելի հեշտ է, որ ուղտն ասեղի ծակովն անցնէ, քան թէ հարուստն Աստուծոյ արքայութիւն մտնէ։
26 Եւ նորանք առաւել եւս զարմանում էին, իրար ասելով. Ապա ո՞վ կարող է փրկուիլ։
27 Յիսուսն էլ նորանց մտիկ տուաւ եւ ասեց. Մարդկանց կողմանէ անկարելի է, այլ ոչ թէ Աստուծոյ կողմանէ. Որովհետեւ ամեն բան կարելի է Աստուծոյ կողմանէ։
28 Եւ Պետրոսը սկսեց նորան ասել. Ահա մենք ամեն բան թողեցինք, եւ քո ետեւից եկանք։
29 Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, ոչ ով չ’կայ, որ թողեց տուն կամ եղբայրներ կամ քոյրեր կամ հայր կամ մայր կամ կին կամ որդիք կամ արտեր ինձ համար կամ աւետարանի համար,
30 Որ հարիւրապատիկ հիմա այս ժամանակումը չ’առնէ տներ եւ եղբայրներ եւ քոյրեր եւ մայրեր եւ որդիք եւ արտեր հալածանքի հետ, եւ գալու աշխարհքումը՝ յավիտենական կեանքը։
31 Որովհետեւ շատ առաջիններ յետինք կ’լինեն, եւ յետիններն առաջինք։
32 Եւ ճանապարհի վերայ Երուսաղէմ էին գնում, եւ Յիսուսը նորանցից առաջ էր գնում, եւ նորանք զարմանում էին եւ ետեւիցը գնալով վախենում էին։ Եւ տասնեւերկուսին դարձեալ առանձին առաւ մօտը, սկսեց նորանց ասել, թէ ինչ բաներ են իրան պատահելու.
33 Թէ ահա վեր ենք ելնում Երուսաղէմ. Եւ մարդի Որդին կ’մատնուի քահանայապետներին եւ դպիրներին. Եւ նորան մահի կ’դատապարտեն, եւ նորան հեթանոսներին կ’մատնեն։
34 Եւ նորան ծաղր կ’անեն, եւ նորան կ’ծեծեն, եւ նորա վերայ կ’թքեն, եւ կ’սպանեն նորան. Եւ երրորդ օրումը յարութիւն կ’առնէ։
35 Եւ Զեբեդիայի որդիք՝ Յակոբոսը եւ Յովհաննէսը նորա մօտ են գնում եւ ասում. Վարդապետ, ուզում ենք որ՝ ինչ որ քեզանից խնդրենք՝ մեզ անես։
36 Նա էլ նորանց ասեց, Ի՞նչ էք ուզում որ ես ձեզ անեմ։
37 Նորանք էլ ասեցին նորան. Տուր մեզ, որ մէկը աջ կողմդ եւ միւսը ձախ կողմդ նստենք քո փառքումը։
38 Յիսուսն էլ ասեց նորանց. Չ’գիտէք թէ ինչ էք խնդրում. Կարո՞ղ էք խմել այն բաժակը որ ես պիտի խմեմ, կամ այն մկրտութիւնովը մկրտուիլ՝ որով ես պիտի մկրտուիմ։
39 Նորանք էլ ասեցին նորան. Կարող ենք։ Յիսուսն էլ ասեց նորանց. Այն բաժակը որ ես պիտի խմեմ, կ’խմէք, եւ այն մկրտութիւնովն՝ որ ես պիտի մկրտուիմ՝ կ’մկրտուիք։
40 Բայց իմ աջ եւ ձախ կողմը նստելն իմս չէ, որ տամ. Այլ նորանց, որ պատրաստուած է։
41 Եւ այն տասները լսելով սկսեցին բարկանալ Յակոբի եւ Յովհաննէսի մասին։
42 Յիսուսն էլ նորանց իրան մօտ կանչեց, եւ ասեց նորանց. Գիտէք՝ որ հեթանոսների իշխան համարուողները տիրում են նորանց վերայ, եւ նորանց մեծամեծները իշխում են նորանց վերայ։
43 Այնպէս պիտի չ’լինի ձեր միջումը. Այլ ձեզանից ով որ կամենայ մեծ լինել՝ թող ձեզ ծառայ լինի։
44 Եւ ձեզանից ով որ կամենայ առաջին լինել, թող ամենի ծառայ լինի։
45 Որովհետեւ մարդի Որդին էլ չ’եկաւ, որ իրան ծառայեն, այլ նա ծառայէ, եւ իր անձը փրկանք տայ շատերի տեղ;
46 Եւ գալիս են Երիքով. Եւ երբոր նա եւ նորա աշակերտները եւ շատ ժողովուրդ Երիքովից դուրս էին գալիս, Տիմէի որդի Բարտիմէոս կոյրը ճանապարհի վերայ նստած մուրացկանութիւն էր անում։
47 Եւ լսելով թէ Յիսուս Նազովրեցին է, սկսեց աղաղակել եւ ասել. Յիսուս՝ որդի Դաւթի, ողորմիր ինձ։
48 Եւ շատ մարդիկ սաստում էին նորան, որ լուռ կենայ. Բայց նա էլ աւելի էր աղաղակում. Որդի Դաւթի, ողորմիր ինձ։
49 Եւ Յիսուսը կանգնեց եւ ասեց, որ նորան կանչեն. Եւ կոյրին կանչեցին՝ եւ ասեցին նորան. Քաջ եղիր, վեր կաց, քեզ կանչում է։
50 Նա էլ իր հանդերձը դէն գցեց՝ վերկացաւ եւ Յիսուսի մօտ եկաւ։
51 Եւ Յիսուսը պատասխանեց եւ նորան ասեց. Ի՞նչ ես կամենում որ անեմ քեզ։ Կոյրն էլ նորան ասեց. Ռաբբունի, որ տեսնեմ։
52 Յիսուսն էլ ասեց նորան. Գնա՝ քո հաւատքը քեզ ապրեցրեց. Եւ նա շուտով տեսաւ, եւ ճանապարհումը Յիսուսի ետեւից գնում էր։
1 Եւ երբոր Երուսաղէմին մօտեցան՝ Բեթփագէ եւ Բեթանիա՝ Ձիթենեաց սարի մօտ, իր աշակերտներից երկուսին ուղարկեց։
2 Եւ ասեց նորանց. Գնացէք այդ ձեր առաջի գիւղը. Եւ շուտով երբոր նորա մէջ մտնէք, մի կապած աւանակ կ’գտնէք որի վերայ ոչ ոք չէ նստած. Նորան արձակեցէք բերէք։
3 Եւ եթէ մէկը ձեզ ասէ. Ի՞նչու համար էք այդ անում. Ասեցէք՝ թէ նա պէտք է Տիրոջը. Եւ շուտով նորան այստեղ կ’ուղարկէ։
4 Գնացին, եւ աւանակը գտան դուրսը փողոցի մէջ դռան մօտ կապած, եւ նորան արձակեցին։
5 Եւ այնտեղ կանգնածներից ոմանք ասեցին նորանց. Ի՞նչ էք անում դա, որ արձակում էք այդ աւանակը։
6 Նորանք էլ ասեցին նորանց, ինչպէս Յիսուսը հրամայել էր. Եւ թոյլ տուին նորանց։
7 Եւ աւանակը Յիսուսի մօտ բերին. Եւ իրանց հանդերձները նորա վերայ գցեցին, եւ նա նորա վերայ նստեց։
8 Շատերն էլ իրանց հանդերձները ճանապարհին փռում էին, ուրիշներն էլ ծառերիցը ճիւղեր էին կտրում եւ ճանապարհին փռում։
9 Եւ առաջից գնացողները եւ ետեւից եկողները աղաղակում էին եւ ասում, Ովսաննա. օրհնեալ է Տիրոջ անունով եկողը.
