1 Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մէջ չէ գնում, եւ մեղաւորների ճանապարհի մէջ չէ կանգնում, եւ ծաղր անողների աթոռի վերայ չէ նստում.
2 Այլ նորա կամքը Տիրոջ օրէնքի մէջ է, եւ ցերեկ ու գիշեր նորա օրէնքի վերայ է մտածում։
3 Եւ նա ջրերի գնացքումը տնկուած ծառերի պէս է, որ իր պտուղը տալիս է իրան ժամանակին, եւ նորա տերեւը չէ թափվում, եւ ամեն ինչ որ անում է յաջողվում է նորան։
4 Այսպէս չեն ամբարիշտները, այլ ինչպէս դարմանի մղեղ, որ քամին ցրիւ է տալիս։
5 Սորա համար ամբարիշտները չեն կանգնիլ դատաստանի մէջ, եւ ոչ մեղաւորները՝ արդարների ժողովի մէջ։
6 Որովհետեւ Տէրը ճանաչում է արդարների ճանապարհը. բայց ամբարիշտների ճանապարհը կկորչի։
10 Եւ հիմա, ով թագաւորներ, խոհեմացէք, եւ խրատուեցէք, ով երկրի դատաւորներ։
11 Վախով ծառայեցէք Տիրոջը, եւ դողալով ցնծացէք։
12 Որդիին համբուրեցէք, որ չբարկանայ, եւ դուք չկորչիք ճանապարհումը. Որովհետեւ նորա բարկութիւնը շուտով կվառուի. երանի այն ամենին որ նորան են յուսացած։
1 Ի՞նչու համար են խռովութիւն անում հեթանոսները, եւ ազգերը՝ ունայն մտածում։
2 Երկրի թագաւորները վեր են կենում, եւ իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դէմ եւ նորա Օծեալի դէմ թէ
3 Կոտրենք նորանց կապանքները, եւ դէն գցենք նորանց չուանները մեզանից։
4 Երկնքումը բնակողը ծիծաղում է, Տէրը ծաղրում է նորանց։
5 Այն ժամանակ նա կխօսի նորանց հետ իրան բարկութիւնովը, եւ իրան սրտմտութիւնովը կշփոթեցնէ նորանց։
6 Ես օծեցի իմ թագաւորին իմ սուրբ Սիօն սարի վերայ։
7 Կպատմեմ հրամանը. Տէրն ասեց ինձ. Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ.
8 Խնդրիր ինձանից, եւ ես հեթանոսները քեզ ժառանգութիւն կտամ, եւ երկրի ծայրերը՝ քեզ ստացուածք։
9 Երկաթի գաւազանով կջարդես նորանց, եւ բրուտի ամանի պէս կփշրես նորանց։
1 Դաւիթի Սաղմոս իր Աբիսողոմ որդիի երեսիցը փախչելիս։ Ով Տէր, ո՞րքան շատացան իմ թշնամիները. Շատերը վեր են կենում ինձ վերայ։
2 Շատերն ասում են իմ անձի համար, թէ Սորա համար փրկութիւն չկայ Աստուծոյ մօտ։ (Սէլա։)
3 Բայց դու, Տէր, իմ ասպարն ես, իմ փառքը եւ իմ գլուխը բարձրացնողը։
4 Իմ ձայնովն աղաղակում եմ դէպի Տէրը, եւ նա պատասխանում է ինձ իրան սուրբ սարիցը։ (Սէլա։)
5 Ես պառկեցի եւ քնեցի, եւ զարթնեցի, որովհետեւ Տէրը պահպանում է ինձ։
6 Ես չեմ վախիլ բիւրաւոր ժողովրդից, որ չորս կողմովս պատել են։
7 Վեր կաց, Տէր, փրկիր ինձ, ով իմ Աստուած. Որովհետեւ դու իմ ամեն թշնամիների թուշին խփում ես, եւ ամբարիշտների ատամները փշրում ես։
8 Տիրոջն է փրկութիւնը. Քո ժողովրդի վերայ լինի քո օրհնութիւնը։ (Սէլա։)
1 Երգողների գլխաւորին. Նիկինօթով։ Դաւիթի Սաղմոս։ Երբոր կանչեմ, լսիր ինձ, ով իմ արդարութեան Աստուած. Դու որ նեղութեան մէջ ազատեցիր ինձ, ողորմիր ինձ ու լսիր իմ աղօթքը։
2 Ով մարդկանց որդիք, մինչեւ ե՞րբ պիտի իմ փառքը ամօթ դառնայ, եւ ունայն բան պիտի սիրէք եւ ստութիւն պիտի խնդրէք։ (Սէլա։)
3 Բայց ճանաչեցէք, որ Տէրն ընտրել է իր սուրբին. Տէրը լսում է, երբոր կանչում են նորան։
4 Դողացէք եւ մի մեղանչէք. խօսեցէք ձեր սրտերի հետ ձեր անկողիններումը եւ լուռ կացէք, (Սէլա։)
5 Արդարութեան զոհեր ընծայեցէք, եւ Տիրոջը յուսացէք։
6 Շատերն ասում են թէ բարին ո՞վ ցոյց կտայ մեզ. բարձրացրու մեզ վերայ քո երեսի լոյսը, Տէր։
7 Դու ուրախութիւն տուիր իմ սրտին՝ նորանց ցորենի եւ գինիի շատանալու ժամանակիցն աւելի։
8 Ես խաղաղութիւնով կպառկիմ եւ կքնեմ. Որովհետեւ դու ես միայն, ով Տէր, ինձ ապահովութեամբ բնակեցնում։
10 Դատիր նորանց, ով Աստուած, թող վայր ընկնին իրանց խորհուրդներովը. Իրանց շատ ամբարշտութիւնների համար դէն գցիր նորանց, որովհետեւ խռովութիւն են անում քեզ դէմ։
11 Բայց թող ուրախ լինին բոլոր քեզ յուսացողները. Թող յաւիտեան ցնծան. Որովհետեւ դու պահպանում ես նորանց. Թող քեզանով զուարճանան քո անունը սիրողները։
12 Որովհետեւ դու օրհնում ես արդարին, ով Տէր, դու հաճութիւնով պատում ես նորան ինչպէս վահանով։
1 Երգողների գլխաւորին։ Նխիլօթի վերայ։ Դաւիթի Սաղմոս։ Տէր, ականջ դիր իմ խօսքերին, եւ միտքդ առ իմ աղաղակը։
2 Միտքդ դիր իմ աղաղակի ձայնին, ով իմ Թագաւոր եւ իմ Աստուած. Որովհետեւ դէպի քեզի եմ աղաչում։
3 Տէր, առաւօտանց լսիր իմ ձայնը, առաւօտանց պատրաստ կլինիմ քեզ համար ու կսպասեմ։
4 Որովհետեւ դու անօրէնութեան հաճութիւն տուող Աստուած չես. Չարը չի բնակուիլ քեզ մօտ։
5 Ամբարտաւանները չեն կենալ քո աչքի առաջին. Դու ատում ես բոլոր անօրէնութիւն գործողներին։
6 Դու կկորցնես սուտ խօսողներին. Տէրն արիւն թափող եւ նենգաւոր մարդիցը զզվում է։
7 Բայց ես քո շատ ողորմութիւնովը կմտնեմ քո տունը, եւ դէպի քո սուրբ տաճարը երկրպագութիւն կանեմ քո երկիւղովը։
8 Տէր, առաջնորդիր ինձ քո արդարութիւնովն իմ թշնամիների պատճառով. շիտակ արա քո ճանապարհն իմ առաջին։
9 Որովհետեւ նորանց բերանումը ճշմարտութիւն չկայ. Նորանց ներսը չարութիւնով լիքն է, նորանց կոկորդը բաց գերեզման է. Եւ իրանց լեզուովը նենգութիւն են անում։
10 Թող ամաչեն ու շատ զարհուրին իմ ամեն թշնամիները. յետ դառնան և ամաչեն շուտով։
1 Երգողների գլխաւորին։ Նկինօթով. Ութերորդին վերայ։ Դաւիթի Սաղմոս։ Ով Տէր, մի յանդիմանիր ինձ քո բարկութիւնովը. Եւ մի խրատիր ինձ քո սրտմտութիւնովը։
2 Ողորմիր ինձ, Տէր, որովհետեւ տկար եմ ես. բժշկիր ինձ, Տէր, որովհետեւ իմ ոսկերքը սարսափում են։
3 Եւ իմ անձը շատ սարսափած է. Եւ դու, ով Տէր, մինչեւ ե՞րբ։
4 Դարձիր, Տէր, փրկիր իմ անձը. Ապրեցրու ինձ քո ողորմութեան համար։
5 Որովհետեւ մահի մէջ քեզ յիշել չկայ. Գերեզմանումը ո՞վ կփառաւորէ քեզ։
6 Ես վաստակած եմ իմ հառաչանքներովը. Բոլոր գիշերը լուանում եմ իմ անկողինը, եւ արտասուքներովս թրջում եմ իմ մահիճը։
7 Տրտմութիւնից մաշուեցաւ իմ աչքը, հնացաւ իմ նեղացնողների պատճառովը։
8 Հեռացէք ինձանից, ով բոլոր անօրէնութիւն գործողներ. Որովհետեւ Տէրն իմ լացի ձայնը լսել է։
9 Տէրը լսեց իմ աղաչանքը. Տէրն ընդունում է իմ աղօթքը։
10 Իմ ասպարն Աստուած է, որ փրկում է սրտով ուղիղներին։
11 Աստուած արդար դատաւոր է, եւ Աստուած ամեն օր բարկանում է ամբարշտի վերայ,
12 Եթէ ետ չդառնայ, նա իր սուրը կսրէ, իր աղեղը լարել եւ պատրաստել է.
13 Եւ մահի գործիքներ է պատրաստել նորա համար, եւ իր նետերը բորբոքուած արաւ։
14 Ահա նա անօրէնութեան երկունք է քաշում. Յղացած է չարութիւնով եւ ծնում է խաբէութիւն։
15 Հոր փորեց ու խորացրեց, բայց ինքն ընկաւ այն խորի մէջ՝ որ շինեց։
16 Նորա չարութիւնը կդառնայ նորա գլխի վերայ. Եւ նորա անիրաւութիւնը վայր կգայ իր գագաթի վերայ։
17 Ես կգոհանամ Տէրիցը իր արդարութեան համար եւ սաղմոս կասեմ բարձրեալ Տիրոջ անունին։
1 Դաւիթի Շիկկայօն, որ Տիրոջը երգեց Բենիամինեան Քուշի խօսքերի համար։ Ով Տէր՝ իմ Աստուած, ես քեզ վերայ եմ դրել իմ յոյսը. փրկիր ինձ իմ ամեն հալածողներիցը եւ ազատիր ինձ։
2 Որ իմ անձը առիւծի պէս չյափշտակէ եւ պատառէ, եւ ազատող չլինի։
3 Ով Տէր՝ իմ Աստուած, եթէ այս բանը արել եմ, եթէ անիրաւութիւն կայ իմ ձեռքերումը.
4 Եթէ չար եմ հատուցրել ինձ հետ խաղաղ լինողին, եւ կողոպտել եմ՝ ինձ զուր տեղը նեղացնողին.
5 Ապա թող թշնամին հալածէ իմ անձը եւ հասնէ նորան. Եւ նա իմ կեանքը կոխ տայ գետնի վերայ, եւ իմ փառքը հողի մէջ բնակեցնէ։ (Սէլա։)
6 Վեր կաց, ո՜վ Տէր քո բարկութիւնովը, բարձրացիր իմ նեղացնողների կատաղութեան համար, եւ արթնացիր ինձ համար դու՝ որ իրաւունք պատուիրեցիր։
7 Եւ ազգերի ժողովքը թող շրջապատէ քեզ, եւ նորանց վերայ դարձիր դէպի բարձր տեղերը։
8 Տէրը դատաստան է անում ազգերի վերայ. Դատիր ինձ, Տէր, իմ արդարութեան պէս եւ իմ անմեղութեան պէս, որ ինձանում կայ։
9 Թող վերջանայ ամբարիշտների չարութիւնը, եւ հաստատիր արդարին. Որովհետեւ դու սրտեր ու երիկամունքներ քննող ես, ով արդար Աստուած։
1 Երգողների գլխաւորին։ Կիթթիթով։ Դաւիթի Սաղմոս։ Ով Տէր՝ մեր Տէրը, ի՜նչ հրաշալի է քո անունը բոլոր երկրի վերայ, որ քո փառաւորութիւնը բարձրացնում ես երկնքից վեր։
2 Երեխաների եւ կաթնակերների բերանից զօրութիւն պատրաստեցիր քո թշնամիների պատճառովը, որ լռացնես թշնամիին եւ վրէժխնդրութիւն անողին։
3 Երբոր տեսնում եմ քո երկինքը, քո մատների գործը՝ լուսինն ու աստղերը, որ դու հաստատեցիր,
4 Ինչ է մարդը որ դու յիշում ես նորան, եւ մարդի որդին, որ դու խնամք ես տանում նորա համար։
5 Եւ մին քիչ ցածացրիր նորան հրեշտակներիցը, բայց փառքով ու պատուով պսակեցիր նորան.
6 Դու իշխան կարգեցիր նորան քո ձեռքի գործքերի վերայ. ամեն բան նորա ոտքի տակ դրիր.
7 Ամեն ոչխարներն ու եզները եւ վայրի գազաններն էլ.
8 Երկնքի թռչունները ու ծովի ձկները, և ինչ որ ման է գալիս ծովի ճանապարհներումը։
9 Ով Տէր՝ մեր Տէրը, ի՜նչ հրաշալի է քո անունը բոլոր երկրի վերայ։
10 Եւ քեզ կյուսան քո անունը ճանաչողները. Որովհետեւ դու չես ձգում քեզ խնդրողներին, Տէր։
11 Սաղմոս ասեցէք Տիրոջը, որ բնակվում է Սիօնումը. Պատմեցէք նորա գործքերը ժողովուրդների մէջ։
12 Որովհետեւ արեան վրէժխնդիրը յիշեց նորանց. Նա չմոռացաւ նեղուածների աղաղակը։
13 Ողորմիր ինձ, Տէր, եւ տես իմ նեղութիւնը, որ իմ ատողնեիցն է. Դու՝ որ մահի դռներիցը բարձրացնում ես ինձ.
14 Որ քո ամեն օրհնութիւնները պատմեմ Սիօնի աղջկան դռներումը, եւ քո փրկութիւնովը ցնծամ։
15 Հեթանոսները կուլ գնացին այն հորի մէջ որ շինեցին. Եւ նորանց ոտները փաթաթուեցան այն վարմի մէջ, որ թագցրին։
16 Տէրը յայտնի եղաւ, նա դատաստան արաւ. Ամբարիշտն իր ձեռքի գործքերումը բռնուեցաւ։ (Հիկկայօն. Սէլա։)
17 Ամբարիշտները դժոխքի մէջ պիտի ետ դառնան, եւ ամեն ազգերը, որ մոռանում են Աստուծուն։
18 Որովհետեւ աղքատն իսպառ չի մոռացուիլ, եւ խեղճի յոյսը յաւիտեան չի կորչիլ։
19 Վեր կաց, Տէր, որ մարդը չզօրանայ. Թող հեթանոսները դատուին քո առաջին։
20 Տէր, ահ ու վախ դիր նորանց վերայ. Թող հեթանոսներն իմանան որ մարդիկ են։ (Սէլա։)
1 Երգողների գլխաւորին, Մութլաբբէնի վերայ։ Դաւիթի Սաղմոս։ Ես կգոհանամ քեզանից, Տէր, իմ բոլոր սրտովը. Կպատմեմ քո ամեն հրաշքները։
2 Ուրախ կլինիմ ու կցնծամ քեզանով, սաղմոս կասեմ քո անունին, ով Բարձրեալ։
3 Իմ թշնամիները ետ դառնալիս՝ կործանվում եւ քո երեսիցը կորչում են։
4 Որովհետեւ դու արիր իմ դատաստանը եւ իրաւունքը. Դու աթոռի վերայ նստեցիր, ով արդար դատաւոր։
5 Դու սաստեցիր հեթանոսներին եւ կորցրիր ամբարշտին. նորանց անունը ջնջեցիր յաւիտեանս յաւիտենից։
6 Թշնամիները վերջացան բոլորովին՝ յաւիտենական աւերակներ դարձան՝՝, եւ դու նորանց քաղաքները քանդեցիր, նորանց յիշատակը նորանց հետ կորաւ։
7 Բայց Տէրը յաւիտեան կայ. Նա իր աթոռը պատրաստեց դատաստանի համար։
8 Եւ նա աշխարհքս արդարութիւնով կդատէ, եւ ազգերին ուղղութիւնով իրաւունք կանէ։
9 Եւ Տէրը ապաւէն է աղքատին, ապաւէն՝ նեղութեան ժամանակներում։
1 Ով Տէր, ի՞նչու ես հեռու կենում, եւ թագցնում քեզ նեղութեան ժամանակներումը։
2 Ամբարշտի ամբարտաւանութիւնովը այրվում է աղքատը. թող բռնուին այն չար խորհուրդներովը, որ հնարեցին։
3 Որովհետեւ ամբարիշտը պարծենում է իր սրտի ցանկութիւնովը, եւ ագահն անիծում և անարգում է Տիրոջը։
4 Ամբարիշտն իր երեսի ամբարտաւանութիւնովն ասում է. Երբէք չի խնդրում, Աստուած չկայ. Նորա բոլոր խորհուրդները սա է։
5 Նորա ճանապարհները խիստ են ամեն ժամանակ. քո դատաստանները բարձր են նորա երեսիցը. Նա իր ամեն թշնամիների վերայ փքվում է։
6 Նա ասում է իր սրտումը. Ես ազգից ազգ չեմ շարժուիլ, չար բան չի գալ ինձ վերայ։
7 Նորա բերանը լիքն է անէծքով, նենգութիւնով եւ խաբէութիւնով. նորա լեզուի տակին ցաւ եւ անօրէնութիւն կայ։
8 Նա գիւղերի դարանն է մտնում, ծածուկ տեղը սպանում է անմեղին. նորա աչքերը ծածուկ նայում են խեղճի վերայ.
9 Թագուն տեղը դարանամուտ է լինում ինչպէս առիւծ իր որջին մէջ. Դարան է մտնում, որ աղքատին յափշտակէ, եւ յափշտակում է աղքատին՝ նորան իր որոգայթին մէջ գցելով։
10 Եւ կուչ է գալիս պառկում. Եւ խեղճերը ընկնում են նորա ճանկերի տակ։
11 Նա իր սրտումն ասում է. Աստուած մոռացաւ, իր երեսը թագցրեց. Նա չի տեսնիլ իսպառ։
12 Վեր կաց, տէր՝ ով Աստուած, բարձրացրու քո ձեռքը. Մի մոռանար նեղեալներին։
13 Ամբարիշտն ի՞նչու հայհոյէ Աստուծուն, եւ իր սրտումն ասէ՝ թէ Դու չես խնդրում։
14 Դու տեսնում ես. Որովհետեւ դու մտիկ ես անում այն ցաւին ու նեղութեանը, որ քո ձեռքովը հատուցանես. աղքատն իրան քեզ է յանձնում. դու ես որբի օգնականը։
15 Կոտրիր ամբարշտի եւ չարի բազուկը, որ նորա չարութիւնը խնդրես եւ էլ չգտնես։
16 Տէրն է թագաւոր յաւիտեանս յաւիտենից, հեթանոսները կորչել են նորա երկրիցը։
17 Դու լսում ես աղքատների ցանկութիւնը. Տէր, հաստատիր նորանց սիրտը, և ականջ դիր,
18 Որ դատաստան անես որբին եւ խեղճին, որ երկրից եղող մարդը այլ եւս չհալածէ։
1 Երգողների գլխաւորին։ Դաւիթի (Սաղմոս)։ Տիրոջը յուսացայ, էլ ի՞նչպէս էք ասում իմ անձին՝ թէ Փախիր ձեր սարերը ինչպէս թռչուն։
2 Որովհետեւ ահա ամբարիշտներն աղեղ են լարում, և իրանց նետերը պատրաստում են չուանի վերայ, որ խաւարումը գցեն նորանց որ ուղիղ են սրտով։
3 Թէ որ հիմունքը քանդուին, արդարն ի՞նչ անէ։
4 Տէրն իր սուրբ տաճարումն է. Տիրոջ աթոռը երկնքումն է. նորա աչքերը տեսնում են. Նորա արտեւանունքները քննում են մարդկանց որդիներին։
5 Տէրը քննում է արդարին, բայց ամբարշտին եւ անիրաւութիւն սիրողին ատում է նորա անձը։
6 Նա ամբարիշտների վերայ որոգայթներ՝ կրակ եւ ծծումբ կտեղայ, եւ նորանց բաժակի բաժինը այրող մրրիկ կլինի։
7 Որովհետեւ Տէրն արդար է և արդարութիւն է սիրում. ուղիղները կտեսնեն նորա երեսը։
1 Երգողների գլխաւորին։ Ութերորդի վերայ։ Դաւիթի Սաղմոս։ Փրկիր, Տէր, որովհետեւ սուրբերը պակասուեցան. Որովհետեւ հաւատացեալները քիչացան մարդկանց որդիների միջից։
2 Ամեն մարդ զուր բան է խօսում իր ընկերի հետ. նենգաւոր շրթունքներով եւ կեղծ սրտով են խօսում։
3 Տէրը կկտրէ ամեն նենգաւոր շրթունքները, եւ մեծ բաներ խօսող լեզուն,
4 Որ ասում են՝ թէ Մեր լեզուներովը զօրաւոր ենք, մեր շրթունքները մեզ հետ են. Ո՞վ է տէր մեզ համար։
5 Խեղճերի նեղութեան և աղքատների հառաչելու համար հէնց հիմա վեր կկենամ, ասում է Տէրը. Փրկութեան մէջը կդնեմ նորան որ փափաքում է նորան։
6 Տիրոջ խօսքերը մաքուր խօսքեր են, ինչպէս արծաթ որ բովի մէջ երկրի վերայ սրբուած և եօթն անգամ պարզուած է։
7 Դու, Տէր, կպահես նորանց, և կապրեցնես նորանց այս ազգիցը մինչեւ յաւիտեան։
8 Ամբարիշտներն ամեն կողմով ման են գալիս՝ երբոր անպիտանները բարձրանում են մարդկանց որդիների մէջ։
1 Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ Ով Տէր, մինչեւ ե՞րբ կմոռնաս ինձ իսպառ. Մինչեւ ե՞րբ կթագցնես քո երեսն ինձանից։
2 Մինչեւ ե՞րբ պիտի հոգս անեմ իմ անձումը, եւ տրտմութիւն ունենամ օրերով իմ սրտումը. Մինչեւ ե՞րբ պիտի իմ վերայ բարձրանայ իմ թշնամին։
3 Նայիր, պատասխան տուր ինձ, ով Տէր՝ իմ Աստուած. լուսաւորիր իմ աչքերը, որ մահի մէջ չննջեմ.
4 Որ իմ թշնամին չասէ թէ Ես յաղթեցի նորան. Եւ իմ նեղացնողները չցնծան, որ տեղիցս շարժուեցայ։
5 Բայց ես քո ողորմութեանն եմ յուսացած. Թող իմ սիրտը ցնծայ քո փրկութիւնովը. Թող ես Տիրոջն երգեմ, որ բարի արաւ ինձ։
1 Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ Անզգամն ասեց իր սրտումը՝ թէ Աստուած չկայ նորանք ապականուեցան և գարշելի եղան իրանց գործքերովը. ոչ ով չկայ որ բարի գործէ։
2 Տէրը երկնքիցը մտիկ է անում մարդկանց որդիների վերայ, որ տեսնէ, թէ կլինի՞ արդեօք մէկ իմաստուն, որ Աստուծուն խնդրէ։
3 Ամենքը խոտորուեցան, եւ միասին անպիտացան. Բարի գործող չկայ, մէկն էլ չկայ։
4 Մի՞թէ չեն իմանում ամեն անօրէնութիւն գործողները, որ իմ ժողովուրդն ուտում են ինչպէս որ հացը կուտեն, եւ Տիրոջը չեն կանչում։
5 Այնտեղ վախենում են վախով. Որովհետեւ Տէրը արդարների ցեղի մէջ է։
6 Խեղճի խորհուրդը ամօթ էք անում, որ Տէրը նորա յոյսն է։
7 Ո՜հ թէ Սիօնից գար Իսրայէլի փրկութիւնը. երբոր Տէրն իր ժողովրդի գերութիւնը դարձնէ՝ Յակոբը կցնծայ և Իսրայէլն ուրախ կլինի։
1 Դաւիթի Սաղմոս։ Տէր, ո՞վ կկենայ քո խորանումը, եւ ո՞վ կբնակուի քո սուրբ սարումը։
2 Ուղիղ գնացողը եւ արդարութիւն գործողը, եւ իր սրտումը ճշմարտութիւն խօսողը։
3 Նա որ իր լեզուովը չէ բամբասում եւ իր ընկերին չար չէ անում, եւ իր դրացիի վերայ նախատինք չէ գցում.
4 Որ նորա աչքերի առաջին անարգուած է չարագործը. Բայց Տէրից վախեցողներին պատիւ է տալիս, որ ընկերին երդում է անում եւ չէ փոփոխում.
5 Որ իր արծաթը վարձով չէ տալիս, եւ անմեղի դէմ կաշառք չէ առնում. Ով որ այս անէ, չի շարժուիլ տեղիցը յաւիտեան։
1 Դաւիթի Երգ։ Պահիր ինձ, ով Աստուած, որովհետեւ քեզ եմ յուսացած։
2 Ասեցի Տիրոջը՝ թէ դու ես իմ Տէրը. Բարիք չունիմ քեզանից ջոկ։
3 Սուրբերին, որ երկրումն են, եւ փառաւորներին՝ նորանց վերայ է իմ բոլոր հաճութիւնը։
4 Կշատանան նորանց ցաւերը, որ օտար Աստուծոյ ետեւից են վազում. Ես չեմ մատուցանել նորանց ընծաները, որ արիւնից են. Եւ նորանց անունները իմ շրթունքների վերայ չեմ առնիլ։
5 Տէրն է իմ ժառանգութեան եւ իմ բաժակի բաժինը. Դու հաստատ պահում ես իմ ժառանգութիւնը։
6 Ինձ վիճակ ընկաւ ցանկալի տեղուանքը, եւ այս ժառանգութիւնը հաճոյ է ինձ։
7 Ես կօրհնեմ Տիրոջը, որ ինձ խրատ է տալիս. Եւ գիշերն էլ իմ երիկամունքները յորդորում են ինձ։
8 Ես Տիրոջը դրի իմ առաջին ամեն ժամանակ. Որովհետեւ նա իմ աջ կողմն է. ես չեմ սասանուիլ։
9 Սորա համար իմ սիրտն ուրախ է, եւ իմ փառքը ցնծում է. Եւ մարմինս էլ յուսով կբնակուի։
10 Որովհետեւ իմ անձը չես թողիլ գերեզմանումը, եւ քո սրբին ապականութիւն տեսնիլ չես տալ։
11 Դու ինձ ճանաչեցնում ես կեանքի ճանապարհը. քո երեսի առաջին ուրախութիւնների լիութիւն կայ, եւ քո աջ կողմը՝ քաղցրութիւններ՝ յաւիտեան։
1 Դաւիթի Աղօթք։ Ո՜վ Տէր, լսիր արդարութեան. Մտիկ տուր աղաղակիս, եւ ականջ դիր իմ աղօթքին, որ սուտ շրթունքներից չէ։
2 Թող քո երեսիցը դուրս գայ իմ դատաստանը. Թող քո աչքերը նային ուղղութեան վերայ։
3 Դու փորձեցիր իմ սիրտը և գիշերումը քննեցիր. Դու կրակով հալեցրիր ինձ եւ անիրաւութիւն չգտար ինձանում. Ես միտքս դրել եմ՝ որ իմ բերանը պատուիրանազանց չլինի։
4 Մարդկանց գործերի նկատմամբ՝ քո շրթանց խօսքի պէս զգոյշ եմ կենում բռնաւոր ճանապարհներիցը։
5 Հաստատիր իմ գնացքը քո ճանապարհումը, որ ոտքերս չգլորուին։
6 Ես կանչում եմ քեզ, որ դու լսես ինձ, ով Աստուած. Ականջդ ինձ մօտ դարձրու. Լսիր իմ խօսքերը։
7 Փառաւոր արա քո ողորմութիւնը, ով դու որ յուսացողներին երկում ես նորանցից՝ որ քո աջ ձեռին հակառակ են կենում։
8 Պահիր ինձ ինչպէս աչքի բիբ, եւ քո թեւերի շուքի տակ ծածկիր ինձ։
9 Այն ամբարիշտներիցը՝ որ քանդում են ինձ. Իմ անձի թշնամիներիցը, որ չորս կողմովս պաշարում են ինձ։
10 Նորանք փակում են իրանց պարարտ սիրտը, եւ իրանց բերանովը ամբարտաւանութիւն են խօսում։
11 Հիմա մեր գնացքի չորս կողմովը պատում են մեզ. Եւ իրանց աչքերը դրած են, որ մեզ գետնի վերայ գցեն։
12 Նորանք նման են առիւծի, որ ցանկանում է գիշատել. Եւ առիւծի ձագին, որ ծածուկ տեղերումը նստած է։
13 Վեր կաց, Տէր, առ նորան առաջը. Նորան գետնի վերայ գցիր. Եւ իմ անձը ապրեցրու ամբարիշտների ձեռքիցը քո սրովն։
14 Քո ձեռքովն, ով Տէր, ապրեցրու մարդկանցիցը՝ այս աշխարհքի մարդկանցիցը, որ նորանց բաժինը այս կեանքումն է. Եւ լցնում ես նորանց փորը քո գանձերովը, որ նորանց որդիներն էլ կշտացած են, եւ մնացածը թողում են իրանց երեխաներին։
15 Բայց ես արդարութիւնով կտեսնեմ քո երեսը, եւ երբոր արթնանամ, կկշտանամ քո նմանութիւնովը։
1 Երգողների գլխաւորին։ Տիրոջ ծառայ Դաւիթի Սաղմոս, որ այս երգի խօսքերն ասեց Տիրոջը այն օրումը, որ Տէրը նորան փրկել էր իր բոլոր թշնամիների ձեռքիցը եւ Սաւուղի ձեռքիցը. Եւ ասեց. Սրտանց սիրում եմ քեզ, ով Տէր՝ իմ զօրութիւնը։
2 Տէր, իմ վէմ, եւ իմ բերդ եւ իմ ազատիչ. Իմ Աստուած, իմ ամրութիւն, որին ես յուսացած եմ։ Ով իմ ասպար եւ իմ փրկութեան եղջիւր, նա իմ բարձր աշտարակն է.
3 Ես օրհնեալ Տիրոջը կանչեցի, եւ իմ թշնամիներիցը կփրկուիմ։
4 Մահի լարերը շրջապատեցին ինձ, եւ կորստեան վտակները վախեցրին ինձ,
5 Գերեզմանի ցաւերը պատեցին ինձ, մահի որոգայթները հասան ինձ վերայ։
6 Ես իմ նեղութիւնումը կանչեցի դէպի Տէրը, եւ դէպի իմ Աստուածն աղաղակեցի. Նա լսեց իմ ձայնը իր տաճարիցը. Եւ իմ աղաղակը նորա առաջը հասաւ՝ նորա ականջներին։
7 Այն ժամանակ երկիրը դողաց ու շարժուեցաւ, եւ սարերի հիմունքները սարսափեցան եւ դողացին. Որովհետեւ նա բարկացաւ։
8 Ծուխ դուրս եկաւ նորա քթիցը, եւ փչացնող կրակ՝ նորա բերանիցը. Կայծակներ փայլատակեցին նորանից։
9 Նա խոնարհեցրեց երկինքը եւ վայր եկաւ, եւ մառախուղ կար նորա ոտների տակ։
10 Նա հեծաւ քերովբէի վերայ եւ թռաւ. Եւ սլացաւ քամիի թեւերի վերայ։
11 Նա խաւարը ծածկոյթ դրաւ իր վերայ. խորան եղան նորան չորս կողմովը խաւարային ջուրերը եւ երկնքի ամպերը։
12 Նորա առաջին փայլող լոյսիցը նորա ամպերն անցան, կարկուտ եւ կրակի կայծակներ դառան։
13 Եւ Տէրը որոտաց երկնքումը, եւ Բարձրեալն իր ձայնը տուաւ կարկուտով եւ կրակի կայծակներով։
14 Եւ նա իր նետերն ուղարկեց եւ ցրուեց նորանց, եւ կայծակները գցեց եւ շփոթեցրեց նորանց։
15 Եւ երեւեցան ջրերի անդունդքը, եւ երկրի հիմունքը յայտնուեցան քո սաստելուցը, Տէր. Քո բարկութեան հողմի փչելուցը։
16 Նա վերեւիցն ուղարկեց եւ բռնեց ինձ. Նա շատ ջրերից հանեց ինձ։
17 Նա ազատեց ինձ իմ զօրաւոր թշնամիիցը, եւ իմ ատողներիցը, որ ինձանից զօրաւոր էին։
18 Նորանք իմ նեղութեան օրումը առաջս առան. Բայց Տէրը նեցուկ եղաւ ինձ համար։
19 Եւ ինձ հանեց լայնարձակ տեղ եւ ինձ փրկեց. Որովհետեւ հաւանեց ինձ։
20 Տէրը բարի է անում ինձ իմ արդարութեան պէս, եւ ինձ հատուցանում է իմ ձեռքի մաքրութեան պէս։
21 Որովհետեւ ես պահեցի Տիրոջ ճանապարհները եւ իմ Աստուածանից ամբարշտութիւնով չհեռացայ։
22 Որովհետեւ նորա ամեն իրաւունքներն իմ առաջն են, եւ ես նորա պատուիրանքներն ինձանից չեմ հեռացնում։
23 Ես անարատ եմ նորա առաջին, եւ զգուշանում եմ իմ անօրէնութիւնիցը։
24 Ուստի Տէրը հատուցանում է ինձ իմ արդարութեան պէս. Իմ ձեռքի մաքրութեան պէս՝ նորա աչքի առաջին։
25 Ողորմածի եհտ ողորմած ես. Եւ անարատի հետ անարատ ես.
26 Իստակի հետ իստակ ես. Եւ ծուռի հետ՝ ծուռ։
27 Որովհետեւ դու աղքատ ժողովրդին ապրեցնում ես. Եւ բարձր աչքերը խոնարհեցնում ես։
28 Որովհետեւ դու լուսաւորում ես իմ ճրագը. Տէր Աստուածը լուսաւոր է անում իմ խաւարը.
29 Որովհետեւ քեզանով վազում եմ զօրքի վերայ. Եւ իմ Աստուծովն անց եմ կենում պարսպի վերայից։
30 Աստուծոյ ճանապարհը կատարեալ է. Տիրոջ խօսքը կրակով մաքրուած է. նա պահապան է ամեն իրան յուսացողների համար.
31 Որովհետեւ ո՞վ է Աստուած բացի Տէրիցը. Եւ ո՞վ է վէմ մեր Աստուածանից ջոկ.
32 Այն Աստուածը, որ զօրութիւն է հագցնում ինձ. Եւ իմ ճանապարհն անարատ անում.
33 Նա որ իմ ոտներն եղջերուների ոտների նման է շինում, եւ ինձ՝ բարձր տեղերումը կանգնեցնում.
34 Նա իմ ձեռքը վարժեցնում է պատերազմ անելու, որ իմ բազուկը պղնձի աղեղը լարեն։
35 Եւ տալիս ես ինձ քո փրկութեան վահանը, եւ քո աջը հաստատում է ինձ, եւ քո քաղցրութիւնը մեծացնում է ինձ։
36 Դու լայնարձակ ես անում իմ գնացքը իմ տակ, եւ իմ սրունքները չեն դողում։
37 Ես կհալածեմ իմ թշնամիները եւ նորանց կհասնեմ. Եւ ետ չեմ դառնալ մինչեւ որ փչանան։
38 Ես կզարկեմ նորանց, որ չկարողանան վեր կենալ. Նորանք իմ ոտների տակ կընկնեն։
39 Դու ինձ զօրութիւն ես հագցնում պատերազմի համար. Եւ ինձ դէմ վեր կացածներին իմ տակն ես գցում։
40 Դու իմ թշնամիներին հալածական ես անում. Եւ ես ինձ ատողներին կփչացնեմ։
41 Նորանք կանչում են, բայց փրկող չկայ. դէպի Տէրը՝ բայց նա նորանց չէ պատասխանում։
42 Ես կփշրեմ նորանց ինչպէս փոշի քամիի առաջին. Դուրս կթափեմ նորանց ինչպէս փողոցի ցեխը։
43 Դու ազատում ես ինձ ժողովրդի հակառակութիւնիցը, ինձ հեթանոսների վերայ գլուխ ես դնում. Այն ժողովուրդը, որ ես նորան չէի ճանաչում, ծառայում է ինձ։
44 Հէնց ականջով լսելով՝ հնազանդուեցան ինձ. Օտարների որդիքը ինձ շողոքորթեցին։
45 Օտարների որդիքը թուլացան, եւ սարսափում էին իրանց ապաստարաններիցը։
46 Կենդանի է Տէրը. Եւ օրհնեալ է իմ Վէմը. Եւ բարձրացած լինի իմ փրկութեան Աստուածը.
47 Այն Աստուածը՝ որ վրէժս առնում է, եւ ժողովուրդները հնազանդեցնում է իմ ներքեւը.
48 Որ փրկում է ինձ իմ թշնամիներիցը. Եւ բարձրացնում է ինձ նորանցից, որ ինձ դէմ վեր կացան. Դու ազատում ես ինձ անիրաւ մարդիցը։
49 Սորա համար հեթանոսների մէջ կգոհանամ քեզանից, ով Տէր. Եւ քո անունին սաղմոս կասեմ։
50 Նա մեծացնում է իր փրկութիւնը իր թագաւորի համար. Եւ ողորմութիւն է անում իր օծեալ Դաւիթին եւ նորա զաւակին մինչեւ յաւիտեան։
1 Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ Երկինքները պատմում են Աստուծոյ փառքը, եւ հաստատութիւնը իմացնում է նորա ձեռքի գործքերը։
2 Օրը օրին խօսք է բղխում. Եւ գիշերը գիշերին գիտութիւն է ցոյց տալիս։
3 Լեզու չկայ եւ խօսք չկայ. Նորանց ձայնը լսելի չէ.
4 Բայց նորանց բարբառը դուրս է գալիս ամեն երկիր, եւ նորանց խօսքը մինչեւ աշխարհքի ծայրերը. Արեգակի համար խորան դրաւ նորանց միջումը։
5 Եւ նա փեսայի նման դուրս է գալիս իր առագաստիցը, եւ զուարճանում է ինչպէս հսկայ որ իր ճանապարհը գնայ։
6 նորա ելքը երկնքի մի ծայրիցը, եւ նորա գնացքը մինչեւ նորա միւս ծայրը. Եւ ոչինչ չէ ծածկվում նորա տաքութիւնիցը։
7 Տիրոջ օրէնքը անարատ է, հանգստացնում է հոգիին. Տիրոջ վկայութիւնը ճշմարիտ է, իմաստուն է անում պարզամիտին։
8 Տիրոջ պատուիրանքները ուղիղ են, ուրախացնում են սիրտը. Տիրոջ հրամանները մաքուր են, լուսաւորում են աչքերը։
9 Տիրոջ վախը սուրբ է, մնում է յաւիտեան. Տիրոջ դատաստանները ճշմարիտ են, բոլորովին արդար։
10 Նորանք աւելի ցանկալի են քան թէ ոսկի եւ քան թէ շատ մաքրուած ոսկի. էլ աւելի քաղցր են քան թէ մեղր եւ մեղրահաց։
11 Քո ծառան էլ նորանցով լուսաւորվում է. նորանց պահպանութիւնումը շատ հատուցում կայ։
12 Ո՞վ է իմանում իր սխալմունքները. ծածուկ սխալմունքներիցս էլ սուրբ արա ինձ։
13 Եւ պահիր քո ծառային ամբարտաւաններից, որ իշխանութիւն չանեն ինձ վերայ. Այն ժամանակ անարատ կլինիմ եւ մեծ անօրէնութիւնից սուրբ կլինիմ։
14 Թող հաճոյ լինին քեզ իմ բերանի խօսքերը. Եւ սրտիս խորհուրդը՝ քո առաջին, ով Տէր, իմ վէմ եւ իմ Փրկիչ։
1 Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ Տէրը լսէ քեզ նեղութեան օրումը, եւ Յակոբի Աստուծոյ անունը պաշտպանէ քեզ։
2 Նա քեզ օգնութիւն ուղարկէ սուրբ տեղիցը, եւ զօրացնէ քեզ Սիօնի միջիցը։
3 Նա յիշէ քո ամեն պատարագները, եւ քո ողջակէզներն ընդունէ. (Սէլա։)
4 Նա տայ քեզ քո սրտի ուզածի պէս, եւ կատարէ քո ամեն խորհուրդները։
5 Թող ցնծանք քո փրկութիւնովը. Եւ դրօշակ բարձրացնենք մեր Աստուծոյ անունովը. Տէրը կատարէ քո ամեն խնդրուածները։
6 Հիմա իմացայ, որ Տէրը փրկում է իր օծեալին, եւ լսում է նորան իր սուրբ երկնքիցը՝ նորա աջի փրկութեան զօրութիւնովը։
7 Ոմանք կառքերով եւ ոմանք ձիերով են պարծենում. բայց մենք մեր Տէր Աստուծոյ անունը կյիշենք։
8 Նորանք թեքուեցան եւ վայր ընկան. Բայց մենք վեր կացանք եւ կանգնեցինք։
9 Տէր, ապրեցրու թագաւորին, եւ լսիր մեզ մեր կանչելու օրը։
1 Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ Ով Տէր, քո զօրութիւնովն ուրախ է թագաւորը, եւ ո՜րքան ցնծում է նա քո փրկութիւնովը։
2 Դու տուիր նորան իր սրտի ուզածը, եւ նորա շրթունքների խնդիրքը չարգելեցիր նորանից։ (Սէլա։)
3 Որովհետեւ դու բարի օրհնութիւններ ես բերում նորա առաջը, եւ մաքուր ոսկի պսակ ես դնում նորա գլխի վերայ։
4 Նա կեանք խնդրեց քեզանից, և դու նորան երկար օրեր տուիր յաւիտեանս յաւիտենից։
5 Մեծ է նորա փառքը քո փրկութիւնովը. Պատիւ եւ փառք ես դնում նորա վերայ։
6 Որովհետեւ դու նորան օրհնութիւն ես շինում յաւիտեան. դու ուրախացնում ես նորան ուրախութիւնով քո երեսի առաջին։
7 Որովհետեւ թագաւորը Տիրոջն է յուսացած, եւ բարձրելոյ ողորմութիւնովը չի սասանիլ։
8 Քո ձեռքը կգտնէ քո ամեն թշնամիներին. Եւ քո աջը կգտնէ քեզ ատողներին։
9 Դու վառուած փռան նման կանես նորանց՝ երբոր բարկանաս. Տէրն իր բարկութիւնովը կկորցնէ նորանց, եւ կրակը կուտէ նորանց։
10 Նորանց պտուղը կկորցնես երկրիցը, եւ նորանց սերունդը մարդկանց որդիներիցը։
11 Ինչու որ նորանք չարութիւն պատրաստեցին քեզ դէմ, խորհուրդ հնարեցին եւ ոչինչ չկարողացան։
12 Որովհետեւ դու նորանց թիկունքը կդարձնես, եւ քո աղեղի լարերը կքաշես նորանց երեսի վերայ։
13 Ով Տէր, բարձրացիր զօրութիւնովդ. Եւ մենք կօրհնենք եւ սաղմոս կասենք քո կարողութեանը։
1 Երգողների գլխաւորին։ Այէլէթ-հաշահարի վերայ։ Դաւիթի Սաղմոս։ Իմ Աստուած, իմ Աստուած, ի՞նչի համար ես թողել ինձ. Հեռու ես իմ փրկութիւնիցը և իմ հառաչանքի խօսքերիցը։
2 Ով իմ Աստուած, ես կանչում եմ ցերեկը, բայց դու չես պատասխանում. Գիշերն էլ՝ բայց հանգստութիւն չկայ ինձ համար։
3 Բայց դու սուրբ ես, ով Իսրայէլի գովութիւնների մէջ բնակողդ։
4 Քեզ յուսացան մեր հայրերը. Նորանք յուսացան եւ դու փրկեցիր նորանց։
5 Դէպի քեզ աղաղակեցին, եւ ազատուեցան. քեզ յոյս դրին եւ չամաչեցին։
6 Իսկ ես որդ եմ եւ չէ թէ մարդ. մարդկանց նախատինք եւ ժողովրդի անարգանք։
7 Ամեն ինձ տեսնողները ծաղր են անում ինձ. Իրանց շրթունքները բաց են անում և գլուխ շարժում։
8 Նա Տիրոջը յուսացաւ, թող ազատէ դորան. թող փրկէ դորան՝ եթէ հաւանել է դորան։
9 Իրաւի՝ դու ես որ հանեցիր ինձ իմ մօր արգանդիցը. Դու եղար իմ յոյսը՝ իմ մօր ծծի վերայ։
10 Ես իմ մօր արգանդիցը քեզ վերայ եմ գցուած. Իմ մօր փորիցը դու ես իմ Աստուածը։
11 Մի հեռանար ինձանից, որովհետեւ նեղութիւնը մօտ է, որովհետեւ օգնութիւն անող չկայ։
12 Իմ չորս կողմը շատ զուարակներ պատեցին, եւ բասանի զօրեղ եզները պաշարեցին ինձ։
13 Իրանց բերանը բաց արին ինձ վերայ, ինչպէս գոռող եւ յափշտակող առիւծ։
14 Ես ջուրի պէս թափուեցայ, եւ իմ ամեն ոսկորները լուծուեցան. սիրտս որովայնումս հալած մոմի պէս եղաւ։
15 Զօրութիւնս չորացաւ խեցիի պէս, եւ լեզուս քիմքիս է կպած. Եւ դու մահի հողի մէջ դրիր ինձ։
16 Որովհետեւ շուները պատեցին ինձ, եւ չարերի ժողովքը շրջապատեցին ինձ. իմ ձեռքերն ու ոտքերը ծակեցին։
17 Ես համարում եմ իմ ամեն ոսկորները, բայց նորանք նայում եւ դիտում են ինձ։
18 Շորերս բաժանում են իրանց մէջ, եւ պատմուճանիս վերայ վիճակ են գցում։
19 Բայց դու, ով իմ Տէր, մի հեռանար. Ով իմ զօրութիւն, ինձ օգնութեան շտապիր։
20 Փրկիր իմ անձը սուրիցը, եւ իմ կեանքը՝ շան ձեռքիցը։
21 Ազատիր ինձ առիւծի բերանիցը, եւ պատասխանիր ինձ գոմէշի եղջիւրներիցն ազատելով։
22 Ես քո անունը կպատմեմ իմ եղբայրներին. Ժողովրդի մէջ կօրհնեմ քեզ։
23 Ով Տէրիցը վախեցողներ, օրհնեցէք նորան. Ով Յակոբի ամեն զաւակները, փառաւորեցէք նորան. Եւ վախեցէք նորանից, ով Իսրայէլի բոլոր զաւակները։
24 Որովհետեւ նա չանարգեց եւ չարհամարհեց խեղճի խղճութիւնը, եւ չծածկեց նորանից իր երեսը. Բայց երբոր նա աղաղակեց դէպի նորան՝ նա ականջ դրաւ։
25 Քեզ օրհնութիւն կտամ մեծ ժողովրդում. իմ ուխտը կկատարեմ նորանից վախեցողների առաջին։
26 Թող խեղճերն ուտեն եւ կշտանան. Թող օրհնեն Տիրոջը նորան խնդրողները. ձեր սիրտը թող ապրի յաւիտեան։
27 Երկրի ամեն ծայրերը կյիշեն եւ Տիրոջ մօտ կդառնան. Հեթանոսների ամեն ազգերը քո առաջին երկրպագութիւն կանեն։
28 Որովհետեւ Տիրոջն է թագաւորութիւնը, եւ նա իշխանութիւն է անում հեթանոսների մէջ։
29 Երկրի ամեն պարարտները կուտեն եւ երկրպագութիւն կանեն. նորա առաջին վայր կընկնեն ամեն հողը իջնողները, որ իրանց անձը չեն ապրեցնում։
30 Սերունդը կծառայէ նորան. նա Տիրոջը ազգ կհամարուի։
31 Կգան եւ նորա արդարութիւնը կպատմեն այն ծնուելու ժողովրդին. Թէ Այս ամենը նա արաւ։
1 Դաւիթի Սաղմոս։ Տէրն է իմ հովիւը. Եւ կարօտութիւն չեմ ունենալ։
2 Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ, եւ հանդարտ ջրերի մօտ՝ տանում է ինձ.
