1

10 Տես, ես քեզ այսօր ազգերի վերայ եւ թագաւորութիւնների վերայ նշանակեցի, որ խլես եւ պոկես եւ փչացնես ու կորցնես, որ շինես եւ տնկես։

11 Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով. Ով Երեմիա, ի՞նչ ես տեսնում. Եւ ես ասեցի. Մի նշենի գաւազան եմ տեսնում ես։

12 Եւ Տէրն ասեց ինձ. Լաւ տեսար. Որովհետեւ ես պիտի հսկեմ իմ խօսքերի համար, որ կատարեմ այն։

13 Եւ երկրորդ անգամ եղաւ Տիրոջ խօսքը դէպի ինձ ասելով. Ի՞նչ ես տեսնում դու. Եւ ես ասեցի. Մի եռացող կաթսայ եմ տեսնում ես, եւ նորա երեսը հիւսիսի կողմիցն է։

14 Եւ Տէրն ինձ ասեց. Հիւսիսից պիտի յարձակուի չարիքը երկրի բոլոր բնակիչների վերայ։

15 Որովհետեւ ահա ես կկանչեմ հիւսիսի բոլոր թագաւորութիւնների ցեղերը, ասում է Տէրը, որ գան եւ ամեն մէկն իր աթոռը Երուսաղէմի դռան մուտքումը, եւ նորա բոլոր պարիսպների վերայ շուրջանակի եւ Յուդայի բոլոր քաղաքների վերայ։

16 Եւ ես կխօսեմ իմ իրաւունքները նորանց հետ նորանց բոլոր չարութիւնների համար. որ ինձ թողած՝ ուրիշ աստուածների են խունկ ծխում, եւ իրանց ձեռքի գործերին են երկրպագում։

17 Բայց դու մէջքդ գօտեպնդիր, եւ վեր կաց ու ասիր նորանց ամենը ինչ որ ես քեզ հրամայում եմ. նորանց երեսիցը մի վախենար, որ մի գուցէ քեզ վախեցնեմ նորանց առաջին։

18 Եւ ահա ես քեզ այսօր մի ամուր քաղաք եւ երկաթի սիւն եւ պղնձի պարիսպներ եմ շինում բոլոր երկրի դէմ, Յուդայի թագաւորների եւ նորա իշխանների դէմ, նորա քահանաների եւ երկրի ժողովրդի դէմ։

19 Եւ նորանք կպատերազմեն քեզ դէմ, բայց քեզ չեն յաղթիլ, որովհետեւ ես քեզ հետ եմ, ասում է Տէրը, որ քեզ փրկեմ։

1 Բենիամինի երկրումն՝ Անաթովթի մէջ եղող քահանաներից Քեղկիայի որդի Երեմիայի խօսքերը,

2 Որ նորան եղաւ Տիրոջ խօսքը Յուդայի թագաւոր՝ Ամոնի որդի Յովսիայի օրերումը՝ նորա թագաւորութեան տասնեւերեքերորդ տարիումը.

3 Եւ եղաւ Յուդայի թագաւոր՝ Յովսիայի որդի Յովակիմի օրերումը մինչեւ Յովսիայի որդիի Սեդեկիայի տասնեւմէկերորդ տարուայ վերջը մինչեւ Երուսաղէմի գերութիւնը՝ հինգերորդ ամսումը։

4 Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով.

5 Քեզ որովայնում չստեղծած՝ ես քեզ գիտէի, եւ արգանդից դեռ դու դուրս չեկած ես քեզ սրբեցի, ես քեզ ազգերի մարգարէ եմ դրել։

6 Եւ ես ասեցի. Ոհ, ով Տէր Եհովայ, ահա ես խօսել չգիտեմ, որովհետեւ ես մանուկ եմ։

7 Եւ Տէրն ասեց ինձ. Մի ասիր թէ Ես մանուկ եմ, այլ ուր որ քեզ ուղարկեմ՝ գնա. Եւ ամեն ինչ որ քեզ պատուիրեմ՝ խօսիր։

8 Մի վախենար նորանց երեսիցը, որովհետեւ ես քեզ հետ եմ որ քեզ ազատեմ, ասում է Տէրը։

9 Եւ Տէրը մեկնեց իր ձեռքը եւ դպաւ իմ բերանին, եւ Տէրն ասեց ինձ. Ահա ես իմ խօսքերը քո բերանումը դրի.

2

10 Որովհետեւ անցկացէք Կիտացիների կղզիները եւ տեսէք, եւ մարդ ուղարկեցէք Կեդար եւ մէկ լաւ հասկացէք, եւ տեսէք, թէ արդեօք մի այդպիսի բան եղած կա՞յ։

11 Թէ արդեօք մի ազգ փոխե՞լ է իր աստուածները թէպէտեւ նորանք աստուածներ չեն. բայց իմ ժողովուրդը փոխել է իր Փառքը մի այնպիսի բանով, որ օգուտ չունի։

12 Երկինք, զարմացէք այս բանի վերայ, սոսկացէք եւ շատ հիացէք, ասում է Տէրը։

13 Որովհետեւ իմ ժողովուրդը կրկնապատիկ չարութիւն գործեց, ինձ՝ կենաց ջրի աղբիւրս՝ թողեցին որ իրանց համար հորեր փորեն՝ ծակծակոտ հորեր, որոնք չեն կարող ջուրը պահել։

14 Ծառա՞յ է Իսրայէլը, կամ թէ ընդոծի՞ն է նա. Ապա ի՞նչու համար յափշտակութեան մատնուեցաւ։

15 Նորա դէմ մռնչեցին առիւծի կորիւնները՝ հանեցին իրանց ձայնը, եւ նորա երկիրը աւերակ արին, նորա քաղաքները այրեցին, որ բնակիչ չմնաց։

16 Մեմփացիների ու Տափնացիների տղերքն էլ արածեցին քո գագաթի վերայ։

17 Չէ՞ որ սա արաւ քեզ քո Տէր Աստուծուն ձգելդ՝ այն ժամանակ երբ նա քեզ առաջնորդում էր ճանապարհումը։

18 Եւ հիմա ի՞նչ ունիս դու Եգիպտոսի ճանապարհումը, որ Սիովրի ջուրը խմես, եւ ի՞նչ ունիս դու Ասորեստանի ճանապարհումը, որ Գետի ջուրը խմես։

19 Քեզ քո չարութիւնն է խրատում, եւ քո անհաւատարմութիւններն են քեզ յանդիմանում։ Արդ իմացիր եւ տես, որ չար եւ դառն բան է քո Տէր Աստուծուն թողելդ, եւ իմ երկիւղը քեզ վերայ չլինելը, ասում է Զօրաց Տէր Եհովան։

20 Որովհետեւ դու ի վաղուց ես կոտրել քո լուծը եւ քո կապերը կտորել, եւ ասել ես թէ Չեմ ծառայում. Որովհետեւ ամեն բարձր բլուրի վերայ եւ ամեն կանաչ ծառի տակ պառկեցիր դու՝ պոռնկացար։

21 Եւ ես քեզ տնկել էի իբրեւ ընտիր որթ, բոլորովին հաւատարիմ սերմ. Բայց դու ինչպէ՜ս փոխուեցար ինձ համար վայրի որթի անպիտան ճիւղեր դարձար։

22 Որովհտեւ եթէ բորակով լուացուիս, եւ շատ օճառ գործածես, քո անօրէնութիւնը պիտի մնայ իմ առաջին իբրեւ արատ, ասում է Տէր Եհովան։

23 Ի՞նչպէս կարող ես ասել. Չեմ պղծուել, Բահաղների ետեւից չեմ գնացել. մտիկ արա հովտի մէջ քո ճանապարհին, հասկացիր թէ ինչ ես արել, ով թեթեւաշարժ մոլորաշաւիղ մատակ ուղտ։

24 Մի վայրի էշ, որ սովորած է անապատին, եւ իր հոգիի ցանկութիւնը օդ է ծծում, ո՞վ է կարող նորա տռփանքը ետ դարձնել. Նորա բոլոր որոնողները չեն վաստակում. Նորան իր ամսումն են գտնում։

25 Ետ պահիր ոտքդ մերկութիւնից, եւ կոկորդդ՝ ծարաւութիւնից, բայց դու ասեցիր. Անկարելի է՝ ոչ, որովհետեւ ես սիրել եմ օտարներին, եւ գնալու եմ նորանց ետեւից։

26 Ինչպէս որ ամաչում է գողը, երբոր բռնվում է, նոյնպէս էլ ամաչելու են Իսրայէլի տունը, նորանք՝ իրանց թագաւորները, իրանց իշխանները, եւ նորանց քահանաներն ու մարգարէները.

27 Որոնք ասում են փայտին՝ Իմ հայրն ես, եւ քարին՝ Դու ծնեցիր ինձ. Որովհետեւ նորանք իրանց մէջքը դարձրին դէպի ինձ եւ ոչ թէ երեսը. Բայց իրանց ձախորդութեան ժամանակին՝ Վեր կաց եւ ազատիր մեզ։

28 Արդ ո՞ւր են քո աստուածները, որ շինեցիր քեզ համար. Թող նորանք վեր կենան գուցէ քեզ օգնեն քո ձախորդութեան ժամանակին։ Որովհետեւ քո քաղաքների չափ եղան քո աստուածները, ով Յուդա։

29 Ինչո՞ւ համար վիճում էք ինձ հետ, դուք ամենքդ ամսպատմբուել էք ինձ դէմ, ասում է Տէրը։

30 Ես զուր եմ ծեծել ձեր որդկանցը. Նորանք խրատ չեն առել. ձեր սուրը կերել է ձեր մարգարէներին ինչպէս մի ապականիչ առիւծ։

31 Ով ազգ՝ դուք, մտիկ արէք Տիրոջ խօսքին. Մի՞թէ ես Իսրայէլի համար անապատ եղայ, կամ մի մառախլապատ երկի՞ր. Ի՞նչու համար է ասում իմ ժողովուրդը՝ Ազատ ենք, այլ եւս չենք գալիս քեզ մօտ։

32 Մի՞թէ կոյսը կմոռանայ իր զարդը, կամ հարսն՝ իր գօտին. Բայց իմ ժողովուրդը մոռացել է ինձ այնքան օրեր որ թիւ չունի։

33 Ի՜նչ լաւ սարքում ես քո ճանապարհը որ սէր որոնես. Հէնց դորա համար էլ ընթացքդ սովորեցրել ես չար կնիկների։

34 Քո քղանցքումը անմեղ աղքատների հոգիների արիւններն էլ է գտնվում. Ես նորանց չգտայ թագուն որոնմամբ, այլ այս ամենի վերայ։

35 Բայց դու ասում ես թէ Ես անմեղ եմ. Հէնց նորա բարկութիւնը ետ էլ է դառել ինձանից։ Ահա ես քեզ հետ պիտի դատ վարեմ քո ասելու համար, թէ Չեմ մեղանչել։

36 Ի՞նչ ես շատ թափառում՝ ճանապարհներդ փոփոխելով, Եգիպտոսիցն էլ պիտի ամաչես, ինչպէս Ասորեստանիցն ես ամաչել։

37 Սորանից էլ դուրս կգաս, ձեռքերդ էլ գլխիդ, որովհետեւ Տէրը մերժել է քո յոյսերը, եւ դու չես յաջողուելու նորանցում։

1 Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով.

2 Գնա եւ կանչիր Երուսաղէմի ականջներին եւ ասիր. Այսպէս է ասում Տէրը՝ Յիշեցի քեզ համար քո երիտասարդութեան քաղցրութիւնը, քո հարսնութեան սէրը, քո իմ ետեւից գալը անապատի մէջ՝ այն չսերմուած երկրումը։

3 Սուրբ էր Իսրայէլը Տիրոջ համար, նորա արդիւնքի առաջինեկը. բոլոր նորան ուտողները յանցաւոր էին լինում, չարիք էր գալիս նորանց վերայ, ասում է Տէրը։

4 Լսեցէք Տիրոջ խօսքը, ով Յակոբի տուն, եւ Իսրայէլի տան բոլոր ազգատոհմեր,

5 Այսպէս է ասում Տէրը, Ձեր հայրերը ի՞նչ անիրաւութիւն գտան ինձ վերայ, որ հեռացան ինձանից, եւ ունայնութեան ետեւից գնացին, եւ ունայնացան։

6 Եւ չասեցին թէ Ո՞ւր է Տէրը, որ մեզ վեր հանեց Եգիպտոսի երկրից, որ մեզ ման ածեց անապատումը, ամայութեան եւ փոսերի երկրումը՝ չորութեան եւ մահուան ստուերի երկրումը, այնպիսի մի երկրում, որով մարդ չէ անցնում, եւ ուր մարդ չէ բնակվում։

7 Եւ ես ձեզ բերի մի պտղաբեր երկիր, որ ուտէք նորա պտուղը եւ նորա բարիքը. Եւ դուք մտաք եւ անմաքուր արիք իմ երկիրը, եւ իմ ժառանգութիւնը պղծութիւն շինեցիք։

8 Քահանաները չասեցին թէ Ուր է Տէրը, եւ օրէնքը ձեռքին բռնողները ինձ չճանաչեցին, եւ հովիւները ապստամբուեցին ինձ դէմ, եւ մարգարէքը Բահաղով մարգարէացան, եւ անպիտան բաների ետեւիցը գնացին։

9 Սորա համար ես դեռ վիճելու եմ ձեզ հետ, ասում է Տէրը, եւ ձեր որդկանց որդիների հետ եմ վիճելու։

3

10 Բայց այսու ամենայնիւ էլ նորա խաբեբայ քոյր Յուդան դէպի ինձ չդարձաւ բոլոր սրտովը. Այլ ստութիւնով, ասում է Տէրը։

11 Եւ Տէրն ինձ ասեց՝ Ապստամբ Իսրայէլն արդարացնում է իր անձը խաբեբայ Յուդայից աւելի։

12 Գնա եւ կանչիր այս խօսքերը դէպի հիւսիս եւ ասիր՝ Ետ դարձիր, ով ապստամբ Իսրայէլ, ասում է Տէրը. Ես չեմ թափիլ իմ բարկութիւնը ձեզ վերայ, որովհետեւ ես ողորմած եմ, ասում է Տէրը, չեմ բարկանալ յաւիտեան։

13 Միայն թէ ճանաչիր քո անօրէնութիւնը, որ ապստամբուեցիր քո Տէր Աստուծոյ դէմ, եւ սփռեցիր քո ճանապարհները օտարների առաջին ամեն կանաչ ծառի տակ, եւ իմ ձայնին չլսեցիք, ասում է Տէրը։

14 Դարձէք, ով ապստամբ որդիք, ասում է Տէրը, որովհետեւ ես եմ ձեր վերայ տիրողը, եւ ես ձեզ առնեմ՝ քաղաքից մէկին, եւ ազգատոհմից՝ երկուսին, եւ ձեզ տանեմ Սիօնը։

15 Եւ ձեզ հովիւներ տամ իմ սրտի համեմատ, եւ նորանք հովուեն ձեզ գիտութիւնով եւ իմաստութիւնով։

16 Եւ երբոր դուք շատացած եւ աճած կլինիք այն երկրումն այն օրերը, ասում է Տէրը, այլ եւս չեն ասիլ՝ Տիրոջ ուխտի տապանակը, եւ նա միտք չի ընկնիլ, եւ նորան չեն յիշիլ ու չեն ուզիլ. Եւ այլ եւս չեն շինիլ։

17 Այն ժամանակ Երուսաղէմը կկոչեն՝ Տիրոջ աթոռ, եւ նորա վերայ պիտի ժողովուին բոլոր ազգերը Տիրոջ անունի համար Երուսաղէմումը. Եւ այլ եւս չեն գնալ իրանց չար սրտի կամակորութեան ետեւից։

18 Այն օրերը պիտի գնան Յուդայի տունը Իսրայէլի տան հետ, եւ միասին պիտի գան հիւսիսային երկրից այն երկիրը, որ ես ժառանգեցրի նորանց հայրերին։

19 Բայց ես ասում էի. Քեզ ի՜նչպէս կդնէի որդկանց հետ, եւ կտայի քեզ ցանկալի երկիրը՝ ազգերի զարդարանքների զարդի ժառանգութիւնը. Եւ ասում էի. Դու «Իմ հայրս» կկանչէիր ինձ, եւ իմ ետեւից ետ չէիր դառնալ։

20 Սակայն յիրաւի ինչպէս որ մի կին անհաւատարիմ կլինի իր մարդին, դուք նոյնպէս անհաւատարիմ եղաք ինձ, ով Իսրայէլի տուն, ասում է Տէրը։

21 Մի ձայն է լսվում բլուրների վերայ՝ Իսրայէլի որդկանց ողորմելի լացը. Որ նորանք ծռել են իրանց ճանապարհը, մոռացել իրանց Տէր Աստուծուն։

22 Ետ դարձէք, ով ապստամբ որդիք. ես կբժշկեմ ձեր ապստամբութիւնները։ Ահա մենք գալիս ենք դէպի քեզ, որովհետեւ դու ես մեր Աստուածը, ով Տէր։

23 Յիրաւի սուտ էր բլուրներից՝ սարերի շատութիւնից բան յուսալը. Որովհետեւ Տէր Աստուածանից է Իսրայէլի փրկութիւնը։

24 Եւ ամօթը կերել է մեր հայրերի մանկութիւնից վաստակածը՝ նորանց հօտերը եւ նորանց արջառները։

25 Մենք պառկում ենք մեր ամօթովը, եւ մեր անարգանքը ծածկում է մեզ. Որովհետեւ մեր Տէր Աստուծոյ դէմ մեղանչեցինք՝ մենք եւ մեր հայրերը մեր մանկութիւնից մինչեւ այսօր. Եւ չլսեցինք մեր Տէր Աստուծոյ ձայնին։

1 Կասեն թէ Ահա մէկ մարդ որ արձակէ իր կնոջը, եւ նա նորանից գնայ, եւ մի ուրիշ մարդի կին դառնայ, մի՞թէ մարդը էլի նորա մօտ կդառնայ. մի՞թէ այն երկիրը բոլորովին չէր պղծուիլ. Բայց դու, թէեւ շատ հոմանիների հետ ես շնացել, էլի դէպի ինձ ետ դարձիր, ասում է Տէրը։

2 Բարձրացրու աչքերդ դէպի բլուրները եւ տես, դու ո՞րտեղ չես պոռնկութիւն արել. ճանապարհներին նստել էիր նորանց համար ինչպէս Արաբացին՝ անապատումը, եւ երկիրը պղծեցիր քո պոռնկութիւններովն ու չարութիւններովը։

3 Եւ անձրեւները խափանուեցան, եւ վերջի անձրեւը չեղաւ, բայց դու մի պոռնիկ կնկայ ճակատն ունեցար. Մէկ կողմ ես դրել ամաչելը։

4 Ահա այսուհետեւ դու ինձ կանչելու ես՝ Ով հայրս, դու ես իմ երիտասարդութեան մտերիմը։

5 Միթէ յաւիտեան պիտի բարկանայ ու բարկութիւնը միշտ պահէ. Ահա քո խօսածը, եւ չարութիւնը անում ես եւ կարողանում։

6 Եւ Տէրն ասեց ինձ Յովսիա թագաւորի օրերումը. Տեսա՞ր ինչ որ արաւ ապստամբ Իսրայէլը, նա գնաց ամեն բարձր սարի վերայ եւ ամեն կանաչ ծառի տակ եւ պոռնկուեցաւ այնտեղ։

7 Եւ ես ասում էի՝ Այս ամենը անելուց յետոյ ետ կդառնայ դէպի ինձ, բայց նա ետ չդարձաւ. Եւ նորա խաբեբայ քոյր Յուդան էլ տեսաւ։

8 Եւ ես տեսայ որ երբ այս ամենի համար, որ ապստամբ Իսրայէլը պղծութիւն արաւ, նորան արձակեցի եւ արձակման թուղթ տուի նորան, նորա խաբեբայ քոյրը Յուդան չվախեցաւ, եւ գնաց ու ինքն էլ շնացաւ։

9 Եւ եղաւ որ նորա շնութեան լրբութիւնովը երկիրը պղծուեցաւ, եւ նա պղծութիւն գործեց քարի հետ եւ փայտի հետ։

4

10 Եւ ես ասեցի. Աւա՜ղ, ով Տէր Եհովայ, անշուշտ դու խաբեցիր այս ժողովուրդն ու Երուսաղէմը՝ ասելով թէ Ձեզ խաղաղութիւն կլինի. Բայց սուրը մինչեւ նորանց հոգին է հասել։

11 Այն ժամանակ պիտի ասուի այս ժողովրդին ու Երուսաղէմին. Մի տօթագին քամի է փչում բլուրներից անապատումը՝ իմ ժողովրդի աղջկայ ճանապարհին, որ հոսելու համար է եւ ոչ թէ մաքրելու համար։

12 Սորանից մի աւելի սաստիկ քամի գալու է ինձ. Հիմա էլ ես եմ խօսելու նորանց հետ դատաստաններով։

13 Ահա նա ամպերի պէս է վեր կենում, եւ փոթորկի պէս են նորա կառքերը, արծիւներից արագաշարժ են նորա ձիերը, վա՜յ մեզ, որովհետեւ աւերակ դառանք։

14 Մաքրիր չարութիւնից քո սիրտը, ով Երուսաղէմ, որպէս զի փրկութիւն գտնես. Մինչեւ ե՞րբ պիտի սրտումդ մնան քո չար խորհուրդները։

15 Որովհետեւ մի ձայն իմաց է տալիս Դանից, եւ թշուառութիւն է լուր տալիս Եփրեմի սարիցը։

16 Յիշեցրէք ազգերին, ահա լուր տուէք Երուսաղէմի մասին. պաշարողներ են գալիս հեռաւոր երկրից, եւ իրանց ձայնը տալիս են Յուդայի քաղաքների վերայ։

17 Ագարակի պահապանների պէս նորա վերայ են շուրջանակի, որ նա ինձ դէմ ապստամբուեց, ասում է Տէրը։

18 Քո ճանապարհները եւ քո արարքները արին քեզ այս բանը. Սա քո չարութիւնն է. Իրա՜ւ դառն, իրա՜ւ հասել է մինչեւ սիրտդ։

19 Որովա՜յնս, որովա՜յնս, ցաւով բռնուած եմ, սրտիս խուցերը տակնուվրայ է սրտովս, ես չեմ լռիլ. Որովհետեւ փողի ձայնը լսում ես, ով իմ անձը, այն պատերազմի աղաղակը։

20 Կոտորած կոտորածի վերայ է կանչվում, որովհետեւ բոլոր երկիրը աւերակ եղաւ. յանկարծակի աւերակ եղան իմ վրանները, մի վայրկեանում՝ իմ խորանները։

21 Մինչեւ ե՞րբ պիտի տեսնեմ դրօշը, լսեմ փողի ձայնը։

22 Որովհետեւ յիմար է իմ ժողովուրդը. Ինձ չճանաչեցին. Նորանք անմիտ զաւակներ են եւ բան չհասկացող. նորանք իմաստուն են չարութիւն անելու, բայց բարութիւն անելը չգիտեն։

23 Նայեցի երկրի վերայ, եւ ահա պարապ եւ անձեւ էր, եւ երկնքին՝ եւ նորա լոյսը չկար։

24 Նայեցի սարերին, եւ ահա դողում էին, եւ բոլոր բլուրները սասանվում էին։

25 Նայեցի, եւ ահա մարդ չկար, եւ երկնքի բոլոր թռչունները փախել էին։

26 Նայեցի, եւ ահա Կարմեղոսը անապատ էր. Եւ նորա բոլոր քաղաքները քարուքանդուած էին Տիրոջ երեսից եւ նորա բարկութեան բորբոքման երեսից։

27 Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Բոլոր երկիրը աւերակ պիտի դառնայ, բայց բոլորովին վերջ չեմ անելու։

28 Սորա համար երկիրը պիտի սգայ, եւ պիտի խաւարուի երկինքը վերեւից. Ըստ որում ես ասել եմ, խորհել եմ, եւ չեմ զղջալու եւ նորանից ետ չեմ դառնալու։

29 Ձիաւորների եւ աղեղնաւորների ձայնիցը փախչում է բոլոր քաղաքը, մտնում են ծմակները եւ վեր են ելնում ապառաժները, բոլոր քաղաքները ձգուած թողուած են, եւ նորանցում մի բնակող մարդ չկայ։

30 Եւ դո՞ւ ինչ պիտի անես, ով աւերակացած, որ ծիրանիներ ես հագնում, ու քեզ ոսկի զարդերով զարդարում, որ լայն բաց ես անում ծարոյրոտ աչքերդ. Զուր ես քեզ գեղեցկացնում, հոմանիքդ քեզ մերժեցին, հոգիդ են ուզում։

31 Որովհետեւ մի ձայն լսեցի իբր թէ ծննդականի ձայն, անդրանիկ ծնողի տառապանք է Սիօնի աղջկայ ձայնը, հառաչում է եւ տարածում իր ձեռքերը՝ Վա՜յ ինձ, որ հոգիս նուաղում է սպանուածների մասին։

1 Եթէ դառնալու լինես, ով Իսրայէլ, ասում է Տէրը, դէպի ինձ դարձիր, եւ եթէ հեռացնելու լինես քո գարշելիքը իմ առաջից, թափառական պիտի չլինես.

2 Եւ Կենդանի է Տէրը՝ ասելով, երդում պիտի անես ճշմարտութեամբ, իրաւամբ ու արդարութեամբ. Եւ ազգերը պիտի նորանով օրհնուին եւ նորանով պարծենան։

3 Որովհետեւ այսպէս է ասում Տէրը Յուդայի եւ Երուսաղէմի մարդկանցը. Նոր հերկ հերկեցէք ձեզ համար, եւ մի սերմէք փուշերի մէջ։

4 Թլփատուեցէք Տիրոջ համար, եւ հեռացրէք ձեր սրտի անթլփատութիւնը, ով Յուդայի մարդիկ եւ Երուսաղէմի բնակիչք. Որ մի գուցէ կրակի պէս դուրս գայ իմ բարկութիւնը եւ այրէ առանց մի հանգցնողի ձեր գործերի չարութեան համար։

5 Յուդայի մէջ իմացրէք եւ Երուսաղէմի մէջ լուր տուէք, եւ ասեցէք. Փող հնչեցրէք երկրի վերայ. Կանչեցէք, ձայնը բարձրացրէք, եւ ասեցէք, Ժողովուեցէք ու մտնենք պարսպաւոր քաղաքները։

6 Դրօշակ բարձրացրէք դէպի Սիօն, փախէք, մի կանգնէք. Որովհետեւ ես չարիք եմ բերում հիւսիսից՝ եւ մեծ կոտորած։

7 Վեր կացաւ առիւծը իր մացառիցը եւ ազգերին ջարդողը ճանապարհուեցաւ դուրս եկաւ իր տեղիցը. որ քո երկիրը աւերակ անէ. Քո քաղաքները պիտի քանդուին՝ մնան առանց բնակչի։

8 Սորա համար քուրձեր հագէք, սուգ արէք ու ողբացէք, որ Տիրոջ բարկութեան բորբոքումը մեզանից ետ չէ դարձել։

9 Եւ կլինի այն օրը, ասում է Տէրը, որ պիտի կորչէ թագաւորի սիրտը եւ իշխանների սիրտը, եւ պիտի ապշեն քահանաները, ու մարգարէները հիանան։

5

10 Վեր ելէք նորա պարիսպների վերայ եւ կործանեցէք, բայց բոլորովին չվերջացնէք. Վերցրէք նորա ոստերը, որովհետեւ նորանք Տիրոջը չեն։

11 Որովհետեւ խաբեբայութեամբ խաբեցին ինձ Իսրայէլի տունը եւ Յուդայի տունը, ասում է Տէրը։

12 Նորանք ուրացան Տիրոջը եւ ասեցին՝ Նա չէ, եւ մեզ վերայ չարիք չի գալ. Եւ սուր ու սով չենք տեսնելու։

13 Եւ մարգարէքը քամի են դառնալու, եւ խօսողը չի լինելու նորանցում. Այսպէս է լինելու նորանց։

14 Նորա համար Զօրաց Տէր Աստուածը այսպէս է ասում. Որովհետեւ դուք խօսում էք այս խօսքը. ահա ես իմ խօսքերը քո բերանումը կրակ եմ շինում, եւ այս ժողովուրդը՝ փայտ. Եւ նա նորանց պիտի ուտէ։

15 Ահա ես ձեզ վերայ հեռուից մէկ ազգ եմ բերում, ով Իսրայէլի տուն, ասում է Տէրը, նա զօրաւոր ազգ է, նա հին ազգ է. Մի ազգ՝ որի լեզուն չգիտես, եւ չես իմանում թէ ինչ է խօսում։

16 Նորա կապարճը բաց գերեզմանի պէս է, նորանք ամենքը ախոյաններ են։

17 Եւ նա պիտի ուտէ քո հունձքը, եւ քո հացը, որ քո տղերքը եւ աղջկերքը պիտի ուտէին, պիտի ուտէ քո որթն ու թզենին. Քո ապաւինած պարսպաւոր քաղաքները սրով պիտի քարուքանդ անէ։

18 Բայց այն օրերն էլ, ասում է Տէրը, ձեզ պիտի բոլորովին չվերջացնեմ։

19 Եւ երբոր ասելու լինէք, Ի՞նչ բանի փոխարէն արաւ մեզ մեր Տէր Աստուածը այս ամենը, դու էլ ասիր նորանց. Ինչպէս որ դուք ինձ թողեցիք, եւ օտար աստուածներ պաշտեցիք ձեր երկրումը, նոյնպէս էլ օտարների պիտի ծառայէք ձերը չեղած երկրում։

20 Սա իմացրէք Յակոբի տանը, եւ հրատարակեցէք այդ Յուդայի մէջ, ասելով.

21 Մէկ լսեցէք սորան, ով յիմար եւ անմիտ ժողովուրդ, աչքեր ունին ու չեն տեսնում, ականջներ ունին ու չեն լսում։

22 Չէ՞ք վախենում ինձանից, ասում է Տէրը, կամ իմ երեսիցը չէ՞ք դողում, որ աւազը ծովին սահման դրի իբրեւ յաւիտենական կանոն, եւ նա նորանից չի անցնիլ. Թէեւ ծփում են նորա ալիքները, բայց չեն յաղթում, թէեւ դղրդում են, բայց անց չեն կենում։

23 Սակայն այս ազգը մի անհնազանդ եւ ապստամբ սիրտ ունի, նորանք ապստամբում են քանի որ գնում են։

24 Եւ չասեցին իրանց սրտումը. Մէկ վախենանք մեր Տէր Աստուածանից, որ տալիս է անձրեւը՝ առաջինը եւ վերջինը իր ժամանակին, որ պահում է մեզ համար հունձքի համար որոշուած շաբաթները։

25 Ձեր անօրէնութիւնները դարձրին այս բաները, եւ ձեր մեղքերն են խափանում ձեզանից բարին։

26 Որովհետեւ անզգամներ են գտնվում իմ ժողովրդի մէջ՝ դարանամուտ են լինում կծկտուած թռչնաորսների պէս, որոգայթներ են լարում՝ մարդիկ որսում։

27 Ինչպէս որ վանդակը լիքն է լինում թռչուններով, նոյնպէս էլ լիքն են նորանց տները նենգութիւնով. Նորա համար մեծացել եւ հարստացել են նորանք։

28 Պարարտացել են՝ փայլում են, չարերի գործերիցն էլ են գերազանցում. դատը չեն դատում՝ որբի դատը. այսու ամենայնիւ յաջողվում են, թէեւ աղքատների իրաւունքը չեն դատում։

29 Այս բաների համար ես այցելութիւն չանե՞մ, ասում է Տէրը, կամ սորա նման մի ազգից իր վրէժը չառնէ՞ իմ հոգին։

30 Սոսկալի եւ քստմնելի բան է լինում երկրի վերայ.

31 Մարգարէքը սուտ են մարգարէանում, եւ քահանաները իշխում են նորանց ձեռովը. Եւ իմ ժողովուրդն էլ այսպէս է սիրում. Բայց վերջը ի՞նչ պիտի անէք։

1 Ման եկէք Երուսաղէմի փողոցներումը եւ մէկ տեսէք ու իմացէք, եւ որոնեցէք նորա հրապարակներումը. եթէ մի մարդ կգտնէք, եթէ լինի մի իրաւունք անող եւ ճշմարտութիւն խնդրող, ես այն քաղաքին կներեմ։

2 Եւ թէպէտ ասում են՝ Կենդանի է Տէրը, բայց սուտ են երդում անում։

3 Ով Տէր, մի՞թէ քո աչքերը դէպի ճշմարտութիւնը չեն. դու նորանց ծեծեցիր, բայց նորանք չցաւեցին. Դու նորանց վերջացրիր, չեն ուզում խրատ առնել. Նորանք իրանց երեսը ապառաժիցը պինդ են արել, չեն ուզում ետ դառնալ։

4 Բայց ես ասեցի. Միայն աղքատներն են սորանք, տգէտ են ու չգիտեն Տիրոջ ճանապարհը եւ իրանց Աստուծոյ իրաւունքը։

5 Ես գնամ մեծերի մօտ եւ նորանց հետ խօսեմ, որովհետեւ նորանք գիտեն Տիրոջ ճանապարհները՝ իրանց Աստուծոյ իրաւունքը. Բայց նորանք էլ ամենքը լուծը կոտրել են, կապերը կտրատել են։

6 Սորա համար նորանց պիտի առիւծը զարկէ անտառից, անապատների գայլը փչացնէ նորանց, ինձն է հսկելու նորանց քաղաքների վերայ, ամեն ով որ նորանից դուրս գայ՝ պիտի պատառուի, որովհետեւ շատացել են նորանց յանցանքները, զօրացել են նորանց ապստամբութիւնները։

7 Սորա համար ես ի՞նչպէս ներեմ քեզ, քո որդիքն ինձ թողել են, եւ երդում են անում չաստուածներով. Եւ ես կշտացրի նորանց, բայց նորանք շնացան, եւ խումբով բոզանոցը գնացին։

8 Պարարտացած ձիերի պէս առաւօտը վեր են կենում, ամեն մէկն իր ընկերի կնոջ վերայ է խխնջում։

9 Մի՞թէ սորա համար այցելութիւն պիտի չանեմ, ասում է Տէրը, կամ սորա նման մի ազգից իմ անձը վրէժ պիտի չառնէ՞։

6

10 Ո՞ւմ ասեմ եւ վկայեմ, որ լսեն. Ահա նորանց ականջը անթլփատ է, եւ չեն կարող լսել, ահա Տիրոջ խօսքը նորանց համար անարգանք եղաւ, նորանից չեն ախորժում։

11 Սակայն Տիրոջ բարկութիւնովը լիքն եմ, յոգնած եմ տանելուցը։ Թափիր տղերանց վերայ դրսումը եւ երիտասարդների բոլոր խմբի վերայ. Որովհետեւ մարդն էլ կնկայ հետ պիտի բռնուին, ծերը՝ տարիները առածի հետ։

12 Եւ նորանց տները պիտի ուրիշների անցնեն, ագարակներն ու կանայքն միասին. Որ իմ ձեռքը պիտի երկարացնեմ երկրի բնակիչների վերայ, ասում է Տէրը։

13 Որովհետեւ նորանց պզտիկիցը մինչեւ նորանց մեծը, բոլորն էլ շահի ագահ են. Եւ մարգարէիցը մինչեւ քահանան բոլորն էլ ստաբաններ են։

14 Եւ իմ ժողովրդի աղջկայ վէրքը բժշկում են թեթեւ կերպով, ասելով՝ Խաղաղութիւն, խաղաղութիւն. Քանի որ խաղաղութիւն չկայ։

15 Մի՞թէ ամաչում են պղծութիւն անելիս, ոչ ամաչել են ամաչում, ոչ պատկառել գիտեն. Դորա համար պիտի ընկնեն ընկնողների հետ, եւ ես նորանց այցելելիս պիտի գլորուին, ասում է Տէրը։

16 Այսպէս է ասում Տէրը. Կանգնեցէք ճանապարհներին եւ տեսէք եւ հարցրէք վաղեմի ճանապարհներից, թէ արդեօք որն է լաւ ուղին, այն ժամանակ գնացէք նորանով. Եւ դուք հանգստութիւն կգտնէք ձեր հոգիների համար։ Բայց նորանք ասում են՝ Չենք գնում։

17 Եւ ձեզ վերայ դէտեր նշանակեցի, թէ Ուշադիր եղէք փողի ձայնին, բայց նորանք ասում են՝ Ուշադիր չենք լինում։

18 Ուրեմն լսեցէք, ով ազգեր, եւ իմացիր, ով ժողով, նորանց միջինը։

19 Լսիր, ով երկիր, ահա ես այս ժողովրդի վերայ չարիք եմ բերելու, նորանց խորհուրդների պտուղը. Որ ուշ չդարձրին իմ խօսքերին, եւ իմ օրէնքն էլ մերժեցին։

20 Ի՞նչու Սաբայից կնդրուկ գայ ինձ համար, եւ անուշահոտ խնկեղէգը՝ հեռու երկրից. ձեր ողջակէզները ընդունելի չեն, եւ ձեր զոհերը ինձ հաճելի չեն։

21 Վասն որոյ այսպէս է ասում Տէրը. Ահա ես խոչեր եմ դնում այս ժողովրդի համար. Եւ նորանցով պիտի գլորուին հայրերը եւ որդիքը մէկտեղ, դրացին եւ նորա հարեւանը պիտի կորչեն։

22 Այսպէս է ասում Տէրը. Ահա մի ժողովուրդ է գալիս հիւսիսի երկրիցը, եւ մի մեծ ազգ է դուրս գալիս երկրի ծայրերիցը։

23 Աղեղ եւ նիզակ են բռնած, անգութ են եւ չեն ողորմիլ, նորանց ձայնը գոռում է ծովի նման, եւ ձիերի վերայ են հեծնում, շարուած են պատերազմի մարդկանց պէս քեզ դէմ, ով Սիօնի աղջիկ։

24 Նորա լուրը լսեցինք, մեր ձեռքերը թուլացան, ցաւը մեզ բռնեց ծննդականի երկունքի պէս։

25 Դուրս մի գնաք արտերը եւ ճանապարհին մի կանգնէք, որովհետեւ թշնամիի սուրը կայ. Վախ է շուրջանակի։

26 Ով իմ ժողովրդի աղջիկ, քուրձ հագիր, եւ մոխրում թաւալուիր. Միամօրի սուգ արա՝ դառնակսկիծ կոծ, որ յանկարծակի պիտի գայ կործանողը մեզ վերայ։

27 Ես քեզ իմ ժողովրդի մէջ փորձող եմ շինել իբրեւ մի բերդ, որ իմանաս նորանց ճանապարհը եւ փորձես։

28 Նորանք ամենքը կամակոր ապստամբներ են, բանսարկութեամբ վարուողներ են՝ պղինձ եւ երկաթ. Նորանք ամենքն էլ ապականիչ են։

29 Փուքսը այրուեցաւ. Կրակիցը վերջացաւ կապարը, զուր է հալեցնում հալեցնողը. Որովհետեւ չարերը չջոկուեցան։

30 Խոտան արծաթ են կոչելու նորանց, որովհետեւ Տէրը մերժեց նորանց։

1 Փախէք, ով բենիամինի որդիք, Երուսաղէմի միջիցը, եւ Թեկուէումը փող հնչեցրէք, եւ Բեթաքարմայի վերայ նշան բարձրացրէք. որ չարիք է յարձակուել հիւսիսից եւ մեծ կոտորած։

2 Ես լռեցնում եմ վայելչագեղ եւ փափկացեալ Սիօնի աղջկանը։

3 Նորա մօտ գալիս են հովիւներ եւ իրանց հօտերը, նորա դէմ վրաններ են կանգնեցնում շուրջանակի, ամեն մէկը արածեցնում է իր բաժնումը։

4 Սուրբ պատերազմ որոշեցէք նորա դէմ, վեր կացէք, որ վեր գնանք կէս օրին. Վա՜յ մեզ, որ օրը դարձել է, եւ երկրացաել են երեկոյեան ստուերները։

5 Վեր կացէք, որ վեր գնանք գիշերով, եւ կործանենք նորա պալատները։

6 Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը. Փայտ կտրեցէք եւ պատնէշ կառուցէք Երուսաղէմի դէմ. Այս քաղաքին այցելութիւն պիտի լինի, բոլոր նորա միջինը զրկանք է։

7 Ինչպէս որ ջրհորը բղխում է իր ջուրերը, նոյնպէս էլ նա բղխում է իր չարութիւնը. նորանում զրկանք եւ յափշտակութիւն է լսվում, իմ առաջին կան միշտ ցաւ եւ հարուած։

8 Խրատուիր, ով Երուսաղէմ, որ հոգիս քեզանից չբաժանուի, որ քեզ աւերակ երկիր չշինեմ անբնակ։

9 Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Բոլորովին ճռաքաղ պիտի անեն որթի պէս Իսրայէլի մնացորդին. Ձեռքդ դարձրու քաղողի պէս դէպի կողովը։

7

10 Եւ յետոյ գաք ու կանգնէք այս տանը, որի վերայ կանչուած է իմ անունը, եւ ասէք. Ազատուեցանք բոլոր այս գարշութիւններն անելու համար։

11 Մի՞թէ աւազակների այր է այս տունը, որի վերայ կոչուած է իմ անունը, ձեր աչքերի առաջին. Ահա ես էլ եմ տեսել, ասում է Տէրը։

12 Սակայն մէկ գնացէք իմ այն տեղը, որ Սելովումն է, ուր որ իմ անունը բնակել էի տալիս առաջ, եւ տեսէք, թէ ինչ եմ արել նորան իմ Իսրայէլ ժողովրդի չարութեան համար։

13 Եւ հիմա, որովհետեւ դուք արիք այս բոլոր գործերը, ասում է Տէրը, թէեւ խօսեցի ձեզ հետ կանուխ վեր կենալով ու խօսելով, բայց դուք չլսեցիք, եւ կանչեցի ձեզ, բայց դուք չպատասխանեցիք.

14 Ես էլ պէտք է անեմ այն տանը, որի վերայ կանչուած է իմ անունը, եւ որին դուք ապաւինել էք, եւ այն տեղին, որ ես տուել եմ ձեզ եւ ձեր հայրերին, ինչպէս որ արել եմ Սելովին.