10 Օրհնեալ է Տիրոջ անունով մեր Դաւիթ հօր եկող թագաւորութիւնը. Ովսաննա ի բարձունս։
11 Եւ Յիսուսը մտաւ Երուսաղէմ՝ եւ տաճարի մէջ. Եւ չորս կողմով ամեն բանի մտիկ տուաւ. Եւ որովհետեւ արդէն իրիկուայ ժամանակ էր, դուրս գնաց Բեթանիա տասնեւերկուսի հետ։
12 Եւ հետեւեալ օրն երբոր Բեթանիայից դուրս էին գալիս, նա սովեց։
13 Եւ հեռուանց մի թզի ծառ տեսնելով, որ տերեւներ ունէր, գնաց թէ արդեօք նորա վերայ մի բան կ’գտնէ՞. Եւ երբոր եկաւ, մի բան չ’գտաւ բայց միայն տերեւներ. Որովհետեւ թզի ժամանակ չէր։
14 Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Այլ եւս ոչ ոք քեզանից յաւիտեան պտուղ չ’ուտէ. Եւ նորա աշակերտները լսում էին։
15 Եւ եկան Երուսաղէմ. Եւ Յիսուսը տաճարը մտաւ, սկսեց դուրս հանել տաճարումը ծախողներին եւ առնողներին. Եւ ստակ փոխողների սեղանները, եւ աղաւնի ծախողների աթոռները կործանեց։
16 Եւ չէր թողում, որ մէկը մի անօթ անցկացնէ տաճարի միջով։
17 Եւ սովորեցնում էր եւ ասում նորանց, Գրուած չէ՞ թէ Իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի ամեն ազգերի համար, իսկ դուք աւազակների բոյն արիք դորան։
18 Եւ դպիրները եւ քահանայապետները լսեցին, եւ ուզում էին թէ ի՞նչպէս կորցնեն նորան. Որովհետեւ վախենում էին նորանից. Որովհետեւ բոլոր ժողովուրդը նորա վարդապետութեան վերայ զարմացել էր։
19 Եւ երբոր իրիկուն եղաւ, քաղաքիցը դուրս եկաւ։
20 Եւ առաւօտանց անցնելիս տեսան այն թզի ծառն արմատիցը չորացած։
21 Եւ Պետրոսը յիշելով ասեց նորան. Ռաբբի, տես այն թզենին, որ անիծեցիր, չորացաւ։
22 Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Աստուծոյ հաւատքն ունեցէք։
23 Որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ով որ այս սարին ասէ՝ Վեր կաց եւ ծովն ընկիր, եւ իր սրտումն չ’երկմտի, բայց հաւատայ՝ թէ ինչ որ ասում է՝ կ’լինի նորան, կ’լինի ինչ որ ասէ։
24 Սորա համար ասում եմ ձեզ թէ Ամեն ինչ որ աղօթք անելով խնդրէք, հաւատացէք թէ կառնէք, եւ կլինի ձեզ։
25 Եւ որ ժամանակ որ կանգնէք՝ աղօթք անէք, ներեցէք եթէ մէկի դէմ բան ունենաք. Որպէս զի ձեր Հայրն էլ՝ որ երկնքումն է, ձեր յանցանքը թողէ ձեզ։
26 Բայց եթէ դուք չ’ներէք, ձեր հայրն էլ որ երկնքումն է, ձեր յանցանքը չի ներիլ ձեզ։
27 Եւ դարձեալ Երուսաղէմ եկան. Եւ նա տաճարումը ման գալիս, քահանայապետները եւ դպիրները եւ ծերերը նորա մօտ եկան.
28 Եւ ասեցին նորան. Ի՞նչ իշխանութիւնով ես անում այդ բաները. Եւ ո՞վ տուաւ քեզ այդ իշխանութիւնը որ այդ բաներն անես։
29 Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Ես էլ ձեզանից մէկ բան հարցնեմ ու ինձ պատասխան տուէք, եւ ես էլ կասեմ ձեզ՝ թէ ի՞նչ իշխանութիւնով եմ անում այս բաները։
30 Յովհաննէսի մկրտութիւնն երկնքի՞ցն էր, թէ մարդկանցից, պատասխան տուէք ինձ։
31 Եւ իրար հետ միտք էին անում եւ ասում. Եթէ ասենք՝ Երկնքից, կասէ, Ապա ի՞նչու չ’հաւատացիք նորան։
32 Այլ թէ ասենք՝ Մարդկանցից, ժողովրդիցը վախենում ենք. Որովհետեւ ամենքը ընդունում էին Յովհաննէսին՝ թէ իրաւի մարգարէ էր։
33 Եւ պատասխանեցին եւ ասեցին Յիսուսին. Չ’գիտենք։ Յիսուսն էլ նորանց պատասխանեց եւ ասեց. Ես էլ չեմ ասիլ ձեզ, թէ ի՞նչ իշխանութիւնով եմ անում այս բաները։
1 Եւ սկսեց նորանց հետ առակներով խօսիլ՝ եւ ասեց. Մի մարդ այգի տնկեց, եւ նորան ցանգով շրջապատեց, եւ հնձան փորեց, եւ աշտարակ շինեց, եւ նորան մշակների տուաւ, եւ օտար երկիր գնաց։
2 Եւ ժամանակին այն մշակների մօտ մի ծառայ ուղարկեց, որ մշակներիցն այգու պտղիցն առնէ։
3 Նորանք էլ բռնեցին՝ նորան ծեծեցին, եւ դատարկ ճանապարհ դրին։
4 Եւ դարձեալ մի ուրիշ ծառայ ուղարկեց նորանց մօտ. Եւ քարկոծելով նորա գլուխը պատառեցին եւ անպատուած արձակեցին։
5 Եւ դարձեալ ուրիշն ուղարկեց՝ եւ նորան սպանեցին, եւ շատ ուրիշներին, ոմանց ծեծում եւ ոմանց սպանում էին։
6 Հիմա դեռ իր մէկ սիրելի որդի ունենալով, նորան էլ ուղարկեց նորանց մօտ վերջապէս եւ ասեց թէ Իմ որդուցս կ’ամաչեն։
7 Բայց այն մշակներն իրար ասեցին թէ Սա է ժառանգը. Եկէք սորան սպանենք, եւ ժառանգութիւնը մեզ կ’լինի։
8 Եւ նորան բռնեցին՝ սպանեցին եւ հանեցին այգուցը դուրս։
