10 Եւ Քուշը ծնեց Նեբրովթին. սա սկսեց զօրաւոր լինել երկրի վերայ։
11 Եւ Մեստրեմը ծնեց Լուդացիներին, Անամացիներին, Լաբացիներին, Նեփթուքացիներին,
12 Պաթուրեսացիներին եւ Քասլուքացիներին (որտեղից որ դուրս եկան Փղշտացիք) եւ Կափթորացիներին։
13 Եւ Քանանը ծնեց իր անդրանիկ Սիդոնին եւ Քետին,
14 Յեբուսացիին, Ամօրհացիին եւ Գերգեսացիին,
15 Խեւացիին, Արուկեցիին, Ասենացիին, Արուադացիին,
16 Սամարացիին, եւ Ամաթացիին։
17 Սեմի որդիքը՝ Ելամ, Ասուր, Արփաքսադ, Ղուդ, Արամ, Հուս, Հուլ, Գաթեր եւ Մոսոք։
18 Եւ Արփաքսադը ծնեց Սաղային, եւ Սաղան ծնեց Եբերին։
19 Եւ Եբերին ծնուեցան երկու որդիք՝ մէկի անունը Փաղէկ, որովհետեւ նորա օրերումը երկիրը բաժանուեցաւ, իսկ նորա եղբօր անունը Յեկտան։
20 Եւ Յեկտանը ծնեց Ելմովդադին եւ Սաղափին եւ Ասարմովթին եւ Յարաքին,
21 Եւ Յադորամին, Ուզալին, Դեկլային,
22 Եւ Գեբաղին, Աբիմիէլին եւ Սաբային,
23 Եւ Ոփիրին, Եւիլային եւ Յոբաբին. սորանք ամենը Յեկտանի որդիքն են։
24 Սէմ, Արփաքսադ, Սաղայ,
25 Եբեր, Փաղէկ, Ռաքաւ,
26 Սերուգ, Նաքովր, Թարայ,
27 Աբրամ, որ նա ինքն է Աբրահամ։
28 Աբրահամի որդիքը՝ Իսահակ եւ Իսմայէլ։
29 Սորանք են նորանց ծնունդները. Իսմայէլի անդրանիկը Նաբէօթ, եւ Կեդար, եւ Ադբեէլ, Մաբսամ,
30 Մասմա, Դումա, Մասսէ, Քոդադ,
31 Թեմա, Յետուր, Նափէս եւ Կեդմա. սորանք Իսմայէլի որդիքն են։
32 Եւ Աբրահամի հարճի Քետուրայի որդիքը. նա ծնեց Զեմրանին, Յեկսանին, Մադանին, Մադիանին, Յեսբոկին եւ Սովէին։ Եւ Յեկսանի որդիքը՝ Սափա եւ Դեդան։
33 Եւ Մադիանի որդիքը՝ Գեփա, Ափէր, Ենովք, Աբիդա եւ Ելդադա. սորանք ամենքը Քետուրայի որդիքն են։
34 Եւ Աբրահամը ծնեց Իսահակին։ Իսահակի որդիքը՝ Եսաւ եւ Իսրայէլ։
35 Եսաւի որդիքը՝ Եղիփազ, Ռագուէլ, Յէուս, Յեգղօմ եւ Կորխ։
36 Եւ Եղիփազի որդիքը՝ Թեման, Օմար, Սեփո, Գոթամ, Կենէզ, Թամնա եւ Ամաղէկ։
37 Ռագուէլի որդիքը՝ Նահաթ, Զարա, Սամմա եւ Մեզա։
38 Եւ Սէիրի որդիքը՝ Ղոտան, Սոբաղ, Սեբեկօն, Անա, Դիսօն, Եսեր եւ Դիսան։
39 Եւ Ղոտանի որդիքը՝ Քոռի եւ Հեմամ. եւ Ղոտանի քոյրը՝ Թամնա։
40 Սոբաղի որդիքը՝ Գաղուան, Մանաքաթ, Գեբաղ, Սեփո եւ Օնամ։ Եւ Սեբեգօնի որդիքը՝ Այիա եւ Անա։
41 Անայի որդին՝ Դիսօն. եւ Դիսօնի որդիքը՝ Ամրան, Եսբան, Յեթրան եւ Քառան։
42 Եսերի որդիքը՝ Բաղղան, Զաաւան և Յաական։ Դիսանի որդիքը՝ Հուս եւ Առան։
43 Եւ սորանք են այն թագաւորները, որ թագաւորեցին Եդովմի երկրումը Իսրայէլի որդկանց վերայ մի թագաւոր թագաւորելուց առաջ. Բէովրիորդին Բաղա. եւ նորա քաղաքի անունն էր Դենհաբա։
44 Եւ Բաղան մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Բոսրացի Զարայի որդի Յոբաբը։
45 Եւ Յոբաբը մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Թեմանացիների երկրից Հուսամը։
46 Եւ Հուսամը մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Բադադի որդի Ադադը, որ Մովաբի դաշտումը կոտորեց Մադիանացիներին, եւ նորա քաղաքի անունն էր Աւիթ։
47 Եւ Ադադը մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Մասրեկացի Սամաղան։
48 Եւ Սամաղան մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Գետի Ռոբովթացի Սաւուղը։
49 Եւ Սաւուղը մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Աքբորի որդի Բաաղանանը։
50 Եւ Բաաղանան մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Ադադը եւ նորա քաղաքի անունն էր Փոքով, եւ նորա կնկայ անունն էր Մետաբեէլ՝ դուստր Մեզաաբի աղջիկ Մատրեթի։
51 Եւ Ադադը մեռաւ։ Եւ Եդովմի իշխաններն էին՝ Թամնա իշխան, Գաղուա իշխան, Յեթաթ իշխան. Ողիբամա իշխան.
52 Էլա իշխան, Փինօն իշխան,
53 Կենէզ իշխան, Թեմնա իշխան Մաբզար իշխան, Մագեդիէլ իշխան, Իրամ իշխան։ Սորանք են Եդովմի իշխանները։
1 Ադամ, Սէթ, Ենովս,
2 Կայնան, Մաղաղիէլ, Յարեդ,
3 Ենովք, Մաթուսաղայ, Ղամէք,
4 Նոյ Սէմ, Քամ եւ Յաբեթ։
5 Յաբեթի որդիքը՝ Գոմեր, Մագոգ, Մադայ, Յաւան, Թոբէլ, Մոսոք եւ Թիրաս։
6 Եւ Գոմերի որդիքը՝ Ասքանաս, Ռիփաթ եւ Թորգոմա։
7 Եւ Յաւանի որդիքը՝ Եղիսայ, Թարսիս, Կիտացիք եւ Ռոդացիք։
8 Քամի որդիքը՝ Քուշ եւ Մեստրեմ, Փուդ եւ Քանան։
9 Եւ Քուշի որդիքը՝ Սաբա, Եւիլա, Սաբաթա, Ռեգմա եւ Սեբեթաքա. եւ Ռեգմայի որդիքը՝ Սաբա եւ Դեդան։
10 Եւ Արամը ծնեց Ամինադաբին, եւ Ամինադաբը ծնեց Նաասոնին՝ Յուդայի որդկանց իշխանին։
11 Եւ Նաասոնը ծնեց Սաղմոնին, եւ Սաղմոնը ծնեց Բոոսին։
12 Եւ Բոոսը ծնեց Ովբէդին, եւ Ովբէդը ծնեց Յեսսէին։
13 Եւ Յեսսէն ծնեց իր անդրանիկը Եղիաբին, եւ երկրորդը՝ Աբինադաբին եւ երրորդը Սամաային,
14 Չորրորդը՝ Նաթանայէլին, հինգերորդը՝ Հռադային,
15 Վեցերորդը՝ Ասոմին և եօթներորդը՝ Դաւիթին.
16 Եւ նորանց քոյրերը՝ Շարուհեային եւ Աբիգեային։ Եւ Շարուհեայի որդիքը՝ Աբեսսա, Յովաբ եւ Ասայէլ՝ այս երեքը։
17 Եւ Աբիգեան ծնեց Ամեսայիին. Եւ Ամեսայիի հայրը Իսմայէլացի Յեթերն էր։
18 Եւ Եսրոնի որդի Քաղէբը որդիներ ծնեց իր կինը Ազուբայից եւ Յերիօթից, եւ սորանք են նորա որդիքը՝ Յասեր, Սովբաբ եւ Արդօն։
19 Եւ Ազուբան մեռաւ. Եւ Քաղէբն իր համար առաւ Եփրաթին, որ նորա համար ծնեց Ովրին։
20 Եւ Ովրը ծնեց Ուրիին, եւ Ուրին ծնեց Բեսելիէլին։
21 Եւ յետոյ Եսրոնը մտաւ Գաղաադի հայր Մաքիրի աղջկան մօտ. Եւ նա առաւ նորան. Եւ ինքը վաթսուն տարեկան էր. Եւ նա ծնեց նորա համար Սեգուբին,
22 Եւ Սեգուբը ծնեց Յայերին. Եւ նա Գաղաադի երկրումը քսանեւերեք քաղաք ունէր։
23 Եւ առաւ Գեսուր եւ Արամ՝ Յայերի գիւղաքաղաքները նորանցից, Կանաթը եւ նորա գիւղերը վաթսուն քաղաք. Այս ամենը Գաղաադի հայր Մաքիրի որդիներինն էր։
24 Եւ Եսրոն Քաղէբ-եփրաթայում մեռնելուց յետոյ, Եսրոնի կինը Աբիա ծնեց նորա համար Թէկուէի հայր՝ Ասքուրին։
25 Եւ Եսրոնի անդրանիկ Յերամելի որդիքն էին՝ անդրանիկը Հռամ, Բունա, Օրէն, Ասոմ, և Աքիա։
26 Եւ Յերամելը մի ուրիշ կին ունէր, եւ նորա անունը Ատարա էր. Նա Օնամի մայրն էր։
27 Եւ Յերամելի անդրանիկը՝ Հռամի որդիքն էին՝ Մաաս, Յամին եւ Ակոր։
28 Եւ Օնամի որդիքն էին՝ Սամայի եւ Յադայ. Եւ Սամայիի որդիքը՝ Նադաբ եւ Աբիսուր։
29 Եւ Աբիսուրի կնկան անունն էր Աբիհայիլ, եւ ծնեց նորա համար Աքբանին եւ Մովղիդին։
30 Եւ Նադաբի որդիքը՝ Սաղադ եւ Ափփիմ. Եւ Սաղադ մեռաւ անորդի։
31 Եւ Ափփիմի որդին՝ Յեսսի. Եւ Յեսսիի որդին՝ Սեսան. Եւ Սեսանի որդին՝ Աղայի։
32 Եւ Սամայիի եղբայր Յադայի որդիքը՝ Յեթեր եւ Յովնաթան. Եւ Յեթեր մեռաւ անորդի։
33 Եւ Յովնաթանի որդիքը՝ Փաղէթ եւ Զազա. Սորանք Յերամելի որդիքն էին։
34 Եւ Սեսան որդիք չունէր, այլ միայն աղջիկներ. Եւ Սեսան մի Եգիպտացի ծառայ ունէր՝ անունը Յարքա։
35 Եւ Սեսան իր աղջիկը կին տուաւ իր Յարքա ծառային. Եւ նա ծնեց նորա համար Եթթիին։
36 Եւ Եթթին ծնեց Նաթանին. Եւ Նաթանը ծնեց Զաբադին։
37 Եւ Զաբադը ծնեց Ոփղաղին. Եւ Ոփղաղը ծնեց Ովբէդին։
38 Եւ Ովբէդը ծնեց Յէուին. Եւ Յէուն ծնեց Ազարիային։
39 Եւ Ազարիան ծնեց Քեղեսին. Եւ Քեղեսը ծնեց Եղեասային։
40 Եւ Եղեասան ծնեց Սոսոմէին. Եւ Սոսոմէն ծնեց Սեղղումին։
41 Եւ Սեղղումը ծնեց Յեկամիային. Եւ Յեկամիան ծնեց Եղիսամային։
42 Եւ Յերամելի եղբայր Քաղէբի որդիքը՝ նորա անդրանիկը Մեսա, որ Զիփի եւ Քեբրոնի հայրը եւ Մարեսայի որդկանց հայրն է։
43 Եւ Քեբրոնի որդիքը՝ կորխ, Թափուա, Ռոկոմ եւ Սեմայի։
44 Եւ Սեմային ծնեց Հռաամին՝ Յարկաամի հօրը. Եւ Ռոկոմը ծնեց Սամայիին։
45 Եւ Սամայիի որդին էր Մաոն. Եւ Մաոնը Բեթսուրի հայրն էր։
46 Եւ Քաղեբի հարճը Գեփան ծնեց Առանին, Մոսանին, եւ Գազէզին. Եւ Առան ծնեց Գազէզին։
47 Եւ Յադայիի որդիքը՝ Հռագեմ, յովաթամ, Գեսան, Փաղէտ, Գեփա եւ Սագափ։
48 Եւ Քաղէբի հարճը Մաաքան ծնեց Սեբերին եւ Թարանային։
49 Եւ ծնեց Մադմանայի հայր Սագափին, Մաքաբենայի հայր եւ Գաբաայի հայր Շավային. Եւ Քաղէբի աղջիկն էր Աքսա։
50 Եփրաթի անդրանիկը՝ Ովրի որդիի Քաղէբի որդիքը՝ Կարիաթարիմի հայրը Սոփաղ,
51 Բեթլէհէմի հայրը Սաղմոն, Բեկադերի հայրը Նարեփ։
52 Եւ կարիաթարիմի հօր՝ Սոբաղի որդիքը՝ Հարօէ, Ասի-համենուքովթ։
53 Եւ Կարիաթարիմի տոհմերը՝ Յեթերացիք, Փութացիք, Սամաթացիք եւ Մասարացիք։ Սրոնցից դուրս եկան Սարաացիք եւ Եսթաւուղացիք։
54 Սաղմոնի որդիքը՝ Բեթլէհէմ, Նետոփաթացիք, Ատարովթ, Յովաբի տունը, եւ Ասի-համենաքթացիք՝ Սարացիք։
55 Եւ Գաբէսի մէջ բնակող դպիրների տոհմերը՝ Թարգաթացիք, Սամաթացիք, Սովկաթացիք. Սորանք Ռեքաբի տան հօրից՝ Եմաթիցն յառաջ եկող Կենեցիքն էին։
1 Սորանք են Իսրայէլի որդիքը. Ռուբէն, Շմաւոն Ղեւի Յուդա, Իսաքար,
2 Զաբուղոն, Դան, Յովսէփ, Բենիամին, Նեփթաղիմ, Գադ եւ Ասեր։
3 Յուդայի որդիքը՝ Էր, Օնան եւ Սելօմ. Այս երեքը ծնուեցան նորա համար Շաւայի աղջկիցը՝ Քանանացիիցը. Եւ Յուդայի անդրանիկը՝ Էրը չար էր Տիրոջ աչքի առաջին, եւ նա նորան մեռցրեց։
4 Եւ նորա հարս Թամարը ծնեց նորա համար Փարէսին եւ Զարային. Յուդայի բոլոր որդիքը հինգ էին։
5 Փարէսի որդիքը՝ Եսրոն եւ Համուլ։
6 Զարայի որդիքը՝ Զամբրի, Եթան, Եման, Քալքօլ եւ Դարա. Բոլորը հինգ։
7 Եւ Քարմիի որդին՝ Աքար՝ Իսրայէլին խանգարիչը, որ անօրէնութիւն գործեց նզովածով։
8 Եւ Եթանի որդին՝ Ազարիա։
9 Եւ Եսրոնի որդիքը, որ ծնուեցան նորա համար, Յերամել, Արամ եւ Քեղուբայ։
10 Եւ Սողոմոնի որդին՝ Ռոբովամ. նորա որդին՝ Աբիա. նորա որդին՝ Ասա, նորա որդին՝ Յովսափատ.
11 Նորա որդին՝ Յովրամ, նորա որդին՝ Ոքոզիա, նորա որդին՝ Յովաս,
12 Նորա որդին՝ Ամասիա, նորա որդին՝ Ազարիա, նորա որդին՝ Յովաթամ,
13 Նորա որդին՝ Աքազ, նորա որդին՝ Եզեկիա, նորա որդին՝ Մանասէ,
14 Նորա որդին՝ Ամոն, նորա որդին՝ Յովսիա,
15 Եւ Յովսիայի որդիքը՝ անդրանիկը Յօհանան, երկրորդը Յովակիմ, երրորդը Սեդեկիա, չորրորդը Սեղղում։
16 Եւ Յովակիմի որդիքը՝ նորա որդին՝ Յեքոնիա, նորա որդին՝ Սեդեկիա։
17 Եւ Յեքոնիայի որդիքը՝ Ասիր, նորա որդին՝ Սաղաթիէլ,
18 Մաղքիրամ, Փադայիա, Սանէսար, Յեկամիա, Ովսամա եւ Նադաբիա։
19 Եւ Փադայիայի որդիքը՝ Զրաբաբէլ եւ Սիմէի. եւ Զօրաբաբէլի որդիքը՝ Մեսուղամ եւ Անանիա, եւ նորանց քոյրը Սաղոմիթ։
20 Եւ Ասուբա եւ Ոհող, Բարաքիա, Ասադիա, Յովսաբհեսեդ. այս հինգը։
21 Եւ Անանիայի որդիքը՝ Փաղատիա եւ Եսայիա. Հռափայիայի որդիքը, Ոռնայի որդիքը, Աբդիայի որդիքը, Սեքենիայի որդիքը.
22 Եւ Սեքենիայի որդիքը՝ Սեմայիա, եւ Սեմայիայի որդիքը Քետտուս եւ Իգաղ եւ Բերիա եւ Նաարիա ու Սափատ, այս վեցը։
23 Եւ Նաարիայի որդիքը՝ Եղիովէնայի, Եզեկիա, Եզրիկամ, այս երեքը։
24 Եւ Եղիովէնայիի որդիքը՝ Ովդուիա, Եղիասիբ, Փաղայիա, Ակկուբ, Յօհանան, Դաղայիա եւ Անանի, այս եօթը։
1 Եւ սորանք էին Դաւիթի որդիքը, որոնք ծնուեցան նորա համար Քեբրոնում, անդրանիկը Ամնոն՝ Յեզրայէլացի Աքինոամից, երկրորդը՝ Դանիէլ՝ Կարմելացի Աբիգեայից.
2 Երրորդը՝ Աբիսողոմ՝ Գեսուրի թագաւոր Թոլմիի աղջիկ Մաաքայի որդին. չորրորդը՝ Ադոնիա՝ Ագգիթի որդին։
3 Հինգերորդը՝ Սափատիա՝ Աբիտալից, վեցերորդը՝ Յեթրամ՝ իր Եգլա կնոջից։
4 Այս վեցը ծնուեցան նորա համար Քեբրոնում. եւ այնտեղ թագաւորութիւն արաւ եօթը տարի եւ վեց ամիս. եւ երեսունեւերեք տարի թագաւորեց Երուսաղէմում։
5 Եւ սորանք ծնուեցան նորա համար Երուսաղէմում՝ Սամաա, Սովբաբ, Նաթան եւ Սողոմոն. այս չորսը Ամիէլի աղջիկ Բերսաբէէից։
6 Եւ Յաբաար, Եղիսամա ու Եղիփաղէտ։
7 Եւ Նոքա, Նափեկ եւ Յափիէ։
8 Եւ Եղիսամա, Եղիադա, եւ Եղիփաղէտ. այս ինը։
9 Ամենքը Դաւիթի որդիքն էին բացի հարճերի որդիներից եւ նորանց քոյր Թամարից։
10 Եւ Գաբէսը կանչեց Իսրայէլի Աստուծուն ասելով. Ոհ եթէ ինձ օրհնէիր եւ իմ սահմանը մեծացնէիր եւ ձեռքդ ինձ հետ լինէր, եւ ինձ չարիցն ազատէիր, որ ինձ տրտմութիւն չլինէր։ Եւ Աստուած բերաւ նորա վերայ նորա խնդրածը։
11 Եւ Սոհայի եղբայր Քեղուբը ծնեց Մաքիրին որ Եսթօնի հայրն էր։
12 Եւ Եսթօնը ծնեց Բեթռափային, Փասէին եւ Իրնաասի հօրը՝ Թանային. Սորանք են Հռեքայի մարդիկը։
13 Եւ Կենեզի որդիքը՝ Գոթոնիէլ եւ Սարայիա. Եւ Գոթոնիէլի որդին՝ Աթաթ.
14 Եւ Մաոնաթայի ծնեց Եփրանին եւ Սարայիա ծնեց Գէ-քարսիմի հօրը՝ Յովաբին. Որովհետեւ հիւսեր էին։
15 Եւ Յեփոնեան Քաղէբի որդիքը՝ Իրու, Էլա եւ Նաամ. Եւ Էլայի որդին՝ Կենէզ։
16 Եւ Յալելէի որդիքը՝ Զիփ, Զիփա, Թիրիա եւ Ասարէլ։
17 Եւ Եզրայի որդիքը՝ Յեթեր, Մօրադ, Ափէր եւ Յաղօն. Եւ նա ծնեց Մարիամին, Սամայիին եւ Եսեթովմի հօրը՝ Յեսբանին։
18 Եւ նորա կինը Յուդիան ծնեց Գեդովրի հօրը Յարեդին, Սոքովի հօրը Քաբերին եւ Զանովի հօրը Յեքթիէլին. Եւ Մօրադի առած Փարաւօնի աղջկան՝ Բեթիայի որդիքը սորանք են։
19 Եւ Նայեմի քրոջ՝ Ովդիայի կնկայ որդիքը՝ Գարմին Կէիլայի հայրը, եւ Մաքաթացի Եսթեմովը։
20 Եւ Սիմոնի որդիքը՝ Ամնոն, Հռինա, Բենանան եւ Թիղոն. Եւ Յեսսիի որդիքը՝ Զօհէթ եւ Բենզօհէթ։
21 Եւ Յուդայի որդիի Սելոմի որդիքը՝ Ղեքայի հայրը Էր, Մարեսայի հայրը Ղաադա եւ Ասբէայի տան բեհեզագործների տան տոհմերը։
22 Նաեւ Յովակիմ եւ Քուզեբայի մարդիկը եւ Յովաս ու Սարափ, որ Մովաբում ստացուածք ունէին, եւ Յասուբի-լեհէմ։ Բայց այս բաները հին են։
23 Սորանք բրուտներ էին եւ բնակվում էին Նէթայիմում եւ գադերայում. Թագաւորի հետ նորա գործերումն էին բնակվում այնտեղ։
24 Շմաւոնի որդիքը՝ Նամուէլ, Յամին, Յարիբ, Զարա, Սաւուղ.
