1

10 Յովսէփի որդիներից՝ Եփրեմից՝ Ամիուդի որդի Եղիսաման, Մանասէից՝ Փադասուրի որդի Գամաղիէլը.

11 Բենիամինից՝ Գեդէոնի որդի Աբիդանը.

12 Դանից՝ Ամիսադայի որդի Աքիեզերը.

13 Ասերից՝ Եքրանի որդի Փագիէլը.

14 Գադից՝ Դադուէլի որդի Եղիասափը.

15 Նեփթաղիմից՝ Ենանի որդի Աքիրէն։

16 Սորանք էին ժողովքի երեւելիները՝ իրանց հայրերի ցեղերի իշխանները՝ Իսրայէլի հազարապետները։

17 Եւ Մովսէսն ու Ահարօնն առան այս մարդկանցը, որ անուններով յիշուեցան.

18 Եւ երկրորդ ամսի մէկին բոլոր ժողովքը ժողովեցին եւ ազգագրուեցան իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր՝ ամենը համարուելով իրանց անունների թիւովը։

19 Ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրեց, եւ նա այնպէս համարեց նորանց Սինա անապատումը։

20 Եւ Իսրայէլի անդրանիկ որդի՝ Ռուբենի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողները ամեն մէկ արուն իրանց անունների թիւովը.

21 Ռուբենի ցեղից համարուածները քառասունեւվեց հազար հինգ հարիւր հոգի։

22 Շմաւոնի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողները՝ ամեն մէկ արուն իրանց անունների թիւովը,

23 Շմաւոնի ցեղիցհամարուածները յիսունեւինը հազար երեք հարիւր հոգի։

24 Գադի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողներն իրանց անունների թիւովը,

25 Գադի ցեղից համարուածները քառասունեւհինգ հազար վեց հարիւր յիսուն հոգի։

26 Յուդայի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողներն իրանց անունների թիւովը,

27 Յուդայի ցեղից համարուածները եօթանասունեւչորս հազար վեց հարիւր հոգի։

28 Իսաքարի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողներն իրանց անունների թիւովը,

29 Իսաքարի ցեղից համարուածները յիսունեւչորս հազար չորս հարիւր հոգի։

30 Զաբուղոնի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմելու կարող եղողներն իրանց անունների թիւովը,

31 Զաբուղոնի ցեղից համարուածները յիսունեւեօթը հազար չորս հարիւր հոգի։

32 Յովսէփի որդիներից Եփրեմի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողներն իրանց անունների թիւովը,

33 Եփրեմի ցեղից համարուածները քառասուն հազար հինգ հարիւր հոգի։

34 Մանասէի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողներն իրանց անունների թիւովը,

35 Մանասէի ցեղից համարուածները երեսուն երկու հազար երկու հարիւր հոգի։

36 Բենիամինի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողներն իրանց անունների թիւովը,

37 Բենիամինի ցեղից համարուածները երեսունեւհինգ հազար չորս հարիւր հոգի։

38 Դանի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողներն իրանց թիւովը,

39 Դանի ցեղից համարուածները վաթսունեւերկու հազար եօթը հարիւր հոգի։

40 Ասերի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողները՝ իրանց անունների թիւովը,

41 Ասերի ցեղից համարուածները քառասունեւմէկ հազար հինգ հարիւր հոգի։

42 Նեփթաղիմի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողները իրանց անունների թիւովը,

43 Նեփթաղիմի ցեղից համարուածները յիսունեւերեք հազար չորս հարիւր հոգի։

44 Սորանք են այն համարուածները, որ համարեցին Մովսէսը եւ Ահարօնը եւ Իսրայէլի իշխանները, տասնեւերկու մարդիկ, ամեն մէկն իր հայրերի տան կողմիցն էին։

45 Եւ այսպէս Իսրայէլի որդկանց ամենն իրանց հայրերի տների համեմատ Իսրայէլի մէջ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողները համարուեցան.

46 Եւ բոլոր համարուածները վեց հարիւր երեք հազար հինգ հարիւր յիսուն հոգի։

47 Բայց Ղեւտացիներն իրանց հայրերի ցեղովը սորանց մէջ չհամարուեցան։

48 Եւ Եհովան խօսել էր Մովսէսի հետ ասելով.

49 Միայն Ղեւտացիների ցեղը չհամարես եւ նորանց գումարը չառնես Իսրայէլի որդկանց հետ.

50 Բայց դու Ղեւտացիներին կարգիր վկայութեան խորանի եւ նորա բոլոր կարասիների եւ նորա վերաբերեալ բոլոր բաների համար. Նորանք վեր առնեն խորանը եւ նորա բոլոր կարասիները, եւ նորան սպասաւորութիւն անեն. Եւ խորանի շուրջումը բանակ տան։

51 Եւ խորանը չուելիս՝ Ղեւտացիներն իջեցնեն նորան, եւ խորանն իջեւան անելիս՝ Ղեւտացիները կանգնեցնեն նորան. Եւ նորան մօտեցող օտարականը պիտի մեռցնուի։

52 Եւ Իսրայէլի որդիքն իրանց գունդերովն ամեն մէկն իր բանակի մօտ իջեւան անեն։

53 Բայց Ղեւտացիները վկայութեան խորանի շուրջումը բանակ տան, որ Իսրայէլի որդկանց ժողովքի վերայ բարկութիւն չլինի, եւ Ղեւտացիները վկայութեան խորանի պահպանութիւնն անեն։

54 Եւ Իսրայէլի որդիքը այն բոլոր պէս արին, որ Եհովան Մովսէսին պատուիրել էր, այնպէս արին։

1 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ Սինայի անապատումը ժողովքի խորանի մէջ նորանց Եգիպտոսի երկրից դուրս գալու երկրորդ տարուայ երկրորդ ամսի մէկին ասելով.

2 Առէք Իսրայէլի որդիների բոլոր ժողովքի համարը իրանց ազգատոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ ամեն մէկ արուն իրանց անունների թիւովը։

3 Իսրայէլի մէջ բոլոր պատերազմի գնացողները՝ քսան տարեկանից վեր համարեցէք նորանց իրանց գունդերի համեմատ դու եւ Ահարօնը։

4 Եւ ձեզ հետ ամեն մէկ ցեղից մէկ մարդ լինի. Սորանց ամեն մէկն իր հօր տան իշխանը լինի։

5 Եւ ձեզ հետ կանգնելու մարդկանց անունները սորանք են.

6 Ռուբենից՝ Սեդիուրի որդի Եղիսուրը.

7 Շմաւոնից՝ Սուրիսադայի որդի Սաղամիէլը. Յուդայից՝ Ամինադաբի որդի Նաասոնը.

8 Իսաքարից՝ Սովգարի որդի Նաթանայէլը.

9 Զաբուղոնից՝ Քեղոնի որդի Եղիաբը։

2

10 Հարաւային կողմում Ռուբենի բանակի դրօշակը լինի իրանց գունդերովը. Եւ Ռուբենի որդկանց իշխան՝ Սեդիուրի որդի Եղիսուրը լինի։

11 Եւ նորա զօրագունդը եւ համարուածները քառասունեւվեց հազար հինգ հարիւր հոգի։

12 Եւ նորա մօտ իջեւան անողները Շմաւոնի ցեղը լինի եւ Շմաւոնի որդկանց իշխան՝ Սուրիսադայի որդի՝ Սաղամիէլը լինի։

13 Եւ նորա զօրագունդը եւ համարուածները յիսոն ինը հազար երեքհարիւր հոգի։

14 Եւ Գադի ցեղը. Եւ Գադի որդկանց իշխան՝ Դագուէլի որդի Եղիասափը լինի։

15 Եւ նորա զօրագունդը եւ համարուածները քառասունեւհինգ հազար վեց հարիւր յիսուն հոգի։

16 Ռուբենի բանակի մէջ համարուածների ամենն իրանց գունդերի համեմատ՝ հարիւր յիսունեւմէկ հազար չորս հարիւր յիսուն հոգի։ Եւ երկրորդը՝ սորանք չուեն։

17 Յետոյ չուէ ժողովքի խորանը՝ Ղեւտացիների բանակը, բանակների մէջտեղը. Ինչպէս իջեւան են անում՝ անպէս էլ չուեն՝ ամեն մարդ իր տեղն իրանց դրօշակների համեմատ։

18 Արեւմտեան կողմում Եփրեմի բանակի դրօշակը լինի իրանց գունդերովը եւ Եփրեմի որդկանց իշխան՝ Ամիուդի որդի Եղիսաման լինի։

19 Եւ նորա զօրագունդը եւ համարուածները քառասուն հազար հինգ հարիւր հոգի։

20 Եւ նորա մօտ Մանասէի ցեղը. Եւ Մանասէի որդկանց իշխան՝ Փադասուրի որդի Գամաղիէլը լինի։

21 Եւ նորա զօրագունդը եւ համարուածները երեսունեւերկու հազար երկու հարիւր հոգի։

22 Եւ Բենիամինի ցեղը. Եւ Բենիամինի որդկանց իշխան՝ Գեդէօնիի որդի Աբիդանը լինի։

23 Եւ նորա զօրագունդը եւ համարուածները երեսունեւհինգ հազար չորս հարիւր հոգի։

24 Եփրեմը բանակի մէջ համարուածների ամենն իրանց գունդերովը հարիւր ութը հազար հարիւր հոգի։ Եւ երրորդը սորանք չուեն։

25 Հիւսիսային կողմում Դանի անակի դրօշակը լինի իրանց գունդերովը. Եւ Դանի որդկանց իշխան՝ Ամիսադայի որդի Աքիեզերը լինի։

26 Եւ նորա զօրագունդը եւ համարուածները վաթսունեւերկու հազար եօթը հարիւր հոգի։

27 Եւ նորա մօտ իջեւան անողները Ասերի ցեղը լինի. Եւ Ասերի որդկանց իշխան՝ Եքրանի որդի Փագիէլը լինի։

28 Եւ նորա զօրագունդը եւ համարուածները քառասունեւմէկ հազար հինգ հարիւր հոգի։

29 Եւ Նեփթաղիմի ցեղը. Եւ Նեփթաղիմի որդկանց իշխան՝ Ենանի որդի Աքիրէն լինի։

30 Եւ նորա զօրագունդը եւ համարուածները յիսունեւերեք հազար չորս հարիւր հոգի։

31 Դանի բանակի մէջ համարուածների ամենը՝ հարիւր յիսունեւեօթը հազար վեց հարիւր հոգի։ Սորանք իրանց դրօշակներովն ամենի ետեւից չուեն։

32 Սորանք են Իսրայէլի որդիներից իրանց հայրերի տներովը համարուածները. Բանակների մէջ համարուածների ամենն իրանց գունդերովը վեց հարիւր երեք հազար հինգ հարիւր յիսուն հոգի էին։

33 Բայց Ղեւտացիները չհամարուեցան իսրայէլի որդկանց հետ, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։

34 Եւ Իսրայէլի որդիքն արին ինչպէս որ բոլորը Եհովան Մովսէսին պատուիրել էր՝ այսպէս իրանց դրօշակներովն իջեւան էին անում. Այսպէս նորանք ամեն մէկն իրանց տոհմերովն իրանց հայրերի տներովը չուում էին։

1 Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով.

2 Իսրայէլի որդկանց ամեն մէկն իր դրօշակի մօտ իրանց հայրերի տան նշանովն իջեւան անեն. ժողովքի խորանին յանդիման շուրջանակի իջեւան անեն։

3 Եւ առաջի կողմում դէպի արեւելք իջեւան անողները Յուդայի բանակի դրօշակը լինի իրանց գունդերովը. Եւ Յուդայի որդկանց իշխան լինի Ամինադաբի որդի՝ Նաասոնը։

4 Եւ նորա զօրագունդը եւ համարուածները եօթանասունեւչորս հազար վեց հարիւր հոգի։

5 Եւ նորա մօտն իջեւան անողները իսաքարի ցեղը լինի. Եւ Իսաքարի որդկանց իշխան լինի Սովգարի որդի՝ Նաթանայէլը։

6 Եւ նորա զօրագունդը եւ համարուածները յիսունեւչորս հազար չորս հարիւր հոգի։

7 Եւ Զաբուղոնի որդկանց իշխան լինի Քեղոնի որդի Եղիաբը։

8 Եւ նորա զօրագունդը եւ համարուածները յիսունեւեօթը հազար չորս հարիւր հոգի։

9 Յուդայի բանակի մէջ համարուածների ամենն իրանց գունդերի համեմատ՝ հարիւր ութսունեւվեց հազար չորս հարիւր հոգի։ Առաջ սորանք չուեն։

3

10 Եւ Ահարօնն ու նորա որդիները կարգես իրանց քահանայական պաշտօնը կատարելու. Եւ մօտեցող օտարականը մեռցնուի։

11 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

12 Եւ ես ահա Իսրայէլի որդկանց միջից Ղեւտացիներն առի, Իսրայէլի որդկանց մէջ ամեն մօր արգանդը բացող առաջինեկի տեղը, եւ Ղեւտացիները իմը պիտի լինեն։

13 Որովհետեւ ամեն առաջինեկը իմն է. այն որ Եգիպտոսի երկրումը բոլոր առաջինեկները զարկեցի, Իսրայէլի մէջ բոլոր առաջինեկները մարդից մինչեւ անասուն սրբեցի ինձ համար. Նորանք իմը պիտի լինեն. Ես եմ Եհովան։

14 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ Սինայ անապատումն ասելով.

15 Համարիր Ղեւիի որդիքն իրանց հայրերի տների եւ իրանց ազգատոհմերի համեմատ. մէկ ամսականից վեր եղող ամեն արուն համարես։

16 Եւ Մովսէսը համարեց նորանց Եհովայի խօսքին համեմատ, ինչպէս որ իրան պատուէր եղաւ։

17 Եւ Ղեւիի որդիքն իրանց անուններովը սորանք էին։

18 Գերսոն եւ Կահաթ եւ Մէրարի։ Եւ Գերսոնի որդկանց անուններն իրանց տոհմերովը սորանք են, Ղոբենի եւ Սեմէի։

19 Եւ Կահաթի որդիքն իրանց տոհմերովը՝ Ամրամ եւ Իսահառ, Քեբրոն եւ Ոզիէլ։

20 Եւ Մերարիի որդիքն իրանց տոհմերովը՝ Մոողի եւ Մուսի. Ղեւտացիների տոհմերն իրանց հայրերի տների համեմատ սորանք են։

21 Գերսոնից Ղոբենեանց տոհմը եւ Սէմէեանց տոհմն եղաւ. Գերսոնեանց տոհմերը սորանք են։

22 Նորանց համարուածները՝ մէկ ամսականից վեր եղող բոլոր արուների թիւին համեմատ համարուածները՝ եօթը հազար հինգ հարիւր հոգի։

23 Գերսոնեանց տոհմերը խորանի ետքի կողմումը դէպի արեւմուտք իջեւան անեն։

24 Եւ Գերսոնեանց հօր տան իշխանը՝ Լայէլի որդի Եղիասափը լինի։

25 Եւ ժողովքի խորանի մէջ Գերսոնի որդկանց պահպանութիւնը՝ խորանը եւ վրանը, նորա ծածկոցը եւ ժողովքի խորանի դրան վարագոյրը,

26 Խորանի եւ սեղանի շուրջը եղած սրահի առագաստները, եւ սրահի դրան սրահակը եւ նորա ամեն գործի համար եղած չուանները։

27 Եւ Կահաթից Ամրամեանց տոհմը՝ եւ Իսահառեանց տոհմը՝ եւ Քեբրոնեանց տոհմը. Եւ Ոզիէլեանց տոհմը. Կահաթեանց տոհմերը սորանք են.

28 Մէկ ամսականից վեր եղող բոլոր արուներն իրանց թիւին համեմատ՝ ութը հազար վեց հարիւր հոգի սրբարանի պահպանութիւնը պահպանող։

29 Կահաթի որդկանց տոհմերը խորանի հարաւային կողմումն իջեւան անեն։

30 Եւ կահաթեանց տոհմերի հօր տան իշխանը՝ Ոզիէլի որդի Եղիսափանը լինի։

31 Եւ նորանց պահպանութիւնը լինի տապանակը՝ սեղանը՝ եւ աշտանակը եւ սեղանները՝ եւ սրբարանի գործիքները, որոնցով պաշտօն են անում, եւ վարագոյրը՝ եւ նորա վերաբերեալ ամեն բաները։

32 Եւ Ղեւտացիների իշխանների իշխանը՝ Ահարօն քահանայի որդի Եղիազարը լինի, որ սրբարանի պահպանութիւնն անողների վերայ վերակացու լինի։

33 Մերարիից Մոողեանց տոհմը եւ Մուսեանց տոհմը, սորանք են Մերարիի տոհմերը։

34 Եւ նորանց համարուածները՝ մէկ ամսականից վեր եղող բոլոր արուներն իրանց թիւին համեմատ վեց հազար երկու հարիւր հոգի։

35 Եւ Մերարեանց տոհմերի հօր տան իշխանը՝ Աբիքելի որդի Սուրիէլը լինի. սորանք խորանի հիւսիսային կողմումն իջեւան անեն։

36 Եւ Մերարիի որդկանց պահպանութեան յանձնուածները լինեն խորանի տախտակները՝ եւ նորա նիգերը եւ սիւները եւ խարիսխները՝ եւ նորա բոլոր գործիքները՝ եւ նորա վերաբերեալ ամեն բաները։

37 Եւ շուրջանակի սրահի սիւները եւ նորանց խարիսխները եւ ցիցերը եւ նորանց չուանները։

38 Եւ խորանի առաջի կողմում այսինքն ժողովքի խորանի առաջին դէպի արեւելք իջեւան անողները Մովսէսն ու Ահարօնը եւ նորա որդիքը լինեն, որ սրբարանի պահպանութիւնը Իսրայէլի որդկանց պահպանութեան համար պահպանեն. Եւ մօտեցող օտարականը պիտի մեռցնուի։

39 Ղեւտացիների բոլոր համարուածները, որ Մովսէսն ու Ահարօնը համարեցին, իրանց տոհմերովը Եհովայի խօսքին համեմատ՝ մէկ ամսականից վեր եղող բոլոր արուները քսանեւերկու հազար էին։

40 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Իսրայէլի որդկանց մէկ ամսականից վեր բոլոր առաջինեկ արուները համարիր, եւ նորանց անունների թիւն առ։

41 Եւ Ղեւտացիներն առնես ինձ համար Իսրայէլի որդկանց բոլոր առաջինեկների փոխարէն. Ես եմ Եհովան. Եւ Ղեւտացիների անասունները՝ Իսրայէլի որդկանց անասունների բոլոր առաջինեկների փոխարէն։

42 Եւ Մովսէսը համարեց Իսրայէլի որդկանց բոլոր առաջինեկները՝ ինչպէս որ Եհովան իրան պատուիրեց։

43 Եւ բոլոր առաջինեկ արուներն իրանց անասունների թիւին համեմատ մէկ ամսականից վեր համարուողները՝ քսանեւերկու հազար երեք հարիւր եօթանասունեւերեք հոգի։

44 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

45 Առ Ղեւտացիներին, իսրայէլի որդկանց մէջ ամեն առաջինեկների փոխարէն, եւ Ղեւտացիների անասունները՝ նորանց անասունների փոխարէն, որ Ղեւտացիներն իմը լինեն. Ես եմ Եհովան։

46 Եւ այն երկու հարիւր եօթանասունեւերեքին փրկանք լինելու համար, որ աւելացան Ղեւտացիներից Իսրայէլի որդիներիցը։

47 Իւրաքանչիւր մարդի համար հինգ սիկղ առնես, սրբարանի սիկղի համեմատ առնես. մէկ սիկղ քսան կերատ է։

48 Եւ նորանց մէջ աւելացածների փրկանքի փողը Ահարօնին եւ նորա որդկանցը տաս։

49 Եւ Մովսէսը Ղեւտացիներով փրկուածների աւելացածներից փրկանքի փողն առաւ։

50 Իսրայէլ որդկանց առաջինեկներից հազար երեք հարիւր վաթսունեւհինգ սիկղ արծաթ առաւ սրբարանի սիկղի համեմատ։

51 Եւ Մովսէսը Եհովայի խօսքի պէս փրկուածների փողը Ահարօնին ու նորա որդկանցը տուաւ, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։

1 Եւ Ահարօնի եւ Մովսէսի ազգաբանութիւնը սա է, այն օրն որ Եհովան Մովսէսի հետ խօսեց Սինա սարումը։

2 Եւ Ահարօնի որդկանց անունները սորանք են. անդրանիկը Նադաբ եւ Աբիուդ, Եղիազար եւ Իթամար։

3 Սորանք էին Ահարօնի քահանայ օծուած որդիների անունները, որոնց ձեռքը լցրեց քահանայութիւն անելու համար։

4 Եւ Նադաբն ու Աբիուդը Սինա անապատումը Եհովայի առաջին օտար կրակ մատուցանելիս մեռան Եհովայի առաջին, եւ նորանք որդի չունէին. Եւ Եղիազարն ու Իթամարն իրանց հայր Ահարօնի առաջին քահանայութիւն արին։

5 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

6 Ղեւիի ցեղը մօտեցրու, եւ նորանց կանգնեցրու Ահարօն քահանայի առաջին, որ նորան սպասաւորութիւն անեն։

7 Եւ պահեն նորա պահպանութիւնը՝ եւ բոլոր ժողովքի պահպանութիւնը ժողովքի խորանի առաջին խորանի պաշտօնն անելով։

8 Եւ պահեն ժողովքի խորանի բոլոր կարասիները՝ եւ իսրայէլի որդկանց պահպանութիւնը՝ խորանի պաշտօնն անելով։

9 Եւ Ղեւտացիները Ահարօնին եւ նորա որդկանցը տաս, սորանք բոլորովին նորան են տրուած Իսրայէլի որդիներիցը։

4

10 Եւ նորան եւ նորա ամեն գործիքները թէհաշի մորթերից շինուած մի ծածկոցի մէջ դնեն, եւ մի լծակի վերայ դնեն այն։

11 Եւ ոսկի սեղանի վերայ մի կապուտակ ձորձ տարածեն, եւ թէհաշի մորթերից ծածկոցով ծածկեն այն, եւ նորա ձողերը անցկացնեն։

12 Եւ սրբարանի մէջ պաշտօնի համար գործածուած բոլոր գործիքներն առնեն, եւ մի կապուտակ ձորձի մէջ փաթաթեն, եւ թէհաշի մորթերից մի ծածկոցով ծածկեն նորան եւ մի լծակի վերայ դնեն։

13 Եւ սեղանի մոխիրները կտրելով նորա վերայ մի ծիրանեգոյն ձորձ տարածեն.

14 Եւ նորա վերայ դնեն պաշտօնի համար գործածուած նորա բոլոր գործիքները՝ այսինքն կրակի ամանները՝ եւ թիակները՝ եւ կոնքերը՝ միով բանիւ սեղանի բոլոր գործիքները՝ եւ նորա վերայ թէհաշի մորթերից մի ծածկոց տարածեն, եւ նորա ձողերն անցկացնեն։

15 Եւ վերջացնեն Ահարօնը եւ նորա որդիքը սրբարանն եւ սրբարանի բոլոր կարասիները ծածկելը՝ բանակը չուելիս, եւ յետոյ Կահաթի որդիքը գան վեր առնելու. Բայց սուրբ բաներին չդպչեն որ չմեռնեն. Կահաթի որդկանց բեռները սորանք լինեն ժողովքի խորանումը։

16 Եւ Ահարօն քահանայի որդի՝ Եղիազարը լոյսի իւղի եւ անուշահոտ խունկի եւ հանապազօրեայ հացի ընծայի եւ օծման իւղի վերայ վերակացու լինի. Եւ բոլոր խորանի եւ նորա միջի ամեն բաների սրբարանի եւ նորա կարասիների վերայ վերակացու լինի։

17 Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով.

18 Ղեւտացիների միջից Կահաթեանց տոհմերի ցեղը չփչացնէք.

19 Բայց նորանց այսպէս արէք՝ որ ամենասուրբ բաների մօտենալիս ողջ մնան եւ չմեռնեն. Ահարօնն ու իր որդիքը գան, եւ նորանց ամեն մէկին նշանակեն իր պաշտօնի եւ իր բեռի վերայ։

20 Եւ երբոր սուրբ բաները ծածկում են, նորանց տեսնելու համար ներս չմտնեն՝ որ չմեռնեն։

21 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

22 Նաեւ գերսոնի որդկանց գումարն առ՝ իրանց հայրերի տների եւ իրանց տոհմերի համեմատ։

23 Երեսուն տարեկանից վեր մինչեւ յիսուն տարեկանը համարես նորանց՝ ժողովքի խորանի մէջ ծառայութիւն անելու համար գունդի մէջ ամեն մտնողները։

24 Այս է գերսոնեանց տոհմերի ծառայեու եւ բեռ վեր առնելու պաշտօնը.

25 Սորանք վեր առնեն խորանի վարագոյրները եւ ժողովքի խորանը, նորա ծածկոցը եւ նորա վերայի թէհաշի ծածկոցը, եւ ժողովքի խորանի դրան վարագոյրը.

26 Եւ խորանի ու սեղանի շուրջը եղած սրահի առագաստները՝ եւ սրահը մտնելու դրան սրահակը եւ նորանց չուանները՝ եւ նորանց պաշտօնի բոլոր գործիքները եւ նորանց հարկաւոր եղած բոլոր սպասաւորութիւններն անեն։

27 Ահարօնի եւ նորա որդկանց խօսքովը լինի գերսոնեանց որդկանց բոլոր պաշտօնը՝ իրանց ամեն բեռների եւ իրանց ամեն պաշտօնների համար եւ նորանց յանձնէք իրանց բոլոր բեռները պահպանութեան համար։

28 Այս է գերսոնեանց որդկանց տոհմերի պաշտօնը ժողովքի խորանի մէջ. Եւ նորանց պահպանութիւնը Ահարօն քահանայի որդի՝ Իթամարի ձեռքովը լինի։

29 Մերարիի որդիքը համարես իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ.

30 Երեսուն տարեկանից եւ վեր մինչեւ յիսուն տարեկանը՝ ժողովքի խորանի ծառայութիւնն անելու համար գունդի մէջ ամեն մտնողները համարես։

31 Եւ այս է ժողովքի խորանի մէջ նորանց ամեն պաշտօնների համեմատ նորանց յանձնուած բեռները՝ խորանի տախտակները, եւ նորա նիգերը եւ նորա սիւները եւ խարիսխները,

32 Եւ շուրջանակի սրահի սիւները եւ նորանց խարիսխները եւ ցիցերը եւ չուանները՝ նորանց ամեն գործիքներովը եւ նորանց ամեն պաշտօնովը, նորանց պահպանութեանը բեռների եղած գործիքներն անուններով յանձնէք նորանց։

33 Այս է Մէրարիի որդկանց տոհմերի պաշտօնը ժողովքի խորանի մէջ իրանց բոլոր պաշտօնների համեմատ Ահարօն քահանայի որդի Իթամարի ձեռքով։

34 Եւ Մովսէսն ու Ահարօնը եւ ժողովքի իշխանները համարեցին Կահաթեանց որդիներին նորանց տոհմերի եւ նորանց հայրերի տների համեմատ,

35 Երեսուն տարեկանից վեր մինչեւ յիսուն տարեկանը՝ ժողովքի խորանի մէջ ծառայութիւն անելու համար գունդի մէջ ամեն մտնողները.

36 Եւ նորանց համարուածներն իրանց տոհմերովը երկու հազար եօթը հարիւր յիսուն հոգի։

37 Սորանք են ժողովքի խորանի բոլոր ծառայութիւնն անող Կահաթեանց տոհմերի համարուածները, որ Մովսէսն ու Ահարօնը համարեցին Եհովայի խօսքին համեմատ որ Մովսէսի ձեռքով խօսուած էր։

38 Եւ Գերսոնի որդկանց համարուածներն իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ,

39 Երեսուն տարեկանից վեր մինչեւ յիսուն տարեկանը՝ ժողովքի խորանի մէջ ծառայութիւն անելու համար գունդի մէջ ամեն մտնողները.

40 Եւ նորանց համարուածներն իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ երկու հազար վեց հարիւր երեսուն հոգի։

41 Սորանք են ժողովքի խորանի մէջ բոլոր ծառայութիւն անող Գերսոնի որդկանց տոհմերից համարուածները, որ Մովսէսն ու Ահարօնը համարեցին՝ Եհովայի խօսքի պէս։

42 Եւ Մերարիի որդկանց տոհմերի համարուածներն իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ,

43 Երեսուն տարեկանից վեր մինչեւ յիսուն տարեկանը՝ ժողովքի խորանի մէջ ծառայութիւն անելու համար գունդի մէջ ամեն մտնողները։

44 Եւ նորանց համաուածներն իրանց տոհմերովն երեք հազար երկու հարիւր հոգի։

45 Սորանք են Մերարիի որդկանց տոհմերի համարուածները, որ Մովսէսն ու Ահարօնը համարեցին՝ Եհովայի խօսքին համեմատ որ Մովսէսի ձեռքով խօսուած էր։

46 Ղեւտացիների բոլոր համարուածները, որ Մովսէսն ու Ահարօնը եւ Իսրայէլի իշխանները համարեցին իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ,

47 Երեսուն տարեկանից վեր մինչեւ յիսուն տարեկանը՝ ժողովքի խորանի մէջ պաշտօն կատարելու եւ բեռին ծառայելու ամեն մտնողները,

48 Այսինքն նորանց համարուածները ութը հազար հինգ հարիւր ութսուն հոգի.

49 Նորանք Եհովայի պատուիրածին պէս համարուեցան Մովսէսի ձեռքովը, ամեն մէկն իր պաշտօնին եւ իր բեռին նայելով. Այսպէս համարուեցան նորանք ինչպէս որ Եհովան պատուիրեց մովսէսին։

1 Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով.

2 Առ Ղեւիի որդկանց միջից Կահաթի որդկանց գումարն իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ.

