10 Այտերդ գեղեցիկ են գինդերովը, պարանոցդ՝ մանեակներովը։
11 Ոսկի գինդեր շինենք քեզ համար արծաթի կիտուածքով։
12 Քանի որ թագաւորը իր սեղանի վերայ էր, իմ նարդոսը իր հոտը բուրեց։
13 Ստաշխի ծրար է իմ սիրականը ինձ համար. Ստինքներիս մէջ է անցկացնելու գիշերը։
14 Հինայի ողկոյզ է իմ սիրականը ինձ համար, Ենգադդիի այգեստանումը։
15 Ահա գեղեցիկ ես դու, ով ընկերուհիս. Ահա գեղեցիկ ես. Աչքերդ աղաւնիների աչքեր են։
16 Ահա գեղեցիկ ես դու, ով իմ սիրական, նաեւ հաճելի, նաեւ մեր անկողինը դալար է։
17 Մեր տների գերանները եղեւնափայտ են, մեր առիքները՝ մայր փայտ։
1 Սողոմոնի երգ երգոցը։
2 Թող ինձ համբուրէ իր բերանի համբոյրներովը, որովհետեւ քո սէրը գինիից լաւ է։
3 Ախորժելի են հոտոտելիքին քո իւղերը. Թափուած իւղ է քո անունը. Նորա համար սիրում են քեզ օրիորդները։
4 Քաշիր ինձ, ետեւիցդ կվազենք. Թագաւորն ինձ տարաւ իր սենեակները. Ցնծանք եւ ուրախանանք քեզ հետ. Քո սէրն աւելի յիշենք քան թէ գինին. Ուղղութեամբ սիրում են քեզ։
5 Սեւ եմ ես, բայց գեղեցիկ, ով Երուսաղէմի աղջկունք, Կեդարի վրանների նման, Սողոմոնի վարագոյրների նման։
6 Մի նայիք որ ես սեւացած եմ, որովհետեւ արեւն ինձ խանձել է. Մօրս որդիքը բարկացել էին ինձ վերայ, ինձ պահապանուհի էին դրել այգիներին. Բայց ես իմ սեփական այգին չէի պահապանում։
7 Ասիր ինձ, ով հոգիիս սիրածը, ո՞րտեղ ես արածեցնում. Ո՞րտեղ ես տաւարը իջեցնում կէս օրին. Ապա ես ի՞նչու համար թափառականի պէս լինիմ քո ընկերների հօտերի մօտ։
8 Եթէ դու չգիտես, ով կանանց գեղեցկագոյնը, դուրս եկ հօտի ետեւիցը, եւ արածեցրու ուլերիդ՝ հովիւների վրանների կշտին։
9 Փարաւօնի կառքին լծուած ձիերիս նմանեցրի քեզ, ով ընկերուհիս։
10 Իմ սիրականը պատասխանեց եւ ասեց ինձ. Վեր կաց, ով ընկերուհիս, ով գեղեցիկս, ու արի եկ։
11 Որովհետեւ ահա ձմեռն անցել է, անձրեւը անցել գնացել է։
12 Ծաղիկները երեւում են տափի վերայ. երգելու ժամանակը հասել է. Տատրակի ձայնը լսվում է մեր երկրումը։
13 Թզենին հասցնում է իր պտուղները, եւ ծաղկած որթերը հոտ են բուրում. վեր կաց, ով ընկերուհիս, ով գեղեցիկս, ու արի եկ։
14 Ով աղաւնիս, որ վէմի խոռոչներումն ես, որ ապառաժի ծածկոցի տակին ես. Ցոյց տուր ինձ քո երեսը, ձայնդ ինձ լսել տուր. Որովհետեւ ձայնդ քաղցր եւ դէմքդ հաճելի է։
15 Բռնեցէք մեզ համար աղուէսները, այգիներն աւերող պզտիկ աղուէսները. Որովհետեւ մեր այգիքը ծաղկել են։
16 Իմ սիրականն իմս է, եւ ես նորանը. Նա արածեցնում է շուշանների մէջ։
17 Քանի որ օրուայ քամին փչում է, եւ ստուերները փախչում են. Ետ դարձիր, ով իմ սիրական, նմանիր այծեամին, կամ եղնիկի ձագին, որ պատառոտուած սարերի վերայ են։
1 Ես Սարօնի ծաղիկն եմ. Հովիտների շուշանն եմ։
2 Ինչպէս շուշանն է փուշերի մէջ, նոյնպէս է իմ ընկերուհին աղջկերանց մէջ։