25 Նորա որդին՝ Սեղղում, նորա որդին՝ Մաբսամ, նորա որդին՝ Մասմա։
26 Եւ Մասմայի որդիքը. Նորա որդին՝ Ամուէլ, նորա որդին՝ Զաքուր, նորա որդին՝ Սեմէի։
27 Եւ Սեմէի տասնեւվեց տղայ եւ վեց աղջիկ ունէր. Բայց նորա եղբայրները շատ տղերք չունէին. Եւ նորանց բոլոր տոհմը՝ Յուդայի որդկանց չափ չշատացան։
28 Եւ նորանք բնակվում էին Բերսաբէէում, Մոլադայում, Ասար-սուաղում,
29 Բաղայում, Ասեմում, Թուղադում,
30 Բաթուէլում, Հօրմայում, Սիկելակում, Բեթմարքաբովթում,
31 Ասեր-սուսիմում, Բեթբարէիում, եւ Սագարիմում. Սորանք էին նորանց քաղաքները մինչեւ Դաւիթի թագաւորելը։
32 Եւ նորանց գիւղերը՝ Եթամ, Ային, Ռեմոն, Թոքան եւ Ասան. Հինգ քաղաք։
33 Եւ նորանց բոլոր գիւղերը, որ այս քաղաքների շուրջն են մինչեւ Բաաղ։ Սորանք են նորանց բնակութիւնները եւ ազգաբանութիւնները։
34 Եւ Մոսոբաբ, Յամլէք, եւ Ամասիայի որդի Յովսան.
35 Եւ Յովէլ եւ Ասիէլի որդիի Սարայիայի որդիի Յօսաբիայի որդի Յէուն.
36 Եւ Եղիովէնայի, Յեկեբայ, Յասուիա, Ասայիա, Ադիէլ, Յեսիմիէլ եւ Բանեա,
37 Եւ Սեմայիայի որդիի Սամարիի որդիի Յեդայիայի որդիի Աղոնի որդիի Սեփէիի որդի Զիզան։
38 Այս իրանց անուններովը յիշուածները իշխաններ էին իրանց տոհմերումը, եւ նորանց հայրերի տուները շատ տարածվում էին։
39 Եւ գնացին մինչեւ Գեդովրի մուտքը մինչեւ ձորի արեւելքի կողմը իրանց խաշինքներին արօտ որոնելու համար.
40 Եւ առատ ու լաւ արօտ գտան. Եւ այն երկիրը ընդարձակ էր խաղաղ եւ հանդարտ. Որովհետեւ առաջ այնտեղ Քամից եղողներն էին բնակվում։
41 Եւ այս իրանց անուններովը գնացին Յուդայի Եզեկիա թագաւորի օրերումը եւ ջարդեցին նորանց վրանները եւ նորանց այնտեղ գտնուած բնակարանները եւ նորանց բնաջինջ արին մինչեւ այսօր եւ բնակուեցին նորանց տեղ. Որովհետեւ այնտեղ արօտ կար նորանց խաշինքների համար։
42 Եւ նորանցից այսինքն Շմաւոնի որդիներից հինգ հարիւր մարդ գնացին Սէիր սարը. Եւ Յեսսիի որդիքը՝ Փաղատիա, Նաարիա, Հռափայիա եւ Ոզիէլ նորանց գլխաւորներն էին։
43 Եւ ջարդեցին Ամաղէկի մնացորդ փախստականներին, եւ այնտեղ բնակուեցին մինչեւ այսօր։
1 Յուդայի որդիքը՝ Փարէս, Եսրոն, Քարմի, Ովր եւ Սոբաղ։
2 Եւ Սոբաղի որդին Ռէայիան ծնեց Յեթին. Եւ Յեթը ծնեց Աքիմային եւ Ղաադին. Սորանք են Սարաացիների տոհմերը։
3 Սորանք են Աբիեթամինը՝ Յեզրայէլ. Յեսմա եւ Յեդբաս. Եւ նորանց քրոջ անունը Եսելելփօն։
4 Եւ Գեդովրի հայրը Փանուէլ, եւ Ովսայի հայրը Եզեր. Սորանք են Բեթլէհէմի հայր Եփրաթի անդրանիկի՝ Ովրի որդիքը։
5 Եւ Թեկուէի հայր Ասքուրը երկու կնիկ ունէր՝ Եղաա եւ Նաարա։
6 Եւ Նաարան ծնեց նորա համար Ոքոզամին, Ոփերին, Թեմանին եւ Ահասթարիին. Սորանք են Նաարայի որդիքը։
7 Եւ Եղաայի որդիքը՝ Սարեթ, Սահառ եւ Եթնան։
8 Եւ Կովսը ծնեց Ենովբին եւ Սօբեբային եւ Հարումի որդի Ահարհելի տոհմերը։
9 Եւ Գաբէսը փառաւոր էր իր եղբայրներից, եւ նորա մայրը նորա անունը Գաբէս դրաւ, ասելով թէ Ցաւով ծնեցի։
10 Եւ Սաւուղի օրերումը նորանք պատերազմ արին Հագարացիների հետ, որոնք իրանց ձեռքն ընկան. Եւ բնակուեցին նորանց վրաններումը Գաղաադի բոլոր արեւելեան կողմերումը։
11 Եւ Գադի որդիքը բնակուեցին սորանց առաջակողմին Բասանի երկրումը մինչեւ Սելքա.
12 Գլխաւորը Յովէլ, եւ երկրորդը Սափամ, եւ Յանայի եւ Սափատ՝ Բասանումը։
13 Եւ նորանց եղբայրներն իրանց ազգատոհմերի համեմատ՝ Միքայէլ, Մեսուղամ, Սաբէէ, Յովրէ, Յաքան, Զիա եւ Եբեր. Այս եօթը։
14 Սորանք Բուզի որդիի Յաքդովի որդիի յեսիսայի որդիի Միքայէլի որդիի Գաղաադի ոդիի յարոայի որդիի հուրիի որդի Աբիքելի որդիքն էին։
15 Գունիի որդիի Աբդիէլի որդին Աքի նորանց ազգատոհմի գլխաւորն էր։
16 Եւ նորանք բնակուեցին գաղաադումը, Բասանումը եւ նորա գիւղաքաղաքներումը եւ Սարոնի արուարձաններումը մինչեւ նորանց սահմանները։
17 Սորանք ամենքը ազգահամարի մէջ գրուեցան Յուդայի Յովաթամ թագաւորի օրերին եւ Իսրայէլի Յերոբովամ թագաւորի օրերին։
18 Ռուբէնի որդիքը եւ Գադեանք եւ Մանասէի կէս ցեղը զօրաւոր, վահան ու սուր կրող, եւ աղեղ լարող, եւ պատերազմ սովորած պատերազմի գնացող քառասունեւչորս հազար եօթը հարիւր վաթսուն մարդիկ էին։
19 Եւ նորանք պատերազմ արին Հագարացիների, Յետուրացիների, Նափեսացիների եւ նոդաբացիների հետ,
20 Եւ նորանց յաղթեցին. Եւ Հագարացիները եւ բոլոր նորանց հետ եղողները նորանց ձեռքը տրուեցան. Որովհետեւ նորանք պատերազմի մէջ Աստուծուն աղաղակեցին, եւ նորանց աղօթքը լսեց, որ նորան էին ապաւինել.
21 Եւ գերի արին նորանց անասունները՝ նորանց ուղտերը յիսուն հազար, ոչխար երկու հարիւր յիսուն հազար, եւ էշ երկու հազար, եւ մարդիկ հարիւր հազար հոգի։
22 Որովհետեւ շատերը մեռած ընկան. Որովհետեւ այս պատերազմը Աստուածանից էր. Եւ նորանց տեղ բնակուեցին մինչեւ գերութիւնը։
23 Եւ Մանասէի որդկանց կէս ցեղը բնակուեցին այն երկրումը բասանից մինչեւ Բաաղհերմոն, Սանիր եւ Հերմոն սարում. Սորանք շատոնք էին։
24 Եւ սորանք էին նորանց ազգատոհմերի իշխանները՝ Ափէր, Յեսսի, Եղիէլ, Եզրիէլ, Երեմիա, Ովդուիա եւ Յաքդիէլ, որ քաջազուն եւ անուանի մարդիկ էին իրանց ազգատոհմերի գլխաւորներ։
25 Եւ ապստամբուեցին իրանց հայրերի Աստուծուն դէմ, եւ այն երկրի ազգերի աստուածներին հետեւելով պառնկութիւն արին, որոնց բնաջինջ էր արել Աստուած նորանց առաջից։
26 Եւ Իսրայէլի Աստուածը գրգռեց Ասորեստանի Փուղ թագաւորի հոգին եւ Ասորեստանի Թագղաթ-փաղասար թագաւորի հոգին, եւ նա գերի տարաւ Ռուբենեաններին, Գադեաններին եւ Մանասէի կէս ցեղին եւ տարաւ նորանց Քաղա, Քաբովր եւ հարա ու Գովզան գետը մինչեւ այս օրը։
1 Եւ Իսրայէլի անդրանիկը Ռուբէնի որդիքը. (որովհետեւ անդրանիկը նա էր, բայց իր հօր անկողինը պղծելուն համար նորա անդրանկութիւնը Իսրայէլի որդի Յովսէփի որդկանցը տրուեցաւ. Եւ իբրեւ անդրանիկ չգրուեցաւ ազգահամարի մէջ։
2 Բայց Յուդան զօրաւոր եղաւ իր եղբայրների մէջ եւ իշխանը նորանից էր լինում, եւ անդրանկութիւնը Յովսէփինը եղաւ։)
3 Եւ Իսրայէլի անդրանիկը Ռուբէնի որդիքը՝ Ենովք, Փաղղուս, Եսրոն եւ Քարմի։
4 Յովելի որդիքը՝ նորա որդին Սեմայիա, նորա որդին Գոգ, նորա որդին Սեմէի,
5 Նորա որդին Միքա, նորա որդին Ռէայիա, նորա որդին Բաաղ։
6 Նորա որդին Բէերա, որին գերի տարաւ Ասորեստանի Թագղաթ-փաղասար թագաւորը. Նա իշխան էր Ռուբենեանց։
7 Եւ նորա եղբայրներն իրանց տոհմերովը ազգահամարի մէջ գրուելիս՝ գլխաւորն էր Յէիէլ եւ Զաքարիա,
8 Եւ Յովելի որդիի Սեմայի որդիի Ազազի որդի Բաղան. Սա բնակվում էր Արոէրում եւ մինչեւ Նաբաւ եւ Բէէլմոն։
9 Եւ նա արեւելեան կողմում բնակուեց Եփրատ գետիցը մինչեւ անապատը. Որվհետեւ նորանց անասունները շատացել էին Գաղաադի երկրումը։
10 Եւ Յօհանանը ծնեց Ազարիային, սա այն է որ քահանայութիւն արաւ Սողոմոնի Երուսաղէմում շինած տանը։
11 Եւ Ազարիան ծնեց Ամարիային, եւ Ամարիան ծնեց Աքիտովբին։
12 Եւ Աքիտովբը ծնեցՍադովկին, եւ Սադովկը ծնեցՍեղղումին։
13 Եւ Սեղղումը ծնեց Քեղկիային, եւ Քեղկիան ծնեց Ազարիային։
14 Եւ Ազարիան ծնեց Սարայիային, եւ Սարայիան ծնեց Յովսեդեկին։
15 Եւ Յովսեդեկը գնաց գերի, երբոր Տէրը Յուդան եւ Երուսաղէմը գերի փոխադրեց Նաբուգոդոնոսորի ձեռովը։
16 Ղեւիի որդիքը՝ Գերսոն, Կահաթ եւ մերարի։
17 Եւ սորանք էին Գերսոնի որդկանց անունները՝ Ղոբենի եւ Սեմէի։
18 Եւ Կահաթի որդիքը՝ Ամրամ, Իսահաս, Քեբրոն եւ Ոզիէլ։
19 Մերարիի որդիքը՝ Մոողի եւ Մուսի. Եւ սորանք են Ղեւտացիների տոհմերը իրանց հայրերի համեմատ։
20 Գերսոնինը՝ Ղոբենի, նորա որդին Յեթ, նորա որդին Զամմա,
21 Նորա որդին Յովաք, նորա որդին Ադդով, նորա որդին Զարա, նորա որդին Յաթրի։
22 Կահաթի որդիքը՝ Ամինադաբ, նորա որդին Կորխ, նորա որդին Ասիր,
23 Նորա որդին Եղկանա, նորա որդին Աբիասափ, նորա որդին Ասիր.
24 Նորա որդին Թաաթ, նորա որդին Ուրիէլ, նորա որդին Ոզիա եւ նորա որդին Սաւուղ։
25 Եւ Եղկանայի որդիքը՝ Ամեսայի, Աքիմօթ եւ Եղկանա.
26 Եղկանայի որդիքը՝ նորա որդին Սուփի, նորա որդին Նահաթ,
27 Նորա որդին Եղիաբ, նորա որդին Յերոամ, նորա որդին Եղկանա։
28 Եւ Սամուէլի որդիքը՝ նորա անդրանիկը Յովէլ եւ երկրորդը Աբիա։
29 Մերարիի որդիքը՝ Մոողի, նորա որդին Ղոբենի, նորա որդին Սեմէի, նորա որդին Ոզա.
30 Նորա որդին Սամաա, նորա որդին Անգիա, նորա որդին Ասայիա։
31 Եւ սորանք են, որոնց Դաւիթը երգեցողութեան վերայ դրաւ Տիրոջ տանը տապանակը նորանում դնելուց յետոյ։
32 Եւ նորանք ծառայում էին ժողովքի խորանի առաջին երգեցողութեամբ մինչեւ որ Սողոմոնը շինեց Տիրոջ տունը Երուսաղէմում, եւ իրանց կարգին համեմատ կենում էին իրանց պաշտօնումը։
33 Եւ սորանք են կենողները եւ նորանց որդիքը՝ Կահաթեաններից երգիչ Եմանը՝ որդի Յովելի, որդի Սամուէլի,
34 Որդի Եղկանայի, որդի Յերոամի, որդի Եղիէլի, որդի Թովայի,
35 Որդի Սուփիի, որդի Եղկանայի, որդի Մաաթի, որդի Ամեսայիի,
36 Որդի Եղկանայի, որդի Յովելի, որդի Ազարիայի, որդի Սոփոնիայի,
37 Որդի Թաաթի, որդի Ասիրի, որդի Աբիասափի, որդի Կորխի,
38 Որդի Իսահառի, որդի Կահաթի, որդի Ղեւիի, որդի Իսրայէլի։
39 Եւ նորա եղբայրն Ասափ նորա աջ կողմին կանգնողն էր. Ասափ որդի Բարաքիայի, որդի Սամաայի,
40 Որդի Միքայէլի, որդի Բաասիայի, որդի Մեղքիայի,
41 Որդի Աթանիի, որդի Զարայի, որդի Ադայիայի,
42 Որդի Եթանի, որդի Զամմայի, որդի Սեմէիի,
43 Որդի Յեթի, որդի գերսոնի, որդի Ղեւիի։
44 Եւ նորանց եղբայրները՝ Մերարիի որդիքը ձախ կողմին՝ Եթան, որդի Կիսիի, որդի Աբդիի, որդի Մալուքի,
45 Որդի Ասաբիայի, որդի Ամասիայի, որդի Քեղկիայի,
46 Որդի Ամասիի, որդի Բանիի, որդի Սամերի,
47 Որդի Մոողիի, որդի Մուսիի, որդի մերարիի, որդի Ղեւիի։
48 Եւ նորանց եղբայրները՝ Ղեւտացիք նուիրուած էին Աստուծոյ տան ամեն ծառայութեանը։
49 Բայց Ահարօնը եւ նորա որդիքը այրում էին ողջակէզի սեղանի վերայ եւ խունկի սեղանի վերայ, սրբութեանց սրբութիւնի ամեն գործի համար եւ Իսրայէլին ամենի համեմատ քաւելու համար, որ հրամայել էր Աստուծոյ ծառայ Մովսէսը։
50 Եւ Ահարօնի որդիքը սորանք են. Նորա որդին Եղիազար, նորա որդին Փենէհէս, նորա որդին Աբիսուա.
51 Նորա որդին Բոկկի, նորա որդին Ոզի, նորա որդին Զարիա.
52 Նորա որդին Մարիօթ, նորա որդին Ամարիա, նորա որդին Աքիտովբ,
53 Նորա որդին Սադովկ, նորա որդին Աքիմաաս։
54 Եւ սորանք են նորանց բնակութիւններն իրանց գիւղերովը իրանց սահմաններումը. Ահարօնի որդիներին՝ Կահաթի տոհմին, որովհետեւ վիճակը նորանց ընկաւ,
55 Քեբրոնը նորանց տուին Յուդայի երկրումը, եւ նորա արուարձանները նորա շրջակայքումը։
56 Բայց այն քաղաքի արտերը եւ նորա գիւղերը տուին Յեփոնեան Քաղէբին։
57 Եւ Ահարօնի որդկանցը տուին ապաստանի քաղաքներ՝ Քեբրոնը, Լեբնան եւ նորա արուարձանները, եւ Յաթիրը եւ Եսթեմովը իր արուարձաններովը։
58 Եւ Քիլէնը իր արուարձաններովը եւ Դաբիրը իր արուարձաններովը,
59 Եւ Ասանը իր արուարձաններովը, եւ Բեթսամիւսը իր արուարձաններովը.
60 Եւ Բենիամինի ցեղից Գաբան իր արուարձաններովը, եւ Գաղեմէթը իր արուարձաններովը, եւ Անաթովթը իր արուարձաններովը. Նորանց բոլոր քաղաքները տասնեւերեք քաղաք էին իրանց տոհմերումը։
61 Եւ Կահաթի որդկանցը՝ այս ցեղի մնացածներին տրուեցաւ Մանասէի կէս ցեղի բաժնիցը վիճակով տասը քաղաք։
62 Եւ Գերսոնի որդկանցը իրանց ցեղերի համեմատ Իսաքարի ցեղիցը եւ Ասերի ցեղիցը եւ Նեփթաղիմի ցեղիցը եւ Մանասէի ցեղիցը որ Բասանումն է տրուեցաւ տասնեւերեք քաղաք։
63 Մերարիի որդկանցը իրանց տոհմերի համեմատ Ռուբէնի ցեղիցը եւ Գադի ցեղիցը եւ Զաբուղոնի ցեղիցը վիճակով տասնեւերկու քաղաք տրուեցաւ։
64 Եւ Իսրայէլի որդիքը Ղեւտացիներին տուին այս քաղաքները եւ նորանց արուարձանները։
65 Եւ վիճակով տուին Յուդայի որդկանց ցեղիցը եւ Շմաւոնի որդկանց ցեղիցը եւ Բենիամինի որդկանց ցեղիցը այս քաղաքները, որոնց յիշեցին անուններով։
66 Եւ Կահաթի որդկանց մի քանիսի բաժինի քաղաքները Եփրեմի ցեղիցն էին,
67 Եւ տուին նորանց ապաստանի քաղաքներից Սիւքէմը եւ նորա արուարձանները Եփրեմի սարի վերայ, եւ Գազերը իր արուարձաններովը.
68 Եւ Յեկմամը իր արուարձաններովը, եւ Բեթորոնը իր արուարձաններովը.
69 Եւ Այեղոնը իր արուարձաններովը, եւ Գեթրեմոնը իր արուարձաններովը,
70 Եւ Մանասէի կէս ցեղիցը Անէրը իր արուարձաններովը եւ Յեբղաամը իր արուարձաններովը տուին Կահաթի որդկանց մնացած տոհմին։
71 Գերսոնի որդկանցը տուին Մանասէի կէս ցեղի տոհմիցը Բասանի միջի Գովղանը իր արուարձաններովը եւ Աստարովթը իր արուարձաններովը.
72 Եւ Իսաքարի ցեղիցը Կադէսը իր արուարձաններովը, Դաբարաթը իր արուարձաններովը,
73 Եւ Ռամովթը իր արուարձաններովը եւ Անամը իր արուարձաններովը.
74 Եւ Ասերի ցեղիցը Մասաղը իր արուարձաններովը, եւ Աբդոնը իր արուարձաններովը,
75 Եւ Հուկոկը իր արուարձաններովը եւ Րոոբը իր արուարձաններովը.
76 Եւ Նեփթաղիմի ցեղիցը Գալիլեայի միջի Կադէսը իր արուարձաններովը, եւ Համմոնը իր արուարձաններովը եւ Կարիաթեմը իր արուարձաններովը։
77 Մնացածներին՝ այսինքն Մերարիի որդկանցը տուին Զաբուղոնի ցեղիցը Ռեմոնը իր արուարձաններովը, Թաբորը իր արուարձաններովը,
78 Յորդանանի այն կողմին Երիքովի մօտ յորդանանից դէպի արեւելք Ռուբէնի ցեղիցը անապատի միջի բոսորը իր արուարձաններովը եւ Յասսան իր արուարձաններովը,
79 Եւ Կադէմօթը իր արուարձաններովը, եւ Մեփայաթը իր արուարձաններովը.
80 Եւ Գադի ցեղիցը Գաղաադի միջի Ռամովթը իր արուարձաններովը, եւ Մանայիմը իր արուարձաններովը,
81 Եւ Եսբոնը իր արուարձաններովը, եւ Յազերը իր արուարձաններովը։
1 Ղեւիի որդիքը՝ գերսոն, կահաթ եւ մերարի։
2 Եւ Կահաթի որդիքը՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն եւ Ոզիէլ։
3 Եւ Ամրամի որդիքը՝ Ահարօն եւ Մովսէս, եւ Մարիամ։ Եւ Ահարօնի որդիքը՝ Նադաբ, Աբիուդ, Եղիազար եւ Իթամար։
4 Եղիազարը ծնեց Փենեհէսին. Փենեհէսը ծնեց Աբիսուային։
5 Եւ Աբիսուան ծնեց Բոկկիին, եւ Բոկկին ծնեց Ոզիին։
6 Եւ Ոզին ծնեց Զարիային, եւ Զարիան ծնեց Մարիօթին։
7 Մարիօթը ծնեց Ամարիային, եւ Ամարիան ծնեց Աքիտովբին.