15 Եւ ձեզ պէտք է դէն գցեմ իմ երեսի առաջիցը, ինչպէս որ դէն եմ գցել ձեր բոլոր եղբայրներին՝ Եփրեմի բոլոր սերունդին։

16 Ուրեմն դու մի աղօթիր այս ժողովրդի համար, եւ նորանց համար աղաղակ ու աղաչանք մի բարձրացնիր, եւ նորանց համար ինձ մի բարեխօսիր, որովհետեւ ես քեզ չեմ լսելու։

17 Մի՞թէ դու չես տեսնում, թէ դու չես տեսնում, թէ նորանք ինչ են անում Յուդայի քաղաքներումը, եւ Երուսաղէմի փողոցներումը։

18 Որդիքը փայտեր են ժողովում եւ հայրերը կրակ են վառում, եւ կնիկները խմոր են հունցում, որ երկնքի թագուհիի համար բլիթներ շինեն, եւ թափելու նուէրներ նուիրեն ուրիշ աստուածների, որպէս զի ինձ բարկացնեն։

19 Մի՞թէ ինձ են բարկացնում նորանք, ասում է Տէրը. Չէ՞ որ իրանց՝ որ ամօթահար անեն իրանց երեսը։

20 Սորա համար Տէր Եհովան այսպէս է ասում. Ահա իմ բարկութիւնն ու իմ ցասումը պիտի թափուի այս տեղի վերայ. Մարդի վերայ եւ անասունի վերայ, դաշտի ծառի վերայ եւ երկրի պտղի վերայ, որ այրէ եւ չհանգչէ։

21 Այսպէս է ասում Զօրաց Տէրն՝ Իսրայէլի Աստուածը. Ձեր ողջակէզները աւելացրէք ձեր զոհերի վերայ, եւ միս կերէք։

22 Որովհետեւ ես չեմ խօսել ձեր հայրերի հետ եւ նորանց պատուէր չեմ տուել, այն ժամանակ երբոր նորանց դուրս հանեցի Եգիպտոսի երկրիցը ողջակէզի եւ զոհի վերաբերութեամբ։

23 Այլ այս բանը պատուիրեցի նորանց ասելով. Լսեցէք իմ ձայնը, եւ ես ձեզ Աստուած կլինեմ, եւ դուք ինձ համար կլինէք ժողովուրդ, եւ գնացէք այն բոլոր ճանապարհումը, որ ձեզ պատուիրում եմ, որպէս զի ձեզ համար բարի լինի։

24 Բայց նորանք չլսեցին եւ ականջ չդրին, եւ վարուեցան իրանց խորհուրդներովը իրանց չար սրտի կամակորութիւնովը, եւ ետ գնացին, եւ ոչ թէ առաջ։

25 Այն օրից որ ձեր հայրերը դուրս եկան Եգիպտոսի երկրից մինչեւ այսօր, ես ուղարկում եմ ձեզ մօտ իմ ամեն ծառաներին՝ մարգարէներին ամեն օր կանուխ վեր կենալով ուղարկում եմ։

26 Բայց նորանք չլսեցին ինձ եւ ականջ չդրին, այլ իրանց վիզը խստացրին՝ իրանց հայրերիցը չար եղան։

27 Եւ դու ասում ես նորանց այս բոլոր բաները, բայց նորանք քեզ չեն լսում, եւ դու կանչում ես նորանց, բայց նորանք չեն պատասխանում։

28 Ուրեմն ասիր նորանց. Սա այն ազգն է, որ չէ լսում իր Տէր Աստուծոյ ձայնը, եւ խրատ չեն ընդունում, ճշմարտութիւնը կորել եւ կոտրուել է նորանց բերանիցը։

29 Մազերդ խուզիր եւ դէն գցիր, ով Երուսաղէմ, եւ ողբ բարձրացրու բլուրների վերայ, որ Տէրը մերժեց եւ դէն գցեց իր սրտմտութեան սերունդը։

30 Որովհետեւ Յուդայի որդիքը չարութիւն արին իմ աչքի առաջին, ասում է Տէրը, իրանց գարշելիքը դրին այն տանը, որի վերայ կոչուած է իմ անունը, որ պղծեն նորան։

31 Եւ շինեցին Տօփեթի բարձրաւանդակները, որ Ենովմի որդիի ձորումն են, որ կրակով այրեն իրանց տղերանցը եւ իրանց աղջկերանցը, որն որ ես չպատուիրեցի, եւ միտքս էլ չէր եկել։

32 Ուրեմն ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ չի ասուիլ այլ եւս Տօփեթ կամ Ենովմի որդիի ձոր, այլ Սպանութեան ձոր, եւ Տոփեթումն այնքան կթաղեն, որ էլ տեղ չի մնալ։

33 Եւ այս ժողովրդի դիերը կերակուր պիտի դառնայ երկնքի թռչուններին եւ երկրի գազաններին, եւ նորանց վախեցնող չէ լինելու։

34 Եւ պիտի դադարեցնեմ Յուդայի քաղաքներից եւ Երուսաղէմի փողոցներից ցնծութեան ձայնը եւ ուրախութեան ձայնը, փեսայի ձայնը եւ հարսի ձայնը, որովհետեւ երկիրը աւերակ պիտի լինի։

1 Այս խօսքն եղաւ Երեմիային Տիրոջ կողմիցն ասելով.

2 Կանգնիր Տիրոջ տան դռանը եւ այնտեղ կանչիր այս խօսքը, եւ ասիր՝ Լսեցէք Տիրոջ խօսքը, ով բոլոր Յուդա, որ մտնում էք այս դռներովը Տիրոջը երկրագելու։

3 Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Լաւացրէք ձեր ճանապարհներն ու ձեր գործերը, եւ ես ձեզ կթողեմ, որ բնակուէք այս տեղը։

4 Մի յուսաք սուտ խօսքերի ասելով՝ Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարն են սորանք։

5 Այլ եթէ դուք լաւացնէք ձեր ճանապարհներն ու գործերը, եթէ դուք իրաւունք անէք մարդի եւ իր ընկերի մէջ,

6 Օտարին, որբին եւ որբեւայրիին չզրկէք, եւ անմեղ արիւն չթափէք այս տեղը, եւ ուրիշ աստուածների ետեւից չգնաք ձեր չարիքովը.

7 Այն ժամանակ ես ձեզ կթողեմ, որ բնակուէք այստեղ՝ այս երկրումը, որ ես տուել եմ ձեր հայրերին յաւիտենից յաւիտեանս։

8 Ահա դուք ձեզ համար սուտ խօսքերի էք յոյս դնում, որոնք օգուտ չունին։

9 Մի՞թէ գողանաք, սպանէք, շնութիւն անէք, եւ սուտ երդում անէք ու Բահաղին խունկ ծխէք, եւ այնպիսի աստուածների ետեւից գնաք, որոնց չէիք ճանաչում.

8

10 Սորա համար ես նորանց կանայքը ուրիշների պիտի տամ, նորանց ագարակները՝ իրանց տիրողներին, որովհետեւ փոքրից մինչեւ մեծը բոլորն ագահ են շահասիրութեան. Մարգարէիցը մինչեւ քահանան բոլորը ստաբան են։

11 Եւ թեթեւ կերպով բժշկում են իմ ժողովրդի աղջկան վէրքը, ասելով. Խաղաղութիւն, խաղաղութիւն. Քանի որ խաղաղութիւն չկայ։

12 Պէտք է ամաչէին, որ պղծութիւն գործեցին. Բայց ոչ ամաչել են ամաչում, եւ ոչ պատկառել գիտեն. Սորա համար պիտի ընկնեն ընկնողների հետ, նորանց այցելելու ժամանակին պիտի գլորուին, ասում է Տէրը։

13 Բոլորովին բնաջինջ եմ անելու նորանց, ասում է Տէրը, խաղող չէ լինելու որթի վերայ, եւ թուզ չէ լինելու թզենիի վերայ, եւ տերեւը թառամելու է, եւ այն որ տուել եմ նորանց, անց է կենալու նորանցից։

14 Ի՞նչու համար ենք նստել մենք, հաւաքուեցէք եւ գնանք պարսպաւոր քաղաքների մէջ, եւ այնտեղ կտրենք մեր ձայնը. Որովհետեւ մեր Տէր Աստուածը կտրեցրեց մեր ձայնը եւ մեզ լեղի ջուր խմեցրեց, որովհետեւ մենք մեղանչեցինք Տիրոջ դէմ։

15 Խաղաղութեան սպասեցինք, բայց բարիք չկար. Բժշկութեան ժամանակին՝ բայց ահա խռովութիւն։

16 Դանից է լսվում նորա ձիերի շնչիւնը, նորա երիվարների վրնջելու ձայնիցը դողում է բոլոր երկիրը. Եւ նորանք գալու են եւ ուտելու են երկիրը ու նորա լրութիւնը, քաղաքը եւ նորանում բնակողներին։

17 Որովհետեւ ահա ես ուղարկում եմ ձեր մէջը օձեր եւ քարբեր, որոնց համար թովչութիւնը ոչինչ է. Եւ նորանք պիտի կծոտեն ձեզ, ասում է Տէրը։

18 Զուարթութի՜ւնս տրտմութեան մէջ է. Սիրտս ինձանում նուաղել է։

19 Ահա իմ ժողովրդի աղջկայ ձայնը հեռու երկրից, Տէրը Սիօնումը չէ՞, կամ թէ նորա Թագաւորը նորանում չէ՞. Ի՞նչու համար ինձ բարկացրին իրանց կուռքերովն՝ օտար ունայնութիւններով։

20 Հունձքը անցաւ, ամառը վերջացաւ. Բայց մենք չփրկուեցանք։

21 Իմ ժողովրդի աղջկայ վէրքի պատճառովը կոտրատուած եմ, խաւարուած եմ՝ սոսկում բռնել է ինձ։

22 Բալասան չկա՞յ Գաղաադում, կամ բժիշկ չկա՞յ այնտեղ. Ապա ի՞նչու համար առողջութիւն չգտաւ իմ ժողովրդի աղջիկը։

1 Այն ժամանակ ասում է Տէրը, կհանեն Յուդայի թագաւորների ոսկորները եւ նորա իշխանների ոսկորները, քահանաների ոսկորները եւ մարգարէների ոսկորները եւ Երուսաղէմի բնակիչների ոսկորներն իրանց գերեզմաններիցը։

2 Եւ կփռեն նորանց արեգակի դէմ, լուսնի դէմ եւ երկնքի բոլոր զօրքերի դէմ, որոնց սիրեցին, որոնց ծառայեցին, եւ որոնց հետեւեցին, որոնց խնդրեցին եւ որոնց երկրպագեցին. Ոչ պիտի հաւաքուին, ոչ էլ թաղուին. աղբ պիտի դառնան երկրի երեսի վերայ։

3 Եւ մահը ցանկալի պիտի լինի կեանքից այն ամեն մնացորդի համար, որ կմնան այս չար ցեղից, որոնք կմնան այն ամեն տեղերումն, ուր որ նորանց տարագրել էի, ասում է Զօրաց Տէրը։

4 Եւ ասիր նորանց, այսպէս է ասում Տէրը. Վայր կընկնեն եւ էլ վեր չե՞ն կենալ, կամ ետ կդառնան, եւ էլ դարձի չե՞ն գալ։

5 Ի՞նչու համար է ետ դարձել այս Երուսաղէմի ժողովուրդը մշտական ապստամբութիւնով. պինդ բռնել են խարդաւանանքը, չեն ուզում դարձի գալ։

6 Ես ուշադիր եղայ եւ լսեցի. Նորանք ուղիղ չեն խօսում, մարդ չկայ որ զղջայ իր չարութեան վերայ, եւ ասէ թէ Ես ի՜նչ եմ արել. Ամենը դարձել են իրանց ընթացքին, իբրեւ ձի որ արշաւում է պատերազմ։

7 Արագիլն անգամ օդումը գիտէ իր ժամանակները, եւ տատրակն ու կռունկն ու ծիծեռնակը պահում են իրանց գալու ժամանակը, բայց իմ ժողովուրդը չգիտէ Տիրոջ իրաւունքը։

8 Դուք ի՞նչպէս էք ասում թէ Մենք իմաստուններ ենք, եւ թէ Տիրոջ օրէնքը մեզ մօտ է. Յիրաւի սուտացրել է դպիրների սուտ գրիչը։

9 Իմաստուններն ամաչեցին, զարհուրեցին եւ բռնուեցան. Ահա անարգեցին Տիրոջ խօսքը, եւ էլ ի՞նչ իմաստութիւն ունին։

9

10 Սարի մասին բարձրաձայն պիտի լաց լինեմ եւ ողբամ, եւ անապատի արօտների համար կոծ անեմ, որովհետեւ այրուել են, անցնող չկայ, եւ խաշինքների ձայն չեն լսում, երկնքի թռչուններիցը մինչեւ անասունը փախան գնացին։

11 Եւ ես Երուսաղէմը պիտի անեմ փլատակների դէզեր՝ չագալների բնակարան. Եւ Յուդայի քաղաքները ամայի պիտի շինեմ որ բնակող չլինի։

12 Ո՞վ է այն իմաստուն մարդը, որ սա հասկանայ. Եւ այն՝ ինչ որ խօսել է Տիրոջ բերանը դէպի նորան, եւ պատմէ այն, թէ երկիրը ի՞նչու համար է փչացել, եւ այրուել անապատի պէս, որ անցնող չկայ։

13 Եւ Տէրն ասեց. Նորա համար որ թողեցին իմ օրէնքը որ ես դրել էի նորանց առաջին, եւ իմ ձայնը չլսեցին եւ նորանում չվարուեցան։

14 Այլ գնացին իրանց սրտի կամակորութեան ետեւից, եւ այն Բահաղների ետեւից, որ իրանց հայրերը սովորեցրին իրանց։

15 Սորա համար այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես այս ժողովրդին օշինդր եմ ուտեցնելու, եւ լեղի ջուր եմ խմեցնելու։

16 Եւ նորանց պիտի ցրուեմ ազգերի մէջ, որոնց ոչ իրանք գիտէին, ոչ իրանց հայրերը, եւ նորանց ետեւից պիտի սուրն ուղարկեմ, մինչեւ որ նորանց վերջացնեմ։

17 Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Մտածեցէք եւ լալկան կանայք կանչեցէք, որ գան, եւ այս բանում վարպետ կնիկների ետեւից մարդ ուղարկեցէք, որ գան։

18 Եւ շուտով գան եւ մեզ վերայ բարձրացնեն ողբը, եւ մեր աչքերը արտասուք թափեն, եւ մեր արտեւանունքներից ջուրեր յորդեն։

19 Որովհետեւ Սիօնից ողբի ձայն լսուեցաւ՝ Ինչպէ՜ս կործանուեցանք, շատ ամաչեցինք. Որովհետեւ ձգեցինք երկիրը, ըստ որում դէն էին գցել մեր բնակարանները։

20 Ուրեմն, ով կանայք, լսեցէք Տիրոջ խօսքը, եւ ձեր ականջն ընդունէ նորա բերանի խօսքը, եւ ձեր աղջկերանցը ողբ սովորեցրէք, եւ ամեն մէկ կին իր ընկերին՝ լաց։

21 Որովհետեւ մահը վեր ելաւ մեր պատուհանները, մտաւ մեր պալատները, որ բնաջինջ անէ երեխային փողոցից, երիտասարդներին՝ հրապարակներից։

22 Ասիր թէ Տէրն այսպէս է ասում. Թէ Մարդկանց դիակները վայր պիտի ընկնեն ինչպէս աղբը՝ դաշտի երեսի վերայ, եւ ինչպէս խուրձերը՝ հնձողի ետեւին, որ ժողովող չլինի։

23 Այսպէս է ասում Տէրը. Իմաստունը իր իմաստութիւնովը չպարծենայ, եւ զօրաւորը իր զօրութիւնովը չպարծենայ, հարուստը իր հարստութիւնովը չպարծենայ.

24 Այլ սորանով պարծենայ, ով որ պարծենում է, թէ հասկանում եւ ճանաչում է ինձ, որ ես եմ Տէրը, որ երկրի վերայ ողորմութիւն, իրաւունք եւ արդարութիւն եմ անում, որ ես սորանց եմ հաւանում, ասում է Տէրը։

25 Ահա օրեր կգան, ասում է Տէրը, որ պիտի այցելեմ բոլոր թլփատուածներին եւ անթլփատներին,

26 Եգիպտոսին եւ Յուդային եւ Եդովմին, եւ Ամմոնի որդկանցը եւ Մովաբին, եւ բոլոր մօրուքների ծայրը կտրողներին, որ բնակվում են անապատումը. Որովհետեւ բոլոր ազգերը անթլփատ են, բայց բոլոր Իսրայէլի տունը անթլփատ է սրտով։

1 Երանի՜ թէ գլուխս ջուր լինէր, եւ աչքերս՝ արտասուքի աղբիւր. Եւ ես լաց կլինէի ցերեկ եւ գիշեր իմ ժողովրդի աղջկայ սպանուածների վերայ։

2 Ո՜հ թէ ինձ անապատի մէջ ուղեւորների իջեւան տային. Եւ ես կձգէի իմ ժողովուրդը եւ կգնայի նորանց մօտից, որովհետեւ նորանք ամենքը շնացողներ են, խաբեբաների խումբ են։

3 Եւ նորանք լարում են իրանց լեզուները սուտի համար իբրեւ իրանց աղեղը, եւ ոչ թէ ճշմարտութեամբ են քաջանում երկրի վերայ, որովհետեւ մի չարութիւնից դուրս են գալիս մտնում միւսը, եւ ինձ չեն ճանաչում, ասում է Տէրը։

4 Ամեն մարդ զգուշանայ իր ընկերիցը, եւ ամենեւին մէկ եղբօր մի ապաւինէք, որովհետեւ ամեն եղբայր խաբում է խաբէութեամբ եւ ամեն ընկեր ման է գալիս բանսարկութեամբ։

5 Եւ ամեն մարդ նենգում է իր ընկերին, եւ ճշմարտութիւն չեն խօսում, սովորեցրել են իրանց լեզուն սուտ ասելու, անիրաւութիւն անելով յոգնում են։

6 Քո բնակութիւնը խարդախութեան մէջ է. Խարդախութեան համար չեն ուզում ինձ ճանաչել, ասում է Տէրը։

7 Դորա համար Զօրաց Տէրը այսպէս է ասում. Ահա ես նորանց պիտի հալեցնեմ եւ նորանց փորձեմ, որովհետեւ էլ ի՞նչպէս անեմ ես իմ ժողովրդի աղջկայ հետ։

8 Մահաբեր նետ է նորանց լեզուն՝ նենգութիւն է խօսում, բերանովը խաղաղութիւն է խօսում իր ընկերի հետ, իսկ իր սրտումը դարան է պատրաստում նորան։

9 Սորանց համար ես նորանց չայցելե՞մ, ասում է Տէրը. Կամ մի այսպիսի ազգից իմ հոգին վրէժ չառնէ՞։

10

1 Լսեցէք այն խօսքը, որ Տէրն ասում է ձեզ, ով Իսրայէլի տուն.

2 Այսպէս է ասում Տէրը, Ազգերի ճանապարհները մի սովորէք, եւ երկնքի նշաններիցը մի վախենաք, որովհետեւ նորանցից հեթանոսները կվախենան։

3 Որովհետեւ ժողովուրդների սովորութիւնները ունայն են. որովհետեւ անտառի փայտ է այն, որ նա կտրել է, արուեստագէտի ձեռքի գործն է՝ կացինով շինուած.

4 Արծաթով եւ ոսկիով նորան զարդարում են, բեւեռներով եւ ուռերով պնդացնում են նորան, եւ նա չէ շարժվում։

5 Նորանք կոկուած արմաւենիի պէս են եւ չեն խօսիլ. նորանք պէտք է տարուին, որովհետեւ չեն գնալ. Նորանցից մի վախենաք, որովհետեւ չարութիւն չեն անիլ. Բարիք անել էլ չկայ նորանց մօտ։

6 Բնաւ չկայ քեզ նմանը, ով Տէր, դու մեծ ես, եւ մեծ է քո անունը զօրութիւնով։

7 Ո՞վ չի վախենալ քեզանից, ով ազգերի Թագաւոր, որովհետեւ քեզ է վայելում. Որովհետեւ ազգերի բոլոր իմաստունների մէջ են նորանց բոլոր թագաւորութիւնների մէջ բնաւ չկայ քեզ նմանը։

8 Բայց միանգամայն անբան եւ անմիտ են, ունայնութիւնների խրատը փայտ է։

9 Թիթեղացրուած արծաթը Թարսիսից է բերվում, եւ ոսկին՝ Ոփազից. Արուեստաւորի եւ ոսկերչի ձեռքի գործքն են. Կապուտակ եւ ծիրանի է նորանց զգեստը, ամենքը վարպետների գործք են։

10 Սակայն Եհովան ճշմարիտ Աստուած է. Նա կենդանի Աստուած է եւ յաւիտենական Թագաւոր. Նորա բարկութիւնիցը սարսում է երկիրը, եւ ազգերը չեն դիմանալ նորա բարկութեանը։

11 Այսպէս ասեցէք նորանց. Այն աստուածները, որոնք երկինքն ու երկիրը չեն շինել, պիտի բնաջինջ լինեն նորանք երկրից եւ երկնքի տակից։

12 Նա է ստեղծել երկիրը իր զօրութիւնովը, հաստատել աշխարհքը՝ իր իմաստութիւնովը, եւ իր հանճարովը տարածել՝ երկինքը։

13 Նա ձայն տալիս՝ ջրերի բազմութիւն է լինում երկնքումը. Եւ նա վեր է հանում գոլորշիները երկրի ծայրերից, կայծակներ է շինում անձրեւի համար, եւ հողմը հանում է իր շտեմարաններից։

14 Անասնացել է ամեն մարդ առանց գիտութեան, պէտք է ամաչի ամեն ոսկերիչ կուռքիցը, որ սուտ է նորա ձուլածը, եւ հոգի չկայ նորանցում։

15 Ունայնութիւն են նորանք, մոլորութեան գործ, նորանց այցելութիւն եղած ժամանակ պիտի կորչեն։

16 Սորանց պէս չէ Յակոբի Բաժինը. Որովհետեւ նա ամենի Ստեղծողն է, եւ Իսրայէլը նորա ժառանգութեան վիճակն է. Նորա անունը Զօրաց Տէր է։

17 Ժողովիր երկրից քո ապրանքները, ով բերդի մէջ բնակող կին։

18 Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Ահա ես այս անգամ դէն եմ գցելու երկրի բնակիչներին եւ նորանց նեղութեան մէջ եմ դնելու, որ գտնեն։

19 Վա՜յ ինձ իմ հարուածի համար, անդարմանելի է իմ վէրքը. Եւ ես ասեցի՝ Արդարեւ սա իմ ցաւն է, եւ ես պէտք է տանեմ նորան։

20 Իմ վրանը կործանուեցաւ եւ ամեն չուաններս կտրտուեցան, իմ որդիքն ինձանից յառաջ եկան եւ չկան. Այլ եւս իմ վրանը կանգնեցնող չկայ եւ ոչ էլ՝ իմ վարագոյրներն դնող։

21 Որովհետեւ անասնացել են հովիւները եւ Տիրոջը չեն խնդրում. Դորա համար նորանք անխոհեմացան, եւ նորանց բոլոր հօտը ցրուեցաւ։

22 Լուրի ձայն կայ, ահա գալիս է, եւ մեծ դղրդոց հիւսիսի երկրիցը. Որ Յուդայի քաղաքներն աւերակ շինէ՝ այսինքն չագալների բնակարան։

23 Գիտեմ, ով Տէր, որ մարդինը չէ իր ճանապարհը, որ գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը։

24 Ով Տէր, ինձ խրատիր, բայց իրաւունքով. Ոչ թէ քո բարկութեամբը, որ մի գուցէ ինձ սպառեցնես։

25 Թափիր քո ցասումն այն ազգերի վերայ, որ քեզ չեն ճանաչում, եւ այն ցեղերի վերայ, որոնք քո անունը չեն կանչում, որովհետեւ կերան Յակոբին, եւ կերան ու վերջացրին նորան, եւ նորա բնակութիւնը աւերակ դարձրին։

11

1 Այն խօսքն է սա, որ եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ ասելով.

2 Լսեցէք այս ուխտի խօսքերը, եւ ասեցէք Յուդայի մարդկանցը եւ Երուսաղէմի բնակիչներին.

3 Եւ դու ասիր նորանց, Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Անիծեալ է այն մարդը, որ չլսէ այս ուխտի խօսքերին.

4 Որ ես պատուիրել եմ ձեր հայրերին այն օրը, որ ես նորանց հանեցի Եգիպտոսի երկրիցը՝ այն երկաթի հնոցիցը, ասելով, Լսեցէք իմ ձայնին եւ կատարեցէք դորանց բոլորովին ինչպէս որ ես պատուիրում եմ ձեզ. Եւ դուք կլինէք ինձ ժողովուրդ, եւ ես կլինեմ ձեզ Աստուած։

5 Որպէս զի հաստատեմ այն երդումը, որ արել եմ ձեր հայրերին, որ նորանց տամ կաթ եւ մեղր բղխող երկիրը՝ ինչպէս որ այսօր։ Եւ ես պատասխանեցի ու ասեցի. Ամէն, ով Տէր։

6 Եւ Տէրն ասեց ինձ. Կանչիր այս բոլոր խօսքերը Յուդայի քաղաքներումը եւ Երուսաղէմի փողոցներումն ասելով. Լսեցէք այս ուխտի խօսքերը եւ արէք նորանց։

7 Որովհետեւ ես ձեր հայրերին պարզապէս խրատեցի այն օրից, որ նորանց հանեցի Եգիպտոսի երկրիցը մինչեւ այսօր, կանուխ վեր էի կենում ու խրատում եւ ասում. Լսեցէք իմ ձայնին։

8 Բայց նորանք չլսեցին եւ ականջ չդրին, եւ ամեն մէկը գնաց իր չար սրտի կամակորութիւնովը, եւ ես բերի նորանց վերայ այս ուխտի բոլոր խօսքերը, որ պատուիրել էի որ անեն, բայց չարին։

9 Եւ Տէրն ասեց ինձ. Դաւաճանութիւն է գտնվում Յուդայի մարդկանցում եւ Երուսաղէմի բնակիչներում։

10 Նորանք ետ դառան դէպի իրանց առաջի հայրերի անօրէնութիւնները, որ մերժեցին լսել իմ խօսքերը, եւ նորանք գնացին ուրիշ աստուածների ետեւից, որ նորանց ծառայեն. Իսրայէլի տունը եւ Յուդայի տունը քանդեցին իմ ուխտը, որ արել էի նորանց հայրերի հետ։

11 Վասն որոյ Տէրն այսպէս է ասում. Ահա ես նորանց վերայ չարիք եմ բերելու, որից նորանք չեն կարողանալ դուրս գալ, եւ կկանչեն դէպի ինձ, բայց ես նորանց չեմ լսիլ։

12 Եւ Յուդայի քաղաքները եւ Երուսաղէմի բնակիչները կգնան եւ կկանչեն այն աստուածներին, որոնց իրանք խունկ էին ծխում, բայց նորանք բնաւ չեն օգնիլ նորանց իրանց նեղութեան ժամանակին։

13 Որովհետեւ քո քաղաքների չափ եղան քո աստուածները, ով Յուդա. Եւ Երուսաղէմի փողոցների չափ սեղաններ էք շինել ամօթի համար, սեղաններ՝ որ Բահաղին խունկ ծխելու համար են։

14 Բայց դու մի աղօթիր այս ժողովրդի համար, եւ նորանց համար աղաղակ ու աղաչանք մի բարձրացնիր, որովհետեւ ես չեմ լսելու նորանց դէպի ինձ կանչած ժամանակը նորանց չարիքի համար։

15 Ի՞նչ ունի իմ սիրելին իմ տանը. շատ անօրէնութիւններ գործելով, սուրբ միսն էլ պիտի անց կենայ քեզանից, որ դու չարութիւն անելիս ուրախանում ես։

16 « Կանաչ ձիթենի՝ գեղեցիկ՝ բարեպտուղ» կոչեց Տէրը քո անունը. Բայց մեծ աղմկի ձայնով կրակ վառեց նորա կողմովը, եւ նորա ոստերը կոտրատուեցան։

17 Եւ Զօրաց Տէրը, որ քեզ տնկել է, չարիք է խօսել քեզ վերայ, Իսրայէլի տան եւ Յուդայի տան չարութեան համար, որ իրանք արին, Բահաղին խունկ ծխելով որ ինձ բարկացնեն։

18 Եւ Տէրն ինձ իմացրեց, եւ ես գիտեմ. Դու ինձ ցոյց տուիր այն ժամանակ նորանց գործերը։

19 Բայց ես մի ընտելացած գառի պէս էի, որ տարվում է մորթուելու, եւ չգիտէի թէ ինձ դէմ նենգութիւն են հնարում, թէ Փչացնենք ծառը իր պտղովը, եւ նորան բնաջինջ անենք կենդանեաց երկրիցը, եւ նորա անունը այլ եւս չյիշուի։

20 Սակայն, ով Զօրաց Տէր՝ արդար դատաւոր, երիկամունքներն ու սիրտը քննող, թող տեսնեմ քո վրէժը նորանցից. Որովհետեւ իմ վէճը քեզ վերայ եմ գցել։

21 Սորա համար այսպէս է ասում Տէրը Անաթովթի մարդկանց համար, որոնք որոնում են քո հոգին՝ ասելով. Մի մարգարէանար Տիրոջ անունովը, որ մեր ձեռովը չմեռնես։

22 Վասն որոյ այսպէս է ասում Զօրաց Տէրը. Ահա ես այցելութիւն պիտի անեմ նորանց, ընտիրները սրով պիտի ընկնեն, նորանց որդիքը եւ նորանց աղջկերքը սովով պիտի մեռնեն։

23 Եւ մնացորդ պիտի չունենան նորանք, որովհետեւ ես չարիք եմ բերում Անաթովթի մարդկանց վերայ՝ նորանց այցելելու տարին։

12

1 Արդար ես դու, ով Տէր, երբոր վիճեմ քեզ հետ. Սակայն իրաւացի բաներ եմ խօսում քեզ հետ. ի՞նչու համար յաջող է ամբարիշտների ճանապարհը. Հանգիստ են՝ բոլոր նենգութիւն գործողները։

2 Դու նորանց տնկեցիր, եւ նորանք արմատացան, աճում են եւ պտուղ էլ են բերում. դու մօտ ես նորանց բերանին, բայց հեռու՝ նորանց երիկամունքներից։

3 Եւ դու, ով Տէր, գիտես ինձ, դու ինձ տեսար եւ քննեցիր իմ սիրտը քեզ մօտ. Ջոկիր նորանց մորթուելու ոչխարների պէս, եւ որոշիր նորանց սպանման օրուայ համար։

4 Մինչեւ ե՞րբ պիտի սուգ անէ երկիրը, եւ բոլոր դաշտի խոտը չորանայ, նորանում բնակողների չարութեան համար. փչանում են անասունն ու թռչունը, որ նորանք ասում են՝ Նա պիտի չտեսնէ մեր վախճանը։

5 Եթէ դու հետեւակների հետ վազեցիր եւ նորանք քեզ յոգնեցրին, ապա ի՞նչպէս պիտի մրցէիր ձիերի հետ. Եւ խաղաղութեան երկրի վերայ դու որ ապահով ես, ապա ի՞նչպէս պիտի անէիր Յորդանանը բարձրանալիս։

6 Որովհետեւ քո եղբայրներն էլ եւ քո հօր տունն էլ՝ հէնց նորանք էլ նենգութիւն արին քեզ դէմ, հէնց նորանք էլ կանչեցին բարձրաձայն քո ետեւից. դու նորանց մի հաւատար, թէեւ քեզ լաւ բաներ էլ ասեն։

7 Ես ձգել եմ իմ տունը, բարձի թողի եմ արել իմ ժառանգութիւնը, իմ հոգիի սիրածը տուի իր թշնամիների ձեռքը։

8 Իմ ժառանգութիւնն ինձ համար եղաւ անտառի առիւծին պէս, նա իր ձայնը արձակեց ինձ վերայ. Սորա համար ես ատեցի նորան։

9 Իմ ժառանգութիւնը մի գոյնզգոյն թռչուն է եղել ինձ համար, թռչունները յարձակուել են նորա վերայ շուրջանակի. Եկէք հաւաքուեցէք, ով դաշտի բոլոր գազաններ, բերէք որ ուտեն նորան։

10 Շատ հովիւներ աւերել են իմ այգին, ոտնակոխ են արել իմ բաժինը. Իմ ցանկալի վիճակը ամայի անապատ դարձրին։

11 Նորան անապատ դարձրին, նա սուգ արաւ իմ առաջին իբրեւ անապատ, աւերակ է դարձել բոլոր երկիրը, որովհետեւ մարդ չկայ, որ ուշ դարձնէ։

12 Անապատումը բոլոր բլուրների վերայ ասպատակներ եկան, որովհետեւ Տիրոջ սուրը ուտում է երկրի մէկ ծայրից մինչեւ երկրի միւս ծայրը, խաղաղութիւն չկայ ոչ մի մարմնի համար։

13 Նորանք ցորեն են ցանել, բայց փուշ հնձեցին. Աշխատանք են քաշել, օգուտ չտեսան. Եւ դուք պիտի ամաչէք ձեր արդիւնքներիցը Տիրոջ բարկութեան բորբոքման համար։

14 Այսպէս է ասում Տէրը իմ չար դրացիների համար, որոնք դպչում են այն ժառանգութեան, որ տուել եմ իմ Իսրայէլ ժողովրդին. Ահա ես նորանց պիտի խլեմ իրանց երկրի երեսիցը, եւ Յուդայի տունը պիտի խլեմ նորանց միջիցը։

15 Եւ երբոր ես նորանց խլած կլինեմ, յետոյ ետ կդառնամ եւ կողորմեմ նորանց, եւ ետ կդարձնեմ ամեն մէկին իր ժառանգութեանը, եւ ամեն մարդին՝ իր երկիրը։

16 Եւ եթէ նորանք լաւ սովորեն իմ ժողովրդի ճանապարհները, որ իմ անունովը երդում անեն՝ թէ Կենդանի է Տէրը, ինչպէս որ սովորեցրին իմ ժողովրդին Բահաղով երդում անելը, այն ժամանակ պիտի հաստատուին իմ ժողովրդի մէջ։

17 Բայց եթէ չլսեն, պիտի խլեմ այն ժողովուրդը բոլորովին, եւ նա պիտի փչանայ, ասում է Տէրը։

13

1 Այսպէս ասեց ինձ Տէրը. Գնա եւ քեզ համար մի քթանի գօտի գնիր եւ նորան մէջքդ կապիր, եւ նորան ջուրը չկոխես։

2 Եւ ես գնեցի գօտին Տիրոջ խօսքի համեմատ եւ մէջքիս կապեցի։

3 Եւ Տիրոջ խօսքն երկրորդ անգամ եղաւ ինձ ասելով.

4 Առ քո գնած գօտին որ մէջքիդ է, եւ վեր կաց գնա Եփրատը, եւ թագցրու այնտեղ վէմի ծակումը։

5 Եւ ես գնացի ու թագցրի նորան Եփրատի մօտ, ինչպէս որ Տէրն ինձ պատուիրել էր։

6 Եւ եղաւ որ շատ ժամանակ անցնելուց յետոյ Տէրն ինձ ասեց. Վեր կաց գնա Եփրատը եւ վեր առ այնտեղից այն գօտին, որ ես քեզ հրամայեցի թագցնել այնտեղ։

7 Եւ ես գնացի Եփրատը եւ քանդեցի եւ վեր առայ գօտին այն տեղից, ուր որ ես նորան թագցրել էի. Բայց ահա գօտին փտել էր եւ ոչ մի բանի պիտանի չէր։

8 Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով.

9 Տէրն այսպէս է ասում. Այսպէս պիտի փչացնեմ Յուդայի հպարտութիւնը եւ Երուսաղէմի մեծ հպարտութիւնը։

10 Այս չար ժողովուրդը, որ չէ ուզում լսել իմ խօսքերին, որ վարվում են իրանց սրտի կամակորութիւնովը, եւ գնում են ուրիշ աստուածների ետեւից, որ ծառայեն նորանց եւ երկրպագութիւն անեն նորանց, նորանք այս գօտիի պէս պիտի դառնան, որ ոչ մի բանի պիտանի չէ։

11 Որովհետեւ ինչպէս որ գօտին փակած է մարդիս մէջքին, այնպէս էլ ես փակցրել էի ինձ բոլոր Իսրայէլի տունը, եւ բոլոր Յուդայի տունը, ասում է Տէրը, որ ինձ համար ժողովուրդ լինեն եւ անուն եւ փառք ու պարծանք. Բայց նորանք չլսեցին։

12 Եւ ասիր նորանց այս խօսքը. Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Ամեն տիկ պիտի լցուի գինիով. Բայց նորանք քեզ ասելու են. Մի՞թէ մենք բնաւ չգիտէինք, որ ամեն տիկ գինիով կլցուի։

13 Բայց դու ասիր նորանց. Այսպէս է ասում Տէրը. Ահա ես պիտի արբածութիւնով լցնեմ այս երկրի բոլոր բնակիչներին եւ այն թագաւորներին, որ նստում են Դաւիթի աթոռի վերայ, եւ քահանաներին ու մարգարէներին, եւ Երուսաղէմի բոլոր բնակիչներին։

14 Եւ պիտի կոտրատեմ մէկզմէկով, եւ հայրերին ու որդիներին միասին, ասում է Տէրը. Ոչ պիտի գթամ եւ ոչ խնայեմ, եւ ես չեմ ողորմելու՝ այլ նորանց բնաջինջ եմ անելու։

15 Լսեցէք եւ ականջ դրէք, մի հպարտանաք. Որովհետեւ Տէրն է խօսում։

16 Փառք տուէք ձեր Տէր Աստուծուն, դեռ չխաւարած, եւ դեռ ձեր ոտքերը մթութեան սարերի վերայ չգլորած, եւ դուք կսպասէք լոյսի, բայց նա նորան մահուան ստուեր կշինէ, եւ թանձր մէգ կդարձնէ։

17 Բայց եթէ չլսէք սորան, իմ հոգին ծածուկ տեղերում պիտի լաց լինի հպարտութեան համար, եւ պիտի արտասուքով արտասուէ եւ աչքս արտասուք պիտի թափէ. Որովհետեւ Տիրոջ հօտը գերի առնուեցաւ։

18 Ասիր թագաւորին եւ թագուհիին. Խոնարհուեցէք, ցած նստեցէք, որովհետեւ իջել է ձեր գլխից ձեր փառքի թագը։

19 Հարաւային քաղաքները կղպուեցան եւ բացող չկայ, բոլոր Յուդան գերութեան գնաց, ամբողջապէս գերի գնաց։

20 Բարձրացրէք ձեր աչքերը եւ տեսէք հիւսիսից եկողներին, ո՞ւր է քեզ տրուած հօտը՝ քո փառքի խաշինքները։

21 Ի՞նչ պիտի ասես երբոր քեզ այցելութիւն անէ. Եւ դու ես նորանց սովորեցրել քեզ վերայ գլխաւոր իշխաններ լինելու. Մի՞թէ քեզ ցաւեր չեն բռնելու ծննդական կնկայ նման։

22 Եւ եթէ ասես քո սրտումը. Այս բաներն ի՞նչու համար են ինձ հանդիպել. Քո անօրէնութեան շատութիւնիցը բացուեցան քո քղանցքը, բաց եղան քո գարշապարները։

23 Մի՞թէ Եթէովպացին կփոխէ իր մորթը, կամ ինձը՝ իր խայտուցները, որ դուք էլ կարողանայիք բարութիւն անել, որ սովորած էք չարութիւն անելու։

24 Եւ ես նորանց պիտի ցրիւ տամ ինչպէս մղեղ, որ տարվում է անապատի քամիիցը։

25 Սա քո վիճակն է՝ քո մասն ու բաժինը իմ կողմից, ասում է Տէրը, որ դու ինձ մոռացար եւ ստութեան ապաւինեցիր։

26 Ուրեմն ես էլ վեր հանեցի քո քղանցքը քո երեսի վերայ, եւ երեւեցաւ քո անարգանքը։

27 Եւ ես շնութիւնները եւ վրնջիւնները, քո գարշելի պոռնկութիւնը՝ դաշտի բլուրների վերայ տեսել եմ, այսինքն քո պղծութիւնները. Վա՜յ քեզ, Երուսաղէմ. Դու քեզ չես մաքրում. Էլ մինչեւ ե՞րբ։

14

1 Տիրոջ այն խօսքը, որ եղաւ Երեմիային երաշտութեան մասին։

2 Յուդան սուգ է անում, եւ նորա դռները թառամել են, եւ մթնել են գետնի վերայ, եւ Երուսաղէմի աղաղակը վեր է ելել։

3 Եւ նորանց ազնուականները ջրի են ուղարկում իրանց պզտիկներին. Նորանք գնացին ջրհորների մօտ, ջուր չգտան, ետ դառան ամանները դարտակ. ամաչեցին ու պատկառեցին եւ ծածկեցին իրանց գլուխը։

4 Որովհետեւ գետինը ճաքճաքել է, երկրի վերայ անձրեւ չլինելու պատճառով, երկրագործները ամաչեցին եւ ծածկեցին իրանց գլուխը։

5 Որովհետեւ եղնիկն էլ ծնեց դաշտումը եւ բաց թողեց, նորա համար որ խոտ չկար։

6 Եւ վայրի էշերը կանգնեցին բլուրների վերայ, չագալների պէս ծծում են օդը. Նորանց աչքերը նուաղել են, որովհետեւ խոտ չկայ։

7 Թէեւ մեր անօրէնութիւնները վկայում են մեզ դէմ, ով Տէր, դու արա քո անունի համար. Որովհետեւ մեր յանցանքները շատ են. Քեզ դէմ մեղք ենք գործել։

8 Ով Իսրայէլի Յոյսը, նորա Փրկիչը նեղութեան ժամանակին. Ի՞նչու ես հիւրի պէս դարձել երկրումը, եւ մի ճանապարհորդի պէս՝ որ մտել է օթելու։

9 Ի՞նչու ես հիացած մարդի պէս դարձել, մի զօրաւորի պէս՝ որ կարող չէ օգնել. Սակայն դու մեր միջումն ես, ով Տէր, եւ քո անունը կանչուած է մեզ վերայ. Մեզ մի թողիր.