3 Երեսուն տարեկանից վեր մինչեւ յիսուն տարեկանը՝ ժողովքի խորանի մէջ ծառայութիւն անելու համար գունդի մէջ ամեն մտնողին համարելով։

4 Ժողովքի խորանի մէջ կահաթի որդկանց պաշտօնը այս լինի՝ սրբութիւն սրբութեանցը։

5 Եւ բանակը չուելիս գայ Ահարօնը եւ նորա որդիքը եւ իջեցնեն ծածկոցի սրահակը եւ նորանով վկայութեան տապանակը ծածկեն։

6 Եւ թէհաշի մորթերից շինուած ծածկոցը նորա վերայ դնեն, եւ նորա վերայ մի բոլորովին կապուտակ ձորձ տարածեն. Եւ նորա ձողերն անցկացնեն։

7 Եւ առաջաւորութեան սեղանի վերայ մի կապուտակ ձորձ տարածեն եւ նորա վերայ սկուտեղները եւ խնկամանները, սկաւառակները եւ թափելու նուէր մատուցանելու բաժակները դնեն, եւ հանապազօրեայ հացերը նորա վերայ լինեն.

8 Եւ նորա վերայ կրկնակի կարմիրից մի ձորձ տարածեն, եւ թէհաշի մորթերից մի ծածկոցով ծածկեն այն. Եւ նորա ձողերը անցկացնեն։

9 Եւ մի կապուտակ ձորձ առնեն եւ ծածկեն լոյսի աշտանակը՝ եւ նորա ճրագները եւ նորա ունելիները եւ բազմակալները՝ եւ նորա բոլոր իւղի ամանները՝ որոնցով ծառայում են նորան.

5

10 Եւ ամեն մէկի սուրբ բաները նորանը լինի. Ամեն մարդ ինչ որ տայ քահանային՝ նորանը լինի։

11 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

12 Խօսիր իսրայէլի որդկանց հետ եւ ասիր նորանց. Եթէ մի մարդի կինը խոտորելու լինի եւ նորան անհաւատարմութիւն անէ,

13 Եւ մէկը նորա հետ պառկելով զուգաւորէ եւ նորա մարդի աչքիցը այդ գաղտուկ մնայ, եւ գաղտուկ եղած լինի որ նա պղծուել է, եւ վկայ չէ եղել, եւ կնիկը չբռնուի,

14 Եւ մարդի վերայ նախանձաւորութեան ոգի գալով՝ իր կնոջ պղծուելու համար նախանձէ, կամ մարդի վերայ նախանձաւորութեան ոգի գայ՝ եւ նախանձէ, բայց կինը պղծուած չէ.

15 Այն ժամանակ այն մարդն իր կնոջը քահանայի մօտ բերէ, եւ նորա մասին բերէ իր պատարագը գարիի ալիւրից արդուի տասներորդ բաժինը, իւղ չթափէ նորա վերայ, ոչ էլ կնդրուկ դնէ վերան, որովհետեւ նախանձաւորութեան նուէր է այն՝ յիշատակի նուէր, որ մեղք է յիշատակում։

16 Եւ քահանան կինը մօտեցնէ եւ Եհովայի առաջին կանգնեցնէ։

17 Եւ քահանան հողի ամանով սուրբ ջուր առնէ, եւ քահանան խորանի յատակի հողիցն առնէ եւ ջրի մէջը դնէ։

18 Եւ քահանան Եհովայի առաջին կանգնեցնէ կինը, եւ կնոջ գլուխը բանայ, եւ յիշատակի նուէրը նախանձաւորութեան նուէրը նորա ձեռքին դնէ եւ անէծքի լեղի ջուրը քահանան իր ձեռքին ունենայ,

19 Եւ քահանան նորան երդում տայ եւ ասէ կնոջը. Եթէ մի մարդ քեզ հետ չպառկեց, եւ եթէ չպղծուեցար քո մարդին անհաւատարմութիւն անելով, անէծքի այս լեղի ջուրը քեզ վնաս չանէ.

20 Բայց եթէ քո մարդին անհաւատարմութիւն անելով պղծուեցար, եւ բացի քո մարդիցը ուրիշ մարդ քեզ հետ պառկեց,

21 (Այն ժամանակ քահանան այն կնոջը անէծքի երդում տայ, ու քահանան կնոջն ասէ.) Եհովան քեզ քո ժողովրդի մէջ անէծքի ու երդումի առարկայ դնէ, Եհովան քո զիստը փտեցնելով եւ քո փորը ուռեցնելով.

22 Եւ այս անէծքի ջուրը քո աղիքների մէջ գնայ, որ փորդ ուռեցնէ, եւ զիստդ փտեցնէ. Եւ կնիկն ասէ. Ամէն՝ ամեն։

23 Եւ քահանան այս անէծքները մի գրքի մէջ գրէ, եւ այն լեղի ջրովը ջնջէ։

24 Եւ անէծքի լեղի ջուրն այն կնկանը խմեցնէ. Եւ անէծքի ջուրը նորա մէջը գնայ լեղի լինելու համար։

25 Եւ քահանան այն կնոջ ձեռքիցը նախանձաւորութեան նուէրն առնէ եւ Եհովայի առաջին երերացնէ նուէրը եւ սեղանին մօտեցնէ այն։

26 Եւ քահանան նուէրիցն իր ձեռքը լցնէ յիշատակի համար, եւ սեղանի վերայ այրէ այն, եւ յետոյ այն ջուրը այն կնոջ խմեցնէ։

27 Եւ ջուրը նորան խմեցնելուց յետոյ՝ եթէ նա պղծուած է եւ իր մարդին անհաւատարմութիւն արած է, այն անէծքի ջուրը լեղի լինելով մտնէ նորա մէջը եւ նորա փորը ուռենայ, եւ նորա զիստը փտի, եւ կնիկը իր ժողովրդի մէջ անիծեալ պիտի լինի։

28 Իսկ եթէ կնիկը պղծուած չէ եւ մաքուր է, պատիժ չի կրիլ, եւ զաւակ կծնէ։

29 Այս է նախանձաւորութեան օրէնքը, երբոր մի կնիկ իր մարդին անհաւատարմութիւն անէ եւ պղծուի,

30 Կամ երբոր մի մարդի վերայ նախանձաւորութեանոի գայ՝ եւ իր կնոջ վերայ նախանձէ եւ Եհովայի առաջին կանգնեցնէ կինը. Եւ քահանան կատարէ այս բոլոր օրէնքը նորա վերայ.

31 Եւ այն մարդը ազատ լինի յանցանքիցը եւ կինն իր յանցանքը կրէ։

1 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

2 Հրամայիր Իսրայէլի որդկանցը, որ բանակից դուրս անեն ամեն բորոտին եւ ամեն ծորում ունեցողին եւ մեռելից ամեն անմաքուր եղողին.

3 Արուն էլ էգն էլ՝ բանակիցը դուրս արէք նորանց, որ չպղծեն իրանց բանակները՝ որոնց մէջ ես բնակվում եմ։

4 Եւ Իսրայէլի որդիքն այնպէս արին, եւ բանակիցը դուրս արին նորանց ինչպէս որ Եհովան Մովսէսին հետ խօսել էր՝ այնպէս արին Իսրայէլի որդիքը։

5 Եւ Եհովան խօսեց մովսէսի հետ ասելով.

6 Խօսիր Իսրայէլի որդկանց հետ. Երբոր մի մարդ կամ մի կնիկ մարդկանց որ եւ է մեղքերից մէկը գործելով Եհովայի դէմ մեղանչէ եւ այդ անձը յանցաւոր լինի,

7 Այն ժամանակ նա իր արած մեղքը խոստովանէ եւ իր արած վնասը նորա գումարովը հատուցանէ, եւ նորա վերայ հինգերորդ մասը աւելացնէ, եւ վնասը քաշողին վճարէ։

8 Եւ եթէ այն մարդի մէկ ազգականը չլինի, որին այս վնասը հատուցանուի, թող եղած վնասը Եհովային հատուցանուելով՝ քահանայինը լինի բացի քաւութեան խոյիցը, որով նորա համար քաւութիւն պիտի լինի։

9 Եւ Իսրայէլի որդկանց բոլոր սուրբ բաների ամեն նուէրը որ բերում են քահանային, նորանը լինի։

6

10 Եւ ութերորդ օրը ժողովքի խորանի դուռը երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ բերէ քահանայի մօտ։

11 Եւ քահանան մէկը մեղքի պատարագ՝ եւ միւսը ողջակէզ մատուցանէ, եւ մեռելի պատճառով եղած մեղքի մասին քաւութիւն անէ նորա համար, եւ նոյն օրը սրբէ նորա գլուխը։

12 Եւ իր ուխտի օրերը Եհովային նուիրէ, եւ յանցանքի պատարագի համար մէկ տարեկան գառ բերէ. Եւ առաջի օրերը պիտի դուրս ձգուին, որովհետեւ նորա ուխտը պղծուեցաւ։

13 Եւ այս է ուխտաւորի օրէնքը. նորա ուխտի օրերը լրացած օրը՝ նորան բերեն ժողովքի խորանի դուռը.

14 Եւ նա մատուցանէ իր զոհը Եհովային, մէկ տարեկան անարատ արու գառ ողջակէզի համար, եւ մէկ տարեկան անարատ էգ գառ մեղքի պատարագի համար, եւ մէկ անարատ խոյ խաղաղութեան զոհի համար.

15 Եւ մի սակառ բարակ ալիւրից իւղով զանգուած անխմոր շօթեր եւ իւղով օծուած անխմոր լաւաշներ, եւ նորանց հացի նուէրը եւ թափելու նուէրը։

16 Եւ քահանան մօտեցնէ Եհովայի առաջին, եւ կատարէ նորա մեղքի պատարագը եւ նորա ողջակէզը։

17 Եւ խոյը խաղաղութեան զոհ մատուցանէ Եհովայի համար անխմոր հացի սակառովը. Եւ քահանան նորա հացի նուէրը եւ թափելու նուէրը մատուցանէ։

18 Եւ ուխտաւորն իր ուխտած գլուխն ածիլէ ժողովքի խորանի դրանը եւ իր ուխտած գլխի մազն առնէ եւ խաղաղութեան զոհի տակին եղած կրակի մէջը դնէ։

19 Եւ քահանան առնէ խոյիցը եփած բազուկը, եւ սակառիցը մէկ անխմոր շօթ եւ մէկ անխմոր լաւաշ եւ դնէ ուխտաւորի ձեռքերի վերայ՝ իր ուտի մազերն ածիլուելուց յետոյ։

20 Եւ քահանան երերացնելու ընծայ երերացնէ նորանց Եհովայի առաջին. Սորանք երերացնելու երբուծով՝ ու բարձրացնելու զիստով՝ քահանայի համար սուրբ են. Եւ նորանից յետոյ ուխտաւորը գինի խմէ։

21 Այս է ուխտաւորի օրէնքը որ իր նուէրը խոստանում է Եհովային իր ուխտի համար բացի իր կարողութիւնը հասածից նա իր արած խոստմունքի համեմատ անէ իր ուխտի օրէնքովը։

22 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

23 Խօսիր Ահարօնի եւ նորա որդկանց հետ եւ ասիր. Այսպէս օրհնեցէք Իսրայէլի որդիներին՝ ասելով նորանց.

24 Եհովան օրհնէ քեզ, եւ պահէ քեզ.

25 Եհովան պայծառացնէ իր երեսը քեզ վերայ եւ ողորմէ քեզ.

26 Եհովան բարձրացնէ իր երեսը քեզ վերայ, եւ խաղաղութիւն տայ քեզ։

27 Եւ իմ անունը Իսրայէլի որդկանց վերայ պիտի դնեն, եւ ես կօրհնեմ նորանց։

1 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

2 Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր նորանց. Եթէ մի մարդ կամ մի կին ուխտաւոր ուխտ անէ իր անձը Եհովային ուխտելու համար,

3 Նա գինուց եւ ցքուց պիտի զգուշանայ. Գինու քացախ չխմէ, եւ բնաւ խաղողի օշարակ չխմէ, եւ խաղող կամ չամիչ չուտէ։

4 Իր ուխտի բոլոր օրերը որթից եղած ոչ մի բան չուտէ, կուտերից մինչեւ կեղեւը։

5 Նորան ուխտի բոլոր օրերը՝ նորա գլխին ածելի չդպչէ. Մինչեւ իր անձը Եհովայի նուիրած օրերի վերջանալը սուրբ լինի. Իր գլխի մազերի վարսքը թող տայ որ աճէ։

6 Իր անձը Եհովային նուիրած բոլոր օրերը՝ մեռած մարմնի չմօտենայ.

7 Իր հօր համար կամ մօր համար՝ իր եղբօր կամ իր քրոջ համար իրան պիտի չպղծէ նորանք մեռած ժամանակը, որովհետեւ իր Աստուծոյ ուխտը իր գլխի վերայ է։

8 Իր ուխտի բոլոր օրերեը նա սուրբ է Եհովային։

9 Եւ եթէ իր մօտ յանկարծ մի մարդ մեռնէ, եւ իր ուխտուած գլուխը պղծուի, նա իր մաքրուելու օրը գլուխն ածիլէ. եօթներորդ օրն ածիլէ այն.

7

10 Եւ իշխանները սեղանի նաւակատիքի ընծաները մատուցրին սեղանի օծուած օրը. Եւ իշխաններն իրանց ընծաները սեղանի առաջին մատուցրին։

11 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Սեղանի նաւակատիքի համար՝ ամեն մէկ իշխան մէկ օր իրանց ընծաները մատուցանեն։

12 Եւ առաջին օրն իր ընծան մատուցանողը՝ Ամինադաբի որդի՝ Նաասոնն էր Յուդայի ցեղից։

13 Եւ այս էր նորա ընծան՝ մէկ արծաթի սկուտեղ հարիւր երեսուն սիկղից, մէկ արծաթի կոնք եօթանասուն սիկղից սրբարանի սիկղի համեմատ՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով։

14 Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը.

15 Մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,

16 Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար,

17 Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ՝ հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Ամինադաբի որդի նաասոնի մատուցրած ընծան այս էր։

18 Երկրորդ օրը մատուցրեց իսաքարի իշխան՝ Սովգարի որդի Նաթանայէլը.

19 Նորա մատուցրած ընծան այս էր, մէկ արծաթի սկուտեղ եօթանասուն սիկղից, մէկ արծաթի կոնք հարիւր երեսուն սիկղից սրբարանի սիկղին համեմատ, երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով,

20 Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը.

21 Մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,

22 Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար,

23 Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Սովգարի որդի Նաթանայէլի մատուցրած ընծան այս էր։

24 Երրորդ օրը՝ Զաբուղոնի որդկանց իշխան Քեղոնի որդի Եղիաբը մատուցրեց։

25 Նորա ընծան այս էր. Մէկ արծաթի սկուտեղ հարիւր երեսուն սիկղից. Մէկ արծաթի կոնք եօթանասուն սիկղից սրբարանի սիկղի համեմատ, երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով,

26 Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը.

27 Մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,

28 Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար,

29 Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Քեղոնի որդի Եղիաբի մատուցրած ընծան այս էր։

30 Չորրորդ օրը՝ Ռուբենի որդկանց իշխան Սեդիուրի որդի Եղիսուրը մատուցրեց։

31 Նորա ընծան այս էր. Մէկ արծաթի սկուտեղ հարիւր երեսուն սիկղից, մէկ արծաթի կոնք եօթանասուն սիկղից սրբարանի սիկղի համեմատ, երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով,

32 Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը,

33 Մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,

34 Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար,

35 Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Սեդիուրի որդի Եղիսուրի մատուցրած ընծան այս էր։

36 Հինգերորդ օրը՝ Շմաւոնի որդկանց իշխան Սուրիսադայի որդի Սաղամիէլը մատուցրեց։

37 Նորա ընծան այս էր՝ մէկ արծաթի սկուտեղ հարիւր երեսուն սիկղից, մէկ արծաթի կոնք եօթանասուն սիկղից սրաբարանի սիկղի համեմատ՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով,

38 Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը.

39 Մէկ զուարակ մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,

40 Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար,

41 Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Սուրիսադայի որդի Սաղամիէլի մատուցրած ընծան այս էր։

42 Վեցերորդ օրը՝ Գադի որդկանց իշխան Դադուէլի որդի Եղիսափը մատուցրեց։

43 Նորա ընծան այս էր. Մէկ արծաթի սկուտեղ հարիւր երեսուն սիկղից, մէկ արծաթի կոնք եօթանասուն սիկղից սրբարանի սիկղի համեմատ՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով,

44 Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը.

45 Մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,

46 Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար,

47 Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Դագուէլի որդի Եղիասափի մատուցրած ընծան այս էր։

48 Եօթներորդ օրը՝ Եփրեմի որդկանց իշխան Ամիուդի որդի Եղիսաման մատուցրեց։

49 Նորա ընծան այս էր. Մէկ արծաթի սկուտեղ հարիւր երեսուն սիկղից, մէկ արծաթի կոնք եօթանասուն սիկղից սրբարանի սիկղի համեմատ՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով,

50 Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը,

51 Մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,

52 Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար,

53 Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Ամիուդի որդի Եղիսամայի մատուցրած ընծան այս էր։

54 Ութերորդ օրը՝ Մանասէի որդկանց իշխան՝ Փադասուրի որդի Գամաղիէլը մատուցրեց։

55 Նորա ընծան այս էր. Մէկ արծաթի սկուտեղ հարիւր երեսուն սիկղից, մէկ արծաթի կոնք եօթանասուն սիկղից, սրբարանի սիկղի համեմատ, երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով,

56 Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը,

57 Մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,

58 Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար,

59 Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Փադասուրի որդի Գամաղիէլի մատուցրած ընծան այս էր։

60 Իններորդ օրը՝ Բենիամինի որդկանց իշխան՝ Գեդէօնիի որդի Աբիդանը մատուցրեց։

61 Նորա ընծան այս էր. Մէկ արծաթի սկուտեղ հարիւր երեսուն սիկղից, մէկ արծաթի կոնք եօթանասուն սիկղից սրբարանի սիկղի համեմատ, երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով,

62 Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը,

63 Մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,

64 Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար,

65 Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Գեդէօնիի որդի Աբիդանի մատուցրած ընծան այս էր։

66 տասներորդ օրը՝ Դանի որդկանց իշխան՝ Ամիսադայի որդի Աքիեզերը մատուցրեց։

67 Նորա ընծան այս էր. Մէկ արծաթի սկուտեղ հարիւր երեսուն սիկղից, մէկ արծաթի կոնք եօթանասուն սիկղից սրբարանի սիկղի համեմատ, երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով,

68 Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը,

69 Մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,

70 Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար,

71 Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Ամիսադայի որդի Աքիեզերի մատուցրած ընծան այս էր։

72 Տասնեւմէկերորդ օրը Ասերի որդկանց իշխան՝ Եքրանի որդի Փագիէլը մատուցրեց։

73 Նորա ընծան այս էր, մէկ արծաթի սկուտեղ հարիւր երեսուն սիկղից, մէկ արծաթի կոնք եօթանասուն սիկղից սրբարանի սիկղի համեմատ՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով,

74 Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը,

75 Մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,

76 Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար.

77 Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Եքրանի որդի Փագիէլի մատուցրած ընծան այս էր։

78 Տասնեւերկուերորդ օրը Նեփթաղիմի որդկանց իշխան՝ Ենանի որդի Աքիրէն մատուցրեց։

79 Նորա ընծան այս էր. Մէկ արծաթի սկուտեղ հարիւր երեսուն սիկղից, մէկ արծաթի կոնք եօթանասուն սիկղից սրբարանի սիկղի համեմատ. Երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով,

80 Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը,

81 Մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,

82 Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար,

83 Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Ենանի որդի Աքիրէի մատուցրած ընծան այս էր։

84 Սեղանի օծուած օրը՝ նորա նաւակատիքի համար Իսրայէլի իշխաններից նուիրուածը սորանք էին. Տասնեւերկու արծաթի սկուտեղ՝ տասնեւերկու արծաթի կոնք, տասնեւերկու ոսկի տուփ,

85 Ամեն մէկ արծաթի սկուտեղը հարիւր երեսուն սիկղից եւ ամեն մէկ կոնքը եօթանասուն սիկղից, ամանների բոլոր արծաթը երկու հազար չորս հարիւր սիկղ սրբարանի սիկղի համեմատ.

86 Տասնեւերկու ոսկի տուփը խունկով լիքը, ամեն մէկ խնկամանը սրբարանի սիկղի համեմատ՝ տասը սիկղ տուփերի բոլոր ոսկին հարիւր քսան սիկղ։

87 Ողջակէզի համար բոլոր արջառները տասնեւերկու զուարակ, խոյերը տասնեւերկու, մէկ տարեկան գառները տասնեւերկու, իրանց հացի նուէրովը, եւ մեղքի պատարագի համար այծերից նոխազները տասնեւերկու,

88 Եւ խաղաղութեան զոհի համար բոլոր արջառները քսանեւչորս զուարակ, խոյերը վաթսուն, նոխազները վաթսուն, մէկ տարեկան գառները վաթսուն։ Այս էր սեղանի նաւակատիքը նորա օծուելուց յետոյ։

89 Եւ երբոր Մովսէսը ժողովքի խորանն էր մտնում, նորա հետ խօսելու, այն ժամանակ նա լսում էր իր հետ խօսողի ձայնը վկայութեան տապանակի վերայ եղած քաւութիւնի վերայից՝ երկու քերովբէների մէջտեղից եւ ինքը Նորա հետ խօսում էր։

1 Եւ եղաւ այն օրը որ Մովսէսը վերջացրեց խորանը կանգնեցնելը, եւ օծեց նորան եւ սրբեց նորան եւ նորա բոլոր անօթները, եւ սեղանը եւ նորա բոլոր գործիքներն օծեց եւ նորանց սրբեց,

2 Այն ժամանակ ընծաներ մատուցրին Իսրայէլի իշխաններն իրանց հայրերի տանը գլուխները՝ այսինքն համարուողների վերայ վերակացու եղող ցեղերի իշխանները։

3 Եւ բերին իրանց ընծաները Եհովայի առաջին՝ վեց ծածկուած սայլեր եւ տասնեւերկու եզներ. Երկու իշխանները մէկ սայլ, եւ ամեն մէկը մէկ եզ. Եւ մօտեցրին նորանց խորանի առաջին։

4 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

5 Առ դորանցից որ ժողովքի խորանի պաշտօնին ծառայեն, եւ տուր նորանց Ղեւտացիներին ամեն մէկին իր պաշտօնին համեմատ։

6 Եւ Մովսէսն առաւ սայլերն ու եզները եւ տուաւ նորանց Ղեւտացիներին։

7 Երկու սայլը եւ չորս եզը Գերսոնի որդկանցը տուաւ՝ նորանց պաշտօնի համեմատ.

8 Եւ չորս սայլը եւ ութը եզը մերարիի որդկանցը տուաւ նորանց պաշտօնի համեմատ Ահարօն քահանայի որդի Իթամարի ձեռքովը։

9 Բայց Կահաթի որդկանցը չտուաւ. Որովհետեւ սրբարանի պաշտօնը նորանց վերայ է, ուսերով են վեր առնում։

8

10 Եւ Ղեւտացիներին Եհովայի առաջին մօտեցնես եւ Իսրայէլի որդիքն իրանց ձեռքերը Ղեւտացիների վերայ դնեն։

11 Եւ Ահարօնը Ղեւտացիներին Եհովայի առաջին երերացնելու պատարագ մատուցանէ Իսրայէլի որդկանց կողմիցը՝ եւ նորանք Եհովայի պաշտօնը կատարելու համար լինեն։

12 Եւ Ղեւտացիներն իրանց ձեռքերն այն զուարակների գլխին դնեն. Եւ մէկը մեղքի պատարագ մատուցրու Եհովային՝ եւ միւսը ողջակէզ՝ Ղեւտացիների համար քաւութիւն անելու։

13 Եւ Ղեւտացիներին կանգնեցնես Ահարօնի եւ նորա որդկանց առաջին եւ նորանց երերացնելու պատարագ մատուցանես Եհովային։

14 Այսպէս բաժանես Ղեւտացիներին Իսրայէլի որդկանց միջիցը, եւ Ղեւտացիները իմը լինեն։

15 Եւ նորանից յետոյ Ղեւտացիները մտնեն ժողովքի խորանի գործն անելու։ Նորանց մաքրես եւ նորանց իբրեւ երերացնելու պատարագ մատուցանես։

16 Որովհետեւ նորանք բոլորովին ինձ են տրուած Իսրայէլի որդկանց միջիցը. Իսրայէլի որդկանց մէջ մօր արգանդ բացող բոլոր անդրանիկների փոխարէն ինձ համար վեր առայ նորանց։

17 Իսրայէլի որդկանց բոլոր անդրանիկները՝ թէ մարդի եւ թէ անասունի լինի՝ իմն են. Եգիպտոսի երկրումը բոլոր անդրանիկներին զարկած օրիցս նորանց սրբեցի ինձ համար։

18 Եւ Իսրայէլի որդկանց բոլոր անդրանիկների փոխարէն Ղեւտացիներին վեր առայ։

19 Եւ Ղեւտացիներին բոլորովին Ահարօնին եւ նորա որդկանցը տուի Իսրայէլի որդկանց միջից, որ ժողովքի խորանի մէջ Իսրայէլի որդկանց պաշտօնն անեն, եւ Իսրայէլի որդկանց համար քաւութիւն անեն, որ իսրայէլի որդկանց վերայ հարուած չգայ՝ Իսրայէլի որդիքը սրբարանին մօտենալիս։

20 Եւ Մովսէսն ու Ահարօնը եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքը Ղեւտացիներին արին ինչպէս որ Եհովան Մովսէսին բոլորը պատուիրել էր Ղեւտացիների մասին. Իսրայէլի որդիքն այնպէս արին նորանց։

21 Եւ Ղեւտացիները մաքրուեցան, եւ իրանց հանդերձները լուացին. Եւ Ահարօնը երերացնելու պատարագ մատուցրեց նորանց Եհովայի առաջին. Եւ Ահարօնը նորանց համար քաւութիւն արաւ, որ նորանց մաքրէ։

22 Եւ նորանից յետոյ Ղեւտացիները ժողովքի խորանը մտան՝ Ահարօնի եւ նորա որդկանց առաջին իրանց պաշտօնն անելու համար. Ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր Ղեւտացիների մասին, այնպէս արին նորանց։

23 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

24 Սա լինի Ղեւտացիների կանոնը քսանեւհինգ տարեկանից եւ վեր եղողները ժողովքի խորանի պաշտօնը անելու գունդի մէջ մտնեն.

25 Եւ յիսուն տարեկան լինելուց յետոյ պաշտօնի գունդիցը ետ քաշուեն, եւ այլ եւս չծառայեն.

26 Սակայն ժողովքի խորանի մէջ պահպանութիւնը պահելու օգնեն իրանց եղբայրներին, բայց ծառայութիւն չանեն. Այսպէս անես Ղեւտացիներին՝ իրանց պաշտօնների մասին։

1 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

2 Խօսիր Ահարօնի հետ եւ ասիր նորան. Երբոր ճրագները վառես, եօթը ճրագները աշտանակի առաջի կողմիցը լոյս տան։

3 Եւ Ահարօնն այնպէս արաւ. Նորա ճրագները աշտանակի առաջի կողմին վառեց, ինչպէս որ Եհովան մովսէսին պատուիրել էր։

4 Եւ աշտանակի շինուածքն այսպէս էր. ճախարակեայ ոսկի էր. Նորա բունիցը մինչեւ նորա ծաղիկները ճախարակեայ էր այն գաղափարի պէս որ Եհովան Մովսէսին ցոյց էր տուել, այնպէս շինեց աշտանակը։

5 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

6 Առ իսրայէլի որդկանց միջից Ղեւտացիներին եւ մաքրիր նորանց։

7 Եւ նորանց մաքրելու համար այսպէս անես նորանց. մեղսաքաւիչ ջուր սրսկես նորանց վերայ, եւ ածելիով ածիլես նորանց բոլոր մարմինները, եւ նորանք իրանց հանդերձները լուան եւ մաքրուին։

8 Յետոյ մի զուարակ առնեն եւ նորա հացի նուէրի համար իւղով զանգուած բարակ ալիւր. Եւ մի զուարակ առնես մեղքի պատարագի համար։

9 Եւ Ղեւտացիներին ժողովքի խորանի առաջին մօտեցնես, եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքը ժողովես։

9

10 Խօսիր իսրայէլի որդկանց հետ եւ ասիր. Եթէ ձեզանից կամ ձեր սերունդից մէկը մեռած մարմնից պղծուի, կամ հեռաւոր ճանապարհորդութեան մէջ լինի, նա անէ զատիկը Եհովայի համար.

11 Երկրորդ ամսի տասնեւչորսերորդ օրը իրիկուայ դէմ անեն այն. բաղարջով եւ լեղի խոտերով ուտեն այն.

12 Նորանից մինչեւ առաւօտ մի բան չթողեն, եւ նորա մի ոսկորը չկոտրեն, եւ զատկի բոլոր կանոնների համեմատ անեն այն։

13 Բայց եթէ մաքուր եղող եւ ճանապարհորդութեան մէջ չեղող մարդը զատիկ անելը զանց անէ, այն անձն իր ժողովրդի միջիցը պիտի կորչի. Որովհետեւ Եհովայի պատարագն իր որոշուած ժամանակին չմատուցրեց. Այն մարդն իր մեղքը կրէ։

14 Եւ եթէ մի օտարական ձեր մէջը պանդխտանայ, եւ զատիկն անելու լինի Եհովայի համար, զատկի կանոնի եւ նորա կարգադրութեանը համեմատ անէ. Թէ օտարականի եւ թէ երկրի բնակի համար մէկ կանոն ունենաք։

15 Եւ այն օրը՝ որ խորանը կանգնուեցաւ, ամպը վկայութեան վրանի վերայովը ծածկեց խորանը. Եւ իրիկուանից մինչեւ առաւօտ մնում էր խորանի վերայ կրակի երեւոյթով։

16 Միշտ այսպէս էր. Ցերեկն ամպ էր ծածկում նորան, եւ գիշերը՝ կրակի երեւոյթը։

17 Եւ երբոր ամպը խորանից վերանում էր, այնուհետեւ Իսրայէլի որդիքը չուում էին. Եւ ուր որ ամպը կենում էր, այնտեղ Իսրայէլի որդիքը իջեւան էին անում։

18 Եհովայի հրամանովն իսրայէլի որդիքը չուում եւ Եհովայի հրամանովն իջեւան էին անում, ամպը խորանի վերայ որչափ ժամանակ որ կենում էր, նորանք մնում էին բանակ տուած։

19 Եւ երբոր ամպը մնում էր շատ օրեր խորնի վերայ՝ Իսրայէլի որդիքը Եհովայի պահպանութիւնը պահում էին, ու չէին չուում։

20 Եւ լինում էր որ երբոր ամպը խորանի վերայ քիչ օր էր մնում, Եհովայի հրամանի համեմատ չուում էին։

21 Նոյնպէս էլ լինում էր, երբոր ամբը իրիկուանից մինչեւ առաւօտ էր մնում. Առաւօտանց ամպի վերանալիս չուում էին. Թէ ցերեկ լինէր եւ թէ գիշեր՝ ամպը վերանալիս չուում էին։

22 Կամ երկու օր՝ կամ մէկ ամիս՝ եւ կամ մէկ տարի, որ ամպը խորանի վերայ կենալով մնում էր, Իսրայէլի որդիքը իջեւան էին անում, եւ չէին չուում. Բայց նա վերանալիս չուում էին։

23 Եհովայի հրամանին համեմատ իջեւան էին անում, եւ Եհովայի հրամանին համեմատ չուում էին, Եհովայի պահպանութիւնը պահում էին՝ Եհովայի Մովսէսի ձեռքով տրուած հրամանին համեմատ։

1 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ Սինայ անապատումը նորանց Եգիպտոսի երկրից դուրս գալու երկրորդ տարուայ առաջի ամսումն ասելով.

