10 Չէ՞ որ դու նորան, նորա տունը եւ նորա բոլոր ստացուածքը ցանկով շրջապատել ես, նորա ձեռքի գործը օրհնել ես, եւ նորա հօտերը տարածուել են երկրի վերայ։
11 Բայց հիմա մեկնիր ձեռքդ եւ դպցրու նորա ամեն ստացուածքին. և տես թէ որ քո երեսին քեզ չհայհոյէ։
12 Եւ Տէրն ասեց սատանային. Ահա նորա բոլոր ստացուածքը քո ձեռքին լինի, միայն թէ նորա վերայ չերկարացնես ձեռքդ։ Եւ սատանան դուրս եկաւ Տիրոջ երեսի առաջիցը։
13 Եւ եղաւ որ մի օր նորա որդիքն ու նորա աղջկերքը ուտում էին եւ գինի խմում իրանց անդրանիկ եղբօր տանը։
14 Եւ մէկ պատգամաբեր եկաւ Յոբի մօտ եւ ասեց. Եզները հերկելիս եւ մատակ էշերը նորանց կշտին արածելիս,
15 Սաբայեցիք յարձակուեցան եւ նորանց առան եւ ծառաներին զարկեցին սուրի բերանով. Եւ մինակ ես եմ ազատուել որ քեզ իմացնեմ։
16 Սա դեռ խօսում էր, որ ահա մէկը եկաւ եւ ասեց. Աստուծոյ կրակը թափուեցաւ երկնքից եւ այրեց հօտերին ու ծառաներին եւ նորանց սպառեց. Ու մինակ ես եմ ազատուել որ քեզ իմացնեմ։
17 Սա դեռ խօսում էր, որ ահա մէկը եկաւ եւ ասեց. Քաղդէացիք երեք գունդ շինուած՝ յարձակուեցան ուղտերի վերայ եւ նորանց առան եւ ծառաներին զարկեցին սուրի բերանով, եւ մինակ ես եմ ազատուել որ քեզ իմացնեմ։
18 Սա դեռ խօսում էր, որ ահա մէկը եկաւ եւ ասեց. Որդիքդ եւ աղջկերքդ ուտում էին եւ գինի խմում իրանց անդրանիկ եղբօր տանը.
19 Եւ ահա մի մեծ հողմ եկաւ անապատի այն կողմից եւ դիպաւ տան չորս անկեանը, եւ տունը վայր ընկաւ տղոց վերայ, եւ նորանք մեռան. Եւ մինակ ես եմ ազատուել որ քեզ իմացնեմ։
20 Եւ Յոբը վեր կացաւ եւ պատառեց իր վերարկուն եւ խուզեց իր գլուխը, եւ ընկաւ գետնի վերայ եւ երկրպագութիւն արաւ,
21 Եւ ասեց. Մերկ դուրս եկայ իմ մօր արգանդիցը, եւ մերկ պիտի դառնամ այնտեղ։ Տէրը տուաւ եւ Տէրն առաւ. Տիրոջ անունը օրհնեալ լինի։
22 Այս ամենի մէջ Յոբը չմեղանչեց եւ Աստուծուն անզգամութիւն չտուաւ։
1 Մէկ մարդ կար Հուս երկրումը՝ անունը Յոբ. Եւ այն մարդը կատարեալ եւ ուղիղ եւ աստուածավախ էր, եւ հեռանում էր չարութիւնից։
2 Եւ նորա համար եօթը որդիքը եւ երեք աղջիկ ծնուեցան։
3 Եւ նորա խաշինքն էին՝ եօթը հազար ոչխար, երեք հազար ուղտ, հինգ հարիւր լուծ եզ եւ հինգ հարիւր մատակ էշ եւ խիստ շատ ծառաներ. Եւ այդ մարդը բոլոր արեւելցիներից մեծ էր։
4 Եւ նորա որդիքը գնում եւ խնջոյք էին անում տանը՝ ամեն մէկն իր օրին. Եւ մարդ էին ուղարկում եւ կանչում իրանց երեք քոյրերին, որ իրանց հետ ուտեն եւ խմեն։
5 Եւ երբոր խնջոյքի օրերը լրանում էին, այն ժամանակ Յոբն ուղարկում՝ նորանց սրբում էր. Եւ առաւօտանց վեր էր կենում եւ ողջակէզներ էր մատուցանում նորանց ամենի թիւովը. Որովհետեւ Յոբն ասում էր. Գուցէ որդիքս մեղանչել են եւ Աստուծուն հայհոյել իրանց սրտումը. Յոբն այսպէս էր անում ամեն ժամանակ։
6 Եւ եղաւ մէկ օր, որ Աստուծոյ որդիքն եկան Տիրոջ առաջին կանգնելու. Եւ սատանան էլ եկաւ նորանց միջումը։
7 Եւ Տէրն ասեց սատանային. Ո՞րտեղից ես գալիս. Եւ սատանան պատասխանեց Տիրոջը եւ ասեց. Երկրի վերայ շրջելուց եւ նորանում ման գալուց։
8 Եւ Տէրն ասեց սատանային. Ուշադրութիւնդ դարձրի՞ր իմ ծառայ Յոբի վերայ, որ նորա նմանը չկայ երկրի վերայ՝ կատարեալ եւ ուղիղ մարդ, աստուածավախ եւ չարութիւնից հեռացող։
9 Եւ սատանան պատասխանեց Տիրոջը եւ ասեց. Մի՞թէ Յոբը ձրի է աստուածավախ.
10 Եւ նա նորան ասեց. Յիմար կանանց մէկի խօսածի պէս ես խօսում. ուրեմն միայն բարիքը ընդունենք Աստուածանից, եւ չարիքը չընդունե՞նք։ Այս ամենի մէջ Յոբը չմեղանչեց իր շրթունքովը։
11 Եւ Յոբի երեք բարեկամները լսեցին այս բոլոր չարիքը, որ եկել էր նորա վերայ. Եւ եկան ամեն մէկն իր տեղիցը՝ Եղիփազ Թեմանացին, Բաղդատ Սօքեցին եւ Սոփար Նաամացին. Եւ համաձայնուեցան միասին, որ գնան նորան ցաւակից լինին եւ նորան մխիթարեն։
12 Եւ հեռուանց բարձրացրին իրանց աչքերը եւ նորան չճանաչեցին, եւ իրանց ձայնը բարձրացնելով լացին. Եւ ամեն մէկն իր պատմուճանը պատառելով՝ հող ցանեցին իրանց գլխներին դէպի երկինքը։
13 Եւ նորա հետ նստեցին հողի վերայ եօթն օր եւ եօթը գիշեր, եւ նորա հետ մի խօսք չէին խօսում. Որովհետեւ տեսան որ ցաւը շատ սաստիկ էր։
1 Եւ մի օր եղաւ, որ Աստուծոյ որդիքն եկան Տիրոջ առաջին կանգնելու, եւ սատանան էլ եկաւ նորանց միջումը Տիրոջ առաջին կանգնելու։
2 Եւ Տէրն ասեց սատանային. Ո՞րտեղից ես գալիս. Եւ սատանան պատասխանեց Տիրոջը եւ ասեց. Երկրի վերայ շրջելուց եւ նորանում ման գալուց։
3 Եւ Տէրն ասեց սատանային. Ուշադրութիւն դարձրի՞ր իմ ծառայ Յոբի վերայ, որ նորա նմանը չկայ երկրի վերայ՝ կատարեալ եւ ուղիղ մարդ, աստուածավախ եւ չարութիւնից հեռացող, եւ տակաւին բռնած է իր կատարելութիւնը, թէպէտ եւ ինձ համոզում էիր, նորան զուր տեղը կորցնելու։
4 Եւ սատանան պատասխանեց Տիրոջը եւ ասեց. Մորթի տեղ մորթ, նաեւ մարդս իր բոլոր ստացուածքն իր անձի տեղ կտայ։
5 Բայց հիմա մեկնիր ձեռքդ եւ դպցրու նորա ոսկորին եւ նորա մարմնին, և տես թէ որ քո երեսին քեզ չհայհոյէ։
6 Եւ Տէրն ասեց սատանային. Ահա նա քո ձեռքին լինի, միայն թէ նորա կեանքը պահիր։
7 Եւ սատանան դուրս եկաւ Տիրոջ երեսի առաջիցը եւ զարկեց Յոբին չարաչար պալարներով նորա ոտքի թաթից մինչեւ նորա գագաթը։
8 Եւ նա մի խեցի առած քերվում էր նորանով, եւ նստած էր մոխրի մէջ։
9 Եւ նորա կինն ասեց նորան. Դեռ բռնե՞լ ես քո կատարելութիւնը, հայհոյիր Աստուծուն եւ մեռիր։
10 Որ չգոցեց իմ ծնողի արգանդի դռները, եւ չծածկեց տառապանքն իմ աչքերից։
11 Ի՞նչու համար ծնողիս արգանդումը չմեռայ. Որովայնից ելած չվախճանուեցայ։
12 Ի՞նչու համար ծունկերն ինձ դիմաւորեցին, եւ ի՞նչու ստինքը, որ ես ծծեմ։
13 Որրովհետեւ հիմա պառկած էի եւ կհանգչէի, կքնանայի. Ուրեմն հանգիստ կլինէի,
14 Թագաւորների եւ երկրի խորհրդականների հետ, որոնք աւերակներ շինեցին իրանց համար.
15 Կամ ոսկի ունեցող իշխանների հետ. Որոնք իրանց տները լցրին արծաթով.
16 Կամ թաղուած վիժածի նման՝ որ չէի լինիլ, այն մանուկների նման, որոնք լոյս չտեսան։
17 Այնտեղ ամբարիշտները դադարում են չարանալուց, եւ այնտեղ հանգչում են ուժից ընկածները.
18 Կապուածները հանգստանում են միասին, հարկահանի ձայնը չեն լսում.
19 Փոքրը եւ մեծը այնտեղ են, ծառան էլ ազատ է իր տիրոջից։
20 Նա ի՞նչու համար է թշուառին լոյս տալիս, եւ դառնահոգիներին՝ կեանք.
21 Որոնք սպասում են մահուան, եւ նա չէ գալիս. Եւ նորան գանձերից աւելի են որոնում։
22 Որոնք ուրախանում են հրճուանքով, եւ զուարճանում են, որ գերեզման են գտել.
23 Այնպիսի մարդի, որի ճանապարհը կապուած է, եւ Աստուած փակել է նորա շրջապատը։
24 Որովհետեւ հացիս փոխարէն՝՝ հառաչանք է գալիս, եւ ջրերի պէս հոսում են հեծեծանքս։
25 Որովհետեւ այն երկիւղալի բանից որ վախենում էի, ինձ հանդիպեց, եւ ինչից որ սարսում էի, հասաւ ինձ։
26 Ոչ խաղաղութիւն ունիմ, ոչ հանգստութիւն, եւ ոչ հանդարտութիւն. Եւ վրդովումն է եկել։
1 Նորանից յետոյ Յոբը բացաւ իր բերանը եւ անիծեց իր օրը։
2 Եւ Յոբը պատասխանելով ասեց.
3 Կորչի այն օրը որ ես ծնուեցի, եւ այն գիշերը՝ որ ասեց թէ՝ Արու զաւակ գոյացաւ։
4 Այն օրը խաւար լինի, Աստուած նորան չորոնէ վերեւից, եւ նորա վերայ լոյս չծագէ։
5 Խաւարն ու մահուան ստուերը նորան սեփհականեն. Ամպը նստի նորա վերայ. Օրուան մէգը նորան զարհուրեցնէ։
6 Այն գիշերը՝ մառախուղը տանէ նորան. Չուրախանայ նա տարուայ օրերի հետ. Ամիսների թիւի մէջը չմտնէ։
7 Ահա այն գիշերը ամայի մնայ. Ուրախութիւն չմտնէ նորա մէջը։
8 Նորան անիծեն օրն անիծողները, որոնք պատրաստ են Լեւիաթանին զարթեցնելու։
9 Նորա արշալոյսի աստղերը խաւարուին, լուսի սպասէ, եւ չլինի. Եւ արեւագալի թարթիչները չտեսնէ.
10 Առիւծին մռնչիւնը եւ գոռացող առիւծի ձայնը կտրուեցաւ, եւ կորիւնների ատամները կորան։
11 Առիւծը կորչում է առանց որսի, եւ մատակ առիւծի կորիւնները ցրուվում են։
12 Եւ գաղտուգողի մէկ խօսք ասուեցաւ ինձ, եւ իմ ականջը նորանից մի շշունչ առաւ.
13 Գիշերուայ երեւակայութիւնների մտայուզութիւնների ժամանակին, մարդկանց վերայ խոր քուն ընկնելիս.
14 Երկիւղ պատահեց ինձ եւ դողում, եւ շարժեց իմ բոլոր ոսկերքը.
15 Առաջովս մի ոգի էլ անցաւ, մարմնիս մազերը քստմնեցան։
16 Նա կանգնեց, եւ ես չճանաչեցի նորա կերպարանքը, մի երեւոյթ կար աչքիս առաջին, սօսափիւն եղաւ եւ ես մի ձայն լսեցի, թէ
17 Մի՞թէ մարդը Աստուածանից արդար է, կամ մի այր՝ իր Արարչիցը մաքո՞ւր։
18 Ահա, Նա իր ծառաներին չէ հաւատում, եւ իր հրեշտակների վերայ պակասութիւն է գտնում.
19 Ո՞ւր մնացին կաւեղէն տներում բնակողները, որոնց հիմունքը փոշիի մէջ է, և որոնք ջարդվում են ցեցի նման։
20 Առաւօտից մինչեւ երեկոյ փշրվում են, առանց մէկի ուշադրութեան կորչում են յաւիտեան։
21 Ահա նորանց լարը կկտրուի՝՝, և նորանք կմեռնեն, այն էլ ոչ իմաստութեամբ։
1 Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին պատասխանելով ասեց.
2 Թէ որ փորձենք քեզ մէկ խօսք ասելու, կդժուարանա՞ս. Եւ ո՞վ է կարող ինքն իրան զսպել որ չխօսէ։
3 Ահա դու շատերին ես խրատել, եւ տկար ձեռքերը՝ զօրացրել։
4 Սասանողին կանգնեցրել են քո խօսքերը, եւ ծռած ծունկերը դուն կազդուրել ես։
5 Բայց հիմա որ քեզ է պատահել, դժուարանում ես. Քեզ դիպաւ, եւ դու վրդովում ես։
6 Մի՞թէ քո երկիւղածութիւնը չէ քո յոյսը, եւ քո ճանապարհների կատարելութիւնը՝ քո ակնկալութիւնը։
7 Յիշիր, թէ ո՞ր անմեղն է կորել. Եւ ո՞րտեղ են արդարները բնաջինջ եղել։
8 Ինչպէս որ տեսայ անօրէնութիւն հերկողները եւ անիրաւութիւն սերմանողները նոյնն են հնձում։
9 Աստուծոյ շունչիցը կորչում են, եւ նորա բարկութեան ոգուցը՝ փչանում։
10 Նա անձրեւ է տալիս երկրի երեսին, ու դաշտերի վերայ՝ ջուրեր ուղարկում,
11 Ցածերին բարձրութեան մէջ դնելու համար, որպէս զի սգաւորները բարձրանան ազատուեն։
12 Նա խափանում է խորամանգների հնարները, եւ նորանց ձեռքերը մի յաջողակ բան չեն անում։
13 Նա բռնում է իմաստուններին իրանց խորագիտութիւններում, եւ նենգաւորների խորհուրդն շտապելով խափանվում է։
14 Ցերեկով մութի են հանդիպում, եւ ինչպէս թէ գիշերով խարխափում են կէսօրին։
15 Նա ազատում է աղքատին՝ սուրից, նորանց բերանիցը եւ հզօրի ձեռքիցը։
16 Եւ այսպէս խեղճի համար յոյս է լինում. Եւ անօրէնութիւնը խփում է իր բերանը։
17 Ահա երանելի է այն մարդը, որին Աստուած խրատում է, ուրեմն Ամենակարողի խրատը մի մերժիր։
18 Որովհետեւ նա խոցում է, եւ փաթաթում էլ է. Նա զարկում է, եւ նորա ձեռքը բժշկում էլ է։
19 Նա վեց նեղութիւններից քեզ կազատէ, եւ եօթներորդում քեզ չարիք չի դպչիլ։
20 Սովի ժամանակին նա քեզ կազատէ մահից, եւ պատերազմի մէջ՝ սուրի ձեռքիցը։
21 Լեզուի խարազանից կծածկուիս, եւ չես վախենալ այն կործանումից, որ գալու է։
22 Կործանման ու սովի վերայ կծիծաղես, եւ երկրի գազաններիցը չես վախենալ։
23 Որովհետեւ դաշտի քարերի հետ կլինի քո դաշինքը, եւ դաշտի գազանները կխաղաղանան քեզ համար։
24 Եւ դու կիմանաս որ խաղաղութիւնը քո վրանն է, եւ կայցելես քո բնակարանը, եւ պակասութիւն չես գտնիլ։
25 Եւ կգիտենաս որ քո զաւակները շատ են, եւ քո սերունդը՝ երկրի խոտերին պէս։
26 Ալեւորած կգնաս գերեզմանը, ինչպէս որ խուրձը դիզվում է իր ժամանակին։
27 Ահա այս քննել ենք, այսպէս է. Մտիկ արա սորան, եւ ինքդ հասկացիր քեզ համար։
1 Աղէ կանչիր, արդեօք քեզ պատասխանող կա՞յ. Եւ սուրբերից դէպի որի՞ն պիտի դառնաս։
2 Իրաւ՝ յիմարին սպանում է բարկութիւնը. Եւ նախանձը մեռցնում է անմիտին.
3 Ես տեսել եմ որ յիմարն արմատացած էր, բայց շուտով անիծել եմ նորա բնակութիւնը։
4 Հեռու էին նորա որդիքը փրկութիւնից, եւ ջարդուեցան դռան մէջ, ու փրկող չկար.