10 Այսպէս է ասում Տէրն այս ժողովրդին. Որովհետեւ նորանք սիրեցին թափառելը, իրանց ոտքերը չզսպեցին. Տէրը նորանց չհաւանեց, հիմա պիտի յիշէ նորանց անօրէնութիւնները, եւ այցելէ նորանց մեղքերը։

11 Եւ Տէրն ինձ ասեց. Մի աղօթիր այս ժողովրդի համար ի բարին։

12 Նորանք ծոմ պահելիս՝ ես չեմ լսում նորանց աղաղակը, եւ նորանք ողջակէզ եւ նուէր մատուցանելիս՝ ես չեմ հաւանում, որովհետեւ սրով ու սովով եւ ժանտախտով պիտի սպառեմ ես նորանց։

13 Եւ ես ասեցի. Աւաղ, Տէր Եհովայ, ահա մարգարէքն ասում են նորանց. Պիտի սուր չտեսնէք եւ սով էլ չէ լինելու ձեզ համար. Այլ հէնց խաղաղութիւն պիտի լինի ձեզ համար այստեղում։

14 Եւ Տէրն ինձ ասեց. Մարգարէները սուտ են մարգարէանում իմ անունովը, ես նորանց չեմ ուղարկել եւ նորանց չեմ պատուիրել, եւ նորանց չեմ ասել. Նորանք սուտ տեսիլքներ եւ գուշակութիւն եւ սնոտի բան եւ իրանց սրտի խաբէութիւններն են մարգարէանում ձեզ համար։

15 Ուրեմն այսպէս է ասում Տէրն այն մարգարէների համար, որոնք մարգարէանում են իմ անունովը. Թէեւ ես նորանց չեմ ուղարկել, եւ նորանք ասում են. Սուր ու սով չէ լինելու այս երկրումը. Այն մարգարէները սրով ու սովով պիտի փչանան։

16 Եւ այն ժողովուրդը՝ որոնց համար նորանք մարգարէանում են, պիտի վայր գցուին Երուսաղէմի մէջ՝ սովի եւ սուրի պատճառով, եւ թաղող պիտի չլինի, այսինքն իրանք, իրանց կնիկները եւ իրանց տղերքը եւ աղջկերքը, եւ նորանց վերայ պիտի թափեմ իրանց չարութիւնը։

17 Եւ նորանց ասիր այս խօսքը. Թող իմ աչքերն գիշեր ու ցերեկ անդադար արտասուգ թափեն, որովհետեւ մեծ կոտորածով հարուածուել է իմ ժողովրդի կոյս աղջիկը՝ մի խիստ ցաւալի հարուածով։

18 Եթէ դաշտն եմ դուրս գալիս՝ ահա սրով սպանուածներ են, եւ եթէ քաղաք եմ մտնում՝ ահա սովից թուլացածներ, որովհետեւ մարգարէն էլ՝ քահանան էլ՝ շուռ են գալիս երկրի վերայ եւ չեն իմանում։

19 Մի՞թէ բոլորովին մերժել ես Յուդային. Կամ Սիօնից զզուե՞լ է քո հոգին, ի՞նչու համար մեզ զարկեցիր այնպէս որ չբժշկուինք. սպասում ենք խաղաղութեան, բայց բարիք չկայ, եւ բժշկութեան ժամանակին՝ բայց ահա խռովութիւն։

20 Մենք գիտենք, ով Տէր, մեր ամբարշտութիւնը՝ մեր հայրերի անօրէնութիւնը. Որ մեղանչել ենք քեզ դէմ։

21 Մի զզուիր քո անունի սէրի համար, մի անարգիր քո փառքի աթոռը. յիշիր եւ մի քանդիր քո ուխտը մեզ հետ։

22 Մի՞թէ հեթանոսների ունայնութիւններումը մէկ անձրեւ տուող կայ. Կամ թէ երկի՞նքն է տալիս անձրեւները. չէ՞ որ տուողը դու ես, ով Տէր մեր Աստուածը, եւ մենք յոյս ենք դնում քեզ, դու ես անում այս ամեն բաները։

15

1 Եւ Տէրն ասեց ինձ. Եթէ Մովսէսն ու Սամուէլն էլ կանգնէին իմ առաջին, իմ սիրտը այս ժողովրդի վերայ չէ լինելու. Նորանց դէն արա իմ երեսի առաջից որ գնան։

2 Եւ եթէ քեզ ասելու լինեն, Ո՞ւր դուրս գնանք, եւ նորանց ասես՝ Տէրը այսպէս է ասում. Որոնք մահուայ համար են՝ մահուանը, եւ որոնք սուրի համար են՝ սուրին, եւ որոնք սովի համար են՝ սովին, եւ որոնք գերութեան համար են՝ գերութեանը։

3 Եւ ես նորանց վերայ չորս տեսակ պատիժ եմ որոշել, ասում է Տէրը. Սուրը՝ սպանելու համար, եւ շները՝ պատառելու համար. Եւ երկնքի թռչունները ու երկրի գազանները՝ ուտելու եւ ապականելու համար։

4 Եւ նորանց չարչարանքի պիտի մատնեմ երկրի բոլոր թագաւորութիւններին, Յուդայի թագաւոր Եզեկիայի որդի Մանասէի պատճառովը. Նորա Երուսաղէմումն արածի համար։

5 Որովհետեւ ո՞վ պիտի ողորմէ քեզ, ով Երուսաղէմ, եւ ո՞վ պիտի քեզ ցաւակից լինի. Եւ ո՞վ պիտի դառնայ քո առաղջութիւնը հարցնելու։

6 Դու ինձ ձգեցիր, ասում է Տէրը, ետ գնացիր, ես էլ իմ ձեռքը երկարացնելու եմ քեզ վերայ եւ քեզ փչացնելու եմ, ես վաստակել եմ գթութիւն անելուց։

7 Եւ հեծանոցով հոսելու եմ նորանց երկրի դռներումը, անզաւակ եմ անելու, պիտի կորցնեմ իմ ժողովրդին. նորանք իրանց ճանապարհներիցը ետ չեն դառնում։

8 Աւելի շատ եղան իմ առաջին նորանց որբեւայրիքը ծովերի աւազիցը, ես նորանց երիտասարդի մօր վերայ աւարառուն կէս օրին եմ բերելու, յանկարծ նորա վերայ ահ ու սարսափ եմ գցելու։

9 Նուաղեցաւ եօթը ծնողը, հոգին փչեց, նորա արեւը մարը մտաւ դեռ օրով, նա ամաչեցաւ ու պատկառեցաւ. Իսկ մնացորդը նորանց թշնամիների սրին եմ մատնելու, ասում է Տէրը։

10 Վա՜յ ինձ, ով իմ մայր, որ ինձ կռուի մարդ եւ վէճի մարդ ծնեցիր բոլոր երկրի համար. Ոչ շահով փող եմ տուել, ոչ էլ ինձ շահով փող են տուել, բայց ամենքը ինձ անիծում են։

11 Տէրն ասում է. Անշուշտ քեզ պիտի ազատեմ յաջողութեան համար, եւ անշուշտ աղաչել պիտի տամ քո թշնամիին դէպի քեզ՝ ձախորդութեան ժամանակին եւ նեղութեան ժամանակին։

12 Մի՞թէ կկոտրուի երկաթը՝ նա էլ հիւսիսի երկաթը եւ պղինձը։

13 Քո ստացուածքն ու քո գանձերը յափշտակութեան պիտի մատնեմ ձրիապէս, այն էլ քո բոլոր մեղքերի պատճառով, եւ քո բոլոր սահմաններումը։

14 Եւ թող եմ տալու քո թշնամիներին որ քեզ տանեն մի երկիր, որ դու չգիտես. Որովհետեւ կրակ է վառուել իմ բարկութիւնովը, ձեզ վերայ բորբոքուել է։

15 Դու գիտես, ով Տէր, ինձ յիշիր եւ ինձ այցելիր, եւ իմ վրէժն առ ինձ հալածողներիցը, ինձ մի վեր առնիր քո երկայնմտութեան համար. Իմացիր, որ քո մասին նախատինք կրեցի։

16 Քո խօսքերը գտնուեցան, եւ ես կերայ նորանց, եւ քո խօսքն ինձ համար սրտիս ցնծութիւն եւ ուրախութիւն եղաւ. Որովհետեւ քո անունը կանչուած է ինձ վերայ, ով Եհովայ Զօրաց Աստուած։

17 Ես չնստեցի ծիծաղողների ժողովքումը եւ չզուարճացայ. Քո ձեռքի պատճառով առանձին նստեցի, որովհետեւ բարկութեամբ լցրել էիր ինձ։

18 Ի՞նչու է իմ ցաւը մշտնջենաւոր, եւ իմ հարուածը՝ անդարմանելի, որ չէ ուզում բժշկուիլ. Մի՞թէ դու ինձ համար իրաւ խաբողի նման ես դառնալու, ջրերի՝ պէս՝ որ հաւատարիմ չեն։

19 Սորա համար այսպէս է ասում Տէրը. Եթէ դարձի գաս, ես քեզ ետ կբերեմ. իմ առաջին կկանգնես. Եւ եթէ հանես պատուականը անարգիցը, իմ բերանի պէս կլինես. Նորանք կդառնան դէպի քեզ, եւ դու դէպի նորանց չես դառնալ։

20 Եւ քեզ այս ազգի դէմ պղնձի ամուր պարիսպ կշինեմ. Եւ նորանք կպատերազմեն քեզ դէմ եւ քեզ չեն յաղթիլ, որովհետեւ ես քեզ հետ եմ որ քեզ փրկեմ եւ քեզ ազատեմ, ասում է Տէրը։

21 Եւ քեզ պիտի ազատեմ չարերի ձեռքիցը, եւ փրկեմ բռնաւորների ձեռքիցը։

16

1 Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով.

2 Քեզ համար կին մի առնիր, եւ քեզ համար տղերք եւ աղջկերք չլինեն այստեղ։

3 Որովհետեւ Տէրը այսպէս է ասում այստեղ ծնուած տղերանց եւ աղջկերանց մասին, նաեւ նորանց այս երկրում ծնող մայրերի եւ նորանց ծնող հայրերի մասին.

4 Ցաւալի մահերով պիտի մեռնեն նորանք. Նորանց վերայ սուգ չէ լինելու, եւ նորանք չեն թաղուելու, եւ նորանք աղբ պիտի դառնան երկրի երեսին. Եւ սրով ու սովով պիտի սպառուին. Եւ նորանց դիակները կերակուր պիտի դառնայ երկնքի թռչուններին եւ դաշտի գազաններին։

5 Որովհետեւ Տէրն այսպէս է ասում. Սուգի տուն մի մտնիր եւ մի գնար ողբալու, եւ նորանց մի ցաւակցիր. Որովհետեւ ես իմ խաղաղութիւնը, ողորմութիւնը եւ գթութիւնը ետ եմ առել այս ժողովրդիցն ասում է Տէրը։

6 Եւ մեծերն ու պզտիկները մեռնելու են այս երկրում եւ չեն թաղուելու. Եւ նորանց համար սուգ չեն անելու, եւ իրանց մարմինները չեն կտրտելու, եւ իրանց մազերը չեն խուզելու։

7 Եւ հաց չեն կտորելու սուգի համար մեռելի մասին մխիթարելու պատճառով, եւ նորանց չեն խմեցնելու մխիթարութեան բաժակը, նորա հօր եւ նորա մօր համար։

8 Եւ խնջոյքի տուն մի մտնիր, նորանց հետ բնակուելու, ուտելու եւ խմելու համար։

9 Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես կդադարեցնեմ այստեղից ձեր աչքի առաջին եւ ձեր օրերումը՝ ցնծութեան ձայնը եւ ուրախութեան ձայնը, փեսայի ձայնը եւ հարսի ձայնը։

10 Եւ երբոր դու ասած կլինես այս բոլոր խօսքերը այս ժողովրդին, եւ նորանք քեզ կասեն, Ի՞նչու համար է Տէրն ասում մեր մասին այս բոլոր մեծ չարիքը, եւ ի՞նչ է մեր անօրէնութիւնը, եւ ի՞նչ է մեր մեղքը, որ մեղանչած լինէինք մեր Տէր Աստուծոյ դէմ.

11 Եւ դու ասիր նորանց. Նորա համար որ ձեր հայրերն ինձ թողեցին, ասում է Տէրը, եւ գնացին ուրիշ աստուածների ետեւից, եւ ծառայեցին նորանց ու երկրպագեցին նորանց, բայց ինձ թողեցին եւ իմ օրէնքը չպահեցին։

12 Սակայն դուք աւելի չարութիւն գործեցիք քան թէ ձեր հայրերը, եւ ահա ձեզանից ամեն մէկը գնում է իր չար սրտի կամակորութեան ետեւից, որ ինձ չէ լսում։

13 Ես էլ դէն եմ գցում ձեզ այս երկրի երեսիցը մի այնպիսի երկիր, որ դուք չգիտէիք եւ ոչ ձեր հայրերը, եւ այնտեղ պիտի ծառայէք ցերեկ եւ գիշեր ուրիշ աստուածների, որովհետեւ ձեզ ողորմութիւն չեմ անելու։

14 Սորա համար ահա օրեր կգան, ասում է Տէրը, որ այլ եւս չի ասուիլ թէ՝ Կենդանի է Տէրը, որ իսրայէլի որդկանցը վեր հանեց Եգիպտոսի երկրիցը,

15 Այլ թէ՝ Կենդանի է Տէրը, որ հանեց Իսրայէլի որդկանցը հիւսիսի երկրիցը, եւ այն բոլոր երկիրներիցը, ուր որ նորանց աքսորել էր. Եւ ես պիտի ետ դարձնեմ նորանց դէպի իրանց երկիրը, որ տուել եմ իրանց հայրերին։

16 Ահա ես շատ ձկնորսներ եմ ուղարկելու, ասում է Տէրը, եւ նորանք պիտի որսան նորանց. Եւ նորանից յետոյ շատ որսորդներ եմ ուղարկելու, եւ նորանք պիտի բռնեն նորանց ամեն սարի վերայից, եւ ամեն բլրի վերայից եւ վէմերի ծակերից։

17 Որովհետեւ իմ աչքերը նորանց բոլոր ճանապարհների վերայ է. Նորանք ծածուկ չեն իմ երեսի առաջին, եւ գաղտնի չէ նորանց անօրէնութիւնը իմ աչքերի առաջին։

18 Եւ ես առաջ պիտի նորանց կրկնապատիկ հատուցանեմ նորանց անօրէնութեան եւ նորանց մեղքի փոխարէն. Որովհետեւ նորանք պղծեցին իմ երկիրը, իրանց գարշութիւնների եւ պղծութիւնների դիերովը լցրին իմ ժառանգութիւնը։

19 Ով Տէր, իմ զօրութիւնն ու իմ բերդը, եւ իմ ապաստանարանը նեղ օրումը. Ազգերը երկրի ծայրերից քեզ մօտ են գալու եւ ասեն. Միմիայն ստութիւն ժառանգեցին մեր հայրերը՝ ունայնութիւն, եւ այնպէս բաներ որոնց մէջ օգուտ չկայ։

20 Մի՞թէ մարդս իրան համար աստուածներ շինէ, քանի որ նորանք աստուածներ չեն։

21 Սորա համար ահա ես նորանց պիտի իմացնեմ այս անգամ, պիտի իմացնեմ նորանց իմ ձեռքը եւ իմ ոյժը. Եւ պիտի գիտենան, որ իմ անունը Եհովայ է։

17

1 Յուդայի մեղքը գրուած է երկաթի գրիչով՝ ադամանդեայ ծայրով, փորագրուած է նորանց սրտի տախտակի վերայ, եւ ձեր սեղանների եղջիւրների վերայ։

2 Նորանք յիշում են իրանց որդկանց յիշելուն պէս իրանց սեղաններին, եւ իրանց աստարովթներին կանաչ ծառերի մօտ բարձր բլուրների վերան։

3 Ով իմ դաշտի միջի սար, քո հարստութիւնը՝ քո բոլոր գանձերը յափշտակութեան պիտի մատնեմ, քո բարձրաւանդակները՝ մեղքի համար քո բոլոր սահմաններում։

4 Եւ պիտի զրկուիս հէնց քեզանով քո ժառանգութիւնիցը որ քեզ տուի, եւ քեզ ծառայեցնելու եմ քո թշնամիներին՝ մի այնպիսի երկրում որ դու չգիտէիր, որովհետեւ կրակ էք տուել իմ բարկութեանը, մինչեւ յաւիտեան պիտի վառուի։

5 Այսպէս է ասում Տէրը. Անիծեալ լինի այն մարդը, որ մարդի է ապաւինում, եւ մարմինը իրան բազուկ շինում, եւ իր սրտովը խոտորում Տէրիցը։

6 Նա մոշենիի պէս պիտի լինի անապատումը, եւ պիտի բարիքը եկած ժամանակը չտեսնէ, եւ պիտի բնակուէ անապատի այրուած տեղերումը, աղի եւ անբնակ երկրումը։

7 Օրհնեալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապաւինում, եւ Տէրն է նորա յոյսը։

8 Նա նման կլինի մի ծառի, որ տնկուած է ջրերի մօտ. Նա իր արմատները կձգէ գետի մօտովը, եւ չի տեսնիլ տաքութիւնը՝ եկած ժամանակը. Այլ նորա տերեւները կանաչ կլինի, եւ երաշտ տարին նա չի վախենալ եւ չի դադարիլ պտուղ տալուց։

9 Խորամանկ է սիրտն ամենից աւելի եւ ապականուած. Նորան ո՞վ կարող է հասկանալ։

10 Ես Տէրս քննում եմ սիրտը՝ փորձում եմ երիկամունքը, որ տամ մարդիս իր ճանապարհներին համեմատ եւ իր գործերի պտուղին համեմատ։

11 Անիրաւութեամբ հարստութիւն շինողը իր չածածովը թխսող կաքաւի պէս է. Նա իր օրերի կէսին պիտի թողէ նորան, եւ իր վերջումը յիմար կլինի։

12 Փառքի աթոռ, բարձր սկզբից, մեր սրբարանի տեղը,

13 Իսրայէլի յոյսը, ով Տէր, բոլոր քեզ թողողները պիտի ամաչեն. Ինձանից հեռացողները տափումն են գրուելու. Որովհետեւ թողեցին կենաց ջրի աղբիւրը՝ Տիրոջը։

14 Ինձ բժշկիր, ով Տէր, եւ ես կբժշկուիմ. Փրկիր ինձ, եւ ես կփրկուիմ. Որովհետեւ իմ պարծանքը դու ես։

15 Ահա նորանք ինձ ասում են, Ո՞ւր է Տիրոջ խօսքը, թող մէկ գայ։

16 Բայց ես ետ չքաշուեցայ քո ետեւից հովիւ լինելուց, եւ ձախորդ օրուայ չեմ բաղձացել, դու գիտես. Իմ շրթունքներից դուրս եկածը քո դիմաց առաջին էր։

17 Ինձ համար արհաւիրք մի լինիր. իմ ապաւէնը դու ես չար օրը։

18 Թող ամաչեն ինձ հալածողները, իսկ ես պիտի չամաչեմ. Թող նորանք զարհուրեն, իսկ ես պիտի չզարհուրեմ. Նորանց վերայ չար օր բեր, եւ երկպատիկ կոտորածով կոտորիր նորանց։

19 Տէրն այսպէս է ասում ինձ. Գնա եւ կանգնիր ժողովրդի որդկանց դռանը, որով Յուդայի թագաւորները մտնում են եւ դուրս են գալիս. Եւ Երուսաղէմի բոլոր դռներումը։

20 Եւ ասիր նորանց. Լսեցէք Տիրոջ խօսքը, ով Յուդայի թագաւորներ եւ ով բոլոր Յուդա եւ ով Երուսաղէմի բոլոր բնակիչներ, որ գալիս էք այս դռները։

21 Այսպէս է ասում Տէրը. Զգուշացէք ձեր անձերի համար, եւ բեռ մի վեր առնէք շաբաթ օրը ու մի բերէք Երուսաղէմի դռներիցը ներս։

22 Եւ ձեր տներիցը բեռ մի դուրս բերէք շաբաթ օրը, եւ ոչ մի գործ մի անէք. Իսկ սրբեցէք շաբաթ օրը, ինչպէս որ պատուիրել եմ ձեր հայրերին։

23 Բայց նորանք չլսեցին եւ իրանց ականջը չծռեցին. Այլ խստացրին իրանց պարանոցը, որ չլսեն եւ որ խրատ չառնեն։

24 Եւ եթէ ուշադրութեամբ ականջ դնէք ինձ, ասում է Տէրը, որ այս քաղաքի դռներիցը ներս բեռ չբերէք շաբաթ օրը, եւ որ շաբաթ օրը սրբէք, որ նորանում ոչ մի գործ չանէք.

25 Այն ժամանակ այս քաղաքի դռներովը կմտնեն թագաւորներ եւ իշխաններ, որ կնստեն Դաւիթի աթոռի վերայ՝ հեծած կառքերի եւ ձիերի, թէ իրանք եւ թէ իրանց իշխանները, Յուդայի մարդիկը եւ Երուսաղէմի բնակիչները. Եւ այս քաղաքը կբնակուի յաւիտեան։

26 Եւ կգան Յուդայի քաղաքներից եւ Երուսաղէմի շրջակայքից եւ Բենիամինի երկրիցը, եւ դաշտիցն ու սարիցը, եւ հարաւիցը, եւ կբերեն ողջակէզ եւ զոհ եւ հացի ընծայ եւ կնդրուկ, եւ գոհութեան ընծաներ կբերեն Տիրոջ տունը։

27 Բայց եթէ ինձ չլսէք, որ շաբաթ օրը պահէք, որ բեռ վեր չառնէք ու բերէք Երուսաղէմի դռներիցը ներս շաբաթ օրը, այն ժամանակ ես էլ կրակ կվառեմ նորա դռներումը, եւ նա կուտէ Երուսաղէմի պալատները եւ չի հանգչուիլ։

18

1 Այն խօսքը, որ Տիրոջ կողմանէ եղաւ Երեմիային ասելով.

2 Վեր կաց իջիր բրուտի տունը, եւ այնտեղ ես քեզ լսել տամ իմ խօսքերը։

3 Եւ ես իջայ բրուտի տունը, եւ ահա նա բան էր անում ճախարակների վերայ։

4 Եւ աւերուեցաւ այն ամանը, որ նա շինում էր, ինչպէս բրուտի ձեռքի կաւին պատահում է, եւ նա դարձաւ ու մի ուրիշ աման շինեց, ինչպէս որ բրուտի աչքին հաճելի էր անելու։

5 Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով.

6 Մի՞թէ ես չեմ կարող այս բրուտի պէս անել ձեզ, ով Իսրայէլի տուն, ասում է Տէրը. Ահա ինչպէս որ կաւն է բրուտի ձեռքին, նոյնպէս էք դուք իմ ձեռքին, ով Իսրայէլի տուն։

7 Ամեն անգամ որ խօսում եմ մէկ ազգի կամ մէկ թագաւորութեան դէմ, նորան քանդելու, փուլ ածելու եւ կորցնելու համար,

8 Եթէ այն ազգը դարձ է գալիս իր չարութիւնիցը, որի մասին ես խօսել էի, այն ժամանակ ես էլ զղջում եմ այն չարիքի համար, որ խորհել էի նորան անելու համար։

9 Եւ ամեն անգամ որ խօսում եմ մէկ ազգի կամ մէկ թագաւորութեան մասին, նորան շինելու եւ տնկելու համար,

10 Եթէ նա չարութիւն է անում իմ աչքի առաջին եւ չէ լսում իմ խօսքին, այն ժամանակ ես էլ զղջում եմ այն բարիքի համար, որ ասել էի թէ նորան բարիք եմ անելու։

11 Եւ հիմա ասիր Յուդայի մարդկանցը եւ Երուսաղէմի բնակիչներին, թէ Այսպէս է ասում Տէրը. Ահա ես ձեզ համար չարիք եմ շինում, եւ ձեր մասին մի խորհուրդ եմ խորհում, եկէք ետ դարձէք ամեն մարդ իր չար ճանապարհիցը, եւ լաւացրէք ձեր ճանապարհները եւ ձեր գործերը։

12 Բայց նորանք ասում են. Անհնարին է, որովհետեւ մենք մեր խորհուրդների ետեւիցն ենք գնալու, եւ իւրաքանչիւրս իր չար սրտի կամակորութիւնն ենք անելու։

13 Սորա համար այսպէս է ասում Տէրը. Մէկ հարցրէք ազգերի մէջ, ո՞վ է լսել այսպիսի բաներ. խիստ սոսկալի բան արաւ Իսրայէլի կոյսը։

14 Մի՞թէ դաշտի վէմիցը կպակասի Լիբանանի ձիւնը, կամ կցամաքեն հոսող օտար ցուրտ ջրերը։

15 Սակայն ինձ մոռացել է իմ ժողովուրդը, ունայն բանի է խունկ ծխում. Եւ նորանց սահեցրել են իրանց ճանապարհներումը, որ հին ճանապարհներ էին, որ այնպիսի ուղիներով գնան, որ պողոտայ չեն։

16 Որ նորանք իրանց երկիրը աւերակ՝ յաւիտեան սուլելու առարկայ շինեն. Որ ամեն նորա մօտով անցնողը հիանայ եւ գլուխը շարժէ։

17 Իբրեւ թէ արեւելեան քամիով, պիտի նորանց ցրուեմ թշնամիի առաջին. Մէջք եւ ոչ թէ երես պիտի ցոյց տամ նորանց կործանման օրը։

18 Բայց նորանք ասեցին. Եկէք հնարքներ սարքենք Երեմիայի դէմ, որովհետեւ օրէնքը չի կորչիլ քահանայիցը, եւ խորհուրդը՝ իմաստունիցը, եւ խօսքը՝ մարգարէիցը։ Եկէք նորան զարկենք լեզուով, եւ նորա ոչ մի խօսքին մտիկ չանենք։

19 Ով Տէր, դէպի ինձ մտիկ արա, եւ լսիր ինձ հետ վիճողների ձայնը։

20 Մի՞թէ բարիքի փոխարէն չարութիւն կհատուցանուի. որովհետեւ նորանք փոս են փորել իմ անձի համար. Յիշիր իմ կանգնելը քո առաջին, նորանց համար բարեխօսելու մասին, որ ետ դարձնեմ քո բարկութիւնը նորանցից։

21 Սորա համար նորանց որդկանցը մատնիր սովի եւ նորանց յանձնիր սուրի ձեռքը, որ նորանց կանայքը անզաւակ ու որբեւայրի դառնան, եւ նորանց մարդիկը մահով սպանուածներ լինեն, նորանց երիտասարդները՝ պատերազմում սրով զարկուածներ։

22 Աղաղակ լսուի նորանց տներիցը, երբոր դու նորանց վերայ յանկարծակի գունդեր բերես, որովհետեւ փոս փորեցին ինձ բռնելու համար, եւ վարմեր լարեցին ծածուկ իմ ոտքերի համար։

23 Բայց դու, ով Տէր, գիտես նորանց բոլոր խորհուրդները ինձ դէմ մահի համար. նորանց մեղքերը մի քաւիր, եւ նորանց մեղքը քո առաջից մի ջնջիր. Այլ թող նորանք կործանուին քո առաջին, նորանց արա քո բարկութեան ժամանակին։

19

1 Այսպէս ասեց Տէրը. Գնա մի բրուտի հողի կուժ առ, եւ ժողովրդի ծերերիցն ու քահանաների ծերերիցն էլ.

2 Եւ դուրս եկ Ենովմի որդիի ձորը, որ Հարսութի դռան մուտքի մօտին է, եւ կանչիր այնտեղ այն խօսքերը, որ կասեմ քեզ։

3 Եւ ասիր. Լսեցէք Տիրոջ խօսքը, ով Յուդայի թագաւորներ, եւ ով Երուսաղէմի բնակիչներ. Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես չարիք եմ բերելու այս տեղի վերայ, որ ամեն լսողի ականջները ծվվան։

4 Նորա համար որ ինձ թողեցին եւ օտարացրին այս տեղը, եւ նորանում խունկ ծխեցին ուրիշ աստուածների, որոնց չէին ճանաչում իրանք եւ իրանց հայրերն ու Յուդայի թագաւորները, եւ այս տեղն անմեղների արիւնով լցրին։

5 Եւ շինեցին Բահաղի բարձրաւանդակները, որ իրանց որդկանցը կրակով այրեն, իբրեւ ողջակէզներ Բահաղի համար, որ ես չեմ պատուիրել, եւ չեմ ասել, եւ միտքս էլ չէ եկել։

6 Վասն որոյ ահա օրեր կգան, ասում է Տէրը, որ այլ եւս այստեղին Տօփէթ եւ Ենովմի որդիի ձոր չի ասուիլ, այլ սպանութեան ձոր։

7 Եւ ես պիտի խափանեմ այս տեղումը Յուդայի եւ Երուսաղէմի խոչհուրդը, եւ նորանց պիտի սրով կործանեմ իրանց թշնամիների առաջին, եւ նորանց հոգիները պահանջողների ձեռքովը, եւ նորանց դիակները պիտի տամ իբրեւ կերակուր երկնքի թռչուններին եւ երկրի գազաններին։

8 Եւ այս քաղաքը կշինեմ աւերակ եւ նախատինք. Ամեն նորա մօտով անցնողը պիտի հիանայ եւ պիտի սուլէ նորա բոլոր հարուածների մասին։

9 Եւ նորանց պիտի ուտեցնեմ իրանց որդկանց միսը եւ իրանց աղջկերանց միսը, եւ ամեն մարդ իր ընկերի միսն է ուտելու այն պաշարմունքի եւ նեղութեան մէջ, որով պիտի նեղեն նորանց իրանց թշնամիքը եւ նորանց հոգին պահանջողները։

10 Եւ կոտրիր այն կուժը քեզ հետ գնացող մարդկանց աչքի առաջին։

11 Եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Սորա պէս պիտի կոտրեմ այս ժողովուրդը եւ այս քաղաքը, ինչպէս որ մի մարդ կոտրում է բրուտի ամանը, որ այլ եւս չի նորոգուիլ. Եւ Տօփէթումը պիտի թաղուին, թաղելու տեղ չլինելու համար։

12 Այսպէս պիտի անեմ այս տեղին, ասում է Տէրը, եւ նորա բնակիչներին, եւ այս քաղաքը Տօփէթի պէս պիտի անեմ։

13 Եւ Երուսաղէմի տները, եւ Յուդայի թագաւորների տները Տօփէթի տեղին պէս պիղծ կլինեն, այն բոլոր տների մասին, որոնց կտրներին խունկ են ծխել երկնքի բոլոր զօրքերի համար եւ թափելու նուէրներ են թափել օտար աստուածների։

14 Եւ Երեմիան եկաւ Տօփէթից, ուր որ Տէրը ուղարկել էր նորան մարգարէութիւն անելու, եւ կանգնեց Տիրոջ տան գաւիթումը եւ ասեց բոլոր ժողովրդին.

15 Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես այս քաղաքի վերայ եւ նորա բոլոր քաղաքների վերայ պիտի բերեմ այն ամեն չարիքը, որ ասել եմ նորա մասին. Որովհետեւ նորանք խստացրել են իրանց պարանոցը, որ իմ խօսքերը չլսեն։

20

1 Եւ Եմմերի որդի Փասուր քահանան, որ իշխանաւոր վերակացու էր Տիրոջ տանը, լսեց Երեմիային որ մարգարէանում էր այս խօսքերը։

2 Եւ Փասուրը զարկեց Երեմիա մարգարէին եւ դրաւ նորան կոճղում որ Բենիամինի վերի դռանն էր Տիրոջ տանը։

3 Եւ հետեւեալ օրն եղաւ որ Փասուրը Երեմիային կոճղից հանեց. Եւ Երեմիան ասեց նորան. Տէրը քո անունը ոչ թէ Փասուր է կոչելու, այլ Մագոր-միսսաբիբ։

4 Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Ահա ես քեզ արհաւիրք պիտի շինեմ քեզ համար եւ քո բոլոր բարեկամների համար. Եւ նորանք պիտի ընկնեն իրանց թշնամիների սրովը, եւ քո աչքերը պիտի տեսնեն, եւ բոլոր Յուդան պիտի մատնեմ Բաբիլոնի թագաւորի ձեռքը, եւ նա նորանց գերի պիտի տանէ բաբիլոն, եւ նորանց պիտի զարկէ սրով։

5 Եւ այս քաղաքի ամեն մթերքը եւ նորա բոլոր վաստակը եւ նորա բոլոր պատուական բաները, եւ Յուդայի թագաւորների բոլոր գանձերը պիտի տամ իրանց թշնամիների ձեռքը, եւ նորանք պիտի կողոպտեն նորանց, եւ նորանց առնեն ու տանեն Բաբիլոն։

6 Իսկ դու, ով Փասուր, եւ քո տան բոլոր բնակիչները, գերի պիտի գնաք. Եւ Բաբիլոն պիտի գնաս եւ այնտեղ մեռնես եւ այնտեղ թաղուիս դու եւ քո բոլոր բարեկամները, որոնց դու սուտ մարգարէութիւն էիր անում։

7 Դու ինձ համոզեցիր, ով Տէր, եւ ես համոզուեցայ, դու ինձանից զօրաւոր եղար եւ յաղթեցիր. ես ծաղր եմ դառել ամեն օր, ամենքը ծիծաղում են իմ վերայ։

8 Որովհետեւ քանի անգամ որ խօսեմ՝ պիտի աղաղակեմ, պիտի բողոքեմ բռնութի՜ւն եւ զրկա՜նք. Որովհետեւ Տիրոջ խօսքն ինձ համար ամեն օր նախատինք ու անարգանք է դառել։

9 Եւ ես ասեցի. Նորան չյիշեմ, եւ չխօսեմ այլ եւս նորա անունովը. Այն ժամանակ սրտիս մէջ վառուած կրակի պէս դարձաւ՝ ոսկորներումս պահուած, եւ ես յոգնեցի կրելուցը, եւ չկարողացայ։

10 Որովհետեւ ես շատերի պարսաւանքը լսեցի. Վախ է շուրջանակի։ Ամբաստանեցէք եւ մենք էլ ենք ամբաստանելու նորա մասին, ասում են նորանք. իմ բոլոր բարեկամները նայում են իմ սահելուն. Գուցէ կխաբուի, այն ժամանակ մենք նորան կյաղթենք, եւ մեր վրէժը կառնենք նորանից։

11 Բայց Տէրը ինձ հետ է զօրաւոր ախոյեանի պէս, դորա համար իմ հալածողները պիտի գլորուին եւ պիտի չյաղթեն, նորանք որովհետեւ խելք չունին, պէտք է շատ ամաչեն, մի յաւիտենական անարգանքով, որ պիտի չմոռացուի։

12 Բայց ով Զօրաց Տէր, որ դու քննում ես արդարին, որ տեսնում ես երիկամունքը եւ սիրտը, թող տեսնեմ քո վրէժխնդրութիւնը նորանցից, որովհետեւ իմ դատը քեզ յայտնել եմ։

13 Երգեցէք Տիրոջը, օրհնեցէք Տիրոջը, որ նա փրկեց աղքատի հոգին չարագործների ձեռքիցը։

14 Անիծեալ լինի իմ ծնուած օրը, այն օրը, որ իմ մայրը ծնեց ինձ, օրհնեալ չլինի։

15 Անիծեալ լինի այն մարդը, որ աւետիք տուաւ իմ հօրն ասելով. Քեզ մի արու զաւակ է ծնուել, որ նորան ուրախութիւնով ուրախացրեց։

16 Եւ այն մարդը այն քաղաքների նման լինի, որոնց կործանեց Տէրը եւ չխնայեց, եւ նա աղաղակ լսէ առաւօտը, եւ գոռում՝ կէս օրուայ ժամանակին։

17 Որ ինձ չմեռցրեց արգանդիցը, որ ինձ համար իմ գերեզմանը իմ մայրը լինէր, եւ նորա արգանդը յղի մնար յաւիտեան։

18 Ի՞նչու համար ես դուրս եկայ արգանդից, որ աշխատութիւն եւ ցաւ տեսնեմ, եւ իմ օրերը վերջանան ամօթով։

21

1 Այն խօսքը որ եղաւ Տիրոջ կողմանէ Երեմիային, երբոր Սեդեկիա թագաւորը նորա մօտ ուղարկեց Մեղքիայի որդի Փասուրին եւ Մաասիայի որդի Սոփոնիա քահանային ասելով.

2 Մէկ հարցրու մեզ համար Տիրոջը, որովհետեւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը պատերազմում է մեզ դէմ. Գուցէ Տէրը մեզ հետ անէ իր ամեն սքանչելիքների համեմատ. Եւ նա դէն գնայ մեզանից։

3 Եւ Երեմիան ասեց նորանց. Այսպէս ասեցէք Սեդեկիային։

4 Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես շուռ պիտի տամ այն պատերազմական գործիքները, որ ձեր ձեռքին են եւ որոնցով դուք պատերազմում էք Բաբիլոնի թագաւորի եւ Քաղդէացիների հետ, որ ձեզ պաշարել են պարսպի դրսիցը, եւ պիտի ժողովեմ նորանց այս քաղաքի մէջ։

5 Եւ ես պիտի պատերազմեմ ձեզ հետ երկարացրած ձեռքով եւ զօրաւոր բազուկով եւ բարկութիւնով եւ սրտմտութիւնով եւ մեծ ցասումով։

6 Եւ ես պիտի զարկեմ այս քաղաքի բնակիչներին, մարդն էլ անասունն էլ. Մեծ ժանտախտով պիտի մեռնեն նորանք։

7 Եւ նորանցից յետոյ պիտի տամ՝ Յուդայի թագաւոր Սեդեկիային եւ նորա ծառաներին եւ ժողովուրդին ու այս քաղաքի մէջ ժանտախտիցը, սուրիցը եւ սովիցը մնացածներին Բաբիլոնի թագաւոր Նաբուգոդոնոսորի ձեռքը եւ իրանց թշնամիների ձեռքը եւ իրանց հոգիները պահանջողների ձեռքը. Եւ նա պիտի զարկէ նորանց սրի բերանով. նորանց պիտի չխնայէ, եւ չգթայ եւ չողորմէ։

8 Եւ դու այս ժողովրդին ասիր. Այսպէս է ասում Տէրը. Ահա ես դնում եմ ձեր առաջին կենաց ճանապարհը եւ մահուան ճանապարհը։

9 Այս քաղաքում մնացողը պիտի մեռնի սրով եւ սովով եւ ժանտախտով. Բայց դուրս եկող՝ Քաղդէացիների կողմն անցնողը, որոնք ձեզ պաշարել են, պիտի ապրի, եւ նորա անձն իր համար աւար պիտի լինի։

10 Որովհետեւ ես իմ երեսը հաստատել եմ դէպի այս քաղաքը չարիքի համար եւ ոչ թէ բարիքի համար, ասում է Տէրը. նա պիտի Բաբիլոնի թագաւորի ձեռքը տրուի, եւ նա էլ պիտի կրակով այրէ նորան։

11 Եւ Յուդայի թագաւորի տանն ասիր. Լսեցէք Տիրոջ խօսքը.

12 Ով Դաւիթի տուն. Այսպէս է ասում Տէրը. Առաւօտները դատաստան արէք, եւ զրկեալին ազատեցէք հարստահարողի ձեռքից, որպէս զի ձեր գործերի չարութեան պատճառով իմ բարկութիւնը դուրս չգայ կրակի պէս եւ այրէ, եւ հանգցնող չլինի։

13 Ահա ես ձեզ դէմ եմ, ով հովտի՝ դաշտի՝ վէմի բնակիչ, ասում է Տէրը, որ ասում էիք, ո՞վ է վայր իջնելու մեզ վերայ, եւ ո՞վ է գալու մեր բնակարանները։

14 Բայց ես պիտի այցելեմ ձեզ ձեր գործերի պտուղին համեմատ, ասում է Տէրը, եւ կարկ պիտի վառեմ նորա անտառումը, որ սպառէ նորա բոլոր շրջակայքը։

22

1 Սեղղում (Յովաքազ), Յովակիմ և Յեքոնիա թագաւորների դէմ մարգարէութիւն։ Այսպէս է ասում Տէրը. Իջիր Յուդայի թագաւորի տունը, եւ ասիր այնտեղ այս խօսքը.

