1

10 Եզեկիան ծնեց Մանասէին. Մանասէն ծնեց Ամոնին. Ամոնը ծնեց Յովսիային։

11 Յովսիան ծնեց Յեքոնիային՝ եւ նորա եղբայրներին, Բաբիլոնի գերութեան ժամանակին։

12 Բաբիլոնի գերութիւնից յետոյ Յեքոնիան ծնեց Սաղաթիէլին. Սաղաթիէլը ծնեց Զօրաբաբէլին.

13 Զօրաբաբէլը ծնեց Աբիուդին. Աբիուդը ծնեց Եղիակիմին. Եղիակիմը ծնեց Ազովրին.

14 Ազովրը ծնեց Սադովկին. Սադովկը ծնեց Աքինին.

15 Աքինը ծնեց Եղիուդին. Եղիուդը ծնեց Եղիազարին. Եղիազարը ծնեց Մատթանին. Մատթանը ծնեց Յակոբին.

16 Յակոբը ծնեց Յովսէփին՝ Մարիամի մարդին, որից ծնուեցաւ Յիսուսը, որ ասվում է Քրիստոս։

17 Արդ՝ բոլոր ազգերը Աբրահամից մինչեւ Դաւիթ տասնեւչորս ազգ են, եւ Դաւիթից մինչեւ Բաբիլոնի գերութիւնը տասնեւչորս ազգ, եւ Բաբիլոնի գերութիւնից մինչեւ Քրիստոսը տասնեւչորս ազգ։

18 Եւ Յիսուսի Քրիստոսի ծնունդն այսպէս էր. Այսինքն նորա մայրը՝ Մարիամը նշանուած լինելով Յովսէփին՝ դեռ մինչեւ նորանց իրար մօտ գալը Սուրբ Հոգիիցը յղացած գտնուեցաւ։

19 Եւ նորա մարդը Յովսէփը արդար լինելով, եւ նորան խայտառակել չ’ուզելով, խորհեց ծածուկ արձակել նորան։

20 Եւ մինչդեռ նա մտածում էր այս, ահա Տիրոջ հրեշտակը երազում երեւեցաւ նորան եւ ասեց. Յովսէփ՝ Դաւիթի որդի, մի վախենար քեզ մօտ առնել քո կին Մարիամին, որովհետեւ նորանում ծնուածը Սուրբ Հոգիիցն է։

21 Եւ նա որդի կ’ծնի, եւ նորա անունը Յիսուս դնես. որովհետեւ նա իր ժողովրդին կ’փրկէ իրանց մեղքերիցը։

22 Եւ այս ամենը եղաւ, որ կատարուի մարգարէի ձեռովը Տէրիցն ասուածը որ ասում է.

23 Ահա կոյսը կ’յղանայ եւ որդի կ’ծնի. Եւ նորա անունն Էմմանուէլ կ’կանչեն. Որ թարգմանվում է՝ Աստուած մեզ հետ։

24 Եւ Յովսէփը քնիցը զարթնելով այնպէս արաւ, ինչպէս Տիրոջ հրեշտակը հրամայեց իրան. Եւ առաւ իր կնիկն իր մօտ։

25 Եւ չ’գիտէր նորան մինչեւ որ նա իր անդրանիկ որդին ծնեց, եւ նորա անունը կոչեց Յիսուս։

1 Աբրահամի որդի Դաւիթի որդի Յիսուս Քրիստոսի ծննդեան գիրքը։

2 Աբրահամը ծնեց Իսահակին. Իսահակը ծնեց Յակոբին. Յակոբը ծնեց Յուդային եւ նորա եղբայրներին.

3 Յուդան ծնեց Փարէսին եւ Զարային Թամարից. Փարէսը ծնեց Եսրոնին.

4 Եսրոնը ծնեց Արամին. Արամը ծնեց Ամինադաբին. Ամինադաբը ծնեց Նաասոնին. Նաասոնը ծնեց Սաղմոնին.

5 Սաղմոնը ծնեց Բոոսին Ռախաբից. Բոոսը ծնեց Ովբէդին Հռութից. Ովբէդը ծնեց Յեսսէին. Յեսսէն ծնեց Դաւիթ թագաւորին։

6 Դաւիթ թագաւորը ծնեց Սողոմոնին Ուրիայի կնոջիցը.

7 Սողոմոնը ծնեց Ռոբովամին. Ռոբովամը ծնեց Աբիային. Աբիան ծնեց Ասային.

8 Ասան ծնեց Յովսափատին. Յովսափատը ծնեց Յովրամին.

9 Յովրամը ծնեց Ոզիային. Ոզիան ծնեց Յովաթամին. Յովաթամը ծնեց Աքազին. Աքազը ծնեց Եզեկիային.

2

10 Եւ երբոր նորանք տեսան այն աստղը, մեծ ուրախութիւնով ուրախացան շատ։

11 Եւ երբոր տունը մտան, գտան երեխային իր մայր Մարիամի հետ, եւ ընկնելով երկրպագեցին նորան, եւ իրանց գանձերը բացին՝ ընծայ տուին նորան՝ ոսկի եւ կնդրուկ եւ զմուռս։

12 Եւ երազում հրաման առան յետ չ’դառնալ Հերովդէսի մօտ. Եւ ուրիշ ճանապարհով գնացին իրանց երկիրը։

13 Եւ երբոր նորանք այն տեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակն երեւեցաւ երազում Յովսէփին եւ ասեց. Վեր կաց՝ վեր առ երեխային եւ նորա մօրը, եւ փախիր Եգիպտոս, եւ մնա այնտեղ, մինչեւ որ ասեմ քեզ. Որովհետեւ Հերովդէսը որոնելու է երեխային որ կորցնէ նորան։

14 Եւ նա վերկացաւ վեր առաւ երեխային եւ նորա մօրը գիշերով, եւ տեղափոխուեցաւ գնաց Եգիպտոս, եւ այնտեղ էր մինչեւ Հերովդէսի վախճանը.

15 Որ կատարուի Տէրիցն ասուածը մարգարէի ձեռովը, որ ասում է. Եգիպտոսից կանչեցի իմ որդիին։

16 Այն ժամանակ Հերովդէսը տեսնելով թէ խաբուեցաւ մոգերիցը, շատ բարկացաւ. Եւ ուղարկեց կոտորեց այն ամեն երեխաներին, որ Բեթլէհէմումը եւ նորա չորս կողմերումն էին երկու տարեկաններին եւ նորանցից ցածերին, այն ժամանակին նայելով որ ստուգեց մոգերիցը։

17 Այն ժամանակ կատարուեցաւ Երեմիա մարգարէի ձեռով ասուածն, որ ասում է.

18 Ձայն լսուեցաւ Ռամայի մէջ՝ ողբ եւ լաց եւ կոծ. Ռաքէլը իր որդկանց վերայ լաց էր լինում, եւ չէր կամենում մխիթարուիլ, որովհետեւ չ’կան։

19 Եւ երբոր Հերովդէսը մեռաւ, ահա Տիրոջ հրեշտակն երազում երեւեցաւ Յովսէփին Եգիպտոսումը,

20 Եւ ասեց. Վեր կաց՝ վեր առ երեխային եւ նորա մօրը եւ գնա Իսրայէլի երկիրը. Որովհետեւ երեխայի կեանքը որոնողները մեռել են։

21 Եւ նա վերկացաւ՝ վեր առաւ երեխային եւ նորա մօրը եւ եկաւ Իսրայէլի երկիրը։

22 Եւ լսելով թէ Արքեղայոսն է թագաւորում Հրէաստանի վերայ իր հայր Հերովդէսի տեղ, վախեցաւ գնալ այնտեղ, եւ երազում պատգամ առնելով՝ գնաց Գալիլեայի կողմերը.

23 Եւ եկաւ բնակուեց այն քաղաքումը որ Նազարէթ է ասվում. Որ կատարուի մարգարէների ձեռով ասուածը թէ՝ Նազովրեցի կ’կոչուի։

1 Եւ երբոր Յիսուսը ծնուեց Հրէաստանի Բեթլէհէմումը Հերովդէս թագաւորի օրերումը, ահա արեւելքից մոգեր եկան Երուսաղէմ,

2 Եւ ասեցին. Ո՞րտեղ է Հրէաների ծնուած թագաւորը. Որովհետեւ մենք տեսանք նորա աստղը արեւելքումը, եւ եկանք նորան երկրպագելու։

3 Եւ երբոր Հերովդէս թագաւորը լսեց՝ շփոթուեցաւ, եւ բոլոր Երուսաղէմը նորա հետ։

4 Եւ նա բոլոր քահանայապետներին եւ ժողովրդի դպիրներին ժողովելով՝ նորանցից հարցրեց, թէ ո՞րտեղ պիտի ծնուի Քրիստոսը։

5 Եւ նորանք ասեցին նորան. Հրէաստանի Բեթլէհէմումը. Որովհետեւ այսպէս է գրուած մարգարէի ձեռովը.

6 Եւ դու, Բեթլէհէմ՝ Յուդայի երկիր, բնաւ փոքրագոյն չես Յուդայի իշխանների մէջ. Որովհետեւ քեզանից իշխան պիտի դուրս գայ, որ իմ Իսրայէլ ժողովուրդին հովուէ։

7 Այն ժամանակ Հերովդէսը մոգերին թագուն կանչելով, նորանցից ստուգեց այն երեւող աստղի ժամանակը։

8 Եւ նորանց Բեթլէհէմ ուղարկելով ասեց. Գնացէք ստոյգ իմացէք այն երեխայի համար, եւ երբոր գտնէք, ինձ իմացրէք, որ ես էլ գամ երկրպագեմ նորան։

9 Եւ նորանք՝ երբոր լսեցին թագաւորիցը՝ գնացին. Եւ ահա այն աստղը, որ տեսան արեւելքումը, նորանց առաջին գնում էր, մինչեւ որ եկաւ կանգնեց այն տեղի վերայ, ուր էր երեխան։

3

10 Արդէն կացինն էլ ծառերի արմատին դրուած է. Արդ ամեն ծառ, որ բարի պտուղ չէ բերում, կ’կտրուի ու կրակի մէջ կ’գցուի։

11 Ես ջրով եմ մկրտում ձեզ ապաշխարութեան համար. Բայց իմ ետեւից եկողն ինձանից զօրաւոր է, որի կօշիկները վեր առնելու ես արժանի չեմ. նա ձեզ կ’մկրտէ Սուրբ Հոգով եւ կրակով։

12 Որ հոսելին նորա ձեռին է, եւ նա կ’սրբէ իր կալը եւ իր ցորենը կ’հաւաքէ շտեմարանը, իսկ յարդը կ’այրէ անանցանելի կրակով։

13 Այն ժամանակ Յիսուսը Գալիլեայից եկաւ Յորդանան Յովհաննէսի մօտ նորանից մկրտուելու։

14 Եւ Յովհաննէսն արգելում էր նորան եւ ասում. Ինձ պետք է քեզանից մկրտուիլ, եւ դու ի՞նձ մօտ ես գալիս։

15 Եւ Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց նորան. Թոյլ տուր հիմա, որովհետեւ այսպէս է վայելում մեզ, որ ամեն արդարութիւն կատարենք։ Այն ժամանակը թոյլ տուաւ նորան։

16 Եւ մկրտուելուց յետոյ Յիսուսը շուտով դուրս եկաւ ջրիցը. Եւ ահա երկինքը բացուեցաւ նորա համար, եւ նա տեսաւ Աստուծոյ Հոգին որ վայր էր իջնում աղաւնիի պէս եւ գալիս նորա վերայ։

17 Եւ ահա երկնքիցը ձայն եկաւ, որ ասում էր. Դա է իմ սիրելի որդին, որին ես հաւանեցի։

1 Այն օրերումն եկաւ Յովհաննէս Մկրտիչը, քարոզում էր Հրէաստանի անապատումը,

2 Եւ ասում. Ապաշխարեցէք, որ մօտեցել է երկնքի թագաւորութիւնը։

3 Որովհետեւ սա է այն ասուածը Եսայի մարգարէի ձեռովը, որ ասում է. Անապատումը կանչողի ձայնը. պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը, ուղիղ արէք նորա շաւիղները։

4 Եւ ինքը Յովհաննէսը ունէր իր հագուստը ուղտի բրդից, եւ կաշիէ գօտի իր մեջքին, եւ նորա կերակուրն էր մարախ եւ վայրի մեղր։

5 Այն ժամանակ դուրս էին գնում նորա մօտ Երուսաղէմը եւ բոլոր Հրէաստանը եւ Յորդանանի բոլոր կողմերը։

6 Եւ մկրտվում էին Յորդանանի մեջ նորանից՝ իրանց մեղքերը խոստովանելով։

7 Եւ երբոր նա տեսաւ որ Փարիսեցիներից եւ Սադուկեցիներից շատերը գալիս էին իր մկրտութեանը, ասեց նորանց. Իժի զաւակներ, ո՞վ ցոյց տուեց ձեզ փախչել այն գալու բարկութիւնիցը։

8 Արդ ապաշխարութեան արժանի պտուղ արէք։

9 Եւ մի կարծէք ասել ձեր միջումը Մենք հայր ունինք Աբրահամին. Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ Աստուած կարող է այս քարերից որդիներ յարուցանել Աբրահամի համար։

4

10 Այն ժամանակ ասեց նորան Յիսուսը. Դէն գնա, սատանայ. Որովհետեւ գրուած է թէ Տիրոջը՝ քո Աստուծուն երկրպագիր եւ միայն նորան պաշտիր։

11 Այն ժամանակ սատանան թողեց նորան, եւ ահա հրեշտակներ մօտ եկան եւ ծառայում էին նորան։

12 Եւ երբոր Յիսուսը լսեց, թէ Յովհաննէսը մատնուեցաւ, հեռացաւ գնաց Գալիլեա.

13 Եւ Նազարէթը թողած եկաւ բնակուեց ծովեզրեայ Կափառնայումումը, Զաբուղոնի եւ Նեփթաղիմի սահմաններումը.

14 Որ կատարուի Եսայի մարգարէի ձեռով ասուածը, որ ասում է,

15 Զաբուղոնի երկիրը եւ Նեփթաղիմի երկիրը՝ ծովի ճանապարհը՝ Յորդանանի այն կողմը, հեթանոսների Գալիլեան.

16 Ժողովուրդ, որ խաւարի մէջ նստած էր, մեծ լոյս տեսաւ. Եւ նորանց որ մահի երկրումը եւ ստուերումը նստած էին, լոյս ծագեց նորանց։

17 Այն ժամանակից Յիսուսն սկսեց քարոզել եւ ասել. Ապաշխարեցէք, որովհետեւ մօտեցել է երկնքի թագաւորութիւնը։

18 Եւ Յիսուսը Գալիլեացիների ծովի եզրումը ման գալիս՝ տեսաւ երկու եղբարց՝ Սիմօնին որ Պետրոս է կոչուած, եւ նորա Անդրէաս եղբօրը, որ ուռկան էին գցում ծովը, որովհետեւ ձկնորս էին.

19 Եւ ասեց նորանց. Իմ ետեւից եկէք, եւ ես ձեզ մարդկանց որսորդ կ’շինեմ։

20 Եւ նորանք շուտով իրանց ուռկանները թողած նորա ետեւից գնացին։

21 Եւ այն տեղից առաջ գնալով ուրիշ երկու եղբայրներին տեսաւ, Զեբեդեան Յակոբոսին եւ նորա եղբայր Յովհաննէսին՝ նաւումն իրանց հայր Զեբեդէոսի հետ իրանց ուռկանները շինելիս, եւ նորանց կանչեց։

22 Նորանք էլ շուտով նաւը եւ իրանց հօրը թողած, նորա ետեւից գնացին։

23 Եւ Յիսուսը ման էր գալիս բոլոր Գալիլեայումը՝ սովորեցնելով նորանց ժողովարաններումը եւ քարոզելով արքայութեան աւետարանը, եւ ժողովրդի մէջ եղած ամեն հիւանդութիւն եւ ամեն ցաւ բժշկելով։

24 Եւ նորա համբաւը դուրս եկաւ բոլոր Սիւրիա. Եւ նորա մօտ բերին ամեն հիւանդներին որ կերպ կերպ ցաւերով եւ տանջանքներով նեղվում էին, եւ դիւահարներ եւ լուսնոտներ եւ անդամալոյծներ. Եւ նա նորանց բժշկեց։

25 Եւ նորա ետեւից շատ ժողովուրդներ էին գնում Գալիլեայիցը եւ Դեկապօլիսիցը եւ Երուսաղէմիցը եւ Հրէաստանիցը եւ Յորդանանի այն կողմիցը։

1 Այն ժամանակ Յիսուսը Հոգիիցն անապատը տարուեցավ, որ փորձուի սատանայիցը։

2 Եւ քառասուն օր եւ քառասուն գիշեր ծոմ պահելուց յետոյ սովեց։

3 Եւ փորձիչը նորա մօտ գալով ասեց. Եթէ Աստուծոյ որդի ես, ասիր որ այս քարերը հաց լինեն։

4 Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Գրուած է՝ Ոչ միայն հացով կ’ապրի մարդ, այլ ամեն խօսքով, որ դուրս է գալիս Աստուծոյ բերանիցը։

5 Այն ժամանակ սատանան նորան առաւ տարաւ սուրբ քաղաքը, եւ կանգնեցրեց նորան տաճարի աշտարակի վերայ,

6 Եւ ասեց նորան. Եթէ Աստուծոյ որդի ես, քեզ վայր գցիր. Որովհետեւ գրուած է թէ Իր հրեշտակներին կ’հրամայէ քեզ համար, եւ ձեռների վերայ կ’բարձրացնեն քեզ, որ քո ոտքը քարի չ’դիպցնես երբէք։

7 Յիսուսը նորան ասեց. Դարձեալ գրուած է, թէ Մի փորձիր Տիրոջը՝ քո Աստուծուն։

8 Դարձեալ առաւ տարաւ նորան սատանան մի շատ բարձր սար՝ եւ ցույց տուաւ նորան աշխարհքի բոլոր թագաւորութիւնները եւ նորանց փառքը,

9 Եւ ասեց նորան. Սորանց ամենը քեզ կ’տամ, եթէ ընկած երկրպագես ինձ։

5

10 Երանի նորանց՝ որ արդարութեան համար հալածուած են, որ նորանցն է երկնքի արքայութիւնը։

11 Երանի է ձեզ, երբոր կ’նախատեն ձեզ եւ կ’հալածեն եւ ամեն չար բան սուտ տեղը կ’ասեն ձեր վերայ իմ պատճառովը։

12 Ուրախացէք եւ ցնծացէք, որ ձեր վարձքը շատ է երկնքումը. Որովհետեւ այսպէս հալածեցին մարգարէներին, որ ձեզանից առաջ կային։

13 Դուք երկրի աղն էք. եթէ աղն անհամանայ, ի՞նչով կ’աղանուի. Այլ եւս ոչնչի պէտք չէ, միայն թէ դուրս գցուի եւ մարդկանցից ոտնակոխ լինի։

14 Դուք աշխարհի լոյսն էք. Մի քաղաք, որ կենում է սարի վերայ, կարող չէ թագչուիլ։

15 Եւ ճրագը չեն վառիլ եւ դնիլ գրուանի տակ, այլ ճրագակալի վերայ, եւ նա լոյս կ’տայ ամենին՝ որ տան մէջ են։

16 Այսպէս լուսաւորէ ձեր լոյսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն, եւ փառաւորեն ձեր Հօրը որ երկնքումն է։

17 Մի կարծէք, թէ ես եկայ օրէնքը կամ մարգարէները քանդելու. Ես չ’եկայ քանդելու, այլ կատարելու։

18 Որովհետեւ ճշմարիտն ասում եմ ձեզ, մինչեւ որ երկինքն եւ երկիրս անց կենան, օրէնքիցը մի կէտ կամ մէկ պզտիկ նշանագիր չի անցնիլ մինչեւ որ բոլորը չ’կատարուի։

19 Արդ՝ ով որ այս ամենափոքր պատուիրանքներից մէկը քանդէ, եւ մարդկանց այնպէս սովորեցնէ, նա փոքրագոյն կ’կոչուի երկնքի արքայութիւնումը. Բայց նա որ կ’անէ եւ կ’սովորեցնէ, նա մեծ կ’կոչուի երկնքի արքայութիւնումը։

20 Որովհետեւ ասում եմ ձեզ, Եթէ չ’աւելանայ ձեր արդարութիւնն աւելի քան դպիրներինը եւ Փարիսեցիներինը, բնաւ չէք մտնիլ երկնքի արքայութիւնը։

21 Լսել էք, որ առաջիններին ասուեցաւ, Մի սպանիր, եւ ով որ սպանէ, պարտական կ’լինի դատաստանին։

22 Բայց ես ասում եմ ձեզ թէ Ամեն ով որ զուր տեղը բարկանայ իր եղբօրը, պարտական կ’լինի դատաստանին. Եւ ով որ իր եղբօրն ասէ Յիմար, պարտական կ’լինի ատեանին. Եւ ով որ իր եղբօրն ասէ Մորոս, պարտական կ’լինի գեհենի կրակին։

23 Արդ՝ եթէ սեղանի վերայ մատուցանես քո ընծան, եւ այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քեզ դէմ մէկ բան ունի,

24 Թո՛ղ այնտեղ քո ընծան սեղանի առաջին. Եւ գնա առաջ հաշտուիր քո եղբօր հետ. Եւ յետոյ եկ ընծադ մատուցրու։

25 Քո ոսոխի հետ շուտով միաբանուիր, քանի որ նորա հետ ճանապարհումն ես. Որ մի գուցէ ոսոխը քեզ դատաւորին մատնէ, եւ դատաւորը քեզ մատնէ դահճին, եւ բանտը գցուիս։

26 Ճշմարիտն ասում եմ քեզ, դուրս չես գալ այն տեղից, մինչեւ որ վերջի նաքարակիտը չ’վճարես։

27 Լսել էք որ ասուեցաւ առաջիններին, թէ Շնութի՛ւն մի՛ անիր։

28 Բայց ես ասում եմ ձեզ թէ Ամեն ով որ մի կնկայ վերայ մտիկ տայ նորան ցանկանալու համար, նա արդէն շնացաւ նորա հետ իր սրտի մէջ։

29 Եւ եթէ քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր նորան եւ քեզանից դէն գցիր, որովհետեւ լաւ է քեզ համար, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո բոլոր մարմինը չ’գցուի գեհենը։

30 Եւ եթէ քո աջ ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրիր նորան եւ քեզանից դէն գցիր. Որովհետեւ լաւ է քեզ համար՝ որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո բոլոր մարմինը չ’գցուի գեհենը։

31 Էլի ասուեցաւ՝ թէ Ով որ իր կնիկն արձակէ, թող արձակման թուղթ տայ նորան։

32 Բայց ես ասում եմ ձեզ թէ Ով որ իր կնիկն արձակէ առանց պոռնկութեան պատճառի, նա նորան շնութիւն անել է տալիս. Եւ ով որ մի արձակուածին առնէ, շնութիւն է անում։

33 Դարձեալ լսել էք որ ասուեցաւ առաջիններին, Սուտ երդում մի անիր, բայց Տիրոջը վճարիր քո երդմունքը։

34 Բայց ես ասում եմ ձեզ. Բնաւ երդում մի՛ անիր. Ո՛չ երկնքովն՝ որովհետեւ նա աթոռ է Աստուծոյ.

35 Եւ ոչ երկրովը՝ որովհետեւ պատուանդան է նորա ոտների. Եւ ո՛չ Երուսաղէմովն՝ որ քաղաք է մեծ թագաւորի։

36 Եւ ոչ քո գլխովն երդում արա, որովհետեւ կարող չես մէկ մազ սպիտակ անել կամ սեւ։

37 Բայց ձեր խօսքը լինի, Այոն՝ այո, եւ Ոչն՝ ոչ. Եւ սորանից աւելին չարիցն է։

38 Լսել էք՝ որ ասուեցաւ Աչքի տեղ աչք, եւ ատամի տեղ ատամ։

39 Բայց ես ասում եմ ձեզ. Չարին հակառակ մի կենաք, այլ ով որ ապտակ տայ քո աջ երեսին, միւսն էլ նորան դարձրու։

40 Եւ ով որ ուզէ քեզ հետ դատ վարել եւ քո շապիկն առնել, քո բաճկոնն էլ թող նորա մօտ։

41 Եւ ով որ քեզ պահակ բռնած մէկ մղոն քշէ, նորա հետ երկուսը գնա։

42 Քեզանից բան ուզողին տուր. Քեզանից փոխ առնել կամեցողից երես մի դարձնիր։

43 Լսել էք որ ասուեցաւ, քո ընկերին սիրիր, եւ քո թշնամիին ատիր։

44 Բայց ես ասում եմ ձեզ, Սիրեցէք ձեր թշնամիներին, օրհնեցէք ձեզ անիծողներին. Բարի արէք ձեզ ատողներին. Եւ աղօթք արէք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար.

