10 Լսեցէք Տիրոջ խօսքը, ով Սոդոմի իշխաններ, ականջ դրէք մեր Աստուծոյ օրէնքին, ով Գոմորի ժողովուրդ։
11 Ի՞նչ պէտք է ինձ ձեր զոհերի շատութիւնը, ասում է Տէրը. Ես կշտացել եմ խոյերի ողջակէզներիցը, եւ պարարտների ճարպիցը. Եւ զուարակների ու ոչխարների ու նոխազների արիւնը չեմ ախորժում։
12 Երբոր գալիս էք, իմ երեսը տեսնելու. Դա ո՞վ է պահանջում ձեր ձեռքից՝ կոխատել իր սրահները։
13 Այլ եւս ունայն ընծաներ մի բերէք, ձեր խունկը ինձ համար պիղծ է. Ամսագլուխներին եւ շաբաթներին ու ժողովներ գումարուելուն չեմ տանիլ. Անօրէնութիւն եւ տօնախմբութի՜ւն։
14 Ձեր ամսագլուխներից եւ տօներից զզուել է հոգիս, նորանք ինձ վերայ բեռ են. յոգնել եմ տանելուց։
15 Եւ դուք ձեր ձեռքերը տարածելիս՝ ես աչքերս ծածկում եմ ձեզանից. նաեւ երբոր աղօթքը շատացնում էք, ես չեմ լսում. ձեր ձեռքերը լիքն են արիւնով։
16 Լուացուեցէք, մաքրուեցէք, հեռացրէք ձեր գործերի չարութիւնը իմ աչքերի առաջից, դադարեցէք չարութիւն գործելուց։
17 Սովորեցէք բարութիւն անել, որոնեցէք իրաւունք, ուղղութիւն ցուցէք զրկուածին, որբի դատը տեսէք, որբեւայրիի դատը պաշտպանեցէք։
18 Հիմա եկէք ու վիճաբանենք, ասում է Տէրը, եթէ ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պէս լինին, ձիւնի պէս պիտի սպիտականան. Եթէ նորանք որդան կարմիրի պէս լինին, ասրի պէս սպիտակ պիտի դառնան։
19 Եթէ յօժարէք եւ լսէք, երկրի բարիքը կուտէք։
20 Բայց եթէ մերժէք եւ ապստամբուէք, սուրը պիտի ձեզ ուտէ. Որովհետեւ Տիրոջ բերանը խօսեց։
21 Ի՜նչպէս պոռնկացաւ հաւատարիմ քաղաքը. Նա լիքն էր իրաւունքով, արդարութիւն էր օթեւանում նորանում. Բայց հի՞մա, մարդասպաններ։
22 Արծաթդ կղկղանք է դարձել. Գինիդ ջրով խառնուած է։
23 Իշխաններդ ապստամբներ եւ գողերի ընկերներ են, ամենքն էլ կաշառ են սիրում եւ վարձի ետեւից են ընկել. որբի դատը չեն նայում, եւ որբեւայրիի դատը չի գալիս նորանց առաջը։
24 Նորա համար Զօրաց Եհովայ Տէր՝ իսրայէլի հզօրի խօսքը սա է. Ահա՜ ես ինձ կհանգստացնեմ իմ նեղիչներիցը, եւ վրէժս կառնեմ իմ թշնամիներիցը։
25 Եւ ես կդարձնեմ իմ ձեռքը դէպի քեզ, եւ կմաքրեմ քո կղկղանքը ինչպէս թէ բորակով, եւ կհեռացնեմ քո բոլոր անագը։
26 Եւ ետ կբերեմ քո դատաւորներին՝ ինչպէս որ առաջ էր, եւ քո խորհրդականներին՝ ինչպէս որ սկզբումը։ Այնուհետեւ քեզ կասեն՝ Արդարութեան քաղաք, հաւատարիմ աւան։
27 Սիօնը իրաւունքով պիտի փրկուի եւ նորա ետ դարձողները՝ արդարութիւնով։
28 Բայց անօրէնների ու մեղաւորների կործանումը միասին կլինի, եւ որոնք որ թողում են Տիրոջը, պիտի փչանան։
29 Որովհետեւ նորանք պիտի ամաչեն ձեր ախորժած բեւեկնիներից, եւ պիտի ամօթով մնաք այն պարտէզներից որ հաւանել էք։
30 Որովհետեւ դուք պիտի լինէք տերեւները թառամած բեւեկնիի պէս, եւ միջումը ջուր չեղող պարտէզի պէս։
31 Եւ զօրաւորը կլինի որպէս խծուծ, եւ նորա գործքը՝ կայծ. Եւ երկուսը կայրուին մէկտեղ եւ հանգցնող չի լինիլ։
1 Ամովսի որդի Եսայիայի տեսիլքը որ տեսաւ Յուդայի եւ Երուսաղէմի վերայ Յուդայի թագաւորների՝ Ոզիայի, Յովաթամի, Աքազի եւ Եզեկիայի օրերումը։
2 Լսեցէք, ով երկինք, եւ ականջ դիր, ով երկիր. Որովհետեւ Եհովան է խօսում. Ես զաւակներ մեծացրի եւ բարձրացրի, բայց նորանք ապստամբուեցին ինձ դէմ։
3 Եզը ճանաչում է իր տիրոջը, եւ էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայէլը չէ ճանաչում, իմ ժողովուրդը չէ իմանում։
4 Վա՜յ մեզաւոր ազգին. Անօրէնութիւնով ծանրացած ժողովուրդ, չարագործների սերունդ, ապականիչ զաւակներ. Թող տուին Տիրոջը, անարգեցին Իսրայէլի Սուրբին, ետ քաշուեցին։
5 Ձեր էլ ո՞ր տեղին կարելի է զարկել. Որ ապստամբութիւնը աւելացնում էք. Բոլոր գլուխը հիւանդ է, եւ բոլոր սիրտը նուաղել է։
6 Ոտքի թաթից մինչեւ գլուխը ողջ տեղ չկայ նորա վերայ. Հարուածներ եւ վէրքեր եւ շարաւալի խոցեր, չեն մաքրվում եւ չեն կապվում եւ իւղով չեն կակղացնվում։
7 Ձեր երկիրը աւերուած, ձեր քաղաքները կրակով այրուած են. Ձեր արտերը ձեր առաջին օտարներն են ուտում. Եւ խոպանացած են օտարների տակնուվերայ արածի պէս։
8 Եւ Սիօնի աղջիկը մնացել է այգիի միջի մի խրճիթի պէս, եւ ինչպէս մի հիւղ վարունգի արտում, մի պաշարուած քաղաքի նման։
9 Եթէ որ Զօրաց Տէրը մեզ համար մի քիչ մնացորդ չթողէր, Սոդոմի պէս կլինէինք, Գոմորին կնմանէինք։
10 Մտիր ժայռի մէջը եւ հողումը թաք կացիր Տիրոջ ահաւորութեան երեսիցը եւ նորա վեհափառութեան մեծութիւնիցը։
11 Մարդիս ամբարտաւան աչքերը պիտի խոնարհին, եւ պիտի իջնէ մարդկանց հպարտութիւնը. Եւ միայն Տէրը կբարձրանայ այն օրը։
12 Որովհետեւ Զօրաց Տէրը մէկ օր ունի ամեն ամբարտաւանութեան ու բարձրութեան դէմ եւ ամեն հպարտացածների դէմ, եւ նորանք պիտի ցածանան։
13 Եւ Լիբանանի բոլոր եղեւինների դէմ, որ բարձրացած ու վեր ելած են, եւ Բասանի բոլոր կաղնիների դէմ,
14 Եւ բոլոր բարձր սարերի դէմ, եւ բոլոր վեր ելած բլուրների դէմ,
15 Եւ բոլոր բարձր աշտարակի դէմ եւ ամեն ամուր պարսպի դէմ,
16 Եւ Թարսիսի բոլոր նաւերի դէմ, եւ բոլոր ցանկալի տեսարան ունեցողների դէմ.
17 Եւ մարդիս ամբարտաւանութիւնը պիտի խոնարհուի, եւ պիտի իջնէ մարդկանց բարձրութիւնը. Եւ միայն Տէրը բարձր կլինի այն օրը։
18 Եւ կուռքերը բոլորովին բնաջինջ պիտի լինեն։
19 Եւ պիտի մտնեն ժայռերի այրերի մէջ, եւ երկրի խոռոչները Տիրոջ ահաւորութեան առաջից եւ նորա վեհափառութեան մեծութիւնից, երբոր նա վեր կենայ երկիրը սարսեցնելու։
20 Այն օրը մարդ կգցէ իր արծաթի կուռքերը ու ոսկի կուռքերը, որ շինել են նորա համար որ երկրպագութիւն անեն, խլուրդների մօտ եւ չղջիկների մօտ.
21 Որ մտնէ ապառաժների ծակերը եւ վէմերի ծերպերը Տիրոջ վախի երեսից եւ նորա վեհափառութեան մեծութիւնից։
22 Դադարեցէք մարդի վերայ յուսալուց, որի շունչը նորա ռնգացը մէջ է. Որովհետեւ ի՜նչ է համարվում նա։
1 Այն խօսքը որ տեսաւ Ամովսի որդի Եսայիան Յուդայի եւ Երուսաղէմի վերայ։
2 Եւ կլինի օրերի վերջին, որ հաստատ կլինի Տիրոջ տան սարը՝ սարերի գլխին, եւ կբարձրանայ բլուրներիցը. Եւ յորդելով նորա մօտ կգնան բոլոր ազգերը։
3 Եւ շատ ժողովուրդներ կգնան եւ կասեն. Եկէք վեր գնանք Եհովայի սարը, Յակոբի Աստուծոյ տունը. Եւ նա կսովորեցնէ մեզ իր ճանապարհներիցը, եւ մենք կգնանք նորա շաւիղներումը. Որովհետեւ Սիօնիցը դուրս է գալու օրէնքը, եւ Տիրոջ խօսքը՝ Երուսաղէմիցը։
4 Եւ նա պիտի դատէ հեթանոսների մէջ, եւ խրատէ շատ ազգերին. Եւ նորանք կձուլեն իրանց սուրերը խոփեր, եւ իրանց նիզակները՝ յօտոցներ. Ազգ ազգի վերայ սուր չի բարձրացնիլ, եւ այլեւս պատերազմի չեն վարժուիլ։
5 Ով Յակոբի տուն, եկէք եւ գնանք Տիրոջ լուսովը։
6 Որովհետեւ դու ձգել ես քո ժողովուրդ՝ Յակոբի տունը, որ նորանք լցուած են արեւելցիութիւնով, եւ հմայութիւն են անում Փղշտացիների պէս, եւ օտարների որդկանց հետ համամիտ են։
7 Եւ երկիրը լցուած է արծաթով ու ոսկիով, եւ նորա գանձերին ծայր չկայ, եւ երկիրը լցուած է ձիերով, ու վախճան չկայ նորա կառքերին։
8 Եւ երկիրը լցուած է կուռքերով. Նորանք ձեռքի գործքի են երկրպագութիւն անում, նորան որ իրանց մատերը շինեցին։
9 Եւ խոնարհում է ռամիկ մարդն ու վայր է ընկնում տղամարդը. Եւ դու չես ներիլ նորանց։
10 Ասեցէք արդարին, որ նորա բանը լաւ է. Որովհետեւ իրանց գործերի պտուղն են ուտելու։
11 Վա՜յ անզգամին, նորա բանը չար է, որովհետեւ իր ձեռքի գործերի հատուցումը պիտի լինի իրան։
12 Իմ ժողովրդի վերայ բռնացողները երեխաներ են, եւ կնիկներ են իշխում նորա վերայ. Ով իմ ժողովուրդ, քո առաջնորդները մոլորեցուցիչներ են, եւ նորանք քո շաւիղների ճանապարհը խանգարել են։
13 Տէրը վեր է կացել որ դատէ. Եւ կանգնել է՝ ժողովուրդներին դատելու համար։
14 Տէրը դատի է մտնում իր ժողովրդի ծերերի եւ նորա իշխանների հետ. Որ դուք այրել էք այգին. Աղքատից կողոպտուածը ձեր տներումն է։
15 Ի՞նչ է եղել ձեզ, որ փշրում էք իմ ժողովրդին, եւ տնանկների երեսը ջարդում, ասում է Զօրաց Եհովայ Տէրը։
16 Եւ Տէրն ասեց. Որովհետեւ հպարտացել են Սիօնի աղջիկները, եւ վեր բարձրացած պարանոցով են ման գալիս, եւ անհամեստ աչքերով ակնարկում են. Գնալիս կաքաւելով են գնում, եւ իրանց ոտքերովը խշխշոց են հանում.
17 Եւ Տէրն էլ կկնտացնէ Սիօնի աղջկերանց գագաթը, եւ Տէրը կմերկացնէ նորանց ամօթոյքը։
18 Այն օրը Տէրը կհեռացնէ ոտնապարանջանների փառքը, ցանցակերպ ճակատանոցները եւ մահիկները,
19 Գինդերը, ապարանջանները եւ շղաշատեռները,
20 Ապարօշները, ոտքի շղթայիկները եւ գօտիները, բուրալից տուփերը, հմայեակները,
21 Մատանիները եւ քթի օղակները,
22 Պատմուճանները եւ կշտապանակները, վերարկուները եւ քսակները.
23 Հայելիները եւ բեհեզները, խոյրերը եւ քօղերը։
24 Եւ խնկեղէնների փոխարէն կլինի փտութիւն, եւ գօտիի տեղ՝ չուան, եւ հիւսուած խոպոպիկի տեղ՝ կնտութիւն. Եւ լանջագեղ կամարի տեղ՝ քրձեայ գօտի, գեղեցկութեան տեղ՝ խարան։
25 Քո մարդիկը սրով պիտի ընկնեն, եւ քո քաջերը՝ պատերազմով.
26 Եւ նորա դռները պիտի ողբան ու սուգ բռնեն, եւ նա ամայացած պիտի նստէ տափին։
1 Որովհետեւ ահա Զօրաց Եհովայ Տէրը հեռացնելու է Երուսաղէմից եւ Յուդայից գաւազանն ու ցուպը, հացի բոլոր նեցուկը, եւ ջրի բոլոր նեցուկը,
2 Քաջին եւ պատերազմական մարդին, դատաւորին ու մարգարէին, եւ գուշակողին ու ծերին,
3 Յիսնապետին ու պատուաւորին, եւ խորհրդականին ու իմաստուն ճարտարապետին եւ գիտուն կախարդին։
4 Եւ ես նորանց վերայ երիտասարդներ պիտի իշխան դնեմ, եւ մանուկները պիտի իշխեն նորանց վերայ։
5 Եւ պիտի հարստահարուի ժողովուրդն իրարից, եւ ամեն մէկն իր ընկերիցը. Եւ երեխաները պիտի գոռոզանան ծերերի դէմ, եւ անարգները՝ պատուաւորների դէմ։
6 Այն ժամանակ մարդ կբռնէ իր եղբօրը իր հօր տանը մէջ ասելով. Դու հանդերձ ունիս, մեզ վերայ իշխան եղիր, եւ այս աւերակը քո ձեռքի տակին լինի։
7 Իսկ նա բարձրաձայն կասէ այն օրը. Ես բժշկող չեմ լինիլ, եւ տանս հաց չկայ եւ հանդերձ չկայ. Ինձ իշխան մի դնէք ժողովրդի վերայ։
8 Որովհետեւ Երուսաղէմը սասանուել է եւ Յուդան՝ ընկել. Որովհետեւ նորանց լեզուներն ու գործերը Տիրոջ դէմ է, որ հակառակեն նորա փառաց աչքերին։
9 նորանց երեսի տեսքը վկայում է իրանց դէմ. Եւ իրանց մեղքերը հրատարակում են Սոդոմի պէս, չեն ծածկում. Վա՜յ նորանց անձին, որ իրանց չարիք են հատուցանում։
1 Եւ այն օրը եօթը կին պիտի մէկ մարդ բռնեն եւ ասեն. Մեր հացն ուտենք եւ մեր հագուստը հագնենք, միայն թէ քո անունը կոչուի մեզ վերայ. մեր նախատինքը վեր առ։
2 Այն օր Տիրոջ շառաւիղը կլինի զարդի եւ փառքի համար. Եւ երկրի պտուղը պարծանք ու պատիւ կլինի Իսրայէլի փրկուածների համար։
3 Եւ այնպէս պիտի լինի որ Սիօնի մնացածը եւ Երուսաղէմի մնացորդը սուրբ պիտի կոչուին. Ամենքը որ գրուած են կեանքի համար Երուսաղէմումը։
4 Երբոր Տէրը լուացած կլինի Սիօնի աղջկերանց աղտը, եւ Երուսաղէմի արիւնները նորա միջիցը մաքրած կլինի, իրաւունքի հոգով եւ այրող հոգով։
5 Եւ Տէրը կշինէ Սիօն սարի ամեն տեղերի վերայ եւ նորա ժողովքների վերայ՝ ցերեկով ամպ եւ մէգ, իսկ գիշերը փայլուն կրակի բոց. Որովհետեւ ամեն փառքի վերայ հովանի պիտի լինի։
6 Եւ նա վրան կդառնայ ցերեկը հովանի տալու համար տաքութեան դէմ, եւ ապաստանարան ու ծածկոց՝ մրրիկի եւ անձրեւի դէմ։
10 Որովհետեւ տասը լծավար այգին մէկ մար պիտի տայ, եւ մէկ քոռ սերմը մէկ արդու պիտի տայ։
11 Վա՜յ նորանց որ առաւօտանց կանուխ վեր են կենում եւ ցքիի ետեւից վազում. Ուշանում են իրիկունը, որ գինին նորանց տաքացրել է։
12 Եւ լինում է քնար ու տաւիղ, թմբուկ ու սրինգ եւ գինի նորանց խնջոյքներումը. Բայց Տիրոջ արածներին մտիկ չեն տալիս, եւ նորա ձեռքի գործերը չեն տեսնում։
13 Նորա համար իմ ժողովուրդը տգիտութիւնիցը գերի է գնում, եւ նորա փառաւորները սովատանջ մարդիկ են լինում. Եւ նորա բազմութիւնը տոչորվում է ծարաւութիւնից։
14 Նորա համար դժոխքը կլայնացնէ իրան, եւ իր բերանը անչափ կբանայ, եւ նորա մէջ կիջնէ նորա պարծանքն ու բազմութիւնը, եւ նորա աղաղակն ու զուարճութիւնը։
15 Եւ ռամիկ մարդը կխոնարհուի, եւ տղամարդը վայր կընկնի, եւ ամբարտաւանների աչքերը կցածանան։
16 Եւ Զօրաց Տէրը կբարձրանայ իրաւունքով, եւ սուրբ Աստուածը կսրբուի արդարութիւնով։
17 Եւ ոչխարները կարածեն իրանց արօտումը, եւ հարուստներից մնացած աւերակները օտարները կուտեն։
18 Վա՜յ նորանց որ քաշում են անօրէնութիւնը ունայնութեան չուաններով, եւ մեղքը՝ իբր թէ սայլի թոկերով.
19 Որոնք ասում են. Թող շտապէ, շուտով անէ իր գործը, որ տեսնենք, եւ թող մօտենայ ու գայ իսրայէլի Սուրբի խորհուրդը, որ գիտենանք։
20 Վա՜յ նորանց, որ չարին ասում են բարի, եւ բարիին՝ չար. Որ խաւարը շինում են լոյս, եւ լոյսը՝ խաւար. Որ դառնը քաղցր են շինում, եւ քաղցրը՝ դառն։
21 Վա՜յ նորանց որ իրանց աչքին իմաստուն են, եւ իրանց առաջը՝ գիտուն։
22 Վա՜յ նորանց որ քաջ են գինի խմելում եւ զօրաւոր են ցքին խառնելում.
23 Որ արդարացնում են ամբարշտին կաշառքի համար, բայց արդարների արդարութիւնը հեռանում է նորանցից։
24 Նորա համար ինչպէս որ կրակի բոցը ուտում է մղեղը, եւ խոտը անցնում է բոցի մէջ, նորանց արմատն էլ փտածի պէս պիտի լինի, եւ նորանց ծաղիկը փոշիի պէս պիտի վեր ելնէ. Որովհետեւ նորանք անարգեցին Զօրաց Տիրոջ օրէնքը, եւ Իսրայէլի Սուրբի խօսքը մերժեցին։
25 Նորա համար բորբոքուել է Տիրոջ բարկութիւնը իր ժողովրդի դէմ, եւ նա երկարացրել է իր ձեռքը նորա վերայ ու նորան զարկել, որ սարերը դողում են. Եւ նորանց դիերը աղբի պէս եղան փողոցներումը. այսու ամենայնիւ նորա բարկութիւնը ետ չէ դառել, եւ նորա ձեռքը դեռ մեկնած է։
26 Եւ նա դրօշակ է բարձրացնելու հեռու ազգերի համար, եւ սուլելու է նորանց երկրի ծայրիցը, եւ ահա նորանք շուտով հեշտութեամբ գալիս են։
27 Յոգնածը չկայ, եւ սահողը չկայ նորանցում. Մէկը չէ ննջում եւ չէ քնում, եւ մէկի մէջքի գօտին չէ բացվում, եւ ոչ մէկի կօշիկի կապը չէ կտրվում։
28 Որի նետերը սրուած են, եւ բոլոր աղեղները՝ լարուած, ձիանցը սմբակները համարեա թէ գայլախազ են, եւ անիւները՝ մրրկի նման։
29 նորա մռնչիւնը առիւծի նման է. Գոռում է կորիւնների պէս. Եւ բղավում ու յափշտակում է կողոպուտը, եւ փախցնում, եւ ազատող չկայ։
30 Եւ այն օրը պիտի գոռան նորա վերայ ծովի գոռալուն պէս. Եւ նա դէպի երկիրը մտիկ կտայ, եւ ահա խաւար է եւ տագնապ. Բայց լոյսը խաւարել է նորա երկնքի վերայ։
1 Աղէ երգեմ իմ սիրելիի համար իմ սիրականի երգը իր այգիի մասին։ Իմ սիրելին մի այգի ունէր մի պարարտ լեռնածայրին։
2 Եւ նա ցանգով պատեց նորան, քարերը հանեց միջիցը, եւ նորանում ընտիր որթեր տնկեց, եւ մի հնձան էլ փորեց նորանում, եւ սպասեց որ խաղող բերէ, բայց նա ազոխ բերաւ։
3 Եւ հիմա, ով Երուսաղէմի բնակիչ եւ Յուդայի մարդ, մէկ դատեցէք իմ ու իմ այգիի մէջ։
4 Էլ ի՞նչ կար անելու իմ այգիին, որ ես չեմ արել նորան. Ի՞նչու համար սպասեցի, որ խաղող բերէր. Եւ նա ազոխ բերաւ։
5 Եւ հիմա ձեզ իմացնեմ թէ ի՞նչ եմ անելու իմ այգիին, ես քանդելու եմ նորա ցանգը, որ լինի արօտատեղ. Ես քարուքանդ եմ անելու նորա պատերը, որ ոտնահար դառնայ։
6 Ես խոպանացած եմ թողելու նորան, նա պիտի չյօտուի եւ չբրուի, եւ պիտի ցախ ու փուշ բուսնէ. Եւ ամպերին պատուիրելու եմ, որ նորա վերայ անձրեւ չտեղան։
7 Որովհետեւ Զօրաց Տիրոջ այգին իսրայէլի տունն է, եւ Յուդայի տունը՝ նորա ախորժելի տունկը. Եւ նա սպասում էր իրաւունքի, եւ ահա արիւնահեղութիւն, արդարութեան՝ եւ ահա աղաղակ։
8 Վա՜յ նորանց որ տունը տան են կպցնում, արտը արտին են մօտեցնում մինչեւ որ այլեւս տեղ չէ լինում, որ դուք մինակ բնակուէք երկրիս մէջ։
9 Իմ ականջներին ասեց Զօրաց Տէրը, Անշուշտ շատ տներ աւերակ են դառնալու, մեծ ու գեղեցիկ տներ՝ առանց բնակչի։
10 Թանձրացրու այս ժողովրդի սիրտը, եւ նորա ականջները ծանրացրու եւ նորա աչքերը ծեփիր. որ չտեսնէ աչքերովը, եւ ականջներովը չլսէ, որ սիրտն իմանար, ու դարձի գար, եւ բժշկուէր։
11 Եւ ես ասեցի. Մինչեւ ե՞րբ, Տէր իմ, եւ նա ասեց. Մինչեւ որ ամայանան քաղաքները բնակիչ չլինելով, եւ տուները՝ մարդ չունենալով. Եւ երկիրը աւերուած լինելով անապատ դառնայ։
12 Եւ Տէրը հեռացնէ մարդկանցը, եւ ձգած թողածը շատանայ երկրի մէջ։
13 Եւ եթէ նորանում դեռ մի տասներորդ մասը լինի, նա էլ դարձեալ աւերակ դառնայ. Ինչպէս որ բեւեկնին ու կաղնին, որ կտրուելիս մի բուն է լինում նորանցում, նոյնպէս այն սուրբ սերունդն է նորա բունը։
1 Ոզիա թագաւորի մեռած տարին տեսայ Տիրոջը բարձր եւ վերացած աթոռի վերայ նստած, եւ նորա քղանցքը լցրել էր տաճարը։
2 Սերովբէները կանգնած էին նորանից վերեւ, որոնց ամեն մէկը վեց թեւ ունէր. Երկուսով ծածկում էր իր երեսը եւ երկուսով ծածկում էր իր ոտները եւ երկուսով թռչում էր։
3 Եւ մէկը կանչում էր միւսին եւ ասում. Սուրբ, Սուրբ. Սուրբ է Զօրաց Տէրը. բոլոր երկիրը լիքն է նորա փառքովը։
4 Եւ դրանդիքի հիմերը երերացին աղաղակողի ձայնիցը, եւ տունը ծուխով լցուեցաւ։
5 Եւ ես ասեցի. Վա՜յ ինձ, որովհետեւ կորած եմ. Որովհետեւ ես պիղծ շրթունքով մարդ եմ, եւ ես պիղծ շրթունքով ժողովրդի մէջ եմ բնակվում, եւ իմ աչքերը տեսան Զօրաց Տէր Թագաւորին։
6 Եւ սերովբէների մէկը թռաւ ինձ մօտ՝ ձեռքին մի կրակի կայծ, որ ունելիքով առել էր սեղանի վերայից.
7 Եւ նորանով դպաւ իմ բերանին եւ ասեց. Ահա սա դպաւ քո շրթունքներին, եւ քո անօրէնութիւնը հեռացաւ, եւ քո մեղքը քաւուեցաւ։
8 Եւ ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. Որի՞ն ուղարկեմ, եւ ո՞վ կգնայ մեզ համար. Եւ ես ասեցի. Ահա ես, ինձ ուղարկիր։
9 Եւ նա ասեց. Գնա եւ ասիր այս ժողովրդին. Լսելով կլսէք, բայց չէք հասկանալ, եւ տեսնելով կտեսնէք, բայց չէք իմանալ։
10 Եւ Տէրը դարձեալ խօսեց Աքազի հետ ասելով.
11 Մի նշան խնդրիր քեզ համար քո Եհովայ Աստուածանից, կամ խոր անդունդումը, կամ վեր բարձունքումը։
12 Բայց Աքազն ասեց. Չեմ խնդրիլ, եւ Տիրոջը չեմ փորձիլ։
13 Նա էլ ասեց. Հիմա լսեցէք, ով Դաւիթի տունը, սա քի՞չ բան է ձեզ համար որ մարդկանց աշխատութիւն էք տալիս, որ Աստուծուն էլ էք աշխատութիւն տալիս.
14 Սորա համար Տէրն ինքը ձեզ նշան կտայ. ահա կոյսը կյղանայ եւ կծնէ մի որդի, եւ նորա անունը կկանչէ Էմմանուէլ։
15 Նա կոգի եւ մեղր կ՛ուտէ մինչեւ որ գիտենայ չարը մերժել եւ լաւը ընտրել։
16 Որովհետեւ մանուկը չարը մերժելը եւ բարին ընտրելը գիտենալուց առաջ կթողուի այն երկիրը որոնց երկու թագաւորների առաջը դու վախենում ես։
17 Տէրը քեզ վերայ եւ քո ժողովրդի վերայ եւ քո հօր տանը վերայ այնպիսի օրեր է բերելու, որ չեն եկած Եփրեմը Յուդայից հեռանալու օրից հետէ. Այսինքն Ասորեստանի թագաւորին։
18 Եւ կլինի այն օրը, որ Տէրը կսուլէ այն ճանճերին, որ Եգիպտոսի գետի եզերքումն են. Եւ այն մեղուներին որ Ասորեստանի երկրումն են.
19 Եւ ամենքը կգան եւ կհանգչեն ամայի ձորերումը եւ վէմերի խոռոչներումը, եւ ամեն թուփերում եւ ամեն արօտներում։
20 Այն օրը Տէրը վարձած ածելիով՝ գետի այն կողմի Ասորեստանի թագաւորով կածիլէ գլուխը եւ ոտքերի մազը, ու նաեւ մօրուքը կսափրէ։
21 Եւ այն օրը կլինի որ մէկ մարդ մէկ երինջ եւ երկու աչխար կպահէ։
22 Եւ կլինի որ կաթը շատ շինելուց կոգի կուտէ. Որովհետեւ կոգի եւ մեղր կուտեն ամենքը որ մնացած կլինին երկրի մէջ։
23 Եւ այն օրը կլինի, որ ամեն մի տեղ ուր որ կար հազար որթ հազար արծաթի, ցախ եւ փուշ դարձած կլինի։
24 Նետերով ու աղեղներով կգնան այնտեղ, որովհետեւ բոլոր երկիրը ցախեր ու փուշեր դարձած կլինի։
25 Եւ բոլոր սարերը, որ բրիչով փորվում էին, չես կարողանալ գնալ այնտեղ՝ ցախի ու փուշի երկիւղի պատճառով. Եւ արջառների արօտ եւ խաշինքների կոխան կդառնայ։
1 Եւ եղաւ Յուդայի թագաւոր՝ Ոզիայի որդի Յովաթամի որդի Աքազի օրերումը, որ Ասորիների Ռասին թագաւորը եւ Իսրայէլի թագաւոր՝ Ռովմելայի որդի Փակէէն վեր եկան Երուսաղէմ նորա հետ պատերազմելու. Բայց չկարողացան նորա հետ պատերազմ անել։
2 Եւ Դաւիթի տանը լուր տրուեցաւ ասելով թէ Ասորին բանակ է կազմել Եփրեմի հետ. Այն ժամանակ դողաց նորա սիրտը եւ նորա ժողովրդի սիրտը ինչպէս որ անտառի ծառերը դողում են քամիիցը։
3 Եւ Տէրն ասեց Եսայիային. Գնա մէկ Աքազին դիմաւորելու՝ դու եւ քո որդին Սէար-յասուբը՝ վերի աւազանի ջրմուղի ծայրը, թափիչի ագարակի ճանապարհի վերայ.
4 Եւ ասիր նորան. Զգոյշ եղիր որ հանդարտ լինիս, մի վախենար եւ սիրտդ չթուլանայ այս երկու ծուխ անող կիսայրեաց խանձողներից, բարկութիւնը բորբոքուած ռասինից եւ Ասորեցիներից եւ Ռովմելայի որդիիցը։
5 Որովհետեւ Ասորին քո մասին չար խորհուրդ է արել, նաեւ Եփրեմն ու Ռովմելայի որդին, ասելով.
6 Վեր գնանք Յուդայի վերայ եւ ահաբեկ անենք նորան եւ նուաճենք նորան մեզ համար, եւ նորա մէջ թագաւոր դնենք Տաբէելի որդիին։
7 Այսպէս է ասում Եհովայ Տէրը. Պիտի չհաստատուի եւ չկատարուի այդ։
8 Որովհետեւ Ասորիների գլուխը Դամասկոսն է, եւ Դամասկոսի գլուխը՝ Ռասինը. Եւ դեռ մինչեւ վաթսունեւհինգ տարին Եփրեմը կջնջուի ազգ լինելուց։
9 Եւ Եփրեմի գլուխն է Սամարիան, եւ Սամարիայի գլուխը՝ Ռովմելայի որդին. եթէ չհաւատաք, յիրաւի չէք մնալ։
10 Խորհուրդ հնարեցէք, բայց պիտի խափանուի. Խօսեցէք խօսք, բայց պիտի չհաստատուի. Որովհետեւ Աստուած մեզ հետ է։
11 Սորա համար այսպէս ասեց ինձ Տէրը իր ձեռքի զօրութեամբը, եւ ինձ խրատեց չգնալ այս ժողովրդի ճանապարհովը, ասելով.
12 Մի ասէք Դաշնակցութիւն այն բոլորին, որին այս ժողովուրդը դաշնակցութիւն է ասում. Եւ նորա վախովը մի վախենաք եւ մի զարհուրէք։
13 Զօրաց Տիրոջը՝ այո նորան սրբեցէք. Եւ նա լինի ձեր երկիւղը եւ ձեր զարհուրանքը։
14 Եւ նա ձեզ համար սրբարան կլինի. Իսկ գայթակղութեան քար եւ գլորման վէմ Իսրայէլի երկու տների համար, եւ թակարդ ու որոգայթ պիտի լինի Երուսաղէմի բնակիչների համար։
15 Եւ նորանցում շատերը կգլորուեն. Եւ վայր կընկնեն եւ կփշրուեն, եւ որոգայթը կընկնեն ու կբռնուեն։
16 Կապիր վկայութիւնը, կնքիր օրէնքը իմ աշակերտների մէջ։
17 Եւ ես սպասում եմ Տիրոջը, որ ծածկել է իր երեսը Յակոբի տանիցը, եւ յոյս ունիմ նորան։
18 Ահա ես եւ այն զաւակները, որ Տէրը տուաւ ինձ, որ նշաններ եւ սքանչելիքներ լինին Իսրայէլումը Զօրաց Տիրոջ կողմանէ, որ բնակվում է Սիօն սարի վերայ։
19 Եւ երբոր ձեզ ասեն. Հարցրէք մեռելահարցուկներին եւ վհուկներին, եւ փսփսողներին ու քրթմնչողներին, դուք էլ նորանց ասեցէք. Չէ՞ որ ժողովուրդը պէտք է իր Աստուծուն հարցնէ. Կենդանիների համար մեռածների՜ն դիմէ։
20 Օրէնքին ու վկայութեանը դիմեցէք, եթէ նորանք չխօսեն այս խօսքի համեմատ, նորանք արշալոյս չունին։
21 Եւ անցնում են նորանում վշտացած եւ սոված. Եւ երբոր նա սովածանում է՝ բարկանում է, եւ անիծում է իր թագաւորին եւ իր Աստուծուն, եւ դառնում է դէպի վեր,
22 Եւ երկրին է մտիկ տալիս, եւ ահա վիշտ ու խաւար, նեղութեան մէգ, եւ մթութեան մէջ քշուած. Որովհետեւ մթին չի մնալ, ուր որ նեղութիւն կայ։
1 Եւ Տէրն ինձ ասեց. Առ քեզ համար մի մեծ տոմս, եւ գրիր նորա վերայ մարդի գրչով Մահէր-շալալ հաշ-բազի մասին։
2 Եւ ես ինձ համար հաւատարիմ վկաներ եմ բռնելու Ուրիա քահանյին եւ Բարաքիայի որդի Զաքարիային։
3 Եւ ես մօտեցայ մարգարէուհիին, եւ նա յղացաւ եւ մի որդի ծնեց, եւ Տէրն ինձ ասեց. Նորա անունը կոչիր Մահէր-շալալ հաշ-բազ։
4 Որովհետեւ մանուկը Հայրս ու մայրս կանչելը սովորելուց առաջ վեր կառնուի Դամասկոսի հարստութիւնը եւ Սամարիայի աւարը կտարուի Ասորեստանի թագաւորի առաջը։
5 Եւ Տէրը դարձեալ խօսեց ինձ հետ եւ ասեց.
