10 Եւ նորանց երեսների նմանութիւնը մարդի երես էր, եւ առիւծի երես աջ կողմից այն չորսի համար, եւ եզի երես ձախ կողմից այն չորսի համար. Եւ չորսն էլ արծիւի երես ունէին։
11 Եւ նորանց երեսները եւ թեւերը բաժանուած էին վերից, ամեն մէկի երկուսը կպած էին իրար եւ երկուսովը ծածկում էին իրանց մարմինները։
12 Եւ ամեն մէկը գնում էր իր երեսի դիմացը, ուր որ ոգին էր լինում որ գնայ՝ նորանք գնում էին. շուռ չէին տալիս երբոր գնում էին։
13 Եւ կենդանիների նմանութիւնը՝ նորանց կերպարանքը կրակի վառուած կայծերի պէս էր ինչպէս ջահերի կերպարանք. Նա ման էր գալիս կենդանիների մէջ, եւ փայլում էր կրակը, եւ կրակիցը կայծակներ էին դուրս գալիս։
14 Եւ կենդանիները վազում եւ դառնում էին փայլատակմունքի կերպարանքով։
15 Եւ մտիկ տուի կենդանիներին, եւ ահա մէկ անիւ կար գետնի վերայ կենդանիների կշտին դէպի քառակողմը։
16 Անիւների կերպարանքը եւ նորանց շինուածքը ոսկեքարի պէս էր, եւ այն չորսն էլ մէկ նմանութիւն ունէին. Եւ նորանց կերպարանքն ու շինուածքը իբրեւ թէ անիւ անիւի մէջ լինէր։
17 Գնալիս իրանց չորս քառակողմի վերայ էին գնում, շուռ չէին տալիս երբոր գնում էին։
18 Եւ նորանց շրջանակները բարձր էին եւ ահեղ էին. Եւ նորանց չորսի շրջանակները լիքն էին աչքերով շուրջանակի։
19 Եւ կենդանիները գնալիս անիւները գնում էին նորանցկշտին, եւ կենդանիները երկրի վերայից բարձրանալիս անիւները բարձրանում էին։
20 Դէպի ուր որ ոգին էր լինում գնալու համար՝ գնում էին, ուր որ ոգին գնար. Եւ անիւները բարձրանում էին նորանց կողքին, որովհետեւ կենդանիի ոգին կար անիւների մէջ։
21 Նորանք գնալիս՝ գնում էին, եւ նորանք կանգնելիս՝ կանգնում էին, եւ նորանք երկրի վերայից բարձրանալիս՝ անիւները բարձրանում էին նորա կողքին, որովհետեւ կենդանիի ոգին կար անիւների մէջ։
22 Եւ կենդանիի գլուխների վերայ մի նմանութիւն կար հաստատութեան ահաւոր ակնվանիի կերպարանքի նման, տարածուած վերեւից նորանց գլուխների վերայ։
23 Եւ հաստատութեան տակին նորանց թեւերը ուղիղ տարածվում էին դէպի մէկզմէկ. Ամեն մէկը երկուսն ունէր, որով ծածկում էր եւ միւսը ունէր երկուսը, որով նորանք ծածկում էին իրանց մարմինները։
24 Եւ ես լսեցի նորանց թեւերի ձայնը շատ ջրերի ձայնի պէս՝ Ամենակարողի ձայնին պէս, երբոր գնում էին, աղմուկի ձայնի պէս՝ բանակի ձայնի պէս. Կանգնելիս կախ էին գցում իրանց թեւերը։
25 Եւ մի ձայն եղաւ այն հաստատութեան վերեւից որ նորանց գլխի վերայ էր. (նորանք կանգնելիս կախ էին գցում իրանց թեւերը։)
26 Եւ այն հաստատութիւնից վեր, որ նորանց գլխի վերայ էր, շափիւղայ քարի կերպարանքով աթոռի նման մի բան կար, եւ այն աթոռի նմանի վերայ մի նմանութիւն կար մարդի կերպարանքով նորա վերայ վերեւից։
27 Եւ ես մտիկ տուի հրահալքի երեւոյթի պէս կրակի կերպարանքով ներսեւանց շուրջանակի նորա երանքի կերպարանքիցը մինչեւ վեր եւ նորա երանքի կերպարանքից դէպի ցած տեսայ կրակի կերպարանքի պէս, եւ պայծառութիւն նորա շուրջը։
28 Ծիածանի կերպարանքի նման, որ լինում է ամպումը անձրեւ օրը, այնպէս էր այն պայծառութեան կերպարանքը շուրջանակի։ Սա Տիրոջ փառքի նմանութեան կերպարանքն էր. Եւ ես տեսայ ու վայր ընկայ երեսիս վերայ. Եւ մի ձայն լսեցի որ խօսում էր։
1 Եւ եղաւ երեսուներորդ տարուայ չորրորդ ամսուայ հինգին, երբոր ես գերիների մէջ էի Քոբար գետի մօտ, երկինքը բացուեցաւ, եւ ես տեսայ Աստուծոյ տեսիլքները։
2 Ամսի հինգին այսինքն Յովաքին թագաւորի գերութեան հինգերորդ տարին,
3 Եղաւ Տիրոջ խօսքը Բուզիի որդի Եզեկիէլ քահանյին Քաղդէացիների երկրումը Քոբար գետի մօտ, եւ այնտեղ Տիրոջ ձեռքը նորա վերայ եղաւ։
4 Եւ ես տեսայ, եւ ահա մի մրրկալից հողմ էր գալիս հիւսիսից՝ մեծ ամպ եւ բորբոքուած կրակ, եւ մի պայծառութիւն նորա շուրջը. Եւ նորա միջիցը մի հրահալքի կերպարանք կրակի միջիցը։
5 Եւ նորա միջիցը չորս կենդանիների նմանութիւնք. Եւ նորանց երեւոյթը սա էր. Նորանց կերպարանքը մարդի նմանութիւն ունէին։
6 Եւ չորս երես ունէր ամեն մէկը, եւ չորս թեւ ունէր նորանց ամեն մէկը։
7 Եւ նորանց ոտները ուղիղ ոտներ էին. Եւ նորանց ոտների թաթը զուարակի ոտների թաթին նման, եւ փայլում էին թեթեւ պղնձի կերպարանքի պէս։
8 Եւ մարդի ձեռներ կային նորանց թեւերի տակին նորանց չորս քառակողմներին. Եւ չորսն էլ երեսներ ու թեւեր ունէին։
9 Մէկի թեւերը կպած էին միւսինին. շուռ չէին տալիս երբոր նորանք գնում էին. Ամեն մէկը ուղիղ իր դիմացն էր գնում։
10 Եւ նա տարածեց նորան իմ առաջին, եւ նա գրուած էր առաջիցն ու ետեւիցը. Եւ նորա վերայ գրուած էին ողբեր եւ հառաչանք ու վայ։
1 Եւ ինձ ասեց, Մարդի որդի, կանգնիր ոտներիդ վերայ, որ քեզ հետ խօսեմ։
2 Եւ հոգին մտաւ մէջս հէնց որ նա խօսեց ինձ հետ, եւ ինձ կանգնեցրեց ոտներիս վերայ. Եւ ես լսեցի նորան, որ խօսում էր ինձ հետ։
3 Եւ նա ասեց ինձ. Մարդի որդի, ես քեզ ուղարկում եմ Իսրայէլի որդկանց մօտ, այն ինձ դէմ ապստամբող ապստամբ ազգերի մօտ. նորանք եւ նորանց հայրերը յանցաւոր եղան ինձ դէմ մինչեւ իսկ այս օրը.
4 Եւ որդիքը պինդերես եւ խստասիրտ են. Ես քեզ նորանց մօտ եմ ուղարկում. Եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան։
5 Եւ նորանք՝ թէ լսեն թէ զանց անեն, որովհետեւ նորանք ապստամբ տուն են, եւ կիմանան որ մարգարէ է եղել իրանց մէջը։
6 Իսկ դու, մարդի որդի, մի վախենար նորանցից, եւ նորանց խօսքերիցն էլ մի վախենար, թէեւ մօտդ տատասկներ եւ փուշեր էլ լինեն, եւ դու կարիճների վերայ ես բնակվում. նորանց խօսքերիցը մի վախենար եւ նորանց երեսիցը մի զարհուրիր, թէեւ նորանք ապստամբ տուն են։
7 Եւ իմ խօսքերն ասիր նորանց՝ թէ լսեն թէ զանց անեն, որովհետեւ նորանք ապստամբ են։
8 Իսկ դու, մարդի որդի, լսիր թէ ես ինչ եմ ասում քեզ, ապստամբ մի լինիր այն ապստամբ տան պէս. Բաց բերանդ եւ կեր ինչ որ ես տալիս եմ քեզ։
9 Եւ ես մտիկ արի եւ ահա մի ձեռք կար դէպի ինձ մեկնուած, եւ ահա նորանում մի գրքի տոմս։
10 Եւ ինձ ասեց. Մարդի որդի, այս ամեն խօսքերը, որ խօսում եմ քեզ, սրտիդ մէջ դիր եւ ականջներովդ լսիր.
11 Եւ գնա մտիր գերիների մէջ քո ժողովրդի որդկանց մօտ եւ խօսիր նորանց հետ եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան, թէ լսեն թէ զանց անեն։
12 Եւ հոգին ինձ բարձրացրեց եւ լսեցի իմ ետեւից մի մեծ որոտման ձայն՝ Օրհնեալ է Տիրոջ փառքը իր տեղիցը.
13 Եւ լսեցի կենդանիների իրար դպչող թեւերի ձայնը եւ նորանց կողքի անիւների ձայնը եւ մեծ որոտման ձայնը։
14 Եւ հոգին ինձ բարձրացրեց եւ ինձ վեր առաւ, եւ ես գնում էի դառնապէս իմ հոգիի բորբոքումովը. Եւ Տիրոջ ձեռքը ինձ վերայ ամուր էր։
15 Եւ ես Թելաբիբ եկայ գերիների մօտ, որոնք բնակվում էին Քոբար գետի մօտ. Եւ ուր որ իրանք նստած էին՝ ես էլ նստեցի այնտեղ եօթն օր նորանց մէջ ապշած։
16 Եւ եօթն օրից յետոյ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
17 Մարդի որդի, ես քեզ դէտ եմ դրել Իսրայէլի տան համար. Եւ դու պէտք է իմ բերանից խօսք լսես եւ զգուշացնես նորանց իմ կողմանէ։
18 Երբոր ես ամբարշտին ասեմ՝ Անպատճառ պէտք է մեռնես, եւ դու նորան չզգուշացնես եւ չխօսես որ զգուշացնես ամբարշտին իր չար ճանապարհիցը որ ապրէ. այն ամբարիշտը իր անօրէնութիւնովը կմեռնէ, բայց նորա արիւնը քո ձեռքից կպահանջեմ։
19 Իսկ եթէ դու զգուշացնես ամբարշտին, եւ նա ետ չդառնայ իր ամբարշտութիւնիցը եւ իր չար ճանապարհիցը. Նա իր անօրէնութիւնովը կմեռնէ, իսկ դու կազատես քո անձը։
20 Եւ երբոր արդարը ետ դառնայ իր արդարութիւնիցը եւ չարութիւն անէ, եւ ես գայթակղութիւն դնեմ նորա առաջին եւ նա մեռնէ, որովհետեւ դու նորան չզգուշացրիր. Նա իր մեղքովը կմեռնէ եւ չի յիշուիլ նորա արած արդարութիւնը. Իսկ նորա արիւնը քո ձեռից կպահանջեմ։
21 Եւ եթէ դու զգուշացնես արդարին, որ չմեղանչէ արդարը եւ նա էլ չմեղանչէ. Նա անպատճառ կապրէ, որովհետեւ զգուշացրուել է, եւ դու կազատես քո անձը։
22 Եւ այնտեղ Տիրոջ ձեռքը եղաւ ինձ վերայ եւ ասեց ինձ. Վեր կաց դուրս գնա հովիտը, եւ ես այնտեղ կխօսեմ քեզ հետ։
23 Եւ ես վեր կացայ եւ գնացի դուրս հովիտը, եւ ահա այնտեղ կանգնած էր Տիրոջ փառքը այն փառքի պէս, որ տեսել էի Քոբար գետի մօտ, եւ ես վայր ընկայ երեսիս վերայ։
24 Եւ հոգին եկաւ մէջս եւ ինձ կանգնեցրեց ոտներիս վերայ, եւ խօսեց ինձ հետ եւ ասեց ինձ՝ Գնա թաք կաց քո տանը։
25 Եւ դու, մարդի որդի, ահա քեզ վերայ կապանքներ են դնելու եւ քեզ կապելու են նորանցով, որ դու դուրս չգաս նորանց մէջ։
26 Եւ ես քո լեզուդ քիմքիդ եմ կպցնելու, եւ դու կհամրանաս, եւ դու նորանց համար խրատող մարդ չես լինելու, որովհետեւ նորանք ապստամբ տուն են։
27 Եւ ես քեզ հետ խօսելիս կբանամ քո բերանը, եւ դու նորանց ասես. Այսպէս է ասում Տէր Եհովան. Լսողը լսէ, զանց անողը զանց անէ, որովհետեւ նորանք ապստամբ տուն են։
1 Եւ ասեց ինձ. Մարդի որդի, ինչ որ գտար՝ կեր, կեր այս տոմսը, եւ գնա խօսիր Իսրայէլի տան հետ։
2 Եւ ես բացի բերանս, եւ նա ինձ ուտեցրեց այն տոմսը։
3 Եւ ինձ ասեց. Մարդի որդի, փորդ կերակրիր եւ ստամոքսդ լցրու այս տոմսովը որ ես քեզ եմ տալիս։ Եւ ես կերայ նորան. Եւ նա մեղրի պէս քաղցր էր իմ բերանումը։
4 Եւ նա ասեց. Մարդի որդի, գնա մտիր Իսրայէլի տունը եւ խօսիր նորանց հետ իմ խօսքերովը.
5 Որովհետեւ դու դժուարիմաց ու ծանրալեզու ժողովրդի մօտ չես ուղարկվում, այլ Իսրայէլի տան մօտ.
6 Ոչ թէ դժուարիմաց եւ ծանրալեզու շատ ժողովուրդների մօտ, որոնց խօսքերը դու չես հասկանում. Յիրաւի եթէ քեզ նորանց մօտ ուղարկէի, նորանք քեզ մտիկ կտային։
7 Բայց Իսրայէլի տունը չեն ուզելու քեզ լսել, որովհետեւ նորանք չեն ուզում ինձ լսել. որովհետեւ բոլոր Իսրայէլի տունը ճակատապինդ եւ խստասիրտ են։
8 Ահա ես պինդ եմ շինում քո երեսը նորանց երեսի դէմ, եւ ճակատդ ամուր՝ նորանց ճակատի դէմ։
9 Անդամանդի պէս վէմից պինդ եմ շինելու քո ճակատը, նորանցից մի վախենար, եւ մի զարհուրիր նորանց երեսիցը, թէեւ նորանք ապստամբ տուն են։
10 Եւ կերակուրդ, որ պիտի ուտես, կշռով լինի՝ օրը քսան սիկղ, ժամանակից ժամանակ ուտես այն։
11 Եւ ջուրը չափով խմես՝ հիմենի մի վեցերորդը, ժամանակից ժամանակ խմես այն։
12 Եւ գարեղէն շօթերի պէս ուտես այն. Եւ մարդի աղբով թխես այն նորանց աչքի առաջին։
13 Եւ Տէրն ասեց. Իսրայէլի որդիքը սորա նման պիղծ պիտի ուտեն իրանց հացը այն ազգերի մէջ, ուր որ ես նորանց կաքսորեմ։
14 Եւ ես ասեցի. Աւա՜ղ, ով Տէր Եհովայ, ահա իմ անձը պղծուած չէ. Եւ մեռելոտի ու գազանաբեկ չեմ կերած իմ մանկութիւնից մինչեւ հիմա, եւ բերանս պիղծ միս չէ մտած։
15 Եւ նա ինձ ասեց. Տես՝ արջառի քակորը նշանակեցի քեզ համար մարդի աղբի տեղ, եւ հացդ նորա վերայ շինիր։
16 Եւ ինձ ասեց. Մարդի որդի, ահա ես պիտի կոտրեմ հացի ցուպը Երուսաղէմումը, եւ նորանք հացը կշռով եւ տագնապով պիտի ուտեն, եւ ջուրը չափով եւ ապշութեամբ պիտի խմեն։
17 Որովհետեւ նորանք պիտի կարօտանան հացի եւ ջրի, եւ պիտի ապշեն իրար հետ, եւ պիտի հալումաշ լինեն իրանց անօրէնութեան մէջ։
1 Եւ դու, մարդի որդի, մի աղիւս առ քեզ համար, եւ նորան առաջդ դիր, եւ նորա վերայ մի քաղաք գծագրիր, այսինքն Երուսաղէմը։
2 Եւ նորա վերայ պաշարում շինիր, եւ նորա դէմ մարտկոցներ հիմնիր, եւ նորա դէմ պատնէշ դիր, եւ բանակներ շինիր նորա դէմ, եւ խոյեր դիր նորա դէմ շուրջանակի։
3 Եւ դու քեզ համար մի երկաթի տապակ առ եւ նորան դիր իբրեւ երկաթի պարիսպ քո մէջ եւ քաղաքի մէջ, եւ երեսդ դարձրու դէպի նորան, եւ նա լինի պաշարման մէջ, եւ դու նորան պաշարիր. սա մէկ նշան լինի Իսրայէլի տան համար։
4 Եւ դու պառկիր քո ձախ կողքին, եւ նորա վերայ դիր Իսրայէլի տան անօրէնութիւնը, այն օրերի թուովը, որ դու կպառկես նորա վերայ, պիտի կրես նորանց անօրէնութիւնը։
5 Եւ ես քեզ տուի նորանց անօրէնութեան տարիները օրերի թուով երեք հարիւր իննսուն օր. Եւ դու կկրես Իսրայէլի տան անօրէնութիւնը։
6 Եւ երբոր սորանց վերջացնես, այն ժամանակ կրկին պառկիր քո աջ կողքին, եւ կրիր Յուդայի տան անօրէնութիւնը քառասուն օր՝ ամեն մէկ տարուայ տեղ մէկ մէկ հատ օր եմ տալիս քեզ։
7 Եւ դու դէպի Երուսաղէմի պաշարումը ուղղիր երեսդ եւ քո մերկացրած բազուկը, եւ մարգարէացիր նորանց դէմ։
8 Եւ ես ահա կապանքներ պիտի դնեմ քեզ վերայ, որ դու մէկ կողքիցդ միւս կողքիդ վերայ չդառնաս, մինչեւ որ լրացնես քո պաշարման օրերը։
9 Եւ դու վեր առ քեզ համար ցորեն, գարի, բակլայ, ոսպ, կորեկ եւ հաճար, եւ նորանց դիր մէկ ամանում, եւ նորանց հաց շինիր քեզ համար. Այն օրերի թուով որ պառկած էիր քո կողքին երեք հարիւր իննսուն օր ուտես այն։
10 Դորա համար քո մէջ հայրերը պիտի որդկանցը ուտեն, եւ որդիքը պիտի իրանց հայրերին ուտեն, եւ քեզ դատաստաններ պիտի անեմ, եւ քո բոլոր մնացորդը պիտի ցրիւ տամ բոլոր կողմերը։
11 Դորա համար կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որովհետեւ դու պղծեցիր իմ սրբարանը քո բոլոր պղծութիւններովը եւ քո բոլոր գարշելութիւններովը. Ես էլ պիտի քեզ կոտրեմ եւ աչքս պիտի չխնայէ, եւ ես էլ պիտի չողորմեմ։
12 Քո մի երրորդը ժանտախտով պիտի մեռնեն եւ սովով պիտի վերջանան քո մէջ, եւ մի երրորդը սուրով պիտի ընկնեն քո շուրջը, իսկ մի երրորդը ցրիւ պիտի տամ բոլոր կողմերը եւ սուր պիտի մերկացնեմ նորանց ետեւիցը։
13 Եւ իմ բարկութիւնը կկատարուի, եւ պիտի հանգստացնեմ իմ սրտմտութիւնը նորանց վերայ եւ վրէժ պիտի առնեմ. Եւ պիտի գիտենան, որ ես Տէրս եմ խօսել իմ նախանձովը, երբոր իմ բարկութիւնը կատարեմ նորանց վերայ։
14 Եւ ես քեզ պիտի աւերմունքի եւ անարգանքի մատնեմ քեզ շրջապատող ազգերի մէջ ամեն անցնողի աչքի առաջին։
15 Եւ դու անարգանք ու նախատինք, խրատ եւ զարմացում պիտի դառնաս քեզ շրջապատող ազգերի համար, երբոր ես քեզ վերայ դատաստաններ անեմ, բարկութիւնով եւ սրտմտութիւնով եւ բարկութեան պատիժներով. Ես Տէրս եմ ասել։
16 Երբոր սովի չար նետերը նորանց վերայ գցեմ, որ նորանց ապականեն, որոնք ես պիտի գցեմ ձեզ փչացնելու համար, սովն էլ եմ աւելացնելու ձեզ վերայ, եւ ձեր հացի ցուպը պիտի կոտրեմ։
17 Եւ ձեզ վերայ սով պիտի ուղարկեմ եւ չար գազաններ, որ քեզ անզաւակ անեն. Եւ ժանտախտ ու արիւն պիտի անցնէ քո միջովը, եւ սուր պիտի բերեմ քեզ վերայ. Ես Տէրս եմ ասել։
1 Եւ դու, մարդի որդի, քեզ համար մի սուր դանակ առ, քեզ համար մի սափրիչի ածելի առ, եւ անց կացրու գլխիդ վերայով եւ մօրուքիդ վերայով, եւ քեզ համար կշռորդով մի կշիռք առ եւ մազերը բաժին բաժին արա։
2 Մի երրորդը կրակով այրիր քաղաքի մէջ, երբոր պաշարման օրերը լրանան եւ մի երրորդն առ եւ դանակը կտորիր նորա շուրջը, իսկ մի երրորդը ցրիւ տուր օդի մէջ, եւ ես սուր պիտի մերկացնեմ նորանց ետեւից։
3 Եւ նորանցից մի սակաւ թուով առ, եւ ծրարիր նորանց քղանցքներիդ մէջ։
4 Եւ էլի առ նորանցից եւ կրակը գցիր նորանց եւ կրակով այրիր նորանց. Նորանից կրակ պիտի դուրս գայ բոլոր Իսրայէլի տան համար։
5 Այսպէս է ասում Տէր Եհովան Այս է Երուսաղէմը. Ես դրել եմ նորան ազգերի եւ նորա շրջակայ երկիրների մէջը։
6 Բայց նա ապստամբուեց իմ իրաւունքների դէմ ազգերիցն աւելի չարութիւն գործելով, եւ իմ կանոնների դէմ շրջակայքում եղող երկիրներից աւելի. Որովհետեւ նորանք մերժեցին իմ դատաստանները եւ չգնացին իմ կանոններովը։
7 Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ դուք աղմկեցիք աւելի քան թէ ձեր շրջակայքում եղող ազգերը՝ իմ կանոններումը չգնացիք, եւ իմ իրաւունքները չարիք, եւ ձեզ շրջապատող ազգերի սովորութիւնների պէս էլ չարիք,
8 Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես էլ քեզ դէմ եմ, եւ քո մէջ դատաստաններ պիտի անեմ, ազգերի աչքի առաջին։
9 Եւ քեզ այն բանը պիտի անեմ, որ նորա նմանը երբէք էլ չեմ արած եւ չեմ էլ անիլ, քո բոլոր գարշելութիւնների համար։
10 Եւ պիտի իմանան, որ ես եմ Տէրը, որ ի զուր չեմ խօսել, թէ պիտի անեմ նորանց այս չարիքը։
11 Այսպէս է ասում Տէր Եհովան. Զարկիր ձեռքերովդ եւ ոտներովդ տրոփիր, եւ ասիր. Աւա՜ղ Իսրայէլի տան բոլոր չար պղծութիւններին, որ սրով, սովով եւ ժանտախտով պիտի ընկնեն։
12 Հեռին ժանտախտով պիտի մեռնէ, եւ մօտիկը սրով պիտի ընկնէ, եւ մնացածն ու պաշարուածը սովով պիտի մեռնէ, եւ ես պիտի կատարեմ իմ բարկութիւնը նորանց վերայ։
13 Եւ պիտի գիտենաք որ ես եմ Տէրը, երբոր նորանց սպանուածները կլինեն իրանց կուռքերի մէջտեղը, իրանց սեղանների շուրջերը, ամեն բարձր բլուրի վերայ՝ սարերի բոլոր գլխներին եւ ամեն կանաչ ծառի տակ եւ ամեն տերեւախիտ բեւեկնիի տակ, այնտեղ ուր որ անուշահոտ խունկ էին մատուցանում իրանց ամեն կուռքերին։
14 Այսպէս իմ ձեռքը պիտի մեկնեմ նորանց վերայ, եւ երկիրը պիտի աւերակ ու աւերեալ շինեմ, Դիբլաթի անապատից աւելի, նորանց բոլոր բնակութիւններումը. Եւ կիմանան որ ես եմ Տէրը։
1 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
2 Մարդի որդի, երեսդ դարձրու դէպի Իսրայէլի սարերը եւ մարգարէացիր նորանց դէմ,
3 Եւ ասիր. Ով Իսրայէլի սարեր, լսեցէք Տէր Եհովայի խօսքը, այսպէս է ասում Տէր Եհովան սարերին ու բլուրներին, ձորերին ու հովիտներին. Ահա ես ձեզ վերայ սուր պիտի բերեմ. Եւ պիտի կորցնեմ ձեր բարձրաւանդակները.
4 Եւ աւերակ պիտի դառնան ձեր սեղանները եւ պիտի փշրուին ձեր արեգական կուռքերը, եւ ձեր սպանուածներին պիտի գցեմ ձեր կուռքերի առաջին։
5 Եւ Իսրայէլի որդկանց դիակները պիտի դնեմ իրանց կուռքերի առաջին, եւ պիտի ցրիւ տամ ձեր ոսկորները ձեր սեղանների շուրջերը։
6 Ձեր ամեն բնակութիւններումը քաղաքները պիտի աւերակ դառնան. Եւ բարձրաւանդակները՝ ամայանան. Որպէս զի աւերակ ու ամայի դառնան ձեր սեղանները, եւ փշրուին ու խափանուին ձեր կուռքերը, եւ ձեր արեգական կուռքերը կտորուին եւ ձեր արարքները ջնջուին։
7 Եւ սպանուած պիտի վայր ընկնէ ձեր մէջ, որ իմանաք թէ ես եմ Տէրը։
8 Եւ ես աւելորդ պիտի թողեմ որ մնան ձեզ համար՝ սուրից ազատուածներ ազգերի մէջ, երբոր դուք ցրվուած կլինէք երկիրների մէջ։
9 Եւ ձեր ազատուածները պիտի յիշեն ինձ ազգերի մէջ, ուր որ նորանք գերի են տարուել, որ կոտրեմ նորանց շնացող սիրտը, որ հեռացել էր ինձանից, եւ նորանց աչքերը որոնք շնացան իրանց կուռքերի ետեւից. Եւ նորանք պիտի զզուին իրանցից այն չարութիւնների համար, որ արին իրանց բոլոր պղծութիւնների նկատմամբ։
10 Ահա օրը, ահա գալիս է, դուրս է եկել պատուհասը, ծաղկել է գաւազանը, ընձիւղուել է ամբարտաւանութիւնը։
11 Բռնաւորութիւնը վեր կացաւ իբրեւ ամբարշտութեան գաւազան. Ոչ մի բան նորանցից, ոչինչնորանց բազմութիւնիցն ու ոչինչ նորանց ճոխութիւնիցը պիտի չմնայ, եւ ոչ մի վայելչութիւն՝ նորանցում։
12 Եկաւ ժամանակը, մօտեցաւ օրը, գնողը չուրախանայ եւ ծախողը չողբայ, որովհետեւ բարկութիւն կայ նորա բոլոր բազմութեան վերայ։
13 Նորա համար որ ծախողը ետ պիտի չդառնայ իր ծախուածին, թէպէտեւ նա տակաւին ապրողների մէջ ողջ լինի. Որովհետեւ տեսիլքը նորա բոլոր բազմութեան համար պիտի ետ չդառնայ, եւ մարդ իր կեանքի անօրէնութիւնովը պիտի չուժովանայ։
14 Փողը հնչեցրին, եւ պատրաստեցին ամենը, բայց պատերազմի գնացող չկայ. Որովհետեւ իմ բարկութիւնը նորա բոլոր բազմութեան վերայ է։
15 Սուրը դրսումը, եւ ժանտախտն ու սովը ներսեւանց. Դաշտումը եղողը սրով պիտի մեռնէ, եւ քաղաքումը եղողին սովն ու ժանտախտն է ուտելու։
16 Եւ նորանց ազատուածները, որ կազատուին, պիտի լինեն սարերի վերայ ձորերի աղաւնիների նման, ամենքը պիտի հեծեն՝ ամեն մէկը իր անօրէնութեան համար։
17 Բոլոր ձեռները պիտի կախ ընկնեն, եւ բոլոր ծունկերը պիտի ջրի պէս գնան։
18 Եւ քուրձեր պիտի հագնեն, եւ արհաւիրք պիտի ծածկէ նորանց, եւ ամեն երեսի վերայ ամօթ պիտի լինի, եւ նորանց ամեն գլխի վերայ՝ կնտութիւն։
19 Իրանց արծաթը պիտի փողոցները գցեն, եւ նորանց ոսկին անարգանք պիտի դառնայ, նորանց արծաթն ու ոսկին չէ կարող փրկել նորանց Տիրոջ բարկութեան օրը, նորանք չեն կշտացնել իրանց անձը, եւ իրանց փորը չեն լցնել. Որովհետեւ նա եղաւ նորանց անօրէնութեան գայթակղութիւնը։
20 Եւ իր զարդերի փառքը հպարտութեան գործածեց, եւ իրանց գարշելի պատկերները՝ իրանց կուռքերը շինեցին նորանով, սորա համար անարգանք պիտի շինեմ նորան իրանց մօտ։
21 Եւ նորան օտարների ձեռքը պիտի տամ յափշտակելու, եւ երկրի ամբարիշտներին՝ կողոպտելու, եւ նորանք պիտի պղծեն նորան։
22 Եւ ես շուռ պիտի տամ իմ երեսը նորանցից, եւ նորանք պիտի պղծեն իմ գաղտնի տեղը. Եւ նորա մէջը բռնաւորներ պիտի մտնեն, եւ պիտի պղծեն նորան։
23 Շինիր շղթան, որովհետեւ երկիրը լցուեցաւ արեան դատաստաններով, եւ քաղաքը բռնութիւնով լցուեցաւ։
24 Եւ ես ազգերի չարերին պիտի բերեմ, եւ նորանք պիտի ժառանգեն նորանց տները, եւ պիտի դադրեցնեմ բռնաւորների ամբարտաւանութիւնը, եւ պիտի պղծուին նորանց սրբարանները։
25 կործանումը գալիս է եւ պիտի խաղաղութիւն որոնեն, բայց չկայ։
26 Թշուառութիւն թշուառութեան վերայ է գալիս, եւ գոյժի վերայ գոյժ է լինելու, եւ նորանք տեսիլք պիտի որոնեն մարգարէից, եւ օրէնքը պիտի կորչէ քահանայից, եւ խորհուրդը՝ ծերերից։
27 Թագաւորը սուգ պիտի անէ, եւ իշխանը ապշութիւն պիտի հագնէ, եւ երկրի ժողովրդի ձեռքերը պիտի դողան. Նորանց ընթացքի համեմատ պիտի անեմ նորանց, եւ նորանց դատաստաններովը պիտի դատեմ նորանց, եւ նորանք կիմանան, որ ես եմ Տէրը։
1 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
2 Եւ դու, մարդի որդի, այսպէս է ասում Տէր Եհովան Իսրայէլի երկրին. Վախճա՜ն՝ եկել է վախճանը երկրի չորս ծայրերի համար։
3 Հիմա եկել է վախճանը քեզ վերայ. Այսինքն իմ բարկութիւնը պիտի ուղարկեմ քեզ վերայ, եւ քեզ պիտի դատեմ քո ճանապարհների համեմատ, եւ քեզ վերայ պիտի բերեմ քո բոլոր պղծութիւնները։
4 Եւ իմ աչքը քեզ պիտի չխնայէ, եւ ես պիտի չխնայեմ. Այլ քո ճանապարհները քեզ վերայ պիտի դնեմ, եւ քո պղծութիւնները քո մէջը պիտի լինեն, եւ դուք կիմանաք, թէ ես եմ Տէրը։
5 Այսպէս է ասում Տէր Եհովան. Մէկ չարի՜ք, ահա մէկ չարիք է գալիս։
6 Վախճանն է գալիս, եկել է վախճանը. Արթնացել է քեզ վերայ, ահա գալիս է։
7 Պատուհասը գալիս է դէպի քեզ, ով երկրի բնակիչ, ժամանակը եկել է, մօտ է խռովութեան օրը, եւ ոչ թէ ցնծութիւն սարերի վերայ։
8 Հիմա մօտերիս պիտի թափեմ իմ սրտմտութիւնը քեզ վերայ, եւ իմ բարկութիւնը քեզ վերայ կատարեմ, եւ քեզ պիտի դատեմ քո ճանապարհների համեմատ, եւ քեզ վերայ բերեմ քո բոլոր գարշելութիւնները։
9 Եւ իմ աչքը պիտի չխնայէ, եւ ես պիտի չողորմեմ, քո ճանապարհների համեմատ պիտի տամ քեզ, եւ քո պղծութիւնները պիտի քո միջումը լինեն, եւ պիտի իմանաք որ ես Տէրս եմ զարկողը։
10 Եւ ես մտայ ու տեսայ եւ ահա ամեն սողունների եւ գարշելի անասունների նմանութիւններ, եւ Իսրայէլի տան բոլոր կուռքերը պատին վերայ փորուած շուրջանակի շուրջով։
11 Եւ եօթանասուն մարդիկ Իսրայէլի տան ծերերից եւ Սափանի որդի Յեզոնիան նորանց մէջ կանգնած, որոնք կանգնած էին նորանց առաջին. Եւ ամեն մէկը բուրվառը ձեռքին, եւ խունկի ծուխի ամպը վեր էր բարձրանում։
12 Եւ ինձ ասեց. Մարդի որդի, տեսնո՞ւմ ես ինչ են անում Իսրայէլի տան ծերերը խաւարում, ամեն մարդ իր նկարների սենեակներումը, որովհետեւ ասում են թէ Տէրը մեզ չէ տեսնում, Տէրը թողել է երկիրը։
13 Եւ ասեց ինձ. Էլի դարձիր տես աւելի մեծ պղծութիւններ, որ նորանք անում են։
14 Եւ ինձ տարաւ Տիրոջ տան դռան մուտքը, որ դէպի հիւսիս էր. Եւ ահա այնտեղ կանայք էին նստել, որ լաց էին լինում Թամուզի վերայ։
15 Եւ ասեց ինձ. Տեսնում ես, մարդի որդի. Էլի դարձիր տես սորանցից աւելի մեծ պղծութիւններ։
16 Եւ ինձ տարաւ Տիրոջ տան ներքին գաւիթը, եւ ահա Տիրոջ տաճարի մուտքումը սրահի եւ սեղանի մէջտեղը քսանեւհինգ մարդի չափ կային, քամակները դէպի Տիրոջ տաճարը եւ երեսները դէպի արեւելք, եւ նորանք երկրպագութիւն էին անում դէպի արեւելք արեգակին։
17 Եւ ինձ ասեց. Տեսնո՞ւմ ես, մարդի որդի, մի՞թէ թեթեւ բան է Յուդայի տան համար անել այս պղծութիւնները, որ անում են այստեղ, որ լցրել են երկիրը բռնութիւնով եւ ետ են դառել ինձ բարկացնելու համար, եւ ահա նորանք ճիւղը մեկնում են դէպի իրանց քիթը։
18 Եւ ես էլ պէտք է անեմ սրտմտութիւնով. աչքս պիտի չխնայէ, եւ ես պիտի չողորմեմ. Եւ նորանք պիտի կանչեն իմ ականջներին մեծ աղաղակով, բայց ես նորանց չեմ լսելու։
1 Եւ եղաւ որ վեցերորդ տարին վեցերորդ ամսի հինգին ես նստած էի տանս, եւ Յուդայի ծերերը նստած էին իմ առաջին, եւ այնտեղ Տէր Եհովայի ձեռքը ընկաւ ինձ վերայ։
2 Եւ մտիկ արի եւ ահա մի կերպարանք՝ կրակի երեւոյթով, նորա երանքի կերպարանքից դէպի ցած կրակ էր, եւ նորա երանքից դէպի վեր մի փառաւոր կերպարանք հրահալքի տեսքով։
3 Եւ նա մի ձեռքի նմանութիւն մեկնեց եւ բռնեց իմ գլխի վարսիցը, եւ հոգին վերացրեց ինձ երկրի ու երկնքի մէջտեղը, եւ տարաւ ինձ Երուսաղէմ Աստուծոյ տեսիլքներով ներքին դռան մուտքը, որ նայում է դէպի հիւսիս, ուր որ նստած էր Նախանձի կուռքը՝ նախանձ գրգռողը։
4 Եւ ահա այնտեղ էր Իսրայէլի Աստուծոյ փառքը, այն տեսլիքի պէս, որ տեսել էի դաշտումը։
5 Եւ ինձ ասեց. Մարդի որդի, աչքերդ բարձրացրու դէպի հիւսիս. Եւ ես բարձրացրի աչքերս դէպի հիւսիս, եւ ահա սեղանի դռան հիւսիսային կողմին կար այդ Նախանձի կուռքը մուտքումը։
6 Եւ նա ասեց ինձ. Մարդի որդի, տեսնո՞ւմ ես դու, թէ դորանք ի՞նչ են անում, այդ մեծամեծ պղծութիւնները, որ Իսրայէլի տունը անում է այստեղ որ ես հեռանամ իմ սրբարանից, բայց էլի դարձիր տես աւելի մեծ պղծութիւններ։
7 Եւ ինձ տարաւ գաւիթի դուռը, եւ ես մտիկ տուի, եւ ահա մի ծակ կար պատի վերայ։
8 Եւ ասեց ինձ. Մարդի որդի քանդիր այս պատը. Եւ ես քանդեցի պատը, եւ ահա մէկ մուտք կար։
9 Եւ նա ասեց ինձ. Եկ եւ տես այն գէշ պղծութիւնները, որ նորանք անում են այստեղ։
10 Եւ հիմա ես էլ աչքովս պիտի չխնայեմ եւ պիտի չողորմեմ, նորանց ճանապարհը իրանց գլուխներովն եմ տալու։
11 Եւ ահա այն քթանի հագուստ հագած մարդը, որի մէջքումն էր թանաքամանը, պատասխան տուաւ եւ ասեց. Ես արի ինչպէս որ ինձ հրամայել էիր։
1 Եւ մեծ ձայնով կանչեց իմ ականջներին ասելով. Մօտեցէք, ով քաղաքի վերակացուները, եւ ամեն մարդ իր ապականիչ գործիքը իր ձեռքին։
2 Եւ ահա վեց մարդ էին գալիս վերի դռան ճանապարհովը, որ դէպի հիւսիս է, եւ ամեն մարդ իր փշրող գործիքը իր ձեռին, եւ նորանց մէջ մէկ մարդ կար քթանի հագուստ հագած, եւ մի գրագիրի թանաքաման մէջքին. Եւ եկան ու կանգնեցին պղնձի սեղանի կշտին։
3 Եւ Իսրայէլի Աստուծոյ փառքը վեր բարձրացաւ այն քերովբէի վերայից, որի վերայ որ էր, դէպի տան սեամը։ Եւ կանչեց այն քթանի հագուստ հագած մարդին, որ գրագիրի թանաքաման ունէր մէջքումը.