2 Եւ ասիր. Լսիր Տիրոջ խօսքը, ով Յուդայի թագաւոր, որ նստել ես Դաւիթի աթոռի վերայ, դու եւ քո ծառաները եւ քո ժողովուրդը, որ եկել էք այս դռները,

3 Այսպէս է ասում Տէրը. Իրաւունք եւ արդարութիւն արէք, եւ զրկեալին ազատեցէք հարստահարողի ձեռքիցը, մի ճնշէք, մի բռնանաք օտարականին, որբին եւ որբեւայրիին, եւ անմեղ արիւն մի թափէք այս տեղումը։

4 Որովհետեւ եթէ իրաւ անէք այս բանը. այն ժամանակ կմտնեն այս տան դռներովը Դաւիթի աթոռի վերայ նստող թագաւորներ՝ կառքի եւ ձիերի վերայ հեծած՝ իրանք եւ իրանց ծառաներն ու իրանց ժողովուրդը։

5 Իսկ եթէ չլսէք այս խօսքերը, Ինձանով երդում եմ անում ես, ասում է Տէրը, որ այս տունը աւերակ պիտի դառնայ։

6 Որովհետեւ այսպէս է ասում Տէրը Յուդայի թագաւորի տան մասին. Դու ինձ համար Գաղաադն ես՝ Լիբանանի գագաթն ես, բայց անշուշտ քեզ անապատ պիտի շինեմ, այնպիսի քաղաքներ, որ բնակուած չեն։

7 Եւ քեզ դէմ կործանողներ եմ որոշելու, ամեն մէկն իր զէնքերովը. եւ նորանք պիտի կտրեն քո ընտիր եղեւինները եւ պիտի գցեն կրակի մէջը։

8 Եւ շատ ազգեր պիտի անցնեն այս քաղաքովը եւ ասեն ամեն մէկն իր ընկերին. Ի՞նչու համար Տէրն այսպէս արաւ այս մեծ քաղաքին։

9 Եւ նորանք պիտի ասեն. Որովհետեւ թողեցին իրանց Տէր Աստուծոյ ուխտը եւ երկրպագութիւն արին ուրիշ աստուածների եւ նորանց պաշտեցին։

10 Լաց մի լինիք մեռնողի համար եւ նորա մասին մի ողբաք, այլ լաց եղէք գնացողի համար, որովհետեւ այլ եւս պիտի ետ չդառնայ, որ տեսնէ իր ծննդեան երկիրը։

11 Որովհետեւ այսպէս է ասում Տէրը Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Սեղղումի մասին, որ թագաւորեց իր հօր Յովսիայի տեղը, որ դուրս եկաւ այս տեղիցը. այլ եւս ետ պիտի չդառնայ այստեղ։

12 Որովհետեւ այնտեղ, ուր որ նորան գերի էին տարել, պիտի մեռնի, եւ այլ եւս պիտի չտեսնէ այս երկիրը։

13 Վա՜յ նորան, որ իր տունը անարդարութիւնով է շինում, եւ իր վերնատները՝ անիրաւութիւնով, որ ձրի բանեցնում է իր դրացիին, եւ նորա վարձքը չէ տալիս նորան,

14 Որ ասում է. Ես ինձ համար ընդարձակ տուն եւ հովասուն վերնատներ շինեմ, եւ իր համար պատուհաններ է բաց անում եւ ծածկում եղեւնափայտով, եւ ներկու կարմրագոյնով։

15 Մի՞թէ կթագաւորես, որ տաքացել ես եղեւնափայտի համար. չէ՞ որ քո հայրը կերաւ եւ խմեց, եւ իրաւունք ու արդարութիւն արաւ. այն ժամանակ լաւ եղաւ նորա համար։

16 Նա տեսաւ աղքատի եւ տնանկի դատը, եւ լաւ էր. մի՞թէ սա չէ ինձ ճանաչելը, ասում է Տէրը։

17 Բայց քո աչքերն ու քո սիրտն ուրիշ բանի վերայ չէ բայց միայն քո շահասիրութեան վերայ, եւ անմեղ արիւն թափելու եւ անիրաւութեան ու զրկողութեան վերայ, որ անես։

18 Սորա համար այսպէս է ասում Տէրը Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Յովակիմի մասին. Նորա վերայ պիտի չողբան ասելով՝ Վա՜յ եղբայր, վա՜յ քոյր. նորա վերայ պիտի չողբան ասելով՝ Վա՜յ տէր, վա՜յ նորա փառքը։

19 Էշի թաղումով պիտի թաղուի նա, քաշ տալով ու Երուսաղէմի դռներիցը դուրս դէն գցելով։

20 Վեր ելիր Լիբանանը ու կանչիր, եւ Բասանի վերայ ձայնդ բարձրացրու, եւ աղաղակիր Աբարիմիցը. որովհետեւ քո բոլոր հոմանիները փշրուեցան։

21 Ես ասեցի քեզ քո յաջողութիւնումը. բայց դու ասեցիր՝ Չեմ լսում. սա է քո ճանապարհը քո մանկութիւնից, որ իմ խօսքը չլսես։

22 Քո բոլոր հովիւներին քամին է քշելու, եւ քո հոմանիները գերի պիտի գնան. իրաւ այն ժամանակ պիտի ամաչես, եւ պիտի պատկառես քո բոլոր չարութիւններից։

23 Ով Լիբանանումը բնակող եւ եղեւիններում բոյն դնող, ի՜նչ ողորմելի պիտի լինես դու, երբոր քեզ վերայ կգան ծննդեան ցաւերը՝ մի ծննդականի նման։

24 Կենդանի եմ ես, ասում է Տէրը, որ եթէ Յուդայի թագաւորի Յովակիմի որդի Յեքոնիան մատանիի կնիք լինի իմ աջ ձեռքումը, որ այնտեղից էլ քեզ պիտի պոկեմ.

25 Եւ քեզ պիտի տամ քո հոգին պահանջողների ձեռքը եւ նորանց ձեռքը, որոնց երեսիցը դու վախենում ես. եւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի ձեռքը եւ Քաղդէացիների ձեռքը։

26 Եւ ես դէն պիտի գլորեմ գցեմ քեզ եւ քո ծնող մօրն. օտար երկիր, ուր որ չէք ծնուել, որ այնտեղ մեռնէք։

27 Եւ այն երկիրը, ուր որ նորանց անձը բաղձում է դառնալ, այնտեղ պիտի ետ չդառնան։

28 Մի՞թէ մի անարգուած փշրուած աման է այս յեքոնիա մարդը, կամ մի այնպիսի անօթ է, որ նորան չհաւանեն. ի՞նչու համար գլորուեցան ինքը եւ իր սերունդը, եւ քշուեցան իրանց չգիտեցած երկիրը։

29 Ով երկիր, երկիր, երկիր, լսիր Տիրոջ խօսքը։

30 Տէրն այսպէս է ասում. Անզաւակ գրեցէք այս մարդին, մի մարդ, որ յաջողութիւն պիտի չտեսնէ իր օրերումը, որովհետեւ չպիտի յաջողէ նորա սերունդից մէկ մարդ, որ նստի Դաւիթի աթոռի վերայ, եւ էլի տիրէ Յուդայի վերայ։

23

1 Վայ այն հովիւներին, որ կորցնում են ցրւում են իմ արօտի ոչխարներին, ասում է Տէրը։

2 Սորա համար այսպէս է ասում Տէրն՝ Իսրայէլի Աստուածը, այն հովիւների մասին, որ հովւում են իմ ժողովրդին. Դուք իմ ոչխարներին ցրիւ տուիք եւ դուրս արիք եւ նորանց վերայ տեսչութիւն չարիք. ահա ես ձեզ այցելութիւն պիտի անեմ ձեր գործերի չարութեան համար, ասում է Տէրը։

3 Եւ ես պիտի ժողովեմ իմ հօտի մնացորդը այն ամեն երկիրներից, ուր որ նորանց աքսորեցի, եւ նորանց ետ պիտի դարձնեմ իրանց փարախները, եւ նորանք պիտի աճեն եւ բազմանան։

4 Եւ նորանց վերայ հովիւներ պիտի կանգնեցնեմ, որ նորանց հովուեն, եւ նորանք այլ եւս պիտի չվախենան եւ չզարհուրեն, եւ պիտի չպակասեն, ասում է Տէրը։

5 Ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ Դաւիթի համար վեր կկացնեմ արդարութեան Շառաւիղ եւ իբր թագաւոր կթագաւորէ ու իմաստութեամբ կվարուի, եւ իրաւունք ու արդարութիւն կգործէ երկրի վերայ։

6 Նորա օրերին կազատուի Յուդան, եւ Իսրայէլը ապահով կբնակուէ. Եւ սա է նորա անունը, որով նա կկոչուի՝ ՏԷՐԸ՝ ՄԵՐ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ։

7 Սորա համար ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ այլ եւս չեն ասելու, թէ կենդանի է Տէրը, որ դուրս հանեց Իսրայէլի որդկանցը Եգիպտոսի երկրիցը.

8 Այլ թէ՝ Կենդանի է Տէրը, որ վեր հանեց եւ բերաւ Իսրայէլի տան սերունդը հիւսիսի երկրիցը եւ այն բոլոր երկիրներիցը, ուր որ ես նորանց քշել էի, եւ նորանք պիտի բնակուեն իրանց հողի վերայ։

9 Մարգարէների համար սիրտս կոտրվում է ներսումս, երերում են բոլոր ոսկորներս. Ես եղել եմ մի արբած մարդի պէս, եւ մի գինեհար մարդի նման, Տիրոջ երեսիցը եւ նորա սուրբ խօսքերի երեսիցը։

10 Որովհետեւ շնացողներով լցուել է երկիրը, որ անէծքի պատճառով երկիրը սուգ է բռնել, չորացել են անապատի արօտները, եւ նորանց ընթացքը չար է, եւ նորանց ոյժը ուղիղ չէ։

11 Որովհետեւ թէ մարգարէն թէ քահանան եղծուած են, իմ տանն անգամ գտել եմ նորանց չարութիւնը, ասում է Տէրը։

12 Սորա համար նորանց ճանապարհն իրանց համար խաւարի մէջ սահելկոտ տեղերի պէս պիտի լինի. Նորանք պէտք է հրուին, եւ նորանում վայր ընկնեն, որովհետեւ ես նորանց վերայ չարիք եմ բերելու նորանց այցելութեան տարին, ասում է Տէրը։

13 Եւ Սամարիայի մարգարէներումը յիմարութիւն տեսայ, Բահաղով մարգարէացան եւ մոլորցրին իմ Իսրայէլ ժողովրդին։

14 Եւ Երուսաղէմի մարգարէներումը սոսկալի բան տեսայ՝ շնանալ եւ ստութեամբ գնալ, որ չարագործների ձեռքերը զօրացնեն, որ ետ չդառնան ամեն մէկն իր չարութիւնիցը. Նորանց ամենը ինձ համար Սոդոմի պէս են, եւ նորա բնակիչները՝ Գոմորի պէս։

15 Սորա համար այսպէս է ասում Զօրաց Տէրը մարգարէների մասին. Ահա ես նորանց օշինդր պիտի ուտեցնեմ, եւ նորանց լեղի ջուր պիտի խմեցնեմ, որովհետեւ Երուսաղէմի մարգարէներից ապականութիւն դուրս եկաւ բոլոր երկրի մէջ։

16 Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Մի լսէք ձեզ համար մարգարէացող մարգարէների խօսքերին. Նորանք ձեզ խաբում են, նորանք իրանց սրտի տեսիլքն են խօսում, եւ ոչ թէ Տիրոջ բերանիցը։

17 Նորանք ասում ու ասում են ինձ անարգողներին. Տէրը խօսեց, խաղաղութիւն է լինելու ձեզ համար եւ ամեն իր սրտի կամակորութեամբ վարուողներին ասում են. Ձեզ վերայ չարիք չի գալու։

18 Որովհետեւ ո՞վ է կանգնել Տիրոջ խորհուրդումը, եւ տեսել ու լսել նորա խօսքը. Ո՞վ է ականջ դրել նորա խօսքին ու լսել։

19 Ահա Տիրոջ մրրիկը բորբոքուած դուրս եկաւ, եւ պտոյտ եկող թաթառը պտուտուելու է չարերի գլխին։

20 Տիրոջ բարկութիւնը ետ չի դառնալու, մինչեւ որ անէ եւ մինչեւ որ կատարէ իր սրտի խորհուրդները. յետի օրերումը պիտի պարզ հասկանաք այդ։

21 Ես այդ մարգարէներին չեմ ուղարկել, բայց իրանք վազ են տալիս, եւ ես նորանց հետ չեմ խօսել, բայց իրանք մարգարէանում են։

22 Եւ եթէ կանգնած լինէին իմ խորհուրդումը, այն ժամանակ լսել կտային իմ խօսքերը իմ ժողովրդին, եւ նորանց ետ կդարձնէին իրանց չար ճանապարհներիցը, եւ իրանց չար գործերիցը։

23 Մի՞թէ ես մօտիկից եմ Աստուած, ասում է Տէրը. Եւ հեռուից Աստուած չե՞մ։

24 Կամ մի մարդ կարո՞ղ է ծածկուիլ ծածուկ տեղեր, որ ես նորան չտեսնեմ, ասում է Տէրը. չէ՞ որ երկինքն ու երկիրը լցնողը ես եմ, ասում է Տէրը։

25 Ես լսել եմ ինչ որ ասում են իմ անունով սուտ մարգարէացող մարգարէքը, ասելով. Երազ եմ տեսել, երազ եմ տեսել։

26 Մինչեւ ե՞րբ է լինելու այս սուտ մարգարէացող մարգարէների սրտումը, որ մարգարէանում են իրանց սրտի խաբէութիւնը.

27 Որոնք մտածում են որ իմ ժողովրդին մոռացնել տան իմ անունը, այն երազներովն որ իրար պատմում են, ինչպէս որ իրանց հայրերը մոռացան իմ անունը Բահաղի պատճառով։

28 Այն մարգարէն, որի մօտ երազ կայ, թող երազ պատմէ, եւ որի մօտ իմ խօսքը կայ, թող իմ խօսքը խօսէ ճշմարտութեամբ. Յարդը ի՞նչ բան ունի ցորենի հետը, ասում է Տէրը։

29 Ահա իմ խօսքը կրակի նման է, ասում է Տէրը, եւ մուրճի պէս որ կոտրատում է ապառաժը։

30 Սորա համար ահա ես այն մարգարէների դէմ եմ, ասում է Տէրը, որոնք իմ խօսքերն իրարից գողանում են։

31 Ահա ես այն մարգարէների դէմ եմ՝ ասում է Տէրը, որ վեր են առնում իրանց լեզուն եւ պատգամ հրատարակում։

32 Ահա ես այն սուտ երազներ մարգարէացողների դէմ եմ, ասում է Տէրը, որ պատմում են նորանց եւ մոլորեցնում իմ ժողովրդին իրանց ստութիւններովն ու իրանց սնապարծութիւնովը, եւ ես նորանց չեմ ուղարկել եւ նորանց չեմ պատուիրել, եւ մի շահ եւ օգուտ չունեն այս ժողովրդի համար, ասում է Տէրը։

33 Եւ երբոր քեզ հարցնէ այս ժողովուրդը կամ մարգարէն կամ քահանան՝ ասելով թէ Ի՞նչ է Տիրոջ բեռը, այն ժամանակ դու ասիր նորանց. Ո՞ր բեռը, եւ ես ձեզ պիտի դէն գցեմ, ասում է Տէրը։

34 Եւ Տիրոջ բեռն ասող մարգարէին եւ քահանային ու ժողովրդին՝ ես այնպիսի մարդին ու նորա տանը պիտի այցելեմ։

35 Այսպէս ասեցէք՝ ամեն մարդ իր ընկերին եւ ամեն մարդ իր եղբօրը. Տէրն ի՞նչ է պատասխանել, եւ Տէրն ի՞նչ է ասել։

36 Եւ այլ եւս մի յիշէք Տիրոջ բեռը. Որովհետեւ բեռն է դառնալու ամեն մարդի համար իր խօսքը, եւ դուք փոխել էք կենդանի Աստուծոյ խօսքը, որ Զօրաց Տէրն է մեր Աստուածը։

37 Այսպէս ասիր մարգարէին՝ Տէրը քեզ ի՞նչ է պատասխանել, եւ Տէրն ի՞նչ է ասել։

38 Բայց եթէ Տիրոջ բեռը ասէք, ուրեմն այսպէս է ասում Տէրը, որովհետեւ դուք ասում էք այդ «Տիրոջ բեռը» խօսքը, թէեւ լուր ուղարկեցի ձեզ մօտ ասելով՝ Մի ասիք Տիրոջ բեռը,

39 Դորա համար ահա ես ձեզ բոլորվին պիտի մոռանամ, եւ ձեզ պիտի ձգեմ իմ երեսի առաջից, եւ այն քաղաքը, որ տուել եմ ձեզ եւ ձեր հայրերին։

40 Եւ ձեզ վերայ պիտի դնեմ յաւիտենական անարգանք եւ յաւիտենական նախատինք, որ չի մոռացուիլ։

24

1 Տէրը ինձ ցոյց տուաւ, եւ ահա երկու կողով թուզ՝ դրուած Տիրոջ տաճարի առաջին, նորանից յետոյ որ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը գերի էր արել Յուդայի թագաւոր Յովակիմի որդի Յեքոնիային եւ Յուդայի իշխաններին եւ հիւսերին ու դարբիններին Երուսաղէմից եւ նորանց Բաբիլոն տարել։

2 Մէկ կողովը շատ լաւ թուզեր էին կանխահաս թուզերի պէս, եւ միւս կողովը՝ շատ վատ թուզեր, որ վատութիւնից չեն ուտուիլ։

3 Եւ Տէրն ասեց ինձ. Դու ի՞նչ ես տեսնում, Երեմիա. Եւ ես ասեցի. Թուզեր. Լաւ թուզերը շատ լաւ են, իսկ վատերը՝ շատ վատ, որ վատութիւնից չեն ուտուիլ։

4 Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով.

5 Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Հէնց այս լաւ թուզերին պէս պիտի մտիկ տամ Յուդայի գերեվարեալներին, որոնց ես այստեղից ուղարկեցի Քաղդէացիների երկիրը՝ ի բարին։

6 Եւ իմ աչքերը պիտի ուղղեմ նորանց վերայ ի բարին, եւ նորանց ետ պիտի դարձնեմ այս երկիրը. Եւ նորանց պիտի շինեմ եւ պիտի չքանդեմ, եւ նորանց պիտի տնկեմ եւ չխլեմ։

7 Եւ նորանց մի սիրտ պիտի տամ ինձ ճանաչելու, որ ես եմ Տէրը, եւ նորանք իմ ժողովուրդը պիտի լինեն, իսկ ես կլինեմ նորանց Աստուած. Որովհետեւ իրանց բոլոր սրտովը դէպի ինձ պիտի դառնան։

8 Իսկ այն վատ թուզերի մասին, որոնք վատութիւնից չեն ուտուիլ, այսպէս է ասում Տէրը. Այնպէս պէտք է անեմ Յուդայի թագաւոր Սեդեկիային եւ նորա իշխաններին եւ Երուսաղէմի մնացորդին, որ մնացել են այս երկրումը, եւ Եգիպտոսի երկրումը բնակողներին։

9 Եւ նորանց պիտի տամ տանջանքի եւ չարչարանքի՝ երկրի բոլոր թագաւորութիւններին նախատինք ու առակ ու անարգանք եւ անէծք լինելու համար այն բոլոր տեղերումն ուր որ ես նորանց պիտի քշեմ։

10 Եւ ես նորանց մէջ կուղարկեմ սուրը, սովը եւ ժանտախտը մինչեւ որ նորանց վերջացնեմ հողի երեսիցը, որ տուել եմ նորանց եւ նորանց հայրերին։

25

1 Հրէաների եօթանասուն տորուայ գերութիւնը։ Բաբիլոնի կործանումը։ Բարկութեան բաժակը ամեն ազգի։ Այն խօսքը որ եղաւ Երեմիային բոլոր Յուդայի մասին Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Յովակիմի չորրորդ տարին, որ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի առաջին տարին էր,

2 Որ ասեց Երեմիա մարգարէն բոլոր Յուդայի ժողովրդին եւ Երուսաղէմի բոլոր բնակիչներին ասելով.

3 Յուդայի թագաւոր Ամմոնի որդի յովսիայի տասնեւերեքերորդ տարիից սկսած մինչեւ այս օրը ահա քսանեւերեք տարի է, որ Տիրոջ խօսքը լինում է ինձ, եւ ես խօսում եմ ձեզ հետ կանուխ վեր կենալով եւ խօսելով, բայց դուք չլսեցիք.

4 Եւ Տէրն ուղարկեց ձեզ մօտ իր բոլոր ծառաներին՝ մարգարէներին կանուխ վեր կենալով եւ ուղարկելով, բայց դուք չլսեցիք, եւ ձեր ականջը լսելու չտուիք,

5 Որոնք ասում էին. Մէկ ետ դարձէք ամեն մէկդ իր չար ճանապարհիցը եւ ձեր չար գործերիցը, եւ դուք կբնակուէք այն երկրումը, որ Տէրը տուաւ ձեզ եւ ձեր հայրերին՝ յաւիտենից մինչեւ յաւիտեանս։

6 Մի գնաք ուրիշ աստուածների ետեւից նորանց ծառայելու եւ նորանց երկրպագելու համար, եւ ինձ մի բարկացնէք ձեր ձեռքի գործերովը. եւ ես ձեզ չարիք չեմ անիլ։

7 Բայց դուք ինձ չլսեցիք, ասում է Տէրը, որ ինձ բարկացնէիք ձեր ձեռքի գործովը, ձեզ համար ի վնաս։

8 վասն որոյ այսպէս է ասում Զօրաց Տէրը, Որովհետեւ դուք չլսեցիք իմ խօսքերը,

9 Ահա ես կուղարկեմ եւ կառնեմ հիւսիսի բոլոր ազգատոհմերը, ասում է Տէրը, եւ իմ ծառայ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի հետ կդնեմ, եւ ես նորանց կբերեմ այս երկրի վերայ եւ նորա բնակիչների վերայ, եւ այս բոլոր ազգերի վերայ շուրջանակի, եւ նորանց նզովածի պէս բնաջինջ կանեմ եւ նորանց կշինեմ հիացման եւ նախատինքի առարկայ եւ յաւիտենական աւերակներ։

10 Եւ կկորցնեմ նորանց միջից ցնծութեան ձայնը եւ ուրախութեան ձայնը, փեսայի ձայնը եւ հարսի ձայնը, երկանքի ձայնը եւ ճրագի լոյսը։

11 Եւ այս բոլոր երկիրը անապատ եւ աւերակ կդառնայ, եւ այս ազգերը պէտք է բաբիլոնի թագաւորին ծառայեն եօթանասուն տարի։

12 Եւ երբոր եօթանասուն տարին վերջացած կլինի, ես կայցելեմ Բաբիլոնի թագաւորին եւ այն ազգին, ասում է Տէրը, նորանց անօրէնութեան համար, եւ Քաղդէացիների երկրին, եւ նորան յաւիտենական աւերակներ կշինեմ։

13 Եւ կբերեմ այն երկրի վերայ այն իմ բոլոր խօսքերը, որ ասել եմ նորա մասին, այս գրքի մէջ բոլոր գրուածը, որ մարգարէացել է Երեմիա մարգարէն բոլոր ազգերի մասին։

14 Որովհետեւ նորանց էլ պիտի ծառայեցնեն շատ ազգեր եւ մեծ թագաւորներ, եւ ես պիտի հատուցանեմ նորանց իրանց արարքի համեմատ եւ իրանց ձեռքի գործերին համեմատ։

15 Որովհետեւ այսպէս է ասում ինձ Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Առ այս բարկութեան գինիի բաժակը իմ ձեռքից եւ խմեցրու նորան բոլոր ազգերին, որոնց մօտ ես քեզ ուղարկում եմ։

16 Որ խմեն եւ շշկլուեն եւ յիմարանան այն սուրի պատճառով, որ ես ուղարկում եմ նորանց մէջը։

17 Եւ ես առայ բաժակը Տիրոջ ձեռքից եւ խմեցրի բոլոր ազգերին, որոնց մօտ Տէրն ուղարկեց ինձ.

18 Երուսաղէմին եւ Յուդայի քաղաքներին, եւ նորա թագաւորին ու նորա իշխաններին, որ նորանց անապատ, ամայութիւն, որ նորանց անապատ, ամայութիւն, նախատինք ու անէծք անէ, ինչպէս որ այսօր է.

19 Եգիպտոսի Փարաւօն թագաւորին, եւ նորա ծառաներին, եւ նորա իշխաններին ու նորա բոլոր ժողովրդին.

20 Եւ բոլոր խառնիճաղանճ ժողովրդին, եւ Հուս երկրի բոլոր թագաւորներին, եւ Փղշտացիների երկրի բոլոր թագաւորներին, այսինքն Ասկաղոնին, Գազային, Ակկարոնին եւ Ազովտոսի մնացածներին.

21 Եդովմին, Մովաբին եւ Ամմոնի որդկանցը,

22 Եւ Տիւրոսի բոլոր թագաւորներին, եւ Սիդոնի բոլոր թագաւորներին, եւ ծովեզրեայ թագաւորներին, որ ծովի այն կողմին են,

23 Դեդանին եւ Թեմային, եւ Բուզին, եւ բոլոր մօրուքների ծայրը կտրողներին,

24 Եւ Արաբացիների բոլոր թագաւորներին, եւ խառնիճաղանճ ժողովուրդների բոլոր թագաւորներին, որ բնակվում են անապատումը։

25 Եւ Զամբրիի բոլոր թագաւորներին, եւ Եղամի բոլոր թագաւորներին, եւ Մարաց բոլոր թագաւորներին.

26 Եւ հիւսիսի բոլոր թագաւորներին՝ իրար մօտիկներին եւ հեռուներին, եւ աշխարհի բոլոր թագաւորութիւններին, որ երկրի երեսին են, եւ նորանցից յետոյ թող խմէ Սիսակի թագաւորը։

27 Եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Խմեցէք, ու արբեցէք եւ փսխեցէք, եւ կործանուեցէք ու մի կանգնէք այն սուրի առաջին, որ ես ուղարկում եմ ձեր մէջը։

28 Եւ եթէ լինի, որ չուզեն բաժակն առնել քո ձեռքից խմելու համար, այն ժամանակ դու նորանց ասիր. Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Անպատճառ պիտի խմէք։

29 Որովհետեւ այն քաղաքի վերայ, որի վերայ կոչուած է իմ անունը, ես սկսել եմ չարիք բերելու, մի՞թէ դուք անպատիժ կմնաք. անպատիժ չէք մնալ. որովհետեւ ես սուրը պիտի կանչեմ երկրիս բոլոր բնակիչների վերայ, ասում է Զօրաց Տէրը։

30 Եւ դու մարգարէացիր նորանց մասին այս բոլոր խօսքերը եւ նորանց ասիր. Տէրը բարձրիցը որոտալու է, եւ իր սուրբ բնակութիւնիցը տալու է իր ձայնը. նա իր բնակարանի վերայ որոտալու է մեծաձայն, հնձան կոխողների աղաղակին պէս պիտի կանչէ երկրի բոլոր բնակիչների վերայ։

31 Աղաղակը հասնելու է մինչեւ երկրի ծայրը, որովհետեւ Տէրը վէճ ունի ազգերի հետ, նա դատ է տեսնում ամեն մարմնի հետ. նա ամբարիշտներին սուրի է մատնելու, ասում է Տէրը։

32 Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Ահա չարիք պիտի դուրս գայ մէկ ազգից դէպի միւս ազգ, եւ մեծ մրրիկ պիտի վեր կենայ երկրի ծայրերիցը։

33 Եւ Տիրոջ սպանուածներն այն օրը երկրի մէկ ծայրից մինչեւ երկրի միւս ծայրը կլինեն. նորանց համար սուգ պիտի չլինի, եւ նորանք պիտի չժողովուին եւ չթաղուին. աղբ պիտի դառնան նորանք երկրի երեսին։

34 Ողբացէք, ով հովիւներ, եւ աղաղակեցէք. եւ թաւալուեցէք, ով հօտի ընտիրները. որովհետեւ լրացել են ձեր մորթուելու եւ ցիրուցան լինելու օրերը. եւ վայր պիտի ընկնէք ինչպէս մի պատուական աման։

35 Եւ պիտի անհետանայ ապաստանը հովիւներից, եւ փրկութիւնը՝ հօտի ընտիրներիցը։

36 Հովիւների աղաղակի ձայնը, եւ հօտի ընտիրների ոռնալը լսվում է. որ Տէրը աւերակ է արել նորանց արօտները։

37 Եւ ամայացել են խաղաղութեան բնակարանները, Տիրոջ սաստիկ բարկութեան երեսիցը։

38 Նա թողեց իբրեւ մի առոյգ առիւծ իր բնակարանը, որովհետեւ նորանց երկիրը ամայի է դարձել աւերիչի բարկութեան երեսիցը, եւ նորա սաստիկ բարկութեան երեսիցը։

26

1 Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Յովակիմի թագաւորութեան սկզբումն այս խօսքն եղաւ Տիրոջ կողմանէ ասելով.

2 Տէրն այսպէս է ասում. Կանգնիր Տիրոջ տան գաւիթումը եւ ասիր երկրպագելու համար Տիրոջ տունը եկող Յուդայի բոլոր քաղաքներին այն ամեն խօսքերը, որ քեզ պատուիրել եմ նորանց ասելու, մի խօսք չպակասեցնես։

3 Գուցէ կլսեն եւ ետ կդառնան ամեն մէկն իր չար ճանապարհիցը, որ ես զղջամ այն չարիքի մասին, որ ես մտածել եմ նորանց անելու իրանց գործերի չարութեան պատճառով։

4 Եւ ասիր նորանց, Այսպէս է ասում Տէրը. Եթէ ինձ չլսէք, որ իմ օրէնքումը վարուիք, որ ես դրել եմ ձեր առաջին.

5 Որ լսէք իմ ծառաների՝ մարգարէների խօսքերին, որոնց ես ուղարկում եմ ձեզ մօտ, որ ես կանուխ վեր կենալով ուղարկում էի, բայց դուք չլսեցիք.

6 Այն ժամանակ այս տունը Սելովի պէս պիտի անեմ, եւ այս քաղաքը անէծք պիտի շինեմ երկրի բոլոր ազգերի համար։

7 Եւ լսեցին քահանաներն ու մարգարէքը եւ բոլոր ժողովուրդը՝ Երեմիան այս խօսքերը Տիրոջ տանը ասելիս։

8 Եւ եղաւ երբոր Երեմիան ասեց վերջացրեց ամեն ինչ որ Տէրը պատուիրել էր ասելու այն բոլոր ժողովրդին, այն ժամանակ բռնեցին նորան քահանաները եւ մարգարէքը եւ բոլոր ժողովուրդն ասելով Դու անպատճառ պէտք է մեռնես։

9 Ի՞նչու համար մարգարէացար Տիրոջ անունով ասելով. Այս տունը Սելովի պէս պիտի դառնայ, եւ այս քաղաքը պիտի քանդուի եւ անբնակ դառնայ. Եւ բոլոր ժողովուրդը ժողովուեցաւ Տիրոջ տունը Երեմիայի մօտ։

10 Եւ Յուդայի իշխանները լսեցին այս բաները եւ վեր գնացին թագաւորի տանիցը Տիրոջ տունը եւ նստեցին Տիրոջ տան նոր դռան մուտքումը.

11 Եւ քահանաները եւ մարգարէքը ասեցին իշխաններին եւ բոլոր ժողովրդին թէ Այս մարդը մահի արժանի է, որովհետեւ մարգարէացել է այս քաղաքի դէմ, ինչպէս որ լսեցիք ձեր ականջներովը։

12 Եւ Երեմիան ասեց բոլոր իշխաններին եւ բոլոր ժողովրդին. Տէրն ինձ ուղարկեց որ մարգարէանամ այս տան դէմ եւ այս քաղաքի դէմ այն բոլոր խօսքերը որ լսել էք։

13 Եւ հիմա լաւացրէք ձեր ճանապարհները եւ ձեր գործերը, եւ լսեցէք ձեր Տէր Աստուծոյ ձայնը, եւ Տէրը կզղջայ այն չարիքի մասին, որ խօսել է ձեր մասին։

14 Բայց ես ահա ձեր ձեռքին եմ, արէք ինձ ինչ որ հաճոյ եւ ուղիղ է ձեր աչքին։

15 Միայն թէ լաւ իմացած լինէք, որ եթէ ինձ սպանելու լինէք, դուք անմեղ արիւն էք թափում ձեր վերայ եւ այս քաղաքի վերայ ու նորա բնակիչների վերայ. Որովհետեւ ճշմարտապէս Տէրն է ինձ ուղարկել ձեզ մօտ, որ ասեմ ձեր ականջներին այս ամեն խօսքերը։

16 Եւ իշխանները եւ բոլոր ժողովուրդը ասեցին քահանաներին եւ մարգարէներին. Այս մարդը մահի արժանի չէ, որովհետեւ մեր Տէր Աստուծոյ անունովն է խօսել մեզ դէմ։

17 Եւ երկրի ծերերից մարդիկ վեր կացան եւ ասեցին ժողովրդի բոլոր ժողովքին թէ

18 Մօրաստացի Միքիան մարգարէանում էր Յուդայի Եզեկիա թագաւորի օրերին. Եւ նա ասեց Յուդայի բոլոր ժողովրդին թէ Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Սիօնը պիտի հերկուի իբրեւ ագարակ, եւ Երուսաղէմն աւերակների դէզեր պիտի դառնայ, եւ տաճարի սարը՝ անտառի բարձր տեղերի պէս։

19 Մի՞թէ Յուդայի թագաւոր Եզեկիան եւ բոլոր յուդան նորան իսկոյն մեռցրին. Չէ՞ որ նա վախեցաւ Տէրից եւ աղօթք արաւ Տիրոջ առաջին. Եւ Տէրը զղջաց այն չարիքի մասին, որ ասել էր նորանց դէմ. Ուրեմն մենք մեծ չարութիւն արած կլինենք մեր անձերի դէմ։

20 Եւ մի մարդ էլ կար, որ մարգարէանում էր Տիրոջ անունովը՝ Կարիաթարիմցի Սեմայիայի որդի Ուրիան. Եւ նա մարգարէացաւ այս քաղաքի վերայ եւ այս երկրի վերայ Երեմիայի բոլոր խօսքերին պէս։

21 Եւ երբոր լսեց Յովակիմ թագաւորը եւ բոլոր նորա քաջազունները եւ բոլոր իշխանները այն խօսքերը, այն ժամանակ թագաւորն ուզեց նորան սպանել. Բայց երբոր Ուրիան լսեց՝ վախեցաւ եւ փախաւ ու գնաց Եգիպտոս։

22 Եւ Յովակիմ թագաւորը Եգիպտոս մարդիկ ուղարկեց՝ Աքոբորի որդի Եղնաթանին եւ նորա հետ մի քանի մարդիկ ուղարկեց Եգիպտոս.

23 Եւ նորանք հանեցին Ուրիային Եգիպտոսից եւ նորան բերին յովակիմ թագաւորի մօտ, եւ նա նորան սպանեց սրով եւ նորա մարմինը գցեց ժողովրդի որդկանց գերեզմանները։

24 Բայց Սափանի որդիի Աքիկամի ձեռքը Երեմիայի հետ էր, որ նորան չմատնեն ժողովրդի ձեռքը նորան սպանելու համար։

27

1 Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Սեդեկիայի թագաւորութեան սկզբումը այս խօսքն եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ ասելով.

2 Այսպէս է ասում ինձ Տէրը. Քեզ համար կապեր եւ լուծեր շինիր, եւ նորանց դիր քո պարանոցին։

3 Եւ նորանց ուղարկիր Եդովմի թագաւորին, Մովաբի թագաւորին եւ Ամմոնի որդկանց թագաւորին եւ Տիւրոսի թագաւորին եւ Սիդոնի թագաւորին այն դեսպանների ձեռով, որ եկել են Երուսաղէմ Յուդայի Սեդեկիա թագաւորի մօտ։

4 Եւ պատուիրիր նորանց, իրանց տէրերի մասին ասելով. Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Այսպէս ասեցէք ձեր տէրերին.

5 Ես եմ ստեղծել երկիրը եւ մարդը եւ անասունը, որ երկրի երեսին են, իմ մեծ ոյժովը եւ իմ մեկնած բազուկովը, եւ տալիս եմ այն նորան ով որ հաճոյ է իմ աչքին։

6 Եւ հիմա ես տուել եմ այս բոլոր երկիրները իմ ծառայ՝ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի ձեռքը, նաեւ դաշտի գազանները տուել եմ նորան, որ նորան ծառայեն։

7 Եւ պիտի ծառայեն նորան բոլոր ազգերը, եւ նորա որդիին, եւ նորա որդու որդիին, մինչեւ որ գայ նորա երկրի էլ ժամանակը. Եւ շատ ազգեր եւ մեծ թագաւորներ նորան ծառայեցնեն։

8 Եւ պիտի լինի որ այն ազգը եւ այն թագաւորութիւնը որ նորան չծառայէ, այսինքն Բաբիլոնի Նաբուգոդոնոսորին, եւ իր պարանոցը չդնէ Բաբիլոնի թագաւորի լուծի տակը, ես սովով, սրով եւ ժանտախտով պիտի այցելեմ այն ազգին, ասում է Տէրը, մինչեւ որ նորան սպառեցնեմ նորա ձեռովը։

9 Եւ դուք մի լսէք ձեր մարգարէներին, եւ ձեր հմայողներին, եւ ձեր երազատեսներին, եւ ձեր գուշակողներին եւ ձեր կախարդներին, որոնք ձեզ ասում են թէ բաբիլոնի թագաւորին չէք ծառայելու։

10 Որովհետեւ նորանք ձեզ սուտ են մարգարէանում, որպէս զի ձեզ հեռացնեն ձեր երկրի վերայից, որ ես դուրս անեմ, եւ դուք կորչէք։

11 Իսկ այն ազգը որ իր պարանոցը կդնէ Բաբիլոնի թագաւորի լծի տակին եւ նորան կծառայէ, ես նորան հանգիստ պիտի թողեմ երկրի վերայ, ասում է Տէրը, եւ նա պիտի մշակէ նորան եւ նորանում բնակուէ։

12 Եւ ես խօսեցի Յուդայի թագաւոր Սեդեկիայի հետ այս բոլոր խօսքերի համեմատ ասելով. Դուք ձեր պարանոցները դրէք Բաբիլոնի թագաւորի լծի տակին եւ ծառայեցէք նորան եւ նորա ժողովրդին, եւ ողջ կմնաք։

13 Ի՞նչու համար մեռնէք՝ դու եւ քո ժողովուրդը սրով, սովով եւ ժանտախտով, ինչպէս որ Տէրն ասել է այն ազգի մասին, որ չծառայէ Բաբիլոնի թագաւորին։

14 Եւ մի լսէք այն մարգարէների խօսքերին, որ ձեզ ասում են թէ Դուք չէք ծառայելու Բաբիլոնի թագաւորին, որովհետեւ նորանք ձեզ սուտ են մարգարէանում։

15 Որովհետեւ ես նորանց չեմ ուղարկել, ասում է Տէրը, եւ նորանք սուտ են մարգարէանում իմ անունովը, որպէս զի ես ձեզ դուրս անեմ եւ կորչէք դուք եւ ձեզ համար մարգարէացող մարգարէները։

16 Եւ ես խօսեցի քահանաների եւ այս բոլոր ժողովրդի հետ ասելով. Այսպէս է ասում Տէրը. Մի լսէք ձեր մարգարէների խօսքերին, որ մարգարէանում են ձեզ համար ասելով. Ահա Տիրոջ տան անօթները հիմա շուտով ետ են բերուելու Բաբիլոնից, որովհետեւ նորանք ձեզ սուտ են մարգարէանում։

17 Նորանց մի լսէք. Ծառայեցէք Բաբիլոնի թագաւորին, եւ պիտի ողջ մնաք. Ի՞նչու համար այս քաղաքը աւերակ դառնայ։

18 Իսկ եթէ նորանք մարգարէներ են, եւ եթէ Տիրոջ խօսքը կայ նորանց մօտ, թող մէկ աղօթք անեն Զօրաց Տիրոջ, որ այն անօթները, որ մնացել են Տիրոջ տանը եւ Յուդայի թագաւորի տանը եւ Երուսաղէմումը, Բաբիլոն չգնան։

19 Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը, սիւների, ծովի եւ մեքենովթների մասին եւ այն մնացած անօթների մասին, որ մնացել են այս քաղաքումը,

20 Որոնց Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը չէ առել տարել, երբոր նա գերի տարաւ Յուդայի թագաւոր Յովակիմի որդի Յեքոնիային Երուսաղէմիցը Բաբիլոն, եւ Յուդայի եւ Յերուսաղէմի բոլոր ազնուականներին.

21 Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը այն անօթների մասին, որ մնացել են Տիրոջ տանը եւ Յուդայի թագաւորի տանը եւ Երուսաղէմումը.

22 Նորանք Բաբիլոն պիտի տարուին եւ այնտեղ պիտի մնան մինչեւ նորանց այցելելուս օրը՝ ասում է Տէրը, եւ յետոյ նորանց պիտի հանեմ ու ետ բերեմ այս տեղը։

28

1 Եւ եղաւ այն տարին Յուդայի թագաւոր Սեդեկիայի թագաւորութեան սկզբումը, չորրորդ տարուայ հինգերորդ ամսումն Ազուրի որդի Անանիա մարգարէն, որ Գաբաւոնիցն է, Տիրոջ տանը քահանաների եւ բոլոր ժողովրդի աչքի առաջին ասեց ինձ.

2 Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը թէ Ես կոտրեցի Բաբիլոնի թագաւորի լուծը.

3 Մինչեւ երկու տարին ես ետ եմ բերելու այս տեղը Տիրոջ տան բոլոր անօթները, որոնք Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը վեր է առել այստեղիցը եւ նորանց տարել Բաբիլոն։

4 Եւ Յուդայի թագաւոր Յովակիմի որդի Յեքոնիային էլ եւ Յուդայի բոլոր գերիներին, որ գնացել են Բաբիլոն, ես ետ եմ դարձնելու այս տեղը, ասում է Տէրը. Որովհետեւ ես կոտրելու եմ Բաբիլոնի թագաւորի լուծը։

5 Եւ Երեմիա մարգարէն ասեց Անանիա մարգարէին քահանաների առաջին եւ բոլոր ժողովրդի առաջին որ կանգնած էին Տիրոջ տանը,

6 Եւ Երեմիա մարգարէն ասեց Ամէն. Այդպէս անէ Տէրը, Տէրը հաստատէ քո խօսքերը, որ մարգարէացար Տիրոջ տան անօթները եւ բոլոր գերիներին Բաբիլոնից այստեղը ետ դարձնելու համար։

7 Բայց մէկ լսիր այս խօսքը, որ ես եմ խօսում քո ականջների եւ բոլոր ժողովրդի ականջների առաջին.

8 Այն մարգարէները, որոնք վաղուց կային ինձանից եւ քեզանից առաջ, մարգարէանում էին շատ երկիրների եւ մեծ թագաւորութիւնների դէմ պատերազմ եւ չարիք, եւ ժանտախտ։

9 Այն մարգարէն, որ խաղաղութիւն է մարգարէանում, երբոր այն մարգարէի խօսքը կատարուի, այն ժամանակ ճանաչվում է այն մարգարէն, թէ ճշմարտապէս Տէրն է ուղարկել նորան։

10 Եւ Անանիա մարգարէն վեր առաւ լուծը Երեմիա մարգարէի պարանոցիցը եւ կոտրեց նորան։

11 Եւ Անանիան ասեց բոլոր ժողովրդի աչքի առաջին թէ Այսպէս է ասում Տէրը. Ես մինչեւ երկու տարի սորա նման կոտրելու եմ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի լուծը բոլոր ազգերի պարանոցի վերայից. Եւ Երեմիա մարգարէն գնաց իր ճանապարհը։

12 Եւ Տիրոջ խօսքն եղաւ Երեմիային, Անանիա մարգարէն լուծը Երեմիա մարգարէի պարանոցի վերայից կոտրելուց յետոյ ասելով.