6 Որովհետեւ այս ժողովուրդը արհամարհում է Սիլօվայի հանդարտ հոսող ջուրերը, եւ զուարճանում է Ռասինով եւ Ռովմելայի որդիովը,
7 Ուրեմն նորա համար Տէրը նորանց վերայ կհանէ գետի զօրաւոր եւ առատ ջուրերը, այսինքն Ասորեստանի թագաւորին եւ նորա բոլոր զօրութիւնը. Եւ նա վեր կբարձրանայ իր բոլոր յատակներիցը, եւ կանցնէ իր բոլոր եզերքներիցը։
8 Եւ կյորդէ Յուդայի մէջ, կողողէ կանցնէ եւ մինչեւ պարանոցը կհասնէ. Եւ նորա թեւերի տարածութիւնը լցնելու է քո երկրի լայնութիւնը, ով Էմմանուէլ։
9 Չարացէք, ով ազգեր, բայց պիտի սարսափէք. Եւ ականջ դրէք, ով երկրի հեռու տեղերը. Պատրաստուեցէք, բայց պիտի սարսափէք, պատրասուեցէք, բայց պիտի սարսափէք։
10 Աղիւսները ընկան, բայց մենք սրբատաշ քարերով կշինենք, մոլաթզենիքը կտրուեցան, բայց մենք նորանց տեղ եղեւիններ կդնենք։
11 Սակայն Տէրը պիտի յարուցանէ Ռասինի հակառակորդներին նորա վերայ, եւ նորա թշնամիներին՝ գրգռէ։
12 Ասորիքն առաջիցը, եւ Փղշտացիքն ետեւիցը, եւ պիտի ուտեն Իսրայէլին լիքը բերանով։ Այսու ամենայնիւ նորա բարկութիւնը ետ չէ դարձել, եւ նորա ձեռքը դեռ մեկնած է։
13 Բայց ժողովուրդը ետ չէ դառնում դէպի իրան զարկողին, եւ Զօրաց Տիրոջը չեն խնդրում։
14 Եւ Տէրը կտրելու է Իսրայէլից գլուխը եւ ագին, արմաւենիի ոստը եւ կնիւնը մէկ օրում։
15 Ծերը եւ պատուաւորը գլուխն է, իսկ մարգարէն որ ստութիւն է սովորեցնում՝ ագին է։
16 Եւ այս ժողովրդի առաջնորդները մոլորեցնում են, եւ նորանցից առաջնորդուողները պիտի կուլ գնան։
17 Այս պատճառով Տէրը չի ուրախանալ նորա երիտասարդների վերայ, եւ նորա որբերին ու որբեւայրիներին չի ողորմիլ։ Որովհետեւ ամենքը կեղծաւոր ու չարագործ եղան, եւ ամեն բերան յիմարութիւն է խօսում։ Այսու ամենայնիւ նորա բարկութիւնը ետ չէ դարձել, եւ նորա ձեռքը դեռ մեկնած է։
18 Որովհետեւ կրակի պէս այրում է անօրէնութիւնը, ցախերն ու փուշերը լափում է եւ վառում է անտառի ծմակները եւ վեր են քլքլում բարձր ծխասիւներով։
19 Զօրաց Տիրոջ բարկութիւնիցն երկիրը այրուելու է, եւ ժողովուրդը կրակի ճարակի պէս է լինելու, մարդ իր եղբօրը չէ խնայելու։
20 Եւ կտրելու են աջ կողմից, բայց սոված են մնալու, եւ ձախ կողմիցն ուտելու են, բայց չեն կշտանալու. ամեն մարդ իր բազուկների միսն է ուտելու.
21 Մանասէն՝ Եփրեմին, եւ Եփրեմը՝ Մանասէին, եւ նորանք մէկտեղ Յուդայի վերայ։ Այսու ամենայնիւ նորա բարկութիւնը ետ չէ դարձել եւ նորա ձեռքը դեռ մեկնած է։
1 Առաջի ժամանակը անարգեց Զաբուղոնի երկիրը եւ Նեփթաղիմի երկիրը, բայց վերջումը յարգելու է. Ծովի ճանապարհը, Յորդանանի միւս կողմի, Հեթանոսների Գալիլեան,
2 Խաւարումը գնացող ժողովուրդը մեծ լոյս տեսաւ. Մահուան ստուերի երկրումը բնակողների վերայ լոյս ծագեց։
3 Դու շատացրիր ազգը, մեծացրիր նորա ուրախութիւնը. Նորանք ուրախանում են քո առաջին՝ հունձի ժամանակի ուրախութեան պէս. Ինչպէս որ ցնծում են աւար բաժանելիս։
4 Որովհետեւ նորա ծանչաբեռ լուծը եւ նորա մէջքի գաւազանը, նորա վերայ բռնացողի ցուպը կոտրեցիր՝ Մադիամի օրուայ պէս։
5 Որովհետեւ ճակատամարտի մէջ զինուորեալների բոլոր զէնքերը եւ արիւնաթաթախ հանդերձները պիտի այրուին եւ հրոյ ճարակ լինին։
6 Որովհետեւ մեզ համար մի մանուկ ծնուեցաւ, մեզ մի որդի տրուեցաւ, եւ իշխանութիւնը կլինի նորա ուսի վերայ, եւ նորա անունը կկոչուի Սքանչելի, Խորհրդական, Հզօր Աստուած, Յաւիտենականութեան Հայր, Խաղաղութեան իշխան։
7 Իշխանութիւնը շատացնելուն եւ խաղաղութեանը վերջ չկայ, Դաւիթի աթոռի վերայ եւ նորա թագաւորութեան վերայ, որ նորան հաստատէ եւ պնդացնէ նորան իրաւունքով եւ արդարութիւնով հիմակուանից մինչեւ յաւիտեան։ Զօրաց Տիրոջ նախանձը պիտի անէ այս։
8 Տէրը պատգամ ուղարկեց Յակոբին, եւ նա իջաւ Իսրայէլի վերայ։
9 Եւ թող իմանայ բոլոր ժողովուրդը՝ Եփրեմը եւ Սամարիայի բնակիչները, որոնք ամբարտաւանութեամբ եւ սրտի հպարտութեամբ ասում են.
1 Վա՜յ անօրէն կանոններ դնողներին, եւ այն դպիրներին, որ անիրաւութիւն են գրում.
2 Աղքատների դատաստանը ծռելու համար, եւ իմ ժողովրդի տնանկների իրաւունքը յափշտակելու, որբեւայրիները նորանց աւարը լինելու համար եւ որ որբերին կողոպտեն։
3 Եւ ի՞նչ էք անելու այցելութեան օրը, եւ այն կործանման ժամանակին՝ որ գալիս է հեռուանց, դէպի ո՞ւմ էք վազելու օգնութեան համար, եւ ո՞ւր էք ձգելու ձեր փառքը։
4 Եթէ ոչ՝ գերիների մէջ ծռուին, եւ սպանուածների մէջ ընկնեն։ Այսու ամենայնիւ նորա բարկութիւնը ետ չէ դարձել, եւ նորա ձեռքը դեռ մեկնած է։
5 Վա՜յ Ասորեստանին՝ իմ բարկութեան գաւազանին, որի ձեռքի ցուպը իմ ցասումն է։
6 Մի կեղծաւոր ազգի դէմ եմ ուղարկելու նորան, եւ իմ բարկացած ժողովրդի վերայ նշանակելու եմ նորան, աւար աւարելու եւ կողոպուտ կողոպտելու համար, եւ որ նորան ոտնահար անէ ինչպէս փողոցների ցեխը։
7 Բայց նա այնպէս չէ մտածում, եւ նորա սիրտը այնպէս չէ խորհում, այլ նորա սրտինը փչացնել է, եւ շատ ազգեր բնաջինջ անել է։
8 Որովհետեւ նա ասում է. Մի՞թէ իմ իշխաններն ամենքն էլ թագաւորներ չեն։
9 Մի՞թէ Քարքամիսի պէս չէ Քաղանէն, կամ թէ Արփադի պէս չէ՞ Եմաթը, կամ թէ Դամասկոսի պէս՝ Սամարիա՞ն։
10 Ինչպէս որ իմ ձեռքը հասաւ կուռքերի թագաւորութիւններին, եւ նորանց քանդակածոյները շատ էին Երուսաղէմինիցն ու Սամարիայինիցը։
11 Մի՞թէ ինչպէս որ արել եմ Սամարիային եւ նորա կուռքերին, նոյնպէս չե՞մ անելու նաեւ Երուսաղէմին եւ նորա կուռքերին։
12 Եւ կլինի որ երբ Տէրը կկատարէ իր բոլոր գործքը Սիօն սարի վերայ եւ Երուսաղէմումը, կքննեմ Ասորեստանի թագաւորի հպարտ սրտի պտուղը եւ նորա ամբարտաւան աչքերի փառքը։
13 Որովհետեւ նա ասում է, Իմ ձեռքի ուժովն արի եւ իմ իմաստութեամբը, որովհետեւ ես խելօք եմ, եւ ազգերի սահմանները վերցրի, եւ նորանց պաշարները յափշտակեցի, եւ նուաճեցի զօրաւորի պէս նորանց գահակալներին։
14 Եւ իմ ձեռքը հասաւ ազգերի ստացուածքին ինչպէս մի բոյնի, եւ թողուած ձգուած ձուեր հաւաքելու պէս ես հաւաքեցի բոլոր երկիրը. Եւ չկար մի թեւ շարժող, կամ բերան բացող եւ ճիչ հանող։
15 Մի՞թէ կացինը կպարծենայ իրանով կտրողի դէմ, կամ սղոցը կգոռոզանա՞յ իրանով քաշողի դէմ. Իբր թէ գաւազանը շարժէր իրան վեր առնողին, իբր թէ ցո՜ւպը բարձրացնում լինէր՝ փայտ չլինելով։
16 Նորա համար Տէրը՝ Զօրաց Տէրը նորա պարարտների դէմ նիհարութիւն պիտի ուղարկէ, եւ նորա փառքի տակին պիտի հրդեհուի հրդեհը՝ ինչպէս բոցավառ հրդեհութիւն։
17 Եւ Իրսայէլի Լոյսը հուր պիտի դառնայ եւ նորա Սուրբը՝ բոց, եւ այրէ ու սպառէ նորա փուշն ու ցախը մէկ օրում։
18 Եւ նորա անտառի եւ նորա բարեբեր ագարակի փառքը պիտի փչացնէ՝ հոգին էլ մարմինն էլ. Եւ նա հաշող մաշողի պէս կլինի։
19 Եւ նորա անտառի ծառերի մնացորդը սակաւաթիւ կլինի, եւ մի երեխայ կարող էր նորանց գրել։
20 Եւ այն օրը կլինի, որ Իսրայէլի մնացորդը եւ Յակոբի տան ազատուածները այլ եւս պիտի չապաւինեն իրանց զարկողին, այլ պիտի ապաւինեն Եհովայ՝ Իսրայէլի Սուրբին՝ ճշմարտութեամբ։
21 Մնացորդը պիտի դառնայ, Յակոբի մնացորդը՝ դէպի Հզօր Աստուածն պիտի դառնայ։
22 Որովհետեւ եթէ քո ժողովուրդը, ով Իսրայէլ, ծովի աւազին չափ լինի, նորանցից մէկ մնացորդ է ետ դառնալու. աւերումը որոշուած է, յորդում է արդարութիւն։
23 Որովհետեւ աւերումը եւ որոշումը անում է տէրը՝ Զօրաց Տէրը բոլոր երկրի մէջ։
24 նորա համար Զօրաց Եհովայ Տէրը այսպէս է ասում. Ով իմ ժողովուրդ, որ բնակվում ես Սիօնումը, Ասորեստանից մի վախենար. Նա քեզ զարկում է գաւազանով, եւ իր մահակը բարձրացնում է քեզ վերայ Եգիպտոսին պէս։
25 Որովհետեւ շատ փոքրիկ ժամանակ էլ կայ, որ յետոյ ցասումը կվերջանայ, եւ իմ բարկութիւնը կլինի նորանց փչացնելու համար։
26 Եւ Զօրաց տէրը կբարձրացնէ նորա վերայ խարազանը՝ Օրէբ վէմի մօտ Մադիամի հարուածին նման. Եւ իր գաւազանը ծովի վերայ է, եւ նա կբարձրացնէ նորան ինչպէս որ Եգիպտոսի վերայ։
27 Եւ այն օրը կլինի որ նորա բեռը վեր կառնուի քո ուսիցը, եւ նորա լուծը՝ քո պարանոցի վերայից, եւ լուծը պիտի կոտրուի ճարպի պատճառովը։
28 Գալիս է Անգէն, անցնում է Մագրոնը, մաքմասումը տեղաւորում է իր կահ կարասիքը.
29 Անցնում են անցքովը, Գաբայումն օթեւանում, Ռաման սարսափում է, Սաւուղի Գաբաան փախչում.
30 Ձայնովդ բղաւիր, ով Գաղղիմի աղջիկ, ականջ դիր, Լայիս. Խե՜ղճ Անաթովթ.
31 Տարագրուեցաւ Մադմենան, Գեբիմի բնակիչները շտապում են պրծնելու.
32 Այսօր էլ Նոբումը պիտի կենայ եւ ձեռքը շարժէ Սիօնի աղջկան սարի վերայ՝ Երուսաղէմի բլուրի վերայ։
33 Ահա Զօրաց Եհովայ Տէրը կտորելու է ճիւղերը ահաւոր զօրութեամբ, եւ հասակով բարձրերը պիտի կրճատուին, եւ բարձրացածները պիտի ցածանան.
34 Եւ նա պիտի կտրէ անտառի ծմակները կացինով, եւ Լիբանանը վայր պիտի ընկնի Հզօրի միջոցովը։
1 Եւ Յեսսէի բունիցը մի շառաւիղ է դուրս գալու, եւ մի ընձիւղ է բուսնելու նորա արմատներիցը.
2 Եւ նորա վերայ կհանգչէ Տիրոջ հոգին, իմաստութեան եւ հանճարի հոգին, խորհրդի եւ զօրութեան հոգին, գիտութեան եւ Տիրոջ երկիւղի հոգին։
3 Եւ նորա ախորժանքը Տիրոջ երկիւղն է, եւ նա իր աչքի տեսածին պէս չի դատիլ, եւ ոչ իր ականջների լսածին պէս կյանդիմանէ։
4 Այլ արդարութեամբ կդատէ աղքատներին, եւ ուղղութեամբ կյանդիմանէ երկրի խոնարհների մասին. Եւ երկրին կզարկէ իր բերանի գաւազանովը, եւ իր շրթունքների հոգովը կմեռցնէ ամբարշտին։ 41 ։Եդովմի ու Մովաբի վերայ կերկարացնեն իրանց ձեռքը, եւ Ամմօնի որդիքը պէտք է հնազանդին նորանց։
5 Եւ արդարութիւնը նորա մէջքի գօտին կլինի, եւ ճշմարտութիւնը՝ նորա երանքի գօտին։
6 Եւ գայլը կբնակուէ գառի հետ, եւ ինձը ուլի հետ կպառկէ. Եւ որթն ու առիւծը եւ պարարտ զուարակը մէկտեղ կլինին, եւ մի փոքր երեխայ կքշէ նորանց։
7 Եւ կովն ու արջը կարածեն, մէկտեղ կպառկեն նորանց ձագերը, եւ առիւծը արջառի պէս յարդ կուտէ։
8 Եւ կաթնակեր տղան իժի ծակի վերայ կխաղայ, եւ կաթից կտրուածը ձեռքը քարբի բոյնի վերայ կդնէ։
9 Նորանք չեն վնասիլ եւ չեն ապականիլ իմ բոլոր սուրբ սարի վերայ. Որովհետեւ երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը։
10 Եւ այն օրը կլինի, որ Յեսսէի արմատը ազգերի համար դրօշակ կկանգնէ, եւ ազգերը նորան կխնդրեն. Եւ նորա հանգիստը փառք կլինի։
11 Եւ այն օրը կլինի, որ Տէրը կրկին անգամ իր ձեռքը կմեկնէ, որ իր ժողովրդի մնացորդը առնէ, որ մնացել է, Ասորեստանիցը, Եգիպտոսիցը, Պաթուրեսիցը, Եթովպիայիցը, Եղամիցը, Սենաարիցը, Եմաթիցը եւ ծովի կղզիներիցը։
12 Եւ նա դրօշակ կբարձրացնէ ազգերի համար, եւ կժողովէ Իսրայէլի տարագրեալներին, եւ Յուդայի ցրուեալներին կհաւաքէ երկրի չորս անկիւններիցը։
13 Եւ կվերանայ Եփրեմի նախանձը, եւ յուդայի նեղիչները բնաջինջ կլինին, Եփրեմը Յուդային չի նախանձիլ, եւ Յուդան Եփրեմին չի նեղիլ։
14 Այլ նորանք Փղշտացիների ուսի վերայ դէպի ծովը կթռչեն, միասին կկողոպտեն արեւելցիներին, Դան. Ժա.
15 Եւ Տէրը պիտի կործանէ Եգիպտոսի ծովի լեզուն եւ իր ձեռքը պիտի շարժէ Գետի վերայ քամիի սաստկութեամբը եւ նորան պիտի զարկէ եօթը առուների բաժանէ, եւ կօշիկով գնալ պիտի տայ։
16 Եւ մի պողոտայ պիտի լինի իր ժողովրդի մնացորդի համար, որ կմնայ Ասորեստանից, ինչպէս որ եղաւ Իսրայէլին Եգիպտոսից դուրս գալիս օրը։
1 Եւ այն օրը կասես. Ով Տէր, ես գովում եմ քեզ, որ ինձ վերայ բարկացար. Բարկութիւնդ ետ դառաւ, եւ ինձ մխիթարեցիր։
2 Ահա Աստուած է իմ փրկութիւնը. Ես յոյս ունիմ եւ չեմ վախենալ. Որովհետեւ իմ զօրութիւնն ու գովասանքը Տէր Եհովան է, եւ նա ինձ փրկութիւն եղաւ։
3 Եւ դուք ուրախութեամբ ջուր կքաշէք փրկութեան աղբիւրներիցը։
4 Եւ այն օրը կասէք. Գովեցէք Տիրոջը, կանչեցէք նորա անունը, պատմեցէք ազգերի մէջ նորա գործերը. Յիշեցէք որ բարձր է նորա անունը։
5 Օրհներգեցէք Տիրոջը, որ մեծամեծ բաներ է արել, սորանք իմացուած են բոլոր երկրումը։
6 Աղաղակիր եւ ցնծացիր, ով Սիօնի բնակչուհի, որովհետեւ մեծ է քո միջումը Իսրայէլի Սուրբը։
1 Բաբիլոնի պատգամը որ տեսաւ Ամովսի որդի Եսայիան։
2 Դաշտացած սարի վերայ դրօշակ տնկեցէք, ձայն բարձրացրէք դէպի նորանց, ձեռք երերացրէք, որ իշխանները գան դռները։
3 Ես եմ իմ սրբեալներին պատուիրել, իմ զօրաւորներին էլ կանչել եմ իմ բարկութեան համար՝ իմ վեհափառութիւնովը խրոխտացողներին։
4 բազմութեան ձայն կայ սարերի վերայ մեծ ժողովրդի նմանութիւնով, ժողովուած ազգերի թագաւորութիւնների աղմուկի ձայնը. Զօրաց Տէրը հանդէս է անում պատերազմի զօրքին,
5 Որ եկել են հեռու երկրից՝ երկնքի ծայրիցը. Տէրը եւ նորա բարկութեան գործիքները՝ բոլոր երկիրը աւերելու համար։
6 Ողբացէք, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը, իբրեւ զօրաւոր աւերում գալիս է Ամենազօրաւորիցը։
7 Նորա համար թուլացել են ամեն ձեռքերը, եւ ամեն մարդի սիրտը հալվում է։
8 Սոսկում են, անձկութիւններ եւ ցաւեր են բռնում նորանց, ծննդականի պէս երկունք են քաշում, ամեն մարդ ապշած է մնում դէպի իր ընկերը, բոցավառ երեսներ են նորանց երեսները։
9 Ահա գալիս է Տիրոջ օրը՝ անգթութիւն, ցասումն եւ բարկութեան բորբոքումն. Որ երկիրն աւերակ անէ, եւ նորա մեղաւորներին բնաջինջ անէ նորանից։
10 Որովհետեւ երկնքի աստղերը եւ նորա աստեղատները իրանց լոյսը չեն տալու. արեգակը դուրս գալիս խաւար է լինելու, եւ լուսինը չի ցոլացնելու իր լոյսը։
11 Եւ ես պիտի պատժեմ աշխարհքը չարութեան համար, եւ ամբարիշտներին՝ իրանց անօրէնութեան համար, եւ պիտի դադարեցնեմ հպարտների ամբարտաւանութիւնը, եւ բռնաւորների գոռոզութիւնը պիտի ցածացնեմ։
12 Ես մարդին մաքուր ոսկիից աւելի պատուական պիտի անեմ եւ հողեղէնին՝ Ոփիրի գանձիցը։
13 Սորա համար սարսեցնելու եմ երկինքը, եւ երկիրը սասանելու է իր տեղիցը. Զօրաց Տիրոջ բարկութիւնովը եւ նորա բորբոքեալ բարկութեան օրը։
14 Եւ պիտի լինի ինչպէս մի հալածուած այծեամն, եւ ինչպէս ոչխարներ, որոնք հաւաքող չունին, ամեն մարդ իր ժողովրդին է դառնալու, ամեն մարդ փախչելու է իր երկիրը։
15 Ամեն ով որ գտնուի՝ պիտի խոցուի, եւ ամեն ով որ բռնուի՝ սրով պիտի ընկնի։
16 Եւ նորանց մանուկները պիտի ջարդուին իրանց աչքի առաջին, նորանց տները պիտի կողոպտուին եւ նորանց կանայքը պիտի պղծուին։
17 Ահա ես վեր կկացնեմ նորանց վերայ Մարաց ազգը, որոնք արծաթը մի բան չեն համարում, եւ ոսկիին չեն հաւանում։
18 Եւ աղեղները երիտասարդներին են խոցում, եւ որովայնի պտուղին չեն ողորմում, եւ երեխաներին չէ խնայում նորանց աչքը։
19 Եւ Բաբիլոնը՝ թագաւորութիւնների զարդը, Քաղդէացիների փառաւորութեան պարծանքը պիտի դառնայ Աստուծոյ Սոդոմին եւ Գոմորին կործանելուն պէս։
20 Նա երբէք չէ շէնանալու, եւ չէ բնակուելու ազգէ ազգ. Եւ Արաբացին այնտեղ պիտի չկանգնեցնէ վրանը, եւ հովիւներն այնտեղ պիտի չնստեցնեն իրանց խաշինքը.
21 Այլ այնտեղ վայրի գազաններ են մակաղ տալու. Եւ բուերն են լցնելու նորանց տները, եւ այնտեղ ջայլամներն են բնակուելու, եւ յուշկապարիկներն են այնտեղ պար գալու։
22 Եւ չագալներն են ոռնալու նորա պալատներումը, եւ վայրի շները նորա զբօսանքի տներումը, եւ մօտ է, որ գայ նորա ժամանակը, եւ նորա օրերը չեն ուշանալու։
1 Որովհետեւ Տէրը ողորմելու է Յակոբին, եւ միւսանգամ ընտրելու է Իսրայէլին, եւ նորանց հանգստացնելու է իրանց երկրի վերայ, եւ օտարազգիք պիտի յարեն նորանց եւ միանան Յակոբի տան հետ։
2 Եւ ժողովուրդներն առնելու են նորանց եւ տանելու են իրանց տեղը. Եւ Իսրայէլի տունը պիտի ժառանգէ նորանց Տիրոջ հողի վերայ. Իբրեւ ծառաներ եւ աղախիններ, եւ նորանք գերի պիտի անեն իրանց գերեվարներին, եւ տիրեն իրանց վերայ բռնացողներին։
3 Եւ լինելու է, որ երբ Տէրը քեզ կհանգստացնէ քո աշխատութիւնիցը, քո տանջանքիցը, եւ այն ծանր ծառայութիւնիցը, որով դու ծառայ էիր եղած,
4 Այն ժամանակ այս առակը խօսես Բաբիլոնի թագաւորի մասին եւ ասես. Ի՜նչպէս է դադարել բռնաւորը, դադարե՜ց տանջարանը։
5 Տէրը կոտրել է ամբարիշտների գաւազանը, իշխանաւորների մահակը.
6 Որ սրտմտութեամբ զարկում էր ազգերին անդադար հարուածներով, որ բռնանում էր բարկութեամբ ժողովուրդների վերայ անզուսպ հալածանքով։
7 Հանգստացել հանդարտել է բոլոր երկիրը. Նորանք գոչում են ցնծութեամբ։
8 Մայրերն էլ են ուրախանում քեզ համար եւ Լիբանանի եղեւիններն էլ. Քանի որ դու պառկել ես՝ փայտ կտրողը վեր չէ եկել մեզ վերայ։
9 Դժոխքը տակիցը դղրդաց քեզ համար քո գալուստը դիմաւորելու. Նա քրքրեց քեզ համար ուրուականներին՝ երկրի բոլոր իշխաններին, վեր կանգնեցրեց իրանց աթոռներիցը ազգերի բոլոր թագաւորներին։
10 նորանք ամենքը քեզ պատասխանում են եւ ասում. Դո՞ւ էլ տկարացար մեզ նման, մեզ նման եղա՞ր։
11 Դժոխքն իջաւ քո փառքը՝ քո տաւիղների հնչմունքները. Տակիդ տարածուած ճճիներ, եւ քո ծածկոցը որդերն են։
12 Ի՜նչպէս վայր ընկար երկնքից, ով առաւօտը ծագող Արուսեակ. Կտրուեցա՜ր՝ գետինն ընկար, ով ազգեր նկուն անողդ։
13 Բայց ինքդ ասել էիր քո սրտումը. Վեր կելնեմ երկինքը, Աստուծոյ աստղերից բարձր կդնեմ իմ աթոռը, կնստեմ աստուածների ժողովի սարի վերայ հիւսիսի ծայրերումը։
14 Վեր կելնեմ ամպերի բարձրութիւնների վերայ, Բարձրելոյն կնմանուեմ։
15 Բայց դու դժոխքն ես իջել, գուբի խորխորատները։
16 Քեզ տեսնողները հիանալու են քեզ վերայ եւ դնդղելու. Այն մարդը սա՞ է, որ սարսեցնում էր երկիրը, դողացնում էր թագաւորութիւնները.
17 Աշխարքս անապա՞տ էր դարձնում, եւ նորա քաղաքները աւերա՞կ էր անում. Եւ նորա գերիներին չէ՞ր արձակում տուն գնալու։
18 Բոլոր ազգերի թագաւորները, ամենքը պառկած են փառքով իրանց տներումը։
19 Բայց դու տարագրուեցար քո գերեզմանիցը գարշելի ընձիւղի պէս, հագնուած՝ սրով խոցուած մեռելներով, որ իջնում են գուբի քարերի մօտ ոտնահար դիակի պէս։
20 Դու թաղումով չմիացար նորանց հետ, որովհետեւ դու քանդեցիր քո երկիրը, սպանեցիր քո ժողովուրդը. չարերի սերունդը պիտի չյիշուի յաւիտեան։
21 Նորա որդկանց համար կոտորում պատրաստեցէք իրանց հայրերի անօրէնութեան համար. Որ վեր չկենան եւ երկիրը ժառանգեն, եւ աշխարհի երեսը լցնեն քաղաքներով։
22 Եւ ես վեր եմ կենալու նորանց դէմ, ասում է Զօրաց Տէրը, եւ բնաջինջ եմ անելու Բաբիլոնի անունն ու մնացորդը, եւ զաւակն ու սերունդը, ասում է Տէրը։
23 Եւ նորան շինելու եմ ոզնիների ժառանգութիւն եւ ջրերի լճակներ. Եւ նորան աւելելու ե կորստեան աւելով, ասում է Զօրաց Տէրը։
24 Զօրաց Տէրը երդում է արել եւ ասել. Անշուշտ ինչպէս որ խորհել եմ՝ այնպէս կլինի, եւ ինչպէս որ որոշել եմ՝ նա կկատարուի.
25 Որ Ասորեստանցիին կոտրեմ իմ երկրումը, եւ իմ սարերի վերայ ոտնակոխ եմ անելու նորան, եւ կհեռանայ նորանց վերայից նորա լուծը, եւ նորա բեռը կհեռանայ նորանց ուսիցը։
26 Սա է այն որոշումը, որ որոշուել է բոլոր երկրի համար, եւ սա է այն ձեռքը, որ մեկնուած է բոլոր ազգերի վերայ։
27 Որովհետեւ Զօրաց Տէրը որոշեց, եւ ո՞վ կարող է արգելել, եւ նորա ձեռքը մեկնուած է. Եւ ո՞վ կարող է նորան ետ դարձնել։
28 Աքազ թագաւորի մեռած տարին եղաւ այս պատգամը։
29 Մի ուրախանար բոլորովին, ով Փղշտացիների երկիր, որ քեզ զարկողի գաւազանը կոտրուեցաւ. Որովհետեւ օձի արմատիցը քարբ է դուրս գալու, եւ նորա պտուղը թռչող վիշապ է լինելու։
30 Եւ կերակրուելու են աղքատների անդրանիկները, եւ չքաւորները ապահով պիտի պառկեն, եւ ես քո արմատը պիտի սովով մեռցնեմ. Եւ նա պիտի սպանէ քո մնացորդը։
31 Ողբա, ով դուռ. Աղղակիր, ով քաղաք. Հալումաշ պիտի լինիս դու բոլորովին, ով Փղշտացիների երկիր։ Որովհետեւ հիւսիսից մի ծուխ է գալիս, եւ բաժանուողը չկայ նորա խումբերումը։
32 Եւ ի՞նչ կպատասխանեն ազգերի պատգամաւորները, որ Տէրը հաստատեց Սիօնի հիմունքը, եւ նորա ժողովրդի խեղճերը այնտեղ պիտի ապաստանուին։
1 Մովաբի պատգամը։ Յիրաւի գիշերով կործանուեցաւ Մովաբի Ար քաղաքը, ամայացաւ. Յիրաւի գիշերով կործանուեցաւ Մովաբի Կիր քաղաքը, ամայացաւ։
2 Վեր է գնում տաճարը եւ Դեբոնը՝ այն բարձր տեղերը լաց լինելու համար. Նաբաւի եւ Մեդաբայի վերայ Մովաբը պիտի ողբայ. նորա ամեն գլուխների վերայ կնտութիւն կայ, ամեն մօրուք կտրուած է։
3 Նորա փողոցներումը քուրձ են հագել, նորա կտուրներին եւ հրապարակներումը բոլորը ողբում է, վայր են իջնումը լաց լինելով։
4 Եւ Եսեբոնն ու Եղէաղէն աղաղակում են, մինչեւ Յասսան լսվում է նորանց ձայնը. Նորա համար Մովաբի սպառազէնները կոծ են անում, նորա սիրտը դողում է։
5 Իմ սիրտն աղաղակում է Մովաբի համար. Նորա փախստականները հասել են մինչեւ Սեգովրը՝ մինչեւ Էգլաթ-Շելիշան. Որովհետեւ Ղուիթի զառիվերը լալով պիտի վեր գնան, որովհետեւ Որոնայիմի ճանապարհումը կոտորածի աղաղակով պիտի բղաւեն։
6 Նորա համար որ Նեմերիմի ջրերը պիտի աւերուին, որ խոտը չորանալու է, կանաչը՝ վերջանալու, դալար չէ լինելու։
7 Նորա համար այն ստացուածքը, որ շինել էին, եւ իրանց պահածը ուռիների ձորն են տանելու։
8 Որովհետեւ աղաղակը շրջապատել է Մովաբի սահմանը, նորա ողբը հասնում է մինչեւ Եգլայիմը, եւ մինչեւ Բերելիմը՝ նորա ողբը։
9 Որ Դիմոնի ջրերը արիւնով պիտի լցուին, որ Դիմոնի վերայ պիտի բերեմ էլ աւելի՝ այսինքն առիւծին՝ Մովաբի ազատուածների վերայ եւ երկրի մնացորդների վերայ։
1 Ուղարկեցէք գառը երկրի տիրողին՝ անապատի Սելայիցը Սիօնի աղջկան սարը։
2 Եւ թափառական թռչունի պէս, որ դուրս է արուած բոյնիցը, պիտի լինեն Մովաբի աղջիկները Առնոնի անցքերումը։
3 Խորհուրդ տուր, դատաստան արա, գիշերուայ պէս շինիր քո հովանին կէս օրուայ մէջ. Աքսորուածներին թագցրու, փախստականին մի յայտնիր։
4 Թող իմ աքսորուածները քեզ մօտ պանդխտանան, ով մովաբ. Դու նորանց համար ծածկոյթ եղիր կործանողի դէմ։ Որովհետեւ բռնաւորը վերջացաւ, աւերիչը փչացաւ. Կոխ տուողներն սպառուել են երկրիցը։
5 Եւ աթոռը ողորմութիւնով կհաստատուի, եւ նորա վորայ կնստի ճշմարտութիւնով՝ Դաւիթի խորանումը մի դատաւոր, որ իրաւունք է որոնում եւ արդարութիւնը շուտով գործադրում։
6 Մենք լսեցինք Մովաբի ամբարտաւանութիւնը, շատ ամբարտաւան է. Նորա գոռոզութիւնն, ամբարտաւանութիւնն ու բարկութիւնն էլ՝ նորա խօսքերի անստուգութիւնը։
7 Սորա համար պիտի ողբայ Մովաբը Մովաբի համար, ամեն մէկը պիտի ողբայ. Կիր-հարէսէթի հիմունքի համար պիտի հեծեծանք, հէնց փշրուած։
8 Որովհետեւ Եսեբոնի դաշտերը նուաղեցան. Ազգերի իշխանները Սեբամայի որթի ընտիր ճիւղերը կոտրատեցին, նորանք հասել էին մինչեւ Յազերը, անապատը՝ շրջապատել, նորա շառաւիղները տարածուել անցել էին ծովիցը։
9 Սորա համար լաց եմ լինելու Յազերի լացովը Սեբամայի որթի վերայ, քեզ աչքիս արտասուքովը ոռոգելու եմ, ով Եսեբոն ու Եղէաղէ. Որովհետեւ դադարելու է քո պտղաքաղի եւ այգեկութի աղաղակը։
10 Եւ ուրախութիւնն ու ցնծութիւնը պիտի վերանայ պարարտ արտերիցը, եւ այգիներումը երգել ցնծալ չէ լինելու, հնձանի մէջ գինի կոխողը չէ կոխելու. Աղաղակը դադարեցրի։
11 Դորա համար իմ աղիքը քնարի պէս հնչում է Մովաբի մասին, եւ ներսս՝ Կիր-հարէսէթի համար։
12 Եւ անպատճառ պիտի երեւայ, թէ Մովաբը յոգնում է բարձրաւանդակի վերայ, եւ մտնում է իր սրբարանը աղօթելու. Բայց չէ յաջողելու։
13 Սա այն խօսքն է, որ Տէրը վաղուց խօսել է Մովաբի վերայ։
14 Բայց հիմա Տէրը խօսում է եւ ասում. Երեք տարիում, ինչպէս որ վարձկանի տարիներն են, Մովաբի փառքը պիտի անարգուի, այն բոլոր մեծ բազմութիւնովը, եւ փոքր մնացորդը պզտիկ չնչին պիտի լինի։
1 Դամասկոսի պատգամը։ Ահա Դամասկոսը դադարում է քաղաք լինելուց, եւ պիտի դառնայ փլատակների շեղջ։
2 Թողուած ձգուած են Արոերի քաղաքները. Նորանք հօտերինն են դառնալու, որ նորանք մակաղ տան եւ վախեցնող չլինի։
3 Եւ նա վեր է առնում Եփրեմից պարիսպը, եւ թագաւորութիւնը՝ Դամասկոսից եւ Ասորիների մնացորդիցը. Իսրայէլի որդկանց փառքի պէս պիտի լինեն, ասում է Զօրաց Տէրը։
4 Եւ այն օրը կլինի, որ պիտի պակասէ Յակոբի փառքը, եւ նորա մարմնի պարարտութիւնը պիտի նիհարանայ։
5 Եւ կլինի ինչպէս որ հնձողը ցորենը հնձում է, եւ նորա բազուկը հնձում է հասկերը. Եւ հասկեր ժողովելու պէս է լինելու Ռափայնոց հովիտումը։
6 Բայց նորա վերայ ճիռեր պիտի մնան, ինչպէս որ ձիթենին թափում են, որ երկու երեք հատ լինում է ճիւղի ծայրին, մի չորս ու հինգը՝ պտղաբեր ոստի վերայ, ասում է Իսրայէլի Եհովայ Աստուածը։
7 Այն օրը մարդս մտիկ պիտի տայ իր Արարչին, եւ աչքերը պիտի տեսնեն Իսրայէլի Սուրբին։
8 Եւ նա չի նայիլ իր ձեռքի գործ սեղաններին. Եւ չի տեսնիլ այն որ իր մատերը շինել են՝ Աստարովթի կուռքերը եւ արեգակի կուռքերը։
9 Այն օրը նորա ամուր քաղաքներն անտառների եւ լեռնագագաթների աւերակներ պիտի լինեն, որ թողեցին իսրայէլի որդկանց առաջին եւ անապատ է դառնալու։
10 Որովհետեւ դու մոռացել ես քո փրկութեան Աստուծուն. Եւ քո զօրութեան Վէմին չես յիշել. Նորա համար հաճելի տունկեր էին տնկում, եւ օտար որթի ճիւղեր էին տնկում։
11 Տնկած օրդ նորան ցանկապատեցիր, եւ առաւօտանց բուսցրիր քո ցանածը. դա մի հունձքի դէզ է վէրքի օրումը, եւ սաստիկ ցաւ՝՝։
12 Վա՜յ շատ ժողովուրդների բազմութեանը, որ գոռում են ծովերի գոռումի պէս, եւ ժողովուրդների աղմուկին, որ աղմուկ են հանում սաստիկ ջրերի աղմուկի պէս։
13 Ազգերը շատ ջրերի աղմուկի պէս աղմուկ են հանում, բայց նա նորան յանդիմանելու է, որ նա էլ հեռու փախչէ, եւ հալածուի սարերի մղեղին պէս քամիի առաջից, եւ ինչպէս փոշին՝ մրրկի առաջից։
14 Իրիկուայ ժամանակին, ահա խռովութիւն, եւ առաւօտից առաջ, չիք են դառել։ Սա է մեզ կողոպտողների բաժինը, եւ մեզ յափշտակողների վիճակը։
1 Ով թեւաւոր շառաչողների երկիր, որ Եթովպիայի գետերի այն կողմին է.
