1

10 Եւ ես նորա վերայ կանգնեցի եւ նորան մեռցրի. Որովհետեւ ես հասկացայ որ՝ նա իր ընկնելուցն յետոյ՝ չի ապրիլ. Եւ նորա գլխի վերայ թագը եւ նորա բազուկի վերայ ապարանջանը առայ եւ այստեղ բերի նորանց իմ տիրոջ համար։

11 Այն ժամանակ Դաւիթն իր հանդերձները բռնեց եւ պատառեց նորանց, նոյնպէս էլ նորա հետ եղող բոլոր մարդիկը։

12 Եւ նորանք Սաւուղի համար, եւ նորա որդի Յովնաթանի համար եւ Տիրոջ ժողովրդի համար, եւ Իսրայէլի տան համար սուգ բռնեցին եւ լաց եղան, եւ մինչեւ իրիկուն ծոմ պահեցին, որ նորանք սրով ընկել էին։

13 Եւ Դաւիթն իրան լուր բերող պատանիին ասեց. Դու ո՞ր տեղացի ես։ Եւ նա ասեց, Ես մէկ պանդուխտ Ամաղեկացիի որդի եմ։

14 Եւ Դաւիթը նորան ասեց. Ի՞նչպէս չվախեցար՝ ձեռքդ մեկնեցիր եւ Տիրոջ օծեալին մեռցրիր։

15 Եւ Դաւիթը երիտասարդների մէկին կանչեց եւ ասեց. Մօտեցիր՝ սորան մեռցրու. Եւ նա նորան զարկեց, որ նա մեռաւ։

16 Եւ Դաւիթը նորան ասեց. Քո արիւնը քո գլուխը. Որովհետեւ քո բերանը քեզ համար վկայութիւն տուաւ՝ ասելով. Տիրոջ օծեալին ես մեռցրի։

17 Եւ Դաւիթը Սաւուղի վերայ եւ նորա որդի Յովնաթանի վերայ այս ողբն ողբաց եւ ասեց.

18 Աղեղը Յուդայի որդկանցը սովորեցնեն. Ահա նա Ուղիղի գրքումը գրուած է։

19 Փառաւորութիւնը, ով Իսրայէլ, Քո բարձր տեղերի վերայ խոցուեցաւ. Ի՞նչպէս վայր ընկան քաջերը։

20 Մի պատմէք Գէթի մէջ. Աւետիս մի տաք Ասկաղոնի ճանապարհներումը. Մի գուցէ ուրախանան Փղշտացիների աղջկերքը, Մի գուցէ հրճուին անթլփատների աղջկերքը։

21 Ով Գեղբուէի սարեր. Ոչ ցօղ եւ ոչ անձրեւ լինի ձեզ վերայ. Ոչ էլ երախայրի ընծաների անդաստաններ. Որովհետեւ այնտեղ ձգուեցաւ զօրաւորների վահանը, Սաւուղի վահանը իբրեւ թէ իւղով չօծուած։

22 Խոցուածների արիւնից՝ զօրաւորների ճարպից՝ Յովնաթանի աղեղը ետ չքաշուեցաւ, Եւ Սաւուղի սուրը դարտակ ետ չդառաւ։

23 Սաւուղն ու յովնաթանը, Շատ սիրելի եւ հաճելի իրանց կենդանութեան ժամանակին, Իրանց մահուան ժամանակին էլ իրարից չբաժանուեցան. Արծիւներից աւելի թեթեւաշարժ՝ Եւ առիւծներից աւելի զօրաւոր։

24 Իսրայէլի աղջկերք, լացէք Սաւուղի համար, Որ ձեզ վայելուչ կարմիրներ էր հագցնում, Եւ ձեր հանդերձների վերայ ոսկի զարդեր էր դնում։

25 Ինչպէ՜ս վայր ընկան քաջերը պատերազմում. Յովնաթանը քո բարձր տեղերի վերայ խոցուեցաւ։

26 Ցաւում եմ քեզ համար, եղբայրս Յովնաթան, Դու ինձ խիստ սիրելի էիր. Բարձր էր ինձ համար քո սէրը կանանց սէրից։

27 Ինչպէ՜ս ընկան քաջերը. Եւ կորա՜ն պատերազմի զէնքերը։

1 Եւ Սաւուղի մեռնելուց յետոյ՝ եղաւ որ երբոր Դաւիթը ետ դառաւ Ամաղեկացիներին զարկելուց եւ երկու օր Սիկելակումը մնաց.

2 Երրորդ օրը եղաւ որ՝ ահա բանակիցը՝ Սաւուղի մօտից մէկն եկաւ, հանդերձները պատառուած եւ գլխին հող. Եւ երբոր նա Դաւիթի մօտ եկաւ՝ գետինն ընկաւ եւ երկրպագութիւն արաւ։

3 Եւ Դաւիթն ասեց նորան. Ո՞ր տեղից ես գալիս։ Եւ նա ասեց նորան. Ես Իսրայէլի բանակիցը փախայ։

4 Եւ Դաւիթն ասեց նորան. Բանը ինչպէս եղաւ, պատմիր ինձ։ Եւ նա ասեց թէ ժողովուրդը պատերազմիցը փախաւ, եւ ժողովրդիցն էլ շատ մարդիկ ընկան մեռան. Նաեւ Սաւուղը եւ նորա որդի Յովնաթանը մեռան։

5 Եւ Դաւիթն իրան լուր բերող պատանիին ասեց. Սաւուղի եւ նորա որդի Յովնաթանի մեռնելը ի՞նչպէս իմացար։

6 Եւ նորան լուր բերող պատանին ասեց. Դիպուածով Գեղբուէ սարի վերայ պատահեցի, եւ ահա Սաւուղը կռնած էր իր նիզակի վերայ, եւ կառքերն ու ձիաւորները նորա վերայ էին հասնում։

7 Այն ժամանակ ետ դառաւ եւ տեսաւ ինձ, եւ ինձ կանչեց, ես էլ ասեցի. Ահա ես։

8 Եւ նա ինձ ասեց. Դու ո՞վ ես։ Ես էլ նորան ասեցի թէ Ամաղեկացի եմ։

9 Եւ նա ինձ ասեց. Աղաչում եմ, ինձ վերայ կանգնիր ու ինձ մեռցրու. Որովհետեւ թմրութիւնն ինձ կոխել է, բայց հոգիս տակաւին վերաս է։

2

10 Երբոր Սաւուղի որդի յեբուսթէն Իսրայէլի վերայ թագաւոր եղաւ, քառասուն տարեկան էր, եւ երկու տարի թագաւորութիւն արաւ. Միայն Յուդայի տունը Դաւթին էր հետեւում։

11 Եւ Յուդայի տան վերայ Քեբրոնի մէջ Դաւիթի թագաւորութիւն արած ժամանակը եօթը տարի եւ վեց ամիս էր։

12 Եւ Ներեան Աբենները եւ Սաւուղի որդի Յեբուսթէի ծառաները Մանայիմից դուրս եկան Գաբաւոն։

13 Եւ Շարուհեայի որդի Յովաբը եւ Դաւիթի ծառաները Քեբրոնից դուրս եկան, եւ Գաբաւոնի աւազանի մօտ նորանց հանդիպեցին. Եւ սորանք աւազանի մէկ կողմին եւ նորանք աւազանի միւս կողմին նստեցին,

14 Եւ Աբեններն ասեց Յովաբին. Թող երիտասարդները վեր կենան եւ մեր առաջին խաղան։ Եւ Յովաբն ասեց. Վեր կենան։

15 Եւ նորանք վեր կացան թիւով անցան բենիամինից ու Սաւուղի որդի Յեբուսթէի կողմից տասնեւերկու մարդ, եւ Դաւիթի ծառաներից տասնեւերկու մարդ։

16 Եւ ամեն մէկն իր ընկերի գլխիցը բռնեց, եւ իր սուրը իր ընկերի կողը մխեց, եւ մէկտեղ ընկան. Եւ այնտեղի անունը Քեղկաթ-ասուրիմ ասուեցաւ, որ Գաբաւոնի մէջ է։

17 Եւ այն օրը պատերազմը շատ սաստիկ եղաւ. Եւ Աբեններն Իսրայէլի մարդկանց հետ՝ Դաւիթի ծառաների առաջին յաղթուեցաւ։

18 Եւ Շարուհեայի երեք որդիքը յովաբը, Աբեսսան եւ Ասայէլն այնտեղ էին. Եւ Ասայէլը դաշտի այծեամի պէս թեթեւ էր ոտքով։

19 Եւ Ասայէլն Աբենների ետեւից հալածեց, եւ Աբենների ետեւից աջ կամ ձախ կողմը չխոտորուեց։

20 Եւ Աբեններն ետ դառաւ եւ ասեց. Ասայէլ, դո՞ւ ես։ Եւ նա ասեց. Ես եմ։

21 Եւ Աբենները նորան ասեց. Դէպի աջ կամ ձախ կողմդ խոտորիր, եւ երիտասարդների մէկին բռնիր, եւ նորա զէնքերն առ քեզ համար։ Բայց Ասայէլը նորա ետեւից հեռանալ չուզեց։

22 Եւ Աբենները շարունակեց դարձեալ եւ Ասայէլին ասեց. Ետեւիցս դարձիր. ի՞նչու համար քեզ գետինը զարկեմ. Այն ժամանակ ես ի՞նչպէս երեսս բարձրացնեմ դէպի քո եղբայր Յովաբը։

23 Բայց նա չուզեց ետ դառնալ։ Եւ Աբենները նիզկի ետեւի ծայրովը սնակուշտիցը զարկեց նորան, եւ նիզակը նորա ետեւիցը դուրս եկաւ. Եւ նա այնտեղ վայր ընկաւ եւ այնտեղ մեռաւ. Եւ ով որ գալիս էր՝ Ասայէլի վայր ընկած եւ մեռած տեղը կանգնում էր։

24 Եւ Յովաբը եւ Աբեսան Աբենների ետեւից ընկած հալածում էին. Եւ արեգակը մայր մտաւ երբոր նորանք Գիայի Գաբաւոնի անապատի ճանապարհին եղող Ամմայի բլուրը եկան։

25 Եւ Բենիամինի որդիքն Աբենների ետեւից ժողովուեցան, մի գունդ եղան, եւ մէկ բլուրի գլխին կանգնեցին։

26 Եւ Աբենները Յովաբին կանչեց եւ ասեց. Մի՞թէ սուրը յաւիտեան պիտի ուտէ. Չգիտե՞ս որ սորա վերջը դառն կլինի. Եւ մինչեւ ե՞րբ չես ասելու ժողովրդին, որ իրանց եղբայրներին հալածելուց ետ դառնան։

27 Եւ Յովաբն ասեց. Կենդանի է Աստուած, եթէ դու խօսած լինէիր, ժողովրդի ամենն էլ առաւօտիցն էր ետ դառել իր եղբայրների հալածելուցը։

28 Այն ժամանակ Յովաբը փող հնչեցրեց. Եւ բոլոր ժողովուրդը կանգնեց, եւ այլ եւս Իսրայէլի ետեւից չհալածեցին եւ այլ եւս պատերազմ չարին։

29 Եւ Աբենները եւ նորա մարդիկը այն բոլոր գիշերը դաշտի միջովը գնացին եւ Յորդանանովն անցան, եւ բոլոր Բեթրոնը գնալով եկան Մանայիմ։

30 Եւ Յովաբը Աբեններից ետ դառաւ, եւ բոլոր ժողովրդին ժողովեց, եւ Դաւիթի ծառաներից պակաս էին տասնեւինը մարդ եւ Ասայէլը։

31 Բայց Դաւիթի ծառաները բենիամինից եւ Աբենների մարդկանցից երեք հարիւր վաթսուն մարդ զարկեցին որ մեռան։

32 Եւ Ասայէլին վեր առան, եւ նորան Բեթլեհէմի մէջ իր հօր գերեզմանումը թաղեցին։ Եւ Յովաբը եւ նորա մարդիկը բոլոր գիշերը գնացին, եւ արշալոյսին հասան Քեբրոն։

1 Եւ սորանից յետոյ եղաւ որ Դաւիթը Տիրոջը հարցրեց եւ ասեց. Վեր գնա՞մ Յուդայի քաղաքների մէկը։ Եւ Տէրը նորան ասեց. Վեր գնա։ Եւ Դաւիթն ասեց. Ո՞ւր վեր գնամ։ Եւ նա ասեց. Քեբրոն։

2 Եւ Դաւիթը իր երկու կանայքը՝ Յեզրայէլացի Աքինոամի հետ եւ Կարմելացի Նաբաղի կին Աբիգեաի հետ վեր գնաց։

3 Եւ Դաւիթն իր հետ եղող մարդկանցն էլ՝ ամեն մէկն իր ընտանիքովը տարաւ. Եւ Քեբրոնի քաղաքներում բնակուեցան։

4 Եւ Յուդայի մարդիկն եկան, եւ Դաւիթին այնտեղ Յուդայի տան վերայ թագաւոր օծեցին։ Եւ Դաւիթին պատմեցին եւ ասեցին թէ՝ Գաղաադի Յաբիսի բնակիչները Սաւուղին թաղեցին։

5 Եւ Դաւիթը Գաղաադի Յաբիսի բնակիչների մօտ պատգամաւորներ ուղարկեց, եւ նորանց ասեց. Դուք Տէրիցն օրհնեալ լինէք որ ձեր տիրոջը՝ Սաւուղին արիք այս ողորմութիւնը եւ նորան թաղեցիք։

6 Եւ հիմա Տէրը ձեզ ողորմութիւն եւ ճշմարտութիւն անէ, եւ ես էլ ձեզ կհատուցանեմ այս լաւութիւնը, որ դուք արիք այդ բանը։

7 Եւ հիմա ձեր ձեռքը ուժովանայ. Եւ զօրաւոր քաջեր եղիք. Որովհետեւ ձեր տէրը՝ Սաւուղը մեռաւ, եւ Յուդայի տունը ինձ իրանց վերայ թագաւոր օծեցին։

8 Իսկ Սաւուղի զօրավար Ներեան Աբեններն առաւ Սաւուղի որդի Յեբուսթէին եւ նորան տարաւ Մանայիմ,

9 Եւ նորան Գաղաադի վերայ, Ասուրիի վերայ, Յեզրայէլի վերայ, Եփրեմի վերայ, Բենիամինի վերայ, եւ բոլոր Իսրայէլի վերայ թագաւոր արաւ։

3

10 Այսինքն թագաւորութիւնը Սաւուղի տանիցը վեր առնեմ, եւ Դաւիթի աթոռը Իսրայէլի վերայ եւ Յուդայի վերայ հաստատեմ՝ Դանից մինչեւ Բերսաբէէ։

11 Եւ Յեբուսթէն այլ եւս չկարողացաւ Աբեններին պատասխան տալ՝ նորանից վախենալուց։

12 Եւ Աբեններն իր կողմանէ Դաւիթին պատգամաւորներ ուղարկեց ասելով. Այս երկիրը ո՞ւմն է. Եւ նա ասեց. Ինձ հետ դաշնակցութիւն արա, եւ ահա իմ ձեռքը քեզ հետ կլինի բոլոր Իսրայէլը դէպի քեզ դարձնելու համար։

13 Եւ նա ասեց. Լաւ, ես քեզ հետ դաշնակցութիւն կանեմ. Բայց քեզնաից մէկ բան եմ պահանջում, այսինքն որ իմ երեսը չտեսնես՝ եթէ առաջ Սաւուղի աղջիկ Մեղքողին ինձ համար չբերես, երբոր գաս իմ երեսը տեսնելու։

14 Եւ Դաւիթը Սաւուղի որդի Յեբուսթէի մօտ դեսպաններ ուղարկեց՝ ասելով. Իմ կին Մեղքողը տուր ինձ, որին Փղշտացիների հարիւր անթլփատութիւններովը առել եմ։

15 Եւ Յեբուսթէն մարդ ուղարկեց եւ նորան առաւ նորա մարդ Լայիսեան Փաղտիէլից։

16 Եւ նորա մարդը գնաց լալով մինչեւ Բաւուրիմ նորա ետեւիցը։ Եւ Աբենները նորան ասեց. Ետ դարձիր գնա. Եւ նա ետ դառաւ։

17 Եւ Աբենները խօսեց Իսրայէլի ծերերի հետ եւ ասեց. Երէկ ու միւս օր ուզում էիք որ Դաւիթը ձեզ վերայ թագաւոր լինի.

18 Եւ հիմա արէք. Որովհետեւ Տէրը Դաւիթի համար խօսեց ասելով. Իմ ծառայ Դաւիթի ձեռքովը պիտի ազատեմ՝ իմ ժողովուրդ Իսրայէլին Փղշտացիների ձեռքից ու նորա բոլոր թշնամիների ձեռքից։

19 Նաեւ Աբենները Բենիամինի հետ խօսեց. Նոյնպէս գնաց Աբենները Քեբրոն, որ Դաւիթին էլ պատմէ Իսրայէլի ու Բենիամինի բոլոր տանը հաճոյ երեւացածը։

20 Եւ Աբեններն եկաւ Քեբրոն Դաւիթի մօտ՝ հետը քսան մարդ։ Եւ Դաւիթն Աբեններին եւ նորա հետ եղող մարդկանցը խնճոյք արաւ։

21 Եւ Աբենները Դաւիթին ասեց. Վեր կենամ գնամ, եւ բոլոր Իսրայէլը ժողովեմ իմ տէր թագաւորի մօտ, որ քեզ հետ դաշնակցութիւն անեն, եւ դու սրտիդ բոլոր ուզածի պէս թագաւորութիւն անես։ Եւ Դաւիթն Աբեններին ուղարկեց, եւ նա գնաց խաղաղութեամբ։

22 Եւ ահա Դաւիթի ծառաները եւ Յովաբը ասպատակութիւնից ետ դառան, եւ իրանց հետ շատ աւար բերին. Իսկ Աբենները Դաւիթի մօտ Քեբրոնումը չէր. Որովհետեւ Դաւիթն ուղարկել էր նորան, եւ նա գնացել էր խաղաղութեամբ։

23 Եւ երբոր յովաբը եւ նորա հետ եղող բոլոր զօրքը եկան, Յովաբին պատմեցին եւ ասեցին. Ներեան Աբեններն եկաւ թագաւորի մօտ, նա էլ ուղարկեց նորան, եւ նա գնաց խաղաղութեամբ։

24 Այն ժամանակ Յովաբը թագաւորի մօտ գնաց եւ ասեց. Ի՞նչ ես արել. Ահա Աբենները քեզ մօտ է եկել. Ի՞նչու համար նորան թող ես տուել, եւ նա էլ գնացել է։

25 Դու գիտես, որ Ներեան Աբեններն եկել է քեզ խաբելու, եւ քո դուրս գալն ու մտնելը հասկանալու, եւ քո ամէն գործքն իմանալու։

26 Եւ Յովաբը Դաւիթի մօտից դուրս եկաւ, եւ Աբենների ետեւիցը պատգամաւորներ ուղարկեց եւ նորան Սիրայի ջրհորիցը ետ դարձրին. Բայց Դաւիթը չգիտէր։

27 Եւ երբոր Աբենները ետ դառաւ Քեբրոն, Յովաբը նորան քաշեց դռան ներսի կողմը նորա հետ ծածուկ խօսակցութիւն անելու համար, եւ նորան այնտեղ զարկեց նորա սնակուշտին իր եղբայր Ասայէլի արիւնի համար. Եւ նա մեռաւ։

28 Եւ նորանից յետոյ Դաւիթը լսեց եւ ասեց. Ես ու իմ թագաւորութիւնը յաւիտեան անպարտ ենք Տիրոջ առաջին Ներեան Աբենների արիւնիցը։

29 Յովաբի գլխի վերայ, ու նորա հօր բոլոր տան վերայ հասնի, եւ Յովաբի տանիցը պակաս չլինի սերմանակաթը, բորոտը, ցուպի կռթնողը, սրով ընկնողը եւ հացի կարօտը։

30 Այսպէս Յովաբը եւ նորա եղբայր Աբեսսան Աբեններին մեռցրին. Որովհետեւ նա նորանց եղբայր Ասայէլին պատերազմի ժամանակ Գաբաւոնի մէջ մեռցրել էր։

31 Եւ Դաւիթը Յովաբին եւ նորա հետ եղող բոլոր ժողովրդին ասեց. Ձեր հանդերձը պատառեցէք, եւ քուրձեր հագէք, եւ Աբենների առաջից լաց եղէք։ Եւ Դաւիթ թագաւորը դագաղի ետեւիցը գնաց։

32 Եւ Աբեններին թաղեցին Քեբրոնումը. Եւ թագաւորը ձայնը բարձրացրեց եւ Աբենների գերեզմանի վերայ լաց եղաւ. Բոլոր ժողովուրդն էլ լաց եղաւ։

33 Եւ թագաւորը Աբենների համար ողբաց եւ ասեց. Մի՞թէ անզգամի մեռնելու պէս մեռաւ Աբենները։

34 Քո ձեռքերը չէին կապուած. Եւ քո ոտքերը չէին դրուած կապանքում. Անօրէնների առաջ ընկնողների պէս ընկար։ Եւ բոլոր ժողովուրդը դարձեալ նորա վերայ լաց եղաւ։

