10 Եւ նա աղօթք արաւ տրտմալից հոգիով դէպի Տէրը եւ շատ լաց եղաւ։
11 Եւ ուխտ արաւ ու ասեց. Ով Զօրաց Տէր, եթէ քո աղախինի նեղութեանը նայես եւ ինձ յիշես, եւ քո աղախինին չմոռանալով՝ քո աղախինին արու զաւակ տաս, ես նորան Տիրոջը կնուիրեմ իր կեանքի բոլոր օրերումը. Եւ նորա գլխին ածելի չի բարձրանալ։
12 Եւ երբոր նա իր աղօթելը Տիրոջ առաջին շատացրեց, Հեղին նայում էր նորա բերանին։
13 Եւ Աննան իր սրտիցը խօսում էր. Միայն նորա շրթունքները շարժում էին, բայց ձայնը չէր լսվում. Նորա համար Հեղին նորան արբած կարծեց։
14 Եւ Հեղին նորան ասեց Մինչեւ ե՞րբ պիռի արբածութիւն անես. Գինովութիւնդ թող։
15 Եւ Աննան պատասխանեց եւ ասեց. Ոչ, տէր իմ, ես վշտացած սրտով մի կին եմ, եւ գինի կամ ցքի խմած չեմ, այլ իմ սիրտը բացել եմ Տիրոջ առաջին։
16 Քո աղախինը չար կին մի կարծիր, որովհետեւ իմ վիշտերի ու նեղութեան շատութեան համար մինչեւ հիմա խօսեցի։
17 Այն ժամանակ Հեղին պատասխանեց եւ ասեց. Գնա խաղաղութեամբ, եւ Իսրայէլի Աստուածը տայ քո խնդրուածքը, ինչ որ նորանից խնդրեցիր։
18 Եւ նա ասեց. Քո աղախինը թող քո առաջին շնորհք գտնէ. Եւ կինը գնաց իր ճանապարհը եւ կերաւ, եւ երեսը այլ եւս տրտում չէր։
19 Եւ նորանք առաւօտը կանուխ վեր կացան եւ Տիրոջ առաջին երկրպագութիւն արին եւ ետ դառան Ռամա եւ գնացին իրանց տունը։ Եւ Եղկանան մօտեցաւ իր Աննա կնկան. Եւ Տէրը նորան յիշեց։
20 Եւ եղաւ որ տարին դառնալիս Աննան յղացաւ եւ մի տղայ ծնեց, եւ նորա անունը Սամուէլ կոչեց՝ ասելով, թէ Տէրիցը խնդրեցի նորան։
21 Եւ նորա այրը Եղկանան վեր գնաց իր բոլոր ընտանիքովը, որ տարեկան զոհը եւ իր ուխտը մատուցանէ Տիրոջ առաջին։
22 Բայց Աննան չգնաց, որովհետեւ իր մարդին ասեց. Կնստեմ մինչեւ տղայի կաթից կտրուիլը. յետոյ կտանեմ նորան որ Տիրոջ առաջին երեւայ, եւ միշտ այնտեղ կենայ։
23 Եւ նորա այրը՝ Եղկանան նորան ասեց. Արա ինչ որ աչքերիդ հաճելի է, նստիր մինչեւ որ նորան կաթից կտրես. միայն թէ Տէրը հաստատէ իր խօսքը. Եւ կինը նստեց, եւ մինչեւ իր տղան կաթից կտրելը նորան սնուցանում էր։
24 Եւ հէնց որ նորան կաթից կտրեց, իր հետն առաւ նորան, եւ երեք զուարակով, մէկ արդու ալիւրով եւ մէկ տիկ գինիով՝ տարաւ նորան Տիրոջ տունը՝ Սելով. Եւ տղան փոքր էր։
25 Եւ զուարակը մորթեցին, եւ տղան Հեղիի մօտ տարան։
26 Եւ Աննան ասեց. Ո՜հ, տէր իմ, քո անձը կենդանի է. Ես այն կինն եմ, որ այստեղ քեզ մօտ կանգնեցի Տիրոջը աղօթք անելու համար։
27 Ես այս տղայի համար աղօթք արի, եւ Տէրն իմ խնդրուածքն ինձ տուաւ՝ ինչ որ նորանից խնդրեցի։
28 Հիմա ես էլ նորան փոխ եմ տալիս Տիրոջը. Իր բոլոր կեանքի մէջ Տիրոջը փոխ տրուած լինի. Եւ նա այնտեղ Տիրոջը երկրպագութիւն արաւ։
1 Եւ մի մարդ կար Արիմաթեմ-սօփիմից Եփրեմի սարից՝ անունը Եղկանա՝ Եփրաթացի Սուփիի որդիի Թովայի որդիի Եղիուսի որդիի Յերոամի որդին։
2 Եւ նա երկու կին ունէր. Մէկի անունը Աննա, եւ միւսի անունը Փենանա. Եւ Փենանան զաւակներ ունէր, բայց Աննան զաւակ չունէր։
3 Եւ այն մարդը տարուց տարի իր քաղաքիցը վեր էր գնում, որ Սելովի մէջ Զօրաց Տիրոջը երկրպագութիւն եւ զոհ մատուցանէ, եւ Հեղիի երկու որդիքը՝ Ոփնի եւ Փենէհէս այնտեղ Տիրոջ քահանաներն էին։
4 Եւ Եղկանան իր զոհ մատուցրած օրը իր կնկան Փենանային եւ նորա որդկանցը եւ աղջկերանցը բաժիններ տուաւ.
5 Իսկ Աննային կրկնապատիկ բաժին տուաւ, որովհետեւ Աննային սիրում էր. բայց Տէրը փակել էր նորա արգանդը։
6 Եւ նորա նախանձորդը Փենանան գրգռում էր նորան եւ վշտացնում. Որովհետեւ Տէրը փակել էր նորա արգանդը։
7 Եւ այնպէս էր անում տարուց տարի Տիրոջ տունը գնալիս. Փենանան էլ նոյնպէս վշտացնում էր. Եւ նա լաց էր լինում եւ չէր ուտում։
8 Եւ մարդը՝ Եղկանան նորան ասեց. Աննա, ի՞նչու ես լաց լինում, եւ ի՞նչու չես ուտում, եւ ի՞նչու համար սիրտդ այդպէս տրտում է։ Մի՞թէ ես քեզ համար տասը որդիից լաւ չեմ։
9 Եւ Աննան վեր կացաւ Սելովի մէջ ուտելուց եւ խմելուց յետոյ. (եւ Հեղի քահանան Տիրոջ տաճարի սեմի մօտ մի աթոռի վերայ նստել էր.)
10 Տիրոջ դէմ հակառակողները կփշրուին. Նա երկինքիցը նորանց վերայ կորոտայ. Տէրը կդատէ երկրիս ծայրերը, Եւ ոյժ կտայ իր թագաւորին, Եւ իր օծեալի եղջիւրը կբարձրացնէ։
11 Եւ Եղկանան գնաց Ռամա իր տունը. Եւ մանուկը Հեղի քահանայի առաջին Տիրոջը ծառայութիւն էր անում։
12 Եւ Հեղիի որդիքը չար զաւակներ էին, Տիրոջը չէին ճանաչում։
13 Եւ քահանաների սովորութիւնը այս էր ժողովրդի մասին, որ երբոր մէկը զոհ մատուցանէր, միսը եփելիս՝ գալիս էր քահանայի սպասաւորը երեքժանի մսահանը ձեռքին.
14 Եւ կոխում էր այն կաթսայի կամ սանի կամ եփարանի կամ պտուկի մէջ, եւ մսահանը ինչ որ հանէր, քահանան այն վեր էր առնում իր համար։ նորանք այսպէս էին անում Սելովումը բոլոր այնտեղ եկող Իսրայէլացիներին։
15 Նաեւ ճարպը այրելուց առաջ՝ քահանայի սպասաւորը գալիս էր, եւ ասում զոհ անող մարդին, խորովելու միս տուր քահանայի համար, որովհետեւ նա քեզանից եփած միս չի առնիլ, այլ հում։
16 Եւ այն մարդը երբոր ասէր թէ Թող հիմա ճարպն այրեն, եւ յետոյ սրտիդ ուզածի չափ առ. Այն ժամանակ ասում էր. Ոչ, հիմա տուր, եթէ ոչ բռնի կառնեմ։
17 Եւ այն երիտասարդների մեղքը շատ մեծ էր Տիրոջ առաջին. Որովհետեւ այդ մարդիկը արհարմարհում էին Տիրոջ զոհը։
18 Եւ Սամուէլ մանուկը քթանի եփուդ հագած ծառայութիւն էր անում Տիրոջ առաջին։
19 Եւ նորա մայրը տարուց տարի պզտիկ պատմուճան էր շինում նորա համար եւ բերում նորա համար, երբոր իր մարդի հետ վեր էր գալիս տարեկան զոհը անելու։
20 Եւ Հեղին Եղկանային եւ նորա կնկան օրհնելով ասեց. Տէրը քեզ այս կնկանից զաւակներ տայ Տիրոջը փոխ տրուածի փոխարէն. Եւ նորանք գնացին իրանց տեղը։
21 Եւ Տէրը այցելութիւն արաւ Աննային, որ յղացաւ եւ երեք տղայ եւ երկու աղջիկ ծնեց. Սամուէլ մանուկն էլ մեծացաւ Տիրոջ առաջին։
22 Եւ Հեղին շատ ծերացել էր. Եւ լսում էր այն ամենն ինչ որ նորա որդիքն անում էին բոլոր Իսրայէլին, եւ ինչպէս նորանք ժողովքի խորանի առաջին խումբերով ժողովուած կանանց հետ քնում էին։
23 Եւ նորանց ասեց. Ի՞նչու համար էք անում այսպիսի բաները. Որովհետեւ ես այս բոլոր ժողովրդի բերանիցը ձեզ համար չար խօսքեր եմ լսում։
24 Չէ, որդիքս, որովհետեւ լաւ չէ այն լուրը որ ես լսում եմ ձեր մասին. Դուք Տիրոջ ժողովրդին մոլորացնում էք։
25 Եթէ մարդ մարդի դէմ մեղք գործէ, նորա դատաստանը Աստուած կկտրէ. Բայց եթէ մարդ Տիրոջ դէմ մեղք գործէ, նորա համար ո՞վ աղաչանք կանէ։ Սակայն նորանք իրանց հօր խօսքին մտիկ չէին անում, որովհետեւ Տէրը ուզում էր նորանց մեռցնել։
26 Եւ Սամուէլ մանուկը օրէցօր մեծանում էր, եւ հաճելի էր թէ Տիրոջը եւ թէ մարդկանցը։
27 Եւ Աստուծոյ մէկ մարդը Հեղիի մօտ եկաւ, եւ նորան ասեց. Տէրը այսպէս է ասում. Ես յայտնապէս երեւեցայ քո հօր տանը, երբոր նորանք Եգիպտոսումը Փարաւօնի տանն էին.
28 Եւ Իսրայէլի բոլոր ցեղերիցը նորան ինձ համար քահանայ ընտրեցի որ իմ սեղանի վերայ ելնէ, խունկ ծխէ, եւ իմ առաջին եփուդ հագնէ. Եւ Իսրայէլի որդկանց բոլոր պատարագները տուի քո հօր տանը։
29 Ի՞նչու էք անարգում իմ զոհերը եւ ընծաները, որ ես պատուիրեցի իմ տան համար, եւ քո որդիներին ինձանից աւելի ես պատուում, որ ձեզ գիրացնէք իմ ժողովուրդ Իսրայէլի ընտիր զոհերովը։
30 Սորա համար Իսրայէլի Տէր Աստուածն այսպէս է ասում. Իրաւ ասել էի, որ քո տունը եւ քո հօր տունը գնան իմ առաջին յաւիտեան. Բայց հիմա Տէրն ասում է. Քաւ լիցի. Որովհետեւ ես ինձ փառաւորողներին կփառաւորեմ, եւ ինձ արհամարհողները կանարգուին։
31 Ահա օրեր կգան, որ կկտրեմ քո բազուկը եւ քո հօր տան բազուկը, որ քո տան մէջ ծեր չլինի։
32 Եւ դու տան մէջ դժբաղդութիւն կտեսնես՝ մինչդեռ Իսրայէլն ամեն տեսակ բարութիւն կվայելէ, եւ քո տան մէջ բնաւ ծեր չի լինիլ։
33 Եւ քո սեունդից մարդ չեմ կտրիլ իմ սեղանիցը, քո աչքերը նուաղեցնելու եւ քո սիրտը վշտացնելու համար, եւ քո տան զարգացածները բոլորը չափահաս կմեռնեն։
34 Եւ այս քեզ նշան լինի՝ ինչ որ պիտի գայ քո երկու որդկանց Ոփնիի եւ Փենէհէսի վերայ՝ երկուսն էլ մէկ օրում պիտի մեռնեն։
35 Եւ ինձ համար մէկ հաւատարիմ քահանայ պիտի հանեմ, որ բոլոր իմ սրտի եւ հոգիի միջի եղածը կատարէ, եւ նորա համար հաւատարիմ տուն կշինեմ. Եւ նա միշտ իմ օծեալի առաջին կգնայ։
36 Եւ քո տանիցն ով որ մնայ, մի կտոր արծաթի համար եւ մի նկանակ հացի համար կգայ նորան երկրպագութիւն կանէ, եւ կասէ. Աղաչում եմ, ինձ մէկ քահանայական պաշտօնի վերայ դիր որ մի պատառ հաց ուտեմ։
1 Եւ Աննան աղօթք արաւ եւ ասեց. Իմ սիրտն ուրախացաւ Տէրովը, Իմ եղջիւրը բարձրացաւ Տէրով. Բերանս իմ թշնամիների վերայ լայնացաւ, Որովհետեւ քո փրկութիւնովն ուրախացայ։
2 Տիրոջ պէս սուրբ չկայ, որովհետեւ քեզանից ջոկը չկայ, Եւ մեր Աստուծոյ պէս վէմ չկայ։
3 Այլ եւս հպարտութիւնով մի պարծենաք, Եւ ձեր բերանից մեծաբանութիւն դուրս չգայ, Որովհետեւ Տէրը գիտութիւնների Աստուածն է, Եւ նա կշռում է գործքերը։
4 Զօրաւորների աղեղները կոտրվում են, Բայց տկարները ոյժ են հագնում։
5 Կուշտերը հացի համար վարձկան եղան, Բայց սովածները դադարեցին սովելուց. Քանի որ ամուլը եօթը զաւակ ծնեց, Բայց շատ զաւակ ունեցողը տկարացաւ։
6 Տէրն է մեռցնողը եւ կենդանացնողը, Գերեզման իջեցնողը եւ վեր հանողը։
7 Տէրն է աղքատացնողը եւ հարստացնողը, Ցածացնողը եւ բարձրացնողը։
8 Նա կանգնեցնում է աղքատին փոշիից, Եւ աղբիւսից բարձրացնում է կարօտին, Որ իշխանների հետ նստեցնէ, Եւ փառքի աթոռը նորանց ժառանգեցնէ, Որովհետեւ երկրի հիմերը Տիրոջն են, Եւ աշխարհը նորանց վերայ նա հաստատեց։
9 Նա կպահէ իր սուրբերի ոտքերը. Բայց չարագործները մութի մէջ կպապանձուեն. Որովհետեւ մարդը ուժով յաղթող չէ։
10 Եւ Տէրն եկաւ կանգնեց, եւ առաջի անգամների պէս կանչեց, Սամուէլ՝ Սամուէլ. Եւ Սամուէլն ասեց. Խօսիր, որովհետեւ քո ծառան լսում է։
11 Այն ժամանակ Տէրը Սամուէլին ասեց. Ահա ես Իսրայէլի մէջ մի բան կանեմ, որ ամեն նորան լսողի երկու ականջները կհնչեցնեն։
12 Այն օրը Հեղիի վերայ կկատարեմ ամեն ինչ որ նորա տան վերայով խօսել եմ. Կսկսեմ եւ կվերջացնեմ։
13 Եւ իրան իմացրել եմ, որ նորա տունը պիտի դատեմ յաւիտեան որ գիտէր այն անօրէնութիւնը, որ նորա որդիքը իրանց վերայ անէծք են բերում, եւ նա չյանդիմանեց նորանց։
14 Ես սորա համար երդում արի Հեղիի տան համար, որ Հեղիի տան անօրէնութեանը՝ զոհերով եւ ընծաներով յաւիտեան քաւութիւն չլինի։
15 Եւ Սամուէլը մինչեւ առաւօտ պառկեց եւ յետոյ Տիրոջ տան դռները բացաւ. Եւ Սամուէլը վախեցաւ այն տեսիլքը Հեղիին պատմելուց։
16 Բայց Հեղին Սամուէլին կանչեց եւ ասեց. Սամուէլ՝ որդեակս. Եւ նա ասեց. Ահա ես.
17 Եւ նա ասեց. Ի՞նչ է այն խօսքը, որ քեզ ասեց. Ինձանից մի ծածկիր, Աստուած քեզ այսպէս եւ սորանից աւելի անէ, եթէ ինձանից ծածկես մի խօսք այն ամեն խօսքերիցը որ նա քեզ հետ խօսել է։
18 Եւ Սամուէլը բոլոր խօսքերը նորան պատմեց, նորանից չծածկեց։ Եւ Հեղին ասեց. Նա Տէրն է, ինչ որ հաճոյ է իր աչքերի առաջին՝ թող անէ։
19 Եւ Սամուէլը մեծացաւ, եւ Տէրը նորահետ էր, եւ իր բոլոր խօսքերից մէկը գետինը չգցեց։
20 Եւ Դանից մինչեւ Բերսաբէէ բոլոր Իսրայէլն իմացաւ, որ Սամուէլը հաստատուած է Տիրոջ համար մարգարէ։
21 Եւ Տէրը Սելովումը դարձեալ երեւեցաւ. Որովհետեւ Տէրը Սելովումը Սամուէլին յայտնվում էր Տիրոջ խօսքովը։ Եւ բոլոր Իսրայէլի մէջ տարածվում էր Սամուէլի խօսքը։
1 Եւ Սամուէլ մանուկը Հեղիի առաջին Տիրոջը ծառայութիւն էր անում. Եւ այն օրերը Տիրոջ խօսքը հազուագիւտ էր՝ յայտնի տեսիլք չկար։
2 Եւ այն ժամանակը եղաւ որ Հեղին իր տեղը պառկած էր. (եւ նորա աչքերը սկսել էին ծանրանալ՝ չէր կարողանում տեսնել.)
3 Եւ Աստուծոյ կանթեղը տակաւին չէր հանգչել, եւ Սամուէլը քնել էր Տիրոջ տաճարումը, ուր որ Աստուծոյ տապանակն էր։
4 Եւ Տէրը կանչեց Սամուէլին. Եւ նա ասեց. Ահա ես.
5 Եւ Հեղիի մօտ վազելով՝ ասեց. Ահա ես, որովհետեւ ինձ կանչեցիր։ Եւ նա ասեց. Ես չկանչեցի. Դարձիր պառկիր։ Եւ նա դարձաւ պառկեց։
6 Եւ Տէրը դարձեալ կանչեց՝ Սամուէլ. Եւ Սամուէլը վեր կացաւ Հեղիի մօտ գնաց եւ ասեց. Ահա ես, որովհետեւ ինձ կանչեցիր։ Եւ նա ասեց. Ես չկանչեցի, որդեակս, դարձիր պառկիր։
7 Եւ Սամուէլը Տիրոջը դեռ չէր ճանաչում, եւ Տիրոջ խօսքը դեռ նորան յայտնուած չէր։
8 Եւ դարձեալ երրորդ անգամ Տէրը կանչեց, Սամուէլ. Եւ նա վեր կացաւ Հեղիի մօտ գնաց, եւ ասեց. Ահա ես, որովհետեւ ինձ կանչեցիր։ Եւ Հեղին իմացաւ որ Տէրն է կանչում մանուկին։
9 Եւ Հեղին Սամուէլին ասեց. Գնա պառկիր եւ եթէ քեզ կանչէ, ասիր. Խօսիր, Տէր, որովհետեւ քո ծառան լսում է։ Եւ Սամուէլը գնաց իր տեղը պառկեց։
10 Եւ երբոր Փղշտացիները պատերազմեցին, Իսրայէլը յաղթուեցաւ եւ ամեն մարդ փախաւ իր վրանը, եւ շատ մեծ կոտորած եղաւ, եւ Իսրայէլից երեսուն հազար հետեւակ զօրք ընկաւ։
11 Նաեւ Աստուծոյ տապանակը առնուեցաւ. Եւ Հեղիի երկու որդիքը՝ Ոփնին եւ Փենէհէսը մեռան։
12 Եւ Բենիամինեան մի մարդ բանակիցը վազելով նոյն օրը հասաւ Սելով, եւ նորա հանդերձները պատառուած էին, եւ գլխին հող։
13 Եւ երբոր նա հասաւ, ահա Հեղին նստել էր մի աթոռի վերայ ճանապարհին եւ սպասում էր. Որովհետեւ Աստուծոյ տապանակի համար սիրտը դողում էր։ Եւ երբոր այն մարդն եկաւ որ քաղաքին պատմէ, բոլոր քաղաքը աղաղակեց։
14 Եւ Հեղին այն աղաղակի ձայնը լսելով՝ ասեց. Այս ի՞նչ աղմուկի ձայն է։ Եւ այն մարդը շուտով վազեց եկաւ եւ հեղիին պատմեց։
15 Եւ Հեղին իննսունեւութը տարեկան էր, եւ աչքերը դադարել էին որ չէր կարողանում տեսնել։
16 Եւ այն մարդը Հեղիին ասեց. Զօրքի միջից եկողը ես եմ, եւ ես փախայ այսօր պատերազմիցը. Եւ նա ասեց. Որդեակս, բանը ի՞նչ եղաւ։
17 Եւ լրաբերը պատասխանեց եւ ասեց. Իսրայէլւ Փղշտացիների առաջիցը փախաւ, եւ ժողովրդի մէջ էլ մեծ կոտորած եղաւ, եւ քո երկու որդիքը՝ Ոփնին եւ Փենէհէսն էլ մեռան, եւ Աստուծոյ տապանակը առնուեցաւ։
18 Ու երբոր նա Աստուծոյ տապանակը յիշեց, Հեղին աթոռիցը քամակի վերայ վայր ընկաւ դռան մօտ, եւ նորա վզի ոսկորը կոտրուեցաւ, եւ նա մեռաւ, որովհետեւ ծեր եւ ծանրացած մարդ էր. Եւ նա Իսրայէլի մէջ քառասուն տարի դատաւորութիւն էր արել։
19 Եւ նորա հարսը՝ Փենէհէսի կինը յղի էր ծնելու մօտ, երբոր Աստուծոյ տապանակի առնուելու եւ իր սկեսրարյրի եւ մարդի մեռնելու լուրը լսեց, ծնկերը թուլացան, եւ նա ծնեց, որովհետեւ ցաւերը նորան բռնեցին։
20 Եւ երբոր մեռնում էր, նորա մօտ կանգնող կիները նորան ասեցին. Մի վախենար, որովհետեւ տղայ ես ծնել. Բայց նա չպատասխանեց եւ ուշադրութիւն չարաւ։
21 Եւ այն տղայի անունը Իքաբօդ կոչեց, ասելով թէ Իսրայէլիցը փառքը վերացաւ. (որովհետեւ Աստուծոյ տապանակը առնուեցաւ, եւ նորա սկեսրայրն ու մարդը չկան։)
22 Նորա համար ասեց. Աստուծոյ տապանակը առնուելու համար Իսրայէլիցը փառքը վերացաւ։
1 Եւ Իսրայէլը դուրս եկաւ պատերազմով Փղշտացիների դէմ, եւ Աբենեզերի մօտ բանակ տուաւ, եւ Փղշտացիները Ափեկի մէջ բանակ տուին։
2 Եւ Փղշտացիները Իսրայէլի դէմադէմ շարուեցան, եւ պատերազմը տարածուեցաւ եւ Իսրայէլը յաղթուեցաւ Փղշտացիների առաջին եւ պատերազմի դաշտումը չորս հազար մարդ զարկեցին։
3 Եւ ժողովուրդը եկաւ բանակը. Եւ իսրայէլի ծերերն ասեցին. Ի՞նչու համար Տէրը մեզ այսօր Փղշտացիների առաջին կոտրեց. Տիրոջ ուխտի տապանակը Սելովից մեզ մօտ առնենք, եւ նա մեր մէջը գայ եւ մեզ ազատէ մեր թշնամիների ձեռքից։
4 Եւ ժողովուրդը մարդ ուղարկեց Սելով, եւ վեր առան այնտեղից քերովբէների վերայ նստող Զօրաց Տիրոջ ուխտի տապանակը. Եւ Հեղիի երկու որդիքը Ոփնին եւ Փենէհէսը այնտեղ էին Աստուծոյ ուխտի տապանակի հետ։
5 Եւ երբոր Տիրոջ ուխտի տապանակը բանակի մէջ մտաւ, բոլոր Իսրայէլը մեծ ձայնով աղաղակեց, եւ գետինը դղրդաց։
6 Եւ Փղշտացիները այն աղաղակի ձայնը լսելով՝ ասեցին. Այս ի՞նչ բարձրաձայն աղաղակ է Եբրայեցիների բանակի մէջ. Եւ իմացան որ Տիրոջ տապանակն եկել է բանակը։