2 Որ դեսպաններ է ուղարկում ծովով պրտուեղէն նաւակներում ջրի երեսին։ Գնացէք, ով արագընթաց դեսպաններ, այն ազգի մօտ, որ երկայնահասակ եւ կոկուած է. Սկզբիցը մինչեւ հիմա ահեղ ժողովրդի մօտ, մի ազգ որ տալիս է հրաման ու հրաման եւ ոտնակոխում, որի երկիրը գետերը բաժին բաժին են անում։
3 Ով աշխարհի բոլոր բնակիչները, երկրի բնակողները, երբոր դրօշակը բարձրանայ սարերի վերայ, նայեցէք, եւ երբոր փողը հնչուի ականջ դրէք։
4 Որովհետեւ տէրն ինձ այսպէս է ասել. Ես հանգիստ եմ լինելու եւ նայելու եմ իմ բնակարանումը, ինչպէս պայծառ տաքութիւնը արեւի ժամանակին, եւ ցօղաբեր ամպը՝ հունձքի տաքումը։
5 Որովհետեւ հունձքից առաջ՝ ընձիւղը մեծանալիս, եւ աճելով ազոխ կդառնայ խաղողի ծաղիկը. Այն ժամանակ ճիւղերը կտրելու է յօտոցով, եւ ուռերը հեռացնելու եւ կոտրատելու է։
6 նորանք մէկտեղ պիտի թողուին սարերի գիշատիչ թռչուններին եւ երկրի գազաններին. Եւ գիշատիչ թռչուններն ամառը նորանց վերայ կանցնեն, եւ երկրի բոլոր գազանները նորա վերայ կձմեռեն։
7 Այն ժամանակ ընծայ է բերուելու Զօրաց Տիրոջը երկայնահասակ եւ կոկուած ազգիցը, եւ սկզբիցը մինչեւ հիմա ահեղ ժողովրդիցը, հրաման ու հրաման տուող ու ոտնակոխ անող ազգիցը, որի երկիրը բաժին բաժին են անում գետերը՝ Զօրաց Տիրոջ անուան տեղը՝ Սիօնի սարը։
1 Եգիպտոսի պատգամը։ Ահա Տէրը հեծել է թեթեւ ամպի վերայ, եւ գալիս է Եգիպտոս. Եւ Եգիպտոսի կուռքերը սարսում են նորա երեսից, եւ Եգիպտոսի սիրտը հալում է իր միջումը։
2 Եւ ես պիտի Եգիպտոսը գրգռեմ Եգիպտոսի դէմ, եւ պիտի պատերազմեն ամեն մարդ իր եղբօր հետ, եւ ամեն մարդ իր ընկերի հետ, քաղաք քաղաքի հետ, եւ թագաւորութիւն թագաւորութեան հետ։
3 Եւ պիտի նուաղէ Եգիպտոսի սիրտը իր միջումը, եւ ես նորա խորհուրդը պիտի խորտակեմ, եւ նորանք խնդրելու են կուռքերին եւ կախարդներին, եւ վհուկներին եւ նշանագէտներին։
4 Եւ ես պիտի մատնեմ Եգիպտոսը մի խիստ տիրող ձեռքի, եւ մի բռնաւոր թագաւոր պիտի իշխէ նորանց վերայ. Ասում է Զօրաց Եհովայ Տէրը։
5 Եւ ջրերը պիտի քաշուին ծովիցը, եւ գետը պիտի չորանայ եւ ցամաքէ։
6 Եւ պիտի հոտեն գետերը, եւ պիտի բարակեն եւ չորանան Մասորի վտակները, եղէգն ու պրտուն պիտի թառամեն։
7 Նեղոսի մօտ եւ Նեղոսի եզերքի մօտ եղող մարգագետինները, եւ Նեղոսի բոլոր վարուցանը պիտի չորանայ, փուլ գայ եւ չքանայ։
8 Եւ ձկնորսները պիտի հեծեծան, եւ ողբան Նեղոսի մէջ կարթ ձգողների բոլորը. Եւ ջրի երեսի վերայ ուռկան փռողները պիտի տխրին։
9 Եւ պիտի ամաչեն բարակ քթան գործողները, եւ բամպակի կտաւեղէն հինողները։
10 Եւ նորա սիւները պիտի կոտրատուած լինեն, եւ բոլոր վարձքով գործողների սիրտը կոտրած պիտի լինի։
11 Անշուշտ յիմարներ են Տայանիսի իշխանները. Փարաւօնի խորհրդատու իմաստունների խորհուրդը յիմարական է. Դուք ի՞նչպէս էք ասում Փարաւօնին. Ես իմաստունների որդի եմ, վաղեմի թագաւորների որդի։
12 Հիմա ո՞ւր են քո իմաստունները որ քեզ պատմեն, եւ իմացնեն, թէ ինչ է վճռել Զօրաց Տէրը Եգիպտոսի վերայ։
13 Տայանիսի իշխանները յիմարացել են, Մեմփիսի իշխանները խաբուած են, եւ Եգիպտոսին մոլորեցրել են նորա ցեղերի գլխաւորները։
14 Տէրը նորա մէջ խառնեց մոլորութեան հոգի, եւ նորանք մոլորեցրել են Եգիպտոսին նորա բոլոր գործերումը, ինչպէս որ արբածն է մոլորում փսխելիս։
15 Եգիպտոսումը գործք պիտի չլինի, որ գործէ գլուխը եւ ագին, արմաւենիի ոստը եւ կնիւնը։
16 Այն օրը Եգիպտոսը կնիկների պէս է լինելու, եւ պիտի դողայ եւ զարհուրէ Զօրաց Տիրոջ ձեռքի շարժելուց, որ նա շարժելու է նորա վերայ։
17 Եւ Յուդայի երկիրը Եգիպտոսի համար արհաւիրք է դառնալու, ամեն ով որ նորան յիշէ, պիտի վախենայ, Զօրաց Տիրոջ խորհրդի պատճառովը, որ նա նորա վերայ որոշել է։
18 Այն օրը հինգ քաղաք է լինելու Եգիպտոսի երկրումը Քանանի լեզուն խօսող եւ Զօրաց Տիրոջ անունով երդուող. Մէկին Արեգակի քաղաք են ասելու։
19 Այն օրը Տիրոջ համար մի սեղան է լինելու Եգիպտոսի երկրի մէջ. Եւ նորա սահմանի կշտին մի կոթող՝ Տիրոջ համար։
20 Եւ նա նշան ու վկայութիւն է լինելու Զօրաց Տիրոջ համար Եգիպտոսի երկրումը. Որովհետեւ նորանք դէպի Տէրն են աղաղակելու բռնաւորների երեսից, եւ նա մի փրկիչ եւ մի մեծ է ուղարկելու նորանց մօտ եւ նորանց փրկելու է։
21 Եւ Տէրը ճանաչուած պիտի լինի Եգիպտոսումը, եւ Եգիպտացիք այն օրը պիտի ճանաչեն Տիրոջը եւ զոհեր ու պատարագներ պիտի մատուցանեն, եւ ուխտ պիտի ուխտեն Տիրոջը եւ կատարեն։
22 Եւ Տէրը պիտի հարուածէ Եգիպտացիներին, պիտի հարուածէ եւ պիտի բժշկէ, եւ նորանք պիտի դառնան Տիրոջը մօտ, եւ նորանք պիտի ընդունուին, եւ նա պիտի բժշկէ նորանց։
23 Այն օրը մի պողոտայ է լինելու Եգիպտոսից դէպի Ասորեստան, եւ Ասորեստանցիք գալու են Եգիպտոս, եւ Եգիպտացիք՝ Ասորեստան, եւ Եգիպտացիք Ասորեստանցիների հետ ծառայելու են Տիրոջը։
24 Այն օրը Իսրայէլը երրորդը պիտի լինի Եգիպտոսի եւ Ասորեստանի մէջ. Եւ օրհնութիւն կլինի երկրի մէջ,
25 Որին օրհնելու է Զօրաց Տէրը ասելով. Օրհնեալ լինի իմ ժողովուրդը՝ Եգիպտոս. Եւ իմ ձեռքի գործը՝ Ասորեստան, եւ իմ բաժինը՝ Իսրայէլ։
1 Այն տարին, որ Տարաթանը Սարգոն թագաւորից ուղարկուելով եկաւ Ազովտոս, եւ Ազովտոսի հետ պատերազմեց ու նորան յաղթեց,
2 Այն ժամանակ Տէրը խօսեց Ամովսի որդի Եսայիայի ձեռովն ասելով. Գնա հանիր քուրձը քո մէջքիցը, եւ կօշիկներդ հանիր քո ոտներիցը. Եւ նա այնպէս արաւ, եւ շրջում էր մերկ եւ բոկոտն։
3 Եւ Տէրն ասեց. Ինչպէս որ իմ ծառայ Եսայիան շրջեցաւ մերկ եւ բոկոտն, որ երեք տարուայ նշան եւ ցոյց լինի Եգիպտոսի եւ Եթովպիայի համար,
4 Այնպէս էլ Ասորեստանի թագաւորը գերի է քշելու Եգիպտոսին եւ Եթովպիայի գերեալներին՝ երիտասարդներին եւ ծերերին՝ մերկ եւ բոկոտն եւ նստելատեղիքը բաց Եգիպտոսի նախատինքի համար։
5 Եւ պիտի զարհուրեն եւ ամաչեն եթովպիայից՝ իրանց յոյսիցը, եւ Եգիպտոսից՝ իրանց փառքիցը։
6 Եւ այն օրը այս ծովեզերեայ երկրի բնակիչը ասելու է. Ահա սա է մեր ապաստանարանը, ուր որ փախել էինք օգնութեան համար, որ փրկուէինք Ասորեստանի թագաւորի երեսից. Ուրեմն մենք ի՞նչպէս ենք ազատուելու։
1 Ծովի անապատի պատգամը։ Հարաւից յարձակուող մրրիկների պէս անապատիցն է գալիս՝ սոսկալի երկրիցը։
2 Մի խիստ տեսիլք է ինձ յայտնուել. յափշտակողը յափշտակում եւ կործանողը կործանում է։ Վեր եկ, Եղամ. Պաշարիր, ով Մարաց ազգ, նորա բոլոր հառաչանքը դադարեցրել եմ։
3 Սորա համար երանքս լիքն են ցաւերով, ծննդականի ցաւերի պէս ցաւեր են բռնել ինձ. Գալարվում եմ, չեմ լսում. Վրդովուած եմ, չեմ տեսնում։
4 Սիրտս շփոթուել է, արհաւիրքն ինձ զարհուրեցրել է, նա իմ ցանկալի գիշերն ինձ համար սրտադողի դարձրեց։
5 Սեղանը գցում են, դէտը դիտում է. Ուտե՜լ, խմե՜լ։ Վեր կացէք, ով իշխաններ, օծեցէք վահանները։
6 Որովհետեւ Տէրն ինձ այսպէս է ասել. Գնա դէտին կանգնեցրու, որ տեսածը յայտնէ։
7 Եւ նա ձիաւորներ տեսաւ զոյգ հեծեալներ, էշի վերայ հեծեալներ, ուղտի վերայ հեծեալներ, եւ մեծ ուշադրութեամբ ուշադրութիւն արաւ։
8 Եւ առիւծօրէն աղաղակեց. Ով Տէր, ես միշտ ցերեկը կանգնած եմ դիտանոցի վերայ, եւ իմ պահապանութեան տեղը ես բոլոր գիշերը կանգնած եմ։
9 Եւ ահա գալիս են՝ ձիաւորներ, զոյգ հոծեալներ. Եւ պատասխանեց ու ասեց. Ընկա՜ւ, ընկաւ Բաբիլոնը, եւ նորա աստուածների բոլոր արձանները փշրեց գետնովը տալով։
10 Ով իմ կասուածներ, եւ իմ կալի պտուղը, ինչ որ լսել եմ Զօրաց Տէր՝ Իսրայէլի Աստուածանից, այն իմացրել եմ ձեզ։
11 Եդովմի պատգամը։ Դէպի ինձ ձայն է գալիս Սէիրից. Պահապան, ի՞նչ կայ գիշերիցը. Պահապան, ի՞նչ կայ գիշերիցը։
12 Պահապանն ասում է. Առաւօտը եկած էլ լինի, էլի գիշեր է. Եթէ հարցնում էք՝ հարցրէք, ետ դարձէք, եկէք։
13 Արաբիայի պատգամը։ Արաբիայի անտառումը պիտի օթեւանէք, ով Դեդանեանց կարաւաններ։
14 Ծարաւին դիմաւորելու գնացէք ջրով, ով Թեմայի երկրի բնակիչներ նորա հացովը փախստականի առաջը եկէք։
15 Որովհետեւ նորանք փախչում են սուրերի երեսից, քաշած սուրի առաջից, եւ լարած աղեղի առաջից, եւ պատերազմի սաստկութեան առաջից։
16 Որովհետեւ Տէրն ինձ այսպէս է ասել. Դեռ մէկ տարի էլ կայ՝ վարձկանի տարի, որ պիտի վերջանայ Կեդարի բոլոր փառքը։
17 Եւ Կեդարի որդկանց զօրաւոր աղեղնաւորաց մնացորդների թիւը քիչ է լինելու. Որովհետեւ Իսրայէլի Աստուած Եհովան է խօսել։
1 տեսիլքի ձորի պատգամը։ Հիմա քեզ ի՞նչ եղաւ, որ ամենքդ վեր էք գնացել կտուրները.
2 Ով խռովութեամբ լցուած, աղմկալից քաղաք, զբօսասէր քաղաք. Քո սպանուածները սուրի սպանած չեն եւ ոչ պատերազմի մեռելներ։
3 Բոլոր իշխաններդ միասին փախան, առանց աղեղի կապուեցան, բոլոր քեզ մօտ գտնուողները միասին կապուեցան, որ հեռու էին փախել։
4 Նորա համար ասում եմ. Ուշ դարձրէք ինձանից, դառնապէս լաց եմ լինելու. Մի բռնադատէք ինձ մխիթարելու իմ ժողովրդի աղջկայ աւերակի համար։
5 Որովհետեւ խռովութեան, ոտնահարութեան եւ շփոթութեան օր է տեսիլքի ձորումը Զօրաց Եհովայ Տիրոջ համար. Պարիսպը քանդում են. Եւ դղրդոցը հասնում է սարը։
6 Եւ Եղամը կրում է կապարճը, կառքի հետ մարդկանց եւ ձիաւորներին. Եւ Կիրը բաց է անում վահանը։
7 Եւ քո ընտիր հովիտները կառքերով լիքն են լինելու, եւ ձիաւորները շարքով շարուելու են դէպի դռները։
8 Եւ նա կբանայ Յուդայի ծածկոցը, եւ դու կնայես այն օր անտառի տան զէնքերին.
9 Եւ կտեսնէք Դաւիթի քաղաքի ճեղքերը, որ շատ կլինեն, եւ կժողովէք ցածի աւազանի ջրերը։
10 Եւ կհամարէք Երուսաղէմի տները, եւ տները կքանդէք պարիսպը պնդացնելու համար.
11 Եւ մի ջրակոյտ կշինէք երկու պարսպի մէջտեղը հին աւազանի ջրերի համար. Բայց չէք նայում այս բանն անողին, եւ այս բանը վաղուց շինողին չէք տեսնում։
12 Եւ Զօրաց Եհովայ Տէրը կանչեց այն օրը՝ լաց լինելու եւ սգալու համար, գլուխ կնտացնելու եւ քուրձ հագնելու համար։
13 Եւ ահա ցնծութիւն եւ ուրախութիւն, արջառներ սպանե՜լ եւ ոչխարներ մորթե՜լ, միս ուտե՜լ եւ գինի խմե՜լ, ասելով. ուտենք եւ խմենք, որովհետեւ քգուց մեռնելու ենք։
14 Բայց Զօրաց Տէրը յայտնել է իմ ականջներին, անշուշտ պիտի չքաւուի ձեր այս տնօրէնութիւնը մինչեւ որ մեռնիք, ասում է Զօրաց Եհովայ Տէրը։
15 Այսպէս է ասում Զօրաց Եհովայ Տէրը. Գնա մտիր այդ պալատական Սեբնայի մօտ, որ պալատի վերակացու է, եւ ասիր.
16 Ի՞նչ ունիս այստեղ, եւ ո՞վ ունիս այստեղ, որ այստեղ քեզ համար գերեզման ես փորել. Փորե՜լ է բարձրումն իր գերեզմանը, քանդե՜լ է վէմի մէջ իրան համար բնակարանը։
17 Ահա Տէրը քեզ թաւալեցնելու է՝ ուժով մարդի թաւալեցնելու պէս, եւ քեզ բոլորովին ծածկելու է։
18 Քեզ կծիկի պէս կծկելու կծիկ է շինելու՝ գնտակի պէս շպրտելու է լայնարձակ երկրի վերայ. Դու այնտեղ պիտի մեռնես, եւ այնտեղ լինելու են քո փառաց կառքերը, դու, ով քո տիրոջ տան անարգանքը։
19 Եւ ես քեզ մերժեցի քո պաշտօնիցը. Եւ նա պիտի քեզ խորտակէ քո կանգնած տեղիցը։
20 Եւ այն օրը կլինի, որ կկանչեմ իմ ծառային՝ Քեղկիայի որդի Եղիակիմին։
21 Եւ նորան կհագցնեմ քո պատմուճանը, եւ քո գօտին նորան կկապեմ, եւ քո իշխանութիւնըկտամ նորա ձեռքը եւ նա հայր կդառնայ Երուսաղէմի բնակիչների եւ Յուդայի տան համար։
22 Եւ Դաւիթի տան բանալին կդնեմ նորա ուսին, որ նա բանայ, եւ ոչ ով չգոցէ. Եւ գոցէ, ու ոչ ով չբանայ։
23 Եւ նորան կպնդացնեմ բեւեռի պէս մի հաստատ տեղ, եւ նա փառաց աթոռի պէս կլինի իր հօր տան համար։
24 Եւ նորանից կկախուին իր հօր տան բոլոր փառաւոր բաները, ոստերը եւ շառաւիղները, բոլոր նուաստ անօթները՝ սկաւառակների տեսակ անօթներից սկսած մինչեւ ամեն տեսակ սափորները։
25 Այն օրը, ասում է Զօրաց Տէրը, պիտի շարժուի այն հաստատ տեղում պնդացրուած բեւեռը, եւ կոտրուի ու վայր ընկնի, եւ այն բեռը պիտի կոտրատուի որ նորա վերայ էր. Որովհետեւ տէրն է խօսել։
1 Տիւրոսի պատգամը։ Ողբացէք, ով Թարսիսի նաւեր, որովհետեւ աւերակ է դառել՝ ոչ տուն կայ ոչ մուտք. Կիտացիների երկրիցը յայտնուեցաւ նորանց։
2 Լռեցէք, ով ծովեզրեայ բնակիչներ, Սիդոնի ծովագնաց վաճառականները քեզ լցրել էին։
3 Շատ ջրերի միջի Սիովրի սերմը՝ Նեղոսի հունձքը նորա եկամուտն էր. Եւ նա եղել էր ազգերի վաճառանոցը։
4 Ամօ՜թ քեզ, ով Սիդոն, որովհետեւ ծովը խօսում է, ծովի զօրութիւնն ասում է, ես ծննդականի ցաւ չեմ քաշել եւ չեմ ծնել, եւ երիտասարդներ չեմ մեծացրել եւ կոյսեր չեմ բարձրացրել։
5 Երբոր լուրը Եգիպտոս հասնէ, պիտի ոլորուին Տիւրոսի լուրի համար։
6 Անց կացէք Թարսիս, ողբացէք, ով ծովեզրեայ բնակիչներ։
7 Սա՞ է ձեր զուարճացեալ քաղաքը, որի հնութիւնը հին ժամանակից է. Նորա ոտները պիտի քշեն նորան հեռու տեղ պանդուխտ լինելու։
8 Ո՞վ արաւ այս խորհուրդը Տիւրոսի մասին, որ պսակներ էր բաժանում, որի վաճառականներն իշխաններ էին, որի առուտուր անողները՝ երկրի պատուաւորները։
9 Զօրաց Տէրն է արել այս խորհուրդը, որ խայտառակէ ամեն զարդի բարձրութիւնը, որ անարգէ երկրի բոլոր պատուաւորներին։
10 Հեղեղիր քո երկիրը Նեղոսի պէս, ով Թարսիսի աղջիկ, այլ եւս արգելք չկայ։
11 Նա իր ձեռքը մեկնել է ծովի վերայ, սարսեցրել է տէրութիւններին. Եհովան պատուիրել է Քանանացիների մասին, որ նորա բերդերը քանդեն։
12 Եւ ասում է. Դու այլ եւս պիտի չուրախանաս, ով դու Սիդոնի պղծուած կուսական աղջիկ. Դէպի Կիտիմ, վեր կաց, անցիր, բայց այնտեղ էլ պիտի հանգիստ չլինես։
13 Ահա Քաղդէացիների երկիրը, այս ազգը, որ չէր եղած, Ասորեստանը հիմնեց դորան անապատում բնակողների համար. Նորանք կանգնեցրին նորա աշտարակները, քանդեցին նորա պալատները, նորան աւերակ արին։
14 Ողբացէք, ով Թարսիսի նաւեր, որ ձեր ամրութիւնը քարուքանդ եղաւ։
15 Եւ այն օրը կլինի որ Տիւրոսը կմոռացուի եօթնասուն տարի, մէկ թագաւորի օրերի չափ. Եօթանասուն տարուց յետոյ կլինի Տիւրոսին՝ այն պոռնկի երգին համեմատ.
16 Առ քնարը, շրջիր քաղաքը, ով մոռացուած պոռնիկ. Լաւ ածիր, շատ երգ երգիր, որ քեզ յիշեն։
17 Եւ եօթանասուն տարուց յետոյ կլինի, որ Տէրը այցելութիւն կանէ Տիւրոսին, եւ նա ետ կդառնայ դէպի պոռնկական վարձքը եւ կպոռնկանայ աշխարհի երեսին եղող բոլոր երկրի թագաւորութիւնների հետ։
18 Եւ նորա աշխատանքն ու վարձանքը պիտի նուիրուի Տիրոջ. Նա չպիտի գանձարանը մտնէ, եւ չպիտի շտեմարանումը պահուի, այլ Տիրոջ առաջին բնակողներինը պիտի լինի նորա աշխատանքը, որ ուտեն կշտանան, եւ պատուական զգեստներ հագնեն։
1 Ահա Տէրը դարտակելու է երկիրը եւ նորան քարուքանդ է անելու, եւ փոխելու է նորա կերպարանքը եւ ցրուելու է նորա բնակիչներին։
2 Եւ կլինի, ինչպէս որ ժողովրդին նոյնպէս էլ քահանային, ինչպէս ծառային այնպէս էլ նորա տիրոջը, ինչպէս աղախնին այնպէս էլ նորա տիկնոջը, ինչպէս ծախու առնողին այնպէս էլ ծախողին, ինչպէս փոխ տուողին այնպէս էլ փոխ առնողին. Ինչպէս պարտատիրոջն այնպէս էլ պարտականին։
3 Երկիրը դարտակուելու դատարկ է լինելու, եւ կողոպտուելով կողոպուտ է դառնալու, որովհետեւ Տէրն է խօսել այս խօսքը։
4 Տխրելու տրտմելու է երկիրը, նուաղելու ու տրտմելու է աշխարհը, նուաղելու են երկրի ժողովուրդների մեծամեծները։
5 Եւ երկիրը պղծուած է լինելու իր բնակիչների տակին, որովհետեւ օրէնքները զանց են արել, պատուիրանքը՝ փոխել, յաւիտենական ուխտը՝ խափանել։
6 Դորա համար անէծքը թափել է երկիրը, եւ բնակիչները նորանով պատիժ կրեցին. Այս պատճառով երկրի բնակիչներն այրուեցան, եւ քիչ մարդիկ մնացին։
7 Նոր գինին սուգ է անում, նուաղում է որթը, հառաչում են բոլոր ուրախասիրտները։
8 Դադարել է թմբուկների զուարճութիւնը. Կտրել է ուրախացողների աղաղակը. Դադարել է քնաիր զուարճութիւնը։
9 Գինին երգով չեն խմելու, դառնանալու է ցքին իր խմողների համար։
10 Ջարդուել է դատարկ քաղաքը, կղպուել է ամեն տուն՝ մտնել չկայ։
11 Լաց կայ գինիի համար փողոցներումը, մթնել է ամեն ուրախութիւն, վերացել է երկրի ցնծութիւնը։
12 Ամայութիւն է մնացել քաղաքումը, եւ փշրուել է աւերակ է դառել։
13 Որովհետեւ այսպէս պիտի լինի երկրի մէջ՝ ժողովուրդների միջումը, այսինքն ինչպէս թափած ձիթենի, ինչպէս ճռաքաղ այգեկութը վերջանալուց յետոյ։
14 Եւ նորանք կբարձրացնեն իրանց ձայնը, կցնծան. Տիրոջ փառաւորութեամբը կաղաղակեն ծովի կողմիցը։
15 Սորա համար արեւելքումը փառաւորեցէք Տիրոջը, ծովի կղզիներումը՝ Իսրայէլի Տէր Աստուծոյ անունը։
16 Երկրի ծայրիցը երգեր լսեցինք, Փա՜ռք Արդարին։ բայց ես ասեցի. Մաշուած եմ, վա՜յ ինձ. Յափշտակողները յափշտակում են, յափշտակողները յափշտակելով յափշտակում են.
17 Վախ ու վիհ ու վարմ կայ քեզ համար, ով երկրի բնակիչ։
18 Եւ ով որ փախչելու լինի ձայնիցը՝ վիհն է ընկնելու, եւ վիհի միջիցը դուրս եկողը՝ վարմի մէջ է բռնուելու. Որովհետեւ վերեւից բաց են պատուհանները, եւ երկրի հիմունքը պիտի սարսեն։
19 Ճեղքվում ճեղքոտվում է երկիրը, պատառվում պատառ պատառ է լինում երկիրը, դողում է, դողդողում է երկիրը.
20 Երերվում տրորվում է երկիրը արբածի նման, եւ ճօճում է հիւղի նման, եւ նորա մեղքը ծանրացել է նորա վերայ, եւ նա վայր է ընկնելու, եւ այլ եւս վեր չի կենալ։
21 Եւ այն օրը լինելու է, որ Տէրը կայցելէ բարձանց մէջ բարձանց զօրքերին, եւ երկրի վերայ երկրի թագաւորներին։
22 Եւ պիտի հաւաքուին մէկ հաւաքուած դառնան, եւ կապուին գուբի մէջ, եւ պիտի բանտարկուին բանտի մէջ. Եւ շատ օրերից յետոյ պիտի այցելութիւն ունենան։
23 Եւ պիտի ամաչէ լուսինը, ու արեգակը պատկառէ, երբոր թագաւորէ Զօրաց Տէրը Սիօն սարի վերայ եւ Երուսաղէմում, եւ պատիւ կլինի իր ծերերի առաջը։
1 Եհովայ, դու իմ Աստուածն ես. Ես քեզ բարձրացնում եմ, գովում եմ քո անունը. որովհետեւ դու սքանչելիք արիր, վաղեմի խորհուրդներ, հաւատարմութիւն եւ ճշմարտութիւն։
2 Որովհետեւ քաղաքիցը հողակոյտ շինեցիր, պարսպաւոր քաղաքը՝ փլատակ. Քաղաքը՝ օտարների պալատ, յաւիտեան չէ շինուելու։
3 Նորա համար քեզ պիտի պատուէ զօրաւոր ժողովուրդը, ահարկու ազգերի քաղաքը պիտի վախենայ քեզանից։
4 Որ դու ապաստան եղար աղքատին, ապաստան՝ չքաւորին նորա նեղութեան մէջ, ապաւէն՝ փոթորիկից, հովանի՝ տաքութիւնից. Որովհետեւ զօրաւորների կատաղութիւնը պատ քանդող փոթորիկի նման է։
5 Օտարների աղմուկը տաքութեան պէս է չոր տեղում, որ դու խոնարհեցրիր. Տաքութիւնը ամպի հովանիով անցնելու պէս բռնաւորների երգը պիտի իջնէ։
6 Եւ Զօրաց Տէրը բոլոր ազգերի համար այս սարի վերայ խնջոյք է անելու պարարտ բաներով հին գինիներով, ծուծով լիքը պարարտ բաներով, հին եւ մաքրուած գինիներով։
7 Եւ բնաջինջ է անելու այս սարի վերայ երեսի ծածկոցը, որ ծածկում է բոլոր ժողովուրդներին, եւ այն վարագոյրը որ վարագուրուած է բոլոր ազգերի վերայ։
8 Նա պիտի կլանէ մահին յաւիտեան, եւ Եհովայ Տէրը պիտի ջնջէ արտասուքը ամեն երեսից, եւ իր ազգի ամօթը պիտի հեռացնէ բոլր երկրի վերայից, որովհետեւ Տէրն է ասում։
9 Եւ այն օրն ասելու են, ահա մեր Աստուածը, որին մենք յուսացել ենք, եւ նա մեզ փրկեց. Եհովան է սա, որին յուսացել ենք, ուրախանալու եւ ցնծալու ենք նորա փրկութիւնովը։
10 Որովհետեւ Տիրոջ ձեռքը հանգչելու է այս սարի վերայ. Եւ Մովաբը ջարդուելու է նորա տակին, ինչպէս որ խոզանը կոխ է տրվում աղբահարումը։
11 Եւ նա տարածելու է իր ձեռքերը նորա մէջ, ինչպէս որ տարածում է լողացողը լողանալիս, բայց նա պիտի ցածացնէ նորա հպարտութիւնը նորա ձեռքերի հնարքների հետ։
12 Եւ քո պարիսպների բարձր ամրութիւնը նա պիտի խոնարհեցնէ, ցածացնէ, մինչեւ փոշին գետնովը տայ։
1 Այն օրը այս երգն է երգուելու Յուդայի երկրումը. Մենք մի զօրաւոր քաղաք ունինք, նա փրկութիւնը դնում է իբրեւ պարիսպ ու պատնէշ։
2 Բացէք դռները, որ մտնէ արդար եւ հաւատարմութիւն պահող ժողովուրդը։
3 Հաստատ միտքը պահում ես խաղաղ խաղաղութիւնով, որովհետեւ քեզ է յուսացած։
4 Յաւիտեան Տիրոջը յուսացէք, որովհետեւ Տէր Եհովան յաւիտենական վէմ է։
5 Որովհետեւ նա խոնարհեցնում է բարձր բնակողներին, բարձր բերդը. Նա նորան ցածացնում է, ցած է քաշում նորան մինչեւ գետինը, նա նորան նկուն է անում մինչեւ փոշին։
6 Ոտքը նորան պիտի կոխէ՝ աղքատի ոտքը՝ չքաւորների կոխելը։
7 Արդարի ճանապարհը ուղիղ է. Դու ուղիղդ, հարթում ես արդարի շաւիղը։
8 Հէնց քո դատաստանների ճանապարհին սպասել ենք քեզ, ով տէր, քո անունին ու քո յիշատակին էր ցանկանում մեր հոգին։
9 Հոգովս քեզ եմ փափաքում գիշերը, հէնց իմ ներսի հոգովը ես քեզ եմ բաղձանում. Որովհետեւ երբոր քո դատաստանները հասնում են երկրին, աշխարհի բնակիչները արդարութիւն են սովորում։
10 Ամբարշտին ողորմութիւն է լինում, բայց նա արդարութիւն չէ սովորում, նա ուղղութեան երկրումը ծռութիւն է անում եւ չէ տեսնում Տիրոջ մեծափառութիւնը։
11 Ով Տէր, նորանք քո ձեռքի բարձրութիւնը չեն տեսնում, կտեսնեն ամաչելով քո ժողովրդի վերայ ունեցած նախանձը, կրակն է սպառելու քո թշնամիներին։
12 Ով Տէր, դու կհաստատես մեզ համար խաղաղութիւնը. Որովհետեւ մեր ամեն գործերն էլ դու գործեցիր մեզ համար։
13 Ով Տէր մեր Աստուած, քեզանից ջոկ ուրիշ տէրեր տիրեցին մեզ վերայ, բայց միայն քեզանով պիտի յիշենք քո անունը։
14 մեռածները չեն կենդանանալ, ուրուականները չեն կանգնիլ, այնպէս ես դու նորանց այցելել եւ փչացրել, եւ բնաջինջ ես արել նորանց բոլոր յիշատակը։
15 Դու աւելացրիր այս ազգը, ով Տէր, դու աւելացրիր այս ազգը եւ փառաւորուեցար. Երկրի ամեն ծայրերը ընդարձակեցիր։
16 Ով Տէր, նեղութեան մէջ քեզ որոնեցին, հառաչանք թափեցին դու նորանց խրատելիս։
17 Ինչպէս որ յղին ծնելու մօտենալով երկունքի մէջ տանջվում եւ աղաղակում է, մենք էլ նոյնպէս ենք դառել քո առաջին, ով Տէր։
18 Յղացանք, երկունք քաշեցինք, կարծես թէ քամի ծնեցինք, մենք փրկութիւն չգործեցինք երկրի համար, եւ աշխարհի բնակիչները չընկան։
19 Քո մեռելները պիտի կենդանանան, իմ մեռելների դիակները պիտի կանգնեն. վեր կացէք եւ ցնծացէք, ով հողի բնակիչներ, որովհետեւ լոյսերի ցօղ է քո ցօղը. Քո երկիրը դուրս պիտի գցէ ուրուականներին։
20 Գնա, ով իմ ժողովուրդ, մտիր քո սենեակները, եւ գոցիր քո դռները ետեւիցդ. Ծածկուիր մի փոքրիկ վայրկեան, մինչեւ որ բարկութիւնն անցնէ։
21 Որովհետեւ ահա Տէրը դուրս է գալիս իր տեղիցը, որ երկրի բնակիչներին այցելէ նորանց անօրէնութեան մասին, եւ երկիրը պիտի յայտնէ իր ընդունած արիւնները եւ պիտի չծածկէ այլ եւս իր սպանուածներին։
1 Այն օրը Տէրը պիտի այցելէ իր ամուր ու մեծ եւ զօրաւոր սրովը լեւիաթան փախչող օձին, եւ լեւիաթան ոլորուն օձին, եւ պիտի սպանէ ծովի միջի վիշապին։
2 Այն օրը գինիի այգի կլինի. Նորա համար երգեցէք։
3 Ես Տէրս եմ նորա պահապանը, ամեն վայրկեան ոռոգում եմ նորան. Որպէս զի նորան ոչ ով չվնասէ, գիշեր եւ ցերեկ ես նորան պահպանում եմ։
4 Ես բարկութիւն չունիմ. Երանի թէ ցախեր՝ փուշեր լինէին, պատերազմով նորանց վերայ կյարձակուէի. Ամենը միասին կայրէի։
5 Կամ թէ իմ զօրութիւնիցը բռնեն, ինձ հետ խաղաղութիւն անեն. Խաղաղութիւն անեն ինձ հետ։
6 Ապագայում Յակոբը պիտի արմատանայ, Իսրայէլը ծաղկի եւ ընձիւղէ. Եւ պիտի լցնեն աշխարհի երեսը պտուղով։
7 Մի՞թէ նորա զարկողի զարկածին պէս է զարկել նորան, կամ նա նորա սպանուելու սպանման նման սպանուեցա՞ւ։
8 Չափաւորութեամբ վիճեցիր նորա հետ նորան արձակելիս, նորան դուրս արաւ սաստիկ քամիով արեւելեան քամիի օրը։
9 Ուրեմն սորանով կքաւուի Յակոբի անօրէնութիւնը, եւ սա է նորա մեղքի հեռացնելու բոլոր պտուղը. Երբոր սեղանի քարերը փշրուած կրաքարերի պէս կանէ, վեր չեն կենալ աստարովթներ եւ արեգական կուռքերը։
10 Որովհետեւ պարսպաւոր քաղաքը միայնացած՝ ձգուած եւ թողուած բնակարան պիտի լինի անապատի պէս. այնտեղ զուարակն է արածելու, եւ այնտեղ մակաղելու, եւ նորա ճիւղերը վերջացնելու է։
11 Նորա ճիւղերը չորանալով պիտի կոտրատուին, կնիկները պիտի գան, վառեն նորան, որովհետեւ նա իմաստուն ժողովուրդ չէ, վասն որոյ նորան չէ ողորմելու նորա Արարիչը, եւ նորա ստեղծողը նորան չէ գթալու։
12 Եւ այն օրը կլինի, որ Տէրը կթօթափէ Գետի յորձանքիցը մինչեւ Եգիպտոսի հեղեղատը, եւ դուք կհաւաքուիք մէկ մէկ, ով Իսրայէլի որդիք։
13 Եւ այն օրը փչուելու է մեծ փողովը, եւ գալու են Ասորեստանի երկրում կորածները, եւ Եգիպտոսի երկրի մէջ աքսորուածները, եւ երկրպագելու են Տիրոջը՝ սուրբ սարի վերայ Երուսաղէմումը։
1 Վա՜յ Եփրեմի արբեցողների հպարտութեան պսակին, եւ նորա փառաց զարդի թառամեալ ծաղկին, որ գինեհարների պարարտ հովտի գլխին է։
2 Ահա Տէրն ունի քաջ եւ զօրաւոր մէկին, կարկտի փոթորկի նման՝ մի ապականիչ մրրիկ. Նա յորդող առատ ջրերի հեղեղի պէս թափելու է երկրի վերայ հզօր ձեռքով։
3 Ոտքով կոխ են տալու Եփրեմի արբեցողների հպարտութեան պսակը։
4 Եւ մի թառամեալ ծաղիկ պիտի դառնայ նորա փառաց պսակը, որ պարարտ հովտի գլխին է. Ինչպէս հունձքից առաջ վաղահաս թուզը, որ նորան տեսնողը՝ հազիւ թէ ձեռքն է առել՝ կուլ է տալիս։
5 Այն օրը Զօրաց Տէրն է լինելու զարդի պսակ, եւ շքեղ թագ՝ իր ժողովրդի մնացորդի համար.