4 Եւ Տէրը ասեց նորան. Անց կաց քաղաքի միջովը այսինքն Երուսաղէմի միջովը, եւ նշան դիր այն մարդկանց ճակատներին որ հառաչում եւ ողբում են նորա միջումն արած բոլոր պղծութիւնների համար։
5 Եւ միւսներին ասեց իմ ականջների առաջին. Գնացէք նորա ետեւից քաղաքի միջովը եւ զարկէք, ձեր աչքերը չխնայեն, եւ չողորմէք։
6 Ծերին, երիտասարդին, եւ կոյսին ու երեխային ու կանանցը սպանեցէք փչացրէք, բայց ամեն ով, որ վերան նշանը լինի՝ նորան մի մօտենաք, եւ իմ սրբարանիցն սկսեցէք։ Եւ նորանք սկսեցին այն ծեր մարդկանցից, որ տան առաջին էին։
7 Եւ ասեց նորանց. Պղծեցէք տունը եւ գաւիթները լցրէք պսանուածներով, դուրս եկէք. Եւ նորանք դուրս եկան եւ ջարդեցին քաղաքումը։
8 Եւ երբոր նորանց զարկեցին, եւ ես մնացի, ես վայր ընկայ երեսիս վերայ եւ գոչեցի եւ ասեցի. Աւա՜ղ, ով Տէր Եհովայ, մի՞թէ դու փչացնելու ես Իսրայէլի բոլոր մնացորդը քո սրտմտութիւնը Երուսաղէմի վերայ թափելով։
9 Եւ ինձ ասեց. Իսրայէլի եւ Յուդայի տան անօրէնութիւնը շատ եւ շատ մեծ է, եւ երկիրը արիւնով լցուել է, եւ քաղաքը լիքն է անիրաւութիւնով, որովհետեւ ասում են թէ Տէրը թողել է երկիրը, եւ Տէրը չէ տեսնում։
1 Եւ ես նայեցի եւ ահա այն հաստատութեան վերայ, որ քերովբէներին գլխի վերայ էր, շափիւղայ քարի պէս աթոռի նմանութեան կերպարանքով մի բան երեւում էր նորանց վերայ.
2 Եւ ասեց այն քթանի հագուստ հագած մարդին ասելով. Եկ քերովբէից տակի անիւների մէջտեղը մտիր եւ ափերդ լցրու կրակի կայծերիցը քերովբէների միջիցը եւ ցրիւ տուր քաղաքի վերայ. Եւ նա մտաւ իմ աչքերի առաջին։
3 Եւ քերովբէները կանգնած էին տան աջ կողմին այն մարդը մտնելիս, եւ ամպը լցրեց ներսի գաւիթը։
4 Եւ Տիրոջ փառքը բարձրացաւ քերովբէների վերայից տան սեամի վերայ, եւ տունը լցուեցաւ ամպովը եւ գաւիթն էլ լցուեցաւ Տիրոջ փառաց պայծառութիւնովը։
5 Եւ քերովբէների թեւերի ձայնը լսվում էր մինչեւ դուրսի սրահը իբրեւ Ամենակարող Աստուծոյ ձայնը երբոր խօսում է։
6 Եւ եղաւ երբոր հրամայեց քթանի հագուստ հագած մարդին ասելով՝ Անիւների միջից քերովբէների մէջտեղից կրակ վեր առ, նա գնաց ու կանգնեց անիւի մօտ.
7 Եւ քերովբէների միջից քերովբէն մեկնեց իր ձեռքը դէպի քերովբէների մէջտեղը եղող կրակը եւ վեր առաւ դրաւ քթանի հագուստ հագածի ափումը, եւ նա առաւ ու դուրս եկաւ։
8 Եւ քերովբէների թեւերի տակին մի մարդի ձեռքի նմանութիւն էր երեւում։
9 Եւ ես մտիկ տուի, եւ ահա չորս անիւներ կային քերովբէների կշտին՝ մէկ անիւը մէկ քերովբէի կշտին, եւ մէկ անիւն էլ մէկ քերովբէի կշտին, եւ անիւների կերպարանքը ոսկեքարի տեսքի պէս։
10 Եւ նորանց չորսի կերպարանքն էլ մէկ նմանութիւն ունէր՝ իբր թէ անիւ անիւի մէջ լինէր.
11 Գնալիս դէպի չորս քառակողմն էին գնում, շուռ չէին գալիս երբոր գնում էին, որովհետեւ այն կողմը ուր որ ուղղուած էր գլուխը՝ նորա ետեւիցն էին գնում. Նորանք շուռ չէին տալիս երբոր գնում էին։
12 Եւ նորանց բոլոր մարմինները եւ նորանց մէջքերը ու ձեռքերը եւ նորանց թեւերը եւ անիւները լիքն էին աչքերով շուրջանակի այն չորս անիւները։
13 Անիւների մասին՝ նորանց կանչեցին՝ Մրրիկ, իմ ականջների առաջին։
14 Եւ ամեն մէկը չորս երես ունէր. Մէկի երեսը քերովբէի երեսն էր, եւ երկրորդի երեսը մարդի երես էր, եւ երրորդը՝ առիւծի երես, եւ չորրորդը՝ արծիւի երես։
15 Եւ քերովբէները վերացան։ Սորանք են այն կենդանիները որոնց տեսայ Քոբար գետի մօտ։
16 Եւ քերովբէները գնալիս անիւները կշտովը գնում էին. Եւ երբոր քերովբէները բարձրացնում էին իրանց թեւերը որ վերանան երկրի վերայից, անիւներն էլ շուռ չէին տալիս նորանց կշտիցը։
17 Նորանք կանգնելիս կանգնում էին, եւ նորանք վերանալիս վերանում էին նորանց հետ, որովհետեւ կենդանիի ոգին կար նորանցում։
18 Եւ դուրս եկաւ Տիրոջ փառքը տան սեամի վերայից եւ կանգնեց քերովբէների վերայ։
19 Եւ քերովբէները բարձրացրին իրանց թեւերը եւ վերացան երկրիցը իմ աչքերի առաջին դուրս գալով, եւ անիւները նորանց մօտին, եւ կանգնեցին Տիրոջ տան արեւելեան դռան մուտքումը, եւ Իսրայէլի Աստուծոյ փառքը նորանց վերայ էր վերեւից։
20 Սորանք էին այն կենդանիքը, որ ես տեսայ Իսրայէլի Աստուծոյ տակին Քոբար գետի մօտ եւ գիտացի, որ քերովբէներ են նորանք։
21 Ամեն մէկը չորս չորս երես ունէին, եւ ամեն մէկը չորս թեւ, եւ մարդի ձեռքերի նմանութիւն կար նորանց թեւերի տակին։
22 Եւ նորանց երեսների նմանութիւնը այն երեսներինն էր, որ տեսել էի Քոբար գետի մօտ՝ նորանց կերպարանքը եւ իրանք ամեն մէկը ուղիղ դէպի առաջ էր գնում։
1 Եւ հոգին ինձ վեր առաւ եւ բերաւ ինձ Տիրոջ տան արեւելեան դուռը, որ ուղղուած է դէպի արեւելք, եւ ահա դռան մուտքումը քսանեւհինգ մարդ կար. Եւ նորանց մէջ տեսայ Ազուրի որդի Յեզոնիային եւ Բանիայի որդի Փաղատիային՝ ժողովրդի իշխաններին։
2 Եւ ինձ ասեց. Մարդի որդի, սորանք են անօրէնութիւն մտածող մարդիկը, որ չար խորհուրդ են տալիս այս քաղաքին.
3 Որ ասում են. Մօտիկներումս չէ. Տուներ շինել պէտք է. սա կաթսան է, եւ մենք՝ միսը։
4 Սորա համար մարգարէացիր նորանց վերայ, մարգարէացիր, մարդի որդի։
5 Եւ Տիրոջ հոգին ընկաւ ինձ վերայ եւ ինձ ասեց. Ասիր՝ Տէրը այսպէս է ասում. Դուք այսպէս ասեցիք, ով Իսրայէլի տուն, բայց ես իմացել եմ ձեր մտքերում վեր կացածը։
6 Դուք շատացրիք ձեր սպանածները այս քաղաքումը, եւ լցրիք նորա փողոցները սպանուածներով։
7 Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ձեր սպանուածները, որ դուք նորանց մէջը դրիք, նորանք են միսը, եւ նա՝ կաթսան. բայց ձեզ պիտի հանեմ նորա միջիցը։
8 Դուք սուրիցը վախեցիք. Բայց ես սուր եմ բերելու ձեզ վերայ, ասում է Տէր Եհովան։
9 Եւ ձեզ պիտի դուրս բերեմ նորա միջիցը, եւ ձեզ պիտի օտարների ձեռքը մատնեմ, եւ ձեզ դատաստաններ պիտի անեմ։
10 Սրով պիտի ընկնէք. Իսրայէլի սահմանի վերայ պիտի դատեմ ձեզ. Եւ պիտի գիտենաք թէ ես եմ Տէրը։
11 Սա ձեզ համար պիտի կաթսայ չդառնայ, որ դուք նորանում միս լինէիք. Իսրայէլի սահմանի վերայ պիտի դատեմ ձեզ։
12 Եւ դուք պիտի գիտենաք, որ ես եմ Տէրը, որ իմ կանոններովը չգնացիք, եւ իմ իրաւունքները չկատարեցիք, եւ ձեզ շրջապատող ազգերի սովորութիւնների պէս արիք։
13 Եւ եղաւ որ ես մարգարէանալիս Բանիայի որդի Փաղատիան մեռաւ, եւ ես իմ երեսի վերայ ընկայ ու աղաղակեցի մեծ ձայնով եւ ասեցի. Աւա՜ղ, ով Տէր Եհովայ, մի՞թէ պիտի փչացնես Իսրայէլի մնացորդը։
14 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
15 Մարդի որդի, քո եղբայրները հէնց իսկ քո եղբայրները են քո ազգականները եւ բոլոր Իսրայէլի տունը ամենքը, որոնց ասում են Երուսաղէմի բնակիչները. Հեռացէք Տիրոջ մօտից. Այս երկիրը մեզ է տրուած իբրեւ ժառանգութիւն։
16 Դորա համար ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Թէեւ հեռացրել եմ նորանց ազգերի մէջ, եւ թէեւ ցրուել եմ նորանց երկիրներումը, բայց ես նորանց համար սրբարան պիտի դառնամ մի քիչ այն երկիրներումը, ուր որ նորանք գնացել են։
17 Սորա համար ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ես ձեզ պէտք է հաւաքեմ ազգերի միջից, եւ պիտի ժողովեմ ձեզ այն երկիրներից, ուր որ ցրվուած էք, եւ ձեզ պիտի տամ Իսրայէլի երկիրը։
18 Եւ այնտեղ պիտի մտնեն, եւ պիտի հեռացնեն նորանից նորա բոլոր կուռքերը, եւ նորա բոլոր պղծութիւնները։
19 Եւ նորանց պիտի մէկ սիրտ տամ, եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր ներսումը, եւ պիտի հեռացնեմ քարի սիրտը նորանց մարմնիցը, եւ նորանց մի մսի սիրտ տամ։
20 Որպէս զի իմ օրէնքներումը գնան, եւ իմ իրաւունքները պահեն եւ նորանց կատարեն, որ նորանք ինձ համար ժողովուրդ լինեն, եւ ես նորանց համար Աստուած լինեմ։
21 Բայց որոնց սրտերը, որ դէպի իրանց գարշելիքների ու պղծութիւնների սիրտն է գնում, նորանց ճանապարհը իրանց գլխովը պիտի տամ, ասում է Տէր Եհովան։
22 Եւ քերովբէները բարձրացրին իրանց թեւերը եւ անիւները նորանց կշտին, եւ Իսրայէլի Աստուծոյ փառքը նորանց վերայ էր վերեւիցը։
23 Եւ բարձրացաւ Տիրոջ փառքը քաղաքի մէջտեղի վերայից եւ կանգնեց այն սարի վերայ, որ քաղաքի արեւելքումն էր։
24 Եւ հոգին ինձ վեր առաւ ու բերաւ Քաղդէացիների երկիրը գերիների մօտ տեսիլքում Աստուծոյ հոգովը. Եւ վերացաւ իմ վերայից այն տեսիլքը, որ տեսել էի։
25 Եւ ես խօսեցի գերիների հետ Տիրոջ բոլոր խօսքերը, որ ինձ ցոյց էր տուել։
1 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
2 Մարդի որդի, դու ապստամբների տան մէջ ես բնակվում, որոնք աչքեր ունին տեսնելու բայց չեն տեսնում, եւ ականջներ ունին լսելու բայց չեն լսում, որովհետեւ ապստամբների տուն են նորանք։
3 Իսկ դու, մարդի որդի, քեզ համար գաղթելու գործիքներ շինիր եւ գաղթիր ցերեկով նորանց աչքի առաջին, եւ գաղթիր քո տեղիցը մի ուրիշ տեղ նորանց աչքի առաջին. Գուցէ տեսնեն, թէեւ ապստամբների տուն են նորանք։
4 Եւ դուրս բեր քո գործիքները իբրեւ գաղթելու գործիքներ ցերեկով նորանց աչքի առաջին, բայց իրիկունը դուրս եկ նորանց աչքի առաջին գերութեան գնացողների նման։
5 Նորանց աչքի առաջին պատը ծակիր եւ այնտեղով դուրս բեր։
6 Նորանց աչքի առաջին ուսիդ վերայ առ դուրս եկ մթնած ժամանակը, երեսդ ծածկիր որ տափը չտեսնես, որովհետեւ քեզ նշան եմ դնում Իսրայէլի տան համար։
7 Եւ ես այնպէս արի ինչպէս որ նա ինձ պատուիրել էր. Գործիքներս դուրս հանեցի ցերեկով ինչպէս գաղթողի գործիքներ, եւ իրիկունը պատը ծակեցի ինձ համար ձեռքով, մթնած ժամանակը դուրս հանեցի ուսի վերայ կրելով նորանց աչքի առաջին։
8 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ առաւօտը ասելով.
9 Մարդի որդի, քեզ չասեցի՞ն Իսրայէլի տունը՝ ապստամբների տունը, թէ Այդ ի՞նչ ես անում։
10 Նորանց ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Իշխանինն է այս պատգամը Երուսաղէմումը եւ Իսրայէլի բոլոր տանը, որոնք նորանում են։
11 Ասիր. Ես ձեզ համար նշան եմ, ես ինչպէս որ արի, նորանց այնպէս է լինելու, նորանք պիտի գաղթեն՝ գերի գնան։
12 Եւ այն իշխանը որ նորանց մէջ է, ուսին վերայ է վեր առնելու մթնած ժամանակը եւ դուրս գայ, պատը պիտի ծակեն, որ նորանով դուրս բերեն, նա իր երեսը պիտի ծածկէ, որպէս զի աչքով տափը չտեսնէ։
13 Եւ նորա վերայ պիտի տարածեմ իմ ցանցը, եւ նա պիտի բռնուի իմ որոգայթումը, եւ նորան պիտի տանեմ Բաբիլոն Քաղդէացիների երկիրը, բայց նա նորան պիտի չտեսնէ եւ նա այնտեղ պիտի մեռնէ։
14 Եւ բոլոր նորա շուրջը եղող օգնականներին եւ նորա բոլոր զօրքերին ես ցրիւ կտամ բոլոր կողմերը, եւ սուր կմերկացնեմ նորանց ետեւից։
15 Եւ կիմանան որ ես եմ Տէրը, երբոր նորանց տարածեմ ազգերի մէջ եւ նորանց ցրիւ տամ երիկամներում։
16 Եւ նորանցից պիտի սակաւաթիւ մարդիկ թողեմ, որ մնան սուրից, սովից եւ ժանտախտից, որպէս զի պատմեն իրանց բոլոր պղծութիւնները այն ազգերի մէջ, ուր որ պիտի գնան եւ պիտի իմանան, որ ես եմ Տէրը։
17 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
18 Մարդի որդի, հացդ դողալով կեր, եւ ջուրդ տագնապով եւ անձկութիւնով խմիր,
19 Եւ ասիր այս երկրի ժողովրդին. Այսպէս է ասում Տէր Եհովան Երուսաղէմի բնակիչներին վերայ որ Իսրայէլի երկրումն են. Նորանք իրանց հացը անձկութիւնով պիտի ուտեն եւ իրանց ջուրը ապշութիւնով խմեն, որովհետեւ նորանց երկիրը պիտի ամայանայ իր լրութիւնիցը՝ նորանում բնակողների բոլորի անիրաւութեան պատճառովը։
20 Եւ շէն քաղաքները պիտի անապատանան, եւ երկիրը ամայի դառնայ. Եւ պիտի իմանաք, որ ես եմ Տէրը։
21 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
22 Մարդի որդի, դա ի՞նչ առակ է որ ունիք Իսրայէլի երկրումը, որ ասում էք. Օրերը երկարանում են, եւ ամեն տեսիլք ոչնչանում է։
23 Սորա համար ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ես կդադարեցնեմ այդ առակը եւ նորան միւսանգամ չեն ասիլ իբրեւ առակ Իսրայէլի տան մէջ. Այլ նորանց ասիր. Օրերը մօտեցել են, եւ ամեն տեսիլքի կատարումը։
24 Որովհետեւ այլ եւս ոչ մի տեսիլք դարտակ պիտի չլինի եւ շողոքորթութեան գուշակութիւն Իսրայէլի տան մէջ։
25 Որովհետեւ ես եմ Տէրը. խօսածս խօսում եմ եւ խօսքս կատարում, այլ եւս պիտի չուշանայ. Որովհետեւ ձեր օրերումը, ով ապստամբների տուն, մի խօսք եմ խօսում, եւ նորան պիտի կատարեմ, ասում է Տէր Եհովան։
26 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
27 Մարդի որդի, ահա Իսրայէլի տունը ասում են. Այն տեսիլքը որ դա տեսնում է շատ օրերի համար է, եւ հեռու ժամանակների համար է դա մարգարէանում։
28 Սորա համար ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Այլ եւս իմ ոչ մի խօսքը պիտի չուշանայ. Խօսած խօսքս պիտի կատարեմ, ասում է Տէր Եհովան։
1 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
2 Մարդի որդի, մարգարէացիր Իսրայէլի մարգարէացող մարգարէների դէմ, եւ ասիր իրանց սրտիցը մարգարէացողներին. Լսեցէք Տիրոջ խօսքը.
3 Այսպէս է ասում Տէր Եհովան. Վա՜յ յիմար մարգարէներին, որ իրանց հոգիի ետեւիցն են գնում, եւ ոչինչ չեն տեսել։
4 Աւերակներում եղող աղուէսների պէս են դառել քո մարգարէները, ով Իսրայէլ։
5 Դուք վեր չգնացիք խրամատութիւնների տեղերը, եւ պարսպով չպատեցիք Իսրայէլի տունը, պատերազմումը կանգնելու Տիրոջ օրումը։
6 Նորանք դարտակ տեսիլք եւ սուտ գուշակութիւն են տեսնում, որ ասում են. Տէրն է ասում, թէեւ Տէրը նորանց չէ ուղարկել. Եւ յոյս են տալիս թէ խօսքը պիտի կատարուի։
7 Չէ՞ որ դարտակ տեսիլքներ տեսաք, եւ սուտ գուշակութիւն խօսեցիք, եւ ասեցիք. Տէրն է ասում, թէեւ ես չէի խօսել։
8 Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ ձեր խօսքերը դարտակ են եւ ձեր գուշակութիւնը՝ սուտ, Սորա համար ես ձեզ դէմ եմ, ասում է Տէր Եհովան։
9 Եւ իմ ձեռքը պիտի լինի այն մարգարէների դէմ, որոնք դարտակ տեսիլք են տեսնում եւ սուտ գուշակում. Նորանք պիտի չլինին իմ ժողովրդի խորհրդումը, եւ Իսրայէլի տան գրքումը պիտի չգրուին, եւ Իսրայէլի երկիրը պիտի չմտնեն, եւ դուք պիտի իմանաք, որ ես եմ Տէրը։
10 Նորա համար եւ հէնց նորա համար որ մոլորեցնում են իմ ժողովուրդը ասելով թէ՝ Խաղաղութիւն է, քանի որ խաղաղութիւն չկայ. Եւ սա մի պատ է շինում, եւ ահա նորանք ցեխով ծեփում են։
11 Ասիր այն ցեխով ծեփողներին, թէ Վայր է ընկնելու, յորդահոս անձրեւ է լինելու, եւ դուք, ով կարկուտի քարեր, վայր ընկէք, եւ մրրկալից հողմը յարձակուի։
12 Եւ ահա պատը վայր պիտի ընկնէ. Մի՞թէ ձեզ չեն ասելու. Ո՞ւր է այն ծեփը, որ ծեփեցիք։
13 Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Որ իմ սրտմտութիւնովը մրրկալից հողմ պիտի բաց թողեմ, եւ յորդահոս անձրեւ պիտի լինի իմ բարկութիւնովը, եւ կարկուտի քարեր սրտմտութիւնով փչացնելու համար։
14 Եւ պիտի քանդեմ այն պատը, որ ցեխով ծեփեցիք, եւ պիտի տափովը տամ նորան, որ նորա հիմքը բացուի, եւ վայր ընկնէ, եւ դուք նորա միջումը բնաջինջ լինէք, որ իմանաք թէ ես եմ Տէրը։
15 Եւ իմ սրտմտութիւնը պիտի կատարեմ այդ պատի վերայ եւ նորան ցեխով ծեփողների վերայ, եւ ձեզ պիտի ասեմ. Չկայ պատը եւ չկան նորա ծեփողները.
16 Այսինքն Իսրայէլի մարգարէները, որոնք մարգարէանում են Երուսաղէմի վերայ, եւ նորա մասին խաղաղութեան տեսիլք են տեսնում, քանի որ խաղաղութիւն չկայ, ասում է Տէր Եհովան։
17 Եւ դու մարդի որդի, երեսդ դարձրու դէպի քո ժողովրդի աղջիկները, որոնք իրանց սրտիցը մարգարէանում են, եւ մարգարէացիր նորանց մասին.
18 Եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Վա՜յ այն կանանց, որ ձեռքերի ամեն արմուկի համար բարձիկներ են կարում եւ լաչակներ են շինում ամեն հասակի գլխի համար հոգիներ որսալու նպատակով։ Իմ ժողովրդի հոգիները դուք որսում էք, եւ մի՞թէ ձեր հոգիները կապրեն։
19 Եւ դուք ինձ անարգում էք իմ ժողովրդի առաջին մի քանի բուռ գարիի եւ մի քանի կտոր հացի համար, որ մեռցնէք չմեռնելու հոգիները, եւ որ ապրեցնէք չապրելու հոգիները ձեր սուտովը, որ ասում է իմ ստութեան լսող ժողովրդին։
20 Սորա համար այսպէս է ասում տէր Եհովան. Ահա ես ձեր բարձիկների դէմ եմ, որոնցով դուք հոգիներ էք որսում, որ նորանց թռցնեմ. Եւ նորանց պիտի պոկեմ ձեր բազուկների վերայից, եւ պիտի արձակեմ այն հոգիներին՝ որ դուք որսում էք, այն հոգիներին որ թռչեն։
21 Եւ պիտի պատառեմ ձեր լաչակները եւ պիտի ազատեմ իմ ժողովուրդը ձեր ձեռքիցը, որ նորանք այլ եւս որս չլինեն ձեր ձեռքումը, եւ կիմանաք, որ ես եմ Տէրը։
22 Որովհետեւ դուք տրտմեցնում էք արդարի սիրտը ստութիւնով, որին ես չեմ տրտմեցնում, եւ ուժովացնում էք ամբարշտի ձեռքերը, որ իր չար ճանապարհիցը ետ չդառնայ եւ ապրէ.
23 Ուրեմն դարտակ տեսիլք մի տեսնէք եւ այլ եւս գուշակութիւն մի գուշակէք. Եւ ես պիտի ազատեմ իմ ժողովուրդը ձեր ձեռքիցը, եւ կգիտենաք, որ ես եմ Տէրը։
1 Եւ մարդիկ եկան ինձ մօտ Իսրայէլի ծերերիցը եւ նստեցին առաջս։
2 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
3 Մարդի որդի, այս մարդիկը իրանց կուռքերը դրել են իրանց սրտումը, եւ իրանց անօրէնութեան գայթակղութիւնը դրել են իրանց երեսի առաջին. մի՞թէ ես երբէք պատասխան տամ նորանց։
4 Սորա համար խօսիր նորանց հետ եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ամեն մէկ մարդ Իսրայէլի տանիցը, որ իր կուռքերը դրել է իր սրտումը եւ իր անօրէնութեան գայթակղութիւնը դրել է իր երեսի առաջին, եւ գալիս է մարգարէի մօտ, ես Տէրս նորան պատասխան պիտի տամ, որ գալիս է, նորա կուռքերի շատութեան համեմատ։
5 Որպէս զի բռնեմ Իսրայէլի տունը իրանց սրտիցը, որոնք օտարացել են ինձանից իրանց բոլոր կուռքերովը։
6 Սորա համար ասիր Իսրայէլի տանը. Այսպէս է ասում Տէր Եհովան. Դարձի եկէք, եւ ետ դարձէք ձեր կուռքերիցը՝ եւ ձեր բոլոր պղծութիւններիցը ետ դարձրէք ձեր երեսները։
7 Որովհետեւ ամեն մէկ մարդ իսրայէլի տանիցը եւ այն պանդուխտներիցը, որ պանդխտանում են Իսրայէլի մէջ, որ օտարանայ ինձանից եւ իր կուռքերը դնէ իր սրտումը եւ իր անօրէնութեան գայթակղութիւնը դնէ իր երեսի առաջին, եւ գայ մարգարէի մօտ որ նորանով հարցնէ ինձանից, ես Տէրս եմ տալու նորա պատասխանը ինձանով։
8 Եւ ես իմ երեսը պիտի ուղղեմ դէպի այն մարդը եւ նորան աւերակ անեմ իբրեւ նշան եւ առակ, եւ նորան պիտի բնաջինջ անեմ իմ ժողովրդի միջից, եւ կիմանաք որ ես եմ Տէրը։
9 Եւ երբոր մէկ մարգարէ սխալուի ու խօսք խօսէ, ես Տէրս եմ սխալեցրել այն մարգարէին. Եւ ես պիտի մեկնեմ իմ ձեռքը նորա վերայ եւ նորան փչացնեմ իմ Իսրայէլ ժողովրդի միջիցը։
10 Եւ նորանք պիտի կրեն իրանց պատիժը. Ինչպէս որ է հարցանողի պատիժը, մարգարէի պատիժն էլ նոյնչափ պիտի լինի.
11 Որպէս զի միւսանգամ չմոլորէ Իսրայէլի տունը ինձ հետեւելուց, եւ այլ եւս չպղծուին իրանց բոլոր յանցանքներովը. Եւ նորանք իմ ժողովուրդը լինեն եւ ես նորանց Աստուած լինեմ, ասում է Տէր Եհովան։
12 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
13 Մարդի որդի, երբոր մի երկիր անհաւատարմութիւն անելով մեղանչէ ինձ դէմ, եւ ես մեկնեմ իմ ձեռքը նորա վերայ եւ կոտրեմ նորա հացի ցուպը եւ նորա մէջը սով ուղարկեմ, եւ բնաջինջ անեմ նորանցից մարդն ու անասունը.
14 Եւ լինի որ այս երեք մարդիկը նորա մէջ լինեն՝ Նոյը, Դանիէլը եւ Յոբը, սորանք իրանց արդարութիւնովը կազատեն միայն իրանց անձերը, ասում է Տէր Եհովան։
15 Եթէ ես չար գազաններ բերեմ երկիրը, որ նորան անզաւակ անեն, եւ նա ամայի դառնայ որ անցնող չլինի գազանների պատճառովը.
16 Եթէ այս երեք մարդիկը նորա մէջը լինեն, կենդանի եմ ես՝ ասում է Տէր Եհովան, որ իրանց տղերանցն ու աղջկերանցն էլ չեն ազատիլ. Իրանք միայն կազատուին, եւ երկիրը անապատ կդառնայ։
17 Կամ եթէ սուր բերեմ այն երկրի վերայ, եւ ասեմ. Ով սուր, անց կաց այդ երկրովը, ես նորանից փչացնեմ մարդն ու անասունը,
18 Եւ այս երեք մարդիկը նորա մէջը լինեն, կենդանի եմ ես՝ ասում է Տէր Եհովան, որ իրանց տղերանցն ու աղջկերանցն էլ չեն ազատիլ, այլ միայն իրանք կազատուին։
19 Կամ եթէ ժանտախտ ուղարկեմ այն երկիրը եւ իմ սրտմտութիւնը թափեմ նորա վերայ արիւնով նորանից մարդն ու անասունը փչացնելու համար.
20 Եւ Նոյը, Դանիէլը եւ Յոբը նորա մէջը լինեն, կենդանի եմ ես ասում է Տէր Եհովան, որ ոչ տղայ եւ ոչ աղջիկ կազատեն, նորանք իրանց արդարութեամբը իրանց անձը կազատեն։
21 Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Ո՞ւր մնաց որ եթէ իմ չորս չար պատիժները՝ այսինքն սուրը, սովը, եւ չար գազաններն ու ժանտախտը բերեմ Երուսաղէմի վերայ նորանից մարդն ու անասունը բնաջինջ անելու համար։
22 Եւ ահա նորա մէջ մնացորդ պիտի մնայ ազատուած՝ դուրս բերուած տղերքն ու աղջկերքը. Ահա նորանք դուրս են գալու ձեզ մօտ, եւ դուք պիտի տեսնէք նորանց ճանապարհը եւ նորանց գործերը, եւ պիտի մխիթարուիք այն պատուհասի մասին, որ բերի Երուսաղէմի վերայ այսինքն այն բոլորը, որ բերի նորա վերայ։
23 Եւ նորանք պիտի մխիթարեն ձեզ երբոր տեսնէք նորանց ճանապարհը եւ նորանց բոլոր գործերը. Եւ դուք կիմանաք թէ ի զուր չեմ արել այն ամենը որ արի նորան, ասում է Տէր Եհովան։
1 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
2 Մարդի որդի, ի՞նչ աւելի է որթը միւս ամեն փայտերից, որթի ճիւղը որ անտառի ծառերի մէջ է։
3 Մի՞թէ նորանից փայտ կառնուի մի բանի գործածելու համար, կամ թէ նորանից մի ցից կառնուի՞ նորանից որ եւ է աման կախելու համար։
4 Ահա կրակի մէջ է գցվում այրուելու համար. Նորա երկու ծայրերն էլ կուտէ կրակը, եւ մէջը կայրուի. Միթէ նա պիտանի՞ է մի բանի։
5 Ահա նա ամբողջ եղած ժամանակը մի բանի օգուտ չունի. Ուր մնաց որ կրակը նորան ուտէ, եւ նա այրուած լինի. Մի՞թէ նա էլ մի բանի օգուտ կունենայ։
6 Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ինչպէս որ է որթի փայտը անտառի փայտերի մէջ, որ տուել եմ կրակին այրելու համար, նոնպէս էլ տուի Երուսաղէմի բնակիչները։
7 Եւ իմ երեսը պիտի ուղղեմ դէպի նորանց. նորանք մէկ կրակիցը դուրս կգան եւ միւս կրակը կուտէ նորանց, եւ դուք կիմանաք, թէ ես եմ Տէրը, երբոր երեսս ձեր վերայ ուղղած կլինեմ։
8 Եւ այս երկիրը ամայի պիտի անեմ, նորանց արած անհաւատարմութեան համար, ասում է Տէր Եհովան։
1 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
2 Մարդի որդի, հասկացրու Երուսաղէմին նորա պղծութիւնները,
3 Եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան Երուսաղէմին. Սկիզբդ ու ծնունդդ Քանանացիների երկրիցն է, հայրդ Ամօրհացին էր՝ եւ մայրդ Քետացին։
4 Եւ ծնունդդ՝ դու ծնուած օրդ պորտդ չկտրուեցաւ, եւ ջրով չլուացուեցար մաքրուելու համար, եւ աղով չաղուեցար, եւ խանձարուրով չփաթաթուեցար.
5 Մի աչք քեզ չխնայեց, որ սորանցից մէկը անէր քեզ համար քեզ ողորմելով, այլ դաշտի երեսը գցուեցար քո անձի զզուանքովը քո ծնուած օրը։
6 Եւ ես անցայ մօտովդ ու տեսայ քեզ արեանդ մէջ կոխ տրուելիս, եւ ասեցի քեզ քո արեան մէջ թէ՝ Ապրիր. Այո՛, ասեցի քեզ քո արեան մէջ թէ՝ Ապրիր։
7 Դաշտի բոյսի պէս քեզ բիւրաւոր շինեցի, եւ դու շատացար ու մեծացար, եւ հասար գեղեցկութեան կատարելութեան. Ստինքներդ ելան եւ մազերդ բուսան, բայց դու մերկ ու տկլոր էիր։
8 Եւ ես անցայ մօտովդ ու տեսայ քեզ, եւ ահա ժամանակդ սէրի ժամանակ էր, եւ ես տարածեցի իմ քղանցքը քեզ վերայ, եւ ծածկեցի քո մերկութիւնը, եւ քեզ համար երդում անելով քեզ հետ ուխտ արի, ասում է Տէր Եհովան, եւ դու իմը եղար։
9 Եւ ես քեզ լուացի ջրով, եւ արիւնդ ողողեցի քո վերայից, եւ քեզ իւղով օծեցի։
10 Եւ քեզ նկարագործ հագուստ հագցրի, եւ կօշիկներդ թէհաշի արի, եւ քեզ բեհեզի գօտի կապեցի, եւ քեզ մետաքսով ծածկեցի։
11 Եւ քեզ զարդարեցի զարդով, եւ ապարանջաններ դրի ձեռքերիդ վերայ, եւ մանեակ՝ պարանոցիդ վերայ։
12 Եւ օղակ դրի քո քթին, եւ գինտեր՝ քո ականջներին եւ փառաւոր պսակ՝ քո գլխին։
13 Եւ դու զարդարուեցար ոսկիով եւ արծաթով եւ քո հագուստները բեհեզ ու մետաքս ու նկարագործ եղան. նաշիհ ու մեղր ու իւղ կերար, եւ շատ ու շատ գեղեցկացար, եւ թագաւորութեան յաջողեցիր։
14 Եւ քո գեղեցկութեան համբաւը դուրս եկաւ ազգերի մէջ, որովհետեւ նա կատարեալ եղաւ իմ քեզ վերայ դրած վայելչութեան համար, ասում է Տէր Եհովան։
15 Բայց դու վստահացար քո գեղեցկութեանը, եւ շնացար քո անունի պատճառով, եւ թափեցիր քո շնութիւնը ամեն անցնողի վերայ. Եւ նա նորանն էր լինում։
16 Եւ դու առար քո հանդերձներիցը, եւ քեզ համար գոյնզգոյն բարձրաւանդակներ շինեցիր, եւ շնացար նորանց վերայ. Չեղա՜ծ եւ չլինելու բա՜ն։
17 Եւ առար քո զարդարանքի բաները այն ոսկիիցս ու արծաթիցս, որ ես էի քեզ տուել, եւ քեզ համար արուական պատկերներ շինեցիր, եւ նորանցով շնացար։
18 Եւ առար քո նկարագործ հագուստը եւ նորանց ծածկեցիր, եւ իմ իւղն ու իմ խունկը նորանց առաջը դրիր։
19 Եւ իմ քեզ տուած հացը՝ քեզ ուտեցրած նաշիհը եւ իւղը եւ մեղրը, դու նորանց առաջը դրիր անոյշ հոտի համար, եւ եղաւ էլ, ասում է տէր Եհովան։
20 Եւ առար տղերքդ եւ աղջկերքդ, որոնց դու ինձ համար էիր ծնել, եւ զոհեցիր նորանց ուտելու համար. Մի՞թէ քիչ է քո պոռնկութիւնը։
21 Եւ դու մորթեցիր իմ որդկանցը, եւ նորանց տուիր՝ նորանց կրակից անցկացնելով։
22 Եւ քո բոլոր պղծութիւնների ու պոռնկութիւնների հետ չյիշեցիր քո մանկութեան օրերը, երբոր դու մերկ ու տկլոր էիր, եւ քո արեան մէջ կոխ էիր տրվում։
23 Եւ եղաւ որ քո բոլոր չարութիւններից յետոյ, (վա՜յ, վա՜յ քեզ, ասում է Տէր Եհովան.)