35 Եւ բոլոր ժողովուրդը եկաւ որ Դաւիթին հաց ուտեցնեն, քանի որ դեռ ցերեկ էր, բայց Դաւիթը երդում արաւ եւ ասեց. Աստուած ինձ այսպէս եւ սորանից աւելի անէ, եթէ արեգակը մտնելուց առաջ հաց կամ ուրիշ բան ճաշակեմ։

36 Եւ բոլոր ժողովուրդը ուշադրութիւն արաւ. Եւ այս բանը իրանց աչքին հաճոյ երեւեցաւ, ինչպէս որ թագաւորի ամեն արածը բոլոր ժողովրդի աչքերին հաճոյ էր երեւում։

37 Եւ այն օրը բոլոր ժողովուրդը եւ բոլոր Իսրայէլը հասկացաւ, որ Ներեան Աբենների մեռցնուիլը թագաւորիցը չէր։

38 Եւ թագաւորն իր ծառաներին ասեց. Չգիտէ՞ք որ այսօր Իսրայէլի մէջ մէկ զօրավար եւ մեծաւոր ընկաւ։

39 Եւ ես այսօր տկար եմ, թէպէտ եւ թագաւոր եմ օծուած. Եւ այս մարդիկը՝ Շարուհեայի որդիքը ինձանից ուժով են. Տէրը չարութիւն անողին հատուցանէ՝ նորա չարութեան համեմատ։

1 Եւ երկայն պատերազմ եղաւ Սաւուղի տան եւ Դաւիթի տան մէջ. Եւ Դաւիթը գնալով զօրանում էր, եւ Սաւուղի տունը գնալով տկարանում էր։

2 Եւ Քեբրոնում Դաւիթին որդիներ ծնուեցան, եւ նորա անդրանիկն էր Ամնոնը՝ Յեզրայէլացի Աքինոամից,

3 Եւ նորա երկրորդը Կարմելացի Քիլաբն էր, եւ երրորդը Գեսուրի թագաւորի Թոլմիի աղջիկ Մաաքայի որդի Աբիսողոմն էր,

4 Եւ չորրորդը Ագգիթի որդի Ադոնիան էր, եւ հինգերորդը Աբիտալի որդի Սափատիան էր,

5 Եւ վեցերորդը Դաւիթի կին Էգղայից ծնուած Յեթրամն էր։ Քեբրոնում Դաւիթին սորանք ծնուեցան։

6 Եւ քանի որ Սաւուղի տան եւ Դաւիթի տան մէջ պատերազմ կար, Աբենները Սաւուղի տան համար թիկունք էր։

7 Եւ Սաւուղը մէկ հարճ ունէր անունը Ռեսփա, Այիայի աղջիկը։ Եւ Յեբուսթէն Աբեններին ասեց. Ի՞նչու մօտեցար իմ հօր հարճին։

8 Եւ Աբենները շատ բարկացաւ Յեբուսթէի խօսքերի համար եւ ասեց. Մի՞թէ ես շան գլուխ եմ որ Յուդայի դէմ՝ այսօր ողորմութիւն եմ անում քո հօր Սաւուղի տանը, նորա եղբայրներին եւ բարեկամներին, եւ քեզ Դաւիթի ձեռքը չմատնեցի, եւ դու այսօր այս կնկան համար ինձ մեղադրո՞ւմ ես։

9 Աստուած Աբեններին այսպէս եւ սորանից աւելի անէ, եթէ Դաւիթին չանեմ, ինչ որ Տէրը նորան երդում արաւ.

4

10 Նա որ ինձ պատմեց եւ ասեց թէ Ահա Սաւուղը մեռաւ, եւ ինքն իր աչքին աւետիս տուող էր երեւում, բայց ես նորան բռնեցի եւ Սիկելակի մէջ նորան մեռցրի, փոխանակ որ ես նորան աւետիսի վարձք տայի.

11 Որչա՜փ աւելի այն չար մարդկանցը, որոնք արդար մարդին մեռցրին իր տանը մէջ իր անկողինի վերայ. Եւ հիմա նորա արիւնը անպատճառ ձեր ձեռքիցը պիտի պահանջեմ եւ ձեզ երկրիցը պիտի վերացնեմ։

12 Այն ժամանակ Դաւիթը երիտասարդներին հրամայեց, եւ նորանք մեռցրին. Եւ նորանց ձեռքերն ու ոտքերը կտրեցին, եւ Քեբրոնի աւազանի վերայ կախեցին։ Իսկ Յեբուսթէի գլուխն առան եւ թաղեցին Քեբրոնի մէջ Աբենների գերեզմանումը։

1 Եւ երբոր Սաւուղի որդի Յեբուսթէն լսեց Աբենների Քեբրոնի մէջ մեռնելը, ձեռքերը թուլացան, եւ բոլոր Իսրայէլը տագնապուեցան։

2 Եւ Սաւուղի որդին երկու գնդապետ ունէր, մէկի անունը Բաանա՝ եւ միւսի անունը Ռեքաբ էր. Որոնք Բենիամինի ցեղից Բերովթացի Ռեմօնի որդիքն էին. (որովհետեւ Բերովթն էլ Բենիամինեաններինն էր համարվում,

3 Եւ Բերովթացիները փախան Գեթթայիմ. Եւ մինչեւ այսօր պանդուխտի պէս այնտեղ են բնակվում։)

4 Եւ Սաւուղի որդի Յովնաթանը մի տղայ ունէր՝ ոտքերը կաղ, երբոր Սաւուղի եւ Յովնաթանի լուրը Յեզրայէլից եկաւ, նա հինգ տարեկան էր. Եւ նորա դայեակը նորան առաւ եւ փախաւ. Եւ երբոր շտապում էր փախչելու, տղան վայր ընկաւ եւ կաղ դառաւ, եւ նորա անունը Մեմփիբոսթէ էր,

5 Եւ Բերովթացի Ռեմօնի որդիքը՝ Ռեքաբը եւ Բաանան գնացին եւ ցերեկուայ տաք ժամանակին Յեբուսթէի տունը մտան, եւ նա կէս օրուայ ժամանակին անկողինում քնել էր։

6 Եւ նորանք մինչեւ տան մէջտեղը մտան իբրև թէ ցորեն առնողներ են եւ նորան սնակուշտիցը զարկեցին, եւ Ռեքաբը եւ նորա եղբայրը Բաանան փախան։

7 Այս կերպով նորանք տունը մտան, երբոր նա ներսի սենեակում՝ իր անկողինումը քնում էր, նորան զարկեցին, մեռցրին, եւ նորա գլուխը կտրեցին, եւ գլուխն առան բոլոր գիշերը դաշտի ճանապարհովը գնացին։

8 Եւ Յեբուսթէի գլուխը տարան Քեբրոն Դաւիթի մօտ, եւ թագաւորին ասեցին. Ահա քո թշնամիի՝ քո կեանքդ որոնող Սաւուղի որդի Յեբուսթէի գլուխը. Եւ Տէրը Սաւուղիցը եւ նորա սերունդիցն այսօր վրէժխնդրութիւն տուաւ մեր տէր թագաւորին։

9 Եւ Դաւիթը պատասխանեց Բերովթացի Ռեմօնի որդիք Ռեքաբին եւ նորա եղբայր Բաանային եւ նորանց ասեց. Իմ հոգին ամեն նեղութիւնից ազատող Տէրը կենդանի է, որ

5

10 Եւ Դաւիթը գնալով մեծանում էր, եւ զօրաց Տէր Աստուածը նորա հետ էր։

11 Եւ Տիւրոսի Քիրամ թագաւորը դեսպաններ ուղարկեց Դաւիթի մօտ, նաեւ եղեւնափայտեր եւ հիւսներ եւ որմնադիրներ՝ որոնք Դաւիթի համար տուն շինեցին։

12 Եւ Դաւիթն իմացաւ որ Տէրն իրան թագաւոր հաստատեց Իսրայէլի վերայ, եւ որ բարձրացրեց նորա թագաւորութիւնը իր ժողովուրդ Իսրայէլի համար։

13 Եւ Դաւիթը Քեբրոնից գալուց յետոյ՝ Երուսաղէմից ուրիշ էլ հարճեր եւ կնիկներ առաւ. Եւ Դաւիթին ուրիշ էլ տղերք եւ աղջկերք ծնուեցան։

14 Եւ սորանք են Երուսաղէմում նորան ծնուած տղերանց անունները. Սամաա, Սովբաբ, Նաթան, Սողոմոն,

15 Յեբաար, Եղիսուա, Նափեկ, Յափիէ,

16 Եղիսամա, Եղիադա ու Եղիփաղէտ։

17 Եւ Փղշտացիները լսեցին, որ Դաւիթին Իսրայէլի վերայ թագաւոր են օծել, եւ բոլոր Փղշտացիները վեր գնացին որ Դաւիթին որոնեն. Երբոր Դաւիթն այս լսեց՝ իջաւ բերդը։

18 Եւ Փղշտացիները եկան եւ տարածուեցան Ռափայնոց հովիտումը։

19 Եւ Դաւիթը Տիրոջը հարցրեց եւ ասեց. Վեր գնա՞մ Փղշտացիների դէմ. Նորանց իմ ձեռքը կմատնե՞ս։ Եւ Տէրը Դաւիթին ասեց. Գնա. Որովհետեւ Փղշտացիներին անպատճառ քո ձեռքը կմատնեմ։

20 Այն ժամանակ Դաւիթը Բաաղփարասին գնաց. Եւ Դաւիթը զարկեց նորանց այն տեղում եւ ասեց. Տէրն իմ թշնամիներին իմ ձեռքովը պատառեց, ջրերի պատառուածքի պէս. Նորա համար այն տեղի անունը Բաաղփարասին ասուեցաւ։

21 Եւ Փղշտացիները այնտեղ ձգեցին իրանց կուռքերը. Եւ Դաւիթը եւ իր մարդիկն առան նորանց։

22 Եւ Փղշտացիները դարձեալ վեր ելան, եւ ռափայնոց հովիտումը տարածուեցան։

23 Եւ Դաւիթը Տիրոջը հարցրեց, եւ նա ասեց. Վեր չգնաս, այլ դէպի նորանց ետեւի կողմը դարձիր, թթենիների կողմից նորանց վերայ գնա։

24 Եւ երբոր թթենիների գլխին գնացքի ձայն լսես, այն ժամանակ շարժիր. որովհետեւ այն ժամանակ Տէրը քո առաջ պիտի դուրս գայ որ Փղշտացիների բանակը զարկէ։

25 Եւ Դաւիթն այնպէս արաւ, ինչպէս որ Տէրը հրամայեց իրան. Եւ Փղշտացիներին զարկեց՝ Գաբայից մինչեւ Գազեր։

1 Եւ Իսրայէլի բոլոր ցեղերը եկան Քեբրոն Դաւիթի մօտ եւ ասեցին թէ Ահա մենք քո ոսկորը եւ քո մարմինն ենք։

2 Դեռ սորանից առաջ երբոր Սաւուղը մեզ վերայ թագաւոր էր, դու էիր Իսրայէլի դուրս հանողը եւ ներս բերողը. Եւ Տէրը քեզ ասեց. Դու հովուես իմ ժողովուրդ Իսրայէլին, եւ դու լինես իշխան Իսրայէլի վերայ։

3 Եւ Իսրայէլի բոլոր ծերերը եկան թագաւորի մօտը Քեբրոն, եւ Դաւիթ թագաւորը նորանց հետ դաշինք դրաւ Քեբրոնում Տիրոջ առաջին, եւ նորանք Դաւիթին թագաւոր օծեցին Իսրայէլի վերայ։

4 Դաւիթը երեսուն տարեկան էր՝ երբոր թագաւոր եղաւ եւ թագաւորութիւն արաւ քառասուն տարի։

5 Քեբրոնումը Յուդայի վերայ թագաւորութիւն արաւ եօթը տարի եւ վեց ամիս, եւ Երուսաղէմումը թագաւորութիւն արաւ բոլոր իսրայէլի եւ Յուդայի վերայ երեսունեւերեք տարի։

6 Եւ թագաւորը իր մարդիկներովը գնաց Երուսաղէմ՝ այն երկրում բնակող Յեբուսացիների վերայ. Եւ Դաւիթի հետ խօսեցին ասելով թէ Այս տեղ չես մտնիլ, այլ հէնց կոյրերն ու կաղերը քեզ կհեռացնեն. Կարծելով թէ Դաւիթը չի կարենալ այնտեղ մտնել։

7 Բայց դաւիթն առաւ Սիօնի բերդը, (որ է Դաւիթի քաղաքը։)

8 Եւ Դաւիթն այն օրն ասեց. Ով որ յեբուսացիներին զարկէ եւ ջրանցքին հասնէ եւ Դաւիթին ատելի եղող կաղերին ու կոյրերին էլ - նորա համար ասում են՝

9 Կոյրն ու կաղը տունը չմտնէ։ Եւ Դաւիթը բնակուեց այն բերդում եւ նորան Դաւիթի քաղաք անուանեց. Եւ Դաւիթը նորա շուրջը շինեց Մելօնից դէպի ներս։

6

10 Եւ Դաւիթը չուզեց Տիրոջ տապանակը տանել իր մօտ Դաւիթի քաղաքը. Եւ Դաւիթը ծռեց նորան տարաւ Գէթացի Աբդեդօմի տունը։

11 Եւ Տիրոջ տապանակը մնաց երեք ամիս Գէթացի Աբդեդօմի տանը, եւ Տէրը օրհնեց Աբդեդօմին եւ նորա բոլոր տունը։

12 Եւ Դաւիթ թագաւորին պատմեցին ասելով. Տէրը օրհնեց Աբդեդօմի տունը եւ նորա ամեն ունեցածը Աստուծոյ տապանակի համար։ Եւ Դաւիթը գնաց եւ վեր առաւ Աստուծոյ տապանակը Աբդեդօմի տանիցն ուրախութեամբ Դաւիթի քաղաքը։

13 Եւ երբոր Տիրոջ տապանակը վեր առնողները վեց քայլ առաջ գնացին, նա արջառ ու պարարտ զուարակ զոհեց։

14 Եւ Դաւիթը Տիրոջ առաջին պարում էր բոլոր ուժովը. Եւ Դաւիթը քթանի եփուդ էր հագել։

15 Եւ Դաւիթը եւ Իսրայէլի բոլոր տունը տանում էին Տիրոջ տապանակը ուրախութեամբ եւ փողերի ձայներով։

16 Եւ երբոր Տիրոջ տապանակը եկաւ Դաւիթի քաղաքը, Սաւուղի աղջիկը՝ Մեղքողը պատուհանիցը նայելով՝ տեսաւ որ Դաւիթ թագաւորը Տիրոջ առաջին կաքաւում եւ պարում էր, եւ նորան անարգեց իր սրտումն։

17 Եւ Տիրոջ տապանակը բերին, եւ նորան իր տեղը դրին այն վրանի մէջ՝ որ Դաւիթը նորա համար կանգնեցրել էր. Եւ Դաւիթը Տիրոջ առաջին ողջակէզներ եւ խաղաղութեան զոհեր մատուցրեց։

18 Եւ Դաւիթը երբոր ողջակէզներն եւ խաղաղութեան զոհերը մատուցանելը վերջացրեց, օրհնեց ժողովրդին զօրաց Տիրոջ անունովը։

19 Եւ Իսրայէլի բոլոր բազմութեանը՝ մարդից մինչեւ կինը, բոլոր ժողովրդին ամէն մէկին՝ մէկ նկանակ, միկտոր միս եւ մի կարկանդակ բաշխեց. Եւ բոլոր ժողովուրդն ամեն մէկն իր տունը գնաց։

20 Եւ Դաւիթը ետ դառաւ իր տունը օրհնելու համար. Եւ Սաւուղի աղջիկը դուրս եկաւ Դաւիթին դիմաւորելու, եւ ասեց. Իսրայէլի թագաւորը այսօր ի՜նչ փառաւոր էր, որ այսօր իր ծառաների աղախինների առաջին ինքզինքը մերկացրեց, ինչպէս որ դարտակ մարդկանցից մէկն իրան մերկացնում է։

21 Եւ Դաւիթը Մեղքողին ասեց. Այն Տիրոջ առաջին, որ ինձ քո հօրից եւ նորա բոլոր տանիցն աւելի ընտրեց, եւ ինձ Տիրոջ ժողովրդի իսրայէլի վերայ իշխան դրաւ, այո, ես այն Տիրոջ առաջին խաղացի։

22 Եւ դեռ սորանից աւելի ինձ անարգ երեւեցնելով՝ իմ աչքերի առաջին նուաստ պիտի լինեմ. Իսկ այն քո ասուած աղախինների առաջին պիտի փառաւորուեմ։

23 Եւ Սաւուղի աղջիկ մեղքողը մինչեւ իր մահուան օրը զաւակ չծնեց։

1 Եւ Դաւիթը դարձեալ ժողովեց Իսրայէլի բոլոր ընտիրները՝ երեսուն հազար հոգի։

2 Եւ վեր կացաւ գնաց Դաւիթը եւ իր հետ եղող բոլոր ժողովուրդը Յուդայի Բաաղիցը, որ այնտեղից Աստուծոյ տապանակը վեր բերէ, որի վերայ կոչուած է քերովբէից վերայ նստող Զօրաց Տիրոջ անունը։

3 Եւ դրին Աստուծոյ տապանակը մէկ նոր սայլի վերայ, եւ նորան վեր առան Աբինադաբի տանիցը, որ այն բլրի վերայ էր. Եւ Աբինադաբի որդիքը Ոզան ու Աքիովը քշում էին այն նոր սայլը։

4 Եւ վեր առան նորան Աստուծոյ տապանակի հետ Աբինադաբի տանիցը, որ բլրի վերայ էր. Եւ Աքիովը գնում էր տապանակի առաջից։

5 Եւ Դաւիթը եւ Իսրայէլի բոլոր տունը խաղում էին Տիրոջ առաջին ամեն տեսակ մայր փայտերով, քնարներով, տաւիղներով, թմբուկներով, դափերով եւ ծնծղաներով։

6 Եւ երբոր եկան Նաքոնի կալը, Ոզան ձեռքը մեկնեց Աստուծոյ տապանակին եւ բռնեց նորան. Որովհետեւ եզները ծռել էին նորան։

7 Եւ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց Ոզայի դէմ, եւ Աստուած զարկեց նորան այնտեղ այս յանցանքի համար. Եւ նա մեռաւ նոյն տեղը Աստուծոյ տապանակի մօտ։

8 Եւ Դաւիթը տրտմեց, որ Տէրը հարուածով հարուածեց Ոզային, եւ այնտեղի անունը մինչեւ այս օրը Փարէզ-ողա է ասվում։

9 Եւ Դաւիթը վախեցաւ այն օրը Տէրիցը, եւ ասեց. Տիրոջ տապանակը ի՞նչպէս մտնէ ինձ մօտ։

7

10 Եւ իմ ժողովուրդ Իսրայէլի համար էլ մէկ տեղ որոշեցի եւ նորան տնկեցի. Եւ նա իր տեղը բնակվում է, եւ այլ եւս պիտի չշարժուի, եւ անիրաւութեան որդիքը առաջուայ պէս այլ եւս պիտի չնեղեն նորան,

11 Ինչպէս որ եղաւ իմ ժողովուրդ Իսրայէլի վերայ դատաւորներ դրած օրից ի վեր. Եւ քեզ պիտի հանգստացնեմ քո ամեն թշնամիներիցը։ Եւ Տէրը քեզ իմացնում է որ Տէրն է քեզ համար տուն շինելու։

12 Երբոր քո օրերը լրանան եւ դու քո հայրերի հետ ննջես, քեզանից յետոյ քո երանքիցը դուրս եկող զաւակիդ պիտի բարձրացնեմ, եւ նորա թագաւորութիւնը հաստատեմ։

13 Նա է իմ անունի համար տուն շինելու, եւ ես նորա թագաւորութեան աթոռը կհաստատեմ յաւիտեան։

14 Ես նորան հայր կլինեմ, եւ նա ինձ որդի կլինի. Եթէ նա անիրաւութիւն անէ, ես նորան կպատժեմ մարդկանց գաւազանովը եւ մարդկանց որդիների հարուածներովը։

15 Բայց իմ ողորմութիւնը նորանից չի հեռանալ, ինչպէս որ Սաւուղից հեռացրի, որին քշեցի քո առաջիցը։

16 Եւ քո տունը եւ քո թագաւորութիւնը քո առաջին յաւիտեան ապահով է, քո աթոռը հաստատ պիտի մնայ մինչեւ յաւիտեան։

17 Եւ Նաթանն այս բոլոր խօսքերը եւ այս բոլոր տեսիլքը մի ըստ միոջէ ասեց Դաւիթին։

18 Եւ Դաւիթ թագաւորը գնաց Տիրոջ առաջին նստեց, եւ ասեց. Ով Տէր Եհովայ, ես ո՞վ եմ. Եւ ո՞վ է իմ տունը, որ ինձ մինչեւ այստեղ բերիր։

19 Սակայն այս էլ դեռ քո աչքերին պզտիկ երեւեցաւ, ով Տէր Եհովայ, եւ քո ծառայի տան վերայով հեռաւոր ժամանակի համար էլ խօսեցիր, եւ մարդի եղանակն ա՞յս է, ով Տէր Եհովայ։