6 Եւ իրաւունքի հոգի՝ իրաւունքի համար նստողին, եւ ոյժ՝ պատերազմը դէպի դուռը ետ դարձնողներին։
7 Բայց սորանք էլ են գինիով մոլորուած, եւ խոտորում են ցքիով. քահանան եւ մարգարէն մոլորուած են ցքիով, կուլ են գնացել գինիի մէջ, ցքիով խոտորել են. Մոլորվում են տեսիլքի մէջ, դանդաչում են դատաստանումը։
8 Որովհետեւ բոլոր սեղանները լիքն են պիղծ փսխուածքով, այլ եւս տեղ չէ մնացել։
9 Ու՞մ է նա գիտութիւն սովորեցնում, եւ ո՞ւմ՝ քարոզ հասկացնում. Կաթից կտրուածների՞, ստինքից քաշուածների՞։
10 Որ հրաման հրամանի վերայ՝ հրամն հրամանի վերայ, խրատ խրատի վերայ՝ խրատ խրատի վերայ. Մի քիչ այստեղ, մի քիչ այն տեղ։
11 Իրաւ թոթովախօս շրթունքով եւ օտար լեզուով պիտի խօսէ նա այս ժողովրդի հետ։
12 Նա որ նորանց ասեց՝ Սա է ձեր յոգնածին հանգստացնելու հանգստութիւնը, եւ սա է մխիթարութիւնը. Բայց նորանք չ՛ուզեցին լսել։
13 Եւ Տիրոջ խօսքն էլ լինելու է նորանց համար հրաման հրամանի վերայ՝ հրաման հրամանի վերայ. Խրատ խրատի վերայ՝ խրատ խրատի վերայ, մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ, որպէս զի գնան եւ ետեւի վերայ ընկնեն ու ջարդուին, եւ որոգայթի մէջ ընկնեն եւ բռնուին։
14 Սորա համար լսեցէք Տիրոջ խօսքը, ով ծաղրող մարդիկ, այս ժողովրդի իշխաններ, որ Երուսաղէմումն է.
15 Որովհետեւ ասում էք՝ Մենք ուխտ ենք դրել մահի հետ, եւ դժոխքի հետ՝ դաշինք ենք կապել, որ յորդահոս հեղեղը, եթէ անցնելու լինի, մեզ չի հասնիլ. Որովհետեւ մենք ստութիւնը մեր պատսպարանը շինեցինք, եւ խաբէութեան մէջ ենք ծածկուած։
16 Վասն որոյ այսպէս է ասում Եհովայ Տէրը. Ահա ես եմ որ Սիօնումը դրել եմ վէմը, ընտիր վէմ, պատուական անկիւն, հաստատահիմն հիմունք. Ով որ նորան հաւատայ, չի փախչիլ։
17 Եւ ես իրաւունքը՝ չափին հաւասար, եւ արդարութիւնը՝ կշռքին հաւասար պիտի անեմ, եւ կարկուտը պիտի ստութեան պատսպարանը խորտակէ, եւ թաքուստը ջուրերը պիտի ողողեն։
18 Եւ ձեր ուխտը մահի հետ պիտի ջնջուի, եւ դժոխքի հետ արած դաշինքը պիտի չհաստատուի, որ երբոր յորդահոս հեղեղն անցնելու լինի, դուք նորանից ոտնահար պիտի լինիք։
19 Քանի անգամ որ անցնէ, ձեզ պիտի տանէ, որովհետեւ ամեն առաւօտ անց է կենալու՝ ցերեկը եւ գիշերը. Եւ մի միայն սոսկում է լինելու լուրը առնելը։
20 Որովհետեւ անկողինը կարճ է երկար ձգուելու համար, եւ ծածկոցը նեղ է նորանով ծածկուելու համար։
21 Որովհետեւ ինչպէս Փարասին սարի վերայ՝ վեր է կենալու Տէրը, եւ բարկանալու է, ինչպէս էր Գաբաւոնի ձորումը, որ գործէ իր գործը՝ իր օտարոտի գործը. Եւ կատարէ իր պաշտօնը՝ իր տարօրինակ պաշտօնը։
22 Եւ հիմա ծաղր անողներ մի լինիք, որ ձեր կապերը աւելի չպնդանան, որովհետեւ լսեցի այն որոշուածն ու սահմանուածը Զօրաց Եհովայ Տիրոջ կողմանէ բոլոր երկրի վերայ։
23 Ականջ դրէք, եւ լսեցէք իմ ձայնը, մտիկ տուէք, եւ լսեցէք իմ խօսքը։
24 Մի՞թէ ամեն օր հերկում է հերկողը ցանելու համար, եւ բանո՞ւմ տափանո՞ւմ իր արտը.
25 Չէ՞ որ նորա երեսը շիտակելուց յետոյ՝ ցրիւ է տալիս արջնդեղը եւ ցանում չամանը, եւ ցորենը կարգո՞վ դնում եւ գարին իր որո՞շ տեղը եւ հաճարը իր սահմանումը։
26 Եւ նա կրթել է նորան խոհեմութեան, եւ ուսուցրել է նորան իր Աստուածը։
27 Որովհետեւ արջնդեղը կամնասայլով չի ծեծուիլ, եւ սայլի անիւը չի դարձնուիլ չամանի վերայ, այլ գաւազանով է թակվում արջնդեղը, եւ չամանը՝ մահակով։
28 ցորենը կփշրուի՞, Ոչ, յաւիտեան. Մարդ նորան կասում է կասում, եւ իր սայլի անիւը քշում նորա վերայ եւ իր ձիերին, եւ նորանք չեն փշրվում։
29 Սա էլ Զօրաց Եհովայ տէրիցն է դուրս գալիս, որի խորհուրդն՝ սքանչելի, հանճարը գերազանց է։
1 Վայ Արիէլին, Արիէլին, Դաւիթի բանակ տուած քաղաքին, աւելացրէք տարին տարուայ վերայ, տօները թող պտոյտ տան.
2 Եւ ես պիտի նեղացնեմ Արիէլին, եւ պիտի լինի հառաչել եւ հառաչանք, եւ նա կլինի ինձ համար Արիէլի պէս։
3 Եւ բանակ պիտի տամ շրջանի պէս քեզ վերայ, եւ քեզ պիտի նեղեմ պատնէշներով, եւ քեզ դէմ պիտի հողաբլուրներ կանգնեցնեմ։
4 Եւ պիտի ցածանաս՝ հողիցը խօսես, եւ պիտի փոշիիցը մնչես քո խօսքերը, եւ վհուկի պէս՝ տափիցն է դուրս գալու քո ձայնը, եւ փոշիիցը պիտի ճվճվաս քո խօսքերը։
5 Եւ մանր փոշիի պէս պիտի լինի քո օտարականների բազմութիւնը, եւ անցնող մղեղի պէս՝ բռնաւորների բազմութիւնը. Եւ յանկարծակի մէկ վայրկեանի մէջ կլինի։
6 Զօրաց Տիրոջ կողմանէ այցելութիւն է լինելու որոտմունքով, գետնաշարժով, եւ մեծ ձայնով, մրրիկով, ու փոթորիկով, եւ մաշող կրակի բոցով։
7 Եւ գիշերուայ տեսիլքի երազին պէս են լինելու Արիէլի վերայ պատերազմի եկող բոլոր ազգերի բազմութիւնը, եւ բոլոր նորա եւ նորա բերդի վերայ յարձակողները եւ նորա նեղիչները։
8 Եւ կլինի, ինչպէս որ սովածը երազ է տեսնում, թէ ուտում է, եւ վեր է կենում տեսնում, որ փորը դարտակ է, եւ ինչպէս որ ծարաւն է երազ տեսնում, թէ խմում է, եւ զարթնում է տեսնում, թէ նուաղած է եւ սիրտը պապակվում է, այսպէս է լինելու բոլոր ազգերի բազմութիւնը, որ պատերազմի են դուրս գալիս Սիօն սարի դէմ։
9 Ապշեցէք եւ զարմացէք, շլացրէք ձեզ եւ շլացէք. նորանք արբած են, բայց չէ թէ գինիով, նորանք դանդաչում են, բայց չէ թէ ցքիից։
10 Որովհետեւ Տէրը ձեզ վերայ թմրութեան հոգի է թափել, եւ կապել է ձեր աչքերը, մարգարէներին, եւ ձեր գլխաւորներին, որ տեսիլք էին տեսնում, քօղարկել է։
11 Եւ ամեն մի բանի տեսիլքը պիտի լինի ձեզ համար կնքուած գրքի խօսքերին պէս, որ կտան գրագէտին եւ կասեն. Մէկ կարդա այս. Եւ նա կասէ. Չեմ կարող որովհետեւ կնքուած է։
12 Եւ կամ կտան այն գիրքը մէկ անգրագէտի ասելով. Մէկ կարդա այս. Եւ նա կասէ. Ես կարդալ չգիտեմ։
13 Եւ Տէրն ասում է. Որովհետեւ այս ժողովուրդը իր բերանովն է մօտենում եւ իր շրթունքներովն են ինձ պատւում, իսկ նորանց սիրտը հեռու է ինձանից, եւ նորանց ինձ պատուելը մարդկանց սովորեցրած պատուէր է.
14 Դորա համար ահա ես այսուհետեւ զարմանալի բաներ եմ անելու այս ժողովրդի հետ՝ զարմանալիք եւ զարմանք. Եւ պիտի փչանայ նորանց իմաստունների իմաստութիւնը, եւ հանճարեղների հանճարը պիտի խափանուի։
15 Վա՜յ նորանց, որ խորհուրդը խոր տեղերում ծածկում են Տէրիցը, եւ խաւարում է լինում նորանց գործքը, եւ ասում են. Ո՞վ է մեզ տեսնում, եւ ո՞վ է մեզ իմանում։
16 Ո՜հ ձեր խոտորնակութեանը. Մի՞թէ կաւի պէս կհամարուի բրուտը, որ շէնքը ասէ իր շինողին՝ Նա ինձ չէ շինել. Եւ արարածն ասէ իր արարչին թէ Նա չէ հասկանում։
17 Ահա մի փոքր քիչ ժամանակից յետոյ Լիբանանը կդառնայ պտղաբեր արտ, եւ պտղաբեր արտը անտառ պիտի համարուի։
18 Եւ այն օրը կլսեն գրքի խօսքերը, եւ մէգիցն ու խաւարիցը կտեսնեն կոյրերի աչքերը։
19 Եւ խեղճերը ուրախութիւն պիտի աւելացնեն Տէրով, եւ չքաւոր մարդիկը պիտի զուարճանան Իսրայէլի Սուրբովը։
20 Որովհետեւ բռնաւորը պիտի չքանայ, եւ ծաղրողը՝ վերջանայ, եւ պիտի փչանան բոլոր չարութիւն խորհողները.
21 Նորանք որ մարդիս դատի մէջ յանցաւոր են շինում, եւ դատարանում յանդիմանողին որոգայթ են դնում, եւ դարտակ բանով վայր են գցում արդարին։
22 Սորա համար Տէրը, նա որ փրկեց Աբրահամին, այսպէս է ասում Յակոբի տան մասին. Այլ եւս պիտի չամաչէ Յակոբը, եւ նորա երեսը պիտի չսպրտնի։
23 Որովհետեւ նա՝ նորա որդիքը իմ ձեռքի գործը իրանց մէջ տեսնելիս փառաւորելու են իմ անունը, եւ x փառաւորելու են Յակոբի Սուրբին, եւ Իսրայէլի Աստուածանից սարսելու են։
24 Եւ հոգով մոլորուածներն իմաստութիւն են հասկանալու, եւ տրտնջողները խրատ են սովորելու։
1 Վա՜յ ապստամբ որդկանցը, ասում է Տէրը, որ խորհուրդ են անում, բայց չէ թէ ինձանից, որ դաշինք են կապում, բայց չէ թէ իմ հոգովը, որպէս զի շատացնեն մեղք մեղքի վերայ։
2 Որ գնում են իջնում Եգիպտոս, եւ իմ բերանը չեն հարցնում. Որ պատսպարուին Փարաւօնի պատսպարանումը եւ որ ապաւինեն Եգիպտոսի հովանիին։
3 Բայց Փարաւօնի պաստպարանը ձեզ համար ամօթ պիտի լինի, եւ Եգիպտոսի հովանիին ապաւինելը՝ նախատինք։
4 Որովհետեւ նորա իշխանները Տայանիս են եղել, եւ նորա թագաւորները հասել են Հանէս։
5 Ամենքը պիտի ամաչեն այն ազգի մասին, որ իրանց օգուտ չունի, ոչ օգնութիւն եւ ոչ օգուտ ունի, այլ ամօթի եւ խայտառակութեան համար է։
6 Հարաւի անասունների պատգամը։ Նեղութեան եւ վշտաց երկրովը, որտեղից որ են մատակ առիւծը եւ առոյգ առիւծը, իժը եւ թեւաւոր կիզող օձը. Տանում են իրանց ստացուածքը էշերի մէջքի վերայ, եւ ուղտերի սապատի վերայ իրանց գանձերը մի այնպիսի ժողովրդի մօտ, որ օգուտ չունի։
7 Եւ ունայն ու դարտակ է Եգիպտոսի օգնութիւնը, նորա համար կանչեցի նորան՝ Կոկոզաբան դատարկապորտներ են նորանք։
8 Արդ գնա գրիր այս նորանց հետ տախտակի վերայ եւ գրքին վերայ նշանակիր, եւ դա մնայ յետի օրուայ համար վկայութիւն մինչեւ յաւիտեան։
9 Որովհետեւ դա մի ապստամբ ժողովուրդ է՝ ստախօս որդիք, որդիք որ չեն ուզում լսել Տիրոջ օրէնքը։
10 Որ ասում են տեսանողներին. Մի տեսնէք. Եւ մարգարէներին թէ Մեզ համար ուղիղ բաներ մի մարգարէանաք. մեզ կակուղ բաներ ասեցէք, խաբէութիւններ մարգարէացէք։
11 Հեռացէք ճանապարհիցը, ծռեցէք ուղիիցը, վերցրէք մեր առաջից իսրայէլի Սուրբին։
12 Սորա համար այսպէս է ասում Իսրայէլի Սուրբը. Որովհետեւ ձեր զզուանքը գալիս է այս խօսքից, եւ ապաւինել էք բռնութեան եւ ծռութեան, եւ նորանց վերայ կռնել էք.
13 Նորա համար այս անօրէնութիւնը ձեզ համար կլինի բարձր պարսպի վերայ ուռած վայր ընկնող փլուածքի պէս, որի կործանումը յանկարծակի անկարծ կգայ։
14 Եւ նորան փշրելու է բրուտի աման փշրելու պէս՝ փշրելու է եւ չէ խնայելու, եւ նորա կտորտանքներիցը մի խեցիի կտոր չէ գտնուելու կրակարանիցը կրակ վեր առնելու եւ փոսիցը ջուր հանելու համար։
15 Որովհետեւ այսպէս է ասում Եհովայ Տէրը՝ Իսրայէլի Սուրբը. դառնալով եւ հանդարտ կենալով կփրկուիք, հանդարտութեամբ եւ ապաւինութեամբ կլինի ձեր զօրութիւնը. բայց դուք չէք ուզում։
16 Եւ ասում էք. Ոչ, այլ ձիով փախչենք. Դորա համար փախչելու էք. Եւ արագընթացների վերայ հեծնենք, դորա համար արագընթաց են լինելու ձեզ հալածողները։
17 Ձեր մէկ հազարը մէկի սպառնալիքի առաջին՝ հինգի սպառնալիքի առաջին դուք պիտի փախչէք, մինչեւ որ մնաք մի ձողի պէս սարի գլխին, եւ մի դրօշակի պէս՝ բլուրի ծայրին։
18 Եւ դորա համար Տէրը սպասելու է, որ ձեզ ողորմէ, եւ դորա համար բարձրանալու է որ ձեզ գթայ. Որովհետեւ Տէրը իրաւունքի Աստուած է. երանի՜ այն ամենին որ սպասում են նորան։
19 Որովհետեւ մի ժողովուրդ պիտի բնակուէ Սիօնի վերայ Երուսաղէմումը, դու էլ լաց չես լինելու. Նա քեզ պիտի ողորմէ աղաղակիդ ձայնովը. Հէնց որ նա լսեց՝ քեզ պատասխան է տալու։
20 Եւ Տէրը ձեզ տալու է նեղութեան հաց եւ տառապանքի ջուր, բայց քո ուսուցիչները այլ եւս ետ չեն քաշուելու, եւ քո աչքերը շարունակ տեսնելու են քո ուսուցիչներին։
21 Եւ քո ականջները լսելու են մի խօսք քո ետեւիցը որ ասէ. Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք, երբոր աջ կողմը պէտք է գնաք եւ երբոր ձախ կողմը պէտք է գնաք։
22 Այն ժամանակ դուք պիղծ կհամարէք՝ դու քո արծաթի կուռքերի ծածկոցները, եւ դու քո ոսկիի կռածոյների ձուլուածքը. Դու ցիրուցան կանես դաշտանի շորի պէս, դու նորանց ասելու ես՝ Դո՜ւրս։
23 Եւ նա անձրեւ կտայ արտումը սերմած սերմիդ, եւ երկրի արդիւնքիցը՝ հաց. Եւ առատ ու պարարտ կլինի. Այն օրը քո խաշինքը ընդարձակ արօտում կարածեն։
24 Եւ այն եզերն ու էշերը, որ երկիրը կգործեն, պիտի աղուած կերակուր ուտեն, թիով եւ հոսելիով մաքրուած։
25 Եւ ամեն բարձր սարի վերայ եւ ամեն բարձրացած բլուրի վերայ վտակներ՝ ջրերի առուներ են լինելու մեծ կոտորածի օրը՝ աշտարակները ընկնելիս։
26 Եւ լուսնի լոյսը արեգակի լոյսին պէս կլինի եւ արեգակի լոյսը եօթնապատիկ կլինի՝ եօթը օրուայ լոյսին չափ, այն օրը որը Եհովան կկապէ իր ժողովրդի կոտրածը եւ նորա հարուածի խոցը կբժշկէ։
27 Ահա Տիրոջ անունը հեռուից է գալիս, նորա բարկութիւնը բորբոքուած է եւ բոցը՝ սաստիկ. Ու շրթունքները լիքն են բարկութիւնով, եւ լեզուն մաշող կրակի պէս է։
28 Եւ նորա հոգին յորդահոս գետի պէս մինչեւ պարանոցն է հասնում, որ շարժէ ազգերին փուչ շարժումով, եւ մոլորութեան սանձ դնէ ազգերի կզակին։
29 Դուք երգ կունենաք սուրբ տօնի գիշերուայ նման, եւ սրտի ուրախութիւն՝ սրինգով գնացողի պէս, որ գնում է Տիրոջ սարը Իսրայէլի վէմի մօտ։
30 Եւ Տէրը լսել է տալու իր ձայնի փառքը, եւ իր բազուկի իջնելը ցոյց է տալու սաստիկ բարկութիւնով եւ լափող կրակի բոցով, հեղեղով, փոթորկով եւ կարկտի քարերով։
31 Որովհետեւ Տիրոջ ձայնիցը զարհուրելու է Ասորեստանցին, որ զարկում էր գաւազանով։
32 Եւ որոշուած գաւազանի ամեն հարուածը, որ Տէրը իջեցնելու է նորա վերայ, լինելու է թմբուկներով եւ քնարներով. Եւ պատերազմելու է նորա հետ պատերազմներով շարժելով իր ձեռքը։
33 Որովհետեւ վաղուց պատրաստ է Տօփեթը, նաեւ պատրաստ է թագաւորին համար. Նա խորացրել լայնացրել է. Նորա խարոյկը շատ կրակ եւ փայտ ունի. Տիրոջ շունչը ծծումբի հեղեղի պէս վառելու է նորան։
1 Վա՜յ նորանց, որ իջնում են Եգիպտոս օգնութեան համար, եւ ձիերի են ապաւինում եւ կառքերի վստահում, որ շատ են. Եւ ձիաւորների, որ խիստ զօրաւոր են. Եւ չեն ապաւինում Իսրայէլի Սուրբին, եւ Տիրոջը չեն խնդրում։
2 Բայց նա էլ իմասուն է, եւ չարիք է բերում, եւ իր խօսքերը դէն չէ գցում. Եւ վեր է կենում չարերի տան վերայ եւ անօրէնութիւն գործողների օգնութեան դէմ։
3 Եւ Եգիպտացիք մարդ են, եւ ոչ թէ Աստուած. Եւ նորանց ձիանքը մարմին են եւ ոչ թէ հոգի. Բայց Տէրը կմեկնէ իր ձեռքը, կսահէ օգնողը ու վայր կընկնի օգնուողը, եւ ամենքը միասին կփչանան։
4 Որովհետեւ այսպէս է ասում ինձ Տէրը. Ինչպէս մռնչում է առիւծը եւ կորիւնը՝ իր որսի համար, որի դէմ մէկտեղ կկանչուին հովիւների մի մեծ բազմութիւն, որ նա նորանց ձայնիցը չի զարհուրիլ, եւ նորանց աղմուկիցը չի ընկճուիլ. նոյնպէս էլ իջնելու է Զօրաց Տէրը պատերազմելու՝ Սիօն սարի եւ նորա բլուրի համար։
5 Թռթռացող թռչնիկների պէս ծածկելու է Զօրաց Տէրը Երուսաղէմին, պաշտպանելով եւ փրկելով, խնայելով, եւ ազատելով։
6 Ետ դարձէք դէպի նորան, որից Իսրայէլի որդիքը շատ խոր ապստամբուեցին։
7 Որովհետեւ այն օրը պիտի ամեն մարդ զզուի իր արծաթի կուռքիցը եւ իր ոսկի կուռքիցը, որոնք ձեր ձեռքերը շինեցին ձեզ համար մեղք անելով։
8 Եւ վայր է ընկնելու Ասորեստանը ոչ թէ մարդի սրով, եւ մի սուր՝ որ մարդինը չէ՝ ուտելու է նորան. Եւ նա փախչելու է սուրի առաջիցը, եւ նորա երիտասարդները հարկատու են լինելու։
9 Նորա վէմը վախից պիտի անցնէ, եւ նորա իշխանները պիտի զարհուրեն դրօշակիցը, ասում է Տէրը, որի լոյսը Սիօնումն է, եւ որի հնոցը՝ Երուսաղէմումը։
1 Ահա մի թագաւոր արդարութեամբ է թագաւորելու, եւ իշխանները իրաւունքով են իշխելու։
2 Եւ ամեն մէկը քամիի դէմ եղող պատսպարանի պէս, եւ փոթորկի դէմ եղող ծածկոցի պէս, չոր տեղում եղող ջրերի վտակների նման, մեծ ապառաժի հովանիին պէս պիտի լինի ծարաւուտ երկրում։
3 Եւ տեսնողների աչքերը պիտի չշլանան, եւ լսողների ականջները ուշադիր են լինելու։
4 Եւ վռազողների սիրտը կհասկանայ գիտենալ, եւ թոթովախօսների լեզուն կշտապէ պայծառ խօսել։
5 Այլ եւս չեն կոչիլ տխմարին ազնուաբարոյ, եւ նենգամիտին չեն ասիլ՝ Վսեմաշուք։
6 Որովհետեւ տխմարը տխմարութիւն կխօսի, եւ նորա սիրտը անօրէնութիւն կգործէ. Որ կեղծաւորութիւն անէ եւ Տիրոջ մասին ծռութիւններ խօսի, որ սովածի հոգին զրկէ հացից, եւ ծարաւի խմելիքը պակասեցնէ։
7 Եւ նենգամիտի հնարքները չար են, նա նենգութիւններ է մտածում, որ աղքատներին կորցնէ սուտ խօսքերով, թէեւ տնանկը իրաւունքով էլ խօսի։
8 Իսկ ազնուաբարոյ մարդը ազնիւ բաներ է խորհում. Եւ ազնիւ բաների վերայ կկանգնէ։
9 Ով վստահալից կանայք, վեր կացէք, ձայնս լսեցէք. Ով ապահով աղջկերք, իմ խօսքին ականջ դրէք։
10 Օրեր կան տարուայ համար, որ՝՝ պիտի դողաք, ով ապահովներ. Որ այգեկութը փչացել է, եւ հունձքի ժամանակ չէ գալու։
11 Ով վստահալիցներ, դողացէք, սարսեցէք, ով ապահովներ, հանուեցէք ու մերկացէք, մէջքերնիդ քուրձ կապեցէք։
12 Սգալով խփում են կուրծքերին ցանկալի արտերի, պտղաբեր որթի համար։
13 Իմ ժողովրդի երկրի վերայ փուշ՝ ցախ պիտի բուսնէ. Նոյն իսկ ամեն ուրախութեան տան վերայ զուարճալի քաղաքումը։
14 Որովհետեւ պալատը թողուած է, քաղաքի աղմուկը՝ ձգուած, Օփէլ ու աշտարակը յաւիտեան քարայրների տեղ պիտի լինեն ցիռերի զուարճութեան՝ խաշինքների արօտ լինելու համար։
15 Մինչեւ որ մեզ վերայ հոգի թափուի վերեւից, եւ անապատը պտղաբեր արտ դառնայ, եւ պտղաբեր արտը անտառ համարուի։
16 Եւ անապատումը կբնակուէ իրաւունքը, եւ արդարութիւնը պտղաբեր արտումը կնստի։
17 Եւ արդարութեան գործը կլինի խաղաղութիւն, եւ արդարութեան արդիւնքը հանգիստ ու ապահովութիւն յաւիտեան։
18 Եւ իմ ժողովուրդը կբնակուէ խաղաղաւէտ բնակարանում, եւ ապահով վրաններում եւ անդորր հանգչարաններում։
19 Բայց կարկուտ է իջնելու անտառի վերայ, եւ խիստ ցած ցածանալու է քաղաքը։
20 Երանի՜ ձեզ որ ցանում էք ամեն ջրերի մօտ, որ ազատ արձակում էք եզան եւ էշի ոտքերը։
1 Վա՜յ քեզ, ով կործանող, որ չկործանուեցար, եւ ով յափշտակող, որ քեզ չյափշտակեցին. երբոր վերջացնես կործանելը, պիտի կործանուիս, երբոր դադարես յափշտակելուց, քեզ պիտի յափշտակեն։
2 Ով Տէր, մեզ ողորմիր, քեզ ենք յուսացել. Նորանց բազուկը եղիր ամեն առաւօտ, նաեւ մեր փրկութիւնը՝ նեղութեան ժամանակին։
3 Աղմուկի ձայնից փախչում են ժողովուրդները, քո բարձրանալուցը ցրվում են ազգերը։
4 Եւ ձեր աւարը պիտի ժողովուի ինչպէս թրթուրն է ժողովում, եւ մարախի ոստնելու պէս ոստոստելու են նորա վերայ։
5 Տէրը բարձրացած է, որովհետեւ բարձրումն է բնակվում նա. Լցրել է Սիօնը իրաւունքով ու արդարութիւնով։
6 Եւ քո ժամանակների հաստատութիւնը կլինի փրկութեան առատութիւն, իմաստութիւն եւ գիտութիւն. Տիրոջ երկիւղը կլինի նորա գանձը։
7 Ահա նորանց քաջազունները աղաղակում են դրսումը, խաղաղութեան դեսպանները լաց են լինում դառնապէս։
8 Ամայացել են ճանապարհները. Դադարել է ճանապարհորդը. ուխտը քանդել է. Քաղաքները անարգել. Մարդիս բանի տեղ չէ համարում։
9 Տրտմած տխրած է երկիրը, ամաչած է Լիբանանը՝ թոռոմած, Սարօնը անապատի պէս է եղել, եւ Բասանն ու Կարմեղոսը տերեւաթափ են լինում։
10 Հիմա վեր եմ կենալու, ասում է Տէրը, հիմա բարձրանալու եմ. Հիմա վեր եմ բարձրանալու։
11 Յարդով էք յղացել, մղեղ էք ծնելու. Ձեր շունչը կրակ է դառնալու որ ձեզ ուտէ։
12 Եւ ժողովուրդները կիր այրուելու պէս պիտի դառնան, նորանք կտրուած փուշերի պէս կրակով պիտի այրուին։
13 Ով հեռաւորներ, լսեցէք ինչ որ արել եմ. Իմացէք, ով մօտաւորներ, իմ զօրութիւնը։
14 Սիօնում վախենում են մեղաւորները, դող է բռնել կեղծաւորներին, թէ մեզանից ո՞վ է կարող բնակուել լափող կրակում, մեզանից ո՞վ է կարող բնակուել յաւիտենական բոցերում։
15 Արդարութեամբ վարուողը եւ ուղղութիւն խօսողը, անիրաւութեան շահը մերժողը, կաշառք բռնելուց ձեռքը թափ տուողը, արիւնահեղութեան խօսքեր լսելուց իր ականջը խփողը, եւ չարութիւն տեսնելուց իր աչքերը խփողը։
16 Նա բարձրերումը պիտի բնակուէ, նորա բերդը վէմերի ամրութիւններն են. Նորա հացը տրվում է, նորա ջրերը ապահով են։
17 Քո աչքերը տեսնելու են թագաւորին իր գեղեցկութեան մէջ, տեսնելու են լայնութիւնների երկիրը։
18 Քո սիրտը վախերի վերայ է մտածելու թէ Ո՞ւր է դպիրը, ո՞ւր է կշռողը, ո՞ւր է աշտարակներ համարողը։
19 Այն խիստ ժողովրդին չես տեսնելու, այն ժողովրդին որ անծանօթ եւ անհասականիլ շրթունք ունէր, որ թոթովախօս ու անիմանալի լեզու ունէր։
20 Նայիր Սիօնին, մեր տօնախմբութեան քաղաքին. Քո աչքերը կտեսնեն Երուսաղէմը, իբրեւ ապահով բնակարան՝ անսասան վրան, որի ցիցերը յաւիտեան չեն շարժուիլ, եւ որի ամեն չուանները չեն կտրուիլ։
21 Այլ Տէրը փառաւոր պիտի լինի այնտեղ մեզ համար լայնատարած գետերի՝ վտակների տեղը, ուր որ չի գնալ թիաքարշ նաւը, եւ այնտեղով մեծ նաւ չի անց կենալ։
22 Որովհետեւ մեր դատաւորը Տէրն է, մեր օրէնսդիրը Տէրն է, մեր թագաւորը Տէրն է, նա է մեզ ազատողը։
23 Քո չուանները թուլացել են, իրանց կայմի խարիսխը պինդ չբռնեցին, առագաստ չբացին, այն ժամանակ մեծ աւար բաժանուեցաւ, մինչեւ անգամ կաղերն էլ կողոպուտ կողոպտեցին։
24 Եւ այնտեղի բնակիչը չէ ասելու թէ ես տկար եմ. այն ժողովուրդը որ բնակվում է այնտեղ՝ նորա անօրէնութիւնը թողուած է։
1 Մօտեցէք, ով ազգեր, որ լսէք, եւ ով ժողովուրդներ, որ ուշ դնէք. Լսիր, ով երկիր եւ նորա լրութիւնը, ով աշխարհք եւ նորա վերայ բոլոր ծնուողները։
2 Որովհետեւ Տիրոջ բարկութիւնը բոլոր ազգերի վերայ է, եւ սրտմտութիւնը՝ նորանց բոլոր զօրքերի վերայ։ Նա նորանց նզովել է՝ սպանման է մատնել։
3 Եւ նորանց սպանուածները դէն են գցվում, եւ նորանց դիակներիցը գարշահոտութիւն է բարձրանում, եւ սարերը հալվում են նորանց արիւնիցը։
4 Եւ հալուելու են երկնքի բոլոր զօրքերը, եւ պիտի գալարուի երկինքը մագաղաթի պէս, եւ նորա բոլոր զօրքերը պիտի վայր ընկնեն, ինչպէս որ տերեւը թափվում է որթիցը, եւ ինչպէս որ թզենին տերեւաթափ է լինում։
5 Որովհետեւ իմ սուրն արբել է երկնքումը. Ահա նա իջնում է Եդովմի վերայ, եւ իմ նզոված ժողովրդի վերայ դատաստանի համար։
6 Տիրոջ սուրը լիքն է արիւնով, իւղոտուած է ճարպով, գառների ու նոխազների արիւնովը, խոյերի երիկամունքների ճարպովը. Որովհետեւ Տիրոջ համար զոհ կայ Բօսրայումը, եւ մեծ մորթուածք՝ Եդովմի երկրումը։
7 Եւ նորանց հետ պիտի իջնեն գոմէշները, եւ զուարակները ցուլերի հետ. Եւ նորանց երկիրը պիտի արբենայ արիւնով, եւ նորանց հողը ճարպով պարարտանայ։
8 Որովհետեւ վրէժխնդրութեան օր է Տիրոջ համար, հատուցման տարի է Սիօնի վէճի համար։
9 Եւ նորա գետերը պիտի ձիւթի փոխուին, եւ նորա հողը՝ ծծումբի, եւ նորա երկիրը վառուած ձիւթ պիտի լինի։
10 Գիշեր ու ցերեկ պիտի չհանգչի, յաւիտեան պիտի վեր ելնէ նորա ծուխը, եւ դարէ ցդար աւերակ պիտի մնայ, յաւիտեանս յաւիտենից նորանով անցնող պիտի չլինի։
11 Եւ նորան պիտի հաւալուսներն ու ոզնիները ժառանգեն, եւ քաջահաւն ու ագռաւը պիտի բնակուեն նորանում, եւ նորա վերայ պիտի քաշուի դատարկութեան լարը, եւ ունայնութեան քարերը։
12 Նորա ազնուականներին թագաւորութեան պիտի կանչեն, բայց այնտեղ մէկն էլ պիտի չգտնուի. Եւ նորա բոլոր իշխանները պիտի ոչնչանան։
13 Եւ նորա պալատների վերայ պիտի բուսնեն փուշեր, եւ եղինճ ու ցախ՝ նորա պարիսպների վերայ. Եւ պիտի լինի չագալների բնակարան եւ ջայլամների գաւիթ։
14 Եւ վայրենի կատուները պիտի հանդիպեն բորենիներին, եւ մի այծամարդ միւսին պիտի պատահէ, եւ գիշերային ճիւաղները այնտեղ պիտի հանգստանան, եւ այնտեղ իրանց համար հանգիստ պիտի գտնեն։
15 Այնտեղ բոյն պիտի շինէ նետ օձը, եւ ձու ածէ, եւ ճուտեր հանէ, եւ իր հովանումը պիտի խնամէ. Նաեւ այնտեղ պիտի հաւաքուեն ուրուրները ամեն մէկն իր ընկերի հետ։
16 Որոնեցէք Տիրոջ գրքումը եւ կարդացէք, սորանցից մէկ հատը չի պակասուիլ, մէկի մօտ իր ընկերը պակաս չի լինիլ, որովհետեւ նորա բերանն է հրամայել. Եւ նորա հոգին ինքն է ժողովելու նորանց։
17 Եւ նա ինքը նորանց վերայ վիճակ է գցել. Եւ նորա ձեռքը նորանց բաժանել է լարով. Յաւիտեան պիտի ժառանգեն նորան. Դարէ ցդար պիտի բնակուեն նորանում։
1 Անապատն ու չոր երկիրը կ՛ուրախանան, եւ կցնծայ ամային ու կծաղկի շուշանի պէս։
2 Կբացուի, կծաղկի եւ կցնծայ ցնծալով եւ բարձրաձայն երգելով. Լիբանանի փառքը նորան կտրուի՝ Կարմեղոսի եւ Սարօնի վայելչութիւնը. Նորանք կտեսնեն Տիրոջ փառքը, մեր Աստուծոյ վայելչութիւնը։
3 Ուժովացրէք թուլացած ձեռքերը, եւ դողդոջուն ծունկերը զօրացրէք։
4 Ասեցէք թուլասիրտներին, Ուժովացէք, մի վախենաք, ահա ձեր Աստուածը գալիս է վրէժ առնելու, Աստուծոյ հատուցումով է գալիս նա եւ նա ձեզ փրկելու է։
5 Այն ժամանակ բացուելու են կոյրերի աչքերը, եւ խուլերի ականջները պիտի բացուին։
6 Այն ժամանակ լոք է տալու կաղը եղջերուի պէս. Եւ համրի լեզուն օրհներգելու է. Որովհետեւ անապատումը ջուրեր են բղխելու եւ ամայի տեղումը՝ առուներ։
7 Եւ խորշակահար երկիրը լճի պիտի փոխուի, եւ ծարաւուտը՝ ջրերի աղբիւրների. չագալի բնակուած բնակարանումը խոտ է բուսնում՝ եղէք եւ կնիւն։
8 Եւ այնտեղ պողոտայ եւ ճանապարհ է լինելու, եւ նորան սուրբ ճանապարհ է ասուելու. նորա վերայ պիղծը պիտի չանցնի. Նա նորանցն է. Ճանապարհը գնացողը եւ տկարամիտներն էլ չեն մոլորուիլ։
9 Այնտեղ առիւծ չի լինիլ եւ գիշատիչ գազան չի գալ նորա վերայ, եւ այնտեղ չի գտնուիլ. Եւ փրկուածները ման կգան։
10 Եւ Տիրոջ փրկուածները ետ պիտի դառնան, եւ գան Սիօն բարձրաձայն երգերով, եւ նորանց գլխին՝ յաւիտենական ուրախութիւն. Ուրախութեան ու ցնծութեան են հասնելու նորանք. Եւ տրտմութիւնն ու հեծութիւնը փախչելու է։
1 Եւ եղաւ որ եզեկիա թագաւորի տասնեւչորսերորդ տարին վեր եկաւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը Յուդայի բոլոր պարսպաւոր քաղաքների վերայ եւ առաւ նորանց։
2 Եւ Ասորեստանի թագաւորը Ռաբսակին շատ զօրքով Լաքիսից Երուսաղէմ ուղարկեց Եզեկիա թագաւորի մօտ, եւ նա կանգնեց թափչի ագարակի ճանապարհին՝ վերի աւազանի ջրմուղի վերայ։
3 Եւ նորանց մօտ դուրս եկան Քեղկիայի որդի Եղիակիմը, պալատի վերակացուն եւ Սեբնա ատենադպիրը, եւ յիշատակաց դպիր Ասափի որդի Յովաքը։
4 Եւ Ռաբսակն ասեց նորանց. Ասեցէք Եզեկիային. Այսպէս է ասում մեծ թագաւորը՝ Ասորեստանի թագաւորը. Ի՞նչ է այդ յոյսը, որի վերայ դու ապաւինել ես։
5 Ես ասում եմ, թէ Միայն շրթունքի խօսքեր են դորանք՝ թէ Խորհուրդ ու զօրութիւն ունիմ պատերազմի համար. Հիմա ո՞ւմ ապաւինեցիր որ ինձանից ապստամբուեցիր։
6 Ահա դու ապաւինել ես այն ջախջախուած եղէգի ցուպին՝ Եգիպտոսին, որ եթէ մէկ մարդ նորա վերայ կռնէ, ձեռքը կմտնէ եւ նորան կծակէ, այսպէս է Եգիպտոսի Փարաւօն թագաւորը բոլոր իրան ապաւինողների համար։
7 Բայց եթէ ինձ ասես թէ մենք մեր Եհովայ Աստուծուն ենք ապաւինել. Մի՞թէ դա այն չէ, որի բարձրաւանդակները եւ սեղանները Եզեկիան վերցրեց եւ Յուդային ու Երուսաղէմին ասեց. Միայն այս սեղանի առաջին երկրպագութիւն արէք։
8 Արդ ուրեմն դաշինք դիր իմ տիրոջ՝ Ասորեստանի թագաւորի հետ. Եւ ես քեզ երկու հազար ձի տամ, եթէ դու կարող ես նորանց վերայ հեծնողներ դնել։
9 Ապա ի՞նչպէս ես կարող դէմ դնել իմ տիրոջ փոքրիկ ծառաներից մէկ կուսակալին, որ դու կառքերի եւ ձիերի համար Եգիպտոսին ես ապաւինում։
10 Եւ հիմա արդե՞օք ես առանց Եհովայի եմ եկել այս երկրի վերայ նորան աւերալու համար. Եհովան ինձ ասեց. Գնա այն երկրի վերայ եւ նորան աւերիր։
11 Եւ Եղիակիմն ու Սեբնան եւ Յովաքն ասեցին Ռաբսակին. Խնդրում ենք ծառաներիդ հետ Ասորերէն խօսիր, որովհետեւ մենք հասկանում ենք, եւ մեզ հետ Եբրայեցերէն մի խօսիր պարսպի վերայ եղող ժողովրդի ականջի առաջին։
12 Եւ Ռաբսակն ասեց. Մի՞թէ քո տիրոջ եւ քեզ մօտ է ուղարկել ինձ իմ տէրը այս խօսքերը խօսելու. Չէ՞ որ այս մարդկանց համար, որոնք պարսպի վերայ նստած են ձեզ հետ որ իրանց աղբն են ուտելու եւ իրանց մէզը խմելու։
13 Եւ Ռաբսակը կանգնեց եւ մեծ ձայնով աղաղակեց Եբրայեցերէն եւ ասեց. Լսեցէք մեծ թագաւորի՝ Ասորեստանի թագաւորի խօսքը.