8 Եւ Աքիտովբը ծնեց Սադովկին, եւ Սադովկը ծնեց Աքիմաասին։
9 Եւ Աքիմաասը ծնեց Ազարիային, եւ Ազարիան ծնեց Յօհանանին։
10 Եւ Յեդիէլի որդի Բաղղան, եւ Բաղղանի որդիքը՝ Յեուս, Բենիամին, Աւովթ, Քանանա, Զեթան, Թարսիս եւ Աքիսար.
11 Սորանք ամենքը Յեդիէլի որդիքն էին իրանց տոհմերի գլխաւորները քաջազուններ՝ տասնեւեօթը հազար երկու հարիւր պատերազմի դուրս եկող մարդիկ։
12 Եւ Սուփիմ եւ Ոփիմ Իրիի որդիքն էին, Հուսիմ՝ Աքերի որդին։
13 Նեփթաղիմի որդիքը՝ Յասիէլ, Գունի, Յասեր եւ Սեղղում՝ Բաղղայի որդիքը։
14 Մանասէի որդիքը՝ Ասրիէլ, որին ծնեց նորա հարճը, նա ծնեց նաեւ Գաղաադի հօրը՝ Մաքիրին։
15 Եւ Մաքիրը կին առաւ Ոփիմի եւ Սուփիմի քրոջը, եւ նորանց քրոջ անունն էր Մաաքա, եւ երկրորդը Սալպաադ. Եւ Սալպաադին եղան միայն աղջիկներ։
16 Եւ Մաքիրի կինը Մաաքա մի որդի ծնեց, եւ նորա անունը կոչեց Փարէս, եւ նորա եղբօր անունը Սարէս. Եւ նորա որդիները Ուղամ եւ Րոկոմ։
17 Եւ Ուղամի որդին էր Բեդան. Սորանք էին Մանասէի որդիի Մաքիրի որդիի Գաղաադի որդիքը։
18 Եւ նորա քոյրը Մողեքէթ ծնեց Եսուդին, Աբիեզերին եւ Մաալային։
19 Եւ Սեմիդայի որդիքն էին Աքիան, Սիւքէմ, Ղակէի եւ Անիամ։
20 Եւ Եփրեմի որդիքը՝ Սուտաղա, եւ նորա որդին Բարադ, եւ նորա որդին Թաաթ, եւ նորա որդին Եղիադա, եւ նորա որդին Թաաթ։
21 Եւ նորա որդին Զաբաթ, եւ նորա որդին Սուտաղա, եւ Եզեր ու Եղիադ։ Եւ նորանց սպանեցին այն երկրում ծնուած Գէթացիք. Որովհետեւ իջան նորանց անասուններն առնելու։
22 Եւ նորանց հայրը՝ Եփրեմը շատ օրեր սուգ արաւ, եւ նորա եղբայրները եկան նորան մխիթարելու։
23 Եւ նա մտաւ իր կնոջ մօտ, եւ նա յղանալով ծնեց մի որդի, եւ նորա անունը կոչեց Բարիա. Որովհետեւ նորա տանը չարիք էր եղել։
24 Եւ նորա աղջիկը Սէէրան էր, եւ սա շինեց ցածի եւ վերի Բեթորոնը եւ Ոզան-Սէէրան։
25 Եւ նորա որդին Հռափէ եւ հռասէփ, նորա որդին Թաան,
26 Նորա որդին Ղաադան, նորա որդին Ամիուդ, նորա որդին Եղիսամա,
27 Նորա որդին Նաւէ, նորա որդին Յեսու։
28 Եւ նորանց կալուածքն ու բնակութիւնները՝ Բեթէլ իր գիւղերովը, եւ արեւելեան կողմից Նաարան, եւ արեւմտեան կողմից Գազեր իր գիւղերովը, եւ Սիւքէմը իր գիւղերովը մինչեւ Գազա եւ նորա գիւղերը։
29 Եւ Մանասէի որդկանց կողմերին բնակվում էին Բեթսան իր գիւղերովը, Թանաք իր գիւղերովը, Մակեդդով իր գիւղերովը, Դովր իր գիւղերովը. Սորանցում էին բնակվում Իսրայէլի որդի Յովսէփի որդիքը։
30 Ասերի որդիքը՝ Յեմնա, Յեսուա, Յեսուի եւ Բարիա, եւ նորանց քոյրը Սարա։
31 Եւ Բարիայի որդիքը՝ Քաբեր եւ Մեղքիէլ, որ բարսայիթի հայրն էր։
32 Եւ Քաբերը ծնեց Յափաղէթին, Սովմերին եւ Քովթամին, եւ նորանց քոյրը Սովղանին։
33 Եւ Յափաղէթի որդիքը՝ Փասաք, Բամայէլ եւ Ասուաթ. Սորանք են Յափաղէթի որդիքը։
34 Եւ Սովմերի որդիքը՝ Աքի, Հռաոգա, Ոբա եւ Արամ։
35 Եւ նորա եղբայր Հելեմի որդիքը՝ Սովփա, Յամանա, Սէլէս եւ Ամաղ։
36 Սովփայի որդիքը՝ Սուա, Առնափար, Սուաղ, Բարի, Յեմրա, Բասար,
37 Ովդ, Սամմա, Սաղիսա, Յեթրան եւ Բէերա։
38 Եւ Յեթերի որդիքը՝ Յեփոնէ, Փասփառ եւ Արա,
39 Եւ Ովղայի որդիքը՝ Արահ, Անիէլ եւ Հռասիա։
40 Սորանք ամենը Ասերի որդիքն էին՝ ազգատոհմերի գլխաւորներ ընտիր քաջազուններ եւ գլխաւոր իշխաններ. Եւ նորանց ազգահամարը պատերազմի զօրքի մէջ նորանց թուովը քսանեւվեց հազար մարդ։
1 Եւ Իսաքարի որդիքը՝ Թովղա, Փուա, Յասուբ եւ Սամրոն, այս չորսը։
2 Եւ Թովղայի որդիքը՝ Ոզի, Հռեփայիա, Յերիէլ, Յեմայի, Յերսամ եւ Սամուէլ՝ իրանց հայր Թովղայի տան գլխաւորները եւ իրանց ազգի քաջազունները. Նորանց թիւը Դաւիթի օրերում քսանեւերկու հազար վեց հարիւր էր։
3 Եւ Ոզիի որդիքը՝ Յեզերիա, եւ Յեզերիայի որդիքը՝ Միքայէլ, Աբդիա, Յովէլ և Յեսիա, այս հինգը բոլորն էլ գլխաւորներ էին։
4 Եւ նորանց հետ իրանց հայրերի տոհմերիցն իրանց ազգումը պատերազմի զօրքի գունդեր կազմող կային երեսունեւվեց հազար. Որովհետեւ շատ էին նորանց կանայքը եւ որդիքը։
5 Եւ նորանց եղբայրները Իսաքարի բոլոր ցեղերումը քաջազուններ լինելով ութսունեւեօթը հազար էին ամենքը իրանց ազգահամարովը։
6 Բենիամինի որդիքը՝ Բաղա, Բոքոր եւ Յեդիէլ, այս երեքը։
7 Եւ Բաղայի որդիքը՝ Եսբոն, Ոզի, Ոզիէլ, Յերիմովթ եւ Իրի, այս հինգը իրանց ազգատոհմի գլխաւորներն եւ քաջազունները, եւ նորանց ազգահամարը քսանեւերկու հազար երեսունեւչորս։
8 Եւ Բոքորի որդիքը՝ Զամիրա, Յովաս, Եղիազար, Եղիովենայի, Ամրի, Յերիմովթ, Աբիա, Անաթովթ եւ Գաղամէթ. Սորանք ամենքը Բոքորի որդիքն էին.
9 Եւ իրանց ազգատոհմերովը իրանց ազգահամարում իրանց ցեղերի մէջ գլխաւորներ էին քաջազուններ քսան հազար երկու հարիւր։
10 Մեղքամին, Յէուսին, Սեքիային եւ Մարմային. Սորանք են նորա ազգատոհմերի գլխաւոր որդիները։
11 Եւ Հուսիմից ծնեց Աբիտովբին եւ Եղբաաղին։
12 Եւ Եղբաաղի որդիքը՝ Եբեր, Միսաամ եւ Սամեր, որ շինեց Ովնովը, Ղովդը եւ նորա գիւղերը.
13 Եւ Բարիա ու Սեմա, սորանք ազգատոհմերի գլխաւորներ էին Այեղոնում բնակողների համար, սորանք քշեցին Գէթի բնակիչներին։
14 Եւ Աքիով, Սովսեկ, Յերիմովթ,
15 Զաբադիա, Արադ, Եդեր,
16 Միքայէլ, Յեսփա եւ Յովքա Բարիայի որդիքը։
17 Եւ Զաբադիա, Մեսուղամ, Ազակի, Քաբեր,
18 Յեսամարի, Յեզղիա եւ Յոբաբ Եղբաաղի որդիքը։
19 Եւ Յակիմ, Զեքրի, Զաբթի,
20 Եղիէնայի, Սաղթի, Եղիէլ,
21 Ադայիա, Բարեա եւ Սամարաթ՝ Սեմէիի որդիքը։
22 Եւ Յեսփան, Եբեր, Եղիէլ,
23 Աբդոն, Զեքրի, Անան,
24 Անանիա, Եղամ, Անաթովթիա,
25 Յեփադիա եւ Փանուէլ՝ Սովսեկի որդիքը։
26 Եւ Սամսարի, Սաարիա, Գոթողիա,
27 Յարասիա, Եղիա եւ Զեքրի՝ Յերսամի որդիքը։
28 Սորանք ազգատոհմերի գլխաւորներ էին՝ իրանց ցեղերի առաջինները. Սորանք բնակվում էին Երուսաղէմում։
29 Եւ Գաբաւոնում բնակվում էին՝ Գաբաւոնի հայրը, եւ նորա կնկայ անունը Մաաքա էր.
30 Եւ նորա անդրանիկ որդին Աբդօն, եւ Սուր, Կիս, Բաաղ, Նադաբ,
31 Գեդովր, Աքիով եւ Զաքար։
32 Եւ Մակեղօթը ծնեց Սամաային, եւ հէնց դորանք էլ բնակուեցին իրանց եղբայրների դիմացը Երուսաղէմում, իրանց եղբայրների հետ։
33 Եւ Ները ծնեց Կիսին, եւ Կիսը ծնեց Սաւուղին, եւ Սաւուղը ծնեց Յովնաթանին, Մեղքիսաւէին, Աբինադաբին եւ Եսբաաղին։
34 Եւ Յովնաթանի որդին՝ Մերիբաաղ. Եւ Մերիբաաղը ծնեց Միքային։
35 Եւ Միքայի որդիքը՝ Փիթոն, Մելէք, Թարէ եւ Աքազ։
36 Եւ Աքազը ծնեց Յովադային, եւ Յովադան ծնեց Գաղեմեթին, Ազամօթին եւ Զամբրիին. Եւ Զամբրին ծնեց Մոսային.
37 Եւ Մոսան ծնեց Բանաային, նորա որդին Ռափա, նորա որդին Եղեասա, նորա որդին Եսէլ էր։
38 Եւ Եսելը վեց որդի ունէր, եւ սորանք են անունները՝ Եզրիկամ, Բոքերու, Իսմայէլ, Սաարիա, Աբդիա եւ Անան. Սորանք ամենը Եսելի որդիքն էին.
39 Եւ նորա եղբայր Եսեկի որդիքը՝ անդրանիկը Ուղամ, երկրորդը Յէուս եւ երրորդը Եղիփաղէտ։
40 Եւ Ուղամի որդիքը քաջազուն մարդիկ էին աղեղնաւոր, եւ նորանք շատ որդիք եւ որդկանց որդիք ունէին՝ հարիւր յիսուն. Սորանք ամենքը Բենիամինի որդկանցիցն են։
1 Եւ Բենիամինը ծնեց Բաղային՝ իր անդրանիկը, երկրորդ՝ Ասբէլին, երրորդ՝ Աարային,
2 Չորրորդ՝ Նովային եւ հինգերորդ՝ Ռափային։
3 Եւ Բաղայի որդիքը՝ Ադար, Գերա, եւ Աբիուդ,
4 Աբիսուա, Նէեման, Աքուք,
5 Գերա, Սուփան եւ Քիրամ։
6 Եւ սորանք են Աքուդի որդիքը՝ որոնք ազգատոհմերի գլխաւորներ էին Գաբայի բնակիչների համար, եւ նորանց փոխադրեցին Մանաքաթ։
7 Եւ Նէեման ու Աքիա եւ Գերա որ նորանց փոխադրեց, եւ ծնեց Ոզային եւ Աքիուդին։
8 Եւ Սաարիմ որդիք ծնեց Մովաբի դաշտումը նորանց ուղարկելուց յետոյ. Հուսիմ եւ Բաարա նորա կանայքն էին։
9 Եւ իր կինը Գոդէսից ծնեց Յոբաբին, Սաբիային, Մեսային,
10 Եւ քահանաներից Յեդայիա, Յովարիբ եւ Յաքին.
11 Եւ Աստուծոյ տան վերակացու Աքիտովբի որդիի Մարիօթի որդիի Սադովկի որդիի Մեսուղամի որդիի Քեղկիայի որդի Ազարիան.
12 Եւ Մեղքիայի որդիի Փասուրի որդիի Յերոամի որդի Ադայիան, եւ Եմմերի որդիի Մեսեղամօթի որդիի մեսուղամի որդիի Եզերայի որդիի Ադիէլի որդի մասէն։
13 Եւ նորանց եղբայրներն իրանց ազգատոհմերի գլխաւորներն էին. Հազար եօթը հարիւր վաթսուն քաջազուններ Աստուծոյ տան ծառայութեան գործումը։
14 Եւ Ղեւտացիներից՝ Մերարիի որդկանցից Ասաբիայի որդիի Եզրիկամի որդիի Ասուբի որդի Սեմայիան,
15 Եւ Բակբակար, Արէս, Գաղաղ, եւ Ասափի որդիի Զեքրիի որդիի Միքիայի որդի Մաթանիան,
16 Եւ Եդիթունի որդիի Գաղաղի որդիի Սեմայիայի որդի Աբդիան, եւ Եղկանայի որդիի Ասայի որդի բարաքիան, որ բնակվում էր Նետոփաթացիների գիւղերումը։
17 Եւ դռնապանները՝ Սեղղում, Ակկուբ, Տեղմոն եւ Աքիման եւ նորանց եղբայրները. Սեղղումը գլխաւորն էր։
18 Եւ մինչեւ հիմա թագաւորի դռան վերայ դէպի արեւելք նորանք են դռնապանները Ղեւիի որդկանց բանակներիցը.
19 Եւ Կորխի որդիի Աբիասափի որդի Կովրէի որդի Սեղղումը եւ նորա եղբայրները՝ իր հօր տանից Կորխեանները՝ ծառայութեան գործի վերայ խորանի դռան պահապաններն էին. Եւ նորանց հայրերը Տիրոջ բանակումը մուտքի պահապաններ էին։
20 Եւ Եղիազարի որդի Փենէհէսը առաջ նորանց վերայ իշխան էր, եւ Տէրը նորա հետ էր։
21 Մասեղամիայի որդի Զաքարիան խորանի դռան մուտքի դռնապանն էր։
22 Դռների համար դռնապաններ ընտրուածների ամենքը երկու հարիւր տասնեւերկու հոգի էին. Սորանք իրանց գիւղերովը ազգահամրի մէջ գրուեցան. Դաւիթը եւ Սամուէլ տեսանողը նորանց հաստատեցին իրանց պաշտօնումը։
23 Եւ նորանք ու նորանց որդիքը Տիրոջ տան այսինքն խորանի տան դռների պահպանութիւնումն էին։
24 Դռնապանները չորս կողմին էին լինում՝ դէպի արեւելք, արեւմուտք հիւսիս եւ հարաւ։
25 Եւ նորանց գիւղերի եղբայրները եօթը օրուան համար ժամանակ ժամանակ գալիս էին սորանց հետ.
26 Որովհետեւ նորանք այն չորս զօրաւոր Ղեւտացիքն իրանց հաւատացուած պաշտօնի մէջ էին եւ Աստուծոյ տան սենեակների ու գանձերի վերայ էին։
27 Եւ գիշերը կենում էին Աստուծոյ տան շուրջը, որովհետեւ պահապանութիւնը նորանց վերայ էր, եւ նորանք էին դուռը բանում ամեն առաւօտ։
28 Եւ նորանցից ոմանք պաշտօնի անօթների վերայ էին լինում, որովհետեւ թիւով նորանց ներս էին տանում եւ թիւով նորանց դուրս էին բերում։
29 Եւ նորանցից էին որոնք նշանակուած էին միւս անօթների եւ սրբարանի անօթների եւ նաշիհի եւ գինիի եւ իւղի եւ կնդրուկի եւ համեմների վերայ։
30 Եւ քահանաների որդկանցիցն էին խնկեղէնների բաղադրութիւնը բաղադրողները։
31 Եւ Ղեւտացիներից Մատաթիան, որ Կորխացի Սեղղումի անդրանիկն էր, տապակի գործքի վերայ էր։
32 Եւ նորանց եղբայրներից՝ Կահաթեաններից էին առաջաւորութեան հացի վերակացու, որ պատրաստեն ամեն շաբաթ։
33 Բայց երգիչները, որ Ղեւտացիների ազգատոհմերումը գլխաւորներ էին, սենեակներումն էին լինում ազատ. Որովհետեւ ցերեկ ու գիշեր նորանք պիտի իրանց գործումը լինէին։
34 Սորանք են Ղեւտացիների ազգատոհմերի գլխաւորները, որ իրանց ցեղերումը գլխաւորներ էին. Սորանք բնակվում էին Երուսաղէմում։
35 Եւ Գաբաւոնում բնակվում էին Գաբաւոնի հայրը՝ Յէիէլ, եւ նորա կնկայ անունը Մաաքա էր.
36 Եւ նորա անդրանիկ որդին Աբդոն, եւ Սուր, Կիս, Բաաղ, Ներ, Նադաբ,
37 Գեդովր, Աքիով, Զաքարիա եւ Մակեղօթ։
38 Եւ Մակեղօթը ծնեց Սամաամին. Եւ սորանք հէնց իրանց եղբայրների դիմացին էին բնակվում Երուսաղէմում իրանց եղբայրների հետ։
39 Եւ Ները ծնեց Կիսին, եւ Կիսը ծնեց Սաւուղին, եւ Սաւուղը ծնեց Յովնաթանին, Մեղքիսաւէին, Աբինադաբին եւ Եսբաաղին։
40 Յովնաթանի որդին Մերիբաաղ էր, եւ Մերիբաաղը ծնեց Միքային։
41 Եւ Միքայի որդիքը՝ Փիթոն, Մելէք, Թարէ և Աքազ։
42 Եւ Աքազը ծնեց յովարային, եւ Յովարան ծնեց Գաղեմէթին, Ազամօթին եւ Զամբրիին, եւ Զամբրին ծնեց Մոսային.
43 Եւ Մոսան ծնեց Բանաային, նորա որդին Ռափայիա, նորա որդին Եղիասա, նորա որդին եսէլ էր։
44 Եւ Եսէլ վեց որդի ունէր, որոնց անունները սորանք են, Եզրիկամ, բոքերու, իսմայէլ, Սաարիա, Աբդիա եւ Անան. Սորանք էին Եսէլի որդիքը։
1 Եւ բոլոր Իսրայէլը արձանագրուեցան, եւ ահա նորանք գրուած են Իսրայէլի եւ Յուդայի թագաւորների գրքումը. Իրանց անօրէնութեանը համար գերի տարուեցան Բաբիլոն։
2 Եւ առաջի բնակիչները՝ որ բնակվում էին իրանց կալուածքների միջի իրանց քաղաքներումը, էին Իսրայէլացիք, քահանաներ, Ղեւտացիներ եւ Նաթանայիմներ։
3 Եւ Երուսաղէմումը բնակվում էին Յուդայի որդկանցից, Բենիամինի որդկանցից, Եփրեմի եւ Մանասէի որդկանցից.
4 Եւ Յուդայի որդի Փարէսի որդիներից Բանիի որդիի Իմրիի որդիի Ամրիի որդիի Ամիուդի որդի Ութային։
5 Եւ Սելօնեաններից՝ նորա անդրանիկը Ասայիա եւ նորա որդիքը։
6 Եւ Զարայի որդիներից՝ Յէիէլ եւ նորանց եղբայրները վեց հարիւր իննսուն։
7 Եւ Բենիամինի որդիներից՝ Ասանուայի որդիի Ովդուիայի որդիի Մեսուղամի որդի Սալլուն։
8 Եւ Յերոամի որդի Յեբնիան, եւ Մաքրիի որդիի Ոզիի որդի Էլան, Յեբնիայի որդիի Ռագուէլի որդիի Սափատիայի որդի Մեսուղամը.