9 Արդ այգու տէրն ի՞նչ կ’անէ. Կ’գայ եւ մշակներին կ’կորցնէ եւ այգին ուրիշներին կ’տայ։
10 Եւ դուք չէ՞ք կարդացել այն գրածը՝ թէ այն քարն՝ որ շինողներն անարգեցին՝ նա եղաւ անկիւնի գլուխ։
11 Տէրիցն եղաւ այս, եւ մեր աչքերի առաջին զարմանալի է։
12 Եւ ուզում էին նորան բռնել, բայց ժողովրդիցը վախեցան. Որովհետեւ իմացան՝ թէ այն առակն իրանց համար ասեց. Եւ նորան թողեցին եւ գնացին։
13 Եւ Փարիսեցիներից եւ Հերովդէսեաններից մի քանի հոգի նորա մօտ ուղարկեցին, որ խօսքով որսան նորան։
14 Եւ նորանք եկան եւ ասեցին նորան. Վարդապետ, գիտենք՝ որ ճշմարիտ ես, եւ ոչ ոքից հոգս չ’ունիս, որովհետեւ մարդկանց երեսպաշտութիւն չես անում, այլ Աստուծոյ ճանապարհը ճշմարտութիւնով սովորեցնում ես։ Արժա՞ն է Կայսրին հարկ տալ, թէ չէ. Տա՞նք թէ չ’տանք։
15 Նա էլ իմանալով նորանց կեղծաւորութիւնը, ասեց նորանց. Ի՞նչու էք փորձում ինձ, մի դահեկան բերէք ինձ՝ որ տեսնեմ։
16 Նորանք էլ բերին։ Եւ ասեց նորանց. Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է։ Նորանք էլ ասեցին նորան, Կայսրին։
17 Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Կայսրինը Կայսրին տուէք, եւ Աստուծունը՝ Աստուծուն։ Եւ զարմացան նորա վերայ։
18 Եւ նորա մօտ եկան Սադուկեցիները, որ ասում են՝ թէ Յարութիւն չ’կայ. Նորան հարցրին եւ ասեցին.
19 Վարդապետ, Մովսէս մեզ համար գրեց որ եթէ մէկի եղբայրը մեռնի, եւ կին թողէ, եւ որդիք չ’թողէ՝ որ նորա եղբայրը նորա կինն առնէ, եւ իր եղբօր համար զաւակ յարուցանէ։
20 Արդ եօթը եղբարք կային, եւ առաջինը կին առաւ՝ եւ մեռնելիս զավակ չ’թողեց։
21 Եւ երկրորդը նորան առաւ՝ եւ մեռաւ, եւ նա էլ զավակ չ’թողեց. Այսպէս էլ երրորդը։
22 Եւ այն եօթն էլ նորան առան եւ զաւակ չ’թողեցին. Եւ ամենից վերջը կինն էլ մեռաւ։
23 Արդ յարութեան ժամանակին երբոր յարութիւն կ’առնեն, նորանցից որի՞ն կ’լինի կին. Որովհետեւ այն եօթն էլ նորան կին առան։
24 Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Չէ՞ որ իսկ դորա համար մոլորուած էք, որ ոչ գիրքը գիտէք եւ ոչ Աստուծոյ զօրութիւնը։
25 Որովհետեւ երբոր մեռելների միջից յարութիւն կ’առնեն, ոչ կին կ’առնեն՝ եւ ոչ մարդի կ’գնան, այլ հրեշտակների պէս են որ երկնքումն են։
26 Սակայն մեռելների համար՝ թէ յարութիւն կ’առնեն, դուք չէ՞ք կարդացել Մովսէսի գրքումը մօրենու մէջ, թէ Աստուած ինչպէս խօսեց նորան եւ ասեց. Ես եմ Աբրահամի Աստուածը, եւ Իսահակի Աստուածը, եւ Յակոբի Աստուածը։
27 Եւ նա մեռելների Աստուած չէ, բայց կենդանիների. Ուրեմն դուք շատ մոլորուած էք։
28 Եւ դպիրներից մէկը մօտ եկաւ, լսելով որ վիճում էին, եւ երբոր տեսաւ թէ լաւ պատասխանեց նորանց, նորան հարցրեց, Ո՞րն է ամենից առաջին պատուիրանքը։
29 Յիսուսն էլ նորան պատասխանեց, թէ Ամեն պատուիրանքներից առաջինը սա է, Լսիր, Իսրայէլ, մեր Տէր Աստուածը մէկ Տէր է։
30 Եւ սիրիր քո Տէր Աստուծուն բոլոր սրտիցդ, եւ բոլոր անձիցդ, եւ բոլոր մտքիցդ, եւ բոլոր զօրութիւնիցդ. Սա է առաջին պատուիրանքը։
31 Եւ երկրորդը սորան նման, Սիրիր քո ընկերին քո անձի պէս. Սորանցից աւելի մեծ ուրիշ պատուիրանք չ’կայ։
32 Եւ դպիրը նորան ասեց. Լաւ, վարդապետ, ճշմարտութեամբ ասեցիր՝ թէ մէկ է Աստուած, նորանից բաց ուրիշը չ’կայ։
33 Եւ նորան սիրելը բոլոր սրտից եւ բոլոր մտքից եւ բոլոր անձից եւ բոլոր զօրութիւնից, եւ ընկերին անձին պէս սիրելը՝ աւելի է քան թէ ամեն ողջակէզները եւ զոհերը։
34 Եւ Յիսուսը նորան տեսնելով, որ իմաստութեամբ պատասխանեց, ասեց նորան. Դու հեռու չես Աստուծոյ արքայութիւնիցը։ Եւ այլ եւս ոչ ոք չէր համարձակում նորան մի բան հարցնել։
35 Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց, երբոր տաճարումը սովորեցնում էր. Ի՞նչպէս են ասում դպիրները, թէ Քրիստոս Դաւիթի որդին է։
36 Որովհետեւ ինքը Դաւիթ Սուրբ Հոգովն ասում է, Տէրն իմ Տիրոջն ասեց. Իմ աջ կողմը նստիր, մինչեւ որ քո թշնամիները ոտներիդ պատուանդան դնեմ։
37 Արդ Դաւիթ ինքն նորան Տէր է ասում՝ ապա ի՞նչպէս որդի է նորան. Եւ շատ ժողովուրդը յօժարութեամբ լսում էր նորան։
38 Եւ իր վարդապետութեան մէջ ասում էր նորանց, Զգոյշ կացէք դպիրներիցը, որ կամենում են պայծառ հագուստներով ման գալ, եւ հրապարակներումը բարեւներ ընդունել.