7 Եւ Փղշտացիները վախեցան, որովհետեւ ասում էին. Աստուած եկել է բանակի մէջ. Նաեւ ասեցին. Վա՜յ մեզ, որովհետեւ մինչեւ հիմա այսպիսի բան չէր եղած։
8 Վա՜յ մեզ, այս զօրաւոր Աստուածների ձեռքիցն ո՞վ պիտի ազատէ մեզ. Սորանք այն Աստուածներն են որ Եգիպտոսին զարկեցին ամեն հարուածներով անապատի մէջ։
9 Ուժովացէք եւ քաջ եղիք, ով Փղշտացիներ, մի գուցէ Եբրայեցիներին ծառայ դառնաք ինչպէս որ նորանք ձեզ ծառայ եղան. Ուստի քաջ եղիք եւ պատերազմեցէք։
10 Եւ Աստուծոյ տապանակը Ակկարոն ուղարկեցին. Եւ հէնց որ Աստուծոյ տապանակը Ակկարոն մտաւ, Ակկարոնացիները աղաղակելով ասեցին. Իսրայէլի Աստուծոյ տապանակը մեզ մօտ բերին, որ մեզ եւ մեր ժողովրդին մեռցնեն։
11 Եւ մարդ ուղարկեցին՝ Փղշտացիների բոլոր նախարարներին ժողովեցին, եւ ասեցին. Իսրայէլի Աստուծոյ տապանակը ուղարկեցէք եւ իր տեղը ետ դառնայ, որ մեզ եւ մեր ժողովրդին չմեռցնէ. Որովհետեւ բոլոր քաղաքի մէջ մահառիթ սոսկում կար, Աստուծոյ ձեռքը շատ ծանրացել էր այնտեղ։
12 Եւ չմեռած մարդիկը թանչքի ուռեցքներով զարկուեցան. Եւ քաղաքի աղաղակը երկինքը վեր ելաւ։
1 Եւ Փղշտացիները առան Աստուծոյ տապանակը եւ տարան նորան Աբենեզերից Ազովտոս։
2 Եւ Փղշտացիները Աստուծոյ տապանակն առան ու տարան նորան Դագոնի տունը եւ դրին Դագոնի մօտ։
3 Եւ հետեւեալ օրը Ազովտացիները առաւօտանց կանուխ վեր կացան տեսան որ Դագոնը Տիրոջ տապանակի առաջին երեսի վերայ գետինն է ընկել. Եւ նորանք վեր առան Դագոնը եւ իր տեղը դրին։
4 Եւ հետեւեալ օրը առաւօտանց կանուխ վեր կացան եւ տեսան որ Դագոնը Տիրոջ տապանակի առաջին երեսի վերայ գետինն է ընկել, եւ Դագոնի գլուխն ու ձեռքերի երկու թաթերը կոտրատուած՝ սեմի վերայ էին, միայն Դագոնի մարմինն էր մնացել։
5 (Այս պատճառով Դագոնի քուրմերը եւ բոլոր Դագոնի տունը մտնողները մինչեւ այսօր Ազովտոսումն եղող Դագոնի սեմի վերայ չեն կոխիլ։)
6 Եւ Տիրոջ ձեռքը ծանրացաւ Ազովտացիների վերայ, եւ նորանց աւերակ արաւ, եւ նորանց զարկեց Ազովտոսի եւ նորա սահմանների մէջ թանչքի ուռեցքներով։
7 Եւ Ազովտոսի բնակիչները տեսան որ այսպէս է, եւ ասեցին. Իսրայէլի Աստուծոյ տապանակը մեզ մօտ չկենայ. Որովհետեւ նորա ձեռքը մեզ վերայ եւ մեր աստուած Դագոնի վերայ ծանրացաւ։
8 Եւ մարդ ուղարկեցին, եւ Փղշտացիների բոլոր նախարարներին իրանց մօտ ժողովեցին, եւ ասեցին. Ի՞նչ անենք Իսրայէլի Աստուծոյ տապանակին. Եւ ասեցին. Թող Իսրայէլի Աստուծոյ տապանակը Գէթ փոխադրեն. Եւ Իսրայէլի Աստուծոյ տապանակը փոխադրեցին։
9 Եւ եղաւ որ նորան փոխադրելուց յետոյ Տիրոջ ձեռքովն այն քաղաքի մէջ մեծ խռովութիւն եղաւ, եւ քաղաքի մարդկանցը պզտիկից մինչեւ մեծը զարկեց. Եւ նորանց վերայ թանչքի ուռեցքներ երեւեցան։
10 Եւ այն մարդիկը այնպէս արին. Երկու հատ կաթնատու երինջ առան, եւ նորանց լծեցին սայլին, եւ նորանց հորթերին տան մէջ փակեցին։
11 Եւ Տիրոջ տապանակը, եւ ոսկի մուկերի եւ իրանց թանչքի ուռեցքների պատկերների պզտիկ արկղը դրին այն սայլի վերայ։
12 Եւ երինջները ճանապարհ ընկան ուղիղ դէպի Բեթսամիւսի ճանապարհը, եւ մէկ շաւիղով գնալով բառաչում էին, եւ աջ կամ ձախ կողմը չխոտորուեցան. Եւ Փղշտացիների նախարարները գնում էին մինչեւ բեթսամիւսի սահմանը նորանց ետեւից։
13 Եւ Բեթսամիւսացիները հովիտի մէջ ցորենի հունձ էին հնձում, եւ իրանց աչքերը բարձրացրին եւ տապանակը տեսան, եւ ուրախացան որ տեսան։
14 Եւ սայլը Բեթսամիւսացի Յեսուի արտը մտաւ եւ այնտեղ կանգնեց, եւ այնտեղ մէկ մեծ քար կար. Եւսայլի փայտերը ճեղքեցին եւ այն երինջներին ողջակէզ մատուցրին Տիրոջը։
15 Եւ Ղեւտացիները իջեցրին Տիրոջ տապանակը եւ նորա հետ եղող ոսկի անօթների պզտիկ արկղը եւ դրին այն մեծ քարի վերայ. Եւ այն օրը Բեթսամիւսի մարդիկը ողջակէզներ եւ զոհեր մատուցրին Տիրոջը։
16 Եւ Փղշտացիների հինգ նախարարները տեսան եւ ետ դառան նոյն օրը Ակկարոն։
17 Եւ այն ոսկեղէն թանչքի ուռեցքները՝ որ Փղշտացիները իբրեւ յանցանքի ընծայ տուին Տիրոջը, սորանք էին. Մէկ հատ Ազովտոսի համար, մէկ հատ գազայի համար, մէկ հատ Ասկաղոնի համար, մէկ հատ Գէթի համար, մէկ հատ Ակկարոնի համար։
18 Եւ ոսկի մուկերը Փղշտացիների հինգ նախարարութիւնների բոլոր քաղաքների թիւովն էին, պարսպաւոր քաղաքից մինչեւ անպարիսպ գիւղը, եւ մինչեւ այն մեծ քարը՝ որի վերայ Տիրոջ տապանակը դրուեցաւ, որ կայ մինչեւ այս օր Բեթսամիւսացի Յեսուի արտումը։
19 Եւ Տէրը Բեթսամիւսի մարդկանցը զարկեց, որովհետեւ նորանք նայեցին Տիրոջ տապանակի մէջ. Եւ ժողովրդիցը յիսուն հազար եօթանասուն մարդ զարկեց, եւ ժողովուրդը սուգ բռնեց, որովհետեւ Տէրը ժողովրդի մէջ մեծ կոտորած արաւ։
20 Եւ Բեթսամիւսի մարդիկն ասեցին. Ո՞վ կարող է կանգնել այս սուրբ Աստուած Եհովայի առաջին, եւ նա ո՞րի մօտ պիտի գնայ մեր մօտիցը։
21 Եւ Կարիաթարիմի բնակիչների մօտ պատգամաւորներ ուղարկեցին՝ ասելով. Փղշտացիները Տիրոջ տապանակը ետ են բերել. Իջէք վեր տարէք նորան ձեզ մօտ։
1 Եւ Տիրոջ տապանակը մնաց Փղշտացիների երկրումը եօթը ամիս։
2 Եւ Փղշտացիները կանչեցին քուրմերին եւ գուշակողներին եւ ասեցին. Եհովայի տապանակին ի՞նչ անենք. Մեզ իմացրէք թէ նորան ի՞նչով իր տեղն ուղարկենք։
3 Նորանք էլ ասեցին. Եթէ Իսրայէլի Աստուծոյ տապանակը ուղարկէք. Նորան դարտակ չուղարկէք, այլ անպատճառ յանցանքի պատարագ տուէք նորան, այն ժամանակ կբժշկուիք, եւ ձեզ յայտնի կլինի թէ ի՞նչու համար նորա ձեռքը ձեզանից չէ հեռանում։
4 Եւ նորանք ասեցին. Ո՞րն է այն պատարագը որ նորան մատուցանենք։ Եւ նորանք ասեցին. Փղշտացիների նախարարների թիւովը հինգ ոսկեղէն թանչքի ուռեցքներ եւ հինգ ոսկի մուկ է. Որովհետեւ մի եւ նոյնն էր հարուածը ձեր ամենի վերայ՝ եւ ձեր նախարարների վերայ։
5 Եւ հիմա ձեր թանչքի ուռեցքների պատկերները, եւ ձեր երկիրն աւերող մուկերի պատկերները շինեցէք, եւ Իսրայէլի Աստուծուն փառք տուէք, կարելի է որ նա իր ձեռքը ձեր վերայից ձեր աստուածների վերայից, եւ ձեր երկրի վերայից թեթեւացնէ։
6 Եւ ի՞նչու համար էք ձեր սիրտերը խստացնում, ինչպէս որ Եգիպտացիները եւ Փարաւօնն իրանց սիրտերը խստացրին. Չէ՞ որ Աստուած նորանց մէջ հրաշալի գործքեր անելուց յետոյ՝ նորանք թող տուին նորանց որ գնան։
7 Հիմա մէկ նոր սայլ շինեցէք, եւ երկու հատ կաթնատու երինջ առէք, որոնց վերայ բնաւ լուծ դրուած չլինի. Եւ երինջները սայլին լծեցէք, եւ նորանց հորթերը նորանց քամակիցը ետ տարէք տուն։
8 Եւ Եհովայի տապանակն առէք, եւ սայլի վերայ դրէք նորան, եւ այն ոսկեղէն անօթները, որ դուք յանցանքի համար նրան ընծայ պիտի տաք, մի պզտիկ արկղով նորա մէկ կողմին դրէք, եւ նորան ճանապարհեցէք որ գնայ։
9 Եւ նայեցէք, եթէ իր սահմանի ճանապարհովը Բեթսամիւս է գնում, այս մեծ չարիքը մեզ անողը նա է. Ապա եթէ ոչ, գիտենանք որ նորա ձեռքը չէ մեզ դպել. Այս բանը դիպուածով է պատահել մեզ։
10 Եւ երբոր Սամուէլը մատուցանում էր ողջակէզը, Փղշտացիները մօտեցան որ Իսրայէլի դէմ պատերազմ անեն. Եւ Տէրը նոյն օրը Փղշտացիների վերայ մեծ ձայնով որոտաց, եւ նորանց խռովեցրեց. Եւ նորանք իսրայէլի առաջին զարկուեցան։
11 Եւ Իսրայէլի մարդիկը Մասփայից դուրս եկան եւ Փղշտացիներին հալածեցին, եւ մինչեւ բեթքովրի տակ նորանց ջարդեցին։
12 Եւ Սամուէլը մէկ քար առաւ, եւ Մասփայի ու Սենի մէջտեղումը կանգնեցրեց, եւ նորա անունը Աբենեզեր կոչեց, ասելով. Տէրը մինչեւ այստեղը օգնեց մեզ։
13 Եւ Փղշտացիները կորագլուխ եղան, եւ այլ եւս չեկան Իսրայէլի սահմանի մէջ. Եւ Սամուէլի բոլոր օրերումը Տիրոջ ձեռքը Փղշտացիների վերայ էր։
14 Եւ նորանք Իսրայէլին ետ դարձրին այն քաղաքները, որ Փղշտացիները առել էին Ակկարոնից մինչեւ Գէթ. Եւ Իսրայէլը նորանց սահմանները ազատեց Փղշտացիների ձեռքիցը, եւ Իսրայէլի ու Ամօրհացիների մէջտեղը խաղաղութիւն էր։
15 Եւ Սամուէլն իր կեանքի բոլոր օրերումն Իսրայէլի դատաւորն էր։
16 Եւ տարուց տարի գնում էր Բեթէլ, Գաղգաղա եւ Մասփա եւ ման էր գալիս բոլոր այն տեղերումը ու դատում Իսրայէլին։
17 Եւ ետ էր դառնում Ռամա, որովհետեւ իր տունը այնտեղ էր, եւ այնտեղ դատում էր Իսրայէլին. Եւ այնտեղ սեղան շինեց Տիրոջ համար
1 Եւ Կարիաթարիմի մարդիկը գնացին եւ վեր տարան Տիրոջ տապանակը. Եւ բերին նորան Աբինադաբի տունը՝ բլուրի վերայ. Եւ նորա որդի Եղիազարին որոշեցին որ Տիրոջ տապանակի պահպանութիւնն անէ։
2 Եւ տապանակը Կարիաթարիմ եկած օրից յետոյ շատ օրեր անցան, եւ քսան տարի եղաւ. Եւ իսրայէլի բոլոր տունը հառաչեցին Տիրոջ ետեւից։
3 Այն ժամանակ Սամուէլն Իսրայէլի բոլոր տան հետ խօսեց ասելով. Եթէ դուք ձեր բոլոր սրտովը դարձել էք Տիրոջը, ձեր միջից հեռացրէք օտար աստուածները եւ Աստարովթը, եւ ձեր սիրտերը պատրաստեցէք Տիրոջ համար, եւ միայն նորան պաշտեցէք. Եւ նա կազատէ ձեզ Փղշտացիների ձեռքիցը։
4 Եւ Իսրայէլի որդիքը հեռացրին Բահաղիմն ու Աստարովթը եւ միայն Տիրոջը պաշտեցին։
5 Եւ Սամուէլն ասեց. Բոլոր Իսրայէլին Մասփայ ժողովեցէք, եւ ձեզ համար աղօթք անեմ Տիրոջը։
6 Եւ Մասփայ ժողովուեցան, եւ ջուր քաշեցին եւ Տիրոջ առաջը թափեցին, եւ այն օրը ծոմ բռնեցին, եւ այնտեղ ասեցին. Տիրոջ դէմ մեղք գործեցինք։ Եւ Սամուէլը Մասփայումը Իսրայէլի որդկանց դատաւորութիւն արաւ։
7 Եւ երբոր Փղշտացիները լսեցին որ Իսրայէլի որդիքը Մասփայ են ժողովուել, Փղշտացիների նախարարները վեր ելան Իսրայէլի դէմ. Եւ իսրայէլի որդիքը լսեցին՝ եւ Փղշտացիների երեսիցը վախեցան։
8 Եւ Իսրայէլի որդիքը Սամուէլին ասեցին. Անդադար դէպի մեր Տէր Աստուծուն աղաղակիր մեզ համար որ մեզ Փղշտացիների ձեռքիցն ազատէ։
9 Եւ Սամուէլը մէկ կաթնակեր գառնուկ առաւ, եւ նորան բոլորովին ողջակէզ արաւ Տիրոջ. Եւ Սամուէլն Իսրայէլի համար դէպի Տիրոջն աղաղակեց, եւ Տէրը նորան պատասխանեց։
10 Եւ Սամուէլը Տիրոջ բոլոր խօսքերն ասեց իրանից թագաւոր ուզող ժողովրդին.
11 Եւ ասեց. Ձեզ վերայ իշխելու թագաւորի իրաւունքը այս է լինելու. Ձեր տղերքը կառնէ եւ կտանէ իր համար իր կառքերի եւ ձիերի վերայ կդնէ, որ վազեն իր կառքերի առաջից.
12 Եւ իր համար հազարապետներ ու յիսնապետներ շինէ, եւ որ նորանք իր արտերը հերկեն եւ հունձերը հնձեն, եւ նորա պատերազմական զէնքերն ու կառքերի գործիքները շինեն։
13 Եւ կառնէ ձեր աղջկերքը իւղագործ, խոհարար ու հացթուխ կշինէ։
14 Եւ ձեր ընտիր արտերը՝ այգիները եւ ձիթենիները կառնէ եւ իր ծառաներին կտայ։
15 Եւ ձեր հունտերիցը եւ ձեր այգիներիցը տասանորդ կառնէ եւ իր ներքինիներին եւ ծառաներին կտայ։
16 Եւ ձեր ընտիր ծառաներն ու աղախինները, եւ ձեր տղամարդերը, եւ ձեր էշերը կառնէ եւ իր համար կգործածէ։
17 Ձեր հօտերիցը տասանորդ կառնէ, եւ դուք նորա ծառաները կլինէք։
18 Այն օրը դուք ձեր ընտրած թագաւորի երեսիցը կաղաղակէք, բայց Տէրը այն օրը ձեզ պատասխան չի տալ։
19 Սակայն ժողովուրդը Սամուէլի խօսքին լսել չուզեց, եւ ասեցին. Ոչ, անպատճառ մեզ վերայ թագաւոր լինի.
20 Եւ մենք էլ բոլոր ազգերի պէս լինենք. Եւ մեր թագաւորը մեզ դատէ, եւ նա մեր առաջին դուրս գայ, եւ նա պատերազմէ մեր պատերազմները։
21 Եւ Սամուէլը ժողովրդի բոլոր խօսքերը լսեց եւ ասեց Տիրոջ ականջին։
22 Եւ Տէրը Սամուէլին ասեց. Նորանց ձայնին լսիր, եւ նորանց վերայ թագաւոր դիր։ Այն ժամանակ Սամուէլն Իսրայէլի որդկանցն ասեց. Ամեն մարդ իր քաղաքը գնայ։
1 Եւ երբոր Սամուէլը ծերացաւ իր որդիներին Իսրայէլի վերայ դատաւոր դրաւ։
2 Եւ նորա անդրանիկ որդիի անունը Յովէլ, եւ երկրորդի անունը Աբիա էր, եւ Բերսաբէէումը դատաւորութիւն էին անում։
3 Եւ նորա որդիքը չգնացին նորա ճանապարհների մէջ, այլ շահասիրութեան ետեւից ընկան եւ կաշառք էին առնում, եւ իրաւունքը ծռում էին։
4 Եւ Իսրայէլի բոլոր ծերերը ժողովուեցան, եւ գնացին Ռամա Սամուէլի մօտ,
5 Եւ նորան ասեցին. Ահա դու ծերացել ես, եւ քո որդիքը չեն գնում քո ճանապարհների մէջ. արդ մեզ վերայ թագաւոր դիր, որ մեզ դատէ ինչպէս որ ամեն ազգերը։
6 Եւ այս բանը Սամուէլի աչքին վատ երեւեցաւ, որ ասեցին թէ՝ մեզ թագաւոր տուր, որ մեզ դատէ. Եւ Սամուէլն աղօթք արաւ Տիրոջը։
7 Եւ Տէրը Սամուէլին ասեց. Լսիր ժողովրդի խօսքին եւ այն ամենին որ քեզ ասեցին. Որովհետեւ նորանք ոչ թէ քեզ են մերժում, այլ ինձ են մերժում, որ նորանց վերայ չթագաւորեմ։
8 Բոլոր այն գործերի պէս որ նորանք արին նորանց Եգիպտոսից հանած օրիցս մինչեւ այս օրը որ ինձ թող տալով ուրիշ աստուածների ծառայութիւն արին, այնպէս էլ քեզ են անում։
9 Եւ հիմա դու նորանց խօսքին լսիր. Բայց նորանց յայտնի վկայես եւ նորանց իմացնես այն թագաւորի իրաւունքը որ նորանց վերայ պիտի իշխէ։
10 Եւ Սաւուղն իր երիտասարդին ասեց. Լաւ ասեցիր, եկ գնանք. Եւ գնացին Աստուծոյ մարդի բնակած քաղաքը։
11 Նորանք քաղաքի զառիվերիցը վեր էին գնում եւ տեսան աղջկերք, որ դուրս էին եկել ջուր հանելու, եւ նորանց ասեցին. Տսանողը այստե՞ղ է։
12 Եւ աղջկերքը նորանց պատասխանեցին եւ ասեցին. Այո, ահա առաջիդ է. Հիմա շուտ արա, որովհետեւ նա այսօր քաղաքն է եկել, նորա համար որ ժողովուրդն այսօր այն բարձր տեղի վերայ զոհ ունի։
13 Հէնց որ քաղաքը մտաք, իսկոյն նորան այնտեղ կգտնէք. Քանի որ նա վեր չէ գնացել բարձր տեղը կերակուր ուտելու համար, որովհետեւ մինչեւ նորա գալը ժողովուրդը կերակուր չի ուտիլ. Որովհետեւ նա է օրհնում զոհը. Նորանից յետոյ հրաւիրուածները ուտում են. Հիմա վեր ելէք, որովհետեւ հիմա կգտնէք նորան։
14 Եւ նորանք վեր գնացին քաղաքը. Երբոր նորանք քաղաքն էին մտնում, ահա Սամուէլը նորանց դէմ դուրս եկաւ, որ բարձր տեղը գնար։
15 Եւ Տէրը Սամուէլին յայտնել էր Սաւուղի գալուց մի օր առաջ,
16 Ասելով թէ էգուց այս ժամանակ բենիամինի երկրիցը քեզ մօտ մէկ մարդ եմ ուղարկելու, եւ դու նորան իշխան օծես իմ ժողովուրդ Իսրայէլի վերայ, որ իմ ժողովրդին Փղշտացիների ձեռքիցն ազատէ. Որովհետեւ ժողովրդին նայեցայ, նորա համար որ նորա աղաղակն ինձ հասաւ։
17 Եւ երբոր Սամուէլը Սաւուղին տեսաւ, Տէրը նորան ասեց. Ահա այն մարդը որի մասին քեզ ասեցի, նա պիտի իշխէ իմ ժողովրդի վերայ։
18 Եւ Սաւուղը դռան մէջտեղը Սամուէլին մօտեցաւ եւ ասեց. Աղաչում եմ, ինձ ցոյց տուր ո՞ւր է տեսանողի տունը։
19 Եւ Սամուէլը պատասխանեց Սաւուղին եւ ասեց. Տեսանողը ես եմ. Վեր եկ առաջս բարձր տեղը, եւ այսօր ինձ հետ կերակուր կերէք. Եւ էգուց քեզ ճանապարհ կդնեմ, եւ բոլոր սրտումդ եղածը քեզ կպատմեմ։
20 Եւ քո երեք օրից ի վեր կորած էշերի համար հոգս մի անիր. Որովհետեւ նորանք գտնուել են. Բայց Իսրայէլի բոլոր վայելչութիւնը որի՞նն է. Չէ՞ որ քեզ եւ քո հօր բոլոր տան համար է։
21 Եւ Սաւուղը պատասխանեց եւ ասեց. Մի՞թէ ես Իսրայէլի ցեղերի փոքրագունիցը՝ Բենիամինեան չեմ, եւ իմ ազգատոհմը Բենիամինի ցեղի բոլոր ազգատոհմների պզտիկը չէ՞. Ի՞նչու համար ես ինձ այդպիսի խօսք ասում։
22 Եւ Սամուէլն առաւ Սաւուղին եւ նորա երիտասարդին եւ նորանց տարաւ սրահը, եւ նորանց կոչնականների վերեւում տեղ տուաւ, եւ նորանք երեսուն մարդի չափ էին։
23 Եւ Սամուէլն ասեց խոհարարին. Տուր այն բաժինը, որ ես քեզ տուի, եւ քեզ ասեցի որ այն քեզ մօտ պահես։
24 Եւ խոհարարը վեր առաւ ազդրը եւ նորա վերայինը եւ դրաւ Սաւուղի առաջը։ Եւ Սամուէլն ասեց. Ահա մնացածը առաջդ դիր եւ կեր. Որովհետեւ նոյն վայրկեանից, երբոր ասեցի թէ ժողովրդին հրաւիրել եմ, քեզ համար պահուած է. Եւ այն օրը Սաւուղը կերաւ Սամուէլի հետ։
25 Եւ նորանք բարձր տեղիցն իջան քաղաքը, եւ նա կտուրի վերայ խօսեց Սաւուղի հետ։
26 Եւ առաւօտը կանուխ վեր կացան, եւ հէնց որ լոյսը ծագեց, Սամուէլը Սաւուղին կանչեց կտուրը եւ ասեց. Վեր եկ որ քեզ ուղարկեմ։ Եւ Սաւուղը վեր գնաց, եւ ինքը եւ Սամուէլը երկուսը մէկտեղ դուրս գնացին։
27 Երբոր նորանք քաղաքի ծայրն էին իջել, Սամուէլն ասեց Սաւուղին. Ասիր երիտասարդին որ մեզանից առաջ անցնէ. (եւ նա անցաւ.) եւ հիմա դու կանգնիր որ Աստուծոյ պատգամը քեզ իմացնեմ։
