10 Երեսուն ոսկի տաշտ, չորս հարիւր տասը արծաթի տաշտ երկրորդ կարգից, եւ հազար ուրիշ անօթներ։
11 Բոլոր ոսկի եւ արծաթի անօթները հինգ հազար չորս հարիւր էին։ Սասբասարը բոլորը վեր տարաւ գերիներին բաբիլոնից Երուսաղէմ վեր տանելիս։
1 Եւ Պարսից Կիւրոս թագաւորի առաջին տարին՝ Երեմիայի բերանով ասուած Տիրոջ խօսքը կատարուելու համար, Տէրը զարթնեցրեց Պարսից Կիւրոս թագաւորի հոգին, եւ նա պատուէր ուղարկեց իր բոլոր թագաւորութեան մէջ՝ նաեւ հրովարտակով հրատարակեց ասելով.
2 Այսպէս է ասում Պարսից Կիւրոս թագաւորը. Երկրի բոլոր թագաւորութիւններն ինձ է տուել երկնից Աստուածը՝ Եհովան, եւ նա ինձ պատուիրեց, որ Յուդայի Երուսաղէմումը նորա համար մի տուն շինեմ։
3 Ամեն ով որ ձեզանից նորա ժողովրդիցն է, իր Աստուածն իր հետը լինի, թող վեր գնայ Երուսաղէմ որ Յուդայումն է, եւ շինէ Իսրայէլի Աստուծոյ՝ Եհովայի տունը. նա է Աստուած, որ Երուսաղէմումն է։
4 Եւ ամեն մնացորդը՝ իրանց ամեն տեղերիցը, ուր որ էլ պանդուխտ լինէ նա, նորան օգնեն նորա տեղի մարդիկն արծաթով եւ ոսկիով ստացուածքով եւ անասուններով՝ Երուսաղէմումն եղող Աստուծոյ տան համար կամաւոր ընծաների հետ։
5 Այն ժամանակ վեր կացան Յուդայի եւ բենիամինի տոհմապետները եւ քահանաները եւ Ղեւտացիները՝ ամենքը որի հոգին զարթնեցրեց Աստուած, որ վեր գնայ շինէ Երուսաղէմում եղող Աստուծոյ տունը։
6 Եւ նորանց շուրջը եղողների բոլորն օգնեցին նորանց արծաթի անօթներով, ոսկիով, ստացուածքով եւ անասուններով եւ թանկագին բաներով բացի այն բոլորից որ կամաւ ընծայեցին։
7 Եւ Կիւրոս թագաւորը դուրս հանեց Տիրոջ տան անօթները, որ Նաբուգոդոնոսորը դուրս էր տարել Երուսաղէմից եւ դրել էր նորանց իր աստուծոյ տանը։
8 Եւ Պարսից Կիւրոս թագաւորը դուրս հանեց նորանց Միթրիդատ գանձապետի ձեռովը, եւ համարեց նորանց և յանձնեց Յուդայի իշխան Սասբասարին։
9 Եւ սա է նորանց թիւը. Երեսուն ոսկի կոնք, հազար արծաթի կոնք, քսանեւինը դանակ.
10 Բանիի որդիքը վեց հարիւր քառասունեւերկու.
11 Բեբայիի որդիքը վեց հարիւր քսանեւերեք.
12 Ազգադի որդիքը հազար երկու հարիւր քսանեւերկու.
13 Ադոնիկամի որդիքը վեց հարիւր վաթսունեւվեց.
14 Բագուէի որդիքը երկու հազար յիսունեւվեց.
15 Ադինի որդիքը չորս հարիւր յիսունեւչորս.
16 Ատերի որդիքը Եզեկիայից իննսունեւութը.
17 Բեսէէի որդիքը երեք հարիւր քսանեւերեք.
18 Յօրայի որդիքը հարիւր տասնեւերկու.
19 Հասումի որդիքը երկու հարիւր քսանեւերեք.
20 Գաբերի որդիքը իննսունեւհինգ.
21 Բեթլէհեմի որդիքը հարիւր քսանեւերեք.
22 Նետոփայի մարդիկը յիսունեւվեց.
23 Անաթովթի մարդիկը հարիւր քսանեւութը.
24 Ազամօթի որդիքը քառասունեւերկու.
25 Կարիաթարիմի, Կեփիրայի ու Բերովթի որդիքը եօթը հարիւր քառասուեւերեք.
26 Ռամայի եւ Գաբայի որդիքը վեց հարիւր քսանեւմէկ.
27 Մաքմասի մարդիկը հարիւր քսանեւերկու.
28 Բեթէլի եւ Գայիի մարդիկը երկու հարիւր քսանեւերեք.
29 Նաբաւի որդիքը յիսունեւերկու.
30 Մակեբիսի որդիքը հարիւր յիսունեւվեց
31 Միւս Եղամի որդիքը հազար երկու հարիւր յիսունեւչորս.
32 Հարիմի որդիքը երեք հարիւր քսան.
33 Ղովդի, Ադիդի ու Ովնովի որդիքը եօթը հարիւր քսանեւհինգ.
34 Երիքովի որդիքը երեք հարիւր քառասունեւհինգ.
35 Սենաայի որդիքը. Երեք հազար վեց հարիւր երեսուն։
36 Քահանաները՝ Յեսուի տանիցը Յեդայիայի որդիքը ինը հարիւր եօթանասունեւերեք.
37 Եմմերի որդիքը հազար յիսունեւերկու.
38 Փասուրի որդիքը հազար երկու հարիւր քառասունեւեօթը.
39 Հարիմի որդիքը հազար տասնեւեօթը։
40 Ղեւտացիները՝ Ովդուիայի որդիներից՝ յեսուի եւ Կադմիէլի որդիքը եօթանասունեւչորս։
41 Երգեցողները՝ Ասափի որդիքը հարիւր քսանեւութը։
42 Դռնապանների որդիքը՝ Սեղղումի որդիքը Ատերի որդիքը, Տեղմոնի որդիքը, Ակկուբի որդիքը, Ատիտայի որդիքը, Սուբայի որդիքը, ամենը հարիւր երեսունեւինը։
43 Նաթանայիմները՝ Սիայի որդիքը, Ասուփայի որդիքը, Տաբաովթի որդիքը,
44 Կերոսի որդիքը, Սիահայի որդիքը, Փադօնի որդիքը,
45 Ղաբանայի որդիքը, Ագաբայի որդիքը, Ակկուբի որդիքը,
46 Ագաբի որդիքը, Սաղամէի որդիքը, Անանի որդիքը,
47 Գեդդելի որդիքը, Գաաբի որդիքը, Ռէայիայի որդիքը,
48 Ռասինի որդիքը, Նեկոդայի որդիքը Գազամի որդիքը,
49 Ոզայի որդիքը, Փասէի որդիքը,
50 Բասիի որդիքը, Ասենայի որդիքը, Մովանիմի որդիքը, Նեփուսիմի որդիքը,
51 Բակբոկի որդիքը, Ակուփայի որդիքը, Արուրի որդիքը,
52 Բասաղօթի որդիքը, Մէիդայի որդիքը, Արսայի որդիքը,
53 Բարկոսի որդիքը, Սիսարայի որդիքը, Թամայի որդիքը,
54 Նեսիայի որդիքը, Ատեփայի որդիքը,
55 Սողոմոնի ծառաների որդիքը՝ Սոտէի որդիքը, Սոփերաթի որդիքը,
56 Փարեդայի որդիքը, Յեղայի որդիքը, Դերկոնի որդիքը, Գեդդելի որդիքը,
57 Սափատիայի որդիքը, Ատտիլի որդիքը, Փաքարաթ-ասեբայիմի որդիքը, Ամիի որդիքը,
58 Բոլոր Նաթանայիմները եւ Սողոմոնի ծառաների որդիքը երեք հարիւր իննսունեւերկու։
59 Եւ սորանք էին, որ վեր գնացին Թեղմեղայից, Թեղարսայից, Քերուբից, Ադդանից, Եմմերից, եւ չկարողացան ցոյց տալ իրանց հայրերի տունը եւ իրանց սերունդը, թէ Իսրայէլիցն են իրանք.