39 Եւ ժողովարանների մէջ առաջին աթոռներ, եւ ընթրիքներում առաջին բազմոցներ։
40 Որ որբեւայրիների տները ուտում են, եւ պատճառանքով երկար աղօթք են անում. Դորանք աւելի եւս դատապարտութիւն կ’առնեն։
41 Եւ Յիսուսը գանձանակի դիմացը նստած մտիկ էր անում, թէ ժողովուրդն ինչպէս էր փող գցում գանձանակը, եւ շատ հարուստներ շատ բաներ էին գցում։
42 Եւ մի աղքատ որբեւայրի եկաւ երկու լումայ գցեց, որ մի նաքարակիտ է։
43 Եւ իր աշակերտներին իրան մօտ կանչեց, եւ ասեց նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. Թէ այս աղքատ որբեւայրին գանձանակը գցողների ամենից աւելի գցեց։
44 Որովհետեւ ամենքն իրանց աւելորդիցը գցեցին. Բայց սա իր չքաւորութիւնիցը ամեն ինչ որ ունէր գցեց, իր կեանքի բոլոր ապրուստը։
1 Եւ երբոր նա տաճարիցը դուրս էր գալիս, նորա աշակերտներիցը մէկը նորան ասեց. Վարդապետ, տես ի՜նչպիսի քարեր եւ ի՜նչպիսի շինուածներ։
2 Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Տեսնո՞ւմ ես այդ մեծ շինուածները. քար քարի վերայ չի թողուիլ՝ որ չ’քանդուի։
3 Եւ երբոր նա Ձիթենեաց սարի վերայ նստած էր տաճարի դիմացը, Պետրոսը եւ Յակոբոսը եւ Յովհաննէսը եւ Անդրէասը առանձին հարցնում էին նորան.
4 Ասիր մեզ, դորանք ե՞րբ կ’լինեն. Եւ նշանն ի՞նչ է, երբոր այդ բոլոր բաները պիտի կատարուին։
5 Յիսուսն էլ պատասխանեց եւ սկսեց նորանց ասել. Զգոյշ կացէք, մի գուցէ մէկը ձեզ խաբէ։
6 Որովհետեւ շատերը կ’գան իմ անունովը, եւ կասեն՝ թէ Ես եմ Քրիստոսը. Եւ շատերին կ’մոլորեցնեն։
7 Բայց երբոր պատերազմներ եւ պատերազմների լուրեր կ’լսէք, մի շփոթուիք, որովհետեւ պէտք է որ լինեն. Բայց դեռ վերջը չէ։
8 Որովհետեւ ազգ ազգի վերայ վեր կ’կենայ, եւ թագաւորութիւն թագաւորութեան վերայ. Եւ տեղ տեղ երկրաշարժներ կ’լինեն, եւ սովեր եւ խռովութիւններ կ’լինեն. սորանք նեղութիւնների սկիզբն են։
9 Բայց դուք զգոյշ կացէք ձեր անձերին, որ ձեզ ատեանների կ’մատնեն, եւ ժողովարանների մէջ կ’ծեծուիք, եւ կուսակալների եւ թագաւորների առաջին կ’կանգնիք ինձ համար նորանց վկայութիուն լինելու։
10 Եւ բոլոր ազգերին պէտք է առաջ աւետարանը քարոզուի։
11 Բայց երբոր ձեզ կ’տանեն որ մատնեն, առաջուց հոգս չ’անէք թէ ի՞նչ պիտի խօսիք, եւ ոչ էլ մտածեցէք. Այլ ինչ որ այն ժամումը կ’տրուի ձեզ, այն խօսեցէք. Որովհետեւ դուք չէք խօսողները՝ բայց Սուրբ Հոգին։
12 Եւ եղբայր եղբօր կ’մատնէ մահի, եւ հայրը որդուն. Եւ որդիք վեր կ’կենան ծնողների վերայ, եւ նորանց կ’սպանեն։
13 Եւ ամենին ատելի կլինիք իմ անունի համար. Բայց ով որ մինչեւ վերջը համբերէ՝ նա կ’ապրի։
14 Եւ երբոր տեսնէք աւերածի պղծութիւնը, որ ասուած է Դանիէլ մարգարէիցը, կանգնած այն տեղումը որ արժան չէ. ( ով որ կարդում է, միտք առնէ.) այն ժամանակ նորանք որ Հրէաստանումն են, թող սարերը փախչեն։
15 Եւ ով որ կտրի վերայ է, թող չ’իջնէ տան մէջ, եւ չ’մտնէ իր տանիցը մի բան վեր առնելու։
16 Եւ յանդումը լինողը թող ետ չ’դառնայ իր հանդերձը առնելու։
17 Բայց վայ այն օրերումը յղացածներին եւ ծիծ տուողներին։
18 Եւ աղօթք արէք, որ ձեր փախչելը ձմեռ ժամանակին չ’լինի։
19 Որովհետեւ այն օրերը նեղութիւններ կ’լինեն. Որ այնպիսիները աշխարհի սկզբիցը, որ Աստուած ստեղծել է, մինչեւ հիմա չեն եղած, եւ երբէք չեն լինիլ։
20 Եւ եթէ Տէրն այն օրերը չէր կարճացրել, ոչ մի մարմին չէր ապրիլ, բայց ընտրուածների համար, որոնց ընտրեց, այն օրերը կարճացրեց։
21 Եւ այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասէ. Ահա այստեղ է Քրիստոսը, կամ ահա այնտեղ, մի հաւատաք։
22 Որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ վեր կ’կենան. Եւ նշաններ եւ հրաշքներ կ’տան, որ եթէ կարելի լինէր, ընտրուածներին էլ մոլորեցնեն։
23 Բայց դուք զգոյշ կացէք, ահա ասեցի առաջուց բոլորը։
24 Բայց այն օրերումն այն նեղութիւնից յետոյ արեգակը կ’խաւարի, եւ լուսինն իր լոյսը չի տալ։
25 Եւ երկնքի աստղերը կ’թափուին, եւ երկնքումը լինող զօրութիւնները կ’շարժուին։
26 Եւ այն ժամանակ կ’տեսնեն մարդի Որդին ամպերով գալիս շատ զօրութիւնով եւ փառքով։
27 Եւ այն ժամանակ իր հրեշտակները կ’ուղարկէ, եւ իր ընտրուածներին չորս հողմիցը կ’ժողովէ, երկրի ծայրիցը մինչեւ երկնքի ծայրը։
28 Բայց թզենուցը սովորեցէք առակը. Երբոր նորա ճղերը արդէն կ’կակղին եւ տերեւները կ’արձակուին գիտէք թէ ամառը մօտ է։
29 Այնպէս էլ դուք, երբոր տեսնէք այս բոլորը լինելիս, իմացէք թէ մօտիկ է դռներին։
30 Ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ այս ազգը չի անցնիլ, մինչեւ որ այս բոլորը լինի։
31 Երկինքն եւ երկիրը կ’անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնիլ։
32 Միայն այն օրուայ եւ ժամի համար ոչ ով չ’գիտէ, ոչ հրեշտակները երկնքումը եւ ոչ Որդին, բայց միայն Հայրը։
33 Զգուշացէք, արթուն կացէք եւ աղօթք արէք. Որովհետեւ չ’գիտէք թէ ժամանակը երբ է։
34 Ինչպէս մի մարդ, որ հեռու աշխարհք գնալիս իր տունը թողէ, եւ իր ծառաներին իշխանութիւն տայ, եւ ամեն մէկին իր գործը, եւ դռնապանին հրաման տայ, որ արթուն կենայ։
35 Արդ արթուն կացէք, որ չ’գիտէք թէ տանտէրը երբ կ’գայ, իրիկո՞ւնը, թէ կէս գիշերը, թէ հաւի խօսելու ժամանակին, թէ առաւօտանց.