1 Եւ Բենիամինիցը մի զօրաւոր մարդ կար անունը Կիս՝ Բենիամինեան Աբիայի որդիի բեքովրաթի որդիի Սերօրի որդիի Աբիէլի որդին։
2 Եւ նա մի որդի ունէր, անունը Սաւուղ. Սա մի տղամարդ էր եւ գեղեցիկ, եւ Իսրայէլի որդկանց մէջ նորանից գեղեցիկ մարդ չկար, ուսիցը վեր բարձր էր նա բոլոր ժողովրդիցը։
3 Եւ Սաւուղի հօր՝ Կիսի էշերը կորան, եւ Կիսն իր որդի Սաւուղին ասեց. Երիտասարդների մէկին հետդ առ, եւ վեր կաց գնա էշերը որոնիր։
4 Նա էլ Եփրեմի սարիցն անցաւ եւ Սաղիսա երկրիցն էլ անցաւ, բայց չգտան. Եւ Սաղիմի երկրիցն անցան, բայց չկային. Եւ Բենիամինեանց երկրիցն անցաւ, բայց չգտան։
5 Երբոր Սուփի երկիրն եկան, Սաւուղն ասեց իր հետ եղող երիտասարդին. Եկ ետ դառնանք, մի գուցէ իմ հայրը դադարէ էշերի մասին եւ մեզ համար հոգս անէ։
6 Բայց նա նորան ասեց. Ահա այս քաղաքումը Աստուծոյ մարդ կայ, եւ նա մի պատուաւոր մարդ է, ամեն ինչ որ ասէ՝ անպատճառ կկատարուի. Եւ հիմա այնտեղ գնանք, գուցէ մեր գնալու ճանապարհը մեզ իմացնէ։
7 Եւ Սաւուղն իր երիտասարդին ասեց. Մենք որ գնում ենք, այն մարդին ի՞նչ տանենք. Որովհետեւ մեր ամաններիցը հացը պակասել է, եւ մի ընծայ չունենք Աստուծոյ մարդին տանելու. Ի՞նչ ունենք մեզ մօտ։
8 Եւ երիտասարդը դարձեալ Սաւուղին պատասխանեց եւ ասեց. Ահա ինձ մօտ մէկ քառորդ սիկղ արծաթ կայ. Աստուծոյ մարդին կտամ այն, որ նա մեր ճանապարհը մեզ իմացնէ։
9 (Առաջուց Իսրայէլի մէջ մէկ մարդ՝ երբոր Աստուծուն հարցելու գնար, այսպէս էր ասում. Եկ տեսանողի մօտ գնանք. Որովհետեւ այսօրուայ մարգարէն առաջուց տեսնող էր ասվում։)
1 Եւ Սամուէլն առաւ իւղի շիշը, եւ նորա գլուխի վերայ ածեց, եւ նորան համբուրեց եւ ասեց. Ահա Տէրը քեզ իր ժառանգութեան վերայ իշխան օծեց։
2 Այսօր իմ մօտիցը գնալիս Բենիամինի սահմանի վերայ Սելսահի մէջ Ռաքէլի գերեզմանի մօտ երկու մարդ կգտնես, եւ նորանք քեզ կասեն. Գտնուել են այն էշերը որ նորանց որոնելու գնացել էիր. Եւ ահա հայրդ էշերի հոգսը թողել է, եւ ձեզ համար է հոգս անում, եւ ասում. Տղայիս համար ի՞նչ անեմ։
3 Եւ երբոր այնտեղից գնաց եւ Թաբօրի կաղնիին հասնես, այնտեղ քեզ երեք մարդ կհանդիպեն որոնք գնում են Բեթէլ Աստուծոյ մօտ, որոնցից մէկը երեք ուլ, մէկը երեք հացի նկանակ եւ մէկը մի տիկ գինի է տանում։
4 Եւ քո ողջութիւնը կհարցնեն եւ քեզ երկու հաց կտան. Դու էլ նորանց ձեռքիցն առնես։
5 Նորանից յետոյ կգնաս Աստուծոյ բլուրը ուր որ Փղշտացիների բերդապահ զօրքն է. Եւ երբոր այնտեղ քաղաքը մտնես, բարձր տեղից իջնող մարգարէների մի գունդի կհանդիպես, որոնք իրանց առաջին տաւիղ, թմբուկ, սրինգ եւ քնար ունեն եւ որոնք մարգարէութիւն են անում։
6 Եւ քեզ վերայ կգայ Տիրոջ հոգին, եւ նորանց հետ մարգարէութիւն կանես, եւ դու կփոխուիս ուրիշ մարդ կդառնաս։
7 Եւ երբոր այս նշանները քեզ վերայ գան՝ ձեռքիցդ եկածն անես, որովհետեւ Աստուած քեզ հետ է։
8 Եւ ինձանից առաջ Գաղգաղա իջնես. Եւ ահա ես քեզ մօտ պիտի իջնեմ ողջակէզներ եւ խաղաղութեան զոհեր մատուցանելու համար. եօթն օր սպասես մինչեւ որ ես քեզ մօտ գամ, եւ քո անելու գործը քեզ իմացնեմ։
9 Եւ երբոր նա իր մէջքը դարձրեց՝ Սամուէլի մօտիցը գնալու համար, Աստուած փոխեց նորան մէկ ուրիշ սիրտ տուաւ. Եւ նոյն օրը այս բոլոր նշանները կատարուեցան։
10 Եւ երբոր եկան այնտեղ բլուրը, ահա մարգարէների մի գունդ նորա առաջը դուրս եկան. Եւ Աստուծոյ Հոգին նորա վերայ եկաւ, եւ նորանց մէջ մարգարէութիւն արաւ։
11 Եւ այն ամենքը որ նորան առաջուց ճանաչում էին, երբոր տեսան որ նա մարգարէների հետ մարգարէութիւն է անում, այն ժողովուրդն իրար ասեցին. Այս ի՞նչ է եղել Կիսի որդիին. մի՞թէ Սաւուղն էլ մարգարէների մէջ է։
12 Եւ այնտեղ մարդկանցից մէկը պատասխանեց եւ ասեց. Ապա նորանց հայրը ո՞վ է։ Նորա համար սա մէկ առակ եղաւ, Մի՞թէ Սաւուղն էլ մարգարէների մէջ է։
13 Եւ երբոր մարգարէութիւն անելուց դադարեց, բարձր տեղը եկաւ։
14 Եւ Սաւուղի հօրեղբայրը նորան եւ նորա երիտասարդին ասեց. Ո՞ւր գնացիք։ Եւ նա ասեց. Էշերը որոնելու. Եւ տեսանք որ չկան, գնացինք Սամուէլի մօտ։
15 Եւ Սաւուղի հօրեղբայրն ասեց. Պատմիր ինձ, Սամուէլը ձեզ ի՞նչ ասեց։
16 Եւ Սաւուղն իր հօրեղբօրն ասեց. Նա մեզ յայտնապէս իմացրեց էշերի գտնուիլը։ Բայց թագաւորութեան մասին Սամուէլի ասած խօսքը նորան չյայտնեց։
17 Եւ Սամուէլը ժողովրդին ժողովեց Մասփայի մէջ Տիրոջ առաջին։
18 Եւ Իսրայէլի որդկանցն ասեց. Իսրայէլի Տէր Աստուածն այսպէս է ասում. Ես իսրայէլին Եգիպտոսից հանեցի, եւ ձեզ Եգիպտացիների ձեռքիցը՝ եւ ձեզ նեղութիւն տուող բոլոր թագաւորների ձեռքիցն ազատեցի։
19 Եւ դուք այսօր մերժում էք ձեր Աստուծուն, որ ձեր ամեն չարիքներիցն ու նեղութիւններիցը ձեզ ազատեց եւ նորան ասում էք. Անպատճառ մեզ վերայ մէկ թագաւոր դիր։ Եւ հիմա կանգնեցէք ձեր ցեղերովը եւ հազարաւորներովը Տիրոջ առաջին։
20 Եւ Սամուէլն Իսրայէլի ամեն ցեղերը ներկայացրեց, եւ վիճակը Բենիամինի ցեղին ընկաւ։
21 Եւ Բենիամինի ցեղը ներկայացրեց իր ազգատոհմներովը, եւ վիճակը Մատրիի ազգատոհմին ընկաւ, եւ Կիսի որդի Սաւուղին ընկաւ. Եւ նորան որոնեցին՝ բայց չգտնուեցաւ։
22 Եւ դարձեալ Տիրոջը հարցրին, թէ Արդեօք այն մարդը այստեղ կգա՞յ. Եւ Տէրն ասեց. Ահա նա թաք է կացել՝ կարասիների մէջ է։
23 Եւ վազեցին նորան առան այնտեղից, եւ նա կանգնեց ժողովրդի մէջտեղը. Եւ բարձր էր բոլոր ժողովրդիցը՝ ուսիցը վեր։
24 Եւ Սամուէլը բոլոր ժողովրդին ասեց. Տեսա՞ք Տէրը որին է ընտրել. Որ բոլոր ժողովրդի մէջ նորա պէսը չկայ, եւ բոլոր ժողովուրդը աղաղակեց եւ ասեց. Կեցցէ՜ թագաւորը։
25 Եւ Սամուէլը թագաւորութեան իրաւունքն ասեց ժողովրդին եւ գրքի մէջ գրեց եւ Տիրոջ առաջը դրաւ. Եւ Սամուէլը բոլոր ժողովրդին արձակեց՝ ամեն մարդին իր տունը։
26 Սաւուղն էլ գնաց իր տունը Գաբաա. Եւ նորա հետ գնացին մի խումբ մարդիկ, որոնց սիրտը Աստուած գրգռեց։
27 Բայց չար մարդիկ ասեցին. Սա մեզ ի՞նչ կազատէ. Եւ նորան անարգեցին, եւ նորա համար ընծայ չտարին. Բայց նա լռեց։
1 Եւ Ամմոնացի Նաասը վեր գնաց, եւ Գաղաադի Յաբիսի դէմ բանակ տուաւ. Եւ Յաբիսի բոլոր բնակիչները Նաասին ասեցին. Մեզ հետ դաշինք դիր, եւ մենք քեզ ծառայենք։
2 Բայց Ամմոնացի Նաասը նորանց ասեց. Ձեզ հետ այս պայմանով դաշինք կդնեմ, որ ձեր ամենի աջ աչքը փորեմ եւ այս բանը բոլոր Իսրայէլի վերայ նախատինք դնեմ։
3 Եւ Յաբիսի ծերերը նորան ասեցին. Մեզ եօթն օր ժամանակ տուր, որ Իսրայէլի բոլոր սահմանները պատգամաւորներ ուղարկենք, եւ եթէ մեզ ազատող չլինի՝ այն ժամանակ դուրս կգանք քեզ մօտ։
4 Եւ պատգամաւորները գնացին Սաւուղի Գաբաան եւ այս խօսքերը խօսեցին ժողովրդի ականջներին. Եւ բոլոր ժողովուրդն իրանց ձայնը բարձրացրին եւ լաց եղան։
5 Եւ ահա Սաւուղը գալիս էր եզների ետեւից արտիցը. Եւ Սաւուղն ասեց. Ժողովրդին ի՞նչ կայ որ լաց է լինում, եւ Յաբիսի բնակիչների խօսքերը պատմեցին նորան։
6 Եւ Աստուծոյ Հոգին Սաւուղի վերայ եկաւ այս խօսքերը լսելիս, եւ նորա բարկութիւնը շատ բորբոքուեց։
7 Եւ մի զոյգ եզ առաւ եւ նորանց կտորեց, եւ պատգամաւորների ձեռքով Իսրայէլի բոլոր սահմաններն ուղարկեց ասելով. Ով որ Սաւուղի ետեւից եւ Սամուէլի ետեւից չգայ, նորա եզներին այսպէս կանեն։ Եւ Տիրոջ սարսափն ընկաւ ժողովրդի վերայ, և ամենքը մէկ մարդի պէս դուրս եկան։
8 Եւ Սաւուղը Բեզեկի մէջ հանդէս արաւ նորանց. Եւ Իսրայէլի որդիքը երեք հարիւր հազար, եւ Յուդայի մարդիկը երեսուն հազար էին։
9 Եւ եկող պատգամաւորներին ասեցին. Գաղաադի Յաբիսի բնակիչներին այսպէս ասէք. Էգուց արեգակը տաքանալիս ձեզ համար ազատութիւն է լինելու։ Եւ պատգամաւորները գնացին եւ Յաբիսի բնակիչներին իմացրին, եւ նորանք ուրախացան։
10 Եւ Յաբիսի բնակիչներն ասեցին Ամմոնացիներին. Էգուց ձեզ մօտ դուրս կգանք. Եւ ձեր աչքերին ինչ որ հաճելի լինի այն արէք մեզ։
11 Եւ հետեւեալ օրը Սաւուղը ժողովրդին երեք գունդի բաժանեց, եւ առաւօտեան պահին բանակը մտան, եւ մինչեւ որ օրը տաքացաւ՝ Ամմոնացիներին զարկեցին. Եւ մնացածները այնպէս ցրուեցան որ նորանցից երկու մարդ մէկտեղ չմնաց։
12 Եւ ժողովուրդն ասեց Սամուէլին. Ո՞վ էր այն ասողը՝ թէ Սաւո՞ւղը մեր վերայ թագաւոր լինի. Տուէք այն մարդիկը որ մեռցնենք։
13 Եւ Սաւուղն ասեց. Այսօր մի մարդ չմեռցնուի, որովհետեւ այսօր Տէրը Իսրայէլի համար փրկութիւն արաւ։
14 Եւ Սամուէլը ժողովրդին ասեց. Եկէք գնանք Գաղգաղա, եւ թագաւորութիւնը այնտեղ նորոգենք։
15 Եւ բոլոր ժողովուրդը Գաղգաղա գնացին, եւ այնտեղ Գաղգաղայումը Տիրոջ առաջին Սաւուղին թագաւոր արին, եւ այնտեղ խաղաղութեան զոհեր մատուցրին. Եւ Սաւուղը եւ բոլոր Իսրայէլի մարդիկը այնտեղ մեծ ուրախութիւն արին։
1 Եւ Սամուէլը բոլոր Իսրայէլին ասեց. Ահա ես ձեր ձայնին լսեցի այն բոլոր բաներում որ դուք ինձ ասեցիք. Ու ձեզ վերայ թագաւոր դրի։
2 Եւ ահա հիմա ձեր առաջից թագաւորը կգնայ. բայց ես ծերացել եմ եւ մազերս սպիտակել են. Եւ ահա իմ որդիքը ձեզ հետ են. Եւ ես իմ մանկութիւնից մինչեւ այս օրը ձեր առաջին գնացի։
3 Ահա ես. Տիրոջ առաջին եւ նորա օծեալի առաջին ինձ համար յայտնապէս ասեցէք. Թէ Ես որի՞ եզն եմ առել, ու որի՞ էշն եմ առել, եւ որի՞ն եմ զրկանք կամ անիրաւութիւն արել, եւ որի՞ ձեռքից կաշառք առել, եւ նորանով իմ աչքերը կուրացրել. Ու ես ձեզ ետ դարձնեմ։
4 Եւ ասեցին. Մեզ զրկանք կամ անիրաւութիւն չեսարել, եւ ոչ մի մարդի ձեռքից մի բան չես առել։
5 Եւ նա ասեց նորանց. Տէրը եւ նորա օծեալը ձեզ վկայ լինեն այս օրը, որ դուք իմ ձեռքում մի բան չգտաք։ Եւ ասեցին. Վկայ լինեն։
6 Եւ Սամուէլը ժողովրդին ասեց. Եհովան որ Մովսէսին եւ Ահարօնին ընտրեց, եւ ձեր հայրերին Եգիպտոսի երկրիցը հանեց վկայ է։
7 Եւ հիմա կանգնեցէք, եւ ես ձեզ հետ տեսնեմ Տիրոջ առաջին այն բոլոր արդարութիւնների մասին՝ որ Տէրը ձեզ եւ ձեր հայրերին արաւ։
8 Երբոր Յակոբը գնաց Եգիպտոս, եւ ձեր հայրերը աղաղակեցին Տիրոջը, եւ Տէրը ուղարկեց Մովսէսին եւ Ահարօնին, որ ձեր հայրերը դուրս հանեցին Եգիպտոսիցը, եւ նորանց այստեղ բնակեցրին։
9 Բայց նորանք մոռացան իրանց Տէր Աստուծուն. Եւ նա էլ Հասորի զօրագլուխ՝ Սիսարայի ձեռքը եւ Փղշտացիների ձեռքը եւ Մովաբի թագաւորի ձեռքը մատնեց նորանց, եւ նորանք պատերազմ արին նորանց հետ։
10 Եւ նորանք Տիրոջը աղաղակեցին եւ ասեցին. Մենք մեղք գործեցինք, որ Տիրոջը թողեցինք, եւ Բահաղիմին ու Աստարովթին ծառայութիւն արինք. Եւ հիմա ազատիր մեզ մեր թշնամիների ձեռքիցը եւ քեզ կծառայենք։
11 Եւ Տէրն ուղարկեց Յերոբաաղին, Բեդանին, Յեփթայէին եւ Սամուէլին, եւ ձեզ ազտեց ձեր շրջակայ թշնամիների ձեռքիցը եւ ապահով բնակուեցաք։
12 Եւ երբոր տեսաք որ Ամմոնացիների թագաւորը՝ Նաասը ձեզ վերայ է գալիս, ինձ ասեցիք. Ոչ, անպատճառ մեզ վերայ մի թագաւոր լինի. Թէ եւ ձեր թագաւորը Եհովայ Աստուածն էր։
13 Եւ հիմա ահա այն թագաւորը, որ ընտրեցիք եւ ուզեցիք. Եւ ահա Տէրը ձեզ վերայ մի թագաւոր դրաւ։
14 Եթէ Տէրից վախենաք եւ նորան ծառայութիւն անէք, եւ նորա ձայնին լսէք, եւ Տիրոջ խօսքի դէմ չկենաք, այն ժամանակ թէ դուք եւ թէ ձեր թագաւորը՝ որ թագաւորում է ձեզ վերայ, ձեր Տէր Աստուծոյ ետեւից ապահով կլինէք։
15 Բայց եթէ Տիրոջ ձայնին չլսէք, եւ Տիրոջ հրամանի դէմ կենաք, այն ժամանակ Տիրոջ ձեռքը ձեզ վերայ եւ ձեր հայրերի վերայ կլինի։
16 Եւ հիմա կանգնեցէք եւ տեսէք այն մեծ բանը՝ որ Տէրն անում է ձեր աչքերի առաջին։
17 Այսօր ցորենի հունձքի ժամանակը չէ՞. Ես Տիրոջը կաղաղակեմ, եւ նա որոտում եւ անձրեւ կտայ, որ հասկանաք եւ տեսնէք թէ մեծ է ձեր չարութիւնը որ արիք Տիրոջ առաջին ձեզ համար թագաւոր ուզելով։
18 Այն ժամանակ Սամուէլը Տիրոջն աղաղակեց, եւ Տէրը նոյն օրը որոտում եւ անձրեւ տուաւ. Եւ բոլոր ժողովուրդը շատ վախեցաւ տէրիցը եւ Սամուէլիցը։
19 Եւ բոլոր ժողովուրդը Սամուէլին ասեց. Քո Տէր Աստուծուն աղօթք արա քո ծառաների համար որ չմեռնենք. Որովհետեւ մեր ամեն մեղքերի վերայ այս չարութիւնն էլ աւելացրինք, որ մեզ համար թագաւոր ուզեցինք։
20 Եւ Սամուէլը ժողովրդին ասեց. Մի վախենաք. Դուք այս բոլոր չարոթիւնը արիք, սակայն Տէրիցը մի խոտորուիք, եւ ձեր բոլոր սիրտովը Տիրոջը ծառայեցէք։
21 Եւ մի խոտորուիք. որովհետեւ ոչինչ բաների ետեւից կլինիք գնացած, որոնք օգուտ չեն եւ չեն կարող ազատել, որովհետեւ նորանք ոչինչ են։
22 Նորա համար որ Տէրը իր մեծ անունի համար՝ իր ժողովրդին չի թողիլ, որովհետեւ Տէրն ուզեց որ ձեզ իր համար ժողովուրդ անէ։
23 Բայց ես՝ քաւ լիցի, որ Տիրոջ դէմ մեղք գործեմ, ձեզ համար աղօթք անելուց դադարելով, այլ ես ձեզ կսովորեցնեմ բարի եւ ուղիղ ճանապարհը։
24 Միայն թէ Տէրիցը վախեցէք, եւ ճշմարտութեամբ ու ձեր բոլոր սիրտովը նորան ծառայեցէք. Որովհետեւ տեսաք որ նա ձեզ համար ինչ մեծ բաներ արաւ։
25 Իսկ եթէ չարութիւն անէք, դուք էլ ձեր թագաւորն էլ կկորչէք։
1 Սաւուղը մէկ տարուայ թագաւոր էր. Եւ երբոր Իսրայէլի վերայ երկու տարի թագաւորութիւն էր արել,
2 Սաւուղն Իսրայէլից երեք հազար մարդ ընտրեց իր համար. Երկու հազարը Սաւուղի հետ Մաքմաս ու Բեթէլի սարումն էին, եւ հազարը Յովնաթանի հետ Բենիամինի Գաբաայումն էր. Եւ մնացած ժողովրդին ուղարկեց ամեն մարդին իր վրանը։
3 Եւ Յովնաթանը զարկեց Գաբաայի մէջ եղող Փղշտացիների պահապան զօրքերին. Եւ Փղշտացիները լսեցին։ Եւ Սաւուղը բոլոր երկրի մէջ փող հնչեցնել տուաւ, ասելով. Եբրայեցիները թող լսեն։
4 Եւ բոլոր Իսրայէլը լսեց, որ Սաւուղը Փղշտացիների պահապան զօրքերին զարկեց, եւ Իսրայէլը Փղշտացիների առաջին ատելի եղաւ. Եւ ժողովուրդը ժողովուեցան Գաղգաղայի մէջ Սաւուղի մօտ։
5 Եւ Փղշտացիներն էլ ժողովուեցան իսրայէլի դէմ պատերազմ անելու. Երեսուն հազար կառք եւ վեց հազար ձիաւոր, եւ ժողովուրդը ծովի եզերքի աւազի չափ շատ էր. Եւ վեր եկան՝ եւ Բեթաւանի արեւելեան կողմումը մաքմասի մէջ բանակ տուին։
6 Եւ Իսրայէլի որդիքը տեսան որ նեղութեան մէջ էին, եւ որ ժողովուրդը տագնապուած է, եւ թաք կացան այրերում, թուփերում, ժայռերում, աշտարակներում եւ փոսերում։
7 Եւ Եբրայեցիները յորդանանովն անցան Գադի ու Գաղաադի երկիրը. Բայց Սաւուղը դեռ Գաղգաղայի մէջ էր. Եւ բոլոր ժողովուրդը դողալով նորան հետեւում էին։
8 Եւ նա Սամուէլի որոշած ժամանակի չափ եօթն օր սպասեց, բայց Սամուէլը Գաղգաղա չեկաւ, եւ ժողովուրդը նորա մօտից ցրուեցաւ։
9 Եւ Սաւուղն ասեց. Ողջակէզը եւ խաղաղութեան զոհը ինձ մօտ բերէք. Եւ ինքը մատուցրեց ողջակէզը։
10 Եւ երբոր նա ողջակէզը մատուցանելը վերջացրեց, այն ժամանակ Սամուէլը եկաւ. Եւ Սաւուղը դուրս եկաւ նորան դիմաւորելու որ նորան բարեւէ։
11 Եւ Սամուէլն ասեց. Ի՞նչ ես արել։ Եւ Սաւուղն ասեց. Տեսայ որ ժողովուրդն իմ մօտիցը ցրվում է, եւ դու քո որոշած օրերիդ չեկար. Եւ Փղշտացիները ժողովուած են մաքմասի մէջ։
12 Այն ժամանակ ասեցի. Փղշտացիները հիմա ինձ վերայ կիջնեն Գաղգաղա, եւ ես տակաւին Տիրոջ առաջին աղօթք չեմ արել. Եւ ես ինձ ստիպելով ողջակէզը մատուցրի։
13 Եւ Սամուէլն ասեց Սաւուղին. Դու յիմարութիւն արիր, չպահեցիր քո Տէր Աստուծոյ պատուիրանքը, որ նա քեզ պատուիրել է. Որովհետեւ հիմա Տէրը քո թագաւորութիւնը Իսրայէլի վերայ մինչեւ յաւիտեան կհաստատէր։
14 Բայց հիմա քո թագաւորութիւնը հաստատ չէ լինելու։ Տէրն իր համար իր սրտի համեմատ մի մարդ է ուզում, որին իշխան նշանակէ Տէրը իր ժողովրդի վերայ. Որովհետեւ դու չպահեցիր ինչ որ Տէրը քեզ պատուիրել էր։
15 Եւ Սամուէլը վեր կացաւ, եւ Գաղգաղայից Բենիամինի գաբաան գնաց։ Եւ Սաւուղն իր մօտ գտնուող ժողովուրդը համարեց, եւ վեց հարիւրի չափ մարդ էին։
16 Եւ Սաւուղը եւ նորա որդի Յովնաթանը եւ նորանց հետ գտնուող մարդիկը բենիամինի Գաբաայումն էին բնակվում. Եւ Փղշտացիների բանակը մաքմասի մէջ էր։
17 Եւ Փղշտացիների բանակից երեք գունդ աւարառու դուրս եկաւ. Գունդի մէկը դարձաւ դէպի Եփրայի ճանապարհը Սուաղի երկիրը.