14 Թագաւորը այսպէս է ասում. Եզեկիան ձեզ չխաբէ, որովհետեւ նա կարող չէ ձեզ ազատել։
15 Եւ Եզեկիան ձեզ Եհովային չյուսացնէ ասելով. Եհովան մեզ անպատճառ ազատելու է, եւ այս քաղաքը պիտի չտրուի Ասորեստանի թագաւորի ձեռքը։
16 Եզեկիային մի լսէք, որովհետեւ Ասորեստանի թագաւորը այսպէս է ասում. Ինձ հետ հաշտութիւն արէք, եւ դուրս եկէք ինձ մօտ, եւ ամեն մարդ իր որթիցը եւ ամեն մարդ իր թզենուցն ուտէ, եւ ամեն մարդ իր ջրհորի ջրիցը խմէ։
17 Մինչեւ որ եսգամ եւ ձեզ տանեմ ձեր երկրի պէս մի երկիր՝ ցորենի ու գինիի երկիր, հացի ու այգիների երկիր։
18 Մի գուցէ Եզեկիան ձեզ խաբէ ասելով թէ Եհովան մեզ ազատելու է։ Մի՞թէ փրկեցին այն ազգերի աստուածները՝ ամեն մէկն իր երկիրը Ասորեստանի թագաւորի ձեռքիցը։
19 Ո՞ւր են Եմաթի եւ Արփադի աստուածները. Ո՞ւր են Սեփարուիմի աստուածները, որ ազատէին Սամարիան իմ ձեռքից։
20 Ո՞րն է այս երկիրների բոլոր աստուածներիցը, որ ազատած լինեն իրանց երկիրը իմ ձեռքից, որ Եհովան էլ Երուսաղէմն ազատէր իմ ձեռքից։
21 Եւ նորանք լռեցին եւ պատասխան չտուին. Որովհետեւ թագաւորը հրաման էր արել ասելով. Նորան չպատասխանէք։
22 Եւ Քեղկիայի որդի Եղիակիմը պալատի վերակացուն եւ Սեբնա ատենադպիրը եւ Ասափի որդի Յովաքը յիշատակաց դպիրը գնացին իրանց հանդերձները պատառելով Եզեկիայի մօտ եւ նորան պատմեցին Ռաբսակի խօսքերը։
1 Եւ եղաւ երբոր Եզեկիա թագաւորը լսեց, պատառեց իր հանդերձները եւ քուրձ հագաւ ու գնաց Տիրոջ տունը։
2 Եւ պալատի վերակացու Եղիակիմին եւ ատենադպիր Սեբնային եւ քահանաների ծերերին քուրձեր հագած ուղարկեց Ամովսի որդի եսայիա մարգարէի մօտ։
3 Եւ նորանք ասեցին նորան. Այսպէս է ասում Եզեկիան. Նեղութեան եւ կշտամբանքի ու նախատինքի օր է, որովհետեւ երեխաները հասել են ծննդեան կէտին, բայց ոյժ չկայ ծնելու։
4 Թերեւս լսէ քո Աստուածը Ռաբսակի խօսքերը, որին իր տէրը՝ Ասորեստանի թագաւորն ուղարկեց կենդանի Աստուծուն նախատելու եւ այնպիսի խօսքերով կշտամբելու, որոնք լսել է քո Տէր Աստուածը. Ուրեմն աղօթք արա գտնուող մնացորդի համար։
5 Եւ Եզեկիա թագաւորի ծառաները եկան Եսայիայի մօտ։
6 Եւ Եսայիան ասեց նորանց. Այսպէս ասեցէք ձեր Տիրոջը, Տէրը այսպէս է ասում. Մի վախենար այն խօսքերից, որ լսեցիր, որով հայհոյեցին ինձ Ասորեստանի թագաւորի ծառաները։
7 Ահա ես նորա վերայ մի ոգի կուղարկեմ, եւ նա մի լուր կլսէ եւ ետ կդառնայ իր երկիրը, եւ ես սրով կկործանեմ նորան իր երկրումը։
8 Եւ Ռաբսակը ետ դառաւ եւ գտաւ Ասորեստանի թագաւորին Լեբնայի հետ պատերազմելիս, որովհետեւ լսել էր թէ չուել էր Լաքիսից։
9 Եւ նա լսել էր Եթովպացիների թագաւոր Թարակայի մասին ասելով. Ահա գալիս է քեզ հետ պատերազմելու. Եւ դեսպաններ ուղարկեց եզեկիայի մօտ ասելով.
10 Այսպէս ասեցէք Եզեկիային՝ Յուդայի թագաւորին՝ ասելով թէ Թող քո Աստուածը քեզ չխաբէ, որին դու ապաւինել ես ասելով. Երուսաղէմը պիտի չտրուի Ասորեստանի թագաւորի ձեռքը։
11 Ահա դու լսեցիր թէ ինչ են արել Ասորեստանի թագաւորները բոլոր երկիրներին՝ նորանց բնաջինջ անելով. Եւ դո՞ւ կազատուիս։
12 Մի՞թէ ազգերի աստուածները ազատեցին նորանց, որոնց փչացրին իմ հայրերը՝ Գովզանը, Խառանը, Ռեսեփը եւ Թելասարում եղող Եդեմի որդկանցը։
13 Ո՞ւր է Եմաթի թագաւորը, Արփադի թագաւորը, Սեփարուիմ քաղաքի, Անայի եւ Աւայի թագաւորը։
14 Եւ Եզեկիան առաւ նամականիքը դեսպանների ձեռքից եւ կարդաց նորան, եւ վեր գնաց Տիրոջ տունը եւ եզեկիան տարածեց նորան Տիրոջ առաջին։
15 Եւ Եզեկիան աղաչեց Տիրոջն ասելով.
16 Ով Զօրաց Տէր՝ Իսրայէլի Աստուածը, որ նստած ես քերովբէների վերայ, դու ես միայն Աստուածը երկրի բոլոր թագաւորութիւնների համար, դու ես ստեղծել երկինքն ու երկիրը։
17 Խոնրահեցրու, Տէր, քո ականջը եւ լսիր. Բաց, ով Տէր, քո աչքերը եւ տես. Եւ լսիր Սենեքերիմի բոլոր խօսքերը, որ ուղարկեց կենդանի Աստուծուն նախատելու։
18 Արդարեւ, ով Տէր, Ասորեստանի թագաւորները աւերել են բոլոր ազգերը եւ նորանց երկիրը.
19 Եւ նորանք այրել են նորանց աստուածները կրակով, որովհետեւ նորանք աստուածներ չէին, այլ մարդի ձեռքի գործ՝ փայտ ու քար. Ուրեմն նորանց փչացրին էլ։
20 Բայց արդ, ով Տէր մեր Աստուած, մեզ ազատիր նորա ձեռքիցը, որ երկրի ամեն թագաւորութիւններն իմանան, որ միայն դու կաս Եհովայ։
21 Եւ Ամովսի որդի Եսայիան մարդ ուղարկեց եզեկիայի մօտ ասելով. Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Որ աղաչեցիր ինձ Ասորեստանի թագաւորի մասին,
22 Սա է այն խօսքը որ Տէրն ասում է նորա մասին. Քեզ անարգեց, քեզ ծաղրեց Սիօնի կոյս աղջիկը. Քո ետեւից գլուխը շարժեց Երուսաղէմի աղջիկը։
23 Ո՞ւմ նախատեցիր եւ հայհոյեցիր, Եւ ո՞ւմ վերայ ձայն բարձրացրիր. Եւ աչքերդ վեր հանեցիր Իսրայէլի Սուրբի՜ վերայ։
24 Քո ծառաների ձեռքովը նախատեցիր Տիրոջը եւ ասեցիր Իմ կառքերի շատութիւնովը վեր ելայ սարերի բարձրութեան վերայ, Լիբանանի կողմերը. Եւ կտրում եմ նորա բարձր եղեւինները, Եւ նորա ընտիր մայրերը. Եւ մտնում եմ նորա ծայրի վերեւը, Նորա Կարմեղոսի անտառը։
25 Ես փորեցի եւ ջուր խմեցի, Եւ իմ ոտների թաթերովը կչորացնեմ Եգիպտոսի բոլոր գետերը։
26 Մի՞թէ չես լսել որ ես եմ վաղուց արել այդ, Եւ հին օրերից դորան ձեւակերպել. Հիմա բերի այդ, Որ աւերակների հողակոյտների դարձնես պարսպաւոր քաղաքները։
27 Եւ նորանց բնակիչները՝ ձեռքը կարճացած, Զարհուրեցին եւ ամաչեցին Եւ եղան դաշտի խոտ Եւ կանաչ բանջար Եւ կտուրի խոտ, Եւ մի արտ՝ հասկը քշելուց առաջ։
28 Բայց ես գիտեմ քո բնակութիւնը, քո ելքն ու քո մուտքը, Եւ քո բարկութիւնը ինձ դէմ։
29 Քո ինձ դէմ ունեցած բարկութեան համար,Եւ որովհետեւ քո ամբարտաւանութիւնը հասել է իմ ականջներին, Ես էլ դնում եմ իմ կարթը քո քթին, եւ իմ սանձը քո բերնին, Եւ քեզ ետ եմ դարձնում քո եկած ճանապարհովը։
30 Եւ ահա սա քեզ նշան. կերէք այս տարի թափուածից բուսածը, Եւ երկրորդ տարին ինքնիրանից բուսածը, իսկ երրորդ տարին սերմեցէք ու հնձեցէք, Եւ այգիներ տնկեցէք ու նորանց պտուղը կերէք։
31 Եւ յուդայի տան ազատուած մնացորդը Կրկին արմատ կարձակէ դէպի ցած Եւ պտուղ կտայ վերեւումը։
32 Որովհետեւ Երուսաղէմից դուրս կգայ մնացորդ, Եւ փրկուածներ՝ Սիօն սարիցը. Սա Զօրաց Տիրոջ նախանձն է անելու։
33 Սորա համար այսպէս է ասում Տէրը Ասորեստանի թագաւորի մասին. նա այս քաղաքը չի մտնիլ, Եւ մի նետ չի գցիլ այստեղ, Եւ նորա առաջը չի գալ վահանով, Եւ նորա դէմ պատնէշ պիտի չկանգնեցնէ։
34 Իր եկած ճանապարհովը ետ պիտի դառնայ, Եւ այս քաղաքը չի մտնիլ, Ասում է Տէրը։
35 Եւ ես պիտի պաշտպանեմ այդ քաղաքը, Որ ազատեմ դորան, Ինձ համար եւ իմ ծառայ Դաւիթի համար։
36 Եւ Տիրոջ հրեշտակը դուրս եկաւ եւ զարկեց Ասորեստանցիների բանակում հարիւր ութսունեւհինգ հազար. Եւ երբոր առաւօտը վեր կացան, եւ ահա բոլորը մեռած դիակներ էին։
37 Եւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը չուեց գնաց դարձեալ եւ նստեց Նինուէում։
38 Եւ երբոր նա երկրպագում էր իր աստուծուն նեսրոքի տանը, նորա որդիքը՝ Ադրամելէքը եւ Սարասարը սպանեցին նորան սրով եւ իրանք փախան Արարատի երկիրը։ Եւ նորա որդի Ասարդանը թագաւոր եղաւ նորա տեղ։
1 Այն օրերը հիւանդացաւ Եզեկիան մերձ ի մահ, եւ Ամովսի որդի Եսայիա մարգարէն եկաւ նորա մօտ եւ նորան ասեց. Այսպէս է ասում Տէրը. Կտակդ արա քո տան մասին, որովհետեւ դու պիտի մեռնես եւ չապրես։
2 Եւ Եզեկիան իր երեսը դարձրեց դէպի պատը եւ աղօթք արաւ Տիրոջը,
3 Եւ ասեց. Աղաչեմ, Տէր, յիշիր որ քո առաջին հաւատարմութեամբ եւ կատարեալ սրտով գնացի եւ քո աչքերին հաճելի եղածն արի։ Եւ Եզեկիան մեծ լացով լացաւ։
4 Եւ Տիրոջ խօսքն եղաւ Եսյիային ասելով.
5 Գնա եւ ասիր Եզեկիային թէ Այսպէս է ասում Տէրը՝ քո հայր Դաւիթի Աստուածը. Քո աղօթքը լսեցի, քո արտասուքը տեսայ. Ահա ես պիտի աւելացնեմ քո օրերի վերայ տասնեւհինգ տարի։
6 Եւ քեզ պիտի ազատեմ Ասորեստանի թագաւորի ձեռքիցը, եւ այս քաղաքը պիտի պաշտպանեմ։
7 Եւ սա քեզ նշան լինի Տէրիցը, որ Տէրը անելու է այս բանը, որ ասել է.
8 Ահա ես ետ պիտի դարձնեմ աստիճանների ստուերը, որ իջել է Աքազի արեւի ժամացոյցի աստիճաններովը, տասը աստիճան։ Եւ արեւը ետ դառաւ տասը աստիճան այն իջած աստիճաններովը։
9 Յուդայի թագաւոր Եզեկիայի գրուածքը՝ երբոր հիւանդացաւ եւ հիւանդութիւնիցն առողջացաւ։
10 Ես ասեցի. Իմ օրերի հանգիստ ժամանակին պիտի գնամ գերեզմանի դռները, պիտի զրկուիմ իմ տարիների մնացորդիցը։
11 Ասեցի. Տիրոջը չեմ տեսնելու՝ Տիրոջը՝ կենդանեաց երկրումը. Մարդի չեմ նայելու այլ եւս հանդերձեալի բնակիչների հետ միասին։
12 Իմ շրջանը չուում է, եւ փոխադրվում է ինձանից հովիւի վրանի նման. Ես կտրեցի իմ կեանքը ոստայնանկի պէս. Նա ինձ կտրեց առէչիցը. Ցերեկից մինչեւ գիշերը ինձ կվերջացնես։
13 Սպասեցի մինչեւ առաւօտը, ինչպէս առիւծը՝ նա այնպէս կոտրատում է իմ բոլոր ոսկորները. Ցերեկից մինչեւ գիշերը ինձ կվերջացնես։
14 Կռունկի պէս՝ ծիծեռնակի պէս ճվճվում էի, մնչում էի աղաւնիի պէս, աչքերս նուաղում էին դէպի վեր. Ով Տէր, տագնապ ունիմ, օգնիր ինձ։
15 Ի՞նչ ասեմ, որ նա ինձ ասեց եւ նա էլ արաւ. Կամաց պիտի գնամ իմ բոլոր տարիներումը իմ հոգիի ցաւի համար։
16 Ով Տէր, նորանցով ապրում են նորանք. Եւ նորանց բոլորի մէջ է իմ հոգիի կեանքը. Եւ դու ինձ բժշկեցիր եւ ապրեցրիր։
17 Ահա խաղաղութեան համար դառնութիւն եղաւ ինձ՝ դառնութիւն, բայց դու սիրեցիր իմ անձը ոչնչանալու գուբիցը հանելով, որովհետեւ բոլոր մեղքերս մէջքիդ ետեւը գցեցիր։
18 Որովհետեւ գերեզմանը քեզ չի գովիլ, մահը քեզ չի օրհնաբանիլ. Գուբն իջնողները չեն յուսալ քո ճշմարտութեանը։
19 Ապրողը՝ ապրողն է քեզ օրհնելու, ինչպէս ես այսօր. Հայրը որդկանցը պիտի իմացնէ քո ճշմարտութիւնը։
20 Տէրը պատրաստ է ինձ օգնելու. Ուրեմն իմ երգերը լարաւոր նուագարաններով նուագենք, մեր կեանքի բոլոր օրերումը Տիրոջ տան մէջ։
21 Եւ Եսայիան ասել էր որ չոր թուզեր առնեն եւ սպեղանի շինեն վէրքի վերայ եւ կառողջանայ։
22 Եւ Եզեկիան ասել էր. Ի՞նչ է այն նշանը թէ Տիրոջ տունն եմ վեր գնալու։
1 Այն ժամանակը Բաղադանի որդի Մարովդաք-բաղադանը՝ Բաբիլոնի թագաւորը՝ նամականիք եւ ընծայ ուղարկեց Եզեկիային, որ լսել էր թէ հիւանդ էր եւ առողջացել է։
2 Եւ Եզեկիան ուրախացաւ նորանց վերայ, եւ ցոյց տուաւ նորանց իր գանձերի տունը՝ արծաթը եւ ոսկին եւ խնկեղէնները եւ պատուական իւղը եւ իր զէնքերի բոլոր տունը եւ ամեն ինչ որ գտնվում էր նորա գանձարաններումը. Մէկ բան չկար որ եզեկիան ցոյց տուած չլինէր նորանց իր տանը եւ իր բոլոր թագաւորութիւնումը։
3 Եւ Եսայիա մարգարէն եկաւ Եզեկիա թագաւորի մօտ եւ ասեց նորան. Ի՞նչ են ասում այս մարդիկը, եւ ո՞րտեղից են եկել քեզ մօտ։ Եւ եզեկիան ասեց. Հեռու երկրից՝ Բաբիլոնից են եկել ինձ մօտ։
4 Եւ նա ասեց. Ի՞նչ տեսան քո տանը։ Եւ Եզեկիան ասեց. Ամեն ինչ որ կայ տանս մէջ՝ տեսան. Մի բան չկայ որ ցոյց տուած չլինեմ նորանց իմ գանձարանումը։
5 Եւ Եսայիան ասեց Եզեկիային. Լսիր Զօրաց Տիրոջ խօսքը։
6 Ահա օրեր կգան որ ամեն ինչ որ կայ քո տանը եւ ինչ որ գանձեցին քո հայրերը մինչեւ այսօր, պիտի տարուին Բաբիլոն. Մէկ բան պիտի չմնայ ասում է Տէրը։
7 Եւ քո որդիներիցը, որոնք քեզանից յառաջ կգան, որոնց դու կծնես, կառնեն, եւ նորանք ներքինիներ կդառնան Բաբիլոնի թագաւորի պալատումը։
8 Եւ Եզեկիան Եսայիային ասեց. Տիրոջ խօսքը՝ որ դու ասեցիր, բարի է. Եւ ասեց. Որովհետեւ իմ օրերումը խաղաղութիւն եւ ապահովութիւն պիտի լինի։
1 Մխիթարեցէք, մխիթարեցէք իմ ժողովրդին, ասում է ձեր Աստուածը.
2 Երուսաղէմի հետ սիրտը առնելով խօսեցէք. Եւ կանչեցէք նորան, թէ նորա տառապանքը վերջացել է, թէ նորա անօրէնութիւնը թողուեցաւ. որովհետեւ նա իր բոլոր մեղքերի համար Տիրոջ ձեռքիցը կրկնապատիկ հատուցում է ստացել։
3 Անապատի մէջ կանչողի ձայնը, պատրաստեցէք Տիրոջ ճանապարհը, եւ ուղիղ արէք ամայութեան մէջ շաւիղը մեր Աստուծոյ համար։
4 Ամեն ձոր բարձրանայ, եւ ամեն սար ու բլուր ցածանայ, եւ ծուռը ուղիղ դառնայ, եւ խորտուբորտ տեղերը՝ հարթայատակ։
5 Եւ պիտի յայտնուի Տիրոջ փառքը, եւ ամեն մարմին միասին պիտի տեսնեն. Որովհետեւ Տիրոջ բերանն է խօսել։
6 Մէկ ձայն ասում է. Կանչիր. Եւ նա ասեց. Ի՞նչ կանչեմ. Այս՝ թէ ամեն մարմին խոտ է, եւ նորա բոլոր վայելչութիւնը դաշտի ծաղկին պէս։
7 Խոտը չորանում է՝ ծաղիկը թառամում, որովհետեւ Տիրոջ ոգին փչեց նորա վերայ. Իրաւ ժողովուրդը խոտ է։
8 Խոտը կչորանայ, ծաղիկը կթառամէ, բայց մեր Աստուծոյ խօսքը կմնայ յաւիտեան։
9 Բարձր սարի վերայ ելիր, ով Սիօնի աւետաբերը, ձայնդ ուժով բարձրացրու, ով Երուսաղէմի աւետաբերը, մի վախենար, ասիր Յուդայի քաղաքներին. Ահա ձեր Աստուածը։
10 Ահա Եհովայ Տէրը զօրութեամբ կգայ, եւ նորա բազուկը կիշխէ նորա համար. Ահա իր վարձքն իր հետ է եւ իր հատուցումը՝ իր առաջին։
11 Հովիւի նման հովուելու է նա իր հօտին, իր բազուկի վերայ է ժողովելու գառնուկներին, եւ իր գրկումը կրելու է նորանց, եւ կամաց քշելու է ծիծ տուող ոչխարներին։
12 Ո՞վ չափեց ջուրերը իր ափովը, եւ երկինքը՝ թիզովը կարգադրեց, եւ ամփոփեց եռամասնում երկրի հողը. Եւ կշռեց կշռորդով սարերը, եւ բլուրները՝ կշիռքով։
13 Ո՞վ քննեց Տիրոջ հոգին, եւ իբրեւ նորա խորհրդական նորան հասկացրե՞ց։
14 Ումի՞ց խորհուրդ հարցրեց նա, որ նորան իմացնէր, եւ նորան սովորեցնէր իրաւունքի ճանապարհը, եւ նորան սովորեցնէր գիտութիւն, եւ իմաստութեան ճանապարհը նորան գիտեցնէր։
15 Ահա ազգերը դոյլին կպած կաթիլին պէս են, եւ կշիռքի փոշիին հաւասար են համարվում, ահա կղզիները վեր խաղացող շամանդաղի պէս են։
16 Եւ Լիբանանը չէ բաւական կրակի համար, եւ նորա անասունները ողջակէզի համար բաւական չեն։
17 Բոլոր ազգերը նորա առաջին ոչնչի պէս են. ոչնչից էլ պակաս են եւ ունյանութիւն են համարվում նորա համար։
18 Ուրեմն ո՞ւմ էք նմանեցնում Աստուծուն, եւ ի՞նչ նմանութիւն՝ հաւասարացնում նորան։
19 Կուռքը արուեստաւորն է ձուլում, եւ ոսկերիչը ոսկիով պատում է նորան, եւ արծաթի շղթաներ է ձուլում։
20 Ընծաներ տալու անկարողը անփուտ փայտ է ընտրում, իր համար մի ճարտար արուեստաւոր է որոնում, որ նա մի անշարժ կուռք շինէ։
21 Մի՞թէ չգիտէք, մի՞թէ չլսեցիք, մի՞թէ չպատմուեցաւ ձեզ առաջուց. Մի՞թէ չէք հասկացել երկրի հիմնադրութիւնից։
22 Նա է երկրի շրջանի վերայ նստողը, որի բնակիչները մարախների պէս են, նա է որ երկինքը տարածում է վարագոյրի պէս, եւ նորանց սփռել է վրանի պէս բնակուելու համար։
23 Նա է իշխաններին ոչինչ շինողը, որ երկրի դատաւորներին ոչնչի պէս է անում։
24 նորանք հազիւ թէ տնկվում են, հազիւ թէ ցանվում են, հազիւ թէ նորանց բունը արմատանում է երկրում, եւ նա փչում է նորանց վերայ եւ նորանք չորանում են, եւ փոթորիկը նորանց կրում է մղեղի պէս։
25 Ուրեմն ո՞ւմ էք ինձ նմանեցնում, որ ես նման լինեմ, ասում է Սուրբը։
26 Վեր բարձրացրէք ձեր աչքերը եւ նայեցէք, ո՞վ է ստեղծել սորանց. նորանց զօրքերը թիւով հանողը, որ նորանց ամենին կանչում է անունով՝ մեծ իշխանութեամբը եւ սաստիկ զօրութեամբը. Մէկը չի կորչիլ։
27 Ի՞նչու համար ասում ես, ով Յակոբ, եւ ի՞նչու ես խօսում, ով Իսրայէլ, թէ Իմ ճանապարհը ծածկուած է Տէրիցը, եւ իմ Աստուածանից զանց է եղած իմ իրաւունքը։
28 Մի՞թէ չգիտես, կամ չե՞ս լսել, որ յաւիտենական Աստուած է Եհովան երկրի ծայրերի ստեղծողը. Նա չի յոգնիլ, եւ չի վաստակիլ. նորա հանճարը անքննելի է։
29 նա է յոգնածին ոյժ տուողը. Եւ նա կարողութիւն չունեցողին զօրութիւն է շատացնում։
30 Եւ երիտասարդներն կյոգնեն եւ կվաստակեն, եւ ընտիրները թուլութիւնով կթուլանան,
31 Բայց Տիրոջ ապաւինողները կնորոգուին ոյժով, թեւերով վեր կսլանան արծիւների պէս, կվազեն եւ չեն վաստակիլ, կգնան եւ չեն յոգնիլ։
1 Լռեցէք ինձ մօտ, ով կղզիներ, եւ ով ազգեր, նորոգուեցէք ոյժով, թող մօտենան, այն ժամանակ խօսեն. Միասին մօտ գանք դատաստանի։
2 Արդարին ո՞վ զարթեցրեց արեւելքից եւ կանչեց նորան դէպի իր շաւիղը։ Նա ազգերը գցում է նորա առաջը, եւ նա թագաւորներ է նուաճում՝ փոշիի պէս դնում նորա թուրի առաջին, եւ քշուած մղեղի պէս՝ նորա աղեղի առաջին։
3 Նա նորանց հալածում է, անցնում է խաղաղութիւնով, մի ճանապարհով, ուր որ նա առաջ չէր գնացած իր ոտքովը։
4 Ո՞վ գործեց եւ արաւ այս. Ազգերը ի սկզբանէ կանչողս՝ ես Եհովաս որ առաջինն եմ, եւ վերջինների հետ էլ ես եմ։
5 Կղզիները տեսան եւ վախեցան, երկրի ծայրերը դողացին, նորանք մօտեցան եւ եկան։
6 Նորանց ամեն մէկն օգնեց իր ընկերին, եւ իր եղբօրն ասեց. Զօրացիր։
7 Եւ քաջալերեց արուեստաւորը ոսկերչին, ուռ զարկողը սալին զարկողին՝ ասելով. Կպցնելու համար լաւ է դա, եւ նորան պնդացնում է բեւեռներով, որ չերերայ։
8 Եւ դու Իսրայէլ, իմ ծառայ, ով Յակոբ, որ քեզ ընտրել եմ, իմ սիրելիի՝ Աբրահամի սերունդը.
9 Որ քեզ առի երկրի ծայրերիցը, եւ քեզ կանչեցի նորա եզերքներիցը, եւ քեզ ասեցի. Դու իմ ծառան ես. Ես քեզ ընտրել եմ, եւ քեզ չեմ մերժել։
10 Մի վախենար, որովհետեւ ես քեզ հետ եմ, մի վեհերիր, որովհետեւ ես քո Աստուածն եմ. Ես զօրացրել եմ քեզ, նաեւ օգնել եմ քեզ. Նաեւ քեզ հաստատել եմ իմ արդարութեան աջովը։
11 Ահա պիտի ամաչեն եւ ամօթահար լինեն բոլոր քեզ դէմ բորբոքուողները. Ոչնչի պէս պիտի դառնան եւ փչանան քեզ հետ վիճող մարդիկը։
12 Դու նորանց կորոնես, բայց չես գտնիլ՝ այն քեզ հետ կռիւ անող մարդկանցը. Ոչնչի պէս պիտի դառնան եւ չիք լինեն քեզ հետ պատերազմող մարդիկը։
13 Որովհետեւ ես Եհովաս՝ քո Աստուածը՝ զօրացնում եմ քո աջը. Որ ասում եմ քեզ, Մի վախենար, ես կօգնեմ քեզ։
14 Մի վախենար, ով որդ Յակոբ, ով Իսրայէլի խմբիկը, Ես քեզ օգնելու եմ, ասում է Եհովան, եւ քեզ Փրկողը Իսրայէլի Սուրբն է։
15 Ահա ես քեզ մի սուր, նոր, ատամնաւոր կամնասայլ եմ շինել. Սարերը պիտի ոտնահար անես եւ փշրես, եւ բլուրները մղեղի պէս անես։
16 Դու նորանց պիտի հոսես եւ քամին պիտի տանէ նորանց, եւ փոթորիկը ցիրուցան պիտի անէ նորանց. Բայց դու Տէրովը պիտի ցնծաս, եւ Իսրայէլի Սուրբովը պիտի պարծենաս։
17 Աղքատներն ու տնանկները ջուր են որոնում, եւ չկայ, նորանց լեզուն ծարաւից չորացել է. Ես Եհովաս նորանց պատասխան եմ տալու, իսրայէլի Աստուածս նորանց չեմ ձգիլ։
18 Բլուրների գագաթների վերայ գետեր պիտի բանամ, եւ հովիտների մէջ՝ աղբիւրներ. անապատը պիտի ջրի լիճի դարձնեմ, եւ չոր երկիրը՝ ջուր բղխելու տեղեր։
19 Անապատումը եղեւին պիտի դնեմ, ստիմ, մրտենի եւ իւղենի ծառ. Ամայի տեղում պիտի տնկեմ մայր, սօսի ու տօսախ մէկտեղ։
20 Որպէս զի տեսնեն եւ իմանան, եւ մտաբերեն ու հասկանան միասին, թէ Տիրոջ ձեռքն արաւ այս բանը, եւ Իսրայէլի Սուրբն ստեղծեց դորան։
21 Մօտ բերէք ձեր դատը, ասում է Տէրը, յառաջ բերէք ձեր զօրաւոր փաստերը, ասում է յակոբի Թագաւորը։
22 Թող յառաջ գան եւ մեզ իմացնեն, թէ ինչ պիտի պատահի. Սկիզբը ի՞նչ է՝ ասեցէք, որ ուշադիր լինենք եւ իմանանք վերջը, կամ թէ ապագայ բաները մեզ լուր տուէք։
23 Իմացրէք ետեւից եկող բաները, եւ մենք էլ կիմանանք, թէ աստուած էք դուք. Հէնց մէկ բարի կամ մէկ չար բան գործեցէք, որ հիանանք ու զարմանանք միասին։
24 Տեսէք, դուք ոչնչից էք, եւ ձեր գործքը ոչնչիցն է. Գարշելի է ով որ ձեզ ընտրէ։
25 Ես վեր եմ կացրել հիւսիսի կողմիցը, եւ նա գալիս է. Արեւելքիցը պիտի կանչէ իմ անունը. Եւ նա կոխ է տալիս կուսակալներին ցեխի պէս. Եւ բրուտի պէս որ կոխ է տալիս կաւը։
26 Ո՞վ պատմեց սկզբիցը, որ իմանանք, եւ առաջուց, որ ասենք՝ Ճշմարիտ է. Ոչ իմացնող կայ. Ոչ լուր տուող կայ, եւ ոչ ձեր խօսքերին լսող կայ։
27 Առաջ ես ասեցի Սիօնին. Ահա, ահա նորանք եւ Երուսաղէմին աւետաբերներ տուի։
28 Եւ նայեցի, ու մարդ չկար, եւ սորանցից մի խորհուրդ տուող չկար, որոնց ես հարցնէի, եւ նորանք ինձ պատասխան տային։
29 Ահա նորանք ամենքը սնոտի են, նորանց գործերը փուչ են. Քամի են՝ դարտակ են նորանց ձուլածոյ կուռքերը։
1 Ահա իմ ծառան, որին ես հաստատել եմ, իմ ընտրածը, որին հաւանել է իմ հոգին. Ես իմ հոգին դրել եմ նորա վերայ, նա իրաւունքը պիտի հանէ ազգերի համար։
2 Նա չի աղաղակիլ, եւ ձայն չի բարձրացնիլ, եւ իր ձայնը լսել չի տալ դուրսումը։
3 Ջախջախած եղէգը չի փշրիլ, եւ առկայծեալ պատրոյգը չի հանգցնիլ, իրաւունքը պիտի դուրս բերէ ճշմարտութեամբ։
4 Նա չի տկարանալ եւ չի թուլանալ. Մինչեւ որ հաստատէ իրաւունքը երկրի վերայ. Եւ կղզիները սպասում են նորա օրէնքին։
5 Այսպէս է ասում Տէր Աստուածը, որ ստեղծեց երկինքը եւ նորան տարածեց. որ ընդարձակեց երկիրը եւ նորանում բուսածը, որ շունչ է տալիս նորա վերայ եղող ժողովրդին, եւ հոգի՝ նորա վերայ գնացողներին։
6 Ես՝ Տէրս կանչել եմ քեզ արդարութեամբ, եւ բռնում եմ քո ձեռքը եւ քեզ պաշտպանում, եւ քեզ պիտի ժողովրդի ուխտ շինեմ եւ՝ ազգերի լոյս.