20 Եւ դաւիթն էլ քեզ ի՞նչ ասէ. Որովհետեւ դու, ով Տէր Եհովայ, քո ծառային ճանաչում ես։

21 Այս բոլոր մեծ բաները քո խօսքի համար՝ եւ քո սրտի պէս արիր, որ ծառայիդ իմացնես։

22 Սորա համար մեծ երեւեցար, ով Տէր Աստուած. Որովհետեւ քեզ պէս մէկը չկայ, եւ քեզանից ջոկ Աստուած չկայ՝ մեր ականջներովը բոլոր մեր լսածների համեմատ։

23 Եւ ո՞ր ազգն է երկրիս վերայ քո մէկ հատ ժողովրդի՝ Իսրայէլի պէս, որի համար նոյն ինքն Աստուած եկաւ նորան փրկելու որ իր համար ժողովուրդ անէ, եւ իր համար անուն աշխատէ եւ (ձեզ համար) քո երկրի մէջ այս մեծ ու սոսկալի բաները անէ, քեզ համար Եգիպտոսից ազատուած ժողովրդիդ առաջից ազգեր եւ նորանց աստուածները քշելով։

24 Եւ քո ժողովուրդ Իսրայէլին յաւիտեան քեզ ժողովուրդ հաստատեցիր, եւ դու, ով Տէր, նորանց Աստուած եղար։

25 Եւ հիմա, ով Տէր Աստուած, այս խօսքը, որ ասել ես քո ծառայի համար եւ նորա տան համար, յաւիտեան հաստատիր, եւ ասածիդ պէս արա։

26 Եւ քո անունը յաւիտեան մեծ ճանաչուի, եւ ասեն թէ Զօրաց Տէրը Աստուած է Իսրայէլի վերայ. Եւ քո ծառայ Դաւիթի տունը քո առաջին հաստատ մնայ։

27 Որովհետեւ դու, ով Զօրաց Տէր՝ Աստուած Իսրայէլի, քո ծառայի ականջներին յայտնեցիր եւ ասեցիր. Քեզ համար տուն պիտի շինեմ. Սորա համար քո ծառան իրանում սիրտ առաւ որ այս աղօթքը քեզ անէ։

28 Եւ հիմա, ով Տէր Եհովայ, այն Աստուածը դու ես, եւ քո խօսքերը ճշմարիտ են, եւ քո ծառային խոստացար այս բարիքը։

29 Ուստի հիմա կամք արա քո ծառայի տունը օրհնելու, որ յաւիտեան քո առաջին լինի. Որովհետեւ, ով Տէր Եհովայ, դու ասեցիր եւ քո օրհնութեամբը ծառայիդ տունը յաւիտեան օրհնեալ լինի։

1 Եւ երբոր թագաւորը իր տանը նստեց, եւ Տէրը նորան իր շուրջը եղող ամեն թշնամիներիցը հանգստացրեց,

2 Թագաւորը Նաթան մարգարէին ասեց. Ահա ես բնակվում եմ եղեւնափայտի տան մէջ, բայց Աստուծոյ տապանակը վրանի մէջ է բնակվում։

3 Եւ Նաթանն ասեց թագաւորին. Ամեն ինչ որ սրտիդ մէջ կայ, գնա արա, որովհետեւ Տէրը քեզ հետ է։

4 Եւ նոյն գիշերը եղաւ Տիրոջ խօսքը նաթանին ասելով.

5 Գնա, իմ ծառայ Դաւիթին ասիր. Տէրը այսպէս է ասում. Դո՞ւ պիտի ինձ համար բնակուելու տուն շինես։

6 Որովհետեւ Իսրայէլի որդիքը Եգիպտոսիցը հանած օրիցս մինչեւ այս օրը տանը մէջ չբնակուեցայ, այլ վրաններով ու խորաններով էի ման գալիս.

7 Որչափ տեղ որ ման եկայ Իսրայէլի որդկանց հետ, մի՞թէ մէկ բան խօսեցի Իսրայէլի ցեղերի մէկի հետ, որոնց հրաման եմ տուել իմ ժողովուրդ Իսրայէլին հովուելու, եւ ասեցի՞ թէ Ի՞նչու համար ինձ եղեւնափայտի տուն չշինեցիք։

8 Եւ հիմա իմ ծառայ Դաւիթին այսպէս ասես. Զօրաց Տէրը այսպէս է ասում. Ես քեզ առայ փարախիցը՝ ոչխարների ետեւիցը, որ իմ իսրայէլ ժողովրդի վերայ առաջնորդ լինես.

9 Եւ քեզ հետ էի ուր որ գնում էիր, եւ քո առաջիցը բոլոր թշնամիներիդ կոտոևեցի, եւ երկրիս վերայ եղող մեծերի անունի պէս քո անունը մեծացրի։

8

10 եւ նորան շնորհաւորէ, ըստ որում Ադրազարի դէմ պատերազմ էր արել եւ նորան զարկել էր. (որովհետեւ Ադրազարը Թովուի հետ պատերազմներ ունէր։) Եւ Յովրամի ձեռքին արծաթի անօթներ, ոսկի անօթներ եւ պղնձի անօթներ կային։

11 Դաւիթ թագաւորը նորանք էլ Տիրոջը նուիրեց, միւս նուիրած արծաթի ու ոսկիի հետ բոլոր իր յաղթած ազգերից՝ Ասորիներից,

12 Մովաբից, Ամմոնի որդիներից, Փղշտացիներից, Ամաղէկից, եւ Սուբայի թագաւորի Ռուբի որդիի Ադրազարի աւարիցը։

13 Եւ երբոր Դաւիթն Աղի ձորումը տասնեւութը հազար Ասորիներին կոտորեց եւ ետ դառաւ, մեծ անուն հանեց։

14 Եւ Եդովմի մէջ բերդապահ զօրքեր դրաւ, բոլոր Եդովմի մէջ բերդապահ զօրքեր դրաւ, եւ բոլոր Եդովմացիները Դաւիթին ծառայ եղան, եւ Տէրը յաջողութիւն էր տալիս Դաւիթին ուր որ էլ նա գնում էր։

15 Եւ Դաւիթը բոլոր Իսրայէլի վերայ թագաւորութիւն արաւ. Եւ Դաւիթն իր բոլոր ժողովրդին իրաւունք եւ արդարութիւն էր անում։

16 Եւ Շարուհեայի որդի Յովաբը զօրքերի վերայ էր. Եւ Աքիղուդի որդի Յովսափատը յիշատակաց դպիր էր.

17 Եւ Աքիտովբի որդի Սադովկն ու Աբիաթարի որդի Աքիմելէքը քահանաներ էին, եւ Սարայիան ատենադպիր էր.

18 Եւ Յովիաթարի որդի Բանեան Քերեթիների ու Փելեթիների վերայ էր. Եւ Դաւիթի որդիքը նախարարներ էին։

1 Եւ նորանից յետոյ եղաւ որ Դաւիթը Փղշտացիներին զարկեց եւ նուաճեց նորանց. Եւ Դաւիթն առաւ Փղշտացիների ձեռքից Մեթեկամման.

2 Նաեւ զարկեց Մովաբին եւ չափեց նորանց լարով գետինը պառկեցնելով նորանց, եւ երկու լարով չափեց մեռցնելու եւ մէկ ամբողջ լարով ապրեցնելու. Եւ Մովաբացիները Դաւիթին հարկատու ծառաներ եղան։

3 Եւ Դաւիթը զարկեց Սուբայի թագաւոր Ռուբի որդի Ադրազարին, երբոր գնում էր Եփրատ գետի վերայ իր իշխանութիւնը հաստատելու։

4 Եւ Դաւիթը նորանից հազար եօթը հարիւր ձիաւոր եւ քսան հազար հետեւակ զօրք բռնեց, եւ Դաւիթը բոլոր կառքերի ձիերին ջլատեց, եւ նորանցից միայն հարիւր կառքի ձի պահեց։

5 Եւ Դամասկոսի Ասորիներն եկան Սուբայի թագաւոր Ադրազարին օգնութիւն անելու, եւ Դաւիթն Ասորիներից քսանեւերկու հազար մարդ զարկեց։

6 Եւ Դաւիթը Դամասկոսի Ասորիների մէջ բերդապահ զօրքեր դրաւ. Եւ Ասորիները Դաւիթին հարկատու ծառայ եղան. Եւ ուր որ Դաւիթը գնում էր՝ Տէրը նորան յաջողութիւն էր տալիս։

7 Եւ Դաւիթն Ադրազարի ծառաների ոսկի վահաններն առաւ եւ Երուսաղէմ բերաւ նորանց։

8 Եւ Դաւիթ թագաւորը Ադրազարի քաղաքներից Բեթահից եւ Բերոթայից խիստ շատ պղինձ առաւ։

9 Եւ երբոր Եմաթի թագաւորը՝ Թովուն լսեց, որ Դաւիթն Ադրազարի բոլոր զօրքերին ջարդեց, Թովուն իր որդի Յովրամին Դաւիթ թագաւորի մօտ ուղարկեց, որ նորան բարեւէ

9

10 Եւ դու ու քո որդիքը եւ ծառաներդ նորա համար երկիրը գործեցէք, եւ պտուղն իր մօտ բերես, որ քո տիրոջ որդին ուտելու հաց ունենայ. Եւ քո տիրոջ որդի Մեմփիբոսթէն պիտի միշտ իմ սեղանի վերայ հաց ուտէ։ Եւ Սիբան տասնեւհինգ որդի եւ քսան ծառայ ունէր։

11 Եւ Սիբան ասեց թագաւորին. Իմ թագաւոր տէրս քո ծառային ինչ որ հրամայեց, ծառադ այնպէս պիտի անէ։ Բայց Մեմփիբոսթէն, ասեց Դաւիթը, թագաւորի որդկանց մէկի պէս իմ սեղանի վերայ հաց պիտի ուտէ։

12 Եւ Մեմփիբոսթէն մի պզտիկ տղայ ունէր, եւ նորա անունը Միքա էր. Եւ Սիբայի տան բոլոր բնակողները Մեմփիբոսթէի ծառաներն էին։

13 Եւ Մեմփիթոսթէն բնակվում էր Երուսաղէմումը. Որովհետեւ միշտ թագաւորի սեղանի վերայ հաց էր ուտում, եւ նա իր երկու ոտքերովը կաղ էր։

1 Եւ Դաւիթն ասեց. Արդեօք Սաւուղի տանիցը մնացած մարդ կա՞յ, որ նորան բարերարութիւն անեմ Յովնաթանի սիրոյն համար։

2 Եւ Սաւուղի տանիցը Սիբա անունով մի ծառայ կար, եւ նորան կանչեցին Դաւիթի մօտ, եւ թագաւորը նորան ասեց. Սիբան դո՞ւ ես. Եւ նա ասեց. Ծառադ եմ։

3 Եւ թագաւորն ասեց. Սաւուղի տանիցը մնացած մարդ չկա՞յ, որ նորան Աստուծոյ ողորմութիւնն անեմ։ Եւ Սիբան ասեց թագաւորին. Յովնաթանիցը ոտքերը կաղ մի որդի կայ տակաւին։

4 Եւ թագաւորը նորան ասեց. Նա ո՞ւր է։ Եւ Սիբան ասեց թագաւորին. Ահա նա Լադաբարումը Ամիէլի որդի Մաքիրի տանն է։

5 Եւ Դաւիթ թագաւորը մարդ ուղարկեց, եւ նորան Լադաբարից Ամիէլի որդի Մաքիրի տանիցն առաւ։

6 Եւ Սաւուղի որդի Յովնաթանի որդի Մեմփիբոսթէն Դաւիթի մօտ եկաւ եւ երեսի վերայ ընկաւ ու խոնարհութիւն արաւ։ Եւ Դաւիթն ասեց. Ով Մեմփիբոսթէ. Եւ նա ասեց. Ահա ծառադ։

7 Եւ Դաւիթը նորան ասեց. Մի վախենար, որովհետեւ քո հօր Յովնաթանի սիրոյն համար քեզ անպատճառ բարերարութիւն պիտի անեմ, եւ քո հօր Սաւուղի բոլոր արտերը քեզ վերայ պիտի դարձնեմ, եւ դու պիտի միշտ իմ սեղանի վերայ հաց ուտես։

8 Եւ նա խոնարհութիւն արաւ եւ ասեց. Ծառադ ո՞վ է որ ինձ պէս մի մեռած շան վերայ նայեցիր։

9 Իսկ թագաւորը Սաւուղի ծառայ Սիբային կանչեց, եւ նորան ասեց. Սաւուղի եւ նորա տան բոլոր ստացուածքը քո տիրոջ որդիին տուի։

10

1 Եւ նորանից յետոյ եղաւ որ Ամմոնի որդկանց թագաւորը մեռաւ. Եւ նորա որդի Անոնը նորա տեղ թագաւոր եղաւ։

2 Եւ Դաւիթն ասեց. Նաասի որդի Անոնին մարդասիրութիւն անեմ. Ինչպէս որ նորա հայրը ինձ մարդասիրութիւն արաւ. Եւ Դաւիթն իր ծառաներին նորա մօտ ուղարկեց, որ նորան իր հօր մասին մխիթարեն. Եւ Դաւիթի ծառաները գնացին Ամմոնի որդկանց երկիրը։

3 Եւ Ամմոնի որդկանց իշխաններն իրանց տէր Անոնին ասեցին. Մի՞թէ Դաւիթը քո հօրը քո առաջին մեծարելու համար քեզ մօտ մխիթարիչներ ուղարկեց. Չէ՞ որ Դաւիթն իր ծառաներին քեզ մօտ ուղարկեց, որ քաղաքը աչքից անցնեն եւ լրտեսեն որ նորան կործանէ։

4 Եւ Անոնը Դաւիթի ծառաներին առաւ եւ նորանց մօրուքի կէսը ածիլել տուաւ, եւ նորանց հանդերձների էլ կէսը մինչեւ նստելու տեղը կտրել տուաւ, եւ ետ ուղարկեց նորանց։

5 Եւ այս բանը Դաւիթին պատմեցին, և նա նորանց դիմաւորելու մարդ ուղարկեց, որովհետեւ այն մարդիկը շատ անարգուել էին, եւ թագաւորն ասեց. Նստեցէք Երիքովումը մինչեւ որ ձեր մօրուքը աճի, եւ յետոյ դարձէք։

6 Եւ երբոր Ամմոնի որդիքը տեսան, որ Դաւիթի հետ իրանց բանը վատ է, Ամմոնի որդիքը մարդ ուղարկեցին եւ Բեթրոոբի Ասորիներից եւ Սուբայի Ասորիներից քսան հազար հետեւակ, եւ Մաաքայի թագաւորից հազար մարդ, եւ Իստովբից տասնեւերկու հազար մարդ վարձքով բռնեցին։

7 Եւ երբոր Դաւիթն այս լսեց, Յովաբին եւ բոլոր զօրաւոր զօրքերին ուղարկեց։

8 Եւ Ամմոնի որդիքը դուրս եկան, եւ քաղաքի դռան առաջին կարգաւ պատերազմի շարուեցան, բայց Սուբայի եւ Րոոբի Ասորիները եւ Իստովբն ու Մաաքան դաշտի մէջ ջոկ կանգնել էին։

9 Եւ Յովաբը տեսաւ որ պատերազմը առաջիցն ու ետեւիցն իր վերայ է հասնում, Իսրայէլի բոլոր ընտրուած մարդկանցից ընտրեց, եւ Ասորիների դէմ պատերազմի շարեց.

10 Եւ մնացած զօրքը յանձնեց իր եղբայր Աբեսսային, որ Ամմոնի որդկանց դիմացը շարէ.

11 Եւ ասեց. Եթէ Ասորիները ինձ յաղթելու լինեն, ինձ օգնութեան հասնես. Եւ եթէ Ամմոնի որդիքը քեզ յաղթելու լինեն, ես քեզ օգնութեան կհասնեմ։

12 Քաջասիրտ եղիր եւ քաջանանք մեր ժողովրդի համար եւ մեր Աստուծոյ քաղաքների համար, եւ Տէրն իր աչքի հաճոյ երեւեցածը թող անէ։

13 Եւ Յովաբն իր հետ եղող զօրքովը Ասորիներին մօտեցաւ, որ նորանց դէմ պատերազմ անէ, եւ նորանք նորա առաջիցը փախան։

14 Եւ Ամմոնի որդիքը Ասորիների փախչելը տեսնելով՝ նորանք էլ Աբեսսայի առաջիցը փախան եւ մտան քաղաքը։ Եւ Յովաբն Ամմոնի որդիներից ետ դառաւ եւ եկաւ Երուսաղէմ։

15 Երբոր Ասորիները տեսան, որ իրանք Իսրայէլի առաջին կոտրուեցան՝ ժողովուեցան մէկտեղ։

16 Եւ Ադրազարը մարդ ուղարկեց, եւ Գետի այն կողմին եղող Ասորիներին ոտք հանեց, եւ եկան Էլամ. Եւ նորանց առաջից՝ Ադրազարի զօրագլուխը Սովբակ։

17 Եւ երբոր Դաւիթին պատմեցին, նա բոլոր Իսրայէլին ժողովելով՝ Յորդանանիցն անցաւ եւ Էլամ հասաւ. Եւ Ասորիները Դաւիթի դէմ գունդերով շարուեցան եւ նորա հետ պատերազմ արին։

18 Եւ Ասորիները փախան Իսրայէլի առաջից. Եւ Դաւիթն Ասորիներից եօթը հարիւր կառք եւ քառասուն հազար ձիաւոր կոտորեց, եւ նորանց զօրագլուխ՝ Սովբակին զարկեց, որ այնտեղ մեռաւ։

19 Եւ Ադրազարին հպատակ եղող բոլոր թագաւորները երբոր տեսան որ Իսրայէլի առաջին յաղթուեցան, Իսրայէլի հետ հաշտութիւն արին, եւ նորան ծառայ եղան. Եւ Ասորիները վախենում էին միւս անգամ Ամմոնի որդկանցը օգնելու։

11

1 Եւ եղաւ հետեւեալ տարին, որ թագաւորները պատերազմի դուրս գալու ժամանակին, Դաւիթը Յովաբին եւ նորա հետ իր ծառաներին եւ բոլոր Իսրայէլին ուղարկեց, որոնք Ամմոնացիներին կոտորեցին, եւ Ռաբբան պաշարեցին. Բայց Դաւիթը մնացել էր Երուսաղէմ։

2 Եւ մէկ օր իրիկուայ դէմ Դաւիթն իր անկողինիցը դուրս գալով պալատի տանիքի վերայ ման էր գալիս, եւ տանիքի վերայից մէկ կին տեսաւ, որ լուացվում էր, եւ այն կինը շատ գեղեցիկ էր տեսքով։

3 Եւ Դաւիթը մարդ ուղարկեց եւ հարցուփորձ արաւ այն կնկայ համար. Եւ ասեցին. Ահա դա Բերսաբէն է Էլիամի աղջիկը՝ Քետացի Ուրիայի կինը։

4 Եւ Դաւիթը պատգամաւորներ ուղարկեց եւ առաւ նորան, եւ նա եկաւ նորա մօտ. Եւ Դաւիթը պառկեց նորա հետ. Եւ նա նոր էր մաքրուած իր անմաքրութիւնիցը. Եւ նա ետ դառաւ իր տունը։

5 Եւ կինը յղացաւ, եւ մարդ ուղարկեց եւ իմացրեց Դաւիթին ասելով. Ես յղի եմ։

6 Եւ Դաւիթը մարդ ուղարկեց Յովաբին, թէ Քետացի Ուրիային ինձ մօտ ուղարկիր։ Եւ Յովաբը Ուրիային Դաւիթի մօտ ուղարկեց։

7 Եւ Ուրիան եկաւ նորա մօտ. Եւ Դաւիթը հարցրեց Յովաբի ողջութիւնը, եւ զօրքի ողջութիւնը եւ պատերազմի վիճակը։

8 Եւ Դաւիթն ասեց Ուրիային. Իջիր տունդ եւ ոտքերդ լուայ։ Եւ երբոր Ուրիան թագաւորի պալատիցը դուրս գնաց, նորա ետեւից էլ թագաւորի պարգեւ գնաց։

9 Բայց Ուրիան թագաւորի պալատի դռանը քնեց իր տիրոջ բոլոր ծառաների հետ, եւ չիջաւ իր տունը։

10 Եւ պատմեցին Դաւիթին ասելով թէ Ուրիան չէ իջել իր տունը. Եւ Դաւիթն ասեց Ուրիային. Չէ՞ որ ճանապարհից ես եկել դու. Ի՞նչու համար չես իջել քո տունը։

11 Եւ Ուրիան ասեց Դաւիթին. Տապանակը եւ Իսրայէլը եւ Յուդան վրաններում են բնակվում, եւ իմ տէրը Յովաբը, եւ իմ տիրոջ ծառաները դաշտի երեսին են բանակ տուել, եւ ես գնամ իմ տո՞ւնը՝ ուտելու եւ խմելու եւ կնկանս հետ պառկելու. Քո կեանքը եւ քո հոգիի կեանքը վկայ է, որ այս բանը ես չեմ անիլ։

12 Եւ Դաւիթն ասեց Ուրիային. Այսօր էլ այստեղ մնա, եւ էգուց քեզ կճանապարհեմ։ Եւ Ուրիան մնաց Երուսաղէմ այն օրը։

13 Եւ Դաւիթը կանչեց նորան եւ նա կերաւ նորա առաջին խմեց. Եւ Դաւիթն արբեցրեց նորան. Եւ նա իրիկունը դուրս եկաւ որ իր անկողինումը քնէ իր տիրոջ ծառաների հետ, եւ չիջաւ իր տունը։

14 Եւ առաւօտը եղաւ, որ Դաւիթը մի նամակ գրեց Յովաբին եւ ուղարկեց Ուրիայի ձեռքով։

15 Եւ նամակի մէջ գրեց ասելով. Ուրիային դրէք սաստիկ պատերազմի դիմացը, եւ դուք ետ քաշուեցէք նորա ետեւից, որ նա զարկուի եւ մեռնէ։

16 Եւ եղաւ երբոր Յովաբը քաղաքը պաշարել էր, Ուրիային դրաւ այնտեղը ուր գիտէր որ զօրաւոր մարդիկ կային։

17 Եւ այն քաղաքի մարդիկը դուրս եկան եւ Յովաբի հետ պատերազմեցին. Եւ ընկան զօրքիցը՝ Դաւիթի ծառաներիցը. Եւ Քետացի Ուրիան էլ մեռաւ։

18 Եւ Յովաբը մարդ ուղարկեց եւ պատմեց Դաւիթին պատերազմի բոլոր բաները։

19 Եւ պատուիրեց պատգամաւորին ասելով. Հէնց որ պատերազմի բոլոր բաները թագաւորին պատմես վերջացնես,

20 Իցէ թէ թագաւորի բարկութիւնը բարձրանայ, եւ քեզ ասէ՝ Ի՞նչու մօտեցաք քաղաքին պատերազմելու. Չգիտէի՞ք որ պարսպի վերայից նետ կգցեն։

21 Ո՞վ մեռցրեց Յերոբեսէթի որդի Աբիմելէքին. Չէ՞ որ մի կին նորա վերայ պարսպի վերայից մի երկանաքարի կտոր գցեց, եւ նա մեռաւ Թէբէսում. Ի՞նչու մօտեցաք պարսպին.