2 իսրայէլի որդիքը զատիկն անեն իր որոշուած ժամանակին։

3 Այս ամսի տասնեւչորսերորդ օրը իրիկուայ դէմ անէք այն իր որոշուած ժամանակին. Նորա բոլոր կանոնների եւ նորա բոլոր կարգադրութիւնների համեմատ անէք այն։

4 Եւ մովսէսը խօսեց իսրայէլի որդկանց հետ որ զատիկն անեն։

5 Եւ զատիկն արին առաջի ամսի տասնեւչորսերորդ օրը իրիկուայ դէմ Սինայ անապատումը բոլորն այնպէս ինչպէս որ Եհովան մովսէսին պատուիրել էր, Իսրայէլի որդիքն այնպէս արին։

6 Եւ կային ոմանք՝ որ մեռած մարդից պղծուած էին, եւ չկարողացան այն օրը զատիկն անել. Եւ նորանք այն օրը Մովսէսի եւ Ահարօնի առաջը եկան.

7 Եւ այն մարդիկն ասեցին նորան. Մենք մեռած մարդից պղծուած ենք, ի՞նչու համար մենք պիտի արգելուինք որ Եհովայի պատարագն իր որոշուած ժամանակին չմատուցանենք իսրայէլի որդկանց մէջ։

8 Եւ Մովսէսն ասեց նորանց. Կացէք, թողէք լսեմ թէ Եհովան ինչ կպատուիրէ ձեր մասին։

9 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

10

1 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

2 Քեզ համար երկու հատ արծաթի փող շինէ. Ճախարակեայ շինես նորանց, որ ժողովքը կանչելու համար եւ բանակների չուելու համար լինեն քեզ համար։

3 Եւ երբոր նորանց երկուսը հնչեցնեն, բոլոր ժողովքը քեզ մօտ ժողովուին ժողովքի խորանի դուռը։

4 Եւ եթէ մէկը հնչեցնեն, իշխանները՝ Իսրայէլի հազարապետները քեզ մօտ պիտի ժողովուին։

5 Եւ երբոր ազդարարութեան համար հնչեցնէք, արեւելքումն իջեւան անող բանակները չուեն։

6 Եւ երբոր երկրորդ անգամ ազդարարութիւն հնչեցնէք, հարաւային կողմումն իջեւան անող բանակները չուեն. Նորանց չուելու համար ազդարարութիւն հնչեցնեն։

7 Եւ ժողովուրդը ժողովելիս պիտի հնչեցնէք, բայց ազդարարութիւն չանէք։

8 Ահարօնի որդիքը՝ քահանաները հնչեցնեն փողերը, եւ սա ձեր ազգերի մէջ յաւիտենական կանոն լինի ձեզ համար։

9 Եւ եթէ պատերազմի գնաք ձեր երկրի մէջ ձեզ նեղութիւն տուող թշնամու դէմ, փողերով ազդարարութիւն անէք, եւ դուք կյիշուիք ձեր Եհովայ Աստուծոյ առաջին, եւ ձեր թշնամիներիցը կազատուիք։

10 Եւ ձեր ուրախութեան օրը՝ եւ ձեր տօների եւ ձեր ամսագլուխների փողերը հնչեցնէք ձեր ողջակէզների վերայ եւ ձեր խաղաղութեան զոհերի վերայ, որ ձեզ համար յիշատակ լինեն ձեր Աստուծոյ առաջին. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։

11 Եւ եղաւ երկրորդ տարին երկրորդ ամսի քսանին, որ վկայութեան խորանի վերայից ամպը վերացաւ։

12 Եւ Իսրայէլի որդիքն իրանց գնացքի համեմատ չուեցին Սինայ անապատից եւ ամպը կանգնեց Փառանի անապատումը։

13 Եւ առաջի անգամը չուեցին Եհովայի հրամանին համեմատ որ Մովսէսի ձեռքով տրուած էր։

14 Եւ առաջ չուեց Յուդայի որդկանց բանակի դրօշակն իրանց գունդերովը եւ նորա գունդի վերայ Ամինադաբի որդի Նաասոնն էր։

15 Եւ Իսաքարի որդկանց ցեղի գունդի վերայ Սովգարի որդի Նաթանայէլն էր։

16 Եւ Զաբուղոնի որդկանց ցեղի գունդի վերայ Քեղոնի որդի Եղիաբն էր։

17 Եւ խորանն իջեցրին եւ չուեցին խորանը վեր առնող Գերսոնի որդիքը եւ մերարիի որդիքը։

18 Եւ չուեց Ռուբենի բանակի դրօշակն իրանց գունդերովը, եւ նորա գունդի վերայ Սեդիուրի որդի Եղիսուրն էր։

19 Եւ Շմաւոնի որդկանց ցեղի գունդի վերայ Սուրիսադայի որդի Սաղամիէլն էր։

20 Եւ Գադի որդկանց ցեղի գունդի վերայ Դագուէլի որդի Եղիասափն էր։

21 Եւ չուեցին սրբարանը վեր առնող կահաթեանները եւ խորանը կանգնեցնում էին մինչեւ նորանց գալը։

22 Եւ չուեց Եփրեմի որդկանց բանակի դրօշակն իրանց գունդերովը եւ նորա գունդի վերայ Ամիուդի որդի Եղիսաման էր։

23 Եւ Մանասէի որդկանց ցեղի գունդի վերայ Փադասուրի որդի Գամաղիէլն էր։

24 Եւ Բենիամինի որդկանց ցեղի վերայ Գեդէօնիի որդի Աբիդանն էր։

25 Եւ չուեց Դանի որդկանց բանակի դրօշակն իրանց գունդերովը բոլոր բանակների ետեւից եւ նորա գունդի վերայ Ամիսադայի որդի Աքիեզերն էր։

26 Եւ Ասերի որդկանց ցեղի գունդի վերայ Եքրանի որդի Փագիէլն էր։

27 Եւ Նեփթաղիմի որդկանց ցեղի գունդի վերայ Ենանի որդի Աքիրէն էր։

28 Այս էր Իսրայէլի որդկանց չուելն իրանց գունդերովը, եւ չուեցին։

29 Եւ Մովսէսն ասեց Յոբաբին այսինքն Մադիանացի Ռագուէլի որդուն, որ Մովսէսի աներն էր. Մենք չուում ենք այն տեղ՝ որի համար Եհովան ասեց թէ Ձեզ եմ տալու այն. Մեզ հետ եկ եւ բարիք կանենք քեզ. Որովհետեւ Եհովան Իսրայէլի հետ բարիք խօսեց։

30 Եւ նա ասեց նորան. Չեմ գալ, այլ կգնամ իմ երկիրը եւ իմ ազգականների մօտ։

31 Եւ նա ասեց. Խնդրեմ մեզ մի թողիր. Որովհետեւ անապատի մէջ մեր իջեւան անելու տեղերը գիտես, եւ մեզ համար աչք եղիր։

32 Եւ եթէ մեզ հետ գնալու լինես, ինչ բարութիւն որ Եհովան մեզ բարիք անէ, մենք էլ քեզ նոյն բարութիւնը կանենք։

33 Եւ նորանք Եհովայի սարիցը երեք օրուայ ճանապարհ չուեցին. Եւ Եհովայի ուխտի տապանակն երեք օրուայ ճանապարհ չուեց նորանց առաջին նորանց համար հանգստութեան տեղ գտնելու։

34 Եւ Եհովայի ամպը նորանց վերայ էր ցերեկները՝ երբ բանակից չուում էին։

35 Եւ տապանակը չուելիս Մովսէսն ասում էր. Վեր կաց, Եհովայ, եւ ցրւուեն քո թշնամիները եւ փախչեն քեզ ատողները քո առաջից։

36 Իսկ նա մնալիս՝ ասում էր. Դարձիր, Եհովայ, դէպի Իսրայէլի հազարների բիւրաւորները։

11

1 Եւ ժողովուրդը չարաչար տրտունջ էր անում Եհովայի ականջների առաջին, եւ Եհովան լսեց, եւ բարկութիւնը բորբոքուեց, եւ նորանց մէջ Եհովայի կրակը վառուեցաւ, եւ բանակի, ծայրը փչացրեց։

2 Եւ ժողովուրդը աղաղկեց դէպի Մովսէսը. Եւ Մովսէսն աղօթեց Եհովային, եւ կրակը դադարեց։

3 Եւ այն տեղի անունը Տաբերա դրաւ, ըստ որում Եհովայի կրակն այրեց նորանց մէջ։

4 Եւ նորանց միջի խառնիճաղանճ բազմութիւնը շատ ցանկացան. Եւ Իսրայէլի որդիքն էլ դարձեալ լաց եղան, եւ ասեցին. Ո՞վ միս կտայ մեզ ուտելու։

5 Մենք յիշում ենք Եգիպտոսի մէջ մեր ձրի կերած ձկները, վարունգները եւ սեխերը եւ պրասները եւ սոխերը եւ սխտորները.

6 Եւ հիմա մեր անձը չորացել է. Ամենեւին մի բան չկայ. Միայն այդ մանանայի վերայ են մեր աչքերը։

7 Եւ մանանան գինձի սերմի պէս՝ եւ նորա գոյնը սուտակի գոյնի պէս էր։

8 Ժողովուրդը ման էր գալիս եւ ժողովում էր, եւ աղում էին երկանքով, կամ անգանի մէջ ծեծում էին. Եւ պտուկներում եփում էին, եւ նորանից շօթեր էին շինում. Եւ նորա համը իւղոտ գաթաների համի պէս էր։

9 Եւ գիշերը բանակի վերայ ցօղ իջնելիս, մանանան իջնում էր նորա վերայ։

10 Եւ Մովսէսը լսեց որ ժողովուրդը իրանց տոհմերովն ամեն մէկն իր վրանի դրանը լաց էին լինում, եւ Եհովայի բարկութիւնը խիստ բորբոքուեց, եւ սա Մովսէսի աչքին վատ երեւացաւ։

11 Եւ Մովսէսն ասեց Եհովային. Ի՞նչու քո ծառային չարչարեցիր, եւ ի՞նչու քո առաջին շնորհք չգտայ, որ այս բոլոր ժողովրդի բեռն իմ վերայ դրիր։

12 Մի՞թէ ես եմ յղացել այս բոլորը, կամ ե՞ս եմ ծնել սորանց որ ինձ ասում ես. Գիրկդ առ նորանց, ինչպէս որ դայեակն է առնում կաթնակեր տղային, մինչեւ այն երկիրը որ նորանց հայրերին երդում արիր։

13 Ինձ ո՞ր տեղից է միսը, որ այս բոլոր ժողովրդին տամ, որովհետեւ ինձ դէմ լաց են լինում եւ ասում. Միս տուր մեզ ուտենք։

14 Ես մենակ չեմ կարող կրել այս բոլոր ժողովուրդը, սա ինձ համար շատ ծանր է։

15 Եւ եթէ ինձ այսպէս պիտի անես, խնդրեմ սպանիր մեռցրու ինձ, եթէ շնորհք գտայ քո առաջին, որ իմ չարիքը չտեսնեմ։

16 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ինձ համար Իսրայէլի ծերերից եօթանասուն հոգի ժողովիր, որոնք որ դու գիտես թէ ժթղթվրդի ծերերն ու գլխաւորներն են, եւ նորանց վեր առ ժողովքի խորանը բեր, եւ այնտեղ քեզ հետ կանգնեն։

17 Եւ ես այնտեղ կիջնեմ եւ կխօսեմ քեզ հետ. Եւ քեզ վերայ եղած հոգուցը կառնեմ, եւ նորանց վերայ կդնեմ եւ ժողովրդի բեռը վեր կառնեն քեզ հետ, եւ դու մենակ չես վեր առնիլ։

18 Եւ ասիր ժողովրդին, էգուցուայ համար սրբուեցէք որ միս էք ուտելու, որովհետեւ Եհովայի ականջներին լացիք՝ ասելով. Ո՞վ մեզ միս կտայ ուտելու. Որովհետեւ Եգիպտոսում լաւ էր մեզ համար. Եւ Եհովան ձեզ միս կտայ, եւ դուք կուտէք։

19 Ոչ թէ մենակ մէկ օր պիտի ուտէք, եւ ոչ երկու օր՝ ոչ հինգ օր՝ ոչ տասը օր՝ ոչ էլ քսան օր,

20 Այլ մինչեւ մէկ ամիս ժամանակ, մինչեւ որ ձեր քթերից դուրս գայ եւ ձեզ համար զզուանք լինի. Որովհետեւ ձեր մէջտեղը եղող Եհովային արհամարհեցիք, եւ նորա առաջին լացիք՝ ասելով. Ի՞նչու մենք Եգիպտոսիցը դուրս եկանք։

21 Եւ Մովսէսն ասեց. Այս ժողովուրդը, որոնց մէջ ես կամ, վեց հարիւր հազար հետեւակ հոգի են, եւ դու ասեցիր. Ես նորանց միս կտամ՝ որ մէկ ամիս ժամանակ ուտեն.

22 Միթէ նորանց համար ոչխարներն ու արջառները մորթուի՞ն որ բաւական լինեն նորանց համար, կամ նորանց բաւական լինելու համար ծովի բոլոր ձկները մէկ տեղ հաւաքուի՞ն։

23 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Մի՞թէ կարճ է Եհովայի ձեռքը. Հիմա կտեսնես թէ քեզ ասածիս պէս կլինի՞, թէ ոչ։

24 Եւ Մովսէսը վեր կացաւ եւ Եհովայի խօսքերը խօսեց ժողովրդին. Եւ ժողովրդի ծերերից եօթանասուն հոգի ժողովեց, եւ կանգնեցրեց նորանց խորանի շուրջը։

25 Եւ Եհովան իջաւ մի ամպով, եւ նորա հետ խօսեց, եւ նորա վերայ եղած հոգուցն առաւ, եւ այն եօթանասուն ծերերի վերայ դրաւ. Եւ եղաւ՝ հէնց որ Հոգին նորանց վերայ հանգչեց՝ մարգարէութիւն արին եւ չդադարեցին։

26 Եւ երկու հոգի մնացել էին բանակի մէջ՝ մէկի անունը Ելդադ եւ միւսի անունը Մովդադ, եւ Հոգին հանգչեց նորանց վերայ, եւ նորանք այն գրուողներիցն էին, բայց խորանը չէին եկել. Եւ բանակումը մարգարէութիւն էին անում։

27 Եւ մի պատանի վազեց եւ պատմեց Մովսէսին եւ ասեց. Ելդադը եւ Մովդադը մարգարէութիւն են անում բանակումը։

28 Եւ Նաւէի որդի Յեսուն՝ Մովսէսի ընտրեալ ծառան պատասխանեց եւ ասեց. Տէր իմ Մովսէս, արգելիր նորանց։

29 Եւ Մովսէսն ասեց նորան. Ի՞նձ համար ես նախանձում. երանի՜ թէ Եհովայի բոլոր ժողովուրդը մարգարէներ լինէին, եւ Եհովան իր Հոգին նորանց վերայ դնէր։

30 Եւ Մովսէսը բանակը քաշուեցաւ ինքը եւ Իսրայէլի ծերերը։

31 Եւ Եհովայի կողմանէ մի հողմ վեր կացաւ եւ ծովի կողմից լորամարգիներ բերաւ եւ բանակի վերայ մէկ օրուայ ճանապարհ մէկ կողմից՝ եւ մէկ օրուայ ճանապարհ միւս կողմից բանակի շուրջը տարածեց, երկրի երեսի վերայից երկու կանգունի չափ բարձր։

32 Եւ ժողովուրդն այն բոլոր օրը եւ բոլոր գիշերը եւ հետեւեալ բոլոր օրը վերկացաւ լորամարգիներ ժողովեցին. Քիչ ժողովողը տասը քոռ ժողովեց. Եւ իրանց համար բանակի շուրջը փռեցին, որ չորանայ։

33 Դեռ միսն իրանց ատամների վերայ էր՝ տակաւին չծամուած, որ Եհովայի բարկութիւնը ժողովրդի վերայ բորբոքուեց եւ Եհովան խիստ մեծ հարուածով զարկեց ժողովրդին։

34 Եւ այն տեղի անունը Կիբրօթ-հաթթաւայ դրուեցաւ, որովհետեւ այնտեղ թաղեցին ցանկացող ժողովրդին։

35 Կիբրօթ-հաթթաւայից Ասերովթ չուեց ժողովուրդը, եւ Ասերովթի մէջ էին։

12

1 Եւ Մարիամն ու Ահարօնը Մովսէսի դէմ խօսեցին՝ նորա առած Եթէոպացի կնոջ պատճառով, ըստ որում Եթէոպացի կին էր առել.

2 Եւ ասեցին. Մի՞թէ Եհովան միայն Մովսէսի ձեռքովը խօսեց. Չէ՞ որ մեր ձեռքովն էլ խօսեց. Եւ Եհովան լսեց։

3 Եւ Մովսէս մարդը շատ հեզ էր երկրի վերայ եղած բոլոր մարդկանցից աւելի։

4 Եւ իսկոյն Եհովան ասեց Մովսէսին եւ Ահարօնին եւ Մարիամին. Դուք երեքդ էլ դուրս ելէք եկէք ժողովքի խորանը. Եւ երեքն էլ դուրս եկան։

5 Եւ Եհովան իջաւ ամպի սիւնովն եւ խորանի դրանը կանգնեց. Եւ Ահարօնին եւ Մարիամին կանչեց. Եւ երկուսն էլ դուրս եկան։

6 Եւ ասեց. Հիմա իմ խօսքը լսեցէք, եթէ ձեզանից մէկը մարգարէ լինի, ես Եհովաս ինձ տեսիլքի մէջ կճանաչացնեմ նորան, կամ երազով կխօսեմ նորա հետ։

7 Բայց այնպէս չէ իմ ծառան Մովսէսը, որ իմ բոլոր տան մէջ հաւատարիմ է.

8 Նորա հետ բերանէ բերան եմ խօսում եւ յայտնապէս, եւ ոչ թէ առակով, եւ նա Եհովայի կերպարանքը տեսնում է, ի՞նչու չվախեցիք իմ ծառայ Մովսէսի դէմ խօսելու։

9 Եւ Եհովայի բարկութիւնը նորանց վերայ բորբոքուեց եւ գնաց։

10 Եւ ամպը վերացաւ խորանի վերայից, եւ ահա Մարիամը ձիւնի պէս բորոտ եղաւ. Եւ Ահարօնը Մարիամին նայեց, եւ ահա բորոտ էր։

11 Եւ Ահարօնն ասեց Մովսէսին. Ոհ, տէր իմ, աղաչեմ մեր վերայ մեղք մի դնիր. Որովհետեւ յիմարութիւն արինք, եւ մեղք գործեցինք.

12 Թող նա չնմանուի այն մեռածին, որ իր մօր արգանդիցը դուրս գալիս՝ մարմնի կէսը սպառուած է։

13 Եւ Մովսէսն աղաղակեց Եհովային ասելով. Խնդրեմ, ով Աստուած, խնդրեմ՝ բժշկիր նորան։

14 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Եթէ նորա հայրը միայն նորա երեսին թքնելու լինէր, մի՞թէ եօթն օր չէր ամաչիլ. Թող եօթն օր բանակիցը դուրս արգիլուած պահուի եւ յետոյ ընդունուի։

15 Եւ Մարիամը բանակից դուրս եօթն օր արգիլուած մնաց. Եւ ժողովուրդը չչուեց մինչեւ Մարիամի ընդունուիլը։

13

1 Եւ յետոյ ժողովուրդը Ասերովթից չուեցին,

2 Եւ Փառանի անապատումը իջեւան արին։

3 Եւ Եհովան խօսեց մովսէսի հետ ասելով. Մարդիկ ուղարկիր որ լրտեսեն Քանանի երկիրը, որ ես Իսրայէլի որդկանցը պիտի տամ. Իրանց հայրերի ցեղի ամեն մէկի համար մէկ մարդ ուղարկէք՝ ամենն էլ իշխան լինեն նորանց մէջ։

4 Եւ Մովսէսը Եհովայի հրամանին համեմատ նորանց ուղարկեց Փառանի անապատիցը. Բոլոր այն մարդիկը Իսրայէլի որդկանց գլխաւորներն էին.

5 Եւ այս է նորանց անունները.

6 Ռուբենի ցեղից՝ Զաքուրի որդի Սամուան, Շմաւոնի ցեղից՝ Քոռիի որդի Սափատը,

7 Յուդայի ցեղից՝ Յեփոնի որդի Քաղէբը,

8 Իսաքարի ցեղից՝ Յովսէփի որդի Իգազը,

9 Եփրեմի ցեղից՝ Նաւէի որդի Օսէսը,

10 Բենիամինի ցեղից՝ Ռափուի որդի Փաղտին,

11 Զաբուղոնի ցեղից՝ Սուդիի որդի Գեդդիէլը,

12 Յովսէփի ցեղից՝ այսինքն Մանասէի ցեղից՝ Սուսիի որդի Գադդին,

13 Դանի ցեղից՝ գամաղիի որդի Ամիէլը,

14 Ասերի ցեղից՝ Միքայէլի որդի Սաթուրը,

15 Նեփթաղիմի ցեղից՝ Վափսիի որդի Նաբին,

16 Գադի ցեղից՝ մաքքիի որդի Գուէլը։

17 սորանք են այն մարդկանց անունները, որոնց մովսէսն ուղարկեց այն երկիրը լրտեսելու. Եւ Մովսէսը Նաւէի որդի Օսէսի անունը Յեսու դրաւ։

18 Եւ Մովսէսն ուղարկեց նորանց Քանանի երկիրը լրտեսելու, եւ ասեց նորանց. Այս հարաւային կողմից դէպի վեր գնալով վեր գնացէք սարը.

19 Եւ տեսէք այն երկիրը թէ ինչպէս է, եւ այնտեղ բնակուող ժողովուրդը զօրաւո՞ր են թէ տկար. Քի՞չ են թէ շատ։

20 Եւ ի՞նչպէս է այն երկիրը ուր որ նորանք բնակվում են՝ լա՞ւ է թէ վատ, եւ ի՞նչպէս են այն քաղաքները ուր որ նորանք բնակվում են, վրաններո՞ւմ են թէ բերդերում են.

21 Եւ թէ երկիրը ի՞նչպէս է, պարա՞րտ է՝ թէ տկար, մէջը ծառեր կա՞ն թէ ոչ։ Եւ ժիր եղէք, եւ այն երկրի պտուղիցն առէք։ Եւ այն օրերը խաղողի նոր դուրս եկած օրերն էին։

22 Եւ նորանք վեր գնացին եւ լրտեսեցին այն երկիրը Սին անապատից դէպի Եմաթ մինչեւ Րոոբ։

23 Եւ հարաւային կողմից գնացին, եւ եկան Քեբրոն եւ այնտեղ էին Ենակի որդիքը՝ Աքիմանը, Սէսին եւ Թոլմին, եւ Քեբրոնը Եգիպտոսի Տայանիս քաղաքից եօթը տարի առաջ էր շինուել։

24 Եւ եկան մինչեւ Եսքողի ձորը եւ այնտեղից խաղողի մի ողկոյզ կտրեցին ուռովը մէկտեղ, եւ երկու հոգի լծակով վեր առան նորան, եւ նռներից եւ թուզերից էլ։

25 Այն ողկոյզի համար, որ Իսրայէլի որդիքն այնտեղից կտրել էին, այնտեղի անունը Եսքողի ձոր դրուեցաւ։

26 Եւ այն երկիրը լրտեսելուց ետ դարձան քառասուն օրից յետոյ.

27 Եւ եկան հասան մովսէսին եւ ահարօնին եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքին՝ Փառանի անապատի մէջ Կադէսում. Եւ նորանց համար եւ բոլոր ժողովքի համար լուր բերին. Եւ երկրի պտուղը ցոյց տուին նորանց։

28 Եւ պատմեցին նորան եւ ասեցին. Մեզ ուղարկած երկիրդ գնացինք. Եւ իրաւ որ կաթ ու մեղր է բղխում նա, եւ նորա պտուղը սա է։

29 Միայն թէ այն երկրի մէջ բնակուող ժողովուրդը զօրաւոր է, եւ քաղաքները պարսպաւոր եւ խիստ մեծ են. Նաեւ այնտեղ Ենակի որդկանցը տեսանք։

30 Ամաղեկացիները բնակվում են այն երկրի հարաւային կողմումը, եւ Քետացիները եւ Յեբուսացիները եւ Ամօրհացիները բնակվում են սարերումը, եւ Քանանացիները բնակվում են ծովի մօտ եւ Յորդանանի եզերքումը։

31 Եւ Քաղէբը լռեցրեց ժողովրդին Մովսէսի առաջին, եւ ասեց. Աղէ՝ ելնենք, եւ ժառանգենք այն, որովհետեւ մենք անպատճառ կարող ենք նորան տիրել։

32 Բայց նորա հետ ելնող մարդիկն ասեցին. Մենք չենք կարող այն ժողովրդի վերայ ելնել, որովհետեւ նորանք մեզանից զօրաւոր են։

33 Եւ իրանց լրտեսած երկրի վատ լուրը բերին Իսրայէլի որդկանց համար ասելով. Այն երկիրը որի միջովն անցանք՝ նորան լրտեսելու համար, իր բնակիչներին ուտող երկիր է. Եւ նորա միջի բոլոր ժողովուրդը, որ մենք տեսանք, երկայնահասակ մարդիկ են,

34 Եւ այնտեղ տեսանք հսկաներին՝ Ենակի որդկանցը որ հսկաներիցն են. Այնպէս որ մենք մեր աչքին մարախի պէս էինք, եւ այնպէս էլ էինք նորանց աչքին։

14

1 Եւ բոլոր ժողովքը ձայնը բարձրացրեց եւ աղաղակեց. Եւ ժողովուրդը լաց եղաւ այն գիշերը։

2 Եւ տրտնջացին իսրայէլի բոլոր որդիքը Մովսէսի եւ Ահարօնի դէմ. Եւ բոլոր ժողովքն ասեց նորանց. Երանի՜ թէ Եգիպտոսի երկրումը մեռած լինէինք. Կամ երանի թէ այս անապատի մէջ մեռած լինէինք։

3 Եւ ինչո՞ւ համար Եհովան մեզ այս երկիրը բերաւ, որ սրով ընկնենք, եւ մեր կանայքն ու մեր որդիքը յափշտակուին. Լաւ չէ՞ մեզ համար որ Եգիպտոս դառնանք։

4 Եւ իրար ասեցին, Եկէք մէկ զօրագլուխ ընտրենք եւ Եգիպտոս դառնանք։

5 Եւ Մովսէսն ու Ահարօնն իրանց երեսի վերայ ընկան Իսրայէլի որդկանց բոլոր ժողովուած ժողովքի առաջը։

6 Եւ երկիրը լրտեսողներից Նաւէի որդի Յեսուն եւ Յեփոնէի որդի Քաղէբն իրանց հանդերձները պատառեցին.

7 Եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքի հետ խօսեցին ասելով. Այն երկիրը, որի միջովը անցանք նորան լրտեսելու համար, շատ շատ բարի երկիր է։

8 Եթէ Եհովան մեզ վերայ հաճէ, նա մեզ այն երկիրը կտանէ եւ այն մեզ կտայ, որ կաթ ու մեղր բղխող երկիր է։

9 Միայն թէ Եհովայի դէմ մի ապստամբիք, եւ այն երկրի ժողովրդիցը մի վախենաք, որովհետեւ նորանք մեր կերակուրն են, նորանց պաշտպանութիւնը գնացել է իրանց վերայից, ու Եհովան մեզ հետ է. նորանցից մի վախենաք։

10 Եւ բոլոր ժողովքը ասեցին թէ՝ Քարերով քարկոծեն նորանց. Բայց Եհովայի փառքը ժողովքի խորանումը բոլոր Իսրայէլի որդկանցը երեւեցաւ։

11 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Այս ժողովուրդը մինչեւ ե՞րբ պիտի ինձ արհամարհէ, ու մինչեւ ե՞րբ պիտի չհաւատան ինձ՝ իրանց մէջ արած բոլոր հրաշքներովս էլ։

12 Եւ թող զարկեմ նորանց ժանտախտով եւ կորցնեմ նորանց. Եւ քեզ նորանցից մեծ եւ զօրաւոր ազգ շինեմ։

13 Եւ Մովսէսն ասեց Եհովային. Այն ժամանակ Եգիպտացիները կլսեն. (որովհետեւ դու քո կարողութեամբն այս ժողովրդին հանեցիր նորանց միջիցը.)

14 Եւ կասեն այս երկրի բնակիչները. Որովհետեւ լսել են որ դու, ով Եհովայ, այս ժողովրդի մէջ ես, որ դու, ով Եհովայ, դէմ առ դէմ տեսնվում ես, եւ որ քո ամպը նորանց վերայ կանգնում է, եւ որ ցերեկը ամպի սիւնով. Եւ գիշերը կրակի սիւնով գնում ես նորանց առաջից։

15 Եւ եթէ այս ժողովրդին մէկ մարդի պէս մեռցնելու լինես, քո համբաւը լսող ազգերը կխօսեն՝ ասելով.

16 Եհովան չկարողացաւ տանել նորանց այն երդումով խոստացած երկիրը, նորա համար անապատի մէջ մեռցրեց նորանց։

17 Եւ հիմա թող իմ Տիրոջ կարողութիւնը մեծանայ, ինչպէս որ խօսեցիր ասելով.

