1

10 Որդեակս, եթէ քեզ հրապուրեն մեղաւորները, դու հաճութիւն չտաս։

11 Եթէ քեզ ասեն. Եկ մեզ հետ՝ արեան դարանամուտ լինենք, թաք կենանք անմեղի դէմ զուր տեղը.

12 Դժոխքի պէս նորանց ողջ ողջ կուլ տանք, եւ ամբողջ ամբողջ՝ գուբն իջնողներին պէս.

13 Ամեն տեսակ պատուական ստացուածք գտնենք, լցնենք մեր տները աւարով.

14 Վիճակդ գցիր մեր մէջը, մեր ամենի քսակը մէկ լինի.

15 Որդեակս, նորանց հետ ճանապարհ մի գնար. ոտքդ ետ պահիր նորանց շաւիղներիցը.

16 Որովհետեւ նորանց ոտները չարութեան են վազում, եւ շտապում են արիւն թափելու։

17 Նորա համար որ ի զուր է վարմի տարածուիլը ամեն որեւիցէ թեւաւոր աչքի առաջին.

18 Բայց նորանք դարանամուտ են լինում իրանց արեանը, թագչվում են իրանց անձերի համար։

19 Այսպէս են ամեն արծաթասիրութեան մոլի մարդի շաւիղները. Որ առնում է իրան անձնատուր եղողին հոգին։

20 Իմաստութիւնը աղաղակում է դրսումը, հրապարակներումը տալիս է ձայնը։

21 Նա կանչում է աղմկալից տեղերի գլխին, դռների մուտքերումը, եւ քաղաքումը խօսում է իր խօսքերը։

22 Մինչեւ ե՞րբ պիտի, ով անմիտներ, անմտութիւն սիրէք, եւ մինչեւ ե՞րբ պիտի ծաղր անելը հաճելի լինի ծաղր անողներին. Եւ յիմարները՝ ատեն գիտութիւնը։

23 Ետ դարձէք դէպի իմ յանդիմանութիւնը. Ահա ես իմ հոգին կթափեմ ձեզ վերայ, իմ խօսքերը կհասկացնեմ ձեզ։

24 Որովհետեւ ես կանչեցի, եւ դուք չուզեցիք. Ձեռքս մեկնեցի, եւ ուշադրող չկար,

25 Եւ դուք մերժեցիք իմ բոլոր խորհուրդը, եւ իմ յանդիմանութիւնը չուզեցիք.

26 Ես էլ կծիծաղեմ ձեր թշուառութիւնովը, եւ ծաղր կանեմ ձեր վախը հասնելիս։

27 Երբոր ձեր վախը կործանման պէս կգայ, եւ ձեր թշուառութիւնը մրրկի նման կհասնէ, երբոր ձեզ վերայ նեղութիւն եւ տառապանք կգայ.

28 Այն ժամանակ ինձ կկանչեն, բայց ես չեմ պատասխանիլ, առաւօտանց կանուխ ինձ կորոնեն, բայց ինձ չեն գտնիլ.

29 Որովհետեւ գիտութիւնն ատեցին, եւ Տիրոջ վախը չընտրեցին.

30 Իմ խորհուրդը չուզեցին, իմ բոլոր յանդիմանութիւնն անարգեցին։

31 Ուրեմն նորանք իրանց ճանապարհի պտղիցն ուտեն, եւ իրանց խորհուրդներիցը կշտանան։

32 Որովհետեւ անմիտների խոտորումը նորանց պիտի սպանէ, եւ յիմարների անհոգութիւնը պիտի կորցնէ նորանց։

33 Բայց ինձ լսողը ապահով կբնակուի, եւ հանդարտ կլինի չարիքի վախիցը։

1 Իսրայէլի թագաւոր՝ Դաւիթի որդի Սողոմոնի առակները։

2 Իմաստութիւն եւ խրատ գիտենալու համար, հանճարի խօսքերը հասկանալու համար.

3 Իմաստութեան խրատն ընդունելու համար, այսինքն արդարութիւն, իրաւունք եւ ուղղութիւն.

4 Պարզամիտներին խորագիտութիւն տալու համար, երիտասարդին՝ գիտութիւն եւ խորհրդածութիւն.

5 Թող լսէ իմաստունը եւ աւելացնէ ուսումը, եւ բանիմացը վարժութիւն ստանայ,

6 Որ հասկանայ առակ եւ այլաբանութիւն, իմաստունների խօսքերը եւ խրթնաբանութիւնները։

7 Իմաստութեան սկիզբը Տիրոջ վախն է. Միայն յիմարները կանարգեն իմաստութիւնը եւ խրատը։

8 Լսիր, որդեակս, քո հօր խրատը, եւ մի մերժիր քո մօր հրահանգը։

9 Որովհետեւ դորանք շնորհքի պսակ են քո գլխին, եւ մանեակներ՝ քո պարանոցին։

2

10 Որովհետեւ իմաստութիւնը կմտնէ քո սիրտը, եւ գիտութիւնը ախորժելի կլինի քո հոգիին։

11 Խոհեմութիւնը քեզ կպահէ, հանճարը քեզ կպաշտպանէ.

12 Որ քեզ ազատէ չար ճանապարհիցը, եւ նենգութիւններ խօսող մարդիցը,

13 Որ ուղղութեան ճանապարհները թողում են, որպէս զի խաւարի ճանապարհներովը գնան.

14 Որ ուրախանում են չարութիւն անելով, եւ զուարճանում են չար նենգութիւնով.

15 Որոնց շաւիղները ծուռ են, եւ որոնք խոտորում են իրանց ուղիներովը։

16 Որ քեզ ազատէ օտար կնկանից, օտար կնկանից որ կակուղ խօսքեր է տալիս.

17 Նա որ ձգել է իր երիտասարդութեան բարեկամին, եւ մոռացել իր Աստուծոյ ուխտը։

18 Որովհետեւ նորա տունը խորտակում է դէպի մահ, եւ նորա ուղիները՝ դէպի ուրուականները։

19 Նորա մօտ գնացողները այլ եւս ետ չեն դառնալ, եւ կեանքի ճանապարհներին չեն հասնիլ։

20 Որպէս զի դու բարիների ճանապարհովը գնաս, եւ արդարների ճանապարհները պահես։

21 Որովհետեւ ուղիղները կբնակուեն երկրի վերայ, եւ կատարեալները կմնան նորանում։

22 Իսկ անզգամները բնաջինջ կլինին երկրիցը, եւ նենգաւորները կխլուին նորանից։

1 Որդեակս, եթէ իմ խօսքերն ընդունես, եւ իմ պատուէրները պահես քեզ մօտ.

2 Որ ականջ դնես իմաստութեանը, եւ սիրտդ ուղղես հանճարին,

3 Երբոր հասկացողութիւնը կանչես, եւ ձայն տաս հանճարին,

4 Եթէ դու նորան որոնես ինչպէս արծաթը, եւ գանձերի նման նորան պտրտես,

5 Այն ժամանակ կհասկանաս Տիրոջ երկիւղը, եւ Աստուծոյ գիտութիւնը կգտնես։

6 Որովհետեւ Տէրն է տալիս իմաստութիւնը, նորա բերանիցն է գիտութիւնն ու հանճարը։

7 Նա ուղիղների համար յաջողութիւն է պահում, նա վահան է անարատութեամբ գնացողների համար.

8 Որ իրաւունքի ճանապարհները պահպանէ. նա պահում է իր բարեպաշտների ճանապարհը։

9 Այն ժամանակ կհասկանաս արդարութիւնն ու իրաւունքը, ուղղութիւնը եւ ամեն բարի ուղին։

3

10 Այն ժամանակ կլցուին քո շտեմարաններն առատութիւնով, եւ քո հնձանները պիտի զեղանեն նոր գինիով։

11 Որդեակս, մի անարգիր Տիրոջ խրատը, եւ նորա յանդիմանութիւնիցը մի ձանձրանար.

12 Որովհետեւ Տէրը որին որ սիրում է՝ յանդիմանում է, եւ ինչպէս մէկ հայր որ իր որդիին սիրում է։

13 Երանի այն մարդին որ իմաստութիւն է գտել, եւ այն մարդին որ հանճար է ստանում։

14 Որովհետեւ նորա շահը լաւ է արծաթի շահիցը, եւ նորա արդիւնքը՝ մաքուր ոսկիից։

15 Նա պատուական է գոհարներից, եւ քո բոլոր ցանկալի բաները նորան չարժեն։

16 Նորա աջ ձեռքին օրերի երկայնութիւն կայ, նորա ձախ ձեռքին՝ հարստութիւն եւ փառք։

17 Նորա ճանապարհները հաճելի ճանապարհներ են, եւ նորա բոլոր շաւիղները խաղաղութիւն են։

18 Նա կենաց ծառ է նորանց համար որ բռնել են նորան, եւ նա իրան պինդ բռնողին երջանիկ կանէ։

19 Տէրը իմաստութիւնով հիմնեց երկիրը, հանճարով հաստատեց երկինքը։

20 Նորա գիտութիւնովն անդունդները յորդեցին, եւ ամպերը ցօղ ցանեցին։

21 Որդեակս, սորանք չգնան քո աչքի առաջից, պինդ պահիր խոհեմութիւնն ու խորհուրդը։

22 Եւ նորանք քո հոգիի համար կեանք լինին, եւ շնորհք՝ քո պարանոցի համար։

23 Այն ժամանակ ապահով կգնաս քո ճանապարհովը, եւ ոտքդ չի գայթիլ։

24 Եթէ պառկես, չես վախենալ. Եւ կպառկես եւ քունդ քաղցր կլինի։

25 Յանկարծահաս երկիւղիցը չես վախենալ, եւ ամբարիշտների փոթորիկիցը, երբոր գայ։

26 Որովհետեւ Տէրը կլինի քո յոյսը, եւ նա կպահէ քո ոտքը, որ չբռնուի։

27 Բարութիւնը մի խնայիր որին որ կվայելէ, երբոր ձեռքումդ զօրութիւն կայ անելու.

28 Մի ասիր քո ընկերին. Գնա՝ միւս անգամ եկ, եւ էգուց կտամ. Քանի որ քեզ մօտ կայ։

29 Քո ընկերի դէմ չարութիւն մի մտածիր, քանի որ նա վստահաբար կենում է քեզ մօտ։

30 Մարդի հետ զուր տեղը մի վիճիր, եթէ նա քեզ չարութիւն չէ արել։

31 Բռնաւոր մարդին մի նախանձիր, եւ նորա բոլոր ճանապարհներին մի հաւանիր.

32 Որովհետեւ խոտորնակ մարդը զզուելի է Տիրոջը, բայց Նորա մտերմութիւնը ուղիղների հետն է։

33 Ամբարշտի տանը Տիրոջ անէծքը կայ, բայց արդարների բնակարանը նա օրհնում է։

34 Իրաւ նա ծաղր անողներին ծաղրում է, իսկ խոնարհներին շնորհք է տալիս։

35 Փառք պիտի ժառանգեն իմաստունները, բայց յիմարները կբարձրանան անարգանքով։

1 Որդեակս, իմ օրէնքը մի մոռանար, եւ թող պահէ քո սիրտը իմ պատուէրները.

2 Որովհետեւ նորանք երկայն օրեր եւ կենդանութեան տարիներ, եւ խաղաղութիւն կշատացնեն քեզ համար.

3 Շնորհքն ու ճշմարտութիւնը քեզ չեն ձգիլ. նորանց պնդացրու քո պարանոցի վերայ, նորանց գրիր քո սրտի տախտակի վերայ։

4 Այսպէս դու շնորհք եւ հաճութիւն կգտնես Աստուծոյ եւ մարդկանց առաջին։

5 Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։

6 Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կուղղէ քո ճանապարհները։

7 Դու քո աչքի առաջին իմաստուն մի լինիր, վախիր Տէրիցը եւ հեռացիր չարից։

8 Սա առողջութիւն կլինի քո մարմնի համար, եւ պարարտութիւն՝ քո ոսկորներին։

9 Պատուիր Տիրոջը քո ստացուածքիցը, եւ քո բոլոր բերքերի երախայրիներիցը.

4

10 Լսիր, որդեակս, եւ ընդունիր իմ խօսքերը, եւ կշատանան քո կեանքի տարիները։

11 Իմաստութեան ճանապարհը քեզ սովորեցրի, քեզ առաջնորդեցի ուղղութեան շաւիղներումը։

12 Դու գնալիս՝ քո քայլերը պիտի չնեղուին, եւ վազելիս չես գայթակղուիլ։

13 Պինդ բռնիր խրատը, մի ձգիր. Նորան պահիր, որ նա քո կեանքն է։

14 Անզգամների ճանապարհը մի մտնիր. Եւ մի ման գար չարերի ճանապարհումը։

15 Թող տուր նորան, նորա վերայ մի գնար, նորանից խոտորիր եւ անցիր։

16 Որովհետեւ նորանք չեն քնիլ, մինչեւ որ չարութիւն չանեն. Եւ քնից կզրկուին, եթէ չկործանեն։

17 Նորա համար որ նորանք ամբարշտութեան հացն են ուտում եւ անիրաւութեան գինին խմում։

18 Բայց արդարների ճանապարհը ծագող լոյսի պէս է. Որ գնալով լուսաւորվում է, մինչեւ որ կատարեալ օր է դառնում։

19 Ամբարիշտների ճանապարհը խաւարի նման է, նորանք չգիտեն թէ ինչով են գայթակղում։

20 Որդեակս, ուշադիր եղիր իմ խօսքերին, եւ ականջդ տուր իմ ասածներին.

21 Թող նորանք չգնան քո աչքի առջեւից, պահիր նորանց քո սրտի մէջ։

22 Որ նորանք կեանք են նորանց գտնողներին, եւ նորանց բոլոր մարմնին՝ բժշկութիւն։

23 Ամեն զգուշութիւնից առաւել զգուշացիր քո սրտին, որ նորանից է կեանքի ելքը։

24 Հեռացրու քեզանից բերանի ծռութիւնը, եւ նենգաւոր շրթունքները թող հեռու լինին քեզանից։

25 Թող քո աչքերն ուղիղ նային, եւ քո արտեւանունքները ուղղուած լինին դէպի քո առաջը։

26 Շիտակ արա քո ոտների շաւիղը, եւ քո բոլոր ճանապարհները կհաստատուին։

27 Մի խոտորիր աջ եւ ձախ, ոտքդ հեռացրու չարիցը։

1 Որդիք, լսեցէք հօր խրատը. Եւ ականջ դրէք որ իմաստութիւնն իմանաք.

2 Որովհետեւ ես ձեզ բարի ուսում եմ տալիս, իմ օրէնքը մի ձգէք.

3 Որովհետեւ ես իմ հօր որդին էի, փափուկ եւ միամօր էի։

4 Նա ինձ սովորեցնում էր եւ ասում ինձ. Թող քո սիրտը բռնէ իմ խօսքերը, պահիր իմ պատուէրները, եւ կապրես։

5 Իմաստութիւն ստացիր, հանճար ստացիր. Մի մոռանար, եւ մի խոտորիր իմ բերանի խօսքերիցը։

6 Մի թողիր նորան, եւ նա քեզ կպահէ. նորան սիրիր, եւ նա քեզ կպաշտպանէ։

7 Իմաստութեան սկիզբն է՝՝, «իմաստութիւն ստացիր». Եւ քո ամեն ստացուածքի հետ հանճար ստացիր։

8 Դու նորան մեծարիր, եւ նա քեզ կբարձրացնէ. Նա քեզ կպատուէ, երբոր նորան գրկես։

9 Նա քեզ գեղեցիկ պսակ կտայ քո գլխի համար, եւփառքի թագ կպարգեւէ քեզ։

5

10 Որ մի գուցէ օտարները կշտանան քո զօրութիւնիցը, եւ քո վաստակը օտարի տունը գնայ.