18 Եւ գունդի մէկը դարձաւ դէպի Բեթորոնի ճանապարհը, եւ գունդի մէկն էլ դարձաւ դէպի անապատը, որ դէպի Սեբոյիմի հովիտն է նայում սահմանի ճանապարհին։
19 Եւ Իսրայէլի բոլոր երկրումը մէկ դարբին չէր գտնվում, որովհետեւ Փղշտացիները ասել էին թէ Մի գուցէ Եբրայեցիները սուր ու նիզակ շինեն։
20 Եւ բոլոր Իսրայէլացիները իջնում էին Փղշտացիների մօտ՝ ամեն մէկն իր բրիչը, խոփը, տապարը եւ բահը սրելու համար։
21 Երբոր լինում էր որ բրիչների, խոփերի, եռաժանի գործիքների եւ տապարների բերանը կոտրվում էր, խթանները սրելու համար խարտոց ունէին։
22 Եւ այնպէս եղաւ որ պատերազմի օրը՝ Սաւուղի եւ Յովնաթանի հետ եղող բոլոր ժողովրդի ձեռքին սուր կամ նիզակ չէր գտնվում. Միայն Սաւուղի եւ նորա որդի Յովնաթանի մօտ էր գտնվում։
23 Եւ Փղշտացիների պահապան զօրքը վեր գնացին Մաքմասի կիճը։
1 Եւ եղաւ որ մէկ օր Սաւուղի որդի Յովնաթանն իր զէնքերը կրող պատանիին ասեց. Եկ, անցնենք Փղշտացիների պահապան զօրքի մօտ որ այն կողմին է. Բայց իր հօրը չիմացրեց։
2 Եւ Սաւուղը նստել էր Գաբաայի գլխին, Մագրոնի մէջ եղող նռնենիի տակին, եւ նորա հետ եղող ժողովուրդը վեց հարիւր մարդի չափ էր։
3 Եւ Հեղիի որդի Փենէհէսի որդիի Իքաբօդի եղբայր Աքիտովբի որդի Աքիան Սելովումը Տիրոջ քահանան էր, որ եփուդ էր հագնում, եւ ժողովուրդը չգիտէր թէ Յովնաթանը գնաց։
4 Եւ այն կիրճերումը, որոնցով Յովնաթանն ուզում էր Փղշտացիների պահապան զօրքի մօտ անցնել, մէկ կողմանէ քարաժայռ եւ միւս կողմանէ մէկ ուրիշ քարաժայռ կար, որոնց մէկի անունը Բազէս եւ միւսի անունը Սենա էր։
5 Այս քարաժայռները հիւսիսային կողմին Մաքմասի դէմ ցցուած էր. Եւ միւսը հարաւային կողմին Գաբաայի դէմ։
6 Եւ Յովնաթանն իր զէնքերը կրող պատանիին ասեց. Եկ այս անթլփատների պահապան զօրքի մօտն անցնենք, կարելի է Տէրը մեզ համար մի բան անէ. Որովհետեւ Տիրոջ համար արգելք չկայ որ շատով կամ քիչով ազատէ։
7 Եւ իր զէնքերը կրողը նորան ասեց. Բոլոր քո սրտի մէջ եղածն արա. Առաջ գնա. Ահա ես քեզ հետ եմ քո ուզածի պէս։
8 Եւ Յովնաթանն ասեց. Հիմա մենք անցնում ենք այն մարդկանց մօտ. Թող նորանց երեւանք։
9 Եթէ մեզ այսպէս ասեն. Կանգնեցէք՝ մինչեւ որ մենք ձեզ մօտ գանք, այն ժամանակ մեր տեղը կանգնենք եւ վեր չելնենք նորանց մօտ։
10 Բայց եթէ այսպէս ասեն. Վեր եկէք մեզ մօտ, այն ժամանակ ելնենք, որովհետեւ Տէրը նորանց մեր ձեռքն է տուել. Եւ այս մեզ համար նշան լինի։
11 Եւ երբոր նորանք երկուսը Փղշտացիների պահապան զօրքին երեւեցան, Փղշտացիները ասեցին. Ահա Եբրայեցիները դուրս են եկել իրանց թաք կացած ծակերիցը։
12 Եւ պահապան զօրքերը Յովնաթանին եւ նորա զէնքերը կրողին պատասխանեցին եւ ասեցին. Վեր եկէք մեզ մօտ, եւ մենք ձեզ մի բան իմացնենք. Եւ յովնաթանն իր զէնքերը կրողին ասեց. Իմ ետեւից վեր ելիր, որովհետեւ Տէրը նորանց Իսրայէլի ձեռքն է տուել։
13 Եւ Յովնաթանը ձեռքերովը եւ ոտքերովը վեր ելաւ, եւ նորա զէնքերը կրողն էլ նորա ետեւիցը. Եւ նորանք ընկնում էին յովնաթանի առաջը. Նորա զէնքերը կրողն էլ նորա ետեւիցն էր մեռցնում։
14 Եւ Յովնաթանն ու նորա զէնքերը կրողը այս առաջին կոտորածի մէջ՝ քսան մարդի չափ մեռցրին կէս լծավարի չափ գետնի վերայ։
15 Եւ բանակումը դաշտի մէջ եւ բոլոր ժողովրդի մէջ խռովութիւն եղաւ. Պահապան զօրքերը եւ աւարառուներն էլ զարհուրեցին, եւ երկիրը դողաց եւ վախը Աստոածանից էր։
16 Եւ Սաւուղի դէտերը Բենիամինի Գաբաայից տեսան, որ ահա այն բազմութիւնը հալվում էր, եւ գնալով ցրվում էր։
17 Եւ Սաւուղն ասեց իր հետ եղող ժողովրդին. Նայեցէք, եւ տեսէք, ո՞վ է գնացել մեզանից. Եւ նայեցին, եւ ահա յովնաթանն ու նորա զէնքերը կրողը չկար։
18 Այն ժամանակ Սաւուղն Աքիային ասեց. Աստուծոյ տապանակը մօտեցրու, որովհետեւ այն ժամանակ Աստուծոյ տապանակը իսրայէլի որդկանց հետ էր։
19 Եւ երբոր Սաւուղը դեռ քահանայի հետ խօսում էր, Փղշտացիների բանակի միջի աղմուկը գնալով շատանում էր. Եւ Սաւուղն ասեց քահանային. Ձեռքդ քաշիր։
20 Եւ Սաւուղը եւ իր հետը եղող բոլոր ժողովուրդը մէկտեղ ժողովուեցան եւ գնացին մինչեւ պատերազմը, եւ ահա ամեն մարդի սուրը իր ընկերի դէմ էր, և շատ մեծ խռովութիւն կար։
21 Եւ այն Եբրայեցիները որ առաջուց Փղշտացիների հետ էին, եւ որ շրջակայ երկիրներիցը նորանց հետ բանակն էին վեր եկել, նորանք էլ Սաւուղի եւ Յովնաթանի հետ եղող Իսրայէլի հետ միացան։
22 Եւ Իսրայէլի բոլոր մարդիկը, որ Եփրեմի սարումը թաք էին կացել, լսեցին Փղշտացիների փախչիլը, եւ նորանք էլ նորանց ետեւիցը պատերազմը մտան։
23 Եւ այն օրը Տէրը ազատեց Իսրայէլին, եւ պատերազմը անցաւ Բեթաւան։
24 Եւ այն օրը Իսրայէլի մարդիկը տագնապուեցան, որովհետեւ Սաւուղը ժողովրդին երդում էր անել տուել ասելով. Անիծեալ լինի այն մարդը որ մինչեւ իրիկուն հաց ուտէ, որպէս զի իմ թշնամիներիցը վրէժ առնեմ. Եւ բոլոր ժողովուրդը բերանը հաց չդրաւ։
25 Եւ բոլոր ժողովուրդը մի անտառի մէջ մտաւ, եւ գետնի երեսի վերայ մեղր կար։
26 Եւ երբոր ժողովուրդն անտառը մտաւ, ահա մեղր էր ծորում. Բայց ձեռքը բերանին մօտեցնող չկար, որովհետեւ ժողովուրդը երդումիցը վախեցաւ։
27 Բայց Յովնաթանը չէր լսել, երբոր իր հայրը ժողովրդին երդում էր անել տուել. Եւ իր ձեռքի գաւազանի ծայրը մեկնեց, մեղրի խորիսխի մէջ կոխեց այն եւ իր ձեռքը բերանը տարաւ, եւ նորա աչքերը բացուեցան։
28 Այն ժամանակ ժողովրդից մէկը պատասխանեց եւ ասեց. Հայրդ ժողովրդին մեծ երդում անել տուաւ, ասելով. Անիծեալ լինի այն մարդը որ այսօր հաց ուտէ։
29 Եւ ժողովուրդը նուաղած էր։ Եւ յովնաթանն ասեց. Հայրս ժողովրդին նեղութեան մէջ է գցել. Նայեցէք, աչքերս լոյս ստացան երբոր այս մեղրիցը մի քիչ կերայ։
30 Բայց որչափ առաւել եւս՝ եթէ ժողովուրդը ուտէր այսօր իր թշնամիներից գտած աւարը, որովհետեւ հիմա Փղշտացիների մէջ մեծ կոտորած չեղաւ։
31 Եւ այն օրը Փղշտացիներին զարկեցին Մաքմասից մինչեւ Այեղոն. Եւ ժողովուրդը նուաղեցաւ։
32 Եւ ժողովուրդը աւարի վերայ յարձակուեցաւ, եւ ոչխարները, արջառները եւ հորթերը առան, եւ գետնի վերայ մորթեցին, եւ ժողովուրդը արիւնովը կերաւ։
33 Եւ սաւուղին իմացրին եւ ասեցին. Ահա ժողովուրդը Տիրոջ դէմ մեղանչում է, որովհետեւ արիւնովն է ուտում։ Եւ նա ասեց. Անօրէնութիւն արիք. Հիմա ինձ համար մէկ մեծ քար գլորեցէք։
34 Եւ Սաւուղն ասեց. Ժողովրդի մէջ ցրուեցէք եւ նորանց ասեցէք. Ամեն մարդ իր արջառը եւ իր ոչխարը ինձ մօտ բերէ, եւ այստեղ մորթեցէք եւ կերէք, եւ արիւնով ուտելով՝ Տիրոջ դէմ մեղք մի գործէք։ Եւ բոլոր ժողովուրդը՝ ամեն մարդ այն գիշեր իր արջառը իր ձեռքովը մօտեցրեց եւ այնտեղ մորթեց։
35 Եւ Սաւուղը Տիրոջ համար սեղան շինեց. Այս էր սկզբի սեղանը որ նա շինեց Տիրոջ համար։
36 Եւ Սաւուղն ասեց. Գիշերով Փղշտացիների ետեւից իջնենք, եւ մինչեւ առաւօտը լուսանալը նորանց կողոպտենք եւ նորանցից մի մարդ չթողենք. Եւ նորանք ասեցին. Քո աչքերին ինչ որ հաճոյ է, այն արա։ Եւ քահանան ասեց. Այստեղ Աստուծուն մօտենանք.
37 Եւ Սաւուղն Աստուծուն հարցրեց՝ թէ Փղշտացիների ետեւիցն իջնե՞մ, նորանց Իսրայէլի ձեռքը կտա՞ս։ Բայց նա այն օրը չպատասխանեց նորան։
38 Այն ժամանակ Սաւուղն ասեց. Մօտեցէք այստեղ, ժողովրդի բոլոր իշխաններ, եւ հասկացէք եւ տեսէք թէ այսօր այս մեղքը որի՞նն է։
39 Որովհետեւ Իսրայէլն ազատող Տէրը կենդանի է, որ թէեւ իմ որդի Յովնաթանինն էլ լինի, անպատճառ պիտի մեռնէ. Եւ բոլոր ժողովրդի մէջ նորան պատասխանող չկար։
40 Այն ժամանակ բոլոր Իսրայէլին ասեց. Դուք մէկ կողմը կանգնեցէք, եւ ես ու իմ որդի յովնաթանը միւս կողմը կանգնենք. Եւ ժողովուրդը Սաւուղին ասեց. Աչքերիդ հաճոյ եղածն արա։
41 Եւ Սաւուղն Իսրայէլի Տէր Աստուծուն ասեց. Ցոյց տուր ճշմարիտը. Եւ Յովնաթանն ու Սաւուղը բռնուեցան վիճակով, եւ ժողովուրդն ազատ մնաց։
42 Եւ Սաւուղն ասեց. Ինձ վերայ ու իմ որդի Յովնաթանի վերայ վիճակ գցեցէք, եւ յովնաթանը բռնուեցաւ։
43 Եւ Սաւուղը Յովնաթանին ասեց. Ինձ յայտնիր թէ ի՞նչ ես արել. Եւ Յովնաթանը նորան յայտնեց եւ ասեց. Ձեռքիս գաւազանի ծայրովը մի քիչ մեղր եմ կերե. Ահա ես պէտք է մեռնեմ։
44 Եւ Սաւուղն ասեց. Աստուած այսպէս եւ սորանից աւելի անէ՝ որ անպատճառ պիտի մեռնես, Յովնաթան։
45 Բայց ժողովուրդը Սաւուղին ասեց. Յավնաթա՞նը մեռնէ, որ այսօր Իսրայէլի մէջ արաւ այս մեծ փրկութիւնը. Քաւ լիցի. կենդանի է Տէրը որ նորա գլխի մէկ մազը գետինը պիտի չընկնէ, որովհետեւ այսօր Աստուծով գործեց։ Այսպէս ժողովուրդը յովնաթանին ազատեց, եւ նա չմեռաւ։
46 Եւ Սաւուղը Փղշտացիներից ետ դառաւ, եւ Փղշտացիները գնացին իրանց տեղը։
47 Եւ Սաւուղն սկսեց Իսրայէլի վերայ թագաւորել. Եւ բոլոր շրջակայ թշնամիների հետ՝ այսինքն Մովաբի հետ եւ Ամմոնի որդկանց հետ, Եդովմի հետ, Սուբայի թագաւորների հետ, եւ Փղշտացիների հետ պատերազմ արաւ. Եւ ամեն ուր որ դառնում էր՝ յաղթութիւն էր անում։
48 Եւ քաջութիւն արաւ եւ Ամաղէկին զարկեց, եւ ազատեց Իսրայէլին իր կողոպտիչների ձեռքիցը։
49 Եւ Սաւուղի որդիքն էին Յովնաթան, Յեսուի եւ Մեղքիսաւէ, եւ նորա երկու աղջկերանց անունները՝ առաջինի անունը Մերովբ, եւ փոքրի անունը Մեղքող էր։
50 Եւ Սաւուղի կնկայ անունը Աքինոամ էր՝ Աքիմաասի աղջիկը. Եւ նորա զօրավարի անունը Աբեններ էր՝ Սաւուղի հօրեղբայր՝ Ների որդին։
51 Եւ Կիսը՝ Սաւուղի հայրը, եւ Աբենների հայրը Ները՝ Աբիէլի որդիքն էին։
52 Եւ Սաւուղի բոլոր օրերումը Փղշտացիների դէմ սաստիկ պատերազմ կար. Եւ սաւուղն ամեն տեսած զօրաւոր մարդին եւ ամեն ուժի տէր եղողին իր մօտն էր ժողովում։
1 Եւ Սամուէլն ասեց Սաւուղին. Տէրն ինձ ուղարկեց քեզ իր Իսրայէլ ժողովրդի վերայ թագաւոր օծելու, եւ հիմա Տիրոջ խօսքերի ձայնը լսիր։
2 Զօրաց Տէրն այսպէս է ասում. Ես յիշում եմ ինչ որ Ամաղէկն արաւ Իսրայէլին, որ նորա ճանապարհը կտրեց երբոր նա դուրս էր եկել Եգիպտոսիցը։
3 Հիմա գնա եւ Ամաղէկին զարկ, եւ նորա բոլոր ունեցածը նզովեցէք, եւ նորան չխնայես. Եւ մեռցնես մարդից մինչեւ կինը, եւ երեխայից մինչեւ կաթնակերը, արջառից մինչեւ ոչխարը, եւ ուղտից մինչեւ էշը։
4 Եւ Սաւուղը ժողովրդին կանչեց, եւ Տեղայիմի մէջ նորանց հանդէս արաւ, որ երկու հարիւր հազար հետեւակ զօրք էին, եւ Յուդայեանք էլ տասը հազար։
5 Եւ Սաւուղը գնաց մինչեւ Ամաղեկացիների մէկ քաղաքը, եւ հեղեղատի մէջ դարանակալ եղաւ։
6 Եւ Սաւուղը Կենեցիներին ասեց. Գնացէք, բաժանուեցէք եւ Ամաղեկացիների միջիցն իջէք. Մի գուցէ ձեզ նորանց հետ մէկտեղ փչացնեմ. Որովհետեւ դուք բոլոր Իսրայէլի որդկանց ողորմութիւն արիք՝ երբոր նորանք Եգիպտոսիցը դուրս էին գալիս։ Եւ Կենեցիները Ամաղեկացիների միջից բաժանուեցան։
7 Եւ Սաւուղը զարկեց Ամաղէկին Եւիլայից մինչեւ Եգիպտոսի դիմացի Սուրը։
8 Եւ Ամաղէկի թագաւոր՝ Ագագին ողջ բռնեց, եւ բոլոր ժողովրդին սուրի բերանով բնաջինջ արաւ։
9 Բայց Սաւուղը եւ ժողովուրդը խնայեցին Ագագին, եւ ոչխարներին եւ արջառների լաւերին եւ գէրերին, եւ գառներին, եւ ամեն պատուական բաներին, եւ չուզեցին նորանց բնաջինջ անել, այլ բնաջինջ արին բոլոր անարգ եւ անպիտան անասունները։
10 Եւ Տիրոջ խօսքը Սամուէլին եղաւ՝ ասելով.
11 Զղջացի որ Սաւուղին թագաւոր եմ արել. Որովհետեւ ինձանից ետ դառաւ, եւ իմ խօսքերը չկատարեց։ Եւ Սամուէլը տրտմեց, ու բոլոր գիշերը Տիրոջն աղաղակեց։
12 Եւ Սամուէլն առաւօտը կանուխ վեր կացաւ, որ Սաւուղին դիմաւորէ. Եւ Սամուէլին իմացում տրուեցաւ ասելով՝ Սաւուղը եկել է Կարմեղոս. Եւ ահա իր համար յաղթութեան կոթող կանգնեցրեց, եւ այնտեղից դառնալով անցաւ, եւ իջաւ Գաղգաղա։
13 Եւ Սամուէլը Սաւուղի մօտ գնաց. Եւ Սաւուղը նորան ասեց. Տէրիցն օրհնեալ լինես. Տիրոջ խօսքը կատարեցի։
14 Եւ Սամուէլն ասեց. Ապա այս ոչխարների ձայնը ի՞նչ է որ գալիս է ականջիս, եւ արջառների ձա՞յնը՝ որ ես լսում եմ։
15 Եւ Սաւուղն ասեց. Ամաղեկացիներիցը բերին նորանց, որովհետեւ ժողովուրդը խնայեց լաւ ոչխարներին եւ արջառներին, որ նորանց քո Տէր Աստուծուն զոհ մատուցանեն. Իսկ միւսներին փչացրինք։
16 Այն ժամանակ Սամուէլն ասեց Սաւուղին. Սպասիր որ պատմեմ ինչ որ Տէրը այս գիշեր ինձ հետ խօսեց։ Եւ նա նորան ասեց. Խօսիր։
17 Եւ Սամուէլն ասեց. Ահա դու որ քո աչքերին փոքր էիր երեւում, Իսրայէլի որդկանց ցեղերին գլուխ եղար, եւ Տէրը քեզ Իսրայէլի վերայ թագաւոր օծեց։
18 Եւ Տէրը քեզ մէկ ճանապարհով ուղարկեց ասելով. Գնա, եւ այն մեղաւոր Ամաղեկացիներին նզովիր, եւ նորանց դէմ պատերազմիր, մինչեւ որ նորանց բնաջինջ անես։
19 Եւ ի՞նչու համար չլսեցիր Տիրոջ ձայնին, եւ աւարի վերայ յարձակուելով Տիրոջ առաջին չարութիւն արիր։
20 Եւ Սաւուղն ասեց Սամուէլին թէ Տիրոջ ձայնին լսեցի, եւ տէրն ինձ որ ճանապարհովը որ ուղարկեց՝ այն ճանապարհովը գնացի, եւ Ամաղէկի թագաւոր Ագագին բերի, եւ Ամաղէկին բնաջինջ արի։
21 Սակայն ժողովուրդն այն աւարից ոչխարներ ու արջառներ վեր առաւ՝ նզովածներից շատ լաւերը, որ Գաղգաղայումը քո Տէր Աստուծուն զոհեն։
22 Եւ Սամուէլն ասեց. Մի՞թէ Տէրը այնքան հաւանում է ողջակէզների եւ զոհերի ինչպէս Տիրոջ ձայնին լսելուն. Ահա հնազանդութիւնը՝ զոհից լաւ է, և ականջ դնելը՝ խոյերի ճարպիցը։
23 Որովհետեւ ապստամբութիւնը կախարդութեան մեղքի պէս, եւ անհնազանդութիւնը կռապաշտութեան պէս է. Որովհետեւ դու Տիրոջ խօսքը մերժեցիր, նա էլ քեզ մերժեց՝ որ թագաւոր չլինես։
24 Եւ Սաւուղն ասեց Սամուէլին. Մեղք գործեցի՝ որ Տիրոջ հրամանները եւ քո խօսքերը զանց արի. Որովհետեւ ժողովրդիցը վախեցայ, եւ նորանց խօսքը լսեցի։
25 Եւ հիմա, աղաչում եմ, ներիր իմ յանցանքը. Եւ ինձ հետ ետ դարձիր որ Տիրոջը երկրպագութիւն անեմ։
26 Եւ Սամուէլն ասեց Սաւուղին. Ես քեզ հետ ետ չեմ դառնալ. որովհետեւ դու Տիրոջ խօսքը մերժեցիր, Տէրն էլ քեզ է մերժել, որ Իսրայէլի վերայ թագաւոր չլինես։
27 Եւ Սամուէլն ետ չդառաւ որ գնայ, բայց նա նորա վերարկուի ծայրիցը բռնեց, որ պատառուեցաւ։
28 Այն ժամանակ Սամուէլը նորան ասեց. Տէրն այսօր քո վերայից Իսրայէլի թագաւորութիւնը պատառեց եւ տուաւ նորան քեզանից լաւ ընկերիդ։
29 Նաեւ Իսրայէլի Ապաւէնը սուտ չի խօսիլ եւ չի զղջալ. Որովհետեւ նա մարդ չէ՝ որ զղջայ։
30 Եւ Սաւուղն ասեց. Մեղք գործեցի. Աղաչում եմ՝ հիմա ժողովրդի ծերերի առաջին ու Իսրայէլի առաջին ինձ պատուիր, եւ ինձ հետ ետ դարձիր, որ քո Տէր Աստուծուն երկրպագութիւն անեմ։
31 Եւ Սամուէլը Սաւուղի ետեւից ետ դառաւ. Եւ Սաւուղը Տիրոջը երկրպագութիւն արաւ։
32 Եւ Սամուէլն ասեց. Ամաղէկի թագաւոր Ագագաին ինձ մօտ բերէք. Եւ Ագագը քնքուշութեամբ նորան մօտեցաւ, եւ Ագագն ասեց. Անպատճառ մահուան դառնութիւնը անցել է։
33 Բայց Սամուէլն ասեց. Ինչպէս որ քո սուրը կանանցը անզաւակ թողեց, նոյնպէս էլ քո մայրը կանանց մէջ անզաւակ մնայ։ Եւ Սամուէլը Գաղգաղայումը Տիրոջ առաջին կտոր կտոր արաւ Ագագին։
34 Եւ Սամուէլը գնաց Ռամա. Եւ Սաւուղը վեր գնաց իր տունը Սաւուղի Գաբաան։
35 Եւ Սամուէլը մինչեւ իր մահուան օրը այլ եւս Սաւուղին չտեսաւ. Որովհետեւ Սամուէլը Սաւուղի համար սուգ էր անում. Եւ Տէրը զղջաց որ Սաւուղին Իսրայէլի վերայ թագաւոր էր շինել։
1 Եւ Տէրը Սամուէլին ասեց. Մինչեւ ե՞րբ պիտի Սաւուղի համար սուգ անես. Որովհետեւ ես նորան մերժեցի որ Իսրայէլի վերայ չթագաւորէ. եղջիւրդ իւղով լցրու, եւ եկ քեզ ուղարկեմ Բեթլեհէմացի Յեսսէի մօտ. Որովհետեւ նորա որդկանց մէկին ինձ համար թագաւոր տեսայ։
2 Եւ Սամուէլն ասեց. Ի՞նչպէս գնամ. Եթէ Սաւուղը լսէ՝ ինձ կմեռցնէ. Եւ Տէրն ասեց. Հետդ մէկ երինջ առ եւ ասիր թէ եկայ Տիրոջը զոհ անելու։
3 Եւ յեսէին հրաւիրիր զոհին. Եւ ես քո անելու բանը քեզ կհասկացնեմ. Եւ ինձ համար օծես նորան՝ որին քեզ կասեմ։
4 Եւ Սամուէլն արաւ Տիրոջ ասածը, եւ գնաց Բեթլէհէմ։ Եւ քաղաքի ծերերը դողալով դիմաւորեցին նորան, եւ ասեցին. Խաղաղութեա՞մբ է գալդ։
5 Եւ նա ասեց. Խաղաղութեամբ. Տիրոջ համար զոհ անելու եկայ. սրբուեցէք՝ եւ ինձ հետ զոհի եկէք. Եւ Յեսսէին եւ նորա որդիներին սրբել տուաւ, եւ նորանց զոհի հրաւիրեց։
6 Եւ երբոր նորանք եկան Եղիաբին տեսածին պէս ասեց. Ահա Տիրոջ օծեալը իր առաջին։
7 Բայց Տէրը Սամուէլին ասեց. Նորա երեւոյթին եւ հասակի երկայնութեանը մի նայիր, որովհետեւ նորան անարգեցի. այն պատճառով որ այն չէ բանը որ տեսնում է մարդը. որովհետեւ մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տէրը սրտին է նայում։
8 Եւ Յեսսէն Աբինադաբին կանչեց, եւ նորան Սամուէլի առաջովը անցկացրեց, եւ նա ասեց. Տէրը սորան էլ չընտրեց։
9 Եւ Յեսսէն Սամաային անցկացրեց. Եւ նա ասեց. Տէրը սորան էլ չընտրեց։
10 Եւ Յեսսէն Սամուէլի առաջովը իր եօթը որդիներին անցկացրեց, եւ Սամուէլը Յեսսէին ասեց. Տէրը սորանցից չընտրեց։
11 Եւ Սամուէլը Յեսսէին ասեց. Տղերքդ ամենն էլ սորա՞նք են։ Եւ նա ասեց. Տակաւին մնացել է կրտսերը, եւ ահա նա ոչխարները արածեցնում է։ Եւ Սամուէլը Յեսսէին ասեց. Մարդ ուղարկիր եւ նորան բերել տուր. Որովհետեւ մենք սեղան պիտի չնստենք, մինչեւ որ նա այստեղ չգայ։
12 Եւ նա մարդ ուղարկեց, եւ նորան բերել տուաւ. Եւ նա կարմիր էր եւ գեղեցիկ աչքերով, եւ դէմքով էլ գեղեցիկ։ Այն ժամանակ Տէրն ասեց. Վեր կաց օծիր դորան, որովհետեւ սա է։
13 Եւ Սամուէլը իւղի եղջիւրն առաւ, եւ օծեց նորան իր եղբայրների մէջ. Եւ այն օրից յետոյ Տիրոջ Հոգին եկաւ Դաւիթի վերայ. Եւ Սամուէլը վեր կացաւ գնաց Ռամա։
14 Եւ Տիրոջ Հոգին հեռացաւ Սաւուղից. Եւ Տիրոջ կողմանէ մի չար ոգի նեղում էր նորան։
15 Եւ Սաւուղի ծառաները նորան ասեցին. Ահա Աստուծոյ կողմանէ մի չար ոգի քեզ նեղում է.
16 Մեր տէրն իր առաջին եղող ծառաներիդ ասի, որ մի լաւ քնարահար որոնեն, որ երբոր Աստուծոյ կողմանէ այն չար ոգին քեզ վերայ գայ, նա իր ձեռքովը քնարն ածէ, եւ դու լաւանաս։
17 Եւ Սաւուղն իր ծառաներին ասեց. Հիմա ինձ համար մէկ լաւ քնարահար գտէք, եւ նորան ինձ մօտ բերէք։
18 Եւ ծառաների մէկը պատասխանեց եւ ասեց. Ահա Բեթլեհէմացի Յեսսէի մէկ տղան տեսայ, որ քնար ածել գիտէ. Եւ քաջ, զօրաւոր, պատերազմող, ճարտասան, եւ գեղեցիկ տեսքով մարդ է. Եւ Տէրը նորա հետ է։
19 Եւ Սաւուղը Յեսսէին պատգամաւորներ ուղարկեց եւ ասեց. Քո որդի Դաւիթին, որ ոչխարների մօտն է, ինձ մօտ ուղարկիր։
20 Եւ Յեսսէն մի էշի բեռն հաց, մի տիկ գինի, եւ այծերից մի ուլ առաւ, եւ իր որդի Դաւիթի ձեռքովը Սաւուղին ուղարկեց։
21 Եւ Դաւիթը Սաւուղի մօտ եկաւ, եւ նորա առաջին կանգնեց։ Եւ Սաւուղը նորան շատ սիրեց, եւ նա նորա կապարճակիրը դառաւ։
22 Եւ Սաւուղը Յեսսէին մարդ ուղարկեց ասելով. Դաւիթը թող իմ առաջին կանգնէ, որովհետեւ նա իմ առաջին շնորհք գտաւ։
23 Երբոր Աստուածանից այն ոգին գալիս էր Սաւուղի վերայ, Դաւիթը առնում էր քնարը եւ իր ձեռքովը ածում. Եւ Սաւուղը հանգստանում եւ լաւանում էր, եւ չար ոգին նորա վերայից գնում էր։
1 Եւ Փղշտացիները իրանց զօրագունդերը ժողովեցին պատերազմելու համար, եւ Յուդայի Սոքովի մէջ ժողովուեցան. Եւ բանակ տուին սոքովի ու Ազեկայի մէջտեղը Ափեսդոմմի։
2 Եւ Սաւուղը եւ Իսրայէլի մարդիկը ժողովուեցան, Էլայի հովտումը բանակ տուին եւ կարգաւ շարուեցան Փղշտացիների դէմ պատերազմ անելու համար։
3 Եւ Փղշտացիները կանգնել էին սարի վերայ մէկ կողմանէ, եւ Իսրայէլացիները կանգնել էին սարի վերայ միւս կողմանէ, եւ հովիտը նորանց մէջտեղը։
4 Եւ մի միջնամարտիկ էր դուրս եկել Փղշտացիների բանակից՝ անունը Գողիաթ՝ Գէթացի՝ բարձրութիւնը մէկ կանգուն եւ մէկ թիզ։
5 Նորա գլխին կար մի պղնձի սաղաւորտ. Եւ նա մի հիւսուած զրահ էր հագած. Եւ նորա զրահի ծանրութիւնը հինգ հազար սիկղ պղինձ։
6 Եւ նորա ոտքերի վերայ պղնձի սռնապաններ, եւ ուսերի մէջ պղնձի գեղարդ։
7 Նորա նիզակը բունը ոստայնանկների գլանի պէս էր. Եւ նիզակի տէգը վեց հարիւր սիկղ երկաթ. Եւ նոր վահանը կրողը գնում էր նորա առաջիցը։
8 Եւ նա կանգնեց եւ կանչեց Իսրայէլի գունդերին եւ նորանց ասեց. Ի՞նչու համար էք դուրս եկել եւ պատերազմի շարուել. Մի՞թէ ես Փղշտացի չեմ, եւ դուք՝ Սաւուղի ծառանե՞րը. Ձեր միջիցը մի մարդ ընտրեցէք, որ իջնէ ինձ մօտ։
9 Եթէ նա կարողանայ ինձ հետ մենամարտել, եւ ինձ մեռցնէ, այն ժամանակ մենք ձեր ծառաները լինենք. Բայց եթէ ես յաղթեմ եւ նորան մեռցնեմ, այն ժամանակ դուք մեր ծառաները լինէք եւ մեզ ծառայէք։
10 Եւ այն Փղշտացին ասեց. Ես այսօր Իսրայէլի գունդերին նախատեցի. Ինձ մէկ մարդ տուէք, որ իրար հետ մենամատրենք։
11 Եւ երբոր Սաւուղն ու բոլոր Իսրայէլը լսեցին Փղշտացիի այս խօսքերը, զարհուրեցին եւ շատ վախեցան։
12 Բայց Դաւիթը այն Եփրաթացի՝ այսինքն Յուդայի Բեթլեհէմացի Յեսսէ անունով մարդի որդին էր, եւ նա ութը որդի ունէր, եւ նա Սաւուղի ժամանակներին մարդկանց մէջ ծեր մարդ էր համարվում։
13 Եւ Յեսսէի երեք մեծ որդիները դուրս էին եկել՝ Սաւուղի ետեւից պատերազմի գնացել. Եւ պատերազմի գնացող երեք որդկանց անունները՝ անդրանիկը Եղիաբ, երկրորդինը Աբինադաբ, եւ երրորդինը Սամաա էր։
14 Եւ Դաւիթը կրտսերն էր. Եւ երեք մեծերը Սաւուղի ետեւից գնացին.