60 Դաղայիայի որդիքը, Տուբիայի որդիքը, Նեկոդայի որդիքը՝ վեց հարիւր յիսունեւերկու մարդ։
61 Եւ քահանաների որդիներից Աբաիայի որդիքը. Ակկուսի որդիքը, Բերզելիի որդիքը, որ Գաղաադացի Բերզելիի աղջիկներից կին առնելով նորանց անունովը կոչուեցան։
62 Սորանք որոնեցին իրանց ազգաբանութեան գիրքը, բայց չգտան. վասն որոյ նորանց լուծեցին քահանայութիւնից։
63 Եւ Աթարսաթան ասեց նորանց. Ամենասուրբ բաներիցը չուտեն մինչեւ որ մի քահանայ վեր կենայ Ուրիմով եւ Թումիմով։
64 Բոլոր ժողովուրդը մէկտեղ քառասունեւերկու հազար երեք հարիւր վաթսուն էին.
65 Բացի նորանց ծառաներից եւ աղախիններից, որոնք եօթը հազար երեք հարիւր երեսունեւեօթն էին. Եւ նորանց հետ երկու հարիւր երգիչներ եւ երգչուհիներ կային։
66 Նորանց ձիերը՝ եօթը հարիւր երեսունեւվեց. Նորանց ջորիքը՝ երկու հարիւր քառասունեւհինգ.
67 Նորանց ուղտերը՝ չորս հարիւր երեսունեւհինգ. Էշերը՝ վեց հազար եօթը հարիւր քսան։
68 Եւ տոհմապետներից ոմանք, երբոր Երուսաղէմում լինող Տիրոջ տունը գնացին, կամաւոր ընծաներ տուին Աստուծոյ տանը նորան իր տեղումը վերականգնեցնելու համար։
69 Իրանց կարողութեան չափ տուին գործի գանձին՝ վաթսունեւմէկ հազար ոսկի, եւ հինգ հազար մնաս արծաթ, եւ հարիւր քահանայական պատմուճան։
70 Եւ այսպէս բնակուեցին քահանաները եւ Ղեւտացիները եւ ժողովրդից լինողները եւ երգիչներն ու դռնապաններն ու նաթանայիմներն իրանց քաղաքներումը, եւ բոլոր Իսրայէլն՝ իրանց քաղաքներումը։
1 Եւ սորանք են Յուդայի գաւառացիները, որոնք ետ դառան տարած գերութիւնից, որոնց Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը Բաբիլոն էր տարել եւ որոնք ետ դառան Երուսաղէմ եւ Յուդա ամեն մարդ իր քաղաքը.
2 Որոնք եկան Զօրաբաբէլի, Յեսուի, Նէեմիայի, Սարայիայի, Հռէէղիայի, Մուրթքէի, Բաղասանի, Մասփարի, Բագուէի, Հռէումի, Բաանայի հետ։
3 Իսրայէլի ժողովրդի մարդկանց թիւը՝ Փարոսի որդիքը երկու հազար հարիւր եօթանասունեւերկու.
4 Սափատիայի որդիքը երեք հարիւր եօթանասունեւերկու.
5 Արահի որդիքը եօթը հարիւր եօթանասունեւհինգ.
6 Փաաթ-մովաբի որդիքը՝ Յեսուի և Յովաբի որդիներից, երկու հազար ութ հարիւր տասնեւերկու.
7 Եղամի որդիքը հազար երկու հարիւր յիսունեւչորս.
8 Զաթուի որդիքը ինը հարիւր քառասունեւհինգ.
9 Զաքքայի որդիքը եօթը հարիւր վաթսուն.
10 Եւ երբոր ճարտարապետները Տիրոջ տաճարի հիմը դրին, այն ժամանակ կանգնեցրին քահանաներին զգեստաւորուած՝ փողերով, եւ Ղեւտացիներին՝ Ասափի որդկանցը ծնծղաներով Տիրոջն օրհնելու համար Իսրայէլի Դաւիթ թագաւորի կարգադրութեան համեմատ.
11 Եւ փոփոխակի երգում էին Տիրոջը օրհնելով եւ գովելով թէ բարի է, թէ նորա ողորմութիւնը յաւիտեան է Իսրայէլի վերայ. Եւ բոլոր ժողովուրդը մեծաձայն աղաղակում էին Տիրոջն օրհնելով Տիրոջ տան հիմը դրուելուն համար։
12 Եւ քահանաներից եւ Ղեւտացիներից եւ տոհմապետներից ու ծերերից շատերը, որոնք տեսել էին այն առաջի տունը, այս տունը նորանց աչքի առաջին համնարկուելիս՝ բարձր ձայնով լաց էին լինում, իսկ շատերը ուրախանալով ձայն էին բարձրացնում աղաղակելով,
13 Եւ ժողովուրդը չէր կարողանում որոշել ուրախութեան աղաղակի ձայնը ժողովրդի լացի ձայնիցը. Որովհետեւ ժողովուրդը մեծ աղաղակ էր բարձրացրել եւ ձայնը հեռուից էր լսվում։
1 Եւ երբոր եօթներորդ ամիսը հասաւ եւ Իսրայէլի որդիքն իրանց քաղաքներումն էին, ժողովուրդը ժողովուեցաւ Երուսաղէմ մէկ մարդի պէս։
2 Այն ժամանակ վեր կացաւ Յովսեդեկեան Յեսուն եւ նորա քահանայ եղբայրները, Սաղաթիէլեան Զօրաբաբէլը եւ նորա եղբայրները, եւ շինեցին Իսրայէլի Աստուծոյ սեղանը, նորա վերայ ողջակէզներ մատուցանելու համար, ինչպէս որ գրուած է Աստուծոյ մարդ՝ Մովսէսի գրքումը։
3 Եւ սեղանը վերականգնեցին իր տեղը. Որովհետեւ վախենում էին այն երկիրների ժողովուրդներից, եւ նորա վերայ ողջակէզներ մատուցրին Տիրոջը՝ առաւօտեան եւ երեկոյեան ողջակէզները։
4 Եւ կատարեցին տաղաւարահարաց տօնը գրուածին պէս. Եւ ամեն օրուան ողջակէզները իր թիւովը կանոնին համեմատ օր ըստ օրէ հրամայուածը.
5 Եւ սորանից յետոյ մշտնջենաւոր ողջակէզը եւ ամսագլուխներինը եւ Տիրոջ ամեն սուրբ տօներինը, եւ Տիրոջ բոլոր կամաւոր ընծայ ընծայողինը։
6 Եօթներորդ ամսի առաջին օրից սկսեցին ողջակէզներ մատուցանել Տիրոջը. Բայց Տիրոջ տաճարի հիմը չէր դրուած։
7 Եւ փող տուին քարահատներին եւ հիւսերին, եւ ուտելիք ու խմելիք եւ իւղ՝ Սիդոնացիներին եւ Տիւրացիներին, որ Լիբանանից ծովով եղեւնափայտեր բերեն Յոպպէ ինչպէս որ Պարսից Կիւրոս թագաւորը արտօնութիւն էր տուել նորանց։
8 Եւ նորանց Երուսաղէմ՝ Աստուծոյ տունը գալու երկրորդ տարուայ երկրորդ ամսումը սկսեցին գործը Սաղաթիէլեան Զօրաբաբէլը եւ Յովսեդեկեան Յեսուն եւ նորանց միւս եղբայրները՝ քահանաները եւ Ղեւտացիները եւ գերութիւնից Երուսաղէմ եկողների ամենը, եւ քսան տարեկանից վեր եղող Ղեւտացիներին վերակացու դրին Տիրոջ տան գործքի վերայ։
9 Եւ Յեսուն, նորա որդիքն ու եղբայրները, Կադմիէլն ու նորա որդիքը՝ Յուդայի որդիքը վեր կացան մէկ մարդի պէս իբրեւ վերակացու Աստուծոյ տան գործը անելու համար, նոյնպէս և Ենադադի որդիքը, նորանց որդիքը, եւ նորանց եղբայրները՝ Ղեւտացիները։
10 Եւ մնացած ազգերը որոնց փոխադրեց մեծ եւ պատուական Ասենափարը եւ բնակեցրեց Սամարիայի քաղաքումը, եւ միւսները որ Գետի այս կողմին են եւ այլն.