11 Եւ դու քո վերջումը հառաչես, երբոր միսդ ու մարմինդ կմաշուին.

12 Եւ ասես. Ի՜նչպէս ես խրատը ատեցի, եւ սիրտս անարգեց յամդիմանութիւնը.

13 Եւ չլսեցի ինձ խրատողի ձայնը, եւ իմ ականջները չտուի իմ ուսուցիչներին։

14 Քիչ է մնացել որ ամեն մի չարութեան մէջ լինիմ, ժողովքի եւ ժողովրդի մէջ լինելովս։

15 Դու քո ջրակոյտիցը ջուր խմիր, եւ քո ջրհորի միջիցը հոսող ջուրերը։

16 Քո աղբիւրները տարածուին դրսումը, հրապարակներումը՝ ջրերի վտակները։

17 Մինակ քոնը լինին, եւ ոչ թէ օտարներինը եւ քոնը։

18 Թող քո աղբիւրը օրհնեալ լինի, եւ ուրախացիր քո երիտասարդութեան կնոջ հետ.

19 Նա քեզ սիրելի եղնիկի եւ շնորհալի այծեամի պէս լինի, նորա ստինքները թող քեզ կշտացնեն ամեն ժամանակ, նորա սիրովը միշտ զմայլիս։

20 Եւ ի՞նչու համար, որդեակս, օտարի սիրովն զմայլիս, եւ օտար կնկայ ծոցը գրկես։

21 Որովհետեւ Տիրոջ աչքի առաջին են մարդիս ճանապարհները, եւ նա ուղղում է նորա բոլոր շաւիղները։

22 Չարագործին պիտի բռնեն նորա անօրէնութիւնները, եւ նա պիտի բռնուի իր մեղքի չուաններովը։

23 Նա պիտի մեռնի առանց խրատի, եւ պիտի մոլորուի իր յիմարութեան շատութիւնովը։

1 Որդեակս, մտիկ տուր իմ իմաստութեանը, եւ ականջ դիր իմ հանճարին,

2 Որ խոհեմութիւն պահես, եւ քո շրթունքները գիտութիւն պահեն։

3 Որովհետեւ օտար կնկայ շրթունքները մեղրի խորիսխ են կաթեցնում, եւ նորա քիմքը իւղից կակուղ է.

4 Բայց նորա վախճանը դառն է օշինդրի պէս, սուր է երկսայրի սուրի պէս։

5 Նորա ոտները իջնում են մահը, դժոխքին են հասնում նորա քայլերը։

6 Կեանքի ճանապարհովը նա բնաւ չի գնալ, նորա ճանապարհները փոփոխական են. Դու չգիտես։

7 Եւ հիմա, որդեակք, ինձ լսեցէք, եւ մի հեռանաք իմ բերանի խօսքերիցը։

8 Այն կնկանից հեռու պահիր քո ճանապարհը, եւ չմօտենաս նորա տան դռանը.

9 Որ մի գուցէ քո փառքն ուրիշներին տաս, եւ քո տարիներն անողորմին։

6

10 Մի քիչ քուն, մի քիչ ննջել, մի քիչ էլ ձեռք ձեռքի դնել պառկել.

11 Այն ժամանակ քո աղքատութիւնը ճանապարհորդի պէս կգայ, եւ քո կարօտութիւնը՝ սպառազինեալ մարդի պէս։

12 Անպիտան մարդը՝ անօրէն մարդը ծուռ բերանով է ման գալիս,

13 Նա ակնարկում է աչքերովը, ոտներովը խօսում է, մատներովը՝ բան սովորեցնում.

14 Նենգութիւն կայ նորա սրտումը, նա միշտ չարութիւն է հնարում, կռիւներ տարածում։

15 Սորա համար յանկարծ կգայ նորա կորուստը, նա յանկարծ պիտի կոտրուի, եւ ողջութիւն պիտի չգտնէ։

16 Վեց բան կայ որ տէրն ատում է, եւ եօթը՝ զզուելի են նորա հոգիի առաջին.

17 Ամբարտաւան աչքեր, ստախօս լեզու, եւ անմեղ արիւն թափող ձեռքեր.

18 Չար խորհուրդներ հնարող սիրտ, չարութեան համար վազելու շտապող ոտքեր.

19 Սուտեր փչող անիրաւ վկայ, եւ եղբայրների մէջ կռիւներ գցող։

20 Որդեակս, պահիր քո հօր պատուիրանքը, եւ քո մօր օրէնքը մի մերժիր։

21 Նորանց միշտ կապիր քո սրտի վերայ, քո վզին փաթաթիր նորանց։

22 Թող գնալու ժամանակդ քեզ առաջնորդեն, քնած ժամանակդ քեզ պահպանեն, եւ երբոր զարթնես, թող քեզ հետ խօսակցեն։

23 Որովհետեւ պատուիրանքը ճրագ է եւ օրէնքը՝ լոյս, եւ խրատի յանդիմանութիւնները՝ կեանքի ճանապարը։

24 Որ քեզ պահէ չար կնկանիցը, օտար կնկայ շողոքորթող լեզուիցը.

25 Մի ցանկանար նորա գեղեցկութեանը քո սրտումը, եւ թող նա քեզ չյափշտակէ իր արտեւանունքներովը։

26 Որովհետեւ մի պոռնիկ կնկայ պատճառով աղքատանում են մինչեւ մի նկանակ հացի. Եւ շնացող առնակինը պատուական հոգին կորսայ։

27 Հնա՞ր է որ մի մարդ կրակ կրէ իր ծոցումը, եւ նորա հանդերձները չայրուին։

28 կամ կարելի՞ է որ մի մարդ կայծերի վերայ ման գայ, եւ նորա ոտները չխանձուին։

29 Այսպէս է նաեւ իր դրացիի կնկայ մօտ գնացողը. Ամեն նորան դիպչողը անմեղ չէ։

30 Այն գողին չեն արհամարհիլ, որ գողացել է իր սովը կշտացնելու համար, որովհետեւ սոված էր։

31 Սակայն եթէ բռնուի, եօթնապատիկ պիտի վճարէ, իր տան բոլոր ստացուածքը պիտի տայ։

32 Բայց կին պղծողն անմիտ է. Իր հոգին է փչացնում, ով որ անէ այս։

33 Նա վէրք եւ անարգանք կգտնէ, եւ նորա նախատինքը չի ջնջուիլ։

34 Որովհետեւ նախանձը մարդիս կատաղութիւնն է, եւ նա չի խնայիլ վրէժխնդրութեան օրը։

35 նա ոչ մի փրկանքի երեսին մտիկ չի անիլ, եւ նա չի հաճիլ, որքան էլ շատացնես դու կաշառքը։

1 Որդեակս, եթէ դու երաշխաւոր եղար քո ընկերի համար, եւ ձեռքդ տուիր օտարի համար.

2 Դու բռնուել ես քո բերանի խօսքովը, եւ քեզ բռնել ես տուել քո բերանի ասածներովը։

3 Սա այսպէս արա, որդեակս, եւ ազատիր քեզ, որովհետեւ քո ընկերի ձեռքն ընկար. Գնա խոնարհուիր եւ թախանձիր քո ընկերին։

4 Քուն մի տար աչքերիդ, եւ նինջ՝ արտեւանունքիդ.

5 Քեզ ձեռքիցը ազատիր այծեամի պէս, կամ հաւորսի ձեռքից ազատուած թռչունի պէս։

6 Գնա մրջիւնին մօտ, ով ծոյլ, նորա ճանապարհները տես եւ իմաստուն եղիր.

7 Որ իշխան, ոստիկան եւ տիրող չունի.

8 Բայց իր կերակուրը պատրաստում է ամառը, եւ իր ուտելիքը հունձի ժամանակին է ժողովում։

9 Մինչեւ ե՞րբ ես պառկելու, ով ծոյլ, ե՞րբ ես զարթնելու քնիցդ։

7

10 Եւ ահա մի կին նորան դիմաւորեց, պոռնկի ծածկոցով եւ նենգաւոր սրտով.

11 Նա աղաղակող էր եւ սանձակոտոր. նորա ոտները չէին կենում իր տանը։

12 Երբեմն դուրսը, երբեմն հրապարակներումը, եւ ամեն անկիւնի մօտ դարանամուտ էր լինում։

13 Եւ սա բռնեց նորան եւ համբուրեց նորան, երեսը պնդացրեց եւ ասեց նորան.

14 Ես խաղաղութեան զոհեր պիտի անէի, այսօր կատարել եմ իմ ուխտերը.

15 Նորա համար դուրս եկայ քո դիմացը, քո երեսը խնդրելու եւ գտայ քեզ.

16 Անկողինս փափուկ բարձերով սարքել եմ, Եգիպտոսի երփներանգ հիւսուածքով,

17 Ննջարանիս մէջ զմուռս, հալուէ եւ կինամոն եմ խնկել։

18 Եկ տռփանքով զուարճանանք մինչեւ առաւօտ եւ զմայլինք սիրով.

19 Որովհետեւ մարդս տանը չէ, հեռու ճանապարհ է գնացել.

20 Փողի քսակն առել է իր մօտը. Լուսնի լրման օրն է տուն գնալու։

21 Այսպէս իր շատ խօսքերովը հրապուրեց նորան, իր շրթունքների շողոքորթութիւնովը քշեց տարաւ նորան.

22 Նա էլ իսկոյն գնաց նորա ետեւիցը, ինչպէս որ արջառը կգնայ սպանդանոցը, եւ ինչպէս գիժը՝ դէպի շղթայով պատժուիլը։

23 Մինչեւ որ նետը ճեղքէ նորա լեարդը, ինչպէս որ թռչունը շտապում է դէպի ծուղակը, եւ չգիտէ որ նա իր հոգիին համար է։

24 Եւ հիմա, որդեակներ, լսեցէք ինձ, եւ ուշադրութիւն արէք իմ բերանի խօսքերին։

25 Թող սիրտդ չխոտորուի դէպի նորա ճանապարհները, եւ մի մոլորուիր նորա շաւիղներումը։

26 Որովհետեւ նա շատերին է խոցոտել ու վայր գցել, եւ ամեն նորա սպանածները զօրաւոր էին։

27 Դժոխքի ճանապարհներն է նորա տունը, որ իջնում են, մահուան սենեակները։

1 Որդեակս, պահիր իմ խօսքերը, եւ իմ պատուիրանքները թագցրու քեզ մօտ։

2 Պահիր իմ պատուիրանքները որ ապրես, եւ իմ օրէնքը՝ քո աչքի բիբին պէս։

3 Քո մատներին կապիր նորանց, նորանց գրիր քո սրտի տախտակի վերայ։

4 Իմաստութեանն ասիր. «Իմ քյրն ես.» եւ հանճարին «Ծանօթ» կանչիր։

5 Որ քեզ պահէ օտար կնկանից, այն օտար կնկանից, որի խօսքերը շողոքորթում են։

6 Որովհետեւ իմ տան պատուհանիցը, իմ վանդակի միջովը մտիկ էի տալիս։

7 Եւ տեսայ անմիտների մէջ եւ նկատեցի երիտասարդ պատանիների մէջ մէկ պակասամիտին,

8 Որ անց էր կենում փողոցում այն կնկայ կողքովը, եւ նորա տան ճանապարհը բռնեց,

9 Օրը երեկոյեան մթնած ժամանակը, երբոր գիշերուայ խաւարը կոխել էր։

8

10 Առէք իմ խրատը եւ ոչ թէ արծաթ, եւ գիտութիւնը ընտիր ոսկիից աւելի է։

11 Որովհետեւ իմաստութիւնը գոհարներիցը լաւ է, եւ բոլոր ցանկալի բաները չարժեն նորան։

12 Ես՝ իմաստութիւնս բնակվում եմ խորագիտութեան հետ, եւ խորհուրդների գիտութիւնը գտել եմ։

13 Տիրոջ երկիւղը չարն ատել է, հպարտութիւնն ու ամբարտաւանութիւնը եւ չար գնացքը եւ նենգաւոր բերանը ես ատում եմ։

14 Իմն է խորհուրդը եւ յաջողութիւնը. Ես եմ հանճարը, զօրութիւնը իմն է։

15 Ինձանով են թագաւորները թագաւորում, եւ նախարարները արդարութեան կանոններ դնում։

16 Ինձանով են իշխում իշխանները, նաեւ ազնուականներն ու աշխարհքի բոլոր դատաւորները։

17 Ես ինձ սիրողներին կսիրեմ, եւ ինձ կանուխ որոնողները կգտնեն ինձ։

18 Հարստութիւն եւ փառք կայ ինձ մօտ, ընտիր ստացուածք եւ արդարութիւն։

19 Լաւ է իմ պտուղը ընտիր եւ մաքուր ոսկիիցը, եւ իմ արդիւնքը՝ ընտիր արծաթից։

20 Ես ման եմ գալիս արդարութեան ճանապարհումը, իրաւունքի շաւիղների միջումը,

21 Որ ինձ սիրողներին էական բարիք ժառանգեցնեմ, եւ նորանց շտեմարանները լցնեմ։

22 Տէրն ինձ ունէր իր ճանապարհի սկզբումը, իր վաղեմի գործքերիցն առաջ։

23 Ես օծուել եմ յաւիտենից հետէ, ի սկզբանէ երկրիս յառաջ գալուցն առաջ։

24 Ես անդունդները չեղած եմ ծնուել, ջրառատ աղբիւրները չեղած։

25 Տակաւին սարերը չձգուած, բլուրներիցն առաջ եմ ես ծնուել։

26 Երբոր նա տակաւին չէր ստեղծել երկիրը եւ դաշտերը եւ աշխարհքի սկզբնական շամանդաղները։

27 Նա երկինքները պատրաստելիս՝ ես այնտեղ էի, երբոր նա անդունդների վերայ կամար էր գծում։

28 Երբոր նա պնդացնում էր վերի ամպերը, հաստատում էր անդունդների աղբիւրները։

29 Երբոր ծովի համար դնում էր նորա կանոնը, որ ջուրերն իրանց եզերքիցը դուրս չանցնեն, երբոր գցում էր երկրի հիմունքը,

30 Այն ժամանակ ես նորա կշտին ճարտարապետ էի, եւ նորա ուրախութիւնն էի ամեն օր՝ զուարճանալով նորա առաջին ամեն ժամանակ։

31 Ուրախանում էի նորա երկրի աշխարհքումը, եւ իմ զուարճութիւնը մարդկանց որդիների հետ էր։

32 Եւ հիմա, որդեակներ, լսեցէք ինձ. Եւ երանի՜ նորանց, որ պահում են իմ ճանապարհները։

33 Խրատ լսեցէք եւ իմաստուն եղէք, եւ մի մերժէք։

34 Երանի՜ այն մարդին որ ինձ մտիկ է անում, որ ամեն օր հսկում է իմ դռների մօտ, եւ իմ դրանդիքի մուտքերը պահում է։

35 Որովհետեւ ինձ գտնողը կեանք է գտել, եւ Տէրիցը շնորհք կստանայ։

36 Բայց ինձ դէմ մեղանչողը կվնասէ իր հոգիին, բոլոր ինձ ատողները մահն են սիրում։

1 Ահա իմաստութիւնը կանչում է, եւ հանճարը ձայն է տալիս.

2 Բարձրերի գլխին, փողոցների վերայ, շաւիղների մէջտեղը կանգնած է.

3 Դռների մօտ, քաղաքի մուտքումը դռների մտնելու տեղը աղաղակում է.

4 Ձեզ եմ կանչում, ով մարդիկ, եւ իմ ձայնը դէպի մարդկանց որդիներին է։

5 Ով անմիտներ, իմաստութիւն հասկացէք, եւ ով յիմարներ, խելք հասկացէք.