15 Բայց Դաւիթը Սաւուղի մօտից դուրս էր եկել ետ դառել Բեթլէհէմ, որ իր հօր ոչխարները արածեցնէ։
16 Եւ այն Փղշտացին քառասուն օր առաւօտ եւ իրիկուն մօտենում էր եւ կանգնում։
17 Եւ Յեսսէն իր որդի Դաւիթին ասեց. Քո եղբայրների համար վեր առ այս մէկ արդու հեղին եւ այս տասը հացը, եւ վազիր բանակը եղբայրներիդ մօտ։
18 Եւ այս տասը գլուխ յաթնապանիրը տար հազարապետին, եւ տես եղբայրներդ առո՞ղջ են, եւ նորանցից ապահովութեան նշան բեր։
19 Եւ Սաւուղը եւ նորանք եւ բոլոր Իսրայէլի մարդիկը Էլայի հովիտումը Փղշտացիների հետ պատերազմում էին։
20 Եւ Դաւիթն առաւօտը կանուխ վեր կացաւ ոչխարները պահապանին յանձնեց, եւ վեր առաւ գնաց, ինչպէս որ Յեսսէն նորան հրամայել էր։ Եւ երբոր հասաւ կառքերի տեղը, զօրքերը կարգաւ շարվում ու պատերազմի համար բարձր ձայնով աղաղակում էին։
21 Եւ Իսրայէլն ու Փղշտացիները շարուեցան ճակատ առ ճակատ։
22 Եւ Դաւիթն իր վերայից ամանները յանձնեց ամանների պահապանի ձեռքը եւ վազեց գունդը. Եւ գնաց իր եղբայրներին հարցրեց, թէ ո՞ղջ են։
23 Եւ երբոր նա նորանց հետ խօսում էր, ահա այն միջնամարտիկը՝ Փղշտացի գողիաթ անունով՝ որ Գէթիցն էր, Փղշտացի գունդերիցը դուրս եկաւ, եւ այն խօսքերի պէս խօսեց. Եւ դաւիթը լսեց։
24 Եւ Իսրայէլի բոլոր մարդիկը երբոր այն մարդին տեսան, նորա երեսիցը փախան եւ շատ վախեցան։
25 Եւ Իսրայէլի մարդիկն ասեցին. Այս դուրս եկած մարդը տեսա՞ք, որ դուրս է եկել Իսրայէլին նախատելու. Ով որ նորան մեռցնէ, թագաւորը մեծ հարստութիւնով հարստացնելու է նորան, եւ իր աղջիկը նորան է տալու եւ նորա հօր տունը Իսրայէլի մէջ ազատ է անելու։
26 Եւ Դաւիթը խօսեց իր մօտ եղող մարդկանց հետ եւ ասեց. Ի՞նչ կանեն այն մարդին՝ որ այս Փղշտացիին մեռցնէ եւ Իսրայէլիցը նախատինքը վեր առնէ. Որովհետեւ այս անթլփատ Փղշտացին ո՞վ է՝ որ կենդանի Աստուծոյ զօրքերին նախատէ։
27 Եւ ժողովուրդը նոյն խօսքերն ասեց նորան թէ Այսպէս պիտի լինի այն մարդին որ նորան մեռցնէ։
28 Եւ նորա մեծ եղբայր Եղիաբը, երբոր լսեց նորա խօսելն այն մարդկանց հետ, Դաւիթի վերայ Եղիաբի բարկութիւնը բորբոքուեց եւ ասեց. Դու ի՞նչու իջար այստեղ, եւ այն մի քանի ոչխարները անապատում որի՞ յանձնեցիր. Ես քո հպարտութիւնը եւ քո սրտի չարութիւնը գիտեմ. Անտարակոյս դու իջել ես պատերազմը տեսնելու։
29 Եւ Դաւիթն ասեց. Հիմա ես ի՞նչ եմ արել. Այս բանը չէ՞։
30 Եւ նորա մօտից մէկ ուրիշ մարդի դարձաւ, եւ նոյն խօսքերն ասեց, եւ ժողովուրդն էլ առաջի խօսքերի պէս պատասխանեցին նորան։
31 Եւ լսուեցան այն խօսքերը որ Դաւիթը խօսել էր. Եւ երբոր Սաւուղի առաջին պատմեցին, բերել տուաւ նորան։
32 Եւ Դաւիթը Սաւուղին ասեց. Սորա պատճառով ոչ մի մարդի սիրտը չթուլանայ. Ծառադ կգնայ, եւ այն Փղշտացիի հետ կմարտնչէ։
33 Եւ Սաւուղը Դաւիթին ասեց. Դու չես կարող այն Փղշտացիի վերայ գնալ եւ նորա հետ մարտնչել, որովհետեւ դու երիտասարդ ես, բայց նա իր մանկութիւնիցն ի վեր պատերազմի մարդ է։
34 Եւ Դաւիթն ասեց Սաւուղին. Ծառադ իր հօր ոչխարները արածեցնում էր, եւ առիւծը կամ արջը գալիս էր, եւ հօտերիցը ոչխար էր տանում։
35 Ես նորա ետեւիցը գնում էի՝ նորան զարկում եւ նորա բերանիցը ազատում էի. Եւ երբոր նա վեր էր կենում ինձ վերայ, մօրուքիցը բռնում էի, զարկում եւ մեռցնում։
36 Ծառադ առիւծ էլ է մեռցրել՝ արջ էլ. Եւ այս անթլփատ Փղշտացին էլ թող նորանց մէկի պէս լինի, որովհետեւ կենդանի Աստուծոյ զօրքերին նախատեց։
37 Եւ Դաւիթն ասեց. Եհովան որ առիւծի եւ արջի ձեռքից ինձ ազատեց, այս Փղշտացիի ձեռքիցն էլ կազատէ։ Եւ Սաւուղը Դաւիթին ասեց. Գնա, եւ Տէրը քեզ հետ լինի։
38 Եւ Սաւուղն իր հանդերձները հագցրեց Դաւիթին, եւ նորա գլխին մէկ պղնձի սաղաւարտ դրաւ, եւ նորան զրահ էլ հագցրեց։
39 Եւ Դաւիթը նորա սուրը մէջքը կապեց հանդերձների վերայից եւ սկսեց ման գալ, որովհետեւ սովոր չէր. Եւ Դաւիթը Սաւուղին ասեց. Սորանցով չեմ կարող ման գալ, որովհետեւ սովոր չեմ. Եւ Դաւիթը հանեց նորանք իր վերայից։
40 Եւ իր ցուպը ձեռքն առաւ, եւ հեղեղատիցն իր համար հինգ հատ գայլախազ քար ջոկեց, եւ նորանց իր հովուական ամանի՝ այսինքն մախաղի մէջ դրաւ, եւ պարսը ձեռքին՝ մօտեցաւ Փղշտացիին։
41 Եւ Փղշտացին էլ եկաւ եւ Դաւիթին մօտեցաւ, եւ նորա վահանը կրող մարդը նորա առաջին էր։
42 Եւ երբոր Փղշտացին նայեց եւ Դաւիթին տեսաւ, արհամարհեց նորան, որովհետեւ նա կարմիր գոյնով եւ գեղեցկադէմ պատանի էր։
43 Եւ Փղշտացին ասեց Դաւիթին. Մի՞թէ ես շուն եմ՝ որ ինձ վերայ ցուպով ես գալիս, եւ Փղշտացին նզովեց Դաւիթին իր աստուածներովը։
44 Եւ Փղշտացին ասեց Դաւիթին. Եկ ինձ մօտ, եւ ես քո մարմինը երկնքի թռչուններին եւ դաշտի գազաններին տամ։
45 Եւ Դաւիթն ասեց Փղշտացիին. Դու սրով, նիզակով եւ գեղարդով ես գալիս ինձ վերայ, բայց ես գալիս եմ քեզ վերայ Զօրաց Տիրոջ Իսրայէլի զօրքերի Աստուծոյ անունովը, որին դու նախատեցիր։
46 Այսօր Տէրը քեզ իմ ձեռքը կմատնէ. Ու ես քեզ կմեռցնեմ, եւ քո վերայից գլուխդ կառնեմ. Եւ Փղշտացիների բանակի դիակները այսօր երկնքի թռչուններին եւ երկրի գազաններին կտամ. որպէս զի բոլոր երկիրը իմանայ որ Իսրայէլը Աստուած ունի.
47 Եւ այս բոլոր ժողովքը իմանան՝ որ Տէրը սրով եւ նիզակով չէ ազատում. Որովհետեւ պատերազմը Տիրոջն է, եւ նա ձեզ մեր ձեռքը կմատնէ։
48 Եւ երբոր Փղշտացին վեր կացաւ եւ եկաւ դիմաւորելով Դաւիթին մօտեցաւ, Դաւիթն էլ շուտով վազեց պատերազմի ասպարէզը Փղշտացիին դիմաւորելու։
49 Եւ Դաւիթն իր ձեռքը իր մախաղի մէջ կոխեց եւ այն տեղից մի քար առաւ, եւ պարսով շպռտեց եւ Փղշտացիի ճակատին զարկեց. Եւ քարը նորա ճակատի մէջ փորուեցաւ, եւ նա երեսի վերայ գետինն ընկաւ։
50 Այսպէս Դաւիթը պարսով եւ քարով Փղշտացիին յաղթեց. Եւ զարկեց Փղշտացիին եւ մեռցրեց նորան, բայց Դաւիթի ձեռքին սուր չկար։
51 Եւ Դաւիթը վազեց այն Փղշտացիի վերայ կանգնեց, եւ նորա սուրն առաւ, պատեանիցը հանեց, եւ նորան մեռցրեց՝ յետոյ գլուխը նորանով կտրեց։ Եւ երբոր Փղշտացիները իրանց զօրաւոր մարդի մեռնելը տեսան, փախան։
52 Այն ժամանակ Իսրայէլի եւ Յուդայի մարդիկը վեր կացան, եւ աղաղակներով հալածեցին Փղշտացիներին մինչեւ հովիտը՝ եւ մինչեւ Ակկարոնի դռները՝ եւ Փղշտացիների սպանուածները ընկան Սագարիմի ճանապարհի վերայ եւ մինչեւ Գէթ ու Ակկարոն։
53 Եւ Իսրայէլի որդիքը Փղշտացիներին հալածելուց յետոյ ետ դառան եւ նորանց բանակը կողոպտեցին։
54 Եւ Դաւիթը Փղշտացիի գլուխն առաւ, եւ նորան տարաւ Երուսաղէմ. Բայց նորա զէնքերը դրաւ իր վրանի մէջ։
55 Եւ երբոր Սաւուղը Դաւիթին տեսաւ, որ դուրս է գալիս Փղշտացիի դէմ, զօրավար Աբեններին ասեց. Աբեններ, այս պատանին որի՞ տղան է։ Եւ Աբեններն ասեց. կենդանի է քո անձը, ով թագաւոր, եթէ գիտեմ՝՝։
56 Եւ թագաւորն ասեց. Հարցրու թէ այս պատանին որի՞ տղան է։
57 Եւ երբոր Դաւիթը Փղշտացիին մեռցնելուց ետ դառաւ, Աբեններն առաւ նորան եւ Սաւուղի առաջը տարաւ, եւ Փղշտացիի գլուխը նորա ձեռքին էր։
58 Եւ Սաւուղն ասեց նորան. Ո՞ւմ տղան ես դու, պատանի։ Եւ Դաւիթն ասեց. Քո ծառայ Բեթլեհէմացի Յեսսէի տղան եմ։
1 Եւ երբոր Սաւուղի հետ խօսեց եւ վերջացրեց. Յովնաթանի սիրտը կապուեցաւ Դաւիթի սրտի հետ. Եւ Յովնաթանը նորան իր անձի պէս սիրեց։
2 Եւ նոյն օրը Սաւուղը նորան առաւ եւ թող չտուաւ որ ետ դառնայ իր հօր տունը։
3 Եւ Յովնաթանը եւ Դաւիթը ուխտ արին, որովհետեւ նա իր անձի պէս սիրում էր նորան։
4 Եւ յովնաթանն իր վերարկուն հանեց եւ այն ու իր հանդերձները մինչեւ իր սուրը, իր աղեղը եւ գօտին Դաւիթին տուաւ։
5 Եւ Դաւիթը գնում էր ամեն տեղ, ուր որ Սաւուղը նորան ուղարկում էր, եւ իմաստութեամբ էր վարվում. Եւ սաւուղը նորան պատերազմական մարդկանց վերայ դրաւ, եւ բոլոր ժողովրդին եւ Սաւուղի ծառաներին էլ հաճոյ եղաւ։
6 Եւ երբոր նորանք գալիս էին և Դաւիթը Փղշտացիին մեռցնելուց ետ էր դառնում իսրայէլի բոլոր քաղաքներից կանայք դուրս եկան երգելով եւ պար բռնելով սաւուղ թագաւորին դիմաւորելու թմբուկներով, ուրախութեամբ եւ ծնծղաներով։
7 Եւ պար բռնող կանայքը պատասխան տալով երգում էին եւ ասում. Սաւուղն իր հազարաւորներին զարկեց, Եւ Դաւիթն իր բիւրաւորներին։
8 Եւ Սաւուղը շատ բարկացաւ, եւ այս խօսքի համար նեղացաւ, եւ ասեց. Բիւրաւորները Դաւիթին տուին, բայց ինձ տուին հազարաւորները. Եւ հիմա մնում է նորա համար միայն թագաւորութիւնը։
9 Եւ այն օրից ի վեր Սաւուղը ծուռ աչքով էր նայում Դաւիթին։
10 Եւ հետեւեալ օրը Սաւուղի վերայ Աստուածանից չար ոգի եկաւ, եւ նա տան մէջ մարգարէութիւն արաւ եւ Դաւիթն ուրիշ ժամանակների պէս իր ձեռքովը քնար էր ածում. Եւ նիզակը Սաւուղի ձեռքին էր։
11 Եւ Սաւուղը նիզակը շպռտեց՝ ասելով. Դաւիթին զարկեմ՝ պատին բևեռեմ. Բայց Դաւիթը նորա երեսիցը երկու անգամ խոյս տուաւ։
12 Եւ Սաւուղը Դաւիթի երեսիցը վախենում էր, որովհետեւ Տէրը նորա հետ էր. Բայց Սաւուղիցը հեռացել էր։
13 Եւ Սաւուղը նորան իր մօտիցը հեռացրեց, եւ նորան հազարապետ արաւ. Եւ նա ժողովրդի առաջին դուրս էր գալիս եւ մտնում էր։
14 Եւ Դաւիթն իր ամեն ճանապարհների մէջ իմաստութեամբ էր վարվում. Եւ Տէրը նորա հետ էր։
15 Եւ երբոր Սաւուղը տեսաւ, որ նա իմաստութեամբ է վարվում, նորա երեսիցը վախենում էր։
16 Եւ բոլոր Իսրայէլն ու Յուդան Դաւիթին սիրում էին, որովհետեւ նորանց առաջին նա էր դուրս եկող մտնողը։
17 Եւ Սաւուղը Դաւիթին ասեց. Ահա իմ մեծ աղջիկ Մերովբը քեզ կին կտամ. Միայն թէ դու ինձ համար զօրաւոր եղիր, եւ Տիրոջ պատերազմները պատերազմիր, որովհետեւ Սաւուղն ասեց. Իմ ձեռքը նորա վերայ չլինի, այլ Փղշտացիների ձեռքը նորա վերայ լինի։
18 Եւ Դաւիթը Սաւուղին ասեց. Ես ո՞վ եմ, եւ ի՞նչ է իմ կեանքը, իմ հօր ազգատոհմը՝ Իսրայէլի մէջ, որ թագաւորին փեսայ դառնամ։
19 Եւ եղաւ երբոր Սաւուղի աղջիկ Մերովբը պիտի Դաւիթին տրուէր՝ Մաուլացի Եդրիելին կին տրուեցաւ։
20 Եւ Սաւուղի Մեղքող աղջիկը սիրում էր Դաւիթին. Եւ երբոր Սաւուղին իմացրին, այս բանը նորա աչքերին հաճոյ երեւեցաւ։
21 Եւ Սաւուղն ասեց. Ես աղջիկս նորան տամ՝ որ նորա համար որոգայթ դառնայ, եւ Փղշտացիների ձեռքը նորա վերայ լինի։ Եւ Սաւուղը Դաւիթին ասեց. Ինձ այս օր երկրորդովս փեսայ եղիր։
22 Եւ Սաւուղն իր ծառաներին հրամայեց, որ Դաւիթի հետ ծածկաբար խօսեն եւ ասեն. Ահա թագաւորը քեզ հաւանել է, ու նորա բոլոր ծառաները քեզ սիրում են. Եւ հիմա թագաւորին փեսայ եղիր։
23 Եւ Սաւուղի ծառաները այս խօսքերը Դաւիթի ականջներին ասեցին, եւ Դաւիթն ասեց. Թագաւորին փեսայ դառնալը ձեր աչքին փո՞քր բան է երեւում. Որովհետեւ ես մի աղքատ եւ աննշան մարդ եմ։
24 Եւ Սաւուղի ծառաները նորան իմացրին եւ ասեցին. Դաւիթն այսպէս խօսեց.
25 Եւ Սաւուղն ասեց. Դաւիթին այսպէս ասեցէք. Թագաւորը ուրիշ օժիտ չէ ուզում, բայց միայն Փղշտացիների հարիւր անթլփատութիւն, որպէս զի թագաւորի թշնամիներիցը վրէժ առնուի. (բայց Սաւուղը խորհում էր Դաւիթին Փղշտացիների ձեռքովը սպանել տալ։)
26 Եւ երբոր նորա ծառաները այս խօսքերը Դաւիթին իմացրին, այս բանը Դաւիթի աչքերին լաւ երեւեցաւ, որ թագաւորին փեսայ դառնայ։
27 Եւ օրերը չէին լրացել, եւ Դաւիթը վեր կացաւ եւ իր մարդկանց հետ գնաց, եւ Փղշտացիներից երկու հարիւր մարդ մեռցրեց. Եւ Դաւիթը նորանց անթլփատութիւնները բերաւ, եւ լրիւ թագաւորին տուին, որ թագաւորին փեսայ դառնայ։ Եւ Սաւուղն իր աղջիկ Մեղքողը կին տուաւ նորան։
28 Եւ Սաւուղը երբոր տեսաւ եւ հասկացաւ, որ Տէրը դաւիթի հետ է, եւ Սաւուղի Մեղքող աղջիկը նորան սիրում է,
29 Սաւուղն առաւել եւս վախեցաւ Դաւիթից, եւ Սաւուղը միշտ Դաւիթին թշնամութիւն էր անում։
30 Եւ Փղշտացիների իշխանները դուրս էին գալիս պատերազմելու. Երբոր նորանք դուրս էին գալիս, Դաւիթը Սաւուղի բոլոր ծառաներիցն աւելի էր իմաստութեամբ վարվում. Եւ նորա անունը շատ հռչակուեցաւ։
1 Եւ Սաւուղն իր որդի Յովնաթանին եւ իր ամեն ծառաներին ասեց, որ Դաւիթին մեռցնեն։
2 Բայց Սաւուղի որդի Յովնաթանը շատ էր սիրում Դաւիթին. Եւ յովնաթանը Դաւիթին իմացրեց եւ ասեց. Իմ հայր Սաւուղը ուզում է քեզ մեռցնել. Ուրեմն հիմա մինչեւ առաւօտ զգոյշ կաց, եւ մէկ ծածուկ տեղ նստիր եւ թաք կաց։
3 Եւ ես դուրս կգամ եւ իմ հօր մօտ կկանգնեմ այն դաշտումը ուր որ դու կլինես, եւ քեզ համար իմ հօր հետ կխօսեմ, եւ ինչ որ իմանամ՝ քեզ կպատմեմ։
4 Եւ Յովնաթանը Դաւիթի մասին լաւ խօսեց իր հայր սաւուղի հետ, եւ նորան ասեց. Թող թագաւորը իր ծառայ Դաւիթի դէմ մեղքչգործէ. Որովհետեւ նա քեզ դէմ մեղք չէ արել. Եւ նորա գործքերը քեզ համար շատ լաւ են։
5 Ըստ որում նա իր հոգին իր ձեռքի մէջ դրաւ եւ Փղշտացիին զարկեց. Եւ Տէրը բոլոր Իսրայէլին մեծ փրկութիւն շնորհեց. Դու տեսար եւ ուրախացար, եւ ի՞նչու համար անմեղ արիւնով մեղանչես՝ Դաւիթն առանց պատճառի մեռցնելով։
6 Եւ Սաւուղը Յովնաթանի խօսքին լսեց, եւ Սաւուղն երդում արաւ՝ թէ Տէրը կենդանի է որ նա պիտի չմեռցնուի։
7 Եւ Յովնաթանը Դաւիթին կանչեց. Եւ Յովնաթանը պատմեց նորան այս բոլոր խօսքերը. Եւ Յովնաթանը Դաւիթին տարաւ Սաւուղի մօտ, եւ նա լինում էր նորա առաջին ինչպէս երէկ եւ միւս օրը։
8 Եւ դարձեալ պատերազմ եղաւ. Եւ Դաւիթը դուրս եկաւ Փղշտացիների հետ պատերազմ արաւ, եւ նորանց մէջ մէկ մեծ կոտորած արաւ. Եւ նորանք նորա առաջիցը փախան։
9 Եւ Տէրիցը չար ոգի եկաւ Սաւուղի վերայ, եւ նա իր տանը նստած էր, եւ նիզակը ձեռքին. Դաւիթն էլ իր ձեռքովը ածում էր քնարը։
10 Եւ Սաւուղն ուզեց որ Դաւիթին նիզակով զարկէ՝ պատին բեւեռէ. Բայց նա Սաւուղի երեսիցն իրան շուռ տուաւ, եւ նիզակը պատին զարկեց. Եւ Դաւիթը փախաւ եւ այն գիշերը պրծաւ։
11 Բայց Սաւուղը Դաւիթի տունը մարդիկ ուղարկեց, որ նորան պաշարեն եւ առաւօտը մեռցնեն։ Սակայն Դաւիթի կին Մեղքողը նորան իմացրեց եւ ասեց. Եթէ այս գիշեր քո անձը չապրեցնես, էգուց քեզ պիտի մեռցնեն։
12 Եւ Մեղքողը Դաւիթին վայր իջեցրեց պատուհանիցը. Եւ նա գնաց՝ փախաւ եւ պրծաւ։
13 Եւ Մեղքողը մէկ արձան առաւ, եւ նորան անկողինի մէջ դրաւ, եւ նորա գլխի տակ այծի մազի բարձ դրաւ եւ նորան ծածկոցով ծածկեց։
14 Եւ երբոր Սաւուղը մարդիկ ուղարկեց Դաւիթին բռնելու համար, նա ասեց. Հիւանդ է։
15 Եւ Սաւուղը մարդիկ ուղարկեց Դաւիթին տեսնելու համար, եւ ասեց. Նորան անկողինովը ինձ մօտ բերէք, որ մեռցնեմ։
16 Եւ այն մարդիկն եկան. Եւ ահա անկողինի մէջ մէկ արձան կար. Եւ գլխի տակ այծի մազի բարձ։
17 Եւ Սաւուղը Մեղքողին ասեց. Ի՞նչու համար այսպէս խաբեցիր ինձ, եւ իմ թշնամիին բաց թողեցիր, եւ նա էլ պրծաւ։ Եւ մեղքողը Սաւուղին ասեց. Նա ինձ ասեց. Ինձ բաց թող, ի՞նչու համար քեզ մեռցնեմ։
18 Այսպէս փախաւ Դաւիթը եւ պրծաւ, եւ գնաց Ռամա Սամուէլի մօտ, եւ նորան պատմեց այն ամենը որ Սաւուղն իրան արել էր։ Յետոյ նա Սամուէլի հետ գնաց, եւ Նաւաթի մէջ բնակուեցան։
19 Եւ Սաւուղին իմացրին եւ ասեցին. Ահա Դաւիթը Ռամայի Նաւաթումն է։
20 Այն ժամանակ Սաւուղը մարդիկ ուղարկեց որ Դաւիթին բռնեն, եւ երբոր նորանք տեսան մարգարէութիւն անող մարգարէների ժողովքը՝ եւ նորանց վերակացու Սամուէլին կանգնած, Աստուծոյ Հոգին Սաւուղի ուղարկած մարդկանց վերայ եկաւ, եւ նորանք էլ մարգարէութիւն արին։
21 Եւ երբոր Սաւուղին իմացրին, նա ուրիշ մարդիկ ուղարկեց, եւ նորանք էլ մարգարէութիւն արին։ Եւ Սաւուղը երրորդ անգամ մարդիկ ուղարկեց, եւ նորանք էլ մարգարէութիւն արին։
22 Այն ժամանակ ինքն էլ գնաց Ռամա, եւ մինչեւ Սոկքովի մեծ ջրհորը գալը՝ հարցրեց եւ ասեց. Ո՞ւր են Սամուէլն ու Դաւիթը. Եւ ասեցին. Ահա նորանք Ռամայի Նաւաթումն են։
23 Գնաց եւ Ռամայի Նաւաթը. Եւ նորա վերայ էլ եկաւ Աստուծոյ Հոգին, եւ մինչեւ Ռամայի Նաւաթը հասնելը գնալով մարգարէութիւն էր անում։
24 Եւ նա էլ իր հանդերձները հանեց, եւ Սամուէլի առաջին նա էլ էր մարգարէութիւն անում. Եւ այն բոլոր օրը եւ բոլոր գիշերը մերկ վայր ընկաւ գետինը. Նորա համար ասում են թէ՝ Սաւո՞ւղն էլ է մարգարէների մէջ։
1 Եւ Դաւիթը Ռամայի Նաւաթից փախաւ եւ գնաց յովնաթանի առաջին ասեց. Ես ի՞նչ եմ արել, ի՞նչ է իմ յանցանքը, եւ ի՞նչ մեղք եմ գործել քո հօր առաջին, որ նա ինձ ուզում է մեռցնել։
2 Եւ Յովնաթանն ասեց նորան. Քաւ լիցի, դու պիտի չմեռնես. Ահա իմ հայրը մեծ կամ փոքր մի բան չէ անում առանց ինձ յայտնելու. Եւ իմ հայրն ի՞նչու համար պիտի ծածկէ այդ բանը ինձանից. Այդպիսի բան չկայ։
3 Եւ Դաւիթն երդում էլ արաւ եւ ասեց. Քո հայրը լաւ գիտէ, որ ես քո առաջին շնորհք եմ գտել. Նորա համար ասում է թէ Յովնաթանն այս բանը չիմանայ, մի գուցէ վշտանայ. Բայց կենդանի է Տէրն ու կենդանի է քո անձը, որ իմ ու մահուան մէջտեղը միայն մէկ քայլ կայ։
4 Եւ Յովնաթանն ասեց Դաւիթին. Ինչ որ քո սիրտն ինձ ասէ, ես քեզ կանեմ։
5 Եւ Դաւիթն ասեց Յովնաթանին. Ահա էգուց ամսագլուխ է. Եւ պէտք է որ ես նստէի թագաւորի հետ կերակուր ուտելու, սակայն ինձ թող տուր որ մինչեւ երրորդ օրուայ իրիկունը դաշտի մէջ թաք կենամ։
6 Եթէ հայրդ ինձ որոնելու լինի, ասես որ՝ Դաւիթն ինձ շատ աղաչեց որ շտապէ իր քաղաքը Բեթլեհէմ. Որովհետեւ այնտեղ բոլոր ազգատոհմի տարեկան զոհն է։
7 Եթէ այսպէս ասէ. Լաւ, այն ժամանակ քո ծառայի համար խաղաղութիւն է. Բայց եթէ բարկանայ, իմացիր որ նորանից որոշուած է այդ չարութիւնը։
8 Եւ ծառայիդ ողորմութիւն արա. Որովհետեւ դու քո ծառային քեզ հետ Տիրոջ ուխտը մտցրիր. Եւ եթէ ինձ վերայ մէկ յանցանք կայ, դու մեռցրու ինձ, եւ ի՞նչու համար ինձ քո հօրը տանես։
9 Եւ Յովնաթանն ասեց. Քաւ լիցի որ ես իմանալով թէ իմ հօր կողմանէ քեզ համար չարիք է որոշուած, եւ այն քեզ չիմացնեմ։
10 Եւ Դաւիթն ասեց Յովնաթանին. Ո՞վ կիմացնէ ինձ, եթէ քո հայրը քեզ խստութեամբ պատասխանէ։
11 Եւ Յովնաթանն ասեց Դաւիթին. Եկ դուրս գնանք դաշտը. Եւ երկուսն էլ գնացին դաշտը։
12 Եւ Յովնաթանն ասեց Դաւիթին. Վկայ է Իսրայէլի Տէր Աստուածը. Որ այս ժամանակ էգուց կամ միւս օր իմ հօրը քննելով տեսնեմ թէ Դաւիթի համար լաւ է, եւ նոյն ժամանակ մարդ չուղարկեմ եւ քեզ չյայտնեմ.