5 Որի հունձքը սովածն է ուտում, եւ փուշերի միջիցն էլ յափշտակում նորան, ու ծարաւները կուլ են՝՝ տալիս նորանց ստացուածքը։
6 Որովհետեւ հողից չարիք չի դուրս գալ, եւ գետնից թշուառութիւն չի բղխիլ։
7 Ապա մարդս թշուառութեան համար է ծնուած, ինչպէս որ կրակի կայծերը բարձրանում են թռչելով։
8 Սակայն ես Աստուծոյ մօտ կդառնայի, եւ Աստուծուն կյանձնէի իմ գործը,
9 Որ մեծամեծ բաներ է գործում եւ անքննելի սքանչելիքներ, որոնց թիւ չկայ։
10 Այն ժամանակ դեռ մխիթարութիւն կունենայի, եւ կոստոստէի անխնայ ցաւի մէջ, որ չեմ ուրացել Սուրբի խօսքերը։
11 Ի՞նչ է իմ ոյժը որ դիմանամ. Եւ ի՜նչ է իմ վերջը, որ երկայնամիտ լինիմ։
12 Կամ քարերի՞ զօրութիւնն է իմ զօրութիւնը. Կամ իմ մարմինը պղի՞նձ է։
13 Կամ չէ՞ որ մօտիս օգնութիւն չկայ. Եւ յաջողութիւնը հեռացած է ինձանից։
14 Հալումաշ եղողին ողորմութիւն է պէտք իր բարեկամիցը, թէեւ նա Ամենակարողի վախն էլ թողած լինէր։
15 Իմ եղբայրները խաբում են հեղեղատի պէս, ձորի պէս, որով հեղեղներ են անցել։
16 Որոնք պղտորած են սառից, նորանցում ձիւն է ծածկուած.
17 Տաքանալիս՝ դադարում են, շոգ ժամանակին իրանց տեղերիցը ցամաքում են։
18 Նորանց ճանապարհների գնացքը պտոյտ է տալիս, հասնում են անապատին եւ կորչում են։
19 Թեմայի կարաւանները նայեցին, Սաբայի ճանապարհորդները նորանց յուսացին.
20 Ամաչեցին, որ յուսացել էին, մինչեւ այնտեղ գնացին, եւ ամօթահար եղան։
21 Այսպէս հիմա դուք ոչինչ էք. Տեսաք սոսկալի բան եւ սարսափեցիք։
22 Արդեօք ասե՞լ եմ, թէ ինձ համար բերէք, եւ ձեր ստացուածքիցը ընծայ տուէք ինձ համար.
23 Եւ ինձ ազատեցէք իմ թշնամիի ձեռքիցը, եւ բռնաւորների ձեռքից ինձ փրկեցէք։
24 Դուք սովորեցրէք ինձ եւ ես կլռեմ. Եւ ինչ որ սխալուել եմ հասկացրէք ինձ։
25 Ի՜նչ թափանցիկ են ուղիղ խօսքերը. Բայց ի՞նչ է յանդիմանում ձեզանից եկած յանդիմանութիւնը։
26 Արդեօք մտածո՞ւմ էք խօսքեր յանդիմանել. Յուսահատի խօսքերը քամիի խօսքեր են։
27 Նոյն իսկ որբի վերայ վիճակ կգցէիք. Եւ ձեր բարեկամին կվաճառէիք։
28 Բայց հիմա հաճեցէք ինձ նայելու, եւ ես մի՞թէ ձեր երեսին սուտ կասեմ.
29 Դարձէք խնդրեմ, որ անիրաւութիւն չլինի. Այո, դարձէք, տեսէք որ իմ արդարութիւնը նորանում է։
30 Մի՞թէ իմ լեզուի վերայ անիրաւութիւն կայ. Մի՞թէ իմ քիմքը չէ զանազանում չար բաները։
1 Եւ Յոբը պատասխանելով ասեց.
2 Ո՜հ եթէ կշռով կշռուէր իմ տրտմութիւնը, եւ իմ ցաւերը միանգամայն կշռքի մէջ դրուէին։
3 Որովհետեւ հիմա ծովերի աւազիցը ծանր է. Նորա համար իմ խօսքերը բարբաջանք են.
4 Որովհետեւ Ամենակարողի նետերն ինձանում են, նորանց թոյնը ծնում է իմ հոգիին, Աստուծոյ արհաւիրքները շարուել են ինձ դէմ։
5 Մի՞թէ ցիռը կզռայ խոտի կշտին. Կամ եզը կբառաչէ՞ իր կերակրի մօտին։
6 Մի՞թէ անհամ բանը կուտուի առանց աղի, կամ հա՞մ կայ ձուի սպիտակուցի մէջ։
7 Այն որ սիրտս չէր ուզում դիպչել, նա է եղել իմ զզուելի ուտելիքը։
8 Երանի թէ ուզածս կատարուէ՜ր. Եւ իմ ակնկալածը տա՜ր Աստուած.
9 Եւ հաւանէ՜ր Աստուած ինձ ջարդելու, եւ ձեռքն արձակէ՜ր ու ինձ կտրէր։
10 Միւսանգամ ետ չի դառնալ իր տունը, եւ նորան չի ճանաչիլ նորա տեղը։
11 Ես էլ չեմ զսպելու իմ բերանը, խօսելու եմ հոգուս նեղութեան ժամանակին, գանգատելու եմ սրտիս դառնութեան ժամանակին։
12 Ծո՞վ եմ ես միթէ, կամ վիշա՞պ, որ դու վերաս պահապան ես դրել։
13 Երբոր ասում եմ, թէ անկողինս ինձ մխիթարելու է, մահիճս կտանէ իմ գանգատը.
14 Այն ժամանակ դու ինձ վախեցնում ես երազներով, եւ ցնորքներով զարհուրեցնում ես ինձ.
15 Որ իմ հոգին ընտրում է խեղդուիլը, եւ մահը՝ քան թէ այս ոսկորներս։
16 Ես ձանձրացել եմ, յաւիտեան չեմ ապրելու, հեռացիր ինձանից, որովհետեւ օրերս ունայնութիւն են։
17 Ի՞նչ է մարդը, որ դու նորան մեծարես. Եւ որ ուշադրութիւնդ նորան դարձնես։
18 Եւ նորան այցելես ամեն առաւօտ, ամեն վայրկեան նորան փորձես։
19 Մինչեւ ե՞րբ չես ետ կենալու ինձանից. Չե՞ս թող տալու որ թուքս կուլ տամ։
20 Մեղանչել եմ. Ի՞նչ եմ արել քեզ, ով մարդիկ Դիտող. Ի՞նչու ես ինձ քեզ համար նշան դրել, որ ես ինձ վերայ բեռ եմ դառել։
21 Եւ ի՞նչու չես ներում իմ մեղքը, եւ իմ անօրէնութիւնը չես թողում. Որովհետեւ հիմա պիտի հողումը պառկեմ, վաղը կորոնես ինձ, եւ ես չկամ։
1 Չէ՞ որ մարդս զինուորութիւն ունի երկրիս վերայ. Եւ նորա օրերը վարձկանի օրերի պէս են։
2 Ինչպէս որ ծառան է շուքի ծարաւում, եւ ինչպէս վարձկանն է իր վարձին սպասում,
3 Այսպէս էլ իմ բաժինը եղան ունայնութեան ամիսներ. Եւ թշուառութեան գիշերներ որոշուեցան ինձ համար։
4 Պառկելիս ասում են թէ Ե՞րբ եմ վեր կենալու, եւ իրիկունը երկարանում է, եւ ես կշտացած եմ լինում մինչեւ առաւօտ պարան պարան անելուց։
5 Մարմինս որդեր եւ հողի կոշտեր է հագել, մորթս ճեղքվում է եւ հալվում։
6 Օրերս մագոգից շուտ են վազում, եւ վերջանում են առանց յոյսի։
7 Յիշիր որ կեանքս քամի է, աչքս միւսանգամ բարիք չէ տեսնելու։
8 Ինձ տեսնողի աչքը այլ ևս ինձ չէ տեսնելու, աչքդ ինձ մտիկ կտայ, եւ ես այլ եւս չկամ։
9 Ամպը անցնում է գնում, այնպէս էլ գերեզման իջնողը վեր չի գալ.
10 Ահա նորանք քեզ կսովորեցնեն եւ քեզ կասեն, եւ իրանց սրտիցը խօսքեր կարտասանեն։
11 Մի՞թէ պրտուն կբուսնի առանց տիղմի. Կնիւնը կաճէ՞ առանց ջրի.
12 Նա դեռ իր դալարութեան մէջ՝ չկտրուած՝ ամեն խոտից առաջ կչորանայ։
13 Այսպէս են բոլոր Աստուծուն մոռացողների ճանապարհները. Եւ կեղծաւոր յոյսը պիտի կորչի։
14 Որովհետեւ նորա վստահութիւնը պիտի կտրուի, եւ նորա յոյսը սարդի ոստայն է։
15 Նա կկռնէ իր տանը վերայ, եւ նա չի դիմանալ, նա կբռնէ նորանից, բայց նա չի կենալ։
16 Նա դալար է արեգակից առաջ, եւ նորա ճիւղերը նորա պարտէզիցը վեր.
17 Նորա արմատները քարակոյտին են փաթաթվում, քարերի դէզի մէջն է մտնում.
18 Բայց երբոր նորան խլում են իր տեղիցը, տեղը ուրանում է նորան, թէ Քեզ չեմ տեսել։
19 Ահա սա է նորա ուրախ ճանապարհը, եւ հողիցը ուրիշներն են բուսնում։
20 Տես՝ Աստուած չէ մերժում արդարին, եւ չէ բռնում չարերի ձեռքիցը.
21 Մինչեւ որ բերանդ լցնէ ծիծաղով, եւ շրթունքներդ՝ ցնծութեան ձայնով։
22 Քեզ ատողներն ամօթով պիտի ծածկուին, եւ ամբարիշտների վրանը կչքանայ։
1 Այն ժամանակ Բաղդատ Սօքեցին պատասխանելով ասեց.
2 Մինչեւ ե՞րբ պիտի այդ խօսես. Մինչդեռ մեծ քամի են քո բերանի խօսքերը։
3 Մի՞թէ Աստուած կդարձնէ դատաստանը, կամ Ամենակարողը արդարութի՞ւնը կդարձնէ։
4 Եթէ որդիքդ նորա դէմ մեղանչել են, նա էլ նորանց մատնել է իրանց յանցանքի ձեռքը։
5 Եթէ դու կանուխ դէպի Աստուած դառնաս, եւ Ամենակարողին աղաչես,
6 Եթէ դու մաքուր եւ ուղիղ լինիս, նա այն ժամանակ անպատճառ կզարթնէ քեզ համար, եւ կապահովացնէ քո արդարութեան բնակարանը.
7 Թէպէտեւ քո սկիզբը պզտիկ լինի, քո վերջը շատ կմեծանայ։
8 Բայց ա՛ղէ հարցրու առաջի սերունդից, եւ ուշ դարձրու նորանց հայրերի քննութեանը,
9 Որովհետեւ մենք երէկուանն ենք եւ չենք հասկանում, որովհետեւ ստուեր են մեր օրերը երկրի վերայ.
10 Որ մեծամեծ բաներ է անում՝ անքննելի, եւ սքանչելիքներ՝ անթիւ։
11 Տես՝ նա իմ մօտովը կանցնէ, եւ ես չեմ տեսնիլ. Եւ անց կկենայ՝ եւ ես չեմ իմանալ։
12 Տես՝ եթէ նա յափշտակէ, ո՞վ նորան ետ կպահէ. Ո՞վ կասէ նորան թէ ի՞նչ ես անում։
13 Աստուած իր բարկութիւնը ետ չի դարձնիլ, նորա տակին կխոնարհուին Ռաքաբի օգնականները։
14 Ապա ո՞ւր մնաց որ ես նորան պատասխանեմ. և խօսքերս ընտրեմ նորա հետ վիճելու։
15 Որովհետեւ արդար էլ լինիմ, պատասխան չեմ տալ. Իմ Դատաւորին պիտի աղաչեմ.
16 Եթէ ես կանչէի, եւ նա պատասխանէ՜ր. Չեմ հաւատալ, թէ նա իմ ձայնս կլսէ.
17 Նա որ ինձ փոթորիկով կփշրէ, եւ զուր տեղը կշատացնէ իմ վէրքերը.
18 Թող չի տալ ինձ որ շունչ առնեմ. Որովհետեւ ինձ դառնութիւններով կկշտացնէ։
19 Եթէ բանը զօրաւորի ուժումն է, ահա նա. Իսկ եթէ իրաւունքում, ո՞վ կկանչէ ինձ։
20 Եթէ ես արդար լինիմ, բերանս ինձ կդատապարտէ. Եթէ ես կատարեալ լինիմ, նա ինձ յանցաւոր կանէ։
21 Եթէ ես կատարեալ լինիմ, իմ անձը չեմ ճանաչիլ, կեանքս կարհամարհեմ։
22 Մէկ է. Նորա համար ասում եմ թէ նա կորցնում է կատարեալին եւ ամբարշտին։
23 Եթէ հարուածը յանկարծ մեռցնէ, նա կծիծաղէ անմեղի փորձանքի վերայ։
24 Երկիրը չարագործի ձեռքն է յանձնուել. նորա դատաւորների երեսը ծածկում է նա, եթէ ոչ, ապա ո՞վ է այն անողը։
25 Եւ իմ օրերը փախան սուրհանդակից արագ. Վազեցին՝ բարիք չտեսան։
26 Անցան սէզից շինուած նաւերի պէս, որսի վերայ յարձակուող արծիւի պէս։
27 Եթէ ասելու լինիմ՝ Մոռանամ գանգատս, երեսիս տխրութիւնը թողեմ եւ զուարթանամ,
28 Այն ժամանակ սարսափում եմ բոլոր ցաւերիցս. Գիտեմ որ ինձ անմեղ չես համարիլ։
29 Ես պիտի ամբարիշտ լինիմ, ուրեմն ի՞նչու համար զուր տեղը տանջուիմ։
30 Եթէ ձիւնի ջրի մէջ լուացուիմ, եւ մոխրաջրով մաքրեմ ձեռքերս,
31 Այն ժամանակ էլ ինձ փոսի մէջ կկոխէիր, եւ իմ հանդերձը կզզուէին ինձանից
32 Որովհետեւ նա ինձ նման մարդ չէ, որ պատասխանէի իրան, միասին դատաստան գնայինք։
33 Մեր մէջտեղը միջնորդ դատաւոր չի լինիլ, որ ձեռքը մեր երկուսի վերայ դնէր։
34 Թող հեռացնէ իմ վերայից իր գաւազանը, եւ նորա սարսափն ինձ չզարհուրեցնէ.
35 Այն ժամանակ կխօսէի, եւ իրանից չէի վախենալ. Որովհետեւ այսպէս՝ ես իմը չեմ։
1 Եւ Յոբը պատասխանելով ասեց.
2 Իրաւ գիտեմ որ այդպէս է, եւ մարդս ի՞նչպէս կարդարանայ Աստուծոյ մօտ։
3 Եթէ նա ուզէ նորա հետ վիճել, հազարիցը մէկին չէ կարող պատասխան տալ.
4 Նա սրտով իմաստուն եւ ուժով զօրեղ է. Ո՞վ է դէմ կացել նորան, եւ ողջ մնացել։
5 Նա որ տեղափոխում է լեռները, եւ նորանք չգիտեն, որ նորանց տապալում է իր բարկութեան ժամանակին.
6 Նա որ շարժում է երկիրն իր տեղիցը, եւ նորա սիւները դողդողում են.
7 Որ արեւին հրամայում է, եւ նա չէ ծագում, եւ աստղերը կնքում է.
8 Որ երկինքը տարածում է մինակ, եւ գնում է ծովի կուտակների վերայ.
9 Որ արաւ Արջը, Հայկը եւ Բազմաստեղը, եւ Հարաւի շտեմարանները.
1 Հոգիս կեանքիցս զզուել է. Բաց թողեմ ինձ համար գանգատս. Խօսեմ հոգուս դառնութեան ժամանակին.
2 Ասեմ Աստուծուն. Ինձ մի դատապարտիր. Յայտնիր ինձ թէ ինչի համար ես վիճում ինձ հետ։
3 Մի՞թէ քեզ հաճելի է, որ հարստահարես, որ արհամարհես քո ձեռքի աշխատանքը, եւ չարերի խորհրդին լոյս տաս։
4 Մի՞թէ քո աչքերը մարմնաւոր են. Կամ թէ մարդի տեսածի՞ն պէս կտեսնես.
5 Մի՞թէ մարդի օրերի պէս են քո օրերը. Կամ թէ քո տարիները՝ մարդի՞ օրերի պէս.
6 Որ իմ յանցանքն ես որոնում, եւ իմ մեղքը՝ քննում։
7 Քեզ յայտնի է որ յանցաւոր չեմ. Բայց քո ձեռքից փրկող չկայ։
8 Քո ձեռքերն են ինձ կազմել եւ ստեղծել բոլորովին շուրջանակի, եւ դու ինձ խորտակո՞ւմ ես։
9 Մէկ յիշիր որ ինձ կաւի պէս շինեցիր. Եւ ինձ հո՞ղ ես դարձնելու։
10 Դու չթափեցի՞ր ինձ կաթի պէս, եւ պանրի պէս թանձրացրիր։
11 Դու մորթով եւ մսով հագցրիր ինձ, եւ ոսկորներով ու ջիղերով հինեցիր ինձ։
12 Կեանք եւ ողորմութիւն շնորհեցիր ինձ, եւ քո խնամքը պահեց իմ հոգուն։
13 Եւ սորանց պահեցիր քո սրտումը. Գիտեմ որ սորանք քեզ մօտ էին.
14 Որ եթէ մեղանչեմ, դու ինձ դիտես, եւ իմ մեղքիցը ինձ չարդարացնես։
15 Եթէ ամբարշտութիւն անեմ, վա՜յ ինձ. արդար էլ լինիմ գլուխս չեմ կարող բարձրացնել. Լցուած եմ անարգանօք. Եւ տես թշուառութիւնս։
16 Բարձրանայ էլ, առիւծի պէս ինձ կորսաս, եւ դարձեալ կյաղթահարես ինձ.
17 Վկաներդ կնորոգես իմ առաջին, եւ բարկութիւնդ ինձ դէմ կշատացնես. Փոփոխութիւններ եւ պատերազմ է հետս։
18 Ուրեմն ի՞նչու համար ինձ հանեցիր արգանդից. Երանի՜ թէ մեռած լինէի եւ աչք ինձ չտեսնէր,
19 Որ չեղածի պէս լինէի, մօրս արգանդիցը գերեզմանը տարուէի։
20 Քիչ չե՞ն իմ օրերը. Դադարիր եւ ետ կաց ինձանից, որ մի քիչ հանգչեմ։
21 Այնտեղ գնալուցս առաջ, որ ետ չեմ դառնալու, խաւարի եւ մահուան ստուերի երկիրը.
22 Մառախուղի երկիրը, որ մահուան ստուերի խաւարին է նման, եւ կարգ չկայ, եւ լոյսը մթին խաւարի նման է։
1 Այն ժամանակ Սոփար Նաամացին պատասխանելով ասեց.
2 Մի՞թէ շատ խօսքերին պատասխան չի լինիլ, կամ լեզուանի մարդը պիտի արդա՞ր դուրս գայ.
3 Քո բարբաջանքնե՞րը պիտի մարդկանց լռեցնեն, եւ դու ծաղրես, եւ յանդիմանող չլինի՞։
4 Որ ասում ես. Իմ խրատը մաքւոր է. Եւ իստակ եմ քո աչքի առաջին։
5 Սակայն երանի՜ թէ Աստուած խօսէր, եւ իր շրթունքը բանար քեզ հետ.