13 Գնա եւ ասիր Անանիային թէ Այսպէս է ասում Տէրը. Դու կոտրեցիր փայտի լուծերը, բայց նորանց տեղը պիտի երկաթի լուծեր շինես։

14 Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ես երկաթի լուծ եմ դնում այս բոլոր ազգերի պարանոցին Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորին ծառայելու համար, եւ նորանք պիտի ծառայեն նորան, եւ դաշտի գազաններն էլ եմ տուել նորան։

15 Եւ Երեմիա մարգարէն ասեց Անանիա մարգարէին. Լսիր, Անանիա, Տէրը քեզ չէ ուղարկել, եւ դու սուտի յուսացրիր այս ժողովրդին։

16 Դորա համար այսպէս է ասում Տէրը. Ահա ես քեզ դուրս պիտի գցեմ երկրի երեսիցը. Այս տարի պիտի մեռնես, որ ապստամբութիւն խօսեցիր Տիրոջ դէմ։

17 Եւ Անանիա մարգարէն մեռաւ այն տարին՝ եօթներորդ ամսումը։

29

1 Եւ սորանք են այն նամակի խօսքերը, որ Երեմիա մարգարէն Երուսաղէմից ուղարկեց գերութեան մնացած ծերերին եւ քահանաներին եւ մարգարէներին եւ բոլոր ժողովրդին, որոնց Նաբուգոդոնոսորը Երուսաղէմից գերի էր տարել Բաբիլոն։

2 Յեքոնիա թագաւորը եւ թագուհին եւ պալատականները եւ Յուդայի ու Երուսաղէմի իշխանները եւ հիւսներն ու դարբինները Երուսաղէմից դուրս գալուց յետոյ,

3 Սափանի որդի Եղեասայի եւ Քեղկիայի որդի Գամարիայի ձեռովը, որոնց Յուդայի թագաւոր Սեդեկիան Բաբիլոն ուղարկեց Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի մօտ, ասելով.

4 Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը բոլոր գերիներիդ, որոնց ես գերի տանել տուի Երուսաղէմից Բաբիլոն.

5 Տներ շինեցէք եւ բնակուեցէք, եւ այգիներ տնկեցէք եւ կերէք նորանց պտուղը.

6 Կանայք առէք եւ տղերք ու աղջկերք ծնեցէք, եւ ձեր տղերանց համար կանայք առէք, եւ ձեր աղջկերքը մարդի տուէք, որ նորանք տղերք եւ աղջկերք ծնեն, եւ շատացէք այդտեղ, եւ մի քիչանաք։

7 Եւ այն քաղաքի խաղաղութիւնն ուզեցէք, ուր որ ես ձեզ գերի եմ տանել տուել եւ աղօթք արէք նորա համար Տիրոջը, որ նորա խաղաղութիւնովը ձեզ խաղաղութիւն կլինի։

8 Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Թող ձեզ չխաբեն ձեր մարգարէները, որ ձեր միջումն են եւ ձեր հմայողները, եւ մի լսէք ձեր երազատեսներին, որոնց երազել էք տալիս ձեզ համար։

9 Որովհետեւ նորանք սուտ են մարգարէանում ձեզ համար իմ անունովը, ես նորանց չեմ ուղարկել, ասում է Տէրը։

10 Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Որովհետեւ հէնց որ լրացաւ եօթանասուն տարին Բաբիլոնի համար, ես ձեզ պիտի այցելեմ եւ հաստատեմ ձեզ համար իմ բարի խօսքը, որ ձեզ ետ բերեմ այս տեղը։

11 Որովհետեւ ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տէրը, խաղաղութեան խորհուրդները եւ ոչ թէ չարութեան, որ ձեզ տամ ապագան եւ յոյսը։

12 Եւ դուք կկանչէք ինձ, եւ կգնաք ու աղօթք կանէք դէպի ինձ, եւ ես կլսեմ ձեզ.

13 Եւ դուք ինձ կորոնէք եւ կգտնէք, որովհետեւ ինձ կխնդրէք ձեր բոլոր սրտովը.

14 Եւ ես կգտնուիմ ձեզ համար, ասում է Տէրը, եւ ետ կդարձնեմ ձեր գերութիւնը եւ կժողովեմ ձեզ ամեն ազգերից եւ ամեն տեղերից, ուր որ ձեզ աքսորել եմ, ասում է Տէրը, եւ ես ձեզ ետ կդարձնեմայն տեղը, որտեղից որ ես ձեզ գերի տանել տուի։

15 Որովհետեւ դուք ասել էք թէ Տէրը մեզ համար մարգարէներ է յարուցրել Բաբիլոնում։

16 Որովհետեւ այսպէս է ասում Տէրը այն թագաւորին, որ նստում է Դաւիթի աթոռի վերայ եւ այն ամեն ժողովրդին, որ բնակվում է այս քաղաքումը, ձեր եղբայրներին, որ ձեզ հետ չեն գնացել գերութիւնը։

17 Այսպէս է ասում Զօրաց Տէրը, Ահա ես ուղարկում եմ նորանց մէջ սուրը, սովը եւ ժանտախտը, եւ նորանց ժանտ թուզերի պէս անեմ, որ գէշութիւնից չի ուտուիլ։

18 Եւ նորանց պիտի հալածեմ սրով, սովով եւ ժանտախտով, եւ նորանց չարչարանքի մատնեմ երկրի բոլոր թագաւորութիւններին՝ անէծքի ու զարմանքի եւ սուլելու ու նախատինքի համար ամեն ազգերի մէջ, ուր որ ես նորանց աքսորել եմ։

19 Որովհետեւ նորանք չլսեցին իմ խօսքերին, ասում է Տէրը, որ ես նորանց մօտ ուղարկեցի իմ ծառաներին՝ մարգարէներին կանուխ վեր կենալով եւ ուղարկելով, բայց դուք չլսեցիք, ասում է Տէրը։

20 Իսկ դուք լսեցէք Տիրոջ խօսքը, ով բոլոր գերիներ, որոնց ես ուղարկել եմ Երուսաղէմիցը Բաբիլոն։

21 Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը Կովղիայի որդի Աքաաբի եւ Մաասիայի որդի Սեդեկիայի մասին, որ ձեզ սուտ մարգարէութիւն են անում իմ անունովը. Ահա ես պիտի մատնեմ նորանց Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի ձեռքը, եւ նա նորանց պիտի սպանէ ձեր աչքի առաջին։

22 Եւ նորանցից անէծք պիտի առնուի Յուդայի բոլոր գերիների համար, որ Բաբիլոնումն են, ասելով թէ Տէրը քեզ Սեդեկիայի եւ Աքաաբի պէս անէ, որոնց բաբիլոնի թագաւորը խորովեց կրակով։

23 Որովհետեւ անզգամութիւն արին Իսրայէլի մէջ եւ շնութիւն արին իրանց ընկերների կանանցը հետ, եւ իմ անունովը սուտ խօսք խօսեցին, որ ես իրանց չէի պատուիրել, բայց ես գիտեմ եւ վկայ եմ, ասում է Տէրը։

24 Եւ Նեհելամացի Սեմայիայի հետ խօսիր ասելով.

25 Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը ասելով. Որովհետեւ դու քո անունովը թուղթեր ես ուղարկել բոլոր ժողովրդին, որ Երուսաղէմումն է եւ Մաասիայի որդի Սոփոնիա քահանային եւ քահանաներին ասելով.

26 Տէրը քեզ քահանայ է դրել Յովիադա քահանայի տեղ, որ վերակացուներ լինէք Տիրոջ տանը ամեն խելացնորող ու մարգարէացող մարդի դէմ, որ նորան դնես կոճղում եւ վզի շղթայում.

27 Եւ հիմա ի՞նչու չյանդիմանեցիր Անաթովթացի Երեմիային, որ մարգարէանում է ձեզ համար,

28 Որովհետեւ նա սորա համար թուղթ է ուղարկել մեզ մօտ Բաբիլոն, ասելով թէ Երկարատեւ է լինելու. տներ շինեցէք եւ բնակուեցէք, եւ այգիներ տնկեցէք եւ կերէք նորանց պտուղը։

29 Եւ Սոփոնիա քահանան կարդաց այս թուղթը Երեմիա մարգարէի ականջների առաջին։

30 Եւ Տիրոջ խօսքն եղաւ Երեմիային ասելով.

31 Լուր ուղարկիր բոլոր երկիրներին ասելով. Այսպէս է ասում Տէրը Նեհելամացի Սեմայիայի մասին, որովհետեւ Սեմայիան ձեզ համար մարգարէացաւ, քանի որ ես նորան չէի ուղարկել եւ ձեզ սուտի յուսացրեց,

32 Դորա համար Տէրը այսպէս է ասում. Ահա ես պիտի այցելեմ Նեհելամացի Սեմայիային եւ նորա սերունդին. Նորա համար մարդ պիտի չլինի այս ժողովրդի մէջ բնակող, եւ նա պիտի չտեսնէ այն բարիքը, որ ես անելու եմ իմ ժողովրդին, ասում է Տէրը, որովհետեւ Տիրոջ դէմ ապստամբութիւն է խօսել։

30

1 Այն խօսքը որ եղաւ Երեմիա մարգարէին Տիրոջ կողմանէ ասելով.

2 Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, թէ Գրիր քեզ համար մէկ գրքի մէջ այն բոլոր խօսքերը, որ քեզ հետ խօսել եմ.

3 Որովհետեւ ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ ետ պիտի դարձնեմ իմ Իսրայէլ եւ Յուդա ժողովրդի գերութիւնը, ասում է Տէրը, եւ նորանց ետ պիտի դարձնեմ այն երկիրը, որ տուել եմ իրանց հայրերին, եւ պիտի ժառանգեն նորան։

4 Եւ սորանք են այն խօսքերը, որ Տէրը խօսել է Իսրայէլի եւ յուդայի մասին.

5 Թէ այսպէս է ասում Տէրը՝ Սոսկալի ձայն լսեցինք, վախ կայ եւ խաղաղութիւն չկայ։

6 Մէկ հարցրէք եւ տեսէք, թէ արուն կծնի՞, ապա ի՞նչու եմ տեսնում ամեն մարդ ձեռքերը երանքին դրած ծննդականի պէս, եւ ամեն երեսները փոխուած դեղնացած։

7 Աւա՜ղ, որովհետեւ մեծ է այն օրը. նորա նմանը չկայ. Եւ նա նեղութեան ժամանակ պիտի լինի Յակոբի համար. Բայց նա ազատուելու է նորանից։

8 Եւ կլինի այն օրը, ասում է Զօրաց Տէրը, ես կկոտրեմ նորա լուծը քո պարանոցիցը, եւ քո կապերը կկոտրեմ. Որ նորան այլ եւս չեն ծառայեցնել օտարները։

9 Եւ նորանք կծառայեն իրանց Տէր Աստուծուն, եւ իրանց Դաւիթ թագաւորին, որին ես կյարուցանեմ նորանց համար։

10 Բայց դու մի վախենար, ով իմ ծառայ Յակոբ, ասում է Տէրը. Մի զարհուրիր, ով Իսրայէլ, որովհետեւ ահա ես քեզ կազատեմ հեռուից եւ քո սերունդին իրանց գերութեան երկրիցը. Եւ Յակոբը ետ կդառնայ եւ հանդարտ ու հանգիստ կլինի. Եւ վախեցնող չի լինիլ։

11 Որովհետեւ ես քեզ հետ եմ, ասում է Տէրը, քեզ ազատելու համար, նորա համար որ պիտի վերջացնեմ այն բոլոր ազգերը, ուր որ ես քեզ ցրիւ եմ տուել. բայց քեզ պիտի չվերջացնեմ, այլ քեզ պիտի խրատեմ իրաւունքով եւ քեզ բնաւ անմեղ պիտի չհամարեմ։

12 Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Յուսահատական է քո կոտրուածը, ցաւալի՝ քո հարուածը.

13 Քո դատը դատող չկայ, կապելու համար. բժշկութիւն՝ սպեղանի չկայ քեզ համար։

14 Քո բոլոր հոմանիները մոռացել են քեզ, քեզ չեն որոնում. Որովհետեւ թշնամիի հարուածով հարուածեցի քեզ՝ անգութի պատիժով, քո անօրէնութիւնների շատութեան համար. Շատացել էին քո մեղքերը։

15 Ի՞նչ ես աղաղակում քո կոտրուածի համար, յուսահատական է քո ցաւը. Քո անօրէնութիւնների շատութեան համար, որ շատացել էին քո մեղքերը, ես արի այս բաները քեզ։

16 Սորա համար բոլոր քեզ ուտողները պիտի ուտուին, եւ բոլոր քեզ նեղողները՝ ամենքն էլ գերի պիտի գնան. Եւ քեզ յափշտակողները պիտի յափշտակուին. Եւ բոլոր քեզ կողոպտողներին պիտի տամ կողոպուտի։

17 Որովհետեւ ես քեզ պիտի սպեղանի դնեմ, եւ քո հարուածներիցը պիտի բժշկեմ քեզ, ասում է Տէրը. Որովհետեւ քեզ՝ Աքսորուած կոչեցին, թէ սա այն Սիօնն է, որին խնդրող չկայ։

18 Այսպէս է ասում Տէրը. Ահա ես ետ պիտի դարձնեմ Յակոբի վրանների գերութիւնը. Եւ նորա բնակարաններին պիտի ողորմեմ, եւ քաղաքը պիտի շինուի իր փլատակների թումբի վերայ, եւ պալատը իր կարգի համեմատ բնակարան լինի։

19 Եւ նորանցից պիտի դուրս գայ գովասանութիւն եւ ուրախացողների ձայն. Եւ նորանց պիտի շատացնեմ, ու պիտի չքիչանան նորանք. Եւ նորանց պիտի փառաւորեմ, եւ պիտի չնուաստանան։

20 Եւ նորա որդիքը առաջուայ պէս պիտի լինեն, եւ նորանց ժողովքը պիտի հաստատուի իմ առաջին, եւ ես պիտի այցելեմ նորա բոլոր հարստահարիչներին։

21 Եւ նորա մեծաւորը պիտի իրանից լինի, եւ նորա իշխանն իր միջիցը պիտի դուրս գայ, եւ ես պիտի մօտեցնեմ նորան, եւ նա պիտի մօտ լինի ինձ. Որովհետեւ ո՞վ է նա որ վստահանայ իր սրտովն ինձ մօտենալու, ասում է Տէրը։

22 Եւ դուք կլինէք ինձ համար ժողովուրդ, եւ ես կլինեմ ձեզ համար՝ Աստուած։

23 Ահա Տիրոջ մրրիկը բարկութեամբ պիտի դուրս գայ. Շառաչող թաթառը պտուտուելու է չարերի գլխին։

24 Տիրոջ բարկութեան բորբոքումը ետ չի դառնալու, մինչեւ որ անէ եւ մինչեւ որ կատարէ իր սրտի խորհուրդները. յետի օրերումը պիտի հասկանաք այս։

31

1 Մարգարէութիւն Իսրայէլի և Յուդայի փրկութեան և նոր ուխտի մասին։ Այն ժամանակ, ասում է Տէրը, ես Աստուած կլինեմ Իսրայէլի բոլոր ազգատոհմների համար. եւ նորանք ինձ համար ժողովուրդ կլինեն։

2 Այսպէս է ասում Տէրը. Սուրից փախած ժողովուրդը շնորհք գտաւ անապատումը, երբոր գնում էր Իսրայէլին հանգստացնելու։

3 Հեռուանց է երեւացել ինձ Տէրը, թէ Յաւիտենական սիրով սիրել եմ քեզ. դորա համար քաշեցի քեզ ողորմութիւնով։

4 Եւ քեզ միւսանգամ պիտի շինեմ, եւ դու պիտի շինուիս, ով Իսրայէլի կոյսը. միւսանգամ պիտի զարդարուիս քո թմբուկներովը, եւ պիտի դուրս գաս ուրախացողների պարախումբի մէջ։

5 Միւսանգամ պիտի այգիներ տնկես Սամարիայի սարերի վերայ, տնկողները պիտի տնկեն եւ քաղեն։

6 Որովհետեւ կայ այն օրը, որ պահապանները պիտի կանչեն Եփրեմի սարի վերայ. Վեր կացէք եւ վեր գնանք Սիօն դէպի մեր Տէր Աստուծուն։

7 Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Ուրախութեամբ երգեցէք Յակոբի համար, եւ ցնծացէք ազգերի գլխի վերայ, բարձրաձայն գովաբանեցէք ու ասեցէք. Փրկիր, ով Տէր, քո ժողովրդին՝ Իսրայէլի մնացորդին։

8 Ահա ես նորանց պիտի բերեմ հիւսիսի երկրիցը, եւ պիտի ժողովեմ նորանց երկրի ծայրերիցը, նորանց հետ կոյրին ու կաղին, յղիին ու ծնածին միասին. մի մեծ ժողովք պիտի դառնայ այստեղ։

9 Լացով են գալու, եւ աղաչանքներով եմ բերելու նորանց. նորանց պիտի առաջնորդեմ դէպի ջրերի վտակները, ուղիղ ճանապարհով, որի մէջ պիտի չգայթակղեն. որովհետեւ ես Իսրայէլին հայր եղայ, եւ Եփրեմը իմ անդրանիկն է։

10 Լսեցէք Տիրոջ խօսքը, ով ազգեր, եւ իմացրէք հեռաւոր կղզիներին, եւ ասեցէք. Իսրայէլին ցրիւ տուողը պիտի ժողովէ նորան, եւ նորան պիտի պահպանէ ինչպէս հովիւն իր հօտը։

11 Որովհետեւ Տէրը փրկել է Յակոբին եւ նորան ազատել է նորանից մի աւելի զօրաւորի ձեռքից։

12 Եւ պիտի գան ու ցնծան Սիօնի բարձրութիւնովը, եւ պիտի հոսելով գան դէպի Տիրոջ բարիքները, դէպի ցորենը եւ դէպի գինին եւ դէպի իւղը, եւ դէպի հօտերն ու արջառները. եւ նորանց անձերը պիտի լինեն ջրուած պարտէզի պէս, եւ այլ եւս պիտի չնուաղեն։

13 Այն ժամանակ կոյսը պիտի ուրախանայ պարախումբովը, եւ երիտասարդներն ու ծերերը միասին. եւ ես կդարձնեմ նորանց սուգը ուրախութեան, ու կմխիթարեմ նորանց, եւ նորանց կուրախացնեմ նորանց տրտմութիւնիցը։

14 Եւ պիտի պարարտացնեմ քահանաների հոգիները իւղով, եւ իմ ժողովուրդը պիտի կշտանայ իմ բարիքովը, ասում է Տէրը։

15 Այսպէս է ասում Տէրը. Ռամայում մի ձայն լսուեցաւ դառնագին ողբ՝ լաց. Ռաքէլը լաց է լինում իր որդկանցը համար, չէ ուզում մխիթարուիլ իր որդկանցը համար, որ չկան։

16 Այսպէս է ասում Տէրը. Դադարեցրու ձայնդ լալուց եւ աչքերդ արտասուքից, որովհետեւ վարձք կայ քո գործքի համար, ասում է Տէրը. եւ ետ պիտի դառնան թշնամիի երկրիցը։

17 Եւ յոյս կայ քո ապագայի համար, ասում է Տէրը, եւ որդիքը ետ պիտի դառնան իրանց սահմանը։

18 Իրաւ ես լսել եմ Եփրեմին ողբալիս. Ինձ խրատեցիր, եւ ես խրատուեցայ չսովորած զուարակի նման. ինձ դարձրու, եւ ես կդառնամ, որովհետեւ դու ես, ով Տէր, իմ Աստուածը։

19 Իրաւ՝ իմ դառնալուց յետոյ զղջացի, եւ խելօքանալուցս յետոյ զարկեցի իմ ազդրին, ամաչեցի եւ պատկառեցի էլ, որովհետեւ կրեցի իմ մանկութեան անարգանքը։

20 Մի՞թէ պատուական որդի է ինձ համար Եփրեմը, կամ մի սիրական զաւակ է նա, որ քանի անգամ որ խօսում եմ նորա վերայ, էլի յիշում եմ նորան անպատճառ, սորա համար գալարում են իմ աղիքները. ես անշուշտ պիտի ողորմեմ նորան, ասում է Տէրը։

21 Կոթողներ տնկիր քեզ համար, քեզ համար սիւներ դիր. սիրտդ տուր քո գնալու ճանապարհին՝ պողոտային, ետ դարձիր, ով իսրայէլի կոյսը, ետ դարձիր դէպի քո այս քաղաքները։

22 Մինչեւ ե՞րբ պիտի տարուբերուիս, ով ապստամբ աղջիկ. որովհետեւ Տէրը նոր բան է ստեղծել երկրիս վերայ, կինը պիտի շրջապատէ մարդին։

23 Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Դեռ պիտի ասեն այս խօսքը յուդայի երկրումը եւ նորա քաղաքներումը, երբոր ես ետ կդարձնեմ նորանց գերութիւնը։ Քեզ օրհնէ Տէրը, ով արդարութեան բնակարան, սուրբ սար։

24 Եւ նորանում պիտի բնակուեն Յուդան եւ նորա բոլոր քաղաքները միասին, երկրագործներ եւ հօտերով չուողներ։

25 Որովհետեւ ես պիտի զովացնեմ վաստակած հոգին, եւ ամեն նուաղած հոգին պիտի կշտացնեմ։

26 Սորա համար զարթնեցի եւ նայեցի, եւ իմ քունը քաղցր էր ինձ համար։

27 Ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, եւ Իսրայէլի տանը եւ Յուդայի տանը պիտի սերմեմ մարդի սերունդ եւ անասունի սերունդ։

28 Եւ ինչպէս որ հսկեցի նորանց վերայ՝ նորանց խլելու, փչացնելու, քանդելու, կորցնելու եւ չարչարելու համար, նոյնպէս պէտք է հսկեմ նորանց վերայ շինելու եւ տնկելու համար, ասում է Տէրը։

29 Այն օրերը այլ եւս չեն ասիլ՝ Հայրերը ազոխ են կերել եւ որդկանց ատամները առել է։

30 Այլ ամեն մարդ իր անօրէնութեան համար պիտի մեռնէ, ամեն մարդ որ ազոխն ուտէ նորա ատամները պիտի առնէ։

31 Ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ Իսրայէլի տան հետ եւ Յուդայի տան հետ պիտի նոր ուխտ կապեմ։

32 Ոչ թէ այն ուխտի պէս, որ ես արի նորանց հայրերի հետ, այն օրը որ ես բռնեցի նորանց ձեռքերը Եգիպտոսի երկրիցը նորանց հանելու համար, որ իմ այն ուխտը նորանք զանց արին, թէպէտ ես նորանց հետ ամուսնականապէս կապուել էի, ասում է Տէրը։

33 Այլ այս է այն ուխտը, որ պիտի կապեմ Իսրայէլի տան հետ այն օրերից յետոյ, ասում է Տէրը. Իմ օրէնքը պիտի դնեմ նորանց ներսումը, եւ նորանց սրտի վերան պիտի գրեմ այն, եւ ես պիտի լինեմ նորանց Աստուած, եւ նորանք պիտի ինձ համար ժողովուրդ լինեն։

34 Եւ այլ եւս մէկ մարդ իր ընկերին եւ մէկ մարդ իր եղբօրը պիտի չսովորեցնէ, ասելով թէ Ճանաչեցէք Տիրոջը, որովհետեւ նորանք ամենքը պիտի ճանաչեն ինձ, նորանց փոքրերիցը մինչեւ նորանց մեծերը, ասում է Տէրը. որովհետեւ ես պիտի ներեմ նորանց անօրէնութիւնը, եւ նորանց մեղքերը այլ եւս պիտի չյիշեմ։

35 Այսպէս է ասում Տէրը, որ արեգակը դրել է օրուան լոյսի համար, լուսնի եւ աստղերի կանոնները գիշերուայ լոյսի համար, որ սաստում է ծովին, երբոր նորա ալիքները գոռում են. նորա անունը Զօրաց Եհովայ է.

36 Եթէ վերանան այս կանոնները իմ առաջից, ասում է Տէրը, Իսրայէլի սերունդն էլ կդադարեն իմ առաջին ամեն ժամանակ ազգ լինելուց։

37 Այսպէս է ասում Տէրը, Եթէ երկինքը կչափուի վերեւումը, եւ կքննուին երկրի հիմունքը ցածումը, ես էլ կմերժեմ Իսրայէլի բոլոր սերունդը իրանց բոլոր արածների համար, ասում է Տէրը։

38 Ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ քաղաքը պիտի շինուի Տիրոջ համար, Անանայէլի աշտարակից մինչեւ Անկեան դուռը։

39 Եւ պիտի էլի դուրս գնայ չափի լարը դէպի առաջ մինչեւ Գարեբի բլուրը եւ ետ դառնայ դէպի Գոաթ։

40 Եւ դիակների ու մոխրի բոլոր ձորը եւ բոլոր արտերը մինչեւ Կեդրոն հեղեղատը մինչեւ Ձիերի դռան անկիւնը դէպի արեւելք, սուրբ պիտի լինի Տիրոջ համար, այլ եւս պիտի յաւիտեան չքանդուի եւ փուլ ածուի։

32

1 Երեմիան մի արտ է առնում որ նշանակում է թէ ժողովուրդը գալու է Բաբիլոնիցը. աղօթք է անում և պատասխան ստանում թէ Իսրայէլը կփրկուի։ Այն խօսքը որ եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ Յուդայի թագաւոր Սեդեկիայի տասներորդ տարին այսինքն Նաբուգոդոնոսորի տասնեւութերորդ տարին։

2 Եւ այն ժամանակ Բաբիլոնի թագաւորի զօրքը պաշարել էր Երուսաղէմը, եւ Երեմիա մարգարէն արգիլուած էր բանտի գաւիթումը, որ Յուդայի թագաւորի տանն է,

3 Ուր որ նորան բանտարկել էր Յուդայի թագաւոր Սեդեկիան ասելով. Ի՞նչու դու մարգարէութիւն արիր եւ ասեցիր թէ Տէրը այսպէս է ասում. Ահա ես պիտի տամ այս քաղաքը բաբիլոնի թագաւորի ձեռքը, եւ նա պիտի առնէ նորան։

4 Եւ Յուդայի Սեդեկիա թագաւորը չի պրծնիլ Քաղդէացիների ձեռքիցը, այլ անպատճառ պիտի Բաբիլոնի թագաւորի ձեռքը տրուի եւ պիտի բերան առ բերան խօսէ նորա հետ եւ աչք աչքի հետ պիտի տեսնուին։

5 Եւ նա պիտի Բաբիլոն տանէ Սեդեկիային, եւ նա այնտեղ պիտի մնայ մինչեւ որ ես նորան այցելեմ, ասում է Տէրը. երբոր պատերազմէք Քաղդէացիների հետ, չպիտի յաջողէք։

6 Եւ Երեմիան ասեց. Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.

7 Ահա քո հօրեղբօր Սեղղումի որդի Անամայէլը պիտի քեզ մօտ գայ եւ ասէ. Առ իմ ագարակը, որ Անաթովթումն է, որովհետեւ ազգականութեան իրաւունքը քոնն է, որ ծախու առնես։

8 Եւ իմ հօրեղբօր որդի Անամայէլն եկաւ ինձ մօտ Տիրոջ խօսքին համեմատ բանտի գաւիթը եւ ասեց ինձ. Խնդրեմ՝ ծախու առ իմ ագարակը, որ Բենիամինի երկրի Անաթովթումն է, որովհետեւ քեզ կվերաբերէ ժառանգութեան իրաւունքը եւ քոնն է ազգականութիւնը, ծախու առ քեզ համար։ Եւ ես իմացայ որ սա Տիրոջ խօսքն էր։

9 Եւ ես ծախու առայ այն ագարակը իմ հօրեղբօր որդի Անամայէլիցը, որ Անաթովթումն է, եւ կշռեցի տուի նորան արծաթը՝ տասնեւեօթը սիկղ արծաթ։

10 Եւ ես գրեցի մուրհակումը եւ կնքեցի եւ վկաներով վկայեցի, եւ կշիռքով կշռեցի արծաթը։

11 Եւ առայ ստացուածքի մուրհակը պատուէրի ու կանոնների համաձայն կնքուածը եւ բացը,

12 Եւ տուի այն ստացուածքի մուրհակը Մաասիայի որդի Ներիայի որդիի Բարուքին իմ հօրեղբօր Անամայէլի աչքի առաջին եւ այն վկաների աչքի առաջին, որոնք գրուած էին ստացուածքի մուրհակումը՝ եւ այն ամեն Հրէաների աչքի առաջին, որոնք նստած էին բանտի գաւիթումը.

13 Եւ Բարուքին պատուիրեցի նորանց աչքի առաջին ասելով.

14 Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Առ այս մուրհակները՝ այս ստացուածքի մուրհակը՝ կնքուածը եւ այս բաց մուրհակը, եւ դիր նորանց մի հողի ամանի մէջ, որ շատ օրեր մնան։

15 Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Դեռ տներ եւ ագարակներ ու այգիներ պիտի ծախու առնուին այս երկրումը։

16 Եւ ես աղօթք արի Տիրոջը՝ ստացուածքի մուրհակը Ներիայի որդի Բարուքին տալուցս յետոյ ասելով.

17 Ո՜հ, Տէր Եհովայ, դու ես ստեղծել երկինքն ու երկիրը քո մեծ զօրութիւնովը եւ քո մեկնած բազուկովը. քեզ համար ոչ մի բան դժուար չէ.

18 Որ դու ողորմութիւն ես անում հազարներին, եւ հայրերի անօրէնութիւնները հատուցանում ես նորանց որդկանց ծոցը նորանցից յետոյ, ով դու մեծ եւ հզօր Աստուած, որի անունը Զօրաց Եհովայ է։

19 Դու մեծ ես խորհուրդով եւ զօրաւոր՝ գործերով, որ աչքերդ բաց են մարդկանց որդիների ամեն ճանապարհների վերայ, որ վճարես մարդիս իր ճանապարհների համեմատ եւ իր գործերի պտուղի համեմատ.

20 Որ նշաններ եւ հրաշքներ արիր Եգիպտոսի երկրումը մինչեւ այսօր եւ Իսրայէլի ու մարդկանց վերայ, եւ քեզ համար անուն շահեցիր՝ ինչպէս որ այսօր կայ.

21 Եւ հանեցիր քո Իսրայէլ ժողովրդին Եգիպտոսի երկրիցը նշաններով եւ հրաշքներով եւ զօրաւոր ձեռքով եւ մեկնած բազուկով եւ մեծ ահարկութեամբ.

22 Եւ տուիր նորանց այս երկիրը, որ երդում էիր արել իրանց հայրերին, որ տաս նորանց մի երկիր՝ որ կաթ ու մեղր է բղխում։

23 Եւ նորանք եկան ու ժառանգեցին նորան, եւ չլսեցին քո ձայնին եւ քո օրէնքներովը չգնացին, եւ այն ամենը, որ դու պատուիրել էիր նորանց անելու համար, չարին եւ դու նորանց հանդիպեցիր այս բոլոր չարիքին։

24 Ահա պատնէշները եկել են քաղաքը՝ որ նորան առնեն, եւ քաղաքը տրուեցաւ Քաղդէացիների ձեռքը, որ պատերազմում են նորա դէմ, սուրի, սովի եւ ժանտախտի պատճառովը. եւ ինչ որ ասել էիր՝ եղաւ. եւ ահա դու տեսնում ես։

25 Սակայն դու ասեցիր ինձ, ով Տէր Եհովայ, փողով առ քեզ համար այն ագարակը, եւ վկաներով վկայիր. բայց քաղաքը Քաղդէացիների ձեռքն է տրվում։

26 Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիային, ասելով.

27 Ահա ես եմ Տէրը՝ ամեն մարմնի Աստուածը, մի՞թէ ինձ համար մի որ եւ է դժուար բան կայ.

28 Սորա համար Տէրը այսպէս է ասում. Ահա ես այս քաղաքը պիտի մատնեմ Քաղդէացիների ձեռքը եւ բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի ձեռքը, եւ նա պիտի առնէ նորան։

29 Եւ այս քաղաքի դէմ պատերազմող Քաղդէացիք պիտի գան, եւ պիտի այրեն այս քաղաքը կրակով եւ նորան այրեն, եւ նաեւ այն տները՝ որոնց կտուրների վերայ Բահաղին խունկ են ծխում, եւ թափելու նուէրներ մատուցանում օտար աստուածների, որպէս զի ինձ բարկացնեն։

30 Որովհետեւ Իսրայէլի որդիքը եւ Յուդայի որդիքը միայն չարութիւն էին անում իմ առաջին իրանց մանկութիւնիցն ի վեր. որովհետեւ Իսրայէլի որդիքն ինձ հէնց բարկացնում են իրանց ձեռքի գործերովը, ասում է Տէրը։

31 Որովհետեւ իմ բարկութեան եւ իմ սրտմտութեան համար եղաւ այս քաղաքը ինձ համար այն օրիցը որ նորան շինեցին մինչեւ այս օրը, որ նորան վերացնեմ իմ առաջիցը,

32 Իսրայլի որդկանց եւ Յուդայի որդկանց ամեն չարութեան համար, որ նորանք գործեցին ինձ բարկացնելու համար, նորանք եւ նորանց թագաւորներն ու նորանց իշխանները՝ նորանց քահանաները եւ մարգարէները եւ Յուդայի մարդիկը եւ Երուսաղէմի բնակիչները։

33 Եւ դէպի ինձ քամակ դարձրին եւ ոչ թէ երես, թէպէտեւ ես սովորեցնում էի նորանց կանուխ վեր կենալով եւ սովորեցնելով. բայց նորանք չէին լսում խրատ առնելու համար։

34 Այս իրանց պղծութիւնները դրին այն տան մէջ, որի վերայ կոչուած էր իմ անունը, որ նորան պղծէին.

35 Եւ շինեցին Բահաղի բարձրաւանդակները, որ Ենովմի որդիի ձորումն է, որ իրանց տղերքն ու աղջկերքը անցկացնեն Մողոքի համար, որ ես նորանց չէի հրամայել եւ մտքովս էլ չէր անցել այդ գարշելութիւնը անելը Յուդային մեղանչել տալու համար։

36 Եւ հիմա սորա համար այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Այս քաղաքի մասին, որ դուք ասում էք թէ Բաբիլոնի թագաւորի ձեռքն է տրվում սրով, սովով եւ ժանտախտով.

37 Ահա ես նորանց պիտի ժողովեմ այն բոլոր երկիրներիցը ուր որ ես նորանց աքսորել եմ իմ բարկութիւնովը եւ մեծ ցասումով, եւ ետ պիտի բերեմ այս տեղը եւ նորանց պիտի բնակեցնեմ ապահովութիւնով։

38 Եւ նորանք ինձ համար կլինեն ժողովուրդ, եւ ես կլինեմ նորանց համար Աստուած։

39 Եւ ես կտամ նորանց մէկ սիրտ եւ մէկ ճանապարհ, որ ինձանից վախենան ամեն ժամանակ որ լաւ լինի իրանց համար եւ իրանցից յետոյ իրանց որդկանց համար։

40 Եւ ես յաւիտենական ուխտ եմ դնում նորանց հետ, որ ետ չդառնամ նորանցից սորանց բարութիւն անելուց, եւ իմ երկիւղը կդնեմ նորանց սրտերումը, որ ինձանից չհեռանան։

41 Եւ ես պիտի ուրախանամ նորանց բարութիւն անելով, եւ նորանց պիտի տնկեմ այս երկրումը հաւատարմութիւնով իմ բոլոր սրտովը եւ իմ բոլոր անձովը։

42 Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Ինչպէս որ ես բերի այս ազգի վերայ այս բոլոր մեծ չարիքը, այնպէս էլ պիտի բերեմ նորանց վերայ այն բոլոր բարիքը, որոնք ես խօսել եմ նորանց մասին։

43 Եւ ագարակներ պիտի առնուի այս երկրումը, որի համար դուք ասում էք թէ Ամայի է, առանց մարդի եւ անասունի, Քաղդէացիների ձեռքն է տրուել։

44 Փողով ագարակներ են առնելու եւ մուրհակում գրելու եւ կնքելու են եւ վկաներով վկայելու են Բենիամինի երկրումը, եւ Երուսաղէմի շրջակայքումը, եւ Յուդայի քաղաքներումը եւ սարի քաղաքներումը, եւ դաշտային քաղաքներումը եւ հարաւային քաղաքներումը. որովհետեւ ետ եմ դարձնելու նորանց գերութիւնը, ասում է Տէրը։

33

1 Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիային երկրորդ անգամ եւ նա տակաւին արգիլուած էր բանտի գաւիթումը, ասելով.

2 Այսպէս է ասում Տէրը՝ այս անողը, եւ այս կազմող Տէրը, որ սա հաստատուի, որի անունն Եհովայ է.

3 Կանչիր ինձ եւ ես քեզ պիտի պատասխանեմ, եւ ես քեզ պիտի մեծամեծ եւ անհասանելի բաներ իմացնեմ, որ դու չգիտես։

4 Որովհետեւ այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը այս քաղաքի տների մասին եւ Յուդայի թագաւորի տների մասին, որ քանդուել են պատնէշների եւ սուրի համար.

5 Գալիս են պատերազմելու Քաղդէացիների հետ, եւ որ նորանց լցնեն մարդի դիակներով, որոնց ես պիտի զարկեմ իմ բարկութիւնովը եւ իմ սրտմտութիւնովը, որովհետեւ ես ծածկել եմ իմ երեսը այս քաղաքից նորանց բոլոր չարութիւնների համար։

6 Ահա ես դնելու եմ նորա վերայ սպեղանիք եւ բժշկութիւն, եւ պիտի բժշկեմ նորանց, եւ պիտի յայտնեմ նորանց խաղաղութեան եւ ճշմարտութեան առատութիւն.

7 Եւ ես պիտի ետ դարձնեմ Յուդայի գերութիւնը եւ Իսրայէլի գերութիւնը, եւ պիտի շինեմ նորանց ինչպէս առաջ.

8 Եւ պիտի մաքրեմ նորանց իրանց անօրէնութիւններիցը, որ մեղանչեցին ինձ դէմ, եւ պիտի ներեմ նորանց բոլոր անօրէնութիւնները, որով մեղանչեցին ինձ դէմ եւ որով ինձ դէմ ապստամբեցին.

9 Եւ նա պիտի լինի ինձ համար ուրախութեան անուն, փառք եւ պարծանք երկրի բոլոր ազգերի համար, որոնք կլսեն այն բոլոր բարիքը, որ ես կանեմ նորանց. Եւ նորանք պիտի վախենան եւ դողան այն բոլոր բարիքի համար եւ այն բոլոր խաղաղութեան համար, որ ես նորան կանեմ։

10 Այսպէս է ասում Տէրը. Դեռ այս տեղումը, որի համար դուք ասում էք թէ Աւերակ է՝ առանց մարդի եւ առանց անասունի, Յուդայի քաղաքներումը, Երուսաղէմի փողոցներումը որ աւերակ է դարձած առանց մարդի եւ առանց բնակչի եւ առանց անասունի,

11 Պիտի լսուի ցնծութեան ձայն եւ ուրախութեան ձայն, փեսայի ձայն եւ հարսի ձայն, նորանց ձայնը որ կասեն. Օրհնեցէք Զօրաց Տիրոջը, որ բարի է Տէրը, եւ յաւիտեան է նորա ողորմութիւնը, եւ նորանց ձայնը որ Տիրոջ տունը գոհութեան նուէր են բերում։ Որովհետեւ ես ետ պիտի դարձնեմ երկրի գերութիւնը ինչպէս որ առաջ էր, ասում է Տէրը։

12 Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Դեռ այս տեղումը, որ աւերակ է առանց մարդի մինչեւ անասունը, եւ նորա ամեն քաղաքներումը պիտի լինեն հովիւների բնակարաններ, որոնք հօտեր են մակաղեցնում։

13 Լեռնային քաղաքներումը դաշտային քաղաքներումը, եւ հարաւային քաղաքներումը եւ Բենիամինի քաղաքներումը եւ Երուսաղէմի շրջակայքումը եւ Յուդայի քաղաքներումը դեռ հօտեր են անց կենալու համարողի ձեռքովը, ասում է Տէրը։

14 Ահա օրեր են գալիս ասում է Տէրը, որ պիտի հաստատեմ այն բարի խօսքը, որ ես ասել եմ Իսրայէլի տան համար եւ Յուդայի տան համար։

15 Այն օրերը եւ այն ժամանակը ես Դաւիթի համար մի արդարութեան շառաւիղ պիտի բուսցնեմ, եւ նա պիտի իրաւունք եւ արդարութիւն անէ երկրի վերայ։

16 Այն օրերը Յուդան պիտի ազատուի եւ Երուսաղէմը պիտի ապահովութիւնով բնակուէ, եւ այս է որով նա պիտի կոչուի, ԵՀՈՎԱՆ ՄԵՐ ԱՐԴԱՐՈՒԻԹՒՆԸ։

17 Որովհետեւ այսպէս է ասում Տէրը, չպիտի պակասէ Դաւիթի համար մէկ մարդ՝ նստող Իսրայէլի տան աթոռի վերայ.

18 Եւ Ղեւտացի քահանաներից պակաս չպիտի լինի իմ առաջին ողջակէզ մատուցանող, հացի ընծայ նուիրող եւ զոհ անող մարդ ամեն ժամանակ։

19 Եւ եղաւ Տիրոջ խօսքը Երեմիային ասելով. Այսպէս է ասում Տէրը.

20 Եթէ խափանէք իմ ուխտը ցերեկը եւ իմ ուխտը գիշերը, որ չլինի ցերեկն ու գիշերն իրանց ժամանակին,

21 Իմ ուխտն էլ կխափանուի իմ ծառայ Դաւիթի հետ, որ նա որդի չունենայ թագաւորող իր աթոռի վերայ. Նոյնպէս եւ իմ պաշտօնեայ Ղեւտացի քահանաների հետ։

22 Ինչպէս որ չի համարուիլ երկնքի զօրքը եւ չի համարուիլ ծովի աւազը, նոյնպէս պիտի շատացնեմ իմ ծառայ Դաւիթի սերունդը, եւ իմ պաշտօնեայ Ղեւտացիներին։

23 Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիային ասելով.