9 Եւ նորանց եղբայրներն իրանց ցեղերին համեմատ՝ ինը հարիւր յիսունեւվեց մարդ. Այս բոլոր մարդիկը իրանց տոհմերի գլխաւորներն էին։
1 Եւ Փղշտացիք պատերազմեցին Իսրայէլի հետ, եւ Իսրայէլի մարդիկը փախան Փղշտացիների առաջից, եւ սպանուած վայր ընկան Գեղբուէի սարի վերայ։
2 Եւ Փղշտացիք հասան Սաւուղին եւ նորա որդիներին, եւ Փղշտացիք զարկեցին Սաւուղի որդիք՝ Յովնաթանին, Աբինադաբին եւ Մեղքիսաւէին։
3 Եւ պատերազմը սաստկացաւ Սաւուղի վերայ, եւ աղեղնաւոր մարդիկը գտան նորան, եւ վիրաւորուեցաւ աղեղնաւորներից։
4 Եւ Սաւուղն ասեց իր կապարճակիրին. Սուրդ հանիր եւ նորանով ինձ խոցիր. Մի գուցէ այս անթլփատները գան եւ ինձ ծաղր անեն. Բայց նորա կապարճակիրը չուզեց, որովհետեւ շատ վախեցաւ։ Եւ Սաւուղն առաւ սուրը եւ ընկաւ նորա վերայ։
5 Եւ երբոր նորա կապարճակիրը տեսաւ, որ Սաւուղը մեռաւ, նա էլ իր սուրի վերայ ընկաւ եւ մեռաւ։
6 Այսպէս մեռաւ Սաւուղը, եւ նորա երեք որդիքը, եւ նորա բոլոր տունը միասին մեռան։
7 Եւ երբոր տեսան բոլոր Իսրայէլացիները որ հովտումն էին, որ նորանք փախան, եւ որ Սաւուղը եւ նորա որդիքը մեռան, այն ժամանակ թողեցին իրանց քաղաքները եւ փախան, եւ Փղշտացիները եկան եւ բնակուեցին նորանցում։
8 Եւ եղաւ հետեւեալ օրը, որ Փղշտացիները եկան մեռելները մերկացնելու, եւ գտան Սաւուղին եւ նորա որդկանցը ընկած Գեղբուէի սարի վերայ։
9 Եւ նորան մերկացրին եւ վեր առան նորա գլուխը եւ նորա զէնքերը, եւ մարդ ուղարկեցին շուրջանակի Փղշտացիների երկիրը, որ իրանց կռատներին եւ ժողովրդին աւետիս տան։
10 Եւ նորա զէնքերը դրին իրանց աստուծոյ տանը, եւ նորա գագաթը կախեցին Դագոնի տանը։
11 Եւ երբոր լսեցին Գաղաադի Յաբիսի բոլոր բնակիչները այն ամենը, որ Փղշտացիները արել էին Սաւուղին,
12 Բոլոր քաջ մարդիկը վեր կացան եւ վեր առան Սաւուղի դիակը եւ նորա որդկանց դիակը եւ բերին նորանց Յաբիս, եւ թաղեցին նորանց ոսկորները Յաբիսում բեւեկնիի տակին, եւ եօթն օր ծոմ պահեցին։
13 Այսպէս մեռաւ Սաւուղն իր այն ապստամբութեան համար, որ ապստամբուեց Տիրոջ դէմ Տիրոջ խօսքի պատճառովը, որ չպահեց, եւ վհուկ ուզեց որ բան հարցնէ։
14 Բայց Տիրոջը չհարցրեց, եւ նա նորան մեռցրեց եւ թագաւորութիւնը դարձրեց Յեսսէի որդի Դաւիթին։
1 Եւ բոլոր Իսրայէլը ժողովուեցան Դաւիթի մօտ Քեբրոն ասելով. Ահա մենք քո ոսկորը եւ քո մարմինն ենք.
2 Դեռ սորանից առաջ երբոր Սաւուղը մեզ վերայ թագաւոր էր՝ դու էիր Իսրայէլին դուրս հանում եւ ներս բերում։ Եւ քո Տէր Աստուածն ասեց քեզ. Դու հովուես իմ ժողովուրդ Իսրայէլին եւ դու լինիս իշխան իմ ժողովուրդ Իսրայէլի վերայ։
3 Եւ Իսրայէլի բոլոր ծերերն եկան թագաւորի մօտը Քեբրոն. Եւ Դաւիթը նորանց հետ դաշինք դրաւ Քեբրոնում Տիրոջ առաջին, եւ նորանք Դաւիթին թագաւոր օծեցին իսրայէլի վերայ Տիրոջ խօսքին համեմատ որ խօսեց Սամուէլի ձեռովը։
4 Եւ Դաւիթը գնաց բոլոր Իսրայէլի հետ Երուսաղէմ, որ է Յեբուս, եւ այնտեղ էին Յեբուսացիք՝ այն երկրի բնակիչները։
5 Եւ Յեբուսի բնակիչներն ասեցին Դաւիթին. Այստեղ պիտի չմտնես. Բայց Դաւիթն առաւ Սիօնի բերդը, որ է Դաւիթի քաղաքը։
6 Եւ դաւիթն ասեց. Ով որ Յեբուսացիներին առաջ զարկէ, նա կլինի գլխաւոր եւ զօրապետ. Եւ առաջ Շարուհեայի որդի յովաբը վեր ելաւ. Եւ նա զօրագլուխ եղաւ։
7 Եւ Դաւիթը բնակուեց այն բերդում. Նորա համար նորան Դաւիթի քաղաք են կոչում։
8 Եւ քաղաքը շինեց շուրջանակի Մելօնից մինչեւ նորա շրջակայքը եւ Յովաբը նորոգեց քաղաքի մնացորդը։
9 Եւ Դաւիթը գնալով մեծանում էր, եւ Զօրաց Տէրը նորա հետ էր։
10 Եւ սորանք են Դաւիթի քաջերի գլխաւորները, որոնք նորան օգնեցին նորա թագաւորութիւնում բոլոր Իսրայէլի հետ, որ նորան թագաւոր անեն, Տիրոջ Իսրայէլի վերայ ասած խօսքին համեմատ։
11 Եւ սա է Դաւիթի քաջերի թիւը. Հաքեմոնիի որդին Յեսբաամ՝ երեսունի գլխաւորը. Սա իր նիզակը վեր խաղացրեց երեք հարիւր մարդկանց վերայ մէկ անգամում մեռցնելով։
12 Եւ նորանից յետոյ Աքուքացի Դովդայի որդի Եղիազարը, սա այն երեք զօրաւորների հետ էր։
13 Սա Դաւիթի հետ էր Աբեսդոմմինում, եւ այնտեղ ժողովուել էին Փղշտացիները պատերազմելու համար, եւ այնտեղ արտի մէկ մասը լիքն էր գարիով, եւ ժողովուրդը փախաւ Փղշտացիների առաջից։
14 իսկ սորանք կանգնեցին ագարակի մէջ, եւ նորան ազատեցին, եւ զարկեցին Փղշտացիներին. Եւ Տէրը փրկեց մեծ փրկութիւնով։
15 Եւ այն երեսուն զօրավարներից երեքն իջան վէմը Դաւիթի մօտ, Ոդողոմի քարայրը, եւ Փղշտացիների բանակը բանակ էր տուել Ռափայնոց հովտի մէջ։
16 Եւ այն ժամանակ Դաւիթը բերդումն էր, եւ Փղշտացիներից մի զօրագունդ Բեթլէհէմումն էր։
17 Եւ Դաւիթը փափաքելով ասեց. Ո՞վ կբերէ ինձ համար խմելու ջուր բեթլէհէմի ջրհորիցը, որ դռան մօտ է։
18 Եւ այն երեքը ճեղքեցին Փղշտացիների բանակը եւ ջուր քաշեցին բեթլէհէմի ջրհորիցը, որ դռան մօտ է, եւ բերին տուին Դաւիթին, իսկ Դաւիթը չուզեց խմել այն եւ թափեց նորան Տիրոջ համար։
19 Եւ ասեց. Քաւ լիցի ինձ, ով իմ Աստուած որ անեմ այս բանը. Այս մարդկանց արիւնը խմե՞մ ես իրանց կեանքի տեղ. Որովհետեւ իրանց կեանքը վտանգի դնելով բերին այն. Եւ չուզեց խմել նորան։ Այս բաներն արին այն երեք զօրաւորները։
20 Եւ Յովաբի եղբայր Աբեսսան այն երեքի գլխաւորն էր. Եւ նա խաղացրեց իր նիզակը երեք հարիւրի վերայ նորանց սպանելով. Եւ նա այն երեքի մօտ անուանի էր։
21 Այն երեքից երկուսի մօտ յարգուած էր, եւ նորանց իշխան եղաւ, բայց այն միւս երեքին չէր հասնիլ։
22 Եւ Յովիադայի որդի Բանեան՝ մի ժիր եւ գործունեայ մարդի որդի Կաբեսէլացի՝ զարկեց Մովաբի երկու զօրաւոր մարդկանցը եւ նա իջաւ ու զարկեց առիւծին գուբի մէջ ձիւնի ժամանակ։
23 Եւ նա զարկեց այն Եգիպտացի մարդին՝ այն հինգ կանգուն երկար մարդին. Եւ Եգիպտացիի ձեռին մի նիզակ կար ոստայնանկների գլանին չափ. Եւ նա իջաւ նորա մօտ մի ցուպով եւ յափշտակեց նիզակը Եգիպտացիի ձեռքից եւ սպանեց նորան իր նիզակովը։
24 Այս բաներն արաւ Յովիադայի որդի Բանեան՝ եւ նա անուանի էր այն երեք զօրաւորների մէջ։
25 Ահա նա այն երեսունիցն աւելի պատուաւոր էր, բայց այն երեքին չէր հասնիլ. Եւ Դաւիթը նորան իր ատեանին վերակացու դրաւ։
26 Եւ քաջազունք. Յովաբի եղբայր Ասայէլը, Բեթլէհէմացի Դովդայի որդի Ելէանան,
27 Հարօդացի Սամմա, Փելօնացի Քեղղէս,
28 Թեկուացի Եկգեսի որդի Իրասը, Անաթովթացի Աբիեզեր,
29 Ովսացի Սովբաք, Աքուքացի Եղի,
30 Նետոփաթացի Մաարայ, Նետոփաթացի Բաանայի որդի Ալադը
31 Բենիամինի որդկանց Գաբայից Ռիբայի որդի Եթթին, Փարաթոնացի Բանեա,
32 Գաասի ձորերից Հուրայ, Արաբաթացի Աբիէլ,
33 Բարումացի Ազամօթ, Սաղաբինացի Եղիաբա,
34 Գեզոնացի Հասեմի որդիները՝ Արարացի Սագէի որդի Յովնաթանը,
35 Արարացի Սաքարի որդի Աքիամը, Ովրի որդի Եղիփաղը,
36 Մեքուրաթացի Ոփեր, Փելօնացի Աքիա,
37 Կարմէլացի Ասարէ, Ազբիայի որդի Նաարան,
38 Նաթանի եղբայր Յովէլը, Ագարայի որդի Մաբարը,
39 Ամմոնցի Սելեկ, Շարուհեան Յովաբի կապարճակիր Բերովթացի Նաարան,
40 Յեթերացի Իրաս, Յեթերացի Գարեբ,
41 Քետացի Ուրիա, Աղայիի որդի Զաբադը,
42 Ռուբենեանց գլուխը Ռուբենեան Սիզայի որդի Ադինան, որ նորա հետ երեսուն մարդ կար,
43 Մաաքայի որդի Անանը, Մաթանացի Յովսափատ,
44 Աստարովթացի Ոզիա, Արոերացի Քովթամի որդիքը՝ Սամա եւ Յէիէլ,
45 Սամարիի որդի Յեդիէլը, եւ նորա եղբայր Թիսացի Յովքան,
46 Մահաւացի Եղիէլ, Եղնաամի որդիքը՝ Յարիբայի եւ Յօսաւիա, Մովաբացի Յեթեմա,
47 Եղիէլ, Ովբէդ, եւ մեսօբացի Յեսիէլ։
1 Եւ սորանք են որ եկան Դաւիթի մօտ Սիկելակ, քանի որ նա դեռ Կիսեան Սաւուղի երեսից թաքնվում, եւ սորանք քաջեր էին՝ պատերազմում օգնողներ։
2 Աղեղնաւորներ էին, պարսով քարեր էին գցում աջով եւ ձախով եւ աղեղով նետեր, Սաւուղի եղբայրներից Բենիամինից։
3 Գլխաւորը՝ Աքիեզեր, յետոյ Յովաս՝ Գաբաացի Սամաայի որդիքը. Եւ յեզիէլ ու Փաղէտ Ազամօթի որդիքը, եւ բարաքա ու Անաթովթացի Յէու.
4 Եւ Գաբաւոնացի իսմայիան՝ այն երեսունից մէկ զօրաւոր եւ այն երեսունի վերայ, եւ Երեմիա, Յազիէլ, Յօհանան եւ Գադերացի Յովզաբադ,
5 Եղիոզայ, Յերիմովթ, Բաաղիա, Սամարիա եւ Յարուփացի Սափատիա,
6 Եղկանայ, Յեսիա, Ազարիէլ, Յովեզեր եւ Յեսբաամ՝ Կորխացիք,
7 Եւ Գեդովրացի Յերոամի որդիքը՝ Յովելա եւ Զաբադիա։
8 Եւ Գադեաններից բաժանուեցան գնացին Դաւիթի մօտ անապատի միջի բերդը քաջազուն մարդիկ, պատերազմի զինուորներ, վահան եւ նիզակ գործածող, նորանց երեսը առիւծի երես էր եւ սարերի վերայի այծեամների պէս արագաշարժ էին։
9 Գլխաւորը Եզեր, երկրորդը Աբդիա, երրորդը Եղիաբ,
10 Չորրորդը Մասմանա, հինգերորդը Երեմիա,
11 Վեցերորդը Եթթի, եօթներորդը Եղիէլ,
12 Ութերորդը Յօհանան, իններորդը Եղղաբադ,
13 տասներորդը Երեմիա, տասնեւմէկերորդը Մաքաբանայ։
14 Սորանք Գադի որդկանցից զօրքի գլխաւորներ էին. Մէկ փոքրը հարիւրի վերայ, իսկ մեծը հազարի վերայ։
15 Սորանք են, որ Յորդանանովն անց կացան առաջի ամսումը, երբոր նա ջրով լցրել էր իր բոլոր ափերը եւ բոլոր հովիտներում բնակողներին փախցրին դէպի արեւելք եւ դէպի արեւմուտք։
16 Եւ Բենիամինի որդկանցից եւ Յուդայիցն էլ եկան բերդը Դաւիթի մօտ։
17 Եւ Դաւիթը նորանց առաջը դուրս եկաւ եւ պատասխան տուաւ ու ասեց նորանց. Եթէ խաղաղութեամբ էք եկել ինձ մօտ ինձ օգնելու, իմ սիրտը ձեզ հետ մէկ կլինի. Բայց եթէ խաբէութեամբ որ ինձ իմ թշնամիներին մատնէք, իմ ձեռքերումը անօրէնութիւն չլինելով, այն ժամանակ մեր հայրերի Աստուածը տեսնէ եւ յանդիմանէ։
18 Եւ Հոգին պատեց իշխանների գլուխ Ամեսայիին, և նա ասեց.
Մենք քոնն ենք, ով Դաւիթ, եւ քեզ հետ՝ ով Յեսսէի որդի,
Խաղաղութի՜ւն, խաղաղութի՜ւն քեզ, եւ խաղաղութի՜ւն քո օգնականներին.
Որովհետեւ քո օգնականը քո Աստուածն է։
Եւ Դաւիթը նորանց ընդունեց եւ նորանց գունդի գլխաւորներ դրաւ։
19 Մանասէից էլ անցան Դաւիթի մօտ, երբոր նա Փղշտացիների հետ Սաւուղի վերայ գնաց պատերազմելու, բայց նորանց չօգնեցին, որովհետեւ Փղշտացիների իշխանները խորհրդով նորանց ետ ուղարկեցին ասելով. Մեր գլխաւորների հետ իր Տիրոջ Սաւուղի կողմը կանցնէ։
20 Նա Սիկելակ գնալիս նորա կողմն անցան Մանասէից Մանասէի հազարապետները՝ Եդնա, Յովզաբադ, Յեդիէլ, Միքայէլ, Յովզաբադ, Եղիուս եւ Սաղթի։
21 Եւ սորանք օգնեցին Դաւիթին՝ գունդերի դէմ. Որովհետեւ ամենքն էլ քաջազուններ էին եւ զօրքին գլխաւորներ եղան։
22 Որովհետեւ այն ժամանակ օր ըստ օրէ գալիս էին Դաւիթի մօտ նորան օգնելու, մինչեւ որ նորանք մի մեծ բանակ եղան Աստուծոյ բանակին պէս։
23 Եւ սորանք են այն սպառազինեալների գլուխների թիւը, որոնք եկան Քեբրոն Դաւիթի մօտ, որ Սաւուղի թագաւորութիւնը նորան դարձնեն Տիրոջ խօսքին համեմատ։
24 Յուդայի որդկանցից վահան եւ նիզակ կրող վեց հազար ութը հարիւր սպառազինեալ զօրքեր։
25 Շմաւոնի որդկանցից քաջազուն զօրքեր եօթը հազար հարիւր։
26 Ղեւիի որդկանցից չորս հազար վեց հարիւր։
27 Եւ Յովիադան Ահարօնեանների առաջնորդ, եւ նորա հետ երեք հազար եօթը հարիւր։
28 Եւ տղամարդ քաջազունը Սադովկ, եւ նորա հօր տանից քսանեւերկու իշխաններ։
29 Եւ Բենիամինի որդկանցից՝ Սաւուղի եղբայրներից երեք հազար. Եւ մինչեւ այն ժամանակ նորանցից շատերը Սաւուղի տան պահապանութիւնն էին անում։
30 Եւ Եփրեմի որդիներից քսան հազար ութը հարիւր քաջազունք իրանց ազգատոհմերում անուանի։
31 Եւ Մանասէի կէս ցեղից տասնեւութը հազար՝ որ իրանց անուններովը որոշուած էին, որ գնան Դաւիթին թագաւոր անեն։
32 Եւ իսաքարի որդկանցից, որ ժամանակի գիտութիւնը ունէին եւ հասկանում էին թէ Իսրայէլը ինչ պէտք է անէ, նորանց երու հարիւր գլխաւորները, եւ նորանց բոլոր եղբայրները նորանց հետ համաձայն էին։
33 Զաբուղոնից զինուոր դուրս եկող պատերազմական ամեն գործիքներով պատերազմ անողներ յիսուն հազար մարդիկ որ պատերազմում էին առանց այլեւայլ սրտերի։
34 Եւ Նեփթաղիմից հազար իշխաններ, եւ նորանց հետ երեսունեւեօթը հազար վահանաւոր եւ նիզակաւոր։
35 Եւ Դանից պատերազմ անող քսանեւութը հազար վեց հարիւր։
36 Եւ Ասերից զինուոր դուրս եկող եւ պատերազմ անող քառասուն հազար։
37 Եւ յորդանանի այն կողմից՝ Ռուբենից, Գադից եւ Մանասէի կէս ցեղիցը պատերազմի զօրքերի բոլոր գործիքներովը հարիւր քսան հազար։
38 Սորանք ամենքը պատերազմի մարդիկ էին ուղիղ սրտով ճակատամարտ կազմող, եկան Քեբրոն Դաւիթին բոլոր իսրայէլի վերայ թագաւոր անելու. Նաեւ բոլոր մնացած Իսրայէլացիք համամիտ էին Դաւիթին թագաւոր անելուն։
39 Եւ այնտեղ ուտում եւ խմում էին Դաւիթի հետ երեք օր. Որովհետեւ իրանց եղբայրները պատրաստել էին իրանց համար։
40 Նաեւ նորանցից մօտիկ եղողները, մինչեւ Իսաքար, Զաբուղոն եւ Նեփթաղիմ հաց բերին էշերով, ուղտերով, ջորիներով եւ եզներով եւ ուտելեղէնի համար՝ ալիւր, չոր թուզ, չամիչ, գինի, իւղ, արջառներ եւ ոչխարներ շատութեամբ. Որովհետեւ ուրախութիւն կար Իսրայէլումը։
1 Եւ Դաւիթը խորհուրդ արաւ հազարապետների եւ հարիւրապետների եւ բոլոր իշխանների հետ։
2 Եւ Դաւիթն ասեց բոլոր Իսրայէլի ժողովքին. Եթէ ձեզ հաճոյ է, եւ այս բանը մեր Տէր Աստուածանից է, ընդհանրապէս մարդիկ ուղարկենք Իսրայէլի բոլոր երկիրներում մնացած մեր եղբայրներին եւ նորանց հետ քահանաներին եւ Ղեւտացիներին իրանց քաղաքները եւ արուարձանները, որ մեզ մօտ ժողովուին։
3 Եւ մեր Աստուծոյ տապանակը մեզ մօտ փոխադրենք. Որովհետեւ Սաւուղի օրերովը նորան չուզեցինք։
4 Եւ բոլոր ժողովքն ասեց, որ այնպէս անեն, որովհետեւ այս խօսքը բոլոր ժողովրդի աչքին ուղիղ երեւեցաւ։
5 Եւ Դաւիթը բոլոր Իսրայէլին ժողովեց Եգիպտոսի Սիովրից մինչեւ Եմաթի մուտքը, Աստուծոյ տապանակը Կարիաթարիմից բերելու համար։
6 Եւ Դաւիթը վեր գնաց բոլոր Իսրայէլի հետ Բաաղ այսինքն Յուդայի Կարիաթարիմը, որ այնտեղից վեր բերէ քերովբէների վերայ նստող Եհովայ Աստուծոյ տապանակը, որի անունը կանչվում է։
7 Եւ Աստուծոյ տապանակը դրին մի նոր սայլի վերայ Աբինադաբի տունիցը. Եւ Ոզան ու Աքիովը քշում էին սայլը։
8 Եւ Դաւիթն ու բոլոր Իսրայէլը խաղում էին բոլոր ուժով Աստուծոյ առաջին օրհնութիւններով, քնարներով, տաւիղներով, թմբուկներով, ծնծղաներով եւ փողերով։
9 Եւ եկան մինչեւ Քիդոնի կալը. Եւ Ոզան իր ձեռքը մեկնեց որ տապանակը բռնէ. Որովհետեւ եզները ծռել էին։
10 Եւ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց Ոզայի դէմ. Եւ զարկեց նորան, որովհետեւ ձեռքը մեկնել էր տապանակին. Եւ նա մեռաւ այնտեղ Աստուծոյ առաջին։
11 Եւ Դաւիթը տրտմեց, որովհետեւ Տէրը հարուածով հարուածեց Ոզային. Եւ այնտեղի անունը մինչեւ այսօր Փարէս-ոզա է ասվում։
12 Եւ Դաւիթը վախեցաւ այն օրը Աստուածանից ասելով. Ես ի՞նչպէս տանեմ Աստուծոյ տապանակը ինձ մօտ։
13 Եւ Դաւիթը չտարաւ տապանակն իր մօտ Դաւիթի քաղաքը, եւ ծռեց տարաւ Գէթացի Աբդեդոմի տունը։
14 Եւ Աստուծոյ տապանակը մնաց Աբդեդոմի ընտանիքի հետ նորա տանը երեք ամիս. Եւ Տէրը օրհնեց Աբդեդոմի տունը եւ նորա բոլոր ունեցածը։
1 Եւ Տիւրոսի Քիրամ թագաւորը դեսպաններ ուղարկեց Դաւիթի մօտ, եւ եղեւնափայտեր եւ որմնադիրներ եւ հիւսեր, որ նորա համար տուն շինեն։
2 Եւ Դաւիթն իմացաւ, որ Տէրը նորան թագաւոր հաստատեց Իսրայէլի վերայ. Որովհետեւ նորա թագաւորութիւնը բարձարացաւ իր ժողովրդի իսրայէլի պատճառով։
3 Եւ Դաւիթն ուրիշ կանայք էլ առաւ Երուսաղէմում, եւ Դաւիթը՝ էլ տղերք եւ աղջկերք ծնեց։
4 Եւ սորանք են Երուսաղէմում նորան ծնած տղերց անունները. Սամաա, Սովբաբ, Նաթան,
5 Սողոմոն, Յեբաար, Եղիսուա,
6 Եղիփաղէտ, Նոգա, Նափեկ,
7 Յափիէ, Եղիսամա, Բաղիադա եւ Եղիփաղէտ։
8 Եւ Փղշտացիները լսեցին, որ Դաւիթը թագաւոր է օծուել բոլոր Իսրայէլի վերայ, եւ բոլոր Փղշտացիները վեր գնացին որ Դաւիթին որոնեն, եւ Դաւիթը լսեց ու դուրս եկաւ նորանց առաջը։
9 Եւ Փղշտացիները եկան եւ փռուեցան Ռափայնոց հովտումը։
10 Եւ Դաւիթը հարցրեց Աստուծուն թէ Վեր գնա՞մ Փղշտացիների վերայ, եւ դու նորանց իմ ձեռքը կմատնե՞ս։ Եւ Տէրն ասեց նորան. Գնա, եւ ես նորանց քո ձեռքը կմատնեմ։
11 Այն ժամանակ գնացին Բաաղփարասին. Եւ Դաւիթը նորանց այնտեղ յաղթեց, եւ Դաւիթն ասեց. Աստուած իմ թշնամիներին իր ձեռքովը պատառեց ջրերի պատառուածքի պէս. Նորա համար այն տեղի անունը Բաաղփարասին ասուեցաւ։
12 Եւ նորանք այնտեղ ձգեցին իրանց աստուածները. Եւ դաւիթը հրամայեց, եւ նորանք այրեցին կրակով։
13 Եւ Փղշտացիները դարձեալ եկան եւ փռուեցան հովտումը։
14 Եւ Դաւիթը դարձեալ հարցրեց Աստուծուն, եւ Աստուած ասեց նորան. Վեր մի գնար նորանց ետեւից, դարձիր նորանց ետեւից, եւ նորանց վերայ գնա թթենիների կողմից։
15 Եւ երբոր թթենիների գլխին գնացքի ձայնը լսես, այն ժամանակ դուրս եկ պատերազմի. Որովհետեւ Աստուած պիտի դուրս գայ քո առաջից Փղշտացիների բանակը զարկելու համար։
16 Եւ Դաւիթն այնպէս արաւ ինչպէս որ Տէրը հրամայեց իրան, եւ զարկեցին Փղշտացիների բանակը Գաբաւոնից մինչեւ Գազեր։
17 Եւ Դաւիթի անունը հռչակուեցաւ ամեն երկիրներում, եւ Տէրը նորա վախը գցեց ամեն ազգերի վերայ։
1 Եւ նա իր համար Դաւիթի քաղաքումը տներ շինեց, եւ Աստուծոյ տապանակի համար տեղ պատրաստեց, եւ նորա համար մի վրան գցեց։
2 Այն ժամանակ Դաւիթն ասեց. Ոչ ով վեր չառնէ Աստուծոյ տապանակը բացի Ղեւտացիներից. Որովհետեւ Տէրը նորանց ընտրեց որ կրեն Աստուծոյ տապանակը եւ նորան ծառայեն յաւիտեան։
3 Եւ Դաւիթը ժողովեց բոլոր Իսրայէլը Երուսաղէմ, որ Տիրոջ տապանակը վեր տանեն իր տեղը, որ նորա համար պատրաստեց։
4 Եւ դաւիթը ժողովեց Ահարօնի որդիներին եւ Ղեւտացիներին.