6 Եւ քեզ իմաստութեան գաղտնիքը յայտնէր, որ կրկնապատիկ էր վայելուչը. Ուրեմն իմացիր որ Աստուած մոռանում է քո անօրէնութեան մէկ մասը։
7 Կարո՞ղ ես Աստուծոյ խորհուրդը գտնել. Կամ Ամենակարողի էութեանը հասնի՞լ։
8 Նա երկնքի բարձրութիւնն ունի, ի՞նչ կանես դու. Դժոխքից խոր է նա, ի՞նչ կհասկանաս։
9 նորա չափը երկրից երկայն է, եւ լայն է ծովիցը։
10 Եթէ նա անց կենայ եւ բռնէ, եւ դատի ժողովէ, ո՞վ նորան ետ կպահէ.
11 Որովհետեւ նա ճանաչում է խաբեբայ մարդկանց, եւ տեսնում է անօրէնութիւն, եւ ուշը չէ դարձնում։
12 Բայց փուճ մարդը մտածում է մեծամեծ, եւ մի վայրի էշի ձագն էլ է իբրեւ մարդ ծնվում։
13 Եթէ դու ուղղես քո սիրտը, եւ ձեռքերդ դէպի նորան տարածես,
14 Թէ որ ձեռքումդ անօրէնութիւն կայ, նորան հեռացրու, եւ քո վրաններումը անզգամութիւն թող չբնակուէ։
15 Ահա այն ժամանակ կբարձրացնես երեսդ անարատ եւ հաստատ կլինիս եւ չես վախենալ։
16 Որովհետեւ թշուառութիւնը կմոռանաս, անցած ջրերի պէս միտքդ կգայ.
17 Եւ կեանքը կէսօրից պայծառ կկանգնէ, խաւարուի էլ՝ առաւօտեան պէս պիտի լինի։
18 Եւ դու ապահով կլինիս, որովհետեւ յոյս կայ. Եւ խորը կմտնես՝ ապահով կքնես.
19 Եւ կպառկես, ու վախեցնող չի լինիլ. Եւ շատերը քեզ կաղաչեն։
20 Բայց ամբարիշտների աչքերը պիտի նուաղին, եւ ապաստանը պիտի կորչէ նորանցից, եւ նորանց յոյսը հոգեվարքի է։
1 Եւ յոբը պատասխանելով ասեց.
2 Արդարեւ դուք էք միայն ժողովուրդ, եւ ձեզ հետ մեռնելու է իմաստութիւնը։
3 Ես էլ ձեզ պէս խելք ունիմ, ես ձեզանից պակաս չեմ. Եւ այսպիսի բաներ ո՞վ չգիտէ։
4 Իր բարեկամից ծաղր եղող եմ դառել ես, որ Աստուծուն կանչեցի, եւ նա պատասխանեց. Ծաղրվում է արդարը՝ կատարեալը։
5 Թշուառին արհամարհանք է վայելում ապահովի կարծիքի համեմատ, որ պատրաստ է ոտքը սահողի համար։
6 Ապահով են աւազակների վրանները, եւ հանդարտ՝ Աստուծուն բարկացնողներինը, որ կարծես թէ Աստուծուն տանում է իր ձեռքին։
7 Բայց ա՛ղէ հարցրու անասուններին, որ քեզ սովորեցնեն, եւ երկնքի թռչուններին, որ քեզ իմացնեն։
8 Կամ խօսիր երկրի հետ, եւ նա քեզ կսովորեցնէ, եւ քեզ կպատմեն ծովի ձկները։
9 Ո՞վ չի հասկանալ այս բոլոր բաներովը, որ Տիրոջ ձեռքն է արել այս բաները,
10 Որ նորա ձեռքին է բոլոր կենդանիի կեանքը, եւ բոլոր մարդկային մարմնի հոգին։
11 Մի՞թէ ականջը չէ որոշում խօսքերը, եւ ուտող քիմքը՝ համն առնում։
12 Ալեւորներումն է իմաստութիւնը, եւ երկայն օրերում՝ գիտութիւնը։
13 Նորանում է իմաստութիւնը եւ զօրութիւնը. Խորհուրդը եւ գիտութիւնը նորանն է։
14 Տես՝ նա կքանդէ, ու չի շինուիլ. մէկի վերայ կկողպէ, ու չի բացուիլ։
15 Տես՝ նա կապում է ջուրերը, եւ նորանք չորանում են, եւ բաց է թողում նորանց, ու երկիրը տակն ու վերայ են անում։
16 Զօրութիւնն ու հանճարը նորա մօտ է. Նորանն են մոլորեցնողն ու մոլորեալը։
17 Նա ման է ածում խորհրդականներին կողոպտուած, եւ դատաւորներին՝ յիմարացած։
18 Նա է թագաւորների կապերը լուծում, եւ նա է նորանց մէջքին գօտի կապում։
19 Նա ման է ածում քահանաներին կողոպտուած, եւ զօրաւորներին կործանում է։
20 Անձնապաստաններից առնում է նա լեզուանիութիւնը, եւ ծերերի խելքը՝ խլում։
21 Ազնուականների վերայ անարգանք է թափում, եւ զօրաւորների կապը թուլացնում է։
22 Պարզում է խորերը խաւարից, եւ մահուան ստուերը դուրս է բերում լոյսի մէջ։
23 Ազգերին յաջողութիւն է տալիս՝՝, եւ նորանց կորցնում է. Փռում է ազգերը եւ նորանց՝ հաւաքում։
24 Առնում է երկրի ժողովուրդների գլխաւորների խելքը, եւ մոլորեցնում է նորանց անճանապարհ անապատում։
25 Նորանք խարխափում են խաւարում, եւ լոյս չունին. Եւ նա նորանց մոլորեցնում է արբածների պէս։
1 Տես՝ այդ ամենը տեսել է իմ աչքը, ականջս լսել է եւ հասկացել է։
2 Ձեր գիտեցածի չափ ես էլ գիտեմ, ես ձեզանից պակաս չեմ։
3 Բայց ես կուզէի Ամենակարողի հետ խօսել, եւ կփափաքէի Աստուծոյ մօտ դատ վարել։
4 Սակայն դուք սուտեր հնարողներ էք, փուճ բժիշկներ էք դուք ամենքդ։
5 Երանի՜ թէ բոլորովին լռէիք, եւ դա ձեզ համար իմաստութիւն կլինէր։
6 Լսեցէք՝ խնդրեմ՝ իմ խրատը, եւ իմ շրթունքների փաստերին ականջ դրէք։
7 Աստուծո՞յ համար էք անիրաւութիւն խօսում, եւ նորա՞ համար՝ նենգութիւն խօսում։
8 Մի՞թէ նորան էք երեսպաշտութիւն անում, կամ Աստուծո՞յ համար էք փաստաբանում։
9 Լա՞ւ է որ նա ձեզ քննէ, կամ նորան խաբելո՞ւ էք ինչպէս մարդս խաբում են։
10 Անպատճառ նա ձեզ կյանդիմանէ, եթէ ծածուկ էլ երեսպաշտութիւն անէք։
11 Մի՞թէ նորա վեհութիւնը ձեզ չի զարհուրեցնելու եւ նորա երկիւղը ձեզ վերայ ընկնելու։
12 Ձեր յիշատակութիւնները մոխրի առակներ են. Ցեխի պատնէշներ՝ ձեր պատնէշները։
13 Լռեցէք ինձ մօտ, որ խօսեմ ես, եւ ինձ վերայ թող գայ ինչ որ լինի։
14 Ի՞նչու համար մարմինս ատամներովս կրեմ, եւ հոգիս՝ ափիս մէջը դնեմ.
15 Տես՝ թէ որ ինձ սպանէ, ես նորան եմ յուսալու, միայն իմ ճանապարհները նորա առաջին պաշտպանեմ։
16 Նաեւ նա է իմ փրկութիւնը, որ կեղծաւորը նորա առաջին չի գալ։
17 Լաւ լսեցէք իմ խօսքը, եւ իմ բացատրութիւնը ձեր ականջներին հասնէ։
18 Ահա ես դատս կարգի եմ դրել, գիտեմ, որ արդար եմ լինելու։
19 Ո՞վ է որ ինձ հետ վիճէ. Որ հիմա լռէի եւ մեռնէի։
20 Միայն այս երկու բանը մի անիր ինձ, այն ժամանակ չեմ թաքչուիլ քո երեսիցը.
21 Ձեռքդ ինձանից հեռացրու, եւ քո երկիւղն ինձ չզարհուրեցնէ։
22 Յետոյ կանչիր, եւ ես պատասխանեմ, կամ ես խօսեմ, եւ դու պատասխան տուր։
23 Ո՞րչափ են իմ անօրէնութիւններն ու մեղքերը, իմ յանցնանքն ու մեղքը իմացրու ինձ։
24 Ի՞նչու համար ես երեսդ ծածկում, եւ ինձ՝ թշնամի համարում քեզ։
25 Մի՞թէ քամիից քշուած տերեւին ես վախեցնում, կամ թէ չոր մղեղին ես հալածում։
26 Որովհետեւ դու ինձ դառնութեան վճիռ ես տալիս, եւ ինձ ժառանգութիւն ես տալիս իմ երիտասարդութեան անօրէնութիւնները։
27 Եւ ոտքերս դնում ես կոճղում, եւ դիտում ես իմ բոլոր ճանապարհները, ոտքիս շաւիղներին գծեր ես փորում։
28 Որ փտածի պէս վայր է ընկնում, ինչպէս ցեց կերած հագուստ է։
1 Կնկանից ծնուած մարդը կարճ կեանք ունի եւ լիքն է ցաւով։
2 Ծաղկի պէս ծլում է եւ թօթափում է, եւ փախչում է ստուերի պէս՝ չէ կանգնում.
3 Մանաւանդ մի այսպիսու վերայ էլ բանում ես աչքերդ, եւ ինձ տանում ես դատաստան քեզ հետ։
4 Երանի՜ թէ մէկ մաքուրը յառաջ գար անմաքուրից՝՝. Բայց ոչ մէկն էլ չկայ։
5 Որովհետեւ նորա օրերը արաշուած են, նորա ամիսների թիւը քեզ մօտ է, սահման ես դրել նորա համար, եւ նա չի անցնիլ.
6 Ուրեմն երեսդ դարձրու նորանից որ հանգչէ, մինչեւ որ վարձկանի պէս լրացնէ իր օրը։
7 Որովհետեւ ծառն էլ տակաւին յոյս ունի. Եթէ կտրուի, դարձեալ կծլի, եւ նորա ճիւղերը չեն պակասիլ։
8 Թէեւ նորա արմատը հողումը ծերացած լինի, եւ նորա բունը մեռած լինի փոշիի մէջ.
9 Եւ ջրի հոտիցը էլի կծաղկի եւ ճիւղեր կարձակէ նոր տնկուածի պէս։
10 Բայց մարդս մեռնում է ընկնում, եւ մարդս վախճանվում է, եւ ո՞ւր է։
11 Ջուրերը ծովակիցը հոսւոմ են, եւ գետը ցամաքում չորանում է.
12 Այնպէս էլ մարդս պառկում է եւ վեր չէ կենում. մինչեւ երկինքն՝ էլ չլինի, վեր չեն կենալ, եւ իրանց քնիցը չեն զարթնել։
13 Երանի՜ թէ ինձ դժոխքումը ծածկէիր, թաքցնէիր մինչեւ քո բարկութեան անցնելը, ինձ սահման որոշէիր եւ յետոյ ինձ յիշէիր։
14 Եթէ մարդս մեռաւ, մի՞թէ կկենդանանայ. Պատերազմիս բոլոր օրերը սպասելու եմ, մինչեւ որ իմ նորոգուիլը գայ։
15 Դու մէկ կանչէիր, եւ ես քեզ պատասխան տայի, եւ դու կհաճէիր քո ձեռքի գործին։
16 Որովհետեւ դու հիմա հաշվում ես իմ քայլերը. Իմ մեղքը չե՞ս զննում։
17 Կնքուած է ծրարի մէջ իմ մեղքը, եւ դու աւելացրել ես մեղք իմ մեղքի վերայ։
18 Եւ մինչեւ անգամ սարը ընկնում փշրվում է, եւ ապառաժը փոխվում է իր տեղիցը,
19 Ջուրերը մաշեցնում են քարերը, նորա հոսանքները ողողում են երկրի հողը. Բայց դու մարդիս յոյսը փչացնում ես։
20 Դու նորան յաղթահարում ես իսպառ. Եւ նա գնում է, նորա դէմքը փոխելով, բաց ես թողում նորան։
21 Նորա որդիքը պատիւ ունին՝ նա չգիտէ. Կամ անարգ են՝ նա նորանց չէ տեսնում։
22 Միայն նորա վերայի մարմինն է ցաւում, եւ նորա հոգին՝ նորանում տրտմում։
1 Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին պատասխանելով ասեց.
2 Մի՞թէ մէկ իմաստուն օդանման գիտութիւն կպատասխանէ, եւ իր փորը արեւելեան քամիով կլեցնէ.
3 Անպիտան բաներով փաստաբանելով. Եւ անօգուտ խօսքերով։
4 Մանաւանդ որ երկիւղածութիւնը խափանում ես, եւ արգելում ես աղօթքն առ Աստուած։
5 Որովհետեւ անօրէնութիւնդ այդպէս է սովորեցնում բերանիդ, եւ դու ընտրեցիր նենգաւորների լեզուն։
6 Քեզ քո բերանն է դատապարտում, եւ ոչ թէ ես. Եւ քո շրթունքը վկայում են քեզ դէմ։
7 Դո՞ւ ես ծնուել իբրեւ առաջին մարդը, եւ բլուրներից առա՞ջ ես ստեղծուել։
8 Աստուծոյ խորհրդո՞ւմն էիր ականջ դնում, թէ իմաստութիւնը քեզ մօտ ես հաւաքել։
9 Ի՞նչ գիտես դու, որ մենք չգիտենք. Դու ի՞նչ ես հասկանում, որ մենք չունենայինք։
10 Մեզ մօտ ծեր էլ կայ՝ ալեւոր էլ, որ քո հայրերից տարօք են։
11 Մի՞թէ քեզ քիչ են երեւում Աստուծոյ մխիթարութիւնները, եւ քեզ հետ խօսուած մեղմ խօսքերը։
12 Ո՞ւր է տանում քեզ քո սիրտը, եւ ի՞նչ են ակնարկում քո աչքերը.
13 Որ հոգիդ Աստուծոյ դէմ ես դարձրել, եւ այդպիսի խօսքեր ես հանում բերանիցդ։
14 Մարդս ի՞նչ է՝ որ մաքուր լինի, եւ կնկանից ծնուածը՝ որ արդարանայ։
15 Ահա՝ Նա իր սրբերին էլ չէ հաւատում, եւ երկինքն էլ մաքուր չէ նորա աչքի առաջին։
16 Բայց մանաւանդ գարշելի ու պիղծ է մարդս, որ անօրէնութիւնը ջրի պէս է խմում։
17 Ես քեզ իմացնեմ, ինձ լսիր. Եւ իմ տեսածը քեզ պատմեմ.
18 Ինչ որ իմաստունները յայտնեցին, եւ չծածկեցին իրանց հայրերից առածը։
19 Երկիրը մինակ նորանց տրուեցաւ, եւ նորանց մէջ մէկ օտարական չանցաւ, թէ
20 Չարը տանջվում է իր բոլոր օրերումը, եւ քիչ տարիք են պահուած բռնաւորի համար։
21 Սարսափների ձայն կայ նորա ականջներումը. խաղաղութեան ժամանակին աւերիչը գալիս է նորա վերայ։
22 Նա չէ հաւատում թէ խաւարիցը կազատուի, եւ նա պահուած է սուրի համար։
23 Նա թափառում է հացի համար ասելով ո՞ւր է. Գիտէ որ խաւար օրը կշտին պատրաստ է։
24 Նորան զարհուրեցնում են նեղութիւնն ու տառապանքը. Նորանք յաղթահարում են նորան պատերազմի պատրաստ թագաւորի պէս։
25 Որովհետեւ նա իր ձեռքը մեկնեց Աստուծոյ դէմ, եւ Ամենակարողի դէմ հպարտացաւ։
26 Յարձակուեցաւ նորա վերայ՝ բարձրապարանոց իր ասպարների թանձր գմբէթներովը։
27 Որովհետեւ նա ծածկեց իր երեսը ճարպովը, եւ իւղ կապեց երիկամունքների վերայ։
28 Եւ նա բնակուեց աւերակ քաղաքներում այնպիսի տներում, որոնց մէջ բնակող չկայ, որ պատրաստուած են քարակոյտներ դառնալու։
29 Նա պիտի չհարստանայ, եւ նորա ստացուածքը հաստատ պիտի չմնայ, եւ նորանց ապրանքը պիտի չտարածուի երկրիս վերայ։
30 Մութիցը չի հեռանալ նա, նորա ճիւղերը կչորացնէ բոցը, եւ նա պիտի ոչնչանայ իր բերանի շունչովը։
31 Թող ունայնութեան չհաւատայ, ինքն իրան է խաբում. Որովհետեւ ունայնութիւնն է նորա վարձքը։
32 Դեռ օրը չէ, նա վախճանվում է. Եւ նորա ոստերը չեն կանաչիլ։
33 Նա դէն է գցում ինչպէս որթն իր ազոխը, կամ ինչպէս ձիթենին թօթափում է իր ծաղիկները։
34 Որովհետեւ կեղծաւորների ժողովքը ամայի պիտի լինի, եւ կրակը պիտի լափէ կաշառ առնողների վրանները։
35 Նորանք թշուառութիւնով յղի են եւ անօրէնութիւն կծնեն եւ նորանց ներսը խաբէութիւն է պատրաստում։
1 Եւ Յոբը պատասխանելով ասեց.
2 Ես սորանց նման շատ բաներ եմ լսել, դուք ամենքդ ձանձրացուցիչ մխիթարողներ էք։
3 Մի՞թէ վերջ կայ դարտակ խօսքերին, կամ թէ քեզ ի՞նչ է գրգռում որ պատասխանես։
4 Ես էլ ձեզ նման կխօսէի, եթէ ձեր հոգին իմ հոգիի տեղը լինէր. Ձեզ դէմ խօսքեր կշարադրէի, եւ գլուխս կշարժէի ձեզ վերայ.