11 Ահա այն նամակի պատճէնը որ ուղարկեցին նորան. Արտաշէս թագաւորիդ, քո ծառաները՝ Գետի այս կողմի մարդիկս եւ այլն.
12 Թագաւորիդ յայտնի լինի, որ այն Հրէաները որ քո մօտիցը դուրս եկան, եկել են մեզ մօտ՝ Երուսաղէմ, շինում են այդ ապստամբ եւ զզուելի քաղաքը, եւ նորա պարիսպները նորոգում են, եւ հիմերը դրել են։
13 Հիմա յայտնի լինի թագաւորիդ, որ եթէ քաղաքը շինուի եւ նորա պարիսպները նորոգուին, նորանք հարկ, տուրք եւ մաքս չեն տալ, եւ վերջը վնաս կբերէ թագաւորներին։
14 Արդ որովհետեւ ամենքս պալատիցն ենք ստանում մեր ապրուստը, եւ մեզ չի վայելիլ թագաւորիդ վնասը տեսնել, վասն որոյ ուղարկում եւ յայտնում ենք թագաւորիդ,
15 Որ որոնեն քո հայրերի յիշատակաց գրքումը եւ դու կիմանաս որ այս քաղաքը մի ապստամբ քաղաք է եղել՝ եւ թագաւորին ու գաւառներին վնասակար, եւ դաւաճանութիւն է եղած նորանում հին ժամանակներից, եւ դորա համար այդ քաղաքը աւերակ է դարձել։
16 մենք իմացնում ենք թագաւորդ, որ եթէ այս քաղաքը շինուի եւ նորա պարիսպները նորոգուին, այս պատճառով քեզ բաժին չի լինիլ Գետի այս կողմին։
17 Թագաւորը պատգամ ուղարկեց Հռէում խորհրդապետին եւ Սամսայ ատենադպրին եւ նորանց միւս ընկերներին որ բնակվում էին Սամարիայում, եւ Գետի այն կողմի եղող մնացածներին.
18 Ողջոյն եւ այլն. Նամակը, որ մեզ ուղարկել էիք, յայտնապէս կարդացուեցաւ իմ առաջին.
19 Եւ ես հրաման արի, եւ որոնեցին եւ գտան, որ այդ քաղաքը հին ժամանակներից թագաւորների դէմ է կացել, եւ դորա մէջ ապստամբութիւն եւ դաւաճանութիւն է եղել.
20 Եւ զօրաւոր թագաւորներ են եղել Երուսաղէմում, որ տիրել են Գետի բոլոր այդ կողմին. Եւ հարկ, տուրք եւ մաքս է տրուել նորանց։
21 Հիմա հրաման արէք, որ այն մարդկանցն արգելեն, եւ այդ քաղաքը չշինուի մինչեւ որ իմ կողմանէ հրաման տրուի։
22 Եւ զգոյշ եղիք որ այս մասին անհոգ չլինիք։ Ի՞նչու չարիքը մեծանայ թագաւորներին վնասելու համար։
23 Երբոր Արտաշէս թագաւորի նամակի պատճէնը կարդացուեցաւ Հռէումի եւ Սամսայ ատենադպրի եւ նորանց ընկերների առաջին, իսկոյն շտապելով գնացին Երուսաղէմ Հրէաների մօտ եւ խափանեցին նորանց բռնութեամբ եւ ուժով։
24 Այն ժամանակ խափանուեցաւ Երուսաղէմում եղող Աստուծոյ տան գործը, եւ խափանումը մնայ մինչեւ Պարսից Դարեհ թագաւորի թագաւորութեան երկրորդ տարին։
1 Եւ երբոր Յուդայի եւ Բենիամինի թշնամիները լսեցին, որ գերութիւնից եկողներն իսրայէլի Տէր Աստուծոյ համար տաճար են շինում,
2 Մօտեցան Զօրաբաբէլին եւ տոհմապետներին եւ ասեցին նորանց. Մենք էլ ձեզ հետ շինենք, որովհետեւ մենք էլ ձեզ պէս ձեր Աստուծոյն ենք խնդրում, եւ նորան ենք զոհ մատուցանում Ասորեստանի Ասորդան թագաւորի օրերիցն ի վեր, որ մեզ այստեղ բերաւ.
3 Եւ նորանց ասեցին Զօրաբաբէլը եւ յեսուն եւ Իսրայէլի միւս տոհմապետները. Ձեզ եւ մեզ չի վայելիլ միասին շինել մեր Աստուծոյ տունը, այլ մենք մինակ պիտի շինենք Իսրայէլի Տէր Աստուծոյ համար, ինչպէս որ մեզ պատուիրել է Պարսից թագաւոր՝ Կիւրոս թագաւորը։
4 Եւ այն երկրի ժողովուրդը թուլացնում էր ժողովրդի ձեռքերը եւ խափանում էր նորանց շինելուց։
5 Եւ նորանց դէմ խորհրդականներ էին վարձում նորանց խորհուրդը խափանելու համար Պարսից Կիւրոս թագաւորի բոլոր օրերումը եւ մինչեւ Պարսից Դարեհ թագաւորի թագաւորելը։
6 Եւ Ասուերոսի թագաւորութեան ժամանակին՝ նորա թագաւորութեան կզբումը ամբաստանութեան գիր գրեցին Յուդայի եւ Երուսաղէմի բնակիչների դէմ։
7 Եւ Արտաշէսի օրերումը Բեսեղամը, Միթրիդատը, Տաբէէլը եւ միւս ընկերները գրեցին Պարսից Արատշէս թագաւորին, եւ նամակի գիրը Ասորերէն եւ մեկնութիւնն էլ Ասորերէն էր։
8 Հռէում խորհրդապետը եւ Սամսայ ատենադպիրը մէկ թուղթ գրեցին Արտաշէս թագաւորին Երուսաղէմի դէմ այս կերպով։
9 Այն ժամանակ նամակն ուղարկեցին Հռէում խորհրդապետը եւ Սամսայ ատենադպիրը եւ նորանց միւս ընկերները՝ Դինացիք, Ափարսաթաքացիք, Տարփաղեցիք, Ափերսացիք, Արքուեցիք, Բաբիլոնացիք, Շուշանացիք, Դաւեցիք, Եղամացիք,
10 Նաեւ նորանց անունները հարցրինք նորանցից, քեզ իմացնելու համար, որ գրենք այն մարդկանց անունները, որ նորանց գլխաւորներն են։
11 Եւ նորանք այսպէս պատասխանեցին մեզ ասելով. Մենք երկնքի եւ երկրի Աստուծոյ ծառաներն ենք, եւ շինում ենք այն տունը որ շինուած էր շատ տարիներից առաջ, որ Իսրայէլի մի մեծ թագաւորը շինել եւ լրացրել էր։
12 Բայց որովհետեւ մեր հայրերը բարկացրին երկնքի Աստուծուն, նա նորանց մատնեց Բաբիլոնի Քաղդէացի Նաբուգոդոնոսոր թագաւորի ձեռքը. Եւ նա քանդեց այս տունը եւ ժողովուրդը գերի տարաւ բաբիլոն։
13 Բայց Բաբիլոնի Կիւրոս թագաւորի առաջին տարին Կիւրոս թագաւորը հրաման տուաւ շինել այս Աստուծոյ տունը։