45 Որ որդիք լինիք ձեր Հօրն, որ երկնքումն է. Որովհետեւ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վերայ, եւ անձրեւ է բերում արդարների եւ անիրաւների վերայ։

46 Որովհետեւ՝ եթէ ձեզ սիրողներին սիրէք, ի՞նչ վարձք ունիք. Չէ՞ որ մաքսաւորներն էլ նոյնն են անում։

47 Եւ եթէ միայն ձեր եղբայրներին բարեւ տաք, ի՞նչ աւելի բան էք անում. Չէ՞ որ մաքսաւորներն էլ են այնպէս անում։

48 Արդ դուք կատարեալ եղիք, ինչպէս ձեր Հայրը որ երկնքումն է, կատարեալ է։

1 Եւ ժողովուրդները տեսնելով վեր ելաւ սարը. Եւ երբոր ինքը նստեց, նորա աշակերտներն եկան նորա մօտ։

2 Եւ նա իր բերանը բանալով նորանց սովորեցնում էր եւ ասում.

3 Երանի հոգով աղքատներին, որ նորանցն է երկնքի թագաւորութիւնը։

4 Երանի սգաւորներին, որ նորանք կ’մխիթարուին։

5 Երանի հեզերին, որ նորանք կ’ժառանգեն երկիրը։

6 Երանի նորանց, որ սոված եւ ծարաւ են արդարութեան, որ նորանք կ’կշտանան։

7 Երանի ողորմածներին, որ նորանք ողորմութիւն կ’գտնեն։

8 Երանի նորանց, որ սրտով մաքուր են, որ նորանք Աստուծուն կ’տեսնեն։

9 Երանի խաղաղութիւն անողներին, որ նորանք Աստուծոյ որդիք կ’կոչուին։

6

10 Գայ քո արքայութիւնը, լինի քո կամքը, ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ։

11 Մեր ամեն օրուայ հացը տուր մեզ այսօր։

12 Եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպէս մենք էլ թողում ենք մեր պարտականներին։

13 Եւ մի տանիր մեզ փորձութեան մէջ. այլ ազատիր մեզ չարիցը. որովհետեւ քոնն է թագաւորութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս. Ամէն։

14 Որովհետեւ եթէ դուք մարդկանց իրանց յանցանքները թողէք, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կ’թողէ։

15 Իսկ եթէ դուք մարդկանց չէք թողիլ նորանց յանցանքները, ձեր Հայրն էլ չի թողիլ ձեր յանցանքները։

16 Եւ երբոր ծոմ էք պահում, տրտում մի լինիք ինչպէս կեղծաւորները, որովհետեւ նորանք իրանց երեսները տխրեցնում են, որ մարդկանց ծոմ պահող երեւան. Ճշմարիտն ասում եմ ձեզ՝ թէ նորանք իրանց վարձքն առած են։

17 Բայց դու ծոմ պահելիս, գլուխդ օծիր եւ երեսդ լուա.

18 Որ մարդկանց ծոմ պահող չ’երեւաս, այլ քո Հօրը՝ որ ծածուկումն է. Եւ քո Հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է, յայտնապէս կ’հատուցանէ քեզ։

19 Ձեզ համար գանձեր մի դիզէք երկրիս վերայ. Ուր որ ցեցն եւ ժանկն ապականում են, եւ ուր որ գողերը պատը ծակում են եւ գողանում։

20 Բայց ձեզ համար գանձեր դիզեցէք երկնքումը, ուր ո՛չ ցեց եւ ո՛չ ժանկ չեն ապականում, եւ ուր գողերը պատը չեն ծակում եւ չեն գողանում։

21 Որովհետեւ ինչ տեղ որ ձեր գանձն է, այն տեղ կ’լինի եւ ձեր սիրտը։

22 Մարմնի ճրագն աչքն է. Արդ՝ թէ որ քո աչքը պարզ լինի, քո բոլոր մարմինը լուսաւոր կ’լինի։

23 Բայց թէ որ քո աչքը չար լինի, քո բոլոր մարմինը խաւար կ’լինի։ Ուրեմն՝ եթէ այն լոյսն որ քեզանում է՝ խաւար է, ապա խաւարը ո՞րքան աւելի։

24 Ոչ ով չէ կարող երկու տէրերի ծառայել. Որովհետեւ կամ մէկին կ’ատէ եւ միւսին կ’սիրէ, կամ մէկին կ’մեծարէ եւ միւսին կ’արհամարհէ։ Չէք կարող Աստուծուն ծառայել եւ մամոնային։

25 Սորա համար ասում եմ ձեզ. հոգս մի՛ անէք ձեր կեանքի համար թէ ի՞նչ պիտի ուտէք, եւ ի՞նչ պիտի խմէք. Եւ ո՛չ ձեր մարմնի համար՝ թէ ի՞նչ պիտի հագնիք։ Չէ՞ որ կեանքը աւելի է կերակուրիցը, եւ մարմինը՝ հագուստիցը։

26 Մտիկ արէք երկնքի թռչուններին, որ չեն սերմում, եւ ոչ էլ հնձում, եւ ոչ ամբարների մէջ ժողովում, եւ ձեր երկնաւոր Հայրը կերակրում է նորանց. Չէ՞ որ դուք նորանցից աւելի լաւ էք։

27 Հիմա՝ ձեզանից ո՞վ կարող է հոգս անելով իր հասակի վերայ մէկ կանգուն աւելացնել։

28 Եւ հագուստի համար ի՞նչ էք հոգս անում. Մտիկ արէք դաշտի շուշաններին, թէ ինչպէս են մեծանում. Ոչ ջանք են անում՝ եւ ոչ մանում։

29 Բայց ասում եմ ձեզ, թէ Սողոմոնն էլ իր բոլոր փառքի մէջ նորանց մէկի նման չ’հագաւ։

30 Իսկ թէ որ դաշտի խոտը, որ այսօր կայ եւ էգուց փուռն է գցվում, Աստուած այնպէս է հագցնում, չէ՞որ շատ աւելի ձեզ, թերահաւատներ։

31 Ուրեմն հոգս մի անէք ասելով, թէԻ՛նչ պիտի ուտենք, կամ ի՛նչ պիտի խմենք, կամ ի՛նչ պիտի հագնենք։

32 Որովհետեւ այդ ամենքը հեթանոսներն են խնդրում. Որովհետեւ ձեր երկնաւոր Հայրը գիտէ որ այդ ամենը պէտք է ձեզ։

33 Սակայն առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք. Եւ այդ ամենքը կ’տրուի ձեզ։

34 Ուրեմն էգուցվայ համար հոգս մի՛ անէք, որովհետեւ էգուցվայ օրն իր համար հոգս կ’անէ. Օրուայ համար բաւական է իր նեղութիւնը։

1 Զգոյշ կացէք, որ ձեր ողորմութիւնը մարդկանց առաջին չ’անէք, նորանցից տեսնուելու համար, եթէ ոչ՝ վարձք չ’ունիք ձեր Հօրիցն որ երկնքումն է։

2 Արդ՝ երբոր ողորմութիւն անես, փող մի հնչեցնիր քո առաջին. Ինչպէս կեղծաւորներն են անում ժողովարանների մէջ եւ փողոցների մէջ, որ փառաւորուին մարդկանցից. Ճշմարիտն ասում եմ ձեզ. Նորանք իրանց վարձքն առած են։

3 Բայց դու երբոր ողորմութիւն անես, թող չ’իմանայ քո ձախ ձեռքը, թէ ինչ է գործում քո աջը.

4 Որպէս զի քո ողորմութիւնը ծածուկ լինի, եւ քո Հայրն՝ որ ծածուկ տեղը տեսնում է, յայտնապէս կ’հատուցանէ քեզ։

5 Եւ երբոր աղօթք անես, չ’լինիս ինչպէս կեղծաւորները, որովհետեւ նորանք սիրում են ժողովարանների մէջ եւ հրապարակների անկիւններումը կանգնած աղօթք անել, որ մարդկանց երեւան։ Ճշմարիտն ասում եմ ձեզ, որ նորանք իրանց վարձքն առած են։

6 Բայց դու երբոր աղօթք անես, մտիր քո սենեակը եւ դուռդ փակած աղօթք արա դէպի քո Հայրը, որ ծածուկումն է. Եւ քո Հայրն՝ որ ծածուկ տեղը տեսնում է, յայտնապէս կ’հատուցանէ քեզ։

7 Եւ աղօթք անելիս շատախօս մի՛ լինիք ինչպէս հեթանոսները, որովհետեւ նորանք կարծում են, թէ իրանց շատ խօսելու համար կ’լսուին։

8 Արդ նորանց մի նմանիք. Որովհետեւ ձեր Հայրը գիտէ թէ ի՞նչ բաներ պէտք են ձեզ, ձեր նորանից խնդրելուցն առաջ։

9 Արդ դուք այսպէս աղօթք արէք. Մեր Հայր, որ երկնքումն ես. Սուրբ լինի քո անունը.

7

10 Եւ եթէ ձուկ ուզէ, մի՞թէ օձ կ’տայ նորան։

11 Արդ՝ եթէ դուք չար լինելով, գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը. Ո՞րքան աւելի ձեր Հայրը, որ երկնքումն է, բարիքներ կ’տայ նորանց, որ խնդրում են իրանից։

12 Ամեն ինչ որ կամենում էք՝ թէ ձեզ անեն մարդիկ, այնպէս էլ դուք արէք նորանց. Որովհետեւ այս է օրէնքը եւ մարգարէները։

13 Նեղ դռնովը ներս մտէք. Որովհետեւ լայն է դուռը եւ ընդարձակ ճանապարհը՝ որ կորուստն է տանում. Եւ շատեր են նորանով գնացողները։

14 Քանի՜ նեղ է դուռը՝ եւ նեղուածք է ճանապարհը, որ տանում է կեանքը. Եւ քիչ են նորան գտնողները։

15 Զգոյշ կացէք սուտ մարգարէներիցը, որ գալիս են ձեզ մօտ ոչխարների հանդերձներով, բայց ներսեւանց յափշտակող գայլեր են։

16 Իրանց պտուղներիցը նորանց ճանաչեցէք. մի՞թէ փշերից խաղող են քաղում, կամ տատասկից՝ թուզ։

17 Այսպէս ամեն բարի ծառ բարի պտուղ է բերում, եւ չար ծառը չար պտուղ է բերում։

18 Չէ կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել։

19 Ամեն ծառ որ բարի պտուղ չէ բերում, կտրվում է եւ կրակի մէջ գցվում։

20 Ուրեմն իրանց պտուղներիցը ճանաչեցէք նորանց։

21 Ոչ թէ ամեն ինձ Տէ՛ր, Տէ՛ր ասողը կ’մտնէ երկնքի արքայութիւնը. Այլ նա որ կատարում է իմ Հօր կամքը, որ երկնքումն է։

22 Շատերը կ’ասեն ինձ այն օրը, Տէ՛ր, Տէ՛ր, չէ՞ որ քո անունովը մարգարէացանք, եւ քո անունովը դեւեր հանեցինք, եւ քո անունովը շատ զօրութիւններ գործեցինք։

23 Եւ ես այն ժամանակ պարզ կ’ասեմ նորանց, թէ Երբէք ձեզ չեմ ճանաչել. ինձանից դէն գնացէք, ով անօրէնութիւն գործողներ։

24 Արդ՝ ամեն ով որ իմ այս խօսքերը լսում է եւ նորանց կատարում, կ’նմանացնեմ նորան մի իմաստուն մարդի որ իր տունը շինեց ժայռի վերայ։

25 Եւ անձրեւն էլ եկաւ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին եւ այն տանը զարկեցին, եւ նա չ’կործանուեցաւ. Որովհետեւ ժայռի վերայ հաստատուած էր։

26 Եւ ամեն ով որ իմ այս խօսքերը լսում է եւ նորանց չէ կատարում, նա կ’նմանուի մի անխելք մարդի՝ որ իր տունը շինեց աւազի վերայ։

27 Եւ անձրեւն էլ եկաւ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին, եւ այն տանը զարկեցին, եւ նա կործանուեցաւ, եւ նորա կործանումը մեծ էր։

28 Եւ եղաւ երբոր Յիսուսը այս խօսքերը վերջացրեց, ժողովուրդները զարմանում էին նորա վարդապետութեան վերայ։

29 Որովհետեւ իշխանութիւն ունեցողի պէս էր սովորեցնում նորանց, եւ ոչ թէ դպիրների պէս։

1 Մի դատէք, որ չ’դատուիք։

2 Որովհետեւ ինչ դատաստանով որ դատում էք, նորանով պիտի դատուիք. Եւ ինչ չափով որ չափում էք, նորանով կ’չափուի ձեզ։

3 Եւ ի՞նչու քո եղբօր աչքի միջի շիւղը տեսնում ես, եւ քո աչքի միջի գերանը չես նշմարում,

4 Կամ ի՞նչպէս կ’ասես քո եղբօրը, Թող շիւղը աչքիցդ հանեմ. Եւ ահա քո աչքի մէջ գերան կայ։

5 Կե՛ղծաւոր, առաջ քո աչքիցը գերանը հանիր, եւ յետոյ մտիկ կ’տաս քո եղբօր աչքիցը շիւղը հանելու։

6 Սուրբ բանը շներին մի տաք, ոչ էլ ձեր մարգարիտները գցեցէք խոզերի առաջին. Որ նորանց կոխ չ’տան իրանց ոտքերովը եւ ետ դառնան ձեզ պատառեն։

7 Խնդրեցէք եւ կ’տրուի ձեզ. Որոնեցէք եւ կ’գտնէք, դուռը թակեցէք եւ կ’բացուի ձեզ։

8 Որովհետեւ ամեն խնդրող առնում է, եւ որոնողը գտնում է. Եւ դուռը թակողին կ’բացուի։

9 Կամ ո՞վ է ձեզանից այն մարդն, որ եթէ նորանից իր որդին հաց ուզէ, մի՞թէ քար կ’տայ նորան։

8

10 Եւ երբոր Յիսուսը լսեց, զարմացաւ եւ ասեց ետեւիցը եկողներին. Ճշմարիտ ասում եմ ձեզ. Իսրայէլի մէջ էլ այսպիսի հաւատք չ’գտայ։

11 Եւ ասում եմ ձեզ, որ շատերը արեւելքից եւ արեւմուտքից կ’գան, եւ կ’նստեն Աբրահամի եւ Իսահակի եւ Յակոբի հետ երկնքի արքայութիւնումը,

12 Իսկ արքայութեան որդիքը դուրս կ’գցուին դրսի խաւարը, այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը։

13 Եւ Յիսուսն ասեց հարիւրապետին. Գնա, եւ ինչպէս որ հաւատացիր՝ թող այնպէս լինի քեզ. Եւ նորա ծառան առողջացաւ այն ժամումը։

14 Եւ երբոր Յիսուսն եկաւ Պետրոսի տունը, տեսաւ նորա զոքանչը պառկած ջերմում էր։

15 Եւ նորա ձեռքիցը բռնեց, եւ ջերմը թողեց նորան, եւ նա վերկացաւ եւ ծառայում էր նորանց։

16 Եւ երբոր իրիկուն եղաւ, շատ դիւահարներ բերին նորա մօտ, եւ նա խօսքով հանեց ոգիները, եւ ամեն հիւանդներին բժշկեց.

17 Որ կատարուի Եսայի մարգարէի ձեռով ասուածը, որ ասում է. Նա մեր հիւանդութիւնները վեր առաւ եւ մեր ցաւերը կրեց։

18 Եւ երբոր Յիսուսը շատ ժողովուրդներ տեսաւ իրան չորս կողմովը, հրամայեց այն կողմը գնալ։

19 Եւ մէկ դպիր մօտենալով նորան ասեց. Վարդապետ, ես քո ետեւիցը կ’գամ, ո՛ր տեղ էլ որ գնաս։

20 Յիսուսն էլ ասեց նորան, Աղուէսները որջեր ունին, եւ երկնքի թռչունները՝ բոյներ. Բայց մարդի Որդին տեղ չ’ունի որ իր գլուխը դնէ։

21 Եւ նորա աշակերտներից մի ուրիշն ասեց նորան. Տէ՛ր, ինձ հրաման տուր՝ գնամ առաջ իմ հօրը թաղեմ։

22 Եւ Յիսուսը նորան ասեց. Դու իմ ետեւից եկ, եւ թող մեռելները թաղեն իրանց մեռելներին։

23 Եւ երբոր նա նաւը մտաւ, նորա աշակերտները գնացին նորա ետեւից։

24 Եւ ահա մեծ ալէկոծում եղաւ ծովի մէջ, որ նաւն էլ ծածկվում էր ալիքներիցը. Եւ ինքը քնած էր։

25 Եւ նորա աշակերտները մօտենալով նորան զարթնեցրին եւ ասեցին. Տէ՛ր, փրկիր մեզ, կորչում ենք։

26 Եւ նորանց ասեց. Ի՞նչու վախկոտ էք, սակաւահաւատներ։ Այն ժամանակ վերկացաւ սաստեց քամիներին եւ ծովին, եւ մեծ խաղաղութիւն եղաւ։

27 Իսկ մարդիկը զարմացան եւ ասում էին, Սա ի՞նչպիսի մէկն է՝ որ քամիները եւ ծովն էլ հնազանդում են սորան։

28 Եւ երբոր նա այն կողմը՝ Գերգեսացիների երկիրն անցաւ, երկու դիւահարներ պատահեցին նորան, գերեզմաններիցը դուրս եկած եւ շատ չար, մինչեւ որ մէկը չէր կարող այն ճանապարհովն անցնել։

29 Եւ ահա աղաղակեցին եւ ասեցին. Քեզ ի՞նչ բան կայ մեզ հետ, Յիսուս՝ Աստուծոյ Որդի, եկել ես այստեղ ժամանակից առաջ մեզ տանջելո՞ւ։

30 Եւ նորանցից հեռու շատ խոզերի երամակ կար՝ որ արածում էր։

31 Եւ դեւերն աղաչում էին նորան եւ ասում. Եթէ մեզ հանում ես, հրաման տուր մեզ այն խոզերի երամակը գնալու։

32 Եւ նորանց ասեց՝ Գնացէք. Եւ նորանք դուրս եկան եւ գնացին խոզերի երամակի մէջ. Եւ ահա խոզերի բոլոր երամակն այն գահավէժ տեղիցը վազեց ծովը, եւ ջրերի մէջ մեռան։

33 Եւ խոզարածները փախան, եւ քաղաքը գնալով պատմեցին ամենը եւ դիւահարների բաներն էլ։

34 Եւ ահա բոլոր քաղաքը դուրս եկաւ Յիսուսի առաջը, եւ երբոր նորան տեսան, աղաչեցին որ գնայ իրանց սահմաններիցը։

1 Եւ երբոր սարիցն իջաւ, շատ ժողովուրդներ գնացին նորա ետեւիցը։

2 Եւ ահա մի բորոտ գալով երկրպագում էր նորան եւ ասում. Տէ՛ր, թէ որ կամենաս, կարող ես ինձ սրբել։

3 Եւ Յիսուսը ձեռքը մեկնելով նորան դիպաւ եւ ասեց. Կամենում եմ՝ սրբուիր. Եւ նորա բորոտութիւնը շուտով սրբուեցաւ։

4 Եւ Յիսուսն ասեց նորան. Զգոյշ կաց՝ ոչ ոքի չ’ասես, այլ գնա քեզ ցոյց տուր քահանային եւ Մովսէսից հրամայուած ընծան մատուցրու, նորանց վկայութիւն լինելու համար։

5 Եւ երբոր Յիսուսը մտաւ Կափառնայում, մի հարիւրապետ եկաւ նորա մօտ, աղաչում էր նորան,

6 Եւ ասում. Տէ՛ր, իմ ծառան անդամալոյծ ընկած է տանը եւ չարաչար տանջվում է։

7 Յիսուսն էլ ասեց նորան. Ես կ’գամ կ’բժշկեմ նորան։

8 Եւ հարիւրապետը պատասխանելով ասեց. Տէ՛ր, ես արժանի չեմ, որ իմ յարկի տակը մտնես, այլ միայն մի խօսք ասիր՝ եւ իմ ծառան կ’բժշկուի։

9 Որովհետեւ ես էլ իշխանութեան տակ լինող մարդ եմ. Եւ իմ ձեռի տակ զինուորներ ունիմ. Եւ ասում եմ սորան՝ գնա, եւ գնում է, եւ ուրիշին՝ եկ, եւ գալիս է. Եւ ծառայիս՝ այս բանն արա, եւ անում է։

9

10 Եւ եղաւ՝ երբոր նա տանը սեղանի վերայ նստած էր, եւ ահա շատ մաքսաւորներ եւ մեղաւորներ եկել բազմել էին Յիսուսի եւ նորա աշակերտների հետ։

11 Եւ Փարիսեցիները տեսնելով՝ նորա աշակերտներին ասեցին. Ի՞նչու համար ձեր վարդապետը ուտում է մաքսաւորների եւ մեղաւորների հետ։

12 Բայց երբոր Յիսուսը լսեց, նորանց ասեց, Առողջները բժշկի կարօտ չեն, այլ հիւանդները։

13 Գնացէք սովորեցէք՝ թէ ի՞նչ է. Ողորմութիւն եմ կամենում՝ եւ ոչ զոհ. Որովհետեւ ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղաւորներին՝ ապաշխարութեան։

14 Այն ժամանակ Յովհաննէսի աշակերտները նորա մօտ եկան եւ ասեցին. Ի՞նչու մենք եւ Փարիսեցիները շատ ծոմ ենք պահում, եւ քո աշակերտները ծոմ չեն պահում։

15 Եւ Յիսուսը նորանց ասեց. Մի՞թէ կարող են հարսնիքի որդիքը սուգ անել, քանի որ փեսան նորանց հետ է. Բայց օրեր կ’գան, որ փեսան նորանցից վեր կ’առնուի, եւ այն ժամանակ ծոմ կ’պահեն։

16 Ոչ ով նոր լաթից կարկատան չի գցիլ հին հանդերձի վերայ, որովհետեւ նորա լրութիւնը (կարկատանը) կ’առնէ հանդերձիցը, եւ պատառուածքն էլ աւելի չար կ’լինի։

17 Եւ նոր գինին էլ հին տկերի մէջ չեն ածիլ. Ապա թէ ոչ՝ տկերը կ’պատառուին՝ եւ գինին կ’թափուի, եւ տկերը կ’կորչին. Այլ նոր գինին նոր տկերի մէջ կ’ածեն, եւ երկուսն էլ կ’պահուին։

18 Նա այս բաները նորանց հետ խօսելիս, ահա մի իշխան եկաւ նորան երկրպագեց եւ ասեց. Իմ աղջիկը արդէն մեռաւ, միայն թէ եկ եւ ձեռքդ նորա վերայ դիր՝ եւ կ’ապրի։

19 Եւ Յիսուսը վերկացաւ գնաց նորա ետեւից եւ նորա աշակերտներն էլ։

20 Եւ ահա մի տասնեւերկու տարուայ տեռատես կին ետեւիցը մօտ գալով նորա հանդերձի ծայրին դիպաւ։

21 Որովհետեւ իր մտքումն ասում էր եթէ միայն նորա հանդերձին դիպչիմ՝ կ’փրկուիմ։

22 Բայց երբոր Յիսուսը ետ դարձաւ, նորան տեսաւ եւ ասեց՝ Քաջացիր, դուստր, քո հաւատքը քեզ ապրեցրեց. Եւ կինը ազատուեցաւ նոյն ժամից։

23 Եւ երբոր Յիսուսն եկաւ իշխանի տունը եւ տեսաւ փող փչողները եւ շփոթուած ամբոխը,

24 Նորանց ասեց. Դէն գնացէք, որովհետեւ այդ աղջիկը մեռած չէ, այլ քնած է։ Եւ նորանք ծաղր էին անում նորան։

25 Եւ երբոր ամբոխը դուրս արուեցաւ, ինքը ներս մտաւ՝ նորա ձեռքիցը բռնեց, եւ աղջիկը վերկացաւ։

26 Եւ այս համբաւը դուրս եկաւ այն բոլոր երկիրը։

27 Եւ Յիսուսն այն տեղից անցնելիս, երկու կոյր նորա ետեւից գնում էին, աղաղակում եւ ասում. Ողորմիր մեզ, Որդի Դաւիթի։

28 Եւ երբոր տունը մտաւ, կոյրերը նորա մօտ եկան. Եւ Յիսուսը նորանց ասեց. Հաւատո՞ւմ էք թէ կարող եմ այդ անել, նորան ասեցին. Այո, Տէր։

29 Այն ժամանակ նորանց աչքերին դիպաւ եւ ասեց. Ձեր հաւատքի պէս թող լինի ձեզ։

30 Եւ նորանց աչքերը բացուեցան։ Եւ Յիսուսը նորանց սաստեց եւ ասեց. Զգո՛յշ կացէք, ոչ ոք չ’իմանայ։