3 Իմ անձին հանգիստ է տալիս. ինձ առաջնորդում է արդարութեան շաւիղներումը իր անունի համար։
4 Թէ եւ գնամ մահի շուքի ձորումը՝ չար բանից չեմ վախենալ. որովհետեւ դու ինձ հետ ես. Քո գաւազանն ու քո ցուպը՝ նորանք մխիթարում են ինձ։
5 Դու իմ առաջին սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց. դու իմ գլուխն օծում ես իւղով. Իմ բաժակը խիստ լիքն է։
6 Հէնց բարիք եւ ողորմութիւն կգան իմ ետեւիցն իմ կեանքի բոլոր օրերումը. Եւ Տիրոջ տանը կբնակուիմ շատ երկար ժամանակ։
1 Դաւիթի Սաղմոս։ Տիրոջն է երկիրը եւ նորա լիութիւնը. Աշխարհը եւ նորա բնակիչները։
2 Որովհետեւ նա ինքը ծովերի վերայ հիմնեց նորան, եւ նորան գետերի վերայ հաստատեց։
3 Ո՞վ վեր կգնայ Տիրոջ սարը, եւ ո՞վ կկանգնի նորա սրբութեան տեղումը։
4 Նա, որ սուրբ է ձեռքով եւ անարատ սրտով. Որ իր անձը անիրաւութեան չէ տալիս, եւ երդում չէ անում նենգութիւնով։
5 Նա օրհնութիւն կստանայ Տէրիցը եւ արդարութիւն՝ իր փրկութեան Աստուածանից։
6 Այս այն ազգն է որ խնդրում է նորան, որ խնդրում է քո երեսը, ով Յակոբի Աստուած։ (Սէլա։)
7 Ով դռներ, բարձրացրէք ձեր գլուխները. Եւ բարձրացրէք, ով յաւիտենական դռներ, որ փառաց Թագաւորը մտնէ։
8 Ո՞վ է այդ թառաց Թագաւորը. Տէրը՝ ուժեղ պատերազմի մէջ։
9 Ով դռներ, բարձրացրէք ձեր գլուխները, եւ բարձրացրէք, ով յաւիտենական դռներ, որ փառաց Թագաւորը մտնէ։
10 Ո՞վ է այդ փառաց Թագաւորը։ Զօրաց Տէրը՝ նա է փառաց Թագաւորը։ (Սէլա։)
1 Դաւիթի Սաղմոս։ Ով Տէր, դէպի քեզ եմ բարձրացնում իմ անձը։
2 Իմ Աստուած, քեզ եմ յուսացած, թող չամաչեմ. թող իմ թշնամիները չուրախանան ինձ վերայ։
3 Եւ ամեն քեզ սպասողները չեն ամաչիլ. Բայց պիտի ամաչեն զուր տեղը անօրէնութիւն գործողները։
4 Ցոյց տուր ինձ, ով Տէր, քո ճանապարհները, սովորեցրու ինձ քո գնալու ճանապարհները։
5 Առաջնորդիր ինձ քո ճշմարտութիւնումը, եւ սովորեցրու ինձ, թէ դու ես իմ փրկութեան Աստուածը. Քեզ եմ յոյս դրել ամեն օր։
6 Յիշիր, ով Տէր, քո ողորմութիւնները ու քո քաղցրութիւնները, որովհետեւ նորանք յաւիտեան կան։
7 Մի յիշիր իմ մանկութեան մեղքերը եւ իմ յանցանքները. Այլ քո ողորմութեան պէս յիշիր ինձ քո բարութեան համար, ով Տէր։
8 Բարի եւ ուղիղ է Տէրը. Սորա համար մեղաւորներին սովորեցնում է ճանապարհը։
9 Նա առաջնորդում է հեզահոգիներին իրաւունքի մէջ. Եւ սովորեցնում է հեզահոգիներին իր ճանապարհը։
10 Տիրոջ բոլոր ճանապարհները ողորմութիւն են եւ ճշմարտութիւն՝ նորա ուխտն ու վկայութիւնը պահողների համար։
11 Ով Տէր, քո անունի համար քաւիր իմ անօրէնութիւնը, որ շատ է։
12 Ո՞վ է այն մարդը՝ որ վախենում է Տէրիցը. ահա կսովորեցնէ նորան այն ճանապարհը, որ ընտրել է։
13 Նորա անձը բարութեան մէջ կբնակուի. Եւ նորա սերունդը երկիրը կժառանգէ։
14 Տիրոջ մտերմութիւնը նորանց հետ է, որ վախենում են նորանից. Եւ իր ուխտը սովորեցնում է նորանց։
15 Իմ աչքերը միշտ դէպի Տէրն են, որովհետեւ նա կհանէ իմ ոտքերը որոգայթից։
16 Ինձ մտիկ արա եւ ողորմիր ինձ, որ մինակ եւ խեղճ եմ ես։
17 Սրտիս նեղութիւնները շատ են. Հանիր ինձ իմ վիշտերիցը։
18 Մտիկ արա իմ խղճութեանը եւ իմ ցաւին, եւ ներիր իմ ամեն մեղքերը։
19 Մտիկ արա իմ թշնամիներին, որ շատ են. Եւ անիրաւ ատելութիւնով ատում են ինձ։
20 Պահիր իմ անձը եւ փրկիր ինձ. Թող չամաչեմ. Որովհետեւ քեզ եմ յուսացած։
21 Թող անարատութիւնն ու ուղղութիւնը պահեն ինձ. Որովհետեւ քեզ եմ սպասում։
22 Ով Աստուած, փրկիր Իսրայէլին իր ամեն նեղութիւններիցը։
1 Դաւիթի (Սաղմոս)։ Ով Տէր, իրաւունք արա ինձ, որովհետեւ ես անարատութիւնով գնացի, եւ Տիրոջը յուսացայ. Ես չեմ սասանիլ։
2 Փորձիր ինձ, Տէր, եւ քննիր ինձ. Փորձիր իմ երիկամունքները եւ իմ սիրտը։
3 Որովհետեւ քո ողորմութիւնն իմ աչքի առաջին է, եւ ես քո ճշմարտութիւնումն եմ գնում։
4 Ես ունայն մարդկանց հետ չեմ նստում, եւ կեղծաւորների հետ չեմ գնում։
5 Ես ատում եմ չարերի ժողովքը. Եւ ամբարիշտների հետ չեմ նստում։
6 Լուանում եմ ձեռքերս անմեղութիւնով. Եւ քո սեղանի չորս կողմովը պտոյտ եմ տալիս, ով Տէր։
7 Որ օրհնութեան ձայնը հնչեցնեմ. Եւ քո ամեն սքանչելիքները պատմեմ։
8 Ով Տէր, ես սիրում եմ քո տան բնակութիւնը. Եւ քո փառքի բնակուելու տեղը։
9 Մի կորցնիր իմ անձը մեղաւորների հետ. Եւ իմ կեանքն արիւն թափող մարդկանց հետ.
10 Որ նորանց ձեռքումն անիրաւութիւն կայ, եւ նորանց աջը լցուած է կաշառքով։
11 Բայցես գնում եմ անարատութիւնով, փրկի՜ր ինձ եւ ողորմի՜ր ինձ։
12 Իմ ոտը կանգնած է ուղղութիւնում, եւ կօրհնեմ Տիրոջը ժողովուրդների մէջ։
1 Դաւիթի (Սաղմոս)։ Տէրն է իմ լոյսը եւ իմ փրկութիւնը, ես ումի՞ց պիտի վախենամ. Տէրն է իմ կեանքի զօրութիւնը, ես ումի՞ց պիտի սարսափիմ։
2 Չարերն ինձ վերայ են գալիս որ իմ մարմինն ուտեն. Իմ նեղացնողներն ու թշնամիները սահում են եւ վայր ընկնում։
3 Թէեւ զօրաբանակ էլ ինձ դէմ բանակ տայ, իմ սիրտը չի վախենալ. Թէեւ պատերազմ էլ վեր կենայ ինձ դէմ, ես դարձեալ կյուսամ։
4 Մէկ բան եմ խնդրում Տէրիցը. Եւ այն շատ կփափաքէի, որ Տիրոջ տանը բնակուիմ իմ կեանքի բոլոր օրերը, որ Տիրոջ գեղեցիկ փառքը տեսնեմ եւ նորա տաճարին զննելով մտիկ տամ։
5 Որովհետեւ չար օրումը՝ նա ծածկում է ինձ իր խորանի մէջ. Նա թագցնում է ինձ իր խորանի ծածուկ տեղումը, եւ բարձրացնում է ինձ վէմի վերայ։
6 Եւ հիմա իմ գլուխը կբարձրանայ իմ թշնամիների վերայ, որ իմ չորս կողմովը կան. Եւ նորա խորանի մէջ գոհութեան պատարագներ կմատուցանեմ, կերգեմ եւ սաղմոս կասեմ Տիրոջը։
7 Լսիր, Տէր, իմ ձայնը՝ երբոր կանչեմ, եւ ողորմիր ինձ, եւ պատասխան տուր ինձ։
8 Իմ սիրտն ասում է քեզ քո խօսքը՝ թէ խնդրեցէք իմ երեսը. Ահա, Տէր, ես էլ խնդրում եմ քո երեսը։
9 Մի ծածկիր ինձանից քո երեսը, մի մերժիր ծառայիդ քո բարկութիւնովը. Դու ես իմ օգնութիւնը. Մի հեռացնիր ինձ եւ մի թողուր ինձ, ով իմ փրկութեան Աստուած։
10 Թէեւ հայրս ու մայրս թողեն ինձ, բայց Տէրն ընդունում է ինձ։
11 Սովորեցրու ինձ, Տէր, քո ճանապարհը, եւ առաջնորդիր ինձ ուղիղ ճանապարհում իմ թշնամիների պատճառով։
12 Մի մատնիր ինձ իմ նեղացնողների կամքին. Որովհետեւ սուտ վկաներ են կանգնում ինձ դէմ՝ որ անօրէնութիւն են փչում։
13 Իսկ թէ որ ես հաստատ չհաւատայի՝ թէ Տիրոջ բարութիւնը կտեսնեմ կենդանեաց երկրումը։ …
14 Սպասիր Տիրոջը, թող սիրտդ պինդ եւ զօրաւոր լինի. Եւ սպասիր Տիրոջը։
1 Դաւիթի (Սաղմոս)։ Տէր, դէպի քեզ եմ կանչում. իմ Վէմ, լուռ մի կենար ինձանից. որ չլինի թէ դու ինձանից լուռ կենաս, եւ ես գերեզմանի մէջ մտնողներին նմանիմ։
2 Լսիր իմ աղաչանքի ձայնը՝ ես դէպի քեզ աղաղակելիս, երբոր իմ ձեռքը բարձրացնեմ դէպի քո սուրբ խորանը։
3 Մի կորցնիր ինձ ամբարիշտների հետ եւ անօրէնութիւն գործողների հետ, որ իրանց ընկերների հետ խաղաղութիւն են խօսում, բայց նորանց սրտերումը չարութիւն կայ։
4 Տուր նորանց իրանց գործքերի պէս եւ իրանց վարքերի չարութեան պէս՝ իրանց ձեռքի գործքերի պէս տուր նորանց. Իրանց հատուցումը դարձրու նորանց։
5 Որովհետեւ միտք չեն դնում Տիրոջ գործքերին, եւ ոչ նորա ձեռքի գործքերին. Նա կկործանէ նորանց եւ էլ չի շինիլ։
6 Օրհնեալ է Տէրը, որ լսում է իմ աղաչանքի ձայնին։
7 Տէրն է իմ զօրութիւնը եւ իմ վահանը. իմ սիրտը նորան է յուսացել, եւ նա ինձ օգնութիւն եղաւ. Իմ սիրտը ցնծում է եւ ես իմ օրհնութիւնովը փառաբանում եմ նորան։
8 Տէրն իր ժողովրդի զօրութիւնն է. Նա է փրկութեան զօրութիւնը իր օծեալին համար։
9 Փրկիր քո ժողովուրդը, եւ օրհնիր քո ժառանգութիւնը, եւ արածացրու նորանց, եւ բարձրացրու նորանց մինչեւ յաւիտեան։
1 Դաւիթի Սաղմոս։ Տուէք Տիրոջը, ով Աստուծոյ որդիք, տուէք Տիրոջը փառք եւ զօրութիւն։
2 Տուէք Տիրոջը իր անունի փառքը. Երկրպագութիւն տուէք Տիրոջը սրբութեան զարդարանքով։
3 Տիրոջ ձայնը ջրերի վերայ է. փառաց Աստուածը որոտում է. Տէրը շատ ջրերի վերայ է։
4 Տիրոջ ձայնը զօրութիւնով է. Տիրոջ ձայնը մեծ վեհափառութիւնով է։
5 Տիրոջ ձայնը փշրում է մայրերը, եւ Տէրը փշրում է Լիբանանի մայրերը։
6 Եւ նորանց վեր վեր է վազել տալիս հորթերի նման, Լիբանանին եւ Սարիօնին ինչպէս գոմէշի հորթ։
7 Տիրոջ ձայնը կրակի բոցեր է ճեղքում։
8 Տիրոջ ձայնը դողացնում է անապատը. Տէրը դողացնում է Կադէս անապատը։
9 Տիրոջ ձայնը եղնիկներին ծնել է տալիս եւ ծմակները մերկացնում. Եւ իր տաճարումն ամեն մէկը փառք է ասում նորան։
10 Տէրը նստում է ջրհեղեղի վերայ. Եւ Տէրը թաագւոր կնստի յաւիտեան։
11 Տէրը զօրութիւն կտայ իր ժողովրդին. Տէրը կօրհնէ իր ժողովուրդը խաղաղութիւնով։
1 Սաղմոս. Տան նաւակատիքի երգ. Դաւիթի։ Ես բարձրացնում եմ քեզ. Ով Տէր, որ ազատեցիր ինձ, եւ իմ թշնամիներին չուրախացրիր ինձ վերայ։
2 Ով Տէր՝ իմ Աստուած, ես դէպի քեզ աղաղակեցի, եւ դու բժշկեցիր ինձ։
3 Տէր, դու իմ անձը հանեցիր գերեզմանիցը, եւ ինձ կենդանի պահեցիր թոսի մէջ մտնողներիցը։
4 Սաղմոս ասեցէք Տիրոջը, ով նորա սուրբեր, եւ փառաբանեցէք նորա սրբութեան յիշատակը։
5 Որովհետեւ նորա բարկութիւնը ակնթարթի չափ է, բայց նորա քաղցրութիւնը բոլոր կեանքումը. Իրիկունը լաց է գալիս, իսկ առաւօտը ցնծութիւն։
6 Ես ասեցի իմ յաջողութիւնումը՝ թէ տեղիցս չեմ շարժուիլ յաւիտեան։
7 Տէր, քո հաճութիւնովն իմ սարը զօրաւոր արիր, բայց երբոր երեսդ թագցրիր՝ ես շփոթուեցի։
8 Տէր, դէպի քեզ եմ աղաղակում. Եւ Տիրոջն եմ աղաչում։
9 Ի՞նչ օգուտ կայ իմ արիւնիցը՝ որ ես կորուստն ընկնեմ. մի՞թէ հողը կգոհանայ քեզանից եւ քո ճշմարտութիւնը կպատմէ՞։
10 Լսիր, Տէր, եւ ողորմիր ինձ. Տէր, օգնական եղիր ինձ։
11 Դու իմ սուգը ցնծութեան փոխեցիր. Իմ քուրձը հանեցիր ինձանից եւ ուրախութիւն հագցրիր ինձ։
12 Սորա համար թող փառքս սաղմոս ասէ քեզ եւ լուռ չկենայ. Ով Տէր՝ իմ Աստուած, յաւիտեան կգոհանամ քեզանից։
1 Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ Ով Տէր, ես քեզ եմ յուսացած, թող չամաչեմ յաւիտեան. քո արդարութիւնովը փրկիր ինձ։
2 Խոնարհեցրու քո ականջը ինձ մօտ. Շուտով փրկիր ինձ. Ինձ համար զօրաւոր վէմ եղիր եւ ամուր տուն՝ որ փրկես ինձ։
3 Որովհետեւ դու ես իմ վէմը եւ բերդը, եւ քո անունի համար առաջնորդիր ինձ եւ կառավարիր ինձ։
4 Հանիր ինձ որոգայթիցը, որ գաղտուկ լարեցին ինձ համար. Որովհետեւ դու ես իմ զօրութիւնը։
5 Քո ձեռքն եմ յանձնում իմ հոգին. Դու փրկեցիր ինձ, ով Եհովայ, ճշմարիտ Աստուած։
6 Ատում եմ նորանց որ ունայն կուռքեր են պաշտում. Բայց ես Տիրոջն եմ յուսացած։
7 Կցնծամ եւ ուրախ կլինիմ քո ողորմութիւնովը. Որ իմ խեղճութիւնը տեսար եւ իմ անձի նեղութիւնը ճանաչեցիր.
8 Եւ ինձ թշնամիի ձեռքը չմատնեցիր. Բայց իմ ոտները լայնարձակ տեղ կանգնեցրիր։
9 Ողորմիր ինձ, Տէր, որ նեղուած եմ. Տրտմութիւնով մաշուեցաւ իմ աչքը, իմ անձը եւ իմ փորը.
10 Որովհետեւ իմ կեանքը վերջացաւ տխրութիւնով, եւ իմ տարիքը՝ հառաչանքով. Իմ զօրութիւնը տկարացաւ իմ թշուառութիւնովը, եւ իմ ոսկորները մաշուեցան։
11 Իմ ամեն թշնամիների առաջին շատ նախատինք եղայ, մանաւանդ իմ դրացիների առաջին. Եւ ահ ու վախ եղայ իմ բարեկամների համար. փողոցներումն ինձ տեսնողները փախչում են ինձանից՝
12 Մեռածի պէս մոռացուած եղայ սրտից. Կորած ամանի նման եմ դառել։
13 Որովհետեւ շատերի բամբասանքը լսեցի. իմ չորս կողմովը ահ կայ. Իրար հետ ժողովուելիս ինձ համար են խորհուրդ անում որ կեանքս վեր առնեն։
14 Բայց ես քեզ եմ յոյս դրած, ով Տէր. Ասում եմ թէ Դու ես իմ Աստուածը։
15 Իմ ժամանակը քո ձեռքին է. Փրկիր ինձ իմ թշնամիների ձեռքիցը եւ իմ հալածողներիցը։
16 Երեսդ փայլեցրու քո ծառայի վերայ. Փրկիր ինձ քո ողորմութիւնովը։
17 Տէր թող չամաչեմ. Որովհետեւ դէպի քեզ եմ կանչում. Թող ամբարիշտներն ամաչեն եւ լռեն գերեզմանումը.
18 Թող պապանձուին սուտ շրթունքները՝ որ արդարին հակառակ անամօթութիւն են խօսում գոռոզութիւնով եւ անարգութիւնով։
19 Քանի՜ մեծ է քո բարութիւնը, որ պահեցիր քեզանից վախեցողների համար, եւ որ անում ես քեզ յուսացողներին. Մարդկանց որդկանց առաջին։
20 Դու ծածկում ես նորանց քո երեսի ծածկոյթովը մարդի դաւաճանութիւնիցը. Դու թագցնում ես նորանց քո խորանի մէջ լեզուների հակառակութիւնից։
21 Օրհնեալ է Տէրը, որ փառաւոր արաւ իր ողորմութիւնը ինձ վերայ մի ամուր քաղաքի մէջ։
22 Իսկ ես իմ շփոթութեան մէջ ասեցի թէ Ես դէն գցուեցայ քո աչքերի առաջիցը. Բայց դարձեալ լսեցիր աղաղակիս ձայնին՝ երբոր ես դէպի քեզ աղաղակեցի։
23 Սիրեցէք Տիրոջը, ով նորա ամեն սուրբեր. Տէրը պահում է հաւատացեալներին. Եւ աւելութիւնով հատուցանում է նորան, որ ամբարտաւանութիւն է գործում։
24 Քաջացէք եւ ձեր սրտերը թող զօրանան, դուք ամենքդ՝ որ Տիրոջն էք յոյս դրել։
1 Դաւիթի Երգ։ Երանի նորան՝ որի անօրէնութիւնը թողուեցաւ, եւ որի մեղքը ծածկուեցաւ։
2 Երանի այն մարդին, որ Տէրն անօրէնութիւն չէ համարում նորան՝ եւ նենգութիւն չկայ նորա հոգիի մէջ։
3 Երբոր ես լուռ կացայ՝ ոսկորներս մաշուեցան իմ ամեն օր հառաչելովը։
4 Որովհետեւ ցերեկ եւ գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վերայ. Իմ թացութիւնը ամառուան չորութիւն դառաւ։ (Սէլա։)
5 Ես մեղքս յայտնեցի քեզ եւ անօրէնութիւնս չծածկեցի. Ասեցի թէ՝ Անօրէնութիւնս խոստովանիմ Տիրոջը. Եւ դու թողեցիր իմ մեղքի անօրէնութիւնը։ (Սէլա։)
6 Սորա համար ամեն բարեպաշտ աղօթք կանէ քեզ՝ քեզ գտնելու ժամանակումը. Իրաւի շատ ջուրերի հեղեղները վեր կենալիս՝ չեն հասնիլ նորանց վերայ։
7 Դու ես իմ ապաստանը. Նեղութիւնից կպահես ինձ. փրկութեան երգերով կպատես ինձ։ (Սէլա։)
8 Իմաստուն կանեմ քեզ, եւ կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որ նորանում պիտի գնաս. Կխրատեմ քեզ՝ իմ աչքը քեզ վերայ կլինի։
9 Մի լինիք ինչպէս ձի եւ ջորի որ միտք չունին, որ նորանց կզակի մէջ սանձ եւ պախուրձ պէտք է դնել՝ որ չմօտենան քեզ։
10 Շատ ցաւ կայ ամբարշտի համար, բայց նա որ Տիրոջն է յուսացած՝ ողորմութիւն կպատէ նորան։
11 Ուրախացէք Տէրովը եւ ցնծացէք, ով արդարներ, եւ ցնծութեամբ աղաղակեցէք ամենքդ՝ որ ուղիղ էք սրտով։
1 Ցնծացէք Տէրով, ով արդարներ. Ուղիղներին վայելում է օրհնութիւն։
2 Գոհացէք Տէրիցը քնարով. տասը թելաւոր սաղմոսարանով սաղմոս երգեցէք նորան։
3 Նոր երգ երգեցէք նորան. քնարը լավ ածեցէք ցնծութեան բարձր աղաղակով:
4 Որովհետեւ ուղիղ է Տիրոջ խօսքը, եւ նորա ամեն գործերը հաւատարմութիւնով են:
5 Նա արդարութիւն եւ իրաւունք է սիրում. երկիրը լիքն է Տիրոջ ողորմութիւնովը:
6 Տիրոջ խօսքովը երկինքն ստեղծուեցաւ, եւ նորա բերանի հոգովը նորա բոլոր զօրքերը:
7 Նա ժողովում է ծովի ջուրերը ինչպէս դէզ, եւ անդունդները դնում է ամբարներում:
8 Թող Տերիցը վախենան ամեն երկիր. թող նորանից սարսափեն աշխարհքի ամեն բնակիչները:
9 Որովհետեւ նա ասեց եւ եղաւ. նա հրամայեց եւ հաստատուեցաւ:
10 Տէրը ոչնչացնում է հեթանոսների խորհուրդները, եւ փչացնում է ժողովուրդների մտածմունքները:
11 Բայց Տիրոջ խորհուրդը հաստատ է յաւիտեան. նորա սրտի մտածմունքները՝ ազգից մինչեւ ազգ:
12 Երանի այն ազգին՝ որ նորա Աստուածը Տէրն է, եւ այն ժողովրդին՝ որ նա իր համար ժառանգութիւն ընտրեց նորան:
13 Տէրը մտիկ է անում երկնքիցը. տեսնում է մարդկանց ամեն որդիքը:
14 Իրան բնակութեան վայրիցը նայում է երկրի ամեն բնակիչների վերայ:
15 Նորանց ամենի սիրտը ստեղծողը, նորանց ամեն գործքերը տեսնողը:
16 Թագաւորը չէ փրկվում զօրքի շատութիւնով, եւ հսկան չէ պրծնում շատ զօրութիւնով:
17 Սուտ է ձին փրկութեան համար. եւ իր շատ զօրութիւնովը չէ ազատում:
18 Ահա Տիրոջ աչքը նորանից վախեցողների վերայ է եւ նորանց վերայ՝ որ նորա ողորմութեանն են սպասում.
19 Որ փրկէ նորանց անձերը մահիցը, եւ սովի ժամանակին նորանց կերակրէ:
20 Մեր անձը մտիկ է տալիս Տիրոջը. նա է մեր օգնութիւնն ու պահապանը:
21 Որովհետեւ նորանով է ուրախանում մեր սիրտը. որ մենք նորա սուրբ անունին ենք յուսացած:
22 Տէր, քո ողորմութիւնը լինի մեզ վերայ՝ ինչպէս որ սպասում ենք քեզ:
1 Դաւիթի (Սաղմոս). Երբոր իր կերպարանքը փոխեց Աբիմելէքի առաջին, եւ նա դուրս գցեց նորան, եւ նա գնաց։ Տիրոջը կօրհնեմ ամեն ժամանակ. Նորա փառաբանութիւնը միշտ իմ բերանումը պիտի լինի։
2 Թող իմ անձը Տէրովը պարծենայ. խեղճերը թող լսեն եւ ուրախանան։
3 Մեծացրէք ինձ հետ Տիրոջը, թող իրար հետ բարձրացնենք նորա անունը։
4 Ես խնդրեցի Տիրոջը, եւ նա պատասխան տուաւ ինձ, եւ իմ ամեն ահ ու վախիցն ազատեց ինձ։
5 նորան են մտիկ տալիս եւ լուսաւորվում. Եւ նորանց երեսը չի ամաչիլ։
6 Այս խեղճը կանչեց, եւ Տէրը լսեց. Եւ իր ամեն նեղութիւններիցը փրկեց սորան։
7 Տիրոջը հրեշտակը բանակ է շինում նորանից վախեցողների չորս կողմովը եւ փրկում է նորանց։
8 Ճաշակեցէք եւ տեսէք, որ Տէրը քաղցր է. երանելի՜ է այն մարդը՝ որ յուսացած է նորան։
9 Վախեցէք Տէրիցը, ով նորա սուրբեր, որովհետեւ նորանից վախեցողների համար պակասութիւն չկայ։
10 Առիւծի կորիւնները կարօտում են եւ սոված են. բայց Տիրոջը խնդրողները ոչ մի բարիքի պակասութիւն չունին։
11 Եկէք, որդիք լսեցէք ինձ. Ես Տիրոջը երկիւղը սովորեցնեմ ձեզ։
12 Ով մարդ, որ կեանք ես ուզում եւ լաւ օրեր սիրում, բարութիւն տեսնելու համար,
13 Պահիր քո լեզուն չարութիւնից, եւ քո շրթունքները՝ որ նենգութիւն չխօսեն։
14 Հեռացիր չարիցը եւ գործիր բարին. Խնդրիր խաղաղութիւն եւ նորա ետեւիցը գնա։
15 Տիրոջ աչքերը արդարների վերայ են. Եւ նորա ականջները նորանց աղաղակի վերայ։
16 Տիրոջ երեսը չարագործների վերայ է, որ նորանց յիշատակը երկրիցը ջնջէ։
17 Արդարներն աղաղակում են եւ Տէրը լսում է. Եւ իրանց ամեն նեղութիւններիցը փրկում է նորանց։
18 Տէրը մօտիկ է սրտով կոտրուածներին, եւ փրկում է հոգով փշրուածներին,
19 Շատ են արդարի նեղութիւնները, բայց Տէրն այն ամենիցը փրկում է նորան։
20 Տէրը պահում է նորա ամեն ոսկորները որ նորանցից ոչ մէկն էլ չկոտրուի։
21 Չարութիւնը ամբարշտին կսպանէ, եւ արդարին ատողները կդատապարտուին։
22 Տէրը փրկում է իր ծառաների անձը, եւ բոլոր նորան յուսացողները չեն դատապարտուիլ։
1 Դաւիթի (Սաղմոս)։ Հակառակիր, Տէր, ինձ հակառակողների հետ, եւ կռուիր ինձ հետ կռուողների հետ։
2 Վեր առ զէնքն ու վահանը, եւ վեր կաց ինձ օգնելու համար։
3 Հանիր գեղարդը եւ փակիր ճանապարհը իմ հալածողների դէմ. Ասիր իմ անձին՝ Քո փրկութիւնը ես եմ։
4 Թող ամաչեն եւ ամօթ լինին իմ անձը որոնողները. թող յետ դառնան եւ ամօթ լինին ինձ դէմ չար խորհողները։
5 Նորանք քամիի առաջի մղեղի պէս լինին. Եւ Տիրոջը հրեշտակը հալածէ նորանց։
6 Նորանց ճանապարհը խաւար եւ գայթակղութիւն լինի. Եւ Տիրոջ հրեշտակը նեղէ նորանց։
7 Որովհետեւ զուր տեղը փոս՝ որոգայթ շինեցին ինձ բռնելու համար. Զուր տեղը հոր փորեցին իմ անձի համար։
8 Թող աւերում հասնէ նորան յանկարծակի. նորա լարած որոգայթը իրան բռնէ. Աւերումով նորա մէջ ընկնէ։
9 Բայց իմ անձը պիտի ցնծայ Տէրովը, եւ ուրախանայ նորա փրկութիւնովը։
10 Իմ ամեն ոսկորները պիտի ասեն. Տէր, ո՞վ է քեզ նման՝ որ փրկում ես խեղճին իրանից զօրաւորիցը, եւ տնանկին ու աղքատին իրան յափշտակողիցը։
11 Սուտ վկաներ են վեր կենում, իմ չգիտացած բանը հարցնում են ինձանից։
12 Չար են հատուցանում ինձ բարիի տեղ՝ իմ անձն անժառանգ անելով։
13 Բայց ես քուրձ էի հագնում՝ նորանք հիւանդանալիս. Իմ անձը ծոմով չարչարում էի. Բայց իմ աղօթքը իմ ծոցն է դառնում։
14 Ես նորանց հետ վարվում էի ինչպէս իմ բարեկամի եւ իմ եղբօր հետ. Եւ տրտմութեամբ ցածանում էի իր մօր համար սուգ անողի նման։
15 Սակայն ես սխալուելիս՝ նորանք ուրախանում են եւ ժողովվում. Ժողովվում ինձ վերայ, որ խոցեն ինձ, եւ ես չգիտէի. հայհոյում են եւ չեն դադարում։
16 Խնջոյքի նուաստ ծաղրածուների հետ իրանց ատամները կրճտացնում են ինձ վերայ։
17 Տէր, մինչեւ ե՞րբ ես մտիկ տալու. Ապրեցրու իմ անձը նորանց կորստիցը, իմ կեանքն՝ առիւծի կորիւններիցը։
18 Կգոհանամ քեզանից, Տէր, մեծ ժողովրդի մէջ, եւ կփառաբանեմ քեզ շատ ժողովքի մէջ։
19 Թող չուրախանան ինձ վերայ զուր տեղը ինձ թշնամութիւն անողները, եւ աչքով չանեն՝ ինձ առանց պատճառի ատողները։
20 Որովհետեւ նորանք խաղաղութիւն չեն խօսում. Բայց նենգաւոր բաներ են մտածում երկրի վերայ հանգիստ լինողների դէմ։
21 Եւ իրանց բերանը բաց են անում լայնարձակ ինձ վերայ եւ ասում. Վա՜հ վա՜հ, հիմա մեր աչքերը տեսան։
22 Դու տեսար, Տէր, լուռ մի կենար. Տէր, մի հեռանար ինձանից։
23 Զարթիր եւ վեր կաց՝ ինձ իրաւունք անելու համար, ով իմ Աստուած եւ իմ Տէր, ինձ դատաստան անելու համար։
24 Դատաստան արա ինձ քո արդարութեան պէս, ով Տէր՝ իմ Աստուած, եւ թող չուրախանան ինձ վերայ։
25 Թող չասեն իրանց սրտումը՝ Ո՜հ, մեր փափաքը կատարուեց. Թող չասեն՝ Մենք կուլ տուինք նորան։
26 Թող իրար հետ ամաչեն եւ ամօթ լինին իմ նեղութեան պատճառով ուրախացողները. Թող ամօթ եւ անարգանք հագնեն ինձ վերայ պարծենցողները.
27 Թող ցնծան եւ ուրախ լինին նորանք, որ հաւանում են իմ արդարութեանը, եւ միշտ ասեն՝ Տէրը փառաւորուի, որ կամենում է իր ծառայի խաղաղութիւնը։
28 Եւ իմ լեզուն թող պատմէ քո արդարութիւնը, եւ ամեն օր քո գովասանքը։
1 Երգողների գլխաւորին։ Տիրոջ ծառայ՝ Դաւիթի (Սաղմոս)։ Անօրէնութեան խօսքը ամբարշտի համար իմ սրտումը սա է թէ Աստուծոյ վախը չկայ նորա աչքի առաջին։
2 Որովհետեւ քաղցր է թւում նա իր աչքումը, որ իր անօրէնութիւնը գտնէ եւ ատելութիւն գործէ։
3 նորա բերանի խօսքերը անօրէնութիւն եւ նենգութիւն են։ Նա դադարել է իմաստուն լինելուց եւ բարի գործելուց։
4 Անօրէնութիւն է մտածում իր անկողնումը. Կանգնած է այն ճանապարհի վերայ՝ որ բարի չէ. Եւ չար գործելուցը չէ զզվում։
5 Տէր, քո ողորմութիւնը երկնքումն է, եւ քո ճշմարտութիւնը հասնում է մինչեւ ամպերը։
6 Քո արդարութիւնը ինչպէս Աստուծոյ սարերն է. Եւ քո իրաւունքը ինչպէս մեծ անդունդ. Դու ես փրկում մարդկանց եւ անասուններին, Տէր։
7 Ի՜նչ պատուական է քո ողորմութիւնը, ով Աստուած, եւ մարդկանց որդիքը քո թեւերի շուքի տակն են ապաւինած։
8 Նորանք լիանում են քո տան պարարտութիւնը. Եւ քո հաճութեանց գետիցը խմել ես տալիս նորանց։
9 Որովհետեւ կեանքի աղբիւրը քեզ մօտ է. Եւ քո լոյսովն ենք տեսնում լոյս։
10 Շարունակիր քո ողորմութիւնը քեզ ճանաչողների վերայ, եւ քո արդարութիւնը՝ սրտով ուղիղների վերայ։
11 Թող ամբարտաւանի ոտքը իմ վերայ չգայ. Եւ ամբարշտի ձեռքն ինձ չշարժէ տեղիցս։
12 Այնտեղ վայր կընկնեն անօրէնութիւն գործողները. Դէն կգցուին եւ էլ չեն կարողանալ վեր կենալ։
1 Դաւիթի (Սաղմոս)։ Մի բարկանար չարերի վերայ. Մի նախանձիր անօրէնութիւն գործողներին։
2 Որովհետեւ նորանք խոտի պէս շուտով կկտրուին, եւ կանաչ խոտի պէս կթառամին։
3 Տիրոջը յուսա եւ բարի արա. Բնակուիր երկրումը եւ հետեւիր ճշմարտութեանը։
4 Ցնծացիր Տէրով, եւ նա կտայ քեզ քո սրտի ուզածները։
5 Տիրոջը յանձնիր քո ճանապարհը՝ եւ նորան յուսա. Եւ նա կկատարէ։
6 Եւ քո արդարութիւնը դուրս կհանէ լոյսի պէս, եւ քո իրաւունքը՝ կէս օրուան պէս։
7 Համբերիր Տիրոջը եւ սպասիր նորան. մի բարկանար այն մարդի ճանապարհը յաջողուելիս՝ որ իր չար խորհուրդները կատարում է։
8 Դադարիր բարկութիւնից, եւ թող տուր սրտմտութիւնը. մի բարկանար՝ որ չար գործես։
9 Որովհետեւ չարերը կսատկեն, բայց Տիրոջն սպասողները երկիրը կժառանգեն։
10 Դեռ մի քիչ ժամանակ էլ, եւ ամբարիշտը չկայ. Եւ երբոր նորա տեղին մտիկ տաս՝ նա չկայ։
11 Բայց խոնարհները երկիրը կժառանգեն եւ կուրախանան խաղաղութեան առատութիւնովը։
12 Ամբարիշտը չար է մտածում արդարի դէմ. Եւ իր ատամները կրճտեցնում է նորա վերայ։
13 Տէրը ծիծաղում է նորա վերայ. Որովհետեւ տեսնում է՝ որ նորա օրը եկել է։
14 Սուրը հանում են ամբարիշտները եւ իրանց աղեղները լարում, որ խեղճին ու աղքատին վայր գցեն եւ սպանեն ճանապարհով ուղիղներին։
15 Բայց նորանց սուրն իրանց սրտի մէջ կմտնէ, եւ նորանց աղեղները կփշրուին։
16 Արդարի քիչ բանը լաւ է քան թէ շատ ամբարիշտների ճոխութիւնը։
17 Որովհետեւ ամբարիշտների բազուկները կփշրուին, իսկ արդարներին հաստատում է Տէրը։
18 Տէրը ճանաչում է արդարների օրերը, եւ նորանց ժառանգութիւնը յաւիտեան կլինի։
19 Նորանք չեն ամաչիլ չար ժամանակում, եւ սովի օրերումը կկշտանան։
20 Որովհետեւ ամբարիշտները կկորչեն, եւ Տիրոջ թշնամիները կոչնչանան ինչպէս արտերի պարարտութիւնը, կփչանան ծուխի պէս։
21 Ամբարիշտը փոխ է առնում եւ չէ վճարում, բայց արդարը ողորմած է եւ տալիս է։
22 Որովհետեւ նորա օրհնուածները երկիրը կժառանգեն, բայց նորա անիծուածները կսատկեն։
23 Տիրովն է հաստատվում մարդիս գնացքը, եւ նա հաւանում է նորա ճանապարհին։
24 Թէեւ վայր ընկնի՝ չի կործանուիլ, որովհետեւ Տէրը նորա ձեռքիցը բռնում է։
25 Ես երեխայ էի եւ ծերացայ՝ եւ չտեսայ արդարին երեսից թողուած, եւ ոչ նորա զաւակին, որ հաց մուրանայ։
26 Արդարը ամեն օր ողորմած է եւ փոխ է տալիս, եւ նորա զաւակը օրհնուած է։
27 Յետ քաշուիր չարիցը եւ բարիք արա, եւ յաւիտեան կմնաս։
28 Որովհետեւ Տէրն իրաւունք է սիրում եւ իր սուրբերին չէ թողում. Նորանք յաւիտեան պահպանվում են, բայց ամբարիշտների զաւակը կսատկի։
29 Արդարները երկիրը կժառանգեն, եւ յաւիտեան կբնակուին նորանում։
30 Արդարի բերանը իմաստութիւն է խօսում. Եւ նորա լեզուն իրաւունք է զրուցում։
31 Իր Աստուծոյ օրէնքն իր սրտումն է. Նորա քայլերը չեն տատանուիլ։
32 Ամբարիշտը դիտում է արդարին, եւ ման է գալիս՝ որ սպանէ նորան։
33 Բայց Տէրը նորան չի թողիլ նորա ձեռքին, եւ չի դատապարտիլ նորան՝ երբոր նա դատուի։
34 Սպասիր Տիրոջը եւ պահիր նորա ճանապարհը, եւ նա կբարձրացնէ քեզ՝ որ երկիրը ժառանգես. Եւ կտեսնես ամբարիշտները սատակելիս։
35 Ես ամբարիշտը տեսայ գոռոզ եւ տեղը հաստատ ինչպէս լայնատարած դալար ծառ.
36 Բայց մին էլ անցնելիս, ահա չկար նա. Ման եկայ նորան, եւ չգտնուեցաւ։
37 Իսկ արդարին մտիկ արա եւ ուղիղին տես. այսպիսի մարդի վերջը խաղաղութիւն է։
38 Բայց անիրաւներն իրար հետ մէկտեղ կսատակեն. Ամբարիշտների վերջը կորուստ է։
39 Եւ արդարների փրկութիւնը Տէրիցն է. նա նորանց զօրութիւնն է նեղութեան ժամանակում։
40 Եւ Տէրը կօգնէ նորանց եւ կազատէ նորանց. Կազատէ նորանց ամբարիշտներիցը եւ կփրկէ նորանց, որովհետեւ նորան են յուսացած։
1 Դաւիթի Սաղմոս. Յիշատակի համար։ Ով Տէր, մի յանդիմանիր ինձ քո բարկութիւնովը, եւ մի խրատիր ինձ քո սրտմտութիւնովը։
2 Որովհետեւ քո նետերը խրուեցան իմ մէջը, եւ քո ձեռքը ծանրացաւ ինձ վերայ։
3 Չկայ իմ մարմնումը առողջութիւն քո բարկութեան պատճառով. իմ ոսկորներումը խաղաղութիւն չկայ իմ մեղքի համար։
4 Որովհետեւ իմ անօրէնութիւնները գլխիցս վեր բարձրացան. Ինչպէս մեծ ծանր բեռ ծանր են ինձ վերայ։
5 Խոցերս հոտում եւ փտում են՝ իմ յիմարութեան համար։
6 Ես կեռացած եւ խիստ ցած ընկած եմ, եւ ամեն օր ման եմ գալիս սգաւոր։
7 Որովհետեւ իմ երիկամունքները լիքն են բորբոքումով, եւ առողջութիւն չկայ իմ մարմնումը։
8 Ես թուլացած եւ շատ սաստիկ փշրուած եմ. հոգոց եմ հանում իմ սրտի հառաչելուցը։
9 Ով Տէր, քո առաջին է իմ բոլոր փափաքը. Եւ իմ հառաչանքը քեզանից ծածուկ չէ։
10 Սիրտս դողում է. Զօրութիւնս թողել է ինձ. Եւ իմ աչքի լոյսն էլ ինձ մօտ չէ։
11 Իմ սիրելիներն ու ընկերները կանգնած են իմ խոցի դէմ. Եւ իմ ազգականները կանգնած են հեռուանց։
12 Եւ իմ անձը խնդրողները որոգայթ են լարում, եւ ինձ չար ուզողներն անօրէնութիւն են խօսում, եւ ամեն օր նենգութիւններ են հնարում։
13 Բայց ես խուլի պէս չեմ լսում, եւ համրի պէս՝ որ իր բերանը չէ բաց անում։
14 Եւ ես եղայ ինչպէս մարդ՝ որ չէ լսում, եւ որ նորա բերանումը փաստ չկայ։
15 Որովհետեւ ես քեզ եմ ապաւինում, Տէր. Դու պատասխան կտաս, ով Տէր՝ իմ Աստուած։
16 Որովհետեւ ես ասեցի՝ Թող ինձ վերայ չուրախանան, որ իմ ոտքը սահելիս՝ ինձ վերայ պարծենան։
17 Որովհետեւ ես պատրաստ եմ ընկնելու համար. Եւ իմ ցաւը միշտ առաջս է։
18 Որովհետեւ ես պատմում եմ իմ անօրէնութիւնը. Եւ տրտմում եմ իմ մեղքի համար։
19 Բայց իմ թշնամիները կենդանի եւ զօրաւոր են. Եւ ինձ զուր ատողները շատ են։
20 Եւ բարիի տեղ ինձ չար հատուցանողները հակառակում են ինձ, նորա փոխարէն որ ես հետեւում եմ բարի բանի։
21 Մի թողիր ինձ, ով Տէր՝ իմ Աստուած, մի հեռանար ինձանից։
22 Շուտ արա՝ որ ինձ օգնես, ով Տէր՝ իմ Փրկիչ։
1 Երգողների գլխաւորին. Իդիթունին։ Դաւիթի Սաղմոս։ Ես ասեցի՝ թէ իմ ճանապարհները պահեմ լեզուովս մեղանչելից. իմ բերանին սանձ դնեմ՝ դեռ քանի որ ամբարիշտն իմ առաջին է։
2 Բերանս փակեցի պապանձուելով. Բարի բանից էլ լուռ կացայ, եւ ցաւս շատ գրգռուեցաւ։
3 Սիրտս ինձանում տաքացաւ. Ես մտածելիս կրակ էր վառվում. Խօսեցի իմ լեզուովը։
4 Տէր, ցոյց տուր ինձ իմ վերջը եւ իմ օրերի չափը թէ որքան է, թող իմանամ թէ քանի՜ անցաւոր եմ ես։
5 Ահա թիզի չափով կարգեցիր իմ օրերը, եւ իմ կեանքի ժամանակը ոչինչի պէս է քո առաջին. բոլորովին ունայն է ամեն մարդ՝ որքան հաստատ էլ լինի։ (Սէլա։)
6 Միայն պատկերի պէս է ման գալիս մարդը. Միայն զուր տեղն է հոգս քաշում. հաւաքում է եւ չգիտէ թէ ով պիտի առնէ այն։
7 Եւ հիմա ի՞նչ բանի սպասեմ, ով Տէր. իմ յոյսը քեզ վերայ է։
8 Իմ ամեն անօրէնութիւններիցը փրկիր ինձ. Ինձ յիմարի նախատինքը մի շինիր։
9 Ես լուռ եմ կենում, իմ բերանը չեմ բանում, որովհետեւ դու արիր։
10 Քո պատուհասը հեռացրու ինձանից. Ես քո ձեռքի զարնելովը փչացայ։
11 Երբոր յանդիմանութիւնով խրատում ես մարդին իր անօրէնութիւնների համար. Ապա նորա գեղեցկութիւնը ոչնչացնում ես ինչպէս ցեցից. Իրաւի որ ունայն է ամեն մարդ։ (Սէլա։)
12 Տէր, լսիր իմ աղօթքը, եւ իմ աղաղակին միտք դիր. Իմ արտասուքին լուռ մի կենար. որովհետեւ ես քո առաջին պանդուխտ եմ եւ հիւր ինչպէս որ իմ ամեն հայրերը։
13 Թոյլ տուր ինձ զուարթանամ, որ տակաւին չեմ գնացել եւ ոչնչացել։
1 Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ Սպասելով սպասեցի Տիրոջը, եւ նա դէպի ինձ նայեց եւ աղաղակս լսեց։
2 Եւ ինձ հանեց կորստի հորիցը՝ տիղմոտ ցեխիցը, եւ վէմի վերայ կանգնացրեց ոտներս, եւ գնացքս հաստատեց։
3 Եւ նոր երգ դրաւ իմ բերանումը մեր Աստուծոյ օրհնութիւնը. շատերը կտեսնեն եւ կվախենան եւ Տիրոջը կյուսան։
4 Երանի այն մարդին որ նա իր յոյսը տէրն է շինում, եւ ամբարտաւաններին ու ստութեան հետեւողներին չէ դառնում։
5 Շատ են քո հրաշքները՝ որ դու արիր, ով Տէր Աստուածս. Եւ քո խորհուրդները մեզ վերայ են. Ոչ ով քեզ հաւասար չէ. Կպատմէի եւ կխօսէի նորանց, բայց համարից շատ են։
6 Պատարագի եւ ընծայի չհաւանեցիր, բայց ականջներս բաց արիր. Ողջակէզ ու մեղքի համար պատարագ չպահանջեցիր.