3 Ինչպէս խնձորենին է անտառի ծառերի մէջ, այնպէս է իմ սիրականը տղերանց մէջ։ Նորա հովանիին հաւանեցի եւ նստեցի, եւ նորա պտուղը քաղցր է իմ քիմքին։
4 Ինձ տարաւ խնջոյքի տունը, եւ նորա դրօշն ինձ վերայ սէր է։
5 Զօրացրէք ինձ կարկանդակներով, ուժովացրէք ինձ խնձորներով. Որովհետեւ սիրոյ հիւանդ եմ ես։
6 Նորա ձախ ձեռքը գլխիս տակին, եւ աջը ինձ գրկէ։
7 Երդում եմ տալիս ձեզ, ով Երուսաղէմի աղջկերք, դաշտի այծեամներովը կամ եղնիկներովը. Մի զարթնեցնէք եւ վեր մի կացնէք սիրուհիին, մինչեւ որ ինքը բարեհաճէ։
8 Իմ սիրականի ձայնն է. Ահա նա գալիս է, թռչտելով սարերի վերայ, ոստոստելով բլուրների վերայ։
9 Իմ սիրականը նման է այծեամի կամ եղնիկի ձագին. Ահա նա կանգնած է մեր պատի ետեւին, դիտում է պատուհաններիցը, զննում է վանդակներից։
10 նորա սիւներն արծաթից է շինել, յենարանները՝ ոսկիից. Բազմոցը՝ ծիրանիից. Նորա ներսը զարդարուած է Երուսաղէմի աղջկերանց սիրովը։
11 Դուրս եկէք ու տեսէք մէկ, ով Սիօնի աղջկերք, Սողոմոն թագաւորին, այն թագովը որով պսակեց նորան նորա մայրը՝ նա փեսայանալիս, նորա սրտի ուրախութեան օրը։
1 Իմ անկողնի մէջ գիշերը ես որոնեցի իմ հոգիի սիրածին, ես որոնեցի նորան, բայց չգտայ։
2 Վեր կենամ, շուռ գամ քաղաքումը, փողոցներումն ու հրապարակներումը որոնեմ իմ հոգիի սիրածին. Նորան որոնեցի բայց չգտայ։
3 Քաղաքի մէջ շուռ եկող պահապաններն ինձ գտան. Իմ հոգիի սիրածին տեսե՞լ էք։
4 Հազիւ թէ անց էի կացել նորանցից, որ գտայ իմ հոգիի սիրածին. Նորան բռնեցի եւ բաց չթողեցի, մինչեւ որ նորան տարի իմ մօր տունը եւ ինձ ծնողի սենեակը։
5 Երդում եմ տալիս ձեզ, ով Երուսաղէմի աղջկունք, այծեամներովը կամ դաշտի եղնիկներովը, մի զարթնեցնէք եւ վեր մի կացնէք սիրականին, մինչեւ որ ինքը բարեհաճէ։
6 Ո՞վ է սա որ վերա է գալիս անապատիցը, ծուխի սիւներին նման. Խնկուած զմուռսով ու կնդրուկով բուրավաճառի ամեն տեսակ փոշիներով։
7 Ահա Սողոմոնի անկողինը՝ վաթսուն զօրաւորներ կան նորա շուրջը Իսրայէլի զօրաւորներից։
8 Նորանք ամենքը սուսերաւոր են, պատերազմի վարժուած, իւրաքանչիւրի սուրը իր ազդրի վերայ՝ գիշերների վախի պատճառովը։
9 Սողոմոն թագաւորն իրան համար մի գահաւորակ է շինել Լիբանանի փայտերիցը։
10 Ի՜նչ գեղեցիկ է քո սէրը, ով իմ քոյր հարս, ինչ լաւ է քո սէրը գինիից, եւ քո իւղերի բուրմունքը՝ ամեն խունկերից։
11 Մեղրախորիսխ է կաթում շրթունքներիցդ, ով հարս. մեղր ու կաթ կայ լեզուիդ տակին. Եւ հանդերձներիդ հոտը Լիբանանի հոտին նման է։
12 Փակուած այգի է իմ քոյր հարսը, փակուած ակն է, կնքուած աղբիւր է։
13 Քո ոստերը նռնենիների դրախտ է պատուական պտուղներով, հինաներով ու նարդոսներով.
14 Նարդոս եւ քրքում, եղէգն ու կինամոն, ամեն խնկաբեր ծառով, զմուռսով եւ հալուէով, բոլոր գլխաւոր բուրմունքներով.