22 Դու էլ ասես. Քո ծառայ Քետացի Ուրիան էլ է մեռել։ Եւ պատգամաւորը գնաց եւ պատմեց Դաւիթին այն ամենը, որի համար Յովաբը նորան ուղարկել էր։

23 Եւ պատգամաւորն ասեց Դաւիթին թէ Երբոր այն մարդիկը ուժովացան մեզ վերայ եւ դաշտը դուրս եկան մեզ դէմ, մենք նորանց հալածեցինք մինչեւ քաղաքի դուռը.

24 Եւ աղեղնաւորները նետեր գցեցին քո ծառաների վերայ պարսպի վերայից, եւ մեռան թագաւորի ծառաներիցը, եւ քո ծառայ Քետացի Ուրիան էլ է մեռել։

25 Եւ թագաւորն ասեց պատգամաւորին. Այսպէս ասես Յովաբին. Այդ բանը քո աչքին չար չերեւայ. Որովհետեւ սուրը այսպէս եւ այնպէս կուտէ. Սաստկացրու պատերազմը քաղաքի դէմ եւ քանդիր նորան. Իսկ դու քաջալերիր նորան։

26 Եւ Ուրիայի կինը լսեց, որ նորա այրը Ուրիան մեռել է, եւ իր մարդի վերայ սուգ արաւ։

27 Եւ երբոր սուգն անցաւ, Դաւիթը մարդ ուղարկեց եւ նորան ընդունեց իր տունը. Եւ նա նորան կին եղաւ, եւ նորա համար որդի ծնեց. Բայց այս բանը, որ Դաւիթն արաւ, չար երեւեցաւ Տիրոջ աչքին։

12

1 Եւ Տէրը Նաթանին ուղարկեց Դաւիթի մօտ. Եւ նա եկաւ նորա մօտ եւ ասեց նորան. Երկու մարդ կար մի քաղաքում, մէկը հարուստ եւ միւսը աղքատ։

2 Հարուստը խիստ շատ հօտեր եւ արջառներ ունէր։

3 Իսկ աղքատը բնաւ ոչինչ չունէր բացի մի էգ գառնուկից, որ ծախու էր առել եւ սնուցանում էր. Նա մեծացաւ նորա հետ եւ նորա որդկանց հետ մէկտեղ. Նորա պատառիցն ուտում էր, եւ նորա բաժակիցը խմում, եւ նորա ծոցումը քնում էր եւ նորա համար աղջկան պէս էր։

4 Եւ այն հարուստ մարդին մի անցաւոր եկաւ, բայց նա խնայեց իր հօտերիցը եւ արջառներիցն առնելու, որ իր մօտ եկած ճանապարհորդի համար կերակուր պատրաստէր, եւ առաւ այն աղքատ մարդի գառնը եւ կերակուր պատրաստեց իր մօտ եկած մարդի համար։

5 Եւ Դաւիթը շատ բարկացաւ այն մարդի վերայ եւ ասեց Նաթանին. Կենդանի է Տէրը որ այդ բանն անող մարդը մահի որդի է.

6 Եւ այն գառնը պէտք է չորեքպատիկ հատուցանէ, որովհետեւ նա արել է այդ բանը, եւ որովհետեւ գութ չունեցաւ։

7 Եւ Նաթանն ասեց Դաւիթին. Այն մարդը դու ես. Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ես քեզ թագաւոր օծեցի Իսրայէլի վերայ, եւ ես քեզ ազատեցի Սաւուղի ձեռքիցը.

8 Եւ քեզ տուի քո տիրոջ տունը եւ քո ծոցը դրի քո տիրոջ կանայքը, եւ քեզ տուի Իսրայէլի եւ Յուդայի տունը. Եւ եթէ քիչ էր, այն ժամանակ այս էլ այն էլ կաւելացնէի։

9 Ի՞նչու համար Տիրոջ խօսքն անարգեցիր՝ նորա աչքին այդ չարութիւնը անելով. Քետացի Ուրիային սրով մեռցրիր եւ նորա կինը քեզ համար կին առար. Բայց նորան սպանեցիր Ամմոնի որդկանց սրովը։

10 Եւ ահա սուրը քո տանիցը չի հեռանալ մինչեւ յաւիտեան, փոխանակ որ անարգեցիր ինձ եւ Քետացի Ուրիայի կինը առար որ քեզ համար կին լինի։

11 Այսպէս է ասում Տէրը. Ահա ես քեզ վերայ չարիք եմ յարուցանելու քո տանից, եւ առնելու եմ քո կանայքը քո աչքի առաջին եւ պիտի տամ քո ընկերին, եւ նա պիտի պառկէ քո կանանց հետ այս արեգակի աչքի առաջին։

12 Որովհետեւ դու ծածուկ արիր, բայց ես այս բանը պիտի անեմ բոլոր Իսրայէլի առաջին եւ արեգակի առաջին։

13 Եւ Դաւիթն ասեց Նաթանին. Մեղանչել եմ Տիրոջ դէմ։ Եւ Նաթանն ասեց Դաւիթին. Տէրն էլ ներեց քո մեղքը. Չես մեռնիլ։

14 Միայն որովհետեւ Տիրոջ թշնամիներին այս բանով առիթ տուիր հայհոյութիւն անելու, ապա այն որդին էլ որ պիտի ծնուի քեզ համար պէտք է մեռնէ։

15 Եւ նաթանը գնաց իր տունը։ Եւ Տէրը զարկեց այն մանուկին որ Ուրիայի կինը ծնեց Դաւիթի համար, եւ նա հիւանդացաւ։

16 Եւ Դաւիթն աղաչեց Աստուծոյ այն երեխայի համար. Եւ Դաւիթը ծոմ պահեց, եւ գնաց գիշերը անց կացրեց գետնի վերայ պառկած։

17 Եւ նորա տան ծերերը գնացին մօտը, որ նորան կանգնեցնեն գետնիցը, բայց նա չուզեց եւ նորանց հետ հաց չկերաւ։

18 Եւ եօթներորդ օրը եղաւ որ երեխան մեռաւ. Եւ Դաւիթի ծառաները վախենում էին նորան իմացնելու թէ երեխան մեռել է, որովհետեւ ասում էին թէ Ահա քանի որ երեխան կենդանի էր, մենք նորան ասեցինք, բայց նա մեր ձայնը չլսեց, եւ ի՞նչպէս ասենք նորան՝ երեխան մեռել է, որ մի վատ բան կանէ։

19 Եւ Դաւիթը տեսաւ որ իր ծառաները շշնչում են իրար հետ, եւ Դաւիթը հասկացաւ որ երեխան մեռել է. Եւ Դաւիթն ասեց իր ծառաներին. Արդեօք մեռե՞լ է երեխան. Եւ նորանք ասեցին. Մեռել է։

20 Եւ Դաւիթը վեր կացաւ գետնիցը եւ լուացուեցաւ եւ օծուեցաւ եւ իր հանդերձները փոխեց եւ գնաց Տիրոջ տունը եւ երկրպագութիւն արաւ. Եւ գնաց իր տունը, եւ ուզեց, եւ նորա առաջին հաց դրին, եւ նա կերաւ։

21 Եւ նորա ծառաներն ասեցին նորան. Այս ի՞նչ բան է որ արիր. Քանի որ երեխան կենդանի էր՝ ծոմ էիր պահում եւ լաց էիր լինում. Բայց երբոր մեռաւ երեխան, վեր կացար եւ հաց կերար։

22 Եւ նա ասեց. Քանի որ երեխան կենդանի էր. Ծոմ էի պահում եւ լաց էի լինում, որովհետեւ ասում էի. Ո՛վ գիտէ գուցէ Տէրը կգթայ ինձ եւ երեխան կապրի։

23 Բայց հիմա որ մեռել է, ես էլ ի՞նչու համար ծոմ պահեմ. Կարո՞ղ եմ նորան կրկին ետ դարձնել. Ես ինքս եմ նորա մօտ գնալու, բայց նա ինձ մօտ ետ չի դառնալ։

24 Եւ Դաւիթը մխիթարեց իր Բերսաբէ կնկան, եւ մտաւ նորա մօտ եւ պառկեց նորա հետ, եւ նա մի որդի ծնեց եւ նորա անունը դրաւ Սողոմոն. Եւ Տէրը սիրեց նորան։

25 Եւ Նաթան մարգարէի ձեռքովը հրաման ուղարկեց, եւ նորա անունը Յեդիդեա դրաւ Տիրոջ համար։

26 Եւ Յովաբը պատերազմ էր անում Ռաբբայում Ամմոնի որդկանց հետ, եւ առաւ թագաւորանիստ քաղաքը։

27 Եւ Յովաբը պատգամաւորներ ուղարկեց Դաւիթին եւ ասեց. Ռաբբայի հետ պատերազմ եմ արել եւ ջրերի քաղաքն էլ առել եմ։

28 Եւ հիմա ժողովրդի մնացորդը հաւաքիր, եւ բանակ տուր քաղաքի դէմ եւ առ նորան, որպէս զի ես չառնեմ քաղաքը եւ իմ անունը յիշուի նորա վերայ։

29 Եւ Դաւիթը հաւաքեց բոլոր ժողովրդին եւ գնաց Ռաբբայ, եւ պատերազմեց նորա հետ եւ առաւ նորան։

30 Եւ նորանց թագաւորի թագն առաւ նորա գլխիցը, որի ծանրութիւնը մի տաղանդ ոսկի էր եւ պատուական ակունք, եւ Դաւիթի գլխին դրուեցաւ. Եւ խիստ շատ աւար առաւ այն քաղաքից։

31 Եւ նորանում եղած ժողովրդին դուրս հանեց եւ դրաւ սղոցի եւ երկաթի կամնասայլերի եւ երկաթի տապարների տակ եւ նորանց աղիւսի փուռով անցկացրեց։ Եւ այսպէս արաւ Ամմոնի որդկանց բոլոր քաղաքներին։ Եւ Դաւիթն ու բոլոր ժողովուրդն ետ դառան Երուսաղէմ։

13

1 Եւ սորանից յետոյ եղաւ որ Դաւիթի որդի Աբիսողոմը մի գեղեցիկ քոյր ունէր՝ անունը Թամար. Եւ Դաւիթի որդի Ամնոնը սիրեց նորան։

2 Եւ Ամնոնը նեղվում էր մինչեւ որ հիւանդացաւ իր քոյր Թամարի պատճառով. Որովհետեւ նա կոյս էր. Եւ դժուար էր երեւում Ամնոնի աչքերին նորան մի բան անել։

3 Բայց Ամնոնը մի ընկեր ունէր, եւ նորա անունը Յովնադաբ էր՝ Դաւիթի եղբայր Սամաայի որդի. Եւ Յովնադաբը մի շատ խելօք մարդ էր։

4 Եւ նորան ասեց. Ի՞նչու ես դու այդպէս օրէցօր մաշվում, ով թագաւորի որդի. Մի՞թէ ինձ չես յայտնիլ։ Եւ Ամնոնն ասեց նորան. Ես սիրում եմ եղբայր Աբիսողոմի քոյր Թամարին։

5 Եւ Յովնադաբն ասեց նորան. Պառկիր քո անկողինումը եւ քեզ հիւանդ ձեւացրու, եւ երբոր հայրդ գայ քեզ տեսնելու, դու ասիր նորան. Թող իմ քոյր Թամարը գայ եւ ինձ հաց ուտեցնէ, եւ իմ աչքի առաջին պատրաստէ կերակուրը, որպէս զի տեսնեմ եւ ուտեմ նորա ձեռքիցը։

6 Եւ Ամնոնը պառկեց եւ իրան հիւանդ ձեւացրեց. Եւ թագաւորը եկաւ նորան տեսնելու. Եւ Ամնոնն ասեց թագաւորին. Թող իմ քոյր Թամարը գայ եւ իմ աչքի առաջին երկու բլիթ շինէ, եւ ես ուտեմ նորա ձեռքիցը։

7 Եւ Դաւիթը տունը մարդ ուղարկեց Թամարին ասելով. Գնա քո եղբայր Ամնոնի տունը եւ շինիր նորա համար կերակուրը։

8 Եւ Թամարը գնաց իր եղբայր Ամնոնի տունը որ պառկել էր, եւ վեր առաւ խմորը եւ թրեց եւ բլիթներ շինեց նորա աչքի առաջին, եւ եփեց բլիթները։

9 Եւ առաւ տապակը եւ թափեց նորա առաջին բայց նա չուզեց ուտել. Եւ Ամնոնն ասեց. Իմ մօտիցն ամեն մարդ դուրս հանեցէք. Եւ ամեն մարդ դուրս եկաւ նորա մօտիցը։

10 Եւ Ամնոնն ասեց Թամարին. Կերակուրը բեր սենեակը, որ քո ձեռքիցն ուտեմ. Եւ Թամարն առաւ իր շինած բլիթները եւ տարաւ սենեակը իր եղբայր Ամնոնի մօտ։

11 Եւ մօտեցրեց նորան որ ուտէ. Բայց նա բռնեց նորան եւ ասեց նորան. Եկ պառկիր ինձ հետ, քոյրս։

12 Եւ նա ասեց նորան. Ոչ, եղբայրս, ինձ մի բռնաբարիր. Որովհետեւ Իսրայէլի մէջ այսպէս չեն անիլ. Այդ անզգամութիւնը մի անիր։

13 Եւ ես ուր տանեմ իմ նախատինքը, եւ դու էլ Իսրայէլի մէջ անզգամների մէկի պէս կլինես. Եւ հիմա դու խօսիր թագաւորի հետ, եւ նա ինձ չի արգելիլ քեզանից։

14 Բայց նա չուզեց նորա ձայնին լսել եւ բռնեց նորան եւ բռնաբարեց նորան եւ պառկեց նորա հետ։

15 Յետոյ Ամնոնը նորան ատեց շատ մեծ ատելութեամբ, այնպէս որ աւելի մեծ էր ատելութիւնը որով ատում էր նորան այն սէրիցը, որով առաջ սիրում էր նորան։ Եւ Ամնոնն ասեց նորան. Վեր կաց գնա։

16 Եւ Թամարն ասեց նորան. Մի լինիր պատճառ այս աւելի մեծ չարութեանը քան թէ այն միւսը որ արիր ինձ՝ դուրս անելով ինձ. Բայց նա չուզեց նորան լսել։

17 Եւ նա իր սպասաւոր երիտասարդին կանչեց եւ ասեց. Դուրս արա սորան իմ մօտիցը, եւ կողպիր դուռը նորա ետեւիցը։

18 Եւ Թամարի վերայ թեւքերով պատմուճան կար. Որովհետեւ թագաւորի կոյս աղջիկները այսպիսի պատմուճաններ էին հագնում։ Եւ նորա սպասաւորը նորան դուրս արաւ եւ դուռը կողպեց ետեւիցը։

19 Եւ Թամարը մոխիր առաւ իր գլխին ածեց եւ թեւքերով պատմուճանը որ իր վերայ էր, պատառեց եւ իր ձեռքը իր գլխին դրած գնում էր եւ լաց լինում։

20 Եւ նորա եղբայր Աբիսողոմն ասեց նորան. Արդե՞օք քո եղբայր Ամնոնը քեզ հետ եղաւ. Հիմա, քոյրս, լուռ կաց. Քո եղբայրն է նա. Այս բանը սրտիդ հոգս մի շինիր։ Եւ Թամարը նստեց անմխիթար իր եղբայր Աբիսողոմի տանը։

21 Եւ Դաւիթ թագաւորը լսեց այս բոլոր բաները եւ շատ բարկացաւ։

22 Եւ Աբիսողոմը չէր խօսում Ամնոնի հետ ոչ վատ եւ ոչ լաւ. Որովհետեւ Աբիսողոմն ատում էր Ամնոնին նորա համար որ իր քոյր Թամարին բռնաբարել էր։

23 Եւ երկու տարի անցնելուց յետոյ եղաւ որ Աբիսողոմի ոչխարների ասրակտուրն էր Եփրեմի մօտ Բաաղհասորումը. Եւ Աբիսողոմը կանչեց թագաւորի բոլոր որդիներին։

24 Եւ Աբիսողոմը եկաւ թագաւորի մօտ եւ ասեց. Ահա քո ծառան ասրակտուր ունի. Խնդրեմ՝ որ թագաւորը եւ իր ծառաները ծառայիդ հետ գնան։

25 Եւ թագաւորն ասեց Աբիսողոմին. Ոչ, որդիս, չգնանք ամենքս եւ չծանրանանք քեզ վերայ. Եւ նա ստիպեց նորան, բայց նա չուզեց գնալ եւ օրհնեց նորան։

26 Եւ Աբիսողոմն ասեց. Եթէ ոչ, թող գոնէ իմ եղբայր Ամնոնը գայ մեզ հետ. Եւ թագաւորն ասեց նորան. Ի՞նչու համար նա գնայ քեզ հետ։

27 Բայց Աբիսողոմն ստիպեց նորան, եւ Դաւիթն ուղարկեց նորա հետ Ամնոնին եւ թագաւորի բոլոր որդիներին։

28 Եւ Աբիսողոմը հրամայեց իր երիտասարդներին ասելով. Մտիկ արէք երբոր Ամնոնի սիրտը գինիով զուարթանայ եւ ես ձեզ ասեմ՝ զարկէք Ամնոնին, մեռցրէք նորան, մի վախենաք, չէ՞ որ ես եմ ձեզ հրամայում. Զօրացէք եւ քաջասիրտ եղէք։

29 Եւ Աբիսողոմի երիտասարդներն արին Ամնոնին ինչպէս որ Աբիսողոմը հրամայել էր, եւ թագաւորի որդիքը վեր կացան հեծան ամեն մարդ իր ջորին եւ փախան։

30 Եւ նորանք տակաւին ճանապարհին էին, որ լուր եկաւ Դաւիթին ասելով թէ Աբիսողոմը զարկեց թագաւորի բոլոր որդիներին, եւ նորանցից մէկն էլ չէ մնացել։

31 Եւ թագաւորը վեր կացաւ եւ իր հանդերձները պատառեց եւ գետինը պառկեց, եւ նորա բոլոր ծառաները կանգնել էին՝ հանդերձները պատառած։

32 Եւ Դաւիթի եղբայր Սամաայի որդին Յովնադաբը պատասխանեց ասելով. Իմ տէրը չասէ թէ բոլոր երիտասարդներին՝ թագաւորի որդիներին սպանեցին. Որովհետեւ միայն Ամնոնն է մեռել. Նորա համար որ սա Աբիսողոմի բերանովը որոշուած էր այն օրից որ նա բռնաբարեց նորա քոյր Թամարին։

33 Եւ հիմա թող իմ տէր թագաւորը հոգս չանէ այս բանի համար ասելով թէ Թագաւորի բոլոր որդիքը մեռան. Որովհետեւ միայն Ամնոնն է մեռել։

34 Եւ Աբիսողոմը փախաւ։ Եւ երբոր դէտ երիտասարդը իր աչքերը բարձրացրեց ե մտիկ տուաւ, ահա շատ ժողովուրդ էր գալիս ետեւի ճանապարհովը սաի կողքովը։