7 Ապա ասեցի. Ահա ես գալիս եմ. գրքի տոմսումը գրուած է ինձ համար.
8 Քո կամքը կատարեալ կամեցայ, ով Աստուածս. Եւ քո օրէնքն իմ սրտի մէջ է։
9 Ես արդարութիւն եմ քարոզում մեծ ժողովրդի մէջ. Ահա իմ շրթունքները չեմ արգելում. Տէր, դու գիտես.
10 Քո արդարութիւնը չեմ թագցնում որտիս մէջ. Քո ճշմարտութիւնն ու փրկութիւնը պատմեցի. Քո ողորմութիւնն ու հաւատարմութիւնը չեմ ծածկում մեծ ժողովքի առաջին։
11 Բայց դու, Տէր, մի հեռացնիր ինձանից քո գթութիւնը. քո ողորմութիւնն ու հաւատարմութիւնը թող միշտ պաշտպանեն ինձ։
12 Որովհետեւ անթիւ չարիք պատեցին ինձ. իմ անօրէնութիւնները հասան ինձ վերայ՝ որ չեմ կարող տեսնել. Աւելի շատ են իմ գլխի մազերիցը. Եւ իմ սիրտը թողեց ինձ։
13 Տէր, հաճիր ինձ փրկելու. Տէր, շուտ արա՝ ինձ օգնիր։
14 Թող իրար հետ ամաչեն եւ ամօթ լինին իմ անձը կորցնել խնդրողները. Թող ետ դառնան եւ խայտառակ լինին իմ չարն ուզողները։
15 Իրանց ամօթի պատճառովը պիտի զարհուրին նորանք, որ ինձ ասում են Վահ վահ։
16 Թող ցնծան եւ ուրախանան քեզանով. ամեն քեզ խնդրողները. Թող քո փրկութիւնը սիրողները միշտ ասեն՝ Տէրը փառաւորուի։
17 Բայց ես խեղճ եմ եւ աղքատ. Տէրը հոգս է անում ինձ համար. Իմ օգնութիւնն ու փրկութիւնը դու ես, ով իմ Աստուած, մի ուշանար։
1 Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ Երանի նորան՝ որ հոգս է անում աղքատի համար. Նեղութեան օրումը Տէրը կփրկէ նորան։
2 Տէրը կպահէ նորան եւ կապրեցնէ նորան. Նա երանելի կլինի երկրի վերայ. իր թշնամիների ցանկութեանը դու չես մատնիլ նորան։
3 Տէրը կմխիթարէ նորան տկարութեան անկողնում. Դու նորա բոլոր անկողինը կփոխես իր հիւանդութեան ժամանակումը։
4 Ես ասեցի. Տէր, ողորմիր ինձ եւ բժշկիր իմ անձը. Որովհետեւ քո առաջին մեղանչեցի։
5 Իմ թշնամիները չար են խօսում ինձ վերայ, ասելով. Նա ե՞րբ կմեռնի եւ անունը՝ կկորչի.
6 Եւ եթէ մինը ինձ տեսնելու է գալիս՝ ունայնութիւն է խօսում. Նորա սիրտն անօրէնութիւն է հաւաքում իրանում, եւ դուրս է գնում ու ասում ուրիշին։
7 Ինձ ատողները միասին փսփսում են ինձ վերայ, եւ չարութիւն են հնարում ինձ դէմ։
8 Անօրէնութեան բան հասաւ նորա վերայ, եւ որ վայր ընկնի այլ եւս վեր չի կենալ։
9 Իմ յատուկ բարեկամ մարդն էլ՝ որ նորան յուսացայ, որ իմ հացս ուտում էր, ոտը բարձրացրեց ինձ վերայ։
10 Բայց դու, Տէր, ողորմիր ինձ եւ կանգնեցրու ինձ, եւ ես կհատուցանեմ նորանց։
11 Սորանով ճանաչում եմ որ դու ինձ հաճութիւն ունիս, որ թշնամիս չպարծենայ ինձ վերայ։
12 Բայց դու ինձ կպահպանես իմ անարատութեան մէջ. Եւ ինձ քո երեսի առաջին կկանգնեցնես յաւիտեան։
13 Օրհնեալ լինի Տէրը՝ Իսրայէլի Աստուածը յաւիտենից մինչեւ յաւիտեանս. ամէն եւ ամէն։
1 Երգողների գլխաւորին Կորխի որդկանցը համար Երգ։ Ինչպէս որ եղջերուն փափաքում է ջրերի առուների, այնպէս էլ իմ անձը փափաքում է քեզ, ով Աստուած։
2 Իմ անձը ծարաւ է Աստուծուն՝ կենդանի Աստուծուն. Ե՜րբ կգամ եւ նորա երեսի առաջին կերեւամ։
3 Իմ արտասունքն ինձ հաց եղաւ ցերեկ եւ գիշեր, որ ինձ ամեն օր ասում են. Ո՞ւր է քո Աստուածը։
4 Ես այս բաները յիշում եւ իմ հոգին թափում եմ ինձանում. Որ բազմութեան հետ անց կենամ գնամ նորանց հետ մինչեւ Աստուծոյ տունը տօնախմբող ամբոխի հետ օրհնութեան եւ գովասանութեան ձայնովը։
5 Ի՞նչու ես տրտում, ով իմ անձը, եւ շփոթուած ես ինձանում։ Աստուծուն յուսացիր, որովհետեւ էլ կգոհանամ նորանից, որ իմ երեսի փրկութիւնն է։
6 Ով իմ Աստուած, իմ անձը տրտում է ինձանում. Սորա համար յիշում եմ քեզ Յորդանանի երկրիցը եւ Հերմոնիցը եւ Փոքր սարիցը։
7 Անդունդն անդունդին կանչում է քո յորձանքների ձայնովը. քո ամեն կոհակները եւ ալիքները անց են կենում ինձ վերայ։
8 Ցերեկը Տէրը պատուիրում է իր ողորմութիւնը, եւ գիշերը օրհնութիւնը ինձ հետ կլինի. Աղօթքս դէպի կենաց Աստուածն է։
9 Ասում եմ Աստուծուն. Ով իմ Վէմ, ի՞նչու մոռացար ինձ. ի՞նչու սգաւոր գնամ ես թշնամիի նեղացնելու համար։
10 Իմ ոսկորները փշրուելիս իմ թշնամիներն ինձ դեռ նախատինք էլ են տալիս եւ ամեն օր ինձ ասում. Թէ Ո՞ւր է քո Աստուածը։
11 Ի՞նչու ես տրտում, ով իմ անձը, ի՞նչու ես շփոթուած ինձանում. Աստուծուն յուսացիր. Որովհետեւ էլ կգոհանամ նորանից, որ իմ երեսի փրկութիւնն եւ իմ Աստուածն է։
1 Դատաստան արա ինձ, ով Աստուած, եւ իմ իրաւունքը հաստատիր անսուրբ ազգի դէմ. Նենգաւոր եւ անիրաւ մարդիցը փրկիր ինձ։
2 Որովհետեւ դու ես իմ զօրութեան Աստուածը. Ի՞նչու ես ինձ դէն գցում. ի՞նչու սգաւոր գնամ ես թշնամիի նեղացնելու համար։
3 Ուղարկի քո լոյսը եւ քո ճշմարտութիւնը. Նորանք առաջնորդեն ինձ եւ տանեն ինձ դէպի քո սուրբ սարը եւ դէպի քո բնակարանները։
4 Եւ ես մտնեմ դէպի Աստուծոյ սեղանը իմ ուրախութեան եւ ցնծութեան Աստուծուն մօտ, եւ գոհանամ քեզանից քնարով, ով Աստուած՝ իմ Աստուածը։
5 Ի՞նչու ես տրտում, ով իմ անձը, եւ ի՞նչու ես շփոթուած ինձանում. Աստուծուն յուսացիր. Որովհետեւ էլ կգոհանամ նորանից՝ որ իմ երեսի փրկութիւնը եւ իմ Աստուածն է։
1 Երգողների գլխաւորին. Կորխի որդկանց Երգ։ Ով Աստուած, մեր ականջներովը լսեցինք. մեր հայրերը պատմեցին մեզ այն գործը, որ դու գործեցիր նորանց օրերումը՝ այն առաջի ժամանակներումը։
2 Դու քո ձեռքովը հեթանոսներին դուրս հանեցիր եւ նորանց տնկեցիր. Չարչարեցիր ազգերը եւ նորանց փռեցիր։
3 Որովհետեւ ոչ թէ իրանց սրովը ժառանգեցին երկիրը, եւ ոչ իրանց բազուկը փրկեց իրանց. Այլ քո աջը եւ քո բազուկը եւ քո երեսի լոյսը. որովհետեւ հաւանեցիր նորանց։
4 Դու ես իմ թագաւորը, ով Աստուած. Հրամայեցիր Յակոբի փրկութիւնների համար։
5 Քեզանով գետինը գցեցինք մեր թշնամիներին. Քո անունովը կոխ տուինք մեզ դէմ վեր կենողներին։
6 Որովհետեւ ես իմ աղեղին չեմ յուսացել, եւ իմ սուրը չէ փրկում ինձ։
7 Այլ դու ես փրկում մեզ մեր թշնամիներիցը, եւ ամօթ ես անում մեզ ատողներին։
8 Աստուծով կպարծենանք ամեն օր, եւ քո անունիցը կգոհանանք յաւիտեան։ (Սէլա։)
9 Բայց հիմա դէն գցեցիր եւ ամօթ արիր մեզ, եւ չես դուրս գալիս մեր զօրքի հետ։
10 Դու մեզ ետ ես դարձնում թշնամիիցը, եւ մեզ ատողները յափշտակում են մեզ իրանց համար։
11 Դու արիր մեզ՝ որ ոչխարի պէս կերակուր լինինք, եւ ցրուեցիր մեզ հեթանոսների մէջ։
12 Ծախեցիր քո ժողովուրդը ոչինչ փողով, եւ չհարստացար նորանց գնովը։
13 Դու մեզ նախատինք ես դնում մեր հարեւանների առաջին, ծաղր եւ խայտառակութիւն մեր չորս կողմում լինողների առաջին։
14 Դու մեզ առակ ես դնում հեթանոսների մէջ, եւ գլուխ շարժելու պատճառ՝ ազգերի մէջ։
15 Ամեն օր իմ նախատինքը իմ առաջին է. Եւ իմ երեսի ամօթը ծածկում է ինձ,
16 Նախատողի եւ հայհոյողի ձայնիցը, թշնամիին եւ վրէժխնդրի երեսիցը։
17 Այս ամենը եկաւ մեզ վերայ, եւ քեզ չմոռացանք, եւ քո ուխտը չքանդեցինք։
18 Մեր սիրտը ետ չդարձաւ, եւ մեր գնացքը չծռուեցաւ քո ճանապարհիցը.
19 Թէեւ փշրեցիր մեզ չագալների տեղումը, եւ ծածկեցիր մեզ մահի շուքովը։
20 Եթէ մոռացած լինէինք մեր Աստուծոյ անունը, եւ մեր ձեռքերը մեկնած լինէինք դէպի օտար Աստուած.
21 Չէ՞ որ Աստուած կքննէր այս բանը. Որովհետեւ նա գիտէ սրտի գաղտնիքները։
22 Բայց ամեն օր սպանվում ենք քեզ համար, եւ մորթուելու ոչխարի պէս ենք համարվում։
23 Զարթնիր, ի՞նչու ես քնած, ով Տէր. Վեր կաց, դէն մի գցիր իսպառ։
24 Ի՞նչու ես թագցնում քո երեսը, եւ մոռանում մեր խեղճութիւնը եւ նեղութիւնը։
25 Որովհետեւ մեր անձը խոնարհուեց հողի մէջ, եւ մեր փորը երկրին կպաւ։
26 Վեր կաց մեզ օգնութեան, եւ փրկիր մեզ քո ողորմութեան համար։
1 Երգողների գլխաւորին. Շօշանիմով. Կորխի որդկանց. Քերթուած. Սէրի երգ։ Սիրտս բարի խօսք է բղխում. Ես ասում եմ՝ թէ իմ քերթուածը թագաւորի համար է. Իմ լեզուն ճարտար դպրի գրիչն է։
2 Դու մարդկանց որդիներիցը գեղեցկագոյն ես. Շնորհք է թափուած քո շրթունքների վերայ. Սորա համար Աստուած օրհնեց քեզ յաւիտեան։
3 Սուրդ մէջքդ կապիր ով Հզօր. Նա է քո պատիւը եւ քո փառքը։
4 Եւ քո փառքովը յաջողուիր, եւ ձի հեծիր ճշմարտութեան, եւ հեզութեան, եւ արդարութեան համար. Եւ քո աջ ձեռքը թող ահաւոր բաներ սովորեցնէ քեզ։
5 Քո նետերը սրուած են. Ազգերը քո տակն են ընկնում. Նորանք թագաւորի թշնամիների սիրտն են մտնում։
6 Ով Աստուած, քո աթոռը յաւիտեանս յաւիտենից կայ. Քո թագաւորութեան գաւազանը ուղիղ գաւազան է։
7 Դու սիրում ես արդարութիւնը եւ ատում ես անօրէնութիւնը. Սորա համար, ով Աստուած, օծեց քեզ քո Աստուածը ուրախութեան իւղովը աւելի քան քո ընկերներին։
8 Քո հանդերձները իսպառ զմուռ եւ հալուէ է եւ կասիա են. Փղոսկրեայ պալատներիցը ուրախացնում են քեզ նուագարանով.
9 Թագաւորների աղջիկները քո պատուականների մէջ են. Թագուհին կանգնած է քո աջ կողմը Ոփիրի ազնիւ ոսկիովը։
10 Լսիր, աղջիկ, եւ տես, խոնարհեցրու քո ականջը. Եւ մոռացիր քո ժողովուրդը եւ քո հօր տունը։
11 Եւ ապա թագաւորը կցանկանայ քո գեղեցկութեանը. Որովհետեւ նա է քո տէրը, երկրպագութիւն արա նորան։
12 Եւ Տիւրոսի աղջիկը ընծայով կներկայանայ. Կխնդրեն քո երեսը ժողովրդի հարուստները։
13 Թագաւորի աղջիկը իսպառ փառաւոր է ներսումը. Նորա հանդերձը ոսկեհուռ է.
14 Պաճուճեալ զարդարանքով ներս կտարուի թագաւորի մօտ. Նորա ետեւիցը եկող աղջիկ ընկերները ներս կտարուին քեզ մօտ։
15 Ներս կտարուին ուրախութիւնով եւ ցնծութիւնով. Եւ թագաւորի պալատը կմտնեն։
16 Քո հայրերի տեղ քո որդիքը կլինին, եւ իշխաններ կդնես նորանց ամեն երկրի վերայ։
17 Ես կյիշեմ քո անունը ազգից մինչեւ ազգ. Սորա համար ժողովուրդները կփառաւորեն քեզ յաւիտեանս յաւիտենից։
1 Երգողների գլխաւորին. Կորխի որդկանց. Ալամօթով երգ։ Աստուած մեզ համար ապաւէն է եւ զօրութիւն՝ նեղութիւնների մէջ նա շատ օգնական գտնուեցաւ։
2 Սորա համար չենք վախենալ՝ թէեւ երկիրն անցնի, եւ սարերը ծովին մէջ տեղը գցուին։
3 Թող գոռան եւ եռան նորա ջուրերը. Թող սարերը դողդողան նորա ուռենալովը։ (Սէլա։)
4 Բայց գետն իր առուներովը կուրախացնէ Աստուծոյ քաղաքը՝ բարձրելոյն սուրբ բնակարանները։
5 Աստուած նորա մէջ է. Նա չի շարժուիլ. Աստուած օգնութիւն կանէ նորան առաւօտանց կանուխ։
6 Հեթանոսները խռովուեցան եւ թագաւորութիւնները շարժուեցան. Նա իր ձայնը տուաւ եւ երկիրը հալուեցաւ։
7 Զօրաց Տէրը մեզ հետ է. Յակոբի Աստուածը մեզ համար ապաստան է։ (Սէլա։)
8 Եկէք եւ տեսէք Տիրոջ գործերը, որ աւերմունքներ է անում երկրի վերայ,
9 Որ դադարեցնում է պատերազմները մինչեւ երկրի ծայրերը. Փշրում է աղեղները, կոտրատում է նիզակները, եւ կառքերը այրում է կրակով։
10 Դադարեցէք եւ ճանաչեցէք, որ ես եմ Աստուած. բարձր կլինիմ հեթանոսների մէջ. Բարձր կլինիմ երկրի վերայ։
11 Զօրաց Տէրը մեզ հետ է. Յակոբի Աստուածը մեզ համր ապաստան է։ (Սէլա։)
1 Երգողների գլխաւորին. Կորխի որդկանց Սաղմոս։ Ծափ տուէք, ամեն ժողովուրդներ. Ցնծութեան ձայնով դէպի Աստուած աղաղակեցէք։
2 Որովհետեւ Տէրը բարձրեալ եւ Ահաւոր է. Մեծ Թագաւոր է ամեն երկրի վերայ,
3 Նա ժողովուրդներին մեր տակն է գցում, եւ ազգերին մեր ոտների ներքեւը։
4 Նա մեզ համար ընտրում է մեր ժառանգութիւնը՝ Յակոբի փառաւորութիւնը, որ նորան սիրում է։ (Սէլա։)
5 Աստուած բարձրանում է ցնծութեան օրհնութիւնով. Տէրը՝ փողի ձայնով։
6 Սաղմոս ասեցէք Աստուծուն, սաղմոս ասեցէք մեր Թագաւորին, սաղմոս ասեցէք։
7 Որովհետեւ Աստուած ամեն երկրի Թագաւորն է. Իմաստութեան երգ սաղմոսեցէք։
8 Աստուած Թագաւոր է հեթանոսների վերայ, Աստուած նստում է իր սրբութեան աթոռի վերայ։
9 Ժողովուրդների իշխանները հաւաքվում են՝ Աբրահամի Աստուծոյ ժողովուրդը. որովհետեւ երկրի վահանները Աստուծունն են. Նա շատ բարձրացաւ։
1 Երգ. Կորխի որդկանց Սաղմոս։ Մեծ է Տէրը եւ շատ օրհնեալ. մեր Աստուծոյ քաղաքումը՝ իր սուրբ սարի վերայ։
2 Գեղեցիկ բարձրութիւն՝ բոլոր երկրի ուրախութիւնն է Սիօն սարը, հիւսիսի կողմումն, մեծ Թագաւորի քաղաքը։
3 Աստուած յայտնի է նորա պալատներումն իբրեւ ապաւէն։
4 Որովհետեւ ահա թագաւորները ժողովուեցան եւ իրար հետ անց կացան։
5 Նորանք տեսան եւ զարմացան, շփոթուեցան եւ շուտով փախան։
6 Դողալը բռնեց նորանց այնտեղ եւ սաստիկ ցաւ՝ ինչպէս ծննդականի։
7 Դու արեւելեան հողմով փշրում ես Թարսիսի նաւերը։
8 Ինչպէս որ լսեցինք այնպէս էլ տեսանք Զօրաց Տիրոջ քաղաքումը՝ մեր Աստուծոյ քաղաքումը. Աստուած հաստատում է նորան մինչեւ յաւիտեան։ (Սէլա։)
9 Ով Աստուած, մենք մտածում ենք քո ողորմութեան վերայ, քո տաճարի մէջ։
10 Ինչպէս քո անունը, ով Աստուած, այնպէս էլ քո գովութիւնն է մինչեւ երկրի ծայրերը. Արդարութիւնով լիքն է քո աջը։
11 Թող ուրախ լինի Սիօն սարը. Եւ Յուդայի աղջիկները ցնծան քո դատաստաններովը։
12 Գնացէք Սիօնի չորս կողմովը, եւ նորան շրջապատեցէք. Համարեցէք նորա աշտարակները։
13 Ուշադրութիւն արէք նորա բերդերին. Քննեցէք նորա պալատները, որ պատմէք գալու ազգին.
14 Թէ այս Աստուածն է մեր Աստուածը միշտ եւ յաւիտեան. Սա կառաջնորդէ մեզ մինչեւ ի մահ։
1 Երգողների գլխաւորին. Կորխի որդկանց Սաղմոս։ Լսեցէք այս, ով ամեն ժողովուրդներ, եւ ականջ դրէք, ով աշխարհքի բոլոր բնակիչներ.
2 Հասարակ ու մեծ մարդիկ, հարուստ եւ աղքատ՝ ամենեքեան։
3 Իմ բերանը պիտի իմաստութիւն խօսի, եւ իմ սրտի խորհուրդը՝ իմացողութիւն։
4 Ես իմ ականջը կխոնարհեցնեմ դէպի առակ, եւ քնարով կբանամ իմ խրթին խօսքը։
5 Ի՞նչու վախենամ ես չար օրերումը, թէ իմ խորամանկ թշնամիի անօրէնութիւնը պատում է ինձ.
6 Որ նորանք իրանց ապրանքներին են յուսացած, եւ իրանց մեծ հարստութիւնովն են պարծենում։
7 Մարդ չէ կարող իր եղբօրը փրկել, և ոչ նորա փրկանքը տալ Աստուծուն.
8 Որովհետեւ թանգ է նորանց անձերի փրկանքը, եւ յաւիտեան կդադարի.
9 Թէեւ յաւիտեան ապրի եւ ապականութիւն չտեսնէ։
10 Որովհետեւ տեսնում է որ իմաստունները մեռնում են ինչպէս որ յիմարներն ու անմիտներն են կորչում՝ եւ իրանց հարստութիւնը ուրիշներին թողում։
11 Նորանց միտքը սա է՝ թէ իրանց տունը յաւիտեան է, իրանց բնակութիւնը՝ ազգից մինչեւ ազգ. Նոքա իրանց անունովը կկանչուին երկիրներումը։
12 Բայց մարդս պատուի մէջ չէ մնում. նման է անասուններին որ կորչում են։
13 Սա է նորանց ճանապարհը որ յիմար են, եւ նորանց հետեւողները հաւանում են նորանց խօսքին։ (Սէլա։)
14 Ոչխարների պէս գերեզմանի մէջ են մատնվում. Մահը նորանց հովիւն է եւ ուղիղները առաւօտանց կտիրապետեն նորանց. Եւ նորանց կերպարանքը կմաշուի գերեզմանումը իրանց բնակարաններիցը դուրս։
15 Բայց Տէրն իմ անձը կփրկէ գերեզմանի ձեռքիցը. Որովհետեւ նա ընդունում է ինձ։ (Սէլա։)
16 Մի վախենար երբոր մարդ հարստանայ, երբոր նորա տան փառքը շատանայ։
17 Որովհետեւ նա իր մեռնելու ժամանակ ոչ մի բան վեր չի առնիլ իր հետ. Նորա փառքը չի գնալ նորա ետեւից։
18 Թէեւ նա իր անձը օրհնում է իր կեանքումը, բայց քեզ կգովեն, որ բարի ես անում քեզ։
19 Նա կմտնէ իր հայրերի ազգի մօտ, որ մինչեւ յաւիտեան լոյս չեն տեսնիլ։
20 Մարդս՝ որ պատուի մէջ է եւ իմաստուն չէ, նման է անասուններին որ կորչում են։
1 Ասափի Սաղմոս։ Աստուածների Աստուածը՝ Եհովան խօսում է. Եւ կանչում է երկրին արեւելքիցը մինչեւ արեւմուտքը։
2 Սիօնի միջիցը՝ գեղեցկութեան կատարելութիւնիցը Աստուած փայլում է.
3 Մեր Աստուածը կգայ եւ լուռ չի կենալ. նորա առաջին փչացնող կրակ եւ նորա չորս կողմովը սաստիկ մրրիկ կայ։
4 Նա կանչում է երկնքին վերեւիցը, եւ երկրիս՝ որ իր ժողովրդին դատէ։
5 Ժողովեցէք ինձ մօտ իմ սրբերին, որ ինձ հետ ուխտ դրին զոհով։
6 Եւ երկինքը կպատմէ նորա արդարութիւնը. Որովհետեւ Աստուած դատաւոր է։ (Սէլա։)
7 Լսիր, իմ ժողովուրդ, եւ ես խօսիմ. Ով Իսրայէլ, եւ ես վկայութիւն տամ քեզ. ես եմ Աստուած, քո Աստուածը։
8 Քո պատարագների համար քեզ չեմ յանդիմանում, եւ քո ողջակէզները միշտ իմ առաջին են։
9 Քո տանիցն արջառ չեմ առնում, եւ ոչ այծեր՝ քո փարախներիցը։
10 Որովհետեւ իմն են անտառի ամեն գազանները եւ հազարաւոր սարերի անասունները։
11 Ես գիտեմ սարերի բոլոր թռչունները, եւ վայրի գազաններն իմ առաջին են։
12 Եթէ սովածանամ, քեզ չեմ ասիլ, որովհետեւ իմն է աշխարհքս եւ նորա լիութիւնը։
13 Մի/թէ ես արջառների միս կուտեմ եւ այծերի արիւն կխմեմ։
14 Պատարագիր Աստուծուն գոհութիւն, եւ վճարիր Բարձրելոյն քո ուխտերը,
15 Եւ կանչիր ինձ նեղութեան օրումը. Եւ ես կազատեմ քեզ, եւ դու կփառաբանես ինձ։
16 Բայց ամբարշտին ասում է Աստուած. Քե՞զ ինչ, որ դու իմ հրամանները պատմում ես եւ իմ ուխտը բերանդ ես առնում։
17 Եւ խրատն ատում ես եւ իմ խօսքը քո յետի կողմն ես գցում։
18 Եթէ գող ես տեսնում, նորա հետ ես գնում. Եւ քո բաժինը շնացողների հետ է։
19 Բերանդ չարութեան ես տալիս, եւ լեզուդ նենգութիւն է հնարում։
20 Նստում ես եւ եղբօրդ դէմ հակառակ խօսում. Քո մօր որդիի վերայ բամբասանք ես անում։
21 Այս բաներն արիր դու եւ ես լուռ կացի. կարծեցիր թէ ես էլ քեզ նման եմ. Բայց կյանդիմանեմ քեզ եւ քո աչքի առաջին կդնեմ։
22 Միտք արէք այս, ով Աստուծուն մոռացողներ, մի գուցէ ես յափշտակեմ, եւ ոչ ոք չլինի որ փրկէ։
23 Գոհութիւն պատարագ մատուցանողը փառաւորում է ինձ. Եւ ով որ իր ճանապարհին զգուշանայ, նորան ցոյց կտամ Աստուծոյ փրկութիւնը։
1 Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս. Երբոր Նաթան մարգարէն նորա մօտ եկաւ՝ երբոր նա Բերսաբէի մօտ էր մտել։ Ողորմիր ինձ, Աստուած, քո ողորմութեան պէս. Եւ քո մեծ ողորմութեան պէս ջնջիր իմ անօրէնութիւնները։
2 Իսպառ լուա ինձ իմ անօրէնութիւնիցը, եւ սրբիր ինձ իմ մեղքիցը։
3 Որովհետեւ ես ճանաչում եմ իմ անօրէնութիւնները, եւ իմ մեղքն ամեն ժամանակ իմ առաջին է։
4 Միմիայն քեզ դէմ մեղանչեցի, եւ չարը քո աչքի առաջին գործեցի. որ դու արդար լինիս քո խօսքերումը, եւ մաքուր լինիս քո դատաստանումը։
5 Ահա ես անօրէնութիւնով եմ ծնուել, եւ մեղքով յղացաւ ինձ իմ մայրը։
6 Ահա դու սիրում ես ճշմարտութիւնը երիկամունքներում. Եւ ծածուկ տեղը իմաստութիւն կսովորեցնես ինձ։
7 Սրբիր ինձ զոպայով՝ եւ ես մաքուր կլինիմ. Լուա ինձ՝ եւ ձիւնից սպիտակ կլինիմ։
8 Լսել տուր ինձ ցնծութիւն եւ ուրախութիւն. թող ցնծան այն ոսկորները որ կոտրատեցիր։
9 Երեսդ թագցրու իմ մեղքերիցը, եւ իմ բոլոր անօրէնութիւնները ջնջիր։
10 Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում, ով Աստուած, եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսումը։
11 Դէն մի գցիր ինձ քո երեսիցը, եւ քո սուրբ հոգին մի վեր առնիր ինձանից։
12 Դարձեալ տուր ինձ քո փրկութեան ուրախութիւնը, եւ կամաւոր հոգովը հաստատիր ինձ։
13 Ապա անօրէններին կսովորեցնեմ քո ճանապարհները. Եւ մեղաւորները ետ կդառնան քեզ մօտ։
14 Փրկիր ինձ արիւնիցը, ով Աստուած՝ իմ փրկութեան Աստուածը. Եւ իմ լեզուն կփառաբանէ քո արդարութիւնը։
15 Տէր, բաց արա իմ շրթունքները. Եւ իմ բերանը կպատմէ քո գովութիւնը։
16 Որովհետեւ դու պատարագ չես ուզում. Եթէ ոչ՝ ես կտայի քեզ. Եւ ողջակէզներին չես հաւանում։
17 Աստուծոյ ընդունելի պատարագները կոտրուած հոգին է. Կոտրուած ու փշրուած սիրտը դու չես անարգիլ, ով Աստուած։
18 Բարի արա Սիօնին քո քաղցրութիւնովը. Երուսաղէմի պարիսպները շինիր։
19 Այն ժամանակ հաճոյ կլինին քեզ արդարութեան պատարագները՝ ողջակէզներն ու մատաղները. Այն ժամանակ արջառներ կմատուցանեն քո սեղանի վերայ։
1 Երգողների գլխաւորին. Դաւիթի Երգ։ Երբոր Դովեկ Եդովմացին եկաւ եւ Սաւուղին պատմեց եւ նորան ասեց թէ Դաւիթն Աքիմելէքի տունն եկաւ։ Ի՞նչ ես պարծենում չարութիւնով, ով բռնաւոր. Աստուծոյ ողորմութիւնը ամեն օր կայ։
2 Քո լեզուն չարութիւն է հնարում, ինչպէս սուր ածելի նենգութիւն է գործում։
3 Դու չարն աւելի ես սիրում քան թէ բարին, սուտը՝ աւելի քան թէ ճշմարտութիւն խօսելը։ (Սէլա։)
4 Դու ամեն կորուստ բերող խօսքը եւ նենգաւոր լեզուն ես սիրում։
5 Աստուած էլ կկործանէ քեզ յաւիտեան. կխլէ եւ կհանէ քեզ քո բնակարանիցը. Եւ քո արմատը կենդանեաց երկրիցը. (Սէլա։)
6 Եւ արդարները կտեսնեն եւ կվախենան, եւ նորա վերայ կծիծաղեն։
7 Ահա այն մարդը՝ որ Աստուծուն իրան զօրութիւն չարաւ, այլ իր մեծ հարստութեանը յուսացած եւ իր չարութիւնովը զօրացաւ։
8 Բայց ես կանաչացած ձիթենիի նման եմ Աստուծոյ տանը. Ես Աստուծոյ ողորմութեանն եմ յուսացած յաւիտեանս յաւիտենից։
9 Ես քեզ պիտի գովեմ յաւիտեան, որ դու այս արիր. Եւ քո անունիդ սպասեմ. որովհետեւ բարի է քո սրբերի առաջին։
1 Երգողների գլխաւորին. Մախալաթի վերայ. Դաւիթի Երգ։ Անզգամն ասեց իր սրտումը՝ թէ Աստուած չկայ. Նորանք ապականուեցան եւ գարշելի անօրէնութիւն արին. ոչ ով չկայ որ բարին անէ։
2 Աստուած երկնքիցը մտիկ է անում մարդկանց որդիների վերայ, որ տեսնէ թէ կլինի՞ արդեօք մէկ իմաստուն՝ որ Աստուծուն խնդրէ։
3 Ամենքը ետ քաշուեցան եւ միասին անպիտանացան, բարի գործող չկայ, մէկն էլ չկայ։
4 Մի՞թէ չեն իմանում անօրէնութիւն գործողները, որ իմ ժողովուրդն ուտում են ինչպէս որ հացը կուտեն, եւ Աստուծուն չեն կանչում։
5 Այնտեղ վախենում են վախով՝ ուր որ վախ չկայ, որովհետեւ Աստուած քեզ պատողների ոսկորները ցրվում է. Դու ամօթ ես անում նորանց. Որովհետեւ Աստուած դէն է գցում նորանց։
6 Ո՜հ թէ Սիօնիցը գար Իսրայելի փրկութիւնը. Երբոր Աստուած իր ժողովրդի գերութիւնը դարձնէ, այն ժամանակ Յակոբը կցնծայ ու Իսրայէլն ուրախ կլինի։
1 Երգողների գլխաւորին Նիկինօթով. Դաւիթի Երգ։ Երբոր Զիփացիք եկան եւ Սաւուղին ասեցին. Ահա Դաւիթը թաք է կացել մեզ մօտ։ Ով Աստուած, քո անունովն ազատիր ինձ. Եւ քո զօրութիւնովն իրաւունք արա ինձ։
2 Ով Աստուած, լսիր իմ աղօթքը. Ականջ դիր իմ բերնի խօսքերին։
3 Որովհետեւ օտարները վեր կացան ինձ վերայ, եւ զօրաւորները խնդրում են իմ անձը, նորանք Աստուծուն չեն դնում իրանց աչքի առաջին. (Սէլա։)
4 Ահա Աստուած իմ օգնականն է. Տէրը պահպանում է իմ անձը։
5 Նա չարը կդարձնէ իմ թշնամիների վերայ. քո ճշմարտութիւնովը կորցրու նորանց.
6 Ես յօժար կամքով պատարագ կմատուցանեմ քեզ եւ քո անունը կգովեմ, ով Տէր, որովհետեւ բարի է։
7 Որովհետեւ դու ամեն նեղութիւնից փրկում ես ինձ. Եւ իմ աչքը ուրախութիւնով նայում է իմ թշնամիների վերայ։
1 Երգողների գլխաւորին. Նկինօթով։ Դաւիթի Երգ։ Ով Աստուած, ականջ դիր իմ աղօթքին, եւ քեզ մի թագցնիր իմ աղաչանքիցը։
2 Մտիկ արա ինձ վերայ եւ լսիր ինձ, որ մոլորուած եմ իմ տրտմութիւնումը եւ սուգ եմ անում.
3 Թշնամիի ձայնիցը եւ ամբարշտի նեղացնելուցը. Որովհետեւ անօրէնութիւն են գցում ինձ վերայ, եւ բարկութիւնով հալածում են ինձ։
4 Իմ սիրտը դողաց ինձանում, եւ մահի սարսափը ընկաւ ինձ վերայ.
5 Վախ ու դող եկաւ ինձ վերայ, եւ սոսկում ծածկեց ինձ։
6 Եւ ես ասեցի. Ոհ թէ թեւ ունենայի աղաւնիի պէս, որ թռչէի եւ հանգչէի։
7 Ահա կփախչէի, կհեռանայի, անապատումը կկենայի։ (Սէլա։)
8 Կշտապէի որ ինձ համար ապաստան գտնեմ փոթորկալից քամիիցը եւ մրրկիցը։
9 Ով Տէր, կործանիր՝ բաժանիր նորանց լեզուն. որովհետեւ անիրաւութիւն եւ հակառակութիւն տեսայ քաղաքումը։
10 Ցերեկ եւ գիշեր շրջապատում են նորա չորս կողմովը նորա պարիսպների վերայ. Անօրէնութիւն եւ չարագործութիւն կայ նորա մէջ։
11 Անիրաւութիւն կայ նորա մէջ. Եւ խաբէութիւն եւ զրկողութիւն չէ պակասում նորա փողոցներիցը։
12 Որովհետեւ եթէ թշնամին ինձ նախատինք տար՝ կհամբերէի. Եւ եթէ ինձ ատողը պարծենար ինձ վերայ՝ կթագչէի նորանից։
13 Բայց դու ինձ հաւասար մարդ ես՝ իմ սրտակիցը եւ իմ բարեկամը.
14 Որ մենք իրար հետ քաղցրութիւնով խորհուրդ էինք անում եւ Աստուծոյ տունն էինք գնում ամբոխի հետ։
15 Թող մահ հասնէ նորանց վերայ, եւ կենդանի կենդանի խորտակուին դժոխքի մէջ. Որովհետեւ չարութիւններ կան նորանց բնակարաններումը՝ նորանց ներսումը։
16 Բայց ես դէպի Աստուած կկանչեմ. Եւ Տէրը կփրկէ ինձ։
17 Իրիկունն ու առաւօտը եւ կէս օրին ողբում եմ եւ հառաչում. Եւ նա կլսէ իմ ձայնը։
18 Նա խաղաղութիւնով կփրկէ իմ անձը այն կռուիցը որ ինձ դէմ է. Որովհետեւ շատ են նորանք՝ որ ինձ հետ են։
19 Աստուած կլսէ, եւ կնեղացնէ նորանց, նա՝ որ վաղուց կայ. (Սէլա։) որովհետեւ նորանք չեն փոխվում եւ Աստուածանից չեն վախենում։
20 Իր ձեռքերը գցում է իր խաղաղ ընկերների վերայ, իր դաշինքը դրժում է։
21 Նորա բերանը իւղիցը աւելի կակուղ է, բայց կռիւ կայ նորա սրտումը. Նորա խօսքերը ձէթիցն աւելի կակուղ են, բայց սրած թուր են։
22 Քո հոգսն Աստուծոյ վերայ գցիր, եւ նա խնամք կանէ քեզ. նա թող չի տալ որ արդարը յաւիտեան շարժուի տեղիցը։
23 Եւ դու, ով Աստուած, վայր կգցես նորանց ապականութեան հորի մէջ. արիւն թափող ու նենգաւոր մարդիկը իրանց օրերը մինչեւ կէսը չեն հասցնիլ. Բայց ես քեզ եմ յուսացած։
1 Երգողների գլխաւորին. Համր աղաւնիի հեռաւորութեանց եղանակովը. Դաւիէի Երգ։ Երբոր Փղշտացիք բռնեցին նորան Գէթումը։ Ով Աստուած, ողորմիր ինձ. Որովհետեւ մարդն ինձ ուզում է կուլ տալ. Ամեն օր պատերազմելով նեղացնում է ինձ։
2 Թշնամիքս ամեն օր կամենում են կուլ տալ ինձ. Որովհետեւ շատ են ինձ հետ ամբարտաւանութիւնով կռիւ անողները։
3 Ինչ օր որ վախենամ՝ քեզ կյուսամ։
4 Աստուծով կգովեմ նորա խօսքը. Աստուծուն եմ յուսացած՝ չեմ վախենալ. Ի՞նչ կանէ ինձ մարմինը։
5 Ամեն օր ծռում եմ խօսքերս. Նորանց ինձ վերայ արած բոլոր խորհուրդները դէպի չարութիւնն են։
6 Նորանք հաւաքվում են եւ թաք կենում. Իմ ոտների հետքերին մտիկ են տալիս. Որովհետեւ սպասում են իմ անձին։
7 Մի՞թէ անօրէնութիւնով փրկութիւն կլինի նորանց. Բարկութիւնով վայր գցիր ժողովուրդները, ով Աստուած։
8 Իմ թափառիլը դու համարում ես. Իմ արտասուքները դիր քո տկի մէջ. ահա նորանք քո գրքումն են։
9 Այն ժամանակ իմ թշնամիքը ետ կդառնան քեզ կանչած օրս. Այս ես գիտեմ որ Աստուած ինձ հետ է։
10 Աստուծով կգովեմ նորա խօսքը. Տէրով կգովեմ նորա խօսքը։
11 Ես Աստուծուն եմ յուսացած՝ չեմ վախենալ. Ի՞նչ կանէ ինձ մարդը։
12 Ով Աստուած, քո ուխտերն ինձ վերայ են. Գոհութեան պատարագներ կմատուցանեմ քեզ։
13 Որովհետեւ դու իմ անձը փրկեցիր մահիցը. Այո, ոտներս՝ գայթակղելուցը, որ Աստուծոյ առաջին ման գամ կենդանեաց լոյսի մէջ։
1 Երգողների գլխաւորին. Մի ապականիր եղանակով. Դաւիթի Երգ. Երբոր նա Սաւուղի երեսիցը փախել՝ քարայրումն էր։ Ողորմիր ինձ, ով Աստուած, ողորմիր ինձ. Որովհետեւ քեզ է յուսացած իմ անձը. Եւ ես քո թեւերի շուքին կյուսամ մինչեւ որ չարիքն անցնին։
2 Ես Բարձրեալ Աստուծուն եմ կանչում. այն Աստուծուն որ ինձ բարի է անում։
3 Նա կուղարկէ երկնքիցը եւ կփրկէ ինձ. Նա ամօթ կանէ նորան որ ուզում է ինձ կուլ տալ։ (Սէլա։) Աստուած ուղարկում է իր ողորմութիւնն ու ճշմարտութիւնը։
4 Իմ անձը առիւծների մէջ է. Ես ընկած եմ բոց փչող մարդկանց որդիների մէջ. նորանց ատամները նիզակ ու նետ են, եւ նորանց լեզուները՝ սրած թուր։
5 Բարձրացիր, ով Աստուած, երկնքի վերայ. Քո փառքն ամեն երկրի վերայ լինի։
6 Որոգայթ պատրաստեցին իմ քայլերի համար. Իմ անձը խոնարհուած էր. Փոս փորեցին իմ առաջին, եւ իրանք ընկան մէջը։ (Սէլա։)
7 Սիրտս պատրաստ է, ով Աստուած, սիրտս պատրաստ է. Երգով կօրհնեմ եւ սաղմոս կասեմ։
8 Զարթնիր, իմ փառք. Զարթնիր, սաղմոսարան եւ քնար. Ես կզարթնանամ կանուխ առաւօտանց։
9 Կգոհանամ քեզանից, Տէր, ժողովուրդների մէջ. Սաղմոս կասեմ քեզ ազգերի մէջ։
10 Որովհետեւ քո ողորմութիւնը մեծ է մինչեւ երկինքը, եւ քո ճշմարտութիւնը՝ մինչեւ ամպերը։
11 Բարձրացիր, ով Աստուած, երկնքի վերայ. Քո փառքը ամեն երկրի վերայ։
1 Երգողների գլխաւորին. Մի ապականիր եղանակով. Դաւիթի Երգ։ Իրաւի՞ մունջ արդարութիւն կխօսիք, ուղիղ դատաստան արէք, ով մարդկանց որդիք։
2 Ընդհակառակը՝ սրտով անօրէնութիւն էք գործում. ձեր ձեռքի անիրաւութիւնը կշռով բաժանում էք երկրի մէջ։
3 Ամբարիշտները մօր արգանդիցը ծուռ են. Որովայնիցը մոլորուած են սուտ խօսողները։
4 Նորանց թոյնը նման է օձի թոյնի. Ինչպէս խուլ իժ, որ իր ականջը խփում է,
5 Որ չլսէ կախարդների ձայնին՝ այն թովչին որ վարպետութեամբ թովում է։
6 Ով Աստուած, փշրիր նորանց ատամները իրանց բերանումը. Եւ առիւծների մեծ ակռաները ջարդիր, ով Տէր։
7 Հալուին նորանք ինչպէս ջուր որ անդադար գնում է, եւ երբոր նետ գցեն՝ թող լինին իբր բթացած։
8 Խխունջի պէս լինին որ հալվում է գնալիս. կնոջ վիժածի պէս՝ որ արեւը չտեսնան։
9 Դեռ ձեր կաթսաները վառուած փուշի տաքութիւնը չիմացած՝ թէ հումը թէ այրուածը, մրրկիցը տարուին։
10 Արդարն ուրախ կլինի երբոր վրէժխնդրութիւնը կտեսնէ. իր ոտները կլուանայ ամբարշտի արիւնովը։
11 Եւ մարդիկ կասեն. Իրաւի որ վարձք կայ արդարի համար, իրաւի որ կայ Աստուած՝ դատաւոր երկրի վերայ։
1 Երգողների գլխաւորին. Մի ապականիր եղանակով. Դաւիթի Երգ։ Երբոր Սաւուղն ուղարկեց եւ նորա տունը պահել տուաւ որ սպանէ նորան։ Փրկիր ինձ իմ թշնամիներիցը, իմ Աստուած. Ապրեցրու ինձ նորանցից որ վեր կացան ինձ վերայ։
2 Փրկիր ինձ անօրէնութիւն գործողներիցը, եւ արիւնահեղ մարդկանցիցը ապրեցրու ինձ։
3 Որովհետեւ ահա թագուն սպասում են՝ որ իմ անձը բռնեն. զօրեղները ժողովվում են ինձ վերայ առանց իմ անօրէնութեան եւ առանց իմ մեղքի, ով Տէր։
4 Առանց իմ անօրէնութեան վազում են եւ պատրաստվում. զարթնիր՝ որ առաջս գաս, եւ տես։
5 Իսկ դու, ով Տէր՝ Զօրաց Աստուած՝ Իսրայէլի Աստուածը, վեր կաց որ ամեն հեթանոսներին այցելես. Մի ողորմիր ոչ մի անօրէնութիւն գործողի։ (Սէլա։)
6 Իրիկունը ետ են դառնում եւ ոռնում ինչպէս շուն, եւ քաղաքումը շուռ են գալիս։
7 Ահա վայրահաչ խօսում են իրանց բերանովը. սրեր կան իրանց շրթունքներումը, որովհետեւ ասում են՝ Ո՞վ կլսէ։
8 Բայց դու, Տէր, կծիծաղես նորանց վերայ, եւ ծաղր կանես այդ ամեն հեթանոսներին։
9 Ով իմ զօրութիւնը, քեզ եմ մտիկ տալիս, որովհետեւ Աստուած է իմ ապաւէնը։
10 Իմ ողորմութեան Աստուածը ինձ կդիմաւորէ. Աստուած ինձ ուրախութիւնով նայիլ կտայ իմ թշնամիների վերայ։
11 Մի սպանիր նորանց, որ իմ ժողովուրդը չմոռանայ ցիր ու ցան արա նորանց քո զօրութիւնովը, եւ վայր գցիր նորանց, ով Տէր՝ մեր վահանը։
12 Իրանց բերանի մեղքի համար եւ իրանց շրթունքների խօսքի համար թող բռնուին իրանց ամբարտաւանութիւնովը. Եւ այն անէծքի եւ սուտ խօսքերի համար որ պատմում են,
13 Սատկեցրու նորանց բարկութիւնով. Սատկեցրու որ չքանան, եւ գիտենան՝ որ Աստուած տիրում է Յակոբի մէջ մինչեւ երկրի ծայրերը. (Սէլա։)
14 Իրիկունը ետ են դառնում եւ ոռնում ինչպէս շուն, եւ քաղաքումը շուռ գալիս.