7 Կոյրերի աչքերը բանալու, բանտարկեալներին բանտից հանելու, եւ կապանքի տնից՝ խաւարի տանը նստողներին։
8 Ես եմ Եհովան, սա է իմ անունը. Եւ ես իմ պատիւը ուրիշին չեմ տալ. Եւ ոչ իմ փառքը՝ կուռքերին։
9 Առաջի բաները ահա կատարուել են. Եւ նորերը ես եմ պատմում. Նորանդ դեռ չբղխած՝ ձեզ իմացնում եմ։
10 Տիրոջը նոր երգ երգեցէք, նորա գովութիւնը երկրի ծայրերից, ով ծովը իջնողներ եւ նորան լցնողներ, ով կղզիներ եւ նորանց բնակիչները։
11 Ձայները բարձրացնեն անապատը եւ նորա քաղաքները, այն գիւղօրայքը ուր որ բնակվում է Կեդարը. Բարձրաձայն աղաղակեն Վիմաքաղաքի բնակիչները, սարերի գագաթիցը ցնծան։
12 Պատիւ մատուցանեն Տիրոջը, եւ նորա փառքը պատմեն կղզիներումը։
13 Տէրը դուրս է գալու հզօրի պէս. Պատերազմի մարդի պէս գրգռելու է իր նախանձը. Աղաղակելու ու նաեւ բարձրաձայն գոչելու է, եւ յաղթող է հանդիսանալու իր թշնամիների վերայ։
14 Ես վաղուց է լռել եմ, հանդարտ էի եւ ինձ զսպել էի. Բայց հիմա ծննդականի պէս պիտի գոռամ, շունչ պիտի առնեմ եւ շնչեմ էլ։
15 Աւերակ պիտի անեմ սարերն ու բլուրները, եւ նորանց բոլոր խոտը պիտի չորացնեմ, եւ գետերը կղզիների պէս ցամաք պիտի շինեմ. Եւ լիճերը պիտի ցամաքեցնեմ։
16 Եւ կոյրերին պիտի ման ածեմ իրանց չգիտեցած ճանապարհովը, նորանց չգիտեցած շաւիղներովն առաջնորդելու եմ նորանց. Նորանց առաջին խաւարը լոյսի եմ դարձնելու, դարուփոսերը՝ հաւասարի, այս բաները պիտի անեմ սորանց, եւ նորանց պիտի չձգեմ։
17 Ետ պիտի քաշուին եւ մեծապէս ամաչեն կուռքի յուսացողները. Որ ասում են ձուլածոյին՝ Դուք մեր աստուածներն էք։
18 Ով խուլեր, լսեցէք. Եւ ով կոյրեր, նայեցէք որ տեսնէք։
19 Ո՞վ է կոյր՝ բացի իմ ծառան, եւ խուլ՝ իմ ուղարկած դեսպանի պէս. Ո՞վ է կոյր՝ նուիրեալին պէս. Եւ կոյր՝ Տիրոջ ծառային պէս։
20 Շատ բաներ ես տեսել, բայց բան չես պահել. Ականջները բաց են, բայց չէ լսում։
21 Տէրը հաւանեց նորան իր արդարութեան համար, օրէնքը մեծացրեց եւ փառաւորեց։
22 Բայց նա յափշտակուած եւ կողոպտուած ժողովուրդ է, նորանք ամենքը որոգայթի մէջ են ընկած փոսերում, եւ կալանաց տան մէջ թագնուած են. Նորանք յափշտակուեցան, եւ ազատող չկայ, կողոպուտ եղան եւ ասող չկայ թէ Ետ տուր։
23 Ձեզանում ո՞վ կայ, որ սորան ականջ դնէ, ուշադիր լինի եւ լսէ յետագայի համար։
24 Ո՞վ մատնեց Յակոբին յափշտակուելու, եւ Իսրայէլին՝ կողոպտիչներին. Չէ՞ որ Եհովան, նա՝ որի դէմ մեղանչեցինք, եւ չկամեցան նորա ճանապարհներովը գնալ, եւ որի օրէնքը չլսեցին։
25 Եւ նա թափեց նորա վերայ իր բարկութեան բորբոքումը եւ պատերազմի ուժգնութիւնը. Եւ ամեն կողմից նորան վառեց, բայց նա չիմացաւ. Եւ նորան այրեց, բայց նա իր ուշքը չդարձրեց։
1 Եւ հիմա այսպէս է ասում Տէրը՝ քո Ստեղծողը, ով յակոբ, եւ քո Արարիչը, ով Իսրայէլ. Մի վախենար, որովհետեւ ես քեզ փրկել եմ, քո անունովը կանչել եմ, թէ դու իմն ես։
2 Երբոր ջրերիցն անցնես, ես քեզ հետ եմ, եւ եթէ գետերովը՝ նորանք քեզ չեն ողողիլ. երբոր գնաս կրակի միջովը, չես այրուիլ, եւ բոցը քեզ պիտի չվառէ։
3 Որովհետեւ ես Տէրս քո Աստուածն եմ, Իսրայէլի Սուրբս քո Փրկիչն եմ. ես Եգիպտոսը քեզ տեղ փրկանք եմ տուել, եթովպիան եւ Սաբան՝ քեզ տեղ փոխարէն։
4 Որովհետեւ իմ աչքին պատուական երեւեցար, պատիւ գտար. Եւ ես քեզ սիրեցի. Եւ քո փոխարէն մարդ պիտի տամ, եւ ժողովուրդներ՝ քո հոգիի փոխարէն։
5 Մի վախենար, որովհետեւ ես քեզ հետ եմ. Քո սերունդը արեւելքից եմ բերելու, եւ ես արեւմուտքիցը ժողովելու եմ քեզ։
6 Ասելու եմ հիւսիսին. Տուր. Եւ հարաւին՝ թէ Մի արգելիր. Բեր իմ որդիներին հեռուից, եւ իմ աղջիկներին՝ երկրի ծայրից.
7 Բոլոր իմ անունով կոչուածներին, եւ որոնց ես ստեղծել եմ իմ փառքի համար, նորանց կազմեցի եւ արի էլ։
8 Հանեցէք կոյր ժողովրդին, որ աչքեր ունի. Եւ խուլերին, որոնք ականջներ ունին։
9 Բոլոր ազգերը ժողովուին մէկտեղ, եւ ժողովուրդները հաւաքուին. ո՞վ կայ նորանցում որ սա իմացնէ, եւ առաջի բաները մեզ լուր տայ. Թող բերեն իրանց վկաներին որ արդարանան, եւ մարդիկը լսեն եւ ասեն՝ Ճշմարիտ է։
10 Դուք էք իմ վկաները, ասում է Տէրը. եւ իմ ծառան, որին ես ընտրել եմ. Որպէս զի գիտենաք եւ հաւատաք ինձ, եւ հասկանաք որ ես եմ. ինձանից առաջ մի աստուած չկազմուեցաւ, եւ ինձանից յետոյ չի լինելու։
11 Ես՝ ես եմ Եհովայ. Եւ ինձանից ջոկ Փրկիչ չկայ։
12 Ես իմացրի ու փրկեցի եւ լուր տուի, եւ մի օտարը չկար ձեր մէջը. Եւ դուք իմ վկաներն էք, ասում է Տէրը, որ ես եմ Աստուած։
13 Նաեւ վաղուց ի վեր ես նոյնն եմ, եւ չկայ իմ ձեռքից փրկող. Ես որ գործեմ, ո՞վ է որ արգիլէ։
14 Այսպէս է ասում Տէրը՝ ձեր Փրկիչը՝ Իսրայէլի Սուրբը. Ձեր պատճառովն ուղարկեցի Բաբիլոն, եւ նորանց ամենը ցած իջեցրի իբրեւ փախստականներ, եւ Քաղդէացիներին իրանց ցնծութեան նաւերովը։
15 Ես եմ Եհովայ՝ ձեր Սուրբը, Իսրայէլի Ստեղծողը՝ ձեր Թագաւորը.
16 Այսպէս է ասում Եհովան, որ ծովումը ճանապարհ է շինում եւ զօրաւոր ջրերի մէջ՝ ուղի.
17 Որ դուրս է բերում կառքն ու ձին, եւ զօրքն ու ոյժը. Միասին կպառկեն, բայց վեր չեն կենալ. Նորանք պատրոյգի պէս կհանգչեն ու կանցնեն։
18 Առաջինները մի յիշէք. Եւ հին բաները մի մտաբերէք։
19 Ահա ես նորա բան եմ անում. Հիմա կյայտնուի. Մի՞թէ չէք իմանալ։ Նաեւ մի ճանապարհ եմ շինելու անապատումը, ամայի տեղերումն էլ՝ գետեր։
20 Ինձ պիտի փառաւորեն դաշտի գազանները, չագալները եւ ջայլամները. Որովհետեւ ջուր պիտի տամ անապատումը, գետեր՝ ամայի տեղերումը, իմ ընտրեալ ժողովրդին խմեցնելու համար։
21 Այն ազգը, որ ես կազմել եմ ինձ համար, պիտի պատմէ իմ օրհնաբանութիւնը։
22 Բայց ոչ թէ ինձ կանչեցիր, ով Յակոբ, այլ դու ինձանից ձանձրացար, ով իսրայէլ։
23 Դու ինձ համար չես բերել քո ողջակէզների ոչխարները, եւ քո զոհերովը չփառաւորեցիր ինձ. Ես քեզ չծառայեցրի ընծայով, եւ քեզ չվաստակեցրի կնդրուկով։
24 Դու ինձ համար արծաթվ խնկեղէգ չես առել, եւ քո զոհերի ճարպովը ինձ չես կշտացրել, այլ դու ինձ նեղացրել ես քո մեղքերովը, եւ ինձ վաստակեցրել ես քո անօրէնութիւններովը։
25 Ես՝ ես եմ, որ ջնջում եմ քո յանցանքները իմ պատճառով եւ քո մեղքերը չեմ յիշում։
26 Յիշեցրու ինձ, միասին դատուինք. Դու պատմիր, որպէս զի արդարանաս։
27 Քո նախահայրը մեղք գործեց, եւ քո բարեխօսները ապստամբուեցին ինձ դէմ։
28 Եւ ես պիղծ համարեցի սրբարանի իշխաններին եւ Յակոբը նզովք շինեցի, եւ Իսրայէլը՝ նախատինք։
1 Եւ հիմա ականջ դիր, ով իմ ծառայ Յակոբ, եւ ով Իսրայէլ, որին ես հաւանել եմ։
2 Այսպէս է ասում Եհովան՝ քեզ Ստեղծողը, քեզ արգանդից կազմողը, որ քեզ օգնում է. Մի վախենար, ով իմ ծառայ Յակոբ, եւ ով Յեսուրուն, որին ես հաւանել եմ։
3 Որովհետեւ ջուր պիտի թափեմ ծարաւի վերայ, եւ հեղեղներ՝ չորութեան վերայ, ես պիտի թափեմ իմ հոգին քո սերունդի վերայ, եւ իմ օրհնութիւնը՝ քո զաւակների վերայ։
4 Եւ նորանք պիտի ծլեն խոտերի մէջ, ինչպէս ուռիները ջրերի վտակների մօտ։
5 Սա պիտի ասէ. Ես Տիրոջն եմ. Նա պիտի Յակոբի անունովը կոչուի, եւ միւսը իր ձեռքովը պիտի գրէ. Տիրոջն եմ ես. Եւ Իսրայէլի անունովը պիտի մականուանուի։
6 Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Թագաւորը, եւ նորա Փրկիչը՝ Զօրաց Տէրը. Ես եմ առաջինը, եւ ես եմ վերջինը. Եւ ինձանից ջոկ Աստուած չկայ։
7 Եւ ո՞վ կայ ինձ նման որ կանչէ, թող իմացնէ եւ կարգադրէ ինձ համար, իմ յաւիտենական ժողովուրդ շինելուց հետէ. Թող ապագայ բաները, որ կատարուելու են, իմացնեն մեզ։
8 Մի զարհուրիք եւ մի վեհերիք. չէ՞ որ ես քեզ վաղուց լուր տուի, եւ ասեցի թէ Դուք իմ վկաներն էք. Մի՞թէ ինձանից ջոկ Աստուած կայ. Եւ մէկ վէմ չկայ. Ես չգիտեմ։
9 Կուռք շինողների ամենքն էլ ունայնութիւն են, եւ նորանց ցանկալիքը անպիտան են. Եւ իրանց վկաներն իրանք են. Նորանք չեն տեսնում եւ չեն իմանում, որ ամաչեն։
10 Ո՞վ է որ աստուած է շինում, եւ կուռք է ձուլում, որ անպիտան է։
11 Ահա նորա բոլոր ընկերները պիտի ամաչեն, եւ նորա արուեստաւորներն իրանց մարդկանցից են. Թող ժողովուին ամենքը կանգնեն, նորանք պիտի սարսափեն՝ ամաչեն միասին։
12 Երկաթագործը ածուխով շինում է տապարը, եւ կռաններով ձեւակերպում է նորան, եւ իր զօրաւոր բազուկովը շինում է նորան. Նա սովածանում էլ է, եւ ոյժը թուլանում, նա ջուր չէ խմում եւ նուաղում է։
13 Փայտագործը քաշում է լարը եւ մատիտով գծագրում է նորան, նորան շինում է դուրով եւ գծագրում կարկինով, եւ նորան մարդի կերպարանքի պէս շինում, մարդի գեղեցկութեան նման, որ տանը բնակուէ։
14 Մէկն իրան համար կտրում է եղեւիններ, եւ առնում է թեղօշ ու կաղնի, եւ ընտրում է իրան համար անտառի փայտերիցը, նա տնկում է սոճին, եւ անձրեւը աճեցնում է։
15 Եւ նա մարդիս համար վառելիք է լինում. Եւ նա առնում է նորանցից եւ տաքանում, նաեւ վառում է եւ հաց թխում, աստուած էլ է շինում նորանից եւ երկրպագում նորան. Նա կուռք է շինում նորանից եւ նորան պաշտում։
16 Նորա կէսը նա այրեց կրակով, նորա կէսի վերայ էլ միս եփեց կերաւ, խորոված խորովեց ու կշտացաւ, տաքանում էլ է եւ ասում. Ահա՜, տաքացայ, կրակը տեսայ։
17 Եւ նորա մնացածն իրան կուռք աստուած է շինում, նորան պաշտում, նորան երկրպագում, եւ նորան աղօթք անում եւ ասում. Փրկիր ինձ, որովհետեւ դու ես իմ աստուածը։
18 Նորանք չեն իմանում եւ չեն հասկանում, որովհետեւ ծեփուած են նորանց աչքերը որ չտեսնեն, եւ նորանց սրտերը՝ որ չիմանան։
19 Եւ նա միտք չէ անում, եւ գիտութիւն չունի ու հասկացողութիւն չունի, որ ասէ. Նորա կէսը ես այրեցի կրակով, եւ նորա կայծերի վերայ հաց էլ թխեցի, միս խորովեցի ու կերայ, եւ մնացածը գարշելի բան շինե՞մ, եւ փայտի կոճը պաշտե՞մ։
20 Նա փոշիի ետեւից է ընկած, նորա խաբուած սիրտը մոլորեցրել է նորան, եւ նա չէ կարողանում իր հոգին ազատել, եւ չէ ասում թէ մոլորութիւն չէ՞ իմ աջ ձեռքինը։
21 Յիշիր այս, ով Յակոբ, եւ դու, ով Իսրայէլ, որովհետեւ դու իմ ծառան ես. Ես քեզ ստեղծեցի, դու իմ ծառան ես, ով իսրայէլ, դու ինձանից չես մոռացուած։
22 Ես մէգի պէս ջնջել եմ քո յանցանքները, եւ ամպի պէս՝ քո մեղքերը. Դարձիր դէպի ինձ, որովհետեւ ես քեզ փրկել եմ։
23 Ցնծացէք, ով երկինք, որովհետեւ Տէրն է արել. Ցնծալով աղաղակեցէք, ով երկրի խորքերը. Ուրախալից ձայներ հանեցէք, ով սարեր, ով անտառ եւ բոլոր նորա միջի ծառեր. Որովհետեւ Տէրը փրկել է յակոբին, եւ նա Իսրայէլի մէջ փառաւորուած է։
24 Այսպէս է ասում Տէրը՝ քո Փրկիչը, քեզ արգանդից Ստեղծողը, ես եմ Եհովան, ամեն բանը անողը, երկինքը մինակ տարածողը ես եմ, ես ինքս ինձանից երկիրը ընդարձակեցի.
25 Որ ստախօսների նշանները փչացնում են, եւ գուշակողներին յիմարացնում, որ իմաստուններին ետ եմ դարձնում, եւ նորանց գիտութիւնը յիմարացնում,
26 Որ հաստատում եմ իմ ծառայի խօսքը, եւ իմ դեսպանների խորհուրդը կատարում, որ ասում եմ Երուսաղէմին թէ Պիտի բնակուիս, եւ յուդայի քաղաքներին՝ թէ Պիտի շինուիք. Եւ կանգնեցնում եմ նորա աւերակները.
27 Որ ասում եմ յորձանքին՝ Չորացիր. Եւ ցամաքեցնում եմ քո գետերը.
28 Որ ասում եմ Կիւրոսին թէ Իմ հովիւն ես. Եւ իմ բոլոր կամքը նա պիտի կատարէ, եւ պիտի ասէ Երուսաղէմին թէ Շինուիր, եւ տաճարին թէ Հիմնուիր։
1 Այսպէս է ասում Տէրը իր օծեալին՝ Կիւրոսին, որին ես բռնել եմ աջ ձեռքիցը, որ ազգերը իջեցնեմ նորա առաջին, եւ թագաւորների երանքները թուլացնեմ, որ բանամ նորա առաջին դռների փեղկերը, եւ դռները նորա առաջին չկապուին։
2 Ես պիտի գնամ քո առաջից, եւ խորտուբորտ տեղերը պիտի հաւասարեցնեմ, պղնձի դռները պիտի փշրեմ, եւ երկաթի նօգերը պիտի կոտրատեմ։
3 Եւ քեզ պիտի տամ խաւարի միջի գանձերը. Եւ ծածուկ տեղերում պահուած հարստութիւնները, որպէս զի իմանաս թէ ես եմ Եհովան, որ կանչեցի քեզ քո անունովը՝ Իսրայէլի Աստուածս.
4 Իմ ծառայ Յակոբի համար, եւ իմ ընտրեալ իսրայէլի համար՝ կանչեցի քեզ քո անունովը, ես քեզ մականուն դրի, թէեւ ինձ չէիր ճանաչում։
5 Ես եմ Տէրը, եւ ուրիշը չկայ. Ինձանից ջոկ Աստուած չկայ. ես քեզ օգնեցի, թէեւ դու ինձ չէիր ճանաչում.
6 Որպէս զի իմանան արեւելքից եւ արեւմուտքից, որ ինձանից ջոկ մէկը չկայ. Ես եմ Տէրը, եւ ուրիշը չկայ.
7 Որ հաստատում եմ լոյսը եւ ստեղծում խաւարը. Որ անում եմ խաղաղութիւնը եւ ստեղծում չարիքը. Ես Տէրս եմ այս բոլորն անողը։
8 Ցօղացէք վերեւից, ով երկինքներ, եւ նօսր ամպերը արդարութիւն շաղ տան, երկիրը բացուի, եւ ծաղկի փրկութիւն, եւ արդարութիւն ծլի միասին. Ես Եհովաս եմ ստեղծել այն։
9 Վա՜յ իր Արարչի հետ վիճողին, խեցիների հետ մի խեցի երկրիցը. մի՞թէ կաւը կասէ իր կազմողին թէ Ի՞նչ ես անում, եւ քո գործքը քո մասին, թէ նա ձեռք չունի։
10 Վա՜յ իր հօրն ասողին թէ Ի՞նչ ես ծնում, եւ կնոջը՝ թէ Ի՞նչ ես երկունք քաշում։
11 Այսպէս է ասում Եհովան. Իսրայէլի սուրբը եւ նորա Արարիչը, ապագայ բաներն ինձանից հարցրէք, իմ որդկանց եւ իմ ձեռքի գործքի համար ինձ պատուիրեցէք։
12 Ես եմ շինել երկիրը եւ մարդին նորա վերայ ստեղծել, իմ ձեռքերն են տարածել երկինքը, եւ ես պատուիրում եմ նորա բոլոր զօրքին։
13 Եւ ես նորան զարթեցրի արդարութիւնով, եւ նորա բոլոր ճանապարհներն ուղղում եմ. նա պիտի շինէ իմ քաղաքը. Եւ իմ գերեվարեալներին ետ պիտի ուղարկէ. Առանց վարձքի եւ առանց կաշառքի, ասում է Զօրաց Տէրը։
14 Այսպէս է ասում Տէրը. Եգիպտոսի վաստակածը եւ Եթովպիայի ու երկայնահասակ Սաբայեցիների վաճառքը քեզ են անցնելու եւ քոնն են լինելու. Նորանք ման են գալու քո ետեւից, շղթաներով անց են կենալու, խոնարհուելու են քո առաջին, եւ քեզ աղաչանք են անելու, թէ միայն քո մէջը կայ Աստուած, եւ նորանից ջոկ ուրիշ Աստուած չկայ։
15 Յիրաւի դու ծածկապատուած Աստուա ես, ով Իսրայէլի Փրկիչ Աստուածը։
16 Նորանք ամենքը պիտի ամաչեն եւ պատկառեն, միասին պիտի ամօթահար լինեն կուռք շինողները։
17 Իսրայէլը պիտի փրկուի Տիրոջ ձեռքով յաւիտենական փրկութիւնով. Պիտի չամաչէք եւ չպատկառէք յաւիտեանս յաւիտենից։
18 Որովհետեւ այսպէս է ասում Եհովան՝ երկինքն ստեղծողը, նա է Աստուած, որ կազմեց երկիրը, եւ արաւ նորան՝ հաստատեց նորան. Նորան չստեղծեց դարտակ, այլ բնակուելու համար ստեղծեց նորան. Ես եմ Եհովան, եւ ուրիշը չկայ։
19 Ես ոչ թէ ծածուկում եմ խօսել՝ երկրի մութ տեղը. Ես չասեցի Յակոբի սերունդին՝ թէ Զուր տեղը որոնեցէք ինձ. ես Եհովաս արդարութիւն եմ խօսում, ճշմարիտ բաներ եմ յայտնում։
20 Ժողովուեցէք եւ եկէք, միասին մօտեցէք, ով ազգերի աստուածները, չեն հասկանում իրանց կուռքի փայտը կրողները, եւ այնպիսի աստուծոյ աղօթք անողները, որ չի փրկիլ։
21 Իմացրէք եւ մօտեցրէք, նորանք էլ միասին խորհուրդ անեն. ո՞վ է լուր տուել այս բաները վաղուց, այն ժամանակից՝ իմացրել այս. Չէ՞ որ ես Եհովաս, եւ որ ուրիշ Աստուած չկայ ինձանից ջոկ, ճշմարիտ եւ փրկող Աստուած չկայ բացի ինձանից։
22 Ով երկրի բոլոր ծայրերը, դէպի ինձ դարձէք որ փրկուիք. Որովհետեւ ես եմ Աստուած, եւ ուրիշը չկայ.
23 Ինձանով երդում արի, իմ բերանից արդարութեան խօսք դուրս եկաւ եւ ետ չի դառնալ, որ ինձ պիտի կրկնուի ամեն ծունկ եւ ամեն լեզու երդում անէ,
24 Միմիայն Տէրովը կայ ինձ համար արդարութիւն եւ զօրութիւն, պիտի ասէ. Նորա մօտ պիտի գան եւ ամաչեն բոլոր նորա դէմ բորբոքուածները։
25 Տէրով պիտի արդարանան եւ պարծենան Իսրայէլի բոլոր սերունդը։
1 Բէլը խոնարհուեցաւ, նեբովը խորտակուեցաւ, նորանց կուռքերը գազաններին ու անասուններինն են. Ձեր կրածները բեռներ են դառել, ծանրոցք՝ վաստակածների համար։
2 Խորտակուել խոնարհուել են միասին, չկարողացան ծանրոցն ազատել, իրանք էլ գերի գնացին։
3 Ինձ լսեցէք, ով Յակոբի տուն, եւ Իսրայէլի տան բոլոր մնացորդը, որ բեռնուած էիք մօր արգանդից ի վեր, եւ տարվում էք որովայնից հետէ։
4 Եւ մինչեւ ծերանալն էլ ես եմ, եւ մինչեւ ալեւորութիւնը պիտի կրեմ ձեզ, ես ստեղծեցի եւ ես պիտի կրեմ, եւ ես պիտի վեր առնեմ եւ ազատեմ։
5 Ո՞ւմ էք նմանեցնում ինձ եւ հաւասարեցնում, եւ ինձ նմա՞ն անում, որ նման լինենք։
6 Ոսկին թափում են քսակիցը, եւ արծաթը կշռով կշռում, վարձում են ոսկերիչ, որ նորան աստուած շինէ, յետոյ պաշտում եւ երկրպագում էլ են։
7 Նորան կրում են ուսի վերայ եւ բեռնում, եւ պնդացնում են իր տեղը, եւ նա կանգնում է, իր տեղիցը չէ շարժում. Նորան աղաղակում էլ է, բայց նա չէ պատասխանում. Նորա նեղութիւնիցը նորան չէ ազատում։
8 Յիշեցէք այս, եւ արիացէք, ձեր միտքը բերէք, ով յանցաւորներ։
9 Յիշեցէք առաջինները ի յաւիտենից, որովհետեւ ես եմ Աստուած, եւ ուրիշը չկայ աստուած. Եւ ինձ պէս մի ջոկը չկայ.
10 Որ պատմում եմ առաջուց վերջինը, եւ վաղուց՝ այն որ չէ եղած. Որ ասում եմ, թէ իմ խորհուրդը պիտի հաստատուի, եւ անում եմ իմ բոլոր ուզածը.
11 Որ կանչում եմ արեւելքից գիշատիչ թռչունը հեռու երկրից իմ խորհրդի մարդին. Ես խօսել եմ, կատարելու էլ եմ, ես որոշել եմ, անելու էլ եմ։
12 Ինձ լսեցէք, ով խստասիրտներ, որ հեռացած էք արդարութիւնիցը.
13 Ես մօտեցրել եմ իմ արդարութիւնը, նա չէ հեռանալու, եւ իմ փրկութիւնը չէ ուշանալու. Եւ Սիօնի մէջ փրկութիւն եմ տալու Իսրայէլի համար, որ իմ փառքն է։
1 Իջիր ու նստիր հողի վերայ, ով Բաբիլոնի կոյս աղջիկ, տափին նստիր առանց աթոռի, ով Քաղդէացիների աղջիկ, որովհետեւ այլ եւս քեզ քնքուշ եւ փափուկ չեն կոչելու։
2 Առ երկանքը եւ ալիւր աղա, լաչակդ բաց, քղանցքդ վեր բարձրացրու, սրունքդ բաց արա, անցիր գետերով։
3 Պիտի բացուի քո մերկութիւնը, պիտի երեւայ քո նախատինքը. վրէժ պիտի առնեմ, եւ չեմ խնայելու մարդի։
4 Մեր Փրկչի անունը Զօրաց Տէր է, Իսրայէլի Սուրբը։
5 Լուռ նստիր եւ մտիր խաւարի մէջ, ով Քաղդէացիների աղջիկ. որովհետեւ այլ եւս քեզ թագաւորութիւնների տիկին չեն կոչելու։
6 Ես բարկացած էի իմ ժողովրդի վերայ, պղծեցի իմ ժառանգութիւնը, եւ նորանց յանձնեցի քո ձեռքը. Դու նորանց գթութիւն չարիր, ծերի վերայ շատ ծանրացրիր քո լուծը։
7 Եւ ասեցիր՝ Ես յաւիտեան տիկին պիտի լինեմ. Այնպէս որ այս միտք չարիր, սորա վախճանը չյիշեցիր։
8 Եւ հիմա լսիր այս, ով հեշտասէրդ, որ անհոգութեամբ նստել ես. Որ սրտիդ մէջ ասում ես. Ես եմ, եւ ինձանից ջոկ մէկը չկայ. որբեւայրի պիտի չնստեմ, եւ անզաւակութիւն պիտի չգիտենամ։
9 Բայց քեզ վերայ գալու են այս երկուսը յանկարծ մէկ օրուայ մէջ՝ անզաւակութիւն եւ որբեւայրութիւն. Սորանք բոլորը գալու են քեզ վերայ քո շատ դիւթութիւնների պատճառով, եւ քո խիստ շատացած կախարդութիւնների համար։
10 Եւ դու ապաւինեցիր քո չարութեանը, ասեցիր՝ Ինձ տեսնող չկայ, քո իմաստութիւնը եւ քո գիտութիւնն են քեզ մոլորեցնողը. բայց դու ասում ես քո սրտումը. Ես եմ, եւ ինձանից ջոկ մէկը չկայ։
11 Եւ քեզ վերայ չարիք է գալիս, որ չես հասկանալու դիւթել. Եւ քեզ վերայ մի թշուառութիւն է ընկնելու, որ չես կարողանալու քաւել. Եւ քեզ վերայ յանկարծ մի աւերում է գալու առանց քո գիտենալու։
12 Մէկ կանգնիր քո կախարդութիւններովը եւ քո շատ դիւթութիւններովը, որոնցով վաստակել ես քո մանկութիւնից ի վեր. Գուցէ կարողանաս օգուտ բերել, գուցէ վախեցնես։
13 Դու ձանձրացել ես քո խորհուրդների շատութիւնովը, թող մէկ կանգնեն եւ քեզ փրկեն երկինքը զննողները, աստեղագէտները, նոր լուսինով գուշակողները այն բանիցը, որ գալու է քեզ վերայ։
14 Ահա նորանք մղեղի պէս են դառել. Կրակը պիտի այրէ նորանց, իրանց հոգին չեն ազատելու բոցի ձեռքիցը, մի կայծ չէ լինելու տաքանալու համար, կամ մի կրակ՝ առաջին նստելու համար։
15 Այսպէս պէտք է լինեն քեզ համար նորանք, որոնցով դու վաստակել ես, նորանք՝ որոնց հետ դու վաճառականութիւն արիր քո մանկութիւնից ի վեր. Իւրաքանչիւրն իր ճանապարհովը մոլորուեցաւ գնաց, քեզ ազատող չկայ։
1 Լսեցէք այս, ով Յակոբի տուն, որ Իսրայէլի անունովը կոչուած էք, որ Յուդայի ջրերիցն էք դուրս եկել, որ երդում էք անում Եհովայի անունովը եւ Իսրայէլի Աստուծուն յիշում, բայց ոչ թէ ճշմարտութիւնով եւ ոչ թէ արդարութիւնով։
2 Որովհետեւ նորանք սուրբ քաղաքիցն են կոչվում, եւ Իսրայէլի Աստուծոյ վերայ են կռնում, որի անունը Զօրաց Տէր է։
3 Առաջի բաները վաղուց եմ իմացրել, եւ իմ բերանիցը դուրս եկան, եւ ես նորանց իմացրի. Ես յանկարծ կատարեցի, եւ նորանք եղան։
4 Որովհետեւ գիտէի, որ դու պինդ ես, եւ քո շլինքը երկաթի ջիղերից է, եւ քո ճակատը պղնձից է.
5 Նորա համար վաղուց քեզ պատմեցի, եւ գալուց առաջ քեզ լուր տուի, մի գուցէ ասես՝ Իմ արձանս արաւ սորանց. Եւ իմ քանդակած ու ձուլած կուռքս է հրամայել այն։
6 Դու լսեցիր, մտիկ արա ամենին. Եւ դուք չէ՞իք խոստովանելու. Քեզ այսուհետեւ նորանոր բաներ եմ լուր տալու եւ ծածուկ բաներ, որոնք դու չգիտէիր։
7 Հիմա են նորանք ստեղծագործուել եւ ոչ թէ վաղուց, եւ այս օրից առաջ դու նորանց չես լսել, որպէս զի չասես թէ Ահա ես գիտէի նորանց։
8 Դու ոչ լսել ես, եւ ոչ էլ գիտէիր, եւ ոչ էլ ականջդ բաց էր վաղուց. Որովհետեւ ես գիտէի, որ դու խիստ նենգաւոր ես, եւ որովայնիցը քեզ ապստամբ են կոչում։
9 Իմ անուան համար ուշացնում եմ իմ բարկութիւնը, եւ իմ փառքի համար ինձ պիտի ետ պահեմ քեզ դէմ, որպէս զի քեզ չփչացնեմ։
10 Ահա ես քեզ մաքրեցի, եւ ոչ թէ արծաթի կերպով, ես քեզ փորձեցի նեղութեան հալոցում։
11 Իմ պատճառով, իմ պատճառով պիտի անեմ, որովհետեւ ի՜նչպէս պղծվում է իմ անունը. Եւ ես իմ փառքը ուրիշին չեմ տալ։
12 Լսիր ինձ, ով Յակոբ եւ իմ կանչած Իսրայէլ, ես նոյնն եմ, ես առաջինն եմ, հէնց վերջինն էլ ես եմ։
13 Հէնց իմ ձեռքն է հիմնել երկիրը, եւ իմ աջ ձեռքը տարածել երկինքը. ես նորանց կանչելիս, մէկտեղ կկանգնեն.
14 Ամենքդ ժողովուեցէք ու լսեցէք. Նորանցից ո՞րն է իմացրել այս բանը. Եհովայի սիրածը պիտի կատարէ նորա կամքը Բաբիլոնում, եւ նորա բազուկը Քաղդէացիների վերայ։
15 Ես՝ ես եմ խօսել, եւ նորան կանչել էլ, ես նորան բերել եմ, եւ նորա ճանապարհը պիտի յաջողուի։
16 Մօտեցէք ինձ, լսեցէք այս բանը. Ես ծածուկ չեմ խօսել առաջուց. Սա լինելու ժամանակից ի վեր ես այնտեղ եմ, եւ հիմա Եհովայ Տէրն է ինձ ուղարկել, եւ նորա հոգին։
17 Այսպէս է ասում Տէրը, քո Փրկիչը Իսրայէլի Սուրբը. Ես եմ քո Աստուածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը։
18 Երանի թէ ուշադրութիւն անէիր իմ պատուէրներին, այն ժամանակ գետի պէս պիտի լինէր քո խաղաղութիւնը, եւ քո արդարութիւնը՝ ծովի ալիքներին պէս.
19 Եւ աւազի նման կլինէր քո սերունդը, եւ քո երանքի զաւակունքը՝ նորա խիճին չափ, նորա անունը իմ առաջից չէր կտրուիլ եւ չէր փչանալ։
20 Դուրս եկէք Բաբիլոնից, փախէք Քաղդէացիներիցը, ցնծալի ձայնով պատմեցէք հրատակարեցէք այս, հռչակեցէք այս մինչեւ երկրի ծայրը. Ասեցէք, Եհովան փրկել է իր ծառայ Յակոբին։
21 Եւ նորանք չծարաւեցին՝ նա նորանց անապատներում ման ածելիս, ջուրը վէմիցը հոսեցրեց նորանց համար, եւ պատառեց վէմը, եւ ջուրերը բղխեցին։
22 Խաղաղութիւն չունին ամբարիշտները, ասում է Տէրը։
1 Ով կղզիներ, ինձ լսեցէք, եւ ուշադիր եղէք հեռուանց, ով ժողովուրդներ։ Եհովան ինձ արգանդիցն է կանչել, իմ մօր որովայնիցը յիշել է իմ անունը.