31 Իսկ նորանք դուրս գնացին՝ հռչակեցին նորան այն բոլոր երկրումը։

32 Եւ երբոր նորանք դուրս էին գնում, ահա մի համր դիւահար մարդ բերին նորա մօտ։

33 Եւ երբոր դեւը դուրս հանուեցաւ, համրը խօսեց. Եւ ժողովուրդները զարմացան եւ ասեցին թէ երբէք Իսրայէլի մէջ այսպիսի բան չ’երեւեցաւ։

34 Բայց Փարիսեցիներն ասում էին թէ Դեւերի իշխանովն է հանում դեւերը։

35 Եւ Յիսուսն ամեն քաղաքները եւ գիւղերը ման էր գալիս, նորանց ժողովարաններումը սովորեցնելով եւ արքայութեան աւետարանը քարոզելով եւ ժողովրդի մէջ ամեն ցաւն եւ ամեն հիւանդութիւնը բժշկելով։

36 Եւ նա ժողովուրդներին տեսնելով, գթաց նորանց վերայ, որ յոգնած եւ ցիրուցան եղած էին, ինչպէս ոչխարներ որ հովիւ չ’ունին։

37 Այն ժամանակ իր աշակերտներին ասեց. Հունձքը շատ է, բայց մշակները քիչ։

38 Արդ՝ աղաչեցէք հնձի Տիրոջը, որ մշակներ հանէ իր հունձի մէջ։

1 Եւ նա նաւը մտնելով անցաւ այն կողմը, եւ եկաւ իր քաղաքը։

2 Եւ ահա մի անդամալոյծ բերին նորա մօտ՝ մահճի մէջ դրած. Եւ Յիսուսը նորանց հաւատքը տեսնելով՝ անդամալոյծին ասեց. Քաջացիր, որդեակ, քո մեղքերը ներուած են քեզ։

3 Եւ ահա դպիրներից ոմանք իրանց մէջ ասեցին. Դա հայհոյում է։

4 Եւ Յիսուսը նորանց խորհուրդները տեսնելով, ասեց. Ի՞նչու էք չար բաներ խորհում ձեր սրտերումը։

5 Որովհետեւ ո՞րն է աւելի հեշտ. Ասել՝ Քո մեղքերը թողուած են քեզ, թէ ասել՝ Վեր կաց եւ ման եկ։

6 Բայց որ իմանաք, թէ մարդի Որդին իշխանութիւն ունի երկրիս վերայ մեղքեր թողելու. Այն ժամանակ անդամալոյծին ասեց. Վեր կաց քո մահիճը վեր առ եւ գնա քո տունը։

7 Եւ նա վերկացաւ գնաց իր տունը։

8 Եւ ժողովուրդները տեսնելով զարմացան, եւ Աստուծուն փառաւորում էին, որ այնպիսի իշխանութիւն է տուել մարդկանց։

9 Եւ Յիսուսն այն տեղից առաջ գնալով, տեսաւ մի մարդ, որ նստած էր մաքսատանը, անունը Մատթէոս, եւ նորան ասեց. Իմ ետեւից ե՛կ, եւ նա վերկացաւ գնաց նորա ետեւից։

10

1 Եւ իր տասնեւերկու աշակերտներին իր մօտ կանչեց, եւ նորանց իշխանութիւն տուաւ պիղծ հոգիների վերայ, որ նորանց հանեն, եւ ամեն ցաւ եւ ամեն հիւանդութիւն բժշկեն։

2 Եւ այն տասնեւերկու առաքեալների անուններն այս են. Առաջինը Սիմօն՝ Պետրոս կոչուածը, եւ նորա եղբայրն Անդրէաս։

3 Յակոբոս Զեբեդեանը եւ նորա եղբայրը՝ Յովհաննէս. Փիլիպպոս եւ Բարթողոմէոս. Թովմաս եւ Մատթէոս մաքսաւորը. Յակոբոս Ալփեանը. Եւ Ղեբէոսը որ Թադէոս մականուանուեցաւ,

4 Սիմօն Կանանացին՝ եւ Յուդա Իսկարիովտացին, որ մատնեց էլ նորան։

5 Այս տասնեւերկուսին ուղարկեց Յիսուսը, նորանց պատուէր տուաւ եւ ասեց. Հեթանոսների ճանապարհ չ’գնաք, եւ Սամարացիների քաղաք չ’մտնէք.

6 Բայց աւելի գնացէք Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ։

7 Եւ երբոր կ’գնաք, քարոզեցէք եւ ասեցէք, թէ երկնքի արքայութիւնը մօտեցել է։

8 Հիւանդներին բժշկեցէք, բորոտներին սրբեցէք, մեռելներին յարուցէք, դեւերը հանեցէք. ձրի առել էք, ձրի տուէք։

9 Վեր չ’առնէք ոսկի, եւ ոչ արծաթ, եւ ոչ պղինձ փող ձեր գօտիների մէջ.

10 Ոչ ճանապարհի պարկ, եւ ոչ երկու հանդերձ, եւ ոչ կօշիկներ եւ ոչ գաւազան. որովհետեւ մշակն իր կերակուրին արժանի է։

11 Եւ որ քաղաք՝ կամ գիւղ որ մտնէք, հարցրէք թէ նորանում ո՛վ է արժանի, եւ այնտեղ կացէք՝ մինչեւ որ դուրս գնաք։

12 Եւ երբոր տունը կ’մտնէք, բարեւ տուէք նորան։

13 Եւ եթէ այն տունն արժանի է, ձեր բարեւը նորա վերայ գայ, բայց եթէ արժանի չէ, ձեր բարեւը ետ դառնայ դէպի ձեզ։

14 Եւ ով որ ձեզ չ’ընդունի եւ ոչ էլ ձեր խօսքին ականջ դնէ, երբոր այն տանիցը կամ այն քաղաքիցը դուրս գնաք, ձեր ոտների փոշին թօթափեցէք։

15 Ճշմարիտ ասում եմ ձեզ որ Սոդոմացիների եւ Գոմորացիների երկրի համար աւելի հեշտ կ’լինի դատաստանի օրումը քան թէ այն քաղաքին։

16 Ահա ես ուղարկում եմ ձեզ ինչպէս ոչխարներ գայլերի մէջ, ուստի խորագէտ եղիք ինչպէս օձերը, եւ միամիտ՝ ինչպէս աղաւնիները։

17 Եւ զգոյշ կացէք մարդկանցից. Որովհետեւ ձեզ դատաստանի կ’մատնեն, եւ իրանց ժողովարանների մէջ կ’ծեծեն ձեզ,

18 Եւ կուսակալների եւ թագաւորների առաջը կ’տարուիք իմ պատճառովը, նորանց եւ հեթանոսներին վկայութիւն լինելու համար։

19 Բայց երբոր մատնեն ձեզ, հոգս մի անէք՝ թէ ի՞նչպէս կամ ի՞նչ պիտի խօսիք. Որովհետեւ նոյն ժամումը կ’տրուի ձեզ ինչ որ պիտի խօսիք։

20 Որովհետեւ չէ թէ դուք էք խօսողները, բայց ձեր Հօր Հոգին, որ ձեզանում խօսում է։

21 Եւ եղբայր եղբօրը մահի կ’մատնէ, եւ հայրը որդուն, եւ որդիքը վեր կ’կենան իրանց ծնողների վերայ, եւ կ’սպաննեն նորանց։

22 Եւ ամենից կատուիք իմ անունի համար. բայց ով որ կ’համբերէ մինչեւ վերջը, նա կ’ապրի։

23 Եւ երբոր հալածեն ձեզ այս քաղաքումը, փախէք ուրիշը. Որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, դուք չէք վերջացնիլ Իսրայէլի քաղաքները մինչեւ որ մարդի Որդին կ’գայ։

24 Աշակերտը վարդապետիցը բարձր չէ, եւ ո՛չ ծառան բարձր է իր տէրիցը։

25 Բաւական է աշակերտին որ իր վարդապետի նման լինի, եւ ծառային՝ իր տիրոջ նման։ Եթէ տան տիրոջը Բէեղզեբուղ կոչեցին, ապա ո՞րքան աւելի նորա ընտանիքը։

26 Ուստի մի վախենաք նորանցից. որովհետեւ ոչինչ չ’կայ ծածուկ որ չ’յայտնուի, եւ թագուն բան՝ որ չ’իմացուի։

27 Ինչ որ ասում եմ ձեզ խաւարումը, լույսի մէջ ասեցէք. Եւ ինչ որ ականջում լսում էք, կտուրների վերայ քարոզեցէք։

28 Եւ մի վախենաք նորանցից, որ մարմինն սպանում են եւ հոգին չեն կարող սպանել, բայց աւելի վախեցէք նորանից, որ կարող է հոգին էլ մարմինն էլ կորցնել գեհենի մէջ։

29 Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դանկի են ծախվում, եւ նորանցից մէկը չի ընկնիլ գետինն առանց ձեր Հօր։

30 Իսկ ձեր գլխի ամեն մազերն էլ համարուած են։

31 Ուրեմն մի վախենաք. Դուք շատ ճնճղուկներից աւելի լաւ էք։

32 Արդ՝ ամեն ով որ ինձ մարդկանց առաջին դաւանէ, ես էլ նորան կ’դաւանեմ իմ Հօր առաջին որ երկնքումն է։

33 Եւ ով որ ինձ ուրանայ մարդկանց առաջին, ես էլ կ’ուրանամ նորան իմ Հօր առաջին որ երկնքումն է։

34 Մի կարծէք թէ ես եկայ երկրիս վերայ խաղաղութիւն գցելու. Չ’եկայ խաղաղութիւն գցելու, այլ սուր։

35 Որովհետեւ եկայ բաժանելու մարդն իր հօր դէմ, եւ աղջիկն՝ իր մօր դէմ, եւ հարսն՝ իր սկեսրի դէմ։

36 Եւ մարդի թշնամիներն իր ընտանիքը կ’լինին։

37 Ով որ հօրը կամ մօրը ինձանից աւելի է սիրում, նա ինձ արժանի չէ. Եւ ով որ որդին կամ աղջիկն ինձանից աւելի է սիրում, նա ինձ արժանի չէ։

38 Եւ ով որ չէ առնում իր խաչն եւ իմ ետեւից գալիս, նա ինձ արժանի չէ։

39 Ով որ իրան անձը գտնում է՝ կ’կորցնէ նորան. Եւ ով որ իր անձն ինձ համար կորցրեց՝ նա կ’գտնէ նորան։

40 Ով որ ձեզ ընդունում է, ինձ է ընդունում. Եւ ով որ ինձ ընդունում է, ինձ ուղարկողին է ընդունում։

41 Ով որ մարգարէ է ընդունում մարգարէի անունով, նա մարգարէի վարձք կ’առնէ. Եւ ով որ արդար է ընդունում արդարի անունով, արդարի վարձք կ’առնէ։

42 Եւ ով որ այս փոքրներից մէկին միայն մի աման ցուրտ ջուր խմեցնէ աշակերտի անունով, ճշմարիտ ասում եմ ձեզ, նա չի կորցնիլ իր վարձքը։

11

1 Եւ եղաւ երբոր Յիսուսն իր տասնեւերկու աշակերտներին պատուէր տալը վերջացրեց, այն տեղից գնաց նորանց քաղաքներումը սովորեցնելու եւ քարոզելու։

2 Եւ Յովհաննէսը բանտումը Քրիստոսի գործերը լսելով, իր աշակերտներից երկուսին ուղարկեց։

3 Եւ նորան ասեց, Դո՞ւ ես այն որ գալու էիր, թէ ուրիշի սպասենք։

4 Եւ Յիսուսը պատասխան տուաւ եւ նորանց ասեց. Գնացէք Յովհաննէսին պատմեցէք ինչ որ լսում էք եւ տեսնում էք։

5 Կոյրերը տեսնում են, եւ կաղերը գնում են, բորոտները սրբվում են, եւ խուլերը լսում են, մեռելները յարութիւն են առնում, եւ աղքատներին աւետարան է քարոզվում.

6 Եւ երանելի է նա, որ ինձ վերայ չի գայթակղուիլ։

7 Բայց երբոր նորանք գնացին, Յիսուսն սկսեց ժողովուրդներին ասել Յովհաննէսի համար. Ի՞նչ տեսնելու դուրս գնացիք անապատը, մի եղէ՞գ քամուց շարժուած։

8 Ապա ի՞նչ տեսնելու դուրս գնացիք. Մի մա՞րդ փափուկ շորերով հագուած. Ահա փափուկ հագնողները թագաւորների տներումն են։

9 Բայց ի՞նչ տեսնելու դուրս գնացիք, մի մարգարէ՞. Այո, ասում եմ ձեզ, մարգարէից էլ աւելին։

10 Որովհետեւ սա այն է՝ որի համար գրուած է. Ահա ես իմ հրեշտակը ուղարկում եմ քո երեսի առաջին, որ քո ճանապարհը քո առաջին պատրաստէ։

11 Ճշմարիտ ասում եմ ձեզ կանանց ծնածների մէջ չէ վեր կացել Յովհաննէս Մկրտչից մի մեծը, բայց երկնքի արքայութեան միջի փոքրը նորանից մեծ է։

12 Բայց Յովհաննէս Մկրտչի օրերիցը մինչեւ հիմա երկնքի արքայութիւնն ուժով է առնվում, եւ ուժովները յափշտակում են նորան։

13 Որովհետեւ բոլոր մարգարէները եւ օրէնքը մինչեւ Յովհաննէսը մարգարէացան։

14 Եւ եթէ կամենում էք ընդունիլ՝ նա Եղիան է, որ գալու էր։

15 Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ։

16 Բայց ո՞ւմ նմանեցնեմ այս ազգը, այն երեխաների նման է, որ փողոցներումը նստած իրանց ընկերներին կանչում են,

17 Եւ ասում. Մենք փող փչեցինք ձեզ համար, եւ դուք պար չ’եկաք. Մենք ողբացինք ձեզ համար, եւ դուք կոծ չ’արիք։

18 Որովհետեւ Յովհաննէսն եկաւ, ոչ ուտում էր եւ ոչ խմում էր. Եւ ասում են, Դեւ կայ նորանում.

19 Մարդի Որդին եկաւ, ուտում է եւ խմում է, եւ ասում են. Ահա ուտող եւ գինի խմող մարդ, մաքսաւորների եւ մեղաւորների բարեկամ, եւ իմաստութիւնն արդարացաւ իր որդիներիցը։

20 Այն ժամանակ նա սկսեց նախատել այն քաղաքներին, որոնցում եղան նորա հրաշքների շատերը, որ չ’ապաշխարեցին։

21 Վայ քեզ, Քորազին. Վայ քեզ, Բեթսայիդա. Որովհետեւ եթէ Տիւրոսի եւ Սիդոնի մէջ եղած լինէին այն հրաշքները, որ ձեր մէջ եղան, շատոնց քրձով եւ մոխրով ապաշխարել էին։

22 Բայց ասում եմ ձեզ, Տիւրոսին եւ Սիդոնին աւելի հեշտ կ’լինի դատաստանի օրումը քան թէ ձեզ։

23 Եւ դու, Կափառնայում, որ մինչեւ երկինքը բարձրացած ես, մինչեւ դժոխքը կ’ցածանաս. Որովհետեւ եթէ Սոդոմի մէջ եղած լինէին այն հրաշքները որ քեզանում եղան, մինչեւ այսօր դեռ կ’մնային։

24 Բայց ասում եմ ձեզ, որ Սոդոմացիների երկրի համար աւելի հեշտ կ’լինի դատաստանի օրումը, քան թէ քեզ։

25 Այն ժամանակը Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց. Գոհանում եմ քեզանից, ով Հայր՝ երկնքի եւ երկրի Տէր, որ իմաստուններիցն եւ գիտուններիցն այս բաները ծածկեցիր եւ երեխաներին յայտնեցիր։

26 Այո, ով Հայր. Որովհետեւ այսպէս հաճոյ եղաւ քո առաջին։

27 Ամեն բան ինձ տրուեցաւ իմ Հօրիցը. Եւ ոչ ով չէ ճանաչում Որդիին՝ բայց միայն Հայրը. եւ ոչ ով չէ ճանաչում Հօրը՝ բայց միայն Որդին. Եւ ում որ Որդին կամենայ յայտնել։

28 Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կ’տամ ձեզ։

29 Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. Որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. Եւ ձեր անձերի համար հանգստութիւն կ’գտնէք։

30 Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ։

12

1 Այն ժամանակ Յիսուսը շաբաթ օրը գնաց արտերի միջովը, եւ նորա աշակերտները սովեցին, եւ սկսեցին հասկ պոկել եւ ուտել։

2 Եւ երբոր Փարիսեցիները տեսան, նորան ասեցին. Ահա քո աշակերտներն անում են ինչ որ արժան չէ շաբաթ օրն անել։

3 Նա էլ ասեց նորանց. Դուք չէ՞ք կարդացել, թէ ինչ արաւ Դաւիթը, երբոր ինքը սովեց եւ նորա հետ լինողներն էլ.

4 Ինչպէս Աստուծոյ տունը մտաւ եւ առաջաւորութեան հացը կերաւ, որ օրինաւոր չէր նորան ուտել, եւ ոչ էլ նորա հետ լինողներին, բայց միայն քահանաներին։

5 Կամ չէ՞ք կարդացել օրէնքումը, որ քահանաները շաբաթ օրերումն տաճարի մէջ շաբաթը պղծում են, եւ անմեղ են։

6 Բայց ես ասում եմ ձեզ՝ որ տաճարիցն էլ մեծն է այստեղ։

7 Բայց եթէ գիտէիք՝ ի՛նչ է «Ողորմութիւն եմ ուզում եւ ոչ թէ զոհ.» դուք չէիք դատապարտիլ անմեղներին։

8 Որովհետեւ մարդի Որդին շաբաթի էլ տէրն է։

9 Եւ Յիսուսը այն տեղից գնաց՝ եկաւ նորանց ժողովարանը։

10 Եւ ահա մի մարդ կար՝ ձեռքը չորացած. Նորան հարցրին եւ ասեցին թէ Շաբաթ օրը արժա՞ն է բժշկութիւն անել, որ նորանից չարախօսեն։

11 Եւ նա ասեց նորանց. Ո՞վ կ’լինի ձեզանից այն մարդը, որ մէկ ոչխար ունենայ, եւ եթէ նա շաբաթ օրը ընկնի փոսի մէջ, մի՞թէ չի բռնիլ նորան եւ վեր հանիլ։

12 Ապա ո՞րքան առաւել է մարդը ոչխարից. Ապա ուրեմն արժան է շաբաթ օրը բարիք գործել։

13 Այն ժամանակ ասեց այն մարդին. Ձեռքդ մեկնիր, նա էլ մեկնեց, եւ նա ողջ եղաւ ինչպէս միւսը։

14 Բայց Փարիսեցիները դուրս գնացին եւ նորա դէմ խորհուրդ արին, թէ ինչպէս կորցնեն նորան։

15 Եւ Յիսուսն իմանալով՝ հեռացաւ այն տեղից, եւ շատ ժողովուրդներ գնացին նորա ետեւից. Եւ նա նորանց ամենին բժշկեց։

16 Եւ նորանց սաստեց՝ որ նորան յայտնի չ’անեն.

17 Որ կատարուի Եսայի մարգարէի ձեռով ասուածը որ ասում է.

18 Ահա իմ ծառան, որին ես ընտրեցի, եւ իմ սիրելին՝ որին իմ անձը հաւանել է. Իմ Հոգին նորա վերայ կ’դնեմ, եւ նա հեթանոսներին իրաւունք կ’պատմէ։

19 Նա ոչ կ’հակառակէ, եւ ոչ կ’աղաղակէ, եւ ոչ էլ հրապարակների մէջ մէկը նորա ձայնը կ’լսէ։

20 Ջախջախուած եղէգը չի փշրիլ, եւ հանգչող պատրոյգը չի հանգցնիլ մինչեւ որ դատաստանը յաղթութեան հանէ։

21 Եւ հեթանոսները յոյս կ’դնեն նորա անունին։

22 Այն ժամանակը մի կոյր եւ համր դիւահար բերուեցաւ նորա մօտ, եւ նա նորան բժշկեց. Այնպէս որ կոյրը եւ համրը խօսեց էլ տեսաւ էլ։

23 Եւ բոլոր ժողովուրդները զարմացան եւ ասում էին. Մի՞թէ սա է Դաւիթի որդին.

24 Բայց Փարիսեցիները լսելով ասեցին. Դա դեւերն ուրիշ բանով չէ հանում, բայց միայն դեւերի իշխան Բէեղզեբուղի ձեռովը։

25 Եւ Յիսուսը նորանց խորհուրդներն իմանալով, ասեց նորանց. Ամեն թագաւորութիւն որ իր դէմ բաժանուած է՝ կ’աւերուի, եւ ամեն քաղաք կամ տուն որ իր դեմ բաժանուած է՝ չի մնալ։

26 Եւ թէ որ սատանան սատանային հանում է, իր դէմ բաժանուեցաւ. Էլ ի՞նչպէս նորա թագաւորութիւնը կ’կենայ։

27 Եւ եթէ ես Բէեղզեբուղով եմ հանում դեւերը, ձեր որդիքն ի՞նչով են հանում. Սորա համար նորանք կ’լինին ձեր դատաւորները։

28 Բայց եթէ ես Աստուծոյ Հոգիովն եմ հանում դեւերը, ուրեմն Աստուծոյ արքայութիւնը ձեզ վերայ հասել է։

29 Կամ ի՞նչպէս մէկը կարող է զօրաւոր մարդի տունը մտնել՝ եւ նորա կարասիները յափշտակել. Եթէ առաջ չ’կապէ այն զօրաւորին, եւ յետոյ նորա տունը կ’յափշտակէ։

30 Ով որ ինձ հետ չէ, ինձ հակառակ է. Եւ ով որ ինձ հետ չէ ժողովում՝ ցրվում է։

31 Սորա համար ասում եմ ձեզ. Ամեն մեղք եւ հայհոյանք կ’թողուի մարդկանց, բայց Հոգիին դէմ հայհոյանքը չի թողուիլ մարդկանց։

32 Եւ ո՛վ որ մարդի Որդիին դէմ բան ասէ՝ կ’թողուի նորան. Բայց ով որ Սուրբ Հոգիին դէմ ասէ, նորան չի թողուիլ ոչ այս աշխարհքումը եւ ոչ գալու աշխարհքումը։

33 Կամ ծառը բարի արէք՝ եւ նորա պտուղն էլ բարի, կամ ծառը չար արէք՝ եւ նորա պտուղն էլ չար. Որովհետեւ ծառը պտղիցը կ’ճանաչուի։

34 Իժերի զաւակներ, դուք ի՞նչպէս կարող էք բարի խօսել՝ որ չար էք. Որովհետեւ սրտի աւելացածիցը կ’խօսի բերանը։

35 Բարի մարդն իր սրտի բարի գանձիցը բարիքները կ’հանէ, եւ չար մարդը չար գանձիցը չար բաներ կ’հանէ։

36 Բայց ասում եմ ձեզ, թէ ամեն դատարկ խօսքի համար, որ մարդիկ խօսեն՝ դատաստանի օրը համար պիտի տան։

37 Որովհետեւ քո խօսքիցը կ’արդարանաս, եւ քո խօսքիցը կ’դատապարտուիս։

38 Այն ժամանակ դպիրներիցը եւ Փարիսեցիներիցը ոմանք պատասխան տուին եւ ասեցին. Վարդապետ, ուզում ենք քեզանից մի նշան տեսնել։

39 Նա էլ պատասխան տուաւ եւ նորանց ասեց. Չար եւ շնացող ազգը նշան է ուզում, եւ նշան չի տրուիլ նորան, բայց միայն Յովնան մարգարէի նշանը։

40 Որովհետեւ ինչպէս Յովնանը երեք օր եւ երեք գիշեր կէտի փորումն էր, այնպէս մարդի Որդին երեք օր եւ երեք գիշեր երկրի սրտումը կ’լինի։

41 Նինուէացի մարդիկը վեր կ’կենան դատաստանումը այս ազգի հետ, եւ կ’դատապարտեն սորան. որ նորանք Յովնանի քարոզութիւնովն ապաշխարեցին. Եւ ահա Յովնանիցը մեծն է այստեղ։

42 Հարաւի թագուհին վեր կ’կենայ դատաստանումը այս ազգի հետ, եւ կ’դատապարտէ սորան. Որ երկրի ծայրերից եկաւ Սողոմոնի իմաստութիւնը լսելու. Եւ ահա Սողոմոնիցն էլ մեծն է այստեղ։

43 Եւ երբոր պիղծ ոգին դուրս է գալիս մարդից, անջուր տեղերում ման է գալիս հանգիստ խնդրելով, եւ չէ գտնում։

44 Այն ժամանակ ասում է, Ետ դառնամ իմ տունը՝ որտեղից դուրս եկայ, եւ գալիս է նորան գտնում է պարապ, սրբուած եւ յարդարուած։

45 Այն ժամանակ գնում է իրանից էլ աւելի չար եօթն ուրիշ ոգիներ է առնում իր հետ, եւ մտնում բնակվում է այնտեղ. Եւ այն մարդի յետինն աւելի չար է լինում քան թէ առաջինը. Այսպէս կ’լինի եւ այս չար ազգին։

46 Եւ նա տակաւին ժողովուրդների հետ խօսելիս, ահա նորա մայրը եւ նորա եղբայրները դուրսը կանգնած՝ ուզում էին նորա հետ խօսել։

47 Եւ մէկն ասեց նորան. Ահա մայրդ եւ եղբարքդ դուրսը կանգնած՝ ուզում են քեզ հետ խօսել։

48 Նա էլ պատասխան տուաւ իրան ասողին եւ ասեց. Ո՞վ է իմ մայրը, եւ ո՞վ են իմ եղբայրները։

49 Եւ իր ձեռքը դէպի իր աշակերտները մեկնելով ասեց. Ահա իմ մայրը եւ իմ եղբայրները։

50 Որովհետեւ ով որ իմ Հօր կամքը կատարէ որ երկնքումն է, նա է իմ եղբայրը, քոյրը եւ մայրը։

13

1 Այն օրը Յիսուսը տանիցը դուրս գալով ծովի եզերքումը նստեց։

2 Եւ շատ ժողովուրդներ նորա մօտ ժողովուեցան, մինչեւ որ նա նաւը մտաւ նստեց. Եւ բոլոր ժողովուրդը ծովեզրին կանգնել էր։

3 Եւ նորանց հետ շատ բաներ խօսեց առակներով ասելով.