18 Եհովան երկայնամիտ է, եւ առատ ողորմութիւնով, անօրէնութիւնը եւ յանցանքը ներող. Բայց յանցաւորին ամենեւին անպատիժ չի թողիլ, հայրերի անօրէնութիւնը որդիների վերայ՝ մինչեւ երրորդ եւ չորրորդ ազգը հատուցանելով։

19 Աղաչում եմ՝ ներիր այս ժողովրդին քո մեծ ողորմութեան համեմատ, ինչպէս որ ներեցիր այս ժողովրդին Եգիպտոսից մինչեւ այստեղ։

20 Եւ Եհովան ասեց. Ներեցի քո խօսքի պէս.

21 Բայց կենդանի եմ ես, որ բոլոր երկիրը Եհովայի փառքովը պիտի լցուի.

22 Որովհետեւ բոլոր այն մարդիկը, որ Եգիպտոսումն ու անապատումն իմ փառքը ու իմ արած հրաշքները տեսան, եւ ինձ ահա տասն անգամ փորձեցին, եւ իմ խօսքին չլսեցին,

23 Չեն տեսնիլ այն երկիրը՝ որ իրանց հայրերին երդում արի, եւ ինձ արհամարհողների մէկն էլ չի տեսնիլ այն.

24 Բայց որովհետեւ իմ ծառայ Քաղէբում ուրիշ հոգի կար եւ բոլորովին հնազանդեց ինձ, ես էլ նորան այն երկիրը կտանեմ, ուր որ գնացել էր, եւ նորա սերունդը կժառանգէ այն։

25 Եւ Ամաղեկացիներն ու Քանանցիները ձորերումն են բնակվում. Էգուց դարձէք եւ դէպի անապատը կարմիր ծովի ճանապարհովը չուեցէք։

26 Եւ Եհովան խօսեց մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով.

27 Մինչեւ ե՞րբ այս չար ժողովքին համբերեմ, որ ինձ դէմ տրտնջում են. ես լսեցի Իսրայէլի որդկանց տրտունջը՝ որ ինձ դէմ տրտնջում են։

28 Ասիր նորանց. Ես կենդանի եմ, ասում է Եհովան, որ ինչպէս դուք իմ ականջների առաջին խօսեցիք, այնպէս էլ կանեմ ձեզ.

29 Այս անապատի մէջ կընկնեն ձեր դիակները. Եւ ձեր բոլոր հաշուի համեմատ՝ ձեզանից ամեն համարուածները քսան տարեկանից վեր եղողները՝ որ դուք ինձ դէմ տրտնջեցիք,

30 Բնաւ պիտի չմտնէք այն երկիրը, որի համար երդում արի ձեզ նորանում բնակեցնելու, բացի Յեփոնէի որդի Քաղէբից եւ Նաւէի որդի Յեսուից։

31 Բայց ձեր որդիքը՝ որոնց համար ասեցիք, թէ պիտի յափշտակուին, նորանց կտանեմ, եւ նորանք ձեր չհաւանած երկիրը կմտնեն։

32 Բայց ձեր դիակները այս անապատումը կընկնեն։

33 Եւ ձեր որդիքը անապատումը քառասուն տարի հովիւ կլինեն եւ ձեր պոռնկութիւնները կկրեն մինչեւ որ ձեր դիակները անապատումը սպառուին։

34 Այս օրերի հաշուովը որ երկիրը քառասուն օր լրտեսեցիք, այնպէս ամեն մէկ օրուայ տեղ մէկ տարի՝ այսինքն քառասուն տարի կկրէք ձեր անօրէնութիւնները, եւ կճանաչէք իմ մերժումը։

35 Ես Եհովաս ասեցի, որ անպատճառ պիտի անեմ այս բաները այդ բոլոր չար ժողովքին, որ ժողովուել են ինձ դէմ. Նորանք այս անապատի մէջ պիտի վերջանան եւ այստեղ մեռնեն։

36 Եւ այն մարդիկն՝ որ Մովսէսն ուղարկեց այն երկիրը լրտեսելու, որոնք ետ դարձան եւ այն երկրի վերայ վատ լուր հանելով՝ բոլոր ժողովքը նորա դէմ տրտնջացրին,

37 Այն մարդիկն, որ այն երկրի վերայ վատ լուր հանեցին, հարուածով մեռան Եհովայի առաջին։

38 Բայց Նաւէի որդի Յեսուն եւ Յեփոնէի որդի Քաղէբը, որ երկիրը լրտեսելու գնացող մարդկանցից էին, ողջ մնացին։

39 Եւ Մովսէսը խօսեց այս խօսքերը Իսրայէլի ամեն որդկանց հետ, եւ ժողովուրդը մեծ սուգ արաւ։

40 Եւ առաւօտանց կանուխ վեր ելան լեռան գլուխն ասելով. Ահա մենք, եկէք վեր ելնենք այն տեղը որ Եհովան ասել է. Որովհետեւ մեղք գործեցինք։

41 Եւ Մովսէսն ասեց. Ի՞նչու էք այդպէս Եհովայի հրամանից դուրս գալիս. Այդ բանը ի յաջողուիլ։

42 Վեր մի ելնէք (որովհետեւ Եհովան ձեր միջումը չէ), որպէս զի ձեր թշնամիների առաջին չջարդուիք.

43 Որովհետեւ Ամաղեկացիները եւ Քանանացիները այնտեղ ձեր առաջին են, եւ դուք սրով կընկնէք, որովհետեւ դուք Եհովայիցը ետ էք դարձել. Եհովան ձեզ հետ չի լինիլ։

44 Բայց նորանք յանդգնեցին լեռան գլուխը վեր ելնելու, սակայն Եհովայի ուխտի տապանակը եւ Մովսէսը բանակի միջից չբաժանուեցան։

45 Այն ժամանակ այն սարին վերայ բնակուող Ամաղեկացիները եւ Քանանացիներն իջան եւ զարկեցին նորանց եւ հալածեցին մինչեւ Հօրմա։

15

1 Եւ Եհովան խօսեց մովսէսի հետ ասելով. Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր նորանց.

2 Երբոր մտնէք ձեր բնակութեան երկիրը, որն ես ձեզ կտամ,

3 Եւ պատարագ մատուցանէք Եհովային ողջակէզ կամ զոհ մէկ ուխտ կատարելու կամ կամաւոր ընծայի համար կամ ձեր տօներին, որ Եհովային անոյշ հոտ նուիրէք արջառներից կամ ոչխարներից,

4 Այն ժամանակ մատուցանողը մատուցանէ իր պատարագը Եհովային հացի նուէրի համար հիմենի չորրորդ մասը իւղով զանգուած մէկ տասանորդ բարակ ալիւր։

5 Եւ հիմենի չորրորդ մասը գինի թափելու նուէր անես ողջակէզի կամ զոհի հետ մէկ գառի համար.

6 Կամ մի խոյի համար՝ հացի նուէր անես երրորդ մասը իւղով զանգուած երկու տասանորդ բարակ ալիւր.

7 Եւ թափելու նուէրի համար հիմենի երրորդ մասը գինի մատուցանես անոյշ հոտ Եհովայի համար։

8 Եւ երբոր Եհովային զուարակ մատուցանես իբրեւ ողջակէզ կամ զոհ ուխտ կատարելու համար՝ կամ խաղաղութեան պատարագի համար,

9 Այն ժամանակ զուարակի հետ կէս հիմէն իւղով զանգուած երեք տասանորդ բարակ ալիւրից հացի նուէր մատուցանես.

10 Եւ գինի մատուցանես թափելու նուէրի համար կէս հիմէն. Սա Եհովայի համար անուշահոտ պատարագ է։

11 Ամեն մէկ հատ զուարակի կամ խոյի համար՝ կամ ոչխարի կամ այծի համար այսպէս լինի։

12 Ձեր պատրաստելու թիւին համեմատ նորանց թիւին համեմատ ամեն մէկն այնպէս անէք։

13 Երկրի ամեն բնակը այս բաներն այսպէս անէ, Եհովային անուշահոտ պատարագ մատուցանելու համար։

14 Եւ եթէ ձեզ մօտ պանդխտացած օտարականը՝ կամ ձեր ազգերի մէջ ձեր մէջ բնակողը՝ Եհովայի համար անուշահոտ պատարագ անելու լինի, ձեր արածի պէս նա էլ այսպէս անէ։

15 Ով ժողովք, ձեզ համար եւ պանդխտացած օտարականի համար մէկ կանոն լինի, ձեր ազգերի մէջ յաւիտենական կանոնով, ինչպէս դուք՝ այնպէս լինի օտարականն էլ Եհովայի առաջին։

16 Ձեզ համար եւ ձեզ մօտ պանդխտացած օտարականի համար մէկ օրէնք մէկ կարգադրութիւն լինի։

17 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

18 Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր նորանց. Երբ որ այն երկիրը մտնէք, ուր որ ես ձեզ կտանեմ,

19 Եւ լինի որ երբ այն երկրի հացիցն ուտէք, բարձրացնելու ընծայ մատուցանէք Եհովային.

20 Ձեր առաջին խմորիցը մի շօթ բարձրացնելու պատարագ մատուցանէք. կալի բարձրացնելու պատարագի պէս սա էլ բարձրացնէք։

21 Ձեր առաջին խմորիցը բարձրացնելու պատարագ մատուցանէք Եհովային ձեր ազգերումը։

22 Իսկ եթէ սխալուիք եւ չանէք այս բոլոր պատուիրանքները՝ որ Եհովան ասեց Մովսէսին,

23 Որ ամենը ձեզ պատուիրեց Եհովան Մովսէսի ձեռքովը այն օրից որ Եհովան պատուիրեց եւ այնուհետեւ մինչեւ ձեր ազգերը.

24 Եւ լինի որ եթէ ժողովքը չիմանալով սխալմամբ յանցանք գործէ, այն ժամանակ բոլոր ժողովքը Եհովայի համար իբր անուշահոտ ողջակէզ մէկ զուարակ մատուցանէ եւ նորա հացի նուէրը եւ թափելու նուէրը ըստ օրինի եւ իբր մեղքի պատարագ այծերիցը մէկ նոխազ։

25 Եւ քահանան քաւութիւն անէ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքի համար, եւ թողութիւն լինի նորանց, որովհետեւ սխալմունք էր, եւ նորանք իրանց պատարագը Եհովային պատարագ բերեն եւ իրանց մեղքի պատարագը Եհովայի առաջին, իրանց սխալմունքի համար։

26 Եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքի եւ նորանց մէջը պանդխտացած օտարականներին թողութիւն կլինի, որովհետեւ բոլոր ժողովրդի համար սխալմունք էր։

27 Եւ եթէ մի անձ սխալմամբ մեղք գործէ, այն ժամանակ մեղքի պատարագի համար մէկ տարեկան էգ այծ բերէ։

28 Եւ քահանան քաւութիւն անէ սխալմամբ մեղք գործող անձի համար, Եհովայի առաջին սխալմամբ մեղք գործելիս նորա համար քաւութիւն անէ եւ նորան թողութիւն կլինի։

29 Իսրայէլի որդկանց միջի բնակի համար, եւ նորանց մէջ պանդխտացած օտարականի համար մէկ օրէնք ունենաք սխալմամբ մեղք գործողի համար։

30 Բայց այն անձը որ բարձրացրած ձեռքով մեղք գործէ՝ թէ երկրի բնակը լինի թէ օտարական՝ նա Եհովային է նախատում, այն անձը իր ժողովրդի միջիցը պիտի կորչէ։

31 Որովհետեւ Եհովայի խօսքը արհամարհեց եւ նորա պատուիրանքը զանց արաւ. Այն անձը անպատճառ պիտի կորչի. նորա անօրէնութիւնը իր վերայ լինի։

32 Եւ երբ Իսրայէլի որդիքը անապատումն էին, մի մարդ գտան՝ շաբաթ օրը փայտ ժողովելիս։

33 Եւ այն փայտ ժողովողին գտնողները նորան բերին Մովսէսի եւ Ահարօնի եւ բոլոր ժողովքի մօտ։

34 Եւ բանտարկեցին նորան, որովհետեւ վճռուած չէր, թէ ինչ պէտք է անուէր նորան։

35 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Այն մարդը անպատճառ պիտի մեռցնուի, բոլոր ժողովքը բանակիցը դուրս քարերով քարկոծեն նորան։

36 Եւ բոլոր ժողովքը բանակիցը դուրս հանեցին նորան եւ քարերով քարկոծեցին նորան, եւ նա մեռաւ, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։

37 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

38 Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր նորանց, որ իրանց համար ծոպեր շինեն իրանց հանդերձների քղանցնքերի վերայ իրանց ազգերի մէջ. Եւ քղանցքի ծոպերի վերայ մի կապոյտ ժապաւէն դնեն։

39 Եւ այն ձեզ համար ծոպ լինի, որ դուք տեսնէք այն եւ Եհովայի բոլոր պատուիրանքները ձեր միտքը բերէք եւ անէք նորանց ու չհետեւէք ձեր սրտերին եւ ձեր աչքերին, որոնց ետեւից դուք մոլորվում էք.

40 Որպէս զի ձեր միտքը բերէք եւ անէք իմ բոլոր պատուիրանքները եւ սուրբ լինէք ձեր Աստուծոյ համար։

41 Ես եմ ձեր Եհովայ Աստուածը, որ ձեզ Եգիպտոսի երկրիցը հանեցի, որ ձեզ համար Աստուած լինեմ. Ես եմ Եհովան՝ ձեր Աստուածը։

16

1 Եւ առաւ Ղեւիի որդի Կահաթի որդի Իսահառի որդի Կորխը՝ եւ Ռուբէնի որդիներից Եղիաբի որդիք Դաթանը եւ Աբիրոնը՝ եւ Փաղեթի որդի Օնը,

2 Եւ կանգնեցին Մովսէսի առաջին եւ Իսրայէլի որդիներից երկու հարիւր յիսուն հոգի ժողովքի խորհրդական գլխաւորներ՝ անուանի մարդի.

3 Եւ ժողովուեցան Մովսէսի եւ Ահարօնի վերայ, եւ ասեցին նորանց. Էլ բաւական է ձեզ, որովհետեւ բոլոր ժողովքը ամենքն էլ սուրբ են, եւ Եհովան նորանց մէջ է. Եւ ի՞նչու էք ձեզ բարձրացնում Եհովայի ժողովրդի վերայ։

4 Եւ Մովսէսը լսեց եւ իր երեսի վերայ վայր ընկաւ.

5 Եւ խօսեց Կորխի եւ նորա բոլոր ժողովքի հետ ասելով. Էգուց Եհովան ցոյց կտայ թէ որն է իրանը, եւ որն է սուրբը, եւ նորան իրան կմօտեցնէ, եւ որին որ ինքը ընտրէ, իրան կմօտեցնէ։

6 Այս արէք. Առէք ձեզ համար բուրվառներ, դու Կորխ եւ նորա բոլոր ժողովքը.

7 Եւ նորանց մէջ կրակ դրէք, եւ Եհովայի առաջին նորանց վերայ խունկ դրէք էգուց. Եւ լինի որ այն մարդը, որին որ Եհովան ընտրէ, նա է սուրբը. Բաւական է ձեզ, ով Ղեւիի որդիք։

8 Եւ Մովսէսն ասեց Կորխին. Լսեցէք, ով Ղեւիի որդիք,

9 Փո՞քր բան է երեւում ձեզ որ Իսրայէլի Աստուածը ձեզ իրան մօտեցնելու համար՝ Իսրայէլի ժողովքիցը բաժանեց ձեզ, որ Եհովայի խորանի պաշտօնը անէք եւ ժողովքի առաջին կանգնէք՝ նորանց սպասաւորութիւնը անելու համար.

10 Եւ քեզ, եւ քեզ հետ քո բոլոր եղբայրներին՝ Ղեւիի որդկանցը իրան մօտեցրեց, եւ դուք քահանայութի՞ւն էլ էք ուզում։

11 Ուրեմն դու եւ քո բոլոր ժողովքը Եհովայի դէմ էք ժողովուել, եւ Ահարօնն ո՞վ է՝ որ նորա դէմ տրտունջ էք անում։

12 Եւ Մովսէսն ուղարկեց Եղիաբի որդիք Դաթանին եւ Աբիրոնին կանչելու համար. Նորանք ասեցին.

13 Մենք վեր չենք գալ։ Փո՞քր բան է որ մեզ անապատիս մէջ մեռցնելու համար՝ կաթ ու մեղր բղխող երկրից մեզ հանեցիր, որ մեր վերայ տիրապետել էլ ես ուզում։

14 Եւ ապաքէն մեզ կաթ ու մեղր բղխող երկիր էլ չտարիր, եւ ոչ էլ մեզ արտի եւ այգիի ժառանգութիւն տուիր. Այս մարդկանց աչքերը հանելո՞ւ ես. Մենք վեր չենք գալիս։

15 Եւ Մովսէսը շատ բարկացաւ, եւ ասեց Եհովային. Մի նայիր նորանց նուէրներին. նորանցից մի էշ էլ չեմ առել, եւ նորանց մէկին չարիք չեմ արել։

16 Եւ Մովսէսն ասեց Կորխին. Դու եւ քո բոլոր ժողովուրդը էգուց Եհովայի առաջին ներկայանաք, դու եւ նորանք եւ Ահարօնը.

17 Եւ առէք ամեն մէկդ ձեր բուրվառները, եւ նորանց մէջ խունկ դրէք եւ մօտեցրէք Եհովայի առաջին ամեն մէկը իր բուրվառը, այսինքն երկու հարիւր յիսուն բուրվառներ, եւ դու էլ եւ Ահարօնը, ամեն մէկդ իր բուրվառը։

18 Եւ ամեն մէկն իր բուրվառն առան եւ նորանց մէջ կրակ դրին, եւ նորանց վերայ խունկ դրին եւ ժողովքի խորանի դռանը կանգնեցին եւ Մովսէսն ու Ահարօնն էլ։

19 Եւ Կորխը ժողովեց նորանց դէմ բոլոր ժողովքը ժողովքի խորանի դռանը. Եւ Եհովայի փառքը բոլոր ժողովքին երեւեցաւ։

20 Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով.

21 Այդ ժողովքի միջից բաժանուեցէք, որ իսկոյն սպառեմ դորանց։

22 Բայց նորանք իրանց երեսների վերայ ընկան՝ եւ ասեցին. Ով Աստուած, ով բոլոր մարմնի հոգիների Աստուած, մէկ մարդ կմեղանչէ՝ եւ բոլոր ժողովքի՞ վերայ կբարկանաս։

23 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

24 Խօսիր այդ ժողովքի հետ եւ ասիր. Հեռացէք Կորխի, Դաթանի եւ Աբիրոնի բնակութեան չորս կողմիցը։

25 Եւ Մովսէսն ելաւ, եւ Դաթանի եւ Աբիրոնի մօտ գնաց, եւ Իսրայէլի ծերերը նորա ետեւիցը գնացին։

26 Եւ նա խօսեց ժողովքի հետ ասելով. Այդ չար մարդկանց վրանների մօտից ետ քաշուեցէք, եւ նորանց մէկ բանին մի դպչիք, որ նորանց բոլոր մեղքերովը չկորչէք։

27 Այսպէս նորանք Կորխի, Դաթանի եւ Աբիրոնի բնակութեան չորս կողմերիցը հեռացան. Եւ դաթանը եւ Աբիրոնը դուրս եկան կանգնեցին իրանց վրանների դռանը եւ նորանց կնիկները եւ նորանց որդիքը եւ ընտանիքը։

28 Եւ Մովսէսն ասեց. Սորանով կգիտենաք թէ Եհովան է ինձ ուղարկել բոլոր այս գործերն անելու, եւ ոչ թէ իմ անձիցն է այս.

29 Այսինքն՝ եթէ սորանք ամեն մարդի մեռնելու պէս մեռնեն, եւ եթէ ամեն մարդի պատժուածովը սորանք էլ պատժուին, այն ժամանակ ինձ Եհովան չէ ուղարկել։

30 Բայց եթէ Եհովան մի հրաշք անէ, եւ երկիրն իր բերանը բանայ, եւ նորանց եւ նորանց բոլոր ունեցածը կուլ տայ եւ նորանք ողջ ողջ դժոխքն իջնեն, այն ժամանակ կգիտենաք որ այս մարդիկը Եհովային անարգեցին։

31 Եւ եղաւ հէնց որ այս բոլոր խօսքերը խօսելը վերջացրեց, իսկոյն գետինը պատառուեցաւ, որ նորանց տակին էր.

32 Եւ երկիրն իր բերանը բաց արաւ եւ նորանց եւ նորանց տները եւ Կորխի ունեցած բոլոր մարդկանցը եւ բոլոր ինչքը կուլ տուաւ։

33 Եւ նորանք եւ բոլոր ինչ որ նորանցն էր ողջ ողջ դժոխքը իջան, եւ երկիրը ծածկեց նորանց վերայով, եւ նորանք ժողովքի միջիցը կորան։

34 Եւ բոլոր Իսրայէլը, որ նորանց շուրջն էր, նորանց ձայնիցը փախան, որովհետեւ ասում էին մի գուցէ երկիրը մեզ կուլ տայ։

35 Եւ Եհովայից կրակ դուրս եկաւ, եւ խունկ մատուցանող երկու հարիւր յիսուն հոգիներին սպառեց։

36 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

37 Խօսիր Ահարօն քահանայի որդի Եղիազարի հետ, որ բուրվառներն այն այրուածքի միջիցը վեր առնէ, եւ դու կրակը դէն ցրուիր, որովհետեւ նորանք սուրբ եղան։

38 Այդ իրանց հոգիների դէմ մեղք գործողների բուրվառներիցը թիթեղներ շինեն՝ սեղանը պատելու համար. Որովհետեւ նորանք Եհովայի առաջին մատուցանելով՝ սուրբ են դառել եւ Իսրայէլի որդկանց համար նշան լինեն։

39 Եւ Եղիազար քահանան այն այրուած մարդկանց մատուցրած պղնձի բուրվառներն առաւ, եւ սեղանը պատելու համար թիթեղներ շինեցին նորանց.

40 (Իսրայէլի որդկանց համար յիշատակ՝ նորա համար որ Ահարօնի սերունդիցը չեղող մէկ օտարը Եհովայի առաջին խունկ մատուցանելու չմօտենայ, եւ Կորխի եւ նորա ժողովքի պէս չլինի), ինչպէս որ Եհովան ասեց նորան Մովսէսի ձեռքովը։

41 Եւ հետեւեալ օրը Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքը Մովսէսի դէմ եւ Ահարօնի դէմ տրտունջ արին՝ ասելով. Դուք Եհովայի ժողովրդին մեռցրիք։

42 Եւ եղաւ որ երբ ժողովքը Մովսէսի եւ Ահարօնի դէմ ժողովուած էին, դէպի ժողովքի խորանը նայեցին, եւ ահա ամպը ծածկեց նորան, ու Եհովայի փառքը երեւեցաւ։

43 Եւ մովսէսն ու Ահարօնը ժողովքի խորանի առաջը եկան։

44 Եւ Եհովան խօսեց մովսէսի հետ ասելով.

45 Այդ ժողովքի միջիցը ելէք, որ իսկոյն սպառեմ նորանց. Եւ սորանք իրանց երեսների վերայ ընկան։

46 Եւ Մովսէսն ասեց Ահարօնին. Բուրվառն առ եւ մէջը սեղանի վերայից կրակ դիր, եւ խունկ դիր, եւ շուտով ժողովքը գնա, եւ նորանց համար քաւութիւն արա. Որովհետեւ Եհովայի կողմից բարկութիւն ելաւ՝ ժանտախտը սկսեց։

47 Եւ Ահարօնը առաւ Մովսէսի ասածի պէս՝ ու ժողովքի մէջը վազեց, եւ ահա ժանտախտը սկսել էր ժողովրդի մէջ, եւ խունկը դրաւ, եւ ժողովրդի համար քաւութիւն արաւ.

48 Եւ մեռելների եւ ողջերի մէջտեղումը կանգնեց, եւ ժանտախտը դադարեց։

49 Եւ ժանտախտով մեռածները տասնեւչորս հազար եօթը հարիւր հոգի էին, բացի Կորխի բանի համար մեռածներից։

50 Եւ Ահարօնը ետ դարձաւ դէպի Մովսէսը ժողովքի խորանի դռան մօտ. Եւ ժանտախտը դադարեց։

17

1 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

2 Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ առ նորանցից իրանց հայրերի տների համեմատ մէկ մէկ գաւազան՝ այսինքն իրանց հայրերի տների բոլոր իշխաններից տասնեւերկու գաւազան. Ամեն մարդի անունը իր գաւազանի վերայ գրիր։

3 Եւ Ահարօնի անունը գրիր Ղեւիի գաւազանի վերայ. Որովհետեւ նորանց հայրերի տան իշխանի համար մէկ գաւազան պիտի լինի.

4 Եւ նորանց դնես ժողովքի խորանումը վկայութիւնի առաջին, ուր որ ձեզ պիտի հանդիպեմ։

5 Եւ կլինի այն մարդի գաւազանը, որին որ ես ընտրել եմ, կծաղկէ, եւ ես կդադարեցնեմ ինձանից Իսրայէլի որդկանց տրտունջը, որոնք տրտնջում են ձեզ վերայ։

6 Եւ Մովսէսը խօսեց Իսրայէլի որդկանց հետ, եւ նորանց բոլոր իշխաններն իրանց հայրերի տների համեմատ՝ տասնեւերկու գաւազան տուին նորան, ամեն մէկ իշխանի համար մէկ մէկ գաւազան, եւ Ահարօնի գաւազանը նորանց գաւազանների միջումն էր։

7 Եւ Մովսէսը դրաւ գաւազանները Եհովայի առաջին վկայութեան խորանումը։

8 Եւ եղաւ որ հետեւեալ օրը Մովսէսը վկայութեան խորանը մտաւ. Եւ ահա Ղեւիի տան կողմից տրուած Ահարօնի գաւազանը ծաղկել էր, եւ ծլեց եւ ծաղկեց եւ նուշեր հասցրեց։

9 Եւ Մովսէսը բոլոր գաւազանները Եհովայի առաջից դուրս հանեց Իսրայէլի բոլոր որդկանց առաջը եւ նորանք տեսան. Եւ ամեն մէկն իր գաւազանն առաւ։

10 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ետ դարձրու Ահարօնի գաւազանը վկայութիւնի առաջին որ ապստամբների համար իբրև նշան պահուի, եւ նորանց տրտունջը ինձանից վեր առնես որ չմեռնեն։

11 Եւ Մովսէսն արաւ ինչպէս որ Եհովան իրան պատուիրել էր, այնպէս արաւ։

12 Եւ Իսրայէլի որդիքը խօսեցին Մովսէսի հետ ասելով. Ահա մեռնում ենք, կորչում ենք. Մենք ամենքս կորչում ենք.

13 Ամեն ով որ Եհովայի խորանին մօտենայ՝ մեռնում է. Միթէ ամենքս էլ մեռնե՞նք։

18

1 Եւ Եհովան ասեց Ահարօնին. Դու եւ քո որդիքը եւ քո հօր տունը քեզ հետ սրբարանի անօրէնութիւնը պիտի կրէք. Եւ դու եւ քո որդիքը քեզ հետ ձեր քահանայութեան անօրէնութիւնը պիտի կրէք։

2 Եւ քո հօր ցեղից այսինքն Ղեւիի ցեղից եղող քո եղբայրներին մօտեցնես, որ քեզ հետ միանան, եւ քեզ սպասաւորութիւն անեն. Եւ դու եւ քո որդիքը քեզ հետ վկայութեան խորանին առաջին պիտի լինէք.

3 Եւ նորանք պահեն քո պահպանութիւնը եւ բոլոր խորանի պահպանութիւնը, միայն թէ սրբարանի անօթների եւ սեղանին չմօտենան, որ ոչ նորանք մեռնեն՝ եւ ոչ էլ դուք։

4 Եւ նորանք քեզ հետ միանան, եւ ժողովքի խորանի պահպանութիւնը պահեն՝ խորանի ամեն պաշտօնի համեմատ. Եւ մի օտար պիտի չմօտենայ ձեզ։

5 Եւ պահեցէք սրբարանի պահպանութիւնը եւ սեղանի պահպանութիւնը, որ այլ եւս Իսրայէլի որդկանց վերայ բարկութիւն չլինի։

6 Եւ ահա ես Իսրայէլի որդկանց միջիցը ձեր եղբայրներին՝ Ղեւտացիներին առայ իբրեւ ձեզ համար Եհովային պարգեւ տրուած, որ ժողովքի խորանի պաշտօնն անեն։

7 Եւ դու եւ քեզ հետ քո որդիքը պահեցէք ձեր քահանայութիւնը սեղանի բոլոր բաների համար եւ վարագոյրի ներսի կողմի համար, եւ պաշտօնը կատարեցէք. Ձեր քահանայութիւնը իբրեւ պարգեւ պաշտօն տուի, եւ մօտեցող օտարականը պիտի մեռցնուի։

8 Եւ Եհովան խօսեց Ահարօնի հետ. Եւ ահա ես քեզ տուի իմ ընծաների պահպանութիւնը Իսրայէլի որդկանց բոլոր սուրբ բաներիցը, նորանք քեզ տուի օծման համար եւ քո որդկանցը՝ յաւիտենական կանոնով։

9 Սորանք քոնը լինին ամենասուրբ բաներիցը՝ կրակիցը, նորանց ամեն հացի նուէրների, նորանց ամեն մեղքի պատարագների եւ նորանց ամեն յանցանքի պատարագների բոլոր պատարագները որ ինձ կհատուցանեն, ամենասուրբ են քեզ եւ քո որդկանց համար։

10 Ամենասուրբ տեղումը ուտես այն, ամեն արու ուտէ այն. Նա սուրբ է քեզ համար։

11 Այս էլ քոնը լինի նորանց պարգեւների բարձրացնելու պատարագը Իսրայէլի որդկանց բոլոր երերացնելու ընծաներից. քեզ տուի նորանց եւ քեզ հետ քո տղերանցը եւ քո աղջկերանցը յաւիտենական կանոնով, քո տան մէջ ամեն մաքուրն ուտէ այն։

12 Ամենից լաւ իւղի եւ ամենից լաւ գինիի եւ ցորենի բոլոր երախայրիները՝ որ Եհովային են մատուցանում, քեզ տուի։

13 Նորանց երկրի մէջ եղած բոլորի երախայրիները՝ որ բերում են Եհովայի համար, քոնը լինի. Քո տան մէջ ամեն մաքուրը ուտէ նորանից։

14 Իսրայէլի մէջ ամեն նուիրուածը քոնը լինի։

15 Ամեն մարմնի ամեն արգանդ բացողը, որ մատուցանում են Եհովային, թէ մարդ եւ թէ անասուն՝ քոնը լինի. Միայն թէ մարդի առաջինեկը անպատճառ փրկես. Եւ անմաքուր անասունի առաջինեկն էլ փրկես։

16 Եւ փրկուողին մէկ ամսական փրկես, սրբարանի սիկղի համեմատ հինգ սիկղ արծաթի գնով պիտի փրկես. սիկղը քսան կերատ է։

17 Բայց կովի առաջինեկը եւ ոչխարի առաջինեկը կամ այծի առաջինեկը չփրկես. Նորանք սուրբ են. նորանց արիւնը սեղանի վերայ սրսկես եւ նորանց ճարպը այրես իբր անուշահոտ պատարագ Եհովայի համար.