36 Որ չ’լինի թէ յանկարծ գալով ձեզ քնած գտնէ։
37 Բայց ինչ որ ձեզ ասում եմ, ամենին եմ ասում. Արթուն կացէք։
1 Եւ երկու օրից յետոյ զատիկն էր եւ բաղարջակերք, եւ քահանայապետները եւ դպիրները որոնում էին թէ ի՞նչպէս նորան նենգութեամբ բռնեն սպանեն։
2 Բայց ասում էին՝ Ոչ թէ տօնումը, մի գուցէ ժողովրդի մէջ խռովութիւն լինի։
3 Եւ երբոր Բեթանիա էր, Սիմօն բորոտի տան սեղան նստած, մի կին եկաւ՝ որ մի շիշ ազնիւ թանկագին նարդոսի իւղ ունէր, եւ շիշը կոտրեց՝ նորա գլխի վերայ թափեց։
4 Բայց կային ոմանք որ իրանց մէջ դժուարացան, ասելով. Ի՞նչու համար եղաւ իւղի այդ կորուստը։
5 Որովհետեւ կարելի էր դորան երեք հարիւր դահեկանից աւելի թանկ ծախել, եւ աղքատներին տալ. Եւ շատ յանդիմանում էին այն կնկանը։
6 Յիսուսն էլ ասեց. Թոյլ տուէք դորան. Ի՞նչու էք նեղութիւն տալիս դորան. Դա մի բարի բան գործեց ինձ վերայ։
7 Որովհետեւ ամեն ժամանակ աղքատներին ձեզ հետ ունիք, եւ երբոր կամենաք՝ կարող էք նորանց բարի անել. Բայց ինձ ամեն ժամանակ ձեզ հետ չ’ունիք։
8 Դա ինչ որ ունէր, արաւ. Առաջուց իմ մարմինն օծեց՝ թաղման համար։
9 Ճշմարիտ ասում եմ ձեզ, ուր որ այս աւետարանը քարոզուի, բոլոր աշխարհքի մէջ դորա յիշատակի համար նա էլ կ’խօսուի՝ որ դա արաւ։
10 Եւ Յուդա Իսկարիովտացին՝ այն տասնեւերկուսից մէկը՝ քահանայապետների մօտ գնաց, որ նորան մատնէ նորանց։
11 Նորանք էլ երբոր լսեցին՝ ուրախացան եւ խոստացան նորան արծաթ տալ. Եւ որոնում էր թէ ի՞նչպէս յարմար ժամանակով մատնէ նորան։
12 Եւ բաղարջակերաց առաջին օրը, երբոր զատկի գառը մորթում էին, նորա աշակերտները նորան ասեցին. Ի՞նչտեղ ես կամենում, որ գնանք պատրաստենք, որ զատիկն ուտես։
13 Եւ իր աշակերտներից երկուսին ուղարկեց եւ ասեց նորանց. Գնացէք քաղաքը, եւ մի մարդ կ’պատահի ձեզ՝ ջրի կուժ տանող, նորա ետեւից գնացէք։
14 Եւ ուր որ մտնէ, այն տան տիրոջն ասեցէք, թէ Վարդապետն ասում է՝ Ո՞ւր է այն իջեւանը, ուր զատիկն ուտեմ աշակերտներիս հետ։
15 Եւ նա մի մեծ վերնատուն ցոյց կ’տայ ձեզ՝ սարքուած պատրաստ. Այնտեղ պատրաստեցէք մեզ համար։
16 Եւ նորա աշակերտները ելան ու եկան քաղաքը, եւ գտան ինչպէս նորանց ասեց. Եւ զատիկը պատրաստեցին։
17 Եւ երբոր իրիկուն եղաւ, եկաւ տասնեւերկուսին հետ.