2 Եւ իմ բերանը սրած թուրի պէս է արել, իր ձեռքի հովանիի տակին ծածկել է ինձ, եւ ինձ փայլուն նետ է շինել, եւ ինձ թագցրել է իր կապարճումը։
3 Եւ ինձ ասել է. Դու իմ ծառան ես, ով Իսրայէլ, որ քեզանով պիտի փառաւորուիմ։
4 Բայց ես ասում էի թէ Զուր եմ վաստակում, դարտակ եւ ունայն տեղը վերջացրի իմ զօրութիւնը. Սակայն իմ իրաւունքը Տիրոջ մօտ է, եւ իմ վարձքը՝ իմ Աստուծոյ մօտ։
5 Եւ հիմա ասում է Տէրը, ինձ որովայնիցն իրան համար ծառայ ստեղծողը, որ Յակոբը դարձնեմ իրան մօտ, եւ Իսրայէլը ժողովուի նորա համար, որ փառաւորուիմ Տիրոջ առաջին, եւ իմ Աստուածն իմ զօրութիւնը լինի։
6 Եւ ասում է. Դա դեռ քիչ է, որ դու իմ ծառան լինես, Յակոբի ցեղերը վերականգնեցնելու համար, եւ Իսրայէլի ազատուածները ետ դարձնելու համար, ես քեզ ազգերի լոյս էլ եմ շինել, որ դու իմ փրկութիւնը լինես մինչեւ երկրի ծայրը։
7 Այսպէս է ասում Տէրը, Իսրայէլի Փրկիչը, նորա Սուրբը, անարգուած հոգի ունեցողին, ազգերի ատելի եղողին, իշխանների ծառային. Թագաւորներ պիտի տեսնեն եւ վեր կենան, իշխաններ՝ եւ երկրպագութիւն անեն՝ Տիրոջ համար, որ հաւատարիմ է, Իսրայէլի Սուրբի համար, որ քեզ ընտրել է։
8 Տէրն այսպէս է ասում. Ընդունելի ժամանակին քեզ լսեցի, եւ փրկութեան օրը քեզ օգնեցի եւ քեզ պահպանեցի, եւ քեզ ուխտ շինեցի ժողովրդին, որ երկիրը հաստատես, եւ ժառանգեցնես աւերակացած ժառանգութիւնները։
9 Որ ասես կապուածներին. Դուրս եկէք, եւ նորանց որ խաւարումն են՝ թէ Փայլեցէք. Նորանք ճանապրհներին պիտի արածեն, եւ ամեն բլուրների վերայ նորանց համար արօտ կայ։
10 Նորանք պիտի չսովածանան եւ չծարաւեն, եւ նորանց պիտի չզարկէ խորշակը եւ արեւը, որովհետեւ նորանց ողորմողը պիտի առաջնորդէ նորանց, եւ ջրի աղբիւրների վերայ պիտի տանէ նորանց։
11 Եւ իմ բոլոր սարերը պիտի ճանապարհ շինեմ, եւ իմ պողոտաները պիտի բարձրանան։
12 Ահա սորանք հեռուից են գալիս, եւ ահա նորանք հիւսիսից ու արեւմուտքից, եւ միւսները Սինէացիների երկրիցը։
13 Ցնծացէք, ով երկինք, եւ բերկրացիր, ով երկիր, եւ ուրախութեան ձայնով աղաղակեցէք, ով սարեր, որովհետեւ Տէրը մխիթարել է իր ժողովրդին, եւ ողորմել է նորա տնանկներին։
14 Բայց Սիօնն ասեց. Եհովան ինձ ձգել է. Եւ Տէրը մոռացել է ինձ։
15 Մի՞թէ կինը կմոռանայ իր կաթնակեր մանուկին, որ չգթայ իր որովայնի ծննդեան վերայ. Նորանք եթէ մոռանան էլ, բայց ես քեզ չեմ մոռանալ։
16 Ահա ես իմ ձեռքի մէջ եմ նկարագրել քեզ, քո պարիսպները իմ դիմացն են միշտ։
17 Քո որդիքը պիտի շտապեն, քեզ քանդողներն ու աւերողները դուրս պիտի գան քեզանից։
18 Աչքերդ բարձրացրու շուրջանակի եւ տես, բոլորը ժողովվում գալիս են քեզ մօտ. Կենդանի եմ ես, ասում է Տէրը, որ դու նորանց ամենին էլ հագնելու ես զարդի պէս, եւ նորանցով գօտեւորուելու ես հարսի պէս։
19 Որովհետեւ քո աւերակները եւ քո ամայի տեղուանքը, եւ քո փլատակների երկիրը, հիմա նեղ պիտի լինի բնակիչների համար. Եւ քեզ կլանողները պիտի հեռանան։
20 Դեռ ասելու են քո ականջներին քո ամուլութեան որդիքը, այս տեղը նեղ է ինձ համար, տեղ տուր ինձ, որ բնակուեմ։
21 Եւ դու ասելու ես քո սրտումը, սորանց ո՞վ ծնեց ինձ համար, քանի որ ես անզաւակ եւ ամուլ էի. Ես գերի եւ աքսորուած էի, եւ սորանց ո՞վ է մեծացրել. Ահա ես մինակ էի մնացել. Սորանք ո՞րտեղ էին։
22 Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա իմ ձեռքը բարձրացնում եմ ազգերի վերայ, եւ ժողովուրդների վերայ վեր եմ հանում իմ դրօշակը, եւ նորանք քո որդկանցը ծոցում պիտի բերեն, եւ քո աղջիկները ուսի վերայ պիտի տարուին։
23 Եւ թագաւորները պիտի լինեն քո սնուցիչները, եւ նորանց իշխանուհիները՝ քո դայեակները, երեսանկեալ քեզ երկրպագութիւն պիտի անեն, եւ քո ոտքերի փոշին պիտի լիզեն. Եւ դու կգիտենաս, որ ես եմ Եհովայ, որ չեն ամաչիլ ինձ յուսացողները։
24 Մի՞թէ հզօրից կառնուի աւարը, կամ արդարի գերին կազատուի՞։
25 Որովհետեւ Տէրն այսպէս է ասում. Այո, տղամարդի գերին էլ կառնուի, եւ հզօրի աւարն էլ կազատուի. Եւ քեզ հետ վիճողների հետ էլ ես պիտի վիճեմ, եւ քո որդկանցը ես պիտի ազատեմ։
26 Եւ պիտի ուտեցնեմ քեզ հարստահարողներին իրանց միսը, եւ իբր թէ նոր գինիով պիտի գինովնան իրանց արիւնովը. Եւ ամեն մարմին կիմանայ, որ ես եմ Տէրը՝ քո Փրկիչը, եւ քեզ փրկողը՝ Յակոբի հզօրը։
1 Այսպէս է ասում Տէրը. Ո՞ւր է ձեր մօր ապահարզանի թուղթը, որով ես նորան արձակել եմ. Կամ նա ո՞րն է իմ պարտատէրներիցը, որին ծախել եմ ձեզ. Ահա դուք ձեր անօրէնութիւնների համար էք ծախուել, եւ ձեր մայրը ձեր յանցանքների համար է արձակուել։
2 Ի՞նչու համար ես եկայ, մարդ չկար. ես որ կանչեցի, պատասխանող չկար, մի՞թէ իմ ձեռքը խիստ շատ կարճացել էր, որ չկարողանայի փրկել, եւ կամ թէ ես զօրութիւն չունէի՞ ազատելու. Ահա ես իմ սաստելովը ցամաքեցնում եմ ծովը, գետերը անապատ եմ դարձնում, հոտում են նորանց ձուկերը ջուր չլինելուց եւ մեռնում են ծարաւից։
3 Երկինքներին խաւար եմ հագցնում, եւ նորանց ծածկոցը քուրձ եմ շինում։
4 Տէր Եհովան ինձ ուսումնավարժ լեզու է տուել, որ գիտենամ վաստակածին օգնել խօսքով. Նա զարթեցնում է ամեն առաւօտ՝ զարթեցնում է իմ ականջը որ լսեմ աշակերտների պէս։
5 Տէր Եհովան բացել է իմ ականջը, եւ ես չհակառակեցի՝ ետ չդարձայ։
6 Իմ թիկունքը տուի հարուածողներին եւ իմ ծնօտները՝ կռփողներին. Իմ երեսը չծածկեցի նախատինքիցը եւ թուքիցը.
7 Սակայն Տէր Եհովան օգնում է ինձ. Նորա համար ամօթապարտ չեմ լինիլ, նորա համար իմ երեսը գայլախազի պէս շինեցի, եւ գիտեմ որ պիտի չամաչեմ։
8 Ինձ արդարացնողը մօտ է. Ո՞վ է ինձ հետ վիճում. Միասին կանգնենք. Ո՞վ է իմ դատախազը. Թող մօտենայ ինձ։
9 Ահա Տէր Եհովան օգնում է ինձ, ո՞վ է որ ինձ յանցաւոր հանէ. Ահա նորանք ամենքը շորի պէս պիտի մաշուին, ցեցը պիտի ուտէ նորանց։
10 Ո՞վ կայ ձեզանում Տէրիցը վախեցող, նորա ծառայի ձայնին լսող, որ գնում է խաւարումը եւ ճառագայթ չունի. Թող նա ապաւինի Տիրոջ անուանը, եւ իրան գցէ իր Աստուծոյ վերայ։
11 Ահա դուք ամենքդ, որ կրակ էք վառում, եւ կայծերով շրջապատվում, գնացէք ձեր կրակի վառուածքի մէջ, եւ ձեր կրակ տուած կայծերի մէջ։ Սա իմ ձեռքիցն եղաւ ձեզ համար, դուք ցաւով պիտի պառկէք։
1 Ինձ լսեցէք, ով արդարութեան հետեւողներ, ով Տիրոջը խնդրողներ, նայեցէք այն վէմին, որից դուք կտրուած էք, եւ այն հորի գուբին, որից դուք փորուած էք.
2 Նայեցէք ձեր հայր Աբրահամին, եւ ձեզ ծնող Սարրային. որովհետեւ մէկ հատ էր նա, որ ես կանչեցի, բայց ես նորան օրհնեցի եւ նորան բազմացրի։
3 Որովհետեւ Տէրը պիտի մխիթարէ Սիօնին, պիտի մխիթարէ նորա բոլոր աւերակները, եւ նորա անապատը դրախտի նման պիտի շինէ, եւ նորա ամայի տեղը՝ Տիրոջ պարտէզի պէս. Ցնծութիւն եւ բերկրութիւն պիտի գտնուի նորանում, գովասանութիւն եւ օրհներգութեան ձայն։
4 Ուշադիր եղիր դէպի ինձ, ով իմ ժողովուրդ, եւ ով իմ ազգ, ինձ ականջ դիր. որովհետեւ ինձանից օրէնք է դուրս գալու, եւ իմ իրաւունքը իբրեւ լոյս պիտի հաստատեմ ազգերի համար։
5 Մօտ է իմ արդարութիւնը, դուրս է եկել իմ փրկութիւնը, եւ իմ բազուկները դատում են ժողովուրդներին։ Կղզիները ինձ են յոյս դնում, եւ իմ բազուկին ապաւինում։
6 Բարձրացրէք ձեր աչքերը դէպի երկինք, եւ նայեցէք երկրին դէպի ցած. որովհետեւ երկինքը պիտի ծուխի պէս ցրիւ գայ, եւ երկիրը հանդերձի պէս պիտի մաշէ. Եւ նորա բնակիչները այսպէս պիտի մեռնեն. Բայց իմ փրկութիւնը յաւիտեան պիտի լինի, եւ իմ արդարութիւնը չի պակասիլ։
7 Լսեցէք ինձ, ով արդարութիւն ճանաչողներ, ով ազգ, որ իմ օրէնքն ունիս սրտումդ. մի վախենաք մարդկանց նախատինքից, եւ նորանց բամբասանքից մի զարհուրիք։
8 Որովհետեւ ցեցն է ուտելու նորանց հանդերձի պէս, եւ մեցը ուտելու է նորանց բուրդի պէս. Բայց իմ արդարութիւնը յաւիտեան պիտի լինի, եւ իմ փրկութիւնը յաւիտեանս յաւիտենից։
9 Զարթնիր, զարթնիր, զօրութիւն հագիր, ով Տիրոջ բազուկ, զարթնիր առաջի օրերին պէս, հին դարերին պէս, մի՞թէ դու այն չես, որ ջարդեցիր Ռահաբը, որ վիշապին խոցեցիր։
10 Մի՞թէ դու այն չես, որ ծովը ցամաքեցրիր, մեծ անդունդի ջուրերը. Որ ծովի խորերումը ճանապարհ շինեցիր, փրկուածների անցնելու համար։
11 Եւ Տիրոջ փրկուածները ետ պիտի դառնան, եւ գան Սիօն ցնծալի երգերով, եւ յաւիտենական ուրախութիւն պիտի լինի նորանց գլխին, ցնծութեան եւ ուրախութեան պիտի հասնեն. Պիտի փախչեն տրտմութիւնը եւ հեծութիւնը։
12 Ես՝ ես եմ ձեզ մխիթարողը, դու ո՞վ ես, որ վախենում ես մահկանացու մարդից, եւ մարդի որդիից, որ խոտի նման է շինուած։
13 Եւ մոռանում ես քեզ ստեղծող Տիրոջը, որ տարածում է երկինքը եւ երկիրը հաստատում. Եւ վախենում ես միշտ ամեն օր բռնաւորի բարկութիւնիցը, որ կածես թէ պատրաստ է քեզ կորցնելու, բայց ո՞ւր է բռնաւորի բարկութիւնը։
14 Կալանաւորը շուտով պիտի արձակուի, եւ չի մեռնիլ գուբի մէջ, եւ նորա հացը չի պակասուիլ։
15 Եւ ես եմ քո Տէր Աստուածը, որ սաստում եմ ծովին, երբոր նորա ալիքները աղմուկ են հանում. Զօրաց Եհովայ է իմ անունը։
16 Եւ իմ խօսքերը դրի քո բերանումը, եւ իմ ձեռքի հովանովը ծածկեցի քեզ որ երկինքը դնեմ եւ երկիրը հիմնարկեմ, եւ ասեմ Սիօնին՝ Իմ ժողովուրդն ես դու։
17 Զարթնիր, զարթնիր, վեր կաց, ով Երուսաղէմ, որ խմեցիր Տիրոջ ձեռքից նորա բարկութեան բաժակը, որ թմրութեան լայնադիր բաժակը խմեցիր քամեցիր։
18 Մի առաջնորդող չունի իր ծնած բոլոր որդկանցից, եւ ձեռքիցը բռնող չկայ իր մեծացրած բոլոր որդկանցից։
19 Երկու բաներ են, որ քեզ պատահել են. Ո՞վ է կարող քեզ մխիթարել. Կործանում ու կոտորած, եւ սով ու սուր. Ես քեզ որո՞վը մխիթարեմ։
20 Քո որդիքը նուաղած պառկել են ամեն փողոցների գլխին որոգայթի մէջ փաթաթուած վայրի այծի պէս, որոնք լիքն են Տիրոջ բարկութիւնովը, քո Աստուծոյ յանդիմանութիւնովը։
21 Ուրեմն լսիր այս, ով խեղճ, եւ ով արբած, բայց ոչ թէ գինով.
22 Այսպէս է ասում քո Տէրը՝ Եհովան, եւ քո Աստուածը, որ պաշտպանում է իր ժողովուրդը. Ահա առնում եմ ձեռքիցդ թմրութեան բժակաը, եւ դու այլ եւս պիտի չխմես այն։
23 Եւ նորան դնում եմ քեզ հարստահարողների ձեռքին, որոնք ասում էին քո անձին. Ծռիր որ մենք անցնենք. Եւ դու քո մէջքը երկրին հաւասար արիր եւ փողոցի պէս՝ անցուդարձողների համար։
1 Զարթնիր, զարթնիր, հագիր զօրութիւնդ, ով Սիօն, քո փառաւոր հանդերձները հագիր, ով Երուսաղէմ՝ սուրբ քաղաք. Որովհետեւ այլեւս պիտի միւսանգամ չմտնէ քո մէջը անթլփատը եւ պիղծը։
2 Քեզ թափ տուր հողիցը, վեր կաց, նստիր, ով Երուսաղէմ, բաց արա պարանոցիդ կապերը, ով Սիօնի գերի աղջիկը։
3 Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Դուք ձրի ծախուեցաք, եւ առանց փողի պիտի փրկուիք։
4 Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Իմ ժողովուրդն առաջ իջաւ Եգիպտոս այնտեղ պանդխտանալու, եւ Ասորեստանցիք զուր տեղը նորան ճնշեցին։
5 Եւ հիմա, ես ի՞նչ ունիմ այստեղ, ասում է Տէրը, որովհետեւ զուր վեր առնուեցաւ իմ ժողովուրդը, նորա վերայ իշխողները բղաւում են, ասում է Տէրը, եւ միշտ ամեն օր հայհոյվում է իմ անունը։
6 Սորա համար պիտի գիտենայ իմ ժողովուրդը իմ անունը, սորա համար այն օրը՝ թէ ես եմ այն որ ասում եմ. Ահա ես։
7 Ի՜նչ գեղեցիկ ես սարերի վերայ աւետարանչի ոտքերը, որ խաղաղութիւն է քարոզում, բարիք աւետում, փրկութիւն քարոզում, որ ասում է Սիօնին՝ քո Աստուածը թագաւոր է։
8 Ահա քո պահապանները ձայն են բարձրացնում, միասին բարձրաձայն ցնծում, որովհետեւ դէմ յանդիման պիտի տեսնեն, երբոր Տէրը ետ բերէ Սիօնին։
9 Աղաղակեցէք, բարձրաձայն ցնծացէք միասին, ով Երուսաղէմի փլատակներ. որ Տէրը մխիթարեց իր ժողովրդին, փրկեց Երուսաղէմին։
10 Տէրը մերկացրել է իր սուրբ բազուկը, բոլոր ազգերի աչքի առաջին, եւ երկրի բոլոր ծայրերը պիտի տեսնեն մեր Աստուծոյ փրկութիւնը։
11 Հեռացէք, հեռացէք, այնտեղից դուրս եկէք, պիղծ բանի մի դպչիք, դուրս եկէք նորա միջիցը, մաքուր եղէք, ով Տիրոջ սպասները կրողները։
12 Որովհետեւ հապճեպով չպիտի դուրս գաք, եւ փախչելով էլ չէք գնալ, այլ Տէրը պիտի գնայ ձեր առաջից եւ ձեր թիկնապահը Իսրայէլի Աստուածն է։
13 Ահա իմ ծառան իմաստութիւնով պիտի վարուի, պիտի մեծանայ եւ բարձրանայ եւ շատ փառաւորուի։
14 Ինչպէս որ շատերը ապշեցին քեզ վերայ, (այնպէ՜ս խանգարուած է նորա տեսքը մարդի տեսքից, եւ կերպարանքը մարդի որդկանց կերպարանքից.)
15 Նոյնպէս պիտի զարմացնէ շատ ազգեր, թագաւորները պիտի խփեն նորա առաջին իրանց բերանը. Որովհետեւ պիտի տեսնեն այն՝ որ իրանց չէ պատմուած, եւ այն որ չեն լսած՝ պիտի իմանան։
1 Ո՞վ հաւատաց մեր լուրին, եւ Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնուեցաւ։
2 Որովհետեւ նա մատաղատունկի պէս դուրս եկաւ նորա առաջին, եւ արմատի պէս՝ ծարաւուտ երկրից. ոչ կերպարանք ունէր, ոչ էլ վայելչութիւն, եւ մենք տեսանք նորան, եւ մի տեսք չկար, որ նորան ախորժէինք։
3 Նա անարգուած եւ մարդկանց երեսից ընկած, հարուածների տէր եւ ցաւի տեղեակ եղաւ, եւ մի այնպիսի, որից պէտք է երես ծածկել. Անարգուած էր, եւ մենք նորան ոչինչ էինք համարում։
4 Յիրաւի՜ նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ, բայց մենք նորան պատուհարուած էինք համարում, Աստուածանից զարկուած եւ նկուն եղած։
5 Բայց նա մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ, եւ մեր անօրէնութիւնների համար հարուածուեցաւ, մեր խաղաղութեան պատիժը նորա վերայ եղաւ, եւ նորա վէրքերովը մենք բժշկուեցանք։
6 Մենք ամենքս աչխարների պէս մոլորուեցանք, իւրաքանչիւրն իր ճանապարհին դառաւ. Եւ Տէրը նորա վերայ դրաւ մեր ամենի մեղքը։
7 Նա անիրաւութիւն կրեց եւ չարչարուեցաւ, բայց իր բերանը չբացաւ, ինչպէս մի ոչխար որ մորթուելու է տարվում, եւ ինչպէս մի մունջ մաքի իր խուզողների առաջին, այնպէս իր բերանը չբացաւ։
8 Կալանքից եւ դատապարտութիւնից վեր առնուեցաւ եւ նորա ազգատոհմը ո՞վ կարող է պատմել. Որովհետեւ նա կտրուեցաւ կենդանիների երկրիցը. Իմ ժողովրդի մեղքի համար նա զարկուեցաւ։
9 Եւ ամբարիշտների հետ որոշուեցաւ նորա գերեզմանը, բայց հարուստի հետ եղաւ նա մեռած ժամանակը. Ըստ որում նա զրկողութիւն չէր արել, եւ խաբէութիւն չկար նորա բերանումը։
10 Բայց Տէրը հաճեց նորան զարկել՝ ցաւեցնել. Երբոր նորա հոգին մեղքի զոհն արաւ, նա պիտի սերունդ տեսնէ, եւ օրերը երկրացնէ. Եւ Տիրոջ հաճութիւնը պիտի յաջողուէ նորա ձեռքովը։
11 Իր անձի աշխատութեան պտուղը պիտի տեսնէ եւ կշտանայ. իր գիտութեամբը պիտի արդարացնէ իմ արդար ծառան շատերին, որովհետեւ նորանց անօրէնութիւնը ինքը կրեց։
12 Նորա համար նորան բաժին պիտի տամ շատերի հետ, եւ նա հզօրների հետ աւար պիտի բաժանէ, նորա փոխարէն որ իր անձը մատնեց մահուան, եւ յանցաւորների հետ հաշուեցաւ. Եւ նա շատերի մեղքը վեր առաւ, եւ յանցաւորների համար միջնորդեց։
1 Ցնծա, ով ամուլ, որ չէիր ծնում, բարձրաձայն աղաղակելով ցնծա եւ աղաղակիր, ով երկունք չքաշող, որովհետեւ երեսից ձգուածի որդիքը շատ են արամբիի որդկանցիցը, ասում է Տէրը։
2 Լայնացրու քո վրանի տեղը, եւ թող քո բնակարանի վարագոյրները տարածեն. Մի խնայիր, երկարացրու չուաններդ, եւ ցիցերդ պնդացրու։
3 Որովհետեւ դու պիտի աջ ու ձախ տարածուիս, եւ քո սերունդը պիտի ժառանգէ ազգերին, եւ աւերակացած քաղաքները շէնացնելու են։
4 Մի վախենար որովհետեւ պիտի չամաչես, եւ մի պատկառիր, որովհետեւ պիտի չնախատուիս. Որովհետեւ քո մանկութեան ամօթը պիտի մոռանաս, եւ քո որբեւայրութեան նախատինքը այլ եւս պիտի չյիշես։
5 Որովհետեւ քո այրը քեզ Ստեղծողն է, Զօրաց Եհովայ է նորա անունը, եւ քո Փրկիչը Իսրայէլի Սուրբն է, նա կոչվում է բոլոր երկրի Աստուած։
6 Որովհետեւ Տէրը քեզ մի երեսից ձգուած եւ հոգով վշտացած կնոջ պէս կանչեց, եւ մի երիտասարդ կնոջ պէս, որ մերժուած է, ասում է քո Աստուածը։
7 Մի փոքր վայրկեան քեզ թողեցի, բայց մեծ ողորմութիւններով քեզ պիտի ժողովեմ։
8 Բարկութիւնս տաքանալով՝ մի վայրկեան ծածկեցի երեսս քեզանից, բայց յաւիտենական ողորմութիւնով քեզ պիտի ողորմեմ, ասում է քո Փրկիչը՝ Եհովան։
9 Որովհետեւ Նոյի ջրերին պէս է սա ինձ համար, որ երդում արի, թէ այլ եւս պիտի չանցնեն Նոյի ջուրերը երկրի վերայ. Նոյնպէս էլ երդում արի, որ քեզ չբարկանամ եւ քեզ չյանդիմանեմ։
10 Որովհետեւ սարերը կքաշուին, եւ բլուրները կսասանեն, բայց իմ ողորմութիւնը քեզանից չի քաշուիլ, եւ իմ խաղաղութեան ուխտը չի սասանիլ, ասում է քեզ ողորմող Տէրը։
11 Ով ողորմելի ալեկոծեալ անմխիթար, ահա ես քո քարերը ծարուրով պիտի դնեմ, եւ քեզ պիտի հիմնեմ շափիւղաներով։
12 Եւ քո բուրդերը կարմիր յակինթներով պիտի շինեմ, եւ քո դռները՝ կարկեհաններով, եւ քո բոլոր սահմանը պատուական քարերով։
13 Եւ քո բոլոր որդիքը Տէրիցը ուսուած պիտի լինեն, եւ շատ պիտի լինի քո որդկանց խաղաղութիւնը։
14 Արդարութիւնով պիտի հաստատուիս. Հեռացիր բռնութիւնից, որովհետեւ չես վախենալու, եւ արհաւիրքից՝ որովհետեւ քեզ չէ մօտենալու։
15 Ահա նորանք անպատճառ հաւաքուելու են, առանց ինձանից լինելու. Ով որ քեզ վերայ հաւաքուի, քո կողմը պիտի ընկնի։
16 Ահա ես եմ ստեղծել դարբինին որ փչում է կրակի կայծերին, եւ գործիք հնարում իր արուեստի համար. Նոյնպէս էլ ես եմ ստեղծել կործանողին որ աւերէ։
17 Բոլոր քեզ դէմ շինած գործիքը պիտի չյաջողուի, եւ ամեն լեզու որ վեր կենայ քեզ դէմ դատաստանի, պիտի դատապարտուի. Սա է Տիրոջ ծառաների ժառանգութիւնը, եւ նորանց արդարութիւնը ինձանից է, ասում է Տէրը։
1 Ով բոլոր ծարաւներ, եկէք ջրերին մօտ. Եւ դուք որ փող չունիք, եկէք, ծախու առէք եւ կերէք, եկէք առէք առանց փողի, առանց վճարի՝ գինի եւ կաթ։
2 Ի՞նչու էք փող վճարում, եւ ոչ թէ հացի համար, եւ ձեր վաստակը՝ չկշտացնող բանի համար։ մէկ ինձ լսեցէք, որ բարիք ուտէք, եւ ձեր հոգին զուարճանայ պարարտութիւնով։
3 Ձեր ականջը խոնարհեցրէք, եւ ինձ մօտ եկէք, լսեցէք եւ ձեր հոգին կապրէ. Եւ ձեզ հետ յաւիտենական ուխտ պիտի դնեմ՝ Դաւիթի հաւատարիմ աղարմութիւնները։
4 Ահա ես նորան ժողովուրդների վկայ եմ դրել, ազգերի առաջնորդ եւ հրամանատար։
5 Ահա չճանաչած ազգիդ պիտի կանչես, եւ ազգեր որ քեզ չէին ճանաչում, վազելու են քեզ մօտ, քո Աստուած՝ Եհովայի պատճառով, եւ Իսրայէլի Սուրբի պատճառով, որ քեզ փառաւորեց։
6 Խնդրեցէք Տիրոջը, քանի որ նա գտնվում է. Նորան կանչեցէք, քանի որ նա մօտ է։
7 Ամբարիշտը թողէ իր ճանապարհը, եւ անօրէն մարդը՝ իր խորհուրդները, եւ դառնայ Տիրոջը, եւ նա կողորմէ նորան, եւ՝ մեր Աստուծուն, որովհետեւ նա շատ ներող է։
8 Որովհետեւ իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տէրը.
9 Այլ ինչպէս որ բարձր է երկինքը երկրից, նոյնպէս էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներիցը եւ իմ խորհուրդները ձեր խորհուրդներիցը։
10 Որովհետեւ ինչպէս որ իջնում է անձրեւը եւ ձիւնը երկնքից եւ ետ չէ դառնում այնտեղ, այլ ոռոգում է երկիրը եւ նորան արգասաւոր անում եւ բողբոջեցնում նորան, եւ տալիս է սերմ սերմնացանին եւ հաց՝ ուտողին,
11 Այնպէս էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խօսքը, նա պիտի պարապ ետ չդառնայ ինձ մօտ, այլ կատարէ իմ ուզածը, եւ յաջողուի նորանում, ինչի համար որ ես նորան ուղարկեցի։
12 Որովհետեւ դուք ուրախութեամբ պիտի դուրս գաք, եւ խաղաղութեամբ պիտի առաջնորդուիք, սարերն ու բլուրները պիտի բարձրաձայն ցնծան ձեր առաջին, եւ դաշտերի բոլոր ծառերը պիտի ծափ տան։
13 Թուփի փոխարէն մայր պիտի բուսնի, դժնիկի փոխարէն մրտենի պիտի բուսնի. Եւ սա պիտի լինի Տիրոջ համբաւի համար իբրեւ յաւիտենական նշան, որ չի ջնջուիլ։
1 Այսպէս է ասում Տէրը, իրաւունք պահեցէք, եւ արդարութիւն արէք. որովհետեւ իմ փրկութիւնը մօտ է որ գայ, եւ իմ արդարութիւնը՝ որ յայտնուի։
2 Երանի այն մարդին, որ կանէ այս, եւ այն մարդի որդիին, որ պինդ կբռնէ այս, եւ շաբաթը կպահէ պղծելուց, եւ իր ձեռքը կպահէ որ եւ իցէ չարութիւն անելուց։
3 Եւ թող չասէ Տիրոջը յարող օտարականի որդին այսպէս թէ Տէրը ինձ բոլորվին բաժանել է իր ժողովրդիցը, եւ թող չասէ ներքինին. Ահա ես մի չոր ծառ եմ։
4 Որովհետեւ Տէրը այսպէս է ասում այն ներքինիներին, որոնք պահում են իմ շաբաթները, եւ ընտրում են իմ ուզածը, եւ հաստատ են իմ ուխտումը.
5 Ես նորանց տեղ եւ անուն պիտի տամ իմ տանն ու իմ պարիսպներումը, աւելի լաւ քան թէ որդիք եւ աղջկերք. Եւ նորանց մի յաւիտենական անուն կտամ, որ չի ջնջուիլ։
6 Եւ այն օտարականների որդիքը, որ յարել են Տիրոջը, նորան ծառայելու են Տիրոջ անունը սիրելու, եւ նորա ծառաները լինելու համար, այսինքն բոլոր իմ շաբաթը պղծելուց պահողները եւ իմ ուխտը բռնողները,
7 Նորանց էլ պիտի բերեմ իմ սուրբ սարը, եւ նորանց ուրախացնեմ իմ աղօթքի տան մէջ. նորանց ողջակէզներն ու զոհերը ընդունելի պիտի լինեն իմ սեղանի վերայ, որովհետեւ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի բոլոր ազգերի համար։
8 Տէր Եհովայի խօսքն է, որ ժողովում է Իսրայէլի աքսորուածներին. Դեռ էլ պիտի ժողովեմ բացի նորանից նորա ժողովուածների վերայ։
9 Ով դաշտի բոլոր գազաններ, եկէք ուտելու, ով անտառի բոլոր գազաններ։
10 Նորա պահապանները բոլորը կոյր են, չգիտեն, նորանք ամենքը համր շուներ են, որ կարող չեն հաջել, տեսանողները քնում են, սիրում են մրափելը.
11 Եւ նորանք շատակեր շուներ են, ու կշտանալ չգիտեն. Եւ նորանք հովիւներ են, որ չգիտեն բան հասկանալը. Նորանք ամենքը իրանց ճանապարհին դարձան, ամեն մէկն իր շահի ետեւից իր մասին.
12 Եկէք, գինի բերեմ, եւ արբենք ցքիով. Եւ էգուցուայ օրն էլ այսպէս լինի, եւ շատ առաւել մեծ։
1 Արդարը կորչում է եւ ուշադրութիւն անող մարդ չկայ, եւ բարի մարդիկ վեր են առնվում առանց մէկի իմանալու, թէ չարիքի առաջից վեր առնուեցաւ արդարը։
2 Նա մտնում է խաղաղութեան մէջ. Նորանք հանգչում են իրանց հանգչարաններումը, որոնք ուղղութեամբ են վարվում։
3 Բայց դուք այստեղ մօտեցէք, ով վհուկ կնոջ որդիք, ով պոռնկի եւ բոզի սերունդ։
4 Ո՞ւմ վերայ էք ծաղրում, ո՞ւմ վերայ էք լայնացնում ձեր բերանը, եւ լեզուն՝ երկարացնում. Չէ՞ որ դուք անօրէնութեան զաւակներ՝ ստութեան սերունդ էք.
5 Որ տաքանում էք բեւեկնիի կուռքերով ամեն կանաչ ծառի տակին, որ մորթում էք մանուկներին ձորերում վէմերի խոռոչների տակին։
6 Ձորի կոկած քարերն էին քո բաժինը. Նորանք են՝ նորանք քո վիճակը. Նորանց էլ թափեցիր նուէր՝ մատուցրիր ընծայ. Մի՞թէ ես կդիմանամ սորանց.
7 Բարձրացած եւ վեր ելած սարի վերայ դրիր քո անկողինը, այնտեղ էլ բարձրացար զոհ զոհելու համար։
8 Եւ դռների եւ դրանդիների ետեւ դրիր քո յիշեցուցիչները, որ ինձանից հեռու մերկացնես, ու վեր ելնես. Լայնացրիր անկողինդ եւ դաշինքով վարձեցիր քեզ համար նորանցից, նորանց անկողինը սիրեցիր, ուր որ էլ տեսար։
9 Դու թագաւորի մօտը գնացիր իւղով, եւ շատացրիր քո անուշահոտութիւնները, եւ դեսպաններիդ մինչեւ հեռու տեղեր ուղարկեցիր, եւ խոնարհուեցար մինչեւ դժոխքը.
10 Քո ճանապարհի շատութիւնիցը վաստակեցիր, բայց մէկ չասեցիր թէ Յոյս չկայ. Ձեռքիդ վերակենդանութիւնը գտար, դորա համար ցաւ չունեցար։
11 Եւ ո՞ւմից էիր զարհուրում եւ վախենում, որ սուտ ասեցիր, եւ ինձ չյիշեցիր եւ հոգս չարիր. չէ՞ որ ես լռել եմ եւ այն էլ վաղուց ի վեր, եւ դու ինձանից չես վախենում։
12 Ես պիտի յայտնեմ քո արդարութիւնը, եւ քո գործերը, եւ նորանք քեզ օգուտ չունին։
13 Դու աղաղակելիս՝ թող ժողոված կուռքերդ քեզ փրկեն. Բայց նորանց ամենն էլ քամին պիտի տանի, մէկ շունչ պիտի վեր առնէ, բայց ինձ յուսացողը պիտի ժառանգէ երկիրը, եւ ստանայ իմ սուրբ սարը։
14 Եւ նա ասում է. Հորդեցէք, հորդեցէք, ճանապարհ բացէք, վեր առէք խոչն իմ ժողովրդի ճանապարհիցը։
15 Որովհետեւ այսպէս է ասում բարձրը եւ Բարձրեալը, յաւիտենականութեան մէջ բնակողը, եւ որի անունը Սուրբ է. Ես բնակվում եմ բարձրումը եւ սուրբ տեղը, բայց լինում եմ կոտրած եւ խոնարհ հոգի ունեցողի հետ, որ խոնարհների հոգին կենդանացնեմ, եւ կենդանացնեմ սրտով կոտրուածներին։
16 Որովհետեւ ես չեմ վիճելու յաւիտեան, եւ չեմ բարկանալու միշտ, նորա համար որ կնուաղէին իմ առաջին հոգին եւ ոգիները, որոնք ես ստեղծել եմ։
17 Ես նորա ագահութեան անօրէնութեանը համար բարկացայ, եւ նորան զարկեցի. Ես ծածկուեցայ եւ բարկացայ, եւ նա ետ ետ գնաց իր սրտի ճանապարհովը։
18 Նորա ճանապարհները ես տեսել եմ, եւ ես բժշկելու եմ նորան. Եւ նորան առաջնորդելու ու նորան եւ նորա սգաւորներին մխիթարելու եմ։
19 Շրթունքների պտուղն ստեղծելով, Խաղաղութիւն, խաղաղութիւն լինի հեռուներին եւ մօտիներին, ասում է Տէրը, եւ ես պիտի բժշկեմ նորան։
20 Բայց ամբարիշտները ալէծուփ ծովի նման են, որ չէ կարող հանդարտել, եւ նորա ջուրերը տիղմ ու ցեխ են դուրս տալիս։
21 Խաղաղութիւն չկայ, ասում է իմ Աստուածը, ամբարիշտների համար։
1 Կոկորդալիր գոչիր, մի խնայիր, փողի պէս բարձրացրու ձայնդ, եւ իմացրու իմ ժողովրդին իրանց յանցանքը, եւ Յակոբի տանն՝ իրանց մեղքերը.
2 բայց նորանք ինձ խնդրում են օր ըստ օրէ, եւ ուզում են գիտենալ իմ ճանապարհները՝ իբրեւ մի ազգ, որ արդարութիւն է գործում, եւ իր Աստուծոյ իրաւունքը զանց չէ անում, եւ ինձանից հարցնում են արդարութեան իրաւունքը, եւ փափաքում են Աստուծոյ մօտենալ.
3 Ի՞նչու մենք ծոմ ենք պահում, եւ դու չես տեսնում. Մենք ճգնեցնում ենք մեր անձերը, եւ դու չգիտես։ Ահա ձեր ծոմ օրը բաղձանք էք կատարում, եւ ձեր բոլոր աշխատաւորներին նեղում էք։
4 Ահա կռուի եւ հակառակութեան համար էք ծոմ պահում, եւ անզգամութեան բռունցքով զարկելու համար. Դուք այս օրը ծոմ չէք պահում, որ ձեր ձայնը լսելի անէք բարձրումը։
5 Այսպէ՞ս կլինի այն ծոմը, որին ես եմ հաւանում, իբրեւ մի օր, որ մարդ ճգնում է իր հոգովը, գլուխը քաշ է գցել կնիւնի պէս, եւ քուրձն ու մոխիրը անկողին է շինել. Սա՞ ես դու ծոմ կոչում, եւ Տիրոջը հաճելի օ՞ր։
6 Ահա սա է ծոմը, որին ես հաւանում եմ. Լուծիր անիրաւութեան կապանքները, բաց արա լուծի կոշկոռները. Եւ ջարդուածներին ազատ թող տուր, եւ ամեն տեսակ լուծ կոտրեցէք։
7 Այո, հացդ կտրիր տուր սովածին, եւ թափառական խեղճերին տար տունդ, երբոր մի մերկ տեսնես, նորան հագցրու, եւ քեզ պէս մարմին ունեցողից քեզ մի ծածկիր։
8 Այն ժամանակ քո լոյսը արշալոյսի պէս պիտի ծագի, եւ քո բժշկութիւնը շուտով պիտի բուսնի, եւ քո արդարութիւնը պիտի գնայ քո առաջից, Տիրոջ փառքը պիտի պահէ քեզ ետեւից։
9 Այն ժամանակ դու կկանչես, եւ Տէրը կպատասխանէ. Դու կաղաղկես, եւ նա կասէ. Ահա ես։ եթէ որ հեռացնես քո միջից լուծը, մատնելը եւ չարախօսութիւնը դէն գցես,
10 Եւ կերակրես սովածին ախորժանօքդ, եւ կարօտի հոգին կշտացնես, այն ժամանկ քո լոյսը կծագի խաւարումը, եւ քո խաւարը կլինի կէս օրուայ պէս։
11 Եւ Տէրը քեզ միշտ կառաջնորդէ, եւ կկշտացնէ քո անձը երաշտներումը, եւ ոսկորներդ կզօրացնէ, եւ ջրարբի պարտէզի նման կլինես, եւ ջրի ակնի պէս՝ որի ջուրը չի պակասիլ։
12 Եւ քոնոնքը պիտի շինեն մշտակայ աւերակները. Եւ դու կկանգնեցնես դարերից ի վեր աւերակ հիմերը, եւ քեզ կկոչեն՝ խրամակարկատ եւ շէն ճանապարհները վերանորոգող։
13 Եթէ ետ դարձնես շաբաթից քո ոտքը, որ բաղձանքդ չկատարես իմ սուրբ օրը, եւ շաբաթը կոչես զուարճութիւն, եւ Տիրոջը նուիրուածը՝ պատուական, եւ նորան պատուես՝ քո ճանապարհները չկատարելով, եւ քո բաղձանքը չլրացնելով եւ դատարկաբանութիւն չանելով,
14 Այն ժամանակ կզուարճանաս տէրովը, եւ ես քեզ վեր կհանեմ երկրի բարձր տեղերը, եւ քեզ կուտեցնեմ քո հայր Յակոբի ժառանգութիւնը. որովհետեւ Տիրոջ բերանը խօսեց։
1 Ահա Տիրոջ ձեռքը չէ կարճացել փրկելուց, եւ նորա ականջը չէ ծանրացել լսելուց.