13 Տէրը Յովնաթանին այսպէս եւ սորանից աւելի անէ. Բայց եթէ իմ հայրը քեզ չարութիւն անել ուզէ, քեզ կյայտնեմ, եւ քեզ կարձակեմ, որ խաղաղութեամբ գնաս, եւ Տէրը քեզ հետ լինի, ինչպէս որ իմ հօր հետ էր։
14 Եւ ոչ միայն դեռ իմ կենդանութեան ժամանակին դու ինձ Տիրոջ ողորմութիւնը անես, դեռ ես չմեռած.
15 Մանաւանդ ոչ էլ այն ժամանակ քո ողորմութիւնը իմ տանիցը չկտրես յաւիտեան, երբոր Տէրը Դաւիթի բոլոր թշնամիներին երկրիս վերայից ջնջէ։
16 Եւ Յովնաթանը Դաւիթի տան հետ դաշնակցութիւն արաւ եւ ասեց. Տէրը Դաւիթի թշնամիներիցը վրէժ առնէ։
17 Եւ Յովնաթանը Դաւիթին կրկին երդում անել տուաւ նորան սիրելու համար, որովհետեւ նորան սիրում էր իր անձի պէս։
18 Եւ Յովնաթանը նորան ասեց. Էգուց ամսագլուխ է, եւ քեզ պիտի որոնեն, որովհետեւ քո տեղը դարտակ պիտի մնայ։
19 Եւ երրորդ օրը շուտով իջնես, եւ գաս այն տեղը՝ ուր որ այն բանի օրը թաք կացար, եւ Եզելի քարի մօտ նստես։
20 Եւ ես նորա մօտ երեք նետ կգցեմ նշան գցելու պէս։
21 Եւ ահա տղան կուղարկեմ՝ ասելով. Գնա նետերը գտիր. Եւ եթէ տղային ասեմ. Ահա նետերը քեզանից այս կողմն են, նորանց վեր առ, այն ժամանակ գաս. Որովհետեւ քեզ համար խաղաղութիւն է, եւ մի բան չկայ՝ Տէրը կենդանի է.
22 Բայց եթէ տղային այսպէս ասեմ. Ահա նետերը քեզանից այն կողմն են, այն ժամանակ գնաս. Որովհետեւ Տէրն է քեզ ուղարկում։
23 Եւ այս խօսքի համար որ ես ու դու խօսեցինք՝ ահա տէրը իմ եւ քո մէջն է յաւիտեան։
24 Եւ Դաւիթը դաշտումը թաք կացաւ. Եւ երբոր եղաւ ամսագլխին թագաւորը հացի նստեց կերակուր ուտելու.
25 Եւ թագաւորը իր սովորութեան պէս իր աթոռի վերայ պատի աթոռի վերայ նստեց. Եւ Յովնաթանը կանգնեց, եւ Աբենները նստել էր Սաւուղի մօտ եւ Դաւիթի տեղը դարտակ էր։
26 Եւ Սաւուղն այն օրը մի բան չխօսեց. Որովհետեւ ասեց, նորան մի բան է պատահել. նա մաքուր չէ, անտարակոյս մաքուր չէ։
27 Եւ հետեւեալ օրը՝ ամսի երկուսին էլ Դաւիթի տեղը դարտակ էր. Եւ Սաւուղն իր որդի Յովնաթանին ասեց. Յեսսէի որդին ի՞նչու համար երէկ ու այսօր հացի չեկաւ։
28 Եւ Յովնաթանը Սաւուղին պատասխանեց. Դաւիթն ինձանից հրաման խնդրեց՝ որ Բեթլեհէմ գնայ։
29 Եւ ասեց. Աղաչում եմ՝ ինձ արձակիր. Որովհետեւ այն քաղաքումը մեր ազգատոհմը զոհ ունի. Եւ իմ եղբայրն ինձ պատուիրել է եւ եթէ հիմա քո աչքերի առաջին շնորհք եմ գտել, աղաչում եմ՝ ինձ թող տուր գնամ եւ եղբայրներիս տեսնեմ. Այս պատճառով թագաւորի սեղանին չեկաւ։
30 Եւ Սաւուղի բարկութիւնը բորբոքուեց Յովնաթանի դէմ, եւ նորան ասեց. Ով ապստամբ եւ չար կնկայ զաւակ, մի՞թէ ես չգիտեմ որ դու Յեսսէի որդիին ընտրել ես քո ամօթի եւ քո մօր ամօթի եւ խայտառակութեան համար։
31 Որովհետեւ քանի որ Յեսսէի որդին երկրիս վերայ ողջ է, դու չես հաստատուիլ, ոչ էլ քո թագաւորութիւնը. Եւ հիմա մարդ ուղարկիր եւ նորան ինձ մօտ բեր, որովհետեւ նա մահապարտ է։
32 Եւ Յովնաթանն իր հօրը՝ Սաւուղին պատասխանեց եւ ասեց. Ի՞նչու համար պիտի մեռցնուի, ի՞նչ է արել։
33 Եւ Սաւուղը նիզակը շպռտեց նորա վերայ, որ նորան զարկէ. Այն ժամանակ Յովնաթանն իմացաւ որ իր հայրը որոշել է որ Դաւիթին մեռցնէ։
34 Եւ Յովնաթանը տեղանիցը վեր կացաւ բարկութիւնը բորբոքուած, եւ ամսի երկրորդ օրը կերակուր չկերաւ. Որովհետեւ Դաւիթի համար տխրեց, որ իր հայրը նորան անարգեց։
35 Եւ երբոր առաւօտ եղաւ Յովնաթանը դուրս եկաւ դաշտը, Դաւիթին հետ որոշած ժամանակին, եւ իր հետ մի փոքր տղայ կար։
36 Եւ իր տղային ասեց. Վազիր գտիր այս նետերը որ ես գցում եմ. Եւ երբոր տղան վազում էր, նա նետը նորանից այն կողմը գցեց։
37 Եւ երբոր այն տղան Յովնաթանի գցած նետի տեղը գնաց, Յովնաթանը այն տղայի ետեւից կանչեց եւ ասեց. Ահա նետը քեզանից այն կողմն է։
38 Եւ Յովնաթանը այն տղայի ետեւից կանչեց. Շուտ արա, շտապիր, մի կանգնիր։ Եւ յովնաթանի տղան նետերը ժողովեց, եւ եկաւ իր տիրոջ մօտ։
39 Բայց տղան մի բան չգիտէր. Միայն Յովնաթանն ու Դաւիթը գիտէին այս բանը։
40 Եւ Յովնաթանն իր գործիքները տղային տուաւ եւ նորան ասեց. Գնա՝ քաղաքը տար։
41 Եւ տղան գնաց եւ Դաւիթը հարաւային կողմից դուրս եկաւ եւ գետինը ընկաւ երեսի վերայ եւ երեք անգամ երկրպագութիւն արաւ, եւ իրար համբուրեցին, ու իրար վերայ լաց եղան մինչեւ որ Դաւիթը շատ լաց եղաւ։
42 Եւ յովնաթանը Դաւիթին ասեց. Գնա խաղաղութեամբ, ինչպէս որ մենք երկուսս Տիրոջ՝ անունովը երդում արինք եւ ասեցինք թէ Տէրը իմ ու քո մէջ՝ եւ իմ սերունդի ու քո սերունդի մէջ վկայ լինի մինչեւ յաւիտեան։
43 Եւ Դաւիթը վեր կացաւ գնաց, Յովնաթանն էլ գնաց քաղաքը։
1 Եւ Դաւիթը գնաց Նոբ Աքիմելէք քահանայի մօտ. Եւ Աքիմելէքը զարհուրելով Դաւիթին դիմաւորեց, եւ նորան ասեց. Ի՞նչու համար մինակ ես եւ հետդ մարդ չկայ։
2 Եւ Դաւիթն Աքիմելէք քահանային ասեց. Թագաւորը ինձ մի բան է հրամայել եւ ինձ ասել. Ոչ մի մարդ չիմանայ այն բանը, որի համար քեզ ուղարկում եմ, եւ որ քեզ հրամայեցի. Եւ ես երկտասարդներին այսինչ տեղն եմ որոշել։
3 Հիմա ի՞նչ կայ ձեռքիդ տակ, ինձ հինգ հաց տուր, կամ ինչ որ կգտնուի։
4 Եւ քահանան Դաւիթին պատասխանեց եւ ասեց. Ձեռքիս տակ հասարակ հաց չկայ, միայն սուրբ հաց կայ, երիտասարդները գոնէ եթէ կանանցից զգուշացել են՝ թող ուտեն։
5 Եւ Դաւիթը քահանային պատասխանեց եւ նորան ասեց. Կանայք մեզանից հեռու են երէկուանից եւ միւս օրից երբոր ես դուրս եկայ. Եւ երիտասարդների ամանները մաքուր են. Եւ այս էլ հասարակի պէս է, մանաւանդ որ այսօր ամանների մէջ սրբագործվում է։
6 Եւ քահանան սուրբ հացը տուաւ նորան. Որովհետեւ այնտեղ ուրիշ հաց չկար, բայց միայն առաջաւորութեան հացը, որ Տիրոջ առաջիցը վեր էր առնվում, եւ վեր առնուած օրը տաք հաց էր դրվում։
7 Եւ այն օրը Սաւուղի ծառաներից մէկը այնտեղ Տիրոջ առաջին արգիլուած էր, եւ նորա անունը Եդովմայեցի Դովեկ էր. Նա Սաւուղի հովիւների գլխաւորն էր։
8 Եւ Դաւիթն Աքիմելէքին ասեց. Այստեղ ձեռքիդ տակ նիզակ կամ սուր չկա՞յ. Որովհետեւ սուրս ու զէնքերս հետս չառայ, նորա համար որ թագաւորի գործը ստիպողական էր։
9 Եւ քահանան ասեց. Ահա Փղշտացի Գողիաթի սուրը՝ որ նորան Էլայի հովիտումը մեռցրիր, ահա նա եփուդի ետեւ մի հագուստում փաթաթուած է. Եթէ նորան կառնես՝ առ. Որովհետեւ այստեղ նորանից ուրիշը չկայ. Եւ Դաւիթն ասեց. Նորա նմանը չկայ. Նորան ինձ տուր։
10 Եւ այն օրը Դաւիթը վեր կացաւ եւ Սաւուղի երեսիցը փախաւ, գնաց Գէթի Անքուս թագաւորի մօտ։
11 Եւ Անքուսի ծառաները նորան ասեցին. Չէ՞ որ սա է երկրի թագաւորը՝ Դաւիթը, սորա համար չէ՞ր որ պար բռնողները պատասխանելով երգում էին եւ ասում. Սաւուղն իր հազարաւորներին զարկեց, Եւ Դաւիթն՝ իր բիւրաւորներին։
12 Եւ Դաւիթն այս խօսքերը դրաւ իր սրտի մէջ, եւ Գէթի թագաւորի Անքուսի երեսիցը շատ վախեցաւ։
13 Եւ նորանց առաջին իր կերպարանքը փոխեց՝ նորանց ձեռքի տակ իրան խելագար ձեւացրեց. Դռների փեղկերի վերայ նշաններ էր գծում, եւ լորձունքները ծորեցնում էր իր մօրուքի վերայ։
14 Եւ Անքուսն իր ծառաներին ասեց. Ահա տեսաք այս մարդը որ խելագար է, նորան ի՞նչու համար ինձ մօտ բերիք։
15 Մի՞թէ ես խելագարների կարոտ եմ, որ դորան բերիք իմ առաջը գիժութիւն անելու համար. Դա իմ տո՞ւնս մտնէ։
1 Եւ Դաւիթն այնտեղից գնաց, եւ փախաւ Ոդողոմի քարայրը հասաւ. Եւ իր եղբայրները եւ իր հօր բոլոր տունը լսեցին, եւ իջան այնտեղ նորա մօտ։
2 Եւ նորա մօտ հաւաքուեցան ամեն հարստահարեալ մարդիկ, պարտք ունեցող մարդիկ եւ ամեն սիրտը վիրաւորուած մարդիկ, եւ նա նորանց վերայ զօրագլուխ եղաւ, եւ նորա հետ չորս հարիւրի չափ մարդ եղան։
3 Եւ Դաւիթն այնտեղից գնաց Մովաբի Մասփան, եւ Մովաբի թագաորին ասեց. Աղաչում եմ՝ թող իմ հայրն ու մայրը ձեզ մօտ գան, մինչեւ որ իմանամ թէ Աստուած ինձ ինչ պիտի անէ։
4 Եւ նորանց Մովաբի թագաւորի առաջը բերել տուաւ. Եւ նորանք նորա մօտ բնակուեցան՝ որչափ ժամանակ որ Դաւիթը բերդումն էր։
5 Եւ Գադ մարգարէն Դաւիթին ասեց. Բերդումը մի նստիր, եւ դուրս եկ գնա Յուդայի երկիրը։ Եւ Դաւիթը գնաց Հարեթի անտառը մտաւ։
6 Եւ Սաւուղը լսեց, որ Դաւիթը եւ նորա հետ եղող մարդիկը իմացուել են, եւ Սաւուղը Գաբաայի մէջ Ռամայի մոշի ծառի տակին նստել էր, եւ նիզակը իր ձեռքին, եւ իր ամեն ծառաներն էլ կանգնել էին իր մօտ։
7 Եւ Սաւուղն ասեց իր մօտ կանգնող ծառաներին. Լսեցէք, ով Բենիամինի որդիք, Յեսսէի որդին ձեր ամենքիդ էլ արտեր եւ այգինե՞ր պիտի տայ, ամենքիդ էլ հազարապետներ ու հարիւրապետնե՞ր պիտի անէ,
8 Որ ամենքդ ինձ դէմ միաբանուել էք, եւ Յեսսէի որդիի իմ որդիի հետ արած դաշնակցութիւնը իմ ականջին ասող չկայ. Եւ ձեր մէջ մարդ չկայ որ ինձ համար ցաւէ, եւ ինձ յայտնէ թէ իմ որդին՝ իմ ծառային ինձ դէմ է վեր կացրել, որ դարանամուտ լինի, ինչպէս որ այսօր է։
9 Եւ Սաւուղի ծառաների վերակացու Եդովմայեցի Դովեկը պատասխանեց եւ ասեց. Ես Յեսսէի որդիին տեսայ որ եկաւ Նոբ Աքիտովբի որդի Աքիմելէքի մօտ.
10 Եւ նա նորա համար Տիրոջը հարցրեց, եւ նորան պաշար տուաւ, եւ Փղշտացի գողիաթի սուրը տուաւ նորան։
11 Այն ժամանակ թագաւորը մարդ ուղարկեց եւ Աքիտովբի որդի Աքիմելէք քահանային եւ նորա հօր բոլոր տունը՝ Նոբի մէջ եղող քահանաներին կանչեց. Եւ ամենքն էլ եկան թագաւորի մօտ։
12 Եւ Սաւուղն ասեց. Լսիր, ով Աքիտովբի որդի. Եւ նա ասեց. Ահա ես, տէր իմ։
13 Եւ Սաւուղը նորան ասեց. Ի՞նչու համար ինձ դէմ միաբանուեցաք դու եւ Յեսսէի որդին, եւ դու նորան հաց ու սուր տուիր, եւ նորա համար Աստուծուն հարցրիր, որ նա ինձ դէմ վեր կենայ դարանամուտ լինի, ինչպէս որ այսօր է։
14 Եւ Աքիմելէքը պատասխանեց թագաւորին եւ ասեց. Քո բոլոր ծառաների մէջ ո՞վ կայ Դաւիթի պէս հաւատարիմ, որ թագաւորի փեսայ, հրամաններիդ լսող, եւ քո տան մէջ պատուաւոր է։
15 Մի՞թէ ես այսօր եմ սկսել նորա համար Աստուծուն հարցնելու. Քաւ լիցի. Թագաւորը իր ծառայի վերայ իմ հօր բոլոր տան վերայ մի բան չդնէ, որովհետեւ ծառադ այս բոլոր բաներից մի պզտիկ կամ մեծ բան չգիտէր։
16 Եւ թագաւորն ասեց. Ով Աքիմելէք, անպատճառ պիտի մեռնես, եւ քո հօր բոլոր տունը։
17 Եւ թագաւորն իր մօտ կանգնող սուրհանդակներին ասեց. Ետ դարձէք եւ Տիրոջ քահանաներին մեռցրէք, որ նորանց ձեռքն էլ Դաւիթի հետ է. Որովհետեւ գիտէին նորա փախչելը՝ եւ ինձ չյայտնեցին. Բայց թագաւորի ծառաները չուզեցին իրանց ձեռքը ձգել Տիրոջ քահանաներին զարկելու։
18 Եւ թագաւորը Դովեկին ասեց. Դու դարձիր եւ քահանաներին զարկ։ Եւ Եդովմայեցի Դովեկն ետ դառաւ եւ քահանաներին զարկեց, եւ այն օրը նա ութսունեւհինգ մարդ մեռցրեց, որ քթանի եփուդ էին հագնում։
19 Եւ քահանաների Նոր քաղաքը սուրի բերանով անցրեց, մարդից մինչեւ կին, երեխայից մինչեւ կաթնակեր մանուկը, եւ մինչեւ արջառը, էշը եւ ոչխարը սուրի բերանով անցրեց։
20 Եւ Աքիտովբեան Աքիմելէքի մէկ որդին՝ որի անունը Աբիաթար էր, ազատուեցաւ եւ փախաւ Դաւիթի ետեւից։
21 Եւ Աբիաթարը Դաւիթին պատմեց թէ Սաւուղը Տիրոջ քահանաներին մեռցրեց։
22 Եւ Դաւիթն Աբիաթարին ասեց. Ես այն օրը իմացայ երբոր Եդովմայեցի Դովեկն այնտեղ էր, թէ անպատճառ Սաւուղին պատմելու է. Քո հօր տան բոլոր հոգիների յանցաւորը ես եմ։
23 Ինձ մօտ նստիր, մի վախենար. Որովհետեւ իմ հոգին որոնողը քո հոգին էլ է որոնում. Բայց դու ապահով ես ինձ մօտ։
1 Եւ Դաւիթին իմացրին ասելով. Ահա Փղշտացիները Կէիլայի հետ պատերազմ են անում, եւ կալերը կողոպտում են։
2 Եւ Դաւիթը Տիրոջը հարցրեց. Գնամ այս Փղշտացիներին զարկե՞մ։ Եւ Տէրը Դաւիթին ասեց. Գնա Փղշտացիներին զարկ եւ Կէիլան ազատիր։
3 Եւ Դաւիթի մարդիկը նորան ասեցին. Ահա մենք այստեղ Յուդայի մէջ վախենում ենք. Էլ ո՜րչափ աւելի՝ եթէ Կէիլա գնանք Փղշտացիների գունդերի դէմ։
4 Եւ Դաւիթը դարձեալ Տիրոջը հարցրեց. Եւ Տէրը նորան պատասխանեց եւ ասեց. Վեր կաց՝ Կէիլա իջիր. Որովհետեւ ես Փղշտացիներին քո ձեռքը կտամ։
5 Եւ Դաւիթն իր մարդկանցովը Կէիլա գնաց եւ Փղշտացիների հետ պատերազմ արաւ, եւ նորանց անասուններն առաւ, եւ նորանց մեծ հարուածով զարկեց. Եւ Դաւիթը Կէիլայի բնակիչներին ազատեց։
6 Եւ Աքիմելէքի որդի Աբիաթարը Դաւիթի մօտ Կէիլա փախչելիս՝ եփուդը ձեռքին իջաւ։
7 Եւ երբոր Սաւուղին իմացրին, թէ Դաւիթը Կէիլա է եկել, Սաւուղն ասեց. Աստուած նորան իմ ձեռքն է մատնել. Որովհետեւ մտել է դռներ եւ նիգեր ունեցող քաղաքի մէջ՝ թաք կացել։
8 Եւ Սաւուղը բոլոր ժողովրդին պատերազմի հրաւիրեց, որ Կէիլա իջնէ եւ Դաւիթին եւ նորա մարդկանցը պաշարէ։
9 Իսկ Դաւիթն իմացաւ որ Սաւուղն իր համար չարութիւն է հնարում եւ Աբիաթար քահանային ասեց. Եփուդը մօտեցրու։
10 Եւ Դաւիթն ասեց. Ով Եհովայ Իսրայէլի Աստուած, քո ծառան լսեց որ Սաւուղն ուզում է գալ Կէիլայի վերայ, որ փչացնէ քաղաքն իմ պատճառովը.
11 Արդեօք Կէիլայի բնակիչները ինձ ձեռքը կմատնե՞ն, ծառայիդ լսածին պէս՝ Սաւուղը կիջնէ՞. Ով Եհովայ Իսրայէլի Աստուած, աղաչում եմ՝ ծառայիդ յայտնիր։ Եւ Տէրն ասեց. Կիջնէ։
12 Եւ Դաւիթն ասեց. Կէիլայի բնակիչները ինձ եւ իմ մարդկանցը Սաւուղի ձեռքը կմատնե՞ն։ Եւ Տէրն ասեց. Կմատնեն։
13 Եւ Դաւիթն ու նորա մարդիկը վեր կացան վեց հարիւր մարդի չափ եւ դուրս եկան Կէիլայիցը եւ գնացին ուր որ կարող էին գնալ. Եւ երբոր Սաւուղին իմացրին, թէ Դաւիթը Կէիլայիցը փախել է, գնալը ձգեց։
14 Եւ Դաւիթը բնակվում էր անապատի մէջ ամուր տեղեր. Եւ նստեց Զիփի անապատումը սարի վերայ։ Եւ Սաւուղը նորան որոնում էր ամեն օր, բայց Աստուած նորա ձեռքը չմատնեց նորան։
15 Եւ Դաւիթը տեսաւ որ Սաւուղը դուրս է եկել իր անձը որոնելու. Եւ Դաւիթը Զիփի անապատումը մի անտառի մէջ էր։
16 Եւ Սաւուղի որդի Յովնաթանը վեր կացաւ գնաց անտառը Դաւիթի մօտ, եւ նորա ձեռքը Աստուծով զօրացրեց.