18 Եւ երբոր սեղան նստեցին եւ ուտում էին, Յիսուսը ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ձեզանից մէկը կ’մատնէ ինձ. Նա որ ինձ հետ ուտում է։
19 Նորանք էլ սկսեցին տրտմել եւ մէկը մէկից յետոյ նորան ասել, Մի՞թէ ես. Եւ միւսը՝ Մի՞թէ ես։
20 Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Տասնեւերկուսիցդ մէկը՝ նա որ ձեռքը ինձ հետ սկաւառակի մէջ կոխեց։
21 Բայց մարդի Որդին կ’գնայ՝ ինչպէս նորա համար գրուած է. Սակայն վայ այն մարդին, որի ձեռովն մարդի Որդին կ’մատնուի. Լաւ էր նորան, եթէ այն մարդը ծնուած չ’լինէր։
22 Եւ նորանք ուտելիս, Յիսուսը հաց առաւ՝ օրհնեց՝ կտրեց եւ տուաւ նորանց եւ ասեց. Առէք կերէք՝՝. Այս է իմ մարմինը։
23 Եւ բաժակն առաւ՝ գոհացաւ, տուաւ նորանց, եւ ամենքը խմեցին նորանից,
24 Եւ ասեց նորանց. Այս է իմ արիւնը նոր ուխտի, որ շատերի համար թափվում է։
25 Ճշմարիտ ասում եմ ձեզ թէ այլ եւս որթի բերքիցը չեմ խմիլ մինչեւ այն օրը, երբոր նորան նոր խմեմ Աստուծոյ արքայութեան մէջ։
26 Եւ օրհներգելուց յետոյ դուրս ելան Ձիթենեաց սարը։
27 Եւ Յիսուսը նորանց ասեց թէ Ամենքդ այս գիշեր կ’գայթակղիք ինձանից. Որովհետեւ գրուած է՝ թէ Հովիւը կ’զարկեմ՝ եւ ոչխարները կ’ցրուին։
28 Բայց իմ յարութիւն առնելուց յետոյ ձեզանից առաջ կ’գնամ Գալիլեա։
29 Պետրոսն էլ ասեց նորան. Թէեւ ամենքն էլ գայթակղին, բայց ես ոչ։
30 Յիսուսն էլ նորան ասեց. Ճշմարիտ ասում եմ քեզ, թէ այսօր, հէնց այս գիշեր հաւը երկու անգամ չ’խօսած, երեք անգամ կ’ուրանաս ինձ։
31 Բայց նա առաւել եւս ասում էր. Թէ որ քեզ հետ մեռնել էլ պէտք լինի ինձ, ես քեզ չեմ ուրանալ. Այնպէս էլ ամենքն էին ասում։
32 Եւ եկան մի տեղ՝ որի անունը Գեթսեմանի էր. Եւ նա իր աշակերտներին ասեց. Այստեղ նստեցէք, մինչեւ ես աղօթք անեմ։
33 Եւ Պետրոսին եւ Յակոբոսին եւ Յովհաննէսին իր հետ առաւ, եւ սկսեց զարհուրել եւ տխրել։
34 Եւ ասեց նորանց. Իմ անձը մահի չափ խիստ տրտմած է. Այստեղ մնացէք եւ արթուն կացէք։
35 Եւ մի քիչ առաջ գնաց, գետնի վերայ ընկաւ, եւ աղօթք էր անում, որ եթէ կարելի է, այն ժամն իրանից անցնէ։
36 Եւ ասում էր. Աբբա, Հայր, ամեն բան կարելի է քեզ, այս բաժակն ինձանից անցրու. բայց ոչ թէ ինչ որ ես եմ կամենում, այլ ինչ որ դու։
37 Եւ գալիս է գտնում նորանց քնած եւ ասում Պետրոսին. Սիմօն, քնո՞ւմ ես, չկարացի՞ր մէկ ժամ արթուն կենալ։
38 Արթուն կացէք եւ աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք. Հոգին յօժար է, բայց մարմինը տկար։
39 Եւ դարձեալ գնաց աղօթք արաւ, նոյն խօսքերն ասելով։
40 Եւ ետ դառաւ՝ նորանց դարձեալ քնած գտաւ, որովհետեւ նորանց աչքերը ծանրացել էին, եւ չ’գիտէին թէ ինչ պատասխանեն նորան։
41 Եւ երրորդ անգամն է գալիս եւ ասում նորանց. Այսուհետեւ քնեցէք եւ հանգիստ առէք. Բաւական է. ժամն եկաւ. Ահա մարդի Որդին մատնվում է մեղաւորների ձեռը։
42 Վեր կացէք գնանք, ահա մօտեցաւ ինձ մատնողը։
43 Եւ շուտով՝ դեռ նա խօսելիս՝ եկաւ Յուդան՝ այն տասնեւերկուսից մէկը. Եւ նորա հետ շատ ամբոխ սրերով եւ բիրերով՝ քահանայապետներիցը եւ դպիրներիցը եւ ծերերիցը։
44 Նորան մատնողն էլ նորանց նշան էր տուել՝ եւ ասել, Որին որ ես համբուրեմ, նա է, նորան բռնեցէք եւ զգուշութեամբ տարէք։
45 Եւ եկաւ՝ շուտով մօտեցաւ նորան եւ ասեց. Ռա՛բբի, Ռաբբի, եւ համբուրեց նորան։
46 Եւ նորանք իրանց ձեռքը գցեցին նորա վերայ եւ բռնեցին նորան։
47 Եւ նորա մօտ կանգնածներից մէկը սուրը քաշեց՝ քահանայապետի ծառային զարկեց, եւ ականջը կտրեց։
48 Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Ինչպէս մի աւազակի՞ վերայ սրերով եւ բիրերով դուրս եկաք ինձ բռնելու։
49 Ամեն օր ձեզ մօտ էի տաճարումն սովորեցնելով. Եւ ինձ չ’բռնեցիք. Բայց որպէս զի գրքերը կատարուին։
50 Եւ ամենքը նորան թողեցին փախան։
51 Եւ մէկ երիտասարդ նորա ետեւից գնում էր, որ կտաւ էր գցել մերկ մարմնի վերայ, եւ երիտասարդները բռնում էին նորան։
52 Իսկ նա կտաւը թողեց՝ եւ մերկ փախաւ նորանցից։
53 Եւ Յիսուսին տարան քահանայապետի մօտ, եւ բոլոր քահանայապետները եւ դպիրները եւ ծերերը նորա մօտ էին գալիս։
54 Եւ Պետրոսն էլ հեռուանց գնաց նորա ետեւից մինչեւ քահանայապետի սրահի ներսը, եւ սպասավորների հետ նստել էր եւ կրակի մօտ տաքանում էր։
55 Բայց քահանայապետները եւ բոլոր ատեանը Յիսուսի դէմ վկայութիւն էին որոնում որ նորան սպանեն. Սակայն չէին գտնում։
56 Որովհետեւ շատերը սուտ վկայութիւն էին տալիս նորա դէմ, բայց վկայութիւններն իրար յարմար չէին։
57 Եւ ոմանք վերկացան եւ նորա դէմ սուտ վկայում էին եւ ասում՝ թէ
58 Մենք լսեցինք դորանից, որ ասում էր՝ թէ Ես այդ ձեռագործ տաճարը կ’քանդեմ, եւ երեք օրում ուրիշը կ’շինեմ անձեռագործ։
59 Սակայն այնպէս էլ նորանց վկայութիւնն իրար յարմար չէր։
60 Եւ քահանայապետը վերկացած մէջտեղը՝ Յիսուսին հարցրեց եւ ասեց. Ոչինչ չե՞ս պատասխանում. Ի՞նչ են վկայում դորանք քեզ դէմ։
61 Իսկ նա լուռ էր կենում՝ եւ ոչինչ պատասխան չէր տալիս. քահանայապետը դարձեալ նորան հարցնում էր եւ ասում. Դո՞ւ ես Քրիստոսը՝ Օրհնեալի Որդին։
62 Յիսուսն էլ պատասխանեց, Ես եմ. եւ դուք կ’տեսնէք մարդի Որդին զօրութեան աջ կողմը նստած, եւ երկնքի ամպերովն եկած։
63 Եւ քահանայապետն իր հանդերձները պատառելով ասեց. Էլ ի՞նչ պէտք է մեզ վկաներ։
64 Լսեցիք հայհոյանքը. Ի՞նչպէս է երեւում ձեզ. Նորանք էլ ամենքը դատապարտեցին նորան, թէ Մահապարտ է։
65 Եւ ոմանք սկսեցին նորա վերայ թքել, եւ երեսը ծածկել, եւ բռունցքով ծեծել նորան եւ նորան ասել, Մարգարէացիր. Եւ սպասաւորները նորան ապտակներով ծեծում էին։