5 Ձեզ կքաջալերէի իմ բերանովը, եւ իմ շրթունքների շարժումը կսփոփէր։
6 Թէ խօսեմ էլ՝ ցաւս չի փարատուիլ. Եւ լռեմ էլ՝ ի՞նչ կգնայ ինձանից։
7 Բայց հիմա նա ինձ հոգնեցրել է. Դու ամայի ես արել իմ բոլոր ընտանիքը։
8 Դու ինձ խորշոմացրել ես, սա վկայութիւն է դառել. Եւ իմ նիհարութիւնն ինձ դէմ վեր է կացել, երեսիս յանդիմանում է ինձ։
9 Նորա բարկութիւնը պատառում է եւ թշնամանում ինձ դէմ. նա կրճատում է ինձ վերայ իր ատամներովը, իբրեւ իմ թշնամի սրել է աչքերը ինձ դէմ։
10 Իրանց բերանը բացել են ինձ վերայ. նախատինքով խփում են ծնօտներիս, մէկտեղ ժողովուել են ինձ դէմ։
11 Աստուած ինձ մատնել է անզգամին, եւ ինձ գցել է չարերի ձեռքը։
12 Հանգիստ էի ես, բայց նա ինձ փշուր փշուր արաւ, եւ բռնեց վզիցս ու ջախջախեց ինձ, եւ ինձ նշան շինեց իրան համար։
13 Ինձ շրջապատեցին նորա աղեղնաւորները, նա ճղոտում է իմ երիկամունքներն ու չէ խնայում. Լեղիս գետինն է թափում։
14 նա ինձ պատառում՝ պատառ պատառ է անում. Քաջազունի պէս ինձ վերայ է յարձակվում։
15 Քուրձ փակցրի ես իմ մորթի վերայ, եւ իմ եղջիւրը հողով աղտոտեցի։
16 Երեսս կարմրոտել է լալուցս. Եւ արտեւանունքիս վերայ մահուան ստուեր կայ,
17 Թէեւ ձեռքերումս անօրէնութիւն չկայ, եւ աղօթքս մաքուր է։
18 Երկի՜ր, մի ծածկիր իմ արիւնը. Եւ թող տեղ չլինի իմ աղաղակին։
19 Հէնց հիմա էլ ահա երկնքումն է իմ վկան, եւ իմ փաստաբանը բարձրերումն է։
20 Ինձ ծաղր անողներն իմ բարեկամներն են. Իմ աչքն արտասվում է դէպի Աստուած.
21 Որ վճռէր մարդիս համար Աստուծոյ դէմ, եւ մարդի որդիին՝ իր ընկերի դէմ։
22 Որովհետեւ այս մի քանի տարիները կվերջանան, եւ ես կգնամ այն ճանապարհը, որով ետ չեմ դառնալ։
1 Շունչս նուաղել է, օրերս հանգչում են. գերեզմաններն պատրաստ են ինձ համար։
2 Չէ՞ որ ծաղրածուներն ինձ մօտ են, եւ իմ աչքը անդադար տեսնում է նորանց հակառակութիւններն։
3 Ապահովիր, դու իմ երաշխաւորը եղիր քեզ մօտ. ո՞վ կայ որ ձեռքիցս բռնէ։
4 Որովհետեւ դու ծածկեցիր իմաստութիւնը նորանց սրտիցը, դորա համար դու չես բարձրացնել նորանց։
5 Ով որ կողոպտուելու մատնէ իր ընկերներին, նորա որդկանց աչքերը պիտի նուաղին։
6 Եւ նա ինձ առակ է շինել ժողովուրդներին, եւ ես զզուանք եմ դառել նորանց առաջին։
7 Նաեւ պղտորել է աչքս տրտմութիւնից, եւ բոլոր անդամներս ստուերի պէս են։
8 Ուղիղները սոսկում են սորա վերայ, եւ անմեղը գրգռվում է կեղծաւորի պատճառովը։
9 Իսկ արդարը պինդ կբռնէ իր ճանապարհը, եւ մաքուր ձեռք ունեցողը քանի գնայ կզօրանայ։
10 Բայց դուք ամենքդ էլ դարձեալ եկէք, եւ ես ձեզանում իմաստուն չեմ գտնում։
11 Օրերս անց են կացել, խափանուել են իմ դիտաւորութիւններն իմ սրտի խորհուրդները։
12 Գիշերը փոխում են ցերեկի, իբր թէ լոյսը մօտ է՝ խաւարի առաջին։
13 Թէեւ սպասեմ, դժոխքն է իմ տունը. Խաւարումը պիտի ձգեմ իմ անկողինը։
14 Ապականութեանը կանչեցի՝ Դու իմ հայրն ես. Որդերին՝ իմ մայրն ու քոյրն էք։
15 Եւ հիմա ո՞ւր է իմ յոյսը. Եւ իմ յոյսը ո՞վ է տեսնելու։
16 Գերեզմանի նիգերի մօտ պիտի իջնէ, երբոր միասին կհանգստանանք հողի վերայ։
1 Եւ բաղդատ Սօքեցին պատասխանելով ասեց.
2 Ե՞րբ պիտի վերջ տաք այդ խօսքերին, հասկացէք, եւ նորանցից յետոյ խօսենք։
3 Ի՞նչու համար անասնի պէս համարուինք, եւ յիմա՞ր լինինք ձեր աչքի առաջին։
4 Ով իր անձն իրան բարկութիւնովը պատառող, մի՞թէ քո պատճառով պիտի երկիրը ձգուի, եւ ապառաժը փոխադրուի իր տեղիցը։
5 Անշուշտ պիտի հանգչի ամբարշտի լոյսը, եւ նորա կրակի բոցը լոյս պիտի չտայ։
6 Լոյսը պիտի խաւարէ նորա վրանումը, եւ նորա ճրագը պիտի հանգչի նորա վերայ։
7 Նորա զօրութեան քայլերը պիտի նեղուին, եւ նորան պիտի ձգէ իր խորհուրդը։
8 Որովհետեւ նա իր ոտքերովը ընկել է ուռկանը, եւ ցանցի վերայ է գնում։
9 Վարմը կբռնէ նորա գարշապարը. լարը կզօրանայ նորա վերայ՝՝։
10 Նորա թակարդը թաքցրուած է հողումը, եւ նորա որոգայթը՝ ճանապարհի վերայ։
11 Շուրջանակի զարհուրեցնում են նորան արհաւիրք, եւ նորան աստանդական են անում նորա քայլափոխներումը։
12 Նորա զօրութիւնը պիտի սովածանայ, եւ կորուստը պատրաստ է նորա կշտին։
13 Ուտէ նորա մորթի կապերը, նորա կապերը մահուան անդրանիկն ուտէ։
14 Պիտի կտրուի նորա վրանից իր վստահութիւնը, եւ սա նորան պիտի քշէ զարհուրանքի թագաւորի մօտ։
15 Նորա վրանումը զարհուրանքը պիտի բնակուէ, որովհետեւ նորանը չէ, նորա բնակարնի վերայ ծծումբ պիտի սերմուի։
16 Տակիցը պիտի չորանան նորա արմատները, եւ վերեւիցը պիտի թոռոմեն նորա ճիւղերը։
17 Նորա յիշատակը պիտի կորչէ երկրիցը, եւ նորա անունը պիտի չլինի հրապարակների վերայ։
18 Նորան պիտի լուսիցը խաւարի մէջ քշեն, եւ աշխարհքիցը պիտի հալածեն նորան։
19 Ոչ զաւակ՝ ոչ թոռն պիտի լինի նորա համար իր ազգումը, եւ մի մնացորդ պիտի չլինի նորա բնակարաններումը։
20 Նորա օրուան վերայ պիտի զարմանան ետինները, եւ առաջինները պիտի դողով բռնուին։
21 Իրաւ որ սա պիտի լինի ամբարշտի բնակարանները, եւ սա է Աստուծուն չճանաչողի տեղը։
1 Եւ Յոբը պատասխանելով ասեց.
2 Մինչև ե՞րբ պիտի վշտացնէք իմ հոգին, և ինձ փշրէք խօսքերով:
3 Ահա տասն անգամ ինձ մեղադրեցիք. չէ՞ք ամաչում` ինձ ապշեցնում էք:
4 Եւ եթէ ես իրաւ սխալուել եմ, ինձ մօտ կմնայ իմ սխալմունքը:
5 Կամ յիրաւի ուզում էք ամբարտաւանալ ինձ վերայ, և յանդիմանում էք ինձ իմ մի յանցանքի համար:
6 Իմացէք ուրեմն որ Աստուած է ինձ կործանել, և իր ցանցովն ինձ պատել:
7 Ահա ես աղաղակում եմ` զրկա՛նք, և պատասխան չեմ ստանում, բողոքում եմ, բայց իրաւունք չկայ:
8 Ճանապարհս կապել է նա, և չեմ կարողանում անցնել, և իմ շաւիղների վերայ խաւար է դրել:
9 Փառքս հանել է ինձանից, և թագը վեր առել գլխիցս:
10 Ինձ քանդել է շուրջանակի, որ ես գնամ, և ծառի նման պոկել է իմ յոյսը:
11 Նա վառել է իր բարկութիւնն ինձ դէմ, և ինձ իր թշնամիներին նման է համարում:
12 Նորա գունդերը միասին եկան, և իրանց ճանապարհները կազմեցին ինձ դէմ, և բանակուեցան իմ վրանի շուրջը:
13 Իմ եղբայրներին հեռացրել է ինձանից, և իմ ծանօթներն էլ օտարացել են ինձանից:
14 Ինձ ձգել են իմ ազգականները, և իմ ճանաչները մոռացել են ինձ:
15 Իմ տան բնակողներն ու իմ աղախիններն օտար համարեցին ինձ. ես մի օտարական եմ դառել նորանց աչքին:
16 Ծառայիս կանչում եմ, և նա չէ պատասխանում. իմ բերանովն պիտի աղաչեմ նորան:
17 Շունրս ընդդէմ է գալիս իմ կնոջը, և իմ խնդիրքը` իմ մօր որովայնի որդկանցը:
18 Փոքր տղերքն անգամ անարգում են ինձ. ես վեր կենալիս նորանք խօսում են վրաս:
19 Ինձանից զզվում են իմ մտերիմ բարեկամները, և իմ սիրածները ընդդիմանում են ինձ:
20 Մորթիս և մարմինս են փակել ոսկորներս, և մինակ ատամներիս կաշիովն եմ պրծել:
21 Ողորմեցէք ինձ, ողորմեցէք ինձ, ով իմ բարեկամներ. որովհետև Աստուծոյ ձեռքը դպել է ինձ:
22 Ինչու՞ էք ինձ հալածում դուք էլ Աստուծոյ նման, և չէ՞ք կշտանում իմ մարմնիցը:
23 Ոհ երանի՛ թէ գրուէին խօսքերս, երանի՛ թէ քանդակուէին մի գրքի մեջ:
24 Երկաթի գրիչով և կապարով, փոխադրուէին քարի վերայ յավիտեան:
25 Իսկ ես գիտեմ որ փրկիչս կենդանի է, և նա վերջը պիտի կանգնէ հողի վերայ:
26 Եւ իմ մորթը այսպէս թափուելուց յետոյ, այն ժամանակ իմ մարմնիցը տեսնելու եմ Աստուծուն:
27 Որին որ ես ինքս եմ տեսնելու, և իմ աչքերն են մտիկ տալու նորան, և ոչ թէ ուրիշը. իմ երիկամունքները հալվում են իմ ներսումը:
28 Որ պիտի ասէիք. Ի՞նչ ենք հալածում նորան. և ինձ վերայ է գտնվում բանի արմատը:
29 Վախեցէք դուք սուրի երեսիցը. որովհետև անիրաւութիւնների դէմ բարկացող է սուրը որ իմանաք թէ դատաստան կայ:
1 Եւ Սոփար Նաամացին պատասխանելով ասեց.
2 Սորա համար իմ խորհրդածութիւնները ինձ պատասխանել են տալիս, եւ այդ պատճառով շտապում եմ ինձանում։
3 Ինձ խայտառակող խրատ եմ լսում, բայց հոգին իմ գիտութիւնիցն ինձ պատասխանել է տալիս։
4 Սա գիտե՞ս դու, որ յաւիտենից ի վեր է, երկրիս վերայ մարդ դրուելուց ի վեր,
5 Որ անզգամների ցնծութիւնը կարճ կ'լինի, եւ կեղծաւորի ուրախութիւնը՝ մէկ վայրկեան:
6 Թէեւ նորա փառքը մինչև երկինքը բարձրանայ, եւ նորա գլուխը դպչէ ամպին.
7 Իր աղբին պէս պիտի յաւիտեան ոչնչանայ, նորան տեսնողները պիտի ասեն. Ու՞ր է նա:
8 Երազի պէս պիտի թռչի, եւ չի գտնուիլ. եւ պիտի քշուի գիշերուան ցնորքի պէս:
9 Նորան տեսնող աչքը այլ եւս նորան չի տեսնիլ, եւ նորա տեղը նորան չի նայիլ միւսանգամ:
10 Նորա որդիքը պիտի աղքատներիցը խնդրեն, եւ նորա ձեռքերը ետ պիտի տան նորա կարողութիւնը:
11 Նորա ոսկորները լիքը էլ լինին երիտասարդութեամբը, դարձեալ նորա հետ միասին պիտի հողումը պառկեն:
12 Եթէ չարութիւնը քաղցր է նորա բերանումը, եթէ նա թաքցրեց իր լեզուի տակին,
13 Եթէ նորան խնայեց և թող չ'տուաւ, եւ իր քիմքումը ետ պահեց նորան,
14 Կերակուրը կ'փոխուի նորա աղիքներումը, քարբի լեղի կայ նորա ներսումը:
15 Նա հարստութիւն կուլ տուած էլ լինի, պիտի ետ փսխէ, նորա փորիցը Աստուած դուրս պիտի հանէ այն:
16 Նա քարբի թոյնը պիտի ծծէ, իժի լեզուն պիտի սպանէ նորան:
17 Նա պիտի չ'տեսնէ վտակները, մեղրի ու կոգիի հեղեղների գետերը:
18 Աշխատածը նա ետ պիտի դարձնէ, եւ պիտի կուլ չ'տայ. հարստութեանը չափ կ'լինի նորա վճարածը, եւ չի ուրախանալ:
19 Որովհետեւ ճնշեց թողեց աղքատներին, տունը յափշտակեց. բայց պիտի չ'շինէ նորան:
20 Որովհետեւ նա իր ներսումը խաղաղութիւնը չէր ճանաչում, ուրեմն իր ցանկացածովը պիտի չ'ազատուի:
21 Նորա ուտելուցը բան չ'պրծաւ, դորա համար նորա ստացուածքը պիտի չ'տեւէ:
22 Առատութեան լիքը ժամանակը նա պիտի նեղուի, ամեն թշուառի ձեռքը նորա վերայ պիտի գայ:
23 Պիտի լինի որ նա իր փորը կշտացրած ժամանակը՝ Նա իր բարկութիւնը կ'ուղարկէ նորա վերայ, եւ անձրեւի պէս կ'թափէ նորա վերայ՝ նա ուտելիս:
24 Նա կ'փախչէ երկաթի զէնքից, բայց պղնձի աղեղը նորա կ'խոցէ:
25 Կ'քաշէ աղեղը, եւ դուրս կ'գայ նորա մարմնիցը, եւ փայլուն տէգը նորա մաղձիցը. նա պիտի գնայ, արհաւիրքը նորա վերայ:
26 Ամեն խաւարը թաքցրուած է նորա խորերումը, կրակը պիտի լափէ նորան առանց փչուելու, չարիք պիտի հասնէ նորա վրանումը մնացողին:
27 Երկինքը պիտի նորա յանցաքը յայտնէ, եւ երկիրն էլ պիտի ընդդիմանայ նորան:
28 Նորա տան եկամուտը պիտի գերի գնայ. նա թափուող ջրերի պէս պիտի լինի Նորա բարկութեան օրերումը:
29 Սա է ամբարիշտ մարդի բաժինն իր Աստուածանից, եւ այն ժառանգութիւնը՝ որ Աստուածանից, եւ այն ժառանգութիւնը՝ որ Աստուածանից որոշուած է նորան:
1 Եւ Յոբը պատասխանելով ասեց.
2 Ականջ դրէք, լսեցէք խօսքս, եւ սա լինի ձեր մխիթարութիւնը.
3 Ինձ համբերեցէք, որ ես խօսեմ, եւ իմ խօսելուց յետոյ, ծաղրիր։
4 Ես որ կամ՝ մի՞թէ մարդի հետ է իմ վէճը, եւ ի՞նչու համար սիրտս չնեղանայ։
5 Ինձ մտիկ արէք, եւ ապշեցէք, եւ ձեռքներդ դրէք բերաններիդ:
6 Եւ հէնց որ յիշում եմ՝ զարհուրում եմ, եւ դողը բռնում է մարմինս:
7 Ինչու՞ են ապրում ամբարիշտները, ծերանում եւ զօրանում ոյժով:
8 Նորանց սերունդը հաստատ է նորանց հետ նորանց առաջին, եւ նորանց զաւակունքը՝ նորանց աչքի դէմ:
9 Նորանց տունը ապահով է երկիւղից, եւ Աստուծոյ գաւազանը նորանց վերայ չէ:
10 Նորա եզը զուգաւորվում է, եւ դուրսը չի գցում. նորա կովը ծնում է եւ չի վիժում:
11 Նորանք իրանց մանուկներին ոչխարի հօտի պէս են դուրս հանում, եւ նորանց տղերքը ոստոստում են:
12 Ձայները բարձրացնում են թմբուկով եւ քնարով, եւ ուրախանում են սրնգի ձայնովը:
13 Նորանք իրանց օրերը զուարճութիւնով են անցկացնում. եւ մէկ վայրկեանում գերեզմանը կ'իջնեն:
14 Սակայն Աստուծուն ասում են. Քաշուիր մեզանից, եւ քո ճանապարհների գիտութիւնը չենք ուզում:
15 Ի՞նչ է Ամենակարողը, որ նորան ծառայենք, եւ ի՞նչ է մեր օգուտը, որ նորան դիմենք:
16 Տես՝ նորանց բարիքն իրանց ձեռքին չէ. ամբարիշտների խորհուրդը հեռու լինի ինձանից:
17 Ամբարիշտների ճրագը քանի՜ անգամ կ'հանգչի, եւ նորանց վերայ կը գայ իրանց տառապանքը. նորանց համար Նա ցաւեր կ'բաժանէ իր բարկութեամբը:
18 Նորանք կ'դառնան ինչպէս յարդ քամիի առաջին, եւ ինչպէս մղեղ, որին յափշտակել է մրրիկը:
19 Ասում ես՝ Աստուած նորա յանցանքը պահում է նորա որդկանցը համար. թող նորան իրան հատուցանէ, որ նա հասկանայ:
20 Թող իր աչքերը տեսնեն իր կորուստը, եւ թող նա խմէ Ամենակարողի բարկութիւնիցը.