4 Ահա սերմ ցանողը դուրս գնաց սերմ ցանելու. Եւ նա սերմելիս՝ մի քանիսը ճանապարհի մօտ ընկաւ, եւ երկնքի թռչուններն եկան եւ կերան նորանց։

5 Եւ ուրիշներն ընկան քարքարուտ տեղ, ուր շատ հող չ’կար, եւ շուտով բուսան՝ խոր հող չ’ունենալու պատճառովը։

6 Բայց երբոր արեգակը ծագեց, տաքացաւ. Եւ որովհետեւ արմատ չ’ունէին՝ չորացան։

7 Եւ ուրիշներն ընկան փշերի մէջ, եւ փշերը դուրս եկան եւ խեղդեցին նորանց։

8 Եւ ուրիշներն ընկան բարի երկրի վերայ, եւ պտուղ էին տալիս. Որը հարիւր, եւ որը վաթսուն, եւ որը երեսուն։

9 Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ։

10 Եւ աշակերտները մօտ գալով ասեցին նորան. Ի՞նչու առակներով ես խօսում նորանց հետ։

11 Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց նորանց. Որովհետեւ ձեզ տրուած է երկնքի արքայութեան խորհուրդները գիտենալ, բայց նորանց չէ տրուած։

12 Որովհետեւ ով որ ունի՝ նորան կ’տրուի եւ կ’աւելանայ. Եւ ով որ չ’ունի, ունեցածն էլ կ’առնուի նորանից։

13 Նորա հանար եմ առակներով խօսում նորանց հետ, որ տեսնելով չեն տեսնում, եւ լսելով չեն լսում, եւ չեն իմանում։

14 Եւ նորանց վերայ կատարվում է Եսայիի մարգարէութիւնն, որ ասում է. Լսելով կ’լսէք, եւ չէք իմանալ, եւ տեսնելով կ’տեսնէք, եւ չէք տեսնիլ։

15 Որովհետեւ թանձրացաւ այս ժողովրդի սիրտը, եւ իրանց ականջներովը ծանր լսեցին, եւ իրանց աչքերը խփեցին, մի գուցէ աչքերով տեսնեն՝ եւ ականջներով լսեն՝ եւ սրտով իմանան, եւ ետ դառնան, եւ ես նորանց բժշկեմ։

16 Բայց երանելի են ձեր աչքերը՝ որ տեսնում են, եւ ձեր ականջները՝ որ լսում են։

17 Որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, որ շատ մարգարէներ եւ արդարներ ցանկացան տեսնել ինչ որ տեսնում էք՝ եւ չ’տեսան, եւ լսել ինչ որ լսում էք՝ եւ չ’լսեցին։

18 Դուք հիմա լսեցէք սերմ ցանողի առակը։

19 Այն ամենից՝ որ արքայութեան խօսքը լսում է եւ չէ իմանում, գալիս է չարը՝ եւ յափշտակում նորա սրտի մէջ սերմածը. Սա է ճանապարհի մօտ սերմածը։

20 Եւ քարքարուտ տեղը սերմածը նա է, որ խօսքը լսելիս շուտով ուրախութիւնով ընդունում է նորան։

21 Բայց արմատ չ’ունի իր մէջ, այլ ժամանակաւոր է. Եւ երբոր նեղութիւն կամ հալածանք են լինում այն խօսքի համար, շուտով գայթակղում է։

22 Եւ փշերի մէջ սերմածը նա է, որ խօսքը լսում է, եւ այս աշխարհքի հոգսերը, եւ հարստութեան խաբեբայութիւնը խեղդում են այն խօսքը, եւ անպտուղ է լինում։

23 Բայց բարի երկրումը սերմածը նա է, որ խօսքը լսում է եւ իմանում. Որ եւ պտուղ է տալիս, որը հարիւր եւ որը վաթսուն եւ որը երեսուն։

24 Մի ուրիշ առակ նորանց առաջին դրաւ եւ ասեց. Երկնքի արքայութիւնը նմանուեցաւ մի մարդի, որ իր արտումը բարի սերմ ցանեց,

25 Եւ մարդիկը քնելիս, նորա թշնամին եկաւ եւ ցորենի մէջ որոմներ ցանեց եւ գնաց։

26 Եւ երբոր խոտը բուսաւ եւ պտուղ տուաւ, այն ժամանակ որոմներն էլ երեւեցան։

27 Եւ տան տիրոջ ծառաները մօտ գալով ասեցին նորան. Տէ՛ր, մի՞թէ դու քո արտումը բարի սերմ չ’սերմեցիր, ապա ի՞նչ տեղից են որոմները։

28 Նա էլ ասեց նորանց. Թշնամի մարդ է արել այդ։ Ծառաներն էլ ասեցին նորան. Հիմա կամենո՞ւմ ես որ գնանք քաղենք նորանց դուրս հանենք։

29 Նա էլ ասեց, Ոչ. Մի գուցէ որոմները քաղելիս, ցորենն էլ նորանց հետ պոկէք։

30 Թող տուէք որ երկուսը միասին մեծանան մինչեւ հունձքը, եւ հնձի ժամանակին հնձողներին կ’ասեմ. Առաջ որոմները քաղեցէք եւ նորանց խուրձ խուրձ կապեցէք այրելու, իսկ ցորենը ժողովեցէք իմ ամբարի մէջ։

31 Մի ուրիշ առակ դրաւ նորանց առաջին եւ ասեց. Երկնքի արքայութիւնը նման է մանանեխի հատի, որ մի մարդ առաւ իր արտի մէջ սերմեց.

32 Որ ամեն սերմունքից փոքրն է, բայց երբոր կ’աճի, բոլոր բանջարներից մեծ է, եւ ծառ է լինում, այնպէս որ երկնքի թռչունները գալիս են նորա ճղերումը հանգիստ առնում։

33 Մի ուրիշ առակ խօսեց նորանց. Երկնքի արքայութիւնը նման է խմորի՝ որ մի կնիկ առաւ՝ եւ երեք չափ ալիւրի մէջ թագցրեց մինչեւ որ բոլորը խմորուեցաւ։

34 Այս բոլորը Յիսուսն առակներով խօսեց ժողովուրդների հետ, եւ առանց առակի չէր խօսում նորանց հետ,

35 Որ մարգարէի ձեռով ասուածը կատարուի՝ որ ասում է, Առակներով կ’բանամ իմ բերանը, եւ դուրս կ’բղխեմ աշխարհքի սկզբից ծածկուածները։

36 Այն ժամանակ Յիսուսը ժողովուրդներին թողելով եկաւ տուն, եւ նորա աշակերտները նորա մօտ եկան եւ ասեցին. Մեկնիր մեզ արտի որոմների առակը։

37 Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց նորանց, Բարի սերմը ցանողը մարդի Որդին է։

38 Եւ արտը աշխարհքս է, եւ բարի սերմը նորանք են, որ արքայութեան որդիքն են. Եւ որոմները չարի որդիքն են։

39 Եւ թշնամին, որ նորանց սերմեց, սատանան է. Եւ հունձքն աշխարհքի վերջն է, եւ հնձողները հրեշտակներն են։

40 Արդ՝ ինչպէս որ որոմները հաւաքվում են եւ կրակով այրվում, այնպէս կ’լինի աշխարհքիս վերջումը։

41 Մարդի Որդին կ’ուղարկէ իր հրեշտակներին, եւ նորա արքայութիւնիցը կ’հաւաքեն բոլոր գայթակղութիւնները եւ անօրէնութիւն գործողներին.

42 Եւ կ’գցեն նորանց կրակի փռան մէջ. այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը։

43 Այն ժամանակ արդարները կ’ծագեն ինչպէս արեգակը իրանց Հօր արքայութեան մէջ։ Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ։

44 Դարձեալ նման է երկնքի արքայութիւնը մի արտի մէջ թագցրուած գանձի, որ նորան մի մարդ գտնելով թագցրեց, եւ ուրախութիւնիցը գնում ամեն ինչ որ ունի ծախում է, եւ արտը առնում։

45 Դարձեալ նման է երկնքի արքայութիւնը մի վաճառական մարդի, որ գեղեցիկ մարգարիտներ է որոնում.

46 Որ մի թանկագին մարգարիտ գտնելով, գնաց ամեն ինչ որ ունէր՝ ծախեց, եւ առաւ նորան։

47 Դարձեալ նման է երկնքի արքայութիւնը ծովը գցուած ուռկանի, որ ամեն տեսակից ժողովում է.

48 Որ երբոր լցուեցաւ՝ ցամաքը հանեցին, ու նստեցին լաւերը ժողովեցին ամանների մէջ, եւ անպէտքները դուրս գցեցին։

49 Այսպէս կ’լինի աշխարհքի վերջումը. Հրեշտակները դուրս կ’գան եւ կ’ջոկեն չարերին արդարների միջից.

50 Եւ կ’գցեն նորանց կրակի փռան մէջ. Այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը։

51 Յիսուսը ասեց նորանց. Իմացա՞ք այդ բոլորը։ Ասեցին նորան. Այո, Տէր։

52 Նա էլ ասեց նորանց. Սորա համար ամեն դպիր, որ երկնքի արքայութեանն է աշակերտել, նման է տանտէր մարդի, որ հանում է իր գանձիցը նոր եւ հին բաներ։

53 Եւ եղավ՝ երբոր Յիսուսը այս առակները վերջացրեց, գնաց այնտեղից։

54 Եւ գալով իր գաւառը, նորանց ժողովարանումը սովորեցնում էր նորանց, այնպէս որ զարմանում էին նորանք եւ ասում, ո՞րտեղից է սորան այս իմաստութիւնը եւ զօրութիւնները։

55 Չէ՞ որ սա հիւսան որդին է չէ՞ որ սորա մայրը Մարիամ է կոչվում. Եւ եղբայրները՝ Յակոբոս եւ Յովսէս եւ Սիմօն եւ Յուդա.

56 Եւ չէ՞ որ սորա ամեն քոյրերը մեզ մօտ են, ապա ո՞րտեղից է սորան այս ամեն բաները։

57 Եւ գայթակղում էին նորա վերայ։ Յիսուսն էլ նորանց ասեց. Մի մարգարէ անարգուած չէ, բայց միայն իր գաւառի եւ իր տան մէջ։

58 Եւ այն տեղ շատ զօրութիւններ չարաւ նորանց անհաւատութեան պատճառովը։

14

1 Այն ժամանակը Հերովդէս չորրորդապետը Յիսուսի համբաւը լսեց.

2 Եւ ասեց իր ծառաներին. Նա Յովհաննէս Մկրտիչն է. Նա մեռելների միջից յարութիւն է առել, եւ նորա համար զօրութիւններ են գործվում նորանով։

3 Որովհետեւ Հերովդէսը բռնեց Յովհաննէսին, կապեց նորան եւ բանտի մէջ դրաւ՝ իր եղբայր՝ Փիլիպպոսի կնոջ Հերովդիայի համար։

4 Որովհետեւ Յովհաննէսը նորան ասում էր, թէ Արժան չէ քեզ, որ դու դորան ունենաս։

5 Եւ ուզում էր նորան սպանել, բայց ժողովրդիցը վախենում էր, որովհետեւ նորան ընդունում էին ինչպէս մարգարէ։

6 Եւ երբոր Հերովդէսի ծննդեան օրն եղաւ, Հերովդիայի աղջիկը հանդէսի մէջ պարեց՝ եւ հաճոյ թուեցաւ Հերովդէսին։

7 Ապա նա էլ երդումով խոստացաւ նորան տալ ինչ որ ուզէ։

8 Նա էլ առաջ իր մօրից խրատ առնելով՝ ասեց. Տուր այստեղ սկուտեղի վերայ Յովհաննէս Մկրտչի գլուխը։

9 Եւ թագաւորը տրտմեցաւ, բայց իր երդումների եւ իր հետ նստողների համար հրամայեց որ տրուի։

10 Եւ ուղարկեց բանտումը գլխատեց Յովհաննէսին։

11 Եւ նորա գլուխը բերին սկուտեղի վերայ եւ տուին աղջկանը. Եւ նա տարաւ իր մօրը։

12 Եւ նորա աշակերտներն եկան՝ մարմինը վեր առան եւ թաղեցին նորան. Եւ եկան պատմեցին Յիսուսին։

13 Եւ Յիսուսը լսելով այնտեղից նաւով գնաց առանձին մի անապատ տեղ։ Եւ ժողովուրդներն երբոր լսեցին, այն քաղաքներից ոտով գնացին նորա ետեւից։

14 Եւ երբոր Յիսուսը դուրս եկաւ, շատ ժողովուրդ տեսաւ եւ գթաց նորանց վերայ եւ բժշկեց նորանց հիւանդներին։

15 Եւ երբոր իրիկուն եղավ, աշակերտները նորա մօտ եկան եւ ասեցին. Տեղս անապատ է, եւ ժամանակն արդէն անցել է. Ժողովուրդներն արձակիր որ գնան գիւղերն իրանց համար կերակուր առնեն։

16 Յիսուսն էլ ասեց նորանց. Պէտք չէ որ գնան, դուք տուէք նորանց ուտել։

17 Նորանք էլ ասեցին նորան. Մենք այստեղ բան չ’ունինք, բայց միայն հինգ հաց եւ երկու ձուկ։

18 Նա էլ ասեց. Նորանք այստեղ բերէք ինձ մօտ։

19 Եւ հրամայեց որ ժողովուրդները խոտերի վերայ նստեն. Եւ հինգ հացը եւ երկու ձուկն առաւ՝ դէպի երկինքը նայեց՝ օրհնեց, եւ կտրեց, հացերը տուաւ աշակերտներին, եւ աշակերտները ժողովուրդներին։

20 Եւ ամենքը կերան եւ կշտացան, եւ կտորների աւելացածը տասներկու քթոց լիքը վեր առան։

21 Եւ ուտողները հինգ հազարի չափ մարդիկ էին բացի կանանցից եւ երեխաներից։

22 Եւ Յիսուսը շուտով իր աշակերտներին ստիպեց, որ նաւը մտնեն եւ իրանից առաջ անցնեն այն կողմը, մինչեւ որ ինքն այն ժողովուրդներին արձակէ։

23 Եւ երբոր ժողովուրդներին արձակեց, վեր ելաւ սարը, առանձին աղօթք անելու. Եւ երբոր իրիկուն եղաւ, միայն ինքն էր այնտեղ։

24 Բայց նաւն արդէն ծովի մէջ տեղն էր եւ ալէկոծվում էր, որովհետեւ քամին ներհակ էր։

25 Եւ գիշերի չորրորդ պահին Յիսուսը ծովի վերայ գնալով նորանց մօտ եկաւ։

26 Եւ աշակերտներն երբոր տեսան նորան ծովի վերայ գնալիս, շփոթուեցան եւ ասեցին, թէ աչքի երեւոյթ բան է, եւ վախից աղաղակեցին։

27 Եւ Յիսուսը շուտով խօսեց նորանց հետ եւ ասեց. Քաջ եղէք, ես եմ՝ մի վախենաք։

28 Եւ Պետրոսը պատասխան տուաւ նորան եւ ասեց, Տէ՛ր, եթէ դու ես, հրամայիր ինձ, որ ջրերի վերայով քեզ մօտ գամ։

29 Նա էլ ասեց, Եկ։ Եւ Պետրոսը նաւիցը իջնելով ջրերի վերայովը գնաց, որ գայ Յիսուսի մօտ։

30 Եւ տեսնելով որ քամին սաստիկ է, վախեցաւ, եւ երբոր սկսեց ընկղմուիլ, աղաղակեց եւ ասեց, Տէ՛ր, փրկիր ինձ։

31 Եւ շուտով Յիսուսը իր ձեռքը մեկնեց՝ նորան բռնեց եւ ասեց նորան. Թերահաւատ, ի՞նչու երկմտեցիր։

32 Եւ երբոր նաւը մտան, քամին հանդարտեց։

33 Եւ նաւի մէջ լինողները մօտ գալով նորան երկրպագեցին եւ ասեցին. Ճշմարիտ՝ դու Աստուծոյ Որդին ես։

34 Եւ միւս կողմն անցնելով եկան Գեննեսարէթի երկիրը։

35 Եւ այնտեղի մարդիկը նորան ճանաչելով, ուղարկեցին բոլոր շրջակայքը եւ ամեն հիւանդները նորա մօտ բերին։

36 Եւ նորան աղաչում էին՝ որ միայն նորա հանդերձի ծայրին դիպչեն. Եւ նորանք որ դիպան, փրկուեցան։

15

1 Այն ժամանակ Երուսաղէմացի դպիրները եւ Փարիսեցիները Յիսուսի մօտ եկան եւ ասեցին.

2 Ի՞նչու համար քո աշակերտները ծերերի աւանդութիւնը զանց են անում , որովհետեւ իրանց ձեռքերը չեն լուանում, երբոր հաց են ուտում։

3 Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց նորանց. Ապա դուք ի՞նչու էք Աստուծոյ պատուիրանքը զանց անում ձեր աւանդութեան համար։

4 Որովհետեւ Աստուած պատուիրեց եւ ասեց. Պատուիր քո հօրը եւ մօրը։

5 Եւ իր հօրը կամ մօրը բամբասողը մահով մեռնի։

6 Բայց դուք ասում էք. Թէ Ո՛վ որ հօրը կամ մօրը ասէ՝ պատարագ է այն որ ինձանից պիտի շահուէիր, նա թող չ’պատուէ իր հօրը եւ իր մօրը։ Եւ ձեր աւանդութեան համար Աստուծոյ պատուէրը խափանել էք։

7 Կեղծաւորներ, լաւ մարգարէացաւ ձեր մասին Եսայիան ասելով.

8 Այս ժողովուրդը իրան բերանովն է մօտենում ինձ, եւ շրթունքներովն է ինձ պատվում, բայց իրանց սիրտն ինձանից հեռացած ջոկուած է։

9 Զուր տեղն են պաշտում ինձ՝ վարդապետութիւններ սովորեցնելով, որ մարդկանց պատուէրներ են։

10 Եւ ժողովուրդներն իրան մօտ կանչելով, ասեց նորանց. Լսեցէք եւ իմացէք.

11 Ոչ թէ բերանը մտնողն է պղծում մարդին, այլ բերանիցը դուրս եկողը՝ նա է պղծում մարդին։

12 Այն ժամանակ նորա աշակերտները մօտ գալով ասեցին նորան. Գիտե՞ս որ Փարիսեցիներն այն խօսքը լսելով գայթակղուեցին։

13 Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Ամեն տունկ, որ իմ երկնաւոր Հայրը չ’տնկեց, կ’պոկուի։

14 Թոյլ տուէք նորանց. կոյր առաջնորդներ են կոյրերի, եւ երբոր կոյրը կոյրին առաջնորդէ, երկուսն էլ փոսի մեջ կ’ընկնեն։

15 Պետրոսը նորան պատասխան տուաւ եւ ասեց. Այս առակը մեկնիր մեզ։

16 Յիսուսն էլ ասեց. Դո՞ւք էլ տակաւին անխելք էք։

17 Տակաւին չէ՞ք հասկանում, թէ ամեն ինչ որ բերանն է մտնում, փորն է գնում եւ արտաքնոցն է գցվում։

18 Բայց բերանիցը դուրս եկող բաները սրտիցն են դուրս գալիս, եւ նորանք են մարդին պղծում։

19 Որովհետեւ սրտիցը դուրս են գալիս չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյութիւններ։

20 Սորանք են մարդին պղծողը, բայց անլուայ ձեռքով ուտելը մարդին չէ պղծում։

21 Եւ Յիսուսը այնտեղից դուրս եկաւ գնաց Տիւրոսի եւ Սիդոնի կողմերը։

22 Եւ ահա մի Քանանացի կին այն սահմաններից դուրս եկած աղաղակում էր նորան եւ ասում. Ողորմիր ինձ, Տէ՛ր, Դաւիթի Որդի, իմ աղջիկը չարաչար դիւահարվում է։

23 Եւ նա նորան մէկ խօսք պատասխան չ’տուաւ. Եւ նորա աշակերտները մօտ գալով աղաչում էին նորան եւ ասում. Արձակիր դորան, որովհետեւ մեր ետեւիցն աղաղակում է։

24 Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Ես չեմ ուղարկուել՝ եթէ ոչ Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ։

25 Այն կինն էլ եկաւ՝ նորան երկրպագում էր եւ ասում. Տէ՛ր, օգնիր ինձ։

26 Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Լաւ չէ երեխաների հացն առնել եւ շներին գցել։

27 Նա էլ ասեց. Այո, Տէր, սակայն շներն էլ իրանց տէրերի սեղանից ընկած փշրանքներիցն են ուտում։

28 Այն ժամանակ Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց նորան. Ով կին, մեծ է քո հաւատքը. Քեզ լինի ինչպէս ուզում ես. Եւ նորա աղջիկը բժշկուեց նոյն ժամիցը։

29 Եւ Յիսուսը այնտեղից գնալով Գալիլեայի ծովի մօտ եկաւ, եւ վեր ելաւ սարը՝ այնտեղ նստեց։

30 Եւ շատ ժողովուրդներ եկան նորա մօտ, որ իրանց հետ ունէին կաղեր, կոյրեր, համրեր, հաշմանդամներ, եւ ուրիշ շատեր, եւ նորանց գցեցին Յիսուսի ոտները, եւ նա նորանց բժշկեց։

31 Մինչեւ որ ժողովուրդները զարմանում էին, տեսնելով համրերին խօսելիս, հաշմանդամներին առողջ, կաղերին գնալիս եւ կոյրերին տեսնելիս. Եւ փառաւորեցին Իսրայէլի Աստուծուն։

32 Եւ Յիսուսը իր աշակերտները մօտը կանչելով ասեց. Գութս շարժում է այս ժողովրդի վերայ, որովհետեւ արդէն երեք օր է իմ մօտս են եւ բան չ’ունին որ ուտեն. Եւ նորանց չեմ ուզում սոված ճանապարհ գցել, մի գուցէ նուաղեն ճանապարհումը։

33 Եւ նորա աշակերտները նորան ասեցին. Ո՞րտեղից է մեզ այս անապատումը այնչափ հաց, որ այդքան ժողովուրդը կշտացնենք։

34 Եւ Յիսուսը նորանց ասեց. Քա՞նի հաց ունիք. Նորանք էլ ասեցին, Եօթը, եւ մի քանի փոքր ձկներ։

35 Եւ նա հրամայեց ժողովրդին, որ գետնի վերայ նստեն։

36 Եւ այն եօթն հացը եւ ձկներն առաւ, գոհացաւ, կտրեց եւ իր աշակերտներին տուաւ, եւ աշակերտները ժողովրդին։

37 Եւ ամենքը կերան եւ կշտացան. Եւ կտորների աւելացածը եօթը զամբիւղ լիքը վեր առան։

38 Եւ ուտողները չորս հազար մարդիկ էին՝ կանանցից եւ երեխաներից ջոկ։

39 Եւ ժողովուրդներն արձակելուց յետոյ մտաւ նաւը եւ եկաւ Մագդաղէի սահմանները։

16

1 Եւ Փարիսեցիները եւ Սադուկեցիները նորա մօտ եկան, եւ փորձելով նորանից ուզում էին որ երկնքիցը մի նշան ցոյց տայ նորանց։

2 Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց նորանց. Իրիկուն դառած ժամանակ ասում էք՝ Պարզ կ’լինի որովհետեւ երկինքը կարմրել է։

3 Եւ առաւօտը՝ Այսօր մրրիկ կ’լինի, որովհետեւ երկինքը պղտորած կարմրացել է։ Կե՛ղծաւորներ, երկնքի երեսը գիտէք քննել, բայց ժամանակների նշանները չէ՞ք կարող։

4 Չար եւ շնացող ազգը նշան է խնդրում. Եւ նշան չի տրուիլ նորան, բայց միայն Յովնան մարգարէի նշանը։ Եւ նորանց թողեց գնաց։

5 Եւ նորա աշակերտները այն կողմը գնալիս մոռացան հաց վեր առնել։

6 Եւ Յիսուսը նորանց ասեց. Տեսէք եւ զգոյշ կացէք Փարիսեցիների եւ Սադուկեցիների խմորիցը։

7 Իսկ նորանք իրանց միջումը միտք էին անում եւ ասում թէ Հաց չենք վեր առել։

8 Եւ Յիսուսը այս իմանալով ասեց. Ի՞նչու էք միտք անում ձեր միջումը, թե՛րահաւատներ, թէ հաց չէք վեր առել։

9 Տակաւին չէ՞ք իմանում, եւ չէ՞ք էլ յիշում այն հինգ հացը հինգ հազար մարդկանցը, եւ քանի՞ քթոց վեր առաք։

10 Ոչ էլ այն եօթը հացը չորս հազար մարդկանցը, եւ քանի՞ զամբիւղ վեր առաք.