17 Եւ նորան ասեց. Մի վախենար, որովհետեւ իմ հօր Սաւուղի ձեռքը քեզ պիտի չգտնէ, եւ դու Իսրայէլի վերայ թագաւոր պիտի լինես, եւ ես քո երկրորդը կլինեմ, եւ այս բանը իմ հայր Սաւուղն էլ գիտէ։
18 Եւ նորանք երկուսն էլ Տիրոջ առաջին ուխտ արին. Եւ Դաւիթը մնաց անտառումը, բայց Յովնաթանը գնաց իր տունը։
19 Եւ Զիփացիները վեր գնացին Գաբաա Սաւուղի մօտ, եւ ասեցին. Ահա Դաւիթը մեզ մօտ թաք է կացել անտառի մէջ պինդ տեղերում Եքեղա բլուրի վերայ Եսեմոնի հարաւային կողմումը։
20 Հիմա, ով թագաւոր, իջիր ինչպէս որ քո անձը ուզում է բոլոր փափաքով իջնել, եւ նորան թագաւորի ձեռքը մատնելը մեր բանն է։
21 Եւ Սաւուղն ասեց. Դուք Տէրիցն օրհնեալ լինէք, որ ինձ ցաւակից եղաք։
22 Ուրեմն գնացէք աւելի լաւ ստուգեցէք, եւ իմացէք ու տեսէք այնտեղ ուր որ նորա ոտքը լինի, և թէ ով է նորան այնտեղ տեսել. Որովհետեւ ինձ ասել են թէ նա շատ խորամանգ է։
23 Ուստի նայեցէք ու իմացէք նորա բոլոր թաք կենալու տեղերը, եւ ստուգած՝ ինձ մօտ դարձէք, որ ձեզ հետ գնամ. Եւ եթէ նա այն երկրումն է, նորան Յուդայի բոլոր հազարաւորների մէջ պիտի որոնեմ։
24 Եւ նորանք վեր կացան եւ Սաւուղի առաջիցը գնացին Զիփ, եւ Դաւիթն իր մարդկանցովը Մաոնի անապատումն էր դաշտի մէջ՝ Եսիմոնի հարաւային կողմին։
25 Եւ Սաւուղն իր մարդկանցովը գնաց որոնելու. Եւ երբոր դաւիթին իմացրին, վայր իջաւ վէմը եւ նստեց Մաոնի անապատի մէջ. Եւ Սաւուղը լսեց, եւ Դաւիթին հալածեց Մաոնի անապատումը։
26 Եւ Սաւուղը սարի այս կողմովն էր գնում, եւ Դաւիթն էլ իր մարդկանցովը սարի այն կողմովը. Եւ Դաւիթը շտապում էր Սաւուղի երեսից փախչել. Բայց Սաւուղն ու իր մարդիկը Դաւիթին ու նորա մարդկանցը շրջապատեցին, որ նորանց բռնեն։
27 Եւ մի լրաբեր եկաւ Սաւուղի մօտ եւ ասեց. Շուտով եկ. Որովհետեւ Փղշտացիները յարձակուել են երկրի վերայ։
28 Եւ Սաւուղը աւիթին հալածելուց դարձաւ գնաց, որ Փղշտացիների դէմ գնայ. Նորա համար այնտեղի անունը Սէլա-մահլէգօթ ասուեցաւ։
1 Եւ այնտեղից վեր ելաւ եւ Ենգադդիի ամուր տեղերումը նստեց։
2 Եւ երբոր Սաւուղը Փղշտացիներիցը ետ դառաւ՝ նորան իմացրին եւ ասեցին. Ահա Դաւիթը Ենգադդիի անապատումն է։
3 Եւ Սաւուղը բոլոր Իսրայէլիցը երեք հազար ընտիր մարդիկ առաւ, եւ գնաց, որ Դաւիթին եւ նորա մարդկանցը որոնէ Այծեմանց ժայռերի վերայ։
4 Եւ եկաւ ճանապարհի վերայ եղող ոչխարների փարախրները, եւ այնտեղ մէկ քարայր կար. Եւ Սաւուղը հարկաւորութեան համար ներս մտաւ. Եւ Դաւիթն իր մարդկանցովը այն քարայրի ներսումը նստել էր։
5 Եւ Դաւիթի մարդիկը նորան ասեցին. Ահա այս այն օրն է, որի համար Տէրը քեզ ասել է թէ Ահա, քո թշնամին քո ձեռքը կմատնեմ, եւ քո աչքերին հաճոյ երեւեցածը արա նորան։ Եւ Դաւիթը վեր կացաւ եւ Սաւուղի վերարկուի մի ծայրը ծածուկ կտրեց։
6 Եւ յետոյ Դաւիթի սիրտը խղճաց, որ Սաւուղի վերարկուի ծայրը կտրեց։
7 Եւ իր մարդկանց ասեց. Աստուած չանէ որ Տիրոջ օծեալին՝ իմ տիրոջը այս բանը անեմ, որ իմ ձեռքը նորա վերայ մեկնեմ. Որովհետեւ նա Տիրոջ օծեալն է։
8 Եւ Դաւիթն այս խօսքերով իր մարդկանցը զսպեց, եւ նորանց թող չտուաւ որ Սաւուղի վերայ յարձակուին։ Եւ Սաւուղը քարայրիցը դուրս եկաւ եւ իր ճանապարհը գնաց։
9 Եւ յետոյ Դաւիթը վեր կացաւ այն քարայրիցը դուրս եկաւ եւ Սաւուղի ետեւից կանչելով ասեց. Ով տէր իմ թագաւոր։ Եւ երբոր Սաւուղն ետ նայեց, Դաւիթն երեսի վերայ ծռելով խոնարհութիւն արաւ։
10 Եւ Դաւիթն ասեց Սաւուղին. Ի՞նչու համար ես մարդկանց խօսքին ականջ դնում, որ ասում են թէ Ահա Դաւիթը քո չարութիւնն է ուզում։
11 Ահա այսօր քո աչքերը տեսնում են, որ Տէրը այսօր քարայրի մէջ քեզ իմ ձեռքը մատնեց. Եւ ասեցին որ քեզ մեռցնեմ, բայց ես քեզ խնայեցի, եւ ասեցի. Ես իմ ձեռքը դէպի իմ տիրոջը չեմ մեկնիլ. Որովհետեւ նա Տիրոջ օծեալն է։
12 Եւ տես, հայր իմ, տես, քո վերարկուի ծայրն իմ ձեռքին է. Եւ ես քո վերարկուի ծայրը կտրելով՝ քեզ չմեռցրի. Հասկացիր եւ տես, որ իմ ձեռքին չարութիւն եւ անօրէնութիւն չկայ, եւ քեզ դէմ մի յանցանք չեմ արել, բայց դու ուզում ես իմ անձը մեռցնել։
13 Տէրը դատաստան անէ իմ ու քո մէջ, եւ Տէրը իմ վրէժը քեզանից առնէ. Բայց իմ ձեռքը քեզ վերայ չի լինիլ։
14 Ինչպէս որ վաղեմի առակն ասում է. Անօրէններիցը դուրս կգայ անօրէնութիւն, բայց իմ ձեռքը քեզ վերայ չի լինիլ։
15 Իսրայէլի թագաւորի որի՞ ետեւից է դուրս եկել, եւ դու որի՞ ետեւից ես ընկնում. մի մեռած շա՞ն ետեւից, մի լուի՞ ետեւից։
16 Եւ Տէրը դատաւոր լինի, եւ իմ ու քո մէջ դատաստան անէ. Եւ տեսնէ ու իմ դատը վարէ, եւ ինձ քո ձեռքիցն ազատէ։
17 Եւ երբոր Դաւիթը վերջացրեց այս խօսքերը Սաւուղին ասելը. Սաւուղն ասեց. Այս քո ձա՞յնն է, որդեակ իմ Դաւիթ. Եւ Սաւուղն իր ձայնը բարձրացրեց եւ լաց եղաւ.
18 Եւ Դաւիթին ասեց. Դու ինձանից արդար ես. Որովհետեւ դու ինձ բարիք հատուցրիր, բայց ես քեզ չարիք հատուցրի։
19 Եւ դու այսօր քո ինձ արած բարութիւնը յայտնեցիր, որ Տէրը ինձ քո ձեռքն էր մատնել, բայց դու ինձ չմեռցրիր։
20 Որովհետեւ երբ մէկ մարդ իր թշնամիին գտնելու լինի, թող կտա՞յ որ նա խաղաղութեամբ գնայ, եւ այսօր քո ինձ արածի փոխարէնը Տէրը քեզ բարիք հատուցանէ։
21 Եւ հիմա ահա գիտեմ որ դու անշուշտ թագաւոր պիտի դառնաս, եւ Իսրայէլի թագաւորութիւնը քո ձեռքումը պիտի հաստատուի։
22 Եւ հիմա Տէրովն ինձ երդում արա թէ ինձանից յետոյ իմ սերունդին չես մեռցնիլ, եւ իմ հօր տանիցն իմ անունը բնաջինջ չես անիլ։
23 Եւ Դաւիթը Սաւուղին երդում արաւ։ Եւ Սաւուղը գնաց իր տունը, եւ Դաւիթն իր մարդկանցովը վեր ելաւ պինդ տեղը։
1 Եւ Սամուէլը մեռաւ, եւ բոլոր Իսրայէլը ժողովուեցան եւ նորա համար սուգ արին, եւ նորան թաղեցին իր տանը Ռամայումը։ Եւ Դաւիթը վեր կացաւ իջաւ Փառանի անապատը։
2 Եւ Մաոնի մէջ մի մարդ կար, եւ նորա գործը Կարմեղոսի մէջ էր. Եւ նա շատ մեծ մարդ էր, եւ երեք հազար ոչխար եւ հազար այծ ունէր, եւ իր ոչխարները ասրակտուր անելու համար Կարմեղոսումն էր լինում։
3 Եւ այն մարդի անունը Նաբաղ էր, եւ նորա կնկայ անունը Աբիգեա. Եւ այն կինը խոհեմամիտ եւ գեղեցկադէմ էր, բայց մարդը խստաբարոյ եւ չարագործ էր, եւ նա Քաղեբեան էր։
4 Եւ Դաւիթը լսեց անապատի մէջ որ Նաբաղ իր ոչխարները խուզում է։
5 Եւ Դաւիթը տասը երիտասարդ ուղարկեց, եւ Դաւիթն այն երիտասարդներին ասեց. Վեր գնացէք կարմեղոս եւ Նաբաղի մօտ գնացէք, եւ իմ անունովը նորա ողջութիւնը հարցրէք։
6 Եւ այսպէս ասեցէք. Ողջ կաց. Քեզ եւ քո տանը եւ քո բոլոր ստացուածքին խաղաղութիւն լինի։
7 Եւ հիմա լսել եմ, որ ոչխարներդ խուզում ես. Հիմա քո հովիւները մեզ հետ էին, նորանց վնաս չենք տուել, եւ նորանց մէկը բանը չէ պակասել՝ որչափ ժամանակ որ մնացել են Կարմեղոսումը։
8 Քո պատանիներին հարցրու, եւ թող նորանք քեզ ասեն. Եւ այս երիտասարդները թող քո աչքերի առաջին շնորհք գտնեն, որովհետեւ բարի օր եկանք. Շնորհք արա՝ քո ծառաներին եւ քո որդի Դաւիթին ձեռքիցդ եկածը տուր։
9 Եւ Դաւիթի երիտասարդները գնացին, եւ այս բոլոր խօսքերի համեմատ Դաւիթի անունովը խօսեցին Նաբաղի հետ եւ կանգնեցին։
10 Եւ Նաբաղը Դաւիթի ծառաներին պատասխանեց եւ ասեց. Դաւիթն ո՞վ է, եւ Յեսսէի որդին ո՞վ է. Այս օրերը իրանց տէրերի երեսից փախչող ծառաները շատացել են։
11 Ես իմ հացը, իմ ջուրը եւ խուզողներիս համար մորթած անասուններս առնեմ եւ այն մարդկանց տա՞մ, որ չգիտեմ թէ որտեղից են։
12 Եւ Դաւիթի երիտասարդներն իրանց ճանապարհը դարձան, եւ գնացին այս բոլոր խօսքերը նորան պատմեցին։
13 Եւ Դաւիթն իր մարդկանցն ասեց. Ամեն մարդ իր սուրը մէջքը կապէ. Եւ ամեն մարդ իր սուրը մէջքը կապեց, եւ Դաւիթն էլ իր սուրը մէջքը կապեց. Եւ Դաւիթի ետեւից չորս հարիւրի չափ մարդ դուրս եկաւ. Եւ երկու հարիւր մարդ մնացին կարասիների մօտ։
14 Եւ ծառաների մէկը Նաբաղի կնկան Աբիգեային իմացրեց եւ ասեց. Ահա Դաւիթն անապատից մարդիկ է ուղարկել մեր Տիրոջն օրհնելու համար, բայց նա նորանց դուրս արաւ։
15 Բայց այն մարդիկը մեզ հետ շատ լաւ էին, եւ մեզ վնաս չտուին. Եւ մեզանից մի բան չկորաւ դաշտումը որչափ ժամանակ որ նորանց հետ ման եկանք։
16 Նորանք մեզ համար պարիսպ էին գիշերն էլ ցերեկն էլ, որչափ ժամանակ որ նորանց մօտ ոչխարները արածեցնում էինք։
17 Եւ հիմա իմացիր եւ տես՝ թէ ինչ ես անելու. Որովհետեւ մեր տիրոջ վերայ եւ նորա բոլոր տան վերայ չարիքը հասել է. Որովհետեւ նա մի այնպիսի չար մարդ է, որ նորա հետ խօսել չի լինիլ։
18 Եւ Աբիգեան շուտով երկու հարիւր հաց, եւ երկու տիկ գինի, եւ հինգ պատրաստուած ոչխար, եւ հինգ գրիւ հեղի ցորեն, հարիւր ողկոյզ չամիչ, եւ երկու հարիւր շարոց թուզ առաւ եւ էշերի վերայ դրաւ նորանց.
19 Եւ իր ծառաներին ասեց. Առաջս անցէք, ահա ես ձեր ետեւիցը գալիս եմ. Բայց իր մարդին Նաբաղին չիմացրեց։
20 Եւ երբոր այն կինը էշի վերայ հեծած՝ սարի անխուլ տեղովը իջնում էր, ահա Դաւիթը եւ նորա մարդիկը նորա առաջն էին իջնում, եւ նա նորանց հանդիպեց։
21 Եւ Դաւիթն ասել էր. Ուրեմն զուր տեղն եմ անապատի մէջ այս մարդի բոլոր ունեցած բաները պահել, եւ նորա բոլոր ունեցածիցը մի բան չկորաւ, բայց նա ինձ լաւութեան փոխարէն վատութիւն է անում։
22 Աստուած Դաւիթի թշնամիներին այսպէս եւ սորանից աւելի անէ, եթէ մինչեւ էգուց առաւօտ նորա մարդկանցից մէկ արու մարդ ողջ թողեմ։
23 Եւ Աբիգեան Դաւիթին հէնց որ տեսաւ շուտով էշի վերայիցն իջաւ, եւ Դաւիթի առաջին երեսի վերայ ընկաւ եւ մինչեւ գետինը խոնարհութիւն արաւ։
24 Եւ նորա ոտքն ընկաւ եւ ասեց. Ով տէր իմ, յանցանքը ինձ վերայ լինի. Բայց հրաման տուր՝ որ աղախինդ քո առաջին խօսէ, եւ քո աղախնի խօսքերը լսիր։
25 Աղաչում եմ՝ որ իմ տէրը այս չար մարդ Նաբաղի մասին իր սրտի մէջ մի բան չդնէ. Որովհետեւ ինչպէս որ անունն է՝ այնպէս էլ ինքն է. Նորա անունը Նաբաղ է, եւ անզգամութիւնը իր հետն է. Բայց ես քո աղախինն իմ տիրոջ ուղարկած երիտասարդներին չտեսայ։
26 Եւ հիմա, ով տէր իմ, Տէրը կենդանի է եւ քո անձն էլ կենդանի է, որ Տէրը քեզ չթողեց որ արիւնի մէջ մտնես, եւ քո վրէժը քո ձեռքովն առնես. Եւ հիմա քո թշնամիներն ու իմ տիրոջը վատութիւն ուզողները Նաբաղի պէս լինեն։
27 Եւ հիմա այս ընծան որ քո աղախինը բերաւ իմ տիրոջը, թող իմ տիրոջ ետեւից եկող երիտասարդներին տրուի։
28 Աղաչում եմ՝ քո աղախնի յանցանքը ներիր. Որովհետեւ Տէրը իմ տիրոջ համար անպատճառ հաստատ տուն պիտի շինէ, որովհետեւ իմ տէրը Տիրոջ պատերազմները պատերազմեց, եւ քո օրերումը քեզ վերայ մի չարութիւն չգտնուեցաւ։
29 Բայց թէեւ քեզ հալածելու ու քո անձը որոնելու համար մէկ մարդ վեր է կացել, իմ տիրոջ հոգին քո Տէր Աստուծոյ առաջին կեանքի ծրարի մէջ ծրարուած պիտի լինի. Բայց քո թշնամիների հոգիները նա կշպռտէ պարսատիկի միջից դուրս եկածի պէս։
30 Եւ երբոր Տէրը բոլոր քեզ համար ասած բարութիւնները իմ տիրոջն անէ, եւ քեզ Իսրայէլի վերայ թագաւոր նշանակէ,
31 Այս քեզ համար գայթակղութիւն եւ իմ տիրոջ սրտի համար խիղճ չլինի. Թէ առանց պատճառի արիւն թափեցիր, կամ իմ տէրն ինքն իրան օգնեց. Եւ երբոր Տէրը իմ տիրոջը բարութիւն անէ, այն ժամանակ քո աղախնին յիշես։
32 Եւ Դաւիթն ասեց Աբիգեային. Օրհնեալ լինի Իսրայէլի Տէր Աստուածը, որ այսօր քեզ ուղարկեց ինձ դիմաւորելու.
33 Եւ օրհնեալ է քո խոհեմութիւնը. Եւ օրհնեալ ես դու որ այսօր ինձ արգիլեցիր արիւնի մէջ մտնելուց, եւ որ իմ ձեռքն ինձ օգնէր։
34 Բայց կենդանի է Իսրայէլի Տէր Աստուածը՝ որ ինձ արգիլեց քեզ չարութիւն անելուց, որ եթէ դու շուտով չգայիր եւ առաջս չելնէիր, մինչեւ էգուց առաւօտ Նաբաղի մէկ արու մարդը չէր մնալ։
35 Եւ Դաւիթը նորա ձեռքիցն առաւ ինչ որ բերել էր նորա համար եւ նորան ասեց. Խաղաղութիւնով տունդ գնա. Ահա խօսքիդ լսեցի եւ քո խնդիրքն ընդունեցի։
36 Եւ Աբիգեան գնաց Նաբաղի մօտ, եւ ահա նա իր տանը մէջ թագաւորական խնջոյքի պէս խնջոյք ունէր. Եւ Նաբաղի սիրտը զուարթացել էր, եւ նա շատ արբել էր. Եւ կինը մինչեւ առաւօտեան լոյսը մի պզտիկ կամ մեծ բան չպատմեց նորան։
37 Եւ առաւօտը երբոր Նաբաղը գինիիցն սթափուեցաւ, նորա կինը այս բաները պատմեց նորան. Եւ նորա սիրտն իր միջումը մեռաւ, եւ քար դառաւ։
38 Եւ տասը օրի չափ եղաւ՝ Տէրը զարկեց Նաբաղին որ մեռաւ։
39 Եւ Դաւիթը Նաբաղի մեռնելը լսեց՝ ասեց. Օրհնեալ է Տէրը, որ նաբաղի ձեռքից կրած նախատինքիս դատաստանն ինքը դատեց, եւ իր ծառային չարութիւնից ետ պահեց. Եւ Տէրը Նաբաղի չարութիւնը նոր գլխին դարձրեց։ Եւ Դաւիթը մարդ ուղարկեց՝ եւ Աբիգեայի հետ խօսեց, որ նորան իր համար կին առնէ։
40 Եւ Դաւիթի ծառաները գնացին Կարմեղոս Աբիգեայի մօտ եւ նորա հետ խօսեցին եւ ասեցին. Դաւիթը մեզ քեզ մօտ ուղարկեց, որ քեզ իրան կին առնէ։
41 Եւ նա վեր կացաւ եւ երեսի վերայ մինչեւ գետինը երկրպագութիւն արաւ, եւ ասեց. Ահա քո աղախինը թող սպասաւոր լինի իմ տիրոջ ծառաների ոտքերը լուանալու համար։
42 Եւ Աբիգեան շուտով կանգնեց՝ էշը հեծաւ ինքը եւ իրան հետեւող հինգ աղջիկները, եւ Դաւիթի պատգամաւորների ետեւից գնաց, եւ նորա կինը եղաւ։
43 Դաւիթը Յեզրայէլից Աքինոամին էլ առաւ, եւ այս երկուսն էլ նորա կանայքն եղան։
44 Բայց Սաւուղն իր Մեղքող աղջիկը՝ որ Դաւիթի կինն էր՝ Գաղղիմացի Լայիսի որդի Փաղտիէլին տուաւ։
1 Եւ Զիփացիք գնացին Գաբաա Սաւուղի մօտ եւ ասեցին. Ահա Դաւիթը Եսեմոնի դէմ Եքեղայի բլրի վերայ թաք է կացել։
2 Եւ Սաւուղը վեր կացաւ եւ Իսրայէլից երեք հազար ընտրուած մարդկանց հետ իջաւ Զիփի անապատը, որ Զիփի անապատումը Դաւիթին որոնէ։
3 Եւ Սաւուղը Եսեմոնի դէմ Եքեղայի բլրի վերայ ճանապարհին բանակ տուաւ։ Դաւիթն էլ նստած էր անապատումը. Եւ երբոր տեսաւ որ Սաւուղն իր ետեւիցը գալիս է անապատը,
4 Դաւիթը լրտեսներ ուղարկեց, եւ իմացաւ որ Սաւուղը ստոյգ եկել է։
5 Եւ Դաւիթը վեր կացաւ եւ եկաւ Սաւուղի բանակ տուած տեղը. Եւ Դաւիթը տեսաւ Սաւուղի եւ նորա զօրավար՝ Ներեան Աբենների պառկած տեղը. Բայց Սաւուղը պառկել էր կառքերի մէջտեղը, եւ ժողովուրդը բանակ էին տուել նորա շուրջը։
6 Եւ Դաւիթը պատասխանեց եւ Քետացի Աքիմելէքի ու Յովաբի եղբայր Շարուհեան Աբեսսային ասեց. Ո՞վ ինձ հետ բանակը կիջնէ Սաւուղի մօտ։ Եւ Աբեսսան ասեց. Ես քեզ հետ կիջնեմ։
7 Եւ Դաւիթը Աբեսսայի հետ գիշերը ժողովրդի մէջ մտաւ, եւ ահա Սաւուղը կառքերի մէջտեղ պառկած քնած էր. Նորա նիզակը գլխի մօտ գետինը ցցուած էր, եւ Աբեններն ու ժողովուրդը նորա շուրջը պառկել էին։
8 Եւ Աբեսսան Դաւիթին ասեց. Աստուած այսօր քո թշնամին քո ձեռքը մատնեց. Եւ հիմա թող տուր որ նիզակով մէկ անգամում գետինը զարկեմ նորան եւ չկրկնեմ։
9 Բայց Դաւիթն Աբեսսային ասեց. Մի մեռցնիր նորան. Որովհետեւ Տիրոջ օծեալին ո՞վ կարող է ձեռքը մեկնել անպարտ լինիլ։
10 Եւ Դաւիթն ասեց. Տէրը կենդանի է որ Տէրը նորան կզարկէ կամ նորա օրը կգայ կմեռնէ, կամ թէ պատերազմի մէջ կմտնէ ու կմեռնէ։
11 Տէրը չանէ որ ես ձեռքս մեկնեմ Տիրոջ օծեալի դէմ. Միայն թէ հիմա նորա գլխի մօտի նիզակը եւ ջրի կուժը առ եւ գնանք։
12 Եւ Դաւիթը Սաւուղի գլխի մօտից նիզակն ու ջրի կուժն առաւ եւ գնացին, եւ տեսնող չկար, իմացող չկար եւ զարթնացող չկար. Որովհետեւ ամենքը քնել էին. Նորա համար որ Տիրոջ կողմանէ նորանց վերայ խոր քուն էր եկել։
13 Եւ Դաւիթն այն կողմն անցաւ, եւ վեր ելաւ սարի գլուխը՝ հեռուանց կանգնեց, և նորանց մէջ շատ միջոց կար։
14 Դաւիթը ժողովրդին եւ ներեան Աբեններին կանչեց եւ ասեց. Ով Աբեններ, պատասխան չե՞ս տալիս. Եւ Աբեններ պատասխանեց եւ ասեց. Դու ո՞վ ես որ կանչում ես թագաւորին։
15 Եւ Դաւիթն Աբեններին ասեց. Դու տղամարդ չե՞ս, եւ քեզ պէս ո՞վ կայ Իսրայէլի մէջ, եւ ի՞նչու համար քո տէր թագաւորին պահպանութիւն չարիր. Որովհետեւ ժողովրդից մէկը եկաւ քո տէր թագաւորին մեռցնելու։
16 Այդ բանը լաւ չէ որ դու արիր. Կենդանի է Տէրը որ դուք մահապարտ էք. Որովհետեւ Տիրոջ օծեալին՝ ձեր տիրոջը պահպանութիւն չարիք. Եւ հիմա նայիր, թագաւորի նիզակը եւ նորա գլխի մօտի ջրի կուժը ո՞ւր է։
17 Այն ժամանակ Սաւուղը Դաւիթի ձայնը ճանաչեց եւ ասեց. Դա քո՞ ձայնն է, որդեակ իմ Դաւիթ. Եւ Դաւիթն ասեց. Իմ ձայնն է, ով տէր իմ թագաւոր։
18 Եւ նա ասեց. Ի՞նչու համար իմ տէրը այդպէս իր ծառայի ետեւիցն է ընկել. Որովհետեւ ի՞նչ արի, եւ իմ ձեռքումն ի՞նչ չարութիւն կայ։
19 Եւ հիմա իմ տէր թագաւորը իր ծառայի խօսքերը թող լսէ. Եթէ Տէրն է քեզ ինձ վերայ վեր կացրել, թող դա զոհ լինի. Բայց եթէ մարդկանց որդիքը, թող նորանք Տիրոջ առաջին անիծեալ լինեն, որովհետեւ ինձ այսօր դուրս արին՝ որ Տիրոջ ժառանգութեան հետ չմիանամ, եւ ինձ ասեցին. Գնա օտար աստուածների ծառայութիւն արա։
20 Եւ հիմա Տիրոջ առաջին իմ արիւնը գետինը չընկնի, որովհետեւ Իսրայէլի թագաւորը դուրս է եկել մէկ լու որոնելու, ինչպէս որ մէկը սարերումը կաքաւ է հալածում։