21 Որովհետեւ նա ի՞նչ պիտի զուարճանայ իր տունովն իրանից յետոյ, երբոր նորա ամիսների թիւը կտրուած է:
22 Մի՞թէ կարելի է Աստուծուն գիտութիւն ուսուցանել, որ նա բարձրերին դատում է:
23 Մէկը մեռնում է իր կատարելութեան մէջտեղը, բոլորովին հանդարտ եւ հանգիստ.
24 Նորա անօթները լիքն են կաթով, եւ նորա ոսկորների ծուծը հիւթալի է:
25 Իսկ միւսը մեռնում է դառն հոգով, եւ բարիք չէ ճաշակել:
26 Բայց մէկտեղ են պառկում հողին վերայ, եւ որդերը ծածկում են նորանց:
27 Ահա գիտեմ ձեր խորհուրդները. եւ այն նենգութիւնները՝ որ հնարել էք ինձ դէմ:
28 Որ ասում էք. Ու՞ր է ազնուականի տունը. եւ ու՞ր է ամբարիշտների բնակութիւնների վրանը:
29 Չ՞էք հարցրել ճանապարհորդներին, եւ նորանց նշանները չ՞էք հասկանում.
30 Թէ կորստեան օրը չարը պահպանվում է, բարկութեան օրը նորանք դէն են քշվում:
31 Ո՞վ կ'իմացնէ նորա երեսին նորա ճանապարհը, եւ նա անելիս՝ ո՞վ կը հատուցանէ նորան:
32 Եւ նա տարվում է գերեզմանանոցը, եւ նորա տապանի վերայ պահապան են գնում:
33 Քաղցր են նորա համար հովտի կոշտերը, եւ նորա ետեւից հետեւում են բոլոր մարդիկը, եւ նորանից առաջիններին թիւ չ'կայ:
34 Եւ ինձ ի՜նչպէս էք մխիթարում փուճ բանով, եւ ձեր պատասխաններումը մնում է ստութիւն:
1 Եւ Եղիփազ Թեմանացին պատասխանելով ասեց.
2 Մի՞թէ մարդս Աստուծոյ համար օգտակար է. Այլ միայն իրան է օգտակար խելացին։
3 Ամենակարողին հաճութի՞ւն կլինի, եթէ արդար լինիս. Կամ մէկ շա՞հ, եթէ քո ճանապարհներն ուղիղ անես։
4 Մի՞թէ քո վախիցը քեզ հետ կ'վիճէ, եւ քեզ հետ դատաստանի կ'գնայ՞:
5 Չէ՞ որ քո չարութիւնը շատ է. եւ քո անօրէնութիւններին վերջ չ'կայ:
6 Որովհետեւ դու քո եղբօրիցը գրաւ էիր առնում զուր տեղը, եւ մերկերի հանդերձները յափշտակում էիր:
7 Ջուր չէիր խմեցնում ծարաւին. եւ սովածիցը խնայում էիր հացը:
8 Եւ այն մարդը որ զօրաւոր բազուկ ունէր, երկիրը նորանն էր. եւ պատուաւորը բնակվում էր նորանում:
9 Որբեւայրիներին դարտակ ճանապարհ էիր դնում. եւ որբերի բազուկները փշրվում էին:
10 Դորա համար քո շուրջը որոգայթներն են պատել, եւ յանկարծահաս վախը քեզ զարհուրեցրել է:
11 Կամ թէ խաւարիցը չես տեսնում, եւ ջրերի շատութիւնը քեզ ծածկել է:
12 Մի՞թէ Աստուած երկնքի բարձրումը չէ. եւ մտիկ տուր աստղերի բարձրութեանը, թէ ինչ բարձր են:
13 Բայց դու ասում ես. Ի՞նչ գիտէ Աստուած, մառախուղի ետեւի՞ցը պիտի դատէ:
14 Ամպերը նորա համար ծածկոց են, որ նա չի տեսնիլ. եւ նա երկնքի կամարի վերայ է շրջում:
15 Մի՞թէ վաղեմի ճանապարհն ես պահում, որով գնացին անօրէն մարդիկը:
16 Որոնք ժամանակից առաջ յափշտակուեցան, գետի պէս հոսեցին նորանց հիմերը:
17 Որ ասում էին Աստուծուն. Հեռացիր մեզանից, եւ թէ Ամենակարողը նորանց ի՞նչ է անելու:
18 Սակայն Նա նորանց տները լցրել էր բարիքով. անզգամների խորհուրդը հեռու լինի ինձանից:
19 Արդարները պիտի տեսնեն եւ ուրախանան, եւ անմեղները նորանց ծաղր պիտի անեն:
20 Ճշմարիտ որ կորել է մեր թշնամին. եւ նորանց մնացորդը կրակն է լափել:
21 Աղէ բարեկամացիր նորա հետ եւ խաղաղութիւն արա, դորանով բարիք կ'գայ քեզ մօտ:
22 Ընդունիր նորա բերանիցն օրէնքը, եւ նորա խօսքերը դիր սրտիդ մէջ:
23 Եթէ Ամենակարողին դառնաս, կը շինուիս. եթէ անօրէնութիւնը հեռացնես քո վրանիցը:
24 Եւ ոսկիի կտորը դիր հողի վերայ, եւ Ոփիրի ոսկին հեղեղատների քարերի վերայ.
25 Այն ժամանակ Ամենակարողը կ'լինի քո ոսկիի կտորը, եւ քո փայլուն արծաթը:
26 Որովհետեւ այն ժամանակ Ամենակարողովը կ'ցնծաս, եւ երեսդ կը բարձրացնես դէպի Աստուած:
27 Դու նորան կ'աղաչես, եւ Նա քեզ կ'լսէ. եւ քո ուխտերը կ'կատարես.
28 Եւ դիտաւորութիւն կ'ունենաս, եւ կ'յաջողուի քեզ համար. եւ քո ճանապարհների վերայ լոյս կ'ծագէ:
29 Երբոր մեկին ցածացնեն, այն ժամանակ դու կ'ասես. Բարձրութի՜ւն. եւ աչքերով խոնարհին նա կ'ազատէ:
30 Նա կ'ազատէ անմեղ չ'եղողին էլ, եւ նա կ'ազատուի քո ձեռքերի մաքրութիւնովը:
1 Եւ Յոբը պատասխանելով ասեց.
2 Այսօր էլ դառն է գանգատս, հարուածս ծանր է իմ հառաչանքիցը։
3 Երանի՜ թէ գիտենայի թէ նորան ինչպէս գտնեմ. Կգնայի մինչեւ նորա աթոռը։
4 Կտարածէի նորա առաջին իմ դատը, եւ բերանս փաստերով կլցնէի։
5 Կգիտենայի այն խօսքերը որ պիտի պատասխանէր. Եւ կիմանայի թէ ինձ ինչ կասէր։
6 Մի՞թէ ոյժի շատութեամբը կվիճէր ինձ հետ. Ոչ. Այլ Նա ինձ ուշադրութիւն կանէր։
7 Այնտեղ ուղիղը վիճաբանում է նորա հետ. Եւ ես յաւիտեան կազատուէի իմ Դատաւորիցը։
8 Ահա գնում եմ դէպի արեւելք, եւ նա չկայ. Եւ դէպի արեւմուտք՝ եւ նորան չեմ նշմարում։
9 Դէպի հիւսիս՝ իր գործողութիւնումը, եւ չեմ գիտում. Հարաւումն է ծածկվում, եւ ես նորան չեմ տեսնում։
10 Սակայն նա գիտէ իմ ճանապարհը. ինձ փորձելիս՝ ես ոսկիի նման դուրս կգամ։
11 Նորա քայլումը պինդ է իմ ոտքը, նորա ճանապարհը պահել եմ եւ չեմ մոլորուել։
12 Նորա շրթունքների պատուիրանքներից չեմ շեղուել, իմ կանոնիցն աւելի պահեցի նորա բերանի խօսքերը։
13 Բայց նա մէկ մտքի վերայ է, ո՞վ նորան կդարձնէ. Եւ սրտին ուզածն անում է։
14 Այսպէս նա կկատարէ ինձ համար սահմանուածը. Եւ սորանց նման շատ բաներ կան նորա մօտ։
15 Նորա համար նորա ներկայութիւնիցը զարհուրում եմ, մտածելիս վախենում եմ նորանից։
16 Եւ Աստուած թուլացնում է սիրտս, եւ Ամենակարողը զարհուրեցնում է ինձ։
17 Որովհետեւ ես չփչացայ խաւարիցն առաջ, եւ իմ առաջին չծածկեց մութը։
1 Ի՞նչու համար ժամանակները Ամենակարողից ծածկուած չլինելով, նորան ճանաչողները չեն տեսնում նորա օրերը։
2 Սահմանները փոխում են, հօտեր են յափշտակում եւ արածեցնում։
3 Որբերի էշը քշում են տանում, որբեւայրիի եզը գրաւ են առնում։
4 Մոլորեցնում են աղքատներին ճանապարհիցը, մէկտեղ թաք են կենում երկրի թշուառները։
5 Ահա նորանք վայրի էշերի պէս դուրս են գալիս իրանց գործին, որս ման գալու առաւօտանց, անապատը հաց է տալիս նորանց տղայոց համար։
6 Իրանցը չեղած արտը հնձում են, եւ ամբարշտի այգին են քաղում։
7 Մերկ անց են կացնում գիշերը առանց հանդերձի, եւ առանց զգեստի են ցրտումը։
8 Լեռների սաստիկ անձրեւներիցը թրջվում են, եւ ապաստան չունենալով ժայռին են կպչում։
9 Պոկում են ստինքից որդին. Եւ աղքատիցը գրաւ են առնում։
10 Մերկ ման են գալիս առանց հագուստի, եւ անօթի սոված խուրձ են կրում։
11 Իրանց պատերի մէջտեղը իւղ են հանում, հնձաններ են կոխում, բայց ծարաւ մնում։
12 Քաղաքիցը մարդի հեծում են, եւ վիրաւորուածների հոգին աղաղակում է, եւ Աստուած սա անզգամութիւն չէ համարում։
13 Նորանք լոյսի հակառակորդներ են, նորա ճանապարհները չեն ճանաչում, եւ չեն կենում նորա շաւիղներումը։
14 Արշալուսին է վեր կենում մարդասպանը, սպանում է աղքատին եւ տնանկին, եւ գիշերը գողի նման է դառնում։
15 Շնացողի աչքն էլ սպասում է երեկոյին ասելով՝ Ինձ աչք չի տեսնիլ, եւ երեսին ծածկոց է դնում։
16 Մութով ծակում են այն տները, որոնց ցերեկով նշան են արել. նորանք լոյս չգիտեն։
17 Որովհետեւ նորանց ամենի համար առաւօտը մահու ստուեր է. Որովհետեւ նորանք ճանաչում են մահու ստուերի սոսկումները։
18 Նա թեթեւ է ջրի երեսին, նորանց բաժինը անիծեալ է երկրի վերայ. Չէ դառնում դէպի այգիների ճանապարհը։
19 Երաշտութիւնն ու տաքութիւնը յափշտակում են ձիւնի ջրերը, գերեզմանն էլ՝ մեղք գործողներին։
20 Որովայնը մոռանար նորան, որդերը ճաշէի՜ն նորան, նա այլեւս չյիշուի՜, եւ փշրուի՜ նորա ամբարշտութիւնը ծառի նման.
21 Որ չարչարում է չբերք ամուլին, եւ որբեւայրիին բարիք չէ անում։
22 Եւ քաշում է զօրաւորներին էլ իր ուժովը. Նա վեր կենալիս՝ ոչ ով ապահով չէ իր կեանքի մասին։
23 Բայց նա տալիս է նորան ապահովութեամբ, որ նորան վստահէ, իսկ նորա աչքերը նորանց ճանապարհների վերայ է։
24 Մի քիչ բարձրացան, բայց ոչնչացան. Գլորուեցան ամենքի պէս եւ խորտակուեցան, եւ հասկի գլխի պէս կտրուեցան։
25 Եթէ այսպես չէ. Ո՞վ է իմ սուտը հանում, եւ իմ խօսքը ոչնչացնում։
1 Եւ Բաղդատ Սօքեցին պատասխանելով ասեց.
2 Իշխանութիւնն ու վախը նորա մօտն է. Նա խաղաղութիւն է անում իր բարձրերումը։
3 Մի՞թէ թիւ կայ նորա գունդերին, եւ որի՞ վերայ չէ ծագում նորա լոյսը։
4 Եւ ի՞նչպէս կարդարանայ մարդ Աստուծոյ մօտ, կամ ի՞նչ մաքուր կլինի կնկանից ծնուածը։
5 Տես՝ մինչեւ անգամ լուսինն էլ լուսաւոր չէ, եւ աստղերը մաքւոր չեն նորա աչքի առաջին։
6 Ո՞ւր մնաց մարդը, որ մի որդ է, եւ մարդի որդին՝ որ մի ճճի է։
1 Եւ Յոբը պատասխանելով ասեց.
2 Ի՜նչ օգնեցիր տկարին. Զօրացրի՜ր ոյժ չունեցողի բազուկը։
3 Ի՜նչ խրատ տուիր իմաստուն չեղողին, եւ մե՜ծ իմաստութիւն սովորեցրիր։
4 Ո՞ւմ ասեցիր այդ խօսքերը, եւ որի՞ շունչը դուրս եկաւ քեզանից։
5 Ուրուականք բռնվում են երկունքից, տակի ջրերն եւ նորանց բնակիչներն էլ։
6 Մերկ է դժոխքը Նորա առաջին, եւ կորուստը ծածկոց չունի։
7 Նա տարածում է հիւսիսը պարապի վերայ, եւ երկիրը կախում է ոչնչի վերայ.
8 Ծրարում է ջրերը ամպերի մէջ. Եւ ամպը չէ պատառվում նորանց տակին։
9 Նա բռնել է իր աթոռի երեսը, իր ամպը տարածել նորա վերայ։
10 Սահման է գծել ջրերի երեսին մինչեւ լոյսի ծայրը խաւարի հետ։
11 Երկնքի սիւները սասանում են, եւ սարսափում են նորա սպառնալիքիցը։
12 Իր զօրութեամբը շփոթում է ծովը եւ իր գիտութեամբը ջարդում է ամբարտաւանին։
13 Նորա հոգիովը երկինքը զարդարանք է, նորա ձեռքը կազմել է փախչող Վիշապին։
14 Ահա սորանք են նորա ճանապարհների ծայրերը, եւ ի՞նչ չնչին բան է նորա վերայ լսուածը, եւ ո՞վ կարող է իմանալ նորա զօրութեան որոտումը։
1 Եւ Յոբը շարունակեց իր առակը յառաջ տանել եւ ասեց.
2 Կենդանի է իմ իրաւունքը մերժող Աստուածը, եւ իմ հոգին դառնացնող Ամենակարողը.
3 Որ քանի որ տակաւին շունչս ինձանում է, եւ Աստուծոյ հոգին կայ իմ ռնգացը մէջ,
4 Իմ շրթունքները անիրաւութիւն պիտի չխօսեն, եւ լեզուս պիտի նենգութիւն չխորհէ։
5 Քաւ լիցի ինձ որ ձեզ արդարացնեմ, մինչեւ մեռնելս չեմ ձգելու ինձանից իմ ուղղութիւնը։
6 Արդարութիւնս բռնել եմ պինդ, եւ բաց չեմ թողուլ, իմ խիղճն ինձ չէ տանջում օրերիցս մէկին համար էլ։
7 Ամբարշտի պէս լինի իմ թշնամին, ե իմ հակառակորդը անզգամի պէս։
8 Վասն զի ի՞նչ է կեղծաւորի յոյսը, (թէեւ հարուստ էլ լինի,) երբոր Աստուած հանէ նորա հոգին։
9 Մի՞թէ նորա աղաղակը կլսէ Աստուած, երբոր նորա վերայ նեղութիւն գայ։
10 Կամ թէ նա Ամենակարողովը ուրախանալո՞ւ է. Ամեն ժամանակ կարո՞ղ է կանչել Աստուծուն։
11 Սովորեցնեմ ձեզ Աստուծոյ ձեռքինը. Ամենակարողի մօտ եղածը չեմ ծածկելու։
12 Ահա դուք ամենքդ էլ տեսաք, եւ ի՞նչու այդպէս ունայն ունայնաբանութիւն էք անում։
13 Ահաւասիկ անզգամ մարդի բաժինը Աստուծոյ մօտ, եւ բռնաւորների ժառանգութիւնը, որ առնում են Ամենակարողից։
14 Եթէ շատանում են նորա որդիքը, սուրի համար է. Եւ նորա զաւակունքը պիտի չկշտանան հացով։
15 Նորա մնացորդները մահի մէջ պիտի թաղուին, եւ նորա որբեւայրիները չի պիտի լան։
16 Եթէ նա հողի պէս արծաթ դիզելու լինի, եւ ցեխին չափ հանդերձ պատրաստէ,
17 Նա կպատրաստէ, բայց արդարը կհագնէ, եւ անմեղը պիտի ստանայ արծաթը իբրեւ բաժին։
18 Նա ցեցի պէս շինում է իր տունը, եւ այն խրճիթի նման, որ այգիի պահապանն է շինում։
19 Հարուստ կպառկէ, բայց միւսանգամ չի անիլ՝՝. Աչքերը կբանայ, եւ էլ նա չէ։
20 Արհաւիրքը ջրերի պէս կհասնէ նորան. Գիշերը փոթորիկը պիտի գողանայ նորան։
21 Արեւելեան քամին նորան վեր կառնէ, որ նա գնայ. Եւ փոթորիկով նորան կթռցնէ իր տեղիցը։
22 Կգցէ նորա վերայ եւ նորան չի խնայիլ Աստուած. Նորա ձեռքիցը նա կփախչէ այստեղ այնտեղ։
23 Նորա վերայ ծափ կտան, եւ կսուլեն նորան իր տեղիցը։
1 Արդարեւ արծաթը երակ ունի. Եւ ոսկին՝ տեղ, ուր որ նորան զտում են.
2 Երկաթը հողիցն է առնվում, եւ քարը հալվում է պղինձ դառնում։
3 Մարդը վախճան է դնում խաւարին, եւ նա բոլորովին կատարելապէս քննում է քարը խաւարումը եւ մահի ստուերումը։
4 Քանդում է հորը բնակողի կշտին, ոտքից մոռացուած տեղերը. Կախ են ընկնում մարդկանցից օրօրվում։
5 Երկիրը՝ որից դուրս է գալիս հաց, իսկ նորա տակը իբր թէ կրակով է քանդուած.
6 Նորա քարերը շափիւղայի տեղն է, եւ ոսկիի աւազ կայ նորանում։
7 Նորա ճանապարհը չգիտէ յփշտակող թռչունը, եւ անգղի աչքը նորան չէ տեսել։
8 Նորան չեն կոխ տուել խրոխտ գազանները. Առիւծը չէ անց կացել նորա վերայ։
9 Նա ապառաժին է ձեռնամուխ լինում, սարերն՝ արմատիցը տապալում.