15 Նորանք թափառում են ուտելու համար. Եւ եթէ չեն կշտանում, տրտնջում են։
16 Բայց ես կօրհնեմ քո զօրութիւնը, եւ առաւօտանց կփառաբանեմ քո ողորմութիւնը. Որովհետեւ դու պահապան եւ ապաւէն եղար ինձ իմ նեղութեան օրը։
17 Ով իմ զօրութիւն, քեզ սաղմոս կերգեմ. Որովհետեւ, ով Աստուած, դու ես իմ պահապանը եւ իմ ողորմութեան Աստուածը։
1 Երգողների գլխաւորին. Շուշան-էդութի վերայ. Դաւիթի Երգ, սովորեցնելու համար։ Երբոր կռիւ արաւ Միջագետաց Ասորիների եւ Զոպայ Ասորիների հետ. Եւ երբոր Յովաբը ետ դառաւ եւ Եդոմիցը տասնեւերկու հազար մարդ կոտորեց Աղի Ձորումը։ Ով Աստուած, մեզ դէն գցեցիր, ցրուեցիր մեզ, բարկացար. Ետ դարձիր դէպի մեզ։
2 Դու դողացրիր երկիրը եւ նորան պատառեցիր. բժշկիր նորա կոտրածը, որովհետեւ երերում է։
3 Խիստ բան ցոյց տուիր քո ժողովրդին. խմել տուիր մեզ թմրութեան գինի։
4 Բայց քեզանից վախեցողներին դրօշակ տուիր, որ ճշմարտութեան համար բարձրացնեն. (Սէլա։)
5 Որ քո սիրելիքն ապրին. Թող քո աջը փրկէ. Եւ լսիր ինձ։
6 Աստուած խօսեց իր սուրբ տեղումը՝ ես կցնծամ, Սիւքէմը կբաժանեմ եւ Սոկքովթ հովիտը կչափեմ։
7 Իմն է Գաղաադը՝ եւ իմն է Մանասէն, եւ Եփրեմը իմ գլխի զօրութիւնն է, եւ Յուդան իմ գաւազանը։
8 Մովաբն իմ լուանալու ամանն է. Իմ կօշիկը Եդովմի վերայ կգցեմ. ով Փղշտացիների երկիր. Ցնծա ինձ համար։
9 Ո՞վ կտանի ինձ ամուր քաղաք, ո՞վ կառաջնորդէ ինձ մինչեւ Եդոմ։
10 Ո՞չ ապաքէն դու, ով Աստուած, որ դէն գցեցիր մեզ, եւ չես դուրս գալիս մեր զօրքի հետ, ով Աստուած։
11 Տուր մեզ քո օգնութիւնը նեղութեան մէջ. որովհետեւ մարդի օգնութիւնը փուչ է։
12 Մենք Աստուծով զօրութիւն կգործենք. Եւ նա կոխ կտայ մեր թշնամիներին։
1 Երգողների գլխաւորին Նկինօթի վերայ. Դաւիթի Սաղմոս։ Ով Աստուած, լսիր իմ աղաղակը. Մտիկ արա իմ աղօթքին։
2 Երկրի ծայրիցը կանչում եմ դէպի քեզ՝ երբոր սիրտս թուլանում է. Առաջնորդիր ինձ այն վէմին, որ ինձանից բարձր է։
3 Որովհետեւ դու ես իմ ապաւէնը, զօրաւոր աշտարակ թշնամիի դէմ։
4 Ես քո խորանումը կբնակուիմ յաւիտեաններով քո թեւերի ծածկոյթի տակ կապաւինիմ։ (Սէլա։)
5 Որովհետեւ, ով Աստուած, դու լսում ես իմ ուխտերը. Եւ տալիս ես ինձ քո անունից վախեցողների ժառանգութիւնը։
6 Օրեր ես աւելացնում թագաւորի օրերի վերայ. Եւ նորա տարիները ազգից մինչեւ ազգի պէս։
7 Նա յաւիտեան կմնայ Աստուծոյ առաջին. ողորմութիւն եւ ճշմարտութիւն պատրաստիր, որ պահեն նորան։
8 Ուրեմն քո անունին յաւիտեան սաղմոս կասեմ, որ իմ ուխտերն օրէցօր վճարեմ։
1 Երգողների գլխաւորին։ Իդիթունի վերայ. Դաւիթի Սաղմոս։ Իրաւի որ իմ անձը լուռ ու մունջ սպասում է Աստուծուն, նորանից է իմ փրկութիւնը։
2 Իրաւի որ նա է իմ վէմը եւ իմ փրկութիւնը, իմ ապաւէնը որ խիստ չշարժուիմ։
3 Մինչեւ ե՞րբ էք յարձակվում մարդի վերայ, որ ամենքդ սպանէք նորան, ինչպէս ծռուած պատ եւ խախուտ պարիսպ։
4 Իրաւի խորհուրդ են անում՝ որ իր բարձրութիւնիցը վայր գցեն նորան. Հաւանում են ստութեան. իրանց բերանովն օրհնում են, բայց իրանց սրտումն անիծում։ (Սէլա։)
5 Ով իմ անձը, մինակ լուռ մտիկ տուր Աստուծուն. Որովհետեւ նորանից է իմ յոյսը։
6 Իրաւի որ նա է իմ վէմը, իմ փրկութիւնը, իմ ապաւէնը. Ես չեմ շարժուիլ։
7 Աստուծոյ մօտ է իմ փրկութիւնը եւ փառքը. Իմ զօրութեան վէմն ու իմ ապաւէնը Աստուծոյ մօտ է։
8 Յուսացէք նորան ամեն ժամանակ, ով ժողովուրդներ, թափեցէք ձեր սրտերը նորա առաջին. Աստուած մեր ապաւէնն է։ (Սէլա։)
9 Իրաւի որ հասարակ մարդիկն ունայն են եւ մեծամեծ մարդիկը՝ սուտ. Երբոր կշռի մէջ դրուին՝ նորանք ամեն ունայնութիւնից աւելի թեթեւ են։
10 մի յուսաք հարստահարութեան, եւ զուր յոյս մի դնէք յափշտակութեան վերայ. Եթէ հարստութիւնը շատանայ՝ սիրտ մի դնէք նորա վերայ։
11 Աստուած մի անգամ խօսեց. Ես երկու անգամ լսեցի այս. Թէ զօրութիւնն Աստուծուն է։
12 Եւ քոնն է ողորմութիւնը, Տէր, որովհետեւ դու մարդին հատուցում կտաս նորա գործերի պէս։
1 Դաւիթի Սաղմոս. երբոր նա Յուդայի անապատումն էր։ Ով Աստուած, դու ես իմ Աստուածը. Առաւօտանց քեզ եմ ման գալիս. հոգիս ծարաւ է քեզ համար. Մարմինս քեզ է ցանկանում ցամաք եւ ծարաւ երկրում, ուր որ ջուր չկայ։
2 Այնպէս սրբութեան տեղումը նայեցի քեզ, որ քո զօրութիւնն ու փառքը տեսնեմ։
3 Որովհետեւ քո ողորմութիւնը լաւ է քան թէ կեանքը. Իմ շրթունքներս պիտի գովեն քեզ։
4 Այսպէս կօրհնեմ քեզ իմ կեանքումը. Քո անունովը կբարձրացնեմ իմ ձեռքերը։
5 Իմ կեանքը կկշտանայ ինչպէս ճարպով եւ պարարտութիւնով, եւ իմ բերանը կօրհնէ քեզ ուրախ շրթունքներով։
6 Երբոր քեզ յիշում եմ անկողնումս գիշերուան պահերումը քեզ վերայ եմ մտածում։
7 Որովհետեւ դու ինձ օգնութիւն եղար. Եւ ես քո թեւերի հովանաւորութեան տակ կցնծամ։
8 Իմ անձը պինդ քո ետեւիցն է ընկնում. Քո աջը հաստատ պահում է ինձ։
9 Բայց նորանք իմ անձի կորուստն են ուզում. Վայր կընկնեն երկրի խորերի մէջ.
10 Սրի ձեռը կմատնուին. Չագալների բաժին կլինին։
11 Բայց թագաւորն Աստուծով կուրախանայ. Կպարծենան բոլոր նորանով երդում անողները, որովհետեւ կխփուի սուտ խօսողների բերանը։
1 Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս։ Ով Աստուած, լսիր իմ ձայնը՝ ես գանգատելիս. Պահիր իմ կեանքը թշնամիի ահիցը։
2 Ծածկիր ինձ չարերի ժողովքիցը՝ անօրէնութիւն գործողների ամբոխիցը.
3 Որ իրանց լեզուները սրում են թուրի նման, եւ պատրաստում են իրանց նետը՝ այսինքն դառն խօսքը.
4 Որ թագուն գցեն անմեղի վերայ. Յանկարծակի գցում են եւ չեն վախենում։
5 Չար բանը զօրաւոր են անում իրանց համար. Խորհրդակցում են որ թագուն որոգայթներ դնեն, եւ ասում են. Ո՞վ կտեսնէ նորանց։
6 Նորանք անօրէնութիւններ են խորհում և ասում՝ Կատարեցինք. Հնարը հնարուած է. Մարդիս ներսը եւ սիրտը խոր է։
7 Բայց Աստուած նետ կգցէ նորանց վերայ յանկարծ, խոց կլինի նորանց։
8 Եւ նորանց լեզուն վեր կգցէ իրանց՝ մէկը միւսին վերայ. ամենքը՝ որ կտեսնեն նորանց՝ կփախչեն։
9 Եւ ամեն մարդիկ կվախենան եւ Աստուծոյ գործքերը կպատմեն, եւ նորա արածը միտք կառնեն։
10 Արդարն ուրախ կլինի Տէրով եւ նորան կյուսայ, եւ կպարծենան ամեն սրտով ուղիղները։
1 Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս. Երգ։ Ով Աստուած, քեզ սպասում է հանգստութիւնով օրհնաբանութիւն Սիօնի մէջ. Եւ քեզ ուխտ են հատուցանում։
2 Դու լսում ես աղօթք. ամեն մարմին քեզ մօտ է գալիս։
3 Անօրէնութիւնները զօրացան ինձ վերայ, մեր ամբարշտութիւնները դու քաւում ես։
4 Երանի նորան՝ որ դու ընտրում ես եւ ընդունում, որ քո սրահումը բնակուի. Թող կշտանանք քո տան՝ սուրբ տաճարի բարիքներովը։
5 Զարհուրելի կերպով՝ արդարութիւնով կպատասխանես մեզ, ով մեր փրկութեան Աստուած, որ երկրի ամեն ծայրերի եւ ծովի հեռաւոր տեղերում բնակողների յոյսն ես։
6 Որ սարերը հաստատում է իր կարողութիւնովը, եւ զօրութիւն է հագած։
7 Որ ծովի ձայնը ցածացնում է՝ նորա ալիքների ձայնը եւ ազգերի խռովութիւնը։
8 Որ քո նշաններիցը վախենան երկրի ծայրերումը բնակողները, որ ուրախացնում ես առաւօտեան եւ իրիկուան ելքը։
9 Դու տես ես գալիս երկրին եւ խմեցնում ես նորան. Շատ հարստացնում ես նորան. Աստուծոյ գետը լիքն է ջրով. Ցորեն ես պատրաստում նորանց համար. Որովհետեւ այսպէս պատրաստեցիր նորան։
10 Դու խմեցնում ես նորա ակօսներին. Ցածացնում ես նորա վարածը. Անձրեւով կակղացնում ես նորան եւ օրհնում ես նորա բուսածը։
11 Դու պսակում ես տարին քո բարիքներովը, եւ քո հետքերը պարարտութիւն են կաթեցնում։
12 Պարարտ են անապատի դաշտերը. Եւ բլուրները ցնծութիւն են հագած։
13 Արօտները հագուած են ոչխարներով, եւ հովիտները ծածկուած են ցորենով. Աղաղակում են ցնծութիւնով եւ երգում։
1 Երգողների գլխաւորին. Սաղմոս. Երգ։ Ցնծութիւնով աղաղակեցէք դէպի Աստուած, ով ամեն երկիրներ։
2 Սաղմոս ասեցէք նորա անունի փառքին. փառաւոր արէք նորա գովութիւնը։
3 Ասեցէք Աստուծուն. Ի՜նչ զարմանալի են քո գործքերը. քո մեծ զօրութեան համար քո թշնամիները կշողոքորթեն քեզ։
4 Ամեն երկիր քեզ երկրպագութիւն պիտի տայ եւ սաղմոս ասէ քեզ. Սաղմոս ասէ քո անունին։ (Սէլա։)
5 Եկէք եւ տեսէք Աստուծոյ գործերը. Նա ահաւոր է իր գործքերովը մարդկանց որդկանց վերայ։
6 Ծովը ցամաքի փոխեց. գետի միջովն անց կացան ոտով. Այնտեղ մենք ուրախ եղանք նորանով։
7 նա տիրապետում է իր ոյժովը յաւիտեան, նորա աչքերը նայում են հեթանոսների վերայ. ապստամբուածները թող չբարձրանան։ (Սէլա։)
8 Ով ժողովուրդներ, օրհնեցէք մեր Աստուծուն. Եւ լսել տուէք նորա գովութեան ձայնը։
9 Նա մեր անձինքը պահում է կեանքի մէջ. Եւ թող չէ տալիս որ մեր ոտները սասանին։
10 Որովհետեւ դու փորձեցիր մեզ, ով Աստուած. քննեցիր մեզ ինչպէս որ արծաթը քննվում է։
11 Դու մտցրիր մեզ որոգայթի մէջ. Ծանր բեռ դրիր մեր մէջքի վերայ։
12 Մարդիկ հեծցրիր մեր գլխի վերայ. Կրակի եւ ջրի մէջ մտանք. Եւ դու հանեցիր մեզ առատութեան տեղ։
13 Ես ողջակէզներով քո տունը կմտնեմ. կհատուցանեմ քեզ իմ ուխտերը,
14 Որ իմ շրթունքները խոստացան, եւ իմ բերանը խօսեց իմ նեղութեան ժամանակ։
15 Պարարտ ողջակէզներ կմատուցանեմ քեզ խոյերի զոհի բուրմունքով. Պատարագ կբերեմ արջառներ նոխազների հետ։ (Սէլա։)
16 Եկէք լսեցէք, ամենքդ՝ որ Աստուածանից վախենում էք, եւ պատմեմ ձեզ ինչ որ արաւ նա իմ անձի համար։
17 Ես կանչեցի դէպի նա իմ բերանովը եւ փառաբանութիւն կար իմ լեզուի տակ։
18 Եթէ ես անօրէնութիւն տեսնէի իմ սրտումը, Տէրը չէր լսիլ ինձ։
19 Սակայն Աստուած լսեց, եւ իմ աղօթքի ձայնին մտիկ արաւ։
20 Օրհնեա՜լ է Աստուած, որ իմ աղօթքը դէն չէ գցում. Եւ իր ողորմութիւնը ինձանից չէ դարձնում։
1 Երգողների գլխաւորին. Նկինօթով. Սաղմոս. Երգ։ Աստուած ողորմէ մեզ եւ օրհնէ մեզ. նա փայլեցնէ իր երեսը մեզ վերայ. (Սէլա։)
2 Որ քո ճանապարհը ճանաչուի երկրումս, եւ քո փրկութիւնը՝ ամեն ազգերի մէջ։
3 Թող ժողովուրդները գոհանան քեզանից, ով Աստուած. Թող ամեն ժողովուրդները գոհանան քեզանից։
4 Թող ժողովուրդներն ուրախանան եւ ցնծան. որովհետեւ դու ժողովուրդներին դատում ես ուղղութիւնով, եւ ազգերին առաջնորդում ես երկրի վերայ։ (Սէլա։)
5 Թող ժողովուրդները գովեն քեզ, ով Աստուած. Թող ամեն ժողովուրդները գովեն քեզ։
6 Երկիրն իր պտուղը տուաւ. Թող օրհնէ մեզ Աստուած՝ մեր Աստուածը։
7 Թող օրհնէ մեզ Աստուած, եւ նորանից վախենան երկրի ամեն ծայրերը։
1 Երգողների գլխաւորին. Դաւիթի սաղմոս. Երգ։ Թող Աստուած վեր կենայ, նորա երեսիցը փախչեն նորան ատողները։
2 Ինչպէս որ ծուխը փչանում է՝ փչացրու նորանց. ինչպէս որ մոմը հալվում է կրակի առաջին, թող ամբարիշտները կորչեն Աստուծոյ երեսիցը։
3 Բայց արդարները պիտի ուրախանան եւ ցնծան Աստուծոյ առաջին, եւ զուարճանան ուրախութիւնով։
4 Երգեցէք Աստուծուն. Սաղմոս ասեցէք նորա անունին. Ճանապարհ պատրաստեցէք անապատի միջովը հեծած եկողին. Եահ է նորա անունը. Եւ ցնծացէք նորա առաջին։
5 Որբերի հայր եւ որբեւայրիների դատաւոր է Աստուած իր սրբութեան տեղումը։
6 Աստուած մինակներին բնակեցնում է տան մէջ, գերիներին հանում է յաջողութեան մէջ. Բայց ապստամբուածները բնակվում են չոր տեղում։
7 Ով Աստուած, դու քո ժողովրդի առաջից գնալիս, անապատի մէջ անց կենալիս, (Սէլա։)
8 Երկիրը դողաց եւ երկինքը շաղ թափեց Աստուծոյ երեսիցը. Այն Սինա սարն էլ դողաց Աստուծոյ՝ Իսրայէլի Աստուծոյ երեսիցը։
9 Առատութիւնների անձրեւ տեղացիր, ով Աստուած. քո ժառանգութիւնը՝ որ յոգնած էր՝ դու զօրացրիր։
10 Քո ժողովուրդը բնակուեց այնտեղ. քո քաղցրութիւնովը կերակուր պատրաստեցիր խեղճի համար, ով Աստուած։
11 Տէրը տալիս է խօսքը. Աւետարանողները մեծ բազմութիւն են։
12 Զօրութիւնների թագաւորները կփախչոտեն, բայց տան մէջ բնակող կինը կբաժանէ աւարը։
13 Երբոր մակաղների մէջտեղերումը հանգստանում էք, աղաւնիի թեւերը փայլում են արծաթով պատած, եւ նորանց փետուրները՝ դեղին ոսկիով։
14 Ամենակարողը թագաւորներին այն երկրումը ցրուելու ժամանակ, փայլուն եղաւ ինչպէս ձիւն Սաղմօնումը։
15 Ով Աստուծոյ սար, Բասան, ով բարձր եւ պարարտ սար.
16 Ով բարձր սարեր, ի՞նչու էք նախանձով նայում. սա այն սարն է որ Աստուած նորան հաւանեց նորա վերայ բնակուելու համար. Տէրը յաւիտեան կբնակուի նորանում։
17 Աստուծոյ կառքերը երկու բիւր են՝ հազարապատիկ. Տէրը նորանցում է՝ Սինայումը՝ սրբութեան տեղումը։
18 Վեր ելար բարձր տեղերը, գերի արիր գերութիւնը. պարգեւներ առիր մարդկանց համար եւ ապստամբուածների համար էլ, որ Աստուած այնտեղ բնակուի։
19 Օրհնեալ է Տէրը օրէ ցօր. Եթէ բեռ դնելու լինին մեզ վերայ, Աստուած է մեր փրկութիւնը։ (Սէլա։)
20 Աստուած մեզ համար փրկութեան Աստուած է, եւ Տէր Եհովան ազատում է մահից։
21 Սակայն Աստուած կփշրէ իր թշնամիների գլուխը եւ նորանց մազոտ գագաթը որ դնում են իրանց անօրէնութիւնների մէջ։
22 Տէրն ասեց. Բասանիցը ետ կդարձնեմ նորանց՝ ծովի անդունդիցը ետ կդարձնեմ։
23 Որ քո ոտը արիւնով թրջես եւ քո շների լեզուն թշնամիներիցն իր բաժինը առնէ։
24 Տեսան քո գնացքը, ով Աստուած. Իմ Աստուծոյ՝ իմ թագաւորի գնացքը սրբութեան մէջ։
25 Առաջ երգեցողները գնացին, յետոյ նուագածուները՝ թմբուկ ածող կոյս աղջիկների մէջտեղը։
26 Ժողովուրդների մէջ օրհնեցէք Տէր Աստուծուն, դուք որ Իսրայէլի աղբիւրիցն էք։
27 Այնտեղ է փոքր Բենիամինը՝ նորանց տիրապետողը. Յուդայի իշխաններն՝ իրանց խումբովը. Զաբուղօնի իշխաններն, Նեփթաղիմի իշխանները։
28 Քո Աստուածը հաստատեց քո զօրութիւնը. Զօրացրու նորան, ով Աստուած, որ մեզ համար արիր։
29 Քո տաճարի համար Երուսաղէմումը թագաւորներն ընծայ կբերեն քեզ։
30 Սաստիր եղէգի գազանին, արջառների ժողովքի՝ ազգերի երինջների հետ. որ երեսի վերայ ընկնեն արծաթի կտորներովը. Ցրուիր այն ազգերը որ կռիւ են կամենում։
31 Իշխաններ կգան Եգիպտոսիցը. Եթոպացիքն իրանց ձեռքերը կմեկնեն դէպի Աստուած։
32 Ով երկրի թագաւորութիւններ, երգեցէք Աստուծուն, սաղմոս ասեցէք Տիրոջը. (Սէլա։)
33 Նորան՝ որ յաւիտենից նստում է երկինքների երկնքի վերայ. Ահա իր ձայնովը զօրաւոր ձայն կտայ։
34 Զօրութիւն տուէք Աստուծուն. Նորա մեծ փառաւորութիւնը իսրայէլի վերայ, եւ նորա զօրութիւնը ամպերի մէջ է։
35 Զարմանալի ես քո սրբութեան տեղումը, ով Աստուած՝ Իսրայէլի Աստուածը. Նա զօրութիւն եւ կարողութիւն է տալիս ժողովրդին. Օրհնեալ է Աստուած։
1 Երգողների գլխաւորին. Շօշանիմի վերայ. Դաւիթի Սաղմոս։ Ապրեցրու ինձ, ով Աստուած, որովհետեւ ջուրերն մինչեւ իմ անձը հասան։
2 Խրուեցայ ցեխի մէջ որ յատակ չունի. Ջրերի խոր տեղը մտայ, եւ պտոյտները ինձ կուլ են տալիս։
3 Յոգնած եմ իմ աղաղակելովը. Կոկորդս ցամաքեց, աչքերս նուաղեցան՝ Աստուծուն մտիկ տալով։
4 Իմ գլխի մազերիցը շատացան ինձ զուր տեղը ատողները. Զօրաւոր են ինձ կորցնել ուզող թշնամիներս. Ինչ որ չեմ յափշտակել՝ նա պէտք է վճարեմ։
5 Ով Աստուած, դու գիտես իմ յիմարութիւնը. Եւ իմ յանցնանքրեը քեզանից ծածկուած չեն։
6 Թող ինձ համար չամաչեն նորանք՝ որ քեզ սպասում են, ով տէր՝ Զօրաց Տէր. Թող ինձ համար ամօթ չլինին քեզ խնդրողները, ով Իսրայէլի Աստուած։
7 Որովհետեւ ես քեզ համար համբերում եմ նախատինքի. Ամօթը ծածկում է իմ երեսը։
8 Օտար եղայ իմ եղբայրներին եւ անճանաչ՝ իմ մօր որդկանցը։
9 Որովհետեւ քո տան նախանձը կերաւ ինձ, եւ քեզ նախատինք տուողների նախատինքներն ինձ վերայ ընկան։
10 Լաց եմ լինում, իմ անձը ծոմ է պահում. Եւ նախատինք է լինում ինձ։
11 Ես իմ հանդերձը քուրձ շինեցի, առակ եղայ նորանց։
12 Դռներումը նստողները զրոյց են անում ինձ վերայ. Եւ արբեցնող խմիչքներ խմողների խաղն եմ դառել։
13 Բայց ես աղօթք եմ անում քեզ, ով Տէր, ընդունելի ժամանակում. Ով Աստուած, քո առատ ողորմութեան համար լսիր ինձ քո փրկութեան ճշմարտութիւնովը։
14 Ապրեցրու ինձ ցեխիցը որ չթաղուիմ. Թող փրկուիմ ինձ ատողներիցը եւ խոր ջրերիցը։
15 Թող ջրերի պտոյտները չյափշտակեն ինձ, եւ անդունդը կուլ չտայ ինձ. Եւ հորն իր բերանը չխփէ ինձ վերայ։
16 Լսիր ինձ, Տէր, որովհետեւ լաւ է քո քաղցրութիւնը. Քո շատ ողորմութեան պէս նայիր ինձ վերայ։
17 Եւ քո երեսը ետ մի դարձնիր քո ծառայիցը. Որովհետեւ նեղութեան մէջ եմ ես. Շուտով լսիր ինձ։
18 Մօտեցիր իմ անձին, փրկիր նորան. Իմ թշնամիների համար ապրեցրու ինձ։
19 Դու գիտես իմ նախատինքը եւ իմ ամօթը եւ իմ խայտառակութիւնը. Իմ ամեն նեղացնողներն քո առաջին են։
20 Նախատինքը կոտրեց իմ սիրտը՝ եւ ես հիւանդ եղայ. ցաւակցութեան սպասեցի՝ բայց չկար. մխիթարիչների՝ բայց չեմ գտնում։
21 Եւ կերակուրիս մէջ թոյն են դնում. Եւ ծարաւութեանս մէջ քացախ են խմեցնում ինձ։
22 Նորանց սեղանը իրանց առաջին՝ որոգայթ, եւ յաջողութեան տեղ վարմ դառնայ.
23 Նորանց աչքերը խաւարուին որ չտեսնեն. Եւ նորանց մէջքը միշտ դողացրու։
24 Թափիր նորանց վերայ քո զարհուրանքը, եւ քո բարկութեան կրակը հասնէ նորանց վերայ։
25 Նորանց բնակարանն աւերակ լինի, եւ նորանց տներումը բնակող չլինի։
26 Որովհետեւ հալածում են նորան որ դու զարկեցիր. Եւ քո խոցուածների ցաւերի համար պատմութիւնն են անում։
27 Մեղք դիր նորանց մեղքի վերայ, որ քո արդարութեանը չհասնեն։
28 Կենաց գրքիցը ջնջուին նորանք, եւ արդարների հետ չգրուին։
29 Բայց ես աղքատ եւ ցաւով լիքն եմ. Ով Աստուած, թող քո փրկութիւնը պաշտպանէ ինձ։
30 Ես կգովեմ Աստուծոյ անունը երգով. Եւ կփառաբանեմ նորան գովաբանութիւնով,
31 Եւ այս աւելի հաճոյ կլինի Տիրոջը քան պարարտ եզը՝ եղջիւրաւորը եւ կճղակաւորը։
32 Խեղճերը կտեսնեն՝ կուրախանան. ով Աստուծուն խնդրողներ, ձեր սիրտը կենդանանայ։
33 Որովհետեւ Տէրը լսում է խեղճերին, եւ իր գերիներին չէ անարգում։
34 Թող գովեն նորան երկինքն ու երկիրը. Ծովերը եւ նորանց մէջ բոլոր զեռացողները։
35 Որովհետեւ Տէրը կփրկէ Սիօնը եւ Յուդայի քաղաքները կշինէ. Եւ կբնակուեն այնտեղ եւ կժառանգեն նորան։
36 Եւ ծառաների զաւակները կվայելեն նորան, եւ նորա անունը սիրողները կբնակուեն նորանում։
1 Երգողների գլխաւորին. Դաւիթի (Սաղմոս) յիշատակի համար։ Ով Աստուած, շուտ արա որ ինձ փրկես, Տէր, որ ինձ օգնես։
2 Թող ամաչեն եւ ամօթ լինին իմ անձը խնդրողները. Թող ետ դառնան եւ ամօթ լինին ինձ չար ուզողները։
3 Թող իրանց ամօթովը ետ դառնան նորանք, որ ինձ ասում են՝ Վահ, վահ։
4 Թող ցնծան եւ ուրախանան քեզանով բոլոր քեզ խնդրողները, եւ քո փրկութիւնը սիրողները միշտ ասեն. Աստուած մեծանայ։
5 Բայց ես աղքատ եմ եւ տնանկ, ով Աստուած, շուտով հասիր ինձ մօտ. Դու ես իմ օգնականն ու փրկիչը, Տէր, մի ուշանար։
1 Ով Տէր, ես քեզ եմ յուսացած՝ թող չամաչեմ յաւիտեան։
2 Քո արդարութիւնովն ապրեցրու եւ ազատիր ինձ. Խոնարհեցրու քո ականջները ինձ մօտ՝ եւ փրկիր ինձ։
3 Ապաւինութեան վէմ եղիր ինձ համար, որ միշտ քեզ մօտ գամ. Դու հրամայեցիր որ փրկես ինձ, որովհետեւ իմ վէմը եւ իմ բերդը դու ես։
4 Աստուած իմ, փրկիր ինձ ամբարշտի ձեռքիցը՝ անօրէն եւ բռնաւոր մարդի ձեռքիցը։
5 Որովհետեւ դու ես իմ ապաւէնը, ով Տէր Եհովայ, իմ յոյսը իմ մանկութիւնիցը դու ես։
6 Ես քեզ վերայ հաստատուեցայ արգանդիցը. Դու ես իմ պահապանն իմ մօր փորիցը. Իմ աօրհնութիւնը միշտ քեզ համար է։
7 Ես հրաշքի պէս եղայ շատերի համար. Բայց դու ես իմ զօրաւոր ապաւէնը։
8 Թող իմ բերանը լցուի քո գովասանքովը. Ամեն օր քո փառաբանութիւնովը։
9 Իմ ծերութեան ժամանակումը դէն մի գցիր ինձ. Զօրութիւնս պակասուելիս մի թողիր ինձ։
10 Որովհետեւ թշնամիներս խօսում են ինձ դէմ. Եւ իմ անձին սպասողները իրար հետ խորհուրդ են անում.
11 Եւ ասում. Աստուած թողեց նորան, հալածեցէք եւ բռնեցէք նորան. Որովհետեւ ոչ ով չկայ, որ փրկէ նորան։
12 Ով Աստուած, մի հեռանար ինձանից. Ով Աստուածս, շուտով օգնիր ինձ։
13 Թող ամաչեն ու կորչեն իմ անձի հակառակողները. Թող նախատինքով եւ ամօթով ծածկուին ինձ չար ուզողները։
14 Բայց ես միշտ կսպասեմ, եւ քո ամեն փառաբանութիւնների վերայ փառաբանութիւն կաւելացնեմ։
15 Թող իմ բերանը պատմէ քո արդարութիւնը, ամեն օր քո փրկութիւնը, որովհետեւ ես չգիտեմ նորանց համրանքը։
16 Ես կգամ Տէր Աստուծոյ զօրութիւնովը. Ես կյիշեմ մինակ քո արդարութիւնը։
17 Ով Աստուած, դու սովորեցրիր ինձ իմ մանկութիւնիցը, եւ մինչեւ հիմա պատմում եմ քո հրաշքները։
18 Եւ հիմա մինչեւ իմ ծերութիւնը եւ ալեւորութիւնը մի թողիր ինձ, ով Աստուած. Մինչեւ որ քո բազուկը պատմեմ յաջորդ սերունդին եւ քո զօրութիւնը բոլոր եկողներին։
19 Եւ քո արդարութիւնը, ով Աստուած, մինչեւ բարձրն է որ դու մեծամեծ բաներ արիր. Ով Աստուած, ո՞վ է քեզ նման։
20 Դու որ նեղութիւններ եւ չարչարանք ցոյց տուիր ինձ. դարձեալ կենդանի ես անում ինձ՝ եւ երկրի անդունդիցը դարձեալ հանում ես ինձ։
21 Դու շատացնում ես իմ մեծութիւնը, եւ դարձեալ մխիթարում ես ինձ։
22 Ես կգոհանամ քեզանից, ով Աստուած, նուագարանով քո ճշմարտութեանը համար. Սաղմոս կասեմ քեզ քնարով, Ով Իսրայէլի Սուրբդ։
23 Իմ շրթունքները կցնծան՝ երբոր սաղմոս ասեմ քեզ. Եւ իմ անձը՝ որ դու փրկեցիր։
24 Եւ իմ լեզուն էլ ամեն օր կխօսի քո արդարութեանը համար, որովհետեւ ամաչեցին եւ ամօթ եղան ինձ չար ուզողները։
1 Սողոմոնի (Սաղմոս)։ Ով Աստուած, քո իրաւունքները թագաւորին տուր, եւ քո արդարութիւնը թագաւորի որդիին։
2 Նա քո ժողովրդին դատէ արդարութիւնով. Եւ քո խեղճերին իրաւունքով։
3 Սարերը խաղաղութիւն բուսացնեն ժողովրդի համար եւ բլուրները արդարութիւնով լցուին։
4 Նա իրաւունք անէ ժողովրդի աղքատներին. Խեղճերի որդիքը փրկէ եւ զրկողներին ջարդէ.
5 Վախենան քեզանից քանի որ արեգակը կայ, եւ լուսնի առաջին՝ ազգից մինչեւ ազգ։
6 Վայր գայ ինչպէս անձրեւ հնձած խոտի վերայ. ինչպէս շաղ՝ որ ոռոգում է երկիրը։
7 Նորա օրերումը ծաղկի արդարը. Եւ շատ խաղաղութիւն՝ մինչեւ որ լուսին էլ չլինի։
8 Եւ նա տիրապետէ ծովիցը մինչեւ ծովը. Եւ Գետիցը մինչեւ երկրի ծայրերը։
9 Նորա առաջին խոնարհուին անապատում բնակողները, եւ նորա թշնամիները փոշի լիզեն։
10 Թարսիսի եւ կղզիների թագաւորներն ընծայ մատուցանեն. Շաբայի եւ Սաբայի թագաւորներն պարգեւ բերեն։
11 Եւ ամեն թագաւորները երկրպագութիւն տան նորան. Ամեն ազգերը ծառայեն նորան։
12 Որովհետեւ նա կփրկէ խեղճին որ աղաղակում է, եւ աղքատին՝ որ օգնական չունի։
13 Նա կխղճայ տկարին եւ խեղճին, եւ խեղճերի անձերը կապրեցնէ։
14 Նենգութիւնից եւ բռնութիւնից կփրկէ նորանց անձերը. Եւ նորանց արիւնը պատուական կլինի նորա առաջին։
15 Եւ նա կապրի եւ կտան նորան Շաբայի ոսկիիցը. Եւ աղօթք կանեն նորա համար ամեն ժամանակ. Ամեն օր կօրհնեն նորան։
16 Ցորենի առատութիւն կլինի երկրի մէջ սարերի գլուխների վերայ. Նորա պտուղը կշարժուի ինչպէս Լիբանանը. Եւ քաղաքիցը կծաղկեն ինչպէս երկրի խոտը։
17 Նորա անունը կլինի յաւիտեան. Դեռ քանի որ արեգակը կկենայ. Նորա անունը կմնայ, եւ կօրհնուին նորանով. ամեն հեթանոսները երանի կտան նորան։
18 Օրհնեալ է Տէր Աստուած՝ Իսրայէլի Աստուածը. Որ մինակ նա է հրաշք անող։
19 Եւ օրհնեալ է նորա փառաւոր անունը յաւիտեան. Եւ թող ամեն երկիր լցուի նորա փառքովը. ամէն եւ ամէն։
20 վերջացան Յեսսէի որդի՝ Դաւիթի աղօթքները։
1 Ասափի Սաղմոս։ Իրաւի որ Աստուած բարի է Իսրայէլի համար՝ սրտով ուղիղների համար։
2 Եւ քիչ էր մնացել որ ոտներս ծռուէին, եւ բան չէր մնացել որ գնացքս սահէր.
3 Որովհետեւ նախանձով լցուեցայ հպարտների վերայ՝ ամբարիշտների խաղաղութիւնը տեսնելիս։
4 Որովհետեւ նորանք ցաւ չունին մինչեւ իրանց մահը. Եւ նորանց մարմինը փափուկ է։
5 Նորանք մարդի նեղութեան մէջ չեն, եւ ուրիշ մարդկանց հետ չեն տանջվում։
6 Սորա համար ամբարտաւանութիւնը վզանոցի պէս պատում է նորանց. Եւ բռնութիւնը զարդարանքի պէս ծածկում է նորանց։
7 Նորանց աչքերը պարարտութիւնից դուրս են գալիս, իրանց սրտի խորհուրդների պէս են կենցաղավարվում։
8 Ծիծաղում են եւ չարութիւնով բռնութիւն խօսում. բարձրից են խօսում։
9 Իրանց բերանը երկնքումն են դնում. Բայց նորանց լեզուն երկրի մէջ է ման գալիս։
10 Սորա համար նորա ժողովուրդը այստեղ է դառնում, եւ լիութիւնով ջուր են քամում իրանց համար։
11 Եւ ասում են. Աստուած ի՞նչպէս գիտէ, եւ գիտութի՞ւն կայ Բարձրելոյն մօտ։
12 Ահա սորանք են ամբարիշտները որ յաջողակ են աշխարհքումս, եւ աւելացնում են հարստութիւնը։
13 Իրաւի որ իմ սիրտն զուր տեղն եմ սրբում եւ իմ ձեռքերը սրբութիւնով լուանում։
14 Եւ ամեն օր տանջվում եմ եւ խրատվում՝ ամեն առաւօտ։
15 Եթէ ասէի թէ ես էլ նորանց նման կխօսիմ. Ահա քո որդկանց ազգին նենգութիւն կանէի։
16 Եւ ես միտք արի որ իմանամ այս. Սակայն դժուար էր իմ աչքերի առաջին.
17 Մինչեւ որ Աստուծոյ սրբութեան տեղը մտայ եւ նորանց վերջն իմացայ։
18 Իրաւի որ դու նորանց հեշտ սահելու տեղ ես դնում, կործանուելու մէջ ես գցում նորանց։
19 Ի՜նչպէս յանկարծակի փչանում՝ սատակվում՝ կորչում են զարհուրանքով։
20 Ինչպէս երազն է զարթնելուց յետոյ. Այնպէս դու, Տէր, զարթնելիս կանարգես նորանց պատկերը։
21 Երբոր դառն ցաւեցաւ իմ սիրտը, եւ իմ երիկամունքներիցը խոցուեցայ.
22 Այն ժամանակ ես յիմար եղայ եւ չիմացայ. Ինչպէս անասուն եղայ քո առաջին։
23 Բայց միշտ քեզ հետ եմ. Դու իմ աջ ձեռքիցը բռնեցիր։
24 Դու առաջնորդում ես ինձ քո խորհրդովը, եւ վերջը փառքով կընդունես ինձ։
25 Ո՞վ ունիմ ես երկնքումը, եւ քեզանից ջոկ բան չեմ ուզում երկրի վերայ։
26 Թէեւ մարմինս ու սիրտս մաշուին. Աստուած յաւիտեան իմ սրտի ոյժն ու իմ բաժինն է։
27 Որովհետեւ ահա քեզանից հեռացողները կկորչեն. Դու կսատկեցնես բոլոր քեզ դէմ շնացողին։
28 Բայց ինձ համար բարի է որ մօտենամ Աստուծուն. Իմ յոյսը Տէր Աստուծոյ վերայ եմ դնում, որ քո ամեն գործքերը պատմեմ։
1 Ասափի Երգ։ Ով Աստուած, ի՞նչու ես մեզ բոլորովին մերժում. քո բարկութիւնը բորբոքվում է քո արօտի ոչխարների վերայ։
2 Յիշիր քո ժողովրդին որ ստացար սկզբիցը. Փրկեցիր, որ քեզ ժառանգութեան վիճակ լինի, այս Սիօնի սարը որ նորանում բնակուած ես։
3 Բարձրացրու քո քայլերը մշտական աւերմունքների վերայ. Թշնամին բոլորն ապականեց սրբութեան տեղումը։
4 Քո հակառակորդները գոռում են ժողովարանիդ մէջ. իրանց նշանները՝ նշանների տեղ են դնում։
5 Նա երեւում է ինչպէս մի կացին բարձրացնող անտառի ծառերի վերայ։
6 Եւ հիմա նորա ամեն քանդակագործ զարդարանքը կոտրատեցին կացիններով եւ մուրճերով։
7 Կրակ գցեցին քո սրբարանի մէջ, գետնի տալով պղծեցին քո անունի բնակարանը։
8 Իրանց սրտերումն ասեցին. Սորանց ամենը միասին կորցնենք. Այրեցին Աստուծոյ ամեն ժողովարանները երկրի մէջ։
9 Մեր նշանները չենք տեսնում. էլ մարգարէ չկայ. Եւ մեզ մօտ մէկ գիտացող չկայ. Մինչեւ ե՞րբ։
10 Ով Աստուած, մինչեւ ե՞րբ է նախատելու նեղացնողը. Մի՞թէ թշնամին պիտի բոլորովին անարգէ քո անունը։
11 Ի՞նչու ես ետ դարձնում ձեռքդ եւ աջդ. Հանիր ծոցիցդ, կորցրու նորանց։
12 Բայց Աստուած է իմ թագաւորը սկզբիցը որ փրկութիւններ արաւ երկրի մէջ։
13 Դու ծովը պատառեցիր քո զօրութիւնովը, վիշապների գլուխները փշրեցիր ջրերի մէջ։
14 Դու ջարդեցիր Լեւիաթանի գլուխները. նորան կերակուր տուիր ժողովրդին անապատումը։
15 Դու աղբիւրներ եւ առուներ բղխեցրիր. Դու սաստիկ գետեր ցամաքեցրիր։
16 Քոնն է ցերեկը եւ քոնն է գիշերը. Դու պատրաստեցիր լուսաւորները եւ արեգակը։
17 Դու հաստատեցիր երկրի ամեն սահմանները. դու ստեղծեցիր ամառը եւ ձմեռը։
18 Ապա միտքդ բեր այս՝ որ թշնամին նախատինք է տալիս Տիրոջը. Եւ յիմար ազգը անարգում է քո անունը։
19 Քո տատրակի անձը մի մատնիր գազանին. Քո աղքատների կեանքը մի մոռանար իսպառ։
20 Նայիր քո ուխտի վերայ, որովհետեւ երկրի խաւար տեղերը անօրէնութեան բնակարաններով լցուած են։
21 Թող խեղճը ետ չդառնա ամօթով. Թող խեղճը եւ աղքատը օրհնեն քո անունը։
22 Վեր կաց, ով Աստուած, դատիր քո դատաստանը. յիշիր այն նախատինքը, որ յիմարն ամեն օր քեզ վերայ է դնում։
23 Մի մոռանար քո թշնամիների ձայնը եւ քեզ դէմ վեր կացածների խռովութիւնը, որ ամեն ժամանակ բարձրանում է։
1 Երգողների գլխաւորին. Մի ապականիր եղանակով. Ասափի Սաղմոս. Երգ։ Գոհանում ենք քեզանից, ով Աստուած, գոհանում ենք, եւ քո անունը մօտ է. Քո հրաշքները պատմում են։
2 Երբոր պատշաճ ժամանակ կունենամ, ուղիղ կդատեմ ես։
3 Երկիրը եւ նորա ամեն բնակիչները մաշուեցան. Ես նորա սիւները կհաստատեմ։ (Սէլա։)
4 Ասեցի յիմարներին. Յիմարութիւն մի գործէք. Եւ ամբարիշտներին. Եղջիւր մի բարձրացնէք.