24 Չե՞ս տեսնում թէ ինչ են խօսում այս ժողովուրդը ասելով թէ Այն երկու ազգատոհմներին, որոնց Տէրը ընտրել էր, նորանց մերժել է. Եւ նորանք անարգում են իմ ժողովրդին, որ ազգ չլինի այլ եւս նորանց առաջին։

25 Այսպէս է ասում Տէրը. Եթէ ես ուխտ չունիմ ցերեկուայ եւ գիշերուայ հետ եւ կանոններ չեմ դրել երկնքին եւ երկրիս,

26 Յակոբի եւ իմ ծառայ Դաւիթի սերունդն էլ պիտի մերժեմ, որ նորա սերունդիցը չառնեմ իշխաններ Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի սերունդի վերայ, որովհետեւ նորանց գերութիւնը պիտի դարձնեմ եւ նորանց պիտի ողորմեմ։

34

1 Այն խօսքը որ եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ, երբ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը եւ նորա բոլոր զօրքերը եւ երկրի բոլոր թագաւորութիւնները որ իր իշխանութեան ձեռքումն էին, եւ բոլոր ժողովուրդներովը պատերազմում էին Երուսաղէմի դէմ եւ նորա բոլոր քաղաքների դէմ, ասելով.

2 Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Գնա եւ խօսիր Յուդայի թագաւոր Սեդեկիային եւ ասիր նորան. Այսպէս է ասում Տէրը. Ահա ես այս քաղաքը պիտի տամ Բաբիլոնի թագաւորի ձեռքը, եւ նա պիտի այրէ նորան կրակով։

3 Եւ դու պիտի չպրծնես նորա ձեռքիցը, այլ անպատճառ պիտի բռնուիս եւ նորա ձեռքը մատնուիս, եւ քո աչքերը պիտի տեսնեն Բաբիլոնի թագաւորի աչքերը, եւ նորա բերանը պիտի խօսէ քո բերանի հետ, եւ պիտի գնաս Բաբիլոն։

4 Սակայն լսիր Տիրոջ խօսքը, ով Յուդայի Սեդեկիա թագաւոր, այսպէս է ասում Տէրը քո մասին. Դու սրով պիտի չմեռնես։

5 Դու խաղաղութիւնով պիտի մեռնես. Եւ ինչպէս որ քեզանից առաջ եղող քո հայրերի առաջին թագաւորների համար խունկեր ծխեցին, նոյնպէս եւ պիտի ծխեն քեզ համար, եւ Վա՜յ տէր, ասելով, պիտի սուգ անեն քեզ վերայ, որովհետեւ այս խօսքը ես խօսեցի, ասում է Տէրը։

6 Եւ Երեմիա մարգարէն խօսեց Յուդայի Սեդեկիա թագաւորի հետ այս բոլոր խօսքերը Երուսաղէմում։

7 Եւ Բաբիլոնի թագաւորի զօրքը պատերազմում էր Երուսաղէմի դէմ եւ Յուդայի մնացած բոլոր քաղաքների դէմ, Լաքիսի եւ Ազեկայի դէմ, որովհետեւ Յուդայի քաղաքների մէջ սորանք էին մնացել պարսպաւոր քաղաքներ։

8 Այն խօսքը որ եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ, երբոր Սեդեկիա թագաւորը Երուսաղէմումն եղող ժողովրդի բոլորի հետ ուխտ էր դրել, որ նորանք ազատութիւն քարոզեն.

9 Որ ամեն մարդ իր ծառային եւ ամեն մարդ իր աղախնին՝ Եբրայեցիին եւ Եբրայեցուհիին ազատ արձակէ, որ ոչ մէկը չծառայեցնէ իր Հրէայ եղբօրը։

10 Եւ լսեցին բոլոր իշխանները եւ բոլոր ժողովուրդը, որոնք ուխտ արին, որ ամեն մարդ իր ծառային եւ ամեն մարդ իր աղախնին ազատ արձակէ, որ այլ եւս նորան չծառայեցնէ եւ նորանք լսեցին ու արձակեցին։

11 Բայց յետոյ ետ դառան եւ իրանց ազատ արձակած ծառաներին եւ աղախիններին ետ դարձրին եւ նորանց բռնի ծառաներ եւ աղախիններ արին։

12 Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ՝ ասելով.

13 Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ես ուխտ արի ձեր հայրերի հետ այն օրը որ նորանց հանեցի Եգիպտոսի երկրիցը՝ ծառայութեան տանիցը ասելով թէ

14 Եօթը տարիից յետոյ ձեզանից ամեն մարդ արձակէ իր Եբրայեցի եղբօրը, որ ծախուած է քեզ վերայ եւ ծառայել է քեզ վեց տարի, դու նորան ազատ արձակիր քո կշտիցը, բայց ձեր հայրերը ինձ չհնազանդեցին եւ ականջ չդրին։

15 Եւ դուք այսօր ետ էիք դառել եւ արել այն՝ ինչ որ ուղիղ է իմ աչքի առաջին ամեն մարդ իր ընկերին ազատութիւն քարոզելով, եւ ուխտ էիք կապել իմ առաջին այն տանը, որի վերայ կոչուած է իմ անունը.

16 Բայց էլի դառաք ու պղծեցիք իմ անունը, եւ ետ դարձրիք ամեն մարդ իր ծառային եւ ամեն մարդ իր աղախնին, որոնց ազատ արձակել էիք իրանց համար, եւ նորանց բռնադատեցիք, որ ձեզ համար ծառաներ եւ աղախիններ լինեն։

17 Վասնորոյ այսպէս է ասում Տէրը. Դուք ինձ չլսեցիք, որ ազատութիւն քարոզէիք ամեն մարդ իր եղբօրը եւ ամեն մարդ իր ընկերին, ահա ես ձեզ համար ազատութիւն կքարոզեմ, ասում է Տէրը, սուրին եւ ժանտախտին եւ սովին, եւ ձեզ պիտի մատնեմ տանջանքի երկրի բոլոր թագաւորութիւններին։

18 Եւ պիտի մատնեմ այն մարդիկը, որոնք զանց են արել իմ ուխտը, որոնք չեն կատարել այն ուխտի խօսքերը, որ արին իմ երեսի առաջին, որ զուարակը բաժանեցին երկու կտորի եւ կտորների միջովը անցան,

19 Այսինքն Յուդայի իշխանները եւ Երուսաղէմի իշխանները, պալատականները եւ քահանաները եւ երկրի բոլոր ժողովուրդը, որ անց կացաւ զուարակի կտորների միջովը։

20 Եւ նորանց պիտի մատնեմ իրանց թշնամիների ձեռքը եւ նորանց հոգին պահանջողների ձեռքը, եւ նորանց դիակները պիտի կերակուր դառնան երկնքի թռչունների համար եւ երկրի գազանների համար։

21 Եւ Յուդայի Սեդեկիա թագաւորին եւ նորա իշխաններին պիտի տամ իրանց թշնամիների ձեռքը եւ նորանց հոգին պահանջողների ձեռքը եւ Բաբիլոնի թագաւորի զօրքի ձեռքը որ ձեզանից ետ են գնացել։

22 Ահա ես հրամայում եմ, ասում է Տէրը, եւ նորանց ետ եմ դարձնելու այս քաղաքի վերայ, եւ նորանք պիտի պատերազմեն նորա դէմ եւ նորան առնեն եւ նորան այրեն կրակով, եւ Յուդայի քաղաքները պիտի ամայի անեմ՝ առանց բնակչի։

35

1 Այն խօսքը որ եղաւ Երեմիա մարգարէին Տիրոջ կողմանէ Յուդայի թագաւոր յովսիայի որդի Յովակիմի օրերին, ասելով.

2 Գնա Ռեքաբեանց տունը եւ խօսիր նորանց հետ, եւ տար նորանց Տիրոջ տունը՝ սենեակների մէկը, եւ նորանց գինի խմել տուր։

3 Եւ ես Քաբասինիայի որդիի Երեմիայի որդի Յեզոնիային եւ նորա եղբայրներին եւ նորա բոլոր որդկանցը վեր առայ, նաեւ բոլոր Ռեքաբեանց տունը,

4 Եւ նորանց տարի Տիրոջ տունը Աստուծոյ մարդ Յեգդոզիայի որդի Անանի որդկանց սենեակը, որ Սեղղումի որդի Մաասիա դռնապանի սենեակից վերեւ եղող իշխանների սենեակի մօտն է,

5 Եւ Ռեքաբեանց տան որդկանց առաջին ամաններ դրի գինիով լիքը եւ բաժակներ, եւ ասեցի նորանց. Գինի խմեցէք։

6 Եւ նորանք ասեցին. Մենք գինի չեմք խմում, որովհետեւ մեր հայրը՝ Ռեքաբի որդի Յովնադաբը մեզ պատուիրել է ասելով թէ Գինի չխմէք ոչ դուք եւ ոչ ձեր որդիքը յաւիտեան։

7 Եւ տուն չշինէք, եւ սերմ չցանէք, եւ այգի չտնկէք, եւ այս բաները պիտի չունենաք. Այլ վրաններում բնակուեցէք ձեր բոլոր օրերումը, որպէս զի շատ օրեր ապրէք երկրի երեսին, ուր որ դուք պանդուխտ էք։

8 Եւ մենք լսում ենք մեր հայր Ռեքաբի որդի Յովնադաբի ձայնին այն ամեն բանում որ պատուիրել է մեզ, որ գինի չխմենք մեր բոլոր օրերումը՝ թէ մենք թէ մեր կանայքը թէմեր տղայքը թէ մեր աղջկերքը։

9 Եւ տուներ չշինենք բնակուելու համար, եւ մենք այգի, ագարակ եւ ցանք չենք ունենում.

10 Այլ վրաններում ենք բնակվում, եւ հնազանդում ենք ու անում այն ամենի համեմատ, որ մեզ պատուիրել է մեր հայրը՝ Յովնադաբը։

11 Եւ եղաւ երբոր Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը եկաւ այս երկրի վերայ, այն ժամանակ ասեցինք. Եկէք գնանք Երուսաղէմ Քաղդէացիների զօրքերի պատճառով եւ Ասորիների զօրքերի պատճառով. Եւ բնակվում ենք Երուսաղէմումը։

12 Եւ եղաւ Տիրոջ խօսքը Երեմիային ասելով.

13 Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Գնա եւ ասիր յուդայի մարդկանցը եւ Երուսաղէմի բնակիչներին. Մի՞թէ խրատ չէք առնում որ իմ խօսքերին հնազանդեցէք, ասում է Տէրը։

14 Ռեքաբի որդի Յովնադաբի խօսքերը, որ պատուիրել է իր որդկանցը գինի չխմել, հաստատվում են, եւ նորանք չեն խմում մինչեւ այսօր, այլ հնազանդում են իրանց հօր պատուէրին. Բայց ես խօսեցի ձեզ հետ կանուխ վեր կենալով եւ խօսելով, բայց դուք ինձ չլսեցիք։

15 Եւ ես ձեզ մօտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարէներին, կանուխ վեր կենալով եւ ուղարկելով, եւ ասեցի Ետ դարձէք ամեն մարդ իր չար ճանապարհիցը, եւ լաւացրէք ձեր գործերը, եւ ուրիշ աստուածների ետեւից մի գնաք նորանց ծառայելու համար, այն ժամանակ դուք կբնակուէք այս երկրի վերայ որ ես տուել եմ ձեզ եւ ձեր հայրերին, բայց դուք ականջ չդրիք եւ չլսեցիք ինձ։

16 Սակայն Ռեքաբի որդի Յովնադաբի որդիքը կատարեցին իրանց հօր պատուէրը, որ պատուիրել էր իրանց, իսկ այս ժողովուրդը ինձ չեն լսում։

17 Սորա համար այսպէս է ասում Զօրաց Տէր Աստուած՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես բերելու եմ Յուդայի վերայ եւ Երուսաղէմի բոլոր բնակիչների վերայ այն ամեն չարիքը, որ խօսել եմ նորանց մասին, որովհետեւ ես ասեցի նորանց, բայց նորանք չլսեցին, եւ կանչեցի նորանց, բայց նորանք չպատասխանեցին։

18 Եւ Երեմիան ասեց Ռեքաբեանց տանը, թէ Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Որովհետեւ դուք լսել էք ձեր հայր յովնադաբի պատուէրին, եւ պահում էք նորա ամեն պատուէրները, եւ անում էք այն ամենի համեմատ, որ նա ձեզ պատուիրել է.

19 Դորա համար այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ռեքաբիորդի Յովնադաբից միշտ իմ առաջին կանգնող մարդ պիտի պակաս չլինի։

36

1 Եւ եղաւ Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Յովակիմի չորրորդ տարին, որ այս խօսքը եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ ասելով.

2 Քեզ համար մի տոմս առ եւ գրիր նորա վերայ այն բոլոր խօսքերը, որ ասել եմ քեզ Իսրայէլի մասին եւ Յուդայի մասին եւ բոլոր ազգերի մասին այն օրիցն սկսած որ խօսեցի քեզ հետ Յովսիայի օրերիցը մինչեւ այս օրը։

3 Կարելի է կլսէ Յուդայի տունը այն բոլոր չարիքը, որ ես խորհել եմ նորանց անելու, որպէս զի ամեն մարդ իր չար ճանապարհիցը ետ դառնայ, եւ ես ներեմ նորանց անօրէնութիւնը եւ նորանց մեղքը։

4 Եւ Երեմիան կանչեց Ներիայի որդի Բարուքին. Եւ Բարուքը գրեց Երեմիայի բերանից Տիրոջ բոլոր խօսքերը, որ նա ասել էր նորան, մի գրքի տոմսի վերայ։

5 Եւ Երեմիան պատուիրեց Բարուքին ասելով. Ես բանտարկուած եմ՝ չեմ կարող գնալ Տիրոջ տունը.

6 Բայց դու գնա եւ կարդա այդ տոմսիցը, որ դու գրեցիր իմ բերանիցը, Տիրոջ խօսքերը՝ ժողովրդի ականջին Տիրոջ տանը ծոմապահութեան օրը, նաեւ բոլոր Յուդայի մարդկանց ականջին, որ գալիս են իրանց քաղաքներիցը, կարդաս նորան։

7 Կարելի է նորանց աղօթքը ընկնէ Տիրոջ առաջը եւ ամեն մարդ ետ դառնայ իր չար ճանապարհիցը, որովհետեւ մեծ է այն բարկութիւնն ու սրտմտութիւնը, որ Տէրը ասել է այս ժողովրդի դէմ։

8 Եւ Ներիայի որդի Բարուքը արաւ այն ամենի համեմատ, որ նորան պատուիրել էր Երեմիա մարգարէն, որ կարդայ Տիրոջ խօսքերի գրքիցը Տիրոջ տանը։

9 Եւ եղաւ Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Յովակիմի հինգերորդ տարին իններորդ ամսին ծոմապահութիւն քարոզեցին Տիրոջ առաջին Երուսաղէմի բոլոր ժողովուրդը, եւ այն բոլոր ժողովուրդը, որ եկել էր յուդայի քաղաքներից Երուսաղէմ։

10 Եւ Բարուքը կարդաց գրքիցը Երեմիայի խօսքերը Տիրոջտանը Սափան դպրի որդի Գամարիայի սենեակումը վերի գաւիթումը, Տիրոջ տան նոր դռան մուտքումը ժողովրդի ականջի առաջին։

11 Եւ Սափանի որդիի Գամարիայի որդի Միքիան լսեց Տիրոջ բոլոր խօսքերը այն գրքի միջից.

12 Եւ իջաւ թագաւորի տունը դպրի սենեակը, եւ ահա այնտեղ նստած էին բոլոր իշխանները՝ Եղիսամա դպիրը եւ Սեմայիայի որդի Դաղայիան եւ Աքբորի որդի Եղնաթանը եւ սափանի որդի Գամարիան եւ Անանիայի որդի Սեդեկիան եւ բոլոր իշխանները։

13 Եւ Միքիան նորանց պատմեց այն ամեն խօսքերը, որ լսել էր, երբոր Բարուքը կարդում էր գրքիցը ժողովրդի ականջին։

14 Եւ բոլր իշխանները ուղարկեցին Բարուքի մօտ Քուսիի որդի Սեղեմիայի որդիի Նաթանիայի որդի Յուդիին ասելով. Այն տոմսը, որից դու կարդացել ես ժողովրդի ականջին, վեր առ եւ եկ. Եւ Ներիայի որդի Բարուքն առաւ այն տոմսը իր ձեռքը եւ գնաց նորանց մօտ։

15 Եւ նորանք ասեցին նորան. Խնդրում ենք՝ նստիր, եւ կարդա դորան մեր ականջին. Բարուքն էլ կարդաց նորանց ականջին։

16 Եւ երբոր նորանք լսեցին այն բոլոր խօսքերը, դողալով իրար էին նայում, եւ ասեցին Բարուքին. Անպատճառ պատմելու ենք թագաւորին այդ բոլոր խօսքերը։

17 Եւ բարուքին հարցրին եւ ասեցին. Խնդրում ենք՝ մեզ ասիր՝ ի՞նչպէս գրեցիր այս բոլոր խօսքերը նորա բերանիցը։

18 Եւ Բարուքն ասեց նորանց. Իր բերանովը նա ինձ ասում էր այս բոլոր խօսքերը եւ ես գրում էի այս գրքում թանաքով։

19 Եւ իշխաններն ասեցին Բարուքին. Գնա եւ թաք կացէք դու եւ Երեմիան, եւ մարդ չիմանայ թէ դուք որտեղ էք։

20 Եւ նորանք եկան սրահը թագաւորի մօտ, բայց տոմսը պահ տուին դպիր Եղիսամայի սենեակումը, եւ բոլոր խօսքերը պատմեցին թագաւորի ականջին։

21 Եւ թագաւորը ուղարկեց Յուդիին, որ առնէ տոմսը. Եւ նա առաւ նորան դպիր Եղիսամայի սենեակից, եւ Յուդին կարդաց նորան թագաւորի ականջին եւ բոլոր իշխանների ականջին, որ կանգնել էին թագաւորի կշտին։

22 Եւ թագաւորը կենում էր ձմերատանը իններորդ ամսումը, եւ կրակարանը վառուած էր նորա առաջին։

23 Եւ եղաւ երբոր Յուդին կարդաց երեք եւ չորս էջ, նա կտրեց նորան դպրի դանակովը եւ գցեց կրակը, որ կրակարանումն էր մինչեւ որ բոլոր տոմսը վերջացաւ կրակարանումն եղող կրակի վերայ։

24 Եւ չզարհուրեցան եւ չպատառեցին իրանց հանդերձները ոչ թագաւորը եւ ոչ նորա բոլոր ծառաները, որ լսում էին այս բոլոր խօսքերը.

25 Թէպէտ եւ Եղնաթանը, Դաղայիան եւ Գամարիան թագաւորին պաղատեցին, որ տոմսը չայրէ. Բայց նա նորանց չլսեց։

26 Եւ թագաւորը հրամայեց Յերամելին՝ թագաւորի որդիին՝ եւ Եզրիէլի որդի Սարայիային եւ Աբդիէլի որդի Սեղեմիային, որ բռնեն դպիր Բարուքին եւ Երեմիա մարգարէին, բայց Տէրը նորանց ծածկեց։

27 Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիային, երբոր թագաւորը այրել էր այն տոմսը եւ այն խօսքերը, որոնք Բարուքը գրել էր Երեմիայի բերանից, ասելով՝

28 Դարձեալ քեզ համար մի ուրիշ տոմս առ եւ գրիր նորա վերայ այն առաջի խօսքերը, որոնք կային առաջի տոմսի վերայ, որ Յուդայի Յովակիմ թագաւորը այրեց,

29 Եւ Յուդայի Յովակիմ թագաւորին ասիր. Այսպէս է ասում Տէրը. Դու այրեցիր այս տոմսը ասելով թէ Ի՞նչու ես գրել նորա վերայ թէ անպատճառ պիտի գայ Բաբիլոնի թագաւորը եւ աւերէ երկիրը եւ դադրեցնէ նորանից մարդն ու անասունը։

30 Դորա համար այսպէս է ասում Տէրը Յուդայի Յովակիմ թագաւորի մասին. Նորա համար նստող չպիտի լինի Դաւիթի աթոռի վերայ եւ նորա դիակը պիտի դէն գցուի եւ մնայ ցերեկը տաքումը եւ գիշերը ցրտումը։

31 Եւ ես պիտի այցելեմ նորան եւ նորա սերունդին եւ նորա ծառաներին իրանց անօրէնութիւնների համար, եւ պիտի բերեմ նորանց վերայ եւ Երուսաղէմի բնակիչների վերայ եւ Յուդայի մարդկանց վերայ այն բոլոր չարիքը որ ես ասեցի նորանց, բայց նորանք չլսեցին։

32 Եւ Երեմիան մի ուրիշ տոմս առաւ եւ տուաւ Ներիայի որդի դպիր Բարուքին, եւ նա գրեց նորա վերայ Երեմիայի բերանից այն գրքի բոլոր խօսքերը, որ Յուդայի Յովակիմ թագաւորը այրել էր կրակով, եւ դեռ նորանց վերայ նորանց պէս շատ բաներ էլ աւելացուեցան։

37

1 Եւ Յովսիայի որդի Սեդեկիա թագաւորը թագաւոր եղաւ Յովակիմի որդի Յեքոնիայի տեղ, որին Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը Յուդայի երկրումը թագաւոր դրաւ։

2 Բայց նա եւ նորա ծառաները եւ երկրի ժողովուրդը չհնազանդեցին Տիրոջ խօսքին, որ խօսեց Երեմիա մարգարէի ձեռովը։

3 Եւ Սեդեկիա թագաւորը ուղարկեց Սեղեմիայի որդի Յուքաղին եւ Մաասիայի որդի Սոփոնիա քահանային Երեմիա մարգարէի մօտ ասելով. Խնդրում ենք՝ աղօթք արա մեզ համար մեր Տէր Աստուծուն։

4 Եւ Երեմիան մտնում ու դուրս էր գալիս ժողովրդի մէջ, եւ նորան չէին դրել բանտի տունը։

5 Եւ Փարաւօնի զօրքը դուրս եկաւ Եգիպտոսից, եւ Քաղդէացիք, որոնք պաշարել էին Երուսաղէմը, լսեցին նորանց լուրը եւ հեռացան Երուսաղէմի վերայից։

6 Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիա մարգարէին ասելով.

7 Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Այսպէս ասեցէք Յուդայի թագաւորին, որ ձեզ ուղարկել է ինձ մօտ ինձ հարցնելու. Ահա Փարաւօնի զօրքը, որ դուրս էր եկել ձեզ օգնելու, ետ պիտի դառնայ իր երկիրը՝ Եգիպտոս։

8 Եւ Քաղդէացիք էլ պիտի ետ դառնան ու պատերազմեն այս քաղաքի դէմ, եւ պիտի նորան առնեն եւ նորան կրակով այրեն։

9 Այսպէս է ասում Տէրը. Մի խաբէք ձեր անձերը ասելով թէ Քաղդէացիք անշուշտ գնացել են մեր վերայից. Բայց նորանք չեն գնալու։

10 Որովհետեւ եթէ զարկէք Քաղդէացիների բոլոր զօրքը, որ պատերազմում է ձեզ հետ, եւ նորանցից մի քանի վիրաւորուած մարդիկ մնան, դարձեալ ամեն մարդ իր վրանումը կանգնելով պիտի այս քաղաքը կրակով այրեն։

11 Եւ եղաւ երբոր Քաղդէացիների զօրքը ետ քաշուեցաւ Երուսաղէմի վերայից Փարաւօնի զօրքի պատճառով,

12 Այն ժամանակ Երեմիան դուրս եկաւ Երուսաղէմից, որ գնայ Բենիամինի երկիրը որ բաժին առնէ այնտեղից ժողովրդի մէջ.

13 Եւ նա երբոր Բենիամինի դռնումն էր, այնտեղ էր մի ոստիկան՝ անունը Անանիայի որդիի Սեղեմիայի որդի Յերիա. Եւ նա բռնեց Երեմիա մարգարէին ասելով թէ Դու անցնում ես Քաղդէացիների կողմը։

14 Բայց Երեմիան ասեց. Սուտ է, ես Քաղդէացիների կողմը չեմ անց կենում. Իսկ նա նորան չլսեց, եւ Յերիան բռնեց Երեմիային, եւ նորան տարաւ իշխանների մօտ։

15 Եւ իշխանները բարկացան Երեմիայի վերայ եւ նորան ծեծեցին եւ նորան գցեցին բանտը դպիր Յովնաթանի տանը. Որովհետեւ դա բանտ էին շինել։

16 Երբոր Երեմիան մտաւ բանտը եւ խուցերը, այնտեղ մնաց Երեմիան շատ օրեր.

17 Եւ Սեդեկիա թագաւորը մարդ ուղարկեց եւ նորան առաւ, եւ թագաւորը հարցրեց նորան իր տանը ծածուկ եւ ասեց. Տիրոջ կողմանէ խօսք կա՞յ. Եւ Երեմիան ասեց՝ Կայ. Եւ ասեց՝ Դու Բաբիլոնի թագաւորի ձեռքն ես տրուելու։

18 Եւ Երեմիան ասեց Սեդեկիա թագաւորին. Ես ի՞նչ մեղք եմ արել քեզ դէմ եւ քո ծառաների դէմ եւ այս ժողովրդի դէմ, որ ինձ դրել էք բանտը։

19 Եւ ո՞ւր են ձեր մարգարէները, որ մարգարէանում էին ձեզ ասելով թէ բաբիլոնի թագաւորը չպիտի գայ ձեզ վերայ եւ այս երկրի վերայ։

20 Եւ հիմա լսիր՝ խնդրեմ, ով իմ տէր թագաւոր, թող իմ աղաչանքը քո առաջին ընկնէ. Եւ ինձ ետ մի ուղարկիր դպիր Յովնաթանի տունը, որ այնտեղ չմեռնեմ։

21 Եւ Սեդեկիա թագաւորը պատուիրեց, եւ Երեմիային դրին բանտի գաւիթումը, եւ նորան տալիս էին ամեն օր մէկ նկանակ հաց հացագործների փողոցից, մինչեւ բոլոր հացը քաղաքից վերջացաւ։ Եւ Երեմիան մնում էր բանտի գաւիթումը։

38

1 Եւ լսեցին Մատթանի որդի Սափատիան եւ Փասուրի որդի Գոդողիան եւ Սեղեմիայի որդի Յուքաղը եւ Մեղքիայի որդի Փասուրը այս խօսքերը, որ Երեմիան խօսում էր բոլոր ժողովրդի հետ ասելով.

2 Այսպէս է ասում Տէրը. Այս քաղաքում մնացողը պիտի սրով, սովով եւ ժանտախտով մեռնէ, իսկ դուրս եկող՝ Քաղդէացիների մօտ գնացողը պիտի ապրէ, եւ իր հոգին իրան համար աւարի պէս պիտի լինի, եւ նա պիտի ապրէ։

3 Այսպէս է ասում Տէրը. Անպատճառ այս քաղաքը պիտի Բաբիլոնի թագաւորի զօրքի ձեռքը մատնուի, եւ նա պէտք է առնէ նորան։

4 Եւ իշխաններն ասեցին թագաւորին. Խնդրում ենք՝ թող այս մարդը մեռցնուի, որովհետեւ այդ պատճառով դա թուլացնում է պատերազմի մարդկանց ձեռքերը, որոնք մնացել են այս քաղաքում, եւ բոլոր ժողովրդի ձեռքերը, նորանց այսպիսի խօսքեր ասելով. Որովհետեւ այս մարդը խաղաղութիւն չէ ուզում այս ժողովրդի համար, այլ չարիք։

5 Եւ Սեդեկիա թագաւորն ասեց. Ահա նա ձեր ձեռքին է, որովհետեւ թագաւորը ձեզ մօտ մի բան չէ կարող։

6 Եւ նորանք առան Երեմիային եւ գցեցին նորան թագաւորի որդի մեղքիայի գուբը որ բանտի դռանն էր. Եւ չուաններով իջեցրին Երեմիային, եւ գուբի մէջ ջուր չկար այլ տիղմ. Եւ Երեմիան ընկղմում էր տիղմի մէջ։

7 Եւ Եթէովպացի Աբդիմելէք ներքինին, որ թագաւորի տանն էր լինում, լսեց, որ Երեմիային գցել են գուբը. Եւ թագաւորը նստել էր Բենիամինի դռանը։

8 Եւ Աբդիմելէքը դուրս եկաւ թագաւորի տանիցը եւ խօսեց թագաւորի հետ ասելով.

9 Ով տէր իմ թագաւոր, այս մարդիկը վատ բան արին ամեն ինչ որ Երեմիա մարգարէին արին, որ նորան գցեցին գուբը. Եւ նա կմեռնէ նորա տակին սովի պատճառով, որովհետեւ քաղաքումը այլ եւս հաց չկայ։

10 Եւ թագաւորը պաըուիրեց Եթէովպացի Աբդիմելէքին ասելով. Վեր առ այստեղից քեզ երեսուն մարդ եւ հանիր Երեմիա մարգարէին այն գուբիցը նորա մեռնելուց առաջ։

11 Եւ Աբդիմելէքն առաւ այն մարդիկն իր մօտ եւ տարաւ նորանց թագաւորի տունը շտեմարանի տակը, եւ այնտեղից առաւ պատառոտած շորեր եւ հինացած շորեր եւ իջեցրեց նորանց չուաններով գուբը Երեմիայի մօտ։

12 Եւ Եթէովպացի Աբդիմելէքն ասեց Երեմիային. Այդ պատառոտած եւ հինացած շորերը դիր կռներիդ տակին չուանների տակ. Եւ Երեմիան այնպէս արաւ։

13 Եւ Երեմիային վեր քաշեցին չուաններով եւ նորան հանեցին գուբիցը. Եւ Երեմիան կենում էր բանտի գաւիթումը։

14 Եւ Սեդեկիա թագաւորը մարդ ուղարկեց եւ տարաւ Երեմիա մարգարէին իր մօտ այն երրորդ մուտքը որ Տիրոջ տան մօտ է, եւ թագաւորն ասեց Երեմիային. Ես քեզանից մի բան եմ հարցնելու, ինձանից ոչինչ չծածկես։

15 Եւ Երեմիան ասեց Սեդեկիային. Եթէ քեզ պատմեմ, մի՞թէ ինձ չես սպանել տալ. Եւ եթէ քեզ խրատ տամ, ինձ չես լսիլ։

16 Եւ Սեդեկիա թագաւորը ծածուկ երդում արաւ Երեմիային ասելով. կենդանի է Տէրը, որ ստեղծել է մեր այս հոգին, որ քեզ չեմ մեռցնիլ եւ քեզ չեմ տալ այս մարդկանց ձեռքը, որ պահանջում են քո հոգին։

17 Եւ Երեմիան ասեց Սեդեկիային. Այսպէս է ասում Եհովայ Զօրաց Աստուածը՝ Իսրայէլի Աստուածը. Եթէ իրաւ դուրս գաս Բաբիլոնի թագաւորի իշխանների մօտ, այն ժամանակ քո անձը ողջ պիտի մնայ, եւ այս քաղաքը չի այրուիլ կրակով. Եւ ողջ կմնաս դու եւ քո տունը։

18 Իսկ եթէ դուրս չգաս բաբիլոնի թագաւորի իշխանների մօտ, այն ժամանակ այս քաղաքը պիտի Քաղդէացիների ձեռքը մատնուի, եւ նորանք պիտի այրեն նորան կրակով. Եւ դու էլ չես պրծնիլ նորանց ձեռքիցը։

19 Եւ Սեդեկիա թագաւորն ասեց Երեմիային. Ես վախենում եմ Հրէաներիցը, որոնք անցել են Քաղդէացիների կողմը, որ մի գուցէ ինձ նորանց ձեռքը տան, եւ նորանք անարգեն ինձ։

20 Եւ Երեմիան ասեց. Չեն տալ. Խնդրեմ՝ լսիր Տիրոջ ձայնին, որ ես քեզ ասում եմ, այն ժամանակ լաւ կլինի քեզ համար, եւ քո անձը ողջ կմնայ։

21 Իսկ եթէ չուզես դուրս գնալ, ահա այն բանը որ Տէրը ցոյց տուաւ ինձ։

22 Եւ ահա այն բոլոր կանայքը, որոնք մնացել են Յուդայի թագաւորի տանը, պիտի դուրս տարուին Բաբիլոնի թագաւորի իշխանների մօտ, եւ նորանք պիտի ասեն. Քեզ հրապուրեցին եւ քեզ յաղթեցին քո բարեկամները. Խրուեցան տիղմի մէջ քո ոտները, նորանք ետ քաշուեցան։

23 Եւ քո բոլոր կանանցը եւ քո որդկանցը պիտի դուրս հանեն Քաղդէացիների մօտ, եւ դու էլ չես պրծնիլ նորանց ձեռքիցը. Այլ պիտի բռնուիս Բաբիլոնի թագաւորի ձեռքովը, եւ այս քաղաքը պիտի այրես կրակով։

24 Եւ Սեդեկիան ասեց Երեմիային. Ոչ մի մարդ չիմանայ այս խօսքերը, եւ դու չես մեռնիլ.

25 Եւ երբոր իշխանները լսեն, որ ես քեզ հետ խօսել եմ եւ գան քեզ մօտ եւ քեզ ասեն. Մեզ ասիր՝ ի՞նչ ես ասել թագաւորին, մեզանից մի ծածկիր, եւ մենք էլ քեզ չենք սպանիլ, եւ ի՞նչ ասեց քեզ թագաւորը.

26 Այն ժամանակ ասես նորանց. Ես աղաչանքս մատուցրի թագաւորին, որ ինձ ետ չուղարկէ Յովնաթանի տունը, որ այնտեղ մեռնեմ։

27 Եւ բոլոր իշխանները եկան Երեմիայի մօտ եւ նորանից հարցրին, եւ նա պատմեց այս բոլոր խօսքերի համեմատ որ թագաւորը հրամայել էր իրան, եւ դադարեցին նորա հետ խօսելուց, որովհետեւ բանը չյայտնուեցաւ։

28 Եւ Երեմիան ետ դառաւ բանտի գաւիթը մինչեւ այն օրը, որ Երուսաղէմն առնուեցաւ. Եւ եղաւ այնտեղ, երբոր առնուեցաւ Երուսաղէմը։

39

1 Յուդայի թագաւոր Սեդեկիայի իններորդ տարուայ տասներորդ ամսումը եկաւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը եւ նորա բոլոր զօրքը Երուսաղէմ եւ պաշարեցին նորան։

2 Սեդեկիայի տասնեւմէկերորդ տարուայ չորրորդ ամսումը՝ ամսի իննին քաղաքը նուաճուեցաւ։

3 Եւ Բաբիլոնի թագաւորի բոլոր իշխանները եկան նստեցին միջին դռանը այսինքն Ներգեղսարասարը, Սամեգարնաբաւը, Սարսեքիմ ներքինապետը, Ներգեղսարասար մոգպետը եւ Բաբիլոնի թագաւորի բոլոր մնացած իշխանները։

4 Եւ երբոր նորանց տեսան Յուդայի թագաւոր Սեդեկիան եւ բոլոր պատերազմի մարդիկը, փախան եւ քաղաքիցը դուրս եկան գիշերը թագաւորի պարտէզի ճանապարհովը երկու պարսպի միջի դռնովը. Եւ ինքը դուրս եկաւ դաշտի ճանապարհը։

5 Եւ Քաղդէացիների զօրքերը ընկան նորանց ետեւից եւ հասան Սեդեկիային Երիքովի դաշտերումը եւ նորան բռնեցին եւ տարին Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի մօտ Եմաթ երկրի Ռեբղայի մէջ, եւ նա վճռեց նորա դատաստանը։

6 Եւ Բաբիլոնի թագաւորը մորթեց Սեդեկիայի որդկանցը նորա աչքի առաջին Ռեբղայումը եւ Բաբիլոնի թագաւորը Յուդայի բոլոր ազնուականներին էլ մորթեց։

7 Եւ կուրացրեց Սեդեկիայի աչքերը, եւ նորան կապեց պղնձի շղթաներով, նորան Բաբիլոն տանելու համար։

8 Եւ Քաղդէացիք այրեցին թագաւորի տունը եւ ժողովրդի տները կրակով, եւ Երուսաղէմի պարիսպները քանդեցին։

9 Եւ քաղաքումը մնացած ժողովրդի մնացորդը եւ այն փախստականներին, որոնք անցել էին նորա կողմը, եւ մնացած ժողովրդի մնացորդը Նաբուզարդան դահճապետը գերի տարաւ Բաբիլոն։

10 Եւ աղքատ ժողովրդիցը, որ ոչինչ չունէին, թողեց Նաբուզարդան դահճապետը Յուդայի երկրումը, եւ նորանց տուաւ այգիներ եւ արտեր նոյն ժամանակին։

11 Եւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը պատուիրեց Երեմիայի մասին դահճապետ Նաբուզարդանին ասելով.

12 Նորան առ եւ աչքդ թող նորա վերայ լինի եւ նորան ոչինչ չար բան չանես, այլ ինչպէս որ քեզ ասէ, նորան այնպէս արա։

13 Եւ Նաբուզարդան դահճապետը եւ Նաբուսազաբան ներքինապետը եւ Ներգեղսարասար մոգպետը եւ Բաբիլոնի թագաւորի բոլոր նախարարները ուղարկեցին,

14 Այսինքն սորանք մարդ ուղարկեցին եւ առան Երեմիային բանտի գաւիթից, եւ տուին նորան Սափանի որդիի Աքիկամի որդիի Գոդողիային, որ նորան դուրս բերէ տանէ տունը. Եւ նա բնակուեց ժողովրդի մէջ։

15 Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիային, երբոր նա բանտի գաւիթումը արգելուած էր, ասելով.

16 Գնա ասիր Եթէովպացի Աբդիմելէքին թէ Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես պիտի բերեմ իմ խօսքերը այս քաղաքի վերայ ի չարն, եւ ոչ թէ ի բարին, եւ կկատարուին քո առաջին այն օրը։

17 Եւ կազատեմ քեզ այն օրը, ասում է Տէրը, եւ դու չես տրուիլ այն մարդկանց ձեռքը, որոնց առաջին դու վախենում ես։

18 Որովհետեւ ես քեզ անպատճառ պիտի պրծացնեմ, եւ դու սրով չես ընկնիլ, եւ քո հոգին քեզ համար աւարի պէս կլինի, որովհետեւ դու ինձ յուսացիր, ասում է Տէրը։

40

1 Այն խօսքը որ եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ երբոր Նաբուզարդան դահճապետը նորան Ռամայից արձակել էր եւ յետոյ նորան կապել շղթաներով այն բոլոր Երուսաղէմի եւ Յուդայի գերիների մէջ, որ գերի էին տարվում Երուսաղէմ։

2 Եւ դահճապետը առաւ Երեմիային եւ նորան ասեց. Քո Տէր Աստուածը խօսել է այս չարիքը այս տեղի վերայ.

3 Եւ բերել է եւ արել է Տէրը ինչպէս որ խօսել էր, որովհետեւ դուք մեղանչել էք Տիրոջ դէմ եւ չէք լսել նորա ձայնին, եւ ձեզ եղաւ այս բանը։

4 Եւ հիմա ես ահա այսօր քեզ արձակում եմ այդ շղթաներից, որ քո ձեռքերի վերայ են. եթէ քո աչքերին հաճելի է երեւում ինձ հետ Բաբիլոն գնալը, եկ, եւ ես իմ աչքը քեզ վերայ կդնեմ. Իսկ եթէ վատ է երեւում քո աչքին ինձ հետ Բաբիլոն գնալը, թող մնայ. Տես՝ բոլոր երկիրը քո առաջին է. Ուր որ լաւ եւ ուղիղ է երեւում քո աչքին գնալու՝ գնա։

5 Ուրեմն դեռ Սափանի որդի Աքիկամի որդի Գոթողիան, որին Բաբիլոնի թագաւորը Յուդայի քաղաքների վերայ է դրել, ետ չդառած, դու դարձիր եւ բնակուիր նորա հետ ժողովրդի մէջ, կամ ամեն ուր որ հաճելի է քո աչքին որ երթաս, գնա։ Եւ դահճապետը նորան պաշար եւ պարգեւ տուաւ եւ արձակեց նորան։

6 Եւ Երեմիան եկաւ Մասփա Աքիկամի որդի Գոդողիայի մօտ եւ բնակուեց նորա հետ այն ժողովրդի մէջ, որ մնացել էր երկրումը։

7 Եւ երբոր լսեցին դաշտումը եղող զօրքերի գլխաւորները՝ իրանք եւ իրանց մարդիկը, որ բաբիլոնի թագաւորը վերակացու է դրել երկրի վերայ Աքիկամի որդի Գոդողիային եւ նորան յանձնել է այն մարդկանցն ու կանանցը եւ երեխաներին եւ երկրի աղքատ լինողներիցը, որոնցից Բաբիլոն գերի չէին տարուած,

8 Եկան Մասփա Գոդողիայի մօտ, այսինքն Նաթանիայի որդի Իսմայէլը եւ Կարէի որդիքը Յօհանանը եւ Յովնաթանը, եւ Թանհումեթի որդի Սարայիան եւ Նետոփաթացի եփայի որդիքը եւ Մաքաթիի որդի Յեզոնիան՝ իրանք եւ իրանց մարդիկը։

9 Եւ սափանի որդիի Աքիկամի որդի Գոդողիան երդում արաւ նորանց եւ նորանց մարդկանցը, ասելով. Մի վախենաք Քաղդէացիներին ծառայելուց. Բնակուեցէք այս երկրում եւ ծառայեցէք բաբիլոնի թագաւորին, եւ ձեզ համար լաւ կլինի։

10 Եւ ահա ես կենում եմ Մասփայում, որ կանգնեմ այն Քաղդէացիների առաջին որ գալիս են մեզ մօտ. Եւ դուք գինի եւ ամառային պտուղներ եւ իւղ ժողովեցէք եւ դրէք ձեր ամաններումը եւ բնակուեցէք ձեր քաղաքներումը, որոնք բռնած էք։

11 Եւ երբոր լսեցին այն ամեն Հրէաները, որ Մովաբումն ու Ամմոնի որդկանց մէջ եւ Եդովմումն եւ բոլոր երկիրներումն էին, որ Բաբիլոնի թագաւորը մնացորդ է թողել Հրէաստանումը, եւ նորանց վերայ դրել է Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային,

12 Այն ժամանակ ետ դառան բոլոր Հրէաները այն բոլոր երկիրներից, ուր որ աքսորուած էին, եւ եկան Մասփա Հրէաստանի երկիրը գոթողիայի մօտ. Եւ ժողովեցին գինի եւ ամառային պտուղ խիստ շատ։

13 Եւ Կարէի որդի Յօհանանը եւ դաշտումը եղող բոլոր զօրավարները եկան Մասփա Գոդողիայի մօտ.