10 Ժայռերումը ջրմուղներ է ճղոտում, եւ նորա աչքը տեսնում է ամեն թանկագին բան։
11 Գետերին արգելում է ծորելուց, եւ գաղտուկը հանում է լոյս աշխարհ։
12 Բայց իմաստութիւնը ո՞րտեղ է գտնվում, եւ ո՞րն է հանճարի տեղը։
13 Մարդս չգիտէ նորա արժէքը, եւ նա չի գտնուիլ կենդանեաց երկրումը։
14 Անդունդն ասում է. Նա ինձանում չէ, եւ ծովն ասում է. Ինձ մօտ չկայ։
15 Նորա փոխարէն ամենամաքուր ոսկին չի տրուիլ, եւ արծաթը չի վճարուիլ իբրեւ նորա գինը։
16 Նա Ոփիրի ոսկիով չի գնահատուիլ, և ոչ պատուական եղնգնաքարով ու շափիւղայով։
17 Նորան չարժեն ոսկի ու ակնվանի, եւ նա չի փոխուիլ ոսկեկուռ անօթների հետ։
18 Բուստն ու բիւրեղը չեն էլ յիշուիլ. Եւ իմաստութեան ստացուածքը մարգարիտներից առաւել է։
19 Նորան չարժէ Եթէովպայի տպազիոնը. Մաքուր ոսկիով նա չի գնահատուիլ։
20 Ուրեմն իմաստութիւնը ո՞րտեղից է գալիս, եւ ո՞րն է հանճարի տեղը։
21 Նա ծածկուած է բոլոր կենդանիների աչքերից էլ, եւ երկրի թռչուններիցն էլ թաքցրուած է։
22 Կորուստն ու մահն ասում են, մենք միայն նորա համբաւն ենք լսել ականջներովս.
23 Աստուած գիտէ նորա ճանապարհը, եւ նա է ճանաչում նորա տեղը։
24 Որովհետեւ նա է մինչեւ երկրի ծայրերը նայում. Բոլոր երկնքի տակը տեսնում է։
25 Քամիին կշիռ դնելիս, եւ ջուրերը չափով չափելիս,
26 Անձրեւի համար օրէնք շինելիս, եւ ճանապարհ՝ որոտալից կայծակի համար.
27 Այն ժամանակ նա տեսել ու համարել է նորան, պատրաստել եւ քննել էլ է նորան.
28 Եւ մարդին ասել է. Ահա Տիրոջ երկիւղն է իմաստութիւնը, եւ չարութիւնից հեռանալը հանճար է։
1 Եւ Յոբը շարունակեց իր առակն առաջ տանիլ եւ ասեց.
2 Երանի՜ թէ առաջի ամիսների պէս եւ այն օրերի պէս լինէի, որ Աստուած ինձ պահում էր.
3 Երբոր նորա ճրագը լոյս էր տալիս իմ գլխի վերայ, նորա լուսովը գնում էի խաւարում։
4 Երբոր ես իմ աշնան օրերումն էի, եւ Աստուծոյ մտերմութիւնը իմ վրանի վերայ էր։
5 Երբոր Ամենակարողը տակաւին ինձ հետ էր. և իմ տղերքը իմ շուրջն էին։
6 Երբոր իմ գնացքը կոգիով էր ծփծփում, եւ ապառաժը մօտիս իւղի աղբիւրներ էր բղխում.
7 Երբոր դռնիցը դուրս էի գալիս քաղաքը, հրապարակումը դնում էի իմ աթոռը,
8 Ինձ տեսնում էին երիտասարդները եւ թաք կենում, եւ ալեւորները վեր էին կենում կանգնում.
9 Իշխանները դէմ էին ընկնում խօսելիս, եւ ձեռները դնում էին իրանց բերաններին.
10 Ազնուականների ձայնը կտրվում էր, եւ նորանց լեզուն իրանց քիմքին էր կպչում։
11 Որովհետեւ մի ականջ որ լսում էր, ինձ երանի էր տալիս, եւ այն աչքը որ տեսնում էր, վկայութիւն էր տալիս ինձ.
12 Որովհետեւ ես ազատում էի աղաղակող տնանկին, նաեւ որբին եւ անօգնականին։
13 Կորածի օրհնութիւնը ինձ վերայ էր գալիս, եւ որբեւայրիի սիրտը ուրախացնում էի.
14 Արդարութիւն էի հագած եւ հագնում էի, պատմուճան եւ խոյր էր իմ դատաստանը։
15 Ես աչքեր էի կոյրին, եւ ես ոտքեր էի կաղին։
16 Եւ հայր էի աղքատներին, եւ ինձ անծանօթի դատը քննում էի.
17 Եւ փշրում էի անիրաւի ժանիքը. Եւ նորա ատամներիցը որսը խլում էի.
18 Եւ ասում էի. Բոյնիս կշտին կմեռնեմ, եւ աւազի չափ կշատացնեմ օրերս.
19 Արմատներս ջրին կբացուին, եւ ցօղը կօթեւանէ իմ ոստերի վերայ.
20 Փառքս նոր կմնայ ինձ հետ, եւ աղեղս ձեռքիս կնորոգուի։
21 Ինձ ականջ էին դնում եւ սպասում, եւ իմ խորհուրդին լռում էին։
22 Իմ խօսելուց յետոյ չէին կրկնում, եւ նորանց վերայ կաթում էր իմ ասածը։
23 Ինձ սպասում էին ինչպէս անձրեւի, եւ բերանները բանում էին իբր ետքի անձրեւի համար։
24 Եթէ ես ծիծաղէի նորանց վերայ, չէին հաւատալ. Եւ իմ երեսի լոյսը նորանք չէին նսեմացնել։
25 Ընտրում էի նորանց ճանապարհը եւ գլխաւոր էի նստում, եւ բնակվում էի ինչպէս թագաւորը զօրքի մէջ, իբրև մէկը որ սգաւորներ է մխիթարում։
1 Բայց հիմա ինձ ծաղր են անում հասակով ինձանից փոքրերը, որոնց հայրերին ես չէի ուզիլ դնել իմ խաշանց շների հետ։
2 Եւ ինձ ի՞նչ պէտք էր նորանց ձեռքերի զօրութիւնն էլ, որոնց առոյգութիւնը կորած էր։
3 Չքաւորութիւնից եւ սովածութիւնից ցամաքած՝ փախչում էին անապատը՝ մթին աւերակ եւ ամայի տեղերը.
4 Մացառի վերայի մոլոշն էին քաղում, եւ գիհիի արմատը՝ իբրեւ իրանց հաց.
5 Որոնք ընկերութիւնից դուրս են արվում, եւ որոնց վերայ իբրեւ գողի վերայ գոչում են։
6 Սոսկալի ձորերումն էին բնակվում, գետնի եւ ապառաժների ծերպերում.
7 Մացառների մէջ բղաւում էին, եղինջների տակին վայր էին թափվում.
8 Յիմարների որդիք եւ աննշանների որդիք լինելով՝ դուրս էին քշվում երկրիցը։
9 Բայց հիմա ես նորանց խաղն եմ դառել, եւ առակ եմ եղել նորանց համար։
10 Ինձանից զզվում, եւ հեռանում են ինձանից, եւ երեսիցս թուքը չեն խնայում։
11 Որովհետեւ իմ կապը լուծել եւ ինձ նեղել է, նորանք էլ երասանակը բաց են թողել առաջիս։
12 Աջ կողմից լակոտներն են կանգնում ոտքերս քաշում, եւ ինձ համար պատրաստում իրանց կորստեան ճանապարհները։
13 Նրանք քանդում են իմ շաւիղները, եւ աշխատում են իմ կործանման համար, որ իրանք օգնող չունին։
14 Գալիս են իբրեւ թէ լայն խրամատով, դղրդոցով գլորուելով են գալիս։
15 Արհաւիրքները ինձ վերայ դարձան, քամիի պէս հալածում են իմ մեծութիւնը, եւ ամպի պէս անցաւ իմ ազատութիւնը։
16 Եւ հիմա հոգիս թափվում է իմ ներսումը, ինձ բռնել են տրտմութեան օրերը։
17 Գիշերը ոսկերքս են ծակոտում ինձ վերայ եւ կրծողներս չեն հանգստանում։
18 Մեծ դժուարութեամբ են փոխում իմ հանդերձը, պատմուճանիս օձիքին պէս պատում է ինձ։
19 Նա ինձ գցել է ցեխը, եւ ես նման եմ եղել հողի եւ մոխիրի։
20 Ես քեզ աղաղակում եմ, եւ դու ինձ չես պատասխանում, կանգնում եմ, եւ դու ինձ չես մտիկ անում։
21 Դու ինձ համար անգութ ես դառել, ձեռքիդ զօրութեամբը ինձ հետ թշնամութիւն ես անում։
22 Դու ինձ բարձրացրել եւ ինձ քամիին ես հեծցրել, եւ փչացնում ես մրրիկով։
23 Ստոյգ գիտեմ, ինձ մահուան ես տանելու, եւ բոլոր կենդանիների համար սահմանուած տունը։
24 Արդարեւ աղաչանք չկայ՝ նա իր ձեռքը երկարացնելիս, եւ աղաղակ նորանց համար՝ նա կորցնելիս՝՝։
25 Մի՞թէ ես չեմ լացել օրը դժուարութեամբ անցկացնողի համար, հոգիս չէ՞ նեղացել աղքատի համար։
26 Երբոր ես բարիքի էի սպասում, եւ չարիք եկաւ. Եւ ակնկալում էի լոյսի, եւ եկաւ խաւար։
27 Աղիքներս եռացին եւ չհանդարտեցին, տրտմութեան օրերը առաջս կտրեցին։
28 Սեւացած եմ ման գալիս, բայց ոչ թէ արեւից, կանգնում եմ ժողովքի մէջ աղաղակում։
29 Չագալներին եղբայր եմ դառել, եւ ջայլամներին ընկեր։
30 Կաշիս սեւացել է ինձ վերայ, եւ ոսկերքս վառուել են տաքութիւնից։
31 Եւ սուգի է փոխուել իմ քնարը, եւ իմ սրինգը՝ լալկանների ձայնի։
1 Ուխտ արի աչքերիս հետ, որ կոյսի վերայ չմտածեմ։
2 Եւ ի՞նչ բաժին կայ Աստուածանից վերեւից, եւ ժառանգութիւն Ամենակարողից բարձրերիցը։
3 Չէ՞ որ ամբարշտի համար կորուստ կայ. Եւ չարիք՝ անօրէնութիւն գործողների համար։
4 Չէ՞ որ նա տեսնում է իմ ճանապարհները, եւ համարում՝ իմ բոլոր քայլերը։
5 Եթէ ես ստութեամբ եմ շրջել, եւ իմ ոտքը շտապել է նենգութեան,
6 Թող կշռէ ինձ արդարութեան կշռով, եւ իմանայ Աստուած իմ կատարելութիւնը։
7 Եթէ իմ ոտքը խոտորել է ճանապարհիցը, եւ իմ սրտին հետեւել իմ աչքը, եւ իմ ձեռքերին կպել մի արատ,
8 Թող ես սերմեմ, եւ ուրիշն ուտէ, եւ իմ շառաւիղները արմատից խլուին։
9 Եթէ սիրտս մոլորուել է մի կնոջ մասին, եւ ես դարանամուտ եմ եղել իմ դրացիի դռան,
10 Իմ կինը ուրիշի համար աղօրիքը դարձնէ, եւ նորա վերայ ծռեն ուրիշները։
11 Որովհետեւ դա պղծագործութիւն է, եւ դատաւորների դատելի անօրէնութիւն։
12 Որովհետեւ դա մի կրակ է՝ մինչեւ տարտարոսը լափող, որ իմ բոլոր արդիւնքն արմատիցը կխլէ։
13 Եթէ ես արհամարհել եմ իմ ծառայի կամ աղախնի իրաւունքը, նորանք ինձ հետ վէճ ունեցած ժամանակին,
14 Այն ժամանակ ես ի՞նչ կանեմ, երբոր Աստուած վեր կենայ. Եւ երբոր նա քննէ, ես ի՞նչ պատասխան կտամ.
15 Չէ՞ որ ինձ որովայնում ստեղծողն է նորան ստեղծել, եւ մեզ արգանդում պատրաստողը մէկն է։
16 Եթէ աղքատի ուզածը մերժել եմ, եւ որբեւայրիի աչքերը հանգցրել եմ,
17 Եթէ պատառս մինակ եմ կերել, եւ որբը նորանից չէ կերել,
18 (Որովհետեւ նա իմ մանկութիւնից ի վեր ինձ մօտ մեծացաւ իբրեւ հօր մօտ, եւ մօրս արգանդիցը նորան գթացել եմ,)
19 Եթէ ես մէկ կորած եմ տեսել առանց հագուստի, կամ թէ որ ծածկոց չունի աղքատը,՝՝
20 Եթէ ինձ չեն օրհնել նորա երանքները, եւ նա չէ տաքացել իմ ոչխարների բրդիցը,
21 Եթէ իմ ձեռքը բարձրացրել եմ որբի վերայ, երբոր ես դռան մէջ տեսայ իմ օգնութիւնը,
22 Թող իմ թեւը իմ ուսիցը վայր ընկնէ, եւ բազուկս արմունկիցս կոտրուի։
23 Որովհետեւ Աստուծոյ կորցնելը վախ էր ինձ վերայ. Եւ նորա մեծափառութիւնիցը չէի կարող պրծնել։
24 Եթէ ես ոսկին շինել եմ իմ յոյսը, կամ մաքուր ոսկիին ասել եմ. Իմ վստահութի՜ւն.
25 Եթէ ես ուրախացել եմ, թէ ստացուածքս շատ է, եւ ձեռքս առատութիւն է գտել.
26 Կամ եթէ նայել եմ արեւին, երբոր փայլում էր, եւ լուսնին, երբոր պայծառութեամբ գնում էր,
27 Կամ սիրտս խաբուել է ծածուկ, եւ ձեռքս պագել է բերանս.
28 Որ դա էլ դատաւորների դատելի անօրէնութիւն է. Որովհետեւ ուրացած պիտի լինէի Աստուծուն ի վերուստ.
29 Եթէ ուրախացել եմ ատողիս կորուստովը, կամ զուարճացել եմ որ նորան չարիք է հանդիպել.
30 Այլ նոյն իսկ թող չեմ տուել կոկորդիս մեղանչելու նորա անձի համար անէծք փափաքելով.
31 Եթէ իմ վրանի մարդիկն ասած չլինին. Ոհ թէ չկշտանայինք նորա մսիցը.
32 (Պանդուխտը չէր օթեւանում դրսումը, դռներս բանում էի ճանապարհորդին.)
33 Եթէ յանցանքս ծածկել եմ Ադամի պէս, որ պահէի ծոցումս իմ անօրէնութիւնը,
34 Որովհետեւ վախեցած լինիմ շատ բազմութիւնից, եւ ցեղերի անարգանքը զարհուրեցրած լինի, եւ ես լռած եւ դռնիցը դուրս եկած չլինիմ.
35 Երանի՜ ինձ, թէ մէկը ինձ լսէր. (ահա իմ փափաքը՝ որ Ամենակարողն ինձ պատասխանէր,) եւ մի գիրք գրէր իմ ջատագովը,
36 Անշուշտ նորան ուսիս վերայ կառնէի, եւ պսակի պէս կկապէի ինձ վերայ։
37 Քայլերիս համարանքը նորան կիմացնէի, իշխանի պէս կմօտենայի նորան։
38 Եթէ ինձ դէմ աղաղակել է իմ երկիրը, եւ նորա համայն ակօսները լացել են,
39 Եթէ նորա արդիւնքը կերել եմ առանց փողի, եւ նորա տիրոջ հոգին հանգցրել եմ,
40 Թող ցորենի տեղ փուշ դուրս գայ, եւ գարիի տեղ որոմ։ Յոբի խօսքերը վերջացան։
1 Եւ այս երեք մարդիկը դադարեցին Յոբին պատասխան տալուց, որովհետեւ նա իր աչքին արդար էր։
2 Եւ Ռամի ցեղից Բուզացի Բարաքիէլի որդի՝ Եղիուսի բարկութիւնը բորբոքուեց. Նորա բարկութիւնը բորբոքուեց Յոբի վերայ՝ իր անձն Աստուածանից արդարացնելու համար։
3 Եւ իր երեք ընկերների դէմ էլ բորբոքուեց նորա բարկութիւնը, նորա համար որ պատասխան չգտան, եւ Յոբին յանցաւոր էին անում։
4 Եւ Եղիուսն սպասել էր յոբի խօսելուն, որովհետեւ նորանք հասակով նորանից ծեր էին։
5 Բայց երբոր Եղիուսը տեսաւ, որ այն երեք մարդկանց բերանումը պատասխան չկար, այն ժամանակ բորբոքուեց նորա բարկութիւնը։
6 Եւ Բուզացի բարաքիէլի որդի Եղիուսը պատասխանելով ասեց. Ես հասակով փոքր եմ, իսկ դուք ալեւորներ էք. Նորա համար ես ետ կացի եւ վախեցի իմ գիտութիւնը ձեզ յայտնելու։
7 Ասեցի. Թող տարիքը խօսեն, եւ տարիների շատութիւնը իմաստութիւն հասկացնեն։
8 Բայց մարդիս միջինը հոգին է, եւ Ամենակարողի շունչն է նորանց հանճար տալիս։
9 Մեծերը չեն իմաստունը, եւ ծերերը չեն դատաստան հասկացողը։
10 Նորա համար ասեցի. Ինձ մտիկ արա, որ գիտեցածս ես էլ պատմեմ։
11 Ահա ես սպասել եմ ձեր խօսքերին, ականջ եմ դրել ձեր հասկացողութեանը, մինչեւ որ քննեցիք խօսքերը։
12 Եւ երբոր ուշադրութեամբ ձեզ մտիկ էի անում, ահա Յոբին յանդիմանող չկար ձեզանից, որ պատասխանէր նորա ասածներին։
13 Միայն թէ չասէք՝ թէ Իմաստութիւն գտանք. Աստուած կյաղթէ նորան, ոչ թէ մարդ։
14 Եւ նա ինձ դէմ չշարեց իր խօսքերը, ես էլ ձեր խօսքերովը չեմ պատասխանելու իրան։
15 Նորանք ապշեցին, այլեւս չպատասխանեցին, խօսքերը հեռացան նորանցից։
16 Եւ ես սպասել եմ մինչեւ որ էլ չեն խօսում, մինչեւ որ կանգնել են եւ էլ չեն պատասխանում։
17 Ես էլ եմ խօսելու իմ բաժինը, գիտեցածս ես էլ ասեմ։
18 Որովհետեւ լիքն եմ խօսքերով, ներսիս հոգին նեղում է ինձ։
19 Ահա որովայնս չբացուած գինիի նման է. Նոր տկերի պէս, որ տրաքվում են։
20 Ասեմ որ հանգստանամ. Շրթունքներս բանամ եւ պատասխանեմ.