24 Դու քեզ համար բոզանոց էլ շինեցիր, եւ քեզ համար բարձր տեղ պատրաստեցիր ամեն հրապարակում։
25 Ամեն ճանապարհի գլխին շինեցիր քո բարձրաւանդակները եւ պղծեցիր քո գեղեցկութիւնը, եւ շքերդ բաց արիր ամեն անցնողի համար, եւ շատացրիր քո պոռնկութիւնները։
26 Եւ քո մեծանդամ Եգիպտացի դրացիների հետ շնացար, եւ շատացրիր քո շնութիւնները ինձ բարկացնելու համար։
27 Բայց ահա ես իմ ձեռքը քեզ վերայ եմ մեկնել, եւ կարճացրել եմ քո ռոճիկը, եւ քեզ յանձնեցի քեզ ատող Փղշտացիների աղջկերանց հաճութեանը, որոնք ամաչում են քո ցանկամոլ ընթացքից։
28 Եւ Ասորեստանի որդկանց հետ էլ շնացար առանց կշտանալու, եւ նորանց հետ շնացար, եւ չկշտացար։
29 Եւ շատացրիր քո շնութիւնները Քանանի երկրի վերայ մինչեւ Քաղդէացիների երկիրը, բայց սորանով էլ չկշտացար։
30 Ի՜նչ նուաղ է քո սիրտը, ասում է Տէր Եհովան, որ անում ես այս բոլոր բաները՝ համարձակ պոռնիկ կնոջ գործը.
31 Բոզանոցներդ ամեն ճանապարհի գլխին շինելով, որ բարձրաւանդակներդ ամեն հրապարակի մէջ շինեցիր. Եւ բոզի պէս չեղար՝ կապէնքը անարգելով։
32 Շնացող կինը իր մարդի փոխարէն օտարներին է առնում։
33 Ամէն պոռնկին կապէնք կտան, իսկ դու քո կապէնքը տալիս ես հոմանիներիդ. Այո՛, դու ես նորանց կաշառում, որ քեզ մօտ գան շրջակայքից քո շնութիւնների համար։
34 Եւ քեզ կանանց պատահածից ներհակն է լինում քո պոռնկութիւններումը, որ քեզ հետեւող չկայ շնանալու համար։ Եւ դու կապէնք տալով, եւ քեզ կապէնք չտրուելով, դու ներհակը եղար։
35 Ուրեմն, ով պոռնիկ, լսիր Տիրոջ խօսքը.
36 Այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ տարածուեցաւ քո պղինձը, եւ յայտնուեցաւ քո մերկութիւնը հոմանիներիդ հետ քո պոռնկութիւններովը, եւ քո ամեն գարշելի կուռքերովը, եւ քո որդկանց արիւնների չափովը, որ տուիր նորանց.
37 Դորա համար ահա ես պիտի հաւաքեմ քո ամեն հոմանիներին, որոնց դու հաճելի եղար, եւ քո բոլոր սիրածներին, եւ քո բոլոր ատածներին, եւ ես նորանց պիտի շրջակայքից քեզ վերայ ժողովեմ, եւ քո մերկութիւնը բաց անեմ նորանց առաջին, որ նորանք տեսնեն քո մերկութիւնը։
38 Եւ քեզ պիտի դատեմ շնացող եւ արիւնահեղ կանանց դատաստանովը, եւ քեզ սրտմտութեան ու նախանձի արեանը պիտի տամ։
39 Եւ ես քեզ նորանց ձեռքը պիտի յանձնեմ, եւ նորանք պիտի քարուքանդ անեն քո բոզանոցները, եւ պիտի փուլ ածեն քո բարձր տեղերը, եւ քեզանից պիտի մերկացնեն քո հանդերձները, եւ վեր պիտի առնեն քո զարդարանքի բաները, եւ քեզ պիտի թողեն մերկ ու տկլոր։
40 Եւ քեզ վերայ մի ժողովք պիտի կանգնեցնեն, եւ քեզ պիտի քարով քարկոծեն, եւ քեզ պիտի խոցոտեն իրանց սուրերովը։
41 Եւ տներդ պիտի կրակով այրեն, եւ քեզ դատաստաններ պիտի անեն շատ կանանց աչքի առաջին, եւ ես պիտի դադարեցնեմ քեզ պոռնկութիւնից, եւ միւսանգամ էլ կապէնք չես տալ։
42 Եւ ես կհանգստացնեմ իմ սրտմտութիւնը քեզ վերայ, եւ իմ նախանձը կհեռանայ քեզանից, որ ես հանգստանամ եւ էլ չբարկանամ։
43 Որովհետեւ դու չյիշեցիր քո մանկութեան օրերը, այլ ինձ բարկացրիր այս ամենովը, եւ ես էլ ահա քո ճանապարհը քո գլխովն եմ տալիս, ասում է Տէր Եհովան, եւ դու չես անիլ այդ չար խորհուրդը քո բոլոր պղծութիւններից յետոյ։
44 Ահա ամեն առակախօսը պիտի առակ ասէ քեզ վերայ թէ, Ինչպէս մայրը՝ նոյնպէս էլ աղջիկը։
45 Դու քո մօր աղջիկն ես, որ զզուեցաւ իր այրիցն եւ իր որդիներիցը, եւ դու քո քոյրերի քոյրն ես, որոնք զզուեցան իրանց այրերիցն ու իրանց որդիներիցը, ձեր մայրը Քետացի եւ ձեր հայրը Ամօրհացի է.
46 Եւ քո մեծ քոյրը Սամարիան է, ինքը եւ իր աղջիկները որ բնակվում են քո ձախ կողմին, եւ քո փոքր քոյրը քո աջ կողմին բնակողն է, այսինքն Սոդոմը եւ իր աղջիկները։
47 Բայց դու ոչ թէ նորանց ճանապարհներովը գնացիր, եւ նորանց պղծութիւնների պէս արիր՝ մի քիչ միայն. Այլ դու նորանցից աւելի ապականութիւն արիր քո բոլոր ճանապարհներումը։
48 Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ քո քոյրը Սոդոմն ինքն ու իր աղջիկները չեն արել, ինչպէս որ դու ես արել եւ քո աղջիկները։
49 Ահա սա էր քո քոյր Սոդոմի անօրէնութիւնը, հպարտութիւն, հացի կշտութիւն եւ անհոգ հանգստութիւն ունէր նա եւ իր աղջիկները. Եւ խեղճի ու աղքատի ձեռքը չէր ուժովացնում։
50 Եւ նորանք հպարտացան եւ պղծութիւններ արին իմ առաջին, եւ նորանց վերացրի հէնց որ տեսայ.
51 Սամարիան էլ քո մեղքերի կէսին չափ չէ մեղանչել. Եւ դու քո պղծութիւնները նորանցից շատացրիր, եւ արդարացրիր քո քոյրերին քո արած բոլոր պղծութիւններով։
52 Դու էլ ուրեմն կրիր քո անարգանքը, որ դատապարտում էիր քո քոյրերին, քո մեղքերի համար, որ նորանցից աւելի պղծութիւն գործեցիր, նորանք քեզանից արդար են։ Ուրեմն դու էլ ամաչիր եւ քո անարգանքը կրիր, որ արդարացրիր քո քոյրերին։
53 Եւ ես ետ պիտի դարձնեմ նորանց գերութիւնը, Սոդոմի եւ նորա աղջիկների գերութիւնը, եւ Սամարիայի եւ նորա աղջիկների գերութիւնը, եւ քո գերիների գերութիւնը նորանց միջումը։
54 Որպէս զի կրես քո անարգանքը, եւ ամաչես քո ամեն արածիցը նորանց մխիթարելովդ։
55 Եւ քո քոյրերը՝ Սոդոմը ու իր աղջիկները ետ պիտի դառնան իրանց առաջի վիճակին, եւ Սամարիան ու իր աղջիկները ետ պիտի դառնան իրանց առաջի վիճակին, եւ դու ու քո աղջիկները ետ պիտի դառնաք ձեր առաջի վիճակին։
56 Եւ քո քոյր Սոդոմի լուրն անգամ չկար քո բերանումը քո հպարտութեան օրումը
57 Քո չարութիւնը յայտնուելուց առաջ. Ինչպէս այն ժամանակ որ յայտնուեցաւ ամօթը Ասորիների աղջիկների առաջին եւ քո բոլոր շրջակայ Փղշտացիների աղջիկների առաջին, որոնք քեզ նախատում էին շուրջանակի։
58 Քո չարագործութիւններն ու քո պղծութիւնները դու կրեցիր, ասում է Տէրը։
59 Որովհետեւ այսպէս է ասում տէր Եհովան. Ես էլ քեզ արի, ինչպէս դու էիր արել որ երդումն անարգեցիր ուխտադրուժ լինելով։
60 Իսկ ես պիտի յիշեմ իմ քեզ հետ քո մանկութեան օրերին արած ուխտը, եւ քեզ հետ յաւիտենական ուխտ պիտի հաստատեմ։
61 Եւ պիտի յիշես քո ճանապարհները եւ պիտի ամաչես՝ քեզանից մեծ քոյրերիդ եւ քեզանից փոքրներին ընդունելով եւ ես նորանց քեզ պիտի տամ իբրեւ աղջիկներ, թէեւ քո ուխտիցը չեն։
62 Եւ ես պիտի հաստատեմ իմ ուխտը քեզ հետ, եւ դու պիտի իմանաս որ ես եմ Տէրը։
63 Որպէս զի յիշես եւ ամաչես, եւ միւսանգամ բերանդ չբանաս ամաչելուդ համար, երբոր ես քաւութիւն անեմ քեզ համար քո ամեն արածին, ասում է Տէր Եհովան։
1 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
2 Մարդի որդի, մի հանելուկ առաջարկիր եւ առակ ասիր Իսրայէլի տանը.
3 Եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Մեծ արծիւը՝ թեւերը մեծ՝ փետուրը երկայն՝ փետրալից՝ գոյնզգոյն եկաւ Լիբանան եւ առաւ եղեւինի գագաթը,
4 Նորա ընձիւղների ծայրը կոտրեց եւ տարաւ նորան Քանանի երկիրը եւ նորան դրաւ վաճառականների քաղաքումը։
5 Եւ առաւ այն երկրի սերմերիցը եւ դրաւ նորան մի ցանքի արտում. Նորան առաւ շատ ջրերի մօտ տնկեց իբրեւ ուռի։
6 (Եւ նա բուսաւ եւ եղաւ մի տարածուած որթ կարճահասակ,) որ նորա ճիւղերը դէպի նորան ուղղուին եւ արմատները նորա տակին լինեն. Եւ նա մի որթ եղաւ եւ ոստեր հանեց եւ ընձիւղներ արձակեց։
7 Եւ մէկ արծիւ էլ կար մեծ՝ թեւերը մեծ՝ եւ փետրալից. Եւ ահա այս որթը իր արմատները տարածեց դէպի նորան եւ իր ճիւղերը դէպի նորան արձակեց, որ նորան ոռոգէ իր տնկուած ածուներիցը։
8 Նա տնկուեցաւ բարեբեր արտում շատ ջրերի մօտ, որ ոստեր տայ եւ պտուղ բերէ եւ ազնիւ որթ լինի։
9 Ասիր՝ Այսպէս է ասում տէր Եհովան, Մի՞թէ նա կյաջողէ. մի՞թէ նորա արմատները չի խլիլ, եւ նորա պտուղը չի քաղիլ, որ նա չորանայ։ Նորա բոլոր բուսած տերեւները պիտի չորանան, եւ առանց մեծ բազուկի եւ շատ ժողովրդի, որ նորան հանէ նորա արմատներիցը։
10 Եւ ահա թէեւ տնկուեցաւ, մի՞թէ յաջողուելու է. չէ՞ որ հէնց արեւելեան քամին նորան դպչելուն պէս պիտի իսկոյն չորանայ, իր բուսած ածուներումը պիտի չորանայ։
11 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
12 Ասիր ապստամբների տանը, մի՞թէ չէք հասկանում թէ սա ինչ է. Ասիր. Ահա եկաւ Բաբիլոնի թագաւորը Երուսաղէմ եւ առաւ նորա թագաւորին եւ նորա իշխաններին եւ նորանց տարաւ Բաբիլոն իր մօտ։
13 Եւ առաւ թագաւորի սերունդիցը մէկին եւ նորա հետ ուխտ արաւ եւ նորան երդում անել տուաւ, եւ երկրի զօրաւորներին էլ առաւ.
14 Որ թագաւորութիւնը ցած լինի եւ չկարողանայ իրան բարձրացնել, որ իր խոստումը պահէ որ ինքը հաստատ լինէ։
15 Բայց նա ապստամբուեց նորա դէմ իր դեսպաններին Եգիպտոս ուղարկելով որ իրան ձիեր եւ շատ զօրք տան. Մի՞թէ յաջողուելու է. մի՞թէ ազատուելու է այս բաներն անողը. Եւ ուխտը կդրժէ՝ եւ կազատուի՞։
16 Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ նա պէտք է այն տեղը, ուր որ թագաւորը նորան թագաւոր արաւ, որի երդումը նա անարգեց եւ որի ուխտը նա դրժեց, նորա հետ մեռնէ Բաբիլոնում։
17 Եւ մեծ զօրքովը եւ շատ բազմութիւնով Փարաւօնը նորան մի բան չի անիլ պատերազմի մէջ պատնէշ շինուելիս եւ մարտկոց կազմուելիս՝ շատ հոգիներ կոտրելու համար։
18 Եւ նա անարգեց երդումը, որ ուխտը դրժէ. Եւ ահա նա իր ձեռքը տուել էր եւ այս ամենը արաւ. Նա չի ազատուիլ։
19 Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Կենդանի եմ ես որ իմ երդումը որ նա անարգեց եւ իմ ուխտը որ նա դրժեց, նորա գլխովը պիտի տամ.
20 Եւ նորա վերայ պիտի տարածեմ իմ ցանցը, եւ նա պիտի բռնուի իմ որոգայթումը, եւ ես նորան պիտի տանեմ Բաբիլոն եւ նորա հետ դատ պիտի վարեմ այնտեղ այն յանցանքի համար, որ գործեց ինձ դէմ։
21 Եւ նորա բոլոր փախստականները նորա բոլոր զօրքերումը պիտի սրով ընկնեն, եւ մնացածները պիտի ցրվուին դէպի ամեն կողմը. Եւ դուք կիմանաք, որ ես Տէրս եմ խօսել։
22 Այսպէս է ասում Տէր Եհովան. Ես էլ պիտի առնեմ բարձր եղեւինի գագաթիցը եւ պիտի տնկեմ. Նորա ընձիւղների ծայրիցը պիտի մատղաշը կտրեմ եւ պիտի տնկեմ ես մէկ բարձր եւ վեր ելած սարի վերայ։
23 Իսրայէլի բարձր սարի վերայ պիտի տնկեմ նորան. Եւ նա ոստեր պիտի արձակէ եւ պտուղ տայ, եւ նա ազնիւ եղեւին պիտի դառնայ. Եւ նորա տակին կբնակուեն ամեն տեսակ թեւաւոր թռչուններ, նորա ոստերի հովանումը կբնակուեն նորանք։
24 Եւ դաշտի բոլոր ծառերը պիտի գիտենան որ ես Տէրս եմ բարձր ծառերը ցածացրել եւ ցած ծառերը բարձրացրել, կանաչ ծառը չորացրել, եւ դալարեցրել չոր ծառը. ես Տէրս ասել եմ եւ պիտի անեմ։
1 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
2 Ի՞նչ էք դուք այդ առակը ասում Իսրայէլի երկրումը ասելով. Հայրերը ազոխ կերան եւ որդկանց ատամներն առան։
3 Ես կենդանի եմ, ասում է Տէր Եհովան, որ այս առակը այլ եւս պիտի չասէք Իսրայէլումը։
4 Ահա բոլոր հոգիներն իմն են. Ինչպէս հօր հոգին՝ նոյնպէս եւ որդիի հոգին իմն է. մեղանչող անձը ինքը պիտի մեռնէ։
5 Եթէ մէկ մարդ արդար է եւ գործէ իրաւունք եւ արդարութիւն,
6 Սարերի վերայ չուտէ, եւ աչքերը չբարձրացնէ դէպի Իսրայէլի տան կուռքերը, եւ իր ընկերի կնկանը չպղծէ, եւ իր ամսական անմաքրութեան մէջ լինող կնոջ չմօտենայ,
7 Եւ մարդի չզրկէ, նորա պարտքի գրաւը ետ դարձնէ, բռնութիւնով բան չյափշտակէ, իր հացը սովածին տայ, եւ մերկին հանդերձ հագցնէ,
8 Վաշխով փող չտայ եւ տոկոս չառնէ, իր ձեռքը ետ քաշէ անօրէնութիւնից, ճշմարիտ դատաստան անէ մէկի եւ միւսի մէջտեղը,
9 Նա իմ օրէնքներովն է գնում եւ իմ իրաւունքները պահում է որ ճշմարտութիւն անէ. Նա արդար է. նա անպատճառ պիտի ապրէ, ասում է Տէր Եհովան։
10 Եւ եթէ նա ծնէ մի անիրաւ եւ արիւնահեղ որդի, եւ նա սորանցից միայն մէկիցն անէ.
11 Այսինքն նա այս ամենը չանէ, այլ սարերի վերայ ուտէ էլ, եւ իր ընկերի կնկանը պղծէ,
12 Խեղճին եւ աղքատին զրկէ, յափշտակութիւններ անէ, գրաւը ետ չդարձնէ, եւ իր աչքերը բարձրացնէ դէպի կուռքերը՝ պղծութիւն գործէ,
13 Վաշխով փող տայ եւ տոկոս առնէ. Մի՞թէ նա կապրէ. Նա չի ապրիլ, որ անում է այս բոլոր պղծութիւնները, նա պէտք է անշուշտ մեռնէ. նորա արիւնը իր վերայ լինի։
14 Կամ թէ ահա նա մի որդի ծնէ, եւ նա տեսնէ իր հօր արած բոլոր մեղքերը եւ վախենայ եւ այնպէս չանէ.
15 Սարերի վերայ չուտէ, եւ իր աչքերը վեր չբարձրացնէ դէպի Իսրայէլի տան պղծութիւնները, իր ընկերի կնկանը չպղծէ.
16 Եւ մէկ մարդի չզրկէ, գրաւ չառնէ, եւ յափշտակութիւն չանէ, իր հացը սովածին տայ եւ մերկին ծածկէ հագուստով,
17 Խեղճից ետ քաշէ իր ձեռքը, վաշխ եւ տոկոս չառնէ, իմ դատաստանները գործադրէ, իմ օրէնքներումը վարուի. Նա պիտի չմեռնէ իր հօր անօրէնութիւնովը. Նա անշուշտ պէտք է ապրէ։
18 նորա հայրը, որովհետեւ զրկանք արաւ եւ իր եղբօրից բան յափշտակեց, եւ արաւ այն, ինչ որ լաւ չէր, իր ազգի մէջ, եւ ահա նա պիտի մեռնէ իր անօրէնութիւնովը։
19 Եւ դուք ասում էք. Ի՞նչու չկրէ որդին հօր անօրէնութիւնը։ Որովհետեւ որդին իրաւունք եւ արդարութիւն գործեց, իմ բոլոր օրէնքները պահեց եւ նորանց կատարեց, նա պէտք է անշուշտ ապրէ։
20 Այն անձը որ մեղանչում է, նա պիտի մեռնէ. որդին պիտի չկրէ հօր անօրէնութիւնը. Եւ հայրը պիտի չկրէ որդիի անօրէնութիւնը. արդարի արդարութիւնը իր վերայ պիտի լինի, եւ ամբարշտի ամբարշտութիւնը իր վերայ պիտի լինի։
21 Եւ ամբարիշտը, երբոր դարձի գայ իր բոլոր մեղքերիցը որ արել էր, եւ պահէ իմ բոլոր օրէնքները եւ իրաւունք ու արդարութիւն գործէ, պէտք է անշուշտ ապրէ, նա պիտի չմեռնէ։
22 Նորա արած բոլոր յանցանքները պիտի չյիշուին նորան. Իր արած արդարութիւնովը նա պիտի ապրէ։
23 Մի՞թէ ես երբէք կուզեմ ամբարշտի մեռնելը, ասում է Տէր Եհովան. Չէ՞ որ նորա իր ճանապարհից դարձի գալն ու ապրելն եմ ուզում։
24 Բայց եթէ արդարը ետ դառնայ իր արդարութիւնից եւ անօրէնութիւն անէ, եւ ամբարշտի արած բոլոր պղծութիւնների պէս անէ, մի՞թէ նա կապրէ. նորա արած բոլոր արդարութիւնը պիտի չյիշուի. Նա նորանցով այսինքն իր արած յանցանքովը եւ իր արած մեղքովը պիտի մեռնէ։
25 Եւ դուք ասում էք. Տիրոջ ճանապարհը ուղիղ չէ. Մէկ լսեցէք, ով Իսրայէլի տուն. Մի՞թէ ուղիղ չէ իմ ճանապարհը. Չէ՞ որ ձեր ճանապարհը չէ ուղիղ։
26 Երբոր արդարը ետ դառնայ իր արդարութիւնիցը եւ անօրէնութիւն անէ եւ նորանցով մեռնէ, նա իր արած անօրէնութեան համար պիտի մեռնէ։
27 Եւ երբոր ամբարիշտը ետ դառնայ իր արած ամբարշտութիւնից եւ իրաւունք ու արդարութիւն անէ, նա կապրեցնէ իր անձը.
28 Որովհետեւ տեսաւ եւ ետ դառաւ իր արած բոլոր յանցանքներիցը. Նա անշուշտ պիտի ապրէ, պիտի չմեռնէ։
29 Բայց Իսրայէլի տունն ասում է. Տիրոջ ճանապարհը ուղիղ չէ. Մի՞թէ իմ ճանապարհները ուղիղ չեն, ով Իսրայէլի տուն, չէ՞ որ ձեր ճանապարհները չեն ուղիղ։
30 Վասն որոյ ես ձեր ամեն մարդին իր ճանապարհների համեմատ պիտի դատեմ, ով Իսրայէլի տուն, ասում է Տէր Եհովան. դարձի եկէք, եւ ձեր բոլոր յանցանքներիցը ետ դարձէք, որ ձեզ համար անօրէնութեան գայթակղութիւն չդառնայ։
31 Դէն գցեցէք ձեր վերայից ձեր բոլոր յանցանքները, որով դուք յանցաւոր եղաք եւ ձեզ համար նոր սիրտ եւ նոր հոգի գործեցէք, որովհետեւ ի՞նչու համար մեռնէք, ով իսրայէլի տուն։
32 Որովհետեւ ես հաճութիւն չունիմ մեռնողի մեռնելուն, ասում է տէր Եհովան, ուրեմն ետ դարձէք որ ապրէք։
1 Եւ դու ողբ բարձրացրու Իսրայէլի իշխանների վերայ, եւ ասիր.
2 Ի՞նչ է քո մայրը, մի մատակ առիւծ, որ առիւծների մէջ է պառկում, որ իր լակոտներին՝ կորիւնների մէջ է մեծացնում։
3 Եւ նա մեծացրեց իր լակոտներից մէկին, որ մի կորիւն եղաւ, եւ սովորեց յափշտակութիւն անել, եւ որ մարդ էր ուտում։
4 Եւ ազգերը լսեցին նորա մասին, նա բռնուեցաւ նորանց փոսումը. Եւ նորան շղթաներով տարան Եգիպտոսի երկիրը։
5 Եւ երբոր տեսաւ որ թուլացել է՝ յոյսը կտրուել է, այն ժամանակ իր լակոտներից մէկին առաւ, մի կորիւն շինեց նորան։
6 Եւ նա ման եկաւ առիւծների մէջ՝ առիւծ եղաւ, եւ սովորեց յափշտակութիւն անել, եւ մարդ ուտել։
7 Եւ նա գիտաց նորա որբեւայրիներին եւ քանդեց նորանց քաղաքները, եւ սարսափեց երկիրն ու նորա զօրութիւնը նորա մռնչելու ձայնիցը։
8 Եւ ազգեր վերկացան նորա վերայ գաւառներից շուրջանակի, եւ տարածեցին նորա վերայ իրանց ցանցը, նա էլ բռնուեցաւ նորանց փոսումը։
9 Եւ նորան շղթաներով վանդակում դրին, եւ նորան տարան Բաբիլոնի թագաւորի մօտ, եւ նորան դրին բերդում. Որպէս զի նորա ձայնը միւսանգամ չլսուի Իսրայէլի սարերի վերայ։
10 Մայրդ քո նմանութիւնով ջրերի վերայ տնկուած որթի նման է, որ պտղատու եւ ոստալից եղաւ շատ ջրերից։
11 Եւ նա զօրաւոր շառաւիղներ ունեցաւ իշխանների գաւազանների համար, եւ նորա հասակը բարձրացաւ մինչեւ ամպերի մէջը, եւ նա երեւեցաւ իր բարձրութիւնովը՝ իր ճիւղերի առատութիւնովը։
12 Բայց նա խլուեցաւ բարկութիւնով՝ գետինը գցուեցաւ, եւ արեւելեան քամին չորացրեց նորա պտուղը, կոտրատուեցան եւ չորացան նորա զօրաւոր ճիւղերը, կրակը լափեց նորան։
13 Եւ հիմա տնկուել է անապատումը, չոր ու ցամաք երկրումը։
14 Եւ կրակ դուրս եկաւ նորա ոստերի մի շառաւիղիցը, կերաւ նորա պտուղը, եւ նորա վերայ զօրաւոր ճիւղ չմնաց իշխանի գաւազանի համար։ Սա ողբ է, եւ ողբ պիտի լինի։
1 Եւ եղաւ եօթներորդ տարումը հինգերորդ ամսուայ տասնին, որ Իսրայէլի ծերերից մարդիկ եկան Եհովայից հարցնելու, եւ նստեցին իմ առաջին։
2 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
3 Մարդի որդի, խօսիր Իսրայէլի ծերերի հետ եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Դուք ինձանից հարցնելո՞ւ էք եկել. Կենդանի եմ ես, որ ես ինձ հարցնուիլ չեմ տալ ձեզանից, ասում է Տէր Եհովան։
4 Մի՞թէ նորանց դատելու ես. Դատելո՞ւ ես, ով մարդի որդի. Դու նորանց իրանց հայրերի պղծութիւնները իմացրու.
5 Եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ես Իսրայէլին ընտրած օրս, որ ձեռքս վեր բարձրացրի Յակոբի տան սերունդի համար եւ յայտնուեցայ նորանց Եգիպտոսի երկրումը, իմ ձեռքը վեր բարձրացրի ասելով. Ես եմ ձեր Տէր Աստուածը.
6 Այն օրը որ ես ձեռքս վեր բարձրացրի նորանց համար, որ նորանց հանեմ Եգիպտոսի երկրիցը դէպի այն երկիրը, որ ես նորանց համար պատրաստել էի, որ կաթ եւ մեղր էր բղխում, որ ամեն երկիրների զարդն է.
7 Եւ ասեցի նորանց. Ձեզանից ամեն մարդ դէն գցէ իր աչքերի գարշութիւնները եւ Եգիպտոսի կուռքերովը մի պղծուիք. Ես եմ ձեր Տէր Աստուածը։
8 Բայց նորանք ապստամբուեցին ինձ դէմ եւ չուզեցին ինձ լսել. Ամեն մարդ իր աչքերի գարշութիւնները դէն չգցեց, եւ Եգիպտոսի կուռքերը չձգեցին. Եւ ես ասեցի որ թափեմ իմ սրտմտութիւնը նորանց վերայ որ իմ բարկութիւնը կատարեմ նորանց վերայ Եգիպտոսի երկրումը։
9 Եւ ես արի իմ անունի համար, որ չպղծուի այն ազգերի աչքերի առաջին, որոնց մէջ են նորանք, որոնց ես յայտնուեցայ նորանց աչքերի առաջին նորանց Եգիպտոսի երկրիցը հանելիս։
10 Եւ ես նորանց հանեցի Եգիպտոսի երկրիցը եւ նորանց տարայ անապատը.
11 Եւ տուի նորանց իմ օրէնքները, եւ իմ իրաւունքները իմացրի նորանց, որոնց ո՛ր մարդ որ կատարէ՝ կապրէ նորանցով։
12 Նաեւ իմ շաբաթները տուի նորանց որ նշան լինի իմ եւ նորանց մէջ, որ իմանան թէ ես եմ նորանց սիրող Տէրը։
13 Բայց Իսրայէլի տունը ապստամբուեց ինձ դէմ անապատումը, նորանք չգնացին իմ օրէնքներովը, եւ իմ իրաւունքները մերժեցին, որոնց կատարող մարդը նորանցով կապրէ, եւ իմ շաբաթները շատ պղծեցին. Եւ ես ասեցի թէ թափեմ իմ սրտմտութիւնը նորանց վերայ անապատումը նորանց բնաջինջ անելու համար։
14 Եւ ես արի իմ անունի համար, որ չպղծուի ազգերի աչքերի առաջին, որոնց աչքերի առաջին ես հանեցի նորանց։
15 Եւ ձեռքս էլ բարձրացրի նորանց համար անապատումը, որ նորանց չտանեմ այն տուած երկիրս, որ մեղր եւ կաթ է բղխում, որ զարդ է բոլոր երկիրների համար։
16 Որովհետեւ նորանք մերժեցին իմ իրաւունքները եւ իմ օրէնքներովը չգնացին եւ իմ շաբաթները պղծեցին, որովհետեւ իրանց կուռքերի ետեւիցն էր գնում նորանց սիրտը։
17 Բայց իմ աչքը խնայեց նորանց, որ նորանց չկորցնեմ, եւ նորանց չվերջացրի անապատումը։
18 Եւ նորանց որդիներին ասեցի անապատումը. Ձեր հայրերի կանոններովը մի գնաք, եւ նորանց սովորութիւնները մի պահէք եւ նորանց կուռքերովը մի պղծուիք։
19 Ես եմ ձեր Տէր Աստուածը, իմ օրէնքներովը գնացէք, եւ իմ իրաւունքները պահեցէք եւ նորանց կատարեցէք։
20 Եւ իմ շաբաթները սրբեցէք, որ նորանք նշան լինեն իմ մէջ եւ ձեր մէջ, որ իմանաք թէ ես եմ Տէրը ձեր Աստուածը։
21 Բայց որդիքը ապստամբուեցին ինձ դէմ, իմ օրէնքներովը չգնացին եւ իմ իրաւունքները չպահեցին որ անէին նորանց, որոնց ամեն ով որ անէ նորանցով կապրէ. Նորանք պղծեցին իմ շաբաթները. Եւ ես ասեցի որ իմ սրտմտութիւնը թափեմ նորանց վերայ, որ կատարեմ իմ բարկութիւնը նորանց վերայ անապատումը։
22 Սակայն ես ետ քաշեցի իմ ձեռքը, եւ արի իմ անունի համար, որ չպղծուի այն ազգերի աչքերի առաջին որոնց աչքերի առաջին ես նորանց հանեցի։
23 Ես էլ իմ ձեռքը բարձրացրի նորանց համար անապատումը, որ նորանց ցրուեմ ազգերի մէջ եւ նորանց սփռեմ երկիրների մէջ։
24 Որովհետեւ նորանք չկատարեցին իմ իրաւունքները եւ մերժեցին իմ օրէնքները եւ իմ շաբաթները պղծեցին եւ նորանց աչքերը իրանց հայրերի կուռքերի ետեւիցն էր։
25 Եւ ես էլ նորանց օրէնքներ տուի որ լաւ չէին, եւ իրաւունքներ՝ որոնցով չէին կարող ապրել։
26 Եւ նորանց պղծեցի իրանց ընծաներովը ամեն արգանդ բացողին կրակով անցկացնել տալով, որպէս զի նորանց բնաջինջ անեմ, եւ որպէս զի գիտենան որ ես եմ Տէրը։
27 Սորա համար խօսիր Իսրայէլի տան հետ, մարդի որդի, եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Դեռ սորանով էլ նախատեցին ինձ ձեր հայրերը ինձ դէմ անհաւատարմութիւն գործելով։
28 Եւ ես նորանց տարել էի այն երկիրը, որի մասին ես բարձրացրել էի ձեռքս, որ նորանց տամ այն, իսկ նորանք ամեն բարձր բլուր եւ ամեն տերեւալից ծառ տեսնելով այնտեղ իրանց զոհերը մատուցրին եւ իրանց գրգռող մատաղները այնտեղ տարան եւ իրանց անուշահոտ խունկերը մատուցրին այնտեղ, եւ այնտեղ թափեցին իրանց նուէրները։
29 Եւ ես նորանց ասեցի. Դա ի՞նչ բարձրաւանդակ է ուր որ դուք գնում էք, եւ նորան մինչեւ այս օրը բարձրաւանդակ են անուանում։
30 Սորա համար ասիր իսրայէլի տանը. Այսպէս է ասում Տէր Եհովան. Մի՞թէ դուք ձեր հայրերի ճանապարհովը պղծուիք եւ նորանց գարշութիւնների հետեւելով պոռնկանաք,
31 Եւ ձեր ընծաները մատուցանելիս եւ ձեր որդկանցը կրակով անցկացնելիս պղծուիք ձեր բոլոր կուռքերովը մինչեւ այսօր, եւ ես ինձ հարցանուի՞լ կտամ ձեզանից, ով Իսրայէլի տուն, կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ ես ինձ ձեզանից հարցանուիլ չեմ տալ։
32 Եւ ձեր մտքումը վեր կացածը պիտի բնաւ չկատարուի, որ ասում էք թէ Ազգերի պէս եւ երկրի ցեղերի պէս լինենք փայտին ու քարին պաշտելով։
33 կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ անշուշտ պիտի ձեզ վերայ զօրաւոր ձեռքով եւ մեկնած բազուկով ու թափած սրտմտութիւնով տիրեմ.
34 Եւ ձեզ պիտի հանեմ եւ ձեզ ժողովեմ երկիրներից ուր որ ձեզ ցրիւ էի տուել զօրաւոր ձեռքով եւ մեկնած բազուկով եւ թափած սրտմտութիւնով.
35 Եւ ձեզ պիտի տանեմ ազգերի անապատը եւ ձեզ հետ այնտեղ դատուիմ երես առ երես.
36 Ինչպէս որ դատուեցայ ձեր հայրերի հետ Եգիպտոսի երկրի անապատումը, նոյնպէս պիտի դատուիմ եւ ձեզ հետ, ասում է Տէր Եհովան։
37 Եւ ձեզ պիտի անցկացնեմ գաւազանի տակովը եւ ձեզ պիտի մտցնեմ ուխտի կապուածքի տակ։
38 Եւ ես պիտի ջոկեմ ձեզանից ապստամբներին եւ ինձ դէմ յանցաւոր եղողներին իրանց պանդխտութեան երկրիցը հանեմ, որ Իսրայէլի երկիրը չմտնեն. Եւ դուք պիտի իմանաք որ ես եմ Տէրը։
39 Եւ դուք, ով Իսրայէլի տուն, այսպէս է ասում Տէր Եհովան. Դուք ամեն մարդ գնացէք ձեր կուռքերին ծառայեցէք. Բայց յետոյ իրաւ որ ինձ պիտի լսէք եւ իմ սուրբ անունը այլ եւս պիտի չպղծէք ձեր ընծաներովը եւ ձեր կուռքերովը։
40 Որովհետեւ իմ սուրբ սարի վերայ, Իսրայէլի սարին վերայ, ասում է Տէր Եհովան, այնտեղ ինձ պիտի ծառայեն բոլոր Իսրայէլի տունը բոլորովին այն երկրումը. Այնտեղ ես պիտի հաւանեմ նորանց եւ այնտեղ պիտի որոնեմ ձեր ընծաները, ձեր տուրքերի երախայրիքը ձեր բոլոր սուրբ բաներովը.
41 Անուշահոտ խունկով պիտի հաճեմ ձեզ երբոր ձեզ հանեմ ազգերի միջից եւ ձեզ ժողովեմ այն երկիրներից ուր որ ես ձեզ ցրիւ եմ տուել, եւ պիտի սրբուիմ ձեզանով ազգերի աչքի առաջին։
42 Եւ դուք կիմանաք թէ ես եմ Տէրը երբոր ձեզ կտանեմ Իսրայէլի երկիրը՝ այն երկիրը որի մասին ձեռքս վեր եմ բարձրացրել որ նորանց հայրերին տամ այն։
43 Եւ այնտեղ պիտի յիշէք ձեր ճանապարհները եւ ձեր բոլոր գործերը, որոնցով դուք պղծուեցաք, եւ պիտի զզուէք ձեր անձերից ձեր արած բոլոր չարութիւնների համար.
44 Եւ պիտի գիտենաք, որ ես եմ Տէրը, երբոր ես ձեզ կանեմ այս իմ անունի համար եւ ոչ ձեր չար ճանապարհների համեմատ, եւ ձեր ապականեալ արարքների համեմատ, ով Իսրայէլի տուն, ասում է Տէր Եհովան։
45 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
46 Մարդի որդի, երեսդ դէպի հարաւ արա եւ խօսք բղխիր դէպի հարաւ եւ մարգարէացիր հարաւային դաշտի անտառի մասին.