18 Եւ նորանց միսը քոնը լինի ինչպէս երերացնելու երբուծը եւ աջ զիստը՝ քոնը լինի։

19 Սուրբ բաներիցը ամեն բարձրացնելու պատարագները, որ Իսրայէլի որդիքը Եհովային մատուցանում են, քեզ եւ քեզ հետ քո տղերանցը եւ աղջկերանցը տուի յաւիտենական կանոնով, նա քո սերունդի համար աղի ուխտ է յաւիտեան Եհովայի առաջին քեզ համար եւ քեզ հետ քո սերունդի համար։

20 Եւ Եհովան ասեց Ահարօնին. Նորանց երկրի մէջ դու ժառանգութիւն չունենաս. Եւ նորանց մէջտեղը բաժին չունենաս. ես եմ քո բաժինը եւ ժառանգութիւնը Իսրայէլի որդկանց մէջ։

21 Եւ ահա Իսրայէլի բոլոր տասանորդը տուի Ղեւիի որդկանց ժառանգութեան համար՝ իրանց այս պաշտօնի փոխարէն, որ պաշտօնով ծառայում են ժողովքի խորանին։

22 Եւ Իսրայէլի որդիքն այլ եւս ժողովքի խորանին չմօտենան, որ մեղք չկրեն եւ չմեռնեն։

23 Եւ ժողովքի խորանի պաշտօնը Ղեւին անէ, եւ իրանց անօրէնութիւնը իրանք կրեն. Սա ձեր ազգերի մէջ յաւիտենական կանոն լինի. Որ նորանք Իսրայէլի որդկանց մէջ ժառանգութիւն չունենան։

24 Որովհետեւ Իսրայէլի որդկանց տասանորդը՝ որոնք Եհովային ընծայում են, Ղեւտացիներին ժառանգութիւն տուի. Այս պատճառով նորանց համար ասեցի, որ Իսրայէլի որդկանց մէջ ժառանգութիւն չունենան։

25 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

26 Այսպէս խօսիր Ղեւտացիների հետ եւ ասիր նորանց. Երբոր Իսրայէլի որդիներից տասանորդը առնէք, որ նորանց կողմանից ձեզ տուի ժառանգութեան համար, այն ժամանակ նորանից տասանորդի տասներորդը բարձրացնելու պատարագ մատուցանէք Եհովայի համար։

27 Եւ ձեզ համար ձեր բարձրացնելու պատարագը համարուի կալի ցորենի պէս եւ հնձանի բերքի պէս։

28 Այսպէս դուք էլ բարձրացնելու պատարագ մատուցանէք Եհովային այն բոլոր տասանորդներից, որ դուք առնէք իսրայէլի որդիներից, եւ նորանցից Եհովայի բարձրացնելու պատարագը Ահարօն քահանային տաք։

29 Բոլոր ձեզ տրուած պատարագներից Եհովային մատուցանէք ամեն բարձրացնելու պատարագը բոլորովին նորա ամենալաւիցը՝ նորա սուրբ մասը մատուցանէք։

30 Եւ ասես նորանց. Երբոր նորա ամենալաւը մատուցանէք, այն ժամանակ մնացածը կալի արդիւնքի պէս եւ հնձանի արդիւնքի պէս համարուի Ղեւտացիների համար։

31 Եւ ամեն տեղ ուտէք այն, դուք եւ ձեր ընտանիքները. Որովհետեւ ժողովքի խորանի մէջ ձեր պաշտօնի փոխարէն ձեր վարձքը նա է։

32 Եւ նորա համար մեղք չէք կրիլ նորանից ամենալաւը մատուցանելուց յետոյ եւ Իսրայէլի որդկանց սուրբ բաները չպղծէք որ չմեռնէք։

19

1 Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով.

2 Այս է օրէնքի կանոնը որ Եհովան պատուիրեց ասելով. Խօսիր Իսրայէլի որդկանց հետ, որ քեզ մօտ մի կարմիր երինջ բերեն անարատ, որ մի բիծ չունենայ, որի վերայ լուծ դրուած չլինի։

3 Եւ Եղիազար քահանային տաք այն, եւ նա բանակիցը դուրս հանէ նորան, եւ նորա առաջին մորթեն նորան։

4 Եւ Եղիազար քահանան իր մատովը նորա արիւնիցը առնէ եւ դէպի ժողովքի խորանի առաջի կողմը եօթն անգամ սրսկէ նորա արիւնիցը։

5 Եւ իր աչքի առաջին այրեն երինջը, նորա մորթը եւ նորա միսը, եւ նորա արիւնը աղբովը մէկտեղ այրեն։

6 Եւ քահանան առնէ եղեւին փայտ, զոպայ եւ կրկնակի կարմիր, եւ երնջի այրուած կրակի մէջ գցէ։

7 Եւ քահանան իր հանդերձները ջրով ողողէ եւ իր մարմինը ջրով լուանայ, եւ յետոյ բանակը մտնէ. Եւ քահանան մինչեւ իրիկուն անմաքուր լինի։

8 Եւ նորան այրողն իր հանդերձները ջրով ողողէ եւ իր մարմինը ջրով լուանայ, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի։

9 Եւ մի մաքուր մարդ երնջի մոխիրը ժողովէ եւ բանակից դուրս մի մաքուր տեղ դնէ. Եւ Իսրայէլի որդկանց ժողովքի համար պահուած մնայ, մեղաց համար մաքրութեան ջուր է նա։

10 Եւ երնջի մոխիրը ժողովողը իր հանդերձները ողողէ ջրով, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի, եւ սա Իսրայէլի որդկանց համար եւ նորանց մէջ պանդխտացող օտարականի համար յաւիտենական կանոն լինի։

11 Ով որ մեռած մարդի մարմնի դպչէ, եօթը օր անմաքուր լինի։

12 Նա երրորդ օրը նորանով մաքրուի, եւ եօթներորդ օրը նորանով մաքրուի, եւ եօթներորդ օրը մաքուր լինի, բայց եթէ չմաքրուի երրորդ օրը, եօթներորդ օրն էլ մաքուր չի լինիլ։

13 Ով որ մեռած մարդի մարմնի դպչէ եւ չմաքրուի, նա Եհովայի խորանը պղծում է. Եւ այն անձը Իսրայէլից կորչի, որովհետեւ նորա վերայ մաքրութեան ջուր չսրսկուեցաւ, նա անմաքուր լինի. իր անմաքրութիւնը տակաւին իր վերայ է։

14 Այս է վրանի մէջ մեռնող մարդի համար օրէնքը. Այն վրանի մէջն ամեն մտնողը եւ այն վրանումն ամեն եղողը եօթն օր անմաքուր լինի։

15 Եւ ամեն բաց աման, որի վերան կապով խուփ չկայ, անմաքուր լինի։

16 Եւ ով որ դպչէ դաշտի վերայ սրով սպանուածի կամ մեռածի, կամ մարդի ոսկորի եւ կամ գերեզմանի, եօթն օր անմաքուր լինի։

17 Եւ առնեն անմաքուր եղողի համար՝ այն մեղաց համար այրուած երնջի մոխրիցը եւ նորա վերայ կենդանի ջուր ածեն մի ամանի մէջ.

18 Եւ մի մաքուր մարդ զոպայ առնէ, եւ այն ջրովը թրչէ, եւ սրսկէ այն վրանի վերայ եւ բոլոր ամանների վերայ եւ այնտեղ եղած մարդկանց վերայ, եւ ոսկորի եւ կամ սպանուածի կամ մեռածի եւ կամ գերեզմանի դպչողի վերայ։

19 Եւ մաքուրը սրսկէ անմաքուրի վերայ երրորդ օրը եւ եօթներորդ օրը, եւ եօթներորդ օրը նորան մաքրէ, եւ նա իր հանդերձները ողողէ եւ ջրով լուացուի եւ իրիկունը մաքուր լինի։

20 Բայց այն մարդը որ անմաքուր է եւ չէ մաքրվում, այն անձը ժողովքի միջիցը կորչի, որովհետեւ Եհովայի սրաբարանը պղծեց. Նորա վերայ մաքրութեան ջուրը չսրսկուեցաւ, նա անմաքուր է։

21 Եւ նորանց համար յաւիտենական կանոն լինի, որ մաքրութեան ջուրը սրսկողն իր հանդերձները ողողէ, եւ մաքրութեան ջրին դպչողը մինչեւ իրիկուն անմաքուր լինի։

22 Եւ անմաքուր անձը ամեն ինչի որ դպչէ, նա էլ անմաքուր լինի. Եւ նորան դպչող մարդը մինչեւ իրիկուն անմաքուր լինի։

20

1 Եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքը Սին անապատը եկան առաջին ամսումը, եւ ժողովուրդը Կադէսի մէջ բանակ տուաւ. Եւ Մարիամը այնտեղ մեռաւ, եւ այնտեղ թաղուեցաւ։

2 Եւ ժողովքը ջուր չ՛ունէր, եւ Մովսէսի եւ Ահարօնի վերայ հաւաքուեցան,

3 Եւ ժողովուրդը Մովսէսի հետ վիճելով խօսեցին եւ ասեցին. Երանի՜ թէ մենք էլ մեռնէինք, երբ որ մեր եղբայրները մեռան Եհովայի առաջին.

4 Եւ ի՞նչու բերիք Եհովայի ժողովրդին այս անապատը, որ մենք եւ մեր անասունները այս տեղ մեռնենք։

5 Եւ ի՞նչու մեզ Եգիպտոսիցը հանեցիք՝ մեզ այս վատ տեղը բերելու համար. Ոչ սերմի տեղ է, ոչ էլ թզենիների եւ այգիների եւ նռնենիների, եւ խմելու համար անգամ ջուր չկայ։

6 Եւ Մովսէսն ու Ահարօնը ժողովքի առաջիցը գնացին ժողովքի խորանի դուռը եւ իրանց երեսի վերայ ընկան. Եւ Եհովայի փառքը նորանց երեւեցաւ։

7 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

8 Առ գաւազանը, եւ ժողովքը ժողովիր, դու եւ քո եղբայր՝ Ահարօնը եւ խօսեցէք ապառաժին նորանց աչքերի առաջին, եւ նա կտայ իր ջուրը, եւ դու ապառաժիցը ջուր կհանես նորանց համար եւ կխմեցնես ժողովքին եւ անասուններին։

9 Եւ Մովսէսն Եհովայի առաջիցը առաւ գաւազանը ինչպէս որ նա իրան պատուիրեց։

10 Եւ Մովսէսն ու Ահարօնը ժողովեցին ժողովքը ապառաժի առաջին, եւ ասեց նորանց. Լսեցէք հիմա, ով ապստամբներ, այս ապառաժից ջուրհանե՞նք ձեզ համար։

11 Եւ Մովսէսն իր ձեռքը բարձրացրեց, եւ գաւազանովը երկու անգամ ապառաժին զարկեց. Եւ շատ ջուր դուրս ելաւ, եւ ժողովքը եւ նորանց անասունները խմեցին։

12 Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ. Որովհետեւ ինձ չհաւատացիք՝ ինձ Իսրայէլի որդկանց աչքերի առաջին փառաւորելու, նորա համար դուք այս ժողովուրդը չէք տանիլ այն երկիրը՝ որ նորանց տուի։

13 Մերիբայի ջուրը սա է, որի վերայ Իսրայէլի որդիքը Եհովայի դէմ վիճեցին, եւ Նա փառաւորուեցաւ նորանց մէջ։

14 Եւ Մովսէսը Կադեսից դեսպաններ ուղարկեց Եդովմի թագաւորի մօտ, թէ Այսպէս է ասում քո եղբայր Իսրայէլը. Գիտես մեզ պատահած բոլոր նեղութիւնը.

15 Որ մեր հայրերն իջան Եգիպտոս, եւ մենք բնակուեցինք Եգիպտոսում շատ ժամանակ, եւ Եգիպտացիները չարչարեցին մեզ եւ մեր հայրերին։

16 Եւ մենք դէպի Եհովան աղաղակեցինք, եւ նա լսեց մեր ձայնը, եւ հրեշտակ ուղարկեց, եւ մեզ Եգիպտոսից հանեց. Եւ ահա մենք քո սահմանի ծայրի Կադէս քաղաքումն ենք.

17 Խնդրեմ թող անցնենք քո երկրովը, մենք արտով եւ այգիներով չենք անցնիլ, եւ հորերից ջուր չենք խմիլ. Արքունի ճանապարհովը կգնանք, աջ կամ ձախ կողմը չենք խոտորիլ մինչեւ որ քո սահմանիցն անցնենք։

18 Եւ Եդովմն ասեց նորան. Իմ միջովը չես անցնիլ, եթէ ոչ՝ սրով քեզ դէմ կգամ։

19 Եւ Իսրայէլի որդիքն ասեցին նորան. Մենք մեծ ճանապարհովը կանցնենք, եւ եթէ ես եւ իմ անասունները քո ջրիցը խմենք, նորա գինը կհատուցանեմ. Առանց մի որ եւ է բանի՝ իմ ոտքերովը կանցնեմ։

20 Եւ նա ասեց. Չես անցնիլ. Եւ Եդովմը մեծ բազմութիւնով եւ հզօր ձեռքով նորանց դէմ դուրս եկաւ։

21 Այսպէս Եդովմն արգիլեց իր սահմանից Իսրայէլին ճանապարհ տալ. Եւ Իսրայէլը դարձաւ նորանից։

22 Եւ Կադեսից չուեցին, եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքը եկան Հովր սարը։

23 Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ Հովր սարումը Եդովմի երկրի սահմանի մօտ ասելով.

24 Ահարօնն իր ժողովրդի վերայ աւելանայ. Որովհետեւ նա չի մտնելու այն երկիրը որ Իսրայէլի որդկանց տուի՝ Մերիբայի ջրի մօտ իմ հրամանի դէմ ձեր ապստամբութիւն անելու համար։

25 Վեր առ Ահարօնին եւ նորա որդի Եղիազարին եւ վեր հանիր նորանց Հովր սարը.

26 Եւ Ահարօնին իր զգեստներիցը մերկացրու եւ նորա որդի Եղիազարին հագցրու նորանց. Եւ Ահարօնն իր ժողովրդի վերայ կաւելանայ, եւ այնտեղ կմեռնէ։

27 Եւ Մովսէսը Եհովայի պատուիրածին պէս արաւ. Եւ բոլոր ժողովքի աչքի առաջին վեր ելաւ Հովր սարը։

28 Եւ Մովսէսը մերկացրեց Ահարօնին նորա զգեստներիցը, եւ նորա որդի Եղիազարին հագցրեց նորանց. Եւ Ահարօնը մեռաւ այնտեղ սարին գլխին. Եւ Մովսէսը եւ Եղիազարը սարիցն իջան։

29 Եւ երբ բոլոր ժողովքը տեսան, որ Ահարօնը մեռաւ, Իսրայէլի բոլոր տունը Ահարօնի համար երեսուն օր լաց եղան։

21

1 Եւ հարաւային կողմում բնակուող Քանանացի Արադի թագաւորը լսեց, որ Իսրայէլն Աթարիմի ճանապարհովը գալիս է, եւ Իսրայէլի հետ պատերազմեց. Եւ նորանցից գերիներ առաւ։

2 Եւ Իսրայէլն ուխտ արաւ Եհովային եւ ասեց. Եթէ այս ժողովուրդն իմ ձեռքը մատնես, նորանց քաղաքները կնզովեմ։

3 Եւ Եհովան Իսրայէլի ձայնը լսեց, եւ Քանանացին նորա ձեռքը տուաւ. Եւ նա նզովեց նորանց եւ նորանց քաղաքները, եւ այն տեղի անունը Հօրմա դրաւ։

4 Եւ Հովր սարից Կարմիր ծովի ճանապարհով չուեցին որ Եդովմի երկրովը պտոյտ տան. Եւ ժողովրդի սիրտը նեղացաւ ճանապարհին։

5 Եւ ժողովուրդը Աստուծոյ դէմ եւ Մովսէսի դէմ խօսեցին. Ի՞նչու մեզ Եգիպտոսից հանեցիք՝ որ անապատումը մեռնենք. Որովհետեւ հաց չկայ, ջուր չկայ. Եւ այս չնչին հացիցը մեր սիրտը զզուել է։

6 Եւ Եհովան ժողովրդի վերայ կիզող օձեր ուղարկեց, եւ կծեցին ժողովրդին, այնպէս որ Իսրայէլիցը շատ ժողովուրդ մեռաւ։

7 Եւ ժողովուրդը եկաւ Մովսէսի մօտ եւ ասեցին. Մենք մեղանչեցինք Եհովայի դէմ եւ քեզ դէմ խօսելով. աղօթք արա Եհովային որ մեր վերայից օձերը վեր առնի. Եւ Մովսէսն աղաչեց ժողովրդի համար։

8 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Քեզ համար մի կիզող օձ շինիր եւ նորան դիր մի ձողի վերայ. Եւ կլինի՝ ամեն ով որ կծուի, թող նորան մտիկ տայ, եւ կապրէ։

9 Եւ Մովսէսը մի պղնձի օձ շինեց, եւ ձողի վերայ դրաւ այն. Եւ եղաւ որ օձը երբոր մարդի կծում էր, նա մտիկ էր անում պղնձի օձին, եւ առողջանում էր։

10 Եւ Իսրայէլի որդիքը չուեցին, եւ Ոբովթի մէջ իջեւան արին։

11 Եւ Ոբովթից չուեցին, եւ Իյէ-աբարիմի մէջ դէպի արեւելեան կողմը Մովաբի դէմի անապատումը իջեւան արին։

12 Այն տեղից էլ չուեցին, եւ Զարեդ ձորումը իջեւան արին։

13 Այնտեղից չուեցին, եւ իջեւան արին Առնոնի միւս կողմի այն անապատումը, որ Ամօրհացիների սահմանիցն է ելնում. Որովհետեւ Առնոնը Մովաբացիների սահմանն է, Մովսաբացիների եւ Ամօրհացիների մէջտեղը։

14 Նորա համար Եհովայի պատերազմների գրքումը ասվում է. Վահէպը Սուֆայումը, Եւ Առնոնի գետերը, Եւ գետերին յորձանքը.

15 Որ դառնում է դէպի Արի բնակարանը. Եւ թեքվում է դէպի Մովաբի սահմանը։

16 Եւ այնտեղից եկան Ջրհորը. Սա այն ջրհորն է, որի համար Եհովան ասել էր Մովսէսին. Ժողովրդին ժողովիր, եւ ես նորանց ջուր կտամ։

17 Այն ժամանակ Իսրայէլն այս երգը երգեց. Հոր, բղխիր. Երգեցէք նորա համար.

18 Հորը, որ իշխանները փորեցին, Ժողովրդի ազնուականները քանդեցին. Գաւազանով եւ իրանց ցուպերովը։

19 Եւ անապատից Մաթանա, Եւ Մաթանայից Նաալիէլ, եւ Նաալիէլից Բամօթ,

20 Եւ Բամօթից Մովաբի դաշտը դէպի Եսիմոն նայող Փասգայի գագաթի հովիտը չուեցին։

21 Եւ Իսրայէլը դեսպաններ ուղարկեց Ամօրհացիների Սեհոն թագաւորին՝ ասելով.

22 Քո երկրովն անցնենք. Արտի կամ այգիի մէջ չենք խոտորիլ. Հորի ջրից չենք խմիլ. Արքունական ճանապարհովը կգնանք մինչեւ որ քո սահմանիցն անցնենք։

23 Եւ Սեհոնն իր սահմանովը ճանապարհ չտուաւ Իսրայէլին. Այլ Սեհոնն իր բոլոր ժողովրդին ժողովեց, եւ դուրս եկաւ Իսրայէլին դէմ անապատը, եւ Յասսա եկաւ, եւ Իսրայէլի հետ պատերազմեց։

24 Եւ Իսրայէլը սուրի բերանից անցկացրեց նորան, եւ տիրեց նորա երկրին՝ Առնոնից մինչեւ Յաբոկ՝ մինչեւ Ամմոնի որդկանց երկիրը. Որովհետեւ Ամմոնի որդկանց սահմանը պինդ էր։

25 Եւ Իսրայէլն առաւ այս բոլոր քաղաքները. Եւ Իսրայէլն Ամօրհացիների բոլոր քաղաքներումը բնակուեց՝ Եսեբոնում եւ նորա բոլոր գեղերումը.

26 Որովհետեւ Եսեբոնը Ամօրհացիների Սեհոն թագաւորի քաղաքն էր. Եւ նա Մովաբի առաջին թագաւորի հետ պատերազմելով առել էր նորա ձեռքից բոլոր երկիրը մինչեւ Առնոն։

27 Նորա համար առակախօսները ասում են. Եսեբոն եկէք, Շինուի եւ պատրաստուի Սեհոնաի քաղաքը.

28 Որովհետեւ կրակ դուրս եկաւ Եսեբոնից. Բոց՝ Սեհոնի քաղաքից. Այրեց Մովաբի Արը Առնոնի բարձր տեղերի տէրերը։

29 Վա՜յ քեզ, Մովաբ, Կորար, ով Քամովսի ժողովուրդ. Իր փախչած որդիքը, եւ աղջիկները, Ամօրհացիների Սեհոն թագաւորի համար գերի արաւ։

30 Բայց նետահարեցինք նորանց Եսեբոնը կորաւ մինչեւ Դեբոն. Եւ աւերեցինք նորանց մինչեւ Նոփա, Որ մինչեւ Մեդեբայ է։

31 Այսպէս Իսրայէլը Ամօրհացիների երկրումը բնակուեց։

32 Եւ Մովսէսը մարդ ուղարկեց Յազերը լրտեսելու եւ նորա գեղերն առին. Եւ այնտեղի Ամօրհացիներին դուրս արին։

33 Եւ դարձան եւ բասանի ճանապարհովը եկան. Եւ բասանի Ովգ թագաւորը՝ ինքն ու իր բոլոր ժողովուրդը դուրս եկան նորանց դէմ Եդրայի պատերազմը։

34 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Նորանից մի վախենար. Որովհետեւ քո ձեռքը մատնեցի նորան եւ նորա բոլոր ժողովրդին, եւ նորա երկիրը. Եւ դու նորան կանես ինչպէս որ արիր Եսեբոնում բնակուող Ամօրհացիների Սեհոն թագաւորին։

35 Այսպէս զարկեցին նորան եւ նորա որդկանցը եւ նորա բոլոր ժողովրդին՝ այնպէս որ մէկ մնացորդ էլ չթողեցին, եւ նորա երկրին տիրեցին։

22

1 Եւ Իսրայէլի որդիքը չուեցին եւ Մովաբի դաշտերի մէջ Յորդանանի միւս կողմումը Երիքովի մօտ իջեւան արին։

2 Եւ Սեպփօրի որդի Բաղակը տեսաւ այն ամենը, ինչ որ Իսրայէլն արաւ Ամօրհացիներին։

3 Եւ Մովաբը շատ վախեց ժողովրդիցը, որովհետեւ շատ էին. Եւ Մովաբը տագնապում էր Իսրայէլի որդկանց երեսիցը։

4 Եւ Մովաբը Մադիամի ծերերին ասեց. Հիմա այս ժողովուրդը լիզելու են մեր շուրջը եղած ամենը, ինչպէս որ արջառը լիզում է դաշտի խոտը։ Եւ Սեպփօրի որդի Բաղակը՝ Մովաբի թագաւորն էր այն ժամանակ։

5 Եւ դեսպաններ ուղարկեց Փաթուր քաղաքը, որ Եփրատ գետի եզերքումն էր, Բէովրի որդի Բաղաամի մօտ նորա ժողովրդի որդկանց երկիրը՝ նորան կանչելու եւ ասելու. Ահա Եգիպտոսիցը մի ժողովուրդ է դուրս եկել, ահա երկրի երեսը ծածկել է, եւ նստել է իմ դիմացը.

6 Եւ հիմա աղաչում եմ, եկ, ինձ համար անիծիր այս ժողովրդին. Որովհետեւ նա ինձանից զօրաւոր է. Գուցէ կարող լինեմ նորան զարկել, եւ իմ երեսիցը դուրս քշեմ նորան. Որովհետեւ գիտեմ որին որ դու օրհնես՝ օրհնուած է, եւ որին որ դու անիծես՝ անիծուած է։

7 Եւ Մովաբի ծերերն եւ Մադիամի ծերերը գնացին՝ իրանց հմայութեան վարձքերն իրանց ձեռքերին, եւ եկան Բաղաամի մօտ ու բաղակի խօսքերն ասեցին նորան։

8 Եւ նա ասեց նորանց. Այս գիշեր այստեղ մնացէք եւ ես պատասխան կտամ ձեզ ինչպէս որ Տէրը ինձ հետ խօսելու լինի. Եւ Մովաբի իշխանները Բաղաամի մօտ մնացին։

9 Եւ Աստուած Բաղաամի մօտ եկաւ եւ ասեց. Ո՞վ են այդ մարդիկը քեզ մօտ։

10 Եւ Բաղաամն ասեց Աստուծուն. Մովաբի թագաւորն Սեպփօրեան Բաղակն է ուղարկել ինձ մօտ.

11 Թէ ահա Եգիպտոսից դուրս եկած ժողովուրդը երկրի երեսը ծածկել է. Հիմա եկ անիծիր նորան ինձ համար, գուցէ կարող լինեմ նորան յաղթել եւ նորան դուրս անել։

12 Եւ Աստուած ասեց Բաղաամին. Դորանց հետ չգնաս. Ժողովրդին չ՛անիծես. Որովհետեւ նա օրհնուած է։

13 Եւ բաղաամն առաւօտանց վեր կացաւ եւ ասեց բաղակի իշխաններին. Գնացէք ձեր երկիրը, որովհետեւ Եհովան ինձ արգելում է ձեզ հետ գնալու։

14 Եւ Մովաբի իշխանները վեր կացան եւ բաղակի մօտ եկան եւ ասեցին. Բաղաամը չուզեց մեզ հետ գալ։

15 Եւ բաղակը դարձեալ նորանցից աւելի շատ եւ աւելի պատուաւոր իշխաններ ուղարկեց։

16 Եւ նորանք Բաղաամի մօտ եկան եւ ասեցին նորան. Սեպփօրի որդի բաղակը այսպէս է ասում. Աղաչում եմ՝ ինձ մօտ գալուցը մի հրաժարուիր.

17 Որովհետեւ քեզ շատ պատիւ կանեմ եւ ամեն ինչ որ ասես ինձ՝ կանեմ, եւ աղաչում եմ՝ եկ անիծիր այս ժողովրդին ինձ համար։

18 Եւ Բաղաամը պատասխանեց եւ ասեց բաղակի ծառաներին. Եթէ Բաղակն իր տունը լիքն ինձ արծաթ ու ոսկի տայ, իմ Եհովայ Աստուծոյ խօսքիցը չեմ կարող անցկենալ՝ մի փոքր կամ մի մեծ բան անելու։

19 Եւ հիմա աղաչում եմ՝ այս գիշեր դուք էլ այստեղ մնացէք, որ գիտենամ, թէ Եհովան ուրիշ ինչ պիտի ասէ ինձ։

20 Եւ Աստուած գիշերը Բաղաամի մօտ եկաւ եւ ասեց նորան. Եթէ մարդիկը քեզ կանչելու գան, վեր կաց նորանց հետ գնա. բայց ինչ որ քեզ հետ խօսեմ՝ միայն այն անես։

21 Եւ Բաղաամն առաւօտանց վեր կացաւ, եւ իր էշի համետը դրաւ, եւ Մովաբի իշխանների հետ գնաց։

22 Եւ գնալու համար Աստուծոյ բարկութիւնը բորբոքուեց, եւ Եհովայի հրեշտակը ճանապարհի վերայ կանգնեց նորան հակառակելու համար, եւ նա իր էշի վերայ հեծած էր եւ նորա երկու ծառաներն իր հետ։

23 Եւ էշը տեսաւ Եհովայի հրեշտակին, որ ճանապարհին կանգնած էր, եւ իր սուրը հանած ձեռքին. Եւ էշը ճանապարհիցը ծռեց եւ գնաց արտը, եւ Բաղաամն էշին ծեծեց, որ նորան ճանապարհը դարձնէ։

24 Եւ Եհովայի հրեշտակը այգիներից նեղ ճանապարհումը կանգնեց՝ այնպէս որ մէկ կողմից պատ եւ միւս կողմից պատ կար։

25 Եւ երբոր էշը Եհովայի հրեշտակին տեսաւ, այն պատի մօտ քաշուեցաւ, եւ բաղաամի ոտքը այն պատի մօտ ճմլեց. Եւ նա դարձեալ ծեծեց նորան։

26 Եւ Եհովայի հրեշտակը դարձեալ առաջ գնաց եւ մի նեղ տեղ կանգնեց, ուր աջ կամ ձախ կողմը խոտորելու ճանապարհ չկար։

27 Եւ երբոր էշը Եհովայի հրեշտակին տեսաւ, Բաղաամի տակին նստեց, եւ Բաղաամի բարկութիւնը բորբոքուեց, եւ գաւազանով ծեծեց էշին։

28 Եւ Եհովան էշի բերանը բացաւ, եւ նա Բաղաամին ասեց. Ես ի՞նչ եմ արել քեզ որ այսպէս երեք անգամ ինձ ծեծեցիր։

29 Եւ Բաղաամն ասեց էշին. Ինձ ծաղր անելուդ համար. Երանի՜ թէ ձեռքիս սուր լինէր որ հիմա քեզ մեռցնէի։

30 Եւ էշն ասեց Բաղաամին. Ես՝ այն քո էշը չե՞մ, որի վերայ հեծնում էիր վաղուց մինչեւ այսօր. Մի՞թէ իմ սովորութիւնն էր քեզ այսպէս անել. Եւ նա ասեց. Ոչ։

31 Այն ժամանակ Եհովան բացաւ Բաղաամի աչքերը. Եւ նա տեսաւ Եհովայի հրեշտակին ճանապարհին կանգնած եւ իր սուրը հանած ձեռքին, եւ իր երեսի վերայ ընկաւ եւ երկրպագութիւն արաւ։

32 Եւ Եհովայի հրեշտակն ասեց նորան. Ի՞նչու ծեծեցիր քո էշին այս երեք անգամը, ահա ես դուրս եկայ հակառակելու, որովհետեւ այդ ճանապարհը ուղիղ չէ իմ առաջին։

33 Եւ էշն ինձ տեսաւ, եւ այս երեք անգամն է որ իմ առաջիցը քաշուեց. Եթէ իմ առաջիցը չքաշուէր, հիմա ես քեզ մեռցրել էի եւ նորան ողջ թողել.