15 Պարտէզների աղբիւր, կենդանի ջրի ջրհոր, եւ Լիբանանից հոսած վտակներ։
16 Զարթնիր, ով հիւսիս, եւ եկ, ով հարաւ, փչիր իմ պարտէզին, թող փռուին նորա բուրմունքը։ Թող իմ սիրականը իր պարտէզը գայ, եւ ուտէ նորա պատուական պտուղները։
1 Ահա դու գեղեցիկ ես, ով ընկերուհիս, գեղեցի՜կ. Աչքերդ աղաւնիի աչքերի նման են ծամերիդ ետեւիցը. Մազերդ Գաղաադի սարումը պառկող այծերի հօտին են նման։
2 Ատամներդ լուացարանից դուրս եկող խուզած հօտի նման են. Որոնք ամենքը երկուորեակ ծնողներ են, եւ ամուլը չկայ նորանց մէջ։
3 Որդան կարմրի թելի նման են քո շրթունքները, եւ բերանդ վայելուչ է. Կիսած նռնի նման՝ այտերդ ծամերիդ տակին։
4 Պարանոցդ նման է Դաւիթի աշտարակին՝ զինարանի համար շինուած. Ուր հազար ասպար կան կախուած, բոլորն էլ քաջազունների վահաններ։
5 Զոյգ ստինքդ նման է մի զոյգ ուլերի, երկուորեակ այծեամի, որ տարածում են շուշանների մէջ։
6 Քանի որ փչում է օրուայ քամին, եւ փախչում են նորա ստուերները, գնամ ես զմուռսի սարովը եւ կնդրուկի բլուրովը։
7 Բոլորովին գեղեցիկ ես, ով ընկերուհիս. Եւ քեզ վերայ չկայ մի արատ։
8 Արի ինձ հետ Լիբանանիցը, ով հարս, ինձ հետ Լիբանանիցը. Մտիկ տուր Ամանայի գագաթից, Սանիրի եւ Հերմոնի գագաթից. Առիւծների բանակատեղից, ինձերի սարերիցը։
9 Սիրտս յափշտակել ես, ով իմ քոյր հարս. Սիրտս յափշտակել ես նայուածքներիդ մէկովը, պարանոցիդ մանեակների մէկովը։
10 Իմ սիրականը սպիտակ ու կարմիր է, բիւրերից գերազանց է։
11 Նորա գլուխը ոսկի է մաքուր, նորա գէսերը ծածանվում են, սեւ են ագռաւի պէս։
12 Նորա աչքերը ջրի վտակների մօտ եղող աղաւնիներին նման են. Կաթի մէջ են լողում, ընդելուզուած ակունքի պէս նստած են։
13 Նորա այտերը բալասանի ածուի պէս են, ծաղկանց բուրաստաններ, շրթունքները հեղուկ զմուռս կաթող շուշաններ են։
14 Ձեռքերը ոսկի գլաններ են, Թարսիսի քարերով լիքը, նորա որովայնը փղոսկրեայ բանուածք է, շափիւղաներով պատուած։
15 նորա սրունքները մարմարեայ սիւներ են, հաստատուած մաքուր ոսկիի խարիսխների վերայ. Կերպարանքը՝ Լիբանանի պէս, ընտիր՝ եղեւինների նման։
16 Նոր քիմքը քաղցրեղէններ է, եւ նա ինքը բոլորովին ցանկալիք է. Ահա իմ սիրականը, եւ ահա իմ ընկերը, ով Երուսաղէմի աղջկերք։
1 Ես եկայ իմ պարտէզը, ով իմ քոյր հարս. Քաղեցի իմ զմուռսն իմ բուրմունքի հետ. կերայ իմ խորիսխը իմ մեղրի հետ. Խմեցի իմ գինին իմ կաթի հետ. Կերէք, ով բարեկամներ, խմեցէք ու զուարթացէք, ով սիրելիներ։
2 Ես քնում եմ, բայց սիրտս արթուն է. Սիրականիս ձայնն է, դուռը թակում է. Բաց ինձ համար, ով քոյրս, ընկերուհիս, աղաւնիս, կատարեալս. Որովհետեւ գլուխս լիքն է ցօղով, վարսերս՝ գիշերուայ շաղերով։
3 Իմ պատմուճանը ես հանել եմ. Ես ի՞նչպէս հագնեմ նորան. Ոտներս լուացել եմ, ես ի՞նչպէս աղտոտեմ նորանց։
4 Սիրականս ձեռքը մեկնեց ծակովը. Եւ աղիքս գալարուեցան նորա համար.