6 Լսեցէք, որովհետեւ ազնիւ բաներ եմ խօսելու, եւ իմ շրթունքները պիտի բանամ ուղիղ բաներով։

7 Որ իմ քիմքը ճշմարտութիւն է խօսելու, եւ իմ շրթունքների համար պիղծ է անզգամութիւնը։

8 Բերանիս բոլոր խօսքերը արդարութեամբ են, նորանց մէջ դարձուած ու ծռած բան չկայ։

9 Նորանք ամենքն էլ ուղիղ են հասկացողին, եւ շիտակ են գիտութիւն գտնողներին։

9

10 Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է, եւ Ամենասուրբին ճանաչելը հանճար.

11 Որովհետեւ քո օրերն ինձանով կշատանան, եւ քո կեանքի տարիները կաւելացնես։

12 Եթէ իմաստուն ես, քեզ համար ես իմաստուն. Եթէ ծաղր անող ես, միայն դու ես վնասը քաշելու։

13 Յիմարութիւնը աղաղակող կնկայ պէս կլինի, անմիտ է եւ մի բան չգիտէ.

14 Եւ նստում է իր տան մուտքումը քաղաքի բարձր տեղերի աթոռի վերայ.

15 Աղաղակելով ճանապարհի անցուդարձողներին, որ ուղիղ գնում են իրանց ճանապարհները.

16 Ով որ պարզամիտ է, թող այստեղ քաշուի, եւ պակասամիտին ասում է,

17 Գողացուած ջուրերը քաղցր են լինում, եւ ծածուկ հացը՝ ախորժելի։

18 Բայց նա չգիտէ որ այնտեղ մահացեալներ կան, դժոխքի անդունդներումն են նորա հրաւիրուածները։

1 Իմաստութիւնը շինեց իր տունը, տաշեց նորա եօթը սիւները.

2 Մորթեց իր մսացուները, խառնեց իր գինին, նաեւ պատրաստեց իր սեղանը.

3 Նա ուղարկեց իր աղախիններին, կանչում է քաղաքի բարձր տեղերի գլխին.

4 Ով որ պարզամիտ է, թող այստեղ քաշուի. Եւ պակասամիտին ասում է.

5 Եկէք կերէք իմ հացիցը, եւ խմեցէք իմ խառնած գինիիցը։

6 Թողեցէք յիմարութիւնը, եւ ապրեցէք. Եւ վարուեցէք խոհեմութեան ճանապարհումը։

7 Ծաղր անողին խրատողը իր վերայ անարգանք է առնում, եւ ամբարշտին յանդիմանողը՝ իր արատը։

8 Ծաղր անողին մի յանդիմանիր, որ քեզ չատէ, յանդիմանիր իմաստունին, եւ նա քեզ կսիրէ։

9 Գիտութիւն տուր իմաստունին, եւ էլ աւելի իմաստուն կդառնայ. Արդար մարդին սովորեցրու, եւ նա կաւելացնէ ուսումը։

10

1 Սողոմոնի առակները։ Իմաստուն որդին կուրախացնէ իր հօրը, եւ յիմար որդին իր մօր տրտմութիւնն է։

2 Անօրէնութեան գանձերը օգուտ չունին, բայց արդարութիւնը ազատում է մահից։

3 Տէրը չի թողիլ որ արդարի հոգին սովէ, բայց խափանում է ամբարիշտների բաղձանքը։

4 Ծոյլ ձեռով բանողը աղքատ է լինում. Իսկ ժիրերի ձեռքը հարստացնում է։

5 Ամառը ժողովողը խոհեմ որդի է, հունձքին քնողը ամօթ բերող որդի է։

6 Օրհնութիւններ կան արդարի գլխին, եւ բռնութիւնը կխցկէ ամբարիշտների բերանը։

7 Արդարների յիշատակը օրհնուած կլինի, բայց ամբարիշտների անունը կփտի.

8 Իմաստուն սիրտ ունեցողը կընդունէ պատուէրը. բայց յիմար շրթունք ունեցողը կկործանուի։

9 Կատարելութեամբ վարուողը ապահով կգնայ. Բայց իր ճանապարհները ծռողը կճանաչուի։

10 Աչքով ակնարկողը նեղութիւն է տալիս, եւ յիմար շրթունք ունեցողը կկործանուի։

11 Կեանքի աղբիւր է արդարի բերանը, բայց բռնութիւնը կխցկէ ամբարիշտների բերանը։

12 Ատելութիւնը կռիւներ կքրքրէ, բայց սէրը ամեն յանցանքները կծածկէ։

13 Հանճարեղի շրթունքի վերայ իմաստութիւն կգտնուի, եւ գաւազան կայ անմիտի մէջքի համար։

14 Իմաստունները գանձում են գիտութիւնը, բայց յիմարի բերանը մօտ է կործանման։

15 Հարուստի ճոխութիւնն իր զօրութեան քաղաքն է, իսկ աղքատների չքաւորութիւնն իրանց կործանումն է։

16 Արդարի գործողութիւնը կեանքի համար է. Ամբարշտի արդիւնքը մեղքի համար։

17 Խրատ պահելը ճանապարհ է դէպի կեանք, բայց յանդիմանութիւնը ձգողը մոլորում է։

18 Ատելութիւն ծածկողը ստախօս է, եւ բամբասանք հնարողը անմիտ է։

19 Շատախօսութեան մէջ յանցանք պակաս չի լինիլ, բայց իր շրթունքները զսպողը խելացի է։

20 Ընտիր արծաթ է արդարի լեզուն. Իսկ ամբարիշտների սիրտը չնչին բանի պէս է։

21 Արդարի շրթունքները շատերին են առաջնորդում, բայց յիմարները մեռնում են պակասամտութեան մէջ։

22 Տիրոջ օրհնութիւնն է հարստացնում, եւ չարչարուիլը մի բան չէ աւելացնում նորա վերայ։

23 Յիմարի համար չարութիւն անելը զբօսանքի պէս է, բայց իմաստութիւնը՝ հանճարեղ մարդինը։

24 Չար մարդի վախեցած բանը գալիս է նորա վերայ. Բայց արդարների փափաքը տրվում է։

25 Երբոր մրրիկը անց է կենում, ամբարիշտը բնաջինջ է լինում, բայց արդարը յաւիտեան հաստատահիմն է.

26 Ինչպէս որ քացախն է ատամներին. Եւ ծուխն աչքերին. Նոյնպէս է ծոյլը իր ուղարկողի համար։

27 Տիրոջ երկիւղը կաւելացնէ օրերը, եւ ամբարիշտների օրերը կկարճանան։

28 Արդարների յոյսն ուրախութիւն է, բայց ամբարիշտների ակնկալութիւնը կկորչի։

29 Զօրութիւն է Տիրոջ ճանապարհը կատարեալի համար, բայց կործանում՝ անօրէնութիւն գործողների համար։

30 Արդարը յաւիտեան չի սասանիլ, բայց անզգամները չեն բնակուիլ երկրի վերայ։

31 Արդարի բերանը իմաստութիւն է բղխում, բայց նենգաւոր լեզուն պիտի կտրուի։

32 Արդարի շրթունքը գիտեն հաճելի բանը, բայց ամբարիշտների բերանը՝ նենգութիւն։

11

1 Խարդախ կշիռքը զզուանք է Տիրոջ համար. Բայց ուղիղ քարը նորան հաճելի է։

2 Հպարտութիւնն եկաւ, անարգութիւն էլ կգայ. Բայց խոնարհների հետ իմաստութիւն կայ։

3 Ուղիղների ճշմարտութիւնը նորանց կառաջնորդէ, բայց նենգաւորների ծռութիւնը նորանց կփչացնէ։

4 Օգուտ չունի հարստութիւնը բարկութեան օրը, բայց արդարութիւնը կազատէ մահից։

5 Կատարեալների արդարութիւնը կուղղէ նորանց ճանապարհը, բայց անզգամը կընկնի իր անզգամութեամբը։

6 Ուղիղների արդարութիւնը նորանց կազատէ. Բայց նենգաւորները ցանկութեան մէջ կբռնուին։

7 Չարը մեռնելիս ակնկալութիւնը կփչանայ, եւ անօրէնների յոյսը կկորչի։

8 Արդարը կազատուի նեղութիւնից, բայց ամբարիշտը կգայ նորա տեղը։

9 Կեղծաւորն իր բերանովը կփչացնէ իր հարեւանին, բայց արդարները կազատուին գիտութիւնով։

10 Արդարների յաջողակութիւնովը քաղաքը կուրախանայ, եւ չարերի կորած ժամանակը ցնծութեան ձայն կլինի։

11 Ուղիղների օրհնութիւնովը քաղաքը կբարձրանայ, բայց ամբարիշտների բերանովը կկործանուի։

12 Իր հարեւանին արհամարհողը պակասամիտ է, բայց խոհեմ մարդը կլռէ։

13 Բանսարկութեան ման եկողը գաղտնիքը կյայտնէ, բայց հաւատարիմ հոգի ունեցողը կծածկէ բանը։

14 Առաջնորդութիւն չլինելիս ժողովուրդը կընկնի, բայց խորհրդատուների շատութիւնովը փրկութիւն կլինի։

15 Անշուշտ չարիքի կհանդիպէ ով որ օտարին երաշխաւոր դառնայ, բայց երաշխաւորութիւնն ատողը ապահով է։

16 Շնորհալի կինը պատիւ կստանայ. Եւ ուժեղները հարստութիւն կյափշտակեն։

17 Ողորմած մարդն իր անձին լաւութիւն կանէ, բայց անգութ մարդը կտանջէ իր մարմինը։

18 Անզգամը սնոտի գործ է գործում, իսկ արդարութիւն սերմողը՝ ճշմարիտ վարձք։

19 Ինչպէս որ արդարութիւնը հասնում է կեանքին, նոյնպէս եւ չարութեան հետեւողը՝ իր մահուանը։

20 Զզուելի են Տիրոջ առաջին ծուռ սիրտ ունեցողները, բայց նորան հաճելի են կատարեալ ճանապարհի տէրերը։

21 Անշո՜ւշտ որ անպատիժ չի մնալ չարը՝՝, բայց արդարների սերունդը կազատուի։

22 Ինչ որ է մի ոսկի օղակը խոզի քթին, այն է մի գեղեցիկ կին որ խոհեմութիւն չունի։

23 Արդարների ցանկացածը միայն բարութիւն է, բայց ամբարիշտների ակնկալածը բարկութիւն է։

24 Կայ որ ցրվում է, եւ էլ է աւելանում. Բայց չափիցը դուրս խնայողը կայ, սակայն կարօտութեան է հասնում։

25 Օրհնութիւն տուող անձը կգիրանայ, եւ ոռոգողը ինքն էլ կոռոգուի։

26 Ցորենը ետ պահողին կանիծէ ժողովուրդը, բայց օրհնութիւն կտայ ծախողի գլխին։

27 Բարութիւն որոնողը ուզում է հաճելի լինել. Բայց չարութիւն ուզողը կհանդիպէ նորան։

28 Իր հարստութեան յուսացողը վայր կընկնի, բայց արդարները կծաղկեն դալարի պէս։

29 Իր տունը տանջողը քամի կժառանգէ, եւ յիմարը կծառայէ իմաստուն սիրտ ունեցողին։

30 Արդարի պտուղը կեանքի ծառ է, եւ հոգիներ շահողը իմաստուն։

31 Ահա արդարը ստանում է երկրիս վերայ իր հատուցումը. Ապա ո՞ւր մնաց որ անզգամը եւ մեղաւորը։

12

1 Խրատ սիրողը գիտութիւն է սիրում, բայց յանդիմանութիւն ատողը անխելք է։

2 Բարին Տէրիցը շնորհք կստանայ, բայց նենգաւոր մարդին նա կդատապարտէ։

3 Մարդս չի հաստատուիլ ամբարշտութիւնով, իսկ արդարների արմատը չի սասանիլ։

4 Առաքինի կինը իր մարդի պսակն է. Բայց նորա ոսկորների մէջ փտութեան պէս է նախատինք բերողը։

5 Արդարների մտածողութիւնները իրաւունք են. Իսկ ամբարիշտների խորհուրդները՝ նենգութիւն։

6 Ամբարիշտների խօսքը արիւնի դարանամուտ լինել է, բայց ուղիղների բերանն իրանց կազատէ։

7 Ամբարիշտները կկործանուին ու կչքանան. Բայց արդարների տունը կմնայ։

8 Իր խոհեմութեան չափ կգովուի մարդս. բայց ծուռ սիրտ ունեցողը կանարգուի։

9 Լաւ է աննշան լինող՝ բայց ծառայ ունեցողը, քան թէ ինքն իրան մեծացնող ու հացի կարօտ եղողը։

10 Արդարը գիտէ իր անասունի հոգսը, բայց ամբարիշտների աղիքները անգութ են։

11 Իր երկիրը գործողը կկշտանայ հացով, բայց դարտակներին հետեւողը պակասամիտ է։

12 Ամբարիշտը փափաքում է չարերի աւարին, բայց արդարների արմատը ճիւղեր կտայ։

13 Շրթունքների խորամանկութեան մէջ չար որոգայթ կայ. բայց արդարը նեղութիւնից դուրս է գալիս։

14 Մարդս իր բերանի պտուղներիցը կկշտանայ բարիքներով, եւ մարդի ձեռքի արարքը ետ կդառնայ իրան։

15 Յիմարի ճանապարհնուղիղ է իր աչքի առաջին, բայց խրատ լսողն իմաստուն է։

16 Յիմարի բարկութիւնը նոյն օրը կիմացուի. Բայց խորագէտը անարգանքը ծածկող է։

17 Ճշմարտութիւն խօսողը արդարութիւն կյայտնէ. Բայց սուտ վկան՝ խաբեբայութիւն։

18 Շատախօս է լինում, որ սուրի պէս խոցոտում է. Բայց իմաստունների լեզուն բժշկութիւն է։

19 Ճշմարտախօս շրթունքը յաւիտեան կմնայ. բայց վայրկեանական է ստախօս շրթունքը։

20 Նենգութիւն կայ չարութիւն խորհողների սրտումը. Բայց խաղաղութիւն խորհուրդ տուողների համար՝ ուրախութիւն։

21 Արդարին ոչ մի չարիք չի հանդիպիլ, բայց ամբարիշտները լիքն են չարիքներով։

22 Զզուելի են Տիրոջ համար ստախօս շրթունքները, բայց հաւատարմութիւն անողները հաճելի են նորան։

23 Խորագէտ մարդը գիտեցածը ծածկող է, բայց յիմարների սիրտը տխմարութիւն կհրատարակէ։

24 Աշխատասէրների ձեռքը կիշխէ, բայց ծոյլը հարկատու կլինի։

25 Մարդիս սրտին վիշտը կճնշէ նորան, բայց բարի խօսքը նորան կուրախացնէ։

26 Արդարը ճանապարհ է ցոյց տալիս իր ընկերին՝՝, բայց ամբարիշտների ճանապարհը իրանց կմոլորեցնէ։

27 Թոյլը չի խորովիլ իր որսը, բայց մարդիս պատուական ստացուածքը աշխատասիրութիւնն է։

28 Արդարութեան ճանապարհումը կեանք կայ, եւ նորա շաւիղների ճանապարհումը մահ չկայ։

13

1 Իմաստուն որդին կլսէ իր հօր խրատը, բայց ծաղր անողը չի լսիլ կշտամբելը։

2 Մարդս բերանին պտղիցը բարիքներ կուտէ, բայց անօրէնների հոգին՝ բռնութիւն։

3 Իր բերանը զսպողը կպահէ իր հոգին. Իր շրթունքները լայն բաց անողը կործանում է իրան համար։