47 Եւ ասիր հարաւային անտառին. Լսիր Տիրոջ խօսքը, այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես քեզանում կրակ եմ վառելու, որ պիտի լափէ քո մէջ ամեն կանաչ ծառը եւ ամեն չոր ծառը. Բորբոքուած բոցը պիտի չհանգչէ եւ ամեն կողմերը պիտի այրուին նորանով հարաւից մինչեւ հիւսիս։
48 Եւ ամեն մարմին պիտի տեսնէ որ ես Տէրս եմ նորան վառել. Նա չպիտի հանգչէ։
49 Եւ ես ասեցի. Աւաղ, Տէր Եհովայ, նորանք ինձ համար ասում են. Չէ՞ որ դա առակախօսութիւններ է անում։
1 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
2 Մարդի որդի, երեսդ դէպի Երուսաղէմ արա եւ խօսք բղխիր սրբարանների մասին, եւ մարգարէացիր Իսրայէլի երկրի մասին,
3 Եւ ասիր Իսրայէլի երկրին. Այսպէս է ասում Տէրը. Ահա ես քեզ դէմ եմ եւ հանում եմ իմ սուրը իր պատեանիցը եւ պիտի բնաջինջ անեմ քեզանից արդարին եւ ամբարշտին։
4 Որովհետեւ ես պիտի բնաջինջ անեմ արդարին եւ ամբարշտին, ուրեմն իմ սուրը դուրս պիտի գայ իր պատեանիցը ամեն մարմնի վերայ հարաւից մինչեւ հիւսիս։
5 Եւ ամեն մարմին պիտի գիտենայ, որ ես Տէրս եմ հանել իմ սուրը իր պատեանիցը, նա այլ եւս ետ չի դառնալ։
6 Եւ դու, մարդի որդի, հառաչիր, մէջքը կոտրելով եւ դառն հառաչանքով՝ նորանց աչքի առաջին.
7 Եւ եթէ լինի որ քեզ ասեն. Ինչո՞ւ համար ես հառաչում. Դու էլ ասիր. Գոյժի համար որ գալիս է. Եւ ամեն սիրտ պիտի հալուի, եւ ամեն ձեռքեր թուլանան, եւ ամեն հոգի պիտի նուաղէ, եւ ամեն ծունկեր պիտի գնան ջրի պէս. Ահա կգայ եւ կկատարուի, ասում է Տէր Եհովան։
8 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
9 Մարդի որդի, մարգարէացիր եւ ասիր. Այսպէս է ասում Տէրը. Ասիր՝ Սուրը, սուրը սրուել է եւ մաքրուել էլ է։
10 Մեծ կոտորած անելու համար է սրուել, փայլելու համար է մաքրուել, կամ ուրախանա՞նք, թէ որդուս գաւազանը արհամարհում է ամեն փայտ։
11 Բայց նա տուաւ նորա մաքրուելու՝ ձեռքով բռնելու համար այն սուրը սրուել է, եւ նա սրբուել է սպանողի ձեռքին դնելու համար։
12 Աղաղակիր եւ ողբա, մարդի որդի, որովհետեւ նա իմ ժողովրդի վերայ եւ Իսրայէլի բոլոր իշխանների վերայ է. Նորանք իմ ժողովրդի հետ սուրի են մատնուած. Դորա համար խփիր ազդրիդ։
13 Որովհետեւ փորձը եղաւ, եւ ի՞նչ, եթէ այն անարգող գաւազանն էլ չլինի, ասում է Տէր Եհովան։
14 Եւ դու, մարդի որդի, մարգարէացիր եւ ծափ զարկ. Եւ սուրը պիտի կրկնուի երեք անգամ՝ այսինքն մահացու վիրաւորուածների սուրը՝ որ է մեծ կոտորածի սուրը, որ շրջապատում է նորանց։
15 Սրտերը հալուելու եւ խոչերը շատանալու համար նորանց բոլոր դռների վերայ դրի սուրի երկիւղը. Ա՜խ, շինուել է փայլելու համար, սրուել է մորթելու համար։
16 Հաւաքուիր՝ աջ կողմն անցիր, կամ անց կաց ձախ կողմը, ուր որ որոշուած է երեսդ։
17 Ես էլ եմ ծափ զարկելու, եւ իմ սրտմտութիւնը պիտի հանգստացնեմ. Ես Տէրս եմ խօսել։
18 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
19 Եւ դու, մարդի որդի, դու քեզ համար երկու ճանապարհ պատրաստիր Բաբիլոնի թագաւորի սուրը գալու համար. Մէկ երկրից պիտի դուրս գան նորանք երկուսն էլ. Եւ մի տեղ որոշիր, քաղաքի ճանապարհի գլխին որոշիր.
20 Մի ճանապարհ պատրաստիր, որ սուրը գայ Ամմոնի որդկանց Ռաբբան եւ Յուդայի երկրումը պարսպաւոր Երուսաղէմը։
21 Որովհետեւ Բաբիլոնի թագաւորը կանգնել է ճանապարհի գլխին՝ երկու ճանապարհների բաժանման տեղի վերայ որ հմայութիւն անէ. Նա երերացնում է նետերը՝ հարցնում է թերափիմներին, մտիկ է տալիս լեարդին։
22 Նորա աջ ձեռքին հմայութիւն կար Երուսաղէմի համար, որ պաշարման մեքենաներ դնեն, բերան բանան պատերազմի աղաղակով, ձայնը բարձրացնեն գոչելով, մեքենաներ դնեն դռների դէմ, հողաբլուրներ կազմեն, մարտկոցներ շինեն։
23 Բայց սա նորանց աչքի առաջին սնոտի հմայութեան պէս պիտի լինի, ամենասաստիկ երդումներ պիտի լինի նորանց համար. Իսկ նա անօրէնութիւնը յիշեցնելու է որ բռնուին։
24 Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ դուք յիշեցրիք ձեր անօրէնութիւնը՝ ձեր յանցանքները յայտնուելիս, որ երեւան ձեր մեղքերը ձեր բոլոր գործերովը. Ձեր յիշեցնելու համար ձեռքով պիտի բռնուիք։
25 Եւ դու, ով պիղծ ամբարիշտ՝ Իսրայէլի իշխան, որի օրը եկել է՝ վերջի անօրէնութեան ժամանակին։
26 Այսպէս է ասում Տէր Եհովան. Հեռացրու խոյրը եւ վեր առ թագը. Սա այս չէ. ցածը բարձրացրու.
27 Տակն ի վեր՝ տակն ի վեր՝ տակն ի վեր պիտի անեմ նորան. սա էլ պիտի չլինի մինչեւ որ իրաւունքն ունեցողը գայ. Նորան եմ տուել։
28 Եւ դու, մարդի որդի, մարգարէացիր եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան Ամմոնի որդկանց մասին եւ նորանց նախատանքի մասին, եւ ասիր. Սուրը՝ սուրը հանուած է՝ մորթելու համար մաքրուած որ փչացնէ. Որպէս զի փայլէ։
29 Քեզ համար ունայն տեսիլքներ տեսնելիս եւ քեզ համար սուտ հմայութիւններ անելիս, քեզ պիտի դնեն ամբարիշտների սպանուածների վզին, որոնց օրը հասել է վերջի անօրէնութեան ժամանակին։
30 Ետ դարձրու իր պատեանը. Այնտեղ որ ստեղծուեցար՝ քո ծագման երկրումը պիտի դատեմ քեզ։
31 Եւ քեզ վերայ պիտի թափեմ իմ ցասումը, իմ բարկութեան կրակովը պիտի փչեմ քեզ վերայ. Եւ քեզ պիտի մատնեմ վայրենի մարդկանց ձեռքը, որոնք վարպետ են փչացնելու համար։
32 Հրոյ ճարակ պիտի լինես դու, քո արիւնը պիտի երկրի մէջտեղը լինի։ Դու պիտի չյիշուիս, որովհետեւ ես Տէրս եմ խօսում։
1 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
2 Եւ դու, մարդի որդի, մի՞թէ դու դատելու՝ դատելու ես այս արիւնահեղ քաղաքը, այլ իմացրու նորան նորա բոլոր պղծութիւնները,
3 Եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ով քաղաք, որ քո մէջն արիւն ես թափում որպէս զի քո ժամանակը գայ, եւ քո մօտ կուռքեր ես շինում պղծութեան համար.
4 Քո այն թափած արիւնովը յանցաւոր եղար եւ քո այն շինած կուռքերովը պղծուեցար, եւ օրերդ մօտեցրիր եւ հասար քո տարիներին, դորա համար ես քեզ անարգանք շինեցի ազգերի համար եւ ծաղր՝ բոլոր երկիրների համար։
5 Քեզանից մօտաւորները եւ հեռաւորները քեզանով ծաղր պիտի անեն, ով վատահամբաւ եւ աղմկալից։
6 Ահա Իսրայէլի իշխանները ամեն մէկը իր բազուկովը քեզանում է որպէս զի արիւն թափէ։
7 Հօրն ու մօրը անարգեցին քեզանում, օտարականին բռնութիւն արին քո մէջը, որբին եւ որբեւայրիին զրկեցին քեզանում։
8 Իմ սուրբ բաներն արհամարհեցիր, եւ իմ շաբաթները պղծեցիր։
9 Բանսարկու մարդիկ եղան քեզանում արիւն թափելու համար, եւ սարերի վերայ կերան քեզանում, եղեռնագործութիւններ արին քո մէջը։
10 Հօր մերկութիւն բացին քեզանում, ամսականով անմաքուր կնկան բռնադատեցին քեզանում.
11 Եւ մարդ իր ընկերի կնկայ հետ պղծութիւն գործեց, եւ մարդ իր հարսին պղծեց եղեռնագործութիւնով, եւ մարդ իր քրոջը՝ իր հօր աղջկանը բռնադատեց։
12 Կաշառք առան քեզանում արիւն թափելու համար, վաշխ ու տոկոս առար, եւ ագահանալով քաշում ես քո ընկերներիցը բռնութիւնով, եւ ինձ մոռացել ես, ասում է Տէր Եհովան։
13 Եւ ահա ես զարկեցի ափերս իրար քո արած գահութեան վերայ եւ քո մէջ եղած արիւնհեղութիւնների վերայ։
14 Մի՞թէ սիրտդ կդիմանայ, կամ ձեռքերդ կուժովանան այն օրերը որ ես քեզ հատուցում պիտի անեմ։ Ես Տէրս ասեցի եւ պիտի անեմ էլ։
15 Եւ ես քեզ պիտի ցրուեմ ազգերի մէջ եւ քեզ պիտի փռեմ երկիրների մէջ, եւ պիտի վերջացնեմ քո պղծութիւնը քեզանից։
16 Եւ դու քեզանով պիտի պղծուիս ազգերի աչքի առաջին, եւ կիմանաս թէ ես եմ Տէրը։
17 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
18 Մարդի որդի, Իսրայէլի տունը ինձ համար կղկղանք է դառել, նորանք ամենքը պղինձ, անագ եւ երկաթ ու կապար են հալոցի մէջ՝ արծաթի կղկղանք են դառել։
19 Սորա համար Տէր Եհովան այսպէս է ասում. Որովհետեւ դուք ամենքդ կղկղանք էք դառել, դորա համար ահա ես ձեզ պիտի ժողովեմ Երուսաղէմի մէջ։
20 Արծաթը եւ պղինձը ու երկաթն ու կապարն ու անագը հալոցի մէջ ժողովուելու պէս, որ նորա վերայ կրակը փչեն որ հալեցնեն, նոյնպէս պիտի ժողովեմ ձեզ իմ բարկութիւնովն ու սրտմտութիւնովը եւ դնեմ ու հալեցնեմ։
21 Եւ ձեզ պիտի ժողովեմ եւ ձեզ վերայ փչեմ իմ ցասման կրակովը, որ դուք հալուիք նորանում։
22 Ինչպէս որ արծաթը հալվում է հալոցումը, նոյնպէս էլ դուք պիտի հալուիք նորանում. Որ իմանաք թէ ես Տէրս եմ թափել իմ սրտմտութիւնը ձեզ վերայ,
23 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
24 Մարդի որդի, ասիր նորան. Դու մի երկիր ես որ չէ մաքրուել, անձրեւ չէ ստացել բարկութեան օրը։
25 Նորա մարգարէների դաւաճանութիւնը կայ նորա մէջ, մռնչող՝ աւար յափշտակող առիւծի պէս հոգի են ուտում, գանձեր ու պատուական բաներ են առնում, նորա որբեւայրիներին շատացնում են նորանում։
26 Նորա քահանաները բռնաբարում են իմ օրէնքը, եւ իմ սրբութիւնները պղծեցին, սուրբի եւ պիղծի մէջ տարբերութիւն չարին, եւ անմաքուրի ու մաքուրի մէջ ջոկութիւնը չսովորեցրին եւ իմ շաբաթներիցը ծածկեցին իրանց աչքերը, եւ ես պղծուեցայ նորանց միջումը։
27 Նորա իշխանները նորա միջումը գայլերի պէս աւար են յափշտակում, արիւն թափելու՝ հոգիներ կորցնելու համար, որպէս զի ագահութեամբ քաշեն։
28 Եւ նորա մարգարէները նորանց համար ցեխ են ծեփում ունայն տեսիլքներ տեսնելով եւ նորանց համար սուտ հմայելով, ասելով թէ՝ Այսպէս է ասում Տէր Եհովան, քանի որ Տէրը չէ խօսել։
29 Երկրի ժողովուրդը զրկանքներ է որ գործում է՝ յափշտակութիւններ է որ անում է, եւ խեղճին ու աղքատին հարստահարում, եւ օտարականին զրկում անիրաւութեամբ։
30 Եւ ես նորանցից մարդ որոնեցի պարիսպը շինող եւ խրամատութեան առաջին կանգնող իմ դիմացը երկրի համար, որ նորան չապականեմ. Բայց չգտայ։
31 Վասն որոյ նորանց վերայ թափեցի իմ ցասումը՝ իմ բարկութեան կրակովը սպառեցի նորանց. նորանց ճանապարհը իրանց գլխովը տուի, ասում է Տէր Եհովան։
1 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
2 Մարդի որդի, երկու կանայք կային՝ մէկ մօր աղջկերք,
3 Եւ նորանք պոռնկութիւն արին Եգիպտոսումը, իրանց մանկութիւնումը պոռնկութիւն արին, այնտեղ ճմլուեցան նորանց ծիծերը, եւ այնտեղ շօշափեցին նորանց կուսութեան ստինքները։
4 Եւ նորանց անունները՝ մեծինը Ոողայ, եւ նորա քրոջինը Ոողիբայ էր. Եւ նորանք իմն էին, եւ տղերք ու աղջկերք ծնեցին. Եւ նորանց անունները՝ Սամարիան Ոողայ է, եւ Երուսաղէմը Ոողիբայ։
5 Եւ Ոողան՝ իմը լինելովը պոռնկութիւն արաւ եւ սիրահարուեցաւ իր սիրականների վերայ. Այսինքն իր դրացի Ասորեստանցիների վերայ,
6 Կապուտակ հագնող կուսակալների եւ նախարարների վերայ, բոլորը շնորհալի երիտասարդներ, ձիաւորներ՝ ձիանք հեծած։
7 Եւ նա իր պոռնկութիւնը նորանց ընծայեց՝ Ասորեստանի ընտիր որդկանցը ամենին. Եւ այն ամենովը, որոնց վերայ սիրահարուել էր՝ նորանց բոլոր կուռքերովը պղծուեցաւ։
8 Եւ իր Եգիպտոսից բերած պոռնկութիւնները չձգեց, որովհետեւ նորա հետ պառկել էին նորա մանկութեան ժամանակին, եւ նորանք շօշափել էին նորա կուսական ստինքները. Եւ իրանց պոռնկութիւնը թափել էին նորա վերայ։
9 Դորա համար ես նորան յանձնեցի իր սիրականների ձեռքը Ասորեստանի որդկանց ձեռքը որոնց վերայ նա սիրահարուել էր։
10 Նորանք բաց արին նորա ամօթոյքը, առան նորա տղերքն ու աղջկերքը, եւ իրան էլ սրով սպանեցին. Եւ նա անուանի եղաւ կանանց մէջ, եւ դատաստաններ գործադրեցին նորա վերայ։
11 Եւ նորա Ոողիբայ քոյրը տեսաւ, եւ նորանից աւելի ապականութիւն արաւ իր տռփանքովը, եւ իր պոռնկութիւնները իր քրոջ պոռնկութիւններիցն աւելի.
12 Ասորեստանի որդկանցը սիրահարուեցաւ՝ կուսակալներին եւ նախարարներին իր դրացիներին, որոնք հագուած էին շքեղութիւնով՝ ձիաւորներ՝ ձիանք հեծած, բոլորը շնորհալի երիտասարդներ։
13 Եւ տեսայ որ պղծուեցաւ, երկուսին էլ ճանապարհը մէկ էր։
14 Եւ իր պոռնկութիւնները աւելացրեց. Երբոր մարդիկ տեսաւ պատի վերայ փորագրուած՝ Քաղդէացիների պատկերները կարմիր ներկերով նկարուած.
15 Իրանց մէջքերը գօտի կապած, գոյնզգոյն խոյրեր իրանց գլուխներին, ամենքը իշխանների կերպարանքով իրանց ծննդեան երկրի՝ Քաղդէացիների Բաբիլոնի որդկանց նմանութիւնովը.
16 Այն ժամանակ դորանց սիրահարուեցաւ՝ աչքերը տեսածին պէս, եւ դեսպաններ ուղարկեց նորանց մօտ Քաղդէացիների երկիրը։
17 Եւ Բաբիլոնի որդիքը նորա մօտ մտան տռփանքի անկողինը եւ նորան պղծեցին իրանց պոռնկութիւններովը. Եւ նա պղծուեցաւ նորանցով. Եւ նորանցից բաժանուեցաւ նորա հոգին։
18 Եւ նա բաց արաւ իր պոռնկութիւնները եւ բաց արաւ իր ամօթոյքը. Եւ իմ հոգին էլ բաժանուեցաւ նորանից ինչպէս որ հոգիս բաժանուել էր նորա քրոջից։
19 Եւ նա շատացրեց իր պոռնկութիւնները յիշելով իր մանկութեան օրերը, որ պոռնկացել էր Եգիպտոսի երկրումը.
20 Եւ նա սիրահարուեցաւ իր տարփածուների վերայ, որոնց մարմինը էշերի մարմին է, եւ ցանկութիւնը ձիերի ցանկութիւն։
21 Եւ դու մտիկ տուիր քո մանկութեան եղեռնագործութեանը՝ Եգիպտացիները քո ստինքները շօշափեցին քո մատաղութեան ծծերի պատճառով։
22 Սորա համար, ով Ոողիբայ, այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես քո սիրականներին վեր եմ կացնելու քեզ վերայ, որոնցից քո հոգին բաժանուել է, եւ նորանց քեզ վերայ եմ բերելու ամեն կողմից,
23 Բաբիլոնի որդիներին, եւ բոլոր Քաղդէացիներին, Փակուդին, Սուէին եւ Կուէին, Ասորեստանի բոլոր որդիքը նորանց հետ, բոլորը շնորհալի երիտասարդներ, կուսակալներ եւ նախարարներ, ամենքը զօրագլուխներ եւ անուանիներ՝ ձի հեծնողներ։
24 Եւ նորանք պիտի գան քեզ վերայ զէնքերով, կառքերով ու անիւներով եւ ժողովուրդների բազմութիւնով, եւ վահան ու ասպար եւ սաղաւարտ պիտի դնեն քեզ դէմ շուրջանակի, եւ նորանց առաջին պիտի դնեմ դատաստանը, որ նորանք քեզ դատեն իրանց դատաստաններովը։
25 Եւ ես իմ նախանձը պիտի քեզ դէմ ուղղեմ, եւ նորանք քեզ հետ բարկութեամբ պիտի վարուին. Քիթդ ու ականջներդ պիտի վեր առնեն, եւ մնացորդդ սրով պիտի ընկնէ. Նորանք պիտի առնեն քո տղերքն եւ աղջկերքը, եւ մնացորդդ կրակով պիտի այրուի։
26 Եւ քեզանից պիտի հանեն քո հանդերձները եւ պիտի առնեն քո զարդարանքի բաները.
27 Եւ ես պիտի դադարեցնեմ քո պղծագործութիւնները քեզանից եւ Եգիպտոսի երկրից բերած պոռնկութիւններդ. Եւ աչքերդ պիտի չբարձրացնես դէպի նորանց, եւ միւս անգամ չես յիշիլ Եգիպտոսը
28 Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես քեզ մատնեցի նորանց ձեռքը որոնց դու ատում ես, որոնցից բաժանուել է քո հոգին։
29 Եւ նորանք քեզ հետ ատելութիւնով պիտի վարուին, եւ պիտի առնեն քո բոլոր վաստակը, եւ քեզ մերկ ու տկլոր պիտի ձգեն, եւ պիտի բացուի քո պոռնկութեան ամօթոյքը եւ քո պղծագործութիւնն ու քո պոռնկութիւնները։
30 Սորանք պէտք է կատարուին քեզ վերայ, որովհետեւ դու ազգերին հետեւելով պոռնկութիւն արիր, նորա համար որ դու պղծուեցար նորանց կուռքերովը։
31 Դու քո քրոջ ճանապարհովը գնացիր, ես էլ նորա բաժակը քո ձեռքին դրի։
32 Այսպէս է ասում Տէր Եհովան. Դու պիտի քո քրոջ խոր եւ լայն բաժակը խմես, դու պիտի ծաղր ու ծանակ լինես. Նա շատ կպարունակէ։
33 Արբեցութիւնով ու տրտմութիւնով պիտի լցուիս. Ապշութեան ու հիացութեան բաժակ է քո քրոջ Սամարիայի բաժակը։
34 Եւ դու պիտի խմես նորան եւ քամես եւ նորա կտորները պիտի լիզես. Եւ պիտի ստինքներդ նորանցով պատառոտես, որովհետեւ ես եմ խօսել, ասում է Տէր Եհովան։
35 Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ դու ինձ մոռացար եւ ինձ քո մէջքի քամակը գցեցիր, ուրեմն դու էլ կրիր քո պղծագործութիւններն ու պոռնկութիւնները։
36 Եւ Տէրն ասեց ինձ. Մարդի որդի, մի՞թէ դու դատելու ես Ոողային եւ Ոողիբային. Ապա նորանց պատմիր իրանց պղծութիւնները։
37 Որովհետեւ նորանք շնութիւն են արել, եւ արիւն կայ նորանց ձեռքերին, եւ իրանց կուռքերովը շնացել են. Եւ իրանց որդկանցն էլ, որոնց ծնել էին ինձ համար, կրակով անցկացրին նորանց համար որ կերակուր լինեն։
38 Դեռ սա էլ արին ինձ. Իմ սրբարանը աղտոտեցին այն օրը, եւ իմ շաբաթները պղծեցին.
39 Որովհետեւ իրանց որդկանցը մորթեցին իրանց կուռքերի համար եւ միեւնոյն օրը մտան իմ սրբարանը որ նորան պղծեն. Եւ ահա այսպէս արին իմ տան մէջ։
40 Եւ մինչեւ անգամ լուր ուղարկեցիք հեռուից եկող մարդկանցը, որոնց մօտ պատգամաւորը գնալուն պէս, նորանք ահա իսկոյն եկան, որոնց համար դու լուացուեցար, աչքերիդ ծարոյր դրիր եւ զարդերով զարդարուեցար։
41 Եւ պատուական բազմոցի վերայ նստեցիր, եւ պատրաստուած սեղան կար նորա առաջին, եւ իմ խունկն ու իւղը դրիր նորա վերայ։
42 Եւ նորա հետ ուրախութիւն անող մի բազմութեան ձայն կար. Եւ ռամիկ մարդկանց հետ անապատից գինեմոլներ բերուեցան, եւ նորանք ապարանջաններ էին դնում նորանց ձեռքերին, եւ պարծանքի թագեր՝ նորանց գլխին.
43 Եւ ես ասեցի շնութիւնների մէջ պառաւածին վերայ, Հիմա նորա պոռնկութիւնների հետ կպոռնկանան։
44 Եւ նորա մօտ կմտնեն պոռնիկ կնկայ մօտ մտնելու նման, նոյնպէս մտան Ոողայի եւ Ոողիբայի մօտ՝ այդ պղծագործ կանանց մօտ։
45 Եւ արդար մարդիկ իրանք պիտի դատեն նորանց շնացող կանանց դատաստանովը եւ արիւնահեղների դատաստանովը, որ նորանք շնացողներ են եւ արիւն կայ նորանց ձեռքին։
46 Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Ես նորանց դէմ ժողովք պիտի կանգնեցնեմ եւ նորանց պիտի մատնեմ տանջանքի եւ յափշտակութեան։
47 Եւ ժողովքը պիտի նորանց քարկոծէ քարերով, եւ նորանց կտորէ իրանց սուրերովը, նորանց տղերքն ու աղջկերքը սպանէ եւ նորանց տները կրակով այրէ։
48 Եւ պիտի դադարեցնեմ պղծագործութիւնը երկրից, եւ բոլոր կանայքը պիտի խրատուին, որ ձեր պղծագործութիւնների պէս չանեն։
49 Եւ ձեր պղծագործութիւնը ձեզ վերայ պիտի դնեն, եւ դուք ձեր կուռքերի մեղքերը պիտի կրէք եւ գիտենաք որ ես եմ Տէր Եհովան։
1 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ իններորդ տարուայ տասներորդ ամսուայ ամսի տասին՝ ասելով.
2 Մարդի որդի, գրիր քեզ համար այս օրուայ անունը հէնց այսօր. Բաբիլոնի թագաւորը հէնց այսօր մօտացաւ Երուսաղէմին։
3 Եւ առակով խօսիր դէպի այս ապստամբ տունը եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Դիր կաթսան՝ դիր, եւ մէջն էլ ջուր ածիր։
4 Ժողովիր նորա կտորները մէջը՝ ամեն լաւ կտորը, ազդրը եւ ուսը, ընտիր ոսկորներով լցրու։
5 Ոչխարների ընտիրներն առ եւ ոսկորները դիզիր նորա տակին. Նորան սաստիկ եռացրու, որ ոսկորներն էլ եփուին միջումը։
6 Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Վա՜յ արիւնահեղ քաղաքին, այն կաթսային որի ժանգը իրանում է եւ ժանգը միջիցը դուրս չէ եկած, կտոր կտոր հանիր կտորները. նորա վերայ վիճակ չձգուի։
7 Որովհետեւ նորա արիւնը իրանում է. Չոր ապառաժի վերայ է դրել նորան, գետնի վերայ չէ թափել նորան որ նորան ծածկէ հողով։
8 Իմ սրտմտութիւնը վեր հանելու եւ վրէժը առնելու համար նորա արիւնը դրի չոր ապառաժի վերայ, որ չծածկուի։
9 Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Վա՜յ արիւնահեղ քաղաքին. Ես էլ կրակի խարոյկը պիտի մեծացնեմ։
10 Շատացրու փայտերը, վառիր կրակը որ միսը հալուի, համեմներ էլ դիր եւ թող ոսկորները այրուին։
11 Եւ յետոյ կայծերի վերայ դիր պարապ, որպէս զի տաքանայ եւ այրուի պղինձը, եւ հալուի նորանում նորա պղծութիւնը՝ վերջանայ ժանգը։
12 Աշխատութիւններով յոգնեցաւ նա, եւ նորանից դուրս չեկաւ նորա շատ ժանգը՝ կրակով նորա ժանգը։
13 Քո անմաքրութիւնումը պղծագործութիւն կայ. Որովհետեւ ես քեզ մաքրեցի եւ դու մաքուր չեղար, այլ եւս պիտի չմաքրուիսքո պղծագործութիւնից մինչեւ որ իմ սրտմտութիւնը հանգստացնեմ քեզ վերայ։
14 Ես Տէրս եմ խօսել, պիտի գայ. Եւ ես պիտի կատարեմ, ես պիտի չթողեմ, եւ չխնայեմ եւ չզղջամ. Քո ճանապարհների համեմատ եւ քո արարքների համեմատ պիտի դատուիս, ասում է Տէր Եհովան։
15 Եւ Տիրոջ խօսքն ինձ եղաւ ասելով.
16 Մարդի որդի, ահա ես վեր եմ առնում քեզանից մի հարուածով քո աչքերի ցանկութիւնը, եւ դու պիտի ոչ ողբաս ոչ լաց լինես, եւ արտասուքդ պիտի չգայ։
17 Լռութեամբ հառաչիր, մեռելի սուգ պիտի չանես. ապարօշդ կապիր գլխիդ, կօշիկներդ ոտներդ հագիր, դունչդ մի ծածկիր, եւ մարդկանց հացը մի ուտիր։
18 Եւ ես առաւօտը խօսեցի ժողովրդի հետ, եւ իրիկունը մեռաւ կինս. Եւ միւս առաւօտը ինձ հրամայուածին պէս արի։
19 Եւ ժողովուրդն ինձ ասեց. Մեզ չե՞ս իմացնել, թէ սա ինչ է նշանակում մեզ համար, որ դու անում ես։
20 Եւ ես ասեցի նորանց. Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
21 Ասիր Իսրայէլի տանը թէ Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես պիտի պղծեմ իմ սրբարանը՝ ձեր զօրութեան պարծանքը, ձեր աչքերի ցանկութիւնը եւ ձեր հոգու խնայածը. Եւ ձեր թողած տղերքն ու աղջկերքը սրով պիտի ընկնեն։
22 Եւ դուք պիտի իմ արածին պէս անէք, դունչ պիտի չծածկէք, եւ մարդկանց հացը պիտի չուտէք.
23 Եւ ձեր ապարօշները ձեր գլխին եւ ձեր կօշիկները ձեր ոտքին լինելով պիտի սուգ չանէք եւ լաց չլինէք, այլ պիտի հալումաշ լինէք ձեր անիրաւութիւններովը եւ դէպի իրար հառաչէք։
24 Եւ Եզեկիէլը ձեզ համար նշան է. Նորա բոլոր արածին պէս պիտի անէք. սա լինելիս կիմանաք, որ ես եմ Տէր Եհովան։
25 Եւ դու, մարդի որդի, ահա երբոր ես վեր կառնեմ նորանցից իրանց զօրութիւնը, իրանց պարծանքի ուրախութիւնը, իրանց աչքերի ցանկութիւնը եւ իրանց սրտի ուզածը՝ իրանց տղերքն ու աղջկերքը,
26 Այն ժամանակ կգայ ազատուած մէկը քեզ մօտ, որ լուր կբերէ ականջներիդ։
27 Այն ժամանակ բերանդ պիտի բացուի այն ազատուածովը եւ պիտի խօսես ու այլ եւս համր չմնաս, եւ դու նորանց համար նշան կլինես. Եւ նորանք կիմանան, որ ես եմ Տէրը։
1 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
2 Մարդի որդի, երեսդ դէպի Ամմոնի որդկանցն արա եւ մարգարէացիր նորանց դէմ,
3 Եւ ասիր Ամմոնի որդկանցը. Լսեցէք Տէր Եհովայի խօսքը, Այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ դու Վա՜շ ասեցիր իմ սրբարանի մասին երբոր նա պղծուեցաւ, եւ Իսրայէլի երկրի մասին՝ երբոր նա անապատացաւ, եւ Յուդայի տան մասին՝ երբոր նորանք գերի գնացին.
4 Դորա համար ահա ես քեզ պիտի արեւելքի որդկանցը մատնեմ իբրեւ ժառանգութիւն, որ նորանք իրանց գիւղերը շինեն քեզանում եւ իրանց վրանները դնեն քեզանում. Նորանք պիտի ուտեն քո պտուղները եւ նորանք պիտի խմեն քո կաթը։
5 Եւ ես Ռաբբան պիտի ուղտերի փարախ շինեմ եւ Ամմոնի որդկանցը՝ հօտերի մակաղատեղ, եւ դուք կիմանաք որ ես եմ Տէրը։
6 Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան, նորա համար որ դու ծափ տուիր եւ ոտքով գետինը տրոփեցիր եւ քո բոլոր արհամարհանքովը հոգով չափ ուրախացիր Իսրայէլի երկրի վերայ,
7 Դորա համար ահա ես իմ ձեռքը մեկնում եմ դէպի քեզ, եւ քեզ մատնում եմ ազգերին իբրեւ յափշտակութիւն. Եւ ես քեզ պիտի փչացնեմ ազգերից, եւ քեզ պիտի կորցնեմ երկիրներիցը. Ես քեզ բնաջինջ պիտի անեմ, եւ դու կիմանաս որ ես եմ Տէրը։
8 Այսպէս է ասում Տէր Եհովան, որովհետեւ Մովաբը եւ Սէիրն ասեցին թէ Ահա Յուդայի տունը ամեն ազգերի պէս է.
9 Դորա համար ահա ես պիտի բանամ Մովաբի կողմը քաղաքներիցը՝ նորա քաղաքներիցը նորա սահմաններիցը, երկրի պարծանք Բեթեսիմօթը, Բէէլմոնը եւ Կարիաթեմը
10 Արեւելքի որդկանց համար՝ Ամմոնի որդկանց հետ միասին պիտի սա էլ տամ իբրեւ ժառանգութիւն, որպէս զի Ամմոնի որդկանց յիշատակ չլինի ազգերի մէջ։
11 Մովաբումն էլ եմ դատաստաններ անելու, եւ նորանք պիտի իմանան որ ես եմ Տէրը։
12 Այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ Եդովմը սաստկութիւն գործածելով Յուդայի տանիցը վրէժ առաւ եւ նորանից վրէժ առնելով յանցանք գործեց,
13 Դորա համար այսպէս է ասում տէր Եհովան. Ես իմ ձեռքը պիտի տարածեմ Եդովմի վերայ, եւ նորանից բնաջինջ անեմ մարդը եւ անասունը, եւ նորան պիտի Թեմանից առաւել անապատ շինեմ, եւ մինչեւ Դեդան պիտի սրով ընկնեն։
14 Եւ իմ վրէժը պիտի կատարեմ Եդովմի վերայ իմ ժողովուրդ՝ Իսրայէլի ձեռովը. Եւ նորանք պիտի անեն Եդովմի մէջ իմ բարկութեան եւ իմ սրտմտութեան համեմատ. Եւ նորանք պիտի ճանաչեն իմ վրէժը, ասում է Տէր Եհովան։
15 Այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ Փղշտացիք վրէժխնդրութիւնով վարուեցան եւ հոգիի արհամարհանքով վրէժ առան մշտական ատելութիւնով ապականելով.
16 Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես իմ ձեռքը տարածում եմ Փղշտացիների վերայ եւ նորանց Քերեթիներին պիտի բնաջինջ անեմ, եւ պիտի փչացնեմ ծովի եզերքում եղող մնացորդը.
17 Եւ նորանց մէջ մեծամեծ վրէժխնդրութիւններ պիտի գործեմ սրտմտութեան յանդիմանութիւններով. Եւ նորանք պիտի իմանան որ ես եմ Տէրը, երբոր իմ վրէժը կառնեմ նորանցից։
1 Եւ եղաւ տասնեւմէկերորդ տարուայ ամսի մէկին Տիրոջ խօսքը դէպի ինձ ասելով.
2 Մարդի որդի, որովհետեւ Տիւրոսը Երուսաղէմի վերայ ասեց՝ Վա՜շ կոտրուեցան ժողովուրդների դռները, դէպի ինձ է շուռ տալիս. Ես պիտի լցուիմ. Նա անապատ է դառնում.
3 Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա քեզ դէմ եմ, ով Տիւրոս, եւ շատ ազգեր պիտի յարուցանեմ քեզ վերայ, ինչպէս որ ծովը յարուցանում է իր ալիքները։
4 Եւ նորանք պիտի քանդեն Տիւրոսի պարիսպները եւ փուլ ածեն նորա աշտարակները, եւ ես պիտի աւելեմ նորա հողը նորանից եւ նորան չոր ապառաժ պիտի շինեմ։
5 Նա ուռկան փռելու տեղ պիտի դառնայ ծովի մէջ, որովհետեւ ես եմ խօսել, ասում է Տէր Եհովան. Եւ նա ազգերին աւար պիտի դառնայ։
6 Եւ նորա աղջկերքը, որոնք դաշտումն են, սրով պիտի սպանուին, եւ պիտի իմանան որ ես եմ Տէրը։
7 Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես Տիւրոսի վերայ պիտի բերեմ Բաբիլոնի թագաւոր Նաբուգոդոնոսորին հիւսիսից՝ թագաւորների թագաւորին ձիերով, կառքերով ու ձիաւորներով եւ բազմութիւնով ու մեծ ժողովուրդով։
8 Նա քո աղջկերքը դաշտումը սրով պիտի սպանէ, եւ քեզ դէմ մարտկոց պիտի շինէ, եւ քեզ դէմ հողաբլուրներ պիտի կանգնեցնէ, եւ քեզ դէմ վահան պիտի բարձրացնէ.