35 Եւ Յովնադաբն ասեց թագաւորին. Ահա գալիս են թագաւորի որդիքը. Ինչպէս որ քո ծառայի խօսքն էր, այնպէս եղաւ։

36 Եւ եղաւ հէնց որ նա խօսքը վերջացրեց, ահա եկան թագաւորի որդիքը եւ բարձրացրին իրանց ձայները եւ լաց եղան, եւ թագաւորն էլ եւ նորա բոլոր ծառաները շատ մեծ լացով լաց եղան։

37 Եւ Աբիսողոմը փախաւ եւ գնաց Գեսուրի թագաւոր Ամիհուդի որդի Թոլմիի մօտ. Եւ Դաւիթը սուգ արաւ իր որդիի մասին ամեն օր։

38 Բայց Աբիսողոմը փախաւ եւ գնաց Գեսուր, եւ այնտեղ երեք տարի մնաց։

39 Եւ Դաւիթ թագաւորը փափաքում էր դուրս գնալ Աբիսողոմի մօտ. Որովհետեւ մխիթարուել էր մեռնող Ամնոնի վերայ։

14

1 Եւ Շարուհեան Յովաբն իմացաւ որ թագաւորի սիրտը Աբիսողոմի վերայ էր։

2 Եւ Յովաբը մարդ ուղարկեց Թեկուէ եւ այնտեղից մի խելօք կին առաւ եւ ասեց նորան. Խնդրեմ՝ քեզ սգաւոր ձեւացրու եւ սուգի հանդերձ հագիր, իւղով մի օծուիր, եւ եղիր մի այնպիսի կին որ շատ օրերից ի վեր սգաւոր է մեռելի համար։

3 Եւ գնա թագաւորի մօտ եւ նորա հետ այս կերպ խօսքեր խօսիր. Եւ Յովաբը խօսքերը նորա բերանը դրաւ։

4 Եւ Թեկուացի կինը խօսեց թագաւորի հետ եւ ընկաւ իր երեսի վերայ գետինը եւ երկրպագեց եւ ասեց. Օգնիր, արքայ։

5 Եւ թագաւորն ասեց նորան. Ի՞նչ ունես. Եւ նա ասեց. Ո՜հ, ես մի որբեւայրի կին եմ, եւ իմ այրը մեռել է։

6 Եւ քո աղախինը երկու որդի ունէր. Եւ երկուսը կռիւ արին դաշտումը, եւ նորանց մէջ հաշտեցնող չկար, եւ մէկը զարկեց միւսին եւ մեռցրեց նորան։

7 Եւ ահա բոլոր ազգատոհմը վեր է կացել քո աղախնի վերայ եւ ասում են՝ տուր այն իր եղբօրը զարկողին որ սպանենք նորան իր եղբօր անձի տեղ, որ նա սպանել է, եւ ժառանգն էլ կորցնենք, եւ հանգցնում են իմ այն կայծն էլ, որ մնացել է ինձ համար, չթողելով իմ մարդի համար ոչ անուն եւ ոչ մնացորդ երկրի երեսին։

8 Եւ թագաւորն ասեց կնկան. Գնա քո տունը եւ ես կպատուիրեմ քո մասին։

9 Եւ Թեկուացի կինն ասեց թագաւորին. Ինձ վերայ, ով տէր թագաւոր, լինի յանցանքը՝ իմ եւ իմ հօր տան վերայ, եւ թագաւորն ու նորա աթոռը անպարտ լինի։

10 Եւ թագաւորն ասեց. Եթէ քեզ հետ խօսող լինի, նորան ինձ մօտ բեր, եւ այլ եւս քեզ չի դպչիլ։

11 Եւ կինն ասեց. Թող թագաւորը յիշէ քո Տէր Աստուծուն, որ չշատանան արիւնի վրէժխնդիրները ապականելու համար եւ իմ որդին չմեռցնեն։ Եւ նա ասեց. Կենդանի է Տէրը որ քո որդիի մազիցը գետինը չի ընկնիլ։

12 Եւ կինն ասեց. Թող աղախինդ մի խօսք խօսէ իմ տէր թագաւորի հետ. Եւ նա ասեց. Խօսիր։

13 Եւ կինն ասեց. Ապա ի՞նչու համար ես այսպիսի բան մտածում Աստուծոյ ժողովրդի վերայ. Եւ թագաւորն այս բանը խօսելուց յանցաւորի նման է լինում, քանի որ թագաւորն իր աքսորածը ետ չդարձնէ։

14 Որովհետեւ մենք անշուշտ պիտի մեռնենք, եւ գետինը թափուած ջրի նման ենք որ չի ժողովուիլ. Եւ Աստուած հոգի չէ առնում, այլ խորհուրդներ է խորհում որ աքսորուածն իրանից աքսորուած չմնայ։

15 Եւ հիմա եկայ այս խօսքն իմ տէր թագաւորի հետ խօսելու. Որովհետեւ ժողովուրդն ինձ վախեցնում է. Եւ աղախինդ ասեց. Խօսեմ թագաւորի հետ, գուցէ թագաւորն անէ իր աղախնի խօսքը։

16 Որովհետեւ թագաւորը լսելու է, որ իր աղախնին ազատէ այն մարդի ձեռքից որ ուզում է կորցնել ինձ, եւ իմ որդիին մէկտեղ Աստուծոյ ժառանգութիւնիցը։

17 Եւ քո աղախինն ասեց. Թող իմ տէր թագաւորի խօսքը մխիթարութիւն լինի. Որովհետեւ իմ տէր թագաւորը Աստուծոյ հրեշտակի պէս է՝ որ հասկանայ լաւը եւ չարը. Եւ քո Տէր Աստուածը քեզ հետ լինի։

18 Եւ թագաւորը պատասխանեց եւ ասեց այն կնկան. Ինձանից մի բան մի թաքցնիր, որ ես քեզանից հարցնում եմ. Եւ կինն ասեց. Թող իմ տէր թագաւորն ասէ։

19 Եւ թագաւորն ասեց. Յովաբի ձեռքը քեզ հե՞տ է այս բոլոր բաներումը։ Եւ կինը պատասխանեց եւ ասեց. Կենդանի է քո անձը, ով տէր իմ թագաւոր, որ ոչ ոք չի խոտորիլ աջ կամ ձախ իմ տէր թագաւորի բոլոր ասածիցը. Որովհետեւ ծառադ Յովաբն ինքն է ինձ պատուիրել, եւ նա է դրել այս բոլոր խօսքերը քո աղախնի բերանը։

20 Բանի կերպարանքը դարձնելու նպատակաւ արաւ ծառադ Յովաբն այս բանը, եւ իմ տէրն իմաստուն է Աստուծոյ հրեշտակի իմաստութեան պէս, որ երկրիս վերայի բոլորն իմանայ։

21 Եւ թագաւորն ասեց Յովաբին. Ահա այս բանը արի. Ուրեմն գնա ետ դարձրու Աբիսողոմ պատանիին։

22 Եւ Յովաբն ընկաւ իր երեսի վերայ գետինը եւ երկրպագեց եւ օրհնեց թագաւորին, եւ Յովաբն ասեց. Այսօր իմացաւ քո ծառան որ շնորհք եմ գտել քո աչքի առաջին, ով տէր իմ արքայ, որ թագաւորն իր ծառայի խօսքը կատարեց։

23 Եւ Յովաբը վեր կացաւ գնաց Գեսուր եւ Աբիսողոմին բերաւ Երուսաղէմ։

24 Եւ թագաւորն ասեց. Թող նա դառնայ իր տունը եւ իմ երեսը չտեսնէ. Եւ Աբիսողոմը դարձաւ իր տունը եւ թագաւորի երեսը չտեսաւ։

25 Եւ Աբիսողոմի պէս գեղեցիկ մարդ չկար բոլոր Իսրայէլի մէջ. Որին շատ գովում էին, ոտքի թաթիցը մինչեւ գագաթը նորանում արատ չկար։

26 Եւ նա իր գլուխը խուզելիս (եւ լինում էր որ ժամանակից ժամանակ մազերը խուզում էր, որովհետեւ ծանր էր լինում նորա համար եւ նա խուզում էր), եւ նորա գլխի մազի ծանրութիւնը երկու հարիւր սիկղ էր թագաւորական կշիռքով։

27 Եւ Աբիսողոմի համար ծնուեցան երեք որդի եւ մէկ աղջիկ՝ անունը Թամար, որ տեսքով գեղեցիկ կին էր։

28 Եւ Աբիսողոմը մնաց Երուսաղէմ ամբողջ երկու տարի եւ թագաւորի երեսը չտեսաւ։

29 Եւ Աբիսողոմը մարդ ուղարկեց Յովաբին, որ նորան ուղարկէ թագաւորի մօտ, բայց նա չուզեց նորա մօտ գնալ. Եւ նա երկրորդ անգամ եւս ուղարկեց, եւ նա չուզեց գալ։

30 Եւ ասեց իր ծառաներին. Տեսէք Յովաբի արտը որ իմ ձեռքին է. Եւ նա այնտեղ գարի ունի. Գնացէք կրակով այրեցէք այն. Եւ Աբիսողոմի ծառաներն արտը կրակով այրեցին։

31 Եւ վեր կացաւ Յովաբը ու գնաց Աբիսողոմի մօտ՝ տունը, եւ ասեց նորան. Ի՞նչու համար են քո ծառաները իմ արտը կրակով այրել։

32 Եւ Աբիսողոմն ասեց Յովաբին. Ահա քեզ մօտ մարդ ուղարկեցի ասելով, Այստեղ եկ որ քեզ թագաւորի մօտ ուղարկեմ որ ասես թէ Ես ի՞նչու համար Գեսուրից եկայ. Ինձ համար լաւ կլինէր որդեռ այնտեղ լինէի. Եւ արդ թող թագաւորի երեսը տեսնեմ, եւ եթէ ինձ վերայ յանցանք կայ, այն ժամանակ ինձ մեռցրու։

33 Եւ Յովաբը գնաց թագաւորի մօտ եւ նորան պատմեց, եւ նա կանչեց Աբիսողոմին եւ նա եկաւ թագաւորի մօտ, եւ երկրպագեց նորան մինչեւ գետինը թագաւորի առաջին. Եւ թագաւորը համբուրեց Աբիսողոմին։

15

1 Եւ եղաւ սորանից յետոյ որ Աբիսողոմն իր համար կառքեր եւ ձիեր եւ յիսուն մարդ սուրհանդակ շինեց։

2 Եւ Աբիսողոմը կանուխ վեր էր կենում ու կանգնում դռան ճանապարհի մօտ, եւ ամեն մարդ որ դատ էր ունենում որ գայ թագաւորի մօտ դատաստանի՝ Աբիսողոմը նորան կանչում էր իր մօտ եւ ասում. Դու ո՞ր քաղաքից ես, եւ նա ասում էր. Իսրայէլի ցեղերի մէկիցն է ծառադ։

3 Եւ Աբիսողոմը նորան ասում էր. Տես քո ճանապարհները լաւ եւ ուղիղ են, բայց դու լսող չունես թագաւորի կողմից։

4 Եւ Աբիսողոմն ասում էր. Երանի՜ թէ ինձ դատաւոր դնէին այս երկրումը, եւ ինձ մօտ գար ամեն ով վէճ եւ դատ ունենար, եւ ես կարդարացնէի նորան։

5 Եւ երբոր մի մարդ նորան մօտենում էր նորան երկրպագելու, նա իր ձեռքը մեկնում էր եւ նորան բռնում եւ համբուրում նորան։

6 Եւ Աբիսողոմն այսպէս էր անում բոլոր իսրայէլին, որ դատուելու համար գալիս էին թագաւորի մօտ. Եւ Աբիսողոմը գողացաւ Իսրայէլի մարդկանց սիրտերը։

7 Եւ քառասուն տարի անցնելուց յետոյ եղաւ որ Աբիսողոմն ասեց թագաւորին. Թող գնամ իմ ուխտերը կատարեմ Քեբրոնում որ արել եմ Տիրոջը համար։

8 Որովհետեւ ծառադ ուխտ եմ արել, երբոր ես բնակվում էի Ասորիների Գեսուրումն ասելով. Եթէ Տէրն ինձ Երուսաղէմ դարձնէ, ես Տիրոջն եմ ծառայելու։

9 Եւ թագաւորն ասեց նորան. Գնա խաղաղութեամբ. Եւ նա վեր կացաւ ու գնաց Քեբրոն։

10 Եւ Աբիսողոմը լրտեսներ ուղարկեց Իսրայէլի բոլոր ցեղերին ասելով. Երբոր փողի ձայնը լսէք, ասեցէք՝ Աբիսողոմը թագաւոր եղաւ Քեբրոնում։

11 Եւ Աբիսողոմի հետ երկու հարիւր մարդ գնաց Երուսաղէմից հրաւիրուած. Եւ նորանք գնացին միամտութեամբ, եւ ոչինչ չգիտէին։

12 Եւ Աբիսողոմը զոհերը զոհելիս՝ մարդ ուղարկեց Դաւիթի խորհրդակից Գեղոնացի Աքիտոփելին ու բերաւ նորան քաղաք՝ Գեղոնիցը։ Եւ դաւաճանութիւնը զօրացաւ. Եւ ժողովուրդը գնալով շատանում էր Աբիսողոմի հետ։

13 Եւ մէկ լրաբեր եկաւ Դաւիթի մօտ ասելով. Իսրայէլի մարդկանց սիրտը Աբիսողոմի հետ է։

14 Եւ Դաւիթն ասեց իր բոլոր ծառաներին, որ իր հետ Երուսաղէմումն էին. Վեր կացէք եւ փախչենք. Որովհետեւ մեզ համար ազատութիւն չի լինիլ Աբիսողոմի երեսից. Շտապեցէք գնալու, մի գուցէ նա շուտով մեզ հասնէ եւ մեզ վերայ չարիք բերէ եւ քաղաքը զարկէ սուրի բերանով։

15 Եւ թագաւորի ծառաներն ասեցին թագաւորին. Ամեն ինչ որ մեր տէր թագաւորը բարեհաճէ, ահա մենք քո ծառաները։

16 Եւ դուրս ելաւ թագաւորը եւ նորա բոլոր տունը նորա ետեւից. Եւ թագաւորը տասը հարճ կին թողեց տունը պահելու համար։

17 Եւ թագաւորը դուրս եկաւ եւ բոլոր ժողովուրդը նորա ետեւից եւ կանգնեցին Բեթհամերհագում։

18 Եւ նորա կողմին անց էին կենում նորա բոլոր ծառաները, բոլոր Քերեթիները եւ բոլոր Փելեթիները, եւ բոլոր Գէթացիները՝ վեց հարիւր մարդ որ եկել էին նորա ետեւից գէթիցը անցնում էին թագաւորի առաջով։

19 Եւ թագաւորն ասեց Գէթացի Եթթիին. Ի՞նչու համար ես դու էլ գնում մեզ հետ. Ետ դարձիր եւ մնա թագաւորի մօտ. Որովհետեւ դու օտարական եւ պանդուխտ ես քո տեղումը։

20 Քո գալը երէկ էր, եւ այսօր քեզ խախտե՞մ մեզ հետ գնալու. Եւ ես թող գնամ՝ ուր որ գնում եմ. Դու ետ դարձիր եւ քո եղբայրներին էլ ետ դարձրու. Քեզ հետ լինի ողորմութիւն եւ ճշմարտութիւն։

21 Եւ Եթթին պատասխանեց թագաւորին եւ ասեց. Կենդանի է Տէրը եւ կենդանի է իմ տէր թագաւորը, որ այնտեղ ուր որ լինի իմ տէր թագաւորը թէ մահուան մէջ թէ կենդանութեան մէջ՝ ծառադ էլ պիտի այնտեղ լինի։

22 Եւ Դաւիթն ասեց Եթթիին. Եկ անցիր։ Եւ Գէթացի Եթթին անցաւ իր հետ եղող բոլոր մարդկանցով եւ բոլոր ընտանիքներովը։

23 Եւ բոլոր երկիրը լաց էր լինում մեծ ձայնով, եւ բոլոր ժողովուրդը անց էր կենում, եւ թագաւորը անց կացաւ Կեդրոն հեղեղատովը. Եւ բոլոր ժողովուրդը անց էր կենում ճանապարհի առաջովը անապատը։

24 Եւ ահա Սադովկն էլ եւ բոլոր Ղեւտացիները նորա հետ տանում էին Աստուծոյ ուխտի տապանակը. Եւ Աստուծոյ տապանակը կանգնեցրին. Եւ Աբիաթարը վեր գնաց մինչեւ որ բոլոր ժողովուրդը քաղաքիցը դուրս գալը վերջացրեց։

25 Եւ թագաւորն ասեց Սադովկին. Աստուծոյ տապանակը ետ դարձրու քաղաքը. Եթէ ես շնորհք եմ գտել Տիրոջ աչքի առաջին, նա ինձ ետ կդարձնէ եւ ինձ տեսնել կտայ իրան եւ իր բնակարանը։

26 Բայց եթէ նա այսպէս ասէ թէ Ես քեզ չեմ հաւանում, ահա ես, թող ինձ անէ ինչպէս որ հաճելի է իր աչքին։

27 Եւ թագաւորն ասեց Սադովկ քահանային. Ով տեսանող, ետ դարձիր քաղաքը խաղաղութեամբ եւ քո որդի աքիմաասը եւ Աբիաթարի որդի Յովնաթանը ձեր երկու որդիքը ձեզ հետ։

28 տեսէք ես անապատի դաշտերումը ուշանալու եմ, մինչեւ որ ձեզանից խօսք գայ որ ինձ իմացնէք։

29 Եւ Սադովկն ու Աբիաթարն Աստուծոյ տապանակը ետ դարձրին Երուսաղէմ եւ իրանք մնացին այնտեղ։

30 Եւ Դաւիթը վեր էր գնում Ձիթենեաց զառիվերովը, եւ վեր գնալով լաց էր լինում, եւ իր գլուխը ծածկած եւ ոտքերը բոբիկ էր գնում. Եւ նորա հետ եղող բոլոր ժողովուրդը՝ ամեն մարդ իր գլուխը ծածկել էր եւ վեր էին գնում լաց լինելով։

31 Եւ Դաւիթին պատմեցին ասելով. Աքիտոփէլը ապստամբների հետ Աբիսողոմի մօտ է։ Եւ Դաւիթն ասեց. Յիմարացրու Աքիտոփէլի խորհուրդը, աղաչում եմ, ով Տէր։

32 Եւ եղաւ երբոր Դաւիթն եկաւ մինչեւ բլուրի գլուխը, ուր նա երկրպագութիւն արաւ Աստուծոյ, ահա նորան դիմաւորեց Արաքացի Քուսին՝ իր պատմուճանը պատառած եւ հողը գլխին։

33 Եւ Դաւիթն ասեց նորան. Եթէ ինձ հետ գաս, ինձ վերայ բեռ կլինես։

34 Եւ եթէ ետ դառնաս քաղաքը եւ Աբիսողոմին ասես. Ես քեզ ծառայ դառնամ, ով թագաւոր. Ես առաջուց քո հօր ծառան էի, եւ հիմա էլ քո ծառան եմ. Այն ժամանակ դու կցրուես ինձ համար Աքիտոփէլի խորհուրդը։

35 Եւ ահա այնտեղ քեզ հետ կան Սադովկ եւ Աբիաթար քահանաները, եւ ամեն ինչ որ թագաւորի տանիցը լսես, իմացրու Սադովկ եւ Աբիաթար քահանաներին։

36 Ահա այնտեղ նորանց հետ են նորանց երկու որդիքը՝ Աքիմաաս Սադովկի եւ Յովնաթան Աբիաթարի որդին. Եւ ինձ մօտ ուղարկեցէք նորանց ձեռքովը ամեն ինչ բան որ լսէք։

37 Եւ Դաւիթի բարեկամ Քուսին եկաւ քաղաքը. Եւ Աբիսողոմն եկաւ Երուսաղէմ։

16

1 Եւ Դաւիթը բլուրի գլխից մի քիչ անցել էր, եւ ահա նորան դիմաւորեց Մեմփիբոսթէի ծառայ Սիբան երկու էշով, եւ նորանց վերայ բեռնած երկու հարիւր հաց, հարիւր ողկոյզ չամիչ, եւ հարիւր շարոց չոր թուզ եւ մի տիկ գինի։

2 Եւ թագաւորն ասեց Սիբային. Այս ի՞նչ ունես. Եւ Սիբան ասեց. Էշերը թագաւորի տան համար են որ հեծնեն, եւ հացն ու թուզը պատանիներին որ ուտեն, եւ գինին անապատումը նուաղածների համար է որ խմեն։

3 Եւ Դաւիթն ասեց. Ո՞ւր է քո տիրոջ որդին։ Եւ Սիբան ասեց թագաւորին. Ահա մնացել է Երուսաղէմումը. Որովհետեւ ասեց. Իսրայէլի տունը այսօր իմ հօր թագաւորութիւնը ինձ ետ կդարձնէ։