66 Եւ երբոր Պետրոսը վարը սրահումն էր, քահանայապետի աղախիններից մէկը գալիս է,
67 Եւ տեսնում է Պետրոսին որ տաքանում է, մտիկ է տալիս նորան՝ եւ ասում. Դու էլ էիր Յիսուս Նազովրեցու հետ։
68 Բայց նա ուրացաւ եւ ասեց. Չ’գիտեմ եւ չեմ էլ հասկանում, թէ դու ինչ ես ասում. Եւ դուրս գնաց նախասրահը եւ հաւը խօսեց։
69 Եւ աղախինը նորան տեսաւ, դարձեալ սկսեց ասել այնտեղ կանգնածներին թէ Սա նորանցից է։
70 Բայց նա դարձեալ ուրացաւ. եւ մի քիչ յետոյ այնտեղ կանգնածները դարձեալ ասեցին Պետրոսին. Ճշմարի՜տ՝ դու էլ նորանցից ես, որովհետեւ Գալիլեացի ես եւ քո խօսուածքն էլ նման է։
71 Բայց նա սկսեց անիծել եւ երդում անել թէ Ես չ’գիտեմ այն մարդին, որ դուք ասում էք։
72 Եւ հաւը երկրորդ անգամ խօսեց։ Եւ Պետրոսը յիշեց այն խօսքը, որ Յիսուսը նորան ասեց թէ Հաւը դեռ երկու անգամ չ’խօսած՝ դու երեք անգամ կ’ուրանաս ինձ. Եւ սկսեց լալ։
1 Եւ շուտով առաւօտանց քահանայապետները ծերերի եւ դպիրների հետ՝ եւ բոլոր ատեանը խորհուրդ արին, Յիսուսին կապեցին՝ եւ տարան մատնեցին Պիղատոսին։
2 Եւ Պիղատոսը նորան հարցրեց. Դո՞ւ ես Հրէից թագաւորը. Նա էլ պատասխանեց եւ ասեց նորան. Դու ես ասում։
3 Եւ քահանայապետները շատ ամբաստանութիւններ էին անում նորանից.
4 Եւ Պիղատոսը դարձեալ հարցրեց նորան եւ ասեց. Ոչինչ պատասխան չե՞ս տալիս. Տես ո՛րքան են վկայում քեզ դէմ։
5 Բայց Յիսուսը դարձեալ ոչինչ չ’պատասխանեց, մինչեւ որ Պիղատոսը զարմացաւ։
6 Բայց նա ամեն տօնի ժամանակին մէկ բանտարկեալ էր արձակում նորանց համար, որին որ խնդրում էին։
7 Եւ Բարաբբա ասուած մէկը կար այն խռովարարների հետ կապուած, որ իրանց խռովութիւնումը մարդասպանութիւն էին արել։
8 Եւ ամբոխն սկսեց բարձր ձայնով աղաղակել եւ խնդրել, որ անէ ինչպէս միշտ անում էր նորանց։
9 Պիղատոսն էլ պատասխանեց նորանց եւ ասեց. Կամենո՞ւմ էք՝ Հրէից թագաւորը կ’արձակեմ ձեզ համար։
10 Որովհետեւ գիտէր որ քահանայապետները նախանձով էին մատնել նորան։
11 Բայց քահանայապետներն ամբոխին գրգռեցին, որ աւելի Բարաբբային արձակէ նորանց համար։
12 Եւ Պիղատոսը դարձեալ պատասխանեց նորանց եւ ասեց. Ապա ի՞նչ էք ուզում որ անեմ նորան որին ասում էք Հրէից թագաւոր.
13 Եւ նորանք դարձեալ աղաղակեցին, Խաչիր նորան։
14 Պիղատոսն էլ նորանց ասեց. Ապա ի՞նչ չար բան է արել. Եւ նորանք առաւել եւս աղաղակում էին, Խաչիր դորան։
15 Բայց Պիղատոսը՝ որովհետեւ կամենում էր ամբոխը գոհացնել, Բարաբբային արձակեց նորանց համար. Եւ Յիսուսին ծեծեց՝ նորանց յանձնեց, որ խաչուի։
16 Եւ զինուորները նորան տարան սրահի ներսը այսինքն պալատը. Եւ բոլոր գունդը մէկտեղ կանչեցին։
17 Եւ նորան ծիրանի հագցրին եւ փշերից շինած պսակ դրին նորա գլխին.
18 Եւ սկսեցին նորան ողջոյն տալ. Բարե՜ւ, Հրէից թագաւոր։
19 Եւ նորա գլուխը եղէգով ծեծում էին, եւ նորա վերայ թքում էին՝ եւ ծունկ դնելով երկրպագում էին նորան։
20 Եւ երբոր ծաղր արին նորան, այն ծիրանին նորանից հանեցին, եւ իր հանդերձները հագցրին, եւ դուրս տարան որ խաչեն նորան։
21 Եւ պահակ բռնեցին Սիմօն Կիւրենացուն, Աղեքսանդրի եւ Ռուփոսի հօրը՝ որ արտիցը գալով այն տեղից անցնում էր, որ նորա խաչը վեր առնէ։
22 Եւ նորան տարան մի Գողգոթա ասուած տեղ, որ թարգմանվում է Գանկի տեղ։
23 Եւ նորան զմռսած գինի էին տալիս խմելու, բայց նա չ’առաւ։
24 Եւ նորան խաչեցին եւ բաժանեցին նորա հանդերձները վիճակ գցելով սորանց վերայ՝ թէ ով ինչ պիտի առնէ։
25 Եւ ժամը երրորդն էր՝ որ նորան խաչեցին։
26 Եւ նորա յանցանքի գիրը գրուած էր՝ ՀՐԷԻՑ ԹԱԳԱՒՈՐԸ։
27 Եւ նորա հետ երկու աւազակ խաչեցին, մէկը նորա աջ կողմին եւ մէկը ձախ կողմին։
28 Եւ կատարուեցաւ այն գիրը, որ ասում է, Անօրէնների հետ համարուեցաւ։
29 Եւ այնտեղով անցնողները նորան հայհոյում էին, իրանց գլուխները շարժելով ու ասելով, Վա՛հ, ով տաճարը քանդող՝ ու երեք օրումը շինող,
30 Ապրեցրու քո անձը եւ իջիր խաչիցդ։
31 Նոյնպէս էլ քահանայապետները դպիրների հետ միասին ծաղր էին անում եւ ասում. Ուրիշներին ապրեցրեց՝ իր անձը չէ կարողանում ապրեցնել։
32 Քրիստոսը՝ Իսրայէլի թագաւորը թող հիմա խաչիցը իջնէ, որ տեսնենք եւ հաւատանք. Եւ նորա հետ խաչուածներն էլ էին նորան նախատինք տալիս։
33 Եւ երբոր ժամը վեցը եկաւ, խաւար եղաւ բոլոր երկրի վերայ մինչեւ ինը ժամը։
34 Եւ իններորդ ժամին Յիսուսը մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց. Է՛լի, Է՛լի լա՛մա սաբաքթանի. Որ թարգմանվում է՝ Իմ Աստուած, իմ Աստուած, ի՞նչու թողիր ինձ։
35 Եւ այնտեղ կանգնածներիցը ոմանք, երբոր լսեցին, ասում էին. Ահա Եղիային է կանչում։
36 Եւ մէկը վազեց մի սպունգ քացախով լցրեց, եւ եղէգի վերայ դրաւ, տուաւ նորան՝ որ խմէ, եւ ասեց. Թողէք տեսնենք, Եղիան կ’գա՞յ որ նորան վայր բերէ։
37 Եւ Յիսուսը մեծ ձայն արձակեց՝ եւ հոգին տուաւ։
38 Եւ տաճարի վարագոյրն երկու պատառուեցաւ՝ վերեւից մինչեւ ցածը։
39 Եւ հարիւրապետը, որ այնտեղ նորա դիմացը կանգնած էր, երբոր տեսաւ թէ Յիսուսը այսպէս աղաղակելով հոգի տուաւ, ասեց. Ճշմարի՜տ, այս մարդն Աստուծոյ Որդի էր։
40 Կանայք էլ կային, որ հեռուանց մտիկ էին տալիս, որոնց միջումն էր Մարիամ Մագդաղենացին, եւ փոքր Յակոբոսի եւ Յովսէսի մայրը Մարիամ եւ Սաղովմէն,
41 Որոնք էլ, երբոր նա Գալիլեա էր, նորա ետեւից գնում եւ նորան ծառայում էին. Եւ ուրիշ շատ կանայք էլ, որ նորա հետ Երուսաղէմ էին եկել։
42 Եւ երբոր արդէն իրիկուն եղաւ, որովհետեւ ուրբաթ էր՝ այսինքն շաբաթից առաջի օրը.