34 Եւ Բաղաամն ասեց Եհովայի հրեշտակին. Մեղք գործեցի, ըստ որում չիմացայ որ դու էիր ճանապարհին ինձ դէմ կանգնել. Եւ արդ եթէ սա վատ է երեւում քեզ, ետ դառնամ։

35 Եւ Եհովայի հրեշտակն ասեց Բաղաամին. Գնա այդ մարդկանց հետ, բայց միայն այն խօսքը որ քեզ հետ կխօսեմ՝ այն կխօսես. Եւ բաղաամը գնաց Բաղակի իշխանների հետ։

36 Եւ Բաղակը լսեց որ Բաղաամը գալիս է, դուրս եկաւ նորան դիմաւորելու դէպի Մովաբացիների մէկ քաղաքը Առնոնի սահմանի մօտ եւ որ սահմանի ծայրումն էր։

37 Եւ Բաղակն ասեց Բաղաամին. Մի՞թէ քեզ կանչելու համար մարդ չուղարկեցի, ի՞նչու չեկար ինձ մօտ. Իրա՞ւ որ քեզ չէի կարող պատիւ անել։

38 Եւ Բաղաամն ասեց Բաղակին. Ահա եկել եմ քեզ մօտ, բայց ես բնաւ զօրութիւն ունի՞մ մի բան ասելու. Աստուած իմ բերանս ինչ խօսք որ դնէ այն պիտի խօսեմ։

39 Եւ Բաղաամը Բաղակի հետ գնաց, եւ եկան Կարիաթ-հուսովթ։

40 Եւ բաղակն արջառներ եւ ոչխարներ մորթեց եւ ուղարկեց Բաղաամի եւ նորա հետ եղող իշխանների համար։

41 Եւ երբոր առաւօտ եղաւ, Բաղակն առաւ բաղաամին եւ նորան Բահաղի բարձր տեղերը հանեց, եւ նա այնտեղից տեսաւ ժողովրդի ծայրը։

23

1 Եւ Բաղաամն ասեց Բաղակին. Այստեղ ինձ համար եօթը սեղան շինիր եւ այստեղ ինձ համար եօթը զուարակ եւ եօթը խոյ պատրաստիր։

2 Եւ Բաղակը Բաղաամի ասածին պէս արաւ. Եւ Բաղակն ու Բաղաամն ամեն մէկ սեղանի վերայ մէկ զուարակ ու մէկ խոյ մատուցրին։

3 Եւ Բաղաամն ասեց Բաղակին. Դու քո ողջակէզի մօտ կանգնիր, եւ ես գնամ, գուցէ Եհովան իմ առաջը դուրս գայ, եւ ինչ բան որ ինձ ցոյց տայ՝ քեզ կասեմ. Եւ գնաց բլրագագաթը։

4 Եւ Աստուած Բաղաամին հանդիպեց, եւ նա ասեց նորան. Եօթը սեղան պատրաստեցի, եւ ամեն մէկ սեղանի վերայ մէկ զուարակ եւ մէկ խոյ մատուցրի։

5 Եւ Եհովան Բաղաամի բերանը խօսք դրաւ եւ ասեց. Դարձիր Բաղակի մօտ եւ այսպէս խօսիր։

6 Եւ նա դարձաւ նորա մօտ եւ ահա իր ողջակէզի մօտ կանգնել էր՝ ինքը եւ Մովաբի բոլոր իշխանները։

7 Եւ իր պատգամն սկսեց եւ ասեց. Արամից բերաւ ինձ Մովաբի թագաւոր Բաղակը, Արեւելեան սարերից. Թէ եկ անիծիր Յակոբին ինձ համար, Եւ եկ նզովիր Իսրայէլին։

8 Ի՞նչպէս անիծեմ, որ Աստուած չէ անիծում, Եւ ի՞նչպէս նզովեմ, որ Եհովան չէ նզովում.

9 Որովհետեւ ապառաժների գլխից տեսնում են նորան, Եւ բլուրներից նայում եմ նորան։ Ահա այս ժողովուրդը առանձին պիտի բնակուէ, Եւ ազգերի հետ պիտի չհաշուի։

10 Ո՞վ կհամարէ Յակոբի փոշին, Եւ կհաշուէ՞ Իսրայէլի քառորդը. Իմ անձը արդարների մահովը մեռնէ, Եւ իմ վախճանը լինի նորանցի պէս։

11 Եւ Բաղակն ասեց Բաղաամին. Ի՞նչ ես անում ինձ, իմ թշնամիներին անիծելու համար բերի քեզ եւ ահա դու բոլորովին օրհնո՞ւմ ես։

12 Եւ նա պատասխանեց եւ ասեց. Մի՞թէ չզգուշանամ այն խօսելու ինչ որ Եհովան իմ բերանն է դնում։

13 Եւ Բաղակն ասեց նորան. Աղաչում եմ՝ ինձ հետ մի ուրիշ տեղ եկ որ այնտեղից տեսնես նորանց, նորանց մէկ ծայրը կտեսնես, եւ նորանց ամենը չես տեսնիլ. Եւ այնտեղից անիծիր նորանց ինձ համար։

14 Եւ տարաւ նորան Փասգայի գլուխը Սօփիմի արտը, եւ եօթը սեղան շինեց, եւ ամեն մէկ սեղանի վերայ մէկ զուարակ եւ մէկ խոյ մատուցրեց։

15 Եւ ասեց բաղակին. Դու այստեղ քո ողջակէզի մօտ կանգնիր, եւ ես այնտեղ Եհովային դիմաւորեմ։

16 Եւ Եհովան Բաղաամի առաջին դուրս եկաւ, եւ նա նորա բերանը խօսք դրաւ եւ ասեց. Բաղակի մօտ դարձիր եւ այսպէս ասիր։

17 Եւ երբոր եկաւ նորա մօտ, ահա նա իր ողջակէզի մօտ կանգնել էր, եւ Մովաբի իշխանները նորա հետ. Եւ Բաղակն ասեց նորան. Եհովան ի՞նչ խօսեց։

18 Եւ նա իր պատգամն սկսեց եւ ասեց. Վեր կաց, ով Բաղակ, եւ լսիր. Ինձ ականջ դիր, ով Սեպփօրի որդի։

19 Աստուած մարդ չէ, որ սուտ խօսէ, Ոչ էլ մարդի որդի, որ զղջայ. Մի՞թէ կասէ, եւ չի՞ անիլ Կամ կխօսէ, եւ չի՞կանգնեցնիլ։

20 Ահա հրաման առայ օրհնելու, եւ ինքը օրհնեց, Եւ ես ետ չեմ դարձնիլ։

21 Յակոբի վերայ անօէնութիւն չզննեց, Ոչ էլ սողոմն ասեց. Արաքացի Քուսիին էլ կանչեցէք, Նորա Եհովայ Աստուածն իր հետն է. Եւ նորա մէջ թագաւորի ցնծութեան ձայն կայ։

22 Աստուած է Եգիպտոսից նորանց հանողը. Միեղջերուի պէս զօրութիւն ունի նա։

23 Դորա համար Յակոբի դէմ կախարդութիւն չի լինիլ, Եւ Իսրայէլի դէմ՝ դիւթութիւն. Յակոբին եւ Իսրայէլին կասուի ժամանակին, Թէ Աստուած ինչե՜ր արաւ։

24 Ահա այս ժողովուրդը մատակ առիւծի պէս պիտի վեր կենայ, Եւ առիւծի պէս պիտի բարձրանայ. Չի պառկիլ մինչեւ որ որսը ուտէ, Եւ սպանուածների արիւնը խմէ։

25 Եւ Բաղակն ասեց Բաղաամին. Ոչ անէծք տուր նորանց, ոչ էլ օրհնութիւն։

26 Եւ Բաղաամը պատասանեց Բաղակին եւ ասեց. Մի՞թէ ես քեզ հետ չխօսեցի ասելով. Ինչ որ Եհովան խօսէ՝ այն կանեմ։

27 Եւ Բաղակն ասեց Բաղաամին. Եկ մի ուրիշ տեղ տանեմ քեզ. Գուցէ Աստուած հաճէ որ այնտեղից անիծես նորանց ինձ համար։

28 Ուստի Բաղակը տարաւ Բաղաամին Փոգովրի գագաթը, որ դէպի Եսիմոն է մտիկ տալիս։

29 Եւ Բաղաամն ասեց բաղակին. Այստեղ ինձ համար եօթը սեղան շինիր եւ այստեղ ինձ համար եօթը զուարակ եւ եօթը խոյ պատրաստիր։

30 Եւ Բաղակը Բաղաամի ասածին պէս արաւ, եւ ամեն մէկ սեղանի վերայ մէկ զուարակ եւ մէկ խոյ մատուցրեց։

24

1 Եւ Բաղաամը տեսաւ որ Եհովան հաճեց օրհնել Իսրայէլին, միւս անգամների պէս հմայքներ որոնելու չգնաց, այլ իր երեսը դէպի անապատը դարձրեց։

2 Եւ Բաղաամն իր աչքերը բարձրացրեց եւ տեսաւ Իսրայէլին իրանց ցեղերովը բանակ տուած. Եւ Աստուծոյ Հոգին նորա վերայ եկաւ.

3 Եւ իր պատգամն սկսեց եւ ասեց. Բէովրի որդի Բաղաամի խօսքը, Եւ աչքը բաց մարդի խօսքը,

4 Աստուծոյ խօսքերը լսողի, Եւ Ամենակարողի տեսիլքը տեսնողի, Գետինը ընկնողի, Եւ աչքերը բաց եղողի խօսքը.

5 Ի՜նչ գեղեցիկ են քո վրանները, ով Յակոբ. Եւ քո խորանները, ով Իսրայէլ։

6 Ձորերի պէս տարածուեցան. Գետերի մօտ եղող պարտէզների պէս, Եհովայի տնկած հալուէի ծառերի՝ Ջրի եզերքում եղող եղեւնիների պէս են։

7 Նորա դոյլերիցը ջուր է վազում, Եւ նորա սերմը առատ ջրերի մէջ է։ Նորա թագաւորը Ագագիցն աւելի կբարձրանայ, Եւ նորա թագաւորութիւնը կաճէ։

8 Աստուած է Եգիպտոսից նորան հանողը. Միեղջերուի պէս զօրութիւն ունի նա. Իր թշնամի եղող ազգերին ուտում է, Եւ նորանց ոսկորները կոտրում է, եւ իր նետերովը զարկում է նորանց։

9 Առիւծի պէս նստեց պառկեց, եւ մատակ առիւծի պէս. Ո՞վ կզարթնեցնէ նորան։ Քեզ օրհնողները օրհնուած են, Եւ քեզ անիծողները անիծուած։

10 Այն ժամանակ Բաղակը շատ բարկացաւ Բաղաամի վերայ, եւ ձեռքերն իրար խփեց. Եւ Բաղակն ասեց Բաղաամին. Ես քեզ կանչեցի իմ թշնամիներին անիծելու. Եւ ահա այս երեք անգամն է որ օրհնեցիր։

11 Եւ հիմա փախիր քո տեղը. Ես ասեցի քեզ շատ պատիւ անեմ, բայց ահա Եհովան քեզ պատուից զրկեց։

12 Եւ Բաղաամն ասեց Բաղակին Միթէ ես քո ուղարկած դեսպանների հետ էլ չխօսեցի՞ ասելով.

13 Եթէ Բաղակը ինձ իր տունը լիքն արծաթ եւ ոսկի տայ, ես Եհովայի խօսքիցը չեմ կարող անցնիլ, որ մի լաւ կամ վատ բան անեմ ինձանից. Եհովան ինչ որ ասէ՝ այն պիտի խօսեմ։

14 Եւ ահա ես հիմա իմ հայրենիքն եմ գնում. Եկ քեզ հասկացնեմ թէ այս ժողովուրդը ինչ է անելու քո ժողովրդին ետքի օրերումը.

15 Եւ իր պատգամն սկսեց եւ ասեց. Բէովրի որդի Բաղաամի խօսքը, Եւ աչքը բաց մարդի խօսքը,

16 Աստուծոյ խօսքերը լսողի, Եւ բարձրելոյն գիտութիւնը գիտեցողի, Եւ Ամենակարողի տեսիլքը տեսնողի, Գետինը ընկնողի Եւ աչքը բաց եղողի խօսքը.

17 Տեսնում եմ նորան, բայց ոչ հիմա, Զննում եմ նորան, բայց ոչ մօտից. Յակոբից մէկ Աստղ է ծագում, Եւ Իսրայէլից մի գաւազան է բարձրանում. Եւ Մովաբի կողքերին զարկում, Եւ Սեթի բոլոր որդիներին բնաջինջ անում։

18 Նաեւ Եդոմը նորա նուաճութիւնը կլինի Իր թշնամիների երկիրը՝ Սէիրը նորա նուաճութիւնը կը լինի, Եւ Իսրայէլը քաջութիւն կանէ.

19 Եւ Յակոբից եղողը կիշխէ, Եւ քաղաքի մէջ մնացորդին կը կորցնէ։

20 Եւ Ամաղեկին տեսաւ, եւ իր պատգամն սկսեց եւ ասեց. Ամաղէկն ազգերի գլուխն է, Բայց նորան վերջը կորստեան է տրուած։

21 Ու Կենեցուն տեսաւ եւ իր պատգամն սկսեց եւ ասեց. Քո նստած տեղն ամուր է, Եւ ապառաժի վերայ ես դրել քո բոյնը.

22 Բայց Կենեցին աւերակ պիտի դառնայ. Մինչեւ ե՞րբ Ասուրը քեզ գերի պիտի տանէ։

23 Եւ իր պատգամն սկսեց եւ ասեց. Ոհ, ո՞վ ողջ կմնայ երբոր Աստուած անէ այս։

24 Ու նաւեր կգան Կիտացիների եզերքներիցը Եւ կչարչարեն Ասուրին, եւ կչարչարեն Եբերին. Բայց նա էլ է նուիրուած կորստեան։

25 Յետոյ Բաղաամը վեր կացաւ գնաց, եւ դարձաւ իր տեղը. Եւ Բաղակն էլ գնաց իր ճանապարհովը։

25

1 Եւ Իսրայէլը Սատիմումը բնակուեց, եւ ժողովուրդն սկսեց Մովաբի աղջկերանց հետ պոռնկութիւն անել։

2 Եւ նորանք ժողովրդին հրաւիրեցին իրանց աստուածների զոհերին. Եւ ժողովուրդը կերաւ եւ նորանց աստուածներին երկրպագութիւն արաւ։

3 Եւ Իսրայէլը Բելփեդովրին յարեց. Եհովայի բարկութիւնը Իսրայէլի վերայ բորբոքուեցաւ։

4 Եւ Եհովան Մովսէսին ասեց. Առ ժողովրդի բոլոր իշխաններին եւ կախիր նորանց Եհովայի առաջին արեւի դէմ, որ Եհովայի սաստիկ բարկութիւնը Իսրայէլիցը դառնայ։

5 Եւ Մովսէսն ասեց Իսրայէլի դատաւորներին. Մեռցրէք ամեն մէկդ ձեր մարդկանցը, որ Բելփեդովրին յարեցին։

6 Եւ ահա Իսրայէլի որդիներից մի մարդ եկաւ եւ իր եղբայրներին մի Մադիանացի կնիկ բերաւ՝ Մովսէսի աչքի առաջին եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքի աչքի առաջին, երբոր նորանք ժողովքի խորանի դռանը լալիս էին։

7 Եւ Ահարօն քահանայի որդի Եղիազարի որդին՝ Փենէհէսը տեսաւ այս, ժողովքի միջիցը վեր կացաւ եւ ձեռքը մի գեղարդ առաւ,

8 Եւ այն Իսրայէլացի մարդի ետեւից սենեակը մտաւ, եւ երկուսին էլ այսինքն Իսրայէլացի մարդին եւ կնկան փորիցը խոցեց, եւ հարուածը Իսրայէլի որդկանցիցը դադարեց։

9 Եւ հարուածիցը մեռածները քսանեւչորս հազար հոգի էին։

10 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

11 Ահարօն քահանայի որդի Եղիազարի որդի Փենէհէսն իմ բարկութիւնն Իսրայէլի որդկանցիցը դարձրեց՝ ինձ համար նախանձ ունենալով նորանց մէջ. Եւ ես իմ նախանձովն Իսրայէլի որդկանցը բնաջինջ չարի։

12 Սորա համար ասիր, որ Ահա ես նորան տալիս եմ իմ խաղաղութեան ուխտը.

13 Եւ նորա համար եւ նորանից յետոյ նորա սերունդի համար յաւիտենական քահանայութեան ուխտ կլինի. Որովհետեւ իր Աստուծոյ նախանձը ունեցաւ եւ Իսրայէլի որդկանց համար քաւութիւն արաւ։

14 Եւ Մադիանացի կնկան հետ զարկուող իսրայէլացի մարդի անունը Զամբրի էր, Սալուի որդին, որ Շմաւոնեանց մէկ տոհմի իշխանն էր։

15 Եւ զարկուող Մադիանացի կնկան անունը Քազբի էր՝ Սուրի աղջիկը, որ Մադիամի մէջ ազգատոհմի իշխան էր։

16 Եւ Եհովան խօսեց մովսէսի հետ ասելով.

17 Մադիանացիներին թշնամութիւն արէք եւ նորանց զարկէք.

18 Որովհետեւ նորանք իրանց արած նենգութիւններովը ձեզ թշնամութիւն արին Փոգովրի գործումը՝ իրանց քոյր Մադիանացի իշխանի աղջիկ՝ Քազբիի գործումը, որ հարուածի օրումը սպաննուեցաւ Փոգովրի համար։

26

1 Եւ հարուածից յետոյ. Եհովան Մովսէսի եւ Ահարօնի որդի՝ Եղիազար քահանայի հետ խօսեց ասելով.

2 Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքի գումարն առէք՝ քսան տարեկանից վեր եղողներին նորանց հայրերի տների համեմատ, այսինքն Իսրայէլի մէջ բոլոր պատերազմի ելնողներին։

3 Եւ Մովսէսն ու Եղիազար քահանան խօսեցին նորանց հետ Մովաբի դաշտերումը Երիքովի դէմ Յորդանանի մօտ ասելով.

4 Քսան տարեկանից վեր եղողներին համարեցէք, ինչպէս որ Եհովան Մովսէսին եւ Եգիպտոսի երկրից ելած Իսրայէլի որդկանցը հրամայեց։

5 Ռուբէն Իսրայէլի անդրանիկը, եւ Ռուբենի որդիքը. Ենովքից Ենովքեանց տոհմը,

6 Փաղղուսից՝ Փաղղուսեանց տոհմը, Եսրոնից Եսրոնեանց տոհմը, Քարմից Քարմեանց տոհմը.

7 Ռուբենեանց տոհմերը սորանք են. Եւ նորանց համարուածները քառասուն երեք հազար եօթը հարիւր երեսուն հոգի։

8 Եւ Փաղղուսի որդին Եղիաբն էր։

9 Եւ Եղիաբի որդիքը՝ Նամուէլ, Դաթան եւ Աբիրոն էին. Այս Դաթանը եւ Աբիրոնը ժողովքի մէջ երեւելիներ էին, որ Մովսէսին եւ Ահարօնին հակառակեցին Եհովայի դէմ կենող Կորխի ժողովքումը։

10 Եւ երկիրը բացաւ իր բերանը եւ կուլ տուեց նորանց եւ Կորխին էլ, այն ժողովքը մեռնելիս՝ երբոր կրակը այն երկու հարիւր յիսուն մարդկանցը կերաւ, եւ նորանք օրինակ եղան։

11 Բայց Կորխի որդիքը չմեռան։

12 Շմաւոնի որդիքն իրանց տոհմերովը. Նամուէլից Նամուէլեանց տոհմը, Յամինից Յամինեանց տոհմը, Յաքինից Յաքինեանց տոհմը, Զարայից Զարայեանց տոհմը,

13 Սաւուղից Սաւուղեանց տոհմը։

14 Շմաւոնեանց տոհմերը սորանք են, քսանեւերկու հազար երկու հարիւր հոգի։

15 Գադի որդիքն իրանց տոհմերովը. Սափոնից Սափոնեանց տոհմը, Անգիից Անգեանց տոհմը, Սունիից Սունեանց տոհմը,

16 Ազենիից Ազենեանց տոհմը,

17 Էրիից Էրեանց տոհմը, Արօդիից Արօդեանց տոհմը, Արելիից Արելեանց տոհմը։

18 Գադի որդկանց տոհմերը սորանք են, եւ նորանց համարուածները քառասուն հազար հինգ հարիւր հոգի։

19 Յուդայի որդիքը՝ Էր եւ Օնան էին, բայց Էր եւ Օնան Քանանի երկրումը մեռան։

20 Եւ Յուդայի որդիքն իրանց տոհմերովը սորանք էին. Սելօմից Սելօմեանց տոհմը, Փարեսից Փարեսեանց տոհմը, Զարայից Զարայեանց տոհմը։

21 Եւ Փարեսի որդիքը սորանք էին. Եսրոնից Եսրոնեանց տոհմը, Յամուլից Յամուլեանց տոհմը։

22 Յուդայի տոհմերը սորանք են. Նորանց համարուածները եօթանասունեւվեց հազար հինգ հարիւր հոգի։

23 Իսաքարի որդիքն իրանց տոհմերովը. Թովղայից Թովղայեանց տոհմը, Փուայից Փուայեանց տոհմը,

24 Յասուբից Յասուբեանց տոհմը, Սամրօնից Սամրօնեանց տոհմը։

25 Իսաքարի տոհմերը սորանք են. Նորանց համարուածները վաթսունեւչորս հազար երեք հարիւր հոգի։

26 Զաբուղոնի որդիքն իրանց տոհմերովը. Սարեդից Սարեդեանց տոհմը, Ելօնից Ելօնեանց տոհմը, Յաղելից յաղելեանց տոհմը։

27 Զաբուղոնի տոհմերը սորանք են. Նորանց համարուածները վաթսուն հազար հինգ հարիւր հոգի։

28 Յովսէփի որդիքն իրանց ըոհմերովը Մանասէ եւ Եփրեմ էին։

29 Մանասէի որդիքը. Մաքիրից Մաքրիեանց տոհմը. Եւ Մաքիր ծնաւ Գաղաադին, Գաղաադից գաղաադեանց տոհմը։

30 Գաղաադի որդիքը սորանք են. Իեզերից Իեզերեանց տոհմը, Քեղեգից Քեղեգեանց տոհմը, եւ Ասրիելից Ասրիելեանց տոհմը,

31 Եւ Սիւքեմից Սիւքեմեանց տոհմը,

32 Եւ Սեմիդայից Սեմիդայեանց տոհմը, եւ Ոփերից Ոփերեանց տոհմը,

33 Եւ Ոփերի որդին Սալպաադը տղերք չունէր այլ աղջիկներ. Եւ Սալպաադի աղջիկների անունները Մաալա, Նուա, Էգղա, Մեղքա եւ Թերսա էին։

34 Մանասէի տոհմերը սորանք են, եւ նորանց համարուածները յիսունեւերկու հազար եօթը հարիւր հոգի։

35 Եփրեմի որդիքն իրանց տոհմերովը սորանք են. Սուտաղայից Սուտաղայեանց տոհմը, բոքորից բոքորեանց տոհմը, Թաանից Թաանեանց տոհմը։

36 Եւ Սուտաղայի որդիքը սորանք են՝ Էրանից Էրանեանց տոհմը։

37 Եփրեմի որդկանց տոհմերը սորանք են. Նորանց համարուածները երեսուն երկու հազար հինգ հարիւր հոգի։ Յովսէփի որդիքն իրանց տոհմերովը սորանք են։

38 Բենիամինի որդիքն իրանց տոհմերովը. Բաղայից Բաղայեանց տոհմը, Ասբելից Ասբելեանց տոհմը, Աքիրամից Աքիրամեանց տոհմը,

39 Սուփամից Սուփամեանց տոհմը, Ոփիմից Ոփիմեանց տոհմը։

40 Եւ Բաղայի որդիքը Արեդ եւ Նէեման էին. Արեդից Արեդեանց տոհմը, Նէեմանից Նէեմանեանց տոհմը։

41 Բենիամինի որդիքն իրանց տոհմերովը սորանք են, եւ նորանց համարուածները քառասունեւհինգ հազար վոց հարիւր հոգի։

42 Դանի որդիքն իրանց տոհմերովը սորանք են. Սուհամից Սուհամեանց տոհմը, Դանի տոհմերն իրանց տոհմերովը սորանք են։

43 Սուհամեանց բոլոր տոհմերի համարուածները վաթսունեւչորս հազար չորս հարիւր հոգի։

44 Ասերի որդիքն իրանց տոհմերովը, Յեմնայից Յեմնայեանց տոհմը, Յեսույից յեսույեանց տոհմը, Բարիայից Բարիայեանց տոհմը։

45 Բարիայի որդիներից՝ Քաբերից Քաբերեանց տոհմը, Մեղքիէլից Մեղքիէլեանց տոհմը։

46 Եւ Ասերի աղջկան անունը Սարա էր։

47 Ասերի որդկանց տոհմերը սորանք են. Նորանց համարուածները յիսուն երեք հազար չորս հարիւր հոգի։

48 Նեփթաղիմի որդիքն իրանց տոհմերովը. Յասիելից Յասիելեանց տոհմը,

49 Գունիից Գունեանց տոհմը, յասերից Յասերեանց տոհմը, Սիլլէմից Սիլլեմեանց տոհմը։

50 Նեփթաղիմի տոհմերն իրանց տոհմերովը սորանք են. Եւ նորանց համարուածները քառասուն հինգ հազար չորս հարիւր հոգի։

51 Այս է Իսրայէլի որդկանց գումարը, վեց հարիւր եւ մէկ հազար եօթը հարիւր երեսուն հոգի։

52 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

53 Սորանց պիտի բաժանուի այն երկիրը ժառանգութեան համար իրանց անունների թիւին համեմատ։

54 Շատին ժառանգութիւնը շատ տաս, եւ քիչին ժառանգութիւնը քիչ տաս. Ամեն մէկին իր համարի համեմատ ժառանգութիւն տրուի։

55 Բայց երկիրը վիճակով բաժանուի, եւ իրանց նահապետների ցեղերի անունների համեմատ ժառանգեն։

56 Ժառանգութիւնը շատի եւ քիչի մէջ վիճակով բաժանուի։

57 Եւ Ղեւտացիների համարուածներն իրանց տոհմերովը սորանք են. Գերսոնից գերսոնեանց տոհմը, կահաթից Կահաթեանց տոհմը, մերարիից Մերարեանց տոհմը։

58 Ղեւտացիների տոհմերը սորանք են՝ Ղոբենեանց տոհմը, Քեբրոնեանց տահմը, Մոողեանց տոհմը, Մուսեանց տոհմը, կորխեանց տոհմը։

59 Եւ կահաթ ծնեց Ամրամին։ Եւ Ամրամի կնկայ անունը Յոքաբեթ էր Ղեւիի աղջիկը, որին Եգիպտոսի մէջ ծնեց Ղեւիի համար, եւ նա Ամրամի համար ծնեց Ահարօնին եւ մովսէսին եւ նորանց քոյր մարիամին։

60 Եւ Ահարօնի համար ծնուեցան Նադաբը եւ Աբիուդը, Եղիազարը եւ իթամարը։

61 Բայց Նադաբն եւ Աբիուդը Եհովայի առաջին օտար կրակ մատուցանելիս մեռան։

62 Եւ սորանց համարուածները քսան երեք հազար հոգի էին մէկ ամսականից վեր եղող բոլոր արուները. որովհետեւ նորանք Իսրայէլի որդկանց հետ չհամարուեցան, որովհետեւ Իսրայէլի որդկանց մէջ նորանց ժառանգութիւն չտրուեցաւ։

63 Սորանք են Մովսէսի եւ Եղիազար քահանայի համարները, որ համարեցին Իսրայէլի որդկանց Մովաբի դաշտերումը Երիքովի դէմ Յորդանանի մօտ։

64 Եւ սորանց մէջ բնաւ մէկ մարդ չկար Իսրայէլի որդկանց այն համարուածներիցը, որոնց մովսէսն եւ Ահարօն քահանան Սինայի անապատումը համարեցին։

65 Որովհետեւ Եհովան ասել էր նորանց. Անպատճառ կմեռնեն անապատումը, եւ նորանցից մի մարդ չմնաց, բացի Յեփոնեան Քաղէբից եւ Նաւեան յեսուից։

27

1 Եւ Յովսէփի որդի Մանասէի տոհմերից Մանասէի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդի Ոփերի որդի Սալպաադի աղջիկները մօտեցան. Եւ նորա աղջկերանց անունները սորանք են. Մաալա, Նուա, Էգղա, մեղքա եւ Թերսա.

2 Սորանք Մովսէսի եւ Եղիազար քահանայի եւ իշխանների եւ բոլոր ժողովքի առաջը կանգնեցին ժողովքի խորանի դռանը եւ ասեցին.