4 Ծոյլի հոգին փափաքում է եւ չունի. Բայց աշխատասէրների հոգին կպարարտանայ։

5 Արդարը ատում է սուտ խօսքը, բայց ամբարիշտը այպանում ու խայտառակում է իրան։

6 Արդարութիւնը կպահէ կատարեալ վարքը, բայց անզգամութիւնը կկործանէ մեղաւորին։

7 Կան որ իրանց հարուստ են ձեւացնում եւ ոչինչ չունին. Իրանց աղքատ ձեւացնողներ էլ՝ որ շատ ստացուածք ունին։

8 Մարդիս կեանքի փրկանքը իր հարստութիւնն է, բայց աղքատը յանդիմանութիւն չի լսիլ։

9 Արդարների լոյսը պիտի զուարթանայ, բայց ամբարիշտների ճրագը կհանգչի։

10 Միմիայն կռիւ կծագէ ամբարտաւանութիւնից, բայց խրատուածների մօտ իմաստութիւն կայ։

11 Ունայնութեամբ ժողովուած ստացուածքը կպակասուի, բայց քիչ քիչ ժողովողը կշատացնէ։

12 Ուշացած յոյսը սիրը կհիւանդացնէ, բայց կատարուած փափաքը կենաց ծառ է։

13 Խօսքն արհամարհողն իրան է վնասում, իսկ պատուիրանքից վախեցողը կվարձատրուի։

14 Իմաստունին օրէնքը կենաց աղբիւր է, մահուան որոգայթներիցը խոյս տալու համար։

15 Բարի իմաստութիւնը շնորհք կտայ, բայց խորամանկների ճանապարհը կոշտ է։

16 Ամեն խորագէտ իմաստութիւնով կգործէ, բայց անմիտը յիմարութիւն կտարածէ։

17 Անզգամ պատգամաւորը չարիքի մէջ կընկնի, բայց մի հաւատարիմ դեսպան բժշկութիւն է։

18 Աղքատութիւն եւ նախատինք կայ խչատը մերժողի համար, իսկ յանդիմանութիւնը պահողը կպատվուի։

19 Կատարուած փափաքը ախորժելի է հոգիին, բայց յիմարների համար զզուելի է չարութիւնից հեռանալը։

20 Իմաստունների հետ վարուողը իմաստուն կդառնայ. Բայց տխմարների հետ ընկերացողը կչարանայ։

21 Մեղաւորի ետեւից կգնայ չարիքը, բայց արդարներին բարիք կհատուցուի.

22 Բարին ժառանգութիւն կթողէ որդկանց որդիների համար, բայց արդարի համար է պահուած մեղաւորի կայքը։

23 Աղքատների խրամհատումը շատ ուտելիք է լինում. Բայց կայ որ կորչում է անիրաւութիւնից։

24 Գաւազանը խնայողը ատում է իր որդիին. Բայց նորան սիրողը կանուխ կխրատէ նորան։

25 Արդարը կուտէ մինչեւ իր անձը կկշտանայ. Բայց ամբարիշտների փորը կարօտ կմնայ։

14

1 Կնիկների իմաստունը շինում է իր տունը, բայց յիմարը իր ձեռքովը քանդում է նորան։

2 Իր ուղղութեան մէջ վարուողը վախենում է Տէրիցը, բայց իր ճանապարհները ծռածը անարգում է նորան։

3 Յիմարի բերանումը գոռոզութեան գաւազան կայ, բայց իմաստունների շրթունքները պահում են նորանց։

4 Արջառ չլինելիս մսուրը մաքուր է, բայց արդիւնքի առատութիւնը եզի ոյժովն է։

5 Ճշմարտութեան վկան սուտ չի խօսիլ, բայց սուտեր կփչէ ստախօս վկան։

6 Իմաստութիւն է որոնում ծաղր անողը, եւ չկայ. Բայց գիտութիւնը դիւրին է բանիմացի համար։

7 Յիմար մարդի առաջով գնա, եւ բնաւ չես իմանալ թէ գիտութեան շրթունքներ ունի։

8 Խորագէտի իմաստութիւնը իր ճանապարհը հասկանալն է. Բայց յիմարների անմտութիւնը խարդախութիւն է։

9 Յիմարները ծաղրում են յանցանքը, բայց ուղիղների մէջ հաճութիւն կայ։

10 Սիրտն է զգում իր հոգիի ցաւը, եւ նորա ուրախութեանը օտարը չի խառնուիլ։

11 Ամբարիշտների տունը կկործանուի, բայց ուղիղների վրանը կծաղկի։

12 Կայ ճանապարհ որ ուղիղ է մարդիս առաջին, բայց նորա վերջը մահուան ճանապարհներ են։

13 Ծիծաղելիս էլ սիրտը կտրտմի, եւ նորա՝ այսինքն ուրախութեան վերջը սուգ է։

14 Խոտորած սիրտը կկշտանայ իր ճանապարհներիցը, բայց բարի մարդն՝ ինքն իրանից։

15 Պարզամիտը հաւատում է ամեն խօսքի, բայց խորագէտը քննում է իր քայլերը։

16 Իմաստունը վախենում է եւ հեռանում չարիցը, բայց յիմարը վրդովվում է եւ յանձնապաստան լինում։

17 Բարկասիրտը յիմարութիւն կգործէ, եւ նենգամիտը կատուի։

18 Անմիտները յիմարութիւն կժառանգեն, իսկ խորագէտները գիտութեամբ կպսակուին։

19 Կխոնարհուին չարերը բարիների առաջ, եւ ամբարիշտները արդարի դռներին։

20 Աղքատն իր ընկերին էլ է ատելի, բայց հարուստին սիրողները շատ են։

21 Իր ընկերին անարգողը մեղանչում է, բայց ով որ աղքատներին ողորմէ՝ երանի՜ նորան։

22 Չէ՞ որ պիտի մոլորուին չարութիւն խորհողները. Բայց ողորմութիւն ու ճշմարտութիւն կայ բարութիւն մտածողների համար։

23 Ամեն աշխատութեան մէջ շահ կայ. Բայց դատարկաբանութիւնը միայն դէպի կարօտութեան է տանում։

24 Իմաստունների հարստութիւնը իրանց պսակն է, բայց յիմարների տխմարութիւնը տխմարութիւն կմնայ։

25 Հոգիներ ազատող է հաւատարիմ վկան, բայց խարդախը սուտեր կփչէ։

26 Տիրոջ վախումը զօրեղ վստահութիւն կայ. Եւ նորա որդկանց համար ապաւէն պիտի լինի։

27 Տիրոջ երկիւղը կենաց աղբիւր է մահուան որոգայթներիցը խոյս տալու համար։

28 Ժողովրդի բազմութեան մէջ է թագաւորի պատիւը, բայց ժողովրդի նուազութիւնը իշխանի կործանումն է։

29 Երկայնամիտ մարդը շատ խոհեմ է, բայց կարճամիտը յիմարութիւն է հանում։

30 Մարմնին կեանք է մի հանդարտ սիրտը, բայց նախանձը փտութիւն ոսկորներին։

31 Աղքատին նեղողը նորա Արարչին է անարգում. Բայց Նորան պատուողը տնանկին կողորմէ։

32 Ամբարիշտը դուրս կանուի իր չարութեան համար. Բայց արդարը ապաւէն ունի իր մահումը։

33 Խոհեմի սրտումը իմաստութիւն կայ, բայց յիմարների որտինը կիմացուի։

34 Արդարութիւնը կբարձրացնէ մի ազգ, բայց մեղքը անարգանք է ժողովուրդներին։

35 Թագաւորի հաճութիւնը խոհեմ ծառայի վերան է. Եւ նորա բարկութիւնը կլինի նախատինք բերողի վերայ։

15

1 Մեղմ պատասխանը կհանգստացնէ բարկութիւնը, բայց վիրաւորիչ խօսքը բարկութիւն կգրգռէ։

2 Իմաստունների լեզուն գիտութիւն է ճարտարախօսում, բայց յիմարների բերանը տխմարութիւն է բղխում։

3 Տիրոջ աչքերը ամեն տեղ են, քննում են չարերին եւ բարիներին։

4 Բուժող լեզուն կենաց ծառ է. Բայց լեզուի վերայի նենգութիւնը հոգիի վէրք է։

5 Յիմարը կանարգէ իր հօր խրատը, բայց յանդիմանութիւն պահողը խելացի է։

6 Արդարի տանը շատ գանձ կայ, բայց ամբարիշտների եկամուտներումը՝ աւերմունք։

7 Իմաստունների շրթունքները գիտութիւն են տարածում, բայց յիմարների սիրտը այսպէս չէ՝՝։

8 Անզգամների զոհը զզուանք է Տիրոջ համար, բայց ուղիղների աղօթքը նորան հաճելի է։

9 Զզուելի է Տիրոջ համար ամբարշտի ճանապարհը, բայց արդարութեան հետեւողին սիրում է նա։

10 Չար պատիժ կայ ճանապարհից ծռուողի համար, յանդիմանութիւն ատողը կմեռնի։

11 Դժոխքն ու կորուստը Տիրոջ առաջին են. Էլ ո՞ւր մնաց որ մարդկանց որդիների սիրտերը։

12 Ծաղր անողը չի սիրիլ իր յանդիմանիչին, նա չի գնալ իմաստունների մօտ։

13 Ուրախ սիրտը կզուարթացնէ երեսը, բայց սիրտը վշտանալիս հոգին կճնշուի։

14 Խոհեմ սիրտը գիտութիւն կորոնէ, բայց յիմարների բերանը յիմարութիւնով է սնանում։

15 Թշուառի բոլոր օրերը վատ են, բայց ուրախ սիրտը մշտական խնջոյք է։

16 Լաւ է քիչը Տիրոջ երկիւղով, քան թէ մեծ գանձը՝ խռովութիւնով։

17 Լաւ է խոտեղէն կերակուր, եւ հետը սէր, քան թէ գէր զուարակը՝ ատելութիւնով։

18 Բարկացոտ մարդը կռիւ կգրգռէ, բայց երկայնամիտը վէճ կհանգստացնէ։

19 Ծոյլի ճանապարհը փշեղէն ցանկի նման է, բայց ուղիղների ճանապարհը հարթուած է։

20 Իմաստուն որդին կուրախացնէ իր հօրը. Բայց յիմար մարդը կանարգէ իր մօրը։

21 Յիմարութիւնը ուրախութիւն է պակասամիտի համար. Բայց խոհեմ մարդը կուղղէ իր ընթացքը։

22 Դիտաւորութիւնները խանգարվում են խորհուրդ չլինելիս, բայց խորհրդականների շատութիւնովը հաստատվում են։

23 Ուրախութիւն է մարդիս համար իր բերանի յարմար պատասխանը. Եւ խօսքն իր ժամանակին ի՜նչ լաւ է։

24 Կենաց ճանապարհը դէպի վեր է իմաստունի համար, որ խոյս տայ ցածումը դժոխքից։

25 Հպարտների տունը Տէրը քանդում է, բայց հաստատում է որբեւայրիի սահմանը։

26 Տիրոջը զզուելի են չար մտածմունքները, բայց մաքուր են պարկեշտ խօսքերը։

27 Իր տունը քանդում է ով որ ագահութեան մոլի է. Բայց կաշառքներն ատողը կապրի։

28 Արդարի սիրտը մտածում է թէ ինչ պատասխանէ, բայց անզգամի բերանը չարութիւններ է բղխում։

29 Հեռու է Տէրը ամբարիշտներից, բայց լսում է արդարների աղօթքը։

30 Աչքի զուարթութիւնը ուրախացնում է սիրտը. Բարի լուրը պարարտացնում է ոսկորները։

31 Կեանքի յանդիմանութիւն լսող ականջը իմաստունների մէջ է բնակվում։

32 Խրատ մերժողն իր անձն է անարգում, բայց յանդիմանութիւն լսողը խելք կշահէ։

33 Տիրոջ երկիւղն է իմաստութեան խրատը, եւ փառքի առաջին խոնարհութիւն է գնում։

16

1 Մարդինն են սրտի տրամադրութիւնները, բայց Տէրիցն է լեզուի պատասխանը։

2 Մարդիս բոլոր ճանապարհները մաքուր են իր աչքի առաջին. Բայց Տէրն է հոգիները կշռողը։

3 Գցիր Տիրոջ վերայ քո գործերը, եւ կհաստատուին քո խորհուրդները։

4 Տէրն ստեղծել է ամեն իր նշանակութեան համար. Բայց ամբարշտին էլ՝ չար օրուայ համար։

5 Տիրոջը զզուելի են ամեն գոռոզամիտները. անշո՜ւշտ որ՝՝ նորանք անմեղ չեն համարուելու։

6 Ողորմութեամբ եւ ճշմարտութեամբ կքաւուի անօրէնութիւնը եւ Տիրոջ վախովը մարդ կհեռանայ չարիցը։

7 Եթէ Տիրոջը հաճելի են մարդիս ճանապարհները, նաեւ նորա թշնամիներին կհաշտեցնէ նորա հետ։

8 Լաւ է քիչը արդարութիւնով, քան թէ շատ եկամուտներ՝ առանց իրաւունքի։

9 Մարդիս սիրտը խորհում է իր ճանապարհը. բայց նորա քայլերը տէրն է հաստատում։

10 Պատգամ կայ թագաւորի շրթունքների վերայ, թող չսխալուի նորա բերանը դատաստանում։

11 Իրաւացի կշռորդն ու կշիռը Տիրոջն է, նորա գործն են մախաղի բոլոր կշռաքարերը։

12 Թագաւորներին զզուելի է չարագործութիւն, որովհետեւ աթոռը արդարութիւնով կհաստատուի։

13 Թագաւորներին հաճելի են արդար շրթունքները, եւ ճշմարտախօսին նորանք կսիրեն։

14 Թագաւորի բարկութիւնը մահուան հրեշտակ է. Բայց իմաստուն մարդը նորան կմեղմացնէ։

15 Թագաւորի երեսի զուարթութիւնը կեանք է, եւ նորա հաճութիւնը՝ վերջի անձրեւի ամպին նման։

16 Իմաստութիւն շահելը ո՜րչափ լաւ է ոսկիից, եւ հանճար շահելը արծաթից ընտիր է։

17 Ուղիղների պողոտան չարութիւնից հեռանալն է, իր հոգին պահպանողը իր ճանապարհին զգոյշ կլինի։

18 Կորուստից առաջ գնում է գոռոզութիւնը, եւ կործանումից առաջ՝ ամբարտաւան հոգին։

19 Լաւ է խոնարհամիտ լինել խոնարհների հետ, քան թէ աւար բաժանել հպարտների հետ։

20 Խօսքի մասին խելօք վարուողը բարիք կգտնէ, եւ նա որ Տիրոջն է ապաւինում՝ երանի՜ նորան։

21 Իմաստուն սիրտ ունեցողը խոհեմ կկոչուի. Եւ շրթունքի քաղցրութիւնը ուսումը կաւելացնէ։

22 Կենաց աղբիւր է խոհեմութիւնը՝ իր ունեցողի համար, բայց յիմարների խրատը յիմարութիւն է։

23 Իմաստունի սիրտն իմաստուն է անում նորա բերանը, եւ նորա շրթունքների վերայ ուսում է աւելացնում։

24 Մեղրի խորիսխ է վայելուչ խօսքը, քաղցր է հոգիին, եւ բժշկութիւն՝ ոսկորներին։

25 Կայ ճանապարհ, որ ուղիղ է մարդիս առաջին, բայց նորա վախճանը մահուան ճանապարհներ են։