14 Նաեւ այն Աստուծոյ տան անօթները՝ ոսկեղէն եւ արծաթեղէն, որ Նաբուգոդոնոսորը հանել էր Երուսաղէմի տաճարիցը եւ տարել նորանց Բաբիլոնի տաճարը, նորանց հանեց Կիւրոս թագաւորը Բաբիլոնի տաճարիցը եւ տուաւ Սասբասար անունով անձին, որին նախարար դրաւ,
15 Եւ նորան ասեց. Առ այս անօթները, գնա, տար նորանց Երուսաղէմի տաճարը, եւ Աստուծոյ տունը շինուի իր տեղը։
16 Այն ժամանակ այս Սասբասարն եկաւ եւ ձգեց Երուսաղէմում եղող Աստուծոյ տան հիմը. Եւ այն ժամանակից մինչեւ հիմա շինվում է, եւ չէ վերջացել։
17 Եւ արդ եթէ թագաւորին հաճելի է, թող որոնեն այդտեղ Բաբիլոնի թագաւորական գանձարանումը, թէ արդե՞օք Կիւրոս թագաւորից հրաման է տրուել որ շինուի այս Աստուծոյ տունը Երուսաղէմումը. Եւ թագաւորի կամքն այս բանի մասին թող ուղարկեն մեզ։
1 Եւ Անգէ մարգարէն ու Ադդովի որդի Զաքարիա՝ մարգարէները մարգարէութիւն արին Հրէաստանում եւ Երուսաղէմում եղող Հրէաներին, Իսրայէլի Աստուծոյ անունովը։
2 Այն ժամանակ վեր կացան Սաղաթիէլեան Զօրաբաբէլը եւ Յովսեդեկեան Յեսուն եւ սկսեցին շինել Երուսաղէմումն եղող Աստուծոյ տունը, եւ Աստուծոյ մարգարէները նորանց հետ օգնում էին նորանց։
3 Այն ժամանակ եկան նորանց մօտ Գետի այս կողմի իշխան Թաթանային եւ Սաթրաբուզանը եւ նորանց ընկերները եւ այսպէս ասեցին նորանց. Ո՞վ է ձեզ հրաման տուել այս տունը շինելու եւ այս պարիսպները նորոգելու։
4 Այն ժամանակ այսպէս ասեցինք նորանց, թէ որոնք են այն մարդկանց անունները որ շինում են այս տունը։
5 Եւ իրանց Աստուծոյ աչքը Հրէաների ծերերի վերայ էր, եւ նորանց չարգիլեցին մինչեւ որ բանը հասնէ Դարեհին, եւ նորանք այն ժամանակ սորա համար հրաման տան։
6 Ահա այն նամակի պատճէնը, որ ուղարկեցին Գետի այս կողմի իշխանը Թաթանային եւ Սաթրաբուզանը եւ Գետի այս կողմի եղող նորանց ընկերները Ափարսաքացիք՝ դարեհ թագաւորին։
7 Այն պատգամը որ ուղարկեցին նորան, եւ այսպէս էր գրուած նորանում. Դարեհ թագաւորին՝ շատ խաղաղութիւն.
8 Թագաւորիդ յայտնի լինի, որ գնացինք Հրէաստանի գաւառը մեծ Աստուծոյ տունը. Եւ նորան շինում են մեծ քարերով, եւ փայտ են դնում պատերումը, եւ այս գործը արագութեամբ շինվում է եւ նորանց ձեռքին յաջողվում է։
9 Յետոյ մենք հարցրինք այն ծերերիցը՝ նորանց այսպէս ասելով թէ Ձեզ ո՞վ է հրաման տուել այս տունը շինելու եւ այս պարիսպները նորոգելու։
10 Որ երկնքի Աստուծուն անուշահոտ զոհեր մատուցանեն, եւ աղօթեն թագաւորի եւ նորա որդկանց կեանքի համար։
11 Եւ ինձանից հրաման է տրվում, թէ ով որ փոխէ այս պատգամը, նորա տանիցը մի փայտ հանեն, եւ նա վեր հանուելով նորա վերայ բեւեռուի, եւ նորա տունը այդ պատճառով աղբանոց շինուի։
12 Եւ այն Աստուծոը որի անունը բնակվում է այնտեղ, կործանէ այն ամեն թագաւորին եւ ժողովրդին որոնք իրանց ձեռքը մեկնեն փոխելու որ այս Աստուծոյ տունը աւերեն որ Երուսաղէմումն է։ Ես Դարեհս տուի այս հրամանը. Շուտով կատարուի։
13 Այն ժամանակ Գետի այս կողմի իշխանը Թաթանային, Սաթրաբուզանը եւ նորանց ընկերները՝ ինչպէս որ Դարեհ թագաւորը հրաման էր ուղարկել, շուտով այնպէս արին։
14 Եւ Հրէաների ծերերը շինում էին եւ յաջողվում Անգէ մարգարէի եւ Ադդովի որդի Զաքարիայի մարգարէութիւնովը, եւ շինեցին ու վերջացրին Իսրայէլի Աստուծոյ հրամանովը եւ Պարսից Կիւրոս, Դարեհ եւ Արտաշէս թագաւորի հրամանովը։
15 Եւ լրացաւ այս տունը Ադար ամսուայ երրորդ օրը, որ Դարեհ թագաւորի թագաւորութեան վեցերորդ տարին էր։
16 Եւ Իսրայէլի որդիքը՝ քահանաները եւ Ղեւտացիները եւ միւս գերութիւնից եկողները այս Աստուծոյ տան նաւակատիքն արին ուրախութիւնով։
17 Եւ Աստուծոյ տան նաւակատիքի համար զոհեցին հարիւր զուարակ, երկու հարիւր խոյ, չորս հարիւր գառն եւ բոլոր Իսրայէլի համար իբրեւ մեղքի պատարագ Իսրայէլի ցեղերի թիւովը այծերից տասնեւերկու նոխազ։
18 Եւ քահանաներին իրանց կարգերովը եւ Ղեւտացիներին իրանց դասերովը դրին Երուսաղէմումն եղող Աստուծոյ տան պաշտօնի վերայ ինչպէս որ գրուած է Մովսէսի գրքումը։
19 Եւ գերութիւնից եկողները զատիկը կատարեցին առաջին ամսուայ տասնեւչորսին,
20 Որովհետեւ քահանաներն ու Ղեւտացիները միասին սրբուեցան՝ ամենքը մաքուր էին, եւ մորթեցին զատիկը բոլոր գերութիւնից եկողների համար եւ իրանց եղբայրների համար՝ քահանաների եւ իրանց համար։
21 Եւ գերութիւնից ետ դառած Իսրայէլացիք եւ այն երկրի ազգերի պղծութիւնից ամեն ով որ բաժանուել եկել էր նորանց մօտ Իսրայէլի Տէր Աստուծուն խնդրելու համար, կերան։
22 Եւ եօթն օր բաղարջակերաց տօնը կատարեցին ուրախութիւններով, որովհետեւ Տէրը նորանց ուրախացրել էր. Եւ Ասորեստանի թագաւորի սիրտը դարձրեց դէպի նորանց՝ նորանց ձեռքը Աստուծոյ տան գործքումը ուժովացնելու համար։
1 Այն ժամանակ Դարեհ թագաւորը հրաման արաւ, եւ որոնեցին դիւանատանը, ուր որ գանձերը դնում էին Բաբիլոնում։
2 Եւ գտնուեցաւ մարաց գաւառի Եկբատանայում, պալատումը մէկ տոմս, եւ այսպէս էր գրուած նորանում՝ յիշատակարան.