11 Ի՞նչպէս չէք իմանում, որ հացի համար չ’ասեցի ձեզ՝ զգոյշ կենալ Փարիսեցիների եւ Սադուկեցիների խմորիցը։

12 Այն ժամանակ հասկացան, որ չ’ասեց հացի խմորիցն զգոյշ կենալ, այլ Փարիսեցիների եւ Սադուկեցիների վարդապետութիւնիցը։

13 Եւ Յիսուսը դուրս գնաց Փիլիպպեայ Կեսարիայի կողմերը, եւ իր աշակերտներին հարցնում էր եւ ասում. Մարդիկ ինձ համար ո՞վ են ասում, որ մարդի Որդին լինի։

14 Նորանք էլ ասեցին. Ոմանք՝ թէ Յովհաննէս Մկրտիչն է. Իսկ միւսները՝ Եղիան. Ուրիշներն էլ՝ Երեմիան, կամ մարգարէների մէկը։

15 Նորանց ասեց. Իսկ դուք ո՞վ էք ասում ինձ համար, թէ լինիմ։

16 Սիմօն Պետրոսը պատասխան տուաւ եւ ասեց. Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստուծոյ Որդին։

17 Եւ Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց նորան. Երանի քեզ, Սիմօն՝ Յովնանի որդի, որովհետեւ մարմինը եւ արիւնը չ’յայտնեց քեզ, բայց իմ Հայրը որ երկնքումն է։

18 Ես էլ ասում եմ քեզ, որ դու ես Պետրոս, եւ այդ վէմի վերայ կ’շինեմ իմ եկեղեցին, եւ դժոխքի դռները չեն յաղթիլ նորան։

19 Եւ ես կ’տամ քեզ երկնքի արքայութեան բանալիները, եւ այն որ կապես երկրի վերայ, կապուած կ’լինի երկնքումը. Եւ այն որ երկրի վերայ արձակես, արձակուած կ’լինի երկնքումը։

20 Այն ժամանակ իր աշակերտներին պատուիրեց, որ ոչ ոքի չ’ասեն, թէ նա է Քրիստոսը։

21 Այնուհետեւ Յիսուսը սկսեց աշակերտներին յայտնել, թէ պէտք է նորան Երուսաղէմ գնալ եւ ծերերիցը եւ քահանայապետներիցը եւ դպիրներիցը շատ չարչարանքով չարչարուիլ, սպանուիլ եւ երրորդ օրը յարութիւն առնել։

22 Եւ Պետրոսը նորան մի կողմ տանելով սկսեց նորան յանդիմանել եւ ասել՝ Քաւ լիցի քեզ, Տէ՛ր, այդ չ’լինի քեզ։

23 Եւ նա դառաւ՝ ասեց Պետրոսին. Յետս գնա, սա՛տանայ, դու գայթակղութիւն ես ինձ. Որովհետեւ դու միտք չես անում Աստուծոյ՝ այլ մարդկանց բաները։

24 Այն ժամանակ Յիսուսը իր աշակերտներին ասեց. Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ իր խաչն առնէ, եւ իմ ետեւից գայ։

25 Որովհետեւ ով որ իր անձը ուզէ ապրեցնել, կ’կորցնէ նորան, եւ ով որ իր անձը կորցնէ ինձ համար՝ կ’գտնէ նորան։

26 Որովհետեւ ի՞նչ օգուտ ունի մարդ, որ բոլոր աշխարհքն ստանայ եւ իր անձը կորցնէ. Կամ ի՞նչ գին կ’տայ մարդ իր անձը փրկելու համար։

27 Որովհետեւ մարդի Որդին գալու է իր Հօր փառքովն իր հրեշտակների հետ. Եւ այն ժամանակ ամեն մէկին կ’հատուցանէ նորա գործերի համեմատ։

28 Ճշմարիտ ասում եմ ձեզ, այստեղ կանգնողներից կան ոմանք, որ մահ չեն ճաշակել, մինչեւ որ մարդի Որդին տեսնեն իր թագաւորութիւնովը գալիս։

17

1 Եւ վեց օրից յետոյ Յիսուսը Պետրոսին եւ Յակոբին եւ նորա եղբայր Յովհաննէսին իր հետն առաւ, եւ նորանց առանձին մի բարձր սար հանեց։

2 Եւ նորանց առաջին կերպարանափոխուեցաւ, եւ նորա երեսը փայլեց ինչպէս արեգակը, եւ նորա հանդերձները լոյսի պէս սպիտակ եղան։

3 Եւ ահա երեւեցան նորանց Մովսէսը եւ Եղիան, որ նորա հետ խօսում էին։

4 Եւ Պետրոսը պատասխանեց եւ ասեց Յիսուսին. Տէր, լաւ է որ մենք այստեղ լինենք. Եթէ կամենաս, այստեղ երեք տաղաւար շինենք, մէկը քեզ համար, մէկը՝ Մովսէսին, եւ մէկը՝ Եղիային։

5 Եւ նա տակաւին խօսելիս, ահա մի լուսաւոր ամպ հովանի եղաւ նորանց վերայ. Եւ ահա մի ձայն եղաւ այն ամպիցը եւ ասեց. Դա է իմ սիրելի Որդին, որին ես հաւանել եմ. Դորան լսեցէք։

6 Եւ աշակերտները լսելով՝ իրանց երեսների վերայ ընկան, եւ շատ վախեցան։

7 Եւ Յիսուսը մօտեցաւ՝ նորանց բռնեց եւ ասեց. Վեր կացէք եւ մի վախենաք։

8 Եւ նորանք իրանց աչքերը բարձրացրին, ու ոչ ոքին չ’տեսան, միայն Յիսուսին։

9 Եւ նորանք սարիցը իջնելիս, Յիսուսը նորանց պատուիրեց եւ ասեց. Ոչ ոքի չ’ասէք այդ տեսիլքը, մինչեւ որ մարդի Որդին մեռելների միջից յարութիւն առնէ։

10 Եւ նորա աշակերտները հարցրին նորանից եւ ասեցին. Ապա ի՞նչու դպիրները ասում են, թէ Առաջ Եղիան պէտք է գայ։

11 Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Իրաւ առաջ Եղիան կ’գայ եւ ամեն բան կ’վերանորոգէ։

12 Բայց ես ասում եմ ձեզ, որ Եղիան արդէն եկել է, եւ նորան չ’ճանաչեցին. Այլ ինչ որ ուզեցին՝ նորան արին. Այնպէս էլ մարդի Որդին չարչարուելու է նորանցից։

13 Այն ժամանակ աշակերտները հասկացան, թէ Յովհաննէս Մկրտչի համար ասեց նորանց։

14 Եւ երբոր նորանք ժողովրդի մօտ եկան, մի մարդ մօտեցաւ նորան եւ առաջը ծունկ դնելով՝ ասում էր. Տէր, իմ որդուն ողորմիր, որ լուսնոտում է՝ եւ չարաչար տանջվում է. Որովհետեւ շատ անգամ կրակն է ընկնում, եւ շատ անգամ ջուրը։

15 Եւ ես նորան քո աշակերտների մօտ բերի, եւ չ’կարողացան նորան բժշկել։

16 Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Ով անհաւատ եւ խոտորեալ ազգ, մինչեւ ե՞րբ պիտի ձեզ հետ լինեմ, մինչեւ ե՞րբ պիտի ձեզ համբերեմ. Նորան ինձ մօտ բերէք այստեղ։

17 Եւ Յիսուսը նորան սաստեց. Եւ դեւը նորանից դուրս եկաւ, եւ տղան նոյն ժամից բժշկուեցաւ։

18 Այն ժամանակ աշակերտներն առանձին Յիսուսի մօտ եկան եւ ասեցին. Մենք ի՞նչու չ’կարողացանք հանել նորան։

19 Յիսուսն էլ ասեց նորանց, Ձեր թերահաւատութեան համար. Որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ՝ եթէ մանանեխի հատի չափ հաւատք ունենաք, այս սարին կ’ասէք՝ փոխադրուիր այստեղից այնտեղ, եւ նա կ’փոխադրուի. Եւ ոչինչ անկարելի չի լինիլ ձեզ համար։

20 Բայց այս ցեղը դուրս չի գալ եթէ ոչ աղօթքով եւ ծոմով։

21 Եւ երբոր նորանք Գալիլեայի մէջ ման էին գալիս, Յիսուսը նորանց ասեց. Մարդի Որդին մարդկանց ձեռն է մատնուելու։

22 Եւ նորան կ’սպանեն, եւ երրորդ օրը յարութիւն կ’առնէ. Եւ նորանք շատ տրտմեցան։

23 Եւ երբոր նորանք Կափառնայում եկան, երկդրամեան ուզողները Պետրոսի մօտ եկան եւ ասեցին. Ձեր վարդապետը երկդրամեանը չէ՞ վճարում։ Նա ասեց՝ Այո։

24 Եւ երբոր տունը մտաւ, Յիսուսը նորանից առաջ սկսեց եւ ասեց, Քեզ ի՞նչպէս է երեւում, Սիմօն, երկրի թագաւորներն ումի՞ց են առնում հարկը կամ տուրքը, իրանց որդիների՞ցը թէ օտարներիցը։

25 Պետրոսն ասեց նորան. Օտարներիցը։ Յիսուսը նորան ասեց. Ապա ուրեմն ազատ են որդիները։

26 Բայց որպէսզի նորանց չ’գայթակղեցնենք, գնա ծովը եւ կարթը գցիր, եւ առաջի դուրս եկող ձուկն առ՝ բերանը բաց, եւ մի սատեր կ’գտնես. Այն առ տուր նորանց իմ եւ քո տեղ։

18

1 Այն ժամումը աշակերտները Յիսուսի մօտ եկան եւ ասեցին. Ո՞վ է մեծ երկնքի արքայութեան մէջ։

2 Եւ Յիսուսն իր մօտ մի երեխայ կանչելով, նորան կանգնեցրեց նորանց մէջտեղը.

3 Եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. եթէ դարձ չ’գաք եւ չ’լինիք երեխաների նման, չէք մտնիլ երկնքի արքայութիւնը։

4 Արդ ով որ իր անձը այս երեխայի նման խոնարհեցնէ, նա է մեծ երկնքի արքայութեան մէջ։

5 Եւ ով որ մի այսպիսի երեխայ ընդունի իմ անունովը, ինձ է ընդունում։

6 Եւ ով որ գայթակղեցնէ այս փոքրներից մէկին, որ հաւատում են ինձ, աւելի լաւ է նորան, որ մի էշի ջաղացի քար նորա վզիցը կախուի, եւ նա ծովի անդունդում ընկղմուի։

7 Վայ աշխարհքիս՝ գայթակղութիւնների համար. որովհետեւ պէտք է որ գայթակղութիւնները գան, սակայն վա՛յ այն մարդին, որի ձեռովը կ’գայ գայթակղութիւնը։

8 Եւ եթէ քո ձեռքը կամ քո ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրիր նորան եւ քեզանից դէն գցիր. Լաւ է քեզ կաղ կամ հաշմանդամ մտնել կեանքը, քան թէ երկու ձեռք եւ երկու ոտք ունենալ՝ եւ յաւիտենական կրակը գցուիլ։

9 Եւ թէ որ քո աչքը քեզ գայթակղեցնում է, հանիր նորան եւ քեզանից դէն գցիր, լաւ է քեզ մէկ աչքով մտնել կեանքը, քան թէ երկու աչք ունենալ՝ եւ կրակի գեհենը գցուիլ։

10 Զգոյշ կացէք, որ այս փոքրներից մէկին չ’անարգէք. Որովհետեւ ասում եմ ձեզ, որ նորանց հրեշտակներն երկնքումը միշտ տեսնում են իմ Հօր երեսը որ երկնքումն է։

11 Որովհետեւ մարդի Որդին եկաւ, որ ապրեցնէ կորածը։

12 Ի՞նչպէս է երեւում ձեզ, եթէ մի մարդի հարիւր ոչխար լինի, եւ նորանցից մէկը մոլորի, նա չի՞ թողիլ իննսուն եւ ինը ոչխարը սարերը եւ գնալ այն մոլորածին որոնել։

13 Եւ եթէ լինի որ գտնէ նորան, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նորա վերայ աւելի կ’ուրախանայ քան թէ այն իննսուն եւ իննի վերայ որ չեն մոլորած։

14 Այսպէս ձեր Հայրը՝ որ երկնքումն է, չէ կամենում, որ այս փոքրներից մէկը կորչի։

15 Եթէ քո եղբայրը քեզ դէմ մեղանչէ, գնա նորան յանդիմանիր՝ երբոր դու եւ նա մինակ լինիք. Եթէ քեզ լսէ, քո եղբայրը շահեցիր։

16 Բայց եթէ չ’լսէ, վեր առ մի կամ երկու ուրիշն էլ քեզ հետ, որովհետեւ երկու կամ երեք վկայի բերանով ամեն բան կ’հաստատուի։

17 Բայց եթէ նորանց էլ չ’լսէ, ասիր եկեղեցուն. Ապա եթէ եկեղեցուն էլ չ’լսէ, թող լինի քեզ համար ինչպէս հեթանոս եւ մաքսաւոր։

18 Ճշմարիտ ասում եմ ձեզ, ինչ որ երկրի վերայ կապէք, երկնքումն էլ կապուած կ’լինի, եւ ինչ որ երկրի վերայ արձակէք, երկնքումն էլ արձակուած կ’լինի։

19 Դարձեալ ասում եմ ձեզ՝ եթէ ձեզանից երկուսը երկրի վերայ միաբանուին՝ ամեն ինչ բանի համար որ խնդրեն, կ’լինի նորանց իմ Հօրիցն՝ որ երկնքումն է։

20 Որովհետեւ ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունովը ժողովուած լինին՝ ես այնտեղ նորանց մէջ եմ։

21 Այն ժամանակ Պետրոսը նորա մօտ գալով ասեց. Տէր, քանի՞ անգամ եթէ իմ եղբայրն ինձ դէմ մեղք անէ, ես ներեմ նորան. մինչեւ եօ՞թն անգամ։

22 Յիսուսը նորան ասեց. Չեմ ասում քեզ, մինչեւ եօթն անգամ, այլ մինչեւ եօթանասուն անգամ եօթը։

23 Սորա համար երկնքի արքայութիւնը նմանուեցաւ մի թագաւոր մարդի, որ ուզեց իր ծառաների հետ հաշիւ տեսնել։

24 Եւ երբոր սկսեց հաշիւը տեսնել, նորա մօտ մէկը բերուեցաւ տասը հազար քանքար պարտական։

25 Բայց որովհետեւ չ’ունէր վճարելու, նորա տէրը հրամայեց որ նա եւ նորա կինն եւ նորա որդիները եւ ամեն ինչ որ ունէր ծախուի եւ պարտքը վճարուի։

26 Եւ ծառան էլ երեսի վերայ ընկնելով երկրպագում էր նորան եւ ասում. Տէր, համբերիր ինձ համար, եւ բոլորը կ’հատուցանեմ քեզ։

27 Տէրն էլ գթաց այն ծառայի վերայ՝ նորան արձակեց, եւ պարտքն էլ շնորհեց նորան։

28 Եւ երբոր այն ծառան դուրս եկաւ, իր ծառայակիցներից մէկին գտաւ՝ որ իրան հարիւր դահեկան էր պարտական, եւ նորան բռնած խեղդում էր եւ ասում, Վճարիր ինձ ինչ որ պարտական ես։

29 Հիմա նորա այն ծառայակիցը նորա ոտներն ընկաւ, նորան աղաչում էր եւ ասում. Համբերիր ինձ համար եւ բոլորը կ’հատուցանեմ քեզ։

30 Բայց նա չէր կամենում, այլ գնաց նորան գցեց բանտը, մինչեւ որ պարտքը վճարէ։

31 Երբոր նորա ծառայակիցները տեսան եղած բաները շատ տրտմեցան եւ եկան իրանց տիրոջը յայտնեցին բոլոր եղածը։

32 Այն ժամանակ նորա տէրը մօտը կանչեց նորան եւ ասեց. Չար ծառայ, ես այն բոլոր պարտքը շնորհեցի քեզ, որովհետեւ դու աղաչեցիր ինձ։

33 Պէտք չէ՞ր որ դու էլ քո ծառայակցին ողորմէիր՝ ինչպէս որ ես էլ քեզ ողորմեցի։

34 Եւ նորա Տէրը բարկանալով՝ նորան մատնեց դահիճներին, մինչեւ որ բոլոր պարտքը վճարէ նորան։

35 Այսպէս էլ իմ երկնաւոր Հայրը կ’անէ ձեզ, եթէ դուք ամեն մէկդ իր եղբօրը՝ ձեր բոլոր սրտիցը չ’թողէք նորանց յանցանքը։

19

1 Եւ եղաւ երբոր Յիսուսը այս խօսքերը վերջացրեց, Գալիլեայիցը վեր կացաւ Հրէաստանի սահմաններն եկաւ, Յորդանանի այն կողմը։

2 Եւ շատ ժողովուրդներ նորա ետեւից գնացին, եւ նորանց այնտեղ բժշկեց։

3 Եւ Փարիսեցիները նորա մօտ եկան եւ նորան փորձելով ասում էին նորան. Արժա՞ն է արդեօք մարդիս, որ իր կինն արձակէ ամեն որ եւ է պատճառի համար։

4 Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Չէ՞ք կարդացել թէ նա որ սկզբիցն ստեղծեց, արու եւ էգ ստեղծեց նորանց, եւ ասեց.

5 Սորա համար մարդ կ’թողէ հայրը եւ մայրը եւ իր կնոջը կ’յարի եւ երկուսը կ’լինին մէկ մարմին։

6 Որովհետեւ այլ եւս երկու չեն, այլ մէկ մարմին. Արդ այն որ Աստուած միաւորեց, թող մարդը չ’բաժանէ։

7 Նորան ասեցին. Ապա ի՞նչու Մովսէսը պատուիրեց մեզ, արձակման թուղթ տալ եւ արձակել նորան։

8 Նորանց ասեց, թէ Մովսէսը ձեր քարասրտութեան համար հրաման տուաւ ձեզ, ձեր կնիկներին արձակելու. Բայց սկզբիցն այնպէս չ’եղաւ։

9 Եւ ես ասում եմ ձեզ թէ Ամեն ով որ իր կինն արձակէ, առանց պոռնկութեան պատճառի եւ ուրիշն առնէ, շնութիւն է գործում. Եւ արձակուածն առնողը շնութիւն է գործում։

10 Իրան աշակերտները նորան ասեցին. Եթէ այդպէս է մարդի բանը կնկայ հետ, լաւ չէ ամուսնանալ։

11 Նա էլ ասեց նորանց. Ամենքը չեն տանում այդ բանը, բայց որոնց որ տրուած է։

12 Որովհետեւ կան ներքինիներ, որ մօր որովայնից այնպէս են ծնուել. Եւ կան ներքինիներ՝ որ մարդկանցից են ներքինացրուել. Եւ կան ներքինիներ՝ որ իրանց ներքինացրին երկնքի արքայութեան համար. Ով որ կարող է տանել՝ թող տանի։

13 Այն ժամանակ երեխաներ բերուեցան նորա մօտ՝ որ ձեռքերը դնէ նորանց վերայ եւ աղօթք անէ. Իսկ աշակերտները յանդիմանում էին նորանց։

14 Բայց Յիսուսն ասեց. Թոյլ տուէք այդ երեխաներին՝ եւ դորանց մի արգիլէք ինձ մօտ գալ. Որովհետեւ այդպիսիներին է երկնքի արքայութիւնը։

15 Եւ նորանց վերայ ձեռք դրաւ, եւ այնտեղից գնաց։

16 Եւ ահա մէկն եկաւ նորա մօտ եւ ասեց. Բարի վարդապետ, ի՞նչ բարի գործ գործեմ որ յաւիտենական կեանքն ունենամ։

17 Նա էլ ասեց նորան. Ի՞նչու ես ինձ բարի ասում. Ոչ ոք է բարի բայց միայն մէկն՝ Աստուած. Իսկ թէ որ կամիս կեանքը մտնել, պահիր պատուիրանքները։

18 Նորան ասեց. Որո՞նք։ Յիսուսն էլ ասեց, Սորանք. Մի՛ սպանիր, Մի՛ շնար, Մի՛ գողանար, Մի՛ սուտ վկայիր,

19 Պատուի՛ր քո հօրը եւ քո մօրը, եւ սիրիր քո ընկերին քո անձի պէս։

20 Պատանին նորան ասեց. Այդ ամենն իմ երեխայութիւնիցը պահեցի. Էլ ի՞նչ բանով եմ պակաս։

21 Յիսուսը նորան ասեց. Եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա ունեցածներդ ծախիր եւ տուր աղքատներին, եւ գանձ կ’ունենաս երկնքումը, եւ եկ հետեւիր ինձ։

22 Երբոր պատանին այս խօսքը լսեց, տրտմած գնաց, որովհետեւ շատ ստացուածք ունէր։

23 Յիսուսն էլ ասեց իր աշակերտներին. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ հարուստը դժուար կ’մտնէ երկնքի արքայութիւնը։

24 Բայց դարձեալ ասում եմ ձեզ. Աւելի հեշտ է, որ մի ուղտ ասեղի ծակովն անցնի, քան թէ մի հարուստ Աստուծոյ արքայութիւնը մտնէ։

25 Եւ նորա աշակերտներն երբոր լսեցին, շատ զարմացան եւ ասեցին. Ապա ո՞վ կարող է փրկուիլ։

26 Յիսուսն էլ նորանց մտիկ տալով ասեց. Մարդկանց կողմանէ դա անկարելի է, բայց Աստուծոյ կողմանէ ամեն բան կարելի է։

27 Այն ժամանակ Պետրոսը պատասխանեց եւ ասեց նորան. Ահա մենք ամեն բաներ թողեցինք եւ քո ետեւից եկանք. Հիմա ի՞նչ կ’լինի մեզ.

28 Յիսուսն էլ ասեց նորանց. Ճշմարիտն ասում եմ ձեզ, թէ դուք՝ իմ ետեւից եկողներդ, վերստին ծննդումը՝ երբոր մարդի Որդին իր փառաց աթոռի վերայ կ’նստի, դուք էլ տասնեւերկու աթոռի վերայ կ’նստիք՝ եւ Իսրայէլի տասնեւերկու ցեղերը կ’դատէք։

29 Եւ ամեն ով որ թողեց տներ, կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիք, կամ արտեր իմ անունի համար, հարիւրապատիկ կ’առնէ եւ յաւիտենական կեանքը կ’ժառանգէ։

30 Եւ շատ առաջիններ յետինք կ’լինին, եւ յետիններ առաջինք։

20

1 Որովհետեւ նման է երկնքի արքայութիւնը մի տանուտէր մարդի, որ առաւօտանց կանուխ դուրս եկաւ իր այգու համար մշակներ բռնելու։

2 Եւ մշակների հետ օրը մի դահեկանի խօսելով, նորանց ուղարկեց իր այգին։

3 Եւ ժամը երեքի մօտ դուրս եկաւ՝ ուրիշներ տեսաւ, որ հրապարակում պարապ կանգնել էին։

4 Նորանց էլ ասեց. Դուք էլ գնացէք այգին, եւ ինչ որ արժան է կ’տամ ձեզ։

5 Նորանք էլ գնացին. Եւ դարձեալ ժամը վեցին եւ իննին դուրս գալով նոյնպէս արաւ։

6 Եւ ժամը տասնեւմէկին մօտ էլ դուրս գալով ուրիշները գտաւ պարապ կանգնած եւ ասեց նորանց. Ի՞նչու էք այստեղ բոլոր օրը պարապ կանգնել։

7 Նորան ասեցին. Որովհետեւ ոչ ոք մեզ չ’վարձեց։ Նորանց ասեց. Դուք էլ գնացէք այգին, եւ ինչ որ արժան է՝ կ’առնէք։

8 Եւ երբոր իրիկուն եղաւ, այգու տէրն իր տան վերակացուին ասեց. Մշակներին կանչիր եւ նորանց վարձքը տուր՝ յետիններիցն սկսած մինչեւ առաջինները։

9 Եւ ժամը տասնեւմէկինները գալով, մի մի դահեկան առան։

10 Առաջիններն էլ եկան՝ եւ կարծեցին, թէ աւելի կ’առնեն. Եւ նորանք էլ մի մի դահեկան առան։

11 Բայց երբոր առան, տան տիրոջիցը տրտնջում էին եւ ասում.