14 Եւ ասեցին նորան. Գիտե՞ս որ Ամմոնի որդկանց թագաւորը Բաալիս ուղարկել է Նաթանիայի որդի Իսմայէլին քո անձը սպանելու համար. Բայց Աքիկամի որդի Գոդողիան նորանց չհաւատաց։

15 Եւ Կարէի որդի Յօհանանը ասեց Մասփայում ծածուկ Գոդողիային՝ թէ Թող գնամ եւ սպանեմ Նաթանիայի որդի Իսմայէլին, եւ ոչ մի մարդ չիմանայ. Ի՞նչու համար նա սպանէ քո անձը, եւ ցրուին բոլոր Հրէայքը, որոնք ժողովուել են քեզ մօտ եւ կորչէ Հրէից մնացորդը։

16 Եւ Աքիկամի որդի Գոդողիան ասեց Կարէի որդի Յօհանանին. Մի անիր այդ բանը, որովհետեւ դու սուտ ես խօսում Իսմայէլի մասին։

41

1 Եւ եղաւ եօթներորդ ամսումը, որ եկաւ թագաւորազն Եղիսամայի որդիի Նաթանիայի որդի Իսմայէլը, եւ թագաւորի նախարարները եւ տասը մարդ իր հետը, Մասփա Աքիկամի որդի Գոդողիայի մօտ, եւ միասին հաց կերան այնտեղ մասփայումը։

2 Եւ վեր կացաւ Նաթանիայի որդի Իսմայէլը եւ այն տասը մարդիկը, որոնք նորա հետն էին, եւ զարկեցին Սափանի որդիի Աքիկամի որդի Գոդողիային սրով եւ սպանեցին նորան, որին Բաբիլոնի թագաւորը դրել էր երկրի վերայ։

3 Եւ այն բոլոր Հրէաներին, որոնք Գոդողիայի հետ Մասփայումն էին, եւ այն Քաղդէացիներին էլ, որոնք գտնվում էին այնտեղ. Այն պատերազմականներին կոտորեց Իսմայէլը։

4 Եւ եղաւ որ Գոդողիային մեռցնելու հետեւեալ օրը դեռ մարդ չգիտէր,

5 Սիւքեմից, Սելովից եւ Սամարիայից ութսուն մարդիկ եկան իրանց մօրուքները ածիլած եւ հանդերձները պատառած եւ մարմինները կտորած, եւ նորանց ձեռքին ընծաներ եւ կնդրուկ Տիրոջ տանը մատուցանելու համար։

6 Եւ Նաթանիայի որդի Իսմայէլը դուրս եկաւ նորանց դէմ Մասփայից, եւ գնալիս գնում էր ու լաց լինում. Եւ երբոր նորանց հասաւ, այն ժամանակ ասեց նորանց. Եկէք Աքիկամի որդի Գոդողիայի մօտ։

7 Եւ եղաւ հէնց որ նորանք եկան քաղաքի մէջը, Նաթանիայի որդի Իսմայէլը նորանց կոտորեց այն փոսի մէջ՝ ինքը եւ իր հետ եղող մարդիկը։

8 Եւ տասը մարդ գտնուեցան նորանց մէջ, որ ասեցին Իսմայէլին. Մեզ մի սպանիր, որովհետեւ մենք դաշտումը ցորենի, գարիի իւղի եւ մեղրի ծածուկ շտեմարաններ ունինք. Եւ նա թող տուաւ, եւ նորանց չսպանեց իրանց եղբարց մէջ։

9 Եւ այն փոսը, ուր որ Իսմայէլը ածեց այդ բոլոր մարդկանց դիակները, որոնց նա սպանեց Գոդողիայի կշտին, այն է որ Ասա թագաւորը շինել էր Իսրայէլի Բաասա թագաւորի պատճառով. Նաթանիայի որդի Իսմայէլը լցրեց նորան մեռելներով։

10 Եւ Իսմայէլը գերի արաւ Մասփայում եղող ժողովրդի բոլոր մնացորդը՝ թագաւորի աղջկանցը եւ Մասփայում մնացած բոլոր ժողովուրդը, որոնց վերայ դահճապետ Նաբուզարդանը դրել էր Աքիկամի որդի Գոդողիային. Եւ Նաթանիայի որդի Իսմայէլը նորանց գերի արաւ ու գնաց, որ անցնէ Ամմոնի որդկանց մօտ։

11 Եւ Կարէի որդի Յօհանանը եւ նորա հետ եղող բոլոր զօրավարները լսեցին այն բոլոր չարիքը, որ Նաթանիայի որդի Իսմայէլը արել էր.

12 Եւ առան բոլոր մարդկանցը եւ գնացին Նաթանիայի որդի Իսմայէլի հետ պատերազմելու, եւ նորան գտան Գաբաւոնի շատ ջրերի մօտ։

13 Եւ երբոր Իսմայէլի մօտ եղող բոլոր ժողովուրդը տեսան Կարէի որդի Յօհանանին եւ նորա հետ եղող բոլոր զօրավարներին, ուրախացան։

14 Եւ շուռ տուաւ այն բոլոր ժողովուրդը, որին Իսմայէլը գերի էր առել Մասփայից, եւ ետ դառան ու գնացին Կարէի որդի Յօհանանի մօտ։

15 Իսկ Նաթանիայի որդի Իսմայէլը փախաւ ութը մարդով Յօհանանի երեսից եւ գնաց Ամմոնի որդկանց մօտ։

16 Եւ Կարէի որդի Յօհանանը եւ նորա հետ եղող բոլոր զօրավարները առան ժողովրդի բոլոր մնացորդը, որը Նաթանիայի որդի Իսմայէլը գերի էր տարել Մասփայից Աքիկամի որդի Գոդողիային սպանելուց յետոյ՝ այսինքն այն պատերազմող քաջ մարդիկը եւ կանայքը եւ երեխայքը եւ ներքինիները, որոնց գերի էր արել Գաբաւոնից.

17 Եւ գնացին ու մնացին Բեթլէհեմի կշտին եղող Քամաամի պանդոկումը, որ գնան մտնեն Եգիպտոս Քաղդէացիների երեսիցը։

18 Որովհետեւ վախենում էին նորանցից, որովհետեւ Նաթանիայի որդի Իսմայէլը սպանել էր Աքիկամի որդի Գոդողիային, որին Բաբիլոնի թագաւորը վերակացու էր դրել երկրի վերայ։

42

1 Եւ մօտեցան բոլոր զօրավարները եւ Կարէի որդի Յօհանանը եւ Ովսէիայի որդի Յեզոնիան եւ բոլոր ժողովուրդը փոքրիցը մինչեւ մեծը,

2 Եւ ասեցին Երեմիա մարգարէին. Թող մեր աղաչանքը քո առաջին ընդունելի լինի, եւ մեզ համար աղօթք արա քո Տէր Աստուծուդ այս բոլոր մնացորդի համար, որովհետեւ շատիցը քիչ ենք մնացել, ինչպէս որ աչքդ մեզ տեսնում է։

3 Եւ քո Տէր Աստուածը մեզ իմացնէ մեր գնալու ճանապարհը եւ մեր անելու բանը։

4 Եւ Երեմիա մարգարէն ասեց նորանց. Լսեցի, ահա ես աղօթք կանեմ ձեր Տէր Աստուծուն ձեր խօսքերի համեմատ, եւ ինչ պատասխան որ Տէրը ձեզ համար տալու լինի, ես ձեզ կիմացնեմ, ձեզանից մի բան ետ չեմ պահել։

5 Եւ նորանք ասեցին Երեմիային. Տէրը մեր մէջը ճշմարիտ եւ հաւատարիմ վկայ լինի, որ անպատճառ կանենք այն ամեն խօսքերի համեմատ, որոնք քո Տէր Աստուածը կուղարկէ քեզ մօտ մեր մասին, այնպէս կանենք.

6 Թէ բարի թէ չար, մենք պիտի լսենք մեր Տէր Աստուծոյ ձայնին, որի մօտ մենք քեզ ուղարկում ենք, որպէս զի մեզ համար լաւ լինի մեր Տէր Աստուծոյ ձայնին լսելով։

7 Եւ տասը օրից յետոյ եղաւ Տիրոջ խօսքը Երեմիային.

8 Եւ նա կանչեց Կարէի որդի Յօհանանին եւ նորա հետ եղող բոլոր զօրավարներին եւ բոլոր ժողովրդին փոքրից մինչեւ մեծը,

9 Եւ նորանց ասեց. Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, որի մօտ դուք ինձ ուղարկեցիք, որ ձեր աղօթքը մատուցանեմ նորան.

10 Եթէ այս երկրումը բնակուելու լինէք, ես էլ պիտի շէն անեմ ձեզ եւ պիտի չքանդեմ, եւ ես պիտի տնկեմ ձեզ եւ պիտի չխլեմ, որովհետեւ զղջացի այն չարիքի համար, որ արի ձեզ։

11 Մի վախենաք Բաբիլոնի թագաւորի երեսից, որի երեսիցը դուք վախենում էք. Նորանից մի վախենաք, ասում է Տէրը, որովհետեւ ես ձեզ հետ եմ ձեզ ազատելու եւ ձեզ փրկելու նորա ձեռքիցը.

12 Եւ ձեզ ողորմութիւններ պիտի գտնել տամ, եւ նա ձեզ պիտի ողորմէ, եւ նա ձեզ ետ պիտի դարձնէ ձեր երկիրը։

13 Եւ եթէ ասէք. Մենք չենք կենալ այս երկրումը՝ ձեր Տէր Աստուծոյ ձայնին չլսելով.

14 Ասելով թէ Ոչ, այլ պէտք է գնանք Եգիպտոսի երկիրը, որ այնտեղ պատերազմ չենք տեսնիլ եւ փողի ձայնը չենք լսիլ, եւ հացի համար չենք սովիլ, եւ այնտեղ կբնակուենք.

15 Ուրեմն հիմա Տիրոջ խօսքը լսեցէք, ով Յուդայի մնացորդ. Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Եթէ դուք ձեր երեսները ուղղէք Եգիպտոս գնալու եւ գնաք այնտեղ պանդխտանալու,

16 Այն ժամանակ այն սուրը, որից դուք վախենում էք, այնտեղ Եգիպտոսի երկրումը պիտի հասնէ ձեզ, եւ այն սովը, որից դուք զարհուրում էք, այնտեղ պիտի փակչէ ձեր ետեւից Եգիպտոսումը, եւ այնտեղ պիտի մեռնէք։

17 Եւ այն ամեն մարդիկը, որոնք իրանց երեսները ուղղել են Եգիպտոս գնալու համար, որ այնտեղ պանդխտանան, պիտի մեռնեն սրով, սովով եւ ժանտախտով, եւ նորանցից ազատուող պրծնող պիտի չլինի այն չարեաց երեսիցը, որոնք ես պիտի բերեմ ձեզ վերայ։

18 Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ինչպէս որ թափուեցաւ իմ բարկութիւնն ու իմ սրտմտութիւնը Երուսաղէմի բնակիչների վերայ, նոյնպէս պիտի թափուի ձեզ վերայ իմ սրտմտութիւնը, երբոր դուք Եգիպտոս գնաք, եւ դուք պիտի լինիք անէծք եւ զարմանք եւ նզովք ու նախատինք. Եւ այլ եւս չէք տեսնիլ այստեղը։

19 Տէրը ասում է ձեզ համար, ով յուդայի մնացորդը, Եգիպտոս մի գնաք. Հաստատ իմացած լինէք, որ այսօր վկայեցի ձեզ համար։

20 Որովհետեւ դուք նենգութիւն արիք ձեր հոգիների դէմ, որ ինձ ուղարկեցիք ձեր Տէր Աստուծուն մօտ ասելով. Մեզ համար աղօթք արա դէպի մեր Տէր Աստուածը, եւ այն ամենի համեմատ ինչ որ ասէ մեր Տէր Աստուածը, այնպէս մեզ իմացրու եւ մենք կանենք։

21 Եւ ես այսօր ձեզ իմացրի, բայց դուք չէք լսում ձեր Տէր Աստուծոյ ձայնին, եւ այն ամենին, որոնց համար նա ինձ ձեզ մօտ է ուղարկել։

22 Եւ հիմա հաստատ իմացած լինէք, որ սրով, սովով եւ ժանտախտով պիտի մեռնէք այնտեղը, ուր որ ուզում էք գնալ այնտեղ պանդխտանալու համար։

43

1 Եւ երբոր Երեմիան վերջացրեց դէպի բոլոր ժողովուրդը իրանց Տէր Աստուծոյ բոլոր խօսքերը խօսելը, որ իրանց Տէր Աստուածը ուղարկել էր նորանց մօտ՝ այսինքն այս ամեն խօսքերը,

2 Այն ժամանակ Ովսէիայի որդի Ազարիան եւ Կարէի որդի Յօհանանը եւ բոլոր ամբարտաւան մարդիկը խօսեցին եւ ասեցին Երեմիային. Դու սուտ ես խօսում, քեզ չէ ուղարկել մեր Տէր Աստուածը ասելով թէ Եգիպտոս մի գնաք այնտեղ պանդխտանալու համար.

3 Այլ Ներիայի որդի Բարուքն է քեզ գրգռում մեզ դէմ, որ մեզ մատնէ Քաղդէացիների ձեռքը, որ մեզ մեռցնեն, եւ որ մեզ գերի տանեն Բաբիլոն։

4 Եւ Կարէի որդի Յօհանանը եւ բոլոր զօրավարները եւ բոլոր ժողովուրդը չլսեցին Տիրոջ ձայնին, որ Յուդայի երկրումը մնային։

5 Այլ Կարէի որդի Յօհանանը եւ բոլոր զօրավարները առան Յուդայի բոլոր մնացորդը, որոնք ետ էին դառել այն ամեն ազգերից, ուր որ աքսորուել էին, որ պանդխտանան Յուդայի երկրումը.

6 Այսինքն մարդկանցը եւ կանանցը եւ երեխաներին եւ թագաւորի աղջկերանցը եւ այն բոլոր անձերին, որոնց թողել էր Նաբուզարդան դահճապետը Սափանի որդիի Աքիկամի որդի Գոդողիայի մօտ, եւ Երեմիա մարգարէին եւ Ներիայի որդի Բարուքին.

7 Եւ գնացին Եգիպտոսի երկիրը, որովհետեւ չլսեցին Տիրոջ ձայնին, եւ գնացին մինչեւ Տափնաս։

8 Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիային Տափնասում ասելով.

9 Ձեռքդ մեծ մեծ քարեր առ եւ նորանց թաղիր աղիւսատան կաւի մէջ, որ Փարաւօնի տան մուտքումն է Տափնասի մէջ, Յուդայի մարդկանց աչքի առաջին։

10 Եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես կուղարկեմ եւ կառնեմ իմ ծառայ՝ Բաբիլոնի թագաւոր Նաբուգոդոնոսորին եւ նորա աթոռը կդնեմ այս քարերի վերայ, որոնք ես թաղեցի, եւ նա պիտի տարածէ իր գահոյքը նորանց վերայ։

11 Եւ պիտի գայ եւ պիտի զարկէ Եգիպտոսի երկիրը, որը մահու համար՝ մահուան, եւ ո՛րը գերութեան համար՝ գերութեան, եւ ո՛րը սուրի համար՝ սուրին։

12 Եւ ես կրակ պիտի վառեմ Եգիպտոսի աստուածների տներումը. Եւ նա պիտի այրէ նորանց, եւ նորանց գերի տանէ. Եւ նա պիտի իր վերայ փաթաթէ Եգիպտոսի երկիրը, ինչպէս որ հովիւը փաթաթում է իր հանդերձը իր վերայ. Եւ նա խաղաղութեամբ պիտի դուրս գայ։

13 Եւ նա պիտի կոտրատէ Եգիպտոսում եղող Բեթսամիւսի արձանները, եւ Եգիպտոսի աստուածների տները կրակով պիտի այրէ։

44

1 Այն խօսքը որ եղաւ Երեմիային այն բոլոր Հրէաների մասին որոնք բնակվում էին Եգիպտոսի երկրումը, այսինքն բնակվում էին Մագդողում, Տափնասում, Մեմփիսում եւ Պաթուրեսի երկրումը, ասելով.

2 Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Դուք տեսաք այն ամեն չարիքը, որ ես բերի Երուսաղէմի վերայ եւ ահա նորանք այսօր աւերակ են, եւ նորանցում բնակող չկայ.

3 Այն չարութեան պատճառով, որ արին ինձ բարկացնելու համար, որ գնան խունկ ծխեն եւ ուրիշ աստուածների ծառայեն, որոնց չէին ճանաչում ոչ իրանք, ոչ դուք, ոչ ձեր հայրերը։

4 Եւ ես ուղարկեցի ձեզ մօտ իմ բոլոր ծառաներին մարգարէներին կանուխ վեր կենալով եւ ուղարկելով՝ ասելով. Մի անէք այս գարշելի բանը որ ես ատում եմ։

5 Բայց նորանք չլսեցին եւ ականջ չդրին, որ ետ դառնային իրանց չարութիւնիցը, որ ուրիշ աստուածների խունկ չծխէին։

6 Եւ իմ սրտմտութիւնն ու իմ բարկութիւնը թափուեցաւ եւ վառուեցաւ Յուդայի քաղաքներումը եւ Երուսաղէմի փողոցներումը, եւ նորանք անապատ եւ ամայի եղան, ինչպէս որ այսօր է։

7 Եւ հիմա այսպէս է ասում Զօրաց Տէր Աստուածը՝ Իսրայէլի Աստուածը. Ի՞նչու էք դուք մեծ չարութիւն անում ձեր անձերի դէմ, որ ձեզ համար բնաջինջ անէք մարդն ու կինը, երեխան ու կաթնակեր մանուկը Յուդայի միջից, որ ձեզ համար մնացորդ չմնայ.

8 Որ ինձ բարկացնէք ձեր ձեռքի գործերովը Եգիպտոսի երկրումն ուրիշ աստուածների խունկ ծխելու համար, ուր որ դուք մտել էք պանդխտանալու համար, որ ձեզ բնաջինջ անէք, եւ որ անէծք ու նախատինք լինէք երկրի բոլոր ազգերի մէջ։

9 Մի՞թէ մոռացել էք ձեր հայրերի չարութիւնները եւ Յուդայի թագաւորների չարութիւնները եւ նորանց կանանց չարութիւնները եւ ձեր չարութիւնները եւ ձեր կանանց չարութիւնները, որ արել են Յուդայի երկրումը եւ Երուսաղէմի փողոցներումը։

10 Նորանք չխոնարհուեցան մինչեւ այս օրը եւ չվախեցան եւ չգնացին իմ օրէնքովն ու կանոններովը, որոնց ես դրել եմ ձեր առաջին եւ ձեր հայրերի առաջին։

11 Սորա համար այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես իմ երեսը ուղղել եմ դէպի ձեզ չարիք անելու եւ բոլոր Յուդան բնաջինջ անելու համար։

12 Եւ պիտի առնեմ Յուդայի մնացորդը, որոնք ուղղել են իրանց երեսը Եգիպտոս գնալու համար, որ այնտեղ պանդխտանան. Եւ ամենքը պիտի վերջանան Եգիպտոսի երկրումը. Սրով պիտի ընկնեն, սովով պիտի սպառուին. Փոքրիցը մինչեւ մեծը՝ սրով ու սովով պիտի մեռնեն, եւ նորանք պիտի դառնան անէծք, զարմանք եւ նզովք ու նախատինք։

13 Եւ պիտի այցելեմ Եգիպտոսի երկրում բնակողներին, ինչպէս որ Երուսաղէմին եմ այցելել՝ այսինքն սրով, սովով եւ ժանտախտով։

14 Եւ ազատուող ու պրծնող պիտի չլինի Յուդայի մանցորդից, որոնք եկել են որ պանդխտանան Եգիպտոսի երկրումը, որ ետ դառնան Յուդայի երկիրը, ուր որ նորանք փափաքում են ետ դառնալ, որ այնտեղ բնակուեն. Որովհետեւ ոչ ով ետ չի դառնալ, բայց միայն պրծածները։

15 Եւ այն ամեն մարդիկը որոնք գիտէին, որ իրանց կանայքը խունկ էին ծխում ուրիշ աստուածների եւ բոլոր ներկայ կանայքը՝ մի մեծ ժողով եւ բոլոր ժողովուրդը, որ բնակվում էր Եգիպտոսի երկրումը եւ Պաթուրեսումը, պատասխանեցին Երեմիային ասելով.

16 Այն խօսքը, որ դու ասեցիր մեզ Տիրոջ անունովը, մենք քեզ չենք լսում.

17 Այլ անպատճառ մեր բերանից դուրս եկած խօսքն ենք անելու երկնքի թագուհիին խունկ ծխելով եւ նորան թափելու նուէրներ մատուցանելով, ինչպէս որ արել ենք մենք եւ մեր հայրերը, մեր թագաւորներն ու իշխանները Յուդայի քաղաքներումը եւ Երուսաղէմի փողոցներումը, եւ հացով կուշտ էինք եւ յաջողակ էինք եւ չարիք չտեսանք։

18 Բայց այն ժամանակից որ դադարեցինք երկնքի թագուհիին խունկ ծխելու եւ նորան թափելու նուէրներ մատուցանելու, ամեն բանի կարօտ եղանք եւ սրով ու սովով սպառուեցանք։

19 Իսկ երբոր երկնքի թագուհիին խունկ էինք ծխում, եւ նորան թափելու նուէրներ մատուցանում, մի՞թէ առանց մեր մարդկանց էինք նորա համար բլիթներ շինում նորան պաշտելով, եւ նորան թափելու նուէրներ մատուցանում։

20 Եւ Երեմիան ասեց բոլոր ժողովրդին՝ մարդկանցը եւ կանանցը եւ բոլոր ժողովրդին որ իրան խօսք պատասխան տուին, եւ ասեց.

21 Չէ՞ որ այն խունկը, որ ծխում էինք յուդայի քաղաքներումը եւ Երուսաղէմի փողոցներումը դուք եւ ձեր հայրերը, ձեր թագաւորներն ու ձեր իշխանները եւ երկրի ժողովուրդը յիշել է Տէրը եւ նորա միտքն են ընկել.

22 Եւ Տէրը չկարողացաւ այլ եւս համբերել ձեր գործերի չարութեան պատճառով՝ այն գարշութիւնների պատճառով, որ դուք արել էք, եւ ձեր երկիրը եղել է աւերակ, ամայի եւ նզովք առանց բնակչի, ինչպէս որ այսօր կայ։

23 Որովհետեւ դուք խունկ ծխեցիք եւ մեղք գործեցիք Տիրոջ դէմ եւ չլսեցիք Տիրոջ ձայնին եւ նորա օրէնքովն եւ կանոններովը ու վկայութիւններովը չգնացիք. դորա համար ձեզ հանդիպել է այդ չարիքը, ինչպէս որ այսօր է։

24 Եւ Երեմիան ասեց բոլոր ժողովրդին եւ բոլոր կանանցը. Լսեցէք Տիրոջ խօսքը, ով Եգիպտոսի երկրումը եղող բոլոր Յուդա.

25 Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը ասելով. Դուք եւ ձեր կանայքը խօսեցիք ձեր բերանովը եւ ձեր ձեռքովը կատարեցիք՝ ասելով. Անպատճառ պէտք է կատարենք մեր ուխտերը որ ուխտել ենք՝ երկնքի թագուհիին խունկ ծխելու եւ նորան թափելու նուէրներ մատուցանելու համար. Անշուշտ դուք կհաստատէք ձեր ուխտերը եւ պիտի կատարէք ձեր ուխտերը։

26 Դորա համար լսեցէք Տիրոջ խօսքը, ով Եգիպտոսի երկրումը բնակող բոլոր Յուդա. Ահա ես երդում արի իմ մեծ անունովը, ասում է Տէրը, որ այլ եւս իմ անունը պիտի չկանչուի բոլոր Եգիպտոսի երկրումը ոչ մի մարդի բերանից, ասելով թէ Կենդանի է Տէր Եհովան։

27 Ահա ես նորանց վերայ հսկում եմ ի չարն եւ ոչ թէ ի բարին, եւ նորանք պիտի սպառուին Եգիպտոսի երկրումը սրով եւ սովով մինչեւ որ վերջանան։

28 Եւ սուրից ազատուածները, որ ետ կդառնան Եգիպտոսի երկրից Յուդայի երկիրը, սակաւաթիւ մարդիկ կլինեն, եւ պիտի իմանան Յուդայի մնացորդը, որոնք մտել են Եգիպտոսի երկիրը այնտեղ պանդխտանալու համար, թէ որի՞ խօսքը պիտի հաստատուի՝ իմը թէ նորանցը։

29 Եւ սա ձեզ նշան լինի, ասում է Տէրը, որ այս տեղը ես ձեզ այցելութիւն պիտի անեմ, որպէս զի իմանաք թէ իմ խօսքերը անպատճառ պիտի հաստատուին ձեզ վերայ ի չարն։

30 Այսպէս է ասում Տէրը. Ահա ես մատնել եմ Եգիպտոսի Վափառ Փարաւօն թագաւորին իր թշնամիների ձեռքը եւ նորա հոգին պահանջողների ձեռքը, ինչպէս որ մատնեցի Յուդայի Սեդեկիա թագաւորին իր թշնամիի եւ իր հոգին պահանջող Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի ձեռքը։

45

1 Այն խօսքը որ խօսեց Երեմիա մարգարէն Ներիայի որդի Բարուքի հետ, երբոր նա գրքում գրում էր այս խօսքերը Երեմիայի բերանիցը Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Յովակիմի չորորդ տարին ասելով.

2 Քեզ համար այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը, ով Բարուք.

3 Դու ասեցիր. Ոհ վայ ինձ, որ Տէրը տրտմութիւն է աւելացրել իմ ցաւի վերայ, ես վաստակել եմ հեծելուցս, եւ հանգստութիւն չեմ գտնում։

4 Նորան այսպէս ասիր. Տէրը այսպէս է ասում. Ահա իմ շինածը ես քանդում եմ, եւ իմ տնկածը ես խլում եմ, այսինքն այս բոլոր երկիրը։

5 Եւ դու քեզ համար մեծամեծ բանե՞ր ես որոնում. Մի որոնիր. Որովհետեւ ահա ես չարիք եմ բերելու բոլոր մարմնի վերայ, ասում է Տէրը, եւ ես քո անձը քեզ տալիս եմ իբրեւ աւար այն ամեն տեղերումը, ուր որ գնաս։

46

1 Տիրոջ խօսքը որ եղաւ Երեմիա մարգարէին ազգերի մասին,

2 Եգիպտոսի նկատմամբ Եգիպտոսի Նեքաւով Փարաւօնի զօրքի մասին, որ Եփրատ գետի մօտ Քարքամիսումն էր, որին զարկեց Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Յովակիմի չորրորդ տարին։

3 Ասպար ու վահան պատրաստեցէք, եւ մօտեցէք պատերազմի.

4 Լծեցէք ձիանքը, եւ ձիաւորուեցէք, ով հեծեալներ. Շարուեցէք սաղաւարտներով, փայլեցրէք նիզակները, հագէք զրահները։

5 Ի՞նչու եմ նորանց տեսնում զարհուրած ետ դառնալիս, եւ նորանց քաջազունները ջարդվում են. Վազելով փախչում են եւ ետ չեն նայում, երկիւղ շուրջանակի, ասում է Տէրը։

6 Թող արագաշարժը չփախչէ, եւ չպրծնէ զօրաւորը. Հիւսիսում՝ Եփրատ գետի եզերքում պիտի սահեն եւ կործանուին։

7 Ո՞վ է սա որ վեր է գալիս գետի պէս, գետերի նման ծփում են նորա ջուրերը։

8 Եգիպտոսը վեր է գալիս գետի պէս, եւ գետերի պէս ծփում են ջուրերը. Եւ ասում է. Ես վեր կգնամ, երկիրը կծածկեմ, բնաջինջ կանեմ քաղաքը եւ նորանում բնակողներին։

9 Վեր ելէք, ով ձիանք, եւ կատաղեցէք, ով կառքեր, եւ զօրաւորները դուսր գան, Եթէովպացի եւ Փութացի վահան բռնողները, եւ Ղուդացի աղեղ բռնող լարողները։

10 Որովհետեւ այս օրն է Զօրաց Եհովայ Տիրոջ վրէժխնդրութեան օրը, որ վրէժ առնէ իր թշնամիներից, եւ սուրը պիտի ուտէ եւ կշտանայ եւ նորանց արիւնովը լիանայ, որ Զօրաց Եհովայ Տէրը զոհ ունի, հիւսիսային երկրումը՝ Եփրատ գետի մօտ։

11 Վեր ելիր Գաղաադ, եւ բալասան առ, ով Եգիպտոսի կոյս աղջիկ. Զուր ես շատացնում դեղերը. սպեղանիք չկայ քեզ համար։

12 Ազգերը լսում են քո անարգանքը, եւ քո աղաղակովը լցուել է երկիրը. Որովհետեւ զօրաւորը զօրաւորովը սահում է, նորանք միասին երկուսն էլ կործանուեցան։

13 Այն խօսքը որ Տէրը խօսեց Երեմիա մարգարէին Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի գալու եւ Եգիպտոսի երկիրը զարկելու նկատմամբ։

14 Պատմեցէք Եգիպտոսումը եւ լուր տուէք Մագդողումը, եւ լուր տուէք Մեմփիսումը եւ Տափնասումը, ասեցէք, Կանգնիր եւ պատրաստ եղիր. Որ սուրը պիտի ուտէ քո շրջակայքը։

15 Ի՞նչու կործանուեցան քո զօրաւորքը. Նորանք չկանգնեցին, որովհետեւ Տէրը նորանց վայր գցեց։

16 Շատացրեց գլորուածներին. իրար վերայ էլ ընկան, եւ ասեցին. Վեր կաց, որ դառնանք վեր դէպի մեր ժողովուրդը եւ դէպի մեր հայրենի երկիրը բռնաւորի սուրի պատճառովը։

17 Այնտեղ կանչում էին՝ Եգիպտոսի Փարաւօն թագաւորը ճայթում է, անց է կացրել որոշուած ժամանակը։

18 Կենդանի եմ ես, ասում է Թագաւորը՝ անունը Զօրաց Տէր. Որ ինչպէս Թաբօրն է սարերի մէջ, եւ Կարմեղոսը մինչեւ ծովը, նա պէտք է գայ։

19 Գերութեան կարասիներ պատրաստիր քեզ համար, ով Եգիպտոսում բնակող աղջիկ, որ Մեմփիսը աւերակ պիտի դառնայ, եւ պիտի վառուի առանց բնակողի մնայ։

20 Եգիպտոսը մի գեղեցկագոյն երինջ է, բայց կոտորածը հիւսիսից գալիս է՝ գալիս։

21 Նորա վարձուածներն էլ նորա մէջ պարարտ երինջների նման են. Որովհետեւ նորանք էլ ետ դառան, փախն միասին՝ չկանգնեցին, որ նորանց կորստեան օրը եկաւ նորանց վերայ, նորանց այցելութեան ժամանակը։

22 Նորա ձայնը դուրս է գալիս ինչպէս օձինը, որովհետեւ զօրքով են դուրս գալիս, եւ կացիններով են գալիս նորա վերայ փայտահարների նման։

23 Նորանք պիտի կտրեն նորա անտառը, ասում է Տէրը, թէպէտ եւ նա անհամար էլ լինի. Որովհետեւ նորանք մարախից շատ են եւ թիւ չկայ նորանց։

24 Ամօթով պիտի մնայ Եգիպտոսի աղջիկը, նա պիտի հիւսիսի ժողովրդի ձեռքը տրուի։

25 Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը ասում է. Ահա ես այցելում եմ Նովացի Ամոնին, նաեւ Փարաւօնին եւ Եգիպտոսին, եւ նորա աստուածներին ու նորա թագաւորներին, եւ Փարաւօնին եւ նորան ապաւինողներին։

26 Եւ նորանց պիտի մատնեմ նորանց հոգին պահանջողների ձեռքը եւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի ձեռքը եւ նորա ծառաների ձեռքը. Եւ այնուհետեւ կբնակուէ առաջի օրերին պէս ասում է Տէրը։

27 Բայց դու մի վախենար, ով իմ ծառայ Յակոբ, եւ մի զարհուրիր, ով Իսրայէլ, որովհետեւ ահա ես քեզ ազատելու եմ հեռուից, եւ քո սերունդը՝ իրանց գերութեան երկրիցը. Եւ Յակոբը պիտի ետ դառնայ, եւ հանգիստ ու հանդարտ լինի. Եւ վախեցնող չէ լինելու։

28 Դու մի վախենար, ով իմ ծառայ Յակոբ, ասում է Տէրը. Նորա համար որ ես քեզ հետ եմ. Որովհետեւ ես պիտի վերջացնեմ բոլոր այն ազգերին, ուր որ քեզ աքսորեցի. Բայց քեզ պիտի չվերջացնեմ, այլ քեզ պիտի խրատեմ չափաւորութեամբ, եւ քեզ անպատճառ անմեղ չեմ համարելու։

47

1 Տիրոջ այն խօսքը որ եղաւ Երեմիա մարգարէին Փղշտացիների նկատմամբ՝ Փարաւօնը Գազան զարկելուց առաջ։

2 Տէրը այսպէս է ասում. Ահա ջուրեր են վեր գալիս հիւսիսիցը եւ յորդած հեղեղ են դառնում, եւ պիտի հեղեղեն երկիրը եւ նորա լիութիւնը, քաղաքը եւ նորանում բնակողներին. Եւ մարդիկ պիտի աղաղկեն, եւ երկրի բոլր բնակիչները պիտի ոռնան։

3 Նորա երիվարների սմբակների տրոփելու ձայնիցը, նորա կառքերի շաչիւնից եւ նորա անիւների շառաչիւնից, հայրերը պիտի չնայեն որդկանց վերայ ձեռքերի թուլութիւնիցը։

4 Այն օրուայ համար, որ գալիս է բոլոր Փղշտացիներին կորցնելու, Տիւրոսին եւ Սիդոնին բնաջինջ անելու, բոլոր ազատուած օգնականներին. Որ Տէրը պիտի աւերակ անէ Փղշտացիներին, Կափթոր կղզիի մնացորդներին։

5 Գազայի վերայ կնտութիւն եկաւ, Ասկաղոնը աւերակ եղաւ իր հովտի մնացորդովը. Մինչեւ ե՞րբ պիտի քեզ կտորես։

6 Աւա՜ղ, ով Տիրոջ սուր, մինչեւ ե՞րբ չես դադարելու, ետ քաշուիր քո պատեանը, հանգիստ եղիր եւ լռիր։

7 Ի՞նչպէս ես կարող հանգստանալ. Քանի որ Եհովան պատուիրել է քեզ. Ասկաղոնի եւ ծովեզերքի դէմ նշանակել է քեզ։

48

1 Մովաբի մասին այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Վա՜յ Նաբաւին, որ աւերակ է դառել. Կարիաթեմն ամաչեց՝ առնուեցաւ, ամաչեց Մասգաբը եւ զարհուրեց։

2 Այլ եւս Մովաբի պարծենալը չկայ Եսեբոնում. Նորա վերայ չարիք են խորհում, ասելով՝ Գնանք նորան փչացնենք ազգութիւնից. Դու էլ, ով Մադմէն, պիտի պապանձես. Ետեւիցդ գալիս է սուրը։

3 Աղաղակի ձայն է գալիս Որոնայիմիցը, աւերո՜ւմ եւ մեծ կոտորա՜ծ։

4 Մովաբը փշրուեցաւ. Նորա պզտիկները աղաղակ բարձարցրին։

5 Որովհետեւ Ղուիթի զառիվերովը լացով են վեր ելնում՝ լացով. Որովհետեւ Որոնայիմի զառիվայրի վերայ լսում են թշնամիքը կոտորածի աղաղակ։

6 Փախէք, ազատեցէք ձեր անձը. Եւ մոշենիի պէս եղէք անապատումը։

7 Որովհետեւ քո գործերին եւ քո գանձերին վստահելուդ համար դու էլ պիտի առնուիս. Եւ Քամովսը պիտի գերի գնայ՝ նորա քահանաները եւ նորա իշխանները միասին իր հետ։

8 Եւ պիտի գայ կործանողը ամեն քաղաքի վերայ, եւ ոչ մի քաղաք պիտի չպրծնէ, եւ հովիտը պիտի փչանայ եւ դաշտը աւերուի, որն որ ասել է Տէրը։

9 Մովաբին թեւեր տուէք, որ թռչէ փախչէ. Եւ նորա քաղաքները աւերակ պիտի դառնան, բնակիչ պիտի չլինի նորանցում։

10 Անիծեալ լինի Տիրոջ գործը թուլութեամբ անողը, եւ անիծեալ լինի իր սուրը արիւնից խնայողը։

11 Հանգիստ էր Մովաբն իր մանկութիւնից ի վեր, եւ հանդարտ մնացել էր իր մրուրի վերայ, նա չթափուեցաւ ամանից աման, եւ գերութեան չգնաց. Դորա համար նորա համը մնաց իրանում եւ հոտը չփոխուեցաւ։

12 Ուրեմն ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ ես նորա համար փոխադրողներ կուղարկեմ, եւ նորանք կփոխադրեն նորան, եւ նորա ամանները կդարտակեն եւ նորա տիկերը կպատառոտեն։

13 Եւ Մովաբը կամաչէ Քամովսից, ինչպէս որ Իսրայէլի տունը ամաչեց իր ապաւինած Բեթէլից։

14 Ի՞նչպէս էք ասում, Մենք տղամարդիկ ենք, եւ զօրաւոր մարդիկ՝ պատերազմի համար։

15 Մովաբը քանդուեցաւ եւ նորա քաղաքները վեր ելան, եւ նորա ընտիր երիտասարդները իջան մորթուելու, ասում է Թագաւորը՝ որի անունը Զօրաց Տէր է։

16 Մօտ է Մովաբի կորուստը որ գայ, եւ նորա ձախորդութիւնը շտապում է։

17 Ողբացէք նորա վերայ, ով բոլոր նորա շրջակայքը, եւ ով բոլոր նորա անունը գիտացողներ, ասեցէք, Ի՜նչպէս կոտրուեցաւ զօրութեան գաւազանը՝ փառաց ցուպը։

18 Իջիր փառքիցը եւ նստիր ծարաւութիւնում, ով Դեբոնում բնակող աղջիկ. Որովհետեւ Մովաբը կործանողը քեզ վերայ է յարձակուելու, եւ քարուքանդ է անելու քո բերդերը։

19 Ճանապարհին կանգնիր եւ դիտիր, ով Արոերի բնակիչ, հարցրու փախչողին եւ պրծնողին, ասիր՝ Ի՞նչ դառաւ։

20 Ամաչեց Մովաբը, որովհետեւ կոտրուեցաւ. ոռնա եւ գոռա. Պատմեցէք Առնոնումը, թէ աւերակ եղաւ Մովաբը։

21 Եւ դատաստան եկաւ դաշտի երկրի վերայ Քօզոնի, Յասսայի եւ Մեփայաթի վերայ.

22 Եւ Դեբոնի վերայ, Նաբաւի վերայ, եւ Բեթդէբլաթեմի վերայ,

23 Եւ Կարիաթեմի վերայ, եւ Բեթգամովղի վերայ եւ Բեթմաւոնի վերայ.