3 Կիւրոս թագաւորի առաջին տարին Կիւրոս թագաւորը հրաման արաւ Երուսաղէմումն եղող Աստուծոյ տան մասին. Այն տունը շինուի իբրեւ տեղի ուր որ զոհեր են մատուցանում, եւ նորա հիմերը հաստատուին. Նորա բարձրութիւնը վաթսուն կանգուն, նորա լայնութիւնը վաթսուն կանգուն.
4 Մեծ քարերից՝ երեք կարգ, եւ նոր փայտից՝ մէկ կարգ. Եւ ծախքը արքունիքից տրուի։
5 Նաեւ Աստուծոյ տան ոսկեղէն եւ արծաթեղէն անօթները, որ Նաբուգոդոնոսորը հանել էր Երուսաղէմումն եղող տաճարից եւ բելեր Բաբիլոն, ետ տրուին եւ գնան Երուսաղէմի տաճարը՝ իրանց տեղը, եւ դրուին Աստուծոյ տանը։
6 Ուրեմն Գետի այն կողմի իշխան Թաթանայի, Սադրաբուզան, եւ Գետի այն կողմի եղող նորանց ընկերները Ափարսաքացիք, հեռանան այդ տեղից.
7 Թոյլ տուէք այդ Աստուծոյ տան գործը. Հրէաների նախարարը եւ Հրէաների ծերերը շինեն այդ Աստուծոյ տունը իր տեղը։
8 Եւ ինձանից հրաման է տրվում, թէ ինչ պէտք է անէք Հրէաների ծերերին այդ Աստուծոյ տունը շինելիս այսինքն արքունի կալուածքից՝ Գետի այն կողմի տուրքից շուտով տրուին ծախքերն այն մարդկանցը, որ արգելք չլինի։
9 Եւ ինչ որ պէտք է թէ զուարակներ թէ խոյեր եւ թէ գառներ երկնքի Աստուծուն ողջակէզի համար, նաև ցորեն, աղ, գինի եւ իւղ, ինչպէս որ ասեն Երուսաղէմումն եղող քահանաները, նորանց տրուի օր ըստ օրէ անպակաս։
10 Նորա համար որ Եզրասը պատրաստել էր իր սիրտը որ Տիրոջ օրէնքը խնդրէ եւ կատարէ, եւ Իսրայէլի մէջ սովորեցնէ օրէնք եւ դատաստան։
11 Եւ ահա այն նամակի պատճէնը, որ Արտաշէս թագաւորը տուաւ Եզրաս քահանայ դպրին, որ դպիր էր Տիրոջ Իսրայէլի մասին տուած պատուիրանքներումը եւ նորա օրէնքումը։
12 Թագաւորների թագաւոր Արտաշէսը՝ Եզրաս քահանային երկնքի Աստուծոյ օրէնքի կատարեալ դպրին, եւ այլն.
13 Ինձանից հրաման է տրվում, որ իմ թագաւորութիւնում եղող Իսրայէլի ժողովրդիցը եւ նորա քահանաներիցը եւ Ղեւտացիներիցն ամեն ով որ հաճէ Երուսաղէմ գնալ՝ քեզ հետ գնայ։
14 Որովհետեւ դու ուղարկվում ես թագաւորի եւ նորա եօթը խորհրդականների կողմից, որ քննես Յուդան եւ Երուսաղէմը քո Աստուծոյ օրէնքովը որ քո ձեռքին է։
15 Եւ տանես այն արծաթն ու ոսկին որ յօժարակամ տուին թագաւորը եւ նորա խորհրդականները Իսրայէլի Աստուծուն որի բնակութիւնը Երուսաղէմումն է,
16 Եւ այն ամեն արծաթն ու ոսկին որ գտար Բաբիլոնի բոլոր գաւառումը, այն կամաւոր ընծաների հետ որ ժողովուրդն ու քահանաները նուիրում են իրանց Աստուծոյ տան համար որ Երուսաղէմումն է.
17 Որպէս զի շուտով այն փողովը զուարակներ, խոյեր, գառներ, եւ նորանց հացի նուէրները եւ թափելու նուէրները ծախու առնես, եւ նորանց մատուցանես ձեր Աստուծոյ տան սեղանի վերայ որ Երուսաղէմումն է։
18 Եւ ինչ որ քեզ եւ քո եղբայրներին հաճելի լինի, մնացած արծաթովն ու ոսկիովն անել՝ ձեր Աստուծոյ կամացն համեմատ արէք։
19 Եւ այն անօթները որ քեզ տրուեցան քո Աստուծոյ տան պաշտօնի համար, յանձնիր Երուսաղէմումն Աստուծոյ առաջը։
20 Եւ ուրիշ ինչ որ քո Աստուծոյ տան համար պէտք լինի, որ քեզ վայել է տալ, տուր թագաւորի գանձատունիցը։
21 Եւ ինձանից՝ Արտաշէս թագաւորիցս հրաման է տրվում բոլոր գանձապետներիդ որ Գետի այդ կողմին էք, որ ամեն ինչ որ Եզրաս քահանան՝ երկնքի Աստուծոյ օրէնքի դպիրը ձեզանից ուզէ, շուտով կատարուի.
22 Մինչեւ հարիւր տաղանդ արծաթ, մինչեւ հարիւր քոռ ցորեն, եւ մինչեւ հարիւր մար իւղ, եւ աղ՝ առանց գրելու։
23 Ամեն ինչ որ երկնքի Աստուածը հրամայել է, ճիշդ կատարուի երկնքի Աստուծոյ տան համար, որ բարկութիւնը չգայ թագաւորութեանը, թագաւորի եւ նորա որդիների վերայ։
24 Եւ ձեզ իմացնում ենք, որ քահանաներից եւ Ղեւտացիներից, երգեցողներից, դռնապաններից, Նաթանայիմներից եւ այս Աստուծոյ տան սպասաւորներից ոչ մէկի վերայ իրաւունք չկայ որ հարկ, տուրք եւ մաքս դնէ։
25 Եւ դու, ով եզրաս, քո Աստուծոյ իմաստութեամբը, որ քեզանում է, դատաւորներ եւ իշխաններ դիր, որ դատեն Գետի այն կողմին եղող ժողովրդին, այսինքն քո Աստուծոյ օրէնքը գիտացողներին. Եւ ով որ չգիտէ, նորան սովորեցրէք։
26 Բայց ամեն ով որ չէ կատարում քո Աստուծոյ օրէնքը եւ թագաւորի օրէնքը, իսկոյն նորան դատաստան անուի կամ մահով, կամ աքսորով, կամ տուգանքով եւ կամ բանտարկութեամբ։
27 Օրհնեալ լինի մեր հայրերի Տէր Աստուածը, որ այսպիսի միտք դրաւ թագաւորի սրտումը Երուսաղէմումն եղող Տիրոջ տունը փառաւորելու.
28 Եւ ինձ վերայ դարձրեց թագաւորի եւ նորա խորհրդականների եւ թագաւորի բոլոր զօրաւոր իշխանների շնորհքը։ Եւ ես զօրացայ, որովհետեւ իմ Տէր Աստուծոյ ձեռքը ինձ վերայ էր, եւ Իսրայէլից իշխաններ հաւաքեցի ինձ հետ գնալու համար։
1 Եւ այս բաներից յետոյ Պարսից թագաւոր Արտաշէսի թագաւորութեան ժամանակին Եզրասը՝ որդի Սարայիայի, որդի Ազարիայի, որդի Քեղկիայի,
2 Որդի Սեղղումի, որդի Սադովկի, որդի Աքիտովբի,
3 Որդի Ամարիայի, որդի Ազարիայի, որդի Մարիօթի,
4 Որդի Զարիայի, որդի Ոզիի, որդի Բոկկիի,
5 Որդի Աբիսուայի, որդի Փենէհեսի, որդի Եղիազարի, որդի քահանայապետ Ահարօնի.