5 Ձեր եղջիւրը դէպի բարձրը մի բարձրացնէք. Հաստ վզով մի խօսիք։
6 Որովհետեւ բարձրանալը ոչ արեւելքիցն է եւ ոչ արեւմտքիցը՝ եւ ոչ անապատիցը։
7 Բայց Աստուած է դատաւոր. սորան խոնարհեցնում է եւ նորան բարձրացնում։
8 Որովհետեւ բաժակ կայ Տիրոջ ձեռքումը. Եւ գինին պղտորութիւնով լցուած եփում է. Եւ նա թափում է նորանից. Բայց իրաւի երկրի ամեն ամբարիշտները նորա մրուրները պիտի քամեն՝ խմեն։
9 Բայց ես յաւիտեան կպատմեմ. Սաղմոս կասեմ Յակոբի Աստուծուն։
10 Եւ ամբարիշտների ամեն եղջիւրները կփշրեմ. արդարների եղջիւրները կբարձրանան։
1 Երգողների գլխաւորին. Նկինօթով. Ասափի Սաղմոս. Երգ։ Աստուած յայտնի է Յուդայի մէջ. Նորա անունը մեծ է Իսրայէլի մէջ։
2 Եւ Սաղէմի մէջ է նորա խորանը. Եւ նորա բնակարանը՝ Սիօնի մէջ.
3 Այնտեղ փշրեց աղեղի թռչող նետերը՝ վահանը, սուրը եւ կռիւը։ (Սէլա։)
4 Դու լուսաւոր ես՝ աւելի փառաւոր քան յափշտակութեան սարերը։
5 Սրտով զօրաւորները աւար եղան. ննջեցին իրանց քնովը. Եւ զօրութեան ամեն մարդիկը չգտան իրանց ձեռքերը։
6 Ով Յակոբի Աստուած, քո սաստելուցը քնով թմրեցան կառքերը եւ ձիանքը։
7 Դու ահաւոր ես, ով Տէր, ո՞վ կկանգնի քո առաջին քո բարկութեան ժամանակին։
8 Դու երկնքիցը լսել ես տալիս դատաստանը. երկիրը վախենում է եւ լուռ կենում,
9 Երբոր Աստուած վեր է կենում դատաստան անելու որ երկրի ամեն խեղճերը փրկէ։ (Սէլա։)
10 Որովհետեւ մարդկանց բարկութիւնը քեզ համար փառք կդառնայ. Աւելորդ բարկութիւնը գօտիի պէս կկապես։
11 Ուխտ դրէք եւ կատարեցէք ձեր Տէր Աստուծուն. ամենքը՝ որ նորա չորս կողմովն են, թող ընծայ բերեն Ահաւորին։
12 Որ նա կոտրում է իշխանների հոգին. Եւ ահաւոր է երկրի թագաւորների վերայ։
1 Երգողների գլխաւորին. Իդիթունի վերայ. Ասափի Սաղմոս։ Իմ ձայնը դէպի Աստուած է, եւ ես կանչում եմ. Եւ իմ ձայնը դէպի Աստուած է, եւ նա կլսէ ինձ։
2 Իմ նեղութեան օրումը Տիրոջն եմ խնդրում. Իմ ձեռքը գիշերումը մեկնած է եւ չէ թուլանում. Իմ անձը չէ կամենում մխիթարուիլ։
3 Յիշում եմ Տիրոջը եւ անհանգիստ եմ. Միտք եմ անում եւ հոգիս նուաղում է. (Սէլա։)
4 Իմ աչքերի արտեւանունքը արթուն ես պահում. Խռովուած եմ եւ չեմ կարող խօսիլ։
5 Մտածում եմ առաջուան օրերը՝ յաւիտենից եղած տարիները։
6 Յիշում եմ գիշերումը իմ երգելը. խօսում եմ իմ սրտի հետ եւ հոգիս քննութիւն է անում։
7 Մի՞թէ Տէրը յաւիտեան դէն կգցէ, եւ այլեւս քաղցրութիւն չի՞ ցոյց տալ։
8 Մի՞թէ յաւիտեան կվերջանայ նորա ողորմութիւնը, եւ նորա խօսքը կպակասի՞ ազգից մինչեւ ազգ։
9 Մի՞թէ մոռացաւ Աստուած շնորհք ցոյց տալ. Մի՞թէ բարկութիւնով արգիլեց իր ողորմութիւնը։ (Սէլա։)
10 Բայց ես ասում եմ՝ սա իմ ցաւն է. Փոխելը Բարձրելոյն ձեռքին է։
11 Յիշում եմ Տիրոջ գործերը. Որովհետեւ յիշում եմ քո հրաշքները յաւիտենից։
12 Եւ քննում եմ քո ամեն գործերը, եւ միտք եմ առնում քո արածները։
13 Ով Աստուած, քո ճանապարհը սրբութեան մէջ է. ո՞ր աստուած է մեծ ինչպէս Աստուած։
14 Դու ես Աստուած որ հրաշք ես անում. Դու ցոյց տուիր քո զօրութիւնը ժողովուրդների մէջ։
15 Դու քո բազկովը փրկեցիր քո ժողովրդին՝ Յակոբի եւ Յովսէփի որդկանցը։ (Սէլա։)
16 Տեսան քեզ ջուրերը, ով Աստուած, տեսան քեզ ջուրերը եւ դողացին. Եւ անդունդները սարսափեցան։
17 Ամպերը ջուր թափեցին, երկինքները ձայն հանեցին եւ քո նետերը գնացին։
18 Քո որոտմունքի գոռոցը երկնքի պտոյտներումն՝՝ էր. փայլատակմունքը լուսաւորեցին աշխարհքը. երկիրը դղրդաց եւ դողաց։
19 Քո ճանապարհը ծովումն էր, եւ քո շաւիղները շատ ջրերի մէջ, եւ քո հետքերը չյայտնուեցան։
20 Ոչխարի հօտի պէս առաջնորդեցիր քո ժողովրդին Մովսէսի եւ Ահարօնի ձեռովը։
1 Ասափի Երգ։ Ականջ դիր իմ օրէնքին, ով իմ ժողովուրդ, եւ ձեր ականջները խոնարհեցրէք դէպի իմ բերանի խօսքերը։
2 Ես առակով կբանամ բերանս, դուրս կբղխեմ խրթին բաներ հին ժամանակիցը։
3 Այն որ լսցեինք ու ճանաչեցինք, եւ մեր հայրերը պատմեցին մեզ։
4 Մենք նորանց չենք թագցնում որդիներիցը. եկող սերունդին պատմում ենք Տիրոջ գովասանքը, եւ նորա զօրութիւնքն ու հրաշքները որ արաւ։
5 Նա վկայութիւն հաստատեց Յակոբի մէջ եւ օրէնք դրաւ Իսրայէլի մէջ. Այն որ պատուիրեց մեր հայրերին որ սովորեցնեն իրանց որդկանցը։
6 Որպէս զի իմանայ նոր սերունդը՝ այն որդիքը որ կծնուին. Վեր կենան եւ իրանց որդկանցը պատմեն։
7 Որ նորանք իրանց յոյսը Աստուծոյ վերայ դնեն, եւ չմոռանան Աստուծոյ գործերը, եւ նորա պատուիրանքները պահեն։
8 Եւ իրանց հայրերի նման չլինին խստավիզ եւ դառնացնող ազգ, ազգ՝ որ իր սիրտը չպատրաստեց, եւ նորա հոգին հաւատարիմ չէ Աստուծոյ վերայ։
9 Եփրեմի որդիքը՝ որ զէնք հագած աղեղնաւորներ էին, ետ դառան պատերազմի օրումը։
10 Աստուծոյ ուխտը չպահեցին եւ մերժեցին նորա օրէնքի մէջ գնալը։
11 Եւ մոռացան նորա գործերը եւ նորա հրաշքները, որ ցոյց էր տուել նորանց։
12 Նորանց հայրերի առաջին հրաշք արաւ Եգիպտոսի երկրումը՝ Տայանիսի դաշտումը։
13 Նա ծովը պատառեց եւ անց կացրեց նորանց, եւ ջուրերը պարսպի պէս կանգնեցրեց։
14 Ցերեկը առաջնորդեց նորանց ամպով, եւ ամեն գիշեր՝ կրակի լուսով։
15 Վէմերը պատառեց անապատումը, եւ խմեցրեց նորանց ինչպէս շատ հեղեղներ։
16 Առուներ հանեց վէմիցը եւ ջուրեր վայր բերաւ գետերի պէս։
17 Բայց եւ այնպէս դարձեալ մեղանչեցին նորա դէմ, եւ դառնացրին Բարձրելոյն՝ անապատումը։
18 Եւ փորձեցին Աստուծուն իրանց սրտերումը՝ կերակուր խնդրելով իրանց անձերի համար։
19 Եւ Աստուծոյ դէմ խօսեցին եւ ասեցին. Մի՞թէ կարող է Աստուած սեղան պատրաստել անապատումը։
20 Ահա վէմին զարկեց եւ ջուրեր բղխեցին եւ առուներ դուրս թափուեցան. Մի՞թէ հաց էլ կարող է տալ. Մի՞թէ միս կպատրաստէ իր ժողովրդի համար։
21 Սորա համար լսեց Տէրը եւ խիստ բարկացաւ, եւ կրակ բորբոքուեցաւ Յակոբի մէջ եւ բարկութիւն վեր կացաւ Իսրայէլի վերայ.
22 Որ չհաւատացին Աստուծուն եւ չյուսացան նորա փրկութեանը։
23 Եւ նա վերեւիցը հրաման տուաւ ամպերին եւ երկնքի դռները բաց արաւ։
24 Եւ անձրեւի պէս մանանայ տեղաց նորանց վերայ կերակուրի տեղ. Եւ երկնքի ցորենը տուաւ նորանց։
25 Մարդ՝ հրեշտակների հաց կերաւ. Նա կերակուր ուղարկեց նորանց առատութիւնով։
26 Նա երկնքումը վեր կացրեց արեւելեան քամին. Եւ իր զօրութիւնովը մօտ քշեց հարաւային քամին։
27 Եւ միս թափեց նորանց վերայ ինչպէս փոշի, եւ թեւաւոր թռչուններ՝ ինչպէս ծովի աւազ,
28 Եւ նորա բանակի մէջ գցեց՝ նորա բնակարանների չորս կողմովը։
29 Եւ կերան եւ խիստ կշտացան. Եւ իրանց ցանկութիւնը տուաւ նորանց։
30 Իրանց ցանկութիւնիցը չէին դադարել. դեռ իրանց կերակուրը բերաններումն էր,
31 Աստուծոյ բարկութիւնը դուրս եկաւ նորանց վերայ, եւ սպանեց նորանց պարարտներիցը, եւ գետնով զարկեց Իսրայէլի երիտասարդներին։
32 Այսու ամենայնիւ էլի մեղանչեցին ու չհաւատացին նորա հրաշքներին։
33 Եւ նա պակասեցրեց նորանց օրերը ունայնութեան մէջ. Եւ նորանց տարիները՝ ահ ու վախով։
34 Երբոր սպանում էր նորանց՝ խնդրում էին նորան, ետ էին դառնում, եւ առաւօտանց Աստուծուն էին խնդրում։
35 Եւ յիշում էին, թէ Աստուած իրանց վէմն է, եւ Բարձրեալ Աստուածն իրանց Փրկիչն է։
36 Կեղծաւորութիւն էին անում նորան իրանց բերանովը, եւ իրանց լեզուովը սուտ էին ասում նորան։
37 Եւ նորանց սիրտը ուղիղ չէր նորա հետ. Եւ հաւատարիմ չէին նորա ուխտումը։
38 Բայց նա ողորմած էր. Քաւում էր անօրէնութիւնը եւ չէր ապականում. Եւ շատ անգամ դարձնում էր իր բարկութիւնը, եւ չէր վեր կացնում իր բոլոր սրտմտութիւնը։
39 Նա յիշում էր որ նորանք մարմին են, քամի՝ որ գնում է եւ ետ չէ դառնում։
40 Քանի՜ անգամ դառնացրին նորան անապատումը, եւ բարկացրին նորան անջուր տեղումը։
41 Կրկին եւ կրկին փորձեցին Աստուծուն, եւ Իսրայէլի Սուրբին նեղացրին։
42 Չյիշեցին նորա ձեռքն այն օրումը, որ փրկեց նորանց թշնամիիցը։
43 Որ իր նշաններն արաւ Եգիպտոսումը. Եւ իր հրաշքները Տայանիսի դաշտումը։
44 Եւ արիւնի փոխեց նորանց գետերը եւ առուները, որ չկարացին խմել։
45 Շանաճանճեր ուղարկեց նորանց վերայ, որ նորանց ուտեն, եւ գորտեր՝ որ ապականեն նորանց։
46 Եւ նորանց պտուղները թրթուրին տուաւ, եւ նորանց վաստակը՝ մարախին։
47 Նորանց որթերը փչացրեց կարկուտով, եւ նորանց թզի ծառերը եղեմնով։
48 Նորանց անասունները մատնեց կարկուտին, եւ նորանց հօտերը՝ կրակի կայծակներին։
49 Իր բարկութեան բոցն ուղարկեց նորանց վերայ՝ սրտմտութիւն, բարկութիւն եւ նեղութիւն՝ չար հրեշտակներ ուղարկելով։
50 Ճանապարհ պատրաստեց իր բարկութեան համար. Նորանց անձները չպահեց մահիցը եւ նորանց կեանքը մատնեց ժանտամահին։
51 Եւ բոլոր առաջինեկ որդիները սպանեց Եգիպտոսումը, զօրութեան առաջին պտուղները՝ Քամի բնակարաններումը։
52 Եւ ժողովրդին հանեց ինչպէս ոչխարներ, եւ հօտի պէս տարաւ նորանց անապատումը։
53 Եւ առաջնորդեց նորանց ապահով եւ նորանք չվախեցան. Եւ ծովը ծածկեց նորանց թշնամիներին։
54 Եւ նորանց տարաւ իր սրբութեան սահմանը՝ այն սարը, որ նորա աջ ձեռն ստացաւ։
55 Եւ ազգեր դէն գցեց նորանց առաջին եւ վիճակով ժառանգութիւն բաժանեց նորանց. Եւ Իսրայէլի ցեղերը բնակեցրեց նորանց բնակարաններումը։
56 Բայց նորանք փորձեցին եւ դառնացրին Բարձրեալ Աստուծուն, եւ չպահեցին նորա վկայութիւնները։
57 Եւ ետ դառան եւ նենգութիւն արին ինչպէս իրանց հայրերը. ետ դառան խաբեբայ աղեղի պէս։
58 Եւ նորան բարկացրին իրանց բարձրաւանդակներովը, եւ իրանց կուռքերի պատկերներովը նախանձի շարժեցին նորան։
59 Աստուած լսեց եւ բարկացաւ եւ շատ անարգեց Իսրայէլին։
60 Երեսից գցեց Սելովի բնակարանը՝ այն խորանը, որ բնակվում էր նորանում մարդկանց մէջ։
61 Եւ գերութեան մատնեց նորա զօրութիւնը, եւ նորա փառքը նեղիչների ձեռը։
62 Եւ իր ժողովրդին մատնեց սրի, եւ իր ժառանգութեան համար խիստ բարկացաւ։
63 Կրակը կերաւ նորա երիտասարդներին, եւ նորա աղջիկների վերայ երգ չերգեցին։
64 Նորա քահանաները սրով ընկան, եւ նորա որբեւայրիները չկարացին սուգ անել։
65 Բայց Տէրը զարթնեց ինչպէս քնից. Ինչպէս զօրաւոր մարդ որ գինիից զուարթանում է։
66 Եւ իր թշնամիները զարկեց ետի կողմիցը. Յաւիտեան նախատինք արաւ նորանց։
67 Եւ Յովսէփի բնակարանը անարգեց. Եւ Եփրեմի ցեղը չընտրեց։
68 Բայց Յուդայի ցեղն ընտրեց, Սիօնի սարը որ նորան սիրեց։
69 Եւ իր սրբարանը շինեց ինչպէս բարձր տեղերը. Ինչպէս երկիրը որ նորան հաստատեց յաւիտեան։
70 Եւ իր ծառայ Դաւիթին ընտրեց, եւ առաւ նորան ոչխարների փարախիցը։
71 Ծիծ տուող ոչխարների մօտիցը տարաւ նորան, որ իր Յակոբ ժողովուրդը եւ իր Իսրայէլ ժառանգութիւնը կառավարէ։
72 Եւ նա արածեցնում էր նորանց սուրբ սրտով. Եւ իմաստուն ձեռքով առաջնորդում էր նորանց։
1 Ասափի Սաղմոս։ Ով Աստուած, հեթանոսները մտան քո ժառանգութեան մէջ. Պղծեցին քո սուրբ տաճարը. Երուսաղէմն աւերակ արին։
2 Նորանք քո ծառաների դիակները կերակուր տուին երկնքի թռչուններին, եւ քո սուրբերի մարմինը երկրի գազաններին։
3 Նորանց արիւնը թափեցին ինչպէս ջուր Երուսաղէմի չորս կողմովը. Եւ թաղող չկար։
4 Մենք նախատինք եղանք մեր դրացիներին, ծաղր եւ անարգանք մեր չորս կողմովը եղողների առաջին։
5 Մինչեւ ե՞րբ, Տէր. Կբարկանաս իսպառ, եւ քո նախանձը կրակի պէս կբորբոքուի՞։
6 Թափիր քո բարկութիւնը այն ազգերի վերայ՝ որ քեզ չեն ճանաչում, եւ այն թագաւորութիւնների վերայ՝ որ քո անունը չեն կանչում։
7 Որովհետեւ նորանք Յակոբին կերան եւ նորա բնակութիւնը աւերեցին։
8 Մի յիշիր մեզ դէմ առաջի անօրէնութիւնները, թող շուտով հասնի մեզ քո ողորմութիւնը. Որովհետեւ մենք շատ տկարացանք։
9 Օգնիր մեզ, ով մեր փրկութեան Աստուած, քո անուան փառքի համար, եւ փրկիր մեզ եւ քաւիր մեր մեղքերը քո անունի համար։
10 Ի՞նչու ասեն հեթանոսները՝ թէ Ո՞ր տեղ է նորանց Աստուածը. Թող հեթանոսների մէջ մեր աչքի առաջին յայտնուի այն քո ծառաների թափուած արեան վրէժը։
11 Թող գերիների հառաչանքը քո առաջը մտնէ. Քո բազուկի մեծութեան պէս ապրեցրու մահի որդկանցը։
12 Եօթնապատիկ հատուցում արա մեր դրացիներին իրանց ծոցի մէջ՝ իրանց այն նախատինքը, որով քեզ անարգեցին, ով Տէր։
13 Բայց մենք քո ժողովուրդը եւ քո արօտի հօտն ենք. Յաւիտեան կգոհանանք քեզանից, եւ քո գովասանքը կպատմենք ազգից մինչեւ ազգ։
1 Երգողների գլխաւորին. Շօշանիմ էտութով. Ասափի Սաղմոս։ Ով Իսրայէլի Հովիւ, ականջ դիր. Դու՝ որ Յովսէփին առաջնորդում ես հօտի պէս, որ նստում ես քերովբէների վերայ՝ փայլիր։
2 Եփրեմի եւ Բենիամինի եւ Մանսէի առաջին զարթնացրու քո զօրութիւնը. Եկ մեզ ապրեցնելու համար։
3 Ով Աստուած, ետ դարձրու մեզ։ Եւ փայլեցրու քո երեսը՝ եւ կապրինք.
4 Տէր՝ Զօրաց Աստուած, մինչեւ ե՞րբ կբարկանաս քո ժողովրդի աղօթքի վերայ։
5 Արտասուքի հաց ես ուտեցնում նորանց, եւ արտասուք ես խմեցնում նորանց մեծ չափով։
6 Մեզ կռուի պատճառ ես դնում մեր դրացիների համար, եւ մեր թշնամիները ծաղր են անում մեր վերայ։
7 Ով Զօրաց Աստուած, ետ արձրու մեզ, եւ փայլեցրու քո երեսը եւ կապրինք։
8 Մի որթ փոխադրեցիր Եգիպտոսիցը, ազգեր դուրս հանեցիր եւ նորան տնկեցիր։
9 Ճանապարհ պատրաստեցիր նորա առաջին, եւ նորա արմատները հաստատեցիր եւ նա լցրեց երկիրը։
10 Սարերը ծածկուեցան նորա շուքովը, եւ Աստուծոյ մայրերի պէս են նորա ճիւղերը։
11 Նորա ոստերը երկարացրիր մինչեւ ծովը, եւ նորա ճիւղերը մինչեւ Գետը։
12 Ի՞նչու քանդեցիր հիմա նորա պատը, որ բոլոր ճանապարհովը անցնողները քաղեն նորան։
13 Անտառի խոզը ապականում է նորան, եւ վայրի գազանը արածում է նորանում։
14 Ով Զօրաց Աստուած, դարձիր երկնքիցը նայիր եւ տես, եւ տես եկ այս որթին.
15 Եւ նոր բուսած ճիւղին, որ քո աջը տնկեց նորան, եւ այն որդիին որ նորան զօրացրիր քեզ համար։
16 Այրուած է՝ կրակով կտրուած. քո երեսի սաստելուցը կորչում են։
17 Թող ձեռքդ քո աջի մարդի վերայ լինի, մարդի որդիի վերայ՝ որ նորան զօրացրիր քեզ համար։
18 Ապա ետ չենք քաշուիլ քեզանից. Կենդանացրու մեզ, եւ քո անունովը կկանչենք։
19 Տէր՝ Զօրաց Աստուած, ետ դարձրու մեզ, փայլեցրու քո երեսը եւ կապրինք։
1 Երգողների գլխաւորին. Կիթթիթի վերայ. Ասափի (Սաղմոս)։ Ցնծացէք Աստուծոյ առաջին, որ մեր զօրութիւնն է. Ուրախութիւնով աղաղակեցէք դէպի Յակոբի Աստուածը։
2 Երգը բարձրացրէք, թմբուկը տուէք, քաղցր քնարը սաղմոսարանի հետ։
3 Փող փչեցէք ամսի գլխումը. Լրացած լուսնի ժամանակին, մեր տօնի օրումը։
4 Որովհետեւ այս հրաման է Իսրայէլին, եւ Յակոբի Աստուծուն իրաւունք։
5 Վկայութիւն դրաւ Յովսէփի մէջ՝ երբոր նա դուրս էր գալիս Եգիպտոսի երկրի դէմ. լեզու էի լսում, որ չգիտէի։
6 Եւ նորա թիկունքը հեռացրի բեռնիցը, եւ նորա ձեռքերը պրծան քթոցիցը։
7 Դու նեղութիւնումը կանչեցիր, եւ փրկեցի քեզ. Լսեցի քեզ որոտմունքի ծածկոցումը. փորձեցի քեզ Մերիբայի ջրերի մօտ։ (Սէլա։)
8 Լսիր, իմ ժողովուրդ, եւ կվկայեմ քեզ. Ով Իսրայէլ, երանի՜ թէ լսէիր ինձ։
9 Օտար Աստուած չլինի քո միջումը. Եւ երկրպագութիւն չանես օտար Աստուծոյ։
10 Ես եմ քո Տէր Աստուածը, որ հանեցի քեզ Եգիպտոսի երկրիցը. լայն բաց արա քո բերանը՝ եւ ես կլեցնեմ դորան։
11 Բայց իմ ժողովուրդը չլսեց իմ ձայնը, եւ Իսրայէլը չհաւանեց ինձ։
12 Ապա նորանց թողի իրանց սրտերի կամքին, որ գնան իրանց խորհուրդներումը։
13 Եթէ՜ իմ ժողովուրդը ինձ լսէր, եւ Իսրայէլն իմ ճանապարհումը գնար,
14 Շուտով կխոնարհեցնէի նորանց թշնամիները եւ իմ ձեռքը կդարձնէի նորանց նեղացնողների դէմ։
15 Տիրոջն ատողները կխոնարհուէին նորա առաջին, իսկ նորա ժամանակը յաւիտեան կլինէր։
16 Նա կկերակրէր նորան պարարտ ցորենով, եւ վէմիցը կկշտացնէի քեզ մեղրով։
1 Ասափի Սաղմոս։ Աստուած կանգնում է Աստուծոյ ժողովրդի մէջ. Նա աստուածների միջումը դատում է։
2 Մինչեւ ե՞րբ էք դատելու անիրաւութիւնով, եւ ամբարիշտներին երես տեսնելու։ (Սէլա։)
3 Իրաւունք արէք աղքատին եւ որբին. Արդարացրէք խեղճին եւ աղքատին։
4 Փրկեցէք աղքատին եւ խեղճին. Ազատեցէք ամբարիշտների ձեռքիցը։
5 Բայց չեն իմանում եւ միտք չեն առնում. Խաւարի մէջ են գնում. երկրի ամեն սիւները շարժուած են։
6 Ես ասեցի. Դուք աստուածներ էք եւ ամենքդ բարձրելոյ որդիք։
7 Սակայն մարդկանց նման կմեռնիք, եւ ինչպէս իշխաններից մէկը, վայր կընկնէք։
8 վեր կաց, ով Աստուած, դատիր երկիրը. որովհետեւ դու պիտի ժառանգես ամեն հեթանոսները։
1 Երգ. Ասափի սաղմոս։ Ով Աստուած, լուռ մի կենար. Անձայն մի լինիր, եւ մի դադարիր, ով Աստուած։
2 Ահա քո թշնամիները գոռում են, եւ քեզ ատողները բարձրացրին իրանց գլուխները։
3 Խորամանկ հնարք են շինում քո ժողովրդի դէմ. Եւ խորհուրդ են անում քո պահպանածների վերայ։
4 Ասում են՝ Եկէք կորցնենք, որ ազգ չլինին. Եւ էլ չյիշուի Իսրայէլ անունը։
5 Միաբան սրտով խորհուրդ արին, քեզ դէմ դաշինք հաստատեցին։
6 Եդովմի բնակարանները եւ Իսմայէլացիք, Մովաբ եւ Հագարացիք.
7 Գեբաղ եւ Ամօն եւ Ամաղէկ, Փղշտացիք Տիւրոսի բնակիչների հետ։
8 Ասուրն էլ միաւորուեցաւ նորանց հետ. Օգնում են Ղովտի որդկանցը։ (Սէլա։)
9 Արա նորանց ինչպէս Մադիամին՝ ինչպէս Սիսերային՝ ինչպէս Յաբինին Կիսոն հեղեղատի մօտ։
10 Որ նորանք Ենդովրի մօտ սատկեցին. աղբ եղան երկրի վերայ։
11 Արա նորանց իշխաններին Օրէբի եւ Զէբի նման. Եւ նորանց ամեն մեծաւորներին Զէբէէի եւ Սաղմանայի նման։
12 Որ նորանք ասում են. Տիրապետենք մեզ համար Աստուծոյ բնակարաններին։
13 Աստուած իմ, արա նորանց ինչպէս փոշի եւ ինչպէս դարման քամիի առաջին։
14 Ինչպէս որ կրակն այրում է անտառը, եւ ինչպէս որ բոցը խանձում է սարերը.
15 Այնպէս հալածիր նորանց քո մրրիկովը, եւ զարհուրեցրու նորանց քո փոթորիկովը։
16 Լցրու նորանց երեսներն անարգանքով, որ քո անունը խնդրեն, ով Տէր։
17 Թող ամաչեն եւ շփոթուին յաւիտեանս յաւիտենից, եւ ամօթ լինին ու կորչեն.
18 Եւ իմանան, որ դու կաս, քո անունը Եհովայ է. Դու մինակ Բարձրեալ ես բոլոր երկրի վերայ։
1 Երգողների գլխաւորին. Կիթթիթի վերայ. Կորխի որդկանց Սաղմոս։ Քանի՜ սիրելի են քո բնակարանները, ով Զօրաց Տէր։
2 Իմ անձը ցանկանում է եւ փափաքում Տիրոջ սրահներին, իմ սիրտը եւ իմ մարմինը ցնծում են կենդանի Աստուծով։
3 Ծիտն էլ տուն գտաւ եւ ծիծեռնակը բուն՝ իրան համար, որ իր ձագերը դնէ նորանում, այսինքն քո սեղանները, որ Զօրաց Տէր՝ իմ Թագաւոր եւ իմ Աստուած։
4 Երանի քո տան բնակողներին. Նորանք յաւիտեան կօրհնեն քեզ։ (Սէլա։)
5 Երանի այն մարդկանց որ նորանց զօրութիւնը քեզանից է, որ նորանց սրտերումը պատրաստուած ճանապարհներ կան։
6 Արտասուքի ձորովն անցնելով՝ նորան աղբիւրի պէս են շինում. Եւ աշունի անձրեւը ծածկում է օրհնութիւնով։
7 Նորանք զօրութիւնից զօրութիւն են գնում, եւ Աստուծուն երեւում՝ Սիօնի մէջ։
8 Ով Տէր՝ Զօրաց Աստուած, լսիր իմ աղօթքն. Ականջ դիր, ով Յակոբի Աստուած։ (Սէլա։)
9 Ով Մեր վահանը՝ Աստուած, տես, եւ քո օծեալի երեսին նայիր։
10 Որովհետեւ լաւ է մէկ օր քո սրահներումը քան հազարներ. Աւելի ուզում եմ դուռը պահպանել իմ Աստուծոյ տանը քան բնակիլ ամբարշտութեան տներումը։
11 Որովհետեւ Տէր Աստուածն արեւ եւ վահան է. Տէրը շնորհք եւ փառք է տալիս. նա ոչ մի բարիք չէ խնայում անարատութիւնով գնացողներից։
12 Ով Զօրաց Տէր, երանի այն մարդին որ քեզ է յուսացած։
1 Երգողների գլխաւորին. Կորխի որդկանց Սաղմոս։ Տէր, դու հաւանեցիր քո երկրին. դարձրիր Յակոբի գերութիւնը։
2 Քո ժողովրդի անօրէնութիւնը ներեցիր, եւ նորանց ամեն մեղքերը ծածկեցիր։ (Սէլա։)
3 Հեռի արիր քո ամեն սրտմտութիւնը. ետ դարձար քո բարկութեան բորբոքուելուցը։
4 Դարձրու մեզ, ով մեր փրկութեան Աստուած, եւ դադարիր քո բարկութիւնիցը որ մեզ վերայ է։
5 Մի՞թէ յաւիտեան կբարկանաս մեզ վերայ. Քո բարկութիւնը կերկարացնե՞ս ազգից մինչեւ ազգ։
6 Մի՞թէ ետ չես դառնալ որ մեզ կենդանացնես, եւ քո ժողովուրդը ուրախ լինի քեզանով։
7 Ցոյց տուր մեզ, Տէր, քո ողորմութիւնը. Եւ տուր մեզ քո փրկութիւնը։
8 Թող լսեմ թէ ինչ կխօսի Տէր Աստուածը, նա խաղաղութիւն կխօսի իր ժողովրդի եւ իր սուրբերի հետ, եւ նորանք ետ չեն դառնալ յիմարութեան մէջ.
9 Իրաւի որ նորա փրկութիւնը մօտիկ է նորանից վախեցողներին, որ փառք բնակուի մեր երկրումը։
10 Ողորմութիւն եւ ճշմարտութիւն իրար կհանդիպեն. արդարութիւն եւ խաղաղութիւն իրար կհամբուրեն։
11 Ճշմարտութիւն կբուսնի երկրից, եւ արդարութիւն վայր կնայի երկնքիցը։
12 Տէրը բարիք էլ կտայ, եւ մեր երկիրը կտայ իր պտուղը։
13 Արդարութիւնը նորա առաջից կգնայ, եւ նա իր քայլերը կդնէ նորա ճանապարհի վերայ։
1 Դաւիթի Աղօթք։ Տէր, խոնարհեցրու քո ականջը եւ պատասխանիր ինձ. Որովհետեւ աղքատ եմ ես եւ խեղճ։
2 Պահիր իմ անձը, որ ես մաքուր եմ. Փրկիր, ով իմ Աստուած, քո ծառային, որ քեզ է յուսացած։
3 Ողորմիր ինձ, Տէր, որ դէպի քեզ եմ կանչում ամեն օր։
4 Ուրախ արա քո ծառայի անձը. որ դէպի քեզ եմ բարձրացնում իմ անձը, ով Տէր։
5 Որովհետեւ դու, Տէր, բարի ես եւ ներող, եւ ողորմութիւնով հարուստ բոլոր քեզ կանչողներին։
6 Ականջ դիր իմ աղօթքին, ով Տէր. Եւ մտիկ արա իմ աղաչանքի ձայնին։
7 Իմ նեղութեան օրը դէպի քեզ եմ կանչում. Որովհետեւ դու լսում ես ինձ։
8 Քեզ նմանը չկայ աստուածների մէջ, Տէր, եւ չկայ քո գործքերի պէս։
9 Ամեն ազգերն, որ արիր, կգան եւ երկրպագութիւն կանեն քո առաջին, Տէր. Եւ քո անունին փառք կտան։
10 Որովհետեւ դու մեծ ես եւ հրաշք գործող. դու ես միայն Աստուած։
11 Տէր, ցոյց տուր ինձ քո ճանապարհը, որ գնամ քո ճշմարտութեան մէջ. Միացրու իմ սիրտը որ քո անունիցը վախենայ։
12 Կգոհանամ քեզանից, տէր՝ իմ Աստուած, բոլոր սրտով. Եւ յաւիտեան կփառաւորեմ քո անունը։
13 Որովհետեւ քո ողորմութիւնը մեծ է ինձ վերայ. Եւ դու փրկեցիր իմ անձը ներքեւի դժոխքիցը։
14 Ով Աստուած, ամբարտաւանները վեր կացան ինձ դէմ եւ բռնաւորների ժողովքը ուզում է իմ անձը. Եւ քեզ չեն դնում իրանց առաջին։
15 Բայց դու, ով Տէր, գթած Աստուած ես եւ ողորմած, երկայնամիտ եւ հարուստ քաղցրութիւնով եւ ճշմարտութիւնով։
16 Նայիր ինձ վերայ եւ ողորմիր ինձ. Քո զօրութիւնը տուր քո ծառային, եւ փրկիր քո աղախնի որդիին։
17 Նշան արա ինձ վերայ բարութեան համար, որ ինձ ատողները տեսնեն եւ ամաչեն. Նորա համար դու, Տէր, օգնեցիր եւ մխիթարեցիր ինձ։
1 Կորխի որդկանցը. Սաղմոս. Երգ։ Նորա հիմունքը սուրբ սարերի վերայ են։
2 Տէրը սիրում է Սիօնի դռները աւելի քան Յակոբի բնակարանները։
3 Փառաւոր բաներ են պատմվում քեզանից, ով Աստուծոյ քաղաք։ (Սէլա։)
4 Ռահաբին եւ Բաբիլոնին կյիշեմ նորանց մէջ որ ճանաչում են ինձ. Ահա Փղշտացիք եւ Տիւրոսը Քուշի հետ. Սա այնտեղ է ծնուած։
5 Եւ Սիօնի համար կասուի՝ այս մարդը եւ այն մարդը նորանում է ծնուած. Եւ ինքը Բարձրեալը նորա հիմունքը հաստատեց։
6 Տէրն ազգերին գրելիս կպատմէ՝ սա այնտեղ է ծնուած։ (Սէլա։)
7 Եւ երգիչները՝ ինչպէս որ պար բռնողները կասեն՝ Իմ ամեն աղբիւրները քեզանում են։
1 Երգ. Կորխի որդկանց Սաղմոս. Երգողների գլխաւորին Մախալաթ լէանօթի վերայ. Եզարհեցի Եմանի երգ։ Ով Տէր՝ իմ փրկութեան Աստուած, ցերեկը կանչում եմ, եւ գիշերը քո առաջին եմ։
2 Թող իմ աղօթքը քո առաջը գայ. Խոնարհեցրու քո ականջը դէպի իմ աղաղակը։
3 Որովհետեւ իմ անձը լցուեցաւ չարիքներով, եւ կեանքս մօտեցաւ դժոխքին։
4 Ես գերեզմանի մէջ իջնողների հետ համարուեցայ. Եղայ ինչպէս մի մարդ որ ոյժ չունի։
5 Մեռելների մէջ թուլացածի պէս եմ. Ինչպէս խոցուածներ, որ գերեզմանումը ընկած են, որ նորանց այլ եւս չես յիշում, եւ երեսից գցուած են քո ձեռքիցը։
6 Դու ինձ ներքի փոսի մէջ դրիր՝ խաւար եւ խոր տեղերի մէջ։
7 Քո սրտմտութիւնը հաստատուեցաւ ինձ վերայ, եւ քո ալիքներովը նեղեցիր ինձ։ (Սէլա։)
8 Իմ ճանաչներին հեռացրիր ինձանից եւ ինձ գարշելի արիր նորանց համար. փակուած եմ եւ չեմ դուրս գալիս։
9 Աչքս մաշուեցաւ խեղճութեան պատճառով. Կանչում եմ դէպի քեզ, Տէր, բոլոր օրը. մեկնում եմ իմ ձեռքը դէպի քեզ։
10 Մի՞թէ մեռելների վերայ ես հրաշք անելու. Մի՞թէ մահացածները վեր կկենան եւ քեզանից կգոհանան։ (Սէլա։)
11 Մի՞թէ գերեզմանումը կպատմեն քո ողորմութիւնը, եւ քո ճշմարտութիւնը կորստի մէջ։
12 Մի՞թէ խաւարի մէջ կճանաչուին քո հրաշքները, եւ արդարութիւնը մոռացութեան երկրումը։
13 Բայց ես դէպի քեզ եմ աղաղակում, Տէր. Եւ իմ աղօթքը կանուխ առաւօտանց գալիս է քեզ մօտ։
14 Տէր, ի՞նչու ես իմ անձը երեսից գցում. երեսդ թագցնո՞ւմ ես ինձանից։
15 Ես աղքատ եմ եւ մեռնում եմ իմ մանկութիւնիցը. քո զարհուրանքը քաշեցի, եւ յոյսս կտրուած է։
16 Քո սրտմտութիւնը հասաւ ինձ վերայ, քո զարհուրանքները կորցնում են ինձ։
17 Նորանք ամեն օր ջրի նման պատում են ինձ. պատում են ինձ մէկ տեղ։
18 Դու հեռացրիր ինձանից բարեկամիս եւ մօտաւորիս. Իմ ճանաչները խաւարի մէջ են։
1 Եզրահեցի Եթանի Երգ։ Յաւիտեան կօրհնեմ Տիրոջ ողորմութիւնը. ազգից ազգ կպատմեմ իմ բերանովը քո ճշմարտութիւնը։
2 Որովհետեւ ես ասեցի՝ Ողորմութիւնը յաւիտեան հիմնուած է, դու երկնքումը հաստատում ես քո ճշմարտութիւնը։
3 Ես ուխտ դրի իմ ընտրուածի հետ. երդում արի իմ Դաւիթ ծառայի համար։
4 Մինչեւ յաւիտեան կհաստատեմ քո զաւակը, եւ ազգից ազգ կհիմնեմ քո աթոռը։ (Սէլա։)
5 Եւ երկինքը կփառաւորեն քո հրաշքները, Տէր. Եւ սուրբերի ժողովքումը՝ քո ճշմարտութիւնը։
6 Որովհետեւ ո՞վ կայ երկնքումը՝ որ հաւասար լինի Տիրոջը, եւ աստուածների որդկանց մէջ, որ նման լինի Տիրոջը։
7 Աստուած զարհուրելի է սուրբերի ժողովքումը, եւ ահաւոր ամեն նորան շրջապատողների մօտ։
8 Ով Եհովայ՝ Զօրաց Աստուած, ո՞վ է քեզ պէս զօրաւոր տէր. Եւ քո ճշմարտութիւնը քո չորս կողմովն է։
9 Դու տիրապետում ես ծովի զօրութեան վերայ. Երբոր բարձրանում են նորա կոհակները՝ դու խոնարհեցնում ես նորանց։
10 Դու փշրեցիր Ռահաբին խոցուածի նման, քո բազուկի զօրութիւնովը ցրուեցիր քո թշնամիներին։
11 Քո են երկինքը, քո է նաեւ երկիրը. Դու հիմնեցիր աշխարհքը եւ նորա լիութիւնը։
12 Դու արիր հիւսիսը եւ հարաւը. Թափօրն ու Հերմոնը ցնծում են քո անունովը։
13 Քո է ուժեղ բազուկը. Քո ձեռքը զօրաւոր է եւ քո աջը բարձր։
14 Արդարութիւն եւ իրաւունք են քո աթոռի հաստատութիւնը, ողորմութիւն եւ ճշմարտութիւն գնում են քո երեսի առաջից.
15 Երանի այն ժողովրդին, որ գիտէ փողերի ձայնը. Ով Տէր, նորանք քո երեսի լուսովը կգնան։
16 Քո անունովն ամեն օր կցնծան, եւ քո արդարութիւնովը կբարձրանան։
17 Որովհետեւ դու ես նորանց զօրութեան փառքը. Եւ քո հաճութիւնովը կբարձրանայ մեր եղջիւրը։
18 Որովհետեւ Տէրը մեր վահանն է եւ իսրայէլի սուրբը՝ մեր թագաւորը։
19 Այն ժամանակը տեսիլքով խօսեցիր քո սուրբի հետ. Եւ ասեցիր՝ Օգնութիւն դրի զօրաւորի վերայ. բարձրացրի ընտրուածին ժողովրդի միջիցը։
20 Իմ Դաւիթ ծառային գտայ, իմ սուրբ իւղովն օծեցի նորան.
21 Որ իմ ձեռքը կհաստատէ նորան, եւ բազուկս կզօրացնէ նորան։
22 Թշնամին չի նեղացնիլ նորան, եւ անօրէնութեան որդին չի չարչարիլ նորան։
23 Բայց ես կփշրեմ նորա թշնամիներին նորա երեսի առաջին, եւ կզարկեմ նորա ատողներին։
24 Եւ իմ ճշմարտութիւնն ու իմ ողորմութիւնը նորա հետ կլինի, եւ իմ անունովը կբարձրանայ նորա եղջիւրը։
25 Եւ նորա ձեռքը կդնեմ ծովի մէջ, եւ նորա աջ ձեռքը գետերի մէջ։
26 Նա դէպի ինձ կկանչէ, Դու ես իմ Հայրը, ով իմ Աստուած եւ իմ փրկութեան Վէմ։
27 Եւ ես առաջինեկ կդնեմ նորան՝ երկրի թագաւորների վերա բարձրացած.
28 Յաւիտեան կպահեմ նորա համար իմ ողորմութիւնը. Եւ իմ ուխտը հաւատարիմ կլինի նորա հետ։
29 Եւ ես յաւիտեան կհաստատեմ նորա զաւակին. Եւ նորա աթոռը ինչպէս երկնքի օրերը։
30 Եթէ նորա որդիքն իմ օրէնքը թողեն, եւ իմ իրաւունքի մէջ չգնան,
31 Եթէ նորանք իմ հրամաններն անարգեն, եւ իմ պատուիրանքները չպահեն.
32 Ապա գաւազանով կպատժեմ նորանց անօրէնութիւնը, եւ ծեծելով նորանց անիրաւութիւնը։
33 Բայց իմ ողորմութիւնը չեմ կտրիլ նորանից, եւ իմ հաւատարմութիւնը չեմ դրժիլ։
34 Իմ ուխտը չեմ անարգիլ եւ իմ շրթունքներիցը դուրս եկածը չեմ փոխիլ։
35 Մէկ անգամ երդում եմ արել իմ սրբութիւնովը, թէ սուտ չեմ ասիլ Դաւիթին։
36 Նորա զաւակը յաւիտեան պիտի լինի, եւ նորա աթոռը ինչպէս արեգակն իմ առաջին։
37 Ինչպէս լուսինը յաւիտեան հաստատ պիտի լինի, եւ ինչպէս վկան ամպերումը՝ հաւատարիմ։ (Սէլա։)
38 Բայց հիմա երեսից գցեցիր եւ անարգեցիր, բարկացար քո օծեալին վերայ։
39 Քո ծառայի ուխտը փչացրիր. նորա պսակը գետնի տալով պղծեցիր։
40 Նորա ամեն պարիսպները քանդեցիր, նորա ամուր տեղերն աւերակ արիր։
41 Բոլոր ճանապարհովը անցնողները կողոպտում են նորան. նա նախատինք եղաւ իր հարեւանների առաջին։
42 Նորանեղացնողների աջ ձեռքը բարձրացրիր. Նորա ամեն թշնամիներին ուրախացրիր։
43 Նաեւ նորա սրի բերանը ետ դարձրիր, եւ պատերազմի մէջ չհաստատեցիր նորան։
44 Նորա փառաւորութիւնը հանգեցրիր, եւ նորա աթոռը գետինը գցեցիր։
45 Նորա երիտասարդութեան օրերը կարճեցրիր, ամօթով ծածկեցիր նորան։ (Սէլա։)
46 Տէր, մինչեւ ե՞րբ կթագցնես քո անձը, եւ քո սրտմտութիւնը կրակի պէս կբորբոքուի՞։
47 Յիշիր թէ ի՜նչ անցաւոր եմ, եւ քանի՜ ունայն ստեղծեցիր մարդկանց ամեն որդիքը։
48 Ո՜վ է այն մարդը որ ապրի եւ մահ չտեսնէ. Եւ իր անձը դժոխքի ձեռիցը փրկէ։ (Սէլա։)
49 Ո՞ւր է քո առաջի ողորմութիւնը, Տէր. որ երդում արիր Դաւիթին քո ճշմարտութիւնովը։
50 Յիշիր, Տէր, քո ծառաների նախատինքը, որ իմ ծոցումը քաշում եմ ամեն զօրաւոր ազգերիցը.
51 Որ նորանով քո թշնամիներն անարգում են, Տէր, որ նորանով անարգում են քո օծեալի քայլերը։
52 Օրհնեալ է Տէրը յաւիտեան։ Ամէն եւ ամէն։
1 Աստուծոյ մարդ Մովսէսի Աղօթք։ Ով Տէր, դու մեզ համար ապաւէն ես ազգից մինչեւ ազգ։
2 Դեռ որ սարերը չէին ծնուած, եւ երկիրս ու աշխարհքս չէիր ստեղծել. Յաւիտենից մինչեւ յաւիտեան դու ես Աստուած։
3 Դու մարդին փոշի ես դարձնում եւ ասում՝ ետ դարձէք, մարդկանց որդիք։
4 Որովհետեւ հազար տարին քո առաջին ինչպէս երէկուան օրն է, որ անց կացաւ. Եւ ինչպէս մին պահ գիշերումը։
5 Ջրհեղեղով ողողում ես նորանց, եւ նորանք քուն են լինում. ինչպէս խոտ, որ առաւօտանց կանանչանում է։
6 Առաւօտանց ծաղկում է եւ անցնում. Իրիկունը կտրվում է եւ չորանում։
7 Որովհետեւ մաշուեցանք քո բարկութիւնովը, եւ քո սրտմտութիւնովը շփոթուեցանք։
8 Մեր անօրէնութիւնները դրիր քո առաջին, մեր ծածուկ մեղքերը քո երեսի լուսի մէջ.