24 Եւ Կարիօթի վերայ, եւ Բօսրայի վերայ, եւ Մովաբի երկրի բոլոր քաղաքների վերայ, հեռաւորների եւ մօտաւորների վերայ։

25 Կոտրուեցաւ Մովաբի եղջիւրը, եւ նորա բազուկը փշրուեցաւ, ասում է Տէրը։

26 Նորան աչբեցրէք, որովհետեւ նա գոռոզացաւ Տիրոջ դէմ, որ թաւալուի Մովաբն իր փսխածումը եւ ինքն էլ ծաղր լինի։

27 Կամ մի՞թէ Իսրայէլը ծաղր չեղաւ քեզ համար, կամ նա գողերի միջում գտնուեցա՞ւ. Որ քանիցս որ նորա վերայ խօսէիր, գլուխդ էիր շարժում։

28 Ձգեցէք քաղաքները եւ վէմերում բնակուեցէք, ով Մովաբի բնակիչներ. Եւ աղաւնիի նման եղէք, որ բոյն է դնում անդունդի բերանի անցքումը։

29 Մենք լսել ենք մովաբի ամբարտաւանութիւնը. Նա շատ ամբարտաւան է. Նորա հպարտութիւնը, եւ նորա ամբարտաւանութիւնը, նորա գոռոզութիւնը եւ նորա բարձրամտութիւնը։

30 Ես գիտեմ, ասում է Տէրը, նորա սրտմտութիւնը, բայց պարապ է. Նորա սնապարծ խօսքերը ոչինչ չեն գործել։

31 Սորա համար պիտի ողբամ Մովաբի վերայ, եւ աղաղակեմ բոլոր Մովաբի վերայ, Կիրհարեսի մարդկանց համար հառաչում են։

32 Յազերի լացովը լաց եմ լինելու քեզ վերայ, ով Սեբամայի որթը, քո շառաւիղները անցան ծովիցը, մինչեւ Յազերի ծովն են հասել. Քո ամառային պտուղի եւ քո այգեկութի վերայ աւարառու յարձակուեցաւ։

33 Եւ վեր է առնուելու ուրախութիւնն ու ցնծութիւնը պտղաբեր արտերիցն ու Մովաբի երկրիցը, եւ գինին դադարեցնելու եմ հնձաններիցը, ուրախութիւնով խաղող պիտի չկոխուի, եւ խաղող կոխելու ուրախութիւնը ուրախութիւն չէ լինելու։

34 Եսեբոնի աղաղակից մինչեւ Եղէաղէ մինչեւ Յասսա տուին իրանց ձայնը. Սեգովրից մինչեւ Որոնայիմ եռամեայ երինջի նման. Որովհետեւ Նեմերիմի ջուրերը անապատ են դառել։

35 Եւ պիտի դադարեցնեմ Մովաբից, ասում է Տէրը, բարձրաւանդակում ողջակէզ մատուցանողին, եւ նորա աստուածներին խունկ ծխողին։

36 Սորա համար սիրտս հնչում է սրինգների պէս Մովաբի վերայ, եւ իմ սիրտը Կիրհարեսի մարդկանց վերայ հնչում է սրինգների պէս, սորա համար այն հարստութիւնը, որ արել էին, փչանում է։

37 Որովհետեւ ամեն գլուխ պիտի կնտանայ, եւ ամեն մօրուք կտրուի, բոլոր ձեռքերի վերայ կտրածներ պիտի լինեն, եւ մէջքի վերայ՝ քուրձ։

38 Մովաբի բոլոր կտուրների վերայ եւ նորա փողոցներումը բոլորովին ողբ պիտի լինի, որ ես կոտրեցի Մովաբին մի այնպիսի ամանի պէս, որից չեն ախորժիլ, ասում է Տէրը։

39 Ի՜նչպէս կոտրուեցաւ. Ոռնում են. Ի՜նչպէս է Մովաբը մէջքը դարձնում ամօթով. Եւ մովաբը ծաղր ու սոսկում պիտի լինի բոլոր իրան շրջապատողների համար։

40 Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Ահա արծիւի պէս թռչում է, եւ տարածում իր թեւերը Մովաբի վերայ։

41 Քաղաքները առնվում են, եւ բերդերը՝ նուաճվում. Եւ այն օրը Մովաբի տղամարդկանց սիրտը երկանց ցաւ քաշող կնոջ սրտին պէս կլինի։

42 Եւ Մովաբը պիտի ոչնչանայ ժողովուրդ լինելուց, որովհետեւ նա գոռոզացաւ Տիրոջ դէմ։

43 Վախ ու վիհ ու վարմ քեզ վերա՜յ, ով Մովաբի բնակիչ, ասում է Տէրը։

44 Վախիցը փախչողը վիհը պիտի ընկնէ, եւ վիհիցը դուրս ելնողը վարմումը պիտի բռնուի. Որովհետեւ ես նորա վերայ այսինքն Մովաբի վերայ պիտի բերեմ նորանց այցելութեան տարին, ասում է Տէրը։

45 Եսեբոնի հովանումը կանգնում են ուժը գնացած փախստականները. Բայց կրակ դուրս եկաւ Եսեբոնից եւ Սեհոնի միջից՝ բոց, եւ կերաւ Մովաբի ծայրը եւ աղմուկի որդկանց գագաթը։

46 Վա՜յ քեզ, Մովաբ, կորաւ Քամովսի ժողովուրդը, որովհետեւ քո տղերքը գերի առնուեցան, եւ աղջկերքդ՝ գերութեան։

47 Բայց ետքի օրերը ետ պիտի դարձնեմ Մովաբի գերութիւնը, ասում է Տէրը։ Մինչեւ այստեղ է մովաբի դատաստանը։

49

1 Ամմոնի որդկանց նկատմամբ՝ այսպէս է ասում Տէրը. Մի՞թէ իսրայէլը որդիք չունի. Կամ նա ժառանգ չունի՞. Ի՞նչու Մեղքոմը ժառանգեց Գադին, եւ նորա ժողովուրդը նորա քաղաքներումը բնակուեց։

2 Սորա համար ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ Ամմոնի որդկանց Ռաբբայի դէմ պատերազմի աղաղակ պիտի լսել տամ, որ նա փլատակների դէզ դառնայ, եւ նորա աղջկերքը կրակով այրուին. Իսկ Իսրայէլը պիտի ժառանգէ իր ժառանգողներին, ասում է Տէրը։

3 Ոռնա, ով Եսեբոն, որ Գային ոչնչացաւ, աղաղակեցէք, ով Ռաբբայի աղջկերք, քուրձեր հագէք, սուգ արէք եւ դէս ու դէն փախէք ցանգերի մէջ. Որ Մեղքոմը գերի պիտի գնայ՝ իր քահանաներն ու իշխանները մէկտեղ։

4 Ի՞նչ ես հովիտներով պարծենում. Հովիտդ ջրի պէս գնաց, ո՛վ ապստամբ աղջիկ, որ ապաւինել էիր քո գանձերին, ասելով. Ո՞վ է գալիս ինձ վերայ։

5 Ահա ես քեզ վերայ վախ եմ բերում, ասում է Զօրաց Տէր Եհովան, քո բոլոր շրջականերից. Եւ դուք պիտի ցրուիք ամեն մարդ դէպի իր առաջը. Եւ փախստականներին ժողովող պիտի չլինի։

6 Եւ նորանից յետոյ պիտի ետ դարձնեմ Ամմոնի որդկանց գերութիւնը, ասում է Տէրը։

7 Եդովմի նկատմամբ՝ այսպէս է ասում Զօրաց Տէրը. Մի՞թէ էլ իմաստութիւն չկայ Թեմանումը, կորա՞ւ խորհուրդը հանճարեղներից, դարտակուեցա՞ւ նորանց իմաստութիւնը։

8 Փախէք, դարձէք, խորերը մտէք բնակուելու համար, ով Դեդանի բնակիչներ, որովհետեւ Եսաւի կորուստը պիտի բերեմ նորա վերայ, նորան այցելութիւն արած ժամանակս։

9 Եթէ քեզ մօտ քաղողներ գային, մի՞թէ աւելորդ ճիռեր չէին թողել. Եթէ գողեր՝ գիշերով, նորանք փչացնելու էին որքան իրանց բաւական լինէր։

10 Սակայն ես մերկացրի Եսաւին, բաց արի նորա ծածուկ տեղերը. Բայց նա չէ կարող թաք կենալ. Կորան նորա սերունդը, նորա եղբայրները եւ նորա դրացիքը, եւ չկան։

11 Թող տուր քո որբերին, ես նորանց կպահեմ. Եւ քո որբեւայրիքը թող ինձ ապաւինեն։

12 Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Ահա նորանք որ պարտաւոր չէին բաժակը խմելու՝ անպատճառ պէտք է խմեն, եւ դու որ ջանք էիր անում անպատիժ մնալու. Անպատիժ չես մնալ, այլ անպատճառ պիտի խմես։

13 Որովհետեւ ես երդում եմ անում իմ անձովը, ասում է Տէրը, որ ամայութիւն, նախատինք, աւերակ եւ անէծք պիտի դառնայ Բօսրան, եւ նորա բոլոր քաղաքները պիտի յաւիտենական աւերակներ դառնան։

14 Լուր լսեցի Տիրոջ կողմանէ, եւ դեսպան ուղարկուեցաւ ազգերին, թէ Ժողովուեցէք եւ գնացէք նորա վերայ, եւ կանգնեցէք պատերազմի։

15 Որովհետեւ ահա ես քեզ պզտիկ եմ արել ազգերի մէջ, անարգ՝ մարդկանց մէջ։

16 Քո ահաւորութիւնը՝ քո սրտի ամբարտաւանութիւնը խաբել է քեզ, ո՛վ վէմի խոռոչների մէջ բնակող եւ բարձր բլուրներին փակչող, եթէ արծիւի պէս բարձրումը դնես քո բոյնը, այնտեղից էլ քեզ պիտի իջեցնեմ, ասում է Տէրը։

17 Եւ Եդովմը ամայի պիտի լինի. ամեն նորա մօտով անցնողը պիտի հիանայ, եւ նորա բոլոր հարուածների համար պիտի սուլէ։

18 Սոդոմի ու Գոմորի եւ նորա դրացիների կործանման պէս, ասում է Տէրը, այնտեղ մարդ չի բնակուիլ եւ մարդի որդի նորանում չի պանդխտանալ։

19 Ահա առիւծի պէս վեր պիտի գնայ Յորդանանի փառքիցը ամուր բնակարանը. Որովհետեւ մի վայրկեանում պիտի փախցնեմ նորան նորա վերայից, եւ ո՞վ է ընտրուած, որ նորա վերայ դնեմ, որովհետեւ ո՞վ է ինձ նման, եւ ո՞վ կորոշէ իմ ժամանակը, եւ ո՞վ է այն հովիւը, որ կանգնէր իմ առաջին։

20 Ուրեմն լսեցէք Տիրոջ խորհուրդը, որ խորհել է Եդովմի վերայ, եւ նորա մտածմունքները, որ մտածել է Թեմանի բնակիչների վերայ. Անպատճառ պիտի քշեն նորանց հօտի փոքրերը, անպատճառ նորանց բնակարանները պիտի աւերէ նորանց հետ։

21 Նորանց ընկնելու ձայնիցը երկիրը կդողայ, աղաղակի ձայնը մինչեւ Կարմիր ծովը կլսուի։

22 Ահա արծիւի նման վեր կբարձրանայ եւ կթռչի, եւ իր թեւերը կտարածէ Բօսրայի վերայ, եւ այն օրը Եդովմի տղամարդկանց սիրտը երկանց ցաւ քաշող կնկայ սրտին պէս կլինի։

23 Դամասկոսի նկատմամբ։ Եմաթն ու Արփաթը ամաչեցին, որովհետեւ վատ լուր լսեցին՝ հալվում են. ծովումը տառապանք կայ՝ չէ կարող հանդարտանալ։

24 Թուլացել է Դամասկոսը, դարձել է որ փախչէ, արհաւիրքը բռնել է նորան, տագնապն ու երկունքը բռնել են նորան ինչպէս ծննդական կնկան։

25 Ի՜նչպէս չթողուեցաւ փառաց քաղաքը, իմ զուարճութեան քաղաքը։

26 Սորա համար նորա ընտիրները վայր կընկնեն նորա հրապարակներումը, եւ բոլոր պատերազմական մարդիկը կպապանձուին այն օրը, ասում է Զօրաց Տէրը։

27 Եւ ես կրակ պիտի վառեմ Դամասկոսի պարսպի մէջ, եւ նա պիտի լափէ Բենադադի պալատները։

28 Կեդարի նկատմամբ եւ Հասորի թագաւորութիւնների նկատմամբ, որոնց Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը զարկեց, այսպէս է ասում Տէրը. Վեր կացէք գնացէք Կեդարի վերայ, եւ փչացրէք արեւելքի որդիներին։

29 Նորանց վրանները եւ նորանց հօտերը պիտի առնեն, նորանց վարագոյրները եւ նորանց բոլոր կարասիները, եւ նորանց ուղտերը պիտի տանեն իրանց համար. Եւ նորանց պէտք է կանչեն, Վախ շուրջանակի։

30 Փախէք, շատ վազեցէք, խորերը մտէք բնակուելու, ով հասորի բնակիչներ, ասում է Տէրը, որովհետեւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը ձեզ դէմ խորհուրդ է խորհել, եւ ձեզ դէմ մտածմունք է մտածել։

31 Վեր կացէք, վեր ելէք ապահով եւ անդորր բնակող ազգի վերայ, ասում է Տէրը, որ դռներ չունի, նիգեր չունի, առանձին է բնակվում։

32 Եւ նորանց ուղտերը աւար պիտի դառնան, եւ նորանց խաշինքների բազմութիւնը՝ կողոպուտ, եւ ես պիտի ցրուեմ ամեն կողմ մօրուքի ծայրը կտրողներին, եւ ամեն անցուդարձից պիտի բերեմ նորանց կորուստը, ասում է Տէրը։

33 Եւ Հասորը պիտի չագալների որջ դառնայ՝ յաւիտենական ամայութիւն. այնտեղ մարդ պիտի չբնակուէ, եւ նորանում չպանդխտանայ մարդի որդի։

34 Տիրոջ խօսքը, որ եղաւ Երեմիա մարգարէին Եղամի մասին Յուդայի Սեդեկիա թագաւորի թագաւորութեան սկզբումը, ասելով.

35 Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Ահա ես կոտրում եմ Եղամի աղեղը՝ նորանց զօրութեան գլխաւորը։

36 Եւ պիտի բերեմ Եղամի վերայ չորս հողմերը երկնքի չորս կողմիցը, եւ նորանց պիտի ցրուեմ այս բոլոր հողմերին, եւ այն ազգը չէ լինելու, ուր գնացած չլինին Եղամի փախստականները։

37 Եւ ես պիտի վախեցնեմ Եղամին իրանց թշնամիների առաջին. Եւ նորանց հոգիները պահանջողների առաջին, եւ նորանց վերայ ձախորդութիւն պիտի բերեմ՝ իմ բարկութեան բորբոքումը, ասում է Տէրը, եւ նորանց ետեւից պիտի ուղարկեմ սուրը, մինչեւ որ նորանց վերջացնեմ։

38 Եւ ես իմ աթոռը պիտի դնեմ Եղամումը եւ այնտեղից պիտի թագաւոր եւ իշխաններ կորցնեմ, ասում է Տէրը։

39 Եւ պիտի լինի որ վերջի օրերումը Եղամի գերութիւնը պիտի դարձնեմ, ասում է Տէրը։

50

1 Այն խօսքը որ Տէրը խօսեց Քաղդէացիների երկրի՝ Բաբիլոնի մասին Երեմիա մարգարէի ձեռովը։

2 Իմացրէք ազգերի մէջ, հրատարակեցէք ու դրօշակ բարձրացրէք, հրատարակեցէք, մի ծածկէք, ասեցէք. Բաբիլոնը առնուեցաւ, Բէլը ամաչեց, Մարովդաքը կոտրուեցաւ, ամաչեցին նորա արձանները, կոտրատուեցան նորա կուռքերը։

3 Որովհետեւ նորա վերայ հիւսիսից մի ազգ եկաւ, նա նորա երկիրը աւերակ պիտի անէ, եւ նորանում բնակող չէ լինելու. Մարդից մինչեւ անասուն պիտի փախչեն գնան։

4 Այն օրերը եւ այն ժամանակը, ասում է Տէրը, պիտի գան Իսրայէլի որդիքը՝ իրանք եւ Յուդայի որդիքը միասին. քայլելով ու լալով պիտի գնան եւ իրանց Տէր Աստուծուն որոնեն։

5 Սիօնն են հարցնելու՝ երեսները դէպի այնտեղ, եկէք եւ Տիրոջը յարենք յաւիտենական անմոռաց ուխտով։

6 Կորած ոչխարներ եղան իմ ժողովուրդը, նորանց հովիւները մոլորեցնում են նորանց, սարերի վերայ շուռ են ածում նորանց, սարից դէպի բլուրը գնացին՝ իրանց մակաղատեղը մոռացան։

7 Ամեն ով որ նորանց գտաւ՝ կերաւ նորանց, եւ նորանց նեղիչներն ասեցին՝ Մենք յանցաւոր չենք, նորա փոխարէն, որ նորանք մեղք են գործել Տիրոջ արդարութեան բնակարանի դէմ, եւ իրանց հայրերի յուսատեղի՝ Տիրոջ դէմ։

8 Փախէք Բաբիլոնի միջիցը, եւ դուրս եկէք Քաղդէացիների երկրիցը, եւ նոխազների պէս եղէք հօտերի առաջին։

9 Որովհետեւ ահա ես պիտի զարթնեցնեմ եւ բերեմ Բաբիլոնի վերայ մեծամեծ ազգերի ժողովք հիւսիսի երկրիցը. նորանք շարվում են նորա դէմ, եւ նա կառնուի այնտեղից. Նորա նետերը հմուտ տղամարդի պէս են՝ պարապ չեն ետ դառնալ։

10 Եւ Քաղդէացիների երկիրը աւար պիտի լինի. նորա ամեն աւարառուները պիտի կշտանան, ասում է Տէրը։

11 Որովհետեւ ուրախանում էք եւ ցնծում էք, ով իմ ժառանգութիւնը կողոպտողներ, որովհետեւ ոստնում էք խոտի միջի երինջին նման եւ երիվարների պէս խխնջում.

12 Ձեր մայրը պիտի շատ ամաչէ, ձեզ ծնողը պիտի պատկառէ, ահա նա ազգերի յետինը, անապատ, անջուր, եւ ամայի պիտի լինի։

13 Տիրոջը ցասումի պատճառով նա պիտի չբնակուի, այլ պիտի բոլորովին աւերակ դառնայ, Բաբիլոնի մօտով ամեն անց կենողը պիտի հիանայ եւ սուլէ նորա ամեն հարուածների վերայ։

14 Շարուեցէք Բաբիլոնի դէմ շուրջանակի, ով բոլոր աղեղ լարողներ, գցեցէք նորա վերայ, նետերը մի խնայէք, որ նա մեղանչել է Տիրոջ դէմ։

15 Աղաղակեցէք նորա դէմ շուրջանակի, նա անձնատուր եղաւ. Նորա բուրգերը վայր ընկան, նորա պարիսպները հիմնայատակ եղան. Որովհետեւ սա Տիրոջ վրէժխնդրութիւնն է, նորանից վրէժ առէք, ինչպէս նա է արել՝ արէք իրան։

16 Կոտրեցէք սերմողին Բաբիլոնից եւ մանգաղաւորին հունձի ժամանակին բռնաւորի սուրի երեսիցը. ամեն մարդ ետ դառնայ իր ժողովրդին, եւ ամեն մարդ իր երկիրը փախչէ։

17 Իսրայէլը մի մոլորեալ ոչխար է, առիւծներն են փախցրել. Նախ նորան Ասորեստանի թագաւորը կերաւ, եւ ահա յետոյ նորա ոսկորները փշրեց Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը։

18 Սորա համար Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը այսպէս է ասում. Ահա ես պիտի այցելեմ Բաբիլոնի թագաւորին եւ նորա երկրին, ինչպէս այցելել եմ Ասորեստանի թագաւորին։

19 Եւ ես Իսրայէլին պիտի դարձնեմ իր բնակարանը. Եւ նա պիտի արածէ Կարմեղոսումը եւ Բասանումը, եւ Եփրեմի սարի վերայ եւ Գաղաադումը պիտի կշտանայ նորա հոգին։

20 Այն օրերը եւ այն ժամանակը, ասում է Տէրը, պիտի Իսրայէլի անօրէնութիւնը որոնուի, բայց պիտի չլինի նա. Եւ Յուդայի մեղքերը՝ բայց պիտի չգտնուին. Որովհետեւ ես պիտի ներեմ նորանց, որոնց մնացորդ պահեցի։

21 Մերաթայիմ երկրի մասին. Վեր ելիր նորա վերայ եւ *

51

1 Այսպէս է ասում Տէրը, Ահա ես պիտի գրգռեմ Բաբիլոնի վերայ եւ իմ թշնամիների մէջ բնակողների վերայ մի ապականիչ հողմ։

2 Եւ Բաբիլոնի վերայ հոսողներ պիտի ուղարկեմ, եւ նորանք պիտի հոսեն նորան եւ դատարկեն նորա երկիրը. Որ նորա վերայ պիտի գան շուրջանակի ձախորդութեան օրումը։

3 Աղեղնաւորի դէմ աղեղ պիտի լարէ աղեղը լարողը, եւ իր զրահովը հպարտացողի դէմ. Եւ մի խնայէք նորա երիտասարդներին, նզովածի պէս բնաջինջ արէք նորա բոլոր զօրքերը։

4 Եւ սպանուածներ պիտի ընկնեն Քաղդէացիների երկրումը, եւ խոցոտուածներ՝ նորա փողոցներումը։

5 Որովհետեւ որբեւայրի չէ թողուած Իսրայէլն ու Յուդան իր Աստուածանից, Զօրաց Տէրից. Այլ նորանց երկիրը լիքն է յանցանքով Իսրայէլի Սուրբի դէմ։

6 Փախէք Բաբիլոնի միջիցը եւ ամեն մարդ ազատէ իր անձը, որ չփչանաք նորա անօրէնութիւնովը. Որովհետեւ վրէժխնդրութեան ժամանակ է Տիրոջ համար, նորա արարքը պիտի հատուցանէ նորան։

7 Ոսկի բաժակ էր Բաբիլոնը Տիրոջ ձեռքին, որ արբեցնում էր բոլոր երկիրը։ Նորա գինիիցը խմեցին ազգերը, սորա համար յիմարացան ազգերը։

8 Յանկարծ վայր ընկաւ Բաբիլոնը եւ կոտրուեցաւ, ողբացէք նորա վերայ, բալասան առէք նորա վէրքի համար, գուցէ բժշկուի։

9 Բաբիլոնին դարմանեցինք, բայց չբժշկուեցաւ, թողէք նորան, եւ իւրաքանչիւրս իր երկիրը գնանք. որովհետեւ նորա դատաստանը երկնքին հասաւ, եւ բարձրացաւ մինչեւ ամպերը։

10 Տէրը դուրս բերաւ մեր արդարութիւնը. Եկէք ու Սիօնումը պատմենք մեր Տէր Աստուծոյ գործերը։

11 Փայլեցրէք նետերը, վահանները լցրէք, Տէրը զարթնեցրեց Մարաց թագաւորների հոգին. որ նորա մտածմունքը Բաբիլոնի վերայ է նորան փչացնելու համար. Որովհետեւ Տիրոջ վրէժխնդրութիւնն է սա՝ իր տաճարի վրէժը։

12 Բաբիլոնի պարիսպների դէմ դրօշ բարձրացրէք, ուժովացրէք պահապանին, դէտեր նշանակեցէք, դարաններ պատրաստեցէք. Որովհետեւ Տէրը որոշեց, եւ արաւ էլ իր ասածը Բաբիլոնի բնակիչների վերայ։

13 Ով շատ ջրերի վերայ բնակող, շատ գանձեր ունեցող, եկել է քո վերջը՝ քո ագահութեան չափը։

14 Զօրաց Տէրը երդում է արել իր անձովը, թէ Քեզ անպատճառ պիտի լցնեմ մարդկանցով մարախի պէս, եւ նորանք պիտի աղաղակով գոռան քեզ վերայ։

15 Երկիրն իր զօրութիւնովը շինողը, աշխարհքն իր իմաստութիւնովը հաստատողը, նա որ իր հանճարովը տարածել է երկինքը,

16 Նա որոտալով երկնքումը ջուրերը կուտակելիս, ամպեր է բարձրացնում երկրի ծայրերիցը, փայլատակմունք է շինում անձրեւի համար, եւ հանում է քամին իր շտեմարաններիցը։

17 Տգէտ անասուն է դառնում ամեն մարդ, ամաչում է ամեն ոսկերիչ իր քանդակած կուռքի համար. որովհետեւ սուտ է նորա ձուլած կուռքը, եւ հոգի չկայ նորանում։

18 Ունայն են նորանք՝ խաբէութեան գործ, նորանց այցելութիւն եղած ժամանակը պիտի կորչեն։

19 Սորանց նման չէ Յակոբի բաժինը, որովհետեւ նա ամենի Ստեղծողն է, Իսրայէլը նորա ժառանգութեան վիճակն է, Զօրաց Տէր է նորա անունը։

20 Դու ինձ համար կռան ես, պատերազմի գործիք ես, եւ ես քեզանով ազգեր կջարդեմ, եւ թագաւորութիւններ կփչացնեմ քեզանով։

21 Եւ ես քեզանով ձին ու ձիաւորին կջարդեմ, եւ քեզանով կջարդեմ կառքն ու կառավարը։

22 Եւ քեզանով մարդն ու կնիկը կջարդեմ, եւ կջարդեմ քեզանով ծերն ու երիտասարդը, եւ քեզանով տղամարդն ու կոյսը կջարդեմ։

23 Եւ քեզանով կջարդեմ հովիւն ու իր հօտը, եւ քեզանով երկրագործն ու նորա զոյգ եզինքը կջարդեմ, եւ կուսակալներն ու նախարարները կջարդեմ քեզանով.

24 Եւ կհատուցանեմ Բաբիլոնին եւ բոլոր Քաղդէացիների բնակիչներին նորանց բոլոր չարութիւնները, որ իրանք արին Սիօնին՝ ձեր աչքի առաջին, ասում է Տէրը։

25 Ահա ես քեզ դէմ եմ, ով ապականիչ սար, ասում է Տէրը. Որ ապականեցիր բոլոր երկիրը, եւ ես պիտի մեկնեմ իմ ձեռքը քեզ վերայ, եւ քեզ պիտի գլորեմ վէմերիցը, եւ քեզ այրած սար պիտի շինեմ։

26 Եւ քեզանից չեն առնել ոչ անկեան քար, ոչ հիման քար, որովհետեւ յաւիտենական աւերակ պիտի դառնաս, ասում է Տէրը։

27 Դրօշակ բարձրացրէք երկրի մէջ, փող հնչեցրէք ազգերի մէջ, նորա դէմ պատրաստեցէք ազգերին, հրաւիրեցէք նորա դէմ Արարատի, Միննիի եւ Ասքանասի թագաւորութիւնները, նորա վերայ զօրավարներ նշանակեցէք. Ձիեր վեր հանեցէք մազոտ մարախների չափ.

28 Նորա դէմ պատարաստեցէք ազգերը՝ Մարաց թագաւորներին, նորա կուսակալներին եւ նորա բոլոր նախարարներին եւ նորա տէրութեան բոլոր երկիրը։

29 Եւ երկիրը պիտի դողայ եւ նեղութիւն քաշէ, որ Բաբիլոնի վերայ պիտի կատարուի Տիրոջ մտածմունքները, Բաբիլոնի երկիրը ամայի անբնակ անելու համար։

30 Դադարեցին Բաբիլոնի տղամարդիկը պատերազմելուց, բերդերում բնակուեցին, նորանց ոյժը կտրուեցաւ, կանայք դառան. Նորա բնակարանները այրեցին, կոտրուեցան նորա նիգերը։

31 Սուրհանդակ սուրհանդակի դէմ է վազում, եւ լրաբեր լրաբերի դէմ, Բաբիլոնի թագաւորին իմացնելու համար, թէ նորա քաղաքը առնուեցաւ մէկ կողմից։

32 Անցքերը բռնուեցան, եւ եղէգները այրեցին կրակով, եւ պատերազմի մարդիկը խռովեցան։

33 Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Բաբիլոնի աղջիկը կալի նման է. նորան կասելու ժամանակն է, մի քիչ ժամանակ էլ՝ եւ կգայ նորա հնձելու ժամանակը։

34 Մեզ կերաւ, մեզ բնաջինջ արաւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը, մեզ դրաւ իբրեւ պարապ աման, մեզ կուլ տուաւ վիշապի պէս, իր փորը լցրեց իմ փափկութիւններիցը, մեզ դուրս արաւ։

35 Ինձ եղած զրկանքը եւ իմ մարմինը Բաբիլոնի վերայ լինի, պիտի ասէ Սիօնի բնակչուհին. Եւ՝ Իմ արիւնը՝ Քաղդէացիների բնակիչների վերայ, պիտի ասէ Երուսաղէմը։

36 Սորա համար այսպէս է ասում Տէրը. Ահա ես եմ վարում քո դատը, եւ ես եմ առնում քո վրէժը, եւ նորա ծովը ցամաքեցնում եմ, եւ չորացնում՝ նորա աղբիւրը։

37 Եւ Բաբիլոնը պիտի փլատակներ դառնայ, չագալների բնակարան, ամայութիւն եւ ծաղր առանց բնակչի։

38 Միասին պիտի գոռան առյոգ առիւծների պէս, պիտի մռնչեն մատակ առիւծների կորիւնների պէս։

39 Նորանք տաքնալիս կոչունք պիտի անեմ նորանց, եւ նորանց պիտի արբեցնեմ որ զուարճանան, եւ քնանան յաւիտենական քնով, եւ չզարթնեն, ասում է Տէրը։

40 Ես նորանց պիտի իջեցնեմ սպանդանոցը գառների պէս, ինչպէս խոյերը նոխազների հետ։

41 Ի՜նչպէս առնուեցաւ Սիսակ, եւ բռնուեցաւ բոլոր երկրի պարծանքը, ի՜նչպէս ամայի եղաւ Բաբիլոնն ազգերի մէջ։

42 Ծովը վեր ելաւ Բաբիլոնի վերայ, նորա ալիքների շատութիւնից ծածկուեցաւ։

43 Նորա քաղաքները աւերակ պիտի դառնան՝ անջուր երկիր եւ անապատ, մի երկիր՝ ուր ոչ մի մարդ չէ բնակվում, եւ նորանով մի մարդի որդի չէ անցնում։

44 Եւ պիտի այցելեմ Բելին Բաբիլոնումը, եւ պիտի հանեմ նորա կուլ տուածը նորա բերանից, եւ ազգերը այլ եւս նորա մօտ չեն գնալ. Բաբիլոնի պարիսպն էլ վայր կընկնէ։

45 Դուրս եկէք նորա միջիցը, ով իմ ժողովուրդ, եւ իւրաքանչիւրը թող ազատէ իր անձը, Տիրոջ բորբոքած բարկութիւնիցը։

46 Եւ մի գուցէ ձեր սիրտը նուաղի եւ վախենաք՝ երկրումը լուրը լսելիս. Եւ գայ տարուայ մէջ այն լուրը, եւ նորա հետեւեալ տարում միւս լուրը, եւ բռնութիւն լինի երկրումը՝ այսինքն իշխան իշխանի դէմ։

47 Սորա համար ահա օրեր են գալիս, որ պիտի այցելեմ Բաբիլոնի կուռքերին, եւ նորա բոլոր երկիրը ամօթով պիտի լինի, եւ նորա բոլոր սպանուածները պիտի նորանում ընկնեն։

48 Եւ պիտի ցնծան բաբիլոնի վերայ երկինքն ու երկիրը, եւ ամեն ինչ որ կայ նորանցում, որովհետեւ աւերողները հիւսիսից գալիս են նորա համար, ասում է Տէրը։

49 Ինչպէս Բաբիլոնն է վայր գցել Իսրայէլի սպանուածներին, նոյնպէս էլ Բաբիլոնի բոլոր երկրի սպանուածները պիտի վայր ընկնեն։

50 Ով սուրից ազատուածներ, գնացէք, մի կանգնէք. Հեռուից յիշեցէք Տիրոջը, եւ Երուսաղէմը թող ձեր միտքը գայ։

51 Մենք ամաչում ենք, որովհետեւ նախատինք լսեցինք, ամօթը ծածկեց մեր երեսը, որովհետեւ օտարները մտան Տիրոջ տան սրբարանը։

52 Նորա համար ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ պիտի այցելեմ նորա կուռքերին, եւ նորա բոլոր երկրումը պիտի հեծեն վիրաւորները։

53 Թէեւ Բաբիլոնը բարձրանայ մինչեւ երկինքը եւ բարձրումը պնդացնէ իր զօրութիւնը, իմ կողմանէ աւերողներ պիտի գան նորա համար, ասում է Տէրը։

54 Աղաղակի ձայն կայ Բաբիլոնից, եւ մեծ կոտորած՝ Քաղդէացիների երկրիցը։

55 Որովհետեւ Տէրը պիտի աւերէ Բաբիլոնը, եւ կորցնէ նորանից մեծ ձայնը. Որովհետեւ գոչում են նորանց ալիքները շատ ջրերի նման. Նորանց ձայնը աղմուկի նման է դուրս գալիս։

56 Որովհետեւ նորա՝ այսինքն Բաբիլոնի վերայ աւերող եկաւ, եւ նորա զօրաւորները առնուեցան, նորանց աղեղները կոտրուեցան. Որովհետեւ Տէրը հատուցանող Աստուած է, նա անպատճառ կհատուցանէ։

57 Եւ ես պիտի արբեցբեմ նորա իշխաններին, եւ նորա իմաստուններին՝ կուսակալներին, եւ նորա նախարարներին ու նորա տղամարդիկներին, որ յաւիտենական քնով քնանան եւ չզարթնեն, ասում է Թագաւորը՝ որի անունը Զօրաց տէր է։

58 Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Բաբիլոնի լայն պարիսպները հիմնայատակ պիտի լինեն, եւ նորա բարձր դռները կրակով պիտի այրուին, եւ ժողովուրդները դարտակ տեղը պիտի յոգնեն, եւ ազգերը կրակի համար պիտի աշխատեն։

59 Այն խօսքը որ Երեմիա մարգարէն պատուիրեց Մաասիայի որդիի ներիայի որդի Սարայիային, երբոր նա Յուդայի Սեդեկիա թագաւորի հետ Բաբիլոն գնաց նորա թագաւորութեան չորրորդ տարին, եւ Սարայիան գլխաւոր սենեկապան էր։

60 Եւ Երեմիան գրեց այն ամեն չարիքը, որ գալու էին Բաբիլոնի վերայ, մի գրքում, այսինքն այս բոլոր խօսքերը որ գրուած են Բաբիլոնի դէմ։

61 Եւ Երեմիան ասեց Սարայիային. Երբոր Բաբիլոն մտար, այն ժամանակ նայիր որ կարդաս այս բոլոր խօսքերը,

62 Եւ ասես. Ով Տէր, դու խօսեցիր այս տեղի մասին, որ աւերես նորան, որ նորանում բնակող չլինի մարդից մինչեւ անասունը, որ սա պէտք է յաւիտենական աւերակներ դառնայ։

63 Եւ երբոր վերջացրիր այս գիրքը կարդալը, նորանից մի քար կապիր եւ գցիր նորան Եփրատի մէջ,

64 Եւ ասիր. Այսպէս պէտք է ընկղմուի Բաբիլոնը եւ չկանգնէ այն չարեաց պատճառով, որ ես պիտի բերեմ նորա վերայ, եւ նորանք պէտք է վաստակեն։ Մինչեւ այստեղ է Երեմիայի խօսքերը։

52

1 Երուսաղէմի աւերման համառօտ պատմութիւնը։ Յովաքին թագաւորին եղած շնորհքը։ Քսանեւմէկ տարեկան էր Սեդեկիան, երբոր թագաւոր եղաւ, եւ տասնեւմէկ տարի թագաւորութիւն արաւ Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Ամիտաղ՝ Լեբնացի Երեմիայի աղջիկը։

2 Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ առաջին բոլորովին այնպէս ինչ որ արել էր Յովակիմը։

3 Որովհետեւ Տիրոջ բարկութիւնը Երուսաղէմի եւ Յուդայի վերայ էր, որ նորանց դէն գցէր իր երեսի առաջից, եւ Սեդեկիան ապստամբուեց Բաբիլոնի թագաւորի դէմ։

4 Եւ եղաւ որ նորա թագաւորութեան իններորդ տարումը տասներորդ ամսուայ՝ ամսի տասին եկաւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը ինքը եւ իր բոլոր զօրքը Երուսաղէմի վերայ, եւ բանակ տուին նորա դէմ, եւ նորա դէմ պատնէշներ շինեցին շուրջանակի։

5 Եւ քաղաքը պաշարման մէջ ընկաւ մինչեւ Սեդեկիա թագաւորի տասնեւմէկերորդ տարին.

6 Չորրորդ ամսուայ՝ ամսի իննին սովը սաստկացաւ քաղաքումը, եւ հաց չկար երկրի ժողովրդի համար։

7 Եւ քաղաքը ճղուեցաւ, եւ բոլոր պատերազմական մարդիկը փախան եւ դուրս եկան քաղաքիցը գիշերով երկու պարիսպների միջի դռան ճանապարհովը, որ թագաւորի պարտէզի մօտ է, եւ Քաղդէացիք քաղաքը շրջապատած էին. եւ նորանք գնացին անապատի ճանապարհովը։

8 Բայց Քաղդէացիների զօրքերը ընկան թագաւորի ետեւից եւ հասան Սեդեկիային Երիքովի դաշտերումը. եւ նորա բոլոր զօրքերը ցրուեցան մօտիցը։

9 Եւ թագաւորին բռնեցին եւ նորան վեր տարան Եմաթի երկրում լինող Ռեբղան, Բաբիլոնի թագաւորի մօտ. եւ նա վճռեց նորա դատաստանը։

10 Եւ Բաբիլոնի թագաւորը մորթեց Սեդեկիայի որդկանցը նորա աչքի առաջին, եւ Յուդայի բոլոր իշխաններին էլ մորթեց Ռեբղայում։

11 Եւ կուրացրեց Սեդեկիայի աչքերը, եւ նորան կապեց պղնձի շղթաներով, եւ Բաբիլոնի թագաւորը նորան տարաւ Բաբիլոն, եւ նորան բանտը դրաւ մինչեւ նորա մահուան օրը։

12 Եւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի տասնեւիններորդ տարին հինգերորդ ամսուայ՝ ամսի տասնին եկաւ Նաբուզարդան դահճապետը, որ կանգնում էր Բաբիլոնի թագաւորի առաջին Երուսաղէմ։

13 Եւ այրեց Տիրոջ տունը եւ թագաւորի տունը, եւ Երուսաղէմի բոլոր տները եւ ամեն մեծ տները այրեց կրակով։

14 Եւ Երուսաղէմի բոլոր պատերը շուրջանակի քանդեցին Քաղդէացիների բոլոր զօրքերը, որ դահճապետի հետն էին։

15 Եւ ժողովրդի աղքատներիցը եւ ժողովրդի մնացորդը, որ մնացել էին քաղաքումը եւ այն փախչողներին, որոնք Բաբիլոնի թագաւորի կողմն էին անցկացել, եւ մնացած բազմութիւնը գերի տարաւ Նաբուզարդան դահճապետը։

16 Եւ երկրի աղքատներիցը Նաբուզարդան դահճապետը այգեգործներ եւ երկրագործներ թողեց։

17 Եւ այն պղնձի սիւները, որ Տիրոջ տանն էին, նաեւ մեքենովթները եւ պղնձի ծովը, որ Տիրոջ տանն էր, կոտրատեցին Քաղդէացիք, եւ նորանց բոլոր պղինձը տարան Բաբիլոն։

18 Եւ թաղարները եւ թիակները եւ բազմակալները եւ կոնքերը եւ խնկատուփերը եւ բոլոր պղնձի անօթները, որոնցով սպասարկութիւն էր լինում, վեր առան։

19 Եւ բաժակները եւ բուրվառները եւ կոնքերը եւ թաղարները եւ աշտանակները եւ խնկատուփերը եւ սկաւառակները՝ որը ոսկի էր ոսկի եւ որը արծաթ էր արծաթ՝ վեր առաւ դահճապետը։

20 Եւ երկու սիւները, մէկ ծովը, տասնեւերկու պղնձի եզերը որ մեքենովթների տեղն էին, որ Սողոմոն թագաւորը շինել էր Տիրոջ տան համար. այս բոլոր անօթների պղնձին կշիռը չկար։

21 Եւ սիւներից մէկ սիւնը տասնեւութը կանգուն էր բարձրութիւնով, եւ մի դերձան տասնեւերկու կանգուն շրջապատում էր նորան, եւ նորա թանձրութիւնը չորս մատնաչափ էր՝ մէջը դարտակ։

22 Եւ մի պղնձի խոյակ կար նորա վերայ, եւ մէկ խոյակի բարձրութիւնը հինգ կանգուն, եւ ցանցեր ու նռներ կային խոյակի վերայ շուրջանակի՝ բոլորը պղնձի. եւ սորա նման էր եւ միւս սիւնը եւ նռները։

23 Եւ նռները իննսունեւվեց էին մէկ կողմովը, բոլոր նռները հարիւր էին ցանցի վերայ շուրջանակի։

24 Եւ դահճապետը առաւ մեծ քահանայ Սարայիային եւ երկրորդ քահանայ Սոփոնիային եւ դռան երեք պահապաններին,

25 Եւ քաղաքիցն առաւ մի ներքինի, որ պատերազմի մարդկանց վերակացուն էր, եւ թագաւորի առաջին կանգնողներից եօթը մարդ, որոնք գտնվում էին քաղաքումը եւ զօրքի գլխաւոր գրագրին, որ զինուորագրում էր երկրի ժողովրդին, եւ վաթսուն մարդ երկրի ժողովրդիցը, որոնք գտնվում էին քաղաքի միջումը։

26 Եւ նորանց վեր առաւ Նաբուզարդան դահճապետը եւ տարաւ նորանց Բաբիլոնի թագաւորի մօտ Ռեբղա։

27 Եւ Բաբիլոնի թագաւորը զարկեց նորանց եւ սպանեց նորանց Եմաթի երկրի Ռեբղայումը։ Եւ Յուդան գերի տարուեցաւ իր երկրիցը։

28 Սա է Նաբուգոդոնոսորի գերի տարած ժողովուրդը եօթներորդ տարին երեք հազար քսանեւերեք Հրէայ.

29 Նաբուգոդոնոսորի տասնեւութերորդ տարին՝ Երուսաղէմից ութը հարիւր երեսունեւերկու հոգի։

30 Նաբուգոդոնոսորի քսանեւերեքերորդ տարին Նաբուզարդան դահճապետը Հրէաներից գերի տարաւ եօթը հարիւր քառասունեւհինգ հոգի. ամենը չորս հազար վեց հարիւր հոգի։

31 Եւ եղաւ Յուդայի Յովաքին թագաւորի գերութեան երեսունեւեօթներորդ տարին տասնեւերկուերորդ ամսուայ՝ ամսի քսանեւհինգին բարձրացրեց Եղմարովդաք Բաբիլոնի թագաւորը իր թագաւոր եղած տարին Յուդայի Յովաքին թագաւորի գլուխը եւ նորան հանեց բանտի տանիցը։

32 Եւ նորա հետ քաղցրութեամբ խօսեց, եւ նորա աթոռը նորա հետ Բաբիլոնումն եղող թագաւորների աթոռից վեր դրաւ։

33 Եւ նորա բանտի հանդերձները փոխեց, եւ նա միշտ իր կեանքի բոլոր օրերումը հացը նորա առաջին էր ուտում։

34 Եւ նորա ռոճիկը մշտական ռոճիկ լինելով տրվում էր նորան Բաբիլոնի թագաւոր կողմանէ օր ըստ օրէ մինչեւ նորա մահուան օրը, նորա կեանքի բոլոր օրերումը։