6 Այս Եզրասը վեր եկաւ Բաբիլոնից, եւ նա ժիր դպիր էր Մովսէսի օրէնքումը որ Իսրայէլի Տէր Աստուածը տուել էր. Եւ իր Տէր Աստուծու ձեռքը նորա վերայ լինելուն համար՝ թագաւորը տուել էր նորան նորա բոլոր խնդրածը։
7 Եւ Իսրայէլի որդկանցից եւ քահանաներից եւ Ղեւտացիներից եւ երգիչներից եւ դռնապաններից եւ Նաթանայիմներից ոմանք վեր գնացին Երուսաղէմ Արտաշէս թագաւորի եօթներորդ տարին։
8 Եւ նա Երուսաղէմ եկաւ հինգերորդ ամսումը, թագաւորի եօթներորդ տարումը։
9 Որովհետեւ առաջին ամսի մէկին սկսեց Բաբիլոնից ետ դառնալը, եւ հինգերորդ ամսի մէկին եկաւ Երուսաղէմ. Որովհետեւ իր Աստուծոյ բարի ձեռքն իր հետն էր։
10 Եւ Սաղօմիթի որդիներից Յօսէփիայի որդին, եւ նորա հետ հարիւր վաթսուն մարդ.
11 Եւ Բեբայիի որդիներից՝ Բեբայիի որդի Զաքարիան, եւ նորա հետ քսանեւութը մարդ.
12 Եւ Ազգադի որդիներից՝ Ակատանի որդի Յօհանանը եւ նորա հետ հարիւր տասը մարդ.
13 Եւ Ադոնիկամի որդիներից՝ վերջինները, որոնց անունները սորանք են՝ Եղիփաղէտ, Յէիէլ ու Սեմայիա, եւ նորանց հետ վաթսուն մարդ.
14 Եւ Բագուէի որդիներից Ութային եւ Զաբուդը, եւ նորանց հետ եօթնասուն մարդ։
15 Եւ ես սորանց հաւաքեցի Ահավա գնացող գետի եզերքը, եւ այնտեղ մնացինք երեք օր. Եւ մտիկ տուի ժողովրդին եւ քահանաներին, բայց Ղեւիի որդկանցից մարդ չգտայ։
16 Եւ կանչեցի Եղիազար, Արիէլ, Սեմայիա, Եղնաթան, Յարիբ, Եղնաթան, Նաթան, Զաքարիա եւ Մեսուղամ իշխաններին, եւ Յովարիբ ու Եղնաթան իմաստուններին,
17 Եւ նորանց պատուէր տուի որ գնան Ադդով իշխանի մօտ՝ Քասիփիա կոչուած տեղը, եւ նորանց բերանը խօսքեր դրի որ ասեն Ադդովին և նորա եղբայր Նաթանայիմներին Քասիփիա տեղումը, որ մեզ համար պաշտօնեաներ բերեն մեր Աստուծոյ տան համար։
18 Եւ մեր Աստուծոյ բարի ձեռքը մեզ վերայ լինելու համար բերին մեզ մօտ Իսրայէլեան Ղեւիի որդի Մոողիի որդիներից մի հանճարեղ մարդ՝ այսինքն Սարաբիային եւ նորա որդկանցն ու նորա եղբարցը տասնեւութը մարդ.
19 Եւ Ասաբիային եւ նորա հետ Մերարիի որդիներից Եսայիային եւ նորա եղբարցը եւ նորանց որդկանցը քսան մարդ.
20 Եւ Նաթանայիմներից, որոնց Դաւիթը եւ իշխանները տուել էին Ղեւտացիների ծառայութեան համար՝ երկու հարիւր քսան Նաթանայիմներ՝ ամենքը անունով յիշուած։
21 Եւ ես այնտեղ Ահավայի գետի մօտ ծոմապահութիւն քարոզեցի մեր Աստուծոյ առաջին խոնարհուելու համար, որ նորանից յաջող ճանապարհորդութիւն խնդրենք մեզ եւ մեր ընտանեաց եւ մեր բոլոր ստացուածքի համար։
22 Որովհետեւ ամաչում էի թագաւորից՝ որ մեզ ճանապարհին թշնամիից օգնելու համար զօրք եւ ձիաւորներ ուզեմ, որովհետեւ թագաւորին ասել էինք թէ մեր Աստուծոյ ձեռքը բոլոր նորան խնդրողների վերան է բարութեան համար, իսկ նորա զօրութիւնը եւ բարկութիւնը այն ամենի վերայ, որ թողում են նորան։
23 Եւ մենք ծոմ պահեցինք եւ խնդրեցինք այս մասին մեր Աստուծոյն, եւ նա ընդունեց մեր խնդրուածքը։
24 Եւ քահանաների իշխաններից տասնեւերկու մարդ ջոկեցի՝ Սարաբիային, Ասաբիային եւ նորանց հետ իրանց եղբայրներիցը տասը մարդ.
25 Եւ կշռեցի տուի նորանց այն արծաթն ու ոսկին եւ անօթներն իբրեւ մեր Աստուծոյ տան համար ընծայ, որ ընծայել էին թագաւորը եւ նորա խորհրդականները եւ նորա իշխանները եւ այնտեղ գտնուող բոլոր Իսրայելացիները։
26 Եւ կշռեցի տուի նորանց ձեռքը վեց հարիւր յիսուն տաղանդ արծաթ եւ հարիւր տաղանդ արծաթի անօթներ, հարիւր տաղանդ ոսկի.
27 Եւ քսան ոսկի տաշտ՝ մէկը հազար դրամ, եւ երկու հատ մաքուր եւ փայլուն պղնձի անօթ՝ ոսկիի պէս պատուական.
28 Եւ նորանց ասեցի. Դուք նուիրուած էք Տիրոջը, այս անօթներն էլ են նուիրուած, եւ արծաթն ու ոսկին կամաւոր ընծայ է ձեր հայրերի Տէր Աստուծոյ համար։
29 Արթուն կացէք եւ պահպանեցէք մինչեւ որ կշռէք տաք քահանաների եւ Ղեւտացիների իշխաններին եւ Իսրայէլի տոհմապետներին Երուսաղէմումը Տիրոջ տան սենեակներումը։
30 Եւ քահանաներն ու Ղեւտացիներն ընդունեցին կշռով արծաթն ու ոսկին եւ անօթները, որ տանեն Երուսաղէմ մեր Աստուծոյ տունը։
31 Եւ ճանապարհուեցանք Ահավայի գետից առաջին ամսի տասնեւերկուսին որ գնանք Երուսաղէմ, եւ մեր Աստուծոյ ձեռքը մեզ հետ էր, եւ նա մեզ ազատեց ճանապարհին թշնամիի եւ դարանակալի ձեռքիցը։
32 Եւ եկանք Երուսաղէմ, եւ այնտեղ նստեցինք երեք օր։
33 Եւ չորրորդ օրը կշռեցինք արծաթն ու ոսկին եւ անօթները մեր Աստուծոյ տանը և տուինք Ուրիա քահանայի որդի Մերամօթի ձեռքը, եւ նորա հետ էր Փենէհեսի որդի Եղիազարը, եւ նորանց հետ Յեսուի որդի Յովզաբադը եւ Բանուիի որդի Նովադիա Ղեւտացիները.