9 Եւ իր կործանիչ մեքենաները պիտի դնէ քո պարիսպների դէմ եւ քո աշտարակները պիտի քանդէ իր տապարներովը։
10 նորա ձիերի շատութիւնից քեզ պիտի ծածկէ նորանց փոշին. Ձիաւորների, անիւների եւ կառքերի դղրդիւնիցը պիտի սասանեն քո պարիսպները, երբոր նա մտնէ քո դռներովը ինչպէս որ կոտրուած քաղաքը կմտնեն։
11 Իր ձիերի սմբակներովը պիտի կոխ տայ քո բոլոր փողոցները, քո ժողովրդին սրով պիտի սպանէ եւ քո զօրաւոր բերդերը գետինը պիտի իջնեն։
12 Եւ քո հարստութիւնը պիտի թալանեն եւ պիտի կողոպտեն քո աւարը եւ պիտի քանդեն քո պարիսպները եւ քարուքանդ անեն քո ցանկալի տները, եւ քո քարերը ու քո փայտերը եւ քո հողը պիտի ջրի մէջը թափեն։
13 Եւ ես պիտի դադարեցնեմ քո երգերի աղմուկը, եւ քո քնարների ձայնը այլ եւս պիտի չլսուի։
14 Եւ ես քեզ պիտի չոր ապառաժ շինեմ. Ուռկան փռելու տեղ պիտի դառնաս. Այլ եւս պիտի չշինուիս. Որովհետեւ ես Տէրս եմ խօսել, ասում է Տէր Եհովան։
15 Տէր Եհովան այսպէս է ասում Տիւրոսին. Մի՞թէ քո կործանման ձայնիցը՝ երբոր քո միջումը կոտորած կատարուելով վիրաւորուածների հեծելովը կղզիները պիտի չսասանեն։
16 Եւ ծովի բոլոր իշխանները պիտի իջնեն իրանց աթոռների վերայից եւ պիտի հանեն իրանց պատմուճանները եւ իրանց նկարագործ հանդերձներիցը պիտի մերկանան, սոսկումներ պիտի հագնեն, գետնի վերայ պիտի նստեն եւ պիտի սարսափեն ամեն վայրկեան, եւ պիտի ապշեն քեզ վերայ։
17 Եւ ողբ պիտի բարձրացնեն քեզ վերայ եւ քեզ ասեն. Ի՜նչպէս կործանուեցար, ով ծովաբնակ անուանի քաղաք, որ ծովումը զօրաւոր էիր ինքդ եւ բնակիչներդ, որ ահ էիք տալիս նորա բոլոր բնակիչներին։
18 Հիմա պիտի զարհուրեն կղզիները քո կործանման օրը, եւ ծովումը եղող կղզիները պիտի ապշեն քո կորուստովը։
19 Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Ես քեզ այն անբնակ քաղաքների պէս աւերակ քաղաք շինելիս՝ անդունդը քեզ վերայ հանելիս, որ քեզ ծածկեն շատ ջրերը,
20 Եւ քեզ գուբը իջնողների հետ այն յաւիտենական ժողովրդի մօտ իջեցնելիս քեզ տակի երկրումը յաւիտենակն աւերակներումը նստեցնելիս գուբը իջնողների հետ որպէս զի չբնակուիս, այն ժամանակ ես փառք կդնեմ կենդանեաց երկրումը։
21 Քեզ սոսկման առարկայ կշինեմ, եւ դու պիտի ոչնչանաս, եւ դու պիտի որոնուիս, բայց պիտի այլ եւս չգտնուիս յաւիտեան, ասում է Տէր Եհովան։
1 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
2 Եւ դու, մարդի որդի, Տիւրոսի վերայ ողբ բարձրացրու,
3 Եւ ասիր Տիւրոսին, Ով ծովի մուտքերումը բնակող, որ վաճառականութիւն ես անում ազգերի հետ շատ կղզիների վերայ, այսպէս է ասում Տէր Եհովան. Ով Տիւրոս, դու ասեցիր՝ Ես գեղեցկութեան կատարելութիւնն եմ։
4 Շովի սրտումն են քո սահմանները. Քեզ շինողները կատարելագործեցին քո գեղեցկութիւնը։
5 Սանիրի մայրից շինեցին բոլոր լանջքերը քեզ համար. Լիբանանի եղեւին առան քեզ վերայ կայմ շինելու.
6 Քո թիակները Բասանի կաղնիներից շինեցին. Քո նստարանները շինեցին փղոսկրից՝ պատեցին Կիտացիների կղզիներից եկած տօսախով։
7 Եգիպտոսից բերած նկարագործ բեհեզից էր քո առագաստը, որ քեզ համար դրօշ լինէր. Կապուտակ եւ ծիրանեգոյն էր քո ծծակոցը Եղիսայի կղզիիցը բերուած։
8 Սիդոնի եւ Արուադի բնակիչները թիավարներդ էին. Քո իմաստունները, ով Տիւրոս, որ քեզանում կային, քա նաւավարներն էին։
9 Գեբաղի ծերերը եւ նորա իմաստունները, որ քեզանում կային, ծակոտուածքդ պնդացնողներն էին, ծովի բոլոր նաւերը եւ նորանց նաւաստիները քեզանում էին քո ապրանքները առուտուրի դնելու։
10 Պարսիկներ, Ղուդացիք եւ Փութացիք քո զօրքի մէջ էին իբրեւ քո պատերազմական մարդիկը. Վահան եւ սաղաւորտ կախող էին. Նորանք քեզ փառաւորութիւն տուին։
11 Արուադացիք եւ քո զօրքը քո պարիսպների վերայ էին շուրջանակի, եւ քաջասիրտներն էին քո աշտարակների վերայ. Նորանք իրանց վահանները կախում էին քո պարիսպների վերայ շուրջանակի. Նորանք կատարելագործեցին քո գեղեցկութիւնը։
12 Թարսիսը քո վաճառականներն էր ամեն տեսակ ապրանքի շատութիւնիցը. Արծաթով, երկաթով, անագով եւ կապարով անում էին քո առուտուրը։
13 Յաւանը, Թոբելը եւ Մոսոքը քո վաճառականներն էին. Նորանք քեզ հետ մարդկանց հոգիների եւ պղնձի անօթների առուտուր էին անում։
14 Թորգոմայի տունից ձիեր եւ ձիաւորներ եւ ջորիներ էին բերում քեզ մօտ իբրեւ առուտուրի ապրանք։
15 Դեդանի որդիքը քո վաճառականներն էին. Շատ կղզիներ իբրեւ վաճառահանութեան տեղեր ձեռքիդ էին. Փղոսկրեայ եղջիւրներ եւ ոպնիազ փայտ էին ետ դարձնում քեզ իբրեւ փոխանակութիւն։
16 Ասորիք քո վաճառականներն էին, քո ձեռագործների շատութեան համար. Կարկեհանով, ծիրանեգոյնով, նկարագործներով, բեհեզով, բուստերով եւ կարմիր յակինթով անում էին քո առուտուրը։
17 Յուդան եւ Իսրայէլի երկիրը քո վաճառականներն էին. Մեննիթի ցորենով, խմորեղէնով, մեղրով, իւղով եւ բալասանով անում էին քո վաճառականութիւնը։
18 Դամասկոսը քո վաճառականն էր, ձեռագործներիդ շատութեան ամեն տեսակ ապրանքի շատութեան համար՝ Քեղբոնի գինիով եւ սպիտակ բուրդով։
19 Վեդանը եւ Յաւանը Ուզալից բերում էին քո ապրանքները. Շինած երկաթեղէն, կասիա եւ խնկեղէգն էր լինում քո փոխանակութիւնը։
20 Դեդանը քո վաճառականն էր կառքի պաստառակալներով։
21 Արաբացիք եւ Կեդարի բոլոր իշխանները քո պատրաստ վաճառականներն էին. Գառներով, խոյերով եւ նոխազներով էին առեւտուր անում քեզ հետ։
22 Սաբայի եւ Ռեգմայի վաճառականները քո վաճառականներն էին, ամեն տեսակ գլխաւոր բուրմունքներով եւ ամեն տեսակ պատուական քարերով եւ ոսկով անում էին քո առուտուրը։
23 Խառանը, Քաննէն եւ Եդեմը Սաբայի վաճառականները, Ասորեստանն ու Քաղմադը քո վաճառականներն էին։
24 նորանք քեզ հետ վաճառականութիւն էին անում շքեղ հանդերձներով, կապուտակ եւ նկարագործ վերարկուներով, մանածների կուտակներով, հիւսուած չուաններով եւ եղեւնափայտեայ սնտուկներով քո վաճառանոցներում։
25 Թարսիսի նաւերը քո կարաւաններն էին քո վաճառքների համար, եւ դու լցուեցար եւ շատ փառաւորուեցար ծովի միջումը։
26 Շատ ջրերով տարան քեզ քո թիավարները. արեւելեան քամին քեզ կոտրեց ծովի միջումը։
27 Քո ապրանքներն ու վաճառքները՝ քո առուտուրը, քո նաւաստիներն ու նաւավարները, քո ծակոտուածքը պնդացնողները եւ քեզ հետ առուտուր անողները, եւ քեզանում լինող քո բոլոր պատերազմի մարդիկը եւ քո բոլոր բազմութեան հետ որ քեզանում է, պիտի ընկնեն ծովի մէջը քո անկման օրը։
28 Քո նաւավարների աղաղակի ձայնիցը պիտի դողան արուարձանները։
29 Եւ պիտի իջնեն իրանց նաւերիցը բոլոր թիավարները, նաւաստիները՝ ամեն նաւավարները ծովի մէջ եւ կանգնեն երկրի վերայ։
30 Եւ իրանց ձայնը լսել կտան քեզ վերայ եւ կաղաղակեն դառնապէս. Եւ հող վեր կածեն իրանց գլուխների վերայ, եւ մոխրի մէջ կթաւալուեն։
31 Եւ իրանց մազերը կածիլեն քո մասին եւ քուրձեր կհագնեն եւ քեզ վերայ լաց կլինեն դառն հոգով եւ դառն սուգով.
32 Եւ իրանց կոծ անելովը ողբ կբարձրացնեն քեզ վերայ, եւ ողբ կերգեն քեզ վերայ ասելով. Ո՞վ է Տիւրոսի նման, ծովի մէջ բնաջինջ եղածին նման։
33 Քո վաճառքները ծովիցը դուրս գալիս՝ շատ ազգեր էին կշտացնում, քո ապրանքների ու քո առուտուրների շատութիւնովը հարստացնում էին երկրի թագաւորներին,
34 Արդ որ ծովի միջում ջրերի խորերն ես խորտակուել, քո վաճառքներն եւ բոլոր բազմութիւնդ ընկան քո մէջը։
35 Կղզիների բոլոր բնակիչները ապշել են քեզ վերայ եւ նորանց թագաւորները սաստիկ զարհուրուեցան. Դողում են նորանց երեսները։
36 Ազգերի միջի վաճառականները սուլում են քեզ վերայ, դու սոսկում եղար եւ ոչնչացար յաւիտեան։
1 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
2 Մարդի որդի, ասիր Տիւրոսի իշխանի՝ թէ Այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ սիրտդ հպարտացաւ եւ ասեցիր. Ես աստուած եմ, Աստուծոյ աթոռի վերայ եմ նստած ծովի միջումը. բայց դու մարդ ես եւ ոչ Աստուած, թէեւ դու քո սիրտը Աստուծոյ սրտի տեղն ես դրել.
3 Ահա դու Դանիէլիցը իմաստուն ես. Ոչ մի գաղտնիք մութ չէ քեզ համար.
4 Քո իմաստութեամբն ու հանճարովը քեզ համար հարստութիւն շինեցիր, եւ ոսկի ու արծաթ դրիր քո գանձարաններումը.
5 Քո շատ իմաստութիւնովը՝ քո վաճառականութիւնովը շատացրիր քո հարստութիւնը, եւ սիրտդ բարձրացաւ քո հարստութիւնովը։
6 Սորա համար այսպէս է ասում տէր Եհովան. Որովհետեւ դու քո սիրտը Աստուծոյ սրտի նման շինեցիր,
7 Դորա համար ահա ես քեզ վերայ պիտի բերեմ օտարներին՝ ազգերի բռնաւորներին, եւ նորանք պիտի հանեն իրանց սրերը քո իմաստութեան գեղեցկութեան վերայ, եւ պիտի ապականեն քո գեղեցկութիւնը։
8 Քեզ գուբը պիտի գցեն, եւ դու պիտի մեռնես վիրաւորուածների մահով ծովի մէջ։
9 Մի՞թէ ասելու ես քեզ սպանողների առաջին. Ես աստուած եմ. Քանի որ դու մարդ ես եւ ոչ Աստուած՝ քեզ սպանողների ձեռքին։
10 Անթլփատների մահով պիտի մեռնես օտարների ձեռքով. Որովհետեւ ես խօսեցի. Ասում է Տէր Եհովան։
11 Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով.
12 Մարդի որդի, ողբ բարձրացրու Տիւրոսի թագաւորի վերայ եւ ասիր նորան. Այսպէս է ասում Տէր Եհովան. Դու կատարելութեան կնիքն ես՝ լիքն իմաստութիւնով, եւ գեղեցկութեամբ կատարեալ։
13 Եդեմումն՝ Աստուծոյ դրախտումն էիր. Բոլոր պատուական քարերը քո ծածկոցն էին՝ սարդիոն, տպազիոն, անդամանդ, ոսկեքար, եղնգնաքար եւ յասպիս, շափիւղայ, կարկեհան եւ զմրուխտ եւ ոսկի. Քո թմբուկների եւ քո սրինգների գործը քեզ համար քո ստեղծուած օրը պատրաստուեցաւ.
14 Դու մի օծուած քերովբէ էիր ծածկող, եւ ես քեզ շինեցի. Աստուծոյ սուրբ սարի վերայ էիր. Կրակի քարերի մէջ տեղ էիր ման գալիս։
15 Դու կատարեալ էիր քո ճանապարհներումը քո ստեղծուած օրիցը մինչեւ որ քեզանում անօրէնութիւն գտնուեցաւ։
16 Քո առուտուրի շատութեան համար լցուեցաւ քո ներսը զրկանքով եւ դու մեղանչեցիր. Եւ ես քեզ իբրեւ պիղծ հեռացրի Աստուծոյ սարիցը, եւ քեզ փչացրի, ով ծածկող քերովբէ, կրակի քարերի միջից։
17 Սիրտդ հպարտացաւ քո գեղեցկութիւնովը. Դու ապականեցիր քո իմաստութիւնը քո գեղեցկութեան պատճառով. Ես քեզ գետինը պիտի գցեմ. Թագաւորների առաջին քեզ տեսարան պիտի շինեմ։
18 Քո անօրէնութիւնների շատութիւնովը՝ քո անիրաւ վաճառականութիւնովը պղծեցիր քո սրբարանները. Եւ ես կրակ պիտի հանեմ քո միջից. Նա պիտի ուտէ քեզ, եւ ես քեզ մոխիր պիտի շինեմ երկրի վերայ բոլոր քեզ տեսնողների աչքերի առաջին։
19 Ազգերի մէջ քեզ ամեն ճանաչողները պիտի ապշեն քեզ վերայ. Դու սոսկում եղար եւ ոչնչացար յաւիտեան։
20 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
21 Մարդի որդի, երեսդ Սիդոնին դարձրու, եւ մարգարէացիր նորա վերայ.
22 Եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես քեզ դէմ եմ, ով Սիդոն. Եւ պիտի փառաւորուիմ քեզանում, եւ պիտի իմանան որ ես եմ Տէրը, երբոր նորանում դատաստաններ անեմ եւ նորանում սրբուիմ։
23 Եւ նորա մէջ ժանտախտ պիտի ուղարկեմ եւ նորա փողոցների մէջ՝ արիւն. Եւ վիրաւորուածներ պիտի ընկնեն նորա մէջ նորա վերայի սրով շուրջանակի։ Եւ պիտի իմանան, որ ես եմ Տէրը։
24 Եւ Իսրայէլի տան համար այլեւս պիտի չլինի խայթող տատասկ եւ ցաւացնող փուշ նորանց բոլոր շրջականերից, որ ատում են նորանց. Եւ պիտի գիտենան, որ ես եմ Տէր Եհովան։
25 Այսպէս է ասում Տէր Եհովան. Երբոր ես կհաւաքեմ Իսրայէլի տունը այն ազգերի միջից որոնցում ցրուել եմ, եւ երբոր ես կսրբուիմ նորանցով ազգերի աչքերի առաջին, այն ժամանկ նորանք կբնակուեն իրանց հողի վերայ, որ ես տուի իմ ծառայ Յակոբին։
26 Եւ նորանք կբնակուեն նորանում ապահովութիւնով եւ տուներ կշինեն եւ այգիներ կտնկեն, եւ ապահով կբնակուեն, երբոր ես դատաստաններ կանեմ իրանց շրջակայքիցը բոլոր իրանց արհամարհողներին, եւ կգիտենան որ ես եմ Տէրը նորանց Աստուածը։
1 Տասներորդ տարուայ տասներորդ ամսի տասներկուսին եղաւ Տիրոջ խօսքը ինձ ասելով.
2 Մարդի որդի, երեսդ դարձրու դէպի Եգիպտոսի Փարաւօն թագաւորը, եւ մարգարէացիր նորա դէմ եւ բոլոր Եգիպտոսի դէմ.
3 Խօսիր եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես քեզ դէմ եմ, ով Եգիպտոսի Փարաւօն թագաւոր, ով մեծ վիշապ որ պառկում ես գետերումդ, որ ասում ես. Իմ գետը իմն է, եւ ես եմ շինել ինձ համար։
4 Բայց ես քո կզակներին կարթեր եմ անցկացնելու եւ քո գետերի ձկները կպցնելու եմ քո թեփերին, եւ քեզ դուրս եմ քաշելու քո գետերիցը, նաեւ քո գետերի բոլոր ձկները, որ կպած կլինեն քո թեփերին։
5 Եւ քեզ դէն պիտի գցեմ անապատը եւ քո գետերի բոլոր ձկները. Դու դաշտի երեսի վերան ես ընկնելու, դու պիտի չժողովուիս եւ պիտի չհաւաքուիս. Ես քեզ տալիս եմ երկրի գազաններին եւ երկնքի թռչուններին իբրեւ կերակուր։
6 Եւ Եգիպտոսի բոլոր բնակիչները կգիտենան, որ ես եմ Տէրը. Որովհետեւ նորանք եղէգի ցուպ եղան Իսրայէլի տան համար։
7 Նորանք քեզ ձեռքիցդ բռնելիս, դու կոտրուեցար եւ նորանց բոլոր թիկունքները ճղեցիր. Եւ նորանք քեզ վերայ կռնելիս, դու փշրուեցար եւ կանգնեցրիր նորանց երանքները։
8 Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես սուր եմ բերում քեզ վերայ, եւ քեզանից պիտի փչացնեմ մարդն ու անասունը։
9 Եւ Եգիպտոսի երկիրը պիտի ամայի եւ անապատ դառնայ, եւ պիտի իմանան որ ես եմ Տէրը, որովհետեւ նա ասեց. Գետը իմն է, եւ ես եմ շինել։
10 Դորա համար ահա ես քեզ դէմ եւ քո գետերի դէմ եմ. Եւ Եգիպտոսի երկիրը անապատների անապատի պէս ամայի պիտի շինեմ Մագդողից մինչեւ Սուհէն եւ մինչեւ Եթէովպացիների սահմանը։
11 Նորանով մարդի ոտք չպիտի անց կենայ, եւ անասունի ոտք չպիտի անց կենայ նորանով. Եւ նա բնակուած չպիտի լինի քառասուն տարի։
12 Եւ ես Եգիպտոսի երկիրը ամայի պիտի անեմ ամայացած երկիրների միջում, եւ նորա քաղաքները անապատացած քաղաքների միջում պիտի ամայի լինեն քառասուն տարի. Եւ Եգիպտացիներին պիտի ցրուեմ ազգերի մէջ եւ նորանց ցիրուցան անեմ երկիրների մէջ։
13 Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Քառասուն տարիից յետոյ ես պիտի ժողովեմ Եգիպտացիներին այն ազգերից, ուր որ ցրուած են եղել։
14 Եւ ետ պիտի դարձնեմ Եգիպտոսի գերութիւնը, եւ ետ պիտի տանեմ նորանց Պաթուրեսի երկիրը՝ իրանց ծագման երկիրը, եւ նորանք այնտեղ մի ցած թագաւորութիւն պիտի լինեն։
15 Թագաւորութիւններից ցածը պիտի լինի, եւ այլ եւս պիտի չբարձրանայ ազգերի վերայ. Եւ ես նորանց պիտի քիչացնեմ որ չտիրեն ազգերի վերայ.
16 Եւ այլ եւս պիտի Իսրայէլի տան համար ապաստանարան չլինի՝ անօրէնութիւն յիշեցնելով նորանց ետեւից հետեւելով։ Եւ նորանք պիտի իմանան որ ես եմ Տէր Եհովան։
17 Եւ եղաւ քսանեւեօթներորդ տարուայ առաջին ամսի մէկին Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
18 Մարդի որդի, Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը իր զօրքը մեծ ծառայութեան համար ծառայեցրեց Տիւրոսի դէմ. Ամեն գլուխ կնտացաւ, եւ ամեն ուս պլոկուեցաւ. Բայց մի վարձք չեղաւ նորան եւ նորա զօրքին Տիւրոսիցը այն նորա դէմ արած ծառայութեան համար։
19 Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես տալիս եմ Եգիպտոսի երկիրը Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորին. Եւ նա պիտի վեր առնէ նորա առատութիւնը եւ կողոպտէ նորա կողոպուտը եւ յափշտակէ նորա աւարը. Եւ սա վարձք կլինի նորա զօրքին։
20 Իբրեւ վճար, որի համար նա ծառայել է, տալիս եմ նորան Եգիպտոսի երկիրը. Որովհետեւ ինձ համար են արել. Ասում է Տէր Եհովան։
21 Այն օրը մի եղջիւր պիտի բուսցնեմ Իսրայէլի տան համար, եւ քեզ էլ բերանի բացութիւն պիտի տամ նորանց մէջ. Եւ նորանք պիտի իմանան որ ես եմ Տէրը։
1 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
2 Մարդի որդի, մարգարէացիր եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ողբացէք՝ աւա՜ղ այն օրուան։
3 Որովհետեւ օրը մօտացել է, եւ մօտացել է Տիրոջ օրը, ամպոտ օրը. Դա ազգերի ժամանակը պիտի լինի։
4 Եւ սուր պիտի գայ Եգիպտոսի վերայ եւ երկունք պիտի լինի Եթէովպիայումը, երբոր Եգիպտոսումը կընկնեն սպանուածները, եւ վեր կառնեն նորա առատութիւնը եւ քարուքանդ կլինեն նորա հիմունքը։
5 Եթէովպացիք, Փութացիք, Ղուդացիք եւ բոլոր խառնիճաղանճ ժողովուրդը եւ Քուբացիք եւ ուխտի երկրի որդիքը նորանց հետ սրով պիտի ընկնեն։
6 Այսպէս է ասում Տէրը. Եգիպտոսի օգնականներն էլ պիտի ընկնեն, եւ պիտի իջնէ նորա զօրութեան հպարտութիւնը, Մագդողից մինչեւ Սուհէն սրով պիտի ընկնեն նորանում, ասում է Տէր Եհովան.
7 Եւ պիտի ամայանան ամայացած երկիրների միջում, եւ նորա քաղաքները պիտի լինեն անապատացած քաղաքների մէջ։
8 Եւ պիտի իմանան որ ես եմ Տէրը, երբոր ես կրակ կգցեմ Եգիպտոսի մէջ եւ կկոտրատուին նորա բոլոր օգնականները։
9 Այն օրը դեսպաններ պիտի դուրս գան նաւերով իմ առաջից՝ ապահով Եթէովպացիներին վախեցնելու համար, եւ նորանց մէջ երկունք պիտի լինի Եգիպտոսի օրուայ պէս. Որովհետեւ ահա գալիս է։
10 Այսպէս է ասում Տէր Եհովան. Եւ Եգիպտոսի բազմութիւնն էլ պիտի փչացնեմ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի ձեռովը։
11 Նա եւ իր ժողովուրդն իր հետ՝ ազգերի բռնակալները բերվում են երկիրը աւերակ անելու, եւ նորանք պիտի մերկացնեն իրանց սուրերը Եգիպտոսի վերայ, եւ երկիրը պիտի լցնեն սպանուածներով։
12 Եւ ես պիտի ցամաքեցնեմ գետերը, եւ երկիրը ծախեմ չարերի ձեռքը, եւ ամայի անեմ երկիրը եւ նորա լիութիւնը օտարների ձեռով. Ես տէրս եմ խօսել։
13 Այսպէս է ասում Տէր Եհովան. Ես կուռքերն էլ պիտի բնաջինջ անեմ, եւ փչացնեմ չաստուածները Մեմփիսից. Եւ Եգիպտոսի երկրիցը այլ եւս իշխան պիտի չլինի. Եւ վախ պիտի դնեմ Եգիպտոսի երկրումը։
14 Եւ պիտի ամայի անեմ Պաթուրէսին, եւ Տայանիսի մէջ կրակ պիտի գցեմ, եւ Նովի մէջ դատաստաններ պիտի անեմ.
15 Եւ իմ սրտմտութիւնը պիտի թափեմ Եգիպտոսի ամրութեան՝ Սինի վերայ եւ պիտի ջարդեմ Նովի բազմութիւնը։
16 Եւ կրակ պիտի գցեմ Եգիպտոսի մէջ. Սինը պիտի երկունքներով գալարուի, եւ Նովը պիտի ճեղքուի. Եւ թշնամիները պիտի Մեմփիսը ցերեկով առնեն։
17 Արեգի եւ Բուբաստի երիտասարդները պիտի սրով ընկնեն. Եւ իրանք գերի պիտի գնան։
18 Եւ Տափնասում ցերեկը պիտի խաւար դառնայ, երբոր ես այնտեղ կոտրատեմ Եգիպտոսի լուծերը, եւ երբոր այնտեղ կփչանայ նորա ոյժի հպարտութիւնը. Ամպ պիտի ծածկէ նորան, եւ նորա աղջկերքը գերի պիտի գնան։
19 Այսպէս ես Եգիպտոսում դատաստաններ պիտի անեմ, եւ նորանք պիտի իմանան որ ես եմ Տէրը։
20 Եւ եղաւ տասնեւմէկերորդ տարուայ առաջին ամսի եօթին Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
21 Մարդի որդի, Եգիպտոսի Փարաւօն թագաւորի բազուկը կոտրեցի, եւ ահա նա պիտի չփաթաթուի բժշկութիւն տալու համար, որ կապ դնեն փաթաթածի վերայ, որպէս զի զօրանայ սուր բռնելու համար։
22 Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես Եգիպտոսի Փարաւօն թագաւորի դէմ եմ, եւ պիտի փշրեմ նորա բազուկները՝ թէ զօրաւորը թէ կոտրածը, եւ վայր պիտի գցել տամ սուրը նորա ձեռքիցը։
23 Եւ Եգիպտացիներին պիտի ցրուեմ ազգերի մէջ եւ նորանց սփռեմ երկիրների մէջ։
24 Բայց պիտի զօրացնեմ բաբիլոնի թագաւորի բազուկները, եւ իմ սուրը պիտի դնեմ նորա ձեռքին, սակայն Փարաւօնի բազուկները պիտի փշրեմ, եւ նա պիտի սպանուողի հեծեծանքովը հեծէ նորա առաջին։
25 Եւ Բաբիլոնի թագաւորի բազուկները պիտի զօրացնեմ, իսկ Փարաւօնի բազուկները պիտի ընկնեն. Եւ պիտի իմանան որ ես եմ Տէրը, երբոր ես իմ սուրը կտամ Բաբիլոնի թագաւորի ձեռքը, եւ նա նորան կմեկնէ Եգիպտոսի երկրի վերայ.
26 Եւ կցրուեմ Եգիպտացիներին ազգերի մէջ եւ նորանց կսփռեմ երկիրների մէջ, այն ժամանակ կիմանան որ ես եմ Տէրը։
1 Եւ եղաւ տասնեւմէկերորդ տարուայ երրորդ ամսի մէկին, Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
2 Մարդի որդի, ասիր Եգիպտոսի Փարաւօն թագաւորին եւ նորա բազմութեանը. Դու ո՞ւմ ես նմանում քո մեծութիւնովը։
3 Ահա Ասորեստանցին մի եղեւին էր Լիբանանի վերայ, ոստերը գեղեցիկ եւ տերեւախիտ, հովանաւոր եւ բարձրահասակ էր, եւ ամպերի մէջ էր նորա գագաթը։
4 Ջրերը նորան մեծացրին, անդունդները նորան բարձրացրին, իր գետերը գնում էին իր տունկի շուրջը, եւ իր վտակները նա ուղարկում էր դաշտի բոլոր ծառերին։
5 Սորա համար նորա հասակը բարձր եղաւ դաշտի բոլոր ծառերիցը. Եւ աճեցին նորա ոստերը եւ տարածուեցան նորա ճիւղերը շատ ջրերից ընդարձակուելով։
6 Նորա ճիւղերի վերայ բոյն էին դնում երկնքի բոլոր թռչունները, եւ նորա ճիւղերի տակ ծնում էին դաշտի բոլոր գազանները, եւ նորա հովանումը բնակվում էին բոլոր մեծամեծ ազգերը։
7 Եւ նա գեղեցիկ էր իր մեծութիւնովը, իր ոստերի ընդարձակութիւնովը. Որովհետեւ նորա արմատը շատ ջրերի վերայ էր։
8 Եղեւինները նորան չէին ծածկում Աստուծոյ դրախտումը, մայր ծառերը չէին նմանում նորա շառաւիղներին, եւ սօսիները նորա ոստերի նման չէին. Ոչ մի ծառ Աստուծոյ դրախտի մէջ չէր նմանում նորան իր գեղեցկութիւնովը։
9 Ես նորան գեղեցիկ էի շինել իր ոստերի շատութիւնովը. Եւ նախանձում էին նորան Աստուծոյ դրախտումը եղող բոլոր Եդեմի ծառերը։
10 Դորա համար այսպէս ասեց Տէր Եհովան. Որովհետեւ բարձրացաւ հասակով եւ իր գագաթը դրաւ ամպերի մէջ, եւ իր սիրտը հպարտացաւ իր բարձրութիւնովը,
11 Ես էլ նորան տուի ազգերի հզօր ձեռքը. Նա հատուցանելով կհատուցանէ նորան. Նորա չարութեան համար ես քշեցի նորան։
12 Եւ օտարները՝ ազգերի բռնակալները նորան ջարդեցին եւ դէն գցեցին. Սարերի եւ բոլոր հովիտների վերայ ընկան նորա ոստերը եւ կոտրատուեցան նորա շառաւիղները երկրի բոլոր ձորերումը, եւ նորա հովանիիցը իջան երկրի բոլոր ժողովուրդները եւ դէն գցեցին նորան։
13 Նորա ընկածների վերայ բնակուեցին երկնքի ամեն թռչունները, եւ նորա շառաւիղների վերայ էին դաշտի ամեն գազանները։
14 Որպէս զի իրանց հասակովը չհպարտանան ամեն ջրասուն ծառերը եւ իրանց գագաթները չդնեն ամպերի մէջ, եւ իրանց հպարտութիւնովը իրանց վերայ հաստատ չկենան բոլոր ջրով ոռոգուածները, որովհետեւ ամենքը մահուան են մատնուած գետնի տակերումը մարդկանց որդիների մէջ գուբը իջնողների հետ։
15 Այսպէս է ասում տէր Եհովան. Նա գերեզմանը իջած օրը սուգ անել տուի. Նորա համար անդունդը ծածկեցի եւ արգելեցի նորա գետերը, եւ շատ ջրեր բռնուեցան, եւ սուգ հագցրի Լիբանանին նորա մասին, եւ դաշտի բոլոր ծառերը թառամեցին նորա պատճառով։
16 Նորա անկման ձայնիցը դողալ տուի ազգերին երբոր նորան իջեցրի գերեզմանը գուբը իջնողների հետ, եւ մխիթարուեցան գետնի տակերումը Եդեմի բոլոր ծառերը, Լիբանանի ընտիրներն ու լաւերը՝ բոլոր ջրով ոռոգուածները։
17 Նորանք էլ նորա հետ իջան գերեզմանը սրով սպանուածների մօտ. Եւ նորա բազուկը եղողները, որ բնակվում էին նորա հովանիումը ազգերի մէջ։
18 Ո՞ւմ ես նմանում այսպէս փառքով եւ մեծութիւնով Եդեմի ծառերի մէջ. Դու վայր պիտի գցուիս Եդեմի ծառերի հետ գետնի տակը, անթլփատների մէջ պիտի պառկես սրով սպանուածների հետ։ Այսինքն Փարաւօնը եւ նորա բոլոր բազմութիւնը, ասում է Տէր Եհովան։
1 Եւ եղաւ տասնեւերկուերորդ տարուայ, տասնեւերկուերորդ ամսուայ ամսի մէկին եղաւ Տիրոջ խօսքը ինձ ասելով.
2 Մարդի որդի, ողբ բարձրացրու Եգիպտոսի Փարաւօն թագաւորի վերայ եւ ասիր նորան. Ազգերի մէջ դու առիւծի էիր նմանվում. Եւ դու մի վիշապի նման էիր ջրերումը. Դու վեր էիր բղխում քո գետերովը, եւ պղտորեցնում էիր ջուրը ոտներովդ, եւ կոխ էիր տալիս նորանց գետերը։
3 Այսպէս է ասում տէր Եհովան. Ես պիտի իմ ցանցը քեզ վերայ տարածեմ շատ ազգերի ժողովրդովը, եւ քեզ վեր պիտի քաշեմ իմ ուռկանովը։
4 Եւ քեզ պիտի գցեմ գետնի վերայ, դաշտի երեսը պիտի շպռտեմ քեզ, եւ քեզ վերայ պիտի բնակեցնեմ երկնքի բոլոր թռչուններին, եւ քեզանով պիտի կշտացնեմ երկրի բոլոր գազաններին։
5 Եւ քո միսը պիտի սարերի վերայ գցեմ, եւ պիտի լցնեմ ձորերը քո դէզերովը։
6 Եւ երկրին պիտի խմեցնեմ քո արիւնի արտահոսածովը մինչեւ սարերն էլ, եւ հեղեղատները պիտի լցուին քեզանով։
7 Եւ քեզ հանգցնելիս պիտի ծածկեմ երկինքը, եւ սուգ պիտի հագցնեմ նորա աստղերին, արեգակը ամպով պիտի ծածկեմ, եւ լուսինը պիտի չճառագայթէ իր լոյսը։
8 Երկնից վերայ բոլոր լուսաւոր լուսատուներին պիտի խաւարեցնեմ քո պատճառով, եւ քո երկրի վերայ մթութիւն պիտի բերեմ, ասում է Տէր Եհովան։
9 Եւ շատ ժողովուրդների սիրտը պիտի խռովեցնեմ, երբոր քո կործանումը հասցնեմ ազգերին այն երկիրներում, որոնց չէիր գիտում։
10 Եւ շատ ժողովուրդներ պիտի ապշեցնեմ քեզ վերայ, եւ նորանց թագաւորները զարհուրանքով պիտի քեզ վերայ զարհուրեն, երբոր իմ սուրը կթռթռացնեմ նորանց առաջին. Եւ պիտի ամեն մարդ ամեն վայրկեան սարսափէ իր անձի համար քո կործանման օրը։
11 Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Բաբիլոնի թագաւորի սուրը պիտի գայ քեզ վերայ։
12 Զօրաւորների սրերովը վայր պիտի գցեմ քո բազմութիւնը, որոնք ամենքը ազգերի բռնաւորներն են։ Եւ նորանք պիտի կողոպտեն Եգիպտոսի պարծանքը, եւ պիտի ոչնչանայ նորա բոլոր բազմութիւնը։
13 Եւ պիտի կորցնեմ նորա բոլոր անասունները, շատ ջրերի վերայից, եւ այլ եւս նորանց պիտի չպղտորէ մարդի ոտք, եւ անասունի կճղակներ պիտի նորանց չպղտորեն։
14 Այն ժամանակ պիտի պարզեցնեմ նորանց ջրերը, եւ իւղի պէս հոսեցնեմ նորանց գետերը, ասում է տէր Եհովան.