5 Ես վեր կացայ որ բանամ սիրականիս համար. Եւ ձեռքերիցս զմուռս կաթեց, եւ մատերիցս հեղուկ զմուռս փականքի բռնետղի վերայ։
6 Ես բացի սիրականիս համար, բայց իմ սիրականը դարձել անցել էր. Սիրտս գնացել էր՝ նա խօսելիս, որոնեցի նորան բայց չգտայ. Կանչեցի, բայց չպատասխանեց։
7 Ինձ գտան քաղաքումը շուռ եկող պահապանները, խփեցին վիրաւորեցին ինձ. Վեր առան քօղս վերայիցս պարիսպների պահապանները։
8 Երդում եմ տալիս ձեզ, ով Երուսաղէմի աղջկերք, եթէ գտնէք իմ սիրականին, ի՞նչ էք ասելու նորան. Ասեցէք թէ Սիրով հիւանդ եմ ես։
9 Ի՞նչ աւելի է քո սիրականը ուրիշ սիրականից, ով կանանց գեղեցիկդ, ի՞նչ աւելի է քո սիրականը ուրիշ սիրականից, որ մեզ այդպէս երդում ես տալիս։
10 Ո՞վ է այդ որ նայում է արշալոյսի պէս, գեղեցիկ է լուսնի նման, մաքուր՝ արեգակի պէս, ահարկու՝ դրօշակիր զօրքերի պէս։
11 Ես ընկոյզների պարտէզն իջայ որ հովտի կանաչները տեսնեմ, տեսնեմ թէ ծլե՞լ է որթը արեօք, թէ ծաղկե՞լ են նռնենիները։
12 Ես չգիտէի, իմ հոգիս դրել էր ինձ իմ ազնուական ազգի՝՝ կառքերումը։
13 Դարձիր, դարձիր, ով Սուլամիթ, դարձիր, դարձիր, որ քեզ տեսնենք։ Ի՞նչ պիտի տեսնէք Սուլամիթի վերայ. Ինչպէս մանայէմի պարախումբը։
1 Ո՞ւր է գնացել քո սիրականը, ով կանանց գեղեցիկդ. Ո՞ւր է դիմել քո սիրականը, որ նորան որոնենք քեզ հետ։
2 Իմ սիրականն իջել է իր պարտէզը, բալասանի ածուի մօտ. Որ արածեցնէ պարտէզներումը, եւ շուշաններ քաղէ։
3 Ես իմ սիրականինն եմ, եւ իմ սիրականը իմն է, որ արածեցնում է շուշանների մէջ։
4 Գեղեցիկ ես դու, ով ընկերուհիս, Թերսայի պէս, հաճելի ես Երուսաղէմի պէս. երկիւղալի՝ դրօշակիր զօրքերի պէս։
5 Դարձրու աչքերդ իմ առաջից, որ յարձակվում են ինձ վերայ. Մազերդ Գաղաադում պառկող այծերի հօտին նման են։
6 Ատամներդ լուացարանից դուրս եկող մաքիների հօտին նման են. Որոնք ամենքը երկուորեակ են ծնում, եւ մի ամուլը չկայ նորանցում։
7 Կիսած նռնի նման են այտերդ ծամերիդ տակին։
8 Վաթսուն են թագուհիները, եւ ութսուն՝ հարճերը, եւ օրիորդներին թիւ չկայ։
9 Մէկ հատիկ է իմ աղաւնին, իմ կատարեալը, նա միամօր է, նա ընտրուած է իր մօր համար. Աղջիկները տեսան նորան եւ նորան երանեցին, թագուհիներն ու հարճերն էլ գովասանեցին նորան։
10 Ես իմ սիրականինն եմ, եւ նա էլ ինձ է ցանկանում։
11 Արի, սիրականս, դուրս գանք դաշտը, օթեւանենք գիւղերումը։
12 Առաւօտը կանուխ այգիները գնանք, տեսնենք թէ որթը ծլե՞լ է, կոկոնը ծաղկե՞լ է. Ծաղկե՞լ են նռնենիները. Այնտեղ սէրս քեզ եմ տալու։
13 Մանրագորները հոտ են բուրում, եւ մեր դռներումը կան ամեն պատուական պտուղները՝ թէ նոր թէ հին. Ով իմ սիրական, քեզ եմ պահել։