21 Ոչ ոքի երեսպաշտութիւն չանեմ, եւ ոչ մէկի չշողոքորթեմ.
22 Որովհետեւ ես շողոքորթել չգիտեմ. Շուտով կվերացնէր ինձ իմ Արարիչը։
1 Բայց սակայն մէկ լսիր իմ խօսքը, ով Յոբ, եւ իմ բոլոր ասածներին ականջ դիր։
2 Ահա հիմա բացել եմ բերանս, թող լեզուս խօսէ քիմքումս։
3 Սրտիս ուղղութեամբն են խօսքերս. Եւ շրթունքներիս գիտութիւնը մաքուր խօսում են։
4 Աստուծոյ հոգին է ստեղծել ինձ, եւ Ամենակարողի շունչը՝ ինձ կեանք տուել։
5 Եթէ կարող ես, պատասխան տուր ինձ. Պատրաստուիր առաջիս կանգնիր։
6 Ահա ես ասածիդ պէս Աստուծոյ համար լինիմ. Ես էլ եմ ցեխից կազմուած։
7 Ահա թող իմ երկիւղը քեզ չզարհուրեցնէ, եւ իմ ճնշումը քեզ վերայ չծանրանայ։
8 Արդարեւ ասել ես ականջիս, եւ ես լսեցի խօսքերի ձայնը.
9 Թէ մաքուր եմ ես՝ առանց յանցանքի. Անարատ եմ ես, անօրէնութիւն չունիմ.
10 Ահա Նա պատճառանք է գտնում ինձ վերայ, ինձ թշնամի է համարում իրան։
11 Ոտքերս դրել է կոճղում, դիտում է բոլոր շաւիղներս։
12 Ահա դու այս բանում արդար չես. Ես քեզ պատասխանեմ. Որովհետեւ Աստուած մարդիցը մեծ է։
13 Ի՞նչու համար ես վիճում նորա հետ, որ իր բոլոր գործքերի համար պատասխան չի տալ։
14 Սակայն մէկ անգամ կխօսէ Աստուած, եւ միւսանգամ. Բայց մարդս ուշադրութիւն չէ անում,
15 Երազում՝ գիշերի տեսիլքում, մարդկանց վերայ խոր քուն ընկնելիս, անկողինի վերայ քնելիս։
16 Այն ժամանակ նա բանում է մարդկանց ականջը, եւ նորանց խրատելով կնքում է,
17 Որ մարդիս հեռացնէ վատ գործից, եւ ամբարտաւանութիւնը ծածկէ մարդից։
18 Որ ետ պահէ նորա հոգին կորուստից, եւ նորա կեանքը՝ սրով անցնելուց։
19 Նա խրատվում էլ է ցաւով իր անկողնի վերայ, եւ նորա ոսկորների կռիւը սաստիկ է լինում։
20 Եւ նորա կեանքը զզվում է հացից, եւ նորա հոգին՝ ցանկալի կերակուրից։
21 Նա վերջացնում է նորա միսը, որ էլ չէ երեւում. Եւ դուրս են ցցվում նորա ոսկորները, որ առաջ չէին երեւում։
22 Եւ նորա անձը մօտենում է կորստեան, եւ նորա կեանքը՝ սպանողներին։
23 Եթէ նորա համար կայ մի միջնորդող հրեշտակ, հազարից գերազանցող մէկը, որ իմացնէ մարդիս նորա ուղղութիւնը.
24 Այն ժամանակ նա ողորմում է նորան եւ ասում. Ազատիր նորան կորուստն իջնելուց. Ես քաւութիւն եմ գտել։
25 Այն ժամանակ նորա մարմինը փափուկ կլինի երեխայի մարմնից, նա ետ կդառնայ իր մանկութեան օրերին։
26 Աստուծուն կաղօթէ, եւ նա նորան կընդունէ, եւ նա կտեսնէ նորա երեսը ուրախութեամբ. Եւ այսպէս նա ետ է տալիս մարդիս նորա արդարութիւնը։
27 Նա նայում է մարդկանց վերայ. Եւ եթէ նա ասէ. Մեղք գործեցի, եւ ուղիղը ծռեցի, եւ նա ինձ հատուցում չարաւ.
28 Նա ազատել է իմ հոգին կորուստն իջնելուց, եւ իմ կեանքը լոյսով կզուարճանայ։
29 Ահա այս ամենը Աստուած անում է մարդիս հետ երկու եւ երեք անգամ։
30 Որ նորա հոգին ետ դարձնէ կորուստից կեանքի լոյսովը լոյսի մէջ։
31 Ականջ դիր, Յոբ, լսիր ինձ. Լուռ կաց, եւ ես խօսեմ։
32 Եթէ խօսք կայ, պատասխանիր ինձ. Ասիր, որ փափաքում եմ քեզ արդարացնել։
33 Եթէ չկայ, լսիր ինձ. Լռիր եւ ես քեզ իմաստութիւն սովորեցնեմ։
1 Եւ Եղիուսը պատասխանելով ասեց.
2 Լսեցէք իմ խօսքը, ով իմաստուններ, եւ ով գիտուններ, ականջ դրէք ինձ։
3 Որովհետեւ ականջը կորոշէ խօսքերը, եւ քիմքը կառնէ կերակուրի համը։
4 Իրաւունք ընտրենք մեզ համար. Իմանանք մեր մէջ, թէ ի՞նչն է բարի։
5 Որովհետեւ Յոբն ասեց. Արդար եմ. բայց Աստուած մերժեց իմ իրաւունքը։
6 Իրաւունքիս դէմ ստե՞մ. Անբուժելի է իմ վէրքը՝ առանց յանցանքի։
7 Ո՞ր մարդը կայ Յոբի նման, որ հայհոյութիւնը խմում է ջրի պէս,
8 Եւ գնում է ընկերանում չարագործների հետ, եւ ման գալիս ամբարիշտ մարդկանց հետ.
9 Որովհետեւ ասեց. Օգուտ չունի մարդս, Աստուծոյ հաճութեան մէջ լինելով։
10 Սորա համար, ով իմաստուն մարդիկ, ինձ լսեցէք, քաւ լիցի որ Աստուած չարութիւն անէ եւ Ամենակարողը՝ անօրէնութիւն։
11 Որովհետեւ մարդս անում է, եւ Աստուած վճարում է նորան. Եւ մարդիս ճանապարհին համեմատ գտնել է տալիս նորան։
12 Բայց յիրաւի Աստուած անօրէնութիւն չի անիլ, եւ Ամենակարողը չի ծռիլ իրաւունքը։
13 Ո՞վ յանձնեց նորան երկիրը, եւ ո՞վ կարգի դրաւ բոլոր աշխարհքը։
14 Եթէ նա իրան վերայ դարձնէ իր սիրտը, իր հոգին եւ իր շունչը ժողովէ իրան մօտ.
15 Ամեն մարմին միասին կմեռնի, եւ մարդս հողը կդառնայ։
16 Եւ եթէ խելք ունիս, լսիր այս բաները. Ականջ դիր իմ խօսքերի ձայնին։
17 Մի՞թէ արդարութիւն ատողը կարող է իշխել. Եւ կամ թէ արդար Հզօրին կարո՞ղ ես յանցաւոր անել.
18 Նա որ թագաւորին ասում է՝՝. Ով անպիտան. Ազնուականներին՝ Ով չար։
19 Նա որ իշխաններին աչառութիւն չի անիլ, եւ հարուստին աւելի ուշադրութիւն չի անիլ աղքատիցը, որովհետեւ ամենքն էլ նորա ձեռքի գործն են։
20 Մէկ վայրկեանում կմեռնեն, եւ մի կէս գիշերում մի ժողովուրդ շփոթվում անցնում է, եւ զօրաւորներն անց են կենում՝ առանց ձեռք դպչելու։
21 Որովհետեւ նորա աչքերը մարդիս ճանապարհների վերան են. Եւ նորա բոլոր քայլերը նա տեսնում է։
22 Ոչ խաւար կայ, եւ ոչ մահուան ստուեր, որ այնտեղ թաքչուէին չարագործները։
23 Որովհետեւ մարդիս էլ չէ ստիպում, որ դատի համար Աստուծոյ մօտ գնայ։
24 Նա փշրում է մեծամեծներին առանց քննութեան, եւ ուրիշներին՝ դնում նորանց տեղը։
25 Եւ այսպէս տեղեակ է նորանց գործերիցը, եւ տապալում է գիշերը, եւ նորանք ջարդվում են։
26 Որովհետեւ անզգամ մարդիկ են. Ծեծում է նորանց հանդիսատեսների տեղումը.
27 Նորա համար որ նորան հետեւելուցը հեռացան, եւ նորա բոլոր ճանապարհներին խելամուտ չեղան։
28 Այնպէս որ նորա մօտ գնաց աղքատի աղաղակը. Եւ նա զրկեալների աղաղակը լսեց։
29 Եւ եթէ նա հանգստացնէ, ո՞վ է կարող ներել, եւ եթէ նա երեսը ծածկէ, ո՞վ է կարող նորան տեսնել. Թէ մի ազգի համար, թէ մէկ մարդի համար՝ մէկ է.
30 Որպէսզի չթագաւորէ կեղծաւորը, եւ ժողովրդի որոգայթ չլինի։
31 Որովհետեւ պէտք է ասել Աստուծոյ, թէ Ինձ բարձրացրի՝՝. Էլ չարութիւն չեմ անիլ.
32 Այն որ չեմ տեսնում, ինձ սովորեցրու. Եթէ ամբարշտութիւն եմ գործել, էլ չեմ անիլ։
33 Մի՞թէ քո գաղափարի պէս է հատուցանելու, որ դու հակառակում ես. Ուրեմն դու պիտի ընտրես եւ ոչ թէ ես. Ինչ որ գիտես՝ ասիր։
34 Իմաստուններն ինձ կասեն, նոյնպէս եւ գիտուն մարդը՝ որ ինձ լսում է,
35 Թէ Յոբը գիտութիւնով չէ խօսել, եւ նորա խօսքերը իմաստութեամբ չեն.
36 Ոհ եթէ Յոբը փորձուէր իսպառ, ամբարիշտ մարդկանց պէս տուած պատասխանների համար։
37 Որովհետեւ մեղքի վերայ յանցանք աւելացրեց. Մեր միջում ծափ է տալիս, եւ շատացնում է իր խօսքերը Աստուծոյ դէմ։
1 Եւ Եղիուսը պատասխանելով ասեց.
2 Սա դու իրաւո՞ւնք ես համարում, որ ասում ես. Իմ արդարութիւնն աւելի է Աստուածանից։
3 Որովհետեւ ասեցիր. Թէ Քեզ ի՞նչ օգուտ ունի, եւ ի՞նչ աւելի շահ կայ սորանից քան թէ մեղանչելուց.
4 Ես քեզ խօսք կպատասխանեմ, եւ քո ընկերներին քեզ հետ։
5 Նայիր երկնքին եւ տես, եւ դիտիր ամպերը որ քեզանից բարձր են.
6 Եթէ դու մեղանչես, նորա դէմ ի՞նչ արած կլինիս. Եւ քո անօրէնութիւնները որ շատանան, նորան ի՞նչ կանես։
7 Կամ եթէ արդար լինիս, ի՞նչ կտաս նորան. Կամ նա ի՞նչ կառնէ քո ձեռքիցը։
8 Քեզ նման մարդին կներգործէ քո ամբարշտութիւնը, եւ մարդի զաւակին՝ քո արդարութիւնը։
9 Հարստահարութիւնների շատութիւնից կաղաղակեն, կբողոքեն մեծամեծների բազուկիցը։
10 Բայց մէկը չէ ասում. Ո՞ւր է ինձ ստեղծող Աստուածը, նա որ գիշերը երգեր է տալիս.
11 Որ մեզ երկրի անասուններից աւելի գիտուն եւ երկնքի թռչուններից աւելի իմաստուն է անում։
12 Այնտեղ աղաղակում են, բայց նա չէ պատասխանում՝ չարերի հպարտութեան պատճառով։
13 Յիրաւի Աստուած ունայնութեան չի լսիլ, եւ Ամենակարողը նորան մտիկ չի անիլ։
14 Թէպէտեւ դու ասում ես, թէ Նորան չես տեսնում. Սակայն դատաստան կայ նորա առաջին, յուսա Նորան։
15 Բայց հիմա որ նորա բարկութիւնը մի չնչին բան է արել, եւ չէ իմացել շատ անօրէնութիւնը,
16 Յոբը դարձեալ զուր տեղն է բանում իր բերանը. Առանց հասկացողութեան խօսքեր է շատացնում։
1 Եւ Եղիուսը շարունակելով ասեց.
2 Մի փոքր համբերիր, որ քեզ սովորեցնեմ, որովհետեւ դեռ էլ խօսք կայ Աստուծոյ համար։
3 Ես իմ գիտութիւնը հեռուից պիտի սկսեմ, եւ իմ Արարչին պիտի արդարութիւն ընծայեմ։
4 Որովհետեւ իմ խօսքը սուտ չէ. Քեզ մօտ մէկ գիտութեամբ կատարեալը կայ։
5 Ահա Աստուած հզօր է, բայց չի արհամարհիլ. հզօր է սրտին զօրութեամբը։
6 Նա ամբարշտին չի ապրեցնիլ, եւ նեղեալներին իրաւունքը կտայ։
7 Նա ետ չի քաշիլ արդարից իր աչքերը, այլ թագաւորների հետ նորանց աթոռի վերայ էլ կդնէ յաւիտեան, եւ նորանք կբարձրանան։
8 Եւ եթէ նորանք շղթաներով կապուած լինին, եւ բռնուին թշուառութեան լարերով,
9 Այն ժամանակ կյայտնէ նորանց իրանց գործքը, եւ իրանց յանցանքը, որ իրանց բարձրացրել էին։
10 Եւ նա կբանայ նորանց ականջը խրատի, եւ կպատուիրէ որ դառնան իրանց ամբարշտութիւնիցը։
11 Եթէ լսեն եւ հնազանդեն, իրանց օրերը բարիքով կվերջացնեն, եւ իրանց տարիները՝ զուարճութիւնով։
12 Բայց եթէ չլսեն, սրով կանցնեն, եւ կմեռնեն առանց հասկացողութեան։
13 Եւ սրտով կեղծաւորները բարկութիւն կդիզեն. Չեն աղաղակիլ, երբոր նորանց կապէ։
14 Նորանց անձը կվախճանուի երիտասարդութիւնում, եւ նորանց կեանքը՝ իգացողների հետ։
15 Իսկ նա աղքատին կազատէ իր թշուառութիւնումը, եւ բռնութեան միջոցով կբանայ նորանց ականջը։
16 Քեզ էլ կհանէր նեղութեան երախիցը մի ընդարձակ տեղ, ուր որ նեղութիւն չկայ, եւ քո սեղանի վերայ դրուածը պարարտալի կլինէր։
17 Բայց դու լիքն ես անզգամների դատողութեամբը. Դատաստանն ու իրաւունքը բռնելու են քեզ։
18 Որ մի գուցէ բարկութիւնը քեզ հրապուրէ ծաղրելու. Այն ժամանակ մեծ փրկանքը քեզ չի ազատիլ։
19 Մի՞թէ նա մի բանի տեղ կդնէ քո հարստութիւնը, ոչ ոսկին եւ ոչ մի զօրաւոր ոյժը։
20 Մի փափաքիր այն գիշերին, որ ժողովուրդներին կտեղահանէ։
21 Զգուշացիր, որ չդառնաս դէպի ամբարշտութիւն, որովհետեւ դու սորան աւելի ընտրեցիր նեղուելուց։
22 Տես՝ Աստուած բարձր է իր զօրութիւնովը. ո՞վ կայ նորան պէս սովորեցնող։
23 Ո՞վ որոշեց նորա համար նորա ճանապարհը, եւ ո՞վ կհամարձակուէ ասել. Անիրաւութիւն արիր։
24 Միտք արա, որ մեծարես նորա գործքը, որոնք մարդիկ օրհներգել են։
25 Ամեն մարդ նորանով հիանում է, մարդս հեռուանց է նկատում։
26 Ահա Աստուած մեծ է, եւ մենք չգիտենք, նորա տարիների թիւը անքննելի է։
27 Որովհետեւ նա քաշում է ջուրի կաթիլները. Նորանք էլ անձրեւ են թափում մռայլիցը.
28 Որ տեղում են ամպերը, առատօրէն ածում մարդկանց վերայ։
29 Մանաւանդ եթէ մէկը հասկանայ ամպերի տարածուիլը, նորա վրանների ճարճատմունքը։
30 Ահա տարածում է իր վերայ լոյսը, եւ ծովի արմատներովը ծածկում է։
31 Որովհետեւ դորանցով է դատում ազգերին եւ կերակուր շնորհում՝ առատօրէն։
32 Նա իր ձեռքերումը ծածկում է կայծակը, եւ պատուիրում է նորան դէպի նշանը։
33 Նորա մասին լուր է տալիս նորա շառաչիւնը. Խաշինքն անգամ նորա վեր կենալը գիտեն։
1 Եւ հէնց սորա համար դողում է սիրտս, եւ երերում է իր տեղիցը։
2 Մէկ լսեցէք, նորա ձայնի որոտմունքը, եւ նորա բերանից ելած շառաչիւնը։
3 Բոլոր երկնքի տակ արձակում է նորան, եւ նորա լոյսը՝ մինչեւ երկրի ծայրերը։
4 Նորա ետեւիցը մի գոռոց է վեր կենում, նա որոտում է իր վեհափառութեան ձայնովը, եւ չէ ուշացնում երբոր լսվում է ձայնը։
5 Զարմանալի որոտում է Աստուած իր ձայնովը, մեծամեծ բաներ է անում, եւ մենք չգիտենք։
6 Որովհետեւ նա ձիւնին ասում է. Եղիր երկրի վերայ. Նաեւ ուժեղ անձրեւին եւ իր զօրութեան ուժեղ տարափին։
7 Ամեն մարդի ձեռք կնքում է. որ հասկանան նորա ստեղծագործութեան բոլոր մարդիկը։
8 Եւ գազանները մտնում են որջերը, եւ բնակվում են իրանց այրերումը։
9 Հարաւիցը գալիս է փոթորիկը, եւ հիւսիսիցը՝ ցուրտը։
10 Աստուծոյ շնչելիցը սառնամանիք են գոյանում, եւ ջրերի տարածութիւնը սեղմվում է։
11 Նաեւ բեռնում է թումպը իր թացութիւնով, եւ փռում է իր լուսաւոր ամպերը։
12 Եւ նորանք շուռ գալով տեղափոխվում են նորա խորհուրդներովը, որ անեն նորա բոլոր իրանց հրամայածը երկրի երեսի վերայ։
13 Մերթ խրատի համար, մերթ երկրի համար, մերթ շնորհքի համար բերում է նա նորանց։
14 Ով Յոբ, լսիր այս բաները, կանգնիր եւ հասկացիր Աստուծոյ սքանչելիքը։
15 Գիտե՞ս արդեօք, թէ Աստուած ինչպէս է բեռնում նորանց, եւ փայլեցնում՝ իր ամպի լոյսը։
16 Գիտե՞ս արդեօք ամպերի հաւասարակշռութիւնը, գիտութեամբ՝ կատարեալի հրաշալիքները։
17 Որ հանդերձներդ տաքանում են՝ երկիրը հարաւից հանգստանալիս,
18 Նորա հետ մէկտեղ տարածեցի՞ր երկինքը, որ ամուր է ինչպէս ձուլած հայելի։
19 Սովորեցրու մեզ, թէ ինչ ասենք նորան. Չենք կարողանում մի բան կարգադրել խաւարի պատճառով։
20 Նորան կպատմուի՞ արդեօք, երբոր ես խօսեմ. Եթէ մէկ մարդ ասէ, իսկոյն կուլ կգնայ։
21 Եւ հիմա չեն տեսնում լոյսը, որ ճառագայթում է երկնքի վերայ. Բայց քամին անցնում է վերայովը եւ պայծառացնում նորանց։
22 Հիւսիսից ոսկի է բերվում, Աստուծոյ մօտ ահեղ փառաւորութիւն կայ։
23 նա Ամենակարող է. մենք չենք հասնիլ նորան. Նա զօրութեամբ բարձրացեալ է, եւ իրաւունքն ու արդարութեան շատութիւնը չի ծռիլ։
24 Նորա համար մարդիկ վախենում են նորանից. նա մտիկ չի անիլ ոչ մի ինքն իրանում իմաստուն եղողին։
1 Այն ժամանակ Եհովան պատասխանեց Յոբին փոթորկի միջիցը եւ ասեց.