26 Աշխատող անձն իրան համար է աշխատում. Որովհետեւ բերանը պահանջում է նորանից։

27 Անպիտան մարդը չարութիւն կփորէ. Եւ նորա շրթունքների վերայ կարծես այրող կրակ կայ։

28 Խոտորնակ մարդը կռիւ կհնարէ, եւ քսուն մտերիմներին կբաժանէ։

29 Անօրէն մարդը կխաբէ իր ընկերին, եւ նորան կտանէ չար ճանապարհով։

30 Կխփէ աչքերը, որ ծուռ բաներ մտածէ, կծոտում է իր շրթունքները՝ չարութիւն կատարում։

31 Փառաց պսակ է ալեւորութիւնը. Արդարութեան ճանապարհում կգտնուի։

32 Երկայնամիտը զօրաւորիցը լաւ է, եւ իր ոգին զսպողը՝ քաղաք առնողիցը։

33 Ծոցն է գցվում վիճակը, բայց տէրիցն է գալիս նորա բոլոր վճիռը։

17

1 Լաւ է մի չոր պատառը՝ խաղաղութիւնով, քան թէ մի տուն լիքը մորթուած ոչխար՝ կռիւով։

2 Իմաստուն ծառան կտիրէ նախատինք բերող որդիի վերայ. Եւ եղբայրների մէջ ժառանգութեան բաժին կառնէ։

3 Արծաթի համար հալոց կայ եւ ոսկիի համար՝ քուրայ, բայց սիրտերը քննողը Տէրն է։

4 Չարագործը ականջ է դնում անիրաւ շրթունքների, ստախօսը լսում է կորստական լեզուին։

5 Աղքատին ծաղր անողը նորա Արարչին է անարգում, ձախորդութեան վերայ ուրախացողը անպատիժ չի մնալ։

6 Ծերերի պսակը որդկանց որդիքն են, եւ որդկանց պարծանքը՝ իրանց հայրերը։

7 Տխմարին չի վայելիլ բարձրախօս շրթունքները, ո/ւր մնաց որ ազնուականին՝ ստախօս շրթունքը։

8 Ընծան պատուական քար է ունեցողին համար. Ուր որ էլ դառնայ՝ յաջողվում է։

9 Յանցանքը ծածկողը բարեկամութիւն ուզող է, բայց խօսքը կրկնողը մտերիմ բարեկամներին կբաժանէ։

10 Յանդիմանութիւնը աւելի է ազդում խոհեմին, քան թէ հարիւր հարուածը՝ յիմարին։

11 Միշտ ապստամբութիւն է ուզում չարը, բայց մի անգութ պատգամաւոր կուղարկուի նորան։

12 Լաւ է մարդիս մի ձագերը կորցրած արջ պատահէ, եւ ոչ թէ յիմարն իր յիմարութեան ժամանակ։

13 Լաւութեան փոխարէն ով որ չարութիւն հատուցանէ նորա տանիցը չարիքը չի հեռանալ։

14 Ջրի արձակման նման է կռիւի սկիզբը. Բայց վէճը չբորբոքուած դու ետ քաշուիր։

15 Անզգամին արդարացնողը, եւ արդարին անզգամ անողը, երկուսն էլ զզուելի են Տիրոջը։

16 Ի՞նչ պէտք է յիմարի ձեռքին իմաստութիւն առնելու գինը, քանի որ խելք չունի։

17 Ամեն ժամանակ սիրող է բարեկամը, եւ եղբայրը նեղ օրուան համար է ծնուած։

18 Պակասամիտ մարդը ձեռքը երաշխաւորութեան կտայ, եւ գրաւ կլինի իր ընկերի առաջին։

19 Յանցանքը սիրող է կռիւ սիրողը, իր դուռը բարձրացնողը կործանման է ման գալիս։

20 Ծուռ սրտի տէրը բարութիւն չի գտնիլ, եւ լեզուն ծռողը չարութեան մէջ կընկնի։

21 Յիմարը տրտմութիւն է իր ծնողի համար, եւ տխմարի հայրը չի ուրախանալ։

22 Ուրախ սիրտը օգտակար է ինչպէս դեղ, բայց կոտրած սիրտը ոսկորները կչորացնէ։

23 Ամբարիշտը կաշառքը ծոցիցն առնում է, որ ծռէ իրաւունքի ճանապարհները։

24 Իմաստութիւնը հասկացողի առաջին է, բայց յիմարի աչքերի համար՝ աշխարհքի ծայրումը։

25 Յիմար որդին տրտմութիւն է իր հօր համար, եւ դառնութիւն իր ծնողի համար։

26 Արդարի վերայ էլ տուգանք դնել լաւ չէ, նաեւ իշխաններին ծեծել՝ ուղղութեան համար։

27 Իր խօսքերը զսպողը գիտութիւն գիտէ. Եւ ծանրաբարոյ մարդը խոհեմ է։

28 Յիմարն էլ լռելով իմաստուն կհամարուի, եւ իր շրթունքը խփողը՝ հանճարեղ։

18

1 Ինքնահաճոյ մարդը ցանկութիւն է որոնում. Ամեն յաջողակութեան դէմ բորբոքվում է։

2 Յիմարը չի ախորժիլ խոհեմութիւնից, այլ իր սրտինը կյայտնէ։

3 Ամբարիշտը գալիս՝ անարգանքն էլ կգայ, եւ նախատինքի հետ՝ խայտառակութիւնը։

4 Խոր ջուրեր են մարդիս բերանի խօսքերը, բղխող գետ է իմաստութեան աղբիւրը։

5 Լաւ չէ ամբարշտին աչառութիւն անել՝ արդարին դատաստանումը ծռելու համար։

6 Յիմարի շրթունքը կռիւի մէջ կմտնեն, եւ նորա բերանը ծե՜ծ է կանչում։

7 Յիմարի բերանը կործանում է իրան համար, եւ նորա շրթունքները՝ որոգայթ իր անձի համար։

8 Քսու մարդկանց խօսքերը քաղցր պատառների պէս են, նորանք էլ են իջնում փորի ներսերը։

9 Իր գործումը թոյլ լինողն էլ փչացնողի եղբայրն է։

10 Ամուր աշտարակ է Տիրոջ անունը, նորա մէջ է փախչում արդարը եւ ապաստան գտնում։

11 Հարուստի ստացուածքն իր ամուր քաղաքն է, եւ բարձր պարսպի նման է նորա երեւակայութիւնումը։

12 Կործանումից առաջ հպարտանում է մարդիս սիրտը. Բայց փառքից առաջ գնում է խոնարհութիւնը։

13 Ով որ բանը չլսած պատասխան տայ, սա նորա համար յիմարութիւն է եւ ամօթ։

14 Մարդիս հոգին ուտում է իր հիւանդութիւնը, բայց կոտրած սիրտն ո՞վ կարող է տանել։

15 Խոհեմ սիրտը գիտութիւն կշահէ. Եւ իմաստունների ականջը գիտութիւն կորոնէ։

16 Մարդիս ընծան տեղ է բանում նորա համար, եւ նորան տանում է մեծամեծների առաջին։

17 Արդար է երեւում դատն առաջ սկսողը, բայց ոսոխը գալիս է եւ քննում նորան։

18 Վիճակը դադարեցնում է վէճերը, եւ զօրաւորներին բաժանում է։

19 Վիրաւորուած եղբայրը ամուր քաղաքից պինդ է. Եւ վէճերը բերդի նիգերին են նման։

20 Մարդիս բերանի պտղիցը կկշտանայ նորա փորը. Նա կկշտանայ իր շրթունքների արդիւնքիցը։

21 Մահն ու կեանքը լեզուի ձեռքին է, եւ նորան սիրողը կուտէ նորա պտուղը։

22 Ամուսնուհի գտնողը բարիք է գտել եւ Տէրիցը շնորհք ստացել։

23 Աղաչանքներով է խօսում աղքատը, բայց հարուստը կոշտ է պատասխանում։

24 Բարեկամներ ունեցող մարդը վնաս կքաշէ՝՝, բայց բարեկամ կայ որ եղբօրից աւելի հաստատ է։

19

1 Լաւ է իր ուղղութիւնով գնացող աղքատը, քան թէ նենգաւոր շրթունք ունեցողը որ նաեւ յիմար է։

2 Առանց գիտութեան հոգին էլ չէ լաւ, եւ ոտքերովը շտապողը կսահի։

3 Մարդիս յիմարութիւնը աւերում է նորա ճանապարհը, եւ նորա սիրտը տրտնջում է Տիրոջ դէմ։

4 Ստացուածքը շատ բարեկամներ կաւելացնէ, բայց աղքատը կբաժանուի իր ընկերիցը։

5 Ստախօս վկան անպատիժ չի մնալ, եւ սուտեր փչողը չի պրծնիլ։

6 Շատերն են խնդրում իշխանի երեսը, եւ ամենը բարեկամ են ընծայ տուողին։

7 Աղքատի բոլոր եղբայրները զզվում են նորանից, ո՞ւր մնաց որ նորանից չհեռանան նորա բարեկամները. Նա վազում է խօսքերի ետեւից որ ոչինչ են։

8 Խելք աշխատողը իր հոգին սիրում, խոհեմութիւնը պահողը բարիք կգտնէ։

9 Ստախօս վկան անպատիժ չի մնալ, եւ սուտեր փչողը կկորչի։

10 Յիմարին չի վայելիլ փափկութիւն, ո՞ւր մնաց մի ծառայի՝ իշխանների վերայ իշխել։

11 Մարդիս իմաստութիւնը նորան երկայնամիտ կանէ, եւ նորա փառքը յանցանք ներելն է։

12 Առիւծի մռնչիւնին է նման թագաւորի բարկութիւնը, իսկ նորա հաճութիւնը խոտի վերայի ցօղին պէս է։

13 Անմիտ տղան տրտմութիւն է իր հօր համար, եւ կնոջ վէճերը շաունակուող կաթկաթոց է։

14 Տունը եւ ստացուածքը ժառանգութիւն է հայրերից, բայց իմաստուն կինը՝ Տէրիցն է։

15 Ծուլութիւնը կգցէ մրափի մէջ. Եւ թոյլ անձը կսովածանայ։

16 Պատուիրանքը պահողն իր հոգին է պահում. Նորա ճանապարհները անարգողը կմեռնի։

17 Աղքատին ողորմողը Տիրոջն է փոխ տալիս, եւ նա կհատուցանէ նորա վարձը։

18 Խրատիր որդիիդ քանի որ յայս կայ, եւ ուշդ մի դարձնիր նորա աղաղակին։

19 Շատ բարկասիրտը վնաս կկրէ, որովհետեւ եթէ ազատես, էլի պիտի շարունակես։

20 Խորհուրդ լսիր եւ խրատ ընդունիր, որ յետի ժամանակումդ իմաստուն լինես։

21 Շատ դիտաւորութիւններ կան մարդիս սրտումը, բայց Տիրոջ խորհուրդը կմնայ հաստատ։

22 Մարդիս զուարճանքն իր ողորմածութիւնն է, եւ աղքատը լաւ է ստախօս մարդիցը։

23 Տիրոջ երկիւղը դէպի կեանք է տանում. Եւ մարդս նորանով կուշտ կպառկէ առանց չարիքի հանդիպելու։

24 Ծոյլը իր ձեռքը կկոխէ ամանի մէջը, բայց դէպի բերանն էլ չի դարձնիլ։

25 Ծաղր անողին ծեծիր, եւ միամիտը կխոհեմանայ. Եւ եթէ բանիմացին յանդիմանես՝ նա գիտութիւն կսովորէ։

26 Հօրը կողոպտողը ու մօրը դուրս անողը ամօթ եւ խայտառակութիւն բերող տղայ է։

27 Ձգիր, որդեակս, այն խրատը լսելը, որ քեզ կմոլորեցնէ գիտութեան խօսքերիցը։

28 Անպիտան վկան ծաղրում է արդարութիւնը, եւ ամբարիշտների բերանը անիրաւութիւն կուլ կտայ։

29 Պատրաստ են ծաղր անողների համար դատաստաններ, եւ ծեծեր՝ յիմարների մէջքի համար։

20

1 Ծաղրող է գինին, խռովարար՝ ցքին. Եւ ամեն ով որ դորանցով մոլորուի՝ իմաստուն չի լինիլ։

2 Թագաւորի սպառնալը առիւծի մռնչիւնին է նման. Նորան գրգռողը մեղանչում է իր անձի դէմ։

3 Պատիւ է մարդիս համար կռիւից քաշուիլը, բայց ամեն յիմար կռուասէր է։

4 Ձմեռուայ խատճառով ծոյլը չի հերկիլ, հունձքին կմուրայ եւ չի ունենալ։

5 Խոր ջուրեր է մարդիս սրտի խորհուրդը, բայց խելօք մարդը նորան կհանէ։

6 Շատ մարդ հրատարակում է մարդիս բարերարութիւնը, բայց հաւատարիմ մարդին ո՞վ կգտնէ։

7 Ով որ իր ուղղութիւնովը գնում է՝ արդար է. երանի՜ նորանից յետոյ նորա որդկանցը։

8 Թագաւորը դատաստանի աթոռի վերայ նստելիս իր աչքերովը ցրիւ է տալիս ամեն չարութիւնը։

9 Ո՞վ կարող է ասել թէ Սիրտս սրբել եմ, մաքուր եմ իմ մեղքիցը։

10 Տեսակ տեսակ կշռաքարեր՝ եւ տեսակ տեսակ չափեր՝ երկուսն էլ զզուելի են Տիրոջը։

11 Մի երեխան անգամ ճանաչվում է իր արարքիցը՝ թէ մաքուր եւ թէ ուղիղ է նորա գործքը։

12 Լսող ականջն ու տեսնող աչքը՝ երկուսն էլ Տէրն է անում։

13 Մի սիրիր քունը որ մի գուցէ աղքատանաս, աչքերդ բաց՝ հացով կշտացիր։

14 վատ է՝ վատ է՝ կասէ առնողը. Բայց երբոր կգնայ, այն ժամանակ կգովէ։

15 Կայ ոսկի եւ շատ գոհարեղէն. Բայց պատուական գործիք են գիտուն շրթունքները։

16 Առ նորա հանդերձը, որ երաշխաւոր է դառել օտարին. Եւ գրաւ պահիր նորան օտարների փոխարէն։

17 Քաղցր է մարդիս համար ստութեան հացը, բայց յետոյ բերանը լցվում է խիճով։

18 Դիտաւորութիւնը հաստատվում է խորհրդով. Եւ խոհեմութեամբ արա պատերազմը։

19 Գաղտնիքը յայտնում է բանսարկութեամբ ման եկողը, ուրեմն շրթունքը լայն բացողի հետ մի հաղորդակցիր։

20 Ով որ իր հօրն ու մօրն անիծէ, նորա ճրագը կհանգչի մթին խաւարի մէջ։

21 Մի ժառանգութիւն, որ սկզբումը շտապելով է ստացուել, նորա վախճանն էլ չի օրհնուիլ։

22 Մի ասիր. Չարութեան փոխարէնը հատուցանեմ. Տիրոջը յուսացիր, եւ նա քեզ կազատէ։

23 Երկու տեսակ կշռաքարերը զզուելի են Տիրոջը, եւ խարդախ կշիռքը լաւ չէ։

24 Տէրիցն է մարդիս քայլերի յաջողութիւնը, ուրեմն մարդս ի՞նչ է հասկանում իր ճանապարհը։

25 Որոգայթ է մարդիս համար անխորհրդաբար ասել, Նուէր. Եւ ուխտելուց յետոյ կշռադատել։

26 Ամբարիշտներ ցրուող է իմաստուն թագաւորը, եւ նորանց վերայ դարձնում է անիւը։

27 Մարդիս հոգին Տիրոջ ճրագն է. Նա քննում է սրտի բոլոր ներսերը։

28 Ողորմութիւնը եւ ճշմարտութիւնը պահում են թագաւորին, եւ նա ողորմութիւնով կպահպանէ իր աթոռը։