12 Թէ այդ յետինները մէկ ժամ գործեցին, եւ դորանց մեզ հետ հաւասար արիր, որ օրի ծանրութիւնը եւ տաքութիւնը քաշեցինք։

13 Նա էլ պատասխանեց նորանցից մէկին եւ ասեց. Ընկեր, ես չեմ զրկում քեզ. Չէ՞ որ դու ինձ հետ մի դահեկանի համաձայնեցիր։

14 Քոնը առ եւ գնա. Բայց ես ուզում եմ, որ այս յետինին տամ ինչպէս քեզ։

15 Կամ մի՞թէ ես իշխանութիւն չ’ունիմ՝ անելու ինչ որ ուզեմ իմ ստացուածքին. Կամ թէ քո աչքը չա՞ր է որ ես բարերար եմ։

16 Այսպէս յետիններն առաջինք կ’լինին, եւ առաջիններն յետինք. որովհետեւ շատեր են կանչուած, բայց քիչեր են ընտրուած։

17 Երբոր Յիսուսը վեր էր ելնում Երուսաղէմ, տասնեւերկու աշակերտներն առանձին իր հետ առաւ ճանապարհումը եւ ասեց նորանց։

18 Ահա վեր ենք ելնում Երուսաղէմ, եւ մարդի Որդին կ’մատնուի քահանայապետներին եւ դպիրներին եւ կ’դատապարտեն նորան մահով.

19 Եւ կ’մատնեն նորան հեթանոսներին՝ խայտառակելու եւ ծեծելու եւ խաչ հանելու. Եւ նա երրորդ օրը յարութիւն կ’առնէ։

20 Այն ժամանակ Զեբեդիայի որդկանց մայրը իր որդկանցը հետ նորա մօտ եկաւ երկրպագեց, եւ նորանից մի բան խնդրեց։

21 Նա էլ ասեց նորան. Ի՞նչ ես ուզում։ Նորան ասեց. Ասիր որ իմ այս երկու որդիքը նստեն մէկը քո աջ կողմը՝ եւ մէկը ձախ կողմը քո արքայութիւնումը։

22 Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Դուք չ’գիտէք թէ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք այն բաժակը խմել որ ես եմ խմելու, կամ այն մկրտութիւնովը մկրտուիլ՝ որ ես եմ մկրտուելու։ Նորան ասեցին. Կարող ենք։

23 Եւ նա ասեց նորանց. Իմ բաժակը կ’խմէք, եւ այն մկրտութիւնովն որ ես պիտի մկրտուիմ կմկրտուիք, բայց իմ աջ եւ ձախ կողմը նստեցնելն՝ իմը չէ տալ. Այլ նորանց՝ որ իմ Հօրիցը պատրաստուած է։

24 Եւ այն տասներն երբոր լսեցին, նեղացան այն երկու եղբարց վերայ։

25 Յիսուսն էլ նորանց իրան մօտ կանչելով ասեց. Գիտէք, որ ազգերի իշխանները տիրում են նորանց վերայ, եւ մեծամեծները իշխում են նորանց վերայ.

26 Բայց այնպէս չ’լինի ձեր մէջ, այլ ձեզանից ով որ կամենայ մեծ լինել, թող ձեզ ծառայ լինի։

27 Եւ ձեզանից ով որ կամենայ առաջին լինել, թող ձեզ ծառայ լինի։

28 Ինչպես մարդի Որդին չ’եկաւ որ իրան ծառայեն, այլ որ ինքը ծառայէ, եւ շատերի փոխանակ իր անձը փրկանք տայ։

29 Եւ երբոր նորանք Երիքովից դուրս եկան, շատ ժողովուրդներ գնացին նորա ետեւից։

30 Եւ ահա երկու կոյր այն ճանապարհի վերայ նստած էին. Երբոր լսեցին՝ թէ Յիսուսն է անց կենում, աղաղակեցին եւ ասեցին, Ողորմիր մեզ, Տէր՝ Դաւիթի Որդի։

31 Իսկ ամբոխը յանդիմանեց նորանց՝ որ լռեն, բայց նորանք էլ առաւել էին աղաղակում եւ ասում. Ողորմիր մեզ, Տէր, Դաւիթի Որդի։

32 Եւ Յիսուսը կանգնեց՝ կանչեց նորանց եւ ասեց. Ի՞նչ էք ուզում որ անեմ ձեզ։

33 Նորան ասեցին. Տէր, որ մեր աչքերը բացուին։

34 Յիսուսն էլ գթաց՝ նորանց աչքերին դիպաւ, եւ շուտով տեսան նորանց աչքերը, եւ նորանք գնացին նորա ետեւից։

21

1 Եւ երբոր Երուսաղէմին մօտեցան՝ եւ Բեթփագէ եկան Ձիթենեաց սարի մօտ, այն ժամանակ Յիսուսը երկու աշակերտ ուղարկեց,

2 Եւ ասեց նորանց. Գնացէք այդ գիւղը՝ որ ձեր առաջն է, եւ շուտով այնտեղ մի էշ կ’գտնէք կապած եւ մի աւանակ նորա հետ. Արձակեցէք բերէք ինձ մօտ։

3 Եւ եթէ մէկը բան ասէ ձեզ, ասեցէք, թէ Նորանք Տիրոջը պէտք են. Եւ նա շուտով կ’ուղարկէ նորանց։

4 Բայց այս ամենը եղաւ, որ կատարուի մարգարէի ձեռով խօսուածը, որ ասում է.

5 Ասեցէք Սիօնի աղջկանը. Ահա քո թագաւորը քեզ մօտ է գալիս, հեզ՝ եւ էշն ու աւանակի քուռակը հեծած։

6 Աշակերտներն էլ գնացին՝ եւ արին ինչպէս որ Յիսուսը հրամայեց նորանց.

7 Էշը եւ աւանակը բերին՝ եւ իրանց հանդերձները նորանց վերայ գցեցին, եւ նա նորանց վերայ նստեց։

8 Եւ խիստ շատ ժողովուրդներ իրանց հանդերձները ճանապարհի վերայ փռեցին. ուրիշներն էլ ծառերիցը ճիւղեր էին կտրում եւ ճանապարհումը փռում։

9 Եւ առաջից եւ ետեւից գնացող ժողովուրդները աղաղակում էին եւ ասում. Ովսաննա Դաւիթի Որդուն, օրհնեալ է Տիրոջ անունովն եկողը. Ովսաննա բարձունքներումը։

10 Երբոր նա Երուսաղէմ մտաւ, բոլոր քաղաքը դղրդաց եւ ասեց. Սա ո՞վ է։

11 Եւ ժողովուրդներն ասում էին. Սա Յիսուս մարգարէն է՝ Գալիլեայի Նազարէթիցը։

12 Եւ Յիսուսը մտաւ Աստուծոյ տաճարը եւ դուրս արաւ տաճարի մէջ բոլոր ծախողներին եւ առնողներին, եւ փող փոխողների սեղանները եւ աղաւնի ծախողների աթոռները կործանեց.

13 Եւ ասեց նորանց. Գրուած է՝ Իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի. Եւ դուք աւազակների այր էք արել դորան։

14 Եւ տաճարի մէջ կոյրեր եւ կաղեր եկան նորա մօտ եւ նա նորանց բժշկեց։

15 Երբոր քահանայապետները եւ դպիրները տեսան այն հրաշքները որ արաւ, եւ այն երեխաներին էլ տաճարումն աղաղակելիս եւ ասելիս՝ Ովսաննա Դաւիթի Որդուն, նեղացան.

16 Եւ ասեցին նորան. Լսո՞ւմ ես, դորանք ի՞նչ են ասում։ Յիսուսն էլ ասեց նորանց. Այո, դուք երբէք չէ՞ք կարդացել թէ Մանուկների եւ կաթնակերների բերանից օրհնութիւն կատարեցիր։

17 Եւ նա նորանց թողելով գնաց քաղաքիցը դուրս՝ Բեթանիա եւ գիշերն այնտեղ մնաց։

18 Եւ առաւօտանց երբոր ետ էր դառնում քաղաքը, սովեց։

19 Եւ այն ճանապարհի վերայ մի թզենի տեսնելով, գնաց նորա մօտ, եւ նորա վերայ մի բան չ’գտաւ բայց միայն տերեւ. Եւ նորան ասեց. Այլ եւս քեզանից պտուղ չ’լինի յաւիտեան. Եւ թզենին իսկոյն չորացաւ։

20 Եւ աշակերտները տեսնելով զարմացան եւ ասեցին. Ի՞նչպէս թզենին իսկոյն չորացաւ։

21 Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. թէ որ հաւատք ունենաք եւ չ’երկմտիք, ոչ թէ միայն կ’անէք թզենիին եղածը, այլ թէ որ այդ սարին էլ ասէք՝ վեր կաց եւ ընկիր ծովը, կ’լինի։

22 Եւ ամեն ինչ որ աղօթքի մէջ խնդրէք հաւատալով, կ’առնէք։

23 Եւ երբոր եկաւ տաճարը, նա սովորեցնելիս, քահանայապետները եւ ժողովրդի ծերերը նորա մօտ եկան եւ ասեցին. Ի՞նչ իշխանութիւնով ես անում այդ բաները, եւ ո՞վ տուաւ քեզ այդ իշխանութիւնը։

24 Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Ես էլ ձեզանից մէկ բան կ’հարցնեմ. Եթէ այն ինձ ասէք, ես էլ ձեզ կ’ասեմ թէ ինչ իշխանութիւնով եմ անում այս բաները։

25 Յովհաննէսի մկրտութիւնը ո՞րտեղից էր, երկնքի՞ց թէ մարդկանցից. Եւ նորանք իրանց մէջ միտք էին անում եւ ասում.

26 Եթէ ասենք՝ երկնքից, կ’ասէ մեզ՝ Ապա ի՞նչու չ’հաւատացիք նորան. Իսկ եթէ ասենք՝ մարդկանցից, ժողովրդիցը վախենում ենք, որովհետեւ ամենքը Յովհաննէսին մարգարէի տեղ են ընդունում։

27 Եւ պատասխանեցին Յիսուսին եւ ասեցին. Չ’գիտենք։ Նա էլ նորանց ասեց. Ես էլ չեմ ասիլ ձեզ՝ թէ ի՞նչ իշխանութիւնով եմ անում այս բաները։

28 Բայց ի՞նչպէս է երեւում ձեզ. Մի մարդ երկու որդի ունէր. Եւ եկաւ առաջինին ասեց. Որդի, գնա այսօր իմ այգումը բան արա։

29 Նա էլ պատասխանեց եւ ասեց. Չեմ կամենում. Բայց յետոյ զղջաց եւ գնաց։

30 Եւ միւսի մօտ գնաց եւ ասեց այնպէս. Նա էլ պատասխանեց եւ ասեց. Կ’գնամ, տէր. Եւ չ’գնաց։

31 Հիմա այս երկուսից ո՞րն արաւ հօր կամքը։ Նորան ասեցին. Առաջինը։ Յիսուսը նորանց ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ մաքսաւորները եւ պոռնիկները ձեզանից առաջ կ’մտնեն Աստուծոյ արքայութիւնը։

32 Որովհետեւ Յովհաննէսն եկաւ ձեզ մօտ արդարութեան ճանապարհով, եւ չ’հաւատացիք նորան, բայց մաքսաւորները եւ պոռնիկները հաւատացին նորան. Եւ դուք տեսնելով չ’զղջացիք յետոյ, որ հաւատաք նորան։

33 Մի ուրիշ առակ լսեցէք. Մի տանուտէր մարդ կար՝ որ այգի տնկեց եւ նորան ցանգով պատեց. Եւ նորա մէջ հնձան փորեց եւ աշտարակ շինեց. Եւ տուաւ նորան մշակների, եւ գնաց հեռու աշխարհք։

34 Եւ երբոր պտղի ժամանակը մօտեցաւ, ուղարկեց իր ծառաները մշակների մօտ՝ նորա պտուղները առնելու։

35 Եւ մշակները նորա ծառաներին բռնեցին՝ մէկին տանջեցին, մէկին սպանեցին, մէկին քարկոծեցին։

36 Դարձեալ ուղարկեց ուրիշ ծառաներ առաջիններից շատ, եւ նորանց էլ այնպէս արին։

37 Վերջապէս իր որդուն նորանց մօտ ուղարկեց ասելով, իմ որդուցը կ’ամաչեն։

38 Բայց մշակներն որդուն տեսնելով, իրանք իրանց ասեցին. Սա է ժառանգը, եկէք սորան սպանենք, եւ նորա ժառանգութեանը տիրենք։

39 Եւ բռնեցին նորան, այգուցը դուրս հանեցին եւ սպանեցին։

40 Արդ՝ երբոր այն այգու տէրը գայ, ի՞նչ կ’անէ այն մշակներին։

41 Նորան ասեցին. Չարերին չարաչար կ’կորցնէ, եւ այգին կ’տայ ուրիշ մշակների, որ պտուղները կ’տան նորան իրանց ժամանակներումը։

42 Յիսուսը նորանց ասեց. Դուք երբէք չէ՞ք կարդացել գրքումը՝ Այն քարը, որ շինողներն անարգեցին, նա եղաւ անկիւնի գլուխ. Սա Տիրոջիցը եղաւ, եւ մեր աչքերի առաջին զարմանալի է։

43 Սորա համար ասում եմ ձեզ. Որ Աստուծոյ արքայութիւնը ձեզանից վեր կ’առնուի եւ մի ազգի կ’տրուի, որ նորա պտուղներ կ’բերէ։

44 Եւ այս քարի վերայ ընկնողը կ’փշրուի. Եւ ում վերայ որ նա ընկնի՝ կ’ջարդէ նորան։

45 Եւ երբոր քահանայապետները եւ Փարիսեցիները նորա առակները լսեցին, հասկացան՝ որ իրանց համար է ասում։

46 Եւ ուզում էին որ բռնեն նորան, բայց ժողովուրդներիցը վախեցան. Որովհետեւ նորան մարգարէի տեղ էին ընդունում։

22

1 Եւ Յիսուսը պատասխանեց եւ դարձեալ խօսեց նորանց հետ առակներով, ասելով.

2 Երկնքի արքայութիւնը նմանեցաւ մի թագաւոր մարդի, որ իր որդուն հարսանիք արաւ։

3 Եւ իր ծառաներն ուղարկեց՝ որ հարսանիքի կանչեն հրաւիրուածներին. Եւ նորանք չ’կամեցան գալ։

4 Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց եւ ասեց. Ասեցէք հրաւիրուածներին, ահա իմ ճաշը պատրաստեցի. իմ արջառները եւ մսացուները մորթուած են, եւ բոլորը պատրաստ է. Եկէք հարսանիքը։

5 Իսկ նորանք անհոգ լինելով՝ գնացին մէկն իր արտը, միւսն իր առուտուրին։

6 Եւ մնացածները բռնեցին նորա ծառաներին՝ նախատեցին եւ սպանեցին։

7 Բայց թագաւորը լսելով բարկացաւ, եւ իր զօրքն ուղարկեց այն սպանողներին սատակեցրեց, եւ նորանց քաղաքն այրեց։

8 Այն ժամանակ իր ծառաներին ասեց. Հարսանիքը պատրաստ է, բայց հրաւիրուածներն արժանի չէին։

9 Արդ գնացէք դէպի ճանապարհների անցքերը, եւ ում որ էլ գտնէք, կանչեցէք հարսանիքը։

10 Եւ այն ծառաները դուրս գնացին ճանապարհները, եւ ժողովեցին ամենին ում որ գտան՝ չարը եւ բարին, եւ հարսանիքը բազմականներով լցուեցաւ։

11 Բայց երբոր թագաւորը մտաւ՝ որ բազմականներին մտիկ անէ, այնտեղ մի մարդ տեսաւ՝ հարսանիքի հանդերձ չ’հագած.

12 Եւ նորան ասեց. Ընկեր, ի՞նչպէս մտար այստեղ, որ հարսանիքի հանդերձ չ’ունիս. Եւ նա պապանձուեցաւ։

13 Այն ժամանակ թագաւորն ասեց ծառաներին. Դորա ոտները եւ ձեռքերը կապեցէք. Վեր առէք դորան դրսի խաւարը գցեցէք. Այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը։

14 Որովհետեւ շատեր են կանչուած, բայց քիչեր՝ ընտրուած։

15 Այն ժամանակ Փարիսեցիները գնացին նորա համար խորհուրդ արին, թէ ի՞նչպէս խօսքով որոգայթ դնեն նորան։

16 Եւ իրանց աշակերտներին Հերովդէսեանների հետ նորա մօտ ուղարկեցին եւ ասեցին, Վարդապետ, գիտենք որ ճշմարիտ ես՝ եւ Աստուծոյ ճանապարհը սովորեցնում ես ճշմարտութիւնով, եւ ոչ մի մարդից հոգս չ’ունիս. Որովհետեւ մարդի երեսպաշտութիւն չես անում։

17 Արդ՝ ասիր մեզ, ի՞նչպէս է երեւում քեզ, Կայսրին հարկ տալ պէ՞տք է, թէ չէ։

18 Եւ Յիսուսը նորանց չարութիւնն իմանալով ասեց. Ի՞նչու էք փորձում ինձ, կեղծաւորներ։

19 Ցոյց տուէք ինձ հարկի ստակը, եւ նորանք մի դահեկան բերին տուին նորան։

20 Եւ նորանց ասեց. Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է։ Ասեցին նորան. Կայսեր։

21 Այն ժամանակ ասեց. Ուրեմն կայսրինը կայսրին տուէք եւ Աստուծունը՝ Աստուծուն։

22 Եւ լսելով զարմացան. Եւ նորան թողեցին գնացին։

23 Այն օրը Սադուկեցիները նորա մօտ եկան՝ որ ասում են թէ յարութիւն չ’կայ՝ եւ նորան հարցրին,

24 Եւ ասեցին. Վարդապետ, Մովսէսն ասեց, Եթէ մի մարդ առանց զաւակի մեռնէ, թող նորա եղբայրը նորա կինն առնէ, եւ իր եղբօր համար զաւակ յարուցանէ։

25 Հիմա մեզ մօտ եօթը եղբարք կային. Եւ առաջինը կին առաւ եւ մեռաւ, եւ որովհետեւ զավակ չ’ունէր՝ իրան կինը թողեց իր եղբօրը։

26 Այնպէս էլ երկրորդ եղբայրը եւ երրորդը՝ մինչեւ եօթներորդը։

27 Եւ ամենից յետոյ կինը մեռաւ։

28 Հիմա յարութիւնումը այն եօթից որի՞ն կ’լինի կին. Որովհետեւ ամենքը նորան առան։

29 Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Մոլորուած էք, որ չ’գիտէք գիրքերը, եւ ոչ Աստուծոյ զօրութիւնը։

30 Որովհետեւ յարութիւնումը ոչ կին են առնում, եւ ոչ մարդի գնում. այլ երկնքումն Աստուծոյ հրեշտակների նման են։

31 Իսկ մեռելների յարութիւն առնելու համար, չէ՞ք կարդացել այն Աստուածանից ձեզ խօսուածը որ ասում է.

32 Ես եմ Աբրահամի Աստուածը, եւ Իսահակի Աստուածը, եւ Յակոբի Աստուածը։ Աստուած մեռելների Աստուած չէ, այլ կենդանիների։

33 Եւ ժողովուրդները լսելով զարմանում էին նորա վարդապետութեան վերայ։

34 Բայց Փարիսեցիներն երբոր լսեցին, թէ Սադուկեցիներին պապանձեցրեց, հաւաքուեցան մէկտեղ։

35 Եւ նորանցից մէկը՝ մի օրինական՝ հարցրեց փորձելով նորան եւ ասեց.

36 Վարդապետ, ո՞ր պատուիրանքն է մեծ օրէնքումը.

37 Յիսուսն էլ ասեց նորան. Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը։

38 Սա է առաջին եւ մեծ պատուիրանքը։

39 Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պէս։

40 Այս երկու պատուիրանքից կախուած են բոլոր օրէնքը եւ մարգարէքը։

41 Եւ երբոր Փարիսեցիները հաւաքուած էին, Յիսուսը նորանցից հարցրեց եւ ասեց.

42 Ձեզ ի՞նչպէս է երեւում Քրիստոսի համար. Նա ո՞ւմ որդին է։ Նորան ասեցին. Դաւիթի։

43 Նորանց ասեց. Ապա ի՞նչպէս Դաւիթը հոգով նորան Տէր է կոչում, ասելով.

44 Տէրն իմ Տիրոջն ասեց. Իմ աջ կողմը նստիր, մինչեւ քո թշնամիները քո ոտների պատուանդան դնեմ։

45 Արդ՝ եթէ Դաւիթը նորան Տէր է կոչում, նա ի՞նչպես է նորա որդի։

46 Եւ ոչ ոք չէր կարողանում մի բան պատասխան տալ նորան. Եւ այն օրից յետոյ էլ մէկը չէր համարձակում նորանից մի բան հարցնելու։

23

1 Այն ժամանակ Յիսուսը ժողովուրդների եւ իր աշակերտների հետ խօսեց եւ ասեց.

2 Մովսէսի աթոռի վերայ դպիրները եւ Փարիսեցիները նստեցին։

3 Արդ՝ ինչ էլ որ ասեն ձեզ պահել, պահեցէք եւ արէք, բայց նորանց գործերի պէս մի անէք. Որովհետեւ ասում են բայց չեն անում։

4 Որովհետեւ ծանր եւ դժուարակիր բեռներ են կապում եւ դնում մարդկանց ուսերին, բայց իրանց մատովը չեն ուզում շարժել նորանց։

5 Եւ իրանց բոլոր գործերն անում են մարդկանց երեւելու համար, իրանց գրապանակները լայնացնում են եւ իրանց հանդերձի քղանցքները մեծացնում.

6 Սիրում են ընթրիքներումն առաջին բազմոցը, եւ ժողովարաններումն առաջին աթոռները, եւ փողոցների մէջ բարեւները.

7 Եւ մարդկանցից Ռաբբի Ռաբբի կոչուիլը։

8 Բայց դուք Ռաբբի չ’կանչուիք, որովհետեւ մէկն է ձեր ուսուցիչը՝ Քրիստոսը. Եւ դուք ամենքդ եղբարք էք։

9 Եւ երկրիս վերայ մէկին ձեզ հայր չ’կանչէք. որովհետեւ մէկն է ձեր Հայրը՝ նա որ երկնքումն է։

10 Ոչ էլ ուսուցիչներ կանչուեցէք, որովհետեւ մէկն է ձեր Ուսուցիչը՝ Քրիստոսը։

11 Եւ ձեզանից մեծը թող ձեր ծառան լինի։

12 Ով որ իր անձը բարձրացնէ՝ կ’խոնարհուի. Եւ ով որ իր անձը խոնարհեցնէ՝ կ’բարձրանայ։

13 Իսկ վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ փակում էք երկնքի արքայութիւնը մարդկանց առաջին, որ ինքներդ չէք մտնում, եւ մտնողներին էլ թոյլ չէք տալիս մտնել։

14 [Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ ուտում էք որբեւայրիների տները, եւ պատճառանքով երկար աղօթք անում. Նորա համար աւելի դատապարտութիւն կ’ստանաք։]

15 Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ շուռ էք գալիս ծովն ու ցամաքը, որ մէկը նորահաւատ անէք. Եւ երբոր լինում է, նորան ձեզանից երկու տակ աւելի գեհենի որդի էք անում։

16 Վայ ձեզ, կոյր առաջնորդներ, որ ասում էք, ով որ տաճարովն երդում անէ, մի բան չէ. Բայց ով որ տաճարի ոսկովն երդում անէ, պարտական է։

17 Յիմարներ եւ կոյրեր. Ո՞րն է արդեօք աւելի մեծ, ոսկի՞ն թէ տաճարը, որ սրբում է ոսկուն։

18 Եւ, ով որ սեղանովն երդում անէ, մի բան չէ. Բայց ով որ նորա վերայ լինող պատարագովն երդում անէ, պարտական է։

19 Յիմարներ եւ կոյրեր. Ո՞րն է արդեօք աւելի մեծ, պատարա՞գը թէ սեղանը, որ սրբում է պատարագին։

20 Արդ՝ սեղանովն երդում անողը նորանով՝ եւ այն բոլոր բաներովն է երդում անում որ նորա վերայ են։

21 Եւ տաճարովն երդում անողը նորանով եւ նորանում բնակողովն է երդում անում։

22 Եւ երկնքովն երդում անողը Աստուծոյ աթոռովն է երդում անում եւ նորա վերայ նստողովը։

23 Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ. Որ անանուխի եւ սամիթի եւ չամանի տասանորդը տալիս էք, եւ թողում էք օրէնքի ծանր ծանր բաները՝ դատաստանը եւ ողորմութիւնը եւ հաւատքը. Սա պետք էր անել՝ եւ այն չ’թողել։

24 Կոյր առաջնորդներ, որ մժեղը քամում էք, բայց ուղտը կուլ էք տալիս։

25 Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ մաքրում էք բաժակի եւ սկաւառակի դրսի կողմը, բայց ներսեւանց լիքն են յափշտակութիւնով եւ անիրաւութիւնով։

26 Կոյր Փարիսեցի, առաջ մաքրիր բաժակի եւ սկաւառակի մէջը, որ նորանց դուրսն էլ մաքուր լինի։

27 Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ նման էք ծեփած գերեզմանների, որ դրսեւանց գեղեցիկ են երեւում, բայց ներսեւանց լիքն են մեռելների ոսկորներով եւ ամեն պղծութիւնով։

28 Այնպէս էլ դուք՝ դրսեւանց արդար էք երեւում մարդկանց բայց ներսեւանց լիքն էք կեղծաւորութիւնով եւ անօրէնութիւնով։

29 Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ մարգարէների տապանները շինում էք՝ եւ արդարների գերեզմանները զարդարում.