21 Եւ Սաւուղն ասեց. Մեղք գործեցի. Դարձիր, որդեակ իմ Դաւիթ. Քեզ դէմ այլ եւս չարիք չեմ գործիլ, որովհետեւ իմ հոգին այսօր քո աչքերին պատուական երեւեցաւ. Ահա յիմարութիւն արիեւ մեծապէս սխալուեցայ։
22 Եւ Դաւիթը պատասխանեց եւ ասեց. Ահա թագաւորի նիզակը. Թող երիտասարդների մէկը գայ եւ առնէ այն։
23 Եւ Տէրը ամեն մարդի իր արդարութեան ու իր հաւատարմութեան համեմատ հատուցանէ. Որովհետեւ Տէրը քեզ այսօր իմ ձեռքը տուաւ, բայց ես չուզեցի ձեռքս մեկնել Տիրոջ օծեալին։
24 Եւ ահա ինչպէս որ քո հոգին այսօր իմ աչքերին պատուական երեւեցաւ, իմ հոգին էլ Տիրոջ առաջին այնպէս պատուական եևեւայ, եւ նա ինձ ամեն նեղութիւնից ազատէ։
25 Եւ Սաւուղը Դաւիթին ասեց. Օրհնեալ լինես դու, որդեակ իմ Դաւիթ, դու գործ ես գործելու եւ յաջողութիւն ես գտնելու։ Եւ Դաւիթը գնաց իր ճանապարհը, Սաւուղն էլ դարձաւ իր տեղը։
1 Եւ Դաւիթն իր սրտումն ասեց. Վերջապէս ես մէկ օր Սաւուղի ձեռքովը կորչելու եմ. Ինձ համար Փղշտացիների երկիրը փախչելուց լաւը չկայ, որ Սաւուղը ինձանից յոյսը կկտրի, եւ ինձ այլ եւս իսրայէլի բոլոր սահմանների մէջ չի որոնիլ. Այսպէս նորա ձեռքիցը կազատուիմ։
2 Եւ Դաւիթը վեր կացաւ իր հետ եղող վեց հարիւր մարդովը, եւ անցաւ գնաց Գէթի թագաւոր՝ մաովքի որդի Անքուսի մօտ։
3 Եւ Դաւիթը բնակուեց ինքը եւ իր մարդիկը՝ ամեն մարդ իր տնովը՝ Դաւիթն էլ իր երկու կիներովը՝ Յեզրայէլացի Աքինոամի հետ ու Կարմելացի Նաբաղի կին Աբիգեայի հետ՝ Անքուսի մօտ Գէթումը։
4 Եւ երբոր Սաւուղին իմացրին, թէ Դաւիթը փախել է Գէթ, այլ եւս նորան չորոնեց։
5 Եւ Դաւիթը Անքուսին ասեց. Աղաչում եմ, եթէ քո առաջին շնորհք գտայ, թող գիւղաքաղաքների մէկում ինձ տեղ տան, որ այնտեղ նստեմ. Որովհետեւ ի՞նչու համար քո ծառան քեզ հետ թագաւորանիստ քաղաքումը նստէ։
6 Եւ այն օրը Անքուսը Սիկելակը նորան տուաւ. Այս պատճառով Սիկելակը մինչեւ այս օրը Յուդայի թագաւորներինը եղաւ։
7 Եւ այն օրերի թիւը, որ Դաւիթը Փղշտացիների երկրումը բնակուեց, մէկ տարի եւ չորս ամիս եղաւ։
8 Եւ Դաւիթը եւ նորա մարդիկը վեր ելան, եւ Գեսուրացիների, Գազերացիների եւ Ամաղեկացիների վերայ յարձակուեցան, որովհետեւ նորանք վաղուց ի վեր բնակվում էին այն երկրումը, Սուրից մինչեւ Եգիպտոսի երկիրը։
9 Եւ Դաւիթն այն երկիրը զարկեց, եւ ամենեւին մարդ կամ կին ողջ չթողեց, եւ ոչխարներ ու արջառներ եւ էշեր եւ ուղտեր ու հանդերձներ առաւ, եւ դարձաւ եկաւ Անքուսի մօտ։
10 Եւ Անքուսն ասեց. Այսօր չէ՞ք յարձակուել. Եւ Դաւիթն ասեց. Դէպի Յուդայի հարաւային կողմը, Յերամելացիների հարաւային կողմը, եւ Կենեցիների հարաւային կողմը։
11 Եւ Դաւիթը մարդ կամ կին ողջ չթողեց, որ լուր բերէ Գէթ, որովհետեւ ասեց. Մի գուցէ մեզ համար պատմեն եւ ասեն թէ Դաւիթն այսպէս է անում։ Եւ նորա սովորութիւնը այսպէս է լինելու, քանի որ Փղշտացիների երկրումը բնակուի։
12 Եւ Անքուսը Դաւիթին հաւատալով՝ ասեց. Այս մարդը՝ իր ժողովրդի՝ Իսրայէլի մօտ իրան գարշահոտ է արել. Թող ինձ մօտ յաւիտեան ծառայ լինի։
1 Եւ այն օրերում Փղշտացիները իրանց զօրքերը ժողովեցին պատերազմի, որ դուրս գան Իսրայէլի հետ պատերազմեն. Եւ Անքուսը Դաւիթին ասեց. Գիտենաս որ դու քո մարդկանցովը ինձ հետ պիտի բանակը դուրս գաս։
2 Եւ Դաւիթն Անքուսին ասեց. Եւրոմն դու կիմանաս թէ ծառադ ինչ կանէ, եւ Անքուսը դաւիթին ասեց. Նորա համար քեզ միշտ ինձ անձնապահ եմ անելու։
3 Իսկ Սամուէլը մեռած էր. Եւ բոլոր Իսրայէլը նորա համար սուգ էին արել. Եւ նորան թաղել էին իր քաղաքումը Ռամայի մէջ։ Սաւուղն էլ վհուկներին եւ նշանագէտներին՝ երկրիցը վեր էր առել։
4 Եւ Փղշտացիները ժողովուեցան եւ եկան Սունամումը բանակ տուին. Սաւուղն էլ ժողովեց բոլոր Իսրայէլին եւ բանակ տուին Գեղբուէումը։
5 Եւ Սաւուղը տեսաւ Փղշտացիների բանակը՝ եւ վախեցաւ, եւ սիրտը շատ դողաց։
6 Եւ Սաւուղը Տիրոջը հարցրեց, բայց Տէրը չպատասխանեց նորան՝ ոչ երազներով, ոչ ուրիմով, եւ ոչ մարգարէներով։
7 Այն ժամանակ Սաւուղն իր ծառաներին ասեց. Ինձ համար մէկ վհուկ կին որոնեցէք, որ գնամ նորան հարցնեմ։ Եւ ծառաները նորան ասեցին. Ահա Ենդովրի մէջ մէկ վհուկ կին կայ։
8 Եւ Սաւուղն իր հանդերձները փոխեց եւ ուրիշ հանդերձներ հագաւ, եւ իր հետ եղող երկու մարդով գնաց, եւ նորանք գիշերով այն կնկայ մօտ հասան։ Եւ Սաւուղն ասեց. Շնորհք արա, ինձ վհուկի ոգիով դիւթութիւն արա, եւ վեր հանիր ինձ համար որին որ քեզ ասեմ։
9 Եւ կինը նորան ասեց. Ահա դու գիտես Սաւուղի արած բանը, որ վհուկներին եւ նշանագէտներին երկրիցը բնաջինջ է արել. Ուրեմն ի՞նչու ինձ մեռցնելու համար իմ անձին որոգայթ ես պատրաստում։
10 Եւ Սաւուղը Տէրովը երդում արաւ նորան եւ ասեց. Տէրը կենդանի է որ այս բանից քեզ մէկ վնաս չի պատահիլ։
11 Այն ժամանակ կինն ասեց. Քեզ համար ո՞վ վեր հանեմ. Եւ նա ասեց. Սամուէլին հանիր ինձ համար։
12 Եւ կինը Սամուէլին տեսնելով՝ մեծ ձայնով աղաղակեց. Եւ կինը Սաւուղի հետ խօսեց եւ ասեց. Ի՞նչու ինձ խաբեցիր, որովհետեւ դու Սաւուղն ես։
13 Եւ թագաւորը նորան ասեց. Մի վախենար, բայց ի՞նչ տեսար։ Եւ կինը Սաւուղին ասեց. Գետնից դուրս եկող աստուածներ տեսայ։
14 Եւ Սաւուղը նորան ասեց. Նորա կերպարանքը ի՞նչպէս է։ Եւ կինն ասեց. Ահա մէկ ծեր մարդ է վեր գալիս, եւ մի վերարկու է հագած։ Եւ Սաւուղը հասկացաւ որ նա Սամուէլն է. Եւ երեսի վերայ գետինը ծռուելով նորան երկրպագութիւն արաւ։
15 Եւ Սամուէլն ասեց Սաւուղին. Ի՞նչու համար ինձ նեղութիւն տուիր եւ ինձ վեր հանեցիր։ Եւ Սաւուղն ասեց. Ես մեծ նեղութեան մէջ եմ, որովհետեւ Փղշտացիները ինձ հետ պատերազմ են անում, եւ Աստուած ինձանից հեռացել է, եւ ինձ չէ պատասխանում ոչ մարգարէների միջոցով եւ ոչ երազներով, նորա համար քեզ կանչեցի, որ ինձ իմացնես թէ ինչ անեմ։
16 Եւ Սամուէլն ասեց. Ի՞նչու համար ինձ ես հարցնում, հիմա որ Տէրը քեզանից հեռացել է ու քեզ թշնամի եղել։
17 Եւ Տէրն արաւ ինչպէս որ իմ ձեռովը խօսել էր, եւ Տէրը քո ձեռքիցը թագաւորութիւնը պատառեց, եւ քո ընկեր Դաւիթին տուաւ այն։
18 Որովհետեւ դու Տիրոջ խօսքին չլսեցիր եւ նորա սաստիկ բարկութիւնը Ամաղէկի վերայ գործ չդրիր, նորա համար այսօր Տէրը քեզ արաւ այս բանը։
19 Եւ Տէրը քեզ հետ իսրայէլին էլ է մատնելու Փղշտացիների ձեռքը. Եւ էգուց դու եւ քո որդիքն ինձ մօտ կլինէք. Տէրը Իսրայէլի բանակն էլ է մատնելու Փղշտացիների ձեռքը։
20 Այն ժամանակ Սաւուղը շուտով վայր ընկաւ բոլոր հասակովը գետնի վերայ, եւ Սամուէլի խօսքերիցը շատ վախեցաւ, որ վերան ոյժ էլ չմնաց. Որովհետեւ բոլոր օրը եւ բոլոր գիշերը հաց չէր կերել։
21 Եւ կինը Սաւուղի մօտ գնաց, եւ տեսաւ նորա չափազանց սոսկումը եւ նորան ասեց. Ահա աղախինդ խօսքիդ լսեց. Եւ հոգիս ձեռքիս մէջ դնելով՝ ինձ ասած խօսքերիդ հնազանդեցի։
22 Եւ հիմա աղաչում եմ՝ դու էլ քո աղախնի խօսքին լսիր, եւ քո առաջին մի պատառ հաց դնեմ եւ կեր՝ որ ոյժ առնես. Որովհետեւ ճանապարհ ես գնալու։
23 Բայց նա չուզեց, եւ ասեց. Չեմ ուտում. Սակայն նորա ծառաները եւ կինն էլ բռնադատեցին նորան, եւ նորանց խօսքին լսեց. Եւ գետնից վեր կացաւ անկողնի վերայ նստեց։
24 Եւ կինը տան մէջ սնուցած մի հորթ ունէր, շուտով նորան մորթեց, եւ ալիւր առաւ հունցեց, եւ նորանով բաղարջ թխեց.
25 Եւ Սաւուղի առաջը եւ նորա ծառաների առաջը դրաւ. Եւ նորանք կեան եւ վեր կացան նոյն գիշերը գնացին։
1 Եւ Փղշտացիները իրանց բոլոր բանակները ժողովեցին Ափեկ. Եւ Իսրայէլացիները բանակ տուին Յեզրայէլի աղբիւրի մօտ։
2 Եւ Փղշտացիների նախարարները անց էին կենում հարիւրաւորներովը եւ հազարաւորներովը. Եւ Դաւիթն եւ իր մարդիկը նորանց ետեւիցը անց էին կենում Անքուսի հետ։
3 Եւ Փղշտացիների իշխաններն ասեցին. Այս Եբրայեցիներն ի՞նչ են։ Եւ Անքուսը Փղշտացիների իշխաններին ասեց. Սա Իսրայէլի թագաւոր Սաւուղի ծառա Դաւիթը չէ՞, որ այսչափ օրերից՝ կամ մանաւանդ այսչափ տարիներից ի վեր ինձ մօտ է. Եւ նորա այս կողմն անցած օրիցը մինչեւ այս օրը նորա վերայ ոչ մի բան չգտայ։
4 Եւ Փղշտացիների իշխանները նորա վերայ բարկացան, եւ փղշտացիների իշխանները նորան ասեցին. Այդ մարդը ետ ուղարկիր, որ գնայ իր տեղը, ուր որ նորան դրիր, եւ մեզ հետ չիջնէ պատերազմի, մի գուցէ պատերազմի մէջ մեզ թշնամութիւն անէ. Որովհետեւ նա ի՞նչով պիտի հաշտուի իր տիրոջ հետ, չէ՞ որ այս մարդկանց գլուխներովը։
5 Սա այն Դաւիթը չէ՞ որի համար կանայքը պար բռնելով եւ պատասխանելով ասում էին. Սաւուղն իր հազարաւորներին զարկեց, Եւ Դաւիթն իր բիւրաւորներին։
6 Եւ Անքուսը Դաւիթին կանչեց եւ նորան ասեց. Տէրը կենդանի է որ դու ուղիղ մարդ ես, եւ ինձ հետ բանակի մէջ մտնելդ ու դուրս գալդ իմ աչքին բարի է երեւում. Որովհետեւ ինձ մօտ եկած օրիցդ մինչեւ այս օրը քեզ վերայ մի չարութիւն չգտայ. Բայց նախարարների աչքին դու լաւ չես երեւում.
7 Եւ հիմա ետ դարձիր եւ խաղաղութեամբ գնա, եւ Փղշտացիների նախարարների աչքին վատ երեւացածը մի անիր։
8 Եւ Դաւիթն Անքուսին ասեց. Ես ի՞նչ եմ արել, եւ քո առաջիդ կանգնած օրից մինչեւ այս օրը ծառայիդ վերայ ի՞նչ գտար, որ ես չգնամ եւ իմ տէր թագաւորի թշնամիների հետ պատերազմ չանեմ։
9 Եւ Անքուսը պատասխանեց եւ Դաւիթին ասեց. Գիտեմ որ դու իմ աչքերի առաջին Աստուծոյ հրեշտակի պէս լաւ ես երեւում, բայց Փղշտացիների իշխաններն ասում են թէ Նա մեզ հետ դուրս չգայ պատերազմի։
10 Եւ հիմա առաւօտը կանուխ վեր կաց՝ դու եւ քո տիրոջ ծառաները՝ որոնք եկան քեզ հետ, եւ առաւօտը կանուխ վեր կացած լուսածագին գնացէք։
11 Եւ Դաւիթն ինքը եւ իր մարդիկը առաւօտը կանուխ վեր կացան որ գնան, եւ Փղշտացիների երկիրը դառնան իսկ Փղշտացիները վեր ելան Յեզրայէլ։
1 Եւ երբոր Դաւիթը եւ իր մարդիկը երրորդ օրը մտան Սիկելակ, ահա Ամաղեկացիները յարձակուել էին հարաւային երկրի ու Սիկելակի վերայ. Եւ Սիկելակը զարկելով՝ նորան կրակով այրել էին.
2 Եւ այնտեղի կանայքը գերի էին առել՝ պզտիկից մինչեւ մեծը մէկ մարդ չէին մեռցրել, այլ իրանց հետ տանելով՝ գնացել էին իրանց ճանապարհը։
3 Եւ երբոր Դաւիթը եւ իր մարդիկը քաղաքը հասան, ահա կրակով այրուած էր նա. Եւ իրանց կանայքը, տղերքը եւ աղջկերքը գերի էին տարուած։
4 Եւ Դաւիթը եւ իր հետ եղող ժողովուրդն իրանց ձայները բարձրացրին եւ լաց եղան, մինչեւ որ նորանց վերայ ոյժ չմնաց լալու։
5 Եւ Դաւիթի երկու կանայքը յեզրայէլացի Աքինոամը եւ Կարմելացի աբաղի կինը՝ Աբիգեան էլ էր գերի տարուած։
6 Եւ Դաւիթը մեծ տագնապի մէջ էր, որովհետեւ ժողովուրդը նորան ուզում էր քարկոծել, նորա համար որ բոլոր ժողովրդից ամեն մէկի սիրտը կսկծում էր իր տղերանց ու աղջկանց համար. Բայց Դաւիթը զօրացաւ իր Տէր Աստուծովը։
7 Եւ Դաւիթը Աքիմելէքի որդի Աբիաթար քահանային ասեց. Եփուդ մօտեցրու ինձ, եւ Աբիաթարը եփուդը Դաւիթին մօտեցրեց։
8 Եւ Դաւիթը Տիրոջը հարցրեց եւ ասեց. Այս գունդի ետեւից հալածե՞մ. Նորանց կհասնե՞մ. Եւ նա նորան ասեց. Հալածիր, որովհետեւ անպատճառ կհասնես եւ բոլորովին կազատես։
9 Եւ Դաւիթը ինքը եւ իր հետ եղող վեց հարիւր մարդիկը գնացին, եւ եկան մինչեւ բոսոր հեղեղատը, եւ ետ մնացողները կանգնեցին։
10 Եւ Դաւիթը չորս հարիւր մարդով թշնամիին հալածեց. (սակայն երկու հարիւր մարդիկը որ շատ յոգնած էին, մնացին Բոսոր հեղեղատի այս կողմին առանց անցնելու։)
11 Եւ նորանք դաշտի մէջ մի Եգիպտացի մարդ գտան, եւ նորան բերին Դաւիթի մօտ. Եւ նորան հաց տուին, ու կերաւ, եւ նորան ջուր խմեցրին.
12 Եւ նորան մի քիչ չոր թուզ եւ երկու ողկոյզ չամիչ տուին, որ կերաւ եւ ոգին վերան եկաւ. Որովհետեւ երեք օր եւ երեք գիշեր հաց չէր կերել եւ ջուր չէր խմել։
13 Եւ Դաւիթը նորան ասեց. Դու ո՞ւմ մարդն ես, եւ ո՞ր տեղից ես։ Եւ նա ասեց. Ես մի Եգիպտացի պատանի եմ, մի Ամաղեկացի մարդի ծառայ. Եւ իմ տէրն ինձ ձգել է, որովհետեւ հիմա երեք օր է որ հիւանդ եմ։
14 Մենք Քերեթի հարաւային կողմի Յուդայի կողմերի եւ Քաղէբի հարաւային կողմերի վերայ յարձակուեցանք, եւ Սիկելակը կրակով այրեցինէ։
15 Եւ Դաւիթը նորան ասեց. Ինձ այն գունդին մօտ կտանե՞ս։ Եւ նա ասեց. Դու ինձ Աստուծմով երդում արա որ ինձ չես մեռցնիլ, եւ ինձ իմ տիրոջ ձեռքը չես տալ. Ես էլ քեզ այն գունդին կտանեմ։
16 Եւ նա նորան տարաւ. Եւ ահա նորանք բոլոր գետնի երեսի վերայ ցրուած էին. Ուտում էին ու խմում էին, եւ Փղշտացիների երկրից ու Յուդայի երկրից առած այն բոլոր մեծ աւարի համար ուրախութիւն էին անում։
17 Եւ Դաւիթն արշալոյսից մինչեւ հետեւեալ օրուայ իրիկունը նորանց զարկեց, եւ նորանցից ոչ մի մարդ չազատուեցաւ, բայց միայն չորս հարիւր երիտասարդներ՝ որոնք ուղտերի վերայ հեծան եւ փախան։
18 Եւ Դաւիթն Ամաղեկացիների առած բոլոր բաները ազատեց. Եւ Դաւիթն իր երկու կանանցն էլ ազատեց։
19 Եւ իրանց մէկ բանը պակաս չէր պզտիկից մինչեւ մեծը, թէ տղայ, թէ աղջիկ, եւ թէ աւար, ինչ որ նորանք առել տարել էին, Դաւիթն ամենն էլ ետ բերաւ։
20 Եւ Դաւիթը բոլոր ոչխարներն ու արջառներն առաւ, եւ նորանց հօտերի առաջից տանում էին, եւ ասում էին՝ Դաւիթի աւարն է այս։
21 Եւ Դաւիթն այն երկու հարիւր մարդկանց մօտ եկաւ, որոնք շատ յոգնած էին եւ չէին կարողացել Դաւիթի ետեւից գնալ. Եւ նա նորանց նստեցրել էր Բոսոր հեղեղատի մօտ. Եւ նորանք դուրս եկան Դաւիթին եւ նորա հետ եղող ժողովրդին դիմաւորելու. Եւ Դաւիթը երբոր ժողովրդին մօտեցաւ, նորանց ողջութիւնը հարցրեց։
22 Եւ Դաւիթի հետ գնացող մարդկանցից բոլոր չար անզգամ մարդիկը պատասխանեցին եւ ասեցին. Ըստ որում սորանք մեզ հետ չեն գնացել՝ մենք էլ նորանց մեր ազատած աւարիցը չենք տալ. Ամեն մարդ միայն իր կինն ու որդին առնէ ու գնայ։
23 Բայց Դաւիթն ասեց. Այդպէս մի անիք, եղբայրներս, որովհետեւ Տէրը մեզ տուաւ այս, եւ ինքը մեզ պահեց եւ մեր վերայ եկող գունդին մեր ձեռքը մատնեց.
24 Եւ այս բանի մէջ ո՞վ ձեզ կլսէ. Որովհետեւ կարասիների մօտ նստողների բաժինը պատերազմի գնացողների բաժնի հետ հաւասար պիտի լինի. Հաւասարապէս պիտի բաժանեն։
25 Եւ այն օրից ի վեր այսպէս է Իսրայէլի մէջ. Նա կանոն եւ օրէնք դրաւ այս մինչեւ այս օրը։
26 Եւ Դաւիթն եկաւ Սիկելակ, եւ այն աւարիցն ուղարկեց Յուդայի ծերերին՝ իր բարեկամներին ասելով. Ահա ձեզ համար Տիրոջ թշնամիների աւարիցը մէկ ընծայ։
27 Այսինքն բեթելում եղողներին, հարաւային Ռամովթում եղողներին, Յաթիրում եղողներին,
28 Արոերում եղողներին, Սեփամովթում եղողներին,
29 Եսթեմովում եղողներին, Րաքալում եղողներին, Յերամելացիների քաղաքներում եղողներին, Կենեցիների քաղաքներում եղողներին,
30 Հօրմայում եղողներին, Քովրասանում եղողներին, Աթաքում եղողներին,
31 Քեբրոնում եղողներին, եւ այն ամեն տեղերը ուր որ Դաւիթն իր մարդկանցովը ման էր եկել։
1 Եւ Փղշտացիները պատերազմ էին անում Իսրայէլի հետ եւ Իսրայէլացի մարդիկը փախան Փղշտացիների առաջից եւ սպանուած վայր ընկան Գեղբուէ սարի վերայ։
2 Եւ Փղշտացիները Սաւուղին եւ նորա որդիներին հասան, եւ Փղշտացիները զարկեցին Սաւուղի որդկանց՝ Յովնաթանին, Աբինադաբին եւ Մեղքիսաւէին։
3 Եւ պատերազմը Սաւուղի դէմ սաստկացաւ, եւ աղեղնաւորները նորան գտան. Եւ աղեղնաւորներիցը շատ վիրաւորուեցաւ։
4 Եւ Սաւուղն ասեց իր կապարճակիրին. Սուրդ հանիր եւ նորանով ինձ խոցիր. Մի գուցէ այս անթլփատները գան եւ ինձ խոցեն, եւ ինձ ծաղր անեն. Բայց նորա կապարճակիրը չուզեց որովհետեւ շատ վախեցաւ։ Եւ Սաւուղն առաւ սուրը եւ ընկաւ նորա վերայ։
5 Եւ երբոր նորա կապարճակիրը տեսաւ որ Սաւուղը մեռաւ, նա էլ իր սուրի վերայ ընկաւ, եւ մեռաւ նորա հետ։
6 Եւ այսպէս մեռան Սաւուղը եւ նորա երեք որդիքը, եւ նորա կապարճակիրը, եւ նորա բոլոր մարդիկը նոյն օրը մէկտեղ։
7 Եւ տեսան Իսրայէլի մարդիկը որ հովիտի այն կողմին եւ Յորդանանի այն կողմին էին, թէ Իսրայէլացիները փախան, եւ թէ մեռան Սաւուղը եւ նորա որդիքը՝ այն ժամանակ թողեցին քաղաքները եւ փախան. Եւ Փղշտացիները եկան ու նորանց մէջ բնակուեցան։
8 Եւ եղաւ հետեւեալ օրը, որ Փղշտացիները եկան մեռելները մերկացնելու, եւ գտան Սաւուղին եւ նորա երեք որդիներին Գեղբուէ սարի վերայ ընկած։
9 Այն ժամանակ նորա գլուխը կտրեցին, եւ զէնքերը հանեցին. Եւ Փղշտացիների երկրի շրջակայքը մարդ ուղարկեցին որ իրանց կռատուններին ու ժողովրդին աւետիս տան։
10 Եւ նորա զէնքերը դրին Աստարովթի տանը, եւ նորա մարմինը կախեցին Բեթսանի պարիսպիցը։
11 Եւ երբոր Գաղաադի Յաբիսի բնակիչները լսեցին ինչ որ Փղշտացիները արել էին Սաւուղին,
12 Բոլոր քաջ մարդիկը վերկացան, եւ բոլոր գիշերը գնացին, եւ վեր առան Սաւուղի մարմինը եւ նորա որդկանց մարմինները Բեթսանի պարսպիցը, եւ եկան Յաբիս եւ նորանց այրեցին այնտեղ,
13 Եւ նորանց ոսկորներն առան, եւ թաղեցին նորանց Յաբիսումն այն ծառի տակ. Եւ եօթն օր ծոմ պահեցին։