2 Այլ ձեր անօրէնութիւններն են բաժանում ձեր եւ ձեր Աստուծոյ մէջ տեղը. Եւ ձեր մեղքերը ծածկեցին նորա երեսը ձեզանից որ չլսէ։
3 Որովհետեւ ձեր ձեռքերը պղծուած են արիւնով, եւ ձեր մատերը՝ անօրէնութիւնով, ձեր շրթունքները սուտ են խօսում, ձեր լեզուն անիրաւութիւն է արտաբերում։
4 Չկայ արդարութեամբ բողոքող, եւ չկայ ճշմարտութեամբ դատ վարող, նորանք յոյս են դնում դարտակ բաների, եւ խօսում են ունայնութիւն. յղի են թշուառութիւնով եւ կծնեն անօրէնութիւն։
5 Քարբի ձուերով են թուխս գալիս, եւ սարդի ոստայն են հինում, նորանց ձուերիցն ուտողը կմեռնի, եւ կոտրուողիցը իժ է դուրս պրծնում։
6 Նորանց ոստայնները հանդերձ չեն դառնալ, եւ չի ծածկուիլ նորանց գործերովը, նորանց գործերը անօրէնութեան գործեր են, եւ բռնութեան գործ է նորանք ձեռքինը։
7 Նորանց ոտները չարութեան են վազում, եւ շտապում են անմեղ արիւն թափելու, նորանց խորհուրդները անօրէնութեան խորհուրդներ են, նորանց ճանապարհներումը աւերում ու ապականութիւն կայ։
8 Խաղաղութեան ճանապարհը չգիտեն, եւ իրաւունք չկայ նորանց ուղիներումը. իրանց շաւիղները ծռմռել են, ամեն ով որ նորանում ման է գալիս՝ խաղաղութիւն չգիտէ։
9 Սորա համար իրաւունքը հեռացաւ մեզանից, եւ մեզ չէ հասնում արդարութիւնը. սպասում ենք լոյսի՝ եւ ահա խաւարը, պայծառութեան՝ եւ ահա մառախուղում ենք ման գալիս։
10 Կոյրերի պէս պատն ենք շօշափում, եւ աչք չունեցողի պէս խարխափում ենք. Գլորվում ենք կէս օրին կարծես թէ գիշեր լինի, պարարտների մէջ լինելով մեռելների պէս ենք։
11 Ամենքս մռնչում ենք արջերի պէս, եւ աղաւնիների պէս ճվճվում, սպասում ենք դատաստանի, բայց չկայ, փրկութեան՝ բայց նա մեզանից հեռու է։
12 Որովհետեւ շատացել են մեր յանցանքները քո առաջին, եւ մեր մեղքերը վկայում են մեզ դէմ, որովհետեւ մեր յանցանքները մեզ հետ են, եւ մենք մեր անօրէնութիւնները գիտենք։
13 Յանցանք ենք գործել, եւ ուրացել ենք Տիրոջը, եւ խոտորել ենք մեր Աստուծուն հետեւելուցը, բռնութիւն եւ ապստամբութիւն ենք խօսել, եւ մեր սրտերումը փուչ բաներ մտածել։
14 Եւ դատաստանը ետ է դառել, եւ արդարութիւնը՝ հեռուանց կանգնել, որովհետեւ ճշմարտութիւնը գլորվում է հրապարակումը, եւ ուղղութիւնը չէ կարողանում ներս մտնել։
15 Ճշմարտութիւնը աներեւոյթ է դառնում, եւ չարութիւնից հեռացողը կողոպտվում է։ Եւ Տէրը տեսաւ, եւ սա չար երեւեցաւ նորա աչքին, որովհետեւ իրաւունք չմնաց։
16 Եւ տեսաւ որ մարդ չկար, եւ զարմացաւ որ միջնորդ չկար. Եւ նորա բազուկը օգնեց նորան, եւ նորա արդարութիւնը նորան նպաստեց։
17 Եւ նա հագաւ արդարութիւնը զրահի պէս, եւ փրկութեան սաղաւարտը իր գլխին. Եւ վրէժխնդրութեան զգեստը հագաւ իբրեւ պատմուճան, եւ նախանձն իր վերայ առաւ վերարկուի պէս։
18 գործերին համեմատ հատուցում է տալու. Բարկութիւն՝ իր հակառակորդներին, հատուցում՝ իր թշնամիներին, եւ կղզիներին իրանց վարձքը պիտի հատուցանէ։
19 Եւ պիտի վախենան Տիրոջ անունից արեւմուտքից եղողները, եւ նորա փառքիցը՝ արեւելքից եղողները. Երբոր թշնամին գետի պէս գայ, Տիրոջ հոգին նորան կփախցնէ։
20 Եւ Փրկիչ պիտի գայ Սիօնի համար, եւ Յակոբի մէջ յանցանքից ետ դարձողների համար, ասում է Տէրը։
21 Իմ էլ ուխտը նորանց հետ սա է, ասում է Տէրը. Իմ հոգին որ քեզ վերայ է, եւ իմ խօսքերը որ դրել եմ քո բերանումը, պիտի չպակասեն քո բերանից եւ քո զաւակների բերանից եւ քո զաւակների զաւակների բերանիցը, ասում է Տէրը, այսուհետեւ մինչեւ յաւիտեան։
1 Վեր կաց, լուսաւորուիր, որովհետեւ լոյսդ եկել է, եւ Տիրոջ փառքը ծագել է քեզ վերայ։
2 Որովհետեւ ահա խաւարը ծածկել է երկիրը, եւ մառախուղն՝ ազգերը. Բայց քեզ վերայ ծագում է Տէրը, եւ նորա փառքը երեւում է քեզ վերայ։
3 Եւ ման են գալիս ազգերը դէպի քո լոյսը, եւ թագաւորները՝ դէպի քեզ վերայ ծագած պայծառութիւնը։
4 Բարձրացրու աչքերդ շուրջանակի եւ տես, բոլորը ժողովուած գալիս են դէպի քեզ. Քո որդիքը հեռուանց են գալիս, եւ աղջկերքդ բազուկների մէջ են գրկուած։
5 Այն ժամանակ կտեսնես եւ կզմայլես, եւ սիրտդ ուրախութիւնից կդողայ եւ կլայնանայ. Որովհետեւ դէպի քեզ պիտի դիմէ ծովի առատութիւնը, եւ ազգերի հարստութիւնը պիտի գայ քեզ մօտ։
6 Ուղտերի երամակը պիտի ծածկէ քեզ՝ Մադիամի եւ Գեփայի կոզռակները, բոլորը Սաբայիցն են գալիս, ոսկի եւ կնդրուկ են բերելու, եւ Տիրոջ գովասանքներն են աւետելու։
7 Կեդարի բոլոր հօտերը քեզ մօտ պիտի ժողովուին, Նաբէօթի խոյերը պիտի ծառայեն քեզ. Վեր պիտի ելնեն իմ սեղանի վերայ իբրեւ ընդունելի, եւ ես իմ փառաց տունը պիտի փառաւորեմ։
8 Ո՞վ են սորանք, որ թռչում են ամպի պէս, եւ աղաւնիների պէս՝ դէպի իրանց վանդակները։
9 Որովհետեւ կղզիները սպասում են ինձ, եւ Թարսիսի նաւերը առաջինն են, որ քո որդկանցը բերեն հեռուից, եւ նորանց հետ նորանց արծաթն ու նորանց ոսկին, քո Տէր Աստուծոյ եւ քեզ զարդարող Իսրայէլի Սուրբի անունի համար։
10 Եւ օտարների որդիքը պիտի քո պարիսպները, եւ նորանց թագաւորները քեզ պիտի ծառայեն. Որովհետեւ իմ բարկութիւնումը քեզ զարկեցի, բայց իմ հաճութիւնովը պիտի քեզ գթամ։
11 Եւ քո դռները պիտի միշտ բաց լինեն, ցերեկը եւ գիշերը պիտի չկապուին. Որ ազգերի զօրութիւնը քեզ մօտ բերեն, եւ նորանց թագաւորները հանդէսով կգան։
12 Որովհետեւ այն ազգը եւ այն թագաւորութիւնը որ քեզ չի ծառայիլ, պիտի փչանայ. Եւ այնպիսի ազգերը պիտի բոլորովին քանդուին։
13 Լիբանանի փառքը քեզ մօտ պիտի գայ, մայրը, սօսին եւ տօսախը մէկտեղ, իմ սրբարանի տեղը զարդարելու համար, եւ ես իմ ոտքերի տեղը պիտի փառաւորեմ։
14 Եւ քեզ մօտ պիտի գան ծռելով քեզ տանջողների որդիքը, եւ քեզ պիտի երկրպագութիւն անեն ոտքերիդ թաթերի մօտ բոլոր քեզ անարգողները. Եւ քեզ պիտի կոչեն. Տիրոջ քաղաք, Իսրայէլի Սուրբի Սիօնը։
15 Նորա փոխանակ որ եղել էիր թողուած, ատուած, եւ անտես ձգուած, ես քեզ շինել եմ յաւիտենական փառք, ուրախութիւն՝ ազգից ազգ։
16 Եւ պիտի ազգերի կաթը ծծես, եւ թագաւորների ստինքն ես ծծելու, եւ իմանալու ես, որ ես Տէրս եմ քո Փրկիչը, եւ քեզ Ազատողը՝ յակոբի հզօրս։
17 Պղնձի տեղ ոսկի պիտի բերեմ, եւ երկաթի տեղ պիտի արծաթ բերեմ, եւ փայտերի տեղ՝ պղինձ, եւ քարերի տեղ՝ երկաթ, եւ քո վերակացուներդ պիտի շինեմ խաղաղութիւնը, եւ քո ոստիկաններդ՝ արդարութիւնը։
18 Այլ եւս լսելի չի լինիլ քո երկրումը բռնութիւն, եւ աւերում ու կոտորած՝ քո սահմաններումը. Եւ դու Փրկութիւնը կոչելու ես քո պարիսպները եւ քո դռները Օրհնաբանութիւնը։
19 Այլ եւս արեւը չի լինելու քո լոյսը ցերեկը, եւ լուսինը քեզ լոյս չի տալու լուսաւորելու համար. Այլ Եհովան կլինի քեզ համար յաւիտենական լոյսը, եւ քո Աստուածը՝ քո փառքը։
20 Քո արեւն այլ եւս պիտի մար չմտնէ, եւ քո լուսինը չնուաղի, այլ Եհովան պիտի լինի քո յաւիտենական լոյսը, եւ պիտի վերջանան քո սուգի օրերը։
21 Եւ քո ժողովրդի բոլորն էլ արդար պիտի լինեն, յաւիտեան պիտի ժառանգեն երկիրը, իբրեւ իմ տնկած ընձիւղը՝ իմ ձեռքերի գործը՝ փառաւորուելու համար։
22 Ամենափոքրը հազար պիտի դառնայ, եւ ամենապզտիկը՝ զօրաւոր ազգ. Ես Տէրս իր ժամանակին շուտով կանեմ։
1 Տէր Եհովայի հոգին ինձ վերայ է, ըստ որում Տէրը օծել է ինձ. Նա ուղարկել է ինձ աղքատներին աւետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատութիւն հրատարակելու եւ կապեալներին՝ արձակում.
2 Տիրոջ համար հրատարակելու տարին, եւ վրէժխնդրութեան օրը՝ մեր Աստուծոյ համար. բոլոր սգաւորներին մխիթարելու համար.
3 Սիօնի սգաւորների համար որոշելու, որ նորանց փառք տրուի մոխրի տեղ, ուրախութեան իւղ՝ սուգի տեղ, գովութեան պատմուճան՝ հանգուած սրտի տեղ. Եւ նորանց պիտի կոչեն արդարութեան բեւեկնիներ, որ Տէրը տնկել է իր փառաւորութեան համար։
4 Եւ նորանք պիտի շինեն այն աւերակները որ ի վաղուց կան, առաջի փլատակները պիտի կանգնեցնեն, եւ պիտի նորոգեն աւերման քաղաքները, դարէ ցդար ամայի մնացած տեղերը։
5 Եւ օտարականները պիտի կանգնեն եւ ձեր հօտերը հովուեն. Եւ օտարների որդիքը ձեր երկրագործներն ու այգեգործները պիտի լինեն։
6 Եւ դուք պիտի Տիրոջ քահանաները կոչուիք, «Մեր Աստուծոյ պաշտօնեաներ» են ասելու ձեզ. ազգերի հարստութիւնը պիտի ուտէք, եւ նորանց փառքովը պանծաք։
7 Ձեր ամօթի փոխարէն կրկնապատիկ ուրախութիւն, եւ անարգանքի փոխարէն պիտի ցնծան իրանց բաժնի վերայ, սորա համար կրկնապատիկը պիտի ժառանգեն իրանց երկրումը, յաւիտենական ուրախութիւն են ունենալու նորանք։
8 Որովհետեւ ես Տէրս սիրում եմ իրաւունքը, ատում եմ անիրաւութիւնն եւ յափշտակութիւնը, եւ պիտի տամ նորանց գործերի վարձքը հաւատարմութիւնով, եւ նորանց հետ յաւիտենական ուխտ պիտի դնեմ։
9 Եւ պիտի ճանաչուին ազգերի մէջ նորանց սերունդը, եւ նորանց զաւակունքը ժողովուրդների մէջ. Բոլոր նորանց տեսնողները պիտի գիտենան թէ նորանք Տիրոջ օրհնած սերունդն են։
10 Ես ուրախութեամբ պիտի ուրախանամ Տէրովը, իմ անձը պիտի խնդայ իմ Աստուծովը. Որովհետեւ նա ինձ փրկութեան հանդերձներ հագցրեց, արդարութեան պատմուճանը գցեց ինձ վերայ. Ինչպէս մի փեսայ, որ դնում է իր խոյրը, եւ մի հարսի պէս՝ որ զարդարվում է իր զարդերովը։
11 Որովհետեւ ինչպէս որ երկիրը բուսցնում է իր տունկը, եւ ինչպէս որ պարտէզը ծլիլ է տալիս իր մէջ սերմուածը, այսպէս էլ Տէր Եհովան բուսցնելու է արդարութիւնը եւ օրհնաբանութիւնը բոլոր ազգերի առաջին։
1 Սիօնի պատճառովը ես չեմ լռելու, եւ Երուսաղէմի համար չեմ հանգստանալու, մինչեւ որ ծագէ նորա արդարութիւնը արշալուսի պէս, եւ նորա փրկութիւնը՝ բոցավառ ջահի պէս։
2 Եւ ազգերը պիտի տեսնեն քո արդարութիւնը, եւ բոլոր թագաւորութիւնները՝ քո փառքը. Եւ քեզ նոր անունով պիտի կոչեն, որ Տիրոջ բերանը կանուանէ։
3 Եւ դու փառաւոր պսակ կլինես Տիրոջ ձեռքումը, եւ արքայական թագ՝ քո Աստուծոյ ափումը։
4 Այլ եւս քեզ չեն ասիլ՝ Թողուած, եւ քո երկրին այլ եւս չեն ասիլ՝ Աւերակ, այլ քեզ պիտի ասուի՝ Իմ հաւանածը, եւ քո երկրին՝ Ամուսին ունեցող, որովհետեւ Տէրը քեզ հաւանելու է, եւ քո երկիրն ամուսնանալու է։
5 Որովհետեւ երիտասարդը կոյսի հետ ամուսնանալու պէս՝ պէտք է քո որդիները քեզ հետ ամուսնանա, եւ փեսան հարսի վերայ ուրախանալու պէս՝ պէտք ՝ քեզ վերայ ուրախանայ քո Աստուածը։
6 Քո պարիսպների վերայ, ով Երուսաղէմ, պահապաններ եմ դրել. Նորանք բոլոր օրը եւ բոլոր գիշերը բնաւ պիտի չլռեն. Դուք ով Տիրոջը յիշողներ, մի լռէք,
7 Եւ նորան դադար մի տաք, մինչեւ որ նա հաստատէ, եւ մինչեւ որ նա Երուսաղէմը օրհնութիւն շինէ երկրումը։
8 Տէրը երդում է արել իր աջովը եւ իր զօրութեան բազուկը, թէ Քո ցորենը միւսանգամ չեմ տալու քո թշնամիներին իբրեւ կերակուր, եւ օտարների որդիքը պիտի չխմեն գինին, որի վերայ դու վաստակեցիր։
9 Այլ նորա հնձողները պիտի ուտեն նորան, եւ Տիրոջը օրհնաբանեն, եւ նորա ժողովողները պիտի խմեն իմ սրբարանի սրահներումը։
10 Անցէք՝ անցէք դռներիցը, պատրաստեցէք ժողովրդի ճանապարհը, ուղղեցէք՝ ուղղեցէք ուղին, քարերը միջիցը հանեցէք, դրօշակ բարձրացրէք ազգերի համար։
11 Ահա Տէրը լսել է տուել մինչեւ երկրի ծայրը. ասեցէք Սիօնի աղջկանը՝ Ահա քո Փրկիչը գալիս է, ահա նորա վարձքը նորա հետն է, եւ նորա հատուցումը նորա առաջին։
12 Եւ նորանց պիտի ասեն. Սուրբ ժողովուրդ, Տիրոջ փրկուածներ. Եւ քեզ պիտի կոչեն. Ուզուած, Չթողուած քաղաք։
1 Ո՞վ է սա, որ գալիս է Եդովմիցը, հանդերձները կարմրացած՝ Բօսրայից. Սա՝ որ փառաւորուած է իր հագուստովը, եւ ծածանվում է իր շատ զօրութեան մէջ։ Ես, որ խօսում եմ արդարութիւնով եւ կարող եմ փրկելու։
2 Ի՞նչու համար կարմիր է քո հագուստը, եւ քո հանդերձները՝ հնձան կոխողի հանդերձի պէս։
3 Հնձանը ես մինակ եմ կոխել, եւ ժողովուրդներից մէկը չկար ինձ հետ. Եւ ես կոխեցի նորանց իմ բարկութիւնովը, եւ ոտնահարեցի իմ սրտմտութիւնովը, եւ որանց արիւնը իմ հանդեձներովը տուաւ եւ իմ բոլոր զգեստները ներկեցի։
4 Որովհետեւ վրէժխնդրութեան օր կար իմ սրտումը, եւ իմ փրկուածների տարին եկել էր։
5 Եւ ես նայեցի, բայց օգնող չկար, եւ ակնկառոյց մտիկ տուի, բայց ձեռք բռնող չկար եւ ինձ օգնեց իմ բազուկը, եւ իմ բարկութիւնն էր ինձ ձեռք բռնողը։
6 Եւ ես ժողովուրդները կոխ տուի իմ բարկութիւնովը, եւ նորանց արբեցրի իմ սրտմտութիւնովը, եւ նորանց արիւնը իջեցրի գետինը։
7 Տիրոջ ողորմութիւնները պիտի յիշեմ, Տիրոջ գովասանքները, Տիրոջ բոլոր մեզ արածների համեմատ, եւ այն շատ բարիքը՝ Իսրայէլի տան համար, որոնք նա արաւ իր գթութիւնովն ու առատ ողորմութիւնովը։
8 Եւ նա ասեց. Նորանք հէնց իմ ժողովուրդներն են, այնպիսի որդիք, որոնք չեն ստել. Եւ նա նորանց փրկիչը եղաւ։
9 Նորանց բոլոր նեղութիւնների մէջ նա նեղվում էր. Եւ նորա երեսի հրեշտակը ազատեց նորանց. իր սիրովն ու գթութիւնովը նա փրկեց նորանց, եւ նորանց վեր առաւ եւ կրեց նորանց բոլոր վաղուցւայ օրերումը։
10 Բայց նորանք ապստամբուեցին եւ բարկացրին նորա սուրբ հոգին, նա էլ նորանց թշնամի դառաւ, եւ ինքը պատերազմեց նորանց հետ։
11 Եւ նա հին օրերը, Մովսէսին եւ իր ժողովրդին յիշեց. Ո՞ւր է նա, որ վեր հանեց նորանց ծովիցն իր հօտի հովիւովը. ո՞ւր է նա, որ նորանց միջումը դրաւ իր սուրբ հոգին.
12 Որ ման ածեց Մովսէսի աջ կողմին իր փառաւորութեան բազուկը, որ պատառեց ջուրերը նորանց առաջին, որպէս զի իրան համար յաւիտենական անուն շինէ.
13 Որ նորանց անցկացրեց անդունդներով, որոնք չսահեցին՝ ինչպէս որ ձին անապատումը։
14 Ինչպէս որ անասունը իջնում է հովիտումը. Տիրոջ հոգին նորան հանգստացրեց. Նոյնպէս էլ դու առաջնորդեցիր քո ժողովրդին, որ քեզ համար փառաւոր անուն շինես։
15 Նայիր երկնքիցը՝ եւ տես քո սուրբ եւ փառաւոր բնակարանիցը. Ո՞ւր է քո նախանձն ու ոյժը. քո աղիքների գալարուիլը եւ քո գթութիւններն դէպի ինձ՝ իրանց ետ են քաշում։
16 Որովհետեւ մեր Հայրը դու ես, թէեւ Աբրահամը մեզ չգիտեր, եւ Իսրայէլը մեզ չէ ճանաչում. Դու ես մեր Հայրը, ով տէր, վաղուց ի վեր քո անունը մեր Փրկիչ է։
17 Ի՞նչու համար դու մեզ մոլորեցնում ես, ով Տէր, քո ճանապարհներիցը. խստացնում մեր սրտերը, որ քեզանից չվախենանք. Ետ դարձիր քո ծառաների համար՝ քո ժառանգութեան ցեղերի համար։
18 Քիչ ժամանակ ժառանգեց քո սրբութեան ժողովուրդը. մեր թշնամիները ոտնակոխ արին քո սրբարանը։
19 Մենք եղել ենք այնպէս որ իբր թէ դու յաւիտեան չես տիրել մեզ վերայ, որոնց վերայ կոչուած չէ եղել քո անունը։
1 Ոհ թէ ճեղքէիր երկինքը՝ վայր իջնէիր. քո առաջը սարերը պիտի հալուէին՝
2 Ինչպէս կրակով վառվում է խռիւը, եւ ջուրը եփում՝ կրակով. Որ իմացնէիր քո անունը քո թշնամիներին, եւ քո երեսից դողային ազգերը։
3 Երբոր դու արիր այն սոսկալի բաները, որ մենք չէինք սպասում, եւ իջար, քո երեսից սարերը հալուեցան։
4 Եւ յաւիտենից ի վեր չէ լսուած եւ ականջի չէ հասած, աչք էլ չէ տեսել, որ քեզանից բաց մէկ ուրիշ աստուած այսպիսի բաներ անէր իրան յուսացողներին։
5 Դու հասնում ես ուրախ եղողին եւ արդարութիւն անողին, որ յիշում են քեզ քո ճանապարհներումը. Ահա դու բարկացար, եւ մենք յանցաւոր էինք. յաւէտ դորանցում ենք գտնվում. Մի՞թէ մենք կփրկուինք։
6 Եւ մենք ամենքս պիղծ բանի պէս ենք դառել, եւ դաշտանի շորի պէս է մեր ամեն արդարութիւնը, եւ տերեւի պէս մենք ամենքս թոռոմել ենք, եւ մեր յանցանքները քամիի պէս վեր են առնում մեզ։
7 Եւ քո անունը կանչող չկայ, մէկ զարթնող՝ որ քեզանով զօրանար. Որովհետեւ դու ծածկել ես քո երեսը մեզանից, եւ մեզ մաշեցնում ես մեր անօրէնութիւնների միջոցովը։
8 Եւ հիմա, ով Տէր, դու ես մեր հայրը. մենք կաւն ենք, եւ դու՝ մեր բրուտը, եւ քո ձեռքի գործ ենք մենք ամենքս։
9 Խիստ մի բարկանար, ով Տէր, եւ մի յաւիտեան յիշիր անօրէնութիւնը, ահա նայիր մէկ, ամենքս քո ժողովուրդն ենք։
10 Քո սուրբ քաղաքները անապատ են եղել, Սիօնը անապատ է դառել, Երուսաղէմը՝ աւերակ։
11 Մեր սրբութեան եւ մեր փառաց տունը, որի մէջ քեզ օրհներգում էին մեր հայրերը, կրակի ճարակ է դառել. Եւ մեր ամեն ցանկալիքը ամայի են դառել։
12 Այս բաների վերայ պիտի զսպե՞ս քեզ, ով Տէր, պիտի լռե՞ս եւ մեզ անչափ նեղե՞ս։
1 Ես որոնուեցի նորանցից, որ չէին հարցնում. Ես գտնուեցայ նորանցից, որ ինձ չէին խնդրում. Եւ ասեցի. Ահա ես, ահա ես, այն ազգին, որ իմ անունը չէր կանչել։
2 Ես տարածեցի իմ ձեռքերը ամեն օր դէպի մի ապստամբ ժողովուրդ, որոնք գնում են մի այնպիսի ճանապարհով որ լաւ չէ, իրանց խորհուրդների ետեւից.
3 Մի այնպիսի ժողովուրդ, որ ինձ բարկացնում են միշտ իմ առաջին, որոնք զոհում են այգիներում, եւ խունկ են ծխում աղիւսների վերայ.
4 Որոնք բնակվում են գերեզմաններում, եւ գաղտուկ տեղերում օթեւանում, որոնք խոզի միս են ուտում, եւ որոնց ամանների մէջ պղծութիւններ կան փրթուած.
5 Որոնք ասում են՝ Մէկ կողմ քաշուիր, ինձ մի դիպչիր, որ ես քեզանից սուրբ եմ։ Սորանք ծուխ են իմ ռնգաց մէջ, բորբոքած կրակ են ամեն օր։
6 Ահա գրուած է իմ առաջին, չպիտի լռեմ, այլ պիտի հատուցանեմ, եւ հատուցանեմ նորանց ծոցը.
7 Ձեր անօրէնութիւնները եւ ձեր հայրերի անօրէնութիւնները մէկտեղ, ասում է Տէրը, որոնք խունկ ծխեցին սարերի վերայ, եւ բլուրների վերայ անարգեցին ինձ, եւ ես ետ պիտի չափեմ իրանց առաջի գործն իրանց առաջին։
8 Այսպէս է ասում Տէրը. Ինչպէս քաղցու է գտնվում ողկոյզի մէջ, եւ ասում են. Դորան մի փչացնիր, որովհետեւ օրհնութիւն կայ միջումը, նոյնպէս եմ անելու ես էլ իմ ծառաների համար, որպէս զի ամենքին չփչացնեմ։
9 Եւ Յակոբիցը սերունդ՝ եւ Յուդայից իմ սարերի մի ժառանգ պիտի հանեմ, եւ իմ ընտրեալները պիտի ժառանգեն այն, եւ իմ ծառաները՝ այնտեղ պիտի բնակուեն։
10 Եւ Սարօնը պիտի հօտերի փարախ լինի եւ Աքովրի ձորը՝ արջառների մակաղատեղ իմ ժողովրդի համար, որ ինձ խնդրելու է։
11 Բայց դուք Տիրոջը թողողներ էք, իմ սուրբ սարը՝ մոռացողներ, Գադ կուռքին սեղան պատրաստողներ, եւ Մենի կուռքին նուէր լցնողներ էք։
12 Եւ ես էլ ձեզ որոշեցի սուրի համար, եւ ամենքդ պիտի ծռուիք մորթուելու. որովհետեւ կանչեցի եւ դուք չպատասխանեցիք, խօսեցի եւ դուք չլսեցիք. Այլ չարութիւն արիք իմ աչքի առաջին, եւ ինձ հաճելի չեղածն ընտրեցիք։
13 Նորա համար Տէր Եհովան այսպէս է ասում. Ահա իմ ծառաները պիտի ուտեն, բայց դուք պիտի սոված մնաք, ահա իմ ծառաները պիտի խմեն, բայց դուք պիտի ծարաւ մնաք, ահա իմ ծառաները պիտի ուրախանան, բայց դուք պիտի ամաչէք։
14 Ահա իմ ծառաները պիտի ցնծան սրտի բերկրութիւնից, բայց դուք պիտի գոռաք սրտի ցաւից, եւ սրտաբեկութիւնից պիտի ոռնաք։
15 Եւ ձեր անունը պիտի թողէք իբրեւ անէծք իմ ընտրեալների համար, եւ Տէր Եհովան քեզ պիտի մեռցնէ, բայց իր ծառաներին պիտի մի ուրիշ անուն կանչէ։
16 Որ երկրի վերայ օրհնուողը պիտի օրհնուի ճշմարիտ Աստուծով, եւ երկրի վերայ երդում անողը՝ երդում անէ ճշմարիտ Աստուծով, որովհետեւ այն առաջի նեղութիւնները մոռացուեցան, եւ նորանք ծածկուած են իմ աչքի առաջից։
17 Որովհետեւ ահա ես նոր երկինք եւ նոր երկիր եմ ստեղծում, եւ առաջինները պիտի չյիշուին եւ միտքը պիտի չգան։
18 Այլ դուք պիտի ուրախանաք եւ բերկրուիք յաւիտեանս յաւիտենից նորանով, որ ես ստեղծելու եմ։ Որովհետեւ ահ ես ստեղծում եմ Երուսաղէմը բերկրանք եւ նորա ժողովուրդը՝ ուրախութիւն։
19 Եւ ես պիտի ցնծամ Երուսաղէմի վերայ, եւ ուրախանամ իմ ժողովրդովը. Եւ այլ եւս պիտի չլսուի նորանում լացի ձայն եւ ողբի ձայն։
20 Եւ այլ եւս պիտի չլինի այնտեղից մի քանի օրական մանուկ, եւ մի ծեր, որ իր օրերը լրացրած չլինի. Որովհետեւ երիտասարդը պիտի հարիւր տարեկան մեռնի, եւ հարիւր տարուան մեղաւորը պիտի անիծուի։
21 Եւ տուներ պիտի շինեն եւ բնակուեն, եւ այգիներ տնկեն ու նորանց պտուղն ուտեն։
22 նորանք չեն շինիլ, որ ուրիշը բնակուէ, նորանք չեն տնկել, որ ուրիշն ուտէ. Որովհետեւ իմ ժողովրդի օրերը ծառի օրերի չափ պիտի լինեն, եւ իրանց ձեռքերի գործը պիտի մաշեցնեն իմ ընտրեալները։
23 Նորանք պիտի դարտակ տեղը չվաստակեն, եւ չծնեն թշուառութեան համար. Որովհետեւ նորանք Տիրոջ օրհնեալների սերունդը կլինեն, եւ նորանց զաւակունքն էլ նորանց հետ։
24 Եւ պիտի լինի, որ նորանք դեռ չկանչած՝ ես կպատասխանեմ եւ նորանք դեռ խօսելիս՝ ես կլսեմ։
25 Գայլը եւ գառը միասին կարածեն, եւ առիւծը արջառի պէս խոտ կուտէ. Եւ օձի կերակուրը հող է լինելու։ նորանք պիտի չվնասեն եւ չապականեն իմ բոլոր սուրբ սարի վերայ, ասում է Տէրը։
1 Այսպէս է ասում Տէրը. Երկինքը իմ աթոռն է եւ երկիրը՝ իմ ոտքերի պատուանդանը. Դա ի՞նչ տուն է, որ շինում էք ինձ համար, եւ դա ի՞նչ տեղ է իմ հանգստութեան համար։
2 Այդ ամենն էլ իմ ձեռքն է արել, եւ եղան այդ ամենը, ասում է Տէրը. Եւ ես սորան եմ մտիկ տալիս՝ խոնարհին եւ կոտրած հոգի ունեցողին եւ իմ խօսքից դողացողին։
3 Արջառ մորթողը մարդասպան է, գառը զոհողը շուն մորթող է, նուէր մատուցանողը խոզի արիւն մատուցանող է, կնդրուկ յիշեցնողը կուռք օրհնող է։ Նորանք էլ են ընտրել իրանց ճանապարհները, եւ իրանց սրտին հաճելի են իրանց կուռքերը.
4 Ես էլ եմ ընտրում իրանց թշուառութիւնները, եւ նորանց վախեցած բաները պիտի բերեմ նորանց վերայ, որովհետեւ ես կանչեցի եւ պատասխանող չկար, խօսեցի եւ նորանք չլսեցին, եւ չարութիւն արին իմ աչքի առաջին, եւ իմ չուզած բանը ընտրեցին։
5 Լսեցէք Տիրոջ խօսքը դուք, որ դողում էք նորա խօսքից. Ասում են ձեր եղբայրները, որ ձեզ ատում եւ անարգում են իմ անունի համար՝ Թող Տէրը փառաւորուի, եւ մենք տեսնենք ձեզ ուրախութեան մէջ. Բայց նորանք պիտի ամաչեն։
6 Աղաղակի ձայն կայ քաղաքիցը, մի ձայն՝ տաճարիցը. Տիրոջ ձայնը, որ հատուցանում է իր թշնամիներին հատուցումը։
7 Դեռ չերկնած ծնեց, դեռ երկունքը չեկած՝ արու զաւակով ազատուեցաւ։
8 Ո՞վ է այսպիսի բան լսել, ո՞վ այսպիսի բան տեսել, մի՞թէ երկիրը մէկ օրում է ծնում, կամ մէկ ազգը մէկ անգամում է ծնվում, որ Սիօնը երկնում եւ իսկոյն ծնում է իր որդկանցը։
9 Ես որ բերում եմ ծնելու կէտին՝ ծնել չե՞մ տալ, ասում է Տէրը, կամ ես որ ծնել եմ տալիս՝ պիտի կապէի՞ ասում է քո Աստուածը։
10 Երուսաղէմի հետ ուրախացէք, եւ բերկրացէք նորանով, դուք ամենքդ որ նորան սիրում էք. Ուրախացէք նորա հետ ուրախութիւնով, որ դուք ամենքդ, որ նորա հետ սուգ էիք անում։
11 Որովհետեւ պիտի ծծէք եւ կշտանաք նորա մխիթարութեան ստինքիցը, որպէս զի դիէք եւ զուարճանաք նորա փառաց առատութիւնիցը։
12 Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Ահա ես բերում եմ խաղաղութիւնը նորա վերայ գետի պէս, եւ յորդահոս վտակի պէս՝ ազգերի փառքը. Եւ դուք պիտի ծծէք, գրկի մէջ պիտի վեր առնուիք, եւ ծունկերի վերայ պիտի գգվուիք։
13 Ինչպէս որ մէկ մարդ՝ որին իր մայրը կմխիթարէ, նոյնպէս էլ ես պիտի մխիթարեմ ձեզ, եւ Երուսաղէմով պիտի մխիթարուիք։
14 Եւ պիտի տեսնէք, եւ ձեր սիրտերն ուրախանան. Եւ ձեր ոսկորները պիտի կանաչ խոտի պէս ծաղկեն, եւ պիտի յայտնուի Տիրոջ ձեռքը իր ծառաների վերայ, եւ բարկութիւնը՝ նորա թշնամիների վերայ։
15 Որովհետեւ ահա Տէրը գալիս է կրակով եւ մրրկի պէս՝ նորա կառքերը. Որ իր բարկութիւնը գործ դնէ եռանդով, եւ իր սպառնալիքը՝ կրակի բոցով։
16 Որովհետեւ կրակով դատելու է Տէրը, եւ իր սրովը՝ բոլոր մարմինը. Եւ շատ են լինելու Տիրոջ սպանածները։
17 Իրանց սրբողները եւ իրանց մաքրողները պարտէզների համար մէկ մէկի ետեւից մէջտեղը, որոնք խոզի միս են ուտում եւ պիղծ բան եւ մուկ, մէկտեղ պիտի բնաջինջ լինեն, ասում է Տէրը։
18 Եւ ես նորանց գործերն եւ նորանց խորհուրդներն գիտեմ. և ժամանակը կգայ որ բոլոր ազգերն ու լեզուները ժողովեմ, եւ նորանք պիտի գան եւ իմ փառքը տեսնեն։
19 Եւ ես նորանցում նշան պիտի դնեմ, եւ նորանցից պիտի ուղարկեմ իբրեւ ազատուածներ ազգերի մօտ, այսինքն Թարսիս, Փուղ, Ղուդ՝ աղեղնաւորներին, Թոբէլ եւ Յաւան. Այն հեռու կղզիները, որ չեն լսել իմ համբաւը եւ չեն տեսել իմ փառքը, եւ նորանք պիտի պատմեն իմ փառքը ազգերի մէջ։
20 Եւ նորանք պիտի բերն ձեր բոլոր եղբայրներին բոլոր ազգերից իբրեւ ընծայ Տիրոջ համար ձիերով եւ կառքով, գահաւորակներով, ջորիներով եւ տաճիկ ուղտերով իմ սուրբ սարը՝ Երուսաղէմ, ասում է Տէրը. Ինչպէս որ Իսրայէլի որդիքն մաքուր ամանով ընծայ են բերում Տիրոջ տունը։
21 Եւ նորանցից էլ եմ առնելու քահանաներ եւ Ղեւտացիներ, ասում է Տէրը։
22 Որովհետեւ ինչպէս որ այն նոր երկինքը եւ այն նոր երկիրը, որ ես ստեղծելու եմ, իմ առաջին պիտի կանգնին, ասում է Տէրը, նոյնպէս էլ պիտի հաստատ կենայ ձեր սերունդը եւ ձեր անունը։
23 Եւ պիտի լինի, որ ամսից ամիս եւ շաբաթից շաբաթ պիտի գայ ամեն մարմին իմ առաջը երկրպագելու, ասում է Տէրը։
24 Եւ նորանք պիտի դուս գան եւ տեսնեն ինձ դէմ ապստամբող մարդկանց դիերը, որովհետեւ նորանց որդը չի մեռնիլ, եւ նորանց կրակը չի հանգչիլ, եւ նորանք պիտի զզուանք լինեն ամեն մարմնի համար։