9 Որովհետեւ մեր բոլոր օրերը փչանում են քո բարկութիւնովը. Մեր տարիներն անց ենք կացնում ինչպէս ափեղցփեղ խօսք։
10 Մեր տարիների օրերը եօթանասուն տարի են, եւ եթէ զօրութիւնով ութսուն տարի էլ լինին, նորանց փառքն աշխատանք է եւ ցաւ. Որովհետեւ շուտով է անց կենում, եւ մենք թռչում ենք։
11 Ո՞վ գիտէ քո բարկութեան զօրութիւնը, եւ քո սրտմտութիւնը՝ քո վախի պէս։
12 Սովորեցրու մեզ, որ այնպէս համարենք մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենք։
13 Դարձիր, Տէր, մինչեւ ե՞րբ. խղճացիր քո ծառաների վերայ։
14 Կշտացրու մեզ առաւօտանց քո ողորմութիւնովը որ ցնծանք եւ ուրախ լինինք մեր ամեն օրերումը։
15 Ուրախացրու մեզ այն օրերի չափովը, որ տրտմացրիր մեզ. Այն տարիների չափովը, որ նեղութիւն տեսանք։
16 Թող երեւի քո ծառաներին քո գործը, եւ քո փառքը նորանց որդկանցը։
17 Եւ մեր Աստուծոյ վայելչութիւնը լինի մեզ վերայ. Եւ մեր ձեռքի գործերը հաստատիր մեզանում, եւ մեր ձեռքի գործը հաստատիր։
1 Բարձրեալի ծածկոցի տակ բնակողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում։
2 Ես կասեմ Տիրոջը. Իմ ապաւէն եւ իմ ամրոց, իմ Աստուած, որին ես յուսացած եմ։
3 Որովհետեւ նա կփրկէ քեզ որսողի որոգայթիցը, չար ժանտամահիցը։
4 Նա կծածկէ քեզ իր փետուրներովը, նորա թեւերի տակ ապահով կլինիս. Նորա ճշմարտութիւնը ասպար է եւ զրահ։
5 Դու չես վախենալ գիշերի զարհուրանքից. Այն նետիցը որ թռչում է ցերեկը։
6 Այն ժանտախտիցը, որ խաւարումը շուռ է գալիս. Այն հարուածիցը, որ սատկեցնում է կէս օրումը։
7 Հազար հոգի քո կողմիցը կընկնեն, եւ տասն հազար՝ քո աջ կողմիցը. Բայց քեզ չի մօտենալ։
8 Միայն քո աչքերովը կնայիս, եւ ամբարիշտների հատուցումը կտեսնես։
9 Որովհետեւ դու ես, Տէր, իմ յոյսը. Դու Բարձրեալին քեզ ապաւէն արիր.
10 Քեզ չար բան չի հասնիլ. Եւ նեղութիւն չի մօտենալ քո բնակարանին։
11 Որովհետեւ իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներումը։
12 նորանք ձեռների վերայ կառնեն քեզ, որ քո ոտը քարի չդպցնես։
13 Առիւծների եւ իժերի վերայ կգնաս. Առիւծի կորիւններին եւ վիշապին ոտով կոխ կտաս։
14 Որովհետեւ նա ինձ ցանկացաւ՝ եւ ես կփրկեմ նորան. Ես բարձր կանեմ նորան, որ նա ճանաչում է իմ անունը։
15 Նա կկանչէ դէպի ինձ՝ եւ ես կլսեմ նորան. ես նորա հետ կլինիմ նեղութեան մէջ. Կապրեցնեմ նորան եւ փառաւոր կանեմ նորան։
16 Երկայն օրերով կկշտացնեմ նորան. Եւ իմ փրկութիւնը ցոյց կտամ նորան։
1 Սաղմոս. Երգ. Շաբաթ օրուայ համար։ Բարի է գոհանալ Տէրիցը, եւ սաղմոս ասել քո անունին, ով բարձրեալ։
2 Առաւօտանց պատմել քո ողորմութիւնը, եւ գիշերը քո ճշմարտութիւնը.
3 Տասնաղեայ նուագարանով եւ սողմոսարանով. Օրհնութեան ձայնով քնարի հետ։
4 Որովհետեւ դու, Տէր, ուրախացրիր ինձ քո գործերովը. Քո ձեռքի գործերովը ցնծում եմ։
5 Ով Տէր, քանի՜ մեծ են քո գործերը. շատ խո՜ր են քո խորհուրդները,
6 Յիմար մարդը չէ իմանում, եւ անմիտը չէ հասկանում այս։
7 Ամբարիշտները խոտի պէս բուսնելիս՝ ծաղկում են բոլոր անօրէնութիւն գործողները, որ սատկեն յաւիտեանս յաւիտենից։
8 Բայց դու, Տէր, բարձր ես յաւիտեան։
9 Որովհետեւ ահա քո թշնամիները, Տէր, ահա քո թշնամիները կկորչեն. Եւ կցրուին բոլոր անօրէնութիւն գործողները։
10 Բայց իմ եղջիւրը կբարձրացնես ինչպէս միեղջերուինը. Ես օծուած եմ նոր իւղով։
11 Եւ իմ աչքը կնայի իմ թշնամիների վերայ. Եւ ականջս կլսէ այն չարագործների մասին, որ վեր կացան ինձ վերայ։
12 Արդարը արմաւենիի պէս կբուսնի. Լիբանանի մայրին պէս կմեծանայ։
13 Տիրոջ տան մէջ տնկուածները մեր Աստուծոյ սրահներումը կբուսնեն։
14 Ծերութեան մէջ էլ պտուղ կբերեն. Պարարտ եւ դալար կլինին.
15 Որ պատմեն, թէ ուղիղ է Տէրը՝ իմ վէմը, եւ անիրաւութիւն չկայ նորանում։
1 Տէրը թագաւոր է. նա մեծափառութիւն է հագած. Տէրը զօրութիւն է հագած եւ իր մէջքը կապած է. Սորա համար աշխարհքը հաստատ է եւ չէ շարժվում։
2 Հաստատ է քո աթոռը սկզբիցը. Յաւիտենից ես դու։
3 Գետերը բարձրացնում են, Տէր, գետերը բարձրացնում են իրանց ձայնը, գետերը բարձրացնում են իրանց գոռոցը։
4 Շատ ջրերի ձայնիցը աւելի զօրաւոր են ծովի ալիքները. Աւելի զօրաւոր է Տէրը բարձրութեան մէջ։
5 Քո վկայութիւնները շատ հաւատարիմ են. Քո տանը վայելուչ է սրբութիւն, ով Տէր, երկայն օրերով։
1 Ով Տէր՝ վրէժխնդրութեան Աստուած, ով վրէժխնդրութեան Աստուած, յայտնուիր։
2 Բարձրացիր, ով երկրի Դատաւոր, հատուցում տուր ամբարտաւաններին։
3 Ով Տէր, ամբարիշտները՝ մինչեւ ե՞րբ, ամբարիշտները մինչեւ ե՞րբ կպարծենան։
4 Նորանք բղխում եւ խօսում են գոռոզ բաներ. Բոլոր անօրէնութիւն գործողները պարծենում են։
5 Տէր, նորանք կոխ են տալիս քո ժողովուրդը. Եւ նեղացնում են քո ժառանգութիւնը։
6 Սպանում են որբեւայրիին եւ պանդուխտին. Եւ որբերին կոտորում են.
7 Եւ ասում. Տէրը չէ տեսնում, եւ Յակոբի Աստուածը չէ իմանում։
8 Իմացէք, ով յիմարներ ժողովրդի մէջ. Եւ դուք, ո՜վ անմիտներ, ե՞րբ կհասկնաք։
9 Մի՞թէ ականջը տնկողը չի լսիլ. Կամ թէ աչքը ստեղծողը չի՞տեսնիլ։
10 Մի՞թէ ազգերը խրատողը չի յանդիմանիլ. Նա որ մարդիս գիտութիւն է սովորեցնում։
11 Տէրը ճանաչում է մարդկանց խորհուրդները, որ ունայն են։
12 Երանի այն մարդին որ դու խրատում ես նորան, ով Տէր. Եւ քո օրէնքիցը սովորեցնում ես նորան.
13 Որ հանգստացնես նորան չարութեան օրերիցը. Մինչեւ որ հոր փորուի ամբարշտի համար։
14 Որովհետեւ տէրը երեսից չէ գցում իր ժողովուրդը, եւ չէ թողում իր ժառանգութիւնը։
15 Որ դատաստանը դէպի արդարութիւն դառնայ. Եւ նորա ետեւից կգնան բոլոր սրտով ուղիղները։
16 Ո՞վ վեր կկենայ ինձ հետ չարերի դէմ. Ո՞վ ինձ հետ կկանգնի նորանց դէմ որ անօրէնութիւն են գործում։
17 Եթէ Տէրն օգնութիւն չլինէր ինձ, քիչ կմնար որ իմ անձը լռութեան մէջ բնակուէր։
18 Եթէ ասում եմ. Ոտս դողդողում է. Տէր, քո ողորմութիւնը հաստատում է ինձ։
19 Իմ հոգերն իմ սրտումը շատանալիս՝ քո մխիթարութիւններն ուրախացնում են ինձ։
20 Մի՞թէ անօրէնութեան աթոռը քեզ հետ հաղորդակից է, որ չարիք է շինում հրամանի դէմ։
21 Նորանք ժողովվում են արդարի անձի դէմ, եւ անմեղի արիւնը դատապարտում։
22 Բայց Տէրն ինձ ապաւէն է, եւ իմ Աստուածն է իմ յոյսի վէմը։
23 Եւ նա նորանց կհատուցանէ իրանց անօրէնութեան պէս. Եւ իրանց չարութիւնովը կջնջէ նորանց. Մեր Տէր Աստուածը կջնջէ նորանց։
1 Եկէք ցնծանք Տէրովը. աղաղակենք դէպի մեր փրկութեան Վէմը։
2 Թող գոհութիւն տալով գանք նորա երեսի առաջը, սաղմոսներով աղաղակենք դէպի նա։
3 Որովհետեւ Տէրը մեծ Աստուած է, եւ մեծ թագաւոր՝ ամեն աստուածների վերայ։
4 Որ նորա ձեռքին են երկրի խորքերը. Եւ սարերի բարձրութիւնները նորանն են։
5 Որ նորանն է ծովը, եւ նա արաւ նորան. Եւ նորա ձեռքերն ստեղծեցին ցամաքը։
6 Եկէք երկրպագութիւն անենք եւ երեսի վերայ ընկնենք. ծունր դնենք մեզ ստեղծող Տիրոջ առաջին.
7 Որովհետեւ նա է մեր Աստուածը, եւ մենք նորա արօտի ժողովուրդը եւ նորա ձեռքի ոչխարներն ենք. այսօր եթէ նորա ձայնը լսէք,
8 Մի պնդացնէք ձեր սրտերը ինչպէս Մերիբայումը, ինչպէս փորձութեան օրումը անապատի մէջ։
9 Ուր որ ձեր հայրերը փորձեցին ինձ. Քննեցին ինձ թէեւ իմ գործերը տեսան։
10 Քառասուն տարի զզուեցայ այն ազգիցը. Եւ ասեցի՝ նորանք այնպիսի ժողովուրդ են որ մոլորուած են սրտով. Նորանք չեն ճանաչում իմ ճանապարհները.
11 Որ երդում արի իմ բարկութիւնումը, թէ նորանք չեն մտնիլ իմ հանգստութիւնը։
1 Տիրոջը նոր երգ երգեցէք. Երգեցէք Տիրոջը ամեն երկիր։
2 Երգեցէք Տիրոջը. Օրհնեցէք նորա անունը. Քարոզեցէք օրէ ցօր նորա փրկութիւնը։
3 Պատմեցէք հեթանոսների մէջ նորա փառքը, ամեն ազգերի մէջ նորա հրաշքները։
4 Որովհետեւ Տէրը մեծ է եւ շատ օրհնուած. ահաւոր է նա ամեն աստուածների վերայ։
5 Որովհետեւ ազգերի բոլոր աստուածները կուռքեր են, բայց Տէրն արաւ երկինքը։
6 Փառք եւ մեծութիւն կայ նորա առաջին. Զօրութիւն եւ գեղեցկութիւն նորա սրբութեան մէջ։
7 Տուէք Տիրոջը, ով ազգերի ցեղեր, տուէք Տիրոջը փառք եւ զօրութիւն։
8 Տուէք Տիրոջը նորա անունի փառքը. Ընծայ բերէք, եւ մտէք նորա սրահները։
9 Երկրպագութիւն արէք Տիրոջըսուրբ զարդարանքով. Վախեցէք նորա երեսիցը, ով ամեն երկիր։
10 Ասեցէք հեթանոսների մէջ՝ Տէրն է թագաւոր. Սորա համար աշխարհքը հաստատ է, չէ շարժվում. նա ժողովուրդները կդատէ ուղղութիւնով։
11 Երկինքը թող ուրախ լինի եւ երկիրը ցնծայ. ծովը գոռգոռայ իր լիութիւնովը։
12 Դաշտն ուրախանայ եւ ամենն որ նորանում կայ. Թող ցնծան անտառի ամեն ծառերը.
13 Տիրոջը առաջին, որ նա գալիս է՝ գալիս է որ երկիրը դատէ. նա աշխարհքը կդատէ արդարութիւնով, եւ իր ժողովուրդներին իր ճշմարտութիւնովը։
1 Տէրն է թագաւոր թող երկիրը ցնծայ եւ շատ կղզիներն ուրախ լինին։
2 Ամպ եւ մառախուղ կայ նորա չորս կողմովը. արդարութիւն եւ իրաւունք նորա աթոռի հիմունքն են։
3 Կրակ է գնում նորա առջեւից. Եւ չորս կողմովը այրում է նորա թշնամիներին։
4 Նորա փայլակները լուսաւորում են աշխարհքը. Երկիրը տեսնում է եւ դողում։
5 Սարերը մոմի պէս հալվում են տիրոջ երեսիցը, ամեն երկիր՝ Տիրոջ երեսիցը։
6 Երկինքներն պատմում են նորա արդարութիւնը. Եւ բոլոր ժողովուրդները տեսնում են նորա փառքը։
7 Թող ամաչեն բոլոր կուռքերի ծառայողները, որ պարծենում են փուչ կուռքերով. բոլոր աստուածները նորան երկրպագութիւն անեն։
8 Սիօնը լսում է եւ ուրախանում է եւ Յուդայի աղջիկները ցնծում են, քո իրաւունքի համար, Տէր։
9 Որովհետեւ դու, ով Տէր, բարձրեալ ես բոլոր երկրի վերայ, շատ բարձրացար բոլոր աստուածների վերայ։
10 Ով Տիրոջը սիրողներ, ատեցէք չարը. նա պահում է իր սուրբերին անձերը. ամբարիշտների ձեռքիցը կփրկէ նորանց։
11 Լոյս է ծագում արդարին, եւ ուրախութիւն՝ սրտով ուղիղներին։
12 Ուրախացէք Տէրովը, ով արդարներ, եւ օրհնեցէք նորա սուրբ յիշատակը։
1 Սաղմոս։ Տիրոջը նոր երգ երգեցէք. Որ նա հրաշքներ արաւ. Փրկեց նորան նորա աջ ձեռքը եւ նորա սուրբ բազուկը։
2 Տէրը ճանաչեցրեց իր փրկութիւնը. Եւ ազգերի աչքի առաջին յայտնեց իր արդարութիւնը։
3 Նա յիշեց իր ողորմութիւնը եւ իր ճշմարտութիւնը Իսրայէլի տան վերայ. երկրի ամեն ծայրերը տեսան մեր Աստուծոյ փրկութիւնը։
4 Ցնծացէք Տիրոջ առաջին, ով ամեն երկիր. Օրհնեցէք, եւ երգեցէք, եւ սաղմոս ասեցէք։
5 Սաղմոս ասեցէք Տիրոջը քնարով. Քանորվ եւ սաղմոսների ձայնով։
6 Փողով եւ շեփորի ձայնով ցնծացէք Եհովայ թագաւորի առաջին։
7 Թող գոռայ ծովը եւ նորա լիութիւնը. Աշխարհքը եւ նորանում բնակողները։
8 Գետերը ծափ տան ձեռքով. Սարերը միասին ցնծան,
9 Տիրոջ առաջին. որ նա գալիս է երկիրը դատելու, նա կդատէ աշխարհքը արդարութիւնով, եւ ժողովուրդներին՝ ուղղութիւնով։
1 Տէրն է թագաւոր. Ժողովուրդները թող շփոթուին. նա նստում է քերովբէների վերայ՝ թող երկիրը շարժուի։
2 Տէրը մեծ է Սիօնումը. Եւ նա բարձր է ամեն ժողովուրդների վերայ։
3 Թող օրհնեն քո մեծ եւ ահաւոր անունը. Որ սուրբ է։
4 Եւ թագաւորի զօրութիւնը իրաւունք է սիրում. Դու հաստատեցիր ուղիղ կարգը. Դու իրաւունք եւ արդարութիւն արիր Յակոբի մէջ։
5 Բարձր արէք մեր Տէր Աստուծուն. Եւ երկրպագութիւն արէք նորա ոտների պատուանդանի առաջին. նա սուրբ է։
6 Մովսէսը եւ Ահարօնը նորա քահանաների մէջ, եւ Սամուէլը նորա անունը կանչողների մէջ, դէպի Տէրը կանչեցին եւ նա լսեց նորանց։
7 Ամպի սիւնումը նա խօսում էր նորանց հետ. Նորանք պահում էին նորա վկայութիւնները եւ օրէնքը որ տուաւ նորանց։
8 Ով Տէր՝ մեր Աստուածը, դու որ լսում էիր նորանց. Դու նորանց համար ներող Աստուած էիր, թէեւ վրէժ խնդրող՝ նորանց գործերի համար։
9 Բարձր արէք մեր Տէր Աստուծուն եւ երկրպագութիւն արէք դէպի նորա սուրբ սարը, որ մեր Տէր Աստուածը սուրբ է։
1 Գոհութեան համար Սաղմոս։ Աղաղակեցէք դէպի Տէրը, ով ամեն երկիր։
2 Ծառայեցէք Տիրոջն ուրախութիւնով. Եկէք նորա երեսի առաջը ցնծութիւնով։
3 Ճանաչեցէք որ Տէրն է Աստուած. նա արաւ մեզ, եւ ոչ թէ մենք, որ մենք նորա ժողովուրդը եւ նորա արօտի ոչխարներն ենք։
4 Մտէք նորա դռները գոհութիւնով, նորա սրահները փառաբանութիւնով. Գոհացէք նորանից և օրհնեցէք նորա անունը։
5 Որովհետեւ Տէրը բարի է եւ նորա ողորմութիւնը յաւիտեան. Եւ նորա ճշմարտութիւնը ազգից մինչեւ ազգ։
1 Դաւիթի Սաղմոս։ Ողորմութիւն եւ իրաւունք երգեմ. Քեզ, ով Տէր, սաղմոս ասեմ։
2 Իմաստութիւնով կգնամ կատարելութեան ճանապարհում. Ե՞րբ կգաս ինձ մօտ. իմ սրտի անմեղութիւնովը կգնամ իմ տան մէջ։
3 Իմ աչքի առաջին չար բան չեմ դնիլ. անօրէնութիւն գործողին աոտւմ եմ. Նա ինձ չմօտենայ։
4 Ծուռ սիրտը պէտք է հեռանայ ինձանից. չարին չեմ ճանաչիլ։
5 Նա որ ծածուկ բամբասում է իր ընկերի դէմ, նորան կջնջեմ. նա որ ամբարտաւան է աչքերով եւ հպարտ սրտով, նորան չեմ կարող համբերել։
6 Իմ աչքերը երկրի հաւատարիմների վերայ է, որ ինձ հետ բնակուեն. անմեղ ճանապարհ գնացողը կծառայէ ինձ։
7 Նենգութիւն անողը չի բնակուիլ իմ տան մէջ. Նա որ սուտ է խօսում՝ հաստատ չի մնալ իմ աչքի առաջին։
8 Առաւօտանց կջնջեմ երկրի ամեն ամբարիշտներին, որ Տիրոջ քաղաքիցը սատկեցնեմ բոլոր անօրէնութիւն գործողներին։
1 Աղքատի աղօթքը, երբոր մաշվում եւ Տիրոջ առաջին թափում է իր ցաւը։ Ով Տէր, լսիր իմ աղօթքը, եւ իմ աղաղակը թող քեզ մօտ գայ։
2 Մի թագցնիր երեսդ ինձանից իմ նեղութեան օրը, խոնարհեցրու ականջդ ինձ մօտ. Այն օրը որ կանչեմ՝ շուտով պատասխան տուր ինձ։
3 Որովհետեւ իմ օրերը ծուխի պէս վերջացան եւ իմ ոսկորները չոր խռիւի պէս այրուեցան։
4 Սիրտս կոտրուեցաւ եւ ցամաքեց խոտի նման. Որ հաց ուտելս էլ մոռացայ։
5 Հառաչանքիս ձայնիցը ոսկորս իմ մարմնիս կպաւ։
6 Ես նմանեցի անապատի հաւալուսին, աւերակների բուին պէս եղայ։
7 Անքուն մնացի եւ նման եղայ կտուրի վերայ մինակ ծտի։
8 Ամեն օր նախատում են ինձ իմ թշնամիները, ինձ դէմ կատաղածները երդում են անում ինձանով։
9 Որովհետեւ մոխիրը ուտում եմ հացի պէս ու խմելիքս արտասուքի հետ եմ խառնում,
10 Քո բարկութեան եւ սրտմտութեան համար, որ դու ինձ վեր առար եւ դէն գցեցիր։
11 Իմ օրերը երկարացած շուքի պէս են, եւ ես խոտի պէս չորացայ։
12 Բայց դու, Տէր, յաւիտեան կաս, եւ քո յիշատակը ազգից մինչեւ ազգ։
13 Դու վեր կկենաս, Սիօնին կողորմես. Որովհետեւ ժամանկ է նորան ողորմելու. որովհետեւ որոշուած ժամանակը հասաւ։
14 Որովհետեւ քո ծառաները հաւանեցին նորա քարերին, եւ նորա փոշիին խեղճ են գալիս։
15 Ապա հեթանոսները կվախենան Տիրոջ անունիցը, եւ երկրի բոլոր թագաւորները քո փառքիցը։
16 Որ Տէրը շինեց Սիօնը, երեւեցաւ իր փառքովը։
17 Նա մտիկ է տալիս խեղճերի աղօթքին, եւ չէ անարգում նորանց աղօթքը։
18 Սա պիտի գրուի եկող ազգի համար. Եւ ստեղծուելու ժողովուրդը Տիրոջը կգովէ։
19 Որ նա իր սրբութեան բարձրութիւնիցը մտիկ է տալիս. Տէրը երկնքիցը նայում է երկրի վերայ։
20 Որ լսէ կապուածի հառաչանքը, եւ արձակէ մահի որդկանցը։
21 Որ պատմեն Սիօնումը Տիրոջ անունը, եւ նորա գովասանքը՝ Երուսաղէմումը։
22 Երբոր մէկտեղ կժողովուեն ժողովուրդները եւ թագաւորութիւնները՝ Տիրոջը ծառայելու համար։
23 Նա թուլացրեց ճանապարհումը իմ զօրութիւնը. Եւ կարճացրեց իմ օրերը։
24 Ես ասեցի. Ով Աստուած իմ, վեր մի առնիր ինձ իմ օրերի կէսումը. քո տարիները ազգից մինչեւ ազգ են։
25 Առաջուց երկրի հիմունքը հաստատեցիր, եւ քո ձեռքի գործն է երկինքը։
26 Նորանք կկորչեն, բայց դու կմնաս. Եւ նորանք ամենը շորի պէս կմաշուին. Հագուստի պէս կփոխես նորանց, եւ նորանք կփոխուեն.
27 Բայց դու նոյնն ես. Եւ քո տարիները չեն վերջանալ։
28 Քո ծառաների որդիքը կբնակուեն. Եւ նորանց սերունդը հաստատ կմնայ քո առաջին։
1 Դաւիթի Սաղմոս։ Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, եւ բոլոր իմ ներսը՝ նորա սուրբ անունը։
2 Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, եւ մի մոռանար նորա բոլոր բարիքները.
3 Որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո ամեն ցաւերը։
4 Որ փրկում է քո կեանքն ապականութիւնից, որ պսակում է քեզ շնորհքով եւ ողորմութիւնով։
5 Որ կշտացնում է քո սիրտը բարութիւնով. Եւ քո մանկութիւնը նորոգվում է արծուի պէս։
6 Արդարութիւն է անում Տէրը, եւ իրաւունք բոլոր զրկեալներին։
7 Նա իմաց արաւ իր ճանապարհները Մովսէսին, Իսրայէլի որդկանցն՝ իր գործերը։
8 Բարեգութ եւ ողորմած է Տէրը. Երկայնամիտ եւ բազմագութ։
9 Նա իսպառ չի բարկանալ, եւ ոխ չի պահիլ յաւիտեան։
10 Նա չէ անում մեզ մեր մեղքերի համեմատ. Եւ չէ հատուցանում մեզ մեր անօրէնութիւնների համեմատ։
11 Այլ որքան որ բարձր է երկինքը երկրիս վերայ, այնքան զօրաւոր է նորա գութը իրանից վախեցողների վերայ։
12 Որքան որ արեւելքը հեռու է արեւմուտքիցը, այնքան նա հեռացրեց մեզանից մեր յանցանքները։
13 Ինչպէս որ հայրը կգթայ որդիներին, այնպէս գթած է Տէրը իրանից վախեցողներին։
14 Որովհետեւ նա գիտէ մեր կազմուածքը. յիշում է որ հող ենք մենք։
15 Մարդիս օրերը խոտի նման են. ինչպէս դաշտի ծաղիկը՝ այնպէս ծաղկում է։
16 Երբոր քամին անցնում է նորա վերայ, նա էլ չկայ. եւ նորա տեղը այլ եւս չէ ճանաչում նորան։
17 Բայց Տիրոջ ողորմութիւնը յաւիտենից մինչեւ յաւիտեանս իրանից վախեցողների վերայ է, եւ նորա արդարութիւնը՝ որդկանց որդիների վերայ,
18 Նորա ուխտը պահողների վերայ, եւ նորանց վերայ որ յիշում են նորա պատուիրանքները նորանց կատարելու համար։
19 Տէրը երկնքումը հաստատեց իր աթոռը, եւ նորա թագաւորութիւնը տիրում է բոլորին։
20 Օրհնեցէք Տիրոջը, ով նորա հրեշտակներ՝ հզօր զօրութեամբ, որ կատարում էք նորա խօսքը. Նորա խօսքի ձայնը լսելով։
21 Օրհնեցէք Տիրոջը, ով նորա բոլոր զօրքեր՝ նորա պաշտօնեաներ, որ կատարում էք նորա կամքը։
22 Օրհնեցէք Տիրոջը, ով նորա բոլոր արարածներ, նորա տէրութեան ամեն տեղերումը. օրհնիր Տիրոջը, ով իմ անձը։
1 Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը. Ով Տէր՝ իմ Աստուած, դու շատ մեծ ես. գեղեցկութիւն եւ փառք հագած ես։
2 Լոյս ես հագնում ինչպէս հանդերձ. երկինքը տարածում ես ինչպէս վարագոյր։
3 Նա իր վերնատուները ջրերի վերայ է շինում, ամպերը շինում է իրան կառք. քամիի թեւերի վերայ է գնում։
4 Իր հրեշտակները քամիներ է շինում, իր պաշտօնեաները այրող կրակ։
5 Նա հաստատեց երկիրն իր հիմունքի վերայ, որ տեղիցը չշարժուի բնաւ եւ յաւիտեան։
6 Անդունդովը ծածկեցիր նորան ինչպէս հանդերձով. Ջուրերը կանգնում են սարերի վերայ։
7 Քո սաստելուցը փախչում են նորանք, քո որոտմունքի ձայնիցը սարսափելով ետ են գնում։
8 Սարերը բարձրանում են, ձորերը իջնում՝ այնտեղ ուր որ հաստատեցիր նորանց համար։
9 Դու սահման դրիր, նորանով չեն անց կենալ. յետ չեն դառնալ, որ երկիրը ծածկեն։
10 Դու աղբիւրներ ես բղխեցնում ձորերումը. Սարերի միջովը գնում են նորանք։
11 Նորանք խմեցնում են բոլոր վայրի գազաններին, եւ վայրի էշերը կոտրում են իրանց ծարաւը։
12 Նորանց վերայ երկնքի թռչուններն են բնակվում. Ճիւղերի միջիցը ձայն են տալիս։
13 Նա խմեցնում է սարերին իր վերնատներիցը. քո գործերի պտուղներովը կշտացնում ես երկիրը։
14 Խոտ է բուսցնում անասունների համար. Եւ բանջար մարդի օգտի համար. որ հաց հանես երկրիցը։
15 Եւ գինի, որ ուրախացնում է մարդի սիրտը, նորա երեսը փայլեցնում է իւղից. Եւ հաց, որ հաստատում է մարդի սիրտը։
16 Կշտանում են Տիրոջ ծառերը՝ Լիբանանի մայրերը, որ նա տնկեց։
17 Որ այնտեղ թռչունները բոյն են դնում, եւ արագիլը եղեւինների վերայ շինում է իր տունը։
18 Բարձր սարերը վայրի այծերի համար ապաւէն են, եւ վէմերը՝ ճագարների։
19 Նա շինեց լուսինը ժամանակների համար, արեգակը ճանաչում է իր մուտքը։
20 Խաւար ես դնում՝ եւ գիշեր է լինում. Նորանում ման են գալիս անտառի ամեն գազանները։
21 Առիւծների կորիւնները մռնչում են յափշտակելու, եւ Աստուածանից խնդրում են իրանց կերակուրը։
22 Երբոր արեգակը դուրս է գալիս՝ ետ են քաշվում, եւ իրանց որջերումը պառկում։
23 Մարդը դուրս է գնում իր գործին եւ իր ծառայութեանը՝ մինչեւ իրիկուն։
24 Ո՜րքան մեծ են քո գործերը, ով տէր. Նորանց բոլորն իմաստութիւնով ես արել. Երկիրը լիքն է քո ստեղծուածներովը։
25 Այս մեծ եւ լայն ծովն է. Այնտեղ սողացողները անթիւ են. Փոքր կենդանիներ մեծերի հետ։
26 Այնտեղ նաւերը ման են գալիս. Այն լեւիաթանը դու ստեղծեցիր, որ խաղայ նորանում։
27 Սորանք ամենքը քեզ են սպասում, որ նորանց կերակուր տաս իրանց ժամանակին։
28 Դու տալիս ես նորանց, եւ նորանք հաւաքում են. Դու բաց ես անում քո ձեռքը եւ կշտանում են բարիքով։
29 Երբոր ծածկում ես քո երեսը՝ սարսափում են. երբոր վեր ես առնում նորանց հոգին՝ մեռնում են, եւ իրանց հողին են դառնում։
30 Հոգիդ ուղարկում ես՝ ստեղծվում են. Եւ դու նորոգում ես երկրի երեսը։
31 Տիրոջ փառքը յաւիտեան լինի. Տէրն ուրախ լինի իր գործերովը։
32 Նա նայում է երկրի վերայ, եւ սա դողում է. Նա դպչում է սարերին, եւ նորանք ծխում են։
33 Ես կօրհնեմ Տիրոջն իմ կեանքումը. Սաղմոս կասեմ իմ Աստուծուն քանի որ կամ։
34 Քաղցր պիտի լինի իմ մտածութիւնը նորա վերայ. Ես ուրախ կլինիմ տէրով։
35 Մեղաւորները կպակասեն երկրիցը, եւ ամբարիշտներն էլ չեն լինիլ. օրհնիր Տիրոջը, ով իմ անձը։ Ալէլուիա։
1 Գոհացէք Տէրիցը, կանչեցէք նորա անունը. պատմեցէք ազգերի մէջ նորա գործերը։
2 Օրհնեցէք նորան. Սաղմոս ասեցէք նորան. խօսեցէք նորա ամեն հրաշքները։
3 Պարծենցէք նորա սուրբ անունովը. Ուրախ լինի Տիրոջը խնդրողների սիրտը։
4 Խնդրեցէք Տիրոջը եւ նորա զօրութիւնը. Խնդրեցէք նորա երեսը ամեն ժամանակ։
5 Յիշեցէք նորա հրաշքները որ արաւ. Նորա նշանները եւ նորա բերանի իրաւունքը։
6 Ով նորա Աբրահամ ծառայի զաւակները, նորա ընտրեալ Յակոբի որդիքը։
7 Ինքը Եհովան է մեր Աստուածը. նորա իրաւունքներն ամեն երկրի մէջ են։
8 Նա յիշում է յաւիտեան իր ուխտը. Այն խօսքը որ պատուիրեց մինչեւ հազար ազգ.
9 Այն որ Աբրահամի հետ դրաւ. Եւ իր երդումը՝ Իսահակի հետ։
10 Եւ հաստատեց, որ Յակոբի համար օրէնք եւ Իսրայէլի համար յաւիտենական ուխտ լինի.
11 Ասելով. Քեզ կտամ Քանանի երկիրը, որ ձեզ ժառանգութեան երկիր լինի.
12 Երբ նորանք սակաւաթիւ էին, քիչ եւ պանդուխտ՝ նորանում.
13 Եւ ազգից ազգ էին գնում, թագաւորութիւնից՝ ուրիշ ժողովրդի մէջ։
14 Նա թոյլ չտուաւ մարդկանց որ նեղացնեն նորանց. Եւ թագաւորներ պատժեց նորանց համար.
15 Մի դպչիք իմ օծեալներին, եւ իմ մարգարէներին չար մի անէք։
16 Եւ սով կանչեց երկրի վերայ, եւ հացի ամեն զօրութիւնը կոտրեց։
17 Նորանց առաջից մարդ ուղարկեց. Յովսէփը ծառայութեան մէջ ծախուեցաւ։
18 Չարչարեցին նորա ոտները կապանքի մէջ. Նորա անձը երկաթի մէջ մտաւ։
19 Մինչեւ այն ժամանակ որ նորա խօսքն եկաւ. Տիրոջ խօսքը փորձեց նորան։
20 Թագաւորն ուղարկեց եւ արձակեց նորան. Նա որ տիրապետում էր ժողովուրդներին՝ ազատեց նորան։
21 Նա տէր դրաւ նորան իր տան վերայ, եւ իշխան իր ամեն ստացուածքի վերայ.
22 Որ իշխաններին կապէ իր կամքի պէս, եւ ծերերին իմաստուն անէ։
23 Եւ Իսրայէլն եկաւ Եգիպտոս. Եւ Յակոբը պանդուխտ եղաւ Քամի երկրումը։
24 Եւ նա խիստ շատացրեց իր ժողովուրդը, եւ նորան զօրեղացրեց իր թշնամիներիցը։
25 Փոխեց նորանց սիրտերը, որ ատեն իր ժողովուրդը, որ նենգութիւն անեն իր ծառաների դէմ։
26 Իր ծառայ Մովսէսին ուղարկեց, Ահարօնին՝ որ ընտրել էր։
27 Նորանք ցոյց տուին նորանց մէջ նորա նշանների գործերը, եւ հրաշքներ Քամի երկրումը։
28 Խաւար ուղարկեց եւ խաւարեցրեց, եւ նորա խօսքին չհակառակուեցան։
29 Նորանց ջուրերը փոխեց արիւն, եւ նորանց ձկներն սպանեց։
30 Նորանց երկիրը գորտեր դուրս տուաւ, թագաւորի ներսի սենեակներումն էլ։
31 Ասեց՝ եւ շանաճանճն եկաւ. Մժեղներն էլ՝ նորանց բոլոր սահմանների մէջ։
32 Անձրեւի տեղ կարկուտ տուաւ նորանց, եւ կրակի բոց՝ նորանց երկրումը։
33 Նորանց որթերն ու թզենիները զարկեց, եւ նորանց սահմանների ծառերը փշրեց։
34 Ասեց՝ եւ մարախն ու թրթուրն եկաւ, որ թիւ չկար.
35 Որ կերաւ բոլոր խոտը նորանց երկրումը. Եւ նորանց արտերի պտուղը կերաւ։
36 Եւ զարկեց նորանց երկրումն ամեն անդրանիկներին՝ եւ նորանց զօրութեան ամեն առջիններին։
37 Եւ նորանց հանեց արծաթով եւ ոսկիով, եւ նորանց ցեղերումը տկար մարդ չկար։
38 Եգիպտոսն ուրախացաւ նորանց դուրս գալու վերայ, որ սորանց սարսափն ընկել էր նորանց վերայ։
39 Ամպ տարածեց որ հովանի լինի, եւ կրակ՝ որ գիշերը լոյս տայ։
40 Խնդրեցին եւ նա լորամարգիներ բերաւ. Եւ երկնքի հացով կշտացրեց նորանց։
41 Վէմը պատառեց եւ ջուրեր բղխեցին. Գետեր գնացին անջուր տեղերումը։
42 Որովհետեւ նա յիշեց իր սուրբ խօսքը, եւ իր Աբրահամ ծառային։
43 Եւ հանեց իր ժողովրդին ցնծումով, եւ իր ընտրեալներին ուրախութիւնով։
44 Եւ հեթանոսների երկիրները տուաւ նորանց, եւ ազգերի վաստակները ժառանգեցին նորանք.
45 Որ նորա պատուիրանքները պահեն եւ նորա օրէնքները կատարեն։ Ալէլուիա։
1 Ալէլուիա։ Գոհացէք Տէրիցը որ բարի է. Որ նորա ողորմութիւնը յաւիտեան է։
2 Ո՞վ կպատմէ Տիրոջ զօրութիւնը. Ո՞վ կիմացնէ նորա բոլոր գովասանքը։
3 Երանի իրաւունք պահողներին եւ ամեն ժամանակ արդարութիւն անողներին։
4 Յիշիր ինձ, Տէր, քո ժողովրդի վերայ ունեցած հաճութեանդ պէս, այցելութիւն արա ինձ քո փրկութիւնովը։
5 Որ տեսնեմ քո ընտրեալների յաջողութիւնը. Ուրախանամ քո ազգի ուրախութիւնովը. Պարծենամ քո ժառանգութիւնովը։
6 Մենք մեղանչեցինք մեր հայրերի հետ. Անօրէնութիւն արինք եւ ամբարշտութիւն գործեցինք։
7 մեր հայրերը Եգիպտոսումը չհասկացան քո հրաշքները. Չյիշեցին քո մեծ ողորմութիւնը եւ հակառակ կացան ծովի մօտ՝ Կարմիր ծովի մօտ։
8 Բայց նա փրկեց նորանց իր անունի համար, որ հասկացնէ իր զօրութիւնը։
9 Եւ կարմիր ծովին սաստեց՝ եւ նա ցամաքեց, եւ նորանց գնալ տուաւ անդունդի միջովն ինչպէս անապատում։
10 Եւ նորանց փրկեց ատողի ձեռքիցը. Եւ նորանց ազատեց թշնամիի ձեռքիցը։
11 Եւ ջուրերը ծածկեցին նորան նեղացնողներին, որ նորանցից մէկն էլ չմնաց։
12 Եւ հաւատացին նորա խօսքերին, օրհնեցին նորա օրհնութիւնը։
13 Բայց շուտով մոռացան նորա գործերը, եւ չսպասեցին նորա խորհուրդներին։
14 Եւ ցանկացան ցանկութիւնով անապատումը, եւ փորձեցին Աստուծուն անջուր տեղումը։
15 Եւ նա նորանց տուաւ իրանց ուզածը. Եւ վատուժութիւն ուղարկեց նորանց անձերին։
16 Եւ նորանք նախանձեցին Մովսէսի դէմ բանակումը, եւ Տիրոջ սուրբ՝ Ահարօնի դէմ։
17 Երկիրը բացուեցաւ եւ կուլ տուաւ Դաթանին. Եւ ծածկեց Աբիրոնի ժողովքին։
18 Կրակ բորբոքուեցաւ նորանց ժողովքումը. Բոց մաշեց ամբարիշտներին։
19 Հորթ շինեցին Քորեբումը եւ երկրպագութիւն տուին ձուլածոյ պատկերին։
20 Եւ իրանց փառքը փոխեցին խոտաճարակ հորթի նմանութեան։
21 Մոռացան իրանց փրկիչ Աստուծուն, որ մեծամեծ գործեր արաւ Եգիպտոսումը,
22 Հրաշքներ Քամի երկրումը, ահաւոր բաներ կարմիր ծովի վերայ։
23 Եւ ասեց որ սատկեցնէ նորանց, եթէ նորա ընտրեալ Մովսէսը կանգնած չլինէր մէջտեղը նորա առաջին որ ետ դարձնէ նորա բարկութիւնը սատակեցնելուց։
24 Եւ նորանք անարգեցին այն ցանկալի երկիրը. չհաւատացին նորա խօսքին։
25 Տրտնջեցին իրանց վրաններումը, Տիրոջ ձայնին չլսեցին։
26 Եւ նա բարձրացրեց իր ձեռքը նորանց վերայ, որ նորանց վայր գցէ անապատումը.
27 Եւ նորանց զաւակը հեթանոսների մէջ գցէ, եւ նորանց ցրուէ երկիրների մէջ։
28 Բայց նորանք Բել-Փեգովրին կպան, եւ մեռելների զոհերը կերան։
29 Եւ բարկացրին Աստուծուն իրանց գործերովը, եւ ժանտամահը հասաւ նորանց վերայ։
30 Ապա Փենեհէսը վեր կացաւ եւ դատաստան արաւ, եւ մահն արգիլուեցաւ։
31 Եւ սա համարուեցաւ նորան արդարութիւն ազգից մինչեւ ազգ յաւիտեան։
32 Եւ բարկացրին նորան Մերիբայի ջրերի վերայ, եւ Մովսէսին չար եղաւ նորանց պատճառովը։
33 Որովհետեւ դառնացրին նորա հոգին, եւ նա մեղանչեց իր շրթունքներովը։
34 Նորանք չկորցրին այն ազգերին, որ Տէրն ասեց նորանց.
35 Այլ խառնուեցան հեթանոսների հետ եւ սովորեցին նորանց գործերը։
36 Եւ ծառայեցին նորանց կուռքերին. նորանք էլ որոգայթ եղան նորանց համար։
37 Եւ նորանք մատաղ արին իրանց որդիքը եւ իրանց աղջիկները դեւերին։
38 Եւ անմեղ արիւն թափեցին՝ իրանց որդկանց եւ իրանց աղջկանց արիւնը, որ նորանց մատաղ արին Քանանի կուռքերին. Եւ երկիրը պղծուեցաւ արիւնով։
39 Եւ նորանք պղծուեցան իրանց գործերովը, եւ պոռնկութիւն արին իրանց արարմունքներովը։
40 Եւ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց իր ժողովրդի վերայ, եւ նա զզուեց իր ժառանգութիւնիցը։
41 Եւ նորանց մատնեց հեթանոսների ձեռքը. Եւ նորանց ատողները տիրապետեցին նորանց վերայ։
42 Եւ նորանց թշնամիները նեղացրին նորանց, եւ նորանք խոնարհուեցան նորանց ձեռքի տակ։
43 Նա շատ անգամ փրկեց նորանց, բայց նորանք դառնացրին նորան իրանց խորհուրդներովը, եւ փչացան իրանց անօրէնութիւնների պատճառով։
44 Եւ նա նայեց նորանց նեղութեանը, երբոր նորանց աղաղակը լսեց։
45 Եւ իր ուխտը յիշեց նորանց համար, եւ զղջաց իր մեծ ողորմութեան պէս։
46 Եւ նորանց ողորմութիւն գտնել տուաւ այն ամենի առաջին, որ գերի արին նորանց։
47 Փրկիր մեզ, ով Տէր՝ մեր Աստուածը, եւ ժողովիր մեզ հեթանոսների միջից, որ գոհանանք քո սուրբ անունիցը եւ օրհնութիւնովդ պարծենանք։
48 Օրհնեալ է Եհովան՝ Իսրայէլի Աստուածը յաւիտենից մինչեւ յաւիտեանս. Եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։ Ալէլուիա։
1 Գոհացէք Տէրիցը, որ բարի է. Որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
2 Տիրոջ փրկուածներն ասեն, որ նորանց փրկեց թշնամիի ձեռքիցը։
3 Որ նորանց ժողովեց երկիրներիցը՝ արեւելքից եւ արեւմուտքից, հիւսիսից եւ ծովից.
4 Որ նորանք մոլորուած էին անապատումը՝ անջուր ճանապարհումը, որ բնակուելու քաղաք չգտան.
5 Սոված եւ ծարաւ էին, եւ նորանց անձերը թուլացան իրանցում.
6 Եւ նորանք դէպի Տէրն աղաղակեցին իրանց նեղութիւնումը, եւ նա փրկեց նորանց իրանց վիշտերիցը.
7 Եւ առաջնորդեց նորանց ուղիղ ճանապարհով որ բնակուելու քաղաք գնան։
8 Թող գոհանան տէրիցը նորա ողորմութեան համար, եւ նորա հրաշքների համար որ արաւ մարդկանց որդիներին.
9 Որ նա կշտացնում է կարօտած անձին, եւ լցնում է սոված անձը բարութիւնով։
10 Նորանք որ նստում էին խաւարի եւ մահի շուքումը նեղութիւնով եւ երկաթով կապուած.
11 Որովհետեւ Աստուծոյ խօսքերին հակառակ կացան. Եւ Բարձրեալի խորհուրդներն անարգեցին.
12 Եւ նա նորանց սիրտը խոնարհեցրեց նեղութիւնով, որ տկարացան, եւ ոչ ով չկար որ օգնէր.
13 Եւ դէպի Տէրն աղաղակեցին իրանց նեղութիւնումը, եւ նորանց փրկեց իրանց վիշտերիցը.
14 Նորանց հանեց խաւարիցը եւ մահուան շուքիցը եւ նորանց կապանքները կոտրատեց.
15 Թող գոհանան Տէրիցը նորա ողորմութեան համար, եւ նորա հրաշքների համար որ արաւ մարդկանց որդիներին։
16 Որովհետեւ նա պղնձի դռները փշրեց եւ երկաթի նիգերը կոտրատեց.