4 Եւ թագաւորն ասեց Սիբային. Ահա քեզ լինի ամեն ինչ որ Մեմփիբոսթէինն է. Եւ Սիբան ասեց. Շնորհակալ եմ, թող շնորհք գտնեմ քո աչքի առաջին, ով տէր իմ թագաւոր։

5 Եւ Դաւիթ թագաւորն եկաւ մինչեւ Բաւուրիմ, եւ ահա այնտեղից մի մարդ դուրս եկաւ՝ Սաւուղի ազգականներից՝ անունը Սեմէի՝ Գորայի որդին. Դուրս գալով անիծում էր։

6 Եւ քարեր էր գցում Դաւիթին եւ Դաւիթ թագաւորի բոլոր ծառաներին, եւ բոլոր ժողովուրդն ու բոլոր զօրաւորները նորա աջ եւ նորա ձախ կողմին էին։

7 Եւ Սեմէին այսպէս էր ասում իր անէծքումը. Դուրս եկ, դուրս եկ, ով արիւնահեղ մարդ, ով անօրէն մարդ։

8 Տէրը քեզ վերայ դարձրեց Սաւուղի տան բոլոր արիւնները, որի փոխարէն դու թագաւոր եղար. Եւ Տէրը թագաւորութիւնը տուաւ քո որդի Աբիսողոմի ձեռքը. Եւ ահա դու քո չարիքի մէջ ես. Որովհետեւ դու մի արիւնահեղ մարդ ես։

9 Եւ Շարուհեայի որդի Աբեսսան ասեց թագաւորին. Ի՞նչու համար է անիծում այս սատկած շունը իմ տէր թագաւորին. Թող անցնեմ ու գլուխը կտրեմ։

10 Եւ թագաւորն ասեց. Դուք ինձ հետ ի՞նչ բան ունէք, ով Շաչուհեայի որդիք. Թող անիծէ. Որովհետեւ Տէրն է ասել նորան՝ Անիծիր Դաւիթին. Եւ ո՞վ կասէ նորան. Ի՞նչու համար ես այսպէս անում։

11 Եւ Դաւիթն ասեց Աբեսսային ե իր բոլոր ծառաներին. Ահա իմ որդին որ իմ երանքիցն է դուրս եկել, որոնում է իմ անձը, ո՞ւր մնաց հիմա Բենիամինեանը. Թող տուէք նորան որ անիծէ. Որովհետեւ Տէրն է ասել նորան։

12 Գուցէ Տէրը նայէ իմ նեղութեանը եւ Տէրն ինձ բարիք հատուցանէ այսօր նորա անէծքի փոխարէն։

13 Եւ Դաւիթն ու իր մարդիկը գնացին ճանապարհովը. Բայց Սեմէին գնում էր սարի կողքովը նորա մօտից, գնում էր եւ անիծում, եւ քարեր էր գցում նորա մօտից եւ հող էր ցանում նորա վերայ։

14 Եւ եկաւ թագաւորը եւ նորա հետ եղող բոլոր ժողովուրդը յոգնած, եւ այնտեղ հանգստացան։

15 Եւ Աբիսողոմն ու բոլոր ժողովուրդը՝ ամեն իսրայէլացիներն եկան Երուսաղէմ, եւ Աքիտոփէլը նորանց հետ։

16 Եւ եղաւ որ երբ Արաքացի Քուսին՝ Դաւիթի բարեկամը եկաւ Աբիսողոմի մօտ, Քուսին ասեց Աբիսողոմին. Կեցցէ՜ արքայ, կեցցէ՜ արքայ։

17 Եւ Աբիսողոմն ասեց Քուսիին. Դա՞ է քո բարեկամի վերայ ունեցած սէրդ, ի՞նչու համար չես գնացել քո բարեկամի հետ։

18 Եւ Քուսին ասեց Աբիսողոմին. Ոչ, այլ որին որ հաւանէ Տէրը եւ այս ժողովուրդը եւ Իսրայէլի բոլոր մարդիկը, ես նորանը կլինեմ եւ նորա հետ կմնամ։

19 Եւ երկրորդ՝ ես ո՞ւմ պիտի ծառայեմ, չէ՞ որ նորա որդիին, ինչպէս որ ծառայել եմ քո հօր առաջին, այնպէս կլինեմ և քո առաջին։

20 Եւ Աբիսողոմն ասեց Աքիտոփէլին. Խորհուրդ տուէք թէ ինչ անենք։

21 Եւ Աքիտոփէլն ասեց Աբիսողոմին. Մտիր քո հօր հարճերի մօտ, որոնց նա թողեց տունը պահելու. Եւ բոլոր Իսրայէլը կլսէ որ քո հօրն ատելի ես, եւ բոլոր քեզ հետ եղողների ձեռքերը կուժովանան։

22 Եւ Աբիսողոմի համար վրան շինեցին կտուրի վերայ, եւ Աբիսողոմը մտաւ իր հօր հարճերի մօտ բոլոր Իսրայէլի աչքի առաջին։

23 Եւ Աքիտոփէլի խորհուրդը, որ այն օրերը նա տալիս էր, նման էր նորան որ մէկը Աստուծոյ խօսքը հարցնէր. Այսպէս էր Աքիտոփէլի ամեն խորհուրդը թէ Դաւիթի թէ Աբիսողոմի համար։

17

1 Եւ Աքիտոփէլն ասեց Աբիսողոմին. Թող տասնեւերկու հազար մարդ ընտրեմ եւ վեր կենամ այս գիշեր Դաւիթին հալածեմ։

2 Եւ ես կյարձակուեմ նորա վերայ քանի որ նա յոգնած եւ ձեռքերը թուլացած է, եւ նորան կվախեցնեմ, եւ նորա հետ եղող բոլոր ժողովուրդը կփախչէ, եւ կզարկեմ մինակ թագաւորին։

3 Իսկ բոլոր ժողովուրդը կդարձնեմ քեզ մօտ. Բոլորի դարձածին պէս է այն մարդը որին դու որոնում ես. Բոլոր ժողովուրդը հանդարտ կլինի։

4 Եւ այս խօսքը ուղիղ երեւեցաւ Աբիսողոմի աչքին եւ Իսրայէլի բոլոր ծերերի աչքին։

5 Եւ Աբիսողոմն ասեց. Արաքացի Քուսիին էլ կանչեցէք, որ լսենք թէ նորա բերանումն ինչ կայ։

6 Եւ Քուսին Աբիսողոմի մօտ եկաւ, եւ Աբիսողոմն ասեց նորան այսպէս թէ Այս բանի պէս է ասել Աքիտոփէլը. Նորա խօսքը անե՞նք թէ ոչ. Դու խօսիր։

7 Եւ Քուսին ասեց Աբիսողոմին. Աքիտոփէլի այս անգամ տուած խորհուրդը լաւ չէ.

8 Եւ Քուսին ասեց. Դու գիտես քո հօրը եւ նորա մարդկանցը որ զօրաւոր եւ դառնոգի են՝ դաշտումը ձագերը կորցրած արջի նման. Եւ քո հայրը պատերազմի մարդ է, եւ գիշերը չի մնալ ժողովրդի հետ։

9 Ահա նա հիմա թաք է կացել կամ փոսերի մէկում կամ մի ուրիշ տեղ. Եւ եթէ լինի որ սկզբում նորանցից ոմանք ընկնեն, այն ժամանակ լսողը որ լսեց՝ ասելու է թէ կոտորուել է Աբիսողոմի ետեւից գնացող ժողովուրդը։

10 Եւ ինքը քաջազունն էլ՝ որի սիրտը առիւծի սրտի պէս է, բոլորովին կթուլանայ. Որովհետեւ բոլոր Իսրայէլը գիտէ որ քո հայրը զօրաւոր է նորա հետ եղողներն էլ ուժով մարդիկ են։

11 Բայց ես խորհուրդ եմ տալիս. Ժողովիր քեզ վերայ Դանից մինչեւ Բերսաբէէ՝ ինչպէս որ ծովի եզերքի աւազը շատ է. Եւ դու էլ անձամբ նորանց մէջ գնաս։

12 Այն ժամանակ նորա վերայ կգնանք այն տեղերի մէկում, ուր որ կգտնուի, եւ բանակ կտանք նորա դէմ ինչպէս որ ցօղ իջնում է երկրի վերայ. Եւ նորանից եւ նորա հետ եղող բոլոր մարդկանցից մէկն էլ չի պրծնիլ։

13 Բայց եթէ նա մի քաղաքի մէջ հաւաքուելու լինի, այն ժամանակ բոլոր իսրայէլն այն քաղաքի վերայ չուաններ կտանի, եւ նորան քաշ կտանք մինչեւ հեղեղատը մինչեւ որ այնտեղ մի քարի կտոր էլ չգտնուի։

14 Եւ Աբիսողոմն եւ Իսրայէլի բոլոր մարդիկն ասեցին. Արաքացի Քուսիի խորհուրդը լաւ է քան թէ Աքիտոփէլի խորհուրդը։ Եւ Տէրը հրամայել էր, որ Աքիտոփէլի լաւ խորհուրդը ցրվուի, որպէս զի Տէրը Աբիսողոմի վերայ չարիք բերէ։

15 Եւ Քուսին ասեց Սադովկ եւ Աբիաթար քահանաներին թէ Այսպէս եւ այսպէս խորհուրդ տուաւ Աքիտոփէլն Աբիսողոմին եւ իսրայէլի ծերերին, եւ ես էլ այսպէս եւ այսպէս խորհուրդ տուի։

16 Եւ հիմա շուտով մարդ ուղարկեցէք եւ իմացրէք դաւիթին, ասելով թէ Գիշերը անապատի դաշտերումը մի մնար, այլ անցիր գնա, որ կորուստ չլինի թագաւորի եւ նորա հետ եղող բոլոր ժողովրդի համար։

17 Եւ Յովնաթանն ու Աքիմաասը կանգնել էին Ռովգելի աղբիւրի մօտ. Եւ աղախինը գնաց եւ նորանց պատմեց, նորանք էլ գնացին եւ դաւիթ թագաւորին պատմեցին. Որովհետեւ չէին կարողանում երեւալ որ քաղաքը մտնեն։

18 Եւ մի պատանի տեսաւ նորանց եւ պատմեց Աբիսողոմին. Եւ նորանք երկուսը շուտով գնացին մտան մի Բաւուրիմցի մարդի տուն. Եւ նա մի հոր ունէր իր գաւիթումը, եւ նորանք այնտեղ իջան։

19 Եւ կինը ծածկոցն առաւ հորի բերանին փռեց եւ նորա վերայ ձաւար տարածեց, որ մի բան չիմացուեցաւ։

20 Եւ Աբիսողոմի ծառաները գնացին այն կնկայ մօտ՝ նորա տունը եւ ասեցին. Ո՞ւր են Աքիմաասը եւ Յովնաթանը. Եւ կինն ասեց նորանց. Անց կացան ջրի առուակովը. Իսկ նորանք չգտան եւ ետ դառան Երուսաղէմ։

21 Եւ եղաւ երբոր նորանք գնացել էին, սորանք դուրս եկան հորիցը ու գնացին եւ պատմեցին Դաւիթ թագաւորին, եւ ասեցին Դաւիթին. Վեր կացէք շուտով ջրովն անց կացէք, որովհետեւ Աքիտոփէլն այսպէս է խորհուրդ տուել ձեր մասին։

22 Եւ վեր կացաւ Դաւիթը եւ իր հետ եղող բոլոր ժողովուրդը եւ անց կացաւ յորդանանովը. Եւ մինչեւ առաւօտեան լոյսը մէկը չմնաց որ Յորդանանովն անցած չլինէր։

23 Եւ Աքիտոփէլը տեսաւ որ իր խորհուրդը չկատարուեցաւ, էշը համետեց եւ վեր կացաւ ու գնաց իր տունը իր քաղաքը, եւ իր տան համար պատուէր տուաւ, ու իրան խեղդեց ու մեռաւ, եւ թաղուեցաւ իր հօր գերեզմանումը։

24 Իսկ Դաւիթը հասաւ Մանայիմ. Եւ Աբիսողոմն անցաւ Յորդանանովը ինքը եւ իսրայէլի ամեն մարդիկը նորա հետ։

25 Եւ Աբիսողոմն Ամեսայիին զօրքի վերայ դրաւ Յովաբի փոխանակ, բայց Ամեսային մի մարդի որդի էր որի անունն էր Յոթոր՝ Իսրայէլացի, որն որ առել էր Յովաբի մայր՝ Շարուհեայի քոյր Նաասի աղջիկ Աբիգեային։

26 Եւ Իսրայէլն ու Աբիսողոմը բանակ տուին Գաղաադի երկրումը։

27 Եւ եղաւ հէնց որ Դաւիթը հասաւ Մանայիմ, Նաասի որդի Սոբին Ամմոնի որդկանց Ռաբբայիցը եւ Ամիէլի որդի Մաքիրը Լադաբարիցը, եւ Գաղաադացի Բերզելին Ռովգելիմիցը

28 Անկողիններ, կոնքեր, բրուտի ամաններ, ցորեն, գարի, ալիւր եւ հեղի, եւ բակլայ, ոսպ եւ հեղի,

29 Եւ մեղր եւ կոդի եւ ոչխարներ եւ կովի պանիր բերին Դաւիթին եւ նորա հետ եղող ժողովրդին ուտելու. Որովհետեւ ասում էին. Ժողովուրդը անապատումը սոված, յոգնած եւ ծարաւ կլինի։

18

1 Եւ Դաւիթը հանդէս արաւ իր հետ եղող ժողովրդին եւ նորանց վերայ հազարապետներ եւ հարիւրապետներ դրաւ։

2 Եւ Դաւիթը զօրքի երրորդ մասն ուղարկեց Յովաբի ձեռքովը, մի երրորդը Յովաբի եղբայր Շարուհեայի որդի Աբեսսայի ձեռքովը, եւ մի երրորդը Գէթացի Եթթիի ձեռքովը. Եւ թագաւորն ասեց զօրքին. Ես էլ դուրս գամ ձեզ հետ։

3 Բայց զօրքն ասեց. Դու պիտի դուրս չգաս. Որովհետեւ եթէ մենք փախչելու լինենք, նորանք մեզ համար հոգս չեն անիլ, եւ եթէ մեր կէսն էլ մեռնելու լինի, նորանք մեզ համար հոգս չեն անիլ. Իսկ դու մեր տասը հազարի պէս ես. Արդ լաւ կլինի որ դու մեզ օգնես քաղաքիցը։

4 Եւ թագաւորն ասեց նորանց. Ինչ որ հաճելի է ձեր աչքին՝ ես կանեմ. Եւ թագաւորը մնաց քաղաքի դռան մօտ, իսկ բոլոր զօրքը դուրս ելաւ հարիւր հարիւր եւ հազար հազար։

5 Եւ թագաւորը պատուիրեց Յովաբին, Աբեսսային եւ Եթթիին ասելով. Խնայեցէք ինձ համար Աբիսողոմ պատանիին. Եւ բոլոր զօրքը լսեց որ թագաւորը զօրապետներին Աբիսողոմի մասին պատուէր էր տալիս։

6 Եւ ժողովուրդը դուրս եկաւ դաշտը Իսրայէլին դիմաւորելու. Եւ պատերազմ եղաւ Եփրեմի անտառումը։

7 Եւ այնտեղ կոտրուեցաւ Իսրայէլի զօրքը Դաւիթի ծառաների առաջին եւ այնտեղ շատ մեծ կոտորած եղաւ այն օրը՝ քսան հազար հոգի։

8 Եւ պատերազմը այնտեղ տարածուեցաւ բոլոր երկրի երեսին. Եւ անտառը այն օրը զօրքիցն աւելի մարդ փչացրեց քան թէ սուրը փչացրեց։

9 Եւ Աբիսողոմը Դաւիթի ծառաների դիմացը հանդիպեց. Եւ Աբիսողոմը ջորի էր հեծած. Եւ ջորին մի մեծ կաղնիի թաւ ոստերի տակը մտաւ, եւ նորա գլուխը փաթաթուեցաւ կաղնիին, ու ինքը կախ ընկաւ երկնքի ու երկրի մէջտեղը, եւ նորա տակի ջորին գնաց։

10 Եւ մի մարդ տեսել էր եւ ասեց յովաբին. Ահա ես տեսայ Աբիսողոմին կաղնիիցը կախուած։

11 Եւ Յովաբն ասեց այդ իրան պատմող մարդին. Հիմա որ տեսար, ապա ի՞նչու չզարկեցիր նորան այնտեղ գետինը գցեցիր. Եւ ես կտայի քեզ տասը սիկղ արծաթ եւ մի գօտի։

12 Իսկ այն մարդն ասեց Յովաբին. Եթէ ես իմ ձեռքին հազար սիկղ արծաթ կշռէի, իմ ձեռքը չէի մեկնիլ թագաւորի որդիի վերայ. Որովհետեւ մեր ականջներին պատուիրեց թագաւորը քեզ, Աբեսսային եւ Եթթիին ասելով. Խնայեցէք ինձ համար Աբիսողոմ պատանիին։

13 Եւ եթէ ես իմ անձի դէմ դաւաճանութիւն անէի, եւ թագաւորիցն էլ ոչ մի բան ծածուկ չի մնալ, այն ժամանակ դու էլ դէմ կկանգնէիր։

14 Եւ Յովաբն ասեց. Ես այսպէս չեմ սպասիլ քո առաջին, եւ իր ձեռքը երեք գեղարդ վեր առաւ եւ կոխեց Աբիսողոմի սիրտը, քանի որ նա տակաւին կենդանի էր կաղնիի մէջ։

15 Եւ Յովաբի զինակիրներից տասը երիտասարդներ՝ շրջապատեցին եւ զարկեցին Աբիսողոմին եւ մեռցրին նորան։

16 Եւ Յովաբը փողը հնչեցրեց, եւ զօրքը ետ դառաւ Իսրայէլի ետեւից հալածելուց. Որովհետեւ յովաբը զսպեց զօրքին։

17 Եւ Աբիսողոմին առան, եւ նորան անտառում մի մեծ փոսի մէջ գցեցին, եւ նորա վերայ մի շատ մեծ քարկոյտ դիզեցին. Եւ բոլոր Իսրայէլը փախաւ՝ ամեն մարդ իր վրանը։

18 Եւ Աբիսողոմն իր կենդանութեանը առել՝ իրան համար մի արձան էր կանգնեցրել թագաւորի հովիտումը. Որովհետեւ ասում էր թէ որդի չունեմ, որ իմ անունը յիշէ. Եւ իր անունը դրել էր այն արձանին, եւ նորան ասում էին Աբիսողոմի կոթող մինչեւ այսօր։

19 Եւ Սադովկի որդի Աքիմաասն ասեց. Թող վազեմ ու թագաւորին աւետիք տամ. Որովհետեւ Տէրը նորան իրաւունք արաւ իր թշնամիների ձեռքիցը։

20 Եւ յովաբն ասեց նորան. Դու այսօր աւետիքի մարդ չես, այլ մի ուրիշ օր աւետիք կտանես, եւ այսօր աւետիք պիտի չտանես, որովհետեւ թագաւորի որդին մեռած է։

21 Եւ Յովաբն ասեց Քուսիին. Գնա պատմիր թագաւորին ինչ որ տեսար. Եւ Քուսին երկրպագութիւն արաւ յովաբին եւ վազեց։

22 Եւ Սադովկի որդի Աքիմաասը շարունակեց եւ ասեց Յովաբին. Ինչ եւ իցէ՝ թող ես էլ վազեմ Քուսիի ետեւիցը. Եւ յովաբն ասեց. Դու ի՞նչու համար պիտի վազես, որդի, որ այս քեզ համար օգուտ բերող աւետիք չէ։

23 Ինչ որ իցէ՝ թող վազեմ. Եւ նա ասեց. Վազիր. Եւ աքիմաասը վազեց դաշտի ճանապարհովը եւ անցաւ Քուսիից առաջ։

24 Եւ Դաւիթը նստել էր երկու դռների մէջտեղը. Եւ դէտը գնաց դէպի դռան կտուրը՝ դէպի պարիսպը եւ իր աչքերը բարձրացրեց ու տեսաւ, որ ահա մի մարդ էր վազում մինակ։

25 Եւ դէտը կանչեց եւ իմացրեց թագաւորին. Եւ թագաւորն ասեց. Եթէ նա մինակ է, ուրեմն աւետիք կայ նորա բերանումը. Եւ նա քանի գալիս էր՝ մօտենում էր։

26 Եւ դէտը մի ուրիշ մարդ տեսաւ վազելիս, եւ դէտը կանչեց դռնապանին եւ ասեց. Ահա մի մարդ վազում է մինակ. Եւ թագաւորն ասեց. Նա էլ է աւետաւոր։

27 Եւ դէտն ասեց. Ես տեսնում եմ առաջինի վազելը իբրեւ Սադովկի որդի Աքիմաասի վազելը. Եւ թագաւորն ասեց. Դա բարի մարդ է, եւ բարի լուրի համար է գալիս։

28 Եւ Աքիմաասը կանչեց եւ ասեց թագաւորին. Խաղաղութիւն, եւ երեսի վերայ երկրպագեց թագաւորին մինչև գետինը, եւ ասեց. Օրհնեալ է քո Տէր Աստուածը որ արգելեց իմ տէր թագաւորի վերայ իրանց ձեռքը բարձրացնող մարդկանցը։

29 Եւ թագաւորն ասեց. Աբիսողոմ պատանին ո՞ղջ է. Եւ Աքիմաասն ասեց. Ես միայն այն մեծ բազմութիւնը տեսայ, երբոր Յովաբն ուղարկեց թագաւորի ծառային եւ ինձ քո ծառային, բայց չիմացայ թէ ինչ էր։

30 Եւ թագաւորն ասեց. Դարձիր այսպէս կանգնիր, եւ նա դարձաւ կանգնեց։

31 Եւ ահա Քուսին եկաւ եւ ասեց Քուսին. Իմ տէր թագաւորին աւետի՜ք. Որովհետեւ Տէրն այսօր քեզ իրաւունք արաւ բոլոր քեզ վերայ վեր կենողների ձեռքիցը.