43 Եկաւ Արիմաթացի Յովսէփը՝ մի երեւելի խորհրդական, որ ինքն էլ Աստուծոյ արքայութեան սպասում էր. Համարձակելով մտաւ Պիղատոսի մօտ, եւ խնդրեց Յիսուսի մարմինը։
44 Եւ Պիղատոսը զարմացաւ, թէ արդէն մեռել է. Եւ հարիւրապետին իրան մօտ կանչեց, նորան հարցրեց եւ ասեց, թէ Շատո՞նց է որ մեռաւ։
45 Եւ հարիւրապետիցը տեղեկանալով, մարմինը Յովսէփին շնորհեց։
46 Եւ Յովսէփը կտաւ առաւ եւ նորան իջեցրեց կտաւով պատեց, եւ նորան մի գերեզմանի մէջ դրաւ, որ փորուած էր քարից. Եւ մի քար թաւալեց գերեզմանի դռանը։
47 Եւ Մարիամ Մագդաղենացին եւ Յովսէսի մայր Մարիամն էլ տեսան այն տեղը, ուր որ նա դրուեցաւ։
1 Եւ երբոր շաբաթն անցաւ, Մարիամ Մագդաղենացին եւ Յակոբի մայրը Մարիամը եւ Սաղովմէն խունկեր առան, որ գան նորան օծեն։
2 Եւ միաշաբաթի առաւօտանց շատ կանուխ արեգակը ծագելիս գալիս են գերեզմանը։
3 Եւ իրար ասում էին. Ո՞վ կ’թաւալեցնէ քարը մեզ համար գերեզմանի դռնիցը։
4 Եւ նայեցան տեսան, որ քարը գերեզմանիցը հեռու էր թաւալած, որովհետեւ շատ մեծ էր։
5 Եւ երբոր գերեզմանը մտան, մի երիտասարդ տեսան՝ աջ կողմը նստած՝ սպիտակ պատմուճան հագած. Եւ շատ զարհուրեցին։
6 Եւ նա ասեց նորանց. Մի զարհուրիք, դուք խաչուած Նազովրեցի Յիսուսն էք որոնում. Նա յարութիւն առաւ, այստեղ չէ, ահա այն տեղը՝ ուր որ նորան դրին։
7 Բայց գնացէք, նորա աշակերտներին եւ Պետրոսին ասեցէք, թէ Նա ձեզանից առաջ կ’գնայ Գալիլեա. Այնտեղ կ’տեսնէք նորան ինչպէս նա ձեզ ասեց։
8 Եւ շուտով դուրս եկան փախան գերեզմանիցը, եւ նորանք դողով եւ սարսափով բռնուած էին, եւ ոչ ոքի ոչինչ չ’ասեցին. Որովհետեւ վախենում էին։
9 Եւ Յիսուսը երբոր յարութիւն առաւ՝ միաշաբաթի առաւօտանց առաջ երեւեցաւ Մարիամ Մագդաղենացուն, որից եօթը դեւ էր հանել։
10 Եւ նա գնաց պատմեց նորա հետ լինողներին, որ սուգ էին անում եւ լաց լինում։
11 Նորանք էլ լսելով, թէ կենդանի է, եւ երեւեցաւ նորան, չհաւատացին։
12 Սորանից յետոյ ուրիշ կերպարանքով երեւեցաւ նորանցից երկուսին, որ ման գալով յանդն էին գնում։
13 Նորանք էլ գնացին այն միւսներին պատմեցին, բայց նորանց էլ չ’հաւատացին։
14 Վերջը երբոր այն տասնեւմէկը սեղան էին նստած, նորանց երեւեցաւ եւ նորանց անհաւատութիւնը եւ քարասրտութիւնը յանդիմանեց, որ չ’հաւատացին նորանց, որ նորան տեսել էին յարութիւն առած։
15 Եւ նորանց ասեց. Գնացէք բոլոր աշխարհք, աւետարանը քարոզեցէք ամեն արարածի։
16 Ով որ հաւատաց եւ մկրտուեցաւ կ’փրկուի. Եւ ով որ չ’հաւատաց՝ կ’դատապարտուի։
17 Նորանց էլ, որ հաւատացին, այս նշանները կ’հետեւին. իմ անունովը դեւեր կ’հանեն, նոր լեզուներ կ’խօսեն.
18 Օձեր վեր կ’առնեն, եւ եթէ մի մահադեղ խմեն, նորանց վնաս չի տալ. հիւանդների վերայ ձեռք կ’դնեն, եւ նորանք կ’առողջանան։
19 Արդ Տէրը նորանց հետ խօսելուց յետոյ, երկինքը համբարձաւ, Աստուծոյ աջ կողմը նստեց։
20 Նորանք էլ դուրս գնացին, ամեն տեղ քարոզում էին, եւ Տէրը գործակցում էր նորանց եւ խօսքը հաստատում էր այն նշաններովը որ հետեւում էին։ Ամէն։