29 Երիտասարդների զարդը իրանց ոյժն է, եւ ծերերի փառքը՝ ալեւորութիւնը։

30 հարուածի վէրքերը մաքրում են չարութիւնը, եւ ծեծելը՝ որ ազդում է մինչեւ սրտի ներսերը։

21

1 Թագաւորների սիրտը ջրի վտակների պէս է Տիրոջ ձեռքին, դէպի ուր որ էլ ուզենայ՝ կդարձնէ։

2 Մարդիս ամեն ճանապարհը ուղիղ է իր աչքի առաջին. բայց սիրտերը կշռողը Տէրն է։

3 Արդարութիւն եւ իրաւունք գործելը Տիրոջ հաճելի է քան թէ զոհը։

4 Աչքերի ամբարտաւանութիւնը եւ սրտի հպարտութիւնը, որ ամբարիշտների լոյսն է, մեղք է։

5 Աշխատասէրի մտածողութիւնները միայն դէպի առատութիւն են. Բայց ամեն աճապարող՝ միայն դէպի կարօտութիւն է դիմում։

6 Ստախօս լեզուով գանձեր շինելը մահը որոնողների փախստական ունայնութիւնն է։

7 Ամբարիշտների բռնութիւնը քարշ կտայ իրանց. Որովհետեւ չեն ուզում իրաւունք անել։

8 Ծռմռած է յանցաւոր մարդի ճանապարհը, բայց մաքուրի գործն ուղիղ է։

9 Լաւ է կտուրի մի անկիւնումը բնակուել, քան թէ կռուասէր կնոջ հետ ընկերովի՝ տան մէջ։

10 Անզգամի հոգին չարութիւն է ցանկանում, նորա ընկերը նորա աչքի առաջին շնորհք չի գտնիլ։

11 Ծաղրողը տուժելիս միամիտը կիմաստնանայ, եւ իմաստունը կրթուելիս՝ գիտութիւն կստանայ։

12 Արդար Աստուածը դիտում է ամբարշտի տան վերայ, նա գցում է ամբարիշտներին չարիքի մէջ՝՝։

13 Ով որ խցկէ աղքատի աղաղակի դէմ իր ականջը, ինքն էլ կկանչէ, եւ պատասխան չի գտնիլ։

14 Գաղտնի ընծան բարկութիւնը կհանգցնէ, եւ ծոցի պարգեւը՝ սաստիկ ցասումը։

15 Ուրախութիւն է արդարի համար իրաւունք անելը, բայց սոսկում՝ չարագործների համար։

16 Մարդ որ մոլորվում է խոհեմութեան ճանապարհից, ուրուականների ժողովքի մէջ կիջնէ։

17 Կարօտութիւն կունենայ այն մարդը որ ուրախութիւն է սիրում, գինի ու իւղ սիրողը չի հարստանալ։

18 Արդարի համար անզգամը փրկանք կդառնայ, եւ ուղիղների փոխարէն՝ անօրէնը։

19 Լաւ է բնակուել ամայի երկրում, քան թէ կռուասէր եւ բարկացոտ կնոջ հետ։

20 Ցանկալի գանձ եւ իւղ կգտնուի իմաստունի բնակարանումը, բայց յիմարը կուլ կտայ նորան։

21 Արդարութեան եւ ողորմածութեան հետեւողը կգտնէ կեանք, արդարութիւն եւ պատիւ։

22 Իմաստունը վեր կելնէ զօրաւորների քաղաքը, եւ կկործանէ նորանց ապաւինած ամրութիւնը։

23 Ով որ զսպէ իր բերանն ու լեզուն, իր հոգին նեղութիւններից կպահէ։

24 Ամբարտաւան լիրբի անունը Ծաղրող է, որ յանդգնութեամբ լրբութիւն է անում։

25 Ծոյլի ցանկութիւնը սպանում է նորան. Որովհետեւ նորա ձեռքերը չեն ուզում գործել։

26 Նա ամեն օր սաստիկ ցանկանում է, բայց արդարը տալիս է եւ չէ խնայում։

27 Ամբարիշտների զոհը պիղծ է. Մանաւանդ երբոր չար խորհրդով մատուցանեն։

28 Ստախօս վկան պիտի կորչի, բայց նա, որ ինքը լսել է, միշտ կխօսէ։

29 Անզգամ մարդը պնդացնում է իր երեսը, բայց նա՝ որ ուղիղ է, քննում է իր ճանապարհը։

30 Չկայ իմաստութիւն, չկայ հանճար, չկայ նաեւ մի խորհուրդ Տիրոջ դէմ։

31 Ձի է պատրաստվում պատերազմի ճրուայ համար. Բայց փրկութիւնը Տէրիցն է։

22

1 Անունը աւելի ընտիր է շատ հարստութիւնից. Արծաթից ու ոսկիից շնորհքն է լաւ։

2 Հարուստը եւ աղքատը հանդիպում են իրար. նորանց ամենքի անողը Տէրն է։

3 Խորագէտը տեսնում է չարիքը եւ իրան պահում, բայց պարզամիտները անց են կենում եւ վնասվում։

4 Խոնարհութեան և Տիրոջ երկիւղի վարձքն է հարստութիւն, եւ պատիւ ու կեանք։

5 Փուշեր, որոգայթներ կան ծուռ մարդի ճանապարհումը. իր հոգին կպահպանէ ով որ նորանցից հեռանայ։

6 Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ, որ ծերացած էլ՝ չի հեռանալ նորանից։

7 Հարուստ աղքատներին կտիրէ, եւ փոխ առնողը ծառայ կլինի փոխ տուողին։

8 Չարութիւն ցանողը անօրէնութիւն կհնձէ, եւ նորա բարկութեան գաւազանը պիտի կորչէ։

9 Բարի աչք ունեցողը օրհնուած կլինի, որովհետեւ իր հացիցը տալիս է աղքատին։

10 Դուրս արա ծաղրողին, եւ կռիւը դուրս կգնայ, եւ վէճն ու անարգանքը կդադարէ։

11 Սրտի մաքրութիւն սիրողին, որ շնորհք ունի իր շրթունքի վերայ, թագաւորը բարեկամ է։

12 Տիրոջ աչքերը պահում են գիտութիւնը, եւ նա աւերում է անօրէնի խօսքերը։

13 Ծոյլն ասում է. Առիւծ կայդրսումը. Հրապարակների մէջ կսպանուիմ։

14 Խոր փոս է օտար կնիկների բերանը. որի վերայ որ տէրը բարկացած է՝ նա այնտեղ կընկնի։

15 Յիմարութիւնը կապուած է երեխայի սրտին. խրատի գաւազանը նորան կհեռացնէ նորանից։

16 Ով որ աղքատին զրկէ՝ իրանը շատացնելու համար է. Ով որ հարուստին է տալիս՝ դա միայն կորուստի համար է։

17 Ծռիր ականջդ եւ լսիր իմաստունների խօսքերը, եւ սիրտդ տուր իմ գիտութեանը։

18 Որովհետեւ հաճելի է եթէ նորանց պահես սրտումդ. Նորանք բոլորը միատեղ հաստատուին քո շրթունքի վերայ։

19 Որպէս զի քո ապաւինութիւնը Տիրոջ վերայ լինի, հէնց քեզ սովորեցրի այսօր։

20 Չէ՞ որ քեզ համար գրեցի եռապատիկ խրատներով եւ գիտութեամբ.

21 Որ քեզ սովորեցնեմ ճշմարտութեան խօսքերի ստուգութիւնը, որ քեզ հարցնողներին ճշմարտութեան խօսքեր պատասխանես։

22 Մի կողոպտիր աղքատին որովհետեւ աղքատ է. Եւ տնանկին մի կոխիր դատարանումը.

23 Որովհետեւ Տէրն է վարում նորանց դատը, եւ նա կկողոպտէ՝ նորանց հոգին կողոպտողներին։

24 Մի ընկերանար բարկութեան տէր մարդի հետ, եւ բորբոքուող մարդի հետ մի գնար։

25 Որ մի գուցէ սովորես նորա ճանապարհները, եւ որոգայթ ստանաս քո հոգիի համար։

26 Մի լինիր ձեռքը գրաւի պէս տուողներից, որ պարտքի համար երաշխաւոր են լինում.

27 Եթէ դու չունենաս վճարելու, ի՞նչու համար անկողինդ տակիցդ առնեն։

28 Մի շարժիր տեղիցը վաղեմի սահմանանշանները, որ շինել են քո հայրերը։

29 Տեսե՞լ ես մի մարդ որ շուտափոյթ է իր գործումը. Նա թագաւորների առաջին է կանգնելու, աննշան մարդկանց առաջին չի կանգնիլ։

23

1 Երբոր մի իշխանի հետ հաց ուտելու նստես, լաւ ուշադրութիւն արա թէ ինչ կայ առաջիդ,

2 Եւ դանակ դիր կոկորդիդ վերայ, եթէ մեծ ախորժակի տէր ես։

3 Նորա կերակուրներին մի ցանկանար, որովհետեւ նորանք խաբէութեան հաց են։

4 Մի աշխատիր հարստանալու. քո այդ հասկացողութիւնիցը դադարիր։

5 Մի՞թէ աչքդ պիտի դնես այն բանին որ ոչինչ է. Որ իրան համար անշուշտ թեւեր կշինէ, արծիւի պէս երկինքը կթռչի։

6 Մի ուտիր չարաչք մարդի հացը, եւ նորա կերակուրներին մի ցանկանար։

7 Որովհետեւ նա ինչպէս որ իր սրտումը հաշիւներ անողն է՝ այնպէս է. քեզ կասէ. Կեր եւ խմիր, բայց սիրտը քեզ հետ չէ։

8 Այն պատառդ, որ կերել ես՝ կփսխես, եւ դու կորցրել ես այն անոյշ խօսքերդ։

9 Յիմարի ականջներին բան մի ասիր. Որովհետեւ նա կանարգէ քո խօսքերի իմաստութիւնը։

10 Մի շարժիր տեղիցը վաղեմի սահմանանշանները, եւ որբի արտերի մէջը մի մտնիր։

11 Որովհետեւ նորանց վրէժխնդիրը զօրաւոր է. Նա կվարէ նորանց դատը քեզ հետ։

12 Սիրտդ տուր խրատի, եւ ականջներդ՝ գիտութեան խօսքերի։

13 Երեխայից մի խնայիր խրատը, որովհետեւ եթէ նորան գաւազանով ծեծես՝ չի մեռնիլ։

14 Դու նորան գաւազանով կծեծես, բայց հոգին կազատես դժոխքիցը։

15 Որդեակս, եթէ սիրտդ իմաստուն լինի, իմ սիրտն էլ կուրախանայ,

16 Եւ իմ երիկամունքները կցնծան, քո շրթունքները ուղիղ բաներ խօսելիս։

17 Թող սիրտդ չնախանձէ մեղաւորներին. Այլ Տիրոջ վախի մէջ եղիր ամեն օր։

18 Յիրաւի մի վախճան կայ, եւ քո ապաւինելը պիտի չկտրուի։

19 Լսիր դու, երդեակս, եւ իմաստուն եղիր, եւ ուղղիր ճանապարհիդ մէջ քո սիրտը։

20 Գինեմոլների մէջ մի լինիր, եւ ոչ էլ որկրամոլութիւնով միս ուտողների հետ։

21 Որովհետեւ գինեմոլն ու որկրամոլը պիտի աղքատանան, եւ քնափութիւնը պատառոտած հանդերձներ կհագցնէ։

22 Լսիր քո ծնող հօրը, եւ մի անարգիր քո մօրը, երբոր պառաւ է։

23 Ճշմարտութիւնը շահիր՝ եւ մի ծախիր. Նաև իմաստութիւն, խրատ եւ հանճար։

24 Արդարի հայրը անշուշտ պիտի ցնծայ, իմաստունի ծնողը նորանով պիտի ուրախանայ։

25 Թող ուրախանայ հայրդ ու մայրդ, եւ ցնծայ քո ծնողը։

26 Սիրտդ ինձ տուր, որդեակս, եւ թող աչքերիդ հաճելի լինին իմ ճանապարհները։

27 Որովհետեւ պոռնիկը խոր փոս է, եւ օտար կինը նեղ ջրհոր.

28 Իրաւ նա աւազակի պէս դարան է մտնում եւ մարդկանց մէջ շատացնում է անհաւատարիմները։

29 Ո՞ւմն է վա՜յը, ո՞ւմն էվո՜ւյը, ո՞ւմն են կռիւները, ո՞ւմն են տրտունջները, ո՞ւմն են ի զուր ստացուած վէրքերը, ո՞ւմն են կարմրոտած աչքերը։

30 Նորանցը, որ ուշանում են գինիի մօտ, նորանցը, որ գնում են խառնած գինին քննելու։

31 Մի նայիր գինիին, որ կարմրի է տալիս, որ բաժակի մէջ աչքով է անում, որ ուղիղ ուղիղ ինքն իրան գնում է.

32 Նա վերջը օձի պէս կկծէ, եւ իժի պէս կծակէ։

33 Աչքերդ օտար կնիկների կնայեն եւ սիրտդ ծուռումուռ բաներ կխօսէ,

34 Եւ ծովի միջումը քնողի նման կլինես, եւ կայմի վերայ քնողի նման։

35 Կասես. Ինձ ծեծել են, բայց չեմ զգացել, ինձ զարկել են, բայց չեմ իմացել. ե՞րբ եմ սթափուելու. Նորան դարձեալ պիտի որոնեմ։

24

1 Մի նախանձիր չար մարդկանցը, եւ մի ցանկանար նորանց հետ լինելը։

2 Որովհետեւ նորանց սիրտը բռնութիւն է խորհում, եւ տանջանք են խօսում նորանց շրթունքները։

3 Տունը կշինուի իմաստութիւնով, եւ հանճարով՝ կհաստատուի։

4 Գիտութիւնով կլցուին շտեմարանները եւ կստացուին ամեն պատուական ստացուածք եւ վայելչութիւնք։

5 Իմաստուն մարդը զօրաւոր կլինի, եւ գիտուն մարդը իր ոյժը կաւելացնէ։

6 Որովհետեւ պատերազմդ խոհեմութեամբ կանես, եւ յաջողակութիւնը խորհրդականների շատութիւնովը կլինի։

7 Խիստ բարձր է յիմարի համար իմաստութիւնը, նա դռան մէջ չի բանալ իր բերանը։

8 Ով որ մտածում է վնասել, նորան նենգամիտ մարդ կասեն։

9 Յիմարութիւն մտածելը մեղք է, եւ ծաղրողը զզուելի է մարդկանց համար։

10 Եթէ նեղութեան օրը թուլացար, ոյժդ նեղ կլինի։

11 Ազատիր մահուան տարուողներին, եւ դէպի սպանուելու դողդոջացողներին ազատելու ոչինչ մի խնայիր։

12 Եթէ ասես թէ մենք չգիտենք. Ահա սիրտերը կշռողը գիտէ, եւ հոգիդ պահողը իմանում է, նա որ մարդիս հատուցանում է իր գործին համեմատ։

13 Մեղր կեր, որդեակս, որ լաւ է, եւ մեղրախորիսխ, որ քաղցր է քո քիմքի համար.