1 Ի՜նչ գեղեցիկ են քո քայլերը կօշիկներով, ով իշխանի դուստր. Քո բարձերի դարձուածքը նման են արուեստագործի՝ արուեստապետի ձեռքով շինուած։
2 Քո պորտը բոլորակ բաժակ է՝ անպակաս ըմպելիքից. Քո փորը ցորենի շեղջ՝ շուշանով պատուած։
3 Զոյգ ստինքդ նման են մի զոյգ ուլերի, մի այծեամի երկուորեակ ծնածը։
4 Պարանոցդ փղոսկրեայ աշտարակի պէս, աչքերդ Եսեբոնի Բաթ-րաբբիմի դռան մօտ աւազանների պէս. Քիթդ Լիբանանի աշտարակի նման որ դէպի Դամասկոս է նայում։
5 Քո գլուխը քեզ վերայ Կարմեղոսին է նման, եւ գլխիդ վերայ ծածանուողը՝ ծիրանիի նման. Թագաւորը բռնուած է քո ոլորուն մազերովը։
6 Ի՜նչ գեղեցիկ ես, եւ ի՜նչ վայելուչ ես, ով իմ ցանկալիքների սիրուհին։
7 Այդ քո հասակը նման է արմաւենիի եւ ստինքներդ՝ ողկոյզների։
8 Ասեցի՝ Արմաւենիի վերայ ելնեմ, բռնեմ նորա ճիւղերը. Եւ քո ստինքները լինէին որթի ողկոյզի պէս, եւ ռնգացդ հոտը՝ խնձորների հոտին պէս։
9 Եւ քիմքդ ազնիւ գինիի պէս է, որ հոսում է ուղիղ իմ սիրականի համար, որ կաթում է քնողների շրթունքների վերայ։
10 Ես պարիսպ եմ. Եւ իմ ստինքները աշտարակների նման են. Ուրեմն նորա աչքի առաջին կլինիմ խաղաղութիւն գտածի պէս։
11 Սողոմոնը մի այգի ունէր Բաաղամոնի մէջ. այն այգին տուաւ պահապաններին. Ամեն մէկն իր պտուղովը հազար արծաթ էր բերում։
12 Իմ այգին իմ առաջին է. Հազարը քեզ, ով սողոմոն, եւ երկու հարիւրը նորա պտուղը պահողների համար։
13 Ով պարտէզների մէջ նստող, ընկերներդ լսում են ձայնդ, թոյլ տուր ինձ լսել։
14 Վազիր, ով իմ սիրական, նման եղիր այծեամին կամ եղնիկների ձագին բուրալի սարերի վերայ։
1 Երանի թէ ինձ եղբայր լինէիր՝ մօրս ստինքը ծծած, քեզ դուրսը գտնէի համբուրէի. Ինձ չէին էլ անարգիլ։
2 Քեզ կտանէի կմտցնէի իմ մօր տունը, դու ինձ կսովորեցնէիր. Քեզ կխմեցնէի իմ հոտաւէտ գինիիցը իմ նռան օշարակից։
3 Նորա ձախ ձեռքը գլխիս տակին, եւ աջը կգրկէր ինձ։
4 Երդում եմ տալիս ձեզ, ով Երուսաղէմի աղջկերք, մի զարթեցնէք եւ մի վեր կացնէք իմ սիրուհիին, մինչեւ որ ինքը բարեհաճէ։
5 Սա ո՞վ է որ վեր է գալիս անապատիցը. Կռնած իր սիրողի վերայ։ Քեզ խնձորենիի տակին զարթեցրի. Այնտեղ էր ծնե; քեզ քո մայրը. Այնտեղ էր ծնել քեզ քո ծնողը։
6 Ինձ կնիքի պէս դիր սրտիդ վերայ, կնիքի պէս՝ քո բազուկի վերայ. Որովհետեւ մահուան պէս զօրաւոր է սէրը դժոխքի պէս ամուր է նախանձը. Նորա կայծերը բոցավառ կրակի կայծերի պէս են։
7 Շատ ջուրերը չեն կարող հանգցնել սէրը, եւ գետերը նորան չեն ընկղմիլ. եթէ մի մարդ իր տան բոլոր կայքը տայ սիրոյ տեղ, անարգելով կանարգեն նորան։
8 Մենք մի փոքր քոյր ունինք, որ ստինք չունի. Ի՞նչ անենք մեր քրոջը, նորա համար խօսուած օրը։
9 Եթէ նա պարիսպ է, նորա վերայ մի արծաթի աշտարակ շինենք. Եւ եթէ նա մի դուռ է, նորան պատենք եղեւնափայտի տախտակով։