3 Մեր հայրը անապատումը մեռաւ, եւ նա Եհովայի դէմ ժողովուածների ժողովք՝ Կորխի ժողովումը չէր, այլ նա իր մեղքովը մեռաւ եւ տղերք չունէր։

4 Ի՞նչու համար մեր հօրը անունը իր տոհմի միջիցը վերանայ, որ տղայ չունի. մեզ կալուածք տուէք մեր հօր եղբայրների մէջ։

5 Եւ Մովսէսը նորանց դատը Եհովայի առաջը տարաւ,

6 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

7 Ուղիղ են խօսում Սալպաադի աղջկերքը. անպատճառ նորանց ժառանգութեան կալուածք տաս իրանց հօր եղբայրների մէջ եւ նորանց հօր ժառանգութիւնը դարձնես նորանց վերայ.

8 Եւ Իսրայէլի որդկանց հետ խօսես եւ ասես. Եթէ մի մարդ մեռնէ եւ տղայ չունենայ, նորա ժառանգութիւնը նորա աղջկան վերայ դարձնէք։

9 Եւ եթէ նա աղջիկ էլ չունենայ, այն ժամանակ նորա ժառանգութիւնը նորա եղբայրներին տաք։

10 Եւ եթէ եղբայրներ էլ չունենայ, այն ժամանակ նորա ժառանգութիւնը նորա հօր եղբայրներին տաք։

11 Եւ եթէ հօր եղբայրներ էլ չունենայ, նորա ժառանգութիւնը նորա տոհմի մէջ նորան ամենից մօտ ազգականին տաք, եւ նա լինի նորա ժառանգը. Եւ սա Իսրայէլի որդկանց համար դատաստանի կանոն լինի, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրեց։

12 Եւ Եհովան Մովսէսին ասեց. Վեր ելիր այս Աբարիմի սարը, եւ տես այն երկիրը որ Իսրայէլի որդկանցը պիտի տամ.

13 Եւ նորան կտեսնես, եւ յետոյ դու էլ քո ժողովրդի հետ կժողովուիս ինչպէս որ քո եղբայր Ահարօնը ժողովուեցաւ.

14 Որովհետեւ դուք իմ հրամանի դէմ ապստամբութիւն արիք Սին անապատումը ժողովքի հակառակութիւն արած ժամանակը եւ նորանց առաջին ինձ չսրբեցիք այն ջրի մօտ։ (Այս է Կադեսի Մերիբայի ջուրը Սին անապատումը։)

15 Եւ Մովսէսը խօսեց Եհովայի հետ եւ ասեց.

16 Բոլոր մարմնի հոգիների Աստուածը Եհովան այս ժողովրդի վերայ մի մարդ նշանակէ.

17 Որ նորանց առաջին դուրս գայ եւ նորանց առաջին մտնէ, եւ նորանց հանէ եւ նորանց մտցնէ, եւ Եհովայի ժողովքը չլինի ոչխարների պէս որ հովիւ չունեն։

18 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Առ քեզ մօտ Նաւէի որդի Յեսուին, որի վերայ Հոգի կայ, եւ ձեռքդ նորա վերայ դիր.

19 Եւ նորան Եղիազար քահանայի եւ բոլոր ժողովքի առաջին կանգնեցրու եւ նորանց աչքի առաջին նորան պատուէր տուր.

20 Եւ քո փառքիցը դիր նորա վերայ որպէս զի Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքը նորան հնազանդութիւն անեն։

21 Եւ նա կանգնէ Եղիազար քահանայի առաջին որ Ուրիմի կանոնովը նորան հարցնէ Եհովայի առաջին. նորա խօսքովը դուրս գան եւ նորա խօսքովը մտնեն, ինքը եւ իր հետ բոլոր Իսրայէլի որդիքը եւ բոլոր ժողովքը։

22 Եւ Մովսէսն այնպէս արաւ, ինչպէս որ Եհովան նորան պատուիրել էր. Առաւ Յեսուին եւ նորան կանգնեցրեց Եղիազար քահանայի եւ բոլոր ժողովքի առաջին։

23 Եւ իր ձեռքը նորա վերայ դրաւ եւ նորան պատուէր տուաւ, ինչպէս որ Եհովան Մովսէսի ձեռքովը խօսել էր։

28

1 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

2 Պատուիրի Իսրայէլի որդկանցը եւ նորանց ասիր, Իմ պատարագները, իմ հացը, իմ նուէրների համար իբրեւ իմ անուշահոտ պատարագները զգուշացէք որ ինձ մատուցանէք իր ժամանակին։

3 Եւ նորանց ասես. Այս է այն պատարագը որ Եհովային պիտի մատուցանէք. Օրը երկու հատ մէկ տարեկան անարատ գառներ մշտնջենաւոր ողջակէզի համար.

4 Մէկ գառը առաւօտանց մատուցանես եւ միւս գառը իրիկուանը մատուցանես։

5 Եւ մէկ արդուի տասներորդ մասը բարակ ալիւրով հացի նուէր զանգուած հիմենի մի քառորդ ծեծուած իւղով։

6 Սա Սինա սարի վերայ անելիք մշտնջենաւոր ողջակէզն է, Եհովայի համար իբրեւ անուշահոտ պատարագ։

7 Եւ նորա թափելու նուէրը մէկ գառի համար հիմենի չորրորդ մասը լինի. Ցքին սուրբ տեղումը թափելու նուէր անես Եհովայի համար։

8 Եւ միւս գառը իրիկնադէմին մատուցանես. Իբրեւ առաւօտեան հացի ընծայ եւ իբրեւ նորա թափելու նուէրը մատուցանես Եհովայի համար իբրեւ անուշահոտ պատարագ։

9 Բայց շաբաթ օրը՝ մէկ տարեկան երկու անարատ գառներ եւ իւղով զանգուած երկու տասանորդ բարակ ալիւր իբրեւ հացի նուէր եւ նորա թափելու նուէրը։

10 Սա բացի մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա թափելու նուէրից ամեն շաբաթ օրուայ ողջակէզը լինի։

11 Եւ ձեր ամսագլուխներումը Եհովայի համար ողջակէզ մատուցանէք երկու զուարակ, մէկ խոյ, եօթը հատ մէկ տարեկան անարատ գառներ.

12 Եւ ամեն մէկ զուարակի համար իւղով զանգուած երեք տասանորդ բարակ ալիւր հացի նուէր, եւ մէկ խոյի համար իւղովզանգուած երկու տասանորդ բարակ ալիւր հացի նուէր.

13 Եւ ամեն մէկ գառի համար իւղով զանգուած մէկ մէկ տասանորդ բարակ ալիւր հացի նուէր, Եհովայի համար ողջակէզ իբրեւ անուշահոտ պատարագ։

14 Եւ նորանց թափելու նուէրները՝ ամեն մէկ զուարակի համար կէս հիմէն եւ մէկ խոյի համար հիմենի երրորդ մասը եւ ամեն մէկ գառի համար հիմենի չորրորդ մասը գինի լինի. Սա տարուայ ամիսների համար ամեն մէկ ամսի ողջակէզն է.

15 Եւ բացի մշտնջենաւոր ողջակէզից իբրեւ մեղքի պատարագ այծերիցը մի նոխազ մատուցանուի Եհովային եւ իր թափելու նուէրը մատուցանուի Եհովային։

16 Եւ առաջին ամսի տասնեւչորսերորդ օրը զատիկ է Եհովայի համար.

17 Եւ այն ամսի տասնեւհինգերորդ օրը տօն է. Եօթն օր բաղարջ ուտուի։

18 Առաջին օրը սուրբ ժողով լինի. Ոչ մի ծառայական գործ չանէք.

19 Եւ Եհովայի համար ողջակէզ պատարագ մատուցանէք երկու զուարակ, մէկ խոյ ու եօթը հատ մէկ տարեկան գառներ, նորանք անարատ լինեն ձեզ համար.

20 Եւ նորանց հացի նուէրը իւղով զանգուած բարակ ալիւր լինի. Ամեն մէկ զուարակի համար երեք տասանորդ, եւ մէկ խոյի համար երկու տասանորդ մատուցանէք.

21 Եօթը գառներից ամեն մէկ գառի համար մէկ տասանորդ մատուցանէք.

22 Եւ ձեզ համար քաւութիւն անելու համար մէկ նոխազ մեղքի պատարագ։

23 Սորանք մատուցրէք բացի մշտնջենաւոր ողջակէզ եղող առաւօտեան ողջակէզից։

24 Այսպէս մատուցրէք այն եօթը օրերի ամեն մէկ օրը Եհովայի համար անուշահոտ պատարագ՝ հաց. Բացի մշտնջենաւոր ողջակէզից մատուցանուի այս և սորա թափելու նուէրը։

25 Եւ եօթներորդ օրը սուրբ ժողով լինի ձեզ համար, ոչ մի ծառայական գործ չանէք։

26 Եւ երախայրիների օրը՝ երբոր ձեր շաբաթների համեմատ Եհովային նոր հացի նուէր մատուցանէք, սուրբ ժողով լինի ձեզ համար. Ոչ մի ծառայական գործ չանէք.

27 Եւ Եհովայի համար իբրեւ անուշահոտ ողջակէզ երկու զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան եօթը հատ գառներ մատուցանէք.

28 Եւ նորանց հացի նուէրը ամեն մէկ զուարակի համար երեք տասանորդ, մէկ խոյի համար երկու տասանորդ,

29 Եօթը գառներից ամեն մէկ գառի համար մէկ տասանորդ իւղով զանգուած բարակ ալիւր.

30 Եւ ձեզ համար քաւութիւն անելու համար այծերից մէկ նոխազ։

31 Բացի մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա հացի նուէրից մատուցանէք, անարատ լինեն ձեզ համար. Եւ իրանց թափելու նուէրները։

29

1 Եւ եօթներորդ ամսումն ամսի մէկին սուրբ ժողով լինի ձեզ համար. Ոչ մի ծառայական գործ չանէք. փող հնչեցնելու օր լինի ձեզ համար։

2 Եւ Եհովայի համար իբրեւ անուշահոտ ողջակէզ մատուցրէք մէկ զուարակ, մէկ խոյ, եօթը հատ մէկ տարեկան անարատ գառներ.

3 Եւ նորանց հացի նուէրը իւղով զանգուած բարակ ալիւր մէկ զուարակի համար երկու տասանորդ,

4 Եւ եօթը գառներից ամեն մէկ գառի համար մէկ տասանորդ.

5 Եւ ձեզ համար քաւութիւն անելու համար այծերից մէկ նոխազ մեղքի պատարագ.

6 Բացի ամսամուտի ողջակէզից եւ նորա հացի նուէրից, եւ մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա հացի նուէրից եւ իրանց թափելու նուէրներից իրանց կանոնովը մատուցանէք անուշահոտ պատարագ Եհովայի համար։

7 Եւ այս եօթներորդ ամսի տասին սուրբ ժողով լինի ձեզ համար, եւ ձեր անձերը խոնարհեցնէք, ոչ մի գործ չանէք։

8 Եւ Եհովային համար իբրեւ անուշահոտ ողջակէզ մատուցրէք մէկ զուարակ, մէկ խոյ, եօթը հատ մէկ տարեկան գառներ. նորանք ձեզ համար անարատ լինեն.

9 Եւ նորանց հացի նուէրը իւղով զանգուած բարակ ալիւր մէկ զուարակի համար երեք տասանորդ, մէկ խոյի համար երկու տասանորդ,

10 Եօթը գառներից ամեն մէկ գառի համար մէկ տասանորդ.

11 Եւ այծերից մէկ նոխազ մեղքի պատարագ բացի քաւութեան մեղքի պատարագից եւ մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա հացի նուէրից եւ նորանց թափելու նուէրներից։

12 Եւ եօթներորդ ամսի տասնեւհինգերորդ օրը սուրբ ժողով լինի ձեզ համար. Ոչ մի ծառայական գործ չանէք. Եւ եօթը օր Եհովայի համար տօն կատարէք։

13 Եւ Եհովայի համար ողջակէզ անուշահոտ պատարագ մատուցանէք տասներեք զուարակ, երկու խոյ, մէկ տարեկան տասնեւչորս գառներ. Անարատ լինեն։

14 Եւ նորանց հացի նուէրը իւղով զանգուած բարակ ալիւր տասնեւերեք զուարակներից ամեն մէկ զուարակի համար երեք տասանորդ, եւ երկու խոյերից ամեն մէկ խոյի համար երկու տասանորդ.

15 Եւ տասնեւչորս գառներից ամեն մէկ գառի համար մէկ տասանորդ։

16 Եւ այծերից մէկ նոխազ մեղքի պատարագ բացի մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա հացի նուէրից եւ թափելու նուէրից։

17 Եւ երկրորդ օրը տասնեւերկու զուարակ, երկու խոյ, մէկ տարեկան տասնեւչորս անարատ գառներ.

18 Եւ նորանց հացի նուէրը եւ թափելու նուէրները՝ զուարակները խոյերի եւ գառների համար, իրանց թիւին համեմատ ըստ օրինի լինեն.

19 Եւ այծերից մէկ նոխազ մեղքի պատարագ բացի մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա հացի նուէրից եւ թափելու նուէրներից։

20 Եւ երրորդ օրը տասնեւմէկ զուարակ, երկու խոյ, մէկ տարեկան տասնեւչորս անարատ գառներ.

21 Եւ նորանց հացի ընծան եւ թափելու նուէրները՝ զուարակների, խոյերի եւ գառների համար, իրանց թիւին համեմատ ըստ օրինի լինեն.

22 Եւ մէկ նոխազ մեղքի պատարագ բացի մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա հացի նուէրից եւ թափելու նուէրից։

23 Եւ չորրորդ օրը տասը զուարակ, երկու խոյ, մէկ տարեկան տասնեւչորս անարատ գառներ.

24 նորանց հացի նուէրը եւ թափելու նուէրները՝ զուարակների, խոյերի եւ գառների համար, իրանց թիւին համեմատ՝ ըստ օրինի լինեն.

25 Եւ այծերից մէկ նոխազ մեղքի պատարագ բացի մշտնջենաւոր ողջակէզից նորա հացի նուէրից եւ նորա թափելու նուէրից։

26 Եւ հինգերորդ օրը ինը զուարակ երկու խոյ, մէկ տարեկան տասնեւչորս անարատ գառներ.

27 Եւ նորանց հացի նուէրը եւ թափելու նուէրները՝ զուարակների, խոյերի եւ գառների համար, իրանց թիւին համեմատ ըստ օրինի լինեն.

28 Եւ մէկ նոխազ մեղքի պատարագ բացի մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա հացի նուէրից եւ նորա թափելու նուէրից։

29 Եւ վեցերորդ օրը ութը զուարակ, երկու խոյ, մէկ տարեկան տասնեւչորս անարատ գառներ.

30 Եւ նորանց հացի նուէրը եւ թափելու նուէրները՝ զուարակների, խոյերի եւ գառների համար, իրանց թիւին համեմատ ըստ օրինի լինեն.

31 Եւ մէկ նոխազ մեղքի պատարագ բացի մշտնջենաւոր ողջակէզից նորա հացի նուէրից եւ նորա թափելու նուէրներից։

32 Եւ եօթներորդ օրը եօթը զուարակ, երկու խոյ, մէկ տարեկան տասնեւչորս անարատ գառներ.

33 Եւ նորանց հացի նուէրը եւ թափելու նուէրները՝ զուարակների, խոյերի եւ գառների համար, իրանց թիւին համեմատ՝ ըստ օրինի լինեն.

34 Եւ մէկ նոխազ մեղքի պատարագ բացի մշտնջենաւոր ողջակէզից, նորա հացի նուէրից եւ նորա թափելու նուէրից։

35 Ութրերոդ օրը ձեզ համար տօնախմբութիւն լինի, ոչ մի ծառայական գործ չանէք։

36 Եւ Եհովայի համար մատուցանէք ողջակէզ իբրեւ անուշահոտ պատարագ մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան եօթը անարատ գառներ.

37 Եւ նորանց հացի նուէրը եւ նորանց թափելու նուէրները՝ զուարակի խոյի եւ գառների համար, իրանց թիւին համեմատ՝ ըստ օրինի լինեն։

38 Եւ մէկ նոխազ մեղքի պատարագ բացի մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա հացի նուէրից եւ նորա թափելու նուէրից։

39 Այս մատուցանէք Եհովային ձեր տօներումը բացի ձեր ուխտերի եւ ձեր կամաւոր ընծաների ողջակէզներից, հացի նուէրներից եւ թափելու նուէրներից եւ խաղաղութեան զոհերից։

40 Եւ Մովսէսն ասեց իսրայէլի որդկանցը այն ամենը ինչ որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։

30

1 Եւ մովսէսն իսրայէլի որդկանց ցեղերի իշխանների հետ խօսեց ասելով. Այս է Եհովայի պատուիրած բանը.

2 Եթէ մէկ մարդ Եհովային ուխտ անէ, կամ երդում անէ իր անձը կապելու համար, նա իր խօսքը դարտակ չանի. բոլոր իր բերանից դուրս եկածին պէս անէ։

3 Եւ եթէ մէկ կին Եհովային ուխտ անէ, եւ իր մանկութեան ժամանակին իր հօր տանը ուխտով իրան կապէ,

4 Եւ նորա հայրը լսէ նորա ուխտը եւ նորա իր անձի վերայ կապած կապը, եւ նորա հայրը լռէ նորա մասին, այն ժամանակ նորա բոլոր ուխտերը հաստատուին եւ նորա անձի վերայ կապած բոլոր կապերը հաստատուին։

5 Բայց եթէ նորա հայրը նորան արգիլէ իր լսած օրը, այն ժամանակ նորա բոլոր ուխտերը եւ նորա անձի վերայ կապած կապերը անվաւեր լինեն. Եւ Եհովան նորան թաղութիւն կտայ. Որովհետեւ նորա հայրը նորան արգելեց։

6 Եւ եթէ նա ամուսնացաւ, եւ իր ուխտն կամ այն իր շրթունքներից դուրս եկած իր անձը կապող անխորհուրդ խօսքն իր վերայ լինի,

7 Եւ նորա այրը լսէ, եւ լսած օրը լռէ նորա մասին, այն ժամանակ նորա ուխտերը հաստատուին, եւ իր անձի վերայ կապած կապերն հաստատ լինեն։

8 Բայց եթէ նորա այրը իր լսած օրը նորան արգելէ, նա այն ժամանակ նորա վերայ եղած ուխտը եւ նորա շրթունքներից դուրս եկած անխորհուրդ խօսքը, որով իր անձը կապել էր, անվաւեր է անում. Եւ Եհովան նորան թողութիւն կտայ։

9 Բայց որբեւայրիի կամ արձակուած կնկայ ուխտը իր անձի վերայ կապած ամեն ինչ եւ իցէ կապը իր վերայ հաստատ մնայ։

10 Եւ եթէ իր մարդի տանն է ուխտ արել կամ երդումով իր անձի վերայ կապ կապել,

11 Եւ նորա մարդը լսել է եւ լռել է նորա մասին և նորան չէ արգելել, այն ժամանակ նորա բոլոր ուխտերը հաստատուին եւ իր անձի վերայ կապած կապերը հաստատ լինեն։

12 Բայց եթէ նորա այրը իր լսած օրը նորանց խափանեց, այն ժամանակ ուխտ անելու եւ իր անձը կապելու համար նորա բերանից դուրս եկած բոլոր խօսքերը անվաւեր լինեն. Նորա այրը խափանեց նորանց եւ Եհովան նորան թողութիւն կտայ։

13 Կնկայ ամեն ուխտը եւ անձը խոնարհեցնելու համար արած կապող երդումը նորա այրը կարող է հաստատել, եւ նորա այրը կարող է խափանել։

14 Եւ եթէ նորա այրը օրէցօր լռել է նորա մասին, այն ժամանակ նորա ամեն ուխտերը եւ իր վերայ եղած ամեն կապերը հաստատում է. Նա հաստատում է նորանց, ըստ որում լռել է նորա մասին իր լսած օրը,

15 Բայց եթէ լսելուց յետոյ խափանէ նորանց, այն ժամանակ ինքը քաշէ նորա անօրէնութիւնը։

16 Սորանք են այն կանոնները որ Եհովան պատուիրեց Մովսէսին մարդի եւ կնկայ մէջ, հօր եւ նորա մանկութեան ժամանակ իր հօր տանը բնակող աղջկան մէջ։

31

1 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով։

2 Իսրայէլի որդկանց վրէժը առնես Մադիանացիներից եւ յետոյ ժողովուես քո ժողովրդի հետ։

3 Եւ Մովսէսը խօսեց այն ժողովրդի հետ եւ ասեց. Ձեզանից մարդիկ պատրաստեցէք պատերազմի համար, եւ գնան Մադիամի վերայ, որ Մադիամիցը առնեն Եհովայի վրէժը։

4 Իսրայէլի բոլոր ցեղերի ամեն մէկից մէկ հազար մարդ պատերազմի ուղարկէք։

5 Եւ Իսրայէլի հազարաւորներից ամեն մէկ ցեղից մէկ հազար մարդ ընտրուեցաւ՝ այսինքն տասներկու հազար հոգի պատերազմի համար պատրաստուած։

6 Եւ Մովսէսը նորանց պատերազմի ուղարկեց, ամեն մէկ ցեղից մէկ հազար մարդ՝ նորանց հետ եւ նորանց Եղիազար քահանայի որդի Փենեհէսին պատերազմի ուղարկեց, եւ սուրբ անօթներն ու ազդարարութեան փողերը նորա ձեռքին։

7 Եւ Մադիանացիների դէմ պատերազմեցին, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր, եւ բոլոր արուներին մեռցրին.

8 Եւ նորանց սպանուածների հետ Մադիամի թագաւորներին էլ՝ Եւիին, Րոկոմին, Սուրին, Ուրին եւ Ռոբէին՝ Մադիամի հինգ թագաւորներին սպանեցին, եւ Բէովրի որդի Բաղաամին սրով մեռցրին։

9 Եւ Իսրայէլի որդիքը Մադիանացիների կանայքը ու տղայքը գերի առին, եւ նորանց բոլոր անասունները եւ ստացուածքը աւար առին։

10 Եւ նորանց բոլոր քաղաքները իրանց բնակարաններովը եւ բոլոր գիւղերը կրակով այրեցին։

11 Եւ բոլոր աւարը եւ բոլոր կողոպուտը առին՝ թէ մարդ եւ թէ անասուն։

12 Եւ գերիներին եւ կողոպուտը եւ աւարը բերին Մովսէսի, Եղիազար քահանայի մօտ եւ Իսրայէլի որդկանց ժողովքին բանակը, որ Երիքովի դէմ Յորդանանի մօտ՝ Մովաբի դաշտերումն է։

13 Եւ Մովսէսը եւ Եղիազար քահանան եւ ժողովքի բոլոր իշխանները դուրս բանակից նորանց դիմաւորելու։

14 Եւ Մովսէսը բարկացաւ զօրաց իշխանների հազարապետների վերայ, որ պատերազմիցը գալիս էին.

15 Եւ Մովսէսը նորանց ասեց. Մի՞թէ բոլոր կանանցը ողջ թողեցիք։

16 Ահա նորանք Բաղաամի խօսքովը պատճառ եղան Իսրայէլի որդկանց Փոքովրի գործումը Եհովայի դէմ մեղանչելուն, եւ այն հարուածը եկաւ Եհովայի ժողովքի վերայ։

17 Եւ հիմա երեխաներից ամեն արուին մեռցրէք, այն բոլոր կանանցը, որ մարդ են գիտացել արուի հետ պառկելով՝ մեռցրէք։

18 Եւ կանանցից այն բոլոր մանկահասակ աղջիկներին, որոնք մարդ չեն գիտացել արուի հետ պառկելով՝ ձեզ համար ողջթողեցէք։

19 Եւ դուք եօթն օր բանակից դուրս մնացէք. Եւ ամեն ով որ մարդ է մեռցրել եւ ամեն ով որ մեռածի է դպել, երրորդ օրը եւ եօթներորդ օրը մաքրուի՝ թէ դուք եւ թէ ձեր գերիները։

20 Եւ ամեն հանդերձ եւ ամեն մորթի անօթ եւ այծի մազից շինուած ամեն բան եւ ամեն փայտի աման մաքրեցէք։

21 Եւ Եղիազար քահանան ասեց պատերազմի գնացող զօրքերին. Այս է այն օրէնքի կանոնը, որ Եհովան Մովսէսին պատուիրեց։

22 Միայն ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, անագը եւ կապարը,

23 Ամեն կրակը մտնելու բանը կրակիցը անցկացրէք, եւ նա մաքուր կլինի, բայց մաքրութեան ջրով մեղքից մաքրուի, սակայն կրակը չմտնող ամեն բան ջրից անցկացնէք։

24 Եւ եօթներորդ օրը ձեր հանդերձները լուանաք եւ մաքրուիք, եւ յետոյ բանակը մտնէք։

25 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

26 Դու Եղիազար քահանայի եւ ժողովքի նահապետութիւնների իշխանների հետ առնես առնուած կողոպուտի գումարը՝ թէ մարդի եւ թէ անասունի.

27 Եւ այն կողոպուտը պատերազմի գնացող պատերազմողներին եւ բոլոր ժողովքին հաւասարապէս բաժանես։

28 Եւ պատերազմի գնացող պատերազմողներից Եհովայի հասը առնես, հինգ հարիւրից մէկը՝ թէ մարդկանցից, թէ արջառներից, թէ էշերից եւ թէ ոչխարներից։

29 նորանց կէս բաժինիցը առնես, եւ Եղիազար քահանային տաս իբրեւ Եհովայի ընծայ։

30 Եւ իսրայէլի որդկանց կէս բաժինիցը յիսունից մէկը առնես, թէ մարդկանցից, թէ արջառներից, թէ էշերից, թէ ոչխարներից և ամեն անասուններից, եւ նորանք Եհովայի խորանին պահպանութիւնը անող Ղեւտացիներին տաս։

31 Եւ արաւ Մովսէսը եւ Եղիազար քահանան ինչպէս որ Եհովան Մովսէսին հրամայել էր։

32 Եւ կողոպուտը՝ այսինքն պատերազմող զօրքի առած աւարի գումարը այս էր. Վեց հարիւր եօթանասունեւհինգ հազար ոչխար,

33 Եօթանասուն երկու հազար արջառ,

34 Եւ վաթսունեւմէկ հազար էշ.

35 Եւ կնիկներ, որ արուի հետ պառկելով մարդ չեն գիտացել, ամենը երեսուն երկու հազար հոգի էին։

36 Եւ պատերազմի գնացողների հաւասար բաժինը այս էր. Ոչխարների թիւը՝ երեք հարիւր երեսունեւեօթը հազար հինգ հարիւր.

37 Եւ ոչխարներից Եհովայի հասը եղաւ՝ վեց հարիւր եօթանասունեւհինգ.

38 Եւ արջառները՝ երեսունեւվեց հազար, իսկ նորանց հասը Եհովային եօթանասունեւերկու.

39 Եւ էշերը՝ երեսուն հազար հինգ հարիւր, իսկ նորանց հասը Եհովային վաթսունեւմէկ.

40 Եւ մարդիկը տասնեւվեց հազար հոգի, իսկ նորանց հասը Եհովային երեսունեւերկու հոգի։

41 Եւ Մովսէսը Եհովային նուիրուած հասը Եղիազար քահանային տուաւ, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։

42 Եւ Իսրայէլի որդկանց կէս բաժինից էլ, որ Մովսէսը պատերազմողներից բաժին էր առել,

43 (Եւ ժողովքի կէս բաժինը եղաւ երեք հարիւր երեսունեւեօթը հազար հինգ հարիւր ոչխար,

44 Երեսունեւվեց հազար արջառ,

45 Երեսուն հազար հինգ հարիւր էշ,

46 Եւ տասնեւվեց հազար հոգի։)

47 Եւ Մովսէսն առաւ իսրայէլի որդկանց կէս բաժինից՝ յիսունից մէկը, թէ մարդից, թէ անասունից, եւ նորանց տուաւ Եհովայի խորանի պահպանութիւնն անող Ղեւտացիներին, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։

48 Եւ Մովսէսին մօտեցան զօրքի հազարաւորների վերակացուները՝ այսինքն հազարապետները եւ հարիւրապետները.

49 Եւ Մովսէսին ասեցին. Քո ծառաները մեր ձեռքի տակ եղող պատերազմողների գումարն առինք, եւ մեզանից մի մարդ պակաս չէ։

50 Եւ մատուցանենք Եհովայի ընծան՝ մեզանից ամեն մէկը ինչ որ գտանք՝ ոսկի զարդեր, շղթաներ, ապարանջաններ, մատանիներ, օղեր եւ փողոշուկներ, որ Եհովայի առաջին մեր հոգիների համար քաւութիւն անենք։

51 Եւ Մովսէսն ու Եղիազար քահանան նորանցից առին ոսկին՝ ամենն էլ բանուած զարդեր։

52 Եւ հազարապետներից ու հարիւրապետներից Եհովայի համար մատուցրուած ընծայի բոլոր ոսկին տասնեւվեց հազար եօթը հարիւր յիսուն սիկղ էր։

53 Պատերազմողների ամեն մէկն իր համար կողոպուտ էր առել։

54 Եւ Մովսէսն ու Եղիազար քահանան հազարապետներից եւ հարիւրապետներից ոսկին առին եւ ժողովքի խորանը բերին, իբրեւ Իսրայէլի որդկանց յիշատակ Եհովայի առաջին։

32

1 Եւ Ռուբէնի որդիքը ու Գադի որդիքը խիստ շատ անասուններ ունէին. Եւ տեսան Յազերի երկիրը եւ գաղաադի երկիրը, որ ահա այն տեղը անասունի տեղ էր.

2 Եւ Գադի որդիքը եւ Ռուբէնի որդիքը գնացին եւ ժողովքի իշխանների հետ խօսելով ասեցին.

3 Ադարովդ, Դեբոն, Յազեր, Նամրա, Եսեբոն, Եղէաղէ, Սեբամա, Նաբաւ, եւ Բէան,

4 Այսինքն այն երկիրը որ Եհովան Իսրայէլի ժողովքի առաջին զարկեց անասունի երկիր է, եւ քո ծառաները անասուններ ունեն.