14 Այդպէս է իմաստութեան գիտութիւնը քո հոգիի համար, եթէ նորան գտել ես, եւ մի վախճան կայ, որ քո յոյսը չի կոտրուիլ։

15 Դարանակալ մի լինիր, ով անզգամ, արդարի բնակարանին. Մի աւերիր նորա հանգստութեան տեղը։

16 Որովհետեւ եօթն անգամ վայր կընկնէ արդարը եւ կկանգնէ, բայց անզգամները չարիքի մէջ կկործանուին։

17 Թշնամիդ վայր ընկնելիս մի ուրախանար, եւ նա կործանուելիս սիրտդ չցնծայ։

18 Մի գուցէ տէրը տեսնէ, եւ նորա աչքին անհաճոյ երեւայ. Եւ իր բարկութիւնը ետ դարձնէ նորանից։

19 Մի վառուիր չարերի պատճառովը. մի նախանձիր անզգամներին։

20 Որովհետեւ վերջ չունի չարը, ամբարիշտների ճրագը պիտի հանգչի։

21 Որդեակս, վախիր Տէրիցը եւ թագաւորիցը. Եւ յեղափոխականների հետ մի ընկերանար.

22 Որովհետեւ նորանց կործանումը յանկարծ վեր կկենայ. Եւ այն երկուսին էլ պատուհասը ո՞վ գիտէ։

23 Սորանք էլ են իմաստուններինը՝ դատաստանում աչառութիւն անելը լաւ չէ։

24 Ով որ անզգամին ասէ՝ Արդար ես, ազգերը նորան կանիծեն. Ժողովուրդները նորան կանարգեն։

25 Բայց յանդիմանողներին բարիք կլինի, եւ նորանց վերայ բարի օրհնութիւն կգայ։

26 Շրթունքներ է համբուրում նա, որ յարմար պատասխան է տալիս։

27 Պատրաստիր դրսի գործքդ, եւ բանդ կարգադրիր դաշտումը, յետոյ էլ շինիր տունդ։

28 Քո ընկերի դէմ զուր վկայութիւն մի տար, եւ մի խաբիր քո շրթունքներովը։

29 Մի ասիր. Ինչպէս որ ինձ արաւ, ես էլ իրան այնպէս եմ անելու, այն մարդին հատուցանելու եմ նորա գործքին համեմատ։

30 Ծոյլ մարդի արտի մօտովն անց կացայ, եւ պակասամիտ մարդի այգիի մօտովը.

31 Եւ ահա բոլորը փուշեր էին դուրս եկել, նորանց երեսը ծածկել էին եղինճներ, եւ նորա քարի պատը փուլ էր եկած։

32 Եւ երբոր տեսայ՝ դրի մտքիս մէջ, մտիկ արի եւ խրատ վեր առայ։

33 Մի քիչ քուն, մի քիչ ննջել, մի քիչ էլ ձեռք ձեռքի տալ պառկել.

34 Այն ժամանակ քո աղքատութիւնը կգայ իբրեւ ճանապարհորդ, եւ քո կարօտութիւնը՝ սպառազինեալ մարդի պէս։

25

1 Սորանք էլ են սողոմոնի առակները, որ յուդայի եզեկիա թագաւորի մարդիկը օրինակեցին։

2 Աստուծոյ փառքն է բանը ծածկելը. Բայց թագաւորների փառքն է բանը քննելը։

3 Երկինքը բարձրութիւնով, եւ երկիրը խորութիւնով, եւ թագաւորների սիրտը չի քննուիլ։

4 Հանիր կղկղանքը արծաթից, եւ ոսկերչի համար անօթ դուրս կգայ։

5 Դուրս արա թագաւորի առաջից ամբարշտին, եւ նորա աթոռը կհաստատուի արդարութեամբ։

6 Մի պարծենար թագաւորի առաջին, եւ մեծամեծների տեղը մի կանգնիր։

7 Որովհետեւ լաւ է որ քեզ ասեն. Վեր բարձրացիր այստեղ, քան թէ քեզ խոնարհեցնեն այն իշխանի առաջին, որին տեսնում են քո աչքերը։

8 Շուտով կռուի մի գնար, մի գուցէ չիմանաս թէ վերջումը ինչ պիտի անես, երբոր ընկերդ քեզ ամաչեցնէ։

9 Դատդ վարիր ընկերիդ հետ, բայց գաղտնիքը ուրիշին մի յայտնիր։

10 Որ մի գուցէ լսողը քեզ անարգէ, եւ վատ անունդ միւս անգամ չգնայ։

11 Մէկ յարմար ժամանակին խօսուած խօսքը ոսկի խնձորներ են արծաթի զարդերի մէջ։

12 Ոսկի օղ եւ գոհարեղէն մանեակ է իմաստունի խրատը՝ լսող ականջի համար։

13 Ինչպէս է ձիւնի պաղութիւնը հունձքի ժամանակին, նոյնն է հաւատարիմ դեսպանն իրան ուղարկողի համար. Նա զուարթացնում է իր տիրոջ հոգին։

14 Ամպեր եւ քամի՝ բայց առանց անձրեւի՝ այն մարդն է որ պարծենում է դարտար պարգեւներով։

15 Երկայնմտութեամբ կհամոզուի իշխանը, եւ կակուղ լեզուն ոսկոր կկոտրէ։

16 Եթէ մեղր գտնես՝ կեր պէտքիդ չափ. Մի գուցէ նորանից կշտանաս եւ փսխես նորան։

17 Ոտքդ սակաւ յաճախէ ընկերիդ տունը, մի գուցէ քեզանից կշտանայ եւ զզուէ քեզանից։

18 Ուռ եւ սուր եւ սրած նետ է այն մարդը, որ սուտ վկայութիւն է տալիս իր ընկերի դէմ։

19 Կոտրած ատամ եւ դիւրագլոր ոտք է նեղ օրը անհաւատարիմ մարդի վերայ ապաւինելը։

20 Ցուրտ օրին զգեստը հանել, կամ բորակի վերայ քացախ ածել է երգեր երգելը տրտում մարդի առաջին։

21 Եթէ թշնամիդ սոված է՝ հաց տուր նորան, եւ եթէ ծարաւ է՝ ջուր խմեցրու նորան.

22 Որովհետեւ այսպէս անելով նորա գլխի վերայ կրակի կայծեր կդիզես. Եւ Տէրը քեզ կհատուցանէ։

23 Հիւսիսային քամին անձրեւ է բերում, եւ խոժոռ դէմքը՝ գաղտախօս լեզու։

24 Լաւ է բնակուել մի կտուրի անկիւնում, քան թէ կռուասէր կնոջ հետ մեծ տան մէջ։

25 Պաղ ջուր է ծարաւած սրտի համար բարի լուրը հեռու երկրից։

26 Պղտորած ակնի եւ քանդուած աղբիւրի նման է ամբարշտի առաջին ընկճուող արդարը։

27 Շատ մեղր ուտելը լաւ չէ, իր պատիւը որոնելը պատիւ չէ։

28 Քանդուած անպարիսպ քաղաք է այն մարդը, որ չէ զսպում իր ոգին։

26

1 Ինչպէս ձիւնը ամառը, եւ անձրեւը հունձին՝ այնպէս էլ յիմարին պատիւ չի վայելիլ։

2 Ինչպէս որ ճնճղուկը թռթռում եւ ծիծեռնակը թռչում է, այնպէս էլ զուր անէծքը չի կատարուիլ։

3 Խարազանը ձիու համար, եւ սանձը՝ էշի, եւ գաւազանը յիմարների մէջքի համար է։

4 Մի պատասխանիր յիմարին նորա տխմարութեան համեմատ, մի գուցէ դու էլ նորան նմանես։

5 Պատասխանիր յիմարին նորա տխմարութեան համեմատ, մի գուցէ իր աչքին իմաստուն երեւայ։

6 Իր ոտները կարող եւ վնաս կրող է ով որ յիմարի ձեռքով խօսք ապսպրէ։

7 Ինչպէս որ սասանում են կաղի ոտները, այնպէս էլ առակը յիմարների բերանումը։

8 Ինչպէս որ քարն են ծրարում եւ պարսատիկի մէջ շպռտում, այնպէս է եւ յիմարին պատիւ տուողը։

9 Արբածի ձեռքը մտաւ փուշը, եւ առակը՝ յիմարների բերանը։

10 Մեծ է ամեն բան ստեղծողը, վարձք է տալիս յիմարին էլ, վարձք է տալիս յանցաւորներին էլ։

11 Ինչպէս որ շունը ետ է դառնում դէպի իր փսխածը, այնպէս է իր յիմարութիւնը կրկնող յիմարը։

12 Տեսե՞լ ես մէկ ինքն իր աչքին իմաստուն երեւացող. Յիմարիցն աւելի յոյս կայ քան թէ նորանից։

13 Ծոյլն ասում է. Ճանապարհին առիւծ կայ, հրապարակների մէջ՝ առիւծ։

14 Դուռը շուռ է տալիս իր ծղխնիի վերայ, ծոյլն էլ՝ իր անկողնի վերայ։

15 Ծոյլը իր ձեռքը կկոխէ ամանի մէջը, եւ նորա համար դժուար է նորան ետ տանել իր բերանը։

16 Ծոյլը իմաստուն է երեւում իր աչքին եօթը խելօք պատասխան տուողից աւելի։

17 Շունը ականջներիցը բռնում է այն անցաւորը, որ գրգռվում է իրանը չեղած դատի համար։

18 Ինչպէս մի գիժ որ կրակի կայծեր, նետեր եւ մահ է ցանում,

19 Այնպէս է այն մարդը որ իր ընկերին խաբում է, եւ ասում. Ահա կատակ եմ անում։

20 Փայտ չլինելիս կրակը կհանգչի. Եւ քսու չլինելիս կռիւը կդադարէ։

21 Ինչպէս ածուխը կայծերին, եւ փայտը կրակին, նոյնպէս է կռուարար մարդը վէճ վառելու։

22 Քսու մարդի խօսքերը քաղցր պատառների պէս են. Նորանք էլ են իջնում փորի ներսերը։

23 Կղկղանքի արծաթով պատած հողի ամանի պէս են սիրաբորբոք շրթունքը ու չար սիրտը միասին։

24 Ատեցողը կեղծում է իր շրթունքներովը, եւ սրտումը նենգութիւն է դնում.

25 Երբոր նա անուշացնէ ձայնը նորան չհաւատաս. Որովհետեւ եօթը գարշելի բան կայ նորա սրտումը։

26 Թէկուզ՝ ատելութիւնը ծածկուի նենգութեամբ, նորա չարութիւնը կյայտնուի ժողովքի մէջ։

27 Ով որ փոս փորէ՝ նորա մէջը կընկնի. Եւ ով որ քար գլորէ՝ նա նորա վերայ կդառնայ։

28 Ստախօս լեզուն ատում է իր ծեծածներին, եւ շողոքորթող բերանը կորուստ է պատճառում։

27

1 Մի պարծենար վաղուայ օրովը. Որովհետեւ չգիտես թէ օրը ինչ կծնէ։

2 Թող քեզ ուրիշը գովէ, եւ ոչ թէ քո բերանը, օտարը՝ եւ ոչ թէ քո շրթունքները։

3 Ծանր է քարը եւ բեռ ունի աւազը, բայց յիմարի բարկութիւնը երկուսիցն էլ ծանր է։

4 Բարկութիւնը անգութ է եւ ցասումը հեղեղասաստ. Բայց ո՞վ կարող է կանգնել նախանձի առաջին։

5 Լաւ է յայտնի յանդիմանութիւնը, քան թէ ծածուկ սէրը։

6 Անկեղծ են բարեկամի տուած վէրքերը. Բայց առատ են ատողի համբոյրները։

7 Կուշտ անձը կոխ է տալիս մեղրախորիսխը, բայց սոված անձի համար ամեն լեղի բանը քաղցր է։

8 Ինչպէս որ իր բոյնիցն թափառական եղած թռչունն է, այնպէս է իր տեղիցը թափառական եղող մարդը։

9 Իւղն ու խունկը ուրախացնում են սիրտը, նաեւ ընկերի քաղցր խօսքը մտերիմ խրատով։

10 Քո բարեկամին եւ հօրդ բարեկամին մի ձգիր, եւ եղբօրդ տունը մի գնար քո նեղութեան օրը. լաւ է մօտիկ հարեւանը քան թէ հեռու եղբայրը։

11 Որդեակս, իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ ինձ անարգողին։

12 Խորագէտը տեսնում է չարիքը եւ իրան պահում, բայց պարզամիտները անց են կենում՝ վնասվում։

13 Առ նորա հանդերձը որ երաշխաւոր է դառել օտարին, եւ գրաւ պահիր նորան օտարի փոխարէն։

14 Ով որ առաւօտանց կանուխ իր դրացիին բարձր ձայնով օրհնէ, սա նորա համար անէծք կհամարուի։

15 Անդադար ծլծլոցը, անձրեւոտ օրը եւ կռուասէր կինը, իրար նման են։

16 Ով որ նորան ծածկէ՝ քամի է ծածկում, եւ նորա աջ ձեռքի իւղը ձայն կտայ։

17 Երկաթը երկաթով է սրվում, եւ մարդս սրում է իր ընկերի երեսը։

18 Թզենին պահողը կուտէ նորա պտուղը, եւ իր տիրոջ պահպանողը կպատվուի։

19 Ինչպէս ջրումը երեսն է երեսի դէմ. Այնպէս է սրտի մէջ մարդս մարդի դէմ։

20 Դժոխքը եւ կորուստը չեն կշտանալ, նոյնպէս չեն կշտանալ եւ մարդիս աչքերը։

21 Հալոցը արծաթն է փորձում, եւ քուրան ոսկին, նոյնպէս էլ մարդս՝ իրան գովասանող բերանը թող փորձէ։

22 Եթէ յիմարին թակովը ծեծես կորկոտի հետ սանդի մէջ, նորա յիմարութիւնը նորանից չի հեռանալ։

23 Լաւ հոգ տար քո ոչխարներին, ուշ դարձրու քո հօտերին։

24 Որովհետեւ հարստութիւնը մշտնջենաւոր չէ. Եւ թագը տեւո՞ղ է դարէ ցդար։

25 Կանաչը կբուսնի եւ խոտը կերեւայ, եւ կժողովուին սարերի խոտերը.

26 Գառները հագուստիդ համար են, եւ դաշտի գինն են նոխազները։

27 Եւ բաւական այծի կաթ կլինի քեզ կերակրելու եւ տունդ կերակրելու համար, նոյնպէս եւ ապրուստ քո աղախինների համար։

28

1 Ամբարիշտը փախչում է առանց մէկի հալածելու, բայց արդարները առիւծի պէս ապահով են։

2 Երկրի յանցանքի պատճառովը շատ կլինեն նորա իշխանները. Բայց իմաստուն եւ բանիբուն մարդի միջոցովը նա երկար կդիմանայ։

3 Մի մարդ որ չքաւոր է եւ նեղում է աղքատներին՝ նա հեղեղակոծ անձրեւ է, որ հաց չունի։

4 Օրէնքը ձգողները կգովեն ամբարիշտներին, բայց օրէնքը պահողները կզայրանան նորանց։

5 Չար մարդիկն իրաւունքը չեն հասկանալ, բայց Տիրոջը խնդրողները բոլոր բաները կհասկանան։

6 Լաւ է իր ուղղութեան մէջ գնացող աղքատը քան թէ ծուռ ճանապարհների տէր մարդը թէեւ հարուստ լինի։

7 Օրէնքը պահողը իմաստուն որդի է, բայց շռայլների բարեկամը կամաչեցնէ իր հօրը։

8 Իր ստացուածքը տոկոսիքով ու վաշխով շատացնողը, աղքատներին ողորմողի համար է ժողովում նորան։

9 Ով որ մերժէ իր ականջը օրէնք լսելուց, նորա աղօթքն անգամ գարշելի է։

10 Ով որ մոլորեցնէ ուղիղներին չար ճանապարհում, ինքը մէջը կընկնի. բայց արդարները բարիք պիտի ժառանգեն։

11 Հարուստ մարդը իմաստուն է երեւում իր աչքին, բայց գիտուն աղքատը նորան կքննէ.