15 Երբոր Եգիպտոսի երկիրը աւերակ կդարձնեմ, եւ երկիրը աւերակ կդառնայ իր լիութիւնիցը. Երբոր ես կզարկեմ նորա միջի բոլոր բնակիչներին, այն ժամանակ կիմանան թէ ես եմ Տէրը։
16 Սա մի ողբ է, եւ ողբով պիտի երգեն նորան, ազգերի աղջկերքը պիտի ողբալով երգեն նորան, Եգիպտոսի վերայ եւ նորա բոլոր բազմութեան վերայ պիտի ողբալով երգեն նորան, ասում է Տէր Եհովան։
17 Եւ եղաւ տասնեւերկուերորդ տարուայ՝ ամսի տասնեւհինգին, որ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
18 Մարդի որդի, կոծ արա Եգիպտոսի բազմութեան վերայ եւ իջեցրու նորան՝ նորան եւ զօրաւոր ազգերի աղջիկներին գետնի տակը գուբը իջնողների հետ։
19 Դու ումի՞ց ես վայելուչ. իջիր եւ պառկիր անթլփատների հետ։
20 Սրով սպանուածների մէջ պիտի ընկնեն, սուրի պիտի տրուի նա, քաշքաշեցէք նորան եւ նորա բոլոր բազմութիւնը։
21 Նորան խօսելու են զօրաւորների հզօրները գերեզմանի միջից՝ նորա օգնողների հետ. իջել պառկել են անթլփատները՝ սրով սպանուած։
22 Այնտեղ է Ասորեստանցին եւ նորա բոլոր ամբոխը, նորա գերեզմանները նորա շրջակայքումն են. Ամենքը սպանուած՝ սրով ընկածներ են։
23 Որի գերեզմանները գուբի խորքերումն են շինուած, եւ իր ամբոխը իր գերեզմանների շրջակայքումն է, ամենքը սպանուած՝ սրով ընկածներ են, որոնք վախ էին տալիս կենդանեաց երկրումը։
24 Այնտեղ է Եղամացին եւ իր բոլոր բազմութիւնը, իր գերեզմանների շրջակայքումը, ամենքը սպանուած՝ սրով ընկածներ են, որոնք իջել են անթլփատ՝ երկրի տակերը, որոնք իրանց վախը տալիս էին կենդանեաց երկրումը, սակայն իրանց ամօթը պիտի կրեն գուբը իջնողների հետ։
25 Սպանուածների մէջ նորան տնկողին տուին իր բոլր բազմութեան հետ, նորա շրջակայքումն են իր գերեզմանները. Ամենքը անթլփատներ՝ սրով սպանուած, որ իրանց վախը տալիս էին կենդանեաց երկրումը, եւ որոնք պիտի կրեն իրանց ամօթը գուբը իջնողների հետ. Նա սպանուածների մէջ է դրուել։
26 Այնտեղ է Մոսոքը՝ Թոբէլը եւ նորա բոլոր ամբոխը, նորա շրջակայքումն են իր գերեզմանները. Ամենքը անթլփատներ՝ սրով սպանուածներ, որոնք իրանց վախը տալիս էին կենդանեաց երկրումը։
27 Եւ նորանք պիտի չպառկեն անթլփատներից ընկնող զօրաւորների հետ, որոնք իրանց պատերազմական զէնքերովը գերեզման իջան, եւ որոնց սուրերը իրանց գլխների տակին դրին. Բայց նորանց անօրէնութիւնները իրանց ոսկորների վերայ պիտի լինի, թէեւ նորանք զօրաւորների երկիւղն էին կենդանեաց երկրումը։
28 Եւ դու պիտի անթլփատների մէջ փշրուիս, եւ պառկես սրով սպանուածների հետ։
29 Այնտեղ է Եդովմը, նորա թագաւորները եւ նորա բոլոր իշխանները, որոնք իրանց զօրութիւնովը սրով սպանուածների հետ են դրուած. Նորանք պիտի պառկեն անթլփատների հետ եւ գուբը իջնողների հետ։
30 Այնտեղ են հիւսիսի իշխանները բոլորը, եւ բոլոր Սիդոնացիք, որոնք իջան սպանուածների հետ. Իրանց ահարկութիւնովը պիտի ամաչեն իրանց զօրութիւնիցը, եւ պիտի պառկեն անթլփատ՝ սրով սպանուածների հետ, եւ իրանց ամօթը կրեն գուբը իջնողների հետ։
31 Փարաւօնը տեսնելու է նորանց, եւ պիտի մխիթարուի իր բոլոր ամբոխի մասին, սրով սպանուածներ են Փարաւօնը եւ իր բոլոր զօրքերը, ասում է Տէր Եհովան։
32 Որովհետեւ ես նորա երկիւղ տալ տուի կենդանեաց երկրումը. Եւ նա պիտի պառկեցնուի անթլփատների մէջ՝ սրով սպանուածների հետ՝ Փարաւօնը եւ նորա բոլոր ամբոխը, ասում է Տէր Եհովան։
1 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
2 Մարդի որդի, խօսիր քո ժողովրդի որդկանց հետ եւ ասիր նորանց. Եթէ մի երկրի վերայ սուր բերեմ, եւ այն երկրի ժողովուրդը մէկ մարդ ընտրէ իր միջիցը եւ նորան իրանց համար դէտ շինեն.
3 Եւ նա տեսնէ այն սուրը գալիս երկրի վերայ, եւ փողը հնչեցնէ եւ ժողովրդին զգուշացնէ.
4 Բայց մէկը փողի ձայնը որոշ լսէ եւ չզգուշանայ, եւ սուրը գայ եւ նորան վեր առնէ. նորա արիւնը նորա գլուխը պիտի լինի։
5 Նա լսել էր փողի ձայնը եւ չզգուշացաւ. Նորա արիւնը իր վերայ պիտի լինի. Եւ եթէ նա զգուշացած լինէր իր անձը կազատէր։
6 Բայց եթէ դէտը տեսնէ սուրը գալիս եւ փողը չհնչեցնէ, եւ ժողովուրդը չզգուշանայ, եւ սուրը գայ եւ նորանցից մի հոգի վեր առնէ. նա իր անօրէնութիւնովը վեր առնուեցաւ, բայց նորա արիւնը ես դէտի ձեռքիցն եմ պահանջելու։
7 Եւ դու, մարդի որդի, ես քեզ դէտ դրի Իսրայէլի տան վերայ, եւ դու պիտի իմ բերանից խօսքը լսես եւ նորանց զգուշացնես իմ կողմանէ։
8 ես ամբարշտին ասելիս, Ով ամբարիշտ, դու անպատճառ պիտի մեռնես, եւ դու եթէ չխօսես ամբարշտին՝ իր ճանապարհիցն զգուշացնելու համար. Այն ամբարիշտը կմեռնէ իր անօրէնութեան համար, բայց նորա արիւնը քո ձեռքիցն ես կպահանջեմ։
9 Իսկ եթէ դու զգուշացնես ամբարշտին իր ճանապարհիցը, որ նորանից ետ դառնայ, բայց նա ետ չդառնայ, նա իր անօրէնութեան համար կմեռնէ, բայց դու ազատած կլինես քո անձը։
10 Եւ դու, մարդի որդի, ասիր Իսրայէլի տանը. Դուք այսպէս էք խօսում եւ ասում թէ Մեր յանցանքներն ու մեր մեղքերը մեզ վերայ է, եւ մենք նորանցով մաշվում ենք. ուրեմն ինչպէս պիտի ապրենք։
11 Նորանց ասիր. Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ ես ամբարշտի մեռնելը չեմ ուզում, այլ որ ամբարիշտը դարձի գայ իր ճանապարհիցը եւ ապրէ։ Դարձէք, դարձէք ձեր չար ճանապարհներիցը, եւ ի՞նչու համար դուք մեռնէք, ով Իսրայէլի տուն։
12 Եւ դու, մարդի որդի, ասիր քո ժողովրդի որդկանցը թէ Արդարի արդարութիւնը նորան չի փրկիլ երբոր նա յանցանք գործէ, եւ ամբարիշտը իր ամբարշտութիւնովը չի գլորուիլ՝ երբոր իր ամբարշտութիւնից ետ դառնայ, եւ արդարը չէ կարող իր արդարութիւնովը ապրիլ երբոր մեղանչէ։
13 Երբոր ես արդարին ասեմ թէ Նա անպատճառ պիտի ապրէ, եւ նա վստահանայ իր արդարութեան վերայ եւ անօրէնութիւն անէ. Նորա բոլոր արդարութիւնը պիտի չյիշուի, եւ այն իր արած անօրէնութիւնովը պիտի մեռնէ։
14 Բայց երբոր ամբարշտին ասեմ. Դու անպատճառ պիտի մեռնես, եւ նա ետ դառնայ իր մեղքիցը եւ իրաւունք ու արդարութիւն գործէ.
15 Ամբարիշտը գրաւը ետ դարձնէ, յափշտակածը հատուցանէ, կեանքի կանոններովը գնայ առանց անօրէնութիւն գործելու. Նա անշուշտ պիտի ապրէ եւ չպիտի մեռնէ։
16 Այն ամեն մեղքերը, որ նա արել էր, պիտի չյիշուին. Նա իրաւունք ու արդարութիւն գործեց. Նա անշուշտ պիտի ապրէ։
17 Եւ քո ժողովրդի որդիքը կասեն. Տիրոջ ճանապարհը ուղիղ չէ. Բայց իրանց ճանապարհն է որ ուղիղ չէ։
18 Երբոր արդարը ետ դառնայ իր արդարութիւնից եւ անօրէնութիւն գործէ, այն ժամանակ նա պէտք է նորանցում մեռնէ։
19 Եւ երբոր ամբարիշտը ետ դառնայ իր ամբարշտութիւնից եւ իրաւունք ու արդարութիւն գործէ, նա պէտք է ապրէ նորանցով։
20 Բայց դուք ասում էք թէ Տիրոջ ճանապարհը ուղիղ չէ, ես ձեզանից ամեն մէկին իր ճանապարհների համեմատ պիտի դատեմ, ով Իսրայէլի տուն։
21 Եւ եղաւ որ մեր գերութեան տասնեւերկուերորդ տարուայ տասներորդ ամսի հինգին մէկ ազատուած եկաւ ինձ մօտ Երուսաղէմից ասելով թէ Քաղաքը կոտրուեցաւ։
22 Եւ Տիրոջ ձեռքը ինձ վերայ եղաւ այն իրիկունը ազատուածի գալուց առաջ եւ բացաւ իմ բերանը մինչեւ որ նա առաւօտը ինձ մօտ եկաւ, եւ բերանս բացուեցաւ եւ այլ եւս համր չէի։
23 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
24 Մարդի որդի, այս աւերակների բնակիչները Իսրայէլի երկրի վերայ ասում են թէ՝ Աբրահամը մէկ հատ մարդ էր եւ ժառանգեց երկիրը. Իսկ մենք շատ ենք, երկիրը մեզ կտրուի իբրեւ ժառանգութիւն։
25 Դորա համար ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Դուք արիւնովն էք ուտում եւ ձեր աչքերը բարձրացնում էք դէպի ձեր կուռքերը եւ արիւն էք թափում. Եւ դուք ժառանգէ՞ք երկիրը։
26 Դուք հաստատ կանգանած էք ձեր սրի վերայ, պղծութիւն էք անում, եւ ձեզանից ամեն մէկը իր ընկերի կնոջը պղծում է. Եւ դուք ժառանգէ՞ք երկիրը։
27 Այսպէս ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Կենդանի եմ ես, որ աւերակներումը եղողները սրով պիտի ընկնեն, եւ դաշտի վերայ եղողները գազաններին եմ տալիս իբրեւ նորանց կերակուր, եւ բերդերումն ու քարայրներումն եղողները ժանտախտով պիտի մեռնեն։
28 Եւ երկիրը ամայի ու ամայացած պիտի շինեմ, եւ պիտի փչանայ նորա զօրութեան հպարտութիւնը. Եւ ամայի պիտի դառնան Իսրայէլի սարերը որ անց կենող չլինի։
29 Եւ կիմանան որ ես եմ Տէրը, երբոր երկիրը ամայի ու ամայացած կանեմ նորանց արած բոլոր պղծութիւնների համար։
30 Իսկ դու, մարդի որդի, քո ժողովրդի որդիքը որ խօսակցում են քեզ դէմ պատերի մօտ եւ տների դռներումը եւ մէկզմէկի հետ խօսում են իրար ասելով. Մէկ եկէք ու լսեցէք թէ ինչ բան կայ դուրս եկած Տիրոջ կողմից։
31 Եւ նորանք քեզ մօտ կգան հէնց որ ժողովուրդը եկաւ եւ քո առաջին կնստեն իբրեւ իմ ժողովուրդ, եւ կլսեն քո խօսքերը, բայց նորանց չեն կատարիլ. Այլ նորանք իրանց բերանովը հաճութիւն ցոյց կտան, բայց նորանց սիրտն իրանց ագահութեան քամակիցն է գնում։
32 Եւ ահա դու նորանց համար քաղցր երգի պէս ես՝ գեղեցկաձայն եւ բարեյարմար. Եւ նորանք կլսեն քո խօսքերը, բայց նորանց կատարողները չեն։
33 Եւ երբոր սա կգայ, (ահա պիտի գայ), այն ժամանակ պիտի իմանան, որ իրանց միջումը մարգարէ է եղել։
1 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
2 Մարդի որդի, մարգարէացիր Իսրայէլի հովիւների մասին, մարգարէացիր եւ ասիր նորանց՝ այդ հովիւներին. Թէ Այսպէս է ասում տէր Եհովան. Վա՜յ Իսրայէլի հովիւներին, որոնք իրանց են արածեցնում. Հովիւները չէ՞ որ հօտը պիտի արածեցնեն։
3 Կաթը ուտում էք, եւ բուրդը հագնում էք, եւ պարարտին մորթում էք. Իսկ հօտը չէք արածեցնում։
4 Տկարներին չուժովացրիք, եւ հիւանդին չբժշկեցիք, եւ դուք կոտրածին չկապեցիք, եւ մոլորուածին ետ չբերիք, եւ կորածին չորոնեցիք, այլ խստութեամբ տիրեցիք նորանց վերայ եւ բռնութեամբ։
5 Եւ նորանք ցրիւ եկան հովիւ չլինելու պատճառով, եւ կերակուր եղան դաշտի բոլոր գազաններին եւ ցիրուցան եղան։
6 Մոլորվում են իմ ոչխարները ամեն սարերի վերայ եւ ամեն բարձր բլուրի վերայ, եւ երկրի բոլոր երեսի վերայ ցրուել են իմ ոչխարները. Եւ որոնող չկայ, ու հարցանող չկայ։
7 Դորա համար, ով Հովիւներ, լսեցէք Տիրոջ խօսքը.
8 Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որովհետեւ իմ հօտը յափշտակուեցաւ եւ իմ հօտը՝ հովիւ չլինելու համար դաշտի բոլոր գազաններին կերակուր եղաւ, եւ իմ հովիւները չորոնեցին իմ ոչխարներին, եւ հովիւները իրանց են արածեցնում, բայց իմ ոչխարներին չեն արածեցնում.
9 դորա համար, ով հովիւներ, լսեցէք Տիրոջ խօսքը.
10 Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես հովիւների դէմ եմ, եւ իմ ոչխարներին պիտի պահանջեմ նորանց ձեռքիցը, եւ նորանց պիտի դադարեցնեմ ոչխար արածեցնելուց, եւ հովիւները այլ եւս պիտի չարածեցնեն նորանց, եւ պիտի ազատեմ իմ ոչխարներին նորանց բերանիցը, որ նորանք նորանց համար ուտելիք չլինեն։
11 Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես ինքս եմ պահանջելու իմ ոչխարներին եւ նորանց որոնելու.
12 Ինչպէս որ հովիւն է որոնում իր հօտը երբոր նորանք ցրուած ժամանակ նա իր ոչխարների մէջ է լինում, այնպէս պիտի որոնեմ իմ ոչխարներին եւ նորանց պիտի ազատեմ այն ամեն տեղերից, ուր որ նորանք ցրուած են եղել ամպի եւ մառախուղի օրը.
13 Եւ նորանց պիտի հանեմ ազգերի միջից եւ պիտի ժողովեմ նորանց երկիրներից եւ նորանց պիտի բերեմ նորանց երկիրը եւ նորանց պիտի արածեցնեմ Իսրայէլի սարերի վերայ, ձորերումը եւ երկրի բոլոր բնակութիւններումը.
14 Նորանց պիտի լաւ արօտում արածեցնեմ, եւ Իսրայէլի բարձր սարերի վերայ պիտի լինի նորանց փարախը. այնտեղ լաւ փարախի մէջ պիտի մակաղեն. Եւ պարարտ արօտում պիտի արածեն Իսրայէլի սարերի վերայ։
15 Ես եմ արածեցնելու իմ ոչխարներին եւ ես եմ նորանց մակաղել տալու, ասում է Տէր Եհովան։
16 Կորածը որոնելու եմ, եւ մոլորուածը ետ եմ բերելու, եւ կոտրածը պիտի կապեմ եւ հիւանդը պիտի զօրացնեմ, եւ պարարտն ու զօրաւորը պիտի փչացնեմ՝ իրաւունքով պիտի հովուեմ նորանց։
17 Եւ դուք, ով իմ ոչխարները, այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես դատաստան եմ անելու ոչխարի եւ ոչխարի մէջ, խոյերի եւ նոխազների մէջ։
18 Սա քի՞չ է ձեզ համար որ դուք լաւ արօտում էք արածում, ձեր արօտի մնացորդը ձեր ոտքերովը կոխ է՞լ էք տալիս. Եւ մաքուր ջուրը խմում էք, մնացածը ձեր ոտներովը պղտորո՞ւմ էք։
19 Եւ իմ ոչխարները ձեր ոտնակոխ արածն է ուտում, եւ ձեր ոտներով պղտորածն է խմում։
20 Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան նորանց. Ահա ես ինքս պիտի դատեմ պարարտ ոչխարի եւ նիհար ոչխարի մէջ։
21 Որովհետեւ դուք ձեր կողքովը հրում էք եւ ձեր եղջիւրներովը հարում էք ամեն տկարներին, մինչեւ որ նորանց ցիրուցան արիք դրսումը։
22 Բայց ես պիտի փրկեմ իմ ոչխարներին, եւ նորանք այլ եւս պիտի չյափշտակուին, եւ պիտի դատեմ ոչխարի եւ ոչխարի մէջ։
23 Եւ նորանց վերայ մէկ հովիւ պիտի դնեմ, եւ նա պիտի արածեցնէ նորանց, այսինքն իմ Դաւիթ ծառային, նա պիտի արածեցնէ նորանց, եւ նա է լինելու նորանց հովիւը։
24 Եւ ես Տէրս կլինեմ նորանց համար Աստուած, իսկ իմ Դաւիթ ծառան՝ իշխան նորանց մէջ. Ես Տէրս եմ խօսել։
25 Եւ ձեզ հետ խաղաղութեան ուխտ պիտի դնեմ, եւ պիտի դադարեցնեմ չար գազաններին այդ երկրից. Եւ նորանք կբնակուեն անապատումը ապահով. Եւ կքնանան անտառներումը։
26 Եւ նորանց եւ իմ բլուրի շրջակայքը պիտի օրհնութիւն շինեմ, եւ անձրեւը պիտի ցած թափեմ իր ժամանակին. անձրեւները պիտի օրհնութիւն լինեն։
27 Եւ դաշտի ծառը պիտի իր պտուղը տայ, եւ երկիրը պիտի տայ իր բերքը, եւ նորանք ապահով պիտի լինեն իրանց երկրումը, եւ պիտի իմանան թէ ես եմ Տէրը, երբոր նորանց լուծի փայտերը կկոտրեմ եւ նորանց կազատեմ իրանց ծառայեցնողների ձեռքիցը։
28 Եւ այլ եւս ազգերին աւար չեն լինիլ, եւ երկրի գազանները նորանց չեն ուտիլ, եւ ապահով կբնակուեն եւ վախեցնող չի լինիլ։
29 Եւ նորանց համար մի անուանի բոյս վեր կկացնեմ, որ այլ եւս սովով չսպառուին այն երկրումը, եւ այլ եւս չկրեն ազգերի նախատինքը։
30 Եւ կգիտենան թէ ես՝ նորանց Տէր Աստուածը իրանց հետ եմ, եւ իրանք իմ ժողովուրդն են՝ Իսրայէլի տունը, ասում է Տէր Եհովան։
31 Եւ դուք իմ ոչխարները՝ իմ արօտի ոչխարները մարդիկ էք դուք. Ես ձեր Աստուածն եմ, ասում է Տէր Եհովան։
1 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
2 Մարդի որդի, երեսդ Սէիր սարին դարձրու եւ մարգարէացիր նորա մասին,
3 Եւ ասիր նորան. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես քեզ դէմ եմ, ով Սէիր սար, եւ մեկնում եմ իմ ձեռքը քեզ վերայ եւ ես քեզ ամայի ու ամայացած պիտի անեմ։
4 Քո քաղաքները աւերակ պիտի անեմ, եւ դու ամայի պիտի դառնաս, եւ պիտի գիտենաս որ ես եմ Տէրը։
5 Որովհետեւ դու մշտնջենական ատելութիւն ունիս եւ Իսրայէլի որդկանցը սուրի ձեռք մատնեցիր նորանց պատուհասի ժամանակին, անօրէնութիւնը ծայրին հասած ժամանակին։
6 Դորա համար կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ քեզ արիւն պիտի անեմ, եւ արիւնը պիտի հալածէ քեզ. Ըստ որում դու արիւնը չատեցիր, արիւնն էլ պիտի հալածէ քեզ։
7 Եւ ես Սէիր սարը ամայի ու ամայացած պիտի շինեմ, եւ նորանից պիտի փչացնեմ անցնողն ու դարձողը։
8 Եւ պիտի լցնեմ նորա սարերը նորա սպանուածներովը, եւ բլուրներիդ ու հովիտներիդ եւ բոլոր ձորերիդ մէջ պիտի սրով պսնաուածներ ընկնեն։
9 Եւ քեզ յաւիտենական անապատներ պիտի շինեմ, եւ քո քաղաքները պիտի չբնակուին, եւ դուք պիտի իմանաք որ ես եմ Տէրը։
10 Որովհետեւ դու ասեցիր թէ Այս երկու ազգերը եւ այս երկու երկիրները իմն են լինելու, եւ մենք պիտի տիրենք նորանց, թէեւ Տէրը այնտեղ էր.
11 Դորա համար՝ Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ պէտք է անեմ քո բարկութեան եւ քո նախանձի համեմատ, որ ի գործ դրիր նորանց ատելիս, եւ ես պիտի ճանաչուիմ նորանց մէջ երբոր կանեմ քո դատաստանը։
12 Եւ կգիտենաս, որ ես Տէրս լսել եմ քո հայհոյանքները, որ խօսեցիր Իսրայէլի սարերի դէմ, ասելով. Աւերակ եղան՝ մեզ տրուեցան իբրեւ ուտելիք։
13 Եւ դուք հպարտացաք ձեր բերանովը ինձ դէմ, եւ ձեր խօսքերը շատացրիք ինձ դէմ. Ես լսել եմ։
14 Այսպէս է ասում Տէր Եհովան. Բոլոր երկիրը ուրախանալիս, քեզ աւերակ պիտի անեմ։
15 Ինչպէս որ դու ուրախացար Իսրայէլի տան ժառանգութեան վերայ, երբոր նա աւերակ եղաւ, այնպէս էլ պիտի անեմ քեզ. դու աւերակ պիտի դառնաս, ով Սէիր սար, եւ ով բոլոր Եդովմ. Եւ կիմանան որ ես եմ Տէրը։
1 Եւ դու, մարդի որդի, մարգարէացիր Իսրայէլի սարերին եւ ասիր. Ով Իսրայէլի սարեր, լսեցէք Տիրոջ խօսքը։
2 Այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ թշնամին ասեց ձեր ամսին. Վա՜շ, յաւիտենական բլուրներն էլ մեզ համար ժառանգութիւն եղան.
3 Սորա համար մարգարէացիր եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Հէնց իսկ նորա համար որ ձեզ աւերակ արին եւ ձեզ վերայ յարձակուեցան շուրջանակի որ մնացած ազգերին ժառանգութիւն դառնաք, եւ դուք լեզուանիների շրթունքն ընկաք եւ նախատինք եղաք ժողովրդին։
4 Սորա համար, ով Իսրայէլի սարեր, լսեցէք Տէր Եհովայի խօսքը. Տէր Եհովան այսպէս է ասում սարերին, բլուրներին, ձորերին եւ հովիտներին եւ ամայի աւերակներին եւ թողուած քաղաքներին, որոնք աւար եւ ծաղր են դառել շուրջանակի եղող ազգերի մնացածին.
5 Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Որ անշուշտ իմ նախանձի կրակովն եմ խօսել մնացած ազգերի եւ բոլոր Եդովմի մասին, որովհետեւ նորանք իմ երկիրը իրանց տուին իբրեւ ժառանգութիւն բոլոր սրտի ուրախութիւնով եւ հոգիի արհամարհանքով, որ նորան դարտակելով յափշտակեն։
6 Դորա համար մարգարէացիր Իսրայէլի երկրի մասին եւ ասիր սարերին եւ բլուրներին, ձորերին եւ հովիտներին թէ Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես խօսեցի իմ նախանձովն ու իմ բարկութիւնովը, որովհետեւ դուք կրեցիք ազգերի նախատինքը։
7 Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ես բարձրացրել եմ իմ ձեռքը երդումով, որ ձեր շուրջը եղող ազգերը իրանք պիտի քաշեն իրանց նախատինքը։
8 Իսկ դուք, ով իսրայէլի սարեր, ձեզ համար ճիւղեր ուտէք, եւ ձեր պտուղը բերէք իմ Իսրայէլ ժողովրդի համար, որ մօտեցել են գալու համար։
9 Որովհետեւ ահա ես ձեր կողմին եմ, եւ դէպի ձեզ եմ դարձել, եւ դուք պիտի մշակուիք եւ սերմանուիք։
10 Եւ ձեզ վերայ պիտի մարդը շատացնեմ այսինքն Իսրայէլի տունը, բոլորը. Եւ քաղաքները պիտի շէնանան, եւ աւերակները պիտի շինուին։
11 Եւ ձեզ վերայ պիտի շատացնեմ մարդը եւ անասունը, եւ նորանք պիտի բազմանան եւ պտղաբեր լինեն, եւ ձեզ պիտի բնակեցնեմ ձեր առաջի կացութեան պէս եւ ձեր առաջուայ վիճակից աւելի լաւութիւն պիտի անեմ, եւ պիտի իմանաք թէ ես եմ Տէրը։
12 Եւ ձեզ վերայ մարդ պիտի ման ածեմ, այսինքն իմ ժողովուրդ Իսրայէլը, եւ նորանք պիտի ժառանգեն քեզ, եւ դու նորանց ժառանգութիւնը պիտի լինես. Եւ նորանց այլ եւս անզաւակ պիտի չանես։
13 Այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ ձեզ համար ասում են թէ Դու մարդ ուտող ես, եւ քո ժողովրդինանզաւակ ես արել.
14 Դորա համար այլ եւս մարդ պիտի չուտես եւ այլ եւս պիտի անզաւակ չանես քո ժողովրդին, ասում է Տէր Եհովան։
15 Եւ քո մէջ այլ եւս պիտի լսել չտամ ազգերի նախատինքը, եւ այլ եւս պիտի չկրես ժողովուրդների անարգանքը, եւ քո ազգերին այլ եւս պիտի անզաւակ չանես, ասում է Տէր Եհովան։
16 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
17 Մարդի որդի, Իսրայէլի տունը իրանց երկրումը բնակուեցան եւ նորան պղծեցին իրանց ճանապարհովը եւ իրանց գործերովը, դաշտանաւորի պղծութեան պէս եղաւ նորանց ճանապարհը իմ առաջին։
18 Ես էլ իմ բարկութիւնը թափեցի նորանց վերայ այն արիւնի համար, որ թափեցին երկրի վերայ, եւ որը պղծեցին իրանց կուռքերովը։
19 Եւ նորանց ցուեցի ազգերի մէջ, եւ նորանք ցիրուցան եղան երկիրների մէջ. նորանց ճանապարհի եւ նորանց գործերի համեմատ դատաստան արի իրանց։
20 Եւ երբոր գնացին այն ազգերի մօտ, ուր որ գնացել են, պղծեցին իմ սուրբ անունը, երբոր նորանց համար ասուեցաւ. Սորանք Տիրոջ ազգն են եւ նորա երկրիցն են դուրս եկել։
21 Սակայն ես գթացի իմ սուրբ անունի համար, որ Իսրայէլի տունը պղծեցին այն ազգերի մէջ, ուր որ գնացել էին։
22 Սորա համար ասիր Իսրայէլի տանը. Այսպէս է ասում Տէր Եհովան. Չէ թէ ձեզ համար եմ անում ես, ով իսրայէլի տուն, այլ իմ սուրբ անունի համար, որ դուք պղծեցիք այն ազգերի մէջ ուր որ գնացել էք։
23 Եւ ես սրբեցի իմ սուրբ մեծ անունը, որ պղծուած էր այն ազգերի մէջ որոնց մէջ դուք պղծեցիք. Եւ ազգերը պիտի գիտենան որ ես եմ Տէրը, ասում է Տէր Եհովան, երբոր ես կսրբուիմ ձեր մէջ նորանց աչքերի առաջին։
24 Եւ ձեզ պիտի առնեմ ազգերի միջից եւ ժողովեմ ձեզ ամեն երկիրներից եւ ձեզ բերեմ ձեր հողը.
25 Եւ ձեզ վերայ մաքուր ջուր պիտի սրսկեմ, եւ մաքուր պիտի լինէք. ձեր բոլոր պղծութիւններիցն ու ձեր բոլոր կուռքերիցը պիտի մաքրեմ ձեզ։
26 Եւ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ, եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր միջումը, եւ վեր պիտի առնեմ ձեր մարմնիցը քարեղէն սիրտը եւ ձեզ մարմնեղէն սիրտ պիտի տամ։
27 Եւ իմ հոգին պիտի դնեմ ձեր միջումը, եւ պիտի անեմ, որ իմ օրէնքների մէջ վարուիք եւ իմ դատաստանները պահէք եւ նորանց կատարէք։
28 Եւ բնակուէք այն երկրումը որ տուել եմ ձեր հայրերին, եւ իմ ժողովուրդը լինէք, եւ ես ձեր Աստուածը լինեմ։
29 Եւ ձեզ պիտի ազատեմ ձեր բոլոր պղծութիւններիցը, եւ պիտի կանչեմ ցորենը եւ շատացնեմ նորան. Եւ ձեզ վերայ սով պիտի չբերեմ։
30 Եւ պիտի շատացնեմ ծառերի պտուղը եւ դաշտի բերքը, որպէս զի այլ եւս սովի նախատինք չքաշէք ազգերի մէջ։
31 Եւ դուք պիտի յիշէք ձեր չար ճանապարհները եւ ձեր գործերը որ լաւ չէին, եւ պիտի զզուիք ձեզանից ձեր անօրէնութիւնների համար եւ ձեր պղծութիւնների համար։
32 Ոչ թէ ձեզ համար եմ անում, ասում է Տէր Եհովան, սա ձեզ յայտնի լինի. Ամաչեցէք եւ պատկառեցէք ձեր ճանապարհներիցը, ով Իսրայէլի տուն։
33 Այսպէս է ասում Տէր Եհովան. Այն օրը որ ձեզ կմաքրեմ ձեր բոլոր անօրէնութիւններիցը, այն ժամանակ քաղաքները պիտի մարդաբնակ անեմ, եւ աւերակները պիտի շինուին։
34 Եւ ամայացած երկիրը պիտի մշակուի փոխանակ որ ամայի էր ամեն անցնողի աչքի առաջին։
35 Եւ պիտի ասեն. Այս ամայացած երկիրը Եդեմի դրախտի պէս է դառել եւ աւերակ ու ամայի եւ քարուքանդ քաղաքները պարսպաւոր ու մարդաբնակ են դառել։
36 Եւ ձեր շրջակայքում մնացած ազգերը պիտի իմանան որ ես Տէրս շինում եմ քանդուածները եւ տնկում՝ ամայացածը. ես Տէրս խօսեցի եւ պիտի կատարեմ։
37 Այսպէս է ասում Տէր Եհովան. Իսրայէլի տունը դեռ այս բանն էլ պիտի խնդրէ ինձանից որ անեմ իրանց. Նորանց պիտի շատացնեմ մարդկանցով խաշինքի պէս։
38 Սուրբ խաշինքի պէս, Երուսաղէմի խաշինքների պէս նորա տօն օրերին. Այնպէս պիտի լինեն այն աւերակ քաղաքները մարդկանց խաշինքներով լիքը, եւ պիտի իմանան որ ես եմ Տէրը։
1 Տիրոջ ձեռքը ինձ վերայ եղաւ, եւ Տէրը ինձ դուրս հանեց հոգիով, եւ ինձ դուրս հանեց դաշտի մէջը, եւ դա լիքն էր ոսկորներով։
2 Եւ ինձ ման ածեց նորանց վերայ շուրջանակի, եւ ահա նորանք խիստ շատ էին դաշտի երեսի վերայ. Եւ ահա շատ չորացած էին։
3 Եւ ինձ ասեց. Մարդի որդի, մի՞թէ կկենդանանան այս ոսկորները. Եւ ես ասեցի. Ով Տէր Եհովայ, դու գիտես։
4 Եւ նա ինձ ասեց. Մարգարէացիր այս ոսկորների վերայ եւ ասիր նորանց. Ով չորացած ոսկորներ, լսեցէք Տիրոջ խօսքը.
5 Այսպէս է ասում տէր Եհովան այս ոսկորներին. Ահա ես ձեր մէջը հոգի պիտի դնեմ, եւ դուք պիտի կենդանանք։
6 Եւ ձեզ վերայ ջիղեր պիտի դնեմ, եւ ձեզ վերայ միս պիտի բերեմ եւ ձեզ պիտի մորթով պատեմ, եւ ձեր մէջը շունչ պիտի դնեմ, եւ դուք պիտի կենդանանաք. Եւ պիտի իմանաք որ ես եմ Տէրը։
7 Եւ ես մարգարէացայ ինչպէս որ ինձ պատուիրուեցաւ. Եւ մի ձայն եղաւ հէնց որ մարգարէացայ, եւ ահա մի շարժում, եւ ոսկորները մօտեցան՝ ոսկոր ոսկորի մօտ։
8 Եւ տեսայ, եւ ահա նորանց վերայ ջիղեր եւ միս եկաւ, եւ մորթը պատեց նորանց վերեւիցը, սակայն շունչ չկար նորանց մէջ։
9 Եւ ինձ ասեց. Մարգարէացիր շունչին՝ մարգարէացիր, ով մարդի որդի, եւ ասիր շունչին. Այսպէս է ասում Տէր Եհովան, Չորս աշխարհակողմիցը եկ, ով x շունչ, եւ փչիր այս սպանուածների վերայ որ կենդանանան։
10 Եւ ես մարգարէացայ ինչպէս որ ինձ պատուիրուել էր, եւ շունչը նորանց մէջը մտաւ, եւ նորանք կենդանացան եւ կանգնեցին իրանց ոտների վերայ, եւ մի խիստ շատ մեծ բանակ էր։
11 Եւ ինձ ասեց. Մարդի որդի, այս ոսկորները բոլոր Իսրայէլի տունն է. Ահա նորանք ասում են. Մեր ոսկորները չորացան եւ մեր յոյսը փչացաւ, մենք կորած ենք։
12 Դորա համար մարգարէացիր եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես պիտի բանամ ձեր գերեզմանները, եւ ձեզ՝ իմ ժողովուրդը դուրս պիտի հանեմ ձեր գերեզմաններիցը, եւ ձեզ պիտի տանեմ Իսրայէլի երկիրը։
13 Եւ դուք կիմանաք որ ես եմ Տէրը, երբոր կբանամ ձեր գերեզմանները եւ ձեզ իբրեւ իմ ժողովուրդը կհանեմ ձեր գերեզմաններիցը։
14 Եւ ես իմ հոգին ձեր մէջը կդնեմ, եւ դուք կկենդանանք, եւ ես ձեզ կհանգստացնեմ ձեր երկրի վերայ, եւ դուք կիմանաք որ ես Տէրս խօսեցի եւ կատարեցի, ասում է Տէրը։
15 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
16 Եւ դու, մարդի որդի, քեզ համար մէկ փայտ առ եւ նորա վերայ գրիր՝ Յուդայինը եւ նորա ընկեր Իսրայէլի որդկանցը. Եւ մէկ փայտ էլ առ եւ նորա վերայ գրիր՝ Յովսէփինը՝ Եփրեմի փայտը եւ նորա ընկեր Իսրայէլի բոլոր տանը։
17 Եւ նորանց մօտեցրու միմեանց որ մէկ փայտ դառնան, եւ նորանք միանան քո ձեռքումը։
18 Եւ երբոր քո ժողովրդի որդիքը խօսեն քեզ հետ ասելով. Մեզ չե՞ս ասիլ թէ սա ի՞նչ է քո ունեցածը.
19 Նորանց ասիր թէ Այսպէս է ասում տէր Եհովան. Ահա ես վեր եմ առնելու Յովսէփի փայտը, որ Եփրեմի ձեռքին է, եւ նորա ընկեր Իսրայէլի ցեղերը, եւ նորանց նորա վերայ դնեմ Յուդայի փայտի հետ եւ նորանց մէկ փայտ եմ շինելու, եւ նորանք մէկ պիտի լինեն իմ ձեռքումը։
20 Եւ այն փայտերը, որոնց վերայ դու պիտի գրես, քո ձեռքին լինեն նորանց աչքի առաջին.
21 Եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես վեր եմ առնելու Իսրայէլի որդկանցը այն ազգերի միջից, ուր որ իրանք գնացել են, եւ նորանց ժողովելու եմ շուրջանակի եւ բերելու եմ նորանց իրանց երկիրը։
22 Եւ նորանց մէկ ազգ եմ շինելու երկրումը Իսրայէլի սարերի վերայ եւ մէկ թագաւոր պիտի լինի նորանց ամենքի թագաւորը, եւ այլ եւս երկու ազգեր չեն լինիլ եւ այլ եւս պիտի չպառակտուին երկու թագաւորութիւնների։
23 Եւ այլ եւս պիտի չպղծուին իրանց կուռքերովն ու գարշելիներովը եւ իրանց բոլոր յանցանքներովը, եւ ես պիտի ազատեմ նորանց իրանց բոլոր բնակութիւններիցը, որոնց մէջ իրանք մեղք գործեցին, եւ նորանց պիտի սրբեմ, եւ նորանք կլինեն իմ ժողովուրդը եւ ես կլինեմ նորանց Աստուածը։
24 Եւ իմ ծառայ Դաւիթը՝ թագաւոր նորանց վերայ, եւ նորանց ամենին մէկ հովիւ կլինի. Եւ իմ իրաւունքների մէջ կգնան եւ իմ կանոնները կպահեն եւ նորանց կկատարեն։
25 Եւ ետ կդառնան այն երկիրը որ տուել եմ իմ ծառայ Յակոբին, ուր որ ձեր հայրերը բնակել էին. Եւ նորանք կբնակուեն նորա վերայ՝ իրանք եւ իրանց որդիքը եւ իրանց որդկանց որդիքը մինչեւ յաւիտեան, եւ իմ ծառայ Դաւիթը իշխան կլինի նորանց համար մինչեւ յաւիտեան։
26 Եւ նորանց համար խաղաղութեան ուխտ կդնեմ՝ յաւիտենական ուխտ կլինի նորանց հետ. Եւ նորանց պիտի հաստատեմ եւ շատացնեմ, եւ իմ սրբարանը նորանց մէջ դնեմ յաւիտեան։
27 Եւ իմ խորանը նորանց մօտ կլինի եւ ես նորանց Աստուած կլինեմ եւ նորանք իմ ժողովուրդը կլինեն։
28 Եւ ազգերը կիմանան որ ես եմ Տէրը՝ Իսրայէլին սրբողը, երբոր իմ սրբարանը նորանց մէջ կլինի յաւիտեան։
1 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
2 Մարդի որդի, երեսդ դէպի Գոգն արա Մագոգի երկրում՝ դէպի Ռովսի, Մոսոքի եւ Թոբէլի իշխանը եւ մարգարէացիր նորա վերայ,
3 Եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան, Ահա ես քեզ դէմ եմ, ով Գոգ՝ Ռովսի, Մոսոքի եւ Թոբէլի իշխան։
4 Եւ քեզ պիտի ետ դարձնեմ եւ կարթեր պիտի դնեմ քո կզակներին, եւ քեզ պիտի հանեմ եւ քո բոլոր զօրքը՝ ձիերն ու ձիաւորները, բոլորը շքեղութիւնով հագուած վահանաւորների եւ ասպարակիրների մեծ ժողովքը, որոնց ամենքն էլ սուր բռնողներ են։
5 Պարսիկները, Եթէովպացիները եւ Փուդացիք նորանց հետ. Ամենքն էլ ասպարակիր եւ սաղաւարտաւոր.