34 Ամենը թուով եւ կշռով. Եւ բոլոր կշիռը գրուեցաւ նոյն ժամանակը։
35 Եւ գերութիւնից եկած գերիները Իսրայէլի Աստուծոյն ողջակէզներ մատուցրին՝ բոլոր Իսրայէլի համար տասնեւերկու զուարակ, իննսունեւվեց խոյ, եօթանասունեւեօթը գառն, մեղքի պատարագի համար տասնեւերկու նոխազ. Բոլորը ողջակէզ՝ Տիրոջ համար։
36 Եւ թագաւորի հրամանագիրերը տուին թագաւորի կուսակալներին եւ Գետի այն կողմի իշխաններին. Եւ նորանք օգնում էին ժողովրդին եւ Աստուծոյ տանը։
1 Եւ սորանք են նորանց տոհմապետները եւ նորանց ազգահամարը, որ վեր եկան ինձ հետ Բաբիլոնի Արտաշէս թագաւորի թագաւորութեան ժամանակին.
2 Փենէհեսի որդիներից՝ Գերսոնը, Իթամարի որդիներից Դանիէլը, Դաւիթի որդիներից Քետտուսը.
3 Սեքենիայի որդիներից՝ Փարոսի որդիներից Զաքարիան եւ նորա հետ հարիւր յիսուն մարդ համարուեցան.
4 Փաաթ-մովաբի որդիներից՝ զարիայի որդի Եղիովէնային, եւ նորա հետ երկու հարիւր մարդ.
5 Սեքենիայի որդիներից՝ Յազիէլի որդի եւ նորա հետ երեք հարիւր մարդ.
6 Եւ Ադինի որդիներից՝ Յովնաթանի որդի Աբեդը եւ նորա հետ յիսուն մարդ.
7 Եւ Եղամի որդիներից՝ Գոթողիայի որդի Եսայիան եւ նորա հետ եօթանասուն մարդ.
8 Եւ սափատիայի որդիներից՝ Միքայէլի որդի Զաբադիան եւ նորա հետ ութսուն մարդ.
9 Յովաբի որդիներից Յեքիէլի որդի Աբդիան եւ նորա հետ երկու հարիւր տասնեւութը մարդ.
10 Եւ արդ՝ ի՞նչ ասենք, ով մեր Աստուած, այս բաներից յետոյ, որ մենք թողել ենք քո պատուիրանքները,
11 Որ քո ծառայ մարգարէների ձեռովը պատուիրեցիր ասելով. Այն երկիրը, ուր որ գնում էք նորան ժառանգելու համար, գարշելի երկիր է՝ երկիրների ազգերի գարշութիւններովը եւ նորանց պղծութիւններովը, որոնցով լցրել են նորան ծայրէ ի ծայր իրանց անմաքրութիւնովը։
12 Ուրեմն ձեր աղջկերքը չտաք նորանց որդկանցը, եւ նորանց աղջկերքը չառնէք ձեր որդկանց համար, եւ նորանց խաղաղութիւնը եւ բարութիւնը չուզէք յաւիտեան, որպէս զի զօրանաք եւ ուտէք երկրի բարիքը, եւ ձեր որդկանց համար յաւիտեան ժառանգութիւն թողէք նորան։
13 Եւ այս բոլորը մեր չար գործքերի եւ մեր մեծ յանցանքի պատճառով մեզ վերայ գալուց յետոյ (թէպէտ եւ դու, ով մեր Աստուած, մեզ խնայել ես մեր անօրէնութիւնից շատ եւ մեզ այսպէս փրկուածներ ես տուել),
14 Արդե՞օք կրկին քո պատուիրանքները զանց անենք, եւ այս գարշելի ազգերի հետ խնամութիւն անենք. Մի՞թէ չես բարկանալ մեզ վերայ, որ մեզ սպառես մինչեւ որ մնացորդ եւ փրկուած չլինի։
15 Ով Տէր Աստուած Իսրայէլի, դու արդար ես. Որովհետեւ մենք մինչեւ այսօր փրկուած մնացինք. Ահա մենք քո առաջին ենք մեր յանցանքովը, թէեւ այս պատճառով քո առաջին կանգնել չի լինիլ։
1 Եւ երբոր սորանք վերջացան, իշխաններն ինձ մօտեցան եւ ասեցին. Իսրայէլի ժողովուրդը եւ քահանաները եւ Ղեւտացիները չեն ջոկուել այս երկիրների ազգերիցը, այլ Քանանացիների, Քետացիների, Փերեզացիների, Յեբուսացիների, Ամմոնացիների, Մովաբացիների, Եգիպտացիների եւ Ամօրհացիների պղծութիւնների պէս են անում.
2 Որովհետեւ նորանց աղջիկներիցն առել են իրանց համար եւ իրանց որդկանց համար, եւ սուրբ սերունդը խառնուել է այս երկիրների ժողովուրդների հետ. Նաեւ իշխաններն ու ոստիկաններն այս անօէնութեան մէջ առաջինն էին։
3 Եւ հէնց որ ես լսեցի այս բանը, պատառեցի իմ հանդերձը եւ վերարկուն, եւ փետեցի գլխիս եւ մօրուքիս մազերը եւ ապշած նստեցի։
4 Եւ ինձ մօտ ժողովուեցան Իսրայէլի Աստուծոյ խօսքից վախեցողների ամենքը գերութիւնից դառածների յանցանքի մասին, իսկ ես ապշած նստած էի մինչեւ երեկոյեան զոհը։
5 Եւ երեկոյեան զոհին վեր կացայ իմ տառապանքիցը եւ իմ պատառուած հանդերձովն ու վերարկուովը ծունկի վերայ իջայ եւ ձեռքերս տարածեցի դէպի իմ Տէր Աստուածը.
6 Եւ ասեցի. Ով իմ Աստուած, ես ամաչում եմ եւ չեմ համարձակվում երեսս դէպի քեզ բարձրացնելու, ով իմ Աստուած, որովհետեւ մեր անօրէնութիւնները մեր գլխիցը վեր բարձրացան, եւ մեր յանցանքը մեծ է մինչեւ երկինքը։
7 Մեր հայրերի օրերիցն ի վեր մենք մեծ մեղքի մէջ ենք մինչեւ այսօր. Եւ մեր անօրէնութիւնների համար մենք, մեր թագաւորները, մեր քահանաները մատնուեցանք երկիրների թագաւորների, սուրի, գերութեան, յափշտակութեան եւ սեւերեսութեան ձեռքը ինչպէս որ այսօր կայ։
8 Եւ արդ մի փոքր վայրկեան ողորմութիւն եղաւ մեր Տէր Աստուածանից, որ մեզ համար փրկուածներ են մնացել, եւ մեզ հաստատել տուաւ իր սրբութեան տեղումը, որ մեր աչքերը լուսաւորել է մեր Աստուածը, եւ մեզ մի փոքր կենդանութիւն է տուել մեր ծառայութեան մէջ։
9 Որովհետեւ մենք ծառաներ ենք, բայց մեր ծառայութեան մէջ էլ չձգեց մեզ մեր Աստուածը, եւ Պարսից թագաւորների շնորհքը մեզ վերայ դարձեց, որ մեզ հանգստութիւն տան մեր Աստուծոյ տունը կանգնեցնելու եւ նորա աւերակները վերականգնեցնելու եւ Յուդայում ու Երուսաղէմում մեզ մի պարսպաւոր տեղ տալու համար։
1 Երբոր Եզրասը լացով եւ Աստուծոյ տան առաջը ընկած աղօթք էր անում եւ խոստովանվում, նորա մօտ ժողովուեցան Իսրայէլից մի շատ մեծ բազմութիւն՝ մարդիկ եւ կանայք եւ երեխայք. Որովհետեւ ժողովուրդն էլ էր շատ լաց լինում։
2 Եւ Եղամի որդիներից՝ Յեքիէլի որդին Սեքենիան պատասխան տուաւ Եզրասին եւ ասեց. Մենք մեղք գործեցինք մեր Աստուծոյ դէմ երկրիս ժողովուրդներիցն օտար կիներ առնելով. Բայց եւ այնպէս յոյս կայ Իսրայէլի համար այս բանի մէջ։
3 Արդ ուխտ անենք մեր Աստուծոյ առաջին, որ դուրս անենք բոլոր կիները եւ նորանցից ծնուածները՝ իմ տիրոջ եւ մեր Աստուծոյ պատուիրանքներից վախեցողների խորհրդովը. Եւ թող օրէնքին պէս կատարուի։
4 Վեր կաց. Որովհետեւ այս գործը քեզ վերայ է, եւ մենք էլ քեզ հետ ենք. զօրացիր եւ արա։
5 Եւ Եզրասը վեր կացաւ եւ երդում տուաւ քահանաների եւ Ղեւտացիների գլխաւորներին եւ բոլոր Իսրայէլին, թէ այս բանի պէս կանեն. Եւ նորանք երդում արին։
6 Եւ եզրասը վեր կացաւ Աստուծոյ տան առաջից եւ գնաց Եղիասաբի որդի Յօհանանի սենեակը, եւ այնտեղ գնալով հաց չկերաւ եւ ջուր չխմեց, որովհետեւ տրտմած էր գերութիւնից դարձածների անօրէնութեան վերայ։
7 Եւ մունետիկ կանչել տուին Յուդայի եւ Երուսաղէմի մէջ բոլոր գերեդարձներին որ ժողովուին Երուսաղէմ.