2 Ո՞վ է գա, որ խորհուրդը նսեմացնում է անիմաստ խօսքերով։
3 Մէկ գօտեւորիր մէջքդ տղամարդի պէս, եւ ես քեզ հարցնեմ, ու դու ինձ հասկացրու։
4 Ո՞ւր էիր՝ ես երկրի հիմունքը դնելիս. Իմացրու ինձ, եթէ իմաստութիւն գիտես։
5 Ո՞վ դրաւ նորա չափերը, եթէ գիտես, կամ թէ ո՞վ քաշեց լարը նորա վերայ։
6 Ինչի՞ վերայ են խրուած նորա խարիսխները. Կամ ո՞վ է ձգել նորա անկեան քարը.
7 Առաւօտեան աստղերը միասին ցնծալիս, եւ Աստուծոյ բոլոր որդիքը երբոր գովաբանում էին։
8 Եւ ո՞վ կապեց ծովը դռներով, երբոր նա յորդահոսելով ելաւ արգանդից.
9 Երբոր ես ամպը նորա համար հանդերձ դրի, եւ մէգը՝ խանձարուր.
10 Եւ իմ սահմանը հաստատեցի նորա համար, եւ փականք ու դռներ դրի.
11 Եւ ասեցի. Մինչեւ այստեղ գաս, եւ էլ չանցնես. Այստեղ կդադարեն քո փառահեղ ալիքները։
12 Քո օրերումը երբէք մէկ առաւօտի հրամայե՞լ ես, ցոյց տուե՞լ ես արշալուսին իր տեղը,
13 Որ բռնէ երկրի ծայրերը. Եւ թօթափուին անզգամները նորանից։
14 Որ նա փոխուի ինչպէս կնիքի կաւը, եւ բաները ներկայանան իբրեւ զգեստաւորուած.
15 Եւ ամբարիշտներիցն արգելուի իրանց լոյսը եւ բարձր բազուկը կոտրուի։
16 Արդեօք գնացե՞լ ես մինչեւ ծովի աղբիւրները, եւ անդունդի խորքումը ման եկե՞լ ես.
17 Արդեօք բացուե՞լ են քո առաջին մահուան դռները, եւ մահուան ստուերի մէջ դռները տեսե՞լ ես։
18 Արդեօք հասկացե՞լ ես մինչեւ երկրի լայնքերը. Ասիր, եթէ գիտես ամենը։
19 Ո՞րն է այնտեղի ճանապարհը, ուր բնակվում է լոյսը, եւ ո՞րն է խաւարի տեղը.
20 Որ դու նորան տանէիր իր սահմանը, եւ գիտենայիր նորա տան շաւիղները։
21 Դու գիտե՜ս, որովհետեւ այն ժամանակին ծնուեցիր, եւ քո օրերի թիւը շա՜տ է։
22 Արդեօք գնացե՞լ ես ձիւնի շտեմարանները, եւ կարկուտի շտեմարանները տեսե՞լ ես.
23 Որ ես պահել եմ նեղութեան ժամանակի համար, կռիւի եւ պատերազմի օրուան համար։
24 Այն ո՞ր ճանապարհն է, որով լոյսը բաժանվում է, տարածվում է արեւելեան քամին՝ երկրի վերայ։
25 Ո՞վ է հեղեղների համար անցք բանում, եւ ճանապարհ՝ որոտմանց փայլակի համար.
26 Որ անձրեւ գայ անմարդաբնակ երկրի վերայ, անապատումը՝ ուր որ մարդ չկայ,
27 Որ ամայի եւ ամայացուած տեղերը կշտացնէ, եւ որ դալար խոտ բուսցնէ։
28 Անձրեւը հայր ունի՞ արդեօք, կամ ո՞վ է ցօղի կաթիլները ծնողը։
29 Որի՞ արգանդիցն է դուրս գալիս սառը, եւ երկնքի եղեամի ծնողն ո՞վ է։
30 Ջուրերը պնդանում են քարի պէս, եւ անդունդի երեսը սառչում է։
31 Կարո՞ղ ես Բազմաստեղի կապերը կապել, կամ Հայկի կշկուռները՝ բանալ։
32 Կհանե՞ս Կենդանակերպերն իրանց ժամանակին, եւ Արջն իր զաւակների հետ կառաջնորդե՞ս.
33 Գիտե՞ս երկնքի կանոնները, կամ դո՞ւ ես դնում նորա իշխանութիւնը երկրի վերայ։
34 Կարո՞ղ ես ձայնդ բարձրացնել ամպերին, որ մի ջրհեղեղ քեզ ծածկէ.
35 Կայծակներ ուղարկել որ գնան, եւ քեզ ասեն. Ահա այստեղ ենք։
36 Ո՞վ դրաւ երիկամունքներում իմաստութիւն, կամ սրտին ո՞վ տուաւ հանճար։
37 Ո՞վ է համարում ամպերն իմաստութեամբ, եւ երկնքի տիկերն ո՞վ է պառկեցնում,
38 Երբոր փոշին ձուլածոյ է ձուլվում, եւ հողի կոշտերը իրար են կպչում։
39 Կարո՞ղ ես առիւծի համար աւար որսալ, եւ կորիւնների ախորժակը կշտացնել,
40 Երբոր նորանք կուճ են գալիս այրերումը եւ դարան նստում որջերումը։
41 Ո՞վ է ագռաւի համար նորա որսը պատրաստում, երբոր նորա ձագերն աղաղակում են առ Աստուած, եւ թափառում առանց ուտեստի։
1 Գիտե՞ս ժայռի այծերի ծնելու ժամանակը, եղնիկների ծնելը դիտե՞լ ես։
2 Համարո՞ւմ ես նորանց լրացրած ամիսները, եւ գիտե՞ս նորա ծնելու ժամանակը,
3 Որ ծռվում ծնում են իրանց ձագերը, և ձգում են իրանց ցաւերը։
4 Նորանց ձագերը զօրանում են եւ մեծանում դաշտումը, գնում են դուրս, եւ ետ չեն դառնում նորանց մօտ։
5 Ո՞վ է ազատ բաց թողել ցիռը, եւ վայրի էշի կապերն ո՞վ է արձակել,
6 Որի տունը շինեցի անապատը, աղադաշտը նորա բնակարանները.
7 Որ ծիծաղում է քաղաքի աղմուկի վերայ, ստիպողի աղաղակը չէ լսում.
8 Ման է գալիս սարերումը իր արօտումը, եւ ամեն տեսակ խոտերը որոնում է։
9 Միեղջերուն կուզէ՞ քեզ ծառայել, կամթէ կօթեւանէ՞ քո մսուրի մօտ.
10 Կարո՞ղ ես միեղջերուին ակօսումը կապել չուանովը, կամ թէ քո ետեւից կտափանէ՞ խորտ ու բորտերը։
11 Կվստահե՞ս նորան, որովհետեւ ոյժը շատ է. Եւ գործդ նորան կյանձնե՞ս։
12 Կհաւատա՞ս նորան թէ քո ցանածը կբերէ, եւ քո կալը կժողովէ։
13 Ջայլամի թեւը ուրախ ուրախ ծածանվում է. Մի՞թէ արագիլի թեւն ու փետուրն է դա։
14 Ոչ, նա թողում է երկրին իր ձուերը, եւ հողի վերայ տաքացնում է նորանց։
15 Եւ մոռանում է որ մի ոտք կկոտրէ նորանց, եւ դաշտի գազանները նորանց ոտնակոխ կանեն։
16 Նա անգութ է իր ձագերին, իբր թէ իրանը չեն, իր աշխատանքը դարտակ լինելուն վախ չունի։
17 Որովհետեւ Աստուած զրկել է նորան իմաստութիւնից, եւ գիտութիւնից նորան բաժին չէ տուել։
18 Իսկ երբոր նա վեր է բարձրանում, ծիծաղում է ձիան եւ ձիաւորի վերայ։
19 Ձիանը դո՞ւ ես ոյժ տուել, նորա պարանոցը՝ հագցրել բաշը։
20 Դո՞ւ ես նորան թռչել տալիս մարախի նման. Նորա փառաւոր վրնջելը երկիւղալի՜ է։
21 Սմբակովը քանդում է հովտումը եւ զուարճանում է ոյժովը. նա դուրս է գալիս սպառազէնը դիմագրաւելու։
22 Ծիծաղում է երկիւղի վերայ, եւ չէ սոսկում, եւ ետ չէ դառնում սուրի առաջից։
23 Նորա վերայ ճարճատում է կապարճը, պսպղուն նիզակը եւ գեղարդը։
24 Ցասումով ու կատաղութեամբ կուլ է տալիս հողիցը, եւ չէ դիմանում՝ երբոր լսում է շեփորի ձայնը։
25 Շեփորը հնչեցնելիս ասում է. Ո՜հ, եւ հեռուանց առնում է պատերազմի հոտը, զօրավարների որոտալը եւ դղրդիւնը։
26 Բազէն քո՞ գիտութիւնիցն է թռչում, եւ իր թռիչները դէպի հարաւ տարածում։
27 Կամ քո՞ խօսքովն է սլանում արծիւը, ու բարձրերումը դնում իր բոյնը։
28 Նա ժայռի վերայ է բնակվում եւ բոյն դնում ժայռի ժանիքի եւ ապառաժի վերայ։
29 Այնտեղից է նա որոնում կերակուրը, հեռուանց են տեսնում նորա աչքերը։
30 Նորա ձագերն էլ արիւն են ծծում. Եւ ուր որ դիակներ են լինում, նա այնտեղ է։
1 Եւ Եհովան Յոբին պատասխանելով ասեց.
2 Ամենակարողի հետ վիճողը պիտի կարողանա՞յ խրատել նորան. Աստուծուն յանդիմանողը թող պատասխանէ։
3 Եւ Յոբը պատասխանեց Եհովային եւ ասեց.
4 Ահա ես նուաստ եմ, ի՞նչ պատասխանեմ. ձեռքս բերանիս եմ դնում։
5 Մէկ խօսել եմ, այլ եւս չեմ պատասխանիլ. Եւ միւսանգամ էլ, եւ չեմ կրկնիլ։
6 Եւ Եհովան պատասխան տուաւ փոթորկից Յոբին եւ ասեց.
7 Հիմա մէջքդ գօտեպնդիր քաջազունի պէս, որ քեզ հարցնեմ, եւ դու ինձ իմացրու,
8 Յիրաւի պիտի խափանե՞ս իմ դատաստանը, ինձ յանցաւո՞ր անես, որպէս զի դու արդարանաս։
9 Կամ թէ բազո՞ւկ ունիս Աստուծոյ նման, եւ կարո՞ղ ես ձայնովդ նորա պէս որոտալ։
10 Մէկ զրդարուիր փառքով ու մեծութիւնով, եւ պայծառութիւն ու շքեղութիւն հագիր.
11 Թափիր բարկութեանդ եռանդը, եւ մտիկ տուր ամեն հպարտին, եւ խոնարհեցրու նորան.
12 Մտիկ տուր ամեն հպարտին, նուաճիր նորան, եւ խորտակիր ամբարիշտներին իրանց տեղը.
13 Թաղիր նորանց միասին հողի մէջը, և նորանց երեսները կապիր ծածկոցով.
14 Այն ժամանակ ես էլ քեզ կգովեմ, որ քո աջ ձեռքը քեզ օգնում է։
15 Ահա Բեհեմովթը, որին ես քեզ հետ ստեղծեցի, խոտը արջառի պէս է ուտում.
16 Ահա նորա ոյժը իր մէջքումն է, եւ նորա զօրութիւնը իր փորի մկանունքումն է։
17 Նա ծռում է իր ազգին եղեւինի նման, նորա ազդրերի ջիղերը հիւսուած են։
18 Նորա ոսկորները պղնձի խողովակներ են, նորա ոսկորները երկաթի նիգեր են։
19 Նա Աստուծոյ գործերի գլխաւորն է. Նորա Արարիչը կմօտեցնէ նորան իր սուրը։
20 Որովհետեւ սարերը նորա համար կերակուր են բերում, եւ դաշտի բոլոր գազանները խաղում են այնտեղ.
21 Ստուերախիտ ծառերի տակին է նա պառկում՝ եղէգների շուքումը եւ ճահիճներում.
22 նորան ծածկում են ստուերախիտ ծառերի հովանիները, նորան պատում են հեղեղատների ուռիները։
23 Ահա գետը վարարելիս նա չէ վրդովվում. Ապահով է նա եթէ յորդանանն էլ յորդէ դէպի նորա բերանը։
24 Նորա աչքի առաջին նա կբռնուի՞, որոգայթի լարերով կարելի՞ է ծակել նորա քիթը։
1 Կարո՞ղ ես կարթով բռնել Լեւիաթանին, եւ նորա լեզուն չուանով քաշել։
2 Կարո՞ղ ես նորա քթովը եղէգ անցկացնել, եւ նորա ծնօտը մախաթով ծակել։
3 Մի՞թէ քեզ շատ աղաչանքներ կանէ նա, կամ կակուղ խօսքեր կխօսէ՞ քեզ հետ։
4 Մի՞թէ նա քեզ հետ դաշինք կդնէ. Կարո՞ղ ես նորան մշտակայ ծառայ շինել։
5 Մի՞թէ կարող ես նորա հետ խաղալ ինչպէս թռչնիկի հետ, եւ նորան կապել քո աղջկերանց համար։
6 Ձկնորսների ընկերները կարո՞ղ են նորանով առեւտուր անել, և նորան բաժանել՝ վաճառականների մէջտեղը։
7 Կարո՞ղ ես լցնել նորա մորթին սլաքներով, եւ ձկնորսի տէգերով նորա գլուխը։
8 Ձեռքդ դիր վերան, և իսկոյն յիշիր պատերազմ. Միւսանգամ չես անիլ։
9 Տես՝ մարդիս յոյսը դարտակ է մնում, արդէն միայն նորա տեսքովը կործանվում է։
10 Մի այնպիսի յանդուգն չկայ, որ նորան գրգռէ. Ուրեմն ո՞վ է նա որ իմ առաջին կանգնէ.
11 Ո՞վ է առաջ ինձ մի բան տուել որ ես նորան վճարեմ, բոլոր երկնքի տակինը իմն է։
12 Ես չեմ լռիլ նորա անդամների մասին, նաեւ նորա զօրութեան ու գեղեցիկ կարգաւորութեան մասին։
13 Ո՞վ է կարող բանալ նորա զգեստի երեսը, նորա զոյգ կզակների մէջն ո՞վ կմտնէ։
14 Նորա երեսի դռները ո՞վ է կարող բանալ. Նորա ակռաների շուրջը երկիւղ կայ։
15 Նորա վահանների ամրութիւնը իր խրոխտութիւնն է. Կպուած են՝ պինդ կնքուած.
16 Այնպէս փակած է մէկը միւսին, որ քամի էլ չի անցնիլ նորանց միջովը.
17 Մէկզմէկու կցուած են, իրար բռնած են եւ իրարից չեն բաժանուիլ։
18 Նորա փռշտալը փայլում է լոյսի պէս, նորա աչքերը արշալոյսի արտեւանանց նման են։
19 Նորա երախիցը ջահեր են դուրս գալիս, կրակի կայծեր են թռչոտում։
20 Քթածակերիցը ծուխ է դուրս գալիս, ինչպէս եռացող սան եւ կաթսայ,
21 Նորա շունչը կայծերն է վառում, եւ բոց է քլքլում նորա բերանիցը։
22 Նորա պարանոցումը ոյժ է բնակվում, եւ նորա առաջից փախչում է երկիւղը։
23 Նորա ծալծալոտուած մսերը փակած են, ձուլուած են նորա վերայ անշարժ։
24 Սիրտը ձուլուած է քարի նման, եւ կարծես թէ տակի ջաղացաքարի պէս ձուլուած է։
25 Նա վեր կենալիս դողում են զօրաւորները, սարսափից շփոթվում են։
26 Նորան հասնող սուրը չի դիմանալ, նիզակը, գեղարդը, զրահն էլ։
27 Երկաթը նա յարդ է համարում. Պղինձը՝ փտած փայտի պէս։
28 Աղեղնաւորը նորան չի փախցնիլ, պարսաքարերը նորա համար մղեղ են դառնում։
29 Թակը դարմանի պէս է համարում. Ծաղր է անում տէգի ճօճալի վերայ.
30 Նորա տակին սրածայր խեցիներ կան. Կամնասայլ է փռում ցեխի վերայ։
31 Անդունդը եռացնում է սանի պէս, եւ ծովը եփող սպեղանիքի է դարձնում։
32 Ետեւիցը ճանապարհը լոյսի է տալիս, անդունդը սպիտակած մազի պէս է երեւում։
33 Երկրիս վերայ նորա նմանը չկայ, նա աներկիւղ է ստեղծուել։
34 Նա նայում է բոլոր բարձրութեան վերայ. Նա բոլոր հպարտութեան որդկանց վերայ թագաւոր է։