6 Գոմերը եւ նորա բոլոր գունդերը, Թորգոմայի տունը՝ հիւսիսի ծայրերիցը եւ նորա բոլոր գնդերը. Շատ ժողովուրդներ քեզ հետ։
7 Պատրաստ եղիր եւ պատրաստիր քեզ եւ քո բոլոր ժողովքը որ ժողովուել են, եւ դու նորանց պահապանը եղիր։
8 Շատ օրերից յետոյ պիտի այցելուիս. Տարիների վերջին դու պիտի գաս այն երկիրը, որ սուրիցը ետ է առնուած, եւ շատ ազգերից ժողովուածի վերայ Իսրայէլի սարերի վերայ, որոնք մշտնջենական աւերակներ էին. Բայց ազգերի միջից դուրս բերուեցան, եւ ամենքն էլ ապահով են բնակվում։
9 Բայց դու մրրիկի պէս պիտի վեր կենաս գաս, երկիրը ծածկելու համար եղող ամպի պէս պիտի լինես՝ դու եւ քո բոլոր գունդերը եւ շատ ազգեր քեզ հետ։
10 Այսպէս է ասում Տէր Եհովան. Եւ այն օրը պիտի լինի, որ սրտումդ բաներ պիտի վեր կենան եւ դու պիտի չար խորհուրդներ խորհես,
11 Եւ ասես. Վեր գնամ բաց երկրի վերայ, հասնեմ ապահովների վերայ, որ ապահով բնակուել են, ամենքը բնակվում են առանց պարսպի, եւ նորանք նիգեր ու դռներ չունին,
12 Աւար յափշտակելու եւ կողոպուտ կողոպտելու, որ ձեռքդ դարձնես մարդաշէն դառած աւերակներին, եւ դէպի այն ժողովուրդը որ հաւաքուած է ազգերի միջից, որ խաշինք ու ապրանք է ստացել, որ նստել են երկրի միջին տեղը։
13 Սաբան եւ Դեդանը եւ Թարսիսի վաճառականները եւ նորա բոլոր առիւծները քեզ պիտի ասեն. Մի՞թէ աւար յափշտակելու համար եկար դու, մի՞թէ կողոպուտ կողոպտելու համար ժողովեցիր քո ժողովքը, որ արծաթ ու ոսկի վեր առնես, որ խաշինք ու ապրանք առնես, որ մեծ աւար յափշտակես։
14 Դորա համար մարգարէացիր, մարդի որդի, եւ ասիր Գոգին. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա այն օրը, երբոր իմ ժողովուրդ Իսրայէլը ապահով կբնակուէ, կիմանաս,
15 Եւ կգաս քո տեղերից՝ հիւսիսի ծայրերիցը՝ դու ինքդ եւ շատ ժողովուրդներ քեզ հետ, ամենքը ձիեր հեծած, մեծ բազմութիւնով եւ շատ զօրքով։
16 Եւ դու վեր կգաս իմ Իսրայէլ ժողովրդի վերայ իբրեւ ամպ երկիրը ծածկելու. վերջի օրերումը պիտի լինի. Եւ քեզ պիտի իմ երկրի վերայ բերեմ, որպէս զի ազգերը ինձ ճանաչեն, երբոր ես քեզանով կսրբուիմ նորանց աչքի առաջին, ով Գոգ։
17 Այսպէս է ասում Տէր Եհովան. Դու նա՞ ես որի համար առաջի օրերը ասել եմ իմ ծառաներ՝ Իսրայէլի մարգարէների ձեռովը, որ մարգարէանում էին այն օրերը եւ տարիները, որ քեզ նորանց վերայ բերեմ։
18 Եւ այն օրը պիտի լինի երբոր Գոգը կգայ Իսրայէլի երկրի վերայ, ասում է Տէր Եհովան, իմ բարկութիւնը երեսիս պիտի բարձրանայ։
19 Եւ իմ նախանձովը՝ իմ բարկութեան կրակովը խօսեցի, որ այն օրը անշուշտ մեծ խռովութիւն պիտի լինի Իսրայէլի երկրի վերայ։
20 Եւ պիտի դողան իմ երեսից ծովի ձկները եւ երկնքի թռչունները եւ դաշտի գազանները եւ երկրի վերայ սողացող բոլոր սողունները եւ ամեն մարդ որ երկրի երեսին է, եւ սարերը պիտի քանդուին, եւ գահավէժ ժայռերը կործանուին եւ ամեն պարիսպները գետինը պիտի ընկնեն։
21 Եւ իմ բոլոր սարերի վերայ նորա դէմ սուր պիտի կանչեմ, ասում է Տէր Եհովան, ամեն մարդի սուրը իր ընկերի դէմ պիտի լինի։
22 Եւ նորա հետ պիտի դատուիմ ժանտախտով եւ արիւնով եւ յորդահոս անձրեւ եւ կարկուտի քարեր եւ կրակ ու ծծումբ պիտի տեղամ նորա վերայ եւ նոա գունդերի վերայ եւ նորա հետ եղող շատ ազգերի վերայ։
23 Եւ ես պիտի փառաւորուիմ եւ սրբուիմ եւ ճանաչուիմ շատ ազգերի աչքի առաջին, եւ պիտի իմանան որ ես եմ Տէրը։
1 Եւ դու, մարդի որդի, մարգարէացիր Գոգի դէմ եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես քեզ դէմ եմ, ով Գոգ՝ Ռովսի, Մոսոքի եւ Թոբէլի իշխան։
2 Եւ ես քեզ ետ պիտի դարձնեմ եւ քեզ պիտի տանեմ եւ քեզ վեր հանեմ հիւսիսի ծայրերիցը եւ քեզ պիտի բերեմ Իսրայէլի սարերի վերայ։
3 Եւ պիտի զարկեմ քո աղեղը ձախ ձեռքիցդ եւ նետդ վայր պիտի գցեմ աջ ձեռքիցդ։
4 Իսրայէլի սարերի վերայ պիտի ընկնես դու ինքդ եւ քո գունդերը եւ քեզ հետ եղող ազգերը. ամեն տեսակ թեւաւոր գիշատիչ թռչնի եւ դաշտի գազանի կերակուր եմ արել քեզ։
5 Դաշտի երեսին պիտի ընկնես, որովհետեւ ես ասեցի, ասում է Տէր Եհովան։
6 Եւ կրակ պիտի ուղարկեմ Մագոգի վերայ եւ կղզիների ապահով բնակողների վերայ, եւ պիտի իմանան թէ ես եմ Տէրը։
7 Եւ իմ սուրբ անունը պիտի ճանաչել տամ իմ Իսրայէլ ժողովրդի մէջ, եւ իմ սուրբ անունը այլ եւս պղծել չեմ տալ. Եւ ազգերը կիմանան որ ես եմ Իսրայէլումը սուրբ եղող Տէրը։
8 Ահա գալիս է, եւ կկատարուի, ասում է Տէր Եհովան. սա այն օրն է որ ես ասեցի։
9 Եւ Իսրայէլի քաղաքների բնակիչները դուրս կգան եւ կրակ կվառեն, եւ կայրեն զէնքերը. Եւ ասպարներով ու վահաններով, աղեղներով ու նետերով, ձեռքի մահակներով եւ նիզակներով եօթը տարի կրակ կանեն։
10 Եւ փայտ չեն կրիլ դաշտիցը, եւ փայտ էլ չեն անիլ անտառներիցը, որովհետեւ զէնքերով պիտի կրակ անեն, եւ իրանցից յափշտակողներից պիտի յափշտակեն, եւ իրանցից կողոպտողներից պիտի կողոպտեն, ասում է Տէր Եհովան։
11 Եւ այն օրը կլինի որ ես այնտեղ Գոգին տեղ պիտի տամ իբրեւ գերեզման Իսրայէլի մէջ անցաւորների ձորը՝ ծովի արեւելքումը. Եւ նա արգիլելու է անցաւորներին, եւ այնտեղ պիտի թաղեն Գոգին եւ նորա բոլոր բազմութիւնը, եւ կկոչեն Գոգի բազմութեան ձորը։
12 Եւ Իսրայէլի տունը պիտի թաղեն նորանց՝ երկիրը մաքրելու համար եօթը ամիս։
13 Եւ երկրի բոլոր ժողովուրդը պիտի թաղէ, եւ սա նորանց համար համբաւ պիտի դառնայ այն օրը որ ես կփառաւորուիմ, ասում է Տէր Եհովան։
14 Եւ մարդիկ պիտի ջոկեն որ միշտ ման գան երկրումը, որոնք ման եկողների հետ թաղեն երկրի երեսի վերայ մնացածներին նորան մաքրելու համար. Եօթն ամսից յետոյ պիտի որոնեն։
15 Եւ ման եկողները ման պիտի գան երկրումը, եւ երբոր մարդի ոսկորներ տեսան՝ նորա կշտին նշան պիտի շինեն մինչեւ որ թաղողները թաղեն նորան գոգի բազմութեան ձորումը։
16 Եւ քաղաքի անունն էլ Համոնա պիտի լինի. Եւ երկիրը պիտի մաքրեն։
17 Իսկ դու, մարդի որդի, այսպէս է ասում Տէր Եհովան. Ասիր ամեն թեւաւոր թռչնին եւ դաշտի բոլոր գազաններին. Ժողովուեցէք ու եկէք՝ հաւաքուեցէք շուրջանակի իմ զոհի համար, որ ես զոհել եմ ձեզ համար՝ մեծ զոհ Իսրայէլի սարերի վերայ, եւ միս կերէք ու արիւն խմեցէք։
18 Զօրաւորների միս կերէք եւ երկրի իշխանների արիւնը խմեցէք՝ խոյերի, գառների նոխազների, զուարակների, որոնք ամենքը Բասանի պարարտներ են։
19 Եւ ճարպ կերէք մինչեւ որ կշտանաք, եւ արիւն խմեցէք մինչեւ որ արբենաք այն զոհիցը որ ես զոհեցի ձեզ համար։
20 Եւ կշտացէք իմ սեղանի վերայ ձիերով եւ կառքերով, զօրաւորներով եւ ամեն պատերազմական մարդով, ասում է Տէր Եհովան։
21 Եւ ես իմ փառքը պիտի դնեմ ազգերի մէջ եւ ամեն ազգերը պիտի տեսնեն իմ դատաստանը, որ պիտի անեմ, եւ իմ ձեռքը որ նորանց վերայ պիտի դնեմ։
22 Եւ Իսրայէլի տունը պիտի իմանան, որ ես եմ նորանց Տէր Աստուածը այս օրից եւ յետոյ.
23 Եւ ազգերը պիտի իմանան, որ Իսրայէլի տունը իրանց անօրէնութիւնների համար գերի են գնացել, որովհետեւ ապստամբուել են ինձ դէմ, եւ ես ծածկեցի իմ երեսը նորանցից, եւ նորանց իրանց նեղիչների ձեռքը մատնեցի եւ ամենքը սրով ընկան։
24 Նորանց պղծութիւնների եւ նորանց յանցանքների համեմատ արի նորանց, եւ իմ երեսը ծածկեցի նորանցից։
25 Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Հիմա ետ պիտի դարձնեմ Յակոբի գերութիւնը եւ պիտի գթամ Իսրայէլի բոլոր տանը, եւ պիտի նախանձեմ իմ սուրբ անունի համար։
26 Եւ նորանք պիտի կրեն իրանց նախատինքը եւ իրանց բոլոր ապստամբութիւնը որ ապստամբեցին ինձ դէմ երբոր ապահով բնակուել էին իրանց երկրումը եւ վախեցնող չկար։
27 Երբոր ես նորանց ետ կբերեմ ազգերի միջից եւ նորանց կժողովեմ իրանց թշնամիների երկիրներիցը, եւ նորանցով կսրբուիմ շատ ազգերի աչքի առաջին։
28 Այն ժամանակ նորանք կիմանան թէ ես եմ նորանց Տէր Աստուածը, երբոր նորանց գերի կտանեմ ազգերի մօտ եւ կհաւաքեմ նորանց իրանց երկիրը, եւ նորանցից այլ եւս այնտեղ չեմ թողիլ։
29 Եւ այլ եւս չեմ ծածկիլ իմ երեսը նորանցից. Որովհետեւ իմ հոգին թափած կլինեմ Իսրայէլի տան վերայ, ասում է Տէր Եհովան։
1 Մեր գերութեան քսանեւհինգ տարումը՝ տարուայ սկզբի ամսի տասնին, քաղաքի յաղթուելուց յետոյ տասնեւչորսերորդ տարումը, նոյն օրը Տիրոջ ձեռքը եղաւ ինձ վերայ եւ ինձ տարաւ այնտեղ։
2 Աստուծոյ տեսիլքներովը ինձ տարաւ Իսրայէլի երկիրը եւ ինձ մի շատ բարձր սարի վերայ դրաւ. Եւ նորա վերայ մի քաղաքի շինութեան պէս բան կար դէպի հարաւին կողմը։
3 Եւ ինձ տարաւ այնտեղ. Եւ ահա մի մարդ որի երեւոյթը պղնձի երեւոյթի պէս էր, եւ ձեռքին մի քթանի լար եւ չափի եղէգը. Եւ նա կանգնած էր դռան մէջ։
4 Եւ այն մարդը խօսեց ինձ հետ. Մարդի որդի, մտիկ տուր աչքերովդ, եւ ականջներովդ լսիր, եւ ուշադրութիւն արա այն ամենին ինչ որ ես քեզ ցոյց եմ տալիս, որովհետեւ քեզ ցոյց տալու համար բերուեցար դու այստեղ. ամեն ինչ որ տեսնում ես պատմիր Իսրայէլի տանը։
5 Եւ ահա մի պարիսպ կար տանիցը դուրս շրջապատ. Եւ այն մարդի ձեռքին չափի եղէգը վեց կանգուն էր՝ մէկ կանգուն եւ մի ձեռքի լայնութիւն. Եւ նա չափեց շէնքի լայնութիւնը մէկ եղէգ եւ նորա բարձրութիւնը մէկ եղէգ։
6 Եւ եկաւ այն դուռը որի երեսը դէպի արեւելք էր եւ նորա աստիճաններովը վեր ելաւ եւ չափեց դռան սեամը մէկ եղէգ լայն, եւ մէկ սեամը մէկ եղէգ լայն։
7 Եւ մէկ խուցը մէկ եղէգ երկայն եւ մէկ եղէգ լայն էր. Եւ խուցերի մէջտեղերը հինգ կանգուն. Եւ դռան սեամը դռան սրահի կշտին տաճարի կողմից մէկ կանգուն։
8 Եւ չափեց դռան սրահը տաճարի կողմից մէկ եղէգ։
9 Եւ չափեց դռան սրահը ութ կանգուն եւ նորա դրանդիքը երկու կանգուն, եւ դռան սրահը դէպի տաճարն էր։
10 Եւ դռան խուցերը դէպի արեւելք՝ երեքը այս կողմից երեքը այն կողմից. Նորանց երեքի չափն էլ մէկ էր. Եւ դրանդիների չափն էլ մէկ էր այս կողմին եւ այն կողմին։
11 Եւ չափեց դռան մուտքի լայնութիւնը տասը կանգուն. Դռան երկայնութիւնը տասնեւերեք կանգուն։
12 Եւ մէկ սահման կար խուցերի առաջին մէկ կանգուն, եւ մէկ կանգուն էր սահմանը միւս կողմից. Եւ խուցը վեց կանգուն էր այս կողմից եւ վեց կանգուն միւս կողմից։
13 Եւ չափեց դուռը մէկ խուցի կտուրից մինչեւ միւսի կտուրը՝ լայնութիւնը քսանեւհինգ կանգուն, մուտք մուտքի դէմ։
14 Եւ դրանդիքը վաթսուն կանգուն արաւ, եւ գաւիթը մինչեւ դրանդիքը հասնում էր դռան շուրջը։
15 Եւ դուրսի դռան երեսից մինչեւ ներսի դռան սրահի երեսը յիսուն կանգուն.
16 Եւ վանդակապատ պատուհաններ խուցերի մօտ եւ նորանց դրանդիքի մօտ դռան ներսումը շուրջանակի. Եւ այսպէս էին սրահները, շուրջանակի պատուհաններ ներսի կողմից. Եւ դրանդիքի վերայ արմաւենիներ։
17 Եւ ինձ տարաւ դուրսի գաւիթը, եւ ահա սենեակներ եւ գաւիթի համար շինուած քարայատակ շուրջանակի. երեսուն սենեակ քարայատակի վերայ.
18 Եւ քարայատակը դռների կշտին էր դռների երկայնութեան դէմուդէմ, այսինքն տակի քարայատակը։
19 Եւ նա չափեց լայնութիւնը տակի դռան առաջից մինչեւ ներքին գաւիթի երեսը ներսից հարիւր կանգուն, արեւելքից եւ հիւսիսից։
20 Եւ այն դուռը որը երեսովը դէպի հիւսիս էր նայում ներսի գաւիթի մօտ՝ չափեց նորա երկայնութիւնը եւ նորա լայնութիւնը։
21 Եւ նորա խուցերը երեքը այս կողմից եւ երեքը այն կողմից էին, եւ նորա դրանդիքն ու նորա սրահները առաջի դռան չափին համեմատ էին՝ յիսուն կանգուն նորա երկայնութիւնը եւ լայնութիւնը քսանեւհինգ կանգուն։
22 Եւ նորա պատուհաններն ու սրահները եւ արմաւենիները այն դռան չափին համեմատ, որի երեսը դէպի արեւելք էր ուղղուած. Եւ եօթը աստիճանով վեր էին ելնում նորա վերայ, եւ նորա սրահները նորանց առաջին էին։
23 Եւ մէկ դուռ ներսի գաւիթի մօտ հիւսիսային եւ արեւելեան դռան դիմացը. Եւ նա չափեց դռնից մինչեւ դուռ հարիւր կանգուն։
24 Եւ ինձ տարաւ հարաւային կողմը, եւ ահա մէկ դուռ կար դէպի հարաւ. Եւ չափեց նորա դրանդիքը եւ նորա սրահները նոյն չափերին համեմատ։
25 Եւ նա պատուհաններ ունէր եւ նորա սրահները շուրջանակի այն պատուհաններին պէս. Յիսուն կանգուն երկայն եւ լայնութիւնը քսանեւհինգ կանգուն։
26 Եւ եօթը աստիճան էին նորանով վեր ելնելու համար. Եւ նորա սրահները նորանց առաջիցն էին, եւ արմաւենիներ ունէր մէկը այս կողմից միւսը այն կողմից իր դրանդիքի մօտ։
27 Եւ ներսի գաւիթի դուռը դէպի հարաւ էր, եւ չափեց դռնից դուռ դէպի հարաւ հարիւր կանգուն։
28 Եւ ինձ տարաւ դէպի ներսի գաւիթը հարաւի դռան միջով, եւ չափեց հարաւային դուռը նոյն չափերին համեմատ։
29 Եւ նորա խուցերը եւ դրանդիներն ու սրահները շուրջանակի՝ յիսուն կանգուն երկայն եւ քսանեւհինգ կանգուն լայն։
30 Եւ շուրջանակի սրահները երկայն էին քսանեւհինգ կանգուն՝ եւ հինգ կանգուն լայն։
31 Եւ նորա սրահները դէպի դուրսի գաւիթն էին, եւ արմաւենիներ կային նորա դրանդիքի վերայ. Եւ ութ աստիճան ունէր վեր ելնելու համար։
32 Եւ ինձ տարաւ ներսի գաւիթը դէպի արեւելք, եւ չափեց դուռը նոյն չափերին համեմատ։
33 Եւ նորա խուցերը եւ դրանդիքն ու սրահները նոյն չափերին համեմատ, եւ նա պատուհաններ ունէր եւ նորա սրահները շուրջանակի՝ երկայնութիւնը յիսուն կանգուն եւ լայնութիւնը քսանեւհինգ կանգուն։
34 Եւ նորա սրահները դէպի դուրսի գաւիթը, եւ նորա դրանդիքի վերայ արմաւենիներ այս կողմից եւ այն կողմից. Եւ ութ աստիճան ունէր վեր ելնելու համար։
35 Եւ նա ինձ տարաւ հիւսիսային դուռը եւ չափեց նոյն չափերին համեմատ.
36 նորա խուցերը, դրանդիքը եւ սրահները. Եւ նա պատուհաններ ունէր շուրջանակի երկայնութիւնը յիսուն կանգուն եւ լայնութիւնը քսանեւհինգ կանգուն։
37 Եւ նորա դրանդիքը դէպի դրսի գաւիթն էին, եւ արմաւենիներ կային նորա դրանդիքի վերայ այս կողմից եւ այն կողմից, եւ ութ աստիճան ունէր վեր ելնելու համար։
38 Եւ մէկ սենեակ կար, եւ նորա մուտքը դռների դրանդիքի մօտ. Այնտեղ լուանում էին ողջակէզը։
39 Եւ դռան սրահումը երկու սեղան կար այս կողմից եւ երկու սեղան այն կողմից նորանց վերայ ողջակէզը եւ մեղքի պատարագը եւ յանցանքի պատարագը մորթելու համար։
40 Եւ դրսի կողմին դէպի հիւսիսային դռան մուտքը վեր գնալու մօտ երկու սեղաններ կային, եւ միւս կողմին որ դռան սրահի մօտ էր երկու սեղաններ։
41 Չորս սեղան այս կողմից եւ չորս սեղան միւս կողմից դռան կողմին. Ութ սեղան՝ որ նորանց վերայ մորթեն։
42 Եւ չորս սեղան ողջակէզի համար, տաշած քարից՝ երկայնութիւնը մէկուկէս կանգուն եւ լայնութիւնը մէկուկէս կանգուն եւ բարձրութիւնը մէկ կանգուն. Դորանց վերայ պէտք է դնէին այն գործիքները, որոնցով մորթում էին ողջակէզը եւ զոհը։
43 Եւ կրկնակարթեր՝ մէկ ձեռքի չափ՝ պնդացրուած էին տան վերայ շուրջանակի, եւ սեղանների վերայ զոհի միսը։
44 Եւ ներսի դռան դրսի կողմից երգեցողների սենեակներն էին, ներսի գաւիթումը, որ հիւսիսային դռան կողքին էր, եւ նորանց երեսները դէպի հարաւ էին, մէկը արեւելեան դռան կողքին՝ երեսը դէպի հիւսիս։
45 Եւ նա ասեց ինձ. Այս սենեակը որի երեսը դէպի հարաւ է՝ տաճարի պահպանութիւնը անող քահանաներինն է։
46 Եւ այն սենեակը որի երեսը դէպի հիւսիս է՝ սեղանի պահպանութիւնն անող քահանաներինն է։ Նորանք Սադովկի որդիքն են, որոնք Ղեւիի որդկանցից մօտենում են Տիրոջը՝ նորան ծառայելու։
47 Եւ չափեց գաւիթը՝ երկայնութիւնը հարիւր կանգուն եւ լայնութիւնը հարիւր կանգուն՝ քառակուսի, եւ սեղանը տաճարի առաջին։
48 Եւ ինձ տարաւ տաճարի սրահը եւ չաեց սրահի դրանդիքը հինգ կանգուն մէկ կողմից եւ հինգ կանգուն միւս կողմից. Եւ դռան լայնութիւնը երեք կանգուն մէկ կողմից եւ երեք կանգուն միւս կողմից։
49 Սրահի երկայնութիւնը քսան կանգուն եւ լայնութիւնը տասնեւմէկ կանգուն, եւ այն աստիճաններով միասին որոնցով վեր էին ելնում. Եւ դրանդիքի մօտ սիւներ կային՝ մէկը մէկ կողմից եւ միւսը միւս կողմից։
1 Եւ ինձ տարաւ տաճարը, եւ չափեց դրանդիքը՝ վեց կանգուն լայն այս կողմից եւ վեց կանգուն լայն այն կողմից խորանի լայնութիւնովը։
2 Եւ մուտքի լայնութիւնը տասը կանգուն, եւ դռան կողքերը՝ հինգ կանգուն այս կողմից եւ հինգ կանգուն միւս կողմից, եւ չափեց նորա երկայնութիւնը՝ քառասուն կանգուն, եւ լայնութիւնը քսան կանգուն։
3 Եւ ներս մտաւ, եւ չափեց մուտքի դրանդիքը՝ երկու կանգուն, եւ մուտքը վեց կանգուն, եւ մուտքի լայնութիւնը եօթը կանգուն։
4 Եւ չափեց նորա երկայնութիւնը քսան կանգուն եւ լայնութիւնը քսան կանգուն տաճարի երեսովը. Եւ ինձ ասեց. Սա սրբութեանց սրբութիւնն է։
5 Եւ չափեց տան պատը՝ վեց կանգուն, եւ ամեն մի սենեակի լայնութիւնը, որոնք շուրջանակի տաճարի շուրջն էին, չորս կանգուն էր։
6 Եւ սենեակները երեք՝ սենեակ սենեակի վերայ երեսուն անգամ. Եւ մտնում էին տաճարի պատը որ շինուած էր շուրջանակի սենեակների համար որ կպչէին, բայց իրանք կպչուած չէին տաճարի պատիցը։
7 Եւ լայնանում եւ ընդարձակվում էին սենեակները միշտ դէպի վեր. Որովհետեւ տաճարը ընդարձակվում էր միշտ դէպի վերը շուրջանակի տան շուրջովը. Դորա համար լայնանում էր տունը դէպի վեր. Եւ այսպէս ցածի յարկիցը բարձրանում էր, վերի յարկը միջինովը։
8 Եւ տեսայ տաճարի բարձրութիւնը շուրջանակի, սենեակների հիմերը ամբողջ մէկ եղէգ՝ վեց կանգուն մինչեւ յօդուածը։
9 Սենեակներիպատի լայնութիւնը դրսից հինգ կանգուն, եւ մնացածը սենեակների մէջն էր ներսիցը։
10 Եւ միւս սենեակների միջի լայնութիւնը քսան կանգուն էր շուրջանակի տաճարի շուրջը։
11 Եւ սենեակների մուտքերը դէպի մնացած տեղն էին, մէկ մուտքը դէպի հիւսիս, եւ մէկ մուտքը դէպի հարաւ, եւ մնացած տեղի լայնութիւնը հինգ կանգուն շուրջանակի։
12 Եւ անջրպետի դիմացի շէնքը դէպի արեւմտեան կողմը՝ եօթանասուն կանգուն եւ շէնքի պատը հինգ կանգուն լայն շուրջանակի, եւ նորա երկայնութիւնը իննսուն կանգուն։
13 Եւ չափեց տունը՝ երկայնութիւնը հարիւր կանգուն, եւ անջրպետը եւ շէնքը եւ նորա պատերը հարիւր կանգուն երկայն։
14 Եւ տաճարի երեսի լայնութիւնը եւ անջրպետը դէպի արեւելք հարիւր կանգուն։
15 Եւ չափեց շէնքի երկայնութիւնը անջրպետի դիմացը, որ նորա ետեւի կողմին էր, եւ նորա խորշերը այս կողմից եւ միւս կողմից հարիւր կանգուն. Եւ ներսի տաճարը եւ գաւիթի սրահները։
16 Սեմերը եւ վանդակապատ պատուհանները եւ խորշերը շուրջանակի սենեակների մօտ երեք յարկերումը, սեմերի առաջին տախտակամած շուրջանակի՝ գետնիցը մինչեւ պատուհանները, եւ պատուհանները ծածկուած էին։
17 Մուտքի վերայի տեղը թէ ներսը մինչեւ տաճարը թէ դուրսը բոլոր պատի վերայ շուրջանակի ներսիցը եւ դրսիցը յարմար չափերով։
18 Եւ քերովբէներ ու արմաւենիներ էին շինուած, եւ մէկ արմաւենի երկու քերովբէների մէջտեղը, եւ քերովբէն երկու երես ունէր։
19 Եւ մարդի երեսը դէպի արմաւենին մէկ կողմից եւ առիւծի երեսը դէպի արմաւենին միւս կողմից՝ շինուած էր բոլոր տան համար շուրջանակի։
20 Գետնիցը մինչեւ մուտքի վերեւը շինուած էին քերովբէները եւ արմաւենիները եւ տաճարի պատի վերայ։
21 Տաճարի դրանդիքը քառակուսի էին, եւ սրբարանի երեսը նոյն երեւոյթն ունէր։
22 Սեղանը փայտից էր՝ երեք կանգուն բարձրութիւնը եւ նորա երկայնութիւնը երկու կանգուն եւ անկիւններ ունէր. Եւ նորա յատակն ու պատերը փայտից էին։ Եւ ինձ ասեց. Սա է Տիրոջ առաջին եղող սեղանը։
23 Եւ տաճարն ու սրբարանը երկու դուռ ունէին։
24 Եւ դռները երկու փեղկանի էին, երկու ծալուող փեղկերով, երկու փեղկեր մէկ փեղկին եւ երկու փեղկեր միւսին։
25 Եւ նորանց վերայ այսինքն տաճարի դռների վերայ քերովբէներ եւ արմաւենիներ էին շինուած ինչպէս որ շինուած էր պատերի վերայ. Եւ փայտամած կար սրահի դէմ դրսի կողմից։
26 Եւ վանդակապատ պատուհաններ եւ արմաւենիներ այս կողմից եւ այն կողմից սրահի կողքերքին եւ տան եւ փայտամածի կողմանքին։
1 Եւ ինձ դուրս տարաւ դուրսի գաւիթը դէպի հիւսիսի ճանապարհովը եւ ինձ բերաւ այն սենեակը, որ անջրպետի առաջին էր եւ որ դէպի հիւսիսային կողմի շէնքի առաջին էր։
2 Այն հարիւր կանգուն երկարութեան առաջին՝ մուտքը դէպի հիւսիս որի լայնութիւնը յիսուն կանգուն էր։
3 Ներսի գաւիթի քսան կանգունի առաջին եւ դուրսի գաւիթի քարայատակի առաջին խորշ խորշի դէմ եռայարկ.
4 Եւ սենեակների դիմաց մի ճեմելիք՝ տասը կանգուն լայն ներսեւից եւ մի ճանապարհ՝ մէկ կանգուն. Եւ նորանց մուտքերը դէպի հիւսիս։
5 Եւ վերի սենեակները կարճ էին, որովհետեւ խորշերը նորանցից տեղ էին առնում այսինքն շէնքի տակի եւ միջի յարկերիցը։
6 Որովհետեւ եռայարկ էին նորանք եւ սիւներ չունէին գաւիթների սիւների նման. Նորա համար նեղանում էին տակի եւ միջի յարկերիցը գետնից սկսած։
7 Եւ մի պատ կար դրսից սենեակների կշտովը դէպի դուրսի գաւիթը սենեակների դիմացը երկայնութիւնը յիսուն կանգուն։
8 Որովհետեւ դրսի գաւիթի սենեակների երկայնութիւնը յիսուն կանգուն էր, եւ ահա տաճարի դիմացը հարիւր կանգուն էր։
9 Եւ այս սենեակների տակին մի մուտք արեւելքից նորանց մօտ գնալու համար դուրսի գաւիթի կողմից։
10 Գաւիթի պատի լայնութիւնովը դէպի արեւելք անջրպետի առաջին եւ շէնքի առաջին սենեակներ էին։
11 Եւ դէպի նորանց առաջին մի ճանապարհ կար դէպի հիւսիս եղող սենեակների երեւոյթին պէս թէ նորանց երկայնութեան, թէ լայնութեան եւ նորանց ելքերի եւ նորանց ձեւերի եւ մուտքերի նկատմամբ։
12 Եւ նոյնպէս էլ սենեակների մուտքերը որոնք դէպի հարաւն էին, մի մուտք կար ճանապարհի գլխին այսինքն դէմուդէմ եղող պատի առաջի ճանապարհի՝ արեւելեան ճանապարհի գլխին երբոր գալիս են։
13 Եւ ինձ ասեց. Հիւսիսի սենեակները եւ հարաւի սենեակները որոնք անջրպետի առաջին են, նորանք սուրբ սենեակներն են, ուր որ Տիրոջը մօտեցող քահանաները պիտի ուտեն ամենասուրբ բաները, այնտեղ պիտի դնեն ամենասուրբ բաները եւ հացի ընծան եւ մեղքի պատարագն ու յանցանքի պատարագը. Որովհետեւ այն տեղը սուրբ է։
14 Երբոր քահանաները այնտեղ մտնեն, պիտի դուրս չգան սուրբ տեղիցը դէպի դրսի գաւիթը, այլ այնտեղ պիտի դնեն իրանց զգեստները որոնցով նորանք պաշտօն են մատուցանում, որովհետեւ նորանք սուրբ են. Ուրիշ հագուստներ հագնեն եւ մօտենան ժողովրդի վերաբերեալ բաներին։
15 Եւ վերջացրեց ներսի տան չափերը, եւ ինձ դուրս տարաւ այն ճանապարհովը, որի երեսը դէպի արեւելք էր, եւ նորան չափեց շուրջանակի։
16 Նա չափեց արեւելեան կողմը չափի եղէգովը՝ հինգ հարիւր եղէգ չափի եղէգովը շուրջանակի։
17 Չափեց հիւսիսային կողմը՝ հինգ հարիւր եղէգ չափի եղէգովը շուրջանակի։
18 Չափեց հարաւային կողմը՝ հինգ հարիւր եղէգ չափի եղէգովը.
19 Դառաւ դէպի արեւմտեան կողմը՝ չափեց հինգ հարիւր եղէգ չափի եղէգովը.