32 Եւ թագաւորն ասեց Քուսիին. Աբիսողոմ պատանին ո՞ղջ է. Եւ Քուսին ասեց. Այդ պատանիի նման դառնան իմ տէր թագաւորի թշնամիները, եւ բոլոր չարիքի համար քեզ վերայ վեր կենողները։

33 Եւ թագաւորը խռովեցաւ ու վեր գնաց դռան վերնատունը եւ լաց եղաւ, եւ այսպէս էր ասում գնալով. Որդիս Աբիսողոմ, որդիս, որդիս Աբիսողոմ. Երանի թէ ես մեռնէի քեզ տեղ, ով Աբիսողոմ որդիս, որդիս։

19

1 Եւ Յովաբին պատմեցին թէ Ահա թագաւորը լաց է լինում եւ Աբիսողոմի վերայ սուգ է անում։

2 Եւ յաղթութիւնն այն օրը սուգի դարձաւ բոլոր ժողովրդի առաջին. Որովհետեւ ժողովուրդը այն օրը լսել էր որ ասում էին թէ թագաւորը տրտմել է իր որդիի մասին։

3 Եւ այն օրը զօրքը գողի պէս էր մտնում քաղաքը ինչպէս որ գողի պէս քաղաքը կմտնէ պատերազմում փախած ամօթահար զօրքը։

4 Եւ թագաւորը ծածկեց իր երեսը, եւ մեծ ձայնով աղաղակեց թագաւորը. Որդիս Աբիսողոմ, Աբիսողոմ որդիս, որդիս։

5 Եւ Յովաբը գնաց մտաւ թագաւորի մօտ սեցեակը եւ ասեց. Դու այսօր ամօթով արիր քո բոլոր ծառաների երեսը, որ քո անձը եւ քո որդկանց ու աղջկերանց անձը, եւ քո կանանց անձն եւ քո հարճերի անձը այսօր ազատեցին։

6 Դու սիրում ես քեզ ատողներին եւ ատում ես քեզ սիրողներին, որովհետեւ այսօր իմացրիր որ քեզ համար ոչինչ են իշխանները եւ ծառաները. Որովհետեւ ես այսօր հասկացայ որ այսօր Աբիսողոմը կենդանի լինէր եւ մենք այսօր ամենքս մեռած լինէինք, այն ժամանակ հաճոյ կլինէր այս քո աչքին։

7 Եւ արդ վեր կաց՝ դուրս եկ եւ քաղցրութեամբ խօսիր ծառաներիդ հետ. Որովհետեւ երդում եմ անում Տէրով, որ եթէ դուրս չգաս, այս գիշեր քեզ մօտ մարդ չի մնալ, եւ այս քեզ համար աւելի չար կլինի քան թէ այն ամեն չարիքները, որ քեզ վերայ եկել են քո մանկութիւնից մինչեւ հիմա։

8 Եւ թագաւորը վեր կացաւ ու նստեց դռանը, եւ բոլոր ժողովրդին իմացրին ասելով. Ահա թագաւորը նստել է դռանը, եւ բոլոր ժողովուրդն եկաւ թագաւորի առաջ, իսկ Իսրայէլը փախել է ամեն մարդ իր վրանը։

9 Եւ Իսրայէլի ամեն ցեղերում բոլոր ժողովուրդը վիճում էին եւ ասում. Թագաւորը մեզ փրկեց մեր թշնամիների ձեռքիցը, եւ նա ազատեց մեզ Փղշտացիների ձեռքիցը, եւ հիմա փախել է երկրիցը Աբիսողոմի պատճառով։

10 Իսկ Աբիսողոմը, որին մենք օծեցինք մեզ վերայ, մեռաւ պատերազմումը. Եւ հիմա ի՞նչու համար էք լուռ կացել թագաւորին ետ բերելուց։

11 Եւ Դաւիթ թագաւորը ուղարկեց Սադովկ եւ Աբիաթար քահանաների մօտ եւ ասեց. Խօսեցէք Յուդայի ծերերի հետ ասելով. Ի՞նչու համար դուք վերջինը լինէք թագաւորն իր տունը ետ բերելում. Եւ բոլոր իսրայէլի խօսքը հասել էր թագաւորին իր տանը։

12 Դուք իմ եղբայրներն էք, իմ ոսկրն ու մարմինն էք դուք, եւ ի՞նչու համար դուք վերջինը լինէք թագաւորը ետ բերելում։

13 Եւ Ամեսայիին ասեցէք. Մի՞թէ դու իմ ոսկրն ու մարմինը չես. Աստուած ինձ այսպէս անէ, եւ էլ աւելացնէ, թէ որ դու իմ առաջին ամեն ժամանակ զօրագլուխ չլինես Յովաբի փոխարէն։

14 Եւ դարձրեց բոլոր Յուդայի մարդկանց սիրտը մէկ մարդի սրտի պէս. Եւ նորանք պատգամաւորներ ուղարկեցին թագաւորի մօտ թէ Ետ դարձիր դու եւ քո բոլոր ծառաները։

15 Եւ թագաւորը ետ դառաւ եւ եկաւ մինչեւ Յորդանան. Եւ Յուդան եկաւ մինչեւ Գաղգաղա, որ թագաւորին դիմաւորեն եւ Յորդանանովն անցկացնեն թագաւորին։

16 Եւ Բաւուրիմացի՝ Գերայի որդի Բենիամինեան Սեմէին շուտով եկաւ իջաւ Յուդայի մարդկանց հետ Դաւիթ թագաւորին դիմաւորելու։

17 Եւ նորա հետ հազար մարդ կար Բենիամինից. Նաեւ Սաւուղի տան ծառայ Սիբան եւ նորա տասնեւհինգ որդիները եւ քսան ծառաները նորա հետ եկան եւ հասան Յորդանան թագաւորի առաջը։

18 Եւ մի նաւակ անցաւ թագաւորի տունը անց կացնելու եւ նորա աչքին հաճոյ երեւացածն անելու համար. Եւ Գերայի որդի Սեմէին վայր ընկաւ թագաւորի առաջը, երբ նա անցնում էր Յորդանանովը։

19 Եւ ասեց թագաւորին. Իմ տէրը յանցանք չհամարէ ինձ, եւ մի յիշիր որ ծառադ անօրէնութիւն գործեց այն օրը, որ իմ տէր թագաւորը դուրս էր եկել Երուսաղէմից. Թագաւորը իր սրտումը չդնէ այն։

20 Որովհետեւ ծառադ գիտէ, որ ես յանցանք եմ գործել եւ ահա այսօր առաջինը ես եմ եկել Յովսէփի բոլոր տանիցն իմ տէր թագաւորին դիմաւորելու իջնելով։

21 Եւ Շարուհեայի որդի Աբեսսան պատասխանեց եւ ասեց. Մի՞թէ սորա փոխարէն չի պիտի մեռնէ Սեմէին որ Տիրոջ օծեալին անիծեց։

22 Եւ Դաւիթն ասեց. Դուք ի՞նչ ունէք ինձ հետ, ով Շարուհեայի որդիք, որ այսօր ինձ համար ոսոխ էք դառնում. մի՞թէ այսօր մարդ մեռնէ իսրայէլի մէջ. Որովհետեւ չգիտե՞մ որ ես այսօր թագաւոր եմ Իսրայէլի վերայ։

23 Եւ թագաւորն ասեց Սեմէիին. Պիտի չմեռնես. Եւ թագաւորը նորան երդում արաւ։

24 Եւ Սաւուղի որդի Մեմփիբոսթէն իջաւ թագաւորին դիմաւորելու առանց իր ոտքերը պատրաստելու եւ առանց իր մօրուքը շինելու, եւ իր հանդերձները չէր լուացել այն օրից հետէ, որ թագաւորը գնացել էր մինչեւ այն օրը որ եկաւ խաղաղութեամբ։

25 Եւ եղաւ երբոր եկաւ Երուսաղէմ թագաւորին դիմաւորելու այն ժամանակ թագաւորն ասեց նորան. Ի՞նչու համար չեկար ինձ հետ, Մեմփիբոսթէ։

26 Եւ նա ասեց. Ով իմ տէր թագաւոր, ծառաս ինձ խաբեց. Որովհետեւ ծառադ ասեց. Ինձ համար համետեմ էշը եւ վերան հեծնեմ ու գնամ թագաւորի հետ, որովհետեւ ծառադ կաղ է։

27 Իսկ նա բամբասել է քո ծառայիցը իմ տէր թագաւորին. Բայց իմ տէր թագաւորը Աստուծոյ հրեշտակի պէս է. Ուրեմն արա ինչ որ հաճելի է քո աչքին։

28 Որովհետեւ իմ հօր բոլոր տունը մի ուրիշ բան չէին բացի մահի արժանի լինելուց իմ տէր թագաւորի համար. Սակայն ծառայիդ քո սեղանի ուտողների հետ դրիր. Եւ ես այլ եւս ի՞նչ իրաւունք ունեմ որ միւսանգամ աղաղակեմ դէպի թագաւորը։

29 Եւ թագաւորն ասեց նորան. Էլ ի՞նչու ես խօսում այդ խօսքերը. Ասել եմ՝ Դու եւ Սիբան բաժանեցէք արտը։

30 Եւ Մեմփիբոսթէն ասեց թագաւորին. Թող նա բոլորն էլ առնէ՝ իմ տէր թագաւորը խաղաղութեամբ իր տունը գալուց յետոյ։

31 Եւ Գաղաադացի Բերզելին իջաւ Ռովգելիմից եւ անցաւ թագաւորի հետ յորդանանովը, որ նորան յորդանանովը ճանապարհ դնէ։

32 Եւ Բերզելին շատ ծեր էր՝ ութսուն տարեկան. Եւ նա կերակրեց թագաւորին քանի որ նա Մանայիմի մէջ էր կենում. Որովհետեւ նա մի շատ մեծ մարդ էր։

33 Եւ թագաւորն ասեց Բերզելիին. Դու եկ ինձ հետ, եւ ես քեզ կերակրեմ ինձ հետ Երուսաղէմում։

34 Եւ Բերզելին ասեց թագաւորին. Ո՞րքան են իմ կեանքի տարիների օրերը, որ ես թագաւորի հետ վեր գնամ Երուսաղէմ։

35 Ես այսօր ութսուն տարեկան մարդ եմ. Մի՞թէ կարող եմ լաւը վատիցը ջոկել. Կամ ծառադ կերածիս խմածիս հա՞մը կառնեմ. Կամ էլ կլսե՞մ երգիչների եւ երգչուհիների ձայնը, եւ էլ ի՞նչու համար ծառադ իմ տէր թագաւորին բեռ դառնայ։

36 Մի քիչ անց է կենում ծառադ Յորդանանովը թագաւորի հետ, եւ ի՞նչու համար թագաւորն ինձ մի այսպիսի մեծ վարձք հատուցանէ։

37 Ծառադ ետ դառնամ ու մեռնեմ իմ քաղաքումը իմ հօր ու իմ մօր գերեզմանումը. Ահա թող Քամաամ ծառադ անցնէ իմ տէր թագաւորի հետ. Եւ նորան արա ինչ որ բարի է քո աչքին։

38 Եւ թագաւորն ասեց. Թող Քամաամն անցնէ ինձ հետ, եւ ես կանեմ նորան ինչ որ բարի է քո աչքին. Եւ ամեն ինչ որ դու ինձանից ուզես՝ կանեմ քեզ։

39 Եւ բոլոր ժողովուրդն անցաւ յորդանանովը, եւ թագաւորն էլ անցաւ եւ թագաւորը համբուրեց Բերզելիին եւ օրհնեց նորան, եւ նա ետ դառաւ իր տեղը։

40 Եւ թագաւորն անցաւ Գաղգաղա, եւ Քամաամն անցաւ նորա հետ. Եւ Յուդայի բոլոր ժողովուրդը անց կացրեց թագաւորին, նոյնպէս եւ Իսրայէլի կէս ժողովուրդը։

41 Եւ ահա ամեն իսրայէլացի մարդիկը գալիս էին թագաւորի մօտ եւ ասում էին թագաւորին. Ի՞նչու համար քեզ մեր Յուդայեան եղբայրները գողացան եւ թագաւորին ու նորա տունը անցկացրին Յորդանանովը եւ դաւիթի ամեն մարդիկն իրան հետ։

42 Եւ ամեն մի յուդայեան պատասխանում էր Իսրայէլացիին թէ Թագաւորը ինձ աւելի մօտ է, եւ դու ի՞նչու համար ես այդպէս բարկանում այս բանի մասին. Մի՞թէ մենք թագաւորիցը կերակրով կերակրուեցանք կամ նա մեզ ընծանե՞ր ընծայեց։

43 Եւ իսրայէլացին պատասխանում էր Յուդայեանին. Ես թագաւորի վերայ տասը բաժին ունեմ, եւ ես աւելի մօտ եմ Դաւիթին քան թէ դու. Եւ ի՞նչու համար ինձ անարգեցիր եւ առաջ իմ խօսքը չեղաւ իմ թագաւորին անց կացնելում, եւ յետոյ Յուդայեանի խօսքը Իսրայէլացիի խօսքիցը աւելի խիստ էր լինում։

20

1 Եւ այնտեղ մի անօրէն մարդ պատահեց՝ անունը Սաբէէ Բոքորի որդի՝ Բենիամինի ցեղից. Եւ նա փող հնչեցրեց եւ ասեց Մենք Դաւիթի մօտ բաժին չունենք եւ ոչ ժառանգութիւն՝ Յեսսէի որդիի մօտ. ամեն մարդ իր վրանը, ով Իսրայէլ։

2 Եւ բոլոր Իսրայէլացիները ետ քաշուեցան Դաւիթից եւ հետեւեցին Բոքորի որդի Սաբէէին. Բայց Յուդայեանները յարեցան իրանց թագաւորին Յորդանանիցը մինչեւ Երուսաղէմ։

3 Եւ Դաւիթն եկաւ իր տունը Երուսաղէմ, եւ թագաւորն առաւ այն տասը հարճերն որ թողել էր տունը պահելու ու դրաւ մի պահեստի տան մէջ եւ նորանց կերակրեց, եւ նորանց մօտ չգնաց. Եւ նորանք պահուած մնացին մինչեւ իրանց մեռնելու օրը իբրև որբեւայրիներ ապրելով։

4 Եւ թագաւորն Ամեսայիին ասեց. Ինձ մօտ կանչիր Յուդայի մարդկանցը երեք օրուայ մէջ եւ դու էլ այստեղ ներկայացիր։

5 Եւ Ամեսային գնաց Յուդայեաններին կանչելու, եւ ուշացաւ նորա դրած ժամանակիցը։

6 Եւ Դաւիթն ասեց Աբեսսային. Հիմա բոքորի որդի Սաբէէն աւելի չար եղաւ մեզ համար Աբիսողոմիցը. առ դու քո տիրոջ ծառաները եւ նորա ետեւից ընկիր. Մի գուցէ իրան համար պարսպաւոր քաղաքներ գտնէ եւ մեր աչքից պրծնի։

7 Եւ նորա ետեւից դուրս ելան յովաբի մարդիկը, եւ Քերեթիներն ու Փելեթիները եւ բոլոր զօրաւորները. Եւ դուրս եկան Երուսաղէմից Բոքորի որդի Սաբէէին հալածելու՝ ետեւիցը։

8 Երբոր նորանք Գաբաւոնումն եղած մեծ քարի մօտն էին, Ամեսային նորանց դիմացը ելաւ. Եւ Յովաբը հագել էր իր զգեստը՝ իր հանդերձը, եւ նորա վերայից գօտեւորուած էր սրով, որ կապուած էր մէջքին իր պատեանովը, որ դուրս եկաւ եւ վայր ընկաւ։

9 Եւ Յովաբն ասեց Ամեսայիին. Առո՞ղջ ես, եղբայրս, եւ Յովաբն աջ ձեռքովը բռնեց Ամեսայիի մօրուքից որ համբուրէ։

10 Բայց Ամեսային չզգուշացաւ Յովաբի ձեռքի սուրիցը, եւ նա նորանով զարկեց նորա փորին եւ թափեց փորոտիքը գետինը, եւ չկրկնեց, ու նա մեռաւ. Իսկ Յովաբը եւ նորա եղբայր Աբեսսան ընկան բոքորի որդի Սաբէէի ետեւից։

11 Եւ նորա վերայ Յովաբի պատանիներից մէկը կանգնել էր եւ ասում էր. Ով որ Յովաբին է սիրում, եւ ով որ Դաւիթինն է, թող Յովաբի ետեւից գնայ։

12 Իսկ Ամեսային թաւալվում էր ճանապարհումը արիւնի մէջ. Եւ երբոր այն մարդը տեսաւ որ բոլոր ժողովուրդը կանգնեց, Ամեսայիին ճանապարհիցը վեր առաւ՝ արտը գցեց եւ նորա վերայ մի շոր ծածկեց, երբոր տեսաւ թէ ամեն եկողը նրոա վերայ կանգնում էր։

13 Հէնց որ նա ճանապարհիցը վեր առնուեցաւ, ամեն մարդ գնաց Յովաբի ետեւից Բոքորի որդի Սաբէէն հալածելու համար։

14 Իսկ նա անցել էր Իսրայէլի բոլոր ցեղերովը մինչեւ Աբէլ եւ Բէթմաաքա եւ բոլոր Բերիմով. Եւ նորանք ժողովուել էին եւ ընկել էլ նորա ետեւից։

15 Եւ եկան ու պաշարեցին Աբէլում Բէթմաաքան եւ հողաբլուր շինեցին քաղաքի առաջին, որ կանգնեց պարսպի դէմ. Եւ բոլոր զօրքը, որ յովաբի հետ էր, քանդում էին որ պարիսպը վայր գցեն։

16 Եւ այն քաղաքից մի իմաստուն կին աղաղկեց. Լսեցէք, լսեցէք, մէկ ասեցէք Յովաբին՝ Մօտեցիր մինչեւ այստեղ որ խօսեմ քեզ հետ։

17 Նա էլ մօտեցաւ նորան, եւ կինն ասեց. Յովաբը դո՞ւ ես. Եւ նա ասեց. Ես եմ. Եւ նա ասեց նորան՝ Լսիր աղախնիդ խօսքերը. Եւ նա ասեց. Լսում եմ։

18 Եւ նա ասեց այսպէս՝ Առաջ այսպիսի խօսքեր էին խօսում թէ Աբէլումը թող հարցնեն եւ այնուհետեւ վերջացնեն։

19 Ես Իսրայէլի խաղաղարարներիցն ու հաւատարիմներցն եմ. Դու ուզում ես Իսրայէլի մէջ մի մայրաքաղաք փչացնել. Ի՞նչու համար բնաջինջ անես Տիրոջ ժառանգութիւնը։

20 Եւ Յովաբը պատասխանեց եւ ասեց. Քաւ լիցի, քաւ լիցի ինձ, եթէ ես բնաջինջ անեմ կամ թէ քանդեմ։

21 Բանը այդպէս չէ. Այլ Եփրեմի սարիցը մի մարդ՝ անունը Սաբէէ որդի բոքորի՝ իր ձեռքը բարձրացրել է Դաւիթ թագաւորի դէմ. Տուէք միայն նորան եւ կգնամ այդ քաղաքի վերայից. Եւ այն կինն ասեց Յովաբին. Ահա նորա գլուխը քեզ մօտ կգցուի պարսպի այն կողմը։

22 Եւ այն կինը գնաց իր իմաստութեամբը բոլոր ժողովրդի մօտ. Եւ կտրեցին բոքորի որդի Սաբէէի գլուխը եւ գցեցին Յովաբի մօտ. Եւ նա փողը հնչեցրեց, եւ այն քաղաքի վերայից ցրուեցան ամեն մարդ իր վրանը, իսկ Յովաբը ետ դառաւ Երուսաղէմ թագաւորի մօտ։

23 Եւ Յովաբը Իսրայէլի բոլոր զօրքերի վերայ էր. Եւ Յովիադայի որդի Բանեան՝ Քերեթիների եւ Փելեթիների վերայ։

24 Եւ Ադորամը՝ հարկերի վերայ. Եւ Աքիլուդի որդի Յովսափատը յիշատակաց քարտուղար էր։

25 Եւ Սուան ատենադպիր եւ Սադովկը ու Աբիաթարը քահանաներ էին. Եւ Յայիրացի Իրասն էլ Դաւիթին նախարար էր։

21

1 Եւ Դաւիթի օրերումը սով եղաւ երեք տարի իրար ետեւից. Եւ Դաւիթը խնդրեց Տիրոջ երեսը. Եւ Տէրն ասեց. Այս Սաւուղի եւ նորա արիւնահեղ տան համար է, որ Գաբաւոնացիներին կոտորեց։

2 Եւ թագաւորը կանչեց Գաբաւոնացիներին եւ ասեց նորանց. (բայց այս Գաբաւոնացիները Իսրայէլի որդիներիցը չեն, այլ Ամօրհացիների մնացորդիցը. Եւ իսրայէլի որդիքը նորանց երդում էին արել. Իսկ Սաւուղն ուզում էր նորանց կոտորել Իսրայէլի եւ Յուդայի որդկանց համար նախանձելով։)

3 Եւ Դաւիթն ասեց Գաբաւոնացիներին. Ես ձեզ ի՞նչ անեմ եւ ի՞նչով քաւեմ, որ օրհնէք Տիրոջ ժառանգութիւնը։

4 Եւ Գաբաւոնացիներն ասեցին նորան. Մենք արծաթ եւ ոսկի չունենք Սաւուղի եւ նորա տան մօտ, եւ իսրայէլում մի մարդ չունենք որ սպանուի. Եւ նա ասեց. Ապա ի՞նչ էք ասում որ անեմ ձեզ։

5 Եւ նորանք ասեցին թագաւորին. Այն մարդը որ մեզ ջարդեց եւ նա որ մեզ համար մտածեց որ բնաջինջ լինենք եւ չգտնուինք ամենեւին Իսրայէլի սահմաններումը,

6 Նորա որդիներից մեզ եօթը մարդ տրուին, որ նորանց կախենք Տիրոջ ընտրեալ Սաւուղի Գաբաայումը Տիրոջ համար։ Եւ թագաւորն ասեց. Ես կտամ։

7 Իսկ թագաւորը խնայեց Մեմփիբոսթէին՝ Սաւուղի որդի Յովնաթանի որդիին՝ Տիրոջ երդումի համար, որ նորանց այսինքն Դաւիթի եւ Սաւուղի որդի Յովնաթանի մէջ եղել էր։

8 Եւ թագաւորը առաւ Այիայի աղջկան Ռեսփայի երկու որդիներին, որոնց ծնել էր Սաւուղի համար, Արմոնիին եւ Մեմփիբոսթէին, եւ Սաւուղի աղջիկ Մեղքողի հինգ որդիներին, որ նա ծնել էր Մաուլացի Բերզէլիի որդի Եդրիէլի համար.