5 Կահաթի որդկանցից՝ Ուրիէլ իշխանին եւ նորա եղբայրներին հարիւր քսան։
6 Մերարիի որդկանցից՝ Ասայիա իշխանին եւ նորա եղբայրներին երկու հարիւր քսան։
7 Գերսոնի որդկանցից՝ Յովէլ իշխանին եւ նորա եղբայրներին հարիւր երեսուն։
8 Եղիսափանի որդկանցից՝ Սեմայիա իշխանին եւ նորա եղբայրներին երկու հարիւր։
9 Քեբրոնի որդկանցից՝ Եղիէլ իշխանին եւ նորա եղբայրներին ութսուն։
10 Ոզիէլի որդկանցից՝ Ամինադաբ իշխանին եւ նորա եղբայրներին հարիւր տեսնեւերկու։
11 Եւ Դաւիթը կանչեց Սադովկ եւ Աբիաթար քահանաներին եւ Ղեւտացիներից՝ Ուրիէլին, Ասայիային, Յովէլին, Սեմայիային, Եղիէլին եւ Ամինադաբին,
12 Եւ նորանց ասեց. Դուք էք Ղեւտացիների տոհմերի գլխաւորները. Սրբեցէք ձեր անձերը դուք եւ ձեր եղբարքը, որ Իսրայէլի Տէր Աստուծոյ տապանակը վեր տանէք նորա համար իմ պատրաստած տեղը։
13 Որովհետեւ սկզբումը դուք չլինելու համար՝ մեր Տէր Աստուածը մեզ հարուած տուաւ, որովհետեւ նորան չխնդրեցինք ինչպէս որ կարգն է։
14 Եւ քահանաներն եւ Ղեւտացիներն սրբեցին իրանց անձերը Իսրայէլի Տէր Աստուծոյ տապանակը վեր տանելու համար։
15 Եւ Ղեւտացիների որդիները վեր առան Աստուծոյ տապանակը՝ ինչպէս որ Մովսէսը Տիրոջ խօսքին համեմատ հրամայել էր՝ իրանց ուսերի վերայ ձողերով նորանց վերայ։
16 Եւ Դաւիթը պատուիրեց Ղեւտացիների իշխաններին, որ իրանց եղբայրներից կանգնեցնեն երգիչներ երգեցողութեան գործիքներով՝ տաւիղներով, քնարներով եւ ծնծղաներով, որ բարձր ձայնով երգեն ուրախութեան համար։
17 Եւ Ղեւտացիները կանգնեցրին Յովելի որդի Եմանին, եւ նորա եղբայրներից Բարաքիայի որդի Ասափին, եւ նորանց եղբարք՝ Մերարիի որդկանցից Կիսեայի որդի Եթանին։
18 Եւ նորանց հետ նորանց երկրորդ դասակարգի եղբայրներին՝ Զաքարիային, Բենին, Յազիէլին, Սեմիրամովթին, Յեքիէլին, Ուննիին, Եղիաբին, Բանեային, Մաասիային, մատաթիային, Եղիփաղէին, Մակենիային, Աբդեդօմին եւ Յէիէլին որ դռնապաններ էին։
19 Եւ Եման, Ասափ եւ Եթան երգիչները՝ պղնձի ծնծղաները հնչեցնելու համար.
20 Եւ Զաքարիա, Ազիէլ, Սեմիրամովթ, Յեքիէլ, Ուննի, Եղիաբ, Մաասիա եւ Բանեա Ալամօթի վերայ տաւիղներով նուագելու համար։
21 Եւ Մատաթիա, Եղիփաղէ, Մակենիա, Աբդեդօմ, Յէիէլ եւ Ազազիա քնարներով Շէմինիթով առաջնորդելով։
22 Եւ Ղեւտացիների երգեցողութեան իշխան Քոնոնիան սովորեցնում էր երգելը, որովհետեւ նա հանճարեղ էր։
23 Եւ բարաքիան եւ Եղկանան տապանակի դռնապաններն էին։
24 Եւ Սաբանիա, Յովսափատ, Նաթանայէլ, Ամեսայի, Զաքարիա, Բանեա եւ Եղիազար քահանաները փողերը հնչեցնում էին Աստուծոյ տապանակի առաջը. Եւ Աբդեդօմ ու Յէիա տապանակի դռնապաններն էին։
25 Այսպէս Դաւիթը եւ Իսրայէլի ծերերը եւ հազարապետները գնացին Տիրոջ ուխտի տապանակը Աբդեդօմի տանիցն ուրախութեամբ վեր տանելու։
26 Եւ երբոր Աստուած Տիրոջ ուխտի տապանակը կրող Ղեւտացիներին օգնեց, այն ժամանակ եօթը զուարակ եւ եօթը խոյ զոհ արին։
27 Եւ Դաւիթը բեհեզի պատմուճան էր հագել, նոյնպէս եւ բոլոր Ղեւտացիները որ կրում էին տապանակը, եւ երգիչները, եւ երգիչների գլխաւորը Քոնոնիա երգիչների հետ. Եւ Դաւիթի վերայ քթանի եփուդ կար։
28 Եւ բոլոր Իսրայէլը վեր էր տանում Տիրոջ ուխտի տապանակը ուրախութեան աղաղակներով, շեփորի ձայնով, փողերով եւ հնչեցնող ծնծղաներով, տաւիղներով եւ քնարներով։
29 Եւ երբոր Տիրոջ ուխտի տապանակն եկաւ մինչեւ Դաւիթի քաղաքը, այն ժամանակ Սաւուղի աղջիկ Մեղքողը մտիկ տուաւ պատուհանիցը ու տեսաւ որ Դաւիթ թագաւորը կաքաւում եւ զուարճանում էր, եւ նա անարգեց նորան իր սրտումը։
1 Եւ Աստուծոյ տապանակը բերին, եւ նորան դրին այն վրանի մէջ, որ Դաւիթը կանգնեցրել էր նորա համար. Եւ ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցրին Աստուծոյ առաջը։
2 Եւ երբոր Դաւիթը վերջացրեց ողջակէզները եւ խաղաղութեան զոհերը մատուցանելը, այն ժամանակ օրհնեց ժողովրդին Եհովայի անունովը։
3 Եւ բաշխեց Իսրայէլի բոլոր մարդկանցը՝ մարդից մինչեւ կինը իւրաքանչիւրին մէկ նկանակ հաց եւ մի կտոր միս եւ մէկ կարկանդակ։
4 Եւ Տիրոջ տապանակի առաջը Ղեւտացիներիցը պաշտօնեաներ դրաւ Իսրայէլի Տէր Աստուծուն յիշելու, օրհնելու եւ փառաւորելու համար։
5 Գլխաւորը Ասափ, եւ նորա երկրորդը Զաքարիա, Յէիէլ, Սեմիրամովթ, Յեքիէլ, Մատաթիա, Եղիաբ, Բանեա, Աբդեդօմ եւ Յէիէլ տաւիղների եւ քնարների նուագարաններով. Եւ Ասափը հնչեցնող ծնծղաներով։
6 Եւ Բանեան ու Յազիէլ քահանաները մշտական փողերով Աստուծոյ ուխտի տապանակի առաջը։
7 Այն ժամանակ առաջին անգամ Դաւիթը Տիրոջը օրհնելու յանձնարարութիւնը արաւ Ասափին եւ նորա եղբայրներին.
8 Գոհացէք Տէրիցը, կանչեցէք նորա անունը.
Իմացրէք ժողովուրդների մէջ նորա գործքերը։
9 Երգեցէք նորան, սաղմոսեցէք նորան,
Մտածեցէք նորա ամեն սքանչելեաց վերայ։
10 Պարծեցէք նորա սուրբ անունովը.
Տիրոջը խնդրողների սիրտն ուրախանայ։
11 Տիրոջը խնդրեցէք եւ նորա զօրութիւնը.
Միշտ նորա երեսը որոնեցէք։
12 Յիշեցէք նորա հրաշքները որ արաւ,
նորա նշանները եւ նորա բերանի իրաւունքը։
13 Ով նորա Իսրայէլ ծառայի զաւակներ,
Նորա ընտրեալք՝ Յակոբի որդիք.
14 Ինքը Եհովան է մեր Աստուածը,
Նորա իրաւունքները ամեն երկրում կան։
15 Յիշեցէք յաւիտեան նորա ուխտը,
Իր պատուիրած խօսքը մինչեւ հազար ազգ,
16 Այն որ ուխտեց Աբրահամի հետ,
Եւ իր երդումը՝ Իսահակի հետ.
17 Եւ հաստատեց, որ Յակոբի համար օրէնք՝
Եւ Իսրայէլի համար յաւիտենական ուխտ լինի.
18 Ասելով. Քեզ կտամ Քանանի երկիրը,
Ձեր ժառանգութեան վիճակը.
19 Երբոր դուք սակաւաթիւ էիք
Եւ քիչ ու պանդուխտ՝ նորանում,
20 Եւ ազգից ազգ էին գնում,
Եւ մէկ թագաւորութիւնից ուրիշ ժողովրդի մօտ.
21 Նա մի մարդի թոյլ չտուաւ, որ նորանց նեղացնեն,
Եւ թագաւորներ պատժեց նորանց համար,
22 Թէ Մի մօտենաք իմ օծեալներին,
Եւ իմ մարգարէներին չար բան մի անէք։
23 Երգեցէք Տիրոջը, ով բոլոր երկիր,
Քարոզեցէք օրից օր նորա փրկութիւնը.
24 Պատմեցէք ազգերի մէջ նորա փառքը,
Ամեն ժողովուրդների մէջ՝ նորա հրաշքները։
25 Որովհետեւ Տէրը մեծ է եւ շատ օրհնուած,
Եւ ահաւոր է նա ամեն աստուածների վերայ։
26 Որովհետեւ ազգերի բոլոր աստուածները կուռքեր են,
Բայց Եհովան արաւ երկինքը։
27 Փառք եւ մեծութիւն կայ նորա առաջը,
Զօրութիւն եւ ուրախութիւն՝ նորա բնակարանումը.
28 Տիրոջը տուէք, ով ազգերի ցեղեր,
Տիրոջը տուէք փառք եւ զօրութիւն։
29 Տիրոջը տուէք նորա անուան փառքը,
Ընծայ բերէք եւ մտէք նորա առաջը,
Երկրպագեցէք Տիրոջը սուրբ զարդարանքով։
30 Վախեցէք նորա երեսիցը, ով ամեն երկիրներ,
Եւ աշխարհքը հաստատ է առանց սասանման։
31 Երկինքը թող ուրախանայ եւ երկիրը ցնծայ,
Եւ ասեն ազգերի մէջ, թէ Տէրը թագաւոր է.
32 Ծովը գոռգոռայ իր լիութիւնովը,
Ուրախանայ դաշտը եւ բոլոր նորա մէջ եղողը։
33 Այն ժամանակ ցնծան անտառի ծառերը
Տիրոջ առաջը, որովհետեւ գալիս է երկիրը դատելու։
34 Գոհացէք Տէրիցը որ բարի է,
Որ նորա ողորմութիւնը յաւիտեան է։
35 Եւ ասեցէք. Փրկիր մեզ, ով մեր փրկութեան Աստուածը,
Եւ մեզ ժողովիր եւ մեզ ազատիր ազգերիցը,
Որ գոհանանք քո սուրբ անունից,
Եւ պարծենանք քո օրհնութիւնովը։
36 Օրհնեալ է Եհովան Իսրայէլի Աստուածը
Յաւիտենից մինչեւ յաւիտեան։
Եւ բոլոր ժողովուրդն ասեց՝ Ամէն, եւ օրհնեց Տիրոջը։
37 Եւ այնտեղ Տիրոջ ուխտի տապանակի առաջը թողեց Ասափին եւ նորա եղբայրներին միշտ տապանակի առաջը պաշտօն կատարելու օր ըստ օրէ,
38 Եւ Աբդեդօմին եւ նորա եղբայրներին վաթսունեւութ հոգի, եւ Իդիթունի որդի Աբդեդօմին եւ Ուսային՝ դռնապաններ արաւ։
39 Եւ Սադովկ քահանային եւ նորա եղբայրներին՝ քահանաներ Տիրոջ բնակարանի առաջը Գաբաւոնում եղող բարձր տեղումը.
40 Որ Տիրոջը ողջակէզներ մատուցանեն ողջակէզի սեղանի վերայ միշտ առաւօտ եւ իրիկուն, եւ կատարեն Տիրոջ օրէնքումը գրուած այն ամենը, որ հրամայեց Իսրայէլին։
41 Եւ նորանց հետ Եմանին եւ Իդիթունին եւ մնացեալ ընտրուածներին, որ անուանի էին, որ Տէրիցը գոհանան. որովհետեւ նորա ողորմութիւնը յաւիտեան է։
42 Եւ նորանց հետ Եմանը եւ իդիթունը՝ փողերով եւ ծնծղաներով հնչեցնելու համար, եւ Աստուծոյ նուագարաններովը. Իսկ Իդիթունի որդկանցը դրաւ դռան վերայ։
43 Եւ բոլոր ժողովուրդը գնաց ամեն մէկն իր տունը. Եւ Դաւիթը ետ դառաւ իր տունն օրհնելու։
1 Եւ երբոր Դաւիթը բնակուեց իր տանը, այն ժամանակ Դաւիթն ասեց Նաթան մարգարէին. Ահա ես բնակվում եմ եղեւնափայտի տան մէջ եւ Տիրոջ ուխտի տապանակը վրանի տակ է։
2 Եւ նաթանն ասեց Դաւիթին. բոլոր սրտումդ եղածը արա, որովհետեւ Աստուած քեզ հետ է։
3 Եւ նոյն գիշերը եղաւ Տիրոջ խօսքը Նաթանին՝ ասելով.
4 Գնա եւ ասիր իմ Դաւիթ ծառային. Տէրն այսպէս է ասում. Դու չես շինիլ ինձ համար բնակուելու տուն.
5 Որովհետեւ Իսրայէլի որդիքը Եգիպտոսիցը հանած օրիցս մինչեւ այս օրը տան մէջ չբնակուեցի, այլ գնացել եմ վրանից վրան եւ խորանից խորան։
6 Որչափ տեղ որ ման եկայ Իսրայէլի բոլոր որդկանց հետ՝ մի՞թէ մէկ բան խօսեցի իսրայէլի դատաւորների մէկի հետ, որոնց հրամայել եմ իմ ժողովուրդ Իսրայէլին հովուել, ասելով թէ Ի՞նչու համար ինձ եղեւնափայտի տուն չշինեցիք։
7 Եւ հիմա այսպէս ասիր իմ ծառայ Դաւիթին. Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Ես քեզ առի փարախիցը, ոչխարների ետեւիցը որ իմ Իսրայէլ ժողովրդի վերայ առաջնորդ լինիս։
8 Եւ քեզ հետ էի ուր որ գնում էիր, եւ քո առաջիցը բոլոր թշնամիներիդ կոտորեցի, եւ երկրիս վերայ եղող մեծերի անուան պէս քո անունը մեծացրի։
9 Եւ իմ Իսրայէլ ժողովրդի համար մի տեղ որոշեցի եւ նորան տնկեցի, եւ իր տեղը բնակվում է, եւ այլ եւս պիտի չշարժուի. եւ անիրաւութեան որդիքը առաջուայ պէս այլ եւս պիտի չտանջեն.