20 Չորս կողմիցը չափեց նորան. Նա շուրջանակի պատեր ունէր. Երկայնութիւնը հինգ հարիւր եւ լայնութիւնը հինգ հարիւր, սուրբը եւ անսուրբը բաժանելու համար։
1 Եւ ինձ տարաւ դուռը այսինքն դէպի արեւելք նայող դուռը։
2 Եւ ահա Իսրայէլի Աստուծոյ փառքը գալիս էր արեւելքի ճանապարհից, եւ նորա ձայնը շատ ջրերի ձայնի նման էր, եւ երկիրը լուսաւորուեցաւ նորա փառքիցը։
3 Եւ տեսիլքը նման էր այն տեսիլքին, որ տեսել էի իբրեւ իմ տեսծ տեսիլքը, երբոր գալիս էի քաղաքը աւերելու. Եւ տեսիլքները նման էին այն տեսիլքին, որ տեսել էի Քոբար գետի մօտ. Եւ ես վայր ընկայ երեսիս վերայ։
4 Եւ Տիրոջ փառքը եկաւ տունը այն դռան ճանապարհովը որի երեսը դէպի արեւելք է։
5 Եւ հոգին վեր առաւ ինձ եւ տարաւ ներսի գաւիթը, եւ ահա Տիրոջ փառքը լցրել էր տունը։
6 Եւ ես տանիցը դէպի ինձ մի խօսող լսեցի, եւ մի մարդ կանգնել էր կշտիս։
7 Եւ ասեց ինձ. Մարդի որդի, տես իմ աթոռի տեղը եւ ոտների գարշապարների տեղը, ուր որ ես պիտի բնակուեմ Իսրայէլի որդկանց մէջ յաւիտեան. Եւ այլ եւս պիտի չպղծեն Իսրայէլի տունը իմ անունը՝ իրանք եւ իրանց թագաւորները իրանց պոռնկութիւններովը եւ իրանց թագաւորների դիերովը իրանց բարձրաւանդակներումը,
8 Իրանց սեմերը իմ սեմերի հետ եւ իրանց դրանդիքը իմ դրանդիքի մօտ դնելով. Թէեւ պատը կար իմ եւ նորանց մէջտեղ. Բայց նորանք պղծեցին իմ սուրբ անունը իրանց արած պղծութիւններովը, եւ ես սպառեցի նորանց իմ բարկութիւնովը։
9 Հիմա թող հեռացնեն իրանց պոռնկութիւնը եւ իրանց թագաւորների դիակները ինձանից. Եւ ես կբնակուեմ նորանց մէջ յաւիտեան։
10 Դու, մարդի որդի, պատմիր Իսրայէլի տանը այս տունը, որ ամաչեն իրանց անօրէնութիւններիցը. Եւ թող չափեն գաղափարը։
11 Եւ եթէ ամաչեն բոլոր իրանց արածներիցը, տանը ձեւը եւ նորա կարգաւորութիւնը եւ նորա ելքերը եւ մուտքերը եւ նորա բոլոր ձեւերը, եւ նորա կանոնները եւ նորա բոլոր ձեւերը եւ նորա բոլոր օրէնքները հասկացրու նորանց, եւ գրիր նորանց աչքի առաջին, որ նորանք պահեն նորա բոլոր ձեւը, եւ նորա բոլոր կանոնները եւ կատարեն նորանց։
12 Սա է տաճարի օրէնքը. սարի գլխին նորա բոլոր գաւառը շուրջանակի ամենասուրբ է. Ահա սա է տաճարի օրէնքը։
13 Եւ սորանք են սեղանի չափերը կանգունով, ( կանգունը՝ մէկ կանգուն եւ մէկ թաթ) եւ խորքը մէկ կանգուն բարձր եւ մէկ կանգուն լայն, եւ նորա սահմանը եզերքի վերայ շուրջանակի մէկ թիզ. Եւ սա սեղանի հիմքն է։
14 Եւ գետնի խորքից մինչեւ տակի շրջանակը երկու կանգուն եւ լայնութիւնը մէկ կանգուն, եւ փոքր շրջանակից մինչեւ մեծ շրջանակը չորս կանգուն եւ լայնութիւնը մէկ կանգուն։
15 Եւ կրակարանը չորս կանգուն, եւ կրակարանից վերեւ չորս եղջիւրները։
16 Եւ կրակարանը տասնեւերկու կանգուն երկայն՝ տասնեւերկու կանգուն լայնութեամբ՝ քառակուսի նորա չորս կողմի վերայ։
17 Եւ շրջանակը տասնեւչորս երկայն եւ տասնեւչորս լայնութիւնով իր չորս քառակողմերին, եւ սահմանը նորա շուրջը կէս կանգուն, եւ նորա խորքը մէկ կանգուն շուրջանակի. Եւ նորա աստիճանները դէպի արեւելք էին։
18 Եւ ասեց ինձ. Մարդի որդի, այսպէս է ասում Տէր Եհովան. Սորանք են սեղանի կանոնները նորան շինելիս, որ նորա վերայ ողջակէզ մատուցանեն եւ նորա վերայ արիւն սրսկեն։
19 Եւ տուր Ղեւտացի քահանաներին, որոնք Սադովկի սերունդիցն են որ մօտենում են ինձ, ասում է Տէր Եհովան, ինձ ծառայելու համար, արջառներից մէկ զուարակ մեղքի պատարագի համար։
20 Առ նորա արիւնիցը եւ քսիր նորա չորս եղջիւրներին եւ շրջանակի չորս անկիւններին եւ սահմանին շուրջանակի, եւ նորան սրբիր եւ քաւիր նորան։
21 Եւ առ մեղքի պատարագի զուարակը եւ այրիր նորան տաճարի որոշուած տեղը սրբարանից դուրս։
22 Եւ երկրորդ օրը մի կատարեալ այծի նոխազ մատուցրու մեղաց պատարագի համար, եւ սրբեն սեղանը ինչպէս որ սրբեցին զուարակովը։
23 Երբոր սրբելը վերջացնես մի կատարեալ զուարակ մատուցրու արջառներից եւ ոչխարներից մի կատարեալ խոյ։
24 Եւ նորանց մատուցրու Տիրոջ առաջին, եւ քահանաները նորանց վերայ աղ ածեն եւ նորանց աղջակէզ մատուցանեն Տիրոջը։
25 Եօթն օր մատուցանես օրը մէկ նոխազ մեղքի պատարագի համար, եւ արջառներից մի զուարակ եւ ոչխարներից մի խոյ, կատարեալները պիտի մատուցուին։
26 Եօթն օր քաւութիւն անեն սեղանին եւ նորան սրբեն, եւ նորան նուիրեն։
27 Եւ երբոր այդ օրերը վերջանան, այն ժամանակ ութերորդ օրը եւ այնուհետեւ էլ պէտք է քահանաները սեղանի վերայ մատուցանեն ձեր ողջակէզները եւ ձեր խաղաղութեան զոհերը. Եւ ես պիտի ընդունեմ ձեզ, ասում է Տէր Եհովան։
1 Եւ ինձ ետ դարձրեց դուրսի սրբարանի դռան ճանապարհովը, որ նայում է դէպի արեւելք. Եւ նա կղպուած էր։
2 Եւ Տէրն ասեց ինձ. Այս դուռը կղպուած պիտի մնայ. Չպիտի բացուի, նորանով պիտի չմտնեն, որովհետեւ Իսրայէլի Տէր Աստուածը մտաւ նորանով. Ուրեմն կղպուած պիտի մնայ։
3 Իսկ իշխանը ինքը իբրեւ իշխան նստէ այնտեղ Տիրոջ առաջին հաց ուտելու համար. նա դռան սրահի ճանապարհովը պիտի մտնէ, եւ նոյն ճանապարհովը դուրս գայ։
4 Եւ ինձ տարաւ հիւսիսային դռան ճանապարհովը տան առաջը, եւ տեսայ, եւ ահա լցրել էր Տիրոջ փառքը Տիրոջ տունը. Եւ ես ընկայ երեսիս վերայ։
5 Եւ Տէրն ասեց ինձ. Մարդի որդի, ուշադրութիւն արա եւ տես աչքերովդ եւ ականջներովդ լսիր ամեն ինչ որ խօսում եմ քեզ հետ Տիրոջ տան բոլոր կանոնների նկատմամբ եւ նորա բոլոր օրէնքի նկատմամբ. Եւ ուշդ դարձրու տան մուտքին սրբարանի բոլոր ելքերովը։
6 Եւ ասիր ապստամբներին՝ այսինքն Իսրայէլի տանը. Այսպէս է ասում Տէր Եհովան. Բաւական է ձեզ համար ձեր բոլոր պղծութիւնները, ով Իսրայէլի տուն,
7 Որ դուք ներս էք բերում օտարների որդկանցը՝ սրտով անթլփատներին՝ մարմնով անթլփատներին, որ իմ սրբարանումը լինեն իմ տունը պղծելու համար, դուք իմ հացը, ճարպը եւ արիւնը մատուցանելիս. Եւ նորանք դրժեցին իմ ուխտը, ձեր բոլոր պղծութիւններից ի զատ։
8 Եւ չպահեցիք իմ սուրբ բաների պահպանութիւնը, այլ իմ սրբարանումն իմ պահպանութիւնը անելու համար ձեզ համար պահապաններ դրիք։
9 Այսպէս է ասում Տէր Եհովան. Ոչ մի օտարազգի՝ սրտով անթլփատ եւ մարմնով անթլփատ պիտի չմտնէ իմ սրբարանը բոլոր օտարազգիներից, որոնք Իսրայէլի որդկանց մէջ են։
10 Այլ եւ Ղեւտացիքն էլ, որոնք հեռացան ինձանից Իսրայէլի ինձ դէմ արած մոլորութիւնովը մոլորուելով եւ իրանց կուռքերին հետեւելով, պիտի իրանց անօրէնութիւնները կրեն։
11 Եւ սպասաւորներ պիտի լինեն իմ սրբարանումը տան դռներին որոշուած եւ տանը ծառայողներ. նորանք պէտք է մորթեն ողջակէզը եւ զոհը ժողովրդի համար. Եւ նորանք պէտք է կանգնեն նորանց առաջին նորանց ծառայելու համար։
12 Որովհետեւ նորանց ծառայութիւն արին իրանց կուռքերի առաջին, եւ Իսրայէլի տան համար անօրէնութեան գայթակղութիւն եղան. Դորա համար ձեռքս բարձրացրի նորանց վերայ, ասում է Տէր Եհովան, որ կրեն իրանց անօրէնութիւնները։
13 Եւ պէտք է ինձ չմօտենան՝ ինձ համար քահանայութիւն անելու եւ իմ բոլր սուրբ բաներին եւ ամենասուրբ բաներին մօտենալու համար. Այլ իրանց նախատինքը պիտի կրեն եւ իրանց արած պղծութիւնները։
14 Սակայն նորանց պիտի տանը պահապանութիւնը պահպանողներ շինեմ նորա բոլոր ծառայութեան համար, եւ այն ամեն բանի համար որ նորանում պիտի կատարուի։
15 Բայց Ղեւտացի քահանաները՝ Սադովկի որդիքը, որոնք պահեցին իմ սրբարանի պահապանութիւնը Իսրայէլի որդիքը ինձանից ապստամբուելու ժամանակ, նորանք պիտի մօտենան ինձ որ ինձ ծառայեն, եւ պիտի կանգնեն իմ առաջին ինձ ճարպ եւ արիւն մատուցանելու, ասում է Տէր Եհովան։
16 Նորանք պիտի իմ սրբարանը մտնեն, եւ նորանք պիտի մօտենան իմ սեղանին ինձ ծառայելու համար, եւ պիտի պահպանեն իմ պահպանութիւնը։
17 Եւ կլինի որ նորանք ներսի գաւիթի դռներովը մտնելիս՝ պէտք է կտաւի հանդերձներ հագնեն, եւ նորանց վերայ բուրդ պիտի չգայ, նորանք ներսի գաւիթի դռներումը եւ ներսումը ծառայելու ժամանակ։
18 Կտաւի ապարօշներ պիտի լինեն նորանց գլխին եւ կտաւի վարտիքներ՝ նորանց երանքների վերայ. Քրտնեցնող գօտի պիտի չկապեն։
19 Եւ դրսի գաւիթը գնալիս երբոր դուրս են գալիս դրսի գաւիթը ժողովրդի մօտ՝ պէտք է այն հանդերձները հանեն, որոնցով նորանց պաշտօն են մատուցանում, եւ նորանց պիտի սուրբ սենեակներումը դնեն, եւ ուրիշ հանդերձներ հագնեն, որպէս զի ժողովուրդը չսրբեն իրանց հանդերձներովը։
20 Եւ իրանց գլուխը պիտի չածիլեն եւ իրանց վարսերը չերկայնացնեն. Իրանց գլխի մազերը պէտք է անպատճառ խուզեն։
21 Եւ բնաւ գինի պիտի չխմեն քահանաները երբոր ներքին գաւիթն են գալիս։
22 Եւ որբեւայրին ու արձակուածը իրանց համար կին չառնեն, այլ Իսրայէլի տան սերունդից եղող կոյսը, կամ այն որբեւայրին որ մի քահանայից որբեւայրի է մնացել, առնեն։
23 Եւ իմ ժողովրդին սովորեցնեն սուրբի եւ անսուրբի տարբերութիւնը, եւ պիղծի ու մաքուրի տարբերութիւնը պիտի հասկացնեն նորանց։
24 Եւ դատերի վերայ նորանք պէտք է կենան դատելու համար իմ դատաստաններումը եւ նորանց դատեն իմ օրէնքովը եւ իմ կանոններովը, եւ իմ տօները պիտի պահեն եւ իմ շաբաթները սրբեն։
25 Եւ մեռած մարդի մօտ պիտի չգնան որ չպղծուին, այլ միայն իր հօր եւ մօր, տղու եւ աղջկայ, եղբօր եւ քրոջ մօտ գնան որ մարդի չէ գնացած, դորանց մեռած դիակի մօտ թող պղծուին։
26 Եւ մէկը իր մաքրուելուց յեռոյ եօթը օր համարէ իրան համար։
27 Եւ նա սրբարանը ներսի գաւիթը սրբարանում պաշտօն մատուցանելու մտած օրը, նա պիտի մատուցանէ իր մեղքի պատարագը, ասում է Տէր Եհովան։
28 Եւ սա նորանց համար ժառանգութիւն լինի՝ ես եմ նորանց ժառանգութիւնը. Եւ նորանց կալուածք չտաք Իսրայէլումը. Ես եմ նորանց կալուածքը։
29 Հացի ընծան, մեղքի պատարագը եւ յանցանքի պատարագը նորանք պիտի ուտեն. Եւ Իսրայէլի մէջ ամեն նուիրուածը նորանցը պիտի լինի։
30 Եւ ամեն բանի բոլոր երախայրիների առաջինը, եւ ամեն բանի բոլոր ընծան ձեր բոլոր ընծաներից քահանաներինը լինի. Եւ ձեր ցորենեղէնների երախայրիները տուէք քահանային, որ օրհնութիւնը հանգչէ քո տան վերայ։
31 Ոչ մի մեռած կամ գազանաբեկ, թէ թռչուն թէ անասուն, պիտի չուտեն քահանաները։
1 Եւ երբոր վիճակ գցէք երկրի վերայ ժառանգելու, Տիրոջ համար մի սուրբ նուէր պիտի նուիրէք երկրիցը. Երկայնութիւնը քսանեւհինգ հազար երկայն, եւ լայնութիւնը տասը հազար. Սա սուրբ է շուրջանակի բոլոր սահմաններում։
2 Սորանից պէտք է լինի սրբարանի համար հինգ հարիւրով հինգ հարիւր քառակուսի շուրջանակի. Եւ յիսուն կանգուն նորա արուարձանը շուրջանակի։
3 Եւ այս չափածից չափիր երկայնութիւնով քսանեւհինգ հազար եւ լայնութիւնով տասը հազար. Եւ նորանում պիտի լինի սրբարանը՝ ամենասուրբ տեղը։
4 Սա սուրբ պիտի լինի երկրիցը սրբարանին ծառայող քահանաների համար, որոնք մօտենում են Տիրոջը ծառայելու, եւ նորանց համար տների տեղ պիտի լինի, եւ սուրբ՝ սրբարանի համար։
5 Եւ քսանեւհինգ հազար երկայնութիւնով եւ տասը հազար լայնութիւնով պիտի լինի Ղեւտացիներին, որոնք ծառայում են տանը, իբրեւ իրանց կալուածք. Նաեւ քսան սենեակ։
6 Եւ քաղաքին կալուածք տաք հինգ հազար լայն, եւ երկայնութիւնը քսանեւհինգ հազար սրբարանի ընծայի կշտին. Սա բոլոր Իսրայէլի տան համար պիտի լինի։
7 Իսկ իշխանին՝ սրբարանի կալուածքի եւ քաղաքի կալուածքի այս կողմից եւ այն կողմից, սրբարանի ընծայի դիմաց եւ քաղաքի կալուածքի դիմաց, ծովի կողմից դէպի արեւմուտք եւ արեւելեան կողմից դէպի արեւելք. Եւ երկայնութիւնով ժառանգութիւնների մէկի մօտովը արեւմտեան սահմանից մինչեւ արեւելեան սահմանը։
8 Իբրեւ երկիր նորա կալուածքը լինի սա Իսրայէլի մէջ. Եւ այլ եւս չհարստահարեն իմ իշխանները իմ ժողովրդին. Եւ երկիրը տան Իսրայէլի տանը նորանց ցեղերի համեմատ։
9 Այսպէս է ասում Տէր Եհովան. Բաւական է ձեզ, ով Իսրայէլի իշխաններ, զրկանքն ու յափշտակութիւնը հեռացրէք. Եւ իրաւունք ու արդարութիւն արէք. Վեր առէք ձեր բռնի պահանջմունքները իմ ժողովրդի վերայից, ասում է Տէր Եհովան։
10 Արդար կշիռք եւ արդար արդու եւ արդար մար ունեցէք։
11 Արդուն եւ մարը մէկ չափ լինեն, որպէս զի մարը քոռի տասներորդը պարունակէ եւ արդուն էլ քոռի տասներորդը պարունակէ. Քոռի համեմատ լինի նորա չափը։
12 Եւ սիկղը քսան կերադ, ձեր մնասը քսան սիկղ, քսանեւհինգ սիկղ եւ տասնեւհինգ սիկղ լինի։
13 Սա է ձեր մատուցանելու ընծան՝ մէկ վեցերորդ արդու մէկ քոռ ցորենից, եւ մէկ վեցերորդ արդու մէկ քոռ գարիիցը։
14 Եւ իւղի կանոնը՝ մէկ մար իւղից մէկ մարի տասներորդը մէկ քոռից. Կամ տասը մարից որ մէկ խօմէր է, որովհետեւ տասը մարը մէկ խօմեր է։
15 Եւ Իսրայէլի ջրարբի արօտների հօտերից՝ երկու հարիւրից մէկ ոչխար. Իբրեւ հացի ընծայ եւ ողջակէզ եւ խաղաղութեան զոհ, որ նորանց համար քաւութիւն լինի, ասում է Տէր Եհովան։
16 Երկրի բոլոր ժողովուրդը պարտական են այս ընծան Իսրայէլումը իշխան եղողին։
17 Եւ իշխանի վերայ պիտի լինեն ողջակէզները եւ հացի նուէրը եւ թափելու ընծան տօներին եւ ամսագլուխներին եւ շաբաթներին եւ Իսրայէլի տան բոլոր տօներին. Նա պէտք է մատուցանէ մեղքի պատարագը եւ հացի նուէրը եւ ողջակէզը եւ խաղաղութեան զոհերը Իսրայէլի տան համար քաւութիւն անելու համար։
18 Այսպէս է ասում Տէր Եհովան. Առաջի ամսի առաջինին վեր առ մի կատարեալ զուարակ արջառներից, եւ նորան մեղքի պատարագ արա սրբարանի համար։
19 Եւ քահանան առնէ մեղքի պատարագի արիւնիցը եւ քսէ տան դրանդիքին եւ սեղանի շրջանակի չարս անկիւններին եւ ներսի գաւիթի դռան դրանդիքին։
20 Եւ այսպէս պիտի անես ամսի եօթին սխալուած եւ անմիտ մարդի համար, եւ տան համար քաւութիւն արէք։
21 Առաջի ամսի տասնեւչորսերորդ օրը ձեզ համար զատիկ լինի, եօթն օր տօն. Բաղարջ պիտի ուտուի։
22 Եւ այն օրը իշխանը իրան համար եւ երկրի բոլոր ժողովրդի համար մէկ զուարակ մատուցանէ իբրեւ մեղքի պատարագ։
23 Եւ տօնի եօթն օրը Տիրոջը ողջակէզ մատուցուի եօթը զուարակ եւ եօթը կատարեալ խոյ, իւրաքանչիւր օր եօթն օրերը. Իսկ մեղքի պատարագ այծերից մի նոխազ իւրաքանչիւր օր։
24 Եւ մէկ արդու հացի նուէր մէկ զուարակի համար եւ մէկ արդու մէկ խոյի համար մատուցուի. Եւ մէկ հիմէն իւղ մէկ արդուի համար։
25 Եօթներորդ ամսուայ ամսի տասնեւհինգերորդ օրը տօնի ժամանակին այսպէս անուի եօթն օր թէ մեղքի պատարագը թէ ողջակէզը թէ հացի նուէրը թէ իւղը։
1 Այսպէս է ասում Տէր Եհովան. Ներսի գաւիթի դէպի արեւելք նայող դուռը կղպուած մնայ գործի վեց օրը, իսկ շաբաթ օրը բացուի. Եւ ամսագլուխ օրն էլ բացուի։
2 Եւ իշխանը մտնէ դրսիցը դռան սրահի ճանապարհովը եւ կանգնէ դռան դրանդիքի մօտ, եւ քահանաները մատուցանեն նորա ողջակէզը եւ նորա խաղաղութեան զոհերը, եւ նա երկրպագութիւն անէ դռան սեմի վերայ եւ դուրս գայ. Եւ դուռը չկղպուի մինչեւ իրիկուն։
3 Եւ երկրի ժողովուրդը երկրպագութիւն անեն այն դռան մուտքումը շաբաթներին եւ ամսագլուխներին Տիրոջ առաջին։
4 Եւ իշխանի ողջակէզը որ պիտի մատուցանէ Տիրոջը՝ շաբաթ օրը վեց կատարեալ գառ եւ մէկ կատարեալ խոյ։
5 Եւ իբրեւ հացի նուէր մէկ արդու մէկ խոյին, եւ գառների համար իբրեւ հացի նուէր ձեռքիցը եկածը, եւ մէկ հիմէն իւղ իւրաքանչիւր արդուի համար։
6 Ամսագլուխ օրը արջառներից մէկ զուարակ կատարեալ եւ վեց գառներ եւ մէկ խոյ, որ պէքտ է կատարեալ լինեն։
7 Եւ մէկ արդու մէկ զուարակի համար եւ մէկ արդու մէկ խոյի համար մատուցուի իբրեւ հացի նուէր, եւ գառերի համար՝ ձեռին հասածը. Իսկ մէկ հիմէն իւղ մէկ արդուին։
8 Եւ իշխանը գալիս դռան սրահի ճանապարհովը պիտի գայ եւ նոյն ճանապարհովը դուրս գայ։
9 Եւ երկրի ժողովուրդը տօներին Տիրոջ առաջը գալիս հիւսիսային դռան ճանապարհով երկրպագելու համար մտնողը հարաւային դռան ճանապարհովը դուրս գայ, եւ հարաւային դռան ճանապարհովը մտնողը հիւսիսային դռան ճանապարհովը դուրս գայ, իր ներս մտած դռան ճանապարհովը ետ չդառնայ, այլ դիմացինով դուրս գայ։
10 Եւ իշխանը նորանց մէջ նորանք մտնելիս մտնէ, եւ դուրս գալիս դուրս գայ։
11 Եւ տօներին ու հանդիսաւոր օրերին հացի նուէրը մէկ արդու մէկ զուարակին եւ մէկ արդու մէկ խոյին. Եւ գառերին ձեռքիցը եկածը. Իսկ մէկ հիմէն իւղ մէկ արդուին։
12 Եւ երբոր իշխանը մէկ կամաւոր ողջակէզ կամ կամաւոր խաղաղութեան զոհ մատուցանէ Տիրոջը, այն ժամանակ նորա համար բանան դէպի արեւելք նայող դուռը, եւ նա մատուցանէ իր ողջակէզը եւ իր խաղաղութեան զոհը ինչպէս որ մատուցանում է շաբաթ օրը, եւ դուրս գայ, եւ դուռը կղպեն նորա դուրս գալուց յետոյ։
13 Եւ ամեն օր մէկ տարեկան կատարեալ գառ ողջակէզ մատուցանես Տիրոջը. Ամեն առաւօտ մատուցանես նորան։
14 Եւ նորա համար հացի նուէր մատուցանես ամեն առաւօտ մէկ վեցերորդ արդու, եւ մէկ երրորդ հիմէն իւղ նաշիհի հետ խառնելու համար. Սա մշտական հացի նուէր է Տիրոջը՝ յաւիտենական կանոնով։
15 Եւ մատուցանեն գառը եւ հացի ընծան եւ իւղը ամեն առաւօտ՝ մշտնջենական ողջակէզ։
16 Այսպէս է ասում Տէր Եհովան. Երբոր իշխանը իր որդկանցից մէկին ընծայ տայ, նա նորա ժառանգութիւնն է՝ նորա որդիներինը լինի. Նա նորանց ժառանգական կալուածքն է։
17 Եւ երբոր իր ժառանգութիւնից ընծայ տայ իր ծառաներից մէկին, դա նորանը լինի մինչեւ թողութեան տարին. Յետոյ ետ դառնայ իշխանին. Նորա ժառանգութիւնը միմիայն իր որդկանցը պիտի լինի։
18 Եւ իշխանը պիտի չառնէ ժողովրդի ժառանգութիւնիցը, նորանց զրկելով իրանց կալուածքիցը. Իր կալուածքիցը ժառանգութիւն տայ իր որդկանցը, որպէս զի ժողովուրդը չցրուի ամեն մէկն իր կալուածքից։
19 Եւ ինձ տարաւ դռան մօտ եղող մուտքովը դէպի քահանաների սուրբ սենեակները, որ ուղղուած են դէպի հիւսիս. Եւ ահա այնտեղ մէկ տեղ կար ետքի կողմերումը դէպի արեւմուտք։
20 Եւ ասեց ինձ. Սա այն տեղն է ուր որ քահանաները պիտի եփեն յանցանքի պատարագի եւ մեղքի պատարագի միսը, ուր որ հացի նուէրը պիտի թխեն, որպէս զի դուրս չտանեն դուրսի գաւիթը, որ ժողովուրդը սրբեն։
21 Եւ ինձ դուրսը տարաւ դրսի գաւիթը եւ ինձ ման ածեց գաւիթի չորս անկիւնները. Եւ ահա գաւիթի ամեն մէկ անկիւնում մէկ գաւիթ կար։
22 Գաւիթի չորս անկիւններումը շրջապատ գաւիթներ կային քառասուն կանգուն երկայն եւ երեսուն՝ լայն. Այն չորս անկիւնները մէկ չափով էին։
23 Եւ նորանց չորսի շուրջն էլ շուրջանակի մէկ կարգ շէնք կար. Եւ եփարաններ էին շինուած կարգերի տակին շուրջանակի։
24 Եւ ինձ ասեց. Սորանք եփողների տոնն են, ուր որ տանը պաշտօնեաները պիտի եփեն ժողովրդի զոհը։
1 Եւ ինձ ետ դարձրեց տան մուտքը, եւ ահա ջուրեր էին դուրս գալիս տան սեմի տակից արեւելեան կողմից. Որովհետեւ տան երեսը դէպի արեւելքն էր. Եւ ջրերը իջնում էին տան աջ կողմի տակի սեղանի հարաւային կողմիցը։
2 Եւ ինձ դուրս տարաւ հիւսիսային դռան ճանապարհովը եւ շուռ ածեց դուրսի ճանապարհովը դէպի դուրսի դուռը դէպի արեւելք նայող ճանապարհովը. Եւ ահա ջրեր էին բղխում աջ կողքիցը։
3 Մարդը դէպի արեւելք դուրս գնալիս մի լար ունէր ձեռքին, եւ հազար կանգուն չափեց, եւ ինձ անց կացրեց ջրերովը. Ջրերը մինչեւ գարշապարներս էին։
4 Եւ նա չափեց հազար էլ, եւ ինձ անց կացրեց ջրերովը. Ջրերը մինչ ծունկերս էին, եւ չափեց հազար էլ, եւ ինձ անց կացրեց. Ջրերը մինչեւ մէջքս էին։
5 Եւ չափեց հազար էլ. Մի գետ որով չկարողացայ անց կենալ, որովհետեւ ջրերը յորդել էին, լողալու ջրեր էին, մի այնպիսի գետ որ չէր կարելի անց կենալ։
6 Եւ ինձ ասեց. Տեսնո՞ւմ ես, մարդի որդի. Եւ ինձ տարաւ ման ածեց գետի եզերքին։
7 Եւ ես ման էի գալիս, ահա գետի եզերքին խիստ շատ ծառեր կային այս կողմից եւ այն կողմից։
8 Եւ ինձ ասեց. Այս ջրերը դուրս են գալիս դէպի արեւելեան գաւառը եւ իջնում են անապատը եւ գնում են ծովը. Դուրս են տարվում ծովը, որ առողջանան նորա ջրերը։
9 Եւ պիտի լինի որ ամեն կենդանի շունչ, որ շարժում է այն ամեն տեղերում ուր որ այն կրկնակի գետը գնում է, պիտի ապրէ, եւ ձուկը խիստ շատ պիտի լինի. Որովհետեւ այս ջրերը այնտեղ պիտի գնան, եւ նորանք պիտի բժշկուին, եւ ամենքը պիտի կենդանան ուր որ գետը գնայ։
10 Եւ պիտի լինի որ նորա վերայ ձկնորսներ պիտի կանգնեն, Ենգադդիից մինչեւ Ենեգլայիմ ուռկաններ փռելու տեղ պիտի լինի. Նորանց ձկները ըստ տեսակին են լինելու, մեծ ծովի ձկներին չափ խիստ շատ են լինելու։
11 Նորա տիղմերը եւ նորա ճահիճները չեն բժշկուելու, աղի համար պիտի մնան։
12 Եւ գետի վերայ նորա եզերքին պիտի այս կողմից եւ այն կողմից ամեն տեսակ պտղաբեր ծառեր բուսնեն. նորանց տերեւը չի թառամիլ եւ նորանց պտուղը չի վերջանալ. Ամեն ամիս նորից պտուղ պիտի տայ, որովհետեւ նորա ջրերը սրբարանիցն են դուրս գալիս. Եւ նորանց պտուղը ուտելու համար է եւ նորանց տերեւները՝ բժշկութեան համար։
13 Այսպէս է ասում Տէր Եհովան. Սա է այն երկրի սահմանը, որը պիտի ժառանգէք Իսրայէլի տասնեւերկու ցեղերին համեմատ. Յովսէփին երկու բաժին։
14 Եւ նորան ամեն մարդ իր ընկերին պէս պիտի ժառանգէ, որի համար իմ ձեռքը երդմամբ բարձրացրի որ տամ ձեր հայրերին. Եւ այս երկիրը ձեզ պիտի ընկնէ իբրեւ ժառանգութիւն։
15 Եւ սա է երկրի սահմանը. Դէպի հիւսիսային կողմը մեծ ծովից Եթլոնի ճանապարհը մինչեւ Սեդադ։
16 Եմաթ, Բերոթա, Սիբրայիմ, որ Դամասկոսի սահմանի եւ Եմաթի սահմանի մէջտեղն է, միջի Ասերը որ Աւրանի սահմանն է։
17 Եւ սահմանը լինի ծովից Ասար-ենան՝ Դամասկոսի սահմանը, եւ հիւսիսի նկատմամբ դէպի հիւսիս եւ Եմաթի սահմանը. Սա է հիւսիսային կողմը։
18 Եւ արեւելեան կողմը Աւրանի միջից՝ եւ Դամասկոսի միջից եւ Գաղաադի միջից եւ իսրայէլի երկրի միջից՝ Յորդանանը. Սահմանիցը չափեցէք մինչեւ արեևելեան ծովը. Սա է արեւելեան կողմը։
19 Եւ հարաւային կողմը դէպի հարաւ Թամարից մինչեւ Կադէսի Վիճաբանութեան ջրերը. Հեղեղատովը մինչեւ Մեծ ծովը. Եւ դէպի հարաւային կողմը՝ սա է հարաւը։
20 Եւ արեւմտեան կողմը՝ Մեծ ծովը սահմանիցը մինչեւ Եմաթի դիմացը. Սա է արեւմտեան կողմը։
21 Եւ բաժանեցէք այս երկիրը ձեզ համար Իսրայէլի ցեղերի վերայ.
22 Եւ պիտի լինի որ վիճակով պիտի բաժանէք նորան ձեզ համար եւ ձեր միջումը պանդխտացող օտարականների համար, որոնք ձեր մէջ որդիք են ծնել, եւ նորանք ձեզ համար բնակների պէս պիտի լինեն Իսրայէլի որդկանց մէջ. Նորանք ձեզ հետ պիտի ժառանգեն Իսրայէլի ցեղերի մէջ։
23 Եւ ո՛ր ցեղի մէջ որ օտարականը պանդխտացել է, այնտեղ պիտի տաք նորա ժառանգութիւնը, ասում է Տէր Եհովան։
1 Եւ սորանք են ցեղերի անունները։ Հիւսիսի ծայրից Եթլօնի ճանապարհի մօտովը դէպի Եմաթ, եւ Ասար-ենան՝ Դամասկոսի սահմանը դէպի հիւսիս մինչեւ Եմաթի մօտը. Սա պէտք է լինի արեւելեան եւ արեւմտեան կողմը. Դանը՝ մէկ։
2 Եւ Դանի սահմանի մօտ արեւելեան կողմից դէպի արեւմտեան կողմը. Ասերը՝ մէկ։
3 Եւ Ասերիսահմանի մօտ արեւելեան կողմից մինչեւ արեւմտեան կողմը. Նեփթաղիմը՝ մէկ։
4 Եւ Նեփթաղիմի սահմանի մօտ արեւելեան կողմից մինչեւ արեւմտեան կողմը. Մանասէն՝ մէկ։
5 Եւ Մանասէի սահմանի մօտ արեւելեան կողմից մինչեւ արեւմտեան կողմը. Եփրեմը՝ մէկ։
6 Եւ Եփրեմի սահմանի մօտ արեւելեան կողմից մինչեւ արեւմտեան կողմը. Ռուբէնը՝ մէկ։
7 Եւ Ռուբէնի սահմանի մօտ արեւելեան կողմից մինչեւ արեւմտեան կողմը. Յուդան՝ մէկ բաժին։
8 Եւ Յուդայի սահմանի մօտ արեւելեան կողմից մինչեւ արեւմտեան կողմը այն ընծան լինի, որ պիտի նուիրէք. Քսանեւհինգ հազար եղէգ լայն, եւ երկայնութիւնը բաժինների մէկին չափ արեւելեան կողմից մինչեւ արեւմտեան կողմը. Եւ սրբարանը նորա մէջ լինի։
9 Այն ընծան՝ որ պիտի նուիրէք Տիրոջը, երկայնութիւնը քսանեւհինգ հազար եւ լայնութիւնը տասը հազար լինի։
10 Եւ սորանցը պիտի լինի սուրբ ընծան, այսինքն քահանաներին. Դէպի հիւսիս քսանեւհինգ հազար, եւ դէպի արեւմուտք լայնութեամբ տասը հազար, եւ դէպի արեւելք լայնութեամբ տասը հազար, եւ դէպի հարաւ երկայնութեամբ քսանեւհինգ հազար եղէգ. Եւ Տիրոջ սրբարանը նորա միջումը լինի.
11 Սա Սադովկի որդկանցից սրբուած քահանաներինը լինի, որոնք կատարել են իմ պահպանութիւնը, եւ չեն մոլորուել երբոր մոլորուեցան Իսրայէլի որդիքը, ինչպէս որ Ղեւտացիքը մոլորուեցան։
12 Եւ նորանցը պիտի լինի մէկ ընծան երկրի նուէրքից իբրեւ ամենասուրբ՝ Ղեւտացիների սահմանների մօտ։
13 Եւ Ղեւտացիները լինեն քահանաների սահմանի կշտին՝ քսանեւհինգ հազար երկայնութեամբ եւ լայնութեամբ տասը հազար. Բոլոր երկայնութիւնը քսանեւհինգ հազար եւ լայնութիւնը տասը հազար։
14 Եւ պիտի չծախեն նորանից եւ պիտի չփոխեն, եւ երկրի երախայրին ուրիշի անց չկացնեն, որովհետեւ սուրբ է Տիրոջ համար։
15 Եւ այն քսանեւհինգ հազարի մօտ լայնութիւնով մնացած հինգ հազարը անսուրբ պիտի լինի քաղաքի համար, բնակութեան համար եւ արուարձանի համար. Եւ քաղաքը նորա մէջ լինի։
16 Եւ սորանք են նորա չափերը՝ հիւսիսային կողմը չորս հազար հինգ հարիւր, եւ հարաւային կողմը չորս հազար հինգ հարիւր, եւ արեւելեան կողմից չորս հազար հինգ հարիւր եւ արեւմտեան կողմից չորս հազար հինգ հարիւր։
17 Եւ քաղաքի արուարձանը դէպի հիւսիս երկու հարիւր յիսուն, եւ դէպի հարաւ երկու հարիւր յիսուն, եւ դէպի արեւելք երկու հարիւր յիսուն, եւ դէպի արեւմուտք երկու հարիւր յիսուն էր։
18 Եւ երկայնութեամբ մնացածը սուրբ ընծայի կշտովը տասը հազար դէպի արեւելք եւ տասը հազար դէպի արեւմուտք, (որ սուրբ ընծայի կշտին է) եւ նորա բերքը կերակուր լինի քաղաքի ծառայողներին։
19 Եւ քաղաքին ծառայողները պէտք է Իսրայէլի բոլոր ցեղերիցը լինեն։
20 Բոլոր ընծան քսանեւհինգ հազար քսանեւհինգ հազարով քառակուսի ընծայեցէք սուրբ ընծան իբրեւ քաղաքի կալուածք։
21 Եւ մնացածը իշխանինը լինի սուրբ ընծայի եւ քաղաքի կալուածքի այս կողմից եւ այն կողմից, ընծայի քսանեւհինգ հազարի առաջին մինչեւ արեւելեան սահմանը, եւ դէպի արեւմուտք քսանեւհինգ հազարի առաջին մինչեւ արեւմտեան սահմանը միւս բաժինների կշտին իշխանինը լինի։ Սա է սուրբ ընծան, եւ տաճարի սրբարանը նորա միջումը։
22 Եւ Ղեւտացիների կալուածքից եւ քաղաքի կալուածքից իշխանի բաժնի մէջտեղը Յուդայի սահմանի եւ Բենիամինի սահմանի մէջը իշխանինը լինի։
23 Եւ մնացած ցեղերը. Արեւելեան կողմից մինչեւ արեւմտեան կողմը. Բենիամինը՝ մէկ։
24 Եւ Բենիամինի սահմանի մօտ արեւելեան կողմից մինչեւ արեւմտեան կողմը. Շմաւոնը՝ մէկ։
25 Եւ Շմաւոնի սահմանի մօտ արեւելեան կողմից մինչեւ արեւմտեան կողմը. Իսաքարը՝ մէկ։
26 Եւ իսաքարի սահմանի մօտ արեւելեան կողմից մինչեւ արեւմտեան կողմը. Զաբուղոնը՝ մէկ։
27 Եւ Զաբուղոնի սահմանի մօտ արեւելեան կողմից մինչեւ արեւմտեան կողմը. Գադը՝ մէկ բաժին։
28 Եւ Գադի սահմանի մօտ հարաւային կողմից մինչեւ հարաւ պէտք է սահման լինի Կադէսի Վիճաբանութեան ջուրը հեղեղատովը մինչեւ Մեծ ծովը։
29 Սա է այն երկիրը որ վիճակով պիտի բաժանէք Իսրայէլի ցեղերին. Եւ սորանք են նորանց բաժինները, ասում է Տէր Եհովան։
30 Եւ սորանք են քաղաքի ելքերը. Հիւսիսային կողմից չորս հազար հինգ հարիւր չափ։
31 Եւ քաղաքի դռները Իսրայէլի ցեղերի անուններին համեմատ պիտի լինեն. Երեք դուռ դէպի հիւսիս, Ռուբէնի դուռը՝ մէկ. Յուդայի դուռը՝ մէկ. Ղեւիի դուռը՝ մէկ։
32 Եւ արեւելեան կողմին չորս հազար հինգ հարիւր, եւ երեք դուռ. Այսինքն յովսէփի դուռը՝ մէկ, Բենիամինի դուռը՝ մէկ. Դանի դուռը՝ մէկ։
33 Եւ հարաւային կողմին չորս հազար հինգ հարիւր չափ, եւ երեք դուռ. Շմաւոնի դուռը՝ մէկ. Իսաքարի դուռը՝ մէկ. Զաբուղոնի դուռը՝ մէկ։
34 Արեւմտեան կողմին չորս հազար հինգ հարիւր, նորա դռները երեք. Գադի դուռը՝ մէկ. Ասերի դուռը՝ մէկ. Նեփթաղիմի դուռը՝ մէկ։
35 Շրջապատը տասնեւութը հազար չափ. Եւ քաղաքի անունը այն օրից Եհովա-շամմա է։