5 Եւ ասեցին՝ եթէ մենք քո առաջին շնորհք գտանք, այս երկիրը քո ծառաներին տրուի կալուածքի համար. Մեզ յորդանանից մի անցկացնիր։

6 Եւ մովսէսը գադի որդկանցը եւ Ռուբէնի որդկանցը ասեց. Միթէ ձեր եղբայրները պատերազմի գնան եւ դուք այստեղ նստէ՞ք։

7 Եւ ի՞նչու համար էք Իսրայէլի որդկանց սիրտը թուլացնում, որ չանցնեն այն երկիրը, որ Եհովան տուել է նորանց։

8 Ձեր հայրերն էլ այսպէս արին, երբոր նորանց Կադես Բառնեայից ուղարկեցի երկիրը լրտեսելու համար։

9 Որովհետեւ նորանք մինչեւ Եսքողի ձորը վեր գնացին եւ երկիրը տեսան, եւ Իսրայէլի ոդկանց սիրտը թուլացրին, որ չմտնեն այն երկիրը որը Եհովան տուել էր նորանց։

10 Եւ այն օրը Եհովայի բարկութիւնը բորբոքուեցաւ եւ երդում արաւ ասելով.

11 Թէ Եգիպտոսից դուրս եկած մարդիկը՝ քսան տարեկանից եւ վեր եղողները չեն տեսնիլ այն երկիրը, որի համար երդում արի Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին, որովհետեւ ինձ չհետեւեցին.

12 Բացի Կենեզեան Յեփոնէի որդի Քաղէբից եւ Նաւէի որդի Յեսուից, որոնք կատարելապէս Եհովային հետեւեցին։

13 Եւ Եհովայի բարկութիւնը Իսրայէլի վերայ բորբոքուեցաւ, եւ նորանց ման ածեց անապատումը քառասուն տարի, մինչեւ որ Եհովայի աչքի առաջին չարութիւն անող ազգը բոլորովին սպառուեցաւ։

14 Եւ ահա դուք ձեր հայրերի տեղն էք կանգնել մեղաւոր մարդկանց զաւակների պէս, որ Եհովայի սաստիկ բարկութիւնը Իսրայէլի վերայ կրկին աւելացնէք։

15 Որովհետեւ եթէ դուք նորանից խոտորուէք, նա էլ կրկին այս ժողովուրդին անապատումը կձգէ եւ դուք այս բոլոր ժողովրդի կորստեանը պատճառ կլինէք։

16 Եւ նորանք մօտեցան նորան եւ ասեցին. Թող մենք այստեղ մեր անասունների համար փարախներ եւ մեր ընտանիքների համար քաղաքներ շինենք.

17 Բայց մենք շուտով պատրաստուինք իսրայէլի որդկանց առաջին, մինչեւ որ նորանց իրանց տեղերը տանենք. Եւ մեր ընտանիքները պարսպաւոր քաղաքներում բնակուեն այս երկրի բնակիչների դէմ։

18 Մենք մեր տները չդառնանք, մինչեւ որ Իսրայէլի որդկանց ամեն մէկն իր ժառանգութիւնը ժառանգէ։

19 Որովհետեւ մենք Յորդանանի այն կողմումը եւ էլ հեռու նորանց հետ ժառանգել չենք ուզում, ըստ որում մեր ժառանգութիւնը Յորդանանի այս կողմումը դէպի արեւելք է մեզ հասել։

20 Եւ Մովսէսն ասեց նորանց. Եթէ յաս բանն անէք, եթէ Եհովայի առաջին պատրաստուիք պատերազմի համար,

21 Եւ Եհովայի առաջին դուք ամենքդ էլ պատրաստուած Յորդանանովն անցնիք, մինչեւ որ նա իր թշնամիներին իր առաջիցը քշէ,

22 Եւ այն երկիրը Եհովայի առաջին նուաճուի եւ յետոյ ետ դառնաք, այն ժամանակ Եհովայի առաջին եւ Իսրայէլի առաջին անմեղ էք, եւ այս երկիրը Եհովայի առաջին ձեր կալուածքը լինի։

23 Բայց եթէ այսպէս չանէք, ահա Եհովայի դէմ մեղք գործեցիք, եւ գիտացէք որ ձեր մեղքը ձեզ կգտնէ։

24 Ձեր ընտանիքների համար քաղաքներ, եւ ձեր հօտերի համար փարախներ շինեցէք, եւ ձեր բերանից դուրս եկածն արէք։

25 Եւ Գադի որդիքը եւ Ռուբէնի որդիքը խօսեցին Մովսէսի հետ ասելով. Ծառաներդ կանեն ինչպէս որ մեր Եհովան պատուիրում է։

26 Մեր զաւակները, մեր կանայքը, հօտերը եւ մեր բոլոր անասունները այստեղ կլինեն Գաղաադի քաղաքներումը.

27 Բայց ծառաներդ ամենքս պատրաստուած գունդով կ՛անցնենք պատերազմի համար ինչպէս որ մեր տէրն ասում է։

28 Եւ Մովսէսը նորանց մասին պատուիրեց Եղիազար քահանային եւ Նաւէի որդի Յեսուին եւ Իսրայէլի որդկանց ցեղերի նահապետութիւնների իշխաններին.

29 Եւ Մովսէսն ասեց նորանց. Եթէ գադի որդիքը եւ Ռուբէնի որդիքը ամենքն էլ պատերազմի համար պատրաստուած՝ ձեզ հետ յորդանանովն անցնեն Եհովայի առաջին եւ այն երկիրը ձեր առաջին նուաճուի, այն ժամանակ գաղաադի երկիրը նորանց կալուածք տաք.

30 Բայցեթէ պատրաստուած ձեզ հետ չանցնեն, նորանք կալուածք ստանան ձեզ հետ Քանանի երկրումը։

31 իսկ Գադի որդիքը եւ Ռուբէնի որդիքը պատասխանեցին եւ ասեցին. Եհովան ինչպէս որ պատուիրեց քո ծառաներին այնպէս կանենք։

32 Մենք պատրաստուած Եհովայի առաջին Քանանի երկիրը կանցնենք. Բայց մեր ժառանգութեան կալուածքը Յորդանանի այս կողմումը կլինի։

33 Եւ Մովսէսը նորանց՝ այսինքն Գադի որդկանց եւ Ռուբէնի որդկանցը եւ Յովսէփեան Մանասէի կէս ցեղին, տուաւ Ամօրհացիների Սեհոն թագաւորի թագաւորութիւնը եւ Բասանի Ովգ թագաւորի թագաւորութիւնը, երկիրն իր քաղաքներովը՝ երկրի քաղաքների շուրջը եղած սահմաններովը։

34 Եւ Գադի որդիքը շինեցին Դեբոնը, Ադարովթը եւ Արոէրը,

35 Եւ Ատրօթ-սովփանը, Յազերը, եւ Յոգբէհան,

36 Եւ Բեթնամրան եւ Բեթարանը՝ պարսպաւոր քաղաքներ եւ հօտերի փարախներ,

37 Ռուբէնի որդիքն էլ Եսեբոնը, Եղէաղէն եւ Կարիաթեմը շինեցին.

38 Եւ Նաբաւը Բէէլմօնը (որոնց անունները փոխեցին.) եւ Սեբաման, եւ իրանց շինած քաղաքներին անուններ դրին։

39 Եւ Մանասեան Մաքիրին որդիքը Գաղաադ գնացին եւ առին նորան, եւ նորա միջի Ամօրհացիներին քշեցին։

40 Եւ Մովսէսը Գաղաադը տուաւ Մանասեան Մաքիրին, որ այնտեղ բնակուեց։

41 Եւ Մանասեան Յայիրը գնաց նորանց գիւղաքաղաքներն առաւ եւ նորանց Հաւօթ-յայիր անուանեց։

42 Եւ Նոբահը գնաց եւ Կանաթն եւ նորա գիւղերն առաւ եւ նորան իր անունովը Նոբահ կոչեց։

33

1 Սորանք են Իսրայէլի որդկանց իշխանները, որ Մովսէսի եւ Ահարօնի ձեռքովը Եգիպտոսի երկրիցն իրանց զօրքերովը դուրս եկան։

2 Եւ Մովսէսը գրեց Եհովայի հրամանովը նորանց իջեւանների համեմատ նորանց գնացքները. Եւ սորանք են նորանց գնացքների համեմատ նորանց իջեւանները։

3 Եւ չուեցին Ռամսեսից առաջին ամսումը այսինքն առաջին ամսի տասնեւհինգերորդ օրը՝ զատկի հետեւեալ օրը Իսրայէլի որդիքը բարձր ձեռքով դուրս եկան բոլոր Եգիպտացիների աչքի առաջը.

4 Եւ Եգիպտացիները թաղում էին այն բոլոր անդրանիկներին, որ Եհովան նորանց մէջ ջարդեց. Եւ Եհովան նորանց աստուածների վերայ դատաստան արաւ։

5 Եւ Իսրայէլի որդիքը չուեցին Ռամսեսից եւ իջեւան արին Սոկքովթում։

6 Եւ Սոկքովթից չուեցին եւ իջեւան արին անապատի ծայրին եղած Ոթոմումը։

7 Եւ Ոթոմից չուելով՝ դէպի Փիաիրօթ դարձան, որ Բէեղսեփոնի դիմացն է, եւ իջեւան արին Մագդողի առաջին։

8 Եւ Փիաիրօթի առաջից չուեցին եւ ծովի միջովն անցնելով՝ եկան անապատը, եւ Ոթոմի անապատումը երեք օրուայ ճանապարհ գնացին եւ իջեւան արին Մեռայումը։

9 Եւ չուեցին մեռայից եւ եկան Եղիմ. Եւ Եղիմում տասնեւերկու ջրի աղբիւր եւ եօթանասուն արմաւենի կային. Եւ այնտեղ իջեւան արին։

10 Եւ չուեցին Եղիմից եւ Կարմիր ծովի մօտ իջեւան արին։

11 Եւ Կարմիր ծովից չուեցին եւ իջեւան արին Սին անապատումը։

12 Եւ Սին անապատիցը չուեցին եւ իջեւան արին Դափկայ։

13 Եւ Դափկայից չուեցին եւ իջեւան արին Եղուսում։

14 Եւ Եղուսից չուեցին եւ իջեւան արին Ռափիդիմում եւ այնտեղ ժողովրդի համար խմելու ջուր չկար։

15 Եւ Ռափիդիմից չուեցին եւ իջեւան արին Սինայ անապատումը։

16 Եւ Սինայ անապատից չուեցին եւ իջեւան արին Կիբրօթ-հաթթավայում։

17 Եւ Կիբրօթ-հաթթավայից չուեցին եւ իջեւան արին Ասերովթում։

18 Եւ Ասերովթից չուեցին եւ իջեւան արին Ռաթամայում։

19 Եւ Ռաթամայից չուեցին եւ իջեւան արին Ռեմօն-Փարէսում։

20 Եւ Ռեմօն-Փարեսից չուեցին եւ իջեւան արին Լեբնայում։

21 Եւ Լեբնայից չուեցին եւ իջեւան արին Ռեսսայում։

22 Եւ Ռեսսայից չուեցին եւ իջեւան արին Կէէլաթայում։

23 Եւ Կէէլաթայից չուեցին եւ իջեւան արին Սօփար սարումը։

24 Եւ Սօփար սարիցը չուեցին եւ իջեւան արին Քարադայում։

25 Եւ Քարադայից չուեցին եւ իջեւան արին մակեղօթում։

26 Եւ մակեղօթից չուեցին եւ իջեւան արին Թաաթում։

27 Եւ Թաաթից չուեցին եւ իջեւան արին Թարայում։

28 Եւ Թարայից չուեցին եւ իջեւան արին Մատեկայում։

29 Եւ Մատեկայից չուեցին եւ իջեւան արին Հասմօնայում։

30 Եւ հասմօնայից չուեցին եւ իջեւան արին Մօսերօթում։

31 Եւ Մօսերօթից չուեցին եւ իջեւան արին Բանէ-յականում։

32 Եւ Բանէ-յականից չուեցին եւ իջեւան արին Հորգադգադում։

33 Եւ Հորգադգադից չուեցին եւ իջեւան արին Ետեբաթայում։

34 Եւ Ետեբաթայից չուեցին եւ իջեւան արին Եբրօնայում։

35 Եւ Եբրօնայից չուեցին եւ իջեւան արին Գասիոն-գաբերում։

36 Եւ Գասիոն-գաբերից չուեցին եւ իջեւան արին Սին անապատումն այսինքն Կադեսում։

37 Եւ Կադեսից չուեցին եւ իջեւան արին Հովր սարումը, որ Եդովմի երկրի ծայրումն է։

38 Եւ Ահարօն քահանան Եհովայի հրամանովը հովր սարը վեր ելաւ, եւ այնտեղ մեռաւ, իսրայէլի որդկանց Եգիպտոսի երկրից դուրս գալու քառասներորդ տարուայ հինգերորդ ամսի մէկին։

39 Եւ Ահարօնը Հովր սարի վերայ մեռած ժամանակ հարիւր քսանեւերեք տարեկան էր։

40 Եւ Քանանի երկրի հարաւային կողմումը բնակող Արադի Քանանիս թագաւորը լսեց Իսրայէլի որդկանց գալը։

41 Եւ Հովր սարից չուեցին եւ իջեւան արին Սելմօնայում։

42 Եւ Սելմօնայից չուեցին եւ իջեւան արին Փունոնում։

43 Եւ Փունոնից չուեցին եւ իջեւան արին Ոբովթում։

44 Եւ Ոբովթից չուեցին եւ իջեւան արին Մովաբի սահմաններումն եղող Իյէ-աբարիմումն։

45 Եւ Իյէ-աբարիմից չուեցին եւ իջեւան արին Դեբոնգադում։

46 Եւ Դեբոնգադից չուեցին եւ իջեւան արին Գելմոն-դէբլաթէմում։

47 Եւ Գէլմոն-դէբլաթէմից չուեցին եւ իջեւան արին Նաբաւի առաջի Աբարիմի սարերումը։

48 Եւ Աբարիմի սարերից չուեցին եւ իջեւան արին Երիքովի դէմ Յորդանանի մօտ Մավոբի դաշտերումը։

49 Եւ նորանք իջեւան արին յորդանանի մօտ Մովաբի դաշտերումը, Բեթեսիմօթից մինչեւ Աբէլսատիմ։

50 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ Մովաբի դաշտերումը Երիքովի դէմ յորդանանի մօտ՝ ասելով.

51 Իսրայէլի որդկանց հետ խօսիր եւ նորանց ասիր. Երբոր Յորդանանից Քանանացիների երկիրն անցնէք,

52 Այն ժամանակ այն երկրի բոլոր բնակիչներին ձեր առաջից քշէք եւ նորանց բոլոր պատկերաւոր կոթողները կործանէք եւ նորանց բոլոր թափծու կուռքերը կորածնէք. Եւ նորանց բոլոր բարձր տեղերը քանդէք։

53 Եւ այն երկիրը ձեր իշխանութեանը տակ առնէք եւ նորա մէջ բնակուէք. Որովհետեւ այն երկիրը ձեզ տուի, որ ժառանգէք նորան։

54 Եւ այն երկիրը վիճակով ժառանգէք ձեր տոհմերի համեմատ. Շատին ժառանգութիւնը շատ տաք, եւ քիչին ժառանգութիւնը քիչ տաք, որ տեղի վիճակը՝ որին որ դուրս գայ՝ նորանը լինի. Ձեր հայրերի ցեղերի համեմատ ժառանգէք։

55 Բայց եթէ այն երկրի բնակիչներին ձեր առաջից չքշէք, այն ժամանակ որին որ նորանցից ողջ էք թողել, ձեր աչքերի համար փուշեր՝ եւ ձեր կողերի համար տատասկներ կլինեն եւ ձեզ կնեղեն ձեր բնակած երկրումը։

56 Եւ անպատճառ ինչ որ մտածել էի նորանց անելու՝ նոյնը ձեզ կանեմ։

34

1 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

2 Իսրայէլի որդկանցը պատուիրիր եւ նորանց ասիր. Երբոր դուք Քանանի երկիրը մտնէք, այս է այն երկիրը որ ձեզ ժառանգութիւն է ընկնելու, Քանանի երկիրն իր սահմաններովը.

3 Եւ ձեր հարաւային սահմանը լինի Սին անապատից մինչեւ Եդովմը այնպէս որ ձեր հարաւային սահմանը լինի արեւելքից Աղի ծովի ծայրիցը.

4 Եւ ձեր հարաւային սահմանը Ակրաբիմի բարձրովը պտոյտ տալով մինչեւ Սին հասնէ եւ այնտեղից դուրս գալով Կադէս-բառնեայի հարաւային կողմովը եւ գնայ Ասար-ադդար եւ հասնի Ասեմոն.

5 Եւ պտոյտ տայ Ասեմոնից դէպի Եգիպտոսի հեղեղատը մինչեւ որ դուրս գայ Ծովը։

6 Եւ ձեր արեւմտեան սահմանը Մեծ ծովը լինի. Ձեզ համար արեւմտեան սահման սա լինի։

7 Եւ ձեր հիւսիսային կողմի սահմանը սա լինի՝ Մեծ ծովից մինչեւ Հովր սարը նշան անէք,

8 Հովր սարիցը մինչեւ Եմաթ նշան անէք եւ այնտեղից դուրս գնայ մինչեւ Սեդադ.

9 Եւ դուրս գայ մինչեւ Զեփրոն եւ հասնէ Ասարենանի մէջ. Ձեր հիւսիսային սահմանը սա լինի։

10 Եւ ձեր արեւելեան սահմանը նշան անէք Ասար-ենանից մինչեւ Սեփամ.

11 Եւ այս սահմանը Այինի արեւելեան կողմից՝ Սեփամից Ռեբղա իջնէ. Եւ այս սահմանը արեւելքի կողմից իջնելով Քեներեթի ծովի եզերքովը քսուի.

12 Եւ այս սահմանը իջնէ Յորդանան եւ Աղի ծովի մէջ վերջանայ։ Երկիրը իր շրջակայ սահմաններովը ձեզ համար այս լինի։

13 Եւ Մովսէսն Իսրայէլի որդկանցը պատուիրեց եւ ասեց. Սա է այն երկիրը որ դուք վիճակով պիտի ժառանգէք, ինչպէս որ Եհովան պատուիրել է տալ ինն ու կէս ցեղին.

14 Որովհետեւ Ռուբէնի որդկանց ցեղն իրանց հայրերի տների համեմատ եւ Գադի որդկանց ցեղը իրանց հայրերի տների համեմատ եւ մանասէի կէս ցեղը առին իրանց ժառանգութիւնը.

15 Այս երկու ցեղերը եւ կէս ցեղը առել են իրանց ժառանգութիւնը Երիքովի դէմ Յորդանանի այս կողմում դէպի արեւելք։

16 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

17 Սորանք են այն մարդկանց անունները, որոնք ձեր մէջ պիտի բաժանեն երկիրը ժառանգութեան համար. Եղիազար քահանան եւ Նաւէի որդի յեսուն.

18 Եւ ամեն մէկ ցեղից մէկ իշխան առնէք, այն երկիրը ժառանգութեան բաժանելու։

19 Եւ այն մարդկանց անունները սորանք են. Յուդայի ցեղից յեփոնէի որդի Քաղէբը,

20 Շմաւոնի որդկանց ցեղիցը Ամիուդի որդի Սամուէլը,

21 Բենիամինի ցեղից Քասղօնի որդի Ելդադը,

22 Դանի որդկանց ցեղիցը իշխան՝ Եգղիի որդի Բոկկին,

23 յովսէփի որդիներից Մանասէի որդկանց ցեղից իշխան՝ Եփօտի որդի Անիէլը,

24 Եւ Եփրեմի որդկանց ցեղից իշխան՝ Սափաթանի որդի Կամուէլը,

25 Եւ Զաբուղոնի որդկանց ցեղից իշխան՝ Փառնակի որդի Եղիսափանը,

26 Եւ իսաքարի որդկանց ցեղից իշխան՝ Ազանի որդի Փաղտիէլը,

27 Եւ Ասերի որդկանց ցեղից իշխան՝ Սելօմիի որդի Աքիուդը,

28 Եւ Նեփթաղիմի որդկանց ցեղից իշխան՝ Ամիուդի որդի Փադայէլը։

29 Սորանք են՝ որոնց Եհովան հրամայեց, որ Քանանի երկրումն Իսրայէլի որդկանցը ժառանգութիւն բաժանեն։

35

1 Եւ Եհովան Մովաբի դաշտերումը Երիքովի դէմ յորդանանի մօտ խօսեց Մովսէսի հետ ասելով.

2 Պատուիրիր Իսրայէլի որդկանցը որ իրանց ժառանգութեան կալուածքից Ղեւտացիներին բնակուելու քաղաքներ տան. Նաեւ քաղաքների բոլորքումն եղած արուարձանները Ղեւտացիներին տաք։

3 Եւ քաղաքները բնակութեան համար լինեն նորանց համար եւ արուարձանները նորանց արջառների համար, նորանց հօտերի եւ նորանց անասունների համար։

4 Եւ քաղաքների արուարձանները, որ Ղեւտացիներին էք տալու, քաղաքի պարսպիցը դուրս շուրջանակի հազար կանգուն լինեն։

5 Եւ քաղաքի դուրսը նորանց չափէք, արեւելեան կողմից երկու հազար կանգուն, հարաւային կողմից երկու հազար կանգուն, արեւմտեան կողմից երկու հազար կանգուն, եւ հիւսիսային կողմից երկու հազար կանգուն, եւ քաղաքը մէջտեղումը լինի, նորանց քաղաքների արուարձանները սա լինեն։

6 Եւ այն քաղաքներիցը որ Ղեւտացիներին էք տալու՝ այն վեց ապաստանի քաղաքները որոշէք, որ սպանողը այնտեղ փախչէ, եւ բացի սորանցից քառասունեւերկու քաղաք տաք։

7 Բոլոր քաղաքները որ Ղեւտացիներին էք տալու քառասունեւութը քաղաք լինի. Նորանք իրանց արուարձաններովը տաք։

8 Եւ այն քաղաքները որ Իսրայէլի որդկանց կալուածքիցը պիտի տաք, շատիցը շատ եւ քիչիցը քիչ առնէք. Ամեն մէկն իր առած ժառանգութեան չափովը իր քաղաքներիցը Ղեւտացիներին տայ։

9 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

10 Իսրայէլի որդկանց հետ խօսիր եւ նորանց ասիր. Երբոր Յորդանանիցը Քանանի երկիրն անց կենաք,

11 Այն ժամանակ ձեզ համար քաղաքներ որոշէք, որոնք ապաստանի քաղաքներ լինեն ձեզ համար, որ այնտեղ փախչէ սխալմամբ մարդ զարկող սպանողը։

12 Եւ այն քաղաքները ձեզ համար ապաստանարան լինեն վրէժխնդիրիցը. Եւ սպանողը՝ դատաստանի համար ժողովքի առաջին չերեւացած՝ չմեռնի։

13 Եւ այն քաղաքները, որ պիտի տաք, վեց ապաստանի քաղաքներ լինեն ձեզ համար։

14 Քաղաքների երեքը Յորդանանի այս կողմումը տաք, եւ քաղաքների երեքը Քանանի երկրումը տաք, նորանք ապաստանի քաղաքներ լինեն։

15 Այս վեց քաղաքները Իսրայէլի որդկանց համար եւ օտարականի եւ ձեր միջի պանդխտի համար ապաստանարան լինեն, որ այնտեղ փախչէ ամեն ով որ սխալմամբ մարդ մեռցնէ։

16 Եւ եթէ մէկը երկաթի գործիքով մէկին զարկէ որ մեռնէ, նա մարդասպան է. Մարդասպանը անպատճառ պիտի մեռցնուի։

17 Կամ եթէ մէկը մի մահառիթ բռնաքարով մէկին զարկէ որ մեռնէ, նա մարդասպան է. Մարդասպանը անպատճառ պիտի մեռցնուի։

18 Կամ եթէ մէկը ձեռքով գործածուելու փայտեղէն մահառիթ գործիքով զարկէ՝ որ մեռնէ, նա մարդասպան է. Մարդասպանը անպատճառ պիտի մեռցնուի։

19 Արիւնի վրէժխնդիրը մեռցնէ մարդասպանին, երբոր նորան հանդիպէ՝ թող մեռցնէ նորան։

20 Եւ եթէ նա թշնամութեամբ հրէ նորան կամ նենգութեամբ նորա վերայ մի բան ձգելով նորան մեռցելու լինի,

21 Կամ եթէ թշնամութեան պատճառով ձեռքովը զարկէ նորան, որ մեռնէ. Զարկողը անպատճառ մեռցնուի, նա մարդասպան է. Արիւնի վրէժխնդիրը նորան մեռցնէ երբոր մարդասպանին հանդիպէ։

22 Բայց եթէ յանկարծ առանց թշնամութեան հրէ նորան, կամ թէ առանց նենգութեան նորա վերայ մէկ գործիք գցէ,

23 Կամ թէ նորա վերայ մի ինչ որ մահառիթ քար գցէ առանց տեսնելու, որ նա մեռնէ, եւ նա նորան թշնամի չէ եւ նորա չարիքը չէր ուզում,

24 Այն ժամանակ ժողովքը սպանողին եւ արիւնի վրէժխնդրին մէջ տեղը այս օրէնքների համեմատ դատաստան անէ.

25 Եւ ժողովքը ազատէ սպանողին արիւնի վրէժխնդրի ձեռքից, եւ ժողովքը նորան դարձնէ իր ապաւինած ապաստանի քաղաքը, եւ նա այնտեղ բնակուէ, մինչեւ որ սուրբ իւղով օծուած քահանայապետը մեռնէ։

26 Բայց եթէ սպանողն իր ապաւինած ապաստանի քաղաքի սահմանիցն երբէք դուրս դուրս գայ,

27 Եւ արիւնի վրէժխնդիրը նորան իր ապաստանի քաղաքի սահմանիցը դուրս գտնէ եւ արիւնի վրէժխնդիրը սպանողին մեռցնելու լինի, մահապարտ չահամարուի.

28 Որովհետեւ նա պէտք է իր ապաստանի քաղաքումը նստէր մինչեւ որ քահանայապետը մեռնէր. Եւ քահանայապետի մեռնելուց յետոյ սպանողն իր կալուածքի երկիրը դառնայ։

29 Սորանք ձեզ համար դատաստանի կանոններ լինեն ձեր ազգերումը ձեր բոլոր բնակութիւնների մէջ։

30 Ով որ մարդ մեռցնէ, սպանողը վկաների բերանով մեռցնուի, բայց միայն մէկ մարդ չվկայէ մի անձի դէմ նորան մեռցնելու համար։

31 Եւ մահապարտ սպանողի կեանքի համար փրկանք չառնէք. Որովհետեւ նա պատճառ պիտի մեռցնուի։

32 Եւ ապաստանի քաղաքը փախչողի համար փրկանք չառնէք, որ նա ետ դառնայ իր քաղաքը եւ նստէ քահանայապետի մահիցն առաջ։

33 Եւ ձեր բնակած երկիրը չպղծէք, որովհետեւ արիւնը պղծում է երկիրն եւ նորա մէջ թափուած արիւնի համար երկրին քաւութիւն չի լինիլ, բայց միայն նորան թափողի արիւնովը։

34 Ուրեմն ձեր բնակած երկիրը չպղծէք, որի մէջ ես պիտի բնակուեմ. Որովհետեւ ես Եհովաս բնակվում եմ Իսրայէլի որդկանց մէջ։

36

1 Եւ յովսէփի որդկանց տոհմերից Մանասէի որդի մաքիրի որդի Գաղաադի որդկանց տոհմի իշխանները մօտեցան, եւ Մովսէսի առաջին, եւ Իսրայէլի որդկանց նահապետութիւնների իշխանների առաջին խօսեցին,

2 Եւ ասեցին. Եհովան մեր տիրոջը հրամայեց, որ երկիրը Իսրայէլի որդկանց վիճակով ժառանգութիւն տայ, եւ մեր տէրը Եհովայից հրաման առաւ որ մեր եղբայր Սալպաադի ժառանգութիւնը նորա աղջկերանցը տայ.

3 Եւ եթէ նորանք Իսրայէլի որդկանց մի ցեղի որդիներին կին լինեն, նորանց ժառանգութիւնը մեր հայրերի ժառանգութիւնիցը պիտի վերանայ, եւ այն ցեղի ժառանգութեան վերայ պիտի աւելանայ որոնց որ կին են դառել։ Մեր ժառանգութեան վիճակիցը պիտի վերանայ։

4 Եւ Իսրայէլի որդկանց Յոբելեանը գալիս՝ նորանց ժառանգութիւնը այն ցեղի ժառանգութեան վերայ պիտի աւելանայ, որոնց որ կին եղան, եւ նորանց ժառանգութիւնը մեր հայրերի ցեղի ժառանգութիւնիցը կվերանայ։

5 Եւ Մովսէսը պատուիրեց Եհովայի խօսքովը Իսրայէլի որդկանցը եւ ասեց. Յովսէփի որդկանց ցեղը ուղիղ են խօսում։

6 Սալպաադի աղջկերանց մասին Եհովայի հրամայած խօսքը սա է որ ասեց. Որոնց որ կհաճին՝ թող նորանց կին լինեն, միայն թէ իրանց հօր ցեղից եղողներին կին լինեն.

7 Եւ Իսրայէլի որդկանց ժառանգութիւնը մէկ ցեղից ուրիշ ցեղի չանցնի. Որովհետեւ Իսրայէլի որդկանց ամենքն էլ իրանց հայրերի ցեղի ժառանգութեանը պիտի յարին։

8 Եւ ամեն աղջիկ՝ որ Իսրայէլի որդկանց ցեղերի մէջ կալուածքի ժառանգ լինի, իր հօր ցեղից եղող մէկին կին դառնայ, որ իսրայէլի որդկանց ամեն մէկն իր հայրերի ժառանգութիւնը ժառանգէ։

9 Եւ ժառանգութիւնը մէկ ցեղից ուրիշ ցեղի չանցնի, բայց իսրայէլի որդկանց ցեղերի ամեն մէկն իր ժառանգութեանը յարի։

10 Ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրեց, Սալպաադի աղջիկներն այնպէս արին.

11 Որովհետեւ Սալպաադի աղջիկները՝ Մաալա, Թերսա, Էգղա, Մեղքա եւ Նուա իրանց հօր եղբօրորդիների հետ ամուսնացան։

12 Յովսէփեան Մանասէի որդկանց տոհմերից եղողներին կին եղան, եւ նորանց ժառանգութիւնը իրանց հօր ցեղի ազգատոհմի մէջ մնաց։

13 Սորանք են այն պատուիրանքներն եւ դատաստաններն, որ Եհովան պատուիրեց Մովսէսի ձեռքովը Իսրայէլի որդկանցը Մովաբի դաշտերումը Երիքովի դէմ Յորդանանի մօտ։