10 Ինչպէս որ եղաւ իմ ժողովուրդ Իսրայէլի վերայ դատաւորներ դրած օրիցս ի վեր. եւ ես նուաճելու եմ քո բոլոր թշնամիներին, եւ քեզ իմացնում եմ, թէ Տէրն է քեզ համար տուն շինելու։
11 Եւ երբոր քո օրերը կլրանան որ գնաս քո հայրերի հետ, այն ժամանակ քեզանից յետոյ քո սերունդին որ քո որդիներիցը կլինի կբարձրացնեմ եւ կհաստատեմ նորա թագաւորութիւնը։
12 Նա կշինէ ինձ համար տուն, եւ ես նորա աթոռը պիտի հաստատեմ մինչեւ յաւիտեան։
13 Ես նորան հայր կլինիմ, եւ նա ինձ որդի կլինի. եւ իմ ողորմութիւնը ետ չեմ քաշիլ նորանից, ինչպէս որ նորանից ետ քաշեցի որ քեզանից առաջ էր։
14 Եւ նորան պիտի հաստատեմ իմ տանը եւ իմ թագաւորութեան մէջ մինչեւ յաւիտեան. եւ նորա աթոռը յաւիտեան պիտի լինի։
15 Եւ Նաթանն այս բոլոր խօսքերը եւ բոլոր այս տեսիլքը այսպէս ասեց Դաւիթին։
16 Եւ Դաւիթ թագաւորը գնաց՝ Տիրոջ առաջը նստեց եւ ասեց. Ես ո՞վ եմ, ով Տէր Աստուած, եւ ո՞վ է իմ տունը, որ ինձ բերիր մինչեւ այստեղ։
17 Սակայն այս էլ պզտիկ երեւեցաւ քո աչքերին, ով Աստուած, եւ քո ծառայի տան վերայով հեռաւոր ժամանակի համար խօսեցիր. Եւ ինձ մտիկ տուիր՝ բարձրաստիճան մարդի եղանակով, ով Տէր Աստուած։
18 Էլ ի՞նչ աւելացնէ Դաւիթը քեզ՝ ծառադ պատուելուդ համար. Եւ դու ճանաչում ես քո ծառային։
19 Ով Տէր, այս բոլոր մեծ բաները քո ծառայի համար եւ քո սրտի համեմատ արիր, որ իմացնես այս բոլոր մեծամեծ բաները։
20 Ով Տէր, չկայ քեզ նման մէկը, եւ քեզանից ջոկ Աստուած չկայ՝ մեր ականջներովը բոլոր մեր լսածին պէս։
21 Եւ ո՞ր ազգն է երկրիս վերայ քո մէկ հատ ժողովուրդ Իսրայէլին պէս, որի համար ինքն Աստուած գնաց իր համար ժողովուրդ փրկելու, որ քեզ համար մեծամեծ եւ զարհուրելի գործքերով անուն հաստատես՝ քո ժողովրդի առաջից ազգեր քշելով, որին դու փրկեցիր Եգիպտոսից։
22 Եւ քո ժողովուրդ Իսրայէլին քեզ համար ժողովուրդ շինեցիր յաւիտեան. Եւ դու, ով Տէր, նորանց Աստուած եղար։
23 Եւ հիմա, ով Տէր. Թող այս խօսքը, որ ասել ես քո ծառայի համար եւ նորա տան համար, հաստատուի յաւիտեան. Եւ արա ինչպէս որ ասել ես։
24 Որ քո անունը հաստատ եւ մեծ լինի յաւիտեան, որ ասեն. Զօրաց Տէրը Իսրայէլի Աստուածը Իսրայէլին Աստուած է, եւ քո ծառայի՝ Դաւիթի տունը մնայ քո առաջին։
25 Որովհետեւ դու, ով Աստուած, քո ծառայի ականջին յայտնեցիր, թէ իր համար տուն պիտի շինես, սորա համար քո ծառան սիրտ արաւ այս աղօթքը քեզ անելու։
26 Եւ հիմա, ով Տէր, դու ես այն Աստուածը, որ խօսեցիր քո ծառայի համար այս բարիքը։
27 Եւ հիմա բարեհաճիր քո ծառայի տունը օրհնելու, որ յաւիտեան քո առաջին լինի. Որովհետեւ դու օրհնեցիր, ով Տէր, եւ նա օրհնեալ է յաւիտեան։
1 Եւ նորանից յետոյ եղաւ որ Դաւիթը զարկեց Փղշտացիներին եւ նուաճեց նորանց եւ առաւ Փղշտացիների ձեռքից Գէթը եւ նորա գիւղերը։
2 Նաեւ զարկեց Մովաբին. Եւ Մովաբացիները հարկատու ծառաներ եղան Դաւիթին։
3 Նաեւ զարկեց Դաւիթը Սուբայի թագաւոր Ադրազարին Եմաթում, երբոր գնում էր իր իշխանութիւնը Եփրատ գետի վերայ հաստատելու։
4 Եւ Դաւիթը նորանից հազար կառք եւ եօթը հազար ձիաւոր եւ քսան հազար հետեւակ զօրք բռնեց. Եւ դաւիթը ջարդեց բոլոր կառքերը, եւ նորանցից թողեց հարիւր կառք։
5 Եւ Դամասկոսի Ասորիները եկան Սուբայի թագաւոր Ադրազարին օգնութիւն անելու. Եւ Դաւիթն Ասորիներից քսանեւերկու հազար մարդ զարկեց։
6 Եւ Դաւիթը պահապաններ դրաւ Դամասկոսի Ասորիքում, եւ Ասորիքը Դաւիթին եղաւ իբրեւ հարկատու ծառաներ. Եւ Տէրը օգնում էր Դաւիթին, ամեն ուր որ նա գնար։
7 Եւ Դաւիթն առաւ Ադրազարի ծառաների վերայ եղած ոսկի վահանները եւ Երուսաղէմ բերաւ նորանց։
8 Եւ Ադրազարի քաղաքներից՝ Տեբաթից եւ Քունից Դաւիթը խիստ շատ պղինձ առաւ. որից Սողոմոնը պղնձի ծովը, եւ սիւները եւ պղնձի անօթները շինեց։
9 Եւ երբոր Եմաթի թագաւոր Թովուն լսեց, թէ Դաւիթը ջարդեց Սուբայի թագաւոր Ադրազարի բոլոր զօրքերին,
10 Այն ժամանակ նա իր որդի Ադորամին Դաւիթ թագաւորի մօտ ուղարկեց, որ նորա առողջութիւնը հարցնէ եւ նորան շնորհաւորէ, որ Ադրազարի հետ պատերազմեց եւ նորան յաղթեց. Որովհետեւ Ադրազարի հետ պատերազմներ էր ունեցել Թովուն. Եւ ամեն տեսակ ոսկիի, արծաթի եւ պղնձի անօթներ ուղարկեց։
11 Դաւիթ թագաւորը սորանց էլ նուիրեց Տիրոջը այն արծաթի եւ ոսկիի հետ որ առել էր բոլոր ազգերիցը՝ Եդովմից, Մովաբից, Ամմոնի որդկանցից, Փղշտացիներից եւ Ամաղէկից։
12 Եւ Շարուհեայի որդի Աբեսսան Աղի ձորումը տասնեւութը հազար մարդ ջարդեց Եդովմացիներից։
13 Եւ Եդովմի մէջ պահապաններ դրաւ, եւ բոլոր Եդովմացիները Դաւիթին ծառայ եղան։ Եւ Տէրը օգնում էր Դաւիթին, ամեն ուր որ նա գնար։
14 Եւ Դաւիթը թագաւորութիւն արաւ բոլոր Իսրայէլի վերայ. Եւ իրաւունք ու արդարութիւն էր անում իր բոլոր ժողովրդին։
15 Եւ Շարուհեան Յովաբը զօրքերի վերայ էր, եւ Աքիղուդի որդի Յովսափատը յիշատակաց դպիր էր։
16 Եւ Աքիտովբի որդի Սադովկը եւ Աբիաթարի որդի Աբիմելէքը քահանաներ էին, եւ Սուսան ատենադպիր էր.
17 Եւ Յովիադայի որդի Բանեան Քերեթիների եւ Փելեթիների վերայ էր. Եւ Դաւիթի որդիքը նախարարներ էին թագաւորի կշտին։
1 Եւ նորանից յետոյ եղաւ որ Ամմոնի որդկանց թագաւոր Նաասը մեռաւ, եւ նորա որդին թագաւոր եղաւ նորա տեղ։
2 Եւ Դաւիթն ասեց. Նաասի որդի Անոնին մարդասիրութիւն անեմ, որովհետեւ նորա հայրն ինձ մարդասիրութիւն արաւ. Եւ Դաւիթը դեսպաններ ուղարկեց որ նորան մխիթարեն իր հօր մասին. Եւ Դաւիթի ծառաները գնացին Ամմոնի որդկանց երկիրը Անոնի մօտ նորան մխիթարելու։
3 Եւ Ամմոնի որդկանց իշխաններն ասեցին Անոնին. Մի՞թէ Դաւիթը մեծարում է քո հօրը քո աչքի առաջին, որ քեզ համար մխիթարիչներ է ուղարկել. Չէ՞ որ Դաւիթն իր ծառաներին քեզ մօտ ուղարկեց այս երկիրը քննելու, տակն ի վերայ անելու եւ լրտեսելու։
4 Եւ Անոնն առաւ Դաւիթի ծառաներին եւ նորանց ածիլեց եւ կտրեց նորանց հանդերձների կէսը մինչեւ նստելատեղը, եւ արձակեց նորանց։
5 Եւ գնացին ու պատմեցին Դաւիթին այն մարդկանց մասին, եւ նա մարդ ուղարկեց նորանց դիմաւորելու. Որովհետեւ այն մարդիկը շատ անարգուել էին. Եւ թագաւորն ասեց. Մնացէք երիքով մինչեւ որ ձեր մօրուքը աճէ, եւ յետոյ դարձէք։
6 Եւ Ամմոնի որդիքը տեսան, որ Դաւիթի հետ իրանց բանը վատ է. Եւ Անոնն ու Ամմոնի որդիքը հազար տաղանդ արծաթ ուղարկեցին Միջագետաց Ասորիներից եւ մաաքայի Ասորիներից եւ Սուբայից կառքեր եւ ձիաւորներ վարձելու։
7 Եւ նորանք իրանց համար վարձեցին երեսունեւերկու հազար կառք եւ Մաաքայի թագաւորին ու նորա ժողովրդին, եւ եկան բանակ տուին Մեդաբայի առաջին. Եւ Ամմոնի որդիքն էլ իրանց քաղաքներիցը ժողովուեցան եւ եկան պատերազմի։
8 Եւ երբոր Դաւիթը լսեց, Յովաբին եւ բոլոր քաջազուն զօրքերին ուղարկեց։
9 Ամմոնի որդիքն էլ դուրս եկան եւ քաղաքի մուտքին մօտ պատերազմի շարուեցան. Իսկ այն եկող թագաւորները առանձին էին դաշտումը։
10 Եւ Յովաբը տեսաւ որ պատերազմը առաջիցն ու ետեւիցը իր վերայ է հասնում, Իսրայէլի ընտիրներիցը ընտրեց եւ Ասորիների դէմ պատերազմի շարեց։
11 Իսկ մնացած զօրքը իր եղբաօրը՝ Աբեսսային յանձնեց. Եւ նորանք շարուեցան Ամմոնի որդկանց դէմ.
12 Եւ ասեց. Եթէ Ասորիները ինձ յաղթելու լինին, ինձ օգնութեան հասնես. Իսկ եթէ Ամմոնի որդիքը քեզ յաղթելու լինին, ես քեզ կօգնեմ։
13 Քաջասիրտ եղիր եւ քաջանանք մեր ժողովրդի համար եւ մեր Աստուծոյ քաղաքների համար. Իսկ Տէրն անէ իր աչքին հաճոյ եղածը։
14 Եւ յովաբն իր հետ եղող զօրքովն Ասորիներին մօտեցաւ պատերազմով, եւ նորանք փախան նորա առաջիցը։
15 Եւ երբոր Ամմոնի որդիքը տեսան, որ Ասորիները փախան, նորանք էլ փախան նորա եղբօր Աբեսսայի առաջիցը եւ մտան քաղաքը։ Եւ յովաբն եկաւ Երուսաղէմ։
16 Եւ երբոր Ասորիները տեսան, որ իրանք Իսրայէլի առաջին կոտորուեցան, դեսպաններ ուղարկեցին եւ Գետի այն կողմին եղող Ասորիներին ոտք հանեցին, եւ նորանց առաջիցը Ադրազարի զօրագլուխը՝ Սովբակ։
17 Եւ երբոր Դաւիթին պատմեցին, այն ժամանակ ժողովեց բոլոր Իսրայէլին, Յորդանանիցն անցաւ, եկաւ նորանց հասաւ եւ շարուեցան նորանց դէմ. Եւ Դաւիթն Ասորիների դէմ պատերազմ կազմեց եւ պատերազմեց նորանց հետ։
18 Եւ Ասորիները փախան Իսրայէլի առաջիցը. Եւ Դաւիթը փչացրեց Ասորիներից եօթը հազար կառքեր եւ քառասուն հազար հետեւակ զօրք. Եւ զօրագլուխ Սովբակին սպանեց։
19 Եւ երբոր Ադրազարիծառաները, տեսան, որ կոտորուեցան Իսրայէլի առաջին, այն ժամանակ խաղաղութիւն արին Դաւիթի հետ եւ նորան ծառայ եղան։ Եւ Ասորիները չուզեցին Ամմոնի որդկանց այլ եւս օգնել։
1 Եւ եղաւ հետեւեալ տարին, որ թագաւորները պատերազմի դուրս գալու ժամանակին, Յովաբը դուրս հանեց զինուորաց զօրքը եւ աւերակ արաւ Ամմոնի որդկանց երկիրը, եւ եկաւ պաշարեց Ռաբբան. Դաւիթն էլ բնակվում էր Երուսաղէմում։ Եւ Յովաբը զարկեց Ռաբբան եւ նորան կործանեց։
2 Եւ Դաւիթն առաւ նորանց թագաւորի թագը նորա գլխիցը, եւ գտաւ որ ծանրութեամբ մի տաղանդ ոսկի էր նա, եւ նորանում պատուական ակունք կային, եւ դա դրուեցաւ Դաւիթի գլխին. Եւ նա խիստ շատ աւար առաւ այն քաղաքից։
3 Եւ նորանում եղած ժողովրդին դուրս հանեց եւ սղոցեց սղոցով, երկաթի կամնասայլերով եւ տապարներով. Եւ Դաւիթն այսպէս արաւ Ամմոնի որդկանց բոլոր քաղաքներին։ Եւ Դաւիթն ու բոլոր ժողովուրդը բնակուեցին Երուսաղէմում։
4 Եւ սորանից յետոյ եղաւ որ պատերազմ եղաւ Գազերում Փղշտացիների հետ. Այն ժամանակ Ովսացի Սովբաքը զարկեց Ռափայի որդկանցից եղող Սեփիային եւ նորանց նուաճեց։
5 Եւ կրկին պատերազմ եղաւ Փղշտացիների հետ. Եւ Յայիրի որդի Ելէանանը զարկեց Գէթացի Գողիաթի եղբօր Ղէեմիին, որի նիզակի բունը ոստայնանկաց գլանին պէս էր։
6 Եւ կրկին պատերազմ եղաւ Գէթում, ու մի երկայնահասակ մարդ կար, որի մատերը վեց վեց լինելով՝ քսանեւչորս էին, նա էլ էր Ռափայի ծնունդիցը։
7 Եւ նա նախատեց Իսրայէլին, բայց նորան զարկեց Դաւիթի եղբօր Սամաայի որդի Յովնաթանը։
8 Սորանք ծնուել էին Ռափայից Գէթումը, եւ վայր ընկան Դաւիթի եւ նորա ծառաների ձեռովը։
1 Եւ սատանան Իսրայէլի դէմ կանգնեց եւ գրգռեց Դաւիթին, որ իսրայէլին համարէ։
2 Եւ Դաւիթն ասեց Յովաբին եւ ժողովրդի իշխաններին. Գնացէք համարեցէք իսրայէլացիներին բերսաբէէից մինչեւ Դան, եւ հաշիւն ինձ մօտ բերէք որ իմանամ նորանց թիւը։
3 Եւ Յովաբն ասեց. Տէրն աւելացնէ իր ժողովրդի վերայ նորանց չափ հարիւրապատիկ. Չէ՞ որ. Ով տէր իմ թագաւոր, նորանք ամենը իմ Տիրոջ ծառաներն են. Ի՞նչու համար է իմ տէրը փափաքում դորան, ի՞նչու համար այս բանը Իսրայէլի համար յանցանք դառնայ։
4 Սակայն թագաւորի խօսքը սաստկացաւ Յովաբի վերայ. Եւ յովաբը դուրս գնաց եւ ման եկաւ բոլոր իսրայէլի մէջ եւ եկաւ Երուսաղէմ։
5 Եւ յովաբը ժողովրդի համարանքի թիւը տուաւ Դաւիթին. Եւ բոլոր իսրայէլն էր հազար անգամ հազար եւ հարիւր հազար սուր քաշող մարդ. Եւ Յուդան չորս հարիւր եօթանասուն հազար սուր քաշող մարդ.
6 Եւ Ղեւտացիներին ու Բենիամինեաններին չէր համարել նորանց մէջ. Որովհետեւ թագաւորի այս հրամանը զզուելի է Յովաբին։
7 Եւ այս բանը վատ երեւեցաւ Աստուծոյ աչքին, եւ նա պատուհասեց իսրայէլին։
8 Եւ Դաւիթն ասեց Աստուծուն. Ես շատ մեղանչեցի որ այս բանն արի. Եւ հիմա աղաչում եմ ներիր քո ծառայի յանցանքը. Որովհետեւ մեծ յիմարութիւն արի։
9 Եւ Տէրը խօսեց Դաւիթի տեսանող՝ Գադի հետ ասելով.
10 Գնա խօսիր Դաւիթի հետ ասելով. Այսպէս է ասում Տէրը. Երեք բան եմ դնում առաջիդ, ընտրիր քեզ համար նորանցից մէկը, որ քեզ համար անեմ։
11 Եւ Գադը եկաւ Դաւիթի մօտ եւ ասեց նորան. Այսպէս է ասում Տէրը. Ընտրիր քեզ համար,
12 Կամ երեք տարի սով, կամ երեք ամիս թշնամիներիդ առաջին ջարդուիլ, եւ քո թշնամիների սուրը քեզ հասնէ, եւ կամ երեք ամիս Տիրոջ սւորը՝ այսինքն ժանտախտ երկրի մէջ, որ Տիրոջ հրեշտակը փչացնէ Իսրայէլի բոլոր սահմաններումը, եւ հիմա տես, թէ ինչ պատասխան տանեմ ինձ ուղարկողին։
13 Եւ Դաւիթն ասեց Գադին. Ես շատ նեղութեան մէջ եմ. Թող Տիրոջ ձեռքն ընկնեմ. Որովհետեւ նորա ողորմութիւնը խիստ շատ է. Եւ ես մարդի ձեռք չեմ ընկնիլ։
14 Եւ Տէրը ժանտախտ ուղարկեց Իսրայէլի մէջ, եւ Իսրայէլիցն եօթնասաուն հազար մարդ ընկաւ։
15 Եւ Աստուած մի հրեշտակ ուղարկեց Երուսաղէմ, նորան փչացնելու համար. Եւ նա փչացնելիս՝ Տէրը տեսաւ եւ ստրջացաւ այս չարիքի վերայ եւ կոտորած անող հրեշտակին ասեց. Բաւական է՝ հիմա ձեռքդ ետ քաշիր։ Եւ Տիրոջ հրեշտակը կանգնել էր Յեբուսացի Ոռնայի կալին մօտ։
16 Եւ Դաւիթը բարձրացրեց իր աչքերը եւ տեսաւ Տիրոջ հրեշտակին կանգնած երկրի եւ երկնքի մէջտեղը եւ իր սուրը քաշած իր ձեռին մեկնած Երուսաղէմի վերայ. Այն ժամանակ վայր ընկան իրանց երեսի վերայ Դաւիթը եւ ծերերը քուրձ հագած։
17 Եւ Դաւիթն ասեց Աստուծուն. Ահա ես եմ հրամայել, որ ժողովուրդը համարեն, եւ ես եմ որ մեղանչեցի եւ չարութիւն գործեցի. Իսկ այս ոչխարները ի՞նչ են արել. Աղաչում եմ, թող ձեռքդ ինձ վերայ եւ իմ հօր տան վերայ լինի. Եւ ոչ թէ քո ժողովրդի վերայ նորան բնաջինջ անելու։
18 Եւ Տիրոջ հրեշտակն ասեց Գադին, որ Դաւիթին ասէ. Որպէս զի նա վեր գնայ եւ Տիրոջ համար մի սեղան կանգնեցնէ Յեբուսացի Ոռնայի կալումը։
19 Եւ Դաւիթը վեր գնաց Գադի խօսքովը, որ նա խօսեց Տիրոջ անունովը։
20 Եւ Ոռնան ետ դառաւ եւ տեսաւ հրեշտակը. Բայց նորա չորս որդիքը նորա հետ թաք կացան. Եւ Ոռնան կալումը ցորեն էր կասում։
21 Եւ Դաւիթն եկաւ Ոռնայի մօտ, եւ Ոռնան նայեց ու տեսաւ Դաւիթին եւ դուրս եկաւ կալիցը եւ երկրպագեց թագաւորին իր երեսի վերայ մինչեւ գետինը։
22 Եւ Դաւիթն ասեց Ոռնային. Այս կալի տեղը ինձ տուր, որ նորանում մի սեղան շինեմ Տիրոջ համար. Լիքը գնով տուր ինձ այն. Եւ հարուածը կդադարէ ժողովրդիցը։
23 Եւ Ոռնան ասեց Դաւիթին. Վեր առ քեզ համար, եւ թող իմ տէր թագաւորը անէ իր աչքին հաճելին. Ահա տուի եզները ողջակէզի համար եւ կամնասայլերը փայտի համար եւ ցորենը հացի նուէրի համար, բոլորն էլ տուի։
24 Բայց Դաւիթ թագաւորն ասեց Ոռնային. Ոչ՝ այլ լիքը գնով ծախու պիտի առնեմ. Որովհետեւ ես քո ստացուածքը Տիրոջը չեմ մատուցանիլ եւ ձրի ողջակէզ չեմ մատուցանիլ։
25 Եւ Դաւիթը այն տեղի համար Ոռնային կշիռքով վեց հարիւր սիկղ ոսկի տուաւ։
26 Եւ Դաւիթն այնտեղ սեղան շինեց Տիրոջ համար եւ ողջակէզ ու խաղաղութեան զոհեր մատուցրեց, եւ կանչեց Տիրոջը, եւ նա նորան պատասխան տուաւ երկնքիցը ողջակէզի սեղանի վերայ ուղարկած կրակով։
27 Եւ Տէրն ասեց հրեշտակին, եւ հրեշտակն ետ դարձրեց իր սուրը պատեանի մէջը։
28 Այն ժամանակ երբոր Դաւիթը տեսաւ, որ Տէրը նորան պատասխան տուաւ Յեբուսացի Ոռնայի կալումը, այնտեղ զոհ մատուցրեց։
29 Բայց Տիրոջ խորանը, որ Մովսէսը շինել էր անապատումը, եւ ողջակէզի սեղանը Գաբաւոնի բարձրաւանդակումն էին։
30 Սակայն Դաւիթը չկարողացաւ գնալ նորա առաջը Աստուծուն հարցնելու համար. Որովհետեւ զարհուրում էր Տիրոջ հրեշտակի սուրի երեսիցը։
1 Եւ Դաւիթն ասեց. Սա է Տէր Աստուծոյ տունը, եւ սա է Իսրայէլի համար ողջակէզի սեղանը։
2 Եւ Դաւիթը հրամայեց ժողովել այն օտարազգիներին, որ Իսրայէլի երկրումն էին. Եւ քարահատներ դրաւ տաշած քարեր կտերլու որ Աստուծոյ տունը շինեն։
3 Եւ Դաւիթը շատ երկաթ պատրաստեց դռների փեղկերի բեւեռների համար եւ ճանկերի համար, եւ շատ պղինձ՝ որ կշիռ չունէր։
4 Եւ եղեւնափայտեր որ թիւ չունէին. Որովհետեւ Սիդոնացիք եւ Տիւրացիք Դաւիթի համար շատ եղեւնափայտեր էին բերում։
5 Եւ Դաւիթն ասեց. Իմ որդի Սողոմոնը երեխայ է եւ փափուկ է. Եւ այն տունը, որ պէտք է շինել Տիրոջ համար, պիտի մեծացնել մինչեւ բարձրը որ անուանի եւ փառաւոր լինի ամեն երկիրների մէջ. Հիմա ես նորա համար նիւթեր պատրաստեմ. Եւ Դաւիթը շատ նիւթեր պատրաստեց իր մեռնելուց առաջ։
6 Եւ կանչեց իր որդի Սողոմոնին եւ պատուիրեց նորան որ մի տուն շինէ Իսրայէլի Տէր Աստուծուն համար։
7 Եւ Դաւիթն ասեց Սողոմոնին. Որդեակ իմ, ես սրտումս դրել էի որ մի տուն շինեմ իմ Տէր Աստուծոյ անուան համար։
8 Բայց Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով. Դու շատ արիւն ես թափել եւ մեծ մեծ պատերազմներ ես արել, դու պիտի տուն չշինես իմ անուան համար. Որովհետեւ դու շատ արիւններ ես թափել գետինը իմ առաջը։
9 Ահա քեզ մի որդի կծնուի, նա հանգստութեան մարդ կլինի, եւ ես նորան կհանգստացնեմ իր բոլոր թշնամիներիցը շուրջանակի. Որովհետեւ նորա անունը Սողոմոն կլինի, եւ ես խաղաղութիւն եւ հանդարտութիւն պիտի տամ Իսրայէլին նորա օրերումը։
10 Նա կշինէ մէկ տուն իմ անուան համար, եւ նա ինձ համար որդի կլինի, եւ ես կհաստատեմ նորա աթոռը իսրայէլի վերայ մինչեւ յաւիտեան։
11 Հիմա, իմ որդեակ, Տէրը քեզ հետ լինի, եւ դու յաջողութիւն գտնես եւ շինես քո Տէր Աստուծոյ տունը, ինչպէս որ նա ասել է քեզ համար։
12 Միայն թէ Տէրը քեզ հանճար եւ իմաստութիւն տայ, եւ քեզ հաստատէ Իսրայէլի վերայ, որ դու պահես քո Տէր Աստուծոյ օրէնքը։
13 Այն ժամանակ յաջողութիւն կգտնես, եթէ զգուշանաս պահել այն կանոններն ու իրաւունքները, որ տէրը պատուիրել է Մովսէսին իսրայէլի համար. Քաջ եղիր եւ զօրացիր, մի վախենար եւ մի զարհուրիր։
14 Եւ ահա իմ նեղութիւնովը Տիրոջ տան համար հարիւր հազար տաղանդ ոսկի, եւ հազար անգամ հազար տաղանդ արծաթ եմ պատրաստել, իսկ պղնձին ու երկաթին կշիռ չկայ որովհետեւ շատ է. Նաեւ փայտեր եւ քարեր եմ պատրաստել. Բայց դու աւելացրու նորանց վերայ։
15 Եւ քեզ մօտ շատ գործաւորներ, քարահատներ, որմնադիրներ, հիւսեր եւ ամեն տեսակ գործի համար ամեն տեսակ ճարտար մարդիկ կան։
16 Ոսկիին, արծաթին, պղնձին եւ երկաթին թիւ չկայ. Վեր կաց եւ արա. Եւ Տէրը քեզ հետ է լինելու։
17 Եւ Դաւիթը հրաման արաւ Իսրայէլի բոլոր իշխաններին, որ օգնեն իր որդի Սողոմոնին։
18 Եւ ասեց. Ահա ձեր Տէր Աստուածը ձեզ հետ է. եւ նա ձեզ հանգստացրել է շուրջանակի. Որովհետեւ իմ ձեռքը մատնեց այս երկրի բնակիչներին. Եւ երկիրը նուաճուեցաւ տիրոջ առաջին եւ նորա ժողովրդի առաջին։
19 Հիմա ձեր սիրտն ու ձեր հոգին այդ բանին տուէք, որ ձեր Տէր Աստուածը որոնէք. Եւ վեր կացէք ու շինեցէք Տէր Աստուծոյ սրբարանը, որ Տիրոջ ուխտի տապանակը եւ Աստուծոյ սուրբ անօթները տանէք Տիրոջ անուան համար շինուած տունը։
1 Եւ Դաւիթը ծերացել ու օրերով կշտացել էր, եւ իր որդի Սողոմոնին թագաւոր արաւ Իսրայէլի վերայ։
2 Եւ ժողովեց Իսրայէլի բոլոր իշխաններին եւ քահանաներին եւ Ղեւտացիներին։
3 Եւ համարուեցան Ղեւտացիք այսինքն երեսուն տարեկանից եւ վեր լինողները, եւ նորանց թիւը եղաւ ամեն մարդ իր գլխովը՝ երեսունեւութ հազար հոգի։
4 Սորանցից Տիրոջ տան գործին առաջնորդելու համար՝ քսանեւչորս հազար, իսկ ոստիկաններ եւ դատաւորներ վեց հազար,
5 Եւ չորս հազարը՝ դռնապաններ, եւ չորս հազարը՝ Տիրոջը օրհնեն այն գործիքներովը, որ ես շինել եմ օրհնելու համար։
6 Եւ Դաւիթը բաժանեց նորանց դասակարգների Ղեւիի որդկանցը՝ Գերսոնին, Կահաթին եւ Մերարիին։
7 Գերսոնեաններից Ղադան եւ Սեմէի.