9 Եւ տուաւ նորանց Գաբաւոնացիների ձեռքը. Եւ նորանք կախեցին նորանց սարի վերայ Տիրոջ առաջին. Եւ եօթն էլ միասին ընկան. Եւ նորանք մեռցուեցան հունձի առաջի օրերին գարիի հունձի սկզբումը։

10 Եւ Այիայի աղջիկ Ռեսփան առաւ քուրձը եւ նորան փռեց իր համար ապառաժի վերայ հունձի սկիզբը մինչեւ նորանց վերայ երկնքից անձրեւ գալը. Եւ նորանց վերայ ցերեկը երկնքի թռչուններին հանգչելու թող չէր տալիս, եւ ոչ դաշտի կենդանիներին՝ գիշերը։

11 Եւ Դաւիթին իմացրին թէ ինչ է արել Սաւուղի հարճ Այիայի աղջիկ Ռեսփան։

12 Եւ Դաւիթը գնաց ու առաւ Սաւուղի ոսկորները եւ նորա որդի Յովնաթանի ոսկորները Գաղաադի Յաբիսի բնակիչներից որ Բեթսանի հրապարակիցը նորանց գողացել էին, ուր Փղշտացիները կախել էին, երբոր Փղշտացիները Գեղբուէի վերայ Սաւուղին զարկել էին։

13 Եւ վեր առաւ այնտեղից Սաւուղի ոսկորները եւ նորա որդի Յովնաթանի ոսկորները, եւ հաւաքեցին այն կախուածների էլ ոսկորները.

14 Եւ թաղեցին Սաւուղի եւ նորա որդի Յովնաթանի ոսկորները Բենիամինի երկրում իրանց հայր Կիսի գերեզմանումը Սելայի մէջ, եւ արին ամենը ինչ որ թագաւորն հրամայել էր, եւ Աստուած նորանից յետոյ ընդունեց երկրի համար եղած աղօթքը։

15 Եւ Փղշտացիները տակաւին պատերազմ ունէին Իսրայէլի հետ, եւ դաւիթն իջաւ եւ իր ծառաներն իր հետ, եւ պատերազմեցին Փղշտացիների հետ. Եւ Դաւիթը յոգնեց։

16 Եւ Եսբիբենոբը որ Ռափայի որդիներիցն էր (նորա նիզակը երեք հարիւր պղնձի սիկղ ծանր էր), եւ ինքը նոր սուր էր կապել մէջքին եւ ուզում էր Դաւիթին սպանել։

17 Բայց Շարուհեան Աբեսսան նորան օգնեց եւ զարկեց Փղշտացիին ու սպանեց նորան։ Այն ժամանակ Դաւիթի մարդիկը որդում արին նորան թէ Այլ եւս պիտի մեզ հետ պատերազմի դուրս չգաս. Որ չհանգցնես Իսրայէլի ճրագը։

18 Եւ սորանից յետոյ եղաւ որ Փղշտացիների հետ պատերազմ եղաւ Գովբումը. Այն ժամանակ Ովսացի Սովբաքը սպանեց Սափին որ Ռափայի որդիներիցն էր։

19 Եւ դարձեալ պատերազմ եղաւ Գովբումը Փղշտացիների հետ, եւ բեթլեհէմցի Արիէորգիմի որդի Էլէանան սպանեց Գէթացի Գողիաթին, որի նիզակի բունը ոստայնանկների գլանի պէս էր։

20 Եւ դարձեալ պատերազմ եղաւ Գէթում. Եւ մի երկայնահասակ մարդ կար, եւ նորա ձեռքերի ու ոտքերի մատերը վեց վեց էին, քսանեւ չորս հատ մատ ունէր. Նա էլ էր Ռափայից ծնուած.

21 Եւ նա նախատեց Իսրայէլին. Բայց Դաւիթի եղբայր Սամաայի որդի Յովնաթանը սպանեց նորան։

22 Այս չորսը ծնուել էին գէթումը ռափայից, եւ սպանուեցան Դաւիթի ձեռքովը եւ Դաւիթի ծառների ձեռքովը։

22

1 Եւ Դաւիթն ասեց Տիրոջը այս երգի խօսքերն այն օրը, երբոր Տէրը նորան ազատել էր իր բոլոր թշնամիների ձեռքից եւ Սաւուղի ձեռքից։

2 Տէրը իմ վէմն ու իմ բերդն ու իմ փրկիչն է։

3 Աստուած իմ ժայռն է. ես նորան եմ յուսացած. Իմ վահանը եւ իմ փրկութեան եղջիւրը, իմ բարձրութիւնն ու ապաստանը, Իմ ազատիչը. Դու անիրաւութիւնից ազատում ես ինձ։

4 Օրհնեալն եմ կանչում՝ Եհովան, եւ կազատուիմ իմ թշնամիներիցը։

5 Որովհետեւ մահուան ալիքներն ինձ պաշարեցին, Կորուստի վտակներն ինձ տագնապեցրին։

6 Դժոխքի լարերը պատեցին ինձ. Մահուան որոգայթներն իմ առաջն առան.

7 Իմ նեղութեան մէջ Տիրոջը կանչեցի, Եւ իմ Աստուծուն աղաղակեցի. Եւ նա լսեց իր տաճարիցն իմ ձայնը. Եւ իմ աղաղակը նորա ականջին հասաւ։

8 Այն ժամանակ երկիրը սասանուեց ու դողաց, Երկնքի հիմունքը սարսուեցան, Եւ սասանուեցան, որովհետեւ նա բարկացաւ։

9 Նորա քթիցը ծուխ ելաւ, Եւ նորա բերանիցը մաշող կրակ. Կայծակներ փայլատակուեցան նորանից։

10 Եւ նա խոնարհեցրեց երկինքն, եւ իջաւ. Եւ մէգ կար նորա ոտների տակ։

11 Եւ նա հեծաւ քերովբէի վերայ եւ թռաւ, Եւ երեւեցաւ հողմի թեւերի վերայ։

12 Խաւարն իր շուրջը վարագոյր դրաւ՝ Թանձր ջրերը՝ օդեղէն ամպերը։

13 Նորա առաջի ճաճանչիցը Կրակի կայծակներ բորբոքուեցան։

14 Երկնքիցը որոտաց Տէրը, Եւ Բարձրեալը տուաւ իր ձայնը։

15 Եւ նետեր ուղարկեց ու նորանց ցրուեց, Կայծակներ՝ ու նորանց խռովեցրեց։

16 Եւ երեւեցան ծովի յատակները, Յայտնուեցան երկրի հիմունքը, Տիրոջ յանդիմանութիւնովը, Նորա բարկութեան հողմի փչելուցը։

17 Բարձրիցն ուղարկեց՝ ինձ բռնեց. Ինձ դուրս քաշեց շատ ջրերից։

18 Ինձ ազատեց զօրաւոր թշնամիիցս, Ինձ ատողներիցս՝ որ ինձանից ուժեղ էին.

19 Իմ առաջն առան իմ դժբաղդութեան օրը. Բայց Տէրն ինձ նեցուկ եղաւ։

20 Եւ նա ինձ հանեց լայնարձակ տեղ. Ինձ փրկեց. Որովհետեւ ինձ հաւանեց։

21 Ինձ վարձատրեց Տէրն իմ արդարութեան համեմատ, Իմ ձեռքի մաքրութեան պէս հատուցրեց ինձ։

22 Որովհետեւ ես պահեցի Տիրոջ ճանապարհները, Եւ իմ Աստուծոյ դէմ ամբարշտութիւն չարի։

23 Որովհետեւ նորա բոլոր իրաւունքներն իմ առաջին են. Եւ նորա օրէնքներիցը չհեռացայ։

24 Եւ նորա առաջին կատարեալ եղայ. Ու զգուշացայ իմ անօրէնութիւնիցը։

25 Եւ ինձ հատուցրեց Տէրն իմ արդարութեան պէս, Իմ մաքրութեան պէս՝ նորա աչքերի առաջին։

26 Սուրբի հետ սուրբ ես, Կատարեալ մարդի հետ կատարեալ ես.

27 Մաքուրի հետ մաքուր ես, Եւ ծուռի հետ ծռվում ես։

28 Եւ դու վշտացած ժողովրդին փրկում ես. Եւ աչքերդ բարձրերի վերայ է որ կործանես։

29 Որովհետեւ դու ես իմ ճրագը, ով Տէր. Եւ Տէրը լուսաւորելու է իմ խաւարը։

30 Որովհետեւ քեզանով կվազեմ գունդի վերայ. Իմ Աստուծով պարսպից կանցնեմ։

31 Աստուծոյ ճանապարհը կատարեալ է. Տիրոջ խօսքը զտուած է. Նա վահան է բոլոր իրան յուսացողներին։

32 Որովհետեւ ո՞վ է Աստուած բացի Եհովայից. Ու ո՞վ է Վէմ բացի մեր Աստուածանից։

33 Աստուած է իմ զօրաւոր բերդը. Ու կատարեալին տանում է իր ճանապարհովը։

34 Նա հաստատեց իմ ոտքերն ինչպէս եղջերուինը, Եւ իմ բարձր տեղերի վերայ կանգնեցրեց ինձ։

35 Նա սովորեցնում է ձեռքերս պատերազմի Ու իմ բազուկները լարում են պղնձի աղեղ։

36 Եւ դու տուիր ինձ քո փրկութեան վահանը, Ու քո պատասխանելը մեծացրեց ինձ։

37 Լայնացրիր իմ գնացքն իմ ոտքի տակին, Ու իմ սրունքները չդողդողացին։

38 Իմ թշնամիներին հալածեցի ու փչացրի նորանց. Ու ես ետ չդառայ մինչեւ որ վերջացան։

39 Ես ջնջեցի նորանց ու խորտակեցի նորանց որ չկանգնեն։ Նորանք վայր ընկան իմ ոտների տակը։

40 Դու ինձ զօրութեամբ գօտեւորեցիր պատերազմի Ու ինձ դէմ կանգնողներին իմ տակը գցեցիր։

41 Իմ թշնամիների մէջքը դէպի ինձ տուիր, Ինձ ատողներին՝ որ ես ջարդեմ նորանց։

42 Նայեցին, բայց փրկող չկար. Դէպի Տէրը, բայց չպատասխանեց նորանց։

43 Իսկ ես նորանց կփշրեմ երկրի փոշիի պէս. Ճանապարհի ցեխի պէս կմանրեմ՝ կոխ կտամ նորանց։

44 Բայց դու ինձ ազատեցիր իմ ժողովրդի հակառակութիւնիցը. Ինձ պահեցիր ազգերի գլուխ լինելու. Իմ չճանաչած ազգը ծառայում է ինձ։

45 Օտարների որդիքն ինձ խոնարհութիւն արին. Ականջով լսելով ինձ հնազանդեցին։

46 Օտարների որդիքը թուլացան. Ու դողալով դուրս եկան իրանց ապաստանարաններիցը։

47 Կենդանի է Եհովան, եւ օրհնեալ է իմ Վէմը, Եւ բարձրեալ լինի Աստուած՝ իմ փրկութեան Վէմը.

48 Այն Աստուածը, որ ինձ համար վրէժխնդիր է լինում, Ու ազգերն իմ տակն իջեցնում։

49 Եւ որ ինձ իմ թշնամիներիցը պրծացնում է, Եւ իմ հակառակորդներիցն ինձ աւելի բարձր ես անում, Բռնաւոր մարդիցն ինձ ազատում ես։

50 Սորա համար, ով Տէր, քեզ պիտի գովեմ ազգերի մէջ, Եւ պիտի սաղմոս երգեմ քո անունին.

51 Որ իր թագաւորի համար փրկութիւնները մեծացնում է, Եւ ողորմութիւն է անում յաւիտեան, Իր օծեալին՝ Դաւիթին եւ նորա զաւակին մինչեւ յաւիտեան։

52 ԳԼ. ԻԳ Դաւիթի վերջին խօսքերը։ Նորա քաջազունները։

23

1 Եւ դարձեալ բորբոքուեց Տիրոջ բարկութիւնը Իսրայէլի վերայ. Եւ Դաւիթն գրգռեց նորանց դէմ՝ ասելով. Գնա հաշուիր Իսրաէլն եւ Յուդան։

2 Եւ թագաւորն ասեց Յովաբին՝ իր հետ եղող զօրագլխին. Շրջիր Իսրայէլի բոլոր ցեղերի մէջ Դանից մինչեւ Բերսաբէէ եւ համարեցէք ժողովուրդը որ ժողովրդի թիւն իմանամ։

3 Եւ Յովաբն ասեց թագաւորին. Քո Տէր Աստուածը աւելացնէ ժողովրդի վերայ այսչափ եւ այսչափ հարիւրապատիկ, եւ իմ տէր թագաւորի աչքերը տեսնեն. Բայց իմ տէր թագաւորը ի՞նչու համար է փափաքում այդ բանը։

4 Սակայն թագաւորի խօսքը սաստկացաւ Յովաբի եւ զօրավարների վերայ, եւ Յովաբը եւ զօրավարները դուրս գնացին թագաւորի առաջից Իսրայէլ ժողովուրդը համարելու։

5 Եւ անց կացան Յորդանանով եւ բանակ տուին Արոէրում՝ Գադ ձորում եղող քաղաքի աջ կողմին ու դէպի Յազեր։

6 Եւ եկան Գաղաադ եւ Թահթիմադասէի երկիրը, յետոյ եկան Դանաեաան եւ Սիդոնի շրջակայքը։

7 Յետոյ եկան Տիւրոսի ամրոցը ու Խեւացիների եւ Քանանացիների բոլոր քաղաքները. Յետոյ դուրս ելան դէպի Յուդայի հարաւը՝ բերսաբէէ։

8 Եւ շրջեցին բոլոր երկիրը եւ ինը ամսից ու քսան օրից յետոյ եկան Երուսաղէմ։

9 Եւ Յովաբը ժողովրդի համարանքի թիւը տուաւ թագաւորին, եւ Իսրայէլն էր ութը հարիւր հազար պատերազմի սուր քաշող մարդ, բայց Յուդայեանները՝ հինգ հարիւր հազար մարդ։

10 Եւ Դաւիթի խղճմտանքը իրան ծակեց, երբոր ժողովուրդը համարել էր. Եւ Դաւիթն ասեց Տիրոջը. Շատ մեղանչեցի որ այս արի. Հիմա, ով Տէր, աղաչում եմ՝ ներիր ծառայիդ մեղքին. որովհետեւ շատ յիմարութիւն արի։

11 Եւ Դաւիթն առաւօտը վեր էր կացել. Եւ Տիրոջ խօսքը եղաւ Գադ մարգարէին՝ Դաւիթի տեսանողին ասելով.

12 Գնա եւ ասիր Դաւիթին. Այսպէս է ասում տէրը՝ Երեք բան եմ դնում քո առաջին, ընտրիր քեզ համար նորանցից մէկը որ քեզ համար անեմ։

13 Եւ Գադը եկաւ Դաւիթի մօտ եւ պատմեց նորան եւ ասեց նորան. Ա՞րդեօք քո երկրի մէջ եօթը տարի սով գայ, կամ երեք ամիս դու փախչես քո թշնամիների առաջից եւ նորանք քեզ հալածե՞ն, կամ թէ երեք օր ժանտախտ լինի՞ քո երկրումը. Հիմա իմացիր ու տես՝ ի՞նչ խօսք տանեմ ինձ ուղարկողին։

14 Եւ Դաւիթն ասեց Գադին. Ես շատ նեղութեան մէջ եմ, թող Տիրոջ ձեռքն ընկնենք, որովհետեւ շատ է նորա ողորմութիւնը. ես մարդի ձեռք թող չընկնեմ։

15 Եւ Տէրը ժանտախտ ուղարկեց իսրայէլի մէջ առաւօտից մինչեւ որոշեալ ժամանակը եւ ժողովրդիցը մեռաւ Դանից մինչեւ Բերսաբէէ եօթանասուն հազար մարդ։

16 Եւ հրեշտակն իր ձեռքը մեկնեց Երուսաղէմի վերայ որ փչացնէ նորան, եւ Տէրը ստրջացաւ այս չարիքի վերայ, եւ ասեց հրեշտակին որ փչացնում էր ժողովրդին՝ Բաւական է. Հիմա ձեռքդ ետ քաշիր։ Եւ Տիրոջ հրեշտակը Յեբուսացի Ոռնայի կալի մօտ էր։

17 Եւ Դաւիթն ասեց Տիրոջը, երբոր տեսաւ որ հրեշտակը կոտորում է ժողովրդին, Ահա ես եմ մեղանչել եւ ես եմ յանցանք գործել, իսկ այս ոչխարներն ի՞նչ են արել. Աղաչում եմ թող ձեռքդ ինձ վերայ եւ իմ հօր տան վերայ լինի։

18 Եւ նոյն օրը Գադը գնաց Դաւիթի մօտ եւ ասեց նորան. Վեր գնա, Տիրոջ համար սեղան շինիր Յեբուսացի Ոռնայի կալումը։

19 Եւ Դաւիթը գնաց Գադի խօսքի համեմատ, ինչպէս որ Տէրը հրամայել էր։

20 Եւ Ոռնան նայեց ու տեսաւ թագաւորին եւ նորա ծառաներին, որ գալիս էին իր մօտը. Եւ Ոռնան դուրս ելաւ ու երկրպագեց թագաւորին իր երեսի վերայ մինչեւ գետինը։

21 Եւ Ոռնան ասեց. Ի՞նչու համար է եկել իմ տէր թագաւորը իր ծառայի մօտ. Եւ Դաւիթն ասեց. Որ կալը քեզանից ծախու առնեմ որ Տիրոջ համար սեղան շինեմ, որ հարուածը դադարէ ժողովրդիցը։

22 Եւ Ոռնան ասեց Դաւիթին. Թող թագաւորը վեր առնէ եւ զոհ մատուցանէ ինչ որ հաճոյ է իր աչքին. ահա եզները ողջակէզի համար, եւ կամնասայլերը եւ եզների գործիքը փայտի համար։

23 Այս բոլորը Ոռնան թագաւորին տուաւ թագաւորաբար. Եւ Ոռնան ասեց թագաւորին. Քո Տէր Աստուածը քեզ ընդունէ։

24 Եւ թագաւորն ասեց Ոռնային. Ոչ, այլ քեզանից պիտի ծախու առնեմ, ե ես ձրի զոհ պիտի չմատուցանեմ Տէր Աստուծուն. Եւ դաւիթը ծախու առաւ կալը եւ եզները յիսուն արծաթ սիկղի։

25 Եւ Դաւիթն այնտեղ սեղան շինեց Տիրոջ համար եւ ողջակէզ ու խաղաղութեան զոհեր մատուցրեց. Եւ Տէրը աղօթքը լսեց երկրի մասին, եւ հարուածը դադարեց Իսրայէլի վերայից։