12 Արդարները ուրախանալիս փառքը մեծ կլինի. Բայց անզգամները բարձրանալիս մարդ կթագչուի։

13 Իր յանցանքը ծածկողը չի յաջողուիլ, բայց խոստովանող ու թողողը ողորմութիւն կգտնէ։

14 Երանի՜ այն մարդին որ միշտ երկիւղ ունի. բայց իր սիրտը խստացնողը չարիքի մէջ կընկնի։

15 Մռնչող առիւծ եւ սոված արջ է աղքատ ժողովրդի վերայ իշխող ամբարիշտը։

16 Խոհեմութիւնը պակաս իշխանի զրկանքը շատ կլինի. Իսկ ագահութիւնն ատողը օրերը կերկարացնէ։

17 Մարդասպանութեան համար տանջուող մարդը մինչեւ գուբը կփախչի. Թող նորան չբռնեն։

18 Կատարելութեամբ վարուողը կփրկուի, բայց ծուռ ճանապարհներով գնացողը մէկումը վայր կընկնի։

19 Ով որ իր երկիրը գործէ հացով կկշտանայ, եւ դատարկ մարդկանց հետեւողը կկշտանայ աղքատութիւնով։

20 Հաւատարիմ մարդի օրհնութիւնները շատ են, բայց հարստանալու շտապողը անպատիժ չի մնալ։

21 Երեսպաշտութիւնը լաւ չէ, բայց մի պատառ հացի համար յանցանք է գործում մարդ։

22 Հարստանալու է շտապում չարաչք մարդը, բայց չգիտէ թէ կարօտութիւն պիտի գայ իր վերայ։

23 Մարդ յանդիմանողը վերջը շնորհք կգտնէ աւելի քան թէ լեզուովը շողոքորթողը։

24 Ով որ իր հօրն ու մօրը կողոպտէ ասելով թէ Մեղք չէ, նա ապականիչ մարդի ընկերն է։

25 Հպարտ սիրտ ունեցողը կռիւ կգրգռէ, բայց Տիրոջն ապաւինողը կպարարտանայ։

26 Իր սրտին ապաւինողը յիմար է, բայց իմաստութեան մէջ վարուողը կպրծնի։

27 Ով որ աղքատին տայ՝ կարօտ չի լինիլ. Բայց ով որ աչքերը թագցնէ՝ շատ անէծքներ կան նորա համար։

28 Ամբարիշտները բարձրանալիս մարդ կթագչուի, եւ երբոր նորանք փչանան, արդարները կշատանան։

29

1 Յանդիմանութիւններ ստացող մարդը՝ եթէ իր պարանոցը խստացնէ, յանկարծ կջարդուի եւ բժշկութիւն չի գտնիլ։

2 Արդարները շատանալիս ժողովուրդը կուրախանայ, բայց երբոր ամբարիշտը իշխէ, ժողովուրդը կհեծէ։

3 Իմաստութիւն սիրող մարդը կուրախացնէ իր հօրը, բայց պոռնիկների ընկեր եղողը ստացուածքը կփչացնէ։

4 Թագաւորը արդարութեամբ կհաստատէ երկիրը, բայց կաշառակեր մարդը նորան կքանդէ։

5 Իր ընկերին շողոքորթող մարդը որոգայթ է լարում նորա քայլերի համար։

6 Չար մարդի յանցանքումը որոգայթ կայ, բայց արդարը ցնծում է եւ ուրախանում։

7 Արդարը գիտէ աղքատների դատը, բայց անզգամ մարդը գիտութիւն չունի։

8 Ծաղր անող մարդիկը քաղաք տակն ու վերայ կանեն, բայց իմաստունները բարկութիւնը կհանգստացնեն։

9 Իմաստուն մարդը յիմարի հետ վիճելիս, թէ բարկանայ թէ ծիծաղի՝ հանգիստ չի լինիլ։

10 Արիւնահեղ մարդիկը կատեն կատարեալին, բայց ուղիղները նորան կորոնեն։

11 Յիմարն իր սրտինը բոլորը դուրս կտայ, բայց իմաստունը նորան ետ է պահում։

12 Մէկ իշխան որ սուտ խօսքերի ականջ է դնում, նորա բոլոր սպասաւորները չար կլինեն։

13 Աղքատը եւ բռնաւորը հանդիպում են իրար. Բայց երկուսին էլ աչքի լոյսը տուողը Տէրն է։

14 Այն թագաւորը որ աղքատներին դատում է արդարութեամբ, նորա աթոռը յաւիտեան կմնայ։

15 Գաւազանը եւ յանդիմանութիւնը իմաստութիւն կտայ, բայց բաց ընկած տղան անարգանք կբերէ իր մօր համար։

16 Անզգամները շատանալիս յանցանքը կշատանայ, բայց արդարները կտեսնեն նորանց վայր ընկնելը։

17 Խրատիր որդիիդ, եւ նա էլ քեզ կհանգստացնէ. Եւ սփոփանք կպատճառէ քո հոգիին։

18 Առանց մարգարէութեան ժողովուրդը կվայրենանայ. Բայց ով որ օրէնքը պահէ՝ երանի՜ նորան։

19 Խօսքերով չի խրատուիլ այն ծառան, որ հասկանում է բայց չէ պատասխանում։

20 Իր խօսքերի մէջ շտապող մարդ տեսա՞ր. յիմարիցն աւելի յոյս կայ քան թէ նորանից։

21 Ով որ իր ծառային մանկութիւնիցը փափուկ պահէ, այն ծառան յետոյ որդի կդառնայ։

22 Բարկացող մարդը կռիւ կհնարէ, եւ ցասկոտ մարդը շատ յանցանք կունենայ։

23 Մարդիս ամբարտաւանութիւնը նորան կկործանէ, բայց հեզահոգին փառք կստանայ։

24 Գողի հետ վարուողը իր անձն է ատում. նա երդումը անելուց յետոյ էլ բան չի յայտնիլ։

25 Մարդի վախը որոգայթի մէջ կգցէ, բայց Տիրոջն ապաւինողը կապաստանուի։

26 Շատերը կորոնեն իշխանի երեսը, բայց մարդիս իրաւունքը Տէրիցն է։

27 Անօրէն մարդը զզուելի է արդարներին, բայց ամբարշտի համար զզուելի է ուղիղ վարուողը։

30

1 Յակէեան Ագուրի խօսքերը. Այսինքն այն մարգարէական պատգամը, որ նա ասեց Իթիէլին, Իթիէլին եւ Ուքալին։

2 Յիրաւի ես ամեն մարդից աւելի թանձրամիտ եմ, եւ մարդկային խոհեմութիւն չունիմ.

3 Եւ իմաստութիւն չեմ սովորել, եւ Ամենասուրբի գիտութիւնը չգիտեմ։

4 Ո՞վ վեր ելաւ երկինքը եւ իջաւ, ո՞վ ժողովեց քամին իր բուռերի մէջ. Ո՞վ ծրարեց ջուրը հանդերձումը, ո՞վ հաստատեց երկրիս բոլոր ծայրերը. Ի՞նչ է նորա անունը, եւ ի՞նչ է նորա որդիի անունը. Արդեօք գիտե՞ս։

5 Աստուծոյ ամեն խօսքերը մաքրուած են. նա ասպար է իրան ապաւինողների համար։

6 Չաւելացնես նորա խօսքերի վերայ, որ մի գուցէ քեզ յանդիմանէ, եւ դու ստախօս երեւաս։

7 Քեզանից երկու բան եմ խնդրում, ինձանից մի արգիլեր ես դեռ չմեռած.

8 Ունայն եւ սուտ խօսքը հեռացրու ինձանից, աղքատութիւն կամ հարստութիւն ինձ մի տար, ինձ համար որոշուած հացովը կերակրիր ինձ։

9 Չլինի որ կշտանամ եւ քեզ ուրանամ, եւ ասեմ՝ Ո՞վ է Տէրը. Եւ չլինի որ չքաւորանամ եւ գողանամ, եւ զուր յիշեմ իմ Աստուծոյ անունը։

10 Մի ծառայից իր Տիրոջ մօտ մի՛ բամբասիր, որ քեզ չանիծէ եւ դու յանցաւոր գտնուիս։

11 Ազգ կայ որ անիծում է իր հօրը, եւ իր մօրը չէ օրհնում։

12 Ազգ կայ որ իր աչքին մաքուր է երեւում, բայց իր աղբիցը չէ մաքրուած։

13 Ազգ կայ որ աչքերը շատ բարձր են, եւ նորա արտեւանունքները վեր վեր են գնում։

14 Ազգ կայ, որի ատամները սուրեր են, որի ժանիքները դանակներ են, որ աղքատներին ուտէ երկրիս վերայից, եւ տնանկներին՝ մարդկանց միջիցը։

15 Տզրուկը երկու աղջիկ ունի, որոնք են՝ տուր տուր. Նոյնպէս եւ երեք են որ չեն կշտանում, եւ չորս են որ չեն ասիլ Հերիք է.

16 Գերեզմանը եւ ամուլ արգանդը, երկիրը որ ջրով չի կշտանալ, եւ կրակը որ չի ասիլ Հերիք։

17 Այն աչքը որ իր հօրը կծաղրէ եւ կանարգէ իր մօրը հնազանդել, նորան պիտի փորեն ձորի ագռաւները, եւ նորան պիտի ուտեն արծիւի ձագերը։

18 Երեք բան կայ որ ինձ համար զարմանալի են, եւ չորսը՝ որոնց չեմ հասկանում.

19 Արծիւի ճանապարհը երկնքի երեսին, օձի ճանապարհը ապառաժի վերայ, ծովի մէջ նաւի ճանապարհը, եւ մարդիս ճանապարհը աղջկայ մօտ։

20 Այնպէս է շնացող կնոջ ճանապարհը. Ուտում է եւ բերանը սրբում, եւ ասում. Չար բան չեմ արել։

21 Երեք բանի տակին դողում է երկիրը, եւ չորս բան կայ, որոնց նա չէ կարող տանել.

22 Ծառան՝ երբոր թագաւորէ, եւ յիմարը՝ երբոր հացով կշտանայ.

23 Ատելի կինը՝ երբոր ամուսնանայ, եւ աղախինը՝ երբոր իր տիկնոջը ժառանգ դառնայ։

24 Չորս բան կայ, որ երկրի փոքրերն են, բայց իմաստուններից իմաստուն են.

25 Մրջիւնները որ մի զօրաւոր ժողովուրդ չեն, բայց իրանց հացը ամառն են պատրաստում։

26 Ճագարները որ մի ուժեղ ժողովուրդ չեն, բայց իրանց տունը ապառաժումն են շինում։

27 Մարախները թագաւոր չունին, բայց գունդ գունդ դուրս են գալիս ամենքը։

28 Մողէսը կպչում է ձեռքերովը պատերին, բայց թագաւորական պալատներումն է նա։

29 Երեք են որ գեղեցիկ են գնում, եւ չորս են, որ գեղեցիկ ընթացք ունին.

30 Առիւծը որ գազաններից զօրաւորն է, եւ ոչ մի բանի երեսից ետ չի դառնալ։

31 Միջապինդը, եւ նոխազը, եւ թագաւորը որի զօրքը իր հետն է։

32 Եթէ յիմարութիւն արիր հպարտանալովդ, կամ եթէ մի չար բան մտածեցիր՝ ձեռքդ դիր բերանիդ.

33 Որովհետեւ կաթի ծեծելուց կոգի դուրս կգայ, եւ քիթը ծեծելուց արիւն դուրս կգայ. Եւ բարկութիւնը գրգռելուց կռիւ դուրս կգայ։

31

1 Լեմուէլ թագաւորի խօսքերը, այն պատգամը որով նորան խրատեց իր մայրը.

2 Ի՞նչ ասեմ, որդիս. Ի՞նչ, ով հարազատ որդիս. Ի՞նչ, ով իմ ուխտերի որդին.

3 Քո զօրութիւնը մի տար կնիկներին, ոչ էլ քո ճանապարհները այն կանանցը, որ փչացնում են թագաւորներին։

4 Ով Լեմուէլ, թագաւորների բանը չէ՝ թագաւորների բանը չէ գինի խմելը, եւ ոչ էլ իշխաններինը՝ թէ ո՞ւր է օղին։

5 Եթէ ոչ՝ կխմէ եւ կմոռանայ օրէնքը, եւ կծռէ ամեն տառապեալի դատը։

6 Օղին կորչողին տուէք, եւ գինին՝ դառնահոգիներին.

7 Թող խմէ եւ մոռանայ իր աղքատութիւնը, եւ իր տառապանքը այլ եւս չյիշէ։

8 Դու բերանդ բաց համրի համար, եւ ամեն անխնամների դատի համար։

9 Բաց բերանդ, դատիր արդարութեամբ, եւ տես աղքատի եւ տնանկի դատը։

10 Առաքինի կին ո՞վ կարող է գտնել. Նորա գինը աւելի է քան թէ գոհարները։

11 Նորա վերայ վստահ է իր մարդի սիրտը, եւ շահի կարօտութիւն չի լինիլ։

12 Նա նորան բարիք կհատուցանէ եւ ոչ թէ չարիք, իր կեանքի բոլոր օրերումը։

13 Նա կորոնէ բուրդ եւ քթան, եւ կգործէ իր ձեռքի յօժարութեամբը.

14 Նա վաճառականի նաւերին կնմանուի, հեռուից կգայ նորա հացը։

15 Նա դեռ գիշերն է վեր կենում եւ իր տան կերակուրը տալիս, եւ իր աղախիններին՝ բաժինը։

16 Արտի վերայ է մտածում եւ նորան ծախու առնում, իր ձեռքի արդիւնքիցը այգի է տնկում։

17 Իր մէջքը պնդացնում է զօրութիւնով, եւ զօրացնում է իր բազուկները։

18 Նա ճաշակում է, որ իր աշխատանքը լաւ է. Նորա ճրագը գիշերը չէ հանգչում։

19 Նա իր ձեռքը մեկնում է իլիկին, եւ իր ափովը՝ ճախարակը բռնում։

20 Նա իր ձեռքը տարածում է դէպի աղքատը, եւ ձեռքը մեկնում է տնանկին։

21 Նա չէ վախենում ձիւնից իր տան համար, որովհետեւ բոլոր ընտանիքը կրկնահանդերձ են հագած։

22 Նա ծածկոցներ է շինում իր համար, նորա հանդերձները բեհեզ է եւ ծիրանի։

23 Նորա մարդը յայտնի է դռներումը, երբոր նստում է երկրի ծերերի հետ։

24 Նա կտաւ է շինում եւ ծախում, եւ գօտի է տալիս վաճառականին.

25 Փառք եւ պատիւ է նորա հանդերձը, եւ ուրախ է ապագայ օրուայ համար։

26 Նա իր բերանը բանում է իմաստութիւնով, եւ նորա լեզուի վերայ շնորհալի օրէնք կայ։

27 Նա մտիկ է անում իր տան ընթացքին, եւ ծոյլ ծոյլ չէ ուտում հացը։

28 Նորա որդիքը կանգնում են եւ նորան երանի տալիս, նորա մարդը կանգնում է եւ գովասանում նորան.

29 Շատ աղջիկներ են առաքինութիւն գործել, բայց դու նորանց ամենիցն էլ գերազանց եղար.

30 Սուտ է վայելչութիւնը, եւ ունայն՝ գեղեցկութիւնը. Այն կինը որ վախենում է Տէրիցը՝ նա կգովուի։

31 Տուէք նորան իր ձեռքի արդիւնքիցը, եւ նորա գործերը գովեն նորան դռներումը։