8 Ղադանի որդիքը՝ գլխաւորը՝ Յեքիէլ, Զեթամ եւ Յովէլ, երեք։
9 Սեմէիի որդիքը՝ Սաղօմօթ, Ազիէլ ու Արան, երեք. Սորանք են Ղադանի տոհմերի գլխաւորները։
10 Եւ Սեմէիի որդիքը՝ յեթ, Զիզա, Յեուս եւ Բարիա. Սորանք են Սեմէիի որդիքը, չորս։
11 Եւ գլխաւորը Յեթն էր, իսկ երկրորդը Զիզա. Իսկ Յեուսը եւ Բարիան շատ որդիք չունէին եւ հաշվուելիս մէկ հատ տոհմ կազմեցին։
12 Կահաթի որդիքը՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն եւ Ոզիէլ, չորս։
13 Ամրամի որդիքը՝ Ահարօն եւ Մովսէս. Եւ Ահարօնը որոշուեցաւ որ նորան սրբեն սրբութեանց սրբութիւնի համար՝ ինքը եւ իր որդիքը մինչեւ յաւիտեան, Տիրոջ առաջին խունկ ծխելու, նորան ծառայելու եւ նորա անունովն օրհնելու մինչեւ յաւիտեան։
14 Եւ Աստուծոյ մարդ՝ Մովսէսի որդիքը Ղեւիի ցեղի հետ համարուեցան։
15 Մովսէսի որդիքը՝ Գերսոմ եւ Եղիազար։
16 Գերսոմի որդիքը՝ առաջինը Սուբայէլ.
17 Եւ Եղիազարի որդիքը՝ առաջինը Հռաբիա. Եւ Եղիազար ուրիշ որդիք չունէր, բայց Հռաբիայի որդիքը խիստ շատացան։
18 Իսահառի որդիքը՝ առաջինը Սաղօմօթ,
19 Քեբրոնի որդիքը՝ առաջինը Յերիա, երկրորդը Ամարիա, երրորդը Յազիէլ, չորրորդը Յեկամամ։
20 Ոզիէլի որդիքը՝ առաջինը Միքա, երկրորդը Յեսիա։
21 Մերարիի որդիքը՝ Մոողի եւ Մուսի. Մոողիի որդիքը՝ Եղիազար եւ Կիս։
22 Եւ Եղիազարը մեռաւ, բայց որդիք չունէր այլ աղջիկներ. Եւ նորանց առան իրանց եղբարքը՝ Կիսի որդիքը։
23 Մուսիի որդիքը՝ Մոողի, Եդեր ու Յերիմովթ, երեք։
24 Սորանք են Ղեւիի որդիքն իրանց ազգատոհմերի համեմատ տոհմերի գլխաւորները իրանց համարանքի համեմատ, իւրաքանչիւր գլուխ իր անուան թիւովը, որ գործ էին կատարում Տիրոջ տան պաշտօնի համեմատ քսան տարեկանից եւ վեր։
25 Որովհետեւ Դաւիթն ասել էր թէ իսրայէլի Տէր Աստուածը հանգստութիւն է տալու իր ժողովրդին, եւ Երուսաղէմումն է բնակուելու մինչեւ յաւիտեան.
26 Եւ Ղեւտացիներն էլ պիտի չկրեն խորանը եւ նորա բոլոր անօթները որ նորան պաշտօն մատուցանեն։
27 Որովհետեւ Դաւիթի վերջին խօսքին համեմատ, նորանք էին Ղեւիի որդկանց թիւը այսինքն քսան տարեկանից եւ վերը.
28 Որովհետեւ նորանց պաշտօնը կլինի Ահարօնի որդկանց ձեռին, որ Տիրոջ տանը ծառայեն գաւիթների վերայ եւ սենեակների վերայ եւ բոլոր սուրբ բաների մաքրութեան վերայ լինելով, եւ Աստուծոյ տան պաշտօնը կատարելը,
29 Եւ առաջաւորութեան հացի, եւ հացի նուէրի նաշիհի եւ անխմոր լաւաշների, եւ տապակի մէջ եփածի եւ տապկուածի եւ ամեն խոր ու երկար չափերի վերայ լինին,
30 Եւ ամեն առաւօտ վեր կենան Տիրոջը գովելու եւ օրհնելու, նմանապէս եւ իրիկունը։
31 Եւ շաբաթ օրերը, ամսագլուխներին եւ տօն օրերին Տիրոջը մատուցանեն բոլոր ողջակէզները նորանց թիւովը եւ կանոնովը միշտ Տիրոջ առաջին.
32 Եւ պահեն ժողովքի խորանի պահապանութիւնը եւ սրբարանի պահապանութիւնը եւ իրանց եղբայրների Ահարօնի որդկանց պահապանութիւնը Տիրոջ տան պաշտօնի համար։
1 Եւ սորանք են Ահարօնի որդկանց դասակարգութիւնները. Ահարօնի որդիքը՝ Նադաբ, Աբիուդ, Եղիազար եւ Իթամար։
2 Եւ Նադաբն ու Աբիուդը մեռան իրանց հօրից առաջ եւ որդիք չունեցան. Եւ քահանայութիւն էին անում Եղիազարը եւ Իթամարը։
3 Եւ Դաւիթը, եւ Եղիազարի որդկանցից Սադովկը եւ իթամարի որդկանցից Աքիմելէքը դասակարգեցին նորանց իրանց համարանքներովը իրանց պաշտօնում։
4 Եւ գտնուեցաւ, որ Եղիազարի որդկանց գլխաւոր մարդիկը աւելի շատ էին Իթամարի որդկանցից. Եւ նորանց դասակարգեցին՝ Եղիազարի որդկանց համար ազգատոհմերի իշխաններ տասնեւվեց. Եւ իթամարի որդկանց համար իրանց ազգատոհմերի համեմատ ութ իշխան։
5 Եւ նորանց դասակարգեցին վիճակով միմեանց հետ, որովհետեւ սրբարանի իշխանները եւ Աստուծոյ իշխանները Եղիազարի որդկանցից եւ իթամարի որդկանցից էին։
6 Եւ նորանց գրեց Նաթանայէլի որդի Սեմայիա դպիրը Ղեւտացին՝ թագաւորի եւ իշխանների, Սադովկ քահանայի եւ Աբիաթարի որդի Աքիմելէքի եւ քահանաների եւ Ղեւտացիների տոհմերի գլխաւորների առաջը. Մէկ ազգատոհմը վիճակով առնվում էր Եղիազարի ցեղիցը եւ յետոյ առնվում էր կարգաւ Իթամարի ցեղիցը։
7 Եւ առաջին վիճակը Յովարիբին դուրս եկաւ, երկրորդը Յեդայիային.
8 Երրորդը Յարիմին, չորրորդը Սէուրինին
9 Հինգերորդը Մեղքիային, վեցերորդը Միամինին.
10 Եօթներորդը Ակկուսին, ութերորդը Աբիային.
11 Իններորդը Յեսուին, տասներորդը Սեքենիային.
12 Տասնեւմէկերորդը Եղիասիբին, տասնեւերկուերորդը Յակիմին.
13 Տասնեւերեքերորդը Ոփփային, տասնեւչորսերորդը Յեսբէաբին,
14 Տասնեւհինգերորդը Բեղգային, տասնեւվեցերորդը Եմմերին,
15 Տասնեւեօթներորդը Եզիրին, տասնեւութերորդը Ափեսեսին.
16 Տասնեւիններորդը Փեթայիային, քսաներորդը Եզեկիէլին.
17 Քսանեւմէկերորդը յաքինին, քսանեւերկուերորդը Գամուլին.
18 Քսանեւերեքերորդը Դաղայիային, քսանեւչորսերորդը Մաազիային։
19 Այս է նորանց համարը նորանց պաշտամանց համեմատ Տիրոջ տունը մտնելու համար իրանց կանոնովը, որ տրուած էր նորանց իրանց հայր Ահարօնի ձեռովը, ինչպէս որ Իսրայէլի Տէր Աստուածը նորան հրամայել էր։
20 Եւ Ղեւիի որդկանց մնացածները. Ամրամի որդիներից՝ Սուբայէլ. Սուբայէլի որդիներից՝ Յադայիա.
21 Հռաբիայից՝ Հռաբիայի որդիներից առաջինը Յեսիա.
22 Իսահառի որդիներից՝ Սաղօմօթ. Սաղօմօթի որդիներից՝ Յեթ.
23 Եւ Քեբրոնի որդիներից՝ Յերիա, երկրորդը՝ Ամարիա, երրորդը՝ Յազիէլ, չորրորդը՝ Յեկամամ.
24 Ոզիէլի որդիներից՝ Միքա. Միքայի որդիներից՝ Սամիր։
25 Միքայի եղբայրը Յեսիա. Յեսիայի որդիներից՝ Զաքարիա։
26 Մերարիի որդիները՝ Մոողի եւ Մուսի. Յազիայի որդին՝ Բենով.
27 Մերարիի որդիները յազիայից Բենով, Սօհամ, Զաքուր եւ Եբրի։
28 Մոողիից՝ Եղիազար. իսկ սա որդիք չունեցաւ։
29 Կիսից՝ Կիսի որդիներից՝ Յերամէլ։
30 Մուսիի որդիները՝ Մոողի, Եդեր եւ Յերիմովթ։ Սորանք են Ղեւտացիների որդիքը իրանց ազգատոհմերովը։
31 Սորանք էլ վիճակ գցեցին իրանց եղբայրների՝ Ահարօնի որդկանց հաւասար Դաւիթ թագաւորի, Սադովկի, Աքիմելէքի եւ քահանայից եւ Ղեւտացոց ազգատոհմերի գլխաւորների առաջին՝ տոհմապետները իրանց փոքր եղբօր հաւասար։
1 Եւ Դաւիթն ու զօրքի իշխանները որոշեցին պաշտաման համար Ասափի, Եմանի եւ Իդիթունի որդկանցը, որ մարգարէանում էին քնարներով, տաւիղներով եւ ծնծղաներով. Եւ այս պաշտօնը կատարող մարդկանց թիւը իրանց պաշտամունքի համեմատ սա էր.
2 Ասափի որդիներից՝ Զաքուր, Յովսէփ, Նաթանիա եւ Ասարէլա՝ Ասափի որդիքը, որ լինում էին թագաւորի մօտ մարգարէացող Ասափի մօտ.
3 Իդիթունից՝ իդիթունի որդիքը Գոդողիա, Եզրի, Եսայի, Սեմէի, Ասաբիա ու Մատաթիա, վեց. Իրանց հօր Իդիթունի մօտ էին, որ քնարով մարգարէանում էր Տիրոջը գոհութիւն եւ օրհնութիւն երգելով։
4 Եմանից՝ Եմանի որդիքը՝ Բոկքիա, Մաթանիա, Ոզիէլ, Սուբայէլ, Յերիմովթ, Անանիա, Անանի, Եղիաթա, Գեթողաթի, Ռօմամթիեզեր, Յեսբակասա, Մեղեթի, Յօթիր, Մազիովթ։
5 Սորանք ամենքը Եմանի որդիքն էին, որ թագաւորի տեսանողն էր Աստուծոյ խօսքումը՝ եղջիւր բարձրացնելու համար. Եւ Աստուած Եմանին տասնեւչորս տղայ եւ երք աղջիկ էր տուել։
6 Սորանք ամենքը իրանց հօր ձեռքի տակին էին Տիրոջ տան երգերը ծնծղաներով, տաւիղներով եւ քնարներով երգելով Աստուծոյ տանը. Ասափ, Իդիթուն եւ Եման թագաւորի ձեռքի տակին էին։
7 Եւ նորանց թիւը իրանց եղբայրների հետ որ երգ էին սովորած Տիրոջ համար՝ բոլոր բանիմացները երկու հարիւր ութսունեւութը։
8 Եւ վիճակ գցեցին պաշտաման կարգի համար փոքրին եւ մեծին եւ վարպետին ու աշակերտին հաւասարապէս։
9 Եւ առաջին վիճակն ելաւ Ասափին Յովսէփի համար, երկրորդը Գոթողիային. Սա ինքը եւ իր եղբայրներն ու իր որդիները տասնեւերկու հոգի։
10 Երրորդը Զաքուրին, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։
11 Չորրորդը Եզրիին, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։
12 Հինգերորդը նաթանիային, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։
13 Վեցերորդը Բոկքիային, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։
14 Եօթներորդը յեսարէլային, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։
15 Ութերորդը Եսայիին, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։
16 Իններորդը Մաթանիային, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։
17 Տասներորդը Սեմէիին, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։
18 Տասնեւմէկերորդը Ազարիէլին, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։
19 Տասնեւերկուերորդը Ասաբիային, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։
20 Տասնեւերեքերորդը Սուբայէլին, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։
21 Տասնեւչորսերորդը Մատաթիային, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։
22 Տասնեւհինգերորդը Յերիմովթին, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։
23 Տասնեւվեցերորդը Անանիային, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։
24 Տասնեւեօթներորդը Յեսբակասային, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։
25 Տասնեւութերորդը Անանիին, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։
26 տասնեւիններորդը Մեղեթիին, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։
27 Քսաներորդը Եղիաթային, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։
28 Քսանեւմէկերորդը Յօթերին, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։
29 Քսանեւերկուերորդը Գեդողաթիին, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։
30 Քսանեւերեքերորդը Մազիովթին, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։
31 Քսանեւչորսերորդը Ռօմամթիեզերին, իր որդիներն ու եղբայրները տասնեւերկու հոգի։
1 Դռնապանների դասակարգութիւնները. Կորխեաններից՝ Կովրէի որդի՝ Մասեղամիան Ասափի որդիներից։
2 Եւ Մասեղամիայի որդիքը՝ անդրանիկը Զաքարիա, երկրորդը Յեդիէլ, երրորդը Զաբադիա, չորրորդը Յաթնիէլ,
3 Հինգերորդը Եղամ, վեցերորդը Յօհանան, եօթներորդը Եղիովէնայի։
4 Եւ Աբդեդօմի որդիքը՝ անդրանիկը Սեմայիա, երկրորդը Յովզաբադ, երրորդը յովաք, չորրորդը սաքար, հինգերորդը նաթանայէլ,
5 Վեցերորդը Ամիէլ, եօթներորդը Իսաքար, ութերորդը Փեղաթի. Որովհետեւ Աստուած նորան օրհնել էր։
6 Եւ նորա որդի Սեմայիային որդիք ծնուեցան, որոնք իշխաններ եղան իրանց հօր տանը. Որովհետեւ նորանք զօրաւոր մարդիկ էին։
7 Սեմայիայի որդիքը՝ Ոթնի, Ռափայէլ, Ովբէդ, Եղզաբաթ, Աքիով, Բենհայիլ, Եղիուս եւ Սամաքիա։
8 Սորանք ամենքը Աբդեդօմի որդիներիցն էին. Իրանք, իրանց որդիքը եւ իրանց եղբարքը ուժով զօրաւոր մարդիկ էին ծառայութեան համար. Աբդեդօմից վաթսունեւերկու հոգի։
9 Եւ մասեղամիա տասնեւութը զօրաւոր որդիներ եւ եղբայրներ ունէր։
10 Եւ Մերարիի որդիներից Ուսան որդիներ ունէր. Գլխաւորը Սամարի էր. Որովհետեւ թէեւ նա անդրանիկ չէր, բայց նորա հայրը նորան գլխաւոր դրաւ։
11 Երկրորդը Քեղկիա, երրորդը Տաբաղիա, չորրորդը Զաքարիա. Ուսայի բոլոր որդիներն ու եղբայրները տասնեւերեք էին։
12 Սորանցն էին դռնապանների դասակարգութիւնները իբրեւ գլխաւոր մարդկանց, ծառայութիւնով հաւասար իրանց եղբարցը Տիրոջ տանը ծառայելու համար։
13 Եւ փոքրն ու մէծը հաւասար վիճակ գցեցին իրանց հայրերի տների համեմատ իւրաքանչիւր դռան համար։
14 Եւ արեւելեան կողմի վիճակը ընկաւ Սեղեմիային, եւ նորա խելօք խորհրդատու որդի Զաքարիայի համար վիճակ գցեցին, եւ նորա վիճակը դուրս եկաւ հիւսիս։
15 Աբդեդօմին՝ հարաւային կողմը, եւ նորա որդիներին՝ շտեմարանները։
16 Սուփիմին եւ Ուսային՝ արեւմտեան կողմը Սալեքադի դռան մօտ վեր գնացող ճանապարհի վերայ. Մի պահապանութիւն միւս պահապանութեան դէմուդէմ։
17 Արեւելեան կողմին Ղեւտացիներից վեց, հիւսիսում օրը չորս, հարաւում օրը չորս. Իսկ շտեմարանների վերայ երկու երկու։
18 Փարպարի կողմին դէպի արեւմուտքը չորսը ճանապարհին, եւ երկուսը Փարպարի համար։
19 Սորանք են Կորխեանց եւ մերարիի որդկանց դռնապանների դասակարգութիւնները։
20 Եւ Ղեւտացիներից՝ Աքիան Աստուծոյ տան գանձերի եւ նուիրական գանձերի վերայ էր։
21 Գերսոնացի Ղադանի ազգատոհմերի իշխաններից՝ գերսոնացի Ղադանի որդկանցից՝ Յեքիէլ։
22 Յեքիէլի որդիքը՝ Զեթամ եւ նորա եղբայրը Յովէլ Տիրոջ տան գանձեր վերայ էին։
23 Ամրամեաններից, Իսահառեաններից, Քեբրոնեաններից,
24 Ոզիէլեաններից Սուբայէլն էլ՝ Մովսէսի որդի Գերսոմի որդին՝ գանձերի իշխանն էր։
25 Եւ նորա եղբայրները Եղիազարի որդիքը. Նորա որդին Հռաբիա, նորա որդին Եսայի, նորա որդին Յովրամ, նորա որդին Զեքրի եւ նորա որդին Սաղօմօթ։
26 Այս Սաղօմօթը եւ նորա եղբայրները այն բոլոր նուիրած գանձերի վերայ էին, որ նուիրել էին Դաւիթ թագաւորը, տոհմապետները, հազարապետները եւ հարիւրապետները եւ զօրաց իշխանները,
27 Որ նուիրել էին պատերազմներիցը եւ աւարիցը Տիրոջ տունը հաստատելու համար,
28 Եւ ամեն ինչ որ նուիրել էին Սամուէլ տեսանողը, Կիսեան Սաւուղը, Ներեան Աբենները եւ Շարուհեան Յովաբը. Բոլոր նուէրները Սաղօմօթի եւ նորա եղբայրների ձեռքին էր։
29 Իսահառեաններից՝ Քոնոնիա եւ նորա եղբայրները դրսի գործերի համար Իսրայէլի վերայ ոստիկաններ եւ դատաւորներ էին։
30 Քեբրոնեաններից՝ Ասաբիա եւ նորա եղբայրները հազար եօթը հարիւր քաջ մարդիկ իսրայէլի վերայ վերակացու էին յորդանանի այս կողմին դէպի արեւմուտք Տիրոջ բոլոր գործքի համար եւ թագաւորի ծառայութեան համար։
31 Քեբրոնեաններից՝ գլխաւորը Յերիա Քեբրոնեանների սերունդներում եւ տոհմերում. Սորանք համարուեցան Դաւիթի թագաւորութեան քառասուներորդ տարին, եւ Գաղաադի Յազերում նորանցից քաջ մարդիկ գտնուեցան։
32 Եւ նորա եղբայրները երկու հազար եօթը հարիւր քաջ մարդիկ էին՝ տոհմապետներ։ Եւ Դաւիթ թագաւորը նորանց նշանակեց Ռուբենեանց, գադեանց եւ մանասեանց կէս ցեղի վերայ Աստուծոյ եւ թագաւորի ամեն գործքի համար։
1 Եւ Իսրայէլի որդիքն իրանց համարանքովը տոհմապետներ, հազարապետներ եւ հարիւրապետներ ունէին. Եւ նորանց ոստիկանները ծառայում էին թագաւորին դասակարգութեան ամեն գործումը. Եւ տարուայ ամեն ամիսներին ամիս ամիս մտնողների եւ ելնողների ամեն մէկ դասը քսանեւչորս հազար մարդ։
2 Առաջին դասակարգութեան համար առաջին ամիսը Զաբդիէլի որդի Յեսբաամը, եւ նորա դասակարգումը կար քսանեւչորս հազար մարդ.