8 Եւ ամեն ով որ իշխանների եւ ծերերի խորհրդին համեմատ երեք օրում չգայ, նորա բոլոր ստացուածքը պէտք է նզովուի եւ նա պէտք է ջոկուի գերեդարձածների ժողովքիցը։
9 Եւ Յուդայի ու Բենիամինի բոլոր մարդիկը ժողովուեցան Երուսաղէմ երեք օրում՝ այսինքն իններորդ ամսում եւ ամսի քսանին, եւ բոլոր ժողովուրդը նստեց Աստուծոյ տան հրապարակումը դողալով այն բանի մասին եւ անձրեւներիցը։
10 Եւ վեր կացաւ Եզրաս քահանան եւ ասեց նորանց. Դուք անօրէնութիւն էք գործել եւ օտար կիներ էք առել Իսրայէլի յանցանքը աւելացնելու համար։
11 Բայց հիմա խոստովանուեցէք ձեր հայրերի Տէր Աստուծոյ առաջին եւ նորան հաճելին արէք, եւ ջոկուեցէք երկրիս ազգերիցը եւ օտար կնիկներիցը։
12 Եւ բոլոր ժողովքը պատասխանեց եւ ասեցին մեծ ձայնով. Այդպէս, քո խօսքին համեմատ մեր պարտքն է անել։
13 Միայն ժողովուրդը շատ է եւ ժամանակս էլ անձրեւային, եւ կարելի չէ դրսումը կանգնել, եւ այդ գործը մէկ օրուայ եւ երկու օրուայ բան չէ, որովհետեւ շատերս յանցաւոր ենք այդ բանում։
14 Հիմա մեր իշխանները կանգնեն բոլոր ժողովքի տեղ, եւ ամեն ով որ մեր քաղաքներումը օտար կիներ է առել թող որոշեալ ժամանակներին գայ, եւ նորանց հետ իւրաքանչիւր քաղաքի ծերերը եւ նորա դատաւորները, մինչեւ որ մեր Աստուծոյ բարկութեան բորբոքումը մեզանից ետ դարձնեն այս բանի մասին։
15 Միայն Ասայէլի որդի Յովնաթանը եւ Թեկուայի որդի Յազիան կանգնեցին սորա վերայ, եւ Մեսուղամը ու Ղեւտացի Սաբեթան նորանց օգնեցին։
16 Եւ գերեդարձներն այնպէս արին. Եւ ընտրուեցան Եզրաս քահանան և տոհմապետ մարդիկ իրանց տոհմերին համեմատ (եւ ամենքն էլ անուանի էին). Եւ նիստ ունեցան տասներորդ ամսուայ առաջին օրն այս բանը քննելու համար.
17 Եւ վերջացրին բոլոր մարդկանց բաները որ օտար կիներ էին առել մինչեւ առաջին ամսուայ առաջին օրը։
18 Եւ քահանաների որդիներից սորանք գտնուեցան որոնք օտար կանայք էին առել, Յովսեդեկեան Յեսուի որդիներից եւ եղբայրներից՝ Մաասիան, Եղիազարը, Յարիբը եւ Գոդողիան.
19 Եւ իրանց ձեռքը տուին որ իրանց կանանցը արձակեն, եւ իրանց յանցանքի համար մէկ խոյ յանցանքի զոհ մատուցրին։
20 Եւ Եմմերի որդկանցից՝ Անանին եւ Զաբադիան,
21 Եւ Հարիմի որդկանցից՝ Մաասիան, Եղիան, Սեմայիան, Յեքիէլը եւ Ոզիան.
22 Եւ Փասուրի որդկանցից՝ Եղիովէնային, մաասիան, Իսմայէլը, Նաթանայէլը, Յովզաբադը, եւ Եղեասան.
23 Եւ Ղեւտացիներից՝ Յովզաբադը, Սեմէին, Կովղիան, այսինքն Կովղիտան, Փեթայիան, Յուդան եւ Եղիազարը.
24 Եւ երգեցողներից՝ Եղիասիբը. Եւ դռնապաններից՝ Սեղղումը, Տէլէմը եւ Ուրին.
25 Եւ Իսրայէլից՝ Փարոսի որդկանցից՝ Ռամիան, Յեղիան, Մեղքիան, Միամինը, Եղիազարը, Մեղքիան եւ Բանեան.
26 Եւ Եղամի որդիներից՝ Մաթանիան, Զաքարիան, Յեքիէլը, Աբդին, Յերիմովթը եւ Եղիան.
27 Եւ Զաթուի որդկանցից՝ Եղիովէնային, Եղիասիբը, Մաթանիան, Յերիմովթը, Զաբադը եւ Ազիզան.
28 Եւ Բեբայիի որդկանցից՝ Յօհանանը, Անանիան, Զաբբա, Աթաղին.
29 Եւ Բանիի որդկանցից՝ Մեսուղամը, Մալուքը, Ադայիան, Յասուբը, Սաաղը, եւ Ռամովթը.
30 Եւ Փաաթ-մովաբի որդկանցից՝ Եդնան, Քաղելը, Բանեան, Մաասիան, Մաթանիան, Բեսելիէլը, Բանուին եւ Մանասէն.
31 Եւ Հարիմի որդկանցից՝ Եղիազարը, Յեսիան, Մեղքիան, Սեմայիան, Շմաւոնը,
32 Բենիամինը, Մալուքը, և Սամարիան.
33 Հասումի որդկանցից՝ Մաթանան, Զաբադը, Եղիփաղէտը, Յերեմին, Մանասէն և Սեմէին.
34 Բանիի որդկանցից՝ Մաադան, Ամրամը,
35 Ուէլը, Բանեան, Բադայիան, Քեղուհան,
36 Ուանիան, Մերամօթը, Եղիասիբը,
37 Մաթանիան, Մաթանան, Յաասուն,
38 Բանին, Բաբուին, Սեմէին, Սեղեմիան,
39 Նաթանը, Ադայիան,
40 Մաքնադբան, Սասան, Սարան,
41 Ազարիէլը, Սեղեմիան, Սամարիան,
42 Սեղղումը, Ամարիան և Յովսէփը.
43 Նաբաւի որդկանցից՝ Յէիէլը, Մատաթիան, Զաբադը, Զեբինան, Յադային, Յովէլը և Բանեան։
44 Սորանք ամենքը օտար կնիկներ էին առել. Եւ նորանցից կային այնպիսի կանայք, որ զաւակներ էին բերել։