17 Յիմարներն իրանց անօրէնութեան ճանապարհի համար, եւ իրանց անիրաւութիւնների համար նեղութիւն քաշեցին.
18 Նորանց անձերը ամեն կերակրից զզուեցին, եւ մինչեւ մահի դռները մօտեցան.
19 Եւ դէպի Տէրն աղաղակեցին իրանց նեղութիւնումը, եւ նա նորանց փրկեց իրանց վիշտերիցը.
20 Իր խօսքն ուղարկեց եւ նորանց բժշկեց, եւ նորանց ազատեց իրանց կորուստիցը։
21 Թող գոհանան Տէրիցը նորա ողորմութեան համար եւ նորա հրաշքների համար որ արաւ մարդկանց որդիներին.
22 Եւ գոհութեան պատարագներ մատուցանեն, եւ նորա գործերը պատմեն ցնծութիւնով։
23 Նորանք որ ծովն են իջնում նաւերով, եւ գործ կատարում շատ ջրերում.
24 Նորանք տեսան Տիրոջ գործերը եւ նորա հրաշքները անդունդում։
25 Նա ասեց՝ եւ մրրիկ քամի վեր կացաւ. Նորա ալիքները բարձրացրեց.
26 Վեր ելան երկինքը, վայր իջան անդունդը. Եւ նորանց անձերը մաշուեցան նեղութիւնով.
27 Շփոթուեցան եւ տատանուեցան ինչպէս արբած մարդ. Եւ նորանց ամեն իմաստութիւնը կորաւ։
28 Եւ դէպի Տէրն աղաղակեցին իրանց նեղութիւնումը, եւ նա նորանց փրկեց իրանց վիշտերիցը։
29 Մրրիկ քամին հանդարտութեան դարձրեց. Եւ նորա ալիքները հանգստացան.
30 Եւ նորանք ուրախացան որ դադարեց. Եւ նա առաջնորդեց նորանց դէպի նաւահանգիստ, որ ցանկանում էին նորան.
31 Թող գոհանան Տէրիցը նորա ողորմութեան համար, եւ նորա հրաշքների համար որ արաւ մարդկանց որդիներին։
32 Եւ բարձր անեն նորան ժողովրդի ժողովքումը, եւ ծերերի ատեանումն օրհնեն նորան։
33 Նա գետերն անապատ է դարձնում եւ ջրերի գնացքները՝ ծարաւ երկիր.
34 Պտղաբեր երկիրն աղի հող՝ նորա մէջ բնակողների չարութեան համար։
35 Անապատը ջրերի լիճ է փոխում, եւ ծարաւ երկիրը՝ ջրերի գնացք.
36 Եւ այնտեղ բնակեցնում է սովածներին, եւ նորանք քաղաք են հաստատում բնակուելու համար։
37 Եւ արտեր են ցանում, եւ այգիներ տնկում, որ արմտիքների պտուղ բերեն։
38 Եւ նա օրհնում է նորանց որ շատ շատանան. Եւ նորանց անասունները չէ պակասեցնում.
39 Դարձեալ պակասվում են եւ ցածանում չարիքների նեղութիւնից եւ տրտմութիւնից։
40 Նա անարգանք է թափում իշխանների վերայ եւ նորանց մոլորեցնում է անճանապարհ անապատումը.
41 Բայց բարձրացնում է աղքատին խեղճութիւնից, եւ նորա ցեղը ոչխարների հօտի պէս է շինում։
42 Ուղիղներն այս կտեսնեն եւ ուրախ կլինին. Եւ ամեն անօրէնութիւն կխփէ իր բերանը։
43 Ո՞վ է իմաստուն որ այս բաները պահէ. Եւ նա կհասկանայ Տիրոջ ողորմութիւնները։
1 Երգ. Դաւիթի Սաղմոս։ Իմ սիրտը պատրաստ է, ով Աստուած, ես կերգեմ եւ սաղմոս կասեմ՝ նաեւ իմ փառքովը։
2 Զարթնիր սաղմոսարան եւ քնար. Եւ ես զարթնեմ առաւօտանց։
3 Գոհանամ քեզանից, Տէր, ժողովուրդների մէջ. Եւ սաղմոս ասեմ քեզ ազգերի մէջ։
4 Որովհետեւ մեծ է քո ողորմութիւնը երկնքի վերայ, եւ քո ճշմարտութիւնը՝ մինչեւ ամպերը։
5 Բարձրացիր, ով Աստուած, երկնքի վերայ, եւ քո փառքը բոլոր երկրի վերայ։
6 Որ քո սիրելիքն ազատուին. Թող քո աջը փրկէ, եւ պատասխան տուր ինձ։
7 Աստուած խօսեց իր սրբարանումը. Ես կցնծամ. Սիւքէմը կբաժանեմ եւ Սոկքովթ հովիտը կչափեմ։
8 Իմն է Գաղաադը եւ իմն է Մանասէն. Եփրեմն իմ գլխի զօրութիւնը, Յուդան իմ գաւազանն է.
9 Մովաբն իմ լուանալու ամանն է. Իմ կօշիկը Եդովմի վերայ կգցեմ. Փղշտացիների երկրի վերայ կցնծամ։
10 Ո՞վ կտանի ինձ ամուր քաղաքը. Ո՞վ կառաջնորդէ ինձ մինչեւ Եդովմը։
11 Ո՞չ ապաքէն դու, ով Աստուած, որ դէն գցեցիր մեզ, եւ չես դուրս գալիս մեր զօրքի հետ, ով Աստուած։
12 Տուր մեզ օգնութիւն նեղութեան մէջ. Որովհետեւ մարդի փրկութիւնը փուչ է։
13 Մենք Աստուծով զօրութիւն կգործենք. Եւ նա կոխ կտայ մեր թշնամիներին։
1 Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս։ Ով իմ փառքի Աստուած, լուռ մի կենար։
2 Որովհետեւ ամբարշտի բերանը եւ նենգաւորի բերանը բացուեցան ինձ վերայ. Սուտ լեզուով խօսում են ինձ դէմ։
3 Եւ ատելութեան խօսքերով պատում են ինձ, եւ զուր տեղը կռվում են ինձ դէմ։
4 Իմ սէրի փոխարէն հակառակում են ինձ, բայց ես աղօթք եմ անում։
5 Եւ փոխանակ բարիի չար են հատուցանում ինձ, եւ իմ սէրի փոխարէն՝ ատելութիւն։
6 Մէկ ամբարիշտ դիր նորա վերայ, եւ սատանան թող կանգնի՝ նորա աջ կողմին։
7 Երբոր նա դատուի թող դատապարտուած դուրս գայ, եւ նորա աղօթքը մեղքի փոխուի։
8 Նորա օրերը պակասին. Եւ նորա պաշտօնն ուրիշը առնէ։
9 Նորա որդիքը որբ լինեն, եւ նորա կինն այրի լինի.
10 Եւ նորա որդիքն աստանդական թափառեն եւ մուրան, եւ հաց ուզեն իրանց աւերակ բնակարանների միջից։
11 Փոխ տուողն առնէ նորա բոլոր ունեցածը, եւ օտարները յափշտակեն նորա վաստակը։
12 Մէկը չլինի որ նորան գթութիւն ցոյց տայ. Եւ մէկն էլ չողորմէ նորա որբերի վերայ։
13 Նորա զաւակները սատակեն. նորանց անունը ջնջուի երկրորդ սերունդի մէջ։
14 Նորա հայրերի անօրէնութիւնը յիշուի Տիրոջ առաջին, եւ նորա մօր մեղքը չջնջուի։
15 Ամեն ժամանակ Տիրոջ առաջին լինի եւ նա ջնջէ երկրիցը նորա յիշատակը։
16 Նորա համար որ չյիշեց ողորմութիւն անելը. Այլ խեղճ եւ աղքատ եւ սրտով մաշուած մարդին հալածեց որ սպանէ։
17 Անէծք սիրեց եւ նա կհասնէ նորան. Եւ օրհնութիւն չկամեցաւ, եւ նա հեռու կլինի նորանից։
18 Անէծքը հագաւ ինչպէս հանդերձ. Եւ նա ջրի պէս կմտնէ նորա փորը, եւ ձէթի պէս նորա ոսկորների մէջ։
19 Նորան այնպէս լինի ինչպէս իր հագնելիս հանդերձը՝ եւ ինչպէս իր միշտ կապելիս գօտին։
20 Սա վարձք լինի Տիրոջ կողմիցը իմ հակառակորդներին՝ եւ իմ անձի համար չար խօսողներին։
21 Բայց դու, Տէր Եհովայ, արա ինձ քո անունի համեմատ, որովհետեւ քո ողորմութիւնը բարի է. Փրկիր ինձ։
22 Որովհետեւ ես խեղճ եմ եւ աղքատ, եւ իմ սիրտը խոցուած է իմ ներսումը։
23 Ես անց եմ կենում ինչպէս երկարացած շուք, վայր եմ թափվում ինչպէս մարախ։
24 Իմ ծունկերը տկարացան ծոմից եւ մարմինս մաշուեցաւ իր պարարտութիւնիցը։
25 Ես նախատինք եղայ նորանց առաջին, ինձ տեսնում եւ շարժում են իրանց գլուխները։
26 Օգնիր ինձ, Տէր՝ իմ Աստուած. Փրկիր ինձ քո ողորմութեան պէս,
27 Որ իմանան որ սա քո ձեռքն է, որ դու տէրդ արիր այս։
28 Նորանք անիծում են, բայց դու օրհնիր. Նորանք վեր են կենում ինձ դէմ ու կամաչեն, բայց քո ծառան ուրախ կլինի։
29 Թող ամօթ հագնեն իմ հակառակողները եւ իրանց ամօթը վերարկուի պէս իրանց վերայ առնեն։
30 Ես շատ գոհանամ Տէրիցն իմ բերանովը. Եւ շատերի մէջ օրհնեմ նորան։
31 Որովհետեւ նա կանգնում է աղքատի աջ կողմին, որ նորան փրկէ նորանցից որ դատապարտում են նորա անձը։
1 Դաւիթի Սաղմոս։ Տէրն ասեց իմ Տիրոջը, իմ աջ կողմը նստիր մինչեւ քո թշնամիները քո ոտների կոխելիք դնեմ։
2 Տէրը Սիօնիցը կուղարկէ քո զօրութեան գաւազանը. Տիրապետիր քո թշնամիների մէջ։
3 Քո ժողովուրդը զօրութեանդ օրը յօժար կամքով պատրաստ կլինի սրբութեան զարդարանքով. Արշալուսի արգանդիցը քեզ համար քո մանկունքը ցօղի պէս կլինին։
4 Տէրը երդում արաւ եւ չի զղջալ. դու քահանայ ես յաւիտեան Մելքիսեդեկի կարգին պէս։
5 Տէրը քո աջ կողմն է. Նա կջարդէ թագաւորներին իր բարկութեան օրումը։
6 Նա կդատէ հեթանոսների մէջ. Կլեցնէ մեռելներով. գլուխը կջարդէ շատ երկիրների մէջ։
7 Գետիցը կխմէ ճանապարհումը. սորա համար գլուխը կբարձրացնէ։
1 Ալէլուիա։ Տէրիցը կգոհանամ բոլոր սրտով ուղիղների ժողովքումը ու ժողովրդի մէջ։
2 Մեծ են Տիրոջ գործերը, ցանկալի են այն ամենին, որ սիրում են նորանց։
3 Փառք եւ գեղեցկութիւն են նորա գործերը, եւ նորա արդարութիւնը մնում է յաւիտեան։
4 Յիշատակ շինեց իր հրաշքների համար, ողորմած եւ գթած է Տէրը։
5 Կերակուր տուաւ իրանից վախեցողներին. Նա յաւիտեան յիշում է իր ուխտը։
6 Իր գործերի զօրութիւնը ցոյց տուաւ իր ժողովրդին՝ հեթանոսների ժառանգութիւնը նորանց տալով։
7 Նորա ձեռքի գործերը ճշմարտութիւն եւ իրաւունք են նորա բոլոր պատուիրանքները հաւատարիմ են։
8 Հաստատուած են յաւիտեանս յաւիտենից. Եւ շինուած են ճշմարտութիւնով եւ ուղղութիւնով։
9 Նա փրկութիւն ուղարկեց իր ժողովրդին. Իր ուխտը պատուիրեց յաւիտեան. սուրբ եւ ահաւոր է նորա անունը։
10 Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է. Բարի խոհեմութիւն է ամենի համար որ անում են նորան. Նորա օրհնութիւնը մնում է յաւիտեան։
1 Ալէլուիա։ Երանելի է այն մարդը որ Տէրիցը վախենում է, եւ նորա պատուիրանքներին շատ հաւանում է։
2 Նորա զաւակը զօրաւոր կլինի երկրի վերայ. ուղիղների ցեղը կօրհնուի։
3 Ապրանք եւ հարստութիւն կլինի նորա տանը. Եւ նորա արդարութիւնը կմնայ յաւիտեան։
4 Խաւարի մէջ լոյս է ծագում ուղիղների համար. Ողորմած, գթած եւ արդար է։
5 Երանի այն մարդին որ ողորմած է եւ փոխ է տալիս, եւ իր բանը շինում է իրաւունքով.
6 Որովհետեւ նա տեղիցը յաւիտեան չի շարժուիլ. յաւիտենական յիշատակի համար կլինի արդարը։
7 Չար համբաւից չի վախենալ. Նորա սիրտը պատրաստ է, որ Տիրոջը յուսայ։
8 Նորա սիրտը հաստատուած է եւ չի վախենալ, մինչեւ որ նայի իր նեղիչների վերայ։
9 Նա փռեց եւ աղքատներին տուաւ. նորա արդարութիւնը կմնայ յաւիտեան. նորա եղջիւրը կբարձրանայ փառքով։
10 Ամբարիշտը կտեսնէ եւ կբարկանայ. իր ատամները կկրճտեցնէ եւ կհալուի. ամբարիշտների ցանկութիւնը կկորչի։
1 Ալէլուիա։ Օրհնեցէք, ով Տիրոջ ծառաները, օրհնեցէք Տիրոջ անունը։
2 Տիրոջ անունը օրհնեալ լինի այսուհետեւ մինչեւ յաւիտեան։
3 Արեւելքից մինչեւ արեւմուտքը օրհնեալ լինի Տիրոջ անունը։
4 Տէրը բարձր է ամեն ազգերի վերայ, եւ նորա փառքը երկնքի վերայ։
5 Ո՞վ է մեր Տէր Աստուծոյ նման, որ բնակուած է բարձունքումը։
6 Որ խոնարհվում է տեսնելու երկնքումն ու երկրումս եղածները։
7 Որ աղքատին փոշիիցը վեր է կացնում, եւ խեղճին բարձրացնում է աղբիցը։
8 Որ նստեցնում է իր իշխանների հետ, իր ժողովրդի իշխանների հետ։
9 Որ ամուլ կինը բնակեցնում է տան մէջ, որ որդկանց մայր լինի ուրախ։ Ալէլուիա։
1 Երբոր Իսրայէլը Եգիպտոսից դուրս էր գալիս՝ Յակոբի տունը խուժադուժ ժողովրդի միջիցը,
2 Յուդան եղաւ նորա սրբութիւն Իսրայէլը նորա իշխանութիւն։
3 Ծովը տեսաւ եւ փախաւ, Յորդանանը յետ դառաւ։
4 Սարերը խոյերի պէս վեր վեր խաղացին. Եւ բլուրները գառների պէս։
5 Ի՞նչ եղաւ քեզ, ով ծով, որ փախչում էիր, եւ ով Յորդանան, որ ետ էիր դառնում։
6 Դուք, ով սարեր, խոյերի պէս վեր վեր խաղացիք. Ով բլուրներ, գառների պէս։
7 Տիրոջ երեսիցը սարսափիր, ով երկիր, Յակոբի Աստուծոյ երեսիցը։
8 Որ նա վէմը ջրերի լիճ է դարձնում. Եւ քարքարուտը՝ ջրերի աղբիւր։
1 Ոչ թէ եզ, Տէր, ոչ թէ մեզ. Այլ՝ քո անունին փառք տուր քո ողորմութեան համար եւ քո ճշմարտութեան համար։
2 Ի՞նչու համար հեթանոսներն ասեն. Թէ Ո՞ւր է նորանց Աստուածը։
3 Բայց մեր Աստուածը երկնքումն է, նա ամեն ինչ որ կամենում է՝ անում է։
4 Նորանց կուռքերն արծաթ ու ոսկի են. Մարդի ձեռքի գործեր.
5 Բերան ունին եւ չեն խօսում, աչքեր ունին եւ չեն տեսնում.
6 Ականջներ ունին եւ չեն լսում. Քիթ ունին եւ հոտ չեն առնում.
7 Ձեռքեր ունին եւ չեն շօշափում. Ոտքեր ունին եւ չեն գնում. Եւ իրանց կոկորդովը ձայն չեն հանում։
8 Նորանց շինողներն էլ նորանց նման են, եւ այն ամենքը, որ յոյս են դնում նորանց վերայ։
9 Ով Իսրայէլ, յուսա Տիրոջը, նորանց օգնութիւնը եւ վահանը նա է։
10 Ով Ահարօնի տուն, յուսացէք Տիրոջը, նորանց օգնութիւնը եւ վահանը նա է։
11 Ով Տէրից վախեցողներ, յուսացէք Տիրոջը. Նորանց օգնութիւնը եւ վահանը նա է։
12 Տէրը յիշում է մեզ. Նա կօրհնէ՝ նա կօրհնէ Իսրայէլի տունը, նա կօրհնէ Ահարօնի տունը։
13 Նա կօրհնէ Տէրից վախեցողներին՝ փոքրերին մեծերի հետ։
14 Տէրը օրհնութիւն կշատացնէ ձեզ վերայ. Ձեզ վերայ եւ ձեր որդկանց վերայ։
15 Օրհնեալ էք դուք Տէրիցը, որ երկինքն ու երկիրը ստեղծեց։
16 Երկինքների երկինքը Տիրոջն է, եւ նա երկիրը մարդկանց որդիներին տուաւ։
17 Ոչ թէ մեռելները կօրհնեն Տիրոջը. Եւ ոչ էլ լռութեան մէջ՝՝ իջնողները։
18 Բայց մենք պիտի օրհնենք Տիրոջը այսուհետեւ մինչեւ յաւիտեան։ Ալէլուիա։
1 Ես ուրախ եմ, որ Տէրը լսեց իմ աղաչանքի ձայնին։
2 Որ նա իր ականջը խոնարհեցրեց դէպի ինձ. Եւ ես իմ օրերումը կկանչեմ նորան։
3 Մահի լարերը պատեցին ինձ, եւ դժոխքի վիշտերը գտան ինձ. Նեղութիւն եւ տրտմութիւն գտայ ես։
4 Բայց ես Տիրոջ անունը կանչեցի. Տէր, փրկիր իմ անձը։
5 Ողորմած է Տէրը եւ արդար. Եւ մեր Աստուածը գթած է։
6 Տէրը պահում է պարզամիտներին. Ես խեղճ եղայ, եւ նա ապրեցրեց ինձ։
7 Ով իմ անձը, ետ դարձիր դէպի քո հանգստութիւնը, որովհետեւ Տէրը բարի արաւ քեզ։
8 Որովհետեւ դու փրկեցիր իմ անձը մահից, իմ աչքն արտասուքից, եւ իմ ոտները գայթակղութիւնից։
9 Ես ման կգամ Տիրոջ առաջին կենդանեաց երկրումը։
10 Ես հաւատացի՝ նորա համար խօսեցի. Ես շատ չարչարուեցայ։
11 Ես ասեցի իմ շփոթութիւնումը՝ թէ ամեն մարդ սուտ է։
12 Ի՞նչ հատուցանեմ Տիրոջը նորա բոլոր բարութեան համար, որ ինձ արաւ։
13 Փրկութեան բաժակը կառնեմ եւ Տիրոջ անունը կկանչեմ։
14 Իմ ուխտերը Տիրոջը կվճարեմ՝ նորա բոլոր ժողովրդի առաջին։
15 Պատուական է Տիրոջ առաջին նորա սուրբերի մահը։
16 Ոհ Տէր, ես քո ծառան եմ. Ես քո ծառան եմ եւ քո աղախնի որդին. Դու իմ կապանքներն արձակեցիր։
17 Քեզ գոհութեան պատարագ կմատուցանեմ. Եւ Տիրոջ անունը կկանչեմ։
18 Իմ ուխտերը Տիրոջը կվճարեմ՝ նորա բոլոր ժողովրդի առաջին։
19 Տիրոջ տան սրահներումը. Քո միջումը, Երուսաղէմ։ Ալէլուիա։
1 Օրհնեցէք Տիրոջը, ով ամեն ազգեր. Գովեցէք նորան, ով ամեն ժողովուրդներ։
2 Որովհետեւ նորա ողորմութիւնը զօրաւոր է մեզ վերայ. Եւ Տիրոջ ճշմարտութիւնը յաւիտեան է։ Ալէլուիա։
1 Գոհացէք տէրիցը. Որ բարի է, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
2 Թող Իսրայէլն ասէ թէ Յաւիտեան է նորա ողորմութիւնը։
3 Ահարօնի տունն ասէ թէ Յաւիտեան է նորա ողորմութիւնը։
4 Տէրիցը վախեցողներն ասեն թէ Յաւիտեան է նորա ողորմութիւնը։
5 Նեղութեան միջից Տիրոջը կանչեցի. Տէրը լսեց ինձ եւ լայնարձակ տեղ հանեց։
6 Տէրն ինձ հետ է. Ես չեմ վախենալ. Մարդն ինձ ի՞նչ կանէ։
7 Տէրն իմ օգնականներովն ինձ հետ է. Եւ ես իմ թշնամիների վերայ կնայեմ։
8 Լաւ է Տիրոջը յուսալ՝ քան թէ մարդկանց ապաւինել։
9 Լաւ է Տիրոջը յուսալ՝ քան թէ իշխաններին ապաւինել։
10 Բոլոր հեթանոսները պաշարեցին ինձ, բայց ես Տիրոջ անունովը կջարդեմ նորանց։
11 Ամեն կողմով պատեցին ինձ, բայց ես Տիրոջ անունովը կջարդեմ նորանց։
12 Պատեցին ինձ ինչպէս մեղուներ. հանգեցան ինչպէս փուշերի կրակ. Բայց Տիրոջ անունովը կջարդեմ նորանց։
13 Զարկելով զարկեցիր ինձ որ վայր ընկնիմ, բայց տէրն օգնեց ինձ։
14 Տէրն իմ զօրութիւնը եւ սաղմոսն է. Նա եղաւ ինձ համար փրկութիւն։
15 Ցնծութեան եւ փրկութեան ձայն կայ արդարների բնակարաններումը. Տիրոջ աջը զօրութիւն է գործում։
16 Տիրոջ աջը բարձր է, Տիրոջ աջը զօրութիւն է գործում։
17 Ես չեմ մեռնիլ՝ կապրիմ. Եւ Տիրոջ գործերը կպատմեմ։
18 Խրատելով խրատեց ինձ Տէրը, բայց մահին չմատնեց ինձ։
19 Բացէք ինձ համար արդարութեան դռները, որ նորանց մէջ մտնեմ եւ Տէրիցը գոհանամ.
20 Այս դուռը Տիրոջն է. արդարները կմտնեն սորանով։
21 Գոհանում եմ քեզանից, ով ինձ լսեցիր եւ ինձ համար փրկութիւն եղար։
22 Այն քարը որ շինողներն անարգեցին՝ նա եղաւ անկիւնի գլուխ։
23 Տէրիցն եղաւ այս բանը, եւ զարմանալի է մեր աչքերի առաջին։
24 Սա այն օրն է որ տէրն արաւ, թող ցնծանք եւ ուրախ լինինք սորանում։
25 Ո՜հ Տէր, փրկիր. Ո՜հ Տէր, յաջողիր։
26 Օրհնեալ է նա, որ գալիս է Տիրոջ անունովը. Օրհնում ենք ձեզ Տիրոջ տանիցն։
27 Եհովան է Աստուած, եւ լոյս է երեւացնում մեզ. Մատաղները կապեցէք չուաններով մինչեւ սեղանի եղջիւրները։
28 Դու ես իմ Աստուածը, եւ ես գոհանում եմ քեզանից. Ով իմ Աստուած, ես բարձր կանեմ քեզ։
29 Գոհացէք Տէրիցը որ բարի է, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
1 ԱԼԷՖ Երանելի են ճանապարհով անմեղները, որ գնում են Տիրոջ օրէնքումը։
2 Երանելի են նորա վկայութիւնները պահողները, որ բոլոր սրտով խնդրում են նորան։
3 Որովհետեւ նորանք անօրէնութիւն չեն գործում, այլ գնում են նորա ճանապարհներովը։
4 Դու պատուիրեցիր պինդ պահել քո պատուիրանքները։
5 Երանի թէ իմ ճանապարհները յաջողուէին, որ պահեմ քո պատուիրանքները։
6 Ապա չեմ ամաչիլ, երբոր քո բոլոր հրամաններին մտիկ կտամ։
7 Ես կգոհանամ քեզանից սրտի ուղղութիւնով. Երբոր քո արդարութեան իրաւունքները կսովորեմ։
8 Քո հրամանները կպահեմ. Մի թողիր ինձ իսպառ։ ԲԷԹ
9 Երիտասարդն ի՞նչով իստակ կանէ իր ճանապարհը. Քո խօսքի պէս զգուշանալով։
10 Իմ բոլոր սրտովը խնդրեցի քեզ, թող մի տար քո պատուիրանքներիցը մոլորուիմ։
11 Իմ սրտումը թագցրի քո խօսքերը, որ չմեղանչեմ քեզ դէմ։
12 Օրհնեալ ես դու, Տէր, սովորեցրու ինձ քո հրամանները։
13 Իմ շրթունքներովը պատմում եմ քո բերանի բոլոր իրաւունքները։
14 Քո վկայութիւնների ճանապարհովը ուրախանում եմ, ինչպէս ամեն կերպ հարստութիւնով։
15 Քո պատուիրանքների վերայ կմտածեմ. Եւ քո ճանապարհին մտիկ կտամ։
16 Քո հրամաններովը կուրախանամ. Եւ քո խօսքը չեմ մոռանալ։ ԳԻՄԷԼ
17 Բարի արա քո ծառային, որ ապրիմ եւ քո խօսքը պահեմ։
18 Բաց արա իմ աչքերը, որ քո օրէնքի հրաշքները տեսնեմ։
19 Ես պանդուխտ եմ երկրիս վերայ. Մի թագցնիր ինձանից քո պատուիրանքները։
20 Իմ անձը մաշուած է ամեն ժամանակ՝ ցանկանալով քո իրաւունքներին։
21 Դու սաստեցիր անիծուած ամբարտաւաններին, որ քո պատուիրանքներիցը մոլորուեցան։
22 Նախատինքը եւ անարգանքը վեր առ ինձանից, որ քո վկայութիւնները պահում եմ։
23 Իշխաններ էլ նստում են ինձ դէմ խօսում, քո ծառան քո հրամանների վերայ է մտածում։
24 Իրաւի որ քո վկայութիւններն իմ ուրախութիւնն են եւ իմ խորհրդականները։ ԴԱԼԷԹ
25 Իմ անձը կպաւ հողի հետ. ապրեցրու ինձ քո խօսքի պէս։
26 Ես իմ ճանապարհները պատմում եմ եւ դու լսում ես ինձ. սովորեցրու ինձ քո հրամանները։
27 Պատուիրանքներիդ ճանապարհը ինձ իմացրու, եւ ես կմտածեմ քո սքանչելիքների վերայ։
28 Իմ անձը հալուեցաւ տրտմութիւնից. Հաստատիր ինձ քո խօսքին պէս։
29 Ստութեան ճանապարհը հեռացրու ինձանից, եւ քո օրէնքը շնորհիր ինձ։
30 Ես ճշմարտութեան ճանապարհը ընտրեցի. Քո իրաւունքներն իմ առաջին դրի։
31 Քո վկայութիւններին մօտեցայ. Տէր, ամօթ մի անիր ինձ։
32 Քո պատուիրանքների ճանապարհովը կվազեմ. Որ դու իմ սիրտը լայնացրիր։ ՀԷ
33 Տէր, ցոյց տուր ինձ քո հրամանների ճանապարհը, որ մինչեւ վերջը պահեմ նորան։
34 Իմաստուն արա ինձ, որ քո օրէնքը պահեմ եւ նորան կատարեմ բոլոր սրտով։
35 Առաջնորդիր ինձ քո պատուիրանքների շաւիղներումը. Որ նորանց հաւանեցիր։
36 Խոնարհեցրու իմ սիրտը դէպի քո վկայութիւնները, եւ ոչ թէ դէպի ագահութիւնը։
37 Ետ դարձրու իմ աչքերը որ ունայն բան չտեսնեն. Բայց ապրեցրու ինձ քո ճանապարհներումը։
38 Հաստատիր քո խօսքը քո ծառայի համար, որ քեզանից վախենում է։
39 Ետ դարձրու ինձանից իմ նախատինքը, որ նորանից վախեցայ. Որովհետեւ քո իրաւունքները բարի են։
40 Ահա ցանկանում եմ քո պատուիրանքներին. Քո արդարութիւնովը ապրեցրու ինձ։ ՎԱՎ
41 Տէր, թող քո ողորմութիւնը գայ ինձ վերայ, եւ քո փրկութիւնը քո խօսքին պէս։
42 Ապա ես կպատասխանեմ ինձ խօսքով նախատողներին. Որովհետեւ քո խօսքին եմ յուսացած։
43 Եւ քո ճշմարտութեան խօսքը ամենեւին մի հեռացնիր իմ բերանիցը. Որովհետեւ քո իրաւունքին եմ յուսացած։
44 Ապա քո օրէնքը կպահեմ ամեն ժամանակ՝ յաւիտեանս յաւիտենից։
45 Եւ լայնարձակ կգնամ. Որովհետեւ քո պատուիրանքները խնդրեցի։
46 Եւ քո վկայութիւնների համար կխօսեմ թագաւորների առաջին, եւ չեմ ամաչիլ։
47 Եւ քո պատուիրանքներովը կուրախանամ, որ նորանց սիրում եմ։
48 Եւ իմ ձեռքը կբարձրացնեմ դէպի քո պատուիրանքները որ սիրում եմ. Եւ քո հրամանների վերայ կմտածեմ։ ԶԱՅԻՆ
49 Յիշիր քո ծառայի վերայ եղած խօսքը, որ ինձ նորան յուսալ տուիր։
50 Իմ նեղութիւնումն այն է իմ մխիթարութիւնը՝ որ քո խօսքն ապրեցնում է ինձ։
51 Ամբարտաւաններն ինձ վերայ շատ ծաղր են անում. Բայց ես քո օրէնքիցը չեմ ծռվում։
52 Տէր, յիշում եմ քո իրաւունքները յաւիտենից, եւ մխիթարվում եմ։
53 Բարկութիւն բռնեց ինձ ամբարիշտների մասին, որ քո օրէնքը թողում են։
54 Քո հրամաններն ինձ համար երգ են՝ իմ պանդխտութեան տան մէջ։
55 Տէր, գիշերը յիշում եմ քո անունը, եւ պահում եմ քո օրէնքը։
56 Այս եղաւ ինձ, որ քո հրամանները պահեմ։ ԽԷԹ
57 Իմ բաժինը դու ես, Տէր. Ես ասեցի՝ թէ քո խօսքերը պահեմ։
58 Աղաչում եմ քո առաջին բոլոր սրտով, ողորմիր ինձ քո խօսքի պէս։
59 Ես մտածում եմ քո ճանապարհների վերայ. Եւ իմ ոտները դարձնում եմ քո վկայութիւններին։
60 Շտապում եմ եւ չեմ ուշանում, որ քո պատուիրանքները պահեմ։
61 Ամբարիշտների չուանները պատեցին ինձ. Ես քո օրէնքը չեմ մոռանում։
62 Կէս գիշերին վեր եմ կենում, որ քեզանից գոհանամ քո արդար իրաւունքների համար։
63 Ես ընկեր եմ այն ամենի որ վախենում եմ քեզանից՝ եւ քո պատուիրանքները պահում են։
64 Տէր, երկիրը լիքն է քո ողորմութիւնովը. քո հրամանները սովորեցրու ինձ։ ԹԷԹ
65 Բարի արիր, Տէր, քո ծառային, քո խօսքի պէս։
66 Բարի իմաստութիւն եւ գիտութիւն սովորեցրու ինձ, որովհետեւ հաւատում եմ քո պատուիրանքներին։
67 Դեռ որ խոնարհուած չէի, սխալվում էի, բայց հիմա քո խօսքը պահում եմ։
68 Բարի ես դու, եւ բարի անող. սովորեցրու ինձ քո հրամանները։
69 Ամբարտաւանները սուտ են հնարում ինձ վերայ. Ես բոլոր սրտով կպահեմ քո պատուիրանքները։
70 Նորանց սիրտը պարարտ է ինչպէս ճարպ. ես ուրախանաում եմ քո օրէնքովը։
71 Լաւ է ինձ համար որ խոնարհուեցայ, որ քո հրամանները սովորիմ։
72 Բարի է ինձ համար քո բերանի օրէնքը, աւելի քան թէ հազարաւոր ոսկի ու արծաթ ԵՕԹ
73 Քո ձեռքերը շինեցին ինձ եւ հաստատեցին ինձ. իմաստուն արա ինձ որ քո պատուիրանքները սովորիմ։
74 Քեզանից վախեցողները կտեսնեն ինձ եւ ուրախ կլինին, որովհետեւ քո խօսքերին յուսացայ։
75 Գիտեմ, Տէր, որ քո դատաստանները արդարութիւնով են. Եւ իրաւունքով խոնարհեցրիր ինձ։
76 Թող քո ողորմութիւնը լինի ինձ մխիթարելու համար, քո ծառային տուած խօսքիդ պէս։
77 Թող քո բարեգթութիւնն ինձ վերայ գայ որ ապրիմ, որովհետեւ քո օրէնքն է իմ ուրախութիւնը։
78 Ամբարտաւանները թող ամօթ լինին, որովհետեւ զուր անիրաւութիւն գործեցին ինձ վերայ. Բայց ես քո պատուիրանքների վերայ եմ մտածում։
79 Թող ինձ մօտ դառնան քեզանից վախեցողները եւ քո վկայութիւնները ճանաչողները։
80 Թող իմ սիրտն անմեղ լինի քո հրամանների մէջ, որպէս զի չամաչեմ։ ՔԱՖ
81 Իմ անձը մաշուեցաւ քո փրկութեանը սպասելով. Բայց ես քո խօսքին յուսացայ։
82 Իմ աչքերը մաշուեցան քո խօսքին ցանկանալով. Ես ասում եմ՝ Ե՞րբ կմխիթարես ինձ։
83 Որովհետեւ ես ծխի մէջ կախուած տկի պէս եղայ. Բայց քո հրամանները չեմ մոռանում։
84 Քանի՞ են քո ծառայի օրերը. ե՞րբ դատաստան կանես իմ հալածողներին։
85 Ամբարտաւանները հորեր փորեցին ինձ համար, որ քո օրէնքի պէս չեն։
86 Քո բոլոր պատուիրանքները ճշմարիտ են. զուր են հալածում ինձ. Օգնիր ինձ։
87 Քիչ էր մնացել որ ինձ կորցնէին երկրի մէջ. Ես քո պատուիրանքները չեմ թողում։
88 Քո ողորմութեան պէս ապրեցրու ինձ. Եւ ես քո բերանի վկայութիւնները կպահեմ։ ԼԱՄԷԴ
89 Ով Տէր, քո խօսքը յաւիտեան հաստատ է երկնքումը։
90 Քո ճշմարտութիւնը մնում է ազգից մինչեւ ազգ. Դու երկիրը հաստատեցիր եւ նա կենում է։
91 Քո հրամանների պէս կենում են այսօր, որովհետեւ ամենքը քո ծառաներն են։
92 Եթէ քո օրէնքն իմ ուրախութիւնը չլինէր, ես վաղուց կորած կլինէի իմ խեղճութիւնումը.
93 Յաւիտեան չեմ մոռանալ քո պատուիրանքները, որովհետեւ նորանցով ապրեցրիր ինձ։
94 Քոնն եմ ես. Փրկիր ինձ. Որովհետեւ քո պատուիրանքները խնդրում եմ։
95 Ամբարիշտներն սպասում են ինձ որ կորցնեն ինձ. Եւ ես քո վկայութիւնները միտքս եմ բերում։
96 Ամեն կատարեալ բանի վերջը տեսայ. Քո պատուիրանքը շատ լայնարձակ է։ ՄԷՄ
97 Ո՜րքան եմ սիրում քո օրէնքը. ամեն օր նա է իմ մտածմունքը։
98 Քո պատուիրանքներն ինձ իմաստուն են անում իմ թշնամիներիցը. Որովհետեւ նորանք յաւիտեան իմս են։
99 Աւելի իմաստուն եղայ քան թէ իմ ամեն վարժապետները. Որովհետեւ քո վկայութիւններն են իմ մտածմունքը։
100 Աւելի խելացի եղայ քան թէ ծերերը, որովհետեւ քո պատուիրանքները պահում եմ։
101 Ամեն չար ճանապարհից իմ ոտները ետ եմ քաշում, որ քո խօսքը պահեմ։
102 Քո իրաւունքիցը չեմ հեռանում. Որովհետեւ դու սովորեցնում ես ինձ։
103 Ո՜րքան քաղցր է քո խօսքն իմ քիմքին. Մեղրիցն էլ աւելի է իմ բերանին։
104 Քո պատուիրանքներովն ես իմաստուն եղայ. Սորա համար ատում եմ ստութեան ամեն ճանապարհը։ ՆՈՒՆ
105 Քո խօսքը ճրագ է իմ ոտների համար, եւ լոյս իմ ճանապարհի համար։
106 Ես երդում արի եւ կկատարեմ, թէ քո արդարութեան իրաւունքը կպահեմ։
107 Ես շատ խոնարհուեցայ. Տէր, ապրեցրու ինձ քո խօսքի պէս։
108 Իմ բերանի կամաւոր զոհերն ընդունիր, Տէր. Եւ քո իրաւունքները սովորեցրու ինձ։
109 Իմ անձն ամեն ժամանակ ձեռքումս է, եւ քո օրէնքը չեմ մոռանում։
110 Ամբարիշտները որոգայթ դրին ինձ համար. Բայց ես քո պատուիրանքներիցը չեմ մոլորվում։
111 Ես քո վկայութիւնները ժառանգեցի մինչեւ յաւիտեան. Որովհետեւ նորանք իմ սրտի ցնծութիւնն են։
112 Ես խոնարհեցրի իմ սիրտը որ քո հրամաններն անեմ յաւիտեան մինչեւ վերջը։ ՍԱՄԷԽ
113 Ես երկմիտներին ատում եմ, բայց քո օրէնքը սիրեցի։
114 Հովանիս եւ պահապանս դու ես. ես քո խօսքին յուսացի։
115 Հեռու կացէք ինձանից, ով չարեր. Որ ես պահեմ իմ Աստուծոյ պատուիրանքները։
116 Պահպանիր ինձ քո խօսքին պէս որ ապրիմ. Եւ ամօթ մի անիր ինձ իմ յոյսի համար։
117 Օգնիր ինձ եւ ես կապրեմ. Եւ ամեն ժամանակ հրամաններիդ մտիկ կտամ։
118 Դու անարգում ես այն ամենին որ հրամաններիցդ հեռանում են. Որովհետեւ նորանց նենգութիւնը սուտ է։
119 Դու կղկղանք ես համարում երկրի բոլոր ամբարիշտներին. Սորա համար ես սիրում եմ քո վկայութիւնները։
120 Մարմինս դողում է քո ահիցը, եւ քո դատաստաններիցը վախենում եմ։ ԱՅԻՆ
121 Ես իրաւունք եւ արդարութիւն եմ անում. Մի մատնիր ինձ իմ նեղացնողների ձեռքը։
122 Երաշխաւորիր ծառայիդ որ բարի լինի նորան. Որ ամբարտաւանները չնեղացնեն ինձ։
123 Աչքերս մաշուեցան քո փրկութեանը, եւ քո արդարութեան խօսքին սպասելով։
124 Քո ծառայի հետ արա քո ողորմութեան պէս. Եւ քո հրամանները սովորեցրու ինձ։
125 Ես քո ծառան եմ. Իմաստուն արա ինձ, որ քո վկայութիւնները ճանաչեմ։
126 Ժամանակ է որ Տէրն անէ այս. Որովհետեւ նորանք քո օրէնքը խափանեցին։
127 Սորա համար ես սիրում եմ քո պատուիրանքները ոսկիից եւ ազնիւ ոսկիից աւելի։
128 Սորա համար բոլոր պատուիրանքները բոլորովին ուղիղ պահում եմ. ստութեան ամեն ճանապարհն ատում եմ։ ՓԷ
129 Քո վկայութիւնները զարմանալի են. Սորա համար իմ անձը պահում է նորանց։
130 Խօսքերիդ յայտնութիւնը լոյս է տալիս, եւ իմաստուն է անում պարզամիտներին։
131 Իմ բերանը բաց եմ անում եւ շունչ առնում, որովհետեւ քո պատուիրանքներին ցանկանում եմ։
132 Նայիր ինձ վերայ եւ ողորմիր ինձ. Ինչպէս որ դու սովոր ես անելու քո անունը սիրողներին։
133 Իմ գնացքը հաստատիր քո խօսքի մէջ, եւ անօրէնութիւն չտիրէ ինձ վերայ։
134 Փրկիր ինձ մարդկանց բռնութիւնիցը, եւ ես կպահեմ քո պատուիրանքները։
135 Երեսդ լուսաւորիր քո ծառայի վերայ. Եւ սովորեցրու ինձ քո հրամանները։
136 Ջրերի առուներ են վայր գալիս իմ աչքերիցը, որովհետեւ քո օրէնքը չեն պահում։ ՑԱԴԷ
137 Դու արդար ես, Տէր. Եւ քո դատաստաններն ուղիղ են։
138 Քո վկայութիւնների արդարութիւնը պատուիրեցիր, եւ նորանք շատ ճշմարիտ են։
139 Նախանձս ինձ մաշեց, որովհետեւ թշնամիքս մոռանում են քո խօսքը։
140 Քո խօսքը շատ մաքրուած է, եւ քո ծառան սիրում է նորան։
141 Ես ցած եւ անարգուած եմ, բայց չեմ մոռանում քո պատուիրանքները։
142 Քո արդարութիւնը յաւիտենական արդարութիւն է. Եւ քո օրէնքը՝ ճշմարիտ։
143 Նեղութիւն եւ ցաւ գտաւ ինձ. Քո պատուիրանքներն իմ ուրախութիւնն են։
144 Քո վկայութիւնների արդարութիւնը յաւիտեան է. իմաստուն արա ինձ եւ կապրեմ։ ՔՕՖ
145 Բոլոր սրտով կանչում եմ. Լսիր ինձ, Տէր, որ հրամաններդ պահեմ։
146 Դէպի քեզ եմ կանչում, փրկիր ինձ. Եւ քո վկայութիւնները կպահեմ։
147 Կանուխ գալիս եմ արշալուսին եւ աղաղակում. ես քո խօսքին յուսացի։
148 Գիշերուայ պահերիցն առաջ են զարթնում իմ աչքերը, որ խօսքիդ վերայ մտածեմ։
149 Իմ ձայնին լսիր քո ողորմութեան պէս, Տէր, քո իրաւունքի պէս ապրեցրու ինձ։
150 Անօրէնութեան հետեւողները մօտեցան. Նորանք քո օրէնքիցը հեռացան։
151 Տէր, դու մօտիկ ես. եւ քո բոլոր պատուիրանքները ճշմարտութիւն են։
152 Առաջուց իմացայ քո վկայութիւններիցը, որ դու հաստատեցիր նորանց յաւիտեան։ ՐԷՇ
153 Տես իմ խեղճութիւնը եւ փրկիր ինձ. Որովհետեւ քո օրէնքը չեմ մոռանում։
154 Ինձ իրաւունք արա եւ ազատիր ինձ. Քո խօսքի պէս ապրեցրու ինձ։
155 Փրկութիւնը հեռու է ամբարիշտներիցը, որովհետեւ քո հրամանները չեն խնդրում։
156 Տէր, քո բարեգթութիւնը շատ է. Քո իրաւունքին պէս ապրեցրու ինձ։
157 Շատ են ինձ հալածողներն ու նեղացնողները. Քո օրէնքիցը դուրս չեմ գալիս։
158 Ես տեսնում եմ ապստամբուածներին եւ զզվում եմ, նորա համար որ խօսքդ չեն պահում։
159 Տես որ քո պատուիրանքները սիրում եմ. Տէր, քո ողորմութեան պէս ապրեցրու ինձ։
160 Քո խօսքի սկիզբը ճշմարտութիւն է. Եւ քո արդարութեան բոլոր իրաւունքները կաւիտեան։
161 ՇԻՆ Իշխանները զուր տեղը հալածում են ինձ. Բայց իմ սիրտը վախենում է քո խօսքերիցը։
162 Ես ցնծում եմ քո խօսքովը, ինչպէս մէկ շատ աւար գտնող։
163 Ստութիւնն ատում եմ եւ գարշելի համարում. Բայց քո օրէնքը սիրում եմ։
164 Օրը եօթն անգամ օրհնում եմ քեզ քո արդարութեան իրաւունքների համար։
165 Շատ խաղաղութիւն կայ քո օրէնքը սիրողների համար. Եւ գայթակղութիւն չկայ նորանց համար։
166 Տէր, ես քո փրկութեանն եմ սպասում, եւ պատուիրանքներդ կատարում։
167 Իմ անձը պահում է քո վկայութիւնները. Եւ ես շատ սիրում եմ նորանց։
168 Ես պահում եմ քո պատուիրանքներն ու վկայութիւնները. Որովհետեւ բոլոր ճանապարհներս քո առաջին են։ ԹԱՎ
169 Տէր, թող իմ աղաղակը մօտենայ քո առաջին. Քո խօսքի պէս իմաստուն արա ինձ։
170 Թող իմ աղաչանքը մտնէ քո առաջը. Քո խօսքի պէս փրկիր ինձ։
171 Իմ շրթունքները օրհնութիւն են բղխում, որ հրամաններդ սովորեցնես ինձ։
172 Թող իմ լեզուն խօսի քո խօսքի համար. Որովհետեւ քո բոլոր պատուիրանքներն արդարութիւն են։
173 Թող ձեռքդ ինձ օգնական լինի. Որովհետեւ ես ընտրում եմ քո պատուիրանքներն։
174 Տէր, ես ցանկանում եմ քո փրկութեանը. Եւ քո օրէնքն է իմ ուրախութիւնը։
175 Թող իմ անձն ապրի եւ քեզ օրհնէ. Եւ քո իրաւունքներն օգնեն ինձ։
176 Ես մոլորուեցայ ինչպէս կորած ոչխար. Ման եկ քո ծառային. Որովհետեւ քո պատուիրանքները ես չմոռացայ։
1 Աստիճանների երգ։ Իմ նեղութիւնումը դէպի Տէրը կանչեցի. Եւ նա լսեց ինձ։
2 Տէր, փրկիր իմ անձը սուտ շրթունքներիցը՝ նենգաւոր լեզուիցը։
3 Ի՞նչ կտայ քեզ, եւ էլ ի՞նչ կաւելցնէ քեզ, ով նենգաւոր լեզու։
4 Զօրաւոր մարդի նետերը սուր են գիհիների կայծերով սրուած։
5 Վա՜յ ինձ որ պանդուխտ եմ Մեսեքի մէջ. Եւ բնակվում եմ Կեդարի վրաններումը։
6 Շատ երկարացաւ իմ անձի համար նորանց հետ բնակուիլ, որ ատում են խաղաղութիւնը։
7 Ես խաղաղութեան մարդ եմ. Բայց երբոր խօսում եմ, նորանք կռիւ են անում։
1 Աստիճանների երգ։ Ես բարձրացնում եմ իմ աչքերը դէպի սարերը. Ո՞րտեղից կգայ իմ օգնութիւնը։
2 Իմ օգնութիւնը Տէրիցն է, որ երկինքն ու երկիրս արաւ։
3 Նա քո ոտքին սահել չի տալ, քո պահապանը չի քնիլ։
4 Ահա Իսրայէլի պահապանը չի ննջիլ եւ չի քնանալ։
5 Տէրը քո պահապանն է. Տէրը քեզ հովանի է քո աջ ձեռքի վերայ։
6 Ցերեկը արեգակը չի զարկիլ քեզ. Ոչ լուսինը՝ գիշերը։
7 Տէրը կպահպանէ քեզ ամեն չարից, նա կպահպանէ քո անձը։
8 Տէրը կպահպանէ քո դուրս գալն ու մտնելը՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան։
1 Աստիճանների երգ։ Դաւիթի (Սաղմոս)։ Ես ուրախ եղայ երբոր ասեցին ինձ, թէ Տիրոջ տունը գնանք։
2 Մեր ոտները կ՛կանգնեն քո դռներումը, ով Երուսաղէմ։
3 Երուսաղէմը շինուած է ինչպէս քաղաք՝ որ ինքն իրան հետ միաւորուած է։
4 Որ այնտեղ վեր են գնում ցեղերը՝ Տիրոջ ցեղերը Իսրայէլի վկայութեան պէս, որ Տիրոջ անունիցը գոհանան։
5 Որովհետեւ այնտեղ են դրուած դատաստանի աթոռները՝ Դաւիթի տան աթոռները։
6 Խաղաղութիւն խնդրեցէք Երուսաղէմի համար. Թող յաջողուեն քեզ սիրողները։
7 Թող խաղաղութիւն լինի քո պարիսպներումը, յաջողութիւն քո պալատներումը։
8 Իմ եղբայրների եւ իմ ընկերների համար ասում եմ ես՝ խաղաղութիւն լինի քեզանում։
9 Մեր Տէր Աստուծոյ տան համար բարի եմ ուզում քեզ։
1 Աստիճանների երգ։ Դէպի քեզ եմ բարձրացնում իմ աչքերը, ով երկնքումը բնակող։
2 Ահա ինչպէս ծառաների աչքերը իրանց տէրերի ձեռքին են նայում, ինչպէս որ աղախնի աչքերն իր տիկնոջ ձեռքին, այնպէս էլ մեր աչքերը մեր Տէր Աստուծուն՝ մինչեւ որ ողորմէ մեզ։
3 Ողորմիր մեզ, Տէր, ողորմիր մեզ. Որ շատ լցուեցանք անարգանքով։
4 Շատ լցուած է մեր անձը գոռոզների նախատինքովը եւ ամբարտաւանների անարգանքովը։
1 Աստիճանների երգ։ Դաւիթի (Սաղմոս)։ Եթէ Տէրը մեզ հետ չլինէր. թող ասէ Իսրայէլը.