3 Նա Փարէսի որդիներիցն էր՝ գլխաւոր ամեն զօրավարների համար առաջին ամիսը։
4 Եւ երկրորդ ամսի դասակարգի վերայ էր Աքուքացի Դովդան. Եւ մակեղօթը նորա դասակարգի իշխանը. Եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։
5 Երրորդ զօրավարը երրորդ ամսի համար էր Յովիադա քահանայի որդի Բանեան՝ գլխաւորը. Եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։
6 Այս Բանեան այն երեսունի զօրաւորն էր եւ երեսունի վերան էր. Եւ նորա դասակարգումն էր իր որդի Ամիզաբադը։
7 Չորրորդ ամսի համար չորրորդ զօրապետը Յովաբի եղբայր Ասայէլը. Եւ նորանից յետոյ նորա որդի Զաբադիան. Եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։
8 Հինգերորդ ամսի համար հինգերորդ զօրապետը Յեզրացի Սամաովթը. Եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։
9 Վեցերորդ ամսի համար վեցերորդ զօրապետը Թեկուացի Եկգեսի որդի Իրասը. Եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։
10 Եօթներորդ ամսի համար եօթներորդ զօրապետը Փելօնացի Քեղղէսը Եփրեմի որդիներից. Եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։
11 Ութերորդ ամսի համար ութերորդ զօրապետը Զարայեանց Ովսացի Սոբաքը. Եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։
12 Իններորդ ամսի համար իններորդ զօրապետը Անաթովթացի Աբիեզերը Բենիամինեաններից. Եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։
13 տասներորդ ամսի համար տասներորդ զօրապետը Զարայեանց Նետոփաթացի Մաարան. Եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։
14 Տասնեւմէկերորդ ամսի համար տասնեւմէկերորդ զօրապետը Փարաթոնացի Բանեան Եփրեմի որդիներից. Եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։
15 Տասնեւերկուերորդ ամսի համար տասնեւերկուերորդ զօրապետը Գոթոնիէլեան Նետոփաթացի Ալադը. Եւ նորա դասակարգումը քսանեւչորս հազար մարդ։
16 Եւ Իսրայէլի ցեղերի վերայ էին. Ռուբենեանների իշխան՝ Զեքրիի ոդի Եղիազարը. Շմաւոնեաններինը՝ Մաաքայի որդի Սափատիան.
17 Ղեւիեաններինը՝ Կամուէլի որդի Ասաբիան, Ահարօնեանցինը՝ Սադովկը.
18 Յուդայինը՝ Դաւիթի եղբայրներից Եղիուսը, Իսաքարինը՝ Միքայէլի որդի Ամրին.
19 Զաբուղոնինը՝ Աբդիայի որդի իսմայիա, Նեփթաղիմինը՝ Եզրիէլի որդի Յերիմովթ.
20 Եփրեմի որդիներինը՝ Ազազիայի որդի Ովսէէն, Մանասէի կէս ցեղինը՝ Փադայիայի որդի յովէլը.
21 Գաղաադի Մանասէի կէսինը՝ զաքարիայի որդի Յեդդովը. Բենիամինինը՝ Աբենների որդի յեսիէլը.
22 Դանինը՝ Յերոամի որդի Ազարիէլը։ Սորանք էին Իսրայէլի ցեղերի իշխանները։
23 Եւ Դաւիթը նորանց համարանքը չառաւ, որ քսան տարեկանից եւ ցած էին. Որովհետեւ Տէրն ասել էր, որ կշատացնէ Իսրայէլին երկնքի աստղերի չափ։
24 Շարուհեայի որդի Յովաբն սկսեց համարել բայց չվերջացրեց, եւ նորա համար բարկութիւն եկաւ Իսրայէլի վերայ. Եւ այն համարանքը չմտաւ Դաւիթ թագաւորի յիշատակաց պատմութեան մէջ։
25 Եւ թագաւորի գանձերի վերան էր Ադիէլի որդի Ազամօթը. Եւ դաշտումը քաղաքներում եւ գիւղերում ու աշտարակներում եղող գանձերի վերան էր Ոզիայի որդի Յովնաթանը։
26 Եւ դաշտումը երկրագործութեամբ զբաղուածների վերայ՝ Քեղուբի որդի Եզրի.
27 Եւ այգիների վերայ՝ Արիմաթացի Սեմէին. Եւ այգիներումը եղածների եւ գինիի շտեմարանների վերայ՝ Սեփամացի Զաբդին.
28 Եւ հովտումը եղող ձիթենիների եւ մոլաթզենիների վերայ՝ Գադերացի Բաաղանանը. Եւ իւղի շտեմարանների վերայ՝ Յովասը.
29 Եւ Սարօնում արածող արջառների վերայ՝ Սետրան. Եւ ձորերումն եղող արջառների վերայ՝ Ադղիի որդի Սափատը.
30 Եւ ուղտերի վերայ՝ Իսմայէլացի Ոբիլը. Եւ էշերի վերայ՝ մերոնոթացի Յադայիան.
31 Եւ հօտերի վերայ՝ Հագարացի Յազիզը. Սորանք ամենքը Դաւիթ թագաւորի ստացուածքի վերակացուներն էին։
32 Եւ Դաւիթի հօրեղբայրը՝ յովնաթանը խորհրդական էր. Նա բանիմաց եւ գրագէտ մարդ էր. Եւ յաքեմոնի որդի Յեքիէլը թագաւորի որդկանց հետ էր։
33 Եւ Աքիտոփէլը թագաւորի խորհրդականն էր. Եւ Արաքացի Քուսին՝ թագաւորի բարեկամը.
34 Եւ Աքիտոփէլից յետոյ Բանիայի որդի Յովիադան եւ Աբիաթարն էին. Եւ թագաւորի զօրագլուխը Յովաբն էր։
1 Եւ դաւիթը ժողովեց Իսրայէլի բոլոր իշխաններին, ցեղերի իշխաններին եւ թագաւորին ծառայութիւն անող դասակարգերի իշխաններին, եւ հազարապետներին ու հարիւրապետներին, եւ թագաւորի ու նորա որդկանց բոլոր ստացուածոց ու ընչից վերակացուներին, ներքինիներին, զօրաւորներին եւ բոլոր քաջազուններին Երուսաղէմ։
2 Եւ Դաւիթ թագաւորը ոտքի վերայ կանգնեց եւ ասեց. Լսեցեք ինձ, ով իմ եղբայրներ եւ իմ ժողովուրդ. Ես իմ սրտումը դրել էի որ մի հանգստանալու տուն շինեմ Տիրոջ ուխտի տապանակի եւ մեր Աստուծոյ ոտքի պատուանդանի համար. Եւ պատրաստութիւն արի շինելու.
3 Բայց Աստուած ինձ ասեց. Դու տուն չես շինելու իմ անուան համար. Որովհետեւ դու պատերազմների մարդ ես եւ արիւններ ես թափել։
4 Եւ Իսրայէլի Տէր Աստուածը իմ հօր բոլոր տանիցն ինձ ընտրեց, որ յաւիտեան Իսրայէլի վերայ թագաւոր լինիմ. Որովհետեւ Յուդայից ընտրեց առաջնորդը, եւ Յուդայի տանիցն իմ հօր տունը, եւ իմ հօր որդիներից ինձ հաւանեց, որ ինձ թագաւոր անէ բոլոր Իսրայէլի վերայ։
5 Եւ իմ բոլոր որդիներից (որովհետեւ շատ են այն որդիները որ Տէրը ինձ տուել է) իմ որդի Սողոմոնին ընտրեց, որ Տիրոջ թագաւորութեան աթոռի վերայ նստէ իսրայէլի վերայ։
6 Եւ նա ինձ ասեց թէ Քո Սողոմոն որդին ինքն է շինելու իմ տունը եւ սրահները. Որովհետեւ ես նորան ընտրել եմ ինձ որդի, եւ ես էլ նորան հայր եմ լինելու.
7 Եւ ես կհաստատեմ նորա թագաւորութիւնը մինչեւ յաւիտեան, եթէ նա հաստատ կենայ որ իմ պատուէրներն ու իմ իրաւունքները կատարէ ինչպէս այսօր։
8 Եւ հիմա բոլոր Իսրայէլի՝ Տիրոջ ժողովքի աչքի առաջին եւ իր Աստուծոյ ականջի առաջին ասում եմ. Պահեցէք եւ քննեցէք ձեր տէր Աստուծոյ բոլոր պատուէրները, որպէս զի ժառանգէք այս բարի երկիրը, եւ ժառանգեցնէք ձեր որդկանցը ձեզանից յետոյ մինչեւ յաւիտեան։
9 Եւ դու, որդեակ իմ Սողոմոն, ճանաչիր քո հօր Աստուծուն եւ ծառայիր նորան կատարեալ սրտով եւ յօժար կամքով. Որովհետեւ x Տէրը քննում է բոլոր սրտերը եւ գիտէ խորհուրդների բոլոր միտքը. Եթէ նորան որոնես, նա կգտնուի քեզանից, իսկ եթէ նորան թողես, նա էլ քեզ կթողէ յաւիտեան։
10 Հիմա տես որ Տէրը քեզ ընտրեց սրբարանի համար տուն շինելու. Զօրացիր եւ կատարիր։
11 Եւ Դաւիթը իր որդի Սողոմոնին տուաւ սրահի եւ նորա սենեակների եւ նորա գանձարանների եւ նորա վերնատունների եւ նորա ներքին շտեմարանների եւ քաւութեան գաղափարը,
12 Եւ այն ամենի գաղափարը, որ նա ունէր իր մտքումը՝ Տիրոջ տան գաւիթների համար եւ բոլոր սենեակների համար շուրջանակի, Աստուծոյ տան շտեմարանների եւ նուէրների շտեմարանների համար.
13 Նաեւ հրաման տուաւ քահանաների եւ Ղեւտացիների դասակարգութիւնների համար եւ Տիրոջ տան պաշտաման բոլոր գործի համար եւ Տիրոջ տան պաշտաման բոլոր անօթների համար.
14 Ամեն պաշտօնների ամեն ոսկի անօթների կշիռը, ամեն արծաթի անօթների կշիռը և ամեն պաշտօնների անօթներինն էլ.
15 Ոսկի աշտանակների եւ նորանց ոսկի ճրագների կշիռը, եւ իւրաքանչիւր աշտանակների եւ նորանց ոսկի ճրագների կշիռը. Նոյնպէս եւ արծաթի աշտանակների՝ աշտանակի եւ նորա ճրագների կշիռը իւրաքանչիւր աշտանակի պաշտօնի համեմատ.
16 Եւ առաջաւորութեան սեղանների ոսկին կշռով՝ իւրաքանչիւր սեղանի համար. Եւ արծաթ՝ արծաթի սեղանների համար.
17 Եւ մաքուր ոսկիից մսահանների եւ կոնքերի եւ բաժակների եւ ոսկի տաշտերի համար իւրաքանչիւր տաշտի կշիռը. Եւ արծաթի տաշտերի համար իւրաքանչիւր տաշտի կշիռը.
18 Եւ խունկի սեղանի համար մաքուր ոսկի կշիռքով. Եւ իրանց թեւերը տարածող եւ Տիրոջ ուխտի տապանակը ծածկող քերովբէների կառքի գաղափարը.
19 Այս ամենը այս գաղափարի բոլոր գործքերը ինձ հասկացրեց Տէրը իր ձեռքի գրովը, ասեց Դաւիթը։
20 Եւ դաւիթն ասեց իր որդի Սողոմոնին. Զօրացիր, քաջասիրտ եղիր եւ կատարիր. Մի վախենար եւ մի զարհուրիր, որովհետեւ իմ Աստուած՝ Եհովայ Աստուածը քեզ հետ է. Նա քեզ չի թողիլ եւ քեզ չի ձգիլ, մինչեւ Տիրոջ տան ծառայութեան բոլոր գործերը լրացնելը։
21 Եւ ահա քահանայից եւ Ղեւտացիների դասակարգերը Աստուծոյ տան բոլոր ծառայութեան համար. Եւ քեզ մօտ կան ամեն գործի համար բոլոր յօժարութեամբ ամեն ծառայութեան մէջ հանճարեղ մարդիկ. Եւ իշխաններն ու բոլոր ժողովուրդը քո ամեն հրամաններին կհնազանդեն։
1 Եւ Դաւիթ թագաւորն ասեց բոլոր ժողովքին. Իմ որդի Սողոմոնը որին միայն ընտրեց Աստուած, երեխայ է եւ փափուկ է. Իսկ այդ գործը մեծ է. Որովհետեւ այս պալատը մարդի համար չէ այլ Աստուծոյ։
2 Եւ ես բոլոր կարողութեամբս պատրաստել եմ Աստուծոյ տան համար ոսկեղէնների համար ոսկի, արծաթեղէնների համար արծաթ, պղնձեղէնների համար պղինձ, երկաթեղէնների համար երկաթ եւ փայտեղէնների համար փայտ, եղնգնաքարեր եւ ընդելուզանելու քարեր, գեղեցիկ եւ գոյնզգոյն քարեր, եւ ամեն տեսակ պատուական քարեր եւ մարմարիոն քարեր առատօրէն։
3 Եւ դեռ Աստուծոյս տանը վերայ իմ ունեցած սիրոյ համար՝ այն իմ ունեցած ոսկիի եւ արծաթի գանձը ես տալիս եմ Աստուծոյ տան համար բացի այն ամենից, որ սրբարանի տան համար պատրաստել եմ,
4 Երեք հազար տաղանդ ոսկի Ոփիրի ոսկիից եւ եօթը հազար տաղանդ մաքուր արծաթ տների որմունքը պատելու համար.
5 Ամեն մէկ ոսկեղէն եւ ամեն մէկ արծաթեղէն բանի համար եւ ամեն տեսակ արուեստական ձեռագործի համար։ Եւ էլ ո՞վ է յօժար այսօր Տիրոջը նուէր մատուցանելու։
6 Այն ժամանակ յօժարուեցին ընծայելու տոհմերի իշխանները, Իսրայէլի ցեղերի իշխանները եւ հազարապետներն ու հարիւրապետները եւ թագաւորի գործի իշխանները.
7 Եւ Աստուծոյ տան ծառայութեան համար տուին հինգ հազար տաղանդ ոսկի եւ տասը հազար դահեկան, եւ տասը հազար տաղանդ արծաթ եւ տասնեւութը հազար տաղանդ պղինձ եւ հարիւր հազար տաղանդ երկաթ։
8 Եւ որի մօտ քարեր էր գտնվում, տուին Տիրոջ տան գանձանակին Գերսոնացի Յեքիէլի ձեռքը։
9 Եւ ժողովուրդն ուրախացաւ նորանց յօժար կամքով ընծայելու վերայ. Որովհետեւ կատարեալ սրտով կամաւոր ընծաներ տուին Տիրոջը. Եւ Դաւիթ թագաւորն էլ մեծաւ ուրախութեամբ ուրախացաւ։
10 Եւ Դաւիթն օրհնեց Տիրոջը բոլոր ժողովքի աչքի առաջին, եւ Դաւիթն ասեց. Օրհնեալ ես դու, ով մեր հայր Իսրայէլի տէր Աստուածը, յաւիտենից մինչեւ յաւիտեան.
11 Քոնն է, ով Տէր, մեծութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը եւ յաղթութիւնը եւ պայծառութիւնը, եւ բոլոր երկնքումն ու երկրումս եղողները. Քոնն է, ով Տէր, թագաւորութիւնը, եւ դու բարձրացեալ ես ամենից վեր իբրեւ գերիշխան։
12 Եւ հարստութիւնն ու պատիւը քո երեսիցն է, եւ դու ես ամենի վերայ տիրողը, եւ քո ձեռին է զօրութիւնն ու կարողութիւնը. Եւ քո ձեռին է ամենի մեծացնելը եւ ուժովացնելը։
13 Եւ հիմա, ով մեր Աստուած, մենք փառաբանում ենք քեզ եւ օրհներգում ենք քո փառաւորեալ անուանը.
14 Որովհետեւ ես ո՞վ եմ, եւ ո՞վ է իմ ժողովուրդը, որ կարողութիւն ունենանք այսպէս ընծայ մատուցանելու. Որովհետեւ ամեն բան քեզանից է, եւ քո ձեռիցն ստացած՝ տուինք քեզ։
15 Որովհետեւ մենք պանդուխտներ ենք քո առաջին եւ նժդեհներ մեր բոլոր հայրերի պէս. ստուերի նման են մեր օրերը երկրիս վերայ. Եւ չկայ հաստատութիւն։
16 Ով Տէր մեր Աստուած, բոլոր այս առատութիւնը որ մենք պատրաստեցինք քեզ մի տուն շինելու քո սուրբ անուան համար, քո ձեռիցն է դա, եւ բոլորը քոնն է։
17 Եւ գիտեմ, ով իմ Աստուած, որ դու փորձում ես սիրտը եւ սիրում ես ուղղութիւն. Ես իմ սրտի ուղղութեամբը ընծայեցի այս ամենը, եւ հիմա ուրախութեամբ տեսայ քո այստեղ գտնուող ժողովուրդը որ քեզ կամաւոր ընծայ մատուցրեց։
18 Ով Տէր՝ մեր հայրերի Աբրահամի, իսահակի եւ Իսրայէլի Աստուածը, պահիր սա յաւիտեան՝ քո ժողովրդի սրտի խորհուրդների այս միտքը, եւ նորանց սիրտը հաստատիր քեզ վերայ։
19 Եւ իմ որդի Սողոմոնին կատարեալ սիրտ տուր, որ պահէ քո պատուիրանքները, քո վկայութիւնները եւ քո կանոնները, եւ որ այս բոլորը կատարէ եւ շինէ այն պալատը, որի պատրաստութիւնը ես արել եմ։
20 Եւ դաւիթն ասեց բոլոր ժողովքին. Հիմա օրհնեցէք ձեր Տէր Աստուծուն. Եւ բոլոր ժողովքն օրհնեցին իրանց հայրերի Տէր Աստուծուն, եւ խոնարհուելով երկրպագութիւն արին Տիրոջը եւ թագաւորին։
21 Եւ զոհեր ու ողջակէզներ մատուցրին Տիրոջն այն օրուայ հետեւեալ օրը հազար զուարակ, հազար խոյ, հազար գառն, եւ նորանց թափելու նուէրները, եւ շատ զոհեր բոլոր Իսրայէլի համար։
22 Եւ այն օրը կերան եւ խմեցին Տիրոջ առաջը մեծաւ ուրախութեամբ. Եւ երկրորդ անգամ թագաւոր արին Դաւիթի որդի Սողոմոնին եւ Տիրոջ համար թագաւոր օծեցին, եւ Սադովկին՝ քահանայ։
23 Եւ Սողոմոնը Տիրոջ աթոռի վերայ թագաւոր նստեց իր հայր Դաւիթի տեղը, եւ յաջողութիւն գտաւ. Եւ բոլոր Իսրայէլը լսում էր նորան։
24 Եւ ամեն իշխաններն ու զօրաւորները, նաեւ Դաւիթ թագաւորի բոլոր որդիները հպատակուեցան Սողոմոն թագաւորին։
25 Եւ Տէրը մեծացրեց Սողոմոնին շատ բարձր բոլոր Իսրայէլի աչքի առաջին, եւ նորա վերայ մի թագաւորութեան փառք դրաւ, որ նորանից առաջ Իսրայէլի վերայ եղող ոչ մի թագաւոր չէր ունեցել։
26 Այսպէս Յեսսէի որդի դաւիթը թագաւորեց բոլոր իսրայէլի վերայ.
27 Եւ Իսրայէլի վերայ նորա արած թագաւորութեան օրերը քառասուն տարի էին. Քեբրոնում թագաւորեց եօթը տարի, իսկ Երուսաղէմում թագաւորեց երեսունեւերեք տարի։
28 Եւ մեռաւ բարի ծերութեամբ, կշտացած՝ օրերով, հարստութիւնով եւ փառքով. Եւ նորա որդի Սողոմոնը թագաւորեց նորա տեղ։
29 Եւ Դաւիթ թագաւորի առաջին եւ վերջին գործերը, ահա նորանք գրուած են տեսանող Սամուէլի յիշատակարանումը եւ Նաթան մարգարէի յիշատակարանումը, նաեւ Գադ տեսանողի յիշատակարանումը,
30 Նորա բոլոր թագաւորութեան եւ զօրութեան հետ. Նաեւ այն ժամանակները որ անց կացան նորա վերայ եւ Իսրայէլի վերայ եւ երկրի բոլոր թագաւորութիւնների վերայ։