30 Եւ ասում էք, Եթէ մենք լինէինք մեր հայրերի օրերումը, մասնակից չէինք լինիլ նորանց հետ մարգարէների արիւնին։

31 Ուրեմն դուք ձեր մասին վկայում էք, թէ որդիք էք մարգարէների սպանողներին։

32 Եւ դուք ձեր հայրերի չափը լցրէք։

33 Օձեր, իժերի զաւակներ, դուք ի՞նչպէս էք փախչելու գեհենի դատաստանիցը։

34 Դորա համար ահա ես ձեզ մօտ մարգարէներ եւ իմաստուններ եւ դպիրներ կ’ուղարկեմ. Եւ նորանցից կ’սպանէք եւ կ’խաչէք եւ նորանցից ձեր ժողովարաններումը կ’տանջէք՝ եւ քաղաքից քաղաք կ’հալածէք,

35 Որպէսզի ձեզ վերայ գայ ամեն արդար արիւն, որ երկրի վերայ թափուել է՝ արդար Աբէլի արիւնիցը մինչեւ Բարաքիայի որդի Զաքարիայի արիւնը, որին սպանեցիք տաճարի եւ սեղանի մէջտեղը։

36 Ճշմարիտ ասում եմ ձեզ, այս բոլորը կ’գայ այս ազգի վերայ։

37 Երուսաղէմ Երուսաղէմ, մարգարէները կոտորող, եւ քեզ մօտ ուղարկուածները քարկոծող. Քանի անգամ կամեցայ քո երեխաները ժողովել, ինչպէս հաւը ժողովում է իր ձագերը թեւերի տակը. Եւ դուք չ’կամեցաք։

38 Ահա ձեր տունն աւերուած կ’թողուի ձեզ.

39 Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ այսուհետեւ չէք տեսնիլ ինձ՝ մինչեւ որ ասէք. Օրհնեալ է Տիրոջ անունով եկողը։

24

1 Եւ Յիսուսը դուրս եկած գնում էր տաճարիցը, եւ աշակերտները մօտ եկան՝ որ ցոյց տան նորան տաճարի շինուածքը։

2 Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Չէ՞ք տեսնում այդ ամենը. Ճշմարիտ ասում եմ ձեզ. այդտեղ քար քարի վերայ չի թողուիլ որ չ’քանդուի։

3 Եւ երբոր նա Ձիթենեաց սարի վերայ նստած էր, աշակերտներն առանձին նորա մօտ եկան եւ ասեցին. Ասիր մեզ, այդ ե՞րբ կ’լինի. Եւ ի՞նչ կ’լինի քո գալստեան եւ աշխարհքիս վերջի նշանը։

4 Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Զգոյշ կացէք, որ մէկը ձեզ չ’խաբէ։

5 Որովհետեւ շատերը կ’գան իմ անունովը եւ կ’ասեն՝ Ես եմ Քրիստոսը. Եւ շատերին կ’մոլորեցնեն։

6 Պատերազմներ եւ պատերազմների համբաւներ կ’լսէք, զգոյշ կացէք, որ չ’շփոթուիք. Որովհետեւ ամենը պետք է լինի. Բայց դեռ վերջը չէ։

7 Որովհետեւ ազգ ազգի վերայ վեր կ’կենայ, եւ թագաւորութիւն թագաւորութեան վերայ. Եւ սովեր կ’լինին. Եւ մահտարժամներ՝ եւ տեղ տեղ երկրաշարժութիւններ կ’լինին։

8 Բայց այս ամենը ցաւերի սկիզբն է։

9 Այն ժամանակ ձեզ նեղութեան կմատնեն. Եւ ձեզ կ’սպանեն, եւ իմ անունի համար ամեն ազգերից ատուած կ’լինիք։

10 Եւ այն ժամանակ շատերը կգայթակղին, եւ իրար կ’մատնեն եւ իրար կ’ատեն։

11 Եւ շատ սուտ մարգարէներ դուրս կ’գան՝ եւ շատերին կ’մոլորեցնեն։

12 Եւ անօրէնութեան շատանալու պատճառովը՝ շատերի սէրը կ’սառչի։

13 Բայց ով որ մինչեւ վերջը համբերէ՝ նա կ’փրկուի։

14 Եւ արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ’քարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կ’գայ վերջը։

15 Արդ՝ երբոր տեսնէք աւերածի պղծութիւնը, Դանիէլ մարգարէի ձեռով ասուածը, սրբութեան տեղումը կանգնած. Կարդացողը մտածէ.

16 Այն ժամանակ նորանք որ Հրէաստանումն են՝ թող փախչեն սարերը։

17 Ով որ կտուրի վերայ լինի՝ թող վար չ’գայ մի բան վեր առնելու իր տանիցը։

18 Եւ ով որ յանդումն է՝ թող յետ չ’դառնայ իր հանդերձները վեր առնելու։

19 Բայց վայ այն օրը յղիներին եւ ծիծ տուողներին։

20 Եւ աղօթք արէք, որ ձեր փախչելը ձմեռը չ’լինի, ոչ էլ շաբաթ օրը։

21 Որովհետեւ այն ժամանակը մեծ նեղութիւն կ’լինի, որ նմանը աշխարհքիս սկզբիցը մինչեւ հիմա չ’եղաւ, եւ ոչ էլ երբէք կ’լինի։

22 Եւ եթէ այն օրերը չ’կարճացնուէին, ոչ մի մարմին չէր փրկուիլ. բայց ընտրուածների համար այն օրերը կ’կարճացնուին։

23 Այն ժամանակ եթէ մէկն ասէ ձեզ՝ Ահա այստեղ է Քրիստոսը, կամ այնտեղ. Չ’հաւատաք։

24 Որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ վեր կ’կենան, եւ մեծ նշաններ եւ հրաշքներ կ’տան մինչեւ որ եթէ կարելի լինէր, ընտրուածներին էլ կ’մոլորեցնէին։

25 Ահա առաջուց ասեցի ձեզ։

26 Արդ եթէ ասեն ձեզ. Ահա անապատումն է, դուրս չ’գնաք. Ահա ներսի սենեակումն է. Չ’հաւատաք։

27 Որովհետեւ ինչպես կայծակը դուրս է գալիս արեւելքից եւ երեւում մինչեւ արեւմուտք. Այնպես էլ կ’լինի մարդի Որդուն գալուստը։

28 Որովհետեւ որտեղ մեռած մարմինը լինի, այնտեղ կ’հաւաքուին արծիւները։

29 Եւ շուտով այն նեղութեան օրերիցն յետոյ արեգակը կ’խաւարի, եւ լուսինն իր լոյսը չի տալ. Եւ աստղերը երկնքից վայր կ’ընկնեն, եւ երկնքի զօրութիւնները կ’շարժուին։

30 Եւ այն ժամանակ կ’երեւի մարդի Որդու նշանը երկնքումը, եւ այն ժամանակ կոծ կ’անեն երկրի բոլոր ազգերը. Եւ կ’տեսնեն մարդի Որդին գալիս երկնքի ամպերի վերայ զօրութիւնով եւ շատ փառքով։

31 Եւ նա կ’ուղարկէ իր հրեշտակները մեծաձայն փողով, եւ նորանք կ’ժողովեն նորա ընտրուածներին չորս հողմից՝ երկնքի ծայրերից մինչեւ նորա միւս ծայրերը։

32 Թզենուցը սովորեցէք առակը. Երբոր նորա ճղերն արդէն կակուղացել են եւ տերեւը բուսել է, գիտէք որ մօտ է ամառը։

33 Այսպէս էլ դուք. Երբոր այս ամենը տեսնէք, իմացէք որ մօտ է՝ դռներին է։

34 Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ Այս ազգը չի անցնիլ, մինչեւ որ այս ամենը լինի։

35 Երկինքն ու երկիրը կ’անցնեն, բայց իմ խօսքերս չեն անցնիլ։

36 Իսկ այն օրուայ եւ ժամի համար ոչ ով չ’գիտէ, ոչ էլ երկնքի հրեշտակները, բայց միայն իմ Հայրը։

37 Եւ ինչպէս Նոյի օրերն, այնպէս կ’լինի եւ մարդի Որդու գալուստը։

38 Որովհետեւ ինչպէս որ էին ջրհեղեղից առաջ եղած օրերը, ուտում էին եւ խմում էին, կին էին առնում եւ մարդի էին գնում, մինչեւ այն օրն, որ Նոյը մտաւ տապանը.

39 Եւ չ’գիտացին, մինչեւ որ ջրհեղեղն եկաւ, եւ ամենքը վեր առաւ, այնպէս կ’լինի եւ մարդի Որդու գալուստը։

40 Այն ժամանակ երկու հոգի կ’լինին արտումը. Մէկը կ’առնուի՝ եւ մէկը կ’թողուի։

41 Եւ երկու հոգի մի ջաղացում կ’աղան՝ մէկը կ’առնուի եւ մէկը կ’թողուի։

42 Արդ՝ արթուն կացէք. Որ չ’գիտէք թէ ո՞ր ժամում ձեր Տէրը կ’գայ։

43 Բայց այս իմացէք, որ եթէ տան տէրը գիտենար թէ որ պահում կ’գայ գողը, արթուն կ’կենար եւ թող չէր տալ որ իր տունը ծակեն։

44 Սորա համար դուք էլ պատրաստ կացէք որ այն ժամին, որ դուք չէք կարծում, մարդի Որդին կ’գայ։

45 Ուրեմն ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն ծառան, որի տէրը նորան իր ծառաների վերայ դրաւ, որ նորանց կերակուրը տայ ժամանակին։

46 Երանի այն ծառային, որ նորա տէրը, երբոր գայ, նորան այնպէս անելիս գտնէ։

47 Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նորան իր ամեն ունեցածների վերայ կ’դնէ։

48 Բայց եթէ այն չար ծառան իր սրտումն ասէ, Իմ տէրը գալը ուշացնում է.

49 Եւ սկսէ իր ծառայակիցներին ծեծել՝ եւ արբեցողների հետ ուտել եւ խմել.

50 Այն ծառայի տէրը մի օր կ’գայ, որ նա չէ սպասում, եւ մի ժամ՝ որ նա չ’գիտէ.

51 Եւ նորան միջիցը կ’կտրէ, եւ նորա բաժինը կեղծաւորների հետ կդնէ. այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը։

25

1 Այն ժամանակ կ’նմանի երկնքի արքայութիւնը տասը կոյսերի, որ իրանց լապտերները վեր առան եւ դուրս եկան փեսային դիմաւորելու։

2 Նորանցից հինգը իմաստուն էին, եւ հինգը յիմար։

3 Այն յիմարները վեր առան իրանց լապտերները, բայց ձէթ վեր չ’առան իրանց հետ։

4 Սակայն իմաստուններն իրանց ամաններումը ձէթ վեր առան իրանց լապտերների հետ մէկտեղ։

5 Եւ երբոր փեսան ուշացաւ, ամենքը թմրեցան եւ քնեցին։

6 Եւ կէս գիշերին աղաղակ եղաւ՝ Ահա փեսան գալիս է. Դուրս եկէք նորան դիմաւորելու։

7 Այն ժամանակ ամեն կոյսերը վերկացան եւ իրանց լապտերները պատրաստեցին։

8 Բայց յիմարներն ասեցին իմաստուններին. Տուէք մեզ ձեր իւղիցը, որովհետեւ մեր լապտերները հանգչում են։

9 Իմաստուններն էլ պատասխանեցին եւ ասեցին. Մի գուցէ մեզ ու ձեզ բաւական չ’լինի. Բայց աւելի լաւ՝ գնացէք ծախողների մօտ եւ գնեցէք ձեզ համար։

10 Եւ երբոր նորանք գնացին գնելու, փեսան եկաւ. Եւ պատրաստները նորա հետ հարսանիքը մտան, եւ դուռն փակուեցաւ։

11 Եւ յետոյ այն միւս կոյսերն էլ եկան եւ ասեցին. Տէր, Տէր բաց մեզ։

12 Նա էլ պատասխանեց եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, Ես չեմ ճանաչում ձեզ։

13 Արդ՝ արթուն կացէք. Որովհետեւ չ’գիտէք ոչ օրը եւ ոչ ժամը, [որ նորանում մարդի Որդին կ’գայ։]

14 Որովհետեւ ինչպէս մի մարդ, որ օտար երկիր էր գնում, իր ծառաներին կանչեց, եւ իր ունեցածը նորանց յանձնեց։

15 Եւ մէկին հինգ քանքար տուաւ, եւ միւսին՝ երկու, եւ միւսին՝ մէկ, իւրաքանչիւրին իր կարողութեան չափ, եւ շուտով գնաց։

16 Եւ այն հինգ քանքար առնողը գնաց նորանցով բան արաւ եւ ուրիշ հինգ քանքար էլ շահեց։

17 Այնպէս էլ նա՝ որ երկուսն առաւ, ուրիշ երկուսն էլ շահեց։

18 Իսկ այն մէկն առնողը գնաց՝ գետինը փորեց՝ եւ իր տիրոջ արծաթը թագցրեց։

19 Եւ շատ ժամանակից յետոյ գալիս է այն ծառաների տէրը եւ նորանցից հաշիւ առնում։

20 Եւ այն հինգ քանքար առնողը մօտ եկաւ. Ուրիշ հինգ քանքար էլ առաջ բերաւ եւ ասեց. Տէր, ինձ հինգ քանքար տուիր, տես, ուրիշ հինգ քանքար էլ շահեցի նորանց վերայ։

21 Նորա տէրն էլ ասեց նորան. Լա՜ւ, բարի եւ հաւատարիմ ծառայ, քիչ բաների վերայ հաւատարիմ էիր, ես քեզ շատ բաների վերայ կ’դնեմ. մտիր քո տիրոջ ուրախութիւնը։

22 Եւ այն երկու քանքար առնողն էլ մօտ եկաւ եւ ասեց. Տէր, ինձ երկու քանքար տուիր. Տես, երկու ուրիշ քանքար էլ շահեցի նորանց վերայ։

23 Նորա տէրը նորան ասեց. Լա՛ւ, բարի եւ հաւատարիմ ծառայ. Քիչ բաների վերայ հաւատարիմ էիր, ես քեզ շատ բաների վերայ կ’դնեմ. Մտիր քո տիրոջ ուրախութիւնը։

24 Եւ այն մէկ քանքար առնողն էլ մօտ եկաւ եւ ասեց. Տէ՛ր, ես ճանաչում էի քեզ, որ դու մի պինդ մարդ ես. Հնձում ես ուր որ չ’սերմեցիր, եւ հաւաքում ես, ուր որ չ’փռեցիր։

25 Եւ վախենալով գնացի՝ թագցրի քո քանքարը գետնի մէջ. Ահա քոնը առ։

26 Նորա տէրն էլ պատասխանեց եւ ասեց նորան. Չար եւ ծոյլ ծառայ, գիտէիր որ ես հնձում եմ ուր որ չ’սերմեցի, եւ հաւաքում եմ ուր որ չ’փռեցի։

27 Ուրեմն պետք էր որ իմ արծաթը սեղանաւորներին տայիր՝ եւ ես կ’գայի տոկոսով կ’առնէի իմը։

28 Արդ՝ առէք դորանից քանքարը, եւ տուէք տասը քանքարն ունեցողին։

29 Որովհետեւ ամեն ով որ ունի՝ նորան կ’տրուի եւ կ’աւելանայ, բայց նա որ չ’ունի՝ նորանից այն ունեցածն էլ վեր կ’առնուի։

30 Եւ այն անպիտան ծառային հանեցէք դրսի խաւարը, այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը։

31 Եւ երբոր մարդի Որդին իր փառքովը կ’գայ եւ ամեն սուրբ հրեշտակները նորա հետ, այն ժամանակ կ’նստի իր փառաց աթոռի վերայ.

32 Եւ ամեն ազգերը կ’ժողովուին նորա առաջը, եւ նա նորանց կ’բաժանէ իրարից ինչպէս հովիւը բաժանում է ոչխարներն այծերիցը.

33 Եւ ոչխարներն իր աջ կողմին կ’կանգնեցնէ, իսկ այծերը՝ ձախ կողմին։

34 Այն ժամանակ թագաւորը կ’ասէ իր աջ կողմիններին, Եկէք, ով իմ Հօր օրհնածները, ժառանգեցէք աշխարհքի սկզբից ձեզ համար պատրաստուած թագաւորութիւնը։

35 Որովհետեւ սովեցի, եւ դուք տուիք ինձ ուտել. Ծարաւեցի եւ խմեցրիք ինձ. օտար էի, եւ ինձ ձեզ մօտ առաք.

36 Մերկ էի, եւ հագցրիք ինձ. Հիւանդ էի, եւ ինձ այցելեցիք. բանտի մէջ էի, եւ ինձ մօտ եկաք։

37 Այն ժամանակ արդարները կ’պատասխանեն նորան եւ կ’ասեն. Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված, եւ կերակրեցինք, կամ ծարաւ, եւ խմեցրինք։

38 Ե՞րբ տեսանք քեզ օտար, եւ մեզ մօտ առանք, կամ մերկ, եւ հագցրինք։

39 Ե՞րբ տեսանք քեզ հիւանդ, կամ բանտի մէջ, եւ եկանք քեզ մօտ։

40 Թագաւորն էլ կ’պատասխանէ եւ կ’ասէ նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետեւ այս իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք։

41 Այն ժամանակ կ’ասէ ձախ կողմիններին էլ. Ինձանից դէն գնացէք, ով անիծեալներ, յաւիտենական կրակի մէջ, որ պատրաստուած է սատանայի եւ նորա հրեշտակների համար։

42 Որովհետեւ ես սովեցի, եւ դուք չ’տուիք ինձ ուտել, ծարաւեցի, եւ ինձ չ’խմեցրիք։

43 Օտար էի՝ եւ ինձ ձեզ մօտ չ’առաք, մերկ՝ եւ ինձ չ’հագցրիք, հիւանդ եւ բանտի մէջ՝ եւ ինձ չ’այցելեցիք։

44 Այն ժամանակ նորանք էլ կ’պատասխանեն եւ կ’ասեն. Տէ՛ր, քեզ ե՞րբ տեսանք սոված, կամ ծարաւ, կամ օտար, կամ մերկ, կամ հիւանդ, կամ բանտի մէջ, եւ քեզ ծառայութիւն չ’արինք։

45 Այն ժամանակ կ’պատասխանէ նորանց եւ կ’ասէ. Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ որովհետեւ այս փոքրներից մէկին չ’արիք, ինձ էլ չ’արիք։

46 Եւ սորանք կ’գնան յաւիտենական տանջանքը, իսկ արդարները՝ յաւիտենական կեանքը։

26

1 Եւ եղաւ երբոր Յիսուսը այս ամեն խօսքերը վերջացրեց, իր աշակերտներին ասեց.

2 Գիտէք, որ երկու օրից յետոյ զատիկ կ’լինի. Եւ մարդի Որդին կ’մատնուի խաչուելու։

3 Այն ժամանակ քահանայապետները եւ դպիրները եւ ժողովրդի ծերերը ժողովուեցան այն քահանայապետի սրահը, որի անունը Կայիափա էր։

4 Եւ խորհուրդ արին, որ Յիսուսին բռնեն նենգութեամբ եւ սպանեն։

5 Բայց ասում էին, Այս տօնին ոչ, որ ժողովրդի մէջ խռովութիւն չ’լինի։

6 Եւ երբոր Յիսուսը Բեթանիա էր՝ Սիմօն բորոտի տանը,

7 Նորա մօտ մի կին եկաւ, որ մի շիշ ծանրագին իւղ ունէր, եւ նորա գլխի վերայ թափեց, երբոր նա սեղան նստած էր։

8 Նորա աշակերտներն էլ տեսնելով նեղացան եւ ասեցին. Ի՞նչու եղաւ այդ կորուստը.

9 Որովհետեւ կարող էր այդ իւղը շատի ծախուիլ եւ աղքատներին տրուիլ։

10 Յիսուսն էլ իմանալով ասեց նորանց. Ի՞նչու էք այդ կնոջը նեղութիւն տալիս, որ դա մի բարի բան գործեց ինձ վերայ։

11 Որովհետեւ աղքատներն ամեն ժամանակ ունիք ձեզ հետ. Բայց ինձ միշտ ձեզ հետ չ’ունիք։

12 Դա այդ իւղն իմ մարմնի վերայ թափելով, իմ թաղուելու մասին արաւ։

13 Բայց ճշմարիտ ասում եմ ձեզ, ուր որ էլ բոլոր աշխարհքի մէջ այս աւետարանը քարոզուի, կ’խօսուի նա էլ, որ դա արաւ՝ դորա յիշատակի համար։

14 Այն ժամանակ տասնեւերկուսից մէկը, որ Յուդա Իսկարիովտացի էր ասվում, գնաց քահանայապետների մօտ եւ ասեց.