2 Եթէ տէրը մեզ հետ չլինէր՝ մարդիկ մեզ վերայ վեր կենալիս,
3 Ապա կենդանի կենդանի կուլ կտային մեզ՝ նորանց բարկութիւնը մեզ վերայ բորբոքուելիս.
4 Ապա ջուրերը կթաղէին մեզ, հեղեղը մեր անձերի վերայ անց կկենար։
5 Ապա գոռոզ ջուրերն անց կկենային մեր անձերի վերայ։
6 Օրհնեալ լինի Տէրը որ մեզ որս չտուաւ նորանց ատամներին։
7 Մեր անձինքը ինչպէս ծիտ՝ պրծան որսորդների որոգայթիցը. Որոգայթը փշրուեցաւ եւ մենք պրծանք։
8 Մեր օգնութիւնը Տիրոջ անունովն է, որ արաւ երկինքն ու երկիրս։
1 Աստիճանների երգ։ Տիրոջը յուսացողները Սիօն սարի պէս ես, որ չէ շարժվում եւ կենում է յաւիտեան։
2 Երուսաղէմի չորս կողմովը սարեր կան. Այնպէս էլ Տէրն իր ժողովրդի չորս կողմովն է այսուհետեւ մինչեւ յաւիտեան։
3 Որովհետեւ ամբարիշտների գաւազանը չի մնալ արդարների վիճակի վերայ, որ արդարներն իրանց ձեռքերը չձգեն դէպի անօրէնութիւն։
4 Տէր, բարի արա նորանց, որ բարի են եւ իրանց սիրտերովն ուղիղ։
5 Բայց դէպի իրանց ծուռ ճանապարհը ծռուողներին Տէրը կտանի նորանց հետ, որ անօրէնութիւն են գործում. խաղաղութիւն լինի Իսրայէլի վերայ։
1 Աստիճանների երգ։ Երբոր Տէրը Սիօնի գերութիւնը դարձնէ, երազ տեսնողների պէս կլինինք։
2 Այն ժամանակ մեր բերանը կլեցուի ծիծաղով եւ մեր լեզուն ցնծութիւնով. Այն ժամանակ կասեն հեթանոսների մէջ. Տէրը մեծ բաներ արաւ նորանց վերայ։
3 Տէրը մեծ բաներ արաւ մեզ վերայ եւ մենք ուրախացանք։
4 Ով Տէր, դարձրու մեր գերութիւնը ինչպէս առուները հարաւի երկրումը։
5 Արտասուքով ցանողները ցնծութիւնով կհնձեն։
6 Այն որ գնում է եւ լաց լինում՝ ցանելու սերմը տանելով, գալով կգայ ցնծութիւնով՝ իր ցորենի խուրձերը բերելով։
1 Եթէ Տէրը չշինէ տունը՝ զուր են աշխատում նորա շինողները. եթէ Տէրը չպահպանէ քաղաքը՝ զուր է անքուն լինում պահապանը։
2 Զուր է ձեզ համար կանուխ վեր կենալը՝ ուշ հանգստանալը, դուք որ հացը ցաւով էք ուտում. Ինչու որ նա իր սիրելիին քուն է տալիս։
3 Ահա որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են. Եւ որովայնի պտուղը՝ նորա վարձքը։
4 Ինչպէս որ նետերը զօրեղ մարդի ձեռքումը, այնպէս են երիտասարդ որդիքը։
5 Երանի այն մարդին որ իր կապարճը նորանցով լցրեց. Նորանք չեն ամաչիլ երբոր թշնամիների հետ կխօսեն դռան մէջ։
1 Աստիճանների երգ։ Երանի՜ այն ամենին, որ Տէրիցը վախենում են եւ նորա ճանապարհներումը գնում.
2 Ձեռքի աշխատանքը ի հարկէ կուտես. Երանի քեզ. Եւ բանդ լաւ է քեզ համար։
3 Կինդ պտղաբեր որթի պէս է քո տան ներսերումը. Որդիքդ տնկուած ձիթենիների պէս քո սեղանի չորս կողմովը։
4 Ահա հէնց այսպէս է օրհնվում այն մարդը, որ վախենում է Տէրիցը։
5 Տէրը կօրհնէ քեզ Սիօնիցը, եւ Երուսաղէմի բարութիւնը կտեսնես քո կեանքի բոլոր օրերումը։
6 Եւ քո որդկանցն որդիքը կտեսնես. խաղաղութիւն լինի Իսրայէլի վերայ։
1 Աստիճանների երգ։ Շատ անգամ նեղացրին ինձ իմ մանկութիւնիցը. թող ասէ Իսրայէլը.
2 Շատ անգամ նեղացրին ինձ իմ մանկութիւնիցը, բայց չյաղթեցին ինձ։
3 Հերկողները իմ թիկունքի վերայ հերկեցին եւ իրանց ակօսները երկար արին։
4 Տէրն արդար է. Նա ամբարիշտների չուանները կտորեց։
5 Ամօթ պիտի լինին եւ ետ դառնան այն ամենքը, որ ատում են Սիօնը։
6 Կտուրի խոտի պէս պիտի լինին, որ դեռ չհնձած չորանում է։
7 Որ նորանից չէ լցնում հնձողն իր ձեռքը, եւ ոչ խուրձ կապողն իր գիրկը։
8 Եւ անցնողներն էլ չեն ասում. Տիրոջ օրհնութիւնը ձեզ վերայ. Օրհնում ենք ձեզՏիրոջ անունովը։
1 Աստիճանների երգ։ Ով Տէր, խոր տեղերից դէպի քեզ եմ կանչում։
2 Ով Տէր, լսիր իմ ձայնին. Թող ականջներդ մտիկ անեն իմ աղօթքի ձայնին։
3 Տէր, եթէ դու անօրէնութիւնները համարես, ո՞վ կկենայ, Տէր։
4 Որովհետեւ քեզ մօտ է թողութիւնը, որ քեզանից վախենան։
5 Ես սպասում եմ Տիրոջը, իմ անձը սպասում է, եւ ես նորա խօսքին եմ յուսացած։
6 Իմ անձը սպասում է Տիրոջը աւելի քան թէ առաւօտուայ սպասողները՝ առաւօտուայ սպասողները։
7 Իսրայէլը թող յուսայ Տիրոջը. Որովհետեւ Տիրոջ մօտ կայ ողորմութիւն, եւ նորա մօտ կայ շատ փրկութիւն։
8 Եւ նա կփրկէ իսրայէլին նորա ամեն անօրէնութիւններիցը։
1 Աստիճանների երգ. Դաւիթի (Սաղմոս)։ Տէր, իմ սիրտը չէ գոռոզանում եւ իմ աչքերը չեն բարձրանում. Եւ ես չեմ գնում մեծամեծ բաների մէջ, եւ ոչ այն բաների մէջ որ ինձանից բարձր են։
2 Իրաւի իմ անձը հանդարտացրի եւ հանգստացրի իր մօր կաթից կտրուածի պէս. Իմ անձը կաթից կտրուածի նման է։
3 Իսրայէլը Տիրոջը կյուսայ այսուհետեւ մինչեւ յաւիտեան։
1 Աստիճանների երգ։ Տէր, յիշիր Դաւիթին եւ նորա բոլոր նեղութիւնները.
2 Որ երդուաւ Տիրոջը եւ ուխտ դրաւ Յակոբի Զօրաւորին,
3 Թէ տանս յարկի տակը չեմ մտնիլ, եւ իմ գցած անկողնի վերայ չեմ ելնիլ.
4 Թէ աչքերիս քուն չեմ տալ, եւ ոչ իմ արտեւանունքներին՝ ննջել,
5 Մինչեւ որ տեղ գտնեմ Տիրոջ համար, եւ բնակարան՝ Յակոբի Զօրաւորի համար։
6 Ահա լսեցինք նորա համար Եփրաթայումը, գտանք նորան անտառի դաշտումը։
7 Թող մտնենք նորա բնակարանները, երկրպագենք նորա պատուանդանի դէմ։
8 Վեր կաց, տէր, դէպի քո հանգստութիւնը, դու եւ քո զօրութեան տապանակը։
9 Քո քահանաները թող արդարութիւն հագնեն. Եւ քո սուրբերը ցնծան։
10 Քո ծառայ Դաւիթի համար մի դարձնիր քո օծեալի երեսը։
11 Տէրը ճշմարտութիւնով երդում արաւ Դաւիթին, նա ետ չի դառնալ նորանից, թէ Քո որովայնի պտղիցը կնստեցնեմ քո աթոռի վերայ։
12 Եթէ քո որդիքն իմ ուխտն ու վկայութիւնը պահեն, որ կսովորեցնեմ նորանց. Ապա նորանց որդիքը յաւիտեանս յաւիտենից կնստեն քո աթոռի վերայ։
13 Որովհետեւ Տէրը Սիօնին ընտրեց, հաւանեց նորան իրան բնակարան շինելու համար.
14 Այս է յաւիտեան իմ հանգիստը, այստեղ կբնակուեմ. Որովհետեւ սորան հաւանեցի։
15 Նորա կերակուրն օրհնելով կօրհնեմ, եւ նորա աղքատները կկշտացնեմ հացով։
16 Եւ նորա քահանաներին փրկութիւն կհագցնեմ, եւ նորա սուրբերը ցնծալով կցնծան։
17 Այնտեղ Դաւիթի համար եղջիւր կբուսցնեմ. Եւ ճրագ կպատրաստեմ իմ օծեալի համար։
18 Նորա թշնամիներին ամօթ կհագցնեմ, բայց նորա վերայ նորա պսակը կծաղկի։
1 Աստիճանների երգ։ Դաւիթի (Սաղմոս)։ Տես ի՜նչքան բարի եւ ի՜նչքան ցանկալի է, որ եղբարք իրար հետ մէկտեղ բնակուեն։
2 Այն ազնիւ իւղի պէս է գլխի վերայ, որ թափվում է մօրուքի, այսինքն Ահարօնի մօրուքի վերայ, եւ իջնում է մինչեւ նորա հանդերձների ծայրը։
3 Հերմոնի շաղի պէս է, որ վայր է գալիս Սիօնի սարերի վերայ. Որովհետեւ Տէրն այնտեղ պատրաստեց օրհնութիւն եւ կեանք մինչեւ յաւիտեան։
1 Աստիճանների երգ։ Աղէ օրհնեցէք Տիրոջը, ով Տիրոջ բոլոր ծառաները, որ Տիրոջ տանը կանգնում էք գիշերները։
2 Ձեր ձեռքերը բարձրացրէք դէպի սրբութիւնը եւ օրհնեցէք Տիրոջը։
3 Տէրը օրհնէ քեզ Սիօնիցը, նա՝ որ երկինքն ու երկիրս արաւ։
1 Ալէլուիա։ Օրհնեցէք Տիրոջ անունը. օրհնեցէք, ով Տիրոջ ծառաները.
2 Որ կանգնում էք Տիրոջ տանը՝ մեր Աստուծոյ տան սրահներումը։
3 Օրհնեցէք Տիրոջը, որովհետեւ Տէրը բարի է. Սաղմոս ասեցէք նորա անունին, որովհետեւ քաղցր է։
4 Որովհետեւ Տէրը Յակոբին ընտրեց իրան համար, եւ իսրայէլին՝ իր ժառանգութեան համար։
5 Որովհետեւ ես իմացայ որ Տէրը մեծ է. Եւ մեր Տէրն աւելի մեծ է քան ամեն աստուածները։
6 Տէրն իր բոլոր կամեցածն անում է երկնքումն ու երկրումս, ծովերումը եւ ամեն խոր տեղերումը։
7 Որ նա ամպերը բարձրացնում է երկրի ծայրիցը՝ կայծակներն անձրեւ է շինում. Քամին հանում է իր շտեմարաններիցը։
8 Որ Եգիպտոսի անդրանիկներն սպանեց մարդիցը մինչեւ անասունները։
9 Որ նշաններ եւ հրաշքներ ուղարկեց քո մէջը, ով Եգիպտոս, Փարաւօնի եւ նորա բոլոր ծառաների վերայ։
10 Որ շատ ազգեր զարկեց, եւ զօրեղ թագաւորներ սպանեց.
11 Անօրհացիների Սեհօն թագաւորին, Բասանի Ովգ թագաւորին, եւ Քանանացիների բոլոր թագաւորութիւնները։
12 Եւ նորանց երկիրը տուաւ ժառանգութիւն, ժառանգութիւն՝ իր Իսրայէլ ժողովրդի համար։
13 Տէր, քո անունը մինչեւ յաւիտեան է. Տէր, քո յիշատակը ազգից մինչեւ ազգ։
14 Որովհետեւ Տէրն իր ժողովրդին կդատէ, եւ իր ծառաներին կողորմէ։
15 Հեթանոսների կուռքերը արծաթ եւ ոսկի են, մարդկանց ձեռքի գործեր։
16 Բերան ունին եւ չեն խօսում. Աչքեր ունին եւ չեն տեսնում.
17 Ականջներ ունին եւ չեն լսում, եւ բնաւ շունչ չկայ նորանց բերանումը։
18 Նորանց նման են նորանց շինողները, եւ բոլոր նորանց յուսացողները։
19 Ով Իսրայէլի տունը, օրհնեցէք Տիրոջը. Ով Ահարօնի տունը, օրհնեցէք Տիրոջը։
20 Ով Ղեւիի տունը, օրհնեցէք Տիրոջը. Ով Տէրից վախեցողներ, օրհնեցէք Տիրոջը։
21 Օրհնեալ լինի Տէրը Սիօնի միջիցը, նա՝ որ բնակուած է Երուսաղէմումը։ Ալէլուիա։
1 Գոհացէք Տէրիցը, որ բարի է. որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
2 Գոհացէք աստուածների Աստուածիցը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
3 Գոհացէք տէրերի Տէրիցը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
4 Որ նա է մինակ մեծամեծ հրաշքներ անում, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
5 Որ երկինքն արաւ իմաստութիւնով. Որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
6 Որ երկիրը ջրերի վերայ տարածեց, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
7 Որ արաւ մեծամեծ լուսաւորներ, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
8 Արեգակը՝ որ ցերեկի վերայ իշխէ, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
9 Լուսինն ու աստղերը՝ որ գիշերի վերայ իշխեն, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
10 Որ Եգիպտոսին զարկեց նորա առաջինեկներովը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
11 Եւ Իսրայէլին հանեց նորանց միջիցը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
12 Զօրեղ ձեռքով եւ երկար մեկնած բազուկով, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
13 Կարմիր ծովը երկու բաժին արաւ, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
14 Եւ Իսրայէլին անց կացրեց նորա միջովը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
15 Եւ Փարաւօնին եւ նորա զօրքին կարմիր ծովի մէջ թափեց. Որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
16 Եւ իր ժողովրդին անապատի միջովը տարաւ, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
17 Որ մեծամեծ թագաւորներ զարկեց, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
18 Եւ զօրեղ թագաւորներ սպանեց, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
19 Ամօրհացիների Սեհօն թագաւորին, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
20 Եւ Բասանի Ովգ թագաւորին, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
21 Եւ նորանց երկիրը ժառանգութիւն տուաւ, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
22 Ժառանգութիւն իր Իսրայէլ ծառայի համար, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
23 Որ մեր խոնարհութիւնումը յիշեց մեզ, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
24 Եւ փրկեց մեզ մեր թշնամիներիցը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը.
25 Որ հաց է տալիս ամեն մարմնի, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
26 Գոհացէք երկնքի Աստուածանից, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
1 Բաբիլոնի գետերի մօտ՝ այնտեղ նստում էինք եւ լաց լինում Սիօնը յիշելիս։
2 Նորա միջի ուռիներիցը կախ էինք տալիս մեր քնարները։
3 Որովհետեւ մեզ գերի անողները մեզանից օրհներգութեան խօսք էին պահանջում այնտեղը եւ մեզ գերի տանողները՝ ուրախութիւն. Թէ Սիօնի երգերիցը երգեցէք մեզ համար։
4 Տիրոջ օրհնութիւնը ի՞նչպէս երգենք օտար երկրումը։
5 Եթէ քեզ մոռանում, Երուսաղէմ, իմ աջ ձեռքը մոռացուած լինի։
6 Իմ լեզուն թող քիմքիս կպչի, եթէ քեզ չյիշեմ. Եթէ Երուսաղէմն իմ ուրախութիւնիցը վեր չի դասեմ։
7 Յիշիր, Տէր, Եդովմի որդկանցը Երուսաղէմի օրումը, որ ասում էին. Քանդեցէք, քանդեցէք մինչեւ նորա հիմունքը։
8 Ով Բաբիլոնի աղջիկ, ով քանդուած. Երանի նորան որ քո հատուցումը կտայ. այն հատուցումը, որ հատուցրիր մեզ։
9 Երանի նորան, որ քո երեխերքը կառնէ եւ քարերին կզարկէ։
1 Դաւիթի (Սաղմոս)։ Կգոհանամ քեզանից բոլոր սրտովս. աստուածների առաջին քեզ սաղմոս կասեմ։
2 Երկրպագութիւն կանեմ քո սուրբ տաճարի առաջին եւ կգոհանամ քո անունիցը քո ողորմութեան համար եւ քո ճշմարտութեան համար. Որ բոլոր անունիցդ բարձր մեծացրիր քո խօսքը։
3 Այն օրը որ կանչեցի քեզ պատասխանեցիր ինձ. Դու ինձ զօրութիւնով ուժովացնում ես իմ անձումը։
4 Տէր, երկրի բոլոր թագաւորները կգոհանան քեզանից, որ քո բերանի խօսքերը լսեցին։
5 Եւ Տիրոջ ճանապարհներումը օրհնութիւն կասեն, թէ Տիրոջ փառքը մեծ է։
6 Որովհետեւ Տէրը բարձր է եւ տեսնում է ցածը. Եւ նա հեռուանց ճանաչում է բարձրամտին։
7 Եթէ նեղութեան մէջ գնամ՝ կապրեցնես ինձ, իմ թշնամիների բարկութեան վերայ քո ձեռքը կմեկնես եւ քո աջը կփրկէ ինձ։
8 Տէրը կկատարէ ինձ տեղ. Տէր, քո ողորմութիւնը յաւիտեան է. քո ձեռքի գործերը երեսիցդ մի ձգիր։
1 Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս։ Տէր, դու քննում ես ինձ եւ ճանաչում ես ինձ։
2 Դու գիտես իմ նստիլն ու վեր կենալը, հեռուանց իմանում ես իմ մտածմունքները։
3 Իմ գնալն ու պառկելը քննում ես. Եւ իմ բոլոր ճանապարհները գիտես.
4 Որովհետեւ դեռ բնաւ խօսք չկայ իմ լեզուի վերայ. Ահա, ով Տէր, դու ամենը գիտում ես։
5 Իմ ետեւիցն եւ առաջիցը պատում ես ինձ, եւ քո ձեռքը դրել ես ինձ վերայ։
6 Այս գիտութիւնը ինձ համար շատ զարմանալի է, բարձր է, չեմ կարող հասնել նորան։
7 Ո՞ւր գնամ քո Հոգիիցը. Եւ քո երեսիցն ո՞ւր փախչեմ։
8 Եթէ վերանամ երկինքը՝ դու այնտեղ ես. Եւ եթէ դժոխքը փաթաթուիմ, ահա դու այնտեղ ես։
9 Եթէ արշալուսի թեւերն առնեմ եւ ծովի վերջի ծայրերումը բնակուեմ,
10 Այնտեղ էլ քո ձեռքը կառաջնորդէ ինձ, եւ քո աջը կպահէ ինձ։
11 Եւ եթէ ասեմ. Թող խաւարն ինձ ծածկէ. Այն ժամանակ գիշերն էլ լոյս կլինի իմ շուրջը։
12 Մութն էլ քեզ համար խաւար չէ, գիշերն էլ ցերեկի պէս լոյս է. Խաւարն էլ լոյսի պէս է քեզ համար։
13 Որովհետեւ դու ստեղծեցիր իմ երիկամունքներումը, եւ ծածկեցիր ինձ իմ մօր որովայնումը։
14 Գոհանում եմ քեզանից, որ ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ. Զարմանալի են քո գործերը, եւ իմ անձը լաւ հասկացել է։
15 Իմ ոսկորները չծածկուեցան քեզանից, երբոր ես ստեղծուեցայ ծածուկ տեղը. Եւ երկրի խորութիւններումը ճարտարութիւնով կազմուեցայ։
16 Քո աչքերը տեսան իմ կերպարանքը՝ դեռ անպատրաստ. Եւ քո գրքումը գրուած էին այն բոլոր օրերը որ լինելու էին՝ երբոր նորանցից մէկը դեռ չկար։
17 Քանի՜ պատուական են ինձ համար քո խորհուրդները, ով Աստուած. Քանի՜ մեծ է նորանց թիւը։
18 Եթէ համարեմ նորանց՝ աւազիցը շատ են. Զարթնեցի, եւ դեռ քեզ հետ եմ։
19 Եարնի թէ ամբարիշտներն սպանես, ով Աստուած. Եւ դուք, ով արիւնահեղ մարդիկ, հեռացէք ինձանից։
20 Նորանք քեզ հակառակ են խօսում նենգութիւնով. Եւ քո թշնամիքը սուտ երդում են անում։
21 Ես չե՞մ ատում քեզ ատողներին, ով Տէր. Եւ քեզ դէմ ապստամբողներից չե՞մ զզվում։
22 Կատարեալ ատելութիւնով ատում եմ նորանց. Նորանք ինձ թշնամի են դառել։
23 Փորձիր ինձ, ով Աստուած, եւ ճանաչիր իմ սիրտը. Քննիր ինձ եւ ճանաչիր իմ մտածմունքները.
24 Եւ տես, թէ որ չար ճանապարհում լինեմ, եւ առաջնորդիր ինձ դէպի յաւիտենական ճանապարհը։
1 Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս։ Տէր, ապրեցրու ինձ չար մարդիցը. Պահիր ինձ բռնաւոր մարդիցը.
2 Որ չար բաներ են մտածում սրտով, եւ ամեն օր կռիւներ են յարուցանում։
3 Իրանց լեզուները սրում են օձի նման. իժ օձի թոյն կայ նորանց շրթունքների տակ։ (Սէլա։)
4 Տէր, պահիր ինձ ամբարշտի ձեռքիցը, պահիր ինձ բռնաւոր մարդկանցից, որ հնարում են իմ ոտքերը սահեցնելու համար։
5 Ամբարտաւաններն ինձ համար որոգայթ եւ չուաններ թագցրին, որոգայթ լարեցին իմ ճանապարհումը. Վարմեր դրին ինձ համար։ (Սէլա։)
6 Ես ասեցի Տիրոջը, Դու ես իմ Աստուածը. Տէր, լսիր իմ աղաչանքների ձայնին։
7 Ով Եհովայ Տէր, իմ փրկութեան զօրութիւնը. Դու հովանի ես իմ գլխին կռուի օրումը։
8 Տէր, մի տար ամբարշտին նորա ցանկութիւնը մի յաջողեցնիր նորա չար խորհուրդը. նորանք կբարձրանան։ (Սէլա։)
9 Ինձ պաշարողների գլուխը՝ իրանց շրթունքների վաստակը պիտի ծածկէ։
10 Թող այրող ածուխներ ընկնեն նորանց վերայ. Թող նա կրակը գցէ նորանց՝ խոր հորերը՝ որ բնաւ չկանգնեն։
11 Չարախօս մարդը չի հաստատուիլ երկրի վերայ. Չարիքը կորսայ բռնաւոր մարդին, մինչեւ որ կործանուի։
12 Գիտեմ որ Տէրը դատաստան կանէ խեղճի համար, եւ իրաւունք՝ աղքատի համար։
13 Իրաւի որ արդարները կգոհանան քո անունիցը, եւ ուղիղները կբակուին քո երեսի առաջին։
1 Դաւիթի Սաղմոս։ Տէր, ես կանչում եմ դէպի քեզ. շուտ արա դէպի ինձ. Ականջ դիր իմ ձայնին՝ ես դէպի քեզ կանչելիս։
2 Իմ աղօթքը թող ընդունելի լինի ինչպէս խունկ քո առաջին. իմ ձեռքերի բարձրանալը՝ իրիկուայ պատարագի պէս։
3 Տէր, պահապան դիր իմ բերանին, իմ շրթունքների դուռը պահպանիր։
4 Սիրտս մի դարձնիր չար բանի վերայ, որ չարութիւնով վատ գործեր չգործեմ անօրէնութիւն անողների հետ. եւ նորանց ախորժելի կերակրիցը չուտեմ։
5 Արդարը թող խրատէ ինձ, նա քաղցրութիւն է, եւ թող յանդիմանէ ինձ, նա գլխի իւղ է. Իմ գլուխը չի մերժիլ. Որովհետեւ իմ աղօթքը լինում է նորանց չարագործութիւնների ժամանակին էլ։
6 Նորանց դատաւորները քարերի վերայ ընկան. Եւ նորանք իմ խօսքերը կլսեն որ քաղցր են։
7 Ինչպէս որ վարնորդն ու ակօս ճեղքողը ցանում է հողի մէջ, այնպէս ցրուած են մեր ոսկորները գերեզմանի բերանումը։
8 Բայց, Տէր Եհովայ, իմ աչքերը դէպի քեզ են նայում. Ես քեզ եմ յուսացած. Իմ անձը երեսից մի ձգիր։
9 Պահիր ինձ այն որոգայթիցն որ լարեցին ինձ համար, եւ չարագործների վարմիցը։
10 Ամբարիշտները իրանց ցանցերի մէջ պիտի ընկնեն, մինչդեռ ես բոլորովին անց կկենամ։
1 Դաւիթի երգ. երբոր քարայրումն էր. Աղօթք։ Ես իմ ձայնով դէպի Տէրն եմ աղաղակում. Իմ ձայնովը Տիրոջն եմ աղաչում։
2 Իմ հառաչանքը թափում եմ նորա առաջին. Իմ նեղութիւնը պատմում եմ նորա առաջին։
3 Երբոր հոգիս մաշվում է ինձանում, դու ճանաչում ես այն ժամանակ իմ գնացքը. այն ճանապարհումը, որ գնում եմ, որոգայթ լարեցին ինձ համար։
4 Նայիր աջ կողմին եւ տես. մէկը չկայ որ ինձ ճանաչէ. Ապաստանը կորաւ ինձանից. Մէկը չկայ որ իմ անձի համար հոգս անէ։
5 Տէր, դէպի քեզ եմ աղաղակում եւ ասում. Դու ես իմ յոյսը՝ իմ բաժինը կենդանեաց երկրումը։
6 Նայիր դէպի իմ աղաղակը, որ շատ խեղճ եմ. Փրկիր ինձ իմ հալածիչներիցը որ ինձանից զօրաւոր են։
7 Իմ անձը հանիր բանտիցը որ գոհանամ քո անունիցը. արդարները կպատեն ինձ, երբոր ինձ բարուիւն անես։
1 Դաւիթի Սաղմոս։ Ով Տէր, լսիր իմ աղօթքը. Ականջ դիր իմ աղաչանքին. Պատասխանիր ինձ քո ճշմարտութիւնովը եւ քո արդարութիւնովը։
2 Եւ դատաստանի մի մտնիր քո ծառայի հետ. Որովհետեւ ոչ մէկ կենդանի չի արդարանալ քո առաջին։
3 Որովհետեւ թշնամին հալածում է իմ անձը, նա կեանքս վայր է գցում գետինը եւ ինձ նստեցնում է խաւարի մէջ ինչպէս որ առաջուց մեռածները։
4 Եւ իմ հոգին մաշուած է ինձանում, իմ սիրտն աւերուած է ինձանում։
5 Ես յիշում եմ առաջի օրերը. Մտածում եմ քո բոլոր գործերի վերայ. Խորհում եմ քո ձեռքերի գործքի վերայ։
6 Ձեռքերս տարածում եմ դէպի քեզ. իմ անձը չոր երկրի պէս ծարաւ է քեզ։ (Սէլա։)
7 Շուտ արա, լսիր ինձ, Տէր. Հոգիս մաշվում է. Երեսդ մի ծածկիր ինձանից, որ գերեզմանի մէջ իջնողներին չնմանիմ։
8 Առաւօտը լսել տուր ինձ քո ողորմութիւնը. Որ քեզ եմ յուսացել. ինձ ցոյց տուր այն ճանապարհը որ պիտի գնամ նորանում, որովհետեւ դէպի քեզ եմ բարձրացնում իմ անձը։
9 Տէր, փրկիր ինձ իմ թշնամիներիցը. Ես քեզ եմ ապաւինել։
10 Սովորեցրու ինձ կատարել քո կամքը, որովհետեւ դու ես իմ Աստուածը. քո բարի հոգին թող առաջնորդէ ինձ դէպի ուղիղ երկիր։
11 Տէր, քո անունի համար ապրեցրու ինձ. Քո արդարութեան համար հանիր իմ անձը նեղութիւնից։
12 Եւ քո ողորմութիւնովը սատկեցրու իմ թշնամիներին եւ կորցրու իմ անձի բոլոր նեղիչներին. Որովհետեւ ես քո ծառան եմ։
1 Դաւիթի (Սաղմոս)։ Օրհնեալ է Տէրը՝ իմ Վէմը, որ սովորեցնում է իմ ձեռքերը կռիւ անելու եւ իմ մատները պատերազմելու։
2 Ով իմ ողորմութիւն եւ ապաւէն, իմ օգնական եւ փրկիչ. Իմ պահապան, որին ես յուսացած եմ, որ հնազանդեցնում է իմ ժողովուրդն իմ ձեռքի տակ։
3 Տէր, ի՞նչ է մարդը որ նորան ճանաչես. Եւ մարդի որդին որ ուշ դնես նորան։
4 Մարդը նման է ունայնութեան, նորա օրերը անցնող շուքի պէս են։
5 Տէր, խոնարհեցրու երկինքդ եւ իջիր. մօտեցիր սարերին՝ եւ նորանք կծխեն։
6 Փայլատակիր փայլատակով եւ ցրուիր նորանց. Ուղարկիր նետերդ եւ շփոթեցրու նորանց։
7 Ձեռքդ մեկնիր բարձրիցը եւ ազատիր ինձ. Եւ փրկիր ինձ շատ ջրերիցը՝ օտար որդկանց ձեռքիցը.
8 Որ նորանց բերանը ունայն բան է խօսում, եւ նորանց աջը ստութեան աջ է։
9 Ով Աստուած, նոր օրհնութիւն կերգեմ քեզ. Տասնաղեայ տաւիղով սաղմոս կասեմ քեզ։
10 Որ փրկութիւն է տալիս թագաւորներին, եւ իր Դաւիթ ծառային փրկում է չար սուրիցը։
11 Ազատիր ինձ եւ փրկիր ինձ օտար որդկանց ձեռքիցը, որ նորանց բերանը ունայն բան է խօսում, եւ նորանց աջը ստութեան աջ է.
12 Որ մեր որդիքը մեծանան տղայութիւնից ինչպէս նորատունկ ծառեր, եւ մեր աղջիկներին՝ ինչպէս անկիւնի սիւներ՝ պալատների ձեւով քանդակուած։
13 Որ մեր շտեմարանները լիքը լինին եւ զանազան կերակուր բղխեն, մեր ոչխարները հազարներ ու տասը հազարներ լինին մեր արտերումը։
14 Որ մեր եզերը պարարտ լինին, եւ ախտ ու կորուստ չլինի, եւ ոչ աղաղակ՝ մեր հրապարակներումը։
15 Երանի այն ժողովրդին, որ նորա վիճակը այսպէս է. Երանի այն ժողովրդին, որ նորա Աստուածը Եհովան է։
1 Դաւիթի օրհնաբանութիւն։ Ամեն օր կօրհնեմ քեզ, եւ քո անունը կգովեմ յաւիտեանս յաւիտենից։
2
3 Մեծ է Տէրը եւ շատ օրհնեալ. Եւ նորա մեծութեանը չափ չկայ։
4 Ազգ ազգի կգովէ քո գործերը. Եւ կպատմեն քո զօրութիւնները։
5 Քո փառաւոր մեծութեան գեղեցկութեան վերայ, եւ քո հրաշալի գործերի վերայ կմտածեմ։
6 Քո ահաւոր զօրութեան մասին կխօսեն. Եւ ես քո մեծութիւնը կպատմեմ։
7 Քո շատ քաղցրութեան յիշատակը կհրատարակեն. Եւ ցնծութիւնով կպատմեն քո մեծութիւնը։
8 Ողորմած եւ գթած է Տէրը. Երկայնամիտ եւ բազումողորմ։
9 Բարի է Տէրը ամենի համար. Եւ նորա ողորմութիւնը իր բոլոր գործերի վերայ է։
10 Տէր, քո բոլոր գործերը պիտի գոհանան քեզանից, եւ քո սուրբերը պիտի օրհնեն քեզ։
11 Քո թագաւորութեան փառքը պիտի խօսին. Եւ քո զօրութիւնները պիտի պատմեն։
12 Որ իմացնեն մարդկանց որդիներին նորա զօրութիւնները, եւ նորա թագաւորութեան փառաւոր մեծութիւնը։
13 Քո թագաւորութիւնը ամենայաւէտ թագաւորութիւն է, եւ քո իշխանութիւնը՝ միշտ ազգից մինչեւ ազգ։
14 Տէրը հաստատում է ընկածներին, եւ կանգնեցնում է ամեն կռացածներին։
15 Ամենի աչքերը քեզ են սպասում, եւ դու տալիս ես նորանց կերակուրը իրանց ժամանակին։
16 Դու բաց ես անում քո ձեռքը, եւ կշտացնում ես ամեն կենդանին հաճութիւնով։
17 Տէրն արդար է իր բոլոր ճանապարհներումը. Եւ ողորմած՝ իր բոլոր գործերումը։
18 Տէրը մօտիկ է բոլոր դէպի իրան կանչողներին, այն ամենին՝ որ կանչում են նորան ճշմարտութիւնով։
19 Իրանից վախեցողների կամքը անում է նա. Եւ նորանց աղաղակին լսում եւ նորանց փրկում է։
20 Տէրը պահում է բոլոր իրան սիրողներին. Բայց բոլոր ամբարիշտներին կկորցնէ։
21 Իմ բերանը Տիրոջ օրհնութիւնը կխօսի, եւ ամեն մարմին նորա սուրբ անունը կօրհնէ յաւիտեանս յաւիտենից։
1 Ալէլուիա։ Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը։
2 Տիրոջը կօրհնեմ ես իմ կեանքումը. Իմ Աստուծուն սաղմոս կասեմ քանի որ կամ։
3 Մի յուսաք իշխաններին՝ մարդի որդիին, որի մօտ փրկութիւն չկայ։
4 Նորա հոգին դուրս կգայ, նա դէպի իր հողը կդառնայ, նոյն օրը կկորչեն նորա խորհուրդները։
5 Երանի նորան, որի օգնականը յակոբի Աստուածն է. Որ նորա յոյս իր Եհովայ Աստուծուն վերայ է։
6 Որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու նորանց մէջ ամեն եղածը. Որ հաւատարմութիւն է պահում յաւիտեան.
7 Որ իրաւունք է անում զրկուածներին. Եւ հաց տալիս՝ սովածներին. Տէրը արձակում կապուածներին։
8 Տէրը բանում է կոյրերի աչքերը. Տէրը կանգնեցնում է ընկածներին. Տէրը սիրում է արդարներին։
9 Տէրը պահում է պանդուխտներին. Նա ընդունում է որբերին եւ որբեւայրիներին. բայց ամբարիշտների ճանապարհը ծռեցնում է։
10 Տէրը կթագաւորէ յաւիտեան. Քո Աստուածը, ով Սիօն, ազգից ազգ։ Ալէլուիա։
1 Օրհնեցէք Տիրոջը. Որովհետեւ բարի է մեր Աստուծուն սաղմոս ասել, որովհետեւ քաղցր եւ գեղեցիկ է օրհնաբանութիւնը։
2 Տէրը շինում է Երուսաղէմը, եւ ժողովում է Իսրայէլի ցրուածներին։
3 Նա բժշկում է սրտով կոտրուածներին եւ փաթաթում՝ նորանց խոցերը։
4 Նա համարում է աստղերի թիւը, եւ կանչում՝ նորանց ամենը անուններովը։
5 Մեծ է մեր Տէրը եւ շատ զօրաւոր. նորա իմաստութեանը չափ չկայ։
6 Տէրը հաստատում է խեղճերին, բայց խոնարհեցնում է ամբարիշտներին մինչեւ հողը։
7 Երգեցէք Տիրոջը գոհութիւնով. Մեր Աստուծուն սաղմոս երգեցէք քնարով։
8 Որ ծածկում է երկինքը ամպերով, անձրեւ է պատրաստում երկրիս համար, եւ սարերին խոտ է բուսցնել տալիս։
9 Որ նա անասուններին տալիս է իրանց կերակուրը, ագռաւի ձագերին՝ որ կանչում են իրան։
10 Նա հաճութիւն չունի ձիան զօրութեանը, զօրեղ մարդի սրունքներին չէ հաւանում։
11 Տէրը հաւանում է իրանից վախեցողներին, որ իր ողորմութեանն են յուսացած։
12 Ով Երուսաղէմ, գովիր Տիրոջը. Օրհնիր քո Աստուծուն, ով Սիօն։
13 Որովհետեւ նա պնդացնում է քո դռների նիգերը, եւ օրհնում է քո որդկանցը քեզանում։
14 Նա խաղաղութիւն է տալիս քո սահմաններին, եւ կշտացնում է քեզ պարարտ ցորենով։
15 Նա ուղարկում է իր խօսքը երկրի մէջ. Եւ նորա խօսքը վազում է շուտ շուտ։
16 Նա բուրդի պէս ձիւն է տալիս. Եւ եղեմն է ցանում փոշի մոխրի պէս։
17 Նա իր սառուցն ուղարկում է կտորների պէս. Նորա ցրտի առաջին ո՞վ կկենայ։
18 Նա ուղարկում է իր խօսքը եւ հալում նորանց. Իր քամին փչել է տալիս, եւ ջուրեր են վազում։
19 Նա պատմում է իր խօսքը Յակոբին, իր հրամաններն ու իրաւունքներն՝ Իսրայէլին։
20 Ոչ մէկ ազգի այսպէս չարաւ. Եւ նորանք չեն ճանաչում նորա դատաստանները։ Ալէլուիա։
1 Ալէլուիա։ Օրհնեցէք Տիրոջը երկնքիցը. Օրհնեցէք նորան բարձունքումը։
2 Օրհնեցէք նորան, ով նորա ամեն հրեշտակներ. Օրհնեցէք նորան, ով բոլոր զօրքեր։
3 Օրհնեցէք նորան, ով արեգակն ու լուսին. Օրհնեցէք նորան, ով ամեն լուսաւոր աստղեր։
4 Օրհնեցէք նորան, ով երկնից երկինք. Եւ ջուրեր որ երկնքի վերայ էք։
5 Թող Տիրոջ անունը օրհնեն. Որովհետեւ նա հրամայեց եւ նորանք ստեղծուեցան։
6 Եւ նորանց կանգնեցրեց մինչեւ յաւիտեանս յաւիտենից. Կանոն դրաւ, որ չի խափանուիլ։
7 Օրհնեցէք Տիրոջը երկրիցս, ով վիշապներ եւ ամեն անդունդներ։
8 Կրակ եւ կարկուտ, ձիւն եւ ծուխ եւ մրրիկ քամի, որ նորա խօսքը կատարում էք.
9 Սարեր եւ ամեն բլուրներ, պտղաբեր ծառեր եւ ամեն մայրի ծառեր.
10 Կենդանիներ եւ ամեն անասուններ, սողացողներ եւ թեւաւոր թռչուններ.
11 Երկրի թագաւորներ եւ ամեն ազգեր. Իշխաններ եւ երկրի ամեն դատաւորներ.
12 Երիտասարդներ եւ աղջիկներ. Ծերեր տղաներով միատեղ.
13 Օրհնեն Տիրոջ անունը. Որովհետեւ միայն նորա անունը բարձր է. նորա փառքը երկնքից եւ երկրից վեր է։
14 Եւ նա բարձրացրեց իր ժողովրդի եղջիւրը. իր ամեն սրբերի՝ Իսրայէլի որդկանց՝ իր մօտի ժողովրդի օրհնութիւնը։ Ալէլուիա։
1 Ալէլուիա։ Տիրոջը նոր երգ երգեցէք՝ նորա օրհնութիւնը սրբերի ժողովքումը։
2 Թող Իսրայէլն ուրախ լինի իր Ստեղծողովը. Սիօնի որդիքը ցնծան իրանց Թագաւորովը։
3 Թող նորա անունը օրհնեն ցնծութիւնով. Թմբուկով ու քնարով սաղմոս ասեն նորան։
4 Որովհետեւ Տէրը հաւանում է իր ժողովրդին. խեղճերին փառաւորում է փրկութիւնով։
5 Թող սուրբերն ուրախանան փառքով, ցնծան իրանց անկողնումը։
6 Աստուծոյ գովասանքը նորանց բերանումը լինի. Եւ երկսայրի սուր՝ նորանց ձեռքումը։
7 Որ վրէժխնդրութիւն անեն հեթանոսների մէջ, եւ պատիժ՝ ազգերի մէջ։
8 Որ նորանց թագաւորներին կապեն շղթաներով, եւ նորանց իշխաններին՝ երկաթի ոտնակապերով։
9 Որ նորանց վերայ կատարեն գրուած դատաստանը. այս փառքը նորա ամեն սրբերին։ Ալէլուիա։
1 Ալէլուիա։ Օրհնեցէք Աստուծուն նորա սրբարանումը. Օրհնեցէք նորան նորա զօրութեան հաստատութիւնումը։
2 Օրհնեցէք նորան նորա զօրաւոր գործերի համար. Օրհնեցէք նորան նորա մեծ փառաւորութեանը համեմատ։
3 Օրհնեցէք նորան շեփորի ձայնով. օրհնեցէք նորան տաւիղով եւ քնարով։
4 Օրհնեցէք նորան թմբուկով եւ պարով. Օրհնեցէք նորան թելաւոր նուագարաններով եւ սրինգով։
5 Օրհնեցէք նորան ձայնաւոր ծնծղաներով. Օրհնեցէք նորան մեծաձայն ծնծղաներով։
6 Ամեն շունչ ունեցողը թող օրհնէ Տիրոջը։ Ալէլուիա։