15 Ի՞նչ էք կամենում ինձ տալ, եւ ես ձեզ մատնեմ նորան։ Եւ նորանք երեսուն արծաթ կշռեցին տուին նորան։

16 Եւ նա այնուհետեւ յարմար ժամանակ էր որոնում, որ նորան մատնէ։

17 Եւ բաղարջակերաց առաջին օրը աշակերտները Յիսուսի մօտ եկան եւ ասեցին նորան, Ո՞րտեղ ես կամենում, որ քեզ համար զատիկը պատրաստենք ուտելու։

18 Նա էլ ասեց. Գնացէք քաղաքն՝ այսինչի մօտ, եւ ասեցէք նորան. Վարդապետն ասում է՝ Իմ ժամանակը մօտ է. Քեզ մօտ եմ անելու զատիկն իմ աշակերտների հետ։

19 Եւ աշակերտներն արին ինչպէս Յիսուսը հրամայեց նորանց. Եւ զատիկը պատրաստեցին։

20 Եւ երբոր իրիկուն եղաւ տասնեւերկուսի հետ սեղան նստեց։

21 Եւ նորանք ուտելիս, ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ձեզանից մէկը կ’մատնէ ինձ։

22 Եւ նորանց ամեն մէկը շատ տրտմած՝ սկսեցին նորան ասել. Միթէ ե՞ս եմ, Տէր։

23 Նա էլ պատասխանեց եւ ասեց. Նա որ ինձ հետ իր ձեռքը սկաւառակի մէջ մտցրեց, նա կ’մատնէ ինձ։

24 Իրաւի մարդի Որդին կ’գնայ, ինչպէս նորա համար գրուած է. Բայց վա՜յ այն մարդին, որի ձեռով մարդի Որդին կ’մատնուի. Լաւ էր նորան, թէ այն մարդը ծնուած չ’լինէր։

25 Յուդան էլ՝ նորա մատնողը՝ պատասխանեց եւ ասեց. Միթէ ե՞ս եմ, Վարդապետ։ Նորան ասեց, Դու ասեցիր։

26 Եւ նորանք դեռ ուտում էին, Յիսուսը հացն առաւ եւ օրհնելով կտրեց, եւ աշակերտներին տուաւ եւ ասեց. Առէ՛ք կերէք, այս է իմ մարմինը։

27 Եւ բաժակն առաւ, գոհացաւ, նորանց տուաւ եւ ասեց. Խմեցէ՛ք դորանից ամենքդ։

28 Որովհետեւ այդ է իմ արիւնը նոր ուխտի, որ թափվում է շատերի համար ’ի թողութիւն մեղաց։

29 Միայն ասում եմ ձեզ, թէ Այսուհետեւ որթի այս բերքիցն էլ չեմ խմիլ մինչեւ այն օրը, որ դորան ձեզ հետ նոր կ’խմեմ իմ Հօր արքայութեան մէջ։

30 Եւ օրհներգելուց յետոյ դուրս ելան Ձիթենեաց սարը։

31 Այն ժամանակ Յիսուսը նորանց ասեց. դուք ամենքդ այս գիշեր կ’գայթակղիք ինձանից. Որովհետեւ գրուած է՝ Ես հովիւը կ’զարկեմ՝ եւ հօտի ոչխարները կ’ցրուին։

32 Բայց իմ յարութիւն առնելուցը յետոյ ձեզանից առաջ կ’գնամ Գալիլեա։

33 Պետրոսը պատասխանեց եւ ասեց նորան. Թէեւ ամենքը գայթակղեն քեզանից, ես երբէք չեմ գայթակղիլ։

34 Յիսուսը նորան ասեց. Ճշմարիտ ասում եմ քեզ. Այս գիշեր դեռ հաւը չ’խօսած՝ երեք անգամ կ’ուրանաս ինձ։

35 Պետրոսը նորան ասեց. Եթէ քեզ հետ մեռնելու էլ լինիմ, չեմ ուրանալ քեզ. Այնպէս էլ բոլոր աշակերտներն էին ասում։

36 Այն ժամանակ Յիսուսը նորանց հետ մի տեղ եկաւ՝ անունը Գեթսեմանի, եւ ասեց աշակերտներին. Այդտեղ նստեցէք, մինչեւ որ ես գնամ աղօթք անեմ այնտեղ։

37 Եւ Պետրոսին եւ Զեբեդեայի երկու որդկանցն իր հետ առաւ, սկսեց տրտմիլ եւ վշտանալ։

38 Այն ժամանակ նորանց ասեց. Հոգիս մեռնելու չափ տրտմած է. Այստեղ մնացէք, եւ ինձ հետ արթուն կացէք։

39 Եւ մի քիչ առաջ գնալով իր երեսի վերայ ընկաւ, աղօթք էր անում եւ ասում. Իմ Հայր, եթէ կարելի է, թող այս բաժակն ինձանից անցնի. Սակայն ոչ թէ ինչպէս ես եմ կամենում, այլ ինչպէս դու։

40 Եւ աշակերտների մօտ է գալիս, եւ նորանց քնի մէջ է գտնում եւ ասում է Պետրոսին. Այդպէս՝ մէկ ժամ է՞լ չ’կարացիք ինձ հետ արթուն կենալ։

41 Արթուն կացէք եւ աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք. Հոգին յօժար է, բայց մարմինը տկար։

42 Դարձեալ երկրորդ անգամ Յիսուսը գնաց, աղօթք արաւ՝ եւ ասեց. Իմ Հայր, եթէ կարելի չէ որ այս բաժակն ինձանից անցնի առանց իմ նորան խմելուս, քո կամքը լինի։

43 Եւ գալով նորանց դարձեալ քնի մէջ է գտնում. Որովհետեւ նորանց աչքերը ծանրացել էին։

44 Նորանց թողեց՝ դարձեալ գնաց, եւ երրորդ անգամ աղօթք արաւ եւ միեւնոյն խօսքն ասեց։

45 Այն ժամանակ գալիս է իր աշակերտների մօտ եւ նորանց ասում. Այսուհետեւ քնեցէք եւ հանգստացէք. Որ ահա հասել է ժամը, եւ մարդի Որդին մատնվում է մեղաւորների ձեռը։

46 Վեր կացէք գնանք, ահա հասաւ ինձ մատնողը։

47 Եւ նա տակաւին խօսում էր, ահա Յուդան՝ այն տասնեւերկուսից մէկը եկաւ, եւ նորա հետ մեծ ամբոխ սրերով եւ բիրերով՝ քահանայապետների եւ ժողովրդի ծերերի կողմից։

48 Եւ նորան մատնողը նորանց նշան էր տուել եւ ասել. Որին որ համբուրեմ՝ նա է, նորան բռնեցէք։

49 Եւ շուտով Յիսուսի մօտ եկաւ եւ ասեց. Բարեւ, վարդապետ. Եւ համբուրեց նորան։

50 Յիսուսն էլ ասեց նորան. Ընկեր, ի՞նչու համար եկար. Եւ այն ժամանակ մօտ եկան՝ Յիսուսին ձեռք ձգեցին՝ եւ բռնեցին նորան։

51 Եւ ահա Յիսուսի հետ լինողներից մէկը ձեռքը մեկնեց, իր սուրը հանեց, եւ քահանայապետի ծառային զարկելով ականջը կտրեց։

52 Այն ժամանակ Յիսուսը նորան ասեց. Սուրդ տեղը դիր. Որովհետեւ բոլոր սուր վեր առնողները սրով պիտի կորչեն։

53 Կամ կարծո՞ւմ ես թէ չեմ կարող հիմա իմ Հօրն աղաչել, որ հասցնէ ինձ աւելի քան տասնեւերկու գունդ հրեշտակներ։

54 Բայց ի՞նչպէս կ’կատարուին գրքերը, թէ այսպէս պէտք է լինել։

55 Այն ժամին Յիսուսն այն ամբոխներին ասեց. Ինչպէս մի աւազակի՞ վերայ սրերով եւ բիրերով դուրս եկաք ինձ բռնելու. Ամեն օր ձեզ մօտ նստում էի եւ տաճարումը սովորեցնում էի, եւ չ’բռնեցիք ինձ։

56 Բայց այս ամենը եղաւ, որ մարգարէների գրքերը կատարուին։ Այն ժամանակ բոլոր աշակերտները նորան թողեցին փախան։

57 Բայց նորանք Յիսուսին բռնեցին տարան Կայիափա քահանայապետի մօտ, ուր որ դպիրները եւ ծերերը ժողովուած էին։

58 Պետրոսն էլ գնում էր նորա ետեւից հեռուանց մինչեւ քահանայապետի սրահը, եւ ներս մտաւ, ծառաների հետ նստեց՝ վերջը տեսնելու։

59 Բայց քահանայապետները եւ ծերերը եւ բոլոր ատեանը Յիսուսի դէմ սուտ վկայութիւն էին որոնում որ նորան սպանեն, բայց չ’գտան։

60 Եւ թէպէտ շատ սուտ վկաներ էին եկել, բայց չ’գտան. Վերջապէս երկու սուտ վկաներ առաջ եկան,

61 Եւ ասեցին. Սա ասեց Ես կարող եմ Աստուծոյ տաճարը քանդել՝ եւ երեք օրումը շինել նորան։

62 Եւ քահանայապետը վեր կացաւ նորան ասեց. Ոչինչ չե՞ս պատասխանում. Դորանք ի՞նչ են վկայում քեզ դէմ։

63 Եւ Յիսուսը լուռ էր կենում։ Եւ քահանայապետը պատասխանեց եւ ասեց նորան. Երդում եմ տալիս քեզ կենդանի Աստուծովը որ մեզ ասես, թէ դո՞ւ ես Քրիստոսը Աստուծոյ որդին։

64 Յիսուսն էլ նորան ասեց. Դու ասեցիր. Սակայն ասում եմ ձեզ, որ հիմիկուց յետոյ կ’տեսնէք մարդի Որդին Զօրութեան աջ կողմը նստած՝ եւ երկնքի ամպերի վերայ գալիս։

65 Այն ժամանակ քահանայապետն իր հանդերձները պատառեց եւ ասեց թէ Հայհոյեց. Էլ ի՞նչ պէտք են մեզ վկաներ. Ահա հիմա դորա հայհոյանքը լսեցիք։

66 Ի՞նչպէս է երեւում ձեզ։ Նորանք էլ պատասխանեցին եւ ասեցին. Մահապարտ է։

67 Այն ժամանակ թքեցին նորա երեսին, եւ բռնցքով ծեծեցին նորան, ոմանք էլ ապտակ տուին նորան, ասելով.

68 Մարգարէացիր մեզ, Քրիստոս, ո՞վ էր քեզ զարկողը։

69 Եւ Պետրոսը դուրսը նստած էր սրահումը, եւ մէկ աղախին եկաւ նորա մօտ եւ ասեց. Դու էլ Գալիլեացի Յիսուսի հետ էիր։

70 Նա էլ բոլորի առաջին ուրացաւ եւ ասեց. Ես չեմ իմանում թէ դու ինչ ես ասում։

71 Եւ երբոր նա դուրսը բակը գնաց, մի ուրիշը նորան տեսաւ եւ այնտեղ լինողներին ասեց. Սա էլ էր Նազովրեցի Յիսուսի հետ։

72 Եւ նա դարձեալ ուրացաւ երդումով, թէ Ես այն մարդին չեմ ճանաչում։

73 Եւ քիչ ժամանակից յետոյ այնտեղ կանգնողները եկան եւ Պետրոսին ասեցին. Ճշմարիտ՝ դու էլ նորանցից ես. Որովհետեւ քո խօսելն էլ յայտնի է անում քեզ։

74 Այն ժամանակ նա սկսեց անիծել եւ երդուել՝ թէ այն մարդին չեմ ճանաչում, եւ շուտով հաւը խօսեց։

75 Եւ Պետրոսը յիշեց Յիսուսի այն խօսքն, որ ասեց թէ Հաւը խօսելուց առաջ՝ երեք անգամ կ’ուրանաս ինձ. Եւ դուրս գնաց դառնապէս լացաւ։

27

1 Եւ երբոր առաւօտ եղաւ, բոլոր քահանայապետները եւ ժողովրդի ծերերը Յիսուսի դէմ խորհուրդ արին, որ սպանեն նորան։

2 Եւ նորան կապելով տարան եւ Պոնտացի Պիղատոս կուսակալին յանձնեցին։

3 Այն ժամանակ նորա մատնիչը Յուդան տեսնելով որ դատապարտուեցաւ, զղջացած այն երեսուն արծաթը ետ դարձրեց քահանայապետներին եւ ծերերին,

4 Եւ ասեց, Ես մեղք գործեցի՝ անմեղ արիւն մատնելով։ Նորանք էլ ասեցին, Մե՞զ ինչ. Դու տես։

5 Եւ նա արծաթը գցեց տաճարի մէջ՝ հեռացաւ, եւ գնաց ինքնիրան խեղդեց։

6 Եւ քահանայապետներն որ արծաթն առան՝ ասեցին. Արժան չէ՛ դորան գանձանակի մէջ ընդունել, որովհետեւ արիւնի գին է։

7 Եւ խորհուրդ արին եւ նորանով բրուտի արտատեղն առան, օտարականների գերեզմանատեղի համար։

8 Նորա համար այն արտատեղը Արիւնի արտ կոչուեցաւ մինչեւ այսօր։

9 Այն ժամանակ կատարուեցաւ Երեմիա մարգարէի ձեռով ասուածը, Եւ երեսուն արծաթն առան՝ այն գնահատուածի գինը, որ Իսրայէլի որդիներից ոմանք գնահատել էին,

10 Եւ նորան բրուտի արտին տուին, ինչպէս որ հրամայեց ինձ Տէրը։

11 Եւ Յիսուսը կանգնեց կուսակալի առաջը. Եւ կուսակալը հարցրեց նորան եւ ասեց. Դո՞ւ ես Հրէաների թագաւորը։ Յիսուսն էլ ասեց նորան, Դու ես ասում։

12 Եւ երբոր քահանայապետներիցը եւ ծերերիցը ամբաստանվում էր՝ ոչինչ չ’պատասխանեց։

13 Այն ժամանակ Պիղատոսը ասեց նորան. Չե՞ս լսում՝ ո՞րչափ բաներ են վկայում քեզ հակառակ։

14 Եւ նա նորան ոչ մէկ բան էլ չ’պատասխանեց. Մինչեւ որ կուսակալն էլ շատ զարմացաւ։

15 Բայց սովորութիւն էր կուսակալին տօնի ժամանակին մէկ կապուած արձակել ժողովրդի համար. Որին որ ուզէին։

16 Եւ այն ժամանակ մի նշանաւոր բանտարկեալ ունեին, անունը Բարաբբա։

17 Արդ՝ երբոր նորանք հաւաքուեցան, Պիղատոսը ասեց նորանց. Ո՞րն էք ուզում որ ձեզ համար արձակեմ. Բարաբբայի՞ն, թէ Յիսուսին, որ Քրիստոս է կոչվում։

18 Որովհետեւ գիտէր, որ նախանձով էին մատնել նորան։

19 Եւ երբոր նա ատեան նստած էր, նորա կինը մարդ ուղարկեց նորա մօտ եւ ասեց. Այդ արդար մարդի հետ դու բան չ’ունիս. Որովհետեւ շատ բաներ քաշեցի այսօր նորա պատճառովը։

20 Բայց քահանայապետները եւ ծերերը ժողովրդին համոզեցին, որ Բարաբբային ուզեն, իսկ Յիսուսին կորցնեն։

21 Եւ կուսակալը պատասխանեց եւ ասեց նորանց. Այս երկուսից ո՞րն էք ուզում, որ արձակեմ ձեզ համար։ Եւ նորանք ասեցին, Բարաբբային։

22 Պիղատոսն ասեց նորանց. Ապա ի՞նչ անեմ Յիսուսին որ Քրիստոս է կոչվում։ Ամենքն ասեցին. Թող խաչուի։

23 Եւ կուսակալն ասեց, Ապա ի՞նչ չար բան է արել։ Բայց նորանք էլ աւելի էին աղաղակում եւ ասում, Խաչուի։

24 Պիղատոսն էլ երբոր տեսաւ, թէ ոչինչ օգուտ չէ անում, այլ աւելի խռովութիւն է լինում, ջուր առաւ՝ ձեռքերը լուաց ժողովրդի առաջին եւ ասեց. Ես այդ արդարի արիւնիցն անմեղ եմ, դուք տեսէք։

25 Եւ բոլոր ժողովուրդը պատասխանեց եւ ասեց. Դորա արիւնը մեզ վերայ եւ մեր որդկանց վերայ։

26 Այն ժամանակ նա Բարաբբային արձակեց նորանց համար, եւ Յիսուսին ծեծելուց յետոյ յանձնեց որ խաչուի։

27 Այն ժամանակ կուսակալի զինուորները Յիսուսին տարան պալատը, եւ բոլոր զօրագունդը հաւաքեցին նորա վերայ։

28 Եւ նորան մերկացնելով նորա վերայ մի կարմիր քղամիդ գցեցին։

29 Եւ փշերից մի պսակ ոլորեցին՝ նորա գլխին դրին, եւ նորա աջ ձեռքին մի եղէգ. Եւ նորա առաջը ծունր դնելով ծաղր էին անում եւ ասում. Ողջ լեր, Հրէաների թագաւոր։

30 Եւ նորա վերայ թքելով՝ եղէգն առնում էին եւ նորա գլուխը ծեծում։

31 Եւ երբոր ծաղր արին նորան, կարմիր քղամիդը նորանից հանեցին՝ եւ նորան հագցրին իր հանդերձները, եւ տարան նորան խաչելու։

32 Եւ երբոր դուրս եկան, մի Կիւրենացի մարդ գտան՝ անունը Սիմօն, նորան պահակ բռնեցին, որ նորա խաչը վեր առնէ։

33 Եւ երբոր Գողգոթա ասուած տեղն եկան, որ գանկի տեղ ասել է,

34 Նորան լեղիի հետ խառնած գինի տուին խմելու. Եւ երբոր ճաշակեց, չէր կամենում խմել։

35 Եւ նորան խաչը հանելով բաժանեցին նորա հանդերձները՝ վիճակ գցելով, որ կատարուի մարգարէի ձեռով ասուածը՝ Իմ հանդերձներն իրանց մէջ բաժանեցին, եւ իմ պատմուճանի վերայ վիճակ գցեցին։

36 Եւ նստած նորան պահում էին այնտեղ։

37 Եւ նորա յանցանքը գրուած դրին նորա գլխիցը վեր. ԱՅՍ Է ՅԻՍՈՒՍ՝ ՀՐԷԻՑ ԹԱԳԱՒՈՐԸ։

38 Այն ժամանակ նորա հետ երկու աւազակներ խաչուեցան՝ մէկը աջ կողմին եւ միւսը ձախ կողմին։

39 Եւ անցնող դարձողները հայհոյում էին նորան, իրանց գլուխները շարժելով, եւ ասում էին.

40 Ով տաճարը քանդող՝ եւ երեք օրում շինող, ազատիր քեզ. եթէ Աստուծոյ որդի ես, իջիր խաչիցը։

41 Այնպես էլ քահանայապետներն էին ծաղր անում դպիրների եւ ծերերի հետ եւ ասում.

42 Ուրիշներին ազատեց, ինքն իրան չէ կարողանում ազատել. Թէ որ Իսրայէլի թագաւորն է, իջնէ հիմա խաչիցը, եւ կ’հաւատանք դորան։

43 Աստուծուն յուսացաւ, հիմա թող նա փրկէ դորան, եթէ ուզում է դորան. Որովհետեւ ասեց, թէ Աստուծոյ Որդի եմ։

44 Միեւնոյնն էլ աւազակները, որ նորա հետ խաչուած էին, նախատում էին նորան։

45 Եւ ժամը վեցիցը խաւար եղաւ բոլոր երկրի վերայ մինչեւ ինը ժամը։

46 Եւ ժամը իննի դէմ, Յիսուսը մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց. Էլի՛ Էլի՛ լա՛մա սաբաքթանի. Այսինքն, Իմ Աստուած՝ իմ Աստուած, ի՞նչու թողեցիր ինձ։

47 Այնտեղ կանգնածներից ոմանք էլ երբոր լսեցին, ասում էին թէ Եղիային է կանչում դա։

48 Եւ շուտով նորանցից մէկը վազեց՝ մի սպունգ առաւ քացախով լցրեց, եղէգի վերայ անցրեց՝ եւ նորան տուաւ, որ խմէ.

49 Եւ միւսներն ասում էին, թող տեսնենք, թէ Եղիան կ’գա՞յ՝ դորան փրկէ։

50 Յիսուսը դարձեալ մեծ ձայնով կանչեց՝ եւ արձակեց հոգին։

51 Եւ ահա տաճարի վարագոյրն երկու ճղուեցաւ վերեւիցը մինչեւ ցածը, եւ երկիրը շարժուեց. Եւ քարերը պատառուեցան.

52 Եւ գերեզմանները բացուեցան. Եւ շատ սուրբ ննջեցեալների մարմիններ յարութիւն առան.

53 Եւ գերեզմաններից դուրս գալով, նորա յարութիւնից յետոյ, սուրբ քաղաքը մտան, եւ շատերին երեւեցան։

54 Բայց հարիւրապետը եւ նորանք որ նորա հետ Յիսուսին պահում էին, երբոր երկրաշարժը եւ այն եղածները տեսան, շատ վախեցան եւ ասեցին. Ճշմարիտ որ սա Աստուծոյ Որդի էր։

55 Եւ այնտեղ շատ կանայք կային, որ հեռուանց մտիկ էին տալիս, որ Գալիլեայից Յիսուսի ետեւիցն եկան նորան ծառայութիւն անելու։

56 Սորանց միջումն էր Մարիամ Մագդաղենացին՝ եւ Մարիամ Յակոբի եւ Յովսէի մայրը՝ եւ Զեբեդիայի որդկանց մայրը։

57 Եւ երբոր իրիկուն եղաւ Արիմաթիայից մի հարուստ մարդ եկաւ՝ անունը Յովսէփ, որ ինքն էլ աշակերտ եղած էր Յիսուսին։

58 Սա գնաց Պիղատոսի մօտ եւ Յիսուսի մարմինը խնդրեց. Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց որ մարմինը տրուի։

59 Եւ Յովսէփը մարմինն առնելով մաքուր կտաւով պատանեց,

60 Եւ դրաւ իր նոր գերեզմանի մէջ, որ վէմի մէջ փորել էր. Եւ գերեզմանի դռանը մի մեծ քար թաւալեց գնաց։

61 Եւ այնտեղ էր Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամը, գերեզմանի դիմացը նստած։

62 Եւ հետեւեալ օրը որ ուրբաթից յետոյ է, քահանայապետները եւ Փարիսեցիները հաւաքուեցան Պիղատոսի մօտ, եւ ասեցին.

63 Տէր, յիշում ենք որ այն մոլորեցուցիչը, դեռ կենդանի, ասում էր Երեք օրից յետոյ յարութիւն կ’առնեմ.

64 Ուրեմն հրամայիր, որ մինչեւ երրորդ օրը գերեզմանն զգուշութիւնով պահեն. Մի գուցէ աշակերտները գիշերը գան՝ նորան գողանան. Եւ ժողովրդին ասեն՝ Մեռելներիցը յարութիւն առաւ, եւ յետին մոլորութիւնը չար լինի քան թէ առաջինը։

65 Պիղատոսն էլ ասեց նորանց. Ունիք պահապան զինուորներ, գնացէք՝ զգոյշ պահեցէք՝ ինչպէս գիտէք։

66 Նորանք էլ գնացին գերեզմանին պահպանութիւն արին, քարը կնքելով պահապան զինուորների հետ։

28

1 Եւ շաբաթ իրիկունն՝ որ միաշաբաթ էր լուսանում, Մարիամ Մագդաղենացին եկաւ՝ եւ միւս Մարիամը, գերեզմանը տեսնելու։

2 Եւ ահա մէծ շարժ եղաւ, որովհետեւ Տիրոջ հրեշտակը երկնքից իջաւ գնաց՝ դռնիցն այն քարը հեռու թաւալեց, եւ նորա վերայ նստեց։

3 Եւ նորա կերպարանքը փայլակի պէս էր, եւ նորա հագուստը ձիւնի պէս սպիտակ։

4 Եւ նորա ահիցը պահապանները շփոթուեցան, եւ մեռելի նման եղան։

5 Եւ հրեշտակը պատասխանեց եւ այն կանանցն ասեց, Մի՛ վախենաք դուք, գիտեմ որ խաչուած Յիսուսին էք որոնում։

6 Այստեղ չէ. Որովհետեւ յարութիւն առաւ, ինչպէս ասեց. Եկէք, տեսէք այն տեղը, ուր Տէրը պառկած էր։

7 Եւ շուտով գնացէք նորա աշակերտներին ասեցէք թէ Յարութիւն առաւ մեռելներիցը, եւ ահա նա ձեզանից առաջ Գալիլեա կ’գնայ. Այնտեղ նորան կ’տեսնէք. Ահա ասեցի ձեզ։

8 Եւ նորանք շուտով գերեզմանիցը դուրս եկան՝ վախով եւ մեծ ուրախութիւնով. Եւ վազում էին՝ նորա աշակերտներին պատմելու։

9 Եւ երբոր գնում էին որ նորա աշակերտներին պատմեն, ահա Յիսուսը պատահեց նորանց եւ ասեց. Ողջոյն ձեզ. Եւ նորանք մօտ եկան, նորա ոտները բռնեցին եւ նորան երկրպագութիւն արին։

10 Այն ժամանակ Յիսուսը նորանց ասեց. Մի վախենաք. Գնացէք իմ եղբայրներին ասեցէք, որ գնան Գալիլեա, եւ այնտեղ կ’տեսնեն ինձ։

11 Եւ երբոր նորանք գնացին՝ ահա պահապան զինուորներից ոմանք եկան քաղաքը եւ պատմեցին քահանայապետներին բոլոր եղածները։

12 Եւ նորանք ծերերի հետ հաւաքուած խորհուրդ արին, եւ շատ փող տուին զինուորներին,

13 Եւ ասեցին. Ասեցէք, թէ Նորա աշակերտները գիշերը եկան գողացան նորան, երբոր մենք քնած էինք։

14 Եւ եթէ այդ լուրը կուսակալին հասնէ, մենք կ’համոզենք նորան եւ ձեզ անհոգ կ’անենք։

15 Եւ նորանք փողն առնելով, այնպէս արին ինչպէս սովորեցրուած էին. Եւ այս բանը հռչակուեցաւ Հրէաների մէջ մինչեւ այսօր։

16 Բայց տասնեւմէկ աշակերտները գնացին Գալիլեա այն սարը որ Յիսուսը նորանց հրամայել էր։

17 Եւ երբոր նորան տեսան, երկրպագութիւն արին նորան, բայց ոմանք երկմտեցին։

18 Եւ Յիսուսը մօտ գալով նորանց հետ խօսեց եւ ասեց, Ամեն իշխանութիւնն ինձ տրուեցաւ երկնքումն եւ երկրումս.

19 Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը.

20 Նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն. Եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը։ Ամէն։